Արդյոք իրո՞ք կարող եք մտնել երկնքի թագավորություն՝ կառչելով Աստվածաշնչից։
Շատ հավատացյալներ կարդում են Պողոսի խոսքերը «Բ Տիմոթեոս» թղթում՝ «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է» (Բ Տիմոթեոսին 3:16), և...
Մենք ողջունում ենք բոլոր փնտրողներին, ովքեր փափագում են Աստծու հայտնվելը։
Տիրոջ հավատացյալների մեծագույն հույսը Նրա վերադարձը դիմավորելն ու երկնքի թագավորություն հափշտակվելն է։ Հիմա, երբ մեծ արհավիրքներն սկսվել են, Տիրոջը դիմավորելը հրատապ խնդիր է։ Կրոնական աշխարհը, հիմնվելով Աստվածաշնչի խոսքերի վրա, «Գալիլեացինե՛ր, ինչո՞ւ եք կանգնել երկնքին նայում։ Այս Հիսուսը, որ ձեզանից երկինք բարձրացավ, նույն կերպ էլ պիտի գա, ինչպես որ տեսաք նրան երկինք գնալիս» (Գործք Առաքելոց 1:11)։ հավատում է, որ քանի որ Տեր Հիսուսն Իր հարությունից հետո հոգևոր մարմնով ամպի վրա համբարձվեց երկինք, հոգևոր մարմնով էլ կվերադառնա՝ ամպի վրա իջնելով։ Բոլորը սպասում են, որ տեսնեն, թե ինչպես է Տեր Հիսուսի հոգևոր մարմինն ամպի վրա իջնում երկնքից, որպեսզի իրենց տանի երկնքի թագավորություն։ Բայց արդյոք իրականում կհաջողե՞ն Տիրոջն այս կերպ դիմավորելիս։ Ինչո՞ւ են հավատացյալները Տիրոջ հանդեպ իրենց հավատն ու Նրան դիմավորելը հիմնում հրեշտակների, այլ ոչ թե Տեր Հիսուսի խոսքերի վրա։ Ի վերջո, ո՞վ է Տերը, և ո՞վ է Աստված։ Երբ խոսքը վերաբերում է Տիրոջ վերադարձը դիմավորելու վճռորոշ հարցին, արդյոք պետք է հավատանք Տիրո՞ջ, թե՞ հրեշտակների խոսքերին։ Խոսքերը, որոնք հենց նոր մեջբերեցի, հստակորեն ասվել են հրեշտակների կողմից։ Նրանք միայն ասել են, որ Տեր Հիսուսը կվերադառնա նույն կերպ, ինչպես հեռացավ, սակայն ուրիշ ոչինչ չեն ասել։ Կարո՞ղ ենք արդյոք սրանից վստահ լինել, որ Տերը հոգևոր մարմնով է վերադառնալու։ Տեր Հիսուսն ասել է. «Սակայն այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները երկնքում և ո՛չ իսկ Որդին, այլ միայն Հայրը» (Մարկոս 13:32)։ Ուրեմն ինչպե՞ս կարող էին հրեշտակներն իմանալ, թե Տերն ինչպես է վերադառնալու։ Սա հաշվի առնելով՝ կարո՞ղ է արդյոք հրեշտակների մարգարեությունը ճշգրիտ լինել։ Տեր Հիսուսը երբեք չի ասել, որ կվերադառնա և մարդուն կհայտնվի որպես հոգևոր մարմին։ Փոխարենը Նա բազմիցս ասել է, որ կգա որպես «մարդու Որդի» և որպես «փեսա»։ Օրինակ՝ «Որովհետև ինչպես կայծակն է ելնում արևելքից և երևում է մինչև արևմուտք, այդպես էլ լինելու է Մարդու Որդու գալուստը» (Մատթեոս 24:27)։ «Որովհետև Մարդու Որդու երևումը այնքան տեսանելի կլինի, ինչպես որ երբ փայլակը փայլատակում է հորիզոնի մի կողմում, փայլում է նաև մյուս կողմում։ Բայց նա նախ պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից» (Ղուկաս 17:24-25)։ «Կեսգիշերին մի ձայն լսվեց. «Ահա փեսան գալիս է, վե՛ր կացեք նրան ընդառաջ»» (Մատթեոս 25:6)։ Հիմնվելով Տեր Հիսուսի մարգարեությունների վրա՝ կարող ենք վստահ լինել, որ երբ Տերը վերադառնա, Նա մսեղի կդառնա որպես մարդու Որդի, կհայտնվի և կարտահայտի ճշմարտությունը՝ Իր գործն անելու համար, և կկատարի վերջին օրերի դատաստանի գործը՝ մի խումբ մարդկանց փրկելու և նրանց հաղթահարողներ դարձնելու համար։ Նա թագավորության ավետարանը կտարածի աշխարհի բոլոր ազգերին, որպեսզի Աստծու թագավորությունն իրականանա երկրի վրա։ Աստված, Իր գործն իրագործելու համար մսեղիում հայտնվելով, պարտության է մատնում Սատանային և բոլոր թշնամական ուժերին՝ Իր թագավորությունը հաստատելով երկրի վրա։ Սա լիովին բացահայտում է Աստծու մեծ զորությունն ու իմաստությունը, և հենց այսպես է Աստված փառք ձեռք բերում։
Սակայն մարդիկ առհասարակ հասկացողություն չունեն Աստծու գործի մասին։ Հիմնվելով միայն սեփական պատկերացումների ու երևակայությունների վրա՝ նրանք սահմանափակում են Տեր Հիսուսի վերադարձի եղանակը՝ կարծելով, թե Նա կգա հոգևոր մարմնով։ Նրան կընդունեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն, որ Նրա հոգևոր մարմինն իջնում է ամպի վրա։ Սա ճակատագրական սխալ է։ Երբ մարդիկ տեսնեն Նրա հոգևոր մարմնի գալուստը, կկարծեն, թե դիմավորել են Տիրոջը, բայց իրականում պատուհասի կհանդիպեն։ Դա ճիշտ նույնն է, ինչ այն ժամանակ, երբ Թովմասը տեսավ իրեն հայտնված Տիրոջ հոգևոր մարմինը. միայն այդժամ հավատաց և ասաց՝ «Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ»։ Տեր Հիսուսը հավանություն չտվեց նրան, այլ փոխարենն ասաց․ «Հավատացիր, որովհետև տեսար ինձ. երանի՜ նրանց, որոնք չեն տեսել, սակայն կհավատան» (Հովհաննես 20:29)։ Վերջին օրերին Տերը մսեղի է դարձել որպես մարդու Որդի՝ արտահայտելով ճշմարտությունը՝ դատաստանի գործն անելու համար։ Եթե չհավատաք կամ չընդունեք սա, այլ պնդեք, որ կսպասեք մինչև տեսնեք, թե ինչպես է Տիրոջ հոգևոր մարմինն իջնում ամպի վրա, որպեսզի հավատաք, ապա բաց կթողնեք վերջին օրերին Աստծու կողմից փրկվելու ձեր հնարավորությունը։ Երբ Տիրոջ հոգևոր մարմինն իջնի, դա կլինի այն ժամանակը, երբ Աստծու դատաստանի գործն ավարտված կլինի, և երբ Նա կպարգևատրի բարին ու կպատժի չարը։ Դրանով կիրականանա Հայտնության գրքի մարգարեությունը՝ «Ահա նա գալիս է ամպերի մեջ, և նրան պիտի տեսնեն բոլոր աչքերը, նաև նրանք, որ խոցեցին նրան, և երկրի բոլոր ազգերը պիտի ողբան նրա համար» (Հայտնություն 1:7)։ Այդ ժամանակ արդեն շատ ուշ կլինի։ Դա կլինի այն ժամանակը, երբ մարդիկ կողբան և ատամները կկրճտացնեն՝ հուսահատությունից ծեծելով իրենց կուրծքը։ Կարդանք մի հատված՝ «Բազմաթիվ մարդկանց գուցե չհետաքրքրեն Իմ ասածները, սակայն, այնուամենայնիվ, Ես ցանկանում եմ ասել բոլոր այսպես կոչված սրբերին, որոնք հետևում են Հիսուսին, որ երբ ձեր սեփական աչքերով տեսնեք Հիսուսին՝ երկնքից սպիտակ ամպի վրա իջնելով, դա կլինի Արդարության արևի հրապարակայնորեն հայտնվելու ժամանակը։ Միգուցե դա քեզ համար կլինի մեծ ոգևորության ժամանակ։ Ինչևէ, պետք է իմանաս, որ ժամանակը, երբ դու վկա կլինես երկնքից Հիսուսի իջնելուն, կլինի նաև այն ժամանակը, երբ դու կիջնես դժոխք՝ պատժվելու, այն ժամանակը, երբ կհռչակվի Աստծու տնօրինման ծրագրի ավարտը, և երբ Աստված կպարգևատրի բարիներին և կպատժի չարերին։ Քանզի Աստծու դատաստանը կավարտվի, նախքան մարդը նշաններ կտեսնի, երբ կա միայն ճշմարտության արտահայտությունը։ Ովքեր ընդունում են ճշմարտությունը և չեն փնտրում նշաններ, ուստի մաքրագործվում են, պետք է բերվեն Աստծու գահի առաջ և ընկնեն Արարչի գիրկը։ Միայն նրանք, ովքեր համառում են՝ հավատալով, թե «այն Հիսուսը, որը սպիտակ ամպի վրա չի գալիս, կեղծ քրիստոս է», պետք է ենթարկվեն հավիտենական պատժի, քանի որ նրանք միայն հավատում են այն Հիսուսին, որը նշաններ է կատարում, սակայն չեն ընդունում այն Հիսուսին, որն արտահայտում է խիստ դատաստան և ազատագրում կյանքը ու ճշմարիտ ճանապարհը։ Այսպիսով, կարող է լինել միայն այնպես, որ Հիսուսը նրանց հետ գործ ունենա, երբ բացահայտորեն վերադառնա սպիտակ ամպի վրա» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը)։ Այս հատվածից կարող ենք տեսնել, որ պատուհաս է սպասում յուրաքանչյուրին, ով միայն սպասում է, որ Տերն իջնի ամպի վրա՝ մսեղիում Տիրոջ հայտնվելն ու գործելն ընդունելու փոխարեն։
Շատ հավատացյալներ կարդում են Պողոսի խոսքերը «Բ Տիմոթեոս» թղթում՝ «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է» (Բ Տիմոթեոսին 3:16), և...
Շատ մարդիկ կարծում են, որ այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը գամվեց խաչին և հարություն առավ մեռելներից, Նա արդեն դարձել էր փառավոր հոգևոր...
Վերջին օրերին Տեր Հիսուսը վերադարձել է մսեղիում և արտահայտել է ավելի քան տասը միլիոն խոսք։ Նա իրականացնում է դատաստանի գործը՝ սկսելով...
Ամենակարող Աստված հայտնվել և գործում է վերջին օրերում՝ արտահայտելով ավելի քան տասը միլիոն բառ։ Ամենակարող Աստծու խոսքերը կարդալուց հետո շատ...