Գլուխ 85

Ես օգտագործում եմ տարբեր մարդկանց՝ Իմ կամքը կատարելու համար. Իմ անեծքներն իրականանում են նրանց վրա, ում պատժում եմ, ինչպես և Իմ օրհնությունները՝ նրանց վրա, ում սիրում եմ։ Այժմ այն հարցը, թե ձեզնից ում վրա կիջնեն Իմ օրհնությունները, և ովքեր կենթարկվեն Իմ անեծքներին, լիովին կախված է Իմ մեկ խոսքից. այդ ամենը որոշվում է Իմ արտահայտումներով։ Գիտես, որ ում հանդեպ այժմ բարեհաճ եմ, նրանց վրա անպայման միշտ կիջնեն Իմ օրհնությունները (նկատի ունեմ՝ աստիճանաբար ճանաչել Ինձ և ավելի ու ավելի վստահ դառնալ Իմ հարցում, ձեռք բերել նոր լույսն ու հայտնություններ և ի զորու լինել համընթաց քայլելու Իմ գործի հետ)։ Ումից գարշում եմ (սա մի բան է Իմ ներսում, որը մարդիկ արտաքուստ չեն կարող տեսնել), այն մարդիկ են, ովքեր անշուշտ կկրեն Իմ անեծքները, և նրանք անկասկած մեծ կարմիր վիշապի զավակներից են։ Որպես այդպիսին՝ նրանք բաժին կունենան նրան ուղղված Իմ անեծքի մեջ։ Ինչ վերաբերում է նրանց, ում չեմ կարող արժևորել, ում համարում եմ ցածրորակ, անկարող կատարելագործվելու և անկարող Իմ կողմից օգտագործվելու, դեռ փրկվելու հնարավորություն կունենան և կլինեն Իմ որդիներից մեկը։ Եթե որևէ մեկը չունի Իմ որակից, չունի հոգևոր հասկացողություն և չի ճանաչում Ինձ, բայց եռանդ ունի, ապա այդ մարդը կնախորոշվի որպես Իմ ժողովրդից մեկը։ Նրանց, ովքեր բաժին ունեն Իմ անեծքների մեջ, փրկությունից անդին եմ համարում, և նրանք այն մարդիկ են, ովքեր բռնված են չար ոգիներով։ Տենչում եմ դուրս շպրտել նրանց։ Նրանք մեծ կարմիր վիշապից են ծնվել, և նրանց ամենից շատն եմ ատում։ Այսուհետև կարիք չունեմ, որ նրանք Ինձ ծառայություն մատուցեն։ Չե՛մ ուզում նրանց։ Ո՛չ մեկին։ Նույնիսկ եթե լալիս ես ու կրճտացնում ես ատամներդ Իմ առաջ, դա ոչ մի ազդեցություն չունի. նույնիսկ չեմ նայում դրան և դուրս եմ շպրտում քեզ։ Ո՞վ ես քեզ կարծում։ Արժանի՞ ես լինելու Իմ առաջ։ Արժանի՞ ես։ Դեռ ձևացնում ես, թե լավ մարդ ես և կեղծ խոնարհություն ես ցուցաբերում։ Այդ բոլոր անթիվ չար գործերն անելուց հետո կարո՞ղ եմ արդյոք խնայել քեզ։ Իմ առջևից դեռ ոտքի չկանգնած՝ նորից սկսում ես դիմակայել Ինձ։ Երբեք լավ մտադրություններ չես ունեցել. պարզապես ուզում ես հիմարացնել Ինձ։ Իսկապե՞ս կարող ես լավը դառնալ, երբ մեծ կարմիր վիշապի հետնորդ ես։ Անհնա՛ր է։ Արդեն անիծվել ես Իմ կողմից, և Ես ծայրեծայր դատում եմ քեզ։ Ինձ ծառայություն մատուցիր ամբողջ սրտով, հնազանդորեն և կարգապահ կերպով, իսկ հետո վերադարձի՛ր քո անհատակ անդունդը։ Ուզում ես բաժին ունենալ Իմ թագավորությա՞ն մեջ. երազում ես։ Ինչպիսի՜ անամոթություն։ Դու, քո կեղտոտ ու պիղծ մարմնով ապականվել ես որոշակի աստիճանի, սակայն դեռ համարձակություն ունես կանգնելու Իմ առաջ։ Ճանապա՛րհ տուր։ Եթե մի փոքր էլ հապաղես, խստորեն կպատժեմ քեզ։ Բոլոր նրանք, ովքեր խոտորությամբ և նենգությամբ են զբաղվում Իմ առաջ, պետք է մերկացվեն։ Որտե՞ղ կարող ես թաքնվել։ Որտե՞ղ կարող ես քողարկել ինքդ քեզ։ Որքան էլ խուսափես կամ պատսպարվես, իսկապե՞ս կարող ես դուրս պրծնել Իմ վերահսկողությունից։ Եթե Ինձ պատշաճ կերպով ծառայություն չմատուցես, ապա կյանքիդ տևողությունն էլ ավելի կարճ կլինի. անմիջապես վերջ կտամ քեզ։

Ձեզ ամենայն հստակությամբ ասում եմ, թե ինչպիսի մարդիկ են Իմ անդրանիկ որդիները, և ձեզ տալիս եմ ճշգրիտ հաստատում։ Հակառակ դեպքում չէիք կարողանա զբաղեցնել ձեր պատշաճ տեղերն ու դրա փոխարենն անխտիր որոշումներ կկայացնեիք ինքներդ ձեզ համար, թե որոնք պետք է լինեն ձեր տեղերը։ Ոմանք չափազանց խոնարհ կլինեին, իսկ ոմանք՝ չափազանց ամբարտավան ու սանձարձակ։ Եվ բոլոր նրանք, ովքեր չունեն Իմ որակը, կամ ում որակը չափազանց ցածր է, կցանկանային լինել Իմ անդրանիկ որդիները։ Կոնկրետ ի՞նչ են Իմ անդրանիկ որդիների դրսևորումները։ Նախևառաջ, նրանք կենտրոնանում են Իմ մտադրություններն ընկալելու վրա և հաշվի են առնում դրանք։ Ավելին, նրանց բոլորի մեջ գործում է Սուրբ Հոգին։ Երկրորդ, իրենց հոգիներում համառորեն ձգտում են, սանձարձակ չեն գործում և ամեն ժամանակշտ մնում են Իմ սահմաններում. նրանք չափազանց բնականոն են և չեն զբաղվում ընդօրինակմամբ։ (Քանզի նրանք կենտրոնացած են Սուրբ Հոգու գործն ընկալելու վրա և հաշվի են առնում իրենց հանդեպ Իմ սերը, ամեն ժամանակ զգույշ են և խորաապես վախենում են Ինձ դավաճանող կամ դիմակայող սիրտ ունենալուց)։ Երրորդ, նրանք ամբողջ սրտով գործում են Ինձ համար, ունակ են ընծայելու իրենց ամբողջ էությունը և արդեն իսկ վերացրել են իրենց իսկ ապագա հեռանկարների, իրենց կյանքի, իրենց կերածի, հագածի, օգտագործածի և ապրելու վայրի մասին ցանկացած գաղափար։ Չորրորդ, նրանք անընդհատ քաղցած ու ծարավ են արդարության և հավատում են, որ իրենց շատ բան է պակասում, և որ իրենց հասակով խիստ տհաս են։ Հինգերորդ, ինչպես նախկինում նշել եմ, նրանք լավ համբավ ունեն աշխարհում, բայց աշխարհի մարդկանց կողմից մի կողմ են նետվել։ Հակառակ սեռի հետ իրենց հարաբերություններում նրանք բարոյական ազնվություն ունեն։ Այս բոլորը հաստատումներ են, բայց այժմ չեմ կարող ձեզ այս հարցն ամբողջությամբ հայտնի դարձնել, քանզի Իմ գործը դեռ չի հասել այդ փուլին։ Անդրանիկ որդինե՛ր, հիշե՛ք։ Ձեր ներսում եղած կյանքի զգացմունքները, ձեր երկյուղն Իմ հանդեպ, ձեր սերն Իմ հանդեպ, ձեր գիտությունն Իմ մասին, ձեր ձգտումը դեպի Ինձ, ձեր հավատը՝ այս բոլոր բաները մարմնավորում են Իմ սերը ձեր հանդեպ։ Դրանք բոլորըհաստատումներ են, որ տալիս եմ ձեզ, որպեսզի ճշմարտապես դառնաք Իմ սիրելի որդիները և լինեք նույնը, ինչ Ես՝ ուտելով, ապրելով և վայելելով օրհնություններ Ինձ հետ միասին՝ անզուգական փառքի մեջ։

Ես չեմ կարող ներել նրանցից ոչ մեկին, ովքեր նախկինում հալածել են Ինձ, չեն ճանաչել Ինձ (ներառյալ նախքան Իմ անվան վկայվելը) և Ինձ մարդ են համարել, կամ նրանց, ովքեր հայհոյել կամ զրպարտել են Ինձ։ Նույնիսկ եթե նրանք հենց հիմա ամենահնչեղ վկայությունը կրեին Ինձ համար, դա այնուամենայնիվ բավարար չէր լինի։ Ինձ հալածելը նախկինում Ինձ համար ծառայություն մատուցելու ձև էր, և եթե այդ մարդիկ այսօր վկայություն կրեին Ինձ համար, նրանք դեռևս Իմ գործիքները կլինեին։ Միայն նրանք, ովքեր այսօր անկեղծորեն կատարելագործվում են Իմ կողմից, Ինձ համար պիտանի են, քանզի արդար Աստվածն Ինքն եմ, և դուրս եմ եկել մսեղից ու անջատվել երկրային բոլոր հարաբերություններից։ Ես Աստվածն Ինքն եմ, և բոլոր մարդիկ, իրադարձություններն ու բաները, որոնք նախկինում Իմ շուրջն էին, Իմ ձեռքերում են։ Ես զուրկ եմ մսեղավոր զգացմունքներից և ամեն ինչում արդարություն եմ գործադրում։ Ես ուղղամիտ եմ և արատավորված չեմ նույնիսկ ամենաչնչին պղծությամբ։ Հասկանո՞ւմ եք Իմ խոսքերի իմաստը։ Կարո՞ղ եք արդյոք դուք նույնպես հասնել դրան։ Մարդիկ կարծում են, թե նաեւ բնականոն մարդկայնություն ունեմ և ունեմ ընտանիք ու մսեղավոր զգացմունքներ, բայց գիտե՞ք արդյոք, որ լիովին սխալվում եք։ Ես Աստվա՛ծ եմ։ Մոռացե՞լ եք սա։ Շփոթվա՞ծ եք։ Դուք դեռ չե՛ք ճանաչում Ինձ։

Իմ արդարությունը լիովին հայտնի է դարձել ձեզ։ Այն, թե ինչպես եմ վարվում ցանկացած տեսակի մարդու հետ, հայտնի է դարձնում և՛ Իմ արդարությունը, և՛ Իմ մեծափառությունը։ Քանզի Ես Աստվածն Ինքն եմ, ով Իր հետ ցասում է բերում, անպատիժ չեմ թողնի նույնիսկ մեկ մարդու, ով հալածել կամ հայհոյել է Ինձ։ Նման խիստ պահանջի ներքո՝ արդյո՞ք հստակորեն գիտակցել եք սա։ Նրանք, ում ընտրեցի և նախասահմանեցի, նման են հազվագյուտ մարգարիտների կամ ագաթի կտորների. շատ քիչ են ու հազվագյուտ։ Պատճառն այն է, որ անշուշտ շատ ավելի քիչ մարդիկ կլինեն, ովքեր կթագավորեն, քան նրանք, ովքեր Իմ ժողովուրդը կլինեն։ Միայն այս կերպ կարող է դրսևորվել Իմ մեծ զորությունը և հայտնի դառնալ Իմ սքանչելի գործերը։ Հաճախ եմ ասում, որ ձեզ վարձք կտամ և պսակներ կշնորհեմ, և որ Ինձ հետ անվերջ փառք կա։ Ի՞նչ նկատի ունեմ վարձք, պսակներ և փառք ասելով։ Մարդիկ այն պատկերացումն ունեն, որ վարձքը նյութական բաներ են, ինչպիսիք են ուտելիքը, հագուստը կամ այլ բաներ, որոնք կարելի է օգտագործել, բայց սա լիովին մարդկության նույն հին մտածելակերպն է. դա այն չէ, ինչ նկատի ունեմ այդ եզրույթներով, այլ թյուրիմացություն է։ Վարձքն այն բաներն են, որոնք ստանում են հենց հիմա, և դրանք շնորհի մի մասն են։ Այնուամենայնիվ, կա նաև որոշ վարձք, որը կապված է մսեղավոր հաճույքների հետ, և նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ համար, բայց ում չեմ փրկի, նույնպես կարող են հասնել որոշակի նյութական վայելքի (չնայած դրանք դեռևս պարզապես նյութական բաներ են, որոնք ծառայություն են մատուցում Ինձ համար)։ Պսակը պաշտոնի նշան չէ. այսինքն՝ նյութական բան չէ, որը շնորհում եմ ձեզ, որպեսզի վայելեք այն։ Ավելի շուտ, դա նոր անուն է, որը շնորհում եմ ձեզ, և ձեզնից նա, ով ի զորու լինի արդարացնել իր նոր անունը, կլինի այն մարդը, ով պսակ է ձեռք բերել, ինչը նշանակում է ձեռք բերել Իմ օրհնությունները։ Վարձքն ու պսակներն օրհնությունների մի մասն են, բայց երբ համեմատվում են օրհնությունների հետ, տարբերվում են այնպես, ինչպես երկինքն ու երկիրը։ Փառքը պարզապես հնարավոր չէ պատկերացնել մարդկային պատկերացումներով, քանզի փառքը նյութական բան չէ, և մարդկանց պատկերացումը դրա մասին հատկապես վերացական է։ Ուրեմն կոնկրետ ի՞նչ է փառքը։ Ի՞նչ է նշանակում ասել, որ ինձ հետ փառքով կիջնեք։ Իմ ամբողջությունը՝ այսինքն՝ այն, ինչ եմ և ինչ ունեմ. ողորմություն և գթասրտություն (Իմ որդիների հանդեպ) և արդարություն, մեծափառություն, դատաստան, ցասում, անեծք և այրում (բոլոր մարդկանց հանդեպ)՝ Իմ անձը փառք է։ Ինչո՞ւ եմ ասում, որ Ինձ հետ անվերջ փառք կա։ Պատճառն այն է, որ Ինձ հետ անվերջանալի իմաստություն կա, ինչպես նաև անհամեմատելի առատություն։ Հետևաբար, Ինձ հետ փառքով իջնելը նշանակում է, որ արդեն ավարտուն եք դարձվել Իմ կողմից և ունեք այն, ինչ եմ և ինչ ունեմ. ավարտուն եք դարձվել Իմ կողմից, ունեք Իմ հանդեպ երկյուղող սիրտ և դիմակայություն չեք առաջացնում։ Անշուշտ, սա այժմ պարզ է ձեզ համար։

Երկրի վրա բոլոր ազգերի լարված իրավիճակը հասել է գագաթնակետին, և նրանք բոլորը եռում են՝ պատրաստվելով ծառայություն մատուցել Ինձ համար և ընդունել Իմ այրումը։ Երբ Իմ ցասումն ու այրումը գան, նախապես ոչ մի նշան չի լինի։ Սակայն Ես գիտեմ, թե ինչ եմ անում. ոչ ոք դա ավելի հստակ չգիտի, քան Ես։ Պետք է վստահ լինեք Իմ խոսքերում և պետք է շտապեք ամեն ինչ պատրաստել։ Պատրաստ եղեք հովվելու նրանց, ովքեր գալիս են արտերկրից՝ փնտրելով։ Հիշե՛ք սա։ Չինաստանը՝ այսինքն՝ Չինաստանի ներսում յուրաքանչյուր մարդ և վայր, ենթակա է Իմ անեծքներին։ Հասկանո՞ւմ եք Իմ խոսքերի իմաստը։

Նախորդը. Գլուխ 82

Հաջորդը. Գլուխ 87

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով