Ուղին… (4)
Այն, որ մարդիկ ի վիճակի են բացահայտելու Աստծու հաճելիությունը, փնտրելու Աստծուն սիրելու ճանապարհն այսօրվա դարաշրջանում, և որ նրանք պատրաստակամ են ընդունելու թագավորության այսօրվա կրթումը, այս ամենն Աստծու շնորհն է և առավել ևս՝ Նրա կողմից մեզ բարձրացնելը։ Հենց մտածում եմ այս մասին, խորապես զգում եմ Աստծու հաճելիությունը։ Աստված իսկապես սեր է դրսևորել մեր հանդեպ, այլապես ո՞վ ի վիճակի կլիներ բացահայտելու Նրա հաճելիությունը։ Միայն այսպես եմ տեսնում, որ այս ողջ գործն անձամբ արվում է հենց Իր՝ Աստծու կողմից, և որ մարդիկ ղեկավարվում են Աստծու ուղղորդմամբ։ Շնորհակալ եմ Աստծուն դրա համար, ու կցանկանայի, որ Իմ եղբայրներն ու քույրերը միանան Ինձ՝ գովաբանելու Աստծուն․ «Թող ողջ փառքը լինի Քեզ՝ գերագույն Աստծուն։ Թող Քո փառքը բազմապատկվի ու բացահայտվի մեզանից նրանց մեջ, որոնք ընտրվել ու ձեռք են բերվել Քո կողմից»։ Ես Աստծուց Լուսավորություն եմ ստացել․ մենք նախասահմանվել ենք դարերից առաջ, և Նա մտադիր է ձեռք բերել մեզ վերջին օրերում՝ դրանով իսկ թույլ տալով, որ տիեզերքն ու բոլոր բաները տեսնեն մեր մեջ Աստծու փառքն Իր ամբողջության մեջ։ Ուրեմն, մենք Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրի բյուրեղացումն ենք, ողջ տիեզերքում Աստծու գործի նմուշներն ենք, տիպարները։ Միայն հիմա եմ գիտակցում, թե որքան շատ է Աստված սիրում մեզ, և որ այն գործը, որ Նա անում է մեզ վրա, և այն բաները, որ Նա ասում է, միլիոն անգամ ավելին են, քան անցած դարաշրջաններում։ Նույնիսկ Իսրայելում կամ Պետրոսի վրա Աստված անձամբ այսքան գործ չի արել կամ այսքան խոսքեր չի ասել, ինչը ցույց է տալիս, որ մենք՝ մարդկանց այս խումբս, իսկապես անհավանականորեն օրհնված ենք՝ անհամեմատ ավելի օրհնված, քան անցած դարաշրջանների սրբերը։ Ահա թե ինչու Աստված միշտ ասել է, որ վերջին դարաշրջանի մարդիկ օրհնված են։ Անկախ նրանից, թե ինչ են ասում ուրիշները, հավատում եմ, որ մենք ամենաշատն ենք օրհնված Աստծու կողմից։ Մենք պետք է ժառանգենք Աստծուց մեզ տրված օրհնությունները․ գուցե ոմանք դժգոհություն հայտնեն Աստծուն, բայց կարծում եմ, որ եթե այս օրհնությունները Աստծված է տալիս, ապա դա ապացուցում է, որ մենք պետք է ստանանք դրանք։ Նույնիսկ եթե ուրիշները գանգատվում են են կամ դժգոհ են մեզանից, դեռ կարծում եմ, որ ոչ ոք չի կարող ժառանգել կամ մեզանից խլել այն օրհնությունները, որոնք Աստված տվել է մեզ։ Պատճառն այն է, որ Աստծու գործն իրականացվում է մեզ վրա, և Նա խոսում է մեզ հետ դեմ առ դեմ․ մե՛զ հետ, և ոչ թե ուրիշների։ Աստված անում է ճիշտ այնպես, ինչպես Ինքն է կամենում, և եթե մարդիկ չեն համոզվում, մի՞թե պարզապես խնդիրներ չեն ստեղծում իրենց համար։ Մի՞թե դրանով իրենց անհարմար վիճակի մեջ չեն դնում։ Ինչո՞ւ եմ նման բաներ ասում։ Քանզի խորը փորձառություն ունեմ այս առումով։ Օրինակ՝ վերցնենք այն գործը, որն Աստված անում է Իմ մեջ։ Միայն Ես կարող եմ ստանձնել այս գործը։ Կարո՞ղ էր ուրիշ մեկն անել դա։ Բախտս բավականին բերել է, որ Աստծուց ստացել եմ այս հանձնարարությունը։ Կարո՞ղ էր արդյոք որևէ մեկը կամայականորեն իրականացնել դա ինչպես ցանկանար։ Հույս ունեմ, որ եղբայրներն ու քույրերը կհասկանան Իմ սիրտը։ Ես սրան որպես կապիտալի չեմ վերաբերվում և չեմ պարծենում դրանով մարդկանց առաջ, այլ հարց եմ պարզաբանում։ Ցանկանում եմ ողջ փառքն Աստծուն տալ, և թող Աստված դիտարկի յուրաքանչյուրիս սիրտը, որպեսզի մեր սրտերը մաքրագործվեն Նրա առաջ։ Ի սրտե մի ցանկություն ունեմ, ցանկանում եմ լիովին ձեռք բերվել Աստծու կողմից, դառնալ զոհասեղանի վրա զոհաբերվող մաքուր կույս, և ավելին, գառան հնազանդություն ունենալ ու հայտնվել ողջ մարդկության մեջ՝ որպես սուրբ հոգևոր մարմին։ Սա Իմ խոստումն է, այն երդումը, որ տվել եմ Աստծու առաջ։ Ցանկանում եմ կատարել այն և դրա միջոցով հատուցել Աստծու սերը։ Պատրաստակա՞մ ես արդյոք անել սա։ Հավատում եմ, որ Իմ այս խոստումը կոգևորի ավելի շատ երիտասարդ եղբայրների ու քույրերի, և որ այն ավելի շատ երիտասարդների հույս կբերի։ Ինձ թվում է, որ Աստված երիտասարդներին հատկապես կարևոր է համարում։ Գուցե դա Իմ սեփական կանխակալությունն է, բայց միշտ զգում եմ, որ երիտասարդները հեռանկարներ ու հույս ունեն։ Թվում է, թե Աստված հատուկ ջանք է գործադրում երիտասարդների վրա։ Նրանք գուցե խորաթափանցություն ու իմաստություն չունենան և գուցե լինեն նորածին հորթի պես աշխույժ ու տաքարյուն, սակայն կարծում եմ, որ նրանք զուրկ չեն իրենց արժանիքներից։ Նրանք մեջ կարելի է տեսնել երիտասարդության անմեղությունը, և նրանք արագ են ընդունում նոր բաները։ Թեև երիտասարդները հակված են ամբարտավանության, կատաղության ու հանդգնության, դա չի խանգարում նրանց նոր լույս ընդունել, քանզի երիտասարդները հազվադեպ են կառչում հին, ժամանակավրեպ բաներից։ Ահա թե ինչու անսահման լույս ու նրանց կենսունակությունն եմ տեսնում երիտասարդների մեջ։ Հենց այս պատճառով է, որ մտերմության զգացում ունեմ նրանց հանդեպ։ Չեմ ատում տարեց եղբայրներին ու քույրերին, բայց նրանք նաև որևէ հետաքրքրություն չեն ներկայացնում Ինձ համար, ինչի համար նրանցից անկեղծ ներողամտություն եմ հայցում։ Գուցե այս խոսքերով չափն անցել եմ կամ աննրբանկատ եմ, բայց հուսով եմ, որ դուք բոլորդ կարող եք ներել Իմ անխոհեմությունը, քանզի չափազանց երիտասարդ եմ և բոլորովին ուշադրություն չեմ դարձնում խոսելաձևիս։ Բայց ճիշտն ասած՝ տարեց եղբայրներն ու քույրերը, ի վերջո, ունեն իրենց սեփական գործառույթները, որոնք պետք է կատարեն։ Նրանք լիովին անօգուտ չեն։ Պատճառն այն է, որ նրանք փորձառու են հարցերը լուծելիս։ Նրանք կայուն են իրենց գործելակերպում և այդքան շատ սխալներ չեն անում։ Մի՞թե սրանք նրանց ուժեղ կողմերը չեն։ Եկեք բոլորս ասենք Աստծու առաջ՝ «Աստվա՛ծ, թող յուրաքանչյուրս կատարենք մեր գործառույթները տարբեր պաշտոններում։ Թող բոլորս հնարավոր ամեն ինչ անենք Քո կամքի համար»։ Կարծում եմ, որ հենց սա է Աստծու մտադրությունը։
Իմ փորձառության մեջ, այս հոսքին ուղղակիորեն դիմակայողներից շատերն, ովքեր դիմակայում են Աստծու Հոգուն, տարեց մարդիկ են։ Այս մարդիկ շատ ուժեղ կրոնական պատկերացումներ ունեն։ Ամեն քայլափոխի նրանք համեմատում են Աստծու խոսքերը հնացած բաների հետ ու փորձում են անցյալում հասկացված բաները հարմարեցնել Աստծու խոսքերին։ Մի՞թե անհեթեթ մարդիկ չեն։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ իրականացնել Աստծու կողմից իրենց հանձնարարված գործը։ Կարո՞ղ է արդյոք Աստված օգտագործել նման մարդկանց՝ գործելու համար։ Սուրբ Հոգին ամեն օր տարբեր կերպ է գործում։ Եթե մարդիկ կառչեն հնացած բաներից, կգա մի օր, երբ դուրս կմղվեն պատմության ասպարեզից։ Իր գործի յուրաքանչյուր փուլում Աստված նոր մարդկանց է օգտագործում։ Մի՞թե նրանք, ովքեր փորձում են ուրիշներին խրատել հնացած բաներով, կործանում չեն բերում մարդկանց։ Եվ մի՞թե չեն հետաձգում Աստծու գործը։ Եվ եթե դա այդպես է, ե՞րբ կավարտվի Աստծու գործը։ Գուցե լինեն մարդիկ, որոնք որոշ պատկերացումներ ունենան հենց նոր ասածներիս մասին։ Գուցե ասածս նրանց չհամոզի։ Բայց հուսով եմ՝ անհամբեր չես լինի․ շուտով շատ նման բաներ տեղի կունենան, և սա կարող է ապացուցվել միայն փաստերով։ Եկեք այցելենք որոշ կարևոր մարդկանց, հեղինակավոր պաստորների կամ Աստվածաշնչի մեկնաբանների ու քարոզենք այս հոսքը նրանց։ Սկզբում բացահայտորեն չեն դիմակայի դրան, դա հաստատ է, բայց Աստվածաշունչը կհանեն, որ «մրցեն» քեզ հետ։ Քեզ կստիպեն վերապատմել Եսայիայի գիրքը և Դանիելի գիրքը, և նույնիսկ կստիպեն քեզ բացատրել Հայտնության գիրքը։ Եվ եթե չկարողանաս խոսել դրա մասին, կմերժեն քեզ, քեզ կեղծ քրիստոս կանվանեն ու կասեն, որ անհեթեթության ճանապարհ ես քարոզում։ Մի ժամ անց կեղծ մեղադրանքներով կխեղդեն։ Մի՞թե սա բացահայտ դիմակայություն չէ։ Բայց դա միայն սկիզբն է։ Չեն կարող խոչընդոտել Աստծու գործի հաջորդ քայլին, և շուտով Սուրբ Հոգին կստիպի նրանց ընդունել այն։ Սա անխուսափելի միտում է։ Դա մի բան է, որ մարդիկ չեն կարող անել, և մի բան, որ մարդիկ նույնիսկ չեն կարող պատկերացնել։ Հավատում եմ, որ Աստծու գործն անարգել կընթանա տիեզերքում։ Սա Աստծու մտադրությունն է, և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն։ Թող Աստված լուսավորություն բերի մեզ և թույլ տա ավելի շատ նոր լույս ընդունել ու չխաթարել Աստծու տնօրինումն այս հարցում։ Թող Աստված ողորմի մեզ, որպեսզի բոլորս կարողանանք տեսնել այն օրվա գալուստը, երբ Աստված փառք ձեռք կբերի։ Այն ժամանակը, երբ Աստված փառք կվայելի ողջ տիեզերքում, կլինի նաև այն ժամանակը, երբ մենք Նրա հետ զուգահեռ փառք ձեռք կբերենք։ Թվում է, թե դա կլինի նաև այն ժամանակը, երբ կբաժանվեմ Ինձ հետ քայլողներից։ Հուսով եմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը կբարձրացնեն իրենց ձայներն Իմ ձայնի հետ՝ աղերսելով Աստծուն՝ թող Աստծու մեծ գործը շուտով ավարտվի, որպեսզի մեր կենդանության օրոք տեսնենք այն օրը, երբ Նա փառք ձեռք կբերի։ Ես դեռ հույս ունեմ օգտագործել Իմ ողջ կյանքը Աստծու կամքը կատարելու համար, և հուսով եմ, որ Աստված կշարունակի Իր գործն անել մեզ վրա, և որ երբեք ոչ մի խոչընդոտ չի լինի։ Սա Իմ հավերժական վճռականությունն է։ Թող Աստված միշտ մեր մեջ լինի, և թող Նրա սերը կամուրջներ կառուցի մեր միջև, որպեսզի մեր միջև եղած ընկերությունն ավելի թանկարժեք դառնա։ Հուսով եմ, որ սերը հետագա հասկացողություն կստեղծի մեր միջև, և որ սերը կարող է մեզ ավելի խորը մտերմության բերել, վերացնել ցանկացած հեռավորություն մեր միջև, և որ մեր միջև եղած սերը կարող է ավելի խորանալ, ավելի տարածվել ու ավելի քաղցրանալ։ Հավատում եմ, որ սա պետք է լինի Իմ Աստծու մտադրությունը։ Հուսով եմ, որ Իմ եղբայրներն ու քույրերն ավելի կմտերմանան Ինձ հետ, և որ բոլորս կարժևորենք միասին լինելու այս կարճ օրերը, ու դրանք գեղեցիկ հիշողություններ կդառնան մեզ համար։
Մայրցամաքային Չինաստանում Աստծու գործի քայլերը բավականին շատ են եղել, բայց դրանք բարդ չեն։ Խորհելով այդ մասին՝ Նրա գործի յուրաքանչյուր քայլ իմաստ ունի․ յուրաքանչյուրն անձամբ իրականացվել է Աստծու կողմից, ու մարդիկ տարբեր դերեր են խաղացել Աստծու գործում։ Յուրաքանչյուր «տեսարան» իսկապես ծիծաղելի է, և ո՞վ կպատկերացներ, որ այս մարդիկ այսպիսի մի ներկայացում կխաղային, որ նրանց խաղն այդքան իրական կլիներ տարբեր փորձությունների մեջ, Աստծու գրչի տակ ամեն տեսակի մարդիկ այնքան վառ ու լիարժեք պատկերված՝ յուրաքանչյուրը բավականաչափ բացահայտելով իրեն։ Բայց սրանով ի նկատի չունեմ, որ Աստված Իր գործի ընթացքում խաղում է մարդկանց հետ։ Դրանում ոչ մի իմաստ չէր լինի։ Աստծու գործը նպատակ ունի, և Նա երբեք որևէ անիմաստ կամ անարժեք բան չէր անի։ Այն ամենը, ինչ Նա անում է, արվում է մարդկանց կատարյալ դարձնելու, նրանց ձեռք բերելու համար։ Սրանից իսկապես տեսնում եմ, որ Աստծու սիրտն ամբողջովին մարդու բարօրության համար է։ Գուցե սա ներկայացում անվանեցի, բայց կարելի է նաև ասել, որ այս ներկայացումն իրական կյանքի դեպք է։ Պարզապես Աստծու՝ այս ներկայացման գլխավոր ռեժիսորի համար, մարդիկ պետք է համագործակցեն Նրա հետ այս գործն ավարտելու հարցում։ Սակայն, մեկ այլ իմաստով, Աստված օգտագործում է սա՝ մարդկանց ձեռք բերելու համար, որպեսզի նրանք ավելի շատ պաշտեն Իրեն։ Մի՞թե սա Աստծու մտադրությունը չէ։ Ուստի հուսով եմ, որ ոչ ոք մտավախություններ չունի։ Արդյո՞ք լիովին անտեղյակ ես Աստծու մտադրություններից։ Շատ բան եմ ասել։ Հուսով եմ, որ եղբայրներն ու քույրերը հասկացել են այդ ամենն ու սխալ չեն ըմբռնել Իմ սիրտը։ Կասկած չունեմ, որ Աստված ձեզ բոլորիդ ձեռք կբերի։ Յուրաքանչյուր ոք տարբեր ուղով է քայլում։ Թող Աստված ձեր ոտքերի տակ եղած ճանապարհը բացի, և թող աղոթեք Նրան ու ասեք․ «Աստվա՛ծ, ցանկանում եմ, որ Դու ձեռք բերես ինձ, որպեսզի իմ հոգին վերադառնա Քեզ»։ Պատրաստակա՞մ ես արդյոք փնտրել Աստծու ուղղորդումը քո հոգու խորքերում։