Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (27)

Այսօր կշարունակենք հաղորդակցվել առաջնորդողների և աշխատողների պարտականությունների թեմայի շուրջ։ Նախկինում հաղորդակցվել ենք մինչև տասնչորսերորդ պարտականությունը, և այս պարտականության մեջ դեռ մի քանի ենթաթեմաներ կան, որոնց շուրջ չենք հաղորդակցվել։ Նախքան հաղորդակցվելը նախ վերանայեք, թե առաջնորդողների և աշխատողների քանի պարտականություն կա։ (Տասնհինգ։) Կարդացե՛ք դրանք։

(Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։

1. Առաջնորդել մարդկանց ուտելու և խմելու Աստծու խոսքերը, հասկանալու դրանք և մտնելու Աստծու խոսքերի իրականության մեջ։

2. Ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին և լուծել նրանց իրական կյանքում հանդիպող կյանքի մուտքի հետ կապված տարբեր դժվարությունները։

3. Հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների շուրջ, որոնք պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր պարտավորություն պատշաճ կերպով կատարելու համար։

4. Տեղյակ լինել տարբեր աշխատանքների վերակացուների և տարատեսակ կարևոր գործերի համար պատասխանատու աշխատակազմի իրավիճակներին և ժամանակին կարգավորել նրանց պարտավորությունների բաշխումը կամ անհրաժեշտության դեպքում պաշտոնազրկել նրանց, որպեսզի կանխվեն կամ մեղմացվեն անհամապատասխան մարդկանց օգտագործումից առաջացած վնասները, և երաշխավորվեն աշխատանքի արդյունավետությունն ու սահուն առաջընթացը։

5. Պահպանել արդի ընկալում և հասկացողություն յուրաքանչյուր աշխատանքի վիճակի և առաջընթացի վերաբերյալ, կարողանալ ժամանակին լուծել խնդիրները, ուղղել շեղումները և վերացնել թերությունները աշխատանքում, որպեսզի այն սահուն կերպով առաջ ընթանա։

6. Առաջխաղացնել ու զարգացնել բոլոր տեսակի որակավորված տաղանդներին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, որքան հնարավոր է շուտ հնարավորություն ունենան վարժվելու և մուտք գործելու ճշմարտության իրականության մեջ։

7. Խելամիտ կերպով բաշխել և օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, այնպես որ յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի։

8. ժամանակին հաղորդել և փնտրել, թե ինչպես լուծել աշխատանքի ընթացքում հանդիպող անկարգությունները և դժվարությունները։

9. Ճշգրիտ կերպով հայտնել, թողարկել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ դրա պահանջներին համապատասխան՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և հորդոր, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց կատարման կարգավիճակին։

10. Պատշաճ կերպով պահպանել և խելամիտ կերպով բաշխել Աստծու տան տարատեսակ նյութական իրերը (գրքեր, տարատեսակ սարքավորումներ, հացահատիկ և այլն) և իրականացնել կանոնավոր ստուգում, սպասարկում և նորոգում՝ վնասը և վատնումը նվազեցնելու համար, ինչպես նաև կանխել չար մարդկանց՝ դրանց տիրանալը։

11. Ընտրել վստահելի մարդկանց, որոնց մարդկայնությունը չափանիշին համապատասխան է, հատկապես ընծաների համակարգված կերպով գրանցման, հաշվառման ու պահպանման համար. պարբերաբար վերանայել և ստուգել մուտքերն ու ելքերը, որպեսզի շռայլումների և վատնումների դեպքերը, ինչպես նաև անհիմն ծախսերը ժամանակին բացահայտվեն։ Վերջ դնել այդպիսի բաներին և պահանջել խելամիտ փոխհատուցում. նաև ամեն կերպ կանխել ընծաների չար մարդկանց ձեռքն ընկնելը և նրանց տիրապետության տակ վերցվելը։

12. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությունը, որպեսզի Աստծու ընտրյալ ժողովուրդը զանազանություն զարգացնի նման բաների միջոցով և սովորի դրանցից։

13. Պաշտպանել Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից անհանգստացվելուց, մոլորեցվելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց և նրանց հնարավորություն տալ զանազանելու հակաքրիստոսներին ու իրենց սրտերից դուրս թողնելու նրանց։

14. ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին։

15. Պաշտպանել բոլոր տեսակի կարևոր աշխատակազմերը՝ նրանց պահպանելով արտաքին աշխարհի միջամտությունից և ապահով պահել, որպեսզի տարբեր կարևոր աշխատանքները կարողանան առաջ ընթանալ կարգավորված կերպով։)

Բոլորը պարզ լսեցի՞ն այս տասնհինգ պարտականությունները։ (Այո։) Առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականությունն է՝ «Ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Ուստի ինչպե՞ս կարող եք զանազանել տարբեր տեսակի չար մարդկանց։ Առաջին չափանիշը հիմնված է Աստծուն հավատալու նրանց նպատակի վրա։ Քանի՞ կետի ենք բաժանել Աստծուն հավատալու մարդկանց նպատակները։ Մենք դրանք ինը կետի ենք բաժանել։ Առաջին կետը պաշտոնյա դառնալու ցանկությունը բավարարելու համար է, երկրորդը՝ հակառակ սեռին գտնելու համար, երրորդը՝ աղետներից խուսափելու համար, չորրորդը՝ օպորտունիզմով զբաղվելու համար, հինգերորդը՝ եկեղեցու հաշվին ապրելու համար, վեցերորդը՝ ապաստան գտնելու համար, յոթերորդը՝ հենարան գտնելու համար, ութերորդը՝ քաղաքական նպատակներ հետապնդելու համար, և իններորդը՝ եկեղեցին վերահսկելու համար։ Սա տարբեր տեսակի մարդկանց էությունը զանազանելն է՝ հիմնված Աստծուն հավատալու նրանց մտադրությունների և նպատակների վրա։ Տարբեր տեսակի մարդկանց զանազանելու երկրորդ չափանիշը, որոնց պետք է հեռացնել կամ վտարել, հիմնված է տարբեր տեսանկյուններից նրանց մարդկային էության դրսևորումների վրա։ Քանի՞ դրսևորում է ներառված այս չափանիշում։ Նախ՝ փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրելը, երկրորդ՝ ուրիշներից օգտվել սիրելը, երրորդ՝ զեխ ու սանձարձակ լինելը, չորրորդ՝ վրեժխնդրության հակված լինելը, հինգերորդ՝ սեփական լեզուն վերահսկել չկարողանալը, վեցերորդ՝ անխոհեմ և կանխամտածված խնդիրներ ստեղծող լինելը, որին ոչ ոք չի համարձակվում սադրել, յոթերորդ՝ մշտապես անառակ գործունեությունների մեջ ներգրավվելը, ութերորդ՝ ցանկացած պահի դավաճանության մեջ ներգրավվելու ունակ լինելը, իններորդ՝ ցանկացած պահի հեռանալու ունակ լինելը, տասներորդ՝ տատանվելը, տասնմեկերորդ՝ վախկոտ և կասկածամիտ լինելը, տասներկուերորդ՝ խնդիրներ հրահրելու հակված լինելը, տասներեքերորդ՝ բարդ անցյալ ունենալը։ Ընդհանուր առմամբ տասներեք դրսևորում կա։ Առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականությունն է «Ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Առաջին չափանիշի՝ Աստծուն հավատալու նպատակի հետ կապված հարցերի շուրջ արդեն հաղորդակցվել ենք։ Արդեն հաղորդակցվել ենք նաև նրանց մարդկայնության առաջին յոթ հարցերի շուրջ, որը երկրորդ չափանիշն է։ Այսօր կսկսենք հաղորդակցվել նրանց մարդկայնության ութերորդ դրսևորման շուրջ՝ «Ունակ լինելը ցանկացած պահի ներգրավվելու դավաճանության մեջ»։

Տասնչորսերորդ կետ. ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին (վեցերորդ մաս)

Տարբեր տեսակի չար մարդկանց զանազանելու չափանիշներն ու հիմքերը

II. Մարդկայնության հիման վրա

Ը. Ունակ լինելը ցանկացած պահի ներգրավվելու դավաճանության մեջ

Նրանք, ովքեր ակնհայտորեն դրսևորում են ցանկացած պահի եկեղեցին մատնելու ունակություն. դուք կարող եք ճանաչել այս տեսակի մարդկանց, այնպես չէ՞։ Այս մարդկանց հետ կապված խնդիրը շա՞տ լուրջ է։ (Այո։) Որոշ մարդիկ մատնում են եկեղեցին, որովհետև վախկոտ են, մինչդեռ մյուսները դա անում են իրենց չար մարդկայնության կամ այլ խնդիրների պատճառով։ Անկախ պատճառից՝ այն փաստը, որ այս տեսակի մարդիկ ունակ են ցանկացած պահի մատնելու եղբայրներին ու քույրերին և դավաճանելու Աստծուն, ցույց է տալիս, որ նրանք անհուսալի են։ Եթե հասանելիություն ունեն եկեղեցու մասին որոշ կարևոր տեղեկությունների կամ եղբայրների ու քույրերի մասին անձնական տեղեկությունների, օրինակ՝ որտեղ են ապրում եղբայրներն ու քույրերը, ովքեր են եկեղեցու առաջնորդողները, ինչ աշխատանքի մեջ է ներգրավված եկեղեցին, կամ ով ինչ կարևոր գործեր և պարտավորություններ է կատարում, կարող են հրապարակել այս տեղեկությունները, երբ վտանգ է առաջանում, կամ որոշակի հատուկ հանգամանքներում՝ մատնելով եկեղեցին և եղբայրներին ու քույրերին։ Պատճառներից մեկը, որ կարող են դա անել, իրենց պաշտպանելն ու սեփական անվտանգությունն ապահովելն է։ Մյուս կողմից՝ կարող են միտումնավոր կերպով այսպես վարվել՝ լուրջ չվերաբերվելով այս տեղեկություններին և ունակ լինելով բացահայտելու դրանք ու ցանկացած պահի ներգրավվելու դավաճանության մեջ հանուն անձնական շահի։ Օրինակ՝ որոշ մարդիկ ձերբակալվում են մեծ կարմիր վիշապի կողմից, և հարցաքննության ժամանակ մեծ կարմիր վիշապը սպառնում է, հրապուրում կամ նույնիսկ խոշտանգումներ է կիրառում՝ խոստովանություն կորզելու համար՝ ասելով այս մարդկանց, որ եթե խոսեն, ազատ կարձակվեն, ուստի մատնում են եղբայրների ու քույրերի և եկեղեցու մասին իրենց իմացած ողջ տեղեկությունը սեփական ազատության դիմաց։ Այս տեսակի մարդիկ տիպիկ հուդաներ են։ Ասե՛ք Ինձ, ինչպե՞ս պետք է վերաբերվել այս տեսակի մարդկանց և վարվել նրանց հետ, որոնք տիպիկ հուդաներ են։ (Այս տեսակի մարդիկ պետք է անմիջապես վտարվեն, ինչպես նաև անիծվեն։) Սովորաբար այս տիպիկ հուդաները՝ միտումնավոր կամ ակամա, հարցուփորձ են անում կամ գիտելիք են ձեռք բերում եկեղեցու որոշակի իրավիճակների մասին և իրենց մտքում պահում։ Հետագայում, երբ որևէ հանգամանք է պատահում նրանց, և ձերբակալվում են, խոստովանում են այս տեղեկությունը։ Արտաքուստ այս մանրամասների մասին նրանց հարցուփորձերն ու տեղեկանալը գուցե չթվա, թե արվում է մեծ կարմիր վիշապին միտումնավոր կերպով տեղեկությունը խոստովանելու նպատակով, բայց երբ նրանք ձերբակալվում են, չեն կարողանում տիրապետել իրենց։ Արդյունքում նրանց խոստովանությունը որոշակի անբարենպաստ հետևանքներ է բերում եկեղեցուն։ Այսպիսով՝ այս մանրամասների վերաբերյալ նրանց պատահական հարցուփորձերն ու տեղեկանալը սովորական զրույցի կամ դատարկախոսության բնույթ չեն կրում։ Ավելի շուտ նրանք դա անում են միտումնավոր և նպատակաուղղված կերպով։ Սա պայմաններ է նախապատրաստում նրանց համար, որպեսզի հետագայում հուդաներ դառնան։ Արդյոք ուրիշների տեղեկություններն անփութորեն մատնող մարդկանց խնդիրը կարո՞ղ է լուծվել այնպիսի մեթոդներով, ինչպիսիք են ճշմարտության մասին հաղորդակցվելը կամ նրանց նախազգուշացումներ տալը։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև այս տեսակի մարդիկ զուրկ են խղճից և ողջամտությունից ու չեն ընդունի ճշմարտությունը, իսկ նրանց հետ ճշմարտության մասին հաղորդակցվելն անօգուտ է։) Ինչպե՞ս պետք է վարվել այս տեսակի չար մարդու հետ, որը կարող է անփութորեն վնասել ուրիշներին։ Կա միայն մեկ լուծում, այն է՝ հեռացնել նրան, որովհետև այն, ինչ արել է, ոչ միայն վնասում է եղբայրներին ու քույրերին, այլև անհանգստացնում է եկեղեցու գործը։ Այս տեսակի վարքագիծը կարող է բնորոշվել որպես եղբայրներին ու քույրերին մատնել և եկեղեցին մատնել, ուստի այս տեսակի մարդիկ պետք է հեռացվեն կամ վտարվեն։ Թեև այս տեսակի մարդիկ չեն կարող բնորոշվել որպես հակաքրիստոսներ, կան բավարար հիմքեր՝ նրանց բնորոշելու որպես չար մարդիկ, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը։ Հետևաբար այս տեսակի մարդկանց հեռացնելը լիովին սկզբունքներին համապատասխան է։ Այս մարդիկ հետաքրքրված չեն ճշմարտությամբ։ Նրանք պարզապես սիրում են ամենուր մանրամասն հարցուփորձ անել առաջնորդողների և աշխատողների, ինչպես նաև որոշակի եղբայրների ու քույրերի մասին։ Նրանք մի քանի տարի հավատացել են Աստծուն և շատ ճշմարտություններ չեն հասկացել, սակայն բավականին շատ տեղեկություններ են հավաքել առաջնորդողների և աշխատողների, ինչպես նաև եղբայրների ու քույրերի ընտանիքների մասին։ Անկախ նրանից, թե որ եղբոր կամ քրոջ մասին է խոսվում, կարող են հայտնել նրանց մասին որոշ մանրամասներ, ինչը մյուսներին բավականին ցնցող է թվում։ Թեև նրանք առաջնորդողներ կամ աշխատողներ չեն, միշտ անհամբերությամբ հարցուփորձ են անում եկեղեցու որոշակի ներքին հարցերի մասին, ինչպիսիք են վարչական աշխատանքը, տարբեր կառույցների ղեկավարները և արտաքին գործերին վերաբերող որոշ աշխատանքներ։ Հաճախ հարցնում են, թե ով որտեղ է գնացել՝ կատարելու իր պարտավորությունները, և երբ է հեռացել, ով է առաջխաղացվել, ով է պաշտոնազրկվել, և ինչպես են ընթանում եկեղեցու գործի որոշակի տեսանկյունները։ Այս բաների մասին հարցուփորձ անելուց հետո նրանք ամենուր տարածում են այդ տեղեկությունը։ է՛լ ավելի գարշելի է այն, որ որոշ մարդիկ նույնիսկ գրի են առնում այն տեղեկությունը, որը հավաքել են հարցուփորձ անելուց հետո։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ նրանք թաքնված շարժառիթներ ունեն։ (Այո։) Մեծ կարմիր վիշապի երկրում իրենց սեփական գործերը գրանցելիս նրանք գիտեն ծածկագիր կամ գաղտնի լեզու օգտագործել, բայց ուրիշների տեղեկությունը գրանցելիս չեն կիրառում այնպիսի մեթոդ, որը նույնիսկ չնչին իմաստություն կդրսևորեր, փոխարենը պարզապես գրի են առնում եղբայրների ու քույրերի իրական անունները, արտաքին տեսքը, տարիքը, հեռախոսահամարները և այլ մանրամասներ։ Մի՞թե նրանք մտադիր չեն ներգրավվել դավաճանության մեջ։ Նրանք վատ մտադրություններ ունեն ու իսկապես մտադիր են ներգրավվել դավաճանության մեջ։ Հենց որ որևէ վտանգավոր բան է պատահում, և ոստիկանությունն առգրավում է նրանց գրանցած տեղեկությունը, բավական է միայն, որ ոստիկանությունը սպառնա և վախեցնի նրանց՝ առանց նույնիսկ խոշտանգումների դիմելու, և անմիջապես մանրամասնորեն խոստովանում են ամեն ինչ՝ ոչինչ չթաքցնելով։ Ինչ վերաբերում է այն բաներին, որոնք մոռացել են, նույնիսկ գլուխ են կոտրում հիշելու համար, և հենց որ որևէ բան են հիշում, անմիջապես ասում են ոստիկանությանը։ Նույնիսկ ոստիկանությանն առաջնորդում են եղբայրների ու քույրերի տները, առաջնորդողների և աշխատողների տները և կարևոր պարտավորություններ կատարողների կացարանները, որպեսզի ձերբակալեն նրանց։ Չե՞ք կարծում, որ այս տեսակի մարդիկ չափազանց պիղծ են։ (Այո։) Նախքան ուրիշներին մատնելը նրանց վարքագիծը չի նմանվում չար մարդու վարքագծի, առավել ևս հակաքրիստոսի վարքագծի։ Դա կարող է լինել պարզապես սովորական ապականված մարդու դրսևորում, բայց հենց որ ձերբակալվում են, ի վիճակի են հեշտությամբ մատնելու ցանկացած եղբոր կամ քրոջ։ Միայն այս մեկ դրսևորումը նրանց էլ ավելի պիղծ է դարձնում, քան չար մարդիկ և հակաքրիստոսներն են։ Բանն այն չէ, որ նրանք չեն կարողանում իրենց զսպել և դաժան հարկադրանքի, խոշտանգումների ու հալածանքների տակ փոքր-ինչ աննշան տեղեկություն են հրապարակում, որովհետև նրանց մսեղին չափազանց թույլ է, ու այլևս չեն կարողանում դիմանալ։ Ավելի շուտ նրանք նախաձեռնողաբար և անզգուշորեն բացահայտում են իրենց իմացած ողջ տեղեկությունը՝ առանց որևէ ուշադրություն դարձնելու եղբայրների ու քույրերի անվտանգությանը, առավել ևս եկեղեցու աշխատանքին։ Սա չափազանց պիղծ է։ Սա հուդաներ հանդիսացող մարդկանց տեսակի դրսևորումներից մեկն է։

Կա մարդկանց մեկ այլ տեսակ, որոնք ձգտում են ամենաչնչին սադրանքի դեպքում հաղորդել եկեղեցու և եղբայրների ու քույրերի մասին։ Օրինակ՝ երբ բախվում են բնական աղետների, հիվանդության կամ գողության, գանգատվում են Աստծուց և գանգատվում են նաև, որ եղբայրներն ու քույրերը սեր չունեն և չեն օգնում լուծելու իրենց խնդիրները։ Սա մղում է նրանց ցանկանալու մատնել եկեղեցին և եղբայրներին ու քույրերին։ Որոշ մարդիկ անխոհեմ չարագործություններ են անում և էտվում են, և եղբայրներն ու քույրերը նույնպես հեռանում են նրանցից։ Դա նրանց մղում է զգալու, որ Աստծու տունը սեր չունի, ուստի բերաններից թռցնում են. «Դուք բոլորդ հակակրանք եք տածում իմ հանդեպ, այնպես չէ՞։ Դուք բոլորդ արհամարհում եք ինձ, այնպես չէ՞։ Արդյոք ես իսկապես դեռ կարո՞ղ եմ օրհնություններ ստանալ աստծուն հավատալուց։ Եթե օրհնություններ չստանամ, կհաղորդեմ բոլորիդ մասին»։ Սա նման մարդկանց ամենից «դասական» խոսքն է։ Ինչո՞ւ եմ ասում, որ այս խոսքը՝ «Եթե օրհնություններ չստանամ, կհաղորդեմ բոլորիդ մասին», «դասական» է նրանց համար։ Որովհետև այս հայտարարությունը ներկայացնում է նրանց մարդկայնությունը։ Այս արտահայտությունն այն չէ, ինչ ասում են պարզապես իրենց ատելությունը թափելու համար բազմաթիվ դժգոհություններ առաջացնող իրավիճակների բախվելուց հետո կամ խոր արմատավորված վրդովմունքի պատճառով, ոչ էլ դա ակնթարթային պոռթկում է։ Ավելի շուտ մի բան է, որը լցրել է նրանց սրտերը և կարող է բացահայտվել ցանկացած պահի։ Մի բան է, որը վաղուց գոյություն ունի նրանց սրտերում և կարող է բացահայտվել ցանկացած պահի։ Սա ներկայացնում է նրանց մարդկայնությունը։ Նրանց մարդկայնությունն այսքան դեգրադացված է. եթե որևէ մեկը սադրում կամ ցավեցնում է նրանց, ունակ են ցանկացած պահի մատնելու այդ մարդուն։ Եթե իրենց պարտավորությունը կատարելիս խախտում են աշխատանքային կարգավորումները կամ սկզբունքները, և առաջնորդողներն ու աշխատողները կամ եղբայրներն ու քույրերը փոքր-ինչ էտում են նրանց, դառնում են վրդովված, զայրացած և դժգոհ և ապա ասում են այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ «Ես կհաղորդեմ ձեր մասին։ Գիտեմ, թե որտեղ ես ապրում, գիտեմ քո անունն ու ազգանունը»։ Եթե չհանգստացնեք այս տեսակի մարդկանց, իսկապես կարող են մատնել ձեզ։ Նրանք չեն փորձում վախեցնել որևէ մեկին, ոչ էլ դա զայրույթի պահին են ասում։ Եթե ինչ-որ մեկն իսկապես վիրավորում է նրանց կամ զայրացնում, լիովին ունակ են մատնելու այդ մարդուն։ Ոմանք ասում են. «Ինչո՞ւ վախենալ նրանցից»։ Բանն այն չէ, որ վախենում ենք նրանցից։ Մենք չէինք վախենա նրանց դավաճանությունից, եթե դա տեղի ունենար ժողովրդավարական և ազատ երկրում։ Բայց մեծ կարմիր վիշապի երկրում, եթե իսկապես ներգրավվեն դավաճանության մեջ, դա կարող է խնդիրներ առաջացնել եղբայրների ու քույրերի համար և ազդել եկեղեցու աշխատանքի վրա։ Եթե եղբայրներն ու քույրերն իսկապես ձերբակալվեն, մեծ կարմիր վիշապը մեծ աղմուկ կբարձրացնի դրա շուրջ։ Հենց որ ճեղք գտնեն, անվերջ կշարունակեն ձերբակալել մարդկանց։ Այդ դեպքում ցանկացած թվով մարդկանց եկեղեցական կյանքը կտուժի, և ցանկացած թվով մարդկանց պարտավորության բնականոն կատարումը կխաթարվի։ Մի՞թե սրանք բավականին ծանր հետևանքներ չեն։ Պե՛տք է հաշվի առնեք այս բաները։ Այս տեսակի մարդիկ միշտ հիստերիաների մեջ են ընկնում ուրիշների հետ շփվելիս։ Եթե ինչ-որ մեկն ասում է մի բան, որը նրանց նեղացնում է, կամ մերկացնում է նրանց խնդիրները և զայրացնում նրանց, նեղանում են այդ մարդուց և կարող են նույնիսկ հրաժարվել մի քանի օր նրա հետ խոսելուց, իսկ երբ գնում եք փնտրելու նրանց և խնդրում եք կատարել իրենց պարտավորությունը, անտեսում են խնդրանքը։ Անհնար է լեզու գտնել այս տեսակի մարդկանց հետ։ Մի՞թե չար մարդիկ չեն։ Մարդկանց խմբում հաճախ լսում եք, թե ինչպես են չար մարդիկ ասում այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Եթե որևէ մեկը խաչվի ինձ հետ, դա այդպես չեմ թողնի։ Հստակ գիտեմ, թե որտեղ եք ապրում, նույնիսկ գիտեմ ձեր պատուհանների վարագույրների գույնը։ Լիովին տեղյակ եմ, թե որտեղ եք հավաքվում, և որտեղ են ապրում առաջնորդողներն ու աշխատողները»։ Կասեի՞ք, որ այս տեսակի մարդիկ վտանգավոր անհատներ են։ (Այո։) Տիպիկ հուդաներ են։ Նույնիսկ երբ ամեն ինչ բնականոն է, դեռ կարող են իրենց ճանապարհից շեղվել՝ դավաճանության մեջ ներգրավվելու համար։ Իսկ եթե որևէ դժբախտություն պատահի, առաջինը դուրս կցատկեն և հուդա կդառնան։ Հետևաբար, եթե այս տեսակի մարդիկ հայտնաբերվեն եկեղեցում, պետք է որքան հնարավոր է շուտ հեռացվեն կամ վտարվեն։ Ուրիշ ի՞նչ դրսևորումներ ունեն այս տեսակի մարդիկ։ Օրինակ՝ հավաքույթների ժամանակ, քանի որ եղբայրներն ու քույրերը կանոնավոր կերպով տեսնում են միմյանց, հաճոյախոսություններ փոխանակելու կարիք չկա։ Երբ ժամանակն է, սկսում են հավաքույթը՝ կարդալով Աստծու խոսքերը և հաղորդակցվելով ճշմարտության շուրջ։ Բայց նրանք, ովքեր հիստերիաների մեջ են ընկնում, զայրանում են, երբ տեսնում են, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում իրենց կամ չի ողջունում իրենց։ Բերաններից թռցնում են․ «Դուք բոլորդ արհամարհո՞ւմ եք ինձ։ Հը՛մ։ Ձեզանից ոչ ոք չի ողջունում ինձ. դե լավ, ձեզ հետ վարվելու ձև ունեմ։ Գիտեմ, թե որտեղ են ապրում եկեղեցու առաջնորդողները, գիտեմ, թե ձեզանից ով որտեղ է կատարում իր պարտավորությունները և ինչ աշխատանք եք անում, գիտեմ, թե ով է հյուրընկալում առաջնորդողներին և աշխատողներին, ով է պահպանում ընծաները, ով է զբաղվում գրքերի տպագրությամբ և ով է պատասխանատու դրանց տեղափոխման համար։ Ես կհաղորդեմ ձեր մասին։ Եկեղեցու մասին ամեն ինչ կհաղորդեմ ոստիկանությանը»։ Եթե մարդիկ նրանց վերաբերվում են մեծագույն հարգանքով, ամեն ինչ լավ է։ Բայց հենց որ ինչ-որ մեկը հրահրում կամ սադրում է նրանց, դա խնդիր է դառնում. նրանք վրեժ և դավաճանություն կփնտրեն։ Երբ բախվում են մի բանի, որն իրենց տխրեցնում կամ դժգոհեցնում է, դաժան սպառնալիքներ են հնչեցնում եղբայրների ու քույրերի և եկեղեցու առաջնորդողների հասցեին։ Կասեի՞ք, որ այս տեսակի մարդիկ սարսափելի և վտանգավոր են։ (Նրանք վտանգավոր են։) Այս տեսակի մարդիկ հուդաներ են, որոնք ունակ են ցանկացած պահի ներգրավվելու դավաճանության մեջ։ Նրանք վտանգավոր անհատներ են։

Կա ցանկացած պահի դավաճանության մեջ ներգրավվելու ունակ մարդկանց մեկ այլ դրսևորում։ Օրինակ՝ մեծ կարմիր վիշապի երկրում տարբեր նահանգներում և քաղաքներում հիմնված եկեղեցիների թիվը, թե քանի մարդ է պատկանում յուրաքանչյուր եկեղեցու, ովքեր են առաջնորդողները, և ինչ աշխատանքի մեջ է ներգրավված եկեղեցին՝ այս բաները պետք է խիստ գաղտնի պահվեն։ Նույնիսկ ընտանիքի անհավատ անդամներից և հարազատներից պետք է զգուշանալ, և այս տեղեկությունը երբեք չպետք է արտահոսի՝ եկեղեցու ապագա խնդիրները կանխելու նպատակով։ Սակայն այս վտանգավոր անհատները, որոնք թաքնված շարժառիթներ ունեն, միշտ փորձում են հարցուփորձ անել նման բաների մասին։ Եթե եղբայրներն ու քույրերը հրաժարվում են նրանց ասելուց, մտածում են. «Ինչո՞ւ բոլորդ գիտեք այս բաները, մինչդեռ ես միակն եմ, որ անտեղյակ եմ մնացել։ Ինչո՞ւ չասել ինձ։ Ինձ օտարի պե՞ս եք վերաբերվում, ոչ թե որպես եղբայրներից ու քույրերից մեկի։ Դե լավ, կհաղորդեմ բոլորիդ մասին»։ Տեսնո՞ւմ ես, ցանկացած իրավիճակում նրանք ունակ են հաղորդելու եկեղեցու և եղբայրների ու քույրերի մասին։ Ոչ ոք չի վիրավորել նրանց, բայց նույնիսկ ամենաչնչին դժգոհությունը նրանց մղում է հաղորդելու եկեղեցու մասին։ Օրինակ՝ երբ Աստծու խոսքի գրքերը բաժանվում են եղբայրներին ու քույրերին, բոլորն անհամբերությամբ սկսում են նայել, թե Աստծու խոսքի քանի գլուխ կա գրքում, քանի էջ կա, և ինչպիսին է տպագրության որակը։ Բոլորն ուրախ և ոգևորված են՝ գիրքն իրենց ձեռքում պահելով։ Բայց հուդաներ հանդիսացող մարդկանց տեսակը, մյուս կողմից, մտածում է. «Որտե՞ղ է տպագրվել այս գիրքը։ Որքա՞ն արժե մեկ օրինակ տպելը։ Ո՞վ է պատասխանատու տպագրության համար։ Տպագրությունից հետո ո՞վ է զբաղվում տեղափոխմամբ։ Ինչպե՞ս են այս գրքերը հասցվել մեր եկեղեցի։ Որտե՞ղ են պահվում գրքերը։ Ո՞վ է պատասխանատու դրանց պահպանման համար»։ Այս թեմաներն ի բնե զգայուն են։ Ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր ռացիոնալություն ունեն, և նրանք, ովքեր մարդկայնություն ունեն, հարցուփորձ չեն անի նման հարցերի մասին, բայց այս վտանգավոր անհատները, որոնք ունակ են ներգրավվելու դավաճանության մեջ, անհամբերությամբ հարցուփորձ են անում դրանց մասին։ Ուստի ի՞նչ ես կարծում՝ պե՞տք է ասել նրանց, երբ անընդհատ հարցնում են այս բաների մասին, թե՞ ոչ։ (Չպետք է ասենք նրանց։) Եթե ասես նրանց, ի վիճակի կլինեն բացահայտելու այս տեղեկությունը և ներգրավվելու դավաճանության մեջ։ Իսկ եթե չասես նրանց, ասելու բան կունենան. «Ինչպե՞ս է պատահում, որ չգիտեմ այս մասին։ Աստծու տունն արդար չէ։ Ես աստծու տան մի մասն եմ, իրավունք ունեմ տեղեկացված լինելու ցանկացած և բոլոր հարցերի մասին։ Ինձ օտարի պես եք վերաբերվում։ Դե լավ, կհաղորդեմ բոլորիդ մասին»։ Եվս մեկ անգամ նրանք ուզում են հաղորդել եկեղեցու մասին։ Մի՞թե չար մարդիկ չեն։ Եթե իսկապես հաղորդեին եկեղեցու մասին ոստիկանությանը, ի՞նչ հետևանքներ դա կբերեր։ Մի՞թե եղբայրներն ու քույրերը կյանքին սպառնացող վտանգի չէին բախվի, եթե ձերբակալվեին։ Ավելին՝ ոստիկանության կողմից ձերբակալություններից հետո դա այնքան մեծ դժվարություն կառաջացներ եղբայրների ու քույրերի և եկեղեցու աշխատանքի համար։ Նաև տարբեր աստիճանի կներգործեր Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի վրա։ Նրանք, ովքեր չգիտեն՝ ինչպես փնտրել ճշմարտությունը, կարող էին բացասական դառնալ և կարող էին նույնիսկ ընդհանրապես դադարել հավաքույթների հաճախելուց։ Նրանք ամենևին հաշվի չեն առնում այս ամենը։ Ուստի արդյոք խիղճ և ողջամտություն ունե՞ն։ Ինչ աշխատանք էլ որ եկեղեցին անի, միշտ ուզում են առաջինն իմանալ դրա մասին։ Ուրախ են միայն այն ժամանակ, երբ գիտեն եկեղեցում կատարվող ամեն ինչի մասին։ Եթե կա նույնիսկ մեկ բան, որի մասին նրանց չեն ասում, չեն կարողանում հանգստանալ և ուզում են գնալ ու հաղորդել եկեղեցու մասին, ինչը կարող է հսկայական խնդիր առաջացնել։ Ի՞նչ տեսակ ստոր արարած է նման մեկը։ Նա դև է։ Եթե դևը միշտ մտահոգված է եկեղեցում ինչ-որ բանով, դա անպայման խնդիր կառաջացնի։ Օրինակ՝ եթե կան որոշ եղբայրներ և քույրեր, որոնք ապահովված են և մեծ ընծաներ են մատուցում, երբեք չեն դադարում այս մասին մտածելուց և հարցնում են նրանց. «Որքա՞ն ես ընծայել»։ Մյուս կողմը պատասխանում է. «Ինչպե՞ս կարող էի ասել քեզ դա։ Այն, ինչ անում է ձախ ձեռքը, աջ ձեռքը չպետք է իմանա։ Չեմ կարող քեզ ասել. գաղտնի է»։ Նրանք պատասխանում են. «Նույնիսկ դա՞ է գաղտնի։ Չես վստահում ինձ։ Ինձ չես վերաբերվում որպես եղբայրներից ու քույրերից մեկի»։ Իրենց սրտում նրանք նեղանում են մյուս կողմից և մտածում. «Հը՛մ, կարծում ես, թե այդքան մե՞ծ ես քո մեծ ընծաներով։ Չես ասի ինձ, թե որքան ես ընծայել։ Գիտեմ, որ քո ընտանիքը բիզնես ունի։ Եթե սադրես ինձ, կհայտնեմ քո մասին Աստծուն հավատալու համար, և քո բիզնեսը կտուժի։ Այն ժամանակ չես կարողանա նույնիսկ մեկ ցենտ ընծայել»։ Տեսնո՞ւմ ես, նրանք նորից ուզում են գնալ և հայտնել մարդկանց մասին։ Երբ կա մի փոքր բան, որի մասին նրանց չեն ասում, ուզում են հաղորդել եկեղեցու և եղբայրների ու քույրերի մասին։ Կարևոր պարտավորություններ կատարող որոշ անհատների բնակության վայրերը հայտնի են միայն մի քանի հոգու։ Սա որևէ մեկից միտումնավոր որևէ բան թաքցնելու կամ ուրիշների մեջքի հետևում որևէ կասկածելի բան անելու մասին չէ։ Պատճառն այն է, որ միջավայրը չափազանց վտանգավոր է, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ նման կարգավորումներն անհրաժեշտ են։ Երբ այս դավաճանը՝ այս հուդան, լսում է, որ որևէ ընտանիք հյուրընկալում է ճանապարհորդող որոշ եղբայրների և քույրերի, մտածում է, որ սա մի բան է, որի մասին արժե հայտնել՝ գուցե ոստիկանությունը նույնիսկ պարգևատրի իրեն։ Թաքնվում է դռան հետևում՝ գաղտնալսելով, և ինչ-որ բան լսելուց հետո զայրանում է. «Իմ մեջքի հետևում քննարկում եք եկեղեցու հարցերը՝ առանց ինձ ասելու։ Վախենում եք, որ կհաղորդեմ ձեր մասին, ուստի զգուշանում եք և բաներ եք թաքցնում ինձանից՝ ինձ չվերաբերվելով որպես Աստծու տան մի մասի։ Դե լավ, կհայտնեմ բոլորիդ մասին»։ Տեսնո՞ւմ ես, ևս մեկ անգամ ուզում է մատնել ուրիշներին։ Կասեի՞ր, որ այս մարդը մեծ խնդիր է։ (Այո։) Հավատում են, որ եղբայրներին ու քույրերին կամ եկեղեցուն վերաբերող բոլոր իրավիճակները պետք է հայտնի դառնան բոլորին, և որ բոլորն իրավունք ունեն տեղեկացված լինելու, հատկապես՝ իրենք։ Եթե կա նույնիսկ մեկ բան, որի մասին նրանց չեն ասում, սպառնում են հայտնել մարդկանց մասին։ Անընդհատ օգտագործում են հայտնելու գործողությունը՝ եղբայրներին ու քույրերին և եկեղեցու առաջնորդողներին սպառնալու համար՝ միշտ օգտագործելով դա իրենց սեփական նպատակներին հասնելու համար։ Նման մարդիկ մեծ թաքնված վտանգ են եկեղեցում, դանդաղ գործող ռումբ։ Ցանկացած պահի կարող են վնաս և աղետ բերել եղբայրներին ու քույրերին և եկեղեցու աշխատանքին։ Երբ նման անհատներ են հայտնաբերվում, պետք է հեռացվեն. նրանց չպետք է հանդուրժել։

Եկեղեցում նաև որոշ մարդիկ կան, որոնք հուդաներ են, և նրանք միշտ փորձում են հարցուփորձ անել, թե որքան գումար ունի Աստծու տունը, և ով է եկեղեցում ամենամեծ ընծաները մատուցում։ Ուրիշները նրանց ասում են. «Այս հարցը քեզ չի կարելի ասել։ Դա իմանալը քեզ օգուտ չի տա, և բացի դրանից՝ սա այն հարցը չէ, որի մասին պետք է հարցուփորձ անես»։ Սա լսելուց հետո նրանք թշնամական են տրամադրվում և ասում են. «Դուք բոլորդ զգուշանում եք ինձնից, արհամարհում եք, ինձ չեք վերաբերվում որպես եղբայրներից ու քույրերից մեկի։ Դուք ինձ օտարի պես եք վերաբերվում։ Ես գիտեմ, թե ում տանն է պահպանվում եկեղեցու գումարը։ Ես կհայտնեմ բոլորիդ մասին, և ոստիկանությունը թող ամբողջը բռնագրավի. այդ ժամանակ կիմանամ, թե որքան գումար կա»։ Երբ որևէ բան է պատահում, նրանք ուզում են մատնել ուրիշներին կամ հայտնել նրանց մասին։ Միայն այն ժամանակ, երբ բանը հասնում է եկեղեցում կեղծ առաջնորդողների, հակաքրիստոսների և չար մարդկանց առաջացրած անհանգստություններին, երբեք ոչինչ չեն հայտնում։ Կամ նույնիսկ երբ տեսնում են, որ կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները գողանում կամ յուրացնում են ընծաները, երբեք չեն մերկացնում այդ գործողությունները կամ հայտնում դրանց մասին, ոչ էլ տեղեկացնում են Աստծու տանը։ Նրանք նման հարցերով չեն հետաքրքրվում։ Բայց եթե որևէ եղբայր կամ քույր հրահրում, վիրավորում կամ արհամարհում է նրանց, կգնան ու հայտնեն նրանց մասին։ Կամ եթե Աստծու տան որևէ աշխատանքային կարգավորում համահունչ չէ նրանց պատկերացումներին՝ մղելով նրանց շփոթված զգալու կամ դժվար կացության մեջ գցելով, սկսում են մտածել. «Կհայտնեմ քո մասին։ Այնպես կանեմ, որ կորցնես եկեղեցու առաջնորդողի քո պաշտոնը, այնպես կանեմ, որ եկեղեցու աշխատանքը ձախողվի այնպես կանեմ, որ եկեղեցին քանդվի»։ Տեսնո՞ւմ եք։ Նրանք նույնիսկ դրա պատճառով են ուզում են հայտնել եկեղեցու առաջնորդողի մասին։ Որոշ եկեղեցիներում ընտրվում են մի քանի հոգի, որոնք հարմար են արտասահմանում պարտավորություն կատարելու համար. նրանց ընտանեկան և անձնական հանգամանքները թույլ են տալիս դա, նրանք համապատասխանում են Աստծու տան պահանջներին, և եղբայրներն ու քույրերը բոլորը համաձայն են։ Երբ այն մարդիկ, որոնք հուդաներ են, տեսնում են սա, մտածում են. «Այսպիսի լավ բաներ ինձ երբեք չեն պատահում։ Պետք է հայտնեմ ձեր մասին։ Ոստիկանությանը կասեմ, որ մեր եկեղեցու որոշ մարդիկ պատրաստվում են արտասահման գնալու՝ իրենց պարտավորությունը կատարելու համար։ Այնպես կանեմ, որ չկարողանաք հեռանալ երկրից։ Այնպես կանեմ, որ մեծ կարմիր վիշապը ձերբակալի ձեզ, կամ կառավարությունը ձեզ հսկողության տակ առնի, որպեսզի նույնիսկ ձեր տները չկարողանաք վերադառնալ»։ Քանի դեռ եղբայրներն ու քույրերը չեն կարողանում արտասահման գնալ, նրանք իրենց բավարարված են զգում։ Ի՞նչ եք մտածում՝ մի՞թե նման մարդկանց գործողությունների բնությունն ավելի լուրջ չէ, քան նրանցը, ովքեր երբեմն խանգարում և անհանգստացնում են։ (Այո։) Այս տեսակի մարդը մեծ խնդիր է։ Նա չունի աստվածավախ սիրտ և ամենևին չի վախենում Աստծուց։ Անկախ իրավիճակից կամ պատճառից, քանի դեռ ամեն ինչ իր ուզածով չի ընթանում, ուզում է հայտնել եկեղեցու մասին և մատնել եղբայրներին ու քույրերին։ Նա դև է։ Երբ եկեղեցին հայտնաբերում է նման մարդկանց, նրանք պետք է հեռացվեն կամ վտարվեն որքան հնարավոր է շուտ՝ հետագա փորձանքները կանխելու համար։ Եթե այժմյան միջավայրը թույլ չի տալիս դա, կամ իրադրությունները դեռ հասունացած չեն, ապա պետք է խստորեն հսկվեն, վերահսկվեն, և նրանցից պետք է զգուշանալ։ Երբ իրադրությունները թույլ են տալիս, նման վտանգավոր անհատները բացարձակապես չպետք է հանդուրժվեն. հեռացրե՛ք կամ վտարե՛ք նրանց որքան հնարավոր է շուտ և արագ։ Մի՛ սպասեք, մինչև մատնեն եկեղեցին և հետևանքներ առաջացնեն նախքան քայլեր ձեռնարկելը։ Հենց որ անեն, և դա հանգեցնի իրական հետևանքների, կորուստները զգալի կլինեն։ Ով գիտի, թե քանի եղբայրներ և քույրեր կմնան առանց տան, որտեղ կվերադառնան, կամ նույնիսկ կձերբակալվեն ու կբանտարկվեն։ Շատ եղբայրներ և քույրեր գուցե այլևս չկարողանան կատարել իրենց պարտավորությունը կամ ապրել եկեղեցական կյանքով։ Հետևանքներն աներևակայելի կլինեն։ Հետևաբար, եթե որպես առաջնորդողներ և աշխատողներ եկեղեցում բացահայտում եք մարդկանց, որոնք հուդաներ են, պետք է ժամանակին հեռացնեք կամ վտարեք նրանց։ Եթե որպես եղբայրներից ու քույրերից մեկը հայտնաբերում եք նման մարդկանց, պետք է որքան հնարավոր է շուտ հայտնեք նրանց մասին եկեղեցու առաջնորդողներին և աշխատողներին։ Այս հարցն առնչվում է եկեղեցու եղբայրների և քույրերի, ինչպես նաև քո սեփական անվտանգությանը։ Մի՛ մտածիր. «Իրականում դեռ որևէ դավաճանություն չեն գործել, ուստի դա մեծ բան չէ. պարզապես բարկության պահին են խոսում»։ Բոլորն էլ բարկանում են։ Որոշ մարդիկ բարկանալիս կարող են առավելագույնը մի քանի կոպիտ խոսք ասել, աննշան զայրույթի պոռթկում ունենալ կամ մի քանի օր բացասական լինել, բայց քանի դեռ աստվածավախ սիրտ ունեն, իրենց սրտերում վախենում են Աստծուց և որոշակի խիղճ ու ողջամտություն ունեն, ինչպես նաև անձնական վարքի հիմնական սահմաններ, երբեք չեն անի բաներ, որոնք վնասում են ուրիշներին, անկախ ամեն ինչից։ Սակայն այլ է նրանց դեպքում, ովքեր ի բնե հուդաներ են։ Նրանք կարող են ամեն առիթով հայտնել եկեղեցու և եղբայրների ու քույրերի մասին՝ միշտ ցանկանալով օգտագործել Սատանայի ուժերը՝ սպառնալու եղբայրներին ու քույրերին և եկեղեցուն՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Այս մարդիկ չար դևերի հետ համահունչ են՝ չունեն հիմնական սահմաններ, երբ խոսքը վերաբերում է անձնական վարքին։ Հետևաբար թե՛ եկեղեցու առաջնորդողները, թե՛ եղբայրներն ու քույրերը պետք է հատկապես զգոն լինեն նրանց նկատմամբ, ովքեր կարող են ամեն առիթով հայտնել եկեղեցու մասին։ Եթե որևէ մեկը հայտնաբերում է նման մարդկանց, որոնք անխոհեմ են, կանխամտածված խնդիրներ ստեղծող և ողջամտությանը չենթարկվող, պետք է անմիջապես հայտնի նրանց մասին առաջնորդողներին և աշխատողներին, իսկ հետո դիտարկի և վերահսկի նրանց։ Եթե եկեղեցու առաջնորդողները հայտնաբերում են նման մարդկանց, պետք է ծրագիր մշակեն՝ որքան հնարավոր է շուտ իրավիճակով զբաղվելու և այն լուծելու համար։ Պետք է պաշտպանեն եղբայրներին ու քույրերին և պաշտպանեն եկեղեցական կյանքն ու եկեղեցու աշխատանքը նման անհատների կողմից վնասվելուց և անհանգստացվելուց։ Մի՛ կարծեք, թե երբ նման մարդիկ ասում են, որ կհայտնեն եկեղեցու կամ եղբայրների ու քույրերի մասին, դա պարզապես բարկության պահին ասված բան է, և այդպիսով մի թուլացրեք ձեր զգոնությունը։ Իրականում այն փաստը, որ նրանք հաճախ են նման բաներ ասում, ապացուցում է, որ այդ գաղափարն արդեն նրանց մտքում է։ Եթե այսպես են մտածում, ուրեմն ունակ են դա անելու։ Երբեմն «կհայտնեմ քո մասին» ասելուց հետո գուցե չանեն դա, բայց ով գիտի, թե երբ կարող են իրականում գնալ և անել դա։ Հենց որ անեն, հետևանքներն աներևակայելի կլինեն։ Ուստի, եթե միշտ նրանց բառերին՝ «կհայտնեմ քո մասին», վերաբերվում ես որպես պարզապես բարկության պահին ասված բանի, ապա տգետ և հիմար ես։ Չես կարողացել այս խոսքերի միջոցով թափանցել նրանց մարդկային բուն էության մեջ, և դա սխալ է։ Նրանք կարող են ամեն առիթով «կհայտնեմ քո մասին» ասել՝ ուրիշներին սպառնալու համար։ Դա բացարձակապես պարզապես բարկության պահին ասված խոսք չէ, դա ցույց է տալիս, որ նրանք հուդայի բնություն ունեն, և նրանց պակասում են հիմնական սահմանները, երբ խոսքը վերաբերում է անձնական վարքին։ Հատկապես ի՞նչ տեսակի թշվառ արարած է նա, ով չունի հիմնական սահմաններ իր վարքի առումով։ Այն տեսակը, որը չունի խիղճ և բանականություն։ Առանց խղճի նրանք ունակ են կատարելու ցանկացած չար գործ, իսկ առանց բանականության ի վիճակի են գործելու բանականության սահմաններից դուրս՝ անելով ամեն տեսակ հիմարություններ։ Հնարավոր է, որ եկեղեցին մատնելուց և եղբայրների ու քույրերի ձերբակալվելն ու եկեղեցու աշխատանքի վնասվելը տեսնելուց հետո արտասվեն և զղջում հայտնեն։ Բայց այս անխոհեմ և կանխամտածված խնդիրներ ստեղծող մարդիկ գործում են առանց բանականության։ Ապագայում նմանատիպ իրավիճակի բախվելիս նրանք դարձյալ կհայտնեն եկեղեցու մասին։ Մի՞թե սա նրանց բնության հետ կապված խնդիր ցույց չի տալիս։ Սա հենց նրանց բնական էությունն է։ Եկեղեցու որոշ առաջնորդողներ դեռ հավատում են, որ նրանց ասածը պարզապես բարկության պահին ասված բան է, և որ նրանց բնությունը վատը չէ։ Կարծում են, թե սա նրանց մարդկայնության բնական մերկացում չէ և չի ներկայացնում նրանց մարդկայնությունը։ Արդյոք այս տեսակետը սխա՞լ է։ (Այո։) Նույնիսկ եթե նրանք սովորաբար այնպիսի վարքագիծ չեն դրսևորում, որը պիղծ բնավորություն է ցույց տալիս, այն փաստը, որ հաճախ ասում են, թե կհայտնեն եղբայրների ու քույրերի մասին, և որ ամենաչնչին բանը, որը տհաճ է իրենց, կարող է մտածել տալ մատնելու մասին, բավական է ապացուցելու համար, որ նրանց բնավորությունը ցածր և պիղծ է, և որ նրանք վստահելի չեն։ Նման մարդիկ չունեն խիղճ կամ ողջամտություն։ Վարվում են այնպես, ինչպես ցանկանում են՝ անելով այն, ինչ ուզում են՝ ելնելով իրենց սեփական շահերից և նախասիրություններից՝ առանց խղճի որևէ սահմանի։ Նման մարդկանց հետ պետք է վարվել՝ հեռացնելով նրանց, և կարիք չկա ներողամտություն ցուցաբերելու նրանց նկատմամբ, քանի որ երեխաներ չեն։ Նրանք չափահաս են և պետք է իմանան եղբայրների ու քույրերի և եկեղեցու մասին հայտնելու հետևանքները։ Նրանք լիովին գիտակցում են, որ սա ամենաանգութ քայլն է, ամենաարդյունավետը։ Դա համարում են իրենց հաղթաթուղթը, եղբայրներից ու քույրերից և եկեղեցուց վրեժխնդիր լինելու վերջնական միջոցը։ Ասե՛ք Ինձ, մի՞թե նման մարդիկ չար դևեր չեն։ (Այո։) Ուստի ինչո՞ւ ներողամտություն ցուցաբերել չար դևերի նկատմամբ։ Արդյոք պե՞տք է սպասես, մինչև տեսնես, որ նրանք մեծ կարմիր վիշապին բացահայտորեն մատնացույց են անում եղբայրներին ու քույրերին և հյուրընկալող ընտանիքներին, նախքան կընդունես, որ նրանք հուդաներ են։ Մինչև տեսնես այս փաստերը և բնորոշես նրանց, արդեն չափազանց ուշ կլինի։ Իրականում նրանց բնական էությունն արդեն մերկացվում է այն պահին, երբ որևէ խնդրի բախվելիս սկսում են բղավել եկեղեցու մասին հայտնելու վերաբերյալ։ Մի՛ սպասիր, մինչև քայլեր ձեռնարկեն՝ զանազանելու և հեռացնելու նրանց. չափազանց ուշ կլինի։ Եթե ոչ ոք՝ եկեղեցու առաջնորդող լինի, թե եղբայր կամ քույր, չի լսել, որ նրանք եղբայրների ու քույրերի մասին հայտնելու վերաբերյալ խոսեն, և ոչ ոք լավ չի ճանաչում նրանց, և երբ ինչ-որ մեկը հրահրում կամ վիրավորում է նրանց, հայտնում են նրա մասին, այնպես որ եղբայրներն ու քույրերն այլ ելք չեն ունենում, քան թաքնվել և խուսափել վտանգից, իսկ ոմանք, ովքեր կատարում են իրենց պարտավորությունը, ստիպված են լինում արագ տեղափոխվել, ապա նման սցենարի դեպքում չես կարող մեղադրել եղբայրներին ու քույրերին հիմար լինելու և նրանց էության մեջ թափանցել չկարողանալու համար։ Բայց եթե հաճախ են ասում, որ կմատնեն եղբայրներին ու քույրերին, և մարդիկ դեռ լուրջ չեն վերաբերվում դրան, դա իսկապես հիմարություն կլիներ։ Այսքան ճշմարտություն լսելուց հետո նրանք դեռ չեն կարողանում զանազանել մարդկանց. մի՞թե բթամիտ չեն։ (Այո։) Ինչ վերաբերում է նրանց, ովքեր ցանկացած պահի կարող են հուդա դառնալ, մի՛ կարծեք, թե նրանց դավաճանությունը պայմանավորված է ճշմարտությունը քիչ հասկանալով, կամ նրանով, որ կարճ ժամանակ են հավատացել Աստծուն, կամ որևէ այլ պատճառով։ Սրանցից ոչ մեկը պատճառ չէ։ Դրա խորքային պատճառն այն է, որ նրանց բնավորությունը պիղծ է. ներքուստ նրանց էությունը չար մարդկանց էություն է։ Նրանց այս կերպ զանազանելն ու բնորոշելը և ապա որպես չար մարդկանց հեռացնելը կամ վտարելը միանգամայն ճիշտ է։ Սա անելը պաշտպանում է եղբայրներին ու քույրերին, և միևնույն ժամանակ նաև պաշտպանում է եկեղեցու աշխատանքը վնասվելուց։ Սա եկեղեցու առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Հետևաբար առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին զգուշանան և վերահսկեն նման մարդկանց, իսկ հետո պետք է հաղորդակցվեն եղբայրների ու քույրերի հետ, որպեսզի բոլորը կարողանան զանազանել նրանց։ Պետք է ձգտեն մաքրելու նման մարդկանց, նախքան նրանց դավադրությունները կհաջողվեն, որպեսզի կանխեն որևէ փորձանք եղբայրների ու քույրերի կամ եկեղեցու առնչությամբ։ Սրանք այն զանազանությունն ու հարցերը լուծելու սկզբունքներն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է ունենան՝ նման մարդկանց բախվելիս, և սա այն ուղին է, որը պետք է կիրառեն նման իրավիճակներում։ Սա պա՞րզ է։ (Այո։) Իհարկե, լավագույնն այն է, որ նման մարդկանց հետ վարվեն իմաստուն կերպով՝ ապահովելով, որ նրանց հեռացնելն ապագայում փորձանք չբերի եկեղեցու համար։ Եթե մեկ թաքնված սպառնալիքի հետ վարվելը հետագայում հանգեցնում է էլ ավելի շատ սպառնալիքների, ապա եկեղեցու առաջնորդողը, որն անում է դա, խիստ անիրավասու է և շատ հեռու է չափանիշից. նա չգիտի ինչպես կատարել աշխատանքը, և նրան պակասում է իմաստությունը։ Մյուս կողմից, եթե եկեղեցու առաջնորդողը կարող է թաքնված սպառնալիքի հետ վարվել այնպես, որ խուսափի անբարենպաստ հետևանքներից, օգուտ բերի եկեղեցու աշխատանքին, ինչպես նաև օգնի եղբայրներին ու քույրերին աճելու զանազանության մեջ, ապա դա իսկապես աշխատանքը կատարել իմանալն է։ Միայն այս տեսակի առաջնորդողը կամ աշխատողն է համապատասխանում չափանիշին։

Եթե առաջնորդողը կամ աշխատողը հանդիպում է մարդկանց, որոնք ունակ են մատնելու եկեղեցին, բայց չի կարողանում զանազանել նրանց կամ զգալ, թե ինչպիսի մարդկայնություն ունեն, կամ ինչպիսի փորձանք կարող են բերել եկեղեցուն և եղբայրներին ու քույրերին՝ իր սրտում անտեղյակ լինելով այս բոլոր բաներին, և չգիտի, թե ինչպես պետք է վերաբերվի նման մարդկանց կամ վարվի նրանց հետ, ինչպես կատարի այս աշխատանքը, կամ նույնիսկ, որ սա այն աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, կամ նույնիսկ եթե գիտի, բայց չի ցանկանում վիրավորել նման մարդկանց և պարզապես աչք է փակում հարցի վրա՝ առանց հեռացնելու կամ վտարելու նրանց, ի՞նչ տեսակ առաջնորդող կամ աշխատող է նա։ (Կեղծ։) Որպես առաջնորդող կամ աշխատող՝ նա չի համապատասխանում չափանիշին։ Նախ՝ հիմարաբար փորձում է օգնել բոլորին՝ սեր և համբերություն ցուցաբերելով բոլորի հանդեպ և նրանց բոլորին վերաբերվելով որպես եղբայրների ու քույրերի։ Նա բթամիտ մարդ է՝ կեղծ առաջնորդող կամ կեղծ աշխատող։ Բացի դրանից, երբ եկեղեցում բացահայտում է մարդկանց, որոնք հուդաներ են, ոչինչ չի անում խնդիրը ժամանակին կարգավորելու կամ լուծելու համար։ Փոխարենը աչք է փակում՝ ձևացնելով, թե ոչինչ չի նկատում։ Իր սրտում մտածում է. «Քանի դեռ իմ սեփական կարգավիճակին վտանգ չի սպառնում, ամեն ինչ լավ է։ Ինձ չեն հետաքրքրում եկեղեցու աշխատանքը, եղբայրների ու քույրերի անվտանգությունը կամ Աստծու տան շահերը։ Քանի դեռ զբաղեցնում եմ այս պաշտոնը և ամեն օր վայելք եմ փորձառաբար ապրում, դա այն ամենն է, ինչ ինձ պետք է»։ Նա ոչ մի իրական աշխատանք չի կատարում, և երբ խնդիրներ է տեսնում, չի լուծում, պարզապես վայելում է իր կարգավիճակի օգուտները։ Արդյոք սա կեղծ առաջնորդո՞ղ է։ (Այո։) Օրինակ՝ ենթադրենք, այն տեսակի մարդը, որն ունակ է ցանկացած պահի ներգրավվելու դավաճանության մեջ, երկար ժամանակ բռնակալաբար է գործում եկեղեցում՝ անընդհատ սպառնալով հայտնել եկեղեցու և եղբայրների ու քույրերի մասին։ Որոշ կեղծ առաջնորդողներ տեսնում են սա, բայց ոչինչ չեն անում։ Նույնիսկ երբ ինչ-որ մեկը հայտնում է այս անհատի մասին, և բարձր մակարդակի առաջնորդողները վարվում են նրա հետ՝ հեռացնելով նրան, կեղծ առաջնորդողները դեռ լուրջ չեն վերաբերվում դրան կամ ոչինչ չեն մտածում դրա մասին։ Նրանք մտածում են. «Թող հայտնեն ում մասին ուզում են։ Քանի դեռ չեն հայտնում իմ մասին կամ չեն ազդում որպես եկեղեցու առաջնորդող իմ դերի վրա, ամեն ինչ լավ է»։ Արդյոք այս տեսակի առաջնորդողը կամ աշխատողը կե՞ղծ առաջնորդող կամ աշխատող է։ (Այո։) Նա իր պաշտոնը զբաղեցնում է միայն դրա օգուտները վայելելու համար՝ առանց որևէ իրական աշխատանք կատարելու՝ նկատելով մեկին, որը ցանկացած պահի ունակ է մատնելու եղբայրներին ու քույրերին, բայց չկարողանալով հեռացնել կամ վտարել նրան։ Նա կեղծ առաջնորդող է և պետք է անհապաղ պաշտոնազրկվի։ Որոշ կեղծ առաջնորդողներ պաշտոնազրկվելուց հետո մնում են անհնազանդ։ Նրանք ասում են. «Ի՞նչ իրավունքով եք ինձ պաշտոնազրկում։ Մի՞թե դա պարզապես այն պատճառով էր, որ չհեռացրի այդ մարդուն։ Մի՞թե հարցը չէր լուծվի, եթե պարզապես ինքներդ հեռացնեիք նրան։ Բացի դրանից՝ նա միայն ասաց, որ կհայտնի եղբայրների ու քույրերի մասին, իրականում չարեց դա։ Եվ ոչ մի փորձանք չբերեց եկեղեցուն։ Ինչո՞ւ վարվել նրա հետ»։ Նա նույնիսկ միանգամայն անարդարացիորեն վիրավորված է զգում։ Ոչ մի իրական աշխատանք չի կատարում, միայն վայելում է իր կարգավիճակի օգուտները, և երբ եկեղեցում նման ակնհայտ հուդա է հայտնվում, ո՛չ վարվում է նրա հետ, ո՛չ էլ հեռացնում է նրան։ Որոշ եղբայրներ և քույրեր մշտական վախի մեջ են՝ ասելով։ «Մեր մեջ մի հուդա կա, որը միշտ սպառնում է հայտնել եղբայրների ու քույրերի մասին։ Դա այնքան վտանգավոր է։ Ե՞րբ է այս մարդը հեռացվելու»։ Նրանք այս խնդրի մասին մի քանի անգամ ասում են եկեղեցու առաջնորդողին, բայց առաջնորդողը չի լուծում այն՝ փոխարենն ասելով. «Դա ոչինչ է։ Դա պարզապես անձնական վեճ է, չի առնչվում եկեղեցու աշխատանքին կամ եղբայրների ու քույրերի անվտանգությանը»։ Նա չի զբաղվում այդ հարցով։ Ո՞րն է միակ աշխատանքը, որ նա անում է։ Մի տեսակն այն աշխատանքն է, որը նրան հանձնարարվել է բարձր մակարդակի առաջնորդողների կողմից, որը ստիպված է անել։ Մյուսն այն տեսակն է, որտեղ աշխատանքը չանելը կազդեր նրա կարգավիճակի վրա կամ վտանգի կենթարկեր այն, որի դեպքում դժկամությամբ է անում որոշ առաջադրանքներ, որոնք նրան մղում են լավը երևալու։ Բայց եթե նրա կարգավիճակին վտանգ չի սպառնում, երբ կարողանում է, խուսափում է աշխատանքից։ Արդյոք սա կեղծ առաջնորդո՞ղ է։ (Այո։) Երբ իսկապես բախվում է որոշակի միջավայրի կամ ձերբակալվելու վտանգի, առաջինն է վազում թաքնվելու՝ հոգալով միայն իր սեփական անվտանգության մասին՝ առանց որևէ մտահոգության, թե արդյոք եղբայրներն ու քույրերն ապահով են, և չի պաշտպանում եկեղեցու աշխատանքը կամ Աստծու տան շահերը։ Անկախ նրանից, թե ինչ է անում, այդ ամենն իր սեփական կարգավիճակը պահպանելու համար է։ Քանի դեռ Վերևը չի պաշտոնազրկում նրան, և քանի դեռ հաջորդ ընտրություններում եղբայրներն ու քույրերը դեռ քվեարկում են նրա օգտին, և կարողանում է մնալ առաջնորդող, նա դժկամությամբ որոշակի աշխատանք կկատարի։ Եթե նրա արած որևէ բան կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես է Վերևը նայում իրեն՝ հնարավոր է պատճառ դառնալով, որ Վերևը պաշտոնազրկի իրեն, կամ եթե նրա գործողություններն ու դրսևորումները կարող են պատճառ դառնալ, որ եղբայրներն ու քույրերը վատ տպավորություն կազմեն իր մասին և այլևս չընտրել իրեն, կփորձի փրկել իր կերպարը՝ անելով գոնե որոշակի աշխատանք, որն անմիջապես իր առջև է։ Այս կերպ նա կարող է պատասխան տալ իրենից վերև և ներքև գտնվողներին։ Միայն Աստված է, ում նա չի կարող պատասխան տալ։ Այն ամենը, ինչ անում է, պարզապես ցուցադրության համար է։ Քանի դեռ բարձր մակարդակի առաջնորդողները չեն պաշտոնազրկում նրան, և եղբայրներն ու քույրերը շարունակում են աջակցել, իրեն բավարարված է զգում։ Որպես եկեղեցու առաջնորդող իր պաշտոնավարման ընթացքում մեծ չարիք չի գործում, և արտաքնապես միշտ թվում է, թե զբաղված է աշխատանքով, բայց ոչ մի իրական աշխատանք չի կատարում։ Հատկապես երբ տեսնում է, որ չար մարդիկ անհանգստացնում են եկեղեցին, ոչինչ չի անում։ Նա վախենում է այս չար մարդկանց վիրավորելուց, ուստի փորձում է հանգստացնել և բանակցել նրանց հետ, երբ հնարավոր է՝ ձգտելով միայն պահպանելու ներդաշնակությունը։ Չի ցանկանում վիրավորել որևէ մեկին։ Նույնիսկ եթե այս մարդիկ անհանգստացնում են եկեղեցու աշխատանքը կամ սպառնում եղբայրների ու քույրերի անվտանգությանը, ոչինչ չի անում։ Սա բառի բուն իմաստով կեղծ առաջնորդող է։

Ինչ վերաբերում է իրական աշխատանք չկատարող կեղծ առաջնորդողներին, եթե եղբայրներն ու քույրերը բազմիցս հիշեցնում են նրանց՝ խնդրելով լուծել խնդիրները, իսկ նրանք դեռևս իրական աշխատանք չեն կատարում, չեն լուծում իրական խնդիրները և չեն ուղղում սխալները, ապա այս մասին պետք է հայտնեք վերադասներին։ Եթե ավելի բարձր մակարդակի առաջնորդողներն ու աշխատողները չեն զբաղվում խնդրով, ապա պետք է մտածեք այս կեղծ առաջնորդողներին հեռացնելու հնարավոր ցանկացած ձևի մասին։ Ես իրականում երկար տարիներ ասել եմ այս խոսքերը, բայց ստորին օղակներում գտնվողների մեծամասնությունը ստրուկներ են, որոնք կնախընտրեին կրել որոշակի անձնական կորուստ և հանդուրժել որոշակի վնաս, քան վիրավորել ուրիշներին։ Անկախ հանգամանքներից՝ նրանք միշտ ընտրում են միջին ճանապարհը և գործում որպես մարդկանց հաճեցնողներ՝ երբեք չվիրավորելով ոչ մեկին։ Ո՞րն է մարդկանց չվիրավորելու գինը։ Դա Աստծու տան գործն ու շահերը զոհաբերելն է, ինչը հանգեցնում է Աստծու տան շահերի վնասմանը և եղբայրների ու քույրերի անհանգստացմանը։ Եթե չար մարդկանց հետ չվարվեն, շատերը, ովքեր կատարում են իրենց պարտավորությունը, կտուժեն։ Մի՞թե սա չի նշանակում, որ Աստծու տան գործը տուժում է։ (Այո։) Երբ Աստծու տան գործը տուժում է, ոչ ոք չի անհանգստանում կամ մտահոգվում, ահա թե ինչու Ես ասում եմ, որ մարդկանց մեծամասնությունը զոհաբերում է Աստծու տան գործն ու շահերը՝ ուրիշների հետ ներդաշնակություն և բարյացակամություն պահպանելու համար։ Խուսափում են առաջնորդողներին և եղբայրներին ու քույրերին վիրավորելուց. նրանք ոչ մեկին չեն վիրավորում։ Յուրաքանչյուրը գործում է որպես մարդկանց հաճեցնող։ Նրանց մտածելակերպն այսպիսին է. «Դու լավն ես, ես լավն եմ, բոլորը լավն են. ի վերջո, անընդհատ տեսնում ենք միմյանց»։ Եվ ո՞րն է արդյունքը։ Սա թույլ է տալիս չար մարդկանց չարաշահել իրավիճակը։ Նրանք բազմիցս բռնակալաբար են գործում՝ անելով այն, ինչ ցանկանում են։ Ուստի, եթե եկեղեցու առաջնորդողներն անվստահելի են և չեն մաքրում չար մարդկանց, ապա եղբայրներն ու քույրերը պետք է մտածեն հնարավոր ցանկացած ձևի մասին՝ պաշտպանելու իրենց։ Նրանք պետք է խուսափեն, հեռու մնան չար մարդկանցից և մեկուսացնեն նրանց, երբ տեսնում են։ Ոմանք ասում են. «Եթե մեկուսացնենք նրանց, և բարկանան, մի՞թե նորից չեն հայտնի մեր մասին»։ Եթե իսկապես հայտնեն քո մասին, արդյոք կվախենայի՞ր։ (Ոչ։ Սա կմերկացներ նրանց որպես չար մարդկանց։) Եթե նորից հայտնեն քո մասին, դա պարզապես ավելի շատ կապացուցի, որ ի ծնե հուդաներ են, չար դևեր։ Չպետք է վախենաս նրանցից։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները կույր են և ի վիճակի չեն թափանցելու բաների մեջ, բթամիտ են և անօգուտ, կամ եթե անվճռական են, երբեք ոչ մեկին չեն վիրավորում, միայն տրվում են իրենց կարգավիճակի օգուտներին՝ առանց իրական աշխատանք կատարելու, ապա եղբայրներն ու քույրերն այլևս չպետք է որևէ հույս դնեն նրանց վրա։ Պետք է միավորվեն՝ ըստ սկզբունքների չար մարդկանց հետ վարվելու և հուդաներից ազատվելու համար։ Գուցե կարիք ունենան փոխելու հավաքույթի վայրը կամ իմաստուն մեթոդ կիրառելու՝ նրանց մաքրելու համար՝ խուսափելով այս մարդկանց կողմից անհանգստացվելուց։ Եկեղեցական կյանքի բնականոն գործունեության և եկեղեցու բոլոր գործերի բնականոն առաջընթացի ապահովումն ամենակարևորն է։ Եթե եկեղեցու առաջնորդողն իրական աշխատանք է կատարում, ունի բավարար որակ, և նրա մարդկայնությունը նույնպես բավականին լավն է, ապա քանի դեռ իր աշխատանքը կատարում է ըստ աշխատանքային կարգավորումների, բոլորը պետք է հնազանդվեն նրան։ Եթե իրական աշխատանք չի կատարում, ապա նրա հետ չպետք է գործ ունենալ կամ հույս դնել նրա վրա։ Այդ ժամանակ խնդիրները պետք է լուծվեն ըստ Աստծու խոսքերի և ճշմարտության սկզբունքների։ Եթե առաջնորդողը պետք է պաշտոնազրկվի, ապա պետք է պաշտոնազրկվի։ Եթե վերընտրություն է անհրաժեշտ, ապա անցկացրեք այն։ Եթե այս կեղծ առաջնորդողը չի պաշտպանում Աստծու տան շահերը, չի ապահովում այն միջավայրը, որտեղ եղբայրներն ու քույրերը կատարում են իրենց պարտավորությունը, և չի հոգում եղբայրների ու քույրերի անվտանգության մասին, ապա չի համապատասխանում չափանիշին։ Նա իրավասու չէ, պարզապես մի հսկայական աղբ է, որը ոչ մի իրական գործառույթ չի կատարում։ Եղբայրներն ու քույրերը չպետք է լսեն նրան կամ կաշկանդվեն նրանից։ Ցանկացած առաջնորդող և աշխատող, որը չի կարողանում մաքրել հուդաներին, երբ դրա կարիքը կա, կեղծ առաջնորդող և կեղծ աշխատող է։ Նման կեղծ առաջնորդողների և կեղծ աշխատողների հետ պետք է վարվել վերը նկարագրված ձևով։ Եթե նրանց հետ ժամանակին չվարվեն, եղբայրներն ու քույրերը բոլորը կմատնվեն հուդաների կողմից, և եկեղեցին կդադարի գոյություն ունենալուց։ Սրանով ավարտվում է մեր հաղորդակցությունն ութերորդ դրսևորման շուրջ՝ «Ունակ լինելը ցանկացած պահի ներգրավվելու դավաճանության մեջ»։

Թ. Ունակ լինելը ցանկացած պահի հեռանալու

Իններորդ դրսևորումն է «Ունակ լինելը ցանկացած պահի հեռանալու»։ Այս տեսակի մարդը, որն ունակ է ցանկացած պահի հեռանալու Աստծու տնից, այն մարդը չէ, որը հեռանում է միայն հատուկ իրավիճակի բախվելիս կամ երբ բախվում է մեծ աղետի, որը գերազանցում է միջին վիճակագրական մարդու կրելու կարողությունը՝ գերազանցելով իր սահմանը։ Ավելի շուտ, նա ունակ է հեռանալու ցանկացած պահի. նույնիսկ փոքր հարցը կարող է ստիպել հեռանալ, նույնիսկ փոքր հարցը կարող է ստիպել այլևս չցանկանալ կատարել իր պարտավորությունը, այլևս չցանկանալ հավատալ Աստծուն և ցանկանալ հեռանալ Աստծու տնից։ Այս տեսակի մարդը նույնպես մեծ գլխացավանք է։ Արտաքնապես նա գուցե փոքր-ինչ ավելի լավը թվա, քան հուդաները, բայց ունակ է հեռանալու Աստծու տնից ցանկացած պահի և ցանկացած վայրում։ Անորոշ է՝ արդյոք նա ունա՞կ է մատնելու եղբայրներին ու քույրերին, թե ոչ։ Կարծում եք այս տեսակի մարդը վստահելի՞ է։ (Ոչ։) Ուստի արդյոք իր վարվելակերպում սկզբունքներ ունի՞։ Արդյոք հիմք ունի՞ Աստծուն հավատալու հարցում։ (Ոչ։) Արդյոք ճշմարտապես հավատալու որևէ նշան ցույց տալի՞ս է։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ տեսակի մարդ է։ (Չհավատացող։) Նա հավատում է Աստծուն և կատարումն իր պարտավորությունն այնպես, ասես այդ ամենը կատակ լինի։ Նա նման է մեկին, ով չի զբաղվում պատշաճ գործերով և դուրս է գալիս սոյայի սոուս գնելու, տեսնում է փողոցային ակրոբատների կամ դերասանների, որոնք աշխույժ տեսարան են ստեղծում, տրվում է ոգևորությանը ու մոռանում սոյայի սոուս գնելու մասին՝ ի վերջո հետաձգելով կարևոր գործերը։ Այս տեսակի մարդիկ երկար չեն կառչում որևէ բանի. նրանք անտարբեր են և անկայուն։ Աստծու հանդեպ նրանց հավատքը նույնպես հիմնված է հետաքրքրության վրա։ Նրանք կարծում են, որ Աստծուն հավատալը բավականին զվարճալի է, բայց ինչ-որ պահի, երբ կորցնում են հետաքրքրությունը դրա նկատմամբ, անմիջապես կհեռանան՝ առանց որևէ դժկամության։ Հեռացողներից ոմանք անմիջապես բիզնեսով են զբաղվում, ոմանք ձգտում են պաշտոնական կարիերայի ուղի բռնելու, ոմանք ներգրավվում են ռոմանտիկ հարաբերությունների մեջ և պատրաստվում ամուսնության, իսկ ոմանք, ովքեր ցանկանում են արագ հարստանալ, ուղիղ խաղատուն են գնում։ Մարդիկ ասում են, որ ինչ-որ մեկին երեք օր չտեսնելուց հետո պետք է նորովի նայեն նրան։ Նրա դեպքում, ով ունակ է ցանկացած պահի հեռանալու Աստծու տնից, եթե ընդամենը մեկ օր չտեսնես, երբ նորից հանդիպես, կարծես լիովին այլ մարդ լինի։ Երեկ դեռ պարկեշտ և պատշաճ կերպով էր հագնված՝ բարեկիրթ և ներկայանալի երևալով։ Նույնիսկ արցունքներն աչքերին աղոթում էր Աստծուն՝ ասելով, որ ուզում է իր երիտասարդությունը նվիրել Աստծուն և իր արյունը հեղել Աստծու համար, մեռնել Աստծու համար, լինել հավատարիմ մինչև մահ և մտնել թագավորություն։ Նա նման վեհ կարգախոսներ էր բղավում, բայց դրանից կարճ ժամանակ անց գնաց խաղատուն։ Երեկ ուրախ էր կատարելու իր պարտավորությունը, և հավաքույթի ժամանակ փայլող դեմքով և ոգևորությունից եռալով կարդում էր Աստծու խոսքերը՝ ողբալով արտասվելու չափ հուզված։ Ուստի ինչպե՞ս պատահեց, որ այսօր փախավ խաղատուն։ Մինչև ուշ գիշեր խաղադրույքներ էր անում՝ չցանկանալով տուն գնալ, շատ զվարճանալով և ոգևորությունից եռալով։ Երեկ դեռ մասնակցում էր հավաքույթների, բայց այսօր փախել է խաղատուն. ուստի կոնկրետ ո՞ր դրսևորումն է նրա իրական «ես»-ը։ (Վերջինն է նրա իրական «ես»-ը։) Եթե մարդը չի հասկանում ճշմարտությունը, իսկապես չի կարող հասկանալ, թե կոնկրետ ինչ է այս մարդը։ Երկու դրսևորումներն էլ՝ թե՛ առաջ, թե՛ հետո, իրականում ցուցադրվում են նույն մարդու կողմից. ուստի ինչպե՞ս է պատահում, որ թվում է, թե դրանք երկու տարբեր մարդկանց կողմից են ցուցադրվում։ Մարդկանց մեծամասնությունը չի կարող թափանցել այսպիսի մարդու էության մեջ։ Տեսնում ես, որ որպես Աստծուն հավատացող՝ նա հաճախ է մասնակցում հավաքույթների, չարիք չի գործում և միանգամայն ի վիճակի է դիմանալու դժվարություններին և գին վճարելու իր պարտավորությունը կատարելիս։ Համակարգչի առջև նստելիս կենտրոնացած է և ջանասեր՝ շատ աշխատելով և իր սիրտը դնելով դրա մեջ։ Կմտածեիր որ որպես Աստծուն հավատացող մեկը նա չպետք է մահջոնգ խաղա, այնպես չէ՞։ Բայց ընդամենը մեկ օր չտեսնելուց հետո փախել է մահջոնգի սրահ կամ խաղատուն՝ մոլախաղեր խաղալու։ Եվ նա առաջնակարգ մահջոնգ խաղացող է. ամենևին նման չէ Աստծուն հավատացող մարդու։ Նա Լիովին շփոթեցրել է քեզ։ Արդյոք նա մեկն է, ով հավատո՞ւմ է Աստծուն, թե՞ անհավատ է, ով մահջոնգ է խաղում։ Ինչպե՞ս կարող է այդքան արագ փոխել դերերը։ Երբ հավատում է Աստծուն, ուրեմն արդյոք ունի՞ Աստծուն իր սրտում։ (Ոչ։) Նա Աստծուն հավատում է պարզապես զվարճանալու և ժամանակն անցկացնելու համար, տեսնելու, թե ինչ է իրենից ներկայացնում Աստծուն հավատալը, և արդյոք դա կարող է երջանկություն բերել իր կյանքին։ Եթե երջանիկ չէ, ունակ է հեռանալու ցանկացած պահի։ Նա երբեք չի ծրագրել իր ողջ կյանքի ընթացքում հավատալ և հաստատ երբեք չի ծրագրել իր ողջ կյանքի ընթացքում կատարել իր պարտավորությունը և հետևել Աստծուն։ Ուստի ի՞նչ է ծրագրել։ Իր կարծիքով, եթե իսկապես պետք է հավատա Աստծուն, ապա առնվազն դա չպետք է խոչընդոտի զվարճանալու իր կարողությանը, չպետք է ներառի որևէ աշխատանքի կատարում և դեռ պետք է երաշխավորի, որ կարող է երջանիկ կյանքով ապրել։ Եթե պետք է ամեն օր կարդա Աստծու խոսքերը և հաղորդակցվի ճշմարտության շուրջ, ապա հետաքրքրված չի լինի կամ երջանիկ չի լինի։ Հենց որ հոգնի դրանից, կհեռանա եկեղեցուց և հետ կվազի դեպի աշխարհ։ Նա մտածում է. «Կյանքը հեշտ չէ, ուստի մարդիկ չպետք է իրենց վատ վերաբերվեն։ Մենք պետք է լինենք մեր սեփական ճակատագրի տերերը և վատ չվերաբերվենք մեր մսեղիին։ Պետք է ապահովենք, որ ամեն օր երջանիկ լինենք. դա ազատ ապրելու միակ ճանապարհն է։ Աստծուն հավատալը չպետք է համառորեն արվի։ Տես, թե որքան հանգիստ եմ ես. որտեղ երջանկություն կա, այնտեղ էլ գնում եմ։ Եթե երջանիկ չեմ, կհեռանամ։ Ինչո՞ւ պետք է անհարմարություններ ստեղծեմ ինձ համար։ Ցանկացած պահի հեռանալու ունակ լինելն իմ բարձրագույն հավատամքն է այն հարցում, թե ինչպես եմ վարվում՝ լինելով «ազատամիտ հավատացյալ». այսպես ապրելն այնքան հարմար և անհոգ է»։ Ի՞նչ երգեր են հաճախ երգում այս տեսակի մարդիկ։ «Մի՛ հարցրու ինձ, թե որտեղից եմ գալիս, իմ հայրենիքը հեռվում է»։ Եթե ոչ, ապա ուրիշ ի՞նչ են երգում։ «Ինչո՞ւ գոնե մեկ անգամ ազատ չապրել»։ Երբ զգում են, որ դա ձանձրալի է կամ այլևս զվարճալի չէ, արագ հեռանում են՝ մտածելով։ «Ինչո՞ւ կառչել մեկ վայրի, երբ աշխարհում այնքան շատ բան կա տեսնելու»։ Էլ ի՞նչ հայտնի ասացվածք են օգտագործում։ «Ինչո՞ւ հրաժարվել մի ամբողջ անտառից՝ հանուն մեկ ծառի»։ Ինչ եք մտածում՝ արդյոք այս տեսակի մարդիկ ունե՞ն ճշմարիտ հավատք։ (Ո՛չ, նրանք չհավատացողներ են։) Երբ խոսքը վերաբերում է չհավատացողներին, քանի որ խոսում ենք այն մասին, թե ինչպես են նրանց խնդիրները բոլորը մարդկայնության խնդիրներ, ապա կոնկրետ ի՞նչն այն չէ նման մարդկանց մարդկայնության հետ։ Ի՞նչ եք մտածում, արդյոք այս տեսակի մարդիկ երբևէ մտածե՞լ են այնպիսի հարցերի շուրջ, թե ինչպես պետք է մարդիկ վարվեն, ինչ ճանապարհով պետք է քայլեն կամ կյանքի և արժեքների վերաբերյալ ինչպիսի հայացքներ պետք է ունենան ապրելիս։ (Ոչ։) Ուստի ո՞րն է այս տեսակի մարդու մարդկայնության խնդիրը։ (Այս տեսակի մարդուն պակասում են բնականոն մարդկայնության խիղճն ու ողջամտությունը. Նրանք չեն մտածում նման հարցերի շուրջ։) Դա հաստատ է։ Բացի դրանից՝ ավելի ստույգ, այս տեսակի մարդը հոգի չունի. նա պարզապես քայլող դիակ է։ Չունի իր սեփական պահանջներն այն մասին, թե ինչպես պետք է վարվել կամ ինչ ճանապարհով պետք է քայլել, ոչ էլ մտածում է այս բաների մասին։ Պատճառը, որ նա չի մտածում այս բաների մասին, այն է, որ թեև արտաքնապես ունի մարդու տեսք, նրա էությունն իրականում քայլող դիակի, դատարկ պատյանի էություն է։ Այս տեսակի մարդն ունի կյանքը պարզապես քարշ տալու վերաբերմունք, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքի և ողջ մնալու հարցերին։ Կոնկրետ ասած՝ «կյանքը քարշ տալ» նշանակում է պարզապես գոյությունը քարշ տալ և սպասել մահվան, չսովորել և մնալ տգետ՝ օրերն անցկացնելով ուտելով, խմելով և զվարճանալով։ Նա գնում է այնտեղ, որտեղ երջանկություն կա, և այն, ինչ ստիպում է երջանիկ ու ուրախ և մսեղիում հարմարավետ զգալ, դա էլ կանի։ Բայց կխուսափի և հեռու կմնա ցանկացած բանից, որը ստիպում է նրա մսեղիին տառապել կամ ներքին ցավ է բերում։ Նա պարզապես չի ցանկանում, որ իր մսեղին դիմանա դժվարությունների։ Սակայն կան որոշ մարդիկ, որոնք կյանքը փորձառաբար ապրում են դժվարությունների դիմանալու միջոցով։ Կամ, անցնելով և փորձառաբար ապրելով տարբեր բաներ, անում են այնպես, որ իրենց կյանքը դատարկ չլինի և կարողանան ինչ-որ բան շահել դրանից։ Ի վերջո գալիս են այն եզրակացության, թե ինչ ճանապարհով պետք է քայլել և ինչպիսի մարդ պետք է լինել։ Կյանքի փորձառությունների միջոցով շատ բան են շահում։ Նախ՝ ի վիճակի են թափանցելու որոշակի մարդկանց էության մեջ, բացի դրանից՝ ի վիճակի են եզրակացնելու, թե ինչ սկզբունքներ և մեթոդներ պետք է մարդն օգտագործի՝ տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների հետ վարվելիս, և թե ինչպես պետք է մարդն ապրի իր ողջ կյանքը։ Անկախ նրանից, թե արդյոք այն, ինչ ի վերջո եզրակացնում են, համահունչ է ճշմարտությանը, թե դեմ է դրան, նրանք առնվազն մտածել են դրա շուրջ։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ունակ են ցանկացած պահի հեռանալու Աստծու տնից, ոչ մի հետաքրքրություն չունեն ճշմարտությանը ձգտելու կամ Աստծուն հավատալու մեջ իրենց պարտավորությունը կատարելու հարցում։ Նրանք միշտ հնարավորություններ են փնտրում՝ բավարարելու իրենց սեփական ցանկասեր տենչանքները և իրենց նախասիրությունները և երբեք չեն ցանկանում ջանասիրաբար մասնագիտական հմտություն սովորել՝ իրենց պարտավորությունը կատարելիս, լավ կատարել իրենց պարտավորությունը կամ կյանքով իմաստալից կյանք արտահայտել։ Պարզապես ուզում են անհավատների պես լինել՝ ամեն օր երջանիկ և ուրախ։ Այսպիսով՝ ուր էլ որ գնան, զվարճանք և ժամանց են փնտրում՝ պարզապես բավարարելու իրենց սեփական հետաքրքրություններն ու հետաքրքրասիրությունը։ Եթե ստիպված են շարունակել կատարել մեկ պարտավորություն, կորցնում են հետաքրքրությունը և այլևս մոտիվացիա չեն ունենում այն շարունակելու։ Այս տեսակի մարդկանց դեպքում կյանքի նկատմամբ նրանց վերաբերմունքը պարզապես գոյությունը քարշ տալն է։ Արտաքնապես թվում է, թե նրանք ապրում են շատ ազատ և դյուրահաղորդ կերպով՝ ուրիշների հետ տարբեր բաների շուրջ չվիճելով։ Ամեն օր ուրախ և անհոգ են թվում՝ ունակ հարմարվելու հանգամանքներին, ուր էլ որ գնան։ Ոմանք նույնիսկ թվում են աշխարհիկ սովորույթներից կամ մարդկային հարաբերությունների պայմանականություններից չազդված և անկաշկանդ՝ արտաքին տպավորություն ստեղծելով, թե արտասովոր են և բարձր են հասարակ ամբոխից։ Բայց իրականում նրանց էությունը քայլող դիակի, հոգի չունեցող մի բանի էություն է։ Նրանք, ովքեր հավատում են Աստծուն, բայց ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց, երբեք երկար չեն կառչում իրենց արած որևէ բանի. նրանք կարող են միայն ժամանակավոր ոգևորություն պահպանել։ Բայց խիղճ և ողջամտություն ունեցող մարդիկ այլ են։ Անկախ նրանից, թե ինչ պարտավորություն են կատարում, լրջորեն սովորում են այն և ձգտում են լավ կատարելու։ Ի վիճակի են ինչ-որ բանի հասնելու և որոշակի արժեք ստեղծելու։ Նախ՝ ի վիճակի են շահելու իրենց շրջապատողների ճանաչումը և միևնույն ժամանակ կարող են իրենց ներսում վստահ զգալ՝ տեսնելով, որ ի վիճակի են ինչ-որ բան անելու և օգտակար մարդիկ են, ոչ թե անարժեք։ Սա նվազագույնն է, որին կարող է հասնել բնականոն մարդկայնության խիղճ և ողջամտություն ունեցող մարդը։ Բայց ինչ վերաբերում է նրանց, ովքեր քարշ են գալիս կյանքում, երբեք չեն մտածում այս բաների մասին։ Ուր էլ որ գնան, դա պարզապես ուտել, խմել և զվարճանալ է։ Արտաքնապես գուցե թվա, թե ապրում են շատ ազատ և հանգիստ, բայց իրականում նման մարդիկ իրենց գլխում ոչ մի միտք չունեն։ Այն ամենում, ինչ անում են, երբեք լուրջ չեն. միշտ մակերեսային են և առաջնորդվում են կարճատև խանդավառությամբ՝ երբեք ոչնչի չհասնելով։ Նրանք ուզում են մի կերպ իրենց գոյությունը քարշ տալ ողջ կյանքի ընթացքում և ուր էլ որ գնան, կրում են այս նույն վերաբերմունքը. նույնիսկ նրանց հավատքն Աստծու հանդեպ բացառություն չէ։ Գուցե տեսնես, որ որոշակի ժամանակահատվածում թվում է, թե բավականին լուրջ են վերաբերվում իրենց պարտավորությունը կատարելուն և ի վիճակի են դիմանալու դժվարություններին և գին վճարելու, բայց անկախ նրանից, թե ով է մատնանշում նրանց խնդիրները կամ ասում նրանց, թե ինչպես անել բաները, երբեք լուրջ չեն վերաբերվում դրան և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Պարզապես բաներն անում են այնպես, ինչպես ցանկանում են։ Քանի դեռ երջանիկ են, դա լավ է նրանց համար։ Իսկ եթե երջանիկ չեն, գնում են զվարճանալու՝ ոչ մեկի խորհուրդը չլսելով։ Իրենց սրտերում մտածում են. «Երբեք չեմ ծրագրել երկարաժամկետ հավատալ Աստծուն»։ Եթե ինչ-որ մեկն էտում է նրանց, ունակ են անմիջապես հեռանալու։ Սա այն մարդկանց դրսևորումներից մեկն է, որոնք ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց։

Նրանք, ովքեր ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց, դրսևորման մեկ այլ տեսակ ունեն։ Որոշ մարդիկ՝ անկախ նրանից, թե քանի տարի են հավատացել Աստծուն, անկախ նրանից, թե արդյոք թվում է՝ հիմք ունեն, թե ոչ, և անկախ նրանից, թե ինչ պարտավորություն են կատարել նախկինում, հենց որ հատուկ հանգամանքի են բախվում, որն առնչվում է իրենց սեփական անձնական շահերին, կարող են պարզապես վեր կենալ ու անհետանալ։ Ցանկացած պահի հնարավոր է, որ մյուս մարդիկ կորցնեն կապը նրանց հետ և այլևս չտեսնեն նրանց եկեղեցում՝ միաժամանակ գաղափար անգամ չունենալով, թե ինչ է կատարվում նրանց հետ։ Որոշ մարդիկ, երբ հանդիպում են հակառակ սեռի ներկայացուցչի, որը փորձում է գայթակղել իրենց, դադարում են իրենց պարտավորությունը կատարելուց և գնում են ժամադրության՝ դառնալով լիովին անհասանելի։ Կան նաև ուրիշներ, որոնց երեխաները հասել են ամուսնության տարիքի, և նրանք զբաղվում են իրենց երեխաների ամուսնությունները կազմակերպելով՝ այլևս չկատարելով իրենց պարտավորությունը և այլևս չմասնակցելով հավաքույթների։ Անկախ նրանից, թե ով է փնտրում նրանց, դռան շեմից մերժում են։ Որոշ մարդիկ, երբ նրանց ծնողները կամ ամուսինը հիվանդ են և հոսպիտալացված, կամ երբ տանը որևէ մեծ բան է պատահում կամ անսպասելի աղետ է տեղի ունենում, եթե Աստծուն ճշմարտապես հավատացողներ են, բացատրություն կտան՝ ասելով. «Վերջերս տանը որոշ հարցեր կան, որոնցով պետք է զբաղվեմ, ուստի չեմ կարող մասնակցել հավաքույթների։ Պետք է արձակուրդ խնդրեմ, և եթե կարող եք գտնել համապատասխան մեկին, խնդրում եմ, թող անհապաղ ժամանակավորապես ստանձնի իմ պարտավորությունը»։ Առնվազն որոշակի ծանուցում և բացատրություն կտան։ Բայց նրանք, ովքեր ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց, խզում են կապը եկեղեցու հետ՝ առանց մի բառ ասելու, և որքան էլ եղբայրներն ու քույրերը փորձեն, չեն կարողանում կապ հաստատել նրանց հետ։ Այնպես չէ, որ կապ հաստատելու միջոցներ չունեն՝ ցանկացած միջոց կարող է հասնել նրանց, սակայն նրանք պարզապես չեն ցանկանում կապ հաստատել կամ պատասխանել եղբայրներին ու քույրերին։ Նրանք ասում են. «Ինչո՞ւ պետք է կապ հաստատեմ քեզ հետ։ Ես իմ պարտավորությունը կամավոր եմ կատարում. ինձ դրա համար չեն վճարում։ Եթե ուզում եմ հեռանալ, կհեռանա՛մ։ Եթե տանն ինչ-որ բան է կատարվում, դա իմ անձնական գործն է։ Պարտավոր չեմ տեղեկացնել քեզ, և դու իրավունք չունե՛ս իմանալու»։ Որոշ մարդիկ հեռանում են մեկ կամ երկու ամսով, իսկ հետո վերադառնում են զեկուցելու՝ առանց նույնիսկ անհարմար զգալու՝ իրենց պահելով այնպես, ասես ոչինչ չի պատահել։ Ուրիշները հեռանում են երկու կամ երեք տարով և լիովին անհասանելի են։ Եկեղեցու մարդիկ, չիմանալով իրավիճակը, մտածում են, որ քանի որ այս մարդը երկար տարիներ հավատացել է Աստծուն, անհնար է, որ հեռանար եկեղեցուց։ Ենթադրում են, որ անպայման ինչ-որ անսպասելի բան է պատահել, և անհանգստանում են, թե արդյոք ձերբակալվել են ՉԿԿ-ի կողմից։ Իրականում պարզապես այդ մարդն այլևս չի ցանկանում հավատալ Աստծուն և հեռացել է՝ առանց եղբայրներին ու քույրերին տեղեկացնելու։ Որոշ մարդիկ հեռանում են մոտ տասն օրով, իսկ հետո վերադառնում են։ Դա չի նշանակում, որ դադարել են հավատալուց։ Որոշ մարդիկ հեռանում են, իսկ հետո բացակայում են երկու կամ երեք տարի։ Ի՞նչ եք մտածում, արդյոք դադարե՞լ են հավատալուց։ (Այո։) Իսկապես դադարել են հավատալուց, և նրանց պետք է հեռացնել։ Սա սովորական հեռացում չէ. նրանք դադարել են հավատալուց։ Մարդկային տեսանկյունից սա կոչվում է այլևս չհավատալ։ Ինչպե՞ս է Աստված նայում սրան։ Աստծու աչքերում սա կոչվում է Աստծուն ուրանալ, Աստծուն չհետևել, և սա Աստծուն մերժել է։ Բայց իրենց տեսանկյունից մտածում են. «Ես չեմ մերժել Աստծուն. դեռ իմ սրտում հավատում եմ Աստծուն»։ Տեսնո՞ւմ եք։ Պարզապես լուրջ չեն ընդունում դա։ Կան նաև ուրիշներ, որոնք դադարում են հավաքույթների մասնակցելուց և դադարում են իրենց պարտավորությունը կատարելուց միայն այն պատճառով, որ վատ տրամադրություն ունեն կամ իրենց ներսում վրդովված են զգում, որովհետև մտածում են, որ իրենց պարտավորությունը կատարելը չափազանց դժվար և հոգնեցուցիչ է, կամ որովհետև նրանց փոքր-ինչ էտել են։ Հեռանում են՝ առանց նույնիսկ որևէ բան բացատրելու իրենց ձեռքի տակ եղած աշխատանքի մասին՝ ասելով. «Ոչ ոք թող չկապվի ինձ հետ։ Ես երջանիկ չեմ և այլևս չե՛մ ուզում հավատալ»։ Երբ վրդովվում են, դա կարող է տևել մեկ տարի կամ ավելի։ Նրանց բնավորությունն իսկապես բարդ է։ Նրանք մեկ տարի կամ ավելի չեն կարողանում դուրս գալ դրանից։ Որոշ մարդիկ եկեղեցում ստանձնում են առաջնորդողների և աշխատողների աշխատանքը, բայց ոչ միայն չեն կարողանում լավ կատարել աշխատանքը, այլև անխոհեմաբար չարագործություններ են անում՝ խանգարումներ և անհանգստություններ բերելով եկեղեցու գործին։ Հետագայում եղբայրներն ու քույրերը չեն ընտրում նրանց, ինչպես նաև հաղորդակցության մեջ զանազանում և մերկացնում են նրանց։ Ուստի սկսում են մտածել. «Սա իմ դեմ քննադատության նի՞ստ է։ Ես պարզապես լավ չեմ կատարել աշխատանքը, դա իսկապե՞ս այդքան մեծ բան է։ Ինչո՞ւ են հաղորդակցվում և մերկացնում ինձ այսպես։ Իմ ողջ տարիների ընթացքում երբեք նման վիրավորանք չե՛մ կրել։ Նախքան աստծուն հավատալս միշտ ես էի նախատում ուրիշներին. ոչ ոք երբեք չի նախատել ինձ։ Ե՞րբ եմ նախկինում երբևէ նման դժվարություն կրել։ Բոլորդ կպել եք ինձնից՝ ստիպելով ինձ նվաստացած զգալ։ Այլևս չե՛մ հավատա»։ Հենց այդպես են նրանք դադարում հավատալուց։ Միայն երիտասարդները չեն սա ասողը։ Ոմանք Աստծուն ութ կամ տասը տարի հավատացողներ են և քառասուն կամ հիսուն տարեկան են, սակայն նույնպես կարող են նման բաներ ասել, երբ դժգոհ են։ Արդյոք նման մարդիկ Աստծու համար իրենց սրտերում տեղ ունե՞ն։ Արդյոք Աստծուն հավատալը համարո՞ւմ են կյանքի ամենակարևոր բանը։ Բնականոն է մի փոքր բացասական և թույլ զգալ, երբ էտվում ես, կամ երբ բախվում ես աղետների կամ անհաջողությունների, բայց այս բաները չպետք է ստիպեն մարդուն չհավատալ Աստծուն։ Նման մարդիկ Աստծուն անկեղծորեն հավատացողներ չեն։ Աստծուն անկեղծորեն հավատացողները կարող են հաստատակամ մնալ իրենց հավատքի մեջ նույնիսկ այն ժամանակ, երբ ձերբակալվում և հալածվում են. միայն նրանք են մարդիկ, որոնք վկայություն ունեն։ Որոշ մարդիկ, երբ բախվում են մի փոքր բնական աղետի, եթե եղբայրներն ու քույրերը կա՛մ չգիտեն դրա մասին, կա՛մ փոքր-ինչ ուշ են իմանում և ժամանակին չեն օգնում նրանց, սկսում են մտածել. «Ես դժվարությունների եմ բախվում, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում ինձ։ Ուստի արհամարհում են ինձ։ Աստծուն հավատալն անիմաստ է։ Այլևս չե՛մ հավատա»։ Պարզապես նման փոքրիկ հարցի պատճառով կարող են դադարել Աստծուն հավատալուց։ Սա այն մարդկանց դրսևորումներից մեկն է, որոնք ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց։

Կա մեկ այլ իրավիճակ նրանց համար, ովքեր ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց։ ՉԿԿ-ն նրանց իր կողմը գրավելու համար լավ աշխատանք է առաջարկում՝ ասելով. «Ոչինչ չես վաստակում աստծուն հավատալով։ Ի՞նչ հեռանկարներ կարող ես ունենալ։ Քեզ համար պաշտոն ենք գտել արտասահմանյան ընկերությունում՝ ամսական բարձր աշխատավարձով, լավ արտոնություններով և աշխատանքային ապահովագրությամբ։ Քեզ համար ապագա չկա աստծուն հավատալու մեջ. ավելի լավ է աշխատել, գումար վաստակել և լավ կյանքով ապրել»։ Ի վերջո նրանք հեռանում են եկեղեցուց և գնում աշխատելու։ Ինչ-որ մեկն ասում է. «Երեկ այս մարդը դեռ կատարում էր իր պարտավորությունը եկեղեցում։ Այսօր ինչո՞ւ է հավաքել իրերը և հեռացել»։ Նրանք գնում են աշխատելու և գումար վաստակելու. այլևս չեն հավատում Աստծուն։ Հեռանում են՝ առանց մի բառ ասելու և այդ պահից ի վեր եղբայրներից ու քույրերից առանձին ճանապարհով են գնում՝ դառնալով տարբեր ճանապարհի վրա գտնվող մարդիկ։ Նրանք ուզում են համբավի և շահի ձգտել, բարձրանալ և աչքի ընկնել, և այլևս չեն հավատում Աստծուն։ Կան նաև մարդիկ, որոնք ավետարանը քարոզելիս հանդիպում են մեկին, ում հավանում են, կապվում են նրա հետ և գնում են միասին ապրելու իրենց օրերը։ Ոչ միայն դադարում են իրենց պարտավորությունը կատարելուց, այլև նույնիսկ դադարում են Աստծուն հավատալուց։ Նրանց ծնողները տանը դեռ անտեղյակ են՝ մտածելով, որ նրանք Աստծու տանը կատարում են իրենց պարտավորությունը։ Իրականում վաղուց անհետացել են. ով գիտե, գուցե նույնիսկ երեխաներ ունենան հիմա։ Պարտավորությունը կատարելն այնքան կարևոր է, սակայն կարող են նույնիսկ այնպիսի վճռորոշ աշխատանք թողնել, ինչպիսին ավետարանը քարոզելն է։ Երբ հանդիպում են մեկին, ում հավանում են, կամ մեկին, ով հավանում է իրենց, այդ մարդու մի քանի պարզ գայթակղիչ և հրապուրիչ խոսքերը բավական են նրանց հեռացնելու համար։ Նրանք այնքան թեթևամիտ և անլուրջ են, ունակ են ցանկացած պահի և ցանկացած վայրում հեռանալու Աստծուց և դավաճանելու Աստծուն։ Անկախ նրանից, թե քանի տարի են նման մարդիկ հավատացել Աստծուն կամ քանի քարոզ են լսել, դեռ չեն հասկանում ճշմարտության մի փոքր մասն անգամ։ Նրանց համար Աստծուն հավատալը պարզապես կարևոր չէ, և իրենց պարտավորությունը կատարելը նույնպես նշանակություն չունի։ Հանուն օրհնություններ ստանալու՝ զգում են, որ այլ ելք չունեն, քան այս բաներն անել։ Հենց որ անձնական հարց կամ ընտանեկան խնդիր է առաջանում, ունակ են հեռանալու հենց այնպես։ Երբ բախվում են մի փոքր բնական աղետի, կարող են հենց այնպես դադարել հավատալուց։ Ցանկացած բան կարող է խանգարել Աստծու հանդեպ նրանց հավատքին. ցանկացած հարց կարող է ստիպել նրանց բացասական դառնալ և իրենց պարտավորությունից հրաժարվել։ Ի՞նչ տեսակ մարդիկ են։ Այս հարցն իսկապես արժանի է խոր մտորման։

Ի՞նչ տեսակ մարդիկ են նրանք, որոնք ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց։ Մի տեսակն անխելք, անմիտ, բթամիտ մարդիկ են, որոնք գաղափար անգամ չունեն, թե ինչու են հավատում Աստծուն, անկախ նրանից, թե քանի տարի են հավատացել։ Գաղափար անգամ չունեն, թե կոնկրետ ինչ է իրենից ներկայացնում Աստծուն հավատալը։ Մեկ այլ տեսակ են չհավատացողները, որոնք ամենևին չեն հավատում Աստծու գոյությանը և չեն հասկանում Աստծուն հավատալու իմաստն ու արժեքը։ Քարոզներ լսելը և Աստծու խոսքերը կարդալը նրանց համար նման են աստվածաբանություն ուսումնասիրելուն կամ որոշակի մասնագիտական գիտելիք սովորելուն. հենց որ հասկանում են և կարողանում խոսել դրա մասին, ավարտված են համարում։ Երբեք չեն կիրառում դա։ Նրանց համար Աստծու խոսքերը պարզապես տեսության մի տեսակ են, կարգախոս և երբեք չեն կարող դառնալ նրանց կյանքը։ Ուստի այս մարդկանց համար Աստծուն հավատալու հետ կապված ցանկացած բան անհետաքրքիր է։ Այնպիսի բաները, ինչպիսիք են պարտավորությունը կատարելը, ճշմարտությանը ձգտելը, Աստծու խոսքերը կիրառելը, եղբայրների ու քույրերի հետ հավաքվելը և միասին եկեղեցական կյանքով ապրելը և այլն, նրանց համար որևէ գրավչություն չունեն, և դրանցից ոչ մեկը չի բերում այն երջանկությունն ու ոգևորությունը, ինչ ուտելը, խմելը և զվարճանալը։ Մյուս կողմից՝ Աստծուն անկեղծորեն հավատացողները զգում են, որ եղբայրների ու քույրերի հետ միասին լինելը ճշմարտության շուրջ հաղորդակցվելու կամ եկեղեցական կյանքով ապրելու համար միշտ կարող է իրենց օգուտներ և ձեռքբերումներ բերել։ Թեև երբեմն բախվում են վտանգի և հալածանքի կամ ռիսկի են դիմում ավետարանը քարոզելիս և որոշակի դժվարությունների են դիմանում պարտավորությունը կատարելիս, անկախ ամեն ինչից՝ ձեռք են բերում ճշմարտության հասկացողություն և հասնում Աստծուն ճանաչելու արդյունքին դժվարությունների դիմանալու և գին վճարելու միջոցով, և այս դժվարությունն ու գինը վերափոխում են առաջացնում նրանց կյանքի խառնվածքի մեջ։ Այս ամենը կշռադատելուց և գնահատելուց հետո զգում են, որ Աստծուն հավատալը լավ է, և որ ճշմարտությունը հասկանալ կարողանալն անհավանականորեն արժեքավոր է։ Նրանց սրտերը հատկապես կապվում են եկեղեցուն, և նրանք երբեք չեն մտածում եկեղեցական կյանքը թողնելու մասին։ Եթե տեսնում են, որ մի քանի անհատներ ուղարկվում են Բ խմբեր կամ մեկուսացվում կամ հեռացվում են եկեղեցու կողմից եկեղեցու գործը խանգարելու համար, Աստծուն անկեղծորեն հավատացողներն իրենց սրտերում փոքր-ինչ տառապանք են զգում։ Նրանք մտածում են. «Պետք է ջանասիրաբար կատարեմ պարտավորությունս։ Բացարձակապես չեմ կարող հեռացվել։ Հեռացվելը հավասարազոր է պատժվելուն, ինչը դժոխք գնալու ելք է նշանակում։ Այդ դեպքում ո՞րն է ապրելու իմաստը»։ Մարդկանց մեծամասնությունը վախենում է եկեղեցուց հեռանալուց։ Նրանք զգում են, որ հենց որ հեռանան եկեղեցուց և հեռանան Աստծուց, չեն կարողանա շարունակել ապրել, և ամեն ինչ կավարտվի։ Բայց նրանք, ովքեր ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց, եկեղեցուց հեռանալը միանգամայն բնականոն բան են համարում, ճիշտ այնպես, ինչպես աշխատանքից դուրս գալը՝ մեկ ուրիշը գտնելու համար։ Նրանք երբեք չեն վշտանում կամ որևէ ցավ չեն կրում իրենց ներսում։ Ի՞նչ եք մտածում՝ արդյոք նրանք, ովքեր ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց, ունե՞ն որևէ խիղճ կամ ողջամտություն։ Նման մարդիկ իսկապես անհավանական ե՛ն։ Որոշ մարդկանց պարտավորության կատարումը չի համապատասխանում չափանիշին, և նրանք միշտ անխոհեմաբար չարագործություններ են կատարում՝ խանգարումներ և անհանգստություններ բերելով եկեղեցու գործին։ Այնուհետև եկեղեցին թույլ չի տալիս նրանց կատարել իրենց պարտավորությունը և ուղարկում է սովորական եկեղեցի։ Ուստի ի՞նչ է լինում արդյունքում։ Հենց հաջորդ օրը նրանք իրենց լիովին այլ մարդու պես են պահում՝ միանգամայն նոր կյանք սկսելով։ Ոմանք սկսում են ժամադրվել և ամուսնանում են, ոմանք սկսում են աշխատանք փնտրել, ուրիշները գնում են քոլեջ, իսկ մյուսները վերականգնում են կապը հին ընկերների հետ, կապեր են հաստատում և հարստանալու հնարավորություններ փնտրում։ Այս մարդիկ արագորեն ձուլվում են ընդարձակ աշխարհին՝ անհետանալով մարդկության ծովում։ Դա այնքան արագ է տեղի ունենում։ Որոշ եղբայրներ և քույրեր պարտավորությունը կատարելիս վատ արդյունքների պատճառով սովորական եկեղեցի ուղարկվելուց հետո անցնում են տառապանքի ժամանակաշրջանի միջով, բայց ի վիճակի են ինքնաքննելու և գիտակցելու սեփական խնդիրները՝ ցուցաբերելով շրջադարձ կատարելու որոշակի վերաբերմունք։ Սակայն նրանք, ովքեր ունակ են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց, հենց որ բախվում են որոշակի դժվարությունների, այլևս չեն ցանկանում կատարել պարտավորությունը և հաջորդ օրը հեռանում են եկեղեցուց՝ վերադառնալով անհավատի կյանքին։ Նրանք ամենևին ցավ չեն զգում և նույնիսկ մտածում են. «Ի՞նչ լավ բան կա Աստծուն հավատալու մեջ։ Անընդհատ ծաղրվում և զրպարտվում ես ուրիշների կողմից, և նույնիսկ հավանական է, որ կձերբակալվես ու կբանտարկվես։ Եթե մեծ կարմիր վիշապն ինձ ծեծելով սպանի, մի՞թե իմ կյանքն իզուր չէր լինի։ Այնքան շատ դժվարությունների եմ դիմացել՝ այս բոլոր տարիներին աստծուն հավատալով, բայց ի՞նչ եմ շահել։ Եթե չհավատայի աստծուն, մինչ այժմ պաշտոնյա կդառնայի, գումար կվաստակեի և հեղինակավոր կյանքով կապրեի։ Մինչև հիմա աստծուն հավատալով՝ նույնիսկ զղջում եմ. եթե իմանայի, որ այսպես կլինի, վաղուց հեռացած կլինեի։ Ի՞նչ օգուտ կա ճշմարտությունը հասկանալուց։ Արդյոք այդ հասկացողությունը կարո՞ղ է կերակրել քեզ կամ վճարել հաշիվները»։ Տեսնո՞ւմ եք։ Նրանք ոչ միայն չեն զղջում, այլև նույնիսկ իրենց բախտավոր են համարում, որ կարող են հեռանալ եկեղեցուց։ Մի՞թե սա որպես չհավատացողներ նրանց իրական դեմքը չէ, որը մերկացվում է։ (Այո։)

Ոմանք իրենց պարտավորությունը կատարելիս միշտ ձևական են և անխոհեմ զանցանքներ են գործում։ Եկեղեցուց հեռացվելուց հետո, երբ տեսնում են եղբայրներին և քույրերին, նրանց այնպես են նայում, ասես թշնամիներ լինեն։ Նույնիսկ երբ եղբայրներն ու քույրերը բարյացակամորեն փորձում են խոսել նրանց հետ, անտեսում են նրանց և ատելությամբ են նայում՝ ասելով. «Հենց դո՛ւք եք ինձ հեռացրել եկեղեցուց։ Հիմա նայե՛ք ինձ։ Ձեզանից լավ վիճակում եմ։ Հիմա ոսկու և արծաթի մեջ եմ կորած, մեծ ղեկավար եմ։ Աշխարհում այնքան հարմարավետ եմ ապրում, և նայե՛ք, թե որքան խղճուկ ու հյուծված եք դուք Աստծուն հավատալիս։ Անընդհատ ձգտում եք ճշմարտությունը ձեռք բերելուն, բայց չեմ կարծում, թե ինձանից խելացի եք։ Ի՞նչ լավ բան կա ճշմարտությունը ձեռք բերելու մեջ։ Կարելի՞ է այն ուտելիքի պես ուտել կամ փողի պես ծախսել։ Նույնիսկ առանց ճշմարտությանը ձգտելու, միևնույն է, բավականին լավ եմ ապրում, այնպես չէ՞։ Իմ բախտը բերեց, որ ինձ հեռացրիք, պետք է շնորհակալություն հայտնեմ ձեզ դրա համար»։ Նրանց խոսքերից ակնհայտ է, որ չհավատացողներ են, և պարտավորությունը կատարելը բացահայտեց նրանց։ Կարո՞ղ է արդյոք անհավատը, որը միայն խոսքով է հավատում Աստծուն, հոժարակամ կատարել իր պարտավորությունը։ Պարտավորությունը կատարել նշանակում է կատարել պարտականություններն ու հանձնառությունները՝ առանց աշխատավարձ ստանալու կամ փող աշխատելու։ Նրանք սա կորուստ են համարում, ուստի չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը։ Որպես չհավատացողներ՝ նրանց իրական դեմքն այսպիսով մերկացվում է։ Այսպես է Աստծու գործը բացահայտում և դուրս թողնում չհավատացողներին։ Ոմանք իրենց պարտավորությունը կատարելիս միշտ ձևական վերաբերմունք ունեն՝ պարզապես օր օրի իրենց գոյությունը քարշ տալով։ Հենց որ աշխարհում փող աշխատելու կամ առաջխաղացում ունենալու հնարավորություն են ստանում, ցանկացած պահի հեռանում են եկեղեցուց։ Նրանք միշտ այս մտադրությունն են ունեցել իրենց մտքում։ Եթե տեղափոխվում են սովորական եկեղեցի, քանի որ իրենց պարտավորությունը կատարելիս մշտապես ձևական են և կամայականություններ են անում, ոչ միայն չեն ինքնաքննի, այլև կմտածեն. «Լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցուց ինձ մաքրելը կորուստ է քեզ համար և օգուտ՝ ինձ համար»։ Նրանք նույնիսկ բավականին գոհ են իրենցից։ Մի՞թե նման մարդիկ չհավատացողներ չեն։ Ասե՛ք Ինձ, այն չհավատացողների դեպքում, որոնք մաքրվում են, քանի որ իրենց կամայականությունների պատճառով լրջորեն խանգարել և անհանգստացրել են եկեղեցու գործը, արդյոք սկզբունքների համաձա՞յն է, որ Աստծու տունն այսպես մաքրում է նրանց։ (Այո։) Սա լիովին համապատասխանում է սկզբունքներին։ Սա նրանց նկատմամբ ամենևին անարդարություն չէ։ Նրանց վերաբերմունքն Աստծու և իրենց պարտավորությունը կատարելու նկատմամբ այնպիսին է, որ ի վիճակի են ցանկացած պահի լքելու և դավաճանելու դրանց։ Սա բավարար է ապացուցելու համար, որ իրենց սրտերում բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն դրական բաների նկատմամբ։ Այնքան տարիներ նրանք հավատացել են Աստծուն և այնքան քարոզներ են լսել, սակայն Աստծուն հավատալու ճշմարտություններից ոչ մեկը կամ Աստծու ընտրյալ ժողովրդի փորձառական վկայությունները չեն կարող պահել նրանց սրտերը։ Այս բաներից ոչ մեկը չի հետաքրքրում նրանց, չի հուզում նրանց կամ չի ստիպում նրանց կապվածություն զգալ։ Սա է նրանց մարդկային էությունը, այն, որ բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն դրական բաների նկատմամբ։ Ուստի ինչո՞վ են հետաքրքրված։ Հետաքրքրված են ուտելով, խմելով և զվարճանալով, մսեղիի հաճույքներով, չար միտումներով և Սատանայի փիլիսոփայություններով։ Հատկապես հետաքրքրված են հասարակության բոլոր բացասական բաներով։ Միայն ճշմարտությունն ու Աստծու խոսքերն են, որոնցով հետաքրքրված չեն։ Ահա թե ինչու են նրանք ի վիճակի ցանկացած պահի հեռանալու Աստծու տնից։ Նրանք բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն Աստծու տան հավաքույթների ժամանակ Աստծու խոսքերը հաճախակի կարդալու կամ ճշմարտության շուրջ հաճախակի հաղորդակցվելու նկատմամբ։ Հատկապես տհաճություն են զգում պարտավորություն կատարելու նկատմամբ և նույնիսկ կարծում են, թե իրենց պարտավորությունը կատարողները բոլորը հիմարներ են։ Ինչպիսի՞ մտածելակերպ և ինչպիսի՞ մարդկայնություն է սա։ Նրանք հետաքրքրված չեն ճշմարտությամբ կամ մարդկանց՝ Աստծու փրկությամբ և ամենևին կապվածություն չեն զգում եկեղեցական կյանքի նկատմամբ։ Թեև նրանք բացահայտորեն չեն դատել կամ դատապարտել Աստծու խոսքերը, մի քանի տարի քարոզներ են լսել՝ առանց հասկանալու ճշմարտության անգամ մի փոքր մասը։ Սա հստակորեն ցույց է տալիս, որ խնդիր կա։ Ոչ ոք տհաճություն չի զգում և՛ դրական, և՛ բացասական բաների նկատմամբ։ Քանի դեռ չես սիրում դրական բաները, հատկապես հետաքրքրված կլինես բացասական բաներով։ Եթե հատկապես հետաքրքրված ես բացասական բաներով, ապա հաստատապես հետաքրքրված չես լինի դրական բաներով։ Այս տեսակի մարդը բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունի դրական բաների նկատմամբ, ուստի Աստծու տանը չկա ոչինչ, որի հանդեպ նա կապվածություն զգա, չկա ոչինչ, որը նա սիրի կամ տենչա։ Աշխարհի չար միտումները, փողը, համբավն ու շահը, պաշտոնյա դառնալը, հարստանալը և տարբեր տարածված հերձվածվողություններն ու մոլորություններն այն են, ինչով նա ամենաշատն է հետաքրքրված։ Նրա սիրտն աշխարհում է, ոչ թե Աստծու տանը, ահա թե ինչու ի վիճակի է ցանկացած պահի հեռանալու։ Աստծու տնից և եկեղեցական կյանքից հեռանալը նրան ոչ մի զղջում, ոչ մի տառապանք կամ ցավ չի բերում, այլ, ավելի շուտ, լիակատար թեթևացում։ Նա ինքն իրեն մտածում է. «Վերջապես այլևս ստիպված չեմ ամեն օր քարոզներ կամ ճշմարտության շուրջ հաղորդակցություններ լսել, այլևս ստիպված չեմ սահմանափակվել այս բաներով։ Հիմա կարող եմ համարձակորեն ձգտել համբավի և շահի, ձգտել փողի, ձգտել գեղեցիկ կանանց և ձգտել իմ անձնական հեռանկարներին։ Վերջապես կարող եմ համարձակորեն ստել և խաբել ուրիշներին, բանսարկություններ կատարել և դավեր նյութել և առանց անհանգստանալու կիրառել բոլոր տեսակի չարասիրտ մարտավարություններ։ Կարող եմ ցանկացած միջոց օգտագործել մարդկանց հետ շփվելու համար»։ Աստծու տանը քարոզներ լսելն ու ճշմարտության շուրջ հաղորդակցվելը ցավալի է նրա համար, իսկ Աստծու տնից հեռանալը թեթևացում է թվում։ Սա նշանակում է, որ այս դրական բաներն այն չեն, ինչի կարիքն ունի նրա սիրտը։ Այն, ինչի կարիքը նա ունի, աշխարհի և հասարակության բոլոր բաներն են։ Սրանից պարզ է դառնում, որ եկեղեցուց նրա հեռանալու պատճառն ուղղակիորեն կապված է նրա ձգտումների և նախասիրությունների հետ։

Ո՞րն է այն մարդկանց բնական էությունը, որոնք ի վիճակի են ցանկացած պահի հեռանալու Աստծու տնից։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ է դա։ (Այո։ Նրանք մարդկանց այն տեսակն են, որոնք չհավատացողներ են։ Այս մարդկանց մեծ մասը վերամարմնավորված անասուններ է, բոլորը բթամիտ մարդիկ են՝ առանց ուղեղի կամ մտքերի։) Ճիշտ է։ Նրանք չեն հասկանում հավատքի հարցերը։ Չեն հասկանում, թե իրականում ինչի մասին է մարդկային կյանքը, ինչ ուղի պետք է ընտրեն մարդիկ, որ բաներն են անելու համար ամենաիմաստալին, կիրարկման ինչ սկզբունքների պետք է հետևել, երբ խոսքը վերաբերում է անձնական վարքին, և այլն, և չեն էլ ցանկանում փնտրել ճշմարտությունը՝ դրանք պարզելու համար։ Ինչի՞ են սիրում ձգտել։ Ողջ օրը նրանց մտքերը պտտվում են այն բանի շուրջ, թե ինչ կարող են անել՝ օգուտներ ստանալու և ուրիշներից գերազանց կյանք վայելելու համար։ Ոմանք սկսում են հավատալ Աստծուն, երբ աշխատում են աշխարհում։ Բայց հենց որ որպես ղեկավար կամ կառավարիչ առաջխաղացում են ունենում կամ դառնում են տնօրեն, դադարում են հավատալուց։ Երբ եղբայրներն ու քույրերը կապ են հաստատում նրանց հետ, ասում են. «Հիմա ես կարգավիճակ և հեղինակություն ունեցող, հասարակական դիրք ունեցող մարդ եմ։ Ձեզ հետ աստծուն հավատալը չափազանց նվաստացուցիչ է։ Բոլորդ պետք է հեռու մնաք ինձանից և այլևս չգա՛ք ինձ փնտրելու։ Կարող եք հանել ինձ ցուցակից կամ վտարել, եթե ուզում եք։ Համենայն դեպս, աստծուն հավատալու իմ էջը փակված է, և այլևս ոչ մի կապ չունեմ ձեզ հետ»։ Տեսնո՞ւմ եք, թե ինչ են ասում։ Ինչպիսի՞ մարդ են նրանք։ Դեռ կկապվեի՞ք նրանց հետ։ (Ոչ։) Այսքան կոպիտ են խոսել, սակայն եկեղեցու որոշ առաջնորդողներ դեռ ափսոսանք են զգում, երբ տեսնում են նրանց հեռանալը, և բազմիցս կապ են հաստատում նրանց հետ՝ համոզելու համար. «Այնպիսի լավ որակ ունես և նույնիսկ նախկինում առաջնորդող և աշխատող ես եղել։ Միայն այն պատճառով, որ չձգտեցիր ճշմարտությանը, պաշտոնազրկվեցիր։ Եթե ջանասիրաբար ձգտես ճշմարտությանը, հաստատ կփրկվես, և ապագայում անպայման Աստծու տանը հենասյուն, նեցուկ կլինես»։ Որքան շատ են առաջնորդողներն ասում այս բաները, այնքան ավելի է դա վանում մյուս կողմին։ Եկեղեցու որոշ առաջնորդողներ բթամիտ են և զուրկ են զանազանությունից։ Այս մարդն աշխարհում առաջխաղացում է ունեցել, սակայն այս առաջնորդողները դեռ նախանձում են նրան և ցանկանում են կապեր հաստատել նրա հետ. մի՞թե սա ինքնահարգանքի պակաս ցույց չի տալիս։ Ճշմարտությունը հասկացող մարդիկ կարող են հստակ տեսնել այս հարցը։ Հասարակության մեջ առաջխաղացում ունենալը լավ նշան չէ. դա ճիշտ ուղի չէ քայլելու համար։ Ոմանք դադարում են Աստծուն հավատալուց, հենց որ մի փոքր կարգավիճակ են ձեռք բերում հասարակության մեջ։ Սա պարզապես բացահայտում է նրանց և ապացուցում, որ այն մարդիկ չեն, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն կամ սիրում են ճշմարտությունը։ Եթե նրանք անկեղծ հավատացյալներ լինեին, նույնիսկ եթե առաջխաղացում ունենային և խոստումնալից ապագա ունենային հասարակության մեջ, միևնույն է, չէին լքի Աստծուն։ Հիմա, երբ դավաճանել են Աստծուն, արդյոք կարիք կա՞, որ եկեղեցին կապ հաստատի և աշխատի նրանց հետ։ Կարիք չկա, քանի որ նրանք արդեն բացահայտվել են որպես չհավատացողներ։ Աստծուն չհավատալով՝ հենց իրենք են տուժողները։ Նրանք պարզապես չունեն օրհնությունը։ Պարզապես թշվառ էակներ են։ Եթե դեռ պնդում ես նրանց քաշել դեպի Աստծուն հավատալը, մի՞թե դա հիմարություն չէ։ Որքան շատ ես փորձում նրանց այսպես ներս քաշել, այնքան ավելի են արհամարհում քեզ։ Կարծում են, որ բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն, ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող և որակից զուրկ մարդիկ են։ Ահա թե ինչու են նրանք հատկապես ամբարտավան և ինքնարդար՝ արհամարհանքով նայելով բոլորին։ Եթե որևէ մեկը հոգատարություն է ցուցաբերում կամ հոգ է տանում նրանց մասին, դա համարում են իրենց բարեհաճությունը շահելու փորձ։ Ինչպիսի՞ մտածելակերպ է սա։ Դա եղբայրներին և քույրերին ճիշտ դիտարկելու անկարողություն է։ Արդյոք նրանք այնպիսի մարդի՞կ են, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն։ Այս տեսակի մարդու հանդիպելիս պետք է մերժես նրան։ Հենց որ ասի. «Ես հիմա ավագ վերակացու եմ։ Այլևս չգաք ինձ փնտրելու։ Եթե շարունակեք կապվել ինձ հետ, ձեր դեմ դուրս կգամ։ Հատկապես մի՛ եկեք իմ ընկերություն և մի՛ խայտառակեք ինձ։ Ես ոչ մի կապ չունեմ Աստծուն հավատացող մարդկանց հետ», հենց որ ասի այս խոսքերը, պետք է անմիջապես հեռանաք, հանեք նրան ցուցակից և այլևս երբեք չշփվեք նման մարդու հետ։ Նա վախենում է, որ կօգտվենք իր հաջողությունից, ուստի պետք է որոշակի ինքնագիտակցություն ունենանք։ Նա բարգավաճում է և բարձրանում ավելի բարձր խավեր։ Նա մեր մակարդակի չէ։ Մենք պարզապես հասարակ մարդիկ ենք, հասարակության հատակում գտնվող մարդիկ։ Չպետք է փորձենք կապեր հաստատել նրա հետ։ Մի՛ ստորացրու քեզ այդպես։ Կան նաև որոշ մարդիկ, որոնք տարեց են, և որոնց երեխաները շքեղ տուն են գնում քաղաքում։ Տեղափոխվելուց հետո նրանք անհետանում են եղբայրների և քույրերի տեսադաշտից՝ ասելով. «Այլևս չգա՛ք ինձ փնտրելու։ Բոլորդ գյուղից եք։ Եթե գաք ինձ փնտրելու, մարդիկ կմտածեն, որ ես էլ եմ գյուղից, որ գյուղացի բարեկամներ ունեմ։ Որքա՜ն ամոթալի կլինի դա։ Գիտե՞ք, թե ինչպիսի մարդ է իմ որդին։ Նա մեծահարուստ է, հարուստ մարդ է, հանրային ճանաչում ունեցող մարդ։ Եթե կապ պահպանեք ինձ հետ, մի՞թե դա նվաստացուցիչ չի լինի իմ որդու համար։ Ուստի ապագայում այլևս չգա՛ք ինձ փնտրելու»։ Հենց որ ասեն այս խոսքերը, պարզապես պատասխանե՛ք. «Քանի որ սա է քո վերաբերմունքը, մենք հասկանում ենք։ Այդ դեպքում մաղթում ենք քեզ երջանկություն և ուրախություն»։ Այդ պահին եթե նույնիսկ մեկ բառ ավել ասես, հիմար և նվաստ կերևաս։ Պարզապես անմիջապես հեռանալը ճիշտ արարք է։ Երբեք մի՛ փորձիր ուժով համոզել չհավատացողներին։ Դա պարզապես հիմար վարքագիծ է։ Հասկանո՞ւմ եք։ (Այո։) Որքա՞ն հիմար կարող են լինել որոշ մարդիկ։ Նրանք ասում են. «Այդ մարդու որդին հարուստ մարդ է, հասարակության մեջ կարգավիճակ ունեցող մեծահարուստ։ Նա նույնիսկ կապեր ունի կառավարական պաշտոնյաների հետ։ Եթե համոզենք նրան շարունակել հավատալ Աստծուն, նրա ընտանիքը նույնիսկ կարող է հյուրընկալել եղբայրներին և քույրերին»։ Ինչպե՞ս է հնչում այս գաղափարը։ Եթե մտածես դրա մասին եկեղեցու գործի հանդեպ հոգատար լինելու, եղբայրների և քույրերի հանդեպ հոգատար լինելու և անվտանգությունը հաշվի առնելու տեսանկյունից դա միանգամայն հարմար է։ Բայց պետք է տեսնես, թե արդյոք նրանք անկեղծորեն հավատում են Աստծուն։ Եթե չեն ցանկանում հավատալ Աստծուն և չեն սիրում շփվել եղբայրների և քույրերի հետ, սակայն դու դեռ ցանկանում ես համոզել նրանց հավատալ Աստծուն, մի՞թե դա հիմարություն չէ։ Մի՛ արա բաներ, որոնք ինքնահարգանքի պակաս են ցույց տալիս։ Մենք ունենք Աստծու պաշտպանությունը և Աստծու ուղղորդումն Աստծուն հավատալիս։ Անկախ նրանից, թե ինչ միջավայրում ենք ապրում, այն ամբողջությամբ Աստծու գերիշխանության և կարգավորումների ներքո է։ Անկախ նրանից, թե ինչ տառապանք ենք կրում, պետք է արժանապատվությամբ ապրենք։ Ոմանք նույնիսկ նախանձում են Աստծու տնից հեռացած այս մարդուն՝ ասելով, որ նա ընդունակ է։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։ Ինչպե՞ս պետք է նայենք այս հարցին։ Մեծ տուն տեղափոխվելուց հետո նա դադարեց Աստծուն հավատալուց։ Հասարակության մեջ կարգավիճակ և դիրք ունի, իսկ իր սրտում արհամարհանքով է նայում եղբայրներին և քույրերին՝ նրանց համարելով հասարակության հատակում գտնվող մարդիկ, որոնք արժանի չեն իրենց հետ շփվելու։ Ուստի մենք պետք է ինքնագիտակցություն ունենանք և չփորձենք կապեր հաստատել նման մարդկանց հետ կամ քծնել նրանց, այնպես չէ՞։ (Այո։)

Նրանց համար, ովքեր ի վիճակի են ցանկացած պահի հեռանալու Աստծու տնից, անկախ նրանից՝ չհավատացողներ են, թե պարզապես պարապ մարդիկ, անկախ նրանից՝ հավատում են Աստծուն օրհնություններ ստանալու, թե աղետներից խուսափելու համար, անկախ իրավիճակից, քանի դեռ ի վիճակի են ցանկացած պահի հեռանալու Աստծու տնից և հեռանալուց հետո վանվում են իրենց հետ կապ հաստատող եղբայրներից և քույրերից և էլ ավելի են վանվում եղբայրների և քույրերի օգնությունից ու աջակցությունից՝ թշնամություն ցուցաբերելով ցանկացածի նկատմամբ, ով ճշմարտության շուրջ հաղորդակցվում է իրենց հետ, նման մարդկանց վրա ուշադրություն դարձնելու կարիք չկա։ Եթե այս տեսակի չհավատացողներ են հայտնաբերվում, պետք է ժամանակին մերկացվեն և հեռացվեն։ Ոմանք գուցե չեն սիրում ճշմարտությունը, բայց սիրում են լավ մարդ լինել և հաճույք են ստանում եղբայրների և քույրերի հետ միասին ապրելուց։ Դա նրանց ուրախ տրամադրություն է հաղորդում, և բացի դրանից՝ նրանք խուսափում են վատ վերաբերմունքից։ Իրենց սրտերում գիտեն, որ հավատում են ճշմարիտ Աստծուն և պատրաստակամ են ջանասիրաբար տքնելու։ Եթե իսկապես ունեն այսպիսի վերաբերմունք, ի՞նչ եք կարծում, արդյոք պե՞տք է թույլ տալ նրանց շարունակել կատարել իրենց պարտավորությունը։ (Այո։) Եթե նրանք պատրաստակամ են տքնելու և չեն անհանգստացնում կամ խանգարում, ապա կարող են շարունակել տքնել։ Բայց եթե մի օր այլևս չցանկանան տքնել և ուզենան հեռանալ Աստծու տնից՝ ասելով. «Ես դուրս եմ գալիս՝ փորձելով հաջողության հասնել աշխարհում։ Այլևս չեմ հավատալու աստծուն ձեզ հետ։ Այստեղ զվարճալի չէ, և երբեմն, երբ իմ պարտավորությունը կատարելիս ձևական եմ լինում, էտվում եմ։ Այստեղ լինելն իսկապես դժվար է։ Ես ուզում եմ հեռանալ», արդյոք նման մարդուն պե՞տք է համոզել մնալ։ (Ոչ։) Կարող ենք պարզապես մեկ հարց տալ նրանց. «Լա՞վ ես մտածել»։ Եթե ասի. «Ես երկար եմ մտածել դրա մասին», կարող ես ասել. «Այդ դեպքում մաղթում ենք քեզ ամենայն բարիք։ Լա՛վ եղիր և ցտեսություն»։ Արդյոք այս մոտեցումը ճի՞շտ է։ (Այո։) Ի՞նչ տեսակի մարդիկ են, ըստ ձեզ։ Այն տեսակն են, որոնք կարծում են, թե սովորականից բարձր են, և որոնք ատում են աշխարհն ու դրա ուղիները՝ հաճախ արտասանելով հայտնի մարդկանց բանաստեղծություններ, ինչպես օրինակ՝ «Ես թափահարում եմ թևքս՝ չտանելով նույնիսկ ամպի մի ծվեն»։ Կարծում են, թե իրենց մաքուր են պահում և չեն համապատասխանում այս աշխարհին, և ցանկանում են որոշակի մխիթարություն գտնել Աստծուն հավատալու միջոցով։ Միշտ իրենց համարում են արտասովոր մեկը, բայց իրականում ամենասովորական մարդիկ են, որոնք ապրում են միայն ուտելու, խմելու և զվարճանալու համար։ Չունեն իրական մտքեր և իրական ձգտումներ։ Իրենց համարում են վեհ մեկը, ասես ոչ ոք չի կարող հասկանալ իրենց մտքերը կամ համապատասխանել իրենց մտածելակերպին։ Իրենց մտավոր հորիզոնը համարում են միջին մարդու մտահորիզոնից ավելի բարձր՝ ասելով այնպիսի բաներ, ինչպես օրինակ. «Դուք բոլորդ սովորական մարդիկ եք, բայց նայե՛ք ինձ։ Ես տարբեր եմ։ Եթե հարցնես ինձ, թե որտեղից եմ, կասեմ, որ իմ հայրենիքը հեռվում է»։ Արդյոք ասացի՞ն քեզ, թե որտեղից են։ Գիտե՞ս, թե որտեղ է այսպես կոչված «հեռավոր» վայրը։ Մարդիկ, որոնք ի վիճակի են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց, հենց այս տեսակն են։ Զգում են, որ ոչ մի տեղ չի կարող բավարարել իրենց և միշտ մտածում են ինչ-որ անիրատեսական, անորոշ, պատրանքային բաների մասին։ Չեն կենտրոնանում իրականության վրա և չեն հասկանում, թե ինչի մասին է մարդկային կյանքը կամ ինչ ուղի պետք է ընտրեն մարդիկ։ Չեն հասկանում այս բաները։ Պարզապես տարօրինակ մարդիկ են։ Եթե այս տեսակի մարդը որոշել է հեռանալ եկեղեցուց և ասում է, որ երկար է մտածել դրա մասին, ապա կարիք չկա համոզելու նրան մնալ։ Նույնիսկ մեկ բառ ավել մի՛ ասա։ Պարզապես հանի՛ր նրան ցուցակից և վերջ։ Այսպես պետք է վարվել նման մարդկանց հետ։ Դա համապատասխանում է մարդկանց հետ վարվելու սկզբունքներին։ Այսքանով ավարտվում է հաղորդակցությունն այն մարդկանց մասին, որոնք ի վիճակի են ցանկացած պահի հեռանալու եկեղեցուց։

Ժ. Տատանվելը

Տասներորդ դրսևորումը «Տատանվելն» է։ Ի՞նչ հատուկ դրսևորումներ ունեն տատանվող մարդիկ։ Նախևառաջ Աստծուն հավատալու վերաբերյալ այս մարդկանց ամենամեծ կասկածներն են. «Արդյոք աստված իրականում գոյություն ունի՞։ Արդյոք կա՞ հոգևոր ոլորտ։ Արդյոք կա՞ դժոխք։ Արդյոք աստծու ասած այս խոսքերը ճշմարտությո՞ւնն են։ Մարդիկ ասում են, որ այս անձը մարմնացած աստված է, բայց ես չեմ տեսել որևէ տեսանկյուն, որը նրան նմանեցնի մարմնացած աստծու։ Ուստի հստակորեն որտե՞ղ է աստծու հոգին։ Արդյոք աստված իսկապես գոյություն ունի՞, թե՞ ոչ»։ Նրանք երբեք չեն կարողանում հստակորեն պարզել այս հարցերը։ Տեսնում են, որ շատ մարդիկ են հավատում Աստծուն և մտածում են. «Աստված անպայման գոյություն ունի։ Նա հավանաբար գոյություն ունի։ Հուսով եմ, որ նա գոյություն ունի։ Համենայն դեպս աստծուն հավատալն ինձ ոչ մի վնաս չի պատճառել։ Ոչ ոք ինձ վատ չի վերաբերվել։ Լսել եմ, որ պարտավորություն կատարելը կարող է օրհնություններ և լավ վերջնական հանգրվան բերել, և այնպես կանի, որ ապագայում չմեռնեմ։ Ուստի երևի պարզապես կհետևեմ ու կհավատամ»։ Որոշ ժամանակ հավատալուց հետո տեսնում են, որ ոմանք բախվում են փորձությունների և նեղությունների ու սկսում են խորհել. «Մի՞թե աստծուն հավատալը չպետք է օրհնություններ բերի։ Ոմանք լրջորեն հիվանդացան ու մահացան, ոմանք ձերբակալվեցին և մինչև մահ հալածվեցին մեծ կարմիր վիշապի կողմից, իսկ մյուսները հիվանդացան կամ նրանց ընտանիքներին աղետներ պատահեցին՝ իրենց պարտավորությունը կատարելիս։ Ինչո՞ւ աստված չպաշտպանեց նրանց։ Ուստի արդյոք աստված իսկապես գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Եթե Նա գոյություն ունի, այս բաները չպետք է պատահեին»։ Որոշ բարյացակամ մարդիկ նրանց հետ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ՝ ասելով՝ «Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և մարդկանց ճակատագրերը ներդաշնակեցվում են Աստծու ձեռքով։ Մարդիկ պետք է ընդունեն այս բաներն Աստծուց և անձնատուր լինեն Աստծու ներդաշնակեցմանը։ Այն ամենը, ինչ Աստված անում է, լավ է»։ Ինչին այս տատանվող անհատներն ասում են. «Չեմ տեսնում, թե ինչ լավ բան կա դրանում։ Աղետներ կրելը լա՞վ է։ Լրջորեն հիվանդանալը կամ անբուժելի ախտ ձեռք բերելը լա՞վ է։ Մեռած լինելն է՛լ ավելի վատ է։ Արդյոք աստված գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Չգիտեմ»։ Նրանք միշտ լի են Աստծու վերաբերյալ կասկածներով։ Երբ տեսնում են, որ շատ մարդիկ են կատարում իրենց պարտավորությունը, Աստծու տան գործն ավելի ու ավելի է ընդլայնվում, և եկեղեցին օրեցօր բարգավաճում է, զգում են, որ Աստված անպայման գոյություն ունի։ Հատկապես երբ լսում են, որ եղբայրներն ու քույրերը վկայում են Աստծու ցույց տված նշանների ու հրաշքների և Աստծուց ստացած շնորհի մասին, այս տատանվող անհատներն է՛լ ավելի ուժգին են զգում, որ «աստված հաստատապես գոյություն ունի։ Թեև մարդիկ չեն կարող տեսնել աստծու հոգուն, մարմնացած աստծու ասած խոսքերը լսվել են մարդկանց կողմից, և ես նույնպես լսել եմ, թե ինչպես են այդքան շատ մարդիկ հաղորդակցվում աստծու խոսքերի շուրջ և փորձառաբար ապրում աստծու խոսքերը։ Ուստի, աստված անպայման պետք է գոյություն ունենա»։ Երբ եկեղեցին բարգավաճում է, ամեն ինչ հարթ է ընթանում դրա համար, այն ծաղկում է, և եկեղեցու աշխատանքն ավելի ու ավելի է ընդլայնվում, և հատկապես երբ եղբայրներն ու քույրերը փորձառաբար ապրում են որոշ հատուկ հանգամանքներ և հատուկ հարցեր և այս բաների միջոցով տեսնում են Աստծու պաշտպանությունը, գերիշխանությունն ու առաջնորդությունն, նրանք զգում են, որ Աստված գոյություն ունի, և որ Աստված իսկապես բարի է։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք գուցե փորձառաբար ապրեն հիասթափություններ և դժվարություններ, ոմանք գուցե փորձառաբար ապրեն ձախողումներ և անհաջողություններ, կամ Աստծու տունը գուցե դուրս թողնի մարդկանց մի մասին։ Այս բաները, հատկապես վերջինը, խիստ հակասում են նրանց պատկերացումներին և վեր են նրանց սպասելիքներից։ Նրանք զգում են. «Եթե աստված գոյություն ունի, ինչպե՞ս կարող էին այս բաները պատահել։ Դրանք չպետք է պատահեին։ Բնականոն է, որ այս բաները պատահում են անհավատների շրջանում, բայց ինչպե՞ս կարող էին դրանք պատահել նաև աստծու տանը։ Եթե աստված գոյություն ունի, նա պետք է լուծեր այս հարցերը և կանխեր այս բաների պատահելը, որովհետև նա ամենակարող է, ունի իշխանություն և ունի զորություն։ Արդյոք աստված իսկապես գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Մարդիկ չեն կարող տեսնել աստծու հոգուն։ Ինչ վերաբերում է մարմնացած աստծու ասած խոսքերին, մարդիկ բոլորն ասում են, որ դրանք ճշմարտությունն են, ճանապարհը և որ կարող են լինել մարդկանց կյանքը։ Բայց ինչո՞ւ ես չեմ զգում, որ դրանք ճշմարտությունն են։ Ես այնքան երկար եմ քարոզներ լսել, բայց իմ կյանքն ամենևին չի փոխակերպվել։ Ես այնքան շատ եմ տառապել։ Ի՞նչ եմ ձեռք բերել»։ Նրանք սկսում են կասկածներ ունենալ Աստծու վերաբերյալ, և իրենց պարտավորությունը կատարելու նրանց ոգևորությունը նվազում և սառչում է։ Ապա մտածում են Աստծու տնից հեռանալու մասին, որպեսզի գնան աշխատեն և փող վաստակեն՝ արժանապատիվ կյանքով ապրելու համար. այս ակտիվ մտքերն են սկսում հայտնվել։ Նրանք իրենք իրենց մտածում են. «Եթե աստված, որին հավատում եմ, ճշմարիտ աստված չէ, ապա այսքան տարի աստծուն հավատալիս իմ չաշխատելը կամ փող չվաստակելն այնպիսի՜ մեծ կորուստ կլինի։ Ո՛չ, այսպես մտածելը սխալ է։ Ես դեռ պետք է պատշաճ կերպով հավատամ։ Լսել եմ, որ մարդիկ ասում են, թե աստծու խոսքերն ավելի շատ կարդալը հնարավորություն կտա հասկանալու ճշմարտությունը, լուծելու բոլոր խնդիրները և այլևս թույլ չլինելու։ Բայց ես կարդացել եմ աստծու խոսքերը և դեռ չեմ հասկացել ճշմարտությունը։ Ինչո՞ւ եմ դեռ բացասական զգում։ Ինչո՞ւ եմ միշտ զգում, որ էներգիա չունեմ իմ պարտավորությունը կատարելու համար։ Աստված չի գործում իմ մեջ։ Ես այնքան շատ դժվարություններ ունեմ, բայց աստված ելք չի բացել ինձ համար։ Ուստի արդյոք աստված իսկապես գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Եթե սա ճշմարիտ ճանապարհն է, աստված պետք է իրենց պարտավորությունը կատարող մարդկանց օրհնի խաղաղությամբ, հարթությամբ և բնականոնությամբ։ Ուստի ինչո՞ւ դեռևս այսպիսի մեծ դժվարություններ կան ավետարանը քարոզելիս և պարտավորությունը կատարելիս։ Թեև գիտեմ, որ կրոնական աշխարհը հետ է մնացել, և ամենակարող աստծուն հավատալը Թագավորության դարաշրջան մտնելն է, ինչո՞ւ չեմ տեսել, թե ինչպես է գործում սուրբ հոգին»։ Ինչպիսի՞ մարդիկ են սրանք։ Նրանք հոգևոր հասկացողություն չունեցող մարդիկ են։ Կարդում են Աստծու խոսքերը, բայց չեն հասկանում ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե որքան ճշմարտություն է հաղորդակցվում, չեն կարողանում ընկալել դրա իմաստը։ Միշտ դիտարկում են բաներն իրենց պատկերացումների և երևակայությունների հիման վրա և մշտապես լի են Աստծու վերաբերյալ կասկածներով։ Ինչպե՞ս կարող էր նման մարդը հասկանալ ճշմարտությունը։ Ոմանք տեսնում են, որ ավետարանը քարոզելը բավականին դժվար է, ուստի մտածում են. «Եթե սա լիներ ճշմարիտ ճանապարհը, սուրբ հոգին մեծապես կգործեր։ Ուր էլ որ եղբայրներն ու քույրերը գնային ավետարանը քարոզելու, այն հարթ և անխոչընդոտ կլիներ։ Ավելին՝ կառավարության պաշտոնյաները նույնպես կսկսեին հավատալ և կանաչ լույս կվառեին ամեն ինչի համար։ Սա իսկապես կլիներ ճշմարիտ աստծու գործը։ Բայց հիմա, նայելով փաստերին, դա ամենևին էլ այդպես չէ։ Աշխարհի տարբեր երկրների նախագահներն ու պաշտոնյաները ոչ միայն չեն հավատում աստծուն, այլև չեն աջակցում աստծուն հավատալուն։ Որոշ երկրներում կառավարությունները նույնիսկ հալածում են հավատացյալներին և խանգարում մարդկանց՝ հավատալու աստծուն։ Ուստի արդյոք աստված, որին մենք հավատում ենք, իսկապե՞ս ճշմարիտ աստված է։ Չգիտեմ։ Դժվար է ասել»։ Նրանց սրտերում միշտ մի հսկայական հարցական նշան կա։ Ամեն անգամ, երբ ինչ-որ լուր են լսում, դա նրանց համար «երկրաշարժի» պես է, որի ազդեցությունը ո՛չ հսկայական է, ո՛չ էլ աննկատ, ինչը ստիպում է նրանց տատանվել։ Ոմանք ասում են. «Արդյոք պատճառը, որ նրանք միշտ տատանվում են, միայն կարճ ժամանակ Աստծուն հավատա՞լն է»։ Դա այդպես չէ. ոմանք հավատացել են երեք տարի, հինգ տարի կամ նույնիսկ ավելի քան տասը տարի։ Դա կա՞րճ ժամանակ է համարվում։ Եթե ինչ-որ մեկը Շնորհքի դարաշրջանի գործի ընթացքում երեք կամ հինգ տարի հավատար, դա երկար չէր համարվի, որովհետև նրանք չէին լսել Աստծու արտահայտումներն ու խոսքերը վերջին օրերում։ Նրանք միայն փոքր-ինչ աստվածաշնչյան գիտելիք և հոգևոր տեսություններ էին հասկացել Աստվածաշնչից և մարդկանց քարոզներից։ Դա չափազանց քիչ է ձեռք բերելու համար։ Այլ է, երբ ինչ-որ մեկն ընդունում է այս ընթացիկ փուլի գործը։ Քանի դեռ կատարում է իր պարտավորությունը և երեք տարի հետևում Աստծուն, այն, ինչ փորձառաբար ապրում է, հասկանում և ձեռք բերում, գերազանցում է այն, ինչ ինչ-որ մեկը կարող էր ձեռք բերել Շնորհքի դարաշրջանում Տիրոջը քսան կամ երեսուն տարի, կամ նույնիսկ ամբողջ կյանքում հավատալուց։ Բայց այս մարդիկ, որոնք տատանվում են, նույնիսկ երեք, հինգ կամ նույնիսկ ավելի քան տասը տարի հավատալուց հետո դեռ չեն կարողանում որոշել՝ արդյոք գործի այս փուլն Աստծու կողմից է արվում, թե ոչ, և նույնիսկ կասկածներ ունեն Աստծու գոյության վերաբերյալ։ Կասեի՞ր, որ նման մարդիկ շատ խնդրահարույց են։ Արդյոք ունե՞ն ճշմարտությունն ըմբռնելու կարողություն։ (Ոչ։) Արդյոք ունե՞ն բնականոն մարդկայնության մտածելակերպ։ (Ոչ։) Նրանք անկարող են ըմբռնել ճշմարտությունը։ Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է ծագում եկեղեցում, դա միշտ կարող է ստիպել նրանց տատանվել։ Նրանց սրտերում եղած հարցական նշանը մշտապես «երկրաշարժեր» է առաջացնում նրանց համար։ Եթե հակաքրիստոսները անհանգստություններ են առաջացնում եկեղեցում, և ոմանք մոլորեցվում են, կամ եթե ինչ-որ մեկը, ում կուռք են դարձրել, անում է մի բան, որը չէին սպասում, օրինակ՝ գողանում է ընծաները կամ ներգրավվում է անառակ գործունեությունների մեջ և հեռացվում է, դա ստիպում է նրանց սրտերին տատանվել, և նրանք սկսում են կասկածել Աստծուն. «Մի՞թե սա աստծու գործի հոսքը չէ։ Այդ դեպքում ինչպե՞ս կարող էին նման անօրինական բաներ պատահել եկեղեցում։ Ինչպե՞ս կարող էր աստված թույլ տալ հակաքրիստոսների և չար մարդկանց ի հայտ գալը։ Արդյոք սա իսկապե՞ս ճշմարիտ ճանապարհն է»։ Ամեն ինչ, որ պատահում է եկեղեցում, որը հակասում է նրանց պատկերացումներին, ստիպում է նրանց կասկածներ ունենալ և սկսել հարցականի տակ դնել՝ արդյոք սա ճշմարիտ ճանապարհն է, արդյոք դա Աստծու գործն է, և արդյոք Աստված իսկապես գոյություն ունի։ Նրանք պարզապես չեն փնտրում ճշմարտությունը՝ հարցը ճիշտ դիտարկելու համար։ Միայն սա բավարար է ապացուցելու համար, որ սկզբից մինչև վերջ հիմնովին երբեք չեն հավատացել, որ գործի այս փուլն արվում է Աստծու կողմից։ Սկզբից մինչև վերջ երբեք չեն իմացել, թե ինչ է ճշմարտությունը, ոչ էլ թե ինչու է Աստված արտահայտում ճշմարտությունը։ Աստված այնքան շատ խոսքեր է ասել և այնքան շատ գործ է արել. այս ամենն Աստծու արածն է։ Այնքան շատ մարդիկ են հաստատել դա և հստակություն ձեռք բերել դրանում, բայց հրաժարվում են հարցերն այս բաների հիման վրա դիտարկելուց։ Նրանք միշտ մարդկային տեսանկյուններ և մարդկային մտածողություն են օգտագործում՝ դատողություններ անելու համար։ Նրանք չափազանց շատ են վստահում իրենց։ Երբ եկեղեցու աշխատանքում կամ եկեղեցական կյանքում կան որոշակի բացթողումներ կամ շեղումներ, կամ երբ եկեղեցին ճնշվում և հալածվում է կառավարության կողմից, նորից սկսում են հարցաքննել. «Արդյոք սա իսկապե՞ս ճշմարիտ ճանապարհն է»։ Երբ հակաքրիստոսներ և կեղծ առաջնորդողներ են ի հայտ գալիս եկեղեցում, նրանք նույնպես սկսում են հարցաքննել։ Նրանք ասում են. «Նայե՛ք կրոնական եկեղեցիների այդ պաստորներին և երեցներին. նրանք իսկապես սիրում են Տիրոջը, և նրանց եկեղեցիներում հակաքրիստոսների հետ կապված ոչ մի միջադեպ չկա։ Հենց դա է ճշմարիտ ճանապարհը։ Եթե այն, ինչ դուք ունեք այստեղ, ճշմարիտ ճանապարհն է, ինչո՞ւ են այս բաները դեռ պատահում»։ Նրանք այսպես են համեմատություններ անում։ Իսկ ինչպե՞ս են որոշ այլ ապուշներ համեմատություններ անում։ Նրանք ասում են. «Նայե՛ք Երեք ինքնությունների եկեղեցում Աստծուն հավատացող այդ մարդկանց։ Նրանք ունեն պետության հավանությունը, և պետությունը նույնիսկ վկայականներ է տալիս նրանց և հող է հատկացնում եկեղեցիներ կառուցելու համար։ Ամեն ինչ օրինական է և իրավական։ Արդյոք ունե՞ք հանրային եկեղեցի։ Արդյոք ձեր եկեղեցիները գրանցվա՞ծ են։ Պետությունը նույնիսկ պաստորներ է նշանակում Երեք ինքնությունների եկեղեցիներում, և այդ պաստորները լիցենզիաներ ունեն։ Արդյոք ձեր առաջնորդողներն ու աշխատողներն ունե՞ն լիցենզիաներ։ Պետությունը թույլ չի տալիս ձեզ հավատալ Աստծուն. այն ձերբակալում և հալածում է ձեզ։ Նույնիսկ հավաքույթների համար հաստատուն վայր չունեք. միշտ գաղտնի եք հավաքվում։ Արդյոք սա իսկապե՞ս ճշմարիտ ճանապարհն է։ Եթե սա լիներ ճշմարիտ ճանապարհը, ինչո՞ւ էիք միշտ հավաքվելու և ձեր պարտավորությունը կատարելու այսպիսի գաղտնի կերպով»։ Դուք չեք կարողանում նույնիսկ այս հարցի մեջ թափանցել։ Ցանկացած իրավիճակ կարող է ստիպել նրանց տատանվել և կասկածներ ունենալ Աստծու վերաբերյալ։ Ասե՛ք Ինձ, կարո՞ղ է արդյոք նման մարդը հաստատուն կանգնել։ (Ոչ։) Թեև նա արտաքնապես չի հեռացել եկեղեցուց, իր սրտում վտանգի եզրին է։ Երբեք չի կարող համոզված լինել Աստծու գործի և Աստծու արտահայտած ճշմարտությունների հարցում, և միշտ կիսով չափ հավատում է, կիսով չափ կասկածում։ Սա նրա համար անհնար է դարձնում ճշմարիտ հավատք ունենալը։ Նա չի կարողանում տեսնել, որ բոլոր հալածանքները, ճնշումները և ձերբակալությունները, որոնք տեղի են ունեցել Աստծու գործի այս տարիների ընթացքում, բոլորն Աստծու գերիշխանության ներքո են եղել, և բոլորն Աստծու ներդաշնակեցումների և կարգավորումների ներքո են։ Հետևաբար նրանք ունեն պատկերացումներ և ի վիճակի են հարցաքննելու՝ արդյոք Աստված կարող է գերիշխանություն ունենալ բոլոր բաների նկատմամբ։ Միշտ հավատում են, որ Աստծու տան ողջ գործն արվում է մարդկանց կողմից՝ անկարող լինելով տեսնելու Աստծու գործերի նույնիսկ ամենաչնչին նշանը։ Մի՞թե նրանք չհավատացողներ չեն։ Եթե նման մարդը միայն նոր է վեց ամիս կամ մեկ տարի հավատացել և հստակորեն չի ընկալել տարբեր ճշմարտություններ, հասկանալի է, որ կասկածներ ունենա և տատանվի, երբ տեսնում է բաներ, որոնք հակասում են իր պատկերացումներին։ Բայց ոմանք Աստծուն մի քանի տարի են հավատացել, լսել են բազմաթիվ քարոզներ, և ճշմարտությունը հաղորդակցվել է նրանց, երբ բախվել են դժվարությունների։ Այդ ժամանակ վարդապետորեն հասկացել են այն, ինչ լսել են։ Սակայն հետագայում, երբ նորից են բախվում հարցերի, դեռ հարցականի տակ են դնում Աստծուն և Աստծու գործը։ Սա ցույց է տալիս, որ նման մարդիկ չունեն ճշմարտությունն ըմբռնելու կարողություն, զուրկ են բնականոն մարդկայնության մտածելակերպից և չեն համապատասխանում մարդ լինելու չափանիշին։

Ինչպե՞ս պետք է վարվել տատանվող մարդկանց հետ։ Մարդկայնության տեսանկյունից՝ այս մարդիկ չեն հավասարվում չար մարդկանց, բայց իսկապես խնդրահարույց տեսակի մարդիկ են, որովհետև զուրկ են ճշմարտությունն ըմբռնելու կարողությունից և չունեն բնականոն մարդկայնության մտածելակերպ։ Ամենակարևորը, չեն կարողանում նույնիսկ հաստատել այն բազմաթիվ ճշմարտությունները, որոնք Աստված արտահայտել է, ոչ էլ գիտեն՝ արդյոք այս խոսքերը ճշմարտությո՞ւնն են, թե՞ դրանք Աստծու արտահայտությունն ու Աստծու գործն են։ Դատելով նրանց ըմբռնելու կարողությունից՝ ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Ճիշտ է ասել, որ չհավատացողներ են, և ճիշտ է նաև ասել, որ բթամիտ մարդիկ են։ Թեև այս տեսակի մարդիկ որևէ ակնհայտ չարիք չեն գործել և չեն որակվում որպես չար մարդիկ, քանի որ այս աստիճանի բթամիտ են և կարող են անել շատ բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են, մի՞թե անպիտաններ չեն։ (Այո։) Անկախ նրանից, թե որքան երկար են հավատացել Աստծուն կամ որքան քարոզներ են լսել, երբեք չեն կարող հասկանալ ճշմարտությունը։ Չեն կարողանում նույնիսկ հաստատել Աստծու գոյությունը կամ Աստծու գերիշխանությունը։ Ինչպիսի՞ որակ է սա։ Այս մարդիկ բացարձակապես չունեն ճշմարտությունն ըմբռնելու կարողություն։ Շատ վատ որակ ունեցող մարդիկ են։ Կամ կարող ես ասել, որ ընդհանրապես որակ չունեն. անուղեղ անպիտաններ են։ Ասե՛ք Ինձ, ի՞նչ պարտավորություն կարող են կատարել անպիտանները։ (Ոչ մի պարտավորություն չեն կարող կատարել։) Նրանք որ մի պարտավորություն չեն կարող կատարել և միշտ կասկածամիտ են ու տատանվող։ Ուստի ինչպե՞ս պետք է վերաբերվել նման մարդկանց և վարվել նրանց հետ։ Նման մարդկանց հետ վարվելու ամենահարմար ձևը նրանց թույլ չտալն է որևէ պարտավորություն կատարել։ Նույնիսկ եթե խնդրում են պարտավորություն կատարել, նրանց չպետք է թույլատրվի։ Ինչո՞ւ ոչ։ Որովհետև հենց որ նման մարդիկ սկսում են պարտավորություն կատարել, հատկապես երբ դիմացել են դժվարությունների և որոշակի գին վճարել, վաղ թե ուշ կցանկանան հաշիվներ մաքրել Աստծու տան հետ։ Եթե ձերբակալվեն կամ բախվեն բնական աղետների կամ մարդածին աղետների, կզղջան, որ ծախսվել են Աստծու համար։ Դառնորեն կբողոքեն և կսկսեն տարածել այնպիսի խոսքեր, ինչպիսիք են. «Այնքան շատ եմ տառապել եկեղեցու աշխատանքի և իմ պարտավորությունը կատարելու համար։ Այնքան քիչ եմ կերել, այնքան քիչ եմ քնել և այնքան քիչ փող եմ վաստակել։ Եթե պարտավորություն չկատարեի, կարող էի իմ վաստակած փողը դնել բանկում, և այն տոկոսներ կբերեր։ Այնքան շատ ռիսկերի եմ դիմել։ Որքա՞ն արժե ռիսկի յուրաքանչյուր ժամը։ Որքա՞ն է աշխատանքի վճարը»։ Նրանք կփորձեն ֆինանսական հաշիվներ պարզել Աստծու տան հետ և նույնիսկ կսպառնան, որ եթե Աստծու տունը չփոխհատուցի իրենց, կհայտնեն Աստծու տան մասին։ Մի՞թե նման մարդկանց պարտավորություն կատարել թույլ տալը անվերջանալի խնդիրներ չի բերի։ Նման ստոր անհատների հետ գործ ունենալը կհանգեցնի մի խճճվածության, որն անհնար է լուծել։ Անկախ նրանից, թե որքան բաներ են նրանք անում եկեղեցու համար, իրենց սրտերում պահում են մի փոքրիկ մատյան՝ հստակորեն գրանցելով յուրաքանչյուր հաշիվ։ Ինչ էլ որ անեն եկեղեցու համար, երբեք դա հոժարակամ չեն անում։ Քանի որ դժկամ են, ցանկանում են հաշիվներ մաքրել։ Ինչո՞ւ է այսպես։ Դա այն պատճառով է, որ իրենց սրտերում չեն ընդունում Աստծու գոյությունը կամ չեն հավատում Աստծու գոյությանը։ Չեն ընդունում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, կամ որ Աստծու գործը կարող է փրկել մարդկանց։ Ուստի ինչպիսի՞ վարձատրություն կպահանջվեր, որպեսզի բավարարված զգային փոքր-ինչ գին վճարելուց, փոքր-ինչ տառապելուց, որոշակի պարտավորություն կատարելուց և որոշակի մարդկային ու նյութական ռեսուրսներ ծախսելուց այսպես կոչված աստծու համար, որին պատկերացնում են իրենց մտքում։ Եթե ոչինչ չստանային դրա դիմաց, արդյոք բավարարվա՞ծ կլինեին։ Եթե մի օր գիտակցեն, որ դուրս են թողնվել ճշմարտությանը չձգտելու համար, որո՞նք կլինեն հետևանքները։ Կմտածեն, որ Աստծու տունը խաբել է իրենց, որ առաջնորդողներն ու աշխատողները խաբել են իրենց, և որ իրենց խավարի մեջ են պահել և դարձել են խարդախության զոհ։ Ապա տարաձայնություններ կունենան Աստծու տան հետ և փոխհատուցում կպահանջեն՝ անվերջ ձգձգելով հարցերը։ Ի՞նչ ես կարծում, արդյոք Աստծու տունը կցանկանա՞ր խճճվել նման մարդու հետ։ Աստծու տունը բացարձակապես չի անի նման հիմարություն։ Աստծու ընտրյալ ժողովուրդը կատարում է իր պարտավորությունը՝ արարածների պարտականությունը կատարելու համար։ Դա ամբողջությամբ նրանց սեփական ընտրությունն է, մի բան, որ պատրաստակամ են անելու։ Աստծու տունը երբեք ոչ մեկին չի ստիպում կամ հարկադրում։ Բայց հենց որ չհավատացողները սկսում են պարտավորություն կատարել, ժամանակի հարց է, թե երբ խնդիրներ կառաջանան։ Երբ վատ տրամադրություն ունենան, անպայման կսկսեն գանգատվել և բողոքել՝ ուրիշներին ասելով. «Դուք բոլորդ այնքան լավ էիք խոսում և խաբեցիք ինձ՝ ասելով, թե աստծուն հավատալը թույլ կտա ինձ ձեռք բերել ճշմարտությունը և հավերժական կյանքը։ Բայց ձեզանից ոչ մեկը չնշեց, որ եկեղեցում կլինեն հակաքրիստոսներ, որոնք կմոլորեցնեն մարդկանց, չար մարդիկ, որոնք կխանգարեն և կանհանգստացնեն եկեղեցու աշխատանքը, կամ որ եկեղեցին կհեռացնի կամ կվտարի մարդկանց։ Դուք երբեք չեք ասել ինձ, որ այս ամենը կպատահի եկեղեցում»։ Նույնիսկ կարող են շրջվել և մեղադրել քեզ՝ ասելով. «Դու երբեք հստակորեն չես բացատրել ինձ այս բաները։ Պարզապես հետևեցի ձեզ՝ աստծուն հավատալով և իմ պարտավորությունը կատարելով։ Արդյունքում հիմա ոչ մի հեռանկար չունեմ աշխարհում։ Դուք թույլ չտվեցիք ինձ մեծ փողեր աշխատել։ Պետք է փոխհատուցեք իմ կորուստները»։ Մի՞թե զզվելի չես համարում, երբ սկսում են հաշիվներ մաքրել քեզ հետ։ Արդյոք կցանկանայի՞ր խճճվել նրանց հետ։ (Ոչ։) Ո՞վ կարող էր հստակեցնել բաները նման մարդկանց համար։ Նրանք չեն ընդունում ճշմարտությունը, չեն կարողանում տեսնել Աստծու գոյությունը և չեն կարողանում զգալ Աստծու գոյությունն իրենց փորձառությունների միջոցով։ Ասա՛ Ինձ, ո՞վ կարող էր այս փաստը խցկել նրանց մտքի մեջ։ Ոչ ոք չէր կարող։ Նրանք չունեն ճշմարտությունն ընդունելու ունակություններ, ուստի նրանցից ճշմարտությանը ձգտել պահանջելը շատ կդժվարացներ նրանց վիճակը, նրանց կդներ ծանր կացության մեջ։ Դա անելը պարզապես անիրատեսական է։ Նրանք հավատում են Աստծուն միայն օրհնություններ ստանալու համար։ Քանի դեռ փոքր-ինչ պարտավորություն են կատարում, վարձատրություն են պահանջում։ Եթե չեն ստանում այն, ինչ ուզում են, սկսում են վիրավորանքներ թափել. «Ինձ խաբել և քաշել են։ Դուք բոլորդ խարդախներ եք»։ Ասե՛ք Ինձ, արդյոք կցանկանայի՞ք կրել այդ պիտակավորումը։ (Ոչ։) Ո՞վ է խաբել նրանց։ Մի՞թե այնպես չէ, որ հենց իրենք ունեն փառասիրական ձգտումներ ու նկրտումներ և ցանկանում են օրհնություններ ստանալ։ Մի՞թե հենց օրհնություններ ստանալու համար չէ, որ հավատացել Աստծուն։ Հիմա նրանք օրհնություններ չեն ստացել, բայց մի՞թե այն պատճառով չէ, որ չեն ձգտում ճշմարտությանը։ Մի՞թե դա նրանց սեփական խնդիրը չէ։ Նույնիսկ չեն հավատում Աստծուն, սակայն դեռ ցանկանում են օրհնություններ ստանալ Աստծուց։ Ինչպե՞ս կարող էր այդքան հեշտ լինել օրհնություններ ստանալը։ Մի՞թե այս հարցերը հստակորեն չէին բացատրվել նրանց շատ ավելի վաղ, քան կսկսեին պարտավորություն կատարել։ (Այո։) Բայց կարո՞ղ ես արդյոք ողջամտության կոչ անել նրանց։ Չես կարող։ Պարզապես կասեն, որ խաբել ես իրենց։ Ասե՛ք Ինձ, Աստծու տանը, անկախ նրանից, թե որքան երկար են եղբայրներն ու քույրերը հավատացել Աստծուն, նրանցից ո՞վ կամավոր չի կատարում պարտավորությունը։ Թեև հազվադեպ դեպքեր կան, երբ երեխաները չեն հավատում Աստծուն և իրենց ծնողների կամ բարեկամների կողմից քաշվում են դեպի հավատք և պարտավորություն կատարելը, բայց դրանք դեռևս շատ քիչ են։ Նույնիսկ եթե ծնողներդ քեզ քաշում են դրա մեջ, դա քո իսկ բարիքի համար է։ Պետք է հասկանաս դա։ Բայց քո ընտանիքն է քեզ քաշում։ Աստծու տան եղբայրներն ու քույրերը չեն քաշում կամ ստիպում քեզ։ Աստծուն հավատալը և պարտավորություն կատարելը լիովին կամավոր են։ Հիմա ցանկացած ոք, ով ուզում է հեռանալ, կարող է դա անել։ Աստծու տան դռները միշտ բաց են։ Սակայն հեռանալուց հետո վերադառնալն այնքան էլ հեշտ չի լինի։ Նրանք, ովքեր լիաժամկետ պարտավորություն են կատարում Աստծու տանը, ուշադիր են ընտրվում։ Ոչ բոլորն են ընդունվում։ Կան պահանջվող չափանիշներ և սկզբունքներ, և միայն նրանք կարող են մնալ լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցում, ովքեր համապատասխանում են որակավորումներին։ Տատանվող մարդիկ մտածում են. «Դուք ինձ հստակորեն չբացատրեցիք նման կարևոր հարցը։ Այն ժամանակ պարտավորություն կատարեցի միայն այն պատճառով, որ շփոթված էի»։ Ի՞նչը հստակորեն չէր բացատրվել։ Եղբայրներն ու քույրերն ամեն օր պարտավորություն կատարելիս միասին հաղորդակցվում են ճշմարտության շուրջ։ Եթե այս մարդիկ չեն հասկացել, այն պատճառով է, որ բթամիտ են և կույր։ Նրանք դրա համար չեն կարող մեղադրել ուրիշ որևէ մեկին։ Բայց չեն լսի քո բանական փաստարկներն այս մասին։ Պարզապես զգում են, որ հսկայական կորուստ են կրել և ցանկանում են հաշիվներ մաքրել և վիճել Աստծու տան հետ։ Մի՞թե նման մարդիկ անխոհեմ և չափազանց զզվելի չեն։ Ուստի հենց որ ճանաչեք նման մարդկանց իրական դեմքը և հստակորեն տեսնեք, որ բթամիտ են, լիովին անօգուտ, ոչ մի պարտավորություն չեն կարող կատարել և մշտապես կենտրոնացած են օրհնություններ ստանալու վրա, և նրանց սրտերը կլանված են օրհնություններ ստանալու մտքերով, և որ նրանց իմացածն այն է, որ պարտավորություն կատարելը կարող է բերել օրհնություններ, փրկություն, մուտք թագավորություն և անմահություն, և գիտեն միայն այս մի քանի արտահայտությունները՝ առանց ուրիշ որևէ բան հասկանալու՝ չիմանալով, թե ինչ է ճշմարտությունը, ինչպես կիրառել ճշմարտությունը կամ ինչպես հնազանդվել Աստծուն, ապա, նույնիսկ եթե ցանկանում են պարտավորություն կատարել կամ խնդրում են պարտավորություն կատարել, արդյոք կարելի՞ է կարգավորել, որ անեն դա։ (Ոչ։)

Տատանվող մարդիկ իրականում նույնիսկ երբ ապահով և անվնաս են, կասկածներ են կրում և միշտ դիտարկում են։ Հենց որ բախվում են հալածանքների և ձերբակալությունների, սկսում են տատանվել։ Սա ցույց է տալիս, որ Աստծու հանդեպ իրենց սովորական հավատքի մեջ նրանք ճշմարիտ հավատք չունեն։ Երբ հանգամանքներ են ծագում, նրանք մերկացվում են։ Սա ցույց է տալիս, որ նրանք երբեք համոզված չեն եղել Աստծու գործի հարցում և միշտ կասկածի տակ են դրել ու դիտարկել են։ Ինչո՞ւ չեն հեռացել եկեղեցուց։ Նրանք մտածում են. «Այնքան տարիներ հավատացել եմ աստծուն և այնքան շատ դժվարություններ եմ կրել։ Եթե հիմա հեռանամ՝ առանց որևէ օգուտ ձեռք բերելու, մի՞թե դա կորուստ չի լինի։ Մի՞թե այդ ողջ տառապանքն իզուր չի լինի»։ Ահա թե ինչ են նրանք մտածում։ Գուցե մտածես, որ նրանք համոզված են, որ հավատք ունեն, որ հասկանում են ճշմարտությունը, բայց իրականում այդպես չէ։ Դեռ կասկածում են, դեռ դիտարկում են։ Իրենց սրտերում պարզապես ուզում են տեսնել՝ արդյոք Աստծու տան գործն իսկապես ծաղկում է, արդյոք յուրաքանչյուր աշխատանք պտուղ է տալիս, և արդյոք այն մեծ ազդեցություն է ունեցել աշխարհի վրա։ Նրանք հատկապես հետևյալ բաներն են ուզում իմանալ. ինչպե՞ս է ընթանում ավետարանի տարածումը տարբեր երկրների եկեղեցիների կողմից։ Արդյոք այն ունի՞ մասշտաբ և ազդեցություն։ Արդյոք կա՞ այս հոսքի միջազգային ճանաչում։ Արդյոք որևէ հայտնի մարդ կամ ազդեցիկ գործիչ ընդունե՞լ է գործի այս փուլը։ Արդյոք Ամենակարող Աստծու եկեղեցին ճանաչվե՞լ կամ հաստատվե՞լ է Միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Արդյոք այն ունի՞ տարբեր երկրների կառավարությունների աջակցությունը։ Արդյոք տարբեր երկրների եղբայրների և քույրերի քաղաքական ապաստանի դիմումները հաստատվե՞լ են։ Սրանք են այն բաները, որոնցով նման մարդիկ միշտ մտահոգված են, և սա նրանց տատանման հստակ դրսևորումն է։ Հենց որ տեսնում են, որ Աստծու տունն իշխանություն է ձեռք բերել, և ավետարանի աշխատանքը տարածվել է, իրենց բախտավոր են զգում, որ չեն հեռացել Աստծու տնից, և այլևս չեն կասկածում Աստծուն։ Բայց հենց որ տեսնում են, որ Աստծու տան գործն անհանգստացվում, խանգարվում կամ վնասվում է, որ եղբայրների և քույրերի կողմից իրենց պարտավորության կատարումը նույնպես ազդեցություն է կրում, և որ եկեղեցին բացառվում և մերժվում է աշխարհի կողմից, սկսում են մտածել Աստծու տնից հեռանալու մասին։ Միշտ կասկածի տակ են դնում. «Արդյոք աստված իսկապե՞ս գերիշխանություն ունի այս ամենի նկատմամբ։ Ինչո՞ւ չեմ կարողանում տեսնել աստծու ամենակարողությունը։ Արդյոք աստծու խոսքերն իսկապե՞ս ճշմարտությունն են։ Կարո՞ղ են արդյոք դրանք իսկապես մաքրագործել և փրկել մարդկանց»։ Երբեք չեն կարողանում թափանցել այս հարցերի մեջ և շարունակում են կասկածի տակ դնել դրանք, որովհետև հոգևոր հասկացողություն չունեն և չեն կարողանում ըմբռնել Աստծու խոսքերը։ Անկախ նրանից, թե որքան քարոզներ են լսում, չեն կարողանում եզրակացության գալ այս ամենի վերաբերյալ։ Արդյունքում միշտ հարցուփորձ են անում՝ ցանկանալով կարողանալ զարգացնել ականջներ, որոնք կարող են չափազանց հեռվում գտնվող բաներ լսել, և աչքեր, որոնք տեսնում են հազար մղոն հեռավորության վրա, որպեսզի կարողանային իմանալ և լուրեր ստանալ այն մասին, թե ինչ է կատարվում հեռվում։ Այդ ժամանակ կարող էին վաղ որոշել՝ արդյոք պետք է մնան, թե հեռանան։ Մի՞թե նման մարդիկ հիմար չեն։ (Այո։) Մի՞թե այս տեսակի մարդիկ հյուծող կյանքով չեն ապրում։ (Այո։) Նրանք չունեն բնականոն մարդկայնության մտածելակերպ, ոչ էլ հասկանում են ճշմարտությունը։ Որքան շատ բաներ են պատահում, այնքան ավելի շփոթված և ապշած են դառնում։ Չգիտեն՝ ինչպես զանազանել այս հարցերը կամ ինչպես բնորոշել դրանք։ Եվ հաստատապես չգիտեն՝ ինչպես ճիշտը սխալից զանազանել այս հարցերում կամ դասեր սովորել դրանցից և ապա գտնել կիրառման սկզբունքներն Աստծու խոսքում։ Չգիտեն՝ ինչպես անել այս բաները։ Ուստի ի՞նչ են անում։ Օրինակ՝ երբ հակաքրիստոսներ և չար մարդիկ են ի հայտ գալիս եկեղեցում և մոլորեցնում մարդկանց, նրանք սկսում են մտածել. «Ի վերջո ո՞վ է ճիշտ, և ո՞վ է սխալ։ Արդյոք այս ճանապարհն իսկապե՞ս ճշմարտ է։ Արդյոք կօրհնվե՞մ, եթե շարունակեմ հավատալ մինչև վերջ։ Արդեն մի քանի տարի է, ինչ կատարում եմ իմ պարտավորությունը։ Այս տառապանքն արժե՞ր դրան։ Արդյոք պե՞տք է շարունակեմ կատարել իմ պարտավորությունը»։ Նրանք ամեն ինչ իրենց սեփական շահերի տեսանկյունից են դիտարկում և չեն կարողանում հասկանալ իրենց առջև գտնվող մարդկանցից, իրադարձություններից և բաներից ոչ մեկը՝ շատ անշնորհք երևալով։ Նրանք զուրկ են ճիշտ մտքերից և տեսակետներից և ցանկանում են կանգնել մի կողմում՝ դիտարկելով, տեսնելով, թե ինչպես կդասավորվեն բաները։ Նայելով նրանց՝ զգում ես, որ և՛ խղճալի են, և՛ ծիծաղելի։ Երբ ոչինչ չի պատահում, իրենց բավականին բնականոն են պահում, բայց հենց որ որևէ կարևոր բան է պատահում, չգիտեն՝ ինչ դիրքորոշում պետք է ունենան այս հարցը դիտարկելիս, և նրանց ասած բաները արտացոլում են չհավատացողների մտքերն ու տեսակետները։ Ամեն ինչ ավարտվելուց հետո հնարավոր չէ տեսնել, թե ինչ են ձեռք բերել դրանից։ Մի՞թե նման մարդիկ շատ հիմար չեն։ (Այո։) Հենց այսպես են իրենց պահում հիմար մարդիկ։ Ուստի որո՞նք են այս տեսակի մարդկանց հետ վարվելու սկզբունքները։ Ելնելով նրանց դրսևորումներից՝ նրանք չեն կարող համարվել չափազանց նենգ և չարասեր մարդիկ։ Սակայն ունեն ճակատագրական արատ, այն է՝ այս մարդիկ չունեն մտքեր, չունեն հոգի և ոչ մի բանի մեջ չեն կարողանում թափանցել։ Ինչ էլ որ պատահի նրանց շուրջը, նրանց թողնում է շփոթված վիճակում՝ չիմանալով ում վստահել, ում վրա հույս դնել, կամ ինչպես դիտարկել խնդիրը կամ որտեղից սկսել լուծել այն։ Նրանք պարզապես խուճապի մեջ են։ Իրենց խուճապից հետո կարող են կասկածներ ունենալ, կամ կարող են ժամանակավորապես հանգստանալ, բայց նրանց սովորական տատանումը մնում է անփոփոխ։ Ելնելով նրանց դրսևորումներից՝ քանի որ չեն կարող դասակարգվել որպես չար մարդիկ, եթե այժմ ի վիճակի են փոքր-ինչ պարտավորություն կատարելու և հոժարակամ տքնում են, նրանց կարող է թույլատրվել շարունակել կատարել իրենց պարտավորությունը։ Սակայն սա հիմնված է այն նախադրյալի վրա, որ նրանց պարտավորությունը գոնե որոշակի արդյունքներ է տալիս։ Եթե կատարում են իրենց պարտավորությունը՝ ընդհանրապես չընդունելով ճշմարտությունը և միշտ ձևական են, ապա նրանց պետք է տուն ուղարկել։ Սակայն եթե պատրաստակամ են ուղղելու իրենց սխալները, ապա նրանց պետք է թույլատրվի մնալ Աստծու տանը և շարունակել կատարել իրենց պարտավորությունը։ Նրանց պետք է հանձնարարվի ցանկացած պարտավորություն, որի համար իրենք հարմար են։ Եթե անկարող են կատարել որևէ պարտավորություն և պարզապես անօգուտ են, ապա նրանց պետք է ուղարկել մի վայր, որը հարմար է նրանց։ Այս դեպքում դա այլևս չի կարող կախված լինել նրանից, թե արդյոք պատրաստ և հոժարակամ են տքնելու։ Մի՞թե հարցերի հետ վարվելու այս ձևը պարզ չէ։ (Այո։)

Կարո՞ղ եք զանազանել տատանվող մարդկանց։ Ձեր շրջապատում կա՞ն նման մարդիկ։ Ոմանք նախկինում մաքրվել են եկեղեցուց։ Ենթադրենք՝ նրանցից մեկը սա է ասում. «Ես դեպի լավն եմ փոխվել։ Այլևս չեմ տատանվում։ Նախկինում միշտ տատանվում էի, երբ խոսքը վերաբերում էր ճշմարիտ ճանապարհին, որովհետև երբ աստծու տունը նոր էր սկսում իր գործն արտասահմանում, ամեն ինչ իսկապես դժվար էր։ Այն ժամանակ եկեղեցու եղբայրների և քույրերի համար շատ դժվար էր ավետարանը քարոզելը, և արտասահմանում քիչ մարդիկ կային, որոնք ընդունում էին ճշմարիտ ճանապարհը։ Բացի դրանից՝ կարծես թե ոչ մի հեռանկար չկար ավետարանի աշխատանքի տարածման համար։ Ուստի այն ժամանակ միշտ կասկածում էի Աստծու գործին։ Հիմա, երբ տեսնում եմ, որ Աստծու տան ավետարանչական աշխատանքը տարածվում է, տարբեր աշխատանքներ բարելավվում են և պտուղ են տալիս, և տարբեր երկրների եկեղեցիներն ավելի ու ավելի են բարգավաճում, այլևս կասկածներ չունեմ կամ չեմ տատանվում։ Խնդրում եմ, թույլ տվեք ինձ կատարել իմ պարտավորությունը։ Մի՛ դասեք ինձ հեռացվածների կամ վտարվածների շարքին»։ Արդյոք ճի՞շտ կլիներ նման մարդուն հնարավորություն տալը։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ (Նրա խոսքերը կեղծ են։ Միայն ուզում է նորից կապվել եկեղեցու հետ, որովհետև տեսնում է, որ Աստծու տան գործը միտում ունի տարածվելու, և որ այն իշխանություն է ձեռք բերել։ Բայց երբ պատահի մի բան, որը հակասում է իրենց պատկերացումներին, նորից կտատանվեն։) Արդյոք թափանցե՞լ եք այս հարցի մեջ։ (Այո։) Ոմանք ի ծնե տատանվողներ են։ Այսօր քամին փչում է մի ուղղությամբ, և նրանք հետևում են այդ ուղղությանը։ Վաղն այն մեկ այլ ուղղությամբ է փչում, և դրան են հետևում։ Նույնիսկ երբ քամի չկա, դեռ ինքնուրույն են տատանվում։ Նման մարդիկ չունեն մտածելու կարողություն, որը պետք է ունենա բնականոն մարդը, ուստի չեն համապատասխանում մարդ լինելու չափանիշին։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Այո։) Եթե ինչ-որ մեկը բնականոն մարդու մտածելու կարողություն և ըմբռնելու կարողություն ունենար, որը մարդիկ պետք է ունենան, կտեսներ, որ Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել և կկարողանար հաստատել, որ սա Աստծու գործն է։ Ավելին՝ այնքան շատ մարդիկ կան, որոնք հավատում են Աստծուն։ Նրանք ամեն օր տեսնում են Աստծու գործը և Սուրբ Հոգու գործը, ինչպես նաև Աստծու հրաշալի գործերը։ Նրանց հավատքն ավելի է ուժեղանում, և իրենց պարտավորությունը կատարելու նրանց էներգիան մեծանում է։ Արդյոք սրանք բանե՞ր են, որոնք կարող են իրագործվել մարդու աշխատանքով։ Նրանք, ովքեր չունեն մարդու մտածելու կարողությունը, անկախ նրանից՝ որքան հստակորեն ես բացատրում նրանց այս հարցերը, չեն կարող հաստատել, որ սա Աստծու գործն է։ Նրանք զուրկ են այդ դատողությունն անելու կարողությունից։ Անկախ նրանից՝ որքան մեծ է այն գործը, որն Աստված հիմա անում է, որքան շատ է Նա խոսում, որքան շատ մարդիկ են հետևում Նրան, որքան շատ մարդիկ են համոզված, որ սա Աստծու գործն է, կամ որքան շատ մարդիկ են համոզված, որ մարդկության ճակատագիրն Աստծու գերիշխանության և կարգավորումների ներքո է, և որ Աստված Արարիչն է, այս ամենից ոչ մեկը կարևոր չէ նրանց համար։ Ուստի ի՞նչն է ամենակարևորը նրանց համար։ Նրանք պետք է անձամբ տեսնեն, թե ինչպես է երկնքից Աստված հայտնվում իրենց, և նաև պետք է տեսնեն, թե ինչպես է Աստված բացում Իր բերանը և խոսում, տեսնեն, թե ինչպես է Նա անձամբ ստեղծում երկինքները, երկիրը և բոլոր բաները և անձամբ նշաններ ու հրաշքներ գործում, և երբ Նա խոսում է, Նրա խոսքերը պետք է որոտի պես հնչեն։ Միայն այդ ժամանակ կհավատան Աստծուն։ Նրանք ճիշտ Թովմասի պես են։ Անկախ նրանից, թե որքան խոսքեր ասաց Տեր Հիսուսը, որքան ճշմարտություն Նա արտահայտեց, կամ որքան նշաններ ու հրաշքներ Նա գործեց երկրի վրա Իր գտնվելու ընթացքում, Թովմասի համար դրանցից ոչ մեկը կարևոր չէր։ Կարևորն այն էր, թե արդյոք մահից հետո Տեր Հիսուսի հարությունը իրակա՞ն էր, թե՞ ոչ։ Ինչպե՞ս նա հաստատեց դա։ Նա Տեր Հիսուսից պահանջեց. «Մեկնի՛ր ձեռքերդ և թո՛ւյլ տուր ինձ տեսնել մեխերի հետքերը։ Եթե իսկապես հարություն առած Տեր Հիսուսն ես, քո ձեռքերի վրա մեխերի հետքեր կլինեն, և այդ ժամանակ կճանաչեմ քեզ որպես Տեր Հիսուսի։ Եթե չկարողանամ զգալ մեխերի հետքերը Քո ձեռքերի վրա, ապա չեմ ճանաչի Քեզ որպես Տեր Հիսուսի, ոչ էլ Քեզ որպես Աստծու կճանաչեմ»։ Մի՞թե ապուշ չէր։ (Այո։) Նման մարդիկ հավատում են միայն այն փաստերին, որոնք կարող են տեսնել իրենց սեփական աչքերով, և իրենց սեփական երևակայություններին ու տրամաբանությանը։ Նույնիսկ եթե լսում են Աստծու խոսքերը, փորձառաբար ապրում են Աստծու գործը և տեսնում են Աստծու գործի վերելքը, աճն ու բարգավաճումը, դեռ չեն հավատում, որ դա Աստծու գործն է։ Չեն կարողանում տեսնել Աստծու մեծ զորությունը, չեն կարողանում տեսնել Աստծու իշխանությունը և չեն կարողանում զանազանել Աստծու խոսքերի զորությունը կամ այն արդյունքները, որոնք դրանք կարող են ունենալ մարդկանց մեջ։ Այս բաներից ոչ մեկը նրանք չեն կարողանում տեսնել կամ զանազանել։ Նրանք միայն մեկ բանի հույս ունեն. «Դու պետք է խոսես երկնքից որոտացող ձայնով՝ հայտարարելով, որ դու արարիչն ես։ Դու նաև պետք է նշաններ ու հրաշքներ գործես և անձամբ ստեղծես երկինքները, երկիրը և բոլոր բաները՝ ցույց տալու քո մեծ զորությունը։ Այդ ժամանակ կհավատամ, որ դու աստված ես, քեզ կճանաչեմ որպես աստծու»։ Արդյոք Աստված արժևորո՞ւմ է նման ճանաչումը։ Արդյոք Նա արժևորո՞ւմ է նման հավատքը։ (Ոչ։) Արդյոք Աստծուն պե՞տք է քո ճանաչումը՝ Աստված լինելու համար։ Արդյոք Նրան պե՞տք է քո հավանությունը։ Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել, այնքան շատ մարդիկ են ընդունել Աստծու գործը, և այնքան շատ փորձառական վկայություններ կան՝ վկայություններ, որոնք գերազանցում են նախորդ ցանկացած սերնդի վկայությունները, սակայն դեռ չես կարողանում հաստատել՝ արդյոք դա Աստծու հայտնվելն ու գործն է։ Չես հավատում կամ չես ճանաչում այն փաստերը, որոնք Աստված արդեն իրագործել է, ոչ էլ Աստծու խոստումների կատարումը։ Ուստի ի՞նչ տեսակ բան ես։ Դու նույնիսկ մարդ չես. դու ապուշ ես։ Եվ այնուամենայնիվ դեռ ցանկանում ես օրհնություններ ստանալ Աստծուց։ Հույս չունենա՛ս։ Դու պարզապես երազում ես։ Դու կասկածում և ուրանում ես Աստծուն ամեն քայլափոխի՝ միշտ ցանկանալով ծիծաղել Աստծու տան դժբախտության վրա։ Երբեք չես ճանաչել Աստծուն կամ հավատացել Աստծու գոյությանը, ոչ էլ երբևէ ճանաչել, հավատացել կամ ընդունել ես Աստծու խոսքերն ու գործը։ Հետևաբար Աստծու խոստումները բացարձակապես ոչ մի կապ չունեն քեզ հետ, և դու ոչինչ չես ձեռք բերի։ Ոմանք ասում են. «Բայց նա դեռ կատարում է իր պարտավորությունը։ Ինչպե՞ս կարող է ոչինչ չձեռք բերել»։ Այդ դեպքում պետք է հստակ իմանանք, թե որն է նրանց նպատակը՝ իրենց պարտավորությունը կատարելիս, ում համար են դա անում և ինչ սկզբունքների են հետևում՝ իրենց պարտավորությունը կատարելիս։ Եթե չես ընդունում Աստծու խոսքերը, ապա նույնիսկ եթե կատարում ես քո պարտավորությունը, պարզապես տքնում ես. դա ճշմարիտ հնազանդություն չէ։ Այն, ինչ անում ես, Աստված չի ճանաչում որպես քո պարտավորության կատարում։ Աստծու աչքերում այլ բան չես, քան հոգի չունեցող մեռած մարդ։ Մեռած մարդը դեռ հույս ունի օրհնություններ ստանալու։ Մի՞թե դա պարզապես ցանկալին իրականության տեղ ընդունել չէ։ Այն, որ նույնիսկ կարողանում ես փոքր-ինչ պարտավորություն կատարել, այն պատճառով է, որ առաջնորդվում ես օրհնություններ ստանալու քո մտադրությամբ։ Եվ մշտապես կասկածում ես՝ միշտ ներքուստ դատելով, դատապարտելով, ուրանալով Աստծուն, ինչպես նաև դատելով և ուրանալով Աստծու խոսքերն ու գործը։ Սա քեզ դարձնում է մեկը, ով Աստծու թշնամին է։ Կարո՞ղ է արդյոք այն մարդը, որն Աստծու թշնամին է, համապատասխանել արարած լինելու չափանիշին։ (Ոչ։) Ամեն քայլափոխի Աստծու թշնամի ես դառնում՝ գաղտնի ստվերներից դիտարկելով Նրան և Նրա գործը՝ գաղտնի աղաղակելով Աստծու դեմ քո սրտում, դատելով և դատապարտելով Նրան և դատելով ու դատապարտելով Նրա խոսքերն ու գործը։ Եթե սա Աստծու թշնամին լինել չէ, ապա ի՞նչ է։ Սա բացահայտորեն Աստծու թշնամին լինելն է։ Եվ դու անհավատ աշխարհում չես Աստծու թշնամին. Աստծու տանն ես դա անում։ Սա է՛լ ավելի աններելի է։

Այս մարդիկ, որոնք տատանվում են, նրանց մարդկային բուն էությանը նայենք, թե դրսևորումներին, չեն ընդունում ճշմարտությունը և չեն ընդունում Աստծու խոսքերն ու գործը։ Նրանք հոգ են տանում միայն այն մասին, թե արդյոք կարող են օրհնություններ ստանալ։ Երբեք համոզված չեն Աստծու կամ Նրա գործի հարցում, միշտ դիտարկում են կուլիսների հետևում, մշտապես տատանվում և կասկածում են։ Հետևում են Աստծուն՝ միաժամանակ դիտարկելով, քայլելով և կանգնելով, կանգնելով և քայլելով։ Այս մարդիկ բավականին խնդրահարույց են։ Հատկապես հիմա, երբ եկեղեցին հաճախակի մաքրում է մարդկանց, միշտ անհանգիստ սպասման մեջ են՝ մտածելով. «Միշտ տատանվում եմ։ Գուցե մի օր ինչ-որ մեկը նկատի, և ինձ հեռացնեն եկեղեցուց։ Չեմ կարող թույլ տալ, որ աստծու վերաբերյալ իմ ներքին կասկածները դուրս պրծնեն։ Այս մասին ոչ մեկին չեմ կարող ասել»։ Ուստի գաղտնի դիտարկում են կուլիսների հետևում։ Եվ չեն վախենում Աստծու կողմից մերկացվելուց, որովհետև չեն հավատում Աստծու գոյությանը, առավել ևս՝ Աստծու զննմանը։ Այս մարդիկ հաճախ լսում են, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը հաղորդակցվում այն մասին, թե ինչպես է Աստված ուղղորդել իրենց, ինչպես է Նա կարգավարժել իրենց, ինչպես է մերկացրել մարդկանց, ինչպես է փրկել մարդկանց, ինչպես է Աստված շնորհ և օրհնություններ պարգևել իրենց, և թե ինչպես են Աստծուն հետևելու գործընթացում փորձառաբար ապրել Նրա գործը, և թե ինչ են զգացել, տեսել կամ գնահատել և այլն։ Երբ լսում են, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը հաղորդակցվում այս փորձառական հասկացողությունների շուրջ, իրենք իրենց մտածում են. «Արդյոք այն փորձառությունները, որոնց մասին խոսում եք, պարզապես ձեր երևակայությո՞ւնն են։ Արդյոք սրանք պարզապես մարդկային զգացմունքնե՞ր են։ Ինչո՞ւ չեմ զգացել այդ բաները։ Հատկապես նրանք, ովքեր փորձառական վկայության հոդվածներ են գրում. ես չեմ ճանաչում նրանց և չեմ տեսել, թե ինչպես են հասել այս բաներին այս փորձառությունների միջոցով։ Իսկապե՞ս ունեն ճշմարտության իրականությունը, դեռևս անորոշ է»։ Որոշ ապուշներ դեռ դիտարկում և կասկածի տակ են դնում Աստծու տան գործը՝ անկարող լինելով տեսնել, թե ճշմարտության որ իրականություններն են պարունակվում Աստծու ընտրյալ ժողովրդի գրած փորձառական վկայության հոդվածներում՝ փորձելով արդարացումներ և հիմքեր գտնել իրենց սեփական տատանման և հավատքի պակասի համար։ Նրանք մտածում են, որ քանի որ իրենք տատանվում են, մյուսները նույնպես պետք է տատանվեն։ Եթե ինչ-որ մեկը երբեք չի տատանվում, կասկածներ չունի, և ճշմարտության շուրջ նրա սովորական հաղորդակցությունը միշտ բավականին գործնական է, և անկախ նրանից, թե ինչ խնդիրների է բախվում, կարող է փնտրել ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար, ապա այս հիմարներն իրենց սրտերում անհավասարության և անհարմարության զգացում են ունենում։ Երբ անհարմար են զգում, ինչպե՞ս են թեթևացում գտնում։ Նրանք փնտրում են մեկին, ով ճիշտ իրենց պես է՝ փորձելով գտնել հոգեհարազատ մեկին։ Երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը բացասական և թույլ է զգում, ակնարկում են իրենց սեփական մտքերը՝ հող նախապատրաստելու համար՝ ասելով. «Երբեմն ես նույնպես բացասական եմ զգում։ Երբ բացասական եմ զգում, գիտեմ, որ չպետք է այդպիսին լինեմ, բայց երբեմն կասկածում եմ՝ արդյոք աստված իսկապես գոյություն ունի»։ Եթե մյուս անձը չի արձագանքում, և նրանք տեսնում են, որ այդ անձը պարզապես բացասական և թույլ է, բայց կասկածներ չունի Աստծու վերաբերյալ, այդ անձին փորձելու համար մեկ այլ բան կասեն, որն անկեղծ չէ. «Ի՞նչ է կատարվում ինձ հետ, ի՞նչ ես կարծում։ Լիովին նորմալ հավատում եմ աստծուն, բայց ինչո՞ւ եմ միշտ կասկածներ ունենում նրա վերաբերյալ։ Մի՞թե դա ըմբոստություն չէ։ Այսպես չպետք է լինի»։ Սա ասում են ամբողջությամբ մյուս անձին հաճոյանալու և նրան փորձելու համար։ Անհամբերությամբ հույս ունեն, որ մյուս մարդիկ ճիշտ իրենց պես կասկածի տակ են դնում Աստծուն։ Դա կուրախացներ նրանց։ Եթե հայտնաբերում են մեկ ուրիշին, ով միշտ կասկածամիտ է Աստծու վերաբերյալ և մշտապես պատկերացումներ ունի Նրա մասին, իրենց բախտավոր են զգում, որ գտել են հոգեհարազատ մեկին։ Այդ երկուսը, կիսելով նույն գարշելի մտածելակերպը, հաճախ անկեղծանում են միմյանց հետ։ Որքան շատ են խոսում, այնքան ավելի են հեռանում Աստծուց։ Որքան շատ են խոսում, այնքան քիչ են ցանկանում կատարել իրենց պարտավորությունը և այնքան քիչ են ցանկանում կարդալ Աստծու խոսքերը և նույնիսկ ցանկանում են դադարել եկեղեցական կյանքին մասնակցելուց։ Աստիճանաբար այդ երկուսն ի վերջո դուրս են գալիս աշխարհ՝ աշխատելու՝ միմյանց անբաժանելի գործընկերների պես կառչելով, միմյանց փաթաթված երբ միասին դուրս են գալիս։ Երբ հեռանում են, իրենց հետ նույնիսկ չեն վերցնում Աստծու խոսքերի ոչ մի գիրք։ Ինչ-որ մեկը հարցնում է նրանց. «Դադարե՞լ ես Աստծուն հավատալուց», իսկ նրանք պատասխանում են. «Ո՛չ, հավատում եմ»։ Դեռ համառորեն հերքում են դա։ Մյուս անձը հարցնում է. «Այդ դեպքում ինչո՞ւ Աստծու խոսքերի ոչ մի գիրք չվերցրիր քեզ հետ», իսկ նրանք պատասխանում են. «Դրանք չափազանց ծանր են, և տեղ չունեմ դնելու»։ Այն ամենը, ինչ ասում են, պարզապես մյուս անձից գլուխն ազատելու համար է։ Իրականում պարզապես պատրաստվում են վերադառնալու աշխարհ, աշխատանք գտնելու և իրենց կյանքով ապրելու։ Ես ձեզ ճշմարտությունն եմ ասում։ Այս տեսակի մարդիկ չհավատացողներ են, և սա կլինի նրանց վերջնական ելքը։ Ահա թե ինչպիսին են իրականում։ Նրանց հավատքն Աստծու հանդեպ երկար չի տևի։ Հենց որ գտնում են մեկին, ում հավանում են, մեկին, ում հետ կարող են կիսել իրենց նվիրական մտքերը, մտածում են. «Վերջապես գտել եմ մեկին, ով իմ թիկունքին է, մեկին, ում վրա կարող եմ հույս դնել։ Գնացի՛նք։ Աստծուն հավատալն այնքան ձանձրալի է։ Միևնույն է, այս աշխարհում աստված չկա։ Չափազանց դժվար է գոյություն չունեցող մի բան որպես իրականություն ընդունելը։ Այս անցած տարիներն այնքան դժվար են եղել»։ Նրանք հեռանում են և ինքնուրույն դադարում են հավատալուց և նույնիսկ եղբայրներին և քույրերին ասում են, որ չփնտրեն իրենց՝ ասելով. «Մենք գնացել ենք աշխատելու։ Այլևս չզանգե՛ք մեզ, հակառակ դեպքում կտեղեկացնենք ոստիկանությանը»։ Այս երկու հիմարները՝ մի զույգ հիմար էշեր, հեռանում են հենց այդպես։ Ես ասում եմ՝ լավ պրծանք։ Դա Աստծու տանը փրկում է նրանց վտարելու կամ հեռացնելու նեղությունից։ Ասե՛ք Ինձ, արդյոք կարիք կա՞ հաղորդակցվելու ճշմարտության շուրջ այս տեսակի մարդկանց հետ՝ նրանց աջակցելու և օգնելու համար։ Արդյոք կարիք կա՞ փորձելու ողջամտության կոչ անել և համոզել նրանց։ (Ոչ։) Եթե փորձեք համոզել նրանց, չափազանց հիմար կգտնվեք։ Այս տեսակի մարդիկ չհավատացողներ են մինչև ուղնուծուծը։ Նրանք քայլող դիակներ և անուղեղ ապուշներ են։ Եթե փորձես համոզել նրանց, ապա չափազանց հիմար ես։ Պետք է արագորեն ուրախ հրաժեշտ տաս այս տեսակի մարդկանց, և դրանից հետո նրանց փնտրելու կարիք չկա։ Նրանք հստակեցրել են, որ այլևս չեն հավատալու Աստծուն, և որ եթե նորից զանգես նրանց, քո մասին կհայտնեն ոստիկանությանը։ Եթե դեռ փորձես կապվել նրանց հետ, մի՞թե պարզապես փորձանքի մեջ չես ընկնում։ Եթե իսկապես զանգեն ոստիկանություն և մեղադրեն քեզ հետապնդման մեջ, դա լավ համբավ կստեղծի՞, եթե լուրը տարածվի։ (Ոչ։) Բացարձակապես չպետք է անես նման հիմարություն։ Թո՛ղ հոգ տանեն իրենց մասին և հանգիստ հեռանան։ Սա շատ ավելի լավ մոտեցում է։ Յուրաքանչյուր մարդ հետևում է իր սեփական ուղուն։ Յուրաքանչյուր մարդու ուղին որոշվում է նրանով, թե ով է նա։ Նրանք օրհնված չեն, նրանց կյանքերը պարզապես փտած, անարժեք են։ Նման մեծ օրհնությունը վեր է նրանց՝ ժառանգելու կամ վայելելու կարողությունից։ Նրանք պարզապես այն ստանալու բախտ չունեն։ Աստծու խոսքերի մատակարարումն ընդունելը և ճշմարտությունը որպես կյանք ընդունելն ամենամեծ օրհնությունն է ողջ տիեզերքում և ողջ մարդկության մեջ։ Ով կարող է ընդունել ճշմարտությունը, օրհնված մարդ է, իսկ ով չի կարող ընդունել ճշմարտությունը, պարզապես չունի այս օրհնությունը։ Մի օր նրանք, ովքեր ընդունել են ճշմարտությունը, ողջ կմնան մեծ արհավիրքների միջով և մեծապես կօրհնվեն, մինչդեռ նրանք, ովքեր չեն ընդունել ճշմարտությունը, կկորչեն արհավիրքներում և աղետ կկրեն, և այդ ժամանակ արդեն չափազանց ուշ կլինի զղջալու համար։ Նույնիսկ եթե հիմա ընդունում ես, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և որ Աստծու գործն արվում է հենց Իր՝ Աստծու կողմից, եթե չես ձգտում ճշմարտությանը, չես ընդունում ճշմարտությունը և չես մտնում ճշմարտության մեջ, դեռ նման օրհնություն չես ստանա։ Ի՞նչ ես կարծում, արդյոք այս օրհնությունը կարո՞ղ է այդքան հեշտությամբ ձեռք բերվել։ Սա օրհնություն է, որը երբեք գոյություն չի ունեցել ժամանակի սկզբից և այլևս երբեք գոյություն չի ունենա։ Ինչպե՞ս կարող էր քեզ թույլատրվել այդքան հեշտությամբ ձեռք բերել այն։ Աստված մարդկությանը խոստացել է նման օրհնություն, բայց դա մի բան չէ, որը սովորական մարդիկ կարող են ձեռք բերել։ Այս օրհնությունն Աստծու կողմից ընտրվածների համար է, և անհնար է, որ որևէ հիմար էշ, քայլող դիակ, տականք կամ սրիկա ընտրվի։ Աստված մարդկությանը փրկելու համար իրականացնում է գործի երեք փուլ, և ի վերջո Նա կստեղծի հաղթողների մի խումբ՝ հնարավորություն տալով այս մարդկանց դառնալու բոլոր բաների տերերը և դառնալու նոր մարդկություն։ Որքա՜ն մեծ է այս օրհնությունը մարդկության համար։ Քանի՞ տարի է շարունակվում վերջին օրերի դատաստանի գործի այս փուլը։ (Ավելի քան երեսուն տարի։) Պարզապես նայելով այս երեսուն և ավելի տարիներին՝ կարելի է տեսնել, թե որքան մեծ գին է վճարել Աստված, և որքան գործ է Նա արել, ուստի պարզ է, թե որքան անհավանականորեն արժեքավոր և որքան անհավանականորեն ազնվազարմ կլինի այն մարդկությունը, որին Աստված ի վերջո ձեռք կբերի, և որ այն թանկագին է և չափազանց կարևոր Աստծու աչքերում։ Ուստի որքա՜ն բախտավոր եք դուք։ Սա այնպիսի՜ մեծ օրհնություն է ձեզ համար։ Հետևաբար, ինչ վերաբերում է որոշ մարդկանց, որոնք դեռ տատանվում են այս պահին, նրանք իսկապես օրհնված չեն։ Նույնիսկ եթե չտատանվեին և լիովին նվիրված լինեին հետևելուն, ապա եթե չձգտեին ճշմարտությանը, դեռ չէին ստանա այս օրհնությունը։ Ուստի նրանք, ովքեր ի վերջո ստանում են այս օրհնությունը, սովորական մարդիկ չեն։ Նրանք այն մարդիկ են, որոնց Աստված խստորեն և բազմիցս ստուգել է և ուշադիր ընտրել։ Նրանք այն մարդիկ են, որոնք ի վերջո կարող են ձեռք բերվել Աստծու կողմից։

Տատանվողների հիմնական դրսևորումները հենց այս խնդիրներն են։ Անկախ նրանից, թե որը կարող է լինել նրանց վերջնական ելքը, համենայն դեպս, հենց որ նման մարդիկ հայտնաբերվում են եկեղեցու ներսում, նրանց հետ պետք է վարվել ըստ սկզբունքների։ Նրանց չպետք է վերաբերվել որպես եղբայրների կամ քույրերի։ Եթե նրանք դրական զգացմունքներ ունեն Աստծուն հավատալու նկատմամբ կամ կարող են որոշակի ջանք գործադրել և պատրաստակամ են փոքր-ինչ տքնելու, առավելագույնը եկեղեցու ընկեր են և չեն կարող եղբայր կամ քույր համարվել։ Ուստի նույնիսկ եթե նոր անուն են վերցնում, ինչպես օրինակ՝ «Հնազանդություն» կամ «Անկեղծություն», դեռ չպետք է նրանց եղբայր կամ քույր անվանես։ Նրանց իրենց նոր անունով կոչելը բավարար է։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև նման մարդիկ չեն համապատասխանում եղբայրներ կամ քույրեր լինելու չափանիշին։ Հիմա հասկանո՞ւմ եք։ (Այո։) Ուստի հիմա ունեք այս տեսակի մարդկանց հետ վարվելու սկզբունքները, այնպես չէ՞։ (Այո։) Այսքանը մեր այսօրվա հաղորդակցության համար։ Ցտեսությո՛ւն։

29 հունիսի, 2024 թ.

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (24)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (29)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով