Եթե դա դատապարտվում է կրոնական աշխարհի կողմից, մի՞թե դա ճշմարիտ ճանապարհը չէ։

September 15, 2026

Վերջին օրերին Ամենակարող Աստված արտահայտել է մարդկությանը փրկելու բոլոր ճշմարտությունները, որոնք վաղուց տեղադրվել են առցանց, որ բոլորը փնտրեն և ուսումնասիրեն։ Շատերը, ովքեր փափագում են Աստծու հայտնվելուն, կարդացել են Ամենակարող Աստծու խոսքերը և ճանաչել դրանք որպես Աստծու ձայն։ Նրանք բոլորն ընդունել են Ամենակարող Աստծուն և վերադարձել են Աստծու գահի առաջ։ Սակայն կրոնական աշխարհի հովիվների և երեցների մեծ մասը ոչ միայն չի ուսումնասիրում, այլև մոլեգնորեն դատապարտում է Ամենակարող Աստծուն՝ որպես սովորական մարդ և ոչ որպես Աստված, որը հայտնվել է գործելու, և կամայականորեն խանգարում են հավատացյալներին ուսումնասիրել ճշմարիտ ուղին։ Սա շփոթեցնում է շատ մարդկանց, որոնք հավատում են Տիրոջը։ Նրանք կարծում են՝ քանի որ հովիվներն ու երեցները եկեղեցիներում ծառայում են Տիրոջը և հաճախ բացատրում ու բարձրացնում են Աստվածաշունչը, նրանք պետք է լինեն մարդիկ, որոնք հասկանում են Աստվածաշունչը և ճանաչում են Աստծուն, և որ եթե Ամենակարող Աստված վերադարձած Տեր Հիսուսն է, հովիվներն ու երեցները պետք է կարողանան ճանաչել Նրան․ ուրեմն ինչպե՞ս կարող են նրանք դիմադրել Նրան և դատապարտել։ Նրանք կարծում են, որ եթե որևէ ճանապարհ դատապարտվում է կրոնական աշխարհի հովիվների և երեցների կողմից, ապա այն չի կարող լինել ճշմարիտ ճանապարհը։ Արդյո՞ք այս տեսակետը հիմնավոր է։ Արդյո՞ք այս հայտարարությունը որևէ հիմք ունի Աստծու խոսքերում։ Ի՞նչ հիմքով են ասում, որ նրանք, ովքեր կարող են բացատրել Աստվածաշունչը, Աստծուն ճանաչող մարդիկ են։ Արդյո՞ք այսպիսի պնդումը պարզապես մարդկային պատկերացումներ և երևակայություններ չէ։ Արդյո՞ք սա պարզապես հերետիկոսություն և մոլորություն չէ։ Հուդայականության գլխավոր քահանաները, դպիրները և փարիսեցիները՝ բոլորը կարող էին բացատրել Աստվածաշունչը, այդ դեպքում ինչո՞ւ նրանք, միևնույն է, դատեցին և դատապարտեցին Տեր Հիսուսին և գամեցին Նրան խաչին։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Երբ Տեր Հիսուսը հայտնվեց և գործեց, Նա քարոզեց առնվազն երեք տարի, և այն ամենն, ինչ Նա արտահայտեց, ճշմարտությունն էր։ Սակայն, թեև հրեաներն ընդունում էին, որ Տեր Հիսուսի խոսքերն ուժ և իշխանություն ունեին, նրանք ամենևին չէին փնտրում կամ ուսումնասիրում, ոչ էլ ընդունում էին Տեր Հիսուսի արտահայտած ճշմարտությունները։ Նրանք նույնիսկ մոլեգնորեն դատապարտեցին, հալածեցին և ձերբակալեցին Տեր Հիսուսին՝ պնդելով Նրան գամել խաչին։ Հուդայականության գլխավոր քահանաները, դպիրները և փարիսեցիները՝ բոլորը հաճախ բացատրում էին Աստվածաշունչը։ Ուրիշների աչքում նրանք բոլորը հասկանում էին Աստվածաշունչը և ճանաչում էին Աստծուն։ Ուստի այդ բոլոր մարդկանցից ինչո՞ւ նրանք էին, որ գամեցին Տեր Հիսուսին խաչին։ Այս փաստի հիման վրա մենք կարող ենք եզրակացություն անել․ մարդիկ, որոնք կարող են բացատրել Աստվածաշունչը, պարտադիր չէ, որ ճանաչեն Աստծուն կամ հնազանդվեն Աստծուն, քանի որ նրանք հենց այն տեսակի մարդիկ են, որոնք կգամեին Աստծուն խաչին։

Այսօր կրոնական աշխարհի այս հովիվներն ու երեցները նույնպես կարող են բացատրել Աստվածաշունչը, բայց արդյո՞ք նրանք իսկապես ճանաչում են Աստծուն։ Նրանք հնազանդվո՞ւմ են Աստծուն, թե՞ դիմադրում են Նրան։ Ինչպե՞ս պիտի սա զանազանենք։ Նախ, մենք պետք է տեսնենք, որ Ամենակարող Աստված արտահայտել է այդքան շատ ճշմարտություններ, որոնք ցանկացած մարդ կարող է կարդալ առցանց։ Հատկապես ի՞նչ ձևով են կրոնական աշխարհի հովիվներն ու երեցները վերաբերվում Ամենակարող Աստծու խոսքերին։ Նրանցից քանիսն են ուսումնասիրում ճշմարիտ ճանապարհը։ Նրանցից քանիսն են դեռևս դատապարտում և դիմադրում։ Նրանցից քանիսն են գործում որպես դիտորդներ՝ ո՛չ ընդունելով, ո՛չ դիմադրելով։ Աստծու կողմից ճշմարտության արտահայտումն այնքան բացահայտող է մարդկանց համար. ճշմարտության առաջ յուրաքանչյուր ոք դասակարգվում է ըստ իր տեսակի։ Իրականում շատերը չեն ուսումնասիրում ճշմարիտ ճանապարհը, երբ առերեսվում են Ամենակարող Աստծու արտահայտած ճշմարտություններին, և չափազանց շատ են նրանք, ովքեր դիմադրում և դատապարտում են Ամենակարող Աստծուն։ Սա մի փաստ է, որը մենք բոլորս կարող ենք տեսնել։ Հովիվներն ու երեցները ոչ միայն իրենք չեն ուսումնասիրում կամ ընդունում ճշմարիտ ճանապարհը, այլև խանգարում են հավատացյալներին այն ուսումնասիրել և ընդունել։ Նրանք հավատացյալներին չեն տալիս հավատի ազատություն և անում են իրենց առավելագույնը՝ նրանց ծուղակը գցելու և վերահսկելու համար՝ ուժով արգելելով հավատացյալներին կարդալ Ամենակարող Աստծու խոսքերը, հյուրընկալել նրանց, ովքեր վկայում են Ամենակարող Աստծուն, և ուսումնասիրել ճշմարիտ ճանապարհը։ Կրոնական աշխարհի այս առաջնորդողները գործում են առանց որևէ բանականության։ Նրանք անում են իրենց առավելագույնը՝ դատապարտելու Ամենակարող Աստծու հայտնվելն ու գործը։ Մի՞թե սա Աստծուն դիմադրել չէ։ Մի՞թե նրանք չեն գործել Սուրբ Հոգու դեմ հայհոյության մեղքը։ Հենց այն փաստի հիման վրա, որ կրոնական աշխարհի հովիվներն ու երեցները խանգարում են հավատացյալներին ուսումնասիրել ճշմարիտ ճանապարհը և նույնիսկ սխալ են մեկնաբանում Աստվածաշունչը՝ մոլորեցնելու, ծուղակը գցելու և վերահսկելու հավատացյալներին, մենք կարող ենք տեսնել, որ թեև նրանք հասկանում են Աստվածաշնչի որոշ խոսքեր և վարդապետություններ, սակայն ընդհանրապես չեն ճանաչում Աստծուն։ Դա այն պատճառով է, որ նրանց գործողություններն ու արարքները խիստ հակառակ են գնացել Աստվածաշնչին և, առավել ևս, հակառակ են գնացել ճշմարտությանը։ Ուրեմն նրանք լա՞վ ծառաներ են, թե չար ծառաներ։ Անկախ նրանից, թե ինչ է ասում որևէ մեկը, նրանք բացարձակապես չեն ճանաչում Աստծուն. նրանք դիմադրում են Աստծուն և կրկին կգամեին Նրան խաչին։ Հետևաբար, կրոնական հովիվները բոլորը կեղծ հովիվներ և չար ծառաներ են․ նրանք բացարձակապես չեն արժանանում Աստծու հավանությանը։ Իհարկե, մենք աստվածաշնչյան հիմք ունենք սա ասելու համար և ունենք Տեր Հիսուսի խոսքերը` որպես ապացույց։ Տեր Հիսուսն ասել է. «Այն օրը շատերն ինձ կասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր հանեցինք և քո անունով բազում հրաշքներ գործեցինք»։ Այն ժամանակ նրանց կասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռացե՛ք ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»» (Մատթեոս 7:22-23)։ «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում, նրանց էլ, որ ուզում են մտնել, թույլ չեք տալիս, որ մտնեն» (Մատթեոս 23:13)։ «Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ շրջում եք ծովով ու ցամաքով՝ նույնիսկ մեկ հոգու նորահավատ դարձնելու համար, և երբ հաջողվում է, նրան ձեզնից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում» (Մատթեոս 23:15)։ Տեր Հիսուսի խոսքերից մենք հստակ կարող ենք տեսնել, որ թեև կրոնական աշխարհի հովիվներն ու երեցները կարող են քարոզել և գործել, Տերը չի ընդունում նրանց, այլ փոխարենը դատապարտում է նրանց՝ որպես չարագործների։ Ինչո՞ւ է այսպես։ Դա այն պատճառով է, որ նրանք չափազանց շատ չարիք են գործել։ Նրանք վնասել և կործանել են հավատացյալներին՝ պատճառ դառնալով, որ շատերը դժոխքի զավակներ դառնան նրանց ժողովին միանալուց հետո։ Ինչպե՞ս պետք է բացատրել այս պնդումը։ Ինչո՞ւ են նրանք միանալուց հետո դառնում դժոխքի զավակներ։ Դա այն պատճառով է, որ չնայած կրոնում Տիրոջը հավատալուն՝ նրանք մոլորվեցին, կաշկանդվեցին և կապվեցին հովիվների ու երեցների կողմից, երբ Տերը վերադարձավ։ Նրանք պարզապես կառչում են կրոնում Տիրոջը հավատալուն, բայց չեն ընդունում Տիրոջ վերադարձը կամ դատաստանի գործը, որը Նա կատարում է վերջին օրերին։ Այնուհետև նրանք դառնում են մարդիկ, որոնք մերժում և դիմադրում են Աստծուն և դուրս թողնվում Աստծու կողմից։ Մի՞թե սա նրանց դժոխքի զավակներ չի դարձնում։ Այս մարդիկ վնասվել և կործանվել են հովիվների ու երեցների կողմից։ Սա ճշգրտորեն կատարում է Տեր Հիսուսի խոսքերը․ «Թողե՛ք նրանց. կույր առաջնորդներ են կույրերի համար. երբ կույրն առաջնորդում է կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթեոս 15:14)։ Հետևաբար, եթե կրոնական աշխարհի հովիվներն ու երեցները մարդկանց թույլ չեն տալիս ուսումնասիրել ճշմարիտ ճանապարհը և փոխարենը մոլորեցնում ու ծուղակն են գցում նրանց՝ նույնիսկ հորինելով լուրեր Ամենակարող Աստծու Եկեղեցու մասին, արատավորելով և դատապարտելով այն, ապա նրանք ծանր մեղավորներ են․ նրանք Աստծու թշնամիներն են, և նրանց վերջնական արդյունքն անխուսափելիորեն կործանումը կլինի։ Ճիշտ ինչպես ասում է Ամենակարող Աստված․ «Կան մարդիկ, որոնք մեծ տաճարներում կարդում են Աստվածաշունչը և ամբողջ օրն անգիր ասում հատվածներ, սակայն նրանցից ոչ մեկը չի հասկանում Աստծու գործի նպատակը, ոչ էլ նրանց մեջ կա մեկը, որ կարող է ճանաչել Աստծուն. էլ չասած մեկի մասին, որ կարող է համապատասխանել Աստծու մտադրություններին։ Նրանք բոլորն անարժեք, արհամարհելի մարդիկ են, որոնք բարձրում կանգնած խրատում են «Աստծուն»։ Նրանք մարդիկ են, որոնք գործում են Աստծու դրոշի ներքո, սակայն դիտավորյալ կերպով դիմակայում են Աստծուն, որոնք կրում են Աստծուն հավատալու պիտակը, մինչդեռ ուտում են մարդու միսը և խմում արյունը։ Բոլոր նման մարդիկ չար դևեր են, որոնք խժռում են մարդու հոգին, գլխավոր դևեր, որոնք դիտավորյալ կերպով խանգարում են մարդկանց ճիշտ ճանապարհի վրա կանգնել, և գայթելու քարեր, որոնք խոչընդոտում են մարդկանց՝ փնտրելու Աստծուն» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Աստծուն չճանաչող բոլոր մարդիկ Աստծուն դիմակայող մարդիկ են)։ Եթե մարդիկ այդպես էլ չեն սովորում զանազանել կրոնական աշխարհի հովիվներին և երեցներին, միշտ հավատում են նրանց ասածին և միշտ կաշկանդված ու կապված են նրանց կողմից, ապա նրանք կույսերից ամենահիմարներն են։ Փրկության հասնելու նրանց հնարավորություններն ամբողջությամբ կխորտակվեն հովիվների և երեցների կողմից, և նրանք կընկնեն խավարի մեջ՝ ողբալով և ատամները կրճտացնելով։ Ասա՛ ինձ, կարո՞ղ են կրոնական աշխարհի հովիվներն ու երեցներն ընդունել Տիրոջը։ Արդյո՞ք, երբ Տերը գա, նախ հայտնություն կտա նրանց։ Իհարկե ոչ։ Եթե իսկապես գիտակցում եք, որ կրոնական աշխարհի հովիվներն ու երեցներն Աստծուն դիմադրող հակաքրիստոսներ են և դևեր, որոնք խանգարում են մարդկանց ուսումնասիրել ճշմարիտ ճանապարհը, ապա կարո՞ղ եք դուք դեռ հավատալ դիվային խոսքերին․ «Եթե որևէ ճանապարհ դատապարտվում է կրոնական աշխարհի կողմից, ապա դա ճշմարիտ ճանապարհը չէ»։ Եթե դուք դեռ հաստատապես հավատում եք, որ կրոնական աշխարհի հովիվներն ու երեցները կարող են մարդկանց առաջնորդել երկնքի արքայություն, անվերապահորեն լսել նրանց խոսքերը և հնազանդվել նրանց, և ի վերջո մերժել ճշմարիտ ճանապարհն ու մերժել Տեր Հիսուսի վերադարձը, մի՞թե դուք բոլորից ամենամեծ հիմարը չեք։ Այս հարցն արժե, որ խորհենք դրա շուրջ։

Հարակից նյութեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով