Արդյոք իրո՞ք կարող եք մտնել երկնքի թագավորություն՝ կառչելով Աստվածաշնչից։

September 15, 2026

Շատ հավատացյալներ կարդում են Պողոսի խոսքերը «Բ Տիմոթեոս» թղթում՝ «Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է» (Բ Տիմոթեոսին 3:16), և եզրակացնում են, որ Աստվածաշնչի բոլոր խոսքերն Աստծուց են ներշնչված և բխում են Նրանից։ Հավատում են, որ Աստվածաշնչի ցանկացած խոսք, անկախ նրանից, թե ով է այն ասել, Աստծու խոսքն է։ Նույնիսկ կարծում են, թե Աստվածաշունչը ներկայացնում է Տիրոջը, և պարզապես Աստվածաշնչին կառչելով՝ կարող են մտնել երկնքի թագավորություն։ Բայց արդյոք այս ընկալումը ճի՞շտ է։

«Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է» արտահայտությունն արել է Պողոսը։ Երբ նա սա ասաց, Նոր Կտակարանը դեռ գոյություն չուներ, քանի որ դրա ձեռագրերը որպես գիրք կազմվեցին միայն Քրիստոսից ավելի քան 300 տարի անց։ Ուստի Պողոսն ակնհայտորեն նկատի ուներ Հին Կտակարանը։ Արդ, արդյոք Պողոսի պնդումն իրականում ճշգրի՞տ էր։ Հստակ չգիտենք, բայց երբեք չենք տեսել, որ Տեր Հիսուսն այդպիսի բան ասի, ոչ էլ տեսել ենք, որ Սուրբ Հոգին ասի դա, և առավել ևս չենք տեսել, որ որևէ մարգարե փոխանցի այդ խոսքերը։ Բոլորս գիտենք, որ Նոր Կտակարանը պարունակում է բազմաթիվ մարդկանց խոսքեր, այդ թվում՝ առաքյալների, փարիսեցիների և Հուդայի, և այնտեղ կան անգամ Սատանայի խոսքերը։ Անշուշտ, այս խոսքերն Աստծուց ներշնչված չէին։ Անկախ նրանից՝ Պողոսի այս պնդումը ճիշտ է, թե ոչ, մի բան հաստատ է․ եթե Աստծուն հավատացող մարդիկ պարզապես կառչում են Աստվածաշնչին և դրան վերաբերվում այնպես, կարծես այն Աստված լինի, ապա նրանք միանշանակ սխալվում են։ Տեր Հիսուսը մի անգամ ասել է՝ «Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։ Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք» (Հովհաննես 5:39-40)։ Տիրոջ խոսքերը շատ հստակ են․ Աստվածաշունչն ընդամենը Աստծու՝ անցյալում կատարած գործի արձանագրությունն է ու Նրա մասին վկայությունը։ Աստվածաշունչն ինքնին հավիտենական կյանք չունի։ Միայն Աստված ունի հավիտենական կյանքի ճանապարհը․ միայն Աստված է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Աստված Արարիչն է և բոլոր բաների կյանքի աղբյուրը։ Նա գերիշխանություն ունի երկինքների, երկրի ու բոլոր բաների նկատմամբ, և մարդկությանը Նրա տված կյանքի ապահովումն անվերջ է ու անսպառ։ Աստվածաշունչը, սակայն, ընդամենը պատմական գիրք է, որն արձանագրում է Աստծու՝ նախկինում կատարած գործը։ Ինչպե՞ս կարելի է այն հավասարեցնել Աստծուն։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչում զետեղված Աստծու սակավաթիվ խոսքերը հենց Իր՝ Աստծու համեմատությամբ ընդամենը կաթիլ են օվկիանոսում։ Պնդելը, թե պարզապես Աստվածաշնչին կառչելով՝ կարելի է մտնել երկնքի թագավորություն, ոչ այլ ինչ է, քան ցանկալին իրականության տեղ ընդունելը։ Աստված մարդկության տնօրինման Իր գործում երեք փուլ է իրագործում և ավելի ու ավելի շատ խոսքեր է ասում։ Սա հատկապես վերաբերում է վերջին օրերի դատաստանի գործին, որի ընթացքում Ամենակարող Աստված արտահայտել է բազմաթիվ ճշմարտություններ։ «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքում արձանագրված խոսքերն արդեն իսկ յոթ հատոր են կազմում՝ բազմիցս գերազանցելով Աստվածաշնչի խոսքերին։ Սա լիովին իրագործում է Տեր Հիսուսի խոսքերը. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն էլ պիտի խոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ» (Հովհաննես 16:12-13)։ «Նա, ով մերժում է Ինձ և չի ընդունում Իմ խոսքերը, ունի մեկին, ով դատում է իրեն. այն Ճանապարհը, որը Ես խոսել եմ, հենց դա էլ կդատի նրան վերջին օրը» (Հովհաննես 12:48)։ Ինչպես նաև Հայտնության գրքի մարգարեությունները․ «Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» (Հայտնություն 2:7)։ Այս մարգարեությունները միանգամայն հստակ են․ երբ Տերը վերադառնա վերջին օրերին, կրկին կխոսի եկեղեցիների հետ՝ արտահայտելով բոլոր ճշմարտությունները՝ մարդկությանը դատելու համար։ Այսինքն՝ ճշմարտությունը կօգտագործի՝ մարդկանց դատելու և մաքրագործելու համար՝ փրկելով նրանց Սատանայի ապականությունից և ազատելով մեղքի կապանքներից։ Սա գործի աննախադեպ փուլ է և Աստծու փրկության գործի վերջին փուլը։ Սրանից կարող ենք տեսնել, որ Աստված երբեք չի խոսել Աստվածաշնչի հիման վրա։ Աստված այնքան շատ բան ունի ասելու մարդկությանը։ Աստվածաշնչում զետեղված Աստծու խոսքերն ընդամենը կաթիլ են օվկիանոսում։ Վերջին օրերին Աստված արտահայտում է ավելի բարձր և ավելի մեծ թվով ճշմարտություններ։ Մասնավորապես, մարդկանց դատող, մաքրագործող և կատարյալ դարձնող խոսքերը բոլորն Աստծու կողմից արտահայտվում են վերջին օրերի Նրա դատաստանի գործի ընթացքում։ Եթե այս խոսքերն արտահայտված լինեին Շնորհքի դարաշրջանում, մարդիկ չէին կարողանա տանել դրանք և պատրաստ չէին լինի դրանց։ Հետևաբար, եթե մարդիկ կարծում են, որ կարող են փրկվել և մտնել երկնքի թագավորություն՝ միայն Աստվածաշնչին կառչելով, ապա դա սոսկ ցանկալին իրականության տեղ ընդունել է։ Մարդիկ պատկերացնում են, թե երկնքի թագավորություն մտնելը շատ ավելի պարզ է, քան իրականում կա։ Նրանք լցված են գարշելիությամբ և ապականությամբ՝ ապրելով մեղքի մեջ և անկարող լինելով ազատվել դրանից։ Բացարձակապես չեն ճանաչում Աստծու գործը, առավել ևս՝ Աստծու բնույթը։ Անգամ երկար տարիներ Տիրոջը հավատալուց հետո դեռևս հաճախ մեղք են գործում և դիմադրում Աստծուն։ Նրանք Աստծու հանդեպ ո՛չ երկյուղ ունեն, ո՛չ հնազանդություն, սակայն ակնկալում են մտնել երկնքի թագավորություն՝ պարզապես Աստվածաշնչին ու Տեր Հիսուսի անվանը կառչելով։ Մի՞թե սա կատակ չէ։ Այսօր Տեր Հիսուսը վաղուց արդեն վերադարձել է։ Նա հայտնվել է և արտահայտում է ճշմարտությունը՝ Իր գործը կատարելու համար։ Բոլոր իմաստուն կույսերը, որոնք լսել են Աստծու ձայնը, հափշտակվել են Նրա գահի առջև։ Նրանք բոլորն ընդունում են, որ Ամենակարող Աստծու խոսքերը ճշմարտություն են և Սուրբ Հոգու արտահայտումները։ Նրանք մասնակցել են երկնքի թագավորության խնջույքին և գեղեցիկ ու հնչեղ վկայություն են կրել Աստծու համար։ Ամեն օր ուտում և խմում են Աստծու խոսքերն ու փառաբանում Նրան՝ անսահման բավականություն զգալով։ Սա մի փաստ է, որը բոլորը կարող են տեսնել։ Ինչպես ասում է Ամենակարող Աստված․ «Այն, ինչ վերջին օրերի Քրիստոսը բերում է, կյանք է, այն, ինչ Նա բերում է, ճշմարտության մնայուն և մշտագո ճանապարհն է։ Այս ճշմարտությունն այն ուղին է, որով մարդը ձեռք է բերում կյանք, և միակ ուղին, որով մարդը կճանաչի Աստծուն և Աստծու հավանությանը կարժանանա։ Եթե դու չես փնտրում վերջին օրերի Քրիստոսի ընձեռած կյանքի ճանապարհը, ապա երբեք չես արժանանա Հիսուսի հավանությանը և երբեք չես արժանանա մտնելու երկնքի արքայության դարպասով, որովհետև դու պատմության խամաճիկ ես և պատմության բանտարկյալ։ Նրանք, ովքեր վերահսկվում են կանոններով, բառերով և պատմության կապանքներով, երբեք չեն կարողանա կյանք ձեռք բերել և երբեք ի վիճակի չեն լինի կյանքի մշտնջենական ճանապարհը ձեռք բերելու։ Պատճառն այն է, որ նրանց ողջ ձեռք բերածը հազարավոր տարիների պղտոր ջուր է, որից կառչած են մնացել, այլ ոչ թե կյանքի ջուրը, որ հոսում է գահից։ Նրանք, ում կյանքի ջուր չի մատակարարվում, հավիտյան կմնան դիակներ, հավիտյան կմնան Սատանայի խաղալիքներ ու հավիտյան կմնան դժոխքի որդիներ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող են տեսնել Աստծուն։ Դու միայն փնտրում ես կառչել պատմությանը, միայն փնտրում ես տեղում դոփել և ամեն ինչ անփոփոխ պահել, չես փնտրում փոխել ներկա վիճակն ու հրաժարվել պատմությունից, ուստի միթե մեկը չես, ով միշտ հակադրվում է Աստծուն։ Աստծու աշխատանքի քայլերը անդադար են ու զորավոր, ինչպես մակընթաց ալիքները և գլորվող որոտները, մինչդեռ դու պասիվ կերպով նստած ես՝ մահվան սպասելով, կառչած հնին ու սպասելով, որ ամեն ինչ ինքն իրեն քեզ հասնի։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող ես համարվել Գառան հետքերով գնացող մեկը։ Ինչպե՞ս կարող ես ի ցույց դնել, որ այն աստված, ում կառչում ես, Աստված է, ով միշտ նոր է և երբեք հին չէ։ Եվ ինչպե՞ս կարող են քո դեղնած գրքերի խոսքերը քեզ անցկացնել նոր դարաշրջան։ Ինչպե՞ս կարող են դրանք առաջնորդել քեզ՝ փնտրելու Աստծու աշխատանքի քայլերը։ Եվ ինչպե՞ս դրանք կարող են քեզ երկինք բարձրացնել։ Քո ձեռքերում սոսկ բառեր են, որոնք կարող են միայն ժամանակավոր մխիթարություն ապահովել, այլ ոչ թե ճշմարտություններ, որոնք կարող են կյանք տալ քեզ։ Սուրբ Գրքի այն խոսքերը, որոնք թվարկում ես, սոսկ Սուրբ Գիրքն է, որը կարող է լցնել բերանդ. դրանք փիլիսոփայություններ չեն, որոնք կարող են օգնել քեզ ճանաչելու մարդկային կյանքը, էլ չասած՝ այն ուղին, որը կարող է քեզ դեպի կատարելություն առաջնորդել։ Այս տարբերությունը քեզ խորհելու առիթ չի՞ տալիս։ Չի՞ բացահայտում քեզ համար այնտեղ պարունակվող խորհուրդները։ Կարո՞ղ ես ինքդ քեզ երկինք բարձրացնել՝ Աստծուն հանդիպելու։ Առանց Աստծու գալստյան՝ կարո՞ղ ես ինքդ քեզ տանել երկինք՝ Աստծու հետ ընտանեկան երջանկություն վայելելու։ Դեռևս երազո՞ւմ ես։ Ուստի հորդորում եմ դադարել երազել և նայել, թե ով է այժմ գործում, թե ով է այժմ իրականացնում մարդու փրկության աշխատանքը վերջին օրերին։ Եթե չանես, երբեք ճշմարտությունը ձեռք չես բերի և երբեք կյանք ձեռք չես բերի» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Միայն վերջին օրերի Քրիստոսը կարող է մարդուն տալ հավիտենական կյանքի ճանապարհը)։

Հարակից նյութեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով