Գլուխ 36

Ամենակարող ճշմարիտ Աստված՝ գահակալած Թագավորը, իշխում է ողջ տիեզերքին՝ ուղղված դեպի բյուրավոր ազգերն ու մարդկանց, և Աստծու փառավոր լույսը շողում է ողջ աշխարհով մեկ։ Տիեզերքի և երկրի մինչև ծայրերի բոլոր կենդանի արարածները կտեսնեն։ Լեռները, գետերը, լճերը, հողերը, օվկիանոսները և բոլոր կենդանի էակները բացել են իրենց վարագույրները ճշմարիտ Աստծու դեմքի լույսի ներքո և վերակենդանացել են՝ ասես արթնանալով երազից, ասես հողը ճեղքող ծիլեր լինե՛ն։

Ա՜խ։ Միակ ճշմարիտ Աստված հայտնվում է աշխարհի մարդկանց առջև։ Ո՞վ կհամարձակվի դիմակայությամբ վերաբերվել Նրան։ Բոլորը դողում են վախից։ Բոլորը լիովին համոզված են, և բոլորը շարունակաբար ողորմություն և Նրա ներումն են աղերսում։ Բյուրավոր մարդիկ ծնկի են իջնում Նրա առջև, և բյուրավոր բերաններ երկրպագում են Նրա՛ն։ Մայրցամաքներն ու օվկիանոսները, լեռները, գետերը և բոլոր բաներն անվերջ գովաբանում են Նրա՛ն։ Տաք զեփյուռները՝ գարնան շնչի ուղեկցությամբ, իրենց հետ բերում են մեղմ, անդադար գարնանային անձրև։ Կարկաչուն առվակներն ու բազմությունները նման են. երկուսն էլ լցված են վշտով և ուրախությամբ՝ թափելով պարտքի զգացումի և ինքնախարազանման արցունքներ։ Գետերը, լճերը, ծովաբախումն ու ալեկոծությունները բոլորը երգում են՝ փառաբանելով ճշմարիտ Աստծու սուրբ անո՛ւնը։ Գովաբանության ձայնն այնպիսի հստակությամբ է հնչո՛ւմ։ Հին բաները, որոնք ժամանակին ապականվել էին Սատանայի կողմից՝ դրանցից յուրաքանչյուր ու ամեն մեկը կնորացվի ու կփոխվի և մուտք կգործի միանգամայն նոր ոլորտ…

Սա սուրբ շեփորն է, և այն սկսել է հնչե՛լ։ Ակա՛նջ դրեք դրան։ Այդ ձայնը, այնքան քաղցր, գահի արտահայտումն է։ Այն ավետում է յուրաքանչյուր ազգի և Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրին, որ ժամանակը եկել է, վերջին օրերի ելքն այստեղ է, Իմ տնօրինման ծրագիրն ավարտված է, Իմ թագավորությունը բացահայտորեն հայտնվել է երկրի վրա, և աշխարհի թագավորությունները դարձել են Իմ՝ Աստծու թագավորությունը։ Իմ յոթ շեփորները հնչում են գահից, և այսպիսի հրաշալի բաներ տեղի կունենա՛ն։ Երկրի ծայրերում գտնվող մարդիկ ձնահոսքի ուժով և որոտի զորությամբ ամեն կողմից միասին շտապոմ են՝ ոմանք նավարկելով ծովերով, ոմանք թռչելով ինքնաթիռներով, ոմանք երթևեկելով բոլոր ձևերի ու չափերի մեքենաներով, ոմանք՝ ձի հեծած։ Ուշադի՛ր նայեք։ Ուշադի՛ր լսեք։ Ամեն գույնի ձիեր հեծած այս հեծյալները՝ ոգևորված, հզոր ու փառահեղ, ասես ռազմի դաշտ մտնելով, անտարբեր են մահվան հանդեպ։ Ձիերի խրխնջոցի և ճշմարիտ Աստծուն կանչող մարդկանց աղաղակների մեջ այնքան շատ տղամարդիկ, կանայք և երեխաներ ակնթարթորեն ոտնատակ են լինում նրանց սմբակների տակ։ Ոմանք մահացած են, ոմանք իրենց վերջին շունչն են փչում, ոմանք ծանր վիրավորված՝ առանց որևէ մեկի, ով կխնամեր նրանց, հիստերիկ գոռալով, ցավից ոռնալով։ Ապստամբությա՛ն որդիներ։ Մի՞թե սա չէ ձեր վերջնական ելքը։

Ես ուրախությամբ եմ նայում Իմ ժողովրդին, ովքեր ի վիճակի են լսելու Իմ ձայնը և հավաքվելու ամեն ազգից ու երկրից։ Բազմությունները, ճշմարիտ Աստծուն միշտ իրենց շուրթերին պահելով, անվերջ գովաբանում և ցատկոտո՛ւմ են։ Նրանք վկայություն են կրում աշխարհի համար, և ճշմարիտ Աստծուն նրանց վկայության ձայնը նման է շատ ջրերի որոտացող ձայնին։ Բազմությունները կլցվեն Իմ թագավորություն։

Իմ յոթ շեփորները հնչում են՝ արթնացնելով նրանց, ովքեր ննջու՛մ են։ Արա՛գ վեր կացեք, դեռ ուշ չէ։ Հոգ տարեք ձեր կյանքի մասի՛ն։ Բացե՛ք ձեր աչքերը և տեսեք, թե հիմա որ ժամն է։ Ի՞նչ կա փնտրելու։ Ի՞նչն կա մտածելու։ Եվ ինչի՞ց կառչելու։ Երբևէ չե՞ս մտածել Իմ կյանքը ձեռք բերելու և քո սիրած ու կառչած բաները ձեռք բերելու արժեքների տարբերության մասին։ Այլևս կամակոր մի՛ եղիր և մի՛ խաղա։ Բաց մի՛ թող այս հնարավորությունը։ Այս ժամանակը նորից չի’ գա։ Անմիջապես ոտքի՛ կանգնիր, ի վիճակի եղիր կրթելու ինքդ քեզ՝ մարզելով քո հոգին, և ի վիճակի եղիր օգտագործելու տարբեր գործիքներ՝ Սատանայի բազմաթիվ դավերն ու հնարքները տեսնելու և խափանելու համար, և հաղթանակի’ր Սատանայի նկատմամբ, որպեսզի քո կյանքի փորձառությունը խորանա, և կարողանաս կյանքով արտահայտել Իմ բնույթը, որպեսզի քո կյանքը դառնա հասուն և կոփված, և միշտ կարողանաս համընթաց քայլել Իմ հետքերով։ Մի՛ վհատվիր և մի՛ թուլացիր, այլ միշտ առաջ շարժվիր՝ քայլ առ քայլ, ուղիղ մինչև ճանապարհի վե՛րջը։

Երբ յոթ շեփորները նորից հնչեն, դա կլինի դատաստանի շեփորի հնչյունը, ապստամբության որդիների դատաստանը, բյուրավոր ազգերի ու մարդկանց դատաստանը, և յուրաքանչյուր ազգ կխորանրհվի Աստծու առջև։ Աստծու փառավոր դեմքն անշուշտ կհայտնվի բյուրավոր ազգերի և մարդկանց առջև։ Բոլորը լիովին համոզված կլինեն և անվերջ կկանչեն ճշմարիտ Աստծուն։ Ամենակարող Աստվածն ավելի փառավոր կլինի, և Իմ որդիներն ու Ես փառք ձեռք կբերենք և միասին կթագավորենք՝ դատելով բյուրավոր ազգերին ու մարդկանց, պատժելով չարերին, փրկելով և ողորմելով նրանց, ովքեր ընտրված են Իմ կողմից, և թագավորությունը դարձնելով ամուր ու կայուն։ Յոթ շեփորների ձայնի միջոցով մեծ թվով մարդիկ կփրկվեն՝ վերադառնալով Իմ առջև՝ ծնկի գալու և երկրպագելու՛ անդադար գովաբանությամբ։

Երբ յոթ շեփորները վերստին հնչեն, դա կլինի դարաշրջանի վերջաբանը, դևերի և Սատանայի նկատմամբ հաղթանակի շեփորի հնչյունը, այն համազարկը, որն ազդարարում է երկրի վրա թագավորության մեջ բացահայտ ապրելու սկի՛զբը։ Որքա՜ն վեհ է այս հնչյուրնը, որն արձագանքում է գահի շուրջ, այս շեփորի հնչյունը, որը ցնցում է երկինքն ու երկիրը, որն Իմ տնօրինման ծրագրի հաղթանակի նշանն է և որն ազդարարում է Սատանայի դատաստանը. այն այս հին աշխարհն ամբողջությամբ դատապարտում է մահվան՝ նետելով անհատակ անդո՛ւնդը։ Այս շեփորի հնչյունը նշանակում է, որ շնորհի դուռը շուտով կփակվի, որ թագավորության կյանքը կսկսվի երկրի վրա, ինչը ճիշտ է և տեղին։ Աստված փրկում է նրանց, ովքեր սիրում են Իրեն։ Երբ նրանք վերադառնան Նրա թագավորություն, երկրի վրայի մարդիկ կբախվեն սովի և ժանտախտի, և Աստծու յոթ գավաթներն ու յոթ աղետները հաջորդաբար բաց կթողնվեն։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքը չի՛ անցնի։

Նախորդը. Գլուխ 34

Հաջորդը. Գլուխ 37

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով