Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (26)
Տասնչորսերորդ կետ. ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին (հինգերորդ մաս)
Այն վերաբերմունքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ունենան եկեղեցու մաքրման աշխատանքի նկատմամբ
Այս տարի շարունակաբար հաղորդակցվել ենք առաջնորդողների ու աշխատողների պարտականությունների և դրանցում ներգրավված բոլոր տեսակի մարդկանց դրսևորումների շուրջ։ Հաղորդակցության թեմաները դարձել են ավելի ու ավելի մանրամասն ու որոշակի՝ ներառելով բոլոր տեսակի մարդկանց տարբեր խնդիրները, և հաղորդակցությունն այս մարդկանց որոշակի դրսևորումների ու այն կարգերի վերաբերյալ, որոնց նրանք պետք է բաժանվեն, նույնպես եղել է շատ որոշակի և հստակ։ Որքան որոշակի ու հստակ են հաղորդակցվում այս մանրամասն խնդիրները, այնքան շատ դրական օգնություն ու ուղղորդում այն պետք է ապահովի Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար և այնքան շատ ուղղորդում ու աջակցություն պետք է առաջարկի առաջնորդողներին ու աշխատողներին՝ աշխատելու և իրենց պարտավորությունները կատարելու համար։ Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է իրականացվում հաղորդակցությունը, անկախ այն բանից, թե որքան որոշակի է հաղորդակցությունը, որոշ առաջնորդողների ու աշխատողների համար դեռևս պարզ չէ, թե ինչպես վարվել եկեղեցու տարբեր տեսակի մարդկանց հետ ու լուծել խնդիրները։ Բոլոր տեսակի մարդկանց խնդիրներն այնքան հստակ են հաղորդակցվում, սակայն որոշ առաջնորդողներ ու աշխատողներ դեռևս չեն կարողանում ընկալել, թե ինչպես զանազանել ու վերաբերվել տարբեր տեսակի մարդկանց։ Դեռևս չեն կարողանում գործել ճշմարտության սկզբունքների համաձայն, ոչ էլ կարող են օգտագործել ճշմարտությունը՝ եկեղեցու տարբեր տեսակի մարդկանց հետ վարվելու և խնդիրները լուծելու համար։ Ո՞րն է սրա պատճառը։ Նման մարդիկ զուրկ են ճշմարտության իրականությունից։ Բոլոր տեսակի մարդկանց դրսևորումների շուրջ հաղորդակցության միջոցով մարդը պետք է հիմնական զանազանություն ունենա և խելամիտ կարգավորումներ անի եկեղեցում նրանց համար, որոնք կատարում են իրենց պարտավորությունները, և նրանց, որոնք չեն կատարում, նրանց, որոնք ձգտում են ճշմարտությանը, և նրանց, որոնք չեն ձգտում, նրանց, որոնք հնազանդվող ու ենթարկվող են, և նրանց, որոնք խանգարումներ ու անհանգստություններ են առաջացնում։ Սակայն դատելով եկեղեցում տարբեր տեսակի մարդկանց դրությունից՝ միայն ակնհայտ չար մարդիկ են հեռացվել․ շատ չհավատացողներ հիմնովին չեն հեռացվել։ Եկեղեցու մաքրման աշխատանքում առաջնորդողներն ու աշխատողները պետք է համագործակցեն Աստծու գործի հետ՝ որքան հնարավոր է շուտ մաքրելու համար չար մարդկանց ու չհավատացողներին, այլ ոչ թե պասիվ կերպով մոտենան դրան՝ գործելով որպես մարդկանց հաճեցնողներ, կամ մտածելով, թե պարզապես ակնհայտ չար մարդկանց մաքրելը նշանակում է, որ ամեն ինչ կարգավորված է ու լավ։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ակտիվորեն ստուգեն յուրաքանչյուր թիմի աշխատանքը, ճշտեն յուրաքանչյուր թիմի անդամների դրությունը, թե արդյոք այնտեղ կան չհավատացողներ, որոնք պարզապես լրացնում են թվաքանակը, կամ չհավատացողներ, որոնք բացասականություն ու պատկերացումներ են տարածում եկեղեցու գործին խանգարելու համար, և հայտնաբերվելուն պես այս մարդիկ պետք է հիմնովին մերկացվեն ու հեռացվեն։ Սա այն աշխատանքն է, որը պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Նրանք չպետք է պասիվ լինեն, չպետք է սպասեն Վերևի հրամաններին ու հորդորներին՝ գործելու համար, ոչ էլ պետք է մի փոքր բան անեն միայն այն ժամանակ, երբ բոլոր եղբայրներն ու քույրերը միասին հորդորում են։ Իրենց աշխատանքում առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաշվի առնեն Աստծու մտադրություններն ու հավատարիմ լինեն Նրան։ Նրանց համար լավագույն վարվելակերպը խնդիրները նախաձեռնողաբար ճանաչելն ու լուծելն է։ Չպետք է պասիվ մնան, հատկապես երբ գործելու համար որպես հիմք ունեն ներկայիս այս խոսքերն ու հաղորդակցությունը։ Փոխարենը, պետք է նախաձեռնություն ցուցաբերեն՝ հիմնովին լուծելու իրական խնդիրներն ու դժվարությունները՝ հաղորդակցվելով ճշմարտության շուրջ, և կատարեն իրենց աշխատանքը ճիշտ այնպես, ինչպես պարտավոր են։ Պետք է ժամանակին ու նախաձեռնողաբար հետևեն աշխատանքի առաջընթացին․ չեն կարող միշտ սպասել Վերևի հրամաններին ու հորդորներին՝ նախքան դժկամությամբ գործողություն ձեռնարկելը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները միշտ բացասական ու պասիվ են և իրական աշխատանք չեն կատարում, անարժան են ծառայելու որպես առաջնորդողներ ու աշխատողներ ու պետք է պաշտոնազրկվեն, իսկ նրանց պարտականությունները պետք է կարգավորվեն։ Այժմ շատ առաջնորդողներ ու աշխատողներ կան, որոնք շատ պասիվ են իրենց աշխատանքում։ Միայն մի փոքր աշխատանք են կատարում այն բանից հետո, երբ Վերևը հրամաններ է ուղարկում ու ստիպում նրանց․ հակառակ դեպքում ծուլանում են ու դանդաղում։ Որոշ եկեղեցիներում աշխատանքը բավականին քաոսային է, այնտեղ պարտավորություններ կատարող մարդկանցից ոմանք անհավանականորեն ծույլ ու ձևական են և ոչ մի իրական արդյունք չեն ստանում։ Այս խնդիրներն արդեն շատ լուրջ են ու բնույթով սարսափելի, բայց այդ եկեղեցիների առաջնորդողներն ու աշխատողները դեռևս պաշտոնյաների ու տիրակալների պես են իրենց պահում։ Նրանք ոչ միայն ի վիճակի չեն որևէ իրական աշխատանք կատարելու, այլև չեն կարողանում ճանաչել կամ լուծել խնդիրներ։ Սա կաթվածահար է անում եկեղեցու գործն ու ստիպում է, որ այն լճանա։ Որտեղ եկեղեցու գործը սարսափելի խառնաշփոթի մեջ է, և կարգուկանոնի նշույլ անգամ չկա, այնտեղ հաստատ իշխանություն ունեցող կեղծ առաջնորդող կամ հակաքրիստոս կա։ Յուրաքանչյուր եկեղեցում, որտեղ կեղծ առաջնորդողն իշխանություն ունի, եկեղեցու գործը քայքայված է ու լիակատար խառնաշփոթի մեջ է․ դրանում կասկած չկա։ Օրինակ՝ ամերիկյան եկեղեցիներում առկա խնդիրներից շատերը բացահայտվել են Իմ սեփական ականջներով կամ աչքերով։ Իմ տեսած խնդիրների մեծ մասը լուծվել է տեղում։ Որոշ այլ խնդիրների դեպքում Ես խնդրել եմ ամերիկյան եկեղեցիների առաջնորդողներին լուծել դրանք։ Սակայն առաջնորդողների ու աշխատողների աշխատանքի մեծ մասը շատ պասիվ կերպով է կատարվում. հետևողականությունը չափազանց դանդաղ է, իսկ արդյունավետությունը՝ չափազանց ցածր, և նրանց ամենօրյա առաջադրանքների մեծ մասն իրականացվում է միայն Վերևի հրամաններից ու հորդորելուց հետո։ Այն բանից հետո, երբ Վերևը կարգավորում է աշխատանքը, որոշ ժամանակ զբաղված կլինեն, բայց երբ այդ մի փոքր աշխատանքն արված է, չգիտեն, թե ինչ անել հետո, որովհետև չեն հասկանում, թե ինչ պարտավորություններ պետք է կատարեն։ Նրանց համար երբեք պարզ չէ առաջնորդողների ու աշխատողների պարտականությունների շրջանակի մեջ մտնող աշխատանքը, որը նրանք պետք է կատարեն։ Նրանց կարծիքով անելու գործ չկա։ Ի՞նչ է կատարվում, երբ մարդիկ կարծում են, թե անելու գործ չկա։ (Հոգս չեն կրում։) Ավելի ճիշտ՝ հոգս չեն կրում։ Նաև շատ ծույլ են ու հարմարավետություն են տենչում, որքան հնարավոր է շատ ընդմիջումներ են անում, երբ կարող են և փորձում են խուսափել ցանկացած լրացուցիչ առաջադրանքից։ Այս ծույլ մարդիկ հաճախ մտածում են․ «Ինչո՞ւ պետք է այսքան անհանգստանամ։ Չափազանց շատ անհանգստանալը պարզապես ինձ ավելի արագ կծերանացնի։ Ի՞նչ օգուտ կունենամ դա անելուց, այսքան վազվզելուց և ինձ այսքան հյուծելուց։ Ի՞նչ կլինի, եթե ուժասպառ լինեմ ու հիվանդանամ։ Բուժման համար վճարելու գումար չունեմ։ Եվ ո՞վ հոգ կտանի իմ մասին, երբ ծերանամ»։ Այս ծույլ մարդիկ հենց այսքան պասիվ ու հետամնաց են։ Ճշմարտության նշույլ անգամ չունեն ու ոչինչ հստակ չեն կարող տեսնել։ Ակնհայտորեն բթամիտների խումբ են, այնպես չէ՞։ Բոլորը բթամիտ են։ Անտեղյակ են ճշմարտությունից ու հետաքրքրված չեն դրանով, ուստի ինչպե՞ս կարող են փրկվել։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ անկարգապահ ու ծույլ, ասես կենդանի մեռելներ լինեն։ Սա առնչվում է նրանց բնության հարցին։ Մարդկային բնության մեջ մի տեսակ ծուլություն կա։ Անկախ այն բանից, թե ինչ առաջադրանք են կատարում մարդիկ, միշտ կարիք ունեն, որ ինչ-որ մեկը վերահսկի ու շտապեցնի իրենց։ Երբեմն մարդիկ հաշվի են առնում մսեղին, ֆիզիկական հարմարավետության են տենչում ու միշտ ինչ-որ բան պահում են իրենց համար։ Այս մարդիկ լի են դիվային մտադրություններով ու նենգ ծրագրերով․ իսկապես ոչ մի բանի պիտանի չեն։ Երբեք ամեն ջանք չեն գործադրում, անկախ այն բանից, թե ինչ կարևոր պարտավորություն են կատարում։ Նրանք անպատասխանատու են ու հավատարմություն չունեն։ Ես այսօր ասել եմ այս բաները՝ հիշեցնելու ձեզ աշխատանքում պասիվ չլինել։ Պետք է կարողանաք հետևել այն ամենին, ինչ Ես ասում եմ։ Եթե Ես գնայի տարբեր եկեղեցիներ ու պարզեի կամ տեսնեի, որ շատ աշխատանք եք կատարել, որ շատ արդյունավետ եք աշխատել, և որ աշխատանքը շատ արագ է առաջ ընթանում, որ այն հասել է գոհացուցիչ մակարդակի, և բոլորն արել են հնարավոր ամեն ինչ, բավականին գոհ կլինեի։ Եթե գնայի տարբեր եկեղեցիներ ու տեսնեի, որ աշխատանքի առաջընթացը բոլոր առումներով դանդաղ է, ինչը կապացուցեր, որ լավ չեք կատարել ձեր պարտավորություններն ու չեք պահպանել ավետարանը տարածելու բնականոն տեմպը, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլիներ Իմ տրամադրությունն այդ ժամանակ։ Արդյո՞ք դեռ ուրախ կլինեի տեսնել ձեզ։ (Ո՛չ։) Ուրախ չէի լինի։ Այս աշխատանքը ձեզ է հանձնարարվել, և Ես ասել եմ այն ամենը, ինչ պետք է ասվի։ Կիրառման հատուկ սկզբունքներն ու ուղին նույնպես ասվել են ձեզ։ Սակայն չեք գործում, չեք աշխատում՝ միայն սպասելով, որ Ես անձամբ վերահսկեմ ու շտապեցնեմ ձեզ, էտեմ ձեզ կամ նույնիսկ հրամայեմ ձեզ գործել։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Մի՞թե սա չպետք է մանրամասն վերլուծվի։ Երբ չեք անում այն աշխատանքը, որն ակնհայտորեն պետք է արվի, և ի վիճակի չեք ստանձնելու այն, կարո՞ղ եմ արդյոք լավ վերաբերմունք ունենալ ձեր նկատմամբ։ (Ո՛չ։) Ինչո՞ւ չեմ կարող լավ վերաբերմունք ունենալ ձեր նկատմամբ։ (Չափազանց անպատասխանատու ենք մեր պարտավորությունները կատարելիս։) Քանզի ձեր պարտավորություններն ամբողջ սրտով ու ուժով չեք կատարում, այլ դրանք պարզապես ձևականորեն եք անում։ Մարդը, որ հավատարիմ է իր պարտավորություններին, պետք է առնվազն գործադրի իր ողջ ուժը, բայց դուք նույնիսկ չեք կարողանում հասնել սրան․ չափազանց շատ եք թերանում։ Բանն այն չէ, որ ձեր որակն անբավարար է։ Բանն այն է, որ ձեր մտածելակերպն է սխալ, և դուք անպատասխանատու եք։ Ձեր սրտերում ինչ-որ անհեթեթ բաներ կան, որոնք խանգարում են ձեզ կատարել ձեր պարտավորությունները։ Բացի այդ, մարդկանց հաճեցնողներ լինելու մտածելակերպը խոչընդոտում է ձեզ իրականացնելու եկեղեցու մաքրման աշխատանքը։ Գիտե՞ք, թե որն է եկեղեցին մաքրելու նշանակությունը։ Ինչո՞ւ է Աստված ուզում մաքրել եկեղեցին։ Որո՞նք են եկեղեցին չմաքրելու հետևանքները։ Դուք բոլորդ անտեղյակ եք այս հարցերից և չեք փնտրում ճշմարտությունը, ինչն ապացուցում է, որ հաշվի չեք առնում Աստծու մտադրությունները։ Պատրաստակամ եք անելու ձեր պաշտոնի սովորական, կանոնավոր աշխատանքից միայն մի փոքր և խուսափում եք հատուկ առաջադրանքներից, հատկապես նրանցից, որոնք կարող են վիրավորել ուրիշներին։ Բոլորդ նախընտրում եք այս առաջադրանքները փոխանցել մեկ ուրիշին։ Մի՞թե այսպես չեք մտածում։ Մի՞թե սա խնդիր չէ, որին պետք է անդրադառնալ։ Միշտ ասում եք. «Իմ որակը ցածր է, ճշմարտության իմ հասկացողությունը սահմանափակ է, ու բավարար աշխատանքային փորձ չունեմ։ Երբեք եկեղեցու առաջնորդող չեմ եղել, ոչ էլ եկեղեցու մաքրման աշխատանք եմ իրականացրել»։ Մի՞թե սա արդարացումներ փնտրել չէ։ Եկեղեցու մաքրման աշխատանքն այնքան հստակ է հաղորդակցվել։ Հակաքրիստոսներին, չար մարդկանց ու չհավատացողներին մաքրելն այնքան պարզ հարց է։ Մի՞թե այդ մի քանի սկզբունքներն իսկապես այդքան դժվար է հասկանալ։ Եթե նման պարզ խնդիրներն այսքան հստակ բացատրվում են, ու մարդիկ դեռևս չեն հասկանում, ի՞նչ է դա ցույց տալիս։ Դա ցույց է տալիս, որ կա՛մ նրանց որակն է չափազանց ցածր մարդկային լեզուն հասկանալու համար, կա՛մ նրանք պարզապես սրիկաներ են, որոնք չեն կենտրոնանում պատշաճ առաջադրանքների վրա։ Առաջնորդողների ու աշխատողների մեջ հաստատ կան ցածր որակ ունեցողներ, և անկասկած կան մարդկանց հաճեցնողներ, որոնք իրական աշխատանքով չեն զբաղվում։ Անշուշտ կան նաև սրիկաներ, որոնք անտեսում են պատշաճ առաջադրանքներն ու անխոհեմաբար չարագործություններ են կատարում։ Այս բոլոր իրավիճակները գոյություն ունեն։ Նախ, այս սրիկաները, որոնք անտեսում են պատշաճ առաջադրանքները, պետք է հեռացվեն։ Ով որ կարող է իրական աշխատանք կատարել, պետք է օգտագործվի, որպես առաջնորդողներ գործող մարդկանց հաճեցնողները հաստատապես պետք է պաշտոնազրկվեն, իսկ ցածր որակ ունեցող մարդիկ, որոնք կարող են հասկանալ մարդկային լեզուն ու որոշակի իրական աշխատանք կատարել, պետք է պահվեն։ Այս խնդիրները պետք է այս կերպ լուծվեն։ Եթե Աստծու հաղորդակցվելուց հետո կարող ես հստակ տեսնել եկեղեցու աշխատանքի այն խնդիրները, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է լուծեն, ապա պետք է անհապաղ լուծես դրանք՝ առանց հետագա ձգձգման։ Պետք է կարողանաս նախաձեռնողաբար գործել՝ առանց սպասելու, որ Վերևն անձամբ առաջադրանքներ հանձնարարի կամ հրամաններ արձակի։ Անկախ այն բանից, թե ինչ խնդիրներ են առաջանում, դրանք պետք է լուծվեն նախքան աշխատանքի վրա ազդելը։ Նույնիսկ նախքան Վերևը կսկսի հետազոտել խնդիրները, դու արդեն պետք է զեկուցած լինես խնդիրների վերաբերյալ քո հասկացողության ու լուծումների, դրանց կարգավորման սկզբունքների ու կարգավորման արդյունքների մասին։ Որքա՜ն հիանալի կլիներ դա։ Այդ դեպքում կարո՞ղ էր արդյոք Վերևը դեռևս դժգոհ լինել քեզանից։ Որպես առաջնորդող կամ աշխատող, եթե անընդհատ չես կարողանում տեսնել քո սեփական պարտականությունների շրջանակում եղած աշխատանքը, կամ նույնիսկ եթե որոշակի գիտակցություն կամ գաղափարներ ունես, բայց շարունակում ես հապաղել ու չգործել՝ միշտ սպասելով, որ Վերևը քեզ առաջադրանքներ հանձնարարի, մի՞թե սա պատասխանատվությունից խուսափում չէ։ (Այո՛։) Սա պատասխանատվությունից լուրջ խուսափում է։ Դու կորցրել ես պարտավորությանը վերաբերվելու հարցում առաջնորդողի կամ աշխատողի դերով պայմանավորված վերաբերմունքն ու պատասխանատվությունը։ Իրենց աշխատանքում առաջնորդողներն ու աշխատողները պետք է սերտորեն հետևեն Վերևի պահանջներին. պետք է կատարես հենց այն, ինչ Վերևը հաղորդակցել է՝ հասկանալուց հետո արագ գործելով ու իրականացնելով այն։ Ճշմարտությամբ խնդիրներ լուծելն առաջնորդողների ու աշխատողների ամենակարևոր պարտականությունն է, ու նախքան որևէ բան անելը չպետք է պասիվ կերպով սպասես, որ Վերևը կարգավորի աշխատանքը։ Եթե միշտ պասիվ կերպով սպասում ես, ապա հարմար չես առաջնորդող կամ աշխատող լինելու համար, չես կարող ստանձնել այս աշխատանքը, և պատասխանատվություն ստանձնելն ու հրաժարական տալը միակ խելամիտ բանը կլիներ։
Աստծուն հավատացող երեք տեսակի մարդկանց դրսևորումներն ու ելքերը
I. Տքնողներ
Ընդհանուր առմամբ առաջնորդողների ու աշխատողների տասնհինգ պարտականություն կա, ու մենք մինչև տասնչորսերորդի շուրջ արդեն հաղորդակցվել ենք։ Եկեղեցու ներսում առկա՝ առաջնորդողների ու աշխատողների լուծելիք խնդիրների, ինչպես նաև այս խնդիրներում ներգրավված բոլոր տեսակի մարդկանց հարցերի շուրջ մոտ ութսունից իննսուն տոկոսով հաղորդակցություն է եղել։ Սրանք բոլորն այն առաջադրանքներն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն, և այն խնդիրները, որոնք նրանք պետք է լուծեն։ Սա բազմաթիվ խնդիրներ է ներառում։ Մի կողմից շոշափում է այն պարտականությունները, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, մյուս կողմից նաև ներառում է եկեղեցում բոլոր տեսակի մարդկանց տարբեր խնդիրները։ Թեև այս ժամանակահատվածում մեր հաղորդակցության թեման առաջնորդողների ու աշխատողների պարտականություններն են ու կեղծ առաջնորդողների մերկացումը, բայց նաև շատ ենք հաղորդակցվել այս թեմայում շոշափվող տարբեր տեսակի մարդկանց խնդիրների ու տարբեր տեսակի մարդկանց վիճակների ու էությունների շուրջ։ Իհարկե այս որոշակի բովանդակությունը տարբեր ազդեցություններ ունի եկեղեցում Աստծուն հետևող տարբեր տեսակի մարդկանց վրա։ Նրանց թվում մի տեսակի մարդ կա, որը, նույնիսկ ողջ հաղորդակցությունը լսելուց հետո, դեռևս պահպանում է այս վերաբերմունքը․ «Ես լավ մարդկայնություն ունեմ, ճշմարտ ապես հավատում եմ Աստծուն, Աստծու հանդեպ իմ հավատքի մեջ պատրաստակամ եմ բաներ լքելու, և իմ պարտավորությունը կատարելու համար պատրաստակամ եմ գին վճարելու և դժվարություններին դիմանալու»։ Նրանց չեն հետաքրքրում բոլոր տեսակի մարդկանց տարբեր վիճակները, տարբեր վիճակներին առնչվող ճշմարտությունը կամ այս ժամանակահատվածում հաղորդակցված ճշմարտության սկզբունքները, որոնք մարդիկ պետք է հասկանան։ Մի՞թե սա մարդու տեսակ չէ։ Մի՞թե այս տեսակի մարդը շատ տիպական չէ։ (Այո՛։) Այս տեսակի մարդը միշտ որոշակի տեսակետ ունի։ Ինչի՞ց է հիմնականում բաղկացած այս տեսակետը․ երեք կետերից, որոնք Ես հենց նոր նշեցի։ Ա ռաջին, հավատում են, որ իրենց մարդկայնությունը վատը չէ, և նույնիսկ, որ այն լավն է։ Երկրորդ, կարծում են, թե ճշմարտ ապես հավատում են Աստծուն, այսինքն՝ անկեղծորեն հավատում են Աստծու գոյությանն ու ամեն ինչի վրա Աստծու գերիշխանությանը՝ հավատալով, որ մարդկային ճակատագիրը վերահսկվում է Աստծու կողմից, որ այն գտնվում է Աստծու գերիշխանության տակ, ինչը «Աստծուն ճշմարտ ապես հավատալու» լայն իմաստով մեկնաբանություն է։ Երրորդ, հավատում են, որ Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ կարող են բաներ լքել ու իրենց պարտավորությունները կատարելու համար դժվարությունների դիմանալ ու գին վճարել։ Կարելի է ասել, որ այս երեք կետերն ամենահիմնական, առաջնային ու առանցքային տարրերն են, որոնցից այս մարդիկ կառչում են Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ։ Իհարկե այս բաները կարելի է նաև համարել Աստծուն հավատալու նրանց կապիտալը, ինչպես նաև այն նպատակները, որոնց ձգտում են, և նրանց գործելու շարժառիթն ու ուղղությունը։ Կարծում են, որ այս երեք կետերն ունենալն իրենց որակավորում է փրկվելու երեք հիմնական պայմանների համար ՝ իրենց դարձնե լով Աստծու կողմից սիրված ու ընդունված մարդիկ։ Սա լուրջ սխալ է։ Այս երեք կետն ունենալը պարզապես նշանակում է մի քիչ մարդկայնություն ունենալ։ Կարելի՞ է արդյոք պարզապես մի քիչ մարդկայնություն ունենալով Աստծու հավանությանն արժանանալ։ Բացարձակապես ոչ․ Աստված հավանություն է տալիս նրանց, ովքեր վախենում են Նրանից ու խուսափում են չարից։ Այս երեք կետերը չեն համապատասխանում ճշմարտության իրականության չափանիշին․ դրանք պարզապես տքնողներ լինելու երեք չափանիշներն են։ Հաջորդիվ, Ես կհաղորդակցվեմ այս երեք կետերի մանրամասների շուրջ, որպեսզի հստակ հասկանաք։ Առաջին կետը լավ մարդկայնություն ունենալն է։ Նրանք հավատում են, որ չարիք չգործելը, խանգարումներ ու անհանգստություններ չառաջացնելն ու Աստծու տան շահերին վնաս չհասցնելը բավարար է, և որ դա նշանակում է, որ կարող են բավարարել Աստծու մտադրություններն ու սկզբունքների համաձայն գործել։ Երկրորդ կետն «Աստծուն ճշմարտ ապես հավատալն է»։ Նրանց համար այն, ինչ անվանում են «Աստծուն ճշմարտ ապես հավատալ», նշանակում է երբեք չկասկածել Աստծու գոյությանը կամ ամեն ինչի վրա Նրա գերիշխանության փաստին և հավատալ, որ մարդկային ճակատագիրն Աստծու ձեռքերում է, ինչը, նրանց կարծիքով, իրենց հնարավորություն կտա Աստծուն մինչև վերջ հետևել։ Կարծում են, որ բավական է ճշմարտ ապես հավատան Աստծուն ու կարժանանան Նրա հավանությանը։ Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչպես է Աստված առաջնորդում կամ գործում, կամ ինչ խնդիրների են բախվում, ասում են․ «Պարզապես սիրի'ր Աստծուն, հետևի'ր Աստծուն, հնազանդ վի'ր Աստծուն»։ Խնդիրների լուծման նրանց մեթոդը չափազանց պարզունակ է։ Կարո՞ղ են արդյոք նման ընդհանրացված խոսքերը որևէ խնդիր լուծել։ Երրորդ կետն Աստծու հանդպ իրենց հավատքի մեջ բաներ լքել կարողանալն է և իրենց պարտավորությունները կատարելու համար դժվարությունների դիմանալ ու գին վճարել կարողանալը։ Ինչպե՞ս են սա կիրառում։ Քանզի ճշմարտապես հավատում են Աստծուն, երբ եկեղեցու աշխատանքում ինչ-որ բանի կարիք կա, կամ երբ զգում են Աստծու հրատապ մտադրությունները, կարող են նախաձեռնողաբար լքել իրենց ընտանիքները, ամուսնություններն ու մասնագիտական գործունեությունները, մի կողմ դնել իրենց աշխարհիկ հեռանկարները և հետևել Աստծուն ու կատարել իրենց պարտավորություններն անսասան վճռականությամբ՝ երբեք չզղջալով։ Ինչ պարտավորություն էլ Աստծու տունը կարգավորի նրանց համար, կարող են դիմանալ դժվարությունների ու գին վճարել, նույնիսկ եթե դա նշանակում է ավելի քիչ ուտել և ավելի քիչ քնել։ Անկախ այն բանից, թե որքան ծանր են կենսապայմանները, կամ նույնիսկ որոշ անբարենպաստ միջավայրերում նրանք դեռևս կարող են հաստատակամորեն շարունակել կատարել իրենց պարտավորությունները։ Բացի այս երեք կետերից, ճշմարտության հետ կապված բոլոր այլ ասպեկտների կիրառումը թվում է, թե կապ չունի նրանց հետ։ Անում են այն, ինչ իրենց լավ կամ ճիշտ է թվում։ Ինչ վերաբերում է կիրառման տարբեր սկզբունքներին, որոնք Աստված ասել է մարդուն, ինչպես նաև մարդկանց տարբեր ապականված խառնվածքների վիճակներին, դրսևորումներին ու էությանը, որոնք Աստված մերկացրել է, նրանք կարծում են, որ կարելի է դրանց մասին մի փոքր իմանալ կամ ընդհանրապես չիմանալ․ կարիք չեն զգում հատուկ և մանրակրկիտ կերպով տարբեր սկզբունքներ փնտրելու՝ իրենց սեփական ապականությունը քննելու և իրենց թերությունները լրացնելու համար, կամ որևէ կարիք՝ հաճախ հավաքույթների մասնակցելու՝ լսելու, թե ինչպես են ուրիշները հաղորդակցվում իրենց տարբեր փորձառական վկայությունների շուրջ, և ապա ինքնափոխակերպման հասնելու և այլն։ Այս կերպ Աստծուն հավատալը, նրանց կարծիքով, չափազանց հոգսառատ է․ դրա կարիքը չկա։ Հետևում են Աստծուն ու կատարում են իրենց պարտավորությունները՝ Աստծուն հավատալու և խառնվածքի փոփոխության մակերեսային հասկացողությամբ, Աստծու գործի վերաբերյալ տարբեր պատկերացումներին ու երևակայություններին զուգահեռ։ Մի՞թե այս տեսակի մարդը բավականին տիպական չէ։ (Այո՛։) Իրենց առջև ամենահիմնական պահանջն են դնում և Աստծուն հավատալու նկատմամբ ամենահիմնական վերաբերմունքն ունեն։ Սրանից անդին, անտեսում են ճշմարտությունը, Աստծու դատաստանն ու մերկացումը, էտվելը, ինչպես նաև մարդկանց տարբեր ապականված խառնվածքներն ու տարբեր վիճակները, դրսևորումները և այլն։ Երբեք չեն խորհրդածում կամ մտորում այս խնդիրների շուրջ։ Այսինքն՝ այս մարդիկ համարում են, որ իրենք լավ մարդկայնություն ունեն, լավ մարդիկ են, որոնք ճշմարտ ապես հավատում են Աստծուն ու թեև ընդունում են, որ մարդիկ ապականված խառնվածքներ ունեն, բայց անտեսում են մարդկանց տարբեր ապականված խառնվածքների որոշակի վիճակներն ու դրսևորումները, որոնք մերկացվել են Աստծու կողմից՝ ոչ մի ջանք չգործադրելով այս բաները հետազոտելու համար։ Մի՞թե սա մարդու մի տեսակ չէ։ Մի՞թե այս տեսակի մարդու տեսակետներն ու որոշակի դրսևորումներն Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ բավականին տիպական չեն։ (Այո՛։) Հաշվի առնելով այս մարդկանց տեսակետներն Աստծուն հավատալու վերաբերյալ, փրկվելու մասին նրանց հասկացողությունն ու նրանց վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ, որոնք մերկացնում են մարդկանց տարբեր ապականված խառնվածքները , ո՞ր կարգին պետք է դասվեն այս մարդիկ։ (Բթացած հավատք ունեցողների, որոնք ճշմարտությանը չեն ձգտում։) Սա պարզապես արտաքին կերպարանքն է։ Ի րականում ինչպե՞ս պետք է դասակարգվեն այս մարդիկ։ Արդյո՞ք եկեղեցում շատ են նման մարդիկ։ (Այո՛։) Ամեն անգամ, երբ որոշակի խնդիրներ են քննարկվում, և համապատասխան ճշմարտություններն են հաղորդակցվում, նրանց քունն սկսում է տանել, նիրհում են կամ շփոթվում են ու ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերում ։ Եթե որևէ աշխատանք կամ առաջադրանք է հանձնարարվում, թևերը քշտում են ու գործի անցնում՝ չխուսափելով դժվարությունից կամ հոգնածությունից։ Կարծում են, որ հիանալի կլիներ, եթե Աստծուն հավատալն այս տեսակի աշխատանք կատարելուն նման լիներ․ այն ժամանակ կմոտիվացվեին։ Երբ գալիս է դժվարության դիմանալու, գին վճարելու և աշխատանքում ջանք գործադրելու ժամանակը, անկեղծ լրջություն են ցուցաբերում։ Բայց արդյո՞ք այս անկեղծ լրջությունն ու խանդավառությունը նույնն են, ինչ հավատարիմ լինելը։ Արդյո՞ք դա այն դրսևորումն է, որը մարդ պետք է ունենա ճշմարտության սկզբունքները հասկանալուց հետո։ (Ո՛չ։) Իմ հաղորդակցության միջոցով կարո՞ղ եք տեսնել, թե որ կարգին պետք է դասվեն այս մարդիկ։ (Տքնողների։) Ճիշտ է։ Այս մարդիկ տքնողներ են, և այսպես են տքնողները հավատում Աստծուն։
Սկսեցինք հաղորդակցվել հակաքրիստոսների բնական էության ու տարբեր դրսևորումների, ինչպես նաև այն մարդկանց տարբեր դրսևորումների շուրջ, որոնք հակաքրիստոսների խառնվածք ունեն, բայց իրականում հակաքրիստոսներ չեն։ Այժմ հաղորդակցվում ենք առաջնորդողների ու աշխատողների պարտականություններում ընդգրկված տարբեր տեսակի մարդկանց դրսևորումների շուրջ։ Թեև հաղորդակցված թեմաները հակաքրիստոսների ու կեղծ առաջնորդողների մասին են եղել, բայց յուրաքանչյուր կետում շոշափված որոշակի խնդիրներն ու դրսևորումները վերաբերում են ապականված մարդկության ապականված խառնվածքներին, ինչպես նաև ապականված խառնվածքների ազդեցության տակ առաջացած տարբեր վիճակներին ու դրսևորումներին։ Թեև կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները միայն փոքրամասնություն են կազմում, բայց կեղծ առաջնորդողների ու հակաքրիստոսների խառնվածքները, ինչպես նաև նրանց տարբեր վիճակներն ու դրսևորումները յուրաքանչյուր մարդու մեջ տարբեր չափերով գոյություն ունեն։ Այժմ, երբ այս խնդիրներն այսքան մանրամասնորեն հաղորդակցվել են, նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, հաջորդիվ ավելի շատ ուղի և ուղղություն կունենան և ավելի հստակ նպատակներ՝ ճշմարտությանը ձգտելու, ճշմարտությունը կիրառելու, ճշմարտության սկզբունքները հասկանալու և ճշմարտության իրականության մեջ մտնելու հարցում։ Սա նրանց համար լավ բան է և ուրախության առիթ։ Այլ կերպ ասած՝ Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ նրանք նոր, կարևորագույն փուլ են թևակոխում։ Այլևս կանոնների, կրոնական ծեսերի կամ բառերի, ինչպես նաև վարդապետությունների ու կարգախոսների ներքո չեն ապրում։ Փոխարենը, կիրառման ավելի որոշակի ուղղություններ ու նպատակներ ունեն, և իհարկե, ավելի որոշակի սկզբունքներ, որոնց պետք է հետևեն։ Ինչպես կիրառել որոշակի հանգամանքներում, և որոնք են առնչվող ճշմարտության սկզբունքները, կամ ինչ վիճակներ ու ապականություններ ունեն մարդիկ ու ինչպես պետք է դրանց վերաբերվել, նաև ինչպես փնտրել ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար․ հակաքրիստոսների ու կեղծ առաջնորդողների երկու հիմնական հաղորդակցման թեմաները հիմնականում այս բովանդակությանն են առնչվում։ Ճշմարտությանը ձգտողների համար որքան ավելի որոշակի է հաղորդակցվում ճշմարտությունը, այնքան ավելի շատ կիրառման ուղի են նրանք ունենում։ Որքան ավելի որոշակի է հաղորդակցվում ճշմարտությունը, այնքան ավելի պայծառ ու հստակ են դառնում մարդկանց սրտերը, այնքան ավելի լավ կարող են ճանաչել ու հասկանալ իրենց, և այնքան ավելի շատ են գիտակցում, թե ինչի մեջ պետք է մտնեն հաջորդիվ և ինչ խնդիրներ պետք է լուծեն հաջորդիվ։ Ինչ վերաբերում է այն մարդկանց տեսակին, որ հենց նոր նշվեցին որպես տքնողներ, դեռևս անփոփոխ են մնում այն բանից հետո, երբ մենք լայնորեն հաղորդակցվել ենք մարդկության ապականված խառնվածքների կողմից առաջացած տարբեր վիճակների ու ապականության տարբեր խնդիրների շուրջ, որոնք պետք է լուծվեն։ Ի՞նչ է նշանակում անփոփոխ մնալ։ Նշանակում է, որ նրանց համար դեռևս պարզ չէ ու չեն կարողանում ընկալել ճշմարտության ձգտումն ու փրկության ուղին, որոնց մասին խոսել է Աստված։ Ավելի լուրջ՝ այսքան շատ էական դրսևորումների ու խնդիրների շուրջ հաղորդակցվելուց հետո դեռևս մտածում են․ «Ես լավ մարդկայնություն ունեմ, իսկապես հավատում եմ Աստծուն, պատրաստակամ եմ բաներ լքելու Աստծու հանդեպ իմ հավատքի մեջ, և պատրաստակամ եմ գին վճարելու և դժվարություններին դիմանալու՝ իմ պարտավորությունը կատարելու համար․ սա բավարար է»։ Երբ իրավիճակների են բախվում, ոչ քննում են իրենց, ոչ էլ համեմատում են իրենց Աստծու խոսքերի հետ, այլ փոխարենը փորձում են խնդիրները լուծել՝ հիմնվելով բացառապես իրենց սեփական մարդկային բարության կամ իրենց ունեցած մի փոքր խղճի ու ողջամտության վրա։ Իհարկե, որոշ մարդիկ ապավինում են զսպվածությանն ու համբերությանը՝ նորից ու նորից դիմանալով, մինչդեռ մյուսներն ապավինում են աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններին՝ այնպես անելով, որ մեծ խնդիրները փոքր թվան, իսկ հետո փոքր խնդիրները խնդիր չթվան։ Նպատակը, որին ձգտում են, հետևյալն է․ «Եթե այն օրը, երբ Աստծու գործն ավարտվի, ես դեռ եկեղեցում իմ պարտավորությունը կատարելիս լինեմ ու հեռացված չլինեմ, դա բավարար է։ Արդյոք իմ մասին ճշմարիտ հասկացողություն ունեմ, արդյոք իմ ապականված խառնվածքները լուծվել են, արդյոք ճշմարիտ հնազանդություն ունեմ Աստծու հանդեպ, արդյոք ես Աստծուց վախեցող ու չարից խուսափող մարդ եմ․ դրանք փոքր խնդիրներ են, որոնք հիշատակման արժանի չեն։ Ամեն ինչից մեծ խնդիր ես ստեղծում՝ այսքան մանրամասնորեն հաղորդակցվելով ճշմարտության շուրջ, նույնիսկ ամենափոքր խնդիրներն առաջ քաշելով նրանց շուրջը անվերջ հաղորդակցվելու համար, միշտ ստիպելով մեզ զանազանել․ ես պարզապես չեմ ուզում լսել ճշմարտության շուրջ այս հաղորդակցությունները, ընդհանրապես հետաքրքրություն չունեմ։ Երբ Աստծու օրը գա, որքա՜ն հիանալի կլիներ, եթե պարզապես կարողանայինք անմիջապես թագավորություն մտնել»։ Թեև ճշմարիտ է, որ յուրաքանչյուրի համբերությունն իր սահմաններն ունի, նման մարդկանց համբերությունն անսահման է։ Ինչո՞ւ։ Քանզի հավատում են, որ լավ մարդկայնություն ունեն, իսկապես հավատում են Աստծուն, որպես Աստծուն հավատացողներ բաներ լքելու կարողություն ու իրենց պարտավորությունը կատարելու համար գին վճարելու ու դժվարություններին դիմանալու պատրաստակամություն ունեն։ Երբ ինչ-որ բանի են բախվում, իրենց սեփական լուծումներն ունեն, ի վերջո դեռևս կարողանում են հաստատակամորեն կատարել իրենց պարտավորություններն ու հաստատուն կանգնել։ Սակայն, անկախ այն բանից, թե ինչպես են հաստատակամորեն շարունակում իրենց պարտավորությունները կատարել, կամ ինչ միջոցներով են մինչև վերջ դիմանում, անկախ նրանց դրդապատճառից, մի բան հաստատ է․ նրանք ճշմարիտ հնազանդություն չունեն Աստծու հանդեպ ու երբեք չեն հասկանում իրենց սեփական ապականված խառնվածքները։ Ավելի ճշգրիտ՝ այս մարդիկ չեն ընդունում, որ ապականություն ունեն, ոչ էլ ընդունում են մարդկանց՝ Աստծու կողմից մերկացված, ապականված խառնվածքներից առաջացած տարբեր վիճակներն ու խնդիրները։ Նույնիսկ եթե երբեմն տեսնում են, որ այս վիճակներն ու խնդիրներն իրենց էլ են վերաբերում, դրա հանդեպ սառը մոտեցում են ցուցաբերում՝ ասելով․ «Բոլորը հավասարապես ապականված են։ Բոլորի բնական էությունը դևերի ու Սատանայի էությունն է․ մենք բոլորս Աստծու թշնամիներն ենք։ Սա մի փաստ է, որը ոչ ոք չի կարող փոխել։ Բայց բավական է, որ մարդիկ հաստատակամորեն շարունակեն կատարել իրենց պարտավորությունը, Աստված հաստատ հավանություն կտա նրանց, ու նրանք, ովքեր մինչև վերջ հաստատակամորեն կշարունակեն, կլինեն հաղթողները»։ Դատելով նրանց տեսակետներից՝ բավականին եռանդուն են Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ, բայց երբ գալիս է փորձառական վկայություններով կիսվելու ժամանակը, լռում են՝ ի վիճակի չլինելով բառ անգամ ասելու։ Երբ գալիս է հավաքույթներին ճշմարտության շուրջ հաղորդակցվելու ժամանակը, նրանց քունը տանում է ու չեն կարողանում ընկալել այն։ Եթե հարցնես նրանց․ «Ինչպե՞ս ես ամեն օր փորձառաբար ապրում Աստծու խոսքերը քո պարտավորությունը կատարելիս», ասում են․ «Ինչ էլ եկեղեցին հանձնարարի ինձ անել, անում եմ։ Մի՞թե դրա համար փորձառաբար ապրելու կարիք կա»։ Թվում է, թե չեն հասկանում։ Եթե այնուհետև հարցնես նրանց․ «Քո մեջ որևէ ապականություն բացահայտվո՞ւմ է։ Ինչպե՞ս ես ինքդ քեզ հասկանում», ասում են․ «Պարզապես ենթարկվում եմ Աստծուն ու սիրում եմ Աստծուն․ ի՞նչ խնդիրներ կարող են լինել»։ Նրանց մտածողությունն այդքան պարզ է։ Սա է նրանց տեսակետը․ «Աստծուն հավատալը պետք է այսպես լինի։ Ինչո՞ւ զբաղվել այսքան մանր հարցերով։ Չափազանց բարդացնում եք ամեն ինչ»։ Հետևաբար, անում են իրենց պարտավորությունն ու առաջադրանքներ են կատարում՝ երբեք չփնտրելով ճշմարտության սկզբունքները, այլ գործելով լավ մտադրությունների ու խանդավառության հիման վրա։ Ավելի ստույգ՝ խղճի ու ողջամտության ազդեցության տակ են գործում՝ մտածելով․ «Արդեն շատ եմ տառապել ու գին վճարել․ արդեն մեծապես կիրառել եմ ճշմարտությունն ու բավարարել Աստծուն․ ինձնից ավելին մի՛ պահանջեք։ Լավ եմ այնպիսին, ինչպիսին կամ, լավ մարդ եմ և իսկապես հավատում եմ Աստծուն»։ Իհարկե, լինում են ժամանակներ, երբ այս մարդիկ չեն կարողանում զսպել իրենց ու պոռթկում են, և այն ժամանակ նրանց իրական դեմքը բացահայտվում է։ Կարող են շատ բառեր ու վարդապետություններ ասել, բայց որևէ իրական հասակից զուրկ են․ այլ կերպ ասած՝ կյանք չունեն։ Ինչի՞ն է հատկապես վերաբերում կյանք չունենալը։ (Ճշմարտություն չունեն։) Ինչո՞վ է պայմանավորված ճշմարտություն չունենալը։ (Չեն սիրում ճշմարտությունը, ոչ էլ ձգտում են դրան։) Խոսքն անգամ այն մասին չէ, թե արդյոք սիրում են ճշմարտությունը, թե ոչ, ավելի ճիշտ՝ չեն ընդունում ճշմարտությունը։ Ոմանք գուցե ասեն․ «Ինչպե՞ս կարող ես ասել, որ չեն ընդունում ճշմարտությունը։ Այնքան շատ դժվարությունների են դիմանում և այնքան մեծ գին են վճարում իրենց պարտավորությունը կատարելու համար՝ ամեն օր լուսաբացից մինչև մթնշաղ քրտնաջան աշխատելով․ ինչպե՞ս կարող ես ասել, որ ճշմարտություն չունեն»։ Արդյո՞ք սա ասելն անարդարացի է նրանց հանդեպ։ Բայց եթե նայես այս մարդկանց, արդյո՞ք նրանց տառապանքի ու գին վճարելու հետևում այն ամենը, ինչ անում են, ճշմարտության սկզբունքների շրջանակում է։ Արդյո՞ք իրենց արած ամեն ինչում սկզբունքներ են փնտրում։ Արդյո՞ք Աստծու առջև աստվածավախ սրտով են գալիս ու ամեն բան Աստծու խոսքերի ու Աստծու տան կողմից պահանջվող սկզբունքների համաձայն են անում։ Ո՛չ․ այդ ամենը մարդկային գործելակերպ է, մարդկային զսպվածություն։ Ո՞րն է ճշմարտությունը չընդունելու նրանց հիմնական դրսևորումը․ այն է, որ նախքան որևէ բան անելը, երբեք ակտիվորեն ճշմարտությունը չեն փնտրում, ոչ էլ երբևէ լրջորեն խորհում են, թե որոնք են ճշմարտության սկզբունքները, և ապա խստորեն կիրառում են դրանք Աստծու խոսքերի համաձայն։ Արդյո՞ք նրանք նման մտքեր ու վերաբերմունք ունեն։ Ինչպիսի՞ն է նրանց վերաբերմունքը մարդկության՝ Աստծու կողմից մերկացված, ապականված խառնվածքի տարբեր դրսևորումների նկատմամբ։ Արդյո՞ք նրանք ընդունում են այս խոսքերը։ Արդյո՞ք այս խոսքերն ընդունում են որպես փաստ։ Արդյո՞ք ընդունում են, որ այս որոշակի դրսևորումներն ապականության բացահայտումներ են։ Գուցե գլխով անեն ի նշան համաձայնության, կամ արտաքնապես ընդունեն դա, բայց իրենց սրտերում չեն ընդունում դա․ անտեսում են։ Ի՞նչ է նշանակում անտեսել դա։ Մասնավորապես, նշանակում է չընդունել, հստակ վերաբերմունք և ոչ մի ակնհայտ դիմակայություն կամ հակադրություն չունենալ, այլ սառը վերաբերմունք որդեգրել Աստծու կողմից ասված այս խոսքերի նկատմամբ։ «Սառը վերաբերմունք» ասելը մի փոքր վերացական է․ մասնավորապես, նրանք մտածում են․ «Դու ասում ես, որ մարդիկ ամբարտավան են ու նենգ, բայց ո՞վ նենգ չէ։ Ո՞վ մի փոքր խորամանկություն չունի։ Ո՞վ որոշակի ամբարտավանություն կամ գոռոզություն չի ցուցաբերում։ Ի՞նչ մի մեծ բան է դա։ Բավական է, որ մարդը կարողանա դժվարությանը դիմանալ ու գին վճարել, դա բավարար է»։ Մի՞թե սա չընդունելու վերաբերմունք ու որոշակի դրսևորում չէ։ (Այո՛։) Սա ճշմարտությունը չընդունելն է։ Նրանց վերաբերմունքն Աստծու դատաստանի ու մերկացման խոսքերի նկատմամբ անտեսման ու չընդունելու վերաբերմունք է։ Ուստի, երբ խոսքը վերաբերում է այն գնահատականներին ու հիշեցումներին, որոնք եղբայրներն ու քույրերը տալիս են նրանց, և նույնիսկ այն ցուցումներին ու օգնությանը, որոնք եղբայրներն ու քույրերը տրամադրում են նրանց ապականված խառնվածքների վերաբերյալ, կարո՞ղ են արդյոք ընդունել այս բաները։ (Ո՛չ։) Ասա՛ Ինձ, ուրեմն, որո՞նք են նրանց որոշակի դրսևորումները։ Ինչո՞ւ չեն կարող ընդունել այս բաները։ Սա ասելու համար ի՞նչ ապացույց ունես։ Օրինակ՝ երբ նրանց ասում ես․ «Չես կարող քո պարտավորությունն այսպես անփութորեն կատարել․ սա ձևական է», նրանց ո՞ր դրսևորումներն են ապացուցում, որ չեն ընդունում ճշմարտությունը։ (Կասեին․ «Արդեն սիրտս դրել եմ դրա մեջ։ Արդեն տառապել ու գին եմ վճարել։ Ինչպե՞ս կարող ես ասել, որ ձևական եմ վարվում»։) Սա նրանց արդարացումն է։ Արդյո՞ք նրանք երբեմն պատրվակներ կփնտրեին։ Նույնիսկ եթե իրենց սրտերում ընդունում են, միևնույն է, մտածում են․ «Ձևական էի վարվում, և ի՞նչ։ Ո՞վ վատ օրեր չի ունենում։ Ո՞վ բնականոն զգացմունքներ չի ունենում։ Բայց չեմ կարող ընդունել, որ ձևական եմ վարվում․ պետք է մի պատրվակ գտնեմ դա կոծկելու համար։ Չեմ կարող դեմքս կորցնել»։ Այսպիսով, բազմաթիվ պատճառներ ու պատրվակներ են գտնում իրենց սոփեստաբար պաշտպանելու համար՝ չընդունելով այն փաստը, որ ձևական էին վարվում, չընդունելով իրենց սեփական խնդիրներն այս առումով, ոչ էլ ընդունելով ուրիշ մարդկանց ցուցումները։ Սա ճշմարտությունը չընդունելու որոշակի դրսևորում է։ Երբ չեն բախվում իրական իրավիճակների, իրենց «լավ մարդ են համարում, որն իսկապես հավատում է Աստծուն»։ Երբ բախվում են իրավիճակների, թեև այլևս չեն կարող սա որպես վահան օգտագործել, դեռևս բավարար պատճառներ են գտնում՝ արդարացնելու և պաշտպանելու իրենց, կոծկելու խնդիրը, վերջ դնելու դրան և ապա շարունակելու իրենց տեսնել որպես «լավ մարդ, լավ մարդկայնությամբ, ով իսկապես հավատում է Աստծուն, ունի բաներ լքելու կարողություն, և իր պարտավորությունը կատարելու համար դժվարության դիմանալու և գին վճարելու կարողություն»։ Ճշգրիտ ասած՝ նման մարդկանց դրսևորումներն ու էությունը տքնողների դրսևորումներն ու էությունն են։ Այս խումբը զգալի համամասնություն է կազմում եկեղեցում։ Անկախ համամասնությունից՝ ի վերջո, եթե այս անհատները կարող են իսկապես տառապել ու գին վճարել, և դիմանալ ու հաստատակամորեն շարունակել մինչև վերջ՝ առանց որևէ մեծ հանցանք գործելու, առանց խախտելու Աստծու կառավարչական հրամանագրերը կամ վիրավորելու Նրա բնույթը, ապա հավատարիմ տքնողներ են, տքնողներ, որոնք կարող են մնալ։ Սա զգալի օրհնություն է։ Չեն ձգտում ճշմարտությանը, ոչ էլ կարող են Աստծու կամքին հետևել, վկայել Աստծուն կամ Աստծու խոսքերի ու գործի համար վկա հանդիսանալ․ այս օրհնությունը ստանալն արդեն բավականին լավ է։ Ի՞նչ կարող էր ակնկալել ստանալ մարդը առանց ճշմարտությանը ձգտելու։ Հավատարիմ տքնող լինելն արդեն վատ չէ։ Որոշ մարդիկ հարցնում են․ «Հնարավո՞ր է արդյոք, որ այս անհատները դառնան Աստծու մարդիկ»։ Հնարավոր է։ Միակ հնարավորությունն այն է,որ այս անհատները, իրենց լքելու և տառապելու կարողությունը հիմք ընդունելով կարողանան ընդունել ճշմարտությունը, ընդունել ու ճիշտ առերեսվել իրենց սեփական ապականությանը, և ապա փնտրել ճշմարտությունը՝ այն լուծելու համար՝ չգործելով մարդկային բարության կամ մարդկային զսպվածության, համբերության ու հաստատակամության հիման վրա, այլ կիրառելով ճշմարտության սկզբունքների համաձայն, որպեսզի ի վերջո նրանց խառնվածքը կարողանա որոշակի փոփոխությունների ենթարկվել․ այդ ժամանակ Աստծու մարդիկ դառնալու որոշակի հնարավորություն կունենան։ Սակայն, եթե նրանց գործողություններն ու վարքագիծը կապ չունեն խառնվածքի փոփոխության հետ, կապ չունեն ճշմարտությունն ընդունելու և փրկվելու հետ, ապա Աստծու մարդիկ դառնալու նրանց հնարավորությունը զրո է․ սա փաստ է։ Ո՞րն է հավատարիմ տքնողների հետ վարվելու սկզբունքը։ Դա առավելագույն ջանք գործադրելն է՝ օգնելու այս մարդկանց սթափվել։ Ո՞րն է նրանց սթափեցնելու նպատակը․ նրանց հետ պահել անիրագործելի երազանքներ փայփայելուց։ Ոմանք գուցե հարցնեն․ «Ինչի՞ն է վերաբերում «անիրագործելի երազանքներ փայփայելը»»։ Դա այն է, երբ մարդիկ իրենց համարում են «լավ մարդկայնություն ունեցող, իսկապես Աստծուն հավատացող, և բաներ լքելու կարողություն ու գին վճարելու պատրաստակամություն ունեցող», և ապա ակնկալում են փրկվել Աստծու կողմից, ինչն անհնար է։ Նրանց համար պետք է պարզ դարձվի, որ «լավ մարդկայնություն ունենալը, իսկապես Աստծուն հավատալը, և բաներ լքելու կարողություն և գին վճարելու պատրաստակամություն ունենալը կարող է հանգեցնել Աստծու փրկությունն ստանալուն» տեսակետից կառչելը սխալ է և հիմար։ Նրանց համար պետք է պարզ դարձվի, որ այս հատկանիշներն ունենալը չի նշանակում, որ մարդն ազատվել է իր ապականված խառնվածքից, ոչ էլ մի քիչ լավ վարքագիծը նշանակում է, որ մարդը կարող է փրկվել, առավել ևս, չի նշանակում, որ մարդը ձեռք է բերել ճշմարտությունը, և որ նրանց տեսակետներն անհեթեթ են, ծիծաղելի և անհամապատասխան ու լիովին անհամատեղելի Աստծու կողմից արտահայտված ճշմարտության հետ։ Այս մարդկանց, որոնք համառորեն կառչում են կրոնական պատկերացումներից, պետք է օգնություն ցուցաբերել․ կարդացեք Աստծու խոսքերն ու նրանց հետ հաղորդակցվեք ճշմարտության շուրջ։ Եթե դեռևս չեն կարողանում ընդունել ճշմարտությունը, և անկախ այն բանից, թե ինչպես ես հաղորդակցվում ճշմարտության շուրջ, մնում են չլուսավորված ու փնտրելու ոչ մի մտադրություն չեն ցուցաբերում, ապա նրանց ստիպելու կարիք չկա։ Նրանք կարող են միայն մինչև վերջ ծառայել որպես տքնողներ։
II. Աստծու ժողովուրդ
Հավատարիմ տքնողների դրսևորումների շուրջ հաղորդակցվելուց հետո եկեք խոսենք մարդկանց մեկ այլ տեսակի դրսևորումների մասին։ Բոլոր տեսակի մարդկանց ապականված խառնվածքների վերաբերյալ Աստծու տարբեր մերկացումներն ու դատաստանները լսելուց հետո այս անհատները համեմատաբար ավելի շատ մտածում են սեփական ապականված խառնվածքի տարբեր նախկին դրսևորումների և Աստծու ու ճշմարտության նկատմամբ տարբեր վերաբերմունքների մասին, որոնք առաջանում են իրենց ապականված խառնվածքի ազդեցության տակ։ Սկսում են խորհել ու ճանաչել իրենց տարբեր դրսևորումները, իրենց համադրել Աստծու խոսքերի հետ, քննել իրենց վերաբերմունքն իրենց պարտավորության նկատմամբ ու քննել տարբեր ապականությունները, որոնք բացահայտում են իրենց պարտավորությունը կատարելիս ու Աստծու կողմից դասավորված տարբեր մարդկանց, իրադարձությունների ու բաների մեջ։ Քննում և ճանաչում են իրենց յուրաքանչյուր մանրուքից՝ միաժամանակ փորձելով ընդունել Աստծու դատաստանը, մերկացումն ու կարգավարժումը։ Ինչո՞վ են այս անհատներն ավելի լավ տքնողներից։ Կարող են նախաձեռնողաբար ու դրականորեն ընդունել ճշմարտությունը, Աստծու խոսքերն ու Աստծու կողմից մերկացված յուրաքանչյուր ապականված խառնվածք։ Թեև երբեմն կարող են բացասական, խուսափողական լինել կամ նույնիսկ մտածել հանձնվելու մասին, բայց, անկախ ամեն ինչից, դեռևս մղում ունեն իրենց ստիպելու ընդունել ճշմարտությունը։ Ո՞րն է այս մղումը։ Հետևյալն է․ «Աստծու խոսքերը կարող են փոխել մարդկանց։ Բավական է, որ մարդն ընդունի ճշմարտությունը, այս բոլոր խնդիրներն ու ապականված խառնվածքները կարող են լուծվել, և մարդն այնուհետև կարող է փրկվել։ Եթե ուզում եմ փրկվել, պետք է համագործակցեմ Աստծու գործի հետ ու ընդունեմ ճշմարտությունը»։ Օրինակ՝ լսելով ազնիվ մարդ լինելու մասին ճշմարտությունը՝ ոմանք սկսում են խորհել իրենց մասին ու ավելի հստակ տեսնել իրենց գործած նենգությունն ու խաբեությունը, ինչպես նաև իրենց նենգ ու չարասեր կողմերը։ Հիշում են իրենց նախկին ստերն ու խաբեության ձեւերը, որոնք իրենց սրտերում կամ տպավորություններում են մնում, որոնք նորից ու նորից պտտվում են իրենց մտքերում՝ ֆիլմի տեսարանների պես՝ ստիպելով իրենց ավելի ու ավելի ամաչել, ցավ զգալ ու վշտանալ։ Շարունակական ինքնաքննությունից և ինքնավերլուծությունից հետո հանցագործների պես են զգում, անմիջապես ամբողջովին թուլանում են ու չեն կարողանում ոտքի կանգնել։ Զգում են, որ ոչ թե լավ, այլ չար մարդիկ են ու բարեբախտություն են համարում, որ ուղղակիորեն չեն դիմակայել Աստծուն․ իսկապես փորձանքից են ազատվել։ Ապա սկսում են արթնանալ՝ չցանկանալով այսպես ձախողվել որպես մարդ, ու վճիռ են կայացնում․ «Պետք է նորից սկսեմ ու ազնիվ մարդ լինեմ, հակառակ դեպքում չեմ կարող փրկվել Աստծու կողմից։ Փրկվելու համար պետք է ազնիվ մարդ լինեմ։ Բացարձակապես չեմ կարող հանձնվել հիմա»։ Անկախ այն բանից, թե այս մարդիկ ճշմարտությունն ավելի շուտ, թե ավելի ուշ են ընդունում, և անկախ այն բանից, Աստծու խոսքերի նրանց ըմբռնումը խորն է, թե մակերեսային, նրանց վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ արհամարհական չէ, առավել ևս՝ հակակրանք կամ դիմակայություն չէ։ Փոխարենը, ակտիվորեն ճանաչում ու ընդունում են Աստծու խոսքերն ու այդժամ միշտ պատրաստ են կիրառել դրանք։ Երբ գործում են կամ իրենց պարտավորություններն են կատարում, անում են հնարավոր ամեն ինչ Աստծու խոսքերում սկզբունքներ փնտրելու համար և ապա գիտակցաբար գործում են այս սկզբունքների համաձայն։ Նույնիսկ եթե երբեմն չեն կարողանում որոշակի սկզբունքներ գտնել կամ ընկալել ուղղությունը, նրանց մտադրությունն իրենց պարտավորությունը լավ կատարելն է, Աստծու մտադրություններին համապատասխան ու ճշմարտության սկզբունքներին համահունչ կատարելը։ Այս մարդկանց ու տքնողների մարդկայնությունը հիմնականում նույնն է․ բարձրի ու ցածրի կամ ազնվազարմի ու ստորի միջև տարբերություն չկա։ Իհարկե, այս տեսակի մարդկանցից շատերն իրենց դիտարկում են որպես «լավ մարդկայնություն ունեցող, ճշմարտապես Աստծուն հավատացող, և որպես Աստծուն հավատացող՝ բաներ լքելու կարողություն ու իմ պարտավորությունը կատարելու համար գին վճարելու և դժվարությունների դիմանալու պատրաստակամություն ունեցող»։ Բայց ո՞րն է տարբերությունն այս մարդկանց ու տքնողների միջև։ Մարդկանց վերաբերյալ Աստծու դատաստանի ու մերկացման խոսքերը լսելուց հետո նրանց վերաբերմունքը ոչ թե անտեսելն է, ոչ թե խուսափելը, այլ ակտիվորեն և լրջորեն ընդունելը։ Նույնիսկ եթե այս խոսքերը լսելուց հետո վշտանում ու հուսալքվում են, նույնիսկ բացահայտված սեփական ապականության նկատմամբ բարկություն արտահայտելով, ի վերջո, դեռևս ի վիճակի են ճիշտ առերեսվելու դրանց, ակտիվորեն ընդունելու և նախաձեռնողաբար կիրառելու ևմտնելու դրանց մեջ։ Մի՞թե սա նույնպես մարդու մի տեսակ չէ։ (Այո։) Մի՞թե այս մարդիկ որոշակի չափով տիպական չեն։ (Այո։) Արդյո՞ք շատ են այս մարդիկ։ (Շատ չեն։) Թեև այժմ շատ չեն, բայց հույս կա, որ նրանց թիվը կաճի։ Ուստի ո՞ր կարգին պետք է դասվեն այս մարդիկ։ Կարո՞ղ են արդյոք այս որոշակի դրսևորումները ցույց տալ, որ այս մարդիկ սիրում են ճշմարտությունն ու ի վիճակի են ընդունելու ճշմարտությունը։ (Այո։) Կարող են։ Թեև ըմբռնման թույլ կարողություններ ունեցող որոշ մարդիկ ավելի դանդաղ են ընդունում ճշմարտությունը, բայց սրտի խորքում ընդունում են ճշմարտությունն ու ակտիվորեն դրա մեջ մտնելու մտածելակերպ ունեն։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հաղորդակցվում է նոր լույսի կամ կիրառման ուղիների շուրջ, որոնք համապատասխանում են ճշմարտության սկզբունքներին, նրանց աչքերը փայլում են, նրանց սրտերը լուսավորվում են, ու նրանք ուրախանում են՝ մտածելով․ «Վերջապես ինչ-որ մեկը հաղորդակցվեց այս լույսի շուրջ։ Սա այն է, ինչ ինձ պակասում է»։ Միշտ ի վիճակի են ընկալելու այն, ինչ իրենց պակասում է, ձեռք բերելու այն լույսն ու լուսավորությունը, որի առաջնահերթ կարիքն ունեն ու որը պակասում է իրենց, և եղբայրների և քույրերի կողմից հաղորդակցված անկեղծ փորձառական հասկացողության մեջ գտնելու իրենց անհրաժեշտ ճշմարտության սկզբունքները։ Հիմնվելով այս որոշակի դրսևորումների վրա՝ մի՞թե նրանց սրտերը ճշմարտությունը չեն տենչում։ (Այո։) Եթե ասում ենք, որ այս մարդիկ սիրում են ճշմարտությունը, այս ձևակերպումն այնքան էլ օբյեկտիվ կամ ճշգրիտ չէ։ Սակայն հիմնվելով իրենց որոշակի դրսևորումների վրա՝ այս մարդիկ իսկապես տենչում են ճշմարտությունը՝ Որտեղի՞ց է գալիս այս փափագըը։ Դա գալիս է իրենց ապականված խառնվածքները լուծելու իրենց հույսից, կյանքի մուտքի մեջ հանդիպող տարբեր խնդիրներն ու դժվարությունները լուծելու իրենց հույսից, ճշմարտության մեջ առաջադիմելու ևավելի խորանալու, ինչպես նաև ճշմարտապես սկզբունքներով գործելու, կիրառման ուղի ունենալու, իրենց ապականված խառնվածքների դրսևորումներից իրենց ապականված խառնվածքների էությունն ավելի ճշգրտորեն ճանաչելու եւ դրանք լուծելու ուղիների ու դրանցից ազատվելու հույսից։ Թեև այս մարդիկ հաճախ ապրում են ապականված խառնվածքների մեջ, ինչպիսիք են կարգավիճակի համար մրցակցելը, համառորեն իրենցը պնդելն ու ինքնարդար, ամբարտավան, նենգ կամ նույնիսկ կարծրացած լինելը, բայց Աստծու խոսքերն անընդհատ ուտելու և խմելու և Աստծու գործը փորձառաբար ապրելու միջոցով այս ակնհայտ խնդիրներն աստիճանաբար կքննվեն ու կբացահայտվեն։ Ապա կարող են ճանաչել դրանք որպես խնդիրներ, ապականված խառնվածքների դրսևորումներ, որոնք համահունչ չեն ճշմարտությանն ու ատելի են Աստծուն։ Իրենց ապականված խառնվածքները գիտակցելուց հետո է՛լ ավելի են փափագում լուծել ու ազատվել դրանցից։ Սա ճշմարտության հանդեպ նրանց փափագի աղբյուրներից մեկն է։ Այլ կերպ ասած՝ իրենց ապականված խառնվածքները լուծելու կարիք ունեն, իրենց ապականված խառնվածքներից հրատապ ազատվելու զգացում ունեն։ Միևնույն ժամանակ, անկախ այն բանից, թե ինչպիսի ապականված խառնվածք են հայտնաբերում, որ դրսևորել են, կամ ինչ խնդիրների կամ դժվարությունների են բախվում, ավելի շատ են ցանկանում ճշգրիտ պատասխաններ գտնել Աստծու խոսքերում և հասկանալ, թե ինչ է Աստված պահանջում մարդուց, և ինչ ճշմարտություններ ու Աստծու խոսքեր պետք է օգտագործվեն դրանք լուծելու համար։ Ճշմարտության հանդեպ նրանց փափագի որոշակի դրսևորումներն ու աղբյուրները սրանք են։ Արդյո՞ք սա օբյեկտիվ հայտարարություն է։ (Այո։) Չի կարելի ասել, որ այս մարդիկ սիրում են ճշմարտությունը։ Եթե սիրեին ճշմարտությունը, շատ նախաձեռնող կլինեին, ու նրանց տարբեր դրսևորումներն ավելի դրական կլինեին։ Սակայն, հիմնվելով այս մարդկանց տարբեր դրսևորումների ու իրական հասակի վրա՝ նրանք ճշմարտությունը սիրելու աստիճանին չեն հասել, այլ լոկ փափագում են այն։ Այս հայտարարությունն արդեն բավականին օբյեկտիվ է։ Ուստի նայելով այս մարդկանց տարբեր դրսևորումներին՝ ո՞ր կարգին պետք է դասվեն։ Ճշգրիտ ասած՝ այս մարդիկ պատկանում են Աստծու ժողովրդի կարգին։ Այս պնդումը հիմք ունի։ Ի՞նչ հիմք։ Այս մարդկանց ապականված խառնվածքները նույնն են, ինչ մյուսներինը։ Մարդկայնության առումով չի կարելի ասել, որ նրանց մարդկայնությունը լավն է, ոչ էլ կարելի է ասել, որ կատարյալ են Աստծու աչքերում․ նրանց մեծամասնությունը միջին մարդկայնություն ունի։ Ի՞նչ է այստեղ նշանակում «միջին»։ Նշանակում է որոշակի մակարդակի խիղճ ու ողջամտություն ունենալ։ Բայց սա ամենակարևոր կողմը չէ։ Ո՞րն է ամենակարևորը։ Այն է, որ Աստծու խոսքերն ու Աստծու պահանջները լսելուց հետո, Աստծու խոսքերից մերկացված բոլոր տեսակի մարդկանց ապականված խառնվածքների մասին լսելուց հետո անտարբեր չեն, այլ ազդված են ու գործողություն կձեռնարկեն։ Ի՞նչ է նշանակում գործողություն ձեռնարկել։ Նշանակում է, որ լսելով Աստծու այս խոսքերն ու այս ճշմարտությունները՝ այլևս պատրաստակամ չեն ապրելու ապականված խառնվածքների մեջ ու շարունակելու իրենց նախկին ապրելակերպը։ Փոխարենը, ձգտում են փոխել տարբեր մտքերը, տեսակետներն ու գոյության ու ապրելակերպի ձևերը, որոնց նախկինում ապավինում էին։ Միևնույն ժամանակ ակտիվորեն փնտրում են ճշմարտությունն իրենց պարտավորությունը կատարելիս և Աստծու կողմից դասավորված տարբեր հանգամանքներում Աստծու խոսքերը որպես հիմք ու կիրառման սկզբունքներ օգտագործելով, այլ ոչ թե անխոհեմ և կամայական լինելով։ Իրենց մարդկայնությունից, որակից, Աստծու խոսքերի, Աստծու գործի ու Աստծու պահանջների նկատմամբ իրենց վերաբերմունքից ու տեսակետներից և այլ բաներից ելնելով՝ այս մարդիկ հենց նրանք են, ում Աստված մտադիր է փրկել։ Նրանք ավելի շատ հույս ունեն ազատվելու իրենց ապականված խառնվածքներից և փրկվելու, քան տքնողները։ Միայն նրանք են Աստծու ժողովուրդ համարվում, ովքեր ընդունում են ճշմարտությունն ու կարող են ազատվել իրենց ապականված խառնվածքներից՝ փրկվելու համար։ Մի՞թե այս սահմանումը բավականին տեղին չէ։ (Այո։) Այն ամենատեղինն է։ Փրկվելը լոկ այն չէ, որ մի փոքր ջանք գործադրես ու մի փոքր գին վճարես, որ կարողանաս մնալ, և ապա ամեն ինչ իր տեղն ընկնի։ Ի՞նչ վիճակում են նրանք, ովքեր կարող են փրկվել։ Դա մի վիճակ է, երբ Աստծու խոսքերն ու գործն ընդունելու և փորձառաբար ապրելու միջոցով նրանց ապականված խառնվածքները լուծվում են։ Այս գործընթացում սկսում են ճանաչել Աստծուն, հասկանալ սեփական ապականված խառնվածքներն ու Աստծու խոսքերի իրական ու որոշակի փորձառություններ են ունենում՝ այսպիսով կարողանալով Աստծու համար վկայություն կրել․ նրանք կարող են վկայել Աստծուն։ Աստծու ո՞ր կողմերի համար են վկայություն կրում։ Վկայություն են կրում Աստծու մտադրությունների, Աստծու բնույթի, այն մասին, թե Աստված ինչ ունի և է, Աստծու ինքնության մասին և այն մասին, որ Աստված Արարիչն է։ Սա այն է, ինչ կարող է դրսևորվել մարդու մեջ փրկության հասնելուց հետո։ Ինչո՞ւ են մարդիկ կարողանում հասնել այս արդյունքներին փրկվելուց հետո։ Սրան հասնելու պատճառն այն չէ, որ իրենց համարում են «լավ մարդկայնություն ունեցող, ճշմարտապես Աստծուն հավատացող, որպես Աստծուն հավատացող լքելու կարողություն ու իմ պարտավորությունը կատարելու համար գին վճարելու պատրաստակամություն ունեցող»։ Միակ պատճառն ու ամենակարևոր կետն այն է, որ նրանք կարող են ընդունել Աստծու խոսքերը որպես իրենց կյանք, ի վիճակի են կիրառելու ճշմարտությունն իրենց ապականված խառնվածքներից ազատվելու համար, մի կողմ դնելու իրենց սկզբնական, հին ապրելակերպն ու կյանքի վերաբերյալ տեսակետներն ու Աստծու խոսքերն ընդունելու որպես իրենց նոր կյանք։ Նրանք Աստծու խոսքերն օգտագործում են որպես հիմք՝ իրենց անձնական վարքի, բաներ անելու, Աստծուն հետևելու, Աստծուն հնազանդվելու և Աստծուն բավարարելու համար։ Սա է այն արդյունքը, որին կարելի է հասնել նման մարդկանց մեջ։ Ո՞րն է ամենակարևոր կողմը փրկության հասնելու համար։ (Ճշմարտությունն ընդունել կարողանալը։) Ճիշտ է։ Ճշմարտությունն ընդունել կարողանալը գլխավորն է։
Որոշ մարդիկ ասում են․ «Եթե մինչև վերջ ծախսվեմ Աստծու համար, արդյո՞ք Աստված մեծապես կօրհնի ինձ»։ Եթե ճշմարտությունը չես ընդունում, բայց դեռևս կարող ես հաստատակամորեն շարունակել Աստծուն հետևել մինչև վերջ՝ տքնելով մինչև վերջին պահը, և այդ ընթացքում մեծ հանցանքներ չկան, ու Աստծու բնույթը չես վիրավորում, ապա նման հանգամանքներում Աստված քեզ կհամարի հավատարիմ տքնող, որը հնարավորություն է ստանում մնալու։ Որոշ մարդիկ հարցնում են․ «Ի՞նչ օրհնություն է մնալը»։ Դա փոքր օրհնություն չէ։ Եթե հնարավորությունն ու հավանականությունը կան, ապա կարող ես տեսնել Աստծու ճշմարիտ կերպարանքը, ու դա կախված է նրանից, թե ինչ է անում Աստված հաջորդ դարաշրջանում։ Եթե հնարավորություն կա ևս մի քանի տասնամյակ մնալու և ապրելու, այդ օրհնությունը բավականին նշանակալի է։ Ինչպե՞ս է ձեռք բերվում այս օրհնությունը։ Այն ձեռք է բերվում հավատարմորեն տքնելով՝ միաժամանակ պահպանելով այն տեսակետը, թե «լավ մարդկայնություն ունեմ, ճշմարտապես հավատում եմ Աստծուն, որպես Աստծուն հավատացող կարող եմ լքել, և գին վճարելու պատրաստակամություն ունեմ ու իմ պարտավորությունը կատարելու համար կարող եմ դժվարությունների դիմանալ»։ Մի՞թե տքնողները չպետք է գոհ լինել իմանան։ (Այո՛։) Այս օրհնությանը հասնելու համար նրանք պետք է գոհ լինեն։ Նույնիսկ չես ընդունում Աստծու խոսքերը, սակայն քանզի Աստված տեսնում է քո հավատարմությունն ու մինչև վերջ տքնելու կարողությունը՝ առանց այս ընթացքում դասալքելու, առանց վիրավորելու Աստծու բնույթը կամ խախտելու Նրա կառավարչական հրամանագրերը, առանց մեծ հանցանքներ գործելու, Նա քեզ է շնորհում այս օրհնությունն ու շնորհը։ Մարդկության արարչագործությունից ի վեր սա ամենամեծ պարգևն է, որն Աստված տալիս է ապականված մարդկանց, որոնք միայն հավատարմորեն տքնել են, բայց փրկության չեն հասել։ Միայն մի փոքր ջանք ես գործադրել, ու նույնիսկ չես ընդունում Աստծու խոսքերը․ այն, որ կարող ես նման մեծ օրհնություն ստանալ, արդեն բավականին լավ է․ սա Աստծու հսկայական շնորհն է։ Մեկ այլ կարգ է Աստծու ժողովուրդը, որի մասին հենց նոր խոսեցինք։ Աստծու ժողովրդի ստացած օրհնությունները հաստատ ավելի մեծ են, քան տքնողների ստացածները։ Ուստի ո՞րն է Աստծու ժողովրդի օրհնությունը։ Իհարկե, դա այնքան պարզ չէ, որքան պարզապես մնալ կարողանալը կամ Աստծու ճշմարիտ կերպարանքը տեսնելու հնարավորություն ունենալը։ Շատ ավելի շատ օրհնություններ կան, բայց այստեղ դրանք չենք քննարկի։ Այդ մասին խոսելն իրատեսական չէ, և բացի այդ, նույնիսկ եթե Ես ասեմ ձեզ, դուք հենց հիմա չեք հասկանա կամ չեք հասնի դրանց։ Աստծու ժողովուրդը այն մարդիկ են, որոնց Աստված մտադիր է փրկել, և ողջ մարդկության մեջ նրանք են ստանում ամենամեծ օրհնությունները․ սա ամենևին էլ չափազանցություն չէ։ Ինչո՞ւ է այդպես։ Քանզի Աստծու գործում՝ մարդկությունը փրկելու Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրի գործի շրջանակներում, Աստծու ժողովուրդը, կարողանալով ընդունել Աստծու խոսքերը, կարողանալով Աստծու խոսքերին վերաբերվել որպես ճշմարտություն և որպես իրենց գոյության սկզբունքներ, և Աստծու խոսքերն իր կյանքը դարձնելով, ազատվել է Սատանայի ապականված բնույթից ու կյանքով արտահայտել Աստծու խոսքերը՝ Աստծու համար ուժեղ ու հնչեղ վկայություն կրելով։ Այս մարդիկ կարող են իրենց կյանքով արտահայտածով ու իրենց կյանքով հակահարված ու ամոթանք տալ Սատանային, ի վիճակի են վկայելու Աստծուն մարդկության մեջ՝ դրանով իսկ փառք բերելով Աստծուն։ Հետևաբար, Աստծու ժողովուրդն այն մարդիկ են, ում Աստված մտադիր է փրկել, ու նրանք, ովքեր փրկություն են ստանում։ Որոշ մարդիկ ասում են․ «Քանի որ այս անհատները կարող են Աստծու խոսքերն իրենց կյանքը դարձնել, կյանքով արտահայտել Աստծու խոսքերն ու վկայել Աստծուն, արդյո՞ք դա նրանց Աստծու սիրելի որդիներն է դարձնում, ովքեր հաճելի են Աստծուն»։ Չափազանց շատ ես մտածում․ Աստծու ժողովրդի շարքում լինելը բավականին լավ է։ Եթե Աստված քեզ Իր որդին, Իր զավակը կամ Իր սիրելի որդին է անվանում, դա Աստծու գործն է, բայց երբ էլ լինի, երբեք չպետք է ինքդ քեզ Աստծու սիրելի որդի, Աստծու որդի կամ Աստծու սիրելին հռչակես։ Ինքդ քո մասին նման պնդումներ մի՛ արա ու քեզ այդպիսին մի՛ համարիր․ դու արարած ես․ սա ճիշտ է։ Նույնիսկ եթե մի օր Աստծու ժողովրդի շարքին դասվես, կամ եթե արդեն բռնել ես փրկվելու ուղին, դու դեռ պարզապես արարած ես։ Եթե այսպես ես մտածում, դա ապացուցում է, որ ճիշտ ուղու վրա ես։ Եթե միշտ ձգտում ես Աստծու սիրելի որդին լինել, սիրված լինել Աստծու կողմից, հաճելի լինել Աստծուն, ապա այն ուղին, որով գնում ես, սխալ է․ այս ուղին ոչ մի տեղ չի տանում, և չպետք է տարվես նման անիրագործելի երազանքներով։ Անկախ այն բանից, Աստված երբևէ նման խոսքեր ասել է, կամ նման խոստում է տվել մարդկանց, չպետք է քեզ այսպես դիտարկես․ դրան չէ, որ պետք է փորձես հասնել։ Աստծու ժողովրդի շարքում լինելն արդեն բավականին լավ է․ Աստծու ժողովուրդն արդեն համապատասխանում է արարածի համար սահմանված չափանիշին․ պարզապես ափսոս, որ դու Աստծու ժողովրդի շարքում չես։ Ուստի, մի՛ հետապնդիր այդ անորոշ, պատրանքային, դատարկ բաները։ Փրկվելուն ձգտել կարողանալը, որոշակի չափով արդեն նշանակում է փրկվելու ուղին բռնել։ Աստծու ժողովրդի հիմնական հատկանիշներն են ճշմարտությունն ընդունելու կարողությունն ու ճշմարտության հանդեպ սեր դրսևորելը։ Աստծու գործը փորձառաբար ապրելու և փրկության ձգտելու գործընթացում նրանց ապականված խառնվածքները, հին մտքերն ու նրանց ապականված խառնվածքների հետ կապված տարբեր բացասական վիճակներն ու դրսևորումները կարող են տարբեր չափերով լուծվել, ազատվել ու փոխվել։ Ապա կարող են կյանքով արտահայտել Աստծու պահանջները՝ լինել ազնիվ մարդ, մարդ, ով հասկանում է ճշմարտության սկզբունքները, մարդ, ով հավատարմություն և հնազանդություն ունի, և մարդ, ով կարող է Աստծուց վախենալ ու չարից խուսափել։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես լինել Աստծու ժողովրդի շարքում՝ համապատասխանելով չափանիշին և բավարարելով չափորոշիչը, այստեղ չենք մանրամասնի․ դա մեր այսօրվա հաղորդակցության թեման չէ։
III. Վարձու աշխատողներ
Տքնողներից ու Աստծու ժողովրդից բացի, անհատների մեկ այլ տեսակ կա, որոնք Աստծու կողմից ընտրվածների մեջ ամենախղճալին են։ Աստծու կողմից արտահայտված տարբեր ճշմարտություններն ու մարդկությունը մերկացնող Նրա տարբեր խոսքերը լսելուց հետո նրանց վարքագիծը, այն, ինչ կյանքով արտահայտում են ու նրանց ձգտումները բոլորովին չեն փոխվում։ Ինչպես էլ նրանց հետ հաղորդակցվես ճշմարտության շուրջ, մնում են անտարբեր․ «Չեմ ուզում փոխվել։ Կապրեմ այնպես, ինչպես ուզում եմ ապրել, և ոչ ոք չի կարող վերահսկել ինձ։ Արեք այն, ինչ ուզում եք, ինձ չի հետաքրքրում։ Հիմա լավ տրամադրություն չունեմ, ուստի ձեզանից ոչ ոք չպետք է սադրի ինձ։ Եթե անեք, քաղաքավարի չեմ լինի»։ Իրենց չեն դիտարկում «լավ մարդկայնություն ունեմ, ճշմարտապես հավատում եմ Աստծուն, կարող եմ լքել ու պատրաստակամ եմ դժվարության դիմանալու ու գին վճարելու» հստակ վերաբերմունքով կամ տեսակետով, բայց ավելի հստակ վերաբերմունք են ցուցաբերում եղբայրների ու քույրերի շրջանում։ Ինչ վերաբերմունք է սա։ Դա հետևյալն է․ «Կգործեմ այնպես, ինչպես ուզում եմ, կանեմ այն, ինչ ցանկանում եմ։ Ոչ ոք չպետք է հորդորի ինձ ընդունել ճշմարտությունը, ոչ ոք չպետք է փորձի փոխել ինձ։ Յուրաքանչյուր ոք, որ փորձում է հորդորել ինձ ընդունել ճշմարտությունը, պարզապես փորձանք է փնտրում, և եթե որևէ մեկը փորձի էտել ինձ, կյանքիս գնով հակահարված կտամ»։ Ամենափոքր հետաքրքրությունն անգամ չունեն Աստծու կողմից ասված որևէ նախադասության, ոչ էլ Աստծու արած գործի նկատմամբ։ Իհարկե, ինչ վերաբերում է մարդկանց ապականված խառնվածքներին ու բաներ անելու սկզբունքներին, ինչպես նաև այն վերաբերմունքին, որը մարդիկ պետք է ունենան Աստծու նկատմամբ, և այն սկզբունքներին, որոնք պետք է պահպանվեն միջանձնային շփումներում, որոնք եղբայրներն ու քույրերը նշում են հավաքույթների ժամանակ կամ իրենց պարտավորությունը կատարելիս, դրանց արհամարհանքով են վերաբերվում։ Որոշ անհատներ պարտավորություն են կատարում, բայց լիովին անտեսում են Աստծու տան կողմից պահանջվող սկզբունքները՝ գործելով, ինչպես ծրագրել են։ Անմիջապես նրանց հետ սկզբունքների շուրջ հաղորդակցվելն ավարտելուց հետո համաձայնում են ձեր ներկայությամբ, բայց հետո շրջվում են ու սկսում գործել անխոհեմաբար ու կամայականորեն՝ ցույց տալով իրենց դիվային կողմը։ Նաև կան անհատներ, որոնք արտաքնապես պարկեշտ մարդկանց տեսք ունեն, բայց երբ խոսում կամ զրուցում եք նրանց հետ, նրանց տեսակետները սխալ են, նրանց տոնը սխալ է, և որ ավելի կարևոր է՝ նրանց խառնվածքն է սխալ, ինչն անհնար է դարձնում նրանց հետ զրուցելը։ Երբ նրանց հարցնում ես․ «Աշխարհում Աստված գոյություն ունի՞», ասում են․ «Չգիտեմ»։ Ասում ես․ «Սա պետք է այսպես արվի, դա Աստծու մտադրությունն է»։ Պատասխանում են․ «Ինձ տանել չե՞ս կարողանում։ Ուզում ես ինձ համար խնդիրնե՞ր ստեղծել։ Փորձում ես վտարե՞լ ինձ»։ Ասում ես․ «Այսպես վարվելը պատկերացումներ տարածել ու բացասականություն դուրս թափել է, ինչի պատճառով որոշ նոր հավատացյալներ կարող են սայթաքել։ Պետք է հետևենք Աստծու տան կանոններին ու պետք է հստակ իմանանք այն սկզբունքները, որոնք պետք է պահպանվեն մարդկանց միջև փոխազդեցություններում ու շփումներում։ Եթե ասվածն ու արվածը չեն կարող կերտել կամ օգնել ուրիշներին, ապա դրանք առնվազն չպետք է բացասաբար ազդեն նրանց վրա։ Սա այն ողջամտությունն է, որը պետք է ունենա բնականոն մարդկայնություն ունեցող մարդը»։ Ասում են․ «Ինձ հետ բնականոն մարդկայնության մասին ես խոսում, ինձ դասախոսություն կարդում կանոնների մասին, քեզ ո՞ւմ տեղն ես դրել։ Ի՞նչ վատ բան կա նրանում, որ դուրս եմ թափում բացասականությունը։ Յուրաքանչյուր սայթաքող նոր հավատացյալ նշանակում է, որ մի նոր հավատացյալ պակասում է․ ազատում է ինձ նրանց տեսնելու տհաճությունից»։ Նրանց հետ կանոնների մասին խոսելն ապարդյուն է, և նույնն էլ մարդկայնություն քննարկելը։ Իսկ ի՞նչ կասեք ճշմարտության շուրջ հաղորդակցվելու, Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելու մասին։ Չեն լսում նաև Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցությունը։ Ոչ ոք չի համարձակվում քննադատել նրանց, ոչ ոք չի համարձակվում անհանգստացնել կամ սադրել նրանց։ Արդյո՞ք եկեղեցում նման մարդիկ կան։ (Այո՛։) Նրանց մեջ, ովքեր հեռացվել են, իսկապես նման անհատներ կան։ Այս մարդիկ տքնողնե՞ր են, Աստծու ժողովո՞ւրդ, թե՞ ինչ։ (Մարդիկ են, որոնք դուրս են թողնվել։) Ինչո՞ւ են դուրս թողնվել։ (Ճշմարտությունը չընդունելու համար, ճշմարտության հանդեպ հակակրանք տածելու համար։) Սա է խնդրի էությունը։ Ինչո՞ւ ուրեմն չեն ընդունում ճշմարտությունը։ Ինչո՞ւ են հակակրանք տածում ճշմարտության հանդեպ։ Ո՞րն է բուն պատճառը։ (Այս մարդկանց էությունը չհավատացողների էությունն է։) Ճիշտ է, նրանց էությունը չհավատացողների էությունն է։ Եկեղեցում չհավատացողներ նույնպես քիչ չկան, բայց արդյո՞ք բոլոր չհավատացողներն այսպիսին են։ (Ո՛չ։) Այս անհատները, որոնք զուրկ են նույնիսկ ամենահիմնական մարդկային բարոյականությունից ու դաստիարակությունից, արդյո՞ք միայն այն պատճառով են դուրս թողնվում, որ չհավատացողներ են։ Ինչո՞ւ են դուրս թողնվում։ Խնդրի արմատը մարդկայնության մեջ է․ այս մարդիկ վատ, չար մարդկայնություն ունեն։ Ճշգրիտ ասած՝ մարդկայնությունից զուրկ են։ Քանզի զուրկ են մարդկայնությունից, ի՞նչ են նրանք։ Դիվային բնության մարդիկ են։ Ինչպե՞ս են դիվային բնության մարդիկ համեմատվում գազանների հետ։ Կարծում եմ, որ նույնիսկ ավելի վատն են, քան գազանները․ որոշ գազաններ կարող են հնազանդ լինել և խուսափել սխալ արարքներից։ Օրինակ՝ շները կարող են բավականին լավը լինել․ որոշ շներ իսկապես հիանալի ընտանի կենդանիներ են դառնում՝ բացառիկ լավ լեզու գտնելով մարդկանց հետ։ Հատկապես հնազանդ են ու խելամիտ, հասկանում են մարդկանց բոլոր ասածներն ու հարմար են տան մեջ պահվելու համար։ Նման շները շատ ավելի լավն են, քան անհնազանդ մարդիկ։ Կան շատ մարդիկ, որոնք նույնիսկ ավելի վատն են, քան լավ շները։ Ուրեմն, արդյո՞ք դեռ մարդ են։ Ո՛չ, մարդ չեն․ անմարդկային են։ Շատ մարդիկ չեն հասկանում մարդկային լեզուն․ անհնար է նրանց հետ հաղորդակցվել։ Չեն ընդունում ճշմարտությունը, անկախ այն բանից, թե ինչպես է այն հաղորդակցվում, բողոքում են, երբ էտվում են, և երբ դուրս են թողնվում, հայհոյախառն կատաղության մեջ են ընկնում՝ բոլորովին փոփոխություն ցույց չտալով, անկախ նրանից, թե քանի տարի են հավատացել։ Կարելի՞ է արդյոք նման մարդկանց դեռևս թույլ տալ մնալ Աստծու տանը։ (Ո՛չ։) Չի կարելի թույլ տալ, որ մնան։ Ո՞ր կարգին պետք է դասվեն նման անհատները։ Նախ և առաջ, արդյո՞ք այս անհատները պետք է դասակարգվեն Աստծու ընտրյալ մարդկանց շարքում։ (Ո՛չ։) Եթե Աստծու ընտրյալների շարքում չեն, ո՞ր կարգին պետք է դասվեն։ Ինչպե՞ս պետք է մեկնաբանվի Աստծու ընտրյալների շարքում չլինելը։ Դա նշանակում է, որ այն մարդկայնության տեսանկյունից, որ ցուցաբերում և կյանքով արտահայտում են, դա պարզապես չհավատացողներ լինելու հարց չէ․ նրանց էությունը մարդկային չէ։ Շատերը կան, որ չհավատացողներ են․ արդյո՞ք բոլորն այնքան վատն են ու չարասիրտ, որքան այս անհատները։ Ո՛չ։ Նույնիսկ անհավատների շրջանում ոչ բոլորն են այդքան վատը․ որոշ մարդիկ ունեն ամենահիմնական բարոյական չափանիշները։ Իսկ ի՞նչ կասեք այս անհատների մասին, ուրեմն։ Զուրկ են նույնիսկ ամենահիմնական բարոյականությունից և դաստիարակությունից, որ ունեն անհավատները․ նրանց դրսևորումները և այն, ինչ կյանքով արտահայտում են, ճշգրիտ ասած, չեն համապատասխանում մարդկային բարոյականության չափանիշներին։ Այս մարդկանց էությունը դիվայնությունն է։ Ուրեմն, իրենց էության տեսանկյունից, արդյո՞ք Աստված փրկում է նրանց։ (Ո՛չ։) Աստված չի փրկում նրանց։ Եվ ինչո՞ւ է այդպես։ Քանզի նրանց մարդկայնությունը վատն է ու չար, դիվային բնություն ունի, և այսպիսով հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ ու դիմակայում են դրան։ Իրականում, այսպես ասելը բարձրացնում է նրանց․ ճշգրիտ ասած՝ այս անհատները հակակրանք են տածում և ատում են դրական բաները՝ չհասնելով ճշմարտության հանդեպ հակակրանք տածելու և այն չընդունելու մակարդակին։ Նրանք հակակրանք են տածում, ատում ու դիմակայում են նույնիսկ ամենահիմնական դրական բաներին․ այն կանոնները, որոնց պետք է հետևի բնականոն մարդկայնություն ունեցող մարդը, և այն դաստիարակությունը, որը պետք է ունենան, բոլորը վանող բաներ են։ Կարո՞ղ են արդյոք ընդունել ճշմարտությունը։ (Չեն հասնում դրան։) Ճիշտ է, չեն հասնում դրան․ նույնիսկ տքնողներ չեն։ Որոշ մարդիկ ասում են․ «Քանի որ նույնիսկ տքնողներ չեն, ի՞նչ են համարվում Աստծու տան ներսում։ Ինչպե՞ս են մտել Աստծու տուն»։ Եթե բացատրեինք, թե ովքեր են նրանք, դասեինք որևէ կարգի, ճշգրիտ ասած՝ այս անհատները նման են վարձու աշխատողների կամ ժամանակավոր աշխատողների, որոնք բերվել են անհավատների միջից։ Սրա իմաստը պա՞րզ է։ Սա է նրանց կարգը, ինչպես նաև այն դերը, որը խաղում են Աստծու տանը։ Նույնիսկ տքնողներ չեն․ Ես նրանց տքնողներ չեմ համարում, արժանի չեն։ Տքնողներն այնպիսի հատկանիշներ ունեն, ինչպիսիք են լավ մարդկայնություն ունենալը, ճշմարտապես Աստծուն հավատալը և գին վճարելու պատրաստակամություն ունենալն ու դժվարության դիմանալու կարողությունը, և կյանքով արտահայտում են այս բաները։ Այս անհատները զուրկ են նույնիսկ այս հատկանիշներից, ուստի նրանց որպես վարձու աշխատողներ դասակարգելն արդեն իսկ ծայրահեղ բարություն է ու շատ քաղաքավարի է։ Ի՞նչ է նշանակում վարձու աշխատող կամ ժամանակավոր աշխատող լինել։ Նշանակում է, որ որոշակի ժամանակահատվածներում հատուկ կարիքների պատճառով Աստծու տունը որոշակի առաջադրանքներ կատարելու համար հավաքագրում է որոշ անհատների, որոնք կապ չունեն փրկվելու հետ։ Այս առաջադրանքներն ավարտելուց հետո այս անհատների իրական դեմքերը մերկացվում են։ Աստծու ընտրյալ մարդիկ նրանց հետ շփվելուց բավականաչափ տառապել են ու մինչև կոկորդը կուշտ են նրանցից, ու նաև բավարար զանազանություն են ձեռք բերել նրանց վերաբերյալ։ Նման հանգամանքներում այս անհատները պետք է հեռացվեն․ սա նման գործողությունների համար ամենահարմար ժամանակն է։ Հենց նոր հստակ բացատրվե՞ց, թե ինչպես են առաջանում այս անհատները։ (Այո՛։) Փրկվելու հետ կապ չունեցող վարձու աշխատողներ են, որոնք բերվում են եկեղեցու գործի հատուկ ժամանակահատվածներում։ Որոշ ժամանակ մանր-մունր գործեր անելուց ու ծառայություն մատուցելուց հետո այս անհատներն անխոհեմ զանցանքներ են գործում Աստծու տան ներսում՝ բազմաթիվ խանգարումներ և անհանգստություններ առաջացնելով։ Նրանց կատարած դերը բացասական կերպարների դերն է։ Լիովին արտացոլում են Սատանայի ու դևերի իրական դեմքը, խանգարում են եկեղեցու գործին ու խախտում են եկեղեցական կյանքի կարգը։ Ավելի հստակ կարելի է ասել, որ այս անհատները զգալիորեն վնասում են Աստծու տան շահերին, ինչպես օրինակ՝ վնասելով Աստծու տան սարքավորումների, մեքենաների, արժեքավոր իրերի մեծ մասը և այլն։ Կարելի է ասել, որ այս անհատների գործողություններն ու վարքագիծը համատարած բարկություն են առաջացրել։ Իհարկե, նաև հնարավորություն են տվել ավելի շատ մարդկանց դասեր քաղելու և զանազանություն ձեռք բերելու, սովորելու, թե ինչ է դևն ու ինչ է նշանակում զուրկ լինել մարդկայնությունից, ու հստակ տեսնելու չհավատացողների իրական դեմքերը․ հնարավորություն են տվել մարդկանց հստակ և ավելի որոշակիորեն տեսնելու, թե որոնք են չհավատացողների մտքերն ու տեսակետները, ինչի են ձգտում, ինչի են տենչում իրենց սրտի խորքում, ինչ վերաբերմունք են տածում Աստծու և ճշմարտության նկատմամբ, և ինչ վերաբերմունք են տածում իրենց պարտավորությունների նկատմամբ ու դրական բաների նկատմամբ, և նույնիսկ այն վերաբերմունքը, որ այս անհատները տածում են Աստծու տան կողմից սահմանված որոշ կանոնների նկատմամբ և այլն։ Երբ ամեն ինչ դառնում է այսքան որոշակի, ամբողջությամբ բացահայտվում է, թե ինչպես են այս անհատները կյանքով արտահայտում իրենց մարդկայնությունը, բացահայտվում է նրանց մարդկային էությունը, և թե ինչի են նրանք ձգտում։ Այս անհատներին եկեղեցում պահելն այդ դեպքում ավելորդ է թվում․ դա Աստծու ընտրյալ մարդկանց մեծ վնաս կհասցնի ու ամենևին օգուտ չի տա նրանց։ Սա նրանց հեռանալու ժամանակն է։ Այդժամ, եթե ասենք, որ Աստծու տունը նրանց ճշմարտությունն ընդունելու և Աստծուն երկրպագելու բավարար ժամանակ ու հնարավորություններ է տվել, արդյո՞ք այս հայտարարությունը ճիշտ է։ (Ո՛չ։) Այդ դեպքում ինչպե՞ս պետք է ասվի։ Աստծու տունը նրանց առատ հնարավորություններ ու բավարար ժամանակ է տվել դարձի գալու համար, բայց վերջնական արդյունքում մի փաստ է բացահայտվում․ դևը երբ էլ լինի, միշտ դև է ու երբեք չի կարող փոխվել։ Սա է փաստը։ Հնարավո՞ր է արդյոք ստիպել մեծ կարմիր վիշապին ճանաչել Աստծու կարգավիճակն ու ինքնությունը։ Ստիպել դիվային բնություն ունեցող այս մարդկանց փոխվել ու հետևել որոշ կանոնների․ կարելի՞ է արդյոք հասնել սրան։ (Ո՛չ։) Չեն կարող հասնել սրան։ Նրանց հնարավորություններ տալը ոչ թե նրա համար է, որ ընդունեն ճշմարտությունը, ճանաչեն Աստծու կողմից արված գործը կամ գործեն ճշմարտության սկզբունքների համաձայն, այլ դարձի գալու հնարավորություններ տալու համար է։ Եթե նույնիսկ չնչին նշան լիներ, որ դարձի են եկել, նրանց վերջնական ելքը կարող էր փոխվել։ Սակայն այս մարդիկ չգիտեն, թե ինչն է լավ իրենց համար․ նրանց դիվային բնությունը միշտ հենց այդպիսին կլինի։ Անկախ այն բանից, թե նրանց որքան ժամանակ կամ որքան հնարավորություններ են տրվում, նրանց կյանքով արտահայտածն ու նրանց էությունը չեն փոխվի․ սա փաստ է։ Հետևաբար, այս մարդկանց հետ վարվելու վերջնական ձևը նրանց իրենց պարտավորություններից ազատելն է, եկեղեցուց հեռանալ ստիպելը և համոզվելը, որ այլևս ոչ մի կապ կամ հարաբերություն չունեն Աստծու տան հետ։ Կա՞ն անհատներ, որոնք չեն ցանկանա, որ նրանք հեռանան ու կխղճան նրանց՝ ասելով․ «Այս մարդիկ դեռ բավականին երիտասարդ են․ եթե նրանց ժամանակ տրվեր, գերազանց կդառնային։ Այնքան լավ որակ ունեն, այնքան շնորհալի ու տաղանդավոր են․ որքա՜ն հիանալի կլիներ, եթե կարողանային ընդունել ճշմարտությունը։ Եթե Աստծու տունը կարողանա ավելի սիրող ու հանդուրժող լինել ու նրանց ավելի շատ ապաշխարելու հնարավորություններ տալ, երբ մեծանան, գուցե ամեն ինչ այլ կերպ ավարտվի»։ Ի՞նչ տեսակի մարդիկ են այսպես մտածում։ (Բթամիտ մարդիկ, շփոթված մարդիկ։) Ճիշտ է։ Բոլորը բթամիտ, շփոթված մարդիկ են․ պարզապես սրիկաներ։ Աստված չի փրկում նման մարդկանց, և Աստծու տունը թույլ չի տալիս նրանց մնալ․ ի՞նչ կա նրանց խղճալու։ Աստված ասում է, որ Ինքը չի փրկի նման մարդկանց, մինչդեռ դու առաջարկում ես նրանց ապաշխարելու հնարավորություն տալ։ Դու կարո՞ղ ես փրկել մարդկանց։ Մի՞թե սա Աստծուն դեմ գնալ չէ։ Փորձում ես ստիպել ուրիշներին մտածել, որ ավելի սիրող ես, քան Աստվա՞ծ։ Ունե՞ս արդյոք ճշմարտության իրականությունը։ Կարո՞ղ ես թափանցել մարդու էության մեջ։ Ո՞վ կարող է մարդկանց փրկել, Աստվա՞ծ, թե՞ դու։ Համարձակվել Աստծուն դեմ գնալ․ սա չափազանց ամբարտավան, ինքնարդար և ողջամտությունից զուրկ է, այնպես չէ՞։ Մի՞թե սա մեծ ըմբոստություն չէ։ Մի՞թե սրանք վերամարմնավորված Սատանան ու չար ոգիները չեն, որոնք միշտ հաճույք են ստանում Աստծուն դեմ գնալուց։ Հենց նոր նշված չհավատացողներն ավելի վատն են, քան գազանները։ Ինչպես էլ մարդ հաղորդակցվի նրանց հետ ճշմարտության շուրջ, դա անօգուտ է․ նույնիսկ նրանց էտելն է ապարդյուն։ Կարելի է ասել, որ Սատանայի բնությունն ունեն ու երբեք չեն փոխվի։ Եթե ինչ-որ մեկն ուզում է Սատանայի տեսակին պատկանողներին ապաշխարելու հնարավորություն տալ, թող ինքն էլ ապահովի նման մարդկանց․ կտեսնենք, թե արդյոք իսկապես ունի այդ սերը։ Այն չհավատացողները, որոնք ընդհանրապես չեն ընդունում ճշմարտությունը, ամենավատն են եկեղեցում․ բոլորը գազանների պես են, նրանց հնարավոր չէ բան հասկացնել ու նրանք անկարող փրկվելու։ Լինի դա անցյալում, թե ներկայում, եկեղեցին նրանց հետ ամենապատշաճ ձևով է վարվել․ եկեղեցին հսկայական համբերություն ու հանդուրժողականություն է ցուցաբերել նրանց նկատմամբ ու բավարար հնարավորություններ է տվել նրանց։ Բայց մինչ այժմ նրանք բոլորովին չեն փոխվել, նույնիսկ ավելի են վատացել։ Սկզբում, երբ այս մարդիկ գալիս են հավատալու Աստծուն իրենց պատկերացումներով, երևակայություններով ու օրհնությունների փափագով, նրանք կարողանում են որոշ չափով զսպել իրենց ու մի փոքր խանդավառությամբ ու եռանդով կատարել իրենց պարտավորությունները։ Սակայն, ի վերջո, երբ տեսնում են, որ «Աստծուն հավատալը նշանակում է ձգտել ճշմարտությանը, ճանաչել Աստծու գործն ու հնազանդվել Աստծուն, և դա այն ամենն է, ինչ կա», նրանց վերաբերմունքն Աստծու և ճշմարտության նկատմամբ, ինչպես նաև նրանց իրական դեմքերը, հիմնովին մերկացվում են։ Ի՞նչն է մերկացվում։ Ոչ միայն զուրկ են մարդկայնությունից, խղճից և ողջամտությունից, այլև չափազանց դաժան են, չարասեր ու գազանային։ Արհամարհում են Աստծուն ու ճշմարտությունը, և նույնիսկ թշնամանքով ու դիմադրությամբ են վերաբերվում Աստծու տան պահանջներին ու կանոններին, և Աստծու կառավարչական հրամանագրերին։ Նրանց այս դրսևորումները սաստկացրել են այն վանումն ու զզվանքը, որն Աստծու ընտրյալ մարդիկ զգում են նրանց նկատմամբ, ու նաև արագացրել են այն տեմպը, որով Աստծու տունը մաքրում է նրանց՝ ի վերջո արագորեն որոշելով՝ արդյոք մնում են, թե հեռանում, որոշելով նրանց ելքերն ու ճակատագրերը։ Նրանք իրենք էին վաստակել իրենց ելքերն ու ճակատագրերը, ոչ ոք նրանց չէր դրդել կամ հրահրել, ոչ էլ ինչ-որ մեկը ստիպել կամ գայթակղել էր այս մարդկանց, ու դրանք հաստատ օբյեկտիվ հանգամանքների հետևանք չէին․ նրանց ելքերն ու ճակատագրերն ինքնահարուցված էին, դրանք իրենց իսկ ընտրությունների հետևանք էին ու որոշվել էին իրենց բնական էությամբ ու իրենց բռնած ուղիներով։ Այս մարդկանց ելքերն ու ճակատագրերը սահմանվել են․ հենց հեռացվում են իրենց պարտավորությունները կատարողների շարքերից, այլևս նույնիսկ տքնողներ չեն։ Կարող եք լավ պատկերացնել, թե ինչպիսի ճակատագիր կունենան․ դա այստեղ հիշատակման արժանի չէ, քանզի նրանք անարժաններ են։
Ինչ վերաբերում է բացահայտված ու դուրս թողնված մարդկանց այս տեսակին, նրանց տարբեր չար գործերի դրսևորումները, ինչպես նաև այն չարասիրտ բառերն ու խոսքերը, որ նրանք արտաբերում են իրենց առօրյա կյանքում, ակնհայտ են։ Սակայն որոշ առաջնորդողներ ու աշխատողներ անկարող են զանազանելու այս չար մարդկանց, թե իրականում ովքեր են նրանք, կամ թափանցելու նրանց բնական էության մեջ։ Այս առաջնորդողներն ու աշխատողները կարծես անտեղյակ են, որ նրանք չար մարդիկ ու չհավատացողներ են, ուստի չեն նախատեսում նրանց եկեղեցուց մաքրել կամ նրանց հետ համապատասխան կերպով վարվել։ Սա նրանց կողմից՝ որպես առաջնորդողների և աշխատողների, պատասխանատվությունից լուրջ խուսափում է։ Նրանք աչքերը բաց նայում են, թե ինչպես այս դիվային բնություն ունեցող մարդիկ չեն ենթարկվում Աստծու տան ոչ մի կանոնի, ինչպես են սանձարձակորեն գործում և սանձարձակորեն խանգարում ու խաթարում եկեղեցու գործն ու եկեղեցական կյանքի կարգը։ Նրանք նույնիսկ հանդուրժում են այս մարդկանց, երբ վերջիններս հանդուգն ու անխոհեմ կերպով են գործում, անօրեն են վարվում ու իրենց պարտավորությունը կատարելու քողի տակ վնասում են Աստծու տան շահերը։ Աստծու տան շահերը վնասելը շատ բաներ է ներառում՝ վնասել Աստծու տան տեխնիկան ու տարբեր սարքավորումները, վնասել դրա տարբեր գրասենյակային սարքերն ու պարագաները, նույնիսկ կամայականորեն վատնել Աստծու ընծաները և այլն։ Ավելի լուրջ է այն, որ նրանք սանձարձակորեն տարբեր հերետիկոսություններ և մոլորություններ են տարածում՝ այնպիսի անհանգստություն առաջացնելով, որ Աստծու ընտրյալ մարդիկ չեն կարողանում հանգիստ կատարել իրենց պարտավորությունները, այնպիսի անհանգստություն, որ թույլ ու բացասական մարդիկ լքում են իրենց պարտավորություններն ու կորցնում Աստծուն հետևելու հավատքը։ Այս չար մարդիկ այսքան վատ բաներ են անում, այսքան չար արարքներ են գործում, որոնք խանգարում ու խաթարում են եկեղեցու գործն ու վնաս հասցնում եղբայրներին ու քույրերին, սակայն առաջնորդողներն ու աշխատողներն աչք են փակում, իրենց խուլ են ձևացնում, նրանցից ոմանք նույնիսկ ասում են՝ «Տեղյակ չէի, ոչ ոք ինձ երբևէ չի ասել»։ Գազանների ու դևերի այդ խումբն ամեն ինչ տակնուվրա է արել՝ եկեղեցում քաոս ստեղծելով, սակայն առաջնորդողներն ու աշխատողները բոլորովին իրազեկ չեն ու անտեղյակ են։ Մի՞թե տականքներ չեն։ Որտե՞ղ են նրանց սրտերը։ Ի՞նչ են անում։ Մի՞թե լոկ դատարկաբանությամբ չեն զբաղվում։ Մի՞թե չեն անտեսում իրենց բուն գործը։ Նման կեղծ առաջնորդողների պաշտոնավարման յուրաքանչյուր օր ևս մեկ օր է, երբ ամեն տեսակի չար մարդիկ սանձարձակորեն խանգարում են եկեղեցուն ու վնասում Աստծու ընտրյալ մարդկանց։ Դա այդպես է, քանզի կեղծ առաջնորդողներն իրենց պարտականությունները չեն կատարում, քանզի գազանների այդ խումբը ողջ օրն անգործ թափառում է՝ ոչ մի պարտավորություն չկատարելով կամ ոչ մի կանոնի չհետևելով, Աստծու տան հաշվին ապրելով, ազատորեն վայելելով Աստծու տան տարբեր նյութական բարիքներն ու բարեկեցությունը։ Նրանք նույնիսկ միտումնավոր կերպով խանգարում են եկեղեցու գործին՝ վնասելով Աստծու տան տեխնիկան ու սարքավորումները։ Այսպես են վարվում և այնուամենայնիվ, դեռ ակնկալում են հանգիստ կյանքով ապրել և Աստծու տանն անել այն, ինչ կամենում են, և որ ոչ ոքի թույլ չտրվի անհանգստացնել կամ սադրել իրենց։ Սա այսքան ծանր խնդիր է, սակայն առաջնորդողներն ու աշխատողներն անտեսում են այն՝ չլուծելով այն անգամ այն ժամանակ, երբ ուրիշները հաղորդում են դրա մասին։ Մի՞թե նրանք որևէ իրական աշխատանք չկատարող անպիտաններ չեն։ Մի՞թե սա պատասխանատվությունից լուրջ խուսափում չէ։ (Այո՛։) Ոմանք ասում են՝ «Խնդիրը չլուծեցի, քանի որ այլ աշխատանքով էի զբաղված։ Պարզապես չկարողացա հասցնել»։ Արդյո՞ք այս խոսքերը հիմնավորված են։ Ինչո՞վ ես այդքան զբաղված, եթե նման լուրջ խնդիրը չես լուծում։ Արդյո՞ք այն գործերում, որոնցով զբաղված ես, արժեք կա։ Կարողանո՞ւմ ես արդյոք առաջնահերթություններ սահմանել քո աշխատանքում։ Մի՞թե խնդիրների լուծումը չպետք է առաջնահերթ լինի, որքան էլ որ զբաղված լինես աշխատանքով։ Եկեղեցու գործը խանգարող ու խաթարող տարբեր տեսակի մարդկանց մասին ժամանակին իմանալն ու նրանցով զբաղվելն առաջնորդողների ու աշխատողների պարտականությունն է։ Եթե մի կողմ ես դնում իրական խնդիրներն ու այլ գործերով զբաղվում, արդյոք իրական աշխատա՞նք ես կատարում։ Եթե խնդիր ես հայտնաբերում, կամ ինչ-որ մեկը խնդրի մասին հաղորդում է քեզ, պետք է մի կողմ դնես ձեռքիդ տակ եղած առաջադրանքն ու անմիջապես դեպքի վայր գնաս՝ տեսնելու, թե որն է խնդրի աղբյուրը։ Եթե դա ինչ-որ չար մարդ է, որը խանգարում ու խաթարում է եկեղեցու գործը, նախ պետք է մաքրես այդ չար մարդուն։ Դրանից հետո այլ խնդիրներ լուծելը հեշտ կլինի։ Եթե խնդիր ես հայտնաբերում ու չես լուծում այն՝ պնդելով, թե չափազանց զբաղված ես, մի՞թե իրականում պարզապես սկյուռի պես անիմաստ չես վազվզում վանդակում։ Ի վերջո, ինչո՞վ ես այդքան զբաղված։ Արդյոք դա իրական աշխատա՞նք է։ Կարո՞ղ ես հստակ բացատրել դա։ Արդյոք քո պատճառներն ու արդարացումները հիմնավորվա՞ծ են։ Ինչո՞ւ ես խնդիրների լուծումն անկարևոր համարում։ Ինչո՞ւ խնդիրները ժամանակին չես լուծում։ Ինչո՞ւ ես արդարացումներ գտնում ու խույս տալիս՝ ասելով, թե չափազանց զբաղված ես դրանք լուծելու համար։ Մի՞թե սա անպատասխանատու լինել չէ։ Որպես եկեղեցում առաջնորդող՝ խնդիրների լուծմանն առաջնահերթություն չտալը, տարբեր մանր հարցերով զբաղվելը, առանցքային խնդիրների առկայությունը չգիտակցելը, աշխատանքում կարևորությունն ու հրատապությունը տարբերել և առանցքային կետերն ըմբռնել չկարողանալը բացառիկ ցածր որակի դրսևորումներ են, ու նման մարդը բթամիտ մարդ է։ Որքան էլ երկար տարիներ առաջնորդող եղած լինես, ի վիճակի չես լավ կատարելու եկեղեցու գործը։ Պետք է ընդունես պատասխանատվությունն ու հրաժարական տաս։ Եթե առաջնորդողը չափազանց ցածր որակ ունի, ցանկացած ուսուցում անօգուտ է։ Նա հաստատ անկարող կլինի որևէ աշխատանք կատարելու․ կեղծ առաջնորդող է, որին պետք է պաշտոնազրկել ու կարգավորել նրա պարտականությունները։ Ի՞նչ հետևանքների է հանգեցնում կեղծ առաջնորդողների աշխատանքը։ Օբյեկտիվորեն ասած՝ այն ամենը, ինչ անում են կեղծ առաջնորդողները, բազմակողմանի վնասներ է հասցնում եկեղեցուն։ Նախ, եկեղեցու հիմնական գործը լավ չի արվում՝ ուղղակիորեն խոչընդոտելով եկեղեցու աշխատանքի տարբեր բաղադրիչների արդյունավետությանը։ Միևնույն ժամանակ, այն նաև վնասում ու ազդում է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա։ Ամենակարևորն այն է, որ դա ազդում է թագավորության ավետարանի տարածման վրա։ Այս հետևանքները բոլորն ուղղակիորեն կապված են կեղծ առաջնորդողների իրական աշխատանք չկատարելու հետ։ Ավելի հստակ ասած՝ այս ամենը կեղծ առաջնորդողների իրական աշխատանքով չզբաղվելու պատճառով է։ Եթե այլ առաջնորդողներ և աշխատողներ կարողանան ակտիվորեն զբաղվել որոշակի իրական աշխատանքով՝ արագացնելով տեմպն ու կրճատելով խնդիրների լուծման ժամանակը, մի՞թե կեղծ առաջնորդողների կողմից Աստծու տանը հասցված տարբեր վնասները որոշ չափով չեն մեղմացվի։ Դրանք առնվազն կարող են նվազեցվել։ Նույնիսկ եթե Աստծու տունը չի պահանջում, որ խնդիրներն անմիջապես դրանց ծագելուն պես լուծես, գոնե խնդիրների մասին հաղորդելուց հետո պետք է անմիջապես սկսես զբաղվել դրանցով․ հարցուփորձ արա իրավիճակի մասին եղբայրներից ու քույրերից և քննարկիր ու հաղորդակցվիր այլ առաջնորդողների ու աշխատողների հետ, թե ինչպես լուծել խնդիրները։ Եթե խնդիրը լուրջ է, ու չգիտես՝ ինչպես լուծել այն, պետք է ժամանակին այն զեկուցես վերադասին ու լուծումներ փնտրես։ Սա այն է, ինչին պետք է հասնեն բոլոր առաջնորդողներն ու աշխատողները։ Բայց ներկայիս խնդիրն այն է, որ այս առաջնորդողներն ու աշխատողները նույնիսկ խնդիրները լուծել չկարողանալու դեպքում վերադասին չեն զեկուցում։ Շատ են վախենում վերադասին զեկուցելուց՝ մտավախություն ունենալով մատնել սեփական անկարողությունը, չափազանց ցածր որակն ու իրական աշխատանք կատարելու ունակ չլինելը, անհանգստանում, որ իրենց կպաշտոնազրկեն։ Եվ այնուամենայնիվ, նախաձեռնություն չեն ցուցաբերում աշխատելու հարցում․ բթամիտ ու թմրած են և դանդաղ են գործում։ Առանց խնդիրների լուծման ուղու՝ պարզապես յոլա են գնում, ինչի հետևանքով չափազանց շատ չլուծված խնդիրներ են կուտակվում՝ դրանով իսկ չար մարդկանց հնարավորություններ ընձեռելով։ Այս ժամանակ, տեսնելով, որ կեղծ առաջնորդողներն անպիտաններ են, այդ չար մարդիկ ու փառասիրական ձգտումներ ունեցողները բաց չեն թողնում սանձարձակորեն չար գործեր կատարելու հնարավորությունը՝ եկեղեցին քաոսի ու անկարգության մատնելով, կաթվածահար անելով աշխատանքի բոլոր ուղղությունները։ Թեև հիմնական պատասխանատվությունը կեղծ առաջնորդողները պետք է կրեն, այլ առաջնորդողներ ու աշխատողներ նույնպես իրենց պարտականությունները չեն կատարել։ Մի՞թե սա առաջնորդողների ու աշխատողների կողմից պատասխանատվությունից լուրջ խուսափում չէ։ Իրականում եկեղեցում ծագող խնդիրների մեծ մասն ուղղակիորեն կապված է չար մարդկանց ու չհավատացողների առաջացրած խանգարումների հետ։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում ժամանակին բացահայտել խնդիրների բուն պատճառը, չեն կարողանում գտնել խնդիրներն առաջացնող գլխավոր մեղավորներին ու միշտ այլ տեղ են պատճառներ փնտրում, ապա չեն կարողանա հիմնովին լուծել խնդիրները, ու դրանք կշարունակեն ի հայտ գալ ապագայում։ Եթե խնդիրներ հրահրողները կամ ետնաբեմում խնդիրներ ստեղծողները բռնվում են և ուղղակիորեն պատասխանատվության ենթարկվում, խնդիրներն այս կերպ լուծելն ամենաարդյունավետն է։ Առնվազն, դա երաշխավորում է, որ այդ չհավատացողներն ու չար մարդիկ չեն համարձակվի շարունակել սանձարձակորեն գործել և խանգարումներ ու խաթարումներ առաջացնել։ Մի՞թե սա այն չէ, ինչին պետք է հասնեն առաջնորդողներն ու աշխատողները։ (Այո՛։) Կարելի է հաստատապես ասել, որ եկեղեցու խնդիրների թվի աճի ու ժամանակին չլուծվելու հիմնական պատճառն առաջնորդողների ու աշխատողների անպատասխանատվությունն է, կամ այն, որ կեղծ առաջնորդողները ճշմարտության իրականություն չունեն ու չեն կարողանում իրական աշխատանք կատարել։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում լուծել եկեղեցում ծագող տարբեր խնդիրները, հաստատ չեն կարող կատարել իրենց պաշտոններին բնորոշ աշխատանքը։ Այստեղ մի քանի իրավիճակներ ու պատճառներ կան, որոնք պետք է հստակ հասկանալ․ եթե առաջնորդողներն ու աշխատողներն անփորձ նորեկներ են, նրանց պետք է համբերատարությամբ օգնել, առաջնորդել խնդիրները լուծելու, որպեսզի խնդիրների լուծման գործընթացում որոշ բաներ սովորեն ու ըմբռնեն ճշմարտության սկզբունքները։ Այս կերպ նրանք աստիճանաբար կսովորեն լուծել խնդիրները։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները ճիշտ մարդիկ չեն, կտրականապես հրաժարվում են ընդունել ճշմարտությունն ու փոխարենն անհավատների տեսակետներն ու մեթոդներն են օգտագործում խնդիրները լուծելու համար, դա ճշմարտության սկզբունքներին չի համապատասխանում։ Նման մարդիկ հարմար չեն առաջնորդողներ ու աշխատողներ լինելու համար և պետք է ժամանակին պաշտոնազրկվեն ու դուրս թողնվեն։ Ապա պետք է նոր ընտրություն անցկացվի՝ համապատասխան առաջնորդողներ ու աշխատողներ ընտրելու համար։ Միայն այս մոտեցումը կարող է հիմնովին լուծել խնդիրը։ Եկեղեցու առաջնորդող լինելը հեշտ գործ չէ, և անխուսափելի է, որ որոշ խնդիրներ հնարավոր չլինի լուծել։ Սակայն, եթե մարդը ողջամտություն ունի, երբ բախվում է խնդիրների, որոնք չի կարողանում լուծել, չպետք է թաքցնի կամ ճնշի խնդիրներն ու անտեսի դրանք։ Փոխարենը պետք է խորհրդակցի ճշմարտությունը հասկացող մի քանի մարդկանց հետ համատեղ լուծում գտնելու համար, ինչը կարող է լուծել խնդիրների յոթանասունից ութսուն տոկոսն ու առնվազն ժամանակավորապես կանխել մեծ խնդիրների առաջացումը։ Սա իրագործելի ուղի է։ Եթե խնդիրներն իսկապես հնարավոր չէ լուծել, ապա պետք է լուծումներ փնտրել Վերևից, ինչն իմաստուն ընտրություն է։ Եթե վախենալով հեղինակությունդ կորցնելուց կամ վախենալով, որ Վերևը կէտի քեզ քո անկարողության համար, թաքցնում ես ու խնդիրների մասին չես հաղորդում, սա լիովին պասիվ լինել է։ Եթե թմրած, բթամիտ հիմարի պես գործես՝ չիմանալով ինչ անել, դա կհետաձգի գործերը։ Նման իրավիճակները հեշտությամբ հնարավորություն են ընձեռում չար մարդկանց ու հակաքրիստոսներին՝ թույլ տալով նրանց օգտվել քաոսից ու գործել։ Ինչո՞ւ է ասվում, որ նրանք օգտվում են քաոսից՝ գործելու համար։ Քանզի նրանք հենց այս հնարավորությանն են սպասում։ Երբ առաջնորդողներն ու աշխատողներն ի վիճակի չեն լինում որևէ խնդիր լուծելու, և Աստծու ընտրյալ մարդիկ տագնապած ու անհանգիստ են լինում ու արդեն նրանց հանդեպ վստահությունը կորցրած, չար մարդիկ ու հակաքրիստոսները ձգտում են օգտվել այդ բացից։ Նրանք կարծում են, որ եկեղեցին գտնվում է մի վիճակում, որտեղ առաջնորդություն կամ կառավարում չկա։ Նրանք ուզում են այս հնարավորությունից օգտվելով ցուցադրել իրենց ունակությունները, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ հարգեն իրենց, աջակցեն իրենց ու հավատան, որ առաջնորդողների և աշխատողների համեմատ իրենք ավելի լավ որակ ունեն, ավելի ունակ են խնդիրներ լուծելու և ելք ցույց տալու, և կարող են քաոսի մեջ ավելի լավ փրկել դրությունը։ Մի՞թե սա այն չէ, ինչ չար մարդիկ ու հակաքրիստոսներն ամենաշատն են ուզում անել։ Այս ժամանակ, երբ առաջնորդողներն ու աշխատողներն անզոր են, և չար մարդիկ ու հակաքրիստոսները ոտքի են կանգնում ու լուծում խնդիրները, նույնիսկ ելք են ցույց տալիս, ո՞ւմ կհավատան Աստծու ընտրյալ մարդիկ։ Բնականաբար, նրանք չար մարդկանց ու հակաքրիստոսների ուժերին կհավատան։ Ի՞նչ է սա ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ առաջնորդողներն ու աշխատողներն անպիտաններ են ու, վճռորոշ պահերին ձախողվելով, ոչնչի չեն հասնում։ Արդյո՞ք նման մարդիկ դեռ արժանի են առաջնորդողներ ու աշխատողներ լինելու։ Թեև հակաքրիստոսները ճշմարտության իրականություն չունեն ու իրական աշխատանք կատարել չեն կարող, նրանք բոլորն էլ տարբեր չափով շնորհներ ունեն և արտաքին հարցերում համեմատաբար ավելի ճարպիկ են, ինչն էլ հենց նրանց առավելությունն է և հենց այսպես են կարողանում մոլորեցնել մարդկանց։ Բայց եթե նրանք առաջնորդողներ ու աշխատողներ դառնային, արդյո՞ք իսկապես կկարողանային օգտագործել ճշմարտությունը՝ Աստծու ընտրյալ մարդկանց խնդիրները լուծելու համար։ Արդյո՞ք իսկապես կկարողանային առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, հասկանալու ճշմարտությունն ու մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Բացարձակապես ո՛չ։ Թեև նրանք որոշակի շնորհներ ունեն ու պերճախոս են, նրանք ամենևին ճշմարտության իրականություն չունեն։ Արդյո՞ք նրանք հարմար են եկեղեցու առաջնորդողներ ու աշխատողներ լինելու համար։ Ամենևին ոչ։ Սա մի բան է, որի մեջ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է թափանցեն։ Նրանք երբեք չպետք է մոլորվեն կամ խաբվեն չար մարդկանց ու հակաքրիստոսների կողմից։ Չհավատացողները, չար մարդիկ ու հակաքրիստոսներն ամենևին չեն ձգտում ճշմարտությանը և ճշմարտության իրականության նշույլ անգամ չունեն։ Ուստի ասեք Ինձ, կարո՞ղ են արդյոք նրանք խղճով ու ողջամտությամբ մի բան ասել, ինչպես օրինակ՝ «Թեև եկեղեցին այժմ պատասխանատու չունի, պետք է մեր սեփական նախաձեռնությամբ գործենք։ Աստծու տան կանոնները չեն կարող խախտվել, Աստծու տան պահանջած սկզբունքները չեն կարող փոխվել։ Մենք պետք է անենք այն, ինչ պետք է անենք, յուրաքանչյուրը պետք է հավատարիմ մնա այն պարտավորություններին, որոնք պետք է կատարի, իր պատասխանատվությունները կատարի ու կարգը չխաթարի»։ Կարո՞ղ են արդյոք նրանք նման բան ասել։ (Ո՛չ։) Բացարձակապես ո՛չ։ Ի՞նչ գործողություններ կձեռնարկեն այս չհավատացողներն ու չար մարդիկ։ Երբ նրանց չեն հետևում ու վերահսկում, նույնիսկ իրենց պարտավորությունները չեն կատարում, տրվում են ուտելուն, խմելուն, խաղալուն ու զվարճանալուն, դատարկաբանությամբ են զբաղվում, կատակում ու նույնիսկ սեթևեթում են։ Ոմանք ողջ գիշերն անց են կացնում անհավատ աշխարհի տեսանյութեր դիտելով, ապա արդարանում են, թե իրենց պարտավորությունները կատարելու համար են մինչև ուշ արթուն մնացել, ու ծուլանում ու չափազանց երկար քնում են։ Սրանք չար մարդկանց գործողություններն են, նրանց, ովքեր դևերից են։ Այս վատ գործերն անելիս, արդյո՞ք մեղքի զգացում ունեն։ Արդյո՞ք նրանք հանկարծ խղճի կգան ու որոշ մարդկային պատասխանատվություններ կատարելու և Աստծու տան, եկեղեցու և եղբայրների ու քույրերի համար մի օգտակար բան անելու նախաձեռնություն կցուցաբերեն։ Բացարձակապես ո՛չ։ Երբ ինչ-որ մեկը նայում է, նրանք դժկամությամբ մի քիչ ցուցադրական աշխատանք են կատարում, որ մի կերպ հաց վաստակեն։ Սա միակ բանն է, որ նրանք կարող են անել․ բացի դրանից, այս մարդիկ ոչ մի արժանիք չունեն։ Ուստի, արդյո՞ք որևէ իմաստ կա, որ այս մարդիկ Աստծու տանը մնան։ Բացարձակապես ոչ մի իմաստ չկա։ Նման մարդիկ ավելորդ են ու պետք է մաքրվեն։
Ինչպե՞ս եք չափում, թե արդյոք ինչ-որ մեկը սիրում է ճշմարտությունը։ Թույլ տվեք հասկանալու համար ձեզ մի օրինակ բերել։ Որոշ մարդիկ ներգրավված են որևէ մասնագիտության մեջ և որքան շատ են սովորում, որքան շատ են խորացնում իրենց ուսումը, որքան շատ են հասկանում, այնքան ավելի պատրաստակամ են զբաղվելու դրանով և այնքան պակաս պատրաստակամ են թողնելու այդ մասնագիտությունը։ Ի՞նչ տեսակի դրսևորում է սա։ Արդյո՞ք սա նշանակում է, որ այս մասնագիտությունն իսկապես դուր է գալիս նրանց։ (Այո՛։) Անկախ այն բանից, թե որքան դժվարություն են կրում, անկախ գնից, անկախ այն բանից, թե որքան ջանք են գործադրում, նրանք առանց զղջալու ու վարանելու շարունակում են զբաղվել այդ մասնագիտությամբ։ Սա ճշմարիտ կապվածություն է, խորը, սրտանց համակրանք։ Ենթադրենք, կա մեկը, ով պնդում է, թե որոշակի աշխատանք է հավանում, բայց դժկամությամբ է դիմանում դժվարություններին կամ գին վճարում մասնագիտական հմտություններ սովորելու գործընթացում, և երբ աշխատանքում շատ խնդիրներ են ծագում, նրանք լուծումներ չեն փնտրում՝ չցանկանալով նեղություն քաշել, և նույնիսկ հաճախ զգում են, որ այս մասնագիտությամբ զբաղվելը գլխացավանք կամ բեռ է։ Սակայն մասնագիտություն փոխելը հեշտ չէ, և հաշվի առնելով նյութական օգուտները, որոնք այս մասնագիտությունը կարող է բերել, այս մարդը դժկամությամբ զբաղվում է դրանով, բայց երբեք աչքի չի ընկնի այս մասնագիտության մեջ։ Ուստի, արդյո՞ք նրանք իսկապես հավանում են այս մասնագիտությունը։ (Ո՛չ։) Ակնհայտորեն չեն հավանում։ Մարդու մեկ այլ տեսակ էլ կա, մարդ, ով բանավոր իր համակրանքն է արտահայտում որոշակի մասնագիտության նկատմամբ և զբաղվում է դրանով, բայց երբեք դժվարությունների չի դիմանում կամ գին չի վճարում մասնագիտական հմտությունները լավ սովորելու համար։ Սովորելու գործընթացում նրանց մոտ նույնիսկ կարող է հակակրանք կամ զզվանք առաջանալ մասնագիտության նկատմամբ ու նրանք ավելի ու ավելի քիչ ցանկանան սովորել։ Երբ նրանց հակակրանքը հասնում է որոշակի մակարդակի, փոխում են կարիերան ու դրանից հետո չեն ցանկանում որևէ գործընթաց, պատմություն կամ որևէ այլ բան հիշատակել այդ մասնագիտությամբ զբաղվելու ժամանակներից։ Արդյո՞ք նման մարդիկ իսկապես հավանում են մասնագիտությունը։ (Ո՛չ։) Նրանք չեն հավանում այն։ Նրանք կարող են հեշտությամբ թողնել մասնագիտությունը և կարող են ատել այն ու նույնիսկ փոխել կարիերան, ինչն ապացուցում է, որ նրանք ճշմարտապես չեն հավանում մասնագիտությունը։ Պատճառը, որ նրանք կարող են թողնել մասնագիտությունը, այն է, որ շատ ժամանակ, եռանդ ու միջոցներ ներդնելուց հետո մասնագիտությունը թույլ չտվեց նրանց ապրել իրենց ցանկացած հարուստ կյանքով կամ լավ նյութական բարիքներ վայելել։ Նրանք իրենց սրտերում հակակրանք են տածում այդ մասնագիտության հանդեպ ու անիծում են այն՝ նույնիսկ արգելելով ուրիշներին հիշատակել այն, իրենք այլևս չեն հիշատակում այն ու նույնիսկ ամաչում են, որ նախկինում զբաղվել են այս մասնագիտությամբ և այն համարել իրենց ձգտումն ու կյանքում ձգտելու բարձրագույն նպատակը։ Հաշվի առնելով, թե ինչ աստիճանի հակակրանք կարող են նրանք տածել մասնագիտության նկատմամբ, արդյո՞ք նրանց սկզբնական համակրանքի դրսևորումը մասնագիտության նկատմամբ անկեղծ էր։ (Ո՛չ։) Միայն մի տեսակի մարդ կա, որն իսկապես հավանում է մասնագիտությունը։ Անկախ այն բանից, թե արդյոք մասնագիտությունը նրանց ապահովում է լավ նյութական կյանքով կամ զգալի օգուտներով, և անկախ այն բանից, թե որքան դժվարությունների են նրանք հանդիպում կամ որքան տառապանք են կրում այս մասնագիտության մեջ, նրանք կարող են անվրդով հարատևել դրանում մինչև վերջ։ Սա ճշմարիտ համակրանք է։ Նույնը վերաբերում է այն բանին, թե արդյոք մարդը սիրում է ճշմարտությունը։ Եթե ճշմարտապես սիրում ես դրական բաները՝ դրական բաները սիրելուց անցնելով ճշմարտությունը սիրելուն, ապա անկախ այն բանից, թե ինչ իրավիճակների ես հանդիպում, առանց կյանքիդ նպատակը փոխելու համառորեն կշարունակես ճշմարտությունը փնտրել ու ձգտել դրան։ Եթե կարող ես հեշտությամբ թողնել Աստծուն հավատալն ու լքել փրկության ուղին, սա ճշմարտությունն իսկապես սիրել չէ։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, բայց նաև չեն հանձնվում, նրանց հաստատակամության համար միայն մի պատճառ կա․ նրանք կարծում են, որ քանի դեռ լավ ելքի ու վերջնական հանգրվանի, լավ ապագայի հույսի նշույլ կա, արժե ռիսկի դիմել, և որ պետք է հաստատակամ մնան մինչև վերջ։ Նրանք հավատում են, որ այս հաստատակամությունն անհրաժեշտ է, պարզապես այնպես է ստացվում, որ աղետները սաստկանում են, և ուրիշ գնալու տեղ չկա, ուստի նրանք կարող են այստեղ էլ դիմանալ ու իրենց բախտը փորձել։ Արդյո՞ք նման մարդիկ իրենց սրտերում ճշմարտության հանդեպ սիրո նշույլ ունեն։ (Ո՛չ։) Չունեն։ Երբ նրանք առաջին անգամ սկսում են հավատալ Աստծուն, այս մարդիկ նաև խոսում են աշխարհն ատելու, Սատանային ատելու, բացասական բաներն ատելու, դրական բաները սիրելու և լույսի փափագելու մասին։ Ինչպե՞ս են իրենց պահում, երբ ոտք են դնում Աստծու տուն՝ եկեղեցի։ Ո՞րն է նրանց վերաբերմունքը, երբ հայտնաբերում են, որ իրենք տքնողներ են, երբ գիտակցում են, որ իրենց գործողությունները, վարքագիծն ու բնությունը տհաճ են Աստծուն։ Ի՞նչ տեսակի վարքագիծ են նրանք դրսևորում։ Կարելի է ասել, որ երբ նրանք զգում, ընկալում կամ մտածում են, որ իրենք Աստծու տանն այլևս հաճելի չեն, որ իրենք պետք է դուրս թողնվեն, ոմանք ընտրում են հեռանալը։ Մյուսները, թեև դժկամությամբ մնում են եկեղեցում, բայց տրվում են հուսահատությանն ու ի վերջո ստիպված են լինում հեռանալ։ Նման մարդիկ ամենևին չեն սիրում ճշմարտությունը։ Երբ օրհնություններ ստանալու նրանց ցանկությունը ի դերև է ելնում, նրանք կարող են դավաճանել Աստծուն ու երես թեքել Նրանից։ Այս տարբեր դրսևորումները ցույց են տալիս տարբեր մարդկանց վերաբերմունքները ճշմարտության նկատմամբ։
IV. Այս երեք տեսակի մարդկանց տարբեր ելքերը
Քիչ առաջ հաղորդակցվեցինք երեք տեսակի մարդկանց՝ տքնողների, վարձու աշխատողների ու Աստծու ժողովրդի բնութագրերի մասին։ Նրանց բնութագրերից պարզ է դառնում, որ նրանց վերջնական ելքերը օբյեկտիվ միջավայրերով կամ պայմաններով չեն որոշվում, այլ իրենց սեփական ձգտումներով ու իրենց բնական էությամբ։ Իհարկե, օբյեկտիվորեն ասած, Աստված է որոշում մարդկանց ճակատագրերը, սակայն Աստված այս որոշումները կայացնում է հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք մարդիկ սիրում են ճշմարտությունը, և արդյոք ի վիճակի են ընդունելու ճշմարտությունը։ Տքնողները նույնպես ասում են, թե սիրում են ճշմարտությունն ու դրական բաները, բայց ի վերջո, երբ Աստծու գործն ավարտվում է, Աստծու վերաբերյալ նրանց պատկերացումներն ու երևակայությունները, Աստծու հանդեպ նրանց չափազանցված պահանջներն ու Աստծուն նրանց դավաճանելն անփոփոխ են մնում։ Սրա պատճառն այն է, որ Աստծու գործի ժամանակաշրջանում Աստծուն հետևելու ու իրենց պարտավորությունները կատարելու գործընթացում իրենց ապականված խառնվածքները երբեք լուծած չեն լինի։ Իրենց ապականված խառնվածքներին չանդրադառնալու բուն պատճառն այն է, որ հիմնովին չեն ընդունում ճշմարտությունը։ Թեև Աստծուն հնազանդվելու ցանկություն ունեն, այն, ինչ ճշմարտապես դրսևորում են, միայն լքելու ունակությունն է և գին վճարելու պատրաստակամությունը՝ առանց երբևէ ճշմարտության սկզբունքները կամ Աստծուն հնազանդվելու ուղին փնտրելու։ Վերջնական արդյունքն այն է, որ, չնայած մեծ ջանքեր գործադրելուն, Աստծու մասին ամենաչնչին գիտելիքն անգամ չունեն։ Դեռևս կարող են դավաճանել Աստծուն ու Նրա մասին իրենց պատկերացումներն ու երևակայությունները, ինչպես նաև Նրա հանդեպ իրենց անհիմն պահանջներն այլ մարդկանց ու Սատանայի առաջ բարձրաձայնել։ Երբ Աստծու գործն ավարտվում է, դեռևս իրենց համարում են «լավ մարդկայնություն ունեցող, Աստծուն ճշմարտապես հավատացող, լքելու և դժվարություններին դիմանալու ունակ և հաստատապես փրկվելու ունակ», և դրա համար իրենց հանգիստ են զգում։ Փաստացի միշտ քայլել են տքնողի ճանապարհով՝ ամենևին չձգտելով ճշմարտությանը, ուստի, միշտ պահպանում են տքնողի ինքնությունը։ Ինչ վերաբերում է մարդկանց մեկ այլ կարգի՝ վարձու աշխատողներին, նրանց չենք քննարկի։ Եվս մի այլ կարգ է Աստծու ժողովուրդը, որին հենց նոր հիշատակեցինք։ Աստծուն հետևելու ընթացքում նրանք տքնողների պես ծախսվում են Նրա համար, նվիրում են իրենց ժամանակն ու եռանդը և նույնիսկ իրենց երիտասարդությունը, և շատ տառապանք են կրում ու մեծ գին վճարում։ Սա նույնն է, ինչ տքնողների դեպքում։ Այդ դեպքում ի՞նչն է տարբեր։ Այն, որ երբ Աստծու գործն ավարտվի, Աստծու վերաբերյալ նրանց բազմաթիվ պատկերացումները, երևակայություններն ու չափից դուրս պահանջները լուծված կլինեն։ Նրանք ազատված կլինեն իրենց ապականված խառնվածքներում Աստծուն ակնհայտորեն դիմակայող ապականության դրսևորումներից, վիճակներից ու բացահայտումներից։ Դեռևս չլուծվածները կվերանան, քանզի աստիճանաբար կհասկանան ճշմարտությունը փորձառության միջոցով։ Թեև իրենց ապականված խառնվածքներից ամբողջությամբ ազատված չեն լինի, բայց նրանց կյանքի խառնվածքը որոշակի փոփոխությունների ենթարկված կլինի։ Մեծ մասամբ կկարողանան կիրառել իրենց հասկացած ճշմարտության սկզբունքների համաձայն, և նրանց ապականված խառնվածքների դրսևորումները զգալիորեն նվազած կլինեն։ Թեև այնպես չէ, որ չեն դրսևորի դրանք որևէ միջավայրում, բայց այս մարդիկ բավարարած կլինեն մի հիմնարար պահանջ՝ Աստծու պահանջն առ այն, որ ազնիվ լինեն։ Նրանք հիմնականում ազնիվ մարդիկ կլինեն։ Ավելին, երբ այս մարդիկ ապականված խառնվածքներ դրսևորեն, կամ հանցանքներ գործեն, կամ պատկերացումներ ունենան ու ըմբոստանան Աստծու դեմ, անկախ այն բանից, թե ինչ միջավայրում են դա անում, ապաշխարող վերաբերմունք կունենան։ Ու ևս մի շատ կարևոր կետ կա․ ինչ հատուկ գործողություններ էլ որ Աստված ձեռնարկի և ինչպես էլ որ Նա գործի վերջին օրերի դատաստանի գործում, ինչ էլ որ Նա մտադիր է անել ապագայում, ինչպես էլ որ Նա կարգավորի մարդկության ճակատագիրը, և ինչպես էլ որ իրենք ապրեն Նրա կարգավորած միջավայրում, բոլորը հնազանդվող սիրտ ու հնազանդության վերաբերմունք կունենան՝ անձնական ընտրություններից, անձնական ծրագրերից ու նախագծերից զերծ։ Այս տարբեր դրական դրսևորումների շնորհիվ արդեն դարձած կլինեն այնպիսի մարդիկ, ինչպիսիք Աստված է պահանջում, մարդիկ, որոնք հետևում են Աստծու ճանապարհին, այսինքն՝ վախենում են Նրանից ու խուսափում չարից։ Թեև դեռ հեռու կլինեն ճշմարիտ չափանիշից՝ «վախենալ Աստծուց և խուսափել չարից, և կատարյալ մարդ լինել», ինչպես ասել է Աստված, բայց երբ Աստծու փորձությունները գան իրենց վրա, կկարողանան փնտրել ու հնազանդվել, ինչը բավարար է։ Տրտունջներ չեն ունենա՝ միայն կսպասեն ու կհնազանդվեն։ Թեև ձեր ներկայիս իրավիճակները գուցե դեռ հեռու են նման արդյունքից, և ոմանց համար դա կարող է շատ հեռու և անհասանելի թվալ, եթե կարողանաք ընդունել ճշմարտությունն ու Աստծու խոսքերին որպես ձեր գոյության սկզբունքի և հիմքի վերաբերվել, ապա հավատացեք, որ մի օր դու, կամ դուք բոլորդ, այլևս հեռու չեք լինի Աստծու սիրած ճշմարիտ մարդիկ դառնալուց։ Հավատացեք, որ այդ օրը նշմարվում է։ Անկախ այն բանից՝ դա ներկայումս մարգարեացված է, թե նշմարվում է, երկու դեպքում էլ վերջնական արդյունքը երևակայություն չէ, այլ փաստ, որը պատրաստվում է իրականանալ ու կատարվել։ Թե կոնկրետ ում մեջ կկատարվի այս փաստը, որ մարդկանց մեջ այն կկատարվի, կախված է նրանից, թե ինչպես եք իրականում ձգտում ճշմարտությանը։ Այլ կերպ ասած՝ արդյո՞ք իսկապես սիրում ես ճշմարտությունն այն աստիճան, որ կարող ես ձգտել ու կիրառել այն, թե ճշմարտության հանդեպ սիրո միայն մի փոքր մասնիկ ունես, բայց չես կարողանում լիովին ընդունել և կիրառել այն, վերջնական արդյունքը կտա քեզ պատասխանը։ Լավ, այստեղ կավարտենք այս թեմայի շուրջ մեր հաղորդակցությունը։
Տարբեր տեսակի չար մարդկանց զանազանման չափանիշներն ու հիմքերը
II. Մարդկայնության հիման վրա
Այնուհետև շարունակում ենք հաղորդակցվել առաջնորդողների ու աշխատողների տասնչորսերորդ պարտավորության շուրջ՝ «Ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց ու հակաքրիստոսներին»։ Բոլոր տեսակի չար մարդկանց զանազանելու չափանիշները բաժանվում են երեք հիմնական կարգերի։ Նախկինում հաղորդակցվել ենք Աստծուն հավատալու նպատակի շուրջ, իսկ հետո անցել մարդկայնությանը։ Մարդկայնության առումով ևս բազմաթիվ տարբեր դրսևորումներ ենք դասակարգել։ Որո՞նք են այն մի քանի դրսևորումները, որոնց շուրջ արդեն հաղորդակցվել ենք։ Կարդացե՛ք դրանք։ (Բոլոր տեսակի չար մարդկանց զանազանելու երկրորդ կետը վերաբերում է մարդկայնությանը։ Ա. Փաստերը խեղաթյուրելն ու սուտ խոսել սիրելը։ Բ. Ուրիշներից օգտվել սիրելը։ Գ. Զեխ ու սանձարձակ լինելը։ Դ. Վրեժխնդրության հակված լինելը։ Ե. Սեփական լեզուն վերահսկել չկարողանալը։) Հաղորդակցվել ենք մինչև հինգերորդ կետը՝ սեփական լեզուն վերահսկել չկարողանալու մասին։ Անկախ այն բանից՝ հաղորդակցվում ենք մարդկայնության որոշակի դրսևորումների, թե այլ բաների շուրջ, ինչպես ասել եմ, տարբեր տեսակի մարդկանց վրա դա տարբեր ազդեցություն կունենա։ Ճշմարտությանը ձգտողները լսելուց հետո կկենտրոնանան իրենց քննելու վրա՝ կհամեմատեն իրենց Իմ հաղորդակցության հետ ու նախաձեռնողական ու դրական մուտք կունենան։ Սակայն ճշմարտությանը չձգտողները, ինչպես օրինակ՝ տքնողները, պարզապես կլսեն, և վերջ։ Սրտին մոտ չեն ընդունում կամ սրտանց չեն լսում։ Երբեմն նույնիսկ կարող են քնել քարոզներ լսելիս։ Չեն կարողանում յուրացնել ու նույնիսկ մտածում են՝ «Ի՞նչ օգուտ այս մանրուքները լսելուց։ Դա ժամանակի վատնում է․ դեռ նույնիսկ չեմ ավարտել ձեռքիս տակ եղած աշխատանքը»։ Միշտ մտահոգված են տքնել պահանջող գործերով։ Հատկապես խանդավառ ու նվիրված են տքնելուն ու հավատարմություն են ցուցաբերում, սակայն ճշմարտությանն առնչվող հարցերի համար պարզապես չեն կարողանում ուժ հավաքել։ Սա հստակ կերպով բացահայտում է, որ նման մարդիկ ճշմարտությամբ հետաքրքրված չեն, բավարարվում են լոկ տքնելով։ Մարդկանց մեկ այլ խումբ կա, որը պահպանում է նույն վերաբերմունքը․ անկախ այն բանից, թե ինչպես է Աստծու տունը հաղորդակցվում ճշմարտության շուրջ՝․ «Պարզապես դիմակայող ու հակադրվող եմ։ Նույնիսկ եթե մատնանշես խնդիրներս ու մերկացնես դրսևորումներս, բացահայտումներս ու խառնվածքներս, միևնույն է, ուշադրություն չեմ դարձնի կամ լուրջ չեմ ընդունի դա։ Ի՞նչ կլինի, եթե ուրիշներն իմանան, որ ինձ մերկացնում են»։ Պարզապես անամոթաբար շարունակում են չենթարկվել ու հակադրվել, ինչն անուղղելի է։ Անկախ ամեն ինչից՝ տարբեր տեսակի մարդկանց դրսևորումները տարբերակելի են։ Ճշմարտությունը որպես երկսայրի սուր, փորձաքար է գործում թե՛ նրանց համար, ովքեր ձգտում են դրան, թե՛նրանց համար, ովքեր պատրաստ են տքնել, բայց չեն սիրում այն, թե՛ նրանց համար, ովքեր վանվում են ու հակակրանք են տածում ճշմարտության նկատմամբ։ Այն կարող է չափել մարդկանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ, ինչպես նաև այն ուղին, որով քայլում են։
Զ. Լինել անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող մեկը, որին ոչ ոք չի համարձակվում սադրել
Նախկինում հաղորդակցվել ենք տարբեր չար մարդկանց հինգ դրսևորումները զանազանելու շուրջ։ Այսօր շարունակում ենք հաղորդակցվել վեցերորդի շուրջ։ Վեցերորդը նույնպես չար մարդու մի տեսակի դրսևորում է, կամ ավելի ճիշտ, նույնիսկ եթե մարդիկ այս տեսակը չար չեն համարում, միևնույն է, բոլորը նրանց չեն հավանում։ Ինչո՞ւ է այդպես. այն պատճառով, որ այս մարդիկ զուրկ են խղճից և ողջամտությունից, զուրկ են բնականոն մարդկայնությունից, և նրանց հետ շփումները հատկապես խնդրահարույց ու դժվար են և հակակրանք են առաջացնում։ Որո՞նք են այս մարդկանց որոշակի դրսևորումները։ Դա անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող մեկը լինելն է, որին ոչ ոք չի համարձակվում սադրել։ Արդյո՞ք եկեղեցում նման մարդիկ կան։ Թեև շատ չեն, բայց հաստատ կան։ Եվ որո՞նք են նրանց որոշակի դրսևորումները։ Սովորական հանգամանքներում այս մարդիկ կարող են բնականոն կերպով կատարել իրենց պարտավորություններն ու բավականին բնականոն կերպով շփվել ուրիշների հետ․ նրանց մեջ դաժան խառնվածք չես տեսնի։ Սակայն, երբ նրանց գործողությունները հակասում են ճշմարտության սկզբունքներին, ու նրանք էտվում են, զայրույթից կպայթեն՝ լիովին մերժելով ճշմարտությունը և միաժամանակ իրենց համար սոփեստական արդարացումներ հորինելով։ Հանկարծ գիտակցում ես, որ նրանք փշերով ծածկված ոզնու են նման, վագրի, որին չի կարելի դիպչել։ Մտածում ես․ «Այնքան երկար եմ շփվել այս մարդու հետ՝ մտածելով, որ լավ մարդկայնություն ունի, հասկացող է և հեշտ է խոսել նրա հետ՝ հավատալով, որ կարող է ընդունել ճշմարտությունը։ Չէի սպասում, որ կլինի մեկը, ով կամայականորեն նեղություն պատճառող է։ Ապագայում պետք է ավելի զգույշ լինեմ նրա հետ իմ շփումներում, նվազագույնի հասցնեմ շփումը, եթե դա անհրաժեշտ չէ, և հեռավորություն պահպանեմ՝ նրան սադրելուց խուսափելու համար»։ Տեսե՞լ եք նման մարդկանց, ովքեր անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող են։ Ընդհանուր առմամբ, նրանց հասկացողները գիտեն, թե որքան ահարկու են և նրանց հետ հատուկ քաղաքավարությամբ ու զգուշությամբ են խոսում։ Մասնավորապես, նրանց հետ խոսելիս բացարձակապես չես կարող վիրավորել վերջիններին, այլապես դա նրանց հետ անվերջանալի խնդիրների կհանգեցնի։ Ոմանք ասում են․ «Ովքե՞ր են իրականում այս կոպիտ մարդիկ։ Դեռ չենք հանդիպել նրանց»։ Այդ դեպքում իսկապես պետք է խոսենք այս մասին։ Օրինակ՝ մինչ եղբայրներն ու քույրերը հաղորդակցվում են իրենց փորձառությունների շուրջ, երբ ոմանք հիշատակում են իրենց ապականված վիճակները կամ անձնական դժվարությունները, անխուսափելի է, որ մյուսները կարեկցեն, քանի որ նրանք էլ նմանատիպ փորձառություններ կամ զգացմունքներ են ունեցել։ Սա միանգամայն բնականոն է։ Լսելուց հետո մեկը կարող է մտածել․ «Ես նույնպես նման փորձառություններ եմ ունեցել, ուստի եկեք միասին հաղորդակցվենք այս թեմայի շուրջ։ Ուզում եմ լսել, թե ինչպես ես անցել դրա միջով։ Եթե քո հաղորդակցությունը լույս ունի, և այն վերաբերում է իմ ունեցած մի խնդրի, ապա կընդունեմ այն ու կկիրառեմ քո փորձառությունների և ուղու համաձայն՝ տեսնելու, թե ինչպիսին կլինեն արդյունքները»։ Միայն մի տեսակի մարդ կա, ով, լսելով, թե ինչպես են ուրիշները հաղորդակցվում իրենք իրենց ճանաչելու շուրջ և բացահայտում իրենց սեփական ապականությունն ու տգեղությունը, հավատում է, որ դա անուղղակիորեն մերկացնում և դատում է իրեն, և չի կարողանում զսպել իրեն, խփում է սեղանին ու զայրույթից պոռթկում՝ «Ո՞վ ապականություն չունի։ Ո՞վ է վակուումում ապրում։ Իմ կարծիքով ձեր ապականությունն է՛լ ավելի վատն է, քան իմը։ Ի՞նչ իրավունք ունեք բոլորդ ինձ թիրախավորելու, ինձ մերկացնելու։ Ինչպես տեսնում եմ, պարզապես ուզում եք ինձ համար դժվարություններ ստեղծել, դուրս մղել ինձ։ Մի՞թե դա լոկ այն պատճառով չէ, որ գյուղից եմ ու չեմ կարող հաճելի բառեր ասել՝ ձեզ բոլորիդ շողոքորթելու համար։ Մի՞թե դա այն պատճառով չէ, որ իմ կրթությունն այնքան բարձր չէ, որքան ձերը։ Անգամ աստված չի արհամարհում ինձ, ուստի ի՞նչն է ձեզ իրավունք տալիս արհամարհել ինձ»։ Մյուսներն ասում են․ «Սա բնականոն հաղորդակցություն է, քեզ չի ուղղված։ Մի՞թե բոլորի ապականված խառնվածքները նույնը չեն։ Երբ ինչ-որ մեկը հաղորդակցվում է որևէ թեմայի շուրջ և նշում է իր սեփական ապականված վիճակը, անխուսափելի է, որ մյուսներն էլ հայտնվեն նմանատիպ վիճակներում։ Եթե զգում ես, որ նույն վիճակում ես, դու նույնպես կարող ես հաղորդակցվել քո փորձառությունների մասին»։ Ինչին նա պատասխանում է․ «Դա այդպե՞ս է։ Մի հոգուց նման հաղորդակցություն կարող էի հանդուրժել, բայց ինչո՞ւ եք երկու կամ երեք հոգով միավորվում՝ ինձ հալածելու համար։ Կարծում եք, թե ինձ հեշտ է ճնշե՞լ»։ Որքան շատ է նա խոսում, այնքան ավելի աղաղակող չե՞ն դառնում նրա խոսքերը։ (Այո՛։) Արդյո՞ք նման մարդիկ ողջամիտ են այս խոսքերն ասելիս։ (Ո՛չ։) Եթե իսկապես կարծում ես, որ ուրիշների հաղորդակցության թեման քեզ է թիրախավորում, կարող ես քննարկել կամ հաղորդակցվել այս թեմայի շուրջ։ Ուղղակիորեն հարցրու, թե արդյոք այն քեզ է ուղղված, փոխանակ մեջբերելու գյուղացիական ծագումդ, քո ավելի ցածր կրթական մակարդակը կամ այն, որ մարդիկ արհամարհում են քեզ։ Ի՞նչ օգուտ այդ բաներն ասելուց։ Մի՞թե դա ճշտի ու սխալի մասին դատարկաբանություն չէ։ Մի՞թե դա անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող լինել չէ։ (Այո՛։) Արդյոք չե՞ք կարծում, որ նման մարդիկ սարսափելի են։ (Այո՛։) Նրա՝ նման տեսարան սարքելուց հետո, բոլորը գիտեն, թե ինչ տեսակի մարդ է, և ապագա հավաքույթներում հաղորդակցվելիս միշտ պետք է զգույշ խոսեն ու ուսումնասիրեն նրա դեմքի արտահայտությունները։ Եթե հավաքույթներում հաղորդակցության ժամանակ նրա դեմքի արտահայտությունը մռայլվում է, մյուսները վարանում են խոսել, և բոլորն իրենց ճնշված են զգում։ Մի՞թե սա այն կաշկանդումն ու անհանգստությունը չէ, որն առաջացել է նրա անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող լինելու պատճառով։ (Այո՛։) Անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող մարդկանց հնարավոր չէ բան հասկացնել։ Նման անհատները չեն ընդունի ճշմարտությունն ու հնարավոր չէ, որ փրկվեն։
Այս տեսակի անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող մարդը մեկ այլ դրսևորում ունի։ Ոմանք հավաքույթների ժամանակ միշտ ասում են՝ «Այլևս չեմ կարող ձևականորեն գործել։ Պետք է կենտրոնանամ ճշմարտությունը կիրառելու վրա։ Պետք է կատարելության ձգտեմ։ Բնույթով ձգտում եմ գերազանց լինել։ Ինչ էլ որ անեմ, պետք է լավ արվի»։ Խոսքերով ճիշտ բաներ են ասում, բայց իրականում դեռևս ձևականորեն են գործում իրենց պարտավորությունը կատարելիս, և նրանց կատարած պարտավորության մեջ շատ խնդիրներ կան, ու այն հեռու է Աստծու համար վկայություն կրելու արդյունքին հասնելուց։ Երբ առաջնորդողները մատնանշում են նրանց պարտավորության կատարման խնդիրներն ու էտում են նրանց, անմիջապես բարկանում են՝ ասելով․ «Այդպես էլ գիտեի։ Բոլորդ դատում եք ինձ իմ մեջքի հետևում՝ ասելով, որ մասնագիտական հմտություններս վատն են։ Մի՞թե պարզապես բոլորդ ինձ չե՞ք արհամարհում։ Դա ընդամենը փոքրիկ սխալ էր, և վերջ։ Մի՞թե անհրաժեշտ է ինձ այսպես էտել։ Բացի այդ, ո՞վ սխալներ չի անում։ Ասում եք, թե ձևականորեն եմ գործում։ Մի՞թե դու էլ նախկինում ձևական չես եղել քո աշխատանքում։ Արդյոք իրավունք ունե՞ս ինձ քննադատելու։ Առանց իմ համագործակցության՝ ձեզանից ո՞վ կարող էր ստանձնել այս աշխատանքը»։ Ի՞նչ եք մտածում նման մարդկանց մասին։ Ինչ էլ որ անեն, թույլ չեն տալիս ուրիշներին մատնանշել իրենց թերությունները կամ առաջարկություններ անել։ Չեն ընդունում նույնիսկ արդարացված էտումը։ Ով էլ որ խոսի, դեմ են դուրս գալիս ու հակադրվում են նրանց՝ անտրամաբանական խոսքեր ասելով, նույնիսկ ասելով, որ իրենց արհամարհում են, կամ որ իրենց հալածում են մենակ և անզոր լինելու համար, կամ այլ նմանատիպ բաներ։ Մի՞թե սա անկառավարելի, անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող լինել չէ։ Նույնիսկ որոշ մարդիկ կան, որոնք էտվելուց հետո լքում են իրենց պարտավորությունը՝ ասելով․ «Այլևս չեմ անի այս աշխատանքը։ Եթե կարող եք դա անել, համեցե՛ք։ Ապա կտեսնեմ, թե արդյոք դեռ կարող եք շարունակել աշխատանքն առանց ինձ»։ Եղբայրներն ու քույրերը փորձում են համոզել նրանց, բայց նրանք չեն լսում։ Նույնիսկ երբ առաջնորդողներն ու աշխատողները հաղորդակցվում են ճշմարտության շուրջ նրանց հետ, հրաժարվում են ընդունել այն։ Սկսում են մեծամտանալ ու լքում են իրենց պարտավորությունը։ Հավաքույթների ժամանակ խռովում են․ ո՛չ Աստծու խոսքերն են կարդում, ո՛չ էլ հաղորդակցվում են, միշտ վերջինն են գալիս և առաջինն են հեռանում։ Հեռանալիս ոտքերով դոփում են ու շրխկացնում դուռը, ու մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչպես վարվել նրանց հետ։ Երբ նման մարդկանց հետ բաներ են պատահում, անհեթեթ փաստարկներ են բերում ու անիմաստ բաներ դուրս տալիս։ Դառնում են անկառավարելի ու նույնիսկ իրեր են նետում․ նրանց բոլորովին հնարավոր չէ բան հասկացնել։ Ոմանք նույնիսկ ավելի ծանր դրսևորումներ ունեն։ Եթե եղբայրներն ու քույրերը չեն ողջունում նրանց, դժգոհում են ու հավաքույթների ժամանակ օգտվում են առիթից, որ ողբան․ «Գիտեմ, որ բոլորդ արհամարհում եք ինձ։ Հավաքույթների ժամանակ բոլորդ պարզապես կենտրոնանում եք Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելու և ձեր սեփական փորձառական հասկացողությունները քննարկելու վրա։ Ոչ ոք ինձանով չի հետաքրքրվում, ոչ ոք ինձ չի ժպտում, ու ոչ ոք ինձ չի ճանապարհում, երբ հեռանում եմ։ Ինչպիսի՞ հավատացյալներ եք։ Իսկապես զուրկ եք մարդկայնությունից»։ Այսպիսի զայրույթի պոռթկումներ են ունենում եկեղեցում։ Կատաղում են նույնիսկ աննշան բաների պատճառով՝ սանձազերծելով իրենց մեջ կուտակված բոլոր դժգոհությունները։ Ակնհայտ է, որ իրենց սեփական ապականված խառնվածքն են բացահայտում, բայց ո՛չ խորհում են իրենց մասին, ո՛չ էլ ճանաչում են իրենց և ոչ մի ցանկություն չունեն փոփոխության կամ ճշմարտության ձգտելու։ Փոխարենն ուրիշների մեջ են խնդիրներ փնտրում՝ իրենց սեփական հոգեվիճակը հավասարակշռելու համար տարբեր արդարացումներ գտնելով, և դա անելիս հնարավորություններ են փնտրում իրենց դժգոհությունները դուրս թափելու։ Ավելի կարևորն այն է, որ նպատակ ունեն ստիպել ավելի շատ մարդկանց նկատել և վախենալ իրենցից, որպեսզի որոշակի հեղինակություն և ուշադրություն ձեռք բերեն մարդկանց շրջանում։ Նման մարդիկ այնքան խնդրահարույց են։ Ինչ էլ որ ասեն, ոչ ոք չի համարձակվում ասել «ոչ»։ Ոչ ոք չի համարձակվում հապճեպ գնահատական տալ նրանց։ Եվ ոչ ոք չի համարձակվում անկեղծանալ ու հաղորդակցվել նրանց հետ։ Նույնիսկ եթե նրանց մեջ որոշ թերություններ և ապականված խառնվածքներ են նկատվում, ոչ ոք չի համարձակվում մատնանշել դրանք։ Հավաքույթների ժամանակ, երբ բոլորը հաղորդակցվում են իրենց անձնական փորձառությունների ու Աստծու խոսքերի իրենց հասկացողության մասին, զգուշորեն շրջանցում են այս մարդուն՝ այդ «կրետի բույնը»՝ վախենալով սադրել նրան ու խնդիրներ առաջացնել։ Ոմանք հավաքույթների ժամանակ պարպվում են՝ տանը կամ աշխատավայրում վատ վերաբերմունքի կամ դժգոհության բախվելուց հետո։ Ակնհայտորեն եղբայրներին ու քույրերին դարձնում են իրենց դժգոհությունը դուրս թափելու միջոցն ու զայրույթի թիրախը։ Երբ վրդովված են, անհեթեթ փաստարկներ են դուրս տալիս, լաց են լինում և զայրույթի պոռթկումներ են ունենում։ Այդ դեպքում ո՞վ կհամարձակվեր նրանց հետ հաղորդակցվել ճշմարտության շուրջ։ Եթե նրանց հետ հաղորդակցվեն, և որևէ բառ պատահաբար նյարդայնացնի նրանց, ինքնասպանությամբ կսպառնան։ Դա է՛լ ավելի խնդրահարույց կլինի։ Նման մարդկանց հետ բնականոն հաղորդակցությունը չի ստացվի։ Բնականոն զրույցը չի ստացվի։ Նրանց հետ չափազանց ջերմ և չափազանց սառը վերաբերվելը չի ստացվի։ Նրանցից խուսափելը չի ստացվի։ Չափազանց մոտենալը չի ստացվի։ Եվ եթե եղբայրներն ու քույրերը նրանց ուրախությանը համապատասխան ուրախություն չարտահայտեն, դա էլ չի ստացվի։ Եվ երբ այս մարդիկ որևէ դժվարության են հանդիպում, եթե եղբայրներն ու քույրերը չեն կարողանում նրանց չափ նեղվել, դա նույնպես չի ստացվի։ Նրանց հետ ոչինչ չի ստացվում։ Ինչ էլ որ արվի, կարող է նյարդայնացնել ու կատաղեցնել նրանց։ Ինչպես էլ որ նրանց վերաբերվեն, երբեք գոհ չեն։ Նույնիսկ Իմ քարոզներն ու որոշ մարդկանց վիճակների մասին հաղորդակցությունը կարող են սադրել նրանց։ Ինչպե՞ս է դա սադրում նրանց։ Մտածում են․ «Մի՞թե սա ինձ չի մերկացնում։ Դու նույնիսկ չես շփվել ինձ հետ, և ես ոչինչ չեմ ասել այն մասին, թե ինչ եմ արել առանձին։ Ինչպե՞ս կարող էիր իմանալ։ Հաստատ ինչ-որ մեկը մատնել է ինձ։ Պետք է պարզեմ, թե ով է կապի մեջ եղել քեզ հետ, ով է ինձ մատնել, ով է զեկուցել իմ մասին։ Ես դա այդպես չեմ թողնի»։ Այս տեսակի մարդը, ով անխոհեմ է և կանխամտածված խնդիրներ ստեղծող, կարող է ցանկացած բանի մասին խեղաթյուրված մտքեր ունենալ և ի վիճակի չէ ճիշտ վերաբերվել որևէ բանի։ Նրանց հնարավոր չէ բան հասկացնել։ Բանականությունը միանգամայն անհասանելի է նրանց համար, և առավել ևս չեն կարող ընդունել ճշմարտությունը։ Նրանց՝ եկեղեցում մնալը, ոչ մի օգուտ չի բերում, միայն վնաս է պատճառում։ Պարզապես բեռ են, ծանրություն, որը պետք է արագորեն թոթափել։ Նրանք պետք է անմիջապես մաքրվեն։
Չինաստանում Աստծուն հավատալը մեծ կարմիր վիշապի կողմից ճնշման ու հալածանքի է հանգեցնում, և շատերը կան, որ հետապնդվում են ու չեն կարողանում տուն գնալ։ Սակայն որոշ մարդիկ, երբ հալածվում են ու չեն կարողանում տուն վերադառնալ, կարծում են, թե արժանիք կամ որակավորում են վաստակել։ Ապրում են հյուրընկալող ընտանիքների հետ և ոչ միայն ստիպում են մարդկանց սպասարկել իրենց, այլ նաև սկսում են տեսարան սարքել, եթե որևէ բան մի փոքր հակասում է իրենց ցանկություններին, կամ սկսում են կարոտել տունը, և մյուսները ստիպված են լինում քաղցր խոսքերով համոզել ու հանդուրժել նրանց։ Մի՞թե նման մարդիկ անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող չեն։ Այնքան շատ մարդիկ են հալածվում, և շատ հյուրընկալող ընտանիքներ չկան։ Սիրուց դրդված է, որ եղբայրներն ու քույրերը հյուրընկալում են նրանց, ովքեր չեն կարողանում տուն վերադառնալ։ Հեռու են պահում նրանց փողոցներից և թույլ են տալիս ապրել իրենց տներում։ Մի՞թե սա Աստծու շնորհը չէ։ Սակայն ոմանք ոչ միայն չեն գնահատում Աստծու շնորհը, այլև չեն տեսնում եղբայրների ու քույրերի սերը։ Փոխարենը իրենց վիրավորված են զգում և նույնիսկ կարող են բողոքել ու անկառավարելի լինել։ Եղբայրների ու քույրերի տներում կենցաղային պայմաններն իրականում փոքր-ինչ ավելի լավ են, քան սեփական տանը։ Հատկապես Աստծուն հավատալու և սեփական պարտավորությունը կատարելու առումով, եղբայրների ու քույրերի տներում մնալն էլ ավելի լավ է, քան սեփական տանը մնալը, և ներդաշնակորեն համագործակցելու համար եղբայրներ ու քույրեր ունենալը միշտ շատ ավելի լավ է, քան միայնակ լինելը։ Նույնիսկ եթե որոշ շրջաններում կենցաղային պայմանները մի փոքր անբավարար են, միևնույն է միջին կենսամակարդակ են կազմում։ Ամենակարևորն այն է, որ կարող են ապրել եղբայրների և քույրերի հետ, հաճախ հավաքվել և ուտել ու խմել Աստծու խոսքերը, ավելի շատ ճշմարտություններ հասկանալ ու իմանալ, թե որոնք են իրենց ձգտման նպատակները։ Ուստի, նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, ի վիճակի են վճարել այդ գինն ու կրել այդ տառապանքը։ Մարդկանց մեծ մասը ճիշտ վերաբերմունք ունի դրա նկատմամբ․ ի վիճակի են ընդունել այն Աստծուց՝ գիտենալով, որ այդ տառապանքն արժե կրել, և որ դա իրենք պետք է կրեն։ Կարող են ճիշտ մոտենալ դրան։ Բայց որոշ անխոհեմ, կամայականորեն նեղություն պատճառող մարդիկ, ովքեր անկառավարելի են, պարզապես չեն կարողանում բաներն այսպես հասկանալ։ Կարող են հազիվ հանդուրժել մեկ շաբաթ տուն չվերադառնալը, բայց երկու շաբաթ անց նրանց տրամադրությունը փոխվում է, իսկ մեկ կամ երկու ամիս անց անկառավարելի են դառնում՝ ասելով․ «Ինչո՞ւ ձեր ընտանիքը կարող է երջանիկ կերպով միասին լինել, իսկ ես չեմ կարող վերադառնալ իմ ընտանիքի մոտ։ Ինչո՞ւ ազատություն չունեմ, մինչդեռ բոլորդ կարող եք գնալ և գալ, ինչպես կամենում եք»։ Մյուսները պատասխանում են․ «Մի՞թե դա մեծ կարմիր վիշապի հալածանքի պատճառով չէ։ Մի՞թե միանգամայն ճիշտ չէ, որ մենք նման տառապանք կրենք որպես Աստծուն հետևողներ։ Ի՞նչ մեծ բան կա այս մի փոքր տառապանքի մեջ։ Հաշվի առնելով հանգամանքները՝ ի՞նչ կա քմահաճ լինելու։ Եթե ուրիշները կարող են դիմանալ այս տառապանքին, ինչո՞ւ դու չես կարող»։ Նրանք, ովքեր անխոհեմ են ու կամայականորեն նեղություն պատճառող, ամենևին չեն ուզում տառապել։ Եթե նրանց բռնեին ու բանտ նստեցնեին, հաստատ հուդաներ կդառնային։ Ինչքա՞ն տառապանք կա հյուրընկալող ընտ First, the food is still human fare անիքի հետ ապրելու մեջ։ Նախ, ուտելիքը ի վերջո մարդուն հարմար սնունդ է, երկրորդ, ոչ ոք քեզ չի նեղացնում, և երրորդ, ոչ ոք քեզ չի հալածում։ Պարզապես չես կարող տուն գնալ ու վերամիավորվել ընտանիքիդ հետ, և այդ մի փոքր տառապանքը պարզապես անընդունելի է անխոհեմ, կամայականորեն նեղություն պատճառող մարդկանց համար։ Երբ ուրիշները հաղորդակցվում են նրանց հետ ճշմարտության շուրջ, հրաժարվում են ընդունել այն, փոխարենն այնպիսի բաներ են ասում, ինչպես․ «Այդ մեծ վարդապետությունների մասին ինձ դասախոսություն մի՛ կարդա։ Քեզանից պակաս չեմ հասկանում, գիտեմ այս ամենը։ Պարզապես ինձ ասա՝ ե՞րբ կարող եմ տուն գնալ։ Ե՞րբ մեծ կարմիր վիշապը այլևս չի հսկի իմ տունը։ Ե՞րբ կկարողանամ տուն գնալ առանց մեծ կարմիր վիշապի կողմից ձերբակալվելու։ Եթե չգիտեմ, թե երբ կարող եմ տուն գնալ, ապա ավելի լավ է չապրեմ»։ Կրկին տեսարան են սարքում, և շարունակելով, նստում են գետնին, ոտքերով խփում, և որքան շատ են խփում, այնքան ավելի են բարկանում ու նաև անկառավարելի պոռթկում են ունենում՝ լացով և ողբով։ Մյուսներն ասում են. «Ցա՛ծր խոսիր։ Եթե այսպես շարունակես, ու հարևանները լսեն ու պարզեն, որ այստեղ կողմնակի անձինք են ապրում, դա կբացահայտի մեզ, այնպես չէ՞»։ Պատասխանում են. «Ինձ չի հետաքրքրում, պարզապես ուզում եմ տեսարան սարքել։ Բոլորդ կարող եք տուն գնալ, իսկ ես չեմ կարող։ Դա արդար չէ։ Այնպիսի տեսարան կսարքեմ, որ դուք բոլորդ նույնպես չեք կարողանա տուն գնալ, ճիշտ ինձ պես»։ Նրանց անկառավարելի պոռթկումը չի մեղմանում, ու նրանց չարությունը ջրի երես է դուրս գալիս․ ոչ ոք չի կարող խելքի բերել նրանց, ոչ ոք չի կարող համոզել նրանց։ Երբ նրանց տրամադրությունը մի փոքր լավանում է, հանգստանում են ու դադարում տեսարան սարքել։ Բայց ով գիտե՝ ցանկացած օր կարող են կրկին անկառավարելի դառնալ ու տեսարան սարքել։ Պարզապես պիտի դուրս գան զբոսնելու և ազատ լինեն ու ներսում բարձրաձայն խոսեն․ նրանք մշտապես ծրագրելու են տուն գնալ։ Եղբայրներն ու քույրերը զգուշացնում են նրանց․ «Տուն գնալը չափազանց վտանգավոր է․ ոստիկանները դարանակալել են այնտեղ ու վերահսկում են այն»։ Պատասխանում են․ «Ինձ չի հետաքրքրում, ուզում եմ վերադառնալ։ Եթե բռնեն ինձ, թող բռնեն։ Ի՞նչ մեծ բան է։ Վատագույն դեպքում պարզապես հուդա կլինեմ»։ Մի՞թե սա խելագարություն չէ։ (Այո՛։) Բացահայտորեն ասում են, որ պատրաստ են հուդա լինել։ Ո՞վ կհամարձակվեր հյուրընկալել նրանց։ Արդյոք որևէ մեկն ուզո՞ւմ է հյուրընկալել հուդայի։ (Ո՛չ։) Արդյոք նման մարդն Աստծուն հավատացո՞ղ է։ Եղբայրներն ու քույրերը հյուրընկալում են նրանց՝ որպես Աստծուն հավատացողների։ Եթե նրանց մարդկայնությունը փոքր-ինչ պակասում է, դա կարելի է հանդուրժել․ ճշմարտությանը չձգտելը նույնպես կարելի է հանդուրժել։ Բայց նրանք կարող են վնասել եղբայրներին ու քույրերին՝ ծախելով եկեղեցին ու դառնալով հուդա՝ դրանով իսկ շատ մարդկանց անկարող դարձնելով վերադառնալ իրենց տները կամ բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները։ Ո՞վ կարող է իրեն թույլ տալ իր վրա վերցնել այս հետևանքների մեղադրանքը։ Կհամարձակվեի՞ր այսպիսի թշնամի հյուրընկալել։ Մի՞թե նրանց հյուրընկալելը պարզապես քեզ համար անախորժություններ ստեղծել չէ։
Անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող մարդիկ գործելիս մտածում են միայն իրենց սեփական շահերի մասին՝ անելով այն, ինչ հաճելի է իրենց։ Նրանց խոսքերը ոչ այլ ինչ են, քան անհեթեթ փաստարկներ ու հերետիկոսություններ, ու նրանց հնարավոր չէ բան հասկացնել։ Նրանց դաժան խառնվածքը հորդում է։ Ոչ ոք չի համարձակվում շփվել նրանց հետ, ու ոչ ոք չի ցանկանում նրանց հետ հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ վախենալով իր գլխին աղետ բերելուց։ Մյուսներն անկեղծանալիս ասեղների վրա են լինում՝ վախենալով, որ եթե մի բառ ասեն, որը նրանց սրտով չէ կամ չի համապատասխանում նրանց ցանկություններին, կկառչեն դրանից ու աղաղակող մեղադրանքներ կներկայացնեն։ Մի՞թե նման մարդիկ չար չեն։ Մի՞թե նրանք կենդանի դևեր չեն։ Բոլոր նրանք, ովքեր դաժան խառնվածք ու անառողջ ողջամտություն ունեն, կենդանի դևեր են։ Եվ երբ ինչ-որ մեկը շփվում է կենդանի դևի հետ, կարող է ընդամենը վայրկյանական անզգուշությամբ իր գլխին աղետ բերել: Մի՞թե մեծ խնդիր չէր լինի, եթե նման կենդանի դևեր ներկա լինեին եկեղեցում։ (Կլինե՛ր։) Այն բանից հետո, երբ այս կենդանի դևերը զայրույթի պոռթկումներ են ունենում և իրենց զայրույթը դուրս են թափում, կարող են որոշ ժամանակ մարդու պես խոսել ու ներողություն խնդրել, բայց դրանից հետո չեն փոխվի։ Ո՞վ գիտի, թե երբ նրանց տրամադրությունը կփչանա, ու նորից զայրույթի պոռթկումներ կունենան՝ իրենց անհեթեթ փաստարկները դուրս տալով։ Նրանց զայրույթի պոռթման ու պարպման թիրախն ամեն անգամ տարբեր է, ինչպես և նրանց պարպման աղբյուրն ու նախապատմությունը։ Այսինքն՝ ցանկացած բան կարող է հունից հանել նրանց, ցանկացած բան կարող է նրանց դժգոհություն պատճառել, ու ցանկացած բան կարող է ստիպել նրանց արձագանքել զայրույթի պոռթկումներով ու անկառավարելի վարքագծով։ Ի՜նչ սարսափելի է։ Ի՜նչ խնդրահարո՛ւյց է։ Այս խելագարված չար մարդիկ կարող են ցանկացած պահի կորցնել իրենց ողջամտությունը․ ոչ ոք չգիտի, թե ինչի են նրանք ընդունակ։ Ես մեծագույն ատելություն եմ զգում նման մարդկանց հանդեպ։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է մաքրվի, բոլորը պետք է հեռացվե՛ն։ Ես չեմ ցանկանում գործ ունենալ նրանց հետ։ Նրանց մտածողությունը բթացած է, իսկ խառնվածքը՝ գազանային․ լի են անհեթեթ փաստարկներով ու դիվային խոսքերով, և երբ նրանց հետ բաներ են պատահում, պոռթկուն կերպով պարպվում են։ Նրանցից ոմանք լաց են լինում, երբ պարպվում են, մյուսները գոռում են, մյուսները ոտքերը գետնին են խփում, և կան նույնիսկ այնպիսիները, որոնք թափահարում են գլուխներն ու շարժում վերջույթները։ Պարզապես գազաններ են, ոչ թե մարդիկ։ Որոշ խոհարարներ կաթսաներ ու սպասք են շպրտում, հենց որ կորցնում են ինքնատիրապետումը, մյուսները, որոնք խոզեր կամ շներ են պահում, ինքնատիրապետումը կորցնելիս աքացի են տալիս ու հարվածում են այդ կենդանիներին՝ իրենց ողջ բարկությունը թափելով նրանց վրա։ Այս անհատները, անկախ նրանից, թե ինչ է պատահում, միշտ արձագանքում են բարկությամբ․ ո՛չ հանդարտվում են խորհելու համար, ո՛չ էլ դա Աստծուց են ընդունում։ Չեն աղոթում կամ փնտրում ճշմարտությունը, ոչ էլ ուրիշների հետ հաղորդակցություն են փնտրում։ Երբ այլ ելք չեն ունենում, համբերում են, երբ չեն ցանկանում համբերել, խելագարվում են՝ անհեթեթ փաստարկներ դուրս տալով, մեղադրելով ու դատապարտելով ուրիշներին։ Հաճախ այնպիսի բաներ են ասում, ինչպես․ «Գիտեմ, որ բոլորդ կրթված եք ու արհամարհում եք ինձ», «Գիտեմ, որ ձեր ընտանիքները հարուստ են, և դուք արհամարհում եք ինձ աղքատ լինելու համար», կամ «Գիտեմ, որ արհամարհում եք ինձ, որովհետև իմ հավատքի մեջ հիմք չունեմ, և արհամարհում եք ինձ, որովհետև ճշմարտությանը չեմ ձգտում»։ Չնայած ակնհայտորեն տեղյակ են իրենց բազմաթիվ խնդիրներից, երբեք ճշմարտությունը չեն փնտրում դրանք լուծելու համար, ոչ էլ ուրիշների հետ հաղորդակցության ժամանակ խոսում են իրենց ճանաչելու մասին։ Երբ նշվում են իրենց սեփական խնդիրները, շեղում են թեման ու կեղծ հակամեղադրանքներ են ներկայացնում՝ բոլոր խնդիրներն ու պատասխանատվությունները բարդելով ուրիշների վրա, և նույնիսկ տրտնջում են, թե իրենց վարքագծի պատճառն այն է, որ ուրիշները վատ են վերաբերվում իրենց։ Կարծես նրանց զայրույթի պոռթկումներն ու անիմաստ խնդիրներ ստեղծելն ուրիշների պատճառով են առաջացել, կարծես մնացած բոլորն են մեղավոր, իրենք պարզապես այլ ելք չունեն, քան այսպես վարվելը, և իրավացիորեն պաշտպանում են իրենց։ Ամեն անգամ, երբ դժգոհ են, սկսում են դուրս թափել իրենց վրդովմունքն ու հիմարություններ դուրս տալ՝ պնդելով իրենց անհեթեթ փաստարկները, կարծես մնացած բոլորը սխալ են, կարծես միայն իրենք են լավ մարդիկ, իսկ մնացած բոլորը՝ սրիկաներ։ Որքան էլ զայրույթի պոռթկումներ ունենան կամ անհեթեթ փաստարկներ դուրս տան, պահանջում են, որ իրենց մասին լավ խոսեն։ Նույնիսկ երբ սխալ են վարվում, արգելում են ուրիշներին մերկացնել կամ քննադատել իրենց։ Եթե մատնանշես նրանց նույնիսկ չնչին խնդիրը, քեզ կներքաշեն անվերջանալի վեճերի մեջ, և այդ ժամանակ կարող ես մոռանալ խաղաղ ապրելու մասին։ Ի՞նչպիսի մարդ է սա։ Սա անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառող մեկն է, և նրանք, ովքեր այդպես են վարվում, չար մարդիկ են։
Այն մարդիկ, ովքեր անխոհեմ են ու կամայականորեն նեղություն պատճառող, ընդհանուր առմամբ կարող են որևէ նշանակալի դավաճանական կամ չար գործ չկատարել, բայց այն պահին, երբ նրանց շահերը, հեղինակությունը կամ արժանապատվությունը շոշափվում են, անմիջապես պայթում են զայրույթից, պոռթկումներ են ունենում, անկառավարելի են իրենց պահում և նույնիսկ սպառնում են ինքնասպանությամբ։ Ասացե՛ք Ինձ, եթե նման անհեթեթ ու չափազանց կոպիտ մարդ հայտնվի ընտանիքում, մի՞թե ամբողջ ընտանիքը չի տուժի։ Այդժամ տունը խառնաշփոթի մեջ կընկղմվեր, լացով ու ողբով կլցվեր, ինչն անտանելի կդարձներ ապրելը։ Որոշ եկեղեցիներում նման մարդիկ կան, թեև դա կարող է ակնհայտ չլինել երբ ամեն ինչ բնականոն է․ երբեք չգիտես, թե երբ կարող են պոռթկում ունենալ և բացահայտել իրենց։ Նման մարդկանց հիմնական դրսևորումները ներառում են զայրույթի պոռթկումներ ունենալը, անհեթեթ փաստարկներ դուրս տալն ու հրապարակավ հայհոյելը, ի թիվս այլոց։ Նույնիսկ եթե այս վարքագծերը տեղի են ունենում միայն ամիսը մեկ կամ կես տարին մեկ անգամ, մեծ վիշտ ու դժվարություն են պատճառում՝ տարբեր աստիճանի անհանգստություն բերելով մարդկանց մեծամասնության եկեղեցական կյանքին։ Եթե իսկապես հաստատվում է, որ ինչ-որ մեկը պատկանում է այս կարգին, պետք է ժամանակին զբաղվել նրանց հարցով ու հեռացնել եկեղեցուց։ Ոմանք կարող են ասել․ «Այս մարդիկ ոչ մի չարիք չեն գործում։ Չեն կարող չար մարդիկ համարվել․ պետք է հանդուրժող ու համբերատար լինենք նրանց հետ»։ Ասացե՛ք Ինձ, կարելի՞ է նման մարդկանց հարցով չզբաղվել։ (Ո՛չ, չի կարելի։) Ինչո՞ւ ոչ։ (Որովհետև նրանց գործողությունները զգալի խնդիրներ և վրդովմունք են պատճառում մարդկանց մեծամասնությանը, ինչպես նաև անհանգստություններ են առաջացնում եկեղեցական կյանքում։) Ելնելով այս արդյունքից՝ պարզ է, որ եկեղեցական կյանքը խաթարողները, եթե նույնիսկ չար մարդիկ կամ հակաքրիստոսներ չեն, չպետք է մնան եկեղեցում։ Դա այն պատճառով է, որ նման մարդիկ չեն սիրում ճշմարտությունը, այլ հակակրանք են տածում դրա նկատմամբ, և անկախ այն բանից, թե քանի տարի են հավատում Աստծուն կամ քանի քարոզ են լսում, չեն ընդունի ճշմարտությունը։ Հենց վատ բան են անում ու էտվում են, զայրույթի պոռթկումներ են ունենում ու հիմարություններ են դուրս տալիս։ Նույնիսկ երբ ինչ-որ մեկը հաղորդակցվում է նրանց հետ ճշմարտության շուրջ, չեն ընդունում այն։ Ոչ ոք չի կարող խելքի բերել նրանց։ Նույնիսկ երբ Ես հաղորդակցվում եմ նրանց հետ ճշմարտության շուրջ, կարող են արտաքուստ լուռ մնալ, բայց ներքուստ չեն ընդունում այն։ Երբ իրական իրավիճակների են բախվում, դեռևս գործում են այնպես, ինչպես միշտ գործել են։ Չեն լսում Իմ խոսքերը, ուստի ձեր խորհուրդն առավել ևս չեն ընդունի։ Թեև այս մարդիկ կարող են մեծ չարիքներ չգործել, ճշմարտությունն ամենևին չեն ընդունում։ Նայելով նրանց բնական էությանը՝ ոչ միայն զուրկ են խղճից ու ողջամտությունից, այլև անխոհեմ են, կամայականորեն նեղություն պատճառող և նրանց հնարավոր չէ բան հասկացնել։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ հասնել Աստծու փրկությանը։ Բացարձակապես ո՛չ։ Նրանք, ովքեր ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, չհավատացողներ են, Սատանայի ծառաներն են։ Երբ գործերն իրենց ուզածով չեն ընթանում, անզուսպ պոռթկումներ են ունենում, համառորեն անհեթեթ փաստարկներ են դուրս տալիս ու չեն լսում ճշմարտությունը՝ անկախ այն բանից, թե ինչպես է այն հաղորդակցվում։ Նման մարդիկ անխոհեմ են ու կամայականորեն նեղություն պատճառող, զուտ դևեր ու չար ոգիներ են, գազաններից էլ վատն են։ Հոգեկան հիվանդներ են՝ անառողջ ողջամտությամբ, և երբեք ի վիճակի չեն ճշմարիտ ապաշխարության։ Որքան երկար են մնում եկեղեցում, այնքան ավելի շատ պատկերացումներ են ունենում Աստծու մասին, այնքան ավելի անհիմն պահանջներ են ներկայացնում Աստծու տանը, և այնքան ավելի մեծ անհանգստություն ու վնաս են պատճառում եկեղեցական կյանքին։ Սա ազդում է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի ու եկեղեցու գործի բնականոն առաջընթացի վրա։ Եկեղեցու գործին նրանց հասցրած վնասը պակաս չէ, քան չար մարդկանցը․ պետք է ժամ առաջ հեռացվեն եկեղեցուց։ Ոմանք ասում են․ «Մի՞թե պարզապես մի փոքր անկառավարելի չեն։ Չեն հասնում չար լինելու աստիճանին, ուստի մի՞թե ավելի լավ չէր լինի նրանց սիրով վերաբերվել։ Եթե պահենք նրանց, գուցե կարողանան փոխվել ու փրկվել»։ Քեզ ասում եմ՝ դա անհնար է։ Այստեղ ոչ մի «գուցե» չկա․ այս մարդիկ բացարձակապես չեն կարող փրկվել։ Դա այն պատճառով է, որ չեն կարող հասկանալ ճշմարտությունը, առավել ևս ընդունել այն․ զուրկ են խղճից ու ողջամտությունից, նրանց մտածողության գործընթացները բնականոն չեն, և նույնիսկ զուրկ են անձնական վարքի համար անհրաժեշտ ամենատարրական առողջ բանականությունից․ անառողջ ողջամտությամբ մարդիկ են։ Աստված բացարձակապես չի փրկում նման մարդկանց։ Նույնիսկ նրանք, ովքեր փոքր-ինչ ավելի բնականոն մտածողություն ու ավելի լավ որակ ունեն, եթե ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, չեն կարող փրկվել, էլ չենք խոսում անառողջ ողջամտություն ունեցողների մասին։ Դեռևս սիրով վերաբերվել նման մարդկանց ու հույս տածել նրանց նկատմամբ, մի՞թե դա չափազանց հիմար ու տգետ չէ։ Հիմա ասում եմ ձեզ՝ նրանց, ովքեր անխոհեմ են, կամայականորեն նեղություն պատճառող և որոնց հնարավոր չի բան հասկացնել, եկեղեցուց մաքրելը միանգամայն ճիշտ է։ Դա հիմնովին վերջ է դնում եկեղեցու ու Աստծու ընտրյալ մարդկանց հանդեպ նրանց հետապնդումներին։ Սա առաջնորդողների ու աշխատողների պարտականությունն է։ Եթե որևէ եկեղեցում նման անտրամաբանական մարդիկ կան, Աստծու ընտրյալ մարդիկ պետք է զեկուցեն նրանց մասին, և երբ առաջնորդողներն ու աշխատողներն նման զեկույցներ ստանան, պետք է ժամանակին զբաղվեն դրանցով։ Սա վեցերորդ տեսակի մարդկանց՝ անխոհեմ ու կամայականորեն նեղություն պատճառողների հարցով զբաղվելու սկզբունaքն է։
Է. Մշտապես անառակ գործունեությունների մեջ ներգրավվելը
Յոթերորդ տեսակն անառակ գործունեությունների մեջ ներգրավվողներն են՝ հաճախ հիշատակվող մի խումբ։ Թեև նրանց մարդկայնության դրսևորումներն այնքան էլ չար չեն, ինչպիսիք են տարաձայնություններ սերմանելը կամ չար գործեր կատարելն ու անհանգստություններ առաջացնելը, դրանք ընդհանուր հատկանիշ ունեն՝ հակառակ սեռի հետ հարաբերություններում միշտ խնդիրներ են ի հայտ գալիս ու միջադեպեր են տեղի ունենում։ Անկախ այն բանից, առիթներ կան թե ոչ, նրանց մոտ միշտ նման խնդիրներ են առաջանում, իսկ եթե առիթներ չկան, իրենք են դրանք ստեղծում, այնպես որ նման «պատմություններն» այնուամենայնիվ տեղի կունենան։ Ինչպիսին էլ լինեն հանգամանքները, ով էլ լինի մյուս անձը կամ որքան էլ տվյալ անձը հեռու լինի, նման միջադեպեր ժամանակ առ ժամանակ պատահում են նրանց հետ։ Ինչպիսի՞ միջադեպեր։ Ժամադրվում են ինչ-որ մեկի հետ կամ միշտ ուզում են մոտենալ ինչ-որ մեկին, կամ զգացմունքներ են տածում ինչ-որ մեկի հանդեպ, կամ աչք են դնում ինչ-որ մեկի վրա, ի թիվս այլ նմանատիպ բաների։ Երբեք չեն կարողանում բնականոն կերպով ապրել ու բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները, մշտապես ցանկասիրական տենչերի ազդեցության տակ են։ Այսինքն՝ սովորական իրավիճակներում, երբ բնականոն մարդիկ չէին ներքաշվի նման խնդիրների մեջ, նրանք հաճախ ներքաշվում են։ Նրանց ոչ հատուկ հանգամանք է պետք, ոչ էլ որևէ մեկը, որ նրանց համար առիթներ ստեղծի․ այս միջադեպերը պարզապես ինքնըստինքյան են տեղի ունենում։ Նման միջադեպեր տեղի ունենալուց հետո, անկախ հետևանքներից, մի խումբ մարդիկ կամ մի որոշակի անձ միշտ ստիպված են լինում վճարել դրա համար։ Ի՞նչ գին են վճարում։ Պարտավորության կատարումը տուժում է, եկեղեցու աշխատանքը հետաձգվում և խանգարվում է, որոշ երիտասարդների անհանգստացնում են ու նրանք գայթակղության մեջ են ընկնում՝ կորցնելով հետաքրքրությունն Աստծուն հավատալու ու պարտավորությունները կատարելու նկատմամբ, իսկ ոմանք նույնիսկ կորցնում են պարտավորությունները կամ թողնում են դրանք։ Այն մարդիկ, որոնք ներգրավվում են անառակ գործունեությունների մեջ, չափազանց խնդրահարույց են։ Ամեն քայլափոխի հակառակ սեռի ներկայացուցիչները հավաքվում են նրանց շուրջը՝ մոտենալով, սիրախաղ անելով ու նույնիսկ կատակախառը խոսակցությունների մեջ ներգրավվելով։ Թեև էական բնույթի ոչ մի լուրջ խնդիր կարող է չառաջանալ, բայց նրանք լրջորեն խաթարում են Աստծու ընտրյալ մարդկանց բնականոն վիճակները իրենց պարտավորությունները կատարելիս։ Ուր էլ գնան, խնդիրներ ու խանգարումներ են բերում ուրիշներին, աշխատանքին ու եկեղեցուն և նույնիսկ ցանկացած առիթով գայթակղում են հակառակ սեռի ներկայացուցիչներին, որոնց գրավիչ են համարում, և հարաբերություններ հաստատում նրանց հետ։ Սա չափազանց մեծ գլխացավանք է։ Հենց սիրահարվում են ինչ-որ մեկին, այդ անձը դատապարտված է դժբախտության՝ այլևս անկարող բնականոն կերպով հավատալ Աստծուն կամ պարտավորությունները կատարել։ Հետևանքներն աներևակայելի են։ Այդ անձը չի կարող դիմանալ առանց գայթակղողի հետ կապ հաստատելու կամ նրան տեսնելու, և մինչդեռ զբաղված է պարտավորությունները կատարելով, չի կարող ամուսնանալ կամ ընտանիք կազմել, ու հարաբերությունները մնում են անխզելի։ Ի՞նչ է տեղի ունենում վերջում։ Սկսում են սաստիկ տառապել, որքա՜ն ցավալի է։ Եթե դիմանան մինչև աղետների ժամանակ պատժվելը, ամեն ինչ լիովին ավարտված կլինի, փրկվելու հույսը կփշրվի։ Ոմանք մեկ անգամ հանցանք են գործում ու չեն ապաշխարում երբ էտվում են, այլ հանցանք են գործում երկրորդ կամ նույնիսկ երրորդ անգամ՝ երկու կամ երեք տարվա ընթացքում ներգրավվելով երեք կամ չորս հարաբերությունների մեջ, ինչն անհանգստություն է հանդիսանում Աստծու ընտրյալ մարդկանց ու եկեղեցական կյանքի համար ու ստիպում է Աստծու ընտրյալ մարդկանց ատել նրանց։ Սա հետք է թողնում նրանց վրա, որի համար մինչև կյանքի վերջ զղջում են։
Որոշ մարդիկ, քանի որ ինչ-որ չափով գեղեցիկ են, որոշակի նրբագեղություն ունեն ու որոշ շնորհներ ու տաղանդներ, կամ որոշակի կարևոր աշխատանք են ստանձնել, միշտ շրջապատված են լինում հակառակ սեռի ներկայացուցիչներով, որոնք ճանճերի պես կպչում են իրենց։ Ոմանք կերակուր են մատուցում նրանց, ոմանք անկողինն են հարդարում, ոմանք հագուստն են լվանում, ոմանք առողջարար հավելումներ ու հարդարանքի միջոցներ են գնում նրանց համար ու փոքրիկ նվերներ են տալիս և այլն։ Ով էլ մոտենա, ընդունում են` հոգու խորքում իմանալով, որ ուրիշների կողմից նման վարքագիծն անպատշաճ է, բայց երբեք չեն մերժում այն՝ միաժամանակ գայթակղելով հակառակ սեռի մի քանի ներկայացուցիչների։ Այդ մարդիկ նրանց ծառայելու հնարավորության համար իրար հերթ չեն տալիս՝ մրցելով ու խանդելով միմյանց, մինչդեռ անառակ անձը վայելում է այդ զգացումը՝ կարծելով, թե չափազանց հմայիչ է։ Իրականում տղամարդկանց ու կանանց հարցերը լավ հասկանալի են չափահասներին, և նույնիսկ որոշ անչափահասներ հասկանում են դրանք։ Միայն հիմարները, մտավոր հետամնացները կամ հոգեկան հիվանդները չեն հասկանում դրանք։ Ինչո՞ւ են այս մարդիկ այդքան կատաղի մրցում հակառակ սեռի ներկայացուցչին ծառայելու և հաճոյանալու համար։ Մի՞թե պարզապես գայթակղել չեն ուզում։ Կարիք չկա դա բացահայտ ասելու․ բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում։ Դա մի բան է, որի մասին մարդիկ քաջատեղյակ են, մի բան, որն ակնհայտորեն անպատշաճ է, սակայն այդ անձը չի մերժում այն, այլ լուռ համաձայնում է․ դա ի՞նչ է կոչվում։ Դա կոչվում է սիրախաղ։ Գիտեն, որ դա տղամարդկանց և կանանց միջև գայթակղություն է, բայց մսեղիի ցանկասիրական տենչերը բավարարելուց առաջացած բերկրանքի համար չեն ուզում մերժել։ Զգում են, որ այս զգացողությունը վայելքի մի տեսակ է, աշխարհի ցանկացած համեղ ուտելիքից էլ ավելի լավը, ուստի չեն մերժում։ Երբ տվյալ անձը չի մերժում, գայթակղողներն էլ ավելի են ուրախանում՝ կարծելով, թե այդ անձը հենց իրենց է հավանում ու ներքուստ վայելում են իրավիճակը։ Եվ այդ անձը մտածում է, որ քանի դեռ ոչ մի էական հարաբերություն չի եղել, դա որևէ լուրջ բան չի համարվում, որ անհավատների շրջանում անառակությունը շատ ավելի վատ է, և որ դա առավելագույնը գայթակղություն է համարվում՝ ինչպես բնականոն ժամադրությունը։ Բայց արդյոք ժամադրությունը այսպիսին պե՞տք է լինի։ Այսօր մեկի հետ, վաղը՝ մեկ ուրիշի` անխոհեմաբար նորից ու նորից ում հետ պատահի ժամադրվելով ու նրանց գայթակղելով։ Ուր էլ գնան, նման անառակ մարդիկ առաջնահերթություն են տալիս ցանկասիրական տենչերին ազատություն տալուն, իրենց ցուցադրելուն ու գայթակղության մեջ ներգրավվելուն։ Որքան շատ մարդկանց են գայթակղում, այնքան ավելի երջանիկ են զգում իրենց։ Ի՞նչ է տեղի ունենում ի վերջո։ Բազմիցս իրենց ցուցադրելուց հետո որոշ եղբայրներ ու քույրեր զանազանում են վարքագիծն ու համատեղ նամակ են գրում վերադաս առաջնորդողներին։ Հետաքննությունը հաստատում է պնդումները, և անառակ անձը մաքրվում է եկեղեցուց։ Տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում։ Մի՞թե Աստծուն հավատալու նրանց ուղին այնտեղ չի ավարտվում։ Նրանց ելքը բացահայտված է։ Նրանց գործողություններն ու վարքագիծը, որոնք մարդիկ անտանելի են համարում, էլ ավելի գարշելի են Աստծուն։ Այս մարդկանց դրսևորած վարքագիծը մարդկանց միջև պատշաճ հարաբերությունները չի ներկայացնում, ոչ էլ արտացոլում է բնականոն մարդկային կարիքները։ Նրանց գործողությունները կարելի է միայն մեկ բառով նկարագրել՝ «անառակություն»։ Ինչի՞ն է վերաբերում անառակությունը։ Դա նշանակում է անխոհեմաբար հակառակ սեռի հետ հարաբերությունների մեջ ներգրավվել, անպատասխանատու կերպով անխտիր գայթակղել ուրիշներին, և հրապուրել ու անհանգստացնել հակառակ սեռի ներկայացուցիչներին։ Դա նշանակում է խաղալ ցանկասիրության հետ՝ առանց հաշվի առնելու գինը կամ հետևանքները։ Եթե ի վերջո ինչ-որ մեկն իսկապես կուլ է տալիս խայծն ու ներգրավվում սիրախաղի մեջ, այդժամ նրանք հրաժարվում են ընդունել դա՝ ասելով․ «Պարզապես կատակում էի։ Լո՞ւրջ ընդունեցիր։ Իրականում դա նկատի չունեի, դու ավելորդ բան ես ենթադրել»։ Մի՞թե սա մարդկանց գայթակղող դև չէ։ Մեկին հրապուրելուց հետո իրենց հաջորդ թիրախին են փնտրում՝ գայթակղելով ուրիշներին։ Որքա՜ն սարսափելի ու չարասեր են։ Ինչ-որ մեկին գայթակղելուց հետո հրաժարվում են ընդունել դա։ Եթե ինչ-որ մեկը նման անձի կողմից մոլորեցվում ու խճճվում է, մի՞թե դա զզվելի չէ։ (Այո։) Արդյոք ուրիշներին անխոհեմաբար գայթակղող մարդիկ ատելի՞ են։ (Այո։) Աստծու տունն ի սկզբանե հայտարարել է, որ եթե մարդը հասնում է ամուսնության տարիքի ու չափահաս է, Աստծու տունը չի հակադրվում բնականոն ժամադրությանը կամ ամուսնանալուն ու բնականոն կերպով միասին ապրելուն, և որ այն թույլատրում է և ազատություն է տալիս դա անել։ Սակայն մի քանի պայմաններ կան․ անառակ գործունեությունների մեջ ներգրավվելը չի թույլատրվում, անխոհեմաբար գայթակղելը, սիրախաղ անելն ու հակառակ սեռին կամայականորեն անհանգստացնելը չեն թույլատրվում։ Աստծու տունը չի սահմանափակում ժամադրությունը, բայց անխոհեմ գայթակղություն թույլ չի տալիս։ Ի՞նչ է նշանակում անխոհեմ գայթակղություն։ Դա նշանակում է անհանգստացնել հակառակ սեռի ցանկացած ներկայացուցչի, և հետո չընդունել, որ արել են դա։ Այն մարդիկ, ում անհանգստացնում են, նրանց ճշմարիտ սիրեցյալները չեն․ մտադիր չեն երկարաժամկետ հարաբերությունների մեջ ներգրավվել կամ ամուսնանալ, այլ լոկ ցանկանում են գայթակղել, խաղալ մյուս անձի հետ, նրանցից հաճույք ստանալ, կրքեր որոնել, մի քանի զուգընկերների հետ հարաբերությունների մեջ լինել, անպարկեշտ վարք դրսևորել։ Սա կոչվում է անառակություն։ Եկեղեցում անառակություն չի թույլատրվում, և եթե դա տեղի է ունենում, ներգրավվածների հետ պետք է վարվել մարդկանց հեռացնելու սկզբունքների համաձայն։ Իհարկե, ավետարանչական թիմերում չի թույլատրվում, որ նման իրավիճակներ առաջանան այն մարդկանց համար, ովքեր քարոզում են ավետարանը, անկախ այն բանից՝ լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցիներից են, թե սովորական եկեղեցիներից։ Եթե ինչ-որ մեկն ավետարանը քարոզելու քողի տակ անխոհեմաբար գայթակղում է ուրիշներին ու միայն հակառակ սեռի ներկայացուցիչներին է ընտրում համագործակցելու համար, կամ ավետարանը միայն հակառակ սեռի ներկայացուցիչների համար է քարոզում ու առիթից օգտվելով ներգրավվում նրանց հետ անպատշաճ հարաբերությունների մեջ, սա խաթարում ու խանգարում է Աստծու ավետարանչական աշխատանքը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին մաքրեն նման մարդկանց։
Հակառակ սեռի ներկայացուցիչներ գտնելու և անառակ գործունեությունների մեջ ներգրավվելու համար ոմանք հաշվի չեն առնում տարիքը և տարիքային սահմանափակում չունեն։ Պարզապես առանց ամոթի նշույլի փորձում են գայթակղել որքան հնարավոր է շատերին։ Ոմանք հակառակ սեռի ներկայացուցիչներին գայթակղելով ոչ միայն մսեղիի իրենց ցանկասիրական տենչերն են բավարարում, նրանք նույնիսկ պահանջելու են, որ մյուս կողմը վճարի իրենց ապրուստի ծախսերը, իրենց համար իրեր գնի և այլն։ Եթե հայտնաբերեք նման մարդկանց, կամ ինչ-որ մեկը զեկուցի նման դեպքերի մասին, դրանցով պետք է ժամանակին զբաղվել։ Միակ լուծումն այս մարդկանց հեռացնելն է, ընդմիշտ հեռացնելը։ Պատճառն այն է, որ նման խնդիրներ ունեցող մարդկանց համար դա բացարձակապես ժամանակավոր խնդիր չէ։ Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր ամուսնացած են ու, չնայած տանն ամուսին ունենալուն, միևնույն է ավետարանը քարոզելու պատրվակով հատկապես թիրախավորում են հակառակ սեռին։ Փնտրում են ցանկացած տեսակի՝ հարուստ թե աղքատ, ու եթե գտնում են մեկին, ում հավանում են, կարող են նույնիսկ փախչել նրա հետ՝ այլևս նույնիսկ չքարոզելով ավետարանը՝ պարզապես այլևս չհավատալով Աստծուն։ Եթե նման մարդկանց հնարավոր լինի վաղ հայտնաբերել, պետք է արագ ու ընդմիշտ հեռացնել նրանց ավետարանը քարոզողների շարքերից՝ առանց նրանց մեկ այլ հնարավորություն տալու ու առանց հետագա դիտարկման անհրաժեշտության։ Հասկանո՞ւմ եք։ Ոմանք ասում են․ «Ոմանց համար կյանքը դժվար է։ Եթե ընտանիք կազմելու համար հակառակ սեռի ինչ-որ մեկին գայթակղեն, և մյուս անձը կարողանա հավատալ Աստծուն ու աջակցել նրանց, մի՞թե դա փոխշահավետ իրավիճակ չէր լինի»։ Ասում եմ քեզ, նման մարդիկ պետք է հնարավորինս շուտ հեռացվեն․ նրանք ամենևին էլ ընտանեկան կյանքի համար չեն դա անում, այլ անառակ գործունեությունների մեջ ներգրավվելու համար։ Ինչո՞ւ եմ այդքան վստահ։ Եթե անառակ գործունեությունների մեջ ներգրավվող տեսակը չլինեին, ապա Աստծուն հավատալ սկսելուց հետո բացարձակապես չէին շարունակի նման վարքագիծն ու դա զզվելի կհամարեին, հատկապես եթե ամուսնացած են։ Այժմ ամբողջ աշխարհում միտումներն անառակ ու չարասեր են․ մարդիկ տրվում են իրենց ցանկասիրությանն ու մրցում են այն բանի շուրջ, թե ով կարող է գայթակղել հակառակ սեռի ավելի շատ ներկայացուցիչների՝ առանց զսպվածության որևէ անհրաժեշտության, որովհետև այս հասարակությունն ու այս մարդկությունը չեն դատապարտում կամ ծաղրում այս գործողությունները։ Ուստի մարդիկ մտածում են, որ եթե կարող են գումար վաստակել՝ ներգրավվելով անառակ գործունեությունների մեջ և ծախելով իրենց մսեղին, ապա դա հմտության կամ ունակության նշան է։ Դա որպես հպարտանալու բան են դիտարկում։ Սակայն Աստծուն հավատալ սկսելուց հետո մարդկանց տեսակետներն այս հարցերի վերաբերյալ լիովին փոխվում են։ Գտնում են մսեղիի ցանկասիրական տենչերին վերաբերվելու ճիշտ ձևը, ինչն առաջին հերթին զսպվածություն է ենթադրում։ Ինչպե՞ս կարող է մարդ զսպվածություն դրսևորել։ Մարդիկ պետք է իմանան՝ ինչ է ամոթը և ամոթի զգացում ունենան։ Դա է կոչվում բնականոն մարդկայնություն։ Բոլորն ունեն ցանկասիրական տենչեր, բայց մարդիկ պետք է իրենց զսպել իմանան, ամոթի զգացում ունենան։ Նույնիսկ եթե այս տեսակի որոշ մտքեր ունեն, պետք է զսպեն իրենց, որովհետև հավատում են Աստծուն և խիղճ ու ողջամտություն ունեն։ Անպատշաճ մտքեր ունենալիս բացարձակապես չպետք է հետևեն դրանց, առավել ևս՝ տրվեն դրանց։ Այս խնդիրները լուծելու համար ճշմարտությունը պետք է փնտրեն։ Նույնիսկ եթե նոր հավատացյալներ են, որոնք ճշմարտությունը չեն հասկանում, միևնույն է պետք է իրենց մարդկային բարոյականության ամենատարրական չափանիշներով չափեն։ Եթե զուրկ ես նույնիսկ այս մակարդակի զսպվածությունից, ապա զուրկ ես բնականոն մարդկայնությունից և բնականոն մարդկայնության խղճից ու ողջամտությունից։ Բոլոր տեսակի կենդանիները որոշակի կարգի են ենթարկվում ու այս առումով կանոնների են հետևում՝ առանց անխոհեմ կերպով գործելու։ Որպես մարդիկ՝ առավել ևս չպետք է անխոհեմաբար գործեն, և էլ ավելի մեծ զսպվածություն ունենան։ Եթե զուրկ ես նույնիսկ այս մակարդակի զսպվածությունից և ինքնատիրապետումից, ինչպե՞ս կարող ես հույս ունենալ, որ կփնտրես ու կկիրառես ճշմարտությունը։ Եթե նույնիսկ չես կարողանում քո սեփական չարասեր ցանկասիրությունը լուծել, ինչպե՞ս կարող ես լուծել քո ապականված խառնվածքները։ Աստծուն դիմակայելու և դավաճանելու քո բնությունն էլ ավելի անհնար կլիներ լուծել, այնպես չէ՞։ (Այո՛։) Եթե նույնիսկ մսեղիի ցանկասիրական տենչերից չես կարողանում գլուխ հանել, ապա ինչպե՞ս կարող ես հույս ունենալ, որ կլուծես քո ապականված խառնվածքները։ Նույնիսկ մի՛ մտածիր այդ մասին։ Չես կարողանա հասնել դրան։
Ոմանք ավետարանը քարոզելիս միշտ ժամադրվելու առիթներ են փնտրում, և նման միջադեպերը հաճախ են տեղի ունենում։ Նրանք, ովքեր մշտապես ներգրավվում են սիրային հարաբերությունների մեջ՝ անտեսելով իրենց պատշաճ առաջադրանքները, հեռացվել են, և նրանցով զբաղվել են, մինչդեռ նրանք, ովքեր երբեմն են հանցանք գործում, զգուշացվում են։ Հենց չարասեր խառնվածքներ ունեցող այս անհատները համապատասխան հանգամանքներում են հայտնվում և հանդիպում մեկին, ում սիրեցյալ են համարում, ընկնում են գայթակղության մեջ։ Աստծուն հավատալով օրհնություններ ստանալու նրանց մտադրությունն այսպիսով անհետանում է նրանց չարասեր ցանկասիրության մեջ։ Հենց մտնում են սիրային հարաբերությունների մեջ, անտեսում են մնացած ամեն ինչ, նույնիսկ թողնում են օրհնվելու իրենց մտադրությունն ու միայն մսեղիի երջանկությանն են ձգտում։ Մեկ կամ երկու հանցանքից հետո գուցե մի փոքր ինքնամեղադրանք ու վիշտ զգան, բայց երեք կամ չորս անգամից հետո դա անառակություն է դառնում։ Հենց անառակությունն արմատավորվում է, այլևս ինքնամեղադրանք կամ վիշտ չեն զգում, քանզի ամոթի շերտը, որը մարդու մարդկայնության ստորին սահմանագիծն է, արդեն իսկ ճեղքվել է։ Այլևս անառակությունն ամոթալի չեն համարում և այսպիսով շարունակում են ներգրավվել դրանում։ Նրանք, ովքեր կարող են շարունակել ներգրավվել անառակության մեջ, հատկապես տրվում են իրենց ցանկասիրական տենչերին՝ ոչ մի զսպվածություն չցուցաբերելով։ Նման անհատներին չի թույլատրվում մնալ եկեղեցում, ու նրանք պետք է մաքրվեն․ երես մի՛ տվեք նրանց կամ որևէ արդարացում մի՛ գտեք նրանց պահելու համար։ Աստծու տունն ավետարանը քարոզող մարդկանց պակաս չունի, տեղերը լրացնելու համար նման ցանկասերների կարիք չունի, քանզի սա ծանր անպատվություն է բերում Աստծու անվանը։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը զեկուցում է, կամ եթե անձամբ նման անհատների ես հայտնաբերում ավետարան քարոզող թիմում, պետք է իմանաս, թե ինչ անել։ Եթե որոշ նոր հավատացյալներ ունեն այս խնդիրը, ապա նախ պետք է հաղորդակցվեք ճշմարտությամբ այս խնդրի շուրջ՝ թույլ տալով բոլորին իմանալ, թե որոնք են եկեղեցու սկզբունքներն ու վերաբերմունքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր անառակության գործողություններ են կատարում։ Նրանց առնվազն պետք է նախնական զգուշացում տրվի՝ կանխելու համար նրանց ընկնելը դրա մեջ և նման վարքագծերի մեջ ներգրավվելու համար ավետարանի քարոզումը որպես առիթ օգտագործելը, որպեսզի ի վերջո պատասխանատուներին կամ առաջնորդողներին և աշխատողներին՝ նախապես համապատասխան ճշմարտության սկզբունքներով չհաղորդակցվելու համար չմեղադրեն։ Հետևաբար, նախքան նման միջադեպերի տեղի ունենալը, նախքան որոշ մարդիկ տեղյակ կլինեն նման անհատների ու հարցերի նկատմամբ Աստծու տան վերաբերմունքին, երբ մարդիկ հստակ չեն պատկերացնում այս խնդիրները, առաջնորդողներն ու աշխատողները պետք է բացահայտ ու պարզ ձևով հաղորդակցվեն նրանց հետ այս սկզբունքների շուրջ, որպեսզի իմանան, թե ինչ տեսակի վարքագծի ու բնույթի են պատկանում այս հարցերը, և որն է Աստծու տան վերաբերմունքը նման հարցերի և անհատների նկատմամբ։ Եթե այս սկզբունքները հանգամանորեն հաղորդակցվելուց հետո համառորեն իրենց ուզածով գնան ու շարունակեն նույն կերպ վարվել՝ չնայած այս սկզբունքներն իմանալուն, ապա նրանցով պետք է զբաղվել և ազատվել նրանցից․ պետք է հեռացնել նրանց։ Եթե նման անհատներ հայտնվում են եկեղեցում ու հաճախակի միջադեպեր են առաջացնում՝ ուրիշներին գայթակղելով կամ հակառակ սեռի ներկայացուցիչներին հաճախ անհանգստություն պատճառելով, հաստատ խնդիրներ ունեն։ Նույնիսկ եթե ոչ մի էական խնդիր չի առաջացել, առաջնորդողներն ու աշխատողները պետք է զգուշացնեն ու զբաղվեն այս անհատներով, կամ հեռացնեն նրանց այն վայրերից, որտեղ մարդիկ իրենց պարտավորություններն են կատարում․ լուրջ դեպքերում պետք է ուղղակի հեռացվեն։ Սրանով ավարտվում է մեր հաղորդակցությունը մարդկանց մարդկայնության դրսևորումների յոթերորդ ասպեկտի վերաբերյալ։
Դեկտեմբերի 18 2021 թ.