Գլուխ 87
Պետք է արագացնեք ձեր քայլերն ու անեք այն, ինչ ուզում եմ, որ արվի. սա է ձեր հանդեպ Իմ հրատապ մտադրությունը։ Մի՞թե նույնիսկ հիմա դեռ չեք հասկացել Իմ խոսքերի իմաստը։ Մի՞թե դեռ չգիտեք Իմ մտադրությունները։ Գնալով ավելի պարզ եմ խոսել ու ավելի ու ավելի շատ եմ ասել. մի՞թե դեռևս ոչ մի ջանք չեք գործադրել՝ խորհելու Իմ խոսքերի իմաստի շուրջ։ Սատանա՛, չերևակայե՛ս, թե կարող ես կործանել Իմ ծրագիրը։ Նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Սատանային, այսինքն՝ Սատանայի զավակները (սա վերաբերում է նրանց, ում տիրել է Սատանան. իսկ նրանք, ում տիրել է Սատանան, անկասկած ունեն Սատանայի կյանքը և ուստի կոչվում են նրա զավակները։), ողորմություն են աղերսում Իմ ոտքերի առաջ՝ լաց լինելով ու կրճտացնելով իրենց ատամները։ Սակայն Ես նման հիմար բան չէ՛ի անի։ Կարո՞ղ եմ արդյոք ներել Սատանային։ Կարո՞ղ եմ արդյոք փրկություն բերել Սատանային։ Դա անհնա՛ր է։ Անում եմ այն, ինչ ասում եմ, և երբեք չե՛մ զղջա դրա համար։
Ինչ ասում եմ, իրականություն է դառնում։ Այդպես չէ՞։ Այնուամենայնիվ, դուք միշտ Ինձ չեք վստահում, կասկածում եք Իմ խոսքերին ու կարծում եք, թե պարզապես կատակում եմ ձեզ հետ։ Դա պարզապես այնքան ծիծաղելի է։ Ես Ինքը՝ Աստված եմ։ Հասկանո՞ւմ եք։ Ես Ինքը՝ Աստված եմ։ Եթե իմաստություն կամ զորություն չունենայի, կարո՞ղ էի արդյոք պարզապես անել ու ասել, ինչ կամենում եմ։ Բայց դուք դեռ չեք վստահում Ինձ։ Ես բազմիցս շեշտել եմ այս բաները ձեզ համար և նորից ու նորից ասել եմ դրանք ձեզ։ Ինչո՞ւ ձեր մեծամասնությունը դեռ չի հավատում։ Ինչո՞ւ եք դեռ կասկածներ տածում։ Ինչո՞ւ եք ամեն գնով կառչում ձեր սեփական պատկերացումներից։ Կարո՞ղ են արդյոք դրանք փրկել քեզ։ Ես անում եմ այն, ինչ ասում եմ։ Մի քանի անգամ ասել եմ ձեզ. վստա՛հ եղեք Իմ խոսքերի մեջ ու մի՛ կասկածեք։ Լրջորե՞ն եք վերաբերվել դրանց։ Ինքնուրույն ոչինչ չես կարողանում անել, սակայն անկարող ես հավատալ նրան, ինչ մտադիր եմ անել։ Ինչպիսի՞ մարդ ես։ Կոպիտ ասած՝ կարծես Ես ձեզ ստեղծած չլինեմ։ Այլ կերպ ասած՝ բոլոր առումներով որակավորված չես Ինձ համար ծառայություն մատուցող լինելու համար։ Յուրաքանչյուր ոք պետք է հավատա Իմ խոսքերին։ Բոլորը պետք է անցնեն ստուգումը. ոչ մեկին թույլ չեմ տա խուսափել։ Իհարկե, բացառություն են նրանք, ովքեր հավատում են։ Իմ խոսքերին վստահող մարդիկ անկասկած կստանան Իմ օրհնությունները, որոնք կշնորհվեն քեզ և կիրագործվեն քո մեջ՝ ըստ նրա, ինչին հավատում ես։ Իմ անդրանի՛կ որդիներ, այժմ սկսում եմ Իմ բոլոր օրհնությունները շնորհել ձեզ։ Քիչ-քիչ կսկսեք ազատվել մսեղիի այդ բոլոր գարշելի կապանքներից՝ ամուսնությունից, ընտանիքից, ուտելուց, հագնվելուց, քնելուց և բոլոր բնական աղետներից (քամի, արև, անձրև, մինչև ոսկերները թափանցող սառը հողմեր, ձյան տեղումների պատճառած տառապանքը և բոլոր այլ բաները, որոնք ատում եք)։ Կճամփորդեք օվկիանոսներով, ցամաքով ու օդով՝ առանց տարածության, ժամանակի կամ աշխարհագրության որևէ սահմանափակման ենթարկվելու, Իմ սիրառատ գրկում սրտանց ժամանակ անցկացնելով և Իմ սիրառատ խնամքի ներքո վերահսկեով ամեն ինչ։
Ո՞վ չի հպարտ Իմ ավարտուն դարձրած անդրանիկ որդիներով։ Ո՞վ չի գովաբանի Իմ անունը հանուն նրանց։ Ինչո՞ւ եմ այժմ ցանկանում այդքան շատ խորհուրդ հայտնի դարձնել ձեզ։ Ինչո՞ւ հիմա, և ոչ թե անցյալում։ Սրա մեջ նույնպես խորհուրդ կա. գիտե՞ս դա։ Ինչո՞ւ անցյալում չնշեցի, որ Չինաստանն այն երկիրն է, որն անիծել եմ։ Եվ ինչո՞ւ չմերկացրի նրանց, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ։ Այսօր նաև սա կասեմ ձեզ. այսօր, Իմ կարծիքով, ամեն ինչ իրագործվել է, և սա ասում եմ Իմ անդրանիկ որդիների վերաբերյալ։ (Քանզի այսօր Իմ անդրանիկ որդիները եկել են․ որ թագավորնեն Ինձ հետ, և ոչ միայն վերջնական տեսքի են բերվել, այլև իրականում թագավորում են Ինձ հետ։ Ներկայումս նրանք, ում մեջ գործում է Սուրբ Հոգին, անկասկած թագավորում են Ինձ հետ, ու սա բացահայտվում է հենց հիմա՝ ոչ երեկ, և ոչ էլ վաղը։) Այսօր Ես բացահայտում եմ բնականոն մարդկայնության Իմ բոլոր խորհուրդները, քանզի այն մարդիկ, ում ցանկանում եմ բացահայտել, բացահայտվել են, ու սա է Իմ իմաստությունը։ Իմ գործն առաջ է ընթացել մինչև այս քայլը. այսինքն՝ պետք է այս պահին իրականացնեմ կառավարչական հրամանագրերի այն ծրագիրը, որը որոշել եմ այս ժամանակահատվածում։ Ուստի, համապատասխան հաստատումներ եմ տալիս անդրանիկ որդիներին, որդիներին, ժողովրդին ու ծառայություն մատուցողներին, քանզի իշխանություն ունեմ և դատաստան կտեսնեմ, և կիշխեմ երկաթե գավազանով։ Ո՞վ կհամարձակվի հնազանդորեն ծառայություն չմատուցել Ինձ։ Ո՞վ կհամարձակվի բողոքել Ինձ։ Ո՞վ կհամարձակվի ասել, որ Ես արդարության Աստված չեմ։ Ես գիտեմ, ձեր դիվային բնությունը վաղուց բացահայտվել է Իմ առաջ. Դուք նախանձ ու գարշանք եք զգում յուրաքանչյուրի հանդեպ, ում հետ Ես լավ եմ վարվում։ Սա բացարձակապես Սատանայի բնությունն է։ Ես լավ եմ վարվում Իմ որդիների հետ։ Կհամարձակվե՞ս պնդել, որ անարդար եմ։ Ես կարող էի քեզ ամբողջովին դուրս շպրտել, բայց բախտդ բերել է, ծառայություն ես մատուցում Ինձ, ու հիմա դրա ժամանակը չէ։ Հակառակ դեպքում, վաղուց քեզ դուրս շպրտած կլինեի։
Սատանայի տեսակնե՛ր։ Վե՛րջ տվեք ձեր հանդգնությանը։ Այլևս մի՛ խոսեք։ Այլևս մի՛ գործեք։ Իմ գործն արդեն սկսել է իրականացվել Իմ ընտրած որդիների ու ժողովրդի վրա, և արդեն տարածվում է բոլոր ազգերում, բոլոր հարանվանություններում, բոլոր կրոններում և Չինաստանից դուրս հասարակության բոլոր շրջանակներում։ Ինչո՞ւ են Ինձ ծառայություն մատուցողները միշտ հոգևոր տեսանկյունից փակ։ Ինչո՞ւ երբեք հոգևոր հասկացողություն չունեն։ Ինչո՞ւ Իմ Հոգին երբեք չի գործում այս մարդկանց մեջ։ Ընդհանուր առմամբ, հաստատ չափազանց շատ ջանք չեմ գործադրի նրանց վրա, ում ո՛չ նախասահմանել եմ, ո՛չ էլ ընտրել։ Իմ ողջ նախկին տառապանքն ու Իմ սրտի ողջ արյունը հանուն Իմ անդրանիկ որդիների և որդիների ու ժողովրդի մի փոքր մասի են եղել, և առավել ևս արել եմ այս բաները, որպեսզի Իմ ապագա գործը կարողանա առանց խոչընդոտի ավարտվել, և որպեսզի Իմ կամքն անարգել կատարվի։ Քանզի Ես Ինքը՝ իմաստուն Աստված եմ, յուրաքանչյուր քայլի համար պատշաճ կարգավորումներ եմ արել։ Ոչ մեկին չեմ ստիպում մնալ (սա ուղղված է նրանց, որոնք չեն ընտրվել կամ նախասահմանվել), ոչ էլ պատահականորեն տապալում եմ որևէ մեկին (սա ուղղված է ընտրվածներին ու նախասահմանվածներին։). սա Իմ կառավարչական հրամանագիրն է, որը ոչ ոք չի կարող փոխել։ Նրանց հանդեպ, ում ատում եմ, անողոք եմ, իսկ նրանց հանդեպ, ում սիրում եմ, հոգատար եմ ու պաշտպանող։ Ուստի, անում եմ այն, ինչ ասում եմ (նրանք, ում ընտրում եմ, ընտրված են, իսկ նրանք, ում նախասահմանում եմ, նախասահմանված են. սրանք Իմ գործերն են, որոնք արարչագործությունից առաջ կարգավորվել են Իմ կողմից)։
Ո՞վ կարող է փոխել Իմ սիրտը։ Բացի նրանից, որ գործում եմ ըստ այն ծրագրերի, որոնք կազմում եմ Իմ ցանկությամբ, ո՞վ կհամարձակվի անխոհեմաբար գործել ու չհնազանդվել Իմ հրամաններին։ Սրանք բոլորն Իմ կառավարչական հրամանագրերն են. ո՞վ կհամարձակվի հեռացնել դրանցից թեկուզ մեկն Ինձնից։ Բոլորը պետք է ենթարկվեն Իմ հրամանին։ Ոմանք ասում են, թե ինչ-որ մեկն այնքան շատ է տառապել, ազնիվ է և պարզապես հոգատար է Իմ սրտի հանդեպ։ Այդ դեպքում ինչո՞ւ չընտրեցի նրանց։ Սա նույնպես Իմ կառավարչական հրամանագիրն է։ Եթե ասում եմ, որ ինչ-որ մեկը համապատասխանում է Իմ մտադրություններին, ապա այդ մարդը համապատասխանում է Իմ մտադրություններին և նա է, ում սիրում եմ. եթե ասում եմ, որ ինչ-որ մեկը Սատանայի սերունդ է, ապա այդ մարդն այն մեկն է, ում ատում եմ։ Ոչ ոքի մի՛ քծնեք։ Իսկապե՞ս այնքան խորաթափանց ես, որ տեսնես այդ մարդու էությունը։ Այս բոլոր բաները որոշվում են Իմ կողմից։ Որդին միշտ որդի կլինի, իսկ Սատանան` միշտ Սատանա. այլ կերպ ասած՝ մարդու բնությունը չի փոխվում։ Քանի դեռ չեմ ստիպել նրանց փոխվել, բոլորը կդասակարգվեն ըստ իրենց տեսակի և անփոփոխ են։
Իմ գործի առաջընթացին զուգահեռ Ես բացահայտում եմ ձեզ համար Իմ խորհուրդները։ Իրականում գիտե՞ք, թե որ քայլին է հասել Իմ գործը։ Իսկապե՞ս կհետևեք Իմ Հոգու առաջնորդությանը, որպեսզի անեք այն, ինչ անում եմ, և ասեք այն, ինչ ասում եմ։ Ինչո՞ւ եմ նշում, որ Չինաստանն այն երկիրն է, որն անիծել եմ։ Նախ, ստեղծեցի այսօրվա չինացի ժողովրդին Իմ պատկերով։ Նրանք հոգի չունեին ու վաղուց ի վեր ապականվել էին Սատանայի կողմից ու չէին կարող փրկվել։ Այս պատճառով բարկացա այս մարդկանց վրա ու անիծեցի նրանց։ Ամենաշատն ատում եմ այս մարդկանց ու բարկանում եմ, երբ նրանք հիշատակվում են, քանզի նրանք մեծ կարմիր վիշապի սերունդներն են։ Սա ստիպում է հիշել այն դարաշրջանը, երբ աշխարհի երկրները բռնակցել էին Չինաստանը։ Մինչ օրս դա դեռ այդպես է, և այդ ամենն Իմ անեծքն է եղել՝ Իմ ամենահզոր դատաստանը մեծ կարմիր վիշապի դեմ։ Ի վերջո, ստեղծեցի այլ տեսակի մարդկանց, որոնց մեջ նախասահմանեցի Իմ անդրանիկ որդիներին, Իմ որդիներին, Իմ ժողովրդին ու նրանց, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ։ Ուստի, այն ամենը, ինչ անում եմ այսօր, կարգավորվել է Իմ կողմից վաղուց։ Ինչո՞ւ են Չինաստանում իշխանության գլուխ կանգնածները բազմիցս հալածում և ճնշում ձեզ։ Դա այդպես է, քանզի մեծ կարմիր վիշապը դժգոհ է Իմ անեծքից ու դիմակայում է Ինձ։ Սակայն, ճիշտ այսպիսի հալածանքի և սպառնալիքի ներքո է, որ ավարտուն եմ դարձնում Իմ անդրանիկ որդիներին՝ դրանով իսկ հզոր հակահարված հասցնելով մեծ կարմիր վիշապին ու նրա զավակներին։ Դրանից հետո նրանցով զբաղվելու ժամանակը կլինի։ Այժմ, Իմ խոսքերը լսելուց հետո, իսկապես հասկանո՞ւմ եք ինչ է նշանակում այն, որ թույլ եմ տալիս ձեզ թագավորել Ինձ հետ։ Այն ժամանակը, երբ ասում եմ, որ մեծ կարմիր վիշապը ամբողջությամբ մահացու տապալվել է, նաև այն ժամանակն է, երբ Իմ անդրանիկ որդիները թագավորում են Ինձ հետ։ Մեծ կարմիր վիշապի կողմից անդրանիկ որդիների հալածանքը մեծապես ծառայում է Ինձ, և երբ Իմ որդիները մեծանան ու կարողանան տնօրինել Իմ տան գործերը, այդ չար ծառաները (ծառայություն մատուցողները) մի կողմ կշպրտվեն։ Քանզի Իմ անդրանիկ որդիները թագավորելիս կլինեն Ինձ հետ ու բավարարած կլինեն Իմ մտադրությունները, մեկ առ մեկ ծառայություն մատուցողներին կրակի և ծծմբի լիճը կհրեմ։ Նրանք պետք է գնան, անկախ նրանից դա նրանց դուր է գալիս, թե ոչ։ Լիովին գիտակցում եմ, որ Սատանայի տեսակները նույնպես ցանկանում են վայելել Իմ օրհնությունները և չեն ցանկանում վերադառնալ Սատանայի իշխանության տակ։ Սակայն, Ես ունեմ Իմ կառավարչական հրամանագրերը, որոնց բոլորը պետք է ենթարկվեն, և որոնք պետք է ի կատար ածվեն, և ոչ ոք բացառություն չի լինի։ Ավելի ուշ Իմ կառավարչական հրամանագրերը մեկը մյուսի հետևից կասեմ ձեզ, որպեսզի ետ պահեմ ձեզ դրանք խախտելուց։