Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (24)
Տասնչորսերորդ կետ. ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին (երրորդ մաս)
Տարբեր տեսակի չար մարդկանց զանազանման չափանիշներն ու հիմքերը
I. Աստծուն հավատալու նպատակի հիման վրա
Նախորդ հավաքույթի ժամանակ հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականության մասին․ «Անհապաղ զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Այս պարտականության բովանդակության հիման վրա ամփոփեցինք տարբեր հանգամանքներում տարբեր մարդկանց տարատեսակ դրսևորումները և ապա զանազանեցինք այդ տարբեր անհատներին՝ հիմնվելով նրանց դրսևորումների վրա։ Այս անհատներին զանազանելով՝ նպատակ ունեինք հստակորեն բացահայտել այն չար մարդկանց, որոնց Աստծու տունը պետք է զանազանի և հեռացնի, այսինքն՝ նրանց, ում չի թույլատրվում մնալ Աստծու տանը, և ովքեր ենթակա են հեռացման։ Վերջին երկու անգամ հաղորդակցվեցինք տարբեր տեսակի չար մարդկանց զանազանելու և դասակարգելու մասին՝ երեք ասպեկտների միջոցով։ Այսօր կշարունակենք հաղորդակցվել տարբեր տեսակի չար մարդկանց դասակարգման տարբեր մանրամասների մասին՝ այս երեք ասպեկտների միջոցով։ Նախ կարդացեք տասնչորսերորդ պարտականությունը և դրանում թվարկված երեք կոնկրետ դասակարգումները։ (Առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականությունը․ «Անհապաղ զանազանել և ապա հեռացնել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Առաջին՝ Աստծուն հավատալու մարդու նպատակը։ Երկրորդ՝ Մարդու մարդկայնությունը։ Երրորդ՝ մարդու վերաբերմունքը իր պարտավորության նկատմամբ։) Կարդալուց հետո, մտաբերու՞մ եք նախորդ երկու հաղորդակցություններից որոշ հիմնական բովանդակություն։ (Այո։) Եկեք նախ վերհիշենք մեր նախորդ հաղորդակցության բովանդակությունը։ (Վերջին անգամ Աստված հաղորդակցվեց Աստծուն հավատալու նպատակի մասին՝ ընդգրկելով այս թեմայի չորրորդից ութերորդ կետերը։ Չորրորդ՝ Օպորտունիզմով զբաղվելու համար, հինգերորդ՝ Եկեղեցու հաշվին ապրելու համար, վեցերորդ՝ ապաստան գտնելու համար, յոթերորդ՝ հենարան գտնելու համար, ութերորդ՝ քաղաքական նպատակներ հետապնդելու համար։) Այս հինգ կետերը քննարկվեցին վերջին հաղորդակցության ժամանակ։ Այս հինգ տեսակի մարդկանց հիմնական դրսևորումների և բացահայտված ապականված էությունների մասին հաղորդակցվելու միջոցով, դատելով նրանց վարքագծից և Աստծուն հավատալու նրանց մտադրություններից ու նպատակներից, ինչպես նաև Աստծուց նրանց անդադար պահանջներից՝ արդյոք այս մարդիկ պետք է համարվե՞ն եղբայրներ ու քույրեր և մնան եկեղեցում։ (Ոչ, նման մարդիկ պետք է մաքրվեն, որովհետև Աստծուն նրանց հավատալը ճշմարտության կամ փրկության ձգտելու համար չէ։ Նրանք բոլորն անձնական մտադրություններ և ծագրեր ունեն՝ հույս ունենալով խորամանկությամբ օգուտներ կորզել իրենց համար և առավելություններ ստանալ Աստծու տանը։ Նրանք մարդիկ չեն, ովքեր ճշմարտապես հավատում են Աստծուն։ Նրանք բոլորը չհավատացողներ են։) Եթե չհավատացողները չհեռացվեն եկեղեցուց, ի՞նչ վնաս են նրանք հասցնում եկեղեցու գործին և եղբայրներին ու քույրերին։ (Նրանք ո՛չ ուտում և խմում են Աստծու խոսքը, ո՛չ էլ փորձառաբար ապրում են Աստծու գործը։ Նրանք մնում են եկեղեցում՝ առանց ճշմարտությունն ընդունելու։ Ավելին, նրանք կարող են բացասականություն և պատկերացումներ տարածել՝ պատճառելով խաթարումներ և անհանգստություններ և բացասական դեր խաղալով։) Այս դրսևորումները հիմնականում տեսանելի են մարդկանց համար։
Դատելով նախորդ հաղորդակցության ժամանակ քննարկված հինգ տեսակի մարդկանց դրսևորումներից՝ արդյոք այս մարդիկ ունե՞ն ընդհանուր բնութագիր։ (Այո։) Ո՞րն է նրանց ընդհանուր բնութագիրը։ (Այս մարդիկ բոլորը չհավատացողներ են։) (Չեն հավատում Աստծու գոյությանը, չեն հավատում ճշմարտությանը և հետաքրքրված չեն ճշմարտությամբ։) Սա վերաբերում է նրանց էությանը։ Քանի որ չեն հավատում ճշմարտությանը, չեն ընդունի ճշմարտությունը։ Նրանց էությունը, ովքեր բացարձակապես չեն ընդունում ճշմարտությունը, չհավատացողի էություն է։ Որո՞նք են չհավատացողների առանձնահատկությունները։ Նրանք հավատում են Աստծուն՝ օպորտունիզմով զբաղվելու, եկեղեցու հաշվին ապրելու, աղետներից խուսափելու, հենարան և կայուն ապրուստի միջոց գտնելու համար։ Նրանցից ոմանք նույնիսկ քաղաքական նպատակներ են հետապնդում՝ ցանկանալով որոշակի հարցերի միջոցով կապեր հաստատել կառավարության հետ՝ բարեհաճություն շահելու և պաշտոն ստանալու համար։ Նման մարդիկ չհավատացողներ են՝ առանց բացառության։ Աստծուն հավատալիս կրում են այս դրդապատճառներն ու մտադրությունները, և իրենց սրտերում լիակատար վստահությամբ չեն հավատում, որ կա Աստված։ Նույնիսկ եթե ընդունում են Նրան, դա անում են կասկածանքով, որովհետև այն տեսակետները, որոնցից կառչած են, աթեիստական են։ Հավատում են միայն այն բաներին, ինչը կարող են տեսնել նյութական աշխարհում։ Ինչո՞ւ ենք ասում, որ չեն հավատում, որ կա Աստված։ Որովհետև միանշանակ չեն հավատում կամ չեն ընդունում այն փաստերը, որ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը և բոլոր բաները, և որ մարդկությանը ստեղծելուց հետո Աստված առաջնորդել և գերիշխանություն է ունեցել նրանց նկատմամբ։ Ուստի ոչ մի կերպ չեն կարող հավատալ այն փաստին, որ Աստված կարող է դառնալ մսեղի։ Եթե չեն հավատում, որ Աստված կարող է մսեղի դառնալ, արդյոք ընդունա՞կ են հավատալու և ընդունելու Աստծու արտահայտած բոլոր ճշմարտությունները։ (Ընդունակ չեն։) Եթե չեն հավատում Աստծու արտահայտած ճշմարտություններին, ապա արդյոք հավատու՞մ են, որ Աստված կարող է փրկել մարդկությանը և մարդկության փրկության Նրա տնօրինման ծրագրին։ (Չեն հավատում։) Նրանք այս ամենից ոչնչին չեն հավատում։ Ո՞րն է նրանց անհավատության արմատը։ Այն է, որ չեն հավատում, որ Աստված գոյություն ունի։ Նրանք աթեիստներ և նյութապաշտներ են։ Հավատում են, որ իրական են միայն այն բաները, որոնք կարող են տեսնել նյութական աշխարհում։ Հավատում են, որ համբավի, շահի և կարգավիճակի կարելի է հասնել միայն բանսարկություններով և անպատեհ միջոցներով։ Հավատում են, որ բարգավաճելու և երջանիկ ապրելու միակ ճանապարհը Սատանայի փիլիսոփայություններով ապրելն է։ Հավատում են, որ իրենց ճակատագիրը միայն սեփական ձեռքերում է, և որ իրենք իրենց պետք է ապավինեն՝ երջանիկ կյանք ստեղծելու և ապահովելու համար։ Չեն հավատում Աստծու գերիշխանությանը կամ Նրա ամենակարողությանը։ Կարծում են, որ եթե ապավինեն Աստծուն, ոչինչ չեն ունենա։ Ի վերջո, չեն հավատում, որ Աստծու խոսքերը կարող են իրագործել ամեն ինչ, և չեն հավատում Աստծու ամենակարողությանը։ Ահա այդ պատճառով Աստծու հանդեպ նրանց հավատքի մեջ ծնվում են այնպիսի մտադրություններ և նպատակներ, ինչպիսիք են օպորտունիզմով զբաղվելը, եկեղեցու հաշվին ապրելը, ապաստան գտնելը, հենարան գտնելը, հակառակ սեռի հետ ընկերանալը և քաղաքական նպատակներ հետապնդելը՝ իրենց համար պաշտոնական դիրք և կայուն ապրուստի միջոց ապահովելով։ Ճիշտ այն պատճառով, որ այս մարդիկ չեն հավատում, որ Աստված իշխանություն ունի ամեն ինչի վրա, ի վիճակի են հանդգնորեն և անամոթաբար ներթափանցելու եկեղեցի՝ սեփական մտադրություններով ու նպատակներով՝ ցանկանալով եկեղեցում գործի դնել իրենց տաղանդները կամ իրականացնել իրենց ցանկությունները։ Սա նշանակում է, որ ներթափանցում են եկեղեցի՝ օրհնություններ ստանալու իրենց մտադրությունն ու ցանկությունը բավարարելու համար։ Ցանկանում են համբավ, շահ և կարգավիճակ ձեռք բերել եկեղեցում, և այդպիսով ստանալ իրենց կայուն ապրուստի միջոցը։ Նրանց վարքագծից, ինչպես նաև նրանց բնական էությունից կարելի է տեսնել, որ Աստծուն հավատալու նրանց նպատակները, դրդապատճառներն ու մտադրություններն շիտակ չեն, և որ նրանցից ոչ ոք չի ընդունում ճշմարտությունը կամ անկեղծորեն չի հավատում Աստծուն։ Նույնիսկ եթե ներթափանցում են եկեղեցի, պարզապես տեղ են զբաղեցնում՝ ընդհանրապես ոչ մի դրական դեր չխաղալով։ Հետևաբար, եկեղեցին չպետք է ընդունի նման մարդկանց։ Թեև այս մարդիկ ներթափանցել են եկեղեցի, բայց նրանք Աստծու ընտրյալ մարդիկ չեն, այլ ավելի շուտ բերվել են ուրիշների կողմից՝ բարի մտադրություններից դրդված։ «Նրանք Աստծու ընտրյալ մարդիկ չեն». ինչպե՞ս պետք է սա մեկնաբանվի։ Սա նշանակում է, որ Աստված չի նախասահմանել և ընտրել նրանց։ Նա չի դիտարկում նրանց որպես Իր գործի օբյեկտներ, ոչ էլ նախասահմանել է որպես մարդկային էակների, ում Նա կփրկի։ Երբ այս մարդիկ ներթափանցում են եկեղեցի, բնականաբար, չենք կարող նրանց վերաբերվել որպես եղբայրների և քույրերի, որովհետև այն մարդիկ չեն, ովքեր անկեղծորեն ընդունում են ճշմարտությունը կամ հնազանդվում Աստծու գործին։ Ոմանք կարող են հարցնել. «Քանի որ նրանք եղբայրներ և քույրեր չեն, որոնք ճշմարտապես հավատում են Աստծուն, ինչո՞ւ եկեղեցին չի հեռացնում կամ վտարում նրանց»։ Աստծու մտադրությունն է, որ Իր ընտրյալ մարդիկ կարողանան զանազանություն սովորել այս մարդկանցից և դրանով իսկ թափանցել Սատանայի ծրագրերի մեջ և մերժել նրան։ Երբ Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն ունենան, այս չհավատացողները պետք է մաքրվեն։ Զանազանության նպատակն է մերկացնել այս չհավատացողներին, որոնք իրենց փառասիրական ձգտումներով ու նկրտումներով ներթափանցել են Աստծու տուն, և հեռացնել նրանց եկեղեցուց, որովհետև այս մարդիկ Աստծու ճշմարիտ հավատացյալներ չեն, և առավել ևս այնպիսի մարդիկ չեն, ովքեր ընդունում են և ձգտում են ճշմարտությանը։ Եկեղեցում նրանց մնալը ոչ մի լավ բանի չի բերի, այլ միայն մեծ վնաս կհասցնի։ Նախ և առաջ, եկեղեցի ներթափանցելուց հետո այս չհավատացողները երբեք չեն ուտում և խմում Աստծու խոսքերը և չեն ընդունում ճշմարտության նույնիսկ չնչին մասը։ Միշտ քննարկում են հարցեր, որոնք կապ չունեն Աստծու խոսքերի և ճշմարտության հետ՝ անհանգստացնելով ուրիշների սրտերը։ Նրանք միայն կխաթարեն և կանհանգստացնեն եկեղեցու գործը՝ ի վնաս Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի։ Երկրորդ, եթե մնան եկեղեցում, խռովություններ կսկսեն՝ չարագործություններ անելով, ճիշտ ինչպես անհավատները՝ խաթարելով և անհանգստացնելով եկեղեցու գործը և ենթարկելով եկեղեցին բազմաթիվ թաքնված վտանգների։ Երրորդ, նույնիսկ եթե մնան եկեղեցում, կամովին չեն գործի որպես ծառայություն մատուցողներ և թեև կարող են մի փոքր ծառայություն մատուցել, բայց դա կլինի միայն օրհնություններ ստանալու համար։ Եթե գա այն օրը, երբ իմանան, որ չեն կարող օրհնություններ ստանալ, կկատաղեն՝ խանգարելով և վնասելով եկեղեցու գործը։ Դա հանդուրժելու փոխարեն, ավելի լավ է հնարավորինս շուտ հեռացնել նրանց եկեղեցուց։ Չորրորդ, այս չհավատացողները հակված են խմբավորումներ ստեղծելու, ինչպես նաև աջակցելու ու հետևելու հակաքրիստոսներին՝ եկեղեցու ներսում ստեղծելով չար ուժ, որը մեծ սպառնալիք է ներկայացնում նրա գործի համար։ Այս չորս նկատառումների լույսի ներքո՝ անհրաժեշտ է զանազանել և մերկացնել այս չհավատացողներին, որոնք ներթափանցում են Աստծու տուն, և ապա հեռացնել նրանց։ Սա միակ ճանապարհն է եկեղեցու գործի բնականոն առաջընթացը պահպանելու և արդյունավետորեն երաշխավորելու, որ Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան ուտել և խմել Աստծու խոսքերը և ապրել բնականոն եկեղեցական կյանքով, և հետևաբար մտնել Աստծու հանդեպ հավատքի ճիշտ ուղի։ Սա այն պատճառով է, որ այս չհավատացողների ներթափանցումը եկեղեցի մեծ վնաս է հասցնում Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին։ Շատերը չեն կարողանում զանազանել նրանց, այլ փոխարենը վերաբերվում են նրանց որպես եղբայրների և քույրերի։ Որոշները, տեսնելով, որ ունեն մի քանի շնորհ կամ ուժեղ կողմ, ընտրում են նրանց՝ ծառայելու որպես առաջնորդողներ և աշխատողներ։ Ահա այսպես են կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները հայտնվում եկեղեցում։ Նայելով նրանց էությանը՝ կարելի է տեսնել, որ նրանցից ոչ ոք չի հավատում, որ Աստված գոյություն ունի, կամ որ Նրա խոսքերը ճշմարտությունն են, կամ որ Նա իշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ։ Աստծու աչքերում նրանք անհավատներ են։ Նա անտեսում է նրանց, և Սուրբ Հոգին չի գործի նրանց վրա։ Ուստի հիմնվելով նրանց էության վրա՝ նրանք Աստծու փրկության օբյեկտ չեն և հաստատապես Նրա կողմից նախասահմանված կամ ընտրված չեն։ Աստված ոչ մի կերպ չէր կարող փրկել նրանց։ Ինչպես էլ նայեք, այս չհավատացողներից ոչ մեկն Աստծու ընտրյալ մարդկանցից չէ։ Նրանք պետք է անհապաղ և ճշգրտորեն զանազանվեն և ապա հեռացվեն։ Նրանց չպետք է թույլ տալ թաքնվել եկեղեցում՝ անհանգստացնելով ուրիշներին։ Այս չհավատացողները ներթափանցում են եկեղեցի տարբեր նպատակներով և շարժառիթներով, և սկզբում գուցե չկարողանաս տեսնել նրանց էությունը կամ զանազանել նրանց։ Սակայն, ժամանակի ընթացքում, երբ ավելի հաճախ շփվես նրանց հետ և ավելի շատ առնչություն ունենաս նրանց հետ, ավելի ու ավելի շատ կհասկանաս նրանց և ավելի ու ավելի հստակ կտեսնես այն տարբեր դրսևորումները, որոնք ցույց են տալիս, որ չհավատացողներ են։ Այդ դեպքում, մի՞թե ավելի հեշտ չէ զանազանել նրանց՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա։ (Այո։) Եթե Աստծու ընտրյալ բոլոր մարդիկ կարողանան զանազանել չհավատացողներին, ուրեմն ժամանակն է մերկացնելու և հեռացնելու նրանց։ Անկախ նրանց բնավորությունից, սոցիալական կարգավիճակից, կամ եկեղեցում ունեցած նրանց ավագության մակարդակից, եթե մի քանի տարի քարոզներ լսելուց հետո դեռևս չեն կարողանում ընդունել ճշմարտությունը և լի են Աստծու մասին պատկերացումներով, ապա արդեն մերկացված են որպես չհավատացողներ։ Հաշվի առնելով Աստծուն հավատալու նրանց նպատակներն ու դրսևորումները՝ անկասկած այն մարդիկ են, որոնք պետք է հեռացվեն կամ վտարվեն։ Սա այն մաքրման աշխատանքն է, որը եկեղեցին պետք է իրականացնի յուրաքանչյուր ժամանակաշրջանում։
Աստծուն հավատալու նպատակի թեման ընդգրկում էր ութ կետ, ինչը նշանակում է, որ կա ութ տեսակի մարդ, որոնց դրսևորումները բավարար են մեզ համար՝ տարբեր տեսակի չար մարդկանց զանազանելու և ապա ճշգրիտ բնորոշումներ տալու և ըստ այդմ նրանց հետ վարվելու համար։ Կարճ ասած՝ այս ութ տեսակի մարդիկ չեն կարող մնալ եկեղեցում։ Ոմանք կարող են հարցնել՝ «Այս ութ տեսակի մարդկանցից յուրաքանչյուրը միայն մե՞կ տեսակի վարքագիծ է դրսևորո՞ւմ»։ Պարտադիր չէ, որ այդպես լինի։ Ոմանց Աստծուն հավատալու նպատակը ներառում է չորս կամ հինգ կետ՝ նրանք ապաստան են փնտրում, ապրում են եկեղեցու հաշվին, զբաղվում են օպորտունիզմով, քաղաքական նպատակներ են հետապնդում և պատահական կապեր փնտրում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ՝ ներթափանցելով եկեղեցի՝ ուրիշներին անխտիր գայթակղելու համար։ Որոշ մարդկանց Աստծուն հավատալու նպատակը կարող է ընդգրկել երկու կետ, մեկը՝ եկեղեցում պաշտոնյա դառնալու ձգտումը, մյուսը՝ օպորտունիզմի միջոցով օրհնությունների հասնելը։ Ոմանք էլ կարող են հակառակ սեռի ներկայացուցիչների փնտրել, ինչպես նաև ապրել եկեղեցու հաշվին։ Ակնհայտ է, որ այս մարդիկ գալիս են Աստծու տուն օգուտ քաղելու ակնկալիքով՝ մտադրվելով օգտագործել Աստծու տունը կամ եղբայրներին ու քույրերին՝ իրենց գործերն անելու, իրենց համար ջանք թափելու նպատակով։ Իրենց նպատակներին հասնելու և իրենց ցանկությունները բավարարելու համար գործի են դնում ամեն հնարավոր միջոց, որպեսզի եղբայրներն ու քույրերը ծառայեն իրենց։ Կարճ ասած՝ եկեղեցի ներթափանցած և հեռացման կամ վտարման ենթակա այս չհավատացողների և օպորտունիստների՝ Աստծու տուն գալու ակնհայտ նպատակը ձրիակերությամբ զբաղվելն է և իրավիճակն իրենց անձնական շահի համար օգտագործելը։ Լինի դա խոսքում, թե գործողություններում, նրանց նպատակը միշտ կարելի է աղոտ կերպով տարբերել։ Այս մարդիկ ամենևին չեն ընդունում ճշմարտությունը և ոչ մի հետաքրքրություն չունեն ճշմարտության հանդեպ։ Երբեմն նույնիսկ հակակրանքի կամ դիմադրության տրամադրություն և վերաբերմունք են դրսևորում։ Անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է եկեղեցին կարգավորում նրանց համար, դժկամությամբ և միայն այն դեպքում են համագործակցում, եթե դա օգուտ է տալիս իրենց։ Եթե ոչ մի օգուտ չունեն, ներքուստ դիմակայում են և բացասականություն ու պասիվություն, և նույնիսկ հակակրանք կամ մերժում են դրսևորում։ Մի փոքր աշխատանք են անում միայն այն դեպքում, եթե օգուտ կա։ Առանց դրա, կամ խուսափում են, կամ պասիվ կերպով ձևականորեն այն կատարում։ Աշխատանքի վճռորոշ պահերին պահմտոցի են խաղում՝ անհետանալով և անտեսելով եկեղեցու գործը։ Այս դրսևորումներից պարզ է, որ Աստծուն նրանց հավատալը լոկ ձրիակերությամբ զբաղվելու համար է։ Նույնիսկ ծառայություն մատուցելու համար նրանց օգտագործելն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ։
I. Եկեղեցին վերահսկելու համար
Այսօր կհաղորդակցվենք Աստծուն հավատալու նպատակի թեմայի վերջին կետի շուրջ։ Նախկինում նշված ութ կետերից զատ, մարդու մեկ այլ տեսակ կա ում Աստծուն հավատալու նպատակն ու մտադրությունն անօրինական են։ Ինչո՞վ են նրանք տարբերվում վերը նշվածներից, ովքեր առաջնորդվում են բացառապես շահով, իրենց ողջ ջանքը գործադրելով համբավ, օգուտ և կարգավիճակ հետապնդելու համար։ Այս տեսակի մարդիկ եկեղեցի չեն մտնում պաշտոնյա դառնալու, կարգավիճակի կամ կայուն ապրուստի միջոց ունենալու, կամ իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնելու և այլնի համար։ Նրանք մի նպատակ ունեն, որը սովորական մարդկանց համար դժվար է նկատել։ Ո՞րն է այս նպատակը։ Դա եկեղեցին վերահսկելն ու այն ըմբռնելն է։ Եկեղեցին վերահսկելն Աստծուն հավատալու նպատակի թեմայի իններորդ կետն է։ Այս մարդիկ եկեղեցի են մտնում այն վերահսկելու առաջադրանքով՝ նպատակ ունենալով ըմբռնել եկեղեցու զարգացման ընթացքը։ Նրանց ուղարկողները՝ վերադասները կամ ղեկավարները, կարող են ներկայացնել կառավարությունը, որոշակի կրոնական խումբ կամ հասարակական որևէ կազմակերպություն։ Քանի որ ծանոթ չեն եկեղեցուն, լի են հետաքրքրասիրությամբ և նույնիսկ անհանգստացած են եկեղեցու ի հայտ գալով, ձևավորմամբ և գոյությամբ, մտադրություն ունեն խորապես հասկանալու եկեղեցին, ծանոթանալու եկեղեցու կառուցվածքին, նրա հործին և տարբեր հանգամանքներին։ Ուստի որոշ մարդիկ ուղարկվում են եկեղեցի՝ վերահսկման աշխատանքն իրականացնելու համար։ Նրանք, ովքեր ստանձնում են եկեղեցին վերահսկելու աշխատանքը, անկախ նրանից, գալիս են կառավարությունից, կրոնական խմբերից, թե որևէ հասարակական կազմակերպությունից, Աստծուն հավատալու մի նպատակ ունեն, որը լիովին տարբերվում է ճշմարիտ եղբայրների և քույրերի նպատակից։ Նրանք չեն եկել Աստծու փրկությունն ընդունելու համար։ Չեն եկել ընդունելու Աստծու խոսքերը, ճշմարտությունը և Աստծու փրկությունը՝ Աստծուն հավատալու և Նրան ճանաչելու հիման վրա։ Աստծուն նրանց հավատն ուղեկցվում է քաղաքական նպատակներով կամ որևէ կազմակերպության կողմից տրված առաջադրանքով։ Այսպիսով, եկեղեցին վերահսկելը և՛ եկեղեցի ներթափանցելու ու Աստծուն հավատալու նրանց նպատակն է, և՛ նրանց վերադասների կողմից հանձնարարված առաջադրանքը։ Դա մի աշխատանք է, որն անում են իրենց աշխատավարձը վաստակելու համար։
Նրանք, ովքեր ներթափանցում են եկեղեցի՝ այն վերահսկելու համար, ի՞նչն են վերահսկում։ Վերահսկում են բազմաթիվ կողմեր, ինչպիսիք են եկեղեցու ուսմունքները, նպատակները, այն, ինչ քարոզվում է, եկեղեցու կատարած գործը և անդամների մտքերն ու տեսակետները՝ գնահատելով, թե արդյոք այն որևէ վնաս է հասցնում կառավարությանը, կրոններին կամ հասարակությանը։ Ուշադրություն են դարձնում խոսքում հնչած հայտարարություններին՝ ստուգելով թե արդյոք դրանցում կա՞ն հակասոցիալական, հակակառավարական կամ հակապետական կոչեր։ Ուսմունքների առումով վերահսկում են, թե կոնկրետ ինչ գաղափարներ է քարոզում եկեղեցին։ Քեզ համար գուցե հեշտ չլինի հայտնաբերել այս անհատներին, երբ ներթափանցում են եկեղեցի, որովհետև կարող են ուշադիր լսել և լուրջ գրառումներ անել հավաքույթների ժամանակ՝ առանց ննջելու։ Կարող են նույնիսկ ջանասիրաբար ամփոփել յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ տարբեր անհատների կողմից հնչեցրած ելույթները՝ ի վերջո եզրակացություններ անելով և դասակարգելով տարբեր մարդկանց մտքերն ու տեսակետները, որպեսզի տեսնեն, թե դրանցից որոնք են համապատասխանում ազգային կառավարության շահերին և պահանջներին, և որոնք են վնասակար պետության կառավարման համար, հակասում են կառավարությանը և այլն։ Կարող են մանրակրկիտ եզրակացություններ անել և դասակարգել եկեղեցու անդամների այս խորապես արմատավորված տեսակետները՝ գրառումներ պահելով։ Ինչո՞ւ են սա անում։ Որովհետև դա նրանց աշխատանքն է, նրանց առաջադրանքը, պետք է զեկուցեն իրենց վերադասներին։ Սա նրանց աշխատանքի առաջին մասն է՝ ըմբռնել եկեղեցու ուսմունքները և նրա բոլոր անդամների գաղափարախոսական հակումները։ Եթե գտնեն, որ այս հակումները պարունակում են տարրեր, որոնք վնասակար են հասարակության կամ պետության համար, կամ եթե համարեն, որ ի հայտ են գալիս որոշ արմատական մտքեր և տեսակետներ, ապա անհապաղ կզեկուցեն և կհայտնեն դա իրենց վերադասներին, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն։ Առաջին հերթին նրանց նպատակը եկեղեցու ուսմունքները հասկանալն է։ Սա եկեղեցին վերահսկելու նրանց հիմնական աշխատանքներից մեկն է, որին հաջորդում է եկեղեցու անձնակազմի մասին տեղեկությունները։ Օրինակ՝ նրանք տեղեկություններ են հավաքում այն մասին, թե ովքեր են եկեղեցու ավագ առաջնորդողները, ներառյալ նրանց բնակության հասցեները, տարիքը, արտաքին տեսքը, կրթական մակարդակը, հետաքրքրություններն ու նախասիրությունները, առողջական վիճակը, այն թե ինչի մասին են խոսում առօրյա կյանքում, ուր են գնում, ինչ աշխատանք են անում, ինչպես նաև նրանց ամենօրյա աշխատանքային ժամերը և աշխատանքի բովանդակությունը։ Ուսումնասիրում են, թե արդյոք այս առաջնորդողները հանդես են եկել կամ որևէ գործողություն են ձեռնարկել կառավարության, կրոնների կամ հասարակական միտումների դեմ ուղղված, ինչպես նաև, ի թիվս այլ բաների, դիտարկում են այս առաջնորդողների արձագանքը ազգային կառավարման համակարգին և ընթացիկ քաղաքական զարգացումներին։ Սրանք բոլորն այն կողմերն են, որոնք եկեղեցին վերահսկողները ձգտում են ըմբռնել։ Ավելին, նրանք մշտապես ուշադրություն են դարձնում եկեղեցու կառուցվածքին և վարչական կառույցներին։ Օրինակ՝ հետևում են, թե ովքեր են եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները, որ մակարդակի առաջնորդողներն են պաշտոնազրկվել, ինչ կարգավորումներ են արվել նրանց համար պաշտոնազրկվելուց հետո, որ առաջնորդողներն են ձերբակալվել, և ով է հետագայում ստանձնել նրանց գործը։ Ի թիվս այլ կոնկրետ տեղեկությունների, նրանք նաև տվյալներ են հավաքում հաջորդողի տարիքի, սեռի, Աստծուն հավատալու տարիների, կրթական մակարդակի մասին, և, եթե տաղանդավոր համալսարանական շրջանավարտներ են, արդյոք որևէ բացասական ազդեցություն ունեն երկրի կամ հասարակության վրա, և արդյոք հնարավոր է նրանց հավաքագրել պետական գերատեսչություններում աշխատելու համար։ Նույնիսկ ցանկանում են պարզել կոնկրետ եկեղեցու առաջնորդողներին, ովքեր ստանձնում են պաշտոններ կամ պաշտոնազրկվում են։ Այսինքն՝ անձնակազմի կարգավիճակը, կոնկրետ վարչական աշխատանքը և եկեղեցու կառուցվածքն այն բոլորն կողմերն են, որոնց նպատակ ունեն ծանոթանալու։ Բացի այդ, ի թիվս այլ հարցերի, նրանք նպատակ ունեն լիովին ըմբռնել այն տեղեկատվությունը, թե քանի աշխատանքային միավոր կա եկեղեցում, քանի խումբ կա, և որոնք են յուրաքանչյուր խմբի վերակացուների մանրամասնությունները։ Շրջում են՝ հարցուփորձ անելով, դիտարկելով և ուսումնասիրելուվ՝ իրենց աշխատանքը կատարելով ամենայն մանրամասնությամբ։ Եկեղեցի ներթափանցած այս տեսակի մարդկանց աշխատանքն ու իրականացնելիք առաջադրանքը եկեղեցու իրավիճակի բոլոր կողմերը և դրա տարբեր զարգացումներ մասին արագ ըմբռնելն է՝ եկեղեցին վերահսկելու նպատակին հասնելու համար։ Սա ներառում է, օրինակ այն թե ինչպես է եկեղեցին զարգանում արտերկրում, քանի երկրում է տարածվել ավետարանը, և որ երկրներում են եկեղեցիներ հիմնադրվել․ պետք է լիովին ըմբռնեն այս բոլոր մանրամասները։ Սրանք այն հիմնական առաջադրանքներն են, որ նրանք կատարում են եկեղեցին վերահսկելիս․ նախ՝ ըմբռնել եկեղեցու ուսմունքները, երկրորդ՝ ըմբռնել եկեղեցու անձնակազմի իրավիճակը, և երրորդ՝ ըմբռնել եկեղեցու աշխատանքի կարգավիճակի և նրա վերջին շրջանի հիմնական զարգացումները։ Նրանք ամբողջովին գործում են որպես Սատանայի՝ մեծ կարմիր վիշապի հանցակիցներ և կամակատարներ։ Սատանայի իսկական ծառաներն են։
Եկեղեցին վերահսկող այս տեսակի մարդիկ ներթափանցում են եկեղեցի՝ եկեղեցու ուսմունքներին, անձնակազմին, աշխատանքի միտումներին, եկեղեցու մասշտաբին և այլ կողմերին վերաբերող տեղեկատվությունը ըմբռնելու նպատակով։ Նրանք ձգտում են ըմբռնել այս կողմերից յուրաքանչյուրը, ապա զեկուցել վերադասներին, ովքեր, ելնելով իրավիճակից, ցանկացած պահի կարող են համապատասխան քաղաքական ծրագրեր կամ միջոցառումներ մշակել՝ եկեղեցու հարցով զբաղվելու համար։ Մի խոսքով՝ նրանց կողմից եկեղեցին վերահսկելը բացարձակապես բարի նպատակներ չի հետապնդում։ Այլապես, ինչու՞ պիտի դեռ շարունակեն վերահսկել եկեղեցին՝ հաշվի առնելով, որ դա նրանց ո՛չ հարստություն է բերում, ո՛չ օգուտ։ Մի՞թե պատճառն այն չէ, որ անհանգստացած են եկեղեցու գոյությամբ։ Չեն հավատում, որ Աստծու կողմից հիմնված և առաջնորդվող եկեղեցին բաղկացած է մարդկանցից, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն՝ որևէ առնչություն չունենալով պետության, հասարակության կամ քաղաքական խմբերի և կազմակերպությունների հետ։ Բայց անկախ նրանից, թե որքան են ուսումնասիրում եկեղեցին, միևնույնն է անհանգիստ են մնում։ Ինչո՞ւ։ Որովհետև աթեիստներ են, չեն ճանաչում Աստծուն և նաև ատում են ճշմարտությունը։ Հետևաբար, ունակ են կատարելու այնպիսի հիմար և անհեթեթ արարքներ, ինչպիսիք են հավատացյալներին ճնշելն ու ձերբակալելը, ինչպես նաև եկեղեցին վերահսկելը։ Ինչու՞ են եկեղեցու նկատմամբ վերահսկման և դիմադրության միջոցառումներ ձեռնարկում։ Որովհետև նրանց ամենամեծ մտահոգությունն այն է, որ եկեղեցին, չափազանց մեծանալով և չափազանց շատ անդամներ ունենալով, զգալի ազդեցություն կունենա երկրի, կառավարության և հասարակության վրա, և նույնիսկ սպառնալիք կդառնա և կազդի ավանդական մշակույթների և ավանդական կրոնական խմբերի վրա։ Սա է եկեղեցու վերահսկողության և դրա դեմ դիմադրության իրական պատճառը։ Հետևաբար, եկեղեցին վերահսկելուն և դրան դիմակայելուն վերաբերվում են որպես քաղաքական առաջադրանքի, որը պետք է իրականացվի։
Եկեղեցին վերահսկող այս տեսակի մարդկանց գուցե հեշտ չլինի զանազանել եկեղեցու ներսում, որովհետև ունեն թաքնված դրդապատճառներ և այնքան խորն ենթաքնվում, որ ուրիշները չկարողանան նկատել իրենց։ Հետևաբար, կարող են համաձայնել եկեղեցու մեծամասնության հետ, չանել ոչ մի արտասովոր բան, հատկապես օրինապահ թվալ և երբեք որևէ տարակարծություն չարտահայտել եկեղեցու կատարած գործի վերաբերյալ։ Սակայն, այս անհատներն ունեն մի առանձնահատկություն, նրանք գաղջ վերաբերմունք ունեն են Աստծուն հավատալու հարցում, ո՛չ շատ ակտիվ են, ո՛չ էլ շատ պասիվ դրա նկատմամբ։ Կարող են մի փոքր կատարել իրենց հանձնարարված պարտավորությունները, բայց երբեք չեն բացահայտում իրենց անձնական տվյալները, օրինակ՝ որտեղ են աշխատում, իրենց ընտանեկան դրությունը, կամ արդյոք նախկինում հավատացել են Աստծուն։ Եթե որևէ մեկը հիշատակում է պետական գերատեսչությունում աշխատելու մասին, նրանք շատ խուսափողական են դառնում՝ ձեռնպահ մնալով կառավարության, քաղաքականության, քաղաքական ուղեգծերի կամ կրոնի վերաբերյալ որևէ կարծիք հայտնելուց։ Նրանց վարքագիծը բնութագրվում է ցանկացած զգայուն թեմայից խուսափելով։ Ո՛չ քննադատում, ո՛չ գովաբանում են կառավարությանը, ոչ էլ քննարկում են նրա քաղաքական ուղեգծերը կամ կառավարման համակարգը։ Երբ որևէ մեկը մատնանշում է, թե տվյալ անձնավորությունը լրտես է, նրանք ակնհայտորեն նյարդայնանում են և կարող են նույնիսկ արագ ոտքի ելնել՝ իրենց պաշտպանելու համար։ Բացի նյարդայնանալուց, կարող ես նրանց հայացքից նաև նկատել նման զգայուն թեմաներից խուսափելու հակում։ Նրանք հեռու են մնում ցանկացած մեկից, ով կարող է թափանցել նրանց էության մեջ։ Բացի այդ, հաճախ զանգեր են ստանում անհայտ աղբյուրներից, կամ կապի մեջ են մտնում և շփվում եկեղեցու հետ առնչություն չունեցող խորհրդավոր անհատների հետ, և երբ պատասխանում են այդ զանգերից մեկին՝ հեռանում են մյուսներից։ Եթե որևէ մեկը պատահաբար տեսնում է նրանց այդ պահերին, ակնհայտորեն շփոթվում են, կարմրում և չափազանց անհանգիստ են տեսք են ունենում՝ վախենալով, որ իրենց ինքնությունը կարող է բացահայտվել։ Բացի եկեղեցու մասին գաղտնի տեղեկություններ հավաքելուց, ժամանակ առ ժամանակ հարցուփորձ են անում նաև եղբայրների և քույրերի իրավիճակի մասին՝ տալով այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «Քանի՞ տարի ես հավատում Աստծուն։ Քո ծնողները հավատո՞ւմ են։ Քո ընտանիքի անդամները մայրցամաքո՞ւմ են։ Մայրցամաքում գտնվող քո ընտանիքի անդամներից ովքե՞ր են հավատում Աստծուն և քանի՞ տարի։ Քանի՞ տարեկան են նրանք։ Քանի՞ մարդ կա ձեր տեղական եկեղեցում։ Ինչպե՞ս են նրանք հիմա»։ Ժամանակ առ ժամանակ զգայուն և անձնական տեղեկություն են փնտրում, որը մարդիկ չեն ցանկանում բացահայտել։ Եղբայրների և քույրերի միջև ընդհանուր շփումներում ոչ ոք միտումնավոր կամ ակտիվորեն չի հարցնում զգայուն անձնական տեղեկության մասին, եթե դիմացինը չի ցանկանում կիսվել։ Սակայն, այս անհատները հատուկ ուշադրություն են դարձնում նման հարցերին՝ հասնելով ընդհուպ մինչև որոշ առաջնորդողների և աշխատողների կամ կարևոր աշխատանքի համար պատասխանատու մարդկանց տեղաշարժերին հետևելուն՝ փորձելով մուտք գործել այդ մարդկանց համակարգիչների և բջջային հեռախոսների տվյալներ կամ նրանց հասցեների վերաբերյալ տեղեկատվությոան մեջ՝ համառորեն և մանրակրկիտ հետաքննելով այդ մանրամասները։ Եթե նկատում են, որ որևէ առաջնորդող չի մասնակցել հավաքույթին, հարցնում են՝ «Այսինչն այսօր հավաքույթին չէ։ Ի՞նչ է նա անում»։ Եթե որևէ մեկը նշում է, որ նա զբաղված է, ավելի են փորփրում․ «Ինչո՞վ է զբաղված։ Նա նորից ջրում է այդ նոր հավատացյալների՞ն։ Ովքե՞ր են այդ նոր հավատացյալները։ Ե՞րբ են նրանք սկսել հավատալ։ Ինչո՞ւ ես չգիտեմ այս մասին»։ Շարունակում են ավելի խորը փորփրել։ Եղբայրներն ու քույրերն ասում են․ «Եթե չպետք է իմանանք, ապա եկեք չհարցնենք։ Ինչո՞ւ ես անընդհատ հարցնում։ Սա կյանքի մուտքի մասին չէ, չի վերաբերում ճշմարտությանը։ Իմանալու կարիք չկա»։ Ինչին ներթափանցողը պատասխանում է․ «Բայց չէ որ սրանք Աստծու տան հարցերն են, եկեղեցու գործը։ Ինչո՞ւ չենք կարող իմանալ դրա մասին։ Բոլորս հավատում ենք Աստծուն, մի փոքր իմանալը չի վնասի։ Եթե չեք ուզում իմանալ, նշանակում է չեք հոգում եկեղեցու գործի կամ եկեղեցու առաջնորդողների մասին։ Ի վերջո, ո՞ւմ հետ հանդիպելու գնաց առաջնորդողը։ Քանի՞ նոր հավատացյալ կա։ Որտե՞ղ են նրանք։ Ես էլ կուզենայի հանդիպել նրանց»։ Միշտ հարցուփորձ են անում այս հարցերի մասին։
Կա ևս մեկ առաջադրանք, որին եկեղեցին վերահսկողներն ամենաշատն են ուշադրություն դարձնում, այն է՝ ըմբռնել եկեղեցու ֆինանսական վիճակը։ Մի կողմից՝ ձգտում են հասկանալ եկեղեցու ֆինանսների աղբյուրները։ Ուզում են իմանալ, թե արդյոք եկեղեցին հիմնել է գործարաններ կամ ձեռնարկություններ, ունի աշխատուժը շահագործող արտադրամասեր, օգտագործում է մանկական աշխատուժ, և արդյոք եկեղեցու տարբեր աշխատանքային միավորներ ներառում են շահութաբեր ձեռնարկություններ։ Օրինակ՝ արդյոք եկեղեցու կողմից տեսանյութերի, ֆիլմերի, օրհներգերի արտադրությունը և Աստծու խոսքերի գրքերի տպագրությունը շահույթ են բերում կամ գերշահույթ առաջացնում, որոնք են եկեղեցու ֆինանսների աղբյուրները, արդյոք կան հարուստ անհատներ, որոնք նվիրատվություն են անում եկեղեցուն աջակցելու համար, արդյոք այս անհատների մեջ կան քաղաքական էլիտաների ներկայացուցիչներ կամ մուլտիմիլիոնատերեր և միլիարդատերեր։ Սրանք են այն մանրամասները, որ ուզում են ըմբռնել։ Բացի եկեղեցու վարչական կառույցները և ֆինանսական աղբյուրները պարզելուց, նաև նպատակ ունեն ըմբռնել եկեղեցու ֆինանսների պահպանումը՝ նպատակ ունենալով հետևել այս միջոցների շարժին։ Ինչպես է եկեղեցին ծախսում իր փողը, արդյոք ներգրավված է որևէ անօրինական գործունեության մեջ, արդյոք համախմբում է սոցիալական էլիտաներին կամ համագործակցում է տարբեր հասարակական կազմակերպությունների և խմբերի հետ՝ համատեղ դիմադրելու բռնապետական կառավարություններին, պաշտպանելու մարդու իրավունքները և այլն։ Սրանք նույնպես այն կարևոր իրավիճակներից են, որոնք նրանք նպատակ ունեն ըմբռնել։ Ոմանք հարցնում են․ «Արդյոք եկեղեցին վերահսկելու աշխատանքն իրականացվում է միայն մեծ կարմիր վիշապի երկրի՞ կողմից»։ Այս պնդումը ճշգրի՞տ է։ Իրականում, ողջ աշխարհը և ողջ մարդկային հասարակությունը դիմակայում են Աստծուն։ Միայն բռնապետական կառավարման տակ գտնվող երկրները չէ, որ դիմակայում են Աստծուն։ Նույնիսկ այսպես կոչված քրիստոնեական երկրներում իշխանության մեջ գտնվողների մեծամասնությունն աթեիստներ և անհավատներ են, և նույնիսկ իշխանության մեջ գտնվողների շրջանում, ովքեր հավատք ունեն կամ քրիստոնեություն են դավանում, ճշմարտությունը ընդունողների թիվը փոքրամասնություն է կազմում։ Մարդկանց մեծամասնությունը չի ճանաչում, առավել ևս չի ընդունում ճշմարտությունը։ Ուստի, մի՞թե այս մարդիկ, որոնք հավատում են Աստծուն, այնուամենայնիվ չեն դիմակայում Նրան։ Օրինակ՝ այնպիսի կրոններում, ինչպիսիք են քրիստոնեությունը, կաթոլիկությունը և հուդայականությունն Իսրայելում, մի՞թե վերնախավը բաղկացած է մարդկանցից, ովքեր ընդունում են ճշմարտությունը։ Բոլորովին ոչ։ Նրանցից ոչ ոք չի գալիս ուսումնասիրելու Աստծու գործը՝ ոչ ոք չի կարող ընդունել ճշմարտությունը։ Ավելի ստույգ՝ բոլորը չհավատացողներ են, բոլորը դիմակայում են Աստծուն և հակաքրիստոսներ են։ Նրանք անհանգստացնում և խաթարում են Աստծու գործը և դաժանորեն ճնշում և հալածում նրանց, ովքեր հետևում են Աստծուն, ինչն ապացուցվում է վերջին օրերին Աստծու գործի նկատմամբ նրանց վերաբերմունքով։ Ո՞ր հարանվանությունն է թույլ տալիս իր հավատացյալներին ազատորեն ուսումնասիրել ճշմարիտ ճանապարհը, լսել դրսից եկած քարոզիչներին կամ ընդունել անծանոթներին։ Ոչ մեկը չի կարող դա անել։ Ո՞ր ռասան կամ երկիրն է բարյացակամ եկեղեցու նկատմամբ։ (Ոչ մեկը։) Արդեն իսկ գովելի է, եթե նրանք քեզ մի փոքր կրոնական ազատություն և շնչելու որոշակի տարածք են տալիս։ Մի՞թե դեռ ակնկալում ես, որ սրանից զատ նաև աջակցեն քեզ։ Երբ Աստծու եկեղեցին ի հայտ է գալիս, կամ երբ եկեղեցին սկսում է քարոզել ավետարանը, այս մարդիկ, ովքեր բացարձակապես չեն հավատում Աստծու գոյությանը, և ովքեր հատուկ հակակրանք և ատելություն են զգում Աստծու արտահայտած ճշմարտությունների նկատմամբ՝ հատուկ աշխատանք են ստանձնում, այն է՝ նշանակել անհատների եկեղեցին մոտիկից վերահսկելու համար։ «Վերահսկել» այստեղ նշանակում է հսկել, ըմբռնել և վերահսկել, այսինքն՝ խստորեն հսկել, ըմբռնել և վերահսկել եկեղեցու բոլոր կողմերը՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանում։ Ոմանք ասում են․ «Նրանք հրապարակայնորեն չեն դատապարտել կամ հակադրվել Աստծու գործին, ոչ էլ հալածանքի կամ ոտնձգությունների ենք ենթարկվել մեր տեղական կյանքում։ Զգում ենք, որ Աստծուն հավատալը, հավաքվելը, մեր պարտավորությունը կատարելը և արտերկրում ավետարանը տարածելը շատ ավելի լավ և անվտանգ է, քան մեծ կարմիր վիշապի երկրում։ Որևէ միջամտության չենք բախվել»։ Միայն այն պատճառով, որ ոչ մի միջամտություն չի եղել, և ձեզ որոշակի ազատություն է տրվել, չպետք է ժխտեք եկեղեցին վերահսկելու նրանց աշխատանքը։ Քեզ տրված մի փոքր կրոնական ազատությունը հիմնական հասարակական ինստիտուտ է՝ այն, ինչ վայելում ես, պարզապես ցանկացած քաղաքացու հիմնական իրավունքներն են այն երկրում, որտեղ ապրում ես։ Այս հիմնական իրավունքները վայելելը չի նշանակում, որ ազգային կառավարությունը, սոցիալական խմբերը կամ կրոնական աշխարհն ընդունել և ճանաչել են Աստծու գործն ու եկեղեցու աշխատանքը, դարձել են բարյացակամ, կամ որ այլևս չկա որևէ թշնամանք և վերահսկողություն։ Միթե այդպես չէ՞։ (Այո։) Այս հարցը վերացական չէ, այնպես չէ՞։ (Ոչ, վերացական չէ։)
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքը սատանայական վարչակարգերի թշնամանքի և վերահսկողության նկատմամբ։ Արդյոք պետք է մերժենք և խուսափե՞նք դրանից, թե՞ պարզապես անտեսենք այն։ Նախ, մտածեք այն մասին, թե արդյոք եկեղեցին վախենո՞ւմ է, որ կվերահսկեն իր կատարած որևէ գործ։ (Ոչ։) Որևէ գաղտնի գործունեություն ունե՞նք։ Անո՞ւմ ենք որևէ հակապետական կամ հակակառավարական քաղաքական հայտարարություն։ (Ոչ։) Սա կարելի է հաստատել։ Աստծուն հավատալը երբեք չի ենթադրում մասնակցություն քաղաքականությանը։ Ձեզանից շատերն Աստծուն հավատացել են ավելի քան երեք տարի, ոմանք նույնիսկ քսան կամ երեսուն տարի։ Քարոզներ լսելու այս բոլոր տարիների ընթացքում արդյոք որևէ մեկը երբևէ նկատե՞լ է, որ եկեղեցին հակապետական կամ հակասոցիալական հայտարարություններ անի։ (Ոչ։) Բացարձակապես ոչ։ Աստծու տունը երբեք չի քննարկում քաղաքականություն։ Ավելին, Ամենակարող Աստծու Եկեղեցին հիմնված է Աստծու կողմից, այն Աստծու թագավորության կանխավայելումն է երկրի վրա, այլ ոչ թե որևէ անձի կողմից ստեղծված կամ որևէ անհատի կողմից հիմնված կազմակերպություն։ Ուստի, ո՞րն է այն գործը, որն անելու համար Աստված հիմնեց եկեղեցին։ Դա հակասոցիալական, հակակրոնական կամ հակաքաղաքական աշխատանքով զբաղվելը չէ։ Ուրեմն ո՞րն է եկեղեցու գործը։ Նախ, նրա հիմնական գործը վերջին օրերում մարդկությանը փրկելու համար Աստծու մսեղի դառնալու բարի լուրը տարածելն է՝ թույլ տալով մարդկությանն ընդունել Աստծու արտահայտած բոլոր ճշմարտությունները, որպեսզի կարողանան դառնալ առ Աստված և երկրպագել Նրան։ Երկրորդ՝ այն ներառում է ճշմարտությանը տենչացողներին Աստծու առաջ բերելը, որպեսզի նրանք ընդունեն Աստծու խոսքերի դատաստանն ու հանդիմանությունը, մաքրագործվեն և ի վերջո հասնեն փրկության։ Սա այն գործն է, որն իրականացվում է Աստծու հիմնած եկեղեցու կողմից, և սա է եկեղեցու գոյության նշանակությունն ու արժեքը։ Սա որևէ առնչություն չունի քաղաքականության, բիզնեսի, արդյունաբերության, տեխնոլոգիայի կամ հասարակության որևէ այլ ոլորտի հետ և կտրված է դրանցից այն բոլորովին կապ չունի այս ամենի հետ։ Ուրեմն ո՞րն է եկեղեցում Աստծու փրկության գործի էությունը։ Ամենապարզ և ամենահստակ բառերով ասած՝ դա մարդկության տնօրինումն է։ Մարդկությանը տնօրինելու կոնկրետ բովանդակությունը ներառում է մարդկանց Աստծու առաջ, Աստծու խոսքերի իրականության մեջ բերելը՝ թույլ տալով նրանց ընդունել Աստծու դատաստանն ու հանդիմանությունը՝ մաքրագործվելու և փրկության հասնելու համար։ Սա է մարդկությանը տնօրինելու կոնկրետ գործը։ Ցանկացած գործ, որում ներգրավվում է եկեղեցին, կապված է Աստծու տնօրինման, Աստծու ծրագրի և իհարկե Աստծու արտահայտած խոսքերի հետ, այն բացարձակապես ոչ մի կապ չունի աշխարհիկ մարդկանց կողմից կատարվող տարբեր աշխատանքների հետ։ Ուստի, եկեղեցու մասին ցանկացած տեղեկատվություն, լինի դա նրա ուսմունքների, անձնակազմի, վարչական կառույցների, աշխատանքի կարգավիճակի, նույնիսկ եկեղեցու ֆինանսական դրության վերաբերյալ, բացարձակապես ոչ մի կապ չունի որևէ երկրի, որևէ հասարակության, որևէ ռասայի, որևէ կրոնի կամ մարդկային որևէ խմբի հետ՝ նույնիսկ ամենաչնչին կապը։ Հետևաբար, հաշվի առնելով այս կետերը, լինի դա իշխող կուսակցություն, կրոնական խմբեր, թե սոցիալական խմբեր, եկեղեցուն վերահսկելու համար մարդիկ ուղարկելու նրանց արարքը զուտ ինչի՞ է հանգեցնում։ (Ավելորդ գործողության։) «Ավելորդ գործողությունը» պաշտոնական արտահայտություն է։ Ժողովրդական լեզվով ինչպե՞ս են ասում։ Անգործությունից է, այդպես չէ՞։ Իմ կարծիքով, հենց այդպես է։ Նրանց օրերը լի են չափազանց հարմարավետությամբ և հանգստությամբ, ուստի ուղարկում են այս մի քանի պարապ անհատներին՝ եկեղեցին վերահսկելու, և նույնիսկ դրան վերաբերվում են որպես քաղաքական առաջադրանքի, որպես լուրջ աշխատանքի, դա միանգամայն անհեթեթ է։ Այդ ջանքերով կրթական կամ բարեգործական հաստատություններ բացելը շատ ավելի լավ կլիներ։ Սա պարզապես չափազանց մսեղի հարմարավետությունից ծնված պարապություն է, երբ չեն կենտրոնանում բուն առաջադրանքների վրա։ Եթե ողջ մարդկային ցեղը լիներ Աստծու եկեղեցու նման, որտեղ Աստված անձամբ է հովվում և առաջնորդում, ապա այս աշխարհը, այս մարդկությունը շատ բան կխնայեր ավելորդ հաստատությունների, ծախսերի և խնդիրների վրա։ Առնվազն այնպիսի գործակալություններ, ինչպիսիք են լրտեսական կազմակերպությունները և ոստիկանական բաժանմունքները, անվտանգության այս ոլորտները, ոչ մի օգուտ չէին տա և ստիպված կլինեին լուծարվել և վերանշանակվել այլ աշխատանքի։
Եկեղեցին վերահսկելու հանձնարարություն ստացած անհատներն առաքելություն ունեն։ Եկեղեցի ներթափանցելիս նրանց հիմնական առաջադրանքն այս մի քանի ասպեկտներն են, որոնց մասին հաղորդակցվել ենք՝ եկեղեցու ներսում մի քանի հիմնական և կարևոր իրավիճակները ըմբռնելուց հետո զեկուցում են իրենց վերադասներին։ Անկախ նրանց մտքերից, կարծիքներից կամ աշխատանքի հիմքում ընկած նպատակից՝ եկեղեցում այս վերահսկողների ներկայությունը պետք է եղբայրներին և քույրերին մղի զգոն լինելու և նրանց հետ իմաստորեն վարվելու։ Արդյոք այս մոտեցումը ճի՞շտ է։ (Այո։) Ուրեմն, կա՞ արդյոք չափազանց մեծ տագնապի առիթ։ (Ոչ։) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք նման անհատների ի հայտ գալուն։ Երկու սկզբունք կա, որը շատ պարզ է։ Եթե շրջում են՝ հարցուփորձ անելով և տեղեկություններ փնտրելով, սա ակնհայտորեն բնորոշում է նրանց որպես լրտեսի կամ հետախույզի։ Նման անհատները չափազանց զազրելի և հանդուգն մարդկայնություն ունեն՝ լուրջ անհանգստություններ են պատճառում եկեղեցուն։ Միայն նրանց ներկայությունն անհանգստություն է առաջացնում մարդկանց շրջանում՝ խոչընդոտելով նրանց Աստծու առաջ գալը։ Հավաքույթները և պարտավորությունների կատարումը նույնպես խանգարվում և տուժում են, իսկ անվտանգությունը վտանգվում է։ Ինչպե՞ս պետք է վարվել նման մարդու հետ։ (Հեռացնել նրան եկեղեցուց։) Ճիշտ է, եթե խանգարումներ են պատճառում եկեղեցական կյանքին կամ եկեղեցու գործին, պետք է անմիջապես մաքրվեն։ Ուրեմն, արդյոք կա՞ նրանցից թաքնվելու կամ վախենալու կարիք։ (Ոչ։) Ոմանք արտերկրում լրտեսների հանդիպելիս, խուճապի են մատնվում և ամենուր թաքնվում՝ ճիշտ այնպես, ասես մայրցամաքում ոստիկանություն տեսած լինեն։ Երբ որոշ եղբայրներ և քույրեր գործով դուրս են գալիս և հանդիպում են լրտեսների, որոնք իրենց հարցեր են տալիս, և լսում են, թե որքան ահաբեկող է հարցաքննության տոնը, նման ոստիկանական հարցաքննության, այնքան են վախենում, որ փախչում են՝ նույնիսկ չավարտելով գործերը։ Ես ասում եմ․ «Ինչպե՞ս կարող ես այդքան թուլամորթ լինել։ Ինչո՞ւ փախչել։ Ինչի՞ց վախենալ։ Մեծ կարմիր վիշապի երկրում այնքան շատ եղբայրներ և քույրեր գերեվարվեցին, բայց մնացին անվախ՝ չդարձան հուդաներ, հաստատուն կանգնեցին իրենց վկայության մեջ։ Ուրեմն ինչո՞ւ արտերկիր գալուց հետո էլ դեռ կարող ես այդքան վախեցած լինել։ Ոչ մի օրենք չես խախտել, ինչի՞ց վախենալ»։ Ոմանք ասում են․ «Միշտ փորձում են մոտենալ ինձ, և միշտ հարցաքննում են»։ Չե՞ս կարող դու էլ նրանց հարցաքննել։ Կարող ես ասել։ «Ի՞նչ իրավունքով ես ինձ հարցաքննում։ Ես ճանաչո՞ւմ եմ քեզ։ Դու մեծ կարմիր վիշապի պաշտոնյա՞ ես, որ ստուգում ես ինքնությունը հաստատող փաստաթղթերը։ Ո՞ւմ ներկայացուցիչն ես։ Շարունակիր ինձ հարցեր տալ և ես դատի՛ կտամ քեզ»։ Արդյոք նրանցից վախենալու կարիք կա՞։ (Ոչ։) Ոմանք նման լրտեսների հանդիպելիս չեն համարձակվում խոսել և վախից արագ փախուստի են դիմում։ Որոշ բթամիտ մարդիկ ընդհանրապես չեն կարողանում զանազանել և նույնիսկ փորձում են ավետարանը քարոզել այս սատանայական լրտեսներին և կամակատարներին։ Մի քանի փորձից հետո հասկանում են. «Սա այն մարդը չէ, ով հավատում է, որ Աստված գոյություն ունի։ Ինչո՞ւ են նման մեծ կարմիր վիշապի պաշտոնյայի»։ Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, հանձնվում են։ Ավելի ուշ մտածում են դրա շուրջ․ «Աստված պաշտպանում է ինձ, բարեբախտաբար ոչ մի անձնական տեղեկություն չբացահայտեցի նրանց։ Ինչպիսի՜ կեղծ տագնապ»։ Այնքան են վախենում, որ այլևս չեն համարձակվում ավետարանը քարոզել ցանկացած մեկին, ում հանդիպում են։ Փաստորեն իսկապես եղել են լրտեսներ, որոնք եկեղեցի են բերվել քարոզչության միջոցով։ Նրանք մեծ կարմիր վիշապի կողմից եկեղեցի ներդրած հետախույզներ են, ՝ միտումնավոր կերպով կարգավորված Սատանայի կողմից։ Նրանք ոչխարի մորթով գայլերի պես են, ներթափանցում են եկեղեցի՝ առանց Աստծու խոսքերը ուտելու և խմելու կամ ճշմարտության մասին հաղորդակցվելու, միշտ հետաքրքրասիրությամբ եկեղեցու մասին տեղեկություններ փնտրելով և փորփրելով անձնական մանրամասներ։ Երբ բացահայտվում է, որ նրանց վարքագիծը կասկածելի է, կամ արդեն խանգարումներ են պատճառել եկեղեցու ներսում, պետք է անհապաղ մաքրվեն՝ մեծ կարմիր վիշապի հետախույզներին, Սատանայի ծառաներին բացարձակապես չպետք է թույլ տալ անհանգստացնել եկեղեցին։ Հեռացրե՛ք յուրաքանչյուրին, ում կգտնեք՝ որևէ գթություն մի՛ ցուցաբերեք նրանց նկատմամբ։ Եթե որևէ մեկը լավ է շփվում լրտեսի հետ, սիրո զգացումից դրդված միշտ պատրաստ է բարյացակամորեն վերաբերվել նրան՝ պատասխանելով ցանկացած տրված հարցի, խաղալով լրտեսի կամակատարի դերը, նման տականքը պետք է անմիջապես վտարվի՛։ Կասկածելի անհատները պետք է լինեն խիստ հսկողության և դիտարկման տակ՝ եկեղեցու մասին ոչ մի տվյալ չպետք է բացահայտվի նրանց՝ հատկապես այն, թե ովքեր են առաջնորդողներն ու աշխատողները։ Եթե լրտեսին թույլ տրվի որևէ տեղեկություն ձեռք բերել, դա ցանկացած պահի կարող է թաքնված սպառնալիք կամ աղետ ներկայացնել եկեղեցու և եղբայրների ու քույրերի համար։ Հետևաբար, երբ պարզվում է, որ ինչ-որ մեկը կասկածելի է, եթե երբեք չի ուտում և չի խմում Աստծու խոսքերը կամ չի հաղորդակցվում ճշմարտության մասին, անշուշտ չհավատացող է, և անմիջապես հեռացնելը ճիշտ է։ Նույնիսկ եթե նման մարդը լրտես չէ, նա լավ մարդ չէ, և նրան հեռացնելը ոչ մի դեպքում անարդար չէ։ Եթե պարզվի, որ որևէ մեկը սերտ կապի մեջ է լրտեսի հետ և ընդունակ է ծախելու եկեղեցին, պետք է անհապաղ հեռացվի՝ ցանկացած հանգամանքներում։ Նման տականքն ու սրիկան կարող է միայն աղետ բերել եկեղեցուն և եղբայրներին ու քույրերին։ Նրանք նույնիսկ ավելի վատն են, քան վերահսկողները, նույնիսկ եթե չար գործեր չեն կատարում, միևնույն է պետք է հեռացվեն։ Այժմ մեծ կարմիր վիշապը փլուզման եզրին է, սակայն չեն ցանկանում ընդունել իրենց պարտությունն ու կործանումը։ Նրանք շարունակում են ձերբակալել և հալածել Աստծու ընտրյալ մարդկանց և լրտեսական գործողություններ իրականացնել՝ Աստծու տուն ներթափանցելու համար։ Եկեղեցու գործը խանգարելու ու տապալելու նրանց փորձերը երբեք չեն դադարել։ Այժմ որոշ ակնհայտորեն կասկածելի անհատներ մերկացվել են։ Տեղեկություններ հավաքելու նրանց փորձերն իրարանցում են առաջացրել՝ հեշտացնելով մյուսների համար նրանց էությունը բացահայտելը։ Իրենց բացահայտելուն պես նրանք հեռացվում են եկեղեցու կողմից։ Սակայն արդյոք բոլո՞ր խորամանկ լրտեսներն են մերկացվել։ Ոչ մի դեպքում։ Հնարավոր է, որ ամենուրեք եկեղեցիներ ներթափանցեն մեծ կարմիր վիշապի գործակալները։ Որոշ անհատներ, մեծ կարմիր վիշապի կողմից ձեռբակալվելուց հետո, Սատանայի կողմից սպառնալիքների, գայթակղությունների և տարբեր այլ միջոցներով հարկադրվում են գործել իրենց անունից և ապա ներթափանցել եկեղեցի։ Սրանք թաքնված լրտեսներն են։ Նման հետախույզները ուղտադրույժ և խորամանկ են, օժտված որոշակի հնարամտությամբ և խելքով։ Անհավատների խոսքերով որոշակի կարողություն ունեն։ Եկեղեցին վերահսկելիս դա անում են աննկատ՝ գործելով լուռ և ծածուկ, երբեք չբացահայտելով իրենց իրական մտադրություններն իրենց շփումներում։ Մարդկանց մեծամասնությունը նրանց հետ շփվելիս ոչինչ չի զգում, նրանք չեն գիտակցում, որ լրտեսը տեղեկություններ է հավաքում, ոչ էլ զգում են լրտեսի հակակրանքը Աստծուն հավատալու հանդեպ։ Լրտեսը գուցե արդեն ըմբռնել է եկեղեցու հիմնական իրավիճակը, մինչ մարդկանց մեծամասնությունը նույնիսկ կհասկանա, որ նա այնտեղ է եկեղեցին վերահսկելու համար։ Արտաքուստ նման անհատները ոչ մի խանգարում չեն պատճառում եկեղեցուն կամ մարդկանց մեծամասնությանը, ուստի ինչպե՞ս պետք է վարվել նրանց հետ։ Արդյոք պե՞տք է որևէ միջոց կամ լուծում ձեռնարկել՝ նրանց կողմից եկեղեցուն վերահսկելը լուծելու համար։ Ինչպես նշվեց ավելի վաղ, արդյոք եկեղեցին վախենու՞մ է նրանց վերահսկողությունից որևէ ոլորտում։ (Ոչ։) Մեր եկեղեցու գոյությունը և նրա կողմից իրականացվող գործի տարբեր միավորները բաց և ազնիվ են, այդ գործի տարբեր միավորները մարդկության մեջ ամենաարդար գործերն են։ Եթե որևէ կազմակերպություն ցանկանում է հասկանալ եկեղեցու որևէ կողմը, եկեղեցու փորձառական վկայությունները հրապարակայնորեն հեռարձակվում են առցանց, յուրաքանչյուրը կարող է դիտել դրանք ըստ ցանկության։ Չկան գաղտնիքներ, չկան ապօրինի գործողություններ և առավել ևս չկան հասարակական կարգի խաթարումներ կամ հակասող խոսքեր և գործողություններ։ Ուստի, եթե գաղտնի հետաքննում և վերահսկում են եկեղեցու իրավիճակը, ապա թող անեն։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Գործակալներ աշխատող այս անհատներն ունեն որոշակի մասնագիտական չափանիշ, և սովորական մարդիկ չեն կարող նկատել, թե կոնկրետ ինչ առաջադրանքներ են նրանք կատարում ետնաբեմում։ Ուստի, քանի դեռ խանգարումներ չեն պատճառում, կարիք չկա անհանգստանալու նրանց պատճառով, պարզապես հանգիստ թողեք նրանց։ Ավելին, այս չհավատացողները, աթեիստները և քաղաքականապես ներգրավված անհատները սովոր չեն և հետաքրքրված չեն եկեղեցական կյանքով։ Եկեղեցում, որտեղ ամեն օր մարդիկ կարդում են Աստծու խոսքերը, ընդունում են դատաստանն ու հանդիմանությունը և քննարկում ինքնաճանաչումը, Աստծուն ճանաչելը և խառնվածքի փոփոխությունը, ինչպե՞ս կարող են չզգալ, ասես ասեղների վրա են կամ տանջանքի են ենթարկվում։ Յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ անհանգիստ են, ինչպես մրջյունները տաք թավայի վրա՝ չեն ցանկանում ստիպել իրենց եկեղեցում մնալ։ Իրենց սրտերում հասկանում են, որ եկեղեցին պարզապես եկեղեցի է և բացարձակապես քաղաքականապես ներգրավված կազմակերպություն չէ։ Վերահսկելով և ճանաչելով եկեղեցին, և տեղեկանալով, թե կոնկրետ ինչով է այն զբաղվում, նրանք գիտակցում են այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների և մարդկության ճակատագրի վրա՝ ընդլայնելով իրենց մտահորիզոնը, որպեսզի այդքան տգետ չապրեն։ Նրանք նույնպես արարածներ են, սակայն նույնիսկ չգիտեն, որ մարդն ստեղծվել է Աստծու կողմից, ինչը ցույց է տալիս, թե որքան հիմար և աննշան են։ Արդյոք որևէ վտանգ կա՞ նրանց եկեղեցում թողնելու մեջ։ Եթե որևէ սպառնալիք կամ խանգարում չեն պատճառում եկեղեցուն կամ եղբայրներին և քույրերին, ապա հանգիստ թողեք նրանց։ Հենց որ անեն մի բան, որը խանգարում կպատճի, դա նրանց մերկացման պահն է և նրանցով զբաղվելու ճիշտ ժամանակն է։ Հիմնվելով փաստերի և ապացույցների վրա՝ անհապաղ զանազանեք և բնորոշեք նրանց․ նրանց առաքելությունն ավարտվում է և եկեղեցին, բնականաբար, վտարում է նրանց։ Արդյոք այս մոտեցումը լա՞վն է։ (Այո։) Ոմանք հարցնում են։ «Մի՞թե եկեղեցու աշխատանքը բաց և ազնիվ չէ։ Ինչո՞ւ սահմանափակել մարդկանց վերահսկողությունը»։ Սա հիմնականում ուղղված է մեծ կարմիր վիշապի՝ Սատանայի վարչակարգի դեմ։ Եկեղեցու նկատմամբ նրա վերահսկողության նպատակը՝ ճնշումը, ձերբակալությունն ու Աստծու ընտրյալ մարդկանց վնասելն է, հետևաբար, Աստծու տունը թույլ չի տալիս նրա վերահսկողությունը, որպեսզի կանխի Աստծու ընտրյալ մարդկանց հալածանքի և սպանդի ենթարկվելը։ Եթե ժողովրդավարական երկրներից կամ կրոնական խմբերից անհատներ գալիս են ուսումնասիրելու ճշմարիտ ճանապարհը, կարող են փնտրել այն առցանց կամ կապ հաստատել եկեղեցու հետ։ Եկեղեցին ընդունում է ցանկացած մեկին, ով անկեղծորեն փնտրում է ճշմարտությունը։ Բայց եթե մյուս կողմը չար մտադրություններ է տածումև ձգտում է խեղաթյուրել ճիշտն ու սխալը և զրպարտել եկեղեցին, ինչպե՞ս կարող է Աստծու տունը թույլ տալ նրանց վերահսկողությունը։ Մի՞թե չափազանց հիմարություն չէր լինի թույլ տալ նրանց վերահսկողությունը։ Մի՞թե դա հիմարություն և տգիտություն չէր լինի։ (Այո։) Աստծու տունը միշտ ողջունել է ճշմարտությունը փնտրողներին և ջերմորեն ընդունում է նրանց, ինչը լիովին համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Եթե մարդիկ սա չեն հասկանում, ապա դա նրանց հիմարության և տգիտության պատճառով է։ Եկեղեցու արտաքին քաղաքականությունը բաց է և ազնիվ, լիովին համահունչ է ճշմարտության սկզբունքներին և հագեցած է ինտելեկտով և իմաստությամբ։ Եթե որևէ մեկը չի կարողանում ըմբռնել այս դրական բաները, ապա նա անհեթեթ մարդ է, բթամիտ մարդ։ Ոմանք ասում են․ «Եթե հետախույզները կամ Սատանայի ծառաները գալիս են եկեղեցուն ճանաչելու, արդյոք պե՞տք է ազնիվ լինենլ և ճշմարտացիորեն պատասխանենլ նրանց հարցերին»։ Դևերին և Սատանաներին ճշմարտությունն ասելը հիմարություն է, դա մարդուն ազնիվ չի դարձնում, այլ վերածում է Սատանայի կամակատարի։ Երբ Սատանայի նմանները ցանկանում են ճանաչել և ըմբռնել եկեղեցու իրավիճակները, Աստծու ընտրյալ մարդիկ պարտավորություն չունեն նրանց որևէ բան ասելու։ Նրանք չեն կարող ընդունել ճշմարտությունը և չունեն բարի կամք, ուստի մենք նրանց ասելու ոչինչ չունե՛նք։ Սա անելը պոռթկում չէ, այլ իմաստություն։ Ոմանք հարցնում են․ «Եթե ինձ հարցնեն․ «Ո՞վ է առաջնորդում ձեր եկեղեցին։ Քանի՞ տարի են հավատում»։ Կարո՞ղ եմ պատասխանել»։ Պետք է հարցնես նրանց․ «Մեր առաջնորդողի մասին իմանալու քո նպատակը ո՞րն է։ Նախ պատասխանիր, հետո կմտածեմ դրա մասին և ապա կորոշեմ՝ տեղեկացնել քեզ, թե ոչ»։ Այս պատասխանն իմաստո՞ւն է։ (Այո։) Սա կոչվում է գործել համաձայն սկզբունքների։ Հասկանո՞ւմ եք։ Ավետարանչական աշխատանքի տարածմանը, և եկեղեցում մարդկանց թվի աստիճանաբար ավելացմանը զուգընթաց տարբեր երկրների և տարածաշրջանների եկեղեցիներում ժամանակ առ ժամանակ կարող են հայտնվել հետախույզներ և գործակալներ։ Նման անհատների դեպքում բավական է պարզապես տեղեկացնել Աստծու ընտրյալ մարդկանց, որպեսզի իմաստությամբ վարվեն նրանց հետ։ Եթե պարզվի, որ խանգարումներ կամ խաթարումներ են պատճառում, պետք է անհապաղ մաքրվեն։ Մարդկանց մեծամասնությունը պետք է որոշակի հասկացողություն և զանազանություն ունենա այս գործակալների խոսելու և գործելու ձևի կամ նրանց պահվածքի վերաբերյալ և նրանց հետ շփվելիս հաստատ որոշակի գիտակցում կամ ընկալում կունենա։ Եթե եկեղեցում միայն մի քանի եղբայրներ և քույրեր նկատեն նման անհատների, սակայն վստահ չլինեն, արդյոք լրտեսներ կամ հետախույզներ են, ապա նրանց պետք է զգուշությամբ և իմաստուն մոտեցմամբ վերաբերվել։ Եթե մարդկանց մեծամասնությունը նկատել է, ապա կարող են տեղեկացնել միմյանց և նախազգուշական միջոցներ ձեռնարկել։ Եթե կասկածվող լրտեսները որևէ բարյացակամություն չեն ցուցաբերում եկեղեցու կամ եղբայրների և քույրերի նկատմամբ, անընդհատ ձգտում են ծուղակը գցել եղբայրներին և քույրերին և անհանգստացնել եկեղեցին և միշտ փնտրում են ապացույցներ՝ եկեղեցին վարկաբեկելու համար, ընդհուպ մինչև եղբայրներին և քույրերին լուսանկարելը, կամ հրապուրանք և գայթակղություն օգտագործելը՝ իրենց ցանկացած տեղեկատվությունը կորզելու նպատակով, ապա նման անհատներին հայտնաբերելուց հետո չի կարելի թույլ տալ անպատիժ մնալ, պետք է անհապաղ հեռացնել եկեղեցուց։ Գուցե նախկինում չեք առնչվել այսպիտի իրավիճակների, ուստի նախապես զգուշացնում եմ ձեզ։ Սա ձեր ընկալումն ընդլայնելու, մարդկությանը, հասարակությանը, քաղաքականությանը և աշխարհը ճանաչելու մասին է՝ այն պարզապես այդքան մութ և այդքան չար է։
Ինչ վերաբերում է Աստծուն հավատալու իններորդ նպատակին՝ եկեղեցին վերահսկելուն, սրանով ավարտվում է հիմնական բովանդակության վերաբերյալ հաղորդակցությունը։ Արդյոք ամեն ինչ հստակորեն հաղորդակցվե՞ց։ (Այո։) Որո՞նք են այն բովանդակությունները, որոնք եկեղեցին վերահսկողները նպատակ ունեն վերահսկելու։ (Եկեղեցու ուսմունքները, անձնակազմի իրավիճակները, աշխատանքային պայմանները և ֆինանսական կարգավիճակը։) Հիմնականում այս չորս ոլորտներն են նրանց ամենաշատն անհանգստացնում։ Ի՞նչ են ներառում այս չորս ոլորտները։ Ներառում են այն, ինչի համար ամենաշատն են անհանգստանում՝ եկեղեցու ներկայության ազդեցությունը հասարակության, ազգի և կրոնական աշխարհի վրա։ Նաև անհանգստանում են, որ եկեղեցին կարող է օգտագործել կրոնը որպես քող՝ քաղաքականությամբ զբաղվելու և կառավարությունը տապալելու համար՝ դիտարկելով սա որպես ամենամեծ թաքնված վտանգը։ Ուստի ճնշում, հալածում և արգելում են եկեղեցին, և ձերբակալում են նրա անդամներին։ Մեծ կարմիր վիշապի երկիրն արգելում է բոլոր կրոնական համոզմունքները, որոշ երկրներ արգելում են որոշակի համոզմունքներ, իսկ երկրների մեծամասնությունը վախենում է, ճշմարտության իշխանությունից և վախենում է, որ մարդիկ կընդունեն ճշմարտությունը, ինչը սպառնում է նրանց կառավարմանը։ Կարճ ասած՝ որքան շատ է Աստված գործում մի վայրում և արտահայտում ճշմարտությունը, և որքան շատ եկեղեցին Սուրբ Հոգու գործը ունի, այնքան ավելի հավանական է, որ տարբեր կառավարություններ այն կվերահսկեն և թշնամանքով կվերաբերվեն։ Հետևաբար, կառավարությունները հաճախ գործակալներ են ուղարկում՝ քողարկված որպես ճշմարիտ ճանապարհն ուսումնասիրող մարդիկ, որպեսզի իմանան և ըմբռնեն եկեղեցու իրավիճակը՝ եկեղեցու ողջ դինամիկան վերահսկելու նպատակով։ Բացի այդ, նրանք փորձում են ըմբռնել եկեղեցու գործի միտումները, տեսնելու համար, թե ի թիվս այլ մտահոգությունների, արդյոք եկեղեցին ներգրավված է քաղաքականության մեջ, արդյոք մասնակցում է որոշակի քաղաքական գործողություններին՝ եկեղեցական գործ կատարելու պատրվակով, կամ արդյոք այն ունի որևէ կապ արտասահմանյան կրոնական ուժերի հետ։ Սրանք այն բաներն են, որոնք ցանկանում են ըմբռնել և որոնց համար անհանգստանում են։ Ավելին, եկեղեցու ֆինանսական վիճակը նույնպես մի բան է, որը ցանկանում են ըմբռնել։ Նրանք մտածում են․ «Այս եկեղեցին թվով աճել է և արագ զարգացել, որտեղի՞ց է գալիս նրանց գումարը։ Ո՞ր կազմակերպությունները կամ հարուստ անհատներն են նվիրատվություն անում նրանց»։ Կարճ ասած՝ չկա մի բան, որ մեր մտքով անցնի ու նրանք արդեն դիտարկած չլինեն այն։ Ինչո՞ւ։ Որովհետև չար են, չար մարդիկ են։ Եկեղեցու իրավիճակը ըմբռնելու նրանց փորձերը բխում են եկեղեցու գոյության վերաբերյալ նրանց հսկայական անհանգստությունից։ Նրանք վախենում են, որ եկեղեցին կարող է ազդել ավելի շատ մարդկանց վրա, ինչը սպառնալիք կներկայացնի իրենց կառավարման համար։ Սա հենց այն է, ինչը մտահոգում է նրանց եկեղեցու վերաբերյալ։ Անկախ նրանից, թե որքան արդար կամ օրինական է եկեղեցու կողմից կատարվող գործը, միևնույն է չեն հավատում։ Ինչո՞ւ։ Որովհետև չհավատացողներ են, աթեիստներ և նյութապաշտներ։ Այն, ինչ նյութապաշտները կարող են անել, հենց սա է։ Սրանք այն չորս իրավիճակներն են, որոնց համար անհանգստանում են։ Մենք հենց նոր հաղորդակցվեցինք այն երկու սկզբունքների մասին, թե ինչպես ճիշտ վերաբերվել նման անհատներին, երբ արդեն հասկացել ենք նրանց մտահոգությունների պատճառներն ու նպատակները այս չորս իրավիճակների վերաբերյալ։ Տվեք այս սկզբունքների պարզ ամփոփումը և խոսեք դրանց մասին։ (Եթե նրանք խանգարումներ են պատճառում եկեղեցուն, ապա մաքրեք նրանց, եթե խանգարումներ չեն պատճառում, նրանցով անհանգստանալու կարիք չկա։) Եթե խանգարումներ են պատճառում՝ ամենուրեք քիթը խոթելով և խուճապ առաջացնելով, ապա անողոքորեն մաքրեք նրանց։ Եթե խանգարումներ չեն պատճառում և մարդկանց մեծ մասը չի նկատում կամ չի կարողանում զանազանել նրանց, ապա անտեսեք նրանց։ Երբ հստակ տեսնեն, որ սա իսկապես եկեղեցու գործն է, ամբողջովին կրոնական գործունեություն և որևէ կերպ ներգրավված չէ քաղաքականության մեջ, ապա այս կետը հաստատումը կստիպի նրանց ինքնակամ հեռանալ։ Սա այն մոտեցումն է, որը ժողովրդավարական երկրները կիրառում են ՝ կրոնական իրավիճակները հասկանալու համար։ Ավելի վաղ նշվեց նաև, որ մարդկությունը շատ բարդ է։ Ո՞րն է մարդկության բարդ լինելու պատճառը։ Մի՞թե այն չի բխում մարդկության չարությունից։ (Այո։) Ինչպե՞ս է առաջացել մարդկության չարությունը։ Ինչո՞ւ ասել, որ մարդկությունը չար է։ Դա այն պատճառով է, որ Սատանան չափազանց խորն է ապականել մարդկությանը։ Ինչպե՞ս դա ասել պարզ լեզվով։ Սատանան մարդկանց վերածել է դևերի, ողջ մարդկությունը գտնվում է դևերի իշխանության ներքո՝ չափազանց շատ մեծ ու փոքր դևերով, ուստի այն վայրերը, որտեղ մարդիկ հավաքվում են, դարձել են դևերի քաղաքներ։ Երբ շատ դևեր են հավաքվում միասին, իրավիճակը բարդանում է, նրանք ընդունակ են գործելու ամեն տեսակի չարիք և զբաղվելու ամեն տեսակի նենգ գործունեությամբ։ Քանի որ բոլոր դևերը չար են և նրանց միջև միշտ վեճ կա և երբեք չեն կարող հաշտ լինել միմյանց հետ, սա բարդացնում է հարցերը։ Երբ մարդիկ, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն, հավաքվում են միասին, դա շատ ավելի պարզ է։ Նրանք բոլորը պատրաստակամ են կարդալու Աստծու խոսքերը և ապրելու եկեղեցու կյանքով բոլորը հաճույքով են կատարում իրենց պարտավորությունները և զբաղվում պատշաճ առաջադրանքներով։ Չեն մասնակցում խոտոր և նենգ գործունեության, առավելագույնը՝ կարող են որոշակի ապականություն բացահայտել։ Միայն նման մարդիկ կարող են փրկության հասնել՝ Աստծուն հավատալու միջոցով։ Դևերը երբեք չեն կարող փրկվել Աստծուն հավատալու միջոցով, որովհետև ընձառյուծը չի կարող փոխել իր բծերը։ Նույնիսկ եթե դևերը տասնամյակներ կամ դարեր շարունակ հավատային Աստծուն, չէին փոխվի, ինչը բոլորի համար տեսանելի փաստ է։ Այժմ շատ եկեղեցիներ մաքրել են դևերին, ինչը լավ բան է և լիովին համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Որոշ եկեղեցիներում մարդկանց կեսը դևեր են, մինչդեռ մյուսներում փոքրամասնությունն են դևեր։ Արդյոք հե՞շտ է իրականացնել եկեղեցու աշխատանքը նման եկեղեցիներում։ Հաստատապես ոչ։ Եթե դևերը մաքրվեն՝ թողնելով միայն ապականված մարդկությանը, եկեղեցու աշխատանքը շատ ավելի կհեշտանա։ Ամենախղճալի իրավիճակն այն է, երբ կեղծ առաջնորդողները կամ հակաքրիստոսներն իշխանություն ունեն որոշ եկեղեցիներում, ընդ որում՝ դևերն են ստանձնում առաջնորդության դերը։ Այդ դեպքում Աստծու ընտրյալ մարդիկ այդ եկեղեցիներում իսկապես տառապում են։ Ասա Ինձ, արդյոք իշխանություն ունեցող կեղծ առաջնորդողները կամ հակաքրիստոսները կարո՞ղ են խաղաղություն և ուրախություն բերել Աստծու ընտրյալ մարդկանց։ Կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների մտքերն ու գաղափարներն ամբողջովին չար են և հակասում են ճշմարտությանը։ Եթե կան տասը կամ քսան կենդանի դևեր, որոնք աջակցում են նրանց, նման եկեղեցում ապրելը նման է այնպիսի վայրում ապրելուն, որտեղ դևերը հավաքվում են դևերի թագավորի կողմից վերահսկվող դևերի որջում։ Դա նման է մսաղացի մեջ ապրելուն՝ անհանգստություն պատճառելով քո մտքին և հոգուն։ Ամեն օր քո մտքերը զբաղեցնում են այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ ում դեմ կռվել կամ պայքարել, ում հետ ընկերանալ և մտերմանալ, ումից խուսափել և զգուշանալ, և այդպես շարունակ։ Նույնիսկ խաղաղ միջավայր չունես՝ ապրելով մշտական վախի և սարսափի մեջ, առանց մի կաթիլ անդորրի։ Մի՞թե սա նման չէ մսաղացի մեջ լինելուն։ (Այո։) Այս չար հասարակությունը, այս չար մարդկությունը նույն կերպ է վերաբերվում յուրաքանչյուրին և յուրաքանչյուր խմբի կամ կազմակերպության՝ բոլորի հանդեպ կիրառելով նույն կարծիքներն ու տեսակետները։ Նմանապես, նրանք անհանգիստ են նույնիսկ եկեղեցու նկատմամբ, մի հաստատության, որը համեմատաբար դրական է՝ չխնայելով այն։ Անկախ ամեն ինչից, այն ձևը, որով վերաբերվում ենք նրանց, սկզբունքային է, այնպես չէ՞։
Աստծուն հավատալու իններորդ նպատակը՝ եկեղեցին վերահսկելը, այժմ լիովին հաղորդակցվել է, և առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականության առաջին կատեգորիայի ողջ բովանդակությունը նույնպես հիմնականում հաղորդակցվել է։ Սրանք ըստ էության այն կետերն են, որոնք առանձնացրել ենք այս չհավատացողների և աթեիստների՝ Աստծուն հավատալու նպատակների վերաբերյալ։ Հաղորդակցված վերջին նպատակը բովանդակությամբ փոքր-ինչ տարբերվում է նախորդներից։ Երբ եկեղեցին վերահսկողները ներթափանցում են եկեղեցի, նրանք կայուն ապրուստի միջոց, կարգավիճակ կամ հարմարավետություն կյանքում և աշխատանքում չեն հետապնդում, այլ գալիս են քաղաքական նպատակներով։ Անկախ նրանց նպատակներից, այն պահին երբ թափանցենք նրանց էության մեջ և զանազանենք նրանց, պետք է անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկենք՝ հեռացնելով կամ վտարելով այս անհատներին՝ բացարձակապես թույլ չտալով երկար ժամանակ թաքնվել եկեղեցում։ Սա կարևոր առաջադրանք է առաջնորդողների և աշխատողների համար։ Ելնելով Աստծուն հավատալու նրանց նպատակից՝ զանազանեք և որոշեք, թե ովքեր են ճշմարիտ եղբայրներն ու քույրերը՝ Աստծու ընտրյալ մարդիկ, և ովքեր են տարբեր տեսակի չար մարդիկ, որոնց եկեղեցին պետք է հեռացնի կամ վտարի։ Ժամանակին ճանաչեք այս չար մարդկանց և ապա անհապաղ համապատասխան մոտեցում որդեգրեք՝ նրանց հեռացնելու կամ վտարելու համար։ Սա տարբեր տեսակի չար մարդկանց զանազանելու և դասակարգելու առաջին կատեգորիան է՝ Աստծուն հավատալու նպատակը։ Ավարտեցինք մեր հաղորդակցությունը դրա վերաբերյալ։
II. Մարդկայնության հիման վրա
Այժմ անցնենք երկրորդ կատեգորիային, որը նրանց մարդկայնությունն է։ Մարդու մարդկայնության դրսևորումների միջոցով զանազանում և որոշում ենք, արդյոք այս անհատը ճշմարտապես հավատու՞մ է Աստծուն և հարմա՞ր է արդյոք եկեղեցում մնալու համար։ Եթե հիմնվելով նրանց մարդկայնության դրսևորումների ու բացահայտումների և մարդկային էության վրա, նրանք ճշմարիտ եղբայրներ ու քույրեր չեն, հարմար չեն եկեղեցում մնալու համար, նրանց ներկայությունն անհանգստացնում է եղբայրներին ու քույրերին, և ըստ իրենց պահվածքի` պատկանում են այն մարդկանց շարքին, ովքեր պետք է հեռացվեն կամ վտարվեն եկեղեցուց, ապա եկեղեցին պետք է արագորեն համապատասխան ծրագրեր մշակի՝ այդ անհատներին հեռացնելու կամ վտարելու համար։ Առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պատասխանատվության վերաբերյալ հաղորդակցությունն ամեն տեսակ չար մարդկանց հեռացնելու կամ վտարելու մասին է։ Մարդկայնության տեսանկյունից դիտարկելով՝ այս անհատների մարդկայնությունը անկասկած վատ է և չար, պարզ լեզվով ասած՝ նրանք պարզապես լավը չեն։ Ելնելով մարդկայնության դրսևորումներից՝ նրանք պետք է հեռացվեն կամ վտարվեն եկեղեցուց, կանխելու նրանց կողմից եկեղեցում շարունակաբար անհանգստություններ առաջացնելը և Աստծու ընտրյալների եկեղեցական կյանքի ու նրանց պարտավորության կատարման բնականոն կարգի վրա ազդելը։ Ուստի, ո՞ր դրսևորումների միջոցով ենք դատում մարդու մարդկայնությունը բարի է, թե չար, և դրանով իսկ որոշում՝ արդյոք եկեղեցին պետք է հեռացնի կամ վտարի նրանց։ Երկրորդ կատեգորիան՝ մարդկայնությունը, ընդհանուր առմամբ նույնպես բազմաթիվ կետեր է ներառում, բայց եկեք նախ հաղորդակցվենք առաջին կետի շուրջ։
Ա. Փաստերը խեղաթյուրելը և սուտ խոսել սիրելը
Առաջին կետը նրանց մասին է, ովքեր սիրում են փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել։ Անշուշտ դուք բոլորդ հաճախ եք տեսնում այս տեսակի մարդու։ Ո՞րն է փաստերը խեղաթյուրելու և սուտ խոսել սիրելու հիմնական դրսևորումը։ Դա առանց սկզբունքների խոսելն է, միշտ մտադրված և նպատակային վեճեր հրահրելն է՝ բացասական հետևանքներ առաջացնելով։ Ակնհայտ է, որ նման մարդիկ լուրջ խնդիրներ ունեն իրենց խոսքի հետ, ինչը արմատավորված է վատ խառնվածքի և մարդկայնության պակասի մեջ, մղելով նրանց սիրել փաստերը խեղաթյուրելը և սուտ խոսելը։ Դիտարկելով այս հասկացության տեսանկյունից՝ «փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել» նշանակում է հաճախ պնդել, որ այն ինչ փաստ է՝ սուտ է և հակառակը։ Դա սևն ու սպիտակը շրջելն է և նույնիսկ փաստերն իրականությանը չհամապատասխանող մանրամասներով ծաղկեցնել է, անհիմն մեղադրանքներ հնչեցնելը, անհիմն դատողություններ անելը և խոսելն այնպես, ինչպես կամենում են։ Նման մարդիկ երբեք դրական լույսի ներքո չեն ներկայացնում բաները, նրանց ասածը չի կերտում մարդկանց և որևէ աջակցություն կամ օգուտ չի տալիս նրանց։ Նրանց հետ շփվելու, առնչվելու և հաղորդակցվելու ընթացքում նրանց խոսքը լսելը հաճախ մարդկանց սրտերն ընկղմում է խավարի և պղտորության մեջ՝ նույնիսկ ստիպելով նրանց կորցնել հավատն իրենց համոզմունքի հանդեպ, այնպես որ Աստծուն հավատալու տրամադրվածություն չեն ունենում և չեն կարողանում հանդարտեցնել իրենց մտքերը հոգևոր պարապմունքների և հավաքույթների ժամանակ։ Նման անհատների տարածած բամբասանքների, ինչպես նաև ճշտի և սխալի վերաբերյալ նրանց պնդումների պատճառով մարդիկ հաճախ անհանգստանում են մտքով և հոգով, և սկսում են բոլորին անբարենպաստ կերպով դիտարկել և ուրիշների մեջ միայն թերություններ տեսնել։ Հաճախ լսելով, թե ինչպես են փաստերը խեղաթյուրվում և սուտ խոսվում, մարդկանց բնականոն մտածողությունը խաթարվում է, և նույնիսկ իրերի վերաբերյալ նրանց ճիշտ տեսակետներն են խաթարվում՝ դժվարացնելով զանազանելը, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ։ Ովքեր չունեն զանազանելու ունակություն, փաստերն ու սուտը նենգափոխել սիրող մարդկանց ասածների պատճառով հաճախ հրապուրվում և գայթակղության մեջ են ընկնում՝ նույնիսկ չգիտակցելով դա։ Նրանք մտածում են․ «Այդ մարդիկ ոչ ոքի չեն վնասել, բնականոն կերպով մասնակցում են հավաքույթներին, երբեմն նույնիսկ ողորմություն և օգնություն են տալիս ուրիշներին և ոչ մի վատ բան չեն արել»։ Սակայն նման անհատների հետ նրանց շփումների հետևանքները հաճախ լինում են այն, որ խրվում են ճշտի և սխալի հարցերի մեջ, և ընկղմվում գայթակղության մեջ, և հայտնվում մարդկանց միջև հուզական կապվածությունների և ոչ պատշաճ միջանձնային հարաբերությունների հորձանուտում։ Փաստերը խեղաթյուրող և սուտ խոսացող այս մարդիկ մասնագիտացած են մարդկանց միջև պատշաճ հարաբերությունները խաթարելու և նրանց մտքերում եղած որոշ մաքուր հասկացողությունները քայքայելու մեջ։ Նրանց տեսանկյունից, այն անհատները, ովքեր լավ հարաբերություններ ունեն և կարող են աջակցել ու օգտակար լինել միմյանց, դառնում են իրենք գաղտնի հարձակումների և դատաստանի թիրախը։ Նմանապես, ով որոշակի նվիրումով է կատարում իր պարտավորությունը և ինչ-որ չափով ծախսվում է, նույնպես նրանց հարձակումների թիրախն է։ Անկախ նրանից, թե որքան լավ կամ դրական կարող է լինել որևէ բան, ուղիներ են գտնում այն զրպարտելու համար։ Քողարկված քննադատություններ են անում ամեն ինչի վերաբերյալ, մեկնաբանում են յուրաքանչյուր հարց և ունեն իրենց սեփական տեսակետները բոլոր խնդիրների վերաբերյալ։ Այս տեսակետներն ամենևին իսկական տեսակետներ չեն, ավելի շուտ, անհեթեթություններ են խոսում, շփոթեցնում ճշմարիտ փաստերն ու ստերը, և շրջում են սևն ու սպիտակը։ Իրենց նպատակի հասնելու, մարդկանց միջև տարաձայնություններ սերմանելու, կամ որոշակի անհատների զրպարտելու համար նույնիսկ այնքան հեռու են գնում, որ միտումնավոր և անխոհեմաբար բաներ են հորինում՝ փաստերը ստահոդ մանրամասներով ծաղկեցնելով և անհիմն մեղադրանքներ հնչեցնելով՝ ոչնչից մի բան ստեղծելով։ Նրանք, ովքեր տեղյակ չեն փաստերին, լսում են նրանց խոսքը և մտածում, որ նրանց պնդումները խելամիտ են թվում և չէին կարող սուտ լինել, և այդպիսով մոլորության մեջ են ընկնում։ Այս տեսակի մարդը, ով սիրում է փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել, քողարկված քննադատություններ է անում ցանկացած դրական բանի վերաբերյալ։ Մի՞թե դա նրանից է, որ արդարամտության զգացում ունեն։ (Ո՛չ։) Արհամարում են և չեն հարգում նրանց, ովքեր ակտիվորեն կատարում են իրենց պարտավորությունը, նրանց, ովքեր հավատարիմ են, նրանց, ովքեր խանդավառությամբ ծախսվում են, և նրանց, ովքեր ունեն խիղճ և ողջամտություն։ Ուստի, ո՞րն է այս անհատների անխոհեմ խոսքի պատճառը։ Որտե՞ղ է արմատը։ Ինչո՞ւ են սիրում միշտ խեղաթյուրել փաստերը և սուտ խոսել։ (Որովհետև նրանց մարդկայնությունը վատն է։) Ճիշտ է, դա վատ մարդկայնության պատճառով է։ Եթե նրանց մարդկայնությունը լավը լիներ, փաստերը չէին խեղաթյուրի և սուտ չէին խոսի։ Խոսելը պետք է հիմնված լինի խղճի և ռացիոնալության վրա։ Չի կարելի ամեն քայլափոխի խեղաթյուրված տեսություններ և հերետիկոսություններ դուրս տալ։ Փաստերը խեղաթյուրելու և սուտ խոսելու արմատը վատ մարդկայնությունն է։ Ինչ էլ ասեն նման մարդիկ՝ դառնության համ ունի, մեղմ ասած, նրանք դատում են ուրիշներին, բայց իրականում նրանց խոսքերը դատապարտելու և անիծելու չարամիտ դիտավորության որոշ տարրեր ունեն, ինչպես նաև սադրանքի, նախանձի, ըմբոստության, ատելության նշույլներ, և նույնիսկ ընկածին հարվածելու երանգ։ Ամփոփելով՝ սրանք են փաստերը խեղաթյուրելու և սուտ խոսելու նրանց հիմնական բնութագրերը։ Բացի այս բնութագրերից, նման անհատները ևս մեկ ընդհանուր գիծ ունեն, նրանք չարանում են այն մարդկանց հանդեպ, ովքեր ունեն այն, ինչ իրենց պակասում է, և ծիծաղում են նրանց վրա, ում պակասում է այն, ինչ իրենք ունեն։ Արդյոք նրանց մարդկայնությունը լա՞վն է։ (Ո՛չ։) Այս տեսակի անհատները, ովքեր չարանում են այն մարդկանց հանդեպ, ովքեր ունեն այն, ինչ իրենց պակասում է, և ծիծաղում են նրանց վրա, ում պակասում է այն, ինչ իրենք ունեն, նախանձում են ցանկացածին, ով իրենցից լավն է, և վատ բաներ են խոսում նրանց մասին մեջքի հետևում՝ դատելով և դատապարտելով նրանց։ մինչդեռ, եթե ինչ-որ մեկն իրենցից ստորադաս է, արհամարհանքով ծիծաղում են նրա վրա՝ պատրաստ ծաղրելու, հեգնելու և նսեմացնելու այդ մարդուն։ Նրանք չեն կարող որևէ հարց ճիշտ ըմբռնել կամ դրան մոտենալ հիմնվելով մարդկային տարրական բարոյականության վրա։ Կարիք չունեն որևէ մեկին օրհնություններ մաղթելու, ոչ էլ կարիք ունեն որևէ մեկին բարին մաղթելու կամ մաղթելու, որ ամեն ինչ ընթանա նրանց ուզածով, կամ մաղթելու, որ քայլեն ճիշտ ճանապարհով։ Բայց առնվազն պետք է ճիշտ գնահատեն ուրիշներին՝ առանց որևէ չարամտություն տածելու, նրանք նույնիսկ դա են ձախողում։ Ո՞րն է փաստերը խեղաթյուրելու և սուտ խոսելու նրանց հիմնական պատճառը։ Ակնհայտ է, որ իրենց խոսքի, և ուրիշների հանդեպ ունեցած վերաբերմունքի և այն բանի միջոցով, թե ինչ են մտածում և ինչպես են վերաբերվում ուրիշներին իրենց սրտի խորքում, պարզ է դառնում, որ այս տեսակի մարդկանց մարդկայնությունը չարասիրտ է։ Թեև այս տեսակի մարդիկ իրենց բերանն օգտագործում են միայն փաստերը խեղաթյուրելու և սուտ խոսելու համար, այս գործողությունների հետևում թաքնված են այն ձեռքբերումներն ու նպատակները, որոնց ցանկանում են հասնել, ինչպես նաև սրտի խորքում մարդկանց և հարցերի վերաբերյալ նրանց ճշմարիտ տեսակետներն ու վերաբերմունքը։ Առայժմ մի կողմ թողնելով այն, թե արդյոք փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրողները լավ են ըմբռնում ճշմարտությունը, և արդյոք ճշմարտությունը սիրող մարդիկ են, ելնելով նրանց մարդկայնության այս գծից՝ փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրելուց, կարո՞ղ են որևէ լավ կամ դրական ազդեցություն ունենալ եկեղեցու եղբայրների և քույրերի վրա։ (Ո՛չ։) Բացարձակապես ո՛չ։
Եկեք դիտարկենք որոշ կոնկրետ օրինակներ՝ տեսնելու համար, թե ինչ դրսևորումներ ունեն նրանք, ովքեր սիրում են փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել։ Օրինակ ենթադրենք, որ մի քույր կա, ում ընտանիքը շատ հարուստ է, բայց հանուն ավետարանը քարոզելու և Աստծու համար վկայություն կրելու նա թողել է մսեղի հաճույքները և հեռացել տնից՝ իր պարտավորությունը կատարելու համար։ Ասացե՛ք Ինձ, բնականոն մարդիկ ինչպե՞ս կդիտարկեին այս իրավիճակը։ Միթե չէի՞ն հիանա և նախանձի նրան։ Առնվազն կմտածեին, որ քույրը գովելի է և ընդօրինակման արժանի, քանի որ կարողացել է զոհաբերել մսեղի հաճույքները՝ իր պարտավորությունը կատարելու համար։ Իսկ ինչպե՞ս են նրան մեկնաբանում նրանք, ովքեր սիրում են փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել։ Ասում են․ «Նա հրաժարվում է հարուստ մարդու կյանքից՝ ամբողջ օրը դուրս գալու և ավետարան քարոզելու համար։ Եթե այսպես շարունակի, վաղ թե ուշ ամուսինը դուրս կշպրտի նրան։ Մի՞թե Աստծուն հավատալը միայն օրհնություններ ստանալու և վայելելու համար չէ։ Նայե՛ք նրան, օրհնություններ ունի, բայց չգիտի ինչպես վայելի, թողնում է ընտանիքն ու կարիերան՝ ամբողջ սրտով իր պարտավորությունը կատարելու համար, մի՞թե դա հիմարություն չէ։ Եթե իմ ընտանիքն այդքան հարուստ լիներ, պարզապես կվայելեի կյանքը տանը»։ Ասացե՛ք Ինձ, կա՞ արդյոք գեթ մեկ նախադասություն այդ խոսքերում, որը համապատասխանում է մարդկայնությանը, որը կերտում է ուրիշներին։ (Ո՛չ։) Ովքեր որոշակի զանազանելու հմտություն ունեն, սա լսելիս կմտածեին․ «Միթե սա փաստերի խեղաթյուրում չէ՞։ Հավատացյալի համար ըստ էության դրական բան է լքել ամեն ինչ՝ Աստծու համար ծախսվելու նպատակով և չհետապնդել նյութական հաճույքներ, բայց նրանք դատապարտում են դա»։ Եթե զանազանելու ունակության չունեցող մեկը սա լսի, մոլորության մեջ կընկնի և կանհանգստանա։ Աստծուն հավատալու նրա եռանդը, և իր պարտավորությունը կատարելու համար ամեն ինչը թողնելու և ծախսվելու նրա եռանդն անմիջապես խիստ կնվի։ Թեև փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրողների խոսքերը քիչ են, ուրիշների վրա նրանց թողած բացասական ազդեցությունը զգալի է, բավարար որպեսզի մարդը որոշ ժամանակ բացասական զգա և չկարողանա վերականգնվել։ Մի՞թե այդպես չէ։ (Այո՛։) Ընդամենը մի քանի արտաքուստ ճշմարտանման թվացող խոսքերը կարող են թունավորել որոշ մարդկանց՝ դրանք լսելիս։ Ի՞նչ է դա ասում նրանց մարդկայնության մասին, ովքեր կարող են նման թունավոր խոսքեր ասել։ (Դա վատ է։) Կա՞ արդյոք որևէ նախադասություն նրանց խոսքերում, որը կարող է մեծացնել մեկի հավատը՝ դրանք լսելուց հետո։ (Ո՛չ։) Ի՞նչ են այս բոլոր խոսքերը։ Ընդհանուր առմամբ, դրանք բոլորը չհավատացողների խոսքեր են։ Ոչ մի նախադասություն չպետք է ասվի նրանց կողմից, ովքեր հետևում են Աստծուն։ Ավելի կոնկրետ, այս մարդկանց ասած ոչ մի նախադասություն որևէ մարդկայնություն չի արտացոլում։ Ի՞նչ է նշանակում զուրկ լինել մարդկայնությունից։ Դա նշանակում է նույնիսկ բարոյականություն չունենալ։ Ի՞նչ է նշանակում զուրկ լինել բարոյականությունից։ Քույրն ունի ապրելու լավ պայմաններ և հարուստ ընտանիք, իսկ ո՞րն է այս մարդկանց վերաբերմունքը։ Մի՞թե դա պարզապես նախանձ է, որին հաջորդում են բարեմաղթանքներ, ու անցնում են առաջ։ (Ո՛չ։) Ուրեմն ո՞րն է նրանց վերաբերմունքը։ Նախանձ, վրդովմունք, զայրույթ և սրտերում տրտունջներ տածելը․ «Արդյոք նա արժանի՞ է այդքան փող ունենալու։ Ինչո՞ւ ես այդքան փող չունեմ։ Ինչո՞ւ է աստված օրհնում նրան, ոչ թե ինձ»։ Քույրը հարուստ է և բարեկեցիկ, ուստի նախանձ և ատելություն են զգում՝ առանց անկեղծ հիացմունքի կամ բարեմաղթանքի գեթ մեկ խոսքի։ Սա վկայում է նույնիսկ ամենատարրական բարոյականության լիակատար բացակայության մասին։ Քույրը հարուստ է, ուստի ատելություն են տածում՝ գրեթե այն աստիճանի, որ փորձում են կողոպտել կամ խաբեությամբ խլել նրա ունեցվածքը։ Ավելին, այս քույրն ապրում է հարուստ ընտանիքում, սակայն ունակ է թողնել ապրելու լավ պայմաններն ու նյութական հարմարավետությունները՝ հեռանալու և իր պարտավորությունը կատարելու համար։ Աստծուն հավատացողի համար սա շնորհավորանքի արժանի բան է, արժանի է հիացմունքի և նախանձի։ Մարդիկ պետք է նրան բարին մաղթեն և փորձեն մտերմանալ նրա հետ ու ընդօրինակել նրան։ Բայց մի՞թե փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրող մարդիկ, նման որևէ բան ունե՞ն ասելու։ (Ո՛չ։) Ինչպե՞ս են նրանք խոսում։ Յուրաքանչյուր նախադասություն աչքի է ընկնում կոպիտ խոսքերով և ատելության ակնարկով։ Ինչո՞ւ են կարողանում այսպես խոսել։ Որովհետև դժգոհ և անբավարարված են իրենց իսկ իրավիճակից, ոխ են տածում ներսում և այդպիսով իրենց զայրույթն են թափում այս հարուստ քրոջ վրա։ Որպես Աստծուն հավատացող մարդ՝ հատկապես պետք է գնահատել, հիանալ, սովորել և ընդօրինակել նրանց, ովքեր ունակ են ակտիվորեն կատարելու իրենց պարտավորությունը և ձգտելու ճշմարտությանը։ Քրոջ ուժեղ կողմերից սովորելու և իրենց սեփական թուլությունները լրացնելու փոխարեն, այս մարդիկ ծաղրում են նրան՝ համարելով հիմար և նույնիսկ հույս ունեն, որ ամուսինը կամուսնալուծվի։ Սպասում են, թե երբ են տեսնելու նրա անկումը։ Եթե այդ քրոջ ամուսինն իսկապես ամուսնալուծվեր, մի՞թե նրանք գոհունակություն չէի՞ն զգա։ Մի՞թե նրանց ցանկությունն իրականացած չէր լինի։ Սա արտացոլում է նրանց ճշմարիտ զգացմունքները, ինչպես նաև նրանց մտադրությունն ու նպատակը։ Նրանք ուրիշներին բարին չեն կամենում, տեսնելով մեկին, ով իրենցից հաջողակ է կամ ավելի լավն է, նախանձով և քենով են լցվում։ Անկախ նրանից, թե որքան ուժեղ է մեկ ուրիշի հավատն առ Աստված, եթե այդ անհատն իրենցից լավն է, նրանք պարզապես չեն կարող հանդուրժել դա։ Նրանք լիովին զուրկ են մարդկայնությունից և անկարող են օրհնության կամ աջակցության գեթ մեկ խոսք ասել։ Ինչո՞ւ չեն կարող նման խոսքեր ասել։ Որովհետև նրանց մարդկայնությունը չափազանց չա՛ր է։ Խնդիրն այն չէ, թե չեն ուզում խոսել, կամ չեն գտնում ճիշտ խոսքեր, ավելի շուտ, նրանց սրտերը լի են նախանձով, քենով և վրդովմունքով, ինչն անհնար է դարձնում նրանց համար օրհնության խոսքեր ասելը։ Ուրեմն, կարո՞ղ է արդյոք այն փաստը, որ նրանց սրտերը լի են նման ապականված բաներով, վկայել, որ նրանց մարդկայնությունը չարասիրտ է։ (Այո՛։) Կարող է։ Քանի որ բացահայտում են նման ապականված խառնվածքներ, ուրիշների համար հեշտ է դառնում զանազանելը, և ուրիշները կարող են տեսնել նրանց ապականված էությունը։
Ահա մեկ այլ օրինակ։ Մի քույր կար, ով մինչ Աստծուն հավատալը միշտ ընդարման մեջ էր իր տեգրոջ կնոջ հետ։ Հետագայում երկուսն էլ սկսեցին հավատալ Աստծուն և, Աստծու խոսքերն ուտելով և խմելով, որոշ ճշմարտություններ հասկացան։ Գիտակցեցին, թե ինչպես պետք է իրենց պահեն և շփվեն ուրիշների հետ, և նրանց ապականությունը բացահայտվելուց հետո կարողացան բացվել միմյանց առաջ և փորձել ճանաչել իրենց, ինչը նրանց հարաբերությունները գնալով ավելի ներդաշնակ դարձրեց։ Ոմանք կնախանձեին նրանց և կասեին․ «Նայե՛ք նրանց, ամբողջ ընտանիքը հավատում է Աստծուն իսկ հարսներն իսկական քույրերի պես են։ Մի՞թե դա Աստծու հանդեպ նրանց հավատի շնորհիվ չէ։ Անհավատների ընտանիքներն ընդհանրապես չեն կարողանում շփվել, միշտ կռվում և մրցակցում են միմյանց հետ, նույնիսկ նույն մորից ծնված քույրն ու եղբայրները։ Հավատացյալները շատ ավելի լավն են, նույնիսկ եթե հարսներն իսկական քույրեր չեն, քանի դեռ հավատում են Աստծուն, ունեն ձգտելու ընդհանուր նպատակներ, քայլում են նույն ճանապարհով և կիսում են ընդհանուր լեզու, համատեղելի են հոգով՝ ինչը հրաշալի՛ է»։ Սա ցույց է տալիս, որ ճշմարտապես Աստծուն հավատացողները տարբերվում են անհավատներից։ Տարբեր ընտանիքների մարդիկ համախմբվում են ընդհանուր նպատակներով և ձգտումներով, համատեղելի՝ Աստծու տանը և Աստծու առաջ։ Սա ասելու նպատակն է մարդանց հասցնել այն գիտակցման, որ սա Աստծու խոսքերի և գործի արդյունքն է, շնորհ, որն Աստված տվել է մարդկանց։ Սա մի բան է, որն անհավատները չունեն և չեն կարող վայելել։ Առնվազն սա լսելուց հետո, մարդ կզգար, որ լավ է Աստծուն հավատալը և բարենպաստ տպավորություն կունենա Աստծու հանդեպ հավատի վերաբերյալ։ Սակայն լսե՛ք, թե ինչ ունի ասելու այս մասին այն մարդը, ով սիրում է փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել․ «Հը՛մ, տեսնում ես, որ այդ հարսները արտաքուստ կարծես լեզու են գնում, հավաքույթների ժամանակ համերաշխ են, բայց մի՞թե երբեմն չեն վիճում միմյանց հետ։ Չգիտես, թե նախկինում որքան վատ էին վիճում»։ Ուրիշներն ասում են․ «Նրանց անցյալի վեճերն ու տարաձայնություններն այն պատճառով էին, որ չէին հավատում Աստծուն և չէին հասկանում ճշմարտությունը։ Հիմա հիանալի են շփվում։ Դա այն պատճառով է, որ երկուսն էլ հիմա հավատում են Աստծուն, որոշ ճշմարտություններ են հասկանում, կարող են բացվել միմյանց առաջ հաղորդակցության մեջ, ճանաչել իրենց սեփական ապականությունները, և հաճախ միասին կատարել իրենց պարտավորությունները։ Թեև նրանց միջև դեռևս որոշակի տարաձայնություն կա, ընդհանուր առմամբ կարող են ընդունել իրենց սխալները միմյանց առաջ և խորհրդակցել միմյանց հետ ամեն ինչում։ Սա մի բան է, որին ոչ մի անհավատ չի կարող հասնել, նույնիսկ իր արյունակից հարազատների հետ»։ Այնինչ, փաստերը խեղաթյուրող և սուտ խոսացող մարդն, ասում է․ «Ո՞ր ընտանիքում վեճեր չկան։ Թողնենք հարսներներին, նույնիսկ հարազատ քույրերն են վիճում, այնպես չէ՞։ Նրանց թվացյալ ներդաշնակությունը պարզապես ցուցադրություն է ուրիշների համար։ Երբ սկեսրայրը մահանա, հրաժարվում եմ հավատալ, որ չեն կռվի ժառանգության համար։ Մի՞թե Աստծուն հավատալը պարզապես ցանկություն չէ, հոգևոր մխիթարության պես մի բան։ Կարո՞ղ էին արդյոք դրա պատճառով իսկապես հրաժարվել այդքան հարստությունից։ Ո՛չ մի դեպքում»։ Այս խոսքերում կա՞ արդյոք գեթ մեկ պնդում, որը համապատասխանում է փաստերին։ Կա՞ արդյոք մարդկանց բարեկեցության համար որևէ մաղթանք, որևէ օրհնություն։ (Ո՛չ։) Կա՞ որևէ բան, որը կարտահայտեր այն անձնական զգացմունքը, որ Աստծուն հավատալն իսկապես բարի է՝ տեսնելով, որ ուրիշները վայելում են Աստծու շնորհը, ինչպես իրենք են վայելել։ (Ո՛չ։) Փաստերը խեղաթյուրողների և սուտ խոսացողների տեսանկյունից եղբայրների և քույրերի միջև տեղի ունեցող այս անձնական փոխակերպումները բոլորը կեղծ են։ ճշմարտության ձեռքբերումը և խառնվածքի փոփոխությունները, որոնք գալիս են Աստծուն հավատալուց, բոլորը կեղծ են։ Նրանք չեն հավատում, որ Աստված կարող է մաքրագործել մարդկանց, որ Աստված կարող է փոխել մարդկանց։ Նրանց խոսքերից կարելի է տեսնել ոչ միայն նրանց կամայական դատողությունը, ատելությունը և մարդկանց անիծելը, այլև նրանց անհավատությունն ու ժխտումն այն արդյունքի, որին հասել են Աստծու գործն ու խոսքերը մարդկանց վրա։ Երբ միասին են, հարսներները լավ հարաբերություններ ունեն և միմյանց հանդեպ հանդուրժողականություն ու համբերություն են ցուցաբերում՝ Աստծուն հավատալու շնորհիվ։ Այս մարդը, ով սիրում է փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել, սրտում անհարմարություն և դժգոհություն է զգում, ուստի ամեն հնարավոր միջոց գործադրում է քույրերի միջև տարաձայնություններ սերմանելու համար՝ ուրախանալով, եթե կարողանա այնպես անել, որ հարսները հանդիպելիս վիճեն և կռվեն։ Ինչպիսի՞ պահվածք է սա։ Ինչպիսի՞ մտածելակերպ է սա։ Դատելով նրանց մտածելակերպից՝ մի՞թե սա փոքր-ինչ շեղված չէ։ (Այո՛։) Ինչ վերաբերում է նրանց պահվածքին, մի՞թե այն տգեղ չէ։ (Այո՛։) Մինչդեռ, այս տեսակի մարդիկ դեռ մասնակցում են եկեղեցական կյանքին և պարտավորություն կատարողների մեջ նման մարդկանց պակաս չկա։ Այս մարդկանց մասին սովորաբար ասում են, որ «թունավոր լեզու» ունեն։ Իրականում բանն այն չէ, որ միայն լեզուն է թունավոր, նրանց ներաշխարհն է անհավատալի խավար ու թունավոր։ Որքան էլ լավ փորձառական վկայություններով կիսվեն եղբայրներն ու քույրերը, նրանց աչքերում դրանք բոլորն արհեստական են և երևակայական և դրանցում առանձնահատուկ ոչինչ չկա։ Անկախ նրանից, թե ում մեջ է Աստված կատարում դատաստանի և հանդիմանության գործը, ինչը հանգեցնում է զգալի ձեռքբերումների, այնպես որ ի վիճակի են լինում ոտքի կանգնել և կիսվել փորձառությամբ ու վկայել Աստծու համար, հոգու խորքում այս անհատներն արհամարհում են դա՝ մտածելով․ «Ի՞նչ մեծ բան կա դրա մեջ։ Այդքան շատ քարոզներ լսելուց հետո մի՞թե որևէ մեկը որոշակի հասկացողություն չէր ունենա։ Պարզապես մի փորձառական վկայության հոդված ես գրում և բավարարված ես քեզ համարելով հաղթո՞ղ։ Կուզենայի տեսնել՝ ապագայում, երբ գործերդ ձախողվեն, արդյոք դեռ տրտնջալու՞ ես աստծուց։ Եթե աստված խլի քո երեխային, կուզենայի տեսնել, թե արդյոք կլացե՞ս, և արդյոք այդ ժամանակ դեռ կկարողանա՞ս հավատալ Աստծուն»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է լցնում նրանց սրտերը։ Մի՞թե դա ողջ աշխարհը քաոսի մեջ տեսնելու ցանկությունը չէ, մարդկանց՝ ճիշտ ճանապարհով քայլելու վախը չէ։ Ամփոփելով՝ անկախ նրանից, թե ինչ է պատահում որևէ մեկի ընտանիքում, պետք է որոշակի մեկնաբանություններ անեն դրա վերաբերյալ, բայց անկախ նրանից, թե ինչ են ասում, այս մարդիկ բոլորն ունեն մեկ հատկանիշ, նրանք հույս ունեն, որ որևէ մեկի մոտ ամեն ինչ լավ չէ։ Բոլորի մասին խոսում են այնպես, ասես լիովին զուրկ են արժանիքներից։ Նրանց ուրախացնում է ուրիշների մասին այնպես խոսելը, ասես աղբ լինեն, և միշտ չարախնդում են ուրիշների դժբախտության վրա։ Եթե որևէ մեկը հարուստ ընտանիք ունի, նախանձ են դառնում, բարկությամբ և ատելությամբ լցվում՝ սրտում անընդհատ տրտնջալով և ցանկանալով, որ Աստված զրկի այդ մարդուն իր հարստությունից և այն շնորհից, որը վայելում է, և տա այն իրենց։ Այս անհատների կողմից մարդկանց մեջքի հետևում ասված տրտունջներն անտանելի է լսել։ Արդյոք որևէ կերպ նմա՞ն են Աստծուն հավատացողների։ Իհարկե, այս տեսակի մարդիկ նաև հմուտ են քողարկվելու մեջ։ Որքան էլ չարամիտ կամ խավար լինեն նրանց սրտերը, հավաքույթների ժամանակ եղբայրների և քույրերի ներկայությամբ նրանք նույնպես հաղորդակցվում են իրենց հասկացողություններով ու պատկերացումներով՝ քողարկվելու համար մեծ վարդապետություններ դուրս տալով և իրենց համար «փառահեղ», լավ կերպար կերտելով։ Սակայն կուլիսների հետևում մարդկանց պես չեն խոսում կամ գործում։ Մարդկանց մեծ մասը, եթե չի շփվել այս անհատների հետ և չգիտի նրանց ճշմարիտ դրսևորումները կամ այն, ինչ թաքնված է նրանց սրտի խորքում, պարզապես լսելով, թե ինչպես են ճիշտ խոսում հավաքույթների ժամանակ, չի բացահայտի, թե որքան ստոր կամ դաժան է նրանց մարդկայնությունը, կամ որքան ցածր է նրանց բնավորությունը, այլ նույնիսկ լավ կարծիք կունենա նրանց մասին։ Միայն նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելուց և ծածուկ կյանքում նրանց գործողություններն ու վարքագիծը հասկանալուց հետո են մարդիկ աստիճանաբար սկսում զանազանել նրանց և զզվանք զգալ։ Հետևաբար, որևէ մեկին զանազանելը չպետք է հիմնված լինի միայն այն հաճելի խոսքերի վրա, որ նա ասում է հավաքույթների ժամանակ։ պետք է դիտարկել նաև նրա գործողություններն ու խոսքերը կուլիսների հետևում՝ նրանց էությունն ու ճշմարիտ դեմքը տեսնելու համար։
Բացի մարդկանց պես չխոսելուց՝ փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրող մարդկանց տեսակը մեկ այլ հատկանիշ ունի, ուզում են մեկնաբանել բոլորին և ամեն ինչ, նույնիսկ նրանց, ում ծանոթ չեն կամ երբևէ չեն առնչվել, և անգամ չեն խնայում ուրիշների կյանքի ամենափոքր մանրուքները։ Նրանց մեկնաբանությունների արդյունքն այն է, որ որքան էլ դրական լինի որևէ բան, նրանց խոսքով այն խեղաթյուրվում է և վերածվում բացասականի, որքան էլ պատշաճ լինի որևէ բան, այն աղավաղվում և վերածվում է բացասականի, երբ անցնում է նրանց գարշելի շուրթերով։ Սա նրանց երջանկացնում է՝ թույլ տալով լավ ուտել և հանգիստ քնել։ Ասացե՛ք Ինձ, ի՞նչ արարած է սա։ Օրինակ, եթե այս տարի որոշ եղբայրներ և քույրեր լավ եկամուտ են ունեցել և ֆինանսապես ավելի ապահովված են՝ նվիրաբերելով մի փոքր ավելի, շատ քան տասանորդը, նախանձում և ասում են․ «Ինչո՞ւ ես այս տարի այդքան շատ նվիրաբերում։ Աստված մարդու բարի կամ չար լինելը չի որոշում ըստ նրա նվիրաբերածի։ Ի՞նչ իմաստ ունի քո եռանդը։ Աստծու տունը փողի պակաս չունի»։ Տհաճ խոսքերը նորից դուրս են գալիս, այնպես չէ՞։ Անկախ նրանից, թե ով է պատշաճ կամ ճշմարտությանը համապատասխանող որևէ բան անում, դա անընդունելի են համարում և իրենց սրտում ծայրահեղ հակակրանք են զգում։ Գործադրում են ամեն հնարավոր միջոց՝ քո թույլ տեղը գտնելու համար, պատրվակներ փնտրելով քեզ վրա հարձակվելու, քեզ մեղադրելու և դատապարտելու, մինչև որ կկոտրեն և դրական ամեն բան դուրս կհանեն քո ներսից՝ թողնելով լիովին շփոթված և անկարող զանազանելու, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ։ Հետո լիաթոք ծիծաղում են՝ ներքուստ ծաղրելով քեզ և իրենք իրենց ասելով․ «Սա է քո ողջ արժեքը և դեռ խոսում ես փորձառական վկայության մասի՞ն»։ Սա դև է, որը ցույց է տալիս իր իրական դեմքը, այնպես չէ՞։ Մի՞թե սրանք Սատանայի ծառայի, հակաքրիստոսի խոսքեր չեն։ (Այո՛։) Որքան շատ եմ խոսում այս տեսակի մարդու մասին, այնքան ավելի շատ բարկություն և նողկան եմ զգում։ Երբևէ հանդիպե՞լ եք նման անհատների։ Անկախ նրանց արտաքինից կամ դիմագծերից, երբ պատրաստվում են փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել, նրանց արտահայտությունները տարօրինակ են դառնում, շուրթերը ծռված, աչքերը շեղված, այլևս ուղիղ չեն նայում ուրիշներին, իսկ որոշ մարդկանց դիմագծեր նույնիսկ կարծես տեղաշարժվում են։ Սա քեզ փոխանցվող ազդանշան է առ այն, որ պատրաստվում են խոսել անմարդկային ձևով։ Ի՞նչ ես անում այդ ժամանակ։ Ընդունո՞ւմ ես այս ազդանշանը, թե՞ արգելափակում ես այն։ (Արգելափակում եմ այն։) Պետք է հեռու մնաս՝ ասելով նրանց․ «Մի՛ խոսիր, չեմ ուզում դա լսել։ Չափազանց շատ ես բամբասում։ Եթե մարդու պես չես խոսելու, ապա հեռո՛ւ մնա ինաձնից։ Չեմ ուզում ենթարկվել քո խաթարումներին, չեմ ուզում ներքաշվել այս անպատշաճ միջանձնային հարաբերությունների մեջ, ուշադրություն չե՛մ դարձնի քեզ նման մեկին»։ Դիտարկե՛ք և տեսե՛ք, թե ձեր մեջ ով է սիրում փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել, ով ունի նման պահվածք և ապա արագ հեռացե՛ք նրանցից։ Ո՞րն է այս անհատների մարդկայնության հատկանիշը։ Դա թունավոր խոսելն է, կամ ավելի խոսակցական լեզվով ասած՝ «թունավոր լեզու» ունենալը։ Նրանց թունավոր խոսքերը մերկացնելով՝ կարող եք տեսնել նրանց տարածած տարբեր հայտարարությունները։ Նրանց հայտարարությունների միջոցով կարող եք տեսնել նրանց ներաշխարհը և ճշգրտորեն որոշել, թե որն է նրանց մարդկային էությունը և արդյոք չար մարդիկ են։ Այս տեսակի մարդիկ, ովքեր սիրում են փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել, իրենց արձակած տարբեր ազդանշանների և հայտարարությունների միջոցով թույլ են տալիս ուրիշներին հստակորեն բնորոշել իրենց որպես չար մարդկանց։ Այս տեսակի մարդիկ լիովին համապատասխանում են հեռացվելու կամ վտարվելու չափանիշին։ Նրանց հանդեպ ոչ մի գթություն լինել չի կարող։ Պետք է հեռացվեն և թույլ չտրվի, որ անհանգստություններ առաջացնեն եկեղեցու ներսում։
Մենք նոր հաղորդակցվեցինք այն տեսակի մարդկանց բնութագրերի շուրջ, ովքեր սիրում են փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել և Աստծու հանդեպ նրանց հավատի իրավիճակից ու նրանց մարդկայնության դրսևորումներից պետք է ակնհայտ լինի, որ մարդկանց այն տեսակն են, որոնք ատում են ճշմարտությունը և չեն սիրում ճշմարտությունը։ Նրանց մարդկայնությունն այն աստիճան աղքատ է, որ նրանք անհաղորդ են ողջամտությանը և զուրկ են նույնիսկ ամենատարրական մարդկային բարոյականությունից։ Պարզապես նրանց կոնկրետ դեպքում նրանց վատ մարդկայնության հատկանիշն այն է, որ սիրում են հատկապես փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել։ Նրանց արտաբերած խոսքերից կարելի է նկատել մարդկայնության հատկանիշն ու մարդկային էությունը։ Ակնհայտ է, որ այս տեսակի մարդիկ վատ մարդկայնությամբ անհատներ են։ Ի՞նչ աստիճանի է նրանց մարդկայնությունը վատը։ Այն վատն է ընդհուպ մինչև չար լինելու աստիճան, ինչն էլ նրանց դասում է չար մարդկանց շարքին։ Սա այն պատճառով է, որ այն խոսքերը, որ սովորաբար ասում են, երբեմն տրտնջալ և մի փոքր նախանձ արտահայտել չեն, կամ երբեմն մարդկային մի փոքր թուլություն ցուցաբերել չեն։ Նրանց դրսևորումները հասարակ, սովորական ապականված խառնվածքի դրսևորումներ չեն, այլ բավարար են ապացուցելու, որ կարող են դասակարգվել չար մարդկանց շարքին։ Սա մարդու առաջին տեսակն է՝ նրանք, ովքեր սիրում են փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել։
Բ. Ուրիշներից օգտվել սիրելը
Մարդկանց երկրորդ տեսակը նրանք են, ովքեր սիրում են ուրիշներից օգտվել։ Որոշ մարդիկ անշուշտ պատկերացումներ ունեն, երբ բանը հասնում է ուրիշներից օգտվել սիրելու մասին հաղորդակցվելուն՝ մտածելով․ «Ո՞ր ապականված մարդը չի սիրում օգտվել ուրիշներից։ Դա մարդկային բնություն է, քանի դեռ դա չարագործություն չէ, ի՞նչ լուրջ բան կա մի փոքր օգտվելու մեջ»։ Ուրիշներից օգտվել սիրելը, որի մասին այստեղ հաղորդակցվում ենք, բնականոն մարդկանց՝ ուրիշներից օգտվել սիրելու շրջանակներից անդին է, այն հասնում է չարիքի աստիճանի։ Եկեղեցում պետք է որ բավականին շատ լինեն այս տեսակի մարդիկ, կամ առնվազն մի որոշ մաս։ «Մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք» պատրվակով նրանք ամենուրեք օգտվում են ուրիշներից, օգտվում են եղբայրներից և քույրերից, Աստծու տանը և եկեղեցում։ Ինչպե՞ս են օգտվում։ Օրինակ, եթե նրանց ընտանիքը տուն գնելու կարիք ունի, բայց բավարար գումար չունի, չեն դիմում բարեկամներին կամ ընկերներին՝ պարտքով գումար վերցնելու համար, ոչ էլ բանկ են գնում՝ վարկ վերցնելու համար, նրանք պարտքով գումար են վերցնում եղբայրներից և քույրերից՝ առանց տոկոսների մասին նշելու, կամ թե երբ կվերադարձնեն պարտքը, պարզապես վերցնում են այն։ «Պարտքով վերցնելը» մեղմ է ասված, փաստն այն է, որ նրանք պարզապես վերցնում են, որովհետև երբեք մտադիր չեն վերադարձնել գումարը կամ վճարել տոկոսները։ Ինչո՞ւ են թիրախավորում եղբայրներին և քույրերին։ Նրանք գտնում են, որ քանի որ բոլորը եղբայրներ և քույրեր են, դժվարության պահին պետք է օգնության հասնեն և եթե որևէ մեկը չի օգնում, ուրեմն նա եղբայր կամ քույր չէ։ Այսպիսով, գնում են եղբայրների և քույրերի մոտ՝ պարտքով գումար վերցնելու՝ հորինելով պատճառներ, որպեսզի եղբայրներն ու քույրերը զգան, որ փող տալը միանգամայն ճիշտ է և տեղին։ Ուրիշները տեսնում են, որ եղբոր կամ քրոջ ընտանիքն ավտոմեքենա ունի և անդադար մտածում են դրա մասին՝ անընդհատ խնդրելով վերցնել այն մի քանի օրը մեկ։ Վերցնում են այն, բայց չեն վերադարձնում, բենզինը չեն լիցքավորում և երբեմն նույնիսկ փոսեր են անում թափքի վրա կամ վթարի են ենթարկում այն։ Նրանք տենչում և ծրագրեր են կազմում ուրիշների տներում տեսած որևէ համեղ ուտելիքի, օգտակար իրերի կամ արժեքավոր բանի համար՝ ցանկանալով, որ դրանք իրենցը դառնան։ Ում տուն էլ որ գնան, աչքերը փայլում են գողի ագահությամբ, երբ ամենուր նայում ու փնտրում են ՝ որոնելով որևէ օգուտ, կամ որևէ բան, որ կարող են վերցնել, նույնիսկ փոքրիկ ծաղկամանով բույսը չի խուսափում նրանց ճանկերից։ Ուրիշների հետ ժամանակ անցկացնելիս կամ ճաշելիս երբեք չեն առաջարկում վճարել տրանսպորտի կամ ճաշի համար։ Երբ որևէ լավ բան են տեսնում, ուզում են գնել այն, բայց երբ գալիս է վճարելու պահը, ուրիշներին են ստիպում վճարել իրենց փոխարեն, իսկ հետո նույնիսկ չեն անդրադառնում փողը վերադարձնելու հարցին։ Պարզապես ուզում են օգտվել ուրիշներից, նույնիսկ եթե դա ընդամենը մեկ կամ հինգ ցենտ շահելն է։ Եթե ուզում ես լավ բաներ ունենալ, կարող ես ինքդ վճարել դրանց համար, եթե չես ուզում վճարել քո սեփական փողով, ապա մի՛ փնտրիր ուրիշներից օգտվելու ուղիներ և մի՛ եղիր այդքան ագահ, պետք է որոշակի ազնվություն ունենալ՝ ուրիշների հարգանքը վաստակելու համար։ Բայց այս տեսակի անհատը զուրկ է ազնվությունից, միայն ուզում է օգտվել ուրիշներից և որքան շատ է օգտվում, այդքան ավելի ուրախություն է զգում։ Եկեղեցում նման մարդկանց ի հայտ գալը խայտառակությո՞ւն է, թե՞ փառք։ (Խայտառակություն։) Դա խայտառակություն է։ Կարելի՞ է ասել, որ այսպես ուրիշներից օգտվելն անհրաժեշտություն է։ Արդյոք դա այն պատճառո՞վ է, որ չեն կարողանում իրենց թույլ տալ ճաշել կամ սնունդ դնել ընտանեկան սեղանին։ Ամենևին ոչ։ Իրականում բավականաչափ ծախսելու փող և բավականաչափ ուտելու սնունդ ունեն։ Պարզապես նրանց ագահությունն այնքան մեծ է, այն աստիճանի, որ զրկում է նրանց ազնվությունից և ատելություն ու զզվանք է առաջացնում ուրիշների մոտ։ Արդյոք նման մարդը լա՞վն է։ (Ո՛չ։) Որոշ մարդիկ միշտ ուրիշներից օգտվելու ուղիներ են փնտրում իրենց պարտավորությունները կատարելիս՝ վիրավորված զգալով, եթե նույնիսկ մի փոքր տուժում են և զգալով, որ պետք է բարձրաձայնեն այդ մասին։ Երբ հանձնարարություն է տրվում, միշտ փողի թեման են բարձրացնում․ «Մեկ ուղևորության ճանապարհածախսը այսքան կլինի, կեցությունը այսքան կարժենա, սնունդը այսքան և այլն»։ Նրանց ասում են․ «Մի՛ անհանգստացիր փողի համար, եկեղեցին կտրամադրի այն»։ Բայց փողը ստանալուց հետո մտորում են դրա շուրջ՝ ասելով․ «Սա բավարար չէ։ Ի՞նչ կկարողանամ այնտեղ անել ընդամենը 200 յուանով։ Մի ասացվածք կա․ «Տանը խնայող եղիր, բայց ճամփորդելիս շատ փող վերցրու»։ Պետք է մի քիչ էլ պահուստային փող վերցնեմ, եթե ամբողջը չօգտագործեմ, մնացորդը կվերադարձնեմ եկեղեցուն»։ Երբ վերադառնում են, ոչինչ չեն ասում ավելացած փողի մասին, ոչ էլ ծախսերի հաշվետվություն են ներկայացնում։ Նույնիսկ համարձակվում են եկեղեցուց օգտվել։ Կհամարձակվեի՞ն արդյոք յուրացնել Աստծու ընծաները։ (Այո՛։) Ի՞նչ տեսակի արարածներ են նրանք։ Զուրկ են ազնվությունից, ինչպես նաև խղճից և ողջամտությունից։ Աստված հավանություն կտա՞ր նման մարդկանց։ Ուրիշներն էլ նույնիսկ գնում են հավաքույթների կամ հյուրընկալության վայրեր՝ լողանալու, մազերը լվանալու և լվացք անելու համար՝ օգտագործելով եկեղեցու լվացքի մեքենան, ջրատաքացուցիչը, շամպունը, լվացքի փոշին և այլն։ Նրանք նույնիսկ օգտվում են այս բարիքներից՝ օգտագործելով եկեղեցու միջոցները՝ իրենց սեփականը խնայելու համար։ Մտածում են, որ քանի որ հավատում են Աստծուն` Աստծու տան մի մասն են, և հետևաբար Աստծու տանը պատկանող ցանկացած իր իրենցն է՝ ազատորեն օգտագործելու համար։ Նրանք մտածում են, որ չօգտագործելը, չվերցնելը, կամ դրանից որևէ օգուտ չստանալը հիմարություն կլիներ և նույնիսկ եթե կոտրում են այն, մտադրություն չունեն փոխհատուցելու։ Երբ բանը հասնում է իրենց սեփական իրերին, գիտեն, որ պետք է խնայողաբար օգտագործեն և զգուշորեն խնամեն դրանք, բայց Աստծու տան սարքավորումներն ու իրերն օգտագործում են այնպես, ինչպես կամենում են՝ առանց փոխհատուցում տրամադրելու, եթե կոտրում են։ Արդյոք սրանք լա՞վ մարդիկ են։ Ամենևին էլ լավը չեն։ Հատկապես որոշ դեպքերում, երբ եկեղեցին որոշ իրեր գնելու կարիք է ունենում, ակտիվորեն կամավորագրվում՝ առանձնապես պատրաստակամ լինելով զբաղվել նման խնդիրներով։ Ինչո՞ւ են այդքան եռանդուն։ Հավատում են, որ շահույթ ստանալու և օգուտներ քաղելու հնարավորություն կա, իրերը գնելուց հետո գրպանում են ցանկացած ավելացած փող։ Նրանք ուզում են օգտվել այն ամենից, ինչից կարող են՝ մտածելով, որ սխալ կլիներ դա չանելը։ Սա այն տրամաբանությունն է, որին հետևում են։ Եթե չեն կարողանում օգտվել, անիծում են եղբայրներին և քույրերին և անիծում են Աստծու տունը, նրանք անիծում են բոլորին։ Պարզապես չար դևեր են, գարշահոտ մուրացկաններ, իսկական ողորմություն հավաքողներ, որոնք ամենուր իրենց թասերն են պարզում՝ օգուտներ կորզելու և ուրիշներից օգտվելու համար։ Մարդիկ ասում են․ «Միշտ ինչ-որ բան ես ուզում, մի՞թե պարզապես գարշահոտ մուրացկան չես»։ Նրանք պատասխանում են․ «Ոչինչ, ինչ ուզում եք ինձ անվանեք՝ ժլատ, գծուծ մարդ, գարշահոտ մուրացկան, ողորմություն հավաքող, աղքատ։ Քանի դեռ կարող եմ օգուտ ստանալ, ամեն ինչ կարգին է»։ Մի՞թե այս տեսակի մարդիկ որևէ ազնվություն ունեն։ (Ո՛չ։) Մի՞թե նման մարդիկ որոշակի անհանգստություն չեն պատճառում եղբայրներին և քույրերին։ Հատկապես այն ընտանիքներին, որոնք դժվարին պայմաններում են ապրում, վատ ֆինանսական վիճակում, մի՞թե նրանց որոշակի անհանգստություն և վնաս չեն պատճառում։ (Այո՛։) Կարո՞ղ են արդյոք բացասաբար ազդել նրանց վրա, ովքեր հասակով երիտասարդ են և հատկապես խոցելի են։ (Այո՛։) Մարդիկ զզվանք են տածում միայն նրանց տեսնելիս, ամեն մարդ, ով տեսնում է նրանց, նյարդայնանում է, սակայն բոլորն էլ ամաչում մերժել և այդպիսով թույլ են տալիս այդքան բացահայտորեն շահագործվել նրանց կողմից։ Բոլորը գիտեն, որ նրանք վատ մարդկայնություն և ստոր բնավորություն ունեն, բայց, հաշվի առնելով, որ բոլորը եղբայրներ և քույրեր են և տեսնելով, որ երբեմն ունակ են որոշ պարտավորություններ կատարելու, հավատի մի նշույլ ունեն, և երբեմն էլ կարողանում են մի փոքր ջանք գործադրել՝ իրենց տանը հյուրընկալելով, այս ամենի համար մարդկանց մեծ մասը աչք է փակում նրանց ամենուր ուրիշներից օգտվելու վարքագծի վրա և լուրջ չի վերաբերվում դրան։ Սակայն եկեղեցու ներսում նրանց պատճառած անհանգստությունները աստիճանաբար ավելի զգալի են դառնում, բավականաչափ, որպեսզի մարդկանց մեծամասնությունն իրեն անհանգիստ զգա։ Մ՞իթե սա խնդիր չէ։ (Այո՛։) Այս անհատները, նույնիսկ եթե կատաղած շներ չեն, որոնք ամենուր հարձակվում են մարդկանց վրա և կարող են մահացու կծել, գարշելի ճանճերի նման են, որոնց հետապնդումը մարդկանց հանգիստ չի տալիս։ Եթե չհեռացվեն, անվերջ անհանգստություն կպատճառեն։ Եկեղեցում նրանց մնալն անընդհատ աղետի կհանգեցնի՝ զրկելով մարդկանց խաղաղությունից։ Այս անհանգստություններից հետո մարդիկ բավականին նյարդայնացած են զգում՝ հաճախ հակակրանք տածելով նման անհատների նկատմամբ, սակայն լուծում չունենալով՝ պարզապես նորից ու նորից հանդուրժում են նրանց։ Ինչպիսի՞ անհատներ են նրանք։ Մարդկանց մեջ նույնիսկ նման արհամարհելի սրիկաներ կան։ Ինչո՞ւ են նման անհատներն ընդհանրապես հավատում Աստծուն։ Պարզապես արժանի չեն ապրելու։ Օգտվել այն ամենից, ինչից կարող են, որքա՜ն ամոթալի է։ Պարզապես վայելիր այնքան նյութական բարիքներ, որքան քո կարողություններն են ներում, իսկ եթե չունես այդ կարողությունները, ապա մի՛ վայելիր, կամ մի՛ յուրացրու այն, ինչ պատկանում է ուրիշներին։ Եթե փոքր, աննշան ձևով օգտվում ես ուրիշներից, որովհետև ժամանակ առ ժամանակ մեծահոգաբար ինչ-որ բան են առաջարկում անվճար, կամ որովհետև հատուկ համակրանք ունես ինչ-որ բանի նկատմամբ, կամ սիրահարվում ես ինչ-որ բանի, բոլորը կարող են ներել դա։ Ինչպես ասացվածքն է ասում․ «Աղքատությունը սահմանափակում է հավակնությունները», դա մեծ խնդիր չէ։ Բայց եթե միշտ այսպես օգուտներ ես փնտրում, այն աստիճանի, որ դառնում ես անամոթ և անպատկառ ու վերածվում ես գարշահոտ մուրացկանի, կատաղած շան կամ բոլորի աչքը մտնող ճանճի, ապա պետք է անմիջապես հեռացվես։ Այս տեսակի մարդկանց հետ պետք է վարվել մեկընդմիշտ՝ այս բոլոր խնդիրներին վերջ դնելու համար։
Ուրիշներից օգտվել սիրողներին որքա՞ն կարող եք հանդուրժել։ Եթե իսկապես չեք կարողանում տանել նրանց և զգում եք, որ սատկած ճանճ եք կուլ տվել՝ նրանց կողմից շահագործվելուց հետո, և ձեզնից շատերն անկառավարելիորեն բարկանում են ու անընդհատ տրտնջում նրանցից, երբ միասին եք, ապա մի՞թե այս պահի դրությամբ նրանք արդեն չպետք է հեռացված լինեին։ (Այո՛։) Երբ դա անտանելի է դառնում, երբ հասնում է սահմանագծին, բոլորը պետք է միավորեն իրենց ուժերը՝ նրանց հեռացնելու համար։ Սա Աստծու տնից պատուհասի հեռացում է, որը մեծապես ուրախացնում է մարդկանց։ Նման մարդը պարզապես ստոր արարած է, որն անհանգստություն է պատճառում մարդկանց մեծամասնությանը։ Սա չարամիտ միջադեպ է, որը խանգարում և անհանգստացնում է եկեղեցու կյանքը՝ ստիպելով մարդկանց համախմբվել՝ հաղորդակցվելու և լուծելու այս անձի հետ կապված խնդիրը։ Այս գործելակերպն արդարացված է, քանի որ չարագործի պատճառած անհանգստությունն արդեն իսկ վնասել է որոշ մարդկանց։ Չարագործի կողմից շարունակաբար իրականացվող չարիքը կանխելու, եկեղեցական կյանքի բնականոն կարգը պահպանելու և Աստծու ընտրյալներին հետագայում վնաս պատճառելը կանխելու համար՝ չար մարդու հետ պետք է արագորեն վարվել և մաքրել նրան։ Եթե հեռացվելուց հետո կարող են բողոքել եկեղեցու դեմ, ապա պետք է իմաստնորեն հասկացնել նրանց․ «Դու չես հեռացվում կամ վտարվում։ Գնա՛ տուն, մեկուսացիր և խորհրդածիր ինքդ քո մասին։ Երբ պատշաճ կերպով խորհրդածես, զղջման նամակ գրի՛ր, և այնժամ մենք կարող ենք ողջունել քո վերադարձը եկեղեցի։ Առայժմ պետք է փորձես ավելի շատ փող վաստակել և վայելել կյանքը, ինչպես նաև մտորել Աստծուն հավատալու հարցի շուրջ։ Այսպիսով, ոչ մի կողմը չես անտեսի»։ Ինչպե՞ս է հնչում։ (Լավ։) Չենք ասում, որ հեռացվում կամ վտարվում է, պարզապես այսօրվանից այդ մարդն այլևս չի լինի եկեղեցում։ Ի՞նչ կասեք այսպես վարվելու մասին։ (Լավ է։) Հիանալի է։ Վեճերի կամ հաշիվներ մաքրելու կարիք չկա, պարզապես պարզ և հստակ լուծում՝ թույլ տալով նրանց վերադառնալ աշխարհ՝ աշխատելու, փող վաստակելու և իրենց սեփական կյանքով ապրելու։ Ամփոփելով՝ ուրիշներից օգտվել սիրողների մարդկայնությունն այնքան էլ լավը չէ։ Թեև չի կարելի ասել, որ չար է, սակայն ուրիշներից օգտվել սիրելու նրանց բնավորությունը նրանց բավականին նյարդայնացնող և գարշելի է դարձնում։ Նրանք շահագործում են յուրաքանչյուր հնարավոր առիթ։ Նույնիսկ եթե նման մարդիկ անօրինական կամ հանցավոր գործունեությամբ չեն զբաղվում, այն երկարաժամկետ խաթարումներն ու անհանգստությունները, որ նրանց գործողություններն ու վարքագիծը բերում են եկեղեցական կյանք՝ այս հետևանքները, ավելի լուրջ են, քան ցանկացած չար գործ։ Դրանք բավարար են նրանց որպես չհավատացողներ կամ չար մարդիկ բնորոշելու և եկեղեցուց հեռացնելու համար։ Սա անելը լիովին դադարեցնում է եկեղեցու անհանգստությունները և եղբայրների ու քույրերի ոտնձգությունները չհավատացողների կողմից։
Նախկինում հաղորդակցվել ենք ուրիշներից օգտվել սիրողների հետ վարվելու հատուկ մեթոդի մասին, մի մեթոդ, որը մշակվել է մայրցամաքում հալածանքների հատուկ հանգամանքների հիման վրա։ Արտերկրի եկեղեցիներում միանգամայն ընդունելի է պարզապես ուղղակիորեն հեռացնել նրանց։ Սակայն, անկախ նրանից, թե ինչ տեսակի մարդկանց է ուղղված վարվելու մեթոդը, էական է ապահովել դրա թէ՛ սկզբունքային, և թե՛ իմաստուն լինելը։ Եկեղեցին ունի վարչական որոշումներ և կանոններ, որոնք բոլորն ուղղված են եղբայրների և քույրերի բնականոն եկեղեցական կյանքի և պարտավորությունների կատարման բնականոն կարգի պաշտպանությանը։ Եթե որևէ մեկն անհանգստացնում է եղբայրների և քույրերի եկեղեցական կյանքը կամ նրանց պարտավորության կատարումը, դա անթույլատրելի է։ Այդ մարդը կարհամարհվի Աստծու կողմից։ Անկասկած, եղբայրների և քույրերի առօրյա կյանքին ցանկացած ոտնձգություն կամ միջամտություն անթույլատրելի է։ Սա մի խնդիր է, որի լուծման համար պատասխանատու են առաջնորդողները և աշխատողները։ Կարող են լինել անհատներ, ովքեր եղբայրների և քույրերի բարեկամներն են, ընկերները կամ ծանոթները, ովքեր «եղբայրների և քույրերի» քողի ներքո փորձում են ներքաշել և մոլորեցնել եղբայրներին և քույրերին՝ խանգարելով նրանց կատարելու իրենց պարտավորությունները։ Առաջնորդողները և աշխատողները, կամ եղբայրներն ու քույրերը, պարտավորություն և պատասխանատվություն ունեն լուծելու նման անհատների հարցը։ Նրանց վարքն ու գործողությունները խոչընդոտում են ուրիշներին կատարել իրենց պարտավորությունները և հետևել Աստծուն, ինչպես նաև անհանգստություններ են առաջացնում եկեղեցու գործում, ուստի առաջնորդողները և աշխատողները պետք է առաջ գան՝ լուծելու իրավիճակը և սահմանափակումներ կիրառելու։ Անշուշտ, մենք համապատասխան մեթոդներ ունենք նման անհատների հետ առնչվելու և վարվելու համար։ Կարիք չկա ծեծի կամ հանդիմանության դիմելու, պարզապես պարզաբանում ենք նրանց իրենց խնդրի էությունը և Աստծու ընտրյալների մեծամասնության կողմից նրանց առաջադրված մեղադրանքներն ու փաստարկները՝ ի վերջո ասելով նրանց․ «Քեզ հեռացնելը որոշում է, որը կայացվել և ստորագրվել է մեծամասնության կողմից։ Անկախ նրանից՝ համաձայն ես, թե ոչ, եկեղեցին իրավասություն ունի կայացնելու այս որոշումը և համապատասխան ձևով վարվելու քեզ հետ։ Դու պետք է հնազանդվես»։ Այսպիսով այս խնդիրը լուծվում է և նման մոտեցումը լիովին սկզբունքային է։ Ուրիշներից օգտվել սիրողների հետ պետք է առնչվել և վարվել սկզբունքների համաձայն։ Եթե ուզում են ինչ-որ բան պարտքով վերցնել՝ քեզնից օգտվելու համար, կարող ես տալ, եթե ցանկանում ես, կամ մերժել, եթե չես ուզում, որոշումը քոնն է։ Նրանց տալը բարության դրսևորում է, մերժելը՝ քո իրավունքը։ Եթե ասում են․ «Մի՞թե բոլորս եղբայրներ և քույրեր չենք։ Ինչպիսի՜ ժլատություն, նույնիսկ չես ուզում ինչ-որ բան տալ», կարող ես պատասխանել․ «Սա իմ սեփականությունն է, և ես իրավունք ունեմ այն չտալու։ Սա համապատասխանում է սկզբունքներին։ Մի՛ ճնշիր ինձ «բոլորս եղբայրներ և քույրեր ենք» արտահայտությամբ․ այն, ինչ ասում ես, ճշմարիտ չէ։ Եթե Աստված ասի․ «Պետք է տաս նրանց», միայն այդ դեպքում կտամ»։ Ոչ ոք իրավունք չունի կորզելու կամ անձնական ունեցվածքը փոխ առնելու՝ եկեղեցու անվան տակ կամ այն մտքով, թե «բոլորս հավատացյալներ ենք և բոլորս եղբայրներ ու քույրեր ենք»։ Արդյոք սա ճշմարտությո՞ւնն է։ (Այո՛։) Սա ճշմարտությունն է։ Միայն այս ճշմարտությանը հետևելով կարելի է արդարություն ապահովել բոլորի համար և բոլորը կարող են վայելել իրենց ճշմարիտ իրավունքները։ Բայց եթե ինչ-որ մեկն օգտագործում է «Աստծու տան գործի կարիքները», «եկեղեցու աշխատանքի կարիքները» կամ «եղբայրների և քույրերի կարիքները» որպես արդարացում՝ անձնական իրեր կորզելու կամ պարտք վերցնելու համար, արդյոք դա համապատասխանո՞ւմ է ճշմարտությանը։ (Չի համապատասխանում։) Իրավունք ունե՞ս մերժելու այն խնդրանքները, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը։ (Այո՛։) Իսկ եթե ինչ-որ մեկը քեզ որպես ժլատ կամ գծուծ պիտակավորի՝ մերժելու համար, կվախենա՞ս։ (Ո՛չ։) Եթե ինչ-որ մեկը մեծ աղմուկ բարձրացնի այս հարցի շուրջ՝ պնդելով, որ չես աջակցում եկեղեցու գործին, կամ որ սեր չունես եղբայրների և քույրերի հանդեպ, ինչի պատճառով եղբայրներն ու քույրերը մերժեն և մեկուսացնեն քեզ, կվախենայի՞ր։ Կնահանջեիր։ Այդ պահին կմտածեիր․ «Ի՞նչ մեծ բան կա ավտոմեքենա տալու մեջ։ Ոչինչ, անկախ նրանից՝ եկեղեցին, Աստծու տունը, թե եղբայրներն ու քույրերն են վերցնում այն։ Ավելի լավ է չվիրավորել եղբայրներին և քույրերին։ Մեկ հոգու վիրավորելը սարսափելի չէ, բայց եթե բոլոր եղբայրներն ու քույրերը վիրավորվեն, և նրանց սրտերը սառչեն իմ հանդեպ՝ թողնելով ինձ մեկուսացված, ի՞նչ պետք է անեմ»։ Քանի որ հավատում ես Աստծուն, ի՞նչ կա վախենալու։ Նրանց կողմից քեզ մեկուսացնելը չի նշանակում, որ տիրապետում են ճշմարտությանը, կամ որ նրանց գործողությունները համապատասխանում են ճշմարտությանը։ Ճշմարտությունը միշտ ճշմարտություն է։ Ճշմարտություն է՝ անկախ նրանից, թե մարդկանց փոքրամասնությունը, թե մեծամասնությունն է համաձայն դրա հետ։ Առանց ճշմարտության, նույնիսկ եթե փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնությանը, դա ճշմարտություն չէ։ Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող հերքել։ Անկախ նրանից, թե որքան հաճելի է ինչ-որ մեկի խոսքը, ճշմարտության իրականությանը տիրապետելը կախված չէ դրանից, այն կախված է նրանից, թե արդյոք կարող են կիրարկել ճշմարտությունը և գործել սկզբունքների համաձայն։ Օրինակ՝ նոր համակարգիչ ես գնել քո պարտավորությունը կատարելու համար, և ինչ-որ մեկն ուզում է վերցնել այն՝ պնդելով, որ դա եկեղեցու գործի համար է։ Դու հրաժարվում ես այն տալ և նրանք ասում են․ «Սեր չունես, չես սիրում Աստծուն, անձնազոհ չես։ Նույնիսկ այս փոքրիկ զոհաբերությունը քո ուժերից վեր է»։ Արդյոք այս խոսքերը ճի՞շտ են։ Արդյոք համապատասխանո՞ւմ են ճշմարտությանը։ (Ո՛չ։) Պետք է պատասխանես․ «Համակարգիչն իմ պարտավորությունը կատարելու համար է։ Հիմա իմ պարտավորությունն եմ կատարում, ուստի չեմ կարող առանց համակարգչի։ Եթե վերցնեիր իմ համակարգիչը, մի՞թե դա չէր ազդի իմ պարտավորությունը կատարելու վրա։ Արդյոք դա կհամապատասխանե՞ր ճշմարտությանը։ Կոնկրետ ինչի՞ համար է քեզ պետք համակարգիչը։ Ասում ես, որ դա եկեղեցու գործի համար է, եթե դա այդպես է, ապա պետք է գտնես մեկին, ով կապացուցի դա։ Ավելին, նույնիսկ եթե դա եկեղեցու գործի համար է, չպետք է ինձանից վերցնես։ Ինչի՞ց օգտվեմ իմ պարտավորությունը կատարելու համար, եթե վերցնես իմ համակարգիչը։ Դա անհավանական եսասիրություն է քո կողմից։ Մի՛ շահագործիր եկեղեցու գործի կարիքները որպես պատրվակ՝ ուրիշներից օգտվելու համար, չեմ խաբվի դրան։ Մի՛ մտածիր, որ ինչ-որ բթամիտ մարդ եմ, ով զուրկ է զանազանելու ունակությունից։ Ուզում ես օգտվել ինձանից, բայց այդպես չի լինի»։ Անհրաժեշտ է այսպես խոսել նման մարդկանց հետ՝ Սատանայի ծուղակը չընկնելու համար։ Արդյոք այս խնդիրը հե՞շտ է լուծել։ Երբ հասկանաս ճշմարտությունը և գործես ըստ սկզբունքների, ստիպված չես լինի վախենալու նրանից, թե ինչ կասի որևէ մեկը։ Ուշադրություն մի՛ դարձրու նրանց կեղծ պիտակավորմանը։ Այն ուսմունքը, որ դուրս են տալիս, ընդհանրապես ոչ ոքի չի համոզի։ Այսպիսով, պարզ կերպով հաղորդակցվեցինք ուրիշներից օգտվել սիրողների մարդկայնության դրսևորումների, ինչպես նաև նրանց հետ վարվելու սկզբունքների մասին։
Ինչ վերաբերում է եկեղեցում նրանց, ովքեր սիրում են օգտվել ուրիշներից, ապա մի կողմից մարդիկ պետք է ավելի ճշգրտորեն և գործնականորեն զանազանեն նրանց, իսկ մյուս կողմից՝ հասկանան ճշմարտությունը։ Պետք է իրենց սրտերում հստակ իմանան, թե ինչ դիրքորոշում պետք է ընդունեն Աստծուն հավատալու նկատմամբ, ինչ աշխատանք պետք է անեն, ինչ սկզբունքներ պետք է պահպանեն, և ինչ վերաբերմունք պետք է ունենան մարդկանց, իրադարձությունների և բաների նկատմամբ։ Մի՛ հետևեք ամբոխին, ոչ էլ վախեցեք մարդկանց վիրավորելուց, և առավել ևս մի՛ զոհաբերեք այն սկզբունքներն ու դիրքորոշումը, որոնք պետք է ունենաք՝ որոշակի անհատներին հաճոյանալու համար՝ ի վերջո հաճոյանալով մարդկանց, բայց ցավեցնելով Աստծու սիրտը, ստիպելով Աստծուն գարշել ձեզնից։ Եթե դա մի գործողություն է, որը համապատասխանում է սկզբունքներին, ապա նույնիսկ եթե դրա պատճառով վիրավորես մարդկանց կամ քո թիկունքի հետևից քննադատեն քեզ, դա մեծ նշանակություն չի ունենա։ Սակայն, եթե դա մի գործողություն է, որը չի համապատասխանում սկզբունքներին, ապա նույնիսկ եթե դա անելով արժանանաս բոլորի հավանությանն ու աջակցությանը և լավ հարաբերություններ ունենաս բոլորի հետ, միևնույնն է, եթե չես կարողանում հաշվետու լինել Աստծու առաջ, ապա կորուստ ես կրել։ Եթե պահպանում ես հարաբերություններդ մեծամասնության հետ՝ նրանց ուրախացնելով և գոհացնելով և վաստակելով նրանց գովասանքը, բայց վիրավորում ես Աստծուն՝ Արարչին, ապա մեծագույն հիմար ես։ Հետևաբար, ինչ էլ որ անես, պետք է հստակ հասկանաս՝ արդյոք համապատասխանում է սկզբունքներին, արդյոք հաճելի է Աստծուն, որն է Աստծու վերաբերմունքը դրա նկատմամբ, ինչ դիրքորոշում պետք է ընդունեն մարդիկ, ինչ սկզբունքներ պետք է պահպանեն, ինչպես է Աստված հրահանգել, և ինչպես պետք է վարվես․ նախ պետք է սա իմանաս հստակ։ Ուրիշների հետ քո շփումները և ուրիշների հետ քո նյութական փոխանակումներն ու գործարքները, արդյոք կառուցվա՞ծ են սկզբունքներին համապատասխանելու հիմքի վրա։ Արդյոք կառուցվա՞ծ են Աստծուն հաճոյանալու հիմքի վրա։ Եթե ոչ, ապա այն ամենը, ինչ անում ես, անկախ նրանից, թե որքան լավ ես պահպանում այն, որքան կատարյալ ես անում, կամ որքան գովասանքի ես արժանանում ուրիշներից, չի հիշվի Աստծու կողմից։ Հետևաբար, որևէ մեկի հետ քո հարաբերությունների ու շփումների սկզբունքները չպետք է կախված լինեն նրանից, թե արդյոք ուրիշներն օգտվում են քեզանից, կամ արդյոք դու ես օգտվում նրանցից, դրանք չպետք է կառուցվեն այս հիմքի վրա։ Այս սկզբունքները պետք է վերաբերեն նրան, թե արդյոք այն, ինչ անում եք, համապատասխանու՞մ է ճշմարտության սկզբունքներին։ Միայն այդ դեպքում այն իրավամբ կարող է համարվել «Աստծու հանդեպ մեր հավատի լույսի ներքո», միայն այդ դեպքում կարող եք ասել․ «Բոլորս հավատացյալներ ենք, բոլորս եղբայրներ և քույրեր ենք», միայն այդ դեպքում կարող եք սա որպես նախադրյալ ընդունել։ Բացի կյանքի մուտքի, պարտավորության և եկեղեցու գործին առնչվող հարցերից, ցանկացած այլ հարաբերություն չպետք է հիմնված լինի «եղբայրների և քույրերի» նախադրյալի վրա։ Եթե դա չի առնչվում պարտավորությանը, կյանքի մուտքին կամ մարդկանց միջև բնականոն շփումներին, բայց ինչ-որ մեկը միշտ օգտագործում է «եղբայրների և քույրերի» քողը որպես արդարացում՝ որոշակի նպատակի հասնելու համար, ապա նա անկասկած ձգտում է օգտագործել նման հայտարարությունները, մեթոդները և շահավետ պայմանները որպես պատրվակ՝ ուրիշներից օգտվելու և իրենց անձնական օգուտների համար ծրագրեր կազմելու նպատակով։ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է զգոն լինեն այս հարցում՝ իմաստնությամբ լուծելով նման խնդիրները՝ խաբվելուց խուսափելու համար։ Սա այն պատճառով է, որ եկեղեցում մարդկանց մեծ մասը չի հասկանում ճշմարտությունը, և ոմանք նույնիսկ չհավատացողներ են, որոնք գործում են առանց սկզբունքների և անխոհեմ չարագործություններ կատարում։ Նրանց կողմից «եղբայրների և քույրերի» քողի ներքո արվող արարքներն են, որ ամենայն հեշտությամբ ազդում և անհանգստացնում են եկեղեցու գործը։ Ի՞նչ նպատակով է այս ամենն ասվում այսօր։ Սա ասվում է պարզաբանելու, որ ուրիշների հետ ցանկացած հաղորդակցում կամ շփում պետք է հիմնված լինի ճշմարտության սկզբունքների վրա։ Սա կանխում է մարդկանց միջև ոչ պատշաճ շփումները, իհարկե նաև կանխում է շահագործելու նպատակով սողանցքներ գտնելը նրանց կողմից, ովքեր սիրում են ուրիշներից օգտվել և միաժամանակ կանխում է միշտ խաբվելուց և միշտ կորուստներ կրելուց և միշտ շահագործվելուց նրանց, ովքեր չափազանց մտահոգված են իրենց հեղինակությամբ կամ թույլ մարդկայնություն ունեն։ Որոշ մարդիկ՝ չնայած իրենց սեփական ընտանիքի հանգամանքների ակնհայտ դժվարությանը, ի վերջո «քաջի տեսք են ընդունում» ի վնաս իրենց՝ պարտքով տալով իրենց քրտինքով վաստակած փողը, որովհետև ինչ-որ մեկը, ով սիրում է օգտվել ուրիշներից, խնդրում է պարտքով վերցնել այն՝ պնդելով, թե ընտրել է այս մարդկանց, որովհետև բարձր կարծիք ունի նրանց մասին։ Ի՞նչ է տեղի ունենում փողը պարտքով տալուց հետո։ Պարտք վերցնողն անհետանում է։ Հետո պարտք տվողը տրտնջում է Աստծուց՝ իրեն չպաշտպանելու համար։ Արդյո՞ք սա ողջամտություն է։ Մի՞թե կարծում էիր, որ Աստծուն հավատալը նշանակում է, որ որևէ բան անելիս պետք չէ մտածել, որ Աստված հոգ կտանի ամեն ինչի մասին։ Մի՞թե դա քեզ անպիտան մարդ չի դարձնում։ Աստված պահանջում է մարդկանցից լինել ազնիվ, իմաստուն և գործել ճշմարտության սկզբունքների համաձայն։ Մի՞թե չես կարողանում սա հասկանալ։ Եթե չգործես այս ճշմարտության սկզբունքների համաձայն, ապա արժանի ես միշտ կորուստներ կրելու և խաբվելու։ Ի վերջո, երբ քո կյանքում ելք չմնա, ո՞ւմ ես մեղադրելու։ Ինքդ քո գլխին սարքեցիր։ Քո գործողությունները սիրուց չէին բխում, դրանք հիմարությու՛ն էին։ Փող ես պարտքով տվել խաբեբային՝ նրան հաճոյանալու համար, բայց երբ քեզ է փող պետք, կարո՞ղ ես արդյոք այն Աստծու տնից խնդրել։ Արդյոք Աստծու տունը պե՞տք է կրի այս պատասխանատվությունը քեզ համար։ Ակնկալելով, որ Աստծու տունը կհոգա այս ծախսը, մի՞թե պարտք չես մնում Աստծուն։ Կյանքում ելք չունենալով՝ ինչպե՞ս կկարողանաս կատարել քո պարտավորությունը։ Եթե աղոթես Աստծուն, Աստված գուցե չբավարարի քեզ․ սա կլինի այն դեպքը, երբ կհնձես այն, ինչ ցանել ես և արժանի կլինես դրան։ Ո՞վ է քեզ ասել այդքան հիմա՛ր լինել։ Աստված ասե՞լ է քեզ վստահել այդ մարդուն։ Նա ասե՞լ է քեզ պատքով փող տալ նրան։ Չի ասել։ Դա քո անձնական գործողությունն էր, որը չէր ներկայացնում Աստծու մտադրությունը։ Եթե քո անձնական գործողությունները սխալ են և բացասական հետևանքների են հանգեցնում, միայն ինքդ կարող ես կրել այդ պատասխանատվությունը։ Ինչո՞ւ պետք է Աստծու տունը պատասխանատու լինի, կամ ինչու՞ պետք է Աստված հաշվետու լինի քեզ համար։ Ինչո՞ւ տրտնջալ Աստծուց՝ քեզ չպաշտպանելու համար։ Դու հասուն մարդ ես, ինչո՞ւ ես զուրկ հասուն մարդուց ակնկալվող դատողությունից։ Արդյոք պարտքով փող կտայի՞ր հասարակության մեջ ցանկացած մեկին, ով խնդրեր։ Ստիպված կլինեիր նախ մտածել այդ մասին, այնպես չէ՞։ Ինչո՞ւ պարտքով փող կտայիր ինչ-որ մեկին միայն այն պատճառով, որ իր խնդրանքում ավելացրել է «եղբայրներ և քույրեր» հիշատակումը։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ հիմար ես։ Պարզապես հիմար չես, տխմար ես, ծայրահեղ տխմա՛ր։ Մի՞թե կարծո՞ւմ ես, որ բոլոր եղբայրներն ու քույրերը ճշմարտապես հավատում են Աստծուն, որ բոլորը հասկանում են ճշմարտությունը։ Նրանց առնվազն մեկ երրորդը չի սիրում ճշմարտությունը և չհավատացողներ են։ Մի՞թե չես կարողանում զանազանել սա։ Մի՞թե կարծում ես, որ բոլոր եղբայրներն ու քույրերն Աստծու փրկության առարկան են՝ ճշմարտապես ընտրված Աստծու կողմից։ Միթե չգիտե՞ս, որ «Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»։ Ո՞ւմ են ներկայացնում եղբայրներն ու քույրերը։ Նրանք ապականված մարդկությունն են ներկայացնում։ Եթե վստահում ես նրանց, մի՞թե հիմար չես։ Անկախ նրանից, թե ինչ բացասական հետևանքների են հանգեցնում քո անձնական գործողությունները, մի՛ փնտրի Աստծու տունը կամ եղբայրներին ու քույրերին, ոչ ոք չի կարող քեզ քողարկել և ոչ ոք պարտավորություն չունի կրելու քո արարքների պատասխանատվությունը։ Դու ես եփել դառնությունը, դու էլ կրիր այն, պատասխանատվությունը քոնն է։ Ավելին, մի՛ բեր այս հարցերը եկեղեցական կյանք՝ հաղորդակցության և քննարկման համար, ոչ ոք չի ուզում դա լսել, և ուրիշները պարտավոր չեն զբաղվել քո խառնաշփոթ գործերով։ Եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է օգնել քեզ, երկուսով կարող եք լուծել դա առանձին։ Հասկանալի՞ է։
Այս հարցերի շուրջ հաղորդակցվելը որպես հիշեցում է ծառայում մարդկանց համար, ընդլայնում է նրանց գիտելիքները և նախազգուշական զանգ է հնչեցնում նրանց համար՝ պարզաբանելով, որ Աստծուն հավատացողների մեջ ամեն տեսակի մարդ կան։ Մի կարևոր կետ կա, որը պետք է հիշեք և որը Ես մի քանի անգամ նշել եմ նախկինում․ Աստծուն հավատացողներն ընտրված են ապականված մարդկությունից։ Ի՞նչ է սա ենթադրում։ Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր անհատ ապականվել է Սատանայի կողմից, բոլորն ունեն ապականված խառնվածքներ և ունակ են տարբեր աստիճանի չարիք գործելու, և համապատասխան պայմաններում, ունակ են անելու բաներ, որոնք դիմադրում են Աստծուն։ Փաստերը խեղաթյուրելը և սուտ խոսելը և ուրիշներից օգտվել սիրելը, որոնց շուրջ հենց նոր հաղորդակցվեցինք, արվում են հավատացյալների կողմից։ Անհավատները մեզ չեն վերաբերում, ուստի նրանց այստեղ չենք նշի։ Մարդկայնության այս դրսևորումները, որոնց շուրջ հաղորդակցվեցինք, հենց Աստծուն հավատացողների դրսևորումներն են։ Ուստի, մի՛ դիտարկեք «եղբայրներ և քույրեր» կոչումը որպես վեհ, ազնվաբարո կամ սուրբ և անձեռնմխելի։ Եթե այդպես ես անում, հիմարություն է քո կողմից։ Աստված երբեք չի ասել․ «Եղբայրներն ու քույրերը թանկարժեք են։ Երբ դառնում են եղբայրներ և քույրեր, սրբագործվում են, դառնում են Աստծու վստահված անձինք, լիովին վստահելի, կարող ես լիովին վստահել նրանց և այն ամենը, ինչ ասում կամ անում են՝ ճշմարտությունն է»։ Սա երբեք տեղի չի ունեցել, սրանք քո պատկերացումներն ու երևակայություններն են։ Եթե մինչև հիմա դեռ չես կարողանում տեսնել «եղբայրներ և քույրեր» կոչման հետևում թաքնված իրական իմաստը, ապա իսկապես հիմար ես։ Այսքան տարի իզուր ես լսել քարոզները։ Նույնիսկ չես պարզել, թե ինչ տեսակի մարդ ես, սակայն այնքան ես վստահում ուրիշներին, նրանց՝ եղբայրներին և քույրերին համարելով այնքան սուրբ և վեհ, անընդհատ խոսելով այն մասին, թե ինչպես «եղբայրներն ու քույրերը չեն հավանում սա», «եղբայրներն ու քույրերը բարկացած են», «եղբայրներն ու քույրերը տառապում են», «եղբայրներն ու քույրերն այս և այն», խոսելով եղբայրների և քույրերի մասին նման ջերմությամբ։ Արդյոք Աստծու խոսքերում որևէ տեղ տեսե՞լ, որ ասվի, որ եղբայրներն ու քույրերն այնքան ազնվաբարո և սուրբ են, այնքան վստահելի։ Չկա գեթ մեկ նախադասություն, այնպես չէ՞։ Ուրեմն ինչո՞ւ ես նրանց այդպես ընկալում։ Դա քեզ դարձնում է կատարյալ հիմար։ Հետևաբար, անկախ նրանից, թե որքան վնաս կամ կորուստ ես կրում եղբայրներից և քույրերից, դա ամբողջությամբ քո սեփական մեղքն է։ Ի վերջո, այն կորուստներն ու վնասը, որ կրում ես համարիր ուսման վարձ։ Սա դաս է, որը պետք է յուրացնես։ Պետք է միշտ հիշեք, եղբայրներն ու քույրերը ճշմարտությունը չեն ներկայացնում, առավել ևս Աստծուն չեն ներկայացնում, նրանք հավասարազոր չեն Աստծու մտերիմներին, Աստծու վկաներին կամ Աստծու սիրելի զավակներին։ Ովքե՞ր են եղբայրներն ու քույրերը։ Նրանք ապականված մարդիկ են, ճիշտ քեզ նման, Աստծու մասին պատկերացումներ ունեն, չեն սիրում ճշմարտությունը, խորշում են ճշմարտությունից, ամբարտավան խառնվածք ունեն, դաժան և չարասիրտ խառնվածքներ ունեն։ Նրանք ունակ են ամեն առումով իրենց որպես Աստծու թշնամիներ դրսևորելու, իրենց պարտավորությունները ձևականորեն կատարել և նույնիսկ Աստծուն հավատալու քողի տակ օգտվել մյուս եղբայրներից և քույրերից։ Ո՞րն է այս ամենն ասելու նպատակը։ Սա քո և եղբայրների ու քույրերի միջև տարաձայնություններ սերմանելու համար չէ, այլ օգնելու՝ հստակ տեսնել բոլորի իրական դեմքը, ճիշտ վերաբերվել «եղբայրներ և քույրեր» կոչմանը, ճիշտ վերաբերվել քեզ շրջապատող մարդկանց և բոլորի հետ պատշաճ միջանձնային հարաբերություններ հաստատել։ Մի՛ փորձիր լավ հարաբերություններ հաստատել կամ պահպանել ուրիշների հետ՝ անձնական լավությունների, նյութական փոխանակումների, շողոքորթության, քծնանքի, զիջումների կամ նման այլ միջոցներով՝ եղբայրների և քույրերի մեջ ինտեգրվելու նպատակով։ Սա անհրաժեշտ չէ և այն ամենն, ինչ անում ես այս առումով Աստծու համար գարշելի և զզվելի է։ Այդ դեպքում ո՞րն է ապրելու լավագույն ձևը, մարդկանց մեջ ապրելու լավագույն վերաբերմունքն ու սկզբունքը։ Աստծու խոսքն է։ Ի՞նչ են ասում Աստծու խոսքերը։ Ասում են հաստատել պատշաճ և բնականոն միջանձնային հարաբերություններ։ Ինչպե՞ս են հաստատվում այս հարաբերությունները։ Շփվի՛ր, խոսի՛ր և փոխգործակցի՛ր ուրիշների հետ՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը տեղափոխվում է և հարցնում է, թե արդյոք ժամանակ ունես օգնելու, եթե կամենում ես, կարող ես գնալ, եթե չես կամենում, քանի որ վախենում ես, որ դա կարող է ազդել քո պարտավորության վրա՝ կարող ես մերժել։ Սա քո իրավունքն է և իհարկե նաև այն սկզբունքը, որին պետք է հետևես։ Կարիք չկա զիջումների գնալու՝ համաձայնելով դժկամությամբ և հակասական զգացումներով, վախենալով նրանց վիրավորել կամ եղբայրների և քույրերի միջև ներդաշնակությունը խաթարել և հետո սրտում դժկամություն զգալ՝ արդյունքում վնասելով սեփական պարտավորությունների կատարումը։ Դու շատ լավ գիտես, որ այդպես վարվելը հակասում է սկզբունքներին, սակայն միևնույնն է թույլ ես տալիս, որ ուրիշները շահագործեն քեզ և հրամայեն քեզ ստրուկի պես՝ հանուն նրանց գոհացնելու և լավ հարաբերություններ պահպանելու։ Քո կողմից ուրիշներին գոհացնելը բարի գործ չէ և չի հիշվի Աստծու կողմից։ Այն ինչ անում ես, զուտ միջանձնային հարաբերություններ պահպանելն է, դու չես գործում հանուն եկեղեցու գործի կամ քո պարտավորությունը կատարելու, առավել ևս դա քո պատասխանատվությունը կամ պարտականությունը չէ։ Աստված երբեք չի հիշի նման գործողությունները, և նույնիսկ եթե անես դրանք՝ իզուր են։ Ուստի, նման հարցերի բախվելիս, միթե չպե՞տք է լրջորեն և ուշադիր մտածել, թե ինչպես ընտրություն կատարել։ Որոշ մարդկանց խնդրում են օգնել, բայց նրանք իրականում շատ զբաղված են պարտավորությունները կատարելով և հազիվ են ժամանակ գտնում հավաքույթի կամ հոգևոր պարապմունքի մասնակցելու համար։ Նրանք ակնհայտորեն չեն ուզում գնալ և ըստ սկզբունքների էլ չպետք է գնան։ Բայց, քանի որ չափազանց շատ են մտահոգվում իրենց հեղինակության համար, չեն կարողանում ստիպել իրենց «ոչ» ասել։ Ի վերջո, ի՞նչ է պատահում։ Թույլ են տալիս, որ այդ ստոր, շահամոլ անհատները շահագործեն իրենց՝ վատնելով այն ժամանակը, որը պետք է նվիրված լիներ իրենց կյանքի մուտքին։ Մի՞թե սա կորուստ չէ։ Միանգամայն արժանի՛ կորուստ է։ Նման կորուստ կրելն ամենևին չի արժանանում ուրիշների կարեկցանքին կամ խղճահարությանը։ Ինչո՞ւ ասել, որ արժանի կորուստ է։ Ո՞վ ստիպեց քեզ անտեսել Աստծու խոսքերը։ Ո՞վ ստիպեց քեզ վախենալ մարդկանց վիրավորելուց։ Եթե նախընտրում ես չվիրավորել մարդկանց, քան լսել Աստծու խոսքերը, ապա արդարացիորեն արժանի՛ ես այս կորստին։ Ոմանք ասում են․ «Մարդիկ վակուումի մեջ չեն ապրում, մարդկանց միջև պետք է շփում լինի»։ Կարևորն այն է, թե ինչպես ես շփվում։ Ո՞րն է համապատասխանում ճշմարտության սկզբունքներին, Աստծու մտադրություններին և ավելի շատ օգուտ տալիս քո կյանքի մուտքին, սկզբունքների վրա հիմնված շփունե՞րը, թե՞ առանց սկզբունքների շփումը՝ լինելով մարդկանց գոհացնող, ով փորձում է հարթել ամեն ինչ։ Գիտես, թե որն ընտրել, այնպես չէ՞։ Եթե գիտես, թե ինչպես ընտրել, սակայն միևնույնն է հայտնվում ես ճահճի մեջ, վերջնական հետևանքը միայն դու պետք է կրես։ Մի՞թե ակնհայտ չէ։ (Այո՛։)
Չար մարդկանց մարդկայնության դեռ ավելի շատ դրսևորումներ կան, և այսօրվա հաղորդակցությունը սահմանափակ էր՝ կենտրոնանալով միայն փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրելու և ուրիշներից օգտվել սիրելու կողմերի վրա։ Միայն այս երկու կողմերի մասին լսելուց հետո է մարդկանց մեծամասնությունը սկսում որոշակի զգացողություն և զանազանելու ունակություն ունենալ՝ ասելով․ «Ուրեմն այսպիսի՛ն է վատ մարդկայնությունը»։ Բայց նման մարդիկ իսկապես գոյություն ունեն եկեղեցում, ուստի ի՞նչ պետք է արվի։ Նրանց ներկայությունը մեծ խնդիր չէ, քանի որ եկեղեցին ունի սկզբունքներ և կանոնակարգեր, այն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել նման անհատների հետ վարվելու համար։ Այս հարցերի շուրջ այսօրվա հաղորդակցության նպատակն է հնարավորություն տալ մարդկանց մեծամասնությանը հստակ հասկացողություն և զանազանելու ունակություն ունենալ չար մարդկանց այս երկու տեսակների վերաբերյալ և ապա միասին աշխատել՝ նրանց հեռացնելու համար։
20 նոյեմբերի, 2021 թ.