Ինչու Աստված վերջին օրերին պետք է կրկին հայտնվի և գործի մարմնանալով

September 21, 2026

Շատ մարդիկ կարծում են, որ այն բանից հետո, երբ Տեր Հիսուսը գամվեց խաչին և հարություն առավ մեռելներից, Նա արդեն դարձել էր փառավոր հոգևոր մարմին և համբարձվել երկինք․ հետևաբար երբ Տերը վերադառնա, Նա պետք է հայտնվի և գործի Իր հարություն առած հոգևոր մարմնով։ Ուստի նրանք հարցնում են. ինչո՞ւ պետք է Աստված կրկին մարմնանա որպես մարդու Որդի՝ վերջին օրերի դատաստանի գործը կատարելու համար։ Բոլորս գիտենք, որ Շնորհքի դարաշրջանում Տեր Հիսուսը հայտնվեց և գործեց՝ մարմնանալով որպես մարդու Որդի, որ հաղորդակցվի մարդկանց հետ, ապրի նրանց հետ միասին և արտահայտի ճշմարտությունը նրանց առաջնորդելու համար։ Ի վերջո Նա գամվեց խաչին՝ մարդկության մեղքերն Իր վրա վերցնելով որպես մարդու մեղքի զոհ։ Աստծու հայտնվելու, փրկագնման գործը կատարելու և որպես մեղքի զոհ ծառայելու լավագույն ճանապարհը մարմնանալն էր․ ոչ միայն Սատանան ամոթահար եղավ, այլև Աստված փառք ձեռք բերեց։ Հստակ է, որ Աստծու՝ որպես մարմնացում գործելու ընտրությունը լիովին հիմնված էր գործի կարիքների վրա։ Նա Իր հայտնվելու ձևը չորոշեց՝ ըստ մարդկային պատկերացումների և երևակայությունների։ Ուրեմն ինչո՞ւ պետք է Աստված կրկին մարմնանա՝ վերջին օրերի դատաստանի գործը կատարելու համար։ Սա նույնպես հիմնված է ապականված մարդկության կարիքների վրա․ ապականված մարդկությունն ունի մարմնացած Աստծու փրկության կարիքը։ Աստծու՝ մարդկանց փրկելու գործն այնքան պարզ չէ, որքան մարդիկ պատկերացնում են․ այնպես չէ, որ բավական է միայն՝ Նա լիովին արտահայտի ճշմարտությունը, իսկ հետո մարդիկ պարզապես ինքնուրույն կարդան Աստծու խոսքերը, հավաքվեն՝ հաղորդակցվելու, և կիրառեն ու փորձառաբար ապրեն դրանք։ Դա որևէ արդյունքի չէր հասնի։ Աստծու գործի ամեն մի փուլի համար կա գործնական ընթացք, և յուրաքանչյուր փուլ ներառում է բազմաթիվ մանրամասներ։ Մասնավորապես վերջին օրերին մարդկանց մաքրագործելու Աստծու դատաստանի գործը պահանջում է մարդկանց հետ երկարաժամկետ շփում․ այդ ընթացքում Նա նպատակաուղղված կերպով արտահայտում է ճշմարտությունը մարդկանց դատելու և մերկացնելու համար՝ ըստ տարբեր ապականված վիճակների, ըմբոստության և դիմադրության, որ նրանք դրսևորում են։ Դա նաև պահանջում է, որ մարդիկ փորձառաբար ապրեն տարբեր փորձություններ և զտումներ, որոնք բացահայտում են նրանց։ Սա պահանջում է, որ Աստված մարմնանա և ապրի մարդկանց մեջ՝ Իր գործը կատարելու համար։ Ուստի մարմնացած Աստված պետք է ունենա բնականոն մարդկայնություն։ Սա Նրա համար հեշտացնում է մարդկանց հետ շփվելը, և մարդիկ կարող են ազատ ու ազատագրված ապրել Աստծու առջև, առանց որևէ կաշկանդանքի՝ ազատորեն խոսելով և բնականորեն վարվելով, ինչպես վարվում են այլ մարդկանց հետ շփվելիս։ Սա Աստծու համար հեշտացնում է ճշմարտությունն արտահայտելը՝ մարդկանց մաքրագործելու և փրկելու համար։ Եթե Նա հայտնվեր որպես հոգևոր մարմին, մարդկանց հետ շփվելը հեշտ չէր լինի։ Մտածեք այդ մասին․ եթե Աստծու հոգևոր մարմինը հանկարծ հայտնվեր մարդկանց առաջ, Ինչպե՞ս կզգային նրանք։ Սարսափած և խուճապահար կլինեին։ Աստծու Հոգու հետ մեկ կամ երկու անգամ շփվելը մարդկանց մշտական երկյուղի մեջ կպահեր․ նրանք կվախենային՝ չիմանալով, թե Աստված երբ կարող է գալ, և չէին իմանա ինչպես առերեսվել Աստծու հետ։ Ուրեմն ասեք ինձ՝ կարո՞ղ էր մարդկանց փրկելու գործը արդյունքի հասնել, եթե դա անելու համար Աստված գար որպես հոգևոր մարմին։ Չէր կարող։ Եթե մարդկանց սրտերը վախից դողային, և նրանք լինեին սոսկումով, պաշտպանողականությամբ ու խուսափումով լի, ի վիճակի չէին լինի բացելու իրենց սրտերն Աստծու առաջ։ Այդ դեպքում ինչպե՞ս Աստված կարող էր արտահայտել ճշմարտությունը՝ մարդկանց փրկելու համար։ Ավելին, Նրա հոգևոր մարմնի առաջ մարդիկ ընդհանրապես ոչ մի պատկերացում չէին ունենա, միայն վախից կդողային՝ չհամարձակվելով անգամ չնչին ըմբոստություն կամ դիմադրություն ցույց տալ։ Առավել ևս նրանք չէին համարձակվի գործել իրենց իսկ կամքի համաձայն։ Այդ դեպքում մարդկանց ապականված խառնվածքները թաքնված կլինեին և չէին կարող մաքրագործվել։ Սա ապացուցում է, որ Աստծու՝ որպես հոգևոր մարմին գործելը նպաստավոր չէ մարդկանց փրկելու համար։ Սակայն երբ Աստված մարմնանում է որպես սովորական մարդ, Նրա համար ավելի հեշտ է Իր գործը կատարել։ Երբ մարդիկ տեսնում են, որ Քրիստոսը սովորական մարդ է, նրանց համար հեշտ է մոտենալ Աստծուն և բացել իրենց սրտերը Նրա առաջ։ Եվ երբ Աստված խոսքեր է արտահայտում՝ մարդկանց բացահայտելու համար, նրանց համար հեշտ է նաև ընդունելը։ Այսպիսով՝ եթե Աստված մարմնանար որպես բացառիկ անձնավորություն կամ հայտնի մարդ, կարո՞ղ էր այս արդյունքը ձեռք բերվել։ Մարդիկ կզգային, որ Աստված իրենց համար անհասանելի է, և նրանց ու Աստծու միջև հեռավորություն կստեղծվեր։ Բայց եթե Աստված մարմնանում է որպես սովորական մարդ, մարդիկ կարող են մոտենալ Աստծուն, խոսել իրենց սրտից, և նրանց ունեցած բոլոր ապականված խառնվածքները կարող են բացահայտվել։ Դա նաև հեշտացնում է նրանց ունեցած ցանկացած պատկերացման և երևակայության բացահայտումը։ Այս կերպ Աստծու համար մարդկանց մերկացնելը և դատելը հարմար է ու հեշտ։ Ուստի վերջին օրերի Իր գործի մեջ Աստված պետք է մարմնանա որպես սովորական մարդ։ Այս մսեղիի պատկերը չի կարող չափազանց բացառիկ լինել։ Միայն այս ճանապարհով մարդիկ պատրաստ կլինեն շփվելու Աստծու հետ ճիշտ այնպես, ինչպես սովորական մարդու հետ են հաղորդակցվում։ Նրանք ազատ և ազատագրված կլինեն իրենց խոսքում ու գործողություններում և կկարողանան պարզ և բաց կերպով իրենց սրտից խոսել Աստծու հետ։ Ավելին, մարմնացած Աստծու առաջ մարդկանց ըմբոստությունն ու ապականությունը նույնպես կարող են բնականորեն բացահայտվել։ Աստծու դատաստանի, մերկացման և էտման միջոցով մարդիկ հոժարակամ կլինեն Աստծու առաջ ապաշխարելու, Նրան արտահայտելու իրենց վճռականությունը և իրենց սրտերը տալու Գործնական Աստծուն։ Երբ մարդիկ լիովին հասկանան ճշմարտությունը, նրանք կկարողանան իրենց սրտերում հնազանդվել Գործնական Աստծուն և երկրպագել Գործնական Աստծուն։ Նրանք, ովքեր ձեռք են բերում ճշմարտությունը, կկարողանան հասնել Գործնական Աստծու հետ միաբան լինելուն, սիրել Աստծուն ծայրահեղ աստիճանի և հնազանդվել մինչև մահ։ Այսպիսով՝ մարմնացած Աստված կարող է ավարտուն դարձնել մարդկանց մի խումբ և ձեռք բերել նրանց։ Ճիշտ ինչպես ասում է Ամենակարող Աստված․ «Երբ Աստված գործում է մսեղիում, Նա իրականում պայքարում է Սատանայի դեմ մսեղիում։ Երբ Նա գործում է մսեղիում, Նա կատարում է հոգևոր ոլորտի Իր գործը, և Նա հոգևոր ոլորտի Իր ողջ գործն իրական է դարձնում երկրի վրա։ Նվաճվողը մարդն է, որն ապստամբում է Նրա դեմ, իսկ պարտվողը Սատանայի մարմնավորումն է (իհարկե, սա նույնպես մարդն է), որը թշնամանքի մեջ է Նրա հետ, և ի վերջո փրկվողը նույնպես մարդն է։ Այսպիսով, է՛լ ավելի անհրաժեշտ է, որ Աստված դառնա մարդ, որն ունի արարածի արտաքին պատյան, որպեսզի Նա կարողանա իրական պայքար մղել Սատանայի դեմ, նվաճել մարդուն, որն ապստամբ է Նրա դեմ և նույն արտաքին պատյանն ունի, ինչ Նա, և փրկել մարդուն, որը նույն արտաքին պատյանն ունի, ինչ Նա, և վնասվել է Սատանայի կողմից։ Նրա թշնամին մարդն է, Նրա նվաճման առարկան մարդն է, և Նրա փրկության առարկան մարդն է, որին Նա է ստեղծել։ Ուստի Նա պետք է մարդ դառնա, և այսկերպ Նրա գործը շատ ավելի կհեշտանա. Նա կարող է պարտության մատնել Սատանային և նվաճել մարդկությանը, և, առավել ևս, կարող է փրկել մարդկությանը» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Ապականված մարդկությունը մարմնացած Աստծու փրկության առավել մեծ կարիքն ունի)։ «Ապականված մարդու համար միայն այն գործի տեսակն է ամենաարժեքավորը, որն ապահովում է ճշգրիտ խոսքեր և ձգտելու հստակ նպատակներ, և տեսանելի ու շոշափելի է։ Միայն իրատեսական գործն ու յուրաժամ առաջնորդությունն են համապատասխանում մարդու ճաշակին, և միայն գործնական աշխատանքը կարող է մարդուն փրկել իր ապականված և այլասերված խառնվածքից։ Սրան կարող է հասնել միայն մարմնացած Աստված. միայն մարմնացած Աստված կարող է մարդուն փրկել իր հին ապականված և այլասերված խառնվածքից։ Թեև Հոգին Աստծու ներհատուկ էությունն է, նման գործը կարող է կատարել միայն Նրա մսեղին։ Եթե Հոգին գործեր մեն-մենակ, ապա հնարավոր չէր լինի, որ Նրա գործն արդյունավետ լիներ. սա պարզ ճշմարտություն է։ Մարդկանց մեծ մասն Աստծու թշնամին է դարձել այս մսեղիի պատճառով։ Սակայն, երբ այս մսեղին ավարտի Իր գործը, նրանք, ովքեր Նրա դեմ են, ոչ միայն կդադարեն Նրա թշնամիները լինելուց, այլ ընդհակառակը, կդառնան Նրա վկաները։ Նրանք կդառնան այն վկաները, որոնք նվաճվել են Նրա կողմից՝ վկաներ, որոնք համատեղելի են Նրա հետ և անբաժան են Նրանից։ Նա մարդուն իմանալ կտա մսեղիի գործի կարևորությունը մարդու համար, և մարդը կիմանա այս մսեղիի կարևորությունը մարդու գոյության իմաստի առնչությամբ, կիմանա Նրա գործնական արժեքը, որը վերաբերում է մարդու կյանքի աճին, և առավել ևս, կիմանա, որ այս մսեղին անսպասելիորեն կդառնա կյանքի կենդանի շատրվան, որից մարդը չի կարողանա բաժանվել» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Ապականված մարդկությունը մարմնացած Աստծու փրկության առավել մեծ կարիքն ունի)։ «Ուստի ապականված մարդկությունն առավել մեծ կարիք ունի մարմնացած Աստծու փրկության և առավել մեծ կարիք ունի մարմնացած Աստծու անմիջական գործի։ Մարդկությանն անհրաժեշտ է, որ մարմնացած Աստված հովվի իրեն, աջակցի, ջրի, կերակրի, դատի և հանդիմանի իրեն, և մարդկությունը մարմնացած Աստծու ավելի շատ շնորհի և առավել մեծ փրկագնման կարիք ունի։ Միայն մսեղիում եղող Աստված կարող է լինել մարդու մտերիմը, մարդու հովիվը և մարդու մշտապես ներկա օգնականը, և այս ամենը մարմնացման անհրաժեշտությունն է թե՛ այսօր, թե՛ անցյալում» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Ապականված մարդկությունը մարմնացած Աստծու փրկության առավել մեծ կարիքն ունի)։

Հարակից նյութեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով