Եթե դա դատապարտվում է կրոնական աշխարհի կողմից, մի՞թե դա ճշմարիտ ճանապարհը չէ։
Վերջին օրերին Ամենակարող Աստված արտահայտել է մարդկությանը փրկելու բոլոր ճշմարտությունները, որոնք վաղուց տեղադրվել են առցանց, որ բոլորը...
Մենք ողջունում ենք բոլոր փնտրողներին, ովքեր փափագում են Աստծու հայտնվելը։
Ամենակարող Աստված հայտնվել և գործում է վերջին օրերում՝ արտահայտելով ավելի քան տասը միլիոն բառ։ Ամենակարող Աստծու խոսքերը կարդալուց հետո շատ մարդիկ զգում են, որ այս խոսքերն ունեն իշխանություն ու զորություն և ճշմարտություն են, և ընդունել են Ամենակարող Աստծու վերջին օրերի գործը։ Որոշ կաթոլիկ հավատացյալներ նույնպես ընդունում են, որ Ամենակարող Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Այնուամենայնիվ նրանք հավատում են, որ, Աստծուն հավատալով, պետք է հարգեն կաթոլիկության ավանդույթն ու պատմությունը, և քանի որ իրենք արդեն միացել են կաթոլիկությանը, չեն կարող ընդունել այլ հարանվանություններ։ Նրանք կարծում են, որ Ամենակարող Աստծուն հավատալը նշանակում է դավաճանել կաթոլիկությանը և Աստծուն, և որ դա մեղք է։ Այդ պատճառով չեն համարձակվում ընդունել Ամենակարող Աստծու վերջին օրերի գործը։ Ուրեմն Ամենակարող Աստծուն հավատալն իրականում նշանակո՞մ է դավաճանել Տեր Հիսուսին։ Երբ խոսքը վերաբերում է այս հարցին, առաջին բանը, որ պետք է հասկանանք, այն է, թե արդյոք, որպես կաթոլիկ, հավատում ես Աստծուն, թե կաթոլիկությանը։ Եթե հավատում ես Աստծուն, ապա չպետք է կաշկանդված լինես կաթոլիկությամբ։ Նաև կաթոլիկության կանոններն ու ուսմունքները սահմանված են Աստծո՞ւ կողմից, թե՞ մարդու։ Դրանք գալիս են Աստծո՞ւց, թե՞ մարդուց։ Մենք պետք է պարզաբանենք այս բաները։ Աստծուն հավատալով՝ պետք է իմանաս, որ Աստված է ճշմարտությունը․ կաթոլիկությունը ճշմարտությունը չէ, այդ կաթոլիկ եպիսկոպոսներն ու քահանաները նույնպես ճշմարտությունը չեն, և կաթոլիկությունը չի ներկայացնում Աստծուն։ Եթե հավատում ես Աստծուն, չպետք է կաշկանդված լինես կաթոլիկությամբ, առավել ևս՝ եպիսկոպոսներով ու քահանաներով։ Եթե անընդհատ կաշկանդվում ես նրանց կողմից, ապա ձեռք չես բերի Աստծու հավանությունը։ Հատկապես երբ խոսքը վերաբերում է Տիրոջ գալուստն ընդունելուն, կարո՞ղ ես դեռ ընդունել Աստծուն, եթե միշտ կաշկանդվում ես եպիսկոպոսներով ու քահանաներով։ Մենք արարածներ ենք, և ճիշտ է, որ հետևենք Արարչի խոսքերին։ Մի՞թե հիմարություն չէ մշտապես հետևել մարդու խոսքերին և հարանվանության կանոններին։ Այս հարցերում պետք է զանազանում ունենաս։ Եթե դա Աստծու պատգամն է, ապա պետք է հետևենք դրան։ Բայց եթե դա կաթոլիկության կանոն է, ապա պարտավոր չենք դրան հետևել․ բավական է պարզապես հետևել Աստծու խոսքերին։ Դու կարծում ես, որ մարդիկ պարտավոր են հետևել կաթոլիկության կանոններին, և դրանց չհետևելը մեղք է։ Ինչի՞ վրա է հիմնված սա։ Աստված երբևէ նման բան ասե՞լ է։ Երբե՛ք։ Սա ապացուցում է, որ այս կանոններն Աստծուց չեն գալիս, այլ սահմանվել են կաթոլիկության այդ եպիսկոպոսների և քահանաների կողմից։ Եպիսկոպոսներն ու քահանաները չեն ներկայացնում Աստծուն, հետևաբար նրանց կողմից հորինված կանոններն ու ուսմունքները նույնպես չեն ներկայացնում Աստծուն։ Այդ դեպքում մեզ համար դեռևս անհրաժե՞շտ է հետևել այդ կանոններին։ Մարդու կողմից սահմանված կանոններին հնազանդվելով՝ կարո՞ղ ես ձեռք բերել Աստծու հավանությանը։ Բացի այդ` պետք է նաև զանազանես. մի՞թե կաթոլիկ եպիսկոպոսներն ու քահանաները այնպիսի մարդիկ են, որոնց Աստված սիրում է։ Արդյոք նրանք Աստծո՞ւ կողմից են ընտրված։ Մի՞թե նրանք այնպիսի մարդիկ են, որոնց մասին Աստված վկայում է։ Բացարձակապես ո՛չ։ Նրանցից շատերը նույնիսկ բազմաթիվ չար գործեր են արել, և կաթոլիկները քաջատեղյակ են այս մասին։ Կաթոլիկությունը վաղուց ի վեր առանց Սուրբ Հոգու գործի է։ Մի՞թե դեռևս չես կարողանում հստակ տեսնել այս բաները։ Եթե իրոք չես կարողանում հստակ տեսնել այս բաները, ապա չափազանց շփոթված ես։ Դու ընդհանրապես զանազանություն չունես։
Երբ Տեր Հիսուսը հայտնվել և գործում էր, կրոնական աշխարհի քահանայապետերից, դպիրներից ու փարիսեցիներից, ինչպես նաև իշխանության մեջ գտնվողներից բոլորը դիմադրեցին և դատապարտեցին Տեր Հիսուսին։ Նրանք նաև ասեկոսեներ տարածեցին՝ ասելով, որ Տեր Հիսուսը պարզապես սովորական մարդ է և ոչ թե Աստված։ Շատ կրոնավորներ մոլորվեցին։ Նրանք չհամարձակվեցին ուսումնասիրել Տեր Հիսուսի կատարած գործը և արդյունքում չստացան Տիրոջ փրկարար շնորհը։ Այժմ մենք վերջին օրերում ենք։ Եթե հավատում ենք Աստծուն, բայց չենք կարողանում ընդունել Նրան, ի՞նչ հետևանքներ են լինելու։ Մենք կընկնենք աղետների մեջ, կպատժվենք և կմահանանք։ Հետևաբար այն սկզբունքը, որին պետք է հետևենք Աստծուն հավատալիս, միայն Աստծու խոսքերը լսելն է, այլ ոչ թե մարդու խոսքերը։ Ոչ մի մարդու խոսքեր ճշմարտությունը չեն․ միայն Աստծու խոսքերն են ճշմարտությունը։ Եթե մարդիկ չեն հնազանդվում Աստծու խոսքերին, նրանք ապստամբում են Աստծու դեմ և դիմադրում են Աստծուն։ Եթե միշտ կառչում ես կաթոլիկ կանոններին և կանոնակարգերին և չես լսում Աստծու խոսքերը, ի՞նչ հետևանքներ դա կբերի քեզ։ Դու պետք է հստակ լինես այս հարցում։ Եթե հայտնաբերես, որ Ամենակարող Աստծու խոսքերն ամբողջությամբ ճշմարտություն են, և որ Ամենակարող Աստված վերադարձած Աստված է, բայց չես համարձակվում ընդունել Նրան, քանի որ վախենում ես խախտել կաթոլիկության կանոնները, ապա դու դարձել ես հիմար կույս և կարող ես միայն ընկնել աղետների մեջ, ողբալ և ատամներդ կրճտացնել։ Կաթոլիկությունը դիմադրում և դատապարտում է Ամենակարող Աստծուն՝ վերջին օրերի Քրիստոսին, ուստի պետք է ապստամբես կաթոլիկության դեմ, հրաժարվես դրանից և այլևս դրանով կապված չլինես։ Միայն այդ դեպքում ես իմաստուն կույս, կկարողանաս ընդունել Աստծուն և մասնակցել երկնքի արքայության խնջույքին։ Եթե միշտ վախենում ես վիրավորել կաթոլիկությանը և վախենում ես կաթոլիկության կողմից վտարվելուց, սա ապացուցում է, որ հավատում ես կաթոլիկությանը, այլ ոչ թե Աստծուն։ Կարո՞ղ է կաթոլիկությունն օգնել քեզ ընդունել Աստծուն։ Կարո՞ղ է այն փրկել քեզ և բերել երկնքի արքայություն։ Կարո՞ղ է այն քեզ պարգևել ճշմարտությունն ու կյանքը։ Կարո՞ղ է այն քեզ թույլ տալ ձեռք բերել հավիտենական կյանք։ Կաթոլիկությունը չի կարող անել այս բաներից և ոչ մեկը և չի կարող քեզ որևէ բան պարգևել։ Կաթոլիկության այդ կանոնները կարող են միայն մոլորեցնել և վնասել քեզ, ուստի ի՞նչ իմաստ ունի դեռևս դրանց հետևելը։ Եթե պնդում ես հետևել կաթոլիկության կանոններին, ապա հիմար կույս ես։
Աստված հայտնվել և գործում է՝ մարդուն փրկելու համար։ Աստված պահանջում է, որ մարդիկ ընդունեն միայն Աստծուն, լսեն միայն Աստծու ձայնը և չլինեն կրոնով կաշկանդված։ Անկախ նրանից, թե որ հարանվանությանն ես պատկանում, քանի դեռ լսում ես Աստծու ձայնը և ընդունում Տիրոջը, պետք է անմիջապես դուրս գաս կրոնից։ Սա է ճիշտը։ Ինչ էլ որ անես, երբեք հետ մի՛ նայիր, այլապես Ղովտի կնոջ պես աղի արձան կդառնաս։ Ամենակարող Աստված ասում է. «Քանի որ մարդը հավատում է Աստծուն, պետք է սերտորեն հետևի Աստծու յուրաքանչյուր քայլին. պետք է «հետևի Գառանը, ուր էլ որ Նա գնա»։ Միայն սա անող մարդիկ են, որ իսկապես փնտրում են ճշմարիտ ճանապարհը, որ ճանաչում են Սուրբ Հոգու գործը։ Մարդիկ, որոնք համառորեն կառչում են բառերին և վարդապետություններին, դուրս են թողնվել Սուրբ Հոգու գործի կողմից։ Յուրաքանչյուր ժամանակաշրջանում Աստված նոր գործ կսկսի, և յուրաքանչյուր ժամանակաշրջանում մարդկանց մեջ նոր սկիզբ կլինի։ Եթե մարդը պահում է միայն այն ճշմարտությունները, որ «Եհովան Աստված է» և «Հիսուսը Քրիստոսն է», որոնք ճշմարտություններ են, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է միայն մեկ դարաշրջանի, ապա մարդը երբեք համընթաց չի քայլի Սուրբ Հոգու գործի հետ և հավիտյան անկարող կլինի ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստված գործում, եթե մարդը հետևում է առանց նվազագույն կասկածի և հետևում է սերտորեն, ապա ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին դուրս թողնել մարդուն։ Անկախ նրանից, թե ինչ է անում Աստված, քանի դեռ մարդը հավատացած է, որ դա Սուրբ Հոգու գործն է և համագործակցում է Սուրբ Հոգու գործի հետ՝ առանց որևէ կասկածի, և փորձում է համապատասխանել Աստծու պահանջներին, ապա ինչպե՞ս կարող է պատժվել։ Աստծու գործը երբեք չի դադարել, Նրա ոտնահետքերը երբեք կանգ չեն առել, և նախքան Իր կառավարման գործի ավարտը Նա միշտ զբաղված է եղել և երբեք կանգ չի առել։ Բայց մարդն այլ է. ձեռք բերելով Սուրբ Հոգու գործի միայն մի փոքր մասը՝ դրան վերաբերվում է այնպես, կարծես այն երբեք չի փոխվի. ձեռք բերելով մի քիչ ճանաչողություն՝ նա առաջ չի գնում՝ «հետևելու» Աստծու ավելի նոր գործին։ Տեսնելով Աստծու գործի միայն մի փոքր մասը՝ անմիջապես սահմանափակում է Աստծուն՝ Նրան դարձնելով որոշակի փայտե քանդակ, և հավատում է, որ Աստված միշտ կպահպանի այս պատկերը, որն ինքը տեսնում է, որ անցյալում այդպես է եղել և ապագայում էլ միշտ այդպես կլինի. ձեռք բերելով միայն մակերեսային ճանաչողության մի փոքր մաս՝ մարդն այնքան հպարտ է, որ մոռանում է իրեն և սկսում է անմտորեն հռչակել Աստծու բնույթն ու էությունը, որոնք պարզապես գոյություն չունեն. և համոզվելով Սուրբ Հոգու գործի մեկ փուլի հարցում՝ անկախ նրանից, թե ինչպիսի մարդ է Աստծու նոր գործը հռչակողը, մարդն այն չի ընդունում։ Նման մարդիկ չեն կարող ընդունել Սուրբ Հոգու նոր գործը. նրանք չափազանց պահպանողական են և անկարող են նոր բաներ ընդունել։ Նման մարդիկ նրանք են, ովքեր հավատում են Աստծուն, բայց նաև մերժում են Աստծուն։ Մարդը կարծում է, որ իսրայելացիները սխալ էին, որ «միայն հավատում էին Եհովային և չէին հավատում Հիսուսին», սակայն մարդկանց մեծամասնությունը խաղում է մի դեր, որում «միայն հավատում է Եհովային և մերժում Հիսուսին» և «տենչում է Մեսիայի վերադարձը, բայց հակառակում Մեսիային, ով կոչվում է Հիսուս»։ Զարմանալի չէ ուրեմն, որ մարդիկ դեռևս ապրում են Սատանայի իշխանության տակ՝ Սուրբ Հոգու գործի մի փուլն ընդունելուց հետո, և դեռևս չեն ստանում Աստծու օրհնությունները։ Մի՞թե սա մարդու ապստամբության արդյունքը չէ» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Աստծու գործը և մարդու կիրարկումը)։
Վերջին օրերին Ամենակարող Աստված արտահայտել է մարդկությանը փրկելու բոլոր ճշմարտությունները, որոնք վաղուց տեղադրվել են առցանց, որ բոլորը...
Շատ հավատացյալներ կարդում են Պողոսի խոսքերը «Բ Տիմոթեոս» թղթում՝ «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է» (Բ Տիմոթեոսին 3:16), և...
Տիրոջ բոլոր հավատացյալները վստահում են Տեր Հիսուսի խոստմանը. «Թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. Եվ եթե գնամ ու ձեզ համար էլ տեղ...
Վերջին օրերին Տեր Հիսուսը վերադարձել է մսեղիում և արտահայտել է ավելի քան տասը միլիոն խոսք։ Նա իրականացնում է դատաստանի գործը՝ սկսելով...