Ի՞նչ է իրականում նշանակում «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը»։

September 15, 2026

Վերջին օրերին Տեր Հիսուսը վերադարձել է մսեղիում և արտահայտել է ավելի քան տասը միլիոն խոսք։ Նա իրականացնում է դատաստանի գործը՝ սկսելով Աստծու տնից։ Բազմաթիվ երկրներից մարդիկ, որոնք փափագում են Աստծու հայտնվելուն, կարդացել են Ամենակարող Աստծու արտահայտած խոսքերը։ Նրանք վստահ են, որ սա Աստծու ձայնն է, և վերադարձել են Ամենակարող Աստծու գահի առջև։ Քրիստոսի ատյանի առջև դատաստանը փորձառաբար ապրելով՝ նրանց ապականված խառնվածքները սկսում են մաքրագործվել։ Այնուամենայնիվ կրոնական աշխարհում որոշ մարդիկ տեսնում են, որ Ամենակարող Աստված արտահայտել է այդքան շատ ճշմարտություններ, բայց դեռ հրաժարվում են ընդունել Նրան։ Մտածում են. «Տեր Հիսուսն ասել է. «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը» (Հովհաննես 3:36)։ Տեր Հիսուսը մարդու Որդին է, Նա Քրիստոսն է, և Նրա ճանապարհը հավիտենական կյանքի ճանապարհն է։ Հավատում ենք, որ քանի դեռ հավատում ենք Տեր Հիսուսին, կարող ենք հավիտենական կյանք ձեռք բերել։ Ինչո՞ւ պետք է հավատանք Ամենակարող Աստծուն։ Ուզում եք ասել, որ չե՞նք կարող մտնել երկնքի թագավորություն, թեև հավատում ենք Տեր Հիսուսին։ Անհնար է։ Տերը մեզ չի լքի»։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։

Ճիշտ է, որ Տեր Հիսուսն ասել է․ «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը», բայց Նա նաև ասել է․ «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ» (Հովհաննես 16:12-13)։ Ի՞նչ նկատի ուներ Տեր Հիսուսը սրանով։ Դա նշանակում է, որ միայն Շնորհքի դարաշրջանի Հիսուսին հավատալը բավարար չէ։ Ամենակարևորը Հիսուսի վերադարձին հավատալն է, Տեր Հիսուսի երկրորդ գալստյանը հավատալը և հավատալը, որ Ճշմարտության Հոգին եկել է՝ մարդուն առաջնորդելու դեպի ողջ ճշմարտությունը։ Հենց սա՛ է ամենավճռորոշը։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ Տեր Հիսուսի խոսքերը` «Ով հավատում է Որդուն, ընդունում է հավիտենական կյանքը», կարելի է ըմբռնել այսպես՝ «Հավատալ Որդուն» նշանակում է ոչ միայն հավատալ Տեր Հիսուսին, այլև հավատալ վերջին օրերին վերադարձող մարդու Որդուն։ Դա նշանակում է հավատալ վերջին օրերին Ամենակարող Աստծու արտահայտած բոլոր ճշմարտություններին։ Միայն այս կերպ կարող ենք ձեռք բերել հավիտենական կյանք։ Եթե հավատանք միայն Շնորհքի դարաշրջանի Տեր Հիսուսի անվանը, մեզ համար անհնար կլինի հավիտենական կյանք ձեռք բերել։ Քանի որ Շնորհքի դարաշրջանում Տեր Հիսուսը միայն փրկագնման գործը կատարեց․ Նա չկատարեց դատաստանի գործը։ Հետևաբար այն, ինչ մարդիկ ձեռք բերեցին Շնորհքի դարաշրջանում՝ Տեր Հիսուսին հավատալով, շատ սահմանափակ էր։ Բոլորս գիտենք, որ Շնորհքի դարաշրջանի անցած երկու հազար տարիների ընթացքում, թեև Տիրոջ բոլոր հավատացյալների մեղքերը ներվել են, նրանք դեռ ապրում են ցերեկը մեղք գործելու և գիշերը խոստովանելու անվերջանալի շրջապտույտում։ Որքան էլ որ ջանան հնազանդեցնել սեփական մարմինը, չեն կարող ազատվել մեղքի կապանքներից։ Մի՞թե սա փաստ չէ։ Ոչ ոք չի կարողացել հասկանալ, թե ինչու է սա այսպես, սակայն Ամենակարող Աստված լիովին պարզաբանել է այս հարցը։

Ամենակարող Աստված ասում է. «Թեև Հիսուսը եկավ մարդկանց մեջ և շատ աշխատանք կատարեց, Նա միայն ավարտեց ողջ մարդկության փրկագնման գործը և ծառայեց որպես մարդու մեղքի զոհ․ Նա չազատեց մարդուն իր ողջ ապականված խառնվածքներից։ Մարդուն Սատանայի ազդեցությունից լիովին փրկելու համար ոչ միայն պահանջվում էր, որ Հիսուսը դառնար մեղքի զոհ և կրեր մարդու մեղքերը, այլև Աստծուց պահանջվում էր ավելի մեծ գործ կատարել մարդուն իր՝ Սատանայի կողմից ապականված խառնվածքներից ամբողջությամբ ազատելու համար։ Եվ այսպես, մարդու մեղքերին թողություն տրվելուց հետո Աստված կրկին մսեղի դարձավ՝ մարդուն նոր դարաշրջան տանելու համար և սկսեց հանդիմանության ու դատաստանի գործը։ Այս գործը մարդկությանը բերել է ավելի բարձր ոլորտի մեջ։ Բոլոր նրանք, ովքեր ենթարկվում են Նրա տիրակալությանը, կվայելեն ավելի բարձր ճշմարտություն և կստանան ավելի մեծ օրհնություններ։ Նրանք իսկապես կապրեն լույսի մեջ և կստանան ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Քրիստոսի արտահայտությունները սկզբում, Նախաբան)։ «Դու միայն գիտես, որ Հիսուսը պիտի իջնի վերջին օրերին, բայց կոնկրետ ինչպե՞ս Նա կիջնի։ Քեզ պես մեղավորը, որ նոր է փրկագնվել և դեռ չի փոխվել կամ կատարելագործվել Աստծուց, կարո՞ղ ես արդյոք Աստծու մտադրություններին համապատասխան լինել։ Ինչ վերաբերում է քեզ, դու դեռևս քո հին անձն ես, ճիշտ է, որ Հիսուսը փրկել է քեզ, և Աստծու փրկության շնորհիվ է, որ այլևս մեղքից չես, բայց դա չի ապացուցում, որ արդեն առանց մեղքի կամ կեղտի ես։ Ինչպե՞ս կարող ես սրբացվել, եթե փոփոխության չես ենթարկվել։ Ներքուստ դու լի ես կեղտով, եսասիրությամբ ու ստորությամբ ու դեռ ցանկանում ես իջնել Հիսուսի հետ։ Բախտդ այդքան չի բերի։ Առ Աստված քո հավատի մեջ մի քայլ բաց ես թողել․ դու պարզապես փրկագնվել ես, բայց փոփոխության չես ենթարկվել։ Որպեսզի Աստծու մտադրություններին համապատասխանես, Աստված անձամբ պետք է գործի՝ քեզ փոխելու և մաքրագործելու համար․ այլապես դու միայն փրկագնված ես և ոչ մի կերպ չես կարող սրբացվել։ Այդ դեպքում դու արժանի չես Աստծու հետ վայելելու հրաշալի օրհնությունները, քանզի մի քայլ հետ ես մնացել Աստծու՝ մարդու տնօրինման գործից, որն էլ հենց մարդու փոփոխության ու կատարելագործման հանգուցային քայլն է։ Ուստի դու, որպես նոր փրկագնված մեղավոր, անկարող ես ուղղակիորեն ստանալ Աստծու ժառանգությունը» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Անվանումների և ինքնության վերաբերյալ)։ Ամենակարող Աստծու խոսքերը շատ հստակ են։ Այն մարդիկ, որոնք ընդունում են միայն Տեր Հիսուսի փրկագնման գործը, պարզապես մեղքերի թողություն են ստացել․ նրանք չեն մաքրագործվել մեղքերից և չեն սրբացվել։ Չեն կարող արժանանալ Աստծու հավանությանը և վստահաբար արժանի չեն հավիտենական կյանք ձեռք բերելու։ Հավատքի մեջ հավիտենական կյանք ձեռք բերելու համար պետք է ընդունենք Ամենակարող Աստծու՝ վերջին օրերի դատաստանի գործը։ Միայն մեղքից մաքրագործվելով, ավելի շատ ճշմարտություններ հասկանալով և ավելի բարձր ճշմարտություններ ձեռք բերելով՝ կկարողանանք ապրել լույսի մեջ և արժանի լինել ժառանգելու Աստծու խոստումները։ Ուստի մարդիկ չեն կարող հավիտենական կյանք ձեռք բերել՝ միայն Տեր Հիսուսին հավատալով։ Պետք է դիմավորեն Տեր Հիսուսի վերադարձը, ընդունեն Ամենակարող Աստծու արտահայտած բոլոր ճշմարտությունները, փարատեն իրենց մեղսալի բնությունը և մաքրագործվեն մեղքերից՝ խառնվածքի փոփոխության հասնելու համար։ Միայն այդ ժամանակ կարող են հավիտենական կյանք ձեռք բերել։ Յուրաքանչյուր ոք, ով տեսնում է, որ Ամենակարող Աստված այդքան շատ ճշմարտություններ է արտահայտել, սակայն հրաժարվում է ընդունել դրանք, անկասկած ճշմարտության հանդեպ հակակրանք տածող և ճշմարտությունն ատող մեկն է։ Այս մարդիկ կլքվեն ու դուրս կթողնվեն Աստծու կողմից և կընկնեն աղետների մեջ։ Ահա թե ինչու է Ամենակարող Աստված ասում․ «Ասում եմ ձեզ հետևյալը. մարդիկ, որոնք չեն ընդունում ճշմարտությունը, բայց կուրորեն սպասում են Հիսուսի գալստյանը՝ սպիտակ ամպերի վրա, անկասկած նրանք են, ովքեր հայհոյում են Սուրբ Հոգուն, և նրանք աներկբա այն կատեգորիան են, որը կկորչի։ Դուք պարզապես ցանկանում եք Հիսուսի շնորհը և պարզապես ցանկանում եք վայելել երկնքի երանելի ոլորտը, սակայն երբեք չեք հնազանդվել Հիսուսի ասած խոսքերին և երբեք չեք ընդունել Հիսուսի արտահայտած ճշմարտությունը, երբ Նա կրկին մսեղի վերադառնա։ Ի՞նչ կներկայացնեք սպիտակ ամպի վրա Հիսուսի վերադարձի փաստի դիմաց։ Արդյո՞ք դա այն անկեղծությունն է, որով դուք անընդհատ մեղքեր եք գործում, ապա կրկին ու կրկին ձեր խոստովանության խոսքն ասում։ Ի՞նչ եք զոհաբերելու Հիսուսին, որը վերադառնում է սպիտակ ամպի վրա։ Արդյո՞ք դա այն բազմամյա աշխատանքի կապիտալն է, որով մեծարում եք ինքներդ ձեզ։ Ի՞նչ կներկայացնեք, որպեսզի արդյունքում վերադարձած Հիսուսը վստահի ձեզ։ Արդյո՞ք դա ձեր ամբարտավան բնությունն է, որը չի ենթարկվում որևէ ճշմարտության» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը)։ «Այն, ինչ վերջին օրերի Քրիստոսը բերում է, կյանք է, այն, ինչ Նա բերում է, ճշմարտության մնայուն և մշտագո ճանապարհն է։ Այս ճշմարտությունն այն ուղին է, որով մարդը ձեռք է բերում կյանք, և միակ ուղին, որով մարդը կճանաչի Աստծուն և Աստծու հավանությանը կարժանանա։ Եթե դու չես փնտրում վերջին օրերի Քրիստոսի ընձեռած կյանքի ճանապարհը, ապա երբեք չես արժանանա Հիսուսի հավանությանը և երբեք չես արժանանա մտնելու երկնքի արքայության դարպասով, որովհետև դու պատմության խամաճիկ ես և պատմության բանտարկյալ։ Նրանք, ովքեր վերահսկվում են կանոններով, բառերով և պատմության կապանքներով, երբեք չեն կարողանա կյանք ձեռք բերել և երբեք ի վիճակի չեն լինի կյանքի մշտնջենական ճանապարհը ձեռք բերելու։ Պատճառն այն է, որ նրանց ողջ ձեռք բերածը հազարավոր տարիների պղտոր ջուր է, որից կառչած են մնացել, այլ ոչ թե կյանքի ջուրը, որ հոսում է գահից։ Նրանք, ում կյանքի ջուր չի մատակարարվում, հավիտյան կմնան դիակներ, հավիտյան կմնան Սատանայի խաղալիքներ ու հավիտյան կմնան դժոխքի որդիներ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են տեսնել Աստծուն։ Դու միայն փնտրում ես կառչել պատմությանը, միայն փնտրում ես տեղում դոփել և ամեն ինչ անփոփոխ պահել, չես փնտրում փոխել ներկա վիճակն ու հրաժարվել պատմությունից, ուստի միթե մեկը չես, ով միշտ հակադրվում է Աստծուն… տես, թե ով է այժմ գործում, թե ով է այժմ իրականացնում մարդու փրկության աշխատանքը վերջին օրերին։ Եթե չանես, երբեք ճշմարտությունը ձեռք չես բերի և երբեք կյանք ձեռք չես բերի» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Միայն վերջին օրերի Քրիստոսը կարող է մարդուն տալ հավիտենական կյանքի ճանապարհը)։

Հարակից նյութեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով