Գլուխ 107

Երբ Իմ խոսքերը հասնում են խստության որոշակի աստիճանի, մարդկանց մեծ մասը դրանց պատճառով նահանջում է, և հենց այս պահին են բացահայտվում Իմ անդրանիկ որդիները։ Ես ասել եմ, որ մատս անգամ չեմ շարժում, այլ ամեն բան իրագործելու համար միայն Իմ խոսքերն եմ օգտագործում։ Իմ խոսքերով ոչնչացնում եմ այն ամենը, ինչ ատում եմ, և դրանք օգտագործում եմ նաև Իմ անդրանիկ որդիներին կատարելագործելու համար։ (Երբ Իմ խոսքերն ասվում են, հենց այդ ժամանակ են հնչում յոթ որոտները, և դա նաև այն ժամանակն է, երբ Իմ անդրանիկ որդիներն ու Ես կերպարանափոխվում ենք և մտնում հոգևոր ոլորտ)։ Երբ Ես ասացի, որ Իմ Հոգին անձամբ է կատարում գործը, նկատի ունեի, որ Իմ խոսքերն են իրագործում ամեն բան։ Սա լիովին ցույց է տալիս, թե որտեղ է Իմ ամենակարողությունը, և հետևաբար՝ առավել ակնհայտ է դարձնում Իմ ասած յուրաքանչյուր նախադասության նպատակն ու գործառույթը։ Ես ասել եմ, որ Իմ մարդկայնության մեջ ասված յուրաքանչյուր խոսքն Իմ դրսևորման մի կողմն է։ Ուստի, բոլոր այն մարդիկ, ովքեր չեն կարող վստահ լինել և ճշմարտապես չեն հավատում այն ամենին, ինչ ասում եմ Իմ բնականոն մարդկայնության մեջ, պետք է հեռացվեն։ Բազմիցս շեշտել եմ, որ Իմ բնականոն մարդկայնությունն Իմ լիակատար աստվածայնության անփոխարինելի կողմն է, սակայն այդքան շատ մարդիկ շարունակում են կենտրոնանալ Իմ լիակատար աստվածայնության վրա՝ անտեսելով Իմ մարդկայնությունը։ Դուք կո՛ւյր եք։ Ասում ես, որ չեմ համապատասխանում քո պատկերացումներին, և որ այն անձը, որը Ես եմ, չի համապատասխանում քո աստծուն։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ մնալ Իմ թագավորությունում։ Ես կսպանե՛մ քեզ մեկ հարվածով։ Փորձի՛ր հետայսու ըմբոստանալ Իմ դեմ։ Փորձի՛ր շարունակել նման կամայականությամբ։ Իմ ժպիտը չի համապատասխանում քո պատկերացումներին, Իմ խոսքը հաճելի չէ քո ականջներին, և Իմ գործողությունները քեզ օգուտ չեն տալիս, ճի՞շտ եմ։ Այս ամենը պետք է ընթանա քո ցանկությունների համաձայն։ Մի՞թե այդպիսին է Աստված։ Եվ արդյո՞ք նման մարդիկ դեռ ցանկանում են մնալ Իմ տանը և օրհնություններ ստանալ Իմ թագավորությունում։ Մի՞թե դատարկ երազանքներով չես տարված։ Ե՞րբվանից է ամեն բան այդքան հրաշալի։ Դու չեսցանկանում հնազանդվել Ինձ, սակայն դեռ ցանկանում ես օրհնություններ ստանալ Ինձնից։ Ասում եմ քեզ՝ բացարձակապե՛ս ոչ։ Ինչպես բազմիցս ասել եմ՝ նրանք, ովքեր մտնում են Իմ թագավորություն և օրհնություններ ստանում, պետք է լինեն այն մարդիկ, ում Ես սիրում եմ։ Ինչո՞ւ եմ շեշտը դնում այս խոսքերի վրա։ Գիտեմ և հասկանում եմ, թե ինչ է մտածում յուրաքանչյուրը․ կարիք չկա, որ մեկ առ մեկ մատնանշեմ նրանց մտքերը։ Նրանց ճշմարիտ ձևերը կբացահայտվեն դատաստանի Իմ խոսքերի միջոցով, և բոլորը գլուխները բռնած դառնորեն կլացեն Իմ դատաստանի ատյանի առջև։ Սա ակնհայտ փաստ է, և ոչ ոք չի կարող փոխել այն։ Ի վերջո, նրանց մեկ առ մեկ կնետեմ անհատակ անդունդը։ Սա այն վերջնական արդյունքն է, որին ցանկանում եմ հասնել դևերի ու Սատանայի Իմ դատաստանով։ Յուրաքանչյուր անհատի հետ գործ ունենալու համար պետք է օգտագործեմ դատաստան ու կառավարչական հրամանագրեր, և ահա այսպես եմ Ես պատժում մարդկանց։ Դուք իսկապե՞ս որևէ ճշմարիտ ըմբռնում ունեք այս հարցում։ Ես Սատանային ոչ մի պատճառաբանություն չեմ ներկայացնում․ պարզապես օգտագործելով Իմ երկաթե գավազանը՝ ծեծում եմ նրան, մինչև որ նա հայտնվի մահվան շեմին և անընդհատ ողորմություն աղերսի։ Հետևաբար, երբ մարդիկ կարդում են դատաստանի Իմ խոսքերը, չեն կարողանում հասկանալ դրանք անգամ չնչին չափով, բայց Իմ տեսանկյունից՝ յուրաքանչյուր տող և յուրաքանչյուր նախադասություն Իմ կառավարչական հրամանագրերի իրագործումն է։ Սա ակնհայտ փաստ է։

Քանի որ այսօր նշեցի դատաստանի մասին՝ այս թեման վերաբերում է դատաստանի ատյանին։ Նախկինում հաճախ եք ասել, որ դատաստան կստանաք Քրիստոսի ատյանի առջև։ Դուք դատաստանի մասին ունեք որոշակի հասկացողություն, բայց չեք կարող պատկերացնել դատաստանի ատյանը։ Գուցե ոմանք կարծում են, թե դատաստանի ատյանը նյութական առարկա է․ կարող են պատկերացնել, որ դա մի մեծ սեղան է, կամ գուցե պատկերացնեն այն որպես դատավորի աթոռ, ինչպիսիք կան աշխարհիկ աշխարհում։ Իհարկե, այս անգամ Իմ բացատրության մեջ չեմ հերքի այն, ինչ ասել եք, բայց Ինձ համար մարդկանց պատկերացումների մեջ եղած բաները դեռևս խորհրդանշական իմաստ են կրում։ Ուստի, մարդկանց պատկերացրածի և Իմ բուն իմաստի միջև եղած տարբերությունը դեռ այնքան մեծ է, որքան երկնքի և երկրի միջև։ Մարդկանց պատկերացումներում շատերը գլուխները բռնած դառնորեն լացելով և ողորմություն աղերսելով ընկած են դատաստանի ատյանի առջև։ Սրանով մարդկային երևակայությունը հասել է իր գագաթնակետին, և ոչ ոք չի կարող դրանից ավելին պատկերացնել։ Ուրեմնի՞նչ է դատաստանի ատյանը։ Նախքան կբացահայտեմ այս խորհուրդը, դուք պետք է հերքեք այն ամենը, ինչ նախկինում մտածել եք․ միայն այդ ժամանակ Իմ նպատակը կարող է իրագործվել։ Սա միակ ճանապարհն է, որպեսզի այս թեմայի վերաբերյալ ձեր պատկերացումներն ու մտքերը փարատվեն։ Երբ Ես խոսում եմ, պետք է մշտապես ուշադիր լինեք։ Երբեք չպետք է լինեք անփույթ։ Իմ դատաստանի ատյանը հաստատվել է աշխարհի արարումից ի վեր։ Դարեդար և սերնդեսերունդ շատերը մահացել են դրա առջև և շատերն էլ բարձրացել են դրա առջև՝ վերադառնալով կյանք։Կարելի է նաև ասել, որ Իմ դատաստանը սկզբից մինչև վերջ երբեք չի դադարում, և ուստի Իմ դատաստանի ատյանը միշտ գոյություն ունի։ Երբ էլ որ հիշատակվում է դատաստանի ատյանը, բոլոր մարդիկ վախի նշույլ են զգում։ Իհարկե Իմ վերևում ասածից էլ գաղափար անգամ չունեք, թե ինչ է այս դատաստանի ատյանը։ Դատաստանի ատյանը գոյակցում է դատաստանի հետ, բայց դրանք երկու տարբեր տեսակի բուն էություններ են։ (Այստեղ «բուն էությունը» չի վերաբերում նյութական առարկայի, այլ` խոսքերի։ Մարդիկ բացարձակապես չեն կարող տեսնել այս բուն էությունը)։ Դատաստանը վերաբերում է Իմ խոսքերին։ (Անկախ այն բանից՝ դրանք խիստ են, թե մեղմ, բոլորը ներառված են Իմ դատաստանի մեջ։ Ուստի, ցանկացած բան, որ դուրս է գալիս Իմ բերանից, դատաստան է)։ Նախկինում մարդիկ Իմ խոսքերը բաժանում էին շատ տարբեր կատեգորիաների, ներառյալ՝ դատաստանի խոսքեր, քնքշանքի խոսքեր և կյանք մատակարարող խոսքեր։ Այսօր կպարզաբանեմ ձեզ, որ դատաստանն ու Իմ խոսքերը փոխկապակցված են։ Այսինքն՝ դատաստանն Իմ խոսքերն են և Իմ խոսքերը դատաստան են ոչ մի դեպքում, դրանց մասին չպետք է խոսեք առանձին-առանձին։ Մարդիկ պատկերացնում են, թե ահարկու խոսքերն են դատաստան, բայց հասկանում են միայն դրա մի մասը։ Այն ամենը, ինչ ասում եմ, դատաստան է։ Նախկինում ասված դատաստանի սկիզբը վերաբերում էր նրան, երբ Իմ Հոգին պաշտոնապես սկսեց գործել ամենուր և իրագործել Իմ կառավարչական հրամանագրերը։ Այս նախադասության մեջ «դատաստանը» վերաբերում է իրականությանը։ Այժմ կբացատրեմ դատաստանի ատյանը։ Ինչո՞ւ եմ ասում, որ դատաստանի ատյանը գոյություն ունի հավիտենությունից հավիտենություն։ Եվ ինչո՞ւ եմ ասում, որ այն ընթանում է դատաստանին համընթաց։ Դատաստանի մասին Իմ տված բացատրությունից գոնե որոշակի ըմբռնում ձեռք բերե՞լ եք դրա մասին։ Դատաստանի ատյանը վերաբերում է այն անձին, որ Ես եմ։ Հավիտենությունից հավիտենություն Ես միշտ արտահայտվել եմ ու խոսել։ Ես ապրում եմ հավիտյան, ուստի Իմ դատաստանի ատյանը և Իմ դատաստանը հավերժական գոյակցության մեջ են։ Սա արդեն պետքէ պարզ լինի։ Մարդիկ իրենց պատկերացումներում Ինձ վերաբերվում են որպես առարկայի, բայց այս առումով ո՛չ մեղադրում եմ ձեզ, ո՛չ էլ դատապարտում։ Միայն հույս ունեմ, որ հնազանդության սիրտ կունենաք և կընդունեք Իմ հայտնությունը, և դրանից կիմանաք, որ Ես Ինքը՝ ամենապարփակ Աստվածն եմ։

Իմ խոսքերը մարդկանց համար լիովին անհասկանալի են, Իմ ոտնահետքերը նրանց համար անհնար է գտնել, և Իմ մտադրությունները նրանց համար անհնար է ընկալել։ Ուստի, այն կետը, որին հասել եք այսօր (ստանալով Իմ հայտնությունը և դրա միջոցով կարողանալով ընկալել Իմ մտադրություններն ու քայլել Իմ ոտնահետքերին համընթաց), լիովին Իմ հրաշալի գործերի, Իմ շնորհքի և Իմ ողորմության արդյունքն է։ Մի օր Ես նույնիսկ թույլ կտամ ձեզ տեսնել Իմ իմաստությունը, տեսնել, թե ինչ եմ արել Իմ ձեռքերով, և տեսնել Իմ գործի հրաշքը։ Երբ այդ ժամանակը գա, Իմ ամբողջ տնօրինման ծրագրի նախագծերը լիովին կհայտնվեն ձեր աչքերի առջև։ Ողջ տիեզերքաշխարհում և ամեն օր Իմ հրաշալի գործերի մասերը դրսևորվում են, և բոլորը ծառայություն են մատուցում, որպեսզի Իմ տնօրինման ծրագիրն իրագործվի։ Երբ սա լիովին հայտնի դառնա, կտեսնեք, թե ինչպիսի մարդկանց եմ կարգել ծառայություն մատուցելու համար, ինչպիսի մարդկանց եմ կարգել Իմ կամքը կատարելու համար, ինչի եմ հասել Սատանային օգտագործելու միջոցով, ինչ եմ իրագործել Ինքս, ինչպիսի մարդիկ են լացում, ինչպիսի մարդիկ են կրճտացնում իրենց ատամները, ինչպիսի մարդիկ կկորչեն, և ինչպիսի մարդիկ կգնան կործանման։ «Կորչելը» վերաբերում է նրանց, ովքեր կգցվեն կրակով ու ծծմբով լիճը և լիովին կայրվեն։ «Գնալ կործանման» վերաբերում է նրանց, ովքեր կգցվեն անհատակ անդունդը՝ այնտեղ հավիտյան տանջվելու համար։ Հետևաբար, մի՛ մտածեք, որ կորչելը և կործանման գնալը նման են. ընդհակառակը, այդ երկուսը շատ տարբեր են։ Ծառայություն մատուցողները, ովքեր այսօր հեռանում են Իմ անունից, կգնան կործանման, իսկ նրանք, ովքեր Իմ անունից չեն՝ կկորչեն։ Հետևաբար, նրանք, ովքեր գնում են կործանման, Իմ դատաստանից հետո ստիպված կլինեն հավիտյան փառաբանել Ինձ. և այնուամենայնիվ, այդ մարդիկ երբեք չեն ազատվի Իմ պատժից և միշտ կընդունեն Իմ իշխանությունը։ Սա է պատճառը, որ ասում եմ, թե անհատակ անդունդն այն ձեռքն է, որն օգտագործում եմ մարդկանց պատժելու համար։ Ասում եմ նաև, որ ամեն բան Իմ ձեռքերում է։ Թեև ասել եմ, որ «անհատակ անդունդը» վերաբերում է Սատանայի ազդեցությանը, այն ևս Իմ ձեռքերում է, որն օգտագործում եմ մարդկանց պատժելու համար։ Ուստի, ամեն բան կառավարվում է Իմ ձեռքերում, և ոչ մի հակասություն չկա։ Իմ խոսքերն անփութորեն չեն ասվում. դրանք բոլորը չափված են և համահունչ։ Դրանք բացարձակապես հորինված կամ անփութորեն ասված չեն, և յուրաքանչյուրը պետք է հավատա Իմ խոսքերին։ Ապագայում կտառապեք սրա պատճառով։ Իմ խոսքերի պատճառով շատ մարդիկ սառչում են կամ հուսահատվում, հիասթափվում են, դառնորեն լացում կամ ողբում։ Կլինեն ամեն տեսակի արձագանքներ։ Մի օր, երբ բոլոր մարդիկ, ում ատում եմ, նահանջեն, Իմ մեծ գործը կիրագործվի։ Ապագայում շատերը կընկնեն անդրանիկ որդիների պատճառով, և ի վերջո, նրանք բոլորը քայլ առ քայլ կնահանջեն։ Այլ կերպ ասած՝ Իմ տունն աստիճանաբար սուրբ կդառնա, և բոլոր տեսակի դևերն աստիճանաբար կնահանջեն Իմ կողքից՝ հեռանալով անձայն, հնազանդորեն և առանց բողոքի որևէ խոսքի։ Դրանից հետո Իմ բոլոր անդրանիկ որդիները կբացահայտվեն, և Ես կսկսեմ Իմ գործի հաջորդ քայլը։ Միայն այդ ժամանակ անդրանիկ որդիներն Ինձ հետ որպես թագավորներ կլինեն և կիշխեն ողջ տիեզերքը։ Սրանք Իմ գործի քայլերն են, և դրանք կազմում են Իմ տնօրինման ծրագրի կարևոր մասը։ Աչքաթող մի՛ արեք սա, որպեսզի սխալներ թույլ չտաք։

Ժամանակը, երբ Իմ խոսքերը հայտնի են դառնում ձեզ, այն ժամանակն է, երբ սկսում եմ Իմ գործը։ Իմ խոսքերից ոչ մեկն անկատար չի մնա։ Ինձ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։ Ինչպե՞ս եք դա տեսնում։ Ժամանակի ձեր հասկացությունը շատ է տարբերվում Իմից, որովհետև Ես վերահսկում եմ տիեզերք աշխարհը և իրագործում եմ ամեն բան։ Իմ գործն արվում է օրեցօր, քայլ առ քայլ և փուլ առ փուլ։ Ավելին՝ Իմ գործի առաջընթացը մեկ վայրկյանով իսկ չի կանգնում. յուրաքանչյուր ակնթարթ այն անընդհատ արվում է։ Իմ խոսքերը երբեք չեն դադարել աշխարհի արարումից ի վեր։ Ես միշտ խոսել և հնչեցրել եմ Իմ արտահայտումները։ Սա այդպես է մնում այսօր և անփոփոխ կմնա ապագայում։ Այնուամենայնիվ, Իմ ժամանակը խնամքով դասավորված և կազմակերպված է և շատ կանոնավոր է։ Ես կանեմ այն, ինչ պետք է անեմ, երբ պետք լինի դա անել (Ինձ հետ ամեն բան կարձակվի, ամեն ինչ ազատ կլինի), և դա չնչին չափով իսկ չի խանգարում Իմ գործի քայլերին։ Ես կարող եմ յուրաքանչյուրին կարգել Իմ տանը, կարող եմ յուրաքանչյուրին կարգել աշխարհում։ Այնուամենայնիվ, բոլորովին զբաղված չեմ, որովհետև Իմ Հոգին գործում է և լցնում ամեն վայր,և որովհետև Ես Ինքը՝ միակ Աստվածն եմ, և ողջ տիեզերք աշխարհն Իմ ձեռքերում է։ Սա հստակ ցույց է տալիս, որ Ես ամենակարող եմ, իմաստուն եմ, և Իմ փառքը լցնում է տիեզերքի յուրաքանչյուր անկյունը։

Նախորդը. Գլուխ 106

Հաջորդը. Գլուխ 108

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով