Գլուխ 46
Ով անկեղծորեն ծախսվում և իրեն մատուցում է Ինձ, Ես անշուշտ կպաշտպանեմ քեզ մինչև վերջ․ Իմ ձեռքն անշուշտ կպահի քեզ, որպեսզի դու միշտ խաղաղ ու ուրախ լինես և ամեն օր ունենաս Իմ լույսն ու հայտնությունը։ Ես անշուշտ կկրկնապատկեմ Իմ օրհնությունները քեզ վրա, որպեսզի ունենաս այն, ինչ Ես ունեմ, և այն, ինչ Ես եմ։ Այն, ինչ տրված է քեզանում, քո կյանքն է, և ոչ ոք քեզանից չի կարող այն խլել։ Ինքդ քեզ համար խնդիրներ մի՛ ստեղծիր և մի՛ տխրիր՝ Իմ մեջ միայն խաղաղություն և ուրախություն կա։ Ես անկեղծորեն սիրում եմ քեզ, զավա՛կս, որ անկեղծորեն ականջ ես դնում և հնազանդվում ես Ինձ։ Նրանք, ում Ես ամենաշատն եմ ատում, կեղծավորներն են․ նրանց անպայման արմատախիլ կանեմ։ Իմ տնից կհեռացնեմ աշխարհի ամեն մի նշույլն ու այն բոլոր բաները, որոնք Ես չեմ հանդուրժում։
Իմ սրտում Ես հստակ գիտեմ, թե ով է անկեղծորեն ուզում Ինձ, և ով՝ ոչ։ Թեև նրանք կարող են լավ քողարկվել և համապատասխան տեսք ընդունել, և նույնիսկ կարելի է ասել, որ նրանք աշխարհի լավագույն դերասաններն են, Ես հստակ տեսնում եմ այն ամենը, ինչ նրանք պահում են իրենց սրտերում։ Մի՛ մտածիր, թե չգիտեմ, ինչ կա քո սրտում՝ իրականում ոչ ոք ավելի հստակ չի հասկանում, քան Ես։ Գիտեմ, թե ինչ կա քո սրտում՝ պատրաստակամ ես ինքդ քեզ մատուցել Աստծուն և ծախսվել Աստծու համար, միայն թե չես ցանկանում քաղցր խոսքեր օգտագործել՝ ուրիշներին ուրախացնելու համար։ Հստա՛կ տես։ Այսօրվա թագավորությունը չի կառուցվում մարդու ուժով, այլ հաջողությամբ կկառուցվի՝ ամբողջովին օգտագործելով Իմ բազմապատիկ իմաստությունն ու սրտի արյունը։ Ով իմաստություն ունի և իր մեջ ունի այն, ինչ Ես եմ, թագավորության կառուցման մեջ բաժին կունենա։ Այլևս մի՛ անհանգստացիր․ հաշվի չառնելով քեզանում Իմ մտադրությունների հայտնությունն ու լուսավորումը․ դու միշտ ծայրաստիճան անհանգստանում ես։ Այլևս մի՛ արա դա։ Ինչ հարց էլ լինի, ավելի շատ հաղորդակցվիր Ինձ հետ դրա մասին, որպեսզի խուսափես քո իսկ գործողություններից տուժելուց։
Արտաքուստ գուցե թվում է, թե Ես գաղջ եմ բոլորի հանդեպ, բայց գիտե՞ս արդյոք, թե ինչ եմ մտածում ներքուստ։ Ես միշտ բարձրացնում եմ խոնարհներին և միշտ ոտնակոխ եմ անում նրանց, ովքեր ինքնահավան են ու մեծամիտ։ Նրանք, ովքեր չեն հասկանում Իմ մտադրությունները, մեծ կորուստ կկրեն։ Պետք է իմանաս, որ սա այն է, ինչ Ես եմ, և սա է Իմ բնույթը՝ ոչ ոք չի կարող փոխել և հստակ տեսնել այն։ Միայն Իմ հայտնության միջոցով կարող ես հասկանալ, հակառակ դեպքում դու ևս հստակ չես տեսնի այն․ հպարտ մի՛ եղիր։ Թեև ոմանք կարող են լավ խոսել, նրանց սրտերը երբեք հավատարիմ չեն Ինձ և միշտ գաղտնի դիմակայում են Ինձ․ Ես կդատեմ այս տեսակի մարդուն։
Մի կենտրոնացիր միայն ուրիշներին ընդօրինակելու վրա․ պետք է ուշադրություն դարձնես Իմ կեցվածքին և Իմ վարվելակերպին։ Միայն այս կերպ աստիճանաբար կընկալես Իմ մտադրությունները․ այն ժամանակ քո գործողությունները կհամապատասխանեն Իմ մտադրություններին, և ոչ մի սխալ չես անի։ Մի՛ լացիր կամ մի՛ տխրիր միայնակ, Ես հստակ տեսնում եմ այն ամենը, ինչ անում ես, քո ողջ պահվածքը և այն ամենը, ինչ մտածում ես, և գիտեմ քո անկեղծ փափագներն ու ցանկությունները՝ Ես կօգտագործեմ քեզ։ Հիմա վճռորոշ ժամանակ է․ քեզ փորձելու ժամանակը եկել է։ Դեռ հստակ չե՞ս տեսել։ Դեռ չե՞ս ընկալել։ Ինչո՞ւ եմ Ես նման վերաբերմունք ցուցաբերում քո հանդեպ։ Դու գիտե՞ս։ Ես հայտնել եմ այս բաները քեզ, և դու մի փոքր խորաթափանցություն ունես։ Բայց մի՛ կանգնիր՝ շարունակիր առաջ մղել քո մուտքը, և Ես կշարունակեմ լուսավորություն բերել քեզ։ Արդյոք գիտակցե՞լ ես, որ ինչքան շատ ես հնազանդվում և ականջ դնում Ինձ, այնքան ներքուստ ավելի պայծառ ես և ավելի շատ հայտնություն ունես, այնքան ավելի շատ Իմ ճանաչողությունն ունես և այնքան ավելի շատ փորձառություն ես ձեռք բերում։ Միշտ ամուր մի՛ կառչիր քո սեփական պատկերացումներից․ դա անելը կխցանի Իմ կենդանի ջրի հոսքը և կխոչընդոտի Իմ կամքի իրագործմանը։ Պետք է իմանաս, որ մեկ մարդու լիովին ձեռք բերելը հեշտ բան չէ։ Բարդ մի՛ մտածիր՝ պարզապես հետևիր պարզությամբ և այլևս մի՛ խորհիր։