Գլուխ 49

Համագործակցության մեջ ծառայելը պահանջում է ճշգրիտ, կենդանի և պատկերավոր համագործակցություն, ինչպես նաև կենսունակություն, եռանդ և առատ հավատք, որպեսզի նրանք, ովքեր տեսնում են դա, մատակարարվեն և հագենան։ Ինձ ծառայելու համար պետք է դա ըստ Իմ մտադրությունների անես՝ ոչ միայն համահունչ լինելով Իմ սրտին, այլ, որ ավելի կարևոր է, բավարարելով Իմ մտադրությունները, որպեսզի Ես բավարարված լինեմ այն ամենով, ինչ մտադիր եմ կատարյալ դարձնել քո մեջ։ Լցրո՛ւ կյանքդ Իմ խոսքերով, լցրո՛ւ խոսքդ Իմ զորությամբ. սա է այն, ինչ Ես պահանջում եմ քեզանից։ Եթե գործես ըստ քո սեփական ցանկությունների, արդյոք դրանում կգտնե՞ս Իմ նմանությունը։ Արդյոք դա կբավարարի՞ Իմ սիրտը։ Արդյոք այն մա՞րդն ես, ով անկեղծորեն նկատել է Իմ մտադրությունները։ Արդյոք այն մա՞րդն ես, որն իսկապես փորձել է ընկալել Իմ սիրտը։ Արդյոք իսկապես ընծայե՞լ ես քեզ և ծախսվե՞լ ես Ինձ համար։ Խորհե՞լ ես արդյոք այն բաների շուրջ, որոնք Ես ասել եմ։

Մարդ պետք է իմաստություն ունենա բոլոր ոլորտներում և պետք է իմաստություն գործածի՝ հետևելու Իմ կատարյալ ճանապարհին։ Նրանք, ովքեր գործում են Իմ խոսքերի շրջանակում, ամենաիմաստունն են, իսկ նրանք, ովքեր գործում են Իմ խոսքերի համաձայն, ամենահնազանդն են։ Այն, ինչ Ես ասում եմ, անբեկանելի է, և կարիք չունես փորձելու արդարանալ Իմ առջև կամ փորձելու վիճել Ինձ հետ։ Այն ամենը, ինչ Ես ասում եմ, ասում եմ՝ քեզ նկատի ունենալով (անկախ նրանից՝ Իմ խոսքերը խիստ են, թե մեղմ)։ Այն ամենը, ինչ պետք է անես, հնազանդ լինելու վրա կենտրոնանալն է. դա բավական է։ Միայն սա՛ է իսկապես իմաստուն լինելը (և կանխում է Աստծու դատաստանի քեզ վրա գալը)։ Այսօր Իմ տանը մի՛ եղիր արտաքուստ քաղաքավարի՝ ծածուկ քննադատություններ անելով։ Այն, ինչ Ես ուզում եմ, իրականությունն է, ոչ թե ճոռոմաբանությունը։ Նրանք, ովքեր իրականություն են ընծայում, ամեն ինչ ունեն։ Նրանց համար, ովքեր իրականություն չունեն, ոչինչ չկա, և նրանք նույնիսկ ոչնչության կհանգեն իրենց մսեղիի հետ միասին, որովհետև իրականությունից բացի՝ մնացած ամեն ինչ պարզապես ունայնություն է. այլ բացատրություն չկա։

Ես կկամենայի, որ Աստծու հանդեպ ձեր հավատքի մեջ բոլորդ անկեղծ լինեք և չմտածեք այն մասին, թե ինչ կարող եք շահել կամ կորցնել, ոչ էլ այն ամենի մասին, ինչ ձեզ հետ է կապված։ Դուք պետք է ձգտեք միայն հաստատուն կանգնելու ճշմարիտ ճանապարհի վրա և չտատանվելու ոչ մեկի կողմից կամ չկաշկանդվելու ոչ մեկի կողմից։ Միայն այսկերպ կհամարվեք եկեղեցու սյուներ, թագավորության հաղթողներ։ Հակառակն անելը նշանակում է, որ արժանի չեք ապրելու Իմ առջև։

Տարբեր իրավիճակներում Ինձ մոտենալու ձևը նույնպես տարբեր է։ Որոշ մարդիկ սիրում են գեղեցիկ խոսքեր ասել և բարեպաշտ ձևանալ Իմ առջև։ Սակայն կուլիսների հետևում նրանք լիակատար խառնաշփոթի մեջ են, և Իմ խոսքերը բացարձակապես բացակայում են նրանց մեջ։ Նրանք զզվելի և նյարդայնացնող են. խոսք անգամ լինել չի կարող, որ նրանք կարող են խրատել կամ մատակարարել որևէ մեկին։ Դուք ի վիճակի չեք հաշվի առնելու Իմ մտադրությունները միայն այն պատճառով, որ չեք կարող ավելի շատ մտերմություն կամ հաղորդակցություն ունենալ Ինձ հետ։ Դուք Ինձ ստիպում եք անընդհատ անհանգստանալ ձեզ համար և անընդհատ տքնել ձեզ համար։

Նախորդը. Գլուխ 48

Հաջորդը. Գլուխ 50

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով