Վերջին օրերի մարգարեություններն իրականացել են. ինչպե՞ս լինել իմաստուն կույսեր և դիմավորել Տիրոջը

August 9, 2026

Տեսե՞լ եք։ Ամբողջ աշխարհը պարուրվել է աղետներով։

2025 թվականի հուլիսի 30-ի առավոտյան 8,8 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը հանկարծակի հարվածեց Ռուսաստանի Կամչատկա թերակղզուն՝ առաջացնելով ցունամի և հանգեցնելով ցունամիի վերաբերյալ արտակարգ նախազգուշացումների մի շարք երկրներում։ Երկրաշարժը նաև հանգեցրեց Կրաշենիննիկով հրաբխի առաջին ժայթքմանը 600 տարվա ընթացքում՝ 6 կմ բարձրության հասնող մոխրի սյունով։ Մի քանի հրաբուխ ակտիվացել է՝ հանգեցնելով տարածաշրջանային հրաբխային ակտիվության կտրուկ աճի։

2025 թվականի հուլիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանի Պեկին քաղաքում մի քանի օր շարունակ տեղացած հորդառատ անձրևները հանգեցրեցին առնվազն 44 մարդու մահվան։

2025 թվականի հուլիսի 4-ին ԱՄՆ-ի Տեխաս նահանգում դարը մեկ անգամ հանդիպող հանկարծահաս ջրհեղեղ հարվածեց, որը մեկ գիշերվա ընթացքում ջրասույզ արեց գյուղեր և քշեց տարավ կամուրջներ։ Ջրհեղեղը խլեց ավելի քան 100 մարդու կյանք։

2025 թվականի հունիսի վերջից մինչև հուլիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում ջերմային գմբեթը պատեց Եվրոպան, որի արդյունքում Ֆրանսիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում ջերմաստիճանը գերազանցեց 40°C-ը։ Շատ շրջաններում ջերմաստիճանը գերազանցեց 42°C-ը, իսկ ծայրահեղ շոգի հետևանքով ավելի քան 2000 մարդ մահացավ, և բազմաթիվ զբոսաշրջային տեսարժան վայրեր փակվեցին։

2025 թվականի մարտի 28-ին Մյանմարում տեղի ունեցավ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որին զոհ գնաց ավելի քան 3000 մարդ։

2025 թվականի հունվարի 7-ին ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայում՝ Լոս Անջելեսում, խոշոր անտառային հրդեհ բռնկվեց՝ ոչնչացնելով կամ վնասելով ավելի քան 18 000 շինություն և խլելով 29 մարդու կյանք։

Այնպիսի աղետները, ինչպիսիք են պատերազմները, երկրաշարժերը, ջրհեղեղները, միջատների համաճարակները, սովը, համավարակներն ու ծայրահեղ եղանակային երևույթները, գնալով ավելի են սաստկանում ու հաճախակի դառնում։ Նաև հաճախակի են դառնում երկնային տարբեր անոմալիաները։ Արդյո՞ք սրանք զուգադիպություններ են։ Բացարձակապես ոչ։ Երկու հազար տարի առաջ Տեր Հիսուսը նախազգուշացրեց. «Ազգը ազգի դեմ է ելնելու, թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով, համաճարակ, երկրաշարժներ տարբեր տեղերում։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի։ … Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։ … Նույնպես և դուք, երբ այս ամենը տեսնեք, իմացե՛ք, որ Մարդու Որդին դռների մոտ է» (Մատթեոս 24:7-8, 21, 33)։

Այս բոլոր նշաններն իրականանում են մեր իսկ աչքի առաջ։ Վերջին օրերի տագնապի զանգը հնչել է․ Տեր Հիսուսն արդեն կանգնած է մեր դռան շեմին և բախում է։ Այս վերջին պահին ինչպե՞ս կարող ենք իմաստուն կույսեր լինել ու դիմավորել Տիրոջ վերադարձը Աստծու փրկությունը ստանալու համար։ Սա հուզող թեմա է բոլոր նրանց համար, ովքեր տենչում են Տիրոջ վերադարձին։ Տեր Հիսուսը մի անգամ ասել է. «Այն ժամանակ երկնքի արքայությունը կնմանեցվի տասը կույսերի, որոնք, իրենց լապտերներն առած, ելան փեսային ու հարսին դիմավորելու։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։ Հիմարները լապտերները վերցրին, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրին։ Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ նաև ամաններով ձեթ վերցրին» (Մատթեոս 25։1-4)։ Գրություններից կարող ենք տեսնել, որ իմաստուն կույսերը լամպի յուղ էին պատրաստել և արթնությամբ սպասում էին Տիրոջ գալստյանը։ Ի վերջո, նրանք դիմավորեցին Նրան և մասնակցեցին երկնքի թագավորության խնջույքին։ Շատ եղբայրներ ու քույրեր հավատում են, որ քանի դեռ հետևողականորեն կարդում ենք Գրությունները, հաճախում հավաքներին, ջանասիրաբար աշխատում Տիրոջ համար և արթուն մնում և սպասում, նշանակում է՝ պատրաստել ենք լամպի յուղն ու իմաստուն կույսեր ենք, և որ մենք կհափշտակվենք երկնքի թագավորություն, երբ Տերը գա ։ Երկար տարիներ այսպես ենք կիրառել, ու թեև հիմա ամեն տեսակ աղետներ են վրա հասել, դեռևս չենք դիմավորել Տիրոջը։ Սա մեզ այլ ընտրություն չի թողնում քան խորհելը։ Արդյո՞ք այս կերպ Տիրոջ համար ջանասիրաբար աշխատելն իսկապես նշանակում է լինել իմաստուն կույս։ Արդյո՞ք իսկապես կկարողանանք այսպես դիմավորել Տիրոջն ու արհավիրքներից առաջ հափշտակվել։

Արդյո՞ք Գրություններ կարդալը, աղոթելն ու Տիրոջ համար ջանասիրաբար աշխատելը մարդուն դարձնում են իմաստուն կույս։

Վերհիշենք դպիրներին, ավագ քահանաներին ու փարիսեցիներին։ Բոլորը քաջատեղյակ էին Գրություններին, իսկ նրանց ընտանիքները սերնդեսերունդ ծառայել էին Աստծուն։ Խստորեն հնազանդվում էին օրենքին, պահպանում պատվիրանները, ջանասիրաբար աշխատում և անգամ շրջում էին ողջ աշխարհով մեկ՝ Աստծու ավետարանը տարածելու։ Կարելի է ասել, որ բավականաչափ աշխատանք էին կատարել, քիչ տառապանք չէին կրել և արթուն էին մնում ու սպասում Մեսիայի գալստյանը։ Ըստ մեր պատկերացումների և երևակայությունների՝ պետք է լինեին այն իմաստուն կույսերը, ովքեր լամպի յուղ էին պատրաստել, և պետք է բոլորից շատ որակավորված լինեին՝ դիմավորելու Տիրոջը և ստանալու Նրա փրկարար շնորհքը։ Բայց որո՞նք են փաստերը։ Երբ Տեր Հիսուսը մսեղի դարձավ ու եկավ գործելու, այդ մարդիկ ոչ միայն չճանաչեցին Տեր Հիսուսին, այլև իրենց պատկերացումների ու երևակայությունների հիման վրա անգամ հավատում էին, որ «ով չի կոչվում Մեսիա, Աստված չէ»։ Պարզորոշ լսում էին, որ Տիրոջ խոսքերն իշխանություն ու զորություն ունեն, և այնուամենայնիվ, հիմնվելով իրենց պատկերացումների ու երևակայությունների վրա, դատապարտեցին Տեր Հիսուսի գործն ու խոսքերը՝ որպես Գրություններից շեղվող։ Սա օգտագործեցին որպես արդարացում՝ հերքելու, որ Տեր Հիսուսը հենց Ինքն Աստված է, նաև փորձեցին գտնել որևէ բան, որը կկարողանային օգտագործել Տեր Հիսուսի դեմ՝ դատելով ու հայհոյելով Նրան։ Ամենևին աստվածավախ սիրտ չունեին։ Հասկացողություն չունեին ու չէին փնտրում կամ ուսումնասիրում։ Անգամ համագործակցեցին հռոմեական կառավարության հետ, որպեսզի Տեր Հիսուսին խաչեն, և ի վերջո պատժվեցին Աստծու կողմից։ Ուստի կարելի՞ է արդյոք ասել, որ փարիսեցիներն իմաստուն կույսեր էին։ Նրանց մտահոգում էր միայն ծանր աշխատանք կատարելն ու Հին Կտակարանի օրենքները պահպանելը, բայց ամենևին չէին ճանաչում Աստծուն։ Ի վիճակի չէին լսելու Աստծու ձայնը։ Կարելի է ասել, որ ամենահիմար կույսերն էին։ Այդ դեպքում ի՞նչն է մարդուն իսկապես իմաստուն կույս դարձնում։ Շարունակեք կարդալ ավելին իմանալու համար։

Ի՞նչ է իմաստուն կույսը

Տեր Հիսուսը մի անգամ ասաց. «Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ես ճանաչում եմ նրանց, և նրանք իմ հետևից են գալիս» (Հովհաննես 10:27)։ «Կեսգիշերին մի ձայն լսվեց. “Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ”» (Մատթեոս 25:6)։ Գրություններից կարող ենք տեսնել, որ իմաստուն կույսերն ի վիճակի են դիմավորել փեսային հիմնականում այն պատճառով, որ կենտրոնանում են Աստծու ձայնը լսելու վրա։ Երբ լսում են, որ ինչ-որ մեկը բացականչում է, թե փեսան գալիս է, իմաստուն կույսերը նախաձեռնություն են ցուցաբերում՝ դուրս գալով ընդառաջ, և փնտրում ու ուսումնասիրում են։ Ի վերջո, Աստծու խոսքերում ճանաչում են Աստծու ձայնը և այդպիսով դիմավորում Տիրոջը․ ճիշտ ինչպես Գրություններում հիշատակված սամարացի կնոջ դեպքում էր։ Երբ լսեց, թե ինչպես Տեր Հիսուսն ասաց. «Որովհետև հինգ մարդ ես փոխել, և նա, որին այժմ ունես, քո ամուսինը չէ. այդ ճիշտ ասացիր» (Հովհաննես 4:18), հասկացավ, որ միայն Աստված կարող էր բացահայտել իր սրտում թաքնված գաղտնիքները։ Ապշած բացականչեց մյուս մարդկանց. «Եկե՛ք, տեսե՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը» (Հովհաննես 4:29)։ Տեր Հիսուսի խոսքերից ճանաչեց, որ Նա գալիք Մեսիան է։ Կար նաև Պետրոսը. Տիրոջ հետ անցկացրած ժամանակահատվածում տեսավ, որ Տեր Հիսուսի ասած խոսքերն ու կատարած գործն այնպիսի բաներ չէին, որ սովորական մարդը կկարողանար ասել կամ անել։ Տիրոջ խոսքերից ու գործից գիտակցեց, որ Տեր Հիսուսը Քրիստոսն է՝ Աստծու Որդին։ Կային նաև Նաթանայելը, Հովհաննեսը, Անդրեասը և ուրիշներ, ովքեր բոլորն էլ Տեր Հիսուսի խոսքերից ճանաչեցին Աստծու ձայնը։ Համոզվեցին, որ Տեր Հիսուսը հենց Ինքն Աստված է և լքեցին ամեն ինչ Նրան հետևելու համար։ Հենց այս մարդիկ էին իմաստուն կույսերը։

Վերոնշյալ փաստերն ակնհայտ են դարձնում, որ ոչ բոլոր մարդիկ, ովքեր կարդում են Գրությունները, հաճախում հավաքներին, ջանասիրաբար աշխատում Տիրոջ համար և արթուն մնում ու սպասում, իմաստուն կույսեր են։ Ամենից առավել, իմաստուն կույսերը կենտրոնանում են Աստծու ձայնը լսելու վրա, ու երբ լսում են, թե ինչպես են ուրիշները տարածում Աստծու ավետարանը, ի վիճակի են մի կողմ դնել սեփական պատկերացումներն ու երևակայություններն ու խոնարհ, փնտրող սրտով ուսումնասիրել Աստծու գործը։ Ի վերջո ստանում են Աստծու լուսավորությունը, ճանաչում Աստծու ձայնը և դիմավորում Տիրոջը։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն կենտրոնանում Աստծու ձայնը լսելու վրա, ովքեր չեն կարողանում որոնել կամ զանազանել անգամ արտահայտվող ճշմարտությունը լսելուց հետո, ովքեր համառորեն կառչած են մնում Գրությունների բառացի խոսքերից և հավատում են, թե տքնելով, ծախսվելով ու նվիրաբերություններ անելով՝ կկարողանան դիմավորել Աստծու հայտնվելը, ապա այս մարդիկ բոլորը հիմար կույսեր են և ի վերջո կկորցնեն Աստծու փրկարար շնորհքը։

Որպեսզի խուսափենք հիմար կույսեր դառնալուց և աղետների մեջ Աստծու կողմից լքվելուց ու դուրս թողնվելուց, Տիրոջ վերադարձը դիմավորելու այս վճռորոշ պահին պետք է լինենք իմաստուն կույսեր և կենտրոնանանք Աստծու ձայնը փնտրելու ու լսելու վրա։ Հայտնության գրքում գրված է. «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» (Հայտնություն 2:7)։ «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ Ինձ հետ» (Հայտնություն 3:20)։ Այս մարգարեությունները ցույց են տալիս, որ երբ Տերը վերադառնա վերջին օրերին, Նա խոսքեր է արտահայտելու։ Ուստի ինչպե՞ս կարող ենք զանազանել Աստծու ձայնը։ Շարունակենք՝ հաղորդակցվելով մի քանի սկզբունքների շուրջ։

