Գլուխ 30
Արթնացե՜ք, եղբայրնե՛ր։ Արթնացե՜ք, քույրե՛ր։ Իմ օրը չի հապաղի. ժամանակը կյանք է, իսկ կորցրած ժամանակը ետ բերելը կյանք փրկե՛լ է։ Ժամանակը հեռու չէ՛։ Եթե քոլեջի ընդունելության քննությունը չհանձնեք, կարող եք նորից ու նորից պարապել դրա համար։ Սակայն Իմ օրը չի հապաղի։ Հիշե՛ք։ Հիշե՛ք։ Սրանք հորդորի Իմ բարի խոսքերն են։ Աշխարհի ելքը բացվել է հենց ձեր աչքերի առջև, և մեծ աղետները շուտով վրա կհասնեն։ Ո՞րն է ավելի կարևոր՝ ձեր կյա՞նքը, թե՞ ձեր քունը, ձեր ուտելիքն ու խմելիքը և հագուստը։ Ժամանակն է, որ ծանրութեթև անե՛ք այս ամենը։ Այլևս մի՛ կասկածեք։ Դուք չափազանց վախենում եք այս բաներին լուրջ վերաբերվելուց, այնպես չէ՞։
Որքա՜ն ողորմելի։ Որքա՜ն խղճուկ։ Որքա՜ն կույր։ Որքա՜ն դաժան են մարդիկ։ Իրականում դուք Իմ խոսքն ականջի հետև եք գցում. մի՞թե Ես զուր եմ խոսում ձեզ հետ։ Դեռ այնքան դանդաղկոտ եք, ինչո՞ւ։ Ինչո՞ւ է այդպես։ Մի՞թե իսկապես երբեք նման միտք չեք ունեցել։ Ո՞ւմ համար եմ ասում այս բաները։ Հավատացե՛ք Ինձ։ Ես ձեր Փրկիչն եմ։ Ես ձեր Ամենակարողն եմ։ Արթո՛ւն մնացեք։ Արթո՛ւն մնացեք։ Կորցրած ժամանակը երբեք ետ չի գա՝ հիշե՛ք սա։ Աշխարհում ափսոսանքը բուժող դեղամիջոց չկա՛։ Ուստի էլ ի՞նչ կարող եմ ասել ձեզ։ Մի՞թե Իմ խոսքն արժանի չէ ձեր ուշադիր խորհրդածությանը, ձեր կրկնվող խորհրդածությանը։ Այնքան անհոգ եք Իմ խոսքի հանդեպ և այնքան անպատասխանատու՝ ձեր կյանքի հանդեպ. ինչպե՞ս կարող եմ հանդուրժել դա։ Ինչպե՞ս կարող եմ։
Ինչո՞ւ այս ամբողջ ընթացքում ձեր մեջ այդպես էլ պատշաճ եկեղեցական կյանք չի բարձրացել։ Պատճառն այն է, որ հավատի պակաս ունեք. դուք չեք կամենում վճարել գինը, մատուցել ինքներդ ձեզ, ծախսվել Իմ առջև։ Արթնացե՜ք, որդինե՛րս։ Հավատացե՜ք Ինձ, որդինե՛րս։ Սիրելինե՛րս, ինչո՞ւ հաշվի չեք առնում Իմ մտադրությունները։