Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (6)

Այսօր կշարունակենք հաղորդակցվել առաջնորդողների և աշխատողների պարտականությունների և կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումների շուրջ։ Նախորդ հավաքույթին հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների վեցերորդ կետի շուրջ։ Ո՞րն է այս կետի հիմնական բովանդակությունը։ (Վեցերորդ կետն է՝ «առաջխաղացնել ու պատրաստել բոլոր տեսակի որակավորված տաղանդներին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, որքան հնարավոր է շուտ հնարավորություն ունենան մարզվելու և մտնելու ճշմարտության իրականության մեջ»։) Նախորդ անգամ հիմնականում հաղորդակցվեցինք մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու Աստծու տան սկզբունքների շուրջ, և թե ինչու է Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում մարդկանց։ Նաև մանրամասն վերլուծեցինք այն խնդիրները, որոնք գոյություն ունեն կեղծ առաջնորդողների մոտ՝ տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու հարցում։ Ուստի որո՞նք են կեղծ առաջնորդողների հիմնական դրսևորումներն այս երկու կետերում։ Ինչո՞ւ ենք ասում, որ նրանք կեղծ առաջնորդողներ են։ Հիմնականում կա երկու տեսանկյուն։ Մի տեսանկյունն այն է, որ կեղծ առաջնորդողները չեն հասկանում տարբեր տեսակի մարդկանց առաջխաղացնելու, պատրաստելու և օգտագործելու սկզբունքները, ոչ էլ փնտրում են այդ սկզբունքները։ Չգիտեն, թե որակի ինչ տեսանկյուններ են կարևոր, որ մարդիկ ունենան, կամ ինչ չափանիշների է կարևոր համապատասխանել՝ առաջնորդող կամ աշխատող լինելու համար։ Հետևաբար, մարդկանց անխտիր օգտագործում են՝ հիմնվելով սեփական պատկերացումների և երևակայությունների վրա։ Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ այս մարդկանց առաջխաղացնելուց, պատրաստելուց և օգտագործելուց հետո չեն հետևում կամ ստուգում նրանց աշխատանքը, ոչ էլ պարզում են, թե որքան լավ են աշխատում, կամ արդյոք իրական աշխատանք են կատարում, կամ արդյոք ի վիճակի են կատարելու իրենց պարտականությունները, կամ ինչպիսին է նրանց բնավորությունը, կամ արդյոք այն պարտավորությունները, որոնք այս մարդիկ կատարում են, հարմար են իրենց, և ուշադրություն չեն դարձնում, թե արդյոք այն մարդիկ, ում առաջխաղացնում, պատրաստում և օգտագործում են, համապատասխանում են չափանիշին և համահունչ են սկզբունքներին։ Երբեք չեն ստուգում այս բաները։ Կեղծ առաջնորդողները կարծում են, թե դա պարզապես մարդկանց առաջխաղացնելու, նրանց համար աշխատանք կարգավորելու հարց է և ուրիշ ոչինչ, և որ դրանով իրենց պարտականությունները կատարված են։ Այսպես են կեղծ առաջնորդողներն անում իրենց աշխատանքը, և սա է նաև նրանց վերաբերմունքն ու տեսակետն աշխատելիս։ Ուստի, կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողների այս երկու հիմնական դրսևորումներն ապացուցել, որ նրանք չեն կատարում և չեն կարող կատարել իրենց պարտականությունները, երբ խոսքը վերաբերում է մարդկանց առաջխաղացնելուն, պատրաստելուն և օգտագործելուն։ (Այո՛։) Կեղծ առաջնորդողները չեն ստուգում աշխատանքը կամ դիտարկում տարբեր տեսակի մարդկանց, և առավել ևս մանրակրկիտ չեն լինում, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանն ու սկզբունքներին, տարբեր տեսակի մարդկանց դրսևորումներն ու վիճակներն իրենց հասկացած ճշմարտությունների և Աստծու տան պահանջած սկզբունքների հետ համեմատելուն։ Նաև չեն կարողանում զանազանել՝ արդյոք տարբեր տեսակի մարդկանց մարդկայնությունն ու ուժեղ կողմերը համապատասխանում են մարդկանց օգտագործելու համար Աստծու տան պահանջած սկզբունքներին։ Այս պատճառներով հատկապես բթամիտ և անփույթ են, երբ խոսքը վերաբերում է մարդկանց առաջխաղացնելուն և օգտագործելուն ու նրանց համար աշխատանք կարգավորելուն, և այն ամենը, ինչ անում են, պարզապես ձևականությամբ զբաղվելն է և մակերեսային աշխատանք կատարելը՝ հիմնվելով իրենց պատկերացումների և երևակայությունների վրա։ Այսպիսով, եթե կեղծ առաջնորդողներին խնդրեն խելամտորեն և տեղին օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, կարո՞ղ են արդյոք գլուխ հանել դրանից։ (Ո՛չ, չեն կարող։) Եկեք առայժմ մի կողմ դնենք, թե ինչպիսին է կեղծ առաջնորդողների որակը։ Պարզապես նայելով աշխատանքի նկատմամբ նրանց վերաբերմունքին և աշխատանք կատարելու նրանց եղանակներին ու մեթոդներին, և այն փաստին, որ բացարձակապես ոչ մի իրական աշխատանք չեն կատարում, այլ միայն զբաղվում են ընդհանուր գործերով և կատարում են մի փոքր մակերեսային աշխատանք, որն իրենց ուշադրության կենտրոնում է դնում, և այն փաստին, որ մարդկանց ճշմարտությամբ ապահովելու աշխատանքն ամենևին չեն անում և չգիտեն՝ ինչպես օգտագործել ճշմարտությունը խնդիրներ լուծելու համար։ Այս ամենը բավարար է ապացուցելու համար, որ կեղծ առաջնորդողները չեն կարող կատարել եկեղեցու իրական գործը։ Հիմնվելով լոկ այն փաստի վրա, որ կեղծ առաջնորդողներն իրական աշխատանք չեն կատարում կամ խորապես չեն ներգրավվում եղբայրների և քույրերի հետ՝ իրական խնդիրներ լուծելու համար և փոխարենն իրենց վերադաս են համարում ու հրամաններ արձակում, կարելի է հաստատել, որ նրանք անընդունակ են լավ կատարելու եկեղեցու գործի բոլոր կողմերը՝ Աստծու տան համար մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նպատակով։

Յոթերորդ կետ. խելամիտ կերպով բաշխել և օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի (առաջին մաս)

Տարբեր տեսակի մարդկանց խելամիտ կերպով օգտագործելը՝ հիմնվելով նրանց մարդկայնության վրա

Ինչպե՞ս եք հասկանում տարբեր տեսակի մարդկանց կարգավորելն ու օգտագործելը։ (Աստծու տունն ունի տարբեր պահանջվող չափանիշներ տարբեր տեսակի մարդկանց համար, որոնք առաջխաղացվում և պատրաստվում են, և մարդիկ պետք է առաջխաղացվեն ու օգտագործվեն՝ մարդկանց առաջխաղացնելու Աստծու տան սկզբունքների և չափանիշների համաձայն։ Եթե ոմանք հարմար են առաջնորդողներ և աշխատողներ լինելու համար, ապա պետք է պատրաստվեն որպես առաջնորդողներ, աշխատողներ և վերակացուներ։ Եթե ոմանք ունեն մասնագիտական ուժեղ կողմեր որոշակի ոլորտում, ապա նրանց կատարած պարտավորությունը պետք է կարգավորվի ըստ նրանց մասնագիտական ուժեղ կողմերի, որպեսզի խելամտորեն բաշխվեն և օգտագործվեն։) Որևէ մեկն ավելացնելու բան ունի՞։ (Մեկ այլ բան է մարդկանց չափելը՝ հիմնվելով նրանց մարդկայնության վրա։ Եթե ինչ-որ մեկի մարդկայնությունը համեմատաբար լավն է, և նա սիրում է ճշմարտությունը և ունի ըմբռնելու կարողություն, ապա թեկնածու է առաջխաղացման և պատրաստման համար։ Եթե նրա մարդկայնությունը միջին է, բայց ունի ուժեղ կողմեր և կարող է պարտավորություն կատարել Աստծու տանը և ծառայություն մատուցել, ապա այս տեսակի մարդը նույնպես կարող է նշանակվել համապատասխան պարտավորության՝ հիմնվելով իր ուժեղ կողմերի վրա, որպեսզի լավագույնս օգտագործվի։ Եթե բավականին վատ մարդկայնություն ունեցող մարդ է և կարող է խաթարումներ և անհանգստություններ առաջացնել, ապա նրան պարտավորություն կատարել տալն ավելի շատ խնդիրներ կստեղծի քան օգուտ կտա, ուստի տեղին չէ նրանց համար պարտավորության կատարման կազմակերպումը։) Եթե մարդիկ տարբերակվում են՝ հիմնվելով իրենց մարդկայնության վրա, ապա քանի դեռ չար չեն, չեն առաջացնում խաթարումներ կամ անհանգստություններ և ի վիճակի են պարտավորություն կատարելու, ապա համապատասխանում են մարդկանց օգտագործելու Աստծու տան սկզբունքներին։ Մեկ այլ տեսակ, որը չի կարող օգտագործվել, բացի չար մարդկանցից և չար ոգիներից, նրանք են, ովքեր ունեն անբավարար խելք, այսինքն՝ նրանք, ովքեր ոչնչի չեն հասնում, ովքեր անկարող են որևէ բան անել, անընդունակ են մասնագիտություն սովորելու, ի վիճակի չեն գլուխ հանելու պարզ ընդհանուր գործերից, ովքեր նույնիսկ չեն կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել. անբավարար խելք և մարդկայնություն ունեցող մարդիկ չեն կարող օգտագործվել։ Ո՞ր մարդիկ են մտնում անբավարար խելք ունենալու այս դասի մեջ։ Նրանք, ովքեր չեն հասկանում մարդկային լեզուն, ովքեր զուրկ են մաքուր ըմբռնումից, ովքեր միշտ սխալ են հասկանում բաները, սխալ են անում և անտեղի պատասխաններ են տալիս հարցերին և ովքեր նույն տեսակից են, ինչ բթամիտները կամ մտավոր հաշմանդամություն ունեցող մարդիկ․ սրանք բոլորն անբավարար խելք ունեցող մարդիկ են։ Ապա կան չափազանց անհեթեթ մարդիկ, որոնք բոլոր տեսակի բաներն ըմբռնում են բնականոն մարդկանցից տարբեր կերպ․ նրանք նույնպես խելքի խնդիր ունեն։ Արդյոք անբավարար խելքը ներառո՞ւմ է որևէ բան սովորելու անընդունակությունը։ (Այո՛։) Ուստի արդյոք հոդվածներ գրել սովորելու անընդունակությունը համարվո՞ւմ է անբավարար խելք ունենալ։ (Ո՛չ։) Այս տեսակի մարդիկ հաշվի մեջ չեն մտնում։ Օրինակ՝ վերցնենք երգել և պարել սովորելը, համակարգչային հմտություններ սովորելը կամ օտար լեզու սովորելը․ այս բաները սովորելու անընդունակությունը չի համարվում անբավարար խելք ունենալ։ Ուստի ի՞նչ տեսակի բաներ սովորելու անկարողությունն է վկայում անբավարար խելքի մասին։ Օրինակ՝ ոմանք ունեն մի փոքր գիտելիք, բայց անընդունակ են սովորելու, թե ինչպես կազմակերպել իրենց խոսքն ուրիշների հետ զրուցելիս։ Ուստի կարո՞ղ են արդյոք այս տեսակի մարդիկ հաղորդակցվել ճշմարտության շուրջ, աղոթել և բնականոն կերպով շփվել ուրիշների հետ, երբ հավատում են Աստծուն։ (Ո՛չ, չեն կարող։) Երբ մտքում որևէ գաղափար ունեն կամ երբ որևէ վիճակում են և ուզում են բացվել ու խոսել մարդկանց հետ այդ մասին և փնտրել լուծման ուղին, օրեր շարունակ խորհում են և չգիտեն՝ որտեղից սկսել կամ ինչպես արտահայտվել։ Խոսելիս անմիջապես շփոթվում են և խոսում խճճված կերպով, բերանները կարծես հրաժարվում են անել այն, ինչ իրենց ասվում է, իսկ մտքերը ցրված են։ Օրինակ՝ ասում ես նրանց՝ «Այսօր եղանակը լավն է, և արևը շողում է», իսկ նրանք կպատասխանեն՝ «Երեկ անձրևում էր, և այդ ճանապարհին ավտովթար եղավ»։ Զրուցակիցների հետ նույն ալիքի վրա չեն։ Արդյո՞ք այս տեսակի մարդն անբավարար խելք ունի։ (Այո՛։) Օրինակ՝ եթե գլխացավ ունեն, և հարցնում ես, թե ինչն է խնդիրը, կասեն, որ իրենց սիրտը մի քիչ վատ է։ Այս պատասխանը կապ չունի հարցի հետ, այնպես չէ՞։ (Այո՛։) Սա խելքի չափազանց մեծ պակաս ունենալն է։ Այսպիսի մարդիկ շատ կան։ Կարո՞ղ եք օրինակ բերել։ (Ոմանք հարցերին պատասխանելիս միշտ շեղվում են թեմայից, պարզապես չեն կարողանում հասկանալ, թե ուրիշներն ինչ են հարցնում իրենց։) Խոսելիս հաճախ թեմայից շեղվելը վկայում է անբավարար խելքի մասին։ Ապա կան մարդիկ, որոնք խոսելիս չեն կարողանում տարբերել յուրայիններին և օտարներին և երբեմն խոսելիս մատնում են իրենց՝ առանց նույնիսկ գիտակցելու դա․ սա նույնպես անբավարար խելք է։ Օրինակ՝ որոշ եղբայրներ և քույրեր ապրում են անհավատ ընտանիքի անդամների հետ, որոնք հարցնում են նրանց. «Ի՞նչ է ձեր աստվածը պատվիրում ձեզ անել»։ Պատասխանում են. «Աստված, որին հավատում ենք, այնքան լավն է։ Նա սովորեցնում է մեզ ազնիվ մարդիկ լինել, և որ մեզ չի թույլատրվում ստել որևէ մեկին, և պետք է ազնվորեն խոսենք բոլորի հետ»։ Արտաքուստ հնչում է այնպես, կարծես վկայում են Աստծու կատարած գործի մասին, փառավորում են Աստծուն և ստիպում ունկնդիրներին լավ տպավորություն ունենալ հավատացյալների մասին ու վստահել նրանց, բայց արդյոք իրականում այդպե՞ս է։ Ի՞նչ կասեն անհավատները սա լսելիս։ Կասեն. «Քանի որ ձեր աստվածը պահանջել է ձեզանից ազնիվ մարդիկ լինել, ապա ճշմարտացիորեն ասեք մեզ` որքա՞ն գումար ունի ձեր եկեղեցին։ Ո՞վ է տալիս ամենաշատ ընծաները։ Ո՞վ է ձեր եկեղեցու առաջնորդողը։ Քանի՞ հավաքույթի վայր ունեք»։ Հանկարծակիի կգայիր դրանից, այնպես չէ՞։ Արդյոք այսպիսի մարդիկ բթամիտ չե՞ն։ Ինչո՞ւ ես դևերի և անհավատների հետ խոսում ազնիվ մարդ լինելու մասին։ Իրականում անհրաժեշտաբար այդքան ազնիվ չես Աստծու առաջ։ Ուստի արդյոք չե՞ս մատնում ինքդ քեզ՝ անհավատների հետ այդքան լրջանալով դրա շուրջ։ Արդյոք սա փոս փորել և ինքդ քեզ համար ծուղակ լարել չէ՞։ Արդյոք բթամիտ չե՞ս։ Երբ բացում ես սիրտդ կամ ազնվորեն խոսում ես ինչ-որ մեկի հետ, պետք է հաշվի առնես, թե ում հետ ես խոսում. եթե դա դև է կամ Սատանա, կարո՞ղ ես նրանց ասել, թե իրականում ինչ է կատարվում։ Ուստի, երբ խոսքը վերաբերում է այսպիսի մարդկանց, անհրաժեշտ է կիրառել «օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ» լինելը․ սա Աստծու ուսմունքն է մարդկությանը։ Բթամիտները չգիտեն ինչպես անել սա։ Միայն գիտեն կառչել կանոններից և ասել այսպիսի բաներ. «Մենք՝ հավատացյալներս, այնքան ազնիվ ենք, ոչ մեկի չենք խաբում։ Նայեք ձեզ՝ անհավատներիդ, լի եք ստերով, մինչդեռ մենք բոլորս ազնվորեն ենք խոսում»։ Եվ ազնվորեն խոսելուց հետո մարդիկ լծակներ են ունենում նրանց դեմ օգտագործելու համար։ Մի՞թե սա յուրայիններին և օտարներին չտարբերելը չէ։ Մի՞թե դա խելքը տեղը չլինել չէ՞։ Հասկանում են որոշ վարդապետություններ, բայց չգիտեն ինչպես կիրառել դրանք։ Հնչեցնում են որոշ կարգախոսներ և ապա զգում, որ իսկապես հոգևոր են, և կարծում են, թե հասկանում են ճշմարտությունը և ունեն ճշմարտության իրականությունը, և ամենուր գլուխ են գովում, բայց ի վերջո սատանաներն ու դևերն օգտվում են դրանից և օգտագործում դա նրանց դեմ։ Սա անբավարար խելք է։

Հենց նոր խոսեցինք մի քանի տեսակի մարդկանց մասին, որոնք անբավարար խելք ունեն։ Մի տեսակը նրանք են, ովքեր չեն հասկանում մարդկային լեզուն և չեն կարողանում հասկանալ ու ընկալել ուրիշների խոսքերի էությունն ու առանցքային կետերը։ Մեկ այլ տեսակ են բթամիտները, որոնք անկարող են որևէ բան անել և որոնք չեն կարողանում ընկալել սկզբունքները կամ առանցքային կետերը՝ անկախ այն բանից, թե ինչպես են դա անում։ Եվս մեկ տեսակ են նրանք, ովքեր չափազանց մոլեռանդ և անհեթեթ տեսակետներ ունեն ամեն ինչի վերաբերյալ։ Եվս մեկ տեսակ են նրանք, ովքեր անընդունակ են որևէ բան սովորելու և ովքեր նույնիսկ անընդունակ են սովորելու՝ ինչպես խոսել կամ զրուցել կամ ինչպես հստակ արտահայտել իրենց մտքերն ու կարծիքները, որպեսզի ուրիշները կարողանան հասկանալ դրանք։ Թեև որոշ չափով գրագետ են, բայց չեն կարողանում կազմակերպել իրենց խոսքը մտքում կամ հստակ խոսել, ոչ էլ կարող են ճիշտ տեսակետներ արտահայտել կամ որևէ բան անել։ Սրանք բոլորն անբավարար խելք ունեցող մարդիկ են։ Անկախ այն բանից, թե ինչ արհեստներ կամ հմտություններ են սովորում, մշտապես անկարող են ընկալել սկզբունքներն ու կանոնները։ Նույնիսկ եթե երբեմն լավ է ստացվում որևէ արհեստ կամ հմտություն, ապա դա պատահականություն է․ չգիտեն՝ ինչպես են դա լավ արել։ Հաջորդ անգամ, երբ չեն կարողանում դա լավ անել, նույնպես չգիտեն, թե ինչու է այդպես։ Անընդունակ են որևէ բան սովորելու կամ դրանում հմտանալու։ Եթե նրանց խնդրեն սովորել որևէ արհեստ կամ տեխնիկական հմտություն, անկախ այն բանից, թե որքան ժամանակ կծախսեն դա սովորելու վրա, միայն կընկալեն տեսությունը։ Այնքան տարիներ լսել են քարոզներ, բայց չեն հասկացել ճշմարտությունը։ Եթե նրանց խնդրեն վերցնել այս խոսքերը և այս հատուկ արտահայտությունները, որոնց շուրջ Աստծու տունը հաճախ հաղորդակցվում է, և վերածել դրանք սկզբունքի և կիրառման ուղու, նրանք անընդունակ կլինեն դա անելու, նույնիսկ եթե մինչև մահ աշխատեն, և անկախ այն բանից, թե ինչպես են նրանց սովորեցնում։ Սա հաստատում է, որ այս մարդիկ անբավարար խելք ունեն։ Ոմանք 50 կամ 60 տարեկանում որևէ բան անելիս հասնում են ճիշտ նույն արդյունքներին, ինչ 30 տարեկանում՝ առանց որևէ առաջընթաց գրանցելու։ Իրենց կյանքում հաջողությամբ ոչ մի բան չեն սովորել։ Անգործ չեն վատնել իրենց ժամանակը, շատ ուշադիր են և ջանք են գործադրում, բայց չեն հաջողել որևէ բան սովորելու հարցում. սա ցույց է տալիս, որ անբավարար խելք ունեն։ Հիմնվելով այն բանի վրա, ինչի շուրջ հաղորդակցվել ենք, անբավարար խելքի շրջանակն ավելի է լայնացել, այնպես չէ՞։ Արդյոք ինքներդ կհամարվեի՞ք անբավարար խելք ունեցող։ (Այո՛։) Մի փոքր, այս կամ այն չափով։ Ինչո՞ւ եմ ասում դա։ Մարդկանց մեծամասնությունը հինգ տարի լսել է քարոզներ, բայց դեռ չի հասկանում, թե ինչ է ճշմարտությունը, կամ որոնք են Աստծու մտադրությունները։ Իսկ ոմանք լսել են քարոզներ 10 տարի կամ նույնիսկ 20 կամ 30 տարի և դեռ չեն հասկանում, թե ինչ է ճշմարտության իրականությունը, և ինչ են բառերն ու վարդապետությունները, նրանց բերանները լի են վարդապետություններով, և գերազանց դուրս են նետում դրանք․ սա նրանց խելքի հետ կապված խնդիր է։ Առայժմ մի կողմ թողնելով ճշմարտության ըմբռնումը՝ եկեք պարզապես ասենք, որ մարդիկ ցուցաբերում են հետևյալ դրսևորումները մարդու կյանքում որոշ արտաքին բաների և առողջ բանականության հարցերի նկատմամբ․ անկախ այն բանից, թե քանի տարի են որևէ բան անում, նրանց իրավիճակը, վիճակը և ընկալումը մնում են նույնը, ինչ այն ժամանակ, երբ նոր էին սկսել սովորել դա, և անկախ այն բանից, թե ինչպես են նրանց ուղղորդում, սովորեցնում կամ ինչպես են կիրառում, միևնույն է, ոչ մի առաջընթաց չեն գրանցում։ Սա անբավարար խելք է։

Մարդկանց ընտրելն ու օգտագործելը՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք մարդկայնություն ունեն, թե ոչ, համահունչ է սկզբունքներին։ Ուստի ասե՛ք Ինձ, արդյոք պե՞տք է պատրաստենք և օգտագործենք այն մարդկանց, ովքեր ունեն վատ մարդկայնություն, անբավարար խելք կամ չար ոգիների գործը։ Դա բացարձակապես անթույլատրելի է։ Բացի այս մի քանի տեսակի մարդկանցից, ովքեր չեն համապատասխանում մարդկանց օգտագործելու Աստծու տան սկզբունքներին, մյուս մարդկանց մեծ մասը կարող է խելամտորեն օգտագործվել՝ հիմնվելով իրենց մարդկայնության վրա։ Նրանք, ովքեր ունեն միջին մարդկայնություն, ինչը չի կարելի անվանել ո՛չ վատ, ո՛չ լավ, կարող են պարզապես լինել թիմի սովորական անդամներ։ Նրանց դեպքում, ովքեր ունեն բավականին լավ մարդկայնություն, բավականին ռացիոնալ են և օժտված են խղճի խայթով, սիրում են դրական բաներ, հատկապես ազնիվ են, ունեն արդարադատության զգացում և ի վիճակի են պաշտպանելու Աստծու տան շահերը, շեշտը կարող է դրվել այս մարդկանց պատրաստելու և օգտագործելու վրա։ Ինչ վերաբերում է նրանց որպես առաջնորդողներ կամ թիմի ղեկավարներ պատրաստելուն և օգտագործելուն կամ որոշակի կարևոր աշխատանք կատարել տալուն, ապա դա կախված է նրանց որակից և ուժեղ կողմերից։ Սա տարբեր տեսակի մարդկանց օգտագործելը կշռադատելն է՝ հիմնվելով նրանց մարդկայնության վրա։

Տարբեր տեսակի մարդկանց խելամիտ կերպով օգտագործելը՝ հիմնվելով նրանց ուժեղ կողմերի վրա

Եկեք շարունակենք խոսել այն մասին, թե ինչպես օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց ուժեղ կողմերի վրա։ Բացի որակից, ոմանք ունեն նաև որոշակի մասնագիտական հմտություններ, որոնց գերազանց են տիրապետում։ Ի՞նչ է նկատի առնվում «ուժեղ կողմեր» ասելով։ (Ունենալ հմտություն մասնագիտացված ոլորտում, օրինակ՝ կարողանալ երաժշտություն գրել, նվագել երաժշտական գործիք կամ նկարել։) Երաժշտության տեսություն, արվեստ, ինչպես նաև պար և գրականություն հասկանալը՝ սրանք բոլորն ուժեղ կողմեր են։ Դերասանությունն ու ռեժիսուրան ֆիլմարտադրության հետ կապված ուժեղ կողմեր են, թարգմանությունը լեզվական ուժեղ կողմ է, իսկ տեսանյութերի արտադրությունը և հատուկ էֆեկտները նույնպես ուժեղ կողմեր են որոշակի ոլորտներում։ Երբ խոսում ենք ուժեղ կողմերի մասին, նկատի ունենք մասնագիտական հմտությունները, որոնք վերաբերում են եկեղեցու կենտրոնական գործին։ Ոմանք արդեն ունեն հմտության հիմնական մակարդակ, իսկ ոմանք սովորում են այս բաներն Աստծու տուն գալուց հետո։ Եթե մարդն ունի հիմնական հմտություն, բայց նրա մարդկայնությունը չի համապատասխանում չափանիշին և անբավարար խելք ունեցողներից մեկն է, չար մարդ կամ չար ոգի է, ապա չի կարող օգտագործվել։ Եթե մարդու մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, և ունի ուժեղ կողմ, որի կարիքն Աստծու տունն ունի, ապա կարող է առաջխաղացվել, պատրաստվել և օգտագործվել, նշանակվել իր ուժեղ կողմերին համապատասխանող կամ իր ունեցած մասնագիտական հմտությունների հետ կապված թիմում և անմիջապես անցնել աշխատանքի։ Ոմանք դեռ չունեն մասնագիտական ուժեղ կողմ, բայց պատրաստակամ են սովորել և շատ արագ են ըմբռնում։ Եթե նրանց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, ապա Աստծու տունը կարող է պատրաստել նրանց և պայմաններ ստեղծել, որպեսզի սովորեն, և նման մարդիկ նույնպես կարող են օգտագործվել։ Ամփոփելով՝ պարտավորությունների բաշխումը հիմնված է մարդկանց որակի և ուժեղ կողմերի վրա, և որքան հնարավոր է, տարբեր ուժեղ կողմեր ունեցող մարդիկ պետք է կարգավորվեն աշխատելու իրենց սեփական փորձառության ոլորտում, որպեսզի կարողանան գործի դնել այդ ուժեղ կողմերը։ Եթե նրանց ուժեղ կողմերն այլևս պետք չեն Աստծու տանը, նրանց համար կարող է կարգավորվել անել այն, ինչ ի վիճակի են անելու՝ հիմնվելով իրենց որակի և մարդկայնության վրա․ սա կոչվում է մարդկանց խելամտորեն օգտագործել։ Եթե Աստծու տունը դեռ նրանց ուժեղ կողմերի կարիքն ունի, ապա նրանց պետք է թույլատրվի շարունակել կատարել իրենց պարտավորությունն այս ոլորտում, և չեն կարող կամայականորեն տեղափոխվել, քանի դեռ այս մասնագիտությամբ աշխատող մարդիկ չափազանց շատ չեն, որի դեպքում մարդկանց թիվը պետք է կրճատվի ըստ իրավիճակի՝ իրենց մասնագիտության մեջ նվազագույն իրավասություն ունեցողներին այլ պարտավորությունների նշանակելով․ սա մարդկանց խելամտորեն օգտագործելն է։

Կա մարդկանց մի որոշակի տեսակ, որը չունի որևէ հատուկ հմտություն․ կարող են մի փոքր հոդվածներ գրել, կարող են մեղեդային երգել և սովորել անել ցանկացած բան, բայց լավագույնը չեն այս բաներում։ Ինչո՞ւմ են լավագույնը։ Ունեն մի փոքր որակ, համեմատաբար օժտված են արդարադատության զգացումով և մի փոքր հասկանում են, թե ինչպես դատել և օգտագործել մարդկանց։ Բացի այդ, առավելապես օժտված են կազմակերպչական հմտություններով։ Եթե նման մարդուն առաջադրանք կամ աշխատանք տաս, կարող է կազմակերպել մարդկանց՝ դա անելու համար։ Միևնույն ժամանակ ունեն աշխատանքային կարողություն, այսինքն՝ եթե նրանց աշխատանք տաս, ունեն դա լավ անելու և ավարտելու կարողություն։ Մտքում ծրագիր ունեն՝ քայլերով և կառուցվածքով։ Գիտեն՝ ինչպես օգտագործել մարդկանց, ինչպես բաշխել ժամանակը և ում օգտագործել այս առաջադրանքի համար։ Եթե խնդիր է ի հայտ գալիս, գիտեն՝ ինչպես քննարկել լուծումը բոլորի հետ։ Գիտեն՝ ինչպես հավասարակշռել և լուծել այս բոլոր բաները։ Նման մարդը ոչ միայն ունի աշխատանքային կարողություն, այլև համեմատաբար լավ է խոսում։ Նրա խոսքերը հստակ են և կանոնավոր, և չի շփոթեցնում մարդկանց։ Երբ աշխատանք է հանձնարարում, բոլորը հստակ հասկանում են և գիտեն, թե յուրաքանչյուրն ինչ պետք է անի։ Ոչ ոք անգործ չէ, և աշխատանքում բացթողումներ չկան։ Աշխատանքի մանրամասների նրա բացատրությունը նույնպես համեմատաբար հստակ է և կանոնավոր, իսկ հատկապես բարդ խնդիրների դեպքում առաջարկում է վերլուծություններ, հաղորդակցվում է և թվարկում մանրամասները, որպեսզի բոլորը հասկանան խնդիրները, իմանան՝ ինչպես կատարել աշխատանքը և իմանան՝ ինչպես շարունակել։ Բացի այդ, կարող է նաև հաղորդակցվել այն մասին, թե գործելու որ եղանակները կարող են թերի լինել, աշխատելու որ մեթոդները կազդեն արդյունավետության վրա, ինչին պետք է մարդիկ ուշադրություն դարձնեն իրենց աշխատանքի ընթացքում և այլն։ Այսինքն՝ ավելի շատ է մտածում քան ուրիշները՝ նախքան աշխատել սկսելը։ Մտածում է ավելի մանրամասնորեն, ավելի իրատեսորեն և ավելի համապարփակ քան ուրիշները։ Մի կողմից խելք ունի, իսկ մյուս կողմից՝ պերճախոս է։ Խելք ունենալ նշանակում է, որ գործում է կազմակերպված կերպով, քայլերով և ըստ ծրագրի ու մեծ հստակությամբ։ Պերճախոս լինել նշանակում է, որ կարող է օգտագործել լեզուն՝ հստակ և հասկանալի կերպով արտահայտելու իր մտքում եղած ծրագրերը, հաշվարկներն ու գաղափարները, և որ գիտի՝ ինչպես խոսել պարզ և հակիրճ, որպեսզի իր ունկնդիրները չշփոթվեն։ Արտահայտվում է այնպիսի լեզվով, որը հատկապես հստակ է, ճշգրիտ, ճշմարտացի և տեղին։ Սա է նշանակում լինել պերճախոս։ Այսպիսի մարդիկ պերճախոս են, ունեն աշխատանքային կարողություն, կազմակերպչական հմտություններ, և դրան գումարած՝ ունեն պատասխանատվության զգացում և համեմատաբար օժտված են արդարադատության զգացումով։ Մարդկանց հաճեցնողներ կամ խաղաղարարներ չեն։ Երբ տեսնում են, որ չար մարդիկ խաթարումներ և անհանգստություններ են առաջացնում եկեղեցու գործում, կամ բթամիտներ ու տականքներ, որոնք չեն զբաղվում իրենց պատշաճ գործերով և լպրծուն կերպով են գործում, բարկանում են, դժգոհություն են զգում և կարող են ժամանակին լուծել ու գլուխ հանել այս խնդիրներից և պաշտպանել Աստծու տան գործն ու շահերը։ Պատասխանատվության զգացում և արդարադատության զգացում ունենալը՝ մի՞թե այս դրսևորումներն այս տեսակի մարդու մարդկայնության ակնառու բնութագրերը չեն։ (Այո՛։) Այսպիսի մարդիկ գուցե լավ չեն շփվում կամ գուցե շատ հմուտ չեն որևէ հատուկ մասնագիտական հմտության մեջ, բայց եթե ունեն այն բնութագրերը, որոնք Ես հենց նոր նկարագրեցի, կարող են պատրաստվել որպես առաջնորդողներ և աշխատողներ։ Այս բնութագրերը նաև նրանց ուժեղ կողմերն են, այսինքն՝ պերճախոս են, ունեն աշխատանքային կարողություն, կազմակերպչական հմտություններ և համեմատաբար օժտված են արդարադատության զգացումով։ Արդարադատության զգացում ունենալը վճռորոշ է։ Արդյոք չար մարդիկ և հակաքրիստոսներն ունե՞ն արդարադատության զգացում։ (Ո՛չ, չունեն։) Հակաքրիստոսներն ունեն չարասեր բնություն․ անհնար է, որ արդարադատության զգացում ունենան։ Մեկ այլ վճռորոշ բան է այն, որ այս տեսակի մարդն ունի հոգևոր հասկացողություն և ճշմարտությունն ըմբռնելու կարողություն։ Սա կապված է նրա որակի հետ։ Այս տեսակի մարդու ուժեղ կողմերը վերաբերում են մարդկայնության այն բնութագրերին և տաղանդներին, որոնք Ես հենց նոր նշեցի, գումարած ճշմարտությունն ըմբռնելու կարողություն ունենալու, եկեղեցու համար հոգս կրելու և աշխատանքային կարողություն ունենալու երեք չափանիշները։ Նման մարդիկ կարող են պատրաստվել որպես առաջնորդողներ։ Դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա։ Բացի խելք և որակ ունենալուց, առաջնորդողը պետք է ունենա ճշմարտությունն ըմբռնելու կարողություն և ունենա կազմակերպչական հմտություններ ու աշխատանքային կարողություն իր աշխատանքում, ինչպես նաև պերճախոսություն։ Ոմանք շատ լավ որակ ունեն, ունեն հոգևոր հասկացողություն, բայց երբ գալիս է հավաքույթներին հաղորդակցվելու ժամանակը, լիակատար խառնաշփոթի են վերածում այն, ինչ փորձում են ասել, լիովին զուրկ են իրենց լեզուն կազմակերպելու կարողությունից և այն, ինչ ասում են, բոլորովին զուրկ է տրամաբանությունից։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ պատրաստվել որպես առաջնորդողներ։ (Ո՛չ, չեն կարող։) Ոմանք հազիվ են կարողանում խոսել շատ փոքրաթիվ մարդկանց հետ։ Կարող են հաղորդակցվել որոշ վիճակների, կարծիքների և ճշմարտության ըմբռնման շուրջ և կարող են աջակցել, ապահովել և օգնել ուրիշներին, բայց ավելի շատ մարդկանց ներկայությամբ չեն համարձակվում խոսել և վախենում են և նույնիսկ կարող են նյարդայնանալ արտասվելու աստիճան։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ պատրաստվել։ Այն տեսակի մարդու համար, ով ունի բավականին թույլ և երկչոտ մարդկայնություն և հակված է բեմական վախի, եթե ունի առաջնորդող լինելու մարդկայնություն, ուժեղ կողմեր և ըմբռնելու կարողություն, կարող է պատրաստվել՝ դառնալու թիմի ղեկավար կամ եկեղեցու առաջնորդող։ Նախ պարզապես պատրաստեք և կրթեք նրանց։ Որոշ ժամանակ փորձառություն ձեռք բերելուց հետո խորաթափանցություն ձեռք կբերեն և դրանով իսկ մի փոքր ավելի համարձակ կդառնան և այլևս չեն վախենա խոսելուց կամ բեմական վախ չեն ունենա։ Ամփոփելով՝ երբ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր ունեն մարդկայնության այն բնութագրերն ու ուժեղ կողմերը, որոնց շուրջ հենց նոր հաղորդակցվեցինք, կարող են պատրաստվել՝ դառնալու առաջնորդողներ, քանի դեռ նրանց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին։ Ինչպես ասացինք նախորդ անգամ, որպեսզի ինչ-որ մեկը պատրաստվի որպես առաջնորդող, պարտադիր չէ, որ հասկանա բոլոր ճշմարտությունները, կարողանա հնազանդվել Աստծուն, ունենա աստվածավախ սիրտ և այլն։ Բացարձակապես անհրաժեշտ չէ համապատասխանել այս չափանիշներին։ Եթե ինչ-որ մեկն ունի որոշակի որակ, ունի հոգևոր հասկացողություն և ի վիճակի է ընդունելու ճշմարտությունը, ապա կարող է առաջխաղացվել և պատրաստվել։ Արդյոք սա մարդկանց խելամտորեն օգտագործելը չէ՞։ (Այո՛։) Ամենավճռորոշ չափանիշն այն է, թե արդյոք ինչ-որ մեկի մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, թե ոչ։

Ոմանք, լսելով այն, ինչ Ես ասացի, զգում են, որ արդեն համապատասխանում են առաջնորդող լինելու չափանիշներին և պետք է առաջխաղացվեն։ Սա թյուրըմբռնում է նրանց կողմից, այնպես չէ՞։ Արդյոք առաջնորդող լինելն այդքան պա՞րզ բան է։ Մտածում են․ «Ես իսկապես մեթոդիկ եմ, ունեմ կազմակերպչական հմտություններ և պերճախոս եմ այն իմաստով, որ կարող եմ հստակ բացատրել նույնիսկ ամենաբարդ հարցերը, ուստի ինչո՞ւ Աստծու տունն ինձ չի առաջխաղացնում։ Ինչո՞ւ եղբայրներն ու քույրերն ինձ չեն ընտրում որպես առաջնորդողի։ Ինչպե՞ս է պատահում, որ ավագ առաջնորդողները չեն նկատում, որ ես տաղանդավոր եմ»։ Մի՛ անհանգստացիր։ Եթե իսկապես համապատասխանում ես առաջնորդող կամ աշխատող լինելու չափանիշներին, ապա վաղ թե ուշ կառաջխաղացվես, և քեզ թույլ կտրվի կրթվել։ Այժմ կարևորն այն է, որ պետք է շատ կրթվես ճշմարտությունը կիրառելու և հարցերը սկզբունքների համաձայն լուծելու հարցում և նախաձեռնողաբար օգնես ուրիշներին և լուծես իրական խնդիրներ Աստծու ընտրյալ մարդկանց համար։ Երբ Աստծու ընտրյալ մարդիկ տեսնեն, որ լավ որակ ունես և կարող ես լուծել իրական խնդիրներ, կառաջադրեն և կընտրեն քեզ։ Եթե նախաձեռնություն չցուցաբերես մի փոքր իրական աշխատանք կատարելու հարցում և պարզապես սպասես այն օրվան, երբ հանկարծ ընտրվես որպես առաջնորդող կամ Վերևի կողմից առաջխաղացվես որպես բացառություն, դա երբեք տեղի չի ունենա։ Պետք է որոշակի իրական աշխատանք կատարես, որպեսզի բոլորը կարողանան տեսնել դա. երբ բոլորն իրենց աչքով տեսնեն քո ուժեղ կողմերը և զգան, որ այնպիսի մեկն ես, ով պետք է առաջխաղացվի, մշակվի և օգտագործվի, բնականաբար կառաջադրեն և կընտրեն քեզ։ Եթե հենց հիմա զգում ես, որ հարմար ես առաջնորդող լինելու համար, բայց ոչ ոք չի ընտրել քեզ, և Աստծու տունը չի առաջխաղացրել քեզ, ինչո՞ւ է այդպես։ Մի բան հաստատ է․ դեռ ճանաչում չես գտել եղբայրների և քույրերի աչքում։ Գուցե հարցը քո մարդկայնության մեջ է, գուցե ձգտմանդ կամ գուցե ուժեղ կողմերիդ կամ որակիդ։ Եթե եղբայրներն ու քույրերը չճանաչեն կամ հավանություն չտան այս կողմերից մեկին, չեն ընտրի կամ չեն առաջադրի քեզ։ Ուստի պետք է շարունակես քրտնաջան աշխատել, շարունակես ձգտել և կրթվել, և երբ անկեղծորեն հասկանաս ճշմարտությունը և կարողանաս հարցեր լուծել սկզբունքների համաձայն, մարդիկ բնականաբար կառաջադրեն և կընտրեն քեզ. սա այն դեպքն է, երբ գործերն իրենց բնականոն հունով են ընթանում, երբ պայմանները ճիշտ են։ Կարիք չկա անընդհատ անհամբեր սպասելու առաջնորդող դառնալուն կամ անընդհատ մտածելու դրա մասին․ սա չափազանցված ցանկություն է։ Պետք է ունենաս սովորական սիրտ, լինես մեկը, ով ձգտում է ճշմարտությանը, հաշվի առնես Աստծու մտադրությունները և սովորես լինել հնազանդվող և համբերատար։ Չես կարող կուրորեն ձգտել առաջնորդող լինելուն․ դա փառասիրական ձգտում է և ճիշտ ուղին չէ։ Չպետք է անընդհատ ունենաս այս փառասիրական ձգտումն ու նկրտումը։ Նույնիսկ եթե իսկապես որակ ունես, պետք է սպասես, մինչև մտնես ճշմարտության իրականության մեջ, նախքան պատրաստ կլինես որպես առաջնորդող կամ աշխատող ծառայելու առաջադրանքին։ Եթե չես հասկանում ճշմարտությունը և չգիտես ինչպես կիրառել ճշմարտությունը, ապա նույնիսկ եթե ընտրվես որպես առաջնորդող կամ աշխատող, չես կարողանա որևէ իրական աշխատանք կատարել և ստիպված կլինես պաշտոնազրկվել և դուրս թողնվել, ինչը հաճախ է պատահում։ Եթե քեզ հարմար ես համարում առաջնորդող լինելու համար, օժտված ես առաջնորդության համար անհրաժեշտ տաղանդով, որակով և մարդկայնությամբ, սակայն Աստծու տունը չի առաջխաղացրել քեզ, և եղբայրներն ու քույրերը չեն ընտրել քեզ, ինչպե՞ս պետք է վերաբերվես այդ հարցին։ Այստեղ կա կիրարկման ուղի, որին կարող ես հետևել։ Պետք է հիմնովին ճանաչես ինքդ քեզ։ Տե՜ս, թե արդյոք դա հանգում է այն բանին, որ խնդիր ունես քո մարդկայնության հետ, կամ որ քո ապականված խառնվածքի որևէ կողմի բացահայտումը գարշելի է մարդկանց համար, կամ արդյոք այն է, որ չունես ճշմարտության իրականությունը և համոզիչ չես ուրիշների համար, կամ որ քո պարտավորության կատարումը չի համապատասխանում չափանիշին։ Պետք է խորհես այս բոլոր բաների շուրջ և տեսնես, թե որտեղ ես հատկապես թերանում։ Որոշ ժամանակ խորհելուց և քո խնդիրը գտնելուց հետո պետք է անհապաղ փնտրես ճշմարտությունը՝ այն լուծելու համար, և մտնես ճշմարտության իրականության մեջ և ձգտես հասնել փոփոխության և աճել, որպեսզի երբ շրջապատողները տեսնեն դա, ասեն. «Այս օրերին նա շատ ավելի լավն է, քան նախկինում։ Հիմնավորապես է աշխատում և լրջորեն է վերաբերվում իր մասնագիտությանը և հատկապես կենտրոնացած է ճշմարտության սկզբունքների վրա։ Չի գործում պոռթկուն կերպով կամ ձևականորեն և ավելի բարեխիղճ ու պատասխանատու է իր աշխատանքի նկատմամբ։ Նախկինում սիրում էր ժամանակ առ ժամանակ մեծամտել և անընդհատ ի ցույց էր դնում իրեն, բայց հիմա շատ ավելի զուսպ է և այլևս տիրական չէ։ Նույնիսկ եթե ի վիճակի է մի քանի բան անելու, չի պարծենում դրանով և երբ ավարտում է որևէ բան, բազմիցս խորհում է դրա շուրջ՝ վախենալով սխալ բան անելուց։ Գործում է շատ ավելի զգուշորեն, քան նախկինում և աստվածավախ սրտով, և ամենակարևորը, կարող է հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ մի քանի խնդիր լուծելու համար։ Իսկապես աճել է»։ Շրջապատողները, որոնք որոշ ժամանակ շփվել են քեզ հետ, համարում են, որ ակնհայտ փոփոխություն և աճ ես ապրել։ Քո մարդկային կյանքում, անձնական վարքում և հարցերը լուծելիս և աշխատանքիդ նկատմամբ քո վերաբերմունքի մեջ և ճշմարտության սկզբունքների նկատմամբ քո վերաբերմունքի մեջ ավելի շատ ջանք ես գործադրում, քան նախկինում և խստապահանջ ես քո խոսքում ու գործերում։ Եղբայրներն ու քույրերը տեսնում են այս ամենը և սրտին մոտ են ընդունում։ Գուցե այնուհետև կկարողանաս առաջադրվել որպես թեկնածու հաջորդ ընտրություններում և հույս կունենաս ընտրվելու որպես առաջնորդող։ Եթե իսկապես կարողանաս որևէ կարևոր պարտավորություն կատարել, կստանաս Աստծու օրհնությունը։ Եթե իսկապես հոգս ունես և ունես պատասխանատվության նման զգացում և ցանկանում ես բեռ կրել, ապա շտապիր և կրթվիր։ Կենտրոնացիր ճշմարտությունը կիրառելու վրա և սկսիր գործել սկզբունքներով։ Երբ կյանքի փորձառություն ունենաս և կարողանաս վկայության մասին հոդվածներ գրել, իրապես աճած կլինես։ Եվ եթե կարողանաս վկայություն կրել Աստծու համար, ապա անշուշտ կարող ես ձեռք բերել Սուրբ Հոգու գործը։ Եթե Սուրբ Հոգին աշխատում է քեզ վրա, դա նշանակում է, որ Աստված բարեհաճությամբ է նայում քեզ, և քանի որ Սուրբ Հոգին ուղղորդում է քեզ, քո հնարավորությունը շուտով կստեղծվի։ Գուցե հիմա հոգս ունես, բայց հասակդ բավարար չէ, և քո կյանքի փորձառությունը չափազանց մակերեսային է, ուստի նույնիսկ եթե դառնայիր առաջնորդող, հավանական է, որ սայթաքելով կընկնեիր։ Պետք է ձգտես կյանքի մուտքին, նախ լուծես քո չափազանցված ցանկությունները, հոժար կամքով լինես հետևորդ և սկսես ճշմարտապես հնազանդվել Աստծուն՝ առանց բողոքի խոսքերի այն ամենի համար, ինչ Նա ներդաշնակեցնում կամ կարգավորում է։ Երբ օժտված լինես այս հասակով, քո հնարավորությունը կգա։ Այն, որ ցանկանում ես ծանր բեռ ստանձնել, որ ունես այս հոգսը, լավ բան է։ Դա ցույց է տալիս, որ ունես նախաձեռնող սիրտ, որը ձգտում է առաջընթաց գրանցել, և որ ցանկանում ես հաշվի առնել Աստծու մտադրությունները և հետևել Աստծու կամքին։ Սա փառասիրական ձգտում չէ, այլ ճշմարիտ հոգս․ դա ճշմարտությանը ձգտողների պատասխանատվությունն է և նրանց ձգտման առարկան։ Չունես եսասիրական շարժառիթներ և դուրս չես եկել հանուն քո սեփական շահի, այլ Աստծու համար վկայություն կրելու և Նրան բավարարելու համար. սա այն է, ինչն ամենաշատն է օրհնվում Աստծու կողմից, և Նա համապատասխան կարգավորումներ կանի քեզ համար։ Առայժմ պարզապես զբաղվիր կյանքի մուտքին ձգտելով, նախ պատշաճ կերպով կատարիր պարտավորությունդ և ապա գրիր մի քանի փորձառական վկայության հոդվածներ՝ Աստծու համար վկայություն կրելու նպատակով։ Եթե քո վկայությունները ճշմարիտ և գործնական են, դրանք կարդացող մարդիկ կհիանան քեզնով և կհավանեն քեզ և պատրաստակամ կլինեն շփվելու քեզ հետ և առաջադրելու քեզ, և այսպիսով քո հնարավորությունը կգա։ Հետևաբար ամբողջապես պետք է զինվես ճշմարտությամբ, նախքան հնարավորությունը գա։ Նախ ունեցիր գործնական փորձառություն և ապա բնականաբար կունենաս ճշմարիտ վկայություն․ պարտավորությանդ արդյունքներնավելի ու ավելի կլավանան, ինչի ընթացքում չես կարողանա թաքնվել, նույնիսկ եթե ցանկանաս, և քեզ շրջապատող եղբայրներն ու քույրերը կառաջադրեն քեզ։ Պատճառն այն է, որ ճշմարտության իրականությունն ունեցող մարդիկ անհրաժեշտ են ոչ միայն Աստծու տանը, այլև Աստծու ընտրյալ մարդկանց․ բոլորը սիրում են շփվել ճշմարտության իրականությունն ունեցող մարդկանց հետ և բոլորը սիրում են շփվել ճշմարտության իրականությունն ունեցող ընկերների հետ։ Եթե փորձառաբար ապրես այս աստիճանի, և բոլորը տեսնեն, որ ունես ճշմարիտ վկայություն և ընդունեն, որ ունես ճշմարտության իրականությունը, չես կարողանա խուսափել առաջնորդող դառնալուց, նույնիսկ եթե ցանկանաս, և եղբայրներն ու քույրերը կպնդեն ընտրել քեզ։ Մի՞թե այդպես չէ։ Երբ անառակ որդին ետ է շրջվում և վերադառնում Աստծու մոտ, Աստված գոհ է, երջանիկ և սրտում մխիթարված։ Որպես ճշմարտության իրականությունն ունեցող մարդ՝ ինչպե՞ս կարող էիր չօգտագործվել Աստծու կողմից։ Դա անհնարինություն կլիներ։ Աստծու մտադրությունն է ձեռք բերել ավելի շատ մարդկանց, որոնք կարող են վկայություն կրել Իր համար․ դա Նրան սիրող բոլորին կատարելագործելն է և որքան հնարավոր է շուտ Իր հետ մեկ սիրտ և միտք ունեցող մարդկանց մի խումբ ավարտուն դարձնելը։ Հետևաբար, Աստծու տանը բոլոր նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, մեծ հեռանկարներ ունեն, և նրանց հեռանկարները, ովքեր անկեղծորեն սիրում են Աստծուն, անսահման են։ Բոլորը պետք է հասկանան Աստծու մտադրությունը։ Այս հոգսն ունենալն իսկապես դրական բան է, և մի բան է, որը խիղճ և ողջամտություն ունեցողները պետք է ունենան, բայց ոչ բոլորը պարտադիր կկարողանան ծանր բեռ ստանձնել։ Որտեղի՞ց է գալիս այս անհամապատասխանությունը։ Ինչ էլ լինեն ուժեղ կողմերդ կամ ընդունակություններդ, և որքան էլ բարձր լինի քո IQ-ն, վճռորոշը քո ձգտումն է և այն ուղին, որով քայլում ես։ Եթե քո մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, և ունես որոշակի որակ, բայց այնպիսի մեկը չես, ով ձգտում է ճշմարտությանը, և պարզապես ունես լավ մարդկայնություն և հոգսի որոշակի զգացում, կարո՞ղ ես արդյոք լավ կատարել եկեղեցու առաջնորդության աշխատանքը։ Երաշխավորո՞ւմ ես, որ կարող ես լուծել խնդիրները՝ օգտագործելով ճշմարտությունը։ Եթե չես կարող երաշխավորել դա, ապա դեռևս ոչ կոմպետենտ ես քո աշխատանքում։ Նույնիսկ եթե ընտրվեիր կամ նշանակվեիր որպես առաջնորդող, միևնույն է, անընդունակ կլինեիր կատարելու աշխատանքը, ուստի ի՞նչ իմաստ կունենար դա։ Թեև դա կբավարարեր քո սնափառությունը, բայց կվնասեր եղբայրներին ու քույրերին և կհետաձգեր եկեղեցու աշխատանքը։ Եթե համապատասխանում ես առաջնորդող կամ աշխատող լինելու չափանիշներին և այնպիսի մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը, և ունես նաև որոշ փորձառական վկայություններ, ապա հաստատապես կկարողանաս լավ աշխատանք կատարել առաջնորդության գործում, որովհետև ունես փորձառական վկայություններ, այնպիսի մեկն ես, ով հասկանում է ճշմարտությունը և կարող է ստանձնել եկեղեցու առաջնորդող լինելու ծանր հոգսը։ Այն, որ քո մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, և ունես նաև որոշակի ուժեղ կողմեր, միայն հիմնական չափանիշներ են Աստծու տան կողմից առաջխաղացվելու, պատրաստվելու և օգտագործվելու համար, բայց թե արդյոք կարող ես լավ աշխատանք կատարել առաջնորդության գործում, կախված է այն բանից, թե արդյոք ունես իրական փորձառություն և ճշմարտության իրականությունը․ սա է ամենակարևորը։ Ոմանք ճիշտ մարդիկ են և ձգտում են ճշմարտությանը, բայց հավատում են ընդամենը երեքից հինգ տարի և չունեն գործնական փորձառություն։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ լավ կատարել եկեղեցու առաջնորդության աշխատանքը։ Վախենում եմ, որ կոմպետենտ չեն լինի աշխատանքում։ Որտե՞ղ են թերանում։ Զուրկ են գործնական փորձառությունից և դեռ չեն հասկացել ճշմարտությունը։ Նույնիսկ եթե կարող են շատ բառեր և վարդապետություններ խոսել, միևնույն է, նրանց ուժերից վեր է խնդիրները լուծելը՝ օգտագործելով ճշմարտությունը։ Հետևաբար, դեռևս կոմպետենտ չեն առաջնորդության աշխատանքում և պետք է շարունակեն կրթվել՝ ճշմարտության ըմբռնման և ճշմարտության իրականության մեջ մուտք գործելու համար։ Վերցնենք օրինակ՝ մի մարդու, ում մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, և ով բավականին ազնիվ է և ով հազվադեպ է ստում և խաբում և ով կատարում է իր պարտավորությունը՝ առանց խաթարում կամ անհանգստություն առաջացնելու, բայց ով վատ է ձգտում ճշմարտությանը․ կարո՞ղ է արդյոք նման մարդը պատրաստվել որպես առաջնորդող կամ աշխատող։ Շատ դժվար կլիներ։ Արդյոք այն մարդը, ով համապատասխանում է առաջխաղացվելու, պատրաստվելու և օգտագործվելու չափանիշներին, բայց ով չի ձգտում ճշմարտությանը, ընդունակ կլինե՞ր դառնալու այնպիսի մեկը, ով ձգտում է ճշմարտությանը, եթե առաջխաղացվեր որպես առաջնորդող կամ աշխատող։ Արդյոք ի վիճակի կլինե՞ր սկսելու ձգտել ճշմարտությանը։ Արդյոք ի վիճակի կլինե՞ր մտնելու ճշմարտության իրականության մեջ՝ որոշ ժամանակ որպես առաջնորդող կամ աշխատող աշխատելուց հետո։ Դա անհնարինություն կլիներ։ Անկախ այն բանից, թե ինչ չափանիշների է համապատասխանում մարդը, քանի դեռ այնպիսի մեկը չէ, ով ձգտում է ճշմարտությանը, բացարձակապես չի կարող ընտրվել կամ առաջխաղացվել որպես առաջնորդող կամ աշխատող։ Եթե մարդն օժտված է մարդկայնությամբ և որակով, որոնք համապատասխանում են չափանիշին, և նաև ի վիճակի է ընդունելու ճշմարտությունը և որոշակի փոփոխությունների ենթարկվելու, ապա կարող է առաջխաղացվել, պատրաստվել և օգտագործվել, և արդյունքում, այնուհետև հնարավորություն կստանա կրթվելու, մտնելու ճշմարտության իրականության մեջ և կանգնելու փրկության և կատարելագործման ուղու վրա։ Հետևաբար, անկախ այն բանից, թե ում է Աստծու տունն առաջխաղացնում որպես առաջնորդող, աշխատող կամ վերակացու, նպատակը քո անձնական նկրտումներն ու փառասիրական ձգտումները բավարարելը չէ, ոչ էլ քո մղումներն իրականացնելը, այլ քեզ հնարավորություն տալը՝ կանգնելու փրկության ուղու վրա և դառնալու կատարելագործված մարդ։

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր բավարար խելք չունեն, նույնպես պատրաստակամություն ունեն լավ կատարելու իրենց պարտավորությունը և ցանկանում են պաշտպանել Աստծու տան շահերը, բայց զուրկ են իմաստությունից, չգիտեն՝ ինչպես գործել սկզբունքների համաձայն և չեն կարողանում թափանցել որևէ հարցի մեջ։ Ինչ-որ պահի բախվում են գայթակղության և ընկնում դրա մեջ և արդյունքում դավաճանում են եկեղեցու շահերին, դավաճանում են եղբայրներին և քույրերին և վնաս են հասցնում Աստծու տան գործին։ Ինչպե՞ս պետք է վարվենք և վերաբերվենք այս տեսակի մարդկանց, ովքեր բթամիտ են և անբավարար խելք ունեն։ Երբ խոսքը վերաբերում է նման բթամիտներին, ովքեր զուրկ են հոգևոր հասկացողությունից և անբավարար խելք ունեն, նրանցից յուրաքանչյուրը պետք է պաշտոնազրկվի, և նրանց պարտավորությունները պետք է կարգավորվեն, և ոչ մեկը չի կարող օգտագործվել։ Եթե նման մարդիկ օգտագործվեն, կարող են ցանկացած պահի խնդիրներ առաջացնել Աստծու տան գործում․ այսպիսի այնքան շատ դասեր կան։ Մեր օրերում կան շատ մարդիկ, ովքեր արտաքուստ ունեն որոշակի մարդկային նմանություն, բայց չեն կարողանում հաղորդակցվել ճշմարտության որևէ իրականության շուրջ։ Երկար տարիներ հավատում են Աստծուն և այնուամենայնիվ մնում են այս վիճակում։ Այս խնդրի արմատը պետք է հստակ երևա․ սա չափազանց ցածր որակի և հոգևոր հասկացողության պակասի խնդիր է։ Նման մարդիկ չեն փոխվի՝ անկախ այն բանից, թե քանի տարի են հավատում Աստծուն և ոչ մի նշանակալի առաջընթաց չեն գրանցել՝ չնայած իրենց լսած բոլոր քարոզներին։ Նրանց կարելի է միայն մի կողմ դնել՝ ծառայություն մատուցելու այն աղքատիկ եղանակով, որով ի վիճակի են։ Արդյոք սա նրանց հետ վարվելու լա՞վ ձեւ է, թե՞ ոչ։ (Լավ ձեւ է։) Ոմանք, ովքեր անբավարար խելք ունեն և ոչ մի ուժեղ կողմ չունեն, ընդհանրապես չեն կարողանում հասկանալ Աստծու խոսքերը նույնիսկ մի քանի տարի դրանք կարդալուց հետո և չեն հասկանում քարոզները, չնայած մի քանի տարի լսել են դրանք։ Արդյոք դեռ օգտակա՞ր է Աստծու խոսքերի գրքեր տրամադրել նման մարդկանց։ (Ո՛չ, օգտակար չէ։) Աստծու խոսքերի գրքերը չպետք է տրամադրվեն անբավարար խելք ունեցող մարդկանց, որովհետև դա անելն ապարդյուն է և հավասարազոր է վատնման, և ցանկացած գիրք, որը տրամադրվել է նրանց, պետք է անմիջապես հետ վերցվի։ Սա նրանց Աստծու խոսքերը կարդալու իրավունքից զրկելու համար չէ, այլ որովհետև նրանց խելքը չի բավարարում։ Նույնիսկ եթե նման մարդիկ ապրում են եկեղեցական կյանքով, բայց չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը, էլ չենք խոսում պարտավորություն կատարելու մասին։ Նման մարդիկ աղբ են, այնպես չէ՞։ Պետք է իմանաք՝ ինչպես վարվել աղբի հետ։ Ոմանք արտաքուստ բավականին պարզասիրտ են թվում, բայց նրանց խելքն այնքան ողորմելի է, որ նույնիսկ չեն կարողանում որևէ ֆիզիկական աշխատանք պատշաճ կերպով կատարել և փչացնում են այն ամենը, ինչ անում են։ Եթե նրանց խնդրեն որևէ աշխատանք կատարել, անպայման կվնասեն ինչ-որ բան, ուստի այսպիսի մարդիկ չեն կարող օգտագործվել։ Եթե խնդրես նրանց վերցնել մի դույլ ջուր, կշրջեն յուղի շիշը։ Եթե խնդրես լվանալ ամանը, կկոտրեն ափսեն։ Եթե խնդրես ճաշ պատրաստել, կամ չափազանց շատ կպատրաստեն կամ չափազանց քիչ, կամ այն չափազանց աղի կլինի կամ չափազանց անհամ։ Իսկապես իրենց սիրտը դնում են դրա մեջ, բայց որքան էլ փորձեն, չեն կարողանում դա լավ անել և նույնիսկ լավ չեն կատարում ֆիզիկական աշխատանքը։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ օգտագործվել։ (Ո՛չ։) Ուստի, եթե չեն կարող օգտագործվել, ի՞նչ պետք է նրանց խնդրել անել։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանց չի թույլատրվում հավատալ Աստծուն, և որ Աստծու տունը չի ուզում նրանց։ Ո՛չ, չի նշանակում։ Պարզապես թույլ մի տվեք նրանց պարտավորություն կատարել։ Եթե պատշաճ կերպով չեն անում այն բաները, որոնք մտնում են բնականոն մարդկային կյանքի շրջանակի մեջ՝ ներառյալ առողջ բանականության առօրյա բաները և ամենօրյա կյանքի սովորական հարցերը, կամ անընդունակ են անելու այս բաները, ապա պիտանի չեն Աստծու տանը պարտավորություն կատարելու համար։

Թեև որոշ մարդիկ օժտված չեն լավ մարդկայնությամբ կամ որևէ հատուկ տաղանդով, էլ չենք խոսում այն մասին, որ չեն կարող պատրաստվել որպես առաջնորդողներ, բայց դեռ կարող են որոշակի ֆիզիկական աշխատանք կատարել։ Օրինակ՝ հավերին և բադերին կերակրելը, խոզերին կերակրելը և ոչխարներին արածեցնելն այն աշխատանքներն են, որոնք կարող են լավ անել։ Եթե նրանց պարզ աշխատանք տաս, կարող են այն լավ անել, քանի դեռ իրենց սիրտը դնում են դրա մեջ, և այսպիսով նման մարդիկ կարող են պարտավորություն կատարել Աստծու տանը։ Թեև դա մեկ պարզ աշխատանք է, բայց կարող են իրենց սիրտը դնել դրա մեջ և կատարել պարտականությունը և կարող են նաև պահանջներ դնել իրենց առաջ՝ Աստծու խոսքերի և ճշմարտության սկզբունքների համաձայն։ Անկախ այն բանից, թե արդյոք աշխատանքը մեծ է, թե փոքր կամ գործը կարևոր է, թե անկարևոր, ի վերջո, կարող են լավ կատարել իրենց հանձնարարված մեկ աշխատանքը։ Ոչ միայն կարող են լավ կերակրել հավերին, որպեսզի բնականոն կերպով ձու ածեն, այլև կարող են պաշտպանել հավերին, որ գայլերը չտանեն։ Եթե լսեն գայլի ոռնոց, անմիջապես կասեն իրենց վերակացուին՝ ձգտելով խուսափել որևէ դժբախտ պատահարից՝ Աստծու տան կողմից իրենց հանձնարարված աշխատանքի և առաջադրանքի կատարման ընթացքում։ Եթե այսպես են աշխատում, ապա համեմատաբար նվիրված են, և սա համարվում է պարտականությունը կատարելու և աշխատանքը լավ անելու կարողություն։ Ինչ վերաբերում է մնացածին՝ նրանց անձնական կյանքին, և թե ինչպես են իրենց դրսևորում և վերաբերում հարցերին, ապա որոշ չափով թերանում են։ Օրինակ՝ չգիտեն՝ ինչպես շփվել և զրուցել ուրիշների հետ կամ ինչպես հաղորդակցվել իրենց վիճակի շուրջ ուրիշների հետ և երբեմն դյուրագրգիռ են։ Արդյոք սա խնդի՞ր է համարվում։ Արդյոք նորմա՞լ է նրանց չօգտագործելն այս խնդիրների պատճառով։ (Ո՛չ, նորմալ չէ։) Ոմանք վատ անձնական հիգիենա ունեն․ առնվազն տասը օր չեն լվանում մազերը և ընդհանրապես վատ են բուրում։ Մյուսները բարձր ձայներ են հանում ուտելիս և խմելիս, երբ շրջապատողները հանգստանում են, և աղմկոտ են նաև այլ դեպքերում, օրինակ՝ քայլելիս, դռները փակելիս և խոսելիս․ անկիրթ են և վարվելակերպ չունեն։ Ինչպե՞ս պետք է վերաբերվել նման մարդկանց։ Բոլորը պետք է ըմբռնող լինեն, օգնեն և աջակցեն նրանց սիրող սրտով, հաղորդակցվեն նրանց հետ այն մասին, թե ինչ է բնականոն մարդկայնությունը, և թույլ տան նրանց կամաց-կամաց փոխվել։ Քանի որ բոլորդ միասին եք, պետք է սովորեք լեզու գտնել։ Նման մարդիկ կարող են օգտագործվել, քանի դեռ ի վիճակի են պատշաճ կերպով կատարելու իրենց աշխատանքը և ստանձնելու աշխատանքը, և չեն անում որևէ բան, որը խաթարում և անհանգստություն է առաջացնում։ Ոմանք խելացի են, լավ որակ ունեն և ջանասիրաբար են աշխատում և կարող են կատարել իրենց պարտականությունները և լավ անել իրենց հանձնարարված աշխատանքները, ուստի կարող են պատրաստվել և օգտագործվել։ Բայց ոմանք այնքան ծայրահեղ ցածր որակ ունեն, որ նույնիսկ չեն կարողանում լավ կատարել մեկ աշխատանք․ հազիվ են գլուխ հանում հավերին կերակրելուց, բայց եթե ստիպված լինեն նաև բադերին և սագերին կերակրել, կծանրաբեռնվեն և չեն իմանա՝ ինչպես դա անել։ Այնպես չէ, որ չեն ուզում դա լավ անել, բայց նրանց որակը չափազանց ցածր է։ Նրանց ուղեղն ունի իր սահմանափակումները, գիտեն միայն՝ ինչպես կատարել մեկ առաջադրանք, և եթե նրանց ևս մեկն են տալիս անելու, ապա կորցնում են իրենց։ Չգիտեն՝ ինչպես ծրագրել, ուստի պարզապես փչացնում են ամեն ինչ։ Նման մարդիկ պիտանի են միայն միաժամանակ մեկ աշխատանք կատարելու համար։ Մի՛ տվեք նրանց բազմաթիվ աշխատանքներ, որովհետև անընդունակ կլինեն ստանձնելու դրանք։ Մի՛ մտածեք, որ եթե կարող են լավ կատարել մեկ աշխատանք, անշուշտ կարող են կատարել երկու կամ երեք աշխատանք․ պարտադիր այդպես չէ, և կախված է նրանց որակից։ Թողեք նախ փորձեն կատարել երկու աշխատանք։ Եթե լավ որակ ունեն և կարող են ստանձնել դա, ապա կարող եք նրանց համար այսպես կարգավորել։ Եթե չեն կարողանում միաժամանակ երկու աշխատանք լավ կատարել և փչացնում են ամեն ինչ, ապա նշանակում է, որ դա վեր է նրանց որակից, ուստի պետք է անմիջապես վերցնեք նրանց երկրորդ աշխատանքը։ Պատճառն այն է, որ դիտարկման և փորձաշրջանի միջոցով հայտնաբերել եք, որ նրանք պիտանի են միայն միաժամանակ մեկ աշխատանք կատարելու, այլ ոչ թե բազմաթիվ բարդ աշխատանքներ կատարելու համար և որ չունեն դրա համար անհրաժեշտ որակ։ Ոմանք համեմատաբար խելացի են և համեմատաբար լավ որակ ունեն, և եթե նրանց մի քանի աշխատանք տաս անելու, կարող են դրանք լավ անել։ Օրինակ՝ եթե խնդրես նրանց ճաշ պատրաստել, կերակրել ճտերին և տնօրինել բանջարանոցը, ի վիճակի են ամեն օր ժամանակին պատրաստելու ճաշերը՝ միաժամանակ տնօրինելով բանջարանոցն իրենց ազատ ժամանակ, ժամանակին ջրելով և քաղհանելով այգին և կերակրելով ճտերին։ Ոմանք գուցե ասեն. «Քանի որ նրանք ունեն այս որակը, թող նաև ստանձնեն եկեղեցու գործը և լինեն եկեղեցու առաջնորդող»։ Արդյոք դա նորմա՞լ կլիներ։ Թեև նրանք ի վիճակի են ստանձնելու որոշ ֆիզիկական առաջադրանքներ և առօրյա գործեր, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու առաջնորդող լինելուն, ապա դա պահանջում է առանձին գնահատական։ Դա այնպիսի բան չէ, որը կարելի է չափել՝ հիմնվելով այս պարզ, արտաքին գործերը կատարելու վրա։ Պատճառն այն է, որ եկեղեցու առաջնորդող լինելը ֆիզիկական աշխատանք չէ, այն պետք է չափվի առաջնորդության սկզբունքներով։ Սակայն, եթե այս մարդն ունի եկեղեցու առաջնորդող լինելու որակ և տաղանդ, և նրա մարդկայնությունը բավականին լավն է, ապա անտեղի կլիներ, որ նրան նշանակեիր արտաքին գործեր կատարելու․ դա կոչվում է մարդկանց անպատշաճ կերպով օգտագործել։ Առավելագույնը, եկեղեցու առաջնորդողները կարող են կատարել կես դրույքով ևս մեկ աշխատանք, որը վերաբերում է առօրյա կյանքին, և մի փոքր ավելի շատ զբաղվել դրանով, երբ զբաղված չեն։ Սա նրանց չի հոգնեցնի։ Երբ խոսքը վերաբերում է անկարեւոր սովորական հարցերին և այս ֆիզիկական առաջադրանքներին, ապա մարդիկ կարող են դրանք անել այնքան, որքան ի վիճակի են։ Կա՞ արդյոք որևէ մեկը, ով կարող է ստանձնել դրանք բոլորը։ Կա՞ արդյոք նման որակ ունեցող որևէ մեկը։ (Ո՛չ։) Գուցե նրանց որակն ու կարողությունը բավարար են, բայց կա մի բան, որը բավարար չափով չեն ունենա, և դա էներգիան է։ Մարդիկ մահկանացու են, նրանց էներգիան սահմանափակ է, և այն աշխատանքների քանակը, որոնք կարող են ստանձնել, նույնպես սահմանափակ է։ Բարձր էներգիա ունեցող մարդիկ գուցե կարողանան աշխատել օրական մինչև 12 ժամ, մինչդեռ միջին էներգիա ունեցող մարդիկ սովորաբար կարող են աշխատել ութ ժամ, իսկ ցածր էներգիա ունեցող մարդիկ կարող են աշխատել ընդամենը չորս կամ հինգ ժամ։ Հետևաբար, անկախ այն բանից՝ մարդուն օգտագործում ես ֆիզիկական աշխատանք, եկեղեցու առաջնորդության աշխատանք, թե մասնագիտական հմտություններ պահանջող աշխատանք կատարելու համար, պետք է հաշվի առնես, թե ինչին է նա առավել հարմար, և նրան ամենահարմար աշխատանքը նշանակելուց հետո, եթե չկարողանա դա անել, նշանակիր նրան մեկ այլ բան։ Եթե նրան աշխատանք չես նշանակում ըստ այն բանի, թե ինչ անելուն է առավել հարմար, սա սխալ է մարդկանց օգտագործելու քո եղանակի մեջ։ Այն մարդկանց համար, ովքեր չեն կարող առաջնահերթություն ստանալ առաջխաղացման, պատրաստման և օգտագործման համար, նույնիսկ եթե նրանց խնդրեն կատարել ֆիզիկական աշխատանքներ, պետք է նշանակվեն այս աշխատանքներին՝ հիմնվելով իրենց որակի և կարողությունների վրա։ Եթե իրենց նշանակված մեկ աշխատանքը լավ կատարելուն զուգահեռ դեռ ի վիճակի են այլ աշխատանքներ կատարելու, ապա նրանց կարելի է խնդրել կատարել մի քանի այլ ֆիզիկական աշխատանքներ կես դրույքով, քանի դեռ դա չի ազդում նրանց հիմնական աշխատանքի վրա։ Ոմանք ֆիզիկապես ուժեղ են և կարող են կատարել երեք աշխատանք մեկը մյուսի հետևից․ մեկ աշխատանքն ավարտելուց հետո դեռ էներգիա ունեն խնայելու և ժամանակի մեծ մասն ազատ են։ Բայց կեղծ առաջնորդողները կույր են և չգիտեն՝ ինչպես բաշխել աշխատանքը և չեն գիտակցել, որ սա խնդիր է, ուստի այդ մարդկանց նշանակում են միայն մեկ աշխատանք կատարելու, ինչը սխալ է։

Հենց նոր խոսում էի անբավարար խելք ունեցող մարդկանց մասին, ովքեր չունեն հատուկ հմտություններ և ընդունակ են միայն ֆիզիկական ջանք գործադրելու։ Կան նաև մարդիկ, ովքեր ունեն որոշակի տկարություն և անընդունակ են նույնիսկ ֆիզիկական ջանք գործադրելու և ովքեր գլխացավ, ստամոքսի ցավ կամ մեջքի ցավ են ունենում, երբ անում են որևէ բան, որը նույնիսկ ամենաչնչին չափով ֆիզիկական է։ Ի՞նչ պետք է արվի այս տեսակի մարդկանց պարտավորություններ նշանակելու հարցում, եթե հարմար են պարտավորություն կատարելու համար։ Պետք է նայել տարբեր կողմերի, ինչպիսիք են նրանց առողջական վիճակը, ինչպես նաև նրանց մարդկայնությունը և որակը, որպեսզի պարզվի, թե ինչ պարտավորություններ են պիտանի կատարելու Աստծու տանը։ Եթե նրանց առողջությունն այնքան վատ է, որ չեն կարողանում որևէ աշխատանք կատարել և ստիպված են ընդմիջում անել որոշ ժամանակ աշխատելուց հետո և նաև կարիք ունեն, որ ինչ-որ մեկը խնամի իրենց, եթե չեն կարողանում ինքնուրույն պատշաճ կերպով պարտավորություն կատարել, և պետք է ինչ-որ մեկը նշանակվի նրանց խնամելու համար, ապա բոլորովին չարժե դա անել։ Նման մարդիկ հարմար չեն պարտավորություն կատարելու համար, ուստի թողեք նրանց գնալ տուն և ապաքինվել։ Ինչ էլ որ անեք, մի՛ օգտագործեք որևէ մեկին, ով այնքան ծանր հիվանդ է, որ քամու մի փչոցը հավանաբար վայր կգցի նրան։ Եթե նրանց առողջությունը շատ վատ չէ, և պարզապես ստամոքսի ցավ են ունենում, եթե սխալ բան են ուտում, կամ գլխացավ են ունենում, եթե չափազանց շատ են օգտագործում իրենց ուղեղը, ուստի միայն կարողանում են աշխատել երեք կամ չորս ժամ պակաս, քան բնականոն մարդը կամ կատարել բնականոն մարդու աշխատանքի կեսը, ապա նման մարդիկ դեռ կարող են օգտագործվել, քանի դեռ համապատասխանում են մյուս չափանիշներին։ Բացառությամբ այն դեպքերի, երբ իրենք են բարձրացնում այդ հարցը և ասում. «Իմ առողջությունը չափազանց վատ է այս դժվարությանը դիմանալու համար։ Ուզում եմ գնալ տուն՝ ապաքինվելու։ Երբ ապաքինվեմ, կվերադառնամ և կկատարեմ իմ պարտավորությունը», ապա համաձայնեք դրա հետ առանց հապաղելու և մի՛ փորձեք խորհուրդ տալ նրանց իրենց մտածելակերպի վերաբերյալ․ դա ոչ մի արդյունք չի ունենա, նույնիսկ եթե անեք դա։ Մի ասացվածք կա, որն ասում է. «Դժկամությամբ արված գործը գոհացուցիչ արդյունքներ չի տա»։ Յուրաքանչյուրի հավատքը, վճռականությունը և ձգտումները տարբեր են։ Ոմանք գուցե ասեն. «Արդյո՞ք պարզապես երբեմն իրենց մի փոքր վատ չեն զգում և մի փոքր էներգիայի պակաս ունեն։ Մարդիկ կարող են վատ զգալ, եթե սխալ բաներ ուտեն, բայց մի երկու օրից լավ կլինեն։ Արդյոք կարիք կա՞, որ գնան տուն և ապաքինվեն։ Արդյոք նրանց գլխացավն ու գլխապտույտը չե՞ն անցնի գիշերային լավ քնից հետո։ Արդյոք չե՞ն կարող բնականոն կերպով աշխատել դրանից հետո։ Արդյո՞ք դա այդքան մեծ խնդիր է»։ Դա գուցե մեծ խնդիր չլինի քեզ համար, բայց ոմանք տարբերվում են մյուսներից իրենց մսեղին փայփայելու աստիճանով, իսկ ոմանք էլ իսկապես առողջական խնդիրներ ունեն։ Նման դեպքերում, եթե խնդրում են վերադառնալ տուն՝ հանգստանալու և ապաքինվելու համար, եկեղեցին պետք է արագ համաձայնի, պահանջներ չդնի նրանց առաջ, չդժվարացնի նրանց վիճակը և հատկապես չփորձի խորհուրդ տալ նրանց իրենց մտածելակերպի վերաբերյալ։ Որոշ կեղծ առաջնորդողներ անընդհատ աշխատում են նման մարդկանց վրա՝ ասելով. «Նայեք, թե ինչ աստիճանի է հասել Աստծու գործն այժմ։ Աղետները գնալով մեծանում են, հայտնվել են չորս արյունոտ լուսինները, և այժմ համավարակն այնքան տարածված է, որ անհավատները գոյատևելու ոչ մի միջոց չունեն։ Դուք Աստծու տանն եք, կատարում եք ձեր պարտավորությունները և վայելում եք Աստծու շնորհքը․ վտանգի չեք ենթարկվի և կարող եք նաև ձեռք բերել ճշմարտություն և կյանք։ Ի՜նչ մեծ օրհնություն է դա։ Այս չնչին խնդիրը, որ ունես, ոչինչ է։ Պետք է հաղթահարես դա և աղոթես Աստծուն։ Աստված անպայման կբժշկի քեզ։ Պարզապես կարդա Աստծու խոսքերը, սովորիր ևս մի քանի օրհներգ, և քո տկարությունը բնականաբար կբարելավվի, եթե միտքդ կտրես դրանից։ Մի՞թե Աստծու խոսքերը չե՞ն ասում. «Հիվանդության մեջ ապրելը հիվանդ լինելն է»։ Հենց հիմա ապրում ես հիվանդության մեջ։ Եթե շարունակես մտածել հիվանդ լինելու մասին, ապա հիվանդությունը կլրջանա։ Եթե չմտածես դրա մասին, ապա տկարությունդ կանհետանա, այնպես չէ՞։ Այդ կերպ կաճես հավատքի մեջ և չես ցանկանա գնալ տուն՝ հանգստանալու։ Քո տուն գնալը հանգստանալու համար կոչվում է մսեղիի հարմարավետությունները տենչալ»։ Մի՛ փորձեք խորհուրդ տալ նրանց իրենց մտածելակերպի վերաբերյալ, դա անելը հիմարություն է։ Նրանք չեն կարողանում նույնիսկ դիմանալ մի փոքր ժամանակավոր անհարմարության և պարզապես ուզում են գնալ տուն՝ հանգստանալու և չեն կարողանում նույնիսկ հաղթահարել չնչին դժվարությունը, ինչն ապացուցում է, որ անկեղծորեն չեն կատարում իրենց պարտավորությունը։ Իրականում այս տեսակի մարդիկ մտադրություն չունեն երկարաժամկետ կտրվածքով կատարելու իրենց պարտավորությունը, դա չեն անում անկեղծությամբ, պատրաստակամ չեն գին վճարելու և այժմ վերջապես գտել են հնարավորություն և արդարացում՝ լիովին փախչելու համար։ Իրենց սրտում ուրախանում են, որ այդքան խելացի են, և որ այս հիվանդությունը վրա է հասել ճիշտ ժամանակին։ Ուստի ինչ էլ որ անեք, մի՛ հորդորեք նրանց մնալ։ Կատեն ցանկացած մեկին, ով կփորձի հորդորել իրենց մնալ, և կանիծեն ցանկացած մեկին, ով կփորձի խորհուրդ տալ իրենց մտածելակերպի վերաբերյալ։ Մի՞թե չես հասկանում սա։ Իհարկե, ոմանք իսկապես հիվանդ են և երկար ժամանակ հիվանդ են եղել և վախենում են, որ եթե մի փոքր էլ դիմանան, իրենց կյանքը վտանգի տակ կհայտնվի։ Չեն ուզում որևէ խնդիր ստեղծել Աստծու տան համար կամ ազդել ուրիշների կողմից իրենց պարտավորության կատարման վրա։ Զգում են, որ երբ իրենց առողջությունը դավաճանի իրենց, ստիպված կլինեն ապավինել եղբայրներին և քույրերին իրենց խնամելու համար և վատ են զգում, որ ստիպում են Աստծու տանը հոգ տանել իրենց մասին, ուստի խելամտորեն նախաձեռնություն են ցուցաբերում՝ արձակուրդ խնդրելու։ Ինչպե՞ս պետք է վարվել այս իրավիճակի հետ։ Նմանապես, թույլ տալով նրանց գնալ տուն և հանգստանալ առանց ավելորդ քաշքշուկի։ Աստծու տունը չի վախենում խնդիրներից, պարզապես չի ուզում բաներ պարտադրել մարդկանց՝ նրանց կամքին հակառակ։ Բացի այդ, մարդիկ բոլորն ունեն որոշակի անձնական և իրական դժվարություններ։ Մսեղիի մեջ ապրող մարդիկ բոլորն էլ հիվանդանում են, և մսեղիի հիվանդությունները խնդիր են, որն իրականում գոյություն ունի։ Մենք հարգում ենք փաստերը։ Ոմանք իսկապես անկարող են կատարելու իրենց պարտավորությունները՝ ծանր հիվանդ լինելու պատճառով, և եթե կարիք ունեն, որ Աստծու տունը հարմարություններ տրամադրի իրենց, կամ կարիք ունեն, որ եղբայրներն ու քույրերը դեղամիջոցներ տրամադրեն կամ բուժման որոշ առաջարկներ անեն, Աստծու տունը սիրով կտրամադրի այս բաները։ Եթե չեն ուզում անհանգստացնել Աստծու տունը և ունեն գումար, միջոցներ և հնարավորություն՝ գնալու և բուժելու իրենց հիվանդությունը, դա նույնպես լավ է։ Ամփոփելով՝ եթե պատճառն այն է, որ նրանց առողջությունը թույլ չի տալիս շարունակել կատարել իրենց պարտավորություններն Աստծու տանը կամ շարունակել պատրաստվել Աստծու տան կողմից, ապա կարող են արդարացիորեն խնդրանք ներկայացնել, և Աստծու տունն անմիջապես կհամաձայնի դրան։ Ոչ ոք չպետք է խորհուրդ տա նրանց իրենց մտածելակերպի վերաբերյալ կամ պահանջներ պարտադրի, քանի որ դա կլիներ անտեղի և զուրկ ռացիոնալությունից։ Սրանք այն կարգավորումներն են, որոնք արվում են այս տեսակի մարդկանց համար։

Ինչպես վերաբերվել մի քանի հատուկ տեսակի մարդկանց

I. Ինչպես վերաբերվել այն մարդկանց, որոնք չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով

Ոմանք տանելի մարդկայնություն ունեն, ունեն ուժեղ կողմեր և պայծառ միտք, բնականոն կերպով են խոսում, սովորաբար շատ լավատես են և շատ նախաձեռնող են իրենց պարտավորությունը կատարելիս, բայց ունեն մեկ թերություն, այն է՝ շատ դյուրազգաց են։ Աստծուն հետևելիս և եկեղեցում իրենց պարտավորությունը կատարելիս անընդհատ կարոտում են իրենց ընտանիքն ու հարազատներին կամ անընդհատ մտածում են իրենց հայրենի քաղաքում համեղ ուտելիք ուտելու մասին, և դա ուտել չկարողանալը ցավեցնում է նրանց, ինչն իր հերթին ազդում է նրանց պարտավորության կատարման վրա։ Կա մեկ այլ տեսակի մարդ, որը սիրում է մենակ ապրել մի տեղում՝ ունենալով իր սեփական անձնական տարածքը։ Եղբայրների և քույրերի հետ լինելիս զգում են, որ աշխատանքի տեմպը չափազանց արագ է, և որ անձնական բնակելի տարածք չունեն։ Անընդհատ ճնշված են զգում և միշտ կաշկանդված ու անհարմար են զգում՝ ապրելով եղբայրների և քույրերի հետ։ Միշտ ուզում են անել այն, ինչ ցանկանում են և ազատ լինել՝ տրվելու իրենց ցանկություններին։ Չեն ուզում իրենց պարտավորությունը կատարել բոլորի հետ միասին և անընդհատ մտածում են տուն վերադառնալու մասին։ Աստծու տանն իրենց պարտավորությունը կատարելը միշտ տհաճ են համարում։ Թեև եղբայրների և քույրերի հետ հեշտ է լեզու գտնելը, և Աստծու տանը ոչ ոք չի ահաբեկում իրենց, բայց որոշ չափով դժվարանում են հավատարիմ մնալ աշխատանքի և հանգստի գրաֆիկին։ Առավոտյան, երբ բոլորն արթնանում են, նրանք ուզում են միքիչ էլ քնել, բայց ամաչում են դա անել, իսկ երբ գիշերը բոլորն արդեն հանգստանում են, նրանք չեն ուզում քնել և միշտ ուզում են անել մի բան, որն իրենց հետաքրքրում է։ Երբեմն կա մի հատուկ բան, որն իսկապես ուզում են ուտել, բայց ճաշարանում դրանից չկա, և շատ են ամաչում դա խնդրել։ Երբեմն ուզում են զբոսնել, բայց ուրիշ ոչ ոք չի խնդրում դա անել, ուստի չեն համարձակվում տրվել իրենց ցանկություններին։ Միշտ զգույշ և շրջահայաց են և վախենում են, որ իրենց վրա կծիծաղեն, կարհամարհեն կամ մանկամիտ կանվանեն։ Եթե լավ չեն կատարում իրենց պարտավորությունը, երբեմն ի վերջո էտվում են։ Զգում են, որ ամեն օր ասեղների վրա են, ասես բարակ սառույցի վրայով են քայլում, և բավականին դժբախտ են։ Մտածում են՝ «Հիշում եմ, որ երբ տանն էի, ընտանիքի փոքրիկ բալիկն էի՝ ազատ ու անկաշկանդ` փոքրիկ հրեշտակի պես։ Որքա՛ն երջանիկ էի։ Հիմա իմ պարտավորությունն եմ կատարում Աստծու տանը, ինչպե՞ս պատահեց, որ իմ նախկին «ես»-ի հետքերն անհետացան։ Այլևս չեմ կարող անել այն, ինչ ուզում եմ, ինչպես անում էի նախկինում», և ուստի չեն ուզում ապրել այսպիսի կյանքով։ Բայց չեն համարձակվում նշել սա իրենց առաջնորդողի մոտ և անընդհատ փոխանցում են այս մտքերը շրջապատող մարդկանց, միշտ կարոտում են տունը և գիշերը ծածուկ լաց են լինում անկողնում։ Ի՞նչ պետք է անել այս տեսակի մարդկանց հետ։ Յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է հարցին, պետք է հաղորդի դրա մասին առանց հապաղելու, առաջնորդողը պետք է անմիջապես պարզի՝ արդյոք հաղորդվածը ճշմարտություն է, թե ոչ, և եթե այո, ապա այդ մարդուն կարելի է թույլ տալ վերադառնալ տուն։ Վայելում են Աստծու տան ուտելիքը, խմիչքը և հյուրընկալությունը, բայց դեռևս չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը և միշտ տրամադրություն չունեն, վիրավորված ու դժբախտ են զգում, ուստի որքան հնարավոր է շուտ ճանապարհե՛ք նրանց։ Այս տեսակի մարդիկ ժամանակավորապես չեն ունենում այս տրամադրությունները և ապա լուծում դրանք՝ ամեն ինչ ծանրութեթև անելով․ դա նրանց իրավիճակը չէ։ Ոմանց սուբյեկտիվ կամքն իրենց պարտավորությունը հաստատակամորեն կատարելն է, և թեև նրանք կարոտում են տունը, բայց գիտեն, թե ինչ տեսակի խնդիր է սա, և ի վիճակի են փնտրելու ճշմարտությունը և լուծելու դա։ Այս մարդկանց դեպքում կարիք չկա թույլ տալու նրանց հեռանալ կամ անհանգստանալու նրանց համար։ Իրավիճակը, որի մասին խոսում ենք, այն է, երբ 30-ն անց մարդիկ դեռ երեխաների պես են պահում իրենց՝ առանց երբևէ մեծանալու, և միշտ մնում են անկայուն։ Անում են միայն այն, ինչ իրենց խնդրում են անել, իսկ երբ անելու բան չեն ունենում, մտածում են զվարճանալու և անկարևոր թեմաների շուրջ զրուցելու մասին և երբեք չեն ուզում զբաղվել իրենց պատշաճ աշխատանքով։ Անհավատները խոսում են 30 տարեկանում կայանալու մասին։ Կայանալ նշանակում է զբաղվել սեփական պատշաճ աշխատանքով, ի վիճակի լինել ստանձնելու աշխատանք և ապահովելու ինքն իրեն, իմանալ՝ ինչպես զբաղվել սեփական պատշաճ գործերով, ավելի քիչ ժամանակ ծախսել զվարճանալու վրա և չհետաձգել սեփական պատշաճ աշխատանքը։ Ի՞նչ է նշանակում «երեխաների պես պահել իրենց»։ Նշանակում է անընդունակ լինել ստանձնելու որևէ պատշաճ աշխատանք, միշտ ուզել թույլ տալ, որ միտքը թափառի, և անընդհատ ուզել զբոսնել, թափառել, հիմարություններ անել, խորտիկներ ուտել, սերիալներ դիտել, անկարևոր բաների մասին զրուցել, խաղեր խաղալ և համացանցում փնտրել տարօրինակ դեպքեր ու անսովոր պատմություններ։ Դա նշանակում է երբեք հակված չլինել հավաքույթների հաճախելու, միշտ ուզել քնել, երբ հավաքույթներ են անցկացվում, ուզել քնել հենց որ քնկոտություն են զգում, և ուզել ուտել հենց որ քաղց են զգում՝ լինելով կամակոր և չզբաղվելով իրենց պատշաճ աշխատանքով։ Չի կարելի ասել, որ այսպիսի մարդիկ վատ մարդկայնություն ունեն, պարզապես երբեք չեն մեծանում և միշտ մնում են տհաս։ Այսպիսին են 30 տարեկանում և դեռ այսպիսին են 40-ում․ անընդունակ են փոխվելու։ Եթե խնդրում են հեռանալ և այլևս չեն ուզում կատարել իրենց պարտավորությունը, ինչպե՞ս պետք է վարվել դրա հետ։ Աստծու տունը չի հորդորում նրանց մնալ։ Պետք է անմիջապես պատասխանեք նրանց․ թո՛ւյլ տվեք անհապաղ հեռանալ և վերադառնալ անհավատների մեջ, և ասե՛ք նրանց բացարձակապես չասել, որ հավատում են Աստծուն։ Կարո՞ղ են արդյոք իրենց պատշաճ աշխատանքով չզբաղվող մարդիկ ստանալ ճշմարտությունը։ Եթե ակնկալում ես, որ կհասունանան իրենց մարդկայնության առումով և կսկսեն զբաղվել իրենց պատշաճ աշխատանքով՝ Աստծու տանը պարտավորություն կատարելու միջոցով, ընդունակ կլինեն ստանձնելու կարևոր աշխատանք և ապա կհասկանան ու կկիրառեն ճշմարտությունը և կյանքով կարտահայտեն մարդկային նմանություն, ապա բացարձակապես չպետք է հույս դնես դրա վրա։ Այսպիսի մարդկանց կգտնեք ցանկացած խմբում։ Անհավատներն այս տեսակի մարդկանց համար մականուն ունեն՝ «մեծ երեխաներ»։ Նման մարդիկ կարող են դառնալ 60 տարեկան՝ երբևէ զբաղված չլինելով իրենց պատշաճ աշխատանքով։ Խոսում և գործերն անում են անպատշաճ կերպով, միշտ ծիծաղում են, կատակում և ցատկոտում, ոչինչ լրջորեն չեն անում և հատկապես հակված են զվարճանալու։ Աստծու տունը չի կարող օգտագործել նման մարդկանց։

Կարծում եք, որ այս «մեծ երեխաները» վա՞տն են։ Չա՞ր մարդիկ են։ (Ո՛չ։) Նրանցից ոմանք չար մարդիկ չեն, բավականին պարզ են և վատը չեն։ Նրանցից ոմանք բավականին բարեսիրտ են և պատրաստակամ՝ օգնելու ուրիշներին։ Բայց բոլորն ունեն մեկ թերություն․ կամակոր են, զվարճասեր և չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով։ Օրինակ՝ ենթադրենք, որ կինն ամուսնանալուց հետո չի սովորում որևէ տնային գործ անել։ Ճաշ է եփում միայն այն ժամանակ, երբ ուրախ է, բայց ոչ այն ժամանակ, երբ տխուր է․ նրան պետք է անընդհատ փաղաքշել։ Եթե ինչ-որ մեկն ուզում է, որ նա մի բան անի, պետք է բանակցի նրա հետ, և նրան պետք է վերահսկել։ Միշտ սիրում է գեղեցիկ հագնվել, որպեսզի կարողանա գնումների գնալ, հագուստ և կոսմետիկա գնել և գեղեցկության ու խնամքի ծառայություններից օգտվել։ Տուն վերադառնալով՝ ոչ մի տնային գործ չի անում և պարզապես ուզում է խաղաքարտեր ու մահջոնգ խաղալ։ Եթե հարցնես նրան, թե որքան արժե մեկ ֆունտ կաղամբը, չգիտի։ Եթե հարցնես նրան, թե ինչ է ուտելու վաղը, դա էլ չգիտի։ Իսկ եթե խնդրես նրան որևէ բան եփել, փչացնում է դա։ Ուստի, ինչո՞ւմ է նա ամենից հմուտ։ Ամենից հմուտ է այնպիսի բաներում, ինչպիսին էիմանալ, թե որ ռեստորանն է մատուցում ամենահամեղ ուտելիքը, որ խանութն ունի ամենանորաձև հագուստը և որ խանութն է վաճառում մատչելի ու արդյունավետ կոսմետիկա, բայց չի հասկանում կամ չի սովորում այլ բաներ, օրինակ՝ ինչպես անցկացնել իր օրերը կամ այն հմտությունները, որոնք պահանջվում են բնականոն մարդկային կյանքում։ Արդյո՞ք նա չի սովորում այս բաները, որովհետև անբավարար որակ ունի։ Ո՛չ, այդպես չէ։ Դատելով այն բաներից, որոնցում նա հմուտ է, որակ ունի, բայց չի զբաղվում իր պատշաճ աշխատանքով։ Քանի դեռ ծախսելու փող ունի, դուրս կգա ռեստորաններում ուտելու և կոսմետիկա ու հագուստ գնելու։ Եթե տանը կաթսաների և թավաների պակաս կա, և նրան խնդրում են գնել, կասի. «Դրսում համեղ ուտելիք է վաճառվում, ինչի՞ս է պետք այդ ամենը գնել»։ Եթե տան փոշեկուլը փչացել է, և նրան խնդրում են մեկ հագուստ պակաս գնել՝ գումար խնայելու և նորը գնելու համար, կասի. «Երբ ապագայում գումար վաստակեմ, պարզապես տնտեսուհի կվարձեմ տունը մաքրելու համար, այնպես որ փոշեկուլ գնելու կարիք չկա»։ Սովորաբար, եթե խաղեր կամ մահջոնգ չի խաղում, ապա նորաձև հագուստ է գնում և երբեք չի մաքրում տունը։ Սա սեփական պատշաճ աշխատանքով չզբաղվելն է, այնպես չէ՞։ Կան նաև որոշ տղամարդիկ, որոնք հենց որ մի փոքր գումար են վաստակում, դրանով մեքենա են գնում կամ մսխում են մոլեխաղերի վրա։ Եթե տանն ինչ-որ բան փչանում է, չեն վերանորոգում այն։ Իրենց օրերը պատշաճ կերպով չեն անցկացնում։ Նրանց տանը սառնարանը չի աշխատում, լվացքի մեքենան՝ նույնպես, կոյուղին խցանված է, իսկ անձրևի ժամանակ տանիքը կաթում է, և նրանք շատ երկար ժամանակ չեն վերանորոգում այս բաները։ Ի՞նչ կարծիքի եք նման տղամարդկանց մասին։ Նրանք չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով։ Լինեն տղամարդ, թե կին, Աստծու տունը չի կարող օգտագործել այն տեսակի մարդկանց, որոնք չափազանց կամակոր են և չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով։

Ոմանք որպես ծնող չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով և պատշաճ կերպով հոգ չեն տանում իրենց երեխաների մասին։ Արդյունքում նրանց երեխաներն այրվում են եռացող ջրից կամ հարվածներ ու քերծվածքներ են ստանում։ Որոշ երեխաներ կոտրում են իրենց քիթը, մյուսներն այրում են իրենց հետույքը վառարանի վրա, իսկ մյուսներն էլ այրում են իրենց կոկորդը՝ եռացող ջուր խմելուց հետո։ Այս տեսակի մարդիկ ուշադիր չեն իրենց արած որևէ բանում և անընդունակ են որևէ բան պատշաճ կերպով անելու։ Չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով, հիմարություններ են անում, կամակոր են ու զվարճասեր և անընդունակ են ստանձնելու այն պատասխանատվությունները, որոնք մարդը պետք է կրի։ Որպես ծնող՝ անկարող են կատարելու իրենց պարտականությունները և անուշադիր են։ Ուստի, կարո՞ղ են արդյոք նման մարդիկ ստանձնել այն պատասխանատվությունները, որոնք բնականոն մարդիկ պետք է կրեն Աստծու տանն իրենց պարտավորությունը կատարելիս։ Ո՛չ, բացարձակապես ոչ։ Իրենց պատշաճ աշխատանքով չզբաղվող մարդիկ չեն կարող օգտագործվել։ Եթե ասում են, որ այլևս չեն ուզում կատարել իրենց պարտավորությունը և խնդրում են վերադառնալ տուն, ապա պարզապես թույլ տվեք նրանց անմիջապես հեռանալ։ Ոչ ոք չպետք է ստիպի կամ հորդորի նրանց մնալ, որովհետև սա նրանց բնության հետ կապված խնդիր է, պատահական, ժամանակավոր դրսևորում չէ։ Այս մարդիկ լի էին պատրանքներով, երբ եկան Աստծու տուն՝ իրենց պարտավորությունը կատարելու։ Մտածում էին, թե պարտավորություն կատարելն ու Աստծուն հետևելը նման կլինի Եդեմի պարտեզ գալուն, Քանանի բարի երկրում լինելուն։ Նրանց պատկերացրած կյանքը հիանալի էր՝ ողջ օրը համեղ ուտելիքով ու խմիչքով, ազատությամբ և առանց սահմանափակումների և բացարձակապես առանց որևէ աշխատանք կատարելու։ Ուզում էին ապրել անհոգ ու հանգիստ կյանքով, բայց պարզվեց, որ այն լիովին տարբերվում է իրենց պատկերացրածից։ Այս մարդիկ բավականաչափ փորձառություն են ձեռք բերել և զգում են, որ այստեղ ձանձրալի ու տաղտկալի է, և ուզում են հեռանալ, ուստի թո՛ւյլ տվեք նրանց հեռանալ առանց հապաղելու․ Աստծու տունը չի հորդորում այս մարդկանց մնալ։ Աստծու տունը չի ստիպում մարդկանց, և դուք նույնպես չպետք է դա անեք․ սա ճշմարտությունը կիրառելն է և սկզբունքների համաձայն գործելը։ Պետք է անեք բաներ, որոնք համահունչ են ճշմարտության սկզբունքներին, պետք է լինեք Աստծու մտադրությունները հասկացող մարդ, իմաստուն մարդ։ Մի՛ եղեք բթամիտ մարդ կամ անխտիր մարդկանց հաճեցնող։ Այս կերպ վարվեք այն տեսակի մարդկանց հետ, որոնք չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով։ Կարո՞ղ է արդյոք սա համարվել չսիրող կամ մարդկանց ապաշխարելու հնարավորություն չտվող։ (Ո՛չ, չի կարող։) Աստված արդար է բոլորի հանդեպ, և Աստծու տունն իրավունք ունի առաջխաղացնելու, պատրաստելու և օգտագործելու քեզ։ Եթե չես ցանկանում կատարել քո պարտավորությունը և խնդրում ես հեռանալ եկեղեցուց, դա քո ազատ ընտրությունն է, ուստի եկեղեցին պետք է համաձայնի քո խնդրանքի հետ, բացարձակապես չի ստիպի քեզ։ Սա համահունչ է բարոյականությանը, համահունչ է մարդկայնությանը և, իհարկե, հատկապես համահունչ է ճշմարտության սկզբունքներին։ Սա գործողությունների շա՛տ տեղին ընթացք է։ Եթե որևէ մեկը որոշ ժամանակ կատարում է իր պարտավորությունը և այն հոգնեցուցիչ ու դժվար է համարում և այլևս ուրախությամբ չի կատարում դա և հետևաբար ուզում է հրաժարվել իր պարտավորությունից ու դադարել հավատալ Աստծուն, Ես այսօր քեզ հստակ պատասխան կտամ դրան, այն է՝ Աստծու տունը կհամաձայնի դրան և երբեք չի ստիպի քեզ մնալ կամ դժվարություններ չի ստեղծի քեզ համար։ Այստեղ ոչ մի երկընտրանք չկա, և կարիք չկա զգալու, թե անելանելի վիճակում ես կամ դեմքդ կորցրել ես։ Առավել ևս դա խնդիր չէ Աստծու տան համար, և Աստծու տունը նույնպես ոչ մի պահանջ չի ներկայացնում քեզ։ Ավելին, եթե ուզում ես հեռանալ, ապա Աստծու տունը չի դատապարտի քեզ կամ չի կանգնի քո ճանապարհին, որովհետև սա այն ուղին է, որն ընտրել ես, և Աստծու տունը կարող է միայն բավարարել քո պահանջները։ Արդյոք սա գործողությունների տեղի՞ն ընթացք է։ (Այո՛։)

Ես հենց նոր թվարկեցի մի քանի իրավիճակ, երբ մարդիկ չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով։ Աստծու տունը չի ստիպի այս մարդկանց։ Եթե չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը կամ ունեն որոշ անձնական դժվարություններ և խնդրում են այլևս պարտավորություն չկատարել, ապա Աստծու տունը կհամաձայնի։ Այլևս չի օգտագործի նրանց և թույլ չի տա պարտավորություն կատարել։ Այսպես են վարվում նման մարդկանց հետ, և դա գործողությունների լիովին տեղին ընթացք է։

II. Ինչպես վերաբերվել հուդաներին

Կան որոշ մարդիկ, որոնք չափազանց վախկոտ են, և երբ լսում են, որ եղբայր կամ քույր է ձերբակալվել, չափազանց վախենում են, որ իրենց էլ կձերբակալեն։ Պարզ է, որ եթե ձերբակալվեն, վտանգ կա, որ կծախեն եկեղեցին։ Ինչպե՞ս պետք է վարվել նման մարդկանց հետ։ Արդյոք այս մարդիկ պիտանի՞ են որոշ կարևոր պարտավորություններ կատարելու համար։ (Ո՛չ, պիտանի չեն։) Ոմանք գուցե ասեն. «Ո՞վ կարող է երաշխավորել, որ ինքը հուդա չի դառնա»։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ինքը երբեք հուդա չի դառնա, եթե խոշտանգումների ենթարկվի։ Ուստի ինչո՞ւ Աստծու տունը չի օգտագործում վախկոտ մարդկանց, որոնք կարող են հուդաներ դառնալ։ Որովհետև ակնհայտորեն վախկոտ մարդիկ կարող են ձերբակալվել և ցանկացած պահի ներգրավվել դավաճանության մեջ։ Եթե նման մարդիկ օգտագործվեն կարևոր պարտավորություն կատարելու համար, չափազանց հավանական է, որ ամեն ինչ սխալ կընթանա։ Սա սկզբունք է, որը պետք է հասկանալ մայրցամաքային Չինաստանի վտանգավոր միջավայրում մարդկանց ընտրելիս և օգտագործելիս։ Այստեղ կա մի հատուկ հանգամանք, այն է՝ որոշ մարդիկ ենթարկվել են երկարատև, դաժան խոշտանգումների, որոնք վտանգել են նրանց կյանքը, և ի վերջո, նրանք իսկապես այլևս չեն կարողացել դիմանալ, ուստի թուլությունից հուդաներ են դարձել և դավաճանել որոշ աննշան բաների։ Ոչ ոք չի կարող թափանցել նման մարդկանց էության մեջ, և այս մարդիկ դեռ կարող են օգտագործվել։ Բայց կան մարդիկ, որոնք արդեն ելք են պատրաստել իրենց համար՝ նախքան ձերբակալվելը։ Երկար ու լրջորեն մտածել են, թե ինչպես ապահովեն իրենց անհապաղ ազատ արձակումը ձերբակալվելուց հետո՝ առանց որևէ խոշտանգման ենթարկվելու․ նախ՝ խուսափելով խոշտանգումներից, երկրորդ՝ խուսափելով դատապարտվելուց և երրորդ՝ խուսափելով բանտարկվելուց։ Այսպես են մտածում։ Չունեն այն վճռականությունը, որ ավելի լավ է տառապեն կամ բանտարկվեն, քան հուդա դառնան։ Կարող են ներգրավվել դավաճանության մեջ նույնիսկ առանց խոշտանգվելու, ուստի կարելի՞ է արդյոք ասել, որ նրանք արդեն հուդաներ են նախքան ձերբակալվելն ու բանտարկվելը։ (Այո՛։) Սրանք իսկական հուդաներն են։ Արդյոք եկեղեցին համարձակվո՞ւմ է օգտագործել այս տեսակի մարդկանց։ (Ո՛չ, չի համարձակվում։) Եթե հնարավոր է նկատել նրանց, ապա բացարձակապես չպետք է պատրաստվեն և օգտագործվեն։ Ինչպե՞ս են այս մարդիկ սովորաբար դրսևորում իրենց։ Չափազանց վախկոտ են։ Հենց որ ինչ-որ բան սխալ է ընթանում, առաջին իսկ հնարավորության դեպքում խուսափում են իրենց պատասխանատվություններից և երբ բախվում են նույնիսկ ամենաչնչին ռիսկի, թողնում են իրենց պարտավորությունը և փախչում։ Ամեն անգամ, երբ լսում են, որ միջավայրը վտանգավոր է դարձել, ապահով վայր են գտնում թաքնվելու համար։ Ոչ ոք չի կարողանում գտնել նրանց, և ոչ մեկի հետ կապ չեն պահպանում։ Թաքնվելը մի գործ է, որը նրանք արտակարգ լավ են անում։ Նրանց չեն հետաքրքրում այն դժվարությունները, որոնց բախվում է եկեղեցու գործը, և ընդունակ են մի կողմ դնելու ցանկացած տեսակի վճռորոշ աշխատանք։ Սեփական անվտանգությունն ամեն ինչից կարևոր են համարում։ Ավելին, վտանգի դեպքում կստիպեն ուրիշներին վտանգի ենթարկվել և ռիսկի դիմել, երբ ինչ-որ բան է պատահի, մինչդեռ իրենք պաշտպանվում են։ Անկախ այն բանից, թե ինչ չափի վտանգի են ենթարկում ուրիշներին, զգում են, որ արժե և տեղին է դա անել հանուն սեփական անվտանգության։ Նաև, երբ բախվում են վտանգի, անհապաղ չեն գալիս Աստծու առաջ աղոթելու, ոչ էլ անհապաղ կազմակերպում են եղբայրների և քույրերի կամ եկեղեցու գույքի տեղափոխումը, որոնք կարող են վտանգի տակ լինել։ Փոխարենը նախ լրջորեն մտածում են, թե ինչպես փախչեն, ինչպես թաքնվեն և ինչպես ազատվեն վտանգից։ Նույնիսկ մշակել են իրենց ելքի ծրագիրը՝ ում առաջինը ծախեն, եթե ձերբակալվեն, ինչպես խուսափեն խոշտանգումներից, ինչպես խուսափեն բանտարկվելուց և ինչպես խուսափեն նեղությունից։ Երբ բախվում են որևէ տեսակի նեղության, մահու չափ վախենում են և ոչ մի գրամ հավատք չունեն։ Մի՞թե այս տեսակի մարդիկ վտանգավոր չեն։ Եթե նրանց խնդրում են վտանգավոր աշխատանք ստանձնել, անվերջ տրտնջում են դրա մասին, վախենում են և անընդհատ մտածում փախչելու մասին և չեն ցանկանում ստանձնել այն։ Այս տեսակի մարդիկ արդեն իսկ ցուցաբերում են հուդաներ լինելու նշաններ նույնիսկ նախքան ձերբակալվելը։ Երբ ձերբակալվում են, հարյուր տոկոսով հաստատ է, որ կծախեն եկեղեցին։ Աստծու տանն իրենց պարտավորությունը կատարելիս իսկապես նախաձեռնող են այն ամենում, ինչն իրենց ուշադրության կենտրոնում է պահում՝ առանց ռիսկի ենթարկելու, բայց երբ բանը հասնում է ռիսկի դիմելուն, նահանջում են, և եթե խնդրես նրանց որևէ ռիսկային բան անել, չեն անի, պարզապես պատասխանատվություն չեն ստանձնի։ Հենց որ լսում են ինչ-որ տեղում վտանգի մասին, օրինակ՝ որ մեծ կարմիր վիշապը ձերբակալություններ է իրականացնում, կամ որ որոշ հավատացյալների բռնել են, դադարում են հաճախել հավաքույթների, դադարեցնում են կապը եղբայրների և քույրերի հետ, և ոչ ոք չի կարողանում գտնել նրանց։ Կրկին հայտնվում են, երբ լուրերը հանդարտվում են, և ամեն ինչ լավ է։ Արդյոք այս տեսակի մարդիկ հուսալի՞ են։ Կարո՞ղ են արդյոք պարտավորություն կատարել Աստծու տանը։ (Ո՛չ։) Ինչո՞ւ չեն կարող։ Նույնիսկ չունեն վճռականություն կամ ցանկություն՝ հուդաներ չդառնալու․ պարզապես վախկոտներ են, թուլամորթներ և անպիտաններ։ Այս տեսակի մարդիկ ունեն մեկ ակնհայտ բնութագիր, այն է՝ անկախ այն բանից, թե ինչ ուժեղ կողմեր և կարողություններ ունեն, եթե Աստծու տունն օգտագործի նրանց, երբեք ամբողջ սրտով չեն նվիրվի Աստծու տան շահերը պաշտպանելուն։ Արդյո՞ք նրանք չեն պաշտպանում Աստծու տան շահերը, որովհետև անընդունակ են դա անելու։ Ո՛չ, այդպես չէ։ Նույնիսկ եթե ունենան այս կարողությունը, չեն պաշտպանի Աստծու տան շահերը։ Նրանք տիպիկ հուդաներ են։ Երբ իրենց պարտավորությունը կատարելու ընթացքում անհրաժեշտ է լինում գործ ունենալ անհավատների հետ, ներդաշնակ հարաբերություններ են պահպանում նրանց հետ և հոգ են տանում, որ անհավատները բարձր կարծիք, հարգանք և գնահատանք ունենան իրենց նկատմամբ։ Ուստի ի՞նչ գնով են ձեռք բերում այս ամենը։ Աստծու տան շահերը ծախելու գնով՝ ի շահ իրենց անձնական փառքի և շահերի։ Այս տեսակի մարդը հատկապես վախկոտ է նույնիսկ նախքան ձերբակալվելը, իսկ ձերբակալվելուց հետո հարյուր տոկոսով հաստատ է, որ կներգրավվի դավաճանության մեջ։ Աստծու տունը բացարձակապես չի կարող օգտագործել նման մարդկանց՝ այս հուդաներին, և պետք է որքան հնարավոր է շուտ դուրս թողնի նրանց։

Ինչ վերաբերում է այն տեսակի մարդկանց, որոնք հուդաներ են, թեև արտաքուստ չար մարդկանց նման չեն, բայց իրականում չափազանց ցածր ազնվություն և դիվային բնավորություն ունեցող մարդիկ են։ Որքան էլ լսեն քարոզներ կամ կարդան Աստծու խոսքերը, պարզապես չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը, ոչ էլ զգում են, որ Աստծու տան շահերին վնասելն ամենաամոթալի, չարասեր և չարասիրտ բանն է։ Պատրաստակամ են առաջ գալու, երբ խոսքը վերաբերում է այնպիսի բաների, որոնք իրենց նկատելի են դարձնում, բայց երբ խոսքը վերաբերում է ռիսկային կամ դժվար լուծելի բաներին, թույլ են տալիս, որ ուրիշները ստանձնեն և լուծեն դրանք։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Մի՞թե չափազանց ցածր ազնվություն ունեցող մարդիկ չեն։ Ոմանք գնումներ են կատարում Աստծու տան համար և դա անելիս պետք է հաշվի առնեն Աստծու տան շահերը և լինեն արդար ու խելամիտ։ Սակայն այն տեսակի մարդիկ, որոնք հուդաներ են, ոչ միայն չեն պաշտպանում Աստծու տան շահերը, այլև ընդհակառակը, օգնում են անհավատներին՝ ի հաշիվ Աստծու տան, և ամեն առիթով բավարարում են անհավատների պահանջները և կգերադասեին, որ Աստծու տան շահերը վնասվեին, եթե դա օգներ իրենց շահելու անհավատների բարեհաճությունը։ Սա կոչվում է կծել այն ձեռքը, որը կերակրում է քեզ, և զուրկ է առաքինությունից։ Մի՞թե սա արհամարհելի մարդկայնություն ունենալ չէ։ Սա շատ ավելի լավ չէ, քան Հուդայի կողմից Տիրոջն ու իր ընկերներին մատնելը։ Ինչ էլ որ Աստծու տունը հանձնարարի նրանց անել, հաշվի չեն առնում Աստծու տան շահերը։ Երբ նրանց խնդրում են որևէ բան գնել, երբեք չեն շրջում խանութներով և չեն համեմատում բազմաթիվ մատակարարների գները, որակը և վաճառքից հետո սպասարկումը և ապա ուշադիր ծանրութեթև չեն անում տարբերակները և պատշաճ ստուգում չեն իրականացնում, որպեսզի խուսափեն խաբվելուց, մի փոքր գումար խնայեն Աստծու տան համար և պաշտպանեն Աստծու տան շահերը վնասվելուց․ երբեք չեն անում դա։ Եթե եղբայրը կամ քույրն առաջարկում է, որ լավ կլիներ շրջել խանութներով, ասում են. «Խանութներով շրջելու կարիք չկա․ մատակարարն ասում է, որ իրենց ապրանքը լավագույնն է»։ Երբ եղբայրը կամ քույրը հարցնում է. «Ուրեմն կարո՞ղ ես գնի շուրջ բանակցել նրանց հետ», պատասխանում են. «Ինչո՞ւ բանակցել գնի շուրջ։ Արդեն ասել են ինձ, թե որքան է գինը, և եթե սկսեմ սակարկել նրանց հետ, հաստատ ամոթալի կլինի, և կթվա, թե փող չունենք։ Աստծու տունը հարուստ է, չէ՞»։ Անկախ այն բանից, թե որքան արժե որևէ բան կամ ինչպիսին է որակը, քանի դեռ այն հարմար են համարում, անմիջապես ինչ-որ մեկին կստիպեն գնել այն և կքննադատեն, կնախատեն և նույնիսկ կդատապարտեն ցանկացածին, ով կհապաղի գնումը կատարել։ Ոչ ոք չի համարձակվում «ոչ» ասել նրանց երեսին և ոչ ոք չի համարձակվում որևէ կարծիք հայտնել։ Անկախ այն բանից՝ մեծ գործարք են անում, թե փոքր հանձնարարություն են կատարում Աստծու տան համար, որո՞նք են նրանց սկզբունքները։ «Աստծու տունը պարզապես պետք է վճարի գումարը, իսկ աստծու տան շահերը կվնասվեն, թե ոչ, ինձ հետ ոչ մի կապ չունի։ Ես պարզապես այսպես եմ անում գործերը․ պետք է լավ հարաբերություններ հաստատեմ անհավատների հետ։ Ինչ էլ որ անհավատներն ասեն, ճիշտ է, և ես կհամաձայնեմ դրան։ Գործերը չեմ անի աստծու տան պահանջների համաձայն։ Եթե ուզում ես օգտագործել ինձ, ապա արա՛ դա, եթե չես ուզում օգտագործել ինձ, ապա մի՛ արա․ քո գործն է։ Ես պարզապես այսպիսին եմ»։ Մի՞թե սա դիվային բնություն չէ։ Նման մարդիկ անհավատներ և չհավատացողներ են։ Կարո՞ղ են արդյոք նրանք օգտագործվել Աստծու տան համար գործեր անելու նպատակով։ Այս տեսակի մարդը որոշակի կրթություն, ուժեղ կողմեր և որոշ արտաքին կարողություններ ունի, լավ է խոսում և կարող է որոշ գործեր անել։ Բայց ինչ գործեր էլ որ անի Աստծու տան համար, անխուսափելիորեն դա անում է անխոհեմաբար և կամակորությամբ՝ վնաս հասցնելով Աստծու տան շահերին։ Նաև համառորեն խաբում են Աստծու տանը և թաքցնում գործերի իրական վիճակը, իսկ երբ փչացնում են ամեն ինչ, Աստծու տունը ստիպված է լինում ինչ-որ մեկին նշանակել՝ նրանց ստեղծած խառնաշփոթը մաքրելու համար։ Սա Աստծու տան շահերը ծախելու նպատակով օտարների հետ գաղտնի համաձայնության գալու տիպիկ օրինակ է։ Ինչո՞վ է սա տարբերվում Հուդայի կողմից Տիրոջն ու իր ընկերներին մատնելուց։ Երբ այս տեսակի մարդիկ օգտագործվում են պարտավորություն կատարելու համար, ոչ միայն չեն կարողանում ծառայություն մատուցել Աստծու տանը, այլև պարզվում է, որ վատնողներ են և դժբախտություն բերողներ։ Նույնիսկ որակավորված չեն ծառայություն մատուցողներ լինելու համար․ պարզապես այլասերվածներ են։ Նման մարդիկ ճիշտ և ճիշտ Սատանայի ծառաներ են և մեծ կարմիր վիշապի ծնունդներ և հենց որ բացահայտվում են, պետք է անմիջապես հեռացվեն և դուրս թողնվեն։ Որպես Աստծուն հավատացող և Աստծու տան անդամ՝ նույնիսկ չեն կարողանում կատարել Աստծու տան շահերը պաշտպանելու իրենց պատասխանատվությունը։ Արդյո՞ք դեռ խիղճ և ողջամտություն ունեն։ Նույնիսկ պահապան շնից էլ վա՛տն են։

Այն տեսակի մարդիկ, որոնք հուդաներ են, իրենց ճակատին փակցված չունեն «հուդա» բառը, բայց նրանց գործողություններն ու վարքագիծը ճիշտ նույն բնությունն ունեն, ինչ Հուդայինը, և երբեք չպետք է օգտագործեք այս տեսակի մարդկանց։ Ի՞նչ նկատի ունեմ «երբեք չօգտագործել» ասելով։ Դա նշանակում է, որ նրանց երբեք, երբեք չպետք է վստահել կարևոր գործեր։ Եթե դա աննշան գործ է, որը հետևանքներ չունի Աստծու տան շահերի համար, կարելի է ժամանակավորապես օգտագործել նրանց, բայց այս տեսակի մարդը հաստատ չի համապատասխանում մարդկանց օգտագործելու Աստծու տան սկզբունքներին, որովհետև ի ծնե հուդա է և ի բնե վատն է։ Մի խոսքով, այս մարդիկ վտանգավոր կերպարներ են և բացարձակապես չպետք է օգտագործվեն։ Որքան երկար օգտագործես այս տեսակի մարդկանց, այնքան անհանգիստ կզգաս, և այնքան շատ հետևանքներ դա կունենա ապագայում։ Հետևաբար, եթե արդեն հստակ տեսնում ես, որ նրանք այն տեսակի մարդիկ են, որոնք հուդաներ են, ապա բացարձակապես չպետք է օգտագործես նրանց․ այս ամենը ճշմարիտ է։ Արդյոք տեղի՞ն է այսպես վարվել նրանց հանդեպ։ Ոմանք գուցե ասեն. «Նրանց հանդեպ այսպես վարվելը չսիրել է։ Նրանք ոչ մեկին չեն մատնել․ ինչպե՞ս կարող են հուդաներ լինել»։ Մի՞թե պետք է սպասես, որ ինչ-որ մեկին ծախեն։ Հուդան ինչպե՞ս դրսևորեց իրեն։ Կայի՞ն արդյոք նշաններ, որ նա պատրաստվում էր մատնել Տիրոջը։ (Այո՛, նա փող էր գողանում Տեր Հիսուսի քսակից։) Մարդիկ, որոնք անընդհատ ծախում են Աստծու տան շահերը, ունեն նույն բնությունը, ինչ Հուդան, որը փող էր գողանում քսակից։ Հենց որ նման մարդիկ ձերբակալվեն, կներգրավվեն դավաճանության մեջ և Սատանային կհանձնեն այն ամենը, ինչ գիտեն՝ առանց որևէ բան թաքցնելու։ Այս տեսակի մարդն ունի Հուդայի էությունը։ Նրա էությունն արդեն հստակորեն բացահայտվել և մերկացվել է։ Եթե, այնուամենայնիվ, օգտագործում ես նրան, մի՞թե փորձանք չես փնտրում։ Մի՞թե սա միտումնավոր Աստծու տանը վնասել չէ։ Ոմանք բացեիբաց ասում են. «Եթե որևէ մեկն էտի ինձ, կամ եթե որևէ մեկն անի մի բան, որը վնասում է իմ շահերին կամ փչացնում է այն լավ բանը, որն ունեմ այստեղ, կստանա իր արժանի պատիժը»։ Հատկապես այնպես է, որ այս տեսակի մարդն ունի Հուդայի էությունը․ դա չափազանց ակնհայտ է։ Իրենք են ուրիշներին ասում, որ Հուդա են, ուստի այս տեսակի մարդը հաստատ չի կարող օգտագործվել։

III. Ինչպես վերաբերվել եկեղեցու ընկերներին

Կա մարդկանց մեկ այլ տեսակ, որոնց չի կարելի համարել ո՛չ լավ, ո՛չ վատ, և որոնք հավատացյալներ են միայն անվանապես։ Եթե երբեմն խնդրես նրանց ինչ-որ բան անել, կարող են անել դա, բայց նախաձեռնողաբար չեն կատարի իրենց պարտավորությունը, եթե չկարգավորես դա նրանց համար։ Երբ ազատ են լինում, հաճախում են հավաքույթների, բայց իրենց անձնական ժամանակի ընթացքում հայտնի չէ՝ արդյոք ուտում և խմում են Աստծու խոսքերը, սովորում են օրհներգեր կամ աղոթում են։ Սակայն համեմատաբար բարեկամաբար են տրամադրված Աստծու տան և եկեղեցու նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում համեմատաբար բարեկամաբար։ Նշանակում է, որ եթե եղբայրները և քույրերը խնդրեն նրանց ինչ-որ բան անել, կհամաձայնեն դրան․ հանուն հավատակիցներ լինելու՝ կարող են օգնել մի քանի բան անել՝ իրենց կարողությունների սահմաններում։ Սակայն, եթե նրանց խնդրեն մեծ ջանք գործադրել կամ ինչ-որ գին վճարել, բացարձակապես չեն անի դա։ Եթե եղբայրը կամ քույրը որևէ դժվարության մեջ է և կարիք ունի, որ նրանք օգնության ձեռք մեկնեն, օրինակ՝ երբեմն օգնելով հոգալ տան մասին, ճաշ եփել կամ երբեմն օգնելով մի քանի մանր գործերում, կամ եթե այդ մարդն օտար լեզու գիտի և կարող է օգնել եղբայրներին և քույրերին նամակներ կարդալ, ի վիճակի են օգնության ձեռք մեկնելու այս տեսակի հարցերում և համեմատաբար բարեկամաբար են տրամադրված։ Սովորաբար բավականին լավ են լեզու գտնում ուրիշների հետ և հաշիվներ չեն մաքրում մարդկանց հետ, բայց կանոնավոր կերպով չեն հաճախում հավաքույթների և չեն խնդրում պարտավորություն կատարել, առավել ևս՝ ստանձնել որևէ կարևոր կամ նույնիսկ վտանգավոր աշխատանք։ Եթե խնդրես նրանց վտանգավոր առաջադրանք կատարել, հաստատ կմերժեն քեզ՝ ասելով. «Ես հավատում եմ աստծուն հանուն խաղաղություն փնտրելու, ուստի ինչպե՞ս կարող եմ վտանգավոր առաջադրանքներ կատարել։ Մի՞թե դա ինքս ինձ համար փորձանք փնտրել չի լինի։ Բացարձակապես չեմ կարող անել դա»։ Բայց եթե եղբայրները և քույրերը կամ եկեղեցին խնդրեն նրանց որևէ փոքր բան անել, կարող են օգնել և սիմվոլիկ ջանք գործադրել՝ ճիշտ ընկերոջ պես։ Ջանք գործադրելու և օգնելու այս ձևը չի կարող կոչվել պարտավորություն կատարել, ոչ էլ կարող է կոչվել ճշմարտության սկզբունքների համաձայն գործել, և առավել ևս չի կարող կոչվել ճշմարտությունը կիրառել։ Դա պարզապես մի դեպք է, երբ նրանք դրական տպավորություն ունեն Աստծուն հավատացողների մասին և բավականին բարեկամաբար են տրամադրված նրանց նկատմամբ և ի վիճակի են օգնության ձեռք մեկնելու, եթե ինչ-որ մեկն օգնության կարիք ունի։ Ինչպե՞ս են կոչվում այս տեսակի մարդիկ։ Աստծու տունը նրանց կոչում է եկեղեցու ընկերներ։ Ինչպե՞ս պետք է վերաբերվել այն տեսակի մարդկանց, որոնք եկեղեցու ընկերներ են։ Եթե որակ և որոշ ուժեղ կողմեր ունեն և կարող են օգնել եկեղեցուն՝ գլուխ հանելու որոշ արտաքին հարցերից, ապա նրանք նաև ծառայություն մատուցողներ են և եկեղեցու ընկերներ են։ Պատճառն այն է, որ այս տեսակի մարդիկ չեն համարվում Աստծուն հավատացողներ, և Աստծու տունը չի ճանաչում նրանց։ Իսկ եթե նրանք չեն ճանաչվում Աստծու տան կողմից, կարո՞ղ է արդյոք Աստված ճանաչել նրանց որպես հավատացյալների։ (Ո՛չ։) Հետևաբար, երբեք, երբեք մի՛ խնդրեք այս տեսակի մարդկանց միանալ նրանց շարքերին, ովքեր լիաժամկետ են կատարում պարտավորությունը։ Կան մարդիկ, որոնք ասում են. «Ոմանք, երբ նոր են սկսում հավատալ, քիչ հավատք ունեն և պարզապես ուզում են եկեղեցու ընկերներ լինել։ Շատ բաներ չեն հասկանում Աստծուն հավատալու մասին, ուստի ինչպե՞ս կարող են ցանկանալ պարտավորություն կատարել։ Ինչպե՞ս կարող են ցանկանալ ամբողջ սրտով ծախսվել»։ Մենք չենք խոսում այն մարդկանց մասին, որոնք հավատացել են Աստծուն երեքից հինգ ամիս կամ մինչև մեկ տարի, այլ այն մարդկանց մասին, որոնք անվանապես հավատացել են Աստծուն ավելի քան երեք տարի կամ նույնիսկ հինգ կամ տասը տարի։ Որքան էլ նման մարդիկ իրենց բերանով ընդունեն, որ Աստված միակ ճշմարիտ Աստվածն է, և որ Ամենակարող Աստծու Եկեղեցին ճշմարիտ եկեղեցին է, դա չի ապացուցում, որ նրանք ճշմարիտ հավատացյալներ են։ Հիմնվելով այս տեսակի մարդկանց տարբեր դրսևորումների և նրանց հավատքի ձևի վրա՝ մենք նրանց կոչում ենք եկեղեցու ընկերներ։ Մի՛ վերաբերվեք նրանց որպես եղբայրների կամ քույրերի․ նրանք եղբայրներ կամ քույրեր չեն։ Թույլ մի՛ տվեք նման մարդկանց միանալ լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցուն և թույլ մի՛ տվեք նրանց միանալ նրանց շարքերին, ովքեր լիաժամկետ են կատարում պարտավորությունը։ Աստծու տունը չի օգտագործում նման մարդկանց։ Ոմանք գուցե ասեն. «Արդյոք Դու կանխակալ վերաբերմունք ունե՞ս այս տեսակի մարդկանց նկատմամբ։ Թեև արտաքուստ կարող են գաղջ թվալ, բայց իրականում ներքուստ շատ ջերմեռանդ են»։ Անհնար կլիներ, որ անկեղծ հավատացյալները հինգ կամ տասը տարի հավատային Աստծուն և դեռևս գաղջ լինեին։ Այս տեսակի մարդկանց վարքագիծն արդեն լիովին բացահայտում է, որ նրանք չհավատացողներ են, Աստծու խոսքերից դուրս գտնվող մարդիկ և անհավատներ։ Եթե դեռևս նրանց եղբայրներ և քույրեր ես կոչում և դեռևս ասում ես, որ նրանց հետ անարդարացի են վարվում, ապա խոսում են քո պատկերացումն ու քո զգացմունքները։

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն տեսակի մարդկանց, որոնք եկեղեցու ընկերներ են։ Նրանք բարեսիրտ են և պատրաստակամ՝ օգնելու փոքրաթիվ հարցեր լուծելիս։ Եթե նրանց կարիքը կա, կարող ես նրանց հնարավորություն տալ գլուխ հանելու փոքրաթիվ հարցերից։ Եթե կարող են ինչ-որ բան անել, թո՛ւյլ տուր նրանց անել դա։ Ինչ վերաբերում է այն բաներին, որոնք չեն կարող լավ անել և կարող են նույնիսկ փչացնել, վստահաբար մի՛ թող նման առաջադրանքները նրանց, որպեսզի խուսափես խնդիրներ ստեղծելուց․ չես կարող թույլ տալ ինքդ քեզ պարտավորված զգալ նրանց լավ մտադրություններից։ Նրանք չեն հասկանում ճշմարտությունը, ոչ էլ հասկանում են սկզբունքները։ Եթե կան արտաքին հարցեր, որոնցից կարող են գլուխ հանել, թո՛ւյլ տուր նրանց առաջ գնալ։ Բայց երբեք թույլ մի՛ տուր նրանց գործ ունենալ կարևոր հարցերի հետ, որոնք առնչվում են եկեղեցու գործին։ Նման դեպքում նրանց լավ մտադրությունները և խանդավառ օգնությունը պետք է մերժվեն։ Երբ հանդիպում ես այս տեսակի մարդկանց, պարզապես մակերեսորեն գործ ունեցիր նրանց հետ, բայց բավարարվիր դրանով․ լուրջ մի՛ վերաբերվիր նրանց։ Ինչո՞ւ չպետք է լուրջ վերաբերվես նրանց։ Որովհետև պարզապես եկեղեցու ընկերներ են և ամենևին էլ եղբայրները կամ քույրերը չեն։ Արդյոք նման մարդիկ համապատասխանո՞ւմ են մարդկանց օգտագործելու Աստծու տան սկզբունքներին։ (Ո՛չ, չեն համապատասխանում։) Հետևաբար, եթե այս տեսակի մարդը չի հաճախում հավաքույթների, չի լսում քարոզներ կամ չի կատարում պարտավորություն, կարիք չկա հրավիրելու նրան։ Եթե չի ուտում և խմում Աստծու խոսքերը կամ չի աղոթում, եթե չի փնտրում ճշմարտության սկզբունքները, երբ իր հետ բաներ են պատահում, և եթե չի ցանկանում շփվել եղբայրների և քույրերի հետ, կարիք չկա աջակցելու կամ օգնելու նրանց։ Չորս բառ՝ ուշադրություն մի՛ դարձրեք նրան։ Լուրջ մի՛ վերաբերվեք այն տեսակի մարդկանց, որոնք եկեղեցու ընկերներ են և չհավատացողներ, և ուշադրություն մի՛ դարձրեք նրանց։ Կարիք չկա անհանգստանալու նրանց համար և կարիք չկա հարցուփորձ անելու նրանց մասին։ Ինչո՞ւ հարցուփորձ չանել նրանց մասին։ Ի՞նչ իմաստ ունի հարցուփորձ անել այն մարդկանց մասին, որոնք մեզ հետ ոչ մի կապ չունեն։ Ավելորդ է, այնպես չէ՞։ Ուզո՞ւմ եք ուշադրություն դարձնել այս տեսակի մարդկանց։ Գուցե սիրում եք մշտահոգ լինել և ուզում եք անհանգստանալ ու մտածում եք «Ինչպե՞ս են նրանք հիմա յոլա գնում։ Ամուսնացե՞լ են, թե՞ ոչ։ Լա՞վ են։ Ի՞նչ աշխատանք են հիմա անում»։ Անկախ այն բանից, թե ինչպես են, դա քեզ հետ ոչ մի կապ չունի։ Ի՞նչ իմաստ ունի անհանգստանալ դրա համար։ Ուշադրություն մի՛ դարձրու նրանց և մի՛ քննարկիր նրանց։ Ոմանք սիրում են քննարկել, օրինակ. «Տեսնո՞ւմ ես, պատշաճ կերպով չեն հավատում Աստծուն, ամեն օր հուսահատեցնող և հյուծող գոյություն են քարշ տալիս և միշտ այնքան հոգնած ու սպառված տեսք ունեն», կամ՝ «Տեսնո՞ւմ ես, պատշաճ կերպով չեն հավատում Աստծուն, ուստի խաղաղություն չունեն, և նրանց ընտանիքում կրկին վատ բան է պատահել»։ Այս ամենն անհեթեթություն է և անհրաժեշտ չէ։ Թե նրանք ինչպես են ապրում իրենց կյանքը և ինչպես են քայլում իրենց ուղիով, քո գործը չէ։ Նույնիսկ մի՛ հիշատակիր նրանց․ դու նույն ճանապարհի վրա չես, ինչ նրանք։ Դու անկեղծորեն ծախսվում ես Աստծու համար և լիաժամկետ կատարում ես քո պարտավորությունը, պարզապես ուզում ես ձգտել ճշմարտությունը ձեռք բերելուն և հասնել փրկության, և ինչ էլ որ Աստված ասի, ուզում ես ձեռքիցդ եկածն անել՝ գոհացնելու Նրան։ Այդ մարդիկ չունեն այս բաներն իրենց սրտերում։ Երբ տեսնում ես չար միտումներ, գարշում ես դրանցից և զզվանք ես զգում դրանցից և զգում ես, որ այս աշխարհում ապրելու մեջ երջանկություն չկա, և կարող ես երջանկություն գտնել միայն Աստծուն հավատալով։ Մինչդեռ նրանք քո ճիշտ հակառակն են։ Սա ապացուցում է, որ նրանք նույն ուղու վրա չեն, ինչ դու։ Այս տեսակի մարդու հետ վարվելու Աստծու տան սկզբունքն այն է, որ եթե նրանք ցանկանում են օգնել, ապա Աստծու տունը կարող է հնարավորություն տալ նրանց, քանի դեռ հնարավոր հետևանքներ չկան։ Եթե Աստծու տունն ընդհանրապես նրանց կարիքը չունի, և նրանք դեռևս ցանկանում են օգնել, ապա լավագույնը քաղաքավարությամբ մերժելն է․ ինքներդ ձեզ համար խնդիրներ մի՛ ստեղծեք։ Հավատացյալներն ամեն օր հաղորդակցվում են ճշմարտության շուրջ և ընդունում են էտվելը, բայց դեռևս կարող են գործերն անել ձևականորեն, ուստի կարո՞ղ են արդյոք եկեղեցու ընկերները պատշաճ կերպով գլուխ հանել հարցերից՝ առանց որևէ փոխհատուցման։ (Ո՛չ, չեն կարող։) Ասե՛ք Ինձ, արդյոք սա մարդկանց մասին վատ մտածե՞լ է։ Արդյոք սա մարդկանց չափազանց բացասական լույսի ներքո դիտարկե՞լ է։ (Ո՛չ, այդպես չէ։) Սա փաստի հիման վրա խոսելն է, մարդկանց էության հիման վրա խոսելը։ Մի՛ եղեք տգետ, մի՛ եղեք հիմար և մի՛ արեք որևէ հիմարություն։ Հավատացյալները դեռ պետք է անցնեն էտումների, դատաստանների և հանդիմանությունների, խիստ կարգավարժման, խրատման և մերկացման միջով, նախքան իրենց պարտավորության կատարումը կամաց-կամաց կհամապատասխանի Աստծու մտադրությանը։ Եկեղեցու ընկերը կամ անհավատն ընդհանրապես չի ընդունում որևէ ճշմարտություն, և այն ամենը, ինչի մասին մտածում է, սեփական շահերն են, ուստի ի՞նչ լավ բան կարող է ստացվել նրա կողմից Աստծու տան կամ եղբայրների և քույրերի համար հարցեր լուծելուց։ Դա բացարձակապես հարցից դուրս է։ Պարզապես տեղին է ուշադրություն չդարձնել այս տեսակի մարդկանց, այնպես չէ՞։ (Այո՛։) Ի՞նչ է նշանակում «ուշադրություն չդարձնել նրանց»։ Նշանակում է, որ Աստծու տունը նրանց չի համարում հավատացյալներ։ Կարող են հավատալ Աստծուն այնպես, ինչպես ցանկանում են, բայց Աստծու տան գործն ու հարցերը բացարձակապես ոչ մի կապ չունեն նրանց հետ։ Ցանկանում են օգնել, բայց մենք պետք է ծանրութեթև անենք և գնահատենք՝ արդյոք նրանք հարմար են դա անելու համար և եթե հարմար չեն, չենք կարող նրանց տալ այս հնարավորությունը։ Ասե՛ք Ինձ, արդյոք այսպես վարվելը համահո՞ւնչ է սկզբունքներին։ Արդյոք իրավունք ունե՞նք այսպես վերաբերվելու նման մարդկանց։ Միանգամա՛յն։

IV. Ինչպես վերաբերվել այն մարդկանց, ովքեր պաշտոնազրկվել են

Կա մարդկանց մեկ այլ տեսակ, այն է՝ նրանք, ովքեր պաշտոնազրկվել են։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նրանց։ Անկախ այն բանից՝ այս մարդիկ պաշտոնազրկվել են, որովհետև անընդունակ են իրական աշխատանք կատարելու և դասակարգվում են որպես կեղծ առաջնորդողներ, թե որովհետև հետևում են հակաքրիստոսների ուղուն և դասակարգվում են որպես այն տեսակի մարդիկ, որոնք հակաքրիստոսներ են, անհրաժեշտ է խելամտորեն բաշխել այս մարդկանց այլ աշխատանքի և խելամիտ կարգավորումներ անել նրանց համար։ Եթե հակաքրիստոսներ են, որոնք շատ չար գործեր են արել, ապա, իհարկե, պետք է արտաքսվեն։ Եթե շատ չար գործեր չեն արել, բայց ունեն հակաքրիստոսի էություն և բնութագրվում են որպես հակաքրիստոս, ապա քանի դեռ կարող են ինչ-որ փոքր ձևով ծառայություն մատուցել՝ առանց խաթարում կամ անհանգստություն առաջացնելու, կարիք չկա արտաքսելու նրանց․ թո՛ւյլ տվեք նրանց շարունակել ծառայություն մատուցել և հնարավորություն տվեք ապաշխարելու։ Պաշտոնազրկված կեղծ առաջնորդողների դեպքում կարգավորե՛ք, որ նրանք կատարեն այլ աշխատանքներ՝ հիմնվելով իրենց ուժեղ կողմերի և այն պարտավորությունների վրա, որոնց հարմար են, բայց նրանց այլևս չի թույլատրվում ծառայել որպես եկեղեցու առաջնորդողներ։ Այն առաջնորդողների և աշխատողների դեպքում, որոնք պաշտոնազրկվել են, որովհետև նրանց որակը չափազանց ցածր է, և անընդունակ են որևէ աշխատանք կատարելու, նույնպես կարգավորե՛ք, որ կատարեն այլ աշխատանքներ՝ հիմնվելով իրենց ուժեղ կողմերի և այն պարտավորությունների վրա, որոնց հարմար են, բայց նրանք այլևս չեն կարող առաջխաղացվել որպես առաջնորդող կամ աշխատող։ Ինչո՞ւ չեն կարող։ Արդեն փորձարկվել են։ Բացահայտվել են, և արդեն պարզ երևում է, որ նման մարդկանց որակն ու աշխատանքային կարողությունը նրանց ոչ պիտանի են դարձնում առաջնորդողներ լինելու համար։ Եթե պիտանի չեն առաջնորդողներ լինելու համար, արդյոք անկարո՞ղ են այլ պարտավորություններ կատարելու։ Պարտադիր չէ։ Նրանց ցածր որակը նրանց ոչ պիտանի է դարձնում առաջնորդողներ լինելու համար, բայց կարող են այլ պարտավորություններ կատարել։ Այն բանից հետո, երբ նման մարդիկ պաշտոնազրկվում են, կարող են անել այն, ինչ անելու համար հարմար են։ Չպետք է զրկվեն պարտավորություն կատարելու իրավունքից․ դեռ կարող են կրկին օգտագործվել, երբ ապագայում նրանց հասակն աճի։ Ոմանք պաշտոնազրկվում են, որովհետև երիտասարդ են և կյանքի ոչ մի փորձառություն չունեն, ինչպես նաև աշխատանքային փորձառության պակաս ունեն, ուստի անընդունակ են ստանձնելու աշխատանքը և ի վերջո պաշտոնազրկվում են։ Այս տեսակի մարդկանց պաշտոնազրկելիս որոշակի ազատություն կա։ Եթե նրանց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, և նրանց որակը բավարար է, կարող են օգտագործվել պաշտոնն իջեցնելուց հետո կամ կարող են նշանակվել իրենց հարմար այլ աշխատանքի։ Երբ ճշմարտության նրանց հասկացողությունը պարզ դառնա, և մի փոքր շփում ունենան եկեղեցու գործի հետ ու փորձառություն ձեռք բերեն, նման մարդիկ դեռ կարող են կրկին առաջխաղացվել և մշակվել՝ հիմնվելով իրենց որակի վրա։ Եթե նրանց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, բայց նրանց որակը չափազանց ցածր է, ապա նրանց մշակելը բացարձակապես ոչ մի արժեք չունի, և բացարձակապես չեն կարող մշակվել կամ պահպանվել։

Պաշտոնազրկվածների թվում կա երկու տեսակի մարդ, որոնց բացարձակապես չի կարելի կրկին առաջխաղացնել և մշակել։ Մեկը հակաքրիստոսներն են, իսկ մյուսը նրանք, ում որակը չափազանց ցածր է։ Կան նաև որոշ մարդիկ, որոնք չեն համարվում հակաքրիստոսներ, այլ միայն ունեն վատ մարդկայնություն, եսասեր ու նենգ են, և այդ մարդկանցից ոմանք ծույլ են, տենչում են մսեղիի հարմարավետությունները և ի վիճակի չեն դիմանալու դժվարությունների։ Նույնիսկ եթե նման մարդիկ չափազանց լավ որակ ունեն, նրանց չի կարելի կրկին առաջխաղացնել։ Եթե մի փոքր որակ ունեն, ապա թող անեն այն, ինչ ի վիճակի են անելու, քանի դեռ դրա համար համապատասխան կարգավորումներ են արվում։ Մի խոսքով, նրանց մի՛ առաջխաղացրեք որպես առաջնորդողի կամ աշխատողի։ Որակ և աշխատանքային կարողություն ունենալուց բացի՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան ճշմարտությունը, հոգս կրեն եկեղեցու համար, ի վիճակի լինեն քրտնաջան աշխատելու և տառապանք կրելու և պետք է լինեն ջանասեր ու ոչ ծույլ։ Ի հավելումն սրա՝ պետք է համեմատաբար ազնիվ և ուղղամիտ լինեն։ Բացարձակապես չե՛ք կարող ընտրել մարդկանց, որոնք նենգ են։ Նրանք, ովքեր չափազանց խոտոր և նենգ են, միշտ դավեր են նյութում եղբայրների ու քույրերի, իրենց վերադասների և Աստծու տան դեմ։ Իրենց օրերն անցկացնում են միայն խորամանկ մտքեր մտածելով։ Նման մեկի հետ գործ ունենալիս միշտ պետք է կռահեք, թե իրականում ինչ են մտածում, պետք է շարունակ հարցուփորձ անեք, թե հատկապես ինչով են զբաղվել վերջերս, և երբեք չպետք է աչքաթող անեք նրանց։ Նրանց օգտագործելը չափազանց հոգնեցուցիչ է և չափազանց անհանգստացնող։ Եթե այս տեսակի մարդն առաջխաղացվում է՝ պարտավորություններ կատարելու համար, նույնիսկ եթե մի փոքր վարդապետություն է հասկանում, չի կիրառի դա և օգուտներ ու առավելություններ կակնկալի իր կատարած յուրաքանչյուր չնչին աշխատանքի դիմաց։ Նման մարդկանց օգտագործելը չափազանց անհանգստացնող է և չափազանց շատ գլխացավանք է առաջացնում, ուստի նման մարդկանց չի կարելի առաջխաղացնել։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է հակաքրիստոսներին, չափազանց ցածր որակ ունեցողներին, վատ մարդկայնություն ունեցողներին, նրանց, ովքեր ծույլ են, տենչում են մսեղիի հարմարավետությունները և չեն կարողանում դիմանալ դժվարությունների, և նրանց, ովքեր ծայրաստիճան խոտոր և նենգ են, երբ այս տեսակի մարդիկ օգտագործվելուց հետո բացահայտվում և պաշտոնազրկվում են, մի՛ առաջխաղացրեք նրանց երկրորդ անգամ, կրկին մի՛ ենթարկեք նրանց սխալ օգտագործման այն բանից հետո, երբ նրանց էությունը բացահայտվել է։ Ոմանք գուցե ասեն. «Այս մարդը նախկինում բնորոշվել է որպես հակաքրիստոս։ Նկատել ենք, որ արդեն որոշ ժամանակ լավ է դրսևորում իրեն, ի վիճակի է բնականոն կերպով շփվելու եղբայրների ու քույրերի հետ և այլևս չի կաշկանդում ուրիշներին։ Կարո՞ղ է արդյոք առաջխաղացվել»։ Այդքան մի՛ շտապեք․ հենց որ առաջխաղացվեն և կարգավիճակ ձեռք բերեն, նրանց հակաքրիստոսի բնությունը կմերկացվի։ Մյուսները գուցե ասեն. «Այս մարդու որակը նախկինում չափազանց ցածր էր․ երբ նրան խնդրեցին վերահսկել երկու հոգու աշխատանքը, չգիտեին՝ ինչպես բաշխել առաջադրանքները, իսկ եթե երկու բան միաժամանակ էր տեղի ունենում, չգիտեին՝ ինչպես խելամիտ կարգավորումներ անել։ Հիմա, երբ մի փոքր մեծացել են, ավելի լավ կանեն այս բաները, այնպես չէ՞»։ Արդյոք այս պնդումը հիմնավորվա՞ծ է։ (Ո՛չ, հիմնավորված չէ։) Երբ երկու բան միաժամանակ է տեղի ունենում, այդ մարդը շփոթվում է և չգիտի՝ ինչպես վարվել դրանց հետ։ Չի կարողանում թափանցել որևէ մեկի կամ որևէ բանի էության մեջ։ Նրա որակն այնքան ցածր է, որ չունի աշխատանքային կարողություն կամ ըմբռնելու կարողություն։ Նման մարդուն բացարձակապես չի կարելի կրկին առաջխաղացնել որպես առաջնորդողի։ Սա տարիքի հարց չէ։ Ցածր որակ ունեցող մարդիկ ութսուն տարեկանում էլ ցածր որակ կունենան։ Այնպես չէ, ինչպես մարդիկ են պատկերացնում, թե երբ մարդը մեծանում է և ավելի շատ փորձ է ձեռք բերում, կարող է հասկանալ ամեն ինչ․ այդպես չէ։ Պարզապես կյանքի որոշակի փորձ կունենան, բայց կյանքի փորձը չի հավասարեցվում որակին։ Անկախ այն բանից, թե քանի բան է մարդը փորձառում կամ քանի դաս է քաղում, չի նշանակում, որ նրա որակը կբարելավվի։

Եթե ինչ-որ մեկի մարդկայնությունը չափազանց եսասեր, չափազանց նենգ և չափազանց չարասեր է, և նա լի է խորամանկ ծրագրերով ու միայն իր մասին է մտածում, կարո՞ղ է արդյոք այս տեսակի մարդը փոխվել։ Այս պատճառներով պաշտոնազրկվեցին։ Հիմա տասը տարի է անցել, և շատ քարոզներ են լսել։ Արդյո՞ք նրանց մարդկայնությունն այլևս եսասեր, խոտոր և նենգ չէ։ Ասեմ քեզ՝ այս տեսակի մարդը չի փոխվի, ևս 20 տարի անց նույն բանը կլինի։ Հետևաբար, եթե 20 տարի անց կրկին հանդիպես նրանց և հարցնես, թե արդյոք դեռ նույնքան եսասեր և նենգ են, նույնիսկ իրենք կխոստովանեն դա։ Ինչո՞ւ վատ մարդկայնություն ունեցող մարդիկ չեն փոխվի։ Կարո՞ղ են արդյոք փոխվել։ Ենթադրենք, թե կարող են փոխվել, որո՞նք պետք է լինեն դրա հիմքն ու պայմանները։ Պետք է ի վիճակի լինեն ընդունելու ճշմարտությունը։ Վատ մարդկայնություն ունեցող մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը և ներքուստ արհամարհում, գարշում, ծաղրում և թշնամական են դրական բաների նկատմամբ․ պարզապես չեն կարող փոխվել։ Ուստի անկախ այն բանից, թե քանի տարի է անցել, նրանց մի՛ առաջխաղացրեք, որովհետև անընդունակ են փոխվելու։ Հնարավոր է, որ 20 տարի անց սովորած լինեն էլ ավելի լպրծուն լինել և էլ ավելի լավ ասել գեղեցիկ հնչող բաներ և բաներ, որոնք խաբում են ուրիշներին։ Բայց եթե շփվես այս մարդկանց հետ և դիտարկես նրանց գործողությունները, կբացահայտես մի փաստ, այն է, որ ամենևին չեն փոխվել։ Համարում ես, թե այսքան տարիներ անցնելուց հետո, երբ այսքան շատ քարոզներ են լսել և այսքան երկար ժամանակ պարտավորություններ են կատարել Աստծու տանը, պետք է որ փոխված լինեին․ սխալվում ես։ Չեն փոխվի։ Ինչո՞ւ։ Լսել են այնքան շատ քարոզներ և կարդացել Աստծու այնքան շատ խոսքեր, բայց չեն ընդունում կամ կիրառում ոչ մի նախադասություն, ուստի մի փոքր էլ չեն փոխվել, նրանց համար անհնար է փոխվել։ Երբ նման մարդիկ բացահայտվում և պաշտոնազրկվում են, նրանց չի կարելի կրկին օգտագործել, իսկ եթե օգտագործում ես նրանց, վնասում ես Աստծու տանը և եղբայրներին ու քույրերին։ Եթե համոզված չես, պարզապես դիտարկի՛ր, թե ինչպես են նրանք գործում, և տե՛ս, թե ում շահերն են պաշտպանում, երբ բախվում են այնպիսի բաների, որոնք իրենց սեփական շահերը հակասության մեջ են դնում Աստծու տան շահերի հետ։ նրանք բացարձակապես չեն զոհաբերի սեփական շահերը և ամեն ջանք չեն գործադրի՝ պաշտպանելու Աստծու տան շահերը։ Այս տեսանկյունից նայելով՝ վստահելի չեն և արժանի չեն առաջխաղացվելու և օգտագործվելու Աստծու տան կողմից։ Ահա թե ինչու նման մարդկանց վիճակված է չօգտագործվել։ Կարո՞ղ են արդյոք ճշմարտությունը չընդունող մարդիկ դեռ փոխվել։ Դա անհնար է և դա հիմարի երազանք է։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք ծույլ են, տենչում են մսեղիի հարմարավետությունները և ի վիճակի չեն դիմանալու նույնիսկ ամենաչնչին դժվարությանը, ապա նրանք էլ ավելի անընդունակ են փոխվելու։ Առաջնորդող լինելու ժամանակահատվածում նրանք ոչ մի դժվարություն չեն կրում, չեն դիմանում նույնիսկ այն դժվարություններին, որոնց ի վիճակի են դիմանալու սովորական եղբայրներն ու քույրերը։ Իրենց պարտավորությունը կատարելիս միայն ձևականություն են անում․ հավաքույթներ են անցկացնում և որոշ վարդապետություններ քարոզում, ապա գնում են քնելու՝ իրենց մասին լավ հոգ տանելու համար։ Եթե գիշերը նույնիսկ մի փոքր ուշ են քնում, առավոտյան դեռ խոր քնած կլինեն, երբ եղբայրներն ու քույրերն արթնանում են։ Չեն ցանկանում նույնիսկ մի փոքր հոգնել կամ մի փոքր զբաղված լինել կամ դիմանալ նույնիսկ մի փոքր դժվարության։ Ոչ մի գին չեն վճարում և ոչ մի իրական աշխատանք չեն կատարում։ Ուր էլ գնան, հենց որ լավ ուտելիք և խմիչք են տեսնում, այնքան են ուրախանում, որ մոռանում են մնացած ամեն ինչի մասին և ոչ մի տեղ չեն գնում, այլ պարզապես մնում են այնտեղ՝ ուտելով, խմելով և վայելելով, և բացարձակապես ոչ մի աշխատանք չեն կատարում։ Չեն լսում, երբ էտվում են Վերևի կողմից, ոչ էլ ընդունում են եղբայրների ու քույրերի հիշեցումներն ու մերկացումը։ Ընտրում են ապրել հնարավորինս հարմարավետ կերպով՝ առանց որևէ գին վճարելու և առանց իրենց պատասխանատվությունները կատարելու կամ իրենց պարտավորությունն անելու, և այդպիսով դառնում են անպիտան։ Արդյոք նման մարդիկ ունա՞կ են փոխվելու։ Այս տեսակի մարդիկ չափազանց ծույլ են, տենչում են մսեղիի հարմարավետությունները․ չեն կարող փոխվել։ Այսպիսին են հիմա և այսպիսին կլինեն ապագայում։ Ոմանք գուցե ասեն. «Այդ մարդը փոխվել է, արդեն որոշ ժամանակ է՝ մեծ ջանքեր է գործադրում իր աշխատանքում»։ Այդքան մի՛ շտապեք։ Եթե նրանց առաջխաղացնեք որպես առաջնորդողի, կվերադառնան հին ձևերին․ նրանք պարզապես այդպիսին են։ Ճիշտ խաղամոլի պես են, ով, երբ փողը վերջանում է, կշարունակի խաղալ, նույնիսկ եթե ստիպված լինի պարտքով փող վերցնել, վաճառել տունը կամ նույնիսկ վաճառել կնոջն ու երեխաներին։ Եթե վերջերս չեն խաղում, դա կարող է լինել այն պատճառով, որ խաղատունը փակվել է, և խաղալու տեղ չկա, կամ որովհետև բոլոր խաղընկերները բռնվել են, և այլևս ոչ ոք չկա, ում հետ կարող են խաղալ, կամ որովհետև վաճառել են այն ամենը, ինչը հնարավոր է վաճառել, և խաղալու համար այլևս փող չունեն։ Հենց որ փող ընկնի ձեռքները, նորից կսկսեն խաղալ և չեն կարողանա թողնել․ նրանք պարզապես այդպիսին են։ Նմանապես, նրանք, ովքեր ծույլ են և տենչում են մսեղիի հարմարավետությունները, նույնպես անընդունակ են փոխվելու։ Հենց որ որոշակի կարգավիճակ ձեռք բերեն, անմիջապես կվերադառնան իրենց սկզբնական վիճակին, և նրանց իրական դեմքը կմերկացվի։ Երբ կարգավիճակ չունեն, ոչ ոք բարձր կարծիքի չէ նրանց մասին և ոչ ոք չի սպասարկում նրանց, իսկ եթե ոչինչ չեն անում, ապա պետք է հեռացվեն, որովհետև եկեղեցին չի պահում պարապ մարդկանց, ուստի այլ ելք չունեն, քան դժկամությամբ որոշ բաներ անել։ Գործերն ուրիշներից տարբեր կերպ են անում։ Ուրիշները գործում են նախաձեռնողաբար, մինչդեռ նրանք դա անում են պասիվ կերպով։ Թեև արտաքնապես ոչ մի տարբերություն չկա, բայց ըստ էության տարբերություն կա։ Երբ ուրիշները կարգավիճակ ունեն, անում են այն, ինչ պետք է անեն և ի վիճակի են կատարելու իրենց պատասխանատվությունները։ Հենց որ այս մարդիկ կարգավիճակ են ունենում, օգտվում են հնարավորությունից՝ տրվելու իրենց կարգավիճակի օգուտներին և ոչ մի աշխատանք չեն կատարում, և ծուլության ու հարմարավետություն տենչալու նրանց բնական էությունը դրանով իսկ մերկացվում է։ Հետևաբար, այս տեսակի մարդիկ ոչ մի հանգամանքում չեն փոխվի և երբ բացահայտվում ու պաշտոնազրկվում են, նման մարդկանց երբեք չի կարելի կրկին առաջխաղացնել և օգտագործել․ սա է սկզբունքը։

Երբ խոսքը վերաբերում է տարբեր իրավիճակներ ունեցող մարդկանց, սրանք են նրանց առաջխաղացնելու և օգտագործելու սկզբունքները։ Նվազագույն չափանիշն այն է, որ ի վիճակի լինեն ջանք գործադրելու և ծառայություն մատուցելու Աստծու տանը՝ առանց անհանգստություն առաջացնելու․ այդ դեպքում կարող են պարտավորություն կատարել Աստծու տանը։ Եթե չեն կարողանում բավարարել նույնիսկ այս նվազագույն չափանիշը, ապա անկախ այն բանից, թե ինչպիսին են նրանց մարդկայնությունն ու ուժեղ կողմերը, նրանք պիտանի չեն պարտավորություն կատարելու համար, և այս տեսակի մարդիկ պետք է դուրս թողնվեն պարտավորություններ կատարողների շարքերից։ Եթե մարդու մարդկայնությունը չարասիրտ է և հավասարազոր է հակաքրիստոսի մարդկայնությանը, ապա հենց որ հաստատվի, որ նա հակաքրիստոս է, Աստծու տունը երբեք չի օգտագործի նրան, ոչ էլ կառաջխաղացնի կամ կմշակի։ Ոմանք գուցե ասեն. «Արդյոք կարելի՞ է թույլ տալ նրանց ծառայություն մատուցել»։ Կախված է իրավիճակից։ Եթե նրանց ծառայություն մատուցելը կարող է բացասական ազդեցություն ունենալ և վնասակար հետևանքներ բերել Աստծու տանը, ապա Աստծու տունը նույնիսկ հնարավորություն չի տա նրանց ծառայություն մատուցելու։ Եթե գիտեն, որ իրենք չար մարդ կամ հակաքրիստոս են, ով վտարվել է, բայց պատրաստակամ են ծառայություն մատուցելու և կանեն բաներն այնպես, ինչպես եկեղեցին կկարգավորի իրենց համար, և կարող են ծառայություն մատուցել լավ վարքագծով՝ առանց վնասելու Աստծու տան որևէ շահ, ապա այդ դեպքում կարող են պահվել։ Եթե չեն կարողանում նույնիսկ պատշաճ կերպով ծառայություն մատուցել, և նրանց ծառայությունն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ, ապա նույնիսկ հնարավորություն չեն ունենա դա մատուցելու և նույնիսկ եթե ծառայություն մատուցեն, Աստծու տունը միևնույն է չի օգտագործի նրանց, որովհետև նրանք նույնիսկ իրավասու չեն կամ չեն համապատասխանում ծառայություն մատուցելու չափորոշիչներին։ Ուստի այս տեսակի մարդիկ չպետք է վերադառնան․ թող գնան ուր ուզում են։ Ոմանք գուցե ասեն. «Եթե աստծու տունն ինձ չի օգտագործում, ապա ինքս ավետարանը կքարոզեմ և ավետարանը քարոզելու միջոցով իմ շահած մարդկանց կհանձնեմ աստծու տանը»։ Արդյոք դա լա՞վ կլինի։ (Այո՛։) Ոմանք գուցե ասեն. «Դու չէիր օգտագործի այդ մարդուն նույնիսկ ծառայություն մատուցելու համար, ուստի ի՞նչ հիմքով նա պետք է Քեզ տա այն մարդկանց, որոնց շահում է ավետարանը քարոզելով։ Ի՞նչ հիմքով պետք է ավետարանը քարոզի Քեզ համար»։ Աստծու տունը չի օգտագործում նրանց՝ տարբեր տեսանկյուններից ելնելով։ Մեկն այն է, որ չեն համապատասխանում մարդկանց օգտագործելու Աստծու տան սկզբունքներին։ Մյուսն այն է, որ Աստծու տունը չի համարձակվում օգտագործել այս տեսակի մարդկանց, որովհետև հենց որ օգտագործվեն, խնդիրներին վերջ չի լինի։ Ուստի ինչպե՞ս պետք է բացատրենք ավետարանը քարոզելու նրանց պատրաստակամության այս հարցը։ Այն, ինչին նրանք վկայություն են կրում ավետարանը քարոզելիս, Աստված է, և Աստծու խոսքերի ու Աստծու գործի շնորհիվ է, որ ի վիճակի են մարդկանց շահելու։ Թեև այս մարդիկ շահվել են այդ մարդու կողմից ավետարանը քարոզելու միջոցով, բայց դա ոչ մի կերպ չի համարվում նրանց արժանիքը։ Լավագույն դեպքում դա պարզապես որպես մարդ իրենց պատասխանատվությունները կատարելն է։ Անկախ այն բանից՝ հակաքրիստոս ես, թե չար մարդ կամ արդյոք հեռացվել ես, թե վտարվել, որպես մարդ քո պատասխանատվությունները կատարելը մի բան է, որը պարտավոր ես անել։ Ինչո՞ւ եմ ասում, որ դա մի բան է, որը պարտավոր ես անել։ Աստծուց ճշմարտությունների այնպիսի մեծ պաշար ես ստացել, և սա նաև Աստծու սրտի արյունն է։ Աստծու տունն այսքան տարի ջրել և ապահովել է քեզ, բայց արդյոք Աստված որևէ բան պահանջո՞ւմ է քեզնից։ Ո՛չ։ Աստծու տան կողմից բաժանվող բոլոր տարբեր գրքերն անվճար են, ոչ ոք ստիպված չէ ոչ մի լումա ծախսել։ Նմանապես, հավիտենական կյանքի ճշմարիտ ճանապարհը և կյանքի խոսքերը, որոնք Աստված շնորհում է մարդկանց, անվճար են, և Աստծու տան քարոզներն ու հաղորդակցությունները բոլորն անվճար են մարդկանց լսելու համար։ Հետևաբար, անկախ այն բանից՝ սովորական մարդ ես, թե հատուկ խմբի անդամ, Աստծուց անվճար այնքան շատ ճշմարտություններ ես ստացել, որ, անշուշտ, միանգամայն ճիշտ է, որ պետք է տարածես Աստծու խոսքերն ու Աստծու ավետարանը մարդկանց և մարդկանց բերես Աստծու ներկայության մեջ, այնպես չէ՞։ Աստված ամեն ճշմարտությունները շնորհել է մարդկությանը․ ո՞վ կարող է իրեն թույլ տալ հատուցել այսպիսի մեծ սերը։ Աստծու շնորհքը, Աստծու խոսքերը և Աստծու կյանքն անգին են, և ոչ մի մարդկային էակ չի կարող իրեն թույլ տալ հատուցել դրանք։ Արդյոք մարդու կյանքն այդքան թանկարժե՞ք է։ Կարո՞ղ է արդյոք այն նույնքան արժեք ունենալ, որքան ճշմարտությունը։ Հետևաբար, ոչ ոք չի կարող իրեն թույլ տալ հատուցել Աստծու սերն ու շնորհքը, և դա ներառում է նրանց, ովքեր հեռացվել, վտարվել և դուրս են թողնվել եկեղեցու կողմից․ նրանք բացառություն չեն։ Քանի դեռ ունես որոշակի խիղճ, ողջամտություն և մարդկայնություն, ապա անկախ այն բանից, թե Աստծու տունն ինչպես է վարվում քեզ հետ, պետք է կատարես Աստծու խոսքերը տարածելու և Նրա գործին վկայություն կրելու քո պարտականությունը։ Սա մարդկանց անխուսափելի պատասխանատվությունն է։ Հետևաբար, անկախ այն բանից, թե քանի մարդու ես քարոզում Աստծու խոսքերն ու Նրա ավետարանը կամ քանի մարդու ես շահում, դա քեզ գովաբանելու բան չէ։ Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել, և այնուամենայնիվ չես լսում կամ ընդունում դրանք։ Անշուշտ, մի փոքր ծառայություն մատուցելը և ուրիշներին ավետարանը քարոզելն այն է, ինչ պետք է անես, այնպես չէ՞։ Հաշվի առնելով, որ այսօր այսքան հեռուն ես հասել, մի՞թե չպետք է ապաշխարես։ Մի՞թե չպետք է հնարավորություններ փնտրես՝ հատուցելու Աստծու սերը։ Իսկապես պետք է։ Աստծու տունն ունի կառավարչական հրամանագրեր, և մարդկանց հեռացնելը, վտարելը և դուրս թողնելը բաներ են, որոնք արվում են կառավարչական հրամանագրերի և Աստծու պահանջների համաձայն․ այս բաներն անելը ճիշտ է։ Ոմանք գուցե ասեն. «Մի փոքր ամոթալի է եկեղեցի ընդունել այն մարդկանց, որոնք շահվել են հեռացվածների կամ վտարվածների կողմից ավետարանը քարոզելու միջոցով»։ Իրականում սա այն պարտավորությունն է, որը մարդիկ պետք է անեն, և ամաչելու ոչինչ չկա։ Մարդիկ բոլորն արարածներ են։ Նույնիսկ եթե հեռացվել կամ վտարվել ես, դատապարտվել ես որպես չար մարդ կամ հակաքրիստոս կամ դուրս թողնվելու թիրախ ես, մի՞թե տակավին արարած չես։ Երբ հեռացվում ես, մի՞թե Աստված դեռ քո Աստված չէ։ Արդյոք այն խոսքերը, որոնք Աստված ասել է քեզ, և այն բաները, որոնցով Աստված ապահովել է քեզ, միանգամից ջնջվո՞ւմ են։ Արդյոք դադարո՞ւմ են գոյություն ունենալ։ Դրանք դեռ գոյություն ունեն, պարզապես չես փայփայել դրանք։ Բոլոր դարձի եկած մարդիկ, անկախ այն բանից, թե ով է նրանց դարձի բերել, արարածներ են և պետք է անձնատուր լինեն Արարչի առաջ։ Հետևաբար, եթե այս մարդիկ, ովքեր հեռացվել կամ վտարվել են, պատրաստակամ են ավետարանը քարոզելու, մենք չենք սահմանափակի նրանց։ Բայց անկախ այն բանից, թե ինչպես են քարոզում, մարդկանց օգտագործելու Աստծու տան սկզբունքները և Աստծու տան կառավարչական հրամանագրերն անփոփոխ են, և սա երբե՜ք, երբե՛ք չի փոխվի։

Պաշտոնազրկված այս մի քանի տեսակի մարդկանց մեծամասնությունը դժվար թե ճշմարտապես ապաշխարի, և նրանց չի կարելի կրկին օգտագործել։ Տեղ կա միայն առաջխաղացնելու և օգտագործելու նրանց, ովքեր պաշտոնազրկվել են կամ որոնց պարտավորությունների բաշխումը կարգավորվել է, որովհետև աշխատանքային փորձ չեն ունեցել և այդպիսով ժամանակավորապես ի վիճակի չեն եղել կատարելու իրենց աշխատանքը։ Այս տեսակի մարդիկ բավարար որակ ունեն, և նրանց մարդկայնության հետ կապված լուրջ խնդիրներ չկան, պարզապես ունեն որոշ չնչին թերություններ, արատներ կամ վատ սովորություններ, որոնք ժառանգել են իրենց ընտանիքից․ այս բաներից ոչ մեկը մեծ խնդիր չէ։ Եթե Աստծու տունը նրանց կարիքն ունի, կարող են ճիշտ ժամանակին կրկին առաջխաղացվել և օգտագործվել։ Դա խելամիտ է, որովհետև նրանք չար մարդիկ չեն և հակաքրիստոսներ չեն դառնա։ Նրանց որակը բավարար է, պարզապես երկար ժամանակ չէ, ինչ աշխատանք են կատարում և փորձ չունեն, ուստի իրավասու չեն եղել կատարելու աշխատանքը, ինչը լուրջ խնդիր չէ։ Եթե այս պատճառներով են պաշտոնազրկվել, ապա ապագայում զարգանալու տեղ ունեն և կարող են փոխվել։ Քանի դեռ մարդն ունի աշխատանքային կարողություն, ունի որակ, և նրա մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, ապա այն ժամանակահատվածում, երբ փորձառաբար ապրում է Աստծու գործը և կատարում իր պարտավորությունը, այս տեսակի մարդն աստիճանաբար կփոխվի, նրա մարդկայնությունը կփոխվի, կաճի իր կյանքի մուտքի մեջ, նրա խառնվածքում որոշակի համապատասխան փոփոխություններ կլինեն, և որոշակի առաջընթաց կլինի ճշմարտության նրա հասկացողության մեջ։ Կախված միջավայրից, իրենց կատարած պարտավորություններից և անձնական վճռականությունից՝ նրանք կփոխվեն և կաճեն տարբեր աստիճաններով, ուստի կարելի է ասել, որ այս տեսակի մարդիկ պետք է առաջխաղացվեն և օգտագործվեն։ Սրանք ընդհանուր առմամբ նախկինում պաշտոնազրկված մի քանի տեսակի մարդկանց կրկին առաջխաղացնելու և օգտագործելու սկզբունքներն են։

Առաջնորդողների և աշխատողների պարտականությունների յոթերորդ կետն է՝ «Խելամիտ կերպով բաշխել և օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի»։ Քիչ առաջ մեր հաղորդակցության մեջ մարդկանց լավագույնս օգտագործելու իմաստն արդեն հստակ բացատրվեց։ Քանի դեռ ինչ-որ մեկին մշակելու մեջ ամենաչնչին արժեք կա, և պայմանով, որ նրա մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, ապա Աստծու տունը նրան հնարավորություններ կտա։ Քանի դեռ մարդը ձգտում է ճշմարտությանը և սիրում է դրական բաներ, ապա Աստծու տունը չի հրաժարվի նրանից կամ այդքան հեշտությամբ դուրս չի թողնի նրան։ Քանի դեռ քո մարդկայնությունն ու որակը համապատասխանում են այն չափանիշներին, որոնց շուրջ Ես հաղորդակցվեցի քիչ առաջ, Աստծու տունն անպայման տեղ կունենա քեզ համար, որպեսզի պարտավորություն կատարես, և անպայման խելամտորեն կօգտագործի քեզ և բավարար տեղ կտա քեզ՝ կարողությունդ գործի դնելու համար։ Մի խոսքով, եթե որոշակի մասնագիտության մեջ ունես ուժեղ կողմեր և փորձառություն, որոնք անհրաժեշտ են եկեղեցու գործի համար, ապա Աստծու տունն անպայման թույլ կտա քեզ կատարել համապատասխան պարտավորություն։ Սակայն, եթե չունես վճռականություն կամ կամք և չես ուզում ձգտել դեպի վեր, ապա պարզապես արա այն, ինչ կարող ես, արա որոշակի պարտավորություն, որն ի վիճակի ես անելու և ոչ ավելին։ Եթե ունես վճռականություն և ասում ես. «Ուզում եմ հասկանալ և ավելի շատ ճշմարտություններ ձեռք բերել և որքան հնարավոր է շուտ կանգնել փրկության տանող ուղու վրա և մտնել ճշմարտության իրականության մեջ։ Պատրաստակամ եմ հաշվի առնելու Աստծու հոգսը, պատրաստակամ եմ ծանր հոգս կրելու Աստծու տանը, ավելի շատ դժվարություններ կրելու, քան ուրիշները, ավելի շատ ջանք գործադրելու և ավելի շատ բան լքելու, քան ուրիշները», և եթե բոլոր առումներով հարմար ես, բայց դեռ ոչ ոք չի երաշխավորում քեզ, ապա կարող ես նաև ինքդ քեզ առաջադրել։ Մի՞թե դա խելամիտ չէ։ Ամփոփելով՝ սրանք բոլորը բոլոր տեսակի մարդկանց օգտագործելու Աստծու տան սկզբունքներն են, որոնց նպատակը ոչ այլ ինչ է, քան մարդկանց հնարավորություն տալը մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Որո՞նք են ճշմարտության իրականության մեջ մտնելու դրսևորումները։ Դրանք են՝ ճշմարտությունը հասկանալը, ճշմարտության սկզբունքները հասկանալը՝ բոլոր տարբեր աշխատանքներն անելիս և համապատասխան ճշմարտությունները կիրառել կարողանալը՝ առօրյա կյանքում բոլոր տեսակի մարդկանց, իրադարձությունների և բաների հետ փոխազդելիս, այլ ոչ թե շփոթված և մոլորված լինելը, երբ քեզ հետ որևէ բան է պատահում․ սա է նպատակը։ Քանի որ սա է սահմանված նպատակը, պետք է ձգտեք դրան։

Այստեղ ավարտվում է մեր հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների պարտականությունների յոթերորդ կետի վերաբերյալ։ Ոմանք գուցե ասեն. «Դու դեռ չես ավարտել հաղորդակցվելը, Դու չես մերկացրել կեղծ առաջնորդողներին այս կետի առնչությամբ»։ Ես կպատասխանեի, որ նրանց մերկացնելու կարիք չկա։ Մի կողմից՝ կեղծ առաջնորդողները ցածր որակ ունեն և անընդունակ են իրական աշխատանք կատարելու, մյուս կողմից՝ զուրկ են խղճից և ողջամտությունից, ոչ մի հոգս չեն կրում, ամենևին իրենց սիրտը չեն դնում իրենց աշխատանքի մեջ և չեն կարողանում նույնիսկ որոշ պարզ բաներ լավ անել։ Երբ բախվում են բարդ խնդրի կամ խնդրի, որը վերաբերում է ճշմարտության սկզբունքներին, ամենևին չեն կարողանում տարբերել այն և առավել ևս չեն կարողանում թափանցել խնդրի էության մեջ։ Ուստի նրանց մերկացնելու կարիք չկա։ Նույնիսկ եթե մերկացվեին, չէին ընդունի դա, և դա խոսքերի վատնում կլիներ։ Ավելին, նրանց արած բաների մասին խոսելը զզվելի կլիներ և մարդկանց ներքուստ կբարկացներ։ Այսպիսի կարևոր աշխատանքն այս կեղծ առաջնորդողներին հանձնարարելը սխալ էր մարդկանց օգտագործելու հարցում։ Իրենց աշխատանքն անելու անընդունակությունն արդեն իսկ ստիպում է նրանց անպիտան զգալ, իսկ եթե մերկացվեն և քննվեն, էլ ավելի տանջված կզգան։ Ուստի թող այս կեղծ առաջնորդողներն իրենց համեմատեն և որքան հնարավոր է շատ քննեն իրենց սեփական խնդիրները։ Եթե կարող ես բացահայտել խնդիրներդ, տե՛ս, թե արդյոք կարո՞ղ ես բարելավումներ անել ապագայում․ եթե չես կարող բացահայտել դրանք, ապա պետք է շարունակես քննել և կարող ես նաև խնդրել քեզ շրջապատող մարդկանց օգնել քեզ վերլուծել և պարզել դա։ Եթե ուրիշները հաղորդակցվել են քեզ հետ, և սիրտդ դրել ես դրա մեջ, բայց դեռ չես կարողանում բացահայտել սեփական խնդիրներդ և դեռ չգիտես՝ ինչպես ճանաչել դրանք կամ ինչպես լուծել դրանք, ապա իրապես կեղծ առաջնորդող ես և պետք է դուրս թողնվես։

2021 թ. մարտի 6

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (5)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (9)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով