3 սկզբունք, թե ինչպես աղոթել՝ Տիրոջ հավանությունը ձեռք բերելու համար

August 9, 2026

Չժան Լյան

Մեզ՝ քրիստոնյաներիս համար աղոթքը մեր ամենօրյա կյանքի անբաժանելի մասն է և Աստծուն մոտենալու ամենաուղիղ ճանապարհը։ Բոլորս հույս ունենք, որ մեր աղոթքները լսելի կլինեն Տիրոջը, սակայն հաճախ չենք ստանում Աստծու արձագանքը կամ չենք զգում Նրա ներկայությունը, ինչը մեզ անելանելի դրության մեջ է թղնում։ Ինչո՞ւ է սա այսպես։ Ինչո՞ւ Աստված չի լսում մեր աղոթքները։ Ինչպիսի՞ աղոթքներն են Աստծու մտադրությունների համաձայն։ Եկե՛ք այսօր հաղորդակցվենք սրա մասին, և այս երեք խնդիրները լուծելով՝ մեր աղոթքները լսելի դառնան Աստծուն։

1. Արդյոք աղոթելիս պարզապես բացվո՞ւմ եք Աստծու առջև՝ Նրան վստահելով ձեր իրական մտքերը։

Հաճախ մենք ուշադրություն ենք դարձնում այնպիսի մանրամասների, ինչպիսիք են մեր աղոթքների տևողությունը կամ ձևակերպումը, կամ նույնիսկ հաճելի հնչող խոսքերի միջոցով փորձում ենք Աստծուն ցույց տալ մեր վճռականությունը, բայց հազվադեպ ենք մեր սրտերն իսկապես բացում Աստծու առջև։ Օրինակ՝ սովորաբար ասում ենք. «Աստվա՜ծ։ Ես հոժար եմ սիրել Քեզ, ծախսվել Քեզ համար, և անկախ նրանից, թե որքան մեծ են վտանգներն ու նեղությունները, որոնց ենթարկվում եմ, չեմ հանձնվի։ Ես Քեզ իմ ողջ կյանքում կհետևեմ»։ Կամ. «Աստվա՜ծ։ Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար, լույս՝ իմ ճանապարհին, ամեն ինչում կկառչեմ Քո խոսքին և կբավարարեմ Քո մտադրությունը»։ Սակայն, երբ բախվում ենք ձախորդությունների ու անհաջողությունների, կամ տանը դժվարություններ են ծագում, հաճախ չենք կարողանում կիրառել Աստծու խոսքը և այլևս վճռականություն չենք ունենում բավարարելու Աստծուն։ Անգամ կարող ենք սխալ հասկանալ Աստծուն, գանգատվել Նրանից, դառնալ բացասական ու ծուլանալ մեր գործում, դավաճանել և հեռանալ Նրանից։ Գործնական իրավիճակներում մեր այսպիսի պահվածքը ցույց է տալիս, որ Աստծուն ուղղված մեր աղոթքներն անկեղծ չեն, և որ մենք պարզապես պարծենկոտ, դատարկ ու գեղեցիկ հնչող խոսքեր ենք ասում՝ Աստծուն հաճոյանալու նպատակով։ Դա արվում է նաև նրա համար, որ ուրիշները բարձր կարծիք կազմեն մեր մասին, որպեսզի Աստված և մյուսները տեսնեն, թե ինչպես ենք սիրում Աստծուն ու հավատարիմ ենք Նրան, բայց իրականում մեր աղոթքները լի են կեղծավորությամբ և նենգությամբ։ Իրենց էությամբ դրանք Աստծուն հիմարացնելու և խաբելու փորձեր են։ Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ Աստված կլսի այսպիսի աղոթքները։ Հիսուսը մի անգամ պատմել է այս առակը. «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։ Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Ղուկաս 18:10-14)։ Դժվար չէ նկատել, որ փարիսեցին աղոթում էր ամբարտավան ու ինքնահավան կերպով՝ բացարձակապես չգիտակցելով իր սեփական մեղքերը, և պարծենում էր իրենով՝ հիմնվելով արտաքին լավ վարքի վրա։ Նա, սեփական շահերից ելնելով, պարծենում էր Աստծու հանդեպ իր հավատարմությամբ՝ հաճելի հնչող բաներ ասելով Աստծուն, ի ցույց դնելով իրեն Նրա առջև և միաժամանակ նսեմացնելով մաքսավորին (հարկահավաքին)։ Նման կեղծավոր աղոթքը երբեք չէր կարող արժանանալ Աստծու հավանությանը։ Մաքսավորի աղոթքն անկեղծ էր։ Նա բացահայտորեն իր մեղքերը խոստովանում էր Աստծուն՝ ընդունելով, որ մեղավոր է, և զղջում էր արտահայտում։ Նա նաև Աստծուն ապաշխարելու պատրաստակամությունը դրսևորեց և աղերսեց Նրա ողորմությունը։ Դրանում անկեղծություն տեսնելով՝ Հիսուսը հավանություն տվեց մաքսավորի աղոթքին։

Հիսուսի առակը մեզ ասում է, որ Աստված գարշում է աղոթքում մեր պարծենկոտ, դատարկ կամ հաճելի հնչող խոսքերից, որոնցով փորձում ենք հաճոյանալ Աստծուն կամ խաբել Նրան։ Աստված կամենում է, որ մերկացնենք մեր սրտերը և խոսենք մեր իրական մտքերը, խոսենք ճշմարտությունը՝ անկեղծորեն հաղորդակցվելով Աստծու հետ։ Տեր Հիսուսն ասել է. «Երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Հոգի է Աստված, և նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն» (Հովհաննես 4:23-24)։ Աստծու խոսքերի մեկ այլ հատվածում ասվում է. «Աստծու՝ մարդուց պահանջվող նվազագույն չափանիշն այն է, որ մարդը կարողանա իր սիրտը բացել Նրան։ Եթե մարդն իր ճշմարիտ սիրտն ընծայի Աստծուն և խոսի այն, ինչն իսկապես իր սրտում է, ապա Աստված հոժար կլինի գործելու նրա մեջ։ Աստված ոչ թե մարդու խեղաթյուրված սիրտն է կամենում, այլ մաքուր և ազնիվ սիրտը։ Եթե մարդը սրտաբուխ չխոսի Աստծու հետ, ապա Աստված չի հուզի նրա սիրտը, ոչ էլ կգործի նրա մեջ։ Ուստի աղոթքի կարևորագույն մասն Աստծու հետ սրտաբուխ խոսելն է՝ Նրան հայտնելով քո թերությունները կամ ըմբոստ խառնվածքը, ամբողջապես բացվելով Նրա առջև. միայն այդժամ Աստված կհետաքրքրվի քո աղոթքներով, այլապես կթաքցնի Իր երեսը քեզնից» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Աղոթքի կիրարկման մասին)։ Սրանից կարող ենք տեսնել, որ պետք է պարզապես բացվենք Աստծու առջև, Նրան հայտնենք մեր նվիրական մտքերն ու ճշմարտությունը, Աստծուն պատմենք մեր իրական վիճակի ու դժվարությունների մասին և փնտրենք Աստծու ուղղորդումը։ Միայն այդժամ Աստված կլսի մեր աղոթքները։ Երբ աղոթում ենք, կարող ենք պատմել Աստծուն այն դժվարությունների ու տառապանքի մասին, որոնց բախվում ենք մեր կյանքում, և փնտրել Աստծու մտադրությունները։ Կամ կարող ենք գալ Աստծու առջև և բացվել Նրան մեր հանցանքների կամ ցանկացած ապականության մասին, որը բացահայտել ենք ամեն օր։ Սա բոլոր հարցերում Աստծու հետ իրական հաղորդակցություն ունենալն է։ Օրինակ՝ երբ կապվում ենք աշխարհի հետ՝ տենչալով հետևել հասարակական միտումներին և տարվելով աշխարհիկ հաճույքներով, և մեր սիրտը չի կարողանում հանդարտվել Աստծու առջև, կարող ենք աղոթել Աստծուն. «Աստվա՜ծ։ Նկատում եմ, որ իմ սրտում չեմ սիրում ճշմարտությունը, այլ միշտ մտածում եմ դրսի շլացուցիչ աշխարհի մասին։ Անգամ հավաքույթներին աղոթելիս կամ Քո խոսքերը կարդալիս չեմ կարողանում հանդարտեցնել միտքս։ Ես ուզում եմ ապստամբել մսեղիի դեմ, բայց ինձ անզոր եմ զգում դա անելու համար։ Աստվա՜ծ։ Թող Քո Հոգին հուզի իմ թմրած սիրտը՝ մատակարարելով ինձ հավատքով և ուժով, որպեսզի հաղթահարեմ Սատանայի գայթակղությունը և հանդարտեցնեմ սիրտս Քո առջև»։ Այսպիսի մի քանի անկեղծ աղոթքներից հետո Սուրբ Հոգին կուղղորդի և կառաջնորդի տեսնելու, որ հասարակական միտումներին հետևելը կստիպի մեզ ապրել մեղքի մեջ և ավելի ու ավելի հեռանալ Աստծուց։ Սուրբ Հոգին նաև կդիպչի մեզ և կապահովի ճշմարտության հանդեպ սեր ունեցող սրտով։ Այդ ժամանակ կկարողանանք իսկապես ապստամբել մսեղիի դեմ և հաղթել Սատանայի գայթակղություններին ու հրապուրանքին. սա այն արդյունքն է, որին կարող ենք հասնել՝ Աստծու հետ աղոթքում ի սրտե խոսելով։ Սակայն, եթե Աստծու հետ սրտանց աղոթքներ չունենք, այլ փոխարենը փորձում ենք հաճոյանալ Աստծուն և խաբել Նրան՝ ականջ շոյող բառեր օգտագործելով, Աստված չի լսի մեր աղոթքները և չի դիպչի մեր սրտերին։ Մենք չենք կարողանա զանազանել Սատանայի զանազան գայթակղությունները կամ հաղթել դրանց և անխուսափելիորեն կհետևենք չար միտումներին՝ ավելի հեռանալով Աստծուց ու վնասվելով Սատանայի կողմից։ Ուստի, եթե ցանկանում ենք, որ մեր աղոթքները լսելի լինեն Աստծուն, պետք է պարզապես բացվենք և ի սրտե խոսենք Նրա հետ։ Սա առաջին քայլն է, որ պետք է անենք։

2. Արդյոք աղոթո՞ւմ եք Տիրոջ խոսքերը կիրառելու և կյանքի աճի հասնելու համար։

Եղբայրների ու քույրերի մեծ մասը հավատում է, որ քանի որ հավատում ենք Աստծուն, Նա պետք է շնորհ և օրհնություններ պարգևի մեզ։ Մենք հաճախ Աստծուն աղերսում և աղոթում ենք մսեղավոր օգուտների համար, ինչպես օրինակ՝ խնդրելով Նրան բուժել մեր հիվանդությունները, խաղաղություն տալ մեր ընտանիքներին կամ թույլ տալ, որ մեր զավակները լավ աշխատանք գտնեն։ Երբևէ մտածե՞լ եք, թե արդյոք սեփական մսեղավոր շահերի համար Աստծուն անընդհատ աղոթելը Նրա հետ իրական հաղորդակցություն է, ճշմարիտ երկրպագություն Նրան։ Պատասխանը ոչ է։ Այս տեսակ աղոթքները պարզապես Աստծուց օրհնություններ փնտրել են. դրանք համարժեք են Նրանից բաներ պահանջելուն և ստիպելուն, որ գործի մեր սեփական մտադրությունների համաձայն։ Սա Նրան՝ որպես Աստծու, վերաբերվել չէ։ Այս տեսակ աղոթքները նողկալի են Աստծու համար, և Նա չի լսում դրանք։

Որպես քրիստոնյաներս՝ մենք չպետք է սոսկ մսեղիի օրհնությունները փնտրենք կամ փնտրենք, որ Աստված ավելի շատ շնորհ ու օրհնություններ պարգևի մեզ։ Քանի որ այս բաները պարզապես թույլ են տալիս վայելել անցողիկ, աշխարհիկ բարիքները, բայց ամենևին չեն օգնում կյանքում աճելու։ Ոչ էլ կարող են օգնել հասնելու առ Աստված ճշմարիտ հնազանդության և երկյուղի։ Մեր աղոթքներն ու աղերսանքները պետք է ավելի շատ կենտրոնանան ճշմարտությունը հասկանալու, Աստծու խոսքերը կիրառելու և հոգևոր կյանքում աճելու վրա։ Միայն այս տեսակ աղոթքն է համահունչ Աստծու մտադրություններին։ Տեր Հիսուսն ասել է. «Եվ դուք մի՛ մտահոգվեք, թե ի՛նչ եք ուտելու կամ ի՛նչ եք խմելու, և մի՛ մտատանջվեք, որովհետև այդ ամենը փնտրում են նրանք, ովքեր չեն վստահում Աստծուն։ Իսկ ձեր Հայրը գիտե, որ այդ ամենը պետք է ձեզ։ Այլ Աստծու արքայությո՛ւնը փնտրեք, և մնացածը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12:29-31)։ Աստծու մտադրությունն այն է, որ կիրառենք և կյանքով արտահայտենք Նրա խոսքերն ու Նրա խոսքերի միջոցով ձեռք բերենք թե՛ ճշմարտությունը և թե՛ կյանքը, որպեսզի համատեղելիության հասնենք Աստծու հետ և ի վերջո կարողանանք մտնել Նրա թագավորությունը։ Ուստի մեր աղոթքները պետք է կենտրոնացած լինեն այն բանի շուրջ, թե ինչպես կիրառենք ու փորձառաբար ապրենք Նրա խոսքերը. այսկերպ Աստված կառաջնորդի մեզ Նրա աշխատանքը փորձառաբար ապրելիս, որպեսզի կարողանանք ավելի ու ավելի շատ հասկանալ ճշմարտությունը և կյանքով արտահայտել Աստծու խոսքերը։ Մտածե՛ք այն մասին, թե ինչպես ենք հաճախ ստում ու նենգ բաներ անում՝ մեր հեղինակությունը, կարգավիճակը, հարստությունը կամ շահերը պաշտպանելու համար։ Մենք լավատեղյակ ենք, որ սրանք մեղքեր են, բայց չենք կարողանում զսպել մեզ մեղք գործելուց։ Նույնիսկ եթե մեր խոսքերով չենք ստում, մեր սրտում հաշվարկում ենք, թե ինչ ասենք, որպեսզի պաշտպանենք մեր համբավն ու շահը և կարգավիճակը, և թե ինչ պետք է անենք, որպեսզի շահերը չտուժեն։ Երբ գիտակցում ենք, որ ուզում ենք ստել կամ անազնիվ բան անել, պետք է գանք Աստծու առջև և աղոթենք. «Աստվա՜ծ։ Ես տեսել եմ, որ չեմ կարողանում երեխաների պես պարզ ու ազնիվ լինել և դեռևս չեմ կարողանում ինձ զսպել ստելուց կամ խաբելուց։ Եթե այսպես շարունակեմ, հաստատ կգարշես ինձնից։ Աստվա՜ծ։ Ես իսկապես Քո փրկության կարիքն ունեմ. թող որ առաջնորդես ինձ ազնիվ մարդ լինելու, և եթե նորից ստեմ կամ խաբեմ, թող որ կարգավարժես ինձ»։ Այսպիսի աղոթքներ հնչեցնելուց հետո, երբ կրկին ցանկություն ունենանք հանուն սեփական շահերի ստելու, ներսում կզգանք Սուրբ Հոգու հանդիմանությունները։ Հստակ կգիտակցենք, որ Աստված մեզնից պահանջում է ազնիվ մարդիկ լինել, և Նա ուրախանում ու օրհնում է նրանց, ովքեր ազնիվ են։ Մենք չենք կարող ստել՝ մեր սեփական շահերը պաշտպանելու համար, քանի որ դա միայն կստիպի Աստծուն գարշել մեզնից։ Այս ամենը գիտակցելուց հետո կկարողանանք սրտանց ապստամբել նենգ դրդապատճառների դեմ, խոսել ըստ փաստերի և իրերն իրենց անուններով կոչել։ Միշտ այսկերպ կիրառելով՝ աննկատելիորեն կսկսենք ավելի ու ավելի քիչ ստել և քայլ առ քայլ կկարողանանք մտնել ազնիվ մարդ լինելու ճշմարտության իրականության մեջ։ Սա կյանքում աճի համար արվող աղոթքի պտուղն է։ Տեր Հիսուսն ասել է. «Եվ ես ասում եմ ձեզ. խնդրե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեզ համար, 10 որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկաս 11:9-10)։ Ակնհայտ է, որ քանի դեռ աղոթում ենք Աստծուն ճշմարտությունը հասկանալու և Տիրոջ խոսքերը կիրառելու կարողության համար և ամենայն լրջությամբ ենք վերաբերվում ճշմարտության մեջ մտնելուն, Աստված կուղղորդի մեզ՝ հասկանալու ճշմարտությունը և մտնելու ճշմարտության իրականության մեջ, և կկարողանանք քիչ-քիչ աճել հոգևոր կյանքում։

3. Արդյոք աղոթո՞ւմ եք Աստծու մտադրությունը հասկանալ փնտրելու և Նրա համար վկայության մեջ հաստատուն կանգնելու նպատակով։

Երբեմն մեր կյանքում բախվում ենք խնդիրների, որոնք համահունչ չեն մեր պատկերացումներին, ինչպես օրինակ՝ խնդիրներ աշխատավայրում կամ ընտանիքում, կամ անգամ կարող ենք առերեսվել բնական կամ մարդու ստեղծած աղետների։ Երբ այս բաները տեղի են ունենում, մեզնից շատերը խնդրում են Աստծուն հեռացնել այս տհաճ միջավայրերը և մեզ խաղաղություն ու երջանկություն տալ։ Նույնիսկ եթե ջանասիրաբար աշխատում ենք Աստծու համար կամ անգամ հրաժարվում մեր ամուսնությունից ու աշխատանքից՝ Աստծուն ծառայելու համար, ծանր հիվանդության բախվելիս չենք կարողանում հանդարտվել, փնտրել Աստծու մտադրությունները և աղոթել, որպեսզի հաստատուն կանգնենք վկայության մեջ և բավարարենք Աստծուն։ Փոխարենն աղոթում ենք Աստծուն՝ աղերսելով Նրան բուժել մեր հիվանդությունը, որպեսզի հնարավորինս շուտ ազատվենք հիվանդության տանջանքից։ Երբ Աստված ընդունում է մեր խնդրանքը, շնորհակալություն ենք հայտնում ու փառաբանում Նրան, իսկ երբ Նա չի բուժում մեզ, վհատվում և հիասթափվում ենք Աստծուց. Մենք ապրում ենք բացասականության մեջ, գանգատվում ենք Նրանից և անգամ կորցնում Աստծու համար ծախսվել շարունակելու ցանկությունը։ Դրանից կարող ենք տեսնել, որ չափազանց տարված ենք մեր սեփական մսեղավոր շահերով. մեր սրտերում չենք սիրում Աստծուն կամ չենք ցանկանում բավարարել Նրան։ Մեր աղոթքներում հաճախ անխոհեմ պահանջներ ենք ներկայացնում և այնքան եսասեր ու արհամարհելի ենք, որ պահանջում ենք Նրանից գործել ըստ մեր սեփական կամքի։ Բացարձակապես չենք երկրպագում Արարչին արարածների դիրքից։ Ինչո՞ւ Աստված պետք է անսա այդպիսի աղոթքներին։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծու մտադրության համապատասխան։ Նրա խոսքերը մեզ ցույց են տալիս ուղին. «Երբ դժվարությունների հանդիպես, շտապիր և աղոթիր Աստծուն. «Աստվա՛ծ։ Ցանկանում եմ բավարարել Քեզ, ցանկանում եմ տանել վերջնական տառապանքը՝ Քո սիրտը բավարարելու համար, և անկախ նրանից, թե որքան մեծ են հանդիպածս անհաջողությունները, միևնույն է, պետք է բավարարեմ Քեզ։ Նույնիսկ եթե ստիպված լինեմ կյանքս զոհել, միևնույն է, պետք է բավարարեմ Քեզ»։ Այս վճռականությամբ, երբ այսպես աղոթես, կկարողանաս հաստատուն կանգնել քո վկայության մեջ» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Միայն Աստծուն սիրելն է իսկապես Աստծուն հավատալ)։ «Ինչպե՞ս պետք է մարդը սիրի Աստծուն զտման ընթացքում։ Նրա զտումն ընդունելու համար Աստծուն սիրելու որոշումը կայացնելով։ Զտման ընթացքում դու ներքուստ տանջվում ես, կարծես, դանակ են խոցում սիրտդ, բայց հոժարակամ ես գոհացնել Աստծուն՝ օգտագործելով քո աստվածասեր սիրտը, և անհոժար ես հոգածելու մսեղիի մասին։ Ահա թե ինչ է նշանակում կիրարկել Աստծու սերը։ Դու ներսից ցավ ես զգում, և քո տառապանքը հասել է որոշակի կետի, չնայած դեռևս պատրաստակամ ես գալ Աստծու առաջ և աղոթել՝ ասելով. «Աստված։ Ես չեմ կարող լքել Քեզ։ Չնայած իմ ներսում խավար կա, ես ուզում եմ գոհացնել Քեզ. Դու գիտես իմ սիրտը, և թո՛ղ Քո սիրով ավելի շատ գործես իմ ներսում»» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Միայն փորձառաբար զտում ապրելով՝ մարդը կարող է գտնել իսկական սեր)։

Երբ նեղություններ են գալիս մեզ վրա, պետք է փնտրենք Աստծու մտադրությունները և աղոթենք, որ կարողանանք հաստատուն կանգնել մեր վկայության մեջ և բավարարել Աստծուն։ Պետք է նաև վճռականություն ունենանք՝ սիրելու և բավարարելու Աստծուն, և հոժար լինենք ֆիզիկական տառապանք կրելու՝ Աստծու համար վկայության մեջ հաստատուն կանգնելու նպատակով մեր սեփական շահերի համար աղոթելու փոխարեն։ Միայն այս տեսակ աղոթքն է Աստծու մտադրության համապատասխան, և սա նաև այն խղճի ու ողջամտության դրսևորումն է, որը պետք է ունենանք որպես արարածներ։ Օրինակ՝ Հոբն իր փորձություններով կորցրեց իր ողջ ունեցվածքն ու զավակներին, իսկ ինքը ոտքից գլուխ ծածկվեց խոցերով. նա հսկայական հուզական և ֆիզիկական ցավ ապրեց։ Բայց չգանգատվեց Աստծուն, թե ինչու է Նա թույլ տվել իրեն կրել այս ամենը, ոչ էլ խնդրեց Աստծուն հեռացնել իր տառապանքը։ Փոխարենը նախ հնազանդվեց և աղոթեց՝ փնտրելու Աստծու մտադրությունը։ Նա ընդունեց, որ այն ամենը, ինչ ուներ, ձեռք չէր բերվել իր սեփական տքնաջան աշխատանքով, այլ Աստված էր շնորհել. անկախ նրանից՝ Աստված տալիս է, թե վերցնում, որպես արարածներ՝ մենք բնականաբար պետք է հնազանդվենք Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին։ Չպետք է պահանջներ ներկայացնենք Աստծուն կամ որևէ գանգատ ունենանք Նրա դեմ։ Սա է այն ողջամտությունը, որը որպես մարդիկ պետք է ունենանք։ Հոբն ասաց. «Մերկ դուրս եկա մորս արգանդից և մերկ էլ կվերադառնամ այնտեղ։ Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը» (Հոբ 1:21)։ Ի վերջո Հոբը հնչեղ վկայություն կրեց Աստծու համար՝ Աստծու հանդեպ իր երկյուղի, հնազանդության և հավատքի միջոցով։ Մենք պետք է ընդօրինակենք Հոբին և մեր պատկերացումներին անհամապատասխան որևէ բանի բախվելիս նախ պետք է հանդարտվենք Աստծու առջև և ավելի մեծ ջանասիրությամբ աղոթենք՝ փնտրելու Նրա մտադրությունը, և աղոթենք, որպեսզի հաստատուն կանգնենք մեր վկայության մեջ և բավարարենք Նրան։ Սա մեր կիրառման ամենակարևոր տեսանկյունն է։ Այսկերպ Աստված կուղղորդի մեզ. Նա մեզ հավատք և ուժ կտա ու կօգնի հաղթահարելու ցանկացած դժվարություն, որին կարող ենք բախվել, որպեսզի կարողանանք հաստատուն կանգնել մեր վկայության մեջ՝ փորձությունների միջով անցնելիս։

Սրանք են այն երեք խնդիրները, որոնք պետք է լուծենք մեր աղոթքում։ Քանի դեռ մեր առօրյա կյանքում գործնականում կիրառում ենք այս սկզբունքները և մուտք ենք գործում դրանց համաձայն, վստահ եմ, որ բոլորս՝ եղբայրները ու քույրերը, պարգևներ կքաղենք, որոնց մասին երբեք չենք էլ երազել։

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

Հարակից նյութեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով