Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (28)

Տասնչորսերորդ կետ. ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին (յոթերորդ մաս)

Առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականությունն է «ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Անցյալ անգամ մենք հաղորդակցվեցինք տարբեր տեսակի չար մարդկանց զանազանելու երկրորդ չափանիշի շուրջ, որը հիմնված է նրանց մարդկայնության վրա՝ ընդգրկելով երեք դրսևորում։ Կարդացե՛ք այդ երեք դրսևորումները։ (Ութերորդ. Ունակ լինելը ցանկացած պահի ներգրավվելու դավաճանության մեջ, իններորդ. ունակ լինելը ցանկացած պահի հեռանալու, տասներորդ. տատանվելը։) Այս երեք դրսևորումների շուրջ հաղորդակցվելուց հետո հասկանո՞ւմ եք դրանք։ (Այո։) Այս խնդիրներն ունեցող մարդկանց մեծամասնությունն ընդհանուր առմամբ զուրկ է ճշմարտությունն ըմբռնելու կարողությունից։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է ճշմարտությունը, ոչ էլ հասկանում են, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն։ Բացի դրանից՝ նրանցից ոմանք չեն կարողանում թափանցել այն բանի մեջ, թե ինչ է իրենից ներկայացնում Աստծուն հավատալը։ Կարծում են, թե Աստծուն հավատալը պարզապես կրոնական հավատք է, և որ կրոնական ծեսեր կատարելը միակ բանն է, որ պահանջվում է։ Նրանք չեն հասկանում Աստծուն հավատալու նշանակությունը, ոչ էլ պարտավորություն կատարելու նշանակությունն են հասկանում։ Նույնիսկ իրենց սրտերում հստակ չգիտեն՝ արդյոք Աստված գոյություն ունի, և վստահ չեն՝ արդյոք Աստծուն հետևելու ճանապարհը ճիշտ է։ Անկախ նրանից՝ քանի տարի են հավատացել կամ քանի քարոզ են լսել, երբեք ի վիճակի չեն լինում հիմք հաստատելու ճշմարիտ ճանապարհի մեջ։ Արդյունքում տատանվում են, և եթե մի բան է պատահում, որն իրենց տհաճ է, նույնիսկ կարող են ցանկացած պահի հեռանալ եկեղեցուց կամ դավաճանել եկեղեցուն։ Աստծու տունն ունի հատուկ սկզբունքներ՝ այս մի քանի տեսակի մարդկանց հետ վարվելու համար։ Կախված նրանց տարբեր իրավիճակներից՝ հատուկ ծրագրեր կան նրանց հետ վարվելու և լուծում տալու համար։ Նրանք, ովքեր պետք է հեռացվեն, կհեռացվեն, իսկ նրանք, ովքեր պետք է վտարվեն, կվտարվեն։ Թեև այս մարդկանցից ոմանք չար մարդիկ չեն և առավել ևս հակաքրիստոսներ չեն, ելնելով նրանց այս դրսևորումների բնությունից և Աստծուն հավատալու նկատմամբ նրանց վերաբերմունքից՝ նրանք Աստծու տան մարդիկ չեն, ոչ էլ ճշմարիտ եղբայրներ ու քույրեր են։ Նույնիսկ եթե մնան եկեղեցում, նրանց համար շատ դժվար կլինի հասկանալ ճշմարտությունը։ Ի՞նչ է ենթադրում այն, որ նրանց համար դժվար է հասկանալ ճշմարտությունը։ Ենթադրում է, որ քանի որ նրանք երբեք ի վիճակի չեն լինում ըմբռնելու Աստծու խոսքերը և երբեք ի վիճակի չեն լինում հասկանալու ճշմարտությունը, ի վերջո չեն կարողանա փրկության հասնել և ձեռք բերվել Աստծու կողմից։ Այսինքն՝ ի վերջո չեն կարող դառնալ Աստծու տան մարդիկ, չեն կարող դառնալ ճշմարիտ արարածներ և չեն կարող կատարել արարածների պարտավորությունը և վերադառնալ Աստծու առջև։ Բացի դրանից՝ նրանք հաճախ բացասական դեր են խաղում եկեղեցում։ Ոչ միայն դրական ազդեցություն չեն ունենում, այլև ժամանակ առ ժամանակ անհանգստություններ և ավերածություններ են առաջացնում՝ ազդելով որոշ մարդկանց վիճակների վրա և անհանգստացնելով նրանցից ոմանց, ովքեր կատարում են իրենց պարտավորությունը։ Հետևաբար եկեղեցին պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի նրանց հետ վարվելու համար՝ լինի նրանց համոզելով, որ հեռանան, թե հեռացնելով կամ վտարելով։ Ամեն դեպքում չի կարելի թույլ տալ, որ նրանք խանգարումներ և անհանգստություններ առաջացնեն եկեղեցում։

Տարբեր տեսակի չար մարդկանց զանազանելու չափանիշներն ու հիմքերը

II. Մարդկայնության հիման վրա

Ժ. Տատանվելը

Տատանվող մարդիկ երբեք ի վիճակի չեն լինում հաստատելու՝ արդյոք Աստված իսկապես գոյություն ունի և առավել ևս ի վիճակի չեն լինում հաստատելու՝ արդյոք այն Աստված, որին իրենք հավատում են, ճշմարիտ Աստված է։ Այսօր նրանք ուզում են փնտրել այստեղ, իսկ վաղը ուզում են գնալ և ստուգել բաներն այնտեղ՝ չիմանալով, թե որն է ճշմարիտ ճանապարհը՝ միշտ «սպասենք և տեսնենք» դիրքորոշումն ունենալով։ Նման մարդկանց դեպքում արագ համոզե՛ք նրանց հեռանալ՝ ասելով. «Դու երբեք ի վիճակի չես լինում հաստատելու, որ Աստծու գործը ճշմարիտ ճանապարհն է, և չես փնտրում ճշմարտությունը՝ քո դժվարությունները լուծելու համար։ Ի՞նչ արդյունք կարող է լինել այն բանից, որ շարունակես այսպես հավատալ։ Քանի որ չես սիրում ճշմարտությունը և չես վայելում եկեղեցական կյանքով ապրելը, պետք է գնաս այնտեղ, որտեղ քեզ հետաքրքիր է՝ ելնելով քո սեփական ընտրություններից։ Մի՞թե չես ուզում ձգտել մյուսներից բարձրանալուն և մեծ հաջողության հասնելուն։ Այդ դեպքում պետք է դուրս գաս աշխարհ և պայքարես դրա համար։ Գուցե կարողանաս հարստանալ կամ պաշտոնյա դառնալ և երազանքներդ իրականացնել աշխարհում։ Այլևս չպետք է մնաս Աստծու տանը»։ Ինչ վերաբերում է նման մարդկանց, ոչ մի դեպքում չպետք է ստիպեք նրանց կամ փորձեք հորդորել նրանց մնալ։ Եթե ուզում են հեռանալ եկեղեցուց, թո՛ղ գնան։ Այս չհավատացողներին անընդհատ հորդորելը և նրանց մնալ ստիպելը համահունչ չէ Աստծու մտադրություններին։ Աստծու գործը երբեք չի ստիպում մարդկանց, և երբ անընդհատ քաշում ու ձգում ես նրանց, ովքեր անվճռական են, դրանում ստիպելու տարր կա։ Այս մարդիկ ուզում են դուրս գալ աշխատելու, փող աշխատելու և լավ կյանքով ապրելու կամ ձգտելու այն բաներին, որոնք անձամբ իրենց դուր են գալիս։ Նրանք միշտ ունեցել են այս մտադրությունները, և միշտ ունեցել են իրենց սեփական ձգտումներն ու ծրագրերը։ Թեև ոչ ոք չգիտի սա, նրանց վարքագիծն արդեն բացահայտել է դա։ Օրինակ՝ իրենց պարտավորությունը կատարելիս նրանք հաճախ անվճռական են կամ հաճախ մոռացկոտ են, ձևական և պարզապես ձևականորեն են անում ամեն ինչ։ Հաճախ առանձնահատուկ դժկամություն են ցուցաբերում իրենց պարտավորությունը կատարելիս՝ միշտ զգալով, որ տուժում են, մտածելով, որ իրենց պարտավորությունը կատարելը հետ է պահում իրենց փող աշխատելուց։ Նման մարդկանց դեպքում նրանց պետք է համոզել հեռանալ՝ ասելով. «Միշտ անտարբեր և ձևական ես պարտավորությունդ կատարելիս և ի վերջո չես կարողանա ձեռք բերել ճշմարտությունը, և Աստված հավանություն չի տա քեզ։ Ի՜նչ կորուստ կլինի դա։ Քանի որ հետաքրքրված չես ճշմարտությամբ, ի վիճակի չես հաստատելու Աստծու գոյությունը կամ Նրա գերիշխանությունը և կարծում ես, որ աշխարհը ֆանտաստիկ է՝ հավատալով, որ եթե ձգտես աշխարհին, կարող ես մեծ հաջողության հասնել և բարձրանալ մյուսներից, ապա քեզ համար ավելի լավ կլինի վերադառնալ աշխարհ և այնտեղ ճիգ թափել։ Ի՞նչ իմաստ ունի այստեղ դիմանալ այս դժվարությանը»։ Մասնավորապես, այս մարդիկ հաճախ զգում են, որ հմտություն ունեն որոշակի ոլորտում, որ ունեն որոշակի ունակություններ և կարողություն, և հավատում են, որ եթե դուրս գային հասարակություն կամ աշխարհ, գուցե և՛ համբավ, և՛ շահ ձեռք բերեին՝ վայելելով բարձր կարգավիճակ և վարձատրություն։ Սակայն Աստծուն հավատալուց և մի քանի տարի իրենց գոյությունը քարշ տալուց հետո որևէ առաջխաղացում չեն ստացել կամ չեն ընտրվել որևէ կարևոր պաշտոնի համար։ Ի վիճակի չլինելով բարձրանալ մյուսներից՝ իրենց սրտերում շատ վիրավորված և խիստ դժկամ են զգում։ Չեն ցանկանում քայլել Աստծուն հավատալու ճանապարհով և առավել ևս չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը։ Մշտապես անհանգիստ սիրտ և թափառող միտք ունեն, թեթևամիտ են ու անկայուն։ Ժամանակ առ ժամանակ մտածում են այն մասին, թե ինչպես են իրենց համադասարանցիներն ու ընկերներն այդպիսի լավ աշխատանք գտել, հասել այդպիսի բարձր պաշտոնների և մյուսներից գերազանց կյանքով ապրում, ինչը հատկապես ստիպում է նրանց զգալ, որ Աստծուն հավատալով՝ մեծապես վնասում են իրենց և մտածում են, որ ոչնչի պիտանի չեն, անկարող են և անհաջողակ են Աստծուն հավատալու համար՝ չափազանց ամաչելով կանգնել իրենց ծնողների և նախնիների առջև։ Սա ստիպում է նրանց է՛լ ավելի վշտանալ ու դժկամություն ցուցաբերել, և նրանք դառնորեն զղջում են, որ ի սկզբանե ընտրել են Աստծուն հավատալը։ Ուստի նրանց մտքերն է՛լ ավելի են տատանվում։ Աստծուն հավատալու և իրենց պարտավորությունը կատարելու տարիների ընթացքում նրանց հավատքը ոչ միայն չի ամրապնդվել, այլև կորցրել են այն սկզբնական խանդավառությունը, որը ժամանակին ունեին։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է վարվել նման մարդկանց հետ։ (Համոզել նրանց հեռանալ։) Եթե համոզես նրանց հեռանալ, գուցե ասեն. «Այսքան տարի հավատացել եմ աստծուն՝ թողնելով իմ կրթությունը, ամուսնությունը և հեռանկարները։ Հիմա ինձ ասում ես հեռանալ եկեղեցուց։ Մի՞թե դա չի նշանակում, որ այս տարիներին իմ կրած բոլոր դժվարություններն իզուր են եղել։ Մի՞թե ապագա վերջնական հանգրվան բոլորովին չեմ ունենա։ Դա կնշանակեր տուժել երկու ճակատով էլ։ Մի՞թե դա կյանքս վերցնելու պես մի բան չէ»։ Արդյոք նրանց հեռանալ համոզելը չափազանց անգո՞ւթ է։ Տեղի՞ն է արդյոք դա անելը։ (Նման մարդիկ ի սկզբանե երբեք չեն ցանկացել հավատալ Աստծուն։ Պարզապես խաբեությամբ մտել են եկեղեցի՝ օրհնություններ ստանալու համար։ Երբ նրանք տեսնում են, որ եկեղեցին միշտ կենտրոնացած է Աստծու խոսքերն ուտելու և խմելու և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու վրա, հակակրանք են տածում այս բաների հանդեպ և ուզում են հեռանալ։ Նման մարդկանց պետք է համոզել հեռանալ։ Թեև գուցե պահես նրանց, չես կարող պահել նրանց սրտերը։) Եթե նրանք իրենց պարտավորությունը կատարում են որոշակի անկեղծությամբ, բայց պարզապես ճշմարտության հարցում հստակություն չունեն, կամ ժամանակավորապես փոքր-ինչ բացասական և թույլ են դառնում, քանի որ բախվում են անհաջողությունների ու ձախողումների կամ էտում են ապրել, այս դեպքերում կարող ես հաղորդակցվել ճշմարտությունը՝ նրանց օգնելու և աջակցելու համար։ Սակայն ենթադրենք՝ նրանց թուլությունը ժամանակավոր չէ, այլ ավելի շուտ նրանք մշտապես ձևական են և ձևականորեն կատարում իրենց պարտավորությունը և դա անում են անտարբերությամբ և պարզապես բավարարվում են նրանով, որ իրենց չեն հեռացնում։ Եվ ենթադրենք՝ իրենց պարտավորությունը կատարում են առանց անկեղծության կամ եռանդի, կամ, ավելի ճշգրիտ ասած, չունեն ձգտման նպատակներ և պարզապես օրերն են անցկացնում։ Եթե պարզ դառնա, որ նրանք այս տեսակի մարդիկ են, ապա նրանց կարելի է համոզել հեռանալ։

Որոշ մարդիկ չհավատացողներ են։ Եթե կարող ես հստակ տեսնել, որ նրանք էապես մարդիկ են, որոնք չեն սիրում ճշմարտությունը և չեն ցանկանում նույնիսկ տքնել, ապա նրանց պետք է համոզել հեռանալ։ Նրանց հիմնական դրսևորումներն այն են, որ երբեք չեն կարդում Աստծու խոսքերը, երբեք չեն սովորում օրհներգեր, երբեք չեն լսում քարոզներ և երբեք չեն հաղորդակցվում ճշմարտությունը կամ խոսում իրենց ճանաչելու մասին։ Նաև չեն սիրում լսել եղբայրների և քույրերի փորձառական վկայությունները։ Երբեք չեն դիտում Աստծու տան արտադրած ֆիլմերը կամ օրհներգերի տեսանյութերը կամ փորձառական վկայությունների տեսանյութերը և նույնիսկ եթե դիտում են, լոկ զվարճանքի կամ հետաքրքրասիրության համար է, այդ դեպքում միայն դժկամությամբ են փոքր-ինչ դիտում։ Եվ դա բոլորովին իրենց սեփական կյանքի մուտքի համար հոգս կրելու զգացումից չէ, այլ պարզապես դիտում են զվարճանքի և հուզմունքի համար։ Ինչի՞ վրա են նրանք ծախսում իրենց ժամանակի մեծ մասը։ Զրուցելու, բամբասելու կամ համացանց մտնելու վրա՝ իրենց դուր եկած բաները նայելու համար։ Օրինակ՝ նրանցից ոմանք սիրում են ֆոնդային շուկան և համացանցում անընդհատ ստուգում են բաժնետոմսերի միտումները։ Ոմանք մեքենաներ կամ էլեկտրոնային ապրանքներ են սիրում և միշտ համացանցում ստուգում են՝ տեսնելու, թե որ ապրանքանիշերն են նոր մոդելներ թողարկել կամ որոշակի նոր տեխնոլոգիա մշակել։ Մյուսները սիրում են դիտել անհատական լրատվամիջոցների արտադրած առցանց լրատվական հաղորդումները։ Իսկ ոմանք սիրում են գեղեցկություն, դիմահարդարում կամ առողջապահություն և հաճախ են մտնում համացանց՝ կարդալու գեղեցկության, առողջապահության կամ լավ առողջություն պահպանելու և երկարակեցության հասնելու ուղիների մասին։ Այս մարդիկ բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն այն տարբեր ճշմարտությունների նկատմամբ, որոնց մեջ հավատացյալները պետք է մուտք գործեն փրկվելու համար, կամ եղբայրների և քույրերի փորձառական վկայությունների նկատմամբ։ Դժկամությամբ փոքր-ինչ պարտավորություն կատարելուց զատ նրանք ընդհանուր առմամբ միշտ կենտրոնացած են անհավատ աշխարհի փոփոխվող իրավիճակի և այն բանի վրա, թե ինչ նոր միտումներ ու կարևոր նորություններ կան աշխարհում և իրենց սեփական երկրի զարգացումների վրա՝ ի թիվս այլ բաների։ Նրանք պարզապես նայում են այս տեսակի տեղեկատվությունը։ Անընդհատ այս բաներին նայելու պատճառով նրանց սրտերը լցված են միայն նման հարցերով, և նրանք լիովին անտեսում են այն ճշմարտությունները, որոնք պետք է հասկանան որպես Աստծուն հավատացողներ։ Անկախ նրանից, թե ով է հաղորդակցվում նրանց հետ, չեն ընդունում դա։ Ո՛չ հետաքրքրված են, ո՛չ էլ մտահոգված կյանքի մուտքի հետ կապված հարցերով, ինչպես օրինակ՝ ինչ սկզբունքների պետք է հետևեն իրենց պարտավորությունը կատարելիս, ինչ ապականված խառնվածքներ են բացահայտում և ինչ խնդիրներ գոյություն ունեն իրենց պարտավորությունը կատարելիս և մարդկանց համար Աստծու տարբեր պահանջներից որոնց են համապատասխանել և որոնց՝ ոչ։ Թեև կատարում են իրենց պարտավորությունը, լոկ ձևականորեն են անում՝ ամենևին չփնտրելով ճշմարտության սկզբունքները։ Թեև նման մարդիկ պնդում են, թե Աստծուն հավատացողներ են, այն, ինչ ներքուստ սիրում են և ինչի վրա կենտրոնանում են, փողն է, կարգավիճակը և անհավատ աշխարհի միտումները, և նրանք սիրում են շփվել նրանց հետ, ովքեր հետևում են անհավատ աշխարհի միտումներին։ Անհավատ աշխարհի հարցերի մասին խոսելիս դա անում են մեծ հաճույքով և անխոնջ խանդավառությամբ՝ պերճախոսելով և անվերջ շարունակելով դրա մասին, բայց երբ հանդիպում են նրանց, ովքեր սիրում են հաղորդակցվել ճշմարտության շուրջ, ասելու ոչինչ չեն ունենում։ Երբ մի եղբայր կամ քույր ասում է. «Մի օրհներգ կա, որն այնքան գեղեցիկ է, անգիր եմ արել բոլոր բառերը», նրանք մակերեսորեն ասում են. «Անգիր ես արել։ Լավ է»։ Երբ մի եղբայր կամ քույր ասում է. «Այսինչ քրոջ փորձառական վկայությունն իսկապես լավն է», ասում են. «Հիմա այնքան շատ փորձառական վկայությունների տեսանյութեր կան, ո՞ր մեկը լավը չէ։ Բոլորն էլ բավականին լավն են»։ Պարզապես այսպես մակերեսորեն են արձագանքում։ Իրականում ոչ մի հետաքրքրություն չունեն ճշմարտության նկատմամբ և ընդհանուր լեզու չունեն եղբայրների և քույրերի հետ։ Երբ ինչ-որ մեկը հարցնում է նրանց. «Իրավիճակների բախվելիս աղոթո՞ւմ ես», պատասխանում են. «Ինչպե՞ս աղոթել։ Ինչի՞ մասին աղոթել»։ Նրանք չեն աղոթում, ոչ էլ Աստծուն ասելու որևէ բան ունեն։ Այս մարդիկ ոչ մի հետաքրքրություն չունեն Աստծուն հավատալու հետ կապված որևէ բանի նկատմամբ, և նրանց սրտերը լցված են անհավատ աշխարհի ամեն տեսակ բաներով։ Ի՞նչ եք կարծում՝ նման մարդիկ խնդիր ունե՞ն։ (Այո։) Եթե տեսնում ես, որ միշտ անվճռական են իրենց պարտավորությունը կատարելիս, և երբ որևէ առաջադրանք է հանձնարարվում, շատ անհամբեր են դառնում՝ տրտնջալով հենց որ մի փոքր դժվարություն են կրում, և Աստծուն մի քանի տարի հավատալուց հետո հաճախ բացահայտում են այնպիսի մտքեր, ինչպիսիք են. «Աստծուն հավատալով՝ տուժել եմ։ Եթե աստծուն հավատացած չլինեի, հիմա իմ աշխատավարձը կաճեր մինչև այսինչ չափի, և կկարողանայի վայելել այսինչ կարգավիճակը և այսինչ շքեղ ապրելակերպը», ինչպե՞ս պետք է վարվել նման մարդկանց հետ։ (Նրանց պետք է համոզել հեռանալ։) Պարզապես համոզի՛ր նման մարդկանց հեռանալ և այլևս նրանց թույլ մի՛ տուր որևէ պարտավորություն կատարել, քանի որ չեն ցանկանում նույնիսկ տքնել։ Նրանք կարծում են, թե որպես հավատացյալ պարզապես հավաքույթների հաճախելը տանելի է, բայց իրենց պարտավորությունը կատարելը և Աստծուն հետևելը խանգարում են իրենց մեծ նախաձեռնություններին։ Նրանք զգում են, որ իրենց պարտավորությունը կատարելը և Աստծուն հետևելը մեծ խոչընդոտ են երջանկության իրենց ձգտման համար։ Հավատում են, որ եթե իրենց պարտավորությունը չկատարեին, արդեն բարձրացած կլինեին մյուսներից՝ դառնալով բարձրաստիճան պաշտոնյա և շատ փող աշխատելով աշխարհում։ Ուստի ինչո՞ւ պետք է հետ պահենք նրանց։ Հետևաբար նրանց հեռանալ համոզելը լավ է բոլորի համար։ Նրանց ստիպելը կամ հորդորել փորձելը, որ մնան, մեծ սխալ կլիներ։ Պետք է այսպես համոզես նման մարդկանց. «Ինչո՞ւ ընտրեցիր հավատալ Աստծուն։ Կարո՞ղ ես երբևէ ձեռք բերել ճշմարտությունը, եթե հետաքրքրված չես ճշմարտությամբ և միշտ լի ես Աստծու վերաբերյալ կասկածներով։ Դու գաղափարներ, դիպլոմներ և տաղանդ ունեցող մարդ ես, եթե աշխարհում ջանասիրաբար պայքարեիր, միանգամայն կարող էիր ընկերության նախագահ կամ գործադիր տնօրեն դառնալ, կամ միլիոնատեր կամ միլիարդատեր։ Աստծու տանն այսպես պարզապես հոսանքով գնալով՝ նախևառաջ չես կարող բարձրանալ մյուսներից, երկրորդ՝ չես կարող մեծ հաջողության հասնել, և վերջապես՝ չես կարող փառք բերել քո նախնիներին։ Ավելին՝ պարտավորությունդ կատարելիս միշտ ձևական ես, ինչը հանգեցնում է նրան, որ էտվում ես՝ միշտ մնալով ընկճված վիճակում։ Ինչո՞ւ դիմանալ այս տառապանքին։ Պետք է դուրս գաս աշխարհ՝ կա՛մ քաղաքականության մեջ, կա՛մ բիզնեսի, և, անշուշտ, որոշակի հաջողության կհասնես քեզ համար։ Դու տարբերվում ես մեզանից։ Ունես և՛ դիպլոմներ, և՛ տաղանդ, և ազնվազարմ անհատ ես. մի՞թե քո արժանապատվությունից ցածր չէ Աստծուն հավատալը մեր՝ սովորական մարդկանց կողքին։ Ինչպես անհավատներն են հաճախ ասում. «Աշխարհը ոտքերիդ տակ է», պետք է օգտվես այն փաստից, որ աշխարհում դեռ ժամանակ է մնացել որոշակի համբավի, շահի և կարգավիճակի ձգտելու համար, քանի դեռ հնարավորություն ունես։ Անարդարացի մի՛ վարվիր քեզ հետ՝ այստեղ մնալով»։ Արդյոք սա նրանց համոզելու տեղի՞ն միջոց է։ Ձևակերպումը բավականին նրբանկատ է, այնպես չէ՞։ (Այո։) Այն չի ցավեցնում նրանց, և նաև ասում է այն, ինչ ուզում են լսել։ Կարծում եմ՝ այս մոտեցումը տեղին է, այն նրանց համար հեշտացնում է խորհուրդն ընդունելը, և նրանք կարող են համարձակորեն հեռանալ՝ առանց որևէ անհանգստության։ Այս տեսակի մարդկանց հետ վարվելիս, եթե վստահ ես, որ չհավատացողներ են, և տեսնում ես, որ բացարձակապես ոչ մի խանդավառություն չունեն Աստծուն հավատալու հարցում որ երբեք անկեղծ չեն իրենց պարտավորությունը կատարելիս և որ երբեք որևէ կյանքի մուտք ձեռք չեն բերել, ոչ էլ հավանական է, որ երկարաժամկետ հեռանկարում ձեռք կբերեն, ապա նրանց պետք է համոզել հեռանալ։ Եթե չհամոզես հեռանալ, միշտ ձևական և գաղջ վերաբերմունք կունենան իրենց պարտավորությունը կատարելիս, և միանգամայն հնարավոր է, որ գա մի ժամանակ, երբ մեծ աղետ կառաջացնեն։

ԺԱ. Վախկոտ և կասկածամիտ լինել

Մենք ավարտեցինք հաղորդակցվել տասներորդ դրսևորման՝ տատանվելու շուրջ։ Այժմ եկեք հաջորդիվ նայենք տասնմեկերորդ դրսևորմանը՝ վախկոտ և կասկածամիտ լինելուն։ Որո՞նք են վախկոտ մարդկանց դրսևորումները։ (Վախկոտ մարդիկ վախենում են, երբ բախվում են ձերբակալության և հալածանքի։ Նրանք ուզում են կատարել իրենց պարտավորությունը, բայց չեն համարձակվում։) Դա միայն մեկ փոքր տեսանկյուն է։ Հիմնական խնդիրն այն է, որ նրանք տեսակետ ունեն Աստծուն հավատալու վերաբերյալ։ Միշտ զգում են, որ Աստծուն հավատացողներն ասես իրենց տեղում չլինեն այս աշխարհում։ Նրանք զգում են, որ Աստծուն իրենց հավատալն ամոթալի է։ Հատկապես որոշ ավտորիտար երկրներում կամ կրոնական ազատություն չունեցող երկրներում, որտեղ Աստծուն հավատացողները ոչ միայն պաշտպանված չեն օրենքով, այլև ենթարկվում են հալածանքի, որոշ մարդիկ չեն համարձակվում խոստովանել, որ հավատում են Աստծուն և վախենում են, որ ուրիշները կիմանան։ Նրանք զգում են, որ Աստծուն հավատալը բացահայտ և պատվաբեր բան չէ։ Թեև գիտեն, որ հավատում են ճշմարիտ Աստծուն, ոչ մի պատիվ չեն զգում դրանում, ոչ էլ վստահություն ունեն։ Երբ որևէ փորձանքի նշան կա, կամ երբ տեսնում են, որ կառավարությունը ձերբակալում, հալածում, ճնշում և արտաքսում է հավատացյալներին, հատկապես անհանգստանում են, որ կարող են ներքաշվել։ Նման իրավիճակներում որոշ մարդիկ արագորեն տարանջատում են իրենց եկեղեցուց՝ նույնիսկ շտապելով գրքերն Աստծու տուն վերադարձնել։ Մյուսները ձերբակալվելու վախից այլևս չեն համարձակվում հավաքույթների հաճախել և չեն համարձակվում բարևել եղբայրներին ու քույրերին, երբ հանդիպում են։ Այս մարդիկ առավել ևս չեն համարձակվում շփվել հատկապես նրանց հետ, ովքեր համեմատաբար հայտնի են իրենց հավատքով կամ նախկինում ձերբակալվել են։ Նրանք այս աստիճան վախկոտ են։ Ավելի վատ, լսելով, որ կառավարությունը ձերբակալությունների մեծ ալիք է սկսել, շտապում են իշխանությունների մոտ՝ նախաձեռնողաբար խոստովանելու, որ նախկինում հավատացել են Աստծուն և գիտեն, թե ովքեր են հավատում՝ նախաձեռնողաբար մատնելով նրանց և հանձնելով Աստծու խոսքերի գրքերն ու Աստծուն հավատալու հետ կապված այլ նյութեր մեղմ վերաբերմունքի դիմաց, միայն ինքնապահպանման նպատակով։ Ասե՛ք Ինձ, մի՞թե սրանք վախկոտ լինելու դրսևորումներ չեն։ (Այո։) Հատկապես որոշ մարդկանց դեպքում Աստծուն հավատալուց հետո միշտ վախենում են, որ ուրիշները կիմանան իրենց հավատքի մասին, և առավել ևս վախենում են, որ եթե ինչ-որ մեկը ձերբակալվի, իրենց կմատնեն։ Հենց որ ինչ-որ մեկն իմանում է, որ իրենք հավատում են Աստծուն, շտապում են բացատրել, որ այլևս չեն հավատում՝ նույնիսկ շտապելով անել այնպիսի բաներ, որ անհավատներն այլևս չկասկածեն, որ իրենք հավատացյալ են։ Օրինակ՝ կապեր են հաստատում անհավատների հետ՝ միասին ուտելով, խնջույքների մասնակցելով, մոլախաղերով զբաղվելով, ալկոհոլ խմելով և այլն։ Փորձանքի ամենաչնչին նշանի դեպքում նրանք չեն համարձակվում հավաքույթների հաճախել և այլևս չեն կատարում իրենց պարտավորությունը՝ անտեսելով ցանկացած մեկին, ով փորձում է կապ հաստատել իրենց հետ։ Երբ ամեն ինչ խաղաղ է, մտածում են այն մասին, թե ինչպես է Աստծուն հավատալն օրհնություններ բերում, թույլ տալիս խուսափել մահից և թույլ տալիս երկինք գնալ ու լավ վերջնական հանգրվան ունենալ։ Ադ ժամանակ նրանք լի են էներգիայով՝ Աստծուն հավատալու համար։ Բայց հենց որ բախվում են մի միջավայրի, որը փոքր-ինչ վտանգավոր է, անհետանում են առանց հետքի։ Ապա, երբ իրավիճակն անցնում է, և ամեն ինչ նորից հանգիստ է, վերադառնում են։ Այս տեսակի մարդը հաճախ է անհետանում։ Անկախ նրանից, թե որքան կարևոր է իրենց հանձնարարված պարտավորությունը, հենց որ մի փոքր վտանգ է ծագում, կարող են անմիջապես թողնել իրենց աշխատանքը՝ առանց որևէ կարգավորում անելու դրա շարունակության համար, և դրանից հետո ոչ ոք չի կարողանում կապ հաստատել նրանց հետ։ Մյուս մարդիկ, երբ նմանապես բախվում են վտանգավոր միջավայրի, կարող են մտածել ամեն տեսակ միջոցներ՝ հետևանքները պատշաճ կերպով հարթելու համար։ Եթե միջավայրը ներկայումս չափազանց թշնամական է, և ձերբակալության վտանգը մեծ է, սպասում են մինչև վտանգն անցնի՝ նախքան աշխատանքը շարունակելը։ Կամ եթե չափազանց հայտնի են որպես հավատացյալներ և կարող են հեշտությամբ ձերբակալվել, եթե աշխատանք կատարելու համար երևան, կարգավորում են, որ մեկ ուրիշն անի դա։ Բայց երբ այս վախկոտ մարդիկ զգում են ամենաչնչին փորձանքը, շտապում են թաքնվել և խուճապահար փորձում են պաշտպանել իրենց ու փրկել իրենց կաշին՝ լիովին անտեսելով և արհամարհելով եկեղեցու գործն ու ունեցվածքը, ոչ մի ջանք չգործադրելով՝ եկեղեցու գործը պահպանելու կամ եղբայրներին ու քույրերին պաշտպանելու համար։ Ինչի՞ց են ամենաշատը վախենում Աստծուն իրենց հավատալու մեջ։ Նախ՝ վախենում են, որ կառավարությունը կիմանա իրենց հավատքի մասին։ Երկրորդ՝ վախենում են, որ իրենց հարևանները կիմանան։ Երրորդ՝ այն, ինչից ամենաշատն են վախենում, ձերբակալվելն ու բանտարկվելն է կամ ծեծվելով սպանվելը։ Ուստի, երբ ինչ-որ բան է պատահում, առաջին բանը, որի մասին մտածում են, այն է, թե արդյոք կարող են ձերբակալվել կամ արդյոք կարող են սպանվել։ Եթե նույնիսկ 1% հավանականություն կա, որ դրանցից որևէ մեկը տեղի կունենա, նրանք փախչելու միջոց կգտնեն։ Օրինակ՝ հավաքույթի ժամանակ որևէ եղբայր կամ քույր գուցե ասի. «Այստեղ գալու ճանապարհին մոտակայքում տեսա մեկին, ով անծանոթ էր թվում։ Կարո՞ղ է արդյոք անհավատ լինել, որը հետևում է մեզ»։ Պարզապես լսելով այս մեկ մեկնաբանությունը՝ վախկոտ մարդիկ չեն հաճախի հաջորդ հավաքույթին և բոլորի հետ կխզեն կապը։ Սա զգույշ լինել կանվանեի՞ր։ (Սա բնականոն զգուշություն չէ, վախկոտություն է։ Նրանց սրտերում Աստծու համար տեղ չկա։) Սա ծայրահեղության հասած զգուշություն է։ Այն երկրներում կամ տարածաշրջաններում, որտեղ միջավայրը հատկապես թշնամական է, ճիշտ է, որ հավատացյալները պետք է զգույշ լինեն, բայց դա չի նշանակում, որ պետք է ձերբակալվելու վախից դադարեն իրենց պարտավորությունը կատարելուց կամ հավաքույթների հաճախելուց՝ լինելով այնքան զգույշ, որ իրենց սրտերում Աստծու համար տեղ չլինի։ Ո՞րն է վախկոտ մարդկանց զգույշ լինելու սկզբունքը։ Անկախ նրանից, թե ինչ է պատահում՝ մեծ բան, թե փոքր, նրանք ամենևին չեն հավատում, որ ամեն ինչ Աստծու ձեռքերում է։ Կարծում են, որ ոչ ոք հուսալի չէ, և ապավինում են իրենք իրենց՝ իրենց պաշտպանելու համար։ Սա է նրանց սկզբունքը։ Նրանք չեն հավատում, որ ամեն ինչ Աստծու ձեռքերում է, որ ամեն ինչ ներդաշնակեցված և կարգավորված է Աստծու կողմից, և որ եթե իսկապես ինչ-որ բան է պատահում, դա թույլատրված է Աստծու կողմից, և որ եթե թույլատրված չէ Աստծու կողմից, ոչ ոք չի ձերբակալվի։ Նրանք բացարձակապես ոչ մի հավատք չունեն այս առումով։ Փոխարենը նրանց սրտերը լցված են միայն վախկոտությամբ։ Ավելին՝ նրանց վախկոտության մեջ կա ճակատագրական արատ, և դա նաև ամենաատելի բանն է նրանց մեջ։ Իրենց պաշտպանելու և ցանկացած միջավայրի հետ գործ ունենալու համար, որն իրենց մղում է երկչոտ զգալու, հետևում են այն բանին, ինչը համարում են իրենց «գերագույն իմաստությունը», որն այն է, որ անկախ նրանից՝ ինչ է պատահում՝ արդյոք իրենց հետևում են, թե ձերբակալում և բանտարկում, հենց որ ինչ-որ բան սխալ է ընթանում, և իրենց անվտանգությանը վտանգ է սպառնում, նախ՝ հերքում են, որ հավատում են Աստծուն, և երկրորդ՝ դավաճանում են այն ամենին, ինչ գիտեն՝ առանց որևէ բան թաքցնելու։ Ինչո՞ւ են անում սա։ Պարզապես իրենց ֆիզիկական տառապանքից պաշտպանելու համար։ Այսպիսով՝ նրանք բացահայտում են այն ամենը, ինչ գիտեն։ Նախ՝ մատնում են եկեղեցու առաջնորդողներին, ինչպես նաև բացահայտում են, թե ովքեր են շրջանի առաջնորդողներն ու տարածաշրջանային առաջնորդողները, և որտեղ են ապրում՝ բացահայտելով այն ամենը, ինչի մասին գիտեն։ Նրանք դավաճանում են ամեն ինչի նույնիսկ նախքան խոշտանգվելը։ Ավելին, եթե նրանց խնդրում են ստորագրել «Երեք հաշվետվությունները», անմիջապես ստորագրում են՝ առանց նույնիսկ մտածելու։ Նրանք ի սկզբանե պատրաստ են եղել դրան։ Սա նրա համար է, որ կարողանան խուսափել բանտարկությունից, խուսափել խոշտանգումներից և հեռու մնալ մահվան ցանկացած վտանգից։ Նրանք այնքան վախկոտ են։ Ո՛չ հավատում են Աստծու գերիշխանությանը, ո՛չ էլ ի վիճակի են վտանգելու իրենց կյանքը։ Փոխարենը մտածում են հնարավոր ամեն միջոցի մասին՝ իրենց պաշտպանելու համար։ Նրանց համար լավագույն մեթոդն ուրիշներին և եկեղեցուն մատնելն է. դա ամենաարդյունավետ միջոցն է։ Նրանք ուրիշներին դավաճանելն օգտագործում են որպես գին՝ իրենց սեփական անվտանգությունն ապահովելու և ցանկացած տառապանքից խուսափելու համար։ Սա մի բան է, որն իրենք շատ վաղուց էին ծրագրել. դա նրանց «գերագույն իմաստությունն» է։ Ասե՛ք Ինձ, արդյոք այս տեսակի մարդու վախկոտությունը բնականո՞ն վախկոտություն է։ (Ոչ։) Այդ դեպքում ո՞րն է այստեղ խնդիրը։ (Նրանք այնքան վախկոտ են, որ դառնում են հուդաներ՝ պատրաստ ցանկացած պահի և վայրում մատնելու եղբայրներին ու քույրերին և եկեղեցուն։ Նման մարդիկ ճշմարիտ հավատացյալներ չեն։) Եկեք առայժմ մի կողմ դնենք այն հարցը, թե արդյոք նրանք ճշմարիտ հավատացյալներ են, թե կեղծ հավատացյալներ։ Պարզապես նայե՛ք նրանց մարդկայնությանը։ Նրանք կարծում են, թե Աստծուն հավատալը գաղտնի և ամոթալի բան է, այլ ոչ թե բացահայտ և պատվաբեր, և Աստծուն հավատալու հարցը՝ մի բան, որն այդքան բացահայտ, պատվաբեր և դրական է, համարում են բացասական բան։ Ըստ քեզ, ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ (Բթամիտ մարդիկ, որոնք համեմատաբար չարասեր են։) Բաների վերաբերյալ նրանց տեսանկյունը և դրանք ըմբռնելու ձևը տարբերվում են բնականոն մարդկանց տեսանկյունից և ըմբռնելու ձևից։ Երբեմն նույնիսկ կարող են սպիտակը սև անվանել՝ ի վիճակի չլինելով ճիշտը սխալից տարբերելու։ Ինչպե՞ս է հնարավոր, որ Աստծուն հավատացողները միտումնավոր գաղտնի լինեն։ Դա այն պատճառով է, որ այս աշխարհը չափազանց չար է։ Օրենքը չի պաշտպանում կրոնական ազատությունը, և առավել ևս սատանայական վարչակարգն ատում է Աստծուն և թշնամաբար է վերաբերվում Աստծու գործին։ Այն թույլ չի տալիս, որ դրական բաները գոյություն ունենան, և ամեն ինչ անում է՝ հալածելու նրանց, ովքեր հավատում են Աստծուն։ Ուստի նման հասարակական հանգամանքներում հավատացյալներն այլ ելք չունեն, քան հավաքվելիս և իրենց պարտավորությունը կատարելիս զգույշ գործել։ Նրանք չեն համարձակվում դա բացահայտորեն անել։ Դրսից գուցե այնպես թվա, թե գողերի պես գաղտնի են գործում, բայց իրականում դա ամբողջովին հալածվելու համատեքստի պատճառով է, այնպես չէ՞։ (Այո։) Ուստի ինչպե՞ս է մեծ կարմիր վիշապը նկարագրում Աստծուն հավատալու և սեփական պարտավորությունը կատարելու գործողությունները։ Որպես «կասկածելի վարքագիծ»։ Արդյոք սա կասկածելի՞ վարքագիծ է։ (Ոչ։) Դա կասկածելի վարքագիծ չէ, դա մի բան է, որ մարդիկ անում են, որովհետև այլ ելք չունեն։ Արդյոք այս մարդիկ որևէ անօրինական բան արե՞լ են։ (Ոչ։) Ոչ մի անօրինական բան կամ կառավարությանը հակադրվող որևէ բան չեն արել, առավել ևս չեն խախտել օրենքը կամ խանգարել հասարակական կարգը։ Ինչո՞վ են զբաղվել այս մարդիկ։ Պարզապես կատարել են արարածների պարտավորությունը։ Այս աշխարհում այս աշխատանքն ամենաարժեքավոր, իմաստալից և արդարադատ նախաձեռնությունն է։ Բայց քանի որ այս աշխարհը չար է ու խավար և սպիտակը սև է հռչակում, ամենաարդարադատ, արժեքավոր և իմաստալից նախաձեռնությունն անվանում է «կասկածելի»։ Սա Սատանայի մեկնաբանությունն է։ Արդյոք Սատանայի մեկնաբանությունը ճշմարտությո՞ւնն է։ Արդյոք այն դրակա՞ն է։ (Ոչ։) Անշուշտ, ոչ։ Սակայն երբ վախկոտ մարդիկ լսում են այս մեկնաբանությունը, ոչ միայն իրենց սրտերում լիովին համաձայնում են դրա հետ, այլև ընդունում են այս մեկնաբանությունը Սատանայից։ Արդյունքում նաև կարծում են, որ Աստծուն հավատալը և իրենց պարտավորությունը գաղտնի կատարելն անպատշաճ է և անպայման սխալ է։ Միշտ վախենում են, որ մի օր իրենք նույնպես կտանջվեն հասարակության և կառավարության կողմից՝ իրենց պաշտպանության համար վիճելու տեղ չունենալով և առանց որևէ մեկի, ով կօգնի կամ կփրկի իրենց։ Այսպիսով՝ նրանք հատկապես վախենում են, որ մարդիկ կիմանան Աստծուն իրենց հավատալու մասին։ Իրենց սրտերում նրանք չեն ընդունում, որ Աստծու արտահայտած խոսքերը ճշմարտությունն են, կամ որ այն ճանապարհը, որով Աստված առաջնորդում է մարդկանց քայլելու, ճիշտ է, սակայն դեռ ցանկանում են օրհնություններ ստանալ Աստծուց։ Մի՞թե սա հակասական չէ։ Ի վերջո իրենց անհավանական վիրավորված են զգում Աստծուն հավատալու և նման միջավայրում այս դժվարությունները կրելու համար։ Ինչո՞ւ են իրենց վիրավորված զգում։ Որովհետև խորապես վախենում են այս աշխարհի չար վարչակարգից և դևերի ու Սատանաների չար ուժերից և միշտ վախենում են, որ դևերն ու Սատանաները կտանջեն իրենց և կխլեն իրենց կյանքը։ Քանի որ Աստծու հանդեպ ոչ մի իրական հավատք չունեն, հատկապես վախկոտ են գործում՝ նույնիսկ հասնելով այն աստիճանի, որ ընդհանրապես չեն կատարում իրենց պարտավորությունը։ Եթե բացարձակապես ոչ մի վտանգ չկա, կհաճախեն հավաքույթների կամ կշփվեն եղբայրների և քույրերի հետ, կամ որոշ բաներ կանեն եկեղեցու համար, բայց պարզապես չեն համարձակվում խոստովանել, որ հավատում են Աստծուն, որ եկեղեցու մաս են կազմում, կամ ոտքի կանգնել՝ վկայելու Աստծուն մասին կամ կատարելու իրենց պարտավորությունը. նրանք խորապես վախեցած են։ Նրանք Աստծու հանդեպ ոչ մի իրական հավատք չունեն, սակայն դեռ ցանկանում են օրհնություններ և լավ վերջնական հանգրվան ստանալ Աստծուց։ Կասեի՞ք, որ սա հակասական է։ (Այո։) Մի՞թե իրենց անձնական շահերի վրա կենտրոնանալը չի մթագնել նրանց միտքը։ (Այո։) Այս մարդիկ կլանված են անձնական շահի հանդեպ ագահությամբ։ Չեն հավատում, որ Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ, սակայն դեռ ցանկանում են օրհնություններ ստանալ Աստծուց։ Չեն հավատում, որ եկեղեցու աշխատանքը և այն պարտավորությունը, որը եղբայրներն ու քույրերը կատարում են, արդարադատ, արժեքավոր և իմաստալից են։ Հատկապես վախենում են կարևոր պարտավորություններ կատարելուց, կամ որ առաջնորդողներն ու աշխատողները հաճախ կխնդրեն իրենց դուրս գալ և զբաղվել հարցերով՝ վախենալով, որ եթե ինչ-որ բան սխալ ընթանա, իրենց կներքաշեն։ Այս վախկոտ մարդիկ վտանգի բախվելիս կարող են դառնալ հուդաներ և մատնել եկեղեցին։ Սա նույնպես վտանգավոր անհատի տեսակ է։

Ի՞նչ այլ դրսևորումներ ունեն վախկոտ մարդիկ։ Այս մարդիկ կարող են ցանկացած պահի ուրանալ Աստծու անունը և հրաժարվել դրանից, ցանկացած պահի դավաճանել Աստծուն և ցանկացած պահի դառնալ հուդաներ։ Վախկոտ մարդիկ անարժան են մտնելու երկնքի թագավորություն. մի՞թե այդպես չէ։ (Այո։) Ո՞րն է վախկոտ մարդկանց ճակատագրական թուլությունը։ (Նրանք վախենում են մահից և կարող են ներգրավվել դավաճանության մեջ։) Այս մարդիկ իրենց խղճուկ գոյությունն են քարշ տալիս, կառչում են կյանքին և վախենում մահից։ Մահվան վախը նրանց ճակատագրական թուլությունն է։ Քանի դեռ նրանց չեն մղում մեռնելու, պատրաստ են ցանկացած բան անելու։ Հուդա դառնալը լինի, ոչնչացման որդի դառնալը, թե անիծվելը, պատրաստ են անելու ցանկացած բան, քանի դեռ կարող են ապրել։ Ապրելը նրանց բարձրագույն նպատակն է։ Անկախ նրանից՝ որքան է հաղորդակցվում, որ մարդկանց կյանքն ու մահն Աստծու ձեռքերում են, որ Աստված վերահսկում է, գերիշխում է և ներդաշնակեցնում է մարդկանց ճակատագիրը, և որ մարդիկ պետք է ենթարկվեն Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին, նրանք ո՛չ հավատում են, ո՛չ էլ ընդունում այս խոսքերը։ Պարզապես մտածում են, որ որպես մարդ վերածնվելը հազվագյուտ հնարավորություն է, ուստի բացարձակապես չեն կարող մեռնել։ Նրանք նաև մտածում են, որ երբ մեռնեն, և իրենց մարմինը կորչի, իրենց հոգին կա՛մ կվերածնվի որպես կենդանի, կա՛մ կդառնա թափառող ուրվական՝ այլևս երբեք հնարավորություն չունենալով վերածնվելու որպես մարդ։ Հետևաբար նրանք հատկապես վախենում են մահից։ Նրանց համար մահն աղետալի արհավիրք է, այլ ոչ թե լավ հնարավորություն հաջորդ վերամարմնավորման համար, ոչ էլ նոր սկիզբ՝ մեկ այլ վերածննդի համար։ Հետևաբար նրանք ոչ մի գին չեն խնայում իրենց կյանքը պահպանելու համար։ Նույնիսկ եթե դա նշանակում է մատնել ուրիշներին կամ որևէ տեսակի վնաս հասցնել եկեղեցու գործին, չեն վարանի անել, և նույնիսկ եթե դա նշանակում է լքել Աստծու անունը, չեն մտահոգվում հետևանքների մասին, մտահոգվում են միայն ապահով ապրելու մասին։ Ինչպիսի՞ մարդիկ են սրանք։ (Մարդիկ, որոնք իրենց խղճուկ գոյությունն են քարշ տալիս։) Նրանք տականքներ են, ովքեր իրենց խղճուկ գոյությունն են քարշ տալիս։ Ապրում են առանց արժանապատվության կամ ազնվության՝ պատրաստ լինելով անելու ցանկացած բան՝ միայն թե ողջ մնան, իջնելով ցանկացած ցածր արաքի։ Որոշ մարդիկ իրենց սրտերում արդեն հաշվարկել են, թե ինչ անել՝ նախքան վտանգավոր միջավայրի բախվելը. «Եթե ինձ ձերբակալեն, պարզապես ամեն ինչ կպատմեմ։ Երբ մեծ կարմիր վիշապը խոշտանգում, սպառնում և ահաբեկում է ձեզ՝ ստիպելով մատնել եկեղեցին, դուք բոլորդ հրաժարվում եք որևէ բառ ասելուց։ Դե լավ, ես այնքան հիմար չեմ, որքան դուք, որ կնախընտրեիք ֆիզիկական ցավ կրել, քան խոսել։ Ես կխոսեի նույնիսկ նախքան ծեծվելը կամ ահաբեկվելը։ Տեսե՛ք, թե որքան խելացի եմ։ Ինչպես ասում են՝ «Իմաստուն մարդը ենթարկվում է հանգամանքներին»։ Ի՞նչ վատ բան կա նրանում, որ ես մատնեմ եկեղեցու եղբայրներին և քույրերին։ Բոլորն էլ պետք է եսասեր լինեն, այնպես չէ՞։ Մի՞թե պարզապես հիմարություն չէ սեփական անձի մասին չհոգալը»։ Նախքան որևէ բան պատահելը, նրանք արդեն մշակել են, թե ինչպես պաշտպանեն իրենց։ Վաղուց են մտածել այդ ամենի մասին։ Ո՞րն է նրանց հավատամքն այն հարցում, թե ինչպես են վարվում։ «Ինչո՞ւ պետք է մարդը բարդացնի իր կյանքը։ Ինչո՞ւ լինել այդքան համառ։ Միայն ինքդ քեզ հետ լավ վարվելով՝ այս կյանքն իզուր ապրած չես լինի»։ Սա է նրանց հավատամքն իրենց վարքագծի համար։ Նրանք բարոյական սահմաններ չունեն։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է անել նման մարդկանց հետ։ (Եթե նման մարդիկ բացահայտվում են, նրանց պետք է իմաստությամբ հեռացնել։ Նրանք ժամային ռումբեր են։) Ճիշտ այդպես, ժամային ռումբեր են։ Բացարձակապես վախկոտ են, և երբ վտանգը գա, կմատնեն եկեղեցին։ Եթե ինչ-որ մեկը բնականոն մարդկայնություն ունի, իմաստուն մեթոդներ կօգտագործի՝ վտանգավոր միջավայրերին արձագանքելու համար, և իրական հավատք կունենա Աստծու հանդեպ։ Թույլ չի տա, որ հավաքույթների հաճախելը կամ իր պարտավորությունը կատարելը խոչընդոտվի և կանի հնարավոր ամեն ինչ՝ ծախսվելու Աստծու համար՝ ելնելով իր հասակից և հանգամանքներից։ Սա բնականոն մարդկայնության դրսևորումն է։ Բայց վախկոտ մարդիկ հատկապես փայփայում են իրենց կյանքը՝ կառչում են կյանքին և վախենում մահից՝ իրենց կյանքն ամեն ինչից վեր դասելով։ Նրանք ոչ մի իրական հավատք չունեն Աստծու հանդեպ և չեն կարող տեսնել, որ Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ։ Ուստի հալածանքի բախվելիս բնականաբար բացահայտվում են որպես վախկոտ մարդիկ։ Վախկոտ մարդիկ իրենց պաշտպանելու համար կարող են դառնալ հուդաներ։ Նման մարդիկ վտանգավոր տարրեր են, սարսափելի անհատներ։ Եկեղեցին բացարձակապես չի կարող նրանց որևէ աշխատանք հանձնարարել, ոչ էլ կարող է թույլ տալ նրանց որևէ պարտավորություն կատարել։ Հակառակ դեպքում, եթե ներգրավվեն դավաճանության մեջ, եկեղեցու գործին հասցված վնասը չափազանց մեծ կլինի։ Դա ավելի շատ վնաս կտա, քան օգուտ։

Ինչպե՞ս է դրսևորվում վախկոտ և կասկածամիտ մարդկանց կասկածամտությունը։ Որոշ մարդիկ երբեք չեն կարողանում հստակ տեսնել Աստծու տան գործի տարբեր տեսանկյունները։ Չգիտեն, թե կոնկրետ ինչ գործ է անում Աստված, կամ արդյոք Աստծու ասած խոսքերը ճշմարտությունն են։ Նրանք այս հարցերի վերաբերյալ ճիշտ ըմբռնում կամ տեսակետ չունեն, ուստի չեն կարող հաստատել, թե կոնկրետ ինչ է արվում Աստծու տան գործում, ինչ արդյունքների հասնելու նպատակ ունի այս գործը, կամ արդյոք այն արվում է մարդկանց փրկելու նպատակով։ Նրանք չեն կարող հստակ տեսնել այս բաներից և ոչ մեկը։ Նաև հստակ չգիտեն, թե ինչ է եկեղեցին։ Անկախ նրանից, թե քանի քարոզ են լսում, նույնիսկ փոքր-ինչ չեն հասկանում ճշմարտությունը։ Միշտ կասկածներ ունեն իրենց պարտավորությունները կատարող եղբայրների և քույրերի վերաբերյալ՝ իրենք իրենց մտածելով. «Այս մարդիկ անընդհատ զբաղված են, ամեն օր գալիս ու գնում են. կոնկրետ ի՞նչ են անում»։ Հատկապես մեծ կարմիր վիշապի երկրում Աստծուն հավատալու և պարտավորություններ կատարելու համատեքստում առաջնորդողներն ու աշխատողները հաղորդակցվում և քննարկում են եկեղեցու աշխատանքի որոշակի կետեր, ինչպիսիք են վարչական աշխատանքը, աշխատակազմի աշխատանքը, ընդհանուր գործերի աշխատանքը և հատկապես որոշ աշխատանքներ, որոնք ներառում են ռիսկի դիմելը՝ առանց սովորական եղբայրներին և քույրերին տեղյակ պահելու այս բաների մասին։ Սա պաշտպանում է նրանց, այլ ոչ թե վնասում։ Սակայն որոշ մարդիկ չեն հասկանում սա և միշտ ուզում են հարցուփորձ անել այս բաների մասին։ Օրինակ՝ նրանք հարցուփորձ են անում, թե որտեղ են տպագրվում գրքերը, կամ որտեղ են հյուրընկալվում որոշակի առաջնորդողներ և աշխատողներ։ Արդյոք այս բաներն իմանալը կօգնե՞ր քեզ։ (Ոչ։) Արդյոք որևէ բան կորցնո՞ւմ ես՝ չիմանալով այս բաները։ (Ոչ։) Այս բաները չիմանալը չի ազդում քո՝ Աստծու խոսքերն ուտելու և խմելու վրա, չի ազդում ճշմարտությունը քո ձեռք բերելու վրա և հաստատապես չի խոչընդոտում քո կյանքի մուտքին կամ քո խառնվածքի վերափոխմանը։ Ուստի մի՞թե ավելորդ չէ, որ հարցուփորձ անես և ուսումնասիրես այս հարցերը։ Որոշ մարդիկ, որոնք հյուրընկալում են, միշտ կասկածամիտ են։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները նրանց տեղյակ չեն պահում եկեղեցու գործի վերաբերյալ իրենց հաղորդակցությանը և քննարկումներին, նրանք մտածում են. «Ինչո՞ւ են առաջնորդողներն ու աշխատողները միշտ հավաքվում և հաղորդակցվում իմ մեջքի հետևում։ Ի՞նչ գործունեություններով են զբաղված»։ Նրանք տեղյակ չեն որոշ առաջնորդողների և աշխատողների անձնական տվյալներից և սկսում են մտածել. «Ինչո՞ւ ինձ տեղյակ չեն պահում։ Ես չգիտեմ նրանց անունները, որտեղ են ապրում կամ ինչպիսին է նրանց իրական վիճակը։ Կարո՞ղ են արդյոք այս մարդիկ խաբել կամ վնասել ինձ՝ աստծուն հավատալու մեջ ինձ առաջնորդելիս»։ Կան նաև որոշ զգայուն տեսակի աշխատանքներ, ինչպիսիք են ընծաների հետ կապված աշխատանքը կամ որոշ վտանգավոր աշխատանքներ։ Սրանք բաներ են, որոնց մասին ի սկզբանե չպետք է հարցուփորձ արվի, սակայն այս մարդիկ միշտ ուզում են հարցուփորձ անել դրանց մասին։ Երբ մյուսները չեն պատասխանում իրենց, է՛լ ավելի կասկածամիտ են դառնում։ Մասնավորապես, կան որոշ մարդիկ, որոնք ի սկզբանե երբեք մեծ հավատք չեն ունեցել Աստծու հանդեպ։ Աստծուն հավատալուց հետո տեսնում են, որ իրենց ընտանեկան բիզնեսն ավելի լավ է ընթանում, և ընտանիքի անդամներն առողջ են, և կարծում են՝ դա Աստծու շնորհն ու օրհնությունն է։ Այս անցողիկ ուրախությունից մղված՝ փոքր-ինչ գումար են մատուցում, բայց հետո սկսում են մտածել. «Որտե՞ղ ծախսվեց իմ մատուցած գումարը։ Արդյոք այն եկեղեցու աշխատանքի համա՞ր օգտագործվեց։ Արդյոք այն բիզնեսի մե՞ջ ներդրվեց, թե՞ օգտագործվեց անօրինական գործունեությունների համար»։ Միշտ ուզում են հարցուփորձ անել ու պարզել այս բաները և միշտ ուզում են հասնել այս բաների էությանը։ Որոշ մարդկանց կասկածներն է՛լ ավելի ուժեղ են։ Օրինակ՝ երբ եկեղեցին, աշխատանքի կարիքներից ելնելով, որոշ սարքավորումներ կամ ապարատներ է գնում, կամ երբ որոշակի հոգատարություն և օգնություն է տրամադրում իրենց պարտավորությունը կատարողների առօրյա կյանքի համար, այս տեսակի կասկածամիտ մարդը միշտ կասկածում է. «Փողն այնքան շատ, տարբեր ոլորտներում է ծախսվում. որտեղի՞ց է գալիս։ Արդյոք եկեղեցին նո՞ւյնպես ինչ-որ բիզնեսով է զբաղվում։ Արդյոք հարուստ հովանավոր կամ ինչ-որ հզոր հենարան ունի՞ կուլիսների հետևում։ Արդյոք կա՞ ինչ-որ խումբ, որն աջակցում է եկեղեցուն»։ Հատկապես, երբ բախվում են իշխանությունների կողմից եկեղեցուն զրպարտող որոշ ասեկոսեների և դիվային խոսքերի, ինչպիսիք են այն պնդումները, թե եկեղեցուց այսինչը սպանություն է գործել և խախտել է օրենքը, այսինչ անձը պետության կողմից հետախուզվող հանցագործ է, այսինչը հսկայական գումարով փախել է արտասահման և այլն, նրանց կասկածները եկեղեցու և Աստծու գործի վերաբերյալ է՛լ ավելի են մեծանում։ Արդյոք նման մարդիկ բնականոն մտածողություն ունե՞ն։ Կարո՞ղ են արդյոք հստակ տեսնել այն սկզբունքները, որոնց հավատացյալները պետք է հետևեն։ Ինչ վերաբերում է մարդկանց մեծամասնությանը, հենց որ համոզվում են, որ սա Աստծու գործն է, այլևս կասկածներ չեն ունենում Աստծու վերաբերյալ։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրներ կամ ինչ տեսակի մարդիկ են հայտնվում եկեղեցում, նրանք ի վիճակի են մոտենալու դրանց ըստ Աստծու խոսքերի։ Նույնիսկ եթե չար մարդիկ կամ հակաքրիստոսներն անհանգստություններ են առաջացնում, նրանք կարող են ճիշտ ըմբռնել դա։ Նրանք երբեք կասկածներ չեն ունենում Աստծու կամ Աստծու գործի վերաբերյալ, կամ եկեղեցու կամ Աստծու տան վերաբերյալ։ Առավելագույնը գուցե կարծիքներ ունենան որոշակի անհատների վերաբերյալ կամ որոշ պատկերացումներ ունենան Աստծու գործի վերաբերյալ, բայց կարող են աստիճանաբար լուծել դրանք՝ եկեղեցական կյանքով ապրելով։ Բայց կասկածամիտ մարդիկ տարբերվում են։ Աստծուն իրենց հավատալու հենց սկզբից նրանք կասկածներ և ամեն տեսակի պատկերացումներ են կրում։ Վստահ չեն՝ արդյոք Աստծու խոսքերը ճշմարտությունն են, վստահ չեն՝ արդյոք Աստծու՝ այս խոսքերն արտահայտելն Աստծու գործն է, և առավել ևս վստահ չեն՝ արդյոք միասին հավաքվող եղբայրներն ու քույրերն Աստծու եկեղեցին են։ Նրանք մշտապես կասկածներ են տածում և միշտ փաստացի ապացույցներ են փնտրում՝ ապացուցելու, որ իրենց կասկածները ճիշտ են։ Ինչպիսի՞ վերաբերմունք է սա։ Կարծում ես՝ այսպիսի վերաբերմունք ունեցող մարդիկ կարո՞ղ են հասկանալ ճշմարտությունն Աստծուն իրենց հավատալու մեջ։ (Ոչ։) Նրանք երբեք ի վիճակի չեն լինի հասկանալու ճշմարտությունը։ Ինչի՞ վրա են նրանք ամենաշատը կենտրոնանում իրենց սրտերում։ Միշտ խորհում են. «Ովքե՞ր են այս մարդիկ։ Սա ինչ-որ հասարակական կազմակերպությո՞ւն է։ Թեև աստծու տունն ապահովում է այս մարդկանց ապրուստի ծախսերը, մինչ ես հյուրընկալում եմ նրանց, ես դեռ ռիսկի եմ դիմում՝ լինելով նրանց հյուրընկալողը։ Ուստի արդյոք աստված կհիշի՞ իմ բարի գործերը։ Եթե աստված չհիշի դրանք, մի՞թե իմ հյուրընկալումն իզուր չի լինի»։ Նրանք մշտապես նման կասկածներ ունեն իրենց սրտերում։ Կարծում ես նրանք հոժարակա՞մ են հյուրընկալում եղբայրներին և քույրերին։ (Ոչ։) Դա անում են ամբողջությամբ օրհնություններ ստանալու ցանկությունից դրդված՝ միաժամանակ լի լինելով կասկածներով։ Հատկապես երբ լսում են որոշ բաներ, որոնք չեն կարողանում հստակ տեսնել և ըստ իրենց պատկերացումների բացասական են համարում, նրանց սրտերում կասկածներն ավելանում են։ Օրինակ՝ հավաքույթների ժամանակ ինչ-որ մեկը գուցե բարձրացնի թեմաներ, որոնք վերաբերում են մեծ կարմիր վիշապի վարչակարգի գործողություններին և դև թագավորների տգեղ դեմքերին, կամ երբեմն ճշմարտության շուրջ հաղորդակցությունը շոշափում է մեծ կարմիր վիշապի իրականացրած ճնշումներն ու ձերբակալությունները, և մեծ կարմիր վիշապի բնական էությունը և այլն։ Այս թեմաներն իրականում չեն վերաբերում քաղաքականությանը, դրանք պարզապես օգնում են մարդկանց սովորելու զանազանել մեծ կարմիր վիշապին և հստակ տեսնելու նրա դեմքը, որպեսզի կարողանան ատել և մերժել մեծ կարմիր վիշապին և այլևս չկաշկանդվեն ու չկապվեն Սատանայի ազդեցությունից։ Բայց երբ կասկածամիտ մարդիկ լսում են նման թեմաներ, նրանք վախկոտ են և վախեցած. «Այս մարդիկ նույնիսկ քաղաքականություն են քննարկում։ Մի՞թե քաղաքական հանցագործներ չեն։ Մի՞թե հակահեղափոխականներ չեն։ Այս թեմաները չափազանց զգայուն են։ Արագ փակե՛ք պատուհանները, կողպե՛ք դարպասը, անջատե՛ք համացանցի և հեռախոսի լարերը։ Եթե կառավարությունը լսի սա, կարող ենք մեծ փորձանքի մեջ ընկնել։ Հաստատ ցմահ կբանտարկվենք»։ Նրանք չեն ցանկանում նման թեմաներ լսել և կփորձեն ամեն միջոց՝ ընդհատելու հաղորդակցությունը, որպեսզի թույլ չտան դրանց քննարկումը։ Իրենց մտքում մտածում են. «Կոնկրետ ի՞նչ աշխատանք են անում այս մարդիկ։ Նրանք ասում են, որ աստված չի խառնվում մարդկային քաղաքականությանը, ուստի ինչո՞ւ են այս մարդիկ խոսում քաղաքականության մասին։ Մի՞թե հավատացյալները չպետք է խոսեն միայն աստծուն հավատալու հարցերի մասին։ Ինչո՞ւ են քննարկում այս բաները։ Մի՞թե սա պարզապես փորձանք չի բերում։ Եթե ուզում են խոսել այս բաների մասին, կարող են դա անել որտեղ ուզում են, բայց չպետք է իմ տանն անեն։ Ես չեմ ուզում ներքաշվել սրա մեջ»։ Նրանք չեն կարողանում որևէ բան հստակ կերպով տեսնել։ Երբ լսում են կառավարության հորինած որոշ ասեկոսեներ, ոչ միայն չեն կարողանում զանազանել դրանք, այլև նրանց մտավախություններն է՛լ ավելի են ուժեղանում։ Եթե հաճախ կասկածամիտ և թերահավատ լինեին իշխանության գլուխ կանգնած չար դևերի խմբի կամ կրոնի ներսում հակաքրիստոսի ուժերի և չար հոգիների աղանդների նկատմամբ, դա իրականում կօգներ նրանց պաշտպանվելու։ Բայց այն եկեղեցում, որտեղ Աստված է գործում, Աստված այնքան շատ ճշմարտություն է արտահայտել, սակայն դեռ չեն կարողանում հասկանալ և չեն կարողանում հաստատել, որ դա ճշմարիտ ճանապարհն է։ Այսքան երկար քարոզներ լսելուց և Աստծու այսքան շատ խոսելը տեսնելուց հետո նրանց կասկածամտությունը մնում է չլուծված, և նրանց պատկերացումներն ու երևակայությունները արմատախիլ չեն արվել։ Պարզ է, որ նրանց որակը չափազանց ցածր է, որ բացարձակապես ըմբռնելու ոչ մի կարողություն չունեն, և որ նրանք ճշմարտությանը ձգտող մարդիկ չեն։ Աստծուն իրենց հավատալու սկզբից ի վեր երբեք չեն հավատացել, որ Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ և երբեք չեն հավատացել, որ Աստծու բոլոր խոսքերը ճշմարտությունն են, առավել ևս չեն հավատացել, որ Աստծու տան գործն ամբողջությամբ առաջնորդվում է Սուրբ Հոգու կողմից։ Արդյունքում ամեն ինչ կասկած է հարուցում նրանց մոտ։ Օրինակ՝ հավաքույթների ժամանակ տարբեր տեսակի մարդկանց զանազանելու շուրջ հաղորդակցվելիս գուցե խոսվի այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսները մոլորեցնում մարդկանց, կամ թե ինչպես որոշ մարդիկ ոչ մի իրական աշխատանք չեն անում՝ չնայած այն ամենին, ինչ սպառում և վայելում են՝ մատակարարվելով Աստծու ընծաների միջոցով, ինչը հանդիսանում է եկեղեցու հաշվին ապրել, կամ թե ինչպես են որոշ մարդիկ գողանում կամ վատնում ընծաները, կամ թե ինչպես են եկեղեցում որոշ անհատներ ներգրավվում անառակ գործունեությունների մեջ, կամ թե ինչպես են որոշ մարդիկ անում բաներ, որոնք նախատինք են բերում Աստծու վրա՝ ավետարանը քարոզելիս։ Նրանք այս հարցերը քննարկվում են, որպեսզի մարդիկ կարողանան սովորել զանազանել ուրիշներին, և որպեսզի նրանք կարողանան դիտարկել մարդկանց և հարցերը ըստ Աստծու խոսքերի և ճշմարտության սկզբունքների, դասեր քաղել և սովորել այս բաներից և խուսափել ուրիշների կողմից մոլորեցվելուց կամ կաշկանդվելուց։ Սակայն երբ կասկածամիտ մարդիկ լսում են այս բաները, ասում են՝ «Օ՜, ո՛չ։ Սա աստծու տունն է, այն վայրը, որտեղ արվում է աստծու գործը։ Ինչպե՞ս կարող են նման բաներ պատահել այստեղ։ Կարծես թե ճիշտ էի, որ նախկինում կասկածամիտ էի։ Այսուհետ պետք է է՛լ ավելի զգույշ լինեմ։ Մարդիկ չափազանց անհուսալի են, և աստծու տունը նույնպես հուսալի չէ։ Ուստի արդյոք աստված հուսալի՞ է։ Ով գիտե՝ գուցե աստված նույնպես հուսալի չէ»։ Տեսնո՞ւմ եք, նրանք չեն հասկանում ճշմարտությունը, ոչ էլ կարող են ըմբռնել այն։ Անկախ նրանից՝ ճշմարտության որ տեսանկյան շուրջ է հաղորդակցվում Աստծու տունը, ի վերջո միշտ ի՞նչ եզրակացության են հանգում։ Որ ճիշտ էին, երբ կասկածամիտ էին բոլոր այդ տարիներին, և որ դա ավելորդ չէր։ Եթե նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը և ունեն բնականոն մարդկայնության մտածողություն, լսեն այս բաները, կարող են ճիշտ վերաբերվել դրանց։ Մի կողմից՝ նրանց մտահորիզոնն ընդլայնվում է, և նրանք զանազանություն են ձեռք բերում այս բաներից։ Մյուս կողմից՝ կարող են դասեր քաղել և սովորել այս բաներից և հասկանալ, որ մարդիկ չեն կարող հետևել այլ մարդկանց, որ պետք է զանազանեն ուրիշներին և ավելի շատ հասկանան ճշմարտությունը, և որ մարդը կարող է մոլորեցվել ցանկացած պահի և ցանկացած վայրում, եթե չի հասկանում ճշմարտությունը, և որ հենց որ հասկանա ճշմարտությունը և հասունություն ունենա, չի կաշկանդվի, մոլորեցվի կամ վերահսկվի ուրիշների կողմից։ Սակայն կասկածամիտ մարդիկ երբեք այսպես չեն մտածի։ Որքան շատ է Աստծու տունը հաղորդակցվում տարբեր տեսակի մարդկանց և հարցեր զանազանելու շուրջ, այնքան նրանք ավելի շատ են զգում, որ իրենց կասկածները ճիշտ են և հաստատված. «Տեսնո՞ւմ եք, ես խելացի եմ։ Լավ է, որ զգոն մնացի։ Մարդիկ հաճախ են ասում, որ ես կասկածամիտ և չվստահող եմ, բայց փաստերն ապացուցում են, որ ճիշտ էի, երբ կասկածամիտ էի։ Տեսե՛ք, թե որքան հիմար եք դուք բոլորդ. աստծուն ձեր հավատալու մեջ միայն գիտեք կատարել ձեր պարտավորությունները և խոսել ձեր փորձառական գիտելիքի մասին։ Ի՞նչ օգուտ դրանից։ Կարո՞ղ է արդյոք դա պաշտպանել քեզ։ Ոչ։ Անկախ նրանից՝ ինչ իրավիճակների ես բախվում, կարող ես պաշտպանել ինքդ քեզ միայն այն դեպքում, եթե ավելի զգոն լինես և ավելի շատ կասկածի տակ դնես բաները։ Պետք է զգուշանաս բոլորից։ Ոչ մեկի վրա չես կարող այնքան հույս դնել, որքան ինքդ քեզ վրա, նույնիսկ քո սեփական ծնողների»։ Ասե՛ք Ինձ, կոնկրետ ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Աստծուն հավատացողնե՞ր են։ (Ոչ։) Անկախ նրանից՝ ինչ տեսակի աշխատանքի շուրջ է հաղորդակցվում Աստծու տունը կամ ինչ տեսակի մարդկանց է զանազանում, և անկախ նրանից, թե ինչ միջավայրեր է Աստված ստեղծում մարդկանց համար, նպատակն այն է, որ Աստծու ընտրյալ ժողովուրդը դասեր սովորի այս բաներից, որպեսզի վարժանք ստանա թագավորությունում ավելի գործնական կերպով, և որպեսզի այս գործնական դասերի միջոցով հասկանա ճշմարտությունը և զանազանություն ձեռք բերի մարդկանց նկատմամբ, հստակ տեսնի մարդկանց և տարբեր հարցեր և այդպիսով ավելի լավ հասկանա, թե կոնկրետ որ իրական մարդկանց, իրադարձություններին և բաներին են վերաբերում Աստծու արտահայտած խոսքերն ու ճշմարտությունները։ Բայց կասկածամիտ մարդիկ ոչ միայն ի վիճակի չեն այս բաներից որևէ դաս սովորելու, այլև փոխարենն է՛լ ավելի կասկածամիտ և խորամանկ են դառնում։

Որոշ կասկածամիտ մարդիկ, երբ ինչ-որ բան են ասում կամ անում Աստծու տանը, միշտ չափազանց զգույշ են՝ մշտապես վախենալով, որ եղբայրներն ու քույրերը կամ առաջնորդողներն ու աշխատողները կէտեն իրենց կամ նույնիսկ կտանջեն իրենց։ Նրանք ասում են. «Եթե դադարեմ աստծուն հավատալուց և հեռանամ եկեղեցուց, եկեղեցին վրեժխնդի՞ր կլինի ինձանից»։ Նրանք պետք է հանգիստ լինեն այս հարցում։ Եթե չհավատացողը հեռանում է եկեղեցուց, դա ուրախալի առիթ է բոլոր կողմերի համար։ Դա օգուտ է բերում բոլորին։ Ուստի եթե ուզում ես հեռանալ եկեղեցուց կամ հրաժարվել քո պարտավորությունից՝ տուն վերադառնալու և քո կյանքն ապրելու համար, պետք է առանց որևէ անհանգստության համարձակորեն բարձրացնես այդ հարցը։ Կարող ես նաև հայտարարություն գրել՝ ասելով. «Այսինչ ամսաթվի դրությամբ ես պաշտոնապես հեռանում եմ Ամենակարող Աստծու եկեղեցուց և դուրս եմ գալիս իրենց պարտավորությունը կատարողների շարքերից»։ Սա լիովին թույլատրվում է։ Աստծու տան դռները բաց են, և կարող ես համարձակորեն հեռանալ՝ առանց անհանգստանալու, որ որևէ մեկը վրեժխնդիր կլինի քեզանից։ Վախենալու կամ կասկածամիտ լինելու կարիք չկա։ Արդյոք եկեղեցում այս մարդկանց մեջ որևէ չար մարդու տեսնո՞ւմ ես։ Բացարձակապես ոչ։ Նույնիսկ եթե չար մարդիկ կան, պետք է մաքրվեն։ Մարդկանց մեծամասնությունը բավականին լավ վարքագիծ ունի և սիրում է քայլել կյանքի ճիշտ ճանապարհով։ Ուրիշներից վրեժխնդիր լինելը կամ նրանց վնասելը խախտում է ճշմարտության սկզբունքները, և նրանք երբեք չէին կարող նման բան անել։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է սխալ կասկածամիտ մարդկանց պահվածքի մեջ։ Նրանք միայն չվստահող միտք ունեն, բայց խելք չունեն։ Նրանք հավատում են, որ իրենց խորամանակ, նենգ և չվստահող միտքն իմաստության բարձրագույն ձևն է, երբ խոսքը վերաբերում է նրան, թե ինչպես են իրենց պահում։ Նրանք հետաքրքրված չեն ճշմարտության սկզբունքներով, ոչ էլ Աստծու գործով և խոսքերով. նրանք ո՛չ հասկանում են, ո՛չ էլ փնտրում։ Փոխարենը ապրում են միայն Սատանայի փիլիսոփայությունների համաձայն՝ մտածելով. «Անկախ նրանից՝ ինչ կպատահի ինձ, պետք է ավելի շատ կասկածի տակ դնեմ բաները։ Բացի դրանից՝ կարծում եմ, որ անկախ նրանից՝ ում հանդեպ եմ կասկածներ տածում, խելամիտ է, որ անեմ դա, և անկախ նրանից՝ արդյոք իմ կասկածները համընկնում են փաստերի հետ, դա արդարացված է։ Ամփոփելով՝ իրավիճակների բախվելիս ավելի շատ կասկածելն ինձ օգուտ է բերում»։ Արդյունքում, անկախ նրանից, թե քանի տարի են հավատում Աստծուն, երբեք չեն փնտրում ճշմարտությունն Աստծու խոսքերում, ոչ էլ պատասխաններ են փնտրում Աստծու խոսքերում՝ լուծելու այն տարբեր խնդիրներն ու մտավախությունները, որոնք ունեն։ Փոխարենը ապավինում են իրենց սեփական մտքին, չվստահող մտածելակերպին, աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններին կամ իրենց սեփական կյանքի փորձառություններին՝ վերլուծելու այս հարցերը և գործ ունենալու դրանց հետ։ Ի վերջո, որքան շատ են բախվում տարբեր իրավիճակների, և որքան շատ տարբեր տեսակի տեղեկություններ են լսում, ոչ միայն նրանց կասկածամիտ բնությունն է մնում անփոփոխ, այլև նրանց մտավախություններն են աճում ու աճում։ Օրինակ՝ երբ այս տեսակի կասկածամիտ մարդը մեկ կամ երկու տարի հավատում է Աստծուն և լսում է ՉԿԿ-ի հորինած Չժաոյուանի միջադեպի մասին՝ Աստծու տանը զրպարտելու համար, մտածում է. «Գուցե դա աստծու տան կողմից է արվել։ Նույնիսկ եթե աստծու տան կողմից չի հրամայվել, անպայման ստորին օղակների որոշ եղբայրների և քույրերի կողմից, և դուք պարզապես չեք ընդունում դա»։ Երեքից հինգ տարի Աստծուն հավատալուց հետո դեռ հավատում են իրադարձությունների վերաբերյալ մեծ կարմիր վիշապի վարկածին։ Նույնիսկ ութից տասը տարի անց Աստծու տան վերաբերյալ նրանց մտավախությունները մնում են չլուծված։ Նրանք չեն հավատում, որ մեծ կարմիր վիշապն էր շինծու մեղադրանքներ ներկայացնում և զրպարտում եկեղեցուն, պարզապես ենթադրում են, որ Աստծու տան մարդիկ են դա արել։ Տեսնո՞ւմ ես, երբ որևէ հարց են դիտարկում, երբեք դա չեն անում Աստծու խոսքերի կամ ճշմարտության սկզբունքների հիման վրա։ Նրանք հավատում են մեծ կարմիր վիշապի վարկածին և հարցը դիտարկում են դևերի և Սատանայի տեսանկյունից։ Անկախ նրանից՝ ինչպես է Սատանան ճնշում և վայրենաբար հարձակվում Աստծու ընտրյալ ժողովրդի վրա, նրանք զգում են, որ դա հասկանալի է, բայց երբեք չեն հավատում, որ Աստծու տունն անմեղ է, կամ որ Աստծուն հավատալու համար հալածանք կրող եղբայրներն ու քույրերն անմեղ են։ Թեև իրենց սեփական աչքերով են տեսնում, որ Աստծու տան եղբայրներն ու քույրերը բոլորն էլ մարդիկ են, որոնք լավ վարքագիծ ունեն և պահպանում են իրենց տեղը, իրենց սրտում միշտ առանց որևէ կասկածի հավատում են այն բաներին, որոնք մեծ կարմիր վիշապն արել է եկեղեցուն զրպարտելու համար։ Թեև Աստծուն հավատալիս նման մարդիկ կարող են դժվարություններ կրել, գին վճարել և նույնիսկ ընծաներ մատուցել, սակայն ի վերջո դեռ չհավատացողներ են։ Իրականում կասկածամիտ մարդիկ ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան նրանք, ովքեր չեն սիրում կամ չեն ընդունում ճշմարտությունը։ Ինչո՞վ են ավելի շատ խնդիրներ ստեղծում։ Նրանք, ովքեր հետաքրքրված չեն ճշմարտությամբ, լիովին անտարբեր են և հետաքրքրված չեն եկեղեցու գործով և պարտավորությունների կատարմամբ։ Անկախ նրանից՝ ինչպես են հավատացյալները հետևում Աստծուն կամ կատարում իրենց պարտավորությունները, դա նրանց համար կարևոր չէ։ Արդյունքում մտավախություններ չունեն Աստծուն հավատալու կամ պարտավորություն կատարելու հարցերի վերաբերյալ և հիմնականում երբեք հարցուփորձ չեն անում եկեղեցու գործերի մասին։ Բայց կասկածամիտ մարդիկ ճիշտ հակառակն են. նրանք սիրում են հարցուփորձ անել ասեկոսեների մասին։ Ինչո՞ւ են ուզում հարցուփորձ անել այս բաների մասին։ Նրանց նպատակներից մեկը հաստատապես հետևյալն է. «Եթե ավելի շատ հարցուփորձ անեմ և ավելի շատ իմանամ, դա կօգնի ինձ նախապես պատրաստելու իմ պահուստային ծրագիրը և ցանկացած պահի որոշելու՝ մնամ, թե հեռանամ»։ Նաև կենտրոնանում են որոշակի հարցերի շուրջ հարցուփորձ անելու վրա, օրինակ՝ ինչ է որոշակի առաջնորդողի կամ աշխատողի իրական անունը, որտեղ է ապրում, ինչպիսի կարիերա ունի աշխարհիկ կյանքում, կամ ինչու է թողել իր տունը՝ իր պարտավորությունը կատարելու համար։ Գուցե նաև հարցուփորձ անեն ավետարանը քարոզողների մասին, օրինակ՝ ում են քարոզել, նրանց ընտանիքի անդամներից ովքեր են հավատում Աստծուն, քանի տարի են քարոզում ավետարանը, քանի մարդու են ձեռք բերել և այլն։ Նրանք ամենայն մանրամասնությամբ հարցուփորձ են անում այս բոլոր բաների մասին։ Կասկածամիտ մարդիկ սիրում են հավաքել այս տեսակի տեղեկատվությունը և հենց որ հավաքում են, իրենց հանգիստ են զգում՝ մտածելով, որ շատ անհրաժեշտ է իմանալ այս բաները, և որ կարող են օգտագործել այս տեղեկատվությունը վճռորոշ պահերին։ Կասկածամիտ մարդիկ չափազանց շատ բան գիտեն։ Նրանք «տեղեկատվական շտեմարաններ» են և նույնիսկ գիտեն որոշ բաներ, որոնք առաջնորդողներն ու աշխատողները չգիտեն, օրինակ՝ ով է գնացել արտասահման՝ իր պարտավորությունը կատարելու, և որ երկիր է գնացել, նույնիսկ այլ երկրներ գնացող մարդկանց մասին գիտեն այս բաները։ Բայց եթե հարցնես նրանց, թե քարոզների որ դրվագն է թողարկվել ամենավերջինը, չեն կարողանա ասել։ Նրանք երբեք ուշադրություն չեն դարձնում կյանքի մուտքի հարցերին, բայց երբ խոսքը վերաբերում է եղբայրների և քույրերի անձնական տվյալներին և եկեղեցու որոշ հանգամանքներին, շատ հստակ գիտեն այդ բաները։ Հաճախ բաների մասին հարցուփորձ անելու նրանց նպատակներից մեկն ամեն տեսակ հանգամանքների մասին ավելին իմանալն է, որից հետո կարող են ցանկացած պահի ելք պատրաստել իրենց համար։ Նրանք կարծում են, որ չափազանց հիմարություն կլիներ ընդհանրապես չմտածել իրենց ելքի մասին։ Անհավատների խոսքերով ասած՝ «նրանք կօգնեին ինչ-որ մեկին հաշվելու իր փողերը՝ նրա կողմից դավաճանվելուց հետո»։ Իրականում նրանք նման են նեխած հին ուտելիքի, մի գրոշ անգամ չարժեն, սակայն իրենց շատ արժեքավոր են համարում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք այս մարդիկ կասկածամի՞տ են։ (Այո։) Սրանք իսկապես կասկածամիտ մարդիկ են։ Կասկածամիտ մարդիկ հատկապես խորամանկ և նենգ մարդկայնություն ունեն։ Որոշ մարդիկ խորամանությունն ու նենգությունը բարձր ինտելեկտի նշաններ են համարում, բայց դա սխալ է։ Իրականում այս խորամանկ և նենգ մարդիկ չափազանց հիմար են և զուրկ են որևէ որակից։ Նրանց որակն այնքան ցածր է, և դա արդեն դժվար է փոխել։ Նրանց խորամանկ լինելը նաև նշանակում է, որ է՛լ ավելի դժվար է բուժել նրանց։ Եթե ինչ-որ մեկը պարզապես ցածր որակ ունի, բայց համեմատաբար ազնիվ է և խորամանկ չէ, և կարող է անկեղծորեն կատարել իր պարտավորությունը, գուցե դեռ փրկվելու հույսի նշույլ ունի։ Եթե ցածր որակ ունի և փոքր-ինչ նենգ է, բայց կարող է ընդունել ճշմարտությունը և ճանաչել իրեն, գուցե հույսի նշույլ ունի ազատվելու իր նենգ խառնվածքից։ Եթե կարողանա հասկանալ ճշմարտությունը և աստիճանաբար ճանաչել ու մտնել դրա մեջ, նրա կասկածամտությունը գուցե կամաց-կամաց վերանա։ Բայց ցավոք, այս մարդիկ և՛ զուրկ են որակից, և՛ խորամանկ ու նենգ են, և նաև մեծապես հիմար են։ Սա նման է աչքի խնդրով տառապող կույր մարդու. բուժում չկա, այնպես չէ՞։ (Ճիշտ է։) Նման մարդիկ անուղղելի են։ Քանի որ այս մարդիկ անուղղելի աստիճանի կասկածամիտ են, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է վարվել նրանց հետ։ (Եթե նման մարդիկ բացահայտվում են, պետք է զգուշանալ նրանցից։ Նրանք ի վիճակի են մատնելու եկեղեցին՝ իրենց պաշտպանելու համար։ Նրանք վտանգավոր անհատներ են, կարող ենք հնարավորություններ փնտրել՝ մերկացնելու և հեռացնելու նրանց, կամ եթե չենք կարողանում դա անելու հնարավորություն գտնել, կարող ենք իմաստուն կերպով համոզել նրանց հեռանալ։) Հենց որ համոզված լինես, որ ինչ-որ մեկը կասկածամիտ մարդ է, մի՛ շփվիր նրա հետ։ Նրա հետ շփվելը միայն փորձանք կբերի։ Եթե շփվես նրա հետ, միշտ կփորձի պարզել մտադրություններդ։ Եթե պատրաստվում ես դուրս գալու, քեզ աչքի տակ կպահի՝ անընդհատ հարցնելով. «Ո՞ւր ես գնում։ Քանի՞ օր ես բացակայելու։ Ի՞նչ ես անելու»։ Երբ վերադառնաս, կհարցնի. «Ո՞ւմ հանդիպեցիր։ Կատարեցի՞ր առաջադրանքդ։ Ինչի՞ մասին էիք բոլորդ խոսում»։ Եթե չպատասխանես, կտրտնջա. «Ինձ ոչնչի մասին տեղյակ չեն պահում։ Չեն վստահում ինձ, այնպես չէ՞։ Ինձ հետ չեն վարվում որպես աստծու տան անդամի։ Ասացին, որ գնում են եկեղեցու գործն անելու, բայց ինչո՞ւ էին դա թաքցնում ինձանից։ Հաստատ դուրս են եկել ինչ-որ անօրինական բան անելու»։ Նա միշտ կլրտեսի քեզ քո մեջքի հետևում։ Նման մարդիկ իսկապես շատ խնդիրներ են ստեղծում։ Շատ բաների մասին են հարցուփորձ անում՝ ցանկանալով ամեն ինչ իմանալ։ Բայց հենց որ իմանում են այդ բաները, չեն կարողանում մաքուր կերպով ըմբռնել դրանք կամ ճիշտ վերաբերվել դրանց և նաև փորձում են կասկածելի մասեր փնտրել դրանցում, ինչի պատճառով նրանց կասկածներն ավելի ու ավելի են մեծանում։ Ենթադրենք՝ խորհուրդ ես տալիս նրանց՝ ասելով. «Քանի որ այդքան մեծ կասկածներ ունես Աստծու վերաբերյալ և քանի որ չես հավատում, որ Աստծու խոսքերը ճշմարտություններ են, և որ դրանք կարող են մաքրագործել ու փրկել մարդուն, պարզապես պետք է դադարես Աստծուն հավատալուց»։ Չեն ցանկանա դա անել. դեռ կուզենան հավատալ և դեռ կուզենան օրհնություններ ստանալ։ Մի՞թե այս մարդիկ շատ խնդիրներ չեն ստեղծում։ (Այո։) Այս մարդկանց հետ հեշտ է գործ ունենալ։ Եթե կարող են մեծ խնդիրներ բերել եկեղեցուն, ապա արագ համոզի՛ր նրանց հեռանալ։ Այս մարդիկ վստահելի չեն, չունեն ճշմարտությունն ըմբռնելու կարողություն և նույնիսկ եթե կարող են փոքր-ինչ պարտավորություն կատարել, մեծ փորձանքներ կբերեն Աստծու տանը. ավելի շատ վնաս կտան, քան օգուտ։ Ուստի նրանց հեռանալ համոզելն անհրաժեշտ է։

Վախկոտ մարդիկ շատ խնդիրներ են ստեղծում, և կասկածամիտ մարդիկ նույնպես շատ խնդիրներ են ստեղծում։ Բայց մարդիկ, որոնք և՛ վախկոտ են, և՛ կասկածամիտ, էլ ավելի շատ խնդիրներ են ստեղծում։ Այս մարդիկ չափազանց երկչոտ են և վախենում են մահից և կասկածամիտ են ամեն ինչի հանդեպ՝ մշտապես կասկածելով, թե արդյոք Աստծուն հավատալը կարող է հանգեցնել նրան, որ իրենց խաբեն։ Նրանք վախենում են, որ իրենց հեռանկարները կարող են խոչընդոտվել, և մտածում են, որ ձերբակալվելն ու հալածվելը, ինչը մահվան կհանգեցնի, հազիվ թե արժենա դրան։ Եթե այս աստիճանի կասկածամիտ են, ո՞րն է նրանց համար Աստծուն հավատալու իմաստը։ Մի՞թե դա պարզապես իրենց կյանքը չի բարդացնում։ Նրանք այնպես են զգուշանում եղբայրներից ու քույրերից և Աստծու տան յուրաքանչյուր աշխատանքային կարգավորումից, ասես զգուշանում են խաբեբաներից ճիշտ այնպես, ինչպես զգուշանում են մեծ կարմիր վիշապից կամ դևերից ու Սատանաներից։ Որոշ մարդիկ դեռ փորձում են խորհուրդ տալ նրանց՝ ասելով. «Պարզապես համոզվի՛ր, որ ջանասիրաբար ես հավատում Աստծուն, ձգտում ես ճշմարտությանը և լավ ես կատարում պարտավորությունդ, և Աստված հավանություն կտա քեզ»։ Բայց ի՞նչ են մտածում ներքուստ. «Ուզում ես, որ պատշաճ կերպով կատարեմ պարտավորությունս, բայց հենց որ հայտնի դառնամ, և մեծ կարմիր վիշապը ձերբակալի ինձ, մի՞թե դա իմ վերջը չի լինի»։ Եթե իսկապես սա է նրանց մտածելակերպը, ապա նրանց խորհուրդ տալ փորձելն իմաստ չունի։ Նրանք չափազանց երկչոտ են և միշտ սարսափում են մահից։ Երբ լսում են, որ Աստծուն հավատացողները ձերբակալվել են, այնքան են վախենում, որ տակներն են անում։ Բայց երբ խոսքը վերաբերում է բիզնեսում մարդկանց դրամը շորթելուն և խաբելուն, անկախ նրանից, թե որքան փորձանքի մեջ են ընկնում, ամենևին չեն վախենում։ Նրանք բավականին համարձակ են այս առումով։ Սակայն երբ դա վերաբերում է Աստծուն հավատալու հարցերին, չափազանց երկչոտ են։ Նրանք լի են ամեն տեսակ մտավախություններով եղբայրների և քույրերի վերաբերյալ, Աստծու տան վերաբերյալ և հատկապես Աստծու և Աստծու խոսքերի ու գործի վերաբերյալ, և ոչ մի հաղորդակցություն չի կարող լուծել այս մտավախությունները։ Անկախ նրանից՝ քանի տարի են հավատում, դեռ չգիտեն, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն, կամ թե ինչու պետք է հավաքվեն և կատարեն իրենց պարտավորությունը։ Պարզ է, որ այս մարդիկ թուլամիտ են և բավականին խորամանկ ու նենգ։ Նման մարդկանց պետք է արագ համոզել հեռանալ։ Եթե դադարում են հավաքույթների հաճախելուց և այլևս չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը, որովհետև վախկոտ են կամ որևէ այլ պատճառով, ապա դա կատարյալ է, դա ազատում է նրանց հեռացնելու դժվարությունից և կանխում է քաշքշուկը։ Եթե նրանք մի օր նորից հետաքրքրվեն Աստծուն հավատալով և ցանկանան վերադառնալ Աստծուն հավատալուն, կարող ես նրանց ասել. «Որպես Աստծուն հավատացող՝ կարող ես ձերբակալվել և բանտարկվել ցանկացած պահի, և նույնիսկ կյանքդ կորցնելու վտանգ կա։ Բայց եթե չես հավատում Աստծուն և փոխարենը բիզնես ես անում աշխարհում և շատ փող աշխատում, գուցե կարողանաս որոշ հարմարավետ օրեր վայելել»։ Սա լսելուց հետո նրանց սրտերը լիովին կհանգստանան, և այլևս չեն մտածի Աստծուն հավատալու մասին։ Նրանք կմտածեն. «Վերջապես իմ անհանգստության և սարսափի տարիներն ավարտվեցին։ Այլևս կարիք չունեմ կասկածելու եկեղեցուն, եղբայրներին և քույրերին կամ աստծու տանը։ Վերջապես ազատվեցի»։ Եվ հենց այսպես, այս վախկոտ և կասկածամիտ մարդիկ համոզվում են հեռանալ։ Սա լուծում է մեծ խնդիրը, այնպես չէ՞։ (Այո։) Սա հարցը լուծելու հիանալի միջոց է։

ԺԲ. Հակված լինելը անախորժություն հրահրելու

Եկեք նայենք հաջորդ դրսևորմանը՝ հակված լինելը անախորժություն հրահրելու։ Գիտե՞ք, թե ինչպիսի մարդիկ են հակված անախորժություն հրահրելու։ Եկեղեցում հանդիպե՞լ եք այս տեսակի մարդու, որը հակված է անախորժություն հրահրելու։ Անկախ նրա տարիքից, սեռից կամ աշխարհում ունեցած մասնագիտությունից, եթե միշտ անախորժություն է հրահրում և միշտ անում է բաներ, որոնք խախտում են օրենքներն ու կանոնակարգերը՝ բացասական ազդեցություն բերելով եկեղեցուն և հսկայական խոչընդոտներ ստեղծելով ավետարանչական աշխատանքի համար, ապա եկեղեցին պետք է ժամանակին զբաղվի այս մարդկանցով։ Նախ՝ նախազգուշացրե՛ք նրանց, իսկ եթե իրավիճակը չափազանց լուրջ է, վտարե՛ք կամ հեռացրե՛ք նրանց։ Չեք կարող նրանց հանդեպ որևէ քաղաքավարություն ցուցաբերել։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք, ովքեր հակված են անախորժություն հրահրելու։ Օրինակ՝ որոշ մարդիկ աշխարհում բիզնեսով զբաղվելիս կամ գործարաններ ղեկավարելիս շփվում են կասկածելի անհատների հետ և հաճախ անում են բաներ, որոնք խախտում են օրենքներն ու կանոնակարգերը։ Այսօր նրանք խուսափում են հարկերից կամ թերի են վճարում դրանք, վաղը ներգրավվում են խարդախության և խաբեության մեջ կամ նույնիսկ ներքաշվում են մահ պատճառելու համար դատական գործերի մեջ։ Այս բաների պատճառով նրանք հաճախ դատարանի ծանուցումներ են ստանում, իրենց օրերն անցկացնում են դատական հայցերի մեջ և մշտապես ներքաշված են վեճերի մեջ։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ անկեղծությամբ հավատալ Աստծուն։ Դա անհնար է։ Կան նաև որոշ մարդիկ, որոնք պնդում են, թե հավատում են Աստծուն, բայց իրենց շատ տարօրինակ և ոչ բնականոն են պահում։ Այսօր ոտնձգություն են անում հակառակ սեռի նկատմամբ, վաղը գուցե սեռական ոտնձգություն անեն ինչ-որ մեկի նկատմամբ, և նրանց մասին զեկուցեն։ Կասեի՞ր, որ այս մարդիկ հակված են անախորժություն հրահրելու։ (Այո։) Ուստի կարո՞ղ են արդյոք նման մարդիկ անկեղծությամբ հավատալ Աստծուն։ (Ոչ։) Այս մարդիկ, որոնք հակված են անախորժություն հրահրելու, Աստծուն հավատալուց հետո, միևնույն է, միշտ շփվում են հասարակության կասկածելի անհատների հետ և մշտապես վեճեր են առաջացնում, ինչպես օրինակ՝ վեճեր զգացմունքային հարցերի, ֆինանսների, ունեցվածքի կամ անձնական շահերի շուրջ։ Կամ ինչ-որ միջադեպի պատճառով, որը լարվածություն է առաջացնում նրանց հարաբերություններից մեկում, կամ անօրինական ճանապարհով ձեռք բերված իրենց շահույթի անհավասար բաշխման պատճառով, միշտ կան մարդիկ, որոնք փնտրում են նրանց՝ անախորժություն առաջացնելու համար։ Երբ եղբայրներն ու քույրերը երբեմն այցելում են նրանց տուն, գուցե հանդիպեն այս կասկածելի մարդկանց։ Նույնիսկ երբ հավաքույթների են մասնակցում կամ կատարում են իրենց պարտավորությունը, այս կասկածելի մարդիկ երբեմն հայտնվում են դռան շեմին կամ անհանգստացնող հաղորդագրություններ են ուղարկում, ուստի այս մարդկանց հետ շփվող ցանկացած ոք, ով հակված է անախորժություն հրահրելու, հավանաբար կներքաշվի նրանց անախորժությունի մեջ։ Մասնավորապես, է՛լ ավելի հավանական է, որ եկեղեցու աշխատանքն ու հեղինակությունը կներքաշվեն և կվնասվեն այս մարդկանց կողմից։ Ասե՛ք Ինձ, արդյոք լա՞վ է, որ նման մարդիկ մնան եկեղեցում։ (Ոչ։) Այս տեսակի մարդը նույնպես պետք է հեռացվի, և նրա հարցը պետք է լուծվի։

Կան նաև որոշ մարդիկ, որոնք, անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունեն հասարակության մեջ, միշտ ուզում են հակադրվել կառավարությանը, կառավարության պաշտոնյաներին կամ որոշակի հասարակական խմբերի և հանրային գործիչների։ Այսօր նրանք մերկացնում են կառավարության անարդար գործողությունները, վաղը դատի են տալիս որևէ խմբի կամ կազմակերպության՝ պահանջելով վնասի փոխհատուցում, մյուս օրը մերկացնում են հանրային գործչի անձնական կյանքը՝ ստիպելով մարդկանց գալ և փնտրել իրենց։ Արդյոք սա անախորժություն հրահրե՞լ է։ (Այո։) Նույնիսկ Աստծուն հավատալուց հետո դեռ ուզում են շարունակել ներքաշվել հասարակական հարցերի մեջ։ Երբ տեսնում են մի բան, որն իրենց ստիպում է դժգոհ և վրդովված զգալ, միշտ ուզում են պաշտպանել արդարադատությունը՝ իրենց ցուցադրելու համար, կամ գրել մեկնաբանություն կամ հոդված՝ դատելու համար հարցի ճիշտն ու սխալը։ Ի՞նչ է լինում ի վերջո։ Նրանք ոչնչի չեն հասնում, այլ ի վերջո իրենց համար բազմաթիվ անախորժություն են առաջացնում՝ խճճվելով դատական գործերի մեջ և կործանելով իրենց հեղինակությունը։ Եվ հասարակության մեջ միշտ կան կասկածելի մարդիկ, որոնք փնտրում են նրանց՝ ցանկանալով վրեժխնդիր լինել կամ գործողություններ ձեռնարկել նրանց դեմ, ուստի նրանք ապրում են ծայրահեղ վախի մեջ։ Այս տեսակի կյանքից փախչելու և խնդիրներից խուսափելու համար մի քանի տուն են գնում՝ բացատրելով. «Ինչպես ասում են՝ խորամանկ ճագարը երեք բույն ունի։ Իմ երեք տներից միայն մեկն է հայտնի հանրությանը, մյուս երկուսի մասին ոչ ոք չգիտի։ Դրանք պահում եմ եկեղեցու օգտագործման և եղբայրների ու քույրերի մնալու համար»։ Կարծում ես՝ եղբայրներն ու քույրերն ապահով կլինեի՞ն այնտեղ մնալիս։ (Ոչ, չէին լինի։) Նրանց խոսքերը շատ գեղեցիկ են հնչում, և դա անելու նրանց մտադրությունները լավն են, բայց նրանց բնավորությամբ և անախորժություն հրահրելու հակված լինելու նրանց արատով ո՞վ կհամարձակվեր մնալ նրանց տանը։ Եթե մնայիր այնտեղ, մարդիկ գուցե մտածեին, որ նրանց ընտանիքի մի մասն ես։ Եթե ինչ-որ մեկը փնտրում է նրանց՝ ծեծելու համար, բայց չի կարողանում գտնել, մի՞թե փոխարենը քեզ չէր ծեծի։ Որոշ մարդիկ հակված են անախորժություն հրահրելու։ Երբ սովորականի պես մեքենա են վարում և անցնում են հեռավոր տարածքով, գուցե կանգնեցվեն ինչ-որ մեկի կողմից, ով այնուհետև նրանց դուրս է քաշում մեքենայից, դաժանաբար ծեծում և նախազգուշացում տալիս։ Նրանք գիտեն, որ պատճառն այն է, որ ինչ-որ մեկին առաջինն են վիրավորել և անախորժություն են բերել իրենց գլխին, և որ ում վիրավորել են, ուզում էր տանջել իրենց։ Մի՞թե դա հենց այն չէր, ինչին իրենք արժանի էին։ Սա մարդու այն տեսակն է, որը հակված է անախորժություն հրահրելու։ Աստծուն հավատալ սկսելուց հետո, անկախ նրանից, թե ինչ հարց է քննարկում եկեղեցին, միշտ ուզում են միջամտել։ Նրանք ուզում են իրենց խոսքն ասել հարցի վերաբերյալ և որոշ մեկնաբանություններ անել՝ նաև փորձելով մղել մարդկանց լսելու իրենց։ Եթե եկեղեցին չի ընդունում նրանց առաջարկները, դառնում են բացարձակապես դժգոհ և վրդովված՝ անտեղյակ լինելով իրենց սեփական կարողություններից։ Անկախ նրանից՝ որքան կորուստներ են կրում, երբեք չեն հիշում դրանք կամ դասեր չեն քաղում իրենց ձախողումներից։ Նման մարդիկ փորձանք են բերում նույնիսկ այն ժամանակ, երբ հավատում են Աստծուն։ Նախ՝ նրանք չեն հասկանում ճշմարտությունը, բայց դեռ միշտ ուզում են ներքաշվել եկեղեցու աշխատանքի մեջ՝ փորձելով խառնվել ամեն ինչին, ինչի արդյունքում խանգարում և անհանգստացնում են եկեղեցու աշխատանքը։ Երկրորդ՝ երբ երկար ժամանակ են անցկացնում որևէ եղբոր կամ քրոջ հետ, նրանց վրա նույնպես փորձանք են բերում։ Այս տեսակի մարդիկ, որոնք հակված են անախորժություն հրահրելու, մեծ գլխացավանք են։ Կարծում ես անախորժություն հրահրող մարդիկ այնպիսի մարդիկ են, որոնք իրարանցում չե՞ն ստեղծում։ Նրանք իրենց տեղն իմացող մարդի՞կ են։ (Ոչ։) Հաստատապես իրենց տեղն իմացող մարդիկ չեն։ Ընդհանուր առմամբ, պարկեշտ կյանքով ապրող մարդիկ հակված են իրենց տեղն իմանալու։ Քանի դեռ հասարակական հարցերը ոչ մի կապ չունեն Աստծուն իրենց հավատալու հետ, բացարձակապես չեն խառնվում կամ չեն հետաքրքրվում դրանցով։ Սա կոչվում է ռացիոնալ լինել, հասկանալ ժամանակները և բաների իմաստը։ Այս հասարակությունը և մարդկությունը չափազանց չարասեր են և բարդ։ Ինչպես անհավատներն են ասում. «Այս քաոսային դարաշրջանում և քաոսային աշխարհում մարդիկ պետք է սովորեն, թե ինչպես պաշտպանել իրենց»։ Ավելին՝ նրանք միշտ մեկնաբանում ես հասարակական հարցերը և ուզում ես ներքաշվել դրանց մեջ, բայց դա այն ճանապարհը չէ, որով պետք է քայլես կյանքում։ Այդ բաներն անելը ոչ մի արժեք չունի և կյանքի ճիշտ ճանապարհը չէ։ Նույնիսկ եթե ի վիճակի ես արդարացիորեն խոսելու, դա դեռևս արդարադատ գործ չի համարվում։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետև այս աշխարհում արդարություն չկա։ Չար միտումները թույլ չեն տալիս դա։ Եթե իսկապես կարող ես արդար և ազնիվ խոսքեր ասել Աստծու տանը, դա արժեք և նշանակություն ունի։ Բայց եթե արդար և ազնիվ խոսքեր ես ասում մարդկային այս չար, ապականված և քաոսային աշխարհում, նման խոսքերը հեշտությամբ անախորժություն են հրահրում և վտանգ են բերում։ Մի՞թե այդ դեպքում մեծ հիմարություն չէր լինի նման խոսքեր ասելը։ Սա անելը ոչ միայն քեզ թույլ չէր տա արժեքավոր կերպով ապրել, այլև անվերջ անախորժություն կբերեր քեզ։ Ուստի խելացի մարդիկ տեսնում են, որ այս հասարակական հարցերը պատուհաս են և հեռանում ու խուսափում են դրանցից, մինչդեռ հիմար մարդիկ գնում են դրանց ընդառաջ՝ մեծ քանակությամբ անախորժություն բերելով իրենց վրա։ Մասնավորապես, որոշ մարդիկ մի քանի օր մարտարվեստով զբաղվելուց հետո մի քանի ցուցադրական հնարքներ են սովորում և փոքր-ինչ համբավ են ձեռք բերում, իսկ հետո ուզում են պայքարել արդարադատության համար և թալանել հարուստներին՝ աղքատներին օգնելու համար։ Ուզում են թափառաշրջիկ ասպետի կամ սուսերամարտիկի դեր ստանձնել՝ շրջելով ու շտկելով անարդարությունները, և նույնիսկ առաջ են գալիս օգնելու, երբ անարդարություն են տեսնում։ Արդյունքում սա հանգեցնում է խնդիրների։ Նրանք չեն գիտակցում, թե որքան բարդ է հասարակությունը։ Ասա՛ Ինձ, երբ առաջ ես գալիս օգնելու, ի վերջո չե՞ս վիրավորի որոշ մարդկանց։ Չե՞ս փչացնի այն մանրակրկիտ ծրագրերը, որոնք որոշ մարդիկ կազմել են։ (Այո։) Երբ փչացնում ես այդ մարդկանց մանրակրկիտ ծրագրերը, արդյոք թույլ կտա՞ն քեզ անպատիժ մնալ։ (Ոչ։) Գուցե ասես. «Այն, ինչ ես նախաձեռնում եմ, արդարադատ գործ է», բայց նույնիսկ եթե դա արդարադատ գործ է, չի օգնի։ Այս աշխարհը թույլ չի տա քեզ արդարադատ գործեր նախաձեռնել։ Եթե անես, անախորժություն կհրահրես։ Հիմարները չեն հասկանում սա, չեն կարողանում թափանցել աշխարհի էության մեջ։ Միշտ մտածում են, որ քանի որ թափառաշրջիկ ասպետ են, պետք է առաջ գան՝ ուրիշներին օգնելու համար։ Բայց ի վերջո փչացնում են ինչ-որ մեկի մանրակրկիտ ծրագրերը, և այդ մարդը վրեժ է լուծում նրանցից ու հրաժարվում է հանգիստ թողնելուց։ Այսպես են նրանք աղետ հրահրում։ Մյուս անձը սկսում է գաղտնի կերպով պարզել նրա անունը, որտեղ է ապրում, ինչպիսին է նրա ընտանեկան վիճակը, ովքեր են նրա ընտանիքի անդամները, արդյոք որևէ ազդեցություն ունի այդ տարածքում և ինչպես լավագույնս գործողություններ ձեռնարկել նրա դեմ։ Հենց որ հստակ հասկացողություն է ունենում այս ամենի վերաբերյալ, սկսում է իր քայլն անել «թափառաշրջիկ ասպետի» դեմ, որի կյանքն այդ պահից սկսած դժվարանում է։ Այս տեսակի մարդիկ հաճախ են անախորժություն հրահրում և անկախ նրանից՝ որքան մեծ կորուստներ են կրում, երբեք դաս չեն քաղում։ Երբ հանդիպում են մի բանի, որն անարդար են համարում, դեռ ուզում են պայքարել արդարադատության համար և առաջ գալ ու օգնել։ Ոչ միայն անախորժություն են բերում իրենց վրա, այլև վտանգի տակ են դնում իրենց ընտանիքին, իսկ երբեմն նույնիսկ ներքաշում են իրենց շրջապատի ընկերներին կամ գործընկերներին։ Եթե հավատում են Աստծուն և մտնում են եկեղեցի, եղբայրներն ու քույրերը նույնպես կարող են նրանց կողմից ի վերջո վտանգի տակ դրվել։ Օրինակ՝ եթե նրանք հասարակության մեջ անախորժության մեջ են ընկնում, և ինչ-որ մեկն ուզում է վրեժխնդիր լինել նրանցից, և այդ մարդը գիտի, որ հավաքույթների ես հաճախում նրանց հետ, գուցե գա քեզ մոտ՝ նրանց անձնական և ընտանեկան վիճակի մասին տեղեկություններ ստանալու։ Ուստի կասե՞ս այդ մարդուն, թե՞ ոչ։ Եթե ասես, դա հավասարազոր է նրանց դավաճանելուն, ինչը անախորժություն կբերի նրանց վրա։ Եթե չասես, այդ մարդը գուցե տանջի քեզ։ Այս աշխարհում չափազանց շատ չար մարդիկ կան, և չար մարդիկ բոլորն անխոհեմ են։ Եթե ինչ-որ մեկը վիրավորում է նրանց, կդիմեն ցանկացած միջոցի՝ վրեժ լուծելու համար։ Մի՞թե այդպես չէ։ (Այո։) Անկախ նրանից՝ ինչ տեսակի անախորժության մեջ են ընկնում այն մարդիկ, որոնք հակված են անախորժություն հրահրելու, դա միշտ անախորժություն և անհանգստություն է առաջացնում իրենց պարտավորության կատարման համար և կարող է նաև տարբեր աստիճանի ազդել եկեղեցու աշխատանքի վրա։ Եթե ինչ-որ մեկը մշտապես անախորժություն է հրահրում, կարծում եք՝ նրանց հետ ճշմարտության շուրջ հաղորդակցվելը կարո՞ղ է լուծել այս խնդիրը։ (Ոչ։) Այս տեսակի մարդիկ հաճախ զուրկ են առողջ ողջամտությունից։ Նույնիսկ երբ անախորժության մեջ են ընկնում, դա որպես խնդիր չեն դիտարկում։ Գուցե նույնիսկ մտածեն, որ արդարադատության զգացում ունեն։ Նման դեպքերում նրանց հետ ճշմարտության շուրջ հաղորդակցվելն անօգուտ է, որովհետև նրանք խեղաթյուրված ըմբռնում ունեցող մարդիկ են, անհեթեթ անհատներ են։ Անհեթեթ անհատները հեշտությամբ չեն ընդունում ճշմարտությունը։ Որոշ մարդիկ գուցե ասեն՝ «Նրանք դժվարության են բախվում։ Ինչպե՞ս կարող ենք անտեսել նրանց։ Ինչպե՞ս կարող ենք նրանց հանդեպ որևէ խղճահարություն չցուցաբերել։ Մենք պետք է սիրով վերաբերվենք նրանց»։ Նրանց սիրով վերաբերվելը լավ է, բայց կարո՞ղ են արդյոք ընդունել դա։ Եթե բացարձակապես չեն ընդունում ճշմարտությունը և շարունակում են կառչել իրենց սեփական տեսակետներին, արդյոք տեղի՞ն է, որ անվերջ շարունակես նրանց հետ ճշմարտության շուրջ հաղորդակցվել։ (Ոչ։) Ինչո՞ւ տեղին չէ։ (Այս տեսակի մարդիկ անկեղծորեն չեն հավատում Աստծուն։ Նրանց էությունը չհավատացողների էություն է։ Նույնիսկ եթե նրանց հետ հաղորդակցվենք ճշմարտության շուրջ, դա չի լուծի խնդիրը, և նրանք դեռ կարող են շատ անախորժություն բերել եկեղեցուն։) Ուստի, արդյոք այս տեսակի մարդիկ պե՞տք է հեռացվեն։ (Այո՛, պետք է հեռացվեն։)

Մարդկանց մեկ այլ տեսակ կա, որոնք հակված են անախորժություն հրահրելու։ Եկեղեցում եղբայրներին և քույրերին միշտ դրդում են որոշակի բաներ անել։ Օրինակ՝ ասում են. «Կառավարության նախաձեռնած այդ գործողությունը և նրանց մշակած քաղաքականությունը ողջամիտ չեն։ Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է արդարություն կիրառենք, պետք է բարձրաձայնենք և չենք կարող վախկոտների պես պոչներս քաշել։ Պետք է պաստառներով երթի դուրս գանք փողոցներ և բողոքենք՝ պայքարելով եղբայրների և քույրերի, մեր եկեղեցու և ողջ մարդկության բարեկեցության համար»։ Եվ ո՞րն է դրա արդյունքը։ Նախքան նույնիսկ կկարողանան երթի դուրս գալ, կառավարությունն արդեն իմանում է, և դատարանը ծանուցում է ուղարկում։ Ասա՛ Ինձ, արդյոք եկեղեցու համար բարեբախտությո՞ւն է, թե՞ դժբախտություն նման մարդիկ ունենալը։ (Դժբախտություն։) Որոշ մարդիկ ասում են. «Պարզվում է, որ մեր եկեղեցին այսպիսի տաղանդավոր մարդ ունի. այս մարդն իսկական առաջնորդող է։ Նայե՛ք մեր եկեղեցու մարդկանց։ Բոլորը հեզ են և սահմանված գծից չեն շեղվում՝ հասարակության մեջ ոչ մի ազդեցություն չունենալով։ Նրանք երկչոտ են և չեն համարձակվում որևէ կարևոր հարց ստանձնել և շատ են վախենում անախորժություն հրահրելուց։ Այս մարդն այլ է, խիզախ է, խորաթափանց և վճռական։ Նաև ազդեցություն ունի հասարակության մեջ, ունակ է և երբ անարդարություն է տեսնում, համարձակվում է ոտքի կանգնել և առաջ գալ։ Նույնիսկ երբ բախվում է դատական գործի, չի շփոթվում կամ անհանգստանում։ Նրա մտավոր կարողությունը բնականից նրան հարմար է դարձնում պաշտոնյա լինելու համար։ Եթե այս մարդը ներգրավված լիներ քաղաքականության մեջ, կա՛մ ներկայացուցիչ կլիներ, կա՛մ առնվազն նահանգապետ։ Մենք բավականաչափ լավը չենք։ Ուստի եկեղեցին պետք է նրան որպես առաջնորդող ընտրի։ Եթե նա առաջնորդի մեզ, մենք, անշուշտ, փրկություն կստանանք»։ Որոշ հիմար մարդիկ հատկապես մեծ հարգանքով են վերաբերվում նրանց, ովքեր հակված են հասարակության մեջ անախորժություն հրահրելու, և կուռք են դարձնում նրանց՝ նույնիսկ ցանկանալով նրանց որպես եկեղեցու առաջնորդողներ ընտրել։ Կարծում եք սա տեղի՞ն է։ (Ոչ։) Ինչո՞ւ տեղին չէ։ Մի՞թե եկեղեցին նման «ունակ մարդկանց» կարիքը չունի։ (Եկեղեցին նման մարդկանց կարիքը չունի։ Եկեղեցու առաջնորդողները պետք է առաջնորդեն Աստծու ընտրյալ ժողովրդին՝ հավաքույթներում միասին ուտելու և խմելու Աստծու խոսքերը, ձգտելու ճշմարտությանը և կատարելու իրենց պարտավորությունը՝ ավետարանը տարածելու համար։ Թեև արտաքուստ կարող է թվալ, թե նման մարդիկ այսպես կոչված խիզախություն, խորաթափանցություն և վճռականություն ունեն, սակայն ի վիճակի չեն այս տեսակի աշխատանք կատարելու և անվերջ անախորժություն կբերեն եկեղեցուն։ Հետևաբար նրանք պիտանի չեն եկեղեցու առաջնորդողներ լինելու։) Թույլ տուր քեզ ասել՝ սխալ է, որ այս տեսակի մարդը մնա եկեղեցում, և է՛լ ավելի աղետալի կլիներ նման մարդկանց որպես առաջնորդողներ ընտրելը։ Ո՞ւր կառաջնորդեին եկեղեցին։ Եկեղեցին կվերածեին կրոնական խմբի։ Սա այն պատճառով է, որ երբ հասարակության մեջ անարդարություններ տեսնեն, դատական հայցեր կներկայացնեն։ Երբ տեսնեն, որ չար մարդիկ ահաբեկում են աղքատներին, կպայքարեն նրանց համար։ Երբ տեսնեն, որ կաշառվող պաշտոնյաները դաժանաբար վնասում են ժողովրդին, կցանկանան պաշտպանել արդարադատությունը հանուն Երկնքի։ Հետևաբար դուք բոլորդ նույնպես աստիճանաբար կդառնայիք արդարադատության համար պայքարող թափառական ասպետներ։ Այսկերպ արդյոք դեռ կկարողանայի՞ք փրկություն ստանալ։ Արտաքուստ այն մարդիկ, որոնք հակված են անախորժություն հրահրելու, կարող են բավականին իրավասու թվալ, բայց ի վերջո ի՞նչ է լինում։ Բոլորը դուրս են թողնվում եկեղեցու աշխատանքը խանգարելու և անհանգստացնելու համար, որովհետև այն ճանապարհը, որին հետևում են, ճիշտ ճանապարհը չէ։ Անկախ նրանից՝ ինչ տեսակի անախորժություն են նրանք հրահրում, ճիշտ ճանապարհով չեն քայլում, ոչ էլ հետևում են Աստծու կամքին։ Նրանց արած ոչ մի բան կապ չունի եկեղեցու, Աստծու գործի կամ Աստծու մտադրությունների հետ։ Այն ամենը, ինչ անում են, հեռացած է Աստծու մտադրություններից և շեղվում է ճիշտ ճանապարհից։ Անախորժություն հրահրելու նրանց բնությունն այն է, որ գործ ունեն և խճճված են դևերի հետ։ Նրանց տանջում են դևերը։ Հետևաբար Աստծու տունը պետք է հստակ սահմանագիծ քաշի իր և նման մարդկանց միջև։ Եթե բազմիցս անախորժություն են հրահրում՝ հրաժարվելով լսելուց, անկախ նրանից, թե ով է փորձում խորհուրդ տալ իրենց, և անախորժություն են հրահրում՝ առանց իրենց սխալներից դասեր քաղելու, նույնիսկ անխոհեմ չարագործություններ կատարելով, ապա նրանց պետք է համոզել հեռանալ։ Կարող ես ասել. «Նայի՛ր այն բոլոր անախորժությունին, որոնք հրահրել ես, թե որքան մեծ խոչընդոտ է դա եղել եկեղեցու աշխատանքի համար և թե որքան մարդկանց պարտավորության կատարման վրա է ազդել։ Ինչպե՞ս չես գիտակցում սա։ Քո միտքը չափազանց լայն է, այն բավականաչափ լայն է՝ ողջ աշխարհն ընդգրկելու համար։ Քեզ պես մարդը պետք է դուրս գա աշխարհ։ Պետք է զարգացնես ինքդ քեզ և կառավարես ազգը՝ խաղաղություն բերելով աշխարհին։ Դու պիտանի ես բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփվելու համար։ Միայն այդ դեպքում կարող ես վեր կանգնել առօրյայից և տարածել թևերդ ու ճախրել։ Ամբողջ օրն Աստծուն հավատացող մարդկանց հետ մնալը մի՞թե պարզապես չի զսպի քո վեհ փառասիրական ձգտումները և չի սահմանափակի թևերդ տարածելու և թռչելու կարողությունդ։ Նայի՛ր մեզ։ Մեզանից ոչ ոք վեհ ձգտումներ չունի։ Մենք կենտրոնացած ենք բացառապես Աստծուն հավատալու, Աստծու խոսքերն ավելի շատ կարդալու վրա՝ որոշ ճշմարտություններ հասկանալու և ավելի քիչ չարիք գործելու համար, և ապա գուցե կարողանանք ստանալ Աստծու հավանությունը։ Ահա և վերջ։ Մենք բոլորս աշխարհիկ մարդկանց կողմից զրպարտված և վիրավորված, աշխարհի կողմից մերժված մարդիկ ենք, ուստի քեզ վիճակված չէ շփվել մեզ պես մարդկանց հետ։ Քեզ համար ավելի լավ կլիներ, եթե վերադառնայիր աշխարհ և պայքարեիր այնտեղ։ Գուցե մեծ հաջողության հասնես և իրականացնես քո փառասիրական ձգտումները»։ Արդյոք նրանց այս կերպ հեռանալ համոզելը տեղի՞ն է։ Արդյոք սա խնդիրը լուծելու լա՞վ միջոց է։ (Այո։) Այսպես պետք է եկեղեցին վարվի նման չհավատացողների հետ։ Հարցն այսկերպ լուծելը լիովին համահունչ է ճշմարտության սկզբունքներին։

Էլ ի՞նչ տեսակի մարդիկ են հակված անախորժություն հրահրելու։ Կա մարդու մի տեսակ, որը հատկապես համակրանք է վայելում հակառակ սեռի շրջանում և միշտ սիրախաղ է անում կասկածելի անհատների հետ։ Նրանք պատշաճ ռոմանտիկ հարաբերությունների չեն ձգտում։ Փոխարենը շատ մտերիմ և անպատշաճ հարաբերություններ են պահպանում հակառակ սեռի բազմաթիվ մարդկանց հետ։ Քանի որ չեն կարողանում պատշաճ կերպով գլուխ հանել այս հարաբերություններից, հնարավոր է, որ այն մարդիկ, որոնց հետ սիրախաղ են անում, խանդեն կամ նույնիսկ վրեժխնդիր լինեն միմյանցից։ Արդյոք սա անախորժությո՞ւն է նրանց համար։ (Այո։) Սա նույնպես մեծ անախորժություն է։ Որոշ մարդիկ գուցե չհետաքրքրվեն այս հարցերով, բայց նման բաները հաճախ անախորժություն են բերում նրանց անձնական կյանքին և հավատքին, և դա կարող է նույնիսկ ազդել նրանց անձնական անվտանգության վրա։ Այս անախորժությունները մշտապես հետևում են նրանց, և նրանք, ովքեր հաճախ են շփվում նրանց հետ, չեն կարող նույնպես չներքաշվել։ Անկախ նրանից՝ իսկապես ռոմանտիկ հարաբերությունների մեջ են հակառակ սեռի այս անհատների հետ, թե պարզապես սիրախաղ են անում և օգտագործում միմյանց, մենք չենք զբաղվում նման հարցերով։ Ինչո՞վ ենք մենք մտահոգված։ Մտահոգված ենք, թե արդյոք նրանց բերած անախորժությունը որևէ վնասակար ազդեցություն կունենա եղբայրների և քույրերի կամ եկեղեցու վրա։ Եթե ազդեցություն կա, եկեղեցին պետք է միջամտի՝ լուծելու այդ հարցը և զբաղվելու դրանով՝ խորհուրդ տալով նրանց պատշաճ կերպով հոգալ այդ անախորժությունների մասին։ Թե ինչպես կհոգան, մենք չենք միջամտի։ Եթե, անկախ նրանից, թե ինչպես են նրանց խորհուրդ տալիս, դեռ հրաժարվում են լսելուց և չեն հոգում այդ խնդիրների մասին կամ լուծում դրանք, ապա նրանց պետք է մեկուսացնել և նախազգուշացում տալ. «Նախ պետք է հոգաս անձնական խնդիրներիդ մասին։ Հենց որ դրանք կարգավորվեն, կարող ես վերսկսել քո պարտավորության կատարումը։ Եթե պատշաճ կերպով չհոգաս դրանց մասին, կմնաս մեկուսացված»։ Թեև նրանք հավատացյալներ են և գուցե նույնիսկ կատարում են իրենց պարտավորությունը՝ գուցեև կարևոր պարտավորություն, իրենց անձնական կյանքում առկա լուրջ խնդիրների պատճառով և այն պատճառով, որ իրենց հրահրած անախորժությունը կարող է ազդել եկեղեցու աշխատանքի վրա, եկեղեցու առաջնորդողները չեն կարող անտեսել դա, քանի որ այս անախորժությունը հնարավոր ռիսկեր է պարունակում։ Օրինակ՝ այն մարդիկ, որոնց հետ հարաբերությունների մեջ են մտնում, գուցե նրանցից իմանան եկեղեցու որոշ հանգամանքների կամ եղբայրների և քույրերի անձնական տեղեկությունների մասին։ Եթե այդ տեղեկատվությունը փոխանցեին չարամիտ անհատներին կամ մեծ կարմիր վիշապին, դա վնասակար կլիներ և՛ եկեղեցու, և՛ եղբայրների ու քույրերի համար։ Հետևաբար նրանք են բերում եկեղեցու համար այս անախորժությունը կամ հնարավոր բոլոր ռիսկերը, ուստի եկեղեցին պետք է ստիպի նրանց նախ լուծել իրենց անձնական անախորժությունը։ Եթե լիովին հոգան անախորժությունի մասին, Աստծու տունը կարող է որոշում կայացնել նորից ընդունելու նրանց՝ ելնելով նրանց հանգամանքներից։ Բայց եթե շարունակեն չլուծել անախորժությունը և դեռ ցանկանան կատարել իրենց պարտավորությունը, ի՞նչ պետք է արվի։ (Նրանց չպետք է թույլատրվի կատարել իրենց պարտավորությունը։) Այդ դեպքում նրանց պետք է համոզել հեռանալ կամ հեռացնել։ Մի խոսքով, եկեղեցու առաջնորդողներ լինեն, թե եղբայրներ ու քույրեր, հենց որ հայտնաբերեն, որ եկեղեցում կան մարդիկ, որոնք հակված են անախորժություն հրահրելու, պետք է ըստ սկզբունքների լուծեն հարցը և ժամանակին զբաղվեն դրանով։ Չպետք է սպասեն, մինչև այս անհատները վտանգ բերեն եղբայրներին և քույրերին կամ անախորժություն բերեն եկեղեցու աշխատանքին, նախքան դրանով զբաղվելն ու այն լուծելը։

Որոշ մարդիկ արագ են անախորժություն առաջացնում և ներքաշվում կռիվների ու ծեծկռտուքների մեջ։ Միշտ զգում են, որ կարող են լավ հարված հասցնել՝ միշտ ցանկանալով աշխարհում բոլորին հաղթել կամ եթե փոքր-ինչ տպավորիչ մարտարվեստ գիտեն, միշտ ուզում են բռնություն և ուժ կիրառել ուրիշների նկատմամբ։ Մի՞թե այս տեսակի մարդը նույնպես հակված չէ անախորժություն հրահրելու։ (Այո։) Կան նաև այնպիսիք, ովքեր իրենց տեղը չգիտեն, ուր էլ որ գնան։ Չեն հետևում կանոններին կամ չեն պահպանում հասարակական կարգը և միշտ ուզում են ոչ ավանդական լինել։ Մեքենա վարելիս համառորեն անցնում են կարմիր լույսի տակով, կամ համառորեն ձախ շրջադարձ են կատարում այնտեղ, որտեղ դա թույլատրված չէ, իսկ երբ ոստիկանությունը կանգնեցնում և տուգանում է նրանց, հրաժարվում են դա ընդունելուց և ուզում են հաղորդել սպայի դեմ։ Տեսնո՞ւմ ես, նրանք համարձակվում են բողոքել ցանկացած մեկի դեմ։ Թեև ոստիկանությունը գործում է ըստ օրենքի, միևնույն է, ուզում են հաղորդել նրանց դեմ։ Նրանք արհամարհում են օրենքը։ Մի՞թե այս տխմարները նույնպես հակված չեն անախորժություն հրահրելու։ (Այո՛։) Այս տեսակի մարդը, որը հակված է անախորժություն հրահրելու, կարծում է, թե ունի Աստծուն՝ Նրան ապավինելու համար, քանի որ հավատում է Նրան, և որ եկեղեցին ունի մեծ թվով մարդիկ և մեծ ազդեցություն, և այդպիսով ոչնչից չի վախենում։ Նրանք ամենուր անխոհեմ չարագործություններ են կատարում՝ իրենց կարողությունները ցուցադրելու համար և ցույց տալու, թե որքան ահարկու են։ Նույնիսկ իրավական անախորժությունի մեջ ընկնելուց հետո չգիտեն ինչպես հետ կանգնել։ Ի վերջո ի՞նչ են ասում. «Այս աշխարհն իսկապես չար է։ Ինձ ձերբակալեցին պարզապես արդարադատության համար պայքարելու պատճառով։ Այս աշխարհն իսկապես անարդար է»։ Նրանք դեռ հրաժարվում են իրենց սխալներն ընդունելուց։ Անախորժություն են հրահրում և բերում իրենց վրա, սակայն բողոքում են, որ դա անարդար է իրենց հանդեպ։ Մի՞թե սա ծայրահեղ անհեթեթություն չէ։ (Այո։) Անկախ նրանից՝ որքան չար և խավար է աշխարհը, նրանց կողմից անխոհեմություն է անախորժություն առաջացնելը։ Աստված երբեք ոչ մեկին չի խնդրել անախորժություն առաջացնել, ոչ էլ խնդրել է որևէ մեկին օգտագործել Աստծուն հավատալու դրոշը՝ արդարադատության համար պայքարելու և հանուն Երկնքի արդարադատություն իրագործելու համար։ Որոշ մարդիկ ասում են. «Այս աշխարհի օրենքները ճշմարտությունը չեն, ուստի դրանց հետևելու կարիք չկա»։ Թեև օրենքը ճշմարտությունը չէ, Աստված երբեք չի ասել քեզ, որ կարող ես կամայականորեն խախտել օրենքը, ոչ էլ ասել է, որ կարող ես սպանել կամ հրկիզում կատարել։ Աստված խնդրում է քեզ հնազանդվել օրենքին և հետևել հասարակական կարգին հասարակության մեջ, իմանալ դիտարկել բարոյական նորմերը և հետևել կանոններին, ուր էլ որ գնաս, չլինել սադրիչ և անախորժություն չհրահրել։ Եթե խախտես օրենքը, ինքդ կկրես հետևանքները։ Մի՛ ակնկալիր, որ Աստծու տունը պատասխանատվություն կկրի քեզ համար, որովհետև սա անձնական վարքագիծ է և միայն քեզ է ներկայացնում՝ որպես անհատի։ Աստծու տունը երբեք չի հրահանգել քեզ որևէ անօրինական բան անել։ Անկախ նրանից՝ որ երկրում ես հարցեր կարգավորում, Աստծու տունը հանձնարարում է քեզ ստուգել օրենքը և խորհրդակցել փաստաբանի հետ։ Այն, ինչ փաստաբանն ասում է, որ տեղին է, դա էլ պետք է անես։ Եթե փաստաբանը խորհուրդ չի տվել քեզ գործել որոշակի կերպով, իսկ դու կուրորեն ես գործում, փչացնում ես գործերը և խախտում ես օրենքը, ինքդ կկրես հետևանքները։ Անախորժություն մի՛ բեր Աստծու տան վրա։ Նույնիսկ եթե փաստաբանի առաջարկած մոտեցումը լավագույն տարբերակը չէ, միևնույն է, պետք է հետևես փաստաբանի խորհրդին։ Քանի դեռ դա օրինական է և զգալի վնաս չի հասցնում Աստծու տանը, կարելի է անել։ Աստծու տունը միշտ մարդկանց ասել է խորհրդակցել փաստաբանների հետ և հարցերը կարգավորել ըստ օրենքի։ Սակայն որոշ մարդիկ մտածում են. «Աստծու տունը չի պատկանում աշխարհին, ուստի մենք չպետք է հետևենք աշխարհի միտումներին։ Օրենքը չի ներկայացնում ճշմարտությունը, միայն Աստված է ճշմարտությունը, և Աստված գերագույնն է։ Մենք հնազանդվում ենք միայն ճշմարտությանը և Աստծուն»։ Թեև այս հայտարարությունը ճիշտ է, դու դեռ ապրում ես այս աշխարհում և ստիպված ես գործ ունենալ բազմաթիվ իրատեսական խնդիրների հետ։ Հետևաբար չես կարող խախտել օրենքը, ոչ էլ կարող ես խախտել ճշմարտության սկզբունքները։ Աստծու գերագույն լինելը վերաբերում է Աստծու ինքնությանը և կարգավիճակին։ Դա պատճառ չէ, որ ներգրավվես անօրինական գործունեությունների մեջ կամ բռնապետաբար գործես հասարակության մեջ, անես այն, ինչ ուզում ես, և ամենուր անախորժություն հրահրես։ Աստված երբեք ոչ մեկին չի խրախուսել կամ որ մեկից չի պահանջել պահանջել որևէ բան անելիս խախտել օրենքը, այլ ավելի շուտ ասում է քեզ հետևել օրենքին և պահպանել հասարակական կանոնները, որ եթե խախտես օրենքը և պատժվես, պետք է ընդունես պատիժը և որ չպետք է խնդիր առաջացնես կամ անախորժություն հրահրես։ Եթե միշտ անախորժություն ես հրահրում՝ միշտ մտածելով, որ քանի որ հավատում ես Աստծուն, Աստված աջակցում է քեզ և ուստի ոչնչից չես վախենում, ասում եմ քեզ՝ դու սխալվել ես։ Աստված չի աջակցում քո անվախությանը բոլոր բաների հանդեպ, և Աստծու տունը չի վճարի քո սրիկայական տրամաբանության համար։ Երբեք մի՛ մտածիր, որ միայն այն պատճառով, որ Աստծու տանը շատ մարդիկ կան, և այն մեծ ազդեցություն ունի, կարող ես անել այն, ինչ ուզում ես։ Եթե այսպես ես մտածում, սխալվում ես։ Սա Սատանայի տրամաբանությունն է։ Աստծու տունը երբեք նման բան չի ասել, ոչ էլ Աստված է ասել։ Աստծու տունը ոչ մեկին չի խրախուսում այսպես վարվել։ Ճիշտ է, որ Աստծու տունը շատ մարդիկ ունի, բայց մարդկանց թիվը՝ շատ, թե քիչ, նրա համար չէ, որ աջակցի որևէ մեկին, համարձակություն տա որևէ մեկին կամ որևէ մեկին պաշտպանի անախորժությունից և հարթի գործերը։ Աստված ընտրում է մարդկանց, որպեսզի հետևեն Իրեն և հետևեն Իր կամքին, որպեսզի կարողանան համապատասխանել չափանիշին որպես արարածներ և կատարել արարածների պարտավորությունը։ Դա նրա համար չէ, որ կարողանաս հակադրվել աշխարհին, նրա համար չէ, որ վեհ հնչող գաղափարներ արտահայտես աշխարհում և հաստատ նրա համար չէ, որ դաս տաս աշխարհին։ Աստծուն հավատալը հոսանքին հակառակ գնալու մասին չէ։ Այն ոչ մի կապ չունի հոսանքին հակառակ գնալու կամ աշխարհն արհամարհելու հետ։ Ուստի սխալ մի՛ հասկացիր մարդկանց համար Աստծու մտադրությունները և սխալ մի՛ մեկնաբանիր կամ սխալ մի՛ հասկացիր Աստծուն հավատալու նշանակությունը։ Ո՞րն է մարդկանց ընտրելու Աստծու նպատակը։ (Այն է, որ մարդիկ հետևեն Աստծուն, հետևեն Աստծու կամքին և կատարեն արարածների պարտավորությունը։) Աստված ընտրում է մարդկանց, որպեսզի ձեռք բերի նրանց, ձեռք բերի ճշմարիտ արարածների, ձեռք բերի մարդկանց, որոնք ճշմարտապես երկրպագում են Աստծուն։ Դա նրա համար է, որ ի հայտ գա նոր մարդկություն, որը կարող է երկրպագել Աստծուն։ Մարդկանց ընտրելու Աստծու նպատակն այն չէ, որ նրանք հակադրվեն այս աշխարհին կամ մարդկությանը։ Հետևաբար, նրանք, ովքեր հակված են անախորժություն հրահրելու, պետք է հնարավորինս հեռու պահվեն եկեղեցուց և այն վայրերից, որտեղ մարդիկ կատարում են իրենց պարտավորությունը, որպեսզի զերժ մնան ուրիշների պարտավորության կատարման վրա ազդելուց։

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հակված են անախորժություն հրահրելու, անկախ նրանից՝ ինչ տեսակի անախորժություն են հրահրում, եթե դա անախորժություն է բերում եկեղեցուն և ազդում է եղբայրների և քույրերի պարտավորության կատարման վրա, առաջնորդողներն ու աշխատողները պետք է միջամտեն և լուծեն հարցը։ Այն բացարձակապես չպետք է անտեսված մնա։ Նրանք պետք է ժամանակին հասկանան և ընկալեն իրավիճակը, պարզաբանեն խնդրի արմատը և ապա խելամիտ լուծում գտնեն ու զբաղվեն դրանով։ Ինչո՞ւ է պետք զբաղվել դրանով։ Նախ՝ այս խնդիրները կարող են ազդել եկեղեցու աշխատանքի, եկեղեցական կյանքի կամ եղբայրների և քույրերի պարտավորության կատարման վրա։ Երկրորդ՝ անկախ նրանից, թե արդյոք այս անհատները, որոնք հակված են անախորժություն հրահրելու, ուրիշների կողմից որպես տաղանդավոր են դիտվում, թե որպես ծույլեր և սրիկաներ, քանի դեռ անախորժություն են բերում, նրանցով պետք է ժամանակին զբաղվել։ Ուստի ինչպե՞ս պետք է վարվել նրանց հետ։ Խոսքը ոչ թե անախորժության հետ վարվելու մասին է, այլ մարդկանց, որոնք պատասխանատու են այն բերելու համար։ Նրանց եկեղեցուց մաքրելով՝ անախորժության արմատը լուծվում է, և հարցն այդպիսով լուծվում է։ Երբեք չպետք է մեղմ լինես միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ, որոնք հակված են անախորժություն հրահրելու, քո աչքին ունակ կամ շնորհալի են թվում։ Եթե կարող ես մեղմ լինել նրանց հանդեպ, ապա իսկապես շատ բթամիտ մարդ ես և պիտանի չես եկեղեցու առաջնորդող լինելու համար, և եղբայրներն ու քույրերը պետք է հեռացնեն քեզ քո պաշտոնից։ Եթե չես պահպանում Աստծու տան շահերը և չես պաշտպանում եղբայրներին ու քույրերին, այլ փոխարենը պաշտպանում ես չար մարդկանց և անախորժություն ստեղծողներին՝ նույնիսկ չափից դուրս կուռք դարձնելով նրանց, նրանց որպես պատվավոր հյուրերի և շնորհալի անհատների վերաբերվելով, մտածելով, որ տաղանդավոր մարդիկ են, որոնց դժվար է գտնել եկեղեցում, օգտագործելով նրանց կարևոր առաջադրանքների համար և նույնիսկ նրանց փոխարեն հարթելով նրանց անախորժությունները, ապա լիովին անպիտան ես եկեղեցու առաջնորդողի դերի համար։ Դու բթամիտ մարդ ես և կեղծ առաջնորդող և պետք է պաշտոնազրկվես ու դուրս թողնվես։ Եթե եկեղեցու առաջնորդողը հրաժարվում է խորհուրդ լսելուց և պնդում է պաշտպանել որևէ չար մարդու, որը հակված է անախորժություն հրահրելու, կամ օգտագործել նրան կարևոր առաջադրանքների համար, եղբայրներն ու քույրերը պետք է ոչ միայն հեռացնեն առաջնորդողին, այլև կապեն նրան այս մարդու հետ, որը անախորժություն է հրահրում, և երկուսին էլ հեռացնեն։ Մի՞թե կուռք չես դարձնում այն մարդուն, որն անախորժություն է հրահրում։ Նա նույնպես իրեն պաշտպանված է զգում քո կողմից, և դուք այնքան լավ եք լեզու գտնում։ Դե ինչ, կներեք, բայց երկուսդ էլ պետք է գնաք։ Աստծու տունը ձեզանից ոչ մեկի կարիքը չունի։ Եթե եկեղեցում կան մարդիկ, որոնք հակված են անախորժություն հրահրելու, և վերադաս առաջնորդողները տեղյակ չեն, իսկ եկեղեցու առաջնորդողը բթամիտ է և զուրկ է զանազանությունից, ապա ճշմարտությունը հասկացող եղբայրներն ու քույրերը պետք է միջամտեն՝ լուծելու հարցը։ Նախ՝ պետք է ժամանակին հարցը զեկուցեն վերադաս առաջնորդողներին։ Բացի դրանից՝ պետք է միավորվեն մյուս եղբայրների և քույրերի հետ՝ հաղորդակցվելու և զանազանելու կեղծ առաջնորդողին։ Հենց որ հաստատվի, որ նա կեղծ առաջնորդող է, պետք է պաշտոնազրկվի կամ հեռացվի, և պետք է նոր առաջնորդող ընտրվի, մեկը, ով կարող է պաշտպանել Աստծու տան շահերը, եկեղեցու աշխատանքը և եկեղեցական կյանքը։ Արդյոք այս կերպ կիրառելը տեղի՞ն է։ (Այո։) Միասին մաքրե՛ք այս եկեղեցու առաջնորդողին և այն մարդուն, որը հակված է անախորժություն հրահրելու։ Մի՞թե նրանք երկու մարդիկ չեն, որոնք լավ են լեզու գտնում միմյանց հետ՝ իրենց ընդհանուր պիղծ որակների պատճառով՝ նախանձելով միմյանց և հիանալով միմյանցով։ Այդ դեպքում կատարե՛ք նրանց ցանկությունը և թույլ տվեք նրանց միասին վերադառնալ աշխարհ։ Աստծու տունը նրանց պես մարդկանց չի ուզում։ Եթե մնան եկեղեցում, միայն անախորժություն կհրահրեն և կստեղծեն՝ մեծ վնաս հասցնելով եկեղեցու աշխատանքին։ Նրանք պետք է մաքրվեն։ Ուր էլ որ ուզում են գնալ և որքան էլ մեծ անախորժություն են ուզում հրահրել, իրենց գործն է։ Ամեն դեպքում դա ոչ մի կապ չունի եկեղեցու հետ և չի ներքաշի եկեղեցուն։ Մի՞թե դա չի լուծի հարցը։ (Այո։) Այս լուծումը բավականին լավն է։ Դրանով ավարտվում է մեր հաղորդակցությունը տասներկուերորդ դրսևորման վերաբերյալ՝ կապված այն մարդկանց հետ, որոնք հակված են անախորժություն հրահրելու։

ԺԳ. Բարդ անցյալ ունենալը

Եկեք նայենք հաջորդ դրսևորմանը՝ բարդ անցյալ ունենալուն։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մարդիկ ունեն բարդ անցյալ։ (Որոշ մարդիկ ներգրավված են և՛ հանցավոր աշխարհում, և՛ օրինական շրջանակներում, և նրանց սոցիալական անցյալը համեմատաբար բարդ է։ Արդյոք նրանք պատկանո՞ւմ են այս կատեգորիային։) Երբ խոսում ենք բարդ անցյալի մասին, անշուշտ, նկատի ունենք փորձված մարդկանց։ Ո՞րն է փորձված մարդկանց բնորոշ վարքագիծը։ Այն է, որ նրանք նստում են, ոտքը ոտքին գցում և սկսում անդադար խոսել՝ շատախոսելով արևի տակ եղած ամեն ինչի մասին, և ի վիճակի են մի որոշ ժամանակ շաղակրատել և՛ ներքին, և՛ միջազգային հարցերի շուրջ, բայց նրանց ասած ոչ մի բառ ճշմարիտ չէ։ Դա լոկ մեծախոսություն է, որը կա՛մ հորինված է, կա՛մ պարզապես երևակայության արդյունք։ Պարծենկոտները պարտադիր չէ, որ բարդ սոցիալական անցյալ ունեցողներ լինեն։ Պարծենկոտները կարող են պարզապես պորտաբույծներ և սովորական մարդիկ լինել. ուր էլ գնան, մեծախոսում են՝ խոսելով վեհ, անիրատեսական բաների մասին՝ մարդկանց մոլորեցնելու և ուրիշներին դրդելու համար, որ իրենց մասին բարձր կարծիք կազմեն, և շատ ժամանակ չի պահանջվում, որպեսզի նրանց հեղինակությունը վնասվի։ Ինչպիսի՞ մարդիկ ունեն բարդ անցյալ։ Օրինակ՝ որոշ մարդիկ հասարակության մեջ միանում են որևէ քաղաքական կուսակցության, բայց մի քանի տարի ջանք թափելուց հետո ոչ մի կարգավիճակ ձեռք չեն բերում։ Ապա միանում են մեկ այլ կուսակցության և ի վերջո կարողանում են ցածրաստիճան ղեկավար կամ ցածրաստիճան պաշտոնյա դառնալ։ Նրանք հատկապես բարդ սոցիալական կապեր ունեն։ Ոչ ոք չի կարող հստակ ասել՝ արդյոք այն մարդիկ, որոնց հետ շփվում են, իրենց ընկերներն են, թե թշնամիները, նույնիսկ իրենց ընտանիքը չգիտի, միայն իրենք գիտեն։ Մի՞թե նման մարդիկ բարդ անցյալ չունեն։ (Այո։) Այս մարդիկ քաղաքական առումով բարդ անցյալ ունեն։ Այսօր աջակցում են այս կուսակցությանը, վաղն աջակցում են մյուսին, այսօր ընտրություններում սատարում են մեկին, իսկ վաղը սատարում են մեկ ուրիշին։ Կարճ ասած՝ ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ են նրանք մտածում։ Սովորական մարդկանց չեն ասում, թե կոնկրետ ում են աջակցում, կամ որն է իրենց քաղաքական դիրքորոշումը կամ որոնք են քաղաքական նպատակները։ Նրանք հատկապես գաղտնապահ են այս հարցերում, և սովորական մարդիկ, նույնիսկ իրենց սեփական ընտանիքները չգիտեն այս բաներն իրենց մասին։ Սակայն նրանք մեծ հետաքրքրություն ունեն քաղաքականության նկատմամբ և քաղաքական ասպարեզում ունեն որոշ ծանոթներ ու ճանաչում են որոշ մարդկանց, պարզապես առայժմ չեն իրականացրել իրենց փառասիրական ձգտումները։ Երբ այս տեսակի մարդը մտնում է եկեղեցի, տեսնում է, որ եղբայրներն ու քույրերը պարզապես սովորական մարդիկ են, որոնք չեն հասկանում քաղաքականությունը կամ չեն զբաղվում դրանով և իր սրտում արհամարհում է նրանց, ովքեր իսկապես հավատում են Աստծուն։ Այնուամենայնիվ, նա միշտ ցանկանում է շահագործել եկեղեցու համբավը կրոնական աշխարհում և հասարակության մեջ կամ օգտվել եկեղեցու ազդեցությունից՝ անելու այն, ինչ ուզում է, բավարարելու իր չափազանց մեծ ցանկությունները կամ լիարժեքորեն դրսևորելու իր քաղաքական փառասիրական ձգտումները, այսինքն՝ ուզում է թաքնվել եկեղեցու ներսում և սպասել հարմար առիթի, որպեսզի կարողանա օգտագործել եկեղեցական համայնքը կամ եկեղեցու ներսում որոշակի մարդկանց, իրադարձություններն և բաները՝ իր քաղաքական նպատակներն իրականացնելու համար։ Կարելի՞ է արդյոք համարել, որ այս տեսակի մարդը բարդ անցյալ ունի։ (Այո։) Քաղաքականությամբ զբաղվողների մտքերը, հարցերը լուծելու սկզբունքները, տարբեր մարտավարությունները և խոսելու ռազմավարություններն ու մեթոդներն այնպիսի բաներ են, որոնց մեջ սովորական մարդիկ չեն կարող թափանցել։ Մասնավորապես, երիտասարդները կամ սոցիալական փորձառություն չունեցողները բոլորովին չեն կարող թափանցել դրանց մեջ։ Քաղաքական առումով բարդ անցյալ ունեցող այս մարդկանց համար քաղաքական ըմբռնողություն չունեցողներն իրենց ձեռքում խաղալիքներ են, և նրանք բացարձակապես արհամարհում են նման մարդկանց։ Մոտավոր օրինակ բերեմ՝ կենդանական աշխարհում ամենախորամանկ արարածներն օձերը, աղվեսները և վագրերն են։ Նրանց տեսանկյունից այնպիսի կենդանիները, ինչպիսիք են ոչխարները, նապաստակները, եղնիկները և շները, հիմար են։ Քաղաքական անցյալ ունեցող մարդիկ եղբայրների և քույրերի մեծամասնությանը նայում են այնպես, ինչպես խորամանկ կենդանիները, օրինակ՝ աղվեսներն ու օձերը, նայում են պարզամիտ կենդանիներին, ինչպիսիք են ոչխարները, եղնիկները և շները։ Նրանք կարող են հստակ տեսնել եղբայրներին և քույրերին, բայց եղբայրներն ու քույրերը չեն կարող թափանցել նրանց էության մեջ։ Ուստի ինչպե՞ս կարող ենք զանազանել քաղաքական առումով բարդ անցյալ ունեցող մարդկանց։ Նրանք, ովքեր ներգրավված են քաղաքականության մեջ, իրենց սրտերը կենտրոնացրել են քաղաքականության և իշխանության վրա։ Քանի դեռ նրանք սիրում են իշխանությունը և քաղաքականության մեջ ներգրավված լինելը, վաղ թե ուշ կմասնակցեն քաղաքականությանը. չեն կարող հավերժ թաքնված մնալ եկեղեցում։ Երբ իսկապես մերկացվեն, կհասկանաս. «Ուրեմն պարզվում է, որ նրանք Աստծուն հավատում են քաղաքական նպատակներով։ Նրանք քաղաքական անցյալ ունեն և անկեղծորեն չեն հավատում Աստծուն։ Աստծուն հավատալու այլ օրակարգ ունեն»։ Երբ այդ մարդիկ առաջին անգամ մտնում են եկեղեցի, հատկապես լավ են թաքվնում՝ հաճախելով հավաքույթների և բնականոն կերպով կատարելով իրենց պարտավորությունը։ Բայց երբ պահը հասունանա, կփորձեն օգտագործել եկեղեցին՝ անելու այն, ինչ ուզում են, և նրանց չափազանց մեծ ցանկություններն ու իրական դեմքերը բնականաբար կմերկացվեն։ Միայն այդ ժամանակ եղբայրներն ու քույրերը կկարողանան տեսնել, որ նրանք չհավատացողներ են։ Երբ մերկացվում են, նրանց զանազանելը շատ հեշտ է դառնում։ Օրինակ՝ երբ գայլը ոչխարի մորթի է հագնում և խառնվում հոտին, գուցե չկարողանաս զանազանել՝ գայլ է, թե ոչխար, բայց երբ այն սկսի ուտել ոչխարներին, կզանազանես նրան որպես գայլի։ Նրանք, ովքեր ներգրավված են քաղաքականության մեջ, բոլորը չհավատացողներ են, որոնք ներթափանցել են եկեղեցի։ Երբ այս մարդիկ փորձեն մոլորեցնել և ներքաշել եղբայրներին ու քույրերին՝ միանալու որևէ քաղաքական կուսակցության և իրենց հետ մասնակցելու քաղաքականությանը, կտեսնես, որ Աստծուն նրանց հավատալը կեղծ է, և որ նրանց իրական նպատակը քաղաքականությամբ զբաղվելն է։ Անկախ նրանից, թե որքան բարդ է նրանց անցյալը, այն ջրի երես դուրս կգա և կմերկացվի։ Այս պահին մարդիկ կկարողանան զանազանել նրանց։ Սա բարդ անցյալ ունեցող մարդու մի տեսակ է՝ քաղաքական առումով բարդ անցյալ ունեցողի։

Կա մարդկանց մեկ այլ տեսակ, որը դասվում է բարդ անցյալ ունեցողների շարքին։ Հասարակության մեջ որոշ մարդիկ չեն մնում իրենց պատշաճ տեղում և պարկեշտ կյանքով չեն ապրում, այլ փոխարենը սիրում են շփվել կասկածելի անհատների հետ։ Այս անհատների թվում են, օրինակ, նրանք, ովքեր զբաղվում են խարդախությամբ և խաբեությամբ կամ հանցավոր աշխարհի անդամներ են, նրանք, ովքեր հասարակության մեջ ունեն կարգավիճակ, համբավ և հեղինակություն, որոնք արտաքնապես կառավարության պաշտոնյաներ կամ գործարարներ են, բայց կուլիսների հետևում միշտ ներգրավված են անօրինական, հանցավոր գործունեությունների մեջ՝ գաղտնի համագործակցելով որոշ պաշտոնյաների կամ հանցավոր աշխարհի անդամների հետ՝ զենքի, թմրանյութերի կամ պետության կողմից արգելված այլ մաքսանենգ ապրանքների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար, ինչպես նաև նրանք, ովքեր բազմիցս դատապարտվել ու բանտարկվել են և որոշ չար գործեր են արել, ինչպիսիք են գերեզմաններ թալանելը, բռնաբարությունը, սեռական ոտնձգությունը, կամ նույնիսկ մարդկանց թրաֆիքինգով զբաղվողներ կամ մարդկանց մաքսանենգներ են։ Բարդ անցյալ ունեցող այս տեսակի մարդիկ շփվում են այս տեսակի անհատների հետ և, ավելին, հատկապես սերտ հարաբերություններ ունեն նրանց հետ՝ միմյանց «եղբայրներ» են անվանում, օգտագործում են միմյանց և բաներ են անում միմյանց համար։ Արտաքնապես այս մարդիկ որևէ ակնհայտ չար գործ չեն անում և չեն զբաղվում գողությամբ, կողոպուտով, սպանությամբ կամ հրկիզմամբ, բայց այն խմբերը, որոնց հետ շփվում են, և այն շրջանակները, որոնցում պտտվում են, բոլորը բաղկացած են այս անպարկեշտ անհատներից։ Մի՞թե այս տեսակի մարդը նույնպես բավականին վախեցնող չէ։ (Այո։) Նա գործընկեր է դառնում այս անհատների հետ՝ բիզնեսում ներդրումներ անելու համար, և երբ նրա գործընկերն անօրինական բան է անում և նրա օգնության կարիքն ունի, օգնություն է ցուցաբերում։ Թեև գուցե նա գլխավոր հանցագործը չէ, բայց հանցակից է։ Կարելի է ասել, որ այս տեսակի մարդը հաճախ օրենքի եզրագծին է գործում։ Ի՞նչ է նշանակում «գործել օրենքի եզրագծին»։ (Նշանակում է, որ նա հաճախ ներգրավվում է այնպիսի գործունեությունների մեջ, որոնք հնարավոր է օրենքի խախտում լինեն։) Դա մի տեսանկյունն է։ Բացի դրանից՝ նա հաճախ օգտագործում է օրենքի բացերը և այն բաները, որոնցում ներգրավված է, բոլորը խոշոր հարցեր են։ Եթե երբևէ բռնվի, նույնիսկ որպես հանցակից, կարող է դատապարտվել 10 կամ 20 տարվա ազատազրկման կամ բախվել հսկայական տուգանքների։ Չէի՞ր ասի, որ այս տեսակի մարդը խնդրահարույց է։ (Այո։) Երբեք չես տեսել, որ նա որևէ ակնհայտ չար գործ անի և չես տեսել, որ մարդկանց սպանի, հրդեհներ կազմակերպի կամ խաբի ու ծուղակը գցի որևէ մեկին, բայց երբ նրանք, ովքեր անօրինական կերպով լցնում են իրենց գրպանները և խախտում են օրենքը և՛ հանցավոր աշխարհում, և՛ օրինական շրջանակներում, ներգրավվում են ապօրինի գործունեությունների մեջ՝ հսկայական շահույթներ կորզելու համար, այս տեսակի մարդը նույնպես վերցնում է ավարի իր բաժինը և ստանում իր մասնաբաժինը։ Կասեի՞ք, որ այս տեսակի մարդը համարվում է բարդ անցյալ ունեցող։ (Այո։) Արդյոք լա՞վ բան կլիներ, որ նման մարդիկ մնային Աստծու տանը։ (Ոչ։) Նրանք շփվում են և՛ հանցավոր աշխարհի, և՛ օրինական շրջանակների հետ, և ոչ միայն դա, նաև ներգրավվում են անօրինական գործունեությունների մեջ։ Սա բարդ անցյալ է։ Եթե նրանք բնականոն կերպով շփվում են կառավարության որոշ պաշտոնյաների հետ և շփվում ու փոխգործակցում են նրանց հետ, դա ընդունելի է։ Սակայն եթե այն մարդիկ, որոնց հետ շփվում են, բացասական կերպարներ են, որոնք ներգրավված են տարբեր անօրինական և հանցավոր գործունեությունների մեջ, ապա դա շատ խնդրահարույց է, և վաղ թե ուշ ինչ-որ բան սխալ կընթանա։ Այս տեսակի մարդը սիրում է շփվել այդ մարդկանց հետ, նաև օգտվում է նրանց հաջողությունից՝ հենվելով նրանց ազդեցության վրա՝ փող աշխատելու, հարստանալու և լավ կյանքով ապրելու համար։ Կարո՞ղ է արդյոք նա լավ մարդ համարվել։ (Ոչ։) Մարդիկ հաճախ ասում են. «Նմանը նմանին է գտնում»։ Նա ի վիճակի է շփվելու և՛ հանցավոր աշխարհի, և՛ օրինական շրջանակների անդամների հետ։ Ի՞նչ ես կարծում, արդյոք նա պարկե՞շտ մարդ է, որը մնում է իր պատշաճ տեղում։ (Ոչ։) Միանշանակ ոչ։ Նա այդ անհատների հետ շփվում է, մի կողմից, որովհետև գուցե օգտակար է այդ մարդկանց համար։ Նա կարող է որոշակի առաջադրանքներ կատարել նրանց համար, ում հետ շփվում է։ Մյուս կողմից՝ դա այն պատճառով է, որ հավանում է և՛ հանցավոր աշխարհից, և՛ օրինական շրջանակներից այն մարդկանց, որոնց հետ շփվում է։ Այդ մարդկանց հմտությունները, կարողությունները և ազդեցությունը և այն օգուտները, որոնք բերում են իրեն, բոլորն այն բաներն են, որոնց կարիքն ունի և որոնք վայելում է։ Ուստի կոնկրետ ի՞նչ տեսակի մարդ է նա։ (Պարկեշտ մարդ չէ։) Կարող ենք միայն այսպես ասել։ Նա նույն տեսակից է, ինչ նրանք, ում հետ շփվում է։ Բոլորն օգտագործում են միմյանց։ Այս աշխարհում շատ չեն այն մարդիկ, որոնք կարող են գործեր անել քեզ համար կամ լիովին վստահել քեզ և լինել քո ընկերները, բայց նրանք գոյություն ունեն։ Կարիք չկա շփվելու այդ տեսակի մարդկանց հետ։ Այս տեսակի մարդը շփվում է նրանց հետ, մի կողմից, որովհետև նրանք լավ են լեզու գտնում միմյանց հետ՝ իրենց ընդհանուր պիղծ հատկանիշների պատճառով և նույն սանրի կտավ են։ Մյուս կողմից՝ այն պատճառով, որ այս մարդն ամեն ինչի կգնա հանուն իր սեփական շահերի և աշխարհիկ կյանքում իր ողջ մնալու, և նա բացարձակապես ոչ մի սկզբունք չունի, երբ խոսքը վերաբերում է մարդկանց հետ շփվելուն, ոչ էլ որևէ սկզբունք ունի իր արած որևէ բանում։ Անհավատներն անգամ ասում են. «Բարեկիրթ մարդը սիրում է հարստությունը, բայց այն ճիշտ ճանապարհով է ձեռք բերում», և պահպանում են սա որպես նվազագույն չափանիշ։ Անկախ նրանից՝ կարող է նա արդյոք համապատասխանել այս նվազագույն չափանիշին, թե ոչ, ամեն դեպքում, սա համարվում է համեմատաբար ազնիվ փիլիսոփայություն՝ մարդկության շրջանում ողջ մնալու համար։ Սակայն բարդ անցյալ ունեցող այս տեսակի մարդիկ, հանուն իրենց սեփական շահերի և շահույթ ստանալու, անսկզբունքային են և խտրություն չդնող, երբ խոսքը վերաբերում է մարդկանց հետ շփվելուն։ Քանի դեռ կարող են օգուտներ քաղել դրանից, կշփվեն ցանկացած մեկի հետ։ Ավելին՝ մեծ հպարտություն են զգում այդ մարդկանց հետ շփվել կարողանալու համար և կարծում են, որ այն մեթոդները, որոնք իրենք են օգտագործում մարդկանց հետ շփվելիս, հիանալի են։ Ուստի ինչպե՞ս պետք է դիտարկենք այս տեսակի մարդուն։ Նա և՛ հանցավոր աշխարհում է ներգրավված, և՛ օրինական շրջանակներում։ Սա բարդ անցյալ է։ Այս տեսակի մարդն այնքա՛ն վախեցնող է։ Արդյոք այն դեմքը, որը ցույց է տալիս, իրակա՞ն է։ Ո՛չ, նա միշտ դիմակ է կրում։ Երբեք չես կարող թափանցել նրա էության մեջ կամ իմանալ, թե ինչ է մտածում ներսում։ Նա քեզ հետ դիմակ կրելով է շփվում և նույնիսկ թաքնվում է Աստծուն հավատացողների մեջ։ Դա նման է այն բանին, երբ դևը խառնվում է մարդկանց ամբոխին, կամ աղվեսը կամ գայլը սողոսկում է ոչխարների հոտի մեջ։ Արդյոք դա քեզ ապահովության զգացում տալի՞ս է։ (Ոչ։) Ինչո՞ւ ես այդպես ասում։ Դա հիմնված է նրա խորամանկ, դաժան և չարասեր բնության վրա, անընդհատ դավեր է նյութում քո դեմ՝ ասես քո հետևում միշտ մի զույգ խորամանկ, չարասեր աչքեր լինեն, որոնք հետևում են քո ամեն մի քայլին և պարզապես սպասում է քեզ կործանելու և խժռելու հնարավորությանը։ Մի՞թե դա վախեցնող չէ։ (Այո։) Այն զգացումը, որ այս տեսակի մարդը տալիս է քեզ, երբեք ապահովության զգացում չէ, որովհետև նրա բնությունն ու անցյալը միշտ քեզ զգալ են տալիս, որ նա սպառնալիք է քեզ համար։ Ինչպիսի՞ սպառնալիք է։ Այն, որ նրա մոտ լինելու դեպքում անընդհատ զգում ես, որ կարող է դավեր նյութել քո դեմ, խաղալ քեզ հետ և ծուղակներ լարել քեզ համար ցանկացած պահի և վայրում, և որ երբեք չգիտես, թե երբ կարող ես օգտագործվել կամ վնասվել նրա կողմից և ի վերջո մեռնել նրա ձեռքով կամ կործանվել նրա կողմից։ Ահա թե ինչու նման մարդկանց բացարձակապես չպետք է մոտ պահել։ Ասա՛ Ինձ, մի՞թե այսպես չէ։ (Այդպես է։) Օրինակ՝ գայլին ոչխարների հոտի մեջ գցելը կպաշտպանի՞ ոչխարներին, թե՞ կկործանի նրանց։ (Կկործանի նրանց։) Ըստ գայլի բնության՝ այն երբեք չի մնա ոչխարների կողքին և չի պաշտպանի նրանց անվտանգությունը, որովհետև նրա մտքում ոչխարներն իր կերակուրն են, և երբ էլ կամ որտեղ էլ քաղցած լինի, կուտի նրանց։ Այն չի խղճում ոչխարներին և չի խնայի նրանց։ Գայլը չունի շան կարողությունները։ Եթե շունը մեծանում է ոչխարների հետ, ոչխարներին համարում է մի բան, որը պետք է պաշտպանի, և երբ գայլը գալիս է ոչխարների վրա հարձակվելու կամ նրանց ուտելու, շունն առաջ է գալիս կռվելու՝ ոչխարներին պաշտպանելու պարտականությունը որպես իր պարտք ստանձնելով. Շները պարզապես ունեն այս բնածին հատկանիշը։ Բայց գայլերն այլ են։ Ոչխար ուտել ցանկանալը գայլերի բնածին հատկանիշն է։ Երբ բարդ անցյալ ունեցող այս տեսակի մարդը ներթափանցում է եկեղեցի, դա նույնն է, ինչ գայլի ներթափանցելը ոչխարների հոտի մեջ։ Երբ գայլը քաղցած չէ, գուցե վտանգ չներկայացնի ոչխարների համար, բայց երբ քաղցածանում է, ոչխարներն անպայման դառնում են նրա ուտելիքը, և ոչ ոք չի կարող փոխել այս փաստը։ Սա որոշվում է նրա բնությամբ։ Գայլի՝ ոչխարներին ուտելու խնդիրը լուծելու համար պետք է շտապես բացահայտել գայլին։ Հենց որ բացահայտես, թե ով է ոչխարի մորթի հագած գայլը, պետք է անմիջապես ազատվես նրանից։ Մի՛ վարանիր և ոչ մի ողորմություն ցույց մի՛ տուր նրա հանդեպ։ Բարդ անցյալ ունեցող այս տեսակի մարդկանց պետք է զգուշությամբ վերաբերվել։ Եթե հայտնաբերես, որ չարիք են գործում և անհանգստացնում են եկեղեցին, բացարձակապես չպետք է որևէ քաղաքավարություն ցուցաբերես նրանց հանդեպ։ Պետք է նրանց ասես. «Դու փորձված մարդ ես և հարմար չես Աստծուն հավատալու համար։ Սխալ տեղ ես ընտրել՝ գալով Աստծու տուն։ Այս վայրը հարմար չէ քեզ։ Պետք է ձգտես քո սեփական հեռանկարներին հասարակության մեջ։ Աստծուն հավատացողները միայն կարդում են Աստծու խոսքերը, հաղորդակցվում են ճշմարտության շուրջ և կատարում են իրենց պարտավորությունը՝ Աստծուն գոհացնելու համար։ Նրանք չեն զբաղվում խարդավանքներով ու դավադրություններով կամ չեն մասնակցում քաղաքականությանը։ Այստեղ չես կարող բարձրանալ պաշտոններով կամ հարստանալ կամ ապրել մի կյանք, որը գերազանցում է մյուսների կյանքին։ Անկախ նրանից՝ որքան երկար կմնաս այստեղ, դա պարզապես վատնված ժամանակ կլինի»։ Այսկերպ նրանք կհամոզվեն հեռանալ, այնպես չէ՞։ (Այո։) Բարդ սոցիալական կապեր ունեցող որոշ մարդիկ պարտադիր չէ, որ չար մարդիկ լինեն, ոչ էլ մեծ չարիք են գործել, բայց բոլորովին չեն ընդունում ճշմարտությունը և իսկապես պատկանում են չհավատացողների կատեգորիային։ Փորձել դրդել նման մարդկանց անկեղծորեն հավատալ Աստծուն և ձգտել ճշմարտությանը նույնն է, ինչ գայլին փորձել ոչխար դարձնել։ Դա անհնար է։ Անկախ նրանից՝ որքան երկար է գայլը ոչխարի մորթի կրում, այն գայլ է մնում. երբեք ոչխար չի դառնա։ Դա այդպես է։ Ուստի Աստծուն նման մարդկանց հավատալը պարզապես կատակ է։ Աստծուն հավատալով՝ նրանք սխալ ճանապարհ են բռնել։

Կա բարդ անցյալ ունեցող մարդու մեկ այլ տեսակ։ Թեև նա հավատում է Աստծուն, սակայն սերտ հարաբերություններ ունի տարբեր հարանվանությունների որոշ կրոնական առաջնորդների, պաշտոնյաների կամ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ։ Սիրում է շփվել այդ մարդկանց հետ և հաճախ մասնակցում է տարբեր հարանվանությունների կրոնական գործունեություններին։ Նա կապեր և ընկերական հարաբերություններ է հաստատում այս մարդկանց հետ, և նրանք օգտագործում են միմյանց ու բաներ են անում միմյանց համար։ Ժամանակ առ ժամանակ նա դիտավորյալ կերպով թե ակամա նույնիսկ այս անհատների համար բացահայտում է եկեղեցու ներքին որոշակի ընդհանուր գործեր կամ աշխատակազմի աշխատանք։ Սա շատ խնդրահարույց հարց է։ Եթե պարզապես շփվում ես կրոնի մարդկանց հետ կամ անհնար ես համարում քեզ տարանջատել այդ կրոնական վայրերից և նաև սիրում ես մասնակցել կրոնական տարբեր տոնական գործունեությունների և տարբեր կրոնական արարողությունների, դա ընդունելի է։ Սակայն չպետք է եկեղեցու աշխատանքը կամ եղբայրների և քույրերի մասին տեղեկություններ բացահայտես այս միջավայրերում։ Օրինակ՝ չպետք է բացահայտես այնպիսի հարցեր, ինչպիսիք են որոշակի անձի կողմից «Արևելյան Փայլատակումն» ընդունելը, թե ինչ պարտավորություն է նա կատարում Ամենակարող Աստծու եկեղեցում, որտեղ է ապրում և ում հետ է սովորաբար շփվում։ Եթե բացահայտես այս բաները, դա ցույց է տալիս, որ շատ անբարոյական ես։ Եթե ինչ-որ մեկն այս տեղեկությունը հաղորդի կառավարությանը, հետևանքներն աներևակայելի կլինեն։ Եթե շատ մտերիմ ես կրոնի մարդկանց հետ, կամ նրանց հետ որոշակի միահյուսված շահեր ունես կամ բարիքներ ես փոխանակել նրանց հետ, ապա սա առավելագույնը կարող է համարվել որպես բարդ անցյալ ունենալ։ Սակայն եթե գաղտնի որոշ այլ բաներ ես անում, օրինակ՝ բացահայտում ես Աստծու տան աշխատանքային կարգավորումները կամ բացահայտում ես Աստծու տան ներքին գործերը կամ եղբայրների և քույրերի անձնական տվյալները, ապա դրա բնությունը դառնում է դավաճանություն, և այն դատապարտվում է։ Մասնավորապես, որոշ եղբայրներ և քույրեր չեն ցանկանում, որ ուրիշներն իմանան իրենց իրավիճակը կամ որ այն բացահայտվի, որովհետև նախկինում ձերբակալվել են կամ ներկայումս հետախուզման մեջ են, սակայն բարդ անցյալ ունեցող այս տեսակի մարդն այս տեղեկությունը դիտարկում է որպես որոշակի օգուտների դիմաց փոխանակելու բան կամ պարզապես դիտարկում է որպես անկարևոր բան, և բացահայտում է այն՝ խնդիրներ առաջացնելով այդ եղբայրների և քույրերի համար։ Եթե Աստծու տունը հայտնաբերի նման հարցեր, բացարձակապես հեշտությամբ բաց չի թողնի այդ մարդուն։ Նման մարդիկ պետք է անմիջապես մաքրվեն։ Այն հասարակական համատեքստում, որտեղ մարդիկ հալածվում են Աստծուն հավատալու համար, հավատացյալների համար դժվար է նույնիսկ պարտավորություն կատարելու հնարավորություն ստանալը, և յուրաքանչյուր մարդ իսկապես գնահատում է դա։ Ոչ ոք չի ցանկանում, որ ուրիշների կամ իր սեփական հիմարության պատճառով հնարավոր ռիսկեր առաջանան իր պարտավորությունը կատարելիս։ Հետևաբար, եթե որևէ մեկը հնարավոր ռիսկեր է բերում եղբայրների և քույրերի պարտավորությունների կատարմանը կամ անձնական անվտանգությանը, կամ եթե որևէ մեկը խոչընդոտներ է ստեղծում ուրիշների՝ Աստծուն հավատալու ճանապարհին, Աստծու տունը հեշտությամբ բաց չի թողնի նրան։ Հենց որ Աստծու տունը հայտնաբերի նրան, անմիջապես կհեռացնի կամ կվտարի, բացարձակապես չի զսպի իրեն։ Եթե պաշտպանի իրեն՝ արդարացումներ և պատրվակներ ստեղծելով՝ ասելով. «Դա պարզապես լեզվի ակնթարթային սայթաքում էր, որովհետև ուշադիր չէի», բացարձակապես չպետք է հավատաս դրան։ Նման պատրվակները հիմնավոր չեն։ Ինչո՞ւ մարդկանց չպատմեց իր սեփական ընտանեկան հարցերի մասին։ Ինչո՞ւ նա դրա փոխարեն խոսեց եղբայրների և քույրերի գործերի մասին։ Հստակորեն վատ մտադրություններ ունի։ Նա բացահայտեց եկեղեցու աշխատանքը և եղբայրների և քույրերի մասին տեղեկություններ։ Եթե դա խնդիրներ է բերում եղբայրներին և քույրերին, ապա պետք է անիծվի։ Մի՞թե նման մարդիկ չպետք է անիծվեն։ (Այո։) Եկեղեցու ավետարանչական աշխատանքի տարածման ընթացքում անխուսափելի է, որ նման որոշ մարդիկ կմիանան եկեղեցուն։ Նրանք խղճի ոչ մի խայթ չունեն եկեղեցին մատնելու, եղբայրներին և քույրերին մատնելու և նույնիսկ Աստծու տան շահերին դավաճանելու հարցում։ Գաղտնի շփվում են ամեն տեսակ մարդկանց հետ, և նրանց հետ շփվելու իրենց նպատակը մաքուր չէ։ Այդ մարդկանց հետ փոխգործակցելիս նույնիսկ շատախոսում են՝ նրանց պատմելով եկեղեցու ողջ ներքին տեղեկատվությունը, որը գիտեն՝ ոչինչ չասված չթողնելով, և դա ի վերջո խնդիրներ է բերում եղբայրներին ու քույրերին և եկեղեցուն։ Դրա մեղքը պետք է ընկնի այս շատախոսող մարդկանց վրա։ Նրանցից ոմանք գուցե ասեն, որ դիտավորյալ չեն արել, բայց նույնիսկ եթե դիտավորյալ չէր, դա ընդունելի չի դարձնում այն։ Եթե դիտավորյալ չէր, ապա ինչո՞ւ դրա փոխարեն ինքդ քեզ չվնասեցիր։ Ինչո՞ւ բացառապես ուրիշներին վնասեցիր։ Դու խնդիրներ ես բերել եկեղեցուն և եղբայրներին ու քույրերին, սա հաստատված փաստ է։ Հետևաբար, մեղքը պետք է ընկնի քեզ վրա։ Եթե ինչ-որ մեկին սպանեիր և հետո ասեիր. «Ես դա դիտավորյալ չեմ արել։ Երբեք մտադիր չեմ եղել սպանել նրան, մտքումս նման բան չեմ ունեցել», արդյոք օրենքը քեզ անմե՞ղ կճանաչեր այդ հայտարարության պատճառով։ (Ոչ։) Նույնիսկ եթե ճշմարտությունն ասեիր, դա անօգուտ կլիներ։ Փաստն այն է, որ դու ինչ-որ մեկին սպանել ես, և իրավաբանորեն դրա անհերքելի ապացույցը կա, ուստի պետք է մեղավոր ճանաչվես փաստերի հիման վրա։ Դու սպանության հանցագործություն ես կատարել, ուստի մարդասպան ես, և ոչ մի ինքնարդարացում չի օգնի քեզ։ Որոշ մարդիկ հաճախ խնդիրներ են բերում եկեղեցուն իրենց գործողությունների միջոցով, և երբեմն այս խնդիրը նշանակալի է՝ ոչ միայն հանգեցնելով եղբայրների և քույրերի ձերբակալությանն ու բանտարկությանը, այլև լրջորեն ազդելով եկեղեցու աշխատանքի վրա։ Աստծու տունը բացարձակապես բաց չի թողնի նման մարդկանց. կվտարի յուրաքանչյուրին, ում կբռնի, և կանիծի նրանց։ Աստծու տունն ամենևին չի զսպի իրեն։ Եթե այս բաները տեղի ունենային Օրենքի դարաշրջանում, չարագործներին դուրս կքաշեին և ճիպոտներով ծեծելով կսպանեին կամ քարկոծելով կսպանեին։ Այդպես պետք է վարվեին նման դեպքերի հետ։ Այժմ, քանի որ սա Աստծու տան կառավարչական հրամանագրերի մաս չէ, նրանք կվտարվեն, և եղբայրներն ու քույրերը հավաքականորեն կանիծեն նրանց։ Ոչ մի հնարավորություն չկա, որ նրանք օրհնություններ կամ փրկություն ստանան։ Պետք է ուղարկվեն դժոխք և պատժվեն։

Կա բարդ անցյալ ունեցող մարդու մեկ այլ տեսակ։ Նա գալիս է եկեղեցի՝ հատուկ առաքելություններ իրականացնելու համար։ Այս տեսակի որոշ անհատներ ուղարկվում են կառավարությունների կողմից, մինչդեռ մյուսներին առաքելություններ են հանձնարարվում որոշակի կրոնական կամ հասարակական խմբերի կողմից։ Օրինակ՝ այս առաքելությունները կարող են ներառել եղբայրներին և քույրերին վերահսկելը, եկեղեցին վերահսկելը կամ եկեղեցու տարբեր աշխատանքների և տարբեր ժամանակաշրջանների աշխատանքային կարգավորումների մեջ քիթ խոթելը։ Անկախ նրանից՝ որն է նրանց առաքելությունը, ամեն դեպքում մեր տեսանկյունից այս տեսակի մարդը բարդ անցյալ ունի։ Բարդ անցյալ ունեցող այս մարդկանց մեծամասնությունը չհավատացողներ են, նրանք են, ովքեր բոլորովին չեն ընդունում ճշմարտությունը։ Տարբերվում են նրանցից, ովքեր քիչ հավատք ունեն, ցածր որակ կամ շատ պատկերացումներ։ Այդ մարդիկ անկեղծորեն հավատում են, մինչդեռ լուրջ խնդիր կա բարդ անցյալ ունեցող այս մարդկանց հետ։ Նախ եկեք դիտարկենք՝ ինչպիսի՞ մարդկայնություն ունեն նման մարդիկ։ (Նրանք վատ մարդկայնություն ունեն, չարասեր են և Սատանայի ավազակախմբի անդամներ են։) Ուստի ինչպիսի՞ մարդիկ են։ (Նրանք դևեր են։) Ճիշտ է, ճիշտ նշանակետին խփեցիք, նրանք դևեր են, որոնք ներթափանցում են եկեղեցի։ Մարդիկ են, որոնք ներթափանցում են եկեղեցի և ապրում են ստվերում՝ միաժամանակ տարբեր դավադրություններ և նպատակներ ունենալով։ Նման մարդիկ դևեր են։ Ի սկզբանե, երբ այս մարդիկ մտնում են եկեղեցի, լավ մտադրություններ չունեն։ Անկախ նրանից՝ ով է լիազորել նրանց, ոմանք կարող են լիազորված լինել կառավարությունների կամ որոշակի խմբերի կողմից, մինչդեռ մյուսները գուցե բոլորովին լիազորված չլինեն որևէ մեկի կողմից և պարզապես ցանկանան ինքնուրույն ներթափանցել եկեղեցի։ Նման մարդիկ զուտ փորձված անհատներ են։ Նրանք շփվում են ամենատարբեր մարդկանց հետ և բարդ միջանձնային հարաբերություններ և սոցիալական կապեր ունեն։ Նրանք բարդ անցյալ ունեն։ «Բարդ անցյալ»-ը նշանակում է, որ նրանց սոցիալական կապերը, միջանձնային հարաբերությունները և կենսապայմանները հատկապես անմաքուր են և հեռու են պարզ լինելուց։ Նրանք նման չեն սովորական մարդկանց, որոնք պարզապես փորձում են փող աշխատել և լավ կյանք ապրել։ Այն դերերը, որոնք այս մարդիկ խաղում են հասարակության մեջ, աչքի ընկնողների, առաջնորդների կամ համեմատաբար բացառիկ կերպարների դերեր են տարբեր շրջանակներում և խմբերում։ Նրանք այն տեսակի մարդիկ են, որոնց անհավատներն անվանում են «ընդունակ անհատներ» կամ «գուրուներ»։ Որտեղ էլ լինեն, նրանք մարդիկ չեն, որոնք մնում են իրենց պատշաճ տեղում, և պարկեշտ մարդիկ չեն։ Անկախ նրանից՝ նրանք տարբեր խմբերում և շրջանակներում անձնական շահ, իշխանություն կամ ուրիշների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու հնարավորություններ են փնտրում, թե ոչ, դա նրանց նպատակն է և նրանց գոյության իմաստը։ Անկախ նրանից՝ որ եկեղեցում են, նրանց մտածելակերպը նման է դևի մտածելակերպին, միշտ անհամբեր սպասում են քայլ անելուն՝ ցանկանալով վերահսկել իրավիճակները, վերահսկել մարդկանց, վերահսկել փողը, ազդեցություն բանեցնել և իշխանություն բանեցնել։ Սրանք այս տեսակի մարդու դրսևորումներն են։ Հետևաբար, անկախ նրանից՝ նման մարդիկ առաքելություն ունեն, թե լիազորված են կառավարության կամ որևէ հասարակական խմբի կողմից, հնարավոր չէ, որ եկեղեցի գալուց հետո մնան իրենց պատշաճ տեղում։ Նույնիսկ եթե առաքելություն չունեն, և նույնիսկ եթե եկեղեցին կամ եղբայրներն ու քույրերը նրանց շահագործման թիրախները չեն, նրանք մարդիկ չեն, որոնք անկեղծորեն ցանկանում են հավատալ Աստծուն, և հաստատ մարդիկ չեն, որոնք հավատում են Աստծու գոյությանը։ Եկեղեցուն միանալու նրանց նպատակն ամենևին մաքուր չէ։ Առնվազն մի բան շատ իրատեսական է նրանց համար, այն է՝ «օգտվել եկեղեցու հեղինակությունից» և սպասել հնարավորության՝ իրականացնելու իրենց սեփական ծրագրերը։ Եթե չկարողանան հասնել իրենց նպատակներին, և նրանց ցանկությունները փշրվեն, հավանական է, որ ցանկացած պահի կհեռանան եկեղեցուց։ Նրանք հնարավորություններ են փնտրում՝ սպասելով հարվածելու հարմար պահին։ Եթե կա որևէ մեկը, ում կարող են շահագործել, կամ որևէ հարմար պահ՝ իրենց նպատակները, փառասիրական ձգտումները կամ ձգտումներն իրականացնելու համար, բացարձակապես բաց չեն թողնի այդ մարդուն կամ այդ պահը։ Եթե շարունակաբար չեն կարողանում հնարավորություն գտնել, նրանք հուսահատվում և հիասթափվում են և ցանկանում են հեռանալ եկեղեցուց։ Հետևաբար այս տեսակի մարդը նույնպես վտանգավոր անհատի տեսակ է եկեղեցու ներսում, և նրան պետք է զանազանել և հեռու պահել։ Մեկ այլ ավելի կարևոր սկզբունք այն է, որ եթե վստահ չես, թե ինչպիսին է մարդու անցյալը, կամ աղոտ կերպով զգում ես, որ նրա անցյալը շատ բարդ է, ապա որպես առաջնորդող կամ աշխատող առնվազն պետք է իմանաս, որ այս մարդուն չի կարելի նշանակել կարևոր պաշտոնների կամ թույլ տալ ունենալ կարգավիճակ կամ իշխանություն, կամ թույլ տալ որևէ կարևոր աշխատանք կատարել եկեղեցու ներսում։ Եթե չես կարող թափանցել նրա էության մեջ, ապա կարող ես դիտարկել նրան, բայց բացարձակապես չպետք է հապճեպ կամ վաղաժամ գործես։ Եթե նրան կարգավիճակ տաս կամ նույնիսկ պատասխանատու դարձնես կարևոր աշխատանքի համար՝ նախքան նրա էության մեջ թափանցելը, ապա չափազանց հիմար ես գործում։ Որքան քիչ կարողանաս թափանցել նրա էության մեջ, այնքան քիչ պետք է նրան կարևոր աշխատանք վստահես, այնքան ավելի զգույշ պետք է լինես և այնքան ավելի շատ պետք է ուշադիր հետևես նրան և խստորեն վերահսկես։ Իրականում, անկախ նրանից՝ նրանք ունեն առաքելություն, թե ոչ, բարդ անցյալ ունեցող այս տեսակի մարդիկ ի վերջո երկար չեն մնում եկեղեցում։ Դա այն պատճառով է, որ իրենց սրտերում այս չհավատացողները հակակրանք են տածում հավատքի հարցերի հանդեպ։ Աթեիստները չեն հավատում, որ Աստված գոյություն ունի և հետաքրքրված չեն որևէ բանով, որը կապված է Աստծու, Աստծու գործի կամ Աստծու կողմից ճշմարտության արտահայտման հետ։ Նրանք անընդհատ քննում են. «Արդյոք աստծուն հավատալուց շահույթ կա՞։ Կարո՞ղ եմ մեծ փող աշխատել և հարստանալ դրանից։ Կարո՞ղ եմ իմ դավադրություններն ու հնարքներն այստեղ օգտագործել այնպես, ինչպես աշխարհում եմ անում»։ Տեսնելով, որ Աստծու տունը չի խթանում այս բաները, այլ փոխարենը միշտ խոսում է ազնիվ մարդ լինելու մասին, և որ յուրաքանչյուր ոք, ով ձևական կամ անտարբեր է իր պարտավորությունը կատարելիս, հաճախ էտվում է, նրանք հակակրանք են զգում և իրենց դժբախտ ու անազատ են զգում Աստծու տանը և միշտ ցանկանում են հեռանալու հնարավորություն գտնել։ Եթե ինչ-որ մեկն իսկապես Աստծու ոչխարներից մեկն է, Աստծու կողմից ընտրվածներից մեկը, ապա չի հոգնի այն ճշմարտությունները լսելուց, որոնք հաճախ քննարկվում են Աստծուն հավատալու ընթացքում, նույնիսկ եթե դրանք քննարկվեն 20 կամ 30 տարի։ Նա կարող է դրանք լսել իր ողջ կյանքում և դեռ թարմ համարել։ Որքան շատ է լսում, այնքան այս ճշմարտություններն ավելի պարզ են դառնում իր համար, որքան շատ է լսում, այնքան ավելի է սնվում իր սիրտը, որքան շատ է լսում, այնքան ավելի է տենչում ճշմարտությունը։ Նույնիսկ եթե ամեն օր լսեր այս խոսքերը, պատրաստակամ կլիներ դա անելու։ Մասնավորապես, երբ փորձառական վկայություններ է լսում, որոնք օգտակար են իր համար, այնքան երանելի և բավարարված է զգում, ասես մեծ խնջույք է վայելել, ավելի երջանիկ, քան եթե մի կտոր ոսկի գտած լիներ։ Ինչ վերաբերում է այս չհավատացողներին, այս դևերին՝ հատկապես բարդ անցյալ ունեցող այս մարդկանց, որքան շատ են լսում ճշմարտության շուրջ հաղորդակցությունը, այնքան ավելի նյարդայնացած են զգում իրենց, որքան շատ են լսում, այնքան ավելի գրգռված և հակակրանքով լցված են զգում իրենց ներսում։ Երբ լսում են այս խոսքերը, դրանք ձանձրալի, տաղտկալի և հոգնեցուցիչ են համարում։ Եթե նրանց նստեցնես քարոզներ լսելու, նրանց համար դա նման է խոշտանգման ենթարկվելուն։ Նրանք ասում են. «Ինչպե՞ս է պատահում, որ բոլորդ այդքան վայելում եք այս խոսքերը լսելը, ասես մեծ խնջույք եք կերել։ Ինչո՞ւ եմ ես այդքան հակակրանք զգում, երբ լսում եմ դրանք»։ Երկար ժամանակ լսելուց հետո նրանք անկարող են դառնում հանգիստ նստել։ Եթե չեն կարող առաջնորդող լինել, չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը կամ դիմանալ դժվարություններին և ժամանակի ընթացքում այդ ամենն անիմաստ են համարում, իրենց հավատքից հրաժարվելու մտքերն սկսում են ջրի երես դուրս գալ։ Այսպես են բացահայտվում չհավատացողները։ Ինչ վերաբերում է բարդ անցյալ ունեցող այս մարդկանց, եթե նրանց դիտարկելիս հայտնաբերես, որ կասկածելի ծագում և բարդ անցյալ ունեն, ապա փորձի՛ր հնարավոր ամեն միջոց՝ հնարավորություն գտնելու համոզելու նրանց հեռանալ։ Նման մարդկանց համար, որոնք բոլորովին չեն ընդունում ճշմարտությունը, անհրաժեշտ է որոշակի իմաստություն կիրառել։ Կարող ես նրանց ասել. «Ուզում ես հարստանալ և երազում ես պաշտոնյա դառնալ։ Իսկապես կտուժեիր, եթե ողջ կյանքդ ապրեիր առանց պաշտոնյա դառնալու։ Պետք է դառնաս, հարստանաս և ձգտես աշխարհին. այնտեղ են շոշափելի օգուտները։ Դու բիզնեսի միտք ունես և ստեղծված ես պաշտոնյա լինելու համար։ Եթե ձգտես աշխարհին, անշուշտ, կարող ես հարստանալ և դառնալ այդպիսին»։ Երբ լսեն սա, կմտածեն, որ գտել են հոգեհարազատ մարդու և կասեն. «Միանգամայն իրավացի ես։ Զգում էի, որ աստծուն հավատալն իմաստ չունի։ Այն, ինչ ասացիր, իսկապես սրտիցս է։ Հավատքն իրականում միայն հոգեբանական ազդեցություն ունի, իրականում կարևոր չէ՝ ունես այն, թե ոչ։ Կյանքը կարճ է՝ ընդամենը մի քանի տասնամյակ, որն ակնթարթորեն անցնում է։ Այստեղ աստծուն հավատացող մարդկանց հետ միշտ ժամանակս վատնելն ինձ ոչինչ չի տվել և միշտ դժգոհ եմ զգում ինձ։ Մի՞թե պարզապես չեմ վնասում ինձ՝ սա անելով։ Դուրս գալ և մեծ փող աշխատելն այն է, ինչն իսկապես կարևոր է»։ Նրանք կհամաձայնեն այն բանի հետ, ինչ ասացիր։ Հենց որ համաձայնեն, գուցե մի օր պարզապես ինքնակամ հեռանան, որովհետև զգում են, որ եկեղեցում մնալն անիմաստ է, և բացի դրանից՝ որոշ բաներ իրենց համար սխալ են ընթանում, կամ որոշ անհաջողություններ ու ձախողումներ են փորձառաբար ապրում և որոշակի էտում։ Մի՞թե դա հիանալի չէ։ (Այո։ Սա իմաստուն մոտեցում է։) Հեշտ է դրդել դևերին հեռանալ եկեղեցուց։ Հենց որ հասկանաս նրանց մտածելակերպը, եթե կա մի բան, որն ուզում են, ապա քաջալերի՛ր նրանց ձգտել դրան։ Այսկերպ կարող ես համոզել նրանց հեռանալ։ Աշխատի՛ր հոսանքի ուղղությամբ՝ նրանց դուրս ուղղորդելու համար։ Այսպես պետք է վարվել այս տեսակի չհավատացողի հետ։

Եթե բարդ անցյալ ունեցող նման մարդիկ հայտնաբերվեն եկեղեցում, նրանց պետք է համոզել հեռանալ կամ անհապաղ հեռացնել։ Մի՛ փորձիր հորդորել նրանց մնալ։ Ինչո՞ւ ոչ։ Նախ՝ նրանք ոչ մի լավ դեր չեն խաղում եկեղեցում, երկրորդ՝ բացարձակապես Աստծու կողմից ընտրվածների թվում չեն։ Ավելին՝ նույնիսկ եթե մնան եկեղեցում, ի վերջո, նրանց համար, միևնույն է, անհնար կլինի ընդունել Աստծու խոսքերը, Աստծու գործը կամ Աստծու հանդիմանությունն ու դատաստանը՝ փրկության հասնելու համար։ Եթե մնան եկեղեցում, դա վնասակար կլինի եկեղեցու աշխատանքի համար, և կարող են մոլորեցնել փոքր հասակ ունեցող որոշ եղբայրների և քույրերի և ազդել նրանց վրա։ Աստծու տան մարդիկ նրանց տհաճ են համարում, իսկ նրանք իրենց հերթին հավասարապես տհաճությամբ են նայում Աստծու տան եղբայրներին և քույրերին։ Իրենց սրտերում միշտ թշնամական են վերաբերվում Աստծու տանը, եկեղեցուն և եղբայրներին ու քույրերին։ Ուստի ասե՛ք Ինձ, եթե եկեղեցում նման թշնամի, նման հակառակորդ լինի, անհանգստացա՞ծ կզգաք ձեզ։ (Այո։) Հետևաբար լավագույնն այն է, որ նման մարդկանց չհորդորեք մնալ։ Հենց որ հայտնաբերվեն, անմիջապես համոզե՛ք նրանց հեռանալ, հեռացրե՛ք կամ վտարե՛ք նրանց։ Ինչպե՞ս պետք է վարվել նման մարդկանց հետ, եթե հանդիպեն ավետարանը քարոզելու գործընթացում։ (Պարզապես հեռո՛ւ մնացեք և անտեսե՛ք նրանց։) Երբ հանդիպում ես այս տեսակի մարդու, չպետք է ավետարանը քարոզես նրան։ Նրանք այնքան չափազանցված, անհիմն կերպով են խոսում և բավականին շատախոս են, բայց իրականում բոլորովին տաղանդ չունեն։ Աստծու տունը բարդ անցյալ ունեցող այս տեսակի մարդկանց կարիքը չունի. նրանք Աստծու կողմից ընտրվածների թվում չեն։ Նույնիսկ եթե հիմա դարձի գան, վաղ թե ուշ, միևնույն է, պետք է մաքրվեն։ Հետևաբար, երբ ավետարանը քարոզողները հանդիպում են նման մարդկանց, պետք է պարզապես հրաժարվեն նրանցից։ Աստծու տունը ո՛չ ուզում է, ո՛չ էլ ողջունում է նման մարդկանց։ Սա է բարդ անցյալ ունեցող մարդկանց հետ վարվելու ձևը, և սա է սկզբունքը։ Իհարկե, այս հարցը լուծելիս կարիք չկա չափազանցնելու բաները։ Պետք է հստակ հասկանաս՝ արդյոք մարդը պատկանում է բարդ անցյալ ունեցող մարդկանց կատեգորիային։ Եթե նրանց դրսևորումները համապատասխանում են այս տեսակի մարդու դրսևորումներին, ապա նրանց պետք է դասել այս խմբի շարքերում։ Սակայն եթե ինչ-որ մեկը միայն երբեմն է պարծենում կամ անհեթեթություններ խոսում և իր չափազանց մեծ պարծենկոտության պատճառով սխալմամբ դիտվում է որպես բարդ անցյալ ունեցող, բայց իրականում Աստծուն նրա հավատալն անկեղծ է, և նա չի պատկանում այս կատեգորիային, ապա այս իրավիճակը այլ վերաբերմունք է պահանջում՝ լավ մարդուն սխալմամբ մեղադրելուց խուսափելու համար։

III. Այն վերաբերմունքի հիման վրա, որը մարդն ունի իր պարտականությունը կատարելիս

Մենք քիչ թե շատ ավարտեցինք մարդկանց իրենց մարդկայնության հիման վրա զանազանելու չափանիշի շուրջ հաղորդակցվելը։ Կա մեկ այլ չափանիշ՝ մարդկանց զանազանելն այն վերաբերմունքի հիման վրա, որը նրանք ունեն իրենց պարտավորությունները կատարելիս։ Նախորդ քարոզներում մենք բավականին շատ ենք խոսել այս չափանիշի մասին, ուստի անհրաժեշտ չէ դրա մասին ավելին ասել։

Շատ լավ։ Սրանով ավարտվում է մեր այսօրվա հաղորդակցությունը։ Ցտեսությո՛ւն։

6 հուլիսի, 2024 թ.

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (27)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (29)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով