Գլուխ 39

Բացե՛ք ձեր աչքերը և նայե՛ք՝ ամենուր կարող եք տեսնել Իմ մեծ զորությո՛ւնը։ Ամենուր կարող եք վստահ լինել Իմ հարցում։ Տիեզերքն ու երկնակամարը հռչակում են Իմ մեծ զորությունը։ Եղանակի տաքացումը, կլիմայի փոփոխությունը, մարդկային շեղումները, հասարակական դինամիկայի խանգարումը և մարդկանց սրտերում եղած նենգությունը, բոլորը պիտի իրականացնեն այն խոսքերը, որԵս ասել եմ։ Արևը սպիտակում է, իսկ լուսինը՝ կարմրում, ամեն ինչ հավասարակշռությունից դուրս է եկել։ Մի՞թե իսկապես դեռ չեք տեսնում այս բաները։

Աստծու մեծ զորությունը սրանում է բացահայտվում։ Անկասկած, Նա միակ ճշմարիտ Աստվածն է՝ Ամենակարողը, Ում մարդիկ փնտրել են երկա՛ր տարիներ։ Ո՞վ կարող է խոսել, և իրերը գոյության կոչվեն։ Միայն մեր Ամենակարող Աստվածը։ Նրա խոսելուն պես, բաներն իրականություն են դառնում։ Ինչպե՞ս կարելի է չասել, որ Նա ճշմարիտ Աստվածն է։

Շատ լավ գիտեմ, որ բոլորդ պատրաստակամ եք համագործակցելու Ինձ հետ, և հավատում եմ, որ եղբայրներն ու քույրերը, ում ընտրել եմ և ում սիրում եմ, բոլորն ունեն նման վճռականություն․ պարզապես դուք ի վիճակի չեք մտնելու կամ ներգրավվելու գործնական կրթման մեջ։ Իրականությանը բախվելիս դուք ի վիճակի չեք սառնասիրտ և հանգիստ լինելու և միշտ անտեսում եք Աստծու մտադրությունները, նախ առաջնահերթություն եք տալիս ձեր անձնական շահերին և նախ գործում եք ձեր սեփական նախաձեռնությամբ։ Թուjլ տվեք ասել ձեզ, այսպես վարվելով՝ երբեք չե՛ք բավարարի Իմ մտադրությունները։ Որդինե՛րս։ Պարզապես ամբողջությամբ տվե՛ք Ինձ ձեր սրտերը։ Հստա՛կ եղիր։ Չեմ ուզում, որ գաս Իմ առջև՝ ծառայելու քո փողով, քո ունեցվածքով, քո եռանդով, քո նենգությամբ կամ քո հաշվարկներով։ Երբ բաներ են պատահում, հանգի՛ստ եղիր, մաքո՛ւր եղիր սրտով, սպասի՛ր և փնտրի՛ր, և անշուշտ պատասխան կտամ քեզ։ Մի՛ կասկածիր։ Ինչո՞ւ երբեք չես հավատում, որ Իմ խոսքերը ճշմարիտ են։ Ինչո՞ւ չես կարողանում ստիպել քեզ հավատալ Իմ խոսքերին։ Այն աստիճան համառ ես, և նույնիսկ այսպիսի ժամանակ դեռ այսպիսին ես՝ չափազանց հիմար ես և պարզապես ընդհանրապես չե’ս հասկանում։ Հիմնական ճշմարտություններից քանի՞սն եք հիշում։ Իսկապե՞ս փորձառաբար ապրել եք դրանք։ Երբ բաներ են պատահում, շփոթվում եք և գործում եք անխոհեմ ու հապճե՛պ։ Այսօր գլխավորն այն է, որ մտնեք հոգու մեջ և ավելի շատ հաղորդակցվեք Ինձ հետ, ճիշտ այնպես, ինչպես շարունակ մտածում եք ձեր մտքում որոշակի խնդրի մասին՝ հասկանո՞ւմ եք։ Սա առանցքայի՛ն է։ Անմիջապես չկիրարկելն իսկապես խնդիր է։ Շտապե՛ք՝ այլևս մի՛ հապաղեք։ Մարդիկ, ովքեր լսում են Իմ խոսքերը և չեն հապաղում, այլ անմիջապես կիրարկում են դրանք, անշուշտ մեծապես կօրհնվե՛ն։ Անշուշտ կրկնակի չափով կշնորհեմ ձե՛զ։ Մի՛ անհանգստացեք։ Արե՛ք այնպես, ինչպես ասում եմ, առանց վայրկյան անգամ հապաղելո՛ւ։ Ձեր մարդկային պատկերացումները հաճախ այսպիսին են՝ դանդաղում եք՝ միշտ վաղվան թողնելով այն, ինչ պետք է արվի այսօր։ Ծույլ եք և այնքան ապաշնորհ։ Դա արդեն անհնար է նկարագրե՛լ։ Ես չեմ չափազանցնում՝ սա փաստ է։ Եթե չես հավատում դրան, ապա ուշադիր քննիր ինքդ քեզ, համեմատիր այն քո իսկ վիճակի հետ, և կհայտնաբերես, որ դա իսկապես ճշմարի՛տ է։

Նախորդը. Գլուխ 38

Հաջորդը. Գլուխ 40

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով