Գլուխ 29
Գիտե՞ս արդյոք, որ ժամանակը սուղ է։ Ուստի կարճ ժամկետում պետք է ապավինես Ինձ, որպեսզի ազատվես քո մեջ եղած այն ամենից, ինչն անհամատեղելի է Իմ բնույթի հետ՝ քո տգիտությունից, քո դանդաղ արձագանքելուց, անպարզ մտքերից, փափկասրտությունից, թույլ կամքից, անհեթեթությունից, չափազանց դյուրազգացությունից և շփոթվածությունից ու զանազանության պակասից։ Այս ամենից պետք է հնարավորինս շուտ ազատվել։ Ես Ամենակարող Աստվա՛ծ եմ։ Քանի դեռ պատրաստակամ ես համագործակցել Ինձ հետ, Ես կբուժեմ քո բոլոր հիվանդությունները։ Ես այն Աստված եմ, ով զննում է մարդկանց սրտերի խորքերը. Ես գիտեմ քո բոլոր հիվանդությունները և քո այն մասերը, որոնք տկար չեն։ Սրանք այն բաներն են, որոնք խոչընդոտում են կյանքում քո առաջընթացին, և դրանցից պետք է հնարավորինս շուտ ազատվել։ Հակառակ դեպքում Իմ կամքը չի կարող իրագործվել քեզ վրա։ Պետք է ապավինես Ինձ, որպեսզի ազատվես այն ամենից, ինչ լուսավորում եմ քեզ համար, միշտ ապրես Ինձնով, մոտենաս Ինձ, և քո բոլոր գործերում ու արարքներում պետք է լինի Իմ նմանությունը։ Ավելի հաճախ հաղորդակցվի՛ր Ինձ հետ այն մասին, ինչ չես հասկանում, և Ես ցույց կտամ՝ ինչպես կարող ես առաջ շարժվել։ Եթե չես հասկանում, կամայականորեն մի՛ գործիր, այլ սպասի՛ր Իմ ժամանակին։ Կայուն խառնվածք պահպանի՛ր և մի՛ եղիր մերթ տաք, մերթ սառը. դու պետք է միշտ Ինձնից երկյուղող սիրտ ունենաս։ Թե՛ այն, ինչ անում ես Իմ առջև, և թե՛ գաղտնի արածդ պետք է համապատասխանեն Իմ մտադրություններին։ Հանուն Ինձ ոչ մեկի հանդեպ ներողամիտ մի՛ գտնվիր՝ ամուսինդ լինի, թե ընտանիքդ. որքան էլ մոտ լինի քեզ այդ բարեկամը, դա անընդունելի է։ Պետք է գործես ճշմարտության հիման վրա։ Եթե սիրում ես Ինձ, անշուշտ, մեծ օրհնություններ կշնորհեմ քեզ։ Ես չեմ հանդուրժի ոչ մեկին, ով դիմակայում է։ Սիրի՛ր այն, ինչ Ես եմ սիրում, և ատի՛ր այն, ինչ Ես եմ ատում։ Ուշադրություն մի՛ դարձրու որևէ մարդու, իրադարձության կամ բանի։ Քո հոգում պետք է հստակորեն տեսնես այն մարդկանց, ում Ես օգտագործում եմ. պետք է ավելի շատ շփվես հոգևոր մարդկանց հետ։ Մի՛ եղիր անմիտ. պետք է զանազանություն ունենաս։ Ցորենը միշտ ցորեն կլինի, և որոմը երբեք ցորեն չի դառնա. պետք է ճշգրտորեն ճանաչես տարբեր տեսակի մարդկանց։ Պետք է հատկապես զգույշ լինես քո խոսքում, պահպանես քո ոտնահետքերը և գործես Իմ մտադրությունների համապատասխան։ Ուշադիր խորհրդածի՛ր այս բոլոր խոսքերի շուրջ։ Պետք է հնարավորինս շուտ ազատվես քո ըմբոստությունից և պիտանի դառնաս Ինձ համար, որպեսզի կարողանաս բավարարել Իմ սիրտը։