Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (9)
Երկու չափանիշ՝ դատելու համար, թե արդյոք առաջնորդողներն ու մշակները համապատասխանում են չափանիշներին
Մենք այժմ հաղորդակցվել ենք առաջնորդողների և մշակների ընդհանուր ութ պարտականությունների շուրջ և այս ութ պարտականությունների առնչությամբ վերլուծել ենք կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումները։ Այսկերպ դրանք վերլուծելով՝ այժմ ունե՞ք կեղծ առաջնորդողների որոշակի զանազանում։ Եթե առաջնորդող ես, կարո՞ղ ես խուսափել կեղծ առաջնորդողների այս գործելակերպերին ներգրավվելուց։ Կարո՞ղ ես գիտակցաբար աշխատանք կատարել և իրագործել առաջնորդողների ու մշակների պարտականությունները՝ հիմնվելով այն պարտականությունների վրա, որոնց մասին մենք հաղորդակցվել ենք։ Առաջնորդողների և մշակների պարտականությունների վերաբերյալ հաղորդակցության միջոցով այժմ ձեր սրտում պետք է իմանաք, թե ինչպես առաջնորդողներն ու մշակները պետք է կատարեն իրենց աշխատանքը, ինչ մանրամասներ են ներառված այս աշխատանքը կատարելու մեջ, ինչպես նրանք պետք է իրականացնեն աշխատանք և ինչպես պետք է կիրարկեն չափանիշներին համապատասխանող առաջնորդողներ և մշակներ լինելը։ Եթե մարդու արժանիքը բավարար է, եթե նա ունի աշխատանքային ընդունակության որոշակի աստիճան և նաև հոգս է կրում, ապա պետք է կարողանա խուսափել կեղծ առաջնորդողների այս դրսևորումներն ի ցույց դնելուց։ Այնուամենայնիվ, եթե մարդն ունի արժանիք և աշխատանքային ընդունակության որոշակի աստիճան, բայց հոգս չի կրում, մի՞թե նա ի վիճակի է լինելու չափանիշներին համապատասխանող առաջնորդող և իրագործելու առաջնորդողների ու մշակների պարտականությունները։ (Ո՛չ։) Նրանց համար փոքր-ինչ դժվար է դա անել։ Ենթադրենք, որ առաջնորդողը հոգս է կրում, և նրա մարդկայնությունը վատը չէ, բայց նա պարզապես չգիտի՝ ինչպես կատարել իր աշխատանքը։ Որքան էլ նրանց հետ հաղորդակցվեն, նրանք դեռ չգիտեն՝ ինչպես կատարել և մասնակցել հատուկ աշխատանքին, և չեն կարողանում գտնել սկզբունքները կամ ուղղությունը։ Նրանք նաև չգիտեն՝ ինչպես ապահովել առաջնորդություն հատուկ մասնագիտությունների կամ աշխատանքի համար։ Երբ խնդիրներ են առաջանում, նրանք չեն կարողանում գտնել այդ խնդիրների էությունը և չգիտեն՝ ինչպես լուծել դրանք։ Հետևաբար, նրանք միշտ շատ պասիվ և դանդաղկոտ են իրենց անելիք ցանկացած աշխատանքում կամ լուծելիք ցանկացած խնդրում։ Կարո՞ղ է արդյոք նման մարդն իրագործել առաջնորդողների և մշակների պարտականությունները։ (Ո՛չ։) Ի՞նչ տեսակի խնդիր է սա։ Թեև այս տեսակի մարդը շատ եռանդուն է, հոգս է կրում և ցանկանում է կատարել իր աշխատանքը, նրա արժանիքը չափազանց թույլ է, նա չունի աշխատանքային ընդունակություն և չի կարող ուսերին վերցնել աշխատանքը կամ կատարել հատուկ աշխատանք կամ լուծել հատուկ խնդիրներ. նրանք պարզապես ի միջի այլոց են անում, երբ մասնակցում են որևէ աշխատանքի, և շատ տկարամիտ, անզգա ու պասիվ են։ Սրա արդյունքն այն է, որ բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս, սակայն նրանք անկարող են սկսել աշխատել դրանց ուղղությամբ, չգիտեն, թե որտեղից են սկիզբ առնում, առավել ևս, չգիտեն՝ ինչպես հաղորդակցվել դրանց շուրջ և լուծել դրանք, և նույնիսկ ի վիճակի չեն խնդիրների մասին հայտնելու Վերևին և փնտրելով պարզել դրանք։ Հետևաբար, նրանք ի վիճակի չեն իրագործելու առաջնորդողների և մշակների պարտականությունները, և նույնիսկ եթե ընտրվեն որպես առաջնորդող, նրանք լավ առաջնորդող չեն, կեղծ առաջնորդող են։
Այժմ, երբ հաղորդակցվել ենք առաջնորդողների և մշակների ութ պարտականությունների մասին, կարո՞ղ եք ձևակերպել կեղծ առաջնորդողի հիմնական սահմանում։ Ինչպե՞ս պետք է մարդը դատի՝ արդյոք առաջնորդողն իրագործում է առաջնորդողների և մշակների պարտականությունները, թե՞ նա կեղծ առաջնորդող է։ Ամենահիմնական մակարդակում մարդը պետք է նայի, թե արդյոք ի վիճակի է իրական աշխատանք կատարել, արդյոք ունի այս արժանիքը, թե ոչ։ Ապա պետք է նայի, թե արդյոք հոգս ունի՝ այս աշխատանքը լավ կատարելու համար։ Ուշադրություն մի՛ դարձրեք, թե որքան հաճելի են հնչում նրանց ասածները, և որքանով են, ասես, հասկանում վարդապետությունները, և ուշադրություն մի՛ դարձրեք, թե որքան տաղանդավոր և շնորհալի են արտաքին հարցերով զբաղվելիս. այս բաները կարևոր չեն։ Ամենակարևորն այն է, թե արդյոք նրանք ի վիճակի են պատշաճ կերպով իրականացնելու եկեղեցու աշխատանքի ամենահիմնարար կետերը, արդյոք կարող են լուծել խնդիրները ճշմարտության միջոցով և արդյոք կարող են մարդկանց առաջնորդել դեպի ճշմարտության իրականությունը։ Սա ամենահիմնարար և էական աշխատանքն է։ Եթե նրանք անկարող են կատարել իրական աշխատանքի այս կետերը, ապա որքան էլ լավը լինի նրանց արժանիքը, որքան էլ տաղանդավոր լինեն, կամ որքան էլ կարողանան զրկանք կրել և գին վճարել, նրանք, միևնույն է, կեղծ առաջնորդող են։ Որոշ մարդիկ ասում են. «Մոռացե’ք, որ նրանք հիմա ոչ մի իրական աշխատանք չեն անում։ Նրանք լավ արժանիք ունեն և ընդունակ են։ Եթե մի որոշ ժամանակ մարզվեն, անպայման կկարողանան իրական աշխատանք կատարել։ Բացի այդ, նրանք ոչ մի վատ բան չեն արել և չարիք չեն գործել կամ խաթարումներ ու խառնաշփոթներ չեն պատճառել. ինչպե՞ս կարող ես ասել, որ նրանք կեղծ առաջնորդող են»։ Ինչպե՞ս կարող ենք բացատրել սա։ Կարևոր չէ, թե որքան տաղանդավոր ես, ինչ մակարդակի արժանիք և կրթություն ունես, քանի կարգախոս կարող ես բղավել կամ քանի բառ և վարդապետություն ես ըմբռնում. անկախ նրանից, թե որքան զբաղված ես կամ որքան ուժասպառ լինում օրվա ընթացքում կամ որքան հեռու ես ճամփորդել, քանի եկեղեցի ես այցելում կամ ինչ ռիսկի ես դիմում և որքան տառապանք ես կրում՝ սրանցից ոչ մեկը կարևոր չէ։ Կարևորն այն է, թե արդյոք կատարում ես քո աշխատանքը՝ հիմնվելով աշխատանքային կարգավորումների վրա, արդյոք ճշգրտորեն ես իրականացնում այդ կարգավորումները. արդյոք քո առաջնորդության ընթացքում մասնակցում ես յուրաքանչյուր հատուկ աշխատանքին, որի համար պատասխանատու ես, և քանի իրական խնդիր ես փաստացի լուծել. քանի անհատ է հասել ճշմարտության սկզբունքները քո առաջնորդության և ուղղորդման շնորհիվ հասկանալուն, և որքանով է եկեղեցու աշխատանքն առաջադիմել ու զարգացել. կարևորն այն է` արդյոք հասել ես այս արդյունքներին, թե ոչ։ Անկախ նրանից, թե ինչ հատուկ աշխատանքում ես ներգրավված, կարևորն այն է՝ արդյոք հետևողականորեն ես վերահսկում և ուղղորդում աշխատանքը, այլ ոչ թե գործում ես մեծամտորեն և հրամաններ արձակում։ Բացի այդ, կարևոր է նաև այն՝ արդյոք ունես կյանքի մուտք քո պարտականությունը կատարելիս, արդյոք կարող ես հարցերը լուծել՝ ըստ սկզբունքների, արդյոք ունես ճշմարտությունը կիրարկելու վկայություն, և արդյոք կարող ես զբաղվել և լուծել այն իրական խնդիրները, որոնց բախվում են Աստծու ընտրյալ մարդիկ։ Այս և նմանատիպ բոլոր այլ բաները չափանիշներ են՝ գնահատելու համար, թե արդյոք առաջնորդողը կամ մշակն իրագործել է իր պարտականությունները, թե ոչ։ Կասեի՞ք, որ այս չափանիշները գործնական են։ Եվ արդարացի՞ են մարդկանց նկատմամբ։ (Այո՛։) Դրանք արդարացի են բոլորի համար։ Անկախ քո կրթության մակարդակից, երիտասարդ, թե ծեր լինելուց, Աստծուն հավատալու տարիների քանակից, քո ավագությունից կամ Աստծու խոսքը կարդալու քանակից, սրանցից ոչինչ կարևոր չէ։ Կարևորն այն է, թե որքան լավ ես կատարում եկեղեցու աշխատանքը որպես առաջնորդող ընտրվելուց հետո, որքան արդյունավետ և օգտակար ես քո աշխատանքում, և արդյոք յուրաքանչյուր աշխատանք առաջ է ընթանում կազմակերպված և արդյունավետ կերպով և չի ուշանում։ Սրանք են այն հիմնական կետերը, որոնք գնահատվում են առաջնորդողի կամ մշակն՝ իր պարտականություններն իրագործելը կամ չիրագործելը չափելիս։
Մեր նոր կատարած հաղորդակցության միջոցով այժմ որոշակիորեն հստակ հասկացողություն և գիտելիք ունեք առաջնորդողների և մշակների պարտականությունների մասին, ինչպես նաև ճշգրիտ ձևակերպում՝ կեղծ առաջնորդողի սահմանման և էության վերաբերյալ։ Ինչ-որ մեկի՝ կեղծ առաջնորդող լինելը դատելու ամենահիմնական չափանիշն այն է, թե արդյոք ի վիճակի է իրական աշխատանք կատարել և ապա նայել` արդյոք նա կատարում է փաստացի իրական աշխատանք։ Սրանք են երկու հիմնական չափանիշները. մեկն այն հարցն է` արդյոք նրանք ընդունակ են, թե ոչ, իսկ մյուսը՝ արդյոք նրանք պատրաստակամ են, թե ոչ։ Կարո՞ղ եք հիշել այս բաները։ Որոշ մարդիկ ասում են. «Ես առաջնորդող չեմ, ուստի, ինչո՞ւ պետք է հիշեմ այս բաները»։ Արդյոք այս խոսքը ճի՞շտ է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ է սխալ։ Այս ճշմարտությունները հասկանալու միջոցով մարդիկ մի կողմից կարող են հասնել ինքնաճանաչման, իսկ մյուս կողմից կարող են սկսել զանազանել ուրիշ մարդկանց. սրանք այն ճշմարտություններն են, որոնք մարդիկ պետք է հասկանան և ունենան, և չի կարելի դրանք չհասկանալ։ Նախևառաջ, պետք է չափես արդյոք ունես առաջնորդող լինելու արժանիքն ու կարողությունը՝ համաձայն առաջնորդողների և մշակների պարտականությունների։ Եթե չունես այս բաները, ապա մի՛ շարունակիր ցանկանալ առաջնորդող լինել։ Եթե չունես առաջնորդող լինելու արժանիք, բայց դեռ ցանկանում ես այդպիսին լինել, ապա դա փառասիրություն է. հենց որ դառնաս առաջնորդող, ընդունակ չես լինի իրական աշխատանք կատարելու և անխուսափելիորեն կդառնաս կեղծ առաջնորդող։ Որոշ մարդիկ ասում են. «Ես լավ արժանիք ունեմ. բոլորի մեջ ես աչքի ընկնող եմ։ Ես հաճախ լավ գաղափարներ, ինչպես նաև խելացի և լավ առաջարկներ եմ առաջ քաշում։ Ես հմուտ եմ իմ արած ամեն ինչում և ունեմ համեմատաբար հարուստ գիտելիքներ, պատկերացումներ և փորձ։ Մի՞թե այս ամենը չի նշանակում, որ ես կարող եմ առաջնորդող լինել»։ Ուրեմն, դու պետք է նաև չափես ինքդ քեզ՝ տեսնելու, թե արդյոք ունես պատասխանատվության զգացում և հոգս ես կրում։ Եթե դու միայն կարծիքներ ունես իրողություններիվերաբերյալ և միայն ցանկանում ես անել բաներ և միշտ մեծ փառասիրություններ ունես, բայց չես կարողանում դրանք հասցնել ավարտին, և չգիտես՝ ինչպես ջանք գործադրել ու գին վճարել, և պատրաստ չես որևէ գին վճարել. եթե միշտ ցանկանում ես, որ քո ուղեղն ու սիրտը հանգիստ վիճակում լինեն, եթե սիրում ես անգործ ու ազատ լինել, հարմարավետ կյանք ունենալ և չես սիրում անհանգստանալ կամ զբաղված լինել և վախենում ես հոգնածությունից ու դժվարությունից, ապա դու պիտանիչես առաջնորդող լինելու համար և անկարող կլինես թե՛ ուսերին վերցնել, թե՛ կատարել առաջնորդողների աշխատանք։
Մենք այժմ եզրահանգեցինք երկու չափանիշի՝ դատելու համար, թե արդյոք առաջնորդողը համապատասխանում է չափանիշներին. արդյոք նրանք ընդունակ են իրական աշխատանք կատարելու և արդյոք կատարում են իրական աշխատանք։ Եթե մարդիկ հասկանում են այս երկու չափանիշները, ապա նրանց համար պետք է լիովին պարզ լինի` արդյոք ընդունակ եմ լինելու առաջնորդող, ինչպես նաև՝ արդյոք նրանք ընդունակ են լավ կատարելու եկեղեցու աշխատանքը, հիմնովին իրագործելու իրենց պարտականությունները և համապատասխանելու չափանիշներին որպես առաջնորդող՝ այդպիսին դառնալուց հետո։ Նրանց, ովքեր ներկայումս ծառայում են որպես առաջնորդողներ և մշակներ՝ մի՞թե այժմ ունե՞ք որոշ ուղիներ և որոշ սկզբունքներ այն բանի համար, թե ինչպես չափել՝ արդյոք որոշակի իրական աշխատանք կատարել եք և իրագործել եք առաջնորդողների և մշակների պարտականությունները։ Առաջնորդողների և մշակների այս ութ պարտականությունների մասին հաղորդակցվելու միջոցով պետք է կարողանաք գնահատել, թե ինչ դրսևորումներ են ի ցույց դնում կեղծ առաջնորդողները, և եզրակացնել, թե կոնկրետ ինչպես պետք է առաջնորդողներն ու մշակները կատարեն իրենց աշխատանքը, ինչպես նաև՝ ինչն է ձեր աշխատանքում թերի, անբավարար կամ ոչ բավականաչափ հատուկ, և ինչպես պետք է կատարեք աշխատանքն այսուհետ. դուք պետք է ունենաք առնվազն այս պատկերացումները։ Եթե չունեք եզրակացություններ կամ պատկերացումներ այն մասին, թե ինչպես լինել առաջնորդող կամ մշակ կամ ինչպես իրագործել առաջնորդողների և մշակների պարտականությունները, ապա նշանակում է, որ ձեր արժանիքը չի համապատասխանում առաջադրանքին։ Ավելին, եթե լիովին շփոթված եք, թե ինչպես զանազանել կեղծ առաջնորդողներին, ապա սա էլ ավելի է ցույց տալիս, որ ձեր արժանիքը թույլ է։ Կա նաև մի հատուկ հանգամանք. կան ոմանք, ովքեր, չնայած լսած լինելով այս հաղորդակցությունները, չունեն վճռականություն՝ ձգտելու ճշմարտությանը կամ իրագործելու առաջնորդողների և մշակների պարտականությունները, ովքեր պարզապես լուրջ չեն վերաբերվում հարցին կամ սրտին մոտ չեն ընդունում։ Նրանք մտածում են. «Ինձ չի հետաքրքրում, թե ով է կեղծ առաջնորդող։ Ամեն դեպքում, եթե ես դառնայի առաջնորդող, ես պարզապես կանեի այն, ինչ Վերևն ինձ կասեր անել։ Կարիք չէր լինի, որ այդքան ջանք գործադրեի կամ այդքան միտք ծախսեի»։ Երբ նրանք լսում են քարոզներ, պարզապես ի միջի այլոց են անում և ժամանակ են սպանում և փոքր ի շատե գիտեն, թե հատուկ ինչի մասին է քարոզը, բայց նրանք չափազանց ծույլ են՝ եզրակացնելու, թե ինչ ճշմարտությունների և մարդու նկատմամբ Աստծու պահանջների մասին է հաղորդակցվում, և նրանք պատրաստ չեն այս իրողությունները սրտին մոտ ընդունել։ Նրանք մտածում են. «Այս հարցերը զանազանելը չափազանց մեծ գլխացավանք է։ Ամեն դեպքում, ես ինքս ինձնից միայն մեկ բան եմ պահանջում, և դա այն է, որ չարիք չգործեմ, խաթարումներ և խառնաշփոթներ չպատճառեմ և ամբոխից չառանձնանամ, և դա բավական է։ Դա այնքան պարզ է։ Սա ապրելու հիանալի միջոց է. ես ինքս ինձ մեծ պահանջներ չեմ ներկայացնում»։ Սա նրանց միակ տեսակետն է, անկախ նրանից, թե ինչպես են լսում քարոզներ, և ոչ ոք չի կարող փոխել նրանց. անկախ նրանից, թե ինչպես ես հաղորդակցվում ճշմարտության մասին, ինչ մեթոդ ես օգտագործում հաղորդակցվելու համար կամ ինչի մասին ես հաղորդակցվում, դու չես կարող դիպչել նրանց սրտին. նրանց չի անհանգստացնում` արդյոք լսում են այս խոսքերը, թե ոչ, նրանց համար դա քիչ տարբերություն ունի։ Այս տեսակի մարդը պարզապես մի կերպ է գոյությունը քարշ տալիս կյանքում, և նրանք ոչինչ լուրջ չեն ընդունում։ Էլ չենք խոսում առաջնորդողների և մշակների ութ պարտականությունների շուրջ հաղորդակցվելու մասին. նույնիսկ եթե հաղորդակցվենք դրանց բոլորի մասին, նրանք, միևնույն է, չեն հասկանա և ի վիճակի չեն լինի եզրակացնել որևէ սկզբունք կամ ուղի։ Նման մարդիկ չեն սիրում դրական բաներ, նրանք հետաքրքրված չեն և չեն կարող որևէ էներգիա հավաքել, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանը կամ որևէ դրական բանի, և փոխարենը նրանք որոշակի հետաքրքրություն ունեն ուտելու, խմելու և հաճույք փնտրելու նկատմամբ։ Առաջնորդողների և մշակների ութ պարտականությունների մասին հաղորդակցվելով՝ մի կողմից մենք եզրահանգել ենք առաջնորդողների և մշակների որոշակի պարտականությունների, ինչպես նաև՝ ինչպես կատարել աշխատանքը և իրագործել սեփական պարտականությունները՝ որպես առաջնորդող կամ մշակ. մյուս կողմից ՝ եզրահանգել ենք որոշակի կոնկրետ դրսևորումների, որոնք ի ցույց են դրվում կեղծ առաջնորդողների կողմից։ Մենք այս պահին եզրահանգել են երկու հիմնական սկզբունքի, երկու չափանիշի՝ կեղծ առաջնորդողներին զանազանելու համար. մեկն այն է, թե արդյոք ինչ-որ մեկն ընդունակէ իրական աշխատանք կատարել, իսկ մյուսն այն է, թե արդյոք նրանք փաստացի իրական աշխատանք կատարում են ճշմարտության սկզբունքները հասկանալուց հետո։ Այս երկու չափանիշների կիրառումը մինչ օրս ամենապարզ և ամենահարմար մեթոդն է՝ գնահատելու համար` արդյոք ինչ-որ մեկը կեղծ առաջնորդող է, թե ոչ։
Իններորդ կետ. ճշգրիտ կերպով հաղորդել, հրապարակել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ ըստ դրա պահանջների՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և խթանում, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման կարգավիճակին (առաջին մաս)
Աշխատանքային կարգավորումների սահմանումը և հատուկ կետերը
Այսօր մենք կհաղորդակցվենք առաջնորդողների և մշակների իններորդ պարտականության մասին` «Ճշգրիտ կերպով հաղորդել, հրապարակել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ ըստ դրա պահանջների՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և խթանում, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման կարգավիճակին»։ Դիտարկելով այս պարտականությունն ամբողջության մեջ՝ ի՞նչ է պահանջվում առաջնորդողներից և մշակներից իրականացնել։ (Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները։) Այս պարտականության կիզակետն այն է, թե ինչպես իրականացնել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները. սա ամենակարևոր աշխատանքն է առաջնորդողների և մշակների համար։ Անկախ նրանից, թե ինչ մակարդակի առաջնորդող կամ մշակ է մարդը, որպես առաջնորդող կամ մշակ` նա միշտ կբախվի աշխատանքային կարգավորումների, ինչպես նաև աշխատանքային կարգավորումներն իրականացնելու հատուկ աշխատանքին։ Տարբեր աշխատանքային կարգավորումների իրականացումը վերաբերում է յուրաքանչյուր առաջնորդողի և մշակի աշխատանքին, և սա շատ կարևոր, շատ կոնկրետ և շատ հիմնարար աշխատանք է։ Հաշվի առնելով այս կետը՝ մի՞թե անհրաժեշտ չէ նախ հատուկ հաղորդակցվել այն մասին, թե ինչ են աշխատանքային կարգավորումները։ (Այո՛։) Ուրեմն, ի՞նչ են աշխատանքային կարգավորումները։ Որո՞նք են աշխատանքային կարգավորումների շրջանակն ու սահմանումը։ Որոշ մարդիկ ասում են. «Մի՞թե աշխատանքային կարգավորումների շրջանակը պարզապես չի ընդգրկում եկեղեցու աշխատանքի հետ կապված որոշակի առաջադրանքներ և բովանդակություն։ Եվ մի՞թե աշխատանքային կարգավորումները պարզապես այս առաջադրանքներն ու բովանդակությունը կարգավորելն ու հրապարակելը չեն»։ Ի՞նչ եք կարծում այս մեկնաբանության մասին։ Մի՞թե ամբողջովին բառեր և վարդապետություններ չեն։ (Այո՛, այդպես է։) Իսկ ի՞նչ է նշանակում «բառեր և վարդապետություններ»։ Նշանակում է, որ թեև այս մեկնաբանության ոչ մի բառ սխալ չի հնչում, այն լսելուց հետո դու դեռ չես հասկանում. դա ճիշտ նույնն է, ասես, այն ընդհանրապես չի մեկնաբանվել։ Եկեք նախ տանք աշխատանքային կարգավորումների սահմանումը գրավոր նկարագրության տեսքով, որպեսզի մարդիկ կարողանան հիմնական պատկերացում ունենալ դրա մասին՝ հասկանալու և իմանալու համար, թե կոնկրետ ինչ են աշխատանքային կարգավորումները։ Աշխատանքային կարգավորումներն Աստծու տան կողմից հատուկ աշխատանքի համար կազմված հատուկ ծրագրերն ու պահանջներն են. դրանք պետք է հաղորդվեն և իրականացվեն առաջնորդողների և մշակների կողմից և նաև այն պահանջներն են, առաջադրանքները և մեթոդները, որոնք հրապարակվում են եկեղեցու բոլոր անդամներին հատուկ աշխատանքի համար. սա է աշխատանքային կարգավորումների սահմանումը։ Իսկ ի՞նչ կետեր են ընդգրկված աշխատանքային կարգավորումներում։ Բոլորը գիտեն այս «կետեր» գոյականը, բայց մի՞թե չպետք է լինի որոշակի կոնկրետ բովանդակություն, որն ընդգրկված է այս կետերի շրջանակում։ (Այո՛։) Ի՞նչ բովանդակության մասին գիտեք։ (Կա ավետարանի աշխատանք, և կա ֆիլմերի արտադրության աշխատանք։) Երկու կետեր են։ (Կան նաև որոշակի պահանջներ՝ կապված եկեղեցական կյանքի և եկեղեցու վարչական կազմակերպությունների հիմնադրման հետ։) Ուրիշ ի՞նչ աշխատանք կա։ (Կա եկեղեցու մաքրման աշխատանք, ինչպես նաև որոշակի աշխատանք՝ կապված եկեղեցու կառավարման համակարգերի հետ։) Աշխատանքային կարգավորումների հատուկ բովանդակությունը հետևյալն է. առաջին կետ ՝ եկեղեցու վարչական աշխատանք։ Սա աշխատանքի ամենամեծ կետն է, և եթե վարչական աշխատանքը լավ չկատարվի, եկեղեցու աշխատանք ընդհանրապես չի լինի։ Երկրորդ կետ՝ աշխատակազմի աշխատանք։ Սա աշխատանքի մեծ կետ է։ Երրորդ կետ՝ ավետարանի աշխատանք։ Սա նույնպես աշխատանքի մեծ կետ է։ Չորրորդ կետ՝ տարատեսակ մասնագիտական աշխատանքներ։ Այս աշխատանքի շրջանակը որոշ չափով մեծ է, և այն ներառում է ֆիլմերի արտադրություն, տեքստային աշխատանք, թարգմանություն, երաժշտություն, տեսանյութերի արտադրություն, արվեստ և այլն։ Հինգերորդ կետ՝ եկեղեցական կյանք։ Վեցերորդ կետ՝ գույքի կառավարման աշխատանք։ Յոթերորդ կետ՝ մաքրման աշխատանք։ Ութերորդ կետ՝ արտաքին գործեր։ Իններորդ կետ՝ եկեղեցու բարեկեցություն։ Օրինակ՝ ինչպես է եկեղեցին լուծում եղբայրների և քույրերի տներում առաջացած դժվարությունները, և ինչ է անում եկեղեցին դրանց վերաբերյալ, ինչպես նաև բանտում գտնվող եղբայրներին և քույրերին այցելելը և նրանց ընտանիքներին խնամելը և այլն. այս ամենը մտնում է եկեղեցու բարեկեցության մեջ։ Տասներորդ կետ՝ արտակարգ իրավիճակների ծրագրեր։ Երբեմն եկեղեցին կհրապարակի որոշակի արտակարգ միջոցներ։ Օրինակ՝ երբ համավարակը սկսվեց, եկեղեցին ընդունեց մեկուսացման համապատասխան համակարգ։ Նման բոլոր ծրագրերը մտնում են արտակարգ իրավիճակների աշխատանքի մեջ։ Աշխատանքային կարգավորումները հիմնականում ներառում են այս տասը կետերը։ Ցանկացած այլ փոքր կետ կամ հատուկ հանգամանք ներառված է այս տասի մեջ. հիմնականում եկեղեցու աշխատանքը ներառում է այս տասը հիմնական կետերը։ Սրանք հիմնականում Աստծու տան կողմից հրապարակված տարբեր աշխատանքային կարգավորումների շրջանակն են, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Այժմ, երբ այս կետերը հաստատվել են, դուք բոլորդ պետք է փոքր-ինչ հասկանաք Աստծու տան աշխատանքային կարգավորումները և իմանաք, որ սրանք Աստծու տան աշխատանքի հիմնական կետերն են։ Սա այն պահանջների շրջանակն է, որն Աստծու տունն ունի առաջնորդողների և մշակների պարտականությունների վերաբերյալ։ Սրա ենթիմաստն այն է, որ, որպես առաջնորդող կամ մշակ, քո աշխատանքի շրջանակը և այն պարտականությունները, որոնք պետք է իրագործես, չեն կարող առանձնացվել աշխատանքային կարգավորումներում ներառված այս կետերից. այս բոլոր կետերն անհրաժեշտ են։ Բացի աշխատանքի այս կետերից, այն բաներից, որոնք պատրաստ ես անել, արա՛ փոքր-ինչ այն ամենից, ինչ կարող ես լավ անել, իսկ Աստծու տունը լրացուցիչ պահանջներ չունի քո պարտականության կատարման համար։ Հետևաբար, մինչ դու կատարում ես քո աշխատանքը, պետք է խորհես, թե ինչպես իրականացնել աշխատանքի այս կետերը, ինչ է պահանջվում Աստծու տան աշխատանքային կարգավորումներով, ինչ հատուկ աշխատանք պետք է անես, ինչպես իրականացնել այն, արդյոք այն լավ է իրականացվում, որն է ընթացիկ առաջընթացը, արդյոք հետևել ես աշխատանքին, արդյոք կա աշխատանքի որևէ կետ, որը լավ չի արվել, կամ որում կան շեղումներ և թերություններ, և արդյոք աշխատանքի այդ կետին մասնակցող բոլորն իրականում աշխատանք են կատարում. պետք է միշտ խորհես այս բաների մասին։ Այժմ, երբ հասկացել եք աշխատանքային կարգավորումներում ներառված աշխատանքի հատուկ կետերը, մի՞թե անհրաժեշտ է, որ Ես պարզ բացատրություն տամ այս կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Կամ գուցե մտածում եք. «Մենք այսքան տարի առնչվել ենք աշխատանքի այս կետերին և հասկանում ենք դրանք բոլորը. կարիք չկա դրանք նորից բացատրելու. փոխարենը հաղորդակցվեք ինչ-որ կարևոր բանի մասին։ Այս թեման այնքան էլ կարևոր չէ, կապ չունի՝ գիտենք դրա մասին, թե ոչ, և մենք չենք ուզում լսել դրա մասին»։ Մի՞թե անհրաժեշտ է ավելի մանրամասն բացատրել այս թեման։ (Այո՛։) Քանի որ անհրաժեշտ է, եկեք խոսենք դրա մասին պարզ բառերով։ Ես կընտրեմ որոշ կետեր, որոնց համեմատաբար անծանոթ եք, որոնք այնքան էլ հատուկ չեն, որոնք մի փոքր վերացական են, և ես կհաղորդակցվեմ դրանց մասին։
I. Վարչական աշխատանք
Եկեք սկսենք՝ հաղորդակցվելով առաջին կետի՝ վարչական աշխատանքի մասին։ Վարչական աշխատանքը համեմատաբար վերացական է և ոչ բավականաչափ կոնկրետ, և շատ մարդիկ չեն հասկանում այն։ Մասնավորապես, նրանք, ովքեր միայն կարճ ժամանակ են հավատացել Աստծուն, իրականում չգիտեն եկեղեցու կազմավորման և դրա վարչական աշխատանքի մասին և չգիտեն, թե ինչ է վարչարարությունը։ Այս վարչարարությունը նույնը չէ, ինչ Աստծու կողմից հրապարակված կառավարչական հրամանագրերը։ Այս վարչական աշխատանքը հիմնականում ներառում է Աստծու տան հատուկ դրույթները եկեղեցիներ հիմնելու աշխատանքի վերաբերյալ։ Իսկ ո՞րն է այս հատուկ դրույթների բովանդակությունը։ Դրանք ներառում են, թե ինչպես են բաժանվում եկեղեցիները, քանի մարդ կա յուրաքանչյուր եկեղեցում, ինչպես են եկեղեցիներին անուններ տրվում և այլն։ Աշխատանքային կարգավորումներում սահմանվել է, որ եկեղեցիները բաժանվեն՝ ըստ իրենց բնական աշխարհագրական միջավայրի, ընդ որում՝ միմյանց համեմատաբար մոտ ապրող 30-ից 50 մարդ դասակարգվում է որպես մեկ եկեղեցի։ Օրինակ՝ ենթադրենք, որ Ա տարածքը ներառում է երեք կամ չորս գյուղ. եթե այս գյուղերն ունեն 50 հավատացյալ, ապա նրանք կարող են դասակարգվել որպես մեկ եկեղեցի։ Նրանք կունենան հավաքույթներ անցկացնելու իրենց սեփական ժամերն ու վայրերը, կունենան եկեղեցու առաջնորդողներ և սարկավագներ, ինչպես նաև հատուկ եկեղեցական աշխատանք, և նրանք բոլորը միասին կկառավարվեն այս եկեղեցու կողմից։ Սա եկեղեցիների բաժանման և եկեղեցիներում անդամների թվի վերաբերյալ դրույթն է։ Միևնույն ժամանակ, այս եկեղեցին կգտնվի որոշակի շրջանի պատասխանատվության ներքո՝ կախված նրանից, թե որտեղ է այն գտնվում, և այդ շրջանը պատասխանատու կլինի այդ եկեղեցու բոլոր տարբեր աշխատանքների համար, ինչպիսիք են այնտեղի եկեղեցական կյանքը, արդյոք առաջնորդողներն ու սարկավագները հարմար են, Աստծու խոսքերի գրքերի բաշխումը, տարբեր աշխատանքային կարգավորումների իրականացումը և Վերևի պահանջների հաղորդումը և այլն։ Աստծու տունն ունի հատուկ աշխատանքային կարգավորումներ այնպիսի բաների համար, ինչպիսիք են շրջան կազմող եկեղեցիների թիվը և տարածաշրջան կազմող շրջանների թիվը, ինչպես նաև տարածաշրջանների պատասխանատվությունը շրջանների համար և շրջանների պատասխանատվությունը վարչական միավորներ համարվող եկեղեցիների համար են։ Պարզ ասած՝ սա կոչվում է վարչական աշխատանք, և այն մտնում է առաջնորդողների և մշակների պարտականությունների շրջանակի մեջ։ Ուրեմն, որո՞նք են այն պարտականությունները, որոնք առաջնորդողներն ու մշակները պետք է իրագործեն։ Նրանք պետք է բաժանեն եկեղեցիները՝ հիմնվելով դրանց բնական աշխարհագրական միջավայրի և դիրքի վրա՝ համաձայն աշխատանքային կարգավորումների։ Եթե եկեղեցում մարդկանց թիվը ժամանակի ընթացքում շարունակում է աճել, ապա եկեղեցին պետք է նորից բաժանվի՝ հիմնվելով մարդկանց թվի և աշխարհագրական միջավայրի վրա։ Օրինակ՝ եթե եկեղեցին 50-ից աճում է մինչև 80 մարդ, այն պետք է բաժանվի երկու եկեղեցու։ Եթե այս երկու եկեղեցիներն ընդհանուր առմամբ 80-ից աճում են մինչև 150 մարդ, ապա դրանք պետք է բաժանվեն երեք եկեղեցու։ Եթե եկեղեցին աճում է մինչև 70, 80 կամ 100 մարդ և դեռ չի բաժանվել երկու եկեղեցու, ապա մի՞թե դա ցույց չի տալիս, որ այս եկեղեցու առաջնորդողներն ու մշակները չեն հասկանում Աստծու տան վարչական աշխատանքը։ (Ցույց է տալիս։) Նման ժամանակներում առաջնորդողներն ու մշակները պետք է կարդան այս թեմայի վերաբերյալ աշխատանքային կարգավորումները. աշխատանքային կարգավորումների վերաբերյալ եկեղեցու ձեռնարկը պարունակում է հատուկ դրույթներ։ Եթե եկեղեցին բաժանվում է երկու նոր եկեղեցու, ապա յուրաքանչյուր եկեղեցի պետք է ընտրի անհրաժեշտ առաջնորդողներ և մշակներ, ինչպիսիք են եկեղեցու առաջնորդողները, սարկավագները և այլն։ Ուրեմն, ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու մշակները։ Նրանք պետք է իմանան և ըմբռնեն եկեղեցում մարդկանց թիվը և եկեղեցու հիմնադրման կարգավիճակը։ Սա եկեղեցու վարչական աշխատանքն է, և այն աշխատանքի ամենամեծ կետն է։ Պետք է լինի եկեղեցի այնտեղ, որտեղ Աստծու ընտրյալ մարդիկ են, և երբ եկեղեցին հիմնադրվում է, առաջնորդողներն ու մշակները պետք է պատասխանատվություն ստանձնեն այդ եկեղեցու աշխատանքի յուրաքանչյուր ոլորտի համար, ինչպիսիք են Աստծու խոսքերի գրքերի բաշխումը, եկեղեցու անդամների կառավարումը, աշխատանքային կարգավորումների իրականացումը, որպեսզի նրանք իմանան, թե որն է աշխատանքային կարգավորումների բովանդակությունը։ Վարչական աշխատանքը հիմնականում ներառում է եկեղեցիների հիմնադրումը, ինչպես նաև եկեղեցիների վարչական կազմակերպությունների և աշխատակազմի հիմնադրումը. սրանք բոլորը հատուկ առաջադրանքներ են վարչական աշխատանքի շրջանակներում։ Սովորաբար ի՞նչ մարդիկ են ավելի շատ բախվում աշխատանքի այս կետին։ Նոր հավատացյալների եկեղեցիները, ավետարանի խմբերը, ինչպես նաև տարածաշրջանային առաջնորդողները, շրջանային առաջնորդողները և եկեղեցու առաջնորդողներն այն տարածքներում, որտեղ ավետարանը տարածվում է, բոլորն ավելի շատ են բախվում այս աշխատանքին։ Ավելին, վարչական աշխատանքը ներառում է նաև հատուկ գործ, որն է՝ եկեղեցիները բաժանել լրիվ դրույքով պարտականություն կատարող եկեղեցիների, կես դրույքով պարտականություն կատարող եկեղեցիների, սովորական եկեղեցիների և Բ խմբերի, և սա ևս մեկ գործ է, որը պետք է կատարվի առաջնորդողների և մշակների կողմից։ Առաջնորդողներն ու մշակները պետք է ըմբռնեն, թե ինչպես բաժանել եկեղեցիները, և եկեղեցիները բաժանելու սկզբունքն այն է, որ մարդկանց բաժանեն տարբեր եկեղեցիների՝ հիմնվելով նրանց կատարած պարտականությունների տարբերությունների վրա, առանձնացնեն պարտականություն կատարող մարդկանց նրանցից, ովքեր չեն կատարում, և իրենց պարտականությունը լրիվ դրույքով կատարող մարդկանց նրանցից, ովքեր իրենց պարտականությունը կատարում են կես դրույքով. սա ևս մեկ հատուկ և կոնկրետ վարչական գործ է։
II. Աշխատակազմի աշխատանք
Երկրորդ կետ՝ աշխատակազմի աշխատանք։ Այս կետը վերաբերում է բոլոր մակարդակներում առաջնորդողների և մշակների ընտրությանը, նշանակմանը և ազատմանը։ Աշխատանքային կարգավորումները տրամադրում են հատուկ դրույթներ ընտրական համակարգերի համար, թե ինչպիսի մարդկանց ընտրել որպես առաջնորդողներ և մշակներ, և ընտրությունների մեթոդներն ու կոնկրետ պահանջները։ Կան նաև որոշակի հատուկ հանգամանքներ, օրինակ՝ ի՞նչ պետք է արվի, եթե եղբայրներն ու քույրերը նոր են հանդիպել միմյանց և շատ լավ չեն ճանաչում իրար և չեն կարող ընտրության միջոցով ընտրել հարմար առաջնորդողներ և մշակներ։ Այդ դեպքում մարդկանց կարող են առաջ տանել և նշանակել՝ ստուգելով, թե ով է համեմատաբար հարմար առաջնորդող լինելու համար, և ապա ավելին իմանալով նրանց մասին, հաղորդակցվելով և պարզ ստուգումներ անցկացնելով, որից հետո կարող են նշանակվել։ Ավելին, երբ Վերևը կազմակերպում է մեծ ծրագիր կամ նշանակում է մի քանի հոգու` որպես ղեկավարներ, սա հատուկ աշխատանքային կարգավորում է։ Կա ևս մեկ հատուկ հանգամանք, և այն է, երբ ինչ-որ մեկը զեկույց է գրում Վերևին՝ նկարագրելով, թե ինչպես այսինչ առաջնորդողն իրական աշխատանք չի կատարում և քայլում է հակաքրիստոսի ճանապարհով, և Վերևը հրապարակում է աշխատանքային կարգավորում՝ սա հաստատելուց հետո զեկուցված առաջնորդողին իր պաշտոնից ազատելու համար։ Սա ևս մեկ աշխատանքային կարգավորում է՝ կապված աշխատակազմի աշխատանքի հետ։ Կարճ ասած՝ աշխատակազմի հետ կապված աշխատանքը ներառում է բոլոր մակարդակներում եկեղեցում առաջնորդողների և մշակների ընտրությունը, նշանակումը և ազատումը։ Աշխատանքի այս կետը համեմատաբար պարզ է, և այն հեշտ է հասկանալ։
III. Ավետարանչական աշխատանք
Երրորդ կետ, ավետարանչական աշխատանք։ Ավետարանչական աշխատանքն Աստծու տանը վարչական աշխատանքից և անձնակազմի աշխատանքից հետո առաջին մեծ որոշակի մասնագիտական աշխատանքն է։ Այս աշխատանքի համար Աստծու տունը հաջորդական բազմաթիվ աշխատանքային կարգավորումներ է սահմանել՝ կատարելով որոշակի աշխատանքային կարգավորումներ ավետարանը հավանական ընդունողների, ավետարանը քարոզելու աշխարհագրական շրջանակի, նաև ավետարանը քարոզելու ուղիների և միջոցների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ աշխատանքային կարգավորումներում Աստծու տունն ունի նաև որոշակի ձևակերպումներ, որոնք վերաբերում են ավետարանը քարոզելու համար պահանջվող Աստծու խոսքերի բոլոր տարբեր գրքերին, ֆիլմերին ու տեսանյութերին և ժամանցային ծրագրերին, և նույնիսկ ունի ձևակերպումներ ավետարանը հավանական ընդունողների տարբեր տեսակի տարածված պատկերացումների և հաճախ տրվող հարցերի վերաբերյալ։ Որոշ ձևակերպումներ գուցե որոշակիորեն գրավոր չներկայացվեն, սակայն դրանցից շատերն առկա են բանավոր և խոսքային հաղորդակցության մեջ։ Ավետարանչական աշխատանքը միշտ առաջ է ընթանում և շարունակվում, և այս աշխատանքի առաջընթացին զուգահեռ Աստծու տունը ստեղծել է աշխատանքային որոշակի կարգավորումներ և դրույթներ անընդհատ ծագող և անընդհատ առերեսվող խնդիրների վերաբերյալ, նաև որոշակի հատուկ պահանջներ ու առաջադրանքներ է ներկայացրել ավետարանի աշխատողներին, ավետարանի սարկավագներին և ավետարանչական աշխատանքի վերակացուներին։ Թեև այս հետագա փուլում Աստծու տունը շատ բան չի ասում ավետարանչական աշխատանքի կարգավորումների մասին, ճշմարտության այս կողմի շուրջ շատ հաճախ են հաղորդակցվում եկեղեցում։ Մասնավորապես, երբ ավետարանը սկսեց տարածում ունենալ արտասահմանում, Աստծու տունը որոշակի աշխատանքային կարգավորումներ համաձայնեցրեց տարբեր լեզուներով թարգմանչական աշխատանքի համար։ Տարբեր օտար լեզուներին ծանոթ թարգմանիչները և ավետարանի աշխատողները ջանք չեն խնայում՝ այս տեսակի աշխատանքում համագործակցելու համար, իսկ Աստծու տունը ներդրել է բազմաթիվ այսպիսի մարդկային ռեսուրսներ՝ ավետարանչական աշխատանքում համագործակցելու համար, և սա համապատասխանում է Աստծու տան աշխատանքային կարգավորումներին։ Կարճ ասած՝ Վերևը միշտ անձամբ է ուղղորդում, հարցուփորձ անում, հետևում և վերահսկում ավետարանը տարածելու աշխատանքը։ Ուստի որո՞նք են այն պարտականությունները, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, երբ խոսքը վերաբերում է աշխատանքի այս կետին։ Ավետարանչական աշխատանքի համար վերակացու ունենալը չի նշանակում, որ առաջնորդողներն ու աշխատողները կարող են լիովին անտարբեր լինել, ուշադրություն չդարձնել աշխատանքին, հարցուփորձ չանել դրանից և պարզապես անտեսել այն՝ մտածելով. «Թո՛ղ աշխատանքն ընթանա իր հունով։ Միևնույն է, դա ինձ հետ կապ չունի։ Ես պատասխանատու եմ եկեղեցական կյանքի և տարատեսակ մասնագիտական աշխատանքների համար։ Իմ հոգսը չէ, եթե ավետարանչական աշխատանքի հետ կապված խնդիրներ կան»։ Մի՞թե դա լավ է։ (Ո՛չ։) Սա պարտականության մեջ անտարբեր լինել է։ Աստծու տան ողջ աշխատանքից ամենակարևոր աշխատանքային կետը, որի վրա առաջնորդողներն ու աշխատողները պետք է կենտրոնանան, ավետարանչական աշխատանքն է։ Միգուցե անմիջականորեն չես նշանակվել պատասխանատու այս աշխատանքի համար, բայց դու պետք է հարցուփորձ անես, թե ինչպես է այն ընթանում և առաջընթացի ինչ կարգավիճակում է․ պետք է հետամուտ լինես կատարմանը, տեղեկանաս և տիրապետես այս ամենին։ Հատկապես որոշ կարևոր աշխատակիցների առնչությամբ, ինչպես, օրինակ՝ ավետարանչական թիմերի ավետարանի քարոզիչների ու ջրողների, ինչպես նաև ավետարանչական աշխատանքի վերակացուների առնչությամբ, դու պետք է միշտ ժամանակին տիրապետես նրանց իրավիճակներին, և եթե այս աշխատակիցների հետ կապված խնդիրներ ծագեն, պետք է անմիջապես լուծում տաս դրանց։ Դու չպետք է ձեռքերդ լվանաս այս աշխատանքից այն հանձնարարելուց հետո։ Ավելին՝ պետք է կանոնավոր կերպով ստուգես և ուղղորդես ավետարանը տարածելու աշխատանքում ներգրավված ավետարանի բոլոր քարոզիչներին, ներառյալ եկեղեցիներում գտնվողներին և առաջնագծի առցանց ավետարանի քարոզիչներին, ինչպես նաև յուրաքանչյուր թիմի ջրողներին։ Աստծու տան աշխատանքային կարգավորումներով վաղուց պահանջվել է, որ բոլոր ավետարանի քարոզիչներն ու ջրողները պետք է հատուկ կրթում անցնեն։ Ի՞նչ է նշանակում կրթում։ Դա նշանակում է, որ պետք է ապահովվի՝ ավետարանի քարոզիչներն ու ջրողները հստակ հասկացողություն ունենան տեսիլքների ճշմարտությունների վերաբերյալ և կարողանան հստակ բացատրել այս ամենը։ Եթե կա տեսիլքների ճշմարտությունների որևէ կողմ, որը նրանց համար լիովին պարզ չէ, ապա դրա շուրջ պետք է հաճախակի հաղորդակցություն տրվի, և որքան ավելի մանրամասն լինի ավետարանի քարոզիչների ու ջրողների հասկացողությունը, այնքան ավելի լավ։ Աստծու տունն ունի աշխատանքային կարգավորումներ դրա համար, այնպես չէ՞։ (Այո՛։) Ավետարանը տարածելու աշխատանքը հատուկ և բարդ աշխատանք է, որը ներառում է բազմաթիվ առանձին առաջադրանքներ։ Պետք է ապահովվի, որ յուրաքանչյուր առաջադրանք լավ կատարվի, և դրան ուշադիր հետևեն․ սա Աստծու հանձնարարությունն է։ Յուրաքանչյուր առաջադրանք պետք է լավ կատարվի, և պետք է ապահովվի, որ յուրաքանչյուր առաջադրանքի արդյունքները շարունակաբար բարելավվեն․ միայն սա է համապատասխանում Աստծու մտադրություններին։ Բոլոր այլ տարատեսակ մասնագիտական աշխատանքների բոլոր այլ տեսակները, ինչպես օրինակ՝ ֆիլմարտադրությունը, տեքստային աշխատանքը, երաժշտությունը, արվեստը և թարգմանությունը, գոյություն ունեն ավետարանչական աշխատանքին աջակցելու և օժանդակելու համար, իսկ ավետարանչական աշխատանքը բոլոր աշխատանքների առաջնագծի աշխատանքն է։ Հետևաբար նրանք, ովքեր կատարում են տարբեր պարտավորություններ, պետք է լավ կատարեն իրենց սեփական աշխատանքը և հասնեն Աստծու պահանջած արդյունքներին։ Այսկերպ նրանք իրենց բաժինը կունենան ավետարանը տարածելու աշխատանքում։ Սրա պատճառն այն է, որ մասնագիտական աշխատանքի այս բոլոր այլ տարատեսակները գոյություն ունեն՝ ծառայելու ավետարանը տարածելուն, և այս ողջ աշխատանքը պետք է կենտրոնացած լինի ավետարանը տարածելու աշխատանքի վրա և շարունակաբար մատակարարում ապահովի դրա համար։ Այսօր ավետարանը քարոզելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ֆիլմերը և տարբեր տեսանյութերը ստեղծվում են կուլիսներում Աստծու բազմաթիվ ընտրյալ մարդկանց ջանքերի շնորհիվ։ Այն ամենը, ինչ այս մարդիկ անում են կուլիսներում, հզոր աջակցություն է ապահովում ավետարանը տարածելու աշխատանքի համար։ Նախկինում Աստծու տունը չուներ ֆիլմերի աշխատանքների տարբեր տեսակներ, չուներ շատ երգեր, ոչ էլ ուներ շատ փորձառական վկայության տեսանյութեր։ Այն պարզապես հիմնված էր ավետարանի աշխատողների վրա, որոնք շարունակաբար հաղորդակցություն էին տրամադրում։ Ավետարանի աշխատողները կխոսեին այնքան, մինչև իրենց բերանները չորանային, և ոչ միշտ կտեսնեին որևէ զգալի արդյունք, և դժվար էր որևէ մեկին ձեռք բերել։ Այն բանից հետո, երբ եկեղեցին թողարկեց բոլոր տեսակի տեսանյութեր, ավետարանչական թիմերի աշխատանքը համեմատաբար թեթևացավ և շատ ավելի հեշտացավ, քան նախկինում, իսկ աշխատանքի արդյունավետությունը բարձրացավ։ Որոշ մարդիկ համառ և պահպանողական են իրենց մտածելակերպում, և երբ դու ավետարան ես քարոզում նրանց, կարևոր չէ, թե ինչպես ես հաղորդակցվում ճշմարտության մասին, դա չի աշխատում, և նրանք պահպանում են իրենց պատկերացումները և հրաժարվում են ընդունել այն։ Ի՞նչ ես անում այդ ժամանակ։ Դու համոզում ես նրանց ավետարանի վկայության մեկ կամ երկու ֆիլմ դիտել, և նրանց պատկերացումները ենթարկվում են փոփոխության, և նրանք սկսում են լավ զգացողություն ունենալ ճշմարիտ ճանապարհի վերաբերյալ։ Երբ նրանք կրկին սկսում են փնտրել, նրանց սրտերում այլևս չկան մեծ արգելքներ կամ խոչընդոտներ, և երբ դու կրկին ճշմարտության մասին հաղորդակցվում ես նրանց հետ, նրանք կարող են հեշտությամբ ընդունել այն։ Ահա թե ինչու են արդյունքներն իսկապես ակնհայտ, երբ դու Աստծու տան արտադրած ֆիլմերը ցույց ես տալիս ավետարանը հավանական ընդունողներին կամ կարդում ես Աստծու խոսքերը նրանց համար կամ ցույց ես տալիս նրանց փորձառական վկայության տեսանյութեր․ այսպես վարվելն ավելի արդյունավետ է, քան քո՝ նրանց որևէ քանակությամբ խոսքեր ասելը։ Անկախ նրանից, թե ով է փնտրում և ուսումնասիրում ճշմարիտ ճանապարհը, նախ համոզի՛ր նրանց դիտել որոշ ֆիլմեր, իսկ հետո համոզի՛ր նրանց կարդալ ավելի շատ Աստծու խոսքեր՝ դրանով իսկ հարթելով ճանապարհը նրանց համար։ Դրանից հետո ճշմարտության մասին հաղորդակցվի՛ր նրանց հետ՝ նրանց պատկերացումներին լուծում տալու համար։ Սա ամեն ինչի ընթացքը շատ ավելի հարթ է դարձնում։ Մեր օրերում նրանք, ովքեր ուսումնասիրում են ճշմարիտ ճանապարհը, համացանցում արդեն դիտել են Աստծու տան կողմից արտադրած բազմաթիվ ֆիլմեր և վկայության տեսանյութեր և մասնավորապես կարդացել են Աստծու բազմաթիվ խոսքեր․ նախքան փնտրելու և ուսումնասիրելու համար գալը, նրանք արդեն իսկ լավ պատկերացում ունեն ճշմարիտ ճանապարհի վերաբերյալ և հիմնականում արդեն ճանաչել են, որ դա է ճշմարիտ ճանապարհը։ Արդյոք դուք որևէ բան հայտնաբերե՞լ եք սրանում։ Այս ֆիլմերը, Աստծու խոսքերի արտասանումների այս տեսանյութերը, փորձառական վկայության այս տեսանյութերը, օրհներգերի տեսանյութերը և այլնը, որոնք արտադրում է Աստծու տունը, այնքան արդյունավետ են Աստծու համար վկայություն կրելու գործում։ Կարիք չկա վատնելու այդքան շատ խոսք՝ հաղորդակցվելով և բանավիճելով ավետարանը հավանական ընդունողների հետ․ հենց որ նրանք դիտեն այս տեսանյութերը, ի վիճակի են ընդունելու ճշմարիտ ճանապարհը։ Սա շատ ժամանակ է խնայում ավետարանի քարոզիչների համար և ցույց է տալիս, որ ավետարանը քարոզելու ողջ օժանդակող աջակցությունն այնքան հզոր է։ Ավետարանը քարոզելու համար տարբեր տեսակի ռեսուրսների այնպիսի առատություն կա։ Ավետարանը հավանական շատ ընդունողներ ապշում են, երբ համացանցով ուսումնասիրում են Աստծու գործը, քանի որ Աստծու տան կայքում այնքան շատ բան կա, և բովանդակության այնպիսի՜ առատություն կա։ Աստծու խոսքերն առատ են, կա ամեն տեսակի ֆիլմերի և տեսանյութերի առատություն, և կա առատություն ու այն ամենը, ինչ քեզ անհրաժեշտ կլինի, երբ խոսքը վերաբերում է փորձառական վկայություններին։ Սա իսկապես Սուրբ Հոգու գործի և ուղղորդման արդյունքն է։ Այս ամենն իսկապես բխել է Աստծու գործից։ Կարևոր չէ, թե մեծ կարմիր վիշապը և կրոնական աշխարհը որքան անհիմն լուրեր են տարածում և արատավորում այն․ ամենն ապարդյուն է։ Ամեն դեպքում Աստծու տան բոլոր աշխատանքների միջոցով ձեռք բերած արդյունքները և քաղած պտուղները պարզ տեսանելի են բոլորի համար, և դրանք Աստծու խոսքերով իրագործված փաստեր են։
Թագավորության ավետարանը տարածելու աշխատանքում Աստծու տան բոլոր աշխատանքային կետերը կազմակերպված են շատ համակարգված ձևով և առաջ են ընթանում կանոնավոր կերպով։ Ավետարանը տարածելու աշխատանքը վճռորոշ, երկարաժամկետ և դժվարին աշխատանք է։ Հետևաբար, նրանք, ովքեր ստանձնում են ավետարանչական աշխատանքը, անկախ նրանից՝ վերակացուներ են, թե ավետարանի սովորական աշխատողներ, պետք է իրենց սրտերում հաստատեն այս աշխատանքի կարևորությունը։ Թեև աշխատում եք ավետարանի առաջնագծում և կատարում եք ձեր պարտավորությունները, ձեր թիկունքում, այսինքն՝ կուլիսներում, կան բազմաթիվ եղբայրներ և քույրեր, որոնք կատարում են տարբեր տեսակի օժանդակող աշխատանք և նրանք այն ուժն են, որն աջակցում է ավետարանը տարածելու աշխատանքին։ Ի՞նչ եմ ուզում ասել սրանով։ Աստծու տան ողջ աշխատանքը կենտրոնացած է ավետարանը տարածելու վրա, և Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց կատարած պարտավորությունները ծառայում են ավետարանը տարածելուն։ Պարտավորություն կատարող յուրաքանչյուր եղբայր և քույր ունի իր բաժինն ավետարանչական աշխատանքում, և աշխատանքի յուրաքանչյուր կետսերտորեն ու անմիջականորեն կապված է ավետարանչական աշխատանքի հետ։ Կարճ ասած՝ յուրաքանչյուր աշխատանք, ներառյալ բուն ավետարանչական աշխատանքը, պարտավորություն է, որը պետք է պատշաճ կատարվի՝ Աստծու գործի մասին վկայելու համար․ աշխատանքի ցանկացած կետ սերտորեն կապված է ամենակարևոր աշխատանքի հետ, որն Աստծու մասին վկայելն է։ Սա լիովին ճիշտ է։ Հետևաբար Աստծու տունն ավետարանը տարածելու աշխատանքը դնում է բոլոր աշխատանքների ցանկի առաջին տեղում, և այն առաջինն է Աստծու տան բոլոր տարբեր աշխատանքներից․ սա միանգամայն տեղին է։ Այն գլխավոր, դժվարին և երկարաժամկետ աշխատանք է, և Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրը, Աստծուն հետևող յուրաքանչյուր անձ պետք է ունենա տոկունություն, համբերություն և բավարար հավատք՝ այս աշխատանքը լավ կատարելուն պատրաստվելու և այս երկարատև պայքարը մղելու համար։ Անկախ նրանից՝ համառորեն շարունակում ես 10 տարի, 20 տարի, թե 30 տարի, պետք է միշտ հավատարիմ լինես Աստծուն, նվիրես քո կյանքն ու կյանքի ընթացքն ավետարանը տարածելու աշխատանքին և հավատարիմ լինես Աստծուն մինչև վերջ։ Սա կարևոր պատասխանատվություն է, որն Աստծուն հետևող յուրաքանչյուր մարդ իր պարտքն է համարում կրել ուսերին․ դա յուրաքանչյուրի պարտավորությունն է և նաև այն հանձնարարությունն է, որն Աստված լիազորում է յուրաքանչյուրին։
Իմ այս հաղորդակցության արդյունքում արդյոք բոլորդ ոգևորություն ունե՞ք ձեր սրտերում և արդյոք սկսե՞լ եք ավետարանչական աշխատանքը կարևոր համարել։ Որոշ մարդիկ նախկինում ասել են․ «Ես չեմ հասկանում որևէ տեխնիկական մասնագիտություն, ես չգիտեմ ինչպես խաղալ և չեմ կարող դերասան լինել, ամուր հիմք չունեմ, երբ խոսքը վերաբերում է բառերի օգտագործմանը, ուստի չգիտեմ ինչպես հոդվածներ գրել։ Ես չեմ հասկանում երաժշտությունը և էլ ավելի քիչ գիտեմ արվեստի մասին։ Քանի որ ոչ մի բանում հմուտ չեմ, ինձ նշանակեցին ավետարանչական թիմում։ Մի՞թե ավետարանչական թիմերը համարժեք չեն Աստծու տան մոռացված հետին դարակին։ Եվ քանի որ ինձ ուղարկել են մոռացված հետին դարակ, մի՞թե ես դեռ փրկության հասնելու որևէ հույս ունեմ»։ Մի՞թե այդպես է։ Եթե իսկապես այսպես ես հասկանում այս իրավիճակը, ապա սխալ ես հասկացել Աստծուն․ Ավետարանը քարոզելը յուրաքանչյուր մարդու պարտադիր պատասխանատվությունն է։ Եթե ոչ մի բանում հմուտ չես և չես հասկանում որևէ տեխնիկական մասնագիտություն, իսկ այն ամենը, ինչ կարող ես անել, ավետարան քարոզելն է, ապա քեզ կնշանակեն կատարել քո պարտավորությունն ավետարանչական թիմում։ Սա քո վերջին հնարավորությունն է, և դա արվում է ապահովելու համար, որ չվատնվես՝ որպես նյութի մի կտոր, և կարողանաս հնարավորինս շատ օգտակար լինել, որպեսզի առավելագույն չափով կատարես քո գործառույթը՝ որպես մարդ արարած։ Դու ոչ մի բանում հմուտ չես և դանդաղամիտ ես քո արած ամեն ինչում, բայց ի վիճակի ես լավ կատարելու ավետարան քարոզելու պարտավորությունը, և նույնիսկ եթե քեզ խնդրեն տեղեկություն հայթայթել ավետարանն ընդունողների մասին, կարող ես դա անել չտարբերվող սովորական ձևով և ավետարանը հավանական ընդունողներին, որոնց գտնում ես, փոխանցել ավետարանի քարոզիչներին։ Միևնույն ժամանակ կարող ես աստիճանաբար սովորել, թե ինչպես քարոզել Աստծու խոսքերի, Աստծու գործի և Աստծու մտադրությունների մասին և մարդկանց բերել Աստծու առաջ։ Մի՞թե սա չէ քո պարտավորությունը։ Այլ մարդիկ որոշ արդյունքներ են տալիս՝ ներգրավվելով տեքստային աշխատանքի, ֆիլմարտադրության աշխատանքի և այլ տեսակի աշխատանքների մեջ, բայց դու չգիտես ինչպես անել այս ամենը և չունես հատուկ տաղանդներ կամ շնորհներ, սակայն նվիրում ես քո ուժն ավետարանչական աշխատանքին, ջանք չես խնայում և կատարում ես քո պարտավորությունը, նաև ստանձնում ես Աստծուց տրված քո հանձնարարությունը. մի՞թե սրանք բարի գործեր չեն։ Սրանք նույնպես բարի գործեր են, և Աստված կհիշի դրանք։ Սա այս խոսքերի կատարումն է` Մարդկանց կատարած պարտավորություններում ազնվականության կամ ստորության տարբերակումներ չկան։ Միակ կարևորն այն է, թե արդյոք հավատարիմ ես քո պարտավորության մեջ և արդյոք կատարում ես այն չափանիշին համապատասխան ձևով։ Աստված բոլորին վերաբերվում է արդարացիորեն և հավասարապես։ Քանի որ ոչինչ չես կարող անել, քեզ խնդրում են ավետարանը քարոզել․ դա արվում է, որպեսզի կարողանաս կատարել քո վերջին հնարավոր գործառույթն այն հանգամանքներում, երբ ի վիճակի չես ստանձնելու որևէ այլ պարտավորություն։ Այսկերպ քեզ հնարավորություն և հույսի նշույլ է տրվում. քեզ չեն զրկում քո պարտավորությունը կատարելու իրավունքից։ Աստված դեռ հանձնարարություն ունի քեզ համար և Նա կանխակալ չէ տրամադրված քո նկատմամբ։ Հետևաբար նրանք, ովքեր նշանակված են ավետարանչական թիմերում, չեն ուղարկվում մոռացված հետին դարակ, ոչ էլ թողնում են նրանց, այլ ավելի շուտ նրանք կատարում են իրենց պարտավորությունը մեկ այլ վայրում։ Հաղորդակցվելով ավետարանչական աշխատանքի աշխատանքային կարգավորումների մասին՝ մի՞թե այժմ լավ հայացքով եք նայում ավետարանչական աշխատանքին և այլևս որևէ թյուրիմացություն չունեք դրա վերաբերյալ։ (Այո՛։) Ուրեմն, մի՞թե պատրաստվում եք ինքնագոհ զգալու դրա համար։ Անկախ նրանից, թե մարդիկ ինչ պարտավորություն են կատարում, նրանցից Աստծու պահանջները չեն փոխվում. Աստված ցանկանում է նրանց հավատարմությունը և անկեղծությունը։ Եթե ասում ես․ «Ես աննկատ եմ մնում, ինքնագոհ չեմ զգա, ես պարզապես անում եմ Աստծու՝ ինձնից պահանջածը», բայց չունես հավատարմություն, անկեղծություն, ապա այդպես չի լինի։ Անկախ նրանից, թե ինչպես ես հասկանում ավետարանչական աշխատանքը, ամեն դեպքում եթե սկսես ունենալ հավատարմություն և անկեղծություն, ապա քո պարտավորության կատարումը կհամապատասխանի չափանիշին։ Անկախ նրանից, թե որքան լավ ես վերաբերվում ավետարանը քարոզելու պարտավորությանը, կամ որքան դրական է քո վերաբերմունքը դրա նկատմամբ, եթե չես կարող դիմանալ դժվարություններին և չունես տոկունություն ու հավատարմություն, ապա այդպես ևս չի լինի։ Հետևաբար կապ չունի, թե որտեղ ես գտնվում, որ ժամին կամ ինչ վայրում, ինչ մարդկանց հետ ես շփվում և ինչ պարտավորություն ես կատարում։ Աստված միշտ կտեսնի քեզ և կզննի քո ծածուկ սիրտը։ Մի՛ մտածիր՝ քանի որ ավետարանչական թիմի անդամ ես, Աստված ուշադրություն չի դարձնում քեզ կամ որ Աստված չի կարող տեսնել քեզ, և ուստի, կարող ես անել այն, ինչ ուզում ես։ Եվ մի՛ մտածիր՝ եթե նշանակված ես ավետարանչական թիմում, այլևս փրկվելու հույս չունես, և ապա բացասաբար մի՛ վերաբերվիր դրան։ Այս երկու մտածելակերպն էլ սխալ է։ Անկախ նրանից, թե որտեղ ես գտնվում, կամ ինչ պարտավորություն է քեզ հանձնարարված կատարել, դա այն է, ինչ պետք է անես և պետք է անես ջանասիրաբար ու պատասխանատվությամբ։ Քեզնից Աստծու պահանջները չեն փոխվում, և ուստի քո հնազանդությունն Աստծու կարգավորումներին նույնպես չպետք է փոխվի։ Ավետարանի աշխատողների կարգավիճակը նույնն է, ինչ այլ պարտավորություններ կատարողներինը․ մարդու արժեքը չի չափվում նրա կատարած պարտավորությունով, այլ ավելի շուտ նրանով, թե արդյոք նա ձգտում է ճշմարտությանը և տիրապետում է ճշմարտության իրականությանը։ Սա այն ամենն է, ինչի մասին Ես կհաղորդակցվեմ ավետարանչական աշխատանքի՝ այս մեծ և որոշակի աշխատանքի վերաբերյալ։
IV. Տարատեսակ մասնագիտական աշխատանքներ
Չորրորդ կետ. տարատեսակ մասնագիտական աշխատանքներ։ Սա ներառում է ֆիլմարտադրություն, տեքստային աշխատանք, երաժշտություն, արվեստ, թարգմանություն և այլն։ Որոշ մարդիկ ասում են․ «Մենք՝ դերձակներս, նույնպես ներգրավված ենք ֆիլմարտադրության աշխատանքում։ Մի՞թե հագուստ պատրաստելը համարվում է աշխատանքի տեսակ»։ Հագուստ պատրաստելը ներառված է ֆիլմարտադրության և երաժշտության աշխատանքների տեսակների մեջ․ դա օժանդակ աշխատանքի տեսակ է, որը համագործակցում է այս տեսակի աշխատանքների հետ։ Յուրաքանչյուր փուլում Աստծու տունն ունի որոշակի աշխատանքային կարգավորումներ այս տեսակի մասնագիտական աշխատանքների որոշակի պահանջների վերաբերյալ։ Որոշները հաղորդվում են գրավոր, իսկ որոշներն էլ բանավոր հաղորդվում են հավաքույթների ժամանակ հաղորդակցության միջոցով։ Ինչպես էլ որ դրանք հաղորդվեն, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն դրանց պատասխանատվությունը, գրանցեն Աստծու տան կողմից այս աշխատանքային կետի համար ներկայացված որոշակի պահանջները և կարգի բերեն այս գրառումները և ապա տրամադրեն դրանց վերաբերյալ կոնկրետ հաղորդակցություն և ներգրավվեն դրանց որոշակի իրականացման մեջ։ Սա նույնպես մեծ աշխատանք է և երկրորդ որոշակի աշխատանքն է, որը գալիս է ավետարանչական աշխատանքից հետո։ Ինչ վերաբերում է այս որոշակի աշխատանքին, Աստծու տունը պահանջում է, որ տարբեր մասնագիտություններով զբաղվող բոլոր աշխատակիցները շարունակաբար ուսումնասիրեն իրենց պարտավորությունների հետ կապված մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև տեղեկություններ փնտրեն՝ պարզելու, թե ինչեր են օգտակար Աստծու տան աշխատանքի համար։ Միևնույն ժամանակ Աստծու տունը շարունակաբար հաղորդակցվում է ճշմարտության սկզբունքների մասին և կոնկրետ ծրագրեր է տրամադրում տարատեսակ մասնագիտական աշխատանքների համար։ Երբեմն այս տեսակի աշխատանքների մասին հաղորդակցվում են վերակացուները և թիմի անդամները միասին, իսկ երբեմն էլ դրանց մասին հաղորդակցվում են բացառապես տվյալ աշխատանքի համար պատասխանատու առաջնորդողները, աշխատողները և վերակացուները։ Անկախ նրանից՝ դրանք հաղորդվում և հաղորդակցվում են գրավոր, թե հավաքույթների միջոցով, ամեն դեպքում այս տեսակի աշխատանքներն անընդհատ բարելավվում և ստանդարտացվում են, և ավետարանչական աշխատանքի կարիքների համաձայն` մշտապես որոշակի կարգավորումներ են կատարվում։ Օրինակ՝ ենթադրենք, որ Աստծու տունն արտադրում է համեմատաբար նոր թեմայով ֆիլմ, և ֆիլմը բավականին պրոֆեսիոնալ է նկարահանված։ Ֆիլմը համացանցում վերբեռնելուց հետո այն ունենում է դիտումների բարձր հաճախականություն։ Նման իրավիճակում Աստծու տունը ստեղծում է որոշակի պահանջներ այս տեսակի աշխատանքի համար՝ հիմնվելով արձագանքների և ավետարանչական աշխատանքի կարիքների վրա։ Կարճ ասած՝ այս աշխատանքը մշտապես վերանայվում և բարելավվում է, նաև անընդհատ աճում է։
Տարատեսակ մասնագիտական աշխատանքների համար Աստծու տան կարգավորումներով պահանջվում է, որ մարդիկ ավելի շատ սովորեն և գտնեն ուսուցիչներ ու տարատեսակ ռեսուրսներ և ուսումնական նյութեր՝ դրանցից սովորելու համար։ Վերցնենք, օրինակ, երգեցողությունը․ սովորելու համար ուսուցիչ գտնելը և նրանց կողմից վոկալի ուսուցում տրամադրելը նույնպես որոշակի աշխատանքային կարգավորում է։ Այս կարգավորումը լսելուց հետո առաջնորդողներն ու աշխատողները պետք է գտնեն այս աշխատանքին հարմար ուսուցիչ՝ Վերևի պահանջներին համապատասխան, և համոզեն նրանց ուսուցանել մեր երգիչներին՝ օգնելով երգիչներին ուսումնասիրել վոկալ երաժշտության ճիշտ գիտելիքները և երգելու ճիշտ ձևը, և, իհարկե, պետք է գտնեն դասական ստեղծագործություններ՝ դրանցից սովորելու համար։ Մասնագիտական գիտելիքները միշտ պետք է ուսումնասիրվեն երաժշտական ստեղծագործության և երգչախմբային երգեցողության առնչությամբ, և Աստծու տան աշխատանքային կարգավորումներով միշտ պահանջվում է, որ մարդիկ շարունակաբար ուսումնասիրեն իրենց պարտավորությունների հետ կապված մասնագիտական գիտելիքները և սովորեն, թե ինչպես օգտագործել որոշակի առաջադեմ և գործնական մեթոդներ և այլն։ Այս աշխատանքային կարգավորումները և պահանջները պարզապես մեկ անգամ չեն ներկայացվում, և դրանով հարցը չի փակվում, այլ ավելի շուտ՝ առաջնորդողներից ու աշխատողներից պահանջվում է հաճախակի հաղորդակցվել այս աշխատանքային կարգավորումների մասին, ուղղորդել մասնագիտական աշխատանքով զբաղվողներին՝ հնարավորություն տալով նրանց շարունակել ուսումնասիրել և ձգտելով հասնել նրան, որ բոլոր տեսակի մասնագիտական աշխատանքները շարունակաբար և արդյունավետորեն զարգանան ու խորացվեն և տեղում չմնան։ Որոշ մարդիկ մտածում են․ «Աշխատանքային կարգավորումներն այսօր ներկայացվել են մեզ, ուստի մենք պարզապես պետք է կիրառենք դրանք այս ամիս, և դրանով հարցը փակված է։ Եթե Վերևն ապագայում ոչինչ չասի դրա մասին, ապա մենք գուցե կարիք չունենանք շարունակելու կիրարկել դրանք»։ Մի՞թե իսկապես այդպես է։ (Ո՛չ։) Առաջնորդողներն ու աշխատողները բացարձակապես չպետք է այդպես մտածեն, այլ պետք է ժամանակ առ ժամանակ հարցուփորձ անեն և հարցնեն․ «Ինչպե՞ս են ընթանում այս մասնագիտության ձեր ուսումնասիրությունները։ Արդյոք բախվո՞ւմ եք որևէ դժվարության։ Կա՞ որևէ բան, որը հակասում կամ դեմ է սկզբունքներին։ Ո՞վ է լավագույնս դրսևորել իրեն իր ուսումնասիրություններում, ո՞վ է ամենահմուտը, և ո՞վ է ամենաարագը յուրացրել դա։ Այս տեսություններն ուսումնասիրելուց հետո ձեր սովորածներից որո՞նք են, ըստ ձեզ, հարմար Աստծու տան աշխատանքում կիրառելու համար»։ Ավելին՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հարցնեն ավետարանչական թիմերի՝ օտար լեզուներ ուսումնասիրող մարդկանց այնպիսի հարցեր, ինչպես օրինակ՝ «Քանի՞ տարի ես սովորել այս օտար լեզուն։ Ինչպե՞ս է ընթացել վերջերս քո ուսումնասիրությունը։ Առօրյա քանի՞ զրույցի կարող ես մասնակցել։ Կարո՞ղ ես թարգմանել ընդհանուր հոգևոր տերմիններ։ Կարո՞ղ ես օգտագործել այս օտար լեզուն՝ ավետարան քարոզելու հետ կապված այս ճշմարտությունները հաղորդելու համար։ Դու ներկայումս ավելի լավ խոսո՞ւմ ես, թե՞ գրում։ Սովորելու հարցում օգնելու համար ուսուցչի կարիք ունե՞ս։ Կա՞ մեկ ուրիշը, որն ավելի հարմար և հմուտ է օտար լեզուներ ուսումնասիրելու հարցում։ Արդյոք այս տեսակի աշխատակիցների թիվն աճե՞լ է։ Արդյոք որևէ մեկը զգո՞ւմ է, որ լեզու սովորելը չափազանց շատ ջանք պահանջող և դժվար է, ուստի նրանք այլևս չեն ցանկանում սովորել այն և կիսատ են թողնում ու ցանկանում են անցնել մեկ այլ պարտավորության»։ Այս տեսակի աշխատանքի հետ կապված այս կոնկրետ հարցերի մասին պետք է ժամանակ առ ժամանակ հարցուփորձ անեն և վերահսկեն։ Քանի որ Վերևը որոշակի աշխատանքային կարգավորումներ է սահմանել, վերակացուները պետք է մինչև վերջ պատասխանատվություն ստանձնեն այս որոշակի առաջադրանքների համար։ Պասիվ կերպով մի՛ սպասիր, որ Վերևը հարցուփորձ անի։ Եթե Վերևը վեց ամիս կամ մեկ տարի ոչ մի հարցուփորձ չանի, դու դեռևս պետք է լավ կատարես ողջ աշխատանքը՝ քո կարողությունների առավելագույն չափով, և պատրաստ լինես ընդունելու Վերևի ստուգումն ու ուղղությունը բոլոր ժամանակներում։ Սա է ճիշտ մտածելակերպը։ Սրա պատճառն այն է, որ աշխատանքային կարգավորումները ներկայացվել և հաղորդվել են, և դու պատասխանատու ես աշխատանքին հետևելու համար՝ որպես դրա վերակացու, և ուստի պետք է կատարես քո պարտականությունները։ Սակայն եթե ի վիճակի չես կատարելու քո պարտականությունները, ապա անպիտան ես, և քեզ պետք է պաշտոնազրկեն և դուրս թողնեն։ Ուստի առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաճախ խորհեն և հաղորդակցվեն Վերևից եկած այս որոշակի աշխատանքային կարգավորումների կամ հաղորդակցությունների մասին և ապա իրականացնեն դրանք ու հետևեն աշխատանքին՝ ըստ իրավիճակի։ Նրանք պետք է տեսնեն, թե որ տեսակի աշխատանքներն են անտեսել վերջերս և երկար ժամանակ չեն ստուգել և որոնցում անձնապես շատ հմուտ չեն և վերջերս չեն հարցրել դրանց մասին և արդյունքում որոնց վերջին կարգավիճակի մասին անտեղյակ են և ապա գնան դրանց ծանոթանալու։ Ավելին, ինչ վերաբերում է տարատեսակ մասնագիտական աշխատանքներին, Աստծու տունն ունի մեկ այլ որոշակի կարգավորում․ այն պահանջում է, որ համապատասխան տաղանդավոր անհատները պետք է շարունակաբար բացահայտվեն, մշակվեն և առաջխաղացվեն։ Ուստի ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները, երբ ստանում են այս աշխատանքային կարգավորումը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն՝ արդյոք կա այս տեսակի աշխատանք կատարելու համար հարմար մեկը։ Եթե որոշ մարդիկ հարմար են այս տեսակի աշխատանքը կատարելու համար, բայց շատ ընկալում չունեն տեխնիկական մասնագիտության մասին, ապա նրանց պետք է արագ մշակեն և կազմակերպեն, որպեսզի ուսումնասիրեն և կրթվեն դրանում։ Կարճ ասած՝ տարատեսակ մասնագիտական աշխատանքները նույնպես կարևոր աշխատանք են։ Այս աշխատանքում ներառված են բազմաթիվ աշխատանքներ, և դրա շրջանակը նույնպես հսկայական է, իսկ Աստծու տունը բազմաթիվ որոշակի աշխատանքային կարգավորումներ է սահմանել դրա համար։ Այս աշխատանքի համար պահանջվածը մշտական ուսումնասիրելը, վերանայելը և խորացնելն են, նաև համապատասխան սկզբունքներ պետք է գտնեն՝ շարունակական ստանդարտացում իրականացնելու համար։ Բացի սրանից՝ այս պարտավորությունները կատարելու համար հարմար տաղանդավոր անհատները պետք է մշտապես մշակվեն։ Սա տարատեսակ մասնագիտական աշխատանքների այս մեծ աշխատանքի աշխատանքային կարգավորումն է և նաև հեշտ հասկանալի է։
V. Եկեղեցական կյանք
Հինգերորդ կետ, եկեղեցական կյանք։ Աստծու տունը որոշակի կարգավորումներ և կանոնակարգեր է սահմանել եկեղեցական կյանքի ընթացքում ուտելու և խմելու բովանդակության, եկեղեցական կյանքի ձևաչափի և եկեղեցական կյանքով ապրող մարդկանց թվի վերաբերյալ։ Աստծու տունն ունի նաև համապատասխան աշխատանքային կարգավորումներ հատուկ հանգամանքներում և իրավիճակներում հավաքույթների ձևաչափի և եկեղեցական կյանքի բովանդակության վերաբերյալ։ Այս տեսակի աշխատանքային կարգավորումներն առաջնահերթ հրապարակվում են գրավոր ձևով։ Տարբեր երկրներում նորեկների եկեղեցական կյանքի աշխատանքային կարգավորումները՝ նրանց հավաքույթների ձևաչափն ու հաճախականությունը, հավաքույթների ժամանակ նրանց ուտելու և խմելու բովանդակությունը և այլնը, հիմնականում նույնն են, ինչ էթնիկ չինացիների եկեղեցական կյանքի աշխատանքային կարգավորումները՝ բացի որոշ հատուկ հանգամանքներից։ Ես հենց նոր ձեզ ընդհանուր պատկերացում տվեցի եկեղեցական կյանքին վերաբերող աշխատանքային կարգավորումների շրջանակի մասին։ Այն ներառում է և՛ Աստծու խոսքերի բովանդակությունը, որն ուտում և խմում են, և՛ վերջին շրջանում հավաքույթների ժամանակ ճշմարտության մասին հաղորդակցվելու բովանդակությունը, և՛ հավաքույթների հաղորդակցության ձևաչափը։ Օրինակ՝ մեկ անձի չի թույլատրվում ազդեցություն ունենալ հավաքույթների հաղորդակցության ժամանակ, յուրաքանչյուր անձի հաղորդակցվելու համար թույլատրելի առավելագույն ժամանակը, շատախոս կերպով և անհասկանալի արտահայտվող մարդկանց վերաբերվելու և նրանց հետ վարվելու ձևը և այլն․ աշխատանքային կարգավորումներում կան որոշակի հայտարարություններ եկեղեցական կյանքին և հավաքույթներին վերաբերող այս բոլոր որոշակի հարցերի մասին։ Մի կողմից՝ առաջնորդողներն ու աշխատողները պատասխանատու են այս աշխատանքային կարգավորումները թողարկելու և հաղորդելու համար, իսկ մյուս կողմից՝ եղբայրների և քույրերի հետ դրանց մասին հստակ հաղորդակցվելու համար՝ հնարավորություն տալով եկեղեցու բոլոր անդամներին հասկանալ և ընդունել դրանք, ինչից հետո նրանք պարզապես պետք է խստորեն իրագործեն և հետևեն դրանց։ Մասնավորապես պետք է սահմանափակվեն նրանք, ովքեր հավաքույթներին խոսելիս հաճախ են շեղվում թեմայից, խանգարումներ են առաջացնում, խոսքեր և վարդապետություններ են ասում, կարգախոսներ են բղավում, իսկ աշխատանքային կարգավորումներում կան որոշակի կանոնակարգեր այս տեսակի հատուկ հանգամանքների վերաբերյալ։ Եկեղեցական կյանքին վերաբերող աշխատանքային կարգավորումները հիմնականում առնչվում են հավաքույթների ժամանակ կատարվելիք տարատեսակ բոլոր հարցերին։ Դրանք բարդ չեն, շատ պարզ են, և անկախ նրանից, թե մարդն ինչ պարտավորություն է կատարում, նա պարզապես պետք է հետևի այս աշխատանքային կարգավորումների սկզբունքներին։ Օրինակ՝ հավաքույթների ժամանակ ավետարանչական խմբերը պարզապես պետք է հետևեն եկեղեցական կյանքին վերաբերող աշխատանքային կարգավորումների սկզբունքներին․ հատուկ ոչինչ չկա նրանց համար։ Մյուս խմբերը պարզապես կատարում են մյուսներից տարբերվող աշխատանք։ Ամեն ինչ նույնն է, երբ խոսքը վերաբերում է հավաքույթներին, ճշմարտության մասին հաղորդակցվելուն, Աստծու խոսքերն աղոթքով կարդալուն և անձնական փորձառությունների մասին հաղորդակցվելուն․ այս շրջանակը չի գերազանցվում։ Նրանք պարզապես պետք է կիրարկեն՝ համաձայն Աստծու տան ներկայիս կանոնակարգերի, որոնք վերաբերում են եկեղեցական կյանքի ընթացքում ուտելու և խմելու թեմային, հաղորդակցության ձևին և հավաքույթների ձևաչափին։ Եթե պայմանները թույլ են տալիս, մարդիկ կարող են առերես հավաքվել, հակառակ դեպքում կարող են հավաքույթներն առցանց անցկացնել։ Սա պետք է լինի շատ պարզ, հստակ սահմանված հարց։ Եկեղեցու որոշ անդամներ սփռված են տարբեր մայրցամաքներում և երկրներում՝ ոմանք Եվրոպայում, ոմանք էլ Մերձավոր Արևելքում․ նման իրավիճակում առցանց հավաքույթներն անհրաժեշտ են։ Տեղական եկեղեցիներն իրենք են որոշում հավաքույթներ կազմակերպելու ժամանակը և դրանց հաճախականությունը․ Աստծու տունն այս հարցի վերաբերյալ որոշակի կանոնակարգեր չի սահմանում և չի էլ միջամտում այդ հարցին։ Ինչո՞ւ Աստծու տունը չի միջամտում այս հարցին։ Եկեղեցում որոշ մարդիկ իրենց պարտավությունները լրիվ զբաղվածությամբ չեն կատարում․ նրանք ունեն աշխատանք և ընտանիք, անհատական հանգամանքները տարբեր են, բացի այդ՝ տարբեր երկրներում ժամային գոտիները տարբեր են, հետևաբար նրանց պետք է հնարավորություն տալ անձամբ որոշելու, թե շաբաթական քանի անգամ են հավաքվում, և որ ժամին է տեղի ունենում յուրաքանչյուր հավաքույթ։ Աստծու տունն այս կապակցությամբ որոշակի կանոնակարգեր չի սահմանում, այլ պարզապես սկզբունք է տրամադրում։ Աստծու տունը սահմանել է նոր հավատացյալների համար շաբաթական հավաքվելու հաճախականության շրջանակը, և տարբերություն կա, թե շաբաթական քանի անգամ են հավաքվում իրենց պարտավորությունը կատարողները և չկատարողները։ Կա՞ արդյոք աշխատանքային կարգավորում, որով պահանջվում է նոր հավատացյալներից հավաքվել շաբաթական յոթ անգամ։ (Ո՛չ։) Այդ դեպքում ինչի՞ վրա է հիմնված նոր հավատացյալների՝ շաբաթական հավաքվելու քանակը։ (Այն հիմնված է նոր հավատացյալների ունեցած ժամանակի վրա։) Շաբաթական առավելագույնը երկու կամ երեք անգամ և ամենաքիչը մեկ անգամ հավաքվելը միանգամայն տեղին է։ Որոշ մարդիկ ասում են. «Մեր տարածքի մարդիկ գյուղատնտեսական նվազ սեզոնին շատ անգործ են, ուստի բոլորն ուզում են ամեն օր հավաքվել․ մենք նույնիսկ դեմ չէինք լինի օրը երկու անգամ հավաքվելուն։ Մենք իսկապես ուզում ենք հավաքվել»։ Նորահավատների սրտերը լի են խանդավառությամբ, և նրանք միշտ ցանկանում են ավելի շատ ճշմարտություններ հասկանալ։ Եթե նրանց ընտանեկան հանգամանքները թույլ են տալիս, ապա լավ է, եթե նրանք խնդրում են ավելի շատ հավաքույթների մասնակցել, քանի դեռ դա չի ազդում նրանց առօրյա կյանքի վրա։ Մարդկանց՝ շաբաթական հավաքվելու հստակ քանակը պետք է որոշվի՝ համաձայն յուրաքանչյուր տարածքում Աստծու ընտրյալ մարդկանց ընտանեկան և աշխատանքային իրավիճակների․ Աստծու տունն այս հարցի վերաբերյալ հստակ կանոնակարգեր չի սահմանում։ Աստծու ընտրյալ այն մարդիկ, որոնք ունեն դրա պայմանները, կարող են ավելի շատ հավաքվել և այդժամ ավելի շատ ճշմարտություններ կհասկանան և ավելի արագ կյանքի աճի կհասնեն։ Սա լավ է։ Սակայն համապատասխան պայմաններ չունեցողներին հարմար չի լինի այս կերպ հավաքվելը, և նրանց համար բավական է հաճախել շաբաթական առնվազն մեկ կամ երկու հավաքույթի։ Տարբեր տարածքների եկեղեցիների շաբաթական հավաքույթներ կազմակերպելու քանակը պետք է որոշվի Աստծու ընտրյալ մարդկանց կողմից, և ոչ ոք չպետք է միջամտի այս հարցին։ Ամենակարևորն այն է, որ հավաքույթները կազմակերպվում են այն նպատակով, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ ճշմարտությունը, և ոչ թե որևէ այլ պատճառով։ Հետևաբար յուրաքանչյուր եկեղեցու՝ հավաքույթներ կազմակերպելու քանակը որոշվում է՝ համաձայն իր որոշակի հանգամանքների։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան հաճախել շաբաթական մեկ հավելյալ հավաքույթի, ապա ավելի օգտակար կլինի նրանց կյանքի աճի համար։ Եթե կան մարդիկ, որոնք չեն ձգտում ճշմարտությանը և չեն ցանկանում հաճախել ավելի շատ հավաքույթների, ապա չպետք է նրանց պարտադրվի։ Հատկապես հաստիքով աշխատող մարդկանց համար, որոնք մի փոքր ավելի զբաղված են և ժամանակ չունեն հաճախել ավելի շատ հավաքույթների, նրանցից չպետք է պահանջվի անել դա։ Անկախ նրանից, թե մարդիկ ի վիճակի են հաճախելու հավաքույթներին կամ քանի անգամ են հավաքվում, Աստծու տունը չի միջամտում կամ որևէ սահմանափակում չի սահմանում։ Այն պատճառով է, որ անհատ հավատացողների հանգամանքներն ու հիմքերը տարբեր են, ուստի նրանց չպետք է հարկադրել։ Ինչ վերաբերում է եկեղեցական կյանքի ընթացքում ուտելու և խմելու բովանդակությանը, Աստծու տունն իր աշխատանքային կարգավորումներում ունի համապատասխան կանոնակարգեր, և եկեղեցու բոլոր մակարդակների առաջնորդողներից ու եղբայրներից և քույրերից պահանջվում է հստակ հասկացողություն ունենալ դրանց մասին։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ հասկանան, թե հատկապես ինչ որոշակի առաջադրանքներ և հարցեր են պահանջվում իրականացնել Վերևի աշխատանքային կարգավորումներով, և եղբայրներն ու քույրերը նույնպես պետք է վերահսկեն առաջնորդողներին և աշխատողներին՝ տեսնելու, թե արդյոք նրանք կատարում են այս աշխատանքը։ Երբ խոսքը վերաբերում է եկեղեցական կյանքի ընթացքում ուտելու և խմելու բովանդակությանը, նաև հավաքույթներին առնչվող աշխատանքային կարգավորումներին, որոնք պետք է հասկանան և որոնց պետք է հետևեն, առաջնորդողներն ու աշխատողները պետք է համաձայնության գան Աստծու ընտրյալ մարդկանց հետ. փոփոխություններ բացարձակապես չեն թույլատրվում։ Եկեղեցական կյանքի աշխատանքին վերաբերող աշխատանքային կարգավորումները շատ պարզ, մարդկանց համար հեշտ հասկանալի են և վերացական չեն։
VI. Գույքի կառավարում
Վեցերորդ կետ, գույքի կառավարում։ Թեև գույքի կառավարման աշխատանքի համար չկան հաճախակի հրապարակվող աշխատանքային կարգավորումներ, ինչպես ավետարանչական աշխատանքի կամ տարատեսակ մասնագիտական աշխատանքների դեպքում, Աստծու տունը դեռևս ունի որոշակի աշխատանքային կարգավորումներ դրա համար։ Ի՞նչ է ներառում գույքի կառավարումը։ Այն ներառում է, թե ինչպես է պահվում գույքը, որտեղ է պահվում, ով է կառավարում այն, և ինչպես է այն բաշխվում, կառավարվում և տեղափոխվում վտանգի կամ անբարենպաստ միջավայրի առաջացման, ինչպես նաև նմանատիպ այլ հատուկ հանգամանքների դեպքում։ Աշխատանքային կարգավորումներն իրականում պարունակում են կանոնակարգեր այս բոլոր հարցերի վերաբերյալ, և երբ խոսքը վերաբերում է աշխատանքի այս կետին, առաջնորդողներն ու աշխատողները չպետք է սպասեն, որ Վերևն ուղղակիորեն հրամաններ տա կամ աշխատանքային կարգավորումներ հրապարակի, և միայն դրանից հետո պասիվ կերպով սկսեն կառավարել գույքը։ Եթե չկան անհապաղ աշխատանքային կարգավորումներ, որոնք պահանջում են քեզանից որոշակի ձևով կառավարել գույքը, և հատուկ հանգամանքներում, երբ չգիտես ինչպես տնօրինել գույքը և ի վիճակի չես ժամանակին պատասխաններ ստանալու Վերևից, ի՞նչ պետք է անես։ Անվտանգությունն ամենակարևոր առաջնահերթություն է, և քո պարտականությունն է պահպանել Աստծու տան գույքը։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու տան կողմից տպագրված Աստծու խոսքերի գրքերին՝ տարատեսակ բոլոր մեքենաների, սննդամթերքի, գումարի և նմանատիպ այլ գույքի հետ մեկտեղ, առաջնորդողներն ու աշխատողները պետք է բոլորը պահեն ապահով վայրերում՝ համաձայն Աստծու տան կարգավորումների, և թույլ չտան, որ այդ իրերը խոնավանան, բորբոսնեն կամ միջատների կեր դառնան, առավել ևս՝ թույլ չտան, որ չար մարդիկ կամ մեծ կարմիր վիշապը բռնագրավի դրանք։ Ավելին, բացի Աստծու տան այս գույքը լավ կառավարելուց, առաջնորդողներն ու աշխատողները պետք է նաև խիստ գաղտնիություն պահպանեն․ այս հարցերի հետ որևէ կապ չունեցող մարդկանց պետք է միանշանակորեն թույլ չտալ իմանալ դրանց մասին, իսկ նրանք, ովքեր գիտեն դրանց մասին, պետք է լռակյաց լինեն և անզգույշ չխոսեն։ Աստծու տունն ունի աշխատանքային որոշակի կարգավորումներ աշխատանքի այս կետի վերաբերյալ, և տեղին չէ դրանցից մի քանիսը հրապարակել կամ բացահայտել գրավոր ձևով։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն առաջարկում են գույքի կառավարումն իրականացնելու ավելի լավ ուղիներ և մեթոդներ, ապա, իհարկե, որևէ կորստից պաշտպանելու համար հետևելով Աստծու տան գույքը լավ կառավարելու և պահպանելու սկզբունքին, նրանք կարող են քննարկել հարցն այլ առաջնորդողների և աշխատողների հետ և ինքնուրույն որոշում կայացնել։ Սա աշխատանքի հատուկ կետ է, և նրանց, ովքեր լռակյաց չեն, չունեն պատասխանատվության զգացում, ունեն անպատշաճ դրդապատճառներ, նոր են սկսել հավատալ և հիմք չունեն իրենց հավատքի մեջ և միշտ ագահորեն աչք են դնում Աստծու տան գույքի վրա, պետք է միանշանակ թույլ չտալ իմանալ դրա մասին։ Այս ամենը չի կարող հստակորեն նշվել Աստծու տան աշխատանքային կարգավորումներում, բայց մի՞թե առաջնորդողներն ու աշխատողները և հուսալի պահապանները չպետք է տեղյակ լինեն սրա մասին։ (Այո՛։) Այստեղ կա մի հատուկ հանգամանք։ Ենթադրենք, որ նորընտիր առաջնորդողն Աստծուն հավատում է ընդամենը երեք տարի, ունի լավ որակ, շատ եռանդուն է, և արտաքուստ թվում է, թե նրա հետ ամեն ինչ կարգին է, սակայն հայտնի չէ, թե ինչպիսին է նրա բնավորությունը, ինչպես է վերաբերվում գույքին կամ արդյոք ագահ է, թե ոչ։ Սրանք անհայտ և անորոշ են, և այն եղբայրներն ու քույրերը, որոնք երկար ժամանակ հավատում են Աստծուն, լավ չեն ճանաչում այս մարդուն, չգիտեն լիովին այս մարդուն։ Ի՞նչ պետք է անել նման իրավիճակում։ Երբ գալիս է աշխատանքը նրան հանձնելու ժամանակը, մնացած բոլոր աշխատանքները հանձնվում են․ արդյոք գույքի աշխատանքը պետք է նրան հանձնվի՞։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Առաջնորդողների և աշխատողների հիմնական աշխատանքը միայն գույք կառավարելը չէ․ գույքը կազմում է նրանց աշխատանքի միայն մի մասը։ Եթե իսկապես կա գույքը կառավարող համապատասխան մարդ, և այս նորընտիր առաջնորդողը հուսալի չէ, ապա նորմալ է առայժմ չհանձնել այս աշխատանքը նրան, քանի որ դեռևս անհայտ է՝ արդյոք նա երկար ժամանակ կհավատա Աստծուն կամ կարող է հաստատուն կանգնել։ Նախկինում ինչ-որ մեկը նոր էր ընտրվել որպես եկեղեցու առաջնորդող և իր պաշտոնը ստանձնելուց հետո առաջին բանը, որ նա արեց, Աստծու ընտրյալ մարդկանցից բանկային հաշիվների համարներն ու գաղտնաբառերը պահանջելն էր այն հաշիվների համար, որտեղ պահվում էին ընծաները։ Նա հարցրեց, թե ով ունի այդ բանկային հաշիվների համարներն ու գաղտնաբառերը, և պահանջեց նրանցից անմիջապես հանձնել այս աշխատանքն իրեն։ Այս իրավիճակում մի՞թե այս աշխատանքը պետք է հանձնվեր նրան։ Նա չէր անհանգստանում կամ մտահոգվում որևէ այլ աշխատանքով, բայց հատկապես լուրջ էր տրամադրված և անհանգստացած այս հարցով։ Մի՞թե նա հուսալի մարդ էր։ Մի՛ կարծեք, որ ինչ-որ մեկը հուսալի է, քանի որ առաջնորդող կամ աշխատող է։ Իրականում հուսալի են միայն իսկապես սկզբունքների համաձայն ընտրված պահապանները։ Նրանք ի վիճակի են զոհաբերելու իրենց կյանքը՝ Աստծու տան գույքը պահպանելու համար։ Նման մարդիկ ամենահուսալին են։ Ուրեմն մի՞թե բոլոր առաջնորդողներն ու աշխատողներն ի վիճակի են դրան։ Պարտադիր չէ։ Նախկինում մի տարածաշրջանային առաջնորդողի բռնեց մեծ կարմիր վիշապը, և նա ծախեց եկեղեցու ողջ գույքը, ինչը հանգեցրեց գույքի հսկայական քանակի կորստին։ Եթե իմացած չլիներ, թե որտեղ էր եկեղեցու գույքը, չէր կարողանա բացահայտել, նույնիսկ եթե նրան սաստիկ ծեծեին, և այդժամ մի՞թե Աստծու տան գույքը կորուստներ կրած չէր լինի։ Ճիշտ այն պատճառով է, որ նա չափազանց շատ բան գիտեր, ամեն ինչ բացահայտեց, երբ չկարողացավ դիմանալ խոշտանգումներին և դաժան ծեծին, և այդ գումարը հայտնվեց մեծ կարմիր վիշապի ձեռքում։ Եթե նրան թույլ տված չլինեին իմանալ, թե որտեղ է այս գույքը, և եթե գույքը պահպանողը հուսալի լիներ, մի՞թե Աստծու տան գումարը կորուստներ կկրեր, և մեծ կարմիր վիշապը բռնի կերպով կբռնագրավեր այն։ Ո՛չ, այդպես չէր լինի։ Սա լուրջ դաս է։ Հետևաբար այս աշխատանքի կարգավորման վերաբերյալ ամենակարևոր կետն այն է, որ անվտանգությունն առաջային է, կորուստները պետք է բացարձակ նվազագույնի հասցվեն, և աշխատանքը պետք է կատարվի ցանկացած ապահով եղանակով։ Գտե՛ք մեկին, որ հավատարմություն է ցուցաբերում Աստծու տան գույքը կառավարելիս՝ այն կառավարելու համար ․ սա գործողության ամենահուսալի ընթացքն է։ Թեև այս մարդը ուրիշ ոչինչ չի կարող անել, նա հավատարիմ կլինի և հաստատապես ունակ կլինի, երբ խոսքը վերաբերում է գումարի պահպանմանը, ուստի գույքը պահպանելու համար այս մարդուն օգտագործելը ճիշտ քայլն է։ Քանի որ աշխատանքի այս կետը մեկ առաջադրանքով աշխատանք է, դրա կարգավորումները շատ պարզ են․ գույքը պահպանելու համար գտե՛ք ճիշտ մարդկանց և ապահով վայր՝ դրանք պահելու համար։ Ավելին՝ Աստծու տան աշխատանքային կարգավորումներում կան նաև որոշակի կանոնակարգեր Աստծու տան գույքի բաշխման և ծախսելու վերաբերյալ․ գումարը կարող է ծախսվել անհրաժեշտ, բայց ոչ անհարկի ծախսերի վրա։ Կա ևս մեկ բան, այն է՝ գույքի հետ կապված ծախսերի համար կա խիստ կարգավորող համակարգ, և Աստծու տունն ունի գործող որոշակի կանոնակարգեր տարբեր գործընթացների և ընթացակարգերի համար, որոնք պահանջում են ստորագրություններ մի քանի անձանցից և այլն։ Գոյություն ունի կառավարում, պահպանում, կա ծախսում և նաև հաշվապահություն․ այս բոլորի համար կան որոշակի աշխատանքային կարգավորումներ։
VII. Մաքրման աշխատանք
Յոթերորդ կետ, մաքրման աշխատանք։ Աստծու տունը նաև շարունակաբար որոշակի աշխատանքային կարգավորումներ է սահմանում աշխատանքի այս կետի համար։ Մի կողմից՝ աշխատանքային կարգավորումները սահմանվում են՝ ըստ Աստծու տան աշխատանքի կարիքների, իսկ մյուս կողմից՝ սահմանվում են՝ ըստ տարբեր տեսակի մարդկանց դասակարգման և սահմանման, ինչպես նաև յուրաքանչյուրի՝ ըստ իր տեսակի տեսակավորման՝ համաձայն նրանց՝ բացահայտվելուց հետո դրսևորումների։ Աստծու տունն ունի սկզբունքներ՝ ամեն տեսակի հակաքրիստոսների, չար մարդկանց և չհավատացողների հետ վարվելու համար․ ոմանք մաքրվում են պարտավորություններ կատարողների շարքերից, ոմանք՝ լրիվ դրույքով պարտավորություններ կատարող եկեղեցիներից և ուղարկվում են կես դրույքով պարտավորություններ կատարող եկեղեցիներ կամ սովորական եկեղեցիներ, ոմանք մաքրվում են սովորական եկեղեցիներից և ուղարկվում են B խմբեր, և կան որոշները, որոնք ուղղակիորեն հեռացվում կամ վտարվում են։ Աստծու տունը շարունակաբար աշխատանքային կարգավորումներ է սահմանում եկեղեցու մաքրման աշխատանքի համար և ունի նաև որոշակի աշխատանքային կարգավորումներ մաքրվելու պայմաններին համապատասխանող տարբեր տեսակի մարդկանց վերաբերյալ։ Ելնելով իրենց պարտավորությունները կատարելիս մարդկանց ունեցած վերաբերմունքից և իրենց պարտավորությունները կատարելիս նրանց գործած հանցանքներից, ինչպես նաև տարբեր տեսակի մարդկանց մեջ բացահայտվող ապականված էությունից՝ Աստծու տունն ի վերջո ստեղծում է այս մարդկանց հետ վարվելու որոշակի ծրագրեր։ Հետևաբար Աստծու տան կողմից տարբեր տեսակի չար մարդկանց, չհավատացողների և հակաքրիստոսների հետ վարվելը կատարվում է ամբողջությամբ Աստծու խոսքերի և ճշմարտության սկզբունքների համաձայն և կատարվում է ամբողջությամբ Աստծու մտադրություններին համապատասխան։ Երբ խոսքը վերաբերում է այս աշխատանքային կարգավորումներին, մի կողմից՝ անհրաժեշտ է հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների մասին այնպես, որ մարդիկ հասկանան դրանք և սովորեն զանազանել տարբեր տեսակի մարդկանց, մինչդեռ մյուս կողմից՝ անհրաժեշտ է այս աշխատանքային կարգավորումները հրապարակել եկեղեցիներին այնպես, որ հնարավոր լինի դրանց մասին հաղորդակցվել և իրականացնել դրանք։ Ամեն դեպքում եկեղեցու մաքրման աշխատանքը պետք է իրականացվի հնարավորինս շուտ և բացարձակապես ոչ մի կերպ չպետք է ընդհատվի։ Այն պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչև եկեղեցում այլևս ոչ մի չար մարդ չմնա։ Այն դեպքը չէ, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է միայն որոշ ժամանակ կատարեն մաքրման աշխատանքը, երբ Վերևը հրապարակում է աշխատանքային կարգավորում՝ հրամայելով, որ եկեղեցին պետք է մաքրվի, և եթե այդ մաքրումն անելուց որոշ ժամանակ անց նորից պարզվում է, որ կան չար մարդիկ, որոնք անհանգստություններ են պատճառում, բայց Վերևը դրա վերաբերյալ որևէ աշխատանքային կարգավորում չի սահմանել, ապա կարիք չկա, որ առաջնորդողներն ու աշխատողները անհանգստանան այդ չար մարդկանց կամ նրանց մաքրելու մասին․ պարզապես անընդունելի է։ Եկեղեցու մաքրման աշխատանքը պետք է շարունակի իրականացվել կանոնավոր կերպով․ քանի դեռ կան մարդիկ, որոնք պետք է հեռացվեն կամ վտարվեն, ապա մաքրման աշխատանքը պետք է շարունակվի։ Պասիվորեն մի՛ սպասեք, որ Վերևը հրամաններ տա, կամ որ վերին մակարդակի առաջնորդողները հաղորդեն դրանք ձեզ, և պասիվորեն մի՛ սպասեք, որ ավելի շատ եղբայրներ և քույրեր զեկուցեն ինչ-որ մեկի մասին։ Հենց որ Աստծու ընտրյալ մարդիկ մերկացնեն և զեկուցեն ինչ-որ մեկի մասին, առաջնորդողներն ու աշխատողները պետք է սկսեն ուսումնասիրել և զբաղվել այդ գործով։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները թաքցնում են զեկույցի նամակը և չեն զբաղվում հարցով, նրանց պետք է հետաքննեն և նրանցով զբաղվեն, և եթե պարզվի, որ նրանք պաշտպանում են չար մարդու, ապա նրանք պետք է հեռացվեն եկեղեցուց՝ չար մարդու հետ միասին։ Ցանկացած առաջնորդող կամ աշխատող, որ չի կատարում եկեղեցու մաքրման աշխատանքը, կեղծ առաջնորդող կամ աշխատող է և պետք է անմիջապես պաշտոնազրկվի։ Եթե նույնիսկ սատարում և պաշտպանում է չար մարդկանց, ապա կարող է բնորոշվել որպես հակաքրիստոս և հեռացվել ու վտարվել եկեղեցուց։ Սրանք են այն որոշակի կանոնակարգերը, որոնք Աստծու տունը սահմանել է եկեղեցու մաքրման աշխատանքի վերաբերյալ։ Եկեղեցու մաքրման աշխատանքը հրատապ առաջնահերթություն է և ունի խոր նշանակություն։ Ասացե՛ք Ինձ, մի՞թե եկեղեցու մաքրումը չի կատարվում եկեղեցին մաքրագործելու համար։ Եթե եկեղեցին մաքրագործվել է, այսինքն՝ եթե դրա ներսում անհանգստություններ առաջացնող չար մարդիկ չկան, և դրա անդամների մեջ խառնված չհավատացողներ չկան, ապա այն կլինի ճշմարիտ եկեղեցի, նաև կտեսնի եկեղեցական կյանքի համար լավագույն արդյունքները։ Մի՞թե սա ևս մեկ մեծ քայլ չէր լինի դեպի Քրիստոսի թագավորության իրականացումը։ Այսպիսի մաքուր եկեղեցին ամենաօգտակարը կլիներ թագավորության ավետարանը տարածելու համար, քանի որ բոլորը կունենային ճշմարտության իրականությունը, բոլորն ի վիճակի կլինեին վկայություն կրելու Աստծու համար և ավարտուն դարձվելու՝ որպես Աստծու ժողովուրդ, և այլևս չէին լինի անհանգստություններ առաջացնող չար մարդիկ։ Բնականաբար այսպիսի եկեղեցին ամենաօրհնվածը կլիներ։ Հետևաբար եկեղեցին մաքրելն աշխատանքի ամենաիմաստալից կետն է և ամբողջությամբ կատարվում է՝ դարձնելու ավելի խաղաղ և չար մարդկանց անհանգստություններից զերծ այն միջավայրը, որտեղ Աստծու ընտրյալ մարդիկ կատարում են իրենց պարտավորությունները։ Ավելին՝ Աստծու տունը չի աջակցում դատարկապորտներին և անբաններին, նաև ձրիակերներին, որոնք տարվում են հարմարավետությունով և կշտանում են իրենց հացով։ Բոլոր նրանք, ովքեր ընդհանրապես պարտավորություններ չեն կատարում և անհանգստացնում ու ազդում են իրենց պարտավորությունները կատարող այլ մարդկանց վրա, և բոլոր նրանք, ովքեր անպատասխանատու մեկնաբանություններ են անում, միջամտում են և չեն զբաղվում եկեղեցում իրենց պատշաճ աշխատանքով, նույնպես պետք է հեռացվեն։ Տարբեր տեսակի բոլոր մարդիկ այժմ ամբողջությամբ բացահայտվել են, եկեղեցու մաքրման աշխատանքը հրամայական է և պետք է կատարվի հիմնովին և լավ։ Բացահայտված բոլոր այս չար մարդիկ, հակաքրիստոսները, չհավատացողները, անբանները և ձրիակերները նրանք են, ովքեր արհամարհված են Աստծու կողմից և անուղղելի են։ Եթե եկեղեցին չձեռնարկեր մաքրման աշխատանքը, ապա դա կազդեր ավետարանը տարածելու աշխատանքի վրա։ Հետևաբար եկեղեցու մաքրման աշխատանքն աշխատանքի կարևոր կետ է, որը ներկայումս հրատապ կերպով պետք է լավ կատարվի։ Միայն այն առաջնորդողներն ու աշխատողները, որոնք կարող են լավ կատարել եկեղեցու մաքրման աշխատանքը, արժանի են մշակման և կարող են շարունակել լինել առաջնորդողներ և աշխատողներ։ Ցանկացած առաջնորդող կամ աշխատող, որ խոչընդոտում է եկեղեցու մաքրման աշխատանքին, գայթակղություն ու խոչընդոտ է, և Աստծու ընտրյալ մարդիկ պետք է մերկացնեն և զեկուցեն նրա մասին։ Բոլոր մակարդակների առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախ հիմնովին հեռացնեն և լուծեն եկեղեցու աշխատանքի այս բոլոր գայթակղություններն ու խոչընդոտները․ սա համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Միայն սա է նպաստում եկեղեցու աշխատանքի տարբեր կետերի սահուն առաջընթացին և Աստծու կամքն իրագործող եկեղեցուն այնպես, որ Աստված կարողանա ձեռք բերել ողջ փառքը։
VIII. Արտաքին գործեր
Ութերորդ կետ, արտաքին գործեր։ Արտաքին գործերի աշխատանքը ո՛չ մեծ աշխատանք է, ո՛չ էլ փոքր, և Աստծու տան աշխատանքային կարգավորումների շրջանակում արտաքին գործերի վերաբերյալ կան մի քանի սկզբունքներ։ Դրանցից մեկը տեղական օրենքների և տեղական որոշակի կանոնների մասին սովորելն է։ Այսինքն՝ անկախ նրանից, թե եկեղեցին ինչ է անում որոշակի վայրում, նախ պետք է իմանաք տեղական օրենքների մասին․ սա մեկ սկզբունք է։ Մեկ այլ սկզբունքն այն է, որ երբ բախվում եք արտաքին գործերին առնչվող խնդիրների, որոնք չեք հասկանում կամ որոնց մասին տեղեկացված չեք, պետք է խորհրդակցեք փաստաբանի և համապատասխան իրավաբանների հետ և ինքնուրույն չանեք անտեղյակ դատողություններ։ Պետք է ստեղծեք հարցերը լուծելու որոշակի ծրագրեր՝ համաձայն տարբեր երկրներում տարբեր ազգային պայմանների։ Ուրեմն ինչպե՞ս են տեղի ունենում այս ծրագրերը։ Դուք պետք է ուղղորդվեք փաստաբանի ասածով և թույլ տաք, որ փաստաբանը կայացնի որոշումները․ ինքնուրույն մի՛ արեք կամայական դատողություններ կամ ընդունեք կամայական որոշումներ։ Յուրաքանչյուր երկրում ազգային պայմանները, քաղաքականությունները, օրենքները և կանոնները տարբեր են, ուստի մի՛ գործեք՝ հիմնվելով ձեր երևակայության վրա։ Օրինակ՝ ենթադրենք՝ տեսնում ես, որ Չինաստանի փողոցում ինչ-որ մեկին կողոպտում են։ Չինաստանի օրենքները սահմանում են, որ դրան ականատես եղող ցանկացած անցորդ կարող է խիզախորեն միջամտել՝ նախ բռնելով գողին և հետո հանձնելով նրան ոստիկանությանը։ Եթե այդպես անես, կդառնաս խիզախ հերոս, կարիք չի լինի, որ կրես որևէ իրավական պատասխանատվություն, և քեզ պետք է գովաբանեն։ Սա է ազգային իրավիճակն ու համակարգը Չինաստանում, և դա ավանդական մշակույթի մի տեսակ է Չինաստանում․ չինացիները նկարագրում են դա «ավանդական առաքինություն» բարեհունչ անվանումով։ Սակայն Արևմուտքում, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Կանադան, եթե տեսնես գողին ինչ-որ բան գողանալիս և անմիջապես բռնես նրան ու սպասես, որ ոստիկանությունը գա և ձերբակալի նրան, ապա դա սխալ է, օրենքի խախտում է։ Պատճառն այն է, որ դու պարզապես սովորական քաղաքացի ես, ոչ թե իրավապահ մարմնի աշխատակից, և իրավունք չունես որևէ մեկին ձերբակալելու։ Միայն ոստիկանությունն իրավունք ունի ձերբակալելու ինչ-որ մեկին։ Երբ տեսնում ես գողին ինչ-որ բան գողանալիս, կարող ես հայտնել այդ մասին ոստիկանությանը, բայց չես կարող ինքդ ձերբակալել գողին։ Եթե պատահականորեն ձերբակալես գողին, ապա դու անօրինական ես գործում։ Սա է օրենքն Արևմուտքում։ Տեղին չէ չինացիների «ավանդական առաքինությունը» կիրարկել Արևմուտքում։ Արևմուտքն ունի իր սեփական օրենքները։ Եթե Արևմուտքի որևէ երկրում տեսնես ինչ-որ մեկին փողոցում ընկնելիս, ի՞նչ է սահմանում օրենքը։ Դու պետք է մոտենաս և հարցնես. «Լա՞վ ես։ Օգնության կարիք ունե՞ս»։ Եթե այդ մարդն ասի, որ օգնության կարիք չունի, ապա կարող ես գնալ։ Եթե տեսնես ինչ-որ մեկին ընկնելիս, բայց չհարցնես նրան, թե արդյոք լավ է, կամ չստուգես նրա վիճակը և պարզապես շարունակես քայլել, ապա դու խախտում ես օրենքը։ Եթե Չինաստանում բախվես նման իրավիճակի, դա կարող է խարդախություն լինել, և քեզ հետ ոչինչ չի պատահի, եթե անտեսես։ Եթե հարցնես՝ «Լա՞վ ես։ Օգնության կարիք ունե՞ս», դա կարող է անհանգստություն պատճառել քեզ, այդ մարդը կարող է խաբել քեզ, և այդժամ կարող ես մոռանալ երբևէ նորից լավ կյանքով ապրելու մասին։ Ի՞նչ են ասում ձեզ այս երկու հարցերը։ Կրթությունը տարբեր երկրներում և տարբեր ռասաների միջև լիովին տարբեր է, ինչպես և սոցիալական միջավայրերն ու սոցիալական համակարգերը և, իհարկե, օրենքներն ու կանոնները։ Երբ խոսքը վերաբերում է արտաքին գործերի աշխատանքին, մի կողմից՝ այս աշխատանքը կատարող մարդիկ պետք է ճշգրտորեն հասկանան եկեղեցու աշխատանքին առնչվող օրենքները, կանոնները և դրույթները, իսկ մյուս կողմից՝ նրանք պետք է նաև տարածեն կյանքի վերաբերյալ որոշ ընդհանուր գիտելիքներ կամ իրավական դրույթներ, որոնք եղբայրներն ու քույրերը պետք է իմանան։ Հետևաբար Աստծու տունն ունի աշխատանքային կարգավորումներ աշխատանքի այս կետի վերաբերյալ, որոնք պահանջում են՝ ցանկացած գործ անելիս այն կատարողները միշտ նախ ծանոթանան համապատասխան օրենքներին և կառավարական կանոններին։ Հատկապես դժվար լուծելի խնդիրների բախվելիս նրանք պետք է խորհրդակցեն փաստաբանի հետ և կուրորեն չկայացնեն իրենց սեփական դատողությունները կամ չսահմանեն լուծումներ՝ ըստ չինացիների մտածելակերպի և տրամաբանության․ սա գործելու հիմար և տգետ ձև է։ Երբ հասկանաք այս ամենը, պետք է իմանաք արտաքին գործերի աշխատանքի կարևորությունը, թե ինչ արդյունքների է այն կոչված հասնելու, ինչպես նաև թե որքան անհրաժեշտ է Աստծու տան համար այս աշխատանքային կարգավորումները սահմանելը։ Աշխատանքի այս կետի շրջանակը շատ մեծ չէ, ուստի շատ դեպքերում բավական է պարզապես այս աշխատանքում ներգրավված անձնակազմին հստակ հասկացնել դրա աշխատանքային կարգավորումները։ Եթե դա մի բան է, որը եղբայրներն ու քույրերը պետք է իմանան, ապա օգնեք նրանց հասկանալ և ըմբռնել այն։ Արտաքին գործերի աշխատանքը նույնպես շատ կարևոր է, քանի որ չի անցնի, եթե եղբայրներն ու քույրերը չհասկանան արտերկրում իրենց ապրելուն և աշխատելուն առնչվող օրենքներն ու կանոնները։ Այս առնչությամբ պահանջվածի վերաբերյալ Աստծու տունն ունի որոշակի աշխատանքային կարգավորումներ, և պարզապես անհրաժեշտ է կատարել սա՝ հիմնվելով աշխատանքային կարգավորումների վրա։ Եթե հատուկ հանգամանքներ առաջանան, Աստծու տունը կպատրաստի որոշ արտակարգ լուծումներ։ Եթե աշխատանքն առնչվում է արտաքին գործերի աշխատանքին, պետք է խորհրդակցեք արտաքին գործերի անձնակազմի հետ և տեսնեք, թե ինչ որոշակի կարգավորումներ ունի Աստծու տունն աշխատանքի վերաբերյալ․ կուրորեն մի՛ ապավինեք ձեր երևակայությանը և անտեղյակ գործողություններ մի՛ ձեռնարկեք։ Այդ կերպ գործելը կարող է խռովության պատճառ դառնալ, և հետևանքներն աներևակայելի կլինեն։ Արտաքին գործերի աշխատանքը ևս մեկ առաջադրանքով աշխատանք է։ Այն բարդ չէ, և պետք է կարողանաք գտնել աշխատանքային ամենաորոշակի հարցերի մեծ մասն աշխատանքային կարգավորումներում։ Երբ մարդիկ նոր են սկսում արտաքին գործերի աշխատանք կատարել արտերկրում, այն կարող է փոքր-ինչ բարդ թվալ, բայց որոշ ժամանակ անելուց հետո նրանք գտնում են օրինաչափություններ և մեթոդներ, և այն այլևս այդքան բարդ չի թվում։ Սկզբում արտերկիր մեկնած չինացիների մասին հայտնում էին աղբ թափելու, գիշերը չափազանց ուշ քնելու, առավոտյան չափազանց շուտ արթնանալու, իրենց շների հաչոցով մարդկանց անհանգստացնելու, պատշգամբներում հագուստ կախելու և ոչ պատշաճ կայանելու համար․ նրանց մասին հայտնում էին շատ բաների համար։ Ի վերջո նրանց մասին շատ անգամներ հայտնեցին, ոստիկանությունը միշտ գալիս և թակում էր նրանց դռները՝ նրանց ուղղորդելու համար, և միայն երկար ժամանակ անց նրանք իսկապես հասկացան, որ արտերկրում են, ոչ թե Չինաստանում։ Քիչ-քիչ նրանք զգոն դարձան, սկսեցին որոշակի տեղեկացվածություն ունենալ օրենքի մասին և սկսեցին հասկանալ կյանքին, աշխատանքին, մեքենա վարելուն և այլնին վերաբերող որոշ կանոններ։ Երբ չինացիներն առաջին անգամ արտերկիր մեկնեցին, նրանք հասկանում էին միայն որոշ հիմնական վարվելակարգեր այն մասին, թե ինչպես վարվել, և չունեին ընդհանուր գիտելիքներ իրավական հարցերի մեծ մասի վերաբերյալ․ նրանք պարզապես վայրի կենդանիների պես էին՝ առանց օրենքի մասին որևէ իմացության։ Մի քանի տարի անց նրանք որոշակի գիտելիքներ ձեռք բերեցին և հասկացան որոշ կանոններ․ կարծես ընտելացել էին և փոքր-ինչ բարելավվեցին։
IX. Եկեղեցու բարեկեցություն
Իններորդ կետ, եկեղեցու բարեկեցություն։ Աստծու տանը նախկինում եկեղեցու բարեկեցության վերաբերյալ աշխատանքային կարգավորումներ են սահմանվել, և եթե լրիվ դրույքով իրենց պարտավորություն կատարողները կամ նրանց ընտանիքներն ապրուստը հոգալու հարցում օգնության կարիք ունեն, եկեղեցու առաջնորդողները պետք է լուծեն այս հարցը։ Իրականացման որոշակի ծրագրերն ու սկզբունքները կարելի է գտնել այս աշխատանքային կարգավորումներում, և Աստծու տունը որոշակի հայտարարություններ ու պայմաններ է տրամադրել։ Ինչ վերաբերում է այն եղբայրներին ու քույրերին, որոնք բանտարկվել են Աստծուն հավատալու համար, ինչի պատճառով նրանց ընտանիքներն առօրյա կյանքում զրկանք են կրել, այն ծնողներին, որոնք երկար ժամանակով տնից հեռու կատարում են իրենց պարտավորությունները և չունեն մեկին, որ կխնամի իրենց երեխաներին, և այն հիվանդ եղբայրներին ու քույրերին, որոնք երկար տարիներ կատարել են իրենց պարտավորությունները, ապա եկեղեցին պետք է օգնություն և լուծում տրամադրի այս և նման այլ դժվարությունների համար։ Այս աշխատանքի կետի հետ կապված կա հատուկ հանգամանք, այն է՝ երբ որոշ ընտանիքներ համապատասխանում են իրենց տներում եղբայրներին ու քույրերին հյուրընկալելու պայմաններին, բայց չունեն եկամտի աղբյուր, ինչպե՞ս պետք է հոգան եղբայրներին ու քույրերին հյուրընկալելու նրանց ծախսերը։ Սա մտնում է եկեղեցու բարեկեցության աշխատանքի մեջ։ Այս առնչությամբ կանոններ կարելի է գտնել աշխատանքային կարգավորումներում, կամ առաջնորդողներն ու աշխատողները կարող են, տեղական իրավիճակին համապատասխան, խելամտորեն բաշխել եկեղեցու միջոցները՝ հյուրընկալության աշխատանքն իրականացնելու համար. այս բոլոր հարցերի վերաբերյալ եկեղեցին ունի որոշակի պայմաններ։ Եթե այս որոշակի պայմանի շրջանակից դուրս ի հայտ գան որոշ հատուկ հանգամանքներ, ապա առաջնորդողներն ու աշխատողները կարող են հաղորդակցվել ու քննարկել հարցը և կատարել հստակ, խելամիտ կարգավորումներ՝ հիմնվելով տվյալ վայրի բնականոն կենսական ստանդարտների վրա։ Թեև սա ո՛չ լայնածավալ աշխատանքի կետ է, ո՛չ էլ շատ կարևոր առաջադրանք, այն աշխատանք է, որը մտնում է առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շրջանակի մեջ, և չի կարելի այն անտեսել։ Եթե չկա ապրուստը հոգալու աջակցության կամ ֆինանսական օգնության կարիք ունեցող մեկը, ապա կարիք չկա, որ առաջնորդողներն ու աշխատողները հատուկ ջանք ներդնեն՝ կարիք ունեցող մարդկանց գտնելու համար։ Եթե կան նման մարդիկ, ապա առաջնորդողներն ու աշխատողները չպետք է խուսափեն նրանցից և, առավել ևս, չպետք է անտեսեն նրանց, ձեռքերը ծալած նստեն կամ ձևացնեն, թե չեն տեսնում նրանց։ Նրանք պետք է գործեն սկզբունքների համաձայն. սա է նրանց պարտականությունը։
X. Արտակարգ իրավիճակների ծրագրեր
Տասներորդ կետ, արտակարգ իրավիճակների ծրագրեր։ Արտակարգ իրավիճակների ծրագրերն ուղղված են այն հատուկ խնդիրների լուծմանը, որոնք կարող են առաջանալ Աստծու տան աշխատանքի ցանկացած մասում։ Անկախ նրանից՝ հրատապ լուծում պահանջող խնդիրներն ի հայտ են գալիս ավետարանչական, կառավարչական կամ մասնագիտական աշխատանքի մեջ, կամ թե լուծվում է հակաքրիստոսների կամ կեղծ առաջնորդողների ներգրավվածության դեպք, թե պարզաբանվում է հատուկ իրավիճակ, երբ մարդիկ մոլորված են եղել, այս ամենը պատկանում է արտակարգ իրավիճակների ծրագրերի կատեգորիային։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը խաթարումներ և անհանգստություններ է առաջացնում, կամ եթե հակաքրիստոսը կամայական ու բռնատիրական է լինում և փորձում է ստեղծել իր սեփական թագավորությունը և այդպես շարունակ, հենց որ Աստծու տունը հայտնաբերի, որ արժե ստեղծել աշխատանքային կարգավորում՝ այս իրավիճակներից մեկի հետ կապված որևէ որոշակի պլանավորման համար, այդ մասին համապատասխան գրավոր հաղորդում կկազմի։ Արտակարգ իրավիճակների ծրագրերը հիմնված են եկեղեցում տվյալ պահին տեղի ունեցող որոշակի արտակարգ իրավիճակների վրա, և Վերևը՝ ըստ հանգամանքների լրջության, կազմում է համապատասխան աշխատանքային կարգավորումներ, այնուհետև դրանք հրապարակում և հաղորդվում են։ Հստակ ծրագիրը կարող է վերաբերել աշխատանքի ցանկացած կետի, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրականացնեն, քանի դեռ այն կազմակերպվել է Վերևի կողմից, և Վերևը պահանջում է առաջնորդողներից ու աշխատողներից իրականացնել այն, ապա առաջնորդողներն ու աշխատողները պարտավոր են այն հրապարակել և իրականացնել՝ համապատասխանելով Վերևի աշխատանքային կարգավորումներին։ Նրանք չպետք է անլուրջ վերաբերվեն այս աշխատանքային կարգավորումներին։ Երբ Վերևը նման աշխատանքային կարգավորումներ է սահմանում, դրանք որևէ կառավարչական աշխատանքի կամ որևէ որոշակի մասնագիտական աշխատանքի համեմատությամբ երկրորդական չեն։ Թեև այս աշխատանքային կարգավորումները միայն ժամանակավոր բնույթ ունեն, սակայն առաջնորդողներն ու աշխատողները, միևնույն է, պետք է հրապարակեն, հաղորդեն, իրականացնեն և վերահսկեն դրանց կատարումը, ինչպես պաշտոնական աշխատանքային կարգավորումների դեպքում է, իսկ հետագայում պետք է Վերևին ներկայացնեն կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն և զեկույց․ սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Արտակարգ իրավիճակների ծրագրերը նպատակաուղղված չեն աշխատանքի որևէ առանձին կետի, այսինքն՝ ցանկացած պահի Վերևը կարող է բոլոր տարածքների և բոլոր մակարդակների առաջնորդողներին հանձնարարություն տալ, որևէ պահանջ ներկայացնել կամ աշխատանքային կարգավորում հրապարակել, և առաջնորդողներն ու աշխատողները չպետք է անտեսեն այսպիսի աշխատանքը։ Քանի որ դրանք աշխատանքային կարգավորումներ են և հրապարակվում են բոլոր մակարդակների ու բոլոր տարածքների առաջնորդողների համար, դրանք մտնում են առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շրջանակի մեջ։ Առաջնորդողներն ու աշխատողները չպետք է ձեռքերը ծալած նստեն կամ աշխատանքը դասակարգեն ըստ դրա շրջանակի կամ այն նկատառումով՝ այն աշխատանք է, որը մտնում է իրենց պարտականության շրջանակի, թե ոչ, ինչպես նաև չպետք է Վերևի աշխատանքային կարգավորումներում արտահայտված տոնից կամ հրատապությունից չպետք է մտավարանեն՝ որոշելու համար, թե արդյոք դրանք պետք է ժամանակին իրականացնեն։ Նման բաներ չպետք է պատահեն, փոխարենը՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է աշխատանքն իրականացնեն այնպես, ինչպես ցանկացած պաշտոնական աշխատանք, և այն կատարեն որպես կարևոր առաջադրանք և հանձնարարություն. սա է առաջնորդողների և աշխատողների պարտականությունը։ Կան արտակարգ իրավիճակների ծրագրեր հատուկ հանգամանքներում, և այն աշխատանք է, որն իրագործվում է հատուկ իրադրություններում։ Երբ պատահում են որոշակի առանձնահատուկ և հատուկ իրավիճակներ, Վերևը կօգտագործի այդ իրադրություններն ու իրադարձությունները` հանձնարարելու համար առաջնորդողներին ու աշխատողներին կամ եղբայրներին ու քույրերին օգտագործելու այս հնարավորությունը ճշմարտությունն ավելի գործնականորեն ձևով օգտագործելու միջոցով մարդկանց ու իրողությունները զանազանելու, մարդկանց և իրողությունները ներսից տեսնել սովորելու և ճշմարտության ավելի մեծ հասկացողության հասնելու համար։ Սա անելու նպատակն է հնարավորություն տալ մարդկանց զանազանելու կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին։ Բացի այդ՝ սա արվում է, որպեսզի եղբայրներն ու քույրերն ունենան հանգիստ, պատշաճ և խանգարումներից զերծ միջավայր իրենց եկեղեցական կյանքի համար։ Մյուս կողմից՝ այն արվում է, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ժամանակին սովորելու տարբեր դասեր և ստանալու անհրաժեշտ կրթում․ այս կերպ մեկ անգամ կրթվելուց հետո մարդիկ հսկայական առաջընթաց կունենան իրենց կյանքում։ Սա մի ճանապարհ է, որով Վերևը կրթում է բոլոր մակարդակների առաջնորդողներին ու աշխատողներին և եղբայրներին ու քույրերին, մասնավորապես այն եղբայրներին ու քույրերին, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Դրա մեջ ոչ մի չարակամություն չկա․ Վերևը չի տանջում մարդկանց կամ լուն ուղտ չի շինում։ Թեև դրանք արտակարգ իրավիճակների ծրագրեր են, որոնք ժամանակավոր աշխատանքային կարգավորումներ են, սակայն դեռևս նշանակալից և արժեքավոր են, և հուսով եմ, որ բոլոր մակարդակների առաջնորդողներն ու աշխատողները և եղբայրներն ու քույրերը կկարողանան ճիշտ հասկանալ դրանք և պատշաճ մոտեցում ցուցաբերել դրանց։
Մենք թվարկել ենք աշխատանքային կարգավորումների ընդհանուր 10 կետ, և այս պահին Ես հիմնականում ավարտել եմ այդ 10 կետերի շուրջ հաղորդակցվելը։ Դրանց շուրջ շատ մանրամասն չեմ հաղորդակցվել, բայց այն, ինչի շուրջ հաղորդակցվել եմ, բավական է, որպեսզի հնարավորություն ունենաք հասկանալու և ըմբռնելու, թե իրականում ինչ են աշխատանքային կարգավորումները, և Աստծու տունն ինչպիսի հստակ աշխատանք է իրականացնում։ Մյուս կողմից՝ ձեզ հնարավորություն է տրվել հասկանալու, թե իրականում ինչ է անում Աստված եկեղեցում և նրանց մեջ, ում Նա ընտրել է այս որոշակի կետերի միջոցով։ Աստծու տան աշխատանքը սեփական գործով, քաղաքականությամբ կամ մարդու իրավունքներով զբաղվելը չէ, ոչ էլ որևէ առևտրային գործունեությամբ զբաղվելը․ աշխատանքի այն կետերը, որոնք իրականացնում է Աստծու տունը, ներառված են աշխատանքային կարգավորումներում։ Եվ հետևաբար որոշ իշխող կուսակցություններ և հասարակական հաստատություններ միշտ հետևում, ուսումնասիրում և հետազոտում են, թե ինչ է կատարվում Ամենակարող Աստծու Եկեղեցում, և գուցե սա ուսումնասիրելով Աստծու տան տեսանյութերն ու կայքերը դիտելու միջոցով՝ նրանք հաստատել են, որ Ամենակարող Աստծու Եկեղեցին ճշմարիտ հավատք է և որ այն ներգրավված չէ որևէ երկրի քաղաքական գործունեությունների մեջ։ Ամենակարող Աստծու Եկեղեցին տարիներ շարունակ ենթարկվել է ՉԿԿ-ի կատաղի ճնշմանն ու հարձակումներին, բայց, միևնույն է, դեռ շարունակում է քարոզել ավետարանը և վկայություն կրել Աստծու համար և առցանց տեղադրել է Աստծու խոսքերը, ճշմարտությունը և ամենատարբեր վկայության առցանց տեսանյութեր՝ մարդկային հասարակությանը բերելով մեծ և բազմակողմանի օգուտներ և լիովին հիմնավորելով, որ Աստված վերջին օրերում շարունակաբար արտահայտում է ճշմարտությունը և փրկում մարդկությանը։ Նրանք շարունակ ուսումնասիրում ու ուսումնասիրում են և ի՞նչ արդյունք են ստանում իրենց հետազոտությունից։ Մի՞թե նրանք սարսափելի հուսախաբություն չեն ապրում։ Նրանք նույնիսկ մտածել էին, թե ինչ լծակ կարող են գտնել՝ մեր եկեղեցու վրա «աղանդի» պիտակ կպցնելու և եկեղեցին հակակուսակցական ու հակապետական պիտակավորելու համար։ Սակայն հիմա նրանք տեսնում են, որ չեն կարող դա անել. դատելով տարիների ընթացքում եկեղեցու կողմից հրապարակված աշխատանքային կարգավորումներիցը՝ նրանք որևէ կերպ չեն կարող այս պիտակները կպցնել եկեղեցուն, և նրանց ողջ հետազոտությունն ամբողջովին իզուր է եղել։ Սա ճիշտ նույնն է, ինչ այն ժամանակ, երբ դեռ այն ժամանակ հրեաներն ուսումնասիրում էին Տեր Հիսուսին։ Դպիրները, փարիսեցիները և կառավարության բարձր պաշտոնյաներն ուսումնասիրեցին այն, ինչ Տեր Հիսուսն ասաց ու արեց, և պարզեցին, որ Նրա արածներից ոչինչ օրենքին դեմ կամ քաղաքական բնույթի չէր, որ այն ամենը, ինչ Տեր Հիսուսն ասաց ու արեց, ճշմարիտ էր, ճշմարտությունն էր և լիովին համապատասխանում էր Սուրբ Գրքին, և ի վերջո նրանք հուսախաբվեցին։ Կրոնական աշխարհը հիմա տեսնում է, որ Աստծու տունն ավելի ու ավելի շատ ֆիլմեր և փորձառական վկայությունների տեսանյութեր է արտադրում, և հատկապես Աստծու խոսքերի գրքերն ու ընթերցումները գնալով ավելանում են, և այսպիսով՝ ի՞նչ են նրանք մտածում։ Եթե նրանք չեն կարող տեսնել, որ այս ամենը գալիս է Աստծուց, ապա նրանք իսկապես անհավանական հիմար են։ Այն, ինչ գալիս է Աստծուց, պետք է ծաղկի, սա Սուրբ Հոգու գործի արդյունքն է, և ոչ ոք չի կարող թաքցնել սա։ Աստծու խոսքերն այժմ տարածվել են ողջ աշխարհով մեկ, և Նրա արտահայտած ճշմարտությունները դրված են ողջ մարդկության առջև․ Աստծու հայտնվելն ու գործի հոսքը հզոր կերպով առաջ են ընթանում, ոչ մի երկիր կամ ուժ չի կարող ընդդիմանալ դրան։ Մեծ կարմիր վիշապն արդեն հիմնովին խայտառակվել և պարտվել է։ Անկախ նրանից, թե ինչպես կարող է կրոնական աշխարհը դատապարտել դա, նրանք չեն կարող դիմակայել Աստծու գործին և ի վերջո կարող են միայն դուրս թողնվել և խեղդվել դրա ահագնացող հոսանքի մեջ։
Ես այժմ ավարտել եմ աշխատանքային կարգավորումների շուրջ հաղորդակցվելը։ Չէ՞ որ այն ողջ աշխատանքը, ինչի շուրջ ես հաղորդակցվել եմ, կատարում է Աստծու տունը։ Սա այն աշխատանքն է, որը տեսնում եք ձեր աչքերով, լսում ձեր ականջներով և փորձառաբար ապրում ու գնահատում եք. դրանում գաղտնի ոչինչ չկա։ Մեծ կարմիր վիշապն ունի եկեղեցու՝ անցած տարիների բոլոր աշխատանքային կարգավորումները․ նրանց մոտ եղած աշխատանքային կարգավորումները բազմաթիվ և ընդգրկուն են։ Նրանք ամեն օր ուսումնասիրում են, շարունակ ուսումնասիրում ու ուսումնասիրում են, մինչև որ վերջապես գալիս են այս եզրակացությանը․ «Եթե այս մարդիկ անդադար տարածեն Աստծու խոսքերը և այս կերպ վկայություն կրեն Աստծու գործի համար, ապա դա սարսափելի կլինի։ Այս բոլոր մարդիկ պետք է ոչնչացվեն, և նրանց չպետք է խնայել, նույնիսկ եթե փախչեն արտասահման»։ Հասկանում ես՝ դևերը նույնը չեն, ինչ սովորական ապականված մարդիկ. նրանք մինչև վերջ կընդդիմանան Աստծուն։ Եթե սովորական ապականված մարդիկ տեսնում են եկեղեցու վկայությունները, նրանք ի վիճակի են հասկանալու դրանք, համարում են դրանք խելամիտ և չեն զբաղվի որևէ հետապնդումով։ Սակայն Սատանան և դևերն այսպիսին չեն։ Երբ տեսնում են, որ հետևում ես Աստծուն և վկայություն ես կրում Աստծու համար, նրանք ատում են քեզ, ուզում են սպանել քեզ և թույլ չեն տալիս քեզ ապրել։ Եթե չանես նրանց ասածը և չերկրպագես նրանց, ապա երբեք հանգիստ չեն թողնի քեզ և թույլ չեն տա քեզ ապրել։ Նրանք կհետապնդեն քեզ մինչև մահ, ուր էլ որ գնաս։ Նույնիսկ եթե գնաս աշխարհի ծայրը, նրանք, միևնույն է, բաց չեն թողնի քեզ։ Այսպես է գործում մեծ կարմիր վիշապը։ Սա Սատանայի չարասիրությունն է և այն տարբերվում է սովորական ապականված մարդկանցից։ Այս հարցում դու պետք է հստակ լինես։
Ինչպես ճշգրիտ հաղորդել ու կիրառել աշխատանքային կարգավորումները
I. Ինչպես հաղորդել աշխատանքային կարգավորումները
Աշխատանքային կարգավորումների այս 10 կետերը ներկայացնում են Աստծու կողմից եկեղեցում և Աստծու ընտրյալ մարդկանց մեջ կատարվող ողջ աշխատանքի շրջանակն ու բովանդակությունը։ Այս աշխատանքի բովանդակությունն ու շրջանակը հասկանալն օգնում է Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկել առաջնորդողների ու աշխատողների կողմից այս աշխատանքի լավ կատարելը։ Մյուս կողմից՝ այն հիմնականում օգնում է առաջնորդողներին ու աշխատողներին հասկանալ և ըմբռնել իրենց պարտականությունների շրջանակը և այն աշխատանքը, որը նրանք պետք է կատարեն, և այն պարտականությունները, որոնք պետք է իրականացնեն, նաև ունենալ «առաջնորդողներ և աշխատողներ» եզրույթի ճշգրիտ սահմանումը։ Որո՞նք են առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Ի՞նչ նմանություն նրանք պետք է կյանքով արտահայտեն։ Արդյոք պետք է նման լինե՞ն պետական կառավարության պաշտոնյաներին։ (Ո՛չ։) «Առաջնորդողներ և աշխատողներ» եզրույթը պաշտոնական դիրք կամ կոչում չէ։ Մարդը պետք է հասկանա, թե ովքեր են առաջնորդողներն ու աշխատողները՝ ելնելով նրանց կատարած պարտականություններից և նրանց վստահված Աստծու հանձնարարությունից և նրանցից Աստծու պահանջած չափանիշներից։ Այս կերպ մարդը համեմատաբար կոնկրետ հասկացողություն կունենա «առաջնորդողներ և աշխատողներ» անվանման վերաբերյալ, և ավելի պարզ կլինի դրա սահմանումը։ Որո՞նք են այն նվազագույն պարտկանությունները, որոնք պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները։ Նրանք պետք է ճշգրտորեն հաղորդեն, հրապարակեն և իրականացնեն յուրաքանչյուր աշխատանքային կարգավորում՝ Աստծու տան պահանջներին համապատասխան, ինչպես նշված է իններորդ կետում։ Անկախ նրանից, թե աշխատանքի որ կողմին է վերաբերում տվյալ աշխատանքային կարգավորումը, քանի դեռ այն հաղորդվում է առաջնորդողների և աշխատողների միջոցով, նրանցից պահանջվում է այն ամբողջությամբ և ճշգրիտ հասկանալուց հետո առանց հապաղելու և առանց դադարի հաղորդել եկեղեցիներին։ Ինչ վերաբերում է նրանց, ում հաղորդվում են աշխատանքային կարգավորումները, եթե Աստծու տունը պահանջում է, որ աշխատանքային կարգավորումները պետք է հաղորդվեն բոլոր մակարդակների առաջնորդողներին և աշխատողներին, այդ թվում՝ քարոզիչների, եկեղեցու առաջնորդողների և եկեղեցու սարկավագների մակարդակի մարդկանց, ապա դրանք պետք է հաղորդվեն մինչև այս մակարդակի մարդկանց և վերջ։ Եթե աշխատանքային կարգավորումները պետք է հաղորդվեն յուրաքանչյուր եղբոր և քրոջ, ապա դրանք պետք է հաղորդվեն յուրաքանչյուր եղբոր և քրոջ՝ Աստծու տան պահանջներին խիստ համապատասխան։ Եթե շրջակա միջավայրն անհարմար է դարձնում աշխատանքային կարգավորումները գրավոր կերպով հաղորդելը, և այդ անելը կարող է առաջացնել անվտանգության ռիսկեր կամ նույնիսկ ավելի լուրջ խնդիրներ, ապա աշխատանքային կարգավորումների կարևոր և հիմնական բովանդակությունը պետք է յուրաքանչյուր մարդու ճշգրիտ կերպով հաղորդվի բանավոր կերպով։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է սա արվի, որպեսզի աշխատանքային կարգավորումները համարվեն հաղորդված։ Եթե աշխատանքային կարգավորումները հաղորդվում են գրավոր կերպով, պետք է հաստատվի, որ բոլորը ստացել են դրանք, բոլորը գիտեն դրանց մասին և բոլորը լրջորեն են վերաբերվում դրանց։ Եթե դրանք հաղորդվում են բանավոր կերպով, ապա դրանք հաղորդելուց հետո մարդկանց պետք է հաճախակի հարցնել, թե արդյոք հստակորեն հասկանում և հիշում են դրանք, և նրանց նույնիսկ կարելի է խնդրել կրկնել աշխատանքային կարգավորումները. միայն այս կերպ աշխատանքային կարգավորումները կարող են համարվել իսկապես հաղորդված։ Եթե մարդիկ կարող են կրկնել և հստակորեն ձևակերպել, թե որոնք են Աստծու տան պահանջվող սկզբունքները, և որն է հստակ բովանդակությունը, սա ապացուցում է, որ աշխատանքային կարգավորումներն արդեն հաղորդվել են նրանց մտքերին, նրանք հիշել և հստակ հասկանում են դրանք։ Միայն այդ ժամանակ աշխատանքային կարգավորումները կարող են համարվել իսկապես հաղորդված։ Եթե պայմանները, շրջակա միջավայրը և նման այլ բոլոր գործոններ համապատասխան են աշխատանքային կարգավորումները գրավոր կերպով հաղորդելու համար, ապա դրանք բացարձակապես պետք է հաղորդվեն գրավոր։ Եթե դրանք չեն կարող հաղորդվել գրավոր կերպով, քանի որ շրջակա միջավայրը թույլ չի տալիս, և փոխարենը՝ պետք է հաղորդվեն բանավոր կերպով, ապա պետք է հաստատվի՝ այն, ինչ հաղորդվում է բանավոր կերպով, նույնական է աշխատանքային կարգավորումների հետ, դրանք խեղաթյուրված չեն, և դրանց ոչ մի անձնական հասկացողություն չի ավելացվել, և բնօրինակ տեքստն է ներկայացվում. միայն այս կերպ աշխատանքային կարգավորումները կարող են համարվել իսկապես և ճշգրտորեն հաղորդված։ Աշխատանքային կարգավորումները պետք է հաղորդվեն ամբողջությամբ՝ ըստ դրանց հստակ ձևակերպման. դրանք չպետք է հաղորդվեն անպատասխանատու կերպով կամ խեղաթյուրված ու անհեթեթ մեկնաբանություններով՝ հիմնված մարդկանց անձնական հասկացողությունների և երևակայությունների վրա։ Երբ խոսքը վերաբերում է դրանք ճշգրտորեն հաղորդելուն, մարդիկ պետք է հասկանան աշխատանքային կարգավորումները հաղորդելու խստության մակարդակը, այսինքն՝ դրանք պետք է հաղորդվեն ճիշտ կերպով։ Որոշ մարդիկ ասում են․ «Մի՞թե պետք է դրանք ճշգրիտ կերպով հաղորդենք»։ Ո՛չ, դրա կարիքը չկա։ Ճշգրտություն պահանջվում է սարքավորումներից, եթե մարդիկ կարողանան պարզապես ճիշտ կերպով հաղորդել դրանք, բավական լավ կանեն։ Օրինակ՝ եկեղեցական կյանքի վերաբերյալ Աստծու տան աշխատանքային կարգավորումները պահանջում են, որ Աստծու ընտրյալ մարդիկ ուտեն և խմեն Աստծու խոսքերն Աստծուն ճանաչելիս. մի՞թե սա հեշտ է հաղորդել։ (Այո՛։) Աշխատանքային կարգավորումները մարդկանց հնարավորություններ են տալիս, և նրանք կարող են կարդալ Աստծու այս բոլոր համապատասխան խոսքերը։ Սակայն եթե ինչ-որ մեկը սխալ է մեկնաբանում աշխատանքային կարգավորումները՝ դրանց մեջ ավելացնելով իր անձնական հասկացողությունը, պատկերացումներն ու երևակայությունները և հաղորդելով լրացուցիչ խոսքեր, մի՞թե չի նշանակում, որ նա շեղվել է աշխատանքային կարգավորումներից։ Այդ դեպքում արդյոք նա ճշգրիտ կերպով է հաղորդո՞ւմ աշխատանքային կարգավորումները։ (Ո՛չ։) Նա աշխատանքային կարգավորումները հաղորդում է իր սեփական հավելումներով․ սա լիովին անհեթեթություն է։ Պետք է մի քանի անգամ կարդալ Վերևից եկող յուրաքանչյուր աշխատանքային կարգավորում և հստակ հասկանալ դրա ճիշտ իմաստը, այս աշխատանքային կարգավորումը հրապարակելու կարևորությունը և այն, թե ինչ արդյունքների պետք է հասնի այն, իսկ հետո պարզել Վերևի կողմից հանձնարարված աշխատանքի հստակ կետերը կիրարկելու ճիշտ ճանապաարհը՝ խուսափելով որևէ սխալ կատարելուց։ Այս ամենի մասին հաղորդակցվելուց և դրանք ըմբռնելուց հետո աշխատանքային կարգավորումը հաղորդելը լիովին ճշգրիտ կլինի։ Նախ աշխատանքային կարգավորումները պետք է հովվական տարածքների առաջնորդողների և աշխատողների կողմից հաղորդվեն մյուս բոլոր այլ մակարդակների առաջնորդողներին և աշխատողներին, որոնք էլ իրենց հերթին ի վերջո կուղարկեն դրանք յուրաքանչյուր եկեղեցու յուրաքանչյուր թիմի վերակացուին։ Այնուհետև Աստծու տան աշխատանքային կարգավորումները պետք է մի քանի անգամ հաղորդակցվեն հավաքույթների ժամանակ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ հասկանան դրանք և իմանան, թե ինչպես կիրարկել դրանք. միայն այս արդյունքին հասնելու դեպքում դրանք կարող են համարվել հաղորդված։ Աշխատանքային կարգավորումները պետք է հաղորդվեն՝ ըստ Աստծու տան պահանջած մեթոդի և շրջանակի։ Իհարկե, հաղորդվող բովանդակությունը պետք է լինի ճշգրիտ և անսխալ։ Առաջնորդողներն ու աշխատողները չպետք է դրանք պատահականորեն սխալ մեկնաբանեն կամ ավելացնեն իրենց սեփական մտքերը․ դա չի համարվում դրանց ճշգրիտ հաղորդում և նշանակում է, որպես առաջնորդող կամ աշխատող, իրենց պարտականությունների կատարման ձախողում։ Ահա թե ինչպես պետք է հասկանալ աշխատանքային կարգավորումների ճշգրիտ հաղորդումն ու կատարումը։
Ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները, եթե դեռ վստահ չեն ինչպես ճշգրտորեն հաղորդել աշխատանքային կարգավորումները։ Սրա համար շատ պարզ և հեշտ մեթոդ կա։ Աշխատանքային կարգավորումները ստանալուց հետո առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է հաղորդակցվեն աշխատանքային կարգավորումների մասին մյուս առաջնորդողների և աշխատողների հետ, նայեն, թե քանի հստակ կետ է պահանջվում Վերևի կողմից այս աշխատանքային կարգավորումների համար, և մեկ առ մեկ թվարկեն դրանք։ Այնուհետև, հիմնվելով այս աշխատանքային կարգավորումների վրա, պետք է հաշվի առնեն տեղական եկեղեցու իրական իրավիճակը, ինչպես օրինակ՝ ավետարանչական աշխատանքի հանգամանքները, տարբեր տեսակի մասնագիտական աշխատանքները և եկեղեցական կյանքը, ինչպես նաև տարբեր մարդկանց որակն ու ընտանեկան հանգամանքները և այլն՝ համադրելով այս ամենը տեսնելու, թե ինչպես պետք է կատարվեն այս աշխատանքի մասերը։ Հաղորդակցության միջոցով բոլոր առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասնեն աշխատանքային կարգավորումների վերաբերյալ միևնույն և ճշգրիտ հասկացողությանը և ունենան դրանք հաղորդելու համապատասխան մեթոդներ. միայն այս կերպ աշխատանքային կարգավորումները ճշգրտորեն կհաղորդվեն։ Եթե առաջնորդողը կամ աշխատողը ստանում է աշխատանքային կարգավորումներ և, առանց հստակ հասկանալու, թե դրանք հատկապես ինչ են ներառում, կուրորեն հավաքում է եղբայրներին ու քույրերին և հրապարակում ու հաղորդում է դրանք, մի՞թե սա տեղին է։ Դրա հետևանքն այն է, որ աշխատանքային կարգավորումները հաղորդելուց մեկ կամ երկու ամիս անց պարզվում է, որ յուրաքանչյուր եկեղեցում դրանց կատարման ձևի մեջ շեղումներ կան, և միայն այն ժամանակ, երբ առաջնորդողը կամ աշխատողն ուշադիր ուսումնասիրում է աշխատանքային կարգավորումները, պարզում է, որ աշխատանքային կարգավորումները հաղորդվել են շեղումներով։ Եթե այդ առաջնորդողը կամ աշխատողն այն ժամանակ բարեխղճորեն կարդար և հաղորդեր աշխատանքային կարգավորումները, ամեն ինչ լավ կլիներ, բայց տվյալ պահին նրա ծույլ և անփույթ լինելու պատճառով նա պատճառ դարձավ, որ եկեղեցական աշխատանքում ի հայտ եկան բազմաթիվ սխալներ և շեղումներ, որոնք հետո ստիպված եղավ ուղղել։ Սա ավելացնում է մի ամբողջ ավելորդ լրացուցիչ քայլ և ժամանակի վատնում։ Ավելի լավ կլիներ, եթե նրանք անմիջապես հստակ հաղորդակցվեին աշխատանքային կարգավորումների շուրջ, ապա դրանք մեկ առ մեկ հաղորդեին և կատարեին։ Մի՞թե սխալ չէ, երբ աշխատանքը լավ չի արվում։ (Այդպես է։) Հետևաբար աշխատանքային կարգավորումները ճշգրիտ հաղորդելու համար կան քայլեր։ Առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է ունենան աշխատանքային կարգավորումների որոշակի բովանդակության իրական ըմբռնում և ճշգրիտ հասկացողություն, ապա ունենան կատարման որոշակի ծրագրեր, կատարման մեթոդներ և մտքում ունենան կատարման համար նպատակային անհատներ. միայն այս կերպ աշխատանքային կարգավորումները կարող են ճշգրտորեն հաղորդվել։ Մի՞թե տեղին է, եթե առաջնորդողներն ու աշխատողները կուրորեն հրապարակում և հաղորդում են աշխատանքային կարգավորումները, երբ միայն ոչ ամբողջական հասկացողություն ունեն դրանց մասին, միայն թվում է, թե հասկանում են դրանք, մշուշոտ և անհստակ են դրանց վերաբերյալ կամ պարզապես չեն հասկանում դրանցում առկա որոշակի պահանջներն ու բովանդակությունը։ (Ո՛չ։) Կարո՞ղ են նման առաջնորդողներն ու աշխատողները լավ կատարել աշխատանք։ Ակնհայտորեն ոչ։ Ուստի այն դեպքերում, երբ եղբայրներն ու քույրերը չգիտեն, թե աշխատանքային կարգավորումներում պահանջվող հստակ չափանիշներն ու սկզբունքները որոնք են, կամ ինչպես պետք է դրանք ճշգրիտ իրականացվեն, առաջնորդողներն ու աշխատողներն արդեն կունենան աշխատանքային կարգավորումների ճշգրիտ հասկացողություն, ինչպես նաև դրանց իրականացման կոնկրետ ծրագրեր և քայլեր. միայն այս կերպ առաջնորդողներն ու աշխատողները կարող են պատշաճ կերպով կատարել առաջին քայլը՝ հաղորդելով աշխատանքային կարգավորումները։ Աշխատանքային կարգավորումները հաղորդելուց հետո, երբ բոլոր եղբայրներն ու քույրերը ճշգրտորեն հասկանան աշխատանքային կարգավորումների բովանդակությունը և որոշակի գիտելիք ունենան Աստծու տան կողմից այդ աշխատանքն իրականացնելու կարևորության, արժեքի և պահանջվող չափանիշների մասին, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է անմիջապես հաղորդակցվեն այն մասին, թե ինչպես բաշխել մարդկանց և հստակ աշխատանքները, նաև որն է այդ աշխատանքը կատարելու և իրականացնելու պատասխանատու անձանց վերաբերյալ հստակ ծրագիրը. սրանք են աշխատանքը կատարելու քայլերը։ Ի՞նչ եք կարծում այս կերպ աշխատանքին հետևելու մասին։ Կարո՞ղ է այն համարվել աշխատանքի սերտ հետևողականություն։ Մի՞թե սա աշխատանքին ժամանակին հետևել է։ (Այո՛։)
II. Ինչպես կիրառել աշխատանքային կարգավորումները
Այն դեպքը չէ, երբ առաջնորդողներն ու աշխատողները ստանում են աշխատանքային կարգավորում, պետք է միայն հաղորդեն և հրապարակեն այն, և վերջ Արդյոք կարո՞ղ է աշխատանքային կարգավորումը համարվել կիրառված, երբ յուրաքանչյուր եկեղեցում Աստծու ընտրյալ մարդիկ գիտեն, որ այն հրապարակվել է։ Սա իսկապես աշխատանքային կարգավորման կատարում կամ կիրառում չէ, պարտականությունների կատարում չէ, և առավել ևս՝ ոչ էլ այն չափանիշն է, որն Աստված ի վերջո պահանջում է։ Նպատակն աշխատանքային կարգավորումը հաղորդելն ու հրապարակելը չէ, այլ կիրառելն է։ Ուրեմն հատկապես ինչպե՞ս պետք է կիրառվեն աշխատանքային կարգավորումները։ Առաջնորդողներն ու աշխատողները միասին պետք է կանչեն բոլոր համապատասխան վերակացուներին և եղբայրներին ու քույրերին և հաղորդակցվեն նրանց հետ այն մասին, թե ինչպես պետք է կատարվի աշխատանքը՝ միևնույն ժամանակ ընտրելով հիմնական վերակացու և թիմի անդամներ՝ աշխատանքն իրականացնելու համար։ Աշխատանքն իրականացնելիս առաջին բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, հաղորդակցվելն է. հաղորդակցվել այն մասին, թե ինչպես կատարել աշխատանքը՝ սկզբունքներին համապատասխան և Աստծու տան կողմից այս աշխատանքային կարգավորման համաձայն, և ինչպես անել դա, որ նշանակի՝ Աստծու տան այս աշխատանքային կարգավորումը կիրառված և իրականացված է։ Հաղորդակցվելիս եղբայրներն ու քույրերը և առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջարկեն տարբեր ծրագրեր և ի վերջո ընտրեն այն ճանապարհը, մեթոդը և քայլերը, որոնք ամենահարմարն են և ամենաշատն են համապատասխանում սկզբունքներին՝ որոշելով, թե ինչ անել սկզբում և հաջորդիվ, որպեսզի աշխատանքը կարողանա առաջ ընթանալ կանոնավոր կերպով։ Երբ սա տեսականորեն հասկանալի է, երբ մարդիկ այլևս չունեն որևէ դժվարություն կամ երևակայություն, երբ այլևս որևէ դիմակայություն չեն զգում այս աշխատանքի հանդեպ և կարող են հասկանալ Աստծու տան այս աշխատանքային կարգավորման իմաստն ու նպատակը, աշխատանքը դեռևս չի կարող համարվել կիրառված։ Պետք է նաև որոշվի, թե ով է ամենահարմարը և ամենահմուտն այս աշխատանքում, ով կարող է ստանձնել այս աշխատանքի պարտականությունը և ով ունի այս աշխատանքն ավարտին հասցնելու կարողություն։ Պետք է ընտրվեն այն մարդիկ, որոնք ստանձնելու են այս աշխատանքը, պետք է սահմանվեն կիրառման ծրագիրն ու ավարտի վերջնաժամկետը, նաև պետք է նախապատրաստվեն և հստակ նշվեն աշխատանքն ավարտին հասցնելու անհրաժեշտ ռեսուրսները, նյութերն ու նման այլ բաները. միայն այդ դեպքում աշխատանքը կարող է համարվել որպես իրականացված։ Իհարկե, նախքան իրականացումը, անհրաժեշտ է նաև անհատապես հատուկ հաղորդում և քննարկումներ անցկացնել այս աշխատանքի համար պատասխանատու անձանց հետ՝ հարցնելով, թե արդյոք նրանք նախկինում կատարել են այս աշխատանքը, ինչպիսի տեսակետներ և մտքեր ունեն դրա վերաբերյալ։ Եթե նրանք ներկայացնեն սկզբունքներին համապատասխանող որոշ ծրագրեր և մտքեր, ապա հնարավոր է՝ դրանք ընդունվեն։ Բացի այդ՝ յուրաքանչյուր աշխատանք իրականացնելիս պետք է նաև ուշադրություն դարձնել պարզելուն, թե իրականում քանի խնդիր կա. այս քայլը չպետք է անտեսվի։ Խնդիրները բացահայտելուց հետո պետք է մտածել դրանց ժամանակին լուծելու ուղիների մասին, և միայն բոլոր գոյություն ունեցող խնդիրները հիմնովին լուծելուց հետո կարելի է ասել, որ աշխատանքային կարգավորումն իրականում իրականացվել է։ Բացի այդ՝ արդյոք չպե՞տք է նաև փնտրեք, թե ինչպես կատարել այս աշխատանքն Աստծու տան պահանջած սկզբունքներին համապատասխան։ Ավելին՝ արդյոք Աստծու տունն այս աշխատանքի համար ունի ժամանակի առումով որևէ պահանջ, ինչ ժամանակահատվածում այն պետք է ավարտվի, արդյոք կա որևէ հստակ պայման մասնագիտական հմտությունների առումով և այլն. այս բոլորը թեմաներ են, որոնց շուրջ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաղորդակցվեն համապատասխան վերակացուների հետ։ Սա է կիրառումը։ Կիրառումը չի ավարտվում միայն բանավոր հաղորդակցությամբ կամ տեսական քննարկումով, այլ, ավելի ճիշտ, այն ներառում է համապատասխան աշխատանքի իրական առաջընթացը, ինչպես նաև որոշակի մասնավոր խնդիրներ և դժվարություններ, որոնք պետք է լուծվեն։ Սրանք այն բոլոր հարցերն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաշվի առնեն վերակացուների հետ աշխատանքային կարգավորումը կիրառելիս։ Այլ կերպ ասած՝ նախքան այս որոշակի աշխատանքի կատարումը, առաջնորդողներն ու աշխատողները պետք է նմանատիպ հաղորդակցություն, վերլուծություն և քննարկում անցկացնեն վերակացուների հետ. սա է կիրառումը։ Այս իրականացումն առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է և հենց այն է, ինչին առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասնեն։ Այս կերպ կիրարկելը նշանակում է կատարել իրական աշխատանք։ Ենթադրենք՝ առաջնորդողն ասում է․ «Այս պահին ես նույնպես չգիտեմ, թե ինչպես կատարել այս աշխատանքը։ Ամեն դեպքում ես այն հանձնել եմ քեզ։ Ես նաև քեզ հաղորդել և հրապարակել եմ աշխատանքային կարգավորումը, նաև տեղեկացրել եմ քեզ բոլոր հարակից հարցերի մասին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք գիտես ինչպես անել դա կամ չգիտես, ինչպես ես անում դա՝ լավ, թե վատ, և որքան ժամանակ է քեզանից պահանջվում, այդ ամենը կախված է քեզանից։ Այս բոլորն ինձ հետ ոչ մի կապ չունեն։ Այսքան աշխատանք անելով՝ ես կատարել եմ իմ պարտականությունը»։ Մի՞թե սա այն է, ինչ առաջնորդողներն ու աշխատողները պետք է ասեն։ (Ո՛չ։) Եթե առաջնորդողն ասում է սա, ի՞նչ տեսակի մարդ է։ Նա կեղծ առաջնորդող է։ Երբ էլ որ Վերևը պահանջներ ունենա, և անհրաժեշտ լինի աշխատանք կատարել՝ աշխատանքային կարգավորումների համաձայն, այս տեսակի մարդն ամբողջությամբ բարդում է մեկ ուրիշի վրա՝ ասելով․ «Դու արա՛ դա, ես չգիտեմ ինչպես անել։ Դու, միևնույն է, ամեն ինչ հասկանում ես։ Դու մասնագետ ես, ես՝ ոչ մասնագետ»։ Սա կեղծ առաջնորդողների կողմից հաճախ ասվող «հայտնի խոսք» է. նրանք որևէ պատրվակ են գտնում և ապա սուսիկ-փուսիկ հեռանում ։
Ամփոփելով՝ կեղծ առաջնորդողները պատասխանատու չեն իրենց աշխատանքում։ Անկախ նրանից՝ նրանց որակը բարձր է, թե ցածր, կամ արդյոք նրանք համապատասխանում են աշխատանքին, գլխավորն այն է, որ նրանք ուշադիր չեն և հաճույքով չեն աշխատում, նաև մշտապես ձևական են։ Սրանք պատասխանատու չլինելու դրսևորումներ են։ Ենթադրենք՝ առաջնորդողը կամ աշխատողը որոշ չափով որակի և մեծ փորձառության պակաս ունի, սակայն կարող է ուշադիր աշխատել և հաճույքով կատարել իր աշխատանքը։ Թեև նրա աշխատանքի արդյունքներն այնքան էլ մեծ չեն, սակայն նվազագույնը պատասխանատու մարդ է, հաճույքով է կատարում իր աշխատանքը և ամբողջությամբ է նվիրվում։ Պատճառն այն է, որ նրանք որոշ չափով որակի պակաս ունեն և հասակով փոքր են, որ չեն կարողանում լավ կատարել աշխատանքը Եթե որոշ ժամանակ ինքնակրթման միջոցով դառնան իրենց աշխատանքի մեջ փորձառու, ապա նման առաջնորդողը պետք է շարունակի մշակվել։ Եթե առաջնորդողը չունի խղճի կամ ողջամտության նույնիսկ մի նշույլ և միայն կառչում է իր դիրքից ու տարված է կարգավիճակի առավելություններով, բայց ընդհանրապես իրական աշխատանք չի կատարում, ապա նա իսկական կեղծ առաջնորդող է և պետք է անմիջապես պաշտոնազրկվի, և նրա նկատմամբ այլևս երբեք չպետք է թույլատրվի կամ կիրառվի առաջխաղացում ։ Ճշմարիտ առաջնորդողը, պատասխանատու առաջնորդողն իր ամբողջ ուժը ներդնում է իր աշխատանքի մեջ. իրենց միտքը լիովին կենտրոնացնում են դրա վրա, գտնում են տարբեր տեսակի ուղիներ՝ Աստծու հանձնարարությունը կատարելու համար և նրանք գործադրում են իրենց առավելագույն ջանքերը. այս կերպ նրանք կատարում են իրենց պարտականությունները։ Աստծու տան աշխատանքային կարգավորումները կիրառելիս պատասխանատու առաջնորդողները նաև կդիտարկեն և կհետևեն կիրառման կարգավիճակին։ Երբ անսպասելի իրավիճակ է առաջանում, նրանք կարողանում են արձագանքման միջոցներ և լուծումներ ձեռնարկել՝ փոխանակ սուսիկ-փուսիկ հեռանալու և այդ հարցից ձեռքերը լվանալու։ Աշխատանքն այս կերպ իրականացնելը կոչվում է լինել պատասխանատու։ Երբ աշխատանքային կարգավորում է հրապարակվում, առաջնորդողներն ու աշխատողները պետք է տվյալ պահին համարեն այդ աշխատանքն ամենակարևորը և ստանձնեն դրա ղեկավարումը. նրանք պետք է անձամբ հետևեն դրա ընթացքին, սկզբից մինչև վերջ պատասխանատու լինեն դրա համար և ձեռք քաշեն այդ աշխատանքից միայն այն ժամանակ, երբ այն արդեն մտել է բնականոն հունի մեջ, և յուրաքանչյուր թիմի առաջնորդող գիտի ինչպես կատարել այն։ Սակայն նույնիսկ աշխատանքը թողնելուց հետո առաջնորդողներն ու աշխատողները դեռևս պետք է հասկանան աշխատանքի կարգավիճակը և ժամանակ առ ժամանակ ստուգեն այն։ Միայն այս կերպ կարող են վստահ լինել, որ աշխատանքը լավ է կատարվում։ Առաջնորդողների և աշխատողների՝ իրենց պաշտոնները չլքելը, սկզբից մինչև վերջ համառելը, աշխատանքը ճիշտ ուղու վրա դնելը՝ սա կոչվում է իրական աշխատանք կատարել։ Այս ընթացքում առաջնորդողներն ու աշխատողները պետք է նաև ուշադրություն դարձնեն և հետևեն այլ աշխատանքի այլ կետերի առաջընթացին։ Անկախ նրանից, թե ինչ դժվարություններ կամ խնդիրներ են ծագում աշխատանքում, առաջնորդողներն ու աշխատողները պետք է անհապաղ գնան աշխատավայր՝ ուղղություն և լուծում տրամադրելու համար։ Հիմնական առաջնորդողը պետք է ամուր կառչի ամենակարևոր աշխատանքից, և միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որ հետևի, հասկանա, ստուգի և վերահսկի եկեղեցու այլ աշխատանք և ապահովի, որ դրանք բոլորը բնականոն կերպով են առաջ ընթանում։ Ինչ վերաբերում է ամենակարևոր աշխատանքին, հիմնական առաջնորդող պետք է անձամբ աշխատի տեղամասում և ստանձնի այս աշխատանքի ղեկավարումը, և հատկապես, երբ խոսքը վերաբերում է աշխատանքի կարևոր մասերին, նա հաստատապես չպետք է լքի աշխատավայրը։ Եթե մի անձը բավարար չէ, ապա պետք է մեկ այլ անձ նշանակվի՝ նրա հետ համագործակցելու և աշխատանքը ղեկավարելու համար. սա նշանակում է ներդնել բոլոր ջանքերը և միավորվել ընդհանուր նպատակի շուրջ՝ ամենակարևոր աշխատանքը լավ կատարելու համար։ Քանի որ Աստծու տունը յուրաքանչյուր փուլում և յուրաքանչյուր ժամանակաշրջանում ունի աշխատանքի իր ամենակարևոր կետը, եթե հիմնական առաջնորդողը լավ չի կատարում այդ աշխատանքը, ապա նրա որակի հետ կապված խնդիր կա, և նա պետք է պաշտոնազրկվի։ Հիմնական առաջնորդողը պետք է ստանձնի ամենակարևոր աշխատանքի ղեկավարումը, մինչդեռ մյուս առաջնորդողները կատարում են նույնը սովորական աշխատանքի համար. առաջնորդողներն ու աշխատողները պետք է սովորեն՝ ինչպես առաջնահերթություն տալ աշխատանքին՝ ըստ կարևորության և հրատապության, և ինչպես գնահատել դրական ու բացասական կողմերը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները կարողանան տիրապետել այս սկզբունքները, ապա նրանք կհամապատասխանեն չափանիշին՝ որպես առաջնորդողներ և աշխատողներ։
Աստծու տան առաջնորդողների և աշխատողների մեծ մասը երիտասարդներ են, նրանք սկսնակներ են և կրթվում են աշխատանք կատարելու համար, ուստի նրանց համար ամենակարևորն այն է, որ սովորեն տիրապետել սկզբունքները։ Ոմանք գուցե ասեն․ «Մի՞թե Աստծու տունը չափազանց բարձր պահանջներ չունի առաջնորդողների և աշխատողների համար»։ Իրականում ամենևին ոչ։ Ինչպե՞ս է մարդկանցից սկզբունքները տիրապետել պահանջելը բարձր պահանջ։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկը լավ կատարել եկեղեցու աշխատանքը, եթե չի կարող տիրապետել սկզբունքները։ Ինչպե՞ս կարող է որևէ մեկն առաջնորդող կամ աշխատող լինել, եթե նա հարցերը լուծում է՝ առանց սկզբունքները տիրապետելու։ Սկզբունքները տիրապետելը պահանջ է առաջնորդողների և աշխատողների համար, ոչ թե սովորական մարդկանց համար։ Եթե որևէ մեկը չի կարող տիրապետել սկզբունքները, ապա նա չի կարողանա լավ կատարել աշխատանքը։ Որակի չափազանց շատ պակաս ունեցող մարդիկ չեն համապատասխանում սկզբունքներին, Աստծու տունը չի մշակի նրանց, և նրանք որակավորված չեն նաև առաջնորդողներ լինելու համար։ Ոմանք միշտ կարծում են, թե առաջնորդող լինելը շատ դժվար է, և դրա համար երկու պատճառ կա։ Առաջինն այն է, որ նրանք ընդհանրապես չեն հասկանում ճշմարտությունը և ունակ չեն լուծելու խնդիրները ճշմարտության միջոցով։ Մյուս պատճառն այն է, որ նրանք որակի պակաս ունեն, չգիտեն, թե ինչ է նշանակում կատարել աշխատանք, չեն կարող հստակ բացատրել աշխատանքի սկզբունքներն ու կիրարկման ուղին և նույնիսկ չեն կարողանում հստակ ներկայացնել վարդապետությունները։ Նման մարդիկ հարմար չեն առաջնորդողներ լինելու համար։ Ենթադրենք՝ որևէ մեկի որակը չափազանց ցածր է, նա չգիտի, թե ինչպես պետք է աշխատանք կատարի, և իր պարտավորությունը կատարելիս ընդհանրապես արդյունավետ չէ. այսինքն՝ այն աշխատանքը, որը մեկ օրում պետք է ավարտվի, նա կատարում է մի քանի օրում, իսկ այն, ինչը մեկ ամսում պետք է ավարտվի, կատարում է վեց ամսում։ Նման մարդիկ անօգուտ են, նրանք ոչ մի բանի պիտանի չեն։ Չափազանց ցածր որակով մարդիկ չեն կարող որևէ պարտավորություն լավ կատարել։ Իմ կողմից մարդկանց նկատմամբ այս պահանջները ներկայացնելը և՛ արդար է, և՛ ողջամիտ, և դրանք բաներ են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները կարող են իրականացնել։ Ոմանք կարծում են, թե Աստծու տան կողմից պահանջները չափազանց բարձր են․ սա ցույց է տալիս, որ նրանց որակը չափազանց ցածր է, որ նրանք որակավորված չեն առաջնորդողներ և աշխատողներ լինելու համար և որ պետք է պատասխանատվություն ստանձնեն ու հրաժարական տան։ Դու ի վիճակի չես ստանձնելու առաջնորդողի կամ աշխատողի պարտականությունները և հարմար չես դրանց համար, ուստի, նույնիսկ եթե առաջնորդող ես, իրականում կեղծ առաջնորդող ես։ Եթե չես կարող նույնիսկ մեկ աշխատանք լավ կատարել, ինչպե՞ս կարող ես միաժամանակ զբաղվել այլ աշխատանքով։ Մի՞թե չափազանց ցածր որակով մարդիկ արժանի են առաջնորդող կամ աշխատող լինելուն։ Եթե նրանք նույնիսկ պահապան շնից էլ լավը չեն, ապա նրանք արժանի չեն մարդ կոչվելու։ Երբ շունը հսկում է տունը, նա ոչ միայն հսկում է դիմացի և հետևի բակը և բանջարանոցը, այլև կարողանում է նույնիսկ հսկել տան հավերին, սագերին և ոչխարներին։ Այն պահին, երբ նկատում է մոտեցող անծանոթի, հաչում է. նա ոչ մեկին թույլ չի տալիս մտնել բակ և գիտի ինչպես զգուշացնել իր տիրոջն անծանոթի մոտենալու մասին։ Նույնիսկ շան միտքը պարզ չէ։ Եթե որևէ մեկի որակը չափազանց ցածր է, և նա չի կարող նույնիսկ համեմատվել շան հետ, մի՞թե այդ տեսակի մարդն անօգուտ չէ։ Ոմանք սիրում են պարապությունը և ատում են աշխատանքը, որկրամոլ և ծույլ են, նաև ցանկանում են առանց որևէ բան անելու օգտվել Աստծու տան հաշվին․մի՞թե նրանք մակաբույծներ չեն։ Պահանջելով առաջնորդողներից և աշխատողներից վարել գործերը սկզբունքներով ՝ Աստծու տունը մշակում և կրթում է նրանց, որպեսզի կարողանան կիրարկել ճշմարտությունը և մտնել իրականության մեջ իրենց պարտավորությունների կատարման ընթացքում։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ի վիճակի են ձգտելու ճշմարտությանը և հնազանդվելու Աստծու տան կարգավորումներին․ այս մարդիկ բոլորն օրհնված են Աստծու կողմից։ Նրանք, ովքեր սիրում են պարապությունը և ատում են աշխատանքը, և ովքեր ոչ մի իրական բան չեն անում, պետք է դուրս թողնվեն։ Այն բոլոր անօգուտ մարդիկ, որոնք տենչում են հարմարավետություն, վախենում են դժվարությունից և հոգնածությունից, մշտապես տրտնջում են նեղություններից ու դժվարություններից և ընդհանրապես չեն կարողանում դիմանալ դժվարությանը, պետք է դուրս թողնվեն. ոչ մեկը չի կարող մնալ։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն իրենց աշխատանքը սկսելիս բախվում են տարբեր դժվարությունների, նրանք պետք է փնտրեն խնդրի աղբյուրը և ապա մաքրեն այդ խոչընդոտող և անխոհեմ խնդիրներ ստեղծողներին՝ այդ գայթակղություններին և արգելքներին։ Երբ մնացած բոլորը ճշմարտությունն ընդունել կարողացող, ենթարկվող և հնազանդվող մարդիկ են, նրանց առաջնորդելն անհամեմատ ավելի հեշտ կլինի։ Աշխատանք կատարելիս առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է հստակ հաղորդակցվեն ճշմարտության շուրջ, որպեսզի նրանց լսելուց հետո մարդիկ առաջ ընթանալու ուղի ունենան։ Նրանք չպետք է խոսեն վարդապետություններից, հնչեցնեն կարգախոսներ և, առավել ևս, չպետք է ստիպեն մարդկանց լսել և ենթարկվել իրենց ու կիրարկել։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները հստակ հաղորդակցվեն ճշմարտության շուրջ, ապա մարդկանց մեծ մասը պատրաստակամ կլինի կիրարկելու այն։ Մտահոգիչ է, երբ առաջնորդողներն ու աշխատողները իրողությունները հստակ կամ պարզ չեն բացատրում, սակայն այնուամենայնիվ դեռ պահանջում են, որ եղբայրներն ու քույրերը կիրարկեն, իսկ եղբայրներն ու քույրերը չգիտեն ինչպես կիրարկել և չեն կարողանում գտնել կիրարկման ուղին. սա կազդի աշխատանքի արդյունքների վրա։ Քանի դեռ առաջնորդողներն ու աշխատողները կարողանում են յուրաքանչյուր որոշակի աշխատանքի մեջ ներգրավված ճշմարտության սկզբունքները պարզ բացատրել և դրանց շուրջ հստակ հաղորդակցվել, ապա մարդկանց մեծամասնությունը կլինի ըմբռնող և ողջամիտ ու պատրաստակամորեն կկատարի իր բաժինը։ Յուրաքանչյուր ոք պատրաստակամ է լսելու մեկին, եթե նրա խոսքը ճիշտ է, համապատասխանում է ճշմարտությանը և նպաստում է եկեղեցու աշխատանքին ու եղբայրների և քույրերի կյանքի մուտքին։ Սակայն կա մի իրավիճակ, երբ որոշ առաջնորդողներ և աշխատողներ միայն բառեր և վարդապետություններ են խոսում, և երբ որևէ մեկը նրանց հարցնում է կիրարկման որոշակի ուղու մասին, նրանք չեն կարողանում բացատրել այն, և փոխարենը՝ խոսում են որոշ վեհ վարդապետությունների մասին ու հնչեցնում են որոշ կարգախոսներ և ապա պարզապես ուղարկում են այդ մարդուն իր գործին։ Այդ մարդը համոզված չէ և մտածում է. «Դու խնդրում ես ինձ գնալ և կիրարկել սա, բայց դու հստակ չես բացատրել այն. ուրեմն ինչպե՞ս կարող եմ կիրարկել այն։ Ես հետևելու ոչ մի ուղի չունեմ։ Ես հարցրի քեզ, որովհետև չեմ հասկանում, բայց պարզվում է՝ դու նույնպես չես հասկանում և միայն գիտես ինչպես խոսել վարդապետությունների մասին և կարգախոսներ հնչեցնել։ Դու ինձանից առավել չես։ Ինչո՞ւ պետք է ես ենթարկվեմ քեզ։ Ես ենթարկվում եմ ճշմարտությանը, ոչ թե քեզ, որ վարդապետությունների մասին ես խոսում և կարգախոսներ ես հնչեցնում»։ Նման իրավիճակ պատահում է։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները կարողանան խուսափել դատարկ վարդապետությունների մասին խոսելուց, խոսեն ճշմարտացիորեն և հստակորեն հաղորդակցվեն սկզբունքների ու կիրարկման ուղու շուրջ, ապա մարդկանց մեծամասնությունը կկարողանա ենթարկվել։ Հետևաբար եկեղեցու աշխատանքն իրականում հեշտ է կատարել. քանի դեռ առաջնորդողներն ու աշխատողները կարող են լրջորեն կիրառել աշխատանքային կարգավորումները, պահպանել իրենց աշխատանքային պաշտոնները և ներգրավվել որոշակի աշխատանքի մեջ, ապա նրանք կկարողանան միանգամայն լավ կատարել աշխատանքը։ Մտահոգիչն այն է, երբ առաջնորդողները, աշխատողներն ու վերակացուներն անպատասխանատու են և բարձրամտում են, միայն գիտեն ինչպես խոսել վարդապետությունների մասին և կարգախոսներ հնչեցնել և չեն ներգրավվում տեղում կատարվող որոշակի աշխատանքի մեջ, այդ դեպքում աշխատանքում անպայման խնդիրներ կառաջանան։ Պատճառն այն է, որ ներքևում գտնվող մարդիկ չեն կարող խորանալ նման հարցերի մեջ, նրանց անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը ցույց տա ճանապարհը, լինի նրանց հենարանը, անձամբ առաջնորդի իրենց և ասի, թե ինչ պետք է անեն, նրանց անհրաժեշտ է, որ ինչ-որ վերահսկի և կատարի ստուգումներ, հակառակ դեպքում աշխատանքը չի իրականացվի։ Եթե ակնկալում ես, որ բավական է՝ քո դիրքից մի քանի վարդապետություն քարոզես և կարգախոս հնչեցնես, և հետո ներքևում գտնվող մարդիկ անմիջապես գործի կանցնեն և կանեն այնպես, ինչպես դու ես ասում, ապա շարունակի՛ր երազել։ Ներքևում գտնվող մարդիկ մեքենաների են նման։ Եթե ոչ ոք չգործարկի նրանց, նրանք գործի չեն անցնի։ Եթե որպես առաջնորդողներ և աշխատողներ ծառայողները չեն կարող նույնիսկ խորանալ սրա մեջ, ապա նրանք խորաթափանցության չափազանց շատ պակաս ունեն։ Երբ կեղծ առաջնորդողներն աշխատում են, նրանք չեն կարողանում խորանալ որևէ բանի մեջ։ Նրանք չգիտեն, թե որ աշխատանքն է կարևոր և որը՝ ընդհանուր բնույթի, ոչ էլ ի վիճակի են առաջնահերթություն տալու առաջադրանքներին՝ ըստ կարևորության և հրատապության հերթականության։ Ինչ էլ որ անեն, նրանք սկզբունքներ չունեն, չեն կարող հստակ բացատրել կիրարկման ուղին և պարզապես վարդապետությունների մասին են խոսում և կարգախոսներ են հնչեցնում՝ ասելով միայն որոշ ոչ պիտանի բաներ։ Հետևաբար նրանք ընդհանրապես ի վիճակի չեն որևէ աշխատանք կատարելու և կարող են միայն դուրս թողնվել։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է իմանան ինչպես կազմակերպել և իրականացնել աշխատանքը և պետք է իմանան ինչպես ստուգել և ուղղորդել աշխատանքը և անձամբ լուծել առաջացող խնդիրները։ Միայն նման առաջնորդողներն ու աշխատողները կարող են իրական աշխատանք կատարել և լիովին համոզել մարդկանց։ Եթե առաջնորդողը չի կարողանում ուղղորդել աշխատանքը կամ բացահայտել և լուծել խնդիրները, եթե նա ի վիճակի է միայն շարունակաբար դասախոսություն կարդալու և էտելու ուրիշներին և իր իսկ սխալների համար մեղադրելու ուրիշներին, երբ իրենք են սխալներ գործում, ապա սա անիրազեկ առաջնորդող լինել է։ Նման առաջնորդողն անօգուտ մարդ է, նա կեղծ առաջնորդող է և պետք է դուրս թողնվի։ Եթե չգիտես ինչպես կատարել որոշակի հստակ աշխատանք, պետք է առնվազն գտնես երկու հարմար մարդ, որոնք կգործեն որպես քո օգնականներ՝ օգնելու քեզ լավ կատարել այս հստակ աշխատանքը, և պետք է առնվազն նախ զբաղվես և հեռացնես այն խոչընդոտող մարդկանց, որոնք անհանգստություններ են ստեղծում։ Մի՞թե սա բարենպաստ պայմաններ չի ստեղծում այս աշխատանքը լավ կատարելու համար։ Եթե իրապես ինչ-որ բան անել կարողացող մարդկանց փնտրելիս անմիջապես առաջխաղացում ես ապահովում նրանց համար, և եթե անմիջապես զբաղվում և հեռացնում ես անհանգստություններ և խանգարումներ առաջացնողներին, ապա այս աշխատանքը շարունակելիս շատ ավելի քիչ դժվարություններ կլինեն։ Որակի չափազանց շատ պակաս ունեցող առաջնորդողներն ի վիճակի չեն այսպես աշխատելու։ Նրանք վախենում են վիրավորել մարդկանց և մշտապես անհանգստություններ և խանգարումներ առաջացնող չար մարդ տեսնելիս չեն զբաղվում նրանով։ Նրանք նաև չեն կարողանում տարբերել, թե ով է ի վիճակի իրական գործ անելու, և չգիտեն, թե ով է համապատասխան առաջխաղացման և աշխատանքի ղեկավարումը ստանձնելու համար։ Նման առաջնորդողները կույր են և ի վիճակի չեն կատարելու իրենց աշխատանքը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն հասկանում ճշմարտությունը կամ մասնագիտական հմտությունները, նրանք լավ չեն կատարի իրենց աշխատանքը, ուստի իրական աշխատանք կատարելու համար առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաճախակի կրթվեն։ Քանի դեռ նրանք տիրապետում են սկզբունքները, գիտեն ինչպես առաջնահերթություն տալ առաջադրանքներին՝ ըստ կարևորության և հրատապության հերթականության, և գիտեն ինչպես գնահատել դրական ու բացասական կողմերը, ապա նրանք կարող են լավ կատարել իրենց աշխատանքը և դառնալ չափանիշներին համապատասխան առաջնորդողներ և աշխատողներ։
Այժմ, երբ ձեզ հետ հաղորդակցվեցի Աստծու տան պահանջներին համապատասխան աշխատանքային կարգավորումների ճշգրտորեն հաղորդման, հրապարակման և կիրառման այս բովանդակության շուրջ, մի՞թե դուք՝ առաջնորդողներդ և աշխատողներդ, այժմ ունեք որոշակի հիմնական ըմբռնում, թե ինչպես մոտենալ և կիրառել աշխատանքային կարգավորումները։ Եվ արդյոք այժմ ունե՞ք որոշակի հստակ հասկացողություն այն պարտականությունների և պարտավորությունների վերաբերյալ, որոնք պետք է կատարեք աշխատանքային կարգավորումները կիրառելիս։ (Այո՛։) Այժմ, երբ ունես այս որոշակի հասկացողությունը, պետք է մտածես, թե ինչ պետք է անես և որքանով ես ի վիճակի անելու դա, նաև ապա պետք է կարողանաս դատել՝ արդյոք ունես առաջնորդող կամ աշխատող լինելու համապատասխան որակ, թե ոչ, և արդյոք համապատասխանում ես առաջնորդության աշխատանքին, թե ոչ։ Ինչ վերաբերում է ցածր որակ ունեցող որոշ առաջնորդողների և աշխատողների, որոնք իրական աշխատանք չեն կատարում, այսինքն՝ նրանց, ում մենք կոչում ենք կեղծ առաջնորդողներ, երբ նրանք հասկանան առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականության հստակ բովանդակությունը, ի՞նչ պետք է անեն։ Ոմանք ասում են․ «Ես նախկինում իսկապես չէի հասկանում առաջնորդողների և աշխատողների պարտականությունները և առաջնորդող դառնալուց հետո ես պարզապես հենվում էի իմ պատկերացումների և երևակայությունների վրա՝ արտաքին տեսքի համար որոշակի աշխատանք կատարելու նպատակով, և կարծում էի՝ քանի որ եռանդուն էի և պատրաստակամ դիմանալու տառապանքին, հավանաբար համապատասխանում էի առաջնորդողի չափանիշին։ Այսկերպ Աստծու հաղորդակցությունը լսելուց հետո ես ապշած եմ։ Պարզվում է՝ ես կեղծ առաջնորդող եմ, իմ որակը չափազանց ցածր է, և չեմ կարող իրական աշխատանք կատարել։ Ես անգամ ի վիճակի չեմ կիրառելու Աստծու տան մեկ հստակ աշխատանքային կարգավորում։ Նախկինում կարծում էի, որ աշխատանքային կարգավորումը մի քանի անգամ կարդալը, այն բոլորին փոխանցելը և ապա ներքևում գտնվողներին հորդորելն ու վերահսկելը, երբ նրանք աշխատում էին, նշանակում էր, որ ես կիրառում էի այդ աշխատանքային կարգավորումը։ Որոշ ժամանակ անց հայտնաբերեցի, որ աշխատանքը պատշաճ չէր կատարվել, և որ բազմաթիվ հստակ աշխատանքներ անտեսվել էին, և միայն այդ ժամանակ հասկացա, որ իմ որակն իսկապես ցածր էր, և որ ես առաջնորդող լինելու համար պիտանի չէի»։ Այսպիսով՝ ի՞նչ պետք է անի նման մարդը։ Արդյոք ճիշտ կլինե՞ր, եթե հրաժարվեր իր աշխատանքից։ (Ո՛չ։) Ուրեմն կա՞ արդյոք այս խնդիրը լուծելու ուղի։ Թե՞ այս խնդիրն անլուծելի է։ (Ո՛չ, այն անլուծելի չէ։ Այդ մարդիկ պետք է ջանան ավելի լավ գործել՝ Աստծու պահանջների համապատասխան։) Սա դրական և գործուն տեսակետ է, այն շատ լավ տեսակետ է։ Նրանք պետք է ձգտեն ավելի լավ գործել՝ Աստծու պահանջների համապատասխան, հավատ ունենան և ապավինեն Աստծուն և չդառնան բացասական կամ չհրաժարվեն իրենց աշխատանքից. սա մեկ լուծում է։ Արդյոք սա լա՞վ լուծում է։ (Այո՛։) Բայց մի՞թե սա միակ լուծումն է։ (Ո՛չ, այդպես չէ։ Եթե նրանց որակը չափազանց ցածր է, և իրականում չեն կարող որևէ իրական աշխատանք կատարել, ապա կարող են պատասխանատվություն ստանձնել դրա համար և հրաժարվել իրենց պաշտոնից։) Սա երկրորդ լուծումն է։ Եթե նրանք նախկինում փորձել են և զգում են, որ չեն կարող կատարել առաջնորդության աշխատանք, այսինքն՝ եթե դա նրանց համար շատ լարված և աշխատատար է, և նրանք դրա պատճառով շատ անհանգիստ են և չեն կարողանում լավ քնել և ամեն օր զգում են՝ ասես մի մեծ լեռ է ճնշում իրենց, այնպես որ չեն կարողանում բարձրացնել իրենց գլուխը կամ շունչ քաշել և նույնիսկ զգում են, որ իրենց ոտքերը ծանր են քայլելիս և այս հստակ պահանջները լսելուց հետո էլ ավելի են համոզվում, որ իրենց որակը չափազանց ցածր է, և որ իրենք պարզապես չեն կարող կատարել այդ աշխատանքը, ապա ի՞նչ պետք է նրանք անեն։ Կա մի բան, որ նրանք կարող են անել, և դա անմիջապես հրաժարական տալն է։ Եթե նրանք չեն կարող իրական աշխատանք կատարել, ապա չպետք է ազդեն Աստծու տան աշխատանքի վրա․ սա այն պատճառն է, որ նրանք պետք է ունենան։ Նրանք չպետք է կուրորեն գերազանցեն իրենց սահմանները, համառորեն փորձել իրենց կարողություններից վեր ինչ-որ բան անել կամ անխոհեմ գործողություններ կատարել։ Միայն նրանք, ովքեր խուսափում են նման գործողություններ կատարելուց, ունեն ողջամտություն։ Ողջամտություն ունեցող մարդիկ ունեն ինքնաճանաչողություն․ նրանք հստակ գիտեն իրենց որակը և իրենց սեփական թերությունները։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ հստակ գիտեն իրենց իսկ չափը, կարող են ճշգրիտ որոշել, թե ինչի են ընդունակ, ինչի՝ ոչ և ինչի համար են առավել հարմար։ Ինչո՞ւ պետք է մարդիկ ճանաչեն իրենց իսկ որակը։ Սա օգնում է նրանց պարզել այն պարտավորությունը, որը պետք է կատարեն, նաև օգնում է այդ պարտավորությունը լավ կատարելու մեջ։ Եթե արդեն ինքներդ ձեզ քննել և հասկացել եք, որ ունեք միայն այս որակը և գիտեք, որ չեք կարող կատարել առաջնորդության աշխատանք, ապա անհրաժեշտություն չկա նորից ինքներդ ձեզ քննելու և դա կրկին ապացուցելու։ Պետք է անմիջապես հրաժարական տաս։ Մի՛ կառչիր պաշտոնիցդ և մի՛ հրաժարվիր հետընթացից։ Մի՛ ազդիր և մի՛ առաջացրու խոչընդոտներ ուրիշների համար, քանի դեռ չես կարողանում կատարել որոշակի աշխատանք։ Մի՞թե հրաժարական տալն առաջ գնալու ուղի չէ։ Այս երկու ուղիները դրված են քո առջև, և կարող ես մեկն ընտրել․ դու առաջ շարժվելու ճանապարհի պակաս չունես, և քո առջև միայն մեկ ուղի չկա։ Քո մասին ունեցած ինքնաճանաչողության, ինչպես նաև քեզ լավ ճանաչող եղբայրների ու քույրերի գնահատականների հիման վրա՝ կարող ես գործնական ու ճշգրիտ դատողություններ կատարել քո իրական վիճակի մասին և ապա կատարել ճիշտ ընտրությունը։ Աստծու տունը քեզ համար դժվարություններ չի ստեղծի։ Ի՞նչ եք կարծում այս մասին։ (Լավ է։) Ոմանք ասում են․ «Ես ուզում եմ կրկին փորձել և ջանալ ավելի լավ անել։ Կարծում եմ՝ կարող եմ դա անել։ Այդ տարիների ընթացքում ես շատ ուշադրություն չէի դարձնում ճշմարտությանը ձգտելուն և առաջնորդող դառնալուց հետո դեռ չգիտեի, թե ինչպես փնտրել ճշմարտությունը ու աշխատում էի բթացած ձևով։ Ես նախկինում կարծում էի, որ եկեղեցու առաջնորդող լինելը շատ հեշտ է, ընդամենը պետք էր մարդկանց կազմակերպել, որպեսզի մասնակցեին հավաքույթներին, առաջնորդել ճշմարտության շուրջ հաղորդակցությունը, ժամանակին լուծել խնդիրները դրանք առաջանալուն պես և Վերևից եկած ցանկացած կարգավորում անմիջապես կիրառել, և դրանով ամեն ինչ ավարտված է։ Երբեք չէի պատկերացնում, որ որոշ ժամանակ առաջնորդող լինելուց հետո կբացահայտեի, որ այնքան շատ խնդիրներ կան, որոնք ես չեմ կարող լուծել, որ երբ Վերևը հարցներ աշխատանքի մասին, ես չգիտեի ինչպես պատասխանել, և երբ Աստծու ընտրյալ մարդկանցից ոմանք բարձրացնին իրական խնդիրներ, ես չէի կարող պատասխան տալ։ Այս տարիների ընթացքում, երբ եղբայրներն ու քույրերը հավատացել են Աստծուն, նրանք բոլորը շարունակ կարդացել են Աստծու խոսքերը և հաճախ են լսել քարոզներ։ Անկասկած, նրանք բոլորն արդեն հասկանում են որոշ ճշմարտություններ և ունեն որոշ զանազանում։ Առանց ճշմարտության իրականության՝ ես իսկապես չեմ կարող ջրել կամ մատակարարել նրանց»։ Այժմ պարզ է, որ Աստծու տանը որևէ որոշակի աշխատանք լավ կատարելն այնքան էլ պարզ չէ։ Մի կողմից՝ մարդիկ պետք է ունենան որակ, մինչդեռ մյուս կողմից՝ պետք է բեռ կրեն, ինչպես նաև հասկանան ճշմարտությունը․ այս ամենը միանգամայն անհրաժեշտ է։ Ընդունելի չէ, երբ մարդը չի ձգտում ճշմարտությանը կամ որակի պակաս ունի, ոչ էլ ընդունելի է, եթե նաև զուրկ է մարդկայնությունից և բեռ չի կրում, դա նույնպես ընդունելի չէ։ Յուրաքանչյուր որոշակի աշխատանք պահանջում է որոշակի մոտեցում. սա ամենևին էլ պարզ գործ չէ։ Սակայն ոմանք դեռևս չեն համոզվում։ Նրանք դեռ ցանկանում են նորից փորձել և խնդրում են, որ ևս մեկ հնարավորություն տրվի։ Մի՞թե նման մարդկանց պետք է ևս մեկ հնարավորություն տրվի։ Եթե նրանց աշխատանքային կարողությունը և որակը միջին մակարդակի են, սակայն նրանք կարողանում են կատարել որոշակի կոնկրետ աշխատանք, ձևական չեն, ձգտում են լուծել խնդիրները՝ իրենց աշխատանքում արդյունքների հասնելու համար, կարող են ենթարկվել և հնազանդվել Վերևի բոլոր կարգավորումներին և հիմնականում կիրառում են՝ Աստծու տան աշխատանքային կարգավորումների ու սկզբունքների համաձայն, և թեև նախկինում լավ չեն կատարել իրենց աշխատանքը, քանի որ երիտասարդ էին, ճշմարտությունը չէին հասկանում և բավարար հիմք չունեին, բայց ճիշտ մարդիկ են, ապա նրանց պետք է ևս մեկ հնարավորություն տալ և շարունակել նրանց կրթել․ կուրորեն մի՛ պաշտոնազրկեք նրանց ։ Այդքան էլ հեշտ չէ առաջնորդող կամ աշխատող լինելը, ոչ էլ այդքան հեշտ է առաջնորդող կամ աշխատող ընտրելը։ Այժմ առաջնորդողների և աշխատողների մեծ մասն ունի որոշակի հասկացողություն իր պարտականությունների մասին և առնվազն իր աշխատանքը նախկինից որոշ չափով ավելի լավ կկատարի. սա փաստ է։
Այժմ, երբ ավարտեցի առաջնորդողների և աշխատողների իններորդ պարտականության վերաբերյալ ճշմարտության սկզբունքների շուրջ հաղորդակցվելը, այն է՝ ճշգրիտ կերպով հաղորդել, հրապարակել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ ըստ դրա պահանջների՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և խթանում, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման կարգավիճակին, ձեր սրտերն արդեն լուսավորվել են, և դուք ունեք կիրարկման ուղի։ Այժմ դուք ոչ միայն ի վիճակի եք կատարելու ձեր պարտավորությունը և ունենալու կյանքի մուտք, այլև պետք է ունենաք որոշակի ճանաչողություն կամ զանազանելու կարողություն առաջնորդողների և աշխատողների վերաբերյալ և առնվազն հասած լինեք հստակության և հասկացողության այն պարտականությունների համար, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, և այն աշխատանքի համար, որը նրանք պետք է անեն։ Մի խոսքով՝ իմանալը՝ արդյոք առաջնորդողներն ու աշխատողներն իրական աշխատանք են կատարում, թե ոչ, օգտակար և շահավետ է Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրի և ամեն մեկի համար, և այս կերպ առաջնորդողների և աշխատողների պարտականությունների վերաբերյալ նրանց հասկացողությունն այլևս վերացական չի լինի, այլ փոխարենը՝ կդառնա ավելի կոնկրետ։
2021 թ. ապրիլի 10