Գլուխ 37
Դուք իսկապես հավատ չունեք իմ ներկայության հանդեպ և հաճախ ապավինում եք ինքներդ ձեզ՝ գործելու համար։ «Առանց Ինձ ոչինչ չե՛ք կարող անել»։ Սակայն դուք՝ ապականված մարդիկդ, միշտ թույլ եք տալիս, որ Իմ խոսքերը մի ականջով մտնեն, մյուսով՝ դուրս գան։ Կյանքը մեր օրերում խոսքերի կյանք է․ առանց խոսքերի չկա կյանք և չկա փորձառություն, առվել ևս՝ հավատ։ Հավատը խոսքերի մեջ է․ միայն ձեզ ավելի շատ Աստծու խոսքերի մեջ ներդնելով կարող եք ունենալ ամեն ինչ։ Մի՛ անհանգստացեք, որ չեք մեծանա։ Կյանքն ինքնուրույն է աճում․ դրա մասին անհանգստանալն այն չի աճեցնի։
Դուք միշտ հակված եք անհանգստանալու և չեք լսում Իմ ցուցումները։ Միշտ ուզում եք գերազանցել Իմ տեմպը։ Ի՞նչ է սա։ Դա մարդկային փառասիրություն է։ Պետք է հստակ տարբերեք, թե ինչն է գալիս Աստծուց, և ինչն է գալիս ձեզնից։ Խանդավառությունը երբեք հավանության չի արժանանա Իմ ներկայությամբ։ Ես ուզում եմ, որ կարողանաք հետևել Ինձ մինչև վերջ՝ ամբողջ ընթացքում անփոփոխ հավատարմությամբ։ Հավատում եք, որ այսպես վարվել՝ նշանակում է հավատարիմ լինել Աստծուն։ Կո՛ւյր մարդիկ։ Ինչո՞ւ ավելի հաճախ չեք գալիս Իմ առջև աղաչանքով, այլ ինքնագլուխ խառնաշփոթի մեջ եք ընկնում։ Պետք է հստակ տեսնե՛ք։ Նա, Ով հիմա գործում է, հաստատ մարդ չէ, այլ միակ ճշմարիտ Աստվածը, Ով իշխանություն ունի ամեն ինչի վրա՝ Ամենակարո՛ղը։ Չպետք է անփույթ լինեք, այլ անընդհատ կառչեք նրանից, ինչ ունեք, քանզի Իմ օրը մոտ է։ Մի՞թե իսկապես դեռ չեք արթնանա նման ժամանակ։ Մի՞թե դեռ հստակ չեք տեսել։ Դեռ խճճված եք աշխարհի հետ․ չեք կարողանում կտրվել դրանից։ Ինչո՞ւ։ Իսկապե՞ս սիրում եք Ինձ։ Ի վիճակի՞ եք բացելու ձեր սրտերը, որպեսզի Ես տեսնեմ։ Ի վիճակի՞ եք ընծայելու ձեր ողջ էությունն Ինձ։
Ավելի շատ խորհեք Իմ խոսքերի շուրջ և միշտ հստակ հասկացողություն ունեցեք դրանց մասին։ Մի՛ եղեք մոլորված կամ կեսսիրտ։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք Իմ ներկայության մեջ, ավելի շատ ըմբռնեք Իմ մաքուր խոսքերը և սխալ մի՛ հասկացեք Իմ մտադրությունները։ Էլ ի՞նչ կուզեիք, որ Ես ասեի ձեզ։ Մարդկանց սրտերը կարծր են։ Նրանց պատկերացումները չափազանց ուժեղ են։ Նրանք միշտ կարծում են, թե պարզապես ձևականորեն անելը բավական է, և նրանք միշտ կատակի են վերածոիմ իրենց կյանքը։ Հիմա՛ր երեխաներ։ Ժամն ուշ է․ խաղալու ժամանակը չէ։ Պետք է բացեք ձեր աչքերը և տեսնեք, թե որ ժամն է։ Արևը շուտով կհատի հորիզոնը և կլուսավորի երկիրը։ Լա՛յն բացեք ձեր աչքերը և նայեք․ անփույթ մի՛ եղեք։
Սա մեծագույն հարց է, այնինչ այնքան թեթևամտորեն եք վերաբերվում դրան և այսպե՛ս եք վարվում դրա հետ։ Ես անհանգիստ եմ, բայց քչերն են հաշվի առնում Իմ մտադրությունները, ի վիճակի են լսելու Իմ բարի հորդորները և ականջ դնելու Իմ խորհրդի՛ն։ Առաջադրանքը ծանր է, բայց ձեր մեջ քչերն են, ովքեր կարող են կիսել բեռը հանուն Ինձ։ Դուք դեռ պահպանում եք նման վերաբերմունք։ Թեև անցյալի համեմատ որոշակի առաջընթաց եք գրանցել, չեք կարող միշտ մնալ այս փուլո՛ւմ։ Իմ քայլերն արագորեն առաջ են շարժվում, մինչդեռ ձեր արագությունը մնում է նույնը։ Ինչպե՞ս կարող եք համընթաց քայլել այսօրվա լույսի և Իմ քայլերի հետ։ Այլևս մի՛ վարանեք։ Ես նորից ու նորից շեշտել եմ ձեզ։ Իմ օրն այլևս չի՛ հապաղի։
Այսօրվա լույսը, ի վերջո, այսօրվա լույսն է։ Այն չի կարող համեմատվել երեկվա լույսի հետ, ոչ էլ կարող է համեմատվել վաղվա լույսի հետ։ Ամեն անցնող օրվա հետ նոր հայտնություններն ու նոր լույսն ավելի են ուժեղանում և պայծառանում։ Այլևս մոլորված մի՛ եղեք, այլևս հիմար մի՛ եղեք, այլևս մի՛ կառչեք հին ճանապարհներից և այլևս մի՛ հապաղեք կամ վատնեք Իմ ժամանակը։
Արթո՛ւն եղեք։ Արթո՛ւն եղեք։ Ավելի շատ աղերսեք Ինձ և ավելի շատ ժամանակ անցկացրեք Իմ ներկայության մեջ, և անպայման ձեռք կբերեք ամե՛ն ինչ։ Հավատացե՛ք, որ այդպես վարվելով՝ անպայման ձեռք կբերեք ամե՛ն ինչ։