1. Աստծու արտահայտած խոսքերն ունեն իշխանություն ու զորություն և Աստծու բնույթի արտահայտությունն են

Ինչպես բոլորս գիտենք, սկզբում Աստված Իր խոսքերն օգտագործեց աշխարհն արարելու համար։ Աստծու խոսքերն իշխանություն ու զորություն ունեն։ Հենց որ Աստծու խոսքն ասվում է, այն կատարվում է։ Ինչպես Աստված ասաց Ծննդոց գրքում. ««Թող լույս լինի»։ Եվ լույս եղավ» (Ծնունդ 1:3)։ ««Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ» (Ծնունդ 1:9)։ Եհովան ասաց Մովսեսին. «Խոսի՛ր Իսրայելի զավակների ողջ համայնքին և նրանց ասա. «Պետք է սուրբ լինեք, որովհետև Ես՝ ձեր Աստված Եհովան, սուրբ եմ»» (Ղևտական 19:2)։ Նաև Տեր Հիսուսն ասաց հետևյալը, ինչը մերկացրեց փարիսեցիներին. «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթեոս 23:13)։

Երբ լսում ենք Աստծու խոսքերը, գիտակցում ենք, որ ոչ մի սովորական մարդ չէր կարող ասել դրանք։ Աստծու խոսքերը կարող են հրամայել ամեն ինչ՝ ստիպելով, որ դրանք հաստատված և իրագործված լինեն։ Նրա խոսքերը կարող են նաև անիծել բոլոր նրանց, ովքեր դիմակայում և ըմբոստանում են Նրա դեմ։ Լսելով դրանք՝ լցվում ենք ակնածանքով և զգում, որ Աստծու բնույթը ոչ մի մարդու կողմից վիրավորանք չի հանդուրժում։ Աստծու խոսքերը լիովին ներկայացնում են Նրա ինքնությունն ու իշխանությունը։ Վերջին օրերին, եթե ցանկանում ենք հասկանալ՝ արդյոք այն, ինչ լսում ենք, վերադարձած Տիրոջ խոսքերն են, թե ոչ, ապա դա զանազանելու ճանապարհը սա է ։

2. Աստծու խոսքերը կարող են բացահայտել խորհուրդները և մերկացնել մարդկության ապականությունն ու գաղտնիքները

Ինչպես բոլորս գիտենք, մարմնացած Տեր Հիսուսն Իր գործի ընթացքում բացահայտեց բազում խորհուրդներ։ Կային «Ապաշխարե՛ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը» (Մատթեոս 4:17), և՛ «Ոչ ամեն ոք, որ Ինձ ասում է՝ «Տե՜ր, Տե՜ր», երկնքի արքայություն կմտնի, այլ ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 7:21)։ Միայն այն պատճառով, որ Տերը բացահայտեց երկնքի թագավորություն մտնելու վերաբերյալ խորհուրդները, գիտենք, որ միայն նրանք, ովքեր ճշմարտապես ապաշխարում են և դառնում երկնային Հոր կամքին հետևող մարդիկ, կարող են մտնել երկնքի թագավորություն։ Սա մի բան է, որ երբեք չէինք իմանա, եթե Տեր Հիսուսը չբացահայտեր մեզ այդ խորհուրդը։

Ավելին՝ Աստված զննում է մարդկանց սրտերի խորքերը։ Աստված հիմնովին հասկանում է մեզ, և միայն Նա կարող է մերկացնել մեր ապականությունն ու այն, ինչ բնակվում է մեր սրտերում։ Օրինակ, թզենու տակ Տեր Հիսուսը խոսեց Նաթանայելի հետ կապված դեպքի մասին՝ թույլ տալով Նաթանայելին ճանաչել, որ Տեր Հիսուսը գալիք Մեսիան է։ Կար նաև մաքսավոր Մատթեոսը, որը գիտակցեց, որ Տեր Հիսուսն Աստված է, որովհետև Տեր Հիսուսը խոսեց նրա աղոթքների բովանդակության մասին։ Այս հարցերում տեսնում ենք, որ Աստծու խոսքերը կարող են ոչ միայն բացահայտել խորհուրդները, այլև մերկացնել մարդկության ապականությունն ու գաղտնիքները։ Սա ևս մի ճանապարհ է, որով կարող ենք զանազանել՝ արդյոք ինչ-որ բան Աստծու ձայնն է, թե ոչ։

3. Աստծու խոսքերը կարող են կյանք պարգևել և մարդկանց առաջ գնալու ճանապարհ տալ

Տեր Հիսուսն ասաց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։ Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձանով» (Հովհաննես 14:6)։ Աստված Ինքը է ճշմարտությունն է։ Աստված կարող է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում արտահայտել ճշմարտությունը մարդկության գոյատևման համար՝ նրանց կարիքներին համապատասխան, ։ Օրենքի դարաշրջանում մարդկությունը չգիտեր՝ ինչպես ապրել կամ ինչպես երկրպագել Աստծուն, ուստի Աստված օրենքը հրապարակեց Մովսեսի միջոցով, որպեսզի առաջնորդի մարդկանց իրենց կյանքում։Ինչպես ասվում է Տասը պատվիրաններում. «Ես Եհովան եմ՝ քո Աստված, ով քեզ դուրս բերեց Եգիպտոսի երկրից՝ ստրկության տնից։ Իմ աչքի առջև օտար աստվածներ չունենաս» (Բ Օրենք 5:6-7)։ «Մի՛ շնացիր։ Մի՛ սպանիր։ … Քո մերձավորի մասին սուտ վկայություն մի՛ տուր։ Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկացիր» (Բ Օրենք 5:17-21)։ և այլն։ Աստծու խոսքերը լսելուց հետո այն ժամանակվա մարդիկ իմացան, թե ինչպես պետք է ապրել և երկրպագել Աստծուն։ Ապա, երբ Տեր Հիսուսն եկավ գործելու և երկնքի թագավորության ավետարանը քարոզելու, Նա սկսեց սովորեցնել մարդկանց, որ պետք է խոստովանեն իրենց մեղքերն ու ապաշխարհեն, լինեն հանդուրժող և համբերատար, սիրեն իրենց մերձավորներին այնպես, ինչպես իրենց, լինեն աղ ու լույս և այլն․ ինչպես այն ժամանակ, երբ Պետրոսը հարցրեց Տեր Հիսուսին. «Տե՛ր, եթե եղբայրս մեղանչի իմ դեմ, քանի՞ անգամ ներեմ նրան. մինչև յո՞թ անգամ» (Մատթեոս 18:21), Հիսուսն ուղիղ ասաց Պետրոսին. «Քեզ չեմ ասում մինչև յոթ անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթ» (Մատթեոս 18:22)։ Տիրոջից այս խոսքերը լսելուց հետո Պետրոսը հասկացավ, որ ներողամտությունն այն է, ինչ պետք է կիրառենք, և որ այն պայմանական չէ կամ սահմանափակված որոշակի քանակությամբ։ Այսպիսով, Պետրոսը ձեռք բերեց կիրարկման ուղի։

Այսպիսով, եթե ինչ-որ մեկը մեզ քարոզում է Տիրոջ վերադարձի ավետարանը և վկայում եկեղեցիներին ուղղված Սուրբ Հոգու խոսքերի մասին, կարող ենք լսել և զանազանել՝ արդյոք նրանց քարոզածը կարող է բավարարել մեր ներկայիս կարիքները։ Մենք ապրում ենք մեղք գործելու և խոստովանելու վիճակում․ մի վիճակ, որից չենք կարող ինքներս մեզ դուրս բերել։ Եթե նրանց քարոզածը կարող է մեզ մեղքից ազատվելու և մաքրագործվելու ուղի տալ, սա նշանակում է, որ Տեր Հիսուսը վերադարձել է։ Կարող ենք զանազանել Աստծու ձայնը՝ հիմնվելով այս սկզբունքի վրա։

Արդյո՞ք այս հաղորդակցությունը ձեզ տվել է մի ուղի, որով կարող եք դառնալ իմաստուն կույս ու դիմավորել Տիրոջը։ Հուսով ենք, որ կկիսվեք սրանով ուրիշների հետ, եթե այն օգտակար է եղել ձեզ համար։ Թող որ բոլորս դառնանք իմաստուն կույսեր, և մեր սրտերը դնենք Տիրոջ ձայնը փնտրելու ու ուշադրությամբ լսելու մեջ։ Թող որ շուտով դիմավորենք Տիրոջ վերադարձը և Նրա հետ մասնակցենք խնջույքին։

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

Հարակից նյութեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով