Ուղին… (3)

Իմ կյանքում միշտ ուրախ եմ միտքս ու մարմինս ամբողջությամբ ընծայել Աստծուն։ Միայն այդ դեպքում է խիղճս մաքուր ու որոշ չափով խաղաղված։ Որպես կյանքի ձգտող մարդ՝ նախ պետք է սիրտն ամբողջությամբ ընծայել Աստծուն․ սա նախապայման է։ Ցանկանում եմ, որ եղբայրներս ու քույրերս Ինձ հետ միասին աղոթեն Աստծուն. «Աստվա՛ծ, թող երկնքում գտնվող Քո Հոգին շնորհ տա երկրի վրայի մարդկանց, որպեսզի իմ սիրտն ամբողջությամբ դառնա դեպի Քեզ, որպեսզի իմ հոգին ներգործվի Քեզնից, որպեսզի իմ սրտում ու հոգում տեսնեմ Քո հաճելիությունը, և որպեսզի երկրի վրա գտնվողներն օրհնվեն՝ տեսնելու համար Քո գեղեցկությունը։ Աստվա՛ծ, թող Քո Հոգին կրկին ներգործի մեր հոգիների վրա, որպեսզի մեր սերը հավերժական ու անփոփոխ լինի»։ Բոլորիս մեջ Աստված նախ ստուգում է մեր սրտերը, և երբ մեր սրտերն ամբողջությամբ բացում ենք Նրա առաջ, Նա սկսում է ներգործել մեր հոգիների վրա։ Միայն մեր հոգիներում է, որ կարող ենք տեսնել Աստծու հաճելիությունը, գերագույն լինելն ու մեծությունը։ Սա է այն ճանապարհը, որով Սուրբ Հոգին քայլում է մարդկանց մեջ։ Երբևէ ապրե՞լ ես այսպիսի կյանքով։ Փորձառաբար ապրե՞լ ես Սուրբ Հոգու կյանքը։ Քո հոգին ներգործվե՞լ է Աստծուց։ Տեսե՞լ ես, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում մարդկանց մեջ։ Սիրտդ ամբողջությամբ հանձնե՞լ ես Աստծուն։ Երբ սիրտդ ամբողջությամբ հանձնել ես Աստծուն, կարող ես ուղղակիորեն փորձառաբար ապրել Սուրբ Հոգու կյանքը, և Նրա գործը շարունակաբար հայտնի կդառնա քեզ։ Այդժամ կդառնաս Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մեկը։ Ցանկանո՞ւմ ես այդպիսի մարդ դառնալ։ Հիշում եմ, երբ Սուրբ Հոգին ներգործեց Ինձ վրա, ու առաջին անգամ սիրտս հանձնեցի Աստծուն, ընկա Նրա առաջ ու բացականչեցի. «Աստվա՛ծ, Դու բացեցիր Իմ աչքերն ու թույլ տվեցիր Ինձ իմանալ Քո փրկությունը։ Ուզում եմ սիրտս ամբողջությամբ Քեզ հանձնել ու միայն խնդրում եմ, որ Քո կամքը կատարվի, միայն ուզում եմ, որ Իմ սիրտը Քո ներկայությամբ Քո հավանությանն արժանանա և միայն խնդրում եմ կատարել Քո կամքը»։ Այս աղոթքն ամենաանմոռանալին էր Ինձ համար։ Խորապես ներգործված էի ու դառնորեն հեկեկացի Աստծու առաջ։ Դա Իմ առաջին հաջողված աղոթքն էր Աստծու ներկայությամբ՝ որպես փրկված մարդու, և դա Իմ սրտի առաջին փափագն էր։ Դրանից հետո հաճախ էի ներգործվում Սուրբ Հոգուց։ Ունեցե՞լ ես այսպիսի փորձառություն։ Ինչպե՞ս է Սուրբ Հոգին գործել քո մեջ։ Կարծում եմ, որ այս կամ այն չափով բոլոր նրանք, ովքեր ձգտում են սիրել Աստծուն, ունենում են այս փորձառությունը․ պարզապես մոռանում են։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ չի ունեցել նման փորձառություն, սա ապացուցում է, որ նա դեռ չի փրկվել, և մնում է Սատանայի իշխանության տակ։ Սուրբ Հոգու գործը, որն ընդհանուր է բոլորիս համար, այն ուղին է, որով քայլում է Սուրբ Հոգին, ու նաև այն ուղին է, որով քայլում են Աստծուն հավատացողներն ու Նրան ձգտողները։ Գործի առաջին քայլը, որ Սուրբ Հոգին կատարում է մարդկանց մեջ, նրանց հոգիների վրա ներգործելն է, ինչից հետո նրանք սկսում են սիրել Աստծուն ու ձգտել կյանքի, և բոլոր այս ճանապարհով քայլողները Սուրբ Հոգու հոսքի մեջ են։ Սա Աստծու գործի ընթացքն է ոչ միայն մայրցամաքային Չինաստանում, այլև ողջ տիեզերքում։ Նա այսպես է գործում յուրաքանչյուրի մեջ։ Եթե ինչ-որ մեկը երբեք չի ներգործվել, սա ապացուցում է, որ նա վերականգնման հոսքից դուրս է։ Իմ սրտում Ես անդադար աղոթում եմ Աստծուն՝ խնդրելով, որ Նա ներգործի բոլոր մարդկանց վրա, որպեսզի աշխարհի բոոր մարդիկ ներգործվեն Նրանից ու քայլեն այս ուղով։ Սա գուցե չնչին խնդրանք է Իմ կողմից Աստծուն, բայց հավատում եմ, որ Նա կանի դա։ Հուսով եմ, որ Իմ բոլոր եղբայրներն ու քույրերը կաղոթեն դրա համար, որ Աստծու կամքը կատարվի, Նրա գործը շուտով ավարտվի ու երկնքում գտնվող Նրա Հոգին հանգիստ գտնի։ Սա Իմ փոքրիկ ցանկությունն է։

Հավատում եմ, որ քանզի Աստված կարողացել է Իր գործն իրականացնել դևերի մի ամրոցում, Նա անկասկած կարող է դա անել տիեզերքի անթիվ ամրոցներում։ Վերջին դարաշրջանի մարդիկս անկասկած կտեսնենք այն օրը, երբ Աստված փառք ձեռք կբերի։ Սա է նշանակում․ «նա, ով հետևում է մինչև վերջ, անկասկած կփրկվի»։ Ոչ ոք չի կարող փոխարինել Աստծուն Նրա գործի այս փուլում․ միայն Աստված Ինքը կարող է կատարել այս գործը, քանզի գործի այս փուլն արտասովոր է, այն նվաճման գործի մի փուլ է, իսկ մարդիկ անկարող են նվաճել այլ մարդկանց։ Մարդիկ նվաճվում են միայն այն ժամանակ, երբ Աստված խոսում է Իր իսկ բերանով և գործում Իր իսկ ձեռքով։ Ողջ տիեզերքում Աստված մեծ կարմիր վիշապի երկիրն է օգտագործում որպես փորձադաշտ, ինչից հետո Նա կծավալի այս գործը ողջ տիեզերքում։ Այսպիսով Նա էլ ավելի մեծ գործ կկատարի ողջ տիեզերքում, և տիեզերքի բոլոր մարդիկ պետք է ընդունեն Աստծու նվաճման գործը։ Յուրաքանչյուր կրոնի և յուրաքանչյուր հարանվանության մարդիկ պետք է ընդունեն գործի այս փուլը։ Սա մի ճանապարհ է, որով պետք է անցնել՝ ոչ ոք չի կարող խուսափել դրանից։ Պատրաստակա՞մ ես ընդունել այն, ինչ քեզ հանձնարարված է Աստծու կողմից։ Միշտ զգացել եմ, որ Սուրբ Հոգու հանձնարարությունն ընդունելը փառավոր բան է։ Իմ կարծիքով սա մեծագույն հանձնարարությունն է, որն Աստված տալիս է մարդուն։ Թող եղբայրներս ու քույրերս ջանասիրաբար աշխատեն Ինձ հետ ու ընդունեն Աստծու այս հանձնարարությունը, որպեսզի Աստված փառք ձեռք բերի ողջ տիեզերքում ու վերին ոլորտում, և մեր կյանքն իզուր չանցնի։ Պետք է ինչ-որ բան անենք Աստծու համար, կամ պետք է երդում տանք։ Եթե մարդիկ Աստծուն հավատալիս որևէ նպատակի չեն ձգտում, ապա նրանց կյանքն իզուր կլինի, և երբ գա նրանց մահանալու ժամանակը, նրանք միայն կապույտ երկինքն ու փոշոտ երկիրը կտեսնեն։ Նման կյանքում որևէ իմաստ կա՞։ Եթե ի վիճակի ես կատարելու Աստծու պահանջները քանի դեռ ողջ ես, մի՞թե սա գեղեցիկ բան չէ։ Ինչո՞ւ ես միշտ փորձանք բերում քո գլխին և ինչո՞ւ ես միշտ այդքան մռայլ։ Այդպես վարվելով որևէ բան ձեռք բերե՞լ ես Աստծուց։ Իսկ կարո՞ղ է Աստված որևէ բան ձեռք բերել քեզնից։ Աստծուն տված Իմ երդման մեջ միայն Իմ սրտի խոստումն էր․ Ես չէի փորձում Նրան խոսքերով խաբել։ Երբեք նման բան չէի անի։ Միայն ցանկանում եմ մխիթարել այն Աստծուն, Որին Իմ սրտով սիրում եմ, որպեսզի Նրա Հոգին երկնքում մխիթարություն ստանա։ Սիրտը գուցե արժեքավոր է, բայց սերն ավելի թանկ է։ Իմ սրտի ամենաթանկ սերը կտայի Աստծուն, որ Նա վայելի Իմ ունեցած ամենագեղեցիկ բանը, և հուսով եմ, որ Նա կբավարարվի այն սիրով, որը մատուցում եմ Նրան։ Կամենու՞մ ես քո սերը տալ Աստծուն, որ Նա գնահատի այն։ Կամենու՞մ ես սա դարձնել քո գոյության կապիտալը։ Իմ փորձառություններում տեսել եմ, որ որքան շատ սեր եմ տալիս Աստծուն, այնքան ավելի շատ ուրախություն եմ գտնում ապրելու մեջ։ Ավելին, Իմ ուժը սահման չունի, և կամենում եմ ընծայել Իմ ողջ մարմինն ու միտքը, և մշտապես այն զգացումն ունեմ, որ չեմ կարող բավականաչափ սիրել Աստծուն։ Ուստի, արդյո՞ք քո սերն աննշան սեր է, թե՞ այն անսահման է, անչափելի։ Եթե իսկապես ցանկանում ես սիրել Աստծուն, միշտ ավելի շատ սեր կունենաս Նրան վերադարձնելու համար, և եթե դա այդպես է, ի՞նչ մարդ կամ բան կարող է կանգնել Աստծու հանդեպ քո սիրո ճանապարհին։

Աստված թանկ է համարում յուրաքանչյուր մարդու սերը։ Նրա օրհնությունները կրկնապատկվում են բոլոր Նրան սիրողների հանդեպ, քանզի մարդու սերն այնքան հազվադեպ է հանդիպում և այնքան քիչ է, որ գործնականում գոյություն չունի։ Տիեզերքում Աստված փորձել է խնդրել մարդկանց փոխադարձաբար սիրել Իրեն, բայց դարերի ընթացքում մինչև հիմա միայն քչերը՝ մի բուռ մարդիկ են երբևէ ճշմարիտ սեր վերադարձրել Նրան։ Որքան հիշում եմ, Պետրոսը նրանցից մեկն էր, բայց նույնիսկ նա իր ողջ սերն Աստծուն տվեց միայն մահվան մահճում՝ Հիսուսի կողմից անձամբ առաջնորդվելուց հետո՝ ավարտին հասցնելով իր կյանքը։ Եվ այսպես, այս ծանր պայմաններում Աստված նեղացրեց Իր գործի շրջանակը տիեզերքում ու մեծ կարմիր վիշապի երկիրը որպես ցուցադրական վայր օգտագործեց՝ կենտրոնացնելով Իր ողջ եռանդն ու Իր սրտի արյունը մեկ վայրում, որպեսզի Իր գործն ավելի արդյունավետ դարձնի ու ավելի մեծ օգուտ բերի Իր վկայությանը։ Հենց այս երկու պայմաններում էր, որ Աստված ողջ տիեզերքի Իր գործը փոխանցեց մայրցամաքային Չինաստանի այս մարդկանց, որոնք բոլորից ամենացածր որակն ունեին, ու սկսեց նվաճման Իր սիրառատ գործը։ Բոլորին Իրեն սիրելու ունակ դարձնելուց հետո Նա կիրականացնի Իր գործի հաջորդ քայլը։ Սա է Աստծու ծրագիրը։ Այսպես է Նրա գործը հասնում մեծագույն արդյունքի։ Նրա գործի շրջանակն ունի և՛ առանցք, և՛ սահմանափակումներ։ Պարզ է, թե որքան մեծ գին է վճարել Աստված և որքան սրտի արյուն է ծախսել մեր վրա Իր գործն իրականացնելիս, և միայն դրա շնորհիվ է հնարավոր դարձել, որ մեր օրը գա։ Սա մեր օրհնությունն է։ Ուստի, մարդկանց պատկերացումներին չի համապատասխանում այն, որ արևմտյան մարդիկ նախանձում են մեզ լավ վայրում ծնված լինելու համար, բայց մենք մեզ ցածր ենք համարում։ Մի՞թե Աստված չի մեզ բարձրացնում։ Մեծ կարմիր վիշապի զավակներին, որոնց միշտ ոտնահարել են, արևմտյան մարդիկ հատուկ լույսի ներքո են նայում։ Սա իսկապես մեր օրհնությունն է։ Երբ մտածում եմ այս մասին, Ինձ համակում է Աստծու ջերմությունը, Նրա հարազատությունն ու հասանելիությունը։ Սա ցույց է տալիս, որ այն ամենը, ինչ Աստված անում է, անհամատեղելի է մարդկային պատկերացումների հետ։ Թեև այս բոլոր մարդիկ անիծված են, Նա սահմանափակված չէ օրենքով և միտումնավոր կերպով Իր գործի կենտրոնը տեղափոխել է երկրի այս կտորի վրա։ Ահա թե ինչու եմ գոհ, ինչու եմ Ինձ անչափ երջանիկ զգում։ Որպես մեկը, ով առաջատար դեր է խաղում գործում, ճիշտ ինչպես իսրայելացիների քահանայապետերը, Ես ի վիճակի եմ ուղղակիորեն իրականացնելու Հոգու գործն ու անմիջականորեն ծառայելու Աստծու Հոգուն․ սա Իմ օրհնությունն է։ Ո՞վ կհամարձակվեր նման բան երևակայել։ Բայց այսօր սա անսպասելիորեն մեզ է բաժին հասել։ Դա իսկապես հսկայական ուրախություն է, որն արժանի է մեր տոնակատարությանը։ Հուսով եմ, որ Աստված կշարունակի օրհնել ու բարձրացնել մեզ, որպեսզի մեզանից նրանք, ովքեր ապրում են այս աղբանոցում, մեծապես օգտագործվեն Աստծու կողմից և այդպիսով հատուցեն Նրա սերը։

Ուղին, որով հիմա քայլում եմ, Աստծու սերը հատուցելու ուղին է, սակայն մշտապես զգում եմ, որ սա Աստծու մտադրությունը չէ, ոչ էլ այն ուղին է, որով պետք է քայլեմ։ Աստծու կողմից մեծապես օգտագործվելն է Աստծու մտադրությունը, և սա է Սուրբ Հոգու ուղին։ Գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, որ սա է Իմ ուղին, քանզի վաղուց հաստատել եմ Իմ վճռականությունն Աստծու հետ։ Ցանկանում եմ, որ Նա ուղղորդի Ինձ, որպեսզի կարողանամ օր առաջ ոտք դնել այն ուղու վրա, որով պետք է քայլեմ, և որքան հնարավոր է շուտ բավարարեմ Աստծու մտադրությունը։ Անկախ նրանից, թե ինչ են մտածում ուրիշները, կարծում եմ, որ Աստծու կամքին հետևելն ամենակարևորն է։ Իմ կյանքում ոչինչ ավելի կարևոր չէ, և ոչ ոք չի կարող զրկել Ինձ այս իրավունքից։ Սա Իմ անձնական տեսակետն է, և գուցե կան մարդիկ, որոնք չեն կարող հասկանալ այն, բայց չեմ կարծում, որ պետք է բացատրություն տամ որևէ մեկին։ Կգնամ այն ուղով, որով պետք է գնամ։ Ճանաչելով ուղին՝ պետք է առաջ քայլեմ ու չեմ նահանջի։ Այսպիսով, վերադառնում եմ այս խոսքերին՝ Ես Իմ սրտում վճռել եմ հետևել Աստծու կամքին։ Վստահ եմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը վատ չե՛ն մտածի Իմ մասին։ Ընդհանուր առմամբ, անձամբ Ես կարծում եմ, որ ուրիշները կարող են ասել այն, ինչ ուզում են, բայց զգում եմ, որ Աստծու կամքին հետևելն ամենակարևորն է, և որ չպետք է կաշկանդվեմ դրանում։ Աստծու կամքին հետևելը երբեք չի՛ կարող սխալ լինել։ Եվ դա սեփական շահերից ելնելով գործե՛լ չէ։ Հավատում եմ, որ Աստված դիտարկե՛լ է Իմ սիրտը։ Ուստի, ինչպե՞ս պետք է հասկանաս սա։ Պատրաստակա՞մ ես ընծայել ինքդ քեզ Աստծուն։ Պատրաստակա՞մ ես օգտագործվել Աստծու կողմից։ Արդյո՞ք այն վճռականությունը, որ փայփայում ես, Աստծու կամքին հետևելու համար է։ Հուսով եմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը գոնե փոքր-ինչ օգնություն կստանան Իմ խոսքերից։ Թեև Իմ պատկերացումներում ոչ մի խորը բան չկա, միևնույն է, պատմում եմ ձեզ դրանց մասին, որպեսզի կարողանանք կիսվել մեր ամենանվիրական զգացմունքներով՝ առանց մեր միջև որևէ խոչընդոտի, և որպեսզի Աստված հավերժ մեր մեջ լինի։ Սրանք Իմ սրտի խոսքերն են։ Լա՛վ։ Սա այն ամենն է, ինչ այսօր պետք է ասեմ Իմ սրտից։ Հուսով եմ, որ եղբայրներս ու քույրերս կշարունակեն ջանասիրաբար աշխատել, և հուսով եմ, որ Աստծու Հոգին մի՛շտ հոգ կտանի մեր մասին։

Նախորդը. Ուղին… (2)

Հաջորդը. Ուղին… (4)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով