Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (29)

Տասնհինգերորդ կետ. պաշտպանել բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը՝ նրանց պահպանելով արտաքին աշխարհի միջամտությունից և ապահով պահելով, որպեսզի կարևոր աշխատանքներն առաջ ընթանան կարգավորված կերպով

Անցյալ անգամ որտե՞ղ կանգ առանք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների թեմայով հաղորդակցվելիս։ (Անցյալ անգամ մենք հիմնականում հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականության վերջին երեք դրսևորման շուրջ, որ վերաբերում էր տարբեր տեսակի մարդկանց զանազանելուն՝ հիմնվելով նրանց մարդկայնության վրա։ Այդ երեք դրսևորումն են վախկոտ և կասկածամիտ լինելը, հակված լինելը խնդիրներ հրահրելու և բարդ անցյալ ունենալը։) Անցյալ անգամ մենք ավարտեցինք հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականության վերջին երեք թեմայի շուրջ, ուստի այսօր կհաղորդակցվենք տասնհինգերորդ պարտականության վերաբերյալ։ Ո՞րն է տասնհինգերորդ պարտականությունը։ («Տասնհինգերորդ կետ. պաշտպանել բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը՝ նրանց պահպանելով արտաքին աշխարհի միջամտությունից և ապահով պահելով, որպեսզի կարևոր աշխատանքներն առաջ ընթանան կարգավորված կերպով»։) «Պաշտպանել բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը՝ նրանց պահպանելով արտաքին աշխարհի միջամտությունից և ապահով պահելով»։ Այս պարտականությունը ներառում է առաջնորդողների և աշխատողների պարտականությունների մեկ այլ կողմ. այն նաև աշխատանքի հատուկ կետ է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է լավ կատարեն։ Ինչի՞ն է վերաբերում աշխատանքի այս կետը։ (Այն վերաբերում է Աստծու ընտրյալների անվտանգությունն ապահովելուն։) Այն ներառում է անձնական անվտանգության հարցեր։ Մի՞թե այս թեման հաճախ չի հանդիպում եկեղեցու աշխատանքում։ Մի՞թե դուք անծանոթ եք այս թեմային։ (Ո՛չ։) Այս թեման անծանոթ չէ չինացի եղբայրներին և քույրերին, որովհետև Չինաստանի հասարակական միջավայրում հավատացյալներին հալածում են և ձերբակալում, և նրանց անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ իրենց պարտավորությունը կատարելիս և կյանքի բոլոր ասպարեզներում։ Հետևաբար, այս աշխատանքը մտնում է առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շրջանակի մեջ. այն կամընտիր բան չէ։ Անկախ նրանից՝ երկիրն ունի կրոնական ազատություն, թե ոչ, տարբեր կարևոր պարտավորություններ կատարող անձնակազմի տեղաբաշխումը պատշաճ կերպով կազմակերպելը հատուկ աշխատանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է հանձն առնեն։ Այս աշխատանքի կենտրոնացումը կամ հատուկ պահանջները կարող են տարբերվել, բայց այն ամբողջությամբ վերաբերում է նրան, թե արդյոք եղբայրներն ու քույրերը կարող են ապահով և անվտանգ կերպով կատարել իրենց պարտավորությունները, և արդյոք նրանց պարտավորությունների արդյունքները կարող են երաշխավորվել։ Այսպիսով, մի՛ անտեսիր այս աշխատանքը կամ մի՛ համարիր այն քեզ չվերաբերող միայն այն պատճառով, որ դու ապրում ես ժողովրդավարական երկրում։ Անկախ այն երկրի կառավարման համակարգից, որտեղ ապրում ես, կամ արդյոք հավատացյալներին այնտեղ հալածում են, թե ոչ, այս աշխատանքը մտնում է առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շրջանակի մեջ. սա աշխատանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն. ոչ ոք բացառություն չէ, և դրան չպետք է վերաբերվել որպես «հավելյալ» աշխատանքի։ Այսպիսով, այսօր եկեք հաղորդակցվենք այս թեմայում ներառված բոլոր տարբեր հարցերի շուրջ։

Կարևոր աշխատակազմի շրջանակը

Նախ, եկեք տեսնենք, թե ինչ է նշանակում տասնհինգերորդ պարտականության մեջ նշված «բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը»։ Մի՞թե սա մի թեմա չէ, որի շուրջ մենք պետք է հաղորդակցվենք։ (Այո՛։) Ուրեմն, ինչի՞ն են առնչվում «բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը»։ Եկեք նախ սահմանենք այս աշխատանքի թիրախների շրջանակը։ Ո՞վ կարող է խոսել այս մասին։ (Բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը ներառում են տեսանյութերի թիմերի, ֆիլմարտադրության թիմերի, սրբագրման թիմերի և օրհներգերի թիմերի եղբայրներին ու քույրերին, և նրանց, ովքեր այլ կարևոր պարտավորություններ են կատարում։ Բացի այդ, այն ներառում է որոշ եղբայրների և քույրերի, որոնք առանցքային դեր են խաղում աշխատանքի տարբեր կարևոր կետերում, ինչպես նաև յուրաքանչյուր թիմի վերակացուներին։) Ուրիշ ո՞վ կցանկանար ավելացնել սրան։ (Այն ներառում է նաև առաջնորդողներին և աշխատողներին։) Առաջնորդողներն ու աշխատողներն իսկապես պետք է լավ պաշտպանված լինեն։ Էլ ո՞վ։ (Կան նաև ընդհանուր գործերով զբաղվող կարևոր աշխատակիցներ, ինչպիսին է ֆինանսական աշխատակազմը։) (Եվ այն եղբայրներն ու քույրերը, որոնք Աստծուն հավատալու և պարտավորություններ կատարելու պատճառով հետախուզման մեջ են կամ ունեն քրեական անցյալ, նույնպես պաշտպանության կարիք ունեն։) Սա մեկ այլ կատեգորիա է, և սա հատուկ խումբ է։ Եկեք ամփոփենք՝ քանի կատեգորիա կա։ Առաջին կատեգորիան ներառում է առաջնորդողներին և աշխատողներին։ Երկրորդ կատեգորիան բաղկացած է այն անձնակազմից, որն անհրաժեշտ է Աստծու տան տարբեր աշխատանքային հարցերի համար, հատկապես թիմերի առաջնորդողներից և տարբեր աշխատանքային հարցերի վերակացուներից, ինչպես նաև լավ արժանիք, հոգևոր հասկացողություն ունեցող և սկզբունքներն ըմբռնելու ու ինքնուրույն կարևոր աշխատանք ստանձնելու ունակություն ունեցող անձնակազմից։ Կան տարբեր աշխատանքային հարցերով զբաղվող բազմաթիվ տեսակի աշխատակիցներ, ինչպիսիք են տեքստային, օրհներգերի, ֆիլմերի արտադրության աշխատանքով զբաղվողները և այլն, ինչպես նաև նրանք, ովքեր ավետարանն են քարոզում, վկայում կամ ծառայում են որպես ավետարանի տնօրեններ և այլն։ Բացի այդ, սա ներառում է ֆինանսներով, պահպանմամբ և արտաքին գործերով զբաղվող աշխատակազմերին։ Այս անհատներն աջակցող դեր են խաղում եկեղեցու աշխատանքում և անփոխարինելի են. նրանք բոլորը ներառված են որպես տարբեր աշխատանքային հարցերով զբաղվող անձնակազմի մաս։ Սա երկրորդ հիմնական կատեգորիան է։ Երրորդ հիմնական կատեգորիան ներառում է նրանց, ովքեր զբաղվում են եկեղեցու վտանգավոր աշխատանքով։ Մասնավորապես, ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներում, որտեղ չկա կրոնական ազատություն, կան որոշ ծայրահեղ վտանգավոր աշխատանքային կետեր, ինչպիսիք են գրքեր տպագրելը, տեղափոխելը, եկեղեցու գույքը պահպանելը, ինչպես նաև կարևոր պարտավորություններ կատարող անձնակազմին հյուրընկալելը և նրանց տեղաբաշխումը կազմակերպելը։ Ուրիշ ո՞վ է ներառված։ (Կան նաև ընդհանուր գործերով զբաղվող որոշ աշխատակիցներ, որոնք տեղեկատվություն են փոխանցում դրսում. այն պարտավորությունները, որ նրանք անում են, նույնպես համեմատաբար վտանգավոր են։) Այս անհատները նույնպես համարվում են վտանգավոր աշխատանքով զբաղվողներ։ Սակայն այս մարդիկ վստահաբար այս աշխատանքը հազվադեպ չեն անում. հակառակը, նրանք մասնագիտանում են այնպիսի կարևոր և վտանգավոր առաջադրանքների կատարման մեջ, ինչպիսին են տեղեկատվություն փոխանցելը, աշխատանքային կարգավորումները բաշխելը, Աստծու տան բոլոր տեսանյութերը, ֆիլմերը կամ քարոզների ձայնագրությունները բաժանելը և այլն։ Կրոնական ազատությունից զուրկ ավտորիտար երկրներում առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ իմանան, թե Աստծու ընտրյալներից ովքեր են կարևոր պարտավորություններ կատարում և վտանգավոր աշխատանք հանձնառում։ Կարճ ասած, այս անհատները նույնպես կարևոր աշխատակազմի մի կատեգորիա են, և առաջնորդողներն ու աշխատողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նրանց անվտանգությանը. դա չի կարելի անտեսել։ Սա երրորդ կատեգորիան է։ Չորրորդ կատեգորիան ևս մեկ անփոխարինելի խումբ է եկեղեցու աշխատանքում։ Այս անհատները տիրապետում են հատուկ հմտությունների և շնորհների, օրինակ՝ հմուտ են ավետարանը քարոզելու, քարոզներ տալու, եկեղեցին ջրելու կամ որոշակի աշխատանքային հարցերի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու մեջ։ Այս անհատները կարող են լինել առաջնորդողներ և աշխատողներ, տարբեր աշխատանքային հարցերի վերակացուներ կամ վտանգավոր աշխատանքով զբաղվող մարդիկ։ Առանց նման մարդկանց, նրանց կատարած կարևոր աշխատանքում բաց կառաջանար, և ուրիշ ոչ ոք չէր կարողանա լրացնել նրանց դերը։ Հետևաբար, այս անհատներին պետք է պաշտպանել, և նրանց անվտանգությունը պետք է ապահովվի։ Սա մարդկանց մի կատեգորիա է։ Մեկ այլ կատեգորիա են նրանք, ովքեր այն երկրներում, որտեղ կրոնները հալածվում են, հետախուզման մեջ են կամ ունեն քրեական անցյալ Աստծուն հավատալու պատճառով։ Անկախ լիազորության շրջանակից կամ եկեղեցու ներսում նրանց ստանձնած հատուկ աշխատանքից, քանի դեռ նրանք հետախուզվում են Աստծուն հավատալու և իրենց պարտավորությունը կատարելու պատճառով, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ուղիներ գտնեն նրանց պաշտպանելու համար՝ կազմակերպելով նրանց տեղաբաշխումը համեմատաբար անվտանգ վայրերում, որպեսզի կատարեն իրենց պարտավորությունը։ Կրոնական հավատքը հալածող բոլոր պետությունների շարքում Չինաստանի հալածանքն ամենադաժանն է։ Չինաստանի տարբեր նահանգներում և շրջաններում բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են կամ հետախուզման մեջ են՝ անկարող վերադառնալու տուն։ Ամբողջ աշխարհում և բոլոր մայրցամաքներում կան որոշ երկրներ, որոնք Չինաստանի նման հալածում են կրոնական հավատքը, և այս երկրներում նույնպես կան մարդիկ, որոնք Ամենակարող Աստծուն ընդունելու պատճառով առերեսվում են հալածանքի և չեն կարողանում վերադառնալ տուն։ Նրանց համար, ովքեր հալածվում են և չեն կարողանում վերադառնալ տուն, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հնարավորինս արագ կազմակերպեն այնպես, որ նրանց տեղաբաշխեն լիաժամկետ պարտավորություն կատարող եկեղեցում։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է նրանց տեղավորեն համեմատաբար անվտանգ միջավայրերում՝ ըստ տեղական պայմանների, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց պարտավորությունները։ Սա առաջնահերթ աշխատանքային հարց է, որը պետք է լավ կատարվի։ Այս անհատները, որոնք ձերբակալվել են կամ հետախուզման մեջ են, ձևավորում են պաշտպանության կարիք ունեցող աշխատակազմի հինգերորդ կատեգորիան։ Տարբեր կարևոր աշխատանքներով զբաղվող անձնակազմի ևս մեկ կատեգորիա կա, որը հատուկ է։ Այս անհատները գուցե այժմ առաջնորդողներ կամ աշխատողներ չեն, ոչ էլ ներգրավված են վտանգավոր աշխատանքի մեջ, բայց նախկինում նրանք շատ պարտավորություններ են կատարել, և նրանց աշխատանքն ընդգրկել է լայն շրջանակ։ Նրանք գիտեն բազմաթիվ հյուրընկալող ընտանիքների, ինչպես նաև կարևոր պարտավորություններ կատարող որոշ աշխատակիցների մասին։ Հետևաբար, եթե նման անհատները ձերբակալվեին, դա նաև աղետաբեր կլիներ եկեղեցու աշխատանքի համար։ Այս անհատներին պետք է կոչել «տեղեկացված մարդիկ», և նրանք նույնպես պետք է ներառվեն բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերի մեջ։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ապահովեն նրանց անվտանգությունը՝ Աստծու բոլոր ընտրյալների անվտանգությունը պաշտպանելու և եկեղեցու աշխատանքի բնականոն ընթացքը երաշխավորելու նպատակով։ Այս կատեգորիայի որոշ անհատներ, մասնավորապես, բավական անզգույշ են. նրանք չգիտեն զգույշ լինել և մեծ իմաստություն չունեն։ Նրանք միշտ հակված են գործելու խանդավառությունից դրդված՝ դրսում վարվելով անխոհեմաբար։ Երբեք ձերբակալված կամ խոշտանգված չլինելով՝ նրանք անտեղյակ են ներառված վտանգի և ինչ-որ բան սխալ ընթանալու դեպքում հնարավոր հետևանքների մասին, առավել ևս չեն հասկանում, թե որքան դաժան կլինեն այդ հետևանքները։ Քանի որ նրանք մտածում են, որ պարզապես հավատում են Աստծուն՝ ոչ մի վատ բան չանելով, նրանք ոչնչից չեն վախենում։ Արդյունքում, որոշ ժամանակ տեղական աշխատանքից հետո նրանք գուցե բավական հայտնի դառնան և հայտնվեն կառավարության հսկողության տակ։ Մի՞թե դա վտանգ չի ստեղծում։ Ձերբակալվելուց հետո, եթե նրանք չկարողանան դիմանալ խոշտանգումներով հարցաքննությանը, գուցե դառնան հուդաներ՝ մատնելով եղբայրներին և քույրերին։ Սա հսկայական կորուստներ կբերեր եկեղեցուն և կներքաշեր այլ եղբայրների ու քույրերի՝ նրանց ենթարկելով ձերբակալության և բանտարկության վտանգի, ինչը լրջորեն կազդեր եկեղեցու տարբեր աշխատանքային հարցերի վրա։ Հետևաբար, եկեղեցին նույնպես պետք է առաջնահերթություն տա նման անհատների պաշտպանությանը։ Եթե տեղում հնարավոր չէ գտնել նրանց թաքցնելու համար ապահով վայր, նրանք պետք է տեղափոխվեն մեկ այլ, համեմատաբար անվտանգ վայր՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Սա մարդկանց ևս մեկ կատեգորիա է։ Նրանց իրավիճակի հատուկ բնույթի պատճառով առաջնորդողներն ու աշխատողները պետք է կազմակերպեն նրանց տեղաբաշխումը, ուստի նրանք նույնպես ներառված են բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերի մեջ։ Ընդհանուր առմամբ, քանի՞ կատեգորիայի մարդիկ կան։ (Վեց կատեգորիա։ Առաջին կատեգորիան առաջնորդողներն ու աշխատողներն են։ Երկրորդը բաղկացած է անփոխարինելի անձնակազմից, որը զբաղվում է Աստծու տան տարբեր աշխատանքային հարցերով՝ վերակացուներ, թիմերի առաջնորդողներ և ավետարանի տնօրեններ, ինչպես նաև նրանք, ովքեր կարող են աշխատանք ստանձնել։ Երրորդ կատեգորիան եկեղեցու վտանգավոր աշխատանքով զբաղվող անձնակազմն է։ Չորրորդը հատուկ հմտություններ և շնորհներ ունեցողներն են։ Հինգերորդ կատեգորիան բաղկացած է քրեական անցյալ ունեցող, հետապնդվող և հետախուզման մեջ գտնվող մարդկանցից։ Իսկ վեցերորդ կատեգորիան տեղեկացված մարդիկ են։) Մենք հիմնականում ընդգրկել ենք տարբեր աշխատանքային հարցերում ներգրավված բոլոր կարևոր աշխատակիցներին, բայց մեկ կատեգորիա ևս պետք է ավելացնել. եթե եկեղեցում որևէ եղբայր կամ քույր իր պարտավորությունը կատարելու համար դուրս գալու, ձերբակալվելու կամ որևէ այլ անսպասելի իրավիճակի առերեսվելու պատճառով ի վիճակի չէ հոգ տանելու իր անչափահաս երեխաների մասին, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է կազմակերպեն այս երեխաների տեղաբաշխումը համապատասխան տնային տնտեսությունում այնպես, որ նրանք ապրուստի միջոց ունենան։ Սա նույնպես աշխատանքի հատուկ կետ է։ Թեև աշխատանքի այս կետը չի վերաբերում եկեղեցու աշխատանքին և ծագում է միայն հատուկ հանգամանքների զուգադիպությամբ, առաջնորդողներն ու աշխատողները պետք է պատասխանատվություն ստանձնեն այս անչափահաս երեխաների համար համապատասխան տեղաբաշխում կազմակերպելու նպատակով։ Եթե նրանք չունեն համապատասխան հարազատներ, կամ եթե նրանց հարազատներն անհավատներ են և հոժարակամ չեն ընդունելու նրանց, ապա եկեղեցին պետք է ընդունի նրանց։ Եկեղեցին պետք է ոչ միայն համապատասխան հյուրընկալող տուն գտնի նրանց համար, այլև նրանց խնամքի համար պատասխանատու եղբայրների և քույրերի նշանակի։ Նրանց համար համապատասխան տեղաբաշխում կազմակերպելուց հետո եթե նրանք հավատան Աստծուն, դա, անշուշտ, իդեալական է, և երբ նրանք հասնեն չափահասության, կկարողանան կատարել իրենց պարտավորությունը եկեղեցում։ Եթե նրանք չհավատան Աստծուն, ապա երբ հասնեն չափահասության և մտնեն հասարակություն, այլևս կապված չեն լինի եկեղեցու հետ, և մեր պարտականությունը կատարված կլինի։ Այդ կետից այնկողմ մենք կարիք չենք ունենա մտահոգվելու նրանց հարցերով։ Արդյո՞ք սա տեղին է։ (Այո՛։) Թեև այս աշխատանքը չի ներառում եկեղեցու տարբեր աշխատանքային կետերը, այնուամենայնիվ, այն պետք է ներառվի առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շրջանակում։ Այն դեպքում, եթե եկեղեցում իրենց պարտավորությունը կատարողների երեխաներ կան, որոնք տեղաբաշխման կարիք ունեն, քանի դեռ առաջնորդողներն ու աշխատողներն անտեղյակ են իրավիճակից, նրանք չեն կարող անտեսել այն։ Եթե նրանք գիտեն այդ մասին, պետք է հարցեր տան, զբաղվեն դրանով և ստանձնեն նրանց համար պատշաճ տեղաբաշխում կազմակերպելու այս պատասխանատվությունը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է երաշխավորեն, որ իրենց պարտավորությունը կատարող եղբայրներն ու քույրերը, հատկապես նրանք, ովքեր կարևոր աշխատանք են ստանձնում, զերծ լինեն անհանգստությունից, երբ խոսքը վերաբերում է այս հարցին։ Աշխատանքի այս կետը լավ կատարելը դժվար չէ, այնպես չէ՞։ (Ո՛չ, դժվար չէ։) Առնվազն վեց կատեգորիայի կարևոր աշխատակազմ կա։ Յոթերորդ կատեգորիան հավելյալ է, այն ներկայացնում է հանգամանքի յուրահատուկ տեսակ։ Առաջին վեց կատեգորիայում նկարագրած տարբեր աշխատակիցները գուցե բոլորը ներկա չլինեն յուրաքանչյուր հովվական տարածքում կամ երկրում։ Այնուամենայնիվ, անկախ երկրից՝ առաջնորդողներին և աշխատողներին, ինչպես նաև կարևոր պարտավորություններ կատարողներին պաշտպանելը աշխատանքի վճռորոշ կետ է։ Սա աշխատանքի կետ է, որին եկեղեցու բոլոր առաջնորդողներն ու աշխատողները պետք է ուշադրություն դարձնեն, և սա մի պարտականություն է, որը նրանք պետք է լավ կատարեն։

Պաշտպանելը կարևոր աշխատակազմն արտաքին աշխարհի միջամտությունից

I. Հյուրընկալող ընտանիքների անվտանգության պահանջները

Այժմ, երբ մենք պարզաբանել ենք, թե ովքեր են կարևոր աշխատակիցները, եկեք դիտարկենք այն հատուկ աշխատանքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, այն է՝ պաշտպանել բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը՝ նրանց պահպանելով արտաքին աշխարհի միջամտությունից և ապահով պահելով։ Ուստի, ի՞նչ հատուկ աշխատանք պետք է արվի՝ նրանց արտաքին աշխարհի միջամտությունից արդյունավետորեն պահպանելու համար, որպեսզի համարվի, որ առաջնորդողներն ու աշխատողները կատարել են իրենց պարտականությունները։ Երբ բանը հասնում է հատուկ աշխատանքի իրականացմանը, որոշ առաջնորդողներ և աշխատողներ զգում են իրենց դժվարին կացության մեջ, գլուխ են կոտրում, բորբոքվում և տագնապում՝ չկողմնորոշվելով ինչպես վարվել։ Այս կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը կազմակերպելու հարցում կա մի կարևոր սկզբունք. նրանց պետք է պահպանել արտաքին աշխարհի միջամտությունից՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Անկախ նրանից՝ կարևոր աշխատակազմը տեղավորվում է եղբայրների և քույրերի տներում, թե վարձակալած տներում, էականն այն է, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովվի։ Նրանց անվտանգությունն ապահովելը նշանակում է նրանց պահպանել արտաքին աշխարհի միջամտությունից։ Ուստի, ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները՝ նրանց արտաքին աշխարհի միջամտությունից պահպանելու համար։ Դա պահանջում է կազմակերպել կարևոր պարտավորություններ կատարողների տեղաբաշխումը համապատասխան վայրերում։ Եկեք դիտարկենք սա երկու տեսանկյունից. մեկը հյուրընկալող ընտանիքի ներքին միջավայրն է, իսկ մյուսը՝ արտաքին միջավայրը։ Ինչ վերաբերում է ներքին միջավայրին, նախ, հյուրընկալողը պետք է լինի ճշմարիտ հավատացյալ, պատրաստակամ հյուրընկալելու, ի վիճակի լինի ամեն բան գաղտնի պահելու, գործի զգուշությամբ և իմաստությամբ վարվի արտաքին աշխարհի հետ։ Եթե որևէ հատուկ իրավիճակ առաջանա, նրանք պետք է իմանան՝ ինչպես արձագանքեն դրան. նրանք պետք է կարողանան նախաձեռնողաբար, այլ ոչ թե պասսիվ կերպով զբաղվել դրանով և լուծել այն։ Բացի այդ, նրանք պետք է ունենան վայելուչ համբավ կամ գուցե որոշակի հեղինակություն և կապեր տեղում։ Նույնիսկ եթե նրանք ազդեցություն չունեն, առնվազն պետք է լինեն մարդիկ, ովքեր մնում են իրենց պատշաճ տեղում, ապրում են պարկեշտ կյանքով և երբեք խնդիրներ չեն ստեղծում, ոչ էլ մութ գործերով զբաղվող անհատների են գրավում իրենց տուն։ Նրանք չպետք է ունենան ընկերներ, ովքեր հավաքվում են մաջոնգ խաղալու կամ խմելու։ Բացի այդ, նրանց հարաբերություններն արտաքին աշխարհի և իրենց հարևանների հետ պետք է համեմատաբար բնականոն լինեն։ Նրանք չպետք է ներքաշված լինեն պարտքերի շուրջ որևէ վեճի մեջ և ոչ էլ անհաշտ լինեն իրենց հարևանների հետ։ Այլ կերպ ասած, նրանց տնային միջավայրը պետք է համեմատաբար հանգիստ լինի, հյուրընկալողը չպետք է ունենա բարդ հարաբերություններ, և փոքրաթիվ կողմնակի անձինք պետք է գան նրանց տուն՝ անհանգստություններ պատճառելու, և այլն. բոլոր կողմերը պետք է համապատասխան լինեն։ Ավելին, հյուրընկալողի երեխաները կամ հարազատները պետք է աջակցեն առ Աստված նրանց հավատին, կամ առնվազն չընդդիմանան նրանց՝ եղբայրներին և քույրերին հյուրընկալելուն, և, անշուշտ, չշրջեն ու անխոհեմաբար չխոսեն այս բաների մասին։ Ոմանք գուցե ասեն. «Հեշտ չէ գտնել հյուրընկալող ընտանիք, որը համապատասխանում է այս բոլոր չափանիշներին»։ Սա նշանակում է գտնել համեմատաբար հարմար վայր. բացարձակ կատարելություն չի պահանջվում։ Առնվազն, ապրելու միջավայրը պետք է լինի համապատասխան՝ խաղաղ և զերծ արտաքին միջամտությունից, ինչը բավարարում է կարևոր աշխատակազմին արտաքին աշխարհի միջամտությունից պահպանելու պահանջը։ Որոշ հյուրընկալող ընտանիքներում, թեև ընտանիքի ոչ բոլոր անդամներն են հավատացյալներ, հյուրընկալող անձը հեղինակություն ունի տանը, և նա է կայացնում որոշումները։ Նրանց անհավատ երեխաները կամ հարազատները չեն համարձակվում միջամտել առ Աստված նրանց հավատին կամ եղբայրներին ու քույրերին հյուրընկալելուն. նույնիսկ եթե նրանք ներքուստ համաձայն չեն, չեն համարձակվի տարածել այս տեղեկատությունն ընտանիքից դուրս գտնվող մարդկանց մեջ։ Եթե իսկապես ինչ-որ բան պատահի, նրանք նույնիսկ կարող են օգնել պաշտպանություն տրամադրել։ Այսկերպ այս հյուրընկալող տանը մնացող եղբայրներն ու քույրերը նույնպես կարող են անվնաս մնալ արտաքին աշխարհի միջամտությունից։ Որոշ դեպքերում հյուրընկալողը երկչոտ է՝ վախենալով, որ իր երեխաները կարող են բացահայտել առ Աստված իր հավատը, որ իր հարևանները կարող են իմանալ իր հավատքի մասին ու մատնել իրեն, ու հատկապես, որ գործերը կարող են վատ ընթանալ, և ինքը կձերբակալվի։ Եղբայրներին և քույրերին հյուրընկալել սկսելուն պես նրանք ամեն օր փշերի վրա են՝ անկարող ցերեկն ուտելու կամ գիշերը քնելու՝ ամբողջ օրն անցկացնելով անհանգիստ ու վախեցած, գողի պես։ Երբ լսում են՝ ինչ-որ բան է կատարվում, օրինակ՝ կառավարությունը ծրագրում է ստուգել տնային տնտեսությունների գրանցումները, կամ կառավարության աշխատակիցները գալիս են իրենց տուն՝ տարբեր պատրվակներով ինչ-որ բան անելու, նրանք ծայրաստիճան վախենում են և շարունակ ցանկանում, որ եղբայրներն ու քույրերն անմիջապես հեռանան, որպեսզի իրենք չներքաշվեն։ Երբ եղբայրներն ու քույրերը տեսնեն սա, նրանք պետք է անմիջապես տեղափոխվեն, քանի որ նման վայրը հարմար չէ հյուրընկալելու համար. այն կարող է օգտագործվել միայն որպես ժամանակավոր կանգառ մի քանի օրով։ Եթե հյուրընկալող ընտանիքի երեխաները, հարազատները կամ ընկերները չար մարդիկ են, ովքեր, իմանալով, որ հյուրընկալողը հավատացյալների է ընդունում, գուցե սկսեն անհանգստացնել եղբայրներին ու քույրերին կամ հանձնել նրանց ոստիկանությանը, ապա սա չափազանց վտանգավոր է։ Այսպիսի հյուրընկալող ընտանիքի հետ մնալը հարմար չէ։ Որոշ ծնողներ ստրուկների պես են պահում իրենց երեխաների առաջ. նրանք կարող են ասել. «Ամեն ինչ լավ է, իմ երեխաները լսում են ինձ», բայց իրականում նրանց երեխաների հնազանդությունը կախված է իրավիճակից։ Երբ խոսքը վերաբերի իրենց սեփական շահերին, երեխաները չեն լսի նրանց։ Նման մարդը չէր համարձակվի թույլ տալ՝ իր երեխաներն իմանան, որ ինքը եղբայրների և քույրերի է հյուրընկալում։ Եթե նրանց երեխաները կամ հարազատներն իմանային, նրանք, անշուշտ, կքշեին եղբայրներին ու քույրերին, և հյուրընկալողն ի վիճակի չէր լինի կանգնեցնելու նրանց. վերջին խոսքը նրանցը չէ իրենց իսկ տանը։ Նման մարդը հարմար չէ հյուրընկալելուն. նա կարող է ունենալ ցանկություն, բայց զուրկ լինել հյուրընկալելու համարձակությունից։ Կարո՞ղ էր արդյոք վախկոտ մարդն իսկապես համարձակվել հյուրընկալել։ Եթե դու չես կարող ապահովել եղբայրների և քույրերի անվտանգությունը, ապա դու հարմար չես այս պարտավորության համար. դու չպետք է պատրաստակամություն հայտնես և դատարկ խոստումներ տաս առաջնորդողներին և աշխատողներին, ոչ էլ պետք է ընդունես այս պարտավորությունը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները կազմակերպեն եղբայրների և քույրերի տեղաբաշխումը նման տնային տնտեսությունում՝ հյուրընկալվելու համար, մի՞թե, ըստ ձեզ, դա տեղին է։ (Ո՛չ։) Դա ծայրահեղ անտեղի է։ Մի՛ ուղարկեք եղբայրներին և քույրերին վտանգի երախը։ Հնարավոր է՝ եղբայրներն ու քույրերը միանգամայն ապահով ապրում էին մեկ այլ վայրում, և եթե դու կազմակերպես նրանց տեղաբաշխումն այս մարդու տանը, որտեղ երեխաները կամ հարազատներն անհավատներ են, և նրանք կարող են մատնել նրանց ու հանձնել ոստիկանությանը, հենց որ հայտնաբերեն, որ հավատացյալներ են մնում այնտեղ՝ այդպիսով վտանգելով նրանց կյանքը, մի՞թե փորձանք չէր գա այդ հյուրընկալողի գլխին։ Եթե հյուրընկալողը պատրաստ լինի վտանգելու իր կյանքը՝ նման իրավիճակներում եղբայրներին և քույրերին պաշտպանելու համար, և կարողանա արդյունավետորեն ապահովել նրանց անվտանգությունը, ու եթե առավելապես զգալի իմաստություն դրսևորի, ապա այս հյուրընկալող ընտանիքը դեռ կարող է հարմար ընտրություն լինել։ Սակայն, եթե նրանք չեն կարող վտանգել իրենց կյանքը՝ եղբայրներին և քույրերին պաշտպանելու համար, և երբ իրենց ընտանիքի անհավատները սպառնան մատնել եղբայրներին ու քույրերին և հանձնել նրանց ոստիկանությանը, նրանք լուծում չունենան և միայն ընկրկեն՝ կրիայի պես գլուխը պատյանի մեջ մտցնելով, չպաշտպանելով եղբայրներին ու քույրերին և պարզապես թույլ տալով անհավատներին հանձնել նրանց, ապա այս տնային տնտեսությունը հարմար չէ հյուրընկալելու համար։ Եթե եղբայրներն ու քույրերը ժամանակավորապես՝ մի քանի օր, մնան այնտեղ, իսկ հետո անմիջապես տեղափոխվեն հարմար վայր, հենց որ այն գտնվի, ապա դա պարզապես հազիվ տանելի է։ Տեղին չէր լինի երկարաժամկետ մնալ նման տանը՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Հյուրընկալողը պետք է առնվազն կարողանա պաշտպանել եղբայրների և քույրերի անվտանգությունը. սա հյուրընկալողի պահանջներից մեկն է։ Որպեսզի իրենց պարտավորությունը կատարողները խուսափեն արտաքին աշխարհի միջամտությունից, նախ, նրանց ապրելու միջավայրը պետք է համապատասխան լինի. բացի այդ, հյուրընկալողի սեփական որակները նույնպես պետք է համապատասխան լինեն բոլոր առումներով, այսինքն՝ նրանք պետք է կարողանան պահպանել կարևոր աշխատակազմին արտաքին աշխարհի միջամտությունից։ Միայն եթե նրանք ի վիճակի են հասնելու դրան, առաջնորդողներն ու աշխատողները կարող են կազմակերպել կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը նրանց տանը։ Եթե հյուրընկալողի հավատը քիչ է, նա անիրազեկ է և անողնաշար, անկարող է վերջնական խոսք ասելու իր իսկ տանը, և նրա ցանկացած անհավատ երեխա կամ հարազատ կարող է ներս մտնել և ղեկավարել նրանց, ապա սա բավականին խնդրահարույց է։ Նման վայրը բացարձակապես անհամապատասխան է հյուրընկալելու համար։ Նույնիսկ եթե տունն ընդարձակ է՝ բազմաթիվ սենյակներով, հարմարավետ միջավայրով և այլ առումներով լավ պայմաններով, այն, միևնույն է, հարմար չէ հյուրընկալելու համար։ Միայն ապրելու համապատասխան միջավայրը բավարար չէ. հյուրընկալողը նույնպես պետք է համապատասխան լինի։ Այստեղ առանցքային կետն այն է, որ հյուրընկալողը նախ պետք է կարողանա ապահովել, որ իր պարտավորությունները կատարող անձնակազմը, որին հյուրընկալում են, պահպանվի արտաքին աշխարհի միջամտությունից։ Միայն դրանից հետո պետք է դիտարկվի ապրելու միջավայրը։ Մի փոքր պակաս իդեալական միջավայրը դեռ ընդունելի է՝ լինի դա ավելի փոքր տարածք, սահմանափակ ինտերնետ, ավելի պարզ սնունդ, թե պակաս հարմարավետ հասանելիություն ջրին։ Քանի դեռ հյուրընկալողը համապատասխան է, ի վիճակի է արձագանքելու վտանգին, երբ այն ծագում է, կառավարելու տարբեր բարդ իրավիճակներ և հատկապես պատշաճ կերպով կարգավորելու ցանկացած հատուկ հանգամանք, որը կարող է ծագել՝ եղբայրների և քույրերի անվտանգությունը պաշտպանելու համար, ապա նա համապատասխանում է հյուրընկալողի չափանիշին։ Հյուրընկալող ընտանիքի ապրելու միջավայրի վերաբերյալ մեր պահանջները բարձր չեն. ամենակարևորն այն է, որ այն կարողանա ապահովել անվտանգություն։ Այս կետի մանրամասների մեջ խորանալու կարիք չկա։

II. Բնակության վայրի շրջակա միջավայրի պահանջները

Առաջին բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաշվի առնեն հյուրընկալող ընտանիքի բնակության վայրի արտաքին միջավայրի վերաբերյալ, այն է, թե արդյոք այն անվտանգ է։ Անկախ հյուրընկալող ընտանիքի պայմաններից, կամ անկախ նրանից՝ բնակարանը եղբոր կամ քրոջ տուն է, թե վարձակալած տուն՝ անհրաժեշտ է հաշվի առնել՝ արդյոք բնակության վայրի արտաքին միջավայրն անվտանգ է․ սա ամենակարևոր կետն է։ Նախևառաջ՝ դա հարմար է միայն այն դեպքում, եթե հյուրընկալող ընտանիքի հավատն առ Աստված հայտնի չէ, և Հանրային անվտանգության բյուրոյում նրանց հավատքի մասին գրառումներ չկան։ Եթե անցյալում, երբ եղբայրներն ու քույրերը հավաքվում էին այնտեղ, հարևաններն այդ մասին հայտնում էին կառավարությանը, և կառավարությունն արդեն տեղյակ է, որ այս ընտանիքը հաճախակի հավաքույթներ է ունենում անծանոթների հետ, ապա այս վայրը հարմար չէ հյուրընկալելու համար։ Տուն վարձակալելու դեպքում ևս հարմար չէ ընտրել նման ընտանիքի տունը։ Սա կողմերից մեկն է։ Բացի այդ՝ որոշ վայրերում հանրային անվտանգությունը ծայրահեղ վատ վիճակում է, և հաճախակի են կողոպուտի, սպանության ու այլ տարբեր դեպքերը։ Բնակիչները նույնպես համեմատաբար բարդ անհատներ են, և ոստիկանությունը հաճախ է գնում այնտեղ՝ ստուգելու տնային տնտեսությունների գրանցումներն ու անձը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հետաքննելու հանցագործության մեջ կասկածյալներին, ի թիվս այլ բաների։ Ասացե՛ք Ինձ, եթե մնայիք նման վայրում, մի՞թե հաճախակի չէիք ենթարկվի միջամտության։ (Այո՛։) Նման վայրերը նույնպես հարմար չեն ապրելու համար։ Ոստիկանությունը մի քանի օրը մեկ թակում է դուռը՝ ասելով, որ մոտակայքում գողություն կամ սպանություն է տեղի ունեցել, և խնդրելով համագործակցել հետաքննության հետ՝ հորդորելով մարդկանց անմիջապես հաղորդել իրենց, եթե տեսնեն ոճրագործին։ Ոստիկանությունը միշտ դռներ է թակում ամեն տեսակ պատրվակով՝ պնդելով, թե հետաքննում է գործեր, բայց իրականում ստուգում է դրսեկներին և անծանոթներին․ ավելի ճիշտ՝ նրանք փնտրում են Աստծուն հավատացող մարդկանց։ Անվտանգության զգացում կունենայի՞ր՝ նման հյուրընկալող տանը մնալով։ (Ո՛չ։) Անկասկած, ողջ օրը փշերի վրա կլինեիր։ Թեև դրսում տեղի ունեցող այս հանցավոր միջադեպերը ոչ մի կապ չունեն հյուրընկալող ընտանիքի հետ, միևնույն է, հանգիստ չէիր զգա քեզ։ Նման միջավայրում ապրելը հաճախ ստիպում է զգալ, որ անձնական անվտանգությանդ վտանգի է սպառնում։ Ո՞վ գիտի, գուցե մի օր ոստիկանությունը, տեսնելով եղբայրներին ու քույրերին, սկսի հարցաքննել այս անծանոթներին և ի վերջո ձերբակալի նրանց։ Մի՞թե չէիր ասի, որ սա սարսափելի իրավիճակ է։ (Այո՛։) Բացի այդ՝ չինացիների մեծ մասը զուրկ է անվտանգության գիտակցումից։ Հենց լսում են՝ ինչ-որ մեկը թակում է, բացում են դուռը, ինչպես նաև սովորաբար չեն կողպում իրենց դռները, ինչը հեշտությամբ հանգեցնում է միջադեպերի։ Ազատություն և ժողովրդավարություն ունեցող արևմտյան երկրներում մասնավոր կեցավայրերը համարվում են մասնավոր տարածքներ։ Եթե կողմնակի անձն առանց թույլտվության մուտք է գործում մասնավոր տարածք, դա համարվում է անօրինական, և այնտեղ ապրող մարդիկ կզանգահարեն ոստիկանություն։ Ապա ներխուժողը ենթարկվում է իրավական պատասխանատվության։ Հետևաբար, եթե անծանոթը թակում է, պարտավոր չես բացել դուռը․ կարող ես հրաժարվել։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նախապես պայմանավորվել է այցելել քեզ, եթե պատրաստ չես կամ փոխել ես միտքդ, միևնույն է, պարտավոր չես բացել դուռը․ կարող ես վերանշանակել հանդիպումը նրանց հետ։ Արևմտյան երկրներում մարդիկ ունեն այս իրավունքը, նրանք ունեն այս իրավական գիտակցությունը։ Սակայն չինացիները զուրկ են այս իրավական գիտակցությունից։ Հենց լսում են դռան թակոց, շտապում են բացել այն։ Սա վկայում է զգոնության, ինքնապաշտպանության գիտակցության պակասի և համապատասխան օրենքների անտեղյակության մասին։ Քանի որ Չինաստանը բռնապետություն է, որտեղ միակուսակցական կառավարումը վեր է դասվում օրենքից, դրա իրավական համակարգը պարզապես ձևականություն է։ Մեծ կարմիր վիշապը Չինաստանում լիակատար անուշադրության է մատնում օրենքը և կարգը՝ անխոհեմաբար չարագործություններ կատարելով, և մարդիկ ընդհանրապես իրավունքներ չունեն։ Չինացիներն ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքներին, ոչ էլ զարգացրել են կարգապահական կանոններին հետևելու և օրենքին ենթարկվելու գիտակցություն։ Մասնավորապես՝ նրանք զուրկ են ինքնապաշտպանության գիտակցությունից, և մարդկանց մեծ մասը չգիտի ինչպես օգտագործել օրենքը՝ ինքն իրեն պաշտպանելու համար։ Արդյունքում՝ անվտանգության որևէ երաշխիք չկա։ Ամփոփելով՝ ցանկացած վայրում, որտեղ հանրային անվտանգությունը խղճալի վիճակում է, բնակիչներն ունեն բարդ անցյալ և ինքնություն, հաճախակի են ստուգումները կամ տարբեր քրեական գործերի միջադեպերը, մարդկանց համար հեշտ է ենթարկվել արտաքին աշխարհի միջամտությանը։ Նման վայրը հարմար չէ մնալու համար։ Սա հանրային անվտանգության գործոն է, որը պետք է հաշվի առնել կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը կազմակերպելիս։

Պետք է ուշադիր ընտրվի նրանց բնակության միջավայրը, ովքեր կատարում են իրենց պարտավորությունը։ Լավագույնը մարդաշատ քաղաքային տարածքներից և վտանգավոր վայրերից խուսափելն է։ Ո՞ր վայրերն ենք նկատի ունենում որպես մարդաշատ քաղաքային տարածքներ։ Դրանք ներառում են այնպիսի վայրեր, ինչպիսին են երկաթուղիների, մայրուղիների, խաչմերուկների և շուկաների մոտ գտնվողները։ Հատկապես գլխավոր երկաթուղային գծերի երկայնքով, որտեղ ամեն օր անթիվ գնացքներ են անցնում, և մոտակա տների հատակները ցնցվում են ամեն մի անցնող գնացքի հետ։ Նման միջավայրում միանգամայն անհնար է խաղաղություն գտնել պարտավորությունը կատարելիս։ Բացի այդ՝ որոշ մարդիկ, որոնք տարիներ են անցկացրել՝ կատարելով իրենց պարտավորությունը տնից հեռու, ապրում են մշտական տագնապով, և նրանց սրտերը լավագույն վիճակում չեն, ինչն էլ ավելի անհարմար է դարձնում նրանց համար նման վայրերում ապրելը։ Եթե որոշակի աշխատանք պահանջում է հանգիստ միջավայր, ինչպիսին է ձայնագրման աշխատանքը կամ տեքստային աշխատանքը, ապա առնվազն չպետք է լինի աղմուկի միջամտություն, և անվտանգությունը նույնպես պետք է ապահովվի․ սա կատարյալ կլիներ։ Եթե չկա բացարձակապես անվտանգ վայր, պետք է գտնել համեմատաբար անվտանգ վայր։ Այս դեպքում թեթևակի աղմուկն ընդունելի է, և մենք չպետք է չափազանց բարձր պահանջներ դնենք․ քանի դեռ կենսամիջավայրն անվտանգ է, դա բավարար կլինի։ Բացի այդ՝ եթե տունը գտնվում է երթևեկության գլխավոր գոտում, օրինակ՝ լուսացույցների կամ խաչմերուկի մոտ, ամեն օր անթիվ հետիոտներ և տրանսպորտային միջոցներ կանցնեն։ Նման տունը բաց է բազմաթիվ անցորդների հայացքի առաջ, և անցնող մարդիկ, պատահական հայացք գցելով, կարող են հեշտությամբ տեսնել ներսում գտնվողներին։ Հատկապես, երբ գիշերը լույսերը վառ են, տան ներսի իրավիճակը հստակ տեսանելի է։ Մի՞թե կասեիր, որ նման տունը, միևնույն է, ընդունելի է մնալու համար։ Արդյո՞ք այս միջավայրը հարմար է։ (Ոչ, հարմար չէ։) Այն իսկապես հարմար չէ։ Նման վայրում մնացող մարդիկ սովորաբար ենթարկվում են միջամտության՝ հաճախ տեսնելով իրենց դիտող անծանոթների։ Երբ նրանց հայացքները հանդիպում են անծանոթի աչքերին, նրանք ցնցվում են՝ ամեն օր անհանգիստ զգալով, անընդհատ այնպիսի զգացողությամբ, որ իրենց հետևում են․ ո՞վ գիտի, գուցե ինչ-որ մեկը կանգնած է դրա հետևում՝ ուղղորդելով և վերահսկելով ամեն ինչ։ Կարծում ես՝ կարելի՞ է հանգիստ զգալ՝ ապրելով նման միջավայրում։ Բացի այդ՝ որոշ տներ խղճուկ որակ ունեն՝վատ ձայնամեկուսացումով, ուստի ներսում բարձրաձայն խոսելիս կամ օրհներգեր միացնելիս դրսում գտնվող մարդիկ կարող են լսել ամեն ինչ։ Ավելին՝ որոշ տներ գտնվում են համայնքի ամենաբարձր կետում, որի դեպքում դրանք ոչ միայն ենթակա են կայծակի հարվածների, այլև թույլ են տալիս շրջակա հարևաններին տեսնել եղբայրներին ու քույրերին, երբ նրանք դուրս են գալիս։ Նրանց համար անհարմար է նույնիսկ երբեմն բացել պատուհանը՝ օդափոխության կամ զովանալու համար․ պատուհանները պետք է մնան ամուր փակված՝ վարագույրները քաշված, որպեսզի երբեք լույս չներթափանցի, իսկ շրջելու համար դուրս գալնէլ ավելի անհարմար է։ Մշտական անհանգստություն կա, որ դրսում գտնվող մարդիկ կդիտարկեն և կնկատեն։ Թեև եղբայրներն ու քույրերը բոլորը միանգամից չեն գալիս ու գնում, ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը մտնում կամ դուրս է գալիս, դրսում գտնվող մարդիկ կարող են հստակորեն տեսնել։ Ի վերջո, նրանք ընդհանուր գաղափար կունենան, թե քանի անծանոթ է ապրում այս տանը։ Մի՞թե կասեիք, որ մարդկանց անվտանգությունը, միևնույն է, կարող է ապահովվել այստեղ մնալով։ (Ո՛չ, չի կարող։) Որոշ մարդիկ կարծում են. «Հիմնականում մենք մեր պարտավորությունը կատարում ենք ներսում, և նույնիսկ եթե դուրս ենք գալիս, անում ենք դա հերթով և ոչ բոլորս միանգամից։ Այսպիսի կիրարկումով շրջակա հարևանները ոչնչից տեղյակ չեն լինի»։ Բայց նույնիսկ եթե հերթով դուրս գաս, միևնույն է, խնդիրներ կառաջանան, եթե ինչ-որ մեկը նկատի, որ դու անծանոթ ես։ Շատ անհավատներ այնքան էլ լավ կյանքով չեն ապրում, բայց առանձնահատուկ հաճույք են ստանում ուրիշների գործերը դիտարկելուց և դրանց մեջ քիթը խոթելուց։ Ոմանք նույնիսկ կարող են հեռադիտակ օգտագործել՝ քեզ լրտեսելու համար՝ հետևելով, թե ինչ ես անում ներսում։ Եթե նրանք հայտնաբերում են, որ հավատացյալները հավաքվում են, շտապում են հայտնել կառավարությանը՝ պարգևավճար ստանալու համար։ Երբ նման մարդն աչք է դնում քեզ վրա, մի՞թե սա վտանգավոր իրավիճակ չէ։ (Այո՛։) Երբ նրանք աչք են դնում քեզ վրա, կարո՞ղ է արդյոք որևէ օգուտ լինել դրանից։ Անկասկած, քեզ ի վերջո կձերբակալեն։ Անկախ երկրից կամ տարածաշրջանից՝ ուրիշի գործերին խառնվողների պակաս չկա։ Նույնիսկ եթե նրանք ոչ մի լումա չեն վաստակում քեզ վերահսկելու համար, նրանք ավելի քան պատրաստակամորեն են անում դա․ նույնիսկ իրենց գրպանից կվճարեին և կհետաձգեին իրենց սեփական աշխատանքը՝ ժամանակ ծախսելով հսկելու վրա։ Իսկ եթե քո մասին հայտնելու համար պարգևավճար լինի, նրանք է՛լ ավելի մեծ ցանկություն կունենան դա անելու։ Հատկապես Չինաստանի նման բռնապետությունում չափազանց շատ են մարդիկ, որոնք վերահսկում են Աստծուն հավատացողներին։ Քանի որ նրանք զզվում են ճշմարտությունից և հակակրանք են տածում Աստծուն հավատացողների հանդեպ, հենց որ հայտնաբերում են, որ հավատացյալները շփվում են միմյանց հետ կամ հավաքվում են, հայտնում են այդ մասին։ Եթե հայտնելու համար պարգևավճար կա, նրանք անխոնջ բավարարվածություն են զգում դա անելիս։ Մի՞թե սա հեշտությամբ խնդիրներ չի բերում եկեղեցուն։ (Այո՛։) Եթե քեզ այսպես միջամտում են, մի՞թե դրա պատճառն այն չէ, որ առաջնորդողներն ու աշխատողները լավ չեն կազմակերպել տեղաբաշխումը։ Եթե կարևոր աշխատակազմի տեղաբաշխման վայրն ու միջավայրն անհարմար են, քանի որ առաջնորդողներն ու աշխատողները հանգամանորեն չեն կշռադատել ամեն բան, ապա սրանք են հետևանքները։ Եթե այն վայրը, որտեղ մարդն ապրում է, չափազանց մեծ ուշադրություն է գրավում, դա կարող է հեշտությամբ հանգեցնել նրան, որ գործերը վատ ընթանան։ Երբ ինչ-որ բան սխալ է ընթանում, և միայն այդ ժամանակ ես գիտակցում, որ այս վայրը հարմար չէ մնալու համար, արդեն չափազանց ուշ է լինում։ Հետևաբար, իրենց պարտավորությունը կատարողների համար հարմար բնակության վայր ընտրելը նույնպես կարևոր առաջադրանք է, և վատ ընտրությունը կարող է հեշտությամբ վտանգի հանգեցնել։

III. Ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները կազմակերպեն աշխատակազմի տեղաբաշխումը

Կարևոր աշխատակազմի բնակության միջավայրի համար, անկախ նրանից՝ դա վերաբերում է ներքին, թե արտաքին միջավայրին, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հանգամանորեն հաշվի առնեն բոլոր կողմերը։ Նրանք չպետք է պարզունակ կերպով մտածեն՝ միշտ ենթադրելով, որ եթե մենք չշփվենք արտաքին աշխարհի հետ, ոչինչ չի պատահի։ Այսօրվա հասարակությունն անհավատալիորեն բարդ է, լի ամեն տեսակ դևերով, և անկախ վայրից՝ միշտ կան ուրիշի գործերին խառնվողներ, որոնք հետևում են քեզ՝ անհնարին դարձնելով խուսափելն իրենց զննումից։ Գուցե մտածես. «Ես ոչ մի օրենք չեմ խախտել կամ որևէ վատ բան չեմ արել՝ հավատալով Աստծուն։ Ես պարզապես կատարում եմ իմ պարտավորությունը։ Ինձ հետ ոչինչ չպետք է պատահի, ճիշտ չէ՞»։ Բայց փաստերն այնքան պարզ չեն, որքան պատկերացնում ես։ Ինչո՞ւ է ՉԿԿ-ն այդքան մարդկային ուժ և ռեսուրսներ ծախսում Աստծուն դիմակայելու և Աստծու եկեղեցին ճնշելու համար։ Կարո՞ղ ես գլուխ հանել սրանից։ Երբեք չես կարողանա։ Որքանո՞վ կարող ես թափանցել դևերի ու սատանաների բնույթի մեջ։ Դու չափազանց քիչ բան ես հասկանում դևերի ու սատանաների մասին։ Այս հասարակությունն անհավատալիորեն բարդ է, և դևերն ու սատանաները թշվառականներ են, որոնք չար գործեր են կատարում։ Այն, ինչ նրանք ամենաշատն են ուզում, Աստծու ընտրյալներին ձերբակալելն ու եկեղեցու աշխատանքն անհանգստացնելն է։ Եթե միշտ սատանաներին դիտարկում ես որպես պարզապես սովորական մարդկանց, ապա իսկապես տգետ ես․ դա ցույց է տալիս, որ դու չես թափանցել այս հասարակության չարության մեջ, և հաստատ չես թափանցել դևերի ու սատանաների ատելիության մեջ։ Հետևաբար, որպեսզի առաջնորդողներն ու աշխատողները լավ կատարեն եկեղեցու գործը, նրանք պետք է ապահովեն իրենց պարտավորությունը կատարողների անվտանգությունը․ սա չափազանց կարևոր է։ Բռնապետական կառավարման տակ գտնվող երկրում, որտեղ չկա հավատքի ազատություն, իրենց պարտավորությունը կատարողների անվտանգությունն ապահովելը բավական դժվար է։ Սակայն, որքան էլ դժվար լինի, հարմար բնակության վայրերը պետք է ուշադիր ընտրվեն․ այս առումով ոչ մի բացթողում չի կարող լինել։ Աստծու տան աշխատանքային կարգավորումները ներառել են հաղորդակցություն այս հարցերի շուրջը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ապահովեն, որ եղբայրներն ու քույրերը կարողանան կատարել իրենց պարտավորությունը՝ զերծ անհանգստությունից և արտաքին աշխարհի միջամտությունից․ քանի դեռ նրանք ամբողջ սրտով նվիրվում են դրան, նրանք կարող են հասնել դրան։ Միակ մտահոգությունն այն է, երբ նրանք գործում են ձևականորեն և անպատասխանատու կերպով՝ հոգալով միայն իրենց սեփական անվտանգության մասին՝ միաժամանակ անտեսելով եղբայրների ու քույրերի անվտանգությունը։ Սա անհնար է դարձնում եկեղեցու գործը լավ կատարելը։ Եթե քո բացթողման, լրջության պակասի, անպատասխանատվության կամ միջավայրից ու խնդիրներից վախենալու պատճառով քեզ չի հաջողվում անել այս բաները, ինչը հանգեցնում է կարևոր պարտավորություններ կատարող անձնակազմի ձերբակալությանը և սպառնում եղբայրների ու քույրերի կյանքին, ինչը հետաձգում է եկեղեցու աշխատանքը և վնասում եղբայրներին ու քույրերին, ապա որպես առաջնորդող կամ աշխատող՝ դու պետք է պատասխանատվություն կրես։ Այս պատասխանատվության հարցը չի կարող պարզապես լուծվել՝ որոշակի գումար փոխհատուցելով կամ աղոթքի միջոցով խոստովանել․ դա այնքան էլ պարզ չէ։ Ուրեմն, ո՞րն է այս հարցի բնույթը։ Սա անջնջելի բիծ է, հավերժական հանցանք․ դու նկատողություն ես ստացել։ Այս «նկատողությունը» չի մատնանշում սովորական սխալ․ Աստծու աչքերում դա հանցանք է։ Եթե քո հանցանքները չափազանց շատ են․ անցյալում հանցանքներ ես գործել, այսօր դեռևս գործում ես և ապագայում ավելին կգործես, ապա մի քանի խոշոր հանցանքների համակցությամբ դու կործանման և ոչնչացման կմատնվես։ Աստված այլևս չի փրկի քեզ, և քո հավատն առ Աստված զուր կլինի։ Դու ոչ միայն փրկության հույս չես ունենա, այլև կառերեսվես պատժի։ Հետևաբար, չափազանց կարևոր է, որ առաջնորդողներն ու աշխատողներն իրենց աշխատանքը կատարեն սկզբունքների համաձա՛յն։ Մտապահե՞լ եք սա։ (Այո՛։) Առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն իրենց պարտականությունները, և որքան էլ անբարենպաստ կամ վտանգավոր լինի միջավայրը, նրանք պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ տեղական պայմանների համաձայն, որպեսզի պաշտպանեն կարևոր աշխատակազմի անվտանգությունը և պատշաճ կերպով կազմակերպեն նրանց տեղաբաշխումը։ Նպատակն է ապահովել եկեղեցու աշխատանքի բնականոն ընթացքը։

Որպեսզի առաջնորդողներն ու աշխատողներն ապահովեն, որ կարևոր աշխատակազմի համար կազմակերպված տեղաբաշխման վայրերը զերծ լինեն արտաքին աշխարհի միջամտությունից, բացի բնակության վայրի և դրա միջավայրի պահանջներից ու սկզբունքներից՝ կան նաև պահանջներ և սկզբունքներ հյուրընկալող ընտանիքի իրավիճակի տարբեր կողմերի վերաբերյալ։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները գտնում են հնարավոր հյուրընկալող ընտանիք, նրանք նախ պետք է հարցուփորձ անեն՝ ինչպիսին են ընտանեկան միջավայրն ու պայմանները, անդամների իրավիճակը, արդյոք նրանք ունեն վեճեր ուրիշների հետ, որևէ թշնամի, խճճված գործեր կառավարության հետ, հաճախ են ներգրավված դատական գործընթացներում, արդյոք ունեն բարդ սոցիալական հարաբերություններ և այլն։ Այս բոլոր հիմնական իրավիճակները պետք է հանգամանորեն հարցուփորձ արվեն և ուսումնասիրվեն։ Եթե տանտերը կամ նրա երեխաները և ընտանիքի այլ անդամներ ունեն բարդ սոցիալական հարաբերություններ, ու ընտանիքը մշտապես անհանգիստ է․ հաճախակի են կասկածելի անձանց այցելությունները, որոնք գալիս են խնդիրներ ստեղծելու կամ պարտքեր հավաքելու, կամ ստանում են սպառնալից նամակներ ավազակներից կամ կողոպտիչներից, ինչպես նաև՝ ծանուցագրեր կառավարությունից կամ դատարանից, ապա այս բոլորը խիստ խնդրահարույց հարցեր են։ Եթե հավաքվեիր կամ կատարեիր քո պարտավորությունն այս տանը, մի՞թե սրանք անհանգստություններ չէին լինի։ Հետևաբար, երբ գտնում ես այս հյուրընկալող ընտանիքին, նախ պետք է հարցեր տաս և իմանաս նրանց հիմնական իրավիճակի մասին։ Լավագույնն այն է, որ այս խնդիրները չլինեն, բայց եթե դրանք առկա են, և դու այս պահինչես կարողանում գտնել ավելի հարմար վայր, ապա հաշվի առ՝ արդյոք տանտերը կարող է արդյունավետորեն լուծել այս խնդիրները։ Եթե տանտերը չի կարող արդյունավետորեն լուծել դրանք և ազատվել այս քաոսային հարցերից, ապա այս տնային տնտեսությունը հարմար չէ եղբայրներին ու քույրերին հյուրընկալելու համար, քանի որ այստեղ ապրելը կնշանակեր, որ նրանք ցանկացած պահի կարող են ենթարկվել արտաքին աշխարհի և մարդկանց, իրադարձությունների ու բաների միջամտությանը։ Այս միջավայրերն ուղղակիորեն չեն թիրախավորում Աստծուն հավատացող մարդկանց։ Սակայն հավատացյալները հատկապես զգայուն խումբ են երկրում, որտեղ կրոնը հալածվում է, և, ավելին, կառավարության՝ քարոզչություն տարածելու, ուղեղները լվանալու, անհիմն լուրեր հորինելու և զրպարտելու սպառիչ ջանքերից հետո անհավատները ոչ միայն չեն կարողանում հասկանալ Աստծուն հավատացող մարդկանց, այլև նույնիսկ սկսում են հավատալ ՉԿԿ-ի հռետորաբանությանը՝ դրսևորելով առանձնահատուկ ատելություն և թշնամանք հավատացյալների հանդեպ։ Հետևաբար, եթե նրանք պարզում են, որ որոշակի տնային տնտեսություն հյուրընկալում է հավատացյալների, դա շատ վտանգավոր է դառնում ինչպես հյուրընկալող ընտանիքի, այնպես էլ եղբայրների ու քույրերի համար։ Երբ եղբայրներն ու քույրերն ապրում են նման միջավայրում, նրանք ոչ միայն հաճախակի ենթարկվում են միջամտության, այլև նրանց անվտանգությունը չի կարող երաշխավորվել։ Ուրեմն, ինչո՞ւ շարունակել թույլ տալ, որ նրանք ապրեն այնտեղ։ Դա ակնհայտորեն վտանգավոր վայր է, անհարմար բնակության համար. նրանց պետք է արագորեն տեղափոխել։ Առաջնորդողներն ու աշխատողները չպետք է պարզապես կազմակերպեն եղբայրների ու քույրերի տեղաբաշխումը և ապա լվանան իրենց ձեռքերն այդ գործից՝ մտածելով. «Քանի դեռ ուտելու և քնելու տեղ ունեն՝ պաշտպանված տարերքներից, ամեն ինչ լավ է։ Քանի դեռ կարող են կատարել իրենց պարտավորությունը, որևէ խնդիր չկա։ Միևնույն է, որտեղի՞ց էինք գտնելու այդքան շատ հարմար վայրեր»։ Սա խիստ անպատասխանատո՛ւ է։ Եթե այդ պահին հարմար վայր չկա, նրանք կարող են ժամանակավորապես մնալ այնտեղ, բայց դու պետք է անմիջապես հարմար վայր փնտրես՝ նրանց հնարավորինս շուտ տեղափոխելու համար. մի՛ վերաբերվիր դրան որպես երկարաժամկետ բնակության վայրի։

Որոշ առաջնորդողներ և աշխատողներ իրական աշխատանք չեն կատարում։ Նրանք կազմակերպում են կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը որոշակի վայրում, հարցնում են՝ ինչպիսին են սննդի և հանգստի պայմանները, ինչպես նաև, թե արդյոք որևէ անհավատ հետևել է նրանց։ Լսելով, որ մի քանի օրվա ընթացքում ոչ մի արտասովոր բան չի նկատվել՝ նրանք հանգիստ են թողնում այդ հարցը՝ կես տարի կամ ավելի չստուգելով նրանց վիճակը։ Նրանց թվում է՝ լավ են կազմակերպել տեղաբաշխումը և կատարել են իրենց պարտականությունը՝ համարելով, որ ամեն ինչ արված է և լավ է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք միջավայրը հետագայում կենթարկվի միջամտության, կամ արդյոք կան անվտանգության հնարավոր ռիսկեր, նրանք այլևս ուշադրություն չեն դարձնում դրան։ Արդյո՞ք սա տեղին է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ սա տեղին չէ։ (Տեղաբաշխումը կազմակերպելուց հետո առաջնորդողներն ու աշխատողները պետք է հետևեն դրան։ Եթե չանեն դա, և եղբայրներն ու քույրերը հայտնվեն վտանգավոր իրավիճակում և ի վիճակի չլինեն տեղափոխվելու, նրանք գուցե ի վերջո ձերբակալվեն։) Բայց որոշ առաջնորդողներ և աշխատողներ մտածում են. «Դուք բոլորդ չափահաս եք. արդյո՞ք ես իսկապես պետք է հետևեմ դրան։ Մի՞թե չես կարող տեսնել, թե արդյոք վտանգ կա։ Եթե չես կարող, ապա ուղեղդ հավանաբար չի աշխատում։ Եթե վտանգ ես նկատում, պարզապես ինքնուրույն տեղափոխվիր. մի՞թե ես իսկապես պետք է ասեմ քեզ»։ Նրանք այսպես են տրամաբանում։ Կարծո՞ւմ եք՝ այս տրամաբանությունն իմաստ ունի։ (Չունի։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև կարևոր պարտականություններ կատարողների անվտանգությունն ապահովելն ի բնե առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է. դա նրանց դերի մեջ ներառված աշխատանք է, որը պետք է իրականացնեն։) Նրանք սա չեն դիտարկում որպես այն աշխատանքի մի մաս, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն. նրանք կարծում են, որ սա պարզապես եղբայրներին ու քույրերին օգնել է, ինչպես Լեյ Ֆենի՝ բարի գործեր անելու օրինակին հետևելը։ Նրանք նաև չեն դիտարկում սա որպես եկեղեցու աշխատանքը պահպանելու համար արվող բան՝ փոխարենը համարելով սա պարզապես անձնակազմի տեղաբաշխման կազմակերպում, որը կապ չունի եկեղեցու աշխատանքի հետ։ Մի՞թե չէիր ասի, որ սա հիմարություն է։ Ի՞նչ տեսակ մարդն այսպես կմտածեր։ (Պատասխանատվության զգացում չունեցող մարդը։) Այդ ծույլ, անհավատարիմ, անպատասխանատու կեղծ առաջնորդողներն են այսպես մտածում։ Նրանք չեն պահպանում Աստծու տան աշխատանքը. եղբայրների ու քույրերի համար բնակվելու տեղ կազմակերպելուց հետո նրանք մտածում են. «Ես ձեր տեղաբաշխումը կազմակերպեցի այնպիսի լավ վայրում. ինչպիսի՜ մեծ շնորհ եմ արել ձեզ»։ Նրանք սա չեն դիտարկում որպես եկեղեցու աշխատանքի պահպանում։ Որպես առաջնորդողներ և աշխատողներ, եթե պատշաճ կերպով չեք կազմակերպում կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը և արդյունավետորեն չեք երաշխավորում նրանց անվտանգությունը, ապա եթե նրանք բախվեն վտանգի և չկարողանան բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունը, մի՞թե եկեղեցու աշխատանքը չի հետաձգվի։ Նախ պետք է պատշաճ կերպով կազմակերպես նրանց տեղաբաշխումը, որպեսզի նրանց անվտանգությունն ապահովվի, և միայն դրանից հետո նրանք կարող են շարունակել բնականոն աշխատանքը։ Բայց այդ կեղծ առաջնորդողներն այդպես չեն մտածում. նրանք թողնում են այս մարդկանց մի վայրում, ապա անտեսում են նրանց և երկար ժամանակ չեն ստուգում նրանց վիճակը։ Երբ վտանգավոր իրավիճակ է առաջանում, և նրանք չեն կարողանում կապ հաստատել իրենց առաջնորդողի հետ, այլ ելք չի մնում, քան ինքնուրույն տեղափոխվելը։ Մինչև նրանց առաջնորդողն իմանում է և ի վերջո գնում է ստուգելու, մարդիկ վաղուց հեռացած են լինում, ու առաջնորդողը գաղափար չի ունենում, թե ուր են նրանք գնացել։ Ինչպիսի՞ մարդ է սա։ Ի՞նչ տեսակ առաջնորդող կամ աշխատող է սա։ Կեղծ առաջնորդող։ Սա հատկապես վերաբերում է այն եղբայրներին ու քույրերին, որոնք եկել են այլ տարածքներից և ծանոթ չեն տեղական միջավայրին․ առաջնորդողներն ու աշխատողներն առավել ևս պետք է կանոնավոր կերպով այցելեն և հետևեն նրանց։ Առաջնորդողներն ու աշխատողները չպետք է ենթադրեն, որ պարզապես մեկ անգամ նրանց տեղաբաշխումը կազմակերպելը մշտապես լուծում է ամեն ինչ. իրականում այս աշխատանքը հեռու է ավարտված լինելուց։ Անհրաժեշտ է հաճախակի այցելել և հետևել նրանց։ Եթե առաջնորդողներին և աշխատողներին հարմար չէ երևալ այդ վայրում, նրանք պետք է ստուգումները հանձնարարեն ուրիշներին։ Նրանք առնվազն պետք է հետևեն այս աշխատանքին՝ գնահատելով այս կարևոր աշխատակազմի բնակության միջավայրը, ստուգելով՝ արդյոք կա որևէ վտանգ կամ արտասովոր բան, կամ արդյոք պատահել են որևէ հատուկ հանգամանքներ, և արդյոք տեղափոխման կարիք կա։ Այս ամենի մասին պետք է տեղեկանալ և հետևել դրանց։ Եթե կարճաժամկետ հեռանկարում այս վայրը թվում է ամենահարմարը, դա լավ է, բայց որոշ ժամանակ անց պետք է վերադառնան՝ ստուգելու նրանց միջավայրն ու անվտանգությունը, և արդյոք ունեն բավարար սնունդ ու պարագաներ. այս բոլոր մանրամասների վերաբերյալ պետք է հարցուփորձ արվի։ Հնարավոր է, որ առաջնորդողներն ու աշխատողները չհասկանան կարևոր աշխատակազմի աշխատանքը, որի դեպքում նրանք չպետք է միջամտեն այդ կողմին, բայց նրանց տեղաբաշխումը պատշաճ կերպով կազմակերպելն առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է. դա չանելը սեփական պատասխանատվությունից հրաժարում է և ցույց է տալիս, որ նրանք կեղծ առաջնորդողներ են, որոնք իրական աշխատանք չեն կատարում։ Հատկապես այլ տարածքներից եկող եղբայրներն ու քույրերն է՛լ ավելի շատ են պահանջում հավելյալ, սերտ ուշադրություն, և չպետք է անփութորեն վերաբերվեն նրանց։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակ առ ժամանակ ստուգեն նրանց վիճակը՝ տեսնելու, թե արդյոք ունեն որևէ դժվարություն, որը լուծման կարիք ունի, և արդյոք այս ընթացքում եղել են որևէ խնդիրներ կամ հատուկ հանգամանքներ այն միջավայրում, որտեղ նրանք կատարում են իրենց պարտավորությունը, օրինակ՝ արդյոք եղել է որևէ արտասովոր ակտիվություն, որում ներգրավված են եղել տեղական կառավարությունը, թաղային կոմիտեն կամ ոստիկանական բաժանմունքը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հարցուփորձ անեն այս բաների մասին, որպեսզի լավ տեղեկացված լինեն։ Ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաղորդակցվեն հյուրընկալի հետ՝ իրենց պարտավորությունը կատարողներին պատշաճ կերպով հյուրընկալելու և պաշտպանելու սկզբունքների ու կիրարկման ուղիների վերաբերյալ, որպեսզի հյուրընկալը լիովին հասկանա այս սկզբունքներն ու կիրարկման ուղիները։ Սրանով հարցը դեռ չի ավարտվում։ Առաջնորդողներն ու աշխատողները նաև պետք է ժամանակ առ ժամանակ այցելեն և հարցուփորձ անեն հյուրընկալող ընտանիքի իրավիճակի մասին։ Նրանց հայտնաբերած ցանկացած խնդիր պետք է անհապաղ լուծվի՝ ապահովելու, որ ոչ մի խնդիր չառաջանա։ Միայն այդ դեպքում է աշխատանքն իսկապես լավ արված։ Եթե տանտերը դժվարությունների է բախվում հյուրընկալման հարցում, ինչպիսին են սահմանափակ ֆինանսները կամ իմաստության պակասը, ինչը նրանց անկարող է դարձնում արձագանքել առաջացած իրավիճակներին կամ լուծել դրանք, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է օգնեն լուծել այս խնդիրները։ Սահմանափակ ֆինանսների հարցը հեշտ է լուծել․ Աստծու տունը կարող է տրամադրել հյուրընկալման միջոցները, մինչդեռ հյուրընկալող ընտանիքի ներդրումը միայն մարդկային ուժն է։ Եթե հյուրընկալին իմաստություն է պակասում, սա լուրջ խնդիր է։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակորեն բացատրեն անհրաժեշտ իմաստությունը և այս ոլորտի վերաբերյալ մի քանի կիրարկման սկզբունքներ։ Եթե հյուրընկալը շարունակում է թերանալ, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է մոտակայքում գտնեն իմաստուն եղբոր կամ քրոջ՝ հյուրընկալի հետ համագործակցելու համար, որպեսզի այս աշխատանքը լավ իրականացվի։ Եթե խնդիրը հենց հյուրընկալի մեջ է, օրինակ՝ երկչոտ լինելը կամ ձերբակալությունից վախենալը, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաղորդակցվեն ճշմարտությամբ՝ աջակցություն և օգնություն առաջարկելու համար՝ հաղորդակցվելով Աստծու մտադրությունների, ինչպես նաև այս պարտավորությունը կատարելու արժեքի և նշանակության մասին։ Եթե խնդիրը կապված է օբյեկտիվ միջավայրի հետ, չպետք է հետաձգել այն կամ պարզապես հաշտվել դրա հետ, և հաստատապես չպետք է անփութորեն վերաբերվել դրան․ խնդիրը պետք է անմիջապես լուծվի։ Օրինակ՝ եթե մարդիկ արդեն նկատել են այս վայրը, կասկածելի անծանոթներ հաճախակի անցուդարձ են անում այդ տարածքում, և հնարավոր է, որ ինչ-որ մեկը վերահսկում է վայրը, ապա սա թաքնված վտանգ է։ Ուստի, անմիջապես տեղափոխե՛ք եղբայրներին ու քույրերին․ եթե սպասեք, մինչև ինչ-որ բան սխալ ընթանա, չափազանց ուշ կլինի։ Եթե իրավիճակը ժամանակավոր է, և դա պարզապես բնականոն, սովորական ընթացակարգ է, ապա դա դեռ մի կերպ կարելի է գլուխ բերել․ թող եղբայրներն ու քույրերը ժամանակավորապես հեռանան՝ մեկ-երկու օր դրանից խուսափելու համար, և կարող են ավելի ուշ վերադառնալ։ Եթե մարդիկ արդեն նկատել են, ապա այնտեղ մնալն այլևս տարբերակ չէ, և անհրաժեշտ է մշտական տեղափոխում։ Սրանք այն խնդիրների մանրամասներից մի քանիսն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կարգավորեն և լուծեն այս աշխատանքում։ Այս աշխատանքը բնավ միայն մի քանի հոգու սննդով և կացարանով ապահովված վայրում տեղավորելը և դա կատարված համարելը չէ։ Այստեղ շատ մանրուքներ են ներառված։ Հատկապես Չինաստանի նման երկրում, որտեղ միջավայրն առանձնապես թշնամական է, և կրոնական հալածանքը խիստ է, առաջնորդողներն ու աշխատողներն է՛լ ավելի շատ պետք է բացառիկ ուշադիր լինեն և ուշիուշով հետևեն կարևոր աշխատակազմի բնակության միջավայրին ու անվտանգության խնդիրներին։ Նրանք չեն կարող անփույթ լինել։ Հատուկ աշխատանքի բոլոր կողմերը պետք է լավ արվեն՝ ապահովելու, որ այս կարևոր աշխատակազմի անվտանգությունը երաշխավորված լինի, և նրանք կարողանան հանգիստ սրտով կատարել իրենց պարտավորությունը։ Այս կերպ աշխատանքը լավ է արվում։ Սա այն աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն հյուրընկալող ընտանիքների վերաբերյալ, և այստեղ բավական շատ մանրամասներ են ներառված։

Որոշ առաջնորդողներ և աշխատողներ որոշակի կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը հարմար հյուրընկալող տներում կազմակերպելուց հետո լիովին անտեսում են նրանց և հետևողականորեն չեն ստուգում հյուրընկալող ընտանիքների իրավիճակը։ Նրանք ասում են․ «Ես ամեն օր զբաղված եմ եկեղեցու աշխատանքով, ինչպե՞ս կարող եմ ժամանակ ունենալ այս մարդկանց այցելելու համար։ Բացի այդ՝ կա շատ այլ աշխատանք, իսկ դա նաև բավական վտանգավոր է։ Մեր աշխատանքն անելը հեշտ չէ՛»։ Նրանք շարունակաբար շեշտում են օբյեկտիվ պատճառներ, սակայն չեն ցանկանում կատարել իրենց սեփական պարտականությունները։ Ի՞նչ եք կարծում, նրանց այս պնդումը հիմնավորվա՞ծ է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Իրականում, այս աշխատանքն անելը չափազանց շատ ժամանակ և եռանդ չի պահանջում առաջնորդողներից և աշխատողներից։ Նրանք կարող էին այցելել նրանց հպանցիկորեն՝ դրսում գտնվելիս։ Իսկ եթե ժամանակ չունեն, կարող են նաև կազմակերպել, որ մոտակա եղբայրներն ու քույրերը գնան այցի։) Եթե առաջնորդողներն ու աշխատողները ցանկանում են լավ անել այս աշխատանքը, նույնիսկ եթե իրենց հիմնական աշխատանքը նրանց մի փոքր զբաղված է պահում, նրանք, միևնույն է, ժամանակ կգտնեն այս աշխատանքի վրա կենտրոնանալու համար։ Եթե նրանք ժամանակ չունեն անձամբ գնալու, կարող են կազմակերպել՝ ուրիշները գնան։ Անկախ նրանից՝ կազմակերպում են ուրիշների գնալը, թե անձամբ են գնում, ի վերջո, այս աշխատանքը մտնում է առաջնորդողների և աշխատողների պատասխանատվության շրջանակի մեջ։ Այս աշխատանքը լավ անելն առաջնորդողների և աշխատողների համար կարևոր պատասխանատվություն է, և այն չի կարելի անտեսել։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չափազանց զբաղված են և անձամբ ժամանակ չունեն, բայց նաև չեն կազմակերպում, որ ուրիշները գնան, ապա ոչ ոք չի զբաղվի այս հարցով։ Եթե ինչ-որ բան սխալ ընթանա, սա կլինի առաջնորդողների և մշակների՝ սեփական պատասխանատվությունից հրաժարում։ Որպեսզի կանխեն կարևոր պարտավորություններ կատարողների՝ արտաքին աշխարհի միջամտությունից տուժելը, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաշվի առնեն խնդիրների բոլոր կողմերը՝ առավելագույնս երաշխավորելով, որ նրանք կարողանան խաղաղությամբ կատարել իրենց պարտավորությունները և կանոնավոր կերպով իրականացնել առկա աշխատանքը։ Եթե կարևոր աշխատակազմը լավ պաշտպանված է, դա համարժեք է հենց կարևոր աշխատանքը պաշտպանելուն։ Երբ կարևոր աշխատակազմը կարող է բնականոն կերպով աշխատել, կարևոր աշխատանքը նույնպես կարող է կանոնավոր կերպով առաջ ընթանալ։ Հետևաբար, առաջնորդողների և աշխատողների՝ կարևոր աշխատակազմին պաշտպանելու նպատակն իրականում աշխատանքի յուրաքանչյուր կարևոր կետ պահպանելն է։ Եթե որոշ առաջնորդողներ և աշխատողներ ասում են․ «Դու կատարում ես կարևոր պարտավորություն, և ինձ խնդրում են պաշտպանել քեզ, բայց ես առաջնորդողի դիրքում եմ, և ինքս նույնպես ապահով չեմ։ Ես նույնիսկ չեմ կարող երաշխավորել սեփական անվտանգությունս, ուստի ինչպե՞ս կարող եմ պաշտպանել ձեզ»։ Արդյո՞ք այս պնդումը ճիշտ է։ (Այն ճիշտ չէ։) Ինչպիսի՞ ըմբռնում ունեն նման առաջնորդողներն ու աշխատողները։ (Նրանց ըմբռնումը խղճուկ է։ Նման մարդիկ եսասեր են և հակված են աղավաղումների։) Նրանք անհատներ են, որոնք հակված են աղավաղումների։ Արդյո՞ք աղավաղումների հակված անհատները զուրկ են ռացիոնալությունից։ (Այո՛։) Եթե այս եղբայրներն ու քույրերը չկատարեին իրենց պարտավորություններն Աստծու տանը, այլ փոխարենն աշխատեին և ապրեին աշխարհիկ կյանքով, արդյո՞ք նրանք դեռ պաշտպանվելու կարիք կունենային։ Հենց այն պատճառով, որ նրանք կատարում են եկեղեցական աշխատանք և կարևոր պարտավորություններ Աստծու տանը, և քանի որ, եթե նրանք ձերբակալվեն, կարող են դատապարտվել բանտարկության կամ ծեծի ենթարկվել մինչև վնասվածքի կամ հաշմանդամության աստիճանի՝ լրջորեն ազդելով եկեղեցու աշխատանքի վրա, կարևոր աշխատակազմին պետք է լավ պաշտպանել։ Միայն այս կերպ եկեղեցու աշխատանքը կարող է կանոնավոր կերպով առաջ ընթանալ։ Եթե նրանք ժողովրդավարական երկրներում են, որտեղ կա կրոնական հավատքի ազատություն, և Աստծուն հավատացողները չեն հալածվում, ապա այս աշխատանքը պարզ է դառնում առաջնորդողների և աշխատողների համար։ Նրանք հիմնականում պարզապես պետք է գտնեն հարմար տուն և, տեղական օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան, պատշաճ կերպով կազմակերպեն իրենց պարտավորությունը կատարողների տեղաբաշխումը։ Առավելագույնը՝ պարզապես պետք է հարցնեն, թե ինչպես են ընթանում գործերը նրանց առօրյա կյանքում վերջին շրջանում, և արդյոք բնակության միջավայրը խախտում է կառավարության որևէ կանոնակարգ։ Եթե կա խախտում, անհրաժեշտ է պարզաբանել՝ որն է խնդիրը, ինչպես նաև՝ ինչպես այն պետք է շտկվի և լուծվի։ Եթե չկան խախտումներ, բայց կառավարությունը խնդիրներ է ստեղծում, կամ չար մարդիկ կամ անհայտ անձեր անհանգստություն են պատճառում, ապա անհրաժեշտ է խորհրդակցել փաստաբանի հետ՝ այս հարցերը պատշաճ կերպով կարգավորելու համար։ Որոշ ազատ, ժողովրդավարական երկրներում առավելագույնը միայն այս տեսակ աշխատանք է անհրաժեշտ։ Սակայն բռնապետություններում, որտեղ չկա կրոնական հավատքի ազատություն, հյուրընկալող ընտանիքների միջավայրի և պայմանների նկատմամբ պահանջները պետք է ավելի խիստ լինեն, և ավելի շատ աշխատանք, ինչպես նաև ավելի մանրամասն աշխատանք պետք է արվի անվտանգության վերաբերյալ։ Իհարկե, նման աշխատանքում ներառված դժվարությունը նույնպես ավելի մեծ է։ Կարևոր աշխատակազմին արտաքին աշխարհի միջամտությունից պաշտպանելու աշխատանքի դեպքում, եթե միջավայրի յուրաքանչյուր կողմ հանգամանորեն հաշվի առնվի, միջավայրից ծագող միջամտությունները համեմատաբար կնվազեն։ Եթե լիովին հաշվի առնվեն և՛ արտաքին, և՛ ներքին միջավայրը, ապա կարելի է գտնել իրատեսական և իրագործելի ուղի։ Այս կերպ միջավայրը կարող է որոշ չափով բարելավվել, և միջամտությունները կարող են նվազել։ Այս մոտեցումը համեմատաբար տեղին է։

Կարևոր աշխատակազմն ապահով պահելը

I. Ինչպես ապահովել Աստծու ընտրյալ մարդկանց անվտանգությունն այն երկրներում, որտեղ հավատքը հալածվում է

Առաջնորդողների և աշխատողների տասնհինգերորդ պարտականությունը, նախևառաջ, կարևոր աշխատակազմին պաշտպանելն է՝ պահպանելով նրանց արտաքին աշխարհի միջամտությունից. բացի այդ՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է նաև ապահով պահեն այս մարդկանց։ Նրանց ապահով պահելու պահանջներն է՛լ ավելի խիստ են։ Եկեք նախ տեսնենք, թե որ կողմերն են ներառում անվտանգությունը. անվտանգության հետ կապված ի՞նչ խնդիրներ կարող եք մտաբերել։ Կարևոր պարտավորություններ կատարողների անվտանգությունն ապահովելու համար, նախևառաջ, էական է երաշխավորել, որ արտաքին աշխարհի միջամտությունը չի ազդում նրանց վրա. սա այն նվազագույնն է, որին պետք է հասնել, և միայն այս հիմքի վրա կարող է ի վերջո ապահովվել նրանց անվտանգությունը։ Անվտանգությունը, որի մասին այստեղ խոսում ենք, պարզապես նշանակում է ի վիճակի լինել երաշխավորելու, որ իրենց պարտավորությունը կատարողներին չեն անհանգստացնում կամ ձերբակալում, և նրանք կարող են բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները։ Ամեն ինչ այսքան պարզ է։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարող երաշխավորել, որ իրենց պարտավորությունները կատարողները պաշտպանված կլինեն միջամտությունից և ձերբակալությունից, ապա նրանց անվտանգությունն ապահովելու ոչ մի տարբերակ չկա։ Մտածե՛ք այս մասին. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն առաջնորդողներն ու աշխատողները՝ կարևոր աշխատակազմի անվտանգությունն ապահովելու համար։ Առաջին՝ նրանք պետք է կազմակերպեն կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը հարմար վայրում։ Ի՞նչ է նշանակում հարմար վայր։ Այն պետք է բավարարի առնվազն երկու պայմանի։ Առաջին՝ այս բնակավայրը պետք է զերծ լինի միջավայրի որևէ միջամտությունից։ Երկրորդ՝ այն չպետք է գրավի ուշադրություն. միայն մի քանի տեղացի եղբայրներ և քույրեր գիտեն, որ այս ընտանիքը հավատում է Աստծուն և հյուրընկալում է ուրիշներին, մինչդեռ ուրիշ ոչ ոք տեղյակ չէ։ Միայն նման վայրն է հարմար՝ կարևոր պարտավորություններ կատարողներին հյուրընկալելու համար։ Այն բանից հետո, երբ այս կարևոր աշխատակազմը տեղափոխվում է, չպետք է ուրիշներին անփութորեն հաղորդվեն այնպիսի անձնական տեղեկությունները, ինչպիսին են յուրաքանչյուր անձի անունը և ծննդավայրը, ինչպես նաև հատուկ հանգամանքները, օրինակ՝ եկեղեցական աշխատանքի տեսակը, որով նրանք զբաղվում են և արդյոք նախկինում ձերբակալվել են կամ հետախուզվում են կառավարության կողմից։ Որքան քիչ մարդ իմանա, այնքան ավելի լավ։ Քանի որ մարդկանց հասակը չափազանց փոքր է, և անորոշ է՝ արդյոք նրանք կկարողանային հաստատուն կանգնել, եթե ձերբակալվեին և բանտարկվեին, նրանք պետք է ինքնագիտակցություն ունենան և զերծ մնան եղբայրների ու քույրերի անձնական տեղեկությունների մասին անփութորեն հարցուփորձ անելուց՝ իրենց գլխին հետագայում փորձանքներ չբերելու համար։ Այս առումով սկզբունքներն ու իմաստությունը պետք է հաճախակի հաղորդակցվեն, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա դրանք։ Սա ոչ միայն օգտակար է Աստծու տան գործին, այլև օգտակար է յուրաքանչյուր անհատի։ Հետևաբար, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հրահանգեն հյուրընկալող ընտանիքների եղբայրներին և քույրերին լեզուները քաշած պահել և կարևոր պարտավորություններ կատարողների անձնական տեղեկությունները չհայտնվել այլ եղբայրների ու քույրերի կամ իրենց ընտանիքի անհավատ անդամներին։ Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել այս աշխատանքը։ (Այո՛։) Հյուրընկալող ընտանիքների որոշ եղբայրներ և քույրեր ունակ չեն լեզուները քաշած պահելու։ Օրինակ՝ ոմանք հյուրընկալեցին մի քանի առաջնորդողների և աշխատողների ու ծանոթացան այս մարդկանց անձնական իրավիճակներին, ընտանեկան ծագմանը և այն պարտավորություններին, որ նրանք կատարում էին։ Ապա նրանք ասացին իրենց երեխաներին. «Տե՛ս, նա քո տարիքին է։ Նա տասը տարի հավատացել է Աստծուն և նույնիսկ թողել է իր աշխատանքը՝ իր պարտավորությունը կատարելու համար։ Նախկինում աշխատում էր այսինչ քաղաքի կառավարական բաժանմունքում՝ տարեկան տասնյակ հազարավոր յուան եկամտով»։ Տեսնո՞ւմ ես, թվում է՝ պարզապես դատարկաբանում էին, բայց նրանք հայտնեցին կարևոր պարտավորություններ կատարող այս մարդկանց իրավիճակն իրենց ընտանիքի անհավատ անդամներին։ Կան նույնիսկ ոմանք, ովքեր, հյուրընկալելով նախկինում ձերբակալված և բանտարկված եղբայրների ու քույրերի, ասում են իրենց ընտանիքի անդամներին. «Տե՛ս, նրանք տարիներ շարունակ բանտում էին և երբեք Հուդա չդարձան։ Ազատ արձակվելուց հետո նրանք շարունակում են կատարել իրենց պարտավորությունը։ Հիմա կառավարությունն ուզում է նորից ձերբակալել նրանց, ուստի նրանք չեն կարող տուն գնալ՝ վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ, սակայն նրանք բացասական չեն։ Տեսնո՞ւմ ես՝ որքան մեծ է նրանց հավատը։ Ինչո՞ւ դու չես կարող պատշաճ կերպով հավատալ»։ Այսկերպ՝ իրենց երեխաներին հրահանգելու միջոցով, նրանք անփութորեն հայտնում են եղբայրների և քույրերի մասին կարևոր տեղեկություններ։ Կարո՞ղ է արդյոք սա հանգեցնել ապագա փորձանքների։ (Այո՛։) Արդյո՞ք սա խնդիր է։ (Այո՛։) Եթե սրա պատճառով ոչինչ չի պատահում, լավ է. բայց հենց որ մեծ կարմիր վիշապը ձերբակալություններ է իրականացնում, նրանց ընտանիքի անհավատ անդամներն առաջինն են դուրս գալիս և հաղորդում տալիս եղբայրների ու քույրերի մասին. «Սպա՛։ Այսինչն առաջնորդող է. նա՛ է այն մարդը, որը քեզ պետք է»։ Մատնված անձն այնուհետև ձերբակալվում է մեծ կարմիր վիշապի կողմից և ծեծվում մինչև կիսամեռ վիճակի՝ հարցականի տակ դնելով, թե արդյոք կկարողանա շարունակել կատարել իր պարտավորությունը կամ ապրել բնականոն կյանքով։ Սա է մատնության հետևանքը։ Մի՞թե սրա պատճառը հյուրընկալողի անփույթ խոսքը չէ։ (Այո՛։) Եթե կարևոր աշխատակազմը ենթարկվում է անվտանգության նման ռիսկերի, մի՞թե դա չի նշանակում, որ առաջնորդողներն ու աշխատողները հիմնովին չեն կատարել իրենց աշխատանքը։ (Այո՛։) Հյուրընկալողը մտածում է. «Մեր ընտանիքի անդամները բոլորը լավ մարդիկ են. նրանք ձեզ չեն մատնի։ Նրանք աջակցում են առ Աստված հավատին. նույնիսկ բանջարեղեն և միս են գնում, երբ դուք գալիս եք»։ Նրանք վերաբերվում են իրենց ընտանիքի անհավատ անդամներին այնպես, ասես նրանք եղբայրներ և քույրեր լինեն՝ ի վիճակի չլինելով հստակ տեսնելու, թե իրենց ընտանիքն ինչ արարքների է ընդունակ, կամ որքան ծանր կարող են լինել հետևանքները, եթե նրանք մատնեն եղբայրներին ու քույրերին։ Նրանք նաև քիթները խոթում են եղբայրների և քույրերի իրավիճակների մեջ՝ հարցնելով. «Քանի՞ տարի ես կատարում այս պարտավորությունը։ Երբևէ կատարե՞լ ես որևէ վտանգավոր պարտավորություն։ Արդյո՞ք դու տեղում հայտնի ես որպես Աստծուն հավատացող։ Երբևէ ձերբակալվե՞լ ես»։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է նրանց, ովքեր հետախուզվում են կամ գրանցված են ոստիկանությունում Աստծուն հավատալու պատճառով, ինչպես նաև ավետարանն են քարոզում մեկ այլ տարածաշրջանում կամ երկրում, հյուրընկալողը միշտ հարցուփորձ է անում նրանց տվյալների մասին՝ հարցնելով. «Դու հետախուզվո՞ւմ ես։ Տեղակա՞ն օրդեր է, նահանգայի՞ն, թե՞ ազգային»։ «Դու գրանցում ունես. քանի՞ անգամ ես ձերբակալվել։ Քանի՞ տարով ես դատապարտվել ազատազրկման»։ Նրանք հարցնում են այս հարցերի մասին ծայրահեղ մանրամասնությամբ։ Նրանց տանը մնացող եղբայրներն ու քույրերը տեսնում են, որ նրանք բավական խանդավառ են հյուրընկալելիս և որ վատ մարդիկ չեն։ Եթե նրանք չեն տարածում այս տեղեկությունը, զգում են, որ դա կարող է անքաղաքավարի թվալ, ինչը նրանց դնում է դժվարին կացության մեջ։ Որոշ մարդիկ հարկադրված են զգում մի քանի բան ասելու, և խոսելուց հետո դա երբեմն անխուսափելիորեն հանգեցնում է լուրջ հետևանքների։ Հետևաբար, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ուղղակիորեն հրահանգեն հյուրընկալողին. «Կան մի քանի կանոններ, որոնց պետք է հետևես եղբայրներին և քույրերին հյուրընկալելիս։ Անզգուշորեն մի՛ հետաքրքրվիր, ոչ էլ հարցեր տուր. նրանց մասին չափազանց շատ բան իմանալը քեզ օգուտ չի տա։ Եթե ինչ-որ բան պատահի, և չկարողանաս դիմանալ խոշտանգումների տանջանքին, ի վերջո գուցե Հուդա դառնաս։ Այդ դեպքում այն տեղեկությունը, որը դու իմացել և ըմբռնել ես, ըստ էության, հարթում է ճանապարհդ՝ Հուդա դառնալու համար։ Եթե դա պատահի, ամբողջ կյանքում կթողնի քեզ ափսոսանքով, և դու ի վերջո կառերեսվես պատժին։ Եթե չիմանաս այս մանրամասները, Հուդա չես դառնա։ Ուստի, բացարձակապես չպետք է հարցուփորձ անես կամ փորձես իմանալ այս հարցերի մասին։ Չիմանալը պաշտպանում է քեզ և չի ազդում քո հյուրընկալության կամ Աստծուն հավատալու մեջ ճշմարտության հասնելու վրա։ Ավելի լավ է՝ չիմանաս։ Դու հստակ գիտես, որ այս եղբայրներն ու քույրերն այստեղ են՝ կատարելու իրենց պարտավորությունը, և որ նրանք վատ կամ չար մարդիկ չեն, ուստի կարիք չկա ավելին հարցուփորձ անելու։ Նրանց հյուրընկալելու քո պարտավորությունը կատարելն է ամենակարևորը, և նրանց անվտանգությունը երաշխավորելը բավարար է»։ Սա աշխատանքի մի կետ է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն։ Ավելին՝ այն տեղացի հավատացյալներին, որոնց հավատքը հիմք չունի, և նրանք հավատացյալներ են միայն անվանապես, նրանց, ովքեր չեն կարողանում լեզուներն իրենց քաշել և հակված են հարցուփորձ անելու, նրանց, ովքեր սերտ կապ են պահպանում կառավարական անձնակազմի հետ, և նրանց, ովքեր անմիջապես թաքնվում են կրիաների պես՝ գլուխները պատյանի մեջ մտցնելով, երբ խնդիր է ծագում, և ովքեր նույնիսկ կարող են մատնել եկեղեցին ու Հուդա դառնալ, բացարձակապես չպետք է թույլ տրվի իմանալ, որ հյուրընկալող ընտանիքները հյուրընկալում են եղբայրների և քույրերի։ Եթե որոշ եղբայրների և քույրերի օգնությունն անհրաժեշտ է կարևոր աշխատակազմին հյուրընկալելու աշխատանքում, ապա համագործակցելու համար պետք է ընտրվեն միայն նրանք, ովքեր հիմք ունեն առ Աստված իրենց հավատալում և ովքեր իմաստություն ունեն։ Նրանք, ովքեր զուրկ են հիմքից կամ իմաստությունից, բացարձակապես հարմար չեն։ Ուրեմն, կոնկրետ ինչպե՞ս պետք է ցուցաբերվի օգնությունը։ Հյուրընկալող ընտանիքների եղբայրներն ու քույրերը կենտրոնանում են իրենց տներում հյուրընկալելու վրա, մինչդեռ իմաստություն և հավատք ունեցող տեղացի եղբայրներն ու քույրերն օգնում են դրսից՝ տրամադրելով հովանի և պաշտպանելով միջավայրը։ Նրանք պետք է շփվեն ազդեցիկ մարդկանց հետ, տեղյակ լինեն կառավարության քաղաքականություններին, միտումներին և հնարավոր գործողություններին ու անհապաղ կերպով տեղեկացնեն հյուրընկալող ընտանիքների եղբայրներին և քույրերին։ Այս կերպ, եթե կառավարությունը նախաձեռնի ձերբակալության որևէ գործողություն, կանխարգելիչ միջոցառումները կարող են ձեռնարկվել անհապաղ կերպով, և դեռ ժամանակ կլինի տարհանման և տեղափոխման կամ թաքնվելու համար՝ այդպիսով խուսափելով որևէ վտանգից։ Միայն այս կերպ կարող է հիմնականում ապահովվել կարևոր պարտավորություններ կատարողների անվտանգությունը։ Կարճ ասած՝ ընդունելի չէ, որ առաջնորդողներն ու աշխատողները մոտենան այս աշխատանքին պարզունակ մտածելակերպով. այս առումով բարդ մտածելը միշտ ավելի լավ է, քան պարզ մտածելը, քանի որ անվտանգության հարցերը չի կարելի անտեսել. եթե ինչ-որ բան սխալ ընթանա, դա աննշան խնդիր չի լինի։

Կան նաև հատուկ իրավիճակներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել կարևոր աշխատակազմի անվտանգությունն ապահովելու աշխատանքում։ Որոշ մարդիկ ստանձնում են ռիսկային պարտավորություններ, ինչպես, օրինակ՝ Աստծու խոսքերի գրքերի տեղափոխումը կամ անվտանգության տեսանկյունից ոչ հուսալի տարածքներում աշխատանքային հրահանգները հասցնելըկամ հետևանքների շտկումը։ Նման վտանգավոր աշխատանք կատարողները երբեք չպետք է ապրեն կարևոր պարտավորություններ կատարողների հետ, ոչ էլ պետք է իմանան, թե որտեղ են ապրում այդ անհատները, կամ որ ընտանիքն է նրանց հյուրընկալում։ Դրա պատճառն այն է, որ վտանգավոր աշխատանք կատարողները ցանկացած պահի հետապնդվելու և ձերբակալվելու ռիսկի տակ են։ Եթե նրանց բռնեն և ենթարկեն խոշտանգումների, նրանք կարող են մատնել եկեղեցուն, ինչն իր հերթին կներքաշի կարևոր պարտավորություններ կատարողներին և հյուրընկալող ընտանիքներին։ Մի՞թե սա չի ներառում անվտանգության խնդիրը։ Եթե կարևոր պարտավորություններ կատարող որոշ աշխատակիցներ դուրս են գալիս հարցեր լուծելու և պայմանավորվել են վերադառնալ երեք օրից, բայց երեք օր անց չեն վերադարձել, կասեի՞ք արդյոք, որ այս իրավիճակը վտանգավոր է։ Արդյո՞ք իրենց պարտավորությունները կատարող մյուս աշխատակիցները պետք է տարհանվեն։ (Այո՛։) Նման դեպքերում անհապաղ տարհանումն անհրաժեշտ է. չպետք է լինի ոչ մի հապաղում և ոչ մի ռիսկ. նրանք չեն կարող ունենալ բախտի վրա հույս դնելու մտածելակերպ։ Որոշ մարդիկ ծույլ են, զգում են, որ դա հոգս է պատճառում, և դժկամությամբ են տարհանվում՝ ասելով. «Ի՞նչ վնաս կա ևս մեկ օր սպասելու մեջ։ Գուցե պարզապես ինչ-որ հատուկ իրավիճակ է ուշացրել նրանց»։ Եվս մեկ օր սպասելը միայն մեծացնում է վտանգը։ Եթե դու տարհանվես, և ոչինչ չպատահի, միշտ կարող ես վերադառնալ, և դա սխալ չի լինի։ Բայց եթե չտարհանվես և սպասես ևս մեկ օր, կարող է միջադեպ տեղի ունենալ, և այն ժամանակ, երբ դա տեղի ունենա, չափազանց ուշ կլինի զղջման համար։ Հետևաբար, եթե հարցեր լուծելու համար դուրս եկած եղբայրներն ու քույրերը չեն վերադառնում պայմանավորված ժամանակում, հնարավոր է՝ ինչ-որ բան սխալ է ընթացել։ Ցանկացած հնարավոր դեպքից պաշտպանվելու համար համապատասխան եղբայրներն ու քույրերը պետք է անմիջապես տարհանվեն և տեղափոխվեն համեմատաբար ապահով վայր։ Հարմար վայր գտնելուց հետո նրանք կարող են վերսկսել իրենց պարտավորությունների բնականոն կատարումը, և դա չափազանց ուշ չի լինի։ Մեկ այլ իրավիճակ է, երբ տեղական եկեղեցում այն անձը, որ պատասխանատու է իրենց պարտավորությունը կատարող եղբայրների և քույրերի տեղաբաշխումը կազմակերպելու աշխատանքի համար, ձերբակալվում է մեծ կարմիր վիշապի կողմից։ Ի՞նչ պետք է անել նման դեպքերում։ (Անմիջապես տեղափոխել կարևոր աշխատակազմին։) Առաջնորդողների և աշխատողների գլխավորառաջնահերթությունը կարևոր աշխատակազմին անմիջապես համեմատաբար ապահով վայր տեղափոխելն է։ Նրանց անվտանգությունը պետք է երաշխավորվի մնացած ամեն ինչից առավել։ Նրանք չպետք է ենթարկվեն որևէ ռիսկի։ Հետագա աշխատանքը կարող է իրականացվել նրանց տեղափոխելուց հետո։ Որոշ բթամիտ մարդիկ միշտ ունեն բախտի վրա հույս դնելու մտածելակերպ. «Այսինչը ձերբակալվել է, բայց լավ է. նրա հավատը բավական ուժեղ է, և նա միշտ հատկապես ուժեղ է եղել անբարենպաստ հանգամանքներում։ Նա բացարձակապես երբեք չէր ներգրավվի մատնության մեջ։ Ուստի, կարող եմ երաշխավորել, որ բացարձակապես ոչ մի վտանգ չկա. կարիք չկա՝ որևէ մեկը տեղափոխվի»։ Արդյո՞ք այս խոսքերը ճիշտ են։ (Ո՛չ։) Կան նաև մարդիկ, որոնք ասում են. «Նույնիսկ եթե նրանք ներգրավվեն մատնության մեջ, ընտրողական կլինեն դրա հարցում. նրանք կմատնեն միայն անկարևոր հարցերի վերաբերյալ տեղեկություններ, ինչը վստահաբար չի ազդի ձեր անվտանգության վրա»։ Արդյո՞ք այս խոսքերը ճիշտ են։ (Ո՛չ։) Այս խոսքերը մնայուն չեն։ Կարո՞ղ են մարդիկ հստակ տեսնել այլ մարդկանց։ Նույնիսկ եթե խնդրո առարկա անձն ունի հասակ, մենք պետք է խուսափենք չափազանց վստահ խոսելուց, քանի որ ոչ ոք չի կարողանա կրել հետևանքները, եթե ինչ-որ բան իսկապես սխալ ընթանա։ Էլ ի՞նչ աշխատանք է անհրաժեշտ՝ կարևոր պարտավորություններ կատարող անձնակազմի անվտանգությունը պաշտպանելու համար։ Երբ նրանք սկսում են իրենց պարտավորությունները, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակորեն հաղորդակցվեն իրենց պարտավորությունը կատարելուն առնչվող ճշմարտության սկզբունքներով, ինչպես նաև այն մասին, թե որ սկզբունքներն ու իմաստությունը պետք է կիրառել, երբ իրավիճակներ են առաջանում։ Ավելին՝ երբ նրանք դուրս են գալիս իրենց պարտավորությունները կատարելու, առաջնորդողներն ու աշխատողները պետք է նշանակեն սոցիալական փորձ և իմաստություն ունեցող մեկ կամ երկու հոգու՝ նրանց հետ համագործակցելու համար։ Միայն այս մոտեցումն է ապահով և հուսալի։ Այս կերպ կիրարկելը, նախ, կարող է պաշտպանել նրանց անձնական անվտանգությունը։ Երկրորդ՝ կարող է օգնել նրանց լուծել որոշ խնդիրներ, որոնք նրանք չեն կարող ինքնուրույն լուծել։ Սա կկանխի որոշակի անախորժություններ և կերաշխավորի, որ իրենց պարտավորությունները կատարելու համար դուրս եկողները կարողանան բնականոն կերպով իրականացնել իրենց աշխատանքը։ Առաջնորդողների և աշխատողների համար աշխատանքի կարևորագույն կետ է իրենց պարտավորությունները կատարողների անվտանգության երաշխավորումը, հատկապես այն երկրներում, որոնցում չկա հավատքի ազատություն։ Եկեղեցու աշխատանքը լավ կատարելու համար առաջին հերթին պետք է երաշխավորել իրենց պարտավորությունները կատարող անձնակազմի անվտանգությունը՝ անկախ նրանից՝ նրանք իրենց պարտավորությունները կատարում են տեղում, թե դուրս են գալիս դրանք կատարելու։ Միայն այն առաջնորդողներն ու աշխատողները, որոնք կարող են գլուխ հանել անվտանգության աշխատանքից, պիտանի են Աստծու օգտագործման համար։ Այս աշխատանքն անել չկարողացողները մարդիկ են, որոնց մարդկայնությունը հասուն չէ, և որոնք զուրկ են ներըմբռնումից և իմաստությունից։ Նրանց համար դժվար կլինի պիտանի դառնալ Աստծու օգտագործման համար։

II. Ինչպես ապահովել Աստծու ընտրյալ մարդկանց անվտանգությունն արտասահմանյան տարբեր երկրներում

Ա. Աստծու ընտրյալ մարդկանց իրավական կարգավիճակի ձևակերպումը

Արտասահմանյան տարբեր երկրներում եկեղեցական աշխատանք իրականացնելիս գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի իրենց պարտավորությունները կատարող անձնակազմի տեղաբաշխումը պատշաճ կերպով կազմակերպելը՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը, որպեսզի նրանք կարողանան բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները։ Մեկ այլ կարևոր հարց է իրավական կարգավիճակի խնդրի լուծումը, որով պետք է զբաղվել, հենց որ Աստծու ընտրյալ մարդիկ ժամանեն նոր երկիր։ Եթե նրանք չունեն իրավական կարգավիճակ, կամ նրանց կարգավիճակն օրինական չէ, միշտ առկա է արտաքսման ռիսկը՝ անկախ նրանից, թե որքան լավ կարող է լինել նրանց բնակության միջավայրը։ Այն անհատները, որոնց կարգավիճակն օրինական չէ, համարվում են անօրինական բնակիչներ, և այս մարդկանց անվտանգությունը վտանգված է. առանց իրենց անվտանգության ապահովման՝ նրանք չեն կարող երկար ժամանակ կատարել իրենց պարտավորությունները։ Հետևաբար, արտասահմանյան երկրներում իրենց պարտավորությունները կատարող անձնակազմի համար պատշաճ տեղաբաշխում կազմակերպելն առաջնորդողների և աշխատողների առաջին խնդիրն է։ Նրանց տեղաբաշխումը պատշաճ կերպով կազմակերպելուց հետո հաջորդ քայլը նրանց իրավական կարգավիճակի ձևակերպումը սկսելու կազմակերպումն է։ Ցանկացած երկրում իրավական կարգավիճակի ձևակերպման նպատակն առնվազն պետք է լինի եղբայրներին և քույրերին օրինական կերպով այնտեղ բնակվելու հնարավորություն տալը։ Սա նաև աշխատանքի կարևոր կետ է կարևոր աշխատակազմի անվտանգությունն ապահովելիս։ Օրինական բնակության հասնելու առաջին պահանջն այն է, որ անձի կարգավիճակը պետք է լինի օրինական. նրանք չեն կարող ինչ-որ տեղ անօրինական կերպով բնակվել։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հնարավորինս շատ բան անեն՝ եղբայրների և քույրերի տեղաբաշխումը կազմակերպելու համար՝ համաձայն օրինական բնակության վերաբերյալ կառավարության կանոնակարգերի։ Առաջնորդողներն ու աշխատողները կարող են կա՛մ անմիջականորեն ներգրավված լինել տեղաբաշխման այս աշխատանքում, կա՛մ հետևամուտ լինել դրան։ Եթե կան հարցեր, որոնք նրանք չեն կարող ամբողջովին հասկանալ, պետք է անհապաղ կերպով փնտրեն վերադաս առաջնորդողներից և աշխատողներից։ Հատուկ հանգամանքների բացակայության դեպքում նրանք պետք է կիրարկեն՝ համաձայն եկեղեցու նախկին կանոնների։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակ առ ժամանակ հարցուփորձ անեն և եթե իմանան, որ ինչ-որ մեկն ունի իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրներ կամ որևէ հատուկ հանգամանք, պետք է կազմակերպեն, որ արտաքին գործերով զբաղվող անձնակազմը լուծի Աստծու ընտրյալ մարդկանց իրավական կարգավիճակի ձևակերպման խնդիրները։ Իհարկե, առաջին քայլը մի քանի մասնագիտացված փաստաբանների գտնելն է, որպեսզի զբաղվեն կարգավիճակի ձևակերպմամբ։ Փաստաբանների վարձելիս պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկվեն՝ խաբեությունից խուսափելու համար. պետք չէ վարձել կեղծ կամ իրավական կարգավիճակի ձևակերպման մեջ չմասնագիտացածներ փաստաբանների։ Առաջնորդողներն ու աշխատողները, նախևառաջ, պետք է հաշվի առնեն իրավական կարգավիճակի ձևակերպման հետ կապված այս կողմերը, և այս հարցերը պետք է լավ կազմակերպվեն։ Այս աշխատանքը նույնպես կարևոր աշխատակազմին պաշտպանելու և նրանց անվտանգությունն ապահովելու մասն է, ուստի, երբ հերթը հասնում է այս աշխատանքը կատարելուն, առաջնորդողներն ու աշխատողները չպետք է անգործության մատնվեն։ Որոշ մարդիկ ասում են. «Իրենց պարտավորությունները կատարող անձնակազմի տեղաբաշխումը կազմակերպելն Աստծու տան աշխատանքն է. մենք պետք է դա անենք միայն Վերևից անմիջական կարգավորումներ ստանալուց հետո։ Եթե Վերևը չի կարգավորում դա, կարիք չկա, որ գլուխ դնենք դրա հետ, և նույնիսկ եթե ինչ-որ բան սխալ ընթանա, դա մեզ հետ կապ չունի։ Բացի այդ, յուրաքանչյուր երկիր ունի տարբեր կանոնակարգեր ներգաղթի և իրավական կարգավիճակի վերաբերյալ. մենք ի վիճակի չենք զբաղվելու նման մեծ խնդրով։ Ամեն մեկը պետք է պարզապես ապավինի ինքն իրեն և հուսա լավագույնին. եթե կարող է մնալ երկրում, թող մնա. եթե ոչ, վերադառնա»։ Արդյո՞ք այս խոսքերը ճիշտ են։ (Ո՛չ։) Ի՞նչ եք մտածում այս վերաբերմունքի մասին։ (Այն անպատասխանատու է։) Ինչ-որ առումով, այն անպատասխանատու է. մեկ այլ առումով, դա կեղծ առաջնորդողների՝ իրական աշխատանք չկատարելու և պատասխանատվությունից խուսափելու դրսևորում է։ Առաջնորդողների և աշխատողների համար արտասահմանում կարևոր աշխատակազմի տեղաբաշխումը կազմակերպելը նույնպես աշխատանքի կարևոր կետ է։ Այն բանից հետո, երբ նրանց տեղաբաշխումը պատշաճ կերպով կազմակերպված է, և նրանք կարող են բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները, անմիջապես հաջորդ քայլը կազմակերպելն է, որ արտաքին գործերի անձնակազմն ուղղորդի նրանց իրենց իրավական կարգավիճակի ձևակերպման հարցում։ Հատկապես, երբ ձևակերպման ընթացքում առաջանում են հատուկ իրավիճակներ, որոնցից եղբայրներն ու քույրերը չեն կարող գլուխ հանել, առաջնորդողներն ու աշխատողները պետք է մտածեն լուծումներ գտնելու ուղիների մասին և չանտեսեն խնդիրը։ Եթե իրավական կարգավիճակի ձևակերպման հետ կապված որևէ խնդիր կա, ապա դա փոքր հարց չէ և պետք է լուծվի հնարավորինս շուտ և արագ։ Մի՛ հապաղիր. այսօրվա գործը վաղվան մի՛ թող. մինչև վաղը հետաձգելը կարող է հանգեցնել երևակայությունից վեր սարսափելի հետևանքների։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն անփույթ են և անուշադրության են մատնում իրենց պատասխանատվությունը՝ հրատապություն չտալով հարցին և հետաձգելով իրավական կարգավիճակի ձևակերպման լավագույն ժամանակը, դրանով իսկ պատճառ դառնալով, որ իրենց պարտավորությունները կատարող անձնակազմն ի վիճակի չլինի դա անելու բնականոն կերպով, ո՞վ է կրում պատասխանատվությունը։ Այս անհատներն իրենց խնդրանքները ներկայացրել են եկեղեցու առաջնորդողներին և ձևակերպող անձնակազմին, և առաջնորդողներն ու աշխատողները տեղյակ էին, բայց քանի որ նրանք կա՛մ լուրջ չեն վերաբերվել հարցին, կա՛մ արդարացումներ են գտել դրանով չզբաղվելու համար, որոշ կարևոր աշխատակազմի իրավական կարգավիճակի ձևակերպումը հետաձգվել է, ինչը որոշակիորեն ազդել է եկեղեցու աշխատանքի որոշ կարևոր կետերի վրա։ Ուրեմն, ի՞նչ եք կարծում, ո՞վ պետք է կրի պատասխանատվությունն այստեղ։ (Առաջնորդողներն ու աշխատողները։) Աստծու տունը բազմիցս շեշտել է այս հարցը։ Առաջնորդողներն ու աշխատողներն անտեղյակ չեն դրանից, ոչ էլ անիրազեկ են կամ զուրկ հասկացողությունից. ավելի շուտ, նրանք գիտեն դրա մասին, բայց լուրջ չեն վերաբերվում դրան։ Քանի դեռ դա չի վերաբերում իրենց սեփական հարցերին, քանի դեռ ուրիշի խնդիրներն են, նրանք հետաձգում են դա, երբ հնարավոր է՝ ի վերջո հետաձգելով այնպիսի կարևոր հարց, ինչպիսին Աստծու ընտրյալ մարդկանց իրավական կարգավիճակի ձևակերպումն է։ Հետևանքներ առաջանալիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է կրեն պատասխանատվությունը։ Այս պատասխանատվությունը պարզապես խոսք չէ. եթե դա ազդում է եկեղեցու աշխատանքի վրա, հատկապես Աստծու տան կարևոր աշխատանքի վրա, ապա առաջնորդողների և աշխատողների կրած պատասխանատվությունը դառնում է նշանակալի։ Առնվազն, նրանք նկատողություն կստանան Աստծուց, դա կլինի հանցանք. սա է հետևանքը։ Եթե դա մի բան է, որը դու ես պարտավոր անել, մի բան, որը քո պատասխանատվությունների շրջանակում է, և դու չես անում կամ անտեսում ես դա կամ հետաձգում ես որոշակի անձնական պատճառներով, ապա պետք է կրես պատասխանատվությունը։ Որոշ մարդիկ ասում են. «Ես չգիտեի ինչպես լուծել դա. առաջ գնալու ճանապարհ չունեի»։ Բայց արդյո՞ք դու լուրջ ես վերաբերվել դրան և առաջին իսկ հնարավորության դեպքում փնտրել ես վերադաս առաջնորդողներից և աշխատողներից։ Որոշ այլ մարդիկ ասում են՝ մոռացել են դրա մասին, քանի որ զբաղված են եղել այլ աշխատանքով։ Նույնիսկ եթե իսկապես մոռացել են դրա մասին զբաղված լինելու պատճառով, ինչպե՞ս կարող են շարունակ մոռանալ այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը բարձրացնում է հարցը և բազմիցս հիշեցնում նրանց։ Ի՞նչ խնդրի մասին է սա վկայում։ (Նրանք իրենց սրտերում չեն պահել եղբայրների և քույրերի իրավական կարգավիճակի ձևակերպման հարցը. հոգսի որևէ զգացում չունեն։) Այն փաստը, որ նրանք կարող են մոռանալ նման կարևոր հարց, ցույց է տալիս, որ զուրկ են պատասխանատվության զգացումից և վստահության արժանի չեն։ Դու կարող ես մոռանալ այնպիսի կարևոր բան, ինչպիսին Աստծու ընտրյալ մարդկանց իրավական կարգավիճակի ձևակերպումն է. կմոռանայի՞ր արդյոք քո սեփական իրավական կարգավիճակի ձևակերպումը։ Եթե չէիր մոռանա քո սեփական հարցերը, բայց կարող ես մոռանալ ուրիշներինը, դա ապացուցում է, որ ունես վատ բնավորություն, զուրկ ես սիրուց, եսասեր ու ստոր ես։ Դու ավարտել ես սեփական իրավական կարգավիճակիդ ձևակերպումը, սակայն եղբայրների և քույրերի իրավական կարգավիճակի ձևակերպմանը վերաբերվում ես որպես սովորական, աննշան հարցի կամ նույնիսկ ամբողջությամբ անտեսում ես այն՝ ի վերջո հետաձգելով նրանց իրավական կարգավիճակի ձևակերպումը՝ այս կարևոր հարցը։ Կարո՞ղ ես կրել այդ պատասխանատվությունը։ Մի՞թե նման առաջնորդողներն ու աշխատողները լիովին զուրկ չեն խղճից և ողջամտությունից։ Նրանք այնքա՜ն եսասեր ու ստոր են։ Նրանք հոգում են միայն իրենց մասին և անուշադրության են մատնում ուրիշներին. ի՞նչ խնդրի մասին է սա վկայում։ Մի՞թե նրանք կեղծ առաջնորդողներ չեն։ (Այո՛։) Նրանց խնդրի էությունն այսպիսով լիովին բացահայտվում է։ Նրանք պարզապես չեն ցանկանում զբաղվել եղբայրների և քույրերի իրավական կարգավիճակի ձևակերպմամբ. գլխացավանք են համարում դա։ Սրտի խորքումմ նրանք մտածում են. «Ի՞նչ կապ ունի ինձ հետ եղբայրների և քույրերի իրավական կարգավիճակի ձևակերպումը»։ Սա այն վերաբերմունքն է, որը նրանք ցուցաբերում են եղբայրների և քույրերի իրավական կարգավիճակի ձևակերպման հարցի նկատմամբ՝ ի վերջո հետաձգելով այս կարևոր հարցը, ազդելով եղբայրների և քույրերի պարտավորության կատարման վրա և եկեղեցու աշխատանքի վրա։ Կասեի՞ր արդյոք, որ նման կեղծ առաջնորդողներն արժանի են պատժի։ (Այո՛։) Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, քանի որ դա միտումնավոր էր. դա հաստատապես օբյեկտիվ գործոններով պայմանավորված պատահական ուշացում չէր։ Եթե լիներ բնական աղետ, ինչպես երկրաշարժ, ջրհեղեղ կամ որևէ խոշոր քաղաքական իրադարձություն, որն ընդհատեր փոխադրումներն ու կապը՝ անհնարին դարձնելով այս հարցերով զբաղվելը, դա հասկանալի կլիներ։ Բայց եթե այս իրադարձություններից ոչ մեկը տեղի չի ունեցել, և նրանք, միևնույն է, մոռացել կամ անտեսել են եղբայրների և քույրերի իրավական կարգավիճակի ձևակերպումը՝ հետաձգելով նման կարևոր հարցը՝ այս անհատների իրավական կարգավիճակը, ապա նման առաջնորդողը կամ աշխատողը թերանում է իր պատասխանատվության մեջ։ Նրանք նկատողություն կստանան և պատասխանատվության կենթարկվեն։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Հաշվի առնելով այն, որ դու առաջնորդող կամ աշխատող ես՝ պատասխանատվություն ունես կատարելու այն աշխատանքը, որը պետք է անես։ Պետք է պատշաճ կերպով զբաղվես քո պատասխանատվության շրջանակում գտնվող ամեն ինչով և ավարտես դրանք՝ համաձայն Աստծու տան պահանջների։ Բայց եթե միտումնավոր կերպով խուսափում ես դա անելուց կամ հետաձգում ես դա, սա հրաժարում է քո պատասխանատվությունից, իսկ այս հրաժարումը հանցանք է։ Եթե միտումնավոր կերպով հետաձգես որևէ հարց և չզբաղվես դրանով, քո ձախողումն ի վերջո կդառնա հանցանք, և նկատողություն կստանաս Աստծուց։ Դու պատասխանատվության կենթարկվես այս հարցի համար։

Եթե արտասահմանյան երկրներում կան որոշակի խնդիրներ Աստծու ընտրյալ մարդկանց իրավական կարգավիճակի հետ կապված, կամ եթե հարևանները կամ անծանոթները բողոքներ են ներկայացնում նրանց դեմ կամ հաղորդում են նրանց մասին, նրանք կարող են առերեսվել արտաքսվելու վտանգին։ Կարող է նաև պատահել, որ արտասահմանյան երկրներում Աստծու ընտրյալ մարդկանցից ոմանք որոշ երկրների կառավարությունների կողմից շինծու մեղադրանքներով բերման ենթարկվեն և տուգանվեն կամ ձերբակալվեն և բանտարկվեն։ Անկախ իրավիճակից՝ երբ առաջնորդողներն ու աշխատողներն իմանում են այդ մասին, նրանք չպետք է պատյանի մեջ թաքնվող կրիայի պես վարվեն․ պետք է առաջին իսկ պահիցզբաղվեն այդ հարցով, որի վերջնական նպատակը եղբայրների և քույրերի անվտանգությունն ապահովելն է՝ թույլ չտալու, որ նրանք ընկնեն չար մարդկանց ձեռքը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները հոգ են տանում միայն եկեղեցու աշխատանքը կազմակերպելու մասին, բայց ուշադրություն չեն դարձնում եղբայրների և քույրերի իրավական կարգավիճակի ձևակերպման հարցին, ինչի արդյունքում իրավական կարգավիճակ չունենալու պատճառով եղբայրներն ու քույրերը ձերբակալվում կամ արտաքսվում են, ի՞նչ հետևանքներ կունենա սա։ Մի՞թե նման առաջնորդողներն ու աշխատողները չեն կործանել եղբայրների և քույրերի՝ իրենց պարտավորությունը կատարելու հնարավորությունը։ Մի՞թե սա ուղղակիորեն չի ազդում եկեղեցու գործիվրա։ Ուստի՝ այս խնդրի բնույթը բավական լուրջ է։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները նախկինում չեն զբաղվել այս հարցով, նրանք կարող են եղբայրների և քույրերի մեջ գտնել արտաքին գործերը վարելու հմտություն ունեցող մեկին, որպեսզի նա խորհրդակցի փաստաբանի հետ այս հարցը լուծելու համար՝ ձգտելով հասնել եղբայրներին և քույրերին պաշտպանելու և կարևոր աշխատակազմի անվտանգությունն ապահովելու նպատակին։ Սա նաև աշխատանքի կարևոր կետ է, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն արտասահմանում․ տեղական առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախաձեռնություն ցուցաբերեն այս հարցով զբաղվելու համար։ Ի լրումն տեղացի եղբայրների և քույրերի անվտանգությունը պաշտպանելուն՝ նրանք առավել ևս պետք է պաշտպանեն օտարերկրացի եղբայրների և քույրերի անվտանգությունը․ միայն այս կերպ երաշխիք կլինի եկեղեցու գործի համար։ Սա այն պատասխանատվությունն է, որը յուրաքանչյուր երկրի առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն տեղացի եղբայրների և քույրերի, ինչպես նաև օտարերկրացի կարևոր աշխատակազմի հանդեպ․ նրանք չպետք է ձեռքերը ծալած նստեն։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ասում են․ «Նրանք օտարերկրացի եղբայրներ և քույրեր են, ու մենք ծանոթ չենք նրանց հետ․ մեր միջև անձնական հարաբերություններ չկան։ Նրանք Աստծու տան կողմից ուղարկվել են այստեղ՝ ավետարանը քարոզելու․ ի՞նչ կապ ունի դա մեզ հետ։ Այս ձախորդությունը մի բան է, որ իրենք են բերել իրենց գլխին․ գալուց առաջ հստակ չեն հետաքրքրվել իրավիճակով և լավ չեն կարգավորել այս հարցերը։ Մենք ոչ մի կերպ չենք կարող միջամտել այս ձախորդությանը․ ո՞վ գիտի, թե կառավարությունն ինչ կանի նրանց հետ»։ Նրանք պարզապես տարբեր արդարացումներ են օգտագործում՝ այս հարցերից խուսափելու և դրանք շրջանցելու համար, ու չեն փորձում ուղիներ գտնել, որ իրենց օգնությունն առաջարկեն՝ դրանք լուծելու համար։ Արդյո՞ք այսպես վարվելը ճիշտ է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Եթե առաջնորդողներն ու աշխատողներն իրենց օգնությունը չառաջարկեն՝ այս խնդիրները լուծելու համար, իսկ եղբայրներն ու քույրերն այդ ընթացքում խնդիրները լուծելու ուղի չունենան, ապա անպայման անախորժություններ կառաջանան։ Առաջնորդողներն ու աշխատողները չեն կատարել եղբայրներին և քույրերին պաշտպանելու իրենց պատասխանատվությունը․ սա հրաժարում է իրենց պատասխանատվությունից։) Առաջնորդողների և աշխատողների պարտավորությունն է կատարել ամեն մի պատասխանատվություն, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն Աստծու տանը։ Աստծու տան շրջանակը չի սահմանափակվում տեղական տարածքով, տեղական տարածաշրջանով կամ որոշակի երկրով․ Աստծու տունը չունի ազգային սահմաններ, չունի տարածաշրջանային սահմանափակումներ։ Արդյո՞ք կան ռասայական սահմանափակումներ, երբ Աստված ընտրում է մարդկանց և է փրկում նրանց։ (Չկա՛ն։) Արդյո՞ք կան ազգության կամ տարածաշրջանի սահմանափակումներ։ (Նույնպես չկա՛ն։) Չկա՛ն։ Սա այն սկզբունքն է, որով Աստված կատարում է Իր գործը․ ուստի՝ այս սկզբունքը ճշմարտությունն է։ Անկախ նրանից, թե որ երկրից են եղբայրներն ու քույրերը, նրանք բոլորը հավատում են մեկ Աստծու, հետևում են մեկ Աստծու, ինչպես նաև ուտում և խմում են այն ճշմարտությունը, որով մեկ Աստված հաղորդակցվում է և որն ապահովում է։ Նրանք փորձառաբար ապրում են այն գործը, որը մեկ Աստված է կատարում, և պաշտում են մեկ Աստծու։ Անկախ մաշկի գույնից կամ ռասայից՝ Աստծու տանը և Աստծու առաջ նրանք մեկ են․ նրանք մեկ ընտանիք են։ Քանի որ նրանք մեկ ընտանիք են, նրանց միջև չպետք է լինեն տարբերություններ․ չպետք է լինեն ռասայական կամ տարածաշրջանային սահմանափակումներ․ չպետք է լինեն բաժանումներ, թե՝ «դու ասիացի ես, ես եվրոպացի եմ», կամ «դու սպիտակամորթ ես, ես գունավոր եմ»․ այս խտրությունները չպետք է լինեն։ Եթե դու դեռևս այս խտրականությունն ես ցուցաբերում Աստծու տանը, ապա պարզ է, որ Աստծու տունը չես համարում Աստծու տուն և քեզ չես համարում Աստծու տան անդամ։ Հետևաբար՝ երբ օտարերկրացի եղբայրներն ու քույրերը բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են արտաքսումը կամ ապօրինի ձերբակալությունը, անկախ նրանից, թե որտեղից են նրանք ծագում, ինչ ազգություն կամ ինչ մաշկի գույն ունեն, նրանք եղբայրներ և քույրեր են․ քանի որ նրանք եղբայրներ և քույրեր են խնդիրների բախվելիս, տեղի առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջարկեն իրենց օգնությունը և զբաղվեն այս հարցով՝պարտավորությունից դրդված, և չպետք է խտրականություն դնեն մարդկանց միջև։ Սա համապատասխանում է սկզբունքներին, լիովին համահունչ է Աստծու մտադրություններին և այն ճշմարտությունն է, որը մարդիկ պետք է կիրարկեն։

Ներկայում Չինաստանից Աստծու ընտրյալներից շատերը մեկնում են արտասահմանյան տարբեր երկրներ՝ ավետարանը քարոզելու և Աստծուն վկայելու համար։ Այս երկրներ ժամանելուն պես առաջին բանը, որ նրանք պետք է անեն, իրենց իրավական կարգավիճակի ձևակերպումն է, որից հետո կկարողանան հանգիստ սրտով աշխատել։ Իրավական կարգավիճակի ձևակերպումը պարզ հարց չէ․ այն պահանջում է տեղական եկեղեցու մարդկանց համագործակցությունը։ Տարբեր երկրներում եկեղեցիների պատասխանատուները պետք է փնտրեն որոշ եղբայրների և քույրերի, որոնք հասկանում են իրենց երկրի քաղաքականությունը և գիտեն դրա օրենքները, որպեսզի օգնեն Չինաստանից եկած Աստծու ընտրյալ մարդկանց լուծել իրավական կարգավիճակի ձևակերպման հարցը։ Այս խնդրի լուծումն առաջնային կարևորություն ունի։ Տարբեր երկրների եկեղեցիների առաջնորդողներն ու աշխատողները պետք է ջանք չխնայեն դրա վրա աշխատելու համար, քանի որ միայն մարդկանց իրավական կարգավիճակի հարցը լիովին լուծելով եկեղեցու գործը կարող է բնականոն կերպով առաջ ընթանալ․ հակառակ դեպքում եկեղեցու գործը կտուժի։ Տարբեր երկրների եկեղեցիների պատասխանատուները պետք է նախապատրաստված լինեն նման հարցերով զբաղվելու ունակ մարդկանցով։ Սա անելն օգուտ է բերում եկեղեցու գործին, ինչպես նաև Աստծու մտադրությունները հաշվի առնելու դրսևորում է։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ գուցե ասեն․ «Մենք երբեք չենք զբաղվել նման հարցով և չգիտենք նաև, թե ինչ անել»։ Այս իրավիճակում նրանք պետք է փնտրեն մարդկանց, որոնք հասկանում են այս տեսակի գործերը։ Յուրաքանչյուր երկրում Աստծու ընտրյալ մարդկանց մեջ կան կրթություն ու գիտելիք ունեցողներ, և կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են ազգային օրենքներն ու քաղաքականությունը։ Նրանց համար այս հարցերով զբաղվելը պահանջում է միայն մի փոքր խորհրդատվություն՝ ուղի գտնելու համար․ մի՞թե այդպես չէ։ Այս տեսակի հարցերով զբաղվելիս դուք չպետք է պասսիվ և անգործունյա լինեք․ եթե չեք հասկանում որևէ բան, պետք է փաստաբան գտնեք՝ խորհրդակցելու համար։ Եթե գտնվի համապատասխան տեսակի փաստաբան, բնականաբար կլինի ուղի։ Մենք գուցե չհասկանանք այս հարցը, բայց փաստաբանը կհասկանա։ Փնտրող սիրտ ունենալը ճիշտ վերաբերմունք է․ փնտրող սիրտ ունենալը պատասխանատվության զգացում ունենալու դրսևորում է։ Եթե որոշակի դժվարություններ առաջանան, դուք պետք է աղոթեք, փնտրեք և հաղորդակցվեք միասին՝ մեկ սրտով և մտքով, և խնդիրը լուծելու սկզբունքներն ու ուղին գտնելուց հետո պետք է ամբողջությամբ լուծեք այն։ Միայն այդ դեպքում եկեղեցու գործը կարող է սահուն կերպով առաջ ընթանալ։ Եթե խնդիր հայտնաբերելիս առաջնորդողներն ու աշխատողները կարողանում են անհապաղ կերպով իմանալ դրա մասին, հետամուտ լինել դրան և լուծել դա, մի՞թե նրանք պատասխանատու առաջնորդողներ և աշխատողներ չեն։ (Այո՛։) Նման առաջնորդողներն ու աշխատողները ոչ միայն պատասխանատվության զգացում ունեն, այլև կարող են անհապաղ կերպով լուծել խնդիրները, ինչը նշանակում է, որ նրանք հույս ունեն դառնալու չափանիշին համապատասխանող առաջնորդողներ և աշխատողներ։ Անկախ նրանց՝ ճշմարտության հասկացողության խորությունից՝ եթե նրանք կենտրոնանում են խնդիրների լուծման վրա, ապա ի վիճակի են իրական աշխատանք կատարելու։ Առնվազն նրանք կարող են հասնել քիչ սխալներ թույլ տալուն կամ ընդհանրապես սխալներ թույլ չտալուն, և նույնիսկ որոշ սխալներ թույլ տալու դեպքում կարող են անհապաղ կերպով ուղղել դրանք՝ որոշ կորուստներ վերականգնելու համար՝ ի վերջո հասնելով Աստծու տան գործը պաշտպանելու նպատակին։ Կարծում եք՝ այս պատասխանատվությունը կատարելը դժվա՞ր է։ (Ո՛չ։) Իրականում դա դժվար չէ․ դա կախված է նրանից՝ արդյոք մարդիկ հավատարմություն ունեն իրենց պարտավորությունը կատարելիս և արդյոք կարող են կատարել իրենց պատասխանատվությունն իրենց աշխատանքում։ Պարզապես պետք է մի փոքր մտածես, մի քիչ ժամանակ ծախսես և որոշակի էներգիա ներդնես․ քեզնից չի պահանջվում գումար ծախսել կամ որևէ ռիսկի դիմել։ Դու պարզապես պետք է առաջարկես օգնությունդ՝լուծելու խնդիրները և բարեհաջող կերպով կարգավորելու հարցերը, ու այս կերպ կարող ես դառնալ չափանիշին համապատասխան։ Այսպիսով՝ սա դժվար հարց չէ, և առաջնորդողների ու աշխատողների համար դրան հասնելը պետք է հեշտ լինի։ Բայց կան որոշ մարդիկ, որոնք չեն կարողանում իրագործել նույնիսկ այսքան հեշտ մի բան, և խիստ ակնհայտէ, որ դա ոչ թե անբավարար որակի կամ ունակության պատճառով է կամ պայմանների ու միջավայրի թույլ չտալու պատճառով, այլ ավելի շուտ այն պատճառով, որ նրանք հոժարակամ չեն դա անելու։ Երբ հատուկ իրավիճակներ են առաջանում, որոնք ներառում են կարևոր աշխատակազմի իրավական կարգավիճակը կամ բնակությունը, կամ նրանց տեղաբաշխմանը վերաբերող հարցեր, առաջնորդողներն ու աշխատողները պատասխանատվություն ունեն ստանձնելու այս աշխատանքը։ Կարևոր չէ՝ ում տեղաբաշխումն ես կազմակերպում, նրանց ազգությունը կամ ռասան․ այն ամենը, ինչ պետք է անես, սա Աստծուց ընդունելն է։ Այս գործն Աստված է հանձնարարել քեզ․ դա քո պատասխանատվությունն ու պարտականությունն է, ինչպես նաև քո առաքելությունը։ Այս գործը, որը դու ընդունում ես, գալիս է Աստծուց, ոչ թե որևէ մարդուց, ուստի չպետք է անհանգստանաս, թե ովքեր են այն մարդիկ, որոնց տեղաբաշխումը դու կազմակերպում ես։ Որոշ մարդիկ գուցե ասեն․ «Տեղացի եղբայրներին և քույրերին պաշտպանելն ընդունելի է, բայց մեր գործը չէ, եթե օտարերկրացի եղբայրներն ու քույրերը գան այստեղ»։ Արդյո՞ք սա ասող մարդիկ ունեն պատասխանատվության զգացում կամ մարդկայնություն։ (Չունե՛ն։) Նրանք տեղացի եղբայրներին և քույրերին համարում են եղբայրներ և քույրեր, բայց օտարերկրացի եղբայրներին և քույրերին չեն համարում եղբայրներ և քույրեր․ արդյո՞ք սա ընդունելի է։ (Ընդունելի չէ՛։) Արդյո՞ք սա համապատասխանում է ճշմարտությանը։ (Չի՛ համապատասխանում։) Ինչո՞ւ դա չի համապատասխանում ճշմարտությանը։ (Կեղծ առաջնորդողները հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները․ նրանք անտեսում են օտարերկրացի եղբայրներին և քույրերին և չեն առաջարկում իրենց օգնությունը՝ հարցերով զբաղվելու համար, երբ խնդիրներ են առաջանում․ նրանք չեն պաշտպանում Աստծու տան գործը։) Կեղծ առաջնորդողները տարբեր արդարացումներով խուսափում են պատասխանատվությունից և իրական աշխատանք չեն կատարում։ Նրանք պնդում են, թե հոժարակամ են ծախսվելու Աստծու համար և պատրաստ են կիրարկելու ճշմարտությունը, բայց երբ բանն իսկապես հասնում է եկեղեցու գործի վճռորոշ հարցերին, նրանք թաքնվում են։ Սա անպատասխանատվություն է։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին կարգավորեն արտասահմանում եղբայրների և քույրերի անվտանգությունը պաշտպանելու հետ կապված բոլոր հարցերը՝ դրանց վերաբերվելով որպես պատասխանատվության և առաջադրանքի, որը պետք է կատարվի։ Նրանք չպետք է արդարացումներ փնտրեն՝ դրանից խուսափելու համար, ոչ էլ թույլ տան, որ իրենց՝ այս աշխատանքն անուշադրության մատնելն ազդի Աստծու տան տարբեր աշխատանքային հարցերի առաջընթացի վրա։

Բ. Բոլոր եղբայրներին և քույրերին հիմնական իրավական գիտելիք տրամադրելը

Արտասահմանում եղբայրների և քույրերի անվտանգության հետ կապված աշխատանքի ուրիշ ի՞նչ կողմեր կարող եք մտաբերել։ (Արտասահմանյան երկրներում առաջնորդողներն ու աշխատողները պետք է նաև բոլոր եղբայրներին և քույրերին տրամադրեն որոշակի հիմնական իրավական գիտելիք, որպեսզի նրանք զարգացնեն իրավական գիտակցություն և խուսափեն օրենքը խախտող գործողությունների մեջ ներգրավվելուց։) Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հիմնական իրավական գիտելիք և կառավարության տարբեր կանոնների հասկացողություն տրամադրեն բոլոր եղբայրներին և քույրերին։ այն Իրենց գտնվելու երկրի տեղացի եղբայրներից և քույրերից նրանք պետք է ավելին իմանան այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են ներգաղթի քաղաքականությունը և առօրյա կյանքին վերաբերող քաղաքականությունը, ապա կազմակերպեն, որ եղբայրներն ու քույրերն ուսումնասիրեն դրանք, որպեսզի նրանք խստորեն պահպանեն ազգային կառավարության կանոնները և զերծ մնան օրենքը խախտող որևէ բան անելուց։ Մասնավորապես՝ Չինաստանից Աստծու ընտրյալ մարդիկ, որոնք այդքան տարիներ եղել են բռնապետական կառավարման տակ, չունեն իրավական գիտելիք և չեն հասկանում օրենքի կարևորությունը։ Արդյունքում՝ նրանք գործում են անփութորեն և անզգուշորեն, ինչպես անքաղաքակիրթ մարդիկ։ Երբ նրանք գալիս են ապրելու արտասահմանում, շատ տգետ են թվում և հաճախ անում են բաներ, որոնք ցույց են տալիս կանոնների չիմացություն։ Օրինակ՝ արևմտյան որոշ ժողովրդավարական երկրներում հասարակական կարգը շատ լավ է կառավարվում, և կան կանոններ, որոնք արգելում են աղմուկը երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 8-ը․ այնպիսի ձայներ, ինչպիսին են շների հաչոցը կամ շինարարական մեքենաների դղրդյունը, չեն թույլատրվում։ Եթե որևէ մեկը խախտի այս կանոնները, և նրա մասին հաղորդեն, ոստիկանությունը կզբաղվի դրանով։ Մայրցամաքային Չինաստանում ոչ ոք չի կառավարում այս հարցերը․ որտեղ էլ որ մարդիկ բնակվեն, անզուսպ աղմուկ կլինի՝ բարձր երաժշտության, պարերի, խմիչքի և խնջույքների ձայներով, և ոչ ոք չի միջամտի։ Եթե որևէ մեկը փորձի ինչ-որ բան անել, կարող է բախվել վրեժխնդրության, ուստի չինացիներն այլ ելք չունեն, քան հանդուրժել դա։ Արևմտյան երկրներն այլ են․ բոլորը պաշտպանված են օրենքով։ Եթե քո շունը հաճախ հաչում է կեսգիշերին՝ խանգարելով հարևաններիդ հանգիստը, նրանք բողոք կներկայացնեն քո դեմ։ Այն, ինչ դու անում ես, ազդում է ուրիշների բնականոն կյանքի վրա, դու խախտել ես իրավական կանոնները․ նրանց համար արդարացի է օրենքը որպես զենք օգտագործելը՝ քո դեմ բողոք ներկայացնելու համար։ Կան նաև մարդիկ, որոնք շարունակում են շինարարական աշխատանքները մինչև գիշերվա 11-ը կամ 12-ը՝ ազդելով իրենց հարևանների հանգստի վրա և հանգեցնելով բողոքների։ Այնուհետև ոստիկանությունը գալիս է տուգանք նշանակելու և նախազգուշացնելու նրանց, որ աղմուկ չբարձրացնեն սահմանված ժամերին։ Որոշ մարդիկ զուրկ են անգամ շրջակա միջավայրի մաքրության գիտակցությունից՝ աղտոտելով և փողոցներով մեկ աղբը շաղ տված թողնելով։ Արևմտյան ժողովրդավարական երկրները հատկապես կարգապահ են։ Բնակիչներն ունեն աղբը թափելու սահմանված ժամեր, և աղբատար մեքենաները գալիս են նախատեսված օրերին՝ այն հավաքելու համար։ Հավաքելուց հետո փողոցները մաքուր են մնում։ Նրանք, ովքեր չեն հասկանում սա, գուցե աղտոտեն, ինչը նույնպես համարվում է կանոնների խախտում։ Սա ազդում է հանրային առողջապահության և քաղաքի տեսքի վրա, ուստի նրանց դեմ կարող են բողոքներ ներկայացվել։ Չինացիները, չհետևելով կանոններին, արտասահմանում ապրելիս հաճախ են բողոքներ ստանում։ Բազմիցս իրենց դեմ բողոքներ ստանալուց հետո նրանք կարծիքներ են ձևավորում արևմտյան մարդկանց մասին՝ ասելով․ «Արևմտյան մարդիկ պարզապես սիրում են բողոքներ ներկայացնել․ նրանք բողոքներ են ներկայացնում ամեն մի մանրուքի համար», ինչին Ես ասում եմ․ «Նրանք բողոքներ են ներկայացրել քո դեմ այնքան շատ հարցերով, և դու, ինքդ քո մասին մտորելու փոխարեն, մեղադրում ես նրանց բողոքներ ներկայացնելու համար։ Այդ դեպքում մի՞թե նրանք ճիշտ չէին բողոքներ ներկայացնելիս։ Արդյո՞ք այն բաները, որ դու արեցիր, ճիշտ էին, թե ոչ»։ Նրանք լիովին ճիշտ էին այդ բողոքները ներկայացնելիս․ դու վնասել ես նրանց շահերը և ազդել նրանց կյանքի վրա, ուստի ինչո՞ւ չպետք է բողոքներ ներկայացնեին քո դեմ։ Սա արվում է հասարակական կարգը պաշտպանելու համար և ցույց է տալիս, որ այս երկիրը կառավարվում է օրենքով․ բոլորը պաշտպանված են օրենքով, և օրենքն այս երկրում ցուցադրության համար չէ․ յուրաքանչյուր ոք կարող է օրենքն օգտագործել որպես զենք՝ պաշտպանելու սեփական իրավունքներն ու շահերը։ Նրանք բողոքներ են ներկայացնում քո դեմ, որովհետև դու չես հասկանում օրենքը և խախտել ես տեղական կանոնները։ Նախ՝ պետք է սովորես տեղական կանոնները և գործես օրենքների ու կանոնների համաձայն․ կարծում ես՝ այդ դեպքում արդյո՞ք նրանք, միևնույն է, բողոքներ կներկայացնեն քո դեմ։ (Նրանք այլևս բողոքներ չեն ներկայացնի։) Այսպիսով՝ ինչո՞ւ չինացիները երբեք բողոքներ չեն ներկայացնում, որքան էլ հարցը լուրջ լինի։ (Նրանք չափազանց երկար են ճնշվել կառավարության կողմից։ Նրանք չեն համարձակվում բողոքներ ներկայացնել։ Բացի այդ՝ չինացիները գաղափար իսկ չունեն իրենց իրավունքները պաշտպանելու մասին։) Չինաստանն օրենքի գերակայությամբ երկիր չէ։ Այն չի կառավարվում օրենքի համաձայն։ Չինաստանի օրենքները պարզապես ցուցադրության համար են, և այնտեղ բողոք ներկայացնելն անօգուտ է։ Եթե դու իսկապես բողոք ես ներկայացնում, և մյուս կողմն ունի իշխանություն ու ազդեցություն, նրանք կարող են հետապնդել քեզ։ Եթե ազդեցություն չունես, նույնիսկ չես համարձակվի բողոք ներկայացնել․ բողոք ներկայացնելը կարող է հեշտությամբ փորձանք բերել գլխիդ։ Ուստի՝ երբ չինացիները բախվում են հալածանքի, հատկապես այն դեպքերում, երբ ինչ-որ մեկը սպանվում է, որքան էլ անարդար լինի մահը, հարցը պարզապես լուծվում է մասնավոր կարգով, եթե հանցագործը որոշակի գումար է վճարում։ Ինչո՞ւ զոհի ընտանիքի անդամները դատական հայց չեն ներկայացնում։ Նրանք գիտեն, որ երբեք չեն հաղթի․ դա մեծ գումար կարժենա, սակայն նրանք, միևնույն է, արդարության չեն հասնի, ոչ էլ ոճրագործն արդարադատությանը կհանձնվի, ուստի նախընտրում են իրավական ընթացք չտալ դրան և փոխարենը լուծել այն մասնավոր կարգով։ Չինաստանի օրենքները պարզապես ցուցադրության համար են․ Չինաստանն օրենքով կառավարվող երկիր չէ, և այստեղ արդարություն փնտրելու ասպարեզ չկա։ Դատական հայց ներկայացնելն անիմաստ է։ Ուստի՝ անկախ նրանից, թե ինչ ապօրինի իրավիճակների են բախվում չինացիները, նրանք չեն համարձակվում բողոքներ ներկայացնել։ Սա այն պատճառով է, որ Կոմունիստական կուսակցությունը չարիքներ գործելուց բացի ուրիշ ոչինչ չի անում, զուրկ է ողջամտությունից և չի կառավարում օրենքի համաձայն։ Չինաստանում, քանի դեռ մարդը սովորական անձ է, որքան էլ լուրջ լինի նրա առջև ծառացած խնդիրը, այն Կոմունիստական կուսակցության աչքում ուշադրության արժանի հարց չի համարվում․ ոչ ոք չի զբաղվի դրանով։ Այնպիսի բաները, ինչպիսին են ուրիշների հանգստի վրա ազդելը կամ նույնիսկ գողության, կողոպուտի և բնակարանային գողության դեպքերը, Կոմունիստական կուսակցության կողմից պարզապես խնդիրներ չեն համարվում։ Արևմտյան երկրներում, սակայն, այլ է։ Արևմուտքն ունի ժողովրդավարական համակարգ և օրենքի գերակայությամբ հասարակություն է․ քանի դեռ ինչ-որ մեկի հանգիստը խանգարվում է, բողոք կներկայացվի, և ոստիկանությունը կգա՝ քննելու այդ հարցն ու զբաղվելու դրանով։ Արևմտյան մարդիկ ունեն այս իրավական գիտակցությունը և նման հիմարություններ չեն անում․ միայն նրանք, ովքեր գալիս են արտասահմանից և չեն հասկանում կանոնները, անում են այս հիմարությունները։ Երբ չինացիները նոր են սկսում ապրել արտասահմանում, հաճախ են բողոքներ ստանում։ Ժամանակի ընթացքում նրանք սովորում են տեղական օրենքներն ու կանոնները և այլևս չեն համարձակվում անել բաներ, որոնք խախտում են օրենքը կամ անհանգստացնում են ուրիշներին։ Հետևաբար՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է կազմակերպեն, որ եղբայրներն ու քույրերն՝ ուսումնասիրեն այն երկրի տարբեր օրենքներն ու կանոնները, որտեղ նրանք գտնվում են։ Անկախ նրանից, թե ինչ են մտադիր անել, նրանք նախ պետք է տեղեկանան օրենքին․ նույնիսկ եթե իրենց սեփական բակում հավեր կամ խոզեր են պահում, նախ, պետք է ստուգեն կառավարության կանոնները։ Նրանք կարող են տեղեկություններ փնտրել համացանցում կամ խորհրդակցել տեղացի եղբայրների և քույրերի հետ և այս կերպ գտնել ճշգրիտ պատասխաններ։ Արևմտյան տարբեր երկրներում կառավարությունն ունի հատուկ կանոններ բոլոր հարցերում։ Օրինակ՝ շինարարության մեջ կան կանոններ այն մասին, թե որքան բարձր պետք է լինեն էլեկտրական վարդակները հատակից, և որքան հեռու պետք է լինի յուրաքանչյուր վարդակ մյուսից։ Կան նաև հատուկ չափանիշներ աստիճանների բազրիքների հաստության և ճաղերի լայնության համար։ Շինարարության յուրաքանչյուր քայլ ստուգվում է կառավարության աշխատակիցների կողմից, այնպես որ՝ շինարարական նորմերը խախտող շենքերի կամ չկարգավորված շինարարության դեպքերը հազվագյուտ են։ Եթե բնակիչները ցանկանում են տուն, խորդանոց կամ փոքրիկ պահեստ կառուցել իրենց բակում, պետք է ստանան կառավարության հաստատումը։ Եթե ցանկանում են հավեր կամ բադեր պահել, կան կանոններ առ այն, թե որքան հեռու պետք է լինի ցանկապատը հարևանների սեփականությունից։ Նույնիսկ եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն հասկանում այս օրենքներն ու կանոնները, եթե եկեղեցու գործը ներառում է այս հարցերը, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է ուշադրություն դարձնեն դրանց։ Նրանք նախ պետք է տեղեկանան տեղական օրենքներին և կառավարության կանոններին․ այս հարցերը պարզելն օգտակար է մեր պարտավորության կատարման համար։ Թեև իրավական հարցերն ուղղակիորեն կապված չեն եկեղեցու ներքին աշխատանքի հետ, բոլորին հիմնական իրավական գիտելիք տրամադրելը, միևնույն է, օգտակար է։ Առնվազն նրանք կարող են որոշակի գիտելիք ձեռք բերել, հասկանալ որոշ կանոններ, սովորել ինչպես պատշաճ ձևով ապրել և հասնել առերևույթ մարդկայնության։ Բացի այդ՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաղորդակցվեն արտաքին գործերի համար պատասխանատուների հետ՝ օգնելով նրանց զարգացնել իրավական գիտակցություն։ Մանր հարցերի համար անհրաժեշտ չէ խորհրդակցել փաստաբանի հետ․ նրանք միայն պետք է հասկանան տեղական կանոնները և խստորեն հետևեն դրանց։ Խոշոր հարցերի դեպքում, սակայն, նրանք պետք է խորհրդակցեն փաստաբանի հետ՝ տեղական օրենքների վերաբերյալ հասկացողություն ձեռք բերելու համար։ Ամփոփելով՝ անկախ նրանից, թե ինչ է արվում, բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն օրենքներին և կանոններին։ Որոշ ժամանակ այս կերպ կիրարկելը թույլ կտա մարդկանց փորձառաբար ապրել օրենքներին և կանոններին հետևելու կարևորությունը, և նրանք կհետևեն կանոններին ինչ-որ բան անելիս։ Սա նաև օգտակար է եկեղեցու գործին։

Գ. Սկզբունքներ, որոնց պետք է հետևել ավետարանը քարոզելու համար մարդկանց ուղարկելիս

Կարևոր պարտավորություններ կատարողների անվտանգությունը պաշտպանելու առումով կա աշխատանքի ևս մեկ ոլորտ, որով առաջնորդողներն ու աշխատողները պետք է զբաղվեն, այն է՝ պաշտպանել իրենց պարտավորությունը կատարելու համար դուրս եկողների անվտանգությունը։ Ի՞նչ սկզբունքների պետք է հետևել իրենց պարտավորությունը կատարելու համար մարդկանց ուղարկելիս։ Նախ՝ պետք է հաշվի առնել մարդկանց տարիքն ու սեռը, ինչպես նաև նրանց ներըմբռնումն ու կյանքի փորձառությունը․ առաջնորդողներն ու աշխատողները չեն կարող բթամիտ կամ անփույթ լինել այս հարցում։ Օրինակ՝ եթե դու ավետարանի աշխատողների ես ուղարկում՝ անծանոթ վայրում ավետարանը քարոզելու համար, ի՞նչ տեսակ մարդկանց հարմար կլիներ ուղարկել։ (Որոշակի ներըմբռնում և իմաստություն ունեցող մարդկանց։) Եթե որոշակի եկեղեցի չունի շատ հարմար մարդիկ, և մեծամասնությունը երիտասարդներ են, որոնք չունեն կյանքի փորձառություն և ներըմբռնում, որոնք չգիտեն ինչպես կարգավորել իրավիճակները, հատկապես մարտահրավերային խնդիրները, երբ բախվում են դրանց, որոնք խոսում են առանց սկզբունքների, ինչպես նաև չունեն իմաստություն, ապա նրանք ի վիճակի չեն լինի կատարելու աշխատանքը։ Եթե նման մարդիկ ուղարկվեն, նրանք ոչ միայն ի վիճակի չեն լինի լուծելու խնդիրները, այլև հավանական է, որ կազդեն աշխատանքի վրա և կուշացնեն այն։ Հետևաբար՝ իրենց պարտավորությունը կատարելու համար մարդկանց ուղարկելիս անհրաժեշտ է ընտրել հասուն մարդկայնություն և իմաստություն ունեցողներին․ միայն նման մարդիկ են հարմար։ Եթե բավարար քանակությամբ հարմար մարդիկ չկան, ապա թող երիտասարդները համագործակցեն ավելի տարիքավոր մարդկանց հետ՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Օրինակ՝ ենթադրենք կա մոտ 25 կամ 26 տարեկան մի երիտասարդ քույր, որ, չնայած բավական երկար ժամանակ հավատացել է Աստծուն, ունի հավատք և հասակ, երկար ժամանակ կատարել է իր պարտավորությունը, չգիտի ինչպես ապահովի իր անվտանգությունը, եթե ուղարկվի իր պարտավորությունը կատարելու անծանոթ վայրում․ նման դեպքում անհրաժեշտ կլինի գտնել հասարակական փորձ ունեցող տեղացի եղբոր կամ քրոջ՝ նրա հետ համագործակցելու և պարտավորությունը կատարելու համար։ Իհարկե, եթե պարտավորության վայրը ծանոթ տարածք է կամ մի վայր, որտեղ արդեն կա եկեղեցի, ապա երիտասարդ եղբայրներն ու քույրերը կարող են գնալ։ Սակայն, եթե մարդիկ գնում են անծանոթ վայր, հատկապես այնպիսի վայր, որտեղ հանրային անվտանգությունը վատ է՝ ավետարանը քարոզելու կամ այլ աշխատանք կատարելու համար, ապա նրանց անձնական անվտանգությունը պետք է հաշվի առնվի։ Անկախ նրանից, թե ում են ուղարկում աշխատանք կատարելու՝ առաջնորդողների և աշխատողների առաջին նկատառումն անվտանգությունն է։ Եթե պարզ չէ, թե ինչպիսի մարդիկ են ավետարանը հավանական ընդունողները, կամ արդյոք այդ մարդիկ կարող են անպատշաճ բաներ անել, ապա ավետարանը քարոզելու համար մարդկանց ուղարկելիս պետք է զգուշություն ցուցաբերել։ Անցյալում Ես լսել եմ, որ որոշ առաջնորդողներ և աշխատողներ հաճախ երիտասարդ քույրերի՝ մոտ 18 կամ 19 տարեկան կամ 20-ը ոչ վաղ բոլորած, ուղարկում էին անծանոթ վայրեր՝ ավետարանը քարոզելու, և, ըստ լուրերի, որոշ դժբախտ պատահարներ են տեղի ունեցել։ Անկախ նրանից, թե իրականում ինչ է պատահել, ի վերջո դա կապված էր նրա հետ, որ առաջնորդողներն ու աշխատողները հանգամանալից չեն եղել իրենց նկատառումներում աշխատանքը կատարելիս։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաշվի առնեն այս գործոններն իրենց աշխատանքում և չպետք է անփութորեն նշանակեն շատ երիտասարդ քույրերի կամ եղբայրների անծանոթ և վտանգավոր վայրերում իրենց պարտավորությունը կատարելու համար։ Կար մի առաջնորդող, որ մի անգամ կազմակերպեց՝ 18 կամ 19 տարեկան երկու քույր գնան ավետարանը քարոզելու։ Երբ մեկն ասաց, որ նրանք չափազանց երիտասարդ են և հարմար չեն դրա համար, առաջնորդողն այնուհետև գտավ 21 տարեկան մի քրոջ՝ նրանց փոխարեն գնալու համար, մտածելով․ «Դու ասացիր, որ 19-ը չափազանց երիտասարդ է, ուստի ես գտա մեկին, ով 21 տարեկան է։ Դա ավելի մեծ է, այնպես չէ՞»։ Ինչպիսի՞ն էր այս առաջնորդողի որակը։ Նա հակված էր խեղաթյուրումների, այնպես չէ՞։ (Այո՛։) Լինելով ընդամենը երկու տարով մեծ 19-ից՝ կարո՞ղ էր նա կյանքի փորձառություն ունեցած լինել։ Կարո՞ղ էր հասարակական փորձ ունեցած լինել։ Դժվարությունների կամ վտանգավոր իրավիճակների բախվելիս գուցե ի վերջո լա՞ց լիներ։ Թեև նա երկու տարով մեծ էր, տարիքի առումով դեռ չափազանց երիտասարդ էր և ունակ չէր ստանձնելու այս աշխատանքը։ Առնվազն անհրաժեշտ է գտնել մի եղբոր կամ քրոջ, որ 30-ը կամ 40-ն անց է կամ 50-ը, 60-ն անց․ նրանք ավելի տարիքավոր են և ունեն հասարակական փորձ․ իրավիճակների բախվելիս նրանք ունեն դրանց հետ վարվելու իմաստություն՝ կանխելու որևէ վտանգավոր իրավիճակի առաջացումը։ Երիտասարդները շատ բաներ չեն տեսել կամ փորձառաբար չեն ապրել և չգիտեն ինչպես վարվել դրանց հետ․ վտանգի բախվելիս նրանք գուցե նույնիսկ չգիտակցեն դա, ինչը հեշտացնում է պատահարների առաջացումը։ Տարեց մարդիկ, ավելի շատ տեսած լինելով այս հասարակության և մարդկության չարությունը, հակված են ավելի զգոն լինելու մարդկանց նկատմամբ։ Հիմնվելով իրենց հասարակական փորձի և իրական կյանքից ստացած գիտելիքների վրա՝ նրանք կարող են որոշակի խելամիտ դատողություններ անել այն մասին, թե ինչպիսի վտանգ կարող է առաջանալ որոշակի իրավիճակներում, որքան բարձր է վտանգի մակարդակը, որ անհատներն են չար մարդիկ, և ինչ տեսակ բաներ կարող են անել որոշ մարդիկ։ Վտանգավոր իրավիճակների բախվելիս նրանք նաև ունեն իմաստություն՝ վտանգից խուսափելու համար։ Երիտասարդները, մյուս կողմից, չունեն փորձառություն։ Իրավիճակների բախվելիս նրանք չեն կարող ընկալել հնարավոր վտանգավոր հետևանքները։ Հետևաբար՝ երբ խոսքը վերաբերում է անվտանգության հարցերին, տարիքն առած մարդիկ ավելի հանգամանալից են իրենց նկատառումներում, քան երիտասարդները։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները կազմակերպում են, որ մարդիկ դուրս գան և կատարեն իրենց պարտավորությունը, նրանք պետք է հաշվի առնեն տեղական պայմանները և կազմակերպեն, որ համեմատաբար ավելի տարիքն առած մարդիկ, որոնք ունեն որոշակի իմաստություն և փորձառություն, համագործակցեն երիտասարդների հետ՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հանգամանալից լինեն այս հարցերի վերաբերյալ իրենց նկատառումներում։

Անկախ նրանից, թե որ երկրում է կատարվում եկեղեցու գործը, իրենց պարտավորությունները կատարողների անվտանգության ապահովումն այն աշխատանքն է, որին առաջնորդողներն ու աշխատողները պետք է մեծ ուշադրություն դարձնեն։ Անկախ նրանից՝ ով է ուղարկվում ու ինչ աշխատանք կատարելու, նա պետք է ունենա որոշակի որակ և ինչ-որ կարողություն, որպեսզի իրավասու լինի այդ աշխատանքի համար, և որպեսզի նրա անվտանգությունը երաշխավորվի․ մասնավորապես, սա առավել ևս վերաբերում է խղճուկ հանրային անվտանգությամբ տարածքներին կամ երկրներին։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջնային ուշադրություն դարձնեն իրենց պարտականությունը կատարողների անվտանգությանը, ոչ թե անփութորեն անտեսեն այն։ Ոմանք ասում են․ «Ամեն ինչ լավ է։ Այն, ինչ մենք անում ենք, Աստծու տանը պարտավորություններ կատարելն է․ մենք ունենք Աստծու պաշտպանությունը, ուստի ոչ ոք չի մահանա։ Ի՞նչը կարող է սխալ ընթանալ»։ Արդյո՞ք ճիշտ է, որ նրանք ասում են սա։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ (Այսպես խոսելն անպատասխանատու է, և այս տեսակետը նաև շատ կտրված է իրականությունից։) Մարդիկ պետք է իրենց ուժերի ներածի չափով կատարեն այն պարտականությունները, որոնք ի վիճակի են կատարելու, և զբաղվեն նրանով, ինչ ի վիճակի են հաշվի առնելու․ նրանք չպետք է փորձեն Աստծուն կամ խաղադրույք կատարեն եղբայրների և քույրերի անվտանգության վրա։ Աստված կարող է պաշտպանել մարդկանց, բայց եթե դու հաշվի չես առնում այն խնդիրները, որոնք ի վիճակի ես հաշվի առնելու, և եղբայրների ու քույրերի անվտանգությունն օգտագործում ես որպես գրավ՝ Աստծուն փորձելու համար, Աստված կբացահայտի քեզ․ ո՞վ է քեզ այդքան ծայրաստիճան հիմար դարձրել, որ նման ապուշություննե՛ր ես անում։ Հետևաբար, առաջնորդողներն ու աշխատողները չպետք է օգտագործեն այս տեսակ խոսակցությունները որպես արդարացում՝ անպատասխանատու բաներ անելու համար․ իրենց պարտավորությունները կատարողների անվտանգության ապահովումը քո պարտականությունն է, և դու պետք է կատարես քո սեփական պարտականությունը։ Երբ արդեն զբաղվել ես այն ամենով, ինչ ի վիճակի ես հաշվի առնելու և անելու, ապա ինչ վերաբերում է նրան, ինչ հաշվի չես առել, թե Աստված ինչպես կգործի այդ առումով, Աստծու սեփական գործն է և ոչ մի կապ չունի քեզ հետ։ Ոմանք, առանց երկար-բարակ մտածելու, ողջ պատասխանատվությունը բարդում են Աստծու վրա՝ ասելով․ «Աստված է պատասխանատու մարդկանց անվտանգության համար, մենք վախենալու կարիք չունենք, կարող ենք քարոզել այնպես, ինչպես ուզում ենք։ Աստծու հետ ամեն ինչ ազատ է և անկաշկանդ․ մենք կարիք չունենք անհանգստանալու այդ բաների համար»։ Արդյո՞ք այս տեսակ պնդումը ճիշտ է։ (Ո՛չ։) Ըստ այս տեսակ պնդման՝ մարդիկ կարիք չունեն սկզբունքներ փնտրելու, երբ բաներ են պատահում․ եթե դա այդպես լիներ, ի՞նչ օգուտ կլիներ այն ճշմարտությունից, որն Աստված արտահայտել է։ Այն անօգուտ կլիներ։ Այս տարիների ընթացքում Աստված համբերատար և ջանասիրաբար այնքան շատ խոսքեր է ասել՝ մարդկանց ուսուցանելու համար՝ նպատակ ունենալով հնարավորություն տալու Իր ընտրյալ մարդկանց, որ իմանան ինչպես գոյատևել, ինչպես ձգտել ճշմարտությանը և ինչպես վարվել այս չար աշխարհում ու այս չար մարդկության մեջ, որպեսզի համապատասխանեն Աստծու մտադրություններին։ Դա նրա համար չէ, որ դու փորձես Աստծուն, ոչ էլ նրա համար է, որ գործես այնպես, ինչպես կամենաս՝ բառերի և վարդապետությունների համաձայն և առանց սկզբունքների։ Որպեսզի առաջնորդողներն ու աշխատողները լավ աշխատանք կատարեն ավետարանը քարոզելու գործում, նրանք, նախ և առաջ, պետք է երաշխավորեն մարդկանց անվտանգությունը։ Դա անելու համար նրանք, նախ, պետք է պարզեն և ընկալեն իրենց պարտավորությունը կատարողների հատուկ հանգամանքները, ուղարկեն համապատասխան մարդկանց, ինչպես նաև հասկանան, թե ինչ պետք է անել տարբեր իրավիճակներում՝ մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Եթե որևէ վայր հատկապես քաոսային է, ոչ ոք այնտեղ ծանոթներ չունի, և ով էլ գնա այնտեղ՝ ավետարանը քարոզելու, նրա անվտանգությունը չի կարող երաշխավորվել, ապա առայժմ մարդկանց մի՛ ուղարկեք այնտեղ․ մի՛ դիմեք այս ռիսկին, մի՛ արեք անհարկի զոհաբերություններ։ Անկախ նրանից՝ որ պարտավորությունն է կատարվում, կամ որ աշխատանքն է ձեռնարկվում, այն չի պահանջում, որ դու նետվես աշխարհ կամ վտանգես կյանքդ, ոչ էլ պահանջում է, որ գրավ դնես քո անվտանգությունը կամ քո կյանքը։ Իհարկե, Չինաստանի միջավայրում պարտավորությունը կատարելու համար ռիսկերի դիմելն անխուսափելի է։ Կառավարությունը հալածում է նրանց, ովքեր հավատում են Աստծուն, և նույնիսկ քաջատեղյակ լինելով, որ վտանգ կա՝ միևնույն է, պետք է հավատաս Աստծուն, հետևես Աստծուն և կատարես քո պարտավորությունը․ դու չես կարող թողնել քո պարտավորությունը, և ոչ մի աշխատանք չի կարող դադարեցվել։ Արտասահմանյան երկրներում իրավիճակները բոլորովին տարբեր են․ որոշները Չինաստանի նման բռնապետական երկրներ են, մինչդեռ մյուսներն ունեն ժողովրդավարական համակարգեր։ Ժողովրդավարական համակարգեր ունեցող երկրներում ավետարանը քարոզելու գործը կարող է սահուն առաջ ընթանալ, և տարբեր աշխատանքներ նույնպես կարող են ավելի սահուն իրականացվել։ Բայց բռնապետությանը բնորոշ գծերունեցող որոշ երկրներում մարդիկ և՛ բարբարոս են, և՛ հետամնաց, և նրանց համար հեշտ չէ ընդունել ճշմարիտ ճանապարհը։ Երբ ավետարանը քարոզվում է նրանց, նրանք ոչ միայն չեն ուսումնասիրում այն, այլև կարող են կուրորեն դատապարտել այն և գուցե նույնիսկ իրավիճակի մասին հաղորդեն ոստիկանությանը։ Նման դեպքերում մարդկանց մի՛ ուղարկեք այնտեղ՝ ավետարանը քարոզելու․ փոխարենը, ընտրեք վայրեր, որտեղ անվտանգությունը կարող է երաշխավորվել՝ աշխատանքն իրականացնելու համար։ Սրանք բոլորն այն բաներն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է ուշադրությամբ հաշվի առնեն։ Օրինակ՝ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալայզիան, Ինդոնեզիան կամ Հնդկաստանը, որոնք ունեն շատ բարդ կրոնական նախադրյալներ, որոշակի կրոնական հարանվանություններ մեծ ազդեցություն ունեն և վերահսկում են ողջ հասարակությունը՝ այն աստիճանի, որ նույնիսկ կառավարություններն են ենթարկվում այս կրոնների ազդեցությանը։ Ուստի, հավելյալ մարդկանց մի՛ ուղարկեք նման երկրներ՝ ավետարանն այնտեղ քարոզելու․ բավարար է, որ միայն տեղական եկեղեցիները քարոզեն ավետարանը։ Որոշ երկրներում իրավիճակը տարբերվում է տարբեր նահանգներում կամ գավառներում, և տեղական օրենքներն ու կանոնները տարբերվում են ազգային օրենքներից և կանոններից։ Օրինակ՝ որոշակի տարածաշրջաններ ունեն հատուկ կրոնական նախադրյալներ, և այդ տարածաշրջաններում եկեղեցին ու պետությունը միավորված են։ Որոշ դեպքերում կրոնական առաջնորդներն ունեն նույնիսկ ավելի մեծ իշխանություն, քան տեղական կառավարության պաշտոնյաները, և կարող են բացահայտորեն խախտել որոշ ազգային քաղաքականություններ։ Եթե դու ավետարանը քարոզես նման տարածաշրջաններում, կլինեն անվտանգության հնարավոր ռիսկեր։ Այս հնարավոր ռիսկերը չեն սահմանափակվում քո մասին լուրեր հորինելով կամ քեզ վտարելով. նրանք կարող են նաև ձերբակալել քեզ, փակել քեզ բանտում առանց մեղադրանքի և նույնիսկ ենթարկել քեզ խոշտանգումների՝ հաշմանդամ դարձնելով կամ սպանելով քեզ, և կառավարությունը չի միջամտի։ Իրականում, կրոնական հարանվանությունների մեծ մասի առաջնորդներն ատում են արտաքին կրոնները։ Քանի որ նրանց ազդեցությունը չափազանց մեծ է, և նրանք բացարձակապես չեն սահմանափակվում օրենքով, ոչ ոք չի համարձակվում պատասխանատվության ենթարկել նրանց՝ անկախ նրանից, թե որքան վայրենաբար են հալածում ավետարանը քարոզողներին, և նույնիսկ տեղական կառավարության պաշտոնյաները չեն ցանկանում նեղացնել նրանց։ Հենց որ սկսես ավետարանը քարոզել նրանց տարածքում, նրանք կարող են տանջել քեզ այնպես, ինչպես կամենան։ Հետևաբար, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հատկապես զգույշ լինեն, երբ մարդկանց ուղարկում են որևէ տեղ՝ ավետարանը քարոզելու։ Նախ, նրանք պետք է հետազոտեն և իմանան այդ վայրի իրավիճակի մասին․ արդյոք կա՞ հավատքի ազատություն, որքան հզոր են կրոնական ուժերը, և ինչ հետևանքներ կարող են լինել, եթե այնտեղ ավետարանը քարոզող մարդկանց մասին հաղորդեն։ Այս հարցերը պետք է հստակ հասկանալ՝ նախքան որոշելը՝ արդյոք մարդկանց ուղարկել այնտեղ, թե ոչ։ Եթե որևէ վայրի մասին իմանալուց հետո որոշվում է, որ այն անհամապատասխան է ավետարանը քարոզելու համար, ապա ոչ ոքի չի թույլատրվում մարդկանց ուղարկել այնտեղ՝ քարոզելու։ Սա նույնպես այն աշխատանքի մի մասն է, որը պետք է արվի՝ ավետարանը քարոզողների անվտանգությունն ապահովելու համար։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ունեն աղավաղված ըմբռնում և ասում են․ «Ամեն ինչ լավ է․ Աստված կպաշտպանի մեզ։ Որքան դժվար է մարտահրավերը, այնքան ավելի շատ պետք է հանձն առնենք այն։ Այդ վայրում այնքան շատ մարդիկ կան, որոնք հավատում են Տիրոջը, ուստի ինչո՞ւ չպետք է գնանք այնտեղ՝ ավետարանը քարոզելու»։ Ինչ-որ մեկն ասում է նրանց․ «Այնտեղ մասնավոր բանտեր կան։ Եթե գնանք այնտեղ՝ ավետարանը քարոզելու, ոչ միայն կալանքի տակ կպահեն մեզ, այլև գուցե նույնիսկ մահանանք այնտեղ։ Մենք չենք կարող գնալ»։ Այդ հիմար կեղծ առաջնորդողները մտածում են այս մասին․ «Մեծ կարմիր վիշապն այնքան շատ բանտեր ունի, բայց մենք չենք վախենում դրանից, ուրեմն՝ ինչո՞ւ պետք է վախենանք այնտեղի մի խումբ մասնավոր բանտերից։ Բանտերը կարող են պահել մեր մարմինները, բայց չեն կարող պահել մեր սրտերը։ Մի՛ վախեցեք, պարզապես գնացե՛ք»։ Ապա ուղարկում են մարդկանց՝ ալիքն ալիքի հետևից, և ի վերջո նրանցից ոչ ոք չի վերադառնում․ նրանց բոլորին կալանավորում են։ Կեղծ առաջնորդողներն ապշում են։ Ո՞րն է խնդիրն այստեղ։ (Նման կեղծ առաջնորդողները բթամիտներ են։) Նման կեղծ առաջնորդողները սրիկաներ են․ նրանք անպատասխանատու են՝ մարդկանց ուղարկելով վտանգի երախը։ Ինչո՞ւ իրենք չեն գնում։ Քանի որ նրանք չեն վախենում վտանգից, ապա պետք է առաջինը գնան։ Եթե նրանք գնան, անվտանգ վերադառնան և ձեռք բերեն մարդկանց, ապա մյուսները կարող են գնալ նրանցից հետո։ Անկախ ամեն ինչից՝ ավետարանը քարոզելիս մարդկանց անվտանգությունը պետք է երաշխավորվի։ Բացարձակապես մի՛ դիմեք ռիսկերի այն տարածքներում, որտեղ վտանգավոր է, և որոնք անհամապատասխան են ավետարանը քարոզելու համար։ Մի՛ ենթադրեք, թե մայրցամաքային Չինաստանից դուրս ցանկացած վայր անվտանգ է․ սա պատրանք է, աղավաղված հասկացողություն։ Միայն տգետ մարդիկ են այսպես մտածում․ նման մարդիկ չափազանց քի՛չ բան են հասկանում այս աշխարհի մասին։ Մի՛ ենթադրիր, թե քանի որ արևմտյան երկրների մեծ մասն ունի հավատքի ազատություն, և համեմատաբար շատ մարդիկ կան, որոնք հավատում են Տիրոջը, դու կարող ես բացահայտորեն քարոզել ավետարանը և բացահայտորեն արտահայտել տարբեր պնդումներ՝ մերկացնելով, թե որքան խավար և չար է կրոնական աշխարհը․ եթե անես սա, հետևանքներն աներևակայելի կլինեն։ Պետք է հասկանաս, որ ավետարանը քարոզելիս, լինի դա կրոնական մարդկանց, թե անհավատներին, դու բախվում ես ապականված մարդկությանը, մարդկությանը, որը դիմակայում է Աստծուն։ Մի՛ մտածիր այս հարցի մասին չափազանց պարզեցված կերպով։

Եթե առաջնորդողներն ու աշխատողներն ուզում են երաշխավորել ավետարանը քարոզողների անվտանգությունը, նրանք պետք է հանգամանորեն հաշվի առնեն հարցի բոլոր տեսանկյունները, և որևէ խնդիր ծագելու դեպքում այն պետք է ժամանակին լուծվի։ Դրանից հետո առաջնորդողներն ու աշխատողները պետք է փորձ և դասեր քաղեն՝ գտնելու կիրարկման սկզբունքներն ու ուղին՝ որոշելով, թե ինչպես գործնականում կիրառել դրանք հետագայում․ սա նույնպես աշխատանքի կարևոր կետ է, որը պետք է արվի։ Կան որոշ հարցեր, որոնք առաջնորդողներն ու աշխատողները նախկինում հաշվի չեն առել կամ չեն հանդիպել․ խնդիրներ ծագելուց հետո նրանք պետք է եզրակացնեն․ «Արդյո՞ք մենք դեռ պետք է գնանք այդպիսի վայր։ Արդյո՞ք մարդկանց ուղարկելու այս ձևը ճիշտ է։ Արդյո՞ք մենք պետք է կարգավորենք ծրագրերը, ռազմավարությունը կամ ուղղությունը՝ ավետարանը քարոզելու կամ որևէ այլ կարևոր աշխատանք կատարելու հաջորդ քայլերի համար»։ Եզրակացություններ անելու շարունակական գործընթացում առաջնորդողներն ու աշխատողները պետք է աստիճանաբար որոշեն աշխատանքի մեթոդներն ու սկզբունքները, որպեսզի որքան շատ կատարեն աշխատանքը, այնքան ավելի որոշակի լինի այն և այնքան ավելի հասնի ակնկալվող չափանիշին՝ ավելի քիչ անկանխատեսելի դեպքերով, կամ առանց անկանխատեսելի դեպքեր պատահելու, կամ նույնիսկ՝ առանց ստիպելու, որ կարևոր աշխատակազմը որևէ ռիսկ հանձնառի։ Այս արդյունքին հասնելու համար առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաճախակի փորձ քաղեն և հասկացողություն ձեռք բերեն տարբեր միջավայրերի և իրավիճակների վերաբերյալ, որոնց բախվում են տարբեր տարածաշրջաններում ավետարանը քարոզելիս։ Որքան շատ տեղեկություն նրանք ստանան, և որքան ավելի ճշգրիտ լինի այն, այնքան ավելի ճշգրիտ կլինեն հարցերը լուծելու սկզբունքներն ու ծրագրերը՝ ի վերջո հասնելով մարդկանց անվտանգությունն ապահովելու արդյունքին։ Այս կերպ կարելի է երաշխավորել, որ ավետարանը քարոզելու գործն առաջ ընթանա կարգավորված կերպով։

III. Ինչպես վարվել այն առաջնորդողների և աշխատողների հետ, որոնք ուշադրություն չեն դարձնում անվտանգության աշխատանքին

Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ունեն ցածր որակ և զուրկ են պատասխանատվության զգացումից․ նրանք ի վիճակի չեն իրական աշխատանք կատարելու և նաև չափազանց ծույլ են՝ իրական աշխատանք կատարելու համար։ Այն տարածքներում, որոնց համար պատասխանատու են, կարևոր պարտավորություններ կատարողները հաճախ բախվում են անվտանգության ռիսկերի, ինչը պահանջում է նրանցից տեղափոխվել կամ վերաբնակվել՝ նրանց դարձնելով անկարող իրենց պարտավորությունը խաղաղ մտքով կատարելու։ Հաճախ են պատահում նույնիսկ հարցեր, որոնք չպետք է տեղի ունենան։ Օրինակ՝ որևէ առաջնորդող կամ աշխատող գտնում է հյուրընկալող տուն, որը տեղակայված է ցածրադիր գոտում։ Երբ սպասվում են հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ, վախենալով, որ տունը կջրասուզվի, այնտեղ մնացող եղբայրներն ու քույրերը պետք է նախապես տեղափոխվեն՝ վերցնելով աշխատանքային սարքավորումները, կաթսաները, թավաները և մնացած ամեն ինչ՝ տեղափոխվելով ուղիղ երկու օր։ Սա բոլորին սարսափելի ուժասպառ է անում, և նրանց գլուխները հուսահատությունից կախվում են։ Նրանք ասում են․ «Մենք տեղափոխվում ենք մի քանի օրը մեկ, միշտ փախուստի մեջ ենք։ Ե՞րբ է սա ավարտվելու։ Մի՞թե չենք կարող գտնել անվտանգ և հուսալի տուն, որտեղ կարող ենք բնականոն կերպով կատարել մեր պարտավորությունը»։ Նման առաջնորդողներն ու աշխատողները չեն կարող նույնիսկ ստանձնել աշխատանքի այս փոքր կտորը․ նրանց ենթակայության տակ գտնվող եղբայրներն ու քույրերը չեն կարողանում ո՛չ լավ ուտել, ո՛չ լավ քնել, ոչ էլ ունեն համապատասխան հարմարություններ։ Նրանց կենսապայմանները միշտ ժամանակավոր են, և բոլորը պատրաստ են ցանկացած պահի փախչելու աղետից։ Հենց որ ավարտում են իրենց ամենօրյա պարագաների օգտագործումը, արագորեն փաթեթավորում են դրանք, քանի որ ցանկացած պահի կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, երբ հայտարարվի տնային տնտեսության գրանցման ստուգում։ Իրականում բոլորը գիտեն, որ սա նշանակում է ստուգել նրանց, ովքեր հավատում են Աստծուն, ուստի նրանք պետք է պատրաստ լինեն ցանկացած պահի վերաբնակվելու։ Հետևաբար, պարտավորություն կատարողները միշտ վախեցած են և չունեն անվտանգության զգացում։ Մի՞թե սա չի ազդում նրանց պարտավորության արդյունքների վրա։ Մի՞թե սա կապված չէ այն աշխատանքի հետ, որն անում են առաջնորդողներն ու աշխատողները։ (Այո՛։) Ինչպե՞ս են նրանք կատարում այս աշխատանքը։ (Նրանք դա վատ են անում՝ չկատարելով իրենց պարտականությունը։) Որոշ առաջնորդողներ և աշխատողներ անպատասխանատու են և զուրկ են նվիրումից։ Նրանք իրենք չունեն կենսապայմանների բարձր չափանիշներ․ քանի դեռ կա վայր, որը կպաշտպանի նրանց քամուց և անձրևից, դա բավարար է։ Հետևաբար, նրանք նաև ամեն ջանք չեն գործադրում՝ եղբայրների և քույրերի համար ապրելու անվտանգ և կայուն վայր գտնելու համար։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ունեն ցածր որակ․ նրանք չգիտեն, թե ինչպիսի միջավայրն է հանգիստ և հարմար ապրելու համար կամ պատշաճ եղբայրների և քույրերի համար, որ կատարեն իրենց պարտավորությունը։ Նրանք վարձակալում են ցածրադիր տուն, որ ուրիշ մեկը չի ուզում վարձակալել, և եղբայրների ու քույրերի տեղափոխվելուց հետո մի քանի օրվա ընթացքում նրանց մոտ էկզեմա է առաջանում, և ամբողջ մարմինը քոր է գալիս։ Ի՞նչ է կատարվում։ Տունը չափազանց խոնավ է, և հատակից ջուր է ներծծվում։ Կարո՞ղ է արդյոք որևէ մեկն ապրել նման վայրում։ Նման առաջնորդողներն ու աշխատողները չեն կարող նույնիսկ լուծել այս խնդիրը, նրանք չեն կարող գտնել պարտավորությունը կատարելու համար հարմար տուն․ ի՞նչ տեսակ արժանիք է սա։ Որոշ այլ առաջնորդողներ և աշխատողներ վարձակալում են տներ, որտեղ անընդհատ անձրևաջուր է կաթում, միջանցիկ քամիներ են ներս թողնվում, չունեն ձայնամեկուսացում կամ զուրկ են ինտերնետից, ջրից կամ էլեկտրականությունից․ ինչպե՞ս կարող է որևէ մեկն ապրել այնտեղ։ Նրանք անտեսում են լավ տները և պնդում են վարձակալել այս թերի տները․ մի՞թե սա չի խոչընդոտում գործերը։ Թեև եղբայրներն ու քույրերը դրսում դժվարություններ չեն կրում, տան բազում հիմնական հարմարություններ բացակայում են․ ավելի լավ կլիներ՝ վրանում ապրեին։ Նույնիսկ եթե եղբայրների և քույրերի մեծ մասը սովոր է դժվարության, զգում է, որ այս մակարդակի դժվարությանը դիմանալը ծայրահեղ բան չէ, և կարող է հանդուրժել դա, մի՞թե մի քանի օրը մեկ անընդհատ այսպես տանջվելը չի ազդում նրանց պարտավորության կատարման վրա։ Հետևաբար, եթե առաջնորդողներն ու աշխատողներն ունեն ցածր որակ և զուրկ են պատասխանատվության զգացումից, նրանք չեն կարող ստանձնել այս աշխատանքը․ նրանք պետք է ժամանակին հրաժարական տան և խորհուրդ տան մեկին, ով կարող է լավ կատարել այս աշխատանքը՝ ստանձնելու այն, որպեսզի չազդեն կարևոր աշխատակազմի մեծամասնության կյանքի և պարտավորության կատարման վրա։ Կարևոր պարտավորություններ կատարողների տեղաբաշխումը կազմակերպելը չի պահանջում հաշվի առնել ամեն մի տեսանկյուն, բայց հիմնական կենսամիջավայրը պետք է առնվազն ապահովվի։ Միայն այն ժամանակ, երբ այս առումով երաշխիք լինի, եկեղեցու գործը չի տուժի։ Արդյո՞ք այս աշխատանքը հեշտ է կատարել։ (Այո՛։) Հեշտ է պարզապես ասելը, թե այն հեշտ է կատարել, բայց եթե առաջնորդողներն ու աշխատողները ցածր որակ ունեցող բթամիտ մարդիկ են և զուրկ են պատասխանատվության որևէ զգացումից, նրանք պարզապես չեն կարող անել դա։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում կատարել այս աշխատանքը կամ չեն կարողանում լավ կատարել այն, այնքան շատ մարդիկ են ի վերջո կրում հետևանքները՝ ապրելով ամեն օր այնպես, ասես փախչում են սովից․ ինչպե՞ս կարող են նրանք այսպես կատարել իրենց պարտավորությունը։ Որոշ կեղծ առաջնորդողներ չեն հասկանում ճշմարտության սկզբունքները, սակայն, միևնույն է,սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանք չեն կարողանում լավ կատարել աշխատանքը, բայց հրաժարվում են թողնել պաշտոնը՝ կառչելով իրենց դիրքից և չհեռանալով։ Ինչպե՞ս պետք է վարվել նման առաջնորդողների հետ։ (Նրանց պետք է պաշտոնազրկել։) Նրանց պաշտոնազրկելը հեշտ է․ խնդիրն այն է, թե արդյոք կա ավելի լավ մեկը, ով կհանձնառի նրանց աշխատանքը։ Եթե չկա, կարո՞ղ եք դուք ստանձնել այս աշխատանքը։ Կարո՞ղ եք երաշխավորել, որ կարևոր աշխատակազմն ունենա կայուն կենսամիջավայր։ Եթե մեկ անձը չի կարող գլուխ հանել դրանից, կարո՞ղ եք երեքով կամ հինգով համագործակցել՝ ստանձնելու այս աշխատանքը։ Եթե դուք նույնպես չեք կարող տնօրինել այս աշխատանքը, եթե չեք կարող նույնիսկ կատարել նման պարզ առաջադրանք՝ անկարող լինելով նույնիսկ ապահովել հիմնական կենսամիջավայր, ապա պետք է ժամանակավորապես դիմանաք մի փոքր ավելի շատ դժվարության և տառապանքի։ Եթե դուք դեռ կարող եք համառել ձեր պարտավորությունը կատարելու հարցում, և Աստված, տեսնելով, որ դժվարությանը դիմանալու ձեր վճռականությունը բավականաչափ հաստատուն է, ուղարկի մեկին, ով հուսալիորեն է վարվում հարցերի հետ և կարող է լուծել խնդիրները՝ աշխատանքը կատարելու համար, ապա ձեր տառապանքի օրերը կավարտվեն և կփոխարինվեն լավ ժամանակներով։ Եթե նման ոչ ոք չգա՝ լուծելու այս խնդիրները, ապա պետք է ընդունեք ձեր ճակատագիրը․ ձեզ է վիճակված դիմանալու դժվարությանը, դուք նախատեսված եք դիմանալու դրան․ պետք է հանգստացնեք ձեր սիրտը և դիմանաք դրան։ Իրականում արժե դիմանալ այս փոքրիկ դժվարությանը․ դա շատ ավելի լավ է, քան բանտում լինելը և խոշտանգումներ կրելը։ Գոնե չեք ենթարկվում խոշտանգումների կամ հարցաքննության․ դուք դեռ կարող եք կարդալ Աստծու խոսքերը, կատարել ձեր պարտավորությունը և ապրել եկեղեցական կյանքով եղբայրների և քույրերի հետ միասին։ Թեև կան որոշ վախեր, արգելքներ և խոչընդոտներ ճանապարհին, ու դուք հաճախ ստիպված եք լինում վերաբնակվել, միևնույն է, սա արտասովոր փորձառություն է ձեր կյանքում, որից կարող եք դասեր սովորել և ինչ-որ բան ձեռք բերել։ Մի՞թե սա բավական լավ չէ։ (Այո՛։) Մարդիկ պետք է ունենան դժվարությանը դիմանալու վճռականություն և թույլ տան Աստծուն ներդաշնակեցնել այնպես, ինչպես Ինքն է կամենում։ Եթե ճշմարտապես չեք կարող դիմանալ այս դժվարությանը, կարող եք անկեղծորեն աղոթել Աստծուն ձեր սրտերում․ «Աստվա՛ծ, մենք խնդրում ենք Քեզ նայել մեզ, որ տառապում ենք․ որքա՜ն ողորմելի ենք մենք։ Մենք հետևում ենք Քեզ անտրտունջ կամ անզղջում։ Մենք խնդրում ենք Քեզ, հաշվի առնելով մեր անսասան հավատարմությունը Քեզ, վերջ դնել այս դժվարին կյանքին։ Մենք խնդրում ենք Քեզ ուղարկել համապատասխան առաջնորդողի կամ աշխատողի, հարմար վայր գտնի մեզ համար։ Մենք անընդհատ դրսում դժվարություններ ենք կրում՝ ամեն օր տեղափոխվելով մի վայրից մյուսը, և չգիտենք, թե որքան կշարունակվի սա։ Մենք չենք ուզում այլևս տեղահանվել․ խնդրում ենք, կայուն կացարան գտի՛ր մեզ համար»։ Արդյո՞ք տեղին է այսպես աղոթելը։ Դուք կարող եք այսպես աղոթել․ ելնելով միջավայրի կարիքներից՝ պետք է այսպես աղոթեք։

Դժվարությանը դիմանալը, մեկ այլ տեսանկյունից նայելիս, այնքան էլ վատ բան չէ․ որոշակի դժվարության դիմանալը կարող է կոփել քո կամքը։ Ի՞նչ է նշանակում կոփել կամքդ։ Դա նշանակում է, որ շարունակ այս դժվարությանը դիմանալու միջոցով դու անզգայանում ես դրա նկատմամբ և այլևս չես ճանաչում այն որպես դժվարություն․ անկախ նրանից՝ որքան դժվարության ես դիմանում, այլևս ցավ չես զգում։ Սակայն իրավիճակների բախվելիս պետք է որոշ դասեր քաղես, որոշակի ներըմբռնում ձեռք բերես և սովորես, թե ինչպես զանազանել մարդկանց։ Եթե առաջնորդողը կամ աշխատողն ունի ծայրաստիճան ցածր որակ և չի կարող նույնիսկ պատշաճ կերպով կատարել տեղաբաշխումը կազմակերպելու աշխատանքը, ինչպե՞ս կարող է նա ապահովել և առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց։ Նման մարդիկ պիտանի չեն առաջնորդողներ կամ աշխատողներ լինելու համար։ Աստծու տունն անփող չէ տներ վարձակալելու համար, և այն պատրաստ չէ եղբայրներին և քույրերին մշտապես առանց ապրելու հաստատուն վայրի տեսնելու։ Աստծու տունը կողմնակից չէ, որ մարդիկ միշտ դիմանան դժվարությանը կամ ամեն օր դժվար կյանքով ապրեն, թեև, իհարկե, չի էլ խուսափում այն բանից, որ մարդիկ դիմանան որևէ դժվարության։ Բայց եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարող նույնիսկ գլուխ հանել տեղաբաշխումը կազմակերպելու աշխատանքից, և որևէ պատշաճ բան անելն իսկապես պայքար է նրանց համար, ապա ի՞նչ է մնում նրանց պարծենալու համար։ Նրանցից ամեն մեկը ներկայանալի տեսք ունի, ունի դիպլոմներ և կարգավիճակի տեր մարդ է, սակայն այս փոքր հարցը լուծելն այնպիսի պայքար է նրանց համար։ Այդ դեպքում անելիք չկա․ դու կարող ես միայն ընդունել դա Աստծուց։ Սա այն դժվարությունն է, որին մարդիկ պետք է դիմանան․ պետք է թույլ տաս Աստծուն ներդաշնակեցնել այնպես, ինչպես Ինքն է կամենում։ Սա ճիշտ է։ Գուցե մի օր այս դժվարությանը հաջորդեն ավելի լավ օրեր, և այս տեսակ կյանքն այլևս չշարունակվի։ Անկախ նրանից՝ ինչպիսի միջավայրում ես գտնվում, դու պետք է պահպանես հնազանդության վերաբերմունք և խուսափես տրտնջալուց։ Եթե որոշակի առաջնորդող կամ աշխատող հուսալի չէ և լավ չի կատարում աշխատանքը, թույլ մի՛ տուր, որ դա ազդի Աստծու հանդեպ քո անկեղծության և հավատարմության վրա, և թույլ մի՛ տուր, որ դա ազդի Աստծուն քո հնազանդվելու և Աստծու նկատմամբ հնազանդության վերաբերմունքի վրա։ Այս կերպ դու հաստատուն կանգնած կլինես այս հարցում։ Առաջնորդողներն ու աշխատողները պարզապես սովորական մարդիկ են։ Եթե նրանք ունեն ցածր որակ և չեն կարողանում կատարել աշխատանքը, կամ եթե նրանք կեղծ առաջնորդողներ են, որոնք չեն կատարում իրենց պարտականությունը, դա նրանց անձնական խնդիրն է և ոչ մի կապ չունի Աստծու տան հետ։ Աստծու տունը չէ, որ հրահանգել է նրանց այսպես վարվել․ պարզապես նրանք բացահայտվել են իրենց անպատասխանատվության պատճառով։ Նրանք չեն կարողանում ավարտել Աստծու տան կողմից իրենց հանձնարարված աշխատանքը և այդպիսով կարող են միայն պաշտոնազրկվել և դուրս թողնվել։ Նման հանգամանքներում, երբ Աստծու ընտրյալ մարդիկ դիմանում են այս դժվարությանը, նրանք պետք է ընդունեն այն Աստծուց և թույլ տան Աստծուն ներդաշնակեցնել այնպես, ինչպես Ինքն է կամենում։ Նույնիսկ եթե առաջնորդողներն ու աշխատողները լավ չեն կատարել աշխատանքը, կամ նրանք ունեն որևէ խնդիր, այն փաստը, որ Աստված ճշմարտությունն է, ճանապարհը և կյանքը, հավերժ անփոփոխ է։ Քո՝ Աստծուն հետևելը, Աստծուն հնազանդվելը և Աստծու խոսքերն ընդունելը երբեք չպետք է փոխվեն։ Սրանք հավերժական ճշմարտություններ են։ Քո պարտավորությունը կատարելիս, անկախ նրանից, թե ինչ տհաճ հարցեր են ծագում, պետք է ընդունես դրանք Աստծուց և դասեր քաղես դրանցից։ Դու պետք է հանդարտվես Աստծու առաջ և աղոթես Նրան ու թույլ չտաս քեզ ազդվել արտաքին աշխարհից։ Դու պետք է սովորես հարմարվել տարբեր միջավայրերի և սովորես փորձառաբար ապրել Աստծու գործը բոլոր տեսակի միջավայրերում։ Միայն այս կերպ կարող ես հասնել կյանքի մուտքի։ Որոշ մարդիկ փոքր հասակ ունեն․ երբ դժվարություն է ծագում, նրանք տրտնջում են և անհանգստանում՝ վշտանալով և կորցնելով հավատն առ Աստված․ սա ծայրաստիճան հիմարություն և տգիտությո՛ւն է։ Առաջնորդողներն ու աշխատողները, որոնք իրական աշխատանք չեն կատարում, բացահայտվել և դուրս են թողնվել, բայց դա ի՞նչ կապ ունի քեզ հետ։ Ինչո՞ւ բացասական կդառնայիր և կհեռանայիր Աստծուց միայն այն պատճառով, որ նրանք անպատշաճ կերպով են կազմակերպել բաները։ Մի՞թե սա ծայրահեղ ըմբոստ չէ։ (Այդպես է։) Երբ մարդիկ սխալ բան են անում, գուցե զանազանես և մերժես նրանց, բայց մի՛ մերժիր Աստծուն կամ մի՛ մերժիր ճշմարտությունը։ Ճշմարտությունը սխալ չէ, Աստված սխալ չէ։ Աստծու սկզբնական մտադրությունն այն չէ, որ մարդիկ դիմանան նման դժվարության, բայց ապականված մարդկության համար որոշակի դժվարության դիմանալն իսկապես անհրաժեշտ է։ Մի փոքր դժվարության դիմանալն օգտակար է քեզ համար․ օգուտն այն է, որ դասեր ես քաղում և սովորում ես փնտրել ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար։ Եթե ի վիճակի ես դիմանալու տարբեր դժվարությունների, ձեռք ես բերում որոշակի տոկունություն և ի վիճակի ես դառնում հաստատուն կանգնելու քո վկայության մեջ բոլոր տեսակի միջավայրերում։ Դժվարությանը դիմանալու կարողությունը կոփում է Աստծուն հնազանդվելու քո վճռականությունը։ Սա Աստծու սկզբնական մտադրությունն է և այն արդյունքը, որն Աստված ուզում է տեսնել քո մեջ։ Եթե դու կարող ես հասկանալ Աստծու մտադրությունները և գործել ու կիրարկել Աստծու մտադրությունների համաձայն, եթե կարող ես զերծ մնալ Աստծուն թողնելուց՝ անկախ նրանից, թե ինչպիսի մարդկանց կամ միջավայրերի ես հանդիպում, և եթե կարող ես սովորել գործնականում կիրառել ճշմարտությունը, հնազանդություն ունենալ Աստծու նկատմամբ, ունենալ ճիշտ ըմբռնում և վերաբերմունք, պահպանել անփոփոխ հավատք առ Աստված և զերծ մնալ Աստծուց տրտնջալուց կամ քո սրտում Նրանից հեռանալուց՝ անկախ նրանից՝ որքան տառապանք է կրում քո մսեղին, ապա դու հասակ ունես։

Առաջնորդողներն ու աշխատողները պետք է պաշտպանեն կարևոր պարտավորություններ կատարողների անվտանգությունը՝ պահպանելով նրանց արտաքին աշխարհի միջամտությունից։ Այս աշխատանքը ներառում է բազմաթիվ մանրուքներ։ Նախ, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան, թե ինչպես հատկապես իրականացնել այս մանրամասն առաջադրանքները։ Բացի այդ, որոշակի հատուկ իրավիճակների բախվելիս նրանք պետք է ճշգրիտ դատողություններ անեն, ապա գտնեն համապատասխան սկզբունքները և մշակեն իրավիճակները շտկելու հատուկ ծրագրեր։ Վերջնական նպատակը բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերի անվտանգությունն ապահովելն է։ Միայն այս կերպ կարելի է երաշխավորել, որ ավետարանը քարոզելու գործն առաջ ընթանա կանոնավոր կերպով։ Այս սկզբունքին հավատարիմ մնալը ճիշտ է․ սա առաջնորդողների և աշխատողների նպատակն ու սկզբունքն է այս աշխատանքը կատարելիս։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները ճշգրտորեն հավատարիմ են մնում այս նպատակին և սկզբունքին, ապա նրանք հիմնականում համապատասխանում են չափանիշին այս աշխատանքը կատարելիս։ Ուրիշ ի՞նչ խնդիրներ են ներառված այս աշխատանքում։ Ոմանք ասում են․ «Ես նախկինում երբեք առաջնորդող կամ աշխատող չեմ եղել, ոչ էլ բախվել եմ այս տեսակ հարցերի։ Ես չգիտեմ՝ ինչ պետք է անեմ այս աշխատանքում, և չգիտեմ ինչպես անել այն։ Ուստի ես պարտավոր չեմ անել այն․ ո՞ւմ է հետաքրքրում՝ ապահով եք դուք, թե ոչ։ Ինքներդ գլուխ հանեք դրանից»։ Արդյո՞ք ընդունելի է, որ նրանք պարզապես լվանան իրենց ձեռքերն այս հարցից։ (Ո՛չ, այդպես չէ։) Նման առաջնորդողներն ու աշխատողները պետք է հեռացվեն։ Եթե չես կատարում իրական աշխատանք, ի՞նչ օգուտ կա քեզնից։ Մի՞թե մենք պահում ենք քեզ՝ որպես զարդարանք, որովհետև լավ տեսք ունես։ Նման առաջնորդողներն ու աշխատողները պետք է պաշտոնազրկվեն և դուրս թողնվեն․ նրանց չպետք է թույլատրվի զբաղեցնել պաշտոն՝ առանց որևէ աշխատանք կատարելու։ Կեղծ առաջնորդողներն իրական աշխատանք չեն կատարում․ նրանք խիղճ կամ ողջամտություն չունեն, այնպես չէ՞։ Եթե իսկապես խիղճ և ողջամտություն ունենային, ինչո՞ւ չէին փնտրի ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար, երբ դրանք ծագում են։ Ոչ ոք չի ծնվում ամեն ինչ իմանալով․ բոլորը սովորում են ընթացքում։ Եթե կարողանաս փնտրել ճշմարտությունը, կգտնես աշխատանքը լավ կատարելու ուղի։ Եթե ունես պատասխանատվության զգացում, կմտածես աշխատանքը լավ կատարելու ուղի։ Առաջնորդության աշխատանք կատարելն իրականում դժվար չէ․ քանի դեռ մարդը կարող է փնտրել ճշմարտությունը, հեշտ է աշխատանքը լավ կատարելը։ Բացի այդ, առաջնորդողներն ու աշխատողներն ունեն գործընկերներ․ քանի դեռ երկու կամ երեք հոգի մեկ սիրտ ու միտք են, ցանկացած աշխատանք հեշտ է իրագործել։ Ներկայում շատ առաջնորդողներ և աշխատողներ կրթվում են․ նրանք կրթվում են՝ ամեն ինչում ճշմարտությունը փնտրելու, որպեսզի խնդիրներ լուծեն։ Այս պահին առնվազն որոշ առաջնորդողներ և աշխատողներ իրազեկ են առաջնորդության աշխատանքին և լիովին ունակ են լավ կատարելու ավետարանը տարածելու գործը, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Այսպիսով՝ այսօրվա համար կհաղորդակցվենք մինչև այս կետը։ Մնա՛ք բարով։

2024 թ. հուլիսի 20

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (13)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով