Գլուխ 99

Քանի որ Իմ գործի տեմպն արագանում է, ոչ ոք չի կարող համընթաց քայլել Իմ հետքերով, և ոչ ոք չի կարող թափանցել Իմ մտքի մեջ, սակայն սա այն ճանապարհն է, որով պետք է անցնել։ Արդեն իսկ հիշատակված «մեռելներից հարություն առնել» արտահայտության մեջ սա է «մեռելները» (այսինքն՝ Իմ մտադրություններն ընկալելու անկարողությունը, Իմ խոսքերից Իմ ասածը հասկանալու անկարողությունը. սա «մեռելների» մեկ այլ բացատրություն է և չի նշանակում «Իմ Հոգու կողմից լքված լինել»)։ Երբ դուք և Ես այս փուլից անցնենք մարմնի մեջ, այն ժամանակ «մեռելներից հարություն առնելու» իրական իմաստը կկատարվի (այսինքն՝ սա մեռելներից հարություն առնելու իրական իմաստն է)։ Այժմ սա այն իրադրությունն է, որում բոլորդ գտնվում եք. դուք չեք կարողանում ընկալել Իմ մտադրությունները և գտնել Իմ հետքերը։ Ավելին՝ ձեր հոգում չեք կարողանում հանդարտ լինել։ Արդյունքում ձեր միտքն անհանգիստ է։ Այսպիսի իրադրությունը հենց այն «տառապանքն» է, որի մասին նշեցի։ Մարդիկ չեն կարող տանել այս տառապանքը։ Մի կողմից դուք մտածում եք սեփական ապագայի մասին, իսկ մյուս կողմից՝ ընդունում եք Իմ այրումն ու Իմ դատաստանը, որոնք բոլոր կողմերից հարվածում են ձեզ։ Բացի այդ, Իմ խոսելու տոնից ու ձևից դուք չեք կարողանում որևէ օրինաչափություն ընկալել, և արտահայտման մեկ օրվա մեջ մի քանի տեսակի տոն կա։ Այս բաները ստիպում են ձեզ մեծապես տառապել։ Սրանք Իմ գործի քայլերն են։ Սա Իմ իմաստությունն է։ Ապագայում այս առումով ավելի մեծ տառապանք փորձառաբար կապրեք, և այդ ամենը նրա համար է, որպեսզի բացահայտվեն բոլոր կեղծավոր մարդիկ. սա հիմա պետք է պարզ լինի։ Սա է Իմ գործելու ձևը։ Այս տեսակի տառապանքի մղումով և մահվանը հավասարազոր այս ցավը փորձառաբար ապրելուց հետո դուք կմտնեք մեկ այլ ոլորտ։ Կմտնեք մարմնի մեջ և կթագավորեք Ինձ հետ՝ իշխելով բյուրավոր ազգերի ու մարդկանց վրա։

Ինչո՞ւ եմ վերջերս ավելի խիստ տոնով խոսում։ Ինչո՞ւ է Իմ տոնն այդքան բազմազան եղել, և ինչո՞ւ է Իմ գործելու ձևը նույնպես այդքան բազմազան եղել։ Իմ իմաստությունն այս բաների մեջ է եղել։ Ես Իմ խոսքերն ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ընդունել են այս անունը (անկախ նրանից՝ հավատում են, որ Իմ խոսքերը կարող են կատարվել, թե ոչ), ուստի բոլորը պետք է լսեն և տեսնեն Իմ խոսքերը, և մարդկանց չպետք է ճնշել, որովհետև Ես ունեմ Իմ գործելու ձևը և Իմ իմաստությունը։ Ես Իմ խոսքերն օգտագործում եմ մարդկանց դատելու, մարդկանց բացահայտելու և մարդկային բնությունը մերկացնելու համար։ Դրանով Ես առանձնացնում եմ նրանց, ովքեր ընտրվել են Իմ կողմից, և դուրս եմ թողնում նրանց, ովքեր նախասահմանված կամ ընտրված չեն Իմ կողմից։ Այս ամենն Իմ իմաստությունն է, և սա Իմ գործի հրաշքն է։ Սա Իմ մեթոդն է Իմ գործի այս փուլում։ Մարդկանց մեջ կա՞ արդյոք մեկը, ով կարող է ընկալել Իմ մտադրությունները։ Կա՞ արդյոք մեկը, ով կարող է հաշվի առնել Իմ հոգսը։ Գործը կատարողը Ես եմ՝ Աստված Ինքը։ Կգա մի օր, երբ հիմնովին կհասկանաք Իմ այս խոսքերի նշանակությունը, և ձեզ համար լիովին պարզ կլինի, թե ինչու եմ ուզում ասել այս խոսքերը։ Իմ իմաստությունն անվերջ է, անսահման ու անչափելի, և այն լիովին անթափանցելի է մարդկանց համար։ Մարդիկ կարող են տեսնելդրա միայն մի մասը Իմ կատարածներից, բայց այն, ինչ նրանք տեսնում են, դեռևս թերի է և անկատար։ Երբ դուք ամբողջությամբ անցնեք այս փուլից հաջորդ փուլ, այն ժամանակ կկարողանաք հստակ տեսնել այն։ Հիշե՛ք։ Այժմ ամենաթանկարժեք դարաշրջանն է. սա վերջին փուլն է, երբ մսեղիի մեջ եք։ Ձեր կյանքը հենց հիմա ձեր մարմնական կյանքի վերջինն է։ Երբ դուք մսեղիից մտնեք հոգևոր ոլորտ, այդ ժամանակ ողջ ցավը կհեռանա ձեզանից։ Դուք մեծապես կուրախանաք ու կցնծաք և անդադար կցատկոտեք ուրախությունից։ Բայց դուք պետք է հստակ իմանաք, որ Իմ այս խոսքերը, որոնք Ես ասում եմ, միայն անդրանիկ որդիների համար են, որովհետև միայն անդրանիկ որդիներն են արժանի այս օրհնությանը։ Հոգևոր ոլորտ մուտք գործելը մեծագույն օրհնությունն է, բարձրագույն օրհնությունը և ամենաարժեքավոր վայելքը։ Այն բաները, որոնք այժմ դուք ձեռք եք բերում ուտելու և հագնելու համար, ոչ այլ ինչ են, քան մսեղիի վայելքներ. դրանք շնորհ են, և Ես պարզապես հաշվի չեմ առնում այդ բաները։ Իմ գործի կենտրոնը հաջորդ փուլում է (հոգևոր ոլորտ մտնելը և տիեզերք աշխարհի առջև կանգնելը)։

Ես ասել եմ, որ արդեն տապալել և ջախջախել եմ մեծ կարմիր վիշապին։ Ինչպե՞ս կարող եք չհավատալ Իմ խոսքերին։ Ինչո՞ւ եք դեռ ցանկանում հալածանք և նեղություն կրել Ինձ համար։ Մի՞թե սա ավելորդ գին չէ, որ վճարում եք։ Ես բազմիցս հիշեցրել եմ ձեզ, որ դուք միայն պետք է վայելեք, մինչ Ինքս՝ անձամբ եմ կատարում գործը։ Ինչո՞ւ եք այդքան ցանկանում գործել։ Դուք իսկապես չգիտեք վայելել։ Ես ամեն ինչ ամբողջությամբ պատրաստել եմ ձեզ համար. ինչո՞ւ ձեզանից ոչ մեկը չի եկել Ինձ մոտ՝ վերցնելու այն։ Դուք դեռևս չեք վստահում Իմ ասածներին։ Դուք չեք ճանաչում Ինձ։ Դուք կարծում եք, թե դատարկ հաճոյախոսություններ եմ ասում. իսկապես, դուք բթամիտ եք։ (Այն լիակատար պատրաստությունները, որոնց մասին խոսում եմ, նշանակում են, որ դուք պետք է ավելի շատ նայեք Ինձ և ավելի շատ աղոթեք Իմ առջև, մինչ Ես անձամբ կգործեմ և կանիծեմ բոլոր Ինձ դիմակայողներին և կպատժեմ բոլոր ձեզ հալածողներին։) Դուք ոչինչ չգիտեք Իմ խոսքերի մասին։ Ես ձեզ բացահայտում եմ Իմ բոլոր խորհուրդները, բայց ձեզանից քանի՞սն են իսկապես հստակ հասկանում դրանք։ Ձեզանից քանի՞սն են դրանք խորությամբ ըմբռնում։ Ի՞նչ է Իմ գահը։ Ի՞նչ է Իմ երկաթե գավազանը։ Ձեզանից ո՞վ գիտի։ Երբ հիշատակվում է Իմ գահը, շատերը կարծում են, թե դա այն տեղն է, որտեղ Ես նստում եմ, կամ որ այն վերաբերում է Իմ բնակավայրին, կամ այն անձին, որը Ես եմ։ Սրանք բոլորը թյուր ըմբռնումներ են. պարզապես թյուրիմացությունների խառնաշփոթ։ Այս մեկնաբանություններից ոչ մեկը ճիշտ չէ, այնպես չէ՞։ Այսպես եք բոլորդ հասկանում և ընկալում այն. սա պարզապես հասկացողության ծայրահեղ շեղում է։ Ի՞նչ է իշխանությունը։ Ի՞նչ կապ կա իշխանության և գահի միջև։ Գահը Իմ իշխանությունն է։ Երբ Իմ անդրանիկ որդիները բարձր պահեն Իմ գահը, այդ ժամանակն նրանք նաև իշխանություն կստանան Ինձնից։ Միայն Ես ունեմ իշխանություն, ուստի միայն Ես ունեմ գահը։ Այլ կերպ ասած՝ այն բանից հետո, երբ Իմ անդրանիկ որդիները տառապեն նույն կերպ ինչպես Ես տառապեցի, նրանք կընդունեն այն, ինչ Ես եմ և այն, ինչ Ես ունեմ, և Ինձնից կստանան ամեն ինչ. սա անդրանիկ որդու կարգավիճակին հասնելու գործընթացն է։ Դա կլինի այն ժամանակը, երբ Իմ անդրանիկ որդիները բարձր կպահեն Իմ գահը, և դա կլինի նաև այն ժամանակը, երբ նրանք իշխանություն կստանան Ինձնից։ Այժմ դուք պետք է հասկանաք սա։ Այն ամենը, ինչ ասում եմ, պարզ է և միանգամայն աներկբա, որպեսզի բոլորը հասկանան։ Հրաժարվե՛ք ձեր սեփական պատկերացումներից և սպասե՛ք ստանալու այն խորհուրդները, որոնք բացահայտում եմ ձեզ։ Ուրեմն ի՞նչ է երկաթե գավազանը։ Նախորդ փուլում այն վերաբերում էր Իմ խիստ խոսքերին, բայց հիմա այլևս նույնը չէ, ինչ նախկինում. այժմ երկաթե գավազանը վերաբերում է Իմ գործերին, որոնք իշխանությամբ լի մեծ աղետներ են։ Ուստի, երբ հիշատակվում է երկաթե գավազանը, այն միշտ զուգակցվում է իշխանության հետ։ Երկաթե գավազանի բուն իմաստը ներկայացվում է մեծ աղետների տեսանկյունից. այն իշխանության մի մասն է։ Բոլորը պետք է հստակ տեսնեն սա, և միայն այդպես կարող են ընկալել Իմ մտադրությունները և Իմ խոսքերից հայտնություն ստանալ։ Ով ունի Սուրբ Հոգու գործը, իր ձեռքում է պահում երկաթե գավազանը, և հենց նա է կրում իշխանություն և իրավունք ունի իրագործելու մեծ աղետներից ցանկացածը։ Սա Իմ կառավարչական հրամանագրերից մեկն է։

Բոլոր բաները բաց են ձեզ համար (սա վերաբերում է հստակ նշված մասին), և բոլոր բաները թաքնված են ձեզանից (սա վերաբերում է Իմ խոսքերի գաղտնի մասին)։ Ես իմաստությամբ եմ խոսում. թույլ եմ տալիս հասկանալ Իմ որոշ խոսքերի միայն բառացի իմաստը, մինչդեռ թույլ եմ տալիս ընկալել մյուսների իմաստը (բայց շատերը ի վիճակի չեն այն ընկալելու), որովհետև սա Իմ գործի հաջորդականությունն է։ Ես կարող եմ ձեզ հայտնելԻմ խոսքերի ճշմարիտ իմաստը միայն այն ժամանակ, երբ հասնեք որոշակի հասակի։ Սա Իմ իմաստությունն է, և սրանք Իմ հրաշալի գործերն են (որպեսզի կատարելագործեմ ձեզ և հիմնովին պարտության մատնեմ Սատանային ու նսեմացնեմ դևերին)։ Միայն այն ժամանակ, երբ մտնեք մեկ այլ ոլորտ, կկարողանաք լիովին հասկանալ։ Ես պետք է այսպես գործեմ, որովհետև մարդկային պատկերացումներում կան շատ բաներ, որոնք մարդիկ պարզապես չեն կարող ըմբռնել, և նույնիսկ եթե պարզ ասեմ, միևնույն է, դուք չեք հասկանա։ Ի վերջո, մարդկանց միտքը սահմանափակ է, և կան շատ բաներ, որոնք կարող եմ փոխանցել ձեզ միայն ձեր՝ հոգևոր ոլորտ մտնելուց հետո. հակառակ դեպքում, մարդկային մսեղին չի կարող կրել դա, և սա կարող է միայն խաթարել Իմ տնօրինումը։ Սա է «Իմ գործի հաջորդականության» ճշմարիտ իմաստը, որի մասին խոսում եմ։ Որքա՞ն եք հասկանում Ինձ ձեր պատկերացումներում։ Արդյո՞ք ձեր հասկացողությունն անթերի է։ Արդյո՞ք դա հոգու մեջ եղած գիտելիքն է։ Հետևաբար Ես պետք է թույլ տամ ձեզ անցնել մեկ այլ ոլորտ, որպեսզի ավարտին հասցնեք Իմ գործը և հետևեք Իմ կամքին։ Ուրեմն ի՞նչ է հենց այդ մյուս ոլորտը։ Արդյո՞ք դա իսկապես մի տեսակ վերերկրային տեսարան է, ինչպես մարդիկ պատկերացնում են։ Արդյո՞ք դա իսկապես օդի պես մի բան է, որը հնարավոր չէ տեսնել կամ շոշափել, բայց գոյություն ունի։ Ինչպես ասել եմ, մարմնի մեջ լինելու վիճակը մսեղի ու ոսկոր, ձև ու պատկեր ունենալն է։ Սա բացարձակապես ճշմարիտ է և կասկածից վեր, և բոլորը պետք է հավատան դրան։ Սա է մարմնի մեջ իրական վիճակը։ Ավելին՝ մարմնի մեջ չկան մարդկանց զզվեցնող բաներ։ Բայց ի՞նչ է հենց այս վիճակը։ Երբ մարդիկ մսեղիիցանցնում են մարմնի մեջ, մի մեծ խումբ պետք է հայտնվի։ Այսինքն՝ նրանք կազատվեն իրենց մսեղավոր տնից, և սա կարելի է նկարագրել որպես յուրաքանչյուրի՝ ըստ իր տեսակի դասակարգվելը. մսեղին հավաքվում է մսեղիի հետ, իսկ մարմինը՝ մարմնի հետ։ Այժմ նրանք, ովքեր կտրվում են իրենց տներից, ծնողներից, կանանցից, ամուսիններից, որդիներից և դուստրերից, սկսում են մտնել հոգևոր ոլորտ։ Ի վերջո, դա այսպես է. հոգևոր ոլորտում իրադրությունն այնպիսին է, որ անդրանիկ որդիները հավաքված են միասին՝ երգելով և պարելով, գովաբանելով և ցնծությամբ փառաբանելով Իմ սուրբ անունը։ Սա գեղեցիկ և մշտապես նոր տեսարան է։ Բոլորն Իմ սիրելի որդիներն են՝ հավիտյան անդադար Ինձ գովաբանող, հավիտյան Իմ սուրբ անունը բարձր պահող։ Սա է իրադրությունը հոգևոր ոլորտ մտնելուց հետո, սա է նաև գործը հոգևոր ոլորտ մտնելուց հետո, և սա է նաև այն իրադրությունը, որի մասին խոսել եմ՝ հոգևոր ոլորտում եկեղեցին հովվելու մասին։ Ավելին՝ Ես Իմ անձի միջոցով հայտնվում եմ տիեզերքի յուրաքանչյուր ազգում և բյուրավոր ազգերի ու մարդկանց մեջ՝ կրելով Իմ իշխանությունը, Իմ ցասումը և Իմ դատաստանը, և առավել ևս՝ կրելով Իմ երկաթե գավազանը՝բյուրավոր ազգերին ու մարդկանց կառավարելու համար։ Սա բյուրավոր մարդկանց և ողջ տիեզերքի մեջ Ինձ համար վկայություն է տալիս, որը ցնցում է երկինքն ու երկիրը՝ ստիպելով բյուրավոր մարդկանց և լեռների, գետերի, լճերի և երկրի ծայրերի բոլոր բաներին գովաբանել Ինձ, փառք տալ Ինձ և ճանաչել հենց Ինձ՝ միակ Աստծուն, որը բոլոր բաների Արարիչն է, և առաջնորդում է ամեն ինչ, տնօրինում է ամեն ինչ, դատում է ամեն ինչ, իրագործում է ամեն ինչ, պատժում է ամեն ինչ և կործանում է ամեն ինչ։ Ուրեմն սա է Իմ անձի հայտնվելը։

Նախորդը. Գլուխ 98

Հաջորդը. Գլուխ 100

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով