Գլուխ 106

Նրանք, ովքեր չեն ճանաչում Իմ խոսքերը, նրանք, ովքեր չեն ճանաչում Իմ բնականոն մարդկայնությունը, և նրանք, ովքեր դիմակայում են Իմ աստվածայնությանը, բոլորը պիտի ի չիք դառնան։ Ոչ ոք չի բացառվի սրանից, և բոլորը պետք է անցնեն այս ստուգումը, քանզի սա Իմ կառավարչական հրամանագիրն է և ամենայն խստությամբ կիրառվողը։ Իմ խոսքերը չճանաչողներն այն անձինք են, որոնք լսել են այն, ինչ հստակ մատնանշել եմ, սակայն դեռևս չեն ճանաչում դրանք․ այլ կերպ ասած՝ նրանք մարդիկ են, որոնք չունեն հոգևոր հասկացողություն (քանի որ Ես դրա համար մարդկային կարողություն չեմ ստեղծել, շատ բան չեմ պահանջում նրանցից, պարզապես պահանջում եմ, որ Իմ խոսքերը լսելուց հետո նրանք ի վիճակի լինեն կիրառել դրանք։) Նրանք Իմ տան մարդիկ չեն, ոչ էլ Ինձ հետ նույն տեսակից են՝ նրանք պատկանում են Սատանայի թագավորությանը։ Հետևաբար, այս հոգևոր հասկացողություն չունեցող մարդկանցից Ես ոչ մեկին չեմ ուզում։ Նախկինում կարծում էիք, թե չափն անցել եմ, բայց հիմա պետք է որ հասկանաք։ Ինչպե՞ս կարող են անասունները զրուցել Աստծու հետ։ Մի՞թե դա անհեթեթություն չէ։ Մարդիկ, որոնք չեն ճանաչում Իմ բնականոն մարդկայնությունը, նրանք են, ովքեր օգտագործում են իրենց սեփական պատկերացումները՝ չափելու համար այն, ինչ անում եմ Իմ մարդկայնության մեջ։ Հնազանդվելու փոխարեն՝ նրանք իրենց մսեղավոր աչքերով գալիս են Իմ մեջ թերություններ գտնելու։ Մի՞թե այն խոսքերը, որ ասել եմ, զուր են հնչել։ Ասել եմ, որ Իմ բնականոն մարդկայնությունն Իմ՝ հենց կատարյալ Աստծու, անբաժանելի մասն է, և սա է այն ճիշտ ուղին, որով Իմ բնականոն մարդկայնությունը և կատարյալ աստվածայնությունը միմյանց հետ գործում են ներդաշնակորեն։ Երբ այն բաները, որ անում եմ Իմ բնականոն մարդկայնության միջոցով, չեն համապատասխանում մարդկային պատկերացումներին, նրանք, ովքեր դիմակայում են Ինձ և անհամատեղելի են Ինձ հետ, բացահայտվում են։ Դրանից հետո Իմ կատարյալ աստվածայնությունը խոսում է մարդկայնության միջոցով, և այս կերպ վարվել եմ որոշ մարդկանց հետ։ Եթե չես հասկանում, թե ինչ եմ անում, բայց, այնուամենայնիվ, կարող ես հնազանդվել, ապա այն մարդն ես, ում չեմ դատապարտում․ Ես պարզապես լուսավորություն եմ բերում նման մարդկանց։ Այս մարդիկ հենց այն մարդիկ են, ում սիրում եմ, և քո հնազանդության շնորհիվ լուսավորություն եմ բերում քեզ։ Նրանք, ովքեր դիմակայում են Իմ աստվածայնությանը, ներառում են նրանց, ովքեր չեն ճանաչում Իմ խոսքերը, ովքեր անհամատեղելի են Իմ բնականոն մարդկայնության հետ և ովքեր դժգոհ են նրանից, ինչ անում եմ աստվածայնության մեջ (օրինակ՝ Իմ բարկանալը կամ եկեղեցի կառուցելը և այլն)։ Սրանք բոլորն Իմ աստվածայնությանը դիմակայելու դրսևորումներ են։ Սակայն կա մի բան, որ պետք է շեշտեմ, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է ուշադրություն դարձնի։ Նրանք, ովքեր անհամատեղելի են այն անձի հետ, որը Ես եմ այսօր, դիմակայում են Իմ աստվածայնությանը։ Ինչո՞ւ եմ շարունակ ասում, որ այն անձը, որը Ես եմ, Ինքը՝ կատարյալ Աստվածն է։ Այն անձի բնույթը, որը Ես եմ, ներառում է աստվածային բնույթի ամբողջականությունը․ Ինձ չափելու համար մի՛ օգտագործեք մարդկային պատկերացումները։ Նույնիսկ հիմա շատ մարդիկ դեռ ասում են, որ ունեմ բնականոն մարդկայնություն, և որ Իմ արած ոչ բոլոր բաներն են անպայմանորեն ճիշտ։ Այդպիսի մարդիկ՝ մի՞թե պարզապես մահ չես փնտրում։ Նրանք չեն ճանաչում Իմ ասածի և ոչ մի բառը, և բացարձակապես կույրերի սերունդներ են ու մեծ կարմիր վիշապի հետնորդները։ Մեկ անգամ ևս կասեմ բոլորին (և սրանից հետո այլևս չեմ ասի սա, և բոլոր նրանք, ովքեր կրկին թույլ կտան այս հանցանքը, անշուշտ կանիծվեն)։ Իմ խոսքերը, Իմ ծիծաղը, Իմ ուտելը, Իմ բնակվելը, Իմ խոսելաոճն ու Իմ պահվածքը բոլորն արվում են Իմ՝ հենց Աստծու կողմից, և դրանցում ոչ մի մարդկային տարր խառնված չէ։ Չկա՛։ Բացարձակապես չկա՛։ Մարդիկ բոլորը պետք է թողնեն իրենց մանր հաշվարկները և այլևս չանեն դրանք։ Որքան շատ մարդիկ շարունակեն դրանք, այնքան ավելի դատապարտված կլինեն։ Ականջալո՛ւր եղեք Իմ խորհրդին։

Ես միշտ զննում եմ յուրաքանչյուրի սրտի խորքերը, յուրաքանչյուր անհատի ամեն մի խոսքն ու արարքը։ Մեկ առ մեկ հստակ տեսնում եմ նրանց, ում հավանում եմ, և նրանց, ումից գարշում եմ։ Սա մի բան է, որը մարդիկ չեն կարող պատկերացնել, առավել ևս՝ իրագործել։ Ես այնքան շատ բան եմ ասել ու այնքան շատ բաներ արել՝ ո՞վ կկարողանա հիմնովին բացատրել, թե որն է Իմ խոսքերի և Իմ արածի նպատակը։ Ոչ ոք չի կարողանա։ Այսուհետ, ես էլ ավելի շատ խոսքեր կասեմ․ մի կողմից, սա դուրս կթողնի բոլոր այն մարդկանց, ումից գարշում եմ, իսկ մյուս կողմից, այն կստիպի ձեզ մի փոքր ավելի շատ տառապել այս առումով, որպեսզի մեկ անգամ ևս ճաշակեք հարությունը, բայց ավելի խստորեն։ Սա չի կարող որոշվել մարդկանց կողմից, ոչ էլ որևէ մեկը կարող է կանխել դրա տեղի ունենալը։ Նույնիսկ եթե հիմա գիտեք այս մասին, երբ ժամանակը գա, դեռևս չեք կարողանա խուսափել այս տեսակ տառապանքից։ Քանզի սա Իմ գործի մեթոդն է։ Պետք է այսպես գործեմ՝ Իմ նպատակներին հասնելու համար, և որպեսզի Իմ կամքը կատարվի ձեզ վրա։ Ահա թե ինչու է ասվում, որ «ստիպված կլինեք կրել վերջին տառապանքը»։ Դրանից հետո ձեր մսեղին այլևս երբեք չի տառապի, քանզի մեծ կարմիր վիշապը ոչնչացված կլինի Իմ կողմից և այլևս չի համարձակվի մոլեգնել։ Սա մարմին մտնելուց առաջ վերջին քայլն է․ սա անցումային փուլն է։ Բայց մի՛ վախեցեք՝ անպայման կառաջնորդեմ ձեզ՝ հաղթահարելով դժվարություն դժվարության հետևից։ Հավատացե՛ք, որ Ես Ինքը՝ արդար Աստվածն եմ, և որ այն, ինչ ասում եմ, անշուշտ կկատարվի։ Ես Ինքը՝ հավատարիմ Աստվածն եմ։ Բոլոր երկրները, տարածքները և բոլոր հարանվանությունները վերադառնում են Ինձ և խմբվում Իմ գահի շուրջ։ Սա Իմ մեծ զորությունն է, և Ես կդատեմ ըմբոստության յուրաքանչյուր որդուն և կնետեմ նրանց կրակով ու ծծմբով լիճը՝ ոչ մեկը չի մնա։ Բոլորը պետք է նահանջեն։ Սա Իմ տնօրինման ծրագրի վերջին քայլն է, և երբ այն ավարտվի, հանգստի մեջ կմտնեմ, որովհետև ամեն ինչ արված կլինի, և Իմ տնօրինման ծրագիրը մոտեցած կլինի իր ավարտին։

Քանի որ Իմ գործի ընթացքն արագացել է (թեև բնավ չեմ անհանգստանում), ամեն օր հայտնում եմ Իմ խոսքերը ձեզ և ամեն օր բացահայտում եմ ձեզ Իմ պահած խորհուրդները, որպեսզի կարողանաք սերտորեն հետևել Իմ հետքերին։ (Սա Իմ իմաստությունն է՝ օգտագործում եմ Իմ խոսքերը մարդկանց կատարելագործելու, բայց նաև մարդկանց տապալելու համար։ Բոլորը կարդում են Իմ խոսքերը և ի վիճակի են գործել Իմ խոսքերում եղած Իմ կամքի համաձայն։ Նրանք, ովքեր բացասական են, կլինեն բացասական, և նրանք, ովքեր պետք է բացահայտվեն, կբացահայտվեն, նրանք, ովքեր դիմակայում են, կդիմակայեն, և նրանք, ովքեր հավատարմորեն սիրում են Ինձ, կդառնան է՛լ ավելի հավատարիմ։ Այսպիսով, բոլորն ի վիճակի կլինեն հետևել Իմ հետքերին։ Այս բոլոր իրավիճակները, որոնք նկարագրել եմ, այն մեթոդներն են, որոնցով գործում եմ, և նպատակները, որոնց ցանկանում եմ հասնել)։ Նախկինում ասել եմ այսպիսի բան՝ Ինչ կերպ էլ առաջնորդեմ ձեզ, պետք է ձգտեք նույն կերպ, ինչ էլ ասեմ ձեզ, պետք է լսեք։ Ի՞նչ նկատի ունեմ սրանով։ Գիտե՞ք։ Որո՞նք են Իմ այս խոսքերի նպատակն ու նշանակությունը։ Արդյո՞ք հասկանում եք։ Քանի՞ մարդ կարող է լիովին պարզաբանել սա։ Երբ ասում եմ՝ «Ինչ կերպ էլ առաջնորդեմ ձեզ, պետք է ձգտեք նույն կերպ», ոչ միայն նկատի ունեմ Իմ առաջնորդությունը որպես այն անձը, որը Ես եմ, այլ առավել ևս նկատի ունեմ այն խոսքերը, որ ասում եմ, և այն ուղին, որով գնում եմ։ Այսօր այս խոսքերն իսկապես իրականացել են։ Հենց որ ասում եմ Իմ խոսքերը, բոլոր տեսակի դիվային դեմքերը մերկացվում են Իմ դեմքի լույսի ներքո՝ ձեզ տալով դրանց բոլորի հստակ տեսքը։ Իմ այս խոսքերը ոչ միայն հայտարարություն են Սատանային, այլ առավել ևս՝ հանձնարարություն ձեզ բոլորիդ։ Ձեզանից շատերն անտեսում են այս խոսքերը՝ հավատալով, որ դրանք հանձնարարություն են ձեզ․ բայց դուք անտեղյակ եք, որ դրանք դատաստանի խոսքեր են և իշխանություն կրող խոսքեր։ Իմ խոսքերի նպատակն է հրամայել Սատանային պատշաճ կերպով ծառայություն մատուցել և լիովին հնազանդվել Ինձ։ Այն խորհուրդներից, որոնք բացահայտել եմ նախկինում, դեռ շատերը կան, որոնք դեռ չեք ըմբռնում։ Ուստի, ապագայում ձեզ կբացահայտեմ ավելին, որպեսզի կարողանաք ձեռք բերել ավելի հստակ և ավելի հիմնավոր հասկացողություն։

Երբ գալիս են մեծ աղետները, բոլորը սարսափում են։ Մարդիկ բոլորը բռնում են իրենց գլուխները, տանջանքի մեջ լաց են լինում և ատելություն են զգում իրենց արած չար բաների հանդեպ, բայց այդժամ արդեն չափազանց ուշ է, քանզի սա ցասման ժամանակն է։ Սա մարդկանց փրկելու և շնորհ առաջարկելու ժամանակը չէ, այլ բոլոր ծառայություն մատուցողներին հեռացնելու և Իմ որդիներին Ինձ համար իշխանություն բանեցնելու թույլտվություն տալու ժամանակն է։ Սա իսկապես տարբերվում է անցյալի ժամանակներից՝ այն աննախադեպ է աշխարհի արարչագործությունից ի վեր։ Վասնզի Ես մեկ անգամ ստեղծել եմ աշխարհը, մեկ անգամ էլ կկործանեմ այն, և Իմ կանխորոշածը ոչ ոք չի կարող փոխել։ «Խմբային Քրիստոս-մարդիկ» և «խմբային տիեզերական նոր մարդիկ» երկու եզրույթները նախկինում բավականին հաճախ են հիշատակվել։ Ինչպե՞ս պետք է դրանք բացատրվեն։ Արդյո՞ք «խմբային Քրիստոս-մարդիկը» վերաբերում է անդրանիկ որդիներին։ Արդյո՞ք «խմբային տիեզերական նոր մարդիկը» նույնպես վերաբերում է անդրանիկ որդիներին։ Ո՛չ, մարդիկ ճիշտ չեն մեկնաբանել այդ արտահայտությունները։ Քանի որ մարդկային պատկերացումները կարող են օգնել նրանց հասկանալ բաները միայն այս աստիճան, Ես կմատնանշեմ դրանք ձեզ համար հենց այստեղ և հիմա։ Խմբային Քրիստոս-մարդիկ և խմբային տիեզերական նոր մարդիկ նույնը չեն՝ դրանց իմաստներն առանձին են։ Թեև այս երկու եզրույթների ձևակերպումը շատ նման է, և դրանք կարող են նույն բանը թվալ, իրական իրավիճակը լիովին հակառակն է։ Ո՞ւմ է կոնկրետ վերաբերում «խմբային Քրիստոս-մարդիկ» արտահայտությունը։ Կամ ինչի՞ն է այն վերաբերում։ Խոսելով Քրիստոս-մարդկանց մասին՝ բոլորը միաձայն կմտածեին Իմ մասին։ Նրանք բնավ չեն սխալվում այդպես վարվելով։ Ավելին, մարդկային պատկերացումներում «մարդիկ» եզրույթը միանշանակ կվերաբերեր մարդկանց՝ ոչ մի մարդ այն չէր ասոցացնի մեկ այլ բանի հետ։ Խոսելով «խմբային» եզրույթի մասին՝ մարդիկ կմտածեին, թե այն նշանակում է շատ մարդկանց հավաքույթ, որոնք գրեթե մեկ ամբողջություն են, և հետևաբար կոչվում են «խմբային»։ Այստեղ կարելի է տեսնել, որ մարդկային մտքերը չափազանց պարզունակ են՝ նրանք բնավ չեն կարող հասկանալ Իմ իմաստը։ Այժմ պաշտոնապես կսկսեմ հաղորդակցվել այն մասին, թե ինչ են խմբային Քրիստոս-մարդիկ (բայց մարդիկ բոլորը պետք է մի կողմ դնեն իրենց սեփական պատկերացումները, հակառակ դեպքում նրանցից ոչ մեկը չի կարողանա ըմբռնել այն, և նույնիսկ եթե բացատրեի եզրույթը, նրանք ոչ կհավատային, ոչ էլ ի վիճակի կլինեին հասկանալ այն)։ Հենց որ Իմ խոսքերն ասվեն, Իմ անդրանիկ որդիները բոլորն ի վիճակի կլինեն գործել Իմ մտադրությունների համաձայն և արտահայտել Իմ մտադրությունները, ուստի նրանք մեկ սրտով և մեկ բերանով են։ Մինչ նրանք դատում են բյուրավոր ազգերին ու ժողովուրդներին, ի վիճակի կլինեն իրագործել Իմ արդարությունը և կիրարկել Իմ կառավարչական հրամանագրերը՝ նրանք Իմ արտահայտությունն են, և Իմ դրսևորումն են։ Այսպիսով, կարելի է ասել, որ խմբային Քրիստոս-մարդիկ Իմ կառավարչական հրամանագրերի՝ անդրանիկ որդիների կողմից կիրարկման փաստն են՝ նրանք իշխանությունն են անդրանիկ որդիների ձեռքերում։ Այս ամենը կապված է Քրիստոսի հետ, այստեղից էլ՝ «Քրիստոս-մարդիկ» եզրույթը։ Բացի այդ, բոլոր անդրանիկ որդիները կարող են գործել Իմ մտադրությունների համաձայն, և այս պատճառով էլ Ես օգտագործում եմ «խմբային» եզրույթը։ «Խմբային տիեզերական նոր մարդիկ» նշանակում է բոլոր մարդիկ, որոնք Իմ անվան մեջ են, այլ կերպ ասած՝ Իմ անդրանիկ որդիները, Իմ որդիները և Իմ ժողովուրդը։ «Նոր» բառը վերաբերում է Իմ անվանը։ Քանի որ նրանք Իմ անվան մեջ են (Իմ անունը կրում է ամեն ինչ և հավերժ նոր է ու երբեք չի հնանում՝ այն անփոփոխելի է մարդու կողմից), և քանի որ նրանք ապագայում հավերժ ողջ կմնան, նրանք տիեզերական նոր մարդիկ են։ «Խմբային» բառն այստեղ վերաբերում է մարդկանց թվին, և այն նույնը չէ, ինչ նախորդ դեպքում։ Երբ Իմ խոսքն ասվում է, բոլորը պետք է հավատան դրան։ Մի կասկածեք։ Ազատվեք ձեր մարդկային պատկերացումներից և մարդկային մտքերից։ Խորհուրդներ բացահայտելու Իմ ներկայիս գործընթացը ճշգրտորեն մարդկային պատկերացումներն ու մտքերը հեռացնելու գործընթացն է (քանի որ մարդիկ օգտագործում են իրենց սեփական պատկերացումները՝ Ինձ և Իմ ասածը չափելու համար, օգտագործում եմ Իմ իսկ բացահայտած խորհուրդները՝ մարդկային պատկերացումներն ու մտքերը հեռացնելու համար)։ Այս գործը շուտով կավարտվի։ Երբ Իմ խորհուրդները որոշակի աստիճանի բացահայտվեն, մարդիկ պարզապես Իմ խոսքերի մասին այլևս մտածելու գործընթացներ չեն ունենա, և կդադարեն չափել Ինձ իրենց մարդկային պատկերացումներով։ Այն, ինչ նրանք մտածում են ամեն օր, կմերկացնեմ, և հակահարված կտամ։ Որոշակի պահի մարդիկ այլևս չեն մտածի՝ նրանց գլուխները դատարկ կլինեն բոլոր մտքերից, և լիովին կհնազանդվեն Իմ խոսքերին։ Դա կլինի այն ժամանակը, երբ մուտք կգործեք հոգևոր ոլորտ։ Սա Իմ գործի մի քայլն է, որը գալիս է նախքան Ես ձեզ թույլ կտամ մուտք գործել հոգևոր ոլորտ։ Պետք է ազատվեք բոլոր մարդկային պատկերացումներից, որպեսզի կարողանաք մուտք գործել հոգևոր ոլորտ սուրբ և անարատ։ Սա է նշանակում՝ «Ես սուրբ հոգևոր մարմին եմ»։ Սակայն պետք է գործեք Իմ քայլերին համապատասխան, և նախքան կգիտակցեք դա, Իմ ժամանակը կգա։

Նախորդը. Գլուխ 104

Հաջորդը. Գլուխ 107

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով