Գլուխ 38
Ոչ թե քո հավատն լավ կամ մաքուր, այլ Իմ գո՛րծն է հրաշալի։ Ամեն ինչ Իմ ողորմության շնորհի՛վ է։ Չպետք է ունենաս եսասիրության կամ ամբարտավանության ապականված խառնվածքի նշույլ անգամ, հակառակ դեպքում չեմ գործի քո մեջ։ Պետք է հստակ հասկանաս, որ մարդիկ չեն, որ ստիպում են որևէ մեկին ընկնել կամ ամուր կանգնել՝ դա Ե՛ս եմ։ Այսօր, եթե հստակ չհասկանաս այս կետը, անշուշտ կձախողես թագավորություն մուտք գործելը։ Պետք է հստակ հասկանաս, որ այն, ինչ արվում է այսօր, Աստծու հրաշալի գործն է․ դա մարդու արարք չէ։ Ի՞նչ արժեն մարդկանց արարքները։ Նրանք կա՛մ եսասեր են, ամբարտավան ու ինքնահավան, կա՛մ խաթարում են Աստծու տնօրինումը և կործանում Նրա ծրագրերը։ Ո՜վ ապականվածնե՛ր։ Այսօր պետք է ապավինես Ինձ՝ եթե ոչ, այսօր կասեմ քեզ, որ երբեք ոչնչի չես հասնի՛։ Ամեն ինչ զուր կլինի, և քո ձեռնարկումներն անարժեք կլինե՛ն։
Մի՛ հապաղեք և մի՛ վարանեք․ այսօր Ինձ սիրողներից յուրաքանչյուրի վրա, կիրականացվի Իմ հրաշալի գործը։ Նրանց, ովքեր չեն խոնարհեցնում իրենց, բացարձակապես չեմ օգտագործում․ այսօր օգտագործում եմ միայն նրանց, ովքեր լիովին խոնարհված են։ Ես լիովին բաց կլինեմ ձեզնից միայն նրանց համար, ովքեր սիրում են Ինձ ճշմարիտ սրտով, ում ուրիշները վերևից են նայում, և ովքեր ի վիճակի են լիովին բացվելու Իմ առաջ։ Ես թույլ կտամ քեզ հստակ տեսնել Իմ մտադրությունները, և ամեն ժամանակ կլինես Իմ առջև՝ ստանալով Իմ օրհնությունները։ Ես բացարձակապես վատ չեմ վերաբերվի նրանց, ովքեր այսօր ծախսվում են Ինձ համար, ընծայում են իրենց Ինձ և հոգսեր են կրում Ինձ համար․ սրանում է դրսևորվում Իմ արդարությունը։ Մի՛ դժգոհիր Ինձնից՝ Իմ շնորհը բավակա՛ն է քեզ։ Կարող ես պարզապես գալ և վերցնել այն, որպեսզի ճաշակես անհամեմատելի քաղցրություն։ Սա ոչ միայն սեր կառաջացնի Իմ հանդեպ քո ներսում, այլև կխորացնի քո այդ սերը։
Իմ գործն իրականացվում է քայլ առ քայլ և այն բացարձակապես անփույթ կամ խառնաշփոթ չէ։ Ինձ հետևելու համար պետք է նույնպես այսպես վարվեք։ Տեսե՛ք Իմ պահվածքը և սովորե՛ք Իմ օրինակից՝ այսպիսով, նրանք, ովքեր համընթաց են քայլում Իմ հետքերով, կբերվեն թագավորության իրականացման մեջ։ Միաձա՛յն ցնծացեք։ Որդինե՛րս։ Աստծու գործը կիրագործվի ձեր՝ մարդկանց այս խմբի վրա։ Մի՞թե ձեզ օրհնված չեք զգում։
Իսկապես դժվա՛ր է ըմբռնել։ Այսօր բերել եմ ձեզ այստեղ և թույլ եմ տվել ձեզ տեսնել Իմ հրաշալի գո՛րծը։