Ներածություն
Աստծու խոսքերի այս բաժինը պարունակում է ընդհանուր առմամբ չորս մաս, որոնք Քրիստոսն արտահայտել է 1992 թ. հունիսից մինչև 2010 թ. մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Մեծ մասը գրի է առնվել Քրիստոսի քարոզների և հաղորդակցությունների ձայնագրություններից, երբ Նա քայլում էր եկեղեցիների մեջ։ Դրանք որևէ կերպ չեն զտվել կամ ծաղկեցվել, ոչ էլ փոփոխվել են Քրիստոսի կողմից։ Մնացած մասերն անձամբ Քրիստոսն է գրել։ (Երբ Քրիստոսը գրում է, Նա դա անում է մեկ շնչով՝ առանց մտածելու համար կանգ առնելու կամ երբևէ որևէ խմբագրում իրականացնելու կարիք ունենալու, և Նրա խոսքերն ամբողջությամբ Հոգու արտահայտությունն են. սա կասկածից վեր է։) Այս երկու տեսակի խոսքերն ըստ կարգի կազմակերպելու փոխարեն մենք դրանք դասավորել ենք ըստ այն բնօրինակ հաջորդականության, որով Աստված արտահայտել է դրանք։ Այսպիսով՝ Նրա արտահայտումների ամբողջությունից կարող ենք տեսնել Աստծու գործի քայլերը և հասկանալ, թե ինչպես է Նա գործում յուրաքանչյուր փուլի ընթացքում, և դրանք այսկերպ դասավորելն էլ ավելի օգտակար է Աստծու գործի քայլերի վերաբերյալ մարդու ճանաչողության և Աստծու իմաստության վերաբերյալ նրա ճանաչողության համար համար։
«Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս I»-ի առաջին ութ գլուխները, որոնք հավաքականորեն կոչվում են «Ուղին», Քրիստոսի ասած խոսքերի մի փոքր մասն են, երբ Նա կանգնած էր մարդու հետ հավասար դիրքում։ Թեև բավականին պարզ են թվում, դրանք լցված են մարդու հանդեպ Աստծու սիրով, հոգատարությամբ և հասկացողությամբ։ Մինչ այս Աստված խոսում էր երրորդ երկնքի տեսանկյունից, ինչը մեծ հեռավորություն էր ստեղծում Նրա և մարդու միջև և ստիպում մարդուն վախենալ Աստծուն մոտենալուց, առավել ևս Նրան խնդրելուց, որ կյանքով ապահովի մարդուն։ Հետևաբար «Ուղին» գրքում Աստված մարդու հետ խոսեց որպես հավասարի և մատնանշեց ուղու ուղղությունը՝ այսպիսով սկզբնական վիճակի վերականգնելով մարդու հարաբերությունն Աստծու հետ. մարդն այլևս չէր կասկածում, թե արդյոք Աստված դեռևս խոսելաձև է կիրառում, և այլևս չէր հետապնդվում «մահվան փորձության» սարսափով։ Աստված երրորդ երկնքից իջավ երկիր, մարդը կրակի և ծծմբի լճից եկավ Աստծու գահի առջև, նա ազատվեց «ծառայություն մատուցողի» ուրվականից և նորածին հորթի պես պաշտոնապես ընդունեց Աստծու խոսքերի մկրտությունը։ Միայն այդ ժամանակ Աստված կարողացավ մտերմիկ զրուցել նրա հետ և ավելին անել նրան կյանքով ապահովելու գործից։ Որպես մարդկային էակ Իրեն խոնարհեցնելու Աստծու նպատակը մարդուն մոտենալն էր, մարդու և Աստծու միջև հեռավորությունը նվազեցնելը, մարդու ճանաչումն ու վստահությունը ձեռք բերելը և մարդու մեջ կյանքին ձգտելու ու Աստծուն հետևելու հավատ ներշնչելը։ Ի վերջո «Ուղին» գրքի ութ գլուխներն այն բանալիներն են, որոնցով Աստված բացում է մարդու սրտի դուռը, և դրանք շաքարապատ հաբեր են, որոնք Նա տալիս է մարդուն։ Միայն Աստծու կողմից սա անելով է մարդն ի վիճակի ուշադիր լսելու Աստծու բազմակի ուսուցումներն ու նկատողությունները։ Կարելի է ասել, որ միայն սրանից հետո Աստված պաշտոնապես սկսեց կյանքն ապահովելու և ճշմարտությունն արտահայտելու աշխատանքը գործի այժմյան փուլում, և ապա Նա համբերատարությամբ բացատրեց. «Ի՞նչ տեսակետ պետք է ունենան հավատացյալները», «Աստծու գործի քայլերի մասին»․․․ Մի՞թե նման մեթոդը ցույց չի տալիս Աստծու իմաստությունը և Նրա մանրակրկիտ մտադրությունները։ Այս բաժինը Քրիստոսի՝ կյանքով ապահովելու հենց սկիզբն է, ուստի ճշմարտությունները փոքր-ինչ ավելի մակերեսային են, քան հաջորդող բաժիններինը։ Սրա հիմքում ընկած սկզբունքը շատ պարզ է. Աստված գործում է ըստ մարդու կարիքների, և Նա կուրորեն չի գործում կամ կուրորեն չի խոսում. միայն Աստված է լավագույնս հասկանում մարդու կարիքները, և միայն Աստված է առավելագույնս հաշվի առնում մարդուն ու ամենաշատը սիրում մարդուն։
«Գործ և մուտք» բաժնի առաջինից տասներորդ արտահայտումներում Աստծու խոսքերը մտնում են նոր փուլ։ Որպես արդյունք՝ մենք այս արտահայտումները տեղադրել ենք սկզբում։ Հետագայում լույս տեսավ«Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս II»-ը։ Այս փուլի ընթացքում Աստված ավելի մանրամասն պահանջներ դրեց մարդկանց այս խմբի առջև, որոնք հետևում են Իրեն, պահանջներ, որոնք ներառում էին գիտելիք այն մասին, թե մարդիկ ինչպես պետք է ապրեն, ինչ է պահանջվում նրանց որակից և այլն։ Միևնույն ժամանակ, քանի որ այս մարդիկ վճռական էին հետևելու Աստծուն և այլևս ոչ մի կասկած չունեին Աստծու ինքնության և Աստծու էության վերաբերյալ, Աստված պաշտոնապես սկսեց նրանց վերաբերվել որպես Իր սեփական ընտանիքի անդամների՝ հաղորդակցվելով Աստծու գործի իրական պատմության շուրջ՝ արարչագործության ժամանակներից մինչև այսօր՝ բացահայտելով Աստվածաշնչի փաստացի հանգամանքները և նույնիսկ թույլ տալով նրանց հասկանալ Աստծու մարմնացման ճշմարիտ նշանակությունը։ Այս բաժնի խոսքերի միջոցով մարդիկ կարողացան ավելին հասկանալ Աստծու էության և Նրա գործի էության մասին և ավելի լավ կարողացան գնահատել, որ այն, ինչ իրենք ձեռք էին բերել Աստծու փրկությունը ստանալու միջոցով, գերազանցում էր այն, ինչ ձեռք էր բերվել մարգարեների և առաքյալների կողմից անցած սերունդների ընթացքում։ Աստծու խոսքերի յուրաքանչյուր տողից կարող ես ըմբռնել Նրա իմաստության յուրաքանչյուր նշույլը, ինչպես նաև մարդու հանդեպ Նրա բծախնդիր սերն ու հոգատարությունը։ Այդ խոսքերն արտահայտելիս՝ Աստված վերցրեց մարդու նախկին պատկերացումներն ու մոլորությունները և այն բաները, որոնք մարդը երբեք չէր երևակայել, և, ավելին, նույնիսկ վերցրեց այն ուղին, որով մարդը կքայլեր ապագայում, և մեկ առ մեկ հայտնի դարձրեց դրանք մարդուն։ Թերևս սա՛ է այն, ինչ մարդը կարող է փորձառաբար ապրել որպես նեղ իմաստով սեր ։ Ի վերջո Աստված մարդուն տվել էր այն ամենը, ինչի կարիքը նա ուներ, և այն ամենը, ինչ նա խնդրել էր՝ առանց որևէ բան խնայելու, էլ չասած՝ փոխարենը որևէ բան պահանջելու մասին։
Այս բաժնի հատուկ գլուխները վերաբերում են Աստվածաշնչի վերաբերյալ Աստծու բացատրություններին։ Աստվածաշունչն ուղեկցել է մարդուն պատմության հազարավոր տարիների ընթացքում։ Ավելին՝ մարդիկ բոլորը դրան վերաբերվում են որպես Աստծու, այն աստիճան, որ վերջին օրերում նրանք օգտագործում են Աստվածաշունչը՝ Աստծու տեղը զբաղեցնելու համար, ինչից Աստված խորապես գարշում է։ Այսպիսով՝ Աստված ստիպված էր Իր ազատ ժամանակ մեկ առ մեկ պարզաբանել թե՛ Աստվածաշնչի հիմքում ընկած իրական պատմությունը, թե՛ դրա ծագումը. եթե Նա չաներ դա, Աստվածաշունչը կշարունակեր մարդու սրտում զբաղեցնել Աստծու տեղը, և մարդիկ բոլորը կօգտագործեին Աստվածաշնչի խոսքերը՝ Աստծու գործերը չափելու և դատապարտելու համար։ Բացատրելով Աստվածաշնչի էությունը, կառուցվածքը և թերությունները՝ Աստված ամենևին չէր ժխտում Աստվածաշնչի գոյությունը, ոչ էլ դատապարտում էր այն․ ավելի շուտ, Նա տալիս էր պատշաճ, տեղին բացատրություն՝ վերականգնելու Աստվածաշնչի սկզբնական պատկերը, անդրադառնալու այն թյուր հասկացողություններին, որ մարդն ուներ Աստվածաշնչի նկատմամբ, և բոլոր մարդկանց տալու Աստվածաշնչի ճիշտ գաղափարը, որպեսզի նրանք այլևս չպաշտեին Աստվածաշունչը և այլևս որպեսզի նրանք այլևս չշփոթեին Աստվածաշնչի հանդեպ իրենց կույր հավատն Աստծու հանդեպ հավատի և Աստծուն պաշտելու հետ և անգամ վախենային դրա ճշմարիտ նախապատմությանն ու թերություններին հակադրվելուց։ Երբ մարդիկ բոլորն Աստվածաշնչի մաքուր հասկացողություն ունենան, նրանք ի վիճակի կլինեն առանց խղճի խայթի ազատվելու դրանից և խիզախորեն ընդունելու Աստծու նոր խոսքերը։ Սա է Աստծու նպատակն այս մի քանի գլուխներում։ Ճշմարտությունը, որն Աստված ցանկանում է ասել մարդուն այստեղ, այն է, որ ոչ մի տեսություն կամ փաստ չի կարող փոխարինել Աստծու ներկայիս գործը և խոսքերը, և որ ոչինչ չի կարող գործել Աստծու փոխարեն։ Եթե մարդը չկարողանա խուսափել Աստվածաշնչի ծուղակից, նա երբեք չի կարողանա գալ Աստծու առջև։ Եթե մարդը ցանկանում է գալ Աստծու առջև, նա նախ պետք է մաքրի իր սիրտը ցանկացած բանից, որը կարող է փոխարինել Աստծուն. այդ ժամանակ նա գոհացուցիչ կլինի Աստծու համար։ Թեև Աստված այստեղ միայն բացատրում է Աստվածաշունչը, մի՛ մոռացեք, որ Աստվածաշնչից բացի կան շատ այլ թյուր բաներ, որոնց մարդիկ անկեղծորեն երկրպագում են. նրանք չեն երկրպագում միայն այն բաները, որոնք ճշմարտապես Աստծուց են գալիս։ Աստված պարզապես օգտագործում է Աստվածաշունչը որպես օրինակ՝ բոլոր մարդկանց հիշեցնելու համար։ Մի՛ բռնեք սխալ ուղին և Աստծուն հավատալիս ու Նրա խոսքերն ընդունելիս կրկին ծայրահեղությունների մեջ մի՛ ընկեք և խառնաշփոթի մի՛ մատնվեք։
Խոսքերը, որոնցով Աստված ապահովում է մարդուն, մակերեսայինից անցնում են խորքայինի, և հետևաբար այն ինչին Նրա խոսքերը վերաբերում են, շարունակում է առաջ ընթանալ մարդու արտաքին վարքագծից ու գործողություններից դեպի մարդու ապականված խառնվածքները, և այդտեղից Աստված Իր լեզվական նիզակն ուղղում է մարդուշնչի ամենախոր մասին՝ նրա բուն էությանը։ Այն ժամանակահատվածում, երբ արտահայտվեց «Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս III»-ը, Աստծու արտահայտումները շեշտում են մարդու էությունը և ինքնությունը, և թե ինչ է նշանակում իսկական մարդ լինելը՝ մարդու կյանքի մուտքի վերաբերյալ այս ամենախոր ճշմարտությունները և էական հարցերը։ Իհարկե, վերհիշելով այն ճշմարտությունները, որոնցով Աստված ապահովում է մարդուն «Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս I»-ում, «Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս III»-ի բովանդակությունը համեմատելիսանհավանականորեն խորն է։ Այս բաժնում խոսքեր են, որոնք շոշափում են մարդու ապագա ուղին և այն, թե ինչպես կարող է նա կատարյալ դարձվել. խոսքեր, որոնք շոշափում են մարդկության ապագա վերջնական հանգրվանը, և խոսքեր, որոնք շոշափում են, թե ինչպես Աստված ու մարդը միասին կմտնեն հանգստի մեջ։ (Կարելի է ասել, որ մինչ օրս սրանք այն խոսքերն են, որոնք Աստված արտահայտել է մարդկությանը մարդու բուն էության, առաքելության և մարդու վերջնական հանգրվանի վերաբերյալ, սրանք ամենահեշտն են հասկանալու համար)։ Աստված հույս ունի, որ այս խոսքերն ընթերցող մարդիկ նրանք են, ովքեր առաջացել են մարդկային պատկերացումներից և երևակայություններից, և որ նրանք ունակ են իրենց սրտերի խորքում Աստծու յուրաքանչյուր խոսքի մաքուր հասկացողության։ Ավելին՝ Նա հույս ունի, որ բոլոր նրանք, ովքեր կարդում են այս խոսքերը, կարող են ընդունել Իր խոսքերը որպես ճշմարտություն, ճանապարհ և կյանք, և որ նրանք ձևական չեն Իր հետ, առավել ևս՝ չեն շողոքորթում Իրեն։ Եթե որևէ մեկը կարդա այս խոսքերն Աստծուն քննելու կամ զննելու վերաբերմունքով, ապա այս խոսքերը նրանց համար փակ գրքի պես կլինեն։ Միայն նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, ովքեր վճռական են հետևելու Աստծուն, և ովքեր Նրա հանդեպ կասկածի նշույլ անգամ չունեն, որակավորված են ընդունելու այս խոսքերը։
«Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս IV»-ը աստվածային արտահայտման մեկ այլ դաս է, որը հաջորդում է «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժնին։ Այս բաժինը ներառում է Աստծու հորդորները, ուսուցումները և մերկացումները՝ ուղղված քրիստոնեական բոլոր հարանվանությունների մարդկանց, ինչպիսիք են «Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը» և «Նրանք, ովքեր անհամատեղելի են Քրիստոսի հետ, անշուշտ, Աստծու հակառակորդներն են»։ Այն նաև ներառում է Աստծու՝ մարդու համար առավել հատուկ պահանջները, ինչպիսիք են՝ «Բավարար բարի գործեր պատրաստիր քո նշանակության վայրի համար», «Երեք նախազգուշացում» և «Հանցանքները մարդուն կառաջնորդեն դժոխք»։ Ընդգրկված են բազմաթիվ կողմեր, ինչպիսիք են բոլոր տեսակի մարդկանց մերկացումներն ու դատաստանները և խոսքերն այն մասին, թե ինչպես ճանաչել Աստծուն։ Կարելի է ասել, որ այս բաժինը մարդու նկատմամբ Աստծու դատաստանի կորիզն է։ Աստծու խոսքերի այս բաժնի ամենաանմոռանալի մասն այն է, որ երբ Աստված ուր որ է իջեցնելու էր Իր գործի վարագույրները, Նա մերկացրեց այն, ինչ մարդու ուղնուծուծի մեջ է՝ դավաճանությունը։ Նրա նպատակն այն է, որ բոլոր մարդիկ ամենավերջում իմանան հետևյալ փաստը և դաջեն այն իրենց սրտերի ամենախորքերում․ կարևոր չէ՝ որքան ժամանակ ես եղել Աստծու հետևորդ․ քո բնությունը դեռևս Աստծուն դավաճանելն է։ Այլ կերպ ասած՝ մարդու բնությունն Աստծուն դավաճանելու բնությունն է, որովհետև մարդն իր կյանքում բացարձակ հասունություն չունի, այլ միայն հարաբերական փոփոխություններ ունի իր խառնվածքում։ Թեև այս երկու գլուխները՝ «Դավաճանություն (1)» և «Դավաճանություն (2)», հարված են հասցնում մարդուն, դրանք ճշմարտապես Աստծու ամենահավատարիմ և ամենաբարյացակամ նախազգուշացումներն են մարդուն։ Առնվազն, երբ մարդն ինքնագոհ է և ինքնահավան, այս երկու գլուխները կարդալուց հետո նա կզսպի իր սեփական չար գործերը և կհանդարտվի։ Այս երկու գլուխների միջոցով Աստված բոլոր մարդկանց մղում էհիշելու սա։ Որքան էլ հասուն լինի կյանքդ, որքան էլ խոր լինեն փորձառություններդ, որքան էլ մեծ լինի հավատքդ, անկախ նրանից՝ որտեղ ես ծնվել կամ ուր ես գնում, Աստծուն դավաճանելու քո բնությունը ժայթքելու է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Այն, ինչ Աստված ուզում է ասել յուրաքանչյուր մարդու, հետևյալն է՝ Աստծուն դավաճանելը յուրաքանչյուր մարդու բնածին բնությունն է։ Իհարկե, այս երկու գլուխներն արտահայտելու Աստծու նպատակը մարդուն դուրս թողնելու կամ մարդուն դատապարտելու արդարացումներ գտնելը չէ. ավելի շուտ, այս երկու գլուխների միջոցով Աստված ուզում է մարդուն ավելի իրազեկ դարձնել իր բնությանը, որպեսզի մարդը կարողանա մշտապես զգուշությամբ ապրել Աստծու առջև՝ Աստծու ուղղորդումը ստանալու համար, և որպեսզի մարդը չկորցնի Աստծու ներկայությունը և ոտք չդնի անվերադարձ ուղու վրա։ Այս երկու գլուխները տագնապի ազդանշան են բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Աստծուն։ Հուսով ենք, մարդիկ բոլորը կհասկանան Աստծու մանրակրկիտ մտադրությունները. ի վերջո այս խոսքերը բոլորն անհերքելի փաստեր են, ուստի ի՞նչ կարիք ունի մարդը մանրախնդիր լինելու այն հարցում, թե երբ և ինչպես է Աստված արտահայտել դրանք։ Եթե Աստված այս բոլոր բաները պահեր Իր մեջ և սպասեր, մինչև մարդը հավատար, որ հարմար է, որ Աստված արտահայտի դրանք, մի՞թե չափազանց ուշ չէր լինի։ Ե՞րբ կլիներ այդ ամենահարմար ժամանակը։
Այս չորս բաժիններում Աստված կիրառում է բազմաթիվ մեթոդներ և բազմաթիվ տեսանկյուններ։ Օրինակ՝ երբեմն Նա օգտագործում է երգիծանքի մեթոդը, իսկ երբեմն Նա օգտագործում է ուղղակի ապահովման և ուսուցման մեթոդը. երբեմն Նա օգտագործում է օրինակներ բերելու մեթոդը, իսկ երբեմն Նա օգտագործում է խիստ հանդիմանության մեթոդը։ Ընդհանուր առմամբ, կան ամեն տեսակ տարբեր մեթոդներ, որոնց նպատակը մարդու տարբեր վիճակներին և տարբեր ճաշակներին հարմարվելն է։ Տեսանկյունը, որից Նա խոսում է, մշտապես փոխվում է Նրա խոսքերի տարբեր մեթոդների և բովանդակության հետ։ Օրինակ՝ երբեմն Նա ասում է «Ես» կամ «Ինձ». այսինքն՝ Նա խոսում է մարդու հետ Իր՝ Աստծու տեսանկյունից։ Երբեմն Նա խոսում է երրորդ կողմի տեսանկյունից՝ ասելով, որ «Աստված» այս կամ այն է, և լինում են այլ ժամանակներ, երբ Նա խոսում է մարդկային էակի տեսանկյունից։ Անկախ նրանից՝ ինչ տեսանկյունից է Նա խոսում, դա չի կարող փոխել Նրա էությունը, քանի որ անկախ նրանից՝ ինչ տեսանկյունից է Նա խոսում և արտահայտումներ անում, այն ամենը, ինչ Նա արտահայտում է, Իր՝ Աստծու էությունն է, այն ամենը, ինչ Նա արտահայտում է, ճշմարտությունն է, և դա այն է, ինչի կարիքը մարդկությունն ունի։