Գլուխ 51

Օ՜, Ամենակարող Աստվա՛ծ։ Ամե՛ն։ Քեզ հետ ամեն ինչ արձակված է, ամեն ինչ ազատ է, բաց է, բացահայտված է ու պայծառ, և փոքր-ինչ անգամ թաքնված կամ ծածկված չէ։ Դու մարմնացած Ամենակարող Աստված ես։ Դու իշխանության ես տիրել որպես Թագավոր։ Դու բացահայտորեն հայտնվել ես․ այլևս առեղծված չես, այլ լիովին բացահայտված ես հավիտյանս հավիտենի՛ց։ Ես իսկապես ամբողջությամբ բացահայտվել եմ, հրապարակավ իջել եմ և հայտնվել եմ որպես արդարության Արեգակ, քանզի այսօր այլևս այն դարաշրջանը չէ, ուր հայտնվում է արուսյակը, ոչ էլ դեռ թաքնվածության փուլն է։ Իմ գործը փայատակող կայծակի պես է․ այն իրագործվում է որոտի հանկարծակի ճայթյունի պես արագ։ Իմ գործն առաջ է ընթացել մինչև այս ներկա փուլը, և ով դանդաղում է կամ ծուլանում, կարժանանա միայն անողոք դատաստանի։ Մասնավորապես, պետք է հստակ հասկանաս, որ Ես մեծափառությունն և դատաստանն եմ, և որ այլևս ողորմությունն և գթասրտությունը չեմ, ինչպես կարող ես պատկերացնել։ Եթե դեռ հստակ չես հասկանում այս կետը, ապա այն, ինչ կստանաս, կլինի լոկ դատաստան, քանզի ինքդ կճաշակես այն, ինչ չես ճանաչել․ հակառակ դեպքում, կշարունակես կասկածներ ունենալ և չես համարձակվի հաստատուն լինել քո հավատքի մեջ։

Ինչ վերաբերում է նրան, ինչ հանձնարարել եմ ձեզ, ի վիճակի՞ եք այն ավարտել նվիրումով։ Ես ասում եմ, որ ցանկացած ձեռնարկում պահանջում է իմաստություն, սակայն որքա՞ն հաճախ եք որևէ բան անելիս կրկին ու կրկին զննել և հավելյալ խորհրդածել Իմ հորդորների շուրջ։ Նույնիսկ եթե որոշակի հասկացողություն ունեք Իմ հորդորներից թեկուզ մեկ բառի վերաբերյալ, և այն լսելիս լավ եք համարում, հետագայում անտեսում եք այն։ Երբ լսում եք այն, ուղղում եք ձեր իսկ իրական վիճակին և ատում եք ինքներդ ձեզ, բայց հետո այն մանրուք եք համարում։ Այսօր հարցն այն է, թե արդյոք ձեր կյանքը կարող է առաջընթաց ունենալ, թե ոչ-, այլ ոչ այն թե ինչպես եք արտաքնապես զարդարված։ Ձեզանից ոչ ոք վճռականություն չունի, և դուք չեք կամենում վճռական լինել։ Դուք չեք ցանկանում գին վճարել և չեք ուզում մի կողմ նետել երկրային անցողիկ հաճույքը, սակայն վախենում եք կորցնել երկնային օրհնությունները։ Ի՞նչ տեսակ մարդ եք։ Հիմա՛ր եք։ Չպետք է վիրավորված զգաք։ Մի՞թե այն, ինչ ասել եմ, փաստացի չէ։ Մի՞թե այն չի մատնանշել, այն ինչ դու ինքդ ես մտածել։ Դու մարդկայնություն չունե՛ս։ Դու նույնիսկ բնականոն մարդու որակ չունես։ Թեև այսպես է, ինքդ քեզ դեռ աղքատացած չես համարում։ Ողջ օրը հանգիստ ես ու անհոգ և ծայրաստիճան ինքնագո՛հ։ Չգիտես, թե որքան մեծ են սեփական թերություններդ, կամ թե ինչն է քեզ պակասում։ Ինչպիսի՜ հիմարություն։

Միթե չե՞ք տեսնում, որ Իմ գործն արդեն հասել է այսպիսի կետի։ Իմ բոլոր մտադրությունները ձեր մեջ են։ Ե՞րբ եք ի վիճակի լինելու ընկալել դրանք և հաշվի առնել։ Դուք ծո՛ւյլ եք։ Պատրաստակամ չեք գին վճարելու, ծանր աշխատանք կատարելու, ժամանակ տրամադրելու և ջանք գործադրելու։ Թո՛ւյլ տուր մի բան ասել քեզ։ Որքան շատ ես վախենում նեղություն կրելուց, այնքան ավելի քիչ օգուտներ կքաղի կյանքդ, և ավելին՝ այնքան ավելի շատ խոչընդոտների կբախվես, երբ կյանքդ աճի, և այնքան ավելի անհավանական է, որ կյանքդ առաջընթաց կունենա։ Թո՛ւյլ տուր ևս մեկ անգամ հիշեցնել քեզ։ (Այլևս չեմ ասի՛)։ Անտարբեր կլինեմ և կհրաժարվեմ ցանկացած մեկից, ով պատասխանատվություն չի կրում իր սեփական կյանքի համար։ Արդեն սկսել եմ սա իրագործել։ Միթե հստակ չե՞ս տեսել սա։ Սա ոչ գործարք է, ոչ էլ առևտուր։ Սա կյանք է։ Պա՞րզ է։

Նախորդը. Գլուխ 50

Հաջորդը. Գլուխ 52

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով