Գլուխ 48
Ես անհանգիստ եմ, բայց ձեզնից քանի՞սն են ի վիճակի Ինձ հետ մեկ սիրտ և միտք ունենալու։ Դուք պարզապես ուշադրություն չեք դարձնում Իմ խոսքերին՝ լիովին անտեսելով և չկենտրոնանալով դրանց վրա, այլ կենտրոնանում եք միայն ձեր սեփական մակերեսային բաների վրա։ Իմ սրտի արյունն իզուր վատնված եք համարում. արդյոք ձեր խիղճը չի՞ դատապարտվում։ Դուք հիմար եք, տգետ և զուրկ ողջամտությունից. բոլորդ հիմարներ եք և բոլորովին չեք կարող բավարարել Ինձ։ Ես ամբողջովին ձեզ համար եմ. որքա՞ն կարող եք դուք Ինձ համար լինել։ Դուք սխալ եք հասկացել Իմ մտադրությունները, և սա իսկապես ձեր կուրությունն է ու բաների մեջ թափանցելու անկարողությունը, ինչն Ինձ միշտ ստիպում է անհանգստանալ ձեզ համար և ժամանակ հատկացնել ձեզ։ Հիմա ձեր ժամանակից որքա՞ն կարող եք ծախսել Ինձ համար և նվիրել Ինձ։ Պետք է ավելի հաճախ ինքներդ ձեզ տաք այս հարցերը։
Իմ մտադրությունները ձեզ վրա են. իսկապե՞ս հասկանում եք սա։ Եթե իսկապես հասկանայիք, վաղուց ընկալած կլինեիք Իմ մտադրությունները և հաշվի առած կլինեիք Իմ հոգսը։ Այլևս անփույթ մի՛ եղեք, այլապես Սուրբ Հոգին չի գործի ձեր մեջ, ինչի պատճառով ձեր հոգիները կմեռնեն և կընկնեն հանդերձյալ աշխարհ։ Մի՞թե դա չափազանց սարսափելի չէ քեզ համար։ Կարիք չկա, որ Ես կրկին հիշեցնեմ ձեզ։ Պետք է քննեք ձեր խիղճը և հարցնեք ինքներդ ձեզ՝ Ե՞ս եմ չափազանց շատ ցավում բոլորիդ համար, թե՞ դուք եք Ինձ չափազանց շատ պարտք։ Մի՛ շփոթեք ճիշտն ու սխալը, զուրկ մի՛ եղեք դատողությունից։ Հիմա իշխանության և շահի համար պայքարելու կամ խարդավանքների մեջ ներգրավվելու ժամանակը չէ։ Պետք է շտապեք և մի կողմ դնեք այս բաները, որոնք վնասակար են կյանքի համար, և փնտրեք իրականության մեջ մտնելը։ Դուք այնքա՜ն անփույթ եք։ Չեք կարողանում հասկանալ Իմ սիրտը կամ գիտակցել Իմ մտադրությունները։ Շատ բաներ կան, որոնք Ես չպետք է ասած լինեի, բայց դուք այնպիսի բթամիտ մարդիկ եք, որ չեք հասկանում, ուստի Ես ստիպված եմ եղել նորից ու նորից ասել դրանք, և նույնիսկ այդ դեպքում դուք դեռ չեք բավարարել Իմ սիրտը։
Ձեզ մեկ առ մեկ հաշվելով՝ քանի՞սդ ճշմարտապես կարող եք հաշվի առնել Իմ սիրտը։