Ուղին… (2)
Մեր եղբայրներն ու քույրերը գուցե արդեն մոտավոր պատկերացում ունեն մայրցամաքային Չինաստանում Աստծու գործի հաջորդականության, քայլերի ու եղանակների մասին, բայց միշտ կարծում եմ, որ լավագույնն այս բաներին անդրադառնալն է կամ ձեզ համար հակիրճ ամփոփելը։ Ես պարզապես կօգտագործեմ այս առիթը, որ ասեմ Իմ սրտում եղածը, և այս գործից դուրս այլ հարցերի մասին չեմ խոսի։ Հուսով եմ, որ եղբայրներն ու քույրերը կկարողանան հասկանալ Իմ հոգեվիճակը, ու նաև խոնարհաբար խնդրում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կարդում են Իմ խոսքերը, հասկանան ու ներեն Իմ փոքր հասակն ու կյանքի փորձառության Իմ մեծ պակասը։ Անկարող եմ գլուխս բարձր պահել Աստծու առաջ, բայց զգում եմ, որ սրանք լոկ օբյեկտիվ պատճառներ են։ Կարճ ասած՝ անկախ ամեն ինչից, ոչ մի մարդ, իրադարձություն կամ բան չի կարող խանգարել մեզ հաղորդակցվել Աստծու առաջ, և հուսով եմ, որ մեր եղբայրներն ու քույրերը կկարողանան միանալ Ինձ՝ Աստծու առաջ ավելի ջանասիրաբար աշխատելու համար։ Կցանկանայի հետևյալ աղոթքը մատուցել․ «Աստվա՛ծ, խնդրում եմ, ողորմի՛ր մեզ, որպեսզի Ես և Իմ եղբայրներն ու քույրերը կարողանանք միասին պայքարել մեր ընդհանուր ձգտումների իշխանության ներքո, հավատարիմ լինել Քեզ մինչև մահ ու երբեք չզղջալ»։ Այս խոսքերն Աստծու առաջ Իմ վճռականությունն են, բայց կարելի է նաև ասել, որ դրանք Իմ՝ որպես Աստծու կողմից օգտագործվող մսեղավոր մարդու, սեփական նշանաբանն են։ Հաղորդակցության ժամանակ Ես բազմիցս կիսվել եմ այս խոսքերով Ինձ հետ կողք կողքի քայլող եղբայրների ու քույրերի հետ և տվել եմ դրանք Իմ կողքին գտնվողներին՝ որպես պատգամ։ Չգիտեմ, թե ինչ են մարդիկ մտածում դրանց մասին, բայց, անկախ ամեն ինչից, հավատում եմ, որ այս խոսքերում առկա է ոչ միայն սուբյեկտիվ ջանքի, այլև ավելին՝ օբյեկտիվ տեսության կողմ։ Սրա պատճառով հնարավոր է, որ որոշ մարդիկ որոշակի կարծիքներ ունենան, ու լավ կլիներ, որ դու ընդունեիր այս խոսքերը որպես քո նշանաբան ու տեսնեիր, թե որքան մեծ է դառնում Աստծուն սիրելու քո եռանդը։ Որոշ մարդիկ այս խոսքերը կարդալիս որոշակի պատկերացում կկազմեն և կմտածեն. «Ինչպե՞ս կարող են նման սովորական, հասարակ խոսքերը մարդկանց մեծ եռանդ տալ՝ Աստծուն սիրելու մինչև մահ։ Եվ դրանք ոչ մի կապ չունեն մեր քննարկած «Ուղին» թեմայի հետ»։ Ընդունում եմ, որ այս խոսքերը գուցե առանձնապես գրավիչ չեն, բայց միշտ մտածել եմ, որ դրանք կարող են մարդկանց ճիշտ ուղու վրա կանգնեցնել և թույլ տալ նրանց անցնել բոլոր տեսակի փորձությունների միջով Աստծուն հավատալու ճանապարհին՝ առանց վհատվելու կամ հետ կանգնելու։ Ահա թե ինչու միշտ դրանց վերաբերվում եմ որպես Իմ նշանաբանի։ Հուսով եմ, որ մարդիկ նույնպես ուշադիր կմտածեն դրանց շուրջ։ Սակայն Իմ մտադրությունն այն չէ, որ ստիպեմ բոլորին ընդունել Իմ սեփական տեսակետները․ սա պարզապես առաջարկ է։ Անկախ նրանից, թե ուրիշ մարդիկ ինչ են մտածում Իմ մասին, կարծում եմ, Աստված հասկանում է մեզանից յուրաքանչյուրի մտքերի ու զգացմունքների շարժը։ Աստված մշտապես գործում է մեզանից յուրաքանչյուրի վրա, և Նրա գործն անխոնջ է։ Քանզի բոլորս ծնվել ենք մեծ կարմիր վիշապի երկրում, Նա այսպես է գործում մեր վրա։ Մեծ կարմիր վիշապի երկրում ծնվածներըի բախտը բերել է, որ ստանում են Սուրբ Հոգու այս գործը։ Որպես նրանցից մեկը՝ խորապես զգում եմ Աստծու հարազատությունը, հարգանքի արժանի լինելն ու հաճելիությունը։ Սա Աստծու խնամքն է մեր հանդեպ։ Այն, որ բանվոր դասակարգի նման հետամնաց, պահպանողական, ֆեոդալական, սնահավատ և այլասերված կայսրությունը կարող է Աստծուց նման գործ ստանալ, ցույց է տալիս, թե որքան օրհնված ենք մենք՝ վերջին դարաշրջանի մարդկանց այս խումբը։ Հավատում եմ, որ բոլոր այն եղբայրներն ու քույրերը, որոնց հոգևոր աչքերը բացվել են՝ տեսնելու այս գործը, արդյունքում ուրախության արցունքներ կթափեն։ Եվ մի՞թե այդ ժամանակ ուրախությունից պարելով չես արտահայտի քեզ Աստծու առաջ։ Մի՞թե քո սրտի երգը չես մատուցի Աստծուն։ Այդ ժամանակ մի՞թե Աստծուն քո վճռականության մասին մեծ հայտարարություն չես անի ու Նրա առաջ մեկ այլ ծրագիր չես կազմի։ Կարծում եմ, որ այս ամենն այն է, ինչ պետք է անեն Աստծուն հավատացող բնականոն մարդիկ։ Որպես մարդկային էակներ՝ կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ կերպ արտահայտվի Աստծու առաջ։ Սա այն է, ինչ պետք է անի զգացմունքներ ունեցող մարդը։ Մեզանից յուրաքանչյուրի որակին ու ծննդավայրին նայելը ցույց է տալիս, թե որքան նվաստացում է կրել Աստված՝ մեր մեջ գալու համար։ Գուցե մեր ներսում Աստծու մասին մի փոքր գիտելիք ունենք, բայց այն, ինչ գիտենք՝ որ Աստված այնքան մեծ է, այնքան գերագույն և այնքան պատվավոր, բավական է ընդգծելու համար, թե որքան մեծ է եղել Նրա տառապանքը մարդկության մեջ։ Սակայն Իմ այս խոսքերը դեռևս անորոշ են, և մարդիկ կարող են դրանց վերաբերվել լոկ որպես բառերի և վարդապետությունների, քանզի մեր մեջ գտնվող մարդիկ չափազանց թմրած են ու բթամիտ։ Հետևաբար, Իմ միակ ելքն այն է, որ ավելի շատ ջանք գործադրեմ՝ բացատրելու այս հարցը բոլոր այն եղբայրներին ու քույրերին, ովքեր կընդունեն այն, որպեսզի մեր հոգիները կարողանան փոխվել Աստծու Հոգու կողմից։ Թող Աստված բացի մեր հոգևոր աչքերը, որպեսզի կարողանանք տեսնել այն գինը, որն Աստված վճարել է, այն ջանքերը, որ Նա գործադրել է, և այն եռանդը, որ Նա ծախսել է մեզ համար։
Որպես մայրցամաքային Չինաստանում Աստծու Հոգին ընդունածներից մեկը՝ խորապես զգում եմ, թե որքան ցածր է մեր որակը։ (Հուսով եմ, որ մեր եղբայրներն ու քույրերը սրա պատճառով վատ չեն զգա․ սա է իրական վիճակը։) Իմ իրական կյանքում հստակ տեսել եմ, որ այն ամենը, ինչ մենք՝ մարդկանց այս խումբը, ունենք և կանք, այնքան հետամնաց է։ Խոշոր հարցերում դա այն է, թե ինչպես ենք մեզ պահում ու վարում գործերը, և Աստծու հետ մեր հարաբերությունն է, իսկ փոքր հարցերում՝ դա մեր յուրաքանչյուր գաղափարն ու միտքն է։ Սրանք բոլորն օբյեկտիվորեն գոյություն ունեցող բաներ են, և դրանք դժվար է քողարկել բառերով կամ բաների կեղծ արտաքինով։ Ուստի, երբ ասում եմ սա, մարդկանց մեծ մասը գլխով կանի, կընդունի դա և կհամոզվի դրանում, բացառությամբ նրանց, ում բանականությունը խաթարված է․ նման մարդիկ չեն ընդունի Իմ այս տեսակետները։ Գուցե չափազանց անքաղաքավարի եմ՝ կոպտորեն անվանելով այս մարդկանց իսկական գազաններ։ Դա այն պատճառով է, որ մեծ կարմիր վիշապի երկրում նրանք ամենաստորներից էլ ստորն են՝ խոզերի կամ շների պես։ Ոչ ոք ավելի ցածր որակ չունի։ Նրանք արժանի չեն Աստծու առաջ գալուն։ Գուցե Իմ խոսքերը չափազանց «հանդուգն» են։ Ներկայացնելով Աստծու Հոգին, Որը գործում է Իմ մեջ՝ անիծում եմ խոզի կամ շան պես այս տեսակ անմաքուր արարածին, և հուսով եմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը չեն թուլանա սրանից։ Հնարավոր է, որ մեր մեջ նման մարդիկ չկան, բայց անկախ նրանից, թե որն է ճշմարտությունը, կարծում եմ, որ նման մարդկանց հետ հենց այսպես է պետք վարվել։ Ի՞նչ ես կարծում։
Մեծ կարմիր վիշապի կայսրությունը գոյատևել է մի քանի հազար տարի և մշտապես այլասերված է եղել, և քանզի այն ամբողջ ընթացքում դիմակայել է Աստծուն, Աստված անիծեց այս երկիրը, ցասումով լցվեց դրա հանդեպ և ապա պատիժ ուղարկեց դրա վրա։ Աստծու կողմից անիծված լինելով՝ այս երկիրը մշտապես ենթարկվել է ռասայական խտրականության և մնում է հետամնացության մեջ։ Երկիրը, որտեղ ծնվել ենք, լի է ամեն տեսակի անմաքուր հոգիներով, ուստի այս հողում անմաքուր հոգիներն են վխտում ու տիրում, և արդյունքում նրանք, ովքեր ծնվում են այստեղ, պղծվում են նրանց կողմից։ Մարդկանց սովորույթները, ավանդույթները, գաղափարներն ու հասկացությունները հետամնաց են ու հնաոճ, ուստի նրանք Աստծու մասին ամեն տեսակի պատկերացումներ են կազմում, որոնցից մինչ օրս անկարող են եղել ազատվել։ Մասնավորապես՝ նրանք Աստծու առաջ մի կերպ են վարվում, իսկ Նրա թիկունքում՝ այլ կերպ, և Սատանային պաշտելը համարում են Աստծուն ծառայել, ինչը ցույց է տալիս, որ նրանք բոլորից հետամնաց են։ Աստված այնքան շատ գործ է կատարել մայրցամաքային Չինաստանում և այնքան շատ ասել Իր խոսքերը, բայց մարդիկ դեռևս լիովին թմրած են ու անտարբեր։ Նրանք դեռևս անում են այն գործը, որը նախկինում էին անում, ու բացարձակապես չեն հասկանում Աստծու խոսքերը։ Երբ Աստված հռչակեց, որ ապագա և հույս չկա, շոգ ամռան եկեղեցին անմիջապես ընկղմվեց ցուրտ ձմռան մեջ։ Մարդկանց իրական էությունը բացահայտվեց ցերեկվա լույսի ներքո, և նրանց նախկին հավատը, սերն ու ուժն անհետացան առանց հետքի։ Եվ այսօր նրանցից ոչ մեկը չի վերականգնել իր կենսունակությունը։ Նրանք իրենց խոսքերով ասում են, որ սիրում են Աստծուն, և թեև իրենց սրտերում չեն համարձակվում տրտնջալ, անկախ ամեն ինչից, նրանք պարզապես չունեն այդ սերը։ Ինչի՞ մասին է սա վկայում։ Կարծում եմ, որ մեր եղբայրներն ու քույրերը կընդունեն այս փաստը։ Թող Աստված լուսավորի մեզ, որպեսզի բոլորս կարողանանք ճանաչել Նրա հաճելիությունը, սիրել մեր Աստծուն մեր սրտերի խորքում և արտահայտել այն սերը, որ բոլորս ունենք Աստծու հանդեպ մեր տարբեր պաշտոններում. թող Աստված մեզ շնորհի հավերժական հաստատուն ու Նրան անկեղծ սիրող սրտեր. ահա սրա հույսն ունեմ։ Սա ասելով մի փոքր կարեկցանք եմ զգում Իմ եղբայրների ու քույրերի հանդեպ, ովքեր նույնպես ծնվել են այս կեղտի երկրում, և հետևաբար Իմ ներսում ատելություն է աճել մեծ կարմիր վիշապի հանդեպ։ Այն խոչընդոտում է մեր աստվածասեր սրտերին ու գայթակղում մեզ ագահորեն տենչալու մեր ապագայի հեռանկարները։ Այն հրապուրում է մեզ լինել բացասական, դիմակայել Աստծուն։ Հենց մեծ կարմիր վիշապն է մոլորեցրել մեզ, ապականել ու ավիրել մեզ մինչ հիմա՝ այն աստիճանի, որ անկարող ենք մեր սրտերով հատուցել Աստծու սերը, ու թեև մեր սրտերում եռանդ ունենք, չենք վերահսկում մեր սեփական գործողությունները ու բացարձակապես ուժ չունենք։ Բոլորս դրա զոհերն ենք։ Այս պատճառով ատում եմ այն Իմ ամբողջ հոգով ու անհամբեր սպասում եմ այն ոչնչացնելուն։ Սակայն, երբ նորից եմ մտածում, դա ապարդյուն կլիներ և միայն անհանգստություն կբերեր Աստծուն, ուստի վերադառնում եմ այս խոսքերին՝ Իմ սիրտը նպատակաուղղում եմ Նրա կամքին հետևելուն՝ Աստծուն սիրելուն։ Սա այն ուղին է, որով գնում եմ. սա այն ուղին է, որով Ես՝ արարածներից մեկս, պետք է քայլեմ։ Նաև այսպես պետք է անցկացնեմ Իմ կյանքը։ Սրանք Իմ սրտից բխող խոսքեր են։ Հուսով եմ, որ Իմ եղբայրներն ու քույրերը որոշակի քաջալերանք կստանան այս խոսքերը կարդալուց հետո, որպեսզի Իմ սիրտը կարողանա մի քիչ խաղաղություն գտնել։ Քանզի Իմ նպատակն Աստծու կամքին հետևելն է և այդպիսով կյանքով արտահայտել իմաստալից, լուսավոր ու փառահեղ կյանք։ Այդպես կկարողանամ մահանալ առանց զղջալու. միայն սա անելու դեպքում Իմ սրտում գոհունակություն ու հաճելի հանգստություն կզգամ։ Կցանկանայի՞ր անել դա։ Արդյո՞ք նման վճռականություն ունեցող մարդ ես։
Այն, որ Աստված ի վիճակի է գործել այսպես կոչված «Արևելյան Ասիայի հիվանդ մարդու» վրա, Նրա մեծ զորությունն է։ Դա Նրա խոնարհությունն ու թաքնվածությունն է։ Մի կողմ թողնելով մեր հանդեպ Նրա խիստ խոսքերը կամ հանդիմանությունը՝ մենք նաև պետք է մեր սրտերի խորքից գովաբանենք Նրան Իր խոնարհության համար և դրա համար սիրենք Նրան մինչև վերջ։ Մի քանի հազար տարի Սատանայի կողմից կապված մարդիկ շարունակել են ապրել նրա ազդեցության տակ ու չեն ազատվել դրանից։ Նրանք շարունակել են տանջանքով խարխափել ու պայքարել։ Անցյալում խունկ էին ծխում, խոնարհվում ու պաշտում էին Սատանային և ամուր կապված էին ընտանեկան ու աշխարհիկ կապանքներին, ինչպես նաև հասարակական շփումներին։ Նրանք անկարող էին ազատվել դրանցից։ «Մարդը մարդու համար գայլ է» հասարակության մեջ որտե՞ղ կարող է որևէ մեկն իմաստալից կյանք գտնել։ Այն, ինչ մարդիկ պատմում են, տառապանքի կյանք է, և բարեբախտաբար, Աստված փրկել է այս անմեղ մարդկանց՝ մեր կյանքը դնելով Իր խնամքի ու պաշտպանության տակ ու այն դարձնելով ուրախ ու անհոգ։ Մինչ օրս մենք շարունակել ենք ապրել Նրա շնորհի ներքո։ Մի՞թե սա Աստծու օրհնությունը չէ։ Էլ ի՞նչ երեսով կարող է որևէ մեկն Աստծուն շռայլ պահանջներ ներկայացնել։ Մի՞թե Նա մեզ այդքան քիչ բան է տվել։ Մի՞թե դեռ բավարարված չես։ Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ հատուցենք Աստծու սերը։ Գուցե քիչ ծաղր, զրպարտություն և հալածանք չենք կրում Աստծուն հավատալու ուղուն հետևելու պատճառով, բայց կարծում եմ, որ սա իմաստալից բան է։ Դա փառքի բան է, ոչ թե ամոթի, ու անկախ ամեն ինչից, մեր վայելած օրհնությունները շատ են։ Անթիվ հիասթափությունների ժամանակ Աստծու խոսքերը մխիթարություն են բերել, և մինչ կգիտակցեինք դա, վիշտը վերածվել է ուրախության։ Անթիվ կարիքների ժամանակ Աստված օրհնություններ է բերել, և Նրա խոսքերի միջոցով մեր ունեցածը շատացել է։ Անթիվ հիվանդությունների ժամանակ Աստծու խոսքերը կյանք են բերել. ազատվել ենք վտանգից և վտանգից անցել ենք ապահովության։ Դու արդեն այնքան շատ այսպիսի բաներ ես վայելել առանց գիտակցելու դա։ Մի՞թե ոչինչ չես հիշում այս մասին։