Գլուխ 50
Բոլոր եկեղեցիները և բոլոր սրբերը պետք է հետ նայեն անցյալին, ինչպես նաև նայեն ապագային։ Ձեր անցյալի արարքներից քանի՞սն են համապատասխանում չափանիշին, և քանի՞սն են մասնակցություն ունեցել թագավորության կառուցմանը։ Ինքներդ ձեզ խելացի մի՛ համարեք։ Պետք է հստակ տեսնես ձեր սեփական թերություններդ և պետք է հասկանաս սեփական իրադրությունդ։ Գիտեմ, որ ոչ մեկդ պատրաստակամ չէ որևէ ջանք գործադրելու կամ ժամանակ ծախսելու այս առումով, ուստի ոչինչ ձեռք չեք բերում։ Ձեր ողջ ժամանակն անգործությամբ եք վատնում՝ ուտելով, խմելով և զվարճանալով։ Երբ մի քանիսով հավաքվում եք, խաղում եք՝ ուշադրություն չդարձնելով կյանքի հոգևոր հարցերի շուրջ հաղորդակցվելուն կամ միմյանց կյանքով ապահովելուն։ Չեմ կարող տանել՝ տեսնելով, թե ինչպես եք ծիծաղում և կատակում, երբ խոսում եք։ Եվ այնուամենայնիվ, այնքան անհեթեթ եք։ Շատ անգամներ եմ ասել, բայց պարզապես չգիտեք Իմ ասածի իմաստը։ Միթե ակնհայտ չէ՞։ Նախկինում ասել եմ նման բաներ, սակայն դեռ համոզված չեք և չեք ընդունում այն, ինչ ասում եմ՝ մտածելով, թե սխալ եմ հասկանում ձեզ, մտածելով, թե ասածս իրական չէ։ Կամ միգուցե դա այդպես չէ՞։
Եթե ձևականորեն գործ ունենաս Ինձ հետ, ապա մի կողմ կդնեմ քեզ։ Փորձի՛ր նորից ձևական լինել։ Փորձի՛ր նորից անմիտ և անփույթ լինել։ Իմ խոսքերը փորագրող դանակ են։ Ցանկացած բան, որը չի համապատասխանում Իմ մտադրություններին, կկտրվի այս դանակով, և կարիք չկա չափազանց շատ մտածելու սեփական ինքնասիրությանդ մասին։ Փորագրում եմ քեզ, որպեսզի կարողանաս ձևավորվել և համապատասխանել Իմ մտադրություններին։ Սխալ մի՛ հասկացիր Իմ սիրտը։ Ընդունելի կլինի միայն, եթե հնարավորինս հաշվի առնես Իմ սիրտը։ Եթե նույնիսկ ամենաչնչին չափով հաշվի առնես, չեմ արհամարհի քեզ։ Միշտ անմտորեն մի՛ անտեսիր դա։ Պետք է թույլ տաս, որ Իմ կամքը մշտապես իրագործվի քո մեջ։
Սրբերի բազմությունը բոլորը տարբեր դիրքերում են գտնվում, ուստի, իհարկե, բոլորդ տարբեր գործառույթներ ունեք։ Բայց պետք է ձեր ուժերի ներածին չափով ամեն ինչ անեք՝ անկեղծորեն ծախսվելու Ինձ համար։ Ձեր պարտավորությունն է անել այն ամենը, ինչ կարող եք։ Պետք է նվիրված լինեք սրանում և ուրախությամբ պատրաստակամ լինեք։ Իսկապես չպետք է կիսատ-պռատ լինեք։ Հակառակ դեպքում, Իմ դատաստանը միշտ ձեզ վրա կլինի. ձեր մսեղին, հոգիներն ու շունչը ի վիճակի չեն լինի դիմանալու դրան, և ձեզ համար կլինի լաց և ատամների կրճտոց։