Ուղին… (1)

Ոչ ոք իր կյանքի ընթացքում չգիտի, թե ինչպիսի անհաջողությունների է բախվելու, ոչ էլ թե ինչպիսի զտման է ենթարկվելու․ ոմանք՝ աշխատանքի մեջ, ոմանք՝ ապագայի հեռանկարներում, ոմանք՝ ընտանիքում, որտեղ ծնվել են, իսկ ոմանք՝ ամուսնության մեջ։ Բայց նրանց ու մեր միջև տարբերությունն այն է, որ այսօր մենք՝ մարդկանց այս խումբս, Աստծու խոսքերի մեջ լինելով ենք տառապում։ Այսինքն՝ որպես Աստծուն ծառայող մարդիկ, Նրան հավատալու ճանապարհին անհաջողությունների բախվելն այն կենսընթացն է, որի միջով անցնում են բոլոր հավատացյալները, և սա է այն ուղին, որով քայլում ենք բոլորս։ Հենց այս պահից սկսած է, որ պաշտոնապես սկսում ենք Աստծուն հավատալու մեր կենսընթացը, պաշտոնապես բացում ենք մարդկային կյանքի վարագույրն ու ոտք ենք դնում կյանքի ճիշտ ուղու վրա։ Այլ կերպ ասած՝ սա այն ժամանակն է, երբ ոտք ենք դնում ճիշտ ուղու վրա, որտեղ Աստված ու մարդն ապրում են կողք կողքի, այն ուղու վրա, որով քայլում են բնականոն մարդիկ։ Որպես մեկը, որը կանգնած է Աստծու առաջ և ծառայում է Նրան, մեկը, որը տաճարում քահանայի պատմուճան է հագնում ու կրում է Աստծու արժանապատվությունը, իշխանությունն ու մեծափառությունը, Ես, պարզ ասած, իմ դիրքորոշումն եմ հայտնում բոլոր մարդկանց. Աստծու փառավոր դեմքն ընդունում եմ որպես Իմ փառք, իսկ Նրա տնօրինման ծրագիրը՝ որպես առանցք։ Չեմ ձգտում հարյուրապատիկը ձեռք բերելուն գալիք աշխարհում, այլ միայն այս կյանքում Աստծու կամքին հետևելուն, որպեսզի Նա կարողանա վայելել Իր փառքի մի փոքրիկ մասն այս երկրի վրա՝ շնորհիվ այն չնչին ջանքերի, որ գործադրում եմ մսեղիում։ Սա է Իմ միակ ցանկությունը։ Իմ կարծիքով՝ սա է Իմ միակ հոգևոր սնունդը։ Կարծում եմ, որ սրանք պետք է լինեն մսեղիում ապրող և զգացմունքներով լի մարդու «վերջին խոսքերը»։ Սա է այն ուղին, որով անցնում եմ այսօր։ Կարծում եմ՝ Իմ այս տեսակետն Իմ վերջին խոսքերն են մսեղիում, և հուսով եմ, որ մարդիկ Իմ մասին պատկերացումներ կամ այլ մտքեր չեն ունենա։ Թեև Ես արել եմ ուժերիս ներած ամեն բան, դեռևս անկարող եմ եղել բավարարելու երկնքում գտնվող Աստծու մտադրությունները։ Ես անչափ վշտացած եմ։ Ինչո՞ւ է սա մսեղիի բուն էությունը։ Ուստի, միայն անցյալում Իմ արած բաների և Ինձ վրա Աստծու իրականացրած նվաճման գործի արդյունքում էր, որ ավելի խոր հասկացողություն ձեռք բերեցի մարդու բուն էության վերաբերյալ։ Միայն դրանից հետո Ինքս Ինձ համար սահմանեցի ամենատարրական պահանջվող չափանիշը՝ ձգտել միայն Աստծու կամքին հետևելուն, անել ուժերիս ներած ամեն բան ու խղճիս առաջ մաքուր լինել։ Ուշադրություն չեմ դարձնում նրան, թե Աստծուն մյուս ծառայողներն ինչ պահանջներ են դնում իրենց առջև։ Կարճ ասած՝ վճռել եմ հետևել Նրա կամքին։ Սա Իմ հայտարարությունն է՝ որպես Նրա արարածներից մեկի, որը ծառայում է Նրա առաջ, մեկի, որը փրկվել և սիրվել է Աստծու կողմից և որը կրել է Նրա հարվածները։ Սա այն մարդու հայտարարությունն է, որը հսկվել, պաշտպանվել, սիրվել ու մեծապես օգտագործվել է Աստծու կողմից։ Այսուհետ կշարունակեմ ընթանալ այս ուղով, մինչև ավարտեմ Աստծու կողմից Ինձ հանձնարարված կարևոր առաջադրանքը։ Բայց, Իմ կարծիքով, ճանապարհի ավարտը մոտ է, քանզի Նրա գործն ավարտվել է, և այն, ինչ մարդն ի վիճակի է անելու, այսօրվանից հեռու չի գնում։

Մայրցամաքային Չինաստանի մուտքը վերականգնման այս հոսքի մեջ աստիճանաբար ծնունդ է տվել տեղական եկեղեցիների, որոնք կենտրոնացած են Սուրբ Հոգու գործի շուրջ։ Աստված անդադար գործել է այս տեղական եկեղեցիներում, քանզի այս ժամանակաշրջանում ծնված եկեղեցիներն Աստծու առանցքն են դարձել անկում ապրած կայսերական ընտանիքում։ Անշուշտ, Աստված անչափ ուրախ էր նման ընտանիքում տեղական եկեղեցիներ հիմնելու համար. Նրա ուրախությունն աննկարագրելի էր։ Աստված մայրցամաքային Չինաստանում տեղական եկեղեցիներ հիմնելուց հետո այս բարի լուրն ուղարկեց աշխարհի տարբեր տեղական եկեղեցիների եղբայրներին ու քույրերին և շատ ոգևորված էր. սա գործի առաջին քայլն էր, որ Նա մտադիր էր կատարել մայրցամաքային Չինաստանում։ Կարելի է ասել, որ սա առաջին արարն էր։ Նա ասես կարողացավ սկսել Իր գործի առաջին քայլը դևերի մի ամրոցում, որն անառիկ է որևէ մարդու կամ բանի համար. մի՞թե սա Աստծու մեծ զորությունը չէ։ Պարզ է, որ այս գործի վերականգնման համար անթիվ եղբայրներ ու քույրեր են նահատակվել՝ մահանալով դևերի մարդասպան դանակի տակ։ Հիմա այս մասին խոսելն Ինձ մեծ ցավ ու զայրույթ է պատճառում, բայց տառապանքի օրերը վերջապես մեծամասամբ անցյալում են։ Այն, որ այսօր ի վիճակի եմ աշխատելու Աստծու համար, և այն, որ կարողացել եմ հասնել այնտեղ, որտեղ այսօր կամ, ամբողջովին Աստծու մեծ զորության շնորհիվ է։ Այս պահին Ես մեծ հիացմունք եմ տածում նրանց հանդեպ, ում Աստված ընտրել է նահատակության համար. նրանք կարողացան հետևել Աստծու կամքին ու զոհաբերել իրենց՝ հանուն Աստծու։ Անկեղծ ասած, եթե Աստծու շնորհն ու ողորմությունը չլինեին, վաղուց տապալված կլինեի տիղմի մեջ։ Փա՜ռք Աստծուն։ Ցանկանում եմ ողջ փառքն Աստծուն տալ, որպեսզի Նա կարողանա հանգստանալ։ Որոշ մարդիկ Ինձ հարցնում են․ «Քո դիրքի պատճառով չպետք է մահանաս։ Ինչո՞ւ ես ուրախանում, երբ Աստված խոսում է մահվան մասին»։ Ուղղակիորեն պատասխանելու փոխարեն պարզապես թեթևակի ժպտում եմ ու ասում․ «Սա է այն ուղին, որին պետք է ձգտեմ, որով պետք է վճռականորեն շարունակեմ ընթանալ»։ Մարդիկ շփոթվում են Իմ պատասխանից։ Նրանք կարող են միայն զարմանքով նայել Ինձ՝ մի փոքր կասկածելով Ինձ։ Սակայն հավատում եմ, որ քանզի սա այն ուղին է, որն ընտրել եմ, ինչպես նաև այն վճիռն է, որը կայացրել եմ Աստծու առաջ, ապա որքան էլ մեծ լինեն դժվարությունները, պետք է շարունակեմ ջանք գործադրել ու առաջ ընթանալ։ Սա, Իմ կարծիքով, այն խոստումն է, որը պետք է պահեն Աստծուն ծառայողներն ու չպետք է դույզն-ինչ դրժեն իրենց խոսքը։ Սա նաև մի կանոն է, սահմանված կարգ, որն առաջ է քաշվել վաղուց՝ Օրենքի դարաշրջանում, և որն Աստծուն հավատացող մարդը պետք է հասկանա։ Թեև Աստծու մասին շատ քիչ գիտելիք ունեմ, և այն, ինչ փաստացի փորձառաբար ապրել եմ, չնչին է, նույնիսկ հիշատակման արժանի չէ, այնպես որ խոսելու համար վեհ գաղափարներ չունեմ, ըստ Իմ փորձառության՝ Աստծու խոսքերին պետք է հնազանդվել, և չի կարելի չենթարկվել դրանց։ Անկեղծ ասած՝ Իմ սեփական գործնական փորձառությունները չնչին են, բայց քանզի Աստված վկայում է Ինձ, և մարդիկ միշտ կույր հավատ ունեն Իմ անձի հանդեպ, ի՞նչ կարող եմ անել։ Սակայն դեռ հուսով եմ, որ մարդիկ կշտկեն Աստծուն սիրելու վերաբերյալ իրենց տեսակետները։ Իմ անձը ոչինչ չարժե, քանզի Ես նույնպես ձգտում եմ Աստծուն հավատալու ճանապարհին, և այն ուղին, որով քայլում եմ, նույնպես ոչ այլ ինչ է, քան Աստծուն հավատալու ուղին։ Մարդը կարող է լավը լինել, բայց չպետք է լինի երկրպագության առարկա։ Նա կարող է միայն հետևելու օրինակ ծառայել։ Ինձ չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են անում, բայց հայտարարում եմ մարդկանց, որ Ես նույնպես փառաբանում եմ Աստծուն․ Հոգու փառքը մսեղիին չեմ տալիս։ Հուսով եմ, որ բոլորը կկարողանան հասկանալ Իմ զգացմունքներն այս հարցում։ Սա Իմ կողմից պատասխանատվությունից խուսափել չէ, սա պարզապես ողջ պատմությունն է։ Սա պետք է միանգամայն պարզ լինի, ուստի այս մասին այլևս չպետք է խոսվի։

Այսօր լուսավորում ստացա Աստծու առաջ։ Երկրի վրա Աստծու ողջ գործը փրկության գործն է։ Դրան ոչինչ խառնված չէ։ Որոշ մարդիկ գուցե այլ կերպ մտածեն, բայց Ես միշտ զգացել եմ, որ Սուրբ Հոգին կատարում է գործի միայն մեկ փուլ՝ փրկության գործը, և ոչ մի այլ գործ։ Սա պետք է պարզ լինի։ Մայրցամաքային Չինաստանում Սուրբ Հոգու գործը պարզ է դարձել միայն հիմա, երբ հասել ենք ներկայիս փուլին։ Եվ ինչո՞ւ է Աստված ցանկանում բացել բոլոր ուղիներն ու գործել մի այնպիսի վայրում, որտեղ վխտում են դևերը։ Սա ցույց է տալիս, որ ամենից առավել Աստված փրկության գործն է կատարում։ Ավելի ստույգ, դա գլխավորապես նվաճման գործն է։ Սկզբում հնչեց Հիսուսի անունը։ (Գուցե ոմանք փորձառաբար չեն ապրել դա, բայց ասում եմ, որ սա Սուրբ Հոգու գործի մի քայլ էր)։ Սա արվեց Շնորհքի դարաշրջանի Հիսուսից հեռանալու համար, ուստի մարդկանց մի մասը նախապես ընտրվեց, իսկ ավելի ուշ ավելի մանրակրկիտ ընտրություն արվեց։ Դրանից հետո մայրցամաքային Չինաստանում հնչեց «Ուիթնես Լիի» անունը, ինչը մայրցամաքային Չինաստանում Սուրբ Հոգու վերականգնման գործի երկրորդ մասն էր։ Սա գործի առաջին քայլն էր, որով Սուրբ Հոգին սկսեց ընտրել մարդկանց, ինչը նախ մարդկանց հավաքելն էր ու սպասելը, որ հովիվը հոգ տանի նրանց մասին. «Ուիթնես Լի» անունն օգտագործվեց՝ այդ ծառայությունը մատուցելու համար։ Աստված անձամբ կատարեց Իր գործը՝ վկայելով «Զորավորը» անվան մասին, իսկ դրանից առաջ այն նախապատրաստական փուլում էր։ Ուստի, սա ճիշտ կամ սխալ լինելու հարց չէ, և սա Աստծու ծրագրի գլխավոր խնդիրը չէ։ «Զորավորը» անվան մասին վկայելուց հետո Աստված պաշտոնապես սկսեց անձամբ կատարել Իր սեփական գործը, և դրանից հետո պաշտոնապես սկսվեցին Նրա գործերը՝ որպես Աստված մսեղիում։ «Զորավոր Տեր» անվան միջոցով Նա Իր վերահսկողության տակ առավ բոլոր նրանց, ովքեր անհնազանդ էին ու ըմբոստ։ Բոլոր մարդիկ սկսեցին մի փոքր մարդկային նմանություն ձեռք բերել, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ սկսում են մեծահասակների նմանվել, երբ դառնում են քսաներեք կամ քսանչորս տարեկան. այսինքն՝ մարդիկ նոր էին սկսել ունենալ բնականոն մարդու կյանք։ Ծառայություն մատուցողների փորձության միջոցով անցումն աստվածայնության մեջ կատարվող գործի փուլին բնականոն կերպով տեղի ունեցավ։ Կարելի է ասել, որ միայն գործի այս քայլն է Նրա այսքան շատ գործի առանցքը, և որ դա Նրա գործի մեջ առաջնային քայլ է։ Մարդիկ ճանաչում և ատում են իրենք իրենց։ Նրանք հասել են մի կետի, որտեղ ի վիճակի են անիծելու իրենց, ուրախ են զոհաբերելու իրենց սեփական կյանքը և ունեն Աստծու հաճելիության թույլ զգացում, որի հիման վրա սկսում են ճանաչել մարդկային կյանքի ճշմարիտ իմաստը՝ այդպիսով համապատասխանելով Աստծու մտադրություններին։ Մայրցամաքային Չինաստանում Աստծու գործը մոտենում է ավարտին։ Աստված մի քանի տարի Իր նախապատրաստություններն իրականացրեց այս կեղտոտ երկրում, սակայն նախկինում մարդիկ երբեք չէին հասել այն կետին, որին հասել են հիմա, ինչը նշանակում է, որ միայն այսօր է Աստված պաշտոնապես սկսում Իր գործը։ Կարիք չկա սա ավելի մանրամասնելու կամ պարզաբանելու։ Միանգամայն ճիշտ է ասել, որ այս գործն արվում է ուղղակիորեն աստվածայնության մեջ, բայց այն իրականացվում է մարդու միջոցով։ Ոչ ոք չի կարող հերքել սա։ Այն, որ Նրա գործն այս սանձարձակ երկրի մարդկանց մեջ կարողացավ հասնել այժմյան աստիճանին, ամբողջովին երկրի վրա Աստծու մեծ զորության շնորհիվ է։ Այս գործի պտուղը կարելի է տանել ցանկացած վայր՝ մարդկանց համոզելու համար։ Ոչ ոք չէր համարձակվի թեթևամտորեն դատողություն անել սրա վերաբերյալ ու հերքել այն։

Նախորդը. Ներածություն

Հաջորդը. Ուղին… (2)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով