Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (7)

Յոթերորդ կետ. խելամիտ կերպով բաշխել և օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի (երկրորդ մաս)

Նախորդ հաղորդակցության ժամանակ քննարկվեց առաջնորդողների և աշխատողների յոթերորդ պարտականությունը. «Խելամիտ կերպով բաշխել և օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի»։ Հիմնականում հաղորդակցվեցինք այս պարտականության երեք կողմերի շուրջ։ Որո՞նք են այդ երեք կողմերը։ (Մեկը՝ խելամիտ կերպով օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության վրա, մյուսը՝ խելամիտ կերպով օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց ուժեղ կողմերի վրա և հաջորդը՝ ինչպես վերաբերվել ու օգտագործել մի քանի հատուկ տեսակի մարդկանց։) Երեք կողմերը հիմնականում սրանք են։ Այս երեք կողմերի տեսանկյունից՝ արդյո՞ք Աստծու տան կողմից մարդկանց օգտագործելու սկզբունքն այնպիսին է, որ յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի։ (Այո։) Արդյո՞ք այս սկզբունքը ճշգրիտ է։ Արդյո՞ք արդարացի է մարդկանց հանդեպ։ (Արդարացի է։) Ինչ վերաբերում է թերզարգացած ինտելեկտով բթամիտ մարդկանց, ապա նրանք անընդունակ են որևէ բան անելու և չեն կարող նույնիսկ չնչին պարտավորություն կատարել։ Եթե նրանց աշխատանք ես հանձնարարում, լինի դա մասնագիտական, տեխնիկական, թե տքնության առումով, չեն կարողանում այն ավարտին հասցնել։ Նման մարդիկ բացարձակապես չեն կարող օգտագործվել, նույնիսկ ծառայություն մատուցելու համար։ Սա ինտելեկտի առումով է։ Մարդկայնության առումով, նրանք, ում մարդկայնությունը վատն է, և ովքեր չար մարդիկ են, թեև կարող են որոշակի աշխատանք անել և որոշակի պարտավորություն կատարել, սակայն քանի որ նրանց մարդկայնությունը չափազանց չար է, իրենց պարտավորությունը կատարելիս խաթարումներ և անհանգստություններ կառաջացնեն՝ ավելի շատ վնաս տալով, քան օգուտ` անկարող որևէ բան լավ անել։ Նման մարդիկ հարմար չեն պարտավորություն կատարելու համար և բացարձակապես չեն կարող օգտագործվել։ Եթե կան մարդիկ, որոնք ունեն որոշակի ուժեղ կողմեր, քանի դեռ բավարարում են Աստծու տան աշխատանքի համար պահանջվող բոլոր պայմաններին՝ չափանիշին համապատասխանող մարդկայնություն ունենալու հիման վրա, ապա կարող են խելամիտ կերպով կարգավորվել և օգտագործվել։ Նախորդ անգամ նաև հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչպես վերաբերվել և օգտագործել մի քանի հատուկ տեսակի մարդկանց։ Առաջին տեսակը Հուդայի նման մարդիկ են, որոնք առանձնապես երկչոտ են։ Դատելով նրանց բնորոշ երկչոտությունից՝ հենց որ գերեվարվեն մեծ կարմիր վիշապի կողմից, հարյուր տոկոս հավանականություն կա, որ Հուդա կդառնան։ Եթե նրանց կարևոր աշխատանք հանձնարարվի, հենց որ որևէ բան պատահի, կմատնեն ամեն ինչ։ Մի՞թե սրանք վտանգավոր կերպարներ չեն։ Կա նաև չհավատացողներին նմանվող մարդկանց մի տեսակ, որոնց անվանում ենք եկեղեցու ընկերներ։ Այս մարդիկ կարծես թե իրենց սրտերում հավատում են, որ Երկնքում կա ինչ-որ Ծերունի, բայց չգիտեն՝ արդյոք Աստված իսկապես գոյություն ունի, որտեղ է Աստված կամ արդյոք Աստված իսկապես կատարել է Իր նոր գործը՝ հաճախ կասկածելով Աստծու գոյությանը։ Նրանք ճշմարտապես չեն հավատում և չեն հետևում Աստծուն։ Հետևաբար, նման մարդիկ չեն կարող օգտագործվել, պիտանի չեն Աստծու տանը պարտավորություն կատարելու համար։ Նույնիսկ նրանք, ովքեր ճշմարտապես հավատում են, պարտադիր չէ, որ կարողանան իրենց պարտավորությունը կատարել չափանիշին համապատասխանող կերպով, էլ ուր մնաց՝ չհավատացողը, եկեղեցու ընկերը։ Մարդկանց մեկ այլ տեսակ են նրանք, ովքեր պաշտոնազրկվել են։ Այս խումբը նույնպես բաժանվում է մի քանի հանգամանքի։

Առաջնորդողների և աշխատողների յոթերորդ պարտականության վերաբերյալ նախորդ հաղորդակցության բովանդակությունը հիմնականում ընդգրկում էր այս երեք հիմնական կետերը։ Մեկը՝ խելամիտ կերպով օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության վրա, մյուսը՝ խելամիտ կերպով օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց ուժեղ կողմերի վրա և հաջորդը՝ ինչպես վերաբերվել ու օգտագործել մի քանի հատուկ տեսակի մարդկանց։ Այս երեք հիմնական կետերը հաղորդակցվեցին՝ հիմնվելով յոթերորդ պարտականության մեջ նշված մի քանի կողմերի վրա, և սկզբունքները բոլորը հստակորեն հաղորդակցվեցին։ Ոմանք ասում են. «Թեև սկզբունքները հստակորեն հաղորդակցվել են, բայց երբ բանը հասնում է որոշակի կոնկրետ հարցերի և հատուկ հանգամանքների, դեռ չգիտենք՝ ինչպես կիրառել այս սկզբունքները, ինչպես վերաբերվել մարդկանց կամ ինչպես առաջխաղացնել և օգտագործել անհատներին. դեռ մեծամասամբ շփոթված ենք»։ Արդյո՞ք նման խնդիր գոյություն ունի։ (Այո։) Ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծվի։ Մարդկանց առաջխաղացնելիս և օգտագործելիս առաջին նկատառումն Աստծու տան աշխատանքի կարիքներն են։ Երկրորդ նկատառումն այն է, թե արդյոք Աստծու տան աշխատանքի վրա անհատի օգտագործման ազդեցությունն ավելի շատ օգտակար է, թե վնասակար, թե հակառակը։ Եթե անհատի մարդկայնությունը թերի է, բայց նրան օգտագործելն Աստծու տան աշխատանքի համար ավելի շատ օգտակար է, քան վնասակար, ապա նման անհատը կարող է ժամանակավորապես օգտագործվել, մինչև ավելի լավ մեկը գտնվի։ Եթե այս մարդուն օգտագործելն ավելի շատ վնաս է բերում, քան օգուտ, ավելի շատ կորուստ, քան շահ՝ հանգեցնելով միայն եկեղեցու աշխատանքը փչացնելուն և ձախողելուն, ապա նման անհատը բացարձակապես չի կարող օգտագործվել։ Սա թեր ու դեմ կողմերը կշռադատելու սկզբունքն է, որը պետք է առաջին հերթին ընկալել այն իրավիճակներում, երբ չկան հարմար թեկնածուներ, և դա նաև մարդկանց ժամանակավորապես օգտագործելու սկզբունքն է։ Երբ հնարավոր չէ հարմար թեկնածու գտնել, և պարզ չէ, թե ով կարող է համեմատաբար ավելի լավը լինել, երբ ակնհայտ չէ, թե ով է լիովին հարմար առաջադրանքի համար, և բոլորը սովորական են թվում, ի՞նչ պետք է արվի։ Միակ տարբերակը համեմատաբար հոգևոր հասկացողություն ունեցող երկու հոգու գտնելն է, այսինքն՝ նրանց, ովքեր մաքուր կերպով են ըմբռնում ճշմարտությունը, որպեսզի համագործակցեն՝ աշխատանքն անելու համար։ Մինչ կատարում են իրենց պարտավորությունները, ճշմարտությունը պետք է ավելի շատ հաղորդակցվի նրանց, և նրանց իրավիճակները պետք է դիտարկվեն ու հասկացվեն. սա հնարավորություն է տալիս որոշելու, թե ով ունի համեմատաբար ավելի լավ որակ, ինչը հեշտացնում է ճիշտ թեկնածու գտնելը։ Անկախ այն բանից, թե ով է նշանակվում պարտավորություն կատարելու, դա պետք է հիմնված լինի նրանց որակի, ուժեղ կողմերի և բնավորության վրա. սա էական է։ Եթե հնարավոր չէ թափանցել այս կողմերի մեջ և հասկանալ, թե ինչ ուժեղ կողմեր ունի մարդը, նրան նախ պետք է հանձնարարվի պարզ պարտավորություն կամ որոշակի ֆիզիկական աշխատանք, կամ նա պետք է նշանակվի ավետարանը հավանական ընդունողների որոնմամբ զբաղվելու՝ ավետարան քարոզելու համար։ Փորձաշրջանից հետո հետևողականությունն ու հետագա դիտարկումը հնարավորություն են տալիս ճշգրտորեն գնահատելու նրանց իրավիճակը և հեշտացնում են նրանց համար ամենահարմար պարտավորությունը որոշելը։ Եթե նրանց որակը չափազանց ցածր է, և չունեն ուժեղ կողմեր, նրանց որոշակի ֆիզիկական աշխատանք հանձնարարելը բավարար կլինի։ Առաջնորդողները և աշխատողները պետք է տարբեր աղբյուրներից հասկացողություն քաղեն կարևոր աշխատանքի վերակացուների, ավետարանչության համակարգողների, թիմի յուրաքանչյուր ղեկավարի, ֆիլմարտադրության թիմերի ռեժիսորների և այլոց մասին և ավելի ինտենսիվորեն դիտարկեն ու քննեն այս մարդկանց, նախքան կկարողանան վստահ լինել նրանց հարցում։ Միայն այս կերպ մարդկանց զգուշորեն պարտավորություններ հանձնարարելով՝ կարող են հավաստիանալ, որ կարգավորումները տեղին են, և որ մարդիկ արդյունավետ կլինեն իրենց պարտավորությունների մեջ։ Ոմանք ասում են. «Նույնիսկ անհավատներն են ասում՝ մի՛ կասկածիր նրանց, ում աշխատանքի ես ընդունում, և աշխատանքի մի՛ ընդունիր նրանց, ում կասկածում ես։ Ինչպե՞ս կարող է Աստծու տունն այսքան անվստահ լինել։ Նրանք բոլորը հավատացյալներ են. որքա՞ն վատը կարող են լինել։ Մի՞թե բոլորը լավ մարդիկ չեն։ Ինչո՞ւ Աստծու տունը պետք է հասկանա, վերահսկի և դիտարկի նրանց»։ Արդյո՞ք այս խոսքերը հիմնավոր են։ Արդյո՞ք դրանք խնդրահարույց են։ (Այո։) Արդյո՞ք որևէ մեկին հասկանալը, նրան խորապես դիտարկելը և նրա հետ մոտիկից շփվելը համապատասխանում է սկզբունքներին։ Լիովին համապատասխանում է սկզբունքներին։ Ո՞ր սկզբունքներին է համապատասխանում։ (Առաջնորդողների և աշխատողների պարտականությունների չորրորդ կետ. «Տեղյակ լինել տարբեր աշխատանքների ղեկավարների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներին և ժամանակին կարգավորել նրանց պարտականությունների բաշխումը կամ անհրաժեշտության դեպքում ազատել նրանց, որպեսզի կանխվեն կամ մեղմացվեն անհամապատասխան մարդկանց օգտագործումից առաջացած վնասները և երաշխավորվի աշխատանքի արդյունավետությունն ու սահուն առաջընթացը»։) Սա հղում անելու լավ կետ է, բայց ո՞րն է սա անելու իրական պատճառը։ Պատճառն այն է, որ մարդիկ ունեն ապականված խառնվածքներ։ Թեև այսօր շատ մարդիկ պարտավորություն են կատարում, բայց ընդամենը մի քանիսն են ձգտում ճշմարտությանը։ Շատ քչերն են ձգտում ճշմարտությանը և մտնում իրականության մեջ իրենց պարտավորությունը կատարելիս։ Մեծամասնության համար դեռևս չկան սկզբունքներ այն հարցում, թե ինչպես են անում բաները, դեռևս այն մարդիկ չեն, ովքեր ճշմարտապես հնազանդվում են Աստծուն. լոկ պնդում են, որ սիրում են ճշմարտությունը, պատրաստակամ են ձգտելու ճշմարտությանը և պատրաստակամ են ջանք թափելու ճշմարտության համար, սակայն դեռևս հայտնի չէ, թե որքան կտևի նրանց վճռականությունը։ Մարդիկ, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, հակված են ցանկացած ժամանակ կամ վայրում բացահայտելու իրենց ապականված խառնվածքները։ Զուրկ են իրենց պարտավորության հանդեպ պատասխանատվության որևէ զգացումից, հաճախ ձևական են, գործում են այնպես, ինչպես ցանկանում են և նույնիսկ անընդունակ են ընդունելու էտումը։ Հենց որ դառնում են բացասական և թույլ, հակված են լքելու իրենց աշխատանքը. սա հաճախ է պատահում, ոչինչ ավելի սովորական չէ։ Այսպես են վարվում բոլոր նրանք, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը։ Եվ այսպես, քանի դեռ մարդիկ ձեռք չեն բերել ճշմարտությունը, անհուսալի են և անվստահելի։ Ի՞նչ է նշանակում, որ անվստահելի են։ Նշանակում է, որ երբ բախվում են դժվարությունների կամ անհաջողությունների, հավանական է, որ վայր ընկնեն և դառնան բացասական ու թույլ։ Արդյո՞ք մեկը, ով հաճախ բացասական և թույլ է, վստահելի մարդ է։ Միանշանակ՝ ոչ։ Բայց ճշմարտությունը հասկացող մարդիկ այլ են։ Մարդիկ, որոնք ճշմարտապես հասկանում են ճշմարտությունը, պարտադիր ունեն աստվածավախ սիրտ և Աստծուն հնազանդվող սիրտ, և միայն աստվածավախ սիրտ ունեցող մարդիկ են վստահելի մարդիկ։ Աստվածավախ սիրտ չունեցող մարդիկ վստահելի չեն։ Ինչպե՞ս պետք է մոտենալ աստվածավախ սիրտ չունեցող մարդկանց։ Նրանց, իհարկե, պետք է տրվի սիրառատ օգնություն և աջակցություն։ Նրանց պետք է ավելի շատ հետևել, երբ կատարում են իրենց պարտավորությունը, և ավելի շատ օգնություն ու հրահանգ տալ։ Միայն այդ դեպքում կարելի է երաշխավորել, որ արդյունավետորեն կկատարեն իրենց պարտավորությունը։ Եվ ո՞րն է սա անելու նպատակը։ Գլխավոր նպատակն Աստծու տան աշխատանքը պահպանելն է։ Երկրորդական նպատակն այն է, որպեսզի ժամանակին բացահայտվեն խնդիրները, ժամանակին ապահովեն, աջակցեն կամ էտեն նրանց՝ շտկելով շեղումները և լրացնելով նրանց թերություններն ու պակասությունները։ Սա օգտակար է մարդկանց համար։ Դրանում ոչ մի չարամիտ բան չկա։ Մարդկանց վերահսկելը, դիտարկելը, հասկանալ փորձելը՝ այս ամենն այն բանի համար է, որպեսզի օգնեն նրանց մտնել Աստծու հանդեպ հավատի ճիշտ ուղի, հնարավորություն տան նրանց կատարելու իրենց պարտավորությունն այնպես, ինչպես Աստված է պահանջում և սկզբունքի համաձայն, թույլ չտան նրանց որևէ խաթարում և անհանգստություն առաջացնել և ապարդյուն աշխատանք անել։ Սա անելու նպատակն ամբողջովին նրանց հանդեպ և Աստծու տան աշխատանքի հանդեպ պատասխանատվություն ցուցաբերելն է։ Դրանում ոչ մի չարամտություն չկա։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկն ասում է. «Ուրեմն սրանք են այն սկզբունքները, որոնցով աստծու տունը վերաբերվում է մարդկանց, սրանք են այն միջոցները, որոնք օգտագործում են։ Այսուհետ պետք է զգույշ լինեմ։ Աստծու տանը անվտանգության զգացում չկա։ Միշտ ինչ-որ մեկը հետևում է քեզ. դժվար է կատարել պարտավորությունդ»։ Մի՞թե այս պնդումը ճիշտ է։ Ինչպիսի՞ մարդիկ կասեին նման բան։ (Չհավատացողները։) Չհավատացողները, անհեթեթ մարդիկ և հոգևոր հասկացողություն չունեցողները հակված են խոսելու խճճված անհեթեթություն՝ առանց հասկանալու ճշմարտությունը։ Ո՞րն է խնդիրն այստեղ։ Մի՞թե սրանք խոսքեր չեն, որոնք դատում և դատապարտում են եկեղեցու աշխատանքը։ Դա նաև ճշմարտության և դրական բաների դատաստան և դատապարտում է։ Նրանք, ովքեր ունակ են ասելու նման խոսքեր, միանշանակ բթամիտ մարդիկ են, որոնք չեն հասկանում ճշմարտությունը, բոլորը չհավատացողներ են, որոնք չեն սիրում ճշմարտությունը։

Աստծու տունը վերահսկում, դիտարկում և փորձում է հասկանալ նրանց, ովքեր պարտավորություն են կատարում։ Ի վիճակի՞ եք արդյոք ընդունելու Աստծու տան այս սկզբունքը։ (Այո՛։) Հրաշալի բան է, եթե կարող ես ընդունել, որ Աստծու տունը վերահսկի, դիտարկի և փորձի հասկանալ քեզ։ Դա օգնում է քեզ կատարել պարտավորությունդ, ի վիճակի լինել կատարելու այն չափանիշին համապատասխանող կերպով և բավարարելու Աստծու մտադրությունները։ Դա նպաստում և օգնում է քեզ՝ առանց որևէ բացասական կողմի։ Երբ հասկանաս այս սկզբունքը, մի՞թե այլևս չպետք է ունենաս դիմակայության կամ զգուշավորության որևէ զգացում առաջնորդողների, աշխատողների և Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողության հանդեպ։ Թեև երբեմն ինչ-որ մեկը փորձում է հասկանալ քեզ, դիտարկում է քեզ և վերահսկում աշխատանքդ, բայց սա մի բան չէ, որ պետք է անձնական ընդունել։ Ինչո՞ւ եմ Ես սա ասում։ Որովհետև այն առաջադրանքները, որոնք հիմա քոնն են, այն պարտավորությունը, որը կատարում ես և ցանկացած աշխատանք, որ անում ես, որևէ մեկի անձնական գործերը կամ անձնական աշխատանքը չեն։ Դրանք առնչվում են Աստծու տան աշխատանքին և կապված են Աստծու գործի մի մասի հետ։ Հետևաբար, երբ որևէ մեկը մի փոքր վերահսկում կամ դիտարկում է քեզ կամ փորձում է հասկանալ խորը մակարդակով՝ փորձելով անկեղծ զրույց ունենալ քեզ հետ և պարզել, թե ինչպիսին է եղել վիճակդ այս ընթացքում, և նույնիսկ երբեմն, երբ նրանց վերաբերմունքը մի փոքր ավելի կոշտ է, և մի փոքր էտում, կարգավարժում և հանդիմանում են քեզ, այս ամենի պատճառն այն է, որ բարեխիղճ և պատասխանատու վերաբերմունք ունեն Աստծու տան գործի հանդեպ։ Չպետք է ունենաս որևէ բացասական միտք և չպետք է արձագանքես բացասական հույզերով։ Ի՞նչ է նշանակում՝ արդյոք կարող ես ընդունել, երբ ուրիշները վերահսկում, դիտարկում և փորձում են հասկանալ քեզ։ Որ սրտումդ ընդունում ես Աստծու զննումը։ Եթե չես ընդունում մարդկանց վերահսկողությունը, դիտարկումը և քեզ հասկանալու փորձերը և նույնիսկ դիմադրում ես դրան, ի վիճակի՞ ես արդյոք ընդունելու Աստծու զննումը։ Աստծու զննումն ավելի մանրամասն, խորը և ճշգրիտ է, քան երբ մարդիկ են փորձում հասկանալ քեզ։ Աստծու պահանջները շատ ավելի կոնկրետ, խիստ և խորն են։ Եթե չես կարող նույնիսկ ընդունել Աստծու ընտրյալ մարդկանց կողմից վերահսկվելը, մի՞թե պնդումներդ, թե կարող ես ընդունել Աստծու զննումը, դատարկ խոսքեր չեն։ Որպեսզի ի վիճակի լինես ընդունելու Աստծու զննումն ու քննությունը, նախ պետք է ընդունես Աստծու տան, առաջնորդողների և աշխատողների կամ եղբայրների ու քույրերի կողմից վերահսկվելը։ Ոմանք ասում են. «Ես ունեմ մարդու իրավունքներ, ունեմ ազատություն, ունեմ աշխատելու իմ ձևը։ Վերահսկողության և ստուգման ենթարկվելն այն ամենում, ինչ անում եմ, մի՞թե ապրելու այնքան խեղդող ձև չէ։ Ո՞ւր են իմ մարդու իրավունքները։ Ո՞ւր է իմ ազատությունը»։ Արդյո՞ք այս պնդումը ճիշտ է։ Արդյո՞ք մարդու իրավունքներն ու ազատությունը ճշմարտությունն են։ Ճշմարտությունը չեն։ Մարդու իրավունքներն ու ազատությունը լոկ մարդկային հասարակության մեջ մարդկանց վերաբերվելու համեմատաբար քաղաքակիրթ և առաջադեմ ձևեր են, բայց Աստծու տանը Աստծու խոսքը և ճշմարտությունը վեր են ամեն ինչից. դրանք չեն կարող հիշատակվել «մարդու իրավունքների» և «ազատության» հետ նույն շարքում։ Հետևաբար, Աստծու տանն այն ամենը, ինչ արվում է, հիմնված չէ անհավատ աշխարհի բարձր տեսությունների կամ գիտելիքի վրա, այլ Աստծու խոսքի և ճշմարտության վրա։ Ուստի, երբ ոմանք ասում են, որ ուզում են մարդու իրավունքներ և ազատություն, արդյո՞ք սա համապատասխանում է սկզբունքներին։ (Չի համապատասխանում։) Միանգամայն պարզ է, որ դա չի համապատասխանում պարտավորություն կատարելու սկզբունքին։ Դու Աստծու տանն ես, կատարում ես արարածի պարտավորությունը, ոչ թե աշխատում ես հասարակության մեջ՝ գումար վաստակելու համար։ Այսպիսով, կարիք չկա, որ որևէ մեկը հանդես գա ի պաշտպանություն քեզ՝ պաշտպանելու մարդու իրավունքներդ. նման բաներն անհրաժեշտ չեն։ Արդյո՞ք մարդկանց մեծամասնությունն ունի զանազանություն մարդու իրավունքների և ազատության վերաբերյալ։ Դրանք պատկանում են մարդկային մտքերին ու տեսանկյուններին և չեն կարող հիշատակվել ճշմարտության հետ նույն շարքում. նման գաղափարներն Աստծու տանը տեղ չունեն։ Առաջնորդողի կողմից աշխատանքդ վերահսկելը լավ բան է։ Ինչո՞ւ։ Որովհետև դա նշանակում է, որ նա պատասխանատվություն է ստանձնում եկեղեցու աշխատանքի համար. սա նրա պարտավորությունն է, նրա պատասխանատվությունը։ Այս պատասխանատվությունը կատարել կարողանալն ապացուցում է, որ նա իրավասու առաջնորդող է, լավ առաջնորդող։ Եթե քեզ տրվեր լիակատար ազատություն և մարդու իրավունքներ, և կարողանայիր անել այն, ինչ ուզում ես, հետևել ցանկություններիդ և վայելել լիակատար ազատություն ու ժողովրդավարություն, և անկախ այն բանից, թե ինչ ես արել կամ ինչպես ես արել, առաջնորդողը հոգ չտաներ կամ չվերահսկեր, երբեք չհարցաքններ քեզ, չստուգեր աշխատանքդ, չխոսեր, երբ խնդիրներ հայտնաբերվեին, և միայն կամ շողոքորթեր կամ բանակցեր քեզ հետ, արդյո՞ք նա լավ առաջնորդող կլիներ։ Միանշանակ՝ ոչ։ Նման առաջնորդողը վնասում է քեզ։ Նա ներողամիտ է չարագործությանդ հանդեպ՝ թույլ տալով քեզ դեմ գնալ սկզբունքներին և անել այն, ինչ ցանկանում ես. նա քեզ հրում է դեպի կրակի հորը։ Սա այնպիսի առաջնորդող չէ, որը պատասխանատու է և համապատասխանում է չափանիշին։ Մյուս կողմից, եթե առաջնորդողն ի վիճակի է կանոնավոր կերպով վերահսկելու քեզ, բացահայտելու խնդիրները աշխատանքումդ և ժամանակին հիշեցնելու կամ հանդիմանելու ու մերկացնելու քեզ և ժամանակին շտկելու ու օգնելու սխալ ձգտումներիդ և պարտավորությունը կատարելիս շեղումներիդ հարցում, և նրա վերահսկողության, հանդիմանության, ապահովման և օգնության ներքո սխալ վերաբերմունքդ պարտավորությանդ հանդեպ փոխվում է, ի վիճակի ես դեն նետելու որոշ անհեթեթ տեսակետներ, սեփական գաղափարներդ և պոռթկունությունից առաջացած բաներն աստիճանաբար նվազում են, և ի վիճակի ես հանգիստ ընդունելու պնդումներն ու տեսակետները, որոնք ճիշտ են և համապատասխանում են ճշմարտության սկզբունքներին, մի՞թե սա օգտակար չէ քեզ համար։ Օգուտներն իսկապես հսկայական են։

Աստծու տունն իր առաջնորդողներին և աշխատողներին վերաբերվում է՝ կիրառելով վերահսկողություն, դիտարկում և հասկացողություն։ Ո՞րն է մարդկանց այսպես վերաբերվելու հիմքը։ Ինչո՞ւ մարդկանց վերաբերվել այս կերպ։ Մի՞թե սա պարտավորության հանդեպ հավատարիմ, լուրջ և պատասխանատու լինելու սկզբունքներից առաջացած մեթոդ և մոտեցում չէ։ (Այո՛։) Եթե առաջնորդողը երբեք չի վերահսկում, չի դիտարկում կամ խորապես չի հասկանում այն մարդկանց, որոնց համար պատասխանատու է պարտավորությունները կատարելիս, արդյո՞ք կարող է համարվել պարտավորությանը հավատարիմ առաջնորդող։ Միանշանակ՝ ոչ։ Արդյո՞ք ձեր առաջնորդողները, աշխատողները և վերակացուները երբևէ ստուգել են ձեր աշխատանքդ։ Արդյո՞ք հետաքրքրվել են աշխատանքիդ առաջընթացով։ Արդյո՞ք լուծել են աշխատանքումդ առաջացած խնդիրները։ Արդյո՞ք շտկել են աշխատանքիդ որևէ ակնհայտ թերություն կամ շեղում։ Արդյո՞ք առաջարկել են օգնություն, մատակարարում, աջակցություն կամ էտում՝ կապված մարդկայնությանդ տարբեր դրսևորումների ու բացահայտումների և կյանքի մուտքի ձգտմանդ հետ։ Եթե առաջնորդողը ոչ միայն երբեք ուղղորդում չի տրամադրում սովորական պարտավորություններ կատարողներին, այլև երբեք հաղորդակցություն, օգնություն կամ աջակցություն չի տրամադրում կարևոր աշխատանքով զբաղվողներին՝ էլ չասած վերահսկողության, դիտարկման կամ խորը հասկացողության մասին, առանց այս դրսևորումների և գործողությունների՝ արդյո՞ք կարող է այս առաջնորդողը համարվել իրական աշխատանք անող առաջնորդող։ Արդյո՞ք որպես առաջնորդող համապատասխանում է չափանիշին։ (Ո՛չ։) Ոմանք ասում են. «Մեր առաջնորդողը շաբաթական երկու անգամ պարզապես հավաքույթներ է անցկացնում մեզ համար, մի փոքր հաղորդակցվում է Աստծու խոսքերի շուրջ, իսկ հետո կարդում է որոշակի հաղորդակցություն Վերևից և երբեմն հաղորդակցվում է անձնական փորձառական հասկացողության մասին։ Բայց երբեք որևէ խորհուրդ, մատակարարում կամ օգնություն չի առաջարկել մեր տարբեր վիճակների, ինչպես նաև այն դժվարությունների վերաբերյալ, որոնց բախվում ենք մեր պարտավորությունները կատարելիս կամ կյանքի մուտքի մեջ»։ Ի՞նչ կասեք այս առաջնորդողի մասին։ (Չի համապատասխանում չափանիշին, կեղծ առաջնորդող է։) Եթե առաջնորդողը հոգ չի տանում սեփական աշխատանքի կամ իր ենթակայության տակ գտնվող մարդկանց տարբեր վիճակների մասին, ոչ էլ կատարում է իր պարտականությունները, ապա որպես առաջնորդող չի համապատասխանում չափանիշին։ Ոչ մեկի չի վերահսկում, չի դիտարկում կամ չի փորձում հասկանալ։ Ամեն անգամ նրա հետ խոսակցություններդ այսպես են ընթանում. «Ինչպե՞ս է այս մարդը հիմա»։ «Ներկայումս դիտարկում եմ նրան»։ «Որքա՞ն ժամանակ ես դիտարկում։ Ծանո՞թ ես նրան»։ «Դիտարկում եմ նրան մեկ կամ երկու տարի։ Դեռ այնքան էլ ծանոթ չեմ նրան»։ «Իսկ ի՞նչ կասես այն մարդու մասին»։ «Դեռ այնքան էլ հստակ չգիտեմ նրա մասին, բայց կարող է դիմանալ դժվարությունների պարտավորությունը կատարելիս, ունի վճռականություն և պատրաստակամ է ծախսվելու Աստծու համար»։ «Դա զուտ մակերեսային է։ Իսկ ի՞նչ կասես ճշմարտության նրա ձգտման մասին»։ «Պետք է դրա մասին էլ իմանա՞մ։ Դե լավ, կպարզեմ դա»։ Թե էլի որքան ժամանակ պետք կլինի սպասել արդյունքների այն բանից հետո, երբ ասում է, որ կպարզի դա, հայտնի չէ. անորոշություն է։ Նման կեղծ առաջնորդողն անվստահելի է աշխատանքում։

Արդյո՞ք ձեր եկեղեցու առաջնորդողները և ձեր վերակացուները պատասխանատու վերաբերմունք ունեն ձեր աշխատանքի հանդեպ։ Արդյո՞ք ճշմարտապես ընկալում և հասկանում են ձեր վիճակներն աշխատանքի վերաբերյալ։ Արդյո՞ք աշխատանքի այս կողմը պատշաճ կերպով է իրականացվել։ (Ո՛չ։) Նրանցից ոչ մեկը պատշաճ կերպով չի իրականացրել այս կողմը. ոչ մեկը չի հասել իր պարտավորությանը հավատարիմ լինելու և աշխատանքի հանդեպ լուրջ ու պատասխանատու լինելու կետին։ Ուրեմն արդյո՞ք սրան հասնելը հեշտ է։ Արդյո՞ք դժվար է։ Դժվար չէ։ Եթե ճշմարտապես ունես որոշակի աստիճանի որակ, ճշմարտապես տիրապետում ես մասնագիտական հմտություններին պատասխանատվությանդ շրջանակներում և օտար չես մասնագիտությանդ, ապա պարզապես պետք է հետևես մեկ արտահայտության, և կկարողանաս հավատարիմ լինել պարտավորությանդ։ Ո՞ր արտահայտությանը։ «Սիրտ դի՜ր դրա մեջ»։ Եթե սիրտ դնես բաների մեջ և սիրտ դնես մարդկանց մեջ, ապա կկարողանաս հավատարիմ և պատասխանատու լինել պարտավորությանդ մեջ։ Արդյո՞ք այս արտահայտությունը հեշտ է կիրառել։ Ինչպե՞ս ես կիրառում։ Դա չի նշանակում օգտագործել ականջներդ՝ լսելու համար, ոչ էլ միտքդ՝ մտածելու համար. նշանակում է օգտագործել սիրտդ։ Եթե մարդը կարող է ճշմարտապես օգտագործել իր սիրտը, ապա երբ աչքերը տեսնում են, որ ինչ-որ մեկը մի բան է անում, ինչ-որ կերպ է վարվում կամ ինչ-որ արձագանք ունի որևէ բանի նկատմամբ, կամ երբ ականջները լսում են որոշ մարդկանց կարծիքները կամ փաստարկները, իր սիրտն օգտագործելով այս բաների շուրջ խորհելու և մտորելու համար, մտքում կծնվեն որոշ գաղափարներ, տեսակետներ և վերաբերմունքներ։ Այս գաղափարները, տեսակետները և վերաբերմունքները կօգնեն նրան ունենալ խորը, կոնկրետ և ճիշտ հասկացողություն տվյալ մարդու կամ բանի վերաբերյալ, և միևնույն ժամանակ առաջ կբերեն համապատասխան և ճիշտ դատողություններ ու սկզբունքներ։ Միայն այն ժամանակ, երբ մարդն ունի իր սիրտն օգտագործելու այս դրսևորումները, նշանակում է, որ հավատարիմ է իր պարտավորությանը։ Բայց եթե սիրտ չես դնում բաների մեջ, եթե չունես դրա սիրտը, ապա աչքերդ չեն արձագանքում այն ամենին, ինչ տեսնում ես, և ականջներդ չեն արձագանքում այն ամենին, ինչ լսում ես։ Աչքերդ երբեք չեն դիտարկում մարդկանց, իրադարձություններն ու բաները, չեն դիտարկում այն տեղեկատվությունը, որին հանդիպում ես։ Սրտումդ չես զանազանի այն տարբեր ձայներն ու փաստարկները, որոնք լսում ես, անկարող կլինես զանազանել այն տեղեկատվությունը, որը լսում ես։ Սա նման է կույր լինելուն՝ չնայած բաց աչքեր ունենալուն։ Երբ մարդու սիրտը կույր է, նրա աչքերը նույնպես կույր են։ Ուրեմն ի՞նչն է հանգեցնում գաղափարների, տեսակետների և վերաբերմունքների ձևավորմանը՝ աչքերով բաներ դիտարկելուց և ականջներով տեղեկատվություն ստանալուց։ Այդ ամենը կախված է բաների մեջ սիրտ դնելուց և ճշմարտությունը փնտրելուց։ Եթե սիրտ դնես բաների մեջ, երբ էլ որ տեղեկատվություն ստանաս, լինի դա տեսած, թե լսած, ի վիճակի կլինես տեսակետներ ձևավորելու և խորը հասկացողություն ձեռք բերելու մարդու կամ բանի վերաբերյալ։ Բայց եթե սիրտ չես դնում բաների մեջ, ստացված տեղեկատվության ոչ մի քանակ օգտակար չէ։ Եթե սիրտ չես դնում դա զանազանելու կամ դրա մեջ թափանցելու մեջ, ոչինչ ձեռք չես բերի՝ դառնալով անարժեք, անօգուտ։ Ո՞վ է նկատի առնվում անօգուտ մարդ ասելով։ Նկատի է առնվում մեկը, ով սիրտ չի դնում իր պարտավորությունը կատարելու մեջ. ունի աչքեր և ականջներ, բայց դրանք անօգուտ են։ Անսիրտ մարդը հավատարիմ չի լինի իր պարտավորությանը, ոչ էլ լուրջ և պատասխանատու վերաբերմունքի կհասնի իր աշխատանքի հանդեպ։

Աստծու տունը վերահսկողություն է կիրառում բոլոր մակարդակների առաջնորդողների և աշխատողների նկատմամբ՝ դիտարկելով և հասկանալով նրանց խորը մակարդակով, նպատակ ունենալով բարելավել եկեղեցու աշխատանքը և հնարավորինս արագ առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց դեպի Աստծու հանդեպ հավատի ճիշտ ուղի։ Հետևաբար, առաջնորդողներին և աշխատողներին վերահսկելն ու դիտարկելն էական է և պետք է կիրառվի այսպես։ Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողությամբ, եթե հայտնաբերվում է, որ առաջնորդողները և աշխատողները չեն զբաղվում իրական աշխատանքով, և նրանց հարցը ժամանակին լուծվում ու կարգավորվում է, սա օգտակար է եկեղեցու աշխատանքի առաջընթացի համար։ Առաջնորդողներին և աշխատողներին վերահսկելն Աստծու ընտրյալ մարդկանց պատասխանատվությունն է, և դա անելը լիովին համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Քանի որ առաջնորդողները և աշխատողներն ունեն ապականված խառնվածքներ, եթե չվերահսկվեն, ապա դա ոչ միայն վնասաբեր կլինի նրանց համար, այլև ուղղակիորեն կազդի եկեղեցու աշխատանքի վրա։ Ի՞նչ հանգամանքներում առաջնորդողները և աշխատողներն այլևս կարիք չունեն Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողության։ Այն ժամանակ, երբ առաջնորդողներն ու աշխատողները լիովին հասկանում են ճշմարտությունը, մտնում են ճշմարտության իրականություն և գործում են սկզբունքներով՝ դառնալով Աստծու կողմից կատարելագործված և օգտագործվող մարդիկ։ Նման դեպքերում Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողությունն այլևս անհրաժեշտ չէ, և Աստծու տունն այլևս չի շեշտադրի այս հարցը։ Սակայն, արդյո՞ք երաշխավորված է, որ Աստծու կողմից կատարելագործված մեկը լիովին զերծ է սխալներից և շեղումներից։ Պարտադիր չէ։ Հետևաբար, Աստծու զննումը դեռևս անհրաժեշտ է, ինչպես և ճշմարտությունը հասկացողների վերահսկողությունը։ Այս կիրարկումը լիովին համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Քանի որ բոլոր մարդիկ ունեն ապականված խառնվածքներ, միայն վերահսկողության միջոցով կարելի է հորդորել առաջնորդողներին և աշխատողներին պատասխանատվություն ստանձնել իրենց աշխատանքի համար և հավատարիմ լինել իրենց պարտավորություններին։ Առանց վերահսկողության, առաջնորդողների և աշխատողների մեծամասնությունը կգործեր կամայական անխոհեմությամբ և կորդեգրեր ձևական մոտեցում. սա օբյեկտիվ փաստ է։ Եթե առաջնորդող կամ աշխատող ես, և շրջապատիդ եղբայրներն ու քույրերը հաճախ վերահսկում և դիտարկում են քեզ՝ փորձելով հասկանալ, թե արդյոք մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը, ապա քեզ համար սա լավ բան է։ Եթե խնդիր են հայտնաբերում քո մեջ, և կարողանում ես հնարավորինս արագ լուծել դա, ապա սա օգտակար է քո ճշմարտության ձգտման և կյանքի մուտքի համար։ Եթե հայտնաբերեն, որ չարիք ես գործում, և որ ծածուկ բազմաթիվ չար վարքագծեր ես դրսևորում և միանշանակ այն մարդը չես, որը ձգտում է ճշմարտությանը, կմերկացնեն և կպաշտոնազրկեն քեզ, ինչը պատուհաս կհեռացնի Աստծու ընտրյալ մարդկանց համար, ինչպես նաև թույլ կտա քեզ խուսափել ավելի խիստ պատժից։ Նման վերահսկողությունն օգտակար է ցանկացածի համար։ Եվ այսպես, առաջնորդողները և աշխատողները պետք է ճիշտ արձագանք ունենան Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողության նկատմամբ։ Եթե մեկն ես, ով վախենում է Աստծուց և խուսափում է չարից, կզգաս, որ քեզ պետք է Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողությունը, և որ դրանից էլ ավելի շատ քեզ պետք է նրանց աջակցությունը։ Եթե չար մարդ ես և ունես մեղավոր խիղճ, կվախենաս վերահսկվելուց և կփորձես խուսափել դրանից. սա անխուսափելի է։ Հետևաբար, կասկած չկա, որ բոլոր նրանք, ովքեր դիմակայում և հակակրանք են տածում Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողության նկատմամբ, թաքցնելու բան ունեն և միանշանակ ազնիվ մարդիկ չեն։ Ոչ ոք ավելի շատ չի վախենում վերահսկողությունից, քան նենգ մարդիկ։ Ուրեմն ի՞նչ վերաբերմունք պետք է որդեգրեն առաջնորդողները և աշխատողներն Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողության նկատմամբ։ Արդյո՞ք դա պետք է լինի բացասականություն, զգուշավորություն, դիմակայություն և վրդովմունք, թե՞ հնազանդություն Աստծու ներդաշնակեցումների ու կարգավորումների նկատմամբ և խոնարհ ընդունում։ (Խոնարհ ընդունում։) Ինչի՞ն է վերաբերում խոնարհ ընդունումը։ Նշանակում է ընդունել ամեն ինչ Աստծուց, փնտրել ճշմարտությունը, որդեգրել ճիշտ վերաբերմունք և չլինել պոռթկուն։ Եթե ինչ-որ մեկն իսկապես խնդիր է հայտնաբերում քո մեջ և մատնանշում է այն քեզ՝ օգնելով զանազանել և հասկանալ դա, աջակցելով քեզ այս խնդրի լուծման հարցում, ապա նա պատասխանատու է քո հանդեպ և պատասխանատու է Աստծու տան աշխատանքի և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի հանդեպ։ Սա ճիշտ արարք է և միանգամայն բնական և արդարացված է։ Եթե կան այնպիսիք, ովքեր եկեղեցու վերահսկողությունը համարում են Սատանայից և չարամիտ մտադրություններից բխող, ապա նրանք դևեր և Սատանաներ են։ Նման դիվային բնությամբ նրանք, անշուշտ, չէին ընդունի Աստծու զննումը։ Եթե ինչ-որ մեկը ճշմարտապես սիրում է ճշմարտությունը, ճիշտ հասկացողություն կունենա Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողության վերաբերյալ, ի վիճակի կլինի համարելու, որ դա արվում է սիրուց դրդված, որպես Աստծուց եկող, և ի վիճակի կլինի դա ընդունելու Աստծուց։ Նա միանշանակ պոռթկուն չի լինի կամ չի գործի ազդակի ներքո, էլ ուր մնաց, որ նրա սրտում հայտնվի դիմակայություն, զգուշավորություն կամ կասկած։ Ամենաճիշտ վերաբերմունքը, որով պետք է մոտենալ Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկողությանը, հետևյալն է. ցանկացած խոսք, գործողություն, վերահսկողություն, դիտարկում կամ շտկում, նույնիսկ էտում, որն օգտակար է քեզ, պետք է ընդունես Աստծուց. մի՛ եղիր պոռթկուն։ Պոռթկուն լինելը գալիս է չարից՝ Սատանայից, չի գալիս Աստծուց, և դա այն վերաբերմունքը չէ, որը մարդիկ պետք է ունենան ճշմարտության հանդեպ։

Առաջնորդողների և աշխատողների յոթերորդ պարտականության վերաբերյալ այսքանն ենք ավելացնում և հաղորդակցվում։ Ուրեմն արդյո՞ք սա նշանակում է, որ այս պարտականությունը լիովին հաղորդակցվել է՝ առանց ավելացնելու որևէ այլ կոնկրետ բովանդակություն։ Ո՛չ, յուրաքանչյուր պարտականություն դեռևս պարունակում է շատ ավելի կոնկրետ և մանրամասն բովանդակություն։ Այն, ինչի մասին Ես հաղորդակցվեցի, գլխավոր սկզբունքներն են։ Մնացածը՝ ինչպես իրականացնել կոնկրետ մանրամասները և կիրարկել ու կիրառել այս սկզբունքները, կախված է փորձառության միջոցով ձեր ներգրավվածությունից։ Եթե դեռ չեք կարողանում թափանցել այս սկզբունքների մեջ կամ չգիտեք՝ ինչպես կիրառել դրանք, ապա փնտրեք և հաղորդակցվեք միասին։ Եթե միասին հաղորդակցվելը դեռևս արդյունքների չի հանգեցնում, ապա հարցումներ արեք ձեզանից վեր գտնվողներին։ Մի խոսքով, լինի դա ցանկացած տեսակի մարդու հետ գործ ունենալը, թե որոշելը, թե ում առաջխաղացնել և օգտագործել, ամենը պետք է համապատասխանի սկզբունքներին։ Որոշ տաղանդավոր անհատների համար, այն իրավիճակներում, երբ ոչ ոք չի կարող լիովին թափանցել նրանց մեջ կամ հասկանալ նրանց, կարող են նախնականորեն առաջխաղացվել և օգտագործվել՝ համաձայն եկեղեցու աշխատանքի կարիքների։ Մի՛ հապաղեք աշխատանքի հարցում և մի՛ հապաղեք մարդկանց մշակման հարցում. սա առանցքային է։ Ոմանք հարցնում են. «Իսկ եթե նրանք փչացնե՞ն աշխատանքն օգտագործվելուց հետո։ Ո՞վ է պատասխանատու»։ Երբ օգտագործում ես ինչ-որ մեկին, արդյո՞ք դա նման է նրան ամայի կղզում դնելուն, որտեղ ոչ ոք չի կարող կապ հաստատել նրա հետ։ Մի՞թե իրականում նրա շուրջ չկան շատ ուրիշներ, ովքեր զբաղված են կոնկրետ առաջադրանքներով։ Այս բոլոր հարցերը լուծելու ուղիներ կան, այն է՝ վերահսկել, դիտարկել և հասկանալ նրան, և եթե իրադրությունները թույլ են տալիս՝ մոտիկից շփվելու միջոցով։ Ի՞նչ է կոնկրետ ենթադրում մոտիկից շփումը։ Ենթադրում է նրա հետ միասին աշխատել։ Աշխատելու գործընթացը նրան հասկանալու գործընթացն է։ Մի՞թե աստիճանաբար չես հասկանա նրան այս տեսակ շփման միջոցով։ Եթե հնարավորություն ունես շփվելու, բայց չես անում դա և լոկ հեռախոսազանգ ես կատարում մի քանի հարց տալու համար, իսկ հետո բավարարվում ես դրանով, ապա անհնար է հասկանալ նրան։ Պետք է շփվես նրանց հետ, ում հետ կարող ես, որպեսզի լուծես խնդիրները։ Հետևաբար, առաջնորդողները և աշխատողները չպետք է ծույլ լինեն աշխատանքում։ Ուրեմն, եթե ուզում ես դիտարկել և հասկանալ ինչ-որ մեկին, ինչպե՞ս պետք է դա անես։ (Նրա հետ շփվելով։) Ճի՞շտ է։ Առանցքայինն այն է, որ սիրտ դնեք դրա մեջ։ Այն տեղեկատվությունը, որը կարող եք պահել մտքներումդ, կարելի է նմանեցնել եգիպտացորեն քաղող կապիկի. քաղում է ընթանալով, գցում է քաղելիս, և ի վերջո մնում է միայն մեկ եգիպտացորենի կողր՝ դարձնելով ողջ ջանքն ապարդյուն։ Քարոզ լսելուց հետո չեք կարողանում հիշել ավելի վաղ հաղորդակցված բովանդակությունը։ Ի՞նչն է սրա պատճառը։ (Սիրտ չենք դնում դրա մեջ։) Սովորաբար չեք կենտրոնանում ճշմարտությունը կիրառելու վրա, ուստի ձեր սրտերը չեն կենտրոնանում այս հարցերի վրա։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես հասկանալ ճշմարտությունը և մտնել իրականության մեջ, ինչպես ճանաչել ինքներդ ձեզ և ինչպես ճշմարտությամբ թափանցել տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների էության մեջ, բացարձակապես մուտք չունեք։ Այսպիսով, այս հարցերը ոչ մի հիմք չունեն ձեր սրտերում։ Ինչ վերաբերում է այն բաներին, որոնք ներառում են մտնել ճշմարտության իրականության մեջ, միշտ շփոթված եք զգում։ Հիմա դեռ ամեն շաբաթ հաճախում եք հավաքույթների՝ քարոզներ լսելու համար։ Եթե չլսեք քարոզներ, մի՞թե Աստծու հանդեպ այն փոքրիկ հավատը ձեր սրտերում չի մարի՝ քիչ-քիչ անհետանալով։ Սա վտանգավոր ազդանշան է։ Կարո՞ղ եք արդյոք սիրտ դնել դրա մեջ, թե՞ ոչ։ Ես ասել եմ ձեզ բոլոր մանրամասները։ Եթե ճշմարտապես ունես սիրտ, կկարողանաս անել դա։ Եթե չունես սիրտ, ինչպես էլ Ես խոսեմ, չես հասկանա։ Այս թեմայով մեր հաղորդակցության համար այսքանը։

Ութերորդ կետ. ժամանակին հաղորդել աշխատանքի ընթացքում հանդիպող շփոթությունները և դժվարությունները և փնտրել, թե ինչպես լուծել դրանք (առաջին մաս)

Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին բացահայտեն և լուծեն դժվարությունները

Այսօր կհաղորդակցվենք առաջնորդողների և աշխատողների ութերորդ պարտականության շուրջ՝ «ժամանակին հաղորդել աշխատանքի ընթացքում հանդիպող շփոթությունները և դժվարությունները և փնտրել, թե ինչպես լուծել դրանք»։ Կմերկացնենք կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումներն այս պարտականության վերաբերյալ։ Ժամանակին հաղորդելն աշխատանքի ընթացքում հանդիպող շփոթությունները և դժվարությունները և փնտրելը, թե ինչպես լուծել դրանք՝ մի՞թե սա առաջնորդողների և աշխատողների աշխատանքի և պարտավորությունների մի մասը չէ։ (Այո՛։) Առաջնորդողներն ու աշխատողներն իրենց աշխատանքում անխուսափելիորեն կբախվեն որոշ բարդ խնդիրների կամ կհանդիպեն դժվարությունների եկեղեցու աշխատանքի շրջանակներից դուրս, կամ կհանդիպեն հատուկ դեպքերի, որոնք չեն առնչվում ճշմարտության սկզբունքներին, և չեն իմանա, թե ինչպես վարվել այդ իրավիճակներում։ Կամ քանի որ ցածր որակ ունեն և հետևաբար ի վիճակի չեն ճշգրտորեն ընկալելու սկզբունքները, անխուսափելիորեն հանդիպում են որոշ դժվար լուծելի շփոթությունների և դժվարությունների։ Այս շփոթությունները և դժվարությունները կարող են վերաբերել աշխատակազմի օգտագործման հարցերին, աշխատանքային հարցերին, արտաքին միջավայրից բխող խնդիրներին, մարդկանց կյանքի մուտքին վերաբերող հարցերին, չար մարդկանց առաջացած խաթարումներին և անհանգստություններին, ինչպես նաև մարդկանց հեռացնելու կամ վտարելու հարցերին և այլն։ Այս բոլոր հարցերի համար Աստծու տունն ունի հստակ պահանջներ և կանոններ, կամ կան որոշ բանավոր հրահանգներ։ Այս որոշակի կանոններրից բացի, անխուսափելիորեն լինում են որոշ չնշված հատուկ դեպքեր։ Ինչ վերաբերում է այս հատուկ դեպքերին, որոշ առաջնորդողներ կարողանում են լուծել դրանք՝ հետևելով Աստծու տան պահանջած սկզբունքներին, ինչպիսիք են Աստծու տան շահերի պաշտպանությունը, եղբայրների և քույրերի անվտանգության ապահովումը և եկեղեցու աշխատանքի անխափան ընթացքի պահպանումը, և ավելին, դա շատ լավ են անում, մինչդեռ որոշ առաջնորդողներ չեն կարողանում դա անել։ Ի՞նչ պետք է անել այն խնդիրների հետ, որոնք հնարավոր չէ լուծել։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ աշխատում են բթացած կերպով, ի վիճակի չեն բացահայտելու խնդիրները և նույնիսկ եթե բացահայտում են, չեն կարողանում լուծել դրանք։ Պարզապես գլուխ են հանում՝ առանց Վերևից լուծումներ փնտրելու, լոկ ասելով եղբայրներին և քույրերին. «Ինքնե՛րդ լուծեք, ապավինե՛ք Աստծուն և լուծումների համար վստահե՛ք Աստծուն», և ապա համարում են, որ ամեն ինչ կարգավորված է։ Անկախ այն բանից, թե որքան խնդիրներ են կուտակվում, չեն կարողանում ինքնուրույն լուծել դրանք, սակայն վերև չեն հաղորդում կամ չեն փնտրում, թե ինչպես լուծել դրանք՝ հավանաբար վախենալով, որ Վերևը կթափանցի իրենց էության մեջ, և կկորցնեն իրենց դեմքը։ Կան նաև որոշ առաջնորդողներ և աշխատողներ, որոնք երբեք խնդիրները չեն հաղորդում Վերևին, և չգիտեմ, թե ինչու։ Վերև հաղորդելը պարտադիր չէ, որ նշանակի ուղղակիորեն Վերևին հաղորդել։ Միանշանակ կարելի է նախ հաղորդել շրջանի կամ տարածաշրջանի առաջնորդողներին։ Իսկ եթե չեն կարողանում լուծել այն, ապա կարող ես խնդրել առաջնորդողներին և աշխատողներին ուղղակիորեն հաղորդել Վերևին։ Եթե խնդրես առաջնորդողին կամ աշխատողին հաղորդել որևէ հարց Վերևին՝ պարզաբանելով իրավիճակը, կարո՞ղ է արդյոք նա պարզապես կոծկել և անտեսել հարցը։ Նման մարդիկ հազվադեպ են հանդիպում։ Նույնիսկ եթե իսկապես կան նման առաջնորդողներ, միևնույն է, կարող ես պարզաբանել հարցն այլ առաջնորդողների և աշխատողների հետ՝ մերկացնելու համար նրան, ով կոծկում է խնդիրը և չի հաղորդում այն։ Եթե այս մյուս առաջնորդողներն ու աշխատողները դեռևս չեն հաղորդում հարցը, կա մեկ վերջին միջոց. կարող ես ուղղակիորեն գրել Աստծու տան կայքին, որպեսզի այն փոխանցվի Վերևին, դրանով իսկ հավաստիանալով, որ խնդիրը հաղորդվի Վերևին։ Պատճառն այն է, որ Վերևը նախկինում բազմիցս զբաղվել է նման նամակներով և հետագայում ուղղակիորեն հանձնարարել է առաջնորդողներին և աշխատողներին զբաղվել այդ հարցով։ Իրականում, խնդիրը վերև հաղորդելու բազմաթիվ ուղիներ կան։ Դա հեշտ է կիրառել, պարզապես կախված է այն բանից, թե արդյոք մարդն իրապես ցանկանում է լուծել խնդիրը։ Նույնիսկ եթե չես վստահում որևէ առաջնորդողի կամ աշխատողի, միևնույն է, պետք է հավատաս, որ Աստված արդար է, և որ Վերևը գործում է ճշմարտության սկզբունքների համաձայն։ Եթե իրական հավատ չունես Աստծու հանդեպ և չես հավատում, որ Աստծու տանը ճշմարտությունն է իշխում, ապա ոչնչի չես կարող հասնել։ Շատերը չեն հասկանում ճշմարտությունը։ Չեն հավատում, որ Աստծու տանը ճշմարտությունն է իշխում, և աստվածավախ սիրտ չունեն։ Միշտ մտածում են, որ աշխարհի պաշտոնյաները բոլորը պարտակում են միմյանց, և որ Աստծու տունը նույնպես պետք է այդպիսին լինի։ Չեն հավատում, որ Աստված ճշմարտությունն ու արդարությունն է։ Հետևաբար, նման մարդուն կարելի է չհավատացող կոչել։ Սակայն փոքրաթիվ մարդիկ ի վիճակի են հաղորդելու առկա խնդիրները։ Նման մարդկանց կարելի է կոչել Աստծու տան շահերը պաշտպանող մարդիկ։ Նրանք պատասխանատու մարդիկ են։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ոչ միայն չեն լուծում լուրջ խնդիրները, երբ հայտնաբերում են դրանք, այլև վերև չեն հաղորդում։ Սկսում են զգալ խնդրի լրջությունը միայն այն ժամանակ, երբ Վերևը հետաքննում է այն։ Սա ձգձգում է գործը։ Հետևաբար, անկախ այն բանից՝ սովորական եղբայր կամ քույր ես, թե առաջնորդող կամ աշխատող, երբ բախվում ես մի խնդրի, որը չես կարողանում լուծել, և որը վերաբերում է աշխատանքի ավելի մեծ սկզբունքներին, պետք է ժամանակին վերև հաղորդես այն և լուծում փնտրես։ Եթե հանդիպում ես շփոթությունների կամ դժվարությունների, բայց չես լուծում դրանք, որոշ աշխատանքներ հնարավոր չի լինի առաջ տանել։ Հարկ կլինի մի կողմ դնել և դադարեցնել։ Սա ազդում է եկեղեցու աշխատանքի առաջընթացի վրա։ Հետևաբար, երբ ծագում են նման խնդիրներ, որոնք կարող են ուղղակիորեն ազդել աշխատանքի առաջընթացի վրա, պետք է ժամանակին բացահայտվեն և լուծվեն։ Եթե խնդիրը հեշտ չէ լուծել, պետք է գտնես ճշմարտությունը հասկացող մարդկանց և տվյալ ոլորտում փորձառություն ունեցող մարդկանց, ապա նստես նրանց հետ և միասին ուսումնասիրեք ու լուծեք խնդիրը։ Այս տեսակի խնդիրները չեն կարող հետաձգվել։ Յուրաքանչյուր օր, որ հապաղում ես դրանք լուծել, մեկ օրվա հապաղում է աշխատանքի առաջընթացում։ Ոչ թե մեկ մարդու գործերն է խոչընդոտում, այլ ազդում է եկեղեցու աշխատանքի, ինչպես նաև այն բանի վրա, թե ինչպես են Աստծու ընտրյալ մարդիկ կատարում իրենց պարտավորությունները։ Հետևաբար, երբ հանդիպում ես այս տեսակի շփոթության կամ դժվարության, այն պետք է անհապաղ լուծվի, չի կարող հետաձգվել։ Եթե իրապես չես կարողանում լուծել այն, ապա արագ հաղորդիր Վերևին։ Վերևն ուղղակիորեն հանդես կգա այն լուծելու համար կամ ցույց կտա ուղին։ Եթե առաջնորդողը կամ աշխատողն ի վիճակի չէ զբաղվելու այս տեսակի խնդիրներով և կոծկում է խնդիրը՝ փոխանակ այն Վերևին հաղորդելու և Վերևից լուծում փնտրելու, ապա նման առաջնորդողները կույր են, տկարամիտ են և անպիտան։ Պետք է պաշտոնազրկվեն և հեռացվեն իրենց պաշտոններից։ Եթե նրանք չհեռացվեն իրենց պաշտոններից, եկեղեցու աշխատանքը չի կարող առաջ ընթանալ, կկործանվի նրանց ձեռքերում։ Հետևաբար, սրանով պետք է անմիջապես զբաղվել։

Ֆիլմարտադրության աշխատանքը նույնպես Աստծու տան աշխատանքի կարևոր մաս է։ Ֆիլմարտադրության թիմերը հաճախ բախվում են մի խնդրի, երբ բոլորը վիճում են սցենարի շուրջ։ Օրինակ՝ ռեժիսորը կարծում է, որ սցենարը տարբերվում կամ շեղվում է իրական կյանքից և, նկարահանվելով, անիրատեսական կթվա, ուստի ցանկանում է փոփոխություններ անել։ Սակայն սցենարիստը կտրականապես համաձայն չէ՝ կարծելով, որ սցենարը ողջամտորեն է գրված, և պահանջում է, որ ռեժիսորը նկարահանի սցենարի համաձայն։ Դերասանները նույնպես ունեն իրենց առարկությունները՝ համաձայն չլինելով ո՛չ սցենարիստի, ո՛չ էլ ռեժիսորի հետ։ Դերասանն ասում է. «Եթե ռեժիսորը պնդի, որ այդպես նկարահանվի, չեմ խաղա»։ Սցենարիստն ասում է. «Եթե ռեժիսորը փոխի սցենարը, ապա դուք բոլորդ պատասխանատու կլինեք, երբ որևէ խնդիր ծագի»։ Ռեժիսորն ասում է. «Եթե ինձ ստիպեն նկարահանել այնպես, ինչպես սցենարն է թելադրում, և սխալներ լինեն, Աստծու տունն ինձ պատասխանատվության կենթարկի։ Եթե ուզում ես, որ նկարահանեմ, դա պետք է արվի իմ մտքի հիման վրա։ Եթե ոչ, ապա չեմ անի»։ Հիմա երեք կողմերն էլ փակուղում են, այնպես չէ՞։ Աշխատանքն ակնհայտորեն չի կարող առաջ ընթանալ։ Մի՞թե սա շփոթություն չէ, որն առաջացել է։ Ուրեմն ո՞վ է իրականում ճիշտ։ Յուրաքանչյուրն ունի իր տեսությունները, իր փաստարկները, և ոչ ոք չի ցանկանում փոխզիջման գնալ։ Երբ երեք կողմերն այսպիսի փակուղում են, ի՞նչն է վնասվում։ (Աստծու տան աշխատանքը։) Աստծու տան աշխատանքը խոչընդոտվում և վնասվում է։ Արդյո՞ք անհանգստացել և մտահոգվել եք, երբ բախվել եք նման իրավիճակների։ Եթե ոչ, ապա դա ապացուցում է, որ իսկապես սիրտ չեք դրել դրա մեջ։ Երբ նման շփոթություններ և փակուղիներ են առաջանում, ոմանք այնքան են անհանգստանում, որ չեն կարողանում ուտել կամ քնել՝ մտածելով. «Ի՞նչ պետք է անել։ Այսպես վիճելն ու զիջելուց հրաժարվելը ոչ մի տեղ չի տանում։ Մի՞թե սա չի ազդում նկարահանման առաջընթացի վրա։ Արդեն մի քանի օրվա ձգձգում է առաջացրել և այլևս չի կարող հետաձգվել։ Ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը՝ հավաստիանալու համար, որ նկարահանումը հարթ ընթանա, և աշխատանքը չհետաձգվի։ Ո՞ւմ պետք է դիմենք այս հարցը լուծելու համար»։ Եթե սիրտ ունես, պետք է լուծումներ փնտրես առաջնորդողներից, իսկ եթե առաջնորդողները չեն կարողանում լուծել այն, պետք է արագ հաղորդես Վերևին։ Եթե իսկապես հաշվի ես առնում Աստծու մտադրությունները, պետք է անես հնարավոր ամեն ինչ՝ խնդիրը որքան հնարավոր է արագ լուծելու համար։ Սա ամենակարևոր բանն է։ Իսկ եթե չես անհանգստանո՞ւմ։ Կարող ես խորհել դրա շուրջ՝ մտածելով. «Նրանք սխալ են։ Կմնամ իմ տեսակետին։ Կասկածում եմ, որ կարող են ինձ որևէ բան անել։ Կուտեմ, հետո մի քիչ կքնեմ, միևնույն է, կեսօրից հետո անելու բան չկա»։ Ոտքերդ ծանրանում են, գլուխդ պտտվում է, սիրտդ կորցնում է իր կորովը, և դառնում ես դանդաղկոտ։ Դժվարությունների մի կույտ կա, բայց անուշադիր ես և դանդաղկոտ, ուստի խնդիրը լուծելու ոչ մի միջոց չկա։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետև չունես այն լուծելու մղում և ցանկություն, ուստի չես կարող լուծում մտածել։ Ինքդ քեզ միտք ես անում. «Հաճախ չէ, որ դժվարություններ են ծագում, և աշխատանքը կանգ է առնում։ Կօգտվեմ այս հնարավորությունից՝ մի երկու օր հանգստանալու և մի փոքր լիցքաթափվելու համար։ Ինչո՞ւ միշտ այդքան հոգնած լինել։ Եթե հիմա ընդմիջում անեմ, ոչ ոք չի կարողանա որևէ բան ասել դրա մասին։ Ի վերջո չեմ ծուլանում կամ անպատասխանատու չեմ իմ աշխատանքի հանդեպ։ Ուզում եմ պատասխանատու լինել, բայց մեր ճանապարհին այս դժվարությունը կա։ Ո՞վ է այն լուծելու։ Ինչպե՞ս կարող ենք նկարահանել առանց այն լուծելու։ Եթե կան դժվարություններ, որոնք խանգարում են մեզ նկարահանել, մի՞թե չպետք է պարզապես ընդմիջում անենք»։ Նման մեծ խնդիր ունենալով քո առջև՝ ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե այն անհապաղ չլուծվի։ Եթե խնդիրները շարունակեն ի հայտ գալ, և ոչ մեկը հնարավոր չլինի լուծել, կարո՞ղ է արդյոք աշխատանքը շարունակել առաջ ընթանալ։ Սա անասելի ձգձգումներ կառաջացնի։ Աշխատանքի առաջընթացը կարող է միայն առաջ շարժվել, ոչ թե հետ, ուստի իմանալով, որ այս խնդիրը դժվարություններ է ներկայացնում, չպետք է այլևս հապաղես։ Պետք է արագ լուծես այն։ Երբ այս խնդիրը լուծվի, շտապիր լուծել հաջորդը, երբ այն ծագի՝ ձգտելով ժամանակ չկորցնել, որպեսզի աշխատանքը հարթ ընթանա և ավարտվի նախատեսված ժամկետում։ Ինչպե՞ս է հնչում։ (Լավ։) Սիրտ ունեցողներն այս վերաբերմունքով են դիմակայում շփոթություններին և դժվարություններին։ Ժամանակ չեն կորցնում, արդարացումներ չեն փնտրում իրենց համար և չեն տենչում մսեղիի հարմարավետություններ։ Մյուս կողմից, սիրտ չունեցողները կօգտագործեն սողանցքները։ Արդարացումներ կգտնեն և հնարավորություններ կփնտրեն ընդմիջում անելու համար՝ ամեն ինչ անելով հանգիստ տեմպով և առանց հրատապության կամ անհանգստության զգացումի, չունենալով տառապանք կրելու կամ գին վճարելու որևէ վճռականություն։ Եվ հետո ի՞նչ է լինում ի վերջո։ Երբ բախվում են շփոթության կամ դժվարության, բոլորը հայտնվում են փակուղում օրեր շարունակ։ Ո՛չ ռեժիսորները, ո՛չ դերասանները, ո՛չ էլ սցենարիստները չեն հաղորդում խնդրի մասին։ Միեւնույն ժամանակ առաջնորդողները կույր են և ի վիճակի չեն ճանաչելու դա որպես խնդիր։ Նույնիսկ եթե ճանաչում են դա որպես խնդիր, բայց չեն կարողանում ինքնուրույն լուծել, վերև չեն հաղորդում։ Մինչև այն մակարդակ առ մակարդակ հաղորդվում է Վերևին, տասը օր կամ կես ամիս է անցնում։ Ի՞նչ էր արվում այս տասը օրվա կամ կես ամսվա ընթացքում։ Արդյո՞ք որևէ մեկն անում էր իր պարտավորությունները։ Ո՛չ, վատնում էին իրենց ժամանակն ուտելով, խմելով և զվարճանալով։ Մի՞թե պարզապես ձրիակերությամբ չեն զբաղված։ Բոլոր այն վերակացուները, որոնք չեն կարողանում ժամանակին լուծումներ փնտրել իրենց աշխատանքում հանդիպող շփոթությունների և դժվարությունների համար, պարզապես ձրիակերությամբ են զբաղվում՝ աննպատակ անցկացնելով օրերը։ Նման մարդիկ կարճ կոչվում են «ձրիակերներ»։ Ինչո՞ւ «ձրիակերներ»։ Որովհետև այս մարդիկ չեն մոտենում իրենց պարտավորություններին լրջության, պատասխանատվության, խստապահանջության կամ դրականության վերաբերմունքով, այլ ավելի շուտ ձևական են, բացասական են և ծուլանում են՝ պարզապես հուսալով, որ որևէ դժվարություն կամ փակուղի կառաջանա, որպեսզի արդարացում ունենան կանգ առնելու և դադարեցնելու աշխատանքը։

Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ոչ միայն ժամանակին լուծեն աշխատանքի ընթացքում հանդիպող շփոթություններն ու դժվարությունները, այլև ժամանակին ստուգեն և բացահայտեն այդ խնդիրները։ Ինչո՞ւ պետք է դա արվի։ Դա անելու միայն մեկ նպատակ կա. պաշտպանել Աստծու գործը և Աստծու տան աշխատանքը՝ հավաստիանալով, որ յուրաքանչյուր աշխատանք հարթ ընթանա և հաջողությամբ ավարտվի աշխատանքային բնականոն ժամկետում։ Աշխատանքի հարթ առաջընթացն ապահովելու համար ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն։ Նախ՝ էական է հիմնովին հեռացնել ցանկացած գայթակղության քար կամ խոչընդոտ, որն անհանգստացնում է եկեղեցու աշխատանքը, սահմանափակել չհավատացողներին և չար մարդկանց՝ կանխելու համար նրանց կողմից խնդիրներ առաջացնելը։ Բացի այդ, յուրաքանչյուր աշխատանքի վերակացուները և եղբայրներն ու քույրերը պետք է ուղղորդվեն՝ հասկանալու ճշմարտությունը և գտնելու կիրարկման ուղի, սովորելու ներդաշնակորեն համագործակցել և վերահսկել միմյանց։ Միայն այս կերպ կարելի է երաշխավորել աշխատանքի ավարտը։ Անկախ այն բանից, թե ինչ դժվարությունների կամ շփոթությունների են բախվում, եթե առաջնորդողներն ու վերակացուները չեն կարողանում լուծել դրանք, պետք է արագ հաղորդեն խնդիրները Վերևին և լուծումներ փնտրեն։ Առաջնորդողներն ու վերակացուները, անկախ այն բանից, թե ինչ աշխատանք են անում, պետք է առաջնահերթություն տան խնդիրների լուծմանը՝ զբաղվելով ինչպես տեխնիկական խնդիրներով, այնպես էլ աշխատանքին վերաբերող սկզբունքային հարցերով, ինչպես նաև այն տարբեր դժվարություններով, որոնց մարդիկ հանդիպում են իրենց կյանքի մուտքի առումով։ Եթե չես կարողանում լուծել շփոթություններն ու դժվարությունները, չես կարողանա լավ անել աշխատանքդ։ Հետևաբար, երբ հանդիպում ես անսովոր դժվարությունների կամ շփոթությունների, որոնք չես կարողանում լուծել, պետք է անհապաղ հաղորդես դրանք Վերևին։ Ժամանակ մի՛ կորցրու, քանի որ երեքից հինգ օրվա ձգձգումը կարող է վնասներ հասցնել աշխատանքին, իսկ եթե հետաձգվի կես կամ մեկ ամսով, վնասները չափազանց մեծ կլինեն։ Ավելին, անկախ խնդրից, դրանով պետք է զբաղվել ճշմարտության սկզբունքների հիման վրա։ Անկախ ամեն ինչից, երբեք մի՛ օգտագործիր մարդու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունները խնդիրները լուծելու համար։ Լուրջ խնդիրները մի՛ վերածիր մանրուքների, իսկ հետո մանրուքները՝ ոչնչի, կամ պարզապես մի՛ նախատիր խնդիրների մեջ ներգրավված երկու կողմին և ապա մի՛ հանգստացրու նրանց որևէ քաղցր բանով՝ միշտ դիմելով նրանց հետ բանակցելուն և նրանց շողոքորթելուն՝ վախենալով խնդիրների սրացումից։ Սա հանգեցնում է այն բանին, որ խնդիրները հիմնովին չեն լուծվում, ինչը թողնում է չլուծված հարցեր։ Մի՞թե սա պարզապես ամեն ինչ հարթելու փորձ չէ։ Եթե զգում ես, որ սպառել ես խնդրի բոլոր մարդկային լուծումները, և իսկապես հնարավոր չէ լուծել, և բացարձակապես չես կարողանում գտնել աշխատանքի ներսում տեխնիկական խնդիրների սկզբունքները, ապա պետք է արագ հաղորդես այս խնդիրները Վերևին և լուծումներ փնտրես՝ առանց սպասելու կամ հապաղելու։ Ցանկացած խնդիր, որը հնարավոր չէ լուծել, պետք է անհապաղ հաղորդվի Վերևին՝ լուծում փնտրելու համար։ Ինչպիսի՞ն է քեզ համար այս սկզբունքը։ (Լա՛վ։)

Արդյո՞ք ֆիլմարտադրության և սցենարիստների թիմերը հաճախ են փակուղում հայտնվում նկարահանման հարցերի շուրջ։ Յուրաքանչյուրն ունի իր փաստարկները, և ի վիճակի չեն ընդհանուր հայտարարի գալու՝ միշտ ներքաշվելով լեզվակռիվների մեջ։ Կարո՞ղ են արդյոք առաջնորդողները լուծել այս խնդիրները, երբ դրանք ծագում են։ (Երբեմն կարող են։) Երբևէ բախվե՞լ եք մի իրավիճակի, երբ առաջնորդողը հաղորդակցության միջոցով լուծել է որոշ խնդիրներ, և դա հնչել է միանգամայն խելամիտ ու տեսականորեն հիմնավորված, բայց դեռևս վստահ չեք եղել՝ արդյոք դա համապատասխանում է Աստծու տան պահանջներին կամ ճշմարտության սկզբունքներին։ (Այո՛։) Ինչպե՞ս եք վարվել նման իրավիճակներում։ (Երբեմն փնտրել ենք Վերևից։) Դա ճիշտ մոտեցումն է։ Երբևէ եղե՞լ եք մի իրավիճակում, երբ որոշել եք չհարցնել որևէ խնդրի մասին, քանի որ տեսել եք, որ Վերեւի եղբայրը բավականին զբաղված է, և մտածել եք, որ ամեն ինչ կարգին է, քանի դեռ հարցը տեսականորեն ճիշտ է, և ապա որոշել եք նախ նկարահանել՝ անկախ այն բանից, թե արդյոք համապատասխանում է ճշմարտությանը, թե ոչ։ (Նախկինում լուրջ խնդիրներ ենք ունեցել դրա հետ կապված։ Դա հանգեցրել է այն բանին, որ ստիպված ենք եղել վերափոխել ամեն ինչ և խաթարումներ ու անհանգստություններ է առաջացրել աշխատանքում։) Այդ իրավիճակը լուրջ է։ Ֆիլմարտադրության թիմերի հանդիպած խնդիրներից շատերն ի վերջո իրականում սցենարիստների թիմի պատասխանատվությունն են։ Օրինակ՝ եթե ֆիլմը վերածվում է երկուսուկես ժամ տևողությամբ անկապ պատմության, ապա սցենարիստներն են հիմնական պատասխանատուն։ Իսկ ի՞նչ կասեք ռեժիսորների պատասխանատվության մասին։ Եթե սցենարն անկապ է, արդյո՞ք ռեժիսորները պետք է կարողանան տեսնել դա։ Տեսականորեն պետք է կարողանան։ Սակայն ռեժիսորները դեռ կարող են ամիսներ ծախսել և զգալի մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ սպառել՝ նման հանգամանքներում նկարահանումն ավարտելու համար։ Ի՞նչ տեսակի խնդիր է սա։ Որպես ռեժիսորներ՝ ո՞րն է ձեր պատասխանատվությունը։ Սցենար ստանալիս պետք է մտածեք. «Այս սցենարը երկար է և բավականին հարուստ բովանդակությամբ, բայց չունի կորիզ՝ թեմա. ողջ կառույցն անհոգի է։ Այս սցենարը չի կարող նկարահանվել. պետք է վերադարձվի սցենարիստներին, որպեսզի վերանայեն այն»։ Ընդունա՞կ եք դա անելու։ Երբևէ վերադարձրե՞լ եք սցենար։ (Ո՛չ։) Արդյո՞ք պատճառն այն է, որ չեք կարողանում տեսնել խնդիրները, թե՞ վախենում եք վերադարձնել այն։ Թե՞ վախենում եք, որ ինչ-որ մեկը կդատի ձեզ՝ ասելով. «Քեզ տվեցին այս ավարտուն սցենարը, իսկ դու մերժեցիր այն ընդամենը մեկ բառով՝ հետ ուղարկելով այն. դու չափազանց գոռոզ ես, այնպես չէ՞»։ Ի վերջո, ինչի՞ց եք վախենում։ Տեսնում եք խնդիրը, ուստի ինչո՞ւ չվերադարձնել սցենարը գրողներին։ (Մենք պատասխանատու չենք մեր ֆիլմարտադրության աշխատանքի համար։) Ֆիլմարտադրության թիմերի համար, բացի եկեղեցու առաջնորդողներից, ռեժիսորները պետք է գործեն որպես վերակացուներ՝ նրանք, ովքեր որոշումներ են կայացնում և ունեն վերջնական խոսքի իրավունք։ Հաշվի առնելով, որ դու ես ռեժիսորը, պետք է լիակատար պատասխանատվություն ստանձնես այս հարցի համար՝ սցենարի պատշաճ ստուգում իրականացնելով այն ստանալու պահից։ Ենթադրենք՝ ստանում ես սցենար և վերանայում ես այն սկզբից մինչև վերջ՝ տեսնելով, որ բովանդակությունը բավականին լավն է։ Ունի կորիզ և թեմա, սյուժեն պտտվում է հիմնական սյուժետային գծի շուրջ, և ընդհանուր սցենարը կարծես թե լուրջ խնդիրներ չունի. լավն է թվում, արժե նկարահանել, և ուստի սցենարը կարող է ընդունվել։ Սակայն, եթե սցենարը երկար է, պատմում է մարդու պատմությունը սկզբից մինչև վերջ՝ առանց կենտրոնացման կամ ակնառու թեմայի, առանց հստակեցնելու, թե ինչ է նպատակադրում արտահայտել սցենարը, ինչի է նպատակադրում հասնել դիտողների մեջ, կամ որն է դրա հիմնական գաղափարը և հոգևոր իմաստը. հիմնականում պարզապես անկապ պատմություն է, խառնաշփոթ սցենար։ Կարո՞ղ է արդյոք այս սցենարն ընդունվել։ Ի՞նչ պետք է անեն ռեժիսորները նման իրավիճակում։ Պետք է վերադարձնեն սցենարը և առաջարկություններ անեն սցենարիստներին վերանայման համար։ Սցենարիստների թիմի անդամները կարող են առարկել՝ ասելով. «Սա արդա՛ր չէ։ Ովքե՞ր են նրանք, որ ստուգեն մեր գրած սցենարը։ Ինչո՞ւ են նրանք որոշում։ Աստծու տունը պետք է արդար և խելամիտ կերպով վերաբերվի մարդկանց»։ Ի՞նչ պետք է արվի այդ դեպքում։ Եթե ռեժիսորները կարող են բացահայտել խնդիրներ սցենարում, չպետք է շտապեն որոշում կայացնել, այլ պետք է նախ հաղորդակցվեն այդ հարցի շուրջ եկեղեցու առաջնորդողների և ֆիլմարտադրության թիմի անդամների հետ։ Եթե բոլորը, ելնելով նկարահանման իրենց անցած տարիների փորձից և սցենարների ընկալումից, միաձայն համարում են, որ սցենարը չի համապատասխանում չափանիշին, և հավատում են, որ դրա նկարահանումը ոչ միայն կհետաձգի ֆիլմարտադրության աշխատանքը, այլև կվատնի ներգրավված բոլոր մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսները, և ոչ ոք չի կարող կրել նման պատասխանատվություն, ապա այս սցենարը պետք է վերադարձվի։ Կիսատ-պռատ սցենարը բացարձակապես չպետք է նկարահանվի։ Սա սկզբունք է։ Եթե բոլորը նույն կերպ են զգում սցենարի վերաբերյալ, ապա սցենարիստները պետք է անվերապահորեն ընդունեն դա և վերանայեն սցենարը՝ ֆիլմարտադրության թիմի առաջարկությունների համաձայն։ Եթե դեռևս կան տարաձայնություններ, երկու կողմերի անդամներն ու առաջնորդողները կարող են բանավիճել՝ տեսնելու համար, թե ում փաստարկներն են համապատասխանում ճշմարտության սկզբունքներին։ Եթե փակուղին շարունակվում է՝ մնալով առանց եզրակացության, ապա պետք է կիրառվի վերջին միջոցը, որն այսօր հաղորդակցված առաջնորդողների և աշխատողների ութերորդ պարտականությունն է. «Ժամանակին հաղորդել աշխատանքի ընթացքում հանդիպող շփոթությունները և դժվարությունները և փնտրել, թե ինչպես լուծել դրանք»։ Խնդիրները, որոնք փակուղում են և չեն կարող լուծվել, հայտնի են որպես շփոթություններ և դժվարություններ։ Յուրաքանչյուր կողմ կարծում է, որ իր փաստարկը ճիշտ է, և ոչ ոք ի վիճակի չէ որոշում կայացնելու։ Այսպես առաջ ու հետ գնալը պղտորում է հարցը՝ մշուշելով բոլորի ընկալումը հարցի բոլոր մանրամասների և գնալիք ուղղության վերաբերյալ։ Այս պահին առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն իրենց պատասխանատվությունը՝ ժամանակին հաղորդելու և լուծումներ փնտրելու աշխատանքում ի հայտ եկող այս խնդիրների և շփոթությունների համար՝ ձգտելով ժամանակին լուծել դրանք, որպեսզի կանխեն դրանց կողմից աշխատանքի առաջընթացի խոչընդոտումը, և առավել ևս՝ կանխեն դրանց հետագա կուտակումը։ Ժամանակին հաղորդելն ու այս խնդիրները լուծելու ուղիներ փնտրելը՝ մի՞թե սա աշխատանք անել չէ։ Մի՞թե սա աշխատանքի նկատմամբ լուրջ և պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել չէ։ Մի՞թե սա սեփական պարտավորությունը կատարելու մեջ սիրտ դնել չէ։ Մի՞թե սա հավատարիմ լինել չէ։ (Այո՛։) Սա սեփական պարտավորության հանդեպ հավատարմություն ունենալն է։

Աշխատանքի համար պատասխանատու առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին նկատեն և լուծեն աշխատանքում ծագող ցանկացած խնդիր, քանի որ միայն դա անելը կարող է ապահովել աշխատանքի հարթ առաջընթացը։ Բոլոր առաջնորդողներն ու աշխատողները, որոնք չեն կարողանում լուծել խնդիրներ, չունեն ճշմարտության իրականությունը և կեղծ առաջնորդողներ ու աշխատողներ են։ Յուրաքանչյուր ոք, ով հայտնաբերում է խնդիրներ, բայց չի կարողանում լուծել դրանք՝ փոխարենը խուսափելով կամ կոծկելով դրանք, անարժեք անպիտան է, ով միայն վնասում է աշխատանքին։ Վիճելի հարցերը պետք է լուծվեն հաղորդակցության և բանավեճի միջոցով։ Եթե դրանք ճիշտ արդյունքներ չեն տալիս, այլ փոխարենն էլ ավելի են պղտորում ջրերը, ապա հիմնական առաջնորդողը պետք է անձամբ ստանձնի հարցով զբաղվելը՝ ժամանակին առաջարկելով լուծումներ և մեթոդներ, միաժամանակ ժամանակին դիտարկելով, հասկանալով և դատելով՝ տեսնելու համար, թե ինչպիսին կլինի իրավիճակի ելքը։ Երբ որևէ խնդրի շուրջ վեճերը դեռ շարունակվում են, և հնարավոր չէ որոշում կայացնել, խնդիրը պետք է արագ հաղորդել Վերևին՝ լուծում փնտրելու համար, այլ ոչ թե պարզապես փորձել ամեն ինչ հարթել, սպասել կամ հապաղել, և հատկապես ոչ թե պարզապես անտեսել խնդիրը։ Արդյո՞ք ձեր ներկայիս առաջնորդողներն ու աշխատողներն այսպես են անում աշխատանքը։ Պետք է ժամանակին հետևեն և առաջ մղեն աշխատանքի առաջընթացը և միևնույն ժամանակ բացահայտեն աշխատանքում ի հայտ եկող տարբեր ընդհարումները՝ միաժամանակ չանտեսելով տարբեր մանր խնդիրները։ Երբ բացահայտվում են նշանակալի խնդիրներ, գլխավոր առաջնորդողներն ու աշխատողները պետք է ներկա լինեն՝ մասնակցելու դրանց լուծմանը՝ ճշգրիտ հասկանալով բոլոր մանրամասները, խնդրի ծագման պատճառը և ներգրավվածների տեսակետները, որպեսզի ճշգրտորեն ընկալեն, թե իրականում ինչ է կատարվում։ Միևնույն ժամանակ պետք է մասնակցեն այս խնդիրների շուրջ հաղորդակցվելուն, բանավիճելուն և նույնիսկ վիճելուն։ Սա անհրաժեշտություն է։ Մասնակցությունը վճռորոշ է, քանի որ օգնում է դատողություններ անել և լուծել աշխատանքում ծագող խնդիրները։ Եթե միայն լսում ես առանց ներգրավվելու` միշտ մի կողմ կանգնելով, ձեռքերը ծալած և քեզ պահելով այնպես, կարծես դասի ես նստած՝ մտածելով, որ աշխատանքում ծագող ցանկացած խնդիր քեզ չի վերաբերում և չունենալով որևէ որոշակի տեսակետ կամ վերաբերմունք հարցի նկատմամբ, ապա միանշանակ կեղծ առաջնորդող ես։ Երբ ներգրավվես, մանրամասն կիմանաս, թե հատկապես ինչ խնդիրներ են ծագել աշխատանքում, ինչն է դրանց պատճառը, ով է պատասխանատու, որտեղ է հիմնական խնդիրը, և արդյոք պայմանավորված է մարդկանց պատկերացումներով և երևակայություններով, թե տեխնիկական և մասնագիտական անբավարարությամբ։ Այս ամենը պետք է պարզաբանվի, որպեսզի խնդիրներն արդարացիորեն լուծվեն։ Երբ մասնակցում ես այս աշխատանքին և բացահայտում ես, որ խնդիրները մարդածին չեն կամ դիտավորյալ չեն առաջացել որևէ մեկի կողմից, սակայն դժվարանում ես ճշգրտորեն որոշել խնդրի էությունը և չգիտես, թե ինչպես լուծել այն, երբ երկու կողմն էլ երկար ժամանակ վիճում են դրա շուրջ, կամ երբ բոլորը նվիրել են իրենց սիրտն ու ջանքերը խնդրին, բայց դեռ չեն կարողանում լուծել այն, և ի վիճակի չեն գտնելու սկզբունքները կամ գտնել ուղղություն, ինչը հանգեցնում է աշխատանքի կանգի, և նաև վախենում են, որ շարունակելը կհանգեցնի հետագա սխալների, խաթարումների և բացասական հետևանքների, ապա ի՞նչ պետք է անես։ Այն, ինչ առաջնորդողներն ու աշխատողներն ամենից շատ պետք է անեն, ոչ թե բոլորի հետ հակաքայլեր կամ լուծումներ քննարկելն է, այլ խնդիրը որքան հնարավոր է շուտ Վերևին հաղորդելը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ամփոփեն և գրանցեն աշխատանքում առկա խնդիրները և ժամանակին հաղորդեն դրանք Վերևին՝ առանց հապաղելու, սպասելու կամ բախտին ապավինելու մտայնություն տածելու՝ մտածելով, թե մի գիշերվա քունը կարող է ոգեշնչում կամ հանկարծակի պարզություն բերել՝ հազվագյուտ երևույթ, որը հավանական չէ, որ տեղի ունենա։ Ուստի լավագույն լուծումը խնդիրը Վերևին հաղորդելն է և որքան հնարավոր է արագ լուծում փնտրելը՝ հավաստիանալով, որ խնդիրը լուծվի ժամանակին և որքան հնարավոր է արագ։ Սա ճշմարտապես աշխատանք անել է։

Շփոթություններ և դժվարություններ, որոնց առաջնորդողներն ու աշխատողները հաճախ են բախվում իրենց աշխատանքի ընթացքում

Շփոթություններ

Ելնելով հենց նոր քննարկված բովանդակությունից՝ եկեք ամփոփենք, թե հատկապես ինչ են նշանակում «շփոթություններ» և «դժվարություններ» բառերը։ Այս երկուսը նույն բանը չեն։ Նախ՝ կբացատրեմ «շփոթություն» եզրույթը։ Շփոթությունն այն է, երբ չես կարողանում թափանցել որևէ հարցի մեջ։ Չգիտես՝ ինչպես դատել կամ զանազանել այնպես, որ համապատասխանի սկզբունքներին կամ ճշգրիտ լինի։ Նույնիսկ եթե կարողանում ես որոշ չափով թափանցել դրա մեջ, վստահ չես՝ արդյոք տեսակետդ ճիշտ է, չգիտես՝ ինչպես վարվել կամ լուծել հարցը, և քեզ համար դժվար է եզրակացության հանգել դրա վերաբերյալ։ Կարճ ասած՝ անվստահ ես դրա հարցում և ի վիճակի չես որոշում կայացնելու։ Եթե նույնիսկ մի փոքր չես հասկանում ճշմարտությունը, և ոչ ոք չի լուծում խնդիրը, ապա այն դառնում է անլուծելի։ Մի՞թե սա բարդ մարտահրավերի բախվել չէ։ Նման խնդիրների բախվելիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաղորդեն դրանք Վերևին և լուծում փնտրեն Վերևից, որպեսզի ավելի արագ լուծեն հարցերը։ Հաճա՞խ եք բախվում շփոթությունների։ (Այո՛։) Կանոնավոր կերպով շփոթությունների բախվելն ինքնին խնդիր է։ Ենթադրենք՝ բախվել ես մի խնդրի և չգիտես այն լուծելու համապատասխան ձևը։ Ինչ-որ մեկն առաջարկում է լուծում, որը խելամիտ ես համարում, մինչդեռ մեկ ուրիշն առաջարկում է մեկ այլ լուծում, որը նույնպես խելամիտ ես համարում, և եթե չես կարողանում հստակ տեսնել, թե որ լուծումն է ավելի հարմար, երբ բոլորի կարծիքները տարբերվում են, և ոչ ոք չի ընկալում խնդրի բուն պատճառը կամ էությունը, ապա խնդրի լուծման մեջ անխուսափելիորեն վրիպումներ կհայտնվեն։ Այսպիսով, խնդիրը լուծելու համար վճռորոշ և կարևոր է որոշել դրա բուն պատճառը և էությունը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները զանազանություն չունեն, չեն կարողանում ընկալել խնդրի էությունը և չեն կարողանում հանգել ճիշտ եզրակացության, ապա պետք է անհապաղ հաղորդեն հարցը Վերևին և լուծում փնտրեն նրանից։ Սա անհրաժեշտություն է և չափազանցված արձագանք չէ։ Չլուծված խնդիրները կարող են հանգեցնել լուրջ հետևանքների և ազդել եկեղեցու աշխատանքի վրա։ Սա պետք է հիմնովին հասկանալ։ Եթե լի ես մտավախությամբ՝ միշտ վախենալով, որ Վերևը կարող է տեսնել ճշմարիտ չափդ, կամ որ կարող է կարգավորել պարտավորություններդ կամ պաշտոնազրկել քեզ, երբ տեսնի, որ ի վիճակի չես իրական աշխատանք անելու, և հետևաբար չես համարձակվում հաղորդել հարցը, սա կարող է հեշտությամբ ձգձգել գործերը։ Եթե բախվում ես շփոթությունների, որոնք չես կարողանում ինքնուրույն լուծել, սակայն չես հաղորդում դրանք Վերևին, երբ դա լուրջ հետևանքներ է առաջացնում, և Վերևը քեզ պատասխանատվության է ենթարկում, մեծ փորձանքի մեջ կհայտնվես։ Մի՞թե միայն ինքդ քեզ չպետք է մեղադրես։ Նման շփոթությունների բախվելիս, եթե առաջնորդողներն ու աշխատողները պատասխանատու չեն և լոկ խոսում են որոշ վարդապետություններ ու կիրառում որոշ կանոններ՝ հարցը ձևականորեն կարգավորելու համար, ապա հարցը մնում է չլուծված, և ամեն ինչ մնում է իր տեղում, իսկ աշխատանքը չի կարող առաջ շարժվել։ Ճիշտ այսպես է լինում, երբ շփոթությունները մնում են չլուծված։ Դա շատ հեշտությամբ ձգձգումներ է առաջացնում։

Երբ շփոթություններ են ծագում, որոշ առաջնորդողներ և աշխատողներ կարող են զգալ, որ խնդիր է առաջացել, մինչդեռ այլ առաջնորդողներ և աշխատողներ ի վիճակի չեն հայտնաբերելու խնդիրը։ Վերջին խմբի մարդիկ չափազանց ցածր որակ ունեն և թմրած ու բթամիտ են. զգայուն չեն որևէ խնդրի նկատմամբ։ Անկախ այն բանից, թե որքան մեծ է ի հայտ եկած շփոթությունը, նրանց դրսևորածը թմրածություն և բթամտություն է։ Անտեսում են հարցը և փորձում են շրջանցել խնդիրը։ Սա կեղծ առաջնորդողների կողմից իրական աշխատանքով չզբաղվել է։ Այն առաջնորդողներն ու աշխատողները, որոնք ունեն որոշակի որակ և աշխատանքային կարողություն, ի վիճակի են գիտակցելու, երբ նման իրավիճակներ են ծագում։ «Սա խնդիր է։ Պետք է գրի առնեմ այն։ Վերևը նախկինում երբեք չի նշել այս տեսակի հարցի մասին, և դրան առաջին անգամ ենք բախվում, ուստի հատկապես որո՞նք են այս տեսակի իրավիճակը կարգավորելու սկզբունքները։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս կոնկրետ հարցը։ Կարծես թե ունեմ որոշ ներըմբռնողական մտքեր, բայց դրանք անպարզ են, և որոշակի վերաբերմունք ունեմ նման հարցերի նկատմամբ, բայց միայն վերաբերմունք ունենալը բավարար չէ։ Վճռորոշ է ինչպես վարվել՝ առանց խնդիրը լուծելու հստակ կիրառման ծրագրի, և շփոթությունը պահպանվում է, ապա պետք է լուծում փնտրեն Վերևից։ Այս պահին առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է գրի առնել խնդրի վերաբերյալ շփոթության կետերը, որպեսզի երբ ժամանակը գա, կարողանան հստակ բացատրել, թե հատկապես ինչն է շփոթության խնդիրը, և հատկապես ինչ է փնտրվում։ Սա այն է, ինչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։

II. Դժվարություններ

Ա. Ի՞նչ են դժվարությունները

Այնուհետև եկեք նայենք «դժվարություններ» եզրույթին։ Բառացի տեսանկյունից դժվարություններն ավելի լուրջ են, քան շփոթությունները։ Ուրեմն հատկապես ինչի՞ն են վերաբերում դժվարությունները։ Թող ինչ-որ մեկը բացատրի։ (Աստվա՛ծ, մեր հասկացողությունն այն է, որ դժվարություններն այն իրական խնդիրներն են, որոնց բախվում են, որոնք արդեն փորձել են լուծել, բայց դեռ չեն կարողանում լուծել։ Դրանք համարվում են դժվարություններ։) (Մի կետ ավելացնեմ։ Երբեմն մարդը կարող է բախվել որոշ շատ բարդ խնդիրների, որոնք նախկինում երբեք չեն հանդիպել, որոնցում ոչ ոք փորձառություն չունի, լիովին շփոթված է և չունի կարծիքներ կամ գաղափարներ։ Սրանք շատ դժվար խնդիրների մի տեսակ են։) Շատ դժվար խնդիրները կոչվում են դժվարություններ, այնպես չէ՞։ Դժվարությունների ամենապարզ, ամենաուղղակի բացատրությունն այն է, որ դրանք իրականում գոյություն ունեցող խնդիրներ են։ Օրինակ՝ մարդու որակը, մասնագիտական հմտությունները, ֆիզիկական հիվանդությունները, ինչպես նաև միջավայրի հետ կապված և ժամանակավոր խնդիրներ և այլն, այս իրականում գոյություն ունեցող խնդիրները կոչվում են դժվարություններ։ Սակայն առաջնորդողների և աշխատողների ութերորդ պարտականությունը, որի մասին հիմա հաղորդակցվում ենք, այն է, որ պետք է ժամանակին հաղորդեն աշխատանքի ընթացքում հանդիպող շփոթությունները և դժվարությունները և փնտրեն, թե ինչպես լուծել դրանք։ Այստեղ նշված դժվարությունները ոչ թե լայնորեն սահմանված, իրականում գոյություն ունեցող խնդիրներն են, այլ աշխատանքում հանդիպող հատկապես բարդ հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել։ Ինչպիսի՞ խնդիրներ են դրանք։ Արտաքին գործեր են, որոնք հատկապես կապված չեն ճշմարտության սկզբունքների հետ։ Թեև այս հարցերը չեն առնչվում ճշմարտության սկզբունքներին, բայց ավելի բարդ են, քան ընդհանուր խնդիրները։ Ինչպե՞ս են ավելի բարդ։ Օրինակ՝ ներառում են իրավական և կառավարական կանոնակարգեր կամ վերաբերում են եկեղեցու ներսում որոշ մարդկանց անվտանգությանը և այլն։ Սրանք բոլորը դժվարություններ են, որոնց առաջնորդողներն ու աշխատողները բախվում են իրենց աշխատանքում։ Օրինակ՝ արտերկրում Աստծուն հավատալիս, անկախ այն բանից, թե որ երկրում է մարդն ապրում, եկեղեցու բոլոր աշխատանքները և եղբայրների ու քույրերի կենսապայմանները պետք է համապատասխանեն տեղական կառավարության կանոնակարգերին և պահանջում են տեղական օրենքների և քաղաքականությունների հասկացողություն։ Այս հարցերը ներառում են արտաքին աշխարհի հետ շփում և արտաքին գործերի հետ առնչություն։ Համեմատաբար ավելի բարդ են՝ համեմատած եկեղեցու ներքին անձնակազմի հարցերի հետ։ Որտե՞ղ է կայանում բարդությունը։ Այնքան պարզ չէ, որքան պարզապես եկեղեցու մարդկանց ասելը, որ ենթարկվեն Աստծուն, հնազանդ լինեն, կիրառեն ճշմարտությունը, հավատարմորեն կատարեն պարտավորությունը և հասկանան ճշմարտությունն ու հարցերը կարգավորեն ըստ սկզբունքների։ Միայն այս բաներն ասելը չի լուծի խնդիրները։ Փոխարենը՝ դա պահանջում է երկրի օրենքների, քաղաքականությունների և կանոնակարգերի յուրաքանչյուր կողմի, ինչպես նաև տեղական սովորույթների և գործելակերպերի հասկացողություն՝ ի թիվս այլոց։ Այս արտաքին գործերում ներգրավված են բազմաթիվ գործոններ, և սովորական է, որ ի հայտ գան անսպասելի խնդիրներ կամ խնդիրներ, որոնք դժվար է լուծել՝ օգտագործելով եկեղեցու սկզբունքները, և այս խնդիրների ի հայտ գալը դժվարություններ է ստեղծում։ Օրինակ՝ եկեղեցու ներսում, եթե ոմանք իրենց պարտավորությունները ձևականորեն են կատարում, այս խնդիրները կարող են լուծվել ճշմարտության հաղորդակցության, էտման կամ օգնություն և աջակցություն տրամադրելու միջոցով։ Բայց դրսում կարո՞ղ ես օգտագործել այս սկզբունքներն ու մեթոդները՝ հարցերը կարգավորելու համար։ Կարո՞ղ է այս մոտեցումը լուծել նման խնդիրները։ (Ո՛չ։) Ի՞նչ պետք է անել այդ ժամանակ։ Պետք է օգտագործվեն որոշ իմաստուն մեթոդներ՝ նման խնդիրները կարգավորելու և դրանց արձագանքելու համար։ Այս արտաքին գործերով զբաղվելու գործընթացում Աստծու տունը նույնպես սահմանել է որոշ սկզբունքներ, բայց անկախ այն բանից, թե ինչպես են բացատրվում, բոլոր տեսակի դժվարություններ դեռ հաճախակի են ծագում։ Քանի որ այս աշխարհը, այս հասարակությունը և այս մարդկությունը չափազանց մութ և չափազանց բարդ են, և մեծ կարմիր վիշապի չար ուժերի անհանգստության պատճառով այս արտաքին գործերով զբաղվելիս կլինեն որոշ անսպասելի և լրացուցիչ դժվարություններ։ Երբ այս դժվարությունները ծագում են, եթե տրվում է միայն մի պարզ սկզբունք՝ ասելով. «Պարզապես ենթարկվե՛ք Աստծու կարգավորումներին։ Ամեն ինչ ներդաշնակեցված է Աստծու կողմից, պարզապես անտեսե՛ք խնդիրը», կարո՞ղ ենք լուծել հարցը։ (Ո՛չ։) Եթե խնդիրը հնարավոր չէ լուծել, ապա տեղի է ունենում այն, որ միջավայրը, որտեղ եղբայրներն ու քույրերը կատարում են իրենց պարտավորությունները, և նրանց կենսապայմանները խանգարվում են, ոտնձգությունների են ենթարկվում և վնասվում են։ Մի՞թե սա չի հանգեցնում դժվարությունների ի հայտ գալուն։ Ի՞նչ պետք է անել այդ ժամանակ։ Կարելի՞ է արդյոք դրան անդրադառնալ պոռթկունությամբ։ Ակնհայտորեն ոչ։ Ոմանք ասում են. «Այդ դեպքում կարո՞ղ ենք լուծել իրավական ճանապարհով»։ Շատ բաներ հնարավոր չէ լուծել օրենքով։ Օրինակ՝ այն վայրերում, որտեղ մեծ կարմիր վիշապը միջամտում և խառնվում է, կարո՞ղ է արդյոք օրենքը լուծել խնդիրներ։ Օրենքն այնտեղ ոչ մի ազդեցություն չունի։ Շատ վայրերում մարդկային ուժը հաճախ գերազանցում է օրենքը, ուստի մի՛ ակնկալեք լուծել խնդիրներ՝ ապավինելով օրենքին։ Մարդկային մեթոդներ կամ պոռթկունություն օգտագործելը դրանք լուծելու համար նույնպես հարմար չէ։ Ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները նման իրավիճակներում։ Կարո՞ղ են արդյոք նրանք, ովքեր միայն գիտեն, թե ինչպես բառեր և վարդապետություններ արտասանել, լուծել այս խնդիրները, երբ դրանք ծագում են։ Մի՞թե սրանք հատկապես բարդ հարցեր չեն։ Կարծում ես, թե փաստաբան վարձելով և դատարան դիմելով կհաջողվի՞ դրանք լուծել։ Արդյոք այդ մարդիկ հասկանո՞ւմ են ճշմարտությունը։ Այս աշխարհում տրամաբանելուն տեղ չկա։ Նույնիսկ օրինապաշտ երկրում դատավորները միշտ չէ, որ գործում են օրենքի համաձայն, այլ ավելի շուտ հարմարեցնում են իրենց վճիռները՝ ելնելով այն բանից, թե ով է ներգրավված՝ զուրկ լինելով արդարությունից։ Այս աշխարհում, որտեղ էլ որ լինի, մարդիկ ապավինում են ուժին, իշխանությանը՝ իրենց խոսքն ամրապնդելու համար։ Ուրեմն ինչի՞ն պետք է ապավինենք Աստծուն հավատացողներս։ Պետք է մարդկանց վերաբերվենք և հարցերը կարգավորենք Աստծու խոսքերի համաձայն, ճշմարտության համաձայն։ Բայց կարո՞ղ է արդյոք ամեն ինչ հարթ ընթանալ մեզ համար աշխարհում, եթե ապավինենք Աստծու խոսքերին և ճշմարտությանը։ Ո՛չ, չի կարող։ Սա իմաստություն է պահանջում։ Հետևաբար, երբ առաջնորդողներն ու աշխատողները բախվում են նման խնդիրների, եթե զգում են, որ հարցը չափազանց կարևոր է, և վախենում են, որ կարող են անպատշաճ կերպով կարգավորել և դրանով իսկ փորձանք բերել Աստծու տանը՝ պատճառելով անցանկալի ազդեցություններ կամ հետևանքներ, ապա նման հարցերը դժվարություններ են նրանց համար։ Երբ բախվում են դժվարությունների, որոնք չեն կարող լուծել, պետք է անհապաղ հաղորդեն դրանք Վերևին և փնտրեն համապատասխան մեթոդներ՝ խնդիրները լուծելու համար։ Սա այն է, ինչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։

Բ. Ճիշտ տեսանկյունները և վերաբերմունքը, որոնք պետք է ունենալ՝ դժվարությունների հանդիպելիս

Այն, ինչ պետք է բացատրեմ ձեզ այստեղ, ուղղված է ոչ միայն առաջնորդողներին և աշխատողներին, այլև բոլոր ներկաներին։ Հույժ կարևոր սկզբունք է։ Որտեղ էլ որ իրականացնեք եկեղեցու աշխատանքը, կատարեք ձեր պարտավորություններ կամ քարոզեք ավետարանը, միշտ էլ լինելու են ալեկոծ ջրեր։ Նույնիսկ Աստծու սեփական աշխատանքն է լի դժվարություններով։ Բոլորդ նկատե՞լ եք այս փաստը։ Թեև գուցե չգիտեք կամ հստակ չեք հասկանում մանրամասները, բոլորդ տեղյակ եք ընդհանուր հանգամանքներին։ Աստծու ավետարանի տարածման աշխատանքը հարթ նավարկություն չէ, և բոլորդ պետք է հոգեպես պատրաստ լինեք և գիտակցեք դա։ Այս հաստատված փաստը ներկայացված է այստեղ, ուստի ի՞նչ վերաբերմունք պետք է որդեգրենք այս հարցերի նկատմամբ, որպեսզի լինի ամենապատշաճը, ամենախելամիտը և ամենաճիշտը։ Արդյոք ճի՞շտ է ներքուստ երկչոտ և վախեցած լինելը։ (Ո՛չ։) Քանի որ երկչոտ և վախեցած լինելը ճիշտ չէ, ապա արդյոք ճի՞շտ է ունենալ այն վերաբերմունքն ու տեսակետը, որ չես վախենում ո՛չ երկնքից, ո՛չ երկրից, թշնամի ես ամբողջ աշխարհի հետ, դիմադրում ես ամբողջ աշխարհին մինչև վերջ և գնում ես հոսանքին հակառակ։ (Ո՛չ։) Արդյոք սա բնականո՞ն մարդկայնության ողջամտությունն է, թե՞ պոռթկունություն։ Այս սխալ տեսակետները բոլորը պոռթկունության արտացոլում են, ոչ թե իրական հավատի։ Ուրեմն ինչպիսի՞ տեսակետները և վերաբերմունքներն են ճիշտ։ Թույլ տվեք թվարկել մի քանիսը ձեզ համար։ Սա առաջին տեսակետն է, որ մարդիկ պետք է ունենան։ Լինի արտերկրում, թե Չինաստանում, ամբողջ սրտով Աստծու համար ծախսվելը և պարտավորությունները կատարելն ամենաարդար գործն է ողջ մարդկության մեջ հնագույն ժամանակներից մինչ օրս։ Մեր պարտավորությունը կատարելը բաց և ազնիվ է, ոչ թե գաղտնի, որովհետև այն, ինչ մենք հիմա անում ենք, ամենաարդար գործն է մարդկության մեջ։ Ինչի՞ն է վերաբերում այս «արդարը»։ Վերաբերում է ճշմարտությանը, Աստծու կամքին, Արարչի կարգավորումներին և հանձնարարություններին։ Լիովին գերազանցում է մարդկային բարոյականությունը, էթիկան և օրենքները, և մի գործ է, որն իրականացվում է Արարչի առաջնորդության և հոգածության ներքո։ Մի՞թե սա ամենաճիշտ տեսակետը չէ։ Նախ՝ այս տեսակետն իրապես գոյություն ունեցող փաստ է։ Երկրորդ՝ նաև մարդու կատարած պարտավորության ամենաճիշտ ճանաչումն է։ Սա երկրորդ տեսակետն է, որ մարդիկ պետք է ունենան։ Աստված իշխանություն ունի բոլոր բաների և բոլոր իրադարձությունների նկատմամբ։ Ամեն ինչ, ներառյալ աշխարհի կառավարիչները և աշխարհի ցանկացած ուժ, կրոն, կազմակերպություն և էթնիկ խումբ, գտնվում է Աստծու ձեռքի իշխանության և վերահսկողության ներքո։ Ոչ մեկի ճակատագիրը չի վերահսկվում իր իսկ կողմից։ Մենք բացառություն չենք։ Մեր ճակատագրերը գտնվում են Աստծու ձեռքի իշխանության և վերահսկողության ներքո, և ոչ ոք չի կարող փոխել այն ուղղությունը, թե ուր ենք գնում և որտեղ ենք մնում, ոչ էլ որևէ մեկը կարող է փոխել մեր ապագան և նշանակության վայրը։ Ինչպես ասում է Աստվածաշունչը. « Թագավորի սիրտը Եհովայի ձեռքում է՝ ջրի հոսանքի պես. Նա այն ուղղում է այնտեղ, ուր կամենում է» (Առակներ 21:1)։ Որքան առավել ևս մեր՝ աննշան մարդկանց ճակատագրերի համար։ Այն երկրի կառավարչի իշխանությունն ու համակարգը, որտեղ բնակվում ենք, ինչպես նաև այս երկրի կենսապայմանները, անկախ այն բանից՝ դրանք սպառնալից են, թշնամական, թե բարեկամական մեր նկատմամբ, այս ամենը գտնվում է Աստծու իշխանության ներքո, և անհանգստանալու կամ մտահոգվելու ոչինչ չունենք։ Սա այն տեսակետն է, որին մարդիկ պետք է հետեւեն, և այն գիտակցությունը, որ պետք է ունենան, ինչպես նաև այն ճշմարտությունը, որը պետք է ունենան և հասկանան։ Եվ սա երրորդ տեսակետն է, որը նույնպես, իհարկե, ամենակարևորն է։ Անկախ այն Բանից, թե որտեղ ենք ապրում, որ երկրում, և անկախ մեր կարողություններից կամ որակից, աննշան արարածների զանգվածի լոկ մի մասն ենք։ Միակ պատասխանատվությունն ու պարտավորությունը, որը պետք է կատարենք, Արարչի գերիշխանությանը, կարգավորումներին և ներդաշնակեցումներին ենթարկվելն է։ Ուրիշ ոչինչ չկա, այդքան պարզ է։ Թեև ներկայումս գտնվում ենք ազատ երկրում և ազատ միջավայրում, եթե մի օր Աստված թշնամական ուժ բարձրացնի մեզ հալածելու և վնասելու համար, բացարձակապես ոչ մի դժգոհություն չպետք է ունենանք։ Ինչո՞ւ չպետք է դժգոհություններ ունենանք։ Որովհետև վաղուց պատրաստվել ենք։ Մեր պարտականությունը, պատասխանատվությունը և պարտավորությունը ենթարկվելն է այն ամենին, ինչ Աստված անում է, այն ամենին, ինչ Աստված ներդաշնակեցնում է։ Արդյո՞ք այս հնազանդությունը ճշմարտությունն է։ Արդյո՞ք այն վերաբերմունքն է, որ մարդիկ պետք է ունենան։ (Այո՛։) Եթե մի օր ողջ մարդկությունը և ողջ միջավայրը շրջվեն մեր դեմ, և բախվենք մահվան, արդյո՞ք պետք է դժգոհություններ ունենանք։ (Չպետք է ունենանք։) Ոմանք ասում են. «Մի՞թե Աստված մեզ արտերկիր չառաջնորդեց, որպեսզի այլևս ստիպված չլինենք կրել Սատանայի դաժան հալածանքը։ Մի՞թե այն բանի համար չէր, որ կարողանայինք ազատորեն կատարել պարտավորությունները և շնչել ազատության օդը։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստված դեռևս մտադիր, որ բախվենք մահվան»։ Այս խոսքերը ճիշտ չեն։ Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին ենթարկվելը վերաբերմունք է, այն վերաբերմունքը, որ մարդիկ պետք է ունենան Աստծու նկատմամբ, Աստծու գերիշխանության նկատմամբ։ Դա այն վերաբերմունքն է, որ արարածը պետք է ունենա։

Կա ևս մեկ ամենակարևոր կետ, որը մարդիկ պետք է գիտակցեն։ Թեև արտերկրում համեմատաբար կայուն և ազատ է, միևնույն է, դժվար է խուսափել մեծ կարմիր վիշապի հաճախակի ոտնձգություններից։ Բախվելով մեծ կարմիր վիշապի ոտնձգություններին՝ ոմանք անհանգստանում են. «Մեծ կարմիր վիշապի ուժը չափազանց մեծ է։ Այն կարող է կաշառել աշխարհի կարևոր դեմքերին՝ իրեն ծառայություն մատուցելու, իր անունից աշխատելու համար։ Այսպիսով, նույնիսկ եթե փախչենք արտերկիր, միևնույն է, վտանգի մեջ ենք, միևնույն է, անմիջական վտանգի տակ ենք։ Ի՞նչ կարող ենք անել»։ Ամեն անգամ, երբ լսում ենք այս լուրերը, ոմանք անհանգստանում և վախենում են՝ ցանկանալով փոխզիջման գնալ, ցանկանալով փախչել՝ չիմանալով, թե որտեղ պետք է թաքնվեն։ Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, ոմանք մտածում են. «Աշխարհն այնքան ընդարձակ է, բայց ինձ համար տեղ չկա։ Մեծ կարմիր վիշապի իշխանության տակ կրում եմ նրա հալածանքը, և նույնիսկ նրա իշխանության շրջանակներից դուրս՝ ինչո՞ւ է դեռևս անհանգստացնում ինձ։ Մեծ կարմիր վիշապի ուժը չափազանց մեծ է։ Նույնիսկ եթե փախչեմ աշխարհի ծայրերը, ինչո՞ւ է դեռևս ի վիճակի գտնելու ինձ»։ Մարդիկ ակամայից սարսափում են և վստահ չեն, թե ինչ անել։ Արդյո՞ք սա հավատ ունենալու դրսևորում է։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։ (Աստծու հանդեպ հավատի պակաս։) Արդյո՞ք դա միայն Աստծու հանդեպ հավատի պակասն է։ Արդյո՞ք հոգու խորքում զգում եք, որ ուրիշներից ցածր եք։ Արդյո՞ք մի փոքր ծպտված եք զգում՝ գողի պես, Ամենակարող Աստծուն հավատալիս և եկեղեցում պարտավորություններդ կատարելիս։ Արդյո՞ք ձեզ որոշ չափով ստորադաս եք զգում կրոնավոր աշխարհի մարդկանցից։ «Նայե՛ք նրանց ուժին։ Նրանք ունեն պաշտոնական պաստորներ և պետության կողմից ճանաչված մեծ տաճարներ, դա այնքան շքեղ է։ Ունեն երգչախմբեր և ձեռնարկություններ տարբեր երկրներում։ Բայց նայե՛ք մեզ, միշտ ահաբեկված, բախված օտարացման, ուր էլ որ գնանք։ Ինչո՞ւ ենք տարբերվում նրանցից։ Ինչո՞ւ չենք կարող բաց լինել դրա մասին, ուր էլ որ գնանք։ Ինչո՞ւ պետք է այսքան թշվառ ապրենք։ Մասնավորապես, համացանցում կա այդ ամբողջ բացասական քարոզչությունը։ Ինչո՞ւ մյուս եկեղեցիները չեն հանդուրժում սա, ինչո՞ւ մենք միշտ պետք է կրենք այս բաները։ Աստծուն հավատացող մյուս մարդիկ բացահայտորեն հռչակում են իրենց հավատը քրիստոնեության մեջ, ուր էլ որ գնան, բայց մենք՝ Ամենակարող Աստծուն հավատացողներս, չենք համարձակվում բացահայտ խոսել՝ վախենալով, որ վատ մարդիկ կարող են հաղորդել մեր մասին, և հետո մեզ կձերբակալեն»։ Վերջերս լսեցի, որ մի մարդ, ով ներկայացել է որպես կառավարության պաշտոնյա, մի քանի հարց է տվել եղբայրներին և քույրերին։ Տեսնելով, որ պաշտոնյան հարցաքննում է իրենց, վախեցել են և բացահայտել են այն ամենը, ինչ գիտեին՝ պատասխանելով այն ամենին, ինչ իրենց հարցրել են։ Ի՞նչն էր խնդիրը, որ այսպես վարվեցին։ Դու Աստծուն հավատացող ես։ Ինչո՞ւ պետք է վախենաս պաշտոնյաներից։ Եթե ոչ մի անօրինական բան չես արել, վախենալու կարիք չկա։ Եթե ունես ճշմարտությունը, ինչո՞ւ վախենալ դևերից և Սատանայից։ Կարծում ես, թե Աստծուն հավատալը ճիշտ ճանապարհը չէ՞։ Զգում ես, որ որևէ անօրինական բա՞ն ես արել։ Այդ դեպքում ինչո՞ւ ես վախենում պաշտոնյայից։ Մի՞թե նման մարդիկ հիմար և տգետ չեն։ Ոմանք մեծապես տուժել են մայրցամաքում հալածվելուց և հետապնդվելուց։ Արտերկիր գալուց հետո արդյո՞ք իրենց մեղավոր են զգում Աստծուն հավատալու համար։ Արդյո՞ք իրենց խայտառակված են զգում մեծ կարմիր վիշապի հալածանքից։ Արդյո՞ք ամաչում են կանգնել իրենց նախնիների առաջ և անպատվված են զգում, որովհետև ստիպված են եղել փախչել արտերկիր՝ Աստծուն հավատալու և իրենց պարտավորությունը կատարելու համար։ Արդյո՞ք տեսնում են, որ սատանայական ռեժիմը և կրոնավոր աշխարհը թշնամաբար են վերաբերվում Աստծուն և եկեղեցուն, և ստորադաս են զգում, գուցե նույնիսկ ավելի ամոթալի, քան հանցագործություն կատարած լինելու դեպքում։ Ունե՞ք այս զգացմունքները։ (Ո՛չ։) Կարող եք արտաքուստ շարժել ձեր գլուխները՝ չցանկանալով տրվել այս մտքերին և զգացմունքներին, բայց երբ բախվում եք իրական իրավիճակների, մարդու մտածելակերպը, նրա վարքագիծը և անգիտակից գործողությունները, որոնք նա ձեռնարկում է, անխուսափելիորեն բացահայտում են նրա սրտի ամենախորը, ամենաթաքնված կողմերը։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Եթե չունես այս բաները, ինչո՞ւ ես վախենում։ Արդյո՞ք օրենքը չխախտած մարդը վախենում է ոստիկանությունից։ Արդյո՞ք վախենում է դատավորից։ Ո՛չ։ Միայն նրանք, ովքեր խախտել են օրենքը, ամենից շատ վախենում են ոստիկանությունից, և միայն չինացիները, ովքեր սովորել են ճնշվել ոստիկանության կողմից, ամենից շատ վախենում են նրանցից, որովհետև ՉԿԿ-ի ոստիկանությունն անօրինական է և անում է այն, ինչ ուզում է։ Հետևաբար, երբ չինացիներն առաջին անգամ ժամանում են արտերկիր, լոկ ոստիկանությանը տեսնելը նրանց վախեցնում է։ Սա մեծ կարմիր վիշապի իշխանությունից վախեցած լինելու արդյունք է, դա մի բան է, որը բացահայտվում է նրանց ենթագիտակցության մեջ։ Արևմտյան երկրներում քո կարգավիճակն օրինական է, ունես բնակության իրավունք, չես խախտել որևէ օրենք, ոչ էլ հարձակվել ես կառավարության վրա և ոչ մի հանցանք չես գործել։ Անկախ այն բանից, թե որքան հակասություններ կարող է առաջացնել քո հավատը կրոնավոր աշխարհում, մեկ փաստ մնում է հաստատուն. քո հավատն օրենքով պաշտպանված է, այն օրինական է և ազատ, և սա քո օրինական մարդու իրավունքն է։ Դու բացարձակապես ոչ մի օրենք չես խախտել, ուստի եթե ինչ-որ մեկը ներկայանում է որպես ոստիկան և հարցաքննում է քեզ. «Հավատո՞ւմ ես Ամենակարող Աստծուն։ Ցո՛ւյց տուր ինձ քո անձը հաստատող փաստաթուղթը։ Որտեղի՞ց ես։ Քանի՞ տարեկան ես։ Քանի՞ տարի ես հավատացյալ։ Որտե՞ղ ես ապրում։ Ասա՛ ինձ քո հասցեն», ինչպե՞ս կարձագանքես։ Առաջին հարցին՝ «Հավատո՞ւմ ես Ամենակարող Աստծուն», ինչպե՞ս կպատասխանես։ (Այո՛։) Ինչո՞ւ կասեիք «այո»։ Արդյո՞ք սա հիմնված է փաստի վրա։ Թե՞ սա քո պատասխանատվությունն է որպես քաղաքացի, որ պետք է ասես «այո», եթե հարցնեն։ Թե՞ Աստված է հրահանգել քեզ ասել «այո»։ Ո՞րն է ձեր հիմքը։ Ինչ վերաբերում է երկրորդ բանին, որ հարցրին. «Ցո՛ւյց տուր ինձ քո անձը հաստատող փաստաթուղթը», ցույց կտայի՞ք այն։ (Ո՛չ։) Եվ երրորդ հարցը. «Որտե՞ղ ես ապրում։ Գրի՛ր հասցեդ»։ Կգրեի՞ք։ (Ո՛չ։) Չորրորդ հարցը. «Քանի՞ տարի ես հավատում Աստծուն։ Ո՞վ է քեզ հաղորդակից դարձրել հավատին։ Ինչո՞ւ ես հավատում։ Քանի՞ տարի ես արտերկրում»։ Կպատասխանեի՞ք սրանց։ (Ո՛չ։) Հինգերորդ հարցը. «Ի՞նչ պարտավորություն ես կատարում այստեղ։ Ո՞վ է քո առաջնորդողը»։ Կարձագանքեի՞ք սրան։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Պարտավոր չեմ ասել նրանց։) Ապա վերադառնալով առաջին հարցին. եթե հարցնեն, թե արդյոք հավատում ես Ամենակարող Աստծուն, բոլորդ միաձայն ասացիք, որ կպատասխանեք «այո»։ Արդյո՞ք այսպես պատասխանելը ճիշտ է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ է դա սխալ։ (Որովհետև հավատն անձնական ազատություն է։ Ոստիկանությունը լիազորված չէ միջամտելու։ Ուստի իրավունք ունեմ չասելու նրանց։) Այդ դեպքում ինչո՞ւ չէիր ասի նրանց։ (Որովհետև նախ պետք է պարզաբանեմ, թե ինչու են ինձ հարցաքննում, ինչ կարգավիճակով են դա անում, և արդյոք նրանց հարցաքննությունն օրինական է, թե ոչ։ Եթե նրանց նպատակն ու ինքնությունը պարզ չեն, պարտավոր չեմ պատասխանել նրանց հարցերին։) Այս հայտարարությունը ճիշտ է։ Սկզբում բոլորդ հայտարարեցիք, որ կպատասխանեք «այո», բայց երբ շարունակեցի հարցնել, սկսեցիք զգալ, որ ինչ-որ բան այն չէ՝ զգալով, որ ձեր պատասխանը սխալ էր։ Բացահայտեցի՞ք, թե որտեղ էր խնդիրը։ Այս հարցում սա այն ըմբռնումն է, որը պետք է ունենաք։ Մենք Աստծուն հավատալով՝ որևէ օրենք չենք խախտել, հանցագործներ չենք, ունենք մեր մարդու իրավունքներն ու ազատությունը։ Ոչ բոլորը կարող են կամայականորեն հարցաքննել կամ հարցեր տալ մեզ։ Այնպես չէ, որ ով էլ մեզ հարցեր տա, պետք է ճշմարտացիորեն պատասխանենք։ Պարտավոր չենք դա անել։ Արդյո՞ք այս խոսքերը ճիշտ են։ (Այո՛։) Անօրինական է որևէ մեկի համար, անկախ նրա ով լինելուց,, կամայականորեն հարցաքննել մեզ։ Մենք պետք է հասկանանք օրենքը և սովորենք, թե ինչպես օգտագործել այն մեզ պաշտպանելու համար։ Սա այն իմաստությունն է, որն Աստծու ընտրյալ մարդիկ պետք է ունենան։ Ուրեմն ի՞նչ պետք է անես, եթե ապագայում բախվես նման իրավիճակի։ Եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ, թե արդյոք հավատում ես Ամենակարող Աստծուն, ինչպե՞ս կարձագանքես, ինչպե՞ս կվարվես դրա հետ։ Առաջին բանը, որ ասում ես, հետևյալն է. «Ո՞վ ես դու։ Ի՞նչ իրավունքով ես ինձ սա հարցնում։ Ես ճանաչո՞ւմ եմ քեզ»։ Եթե ասեն, որ որևէ պետական գործակալության աշխատակից են, ապա պետք է խնդրես նրանց ցույց տալ իրենց վկայականները։ Եթե ցույց չտան իրենց վկայականները, ասում ես. «Դու իրավասու չես խոսելու ինձ հետ, և ես պարտավոր չեմ պատասխանել քեզ։ Կան բազմաթիվ պետական աշխատողներ։ Մի՞թե պետք է պատասխանեմ նրանց բոլորին։ Կառավարությունը նշանակել է մարդկանց՝ որոշակի խնդիրներով զբաղվելու համար։ Արդյո՞ք դու իսկապես պատասխանատու ես այս հարցի համար։ Նույնիսկ եթե այդպես է, ես օրենք չեմ խախտել, ուրեմն ինչո՞ւ պետք է պատասխանեմ քեզ։ Ինչո՞ւ պետք է քեզ ամեն ինչ ասեմ։ Եթե կարծում ես, որ ինչ-որ սխալ բան եմ արել և խախտել եմ օրենքը, կարող ես ապացույցներ ներկայացնել։ Բայց եթե ուզում ես, որ պատասխանեմ քո որևէ հարցի, գնա՛ խոսիր իմ փաստաբանի հետ։ Ես պարտավոր չեմ պատասխանել քեզ, իսկ դու իրավունք չունես հարցնելու»։ Ինչպիսի՞ն է արձագանքման այս մեթոդը։ Արդյո՞ք այն արժանապատվություն է հաղորդում։ (Այո՛։) Ապա ի՞նչ ցույց տվեց ձեր արձագանքը։ Արդյո՞ք այն արժանապատվություն հաղորդեց։ (Ո՛չ։) Ձեր ձևով արձագանքելը ցույց է տալիս օրենքի չիմացություն։ Պարզապես պատասխանում ես այն ամենին, ինչ ուրիշները հարցնում են, և ի՞նչ է լինում ի վերջո։ Դառնում ես Հուդա։ Կարող եք անխոհեմաբար պատասխանել, և դրա համար կա մի պատճառ։ Մեծ կարմիր վիշապի երկրում մարդկանց ուղեղները լվացել են և ներշնչել են մտածել, որ Աստծուն հավատացողներն տգետ են, ստորին խավի են և հալածվում են պետության կողմից, որ այս երկրում պետք է ապրեն առանց մարդու իրավունքների կամ արժանապատվության։ Այսպիսով, հավատացյալներն իրենց ստորադասում են ավելի ցածր կարգավիճակի։ Արևմտյան երկրներ գալուց հետո չեն հասկանում այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ ինչ են մարդու իրավունքները, ինչ է արժանապատվությունը կամ որոնք են քաղաքացու պարտականությունները։ Ուստի, երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե արդյոք հավատում ես Աստծուն, հապշտապ խոստովանում ես դա վախից՝ ասելով նրանց այն ամենը, ինչ գիտես և բացարձակապես ոչ մի հասակ ցույց չտալով։ Ո՞վ է այս ամենի պատճառը։ Մեծ կարմիր վիշապի ներշնչումն ու իշխանությունն է, որ առաջացրել է դա։ Մայրցամաքում յուրաքանչյուրի ենթագիտակցության խորքում կա մի գաղափար, որ հենց հավատում ես Աստծուն, զբաղեցնում ես ամենացածր կարգավիճակն այս հասարակության մեջ, մարդկության մեջ։ Կտրվում ես հասարակությունից և մարդկությունից։ Այսպիսով, այս մարդիկ չունեն արժանապատվություն, մարդու իրավունքներ և իրենց պաշտպանելու գիտակցություն։ Նրանք հիմար են, անգրագետ և չունեն խորաթափանցություն՝ թույլ տալով ուրիշներին ահաբեկել և մանիպուլացնել իրենց ըստ ցանկության։ Սա ձեր մտածելակերպն է։ Փոխանակ հաստատուն կանգնելու Աստծու համար քո վկայության մեջ, մատնում ես Նրան ցանկացած պահի՝ դառնալով Հուդա ցանկացած պահի։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ես արժանապատվությամբ գործել։ Ինչպե՞ս պետք է դեմ առ դեմ կանգնես անծանոթի առաջ, որը հարցեր է տալիս քեզ։ Նախ՝ հարցրու, թե ովքեր են նրանք, ապա խնդրիր նրանց ցույց տալ իրենց վկայականները։ Սա պատշաճ իրավական ընթացակարգն է։ Արևմտյան երկրներում ոստիկանությունը կամ կառավարության ցանկացած այլ աշխատող, երբ շփվում է հանրության հետ որպես կառավարության անունից աշխատող ներկայացուցիչ, միշտ նախ ներկայացնում է իր վկայականները։ Նրանց ինքնությունը վկայականների հիման վրա ստուգելուց հետո որոշում ես, թե ինչպես արձագանքել նրանց հարցերին կամ ինչպես վարվել քեզ ներկայացվող նրանց պահանջների հետ։ Իհարկե, այս հարցում հաստատապես ընտրություն կատարելու տեղ ունես, բացարձակապես ինքնավարություն ունես, խամաճիկ չես։ Թեև չինացի ես և Ամենակարող Աստծու Եկեղեցու անդամ, բայց նաև այն երկրի օրինական և ճանաչված անդամն ես, որտեղ բնակվում ես։ Մի՛ մոռացիր, որ ինքնավարություն ունես։ Դու որևէ երկրի ստրուկ կամ բանտարկյալ չես, մեկն ես, ով կարող է վայելել այս երկրի օրենքները, մարդու իրավունքները և համակարգերը։

Ելնելով իմ հաղորդակցած բովանդակությունից՝ ինչպե՞ս պետք է առճակատվեք հանկարծակի միջավայրերին և անսպասելի իրադարձություններին։ Սա չորրորդ կետն է, որի շուրջ պետք է հաղորդակցվենք. մի՛ եղեք երկչոտ։ Ոմանք հարցնում են. «Արդյո՞ք երկչոտ չլինելը նշանակում է պարզապես անմտորեն համարձակ գործել»։ Ո՛չ, երկչոտ չլինելը նշանակում է չվախենալ որևէ ուժից, որովհետև մենք հանցագործներ չենք, ստրուկներ չենք։ Մենք Աստծու արժանապատիվ ընտրյալ մարդիկ ենք, արժանապատիվ արարված մարդկային էակներ՝ Արարչի իշխանության ներքո։ Այս հարցին ձեր մոտեցման մեջ, նախ և առաջ, մի՛ եղեք երկչոտ։ Բացի այդ, ակտիվորեն պահպանե՛ք ձեր պարտավորությունը և այն միջավայրը, որտեղ կատարում եք ձեր պարտավորությունը և նաև նախաձեռնող վերաբերմունքով առճակատվե՛ք տարբեր միջավայրերին և տարբեր ուժերի հայտարարություններին, գործողություններին և այլ բաներին, որոնք թիրախավորում են մեզ։ Ակտիվորեն դիմակայել դրանց և չլինել երկչոտ։ Ի՞նչ կարծիքի եք այս վերաբերմունքի մասին։ (Լավն է։) Այսպես ապրելն արժանապատիվ է, մարդու պես։ Անարգ կերպով ապրել չէ՝ պարզապես յոլա գնալու համար։ Գալիս ենք արտերկիր՝ կատարելու մեր պարտավորությունը, ոչ թե մեր ստամոքսները լցնելու կամ ապրուստ վաստակելու համար։ Մենք ոչ մի օրենք չենք խախտել, ոչ մի երկրի համար խնդիրներ չենք առաջացրել և հաստատապես ստրուկներ չենք որևէ երկրի համար։ Կատարում ենք արարածների պարտավորությունն Աստծու տանը։ Ինքներս ենք հոգում մեր կարիքները՝ կախված չլինելով ուրիշներից։ Սա լիովին օրինական է։

Հենց նոր քննարկված չորս կետերից յուրաքանչյուրը վճռորոշ է։ Ո՞րն էր առաջին կետը։ (Լինի արտերկրում, թե Չինաստանում, ամբողջ սրտով Աստծու համար ծախսվելը և պարտավորությունները կատարելն ամենաարդար գործն է ողջ մարդկության մեջ հնագույն ժամանակներից մինչ օրս։ Մեր պարտավորությունը կատարելը բաց և ազնիվ է, ոչ թե գաղտնի, որովհետև այն, ինչ մենք հիմա անում ենք, ամենաարդար գործն է մարդկության մեջ։) Իսկ երկրո՞րդը։ (Աստված իշխանություն ունի բոլոր բաների և բոլոր իրադարձությունների նկատմամբ։ Ամեն ինչ, ներառյալ աշխարհի կառավարիչները և աշխարհի ցանկացած ուժ, գտնվում է Աստծու ձեռքի իշխանության և վերահսկողության ներքո։ Ոչ մեկի ճակատագիրը չի վերահսկվում իր իսկ կողմից։ Մենք բացառություն չենք։ Մեր ճակատագրերը գտնվում են Աստծու ձեռքի իշխանության և վերահսկողության ներքո, և ոչ ոք չի կարող փոխել այն ուղղությունը, թե ուր ենք գնում և որտեղ ենք մնում։ Թե ինչպիսին են այն երկրի կառավարչի իշխանությունն ու համակարգը, որտեղ բնակվում ենք, ինչպիսին են այս երկրի կենսապայմանները, և արդյոք դրանք սպառնալից են, թշնամական, թե բարեկամական մեր նկատմամբ, այս ամենը գտնվում է Աստծու իշխանության ներքո, և անհանգստանալու կամ մտահոգվելու ոչինչ չունենք։) Երրո՞րդ կետը։ (Անկախ այն բանից, թե որտեղ ենք, և անկախ մեր կարողություններից կամ որակից, աննշան արարածների զանգվածի լոկ մի մասն ենք։ Միակ պատասխանատվությունն ու պարտավորությունը, որը պետք է կատարենք, Արարչի գերիշխանությանը, կարգավորումներին և ներդաշնակեցումներին ենթարկվելն է։ Թեև ներկայումս գտնվում ենք ազատ երկրում, եթե մի օր Աստված թշնամական ուժ բարձրացնի մեզ հալածելու և վնասելու համար, բացարձակապես ոչ մի դժգոհություն չպետք է ունենանք։ Պատճառն այն է, որ մեր պարտականությունը, պատասխանատվությունը և պարտավորությունը ենթարկվելն է այն ամենին, ինչ Աստված անում է, այն ամենին, ինչ Աստված ներդաշնակեցնում է։) Չորրորդ կետն ակտիվորեն դիմակայելն է բոլոր արտաքին մարդկանց, իրադարձություններին և բաներին՝ առանց երկչոտության։ Այս չորս կետերն այն վերաբերմունքն ու ըմբռնումներն են, որոնք պետք է ունենա իր պարտավորությունը կատարող յուրաքանչյուր ոք,, և դրանք նաև այն ճշմարտություններն են, որոնք պետք է հասկանա իր պարտավորությունը կատարող յուրաքանչյուր ոք։ Թեև այս չորս կետը շատ կապված չեն այսօր հաղորդակցված առաջնորդողների և աշխատողների ութերորդ պարտականության հետ, բայց քանի որ խոսում ենք աշխատանքի դժվարությունների մասին, դեռ պետք է անդրադառնանք այս հարցերին։ Դա իզուր չէ։

Գ. Սկզբունքները, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կիրառեն՝ դժվարությունների հանդիպելիս

Որոշ առաջնորդողներ և աշխատողներ բախվում են բավականին դժվար լուծելի խնդիրների արտաքին գործերում և ի վերջո հայտնվում են շփոթության մեջ՝ ի վիճակի չլինելով թափանցելու խնդրի արմատի մեջ, ոչ էլ իմանալով, թե ինչպես մոտենալ դրան։ Պարզապես անտեսում են այն, ինչի արդյունքում հարցը ձգձգվում է։ Ի՞նչ խնդիր է սա։ Կեղծ առաջնորդողներն են, որոնք ի վիճակի չեն աշխատանք անելու և միայն ձգձգումներ են առաջացնում։ Կեղծ առաջնորդողները չունեն բնականոն մարդու ողջամտությունը։ Քանի որ չեն կարողանում խնդիրներ լուծել, ինչո՞ւ չեն հաղորդում դրանք Վերևին։ Եթե խնդիրը հաղորդես Վերևին, կարող ենք միասին դիմակայել դրան, և խնդիրն ի վերջո կլուծվի։ Կան որոշ բաներ, որոնց մեջ դուք չեք կարող թափանցել։ Ես կօգնեմ ձեզ վերլուծել դրանք։ Քանի դեռ չենք խախտում օրենքը կամ կառավարության կանոնակարգերը, չկա այնպիսի մեծ խնդիր, որը հնարավոր չլինի հաղթահարել։ Ճշմարտության սկզբունքներին վերաբերող հարցերի դեպքում ինքներս ենք լուծում դրանք։ Օրենքին վերաբերող հարցերի դեպքում կարող ենք իրավաբանական խորհրդատվություն փնտրել օգնության համար և լուծել դրանք իրավական ճանապարհով։ Անկախ այն բանից, թե ինչ չար ուժեր են դիտավորյալ անհանգստացնում և խափանում Աստծու տան աշխատանքը, հիշե՛ք մեկ բան. քանի դեռ մենք չենք խախտում օրենքը կամ կառավարության կանոնակարգերը, ոչ ոք ոչինչ չի կարող անել մեզ։ Պատճառն այն է, որ արտասահմանյան երկրների մեծ մասը ժողովրդավարական է և ղեկավարվում է օրենքով։ Նույնիսկ եթե չար ուժերը գործում են օրենքի դեմ, նրանք նույնպես վախենում են բացահայտումից և իրավական պատժամիջոցներից։ Սա փաստ է։ Անկախ այն բանից, թե ինչպես են մեծ կարմիր վիշապի խավարչտին ձեռքերն անհանգստացնում և խափանում Աստծու տան աշխատանքը, կամ ոտնձգություններ անում մեր բնականոն կյանքի նկատմամբ, կամ կաշառում ինչ-որ մեկին վատ բաներ անելու համար, պետք է լուսանկարենք և վավերական տեսանյութեր նկարահանենք, լրջորեն ճշգրիտ գրառումներ պահենք և հստակ գրենք ժամանակը, վայրը և ներգրավված մարդկանց։ Երբ ժամը հասնի, կլուծենք դա իրավական ճանապարհով, և չպետք է վախենանք դրանից։ Չնայած այն բանին, թե որքան կատաղի է մեծ կարմիր վիշապի ճնշումը, մենք չենք վախենում դրանից, որովհետև Աստված մեր նեցուկն է, և մի օր Աստված աղետներ կուղարկի դրան ոչնչացնելու համար, Աստված ուղղակիորեն հատուցում կիրականացնի դրա դեմ, իսկ մենք ոչինչ անելու կարիք չունենք։ Երբեմն չեք կարողանում թափանցել որոշ հարցերի մեջ։ Այդ դեպքում պետք է դա արագ հաղորդեք վերև, և Վերևը ձեզ ուղի ցույց կտա ՝ մեծ հարցերը փոքրացնելով, իսկ փոքր հարցերը՝ լուծելով։ Իրականում, շատ հարցերի դեպքում չգիտեք, թե ինչպես վերլուծել դրանք և չեք կարողանում թափանցել դրանց էության մեջ և մտածում եք, որ իրավիճակը նշանակալի և լուրջ է, բայց Վերևի վերլուծությունից հետո կգիտակցեք, որ դա ըստ էության ոչինչ է։ Վախենալու բան չէ և ոչ մի նշանակալի բան չէ։ Պարզապես որդեգրեք չմիջամտելու մոտեցում, և այն որոշ ժամանակ անց ինքն իրեն կլուծվի։ Չար ուժերի անհանգստությունները չեն կարող մեծ իրարանցում առաջացնել։ Դրանք ամենից շատ վախենում են հանրային մերկացումից, ուստի չեն համարձակվում անցնել սահմանները։ Եթե խեղկատակների մի բուռ համարձակվում է անցնել սահմանները, կարող ենք դա լուծել իրավական ճանապարհով՝ ձեռնարկելով օրինական միջոցներ։ Սա մի բան է, որի մեջ բոլոր առաջնորդողներն ու աշխատողները պետք է թափանցեն։ Անկախ այն բանից, թե ինչ իրավիճակի եք բախվում, բացարձակապես չպետք է բթամտորեն կամ հիմարաբար վարվեք։ Եթե չես կարողանում թափանցել իրավիճակի մեջ կամ լուծել այն, ապա պետք է անմիջապես դա հաղորդես վերև և թույլ տաս, որ Վերևը քեզ խորհուրդներ և ռազմավարություններ տա։ Միակ ճշմարիտ վախն այն է, որ կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել խնդիրների մեջ կամ լուծել դրանք, և այնուամենայնիվ չեն հաղորդում դրանք Վերևին կամ չեն տեղեկացնում Վերևին դրանց մասին։ Սպասում են, մինչև իրավիճակը սրվի և ձգձգի աշխատանքը, նախքան դա վերև հաղորդելը՝ թերեւս կորցնելով խնդիրը լուծելու լավագույն հնարավորությունը։ Դա նման է այն մարդուն, ով քաղցկեղ ունի, բայց ժամանակին չի ստուգվում կամ չի բուժվում՝ գնալով հիվանդանոց բուժման միայն քաղցկեղի վերջին փուլում, բայց այդ ժամանակ արդեն չափազանց ուշ է, և կարող է միայն սպասել մահվան։ Այսպիսով, կեղծ առաջնորդողներն իրենց աշխատանքում հարցերը ձգձգելու ամենմեծ հավանականությունն ունեն։ Կեղծ առաջնորդողները տկարամիտ են, սրիկաներ են, ո՛չ պատասխանատու են, ո՛չ էլ պահպանում են Աստծու տան աշխատանքը։ Ինչո՞ւ ասել, որ կեղծ առաջնորդողները տականք են, կործանումմ գուժողներ, ապուշներ, որոնք ամենից շատ զուրկ են ողջամտությունից։ Դա է պատճառը։ Ցանկացած կեղծ առաջնորդող, ով այնքան ցածր որակ ունի, որ չի կարողանում նույնիսկ արտաքին հարցերով զբաղվել, պետք է անմիջապես պաշտոնազրկվի և հեռացվի, այլևս երբեք չօգտագործվի՝ կանխելու համար Աստծու տան աշխատանքի հետագա ձգձգումը։ Կեղծ առաջնորդողների աշխատանքն ամենախոչընդոտողն է։ Հաճախ, երբ խնդիր է ծագում, այն կարող է լուծվել բոլորի հետ ժամանակին խորհրդակցելու միջոցով։ Միակ մտահոգությունն այն է, որ պատասխանատու կեղծ առաջնորդողը տկարամիտ է, որ ի վիճակի չէ ինքնուրույն լուծելու խնդիրը և այնուամենայնիվ չի քննարկում այն որոշում կայացնող խմբի հետ կամ չի հաղորդում այն Վերևին, և որդեգրում է անփութության վերաբերմունք՝ կոծկելով և թաքցնելով խնդիրը։ Սա ամենից շատն է ձգձգում հարցերը։ Եթե հարցը ձգձգվում է, և հանգամանքները փոխվում են, դա կարող է հանգեցնել խնդրի լուծման նախաձեռնությունը կորցնելուն՝ տանելով պասիվ իրավիճակի։ Ի՞նչ է սա ապացուցում։ Որոշ բաներ հետաձգել չի կարելի և պետք է անհապաղ լուծվեն՝ առաջին իսկ հնարավորության դեպքում։ Սակայն կեղծ առաջնորդողները տեղյակ չեն դրանից, ուստի չափազանց ցածր որակ ունեցող անհատները բացարձակապես չպետք է առաջնորդեն։ Կեղծ առաջնորդողները միայն գիտեն, թե ինչպես արտասանել որոշ բառեր և վարդապետություններ և չեն կարողանում լուծել որևէ իրական խնդիր։ Միայն կա՛մ վնասում են մարդկանց, կա՛մ ձգձգումներ են առաջ բերում։ Եկեղեցու աշխատանքը կարող է բնականոն կերպով առաջ ընթանալ միայն այս կեղծ առաջնորդողներին պաշտոնազրկելով և հոգս ու պատասխանատվության զգացում ունեցող անհատներին որպես առաջնորդողներ և աշխատողներ ընտրելով։ Անկախ այն բանից, թե ինչ խնդիրների եք բախվում, քանի դեռ կարող եք փնտրել ճշմարտությունը, դրանք լուծելու միջոց կա։ Արտաքին հարցերը և մեծ կարմիր վիշապի առաջացրած անհանգստությունները կարող են լուծվել իրավական ճանապարհով, երբ անհրաժեշտ է, դա ոչ մի նշանակալի բան չէ։ Քանի դեռ չենք խախտում օրենքը կամ կառավարության կանոնակարգերը, ոչ ոք ոչինչ չի կարող անել, և այս վստահությամբ պետք չէ վախենանք Սատանայի կամ դևերի որևէ անհանգստությունից։

Այժմ կեղծ առաջնորդողների խնդիրը պետք է մանրամասնորեն վերլուծել և հասկանալ։ Սա վճռորոշ է եկեղեցու աշխատանքը լավ կատարելու համար։ Եկեք հիմա հաղորդակցվենք այն մասին, թե ինչու կեղծ առաջնորդողները, երբ բախվում են խնդիրների, որոնք չեն կարողանում ինքնուրույն լուծել, միևնույն է, չեն հաղորդում դրանք Վերևին։ Ինչպե՞ս պետք է դիտարկենք սա։ Բոլորդ կարող եք վերլուծել սա և օգուտ քաղել դրանից։ Կեղծ առաջնորդողների կողմից իրական աշխատանք չանելու խնդիրն արդեն իսկ լուրջ է, բայց կա էլ ավելի լուրջ խնդիր։ Երբ եկեղեցին բախվում է անհանգստությունների չար մարդկանց և հակաքրիստոսների կողմից, կեղծ առաջնորդողները ոչ միայն չեն զբաղվում դրանով. ավելի վատն այն է, որ նաև չեն հաղորդում դա Վերևին՝ թույլ տալով, որ չար մարդիկ և հակաքրիստոսներն անհանգստացնեն եկեղեցին։ Պարզապես ապահով կերպով հետևում են կողքից՝ ոչ մեկին չվիրավորելով։ Անկախ այն բանից, թե ինչ չափով է անհանգստացվում եկեղեցու աշխատանքը, կեղծ առաջնորդողներին դա չի հետաքրքրում։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։ Արդյո՞ք նման կեղծ առաջնորդողներն այդքան զուրկ են բարոյականությունից։ Միայն այս փաստը բավարար է նման կեղծ առաջնորդողներին վտարելու համար։ Կեղծ առաջնորդողների կողմից չար մարդկանց և հակաքրիստոսներին թույլ տալ, որ ազատորեն անհանգստացնել եկեղեցին, հավասարազոր է եկեղեցին և Աստծու ընտրյալ մարդկանց այս չար մարդկանց և հակաքրիստոսներին հանձնելուն՝ հանդես գալով որպես վահան չար մարդկանց և հակաքրիստոսների համար։ Սա չափազանց մեծ կորուստ է պատճառում եկեղեցու աշխատանքին։ Միայն այս կետով հարցն այն չէ, թե արդյոք կեղծ առաջնորդողները պետք է պաշտոնազրկվեն, այլ այն, թե արդյոք պետք է հեռացվեն։ Ո՞րն է ավելի լուրջ բնույթ կրում. կեղծ առաջնորդողների կողմից իրական աշխատանք չանե՞լը, թե՞ կեղծ առաջնորդողների կողմից չար մարդկանց և հակաքրիստոսներին թույլ տալը, որ անհանգստացնեն եկեղեցին։ Իրական աշխատանք չանելը կարող է ազդել Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի և եկեղեցու աշխատանքի առաջընթացի վրա։ Սա արդեն ձգձգումներ է առաջացնում նշանակալի հարցերում։ Սակայն, երբ կեղծ առաջնորդողները թույլ են տալիս չար մարդկանց և հակաքրիստոսներին կամայականորեն անհանգստացնել եկեղեցին՝ առանց լուծում փնտրելու կամ այն Վերևին հաղորդելու, հետևանքներն աներևակայելի են դառնում։ Նվազագույնը՝ եկեղեցական կյանքը չար մարդկանց և հակաքրիստոսների կողմից գցվում է լիակատար քաոսի և անկարգության մեջ, և բացի այդ, եկեղեցու աշխատանքը խեղվում և կաթվածահար է լինում։ Մի՞թե սա ուղղակիորեն չի ազդում ավետարանի աշխատանքի տարածման վրա։ Հետևանքներն իսկապես լուրջ են։ Հետևաբար, եթե կեղծ առաջնորդողներն այս սխալը են թույլ են տալիս, ապա պետք է վտարվեն։ Շատ առաջնորդողներ և աշխատողներ միշտ խոտորվող միտք և պատկերացում ունեն խնդիրները Վերևին հաղորդելու վերաբերյալ։ Ոմանք ասում են. «Նույնիսկ խնդիրները Վերևին հաղորդելը գուցե չլուծի դրանք»։ Սա անհեթեթ խոսակցություն է։ Ի՞նչ նկատի ունես՝ «կարող է չլուծել դրանք» ասելով։ Միայն այն, որ դու չես կարողանում լուծել դա, չի նշանակում, որ Վերևը չի կարող։ Եթե Վերևը քեզ ուղի է ցույց տալիս, ըստ էության խնդիրն իրականում լուծված է։ Եթե Վերևը ուղի ցույց չի տալիս, ապա մնում ես առանց դրա։ Չես կարողանում թափանցել նույնիսկ այս մանր հարցի մեջ։ Չափազանց ամբարտավան և ինքնարդար ես։ Ոմանք նաև ասում են. «Երբ բախվում ենք դժվարությունների կամ խնդիրների, պետք է նախ մի քանի օր խորհենք և հաղորդենք միայն այն դեպքում, եթե իսկապես չենք կարողանում լուծում գտնել»։ Կարող է հնչել այնպես, կարծես այսպես ասողները որոշակի ողջամտություն ունեն, բայց մի՞թե խորհելու այս օրերն ամենայն հավանականությամբ ձգձգումներ չեն առաջացնի։ Կարո՞ղ ես վստահ լինել, որ մի քանի օր խորհելը կլուծի խնդիրը։ Կարո՞ղ ես երաշխավորել, որ հետագա ձգձգում չի առաջացնի։ Մյուսներն ասում են. «Եթե անմիջապես հաղորդենք խնդիրը, մի՞թե Վերևը չի մտածի, որ չենք կարողանում թափանցել նույնիսկ այս մանր հարցի մեջ։ Մի՞թե մեզ հիմար և տգետ չեն անվանի և չեն էտի մեզ»։ Սխալվում են՝ ասելով սա։ Անկախ այն բանից՝ հաղորդում ես խնդիրը, թե ոչ, քո որակն արդեն ակնհայտ է։ Վերևն ամեն ինչ գիտի։ Կարծում ես, թե Վերևը բա՞րձր կգնահատի քեզ, եթե չհաղորդես որևէ խնդիր։ Եթե հաղորդում ես խնդիրը, և այն ձգձգումներ չի առաջացրել նշանակալի հարցերում, Աստծու տունը քեզ պատասխանատվության չի ենթարկի։ Սակայն, եթե չես հաղորդում այն, և դա հանգեցնում է ձգձգումների, ուղղակիորեն պատասխանատվություն կկրես և անմիջապես կպաշտոնազրկվես՝ այլևս երբեք չօգտագործվելով։ Աստծու ընտրյալ մարդիկ նաեւ քեզ կդիտարկեն որպես տգետ, հիմար, թուլամիտ և հոգեպես անհավասարակշիռ և կատեն քեզ և հավիտյան կարհամարհեն քեզ։ Նրանք, ովքեր միշտ վախենում են էտվելուց կամ Վերևի կողմից արհամարհվելուց խնդիրներ հաղորդելու համար, ցածր որակ ունեն և ամենահիմարն են։ Պետք է պաշտոնազրկվեն՝ այլևս երբեք չօգտագործվելով։ Այդքան ցածր որակ ունենալ և դեռևս դեմքը փրկել ցանկանալ. մի՞թե բացարձակապես անամոթություն չէ։ Ասա՛ Ինձ, մի՞թե ատելի չեն կեղծ առաջնորդողները, որոնք ոչ միայն վատ են անում իրենց աշխատանքը, այլև ձգձգումներ են առաջացնում նշանակալի հարցերում։ Արդյո՞ք պետք է պաշտոնազրկվեն։ (Այո։) Եթե բախվում են մեծ խնդրի և կարող են ժամանակին հաղորդել այն՝ առանց ձգձգումներ կամ լուրջ հետևանքներ առաջացնելու, ինչպե՞ս պետք է դիտարկվեն նման առաջնորդողները։ Առնվազն համարվում է, որ ողջամտություն ունեն և ի վիճակի են պահպանելու եկեղեցու աշխատանքը։ Արդյո՞ք նման առաջնորդողները պետք է շարունակեն օգտագործվել։ (Այո։) Միայն ամենատկարամիտ առաջնորդողները կխուսափեին խնդիրներ հաղորդելուց՝ էտվելու վախից դրդված։ Կարո՞ղ են արդյոք նման առաջնորդողները դեռևս օգտագործվել ապագայում։ Կարծում եմ, որ այլևս չեն կարող օգտագործվել, որովհետև նրանց օգտագործելը չափազանց շատ ձգձգում է առաջացնում։ Հիմա բոլորդ պետք է ի վիճակի լինեք թափանցելու այս տեսակի խնդիրների մեջ, այնպես չէ՞։ Երբ բախվում ես խնդիրների, որոնք չես կարողանում կարգավորել, արագ հաղորդի՛ր դրանք և հաղորդակցվի՛ր լուծումների համար որոշում կայացնող խմբի հետ։ Եթե որոշում կայացնող խումբը չի կարողանում կարգավորել դրանք, անմիջապես հաղորդի՛ր դրանք Վերևին։ Մի՛ անհանգստացիր այս կամ այն բանի համար, խնդիրը ժամանակին լուծել կարողանալն ամենակարևորն է։ Հենց նոր նշված օրինակը տեղի է ունենում բոլոր եկեղեցիներում։ Այս դժվարություններն ու խնդիրները ի հայտ կգան։ Եկեղեցու որոշ ներքին դժվարությունների համեմատ՝ այս արտաքին հարցերը ներառում են ավելի լուրջ հետևանքներ։ Այսպիսով, արտաքին հարցերի դժվարությունը որոշ չափով ավելի մեծ է՝ համեմատած եկեղեցու ներքին հարցերի հետ։ Եթե բախվում ես արտաքին հարցերի, պետք է արագ լուծես դրանք խորհրդակցության միջոցով կամ հաղորդես դրանք Վերևին։ Սա էական է։ Միայն այս կերպ կիրառելը կարող է ապահովել եկեղեցու աշխատանքի բնականոն առաջընթացը և երաշխավորել, որ արքայության ավետարանի տարածումը չի խոչընդոտվում։ Այսքանը եկեղեցու արտաքին հարցերը կարգավորելու սկզբունքների վերաբերյալ մեր հաղորդակցության համար։

Յուրաքանչյուր եկեղեցում կան ցածր որակ ունեցող որոշ մարդիկ, և նրանք միշտ դժվարությունների են բախվում իրենց պարտավորությունները կատարելիս՝ ի վիճակի չլինելով գտնելու կիրարկման սկզբունքներ, անկախ այն բանից, թե ինչպես է ճշմարտությունը հաղորդակցվում նրանց, պարզապես կուրորեն կիրառում են կանոններ՝ առանց որևէ իրական արդյունավետության։ Նման դեպքերում այս մարդկանց պարտականությունները պետք է կարգավորվեն։ Այս կարգավորումն անձնակազմի վերաբաշխումն է։ Օրինակ՝ կա մի մարդ, ով նշանակված է կարևոր աշխատանքի, բայց իր աշխատանքում ունի որոշ խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել, անկախ այն բանից, թե ինչպես ես հաղորդակցվում նրա հետ։ Չես կարողանում թափանցել խնդրի էության մեջ կամ հասկանալ, թե արդյոք այս մարդը դեռևս պիտանի է, թե ոչ, և դիտարկումը կամ հետագա հաղորդակցությունը նույնպես արդյունք չեն տալիս։ Թեև այս մարդը չափազանց շատ ձգձգումներ չի առաջացնում աշխատանքում, բայց կարեւորագույն խնդիրները երբեք չեն լուծվում, ինչը միշտ ստիպում է քեզ որոշ չափով անհանգիստ զգալ։ Ի՞նչ պետք է անես, երբ բախվում ես սրան։ Սա վճռորոշ խնդիր է։ Եթե չես կարողանում ինքնուրույն լուծել այն, պետք է ներկայացնես առաջնորդողների և աշխատողների հավաքույթին՝ հաղորդակցության, քննության և վերլուծության համար։ Եթե ի վերջո հնարավոր լինի հասնել համաձայնության, խնդիրը կլուծվի։ Եթե այս կերպ կիրառելը չի լուծում խնդիրը, քանի որ դանդաղում է, կարո՞ղ է արդյոք ձգձգումներ առաջացնել նշանակալի հարցերում։ Եթե կարող է, ապա պետք է հաղորդես այն Վերևին և որքան հնարավոր է շուտ լուծում փնտրես։ Կարճ ասած՝ անկախ այն բանից, թե ինչ շփոթությունների կամ դժվարությունների ես բախվում աշխատանքումդ, քանի դեռ դրանք կարող են ազդել Աստծու ընտրյալ մարդկանց վրա իրենց պարտավորությունները կատարելիս կամ խոչընդոտել եկեղեցու աշխատանքի բնականոն առաջընթացը, ապա խնդիրները պետք է անհապաղ լուծվեն։ Եթե չես կարողանում ինքնուրույն լուծել ինչ-որ խնդիր, պետք է փնտրես-գտնես մի քանի մարդու, որոնք հասկանում են ճշմարտությունը, որպեսզի լուծես այն նրանց հետ։ Եթե նույնիսկ սա չի աշխատում, ապա պետք է առաջ քաշես խնդիրը և հաղորդես Վերևին՝ լուծում փնտրելու համար։ Սա առաջնորդողների և աշխատողների պատասխանատվությունն ու պարտականությունն է։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է լրջորեն վերաբերվեն ցանկացած դժվարության կամ շփոթության, որին բախվում են, ոչ թե լոկ անփութորեն քարոզեն որոշ բառեր և վարդապետություններ, բղավեն կարգախոսներ ՝ եղբայրներին և քույրերին ոգևորելու համար կամ էտեն նրանց և ապա գործն ավարտված համարեն՝ խնդիրներ կամ դժվարություններ հայտնաբերելուց հետո։ Երբեմն բառեր և վարդապետություններ խոսելը կարող է լուծել որոշ մակերեսային խնդիրներ, բայց ի վերջո չի կարող լուծել արմատական խնդիրները։ Արմատին, ապականված խառնվածքներին և մարդկանց պատկերացումներին ու երևակայություններին վերաբերող խնդիրները պետք է լուծվեն Աստծու խոսքերի վրա հիմնված ճշմարտության հաղորդակցության միջոցով։ Կան նաև մարդկանց անհատական դժվարություններ, միջավայրի հետ կապված խնդիրներ և պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների հետ կապված խնդիրներ։ Այս գործնական խնդիրները բոլորը պահանջում են լուծումներ առաջնորդողների և աշխատողների կողմից։ Այս խնդիրների թվում ցանկացած շփոթություն և դժվարություն, որն առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում լուծել, կարող է կա՛մ ներկայացվել առաջնորդողների և աշխատողների հավաքույթին՝ քննության, վերլուծության և լուծման համար, կա՛մ կարող են դա ուղղակիորեն հաղորդել Վերևին՝ լուծման համար ճշմարտությունը փնտրելու նպատակով։ Սա կոչվում է իրական աշխատանք անել, և միայն այս կերպ իրական աշխատանք անելու համար կրթվելով կարող է մարդու հասակն աճել, և նա կարող է լավ կատարել իր պարտավորությունները։ Քանի դեռ առաջնորդողներն ու աշխատողներն ունեն պատասխանատվության զգացում, կբացահայտեն խնդիրներ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Կան խնդիրներ, որոնք պետք է լուծեն ամեն օր։ Օրինակ՝ հենց նոր նշեցի մի միջադեպ, երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե արդյոք հավատում ես Ամենակարող Աստծուն, և բոլորդ շվարած էիք։ Սկզբում բոլորը հայտարարեցին, որ կպատասխանեն «այո», բայց հետո ոմանք ասացին, որ դա ճիշտ արձագանք չէ, իսկ մյուսներն ասացին, որ չգիտեն։ Եղան ամեն տեսակի արձագանքներ։ Ի վերջո առաջնորդողներն ու աշխատողները նույնպես շփոթված էին՝ մտածելով. «Ամենակարող Աստծուն հավատալուն «ոչ» ասելը կնշանակեր ուրանալ Աստծուն ուրիշների առաջ, և ապա Աստված չէր ճանաչի մեզ, բայց ի՞նչ հետևանքներ կունենար Ամենակարող Աստծուն հավատալուն «այո» ասելը։ Երկու ընտրությունն էլ սխալ է թվում»։ Առաջնորդողներն ու աշխատողները չգիտեին, թե ինչպես լուծել սա և չէին կարողանում որոշում կայացնել։ Այսպիսով, երբ եղբայրներն ու քույրերը կրկին բախվեն նման իրավիճակների, դեռևս չեն ունենա ճիշտ տեսակետներն ու վերաբերմունքները, և խնդիրը կմնա չլուծված, ինչը նշանակում է, որ առաջնորդողներն ու աշխատողները չեն կատարել իրենց պարտականությունները. ձախողել են իրենց պարտականությունների կատարումը։ Սեփական պարտականությունները չկատարելը կարողության և որակի խնդիր է, բայց երբ նման խնդիրներ են ծագում, ի՞նչ պետք է անես, եթե գիտես, որ դրանք չեն լուծվել։ Չպետք է անտեսես դրանք կամ քողարկես հարցը, որպեսզի այն սառչի՝ թույլ տալով բոլորին ազատորեն գործել և վարվել այնպես, ինչպես զգում են։ Փոխարենը, պետք է դա հաղորդես Վերևին՝ փնտրելով համապատասխան գործողություններն ու կիրարկման ուղին, որոնք պետք է ձեռնարկվեն նման իրավիճակներում։ Ի վերջո, բոլորին պետք է հասկացնել, թե որոնք են Աստծու մտադրություններն այս իրավիճակներում, ինչ սկզբունքներ պետք է պահպանեն մարդիկ և ինչ վերաբերմունք ու դիրքորոշում պետք է որդեգրեն։ Ապա, երբ ապագայում կրկին բախվեն նման իրավիճակների, կհասկանան ճշմարտության սկզբունքները և կունենան կիրարկման ուղի։ Այս կերպ առաջնորդողներն ու աշխատողները կատարում են իրենց պարտականությունները։ Ուրեմն ինչո՞ւ բոլորդ սկզբում ասացիք, որ կպատասխանեք «այո», այն հարցին, թե արդյոք հավատում եք Ամենակարող Աստծուն։ Դրա համար կա մի պատճառ։ Առաջնորդողներն ու աշխատողները երբեք չեն հաղորդակցվել ձեզ հետ այն մասին, թե ինչպես լուծել նման խնդիրները։ Դրանք համարում են մանր հարցեր, որոնց հետ կապված յուրաքանչյուրն ունի իր ըմբռնումը, որոնց հետ կապված յուրաքանչյուրը կարող է ըմբռնել այնպես, ինչպես ցանկանում է և կիրառել այնպես, ինչպես հարմար է գտնում։ Այսպիսով, երբ ձեզ ուղղեցին այս հարցը, եղան ամեն տեսակի արձագանքներ։ Ուրեմն արդյո՞ք հիմա եզրակացության եք հանգել այս հարցի շուրջ։ Ի՞նչ պետք է անես, եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ, թե արդյոք հավատում ես Ամենակարող Աստծուն։ Նախ՝ հարցրու, թե ով է նա։ Երկրորդ՝ խնդրիր ցույց տալ վկայականներ։ Եթե քեզնից այլ անձնական տեղեկություններ են պահանջում, ոչ մի պատասխան մի՛ տուր։ Նույնիսկ եթե ցույց են տալիս վկայականներ, մի՛ ասա նրանց, որովհետև սա քո անձնական գաղտնիքն է։ Քանի տարի է հավատացում ես Աստծուն, ով է քեզ քարոզել ավետարանը, որտեղ ես կատարել պարտավորություններդ, որքան ուժեղ է հավատդ, ինչպես ես ընտրում ապագա ուղիդ, ինչպես ես ձգտում և ձեռք բերում ճշմարտությունը։ Այս հարցերը չափազանց թանկ են մեզ համար, որպեսզի անփութորեն բացահայտենք ցանկացած անծանոթի։ Նրանք իրավունք չունեն հարցուփորձ անելու նման կարևոր տեղեկությունների մասին։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում լուծել նման խնդիրները, ապա պետք է անհապաղ հաղորդեն դրանք Վերևին՝ լուծումներ փնտրելու և արձագանքելու համապատասխան ուղիներ խնդրելու համար։ Վերևը չի ծաղրի քեզ։ Առավելագույնը կասի, որ չափազանց հիմար ես։ Անկախ ամեն ինչից, խնդիրը լուծել կարողանալը լավագույն արդյունքն է։

Այսօր առաջնորդողների և աշխատողների ութերորդ պարտականության վերաբերյալ՝ ամանակին հաղորդել աշխատանքի ընթացքում հանդիպող շփոթությունները և դժվարությունները և փնտրել, թե ինչպես լուծել դրանք, հիմնականում հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում շփոթություններն ու դժվարությունները, ինչպես նաև, թե առաջնորդողներն ու աշխատողները ինչպես պետք է վարվեն և լուծեն այս խնդիրները, երբ բախվում են դրանց, և ինչպես մոտենան այս հարցերին։ Ինչ վերաբերում է այն բանին, թե որոնք են կեղծ առաջնորդողների դրսևորումները, երբ հանդիպում են այս խնդիրներին, դրան կանդրադառնանք հաջորդ հաղորդակցության ժամանակ։

27 մարտի, 2021 թ.

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (6)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (9)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով