Ուղին… (5)
Նախկինում ոչ ոք չէր ճանաչում Սուրբ Հոգուն, առավել ևս տեղյակ չէր Սուրբ Հոգու քայլած ուղուց։ Ահա թե ինչու մարդիկ միշտ հիմարաբար են դրսևորել իրենց Աստծու առաջ։ Արդարացի կլինի ասել, որ գրեթե ամեն ոք, ով հավատում է Աստծուն, չի ճանաչում Հոգուն, և որ նրանց հավատը բթացած է ու խառնաշփոթ։ Պարզ է, որ մարդիկ չեն հասկանում Աստծուն, ու թեև նրանք կարող են խոսքերով ասել, որ հավատում են Նրան, ըստ էության, դատելով նրանց պահվածքից, նրանք իրենք իրենց են հավատում, այլ ոչ թե Աստծուն։ Իմ իսկ իրական փորձառություններում Ես տեսել եմ, որ թեև Աստված վկայում է մարմնացած Աստծու մասին, և արտաքուստ թվում է, թե մարդիկ հարկադրված են եղել ընդունելու Աստծու վկայությունը, և մեծ վերապահումով կարելի է ասել, որ նրանք հավատում են, թե Աստծու Հոգին լիովին անսխալական է։ Այն, ինչին մարդիկ հավատում են, այս անձը չէ, առավել ևս Աստծու Հոգին չէ, այլ իրենց իսկ զգացմունքներն են։ Մի՞թե այդպես անելով նրանք պարզապես իրենք իրենց չե՞ն հավատում։ Այն, ինչ Ես ասում եմ, իրական է։ Ես չեմ պիտակավորում մարդկանց, բայց մի բան պետք է հստակեցնեմ․ այն, որ մարդիկ առաջնորդվել են մինչև այսօր, անկախ նրանից՝ ամեն ինչ պարզ է նրանց համար, թե շփոթմունքի մեջ են, ամբողջովին Սուրբ Հոգու շնորհիվ է։ Մարդիկ իրենք չեն կարող դա որոշել։ Սա հենց այն բանի օրինակն է, ինչ Ես նախկինում ասել եմ՝ Սուրբ Հոգին հարկադրում է մարդկանց հավատալ. սա է Սուրբ Հոգու գործելակերպը, և սա մի ուղի է, որով քայլում է Սուրբ Հոգին։ Անկախ նրանից, թե ըստ էության ում են հավատում մարդիկ, Սուրբ Հոգին հարկադրում է մարդկանց, տալիս է նրանց մի այնպիսի զգացողություն, որը ստիպում է նրանց հավատալ իրենց սրտերում եղած Աստծուն։ Մի՞թե այդպես չե՞ս հավատում։ Մի՞թե քեզ տարօրինակ չի թվում, որ ի վիճակի ես հավատալու Աստծուն։ Մի՞թե քեզ տարօրինա չի թվում, որ անկարող ես ազատվել այս հոսքից։ Մի՞թե որևէ ջանք չե՞ս գործադրել այս մասին մտածելու համար։ Մի՞թե սա բոլոր նշաններից ու հրաշքներից մեծագույնը չէ՞։ Թեև շատ անգամներ փախչելու մղում ես ունեցել, միշտ կյանքի մի հզոր ուժ գրավում է քեզ ու այնպես անում, որ չկամենաս հեռանալ։ Եվ ամեն անգամ, երբ հայտնվում ես նման հանգամանքներում, անխուսափելիորեն սկսում ես լաց լինել ու հեկեկալ՝ չիմանալով ինչ անել հետո։ Ձեզանից ոմանք իսկապես փորձում են հեռանալ, բայց երբ փորձում ես գնալ, ասես դանակ խրեն սրտիդ մեջ, թվում է, թե ինչ-որ մի երկրային ուրվական խլել է հոգիդ քեզանից՝ թողնելով սիրտդ անհանգիստ ու առանց խաղաղության։ Դրանից հետո կամա թե ակամա քեզ հավաքում ես ու վերադառնում Աստծու մոտ։ … Մի՞թե չե՞ս ունեցել այս փորձառությունը։ Ես կասկած չունեմ, որ այն երիտասարդ եղբայրներն ու քույրերը, ովքեր ի վիճակի են բացելու իրենց սրտերը, կասեն․ «Այո՛, ես այնքան շատ եմ սա փորձառաբար ապրել, որ դրա մասին մտածելիս ամաչո՛ւմ եմ»։ Իմ իսկ առօրյա կյանքում Ես միշտ ուրախ եմ Իմ երիտասարդ եղբայրներին ու քույրերին վերաբերվելու որպես Իմ մտերիմների, որովհետև նրանք լի են անմեղությամբ և այնքան մաքուր ու հաճելի են։ Նրանք ասես Իմ իսկ ուղեկիցները լինեն։ Ահա թե ինչու Ես միշտ առիթ եմ փնտրում համախմբելու Իմ բոլոր մտերիմներին, որպեսզի խոսենք մեր ձգտումների ու ծրագրերի մասին։ Թող Աստծու կամքն իրագործվի մեր մեջ, որպեսզի բոլորս արյունակիցների պես լինենք՝ առանց մեր միջև որևէ խոչընդոտի կամ հեռավորության։ Թող բոլորս աղոթենք Աստծուն․ «Աստվա՜ծ։ Եթե դա է Քո կամքը, աղաչում ենք, որ Դու մեզ հարմար միջավայր տաս, որպեսզի կարողանանք իրականացնել մեր սրտերի ցանկությունները։ Ողորմի'ր մեզ՝ ողջամտությունից զուրկ երիտասարդներիս, և թույլ տուր գործի դնել մեր սրտերում եղած ուժը»։ Ես հավատում եմ, որ սա Աստծու մտադրությունն է, քանզի Ես վաղուց եմ աղերսել Աստծուն Նրա ներկայությամբ ու ասել։ «Հա՛յր։ Երկրի վրա անդադար աղաղակում ենք Քեզ՝ ցանկանալով, որ Քո կամքը շուտով կատարվի երկրի վրա։ Ուզում եմ փնտրել Քո կամքը։ Արա այն, ինչ ուզում ես անել, և որքան հնարավոր է շուտ ավարտիր Քո հանձնարարությունն Իմ մեջ։ Ես նույնիսկ պատրաստ եմ, որ Դու մեր մեջ նոր ուղի բացես, եթե դա նշանակում է, որ Քո կամքը շուտով կիրագործվի։ Ես միայն խնդրում եմ, որ Քո գործը շուտով ավարտվի ու հավատում եմ, որ ոչ մի կանոն չի կարող սահմանափակել այն»։ Այսպիսին է Աստծու գործն այսօր։ Մի՞թե չես տեսնում այն ուղին, որով քայլում է Սուրբ Հոգին։ Ամեն անգամ, երբ շփվում եմ տարեց եղբայրների ու քույրերի հետ, ճնշվածության այս աննկարագրելի զգացումն եմ ունենում։ Երբ շփվում եմ նրանց հետ, տեսնում եմ, որ նրանցից հասարակության հոտ է գալիս․ նրանց կրոնական պատկերացումները, գործեր վարելու նրանց փորձը, նրանց խոսելաոճը, նրանց օգտագործած բառերը և այլն, դրանք բոլորը զայրացնող են։ Թվում է, թե այս մարդիկ լի են «իմաստությամբ»։ Ես միշտ հնարավորինս հեռու եմ մնում նրանցից, քանզի անձամբ Ես ծայրաստիճան զուրկ եմ աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններից։ Ամեն անգամ, երբ շփվում եմ այս մարդկանց հետ, նրանք ուժասպառ են անում Ինձ, Իմ գլուխը քրտինքով է պատվում, երբեմն այն աստիճանի, որ ճնշվածությունից հազիվ եմ կարողանում շնչել։ Ուստի այս վտանգավոր պահին Աստված Ինձ մի հիանալի ելք ցույց տվեց։ Գուցե դա պարզապես Իմ սխալ պատկերացումն է, բայց Ես Աստծու շահերն ամեն ինչից վեր եմ դասում, առաջնահերթություն եմ տալիս Աստծու կամքին հետևելուն ու հեռու եմ մնում այս մարդկանցից։ Եթե Աստված պահանջում է Ինձնից շփվել նրանց հետ, Ես, միևնույն է, հնազանդվում եմ։ Բանն այն չէ, որ նրանք ատելի են, այլ այն, որ նրանց «իմաստությունը», պատկերացումներն ու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններն են այդքան գարշելի։ Ես եկել եմ կատարելու Աստծու հանձնարարությունը, այլ ոչ թե սովորելու, թե ինչպես են նրանք գործերն անում։ Հիշում եմ, թե ինչպես Աստված մի անգամ ասաց Ինձ․ «Երկրի վրա ձգտիր միայն հետևել Քո Հոր կամքին ու կատարել Նրա հանձնարարությունը։ Ուրիշ ոչինչ Քեզ չի վերաբերում»։ Այս մասին մտածելն Ինձ մի փոքր խաղաղություն է տալիս։ Դա նրանից է, որ մարդկային գործերն Ինձ միշտ այնքան բարդ են թվում․ չեմ կարողանում գլուխ հանել դրանցից ու երբեք չգիտեմ ինչ անել։ Ուստի անթիվ անգամներ Ես խորապես վշտացել եմ սրա պատճառով ու ատել եմ մարդկությունը։ Ինչո՞ւ մարդիկ պետք է այդքան բարդ լինեն։ Ինչո՞ւ չեն կարո՞ղ պարզ լինել։ Ինչո՞ւ նեղություն քաշել՝ փորձելով այդքան խելացի երևալ։ Մեծամասամբ, երբ Ես շփվում եմ մարդկանց հետ, Ես դա անում եմ ելնելով այն բանից, որ ընդունել եմ Աստծու հանձնարարությունը։ Գուցե եղել են որոշ դեպքեր, երբ դա այդպես չի եղել, բայց ո՞վ գիտի, թե ինչ է թաքնված Իմ սրտի խորքերում։
Ես բազմիցս խորհուրդ եմ տվել Ինձ հետ եղող եղբայրներին ու քույրերին՝ ասելով, որ պետք է հավատան Աստծուն իրենց սրտերով, որ չպետք է պաշտպանեն իրենց սեփական շահերը, այլ հաշվի առնեն Աստծու մտադրությունները։ Ես բազմիցս տառապանքով արտասվել եմ Աստծու առաջ։ Ինչո՞ւ չեն մարդիկ հաշվի առնում Աստծու մտադրությունները։ Չէ՞ որ Աստծու գործը չի կարո՞ղ պարզապես անհետանալ առանց պատճառի։ Ես չգիտեմ ինչու, ասես սա հանելուկ է դարձել Իմ մտքում։ Ինչո՞ւ մարդիկ երբեք չգիտեն Սուրբ Հոգու քայլած ուղին ու փոխարենը շարունակում են աննորմալ հարաբերություններ պահպանել այլ մարդկանց հետ։ Այսպիսի մարդկանց տեսնելն Ինձ զզվանք է պատճառում։ Սուրբ Հոգու քայլած ուղուն ուշադրություն դարձնելու փոխարեն՝ կենտրոնանում են մարդու գործերի վրա։ Կարո՞ղ է արդյոք սա բավարարել Աստծու սիրտը։ Ես հաճախ տխրում եմ սրանից։ Ասես սա դարձել է Իմ հոգսը։ Սուրբ Հոգին նույնպես անհանգստանում է դրա համար։ Մի՞թե որևէ հանդիմանություն չես զգում քո սրտում։ Թող Աստված բացի մեր հոգևոր աչքերը։ Շատ անգամներ Ես, որ առաջնորդում եմ մարդկանց՝ մտնելու Աստծու գործի մեջ, աղոթել եմ Աստծու առաջ․ «Հա՛յր, Ես պատրաստ եմ Քո կամքը դնել կենտրոնում ու փնտրել Քո կամքը։ Ես պատրաստ եմ նվիրվել Քո հանձնարարությանը, որպեսզի Դու կարողանաս ձեռք բերել մարդկանց այս խումբը։ Տա՛ր մեզ ազատության երկիր, որպեսզի կարողանանք հպվել Քեզ մեր հոգիներով, և արթնացրու հոգևոր զգացմունքները մեր սրտերում»։ Ես կցանկանայի, որ Աստծու կամքը կատարվի, և ուստի Ես անդադար աղոթում եմ, որ Նրա Հոգին շարունակի լուսավորել մեզ, որպեսզի կարողանանք քայլել Սուրբ Հոգու առաջնորդած ուղով, քանզի այն ուղին, որով Ես քայլում եմ, Սուրբ Հոգու ուղին է։ Եվ ուրիշ ո՞վ կարող էր քայլել այս ուղով Իմ փոխարեն։ Սա է, որ Իմ հոգսն էլ ավելի է ծանրացնում։ Ես զգում եմ, ասես ընկնելու եմ, բայց հավատում եմ, որ Աստված երբեք չի հետաձգի Իր գործը։ Հավանաբար կբաժանվենք միայն այն ժամանակ, երբ Նրա հանձնարարությունն ավարտված կլինի։ Ուստի գուցե Աստծու Հոգու ազդեցության պատճառով է, որ Ես միշտ Ինձ տարբեր եմ զգացել։ Ասես մի գործ կա, որն Աստված ուզում է անել, բայց Ես դա ինձ համար դեռևս պարզ չէ։ Սակայն Ես հավատում եմ, որ երկրի վրա ոչ ոք ավելի լավը չէ, քան Իմ մտերիմները, ու հավատում եմ, որ կաղոթեն Ինձ համար Աստծու առաջ, ինչի համար Ես անչափ երախտապարտ եմ։ Ես ուզում եմ, որ եղբայրներն ու քույրերն Ինձ հետ ասեն․ «Աստվա՛ծ, Թող Քո կամքը լիովին դրսևորվի մեր՝ վերջին դարաշրջանի մարդկանցս մեջ, որպեսզի օրհնվենք հոգու կյանքով ու տեսնենք Աստծու Հոգու գործերն ու նայենք Նրա ճշմարիտ դեմքին»։ Երբ հասնենք այս քայլին, իսկապես կապրենք Հոգու առաջնորդության ներքո և միայն այդ ժամանակ կկարողանանք նայել Աստծու ճշմարիտ դեմքին։ Այսինքն՝ մարդիկ կկարողանան հասկանալ բոլոր ճշմարտությունների ճշմարիտ իմաստը ոչ թե հասկանալով կամ ըմբռնելով ըստ մարդկային պատկերացումների, այլ փոխարենը լուսավորվելով ըստ Աստծու Հոգու մտադրությունների։ Սա ամբողջովին հենց Աստծու գործն է, դրանում մարդկային գաղափարներից ոչինչ չկա։ Դա աշխատանքի Նրա ծրագիրն է այն գործերի համար, որոնք Նա ցանկանում է բացահայտել երկրի վրա, և դա երկրի վրա Նրա գործի վերջին մասն է։ Ցանկանո՞ւմ ես արդյոք միանալ այս գործին։ Ուզո՞ւմ ես արդյոք դրա մի մասը լինել։ Ունե՞ս արդյոք Սուրբ Հոգու կողմից կատարելագործվելու ու հոգու կյանքը վայելելու վճռականություն։
Այսօր գլխավորն այն է, որ մեր սկզբնական հիմքից ավելի խորանանք։ Պետք է ավելի խորանանք ճշմարտության, տեսիլքների ու կյանքի մեջ, բայց նախ Ես պետք է հիշեցնեմ եղբայրներին ու քույրերին, որ գործի այս փուլ մտնելու համար պետք է ազատվեք ձեր նախկին պատկերացումներից։ Այսինքն՝ պետք է փոխես քո ապրելակերպը, նոր ծրագրեր կազմես, նոր էջից սկսես։ Եթե դեռ կառչած մնաս նրան, ինչ թանկ էր քեզ համար անցյալում, Սուրբ Հոգին չի կարողանա գործել քո մեջ, ու Նա հազիվ կկարողանա պահպանել քո կյանքը։ Նրանք, ովքեր չեն ձգտում, կամ մուտք չեն գործում, կամ չեն ծրագրում, լիովին կլքվեն Սուրբ Հոգու կողմից․ ասում են, որ նման մարդիկ մերժվել են դարաշրջանի կողմից։ Ես հուսով եմ, որ բոլոր եղբայրներն ու քույրերն ի վիճակի են հասկանալու Իմ սիրտը, և հուսով եմ, որ ավելի շատ «նորակոչիկներ» ոտքի կկանգնեն՝ համագործակցելու Աստծու հետ և միասին ավարտելու այս գործը։ Ես հավատում եմ, որ Աստված կօրհնի մեզ։ Նաև հավատում եմ, որ Աստված Ինձ շատ ավելի շատ մտերիմներ կշնորհի, որպեսզի Ես կարողանամ շրջել աշխարհի բոլոր ծայրերում, և մեր միջև ավելի շատ սեր լինի։ Ավելին՝ Ես հաստատապես հավատում եմ, որ Աստված կընդարձակի Իր արքայությունը մեր ջանքերի շնորհիվ։ Ես կցանկանայի, որ մեր այս ջանքերը հասնեն աննախադեպ մակարդակների՝ թույլ տալով Աստծուն ձեռք բերել ավելի շատ երիտասարդների։ Ես ուզում եմ, որ ավելի շատ ժամանակ տրամադրենք սրա համար աղոթելուն, ուզում եմ, որ անդադար աղերսենք Աստծուն, որ մեր ողջ կյանքն անցկացնենք Աստծու առաջ ու հնարավորինս մոտ լինենք Աստծուն։ Թող այլևս երբեք ոչինչ չլինի մեր միջև, և թող բոլորս այս երդումը տանք Աստծու առաջ․ միասին քրտնաջան աշխատե՛լ, հավատարի՛մ լինել մինչև վերջ, երբե՛ք չբաժանվել ու միշտ միասին լինել։ Ես հուսով եմ, որ եղբայրներն ու քույրերը բոլորն այս որոշումը կկայացնեն Աստծու առաջ, որպեսզի մեր սրտերը երբե՛ք չփոխվեն, ու մեր վճռականությունը երբե՛ք չսասանվի։ Հանուն Աստծու մտադրություններին համապատասխանելու, Ես նորից ասում եմ՝ եկե՛ք քրտնաջան աշխատենք, եկե՛ք մեր ողջ ուժով ջանանք։ Աստված անշո՛ւշտ կօրհնի մեզ։