Գլուխ 45

Հրապարակավ դատում եք ձեր եղբայրներին ու քույրերին՝ կարծես դա ոչինչ լինի։ Իսկապես չեք տարբերում չարը բարուց, դուք ամոթի զգացում չունեք։ Մի՞թե այս պահվածքը ծայրաստիճան հանդուգն, անխոհեմ և կամայական չէ։ Ձեզանից յուրաքանչյուրը շփոթված է և ծանր սրտով. այդքան շատ մեծ ու փոքր հոգսեր ես կրում, և թույլ չես տալիս, որ Ես քո ներսում որևէ տեղ ունենամ։ Կո՛ւյր մարդ։ Քո դաժանությունը հասել է նման ծայրահեղության՝ ե՞րբ է դրա վերջը գալու։

Ես կրկին ու կրկին Իմ սրտի խոսքն եմ ասում ձեզ և տալիս եմ ձեզ Իմ ողջ ունեցածը, բայց դուք այնքան ժլատ եք և մարդկայնության ամենաչնչին նշույլ անգամ չունեք. սա իսկապես դժվար է ըմբռնել։ Ինչո՞ւ ես միշտ կառչում քո իսկ պատկերացումներից։ Ինչո՞ւ չես կարող թույլ տալ, որ Ես քո ներսում որևէ տեղ ունենամ։ Մի՞թե Ես կարող եմ վնասել ձեզ։ Այլևս չպետք է այսպես վարվեք՝ հիմա Իմ օրն իսկապես հեռու չէ։ Մի՛ խոսեք անզգույշորեն, մի՛ վարվեք անխոհեմորեն, կամայականորեն մի՛ կռվեք և խնդիրներ մի՛ ստեղծեք. ի՞նչ օգուտ կարող է սա բերել ձեր կյանքին։ Ճշմարտապես ասում եմ ձեզ՝ նույնիսկ եթե Իմ օրվա գալուստին ոչ մի մարդ չփրկվի, Ես, միևնույն է, կգործեմ Իմ ծրագրի համաձայն։ Պետք է իմանաք, որ Ես Ամենակարող Աստվա՛ծն եմ։ Ոչ մի բան, ոչ մի մարդ, ոչ մի իրադարձություն չի համարձակվի խոչընդոտել Իմ առաջընթացի քայլերը։ Միշտ մի՛ մտածեք, թե առանց ձեզ Ես Իմ կամքն իրագործելու ոչ մի ճանապարհ չունեմ։ Կարող եմ ասել քեզ, որ եթե քո իսկ կյանքին վերաբերվես այսպես բացասական կերպով, միայն կկործանես քո կյանքը. դա Ինձ չի մտահոգի։

Սուրբ Հոգու գործն առաջ է ընթացել մինչև որոշակի փուլ, և վկայությունը հասել է գագաթնակետին։ Սա ակնհայտ ճշմարտություն է։ Արագ բացե՛ք ձեր պղտորված աչքերը. թույլ մի՛ տվեք, որ Իմ սրտի արյունն իզուր վատնվի ձեզ վրա, և ինքներդ ձեզ այլևս երես մի՛ տվեք։ Միշտ սիրում եք լավ բաներ անել Իմ առջև, բայց երբ Ես ներկա չեմ, կարո՞ղ են արդյոք ձեր գործերն ու պահվածքը բերվել Իմ առջև զննության։ Դուք չգիտե՛ք, թե ինչն է ձեզ համար լավ։ Պարզապես չեք լսում Ինձ. Իմ առջև մի բան եք անում իսկ Իմ թիկունքում՝ մեկ այլ բան։ Դեռ չեք գիտակցել, որ Ես այն Աստվածն եմ, Ով քննում է մարդու սրտի խորքերը։ Դուք այս աստիճան տգե՛տ եք։

Հետագայում՝ առջևում ընկած ճանապարհին, այլևս չպետք է բանեցնեք խորամանկ հնարքներ կամ նենգությամբ և խոտորությամբ զբաղվեք, հակառակ դեպքում հետևանքները կլինեն աներևակայելի։ Բոլորդ դեռ հստակ չեք հասկանում, թե ինչ են նենգությունն ու խոտորությունը։ Ցանկացած գործ կամ պահվածք, որը չեք կարող թույլ տալ, որ Ես զննեմ, որը չեք կարող ի ցույց դնել, նենգություն և խոտորություն է։ Հիմա պե՛տք է հասկանաք սա։ Եթե ապագայում զբաղվեք նենգությամբ և խոտորությամբ, մի՛ ձևացրեք, թե չեք հասկանում. եթե անեք դա, սխալը գործում եք գիտակցաբար և կրկնակի մեղավոր եք։ Սա միայն կհանգեցնի նրան, որ կայրվեք կրակով, կամ էլ ավելի վատ՝ կկործանեք ինքներդ ձեզ։ Հստա՛կ իմացեք։ Այն, ինչ այսօր իջնում է ձեզ վրա, լոկ սիրո խրատումն է. դա հաստատ անգութ դատաստան չէ։ Եթե լիովին չգիտակցեք սա, ապա դուք չափազանց խղճալի եք և պարզապես անհույս եք։ Եթե պատրաստ չեք ընդունելու սիրո խրատումը, ապա միայն անգութ դատաստան կիջնի ձեզ վրա։ Երբ դա պատահի, մի՛ բողոքեք, թե Ես չեմ ասել ձեզ։ Սա Իմ կողմից պատասխանատվությունից խուսափել չէ, այլ ավելի շուտ այն բանի հետևանքն է, որ չեք լսել և չեք կիրառել Իմ խոսքերը։ Հիմա բացատրում եմ սա, որպեսզի հետո մարդիկ չմեղադրեն Ինձ։

Նախորդը. Գլուխ 44

Հաջորդը. Գլուխ 46

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով