Գլուխ 86

Մարդիկ ասում են, որ Ես ողորմած Աստված եմ. նրանք ասում են, որ Ես փրկություն կբերեմ այն ամենին, ինչ ստեղծել եմ։ Այս բոլոր բաներն ասվում են մարդկային պատկերացումների հիման վրա։ Այն, որ Ես ողորմած Աստված եմ, ասվում է Իմ անդրանիկ որդիներին, իսկ այն, որ Ես փրկություն կբերեմ, ասվում է Իմ որդիներին և Իմ ժողովրդին։ Քանի որ Ես իմաստուն Աստված եմ, Իմ մտքում պարզ է, թե որ մարդկանց եմ Ես սիրում և որ մարդկանց եմ ատում։ Ինչ վերաբերում է նրանց, ում Ես սիրում եմ, միշտ կսիրեմ մինչև վերջ, և այդ սերը երբեք չի փոխվի։ Ինչ վերաբերում է նրանց, ում Ես ատում եմ, անկախ նրանից, թե որքան լավն են նրանք, դա ինձ չի հուզում։ Դա այն պատճառով է, որ նրանք Ինձնից չեն ծնվել և չունեն Իմ որակը կամ Իմ կյանքը։ Այլ կերպ ասած՝ նրանք նախասահմանված և ընտրված չեն եղել Իմ կողմից, քանզի Ես անսխալական եմ։ Այսինքն՝ Իմ բոլոր գործերը կոչվում են սուրբ և վեհ, և Ես երբեք չեմ զղջում։ Մարդկանց աչքերում Ես չափազանց անգութ եմ, բայց մի՞թե չես գիտակցում, որ Ես արդար և մեծափառ Աստվածն Ինքն եմ։ Այն ամենը, ինչ իմն է, ճիշտ է. նրանք, ում Ես ատում եմ, անշուշտ, կստանան Իմ անեծքները, իսկ նրանք, ում Ես սիրում եմ, անշուշտ, կստանան Իմ օրհնությունները։ Սա Իմ սուրբ և անխախտելի բնույթն է, և ոչ ոք չի փոխի այն։ Սա բացարձա՛կ է։

Այսօր նրանք, ովքեր իսկապես համապատասխանում են Իմ մտադրություններին, անշուշտ, ավարտուն կդարձվեն Իմ կողմից, քանզի Իմ գործն արագ է, անվարան և հիմնավոր, և Ես անավարտ ոչինչ չեմ թողնում։ Նրանք, ում Ես անիծում եմ, կայրվեն։ Այդ դեպքում ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունն անիծվել Իմ կողմից, սակայն Սուրբ Հոգին դեռևս կատարում է Իր գործը նրանց վրա (սա ասվում է այն առնչությամբ, որ Ես չեմ բնակվում պիղծ տաճարում)։ Հասկանո՞ւմ եք այն ասույթի ճշմարիտ իմաստը, որ բոլոր իրադարձություններն ու բոլոր բաները ծառայություն են մատուցում Քրիստոսին։ Սուրբ Հոգին Իր գործն անում է նրանց միջոցով, երբ Ես օգտագործում եմ նրանց ծառայությունը, բայց սովորաբար երբ նրանք Ինձ ծառայություն չեն մատուցում, նրանք հիմնովին հոգևորապես լուսավորված չեն։ Նույնիսկ եթե նրանք ձգտում են, դա անում են` եռանդից դրդված, և սա Սատանայի հնարք է, քանզի սովորական ժամանակ նրանք բնավ ուշադրություն չեն դարձնում Իմ գործին և լիովին անտարբեր են Իմ հոգսերի նկատմամբ։ Հիմա, երբ Իմ անդրանիկ որդիները մեծացել են, Ես դեն եմ շպրտում այդ ծառայություն մատուցողներին. այս պատճառով Իմ Հոգին հետ է քաշվել ամեն տեղից, և հատուկ շեշտը դրվել է Իմ անդրանիկ որդիների վրա։ Հասկանո՞ւմ եք։ Ամեն բան հիմնված է Իմ գործերի, Իմ նախասահմանման և այն բոլոր խոսքերի վրա, որոնք ելնում են Իմ բերանից։ Բոլոր վայրերը, որոնք ստացել են Իմ օրհնությունները, անպայմանորեն այն վայրերն են, որտեղ Ես գործում եմ, և որտեղ Իմ գործն իրականացվում է։ Չինաստանն այն ազգն է, որտեղ Սատանային ամենաշատն են երկրպագում, ուստի այն անիծվել է Իմ կողմից։ Ավելին, դա այն ազգն է, որն ամենաշատն է հալածել Ինձ։ Ես բացարձակապես չեմ կատարի Իմ գործն այն մարդկանց վրա, որոնք գտնվում են մեծ կարմիր վիշապի ազդեցության տակ։ Հասկանո՞ւմ եք Իմ խոսքերի ճշմարիտ իմաստը։ Ի վերջո Իմ որդիներն ու Իմ ժողովուրդը սակավաթիվ են։ Բացարձակապես ամեն ինչ Իմ ձեռքերում է. էներգիան պետք է կենտրոնացվի, և ավելի շատ ջանքեր պետք է գործադրվեն նրանց վրա, ում Ես ընտրել և նախասահմանել եմ։ Այլ կերպ ասած՝ նրանք, ովքեր Իմ անդրանիկ որդիներն են, պետք է շտապեն և կրթվեն, որպեսզի կարողանան, որքան հնարավոր է շուտ, իրենց վրա վերցնել Իմ ուսերին եղած հոգսերը և իրենց ողջ ջանքերը նվիրեն Իմ գործին։

Ձեզանից նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ, լսե՛ք։ Կարող եք ստանալ Իմ շնորհի մի մասը, երբ ծառայություն եք մատուցում Ինձ։ Այսինքն՝ ժամանակավորապես կիմանաք Իմ հետագա գործի և այն բաների մասին, որոնք տեղի կունենան ապագայում, բայց բացարձակապես չեք վայելի դրանք։ Սա Իմ շնորհն է։ Երբ ձեր ծառայությունն ավարտվի, անմիջապես հեռացե’ք և մի՛ հապաղեք։ Ձեզնից նրանք, ովքեր Իմ անդրանիկ որդիներն են, չպետք է գոռոզ լինեն, բայց ձեզ թույլատրվում է հպարտ լինել, քանզի Ես անվերջ օրհնություններ եմ շնորհել ձեզ։ Ձեզնից նրանք, ովքեր կորչելու են, չպետք է անհանգստանան կամ տխրեն իրենց ճակատագրի համար։ Ո՞վ ասաց քեզ, որ Սատանայի սերունդ լինես։ Ինձ ծառայություն մատուցելուց հետո կարող ես վերադառնալ անհատակ անդունդ, որովհետև այլևս որևէ օգուտ չես տա Ինձ։ Այնուհետև Ես կսկսեմ վարվել ձեզ հետ Իմ պատժով։ Հենց որ սկսեմ գործել, կշարունակեմ մինչև վերջ. Իմ գործերը կկատարվեն, և Իմ ձեռքբերումները կմնան հավիտյան։ Այս ամենը վերաբերում է Իմ անդրանիկ որդիներին, Իմ որդիներին և Իմ ժողովրդին, և դա վերաբերում է նաև ձեզ. Իմ պատիժները ձեր հանդեպ կլինեն հավիտենական։ Ես շատ անգամներ ասել եմ ձեզ, որ չար մարդիկ, որոնք դիմակայում են Ինձ, անշուշտ, կպատժվեն Իմ կողմից։ Եթե չես հանդիմանվում Սուրբ Հոգու կողմից Ինձ դիմակայելուց հետո, ապա արդեն անիծվել ես և դրանից հետո կտապալվես Իմ ձեռքով։ Եթե կարգավարժվում ես Սուրբ Հոգու կողմից, երբ վատ մտքեր ունես Իմ մասին, ապա ստացել ես Իմ օրհնությունները։ Սակայն պետք է միշտ զգույշ լինես, երբեք անուշադիր և անփույթ չլինես։

Նախորդը. Գլուխ 85

Հաջորդը. Գլուխ 87

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով