Մահից հետո մյանմացի քրիստոնյայի՝ դժոխքի փորձառությունը
Փոքր ժամանակ հետաքրքրված էի քրիստոնեությամբ, բայց քանի որ ընտանիքս բուդդայական էր, քրիստոնյա չդարձա։ Այն ժամանակ լսել էի դժոխքի մասին, բայց դրան իրականում չէի հավատում։
2022 թվականի ապրիլին ընկերներիցս մեկն ինձ հրավիրեց առցանց հավաքի, ինչն առաջին անգամն էր, որ կարդացի Ամենակարող Աստծու խոսքերը։ Զգացի, որ Ամենակարող Աստծու խոսքերով երկնային Արարիչը խոսում է մարդկության հետ։ Դրանից հետո առցանց շատ կարդացի Ամենակարող Աստծու խոսքերը։ Իմացա, որ Ամենակարող Աստված միակ ճշմարիտ Աստվածն է, և որ Աստված իջել է երկիր՝ մարդկությանը փրկելու։ Բայց քանի որ ընտանիքս խանգարում էր, և նաև այն պատճառով, որ կառչած էի աշխարհիկ բաներին, կանոնավոր չէի հաճախում հավաքներին և անգամ մի որոշ ժամանակով դուրս եկա հավաքների իմ խմբից։
Ապա 2023 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 9:30-ի սահմանում, հավաքից հետո մի փոքր հոգնած էի, ուստի պառկեցի հանգստանալու։ Ավելի ուշ փոքր եղբայրս ասաց ինձ՝ ընտանիքս ինչքան էլ փորձել է, չի կարողացել ինձ արթնացնել քնից, ուստի ինձ հիվանդանոց են հասցրել՝ շտապ բուժօգնության։ Բժիշկը զննել է ինձ ու ասել, որ արդեն դադարել եմ շնչել, ուստի մահվան վկայական է տվել։ Ընտանիքիս այլ բան չի մնացել, քան ինձ տուն տանելը։ Նրանք տեղեկացրել են մեր բարեկամներին և հարևաններին և պատրաստվել կազմակերպել հոգեհանգիստը և երեք օր անց հուղարկավորել ինձ։
Ես չգիտեի, թե այն ժամանակ ինչ էր կատարվում մեր տանը։ Միայն գիտեի, որ գնացել եմ մի ուրիշ աշխարհ։ Ես սպիտակ հագուստով էի, միայնակ քայլում էի անլույս, ծխոտ մի փոքրիկ արահետով։ Չէի տեսնում ո՛չ երկինքը, ո՛չ էլ դիմացս եղածը։ Արահետը զառիվայր էր, քարքարոտ, փոսերով լի, խորդուբորդ ու ոլորապտույտ։ Երկու կողմում հազիվ էի նշմարում ամեն տեսակ տարօրինակ բույսեր, որոնք նախկինում երբեք չէի տեսել. դրանք պատված էին փշերով։ Շուրջբոլորս կարողանում էի նաև կենդանիների ձայներ լսել… Ոտաբոբիկ էի քայլում արահետով, և այն խրվում էր ոտքերիս մեջ։ Ամբողջ մարմինս այրվում էր, և ես մի փոքր շնչակտուր էի լինում։ Քայլեցի, քայլեցի, ապա հանդիպեցի սև հագած մի դևի։ Նա ոտքից գլուխ սև էր. չէի կարողանում տեսնել նրա դեմքն ու ոտքերը։ Նա ասաց. «Արի՛ ինձ հետ»։ Նրա ձայնն իսկապես սարսափելի էր։ Վախեցած՝ ես հազիվ ասացի. «Ո՞ւր ես ինձ տանում։ Ես երբեք չեմ եղել… ես չեմ գնալու։ Ես ուզում եմ տուն գնալ»։ Ես ուզում էի փախչել։ Հենց այդ պահին կապտասև հագուստներով չորս կամ հինգ դև սավառնելով մոտեցավ, բռնեց ինձ ու ասաց. «Դու մեռած ես, չես կարող վերադառնալ։ Շատ մեղքեր ես գործել ու պետք է պատժվես կյանքիդ ընթացքում գործածդ մեղքերի համար»։
Ապա նրանք ինձ տարան մի մեծ դարպասի առաջ, որտեղ տեսա՝ մի քանի դև պահակություն է անում։ Նրանք բարձրահասակ էին, մեծ աչքերով ու ականջներով, իսկ ոմանց սուր ատամները ցցված էին՝ ինչը նրանց սարսափազդու տեսք էր տալիս։ Նրանք զենքեր էին բռնել ու գոտկատեղից վերև մերկ էին, կրում էին ոսկորներից պատրաստված վզնոցներ, իսկ նրանց մարմիններից մեռելների գանգեր էին կախված։ Նրանք պատված էին սպիներով։ Հենց որ պահակները բացեցին դարպասը, ես բազմաթիվ տանջալից ճիչեր լսեցի։ Մոտիկ, թե հեռու, վայրը լի էր ահավոր տառապանքից պայքարողների ձայներով։ Այնտեղ այրող շոգ էր, խանձող շոգ։ Ես իսկապես վախեցել էի և հարցրի դևերին. «Ի՞նչն եմ սխալ արել։ Ես չպետք է այստեղ լինեմ»։ Նրանք հատ-հատ ինձ ցույց տվեցին կյանքիս ընթացքում իմ գործած բոլոր մեղքերը, թե որ օրը, որ ժամին և անգամ որ րոպեին ու վայրկյանին էի արել այդ բաները։ Անգամ ասածս մի սուտ, որին կարևորություն չէի տվել, կատարելապես հստակ գրանցված էր այնտեղ։ Ահա մի քանի օրինակ։ 2022 թվականի սեպտեմբերի 5-ին եղբայրներն ու քույրերը զանգահարեցին, որ ինձ հրավիրեն հավաքի, սակայն ընտանիքիս ճնշումներից ես բացասական վիճակում էի և չմասնակցեցի։ 2022 թվականի սեպտեմբերի 10-ին բաց թողեցի հավաքն ու չպատասխանեցի եղբայրների ու քույրերի հեռախոսազանգերին՝ չցանկանալով տեսնել նրանց։ 2022 թվականի հոկտեմբերի 5-ին դուրս եկա հավաքների բոլոր խմբերից և խզեցի կապը եկեղեցու մյուս անդամների հետ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հեռացա Աստծուց՝ հանուն աշխարհիկ միտումների և զվարճանքի։ Ես ապշած էի։ Տեսնելով, թե որքան շատ մեղքեր եմ գործել, իսկապես վախեցա։
Ապա սևազգեստ դևն ինձ տարավ մի տեղ, որտեղ փայտե ցուցանակ կար, որի վրա գրված էր, որ այստեղ պատժվում են նրանք, ովքեր խաբում, դատում կամ հայհոյում են Աստծուն։ Հենց այստեղ ես տեսա ամենախիստ պատիժը։ Պատժի առաջին տեսակն այն էր, երբ պատժվողների բերանից ու մաշկի տակից միջատներ էին դուրս գալիս և խայթում նրանց, այնպես, որ միջատներն ամբողջությամբ կրծում էին նրանց. դա իսկապես սարսափելի էր։ Երկրորդ տեսակի դեպքում պատժվող մարդիկ մերկ էին, և նրանց մեկ առ մեկ տանում էին մի երկար տախտակի մոտ, որտեղ միաժամանակ կարող էր 10 մարդ պատժվել։ Նրանք պետք է ծնկի իջնեին, նրանց ձեռքերը կապված էին մեջքի հետևում, իսկ կզակները դրված էին տախտակին։ Նրանց պարանոցներին պարաններ կային, և երբ պարանները հետ էին քաշվում, նրանց լեզուները դուրս էին ընկնում։ Տախտակի դիմաց գլխին եղջյուրներ ունեցող մի զարհուրելի դև նրանց լեզուների միջով կեռիկներ էր անցկացնում, ապա ուժգին դուրս քաշում. ոմանց լեզուները ձգվում էին իրենց երկարության կրկնակի չափով։ Ապա դևը գրչի երկարությամբ մեխով նրանց գամում էր տախտակին, որի տակ կրակ էր վառվում։ Այդ դևը նաև անդադար եռացող կրակե ջուր էր լցնում նրանց լեզուներին։ Կրակի նմանվող այս ջուրը բերվում էր հեռվում գտնվող մի ավազանից և շարունակաբար տրվում էր բոլոր դևերին։ Երբ այն լցնում էին ինչ-որ մեկի լեզվի վրա, լեզուն ամբողջությամբ ոչնչանում էր։ Որոշ մարդկանց աչքերն անգամ դուրս էին ընկնում։ Ապա դևերը կրակե ջուր էին լցնում նրանց ամբողջ մարմնին, և նրանք ամբողջովին ոչնչանում էին։ Պատժվողները ողորմելիորեն ճչում էին մինչև մահանալը։ Սարսափելի տեսարան էր։ Որոշ մարդիկ չէին դիմանում դրան ու շուտով մահանում էին, բայց եթե նրանք դեռևս պատժի կարիք ունեին այլ մեղքերի համար, նրանց վերակենդանացնում էին, որպեսզի շարունակեն պատժվել։ Եթե նրանք դեռ չէին մահանում, երբ նրանց պատիժն ավարտվում էր, նրանց մարմիններից միջատներ էին դուրս գալիս և ուտում նրանց, ապա վերակենդանանում և պատժվում էին մեկ այլ կերպ։
Պատժի երրորդ տեսակը կրակե ջրի ավազան նետվելն էր։ Տեսա մի հսկայական կլոր երկաթե ափսե՝ ամրացված չորս պարանով։ Ընդամենը մի քանի վայրկյանում մեկ կամ երկու հարյուր մարդ պատժի մեկ այլ վայրից գալիս և հայտնվում էր ափսեի վրա։ Նրանք մերկ ծնկի էին իջնում այրող տաք ափսեի վրա, մինչ փշեր ունեցող պարաններն ինքնաբերաբար կապում էին նրանց ձեռքերն ու մարմնի վերին մասը։ Այս մարդիկ տարբեր կրոնների և ազգությունների էին։ Ոմանք չէին հավատում Աստծուն, իսկ ոմանք քրիստոնյաներ կամ բուդդայականներ էին։ Նրանք պատժվում էին, քանի որ չէին ընդունել Աստծու նոր աշխատանքը և հայհոյել ու դատել էին Աստծուն։ Թեև նրանցից ոմանք ընդունել էին Աստծու նոր աշխատանքը, նրանց հավատքն Աստծու համար մակերեսային էր, ձևական ու խաբուսիկ։ Այդ տեսակի մարդը նույնպես պատժվում էր Աստծու կողմից։ Նրանք բոլորը կանչում էին իրենց հավատքի աստծուն։ Ոմանք կանչում էին այս աստծուն, ապա՝ այն աստծուն։ Ձայների խառնաշփոթ էր, և ես չէի կարողանում հստակ լսել դրանք։ Սակայն նշանակություն չուներ, թե ինչպես էին նրանք աղաղակում. նրանք ոչ մի պատասխան չէին ստանում։ Դրանից հետո այդ մարդկանց տանում էին մի մեծ ավազան, որի մեջ եռացող կրակե ջուր կար։ Նրանց պարաններն ինքնաբերաբար արձակվում էին, երկաթե ափսեն թեքվում էր, և նրանք բոլորն ընկնում էին մեջը։ Նրանք եփվում էին ու տապակվում՝ այրվելով այն աստիճանի, որ ճչում էին տանջալի ցավից։ Որոշ մարդիկ եզրին էին և ողջ ուժով պայքարում էին ավազանից դուրս սողալու համար, բայց նորից հետ էին ընկնում։ Շուտով ճիչերի ձայները լռեցին։ Բոլորը մահացած էին ու լողում էին կրակե ջրի ավազանի մակերեսին։ Երբ բոլորը մահացան, մի հսկայական ցանց հավաքեց բոլորին, և նրանք վերակենդանացան՝ հաջորդ պատժի համար։
Ապա ինձ մի ուրիշ տեղ տարան։ Այնտեղ գտնվողներն ամեն տեսակի պատիժ էին կրում՝ իրենց ծնողներին, մեծահասակներին կամ ուսուցիչներին վիրավորելու համար։ Նրանցից ոմանք մերկ էին՝ պարանոցից, ձեռքերից ու ոտքերից սեպավոր շղթաներով կապված։ Նրանք այնպես էին մտրակվում մինչև արյունոտվելը, որ նրանց միսն ու արյունը հոսում էին։ Նրանք ցավից գալարվում և ճչում էին։ Դժոխքի դևերը կացիններով կտրում էին նրանց ձեռքերն ու ոտքերը և մուրճի նմանվող ինչ-որ բանով փոշիացնում նրանց։ Պատժվելու ընթացքում նրանց հարցնում էին. «Այն ժամանակ մտածո՞ւմ էիք այս մեղքը չգործելու մասին»։ Նրանք զղջում էին, բայց ոչ ոք չէր կարող փրկել նրանց, և նրանք խոշտանգվում էին մինչև մահ։ Դրանից հետո նրանք վերակենդանացան ու ստացան հաջորդ պատիժը։ Որոշ մարդիկ ողջ-ողջ թաղվում էին։ Այնտեղ գետինը շարժվում էր, փոթորկվում, և հողի մեջ կրակ էր վառվում։ Պատժվողները կամաց-կամաց ներքև էին քաշվում՝ խորտակվելով հողի մեջ, մինչև մահանալը։
Ապա ինձ տարան այն վայրը, որտեղ շնացողներն էին պատժվում։ Նրանք փախչում էին իրենց կյանքը փրկելու համար։ Ոմանք սպանվեցին նետերով, մինչդեռ մյուսները մահացու դանակահարվեցին։ Ոմանց հետապնդում ու խայթելով սպանում էին կենդանիները։ Ի վերջո, ոչ ոք չկարողացավ խուսափել, և նրանք բոլորը մահացան՝ մինչև վերջին մարդը։ Այնուհետև մահացածերը վերակենդանացան՝ հաջորդ պատիժը ստանալու համար։
Տեսա մեկ այլ վայր, որը նախատեսված էր՝ պատժելու նրանց, ովքեր խաբել կամ չար մտադրություններ էին ունեցել ուրիշների հանդեպ, ովքեր շահագործել էին մարդկանց կամ հաշվենկատ և նախանձ էին եղել ուրիշների հանդեպ։ Այնտեղ կար կախովի կամուրջ՝ փայտե տախտակամածով և երկու կողմերից սեպավոր պարաններով։ Սեպավոր պարաններից բռնելն արյունահոսություն էր առաջացնում, սակայն առանց բռնելու նրանք կընկնեին, իսկ ներքևում կրակի լիճ էր։ Անգամ եթե նրանք չընկնեին, պետք է անցնեին մսաղացի միջով ու աղացվեին, և ապա, միևնույն է, հայտնվում էին կրակի լճում։
Որոշ մարդիկ իսկապես մտահոգված էին եղել արտաքին տեսքով՝ վատնելով իրենց ժամանակը՝ փորձելով լավ հագնվել, բայց ընդհանրապես չէին հավատացել Աստծուն և անգամ դատել և հայհոյել էին Նրան։ Նրանց դեմքերը կտոր-կտոր ուտում էին միջատները։ Նրանցից բացի, կային նաև մարդիկ, ովքեր պատժվում էին ուրիշներին անիծելու, իրեր գողանալու և այլ բաների համար։ Կախված իրենց գործած մեղքերից՝ մարդիկ բազմիցս պատժվում էին մի ձևով՝ նախքան պատժի մեկ այլ տեսակին անցնելը։ Այդ տեսարանը տեսնելիս ամբողջ մարմինս վախից դողում էր։ Իրականում այդ կերպ պատժվելն ուղղակի սոսկալի կլիներ։ Զղջում էի գործածս մեղքերի համար, բայց չգիտեի, թե ում աղաչեմ, ով կարող էր ինձ փրկել։ Այդ ժամանակ շշմած վիճակում արտասանեցի մի քանի սուտրա, բայց պատասխան չեղավ, և վախս նույնպես չնվազեց։ Հանկարծ հիշեցի, որ հավատացել եմ միակ ճշմարիտ Աստծուն՝ Ամենակարող Աստծուն։ Ամենակարող Աստծու խոսքերից մի բան մտքիս եկավ։ «Իրական կյանքում ինչ դժվարությունների էլ բախվես, պետք է Աստծու առջև գաս։ Առաջին բանը, որ պետք է անես, ծնկի իջնելն ու աղոթելն է։ Սա ամենակարևոր բանն է» (Խոսքը, հ. 3, Վերջին օրերի Քրիստոսի զրույցները։ Աստծուն հավատալու մեջ ճշմարտությունը ձեռք բերելն ամենակարևոր բանն է)։ Գիտեի, որ Աստված իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ, և այն, ինչին բախվում էի, տեղի էր ունենում Նրա թույլտվությամբ, ուստի պետք է կանչեի Նրան։ Մտածեցի տարբեր մեղքերիս մասին։ Ձևականորեն էի գործ ունեցել Աստծու հետ և արհամարհել Նրան։ Կիրարկել էի հավատքս ու հաճախել հավաքներին, երբ լավ էի զգացել, սակայն բաց էի թողել հավաքները, երբ տրամադրություն չէի ունեցել։ Քրիստոնյա էի, բայց առ Աստված իրական հավատք չունեի։ Նրա հանդեպ ձևական էի ու խաբուսիկ։ Հաճույքով վատնում էի ժամանակս՝ զվարճանալով, բայց ժամանակ չէի տրամադրում Աստծուն երկրպագելուն։ Այդ ամենի մասին մտածելիս իսկապես զղջացի և սրտումս աղոթեցի Աստծուն. «Ամենակարո՛ղ Աստված, շատ մեղքեր եմ գործել։ Ձևականորեն եմ վերաբերվել և սառը վերաբերմունք ցույց տվել Քեզ՝ տարվելով մեղք գործելու հաճույքով ու լավ չկատարելով պարտավորությունս։ Հիմա իսկապես վախեցած եմ ու լի զղջումով։ Չեմ ուզում գալ այստեղ ու պատժվել այդ մեղքերի համար։ Պատրաստ եմ ապաշխարելու. խնդրում եմ, ինձ դրա հնարավորությունը տուր։ Ուզում եմ ենթարկվել Քո կարգավորումներին ու ամեն ինչ անել Քո մտադրության համաձայն»։ Այսպես նորից ու նորից աղոթում ու խոստովանում էի՝ հատ-հատ Աստծուն ապաշխարելով գործածս մեղքերի համար։ Կամաց-կամաց հանդարտվեցի ու այլևս այդքան չէի վախենում։ Ավելի ուշ զգացի, որ կարծես ինչ-որ ձայն կանչում է ինձ։ Հետո լույսի մի շող տեսա, ու այդ լույսից մի ձայն եկավ և ասաց ինձ. «Դանի՛, ապաշխարե՞լ ես։ Շատ մեղքեր ես գործել։ Պետք է ապավինես Աստծուն ու դադարես գործել այդ մեղքերը. չես կարող սպասել մինչև պատիժդ՝ ապաշխարելու համար։ Դաջի՛ր Աստծու խոսքերը սրտիդ մեջ ու ձգտի՛ր ճշմարտությանը։ Այն, ինչ հասկանում և կիրարկում ես, պետք է ճիշտ լինի։ Սա քո վերջին հնարավորությունն է, և հաջորդ անգամ փրկությունը քեզ այլևս հասանելի չի լինի։ Քանի դեռ ողջ ես, քրտնաջան աշխատի՛ր, որպեսզի լավ կատարես պարտավորությունդ և մտնես Աստծու թագավորություն։ Մի՛ կրկնիր մեղքերդ կամ սխալներդ և մի՛ արա բաներ, որոնց համար կզղջաս։ Քանի որ չես ավարտել պարտավորությունդ, չես մահանա։ Փրկելու ես նրանց, ովքեր աղետի մեջ են ընկնում»։
Այդ ձայնը չէր պատկանում իմ ճանաչածներից որևէ մեկին։ Կարծես այն խոսում էր քամու ձայնով։ Այն լիովին հստակ չէր հնչում, բայց կարողանում էի հասկանալ։ Թեև խոսքերը խիստ էին, դրանք հորդորում էին ու ինձ խաղաղություն տալիս։ Դրանք ջերմ էին ու ապահովություն էին ներշնչում։ Մի երջանկություն զգացի, որը նախկինում երբեք չէի ճանաչել։ Գիտեի, որ Աստված է ինձ փրկում՝ տալով ինձ կյանքի երկրորդ հնարավորություն։ Այս ձայնը լսելուց հետո կամաց-կամաց գիտակցության եկա։
Արթնանալուց հետո դողում էի՝ դեռևս իսկապես վախենալով։ Ինձ շատ վատ էի զգում և իսկապես զղջում էի այդքան շատ մեղքեր գործելու համար։ Գիտեի, որ դա Աստծու նախազգուշացումն է ինձ։ Այն ամենը, ինչ Աստված ասաց, ճշմարտություն էր։ Պետք է հավատայի Նրա ասածներին ու լսեի Նրան։ Չէի կարող շարունակել արհամարհել Նրան ու անփույթ լինել։ Աստված ինձ հնարավորություն էր տալիս, որը չէի կարող կրկին բաց թողնել։ Ասացի փոքր եղբորս. «Ուզում եմ խոսել քույր Սամերի հետ»։ Քույր Սամերն Ամենակարող Աստծու Եկեղեցու ջրողն էր, որը հաճախ էր առցանց հանդիպում ինձ հետ։ Սամերն ինձ Աստծու խոսքերից մի քանիսն ուղարկեց իրավիճակիս մասին իմանալուց հետո։ Ամենակարող Աստված ասում է. «Աստված պատասխանատու է յուրաքանչյուր մարդկային կյանքի համար, և Նա պատասխանատու է մինչև վերջ։ Աստված ապահովում է քեզ, և նույնիսկ եթե Սատանայի կողմից կործանված այս միջավայրում հիվանդացել ես, աղտոտվել կամ բռնության ենթարկվել, կարևոր չէ. Աստված կապահովի քեզ, և Աստված քեզ թույլ կտա ապրել։ Դուք պետք է հավատաք սրան։ Աստված հեշտությամբ թույլ չի տա, որ մարդը մահանա» (Խոսքը, հ. 2, Աստծուն ճանաչելու մասին։ Աստված Ինքը՝ Եզակին VII)։ «Քո ծնված օրից մինչև հիմա Աստված շատ գործ է կատարել քո վրա, բայց Նա քեզ սպառիչ հաշվետվություն չի տալիս Իր արած ամեն ինչի մասին։ Աստված թույլ չտվեց քեզ իմանալ սա և ոչ էլ ասաց քեզ։ Սակայն մարդկության համար այն ամենը, ինչ Նա անում է, կարևոր է։ Աստծու տեսանկյունից դա մի բան է, որ Նա պետք է անի։ Նրա սրտում մի կարևոր բան կա, որ Ինքը պետք է անի, որը շատ ավելի գերազանց է, քան այս բաներից որևէ մեկը։ Այսինքն՝ մարդու ծնված օրից մինչև մեր օրերն Աստված պետք է երաշխավորի նրա անվտանգությունը։ …Այս «անվտանգությունը» նշանակում է, որ դու չես կլանվի Սատանայի կողմից։ Արդյո՞ք սա կարևոր է։ Սատանայի կողմից չկլանվելը. սա վերաբերո՞ւմ է քո անվտանգությանը, թե՞ ոչ։ Այո՛, սա վերաբերում է քո անձնական անվտանգությանը, և ավելի կարևոր ոչինչ չի կարող լինել։ Երբ Սատանան կլանի քեզ, քո հոգին ու քո մսեղին այլևս չեն պատկանի Աստծուն։ Աստված այլևս չի փրկի քեզ։ Աստված լքում է այն հոգիներին ու մարդկանց, որոնց Սատանան կլանել է։ Ուստի Ես ասում եմ, որ ամենակարևոր բանը, որ Աստված պետք է անի, քո այս անվտանգությունը երաշխավորելն է, երաշխավորելը, որ չես կլանվի Սատանայի կողմից։ Սա շատ կարևոր է, այնպես չէ՞» (Խոսքը, հ. 2, Աստծուն ճանաչելու մասին։ Աստված Ինքը՝ Եզակին VI)։
Ամենակարող Աստծու խոսքերը կարդալն ինձ ապահովության զգացում տվեց, կարծես մի բան ունեի, որի վրա կարող էի հենվել։ Այս փորձառությունն ինձ է՛լ ավելի հստակ ցույց տվեց, որ ծննդյան օրվանից մինչև այս պահը Աստված ուղղորդել է մեզ՝ հսկելով և պաշտպանելով մեզ ամեն մի ակնթարթ։ Պետք է գամ Աստծու առաջ, լավ կատարեմ պարտավորությունս և հատուցեմ Նրա անհավանական շնորհի համար։ Պետք է վկայեի, որ Աստված իսկապես իշխանություն ունի բոլոր բաների վրա, ներառյալ՝ մեր աչքերին անտեսանելի հոգևոր ոլորտը։ Դժոխքն իսկապես գոյություն ունի։ Չեմ զգացել դժոխքի պատժի տառապանքը, բայց տեսել եմ դժոխքում պատժվող մարդկանց տեսարանը։ Շուրջս շատ մարդիկ կան, որոնք ձգտում են աշխարհիկ միտումներին՝ հետևելով Սատանային։ Նրանք չեն եկել Աստծու առաջ։ Իսկապես անհանգստանում եմ նրանց համար և չեմ ուզում, որ մարդիկ, որոնց ճանաչում եմ, գնան դժոխք՝ այդպես տառապելու։ Անկախ այն բանից, թե նրանք ընդունում են Ամենակարող Աստծու վերջին օրերի աշխատանքը, թե ոչ, կատարելու եմ պատրտականությունս ու վկայելու նրանց, որ դժոխքն իսկապես գոյություն ունի, և Աստծու իշխանությունն իսկապես գոյություն ունի։ Միայն Ամենակարող Աստված կարող է փրկել մեզ դժոխքի տառապանքից։ Կցանկանայի կարդալ Ամենակարող Աստծու խոսքերից մի հատված նրանց համար, ովքեր չեն եկել Նրա առաջ, և նրանց համար, ովքեր ընդունել են Ամենակարող Աստծուն, բայց չեն գնահատում Նրա փրկությունը։
Ամենակարող Աստված ասում է. «Իմ վերջնական գործը միայն մարդուն պատժելու համար չէ, այլև մարդու հանգրվանը կարգավորելու համար։ Առավել ևս՝ դա կատարվում է այն բանի համար, որպեսզի բոլոր մարդիկ ճանաչեն Իմ արարքներն ու գործողությունները։ Ես պիտի այնպես անեմ, որ յուրաքանչյուր մարդ տեսնի և հասկանա, որ այն ամենը, ինչ Ես արել եմ, արդար է և Իմ կարգադրության արտահայտությունն է, որ դա մարդու գործը չէ, և առավել ևս բնությունը չէ, որ արարել է մարդկությունը. այլ Ես եմ, որ ու սնուցում եմ ամեն կենդանի էակ՝ ամեն ինչի մեջ։ Առանց Իմ գոյության մարդկությունը կկորչի և կկրի աղետների ծանր պատուհասը։ Ոչ մի մարդ արարած այլևս չի տեսնի գեղեցիկ արևն ու լուսինը, ոչ էլ կանաչ աշխարհը․ մարդկությունը միայն կհանդիպի մութ, ցուրտ գիշերվան և մահվան ստվերի անողոք հովտին։ Ես եմ մարդկության միակ փրկագնումը։ Ես եմ մարդկության միակ հույսը, և առավել ևս՝ Ես եմ Նա, ում վրա հենված է ողջ մարդկության գոյությունը։ Առանց Ինձ՝ մարդկությունն անմիջապես կանգ կառնի, առանց Ինձ՝ մարդկությունը կկրի միայն կործանարար աղետ և կտրորվի ամեն տեսակ ուրվականների կողմից, թեև ոչ ոք Ինձ ուշադրություն չի դարձնում։ Ես կատարել եմ այնպիսի գործ, որն ուրիշ ոչ ոք չի կարող անել, և միայն հույս ունեմ, որ մարդը կկարողանա Ինձ փոխհատուցել գոնե մի քանի բարի գործերով։ Թեպետ միայն քչերն են կարողացել Ինձ հատուցել, այնուամենայնիվ, Ես պիտի ավարտեմ Իմ ճանապարհը մարդկային աշխարհում և սկսեմ Իմ գործի հաջորդ փուլը, որը շուտով պիտի բացվի, քանի որ այսքան տարիներ մարդկանց մեջ Իմ՝ անդադար գալն ու գնալը պտուղ է տվել, և Ես շատ գոհ եմ։ Այն, ինչի մասին Ես հոգ եմ տանում, մարդկանց թիվը չէ, այլ նրանց բարի գործերը։ Ամեն դեպքում հույս ունեմ, որ դուք բավականաչափ բարի գործեր կպատրաստեք ձեր սեփական հանգրվանի համար։ Միայն այդ ժամանակ Ես կբավարարվեմ. հակառակ դեպքում ձեզանից ոչ ոք չի կարողանա փրկվել աղետի գրոհից։ Աղետն Ինձանից է գալիս, և Ես եմ դրա հեղինակը։ Եթե դուք Իմ առջև դրական լույսի ներքո չհայտնվեք, դուք չեք խուսափի աղետից» (Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Բավարար բարի գործեր պատրաստիր քո նշանակության վայրի համար)։
Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։