Գլուխ 40

Ինչո՞ւ եք այդքան բթամիտ։ Ինչո՞ւ եք այդքան թմրած։ Մի քանի հիշեցումները չարթնացրին ձեզ, և դա Ինձ վշտացնում է։ Իսկապես սիրտ չունեմ Իմ որդիներին այսպիսին տեսնելու։ Ինչպե՞ս կարող է Իմ սիրտը տանել սա։ Ա՜խ։ Ստիպված եմ Իմ իսկ ձեռքով սովորեցնել ձեզ։ Իմ քայլերը շարունակում են արագանալ։ Որդինե՛րս։ Արագ ելե՛ք և համագործակցեք Ինձ հետ։ Ո՞վ է այժմ անկեղծորեն ծախսվում Ինձ համար։ Ո՞վ է ի վիճակի լիովին նվիրվելու՝ նույնիսկ առանց դժգոհության մեկ խոսքի։ Դուք միշտ այնքան թմրած և բթամիտ եք։ Քանի՞սն են ի վիճակի հաշվի առնելու Իմ զգացմունքները, և ո՞վ կարող է ճշմարտապես ընկալել Իմ խոսքերի Հոգին։ Այն ամենը, ինչ կարող եմ անել, անհանգստությամբ սպասելն ու հուսալն է. տեսնելով, որ ձեր ամեն մի քայլը չի կարող բավարարել Իմ սիրտը՝ ի՞նչ կարող եմ ասել։ Որդինե՛րս։ Այն ամենը, ինչ ձեր Հայրն անում է այսօր, Իր որդիների համար է։ Ինչո՞ւ Իմ որդիները երբեք չեն կարողանում հասկանալ Իմ սիրտը, և ինչո՞ւ են Իմ որդիները միշտ մղում Ինձ՝ ձեր Հորը, անհանգստանալու։ Ե՞րբ Իմ որդիները կմեծանան, Ինձ անհանգստանալ չեն տա և թույլ կտան հանգիստ լինել իրենց համար։ Ե՞րբ Իմ որդիներն ի վիճակի կլինեն ինքնուրույն ապրելու, ոտքի կանգնելու և թեթևացնելու իրենց Հոր ուսերին դրված հոգսը։ Ես պարզապես լուռ արտասվում եմ և Իմ ողջ ունեցածը տալիս եմ Իմ որդիների համար։ Հանուն Աստծու տնօրինման ծրագրի ավարտի և հանուն Իմ որդիների՝ Իմ սիրելիների փրկության, այլ ընտրություն չունեմ, քան սա անելը։

Իմ խոստումներն իրականացել են և ակնհայտ են ձեր աչքերի առջև։ Ինչո՞ւ չեք կարող հաշվի առնել Իմ սիրտը։ Ինչո՞ւ։ Ինչո՞ւ։ Մինչև հիմա հաշվե՞լ ես, թե քանի բան ես արել, որ բավարարել է Իմ սիրտը, և քանի բան ես արել, որ սնուցել ու կերակրել է եկեղեցին։ Ուշադիր խորհի՛ր սրա շուրջ. անփույթ մի՛ եղիր, բաց մի՛ թող ոչ մի փաստ, և չպետք է կենտրոնանաս միայն արտաքինի վրա ու անտեսես էությունը։ Ամեն ժամանակ պետք է քննես, թե արդյոք քո յուրաքանչյուր խոսքն ու արարքը և քո ամեն մի քայլն անցել են Քրիստոսի աթոռի առջև դատաստանի միջով, և արդյոք փոխակերպվել ես նոր մարդու պատկերի՝ ոչ թե ընդօրինակելով, այլ ավելի շուտ բխելով խորքից՝ կյանքի բացահայտմամբ։ Մի՛ հետաձգիր կյանքդ, որպեսզի խուսափես կորուստներ կրելուց։ Շտապի՛ր և շտկի՛ր այս իրավիճակը, բավարարի՛ր Իմ սիրտը և մտքումդ կրիր գործելու սկզբունքները։ Գործի՛ր արդարությամբ և ուղղամտությամբ՝ Իմ սիրտը բավարարելու համար։ Անխոհեմ մի՛ եղիր։ Կարո՞ղ ես հիշել սա։

Նախորդը. Գլուխ 39

Հաջորդը. Գլուխ 41

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով