Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (25)
Տասնչորսերորդ կետ. ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին (չորրորդ մաս)
Տարբեր տեսակի չար մարդկանց զանազանման չափանիշներն ու հիմքերը
Այսօր շարունակում ենք առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականության շուրջ հաղորդակցությունը՝ «Ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Նախորդ մի քանի անգամները հաղորդակցվեցինք այն մի քանի կողմերի շուրջ, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է զանազանեն, ինչպես նաև այն հիմնական ճշմարտությունների շուրջ, որոնք պետք է հասկանան այս աշխատանքն անելիս։ Այսինքն՝ հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչպես զանազանել բոլոր տեսակի չար մարդկանց։ Ինչպե՞ս են սահմանվում բոլոր տեսակի չար մարդիկ։ Նրանք այն մարդիկ են, որոնք Աստծուն հավատալու քողի տակ ներթափանցում են Աստծու տուն, սակայն չեն ընդունում ճշմարտությունը և նաև խանգարում են եկեղեցու աշխատանքը։ Բոլոր նման մարդիկ դասվում են չար մարդկանց շարքին։ Նրանք այն մարդիկ են, որոնց եկեղեցին պետք է հեռացնի կամ վտարի․ այսինքն՝ նրանք, ում չի թույլատրվում գոյություն ունենալ եկեղեցու ներսում։ Բոլոր տեսակի չար մարդկանց մենք տարբերակում ու մանրամասն վերլուծում ենք երեք հիմնական չափանիշներով։ Որո՞նք են այս երեք չափանիշները։ Առաջինն Աստծուն հավատալու նպատակն է։ Երկրորդը մարդկայնությունն է. մարդկայնությունը մանրամասն վերլուծելը՝ զանազանելու և հստակ տեսնելու համար, թե արդյոք նրանք այն մարդկանց թվում են, որոնց եկեղեցին պետք է հեռացնի։ Ո՞րն է երրորդ չափանիշը։ (Մարդու վերաբերմունքն իր պարտավորությունների նկատմամբ։) Մարդու վերաբերմունքն իր պարտավորությունների նկատմամբ երրորդ չափանիշն է։ Առաջին չափանիշի շուրջ նախկինում հաղորդակցվել ենք։ Ինչ վերաբերում է երկրորդ չափանիշին՝ մարդկայնությանը, ապա երկու կետի շուրջ ենք հաղորդակցվել։ Ո՞րն էր առաջին կետը։ (Փաստերը խեղաթյուրել և սուտ խոսել սիրելը։) Իսկ երկրո՞րդը։ (Առիթից օգտվել սիրելը։) Այս երկու կետերի բովանդակությունից կարող է թվալ, թե դրանք չար մարդկանց դրսևորումներ համարելու համար բավարար չեն, բայց հիմնվելով այն մանրամասն դրսևորումների վրա, որոնց շուրջ Ես նախկինում հաղորդակցվել եմ, այս երկու տեսակի մարդիկ տարիներ շարունակ առանց անկեղծ ապաշխարության հավատացել են Աստծուն։ Նրանց տարբեր դրսևորումներն արդեն իսկ անհանգստություններ ու քայքայում են առաջացրել եկեղեցական կյանքում, Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքում և Աստծու ընտրյալ մարդկանց միջև հարաբերություններում։ Նրանց դրսևորումների ու նրանց բնական էության հիման վրա այս երկու տեսակի մարդիկ պետք է դասվեն չար մարդկանց շարքին։ Եկեղեցու առաջնորդողներն ու Աստծու ընտրյալ մարդիկ պետք է զանազանեն ու բնորոշեն նրանց ու ժամանակին հեռացնեն։ Արդյոք սա տեղի՞ն է։ (Այո։) Միանգամայն տեղին է։ Եկեղեցում այս երկու տեսակի մարդկանց վարքագիծը շատ բացասական ազդեցություն ունի։ Նրանք բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն ճշմարտության նկատմամբ ու ամենևին չեն հնազանդվում Աստծու գործին։ Եղբայրների և քույրերի շրջանում այն, ինչ նրանք կյանքով արտահայտում են, կարծես թե չի տարբերվում անհավատների կյանքով արտահայտածից․ հաճախ ստում ու խաբում են ուրիշներին, իրենց պարտավորությունները ձևականորեն ու առանց պատասխանատվության նվազագույն զգացումի են կատարում ու չեն փոխվում՝ չնայած բազմաթիվ հորդորներին։ Նրանք ոչ միայն ազդում են եկեղեցական կյանքի վրա, այլև լրջորեն խանգարում են եկեղեցու աշխատանքին։ Անկասկած, նրանք այն մարդկանց թվում են, որոնց եկեղեցին պետք է հեռացնի կամ վտարի, և միանգամայն տեղին է նրանց բնորոշել որպես չար մարդիկ ու նման մարդկանց շարքին դասել․ դա ամենևին էլ չափազանցություն չէ։ Ինչ վերաբերում է առաջին տեսակին՝ նրանց, ովքեր սիրում են խեղաթյուրել փաստերը և սուտ խոսել, նրանց խնդիրն այնքան պարզ չէ, որքան ոչ այնքան տեղին բաներ ասելը կամ ուրիշների հետ շփման խոչընդոտներ ունենալը և այլն, այլ նրանց խառնվածքի հետ խնդիր կա։ Ավելի խորը մակարդակում նրանց խառնվածքի խնդիրը նրանց բնական էության խնդիրն է։ Ավելի մակերեսային մակարդակում դա նրանց մարդկայնության խնդիրն է, այսինքն` նրանց մարդկայնությունը չափազանց ստոր ու արհամարհելի է, ինչն անհնար է դարձնում նրանց բնականոն շփումն ուրիշների հետ։ Նրանք ոչ միայն զուրկ են այնպիսի դրական դրսևորումներից, ինչպիսիք են ուրիշներին ապահովելը, օգնելը կամ սիրելը, այլև նրանց գործողություններն ու վարքագիծը ծառայում են միայն խանգարելուն, քայքայելուն ու կործանելուն։ Եթե որոշ մարդիկ սովորության համաձայն փաստերը խեղաթյուրելով և սուտ խոսելով են զբաղվում և դա միշտ են անում՝ լինի բացահայտ, թե գաղտնի՝ լուրջ բացասական ազդեցություններ թողնելով եկեղեցու աշխատանքի և եղբայրների ու քույրերի վրա, ապա նրանք այն մարդկանց թվում են, որոնց եկեղեցին պետք է հեռացնի։ Մյուս տեսակն այն մարդիկ են, որոնք սիրում են օգտվել։ Անկախ իրավիճակից՝ նրանք միշտ ձգտում են օգուտ քաղել՝ աչքերը միշտ հառած սեփական շահերին։ Նրանք ոչ ճշմարտության իրականության մեջ մտնելու վրա են կենտրոնանում, ոչ էլ իրենց պարտավորությունները լավ կատարելու կամ սեփական պարտականությունները կատարելու վրա։ Ավելին, նրանք չեն կենտրոնանում եղբայրների ու քույրերի հետ բնականոն շփման վրա, ուրիշների ուժեղ կողմերից օգտվելով՝ իրենց սեփական թերությունները լրացնելու վրա, նորմալ հարաբերություններ կառուցելու կամ եկեղեցական նորմալ կյանք վարելու վրա»։ Նրանք չեն կենտրոնանում այս բաներից և ոչ մեկի վրա․ պարզապես գալիս են եկեղեցի և եղբայրների ու քույրերի շրջապատ՝ օգտվելու համար։ Քանի դեռ նրանք ներկա են եկեղեցում, և քանի դեռ եղբայրներն ու քույրերը շփվում են նրանց հետ, եղբայրներն ու քույրերը ներքուստ անհարմարություն կզգան։ Եղբայրներն ու քույրերը ոչ միայն հակակրանք են զգում նրանց գործողությունների ու վարքագծի հանդեպ, այլև հիմնականում հաճախ իրենց սրտում զգում են, որ իրենց խանգարում և կաշկանդում են՝ զգալի չափով։ Ինչի՞ն է վերաբերում «զգալի չափով»-ը։ Դա նշանակում է, որ իրական կյանքի իրավիճակներում, չհավատացողների կամ չար մարդկանց ոտնձգություններին բախվելիս, որոշ անհատներ կաշկանդվում են իրենց զգացմունքներով և ի վիճակի չեն լինում ազատվելու, մինչդեռ մյուսները, թեև դա նրանց դուր չի գալիս, չեն համարձակվում բարձրաձայնել, այլ միշտ ներքուստ կաշկանդված են զգում և խաղաղություն չեն ունենում։ Մի՞թե սա լուրջ անհանգստություն չէ եղբայրների և քույրերի համար։ (Այո։) Հետևաբար, Աստծու ընտրյալ մարդիկ պետք է զանազանեն այս երկու տեսակի անհատներին։ Բոլոր նրանք, ովքեր դասակարգվում են որպես չար մարդիկ, եկեղեցու կողմից հեռացման ենթակա մարդկանց թվում են։ Նման անհատների հետ վարվելու որոշակի սկզբունքների շուրջ արդեն հաղորդակցվել ենք նախորդ հավաքույթի ժամանակ, ուստի այժմ դրանց շուրջ մանրամասնորեն չենք հաղորդակցվի նորից։ Ամփոփ ասած՝ վերը հաղորդակցված երկու տեսակի մարդիկ անհանգստություններ են առաջացրել ոչ միայն եղբայրների ու քույրերի եկեղեցական կյանքի, այլև նրանց պարտավորությունների կանոնավոր կատարման համար․ նրանցից ոմանց վարքագիծը նույնիսկ կարող է սայթաքելու պատճառ դառնալ որոշ նոր հավատացյալների համար, որոնք հիմք չունեն։ Հետևաբար, հիմնվելով նրանց գործելակերպի և միջոցների, ինչպես նաև նրանց մարդկայնության տարբեր դրսևորումների և այս դրսևորումներն առաջացնող վնասակար հետևանքների վրա, այս երկու տեսակի մարդիկ նրանց թվում են, ովքեր պետք է հեռացվեն, և նրանց չար մարդկանց շարքերում դասելն ամենևին էլ չափազանցություն չէ։ Թեև նրանց վարքագիծը, ովքեր սիրում են խեղաթյուրել փաստերը և սուտ խոսել, և նրանցը, ովքեր սիրում են օգտվել, կարող է այնքան անհարկի կոպիտ կամ դաժան չթվալ, որքան մարդկային պատկերացումներով սահմանված չար մարդկանց վարքագիծը, թեև նրանք զուրկ են նման ակնհայտ դրսևորումներից, բայց նրանց վարքագծի և մարդկայնության բացասական հետևանքները պահանջում են, որ նրանք հեռացվեն եկեղեցուց։ Սրանք էին երկու տեսակի մարդկանց դրսևորումներն ու նրանց հետ վարվելու սկզբունքները, որոնց շուրջ հաղորդակցվեցինք նախորդ անգամ։
II. Մարդկայնության հիման վրա
Գ. Զեխ ու սանձարձակ լինելը
Այսօր շարունակում ենք հաղորդակցվել մարդկայնության առումով մի քանի այլ տեսակի մարդկանց դրսևորումների շուրջ՝ սկսելով երրորդ տեսակի մարդկանցից։ Ո՞րն է այս մարդկանց մարդկայնության հիմնական բնութագիրը։ Դա զեխ ու սանձարձակ լինելն է։ Զեխ ու սանձարձակ լինելը բառացիորեն հասկանալը բավականին հեշտ է․ նշանակում է, որ այս անհատների վարքագիծը, պահվածքն ու խոսքն անպատշաճ են թվում․ նրանք արժանապատիվ և պարկեշտ անհատներ չեն։ Սա այս տեսակի մարդկանց դրսևորումների հիմնական հասկացողությունն է։ Եկեղեցում անխուսափելի է, որ Աստծուն հավատալու վերաբերյալ որոշ մարդկանց տեսակետներն ու նրանց ձգտման ուղիները շեղումներ կամ սխալներ պարունակեն։ Նրանց խոսքն ու պահվածքը զուրկ են որևէ բարեպաշտությունից, կյանքում նրանց դրսևորումներն ու մարդկայնության որակն ամենևին չեն համապատասխանում սրբերի պարկեշտությանը, և նրանք լիովին զուրկ են աստվածավախ սրտից։ Ընդհանուր առմամբ, նրանց խոսքը, վարքագիծն ու պահվածքը կարելի է նկարագրել միայն որպես զեխ և սանձարձակ։ Իհարկե որոշակի դրսևորումները բազմաթիվ են, տեսանելի բոլորին և հեշտ զանազանելի։ Այս անհատները նման են չհավատացողներին ու անհավատներին․ մասնավորապես ցուցաբերում են հատկապես զեխ վարքագիծ։ Երբ խոսքը վերաբերում է հավաքույթներին, նրանց հագուստն ու հարդարանքը շատ անփույթ են։ Ոմանք տնից դուրս գալուց առաջ չեն բարեհաճում կարգի բերել իրենց՝ հավաքույթների գալով թափթփված վիճակում՝ չսանրված մազերով և չլվացված դեմքով։ Ոմանք փնթի են հագնված․ հավաքույթներին մաշված հողաթափեր կամ նույնիսկ գիշերանոց են կրում։ Մյուսներն ապրում են փնթի՝ ուշադրություն չդարձնելով անձնական հիգիենային, և դեմ չեն հավաքույթներին կեղտոտ հագուստ կրելուն։ Այս մարդիկ բոլորը հավաքույթներին ծայրահեղ անփութությամբ են վերաբերվում, ասես հարևանի տուն են մտել՝ լուրջ չվերաբերվելով դրան։ Հավաքույթների ժամանակ նրանց խոսքն ու պահվածքը նույնպես սանձարձակ են, և բարձրաձայն խոսում են առանց կաշկանդվելու, նույնիսկ ոգևորվում են և ուրախ ժամանակ վայրի ժեստեր անում՝ ծայրահեղ երեսառածություն ցուցաբերելով։ Անկախ այն բանից, թե քանի մարդ է ներկա, ծիծաղում են, կատակում և լայն ժեստեր անում՝ ոտքը ոտքին գցած նստելով ու իրենց պահելով այնպես, ասես բոլորից բարձր են։ Հատկապես ցուցամոլ են և նույնիսկ գոռոզ, երբեք ուղիղ որևէ մեկի աչքերի մեջ չեն նայում նրանց հետ խոսելիս, փոխարենը նրանց հայացքը թափառում է։ Մի՞թե սա զեխ չէ։ (Այո։) Դա հատկապես սանձարձակ է և զուրկ որևէ զսպվածությունից։ Իհարկե անհավատները կարող են նման անհատների խոսքն ու պահվածքը վերագրել լավ դաստիարակության պակասին, բայց մենք դա այլ կերպ ենք հասկանում․ դա լոկ լավ դաստիարակության պակասի հարց չէ։ Որպես չափահասներ՝ պետք է հստակ իմանան խոսելու, վարվելու և ուրիշների հետ շփվելու ճիշտ և պատշաճ ձևերը․ մասնավորապես, պետք է իմանան, թե ինչպես դա անել սրբերի պարկեշտությանը վայել կերպով, որը կրթում է եղբայրներին ու քույրերին և որը բնականոն մարդկայնություն է կազմում՝ առանց այդ մասին իրենց ասելու անհրաժեշտության։ Հատկապես եկեղեցական կյանքով ապրելիս՝ եղբայրների և քույրերի ներկայությամբ, թեև ձևացնելու կարիք չկա, բայց պետք է զսպված լինել։ Այդ դեպքում ո՞րն է այս զսպվածության չափն ու պահանջվող չափանիշը։ Դա սրբերի պարկեշտությանը համապատասխանելն է։ Մարդու հագուստն ու հանդերձանքը պետք է արժանապատիվ ու պարկեշտ լինեն՝ խուսափելով տարօրինակ շորերից։ Աստծու ներկայությամբ պետք է բարեպաշտ լինել և լայն ժեստեր չանել։ Իհարկե այլ մարդկանց առջև նույնպես պետք է բարեպաշտություն և մարդկային նմանություն պահպանել, որպեսզի ուրիշներին ներկայանան պատշաճ, օգտակար ու կրթող։ Սա է այն, ինչ բավարարում է Աստծուն։ Նրանք, ովքեր զեխ են ու սանձարձակ, բացարձակապես ուշադրություն չեն դարձնում մարդկայնության ամենահիմնական կողմերը կյանքով արտահայտելուն, և նրանց անտարբերության հստակ պատճառներից մեկն այն է, որ բացարձակապես չգիտեն, թե ինչպես լինել բարեպաշտ մարդ կամ ազնվություն և արժանապատվություն ունեցող մեկը, ով հարգանք է վայելում․ նրանք պարզապես չեն հասկանում այս բաները։ Հետևաբար, չնայած հավաքույթներին կոկիկ, արժանապատիվ ու պարկեշտ հագուստ կրելու, տարօրինակ հանդերձանք չկրելու եկեղեցու բազմակի պայմաններին և պահանջներին, նրանք շարունակում են լուրջ չընդունել այս կանոնները՝ հաճախ գալով հողաթափերով, թափթփված կամ նույնիսկ գիշերանոցով։ Սա զեխ և սանձարձակ մարդկանց դրսևորումներից մեկն է։
Զեխ ու սանձարձակ մարդիկ ևս մի դրսևորում ունեն՝ հավաքույթներին նորաձև են հագնվում ու հաստ, գայթակղիչ դիմահարդարում անում։ Յուրաքանչյուր հավաքույթից երկու օր առաջ նրանք սկսում են զարդարվել ու պճնվել՝ մտորելով, թե ինչ դիմահարդարում անեն, ինչ զարդեր կրեն, ինչ սանրվածք ընտրեն, որ հագուստը հագնեն, որ պայուսակը վերցնեն և որ կոշիկները հագնեն։ Որոշ կանայք նույնիսկ գայթակղիչ շրթներկ, ստվերաներկ են օգտագործում և քթի ուրվագծում են անում, իսկ ավելի ծայրահեղ դեպքերում ոմանք չափազանց գայթակղիչ կերպով հագնվում ու պճնվում են՝ մերկացնելով ուսերն ու մեջքը և տարօրինակ հագուստ կրելով։ Հավաքույթների ժամանակ նրանք ոչ ուշադիր լսում են եղբայրների ու քույրերի հաղորդակցությունը, ոչ էլ աղոթում են, առավել ևս չեն մասնակցում հաղորդակցությանը կամ կիսվում իրենց անձնական հասկացողությամբ ու փորձառական վկայություններով։ Փոխարենը համեմատվում են բոլորի հետ՝ մտահոգվելով, թե ով է իրենցից լավ կամ վատ հագնված, ով է հատկապես նորաձև բրենդային հագուստ կրում, ով է էժանագին շուկայական հագուստ կրում, որքան արժե ինչ-որ մեկի ապարանջանը և այլն․ նրանք միայն այս հարցերի վրա են կենտրոնանում՝ նույնիսկ հաճախ բացահայտորեն նման դիտողություններ անելով։ Այս անհատների հագուկապից, ինչպես նաև խոսքից, վարքագծից ու պահվածքից ակնհայտ է, որ եկեղեցական կյանքին նրանց մասնակցությունը և եղբայրների ու քույրերի հետ շփումն ուղղված չեն ճշմարտությունը հասկանալուն, առավել ևս՝ խառնվածքի փոփոխության հասնելու համար կյանքի մուտքին ձգտելուն, այլ նրանք օգտագործում են հավաքույթների ժամանակը՝ ի ցույց դնելու, թե ինչպես են վայելում փողն և նյութական կյանքը։ Ոմանք հավաքույթների վայրեր են գալիս բրենդային հագուստով՝ ցուցամոլություն անելու համար, եղբայրների և քույրերի շրջանում լիովին տրվելով նորաձևության և հասարակական միտումների հանդեպ իրենց ցանկություններին՝ գայթակղելով ուրիշներին ձգտել այդ միտումներին ու ստիպելով ուրիշներին նախանձել ու բարձր կարծիք կազմել իրենց մասին։ Չնայած նկատում են իրենց հանդեպ որոշ եղբայրների ու քույրերի հակակրանք արտահայտող հայացքներն ու վերաբերմունքը, նրանք դեռևս արհամարհանքով են վերաբերվում՝ շարունակելով գործել իրենց ձևով, բարձրակրունկներ և դիզայներական պայուսակներ կրելով։ Ոմանք նույնիսկ փորձում են ունևոր, հարուստ անհատներ ձևանալ՝ հավաքույթներին էժանագին օծանելիք կրելով, այնպես որ սենյակ մտնելուց հետո օծանելիքի, կարմրաներկի ու մազերի յուղի խառնված բույրերը սուր և տհաճ հոտ են առաջացնում։ Հավաքույթի շատ այլ մասնակիցներ վրդովված են, բայց չեն համարձակվում բարձրաձայնել՝ զզվանք զգալով այս մարդկանց տեսնելիս, իսկ նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն, հեռու են մնում նրանցից։ Անկախ այն բանից, նրանց հագուստն ու հարդարանքը բավականին բարձրակարգ են, թե բավականին առօրյա, նման անհատների բնորոշ գիծը նրանց բացառիկ ազատ և անկարգապահ խոսքը, վարքագիծը, պահվածքն ու ապրելակերպն են ոչ միայն հավաքույթների ժամանակ, այլև եղբայրների ու քույրերի հետ ամենօրյա շփումներում կամ իրենց առօրյա կյանքում։ Ավելի ստույգ՝ նրանք հատկապես անզուսպ են, անգամ ամենաչնչին սահմանափակման չեն ենթարկվում։ Նրանց առօրյա կյանքում կանոնավոր օրինաչափություններ չկան՝ նրանք ասում են այն, ինչ ուզում են, անխոհեմ ու կամայականորեն են գործում, երբեք չեն քննարկում անձնական փորձառությունները, հազվադեպ են կիսվում Աստծու խոսքերի իրենց հասկացողությամբ ու գրեթե չեն խոսում իրենց պարտավորությունները կատարելիս հանդիպող դժվարությունների մասին։ Որո՞նք են այն միակ թեմաները, որ նրանք քննարկում են։ Հասարակական միտումները, նորաձևությունը, նրբահամ ուտեստները, հասարակության հայտնի դեմքերի և նույնիսկ աստղերի անձնական կյանքը, ինչպես նաև հասարակության անսովոր պատմություններն ու անեկդոտները։ Նրանց այս բնական դրսևորումներից դժվար չէ տեսնել, որ նման մարդկանց հավատն առ Աստված լոկ կյանքում յոլա գնալն է։ Նրանց կյանքն ամբողջությամբ կենտրոնացած է ուտելու, խմելու և զվարճանալու վրա, այլ ոչ թե այնպիսի հարցերի, ինչպիսիք են եկեղեցական կյանքով ապրելը, իրենց պարտավորությունը կատարելը կամ ճշմարտությանը ձգտելը։ «Զեխ և սանձարձակ» ասելով՝ նկատի է առնվում այն, որ այս անհատների ապրելակերպը, այն, ինչ նրանք կյանքով արտահայտում են մարդկայնության մեջ, ինչպես նաև հարցերը լուծելու, ուրիշներին վերաբերվելու և ուրիշների հետ շփվելու նրանց ձևերը բոլորը զեխ են ու սանձարձակ։ Հաճախ ընդօրինակում են հասարակության մեջ տարածված արտահայտությունները՝ անկախ այն բանից, եղբայրներին ու քույրերին դուր գալիս է դրանք լսել, կամ կարող են հասկանալ դրանք, թե ոչ, այս անհատները պարզապես շարունակում են խոսել։ Նույնիսկ հաճախ նմանակում են հասարակության որոշ հայտնի դեմքերի և երաժշտության ու կինոյի աստղերի խոսքերը։ Ինչ վերաբերում է Աստծու տանը և եղբայրների ու քույրերի շրջանում հաճախ օգտագործվող դրական բառապաշարին, երբեք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում, իրենց առօրյա կյանքում երբեք չեն հաղորդակցվում ճշմարտության շուրջ։ Այն, ինչ պաշտում են, աշխարհիկ միտումներն են․ տարբեր հայտնի դեմքեր ու աստղեր նրանց պաշտամունքի ու ընդօրինակման առարկաներն են։ Օրինակ՝ արագ յուրացնում են համացանցում տարածված եզրույթներն ու արտահայտություններն ու օգտագործում են դրանք իրենց կյանքում ու եղբայրների ու քույրերի հետ զրույցներում։ Իհարկե, այս տերմինները հաստատ որևէ դրական կամ կրթող բան չեն․ դրանք բոլորը բացասական են, ոչ մի արժեք ու առավել ևս որևէ իմաստ չունեն Աստծուն հավատացողների համար։ Դրանք ապականված ու չար մարդկության կողմից ստեղծված տարածված արտահայտություններ են, որոնք լիովին չար ուժերի մտքերն ու տեսակետներն են ներկայացնում։ Նման բառերը հաճախ նկատվում, ընդունվում ու օգտագործվում են եկեղեցու այն չհավատացողների կողմից, ովքեր տարված են չար միտումներով։ Լիովին փակ են Աստծու տան հոգևոր տերմինաբանության ու բառապաշարի հանդեպ, լրջությամբ չեն լսում կամ չեն սովորում դրանց մասին։ Ընդհակառակը, արագ յուրացնում ու կիրառում են անհավատ աշխարհի բացասական բաներն ու այն բաները, որոնց վրա ուշադրություն են դարձնում տականք մարդիկ։ Այսպիսով, այս անհատները, անկախ այն բանից՝ դատվում են նրանց արտաքին հագուկապով, խոսքով ու պահվածքով, թե տարբեր մտքերով ու տեսակետներով և բաների նկատմամբ դրսևորած վերաբերմունքով, եղբայրների և քույրերի շրջանում աչքի են ընկնում որպես բացառապես տարբերվողներ։ Ի՞նչ է նշանակում տարբերվող լինել։ Նշանակում է, որ նրանց խոսքը, վարքագիծն ու պահվածքը նման են անհավատների խոսքին, վարքագծին ու պահվածքին՝ առանց որևէ փոփոխության․ պարզապես չհավատացողներ են։ Օրինակ՝ ոմանք երկու օրհներգ են երգում Աստծու տան բեմում և արժանանում բոլորի գնահատանքին, ուստի սկսում են իրենց աստղեր կամ կարևոր դեմք համարել․ ելույթների համար միշտ պահանջում են վառ դիմահարդարում անել, պնդում են, որ որևէ հայտնի մարդու սանրվածք ունենան՝ այն տարօրինակ գույներով ներկելով։ Երբ ուրիշներն ասում են. «Հավատացյալները պետք է արժանապատվությամբ և պարկեշտությամբ հագնվեն, քո ոճը չի համապատասխանում Աստծու տան պահանջներին», բողոքում են՝ ասելով. «աստծու տան կանոնները չափազանց խիստ են, դա իսկապես նեղություն է՛։ Ինչո՞ւ է այդքան դժվար աստղ լինելը»։ Ընդամենը երկու օրհներգ երգելուց հետո իրենց աստղեր են երևակայում ու կարծում, թե հիասքանչ են, և երբ ազատ են լինում, անընդհատ մտորում են․ «Անհավատ աշխարհի աստղերը քանի՞ մատով են բռնում բարձրախոսը։ Քանի՞ քայլ են անում բեմ բարձրանալու համար։ Ինչո՞ւ ես ծաղիկներ չեմ ստանում, երբ այսքան լավ եմ երգում։ Աշխարհի աստղերը գործակալներ և օգնականներ ունեն, ստիպված չեն անձամբ զբաղվել կամ լուծել հարցերի մեծ մասը, այդ ամենը նրանց օգնականներն են անում։ Բայց որպես երգիչ աստծու տանը, ես ստիպված եմ ինքս հոգալ այնպիսի առօրյա գործեր, ինչպիսիք են սնունդ ձեռք բերելը, հագնվելն ու գնումներ կատարելը։ Աստծու տունը չափազանց պահպանողական է»։ Իրենց սրտերում միշտ դժբախտ են զգում Աստծու տանն ապրելով, հատկապես վիրավորված են զգում, միշտ դժգոհ են ու բողոքներով լի։ Կարո՞ղ է արդյոք նման մարդը սիրել ճշմարտությունը։ Արդյոք կկիրառե՞ն ճշմարտությունը։ Ինչո՞ւ չեն ինքնաքննում։ Բաների վերաբերյալ նրանց տեսակետներն այնքան խեղաթյուրված են, ինչպես անհավատների տեսակետները․ ինչպե՞ս կարող են չգիտակցել դա։ Աստծու տունը չի խոչընդոտում նրանց աստղ դառնալ, բայց արդյո՞ք նրանց այս տեսակետներն ու մոտեցումները, որոնք չհավատացողների տեսակետներն ու մոտեցումներն են, իրագործելի են Աստծու տանը։ Դրանք հիմնովին անընդունելի են։ Նրանց սովորական խոսքն ու պահվածքն արհամարհելի են մարդկանց մեծամասնության համար։ Իրենց «լայնախոհության» և ծայրահեղ անզսպության պատճառով ինչ էլ նման մարդիկ ասեն կամ անեն, զեխ է ու սանձարձակ ու միայն Սատանայի բնույթն է դրսևորում։
Աստծու տունը բազմիցս շեշտում է, որ եղբայրներն ու քույրերը պետք է պահպանեն տղամարդկանց և կանանց միջև սահմանները և չկապվեն հակառակ սեռի հետ։ Սակայն ոմանք զեխ են ու սանձարձակ, բացարձակապես չեն լսում այս խորհուրդը և նույնիսկ փորձում են գաղտնի գայթակղել ուրիշներին կամ ժամադրվել նրանց հետ՝ խանգարելով եկեղեցական կյանքը։ Նրանք հաճույք են ստանում հակառակ սեռի հետ շփվելուց, նույնիսկ պատճառներ և արդարացումներ են փնտրում կապ հաստատելու և սեթևեթելու համար։ Տեսնելով հակառակ սեռի մեկին, ով գրավիչ է կամ ում հետ լեզու են գտնում, սկսում են քաշքշել նրանց, սիրախաղ անել ու կատակել, խաղալ նրանց հագուստի հետ և խառնել մազերը, և նույնիսկ ձմռանը ձնագնդիներ նետել նրանց հագուստի մեջ․ կենդանիների պես խաղում են միմյանց հետ՝ առանց սահմանների կամ պատվի զգացման, առանց որևէ ամոթ զգալու։ Ոմանք ասում են․ «Դա ինչպե՞ս կարող է խաղ համարվել։ Նրանք սեր են ցուցաբերում՝ դա կոչվում է սիրաբանել, ռոմանտիկ լինել»։ Եթե ռոմանտիկա ես փնտրում, սխալ վայր ես ընտրել։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ եղբայրներն ու քույրերն իրենց պարտավորություններն են կատարում։ Դա Աստծուն երկրպագելու վայր է, ոչ թե սիրախաղի։ Բոլորի աչքի առաջ նման վարքագծի հրապարակային դրսևորումները ստիպում են մարդկանց մեծամասնությանը հակակրանք ու զզվանք զգալ։ Հիմնական խնդիրն այն է, որ դա չի կրթում ուրիշներին, ու դու նաև ազնվությունդ ու արժանապատվությունդ ես կորցնում։ Ի վերջո, քանի՞ տարեկան ես։ Չես կարողանո՞ւմ տարբերել աջ ձեռքդ ձախից։ Չես հասկանո՞ւմ տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը։ Եվ այնուամենայնիվ, սիրախաղով ես զբաղվում։ Յոթ կամ ութ տարեկան երեխաների համար նորմալ է խաղալը, նման վարքագիծն ու հետաքրքրությունները բնորոշ են նրանց տարիքին։ Սակայն, եթե չափահասներն են ցուցաբերում այս վարքագիծը, մի՞թե դա մանկամտություն չէ։ Պարզ ասած՝ հենց դա է, որ կա։ Ըստ էության, ի՞նչ է սա։ (Անզսպություն, զեխություն։) Դա չափազանց զեխ է։ Աստծուն հավատալով՝ մարդ պետք է իմանա, որ պետք է ամոթի զգացում ունենա։ Նույնիսկ անհավատների շրջանում քչերն են իրենց այդքան զեխ պահում։ Որքա՜ն թեթևամիտ և արհամարհելի են նման զեխ անհատները։ Սուր զգացողություններ ստանալու համար ձնագնդիկներ են նետում հակառակ սեռի ներկայացուցչի հագուստի մեջ, ոչ միայն կատակով վազում են նրանց հետևից, այլև նույնիսկ ոտքով հարվածում նրանց հետույքներին, ու երբ ինչ-որ մեկը բացահայտում է այն փաստը, որ նման վարքագիծը չափազանց զեխ է և անորոշ է դարձնում տղամարդկանց և կանանց միջև սահմանները, նրանք հակադարձում են․ «Մենք այսպես խաղում ենք միայն այն պատճառով, որ շատ մտերիմ ենք․ մարդիկ պետք է հասկանան»։ Նրանք այնքան են տրվում անզսպությանը, որ ոչ միայն իրենց են թույլ տալիս անզուսպ լինել, այլև գայթակղում են ուրիշներին միանալ իրենց անզսպությանը։ Ի՞նչ տեսակ թշվառական է սա։ Ասե՛ք Ինձ, արդյո՞ք նման մարդիկ պետք է մնան եկեղեցում։ (Ո՛չ։) Այսպիսի մարդկանց կողքին լինելը միշտ անհարմար ու տհաճ է։ Երբ նրանք տեսնում են ինչ-որ մեկին, բնականոն կերպով չեն ողջունում, փոխարենը պարզապես բռունցքով հարվածում են նրան՝ ասելով․ «Ո՞ւր էիր կորել այսքան տարի։ Կարծում էի՝ գոլորշիացել ես երկրի երեսից։ Ինչպե՞ս ես»։ Նույնիսկ նրանց ողջունելու ձևն է շատ բարբարոսական ու գոռոզ․ նրանք ոչ միայն բարբարոսաբար են խոսում, այլև նույնիսկ ձեռքերին ազատություն են տալիս ուրիշների նկատմամբ։ Մի՞թե սա խուլիգանների ու ավազակների վարքագիծը չի հիշեցնում։ Ձեզ դո՞ւր են գալիս նման մարդիկ։ (Ո՛չ։) Արդյո՞ք հաճելի զգացում է, երբ ծաղրում ու խաղալիք են դարձնում։ (Ո՛չ։) Դա տհաճ է, և դու նույնիսկ չես կարող արտահայտել դա, պարզապես ստիպված ես հանդուրժել այն, իսկ հաջորդ անգամ, երբ տեսնում ես նրանց, հեռվից խուսափում ես նրանցից։ Ամփոփելով՝ ի՞նչ է սա ասում նման մարդկանց մարդկայնության որակի մասին։ (Այն վատն է։) Անկախ այն բանից, թե որ տեսանկյունից են նրանք դիտարկվում՝ լինի դա նրանց խոսքն ու պահվածքը, նրանց անձնական վարքը, աշխարհի հետ վարվելու նրանց ձևը և ուրիշների հետ նրանց շփումները, անհավատ աշխարհի միտումների նկատմամբ նրանց տեսակետը, թե Աստծուն հավատալու նրանց ձևը և Աստծու ու Նրա խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքը։ Դժվար չէ տեսնել, որ այս անհատները զուրկ են որևէ բարեպաշտությունից կամ աստվածավախ սրտերից։ Ոչ էլ կարելի է նրանց հավատքի մեջ առ Աստված որևէ անկեղծություն տեսնել, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությունը փնտրելուն կամ ընդունելուն։ Այն, ինչ նկատվում է, նրանց զեխությունն ու սանձարձակությունն են, աստղերի և կուռքերի նրանց մշտական ընդօրինակումը և ընթացքը փոխելու որևէ մտադրության բացակայությունը՝ անկախ այն բանից, թե ինչպես է հաղորդակցվում ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարելի է ամփոփել նրանց մարդկայնության բնութագիրը։ Զեխություն և սանձարձակություն։ Այսպիսով, կարելի է վերջնականապես ասել, որ նրանք անհավատներ են, որոնք ներթափանցել են Աստծու տուն․ նրանք չհավատացողներ են։
Զեխ ու սանձարձակ մարդիկ օգտագործում են նույնպիսի բառեր, ինչ անհավատ աշխարհի ավազակներն ու խուլիգանները։ Նրանք հատկապես սիրում են ընդօրինակել հասարակության աստղերի ու բացասական կերպարների խոսքն ու ոճը, ընդ որում նրանց խոսքի մեծ մասը տականքային երանգ է կրում՝ այնպիսի տպավորություն թողնելով, ասես խուլիգան կամ ավազակ է խոսում։ Օրինակ՝ երբ մի անհավատ է գալիս դուռը թակելուց հետո մի քանի տարօրինակ արտահայտություն անելով՝ եղբայրներն ու քույրերն ասում են․ «Ինչ-որ բան այն չէ։ Ինչո՞ւ է այս մարդը հետախույզի կամ լրտեսի նման»։ Թեև նրանք այդ պահին չեն կարող վստահ լինել, դա մարդկանց մեծամասնությանն անհանգստություն է պատճառում։ Սակայն այն մարդը, ով զեխ է ու սանձարձակ, խոսում է տպավորիչ, նույնիսկ որոշակի կեցվածքով՝ ասելով․ «Հետախո՞ւյզ։ Չեմ վախենում։ Ինչո՞ւ վախենալ նրանցից։ Եթե վախենում եք, կարող եք դուրս չգալ։ Ես կգնամ և կտեսնեմ, թե ինչ են ուզում»։ Տեսեք, թե որքան խիզախ և համարձակ են նրանք։ Դուք այսպե՞ս կխոսեիք։ (Ո՛չ, բնականոն մարդիկ այսպես չեն խոսում՝ դա նման է ավազակի ասածի։) Ավազակները բնականոն մարդկանցից տարբեր են խոսում՝ առանձնահատուկ հրամայական։ Մարդիկ սովորում են իրենց տեսակի լեզուն․ փողոցային մարդիկ հատկապես որդեգրում են հասարակության տարածված ժարգոնը, ավազակներն ու խուլիգանները սիրում են խոսել իրենց ժարգոնով, իսկ չհավատացողները ճիշտ անհավատների պես են, ասում են այն ամենը, ինչ ասում են անհավատները։ Լավ, արժանապատիվ, պարկեշտ մարդիկ զզվանք ու գարշանք են զգում՝ լսելով անհավատների խոսքը։ Նրանցից ոչ ոք չի փորձում ընդօրինակել այդպիսի խոսքը։ Որոշ չհավատացողներ նույնիսկ տասը կամ քսան տարի հավատալուց հետո դեռևս օգտագործում են անհավատների լեզուն՝ միտումնավոր նման խոսք ընտրելով, իսկ խոսելիս նույնիսկ նմանակում են անհավատների պահվածքը, արտահայտություններն ու ժեստերը, ինչպես նաև այն հայացքները, որոնք նրանք նետում են։ Կարո՞ղ են արդյոք նման անհատները հաճելի լինել եկեղեցու եղբայրների և քույրերի աչքերում։ (Ո՛չ։) Եղբայրների և քույրերի մեծամասնությունը նրանց նայելը տհաճ և անհարմար է համարում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է զգում Աստված նրանց հանդեպ։ (Գարշանք։) Պատասխանը պարզ է՝ գարշանք։ Այն բանից, ինչ նրանք կյանքով արտահայտում են, նրանց ձգտումներից և այն մարդկանցից, իրադարձություններից ու բաներից, որոնք նրանք պաշտում են իրենց սրտերում, ակնհայտ է, որ նրանց մարդկայնությունը արժանապատվություն կամ պարկեշտություն չի մարմնավորում և շատ հեռու է բարեպաշտությունից ու սրբերի պարկեշտությանը համապատասխանելուց։ Հազվադեպ կարելի է նրանց շուրթերից լսել այն խոսքերը, որոնք պետք է ասեն հավատացյալները կամ սրբերը, և այն խոսքերը, որոնք կրթում են ուրիշներին և ազնվություն ու արժանապատվություն փոխանցում․ դժվար թե նրանք ասեն այս բաները։ Այն, ինչ նրանք պաշտում են, ինչին ձգտում և փափագում են իրենց սրտերում, հիմնովին անհամատեղելի է այն բանի հետ, ինչին պետք է ձգտեն ու փափագեն սրբերը, ինչը դժվարացնում է նրանց արտաքնապես կյանքով արտահայտածը, նրանց խոսքն ու պահվածքը զսպելը։ Նրանց խնդրելը, որ զուսպ, ոչ զեխ կամ սանձարձակ լինեն, և արժանապատվություն ու պարկեշտություն պահպանեն, մեծ պահանջ է։ Էլ չենք խոսում մարդկայնություն ու ողջամտություն ունեցող, ճշմարտությունը հասկացող, ճշմարտության իրականության մեջ մտնող մեկի պես ապրելու մասին․ նրանք նույնիսկ չեն կարող հասնել այն բանին, որ լինեն բնականոն մարդիկ՝ սրբերի պարկեշտությանը համապատասխանող, կանոններին հետևող, արտաքնապես ռացիոնալ թվացող, ազնվություն ու արժանապատվություն ունեցող։ Նախկինում մի մարդ կար, ով գնաց գյուղ՝ ավետարանը քարոզելու, ու տեսավ, որ որոշ եղբայրներ և քույրեր աղքատ ընտանիքներ ունեն և խարխուլ տներում են ապրում։ Նա հեգնանքով ու ծաղրով ասաց․ «Այս տունն այնքան խարխուլ է, որ պիտանի չէ մարդկանց համար․ այն հազիվ խոզերի հարմար լինի։ Պետք է արագ տեղափոխվեք»։ Եղբայրներն ու քույրերը պատասխանեցին․ «Տեղափոխվելը բավականին հեշտ է, բայց ո՞վ մեզ մեկ այլ տուն կտրամադրի ապրելու համար»։ Նա խոսում էր անխոհեմ ու կամայականորեն՝ ասելով այն, ինչ մտքին գալիս էր՝ առանց հաշվի առնելու այն ազդեցությունը, որը դա կարող էր ունենալ ուրիշների վրա։ Սա տականքային բնություն ունենալն է։ Եղբայրներն ու քույրերը հարցրին․ «Եթե մենք տեղափոխվենք, ո՞վ մեզ տուն կտա ապրելու համար։ Դու տուն ունե՞ս»։ Նա պատասխան չուներ։ Տեսնելով, որ մարդիկ դժվարության են բախվում, նա պետք է կարողանար լուծում տալ նրանց դժվարությունը նախքան խոսելը։ Որո՞նք էին նրա անխոհեմ խոսելու հետևանքները, երբ նրանց դժվարությանը լուծում տալ չէր կարող։ Արդյո՞ք սա չափազանց անկեղծ և ուղղամիտ լինելու խնդիր էր։ Բացարձակապես ոչ։ Խնդիրն այն էր, որ նրա տականքությունը չափազանց ծայրահեղ էր․ նա զեխ էր ու սանձարձակ։ Նման մարդիկ լիովին զուրկ են ազնվության, արժանապատվության, նկատառման, հանդուրժողականության, հոգատարության, հարգանքի, հասկացողության, համակրանքի, ողորմության, խոհեմության, օգնության և այլ հասկացությունից։ Բնականոն մարդկայնության համար էական այս հատկանիշներն այն են, ինչ մարդիկ պետք է ունենան։ Նրանք ոչ միայն զուրկ են այս հատկանիշներից, այլև ուրիշների հետ իրենց շփումներում, տեսնելով, որ ինչ-որ մեկը դժվարությունների է բախվում, նրանք կարող են նույնիսկ քմծիծաղ տալ, ծաղրել, ձեռք առնել ու հեգնել նրանց։ Նրանք ոչ միայն ի վիճակի չեն հասկանալու կամ օգնելու նրանց, այլև տխրություն, անօգնականություն, ցավ և նույնիսկ խնդիրներ են բերում նրանց։ Նման ծայրահեղ տականքություն ունեցողներին մարդկանց մեծամասնությունը հստակ տեսնում և բազմիցս հանդուրժում է։ Ի՞նչ եք կարծում, նման մարդիկ կարո՞ղ են անկեղծ ապաշխարություն ունենալ։ Չեմ կարծում, որ դա հավանական է։ Հաշվի առնելով նրանց բնական էությունը՝ նրանք ճշմարտությունը սիրողներ չեն, ուստի ինչպե՞ս կարող են ընդունել էտվելն ու կարգավարժվելը։ Նման մարդկանց նկարագրելիս անհավատներն այնպիսի արտահայտություններ ունեն, ինչպիսիք են՝ «սեփական ճանապարհին կառչելը» կամ «սեփական ուղով քայլելը՝ անկախ նրանից, թե ինչ են ասում ուրիշները»․ ի՞նչ ծիծաղելի տրամաբանություն է սա։ Այսպես կոչված հայտնի ասացվածքներն ու դարձվածքները այս հասարակության մեջ հաճախ որպես դրական բաներ են դիտվում, ինչը խեղաթյուրում է փաստերը և խառնում ճիշտն ու սխալը։ Ինչ վերաբերում է զեխ և սանձարձակ մարդկանց մարդկայնության դրսևորումներին, հիմնականում սրանք են։
Անկախ այն բանից, զեխ և սանձարձակ անհատներն ազդում եկեղեցական կյանքի, եղբայրների և քույրերի միջև բնականոն հարաբերությունների կամ Աստծու ընտրյալ մարդկանց կողմից պարտավորության բնականոն կատարման են վրա, թե ոչ, քանի դեռ նրանց մարդկայնության դրսևորումներն ու բացահայտումները հանգեցնում են բացասական ազդեցությունների ու հետևանքների՝ անհանգստացնելով եղբայրներին և քույրերին, այս խնդիրները պետք է լուծվեն, և նման անհատների նկատմամբ պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն, այլ ոչ թե պարզապես թույլ տրվի նրանց անարգել գործել։ Թեթև դեպքերում կարելի է օգնություն ու աջակցություն առաջարկել, կամ նրանք կարող են էտվել ու նախազգուշացվել։ Ծայրահեղ դեպքերում, երբ նրանց վարքագիծն ու պահվածքը հատկապես զեխ են, ինչպես անհավատներինը կամ չհավատացողներինը՝ սրբերի պարկեշտության նշույլից զուրկ, եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները պետք է համապատասխան լուծումներ գտնեն այս անհատների հետ վարվելու համար։ Եթե եղբայրների և քույրերի մեծամասնությունը համաձայն է, և պայմանները թույլ են տալիս, ապա այս անհատները պետք է հեռացվեն․ նրանց առնվազն չպետք է թույլատրվի իրենց պարտավորությունները լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցում կատարել։ Ինչի՞ն է վերաբերում «թեթև դեպքերում»-ը։ Նշանակում է, որ որոշ մարդիկ նոր հավատացյալներ են, ի սկզբանե անհավատներ, ովքեր երբեք չեն հավատացել քրիստոնեությանը և չեն հասկանում, թե ինչ է ենթադրում Աստծուն հավատալը։ Նրանց խոսքն ու պահվածքը բացահայտում են անհավատների սովորությունները։ Սակայն Աստծու խոսքը կարդալու, ճշմարտության շուրջ հաղորդակցվելու և եկեղեցական կյանքով ապրելու միջոցով նրանք աստիճանաբար շրջադարձ են կատարում և փոխվում՝ դառնալով հավատացյալների նման՝ որոշակի մարդկային նմանություն ցուցաբերելով։ Այս անհատները չպետք է չար մարդկանց շարքին դասվեն, այլ նրանց շարքին, ում կարելի է օգնել։ Մեկ այլ դաս են մոտ քսան տարեկան երիտասարդները, ովքեր, չնայած երեքից հինգ տարի Աստծուն հավատալուն, դեռևս տրվում են խաղերին, այնքան էլ հաստատված չեն, որոշակի մանկամտություն են ցուցաբերում իրենց արտաքին խոսքում և պահվածքում՝ խոսելով, վարվելով և գործելով երեխաների պես, և այլն, իրենց երիտասարդ տարիքի պատճառով։ Այս մարդկանց պետք է սիրով օգնություն և աջակցություն առաջարկվի, նրանց պետք է բավարար ժամանակ տրվի աստիճանաբար փոխվելու համար՝ առանց չափազանց խիստ պահանջներ դնելու։ Իհարկե, այն մեծահասակների համար, ովքեր երկար տարիներ հավատացել են Աստծուն, բայց դեռևս զեխ և սանձարձակ խոսք, պահվածք, վարքագիծ ու գործողություններ են ցուցաբերում անհավատների պես, և ովքեր հրաժարվում են փոխվել՝ չնայած բազմաթիվ հորդորներին, այլ մոտեցում է պահանջվում․ նրանց հետ պետք է վարվել ըստ Աստծու տան կանոնակարգերի։ Եթե նման անհատների խոսքը, պահվածքն ու նրանց մարդկայնության դրսևորումները խանգարում են մեծամասնությանն ու եկեղեցում բացասական ազդեցություն են ստեղծում այնպես, որ շատերը նրանց տեսնելիս հակակրանք են զգում, չեն ցանկանում լսել նրանց խոսքը, տեսնել նրանց դեմքի արտահայտությունները խոսելիս կամ նայել նրանց հագուստին, և երբ նման անհատները հավաքույթներին չեն մասնակցում, մեծամասնությունն ավելի ուրախ է և ավելի լավ վիճակում, qև անհարմարություն ու հակակրանք է զգում եկեղեցական կյանքին նրանց լոկ մասնակցությունից և եղբայրների ու քույրերի մեջ նրանց լոկ ներկայությունից, ասես միջատ լինի, որն անհանգստություններ է առաջացնում, ապա նման անհատներն անկասկած չար մարդիկ են։ Այսինքն՝ երբ նրանք ապրում են եկեղեցական կյանքով և իրենց պարտավորությունն են կատարում եղբայրների և քույրերի հետ, մարդկանց մեծամասնությունն անհանգստություն ու առանձնակի հակակրանք է զգում։ Նման դեպքերում այս անհատների նկատմամբ որքան հնարավոր է շուտ միջոցներ պետք է ձեռնարկել, չթողնել մենակ՝ անելու այն, ինչ ուզում են, կամ չթողնել հետագա դիտարկման։ Առնվազն, նրանք պետք է մաքրվեն լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցուց և ուղարկվեն սովորական եկեղեցի՝ ապաշխարելու։ Ինչո՞ւ այսպես վարվել։ (Նրանք անհանգստություններ և բացասական հետևանքներ են առաջացրել մարդկանց մեծամասնության համար՝ խանգարելով եկեղեցական կյանքը։) Քանի որ նրանց դրսևորումների հետևանքներն ու ազդեցություններն այնքան ստո՛ր են։ Համաձայն դրա՝ առաջնորդողներն ու աշխատողները, ինչպես նաև Աստծու ընտրյալ մարդիկ, չպետք է աչք փակեն նրանց վրա և կուրորեն հանդուրժեն նրանց վարքագիծը։ Առաջնորդողների ու աշխատողների կողմից ոչինչ չանելը պատշաճ չէ, նույնիսկ երբ նման անհատներն անհանգստություններ են առաջացնում մեծամասնության համար․ նման անհատները պետք է մաքրվեն եկեղեցուց Աստծու տան կանոնակարգերի համաձայն։ Սա ամենաիմաստուն ընտրությունն է։
Եկեղեցին նախկինում միջոցներ ձեռնարկե՞լ է զեխ և սանձարձակ մարդկանց նկատմամբ։ (Այո՛։) Երբ նման մարդկանց նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել, ոմանք լացել են՝ ասելով․ «Դիտավորյալ չեմ արել։ Պարզապես երբեմն այդպես եմ վարվում․ ես այդպիսի մարդ չեմ։ Խնդրում եմ, ինձ ևս մի հնարավորություն տվեք։ Եթե ինձ թույլ չտան կատարել իմ պարտավորությունը, ես չեմ կարողանա հավատալ աստծուն, երբ վերադառնամ տուն, որտեղ բոլորն անհավատ են»։ Նրանք այնքան սրտառուչ են խոսում և անկեղծորեն վշտացած են թվում՝ Աստծուց հեռանալու դժկամություն արտահայտելով և Աստծու տնից ապաշխարելու ևս մեկ հնարավորություն խնդրելով։ Նրանց ևս մեկ հնարավորություն տալը հնարավոր է, բայց հիմնական խնդիրն այն է, թե արդյոք նրանք կարող են փոխվել, թե ոչ։ Եթե հիմնովին ընկալվում է, որ այս մարդը զուրկ է մարդկայնության որևէ նշույլից, խիղճ կամ ողջամտություն չունի, հիմնականում անսիրտ և անհոգի մի բան է, ապա նրանց չպետք է ևս մի հնարավորություն տրվի․ դա ապարդյուն կլինի։ Սակայն, եթե մարդու բուն էությունը լավն է, պարզապես նրանց մարդկայնությունն է անհաս երիտասարդ տարիքի պատճառով, և նրանք անպայման մի քանի տարուց կփոխվեն, ապա նրանց պետք է ապաշխարելու հնարավորություն տրվի։ Նրանք բացարձակապես չպետք է հեռացվեն եկեղեցուց․ ոչ մի լավ մարդ երբեք չպետք է կործանվի։ Որոշ մարդիկ ի ծնե չհավատացողներ են․ նրանք ի ծնե զեխ, տգետ ու հիմար բաներ են, և իրենց մարդկայնության մեջ ի ծնե զուրկ են պատվի հասկացությունից, չգիտեն, թե ինչ է ամոթի զգացումը։ Հասարակության մեջ անկիրթ ձևով վարվելուց հետո մարդկանց մեծամասնությունը կզղջար ու կամաչեր ուրիշների երեսին նայել։ Ավելին, երբ նրանք ցանկանում են նման բաներ անել, ի վիճակի են հաշվի առնել եղբայրների և քույրերի զգացմունքներն ու կարծիքները և ուշադիր լինել իրենց սեփական ազնվության ու արժանապատվության նկատմամբ, և նրանք նման կերպ չեն վարվի․ նրանք առավելագույնը գուցե պարզապես աղմուկ բարձրացնեն տանը՝ իրենց երեխաների կամ քույրերի ու եղբայրների հետ։ Դրսում՝ անծանոթների հետ շփվելիս, մարդիկ պետք է հասկանան, թե ինչ են նշանակում պատվի զգացումը, պարկեշտությունը, կանոնները և արժանապատվությունը։ Կարո՞ղ է արդյոք այս հասկացությունների ըմբռնումից զուրկ մեկը փոխվել թեկուզ քո օգնությամբ։ Նույնիսկ եթե նրանք հիմա զսպված են, որքա՞ն կարող են դիմանալ։ Շատ չի անցնի, ու նրանք կվերադառնան իրենց հին սովորություններին։ Քանի որ նման մարդիկ զուրկ են արժանապատվությունից ու ամոթի զգացումից իրենց մարդկայնության մեջ՝ չիմանալով, թե ինչ են նշանակում կանոնները, պարկեշտությունը կամ սրբերի պարկեշտությունը, և նրանց մարդկայնությունն ի ծնե չունի այս հատկանիշները, դու ի վիճակի չես օգնել նրանց։ Մարդիկ, որոնց հնարավոր չէ օգնել, այն մարդիկ են, որոնք չեն կարող փոխվել, մարդիկ, որոնց հնարավոր չէ հրահանգել կամ որոնց վրա հնարավոր չէ ազդել։ Նման անհատները պետք է որքան հնարավոր է արագ և վաղ մաքրվեն, որպեսզի անհանգստություններ չառաջացնեն եղբայրների և քույրերի շրջանում, ամոթ չբերեն այստեղ։ Աստծու տունը պարզապես թվաքանակ ապահովելու համար ոչ մեկի կարիքը չունի։ Եթե Աստված որևէ մեկին չի փրկելու, ապա ինչքան էլ թվաքանակ ապահովի, այդ մարդուն որևէ օգուտ չի տա։ Նրանք, ում Աստված չի ընդունում, պետք է հեռացվեն․ մաքրե՛ք նրանց, ովքեր չպետք է մնան Աստծու տանը, որպեսզի այս մեկ մարդու ներկայությունը բացասաբար չազդի շատ ուրիշների վրա, ինչն անարդար է մեծամասնության հանդեպ։ Եթե դուք տեսնում եք զեխ և սանձարձակ մարդկանց էությունը, պետք է զբաղվեք նրանցով և որքան հնարավոր է շուտ հեռացնեք նրանց, այլ ոչ թե անվերջ հանդուրժեք նրանց։ Ոմանք ասում են․ «Նրանք երբեմն որոշակի արդյունքներ են տալիս իրենց պարտավորությունը կատարելիս։ Նրանք դեռևս անհրաժեշտ են աշխատանքի այդ ասպեկտի համար։ Նրանք նաև բավականին սիրող սիրտ ունեն և կարող են մի փոքր գին վճարել»։ Բայց Աստծու տանը մնացածներից ո՞վ չի կարող մի փոքր գին վճարել։ Ո՞վ չի կարող որոշակի արդյունքների հասնել իր պարտավորությունը կատարելիս։ Եթե բոլորը կարող են որոշակի արդյունքներ տալ, ինչո՞ւ պարտավորություններ կատարելու համար չընտրել լավ մարդկանց, ովքեր արժանապատիվ ու պարկեշտ են։ Ինչո՞ւ պնդել, որ լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցում այսպիսի տականք, սրիկա և բթամիտ մարդիկ պահվեն՝ անհանգստություններ առաջացնելու համար։ Ինչո՞ւ պնդել, որ Աստծու տանը տքնելու համար պահվեն անհավատների պես ապրող այդ չհավատացողները։ Աստծու տունը տքնողների պակաս չունի։ Աստծու տունը միայն ցանկանում է, որ ճշմարտությունը սիրող ազնիվ մարդիկ, ուղղամիտ մարդիկ և նրանք, ովքեր կարող են ձգտել ճշմարտությանը, ծախսվեն Աստծու համար։
Ներկայումս պարտավորություններ կատարողների մեծ մասն այն մարդիկ են, ովքեր ավելի քան հինգ կամ վեց տարի հավատացել են Աստծուն, և բոլոր տեսակի մարդիկ լիովին բացահայտվել են իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում․ նրանք, ովքեր չհավատացողներ են, բթամիտ մարդիկ, կեղծ առաջնորդողները, չար մարդիկ և հակաքրիստոսները, բոլորը բացահայտվել են։ Աստծու ընտրյալ մարդկանցից շատերը հստակ տեսել են, որ այս մարդկանց մեծ մասը, չնայած բազմաթիվ հորդորներին, հրաժարվում է փոխվել՝ արդեն իսկ լուրջ անհանգստություններ և խաթարումներ առաջացրած լինելով Աստծու տան գործում։ Եկել է չհավատացողների, չար մարդկանց և հակաքրիստոսների մաքրվելու ժամանակը։ Նրանց չմաքրելը կազդի եկեղեցու աշխատանքի գործունեության և Աստծու արքայության ավետարանի տարածման վրա։ Նրանց չմաքրելը կազդի Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա․ եկեղեցական կյանքը կշարունակի խանգարվել և երբեք խաղաղություն չի գտնի։ Հետևաբար, բոլոր մակարդակների եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները պետք է սկսեն մաքրել եկեղեցին Աստծու մտադրությունների համաձայն և Աստծու խոսքերի հիման վրա։ Ես տեսնում եմ, որ բավականին շատ մարդիկ զուրկ են մարդկայնությունից։ Հավաքույթների ժամանակ ոմանք ամեն տեսակի անվայել վարքագիծ են ցուցաբերում և պատշաճ կեցվածք չեն ընդունում՝ անկախ այն բանից՝ նստած են, թե կանգնած, իսկ թեյը, բջջային հեռախոսները, դեմքի քսուքն ու օծանելիքը պատրաստ դրված են իրենց կողքին։ Ոմանք, ովքեր սիրում են գեղեցիկ տեսք ունենալ, անընդհատ ստուգում են իրենց արտաքինը հայելու մեջ և թարմացնում դիմահարդարումը, իսկ մյուսները միշտ ջուր են խմում, թերթում իրենց հեռախոսը՝ նորություններ կարդալու կամ անհավատ աշխարհի տեսանյութեր դիտելու համար, խոսում և զրուցում են ոտքը ոտքին գցած, իրենց մարմինները երկտակ ծալած՝ օձի տեսք հիշեցնելով՝ առանց նույնիսկ պատշաճ կեցվածք պահպանելու։ Ես նաև լսել եմ, որ ոմանք գիշերը վերադառնում են իրենց ննջասենյակ ու ՝ առանց նույնիսկ կոշիկները հանելու պառկում մահճակալին ու քնում մինչև լուսաբաց։ Առավոտյան նրանք բացում են իրենց աչքերը ոչ թե աղոթելու կամ հոգևոր պարապմունքներով զբաղվելու համար, այլ նախ իրենց բջջային հեռախոսով նորություններն ստուգելու համար։ Ուտելու ժամանակ, երբ համեղ սնունդ են տեսնում, կամ երբ միս են տեսնում, ագահաբար հարձակվում են դրա վրա՝ չհոգալով, թե արդյոք ուրիշներին բաժին կհասնի, միայն թե իրենք կշտանան, և հետո միանգամից վերադառնում են քնելու։ Իրենց արած ամեն ինչում նրանք զուրկ են մարդկային նմանությունից, անհավատների պես զեխ և սանձարձակ են գործում՝ բացարձակ ոչ մի կանոն չպահպանելով, առանց հնազանդության կամ ենթարկման նշույլի, ճիշտ գազանների պես։ Ասե՛ք Ինձ, կարո՞ղ են արդյոք փրկվել այն տեսակի մարդիկ, ովքեր նման լուրջ տականքային բնություն ունեն։ (Ո՛չ։) Այդ դեպքում իմաստ ունի՞ նրանց՝ Աստծուն հավատալը։ Կարո՞ղ են արդյոք Աստծու խոսքերը կարդալիս հասկանալ դրանք, երբ ճշմարտությանն ամենևին չհամապատասխանող ցածր որակ ունեն։ Կարո՞ղ է արդյոք նրանց տքնությունը համապատասխանել չափանիշին, երբ անձնական վարքի ոչ մի կանոն չունեն։ Կարո՞ղ են արդյոք ընդունել, երբ քարոզներ են լսում և ճշմարտության շուրջ հաղորդակցություն են լսում, երբ խիղճ կամ ողջամտություն չունեն։ (Ո՛չ։) Այս վարքագծերը ցուցաբերողները հիմնովին զուրկ են որևէ մարդկայնությունից, ուստի ինչպե՞ս կարող են ձեռք բերել ճշմարտությունը։ Առանց մարդկայնության մարդիկ գազաններ են, դևեր, անհոգի մեռելներ, ովքեր չեն կարող հասկանալ ճշմարտությունը, երբ լսում են այն, և արժանի չեն լսելու ճշմարտությունը։ Նրանց ճշմարտությունը հասկացնելն ու ձեռք բերել տալը նման է ձկներին ցամաքում ապրել ստիպելուն կամ խոզերին թռչել ստիպելուն․ անհնար է։ Նախկինում, երբ խոսվում էր այն մասին, թե որ տեսակի մարդիկ են գազաններ, «գազաններ» բառին հաճախ նախորդում էր «շուն» բառը, ուստի նրանց անվանում էին «շուն գազաններ»։ Սակայն շներ պահելուց ու նրանց հետ սերտորեն շփվելուց հետո Ես բացահայտել եմ, որ շներն ունեն այն լավագույն բաները, որոնք պակասում են մարդկանց․ նրանք պահպանում են կանոնները, հնազանդ են և ինքնահարգանքի զգացում ունեն։ Դու նրանց համար սահման ես գծում, որտեղ նրանք կարող են վազվզել, և նրանք կվազվզեն միայն դրա ներսում, և առանց բացառության, նրանք բացարձակապես չեն գնա այն վայրերը, որտեղ դու արգելում ես նրանց գնալ։ Եթե նրանք պատահաբար հատում են սահմանը, արագորեն նահանջում են՝ անընդհատ շարժելով իրենց պոչերը, ներողություն աղերսելով և ընդունելով իրենց սխալը։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ հասնել դրան։ (Ո՛չ։) Մարդիկ թերանում են։ Թեև շները գուցե մարդկանց չափ բան չհասկանան, նրանք մի բան ըմբռնում են․ «Սա տիրոջ տարածքն է, տիրոջ տունը։ Ես գնում եմ այնտեղ, որտեղ տերը թույլ է տալիս, և խուսափում եմ այն վայրերից, որտեղ ինձ արգելված է գնալ»։ Նույնիսկ առանց հարված ստանալու՝ նրանք ձեռնպահ են մնում այնտեղ գնալուց․ նրանք ինքնահարգանքի զգացում ունեն։ Նույնիսկ շները գիտեն, թե ինչ է ամոթը, ուստի ինչո՞ւ մարդիկ չգիտեն։ Արդյոք չափազա՞նց է ամոթ չիմացողներին դասակարգել որպես գազաններ։ (Ո՛չ։) Դա ամենևին էլ չափազանց չէ․ մարդկանց մեծամասնությունը նույնիսկ շան առաքինությունները չունի։ Ապագայում, երբ ասենք, որ որոշ մարդիկ գազաններ են, մենք այլևս չենք կարող նրանց «շուն գազաններ» անվանել․ դա վիրավորանք կլինի շների համար, քանի որ այս մարդիկ, այս գազանները, նույնիսկ շներից էլ վատն են։ Հետևաբար, երբ նման մարդիկ խանգարումներ են առաջացնում եկեղեցական կյանքին կամ եղբայրների ու քույրերի կողմից իրենց պարտավորությունների կատարմանը, նրանք պետք է անհապաղ հեռացվեն․ սա միանգամայն խելամիտ է, արդարացված և ամենևին էլ չափազանց չէ։ Սա անսեր լինել չէ, սա սկզբունքով գործել է։ Նույնիսկ եթե նրանք, ովքեր զեխ են ու սանձարձակ, որոշակի արդյունքներ են ցույց տալիս իրենց պարտավորություններում, կարո՞ղ են արդյոք փրկվել։ Արդյոք նրանք ճշմարտությունն ընդունող մարդի՞կ են։ Նրանք նույնիսկ չեն կարող զսպել իրենց սեփական գործողությունները, ուստի հնարավո՞ր է արդյոք, որ ընդունեն ճշմարտությունը։ Նրանք չեն կարող պահպանել իրենց սեփական ազնվությունն ու արժանապատվությունը, ուստի կարո՞ղ են արդյոք մտնել ճշմարտության իրականության մեջ։ Դա անհնար է։ Այսպիսով, այս անհատների հետ նման կերպ վարվելն ամենևին էլ չափազանց չէ, դա ամբողջությամբ հիմնված է սկզբունքի վրա և ամբողջությամբ նպատակ ունի Աստծու ընտրյալ մարդկանց Սատանայի անհանգստություններից պաշտպանելու։ Ամփոփելով՝ նման անհատների հայտնաբերելիս նրանց նկատմամբ պետք է համապատասխանաբար միջոցնր ձեռնարկել՝ հիմնվելով այն մի քանի սկզբունքների վրա, որոնք Ես հենց նոր նշեցի։ Արդյոք չափազա՞նց է որպես անհավատներ և չհավատացողներ դասակարգել այնպիսի մարդկանց, որոնք իսկապես զեխ են ու սանձարձակ, և ովքեր իսկապես տրվում են մսեղիին՝ առանց սրբերի որևէ պարկեշտության։ (Ո՛չ։) Քանի որ նրանք դասակարգվում են որպես անհավատներ և չհավատացողներ, նրանց ներառելն այն տարբեր տեսակի չար մարդկանց շարքերում, որոնց եկեղեցին պետք է հեռացնի, չափազանց չէ։ Մարդիկ, ովքեր նույնիսկ չեն կարող զսպել իրենց սեփական վարքագիծն ու պահվածքը, անշուշտ չեն կարող ընդունել ճշմարտությունը։ Արդյոք նրանք, ովքեր չեն կարող ընդունել ճշմարտությունը, ճշմարտության թշնամիներ չե՞ն։ (Այո՛, այդպես է։) Արդյոք չափազա՞նց է ճշմարտության թշնամիներին բնորոշել որպես չար մարդիկ։ (Ո՛չ։) Դա ամենևին էլ չափազանց չէ։ Հետևաբար, նրանց հետ վարվելու սկզբունքները միանգամայն տեղին են։
Դ. Վրեժխնդրության հակված լինելը
Երրորդ տեսակի՝ զեխ ու սանձարձակ մարդկանց դրսևորումների շուրջ մեր հաղորդակցությունն ավարտվել է։ Այս տեսակի մարդկանցից բացի, կան շատ ուրիշներ, որոնք չար մարդկանց շարքին են դասվում, ու եկեղեցին պետք է զանազանի ու հեռացնի այս բոլոր տեսակի չար մարդկանց։ Հաջորդիվ կքննարկենք չորրորդ տեսակը։ Տարբեր չար մարդկանց մեջ, որոնց եկեղեցին պետք է զանազանի ու հեռացնի, չորրորդ տեսակը զգալի մարտահրավեր ու խնդիր է ներկայացնում։ Ովքե՞ր կարող են լինել սրանք։ Նրանք վրեժխնդրության հակվածներն են։ «Վրեժխնդրության հակված» արտահայտությունից ակնհայտ է դառնում, որ այս մարդիկ մի լավ բան չեն․ խոսակցական լեզվով ասած՝ նրանք բարի պտուղներ չեն։ Դատելով նրանց մարդկայնության մշտական դրսևորումներից ու բացահայտումներից, ինչպես նաև նրանց գործողությունների սկզբունքներից՝ նրանց սրտերը բարի չեն։ Ինչպես ընդունված է ասել, նրանք «անվնաս տեսակներ» չեն։ Ասում ենք, որ նրանք բարի տեսակ չեն, ավելի կոնկրետ՝ այս անհատները բարեսիրտ չեն, այլ դաժանություն, չարասրտություն և անգթություն ունեն իրենց մեջ։ Հենց որևէ մեկն ասում կամ անում է մի բան, որը շոշափում է այս անհատների շահերը, պատիվը կամ կարգավիճակը, կամ վիրավորում է նրանց, մի կողմից՝ նրանք թշնամանք են տածում իրենց սրտերում։ Մյուս կողմից՝ նրանք գործում են այս թշնամանքի վրա հիմնվելով. գործում են իրենց ատելությունը դուրս թափելու և բարկությունը մեղմելու նպատակով ու ուղղությամբ․ մի վարքագիծ, որը հայտնի է որպես վրեժխնդրություն։ Մարդկանց մեջ միշտ նման անհատների որոշակի մաս կա։ Անկախ այն բանից, խոսքը մարդկանց նկարագրած մանրախնդիր, իշխող թե չափազանց զգայուն լինելու մասին է, անկախ նրանց մարդկայնությունը նկարագրելու կամ ամփոփելու համար օգտագործվող եզրույթներից, ուրիշների հետ շփվելիս նրանց հաճախ հանդիպող դրսևորումն այն է, որ ցանկացած ոք, ով պատահաբար կամ դիտավորյալ ցավեցնում կամ վիրավորում է նրանց, պետք է տառապի և բախվի համապատասխան հետևանքների։ Ինչպես ոմանք են ասում․ «Վիրավորի՛ր նրանց, և սպասածիցդ ավելի ծանր հետևանքների կբախվես։ Եթե հրահրես կամ ցավեցնես նրանց, չմտածե՛ս, թե հեշտությամբ կպրծնես»։ Միթե մարդկանց մեջ նման անհատներ գոյություն ունե՞ն։ (Այո՛։) Նրանք, անշուշտ, կան։ Անկախ այն բանից, թե ինչ է պատահում, արժե արդյոք բարկանալ կամ մանրախնդիր լինել դրա համար, թե ոչ, վրեժխնդրության հակվածներն այն մտցնում են իրենց օրակարգի մեջ՝ վերաբերվելով դրան որպես խիստ կարևոր հարցի։ Ով էլ վիրավորի նրանց, դա անընդունելի է, ու նրանք պահանջում են, որ համապատասխան գին վճարվի, ինչը մարդկանց հետ վարվելու նրանց սկզբունքն է․ ցանկացածի հետ, ում նրանք թշնամի են համարում։ Օրինակ՝ եկեղեցական կյանքում ոմանք հաղորդակցվում են իրենց վիճակի շուրջ կամ բնականոն կերպով հաղորդակցվում և կիսվում են իրենց փորձառություններով՝ քննարկելով իրենց վիճակներն ու ապականությունը։ Այդպես վարվելիս նրանք ակամայից շոշափում են ուրիշների վիճակներն ու ապականությունը։ Խոսողը գուցե դիտավորություն չունենա, բայց լսողն այն սրտին մոտ է ընդունում։ Լսելուց հետո այս անհատը չի կարող ճիշտ ըմբռնել կամ մոտենալ դրան և հակված է վրեժխնդիր մտածելակերպ զարգացնելուն։ Եթե նրանք բաց չթողնեն այս հարցն ու համառորեն հարձակվեն ու վրեժ լուծեն, դա խնդիր կառաջացնի եկեղեցու աշխատանքի համար, ուստի այս հարցը պետք է անհապաղ լուծվի։ Քանի դեռ եկեղեցում չար մարդիկ կան, անխուսափելիորեն խանգարումներ կառաջանան, ուստի չար մարդկանց կողմից եկեղեցին անհանգստացնելու դեպքերին չպետք է թեթև վերաբերվել։ Դիտավորյալ, թե ոչ, քանի դեռ հրահրում կամ վիրավորում ես նրանց, դա հեշտությամբ այդպես չեն թողնի։ Նրանք իրենց մեջ մտածում են․ «Քո սեփական ապականության մասին ես խոսում, ինչո՞ւ ես ինձ հիշատակում։ Քո ինքնաճանաչողության մասին ես խոսում, ինչո՞ւ ես ինձ մերկացնում։ Իմ ապականությունը բացահայտելն ինձ զրկում է պատվից ու արժանապատվությունից, անհարմար դրության մեջ է դնում ինձ եղբայրների և քույրերի մեջ, զրկում է ինձ հեղինակությունից ու վնասում է իմ համբավը։ Դե ինչ, ես վրեժ կլուծեմ քեզանից։ Սպասածիցդ ավելի ծանր հետևանքների կբախվես։ Չկարծե՛ս, թե ինձ հեշտ է ճնշել, չկարծե՛ս, թե կարող ես ինձ հետ ուզածիդ պես վարվել միայն այն պատճառով, որ ընտանեկան պայմաններս վատ են, իսկ սոցիալական կարգավիճակս՝ ոչ բարձր։ Ինձ թույլի տեղ չդնե՛ս։ Ես այն մարդը չեմ, ում հետ կարելի է խաղալ»։ Կարևոր չէ, թե ինչպես են նրանք իրենց վրեժը լուծում, եկեք պարզապես դիտարկենք հենց այս մարդկանց։ Երբ նրանք առնչվում են այս մանր հարցերին, հարցեր, որոնք սովորական են եկեղեցական կյանքում, նրանք ոչ միայն չեն կարողանում ճիշտ վերաբերվել այդ հարցերին կամ ըմբռնել դրանք, այլև ատելությամբ են լցվում և վրեժխնդրության առիթների են սպասում՝ նույնիսկ դիմելով անազնիվ միջոցների՝ իրենց վրեժը լուծելու համար։ Ի՞նչ է սա ասում նրանց մարդկայնության մասին։ (Չարասիրտ է։) Արդյոք նրանք բարի՞ մարդիկ են։ (Ո՛չ։) Լավագույն տեսակի մարդիկ նրանք են, որոնք կարող են ընդունել ճշմարտությունը։ Երբ նրանք լսում են, թե ինչպես են ուրիշները հաղորդակցվում և կիսվում իրենց փորձառություններով, նրանք խորհում են․ «Ես նույնպես ունեմ այս ապականությունը։ Նրանց նկարագրածն իմ վիճակին է նման։ Անկախ այն բանից՝ նրանք դիտավորյալ են ինձ մերկացնում, թե ակամայից խոսում են մի բանի մասին, որը պատահաբար նման է իմ վիճակին, ես ճիշտ կըմբռնեմ այն, կլսեմ, թե ինչպես են նրանք փորձառաբար ապրել դա, ինչպես են փնտրում ճշմարտությունը այս վիճակից դուրս գալու համար, և ինչպես են կիրառում ու մտնում»։ Սա մի մարդ է, որն իսկապես ընդունում է ճշմարտությունը։ Մի փոքր ավելի ցածր մակարդակի մարդը սա լսելիս կարող է մտածել․ «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նրանց ճանաչած ապականված խառնվածքը ճիշտ իմ վիճակին է նման։ Արդյո՞ք նրանք իմ մասին են խոսում։ Դե ինչ, թող խոսեն։ Ի վերջո, ես ոչ մի կորուստ չեմ կրել, ու միևնույն է, մարդկանց մեծամասնությունը հավանաբար չգիտի։ Գուցե նրանք պարզապես իրենց մասին են խոսում, և դա պարզապես համընկնում է իմ վիճակի հետ․ մենք բոլորս նույն վիճակում ենք»։ Նրանք դա լուրջ չեն ընդունում, իրենց սրտում ատելություն չեն տածում ու վրեժխնդիր մտածելակերպ չեն սնուցում։ Սակայն ոչ բարի, չար մարդկանց դեպքում այլ է։ Ուրիշները նույն հարցը կդիտարկեին որպես սովորական բան՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելով և դրան համապատասխանաբար վերաբերվելով։ Իհարկե, ճշմարտությունն ընդունող լավ մարդիկ նախաձեռնողական ու դրական լուծում կտային դրան։ Սովորական մարդիկ, թեև դրական լուծում չեն տալիս, բայց ատելություն չեն տածում, առավել ևս՝ վրեժ չեն լուծում։ Բայց այդ ոչ բարի մարդկանց համար նման սովորական ու միանգամայն հասարակ հարցը նրանց մեջ կարող է ներքին խռովություն առաջացնել՝ այնպես, որ չկարողանան հանգստանալ։ Այն, ինչ նրանց մեջ առաջանում է, դրական կամ սովորական չէ, այլ դաժան է ու չարասեր․ նրանք վրեժ են լուծում։ Ո՞րն է նրանց վրեժխնդրության պատճառը։ Նրանք կարծում են, որ մարդիկ դիտավորյալ զրպարտում են իրենց չարամիտ դիտողություններով՝ մերկացնելով իրենց մասին իրական իրավիճակներ, ինչպես նաև իրենց տգեղ կողմն ու ապականությունը։ Նրանք մարդկանց ասածը որպես դիտավորություն են ընդունում՝ այդպիսով նրանց իրենց թշնամիները համարելով։ Այնուհետև նրանք արդարացված են համարում հարցը վրեժխնդրությամբ լուծելը՝ իրենց վրեժխնդիր նպատակներին հասնելու համար տարբեր միջոցներ կիրառելով։ Մի՞թե սա դաժան խառնվածք չէ։ (Այո՛։) Եկեղեցական կյանքում, երբ եղբայրներն ու քույրերը խոսում են իրենց վիճակների մասին, ունկնդիրների մեծ մասը կարող է հասկանալ ու ընդունել դա Աստծուց։ Միայն ճշմարտության հանդեպ հակակրանք տածող ու չարասեր խառնվածք ունեցողների մոտ է թշնամություն ու նույնիսկ վրեժխնդիր մտածելակերպ առաջանում դա լսելիս՝ լիովին բացահայտելով իրենց բնական էությունը։ Հենց վրեժխնդիր մտածելակերպ է առաջանում, դրան հետևում են մի շարք վրեժխնդիր վարքագծեր և գործողություններ։ Երբ վրեժխնդրության գործողություններ են ծավալվում, ի՞նչ են դառնում մարդկանց միջև հարաբերությունները։ Դրանք այլևս պատշաճ չեն։ Եվ ո՞վ է իրական զոհն այս ամենում։ (Այն մարդը, ումից նրանք վրեժ են լուծում։) Ճիշտ է։ Իրական զոհերն այն մարդիկ են, ովքեր հաղորդակցվում են իրենց փորձառական վկայության շուրջ։ Վրեժխնդրության հակվածներն այնուհետև կդատեն, կհարձակվեն և նույնիսկ կզրպարտեն կամ կբամբասեն նրանց, ում ընկալում են որպես իրենց մերկացնող կամ իրենց հանդեպ թշնամություն տածող՝ տարբեր իրավիճակներում խոսքեր կամ գործողություններ օգտագործելով։ Վրեժխնդրության հակվածները պարզապես ժամանակավորապես ատելություն չեն տածում իրենց սրտերում, և վերջ․ նրանք ամեն տեսակի առիթներ են փնտրում և նույնիսկ ստեղծում՝ իրենց վրեժխնդրության թիրախներից վրեժ լուծելու համար, ում հանդեպ նրանք թշնամաբար են տրամադրված, և ում համարում են իրենց հանդեպ անբարեհաճ։ Օրինակ՝ առաջնորդողների ընտրության ժամանակ, եթե այն մարդը, ում հանդեպ նրանք թշնամաբար են տրամադրված, համապատասխանում է Աստծու տանը մարդկանց օգտագործելու սկզբունքներին և որակավորված է ընտրվելու որպես առաջնորդող, նրանց թշնամանքը կմղի նրանց դատել, դատապարտել և հարձակվել այդ մարդու վրա։ Նրանք նույնիսկ կարող են թաքուն քայլերի դիմել կամ այդ մարդու համար վնասակար բաներ անել՝ իրենց վրեժը լուծելու համար։ Մի խոսքով՝ նրանց վրեժխնդիր լինելու միջոցները բազմազան են։ Օրինակ՝ նրանք կարող են գտնել բաներ, որոնք կարող են որպես լծակ օգտագործել ինչ-որ մեկի դեմ և վատաբանել նրան, չափազանցության ու անհիմն ասեկոսեների միջոցով լուրեր հորինել այդ մարդու մասին, կամ տարաձայնություններ սերմանել այդ մարդու և ուրիշների միջև։ Նրանք նույնիսկ կարող են կեղծ մեղադրանքներ ներկայացնել այդ մարդու դեմ առաջնորդողներին՝ պնդելով, որ այդ մարդը նվիրված չէ և իր պարտավորությունների կատարման մեջ բացասականության միջոցով հակադրվող է։ Սրանք բոլորն իրականում միտումնավոր հորինվածքներ են․ ոչնչից բան են սարքում։ Տեսեք, թե ինչպես են այդ մարդու հանդեպ նրանց կասկածներից ու թյուրըմբռնումներից այդքան շատ չարդարացված վարքագծեր և գործողություններ առաջանում․ այս բոլոր մոտեցումները նրանց վրեժխնդիր բնությունից են բխում։ Իրականում, երբ այդ մարդը կիսվում էր իր փորձառական վկայություններով, դա ամենևին նրանց դեմ չէր ուղղված․ նրանց հանդեպ ոչ մի չարամտություն չկար։ Պատճառը, որ թույլ չեն տալիս ուրիշներին մերկացնել իրենց, ոչ էլ քննարկումներ են թույլ տալիս ինքնաճանաչողության, ապականված խառնվածքների կամ սեփական սատանայական բնության մասին խոսելու վերաբերյալ, պարզապես այն է, որ նրանք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և վրեժխնդրության հակված դաժան խառնվածք ունեն։ Երբ նման թեմաներ են քննարկվում, նրանք կատաղում են՝ ենթադրելով, որ իրենք թիրախավորվում ու մերկացվում են, ուստի վրեժխնդիր մտածելակերպ են զարգացնում ու ձևավորում։ Այս տեսակի մարդու կողմից իր վրեժխնդրությունն իրականացնելու դրսևորումներն ամենևին միայն մեկ հանգամանքով չեն սահմանափակվում։ Ինչո՞ւ եմ այդպես ասում։ Քանի որ նման անհատները դաժան բնություն ունեն․ ոչ ոք չի կարող հրահրել կամ սադրել նրանց։ Նրանք ի ծնե ագրեսիվություն ունեն ցանկացածի և ցանկացած բանի հանդեպ՝ կարիճի կամ հազարոտնուկի պես։ Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչ-որ մեկը դիտավորյալ թե ակամայից խոսելով է հրահրում կամ վիրավորում է նրանց, քանի դեռ զգում են, որ կորցրել են իրենց հպարտությունը կամ հեղինակությունը, նրանք իրենց հպարտությունն ու հեղինակությունը փրկելու եղանակներ կգտնեն, ինչը մի շարք վրեժխնդիր գործողությունների կհանգեցնի։
Հաջորդիվ կհաղորդակցվեմ վրեժխնդրության հակվածների այլ դրսևորումների շուրջ։ Ոմանք էտվում են առաջնորդողների կողմից, որովհետև իրենց պարտավորությունները ձևականորեն են կատարել, ինչը նրանց մեջ դժգոհություն է առաջացնում։ Ասե՛ք Ինձ, արդյոք նրանց էտելն արդարացվա՞ծ է։ (Այո՛։) Այն լիովին արդարացված է և նորմալ։ Եթե պարտավորությունդ ձևականորեն ես կատարում՝ վնաս պատճառելով եկեղեցու աշխատանքին, և սկզբունքներին համահունչ չես գործում, և ինչ-որ մեկը կանգնում է՝ քեզ մերկացնելու և էտելու համար, դա արդարացված է, և պետք է ընդունես այն։ Սակայն վրեժխնդրության հակվածները ոչ միայն հրաժարվում են ընդունել այն, այլև դժգոհություն են տածում։ Հենց որ առաջնորդողները հեռանում են, նրանք սկսում են վիրավորանքներ տեղալ․ «Ինչո՞վ ես գլուխ գովում։ Մի՞թե լոկ այն պատճառով չէ, որ պաշտոնական դիրք ունես։ Եթե ես նման պաշտոն ունենայի, քեզանից լավ կվարեի այն։ Ո՞ւմ տեղն ես քեզ դրել, որ էտում ես ինձ։ Ատում եմ քեզ ինձ էտելու համար։ Անիծում եմ քեզ, որ վրաերթի ենթարկվես, խեղդվես քո խմիչքից, խեղդվես քո ուտելիքից։ Անիծում եմ քեզ, որ թշվառաբար մեռնե՛ս։ Համարձակվում ես էտե՞լ ինձ։ Երկրի վրա չկա մեկը, ով կհամարձակվի էտե՛լ ինձ»։ Երբ այդ առաջնորդողներն էտվում են վերադաս առաջնորդողների կողմից ինչ-որ հարցերի պատճառով, նրանք հրճվում են առաջնորդողների դժբախտությամբ և չափազանց ուրախանում են՝ մեղեդի մրմնջալով և իրենք իրենց մտածելով․ «Ի՞նչ կասես սրա մասին։ Գլուխ էիր գովում, իսկ հիմա հատուցում ես ստանո՛ւմ։ Ով էլ ինձ էտի, նրա կյանքը դժոխք կդարձնե՛մ»։ Ի՞նչ եք մտածում նման մարդկանց մասին։ (Չարասիրտ են։) Անկախ այն բանից, թե որքան արդարացված է նրանց էտվելը, չեն կարողանում ընդունել այն։ Համառորեն վիճում և պաշտպանում են իրենց, իսկ հետո դեռ շարունակում են ձևականորեն կատարել իրենց պարտավորությունները՝ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ մնալով անուղղելի։ Եթե Աստծու տանը միշտ ձևականորեն գործես, պարզապես կէտվես։ Եթե աշխարհիկ աշխարհում քո աշխատավայրում ես և ձևականորեն ես գործում, գուցե ի վերջո հեռացվես աշխատանքից և կորցնես ապրուստդ։ Աստծու տանը հիմնականում սկզբունքն այն է, որ հաղորդակցվեն ճշմարտության շուրջ և սիրով աջակցեն՝ թույլ տալով մարդկանց մեծամասնությանը ձգտել ճշմարտությանն ու բնականոն կերպով կատարել իր պարտավորությունները։ Իրականում, առաջնորդողների և աշխատողների մեջ միայն փոքրամասնությունը կարող է բախվել խիստ էտման։ Մարդկանց մեծամասնությունը գործում է հավատքի, գիտակցության, խղճի ու ողջամտության հիման վրա՝ ընդունելով Աստծու զննումը, և լուրջ սխալներ չի գործում, ուստի չի բախվում խիստ էտման։ Սակայն էտվելը լավ բան է․ քանի՞ մարդ է հնարավորություն ունենում բախվելու էտման, հատկապես Վերևի կողմից։ Սա ինքնաճանաչողության և անձնային աճի համար մեծ հնարավորություն է ընձեռում։ Հավատացյալները պետք է առնվազն հասկանան էտվելու նշանակությունը՝ այն որպես լավ բան ճանաչելով։ Նույնիսկ եթե որոշ անհատների կողմից էտումը լիովին համահունչ չէ սկզբունքներին՝ խառնված անձնական հակումների և տաքարյունության հետ, միևնույն է պետք է քննես ինքդ քեզ՝ տեսնելու համար, թե քո գործողությունների որ կողմերը համահունչ չեն սկզբունքներին, և դրականորեն ընդունես այն․ սա անելն օգտակար է քեզ համար։ Բայց այս չար մարդիկ չեն կարողանում ընդունել անգամ արդարացված էտումը։ Նույնիսկ եթե նրանք գործողությունների չեն դիմում վրեժ լուծելու համար, նրանց սրտերը ահռելի դժգոհությամբ են լցված, և նրանք անիծում ու հայհոյում են։ Երբ նրանց էտողները բախվում են իրենց սեփական էտմանը կամ նեղության են հանդիպում, նրանք ավելի ուրախ են, քան Նոր Տարին նշող երեխան։ Սա չար մարդկանց դրսևորումն է։ Կան նաև որոշ մարդիկ, որոնք մրցակցային են իրենց պարտավորությունը կատարելիս նրանք հաճախ չեն հետևում սկզբունքներին և ձևականորեն են գործում, ինչը հանգեցնում է իրենց պարտավորությունների ոչ արդյունավետ կատարմանը։ Երբ առաջնորդողները հաղորդակցվում են նրանց խնդիրների շուրջ և էտում են նրանց, վրեժխնդրության հակվածները չեն կարողանում ճիշտ վերաբերվել այս հարցին։ Թեև նրանք ներքուստ խոստովանում են իրենց ձևականությունն ու սկզբունքայնության պակասն իրենց պարտավորությունների կատարման մեջ, միևնույն է էտվելուն ի պատասխան վրեժխնդրության մտքեր և գործողություններ են զարգացնում։ Հետագայում նրանք նամակներ են գրում՝ կեղծ մեղադրանքներ ներկայացնելով առաջնորդողների դեմ, օգտագործում են նրանց որոշ կիրառումներ և ապականության դրսևորումներ՝ չափազանցնելու և վերադասներին զեկուցելու համար՝ փորձելով հասնել առաջնորդողների պաշտոնազրկմանը։ Եթե նրանց նպատակը չի իրագործվում, թաքուն խաթարում և անհանգստություններ են առաջացնում՝ համառորեն դիմադրելով առաջնորդողների կարգավորումներին։ Նրանք հաշվի չեն առնում եկեղեցու աշխատանքը, Աստծու տան պահանջած սկզբունքները կամ իրենց պարտավորության կատարման արդյունավետությունը․ նրանց մտահոգում է միայն իրենց բարկությունը դուրս թափելը։ Նրանք հրաժարվում են լսել որևէ մեկին՝ նույնիսկ մերժելով առաջնորդողների և աշխատողների նախազգուշացումները։ Թեև նրանք բացահայտ չեն հակաճառում կամ դիմադրում, թաքուն կարող են բացասականություն դուրս թափել, ի նշան ընդդիմության թողնել իրենց աշխատանքն ու ցանկացած լծակ օգտագործել Աստծու տան աշխատանքային կարգավորումների կամ առաջնորդողների և աշխատողների դեմ։ Նրանք նույնիսկ պատկերացումներ են տարածում․ իրենք բացասական են տրամադրված և դժկամությամբ են կատարում իրենց պարտավորությունը, բայց նաև փորձում են ավելի շատ մարդկանց ներքաշել բացասականության, ծուլության և իրենց պարտավորությունների անտեսման մեջ։ Ո՞րն է նրանց սկզբունքը։ «Ես մեռնելուց չեմ վախենում․ պետք է գտնեմ մեկին, ում ինձ հետ ներքև կքաշեմ։ Առաջնորդողներն էտում են ինձ՝ ասելով, որ իմ պարտավորության կատարումը չի համապատասխանում չափանիշին, ուրեմն այնպես կանեմ, որ բոլորն իրենց պարտավորությունը լավ չկատարեն։ Եթե ես լավ չեմ անում, ձեզանից ոչ մեկն էլ լավ չի՛ անի։ Առաջնորդողներն էտում են ինձ, իսկ դուք բոլորդ ծիծաղում եք ինձ վրա․ ես կբարդացնե՛մ ձեր բոլորի կյանքը»։ Երբ նրանք իրենց պարտավորությունը կատարում են ձևականորեն կամ սկզբունքներին հակառակ, և ինչ-որ մեկը զեկուցում է այդ մասին առաջնորդողներին, հետաքննում են այս հարցը․ «Ո՞վ է զեկուցել իմ մասին։ Ո՞վ է մատնել ինձ առաջնորդողներին։ Ո՞վ է սերտ կապի մեջ առաջնորդողների հետ։ Եթե պարզեմ, թե ով է զեկուցել իմ մասին վերադաս առաջնորդողներին, ես ոչ մի քաղաքավարություն չե՛մ ցուցաբերի այդ մարդու հանդեպ։ Ես դա երբեք այդպես չեմ թողնի»։ Նրանք ոչ միայն ի վիճակի են կոշտ հայտարարություններ անելու, այլև, իհարկե, կարող են իրականացնել նման սպառնալիքները։ Այս անհատները բացի ուրիշներին դատելու և դատապարտելու համար լծակներ օգտագործելը վրեժխնդրության շատ գարշելի և ստոր մարտավարություններ ունեն։ Ոմանք միտումնավոր գողանում են այն մարդու դյուրակիր համակարգչի լիցքավորիչը, ումից ուզում են վրեժ լուծել՝ այնպես անելով, որ նա չկարողանա լիցքավորել իր դյուրակիր համակարգիչն ու խոչընդոտելով նրա պարտավորության կատարմանը։ Ուրիշները միտումնավոր շատ աղ են ավելացնում ինչ-որ մեկի ուտելիքին՝ այն դարձնելով ոչ ուտելի։ Վրեժխնդրության այս կոպիտ միջոցները, որոնք տարածված են անհավատների շրջանում, կիրառվում են նաև եկեղեցու ներսում գտնվող չար մարդկանց կողմից։ Վրեժ լուծելու նրանց մեթոդները շատ ավելին են, քան սրանք․ որոշ անբարեխիղճ մարտավարություններ են ներառում, որոնք մենք նախկինում երբեք չենք տեսել․ մենք պարզապես մի քանի պարզ օրինակ ենք բերում։ Դրանց թվում որոշ անհատներ միտումնավոր խնդիրներ, խոչընդոտներ և դժվարություններ են ստեղծում ուրիշների համար․ սա սովորական երևույթ է։ Յուրաքանչյուր խմբում, տարբեր հանգամանքներում և միջավայրերում, վրեժխնդրության հակվածների դաժան խառնվածքն անընդհատ մերկացվում է։ Չար մարդկանց և հակաքրիստոսների վրեժխնդրական դրսևորումներն էլ ավելի ակնհայտ են։ Քանի դեռ եկեղեցում չար մարդիկ և հակաքրիստոսներ կան, Աստծու ընտրյալ մարդկանց, որոնք անկեղծորեն հավատում են Նրան և ձգտում են ճշմարտությանը, անհանգստություն կպատճառվի։ Քանի դեռ չար մարդիկ և հակաքրիստոսները ներկա են, եկեղեցին խաղաղություն չի ունենա․ լավ մարդիկ հարձակման կենթարկվեն ու կմեկուսացվեն․ մասնավորապես, նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, կբախվեն չար մարդկանց ու հակաքրիստոսների թշնամությանն ու վրեժխնդրությանը։ Ինչպե՞ս են չար մարդիկ ու հակաքրիստոսները տանջում ուրիշներին և իրենց վրեժխնդրությունը իրականացնում նրանց նկատմամբ։ Նախ՝ նրանք թիրախավորում են ճշմարտությանը ձգտողներին ու սկզբունքներին հետևողներին։ Այս չար անհատները հստակ գիտակցում են, որ միայն նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, ամենավնասակարն են իրենց համար։ Նախ և առաջ, ճշմարտությունը հասկացող մարդիկ կարող են զանազանել նրանց․ բավական է նրանք վատ բան անեն, ճշմարտությունը հասկացողները կտեսնեն նրանց իրական դեմքը։ Երկրորդ՝ ճշմարտությունը հասկացող մարդկանց ներկայությամբ նրանց չար գործերը որոշ չափով կսահմանափակվեն՝ դժվարացնելով նրանց նպատակներին հասնելը։ Այս տեսանկյունից միայն ճշմարտությանը ձգտողներն են եկեղեցու աշխատանքի պաշտպանները։ Ճշմարտությանը ձգտողների ներկայությամբ հակաքրիստոսներն ու չար մարդիկ չեն համարձակվում բռնակալի պես գործել և պետք է որոշակի զսպվածություն ցուցաբերեն։ Այսպիսով, ճշմարտությանը ձգտողները հակաքրիստոսների և չար մարդկանց աչքի փուշն ու գլխացավանքն են ու հենց այդ պատճառով են միջոցներ մտածում՝ իրենց վրեժխնդրությունն իրականացնելու համար։
Երբ չար մարդիկ իրենց վրեժն են լուծում, դաժան խառնվածք են դրսևորում, անխոհեմ ու բանականությունից զուրկ են գործում։ Ովքեր նրանց հետ որոշ ժամանակ են անցկացրել և հասկանում են նրանց, որոշ չափով վախենում են նրանցից։ Նրանց հետ զրուցելիս պետք է ծայրահեղ զգույշ ու քաղաքավարի լինել ու նրանց նկատմամբ չափից ավելի հարգանք ցուցաբերել։ Նրանց պետք է անընդհատ սիրաշահել ու զիջել և նրանց որևէ խնդիր կամ թերություն չի կարելի ուղղակի մատնանշել։ Փոխարենը նրանք պետք է այս խնդիրները անուղղակի ձևով ու համոզելով քննարկեն և խոսելուց հետո պետք է նաև գովաբանեն նրանց՝ ասելով․ «Թեև այս արատը կամ թերությունն ունես, մեզանից ավելի արագ ես հմտություններ յուրացնում, քո մասնագիտական կարողություններն ավելի ուժեղ են, քան մյուսներինը, և քո աշխատանքի արդյունավետությունը մերինից ավելի բարձր է։ Քո թերությունները որպես ուժեղ կողմեր եմ տեսնում»։ Նույնիսկ ստիպված են շողոքորթել նրանց։ Ինչո՞ւ են դա անում։ Պատճառը նրանց վրեժխնդրությունից վախենալն է։ Այսպես այս չար անհատները գոհանում ու հանդարտվում են իրենց սրտերում։ Նրանց վրեժխնդրությունից խուսափելու համար մարդկանց մեծամասնությունը վախենում է առերես բարձրացնել նրանց հետ կապված ցանկացած խնդիր, որը նկատում է, ոչ էլ համարձակվում է զեկուցել այդ խնդիրների մասին։ Նույնիսկ երբ պարզ է, որ նրանք վնասում են Աստծու տան շահերը, և որ եկեղեցու աշխատանքը հետաձգվում է նրանց համառության և անխոհեմ կամայականության պատճառով, կամ նույնիսկ երբ որոշակի խեղաթյուրումներ են նկատվում նրանց ուղղության և սկզբունքների մեջ, ոչ ոք չի համարձակվում առարկել կամ զեկուցել նրանց մասին վերադասներին։ Նրանց դաժան խառնվածքի և վրեժխնդրության հակված մարդկայնության պատճառով ուրիշները որոշ չափով վախենում են նրանցից․ բարկություն են զգում, բայց չափազանց վախենում են բարձրաձայնել դա։ Նրանց հետ զրույցները պետք է առանձնապես քաղաքավարի ու նրբանկատ լինեն, նրանց հանդեպ բացառիկ բարի, մեղմ և նրբակիրթ վերաբերմունք պետք է ցուցաբերվի։ Երբ մարդիկ նրանց հետ հարգանքով ու քաղաքավարությամբ են խոսում՝ զիջելով, նրանք ներքուստ հանգիստ են զգում։ Սակայն, եթե որևէ մեկն ուղիղ է խոսում՝ մերկացնելով նրանց խնդիրները և առաջարկություններ անելով, նրանք հակակրանք են զգում՝ ընկալելով այն որպես անհարգալից վերաբերմունք, կարծելով, որ ուրիշներն իրենց հանդեպ առարկություններ կամ թշնամություն ունեն։ Սա դրդում է նրանց վրեժ լուծել այդ մարդուց ու տանջել նրան․ պետք է տապալեն նրան ու վարկաբեկեն նրա անունը։ Եթե այդ մարդն ընկնի նրանց ձեռքը, վերջը լավ չի լինի։ Արդյոք նման մարդիկ ահարկո՞ւ են։ (Այո՛։) Եթե չհասկանաս ու վիրավորես նրանց, ոխ կպահեն քո դեմ՝ նույնիսկ ուտելիս ու քնելիս քեզանից վրեժ լուծելու մասին մտածելով։ Հենց հայտնվես նրանց տեսադաշտում, խնդիրներն անխուսափելի են, քանի որ վճռել են վրեժ լուծել։ Թեև կարող են արտաքնապես նախկինի պես խոսել քեզ հետ, այն պահին, երբ մտածում են վրեժ լուծելու մասին, այն ամենը, ինչ նախկինում արել կամ ասել ես նրանց, նրանց համար զենք է դառնում։ Քեզ կվերաբերվեն որպես թշնամու՝ իրենց վրեժը քիչ-քիչ լուծելով, մինչև որ զգան, որ բավականաչափ վրեժ են լուծել և լիովին բավարարված են։ Սա է չար մարդկանց հետ շփվելու հետևանքը։
Վրեժխնդրության հակված մարդիկ, ելնելով իրենց տարբեր վարքագծերից և այն սկզբունքներից ու մեթոդներից, որոնցով գործում ու դրսևորում են իրենց, սպառնալիք են ներկայացնում գրեթե բոլորի համար, բացառությամբ նրանց, ովքեր բարեսիրտ են ու սիրալիր բոլորի հանդեպ, և ովքեր ցանկացած մեկի հետ գործ ունենալիս զուրկ են սկզբունքներից․ նման անհատներն ապահով են դաժան մարդկանց շրջապատում։ Սակայն նրանք, ովքեր թեկուզ փոքր-ինչ խղճի կամ արդարադատության զգացում ունեն, վրեժխնդրության հակված մարդկանց ներկայությամբ այս կամ այն չափով` քիչ թե շատ իրենց սպառնալիքի տակ կզգան։ Ծանր դեպքերում կարող են ֆիզիկական վնասի կամ նույնիսկ իրենց կյանքին սպառնացող վտանգների բախվել, մինչդեռ ավելի մեղմ սցենարների դեպքում կարող են ենթարկվել բանավոր հարձակումների, զրպարտության կամ շինծու մեղադրանքների։ Սրանք վրեժխնդրության հակված մարդկանց դաժան խառնվածքի ընդհանուր բացահայտումների ու դրսևորումների թվում են։ Ելնելով իրենց ընդհանուր դրսևորումներից՝ նման մարդիկ նաև եղբայրների և քույրերի շրջանում ու եկեղեցու ներսում են անհանգստություններ առաջացնում։ Այս վրեժխնդիր մարդկանց հետ գրեթե բոլոր շփվողները դառնում են նրանց վրեժխնդրության թիրախը և, գրեթե անխտիր՝ զոհը։ Վրեժխնդրության հակվածները դաժան խառնվածքներ ունեն, դանդաղ գործող ռումբեր են, որոնք կարող են պայթել ցանկացած պահի։ Թեև կարող են հետևել ամբոխին ու կատարել իրենց պարտավորություններն ու բնականոն եկեղեցական կյանք վարել, դատելով նրանց մարդկայնությունից՝ կարող են ցանկացած պահի վրեժ լուծել, ուրիշների համար սպառնալիքներ ներկայացնել ու ստիպել մարդկանց վախենալ և զգուշանալ իրենցից։ Մի՞թե սա արդեն անհանգստություններ չի ստեղծում մեծամասնության համար։ (Այո՛։) Նրանց վիրավորելուց խուսափելու, նրանց հաճոյանալու և նրանց ոխից ու վրեժխնդրությունից խուսափելու համար նրանց խոսելու ընթացքում մարդիկ պետք է միշտ ուշադիր լինեն նրանց արտահայտություններին և լսեն նրանց խոսքի ենթադրյալ իմաստները՝ փորձելով հասկանալ նրանց մտադրությունները, նպատակները և ուղղությունները։ Այս տեսանկյունից մի՞թե նրանք ոչ միայն անհանգստացնում, այլ նաև չեն վերահսկում մարդկանց մեծամասնությանը։ (Այո՛։) Հետևաբար, դատելով այս հարցի բնույթից, մի՞թե նման վրեժխնդիր անհատները չար մարդիկ չեն։ (Այո՛։) Շատ պարզ է, որ նրանք պետք է որպես չար մարդիկ որակվեն։ Եթե մեկը փորձում է հասկանալ նման անհատների դրությունը, մեծամասնությունը վախենում է նրանց մասին ճշմարտությունն ասել ու նրանց մասին յուրաքանչյուր հարցից գլուխը կազատի ոչինչ չասող պատասխաններով, ինչպես․ «Ամեն ինչ լավ է»՝ չհամարձակվելով ո՛չ զեկուցել նրանց խնդիրների մասին, ո՛չ էլ խոսել կամ գնահատել նրանց։ Մի՞թե սա անհանգստացնող իրավիճակ չէ։ Ոմանք ասում են․ «Նման չար մարդիկ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կարող են վրեժ լուծել․ ո՞վ կհամարձակվի սադրել նրանց։ Ավելին, միշտ պնդում են, որ կապեր ունեն և՛ հանցավոր աշխարհում, և՛ օրինական շրջանակներում՝ սպառնալով, որ եթե որևէ մեկը վիրավորի իրենց, ամեն ինչ վատ կավարտվի այդ մարդու համար, նրան դաս կտան և այնպես կանեն, որ նրա ընտանիքը թշվառ մահով մեռնի։ Հետևաբար, ոչ ոք չի համարձակվում սադրել նրանց։ Թող ինչ ուզում են անեն, իսկ մենք պարզապես հուսանք, որ մեզ համար ամեն ինչ լավ կլինի»։ Տեսնում ես, եկեղեցում այսպիսի իրավիճակ է ձևավորվել, ինչը փաստացի նշանակում է, որ նրանք արդեն վերահսկողության տակ են վերցրել այս մարդկանց։ Վրեժ լուծելու նրանց դաժան խառնվածքին ականատես լինելու պատճառով մարդիկ չեն համարձակվում մեղադրել կամ էտել նրանց, ոչ էլ համարձակվում են իրենց ճշմարիտ գնահատականները բարձրաձայնել նրանց մասին։ Զրույցները պետք է շրջանցեն նրանց՝ վախենալով վիրավորել նրանց, և նույնիսկ նրանց թիկունքում նրանց ճշմարիտ դրսևորումների մասին որոշակիորեն խոսելը սարսափելի վախեցնող է։ Ինչի՞ց են մարդիկ վախենում։ Վախենում են, որ իրենց խոսքերը կհասնեն վրեժխնդիր մարդու ականջին, որը վրեժ կլուծի իրենցից։ Խոսելուց հետո հարվածում են իրենց ճակատին ու ասում․ «Օ՜, ոչ, ես այսօր անտեղի խոսեցի։ Սպասիր, տառապելու եմ դրա համար։ Ինչո՞ւ չեմ կարողանում լեզուս ատամներիս տակ պահել»։ Այդ պահից ի վեր ապրում են մշտական վախի ու տագնապի մեջ՝ օրերն անցկացնելով ահուդողի մեջ, միշտ ուշադիր հետևում են, երբ այդ մարդու կողքին են՝ մտածելով․ «Արդյոք նա գիտի՞, թե ինչ եմ ասել։ Արդյոք հասե՞լ է նրա ականջին։ Արդյո՞ք նրա վերաբերմունքն իմ հանդեպ նախկինի պես է»։ Որքան շատ են խորհում, այնքան ավելի անհանգիստ են դառնում, և որքան երկար է դա շարունակվում, այնքան նրանց վախը մեծանում է, ուստի որոշում են, որ ավելի լավ է պարզապես խուսափել նրանից ընդհանրապես՝ մտածելով․ «Չեմ կարող ռիսկի դիմել՝ սադրելով նրան, բայց գոնե կարող եմ խուսափել նրանից։ Անկախ այն բանից՝ գիտի, թե ինչ եմ ասել, թե ոչ, մի՞թե չեմ կարող պարզապես հեռու մնալ նրանից»։ Այս վախն այնքան ճնշող է դառնում, որ չեն համարձակվում նույնիսկ հավաքույթների հաճախել ու մահու չափ վախեցած խուսափում են ցանկացած վայրից, որտեղ այս դաժան մարդը կարող է լինել, նույնիսկ եթե դա իրենց պարտավորությունների կատարման վայրն է։
Ինչպե՞ս պետք է վարվել այն չար մարդկանց հետ, որոնք հակված են վրեժխնդրության։ (Հեռացնել նրանց։) Դա բավականին պարզ է․ ընդամենը երկու բառ՝ հեռացնել նրանց, և վերջ։ Եթե նրանք հեռացվում են, և մեծամասնությունը տոնում է՝ խորը բավարարվածություն զգալով, ապա նրանց հեռացնելը ճիշտ որոշում էր։ Նախկինում հավաքույթների ժամանակ չար մարդկանց ներկայությունը նշանակում էր, որ մարդկանց մեծամասնությունը կաշկանդված էր հաղորդակցվելիս․ վախենում էին, որ սխալ բառը կարող է վիրավորել չարերին, ուստի խոսելիս զգուշանում ու խուսափում էին նրանցից։ Հավաքույթների ժամանակ մի չգրված կանոն ի հայտ եկավ․ եթե ինչ-որ մեկն աչքերով նշան էր անում, թեման արագ փոխվում էր։ Սա էր ստեղծված իրավիճակը։ Հենց վրեժխնդրության հակվածները հեռացվեցին, եկեղեցում խաղաղություն տիրեց, եկեղեցական կյանքը բնականոն դարձավ, և մարդկանց միջև հարաբերությունները նույնպես բնականոն դարձան։ Եղբայրներն ու քույրերն այժմ կարող էին ազատ կիսվել և աղոթքաընթերցել Աստծու խոսքերն ու ազատ կիսվել իրենց փորձառական վկայություններով՝ առանց որևէ մեկի կողմից վերահսկվելու, առանց որևէ մեկից վախենալու և առանց որևէ մեկի արտահայտություններին ուշադրություն դարձնելու։ Ելնելով այս արդյունքից՝ արդյոք ճի՞շտ էր նման չար մարդկանց հեռացնելը։ (Այո՛։) Միանգամայն։ Պետք է հեռացվեն։ Առանց նրանց հեռացնելու կյանքն անտանելի կդառնար բոլորի համար, և շատերը չափազանց կվախենային հավաքույթների հաճախել։ Որոշ երկչոտ անհատներ կարող էին նույնիսկ մղձավանջներից տառապել՝ միշտ երազում տեսնելով, որ խեղդամահ են արվում չար դևերի կողմից։ Միշտ չափազանց զգույշ կլինեին հավաքույթների ժամանակ՝ երբեք չհամարձակվելով խոսել, անկարող լինելով իրենց ազատագրված և ազատ զգալ։ Այն պահից ի վեր, երբ չար մարդիկ հեռացվել են, երկչոտները լիովին փոխվել են․ այժմ համարձակվում են խոսել հավաքույթների ժամանակ, ավելի ակտիվ են դարձել հաղորդակցության ընթացքում և իրենց ազատագրված ու ազատ են զգում։ Մի՞թե սա լավ բան չէ։ (Այո՛։) Հեշտ է զանազանել դաժան խառնվածք ունեցող նման վրեժխնդիր անհատներին։ Ընդհանուր առմամբ, ինչ-որ մեկի հետ վեց ամսից ավել շփվելուց հետո բոլորը պետք է կարողանան զգալ ու հստակ տեսնել, թե արդյոք նա այդպիսի անհատ է․ դա ակնհայտ է դառնում նրանց հետ որոշ ժամանակ անցկացնելուց հետո։ Եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները չպետք է պասիվ լինեն նման չար մարդկանց հետ վարվելիս։ Ի՞նչ է նշանակում պասիվ չլինել։ Նշանակում է նախքան նրանցով զբաղվելը չսպասել, մինչև վրդովեցնեն բոլորին՝ մոլորեցնելով որոշ մարդկանց և վատ արարքներ գործելով․ դա չափազանց պասիվ կլիներ։ Ուստի, ե՞րբ է չար մարդկանցով զբաղվելու լավագույն ժամանակը։ Դա այն ժամանակ է, երբ փոքրաթիվ մարդիկ արդեն վնաս են կրել և ուժեղ հակակրանք ու զգուշավորություն են զգում նրանց հանդեպ, և երբ նրանք հիմնովին որակվել են որպես չար մարդիկ։ Այս պահին նրանցով պետք է զբաղվել և անհապաղ հեռացնել, որպեսզի ավելի շատ մարդիկ վնաս չկրեն, և որպեսզի երկչոտները մահու չափ չվախենան կամ սայթաքեն նրանց պատճառով։ Ի՞նչն է այստեղ ամենակարևորը։ Եթե չափազանց երկար ժամանակ չար մարդկանց թույլ է տրվում անհանգստություններ առաջացնել եկեղեցու ներսում, վերջնական արդյունքն այն է լինում, որ նրանք վերահսկում են եկեղեցին և Աստծու ընտրյալ մարդկանց։ Եթե դա հասնում է այս աստիճանի, բոլորն են տառապում։ Բոլորին վնաս պատճառելը կանխելու համար, երբ մարդկանց մի մասը վնաս է կրել, կամ երբ ոմանք ուժեղ հակակրանք են զարգացրել և թափանցել են նման անհատների էության մեջ՝ բացահայտելով նրանց որպես վրեժխնդրության հակված չար մարդկանց, եկեղեցու առաջնորդողներն այնուհետև պետք է անհապաղ հեռացնեն նրանց։ Նախքան գործելու որոշում կայացնելը չպետք է սպասեն, մինչև չար մարդիկ բազմաթիվ չարիքներ գործեն և հանրային վրդովմունք առաջացնեն․ դա չափազանց պասիվ կլիներ, և մի՞թե եկեղեցու նման առաջնորդողներն անպետք չեն։ (Այո՛։) Նման աշխատանք ստանձնելիս եկեղեցու առաջնորդողները պետք է հատկապես զգայուն լինեն նման անհատների վիճակների, դրսևորումների և բացահայտումների նկատմամբ՝ արագորեն թափանցելով նրանց խառնվածքների մեջ, և այնուհետև որոշելով, որ չար մարդիկ են, որոնք պետք է հեռացվեն, ու հնարավորինս շուտ զբաղվեն նրանցով։ Եթե հնարավոր չէ սկզբում որակել նրան, ապա անհրաժեշտ է կենտրոնանալ դիտարկման վրա՝ ուշադրություն դարձնելով նրանց խոսքին, վարքագծին և պահվածքին, հասկանալով նրանց մտքերն ու նրանց գործողությունների հակումները։ Հենց բացահայտվի, որ մտադիր են վրեժ լուծել, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրանց հեռացնելու համար՝ կանխելու համար ավելի շատ մարդկանց վնաս կրելը և վրեժխնդրության գործողություններից տառապելը։
Եկեղեցու որոշ առաջնորդողներ ասում են․ «Մենք չար մարդկանցից չենք վախենում․ միայն Աստծուց ենք երկյուղում․ ոչ ոքից չենք վախենում։ Ի՞նչ են չար մարդիկ մեզ համար։ Նույնիսկ Սատանայից չենք վախենում, ոչ էլ վախենում ենք մեծ կարմիր վիշապի ձերբակալություններից ու հալածանքներից, ուստի ինչո՞ւ պետք է վախենանք չար մարդկանցից։ Չար մարդը պարզապես փոքր դև է, ինչո՞ւ վախենալ նրանից։ Պարզապես նրանց եկեղեցում կպահենք և թույլ կտանք, որ եղբայրների և քույրերի մեծամասնությունը վնաս կրի։ Տառապելուց հետո կաճեն զանազանելու մեջ, և զանազանություն ձեռք բերելուց հետո այլևս չեն կապվի և կաշկանդվի նման չար մարդկանց կողմից։ Դա հիանալի կլինե՛ր»։ Կարո՞ղ է արդյոք մեծամասնությունը հասնել այս հասունությանը։ (Ո՛չ։) Չեն կարող։ Նրանց հավատքը չափազանց թույլ է, ճշմարտությունները, որոնք հասկանում են, չափազանց քիչ են, և նրանց հասունությունը չափազանց փոքր է։ Խուսափում են չար մարդկանցից, երբ տեսնում են՝ չհամարձակվելով վիրավորել նրանց։ Բացի մահից վախենալուց և սեփական կյանքը գնահատելուց՝ մարդկանց մեծամասնությունը նաև պաշտպանում է իրենց տարբեր մսեղավոր շահերը․ ի վիճակի չեն զանազանություն ձեռք բերել կամ դասեր քաղել չար մարդկանց արած տարբեր բաներից։ Այսպիսով, այս գաղափարը հիմնովին անիրագործելի է և չի կարող որևէ արդյունք տալ։ Եթե եկեղեցում չար մարդ է հայտնվել, երբ մեծամասնությունը ճանաչել և որոշել է, որ այդ անհատը չար է, քանի՞ մարդ արդարադատության զգացում ունի, որ ոտքի կանգնի, չարի հետ կապերը խզի, նրա դեմ պայքարի և Աստծու տան շահերը պաշտպանի։ Քանի՞ տոկոս է դա կազմում։ Արդյո՞ք դա 10% է։ Եթե ոչ 10%, ապա արդյո՞ք դա 5% է։ (Մոտավորապես այդքան։) Դա նշանակում է, որ քսան հոգանոց խմբում կարող է լինել մեկ մարդ, ով ոտքի կկանգնի՝ չար մարդու դեմ պայքարելու, նրան մերկացնելու և Աստծու խոսքերով նրան մարտահրավեր նետելու, բանավեճի մեջ մտնելու ու նրան եկեղեցուց հեռացնելու համար։ Նման անհատներն Աստծու ընտրյալ մարդկանց մեջ հերոսներ են, եկեղեցու վաստակաշատ գործիչներ։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ վախենում են գործ ունենալ չար մարդկանց հետ։ Արդյոք նման մարդիկ հարմա՞ր են իրենց դերերի համար։ Արդյոք որակավորվա՞ծ են Աստծու համար վկայություն կրելու համար։ Երբ լսում են մի չար մարդու մասին, ում պետք է հեռացնել եկեղեցուց, ասում են․ «Մի քիչ դժվար է նրանց հեռացնելը։ Նախկինում բավականաչափ ծանոթ էի նրանց հետ։ Նրանք գիտեն, թե որտեղ եմ ապրում, և թե իմ ընտանիքից ով է հավատում Աստծուն։ Եթե վտարեմ նրանց, անպայման վրեժ կլուծեն ինձանից»։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք նման մարդիկ արժանի են առաջնորդողներ և աշխատողներ լինելու։ (Ո՛չ։) Հեռացնելու ենթակա չար մարդուն բացահայտելուց հետո չար մարդու վրեժխնդրության վախից նրանց առաջին միտքն իրենց սեփական շահերի մասին է։ Չեն մտածում, թե արդյոք չար մարդը, իմանալով եղբայրների և քույրերի հավաքույթների որոշ վայրեր ու կապի տվյալներ, հեռացվելուց հետո կարող է մատնել եկեղեցին կամ եղբայրներին ու քույրերին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես պետք է դա կանխվի։ Նրանց առաջնային հոգսն Աստծու տան շահերը չեն, այլ վախը, որ չար մարդը, իմանալով իրենց ընտանեկան իրավիճակը, կարող է մատնել ու բացասաբար ազդել իրենց ընտանիքների վրա։ Արդյոք նման առաջնորդողներն ու աշխատողները վկայություն ունե՞ն։ (Ո՛չ։) Որոշ առաջնորդողներ և աշխատողներ տեսնում են, որ չար մարդիկ բռնակալի պես են պահում իրենց և փորձում են վերահսկել եկեղեցին, սակայն չեն համարձակվում բարձրաձայնել։ Փոխարենը փոխզիջման են գնում և խուսափում են չար մարդկանցից՝ չհամարձակվելով գործ ունենալ նրանց հետ։ Երբ չար մարդկանց են տեսնում, այնպես են սարսափում, ասես երեքգլխանի ու վեցթևանի չար դևի են տեսել՝ չկարողանալով պաշտպանել Աստծու տան շահերը։ Մինչդեռ որոշ սովորական եղբայրներ և քույրեր արդարադատության որոշակի զգացում ունեն, քաջություն և հավատք ունեն՝ հայտնաբերելուց հետո ոտքի կանգնելու և մերկացնելու չարերին՝ չվախենալով, որ նրանք վրեժ կլուծեն իրենցից։ Սակայն նման անհատները չափազանց քիչ են եկեղեցում։ 5%-ը, որի մասին բոլորդ նշեցիք ավելի վաղ, կարող է չափազանցություն լինել, ոչ թե պահպանողական գնահատական։ Այս տեսանկյունից, ո՞րն է մեծամասնության վերաբերմունքը վրեժխնդրության հակված, դաժան խառնվածք ունեցող անհատների նկատմամբ։ (Մարդկանց մեծամասնությունն ինքնապաշտպանվում է։) Նրանց առաջին միտքն իրենց պաշտպանելն է․ չեն մտածում, թե ինչպես ոտքի կանգնեն ու պայքարեն չարերի դեմ՝ պաշտպանելու Աստծու տան և եղբայրների ու քույրերի շահերը՝ կենտրոնանալով միայն ինքնապաշտպանության վրա։ Ի՞նչ խնդրի մասին է վկայում այս ինքնապաշտպանությունը։ (Այսպիսի մարդիկ շատ եսասեր են։) Մի կողմից դա արտացոլում է խորապես եսասեր մարդկայնություն, և մյուս կողմից ցույց է տալիս, որ մարդկանց մեծամասնության հավատքն առ Աստված չափազանց թույլ է։ Բանավոր պնդում են․ «Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի վրա․ Աստված մեր նեցուկն է», բայց երբ բախվում են իրականությանը, զգում են, որ չեն կարող ապավինել Աստծուն և պետք է հույսը սեփական ուժերի վրա դնեն՝ առաջնահերթություն տալով իրենց սեփական ինքնապաշտպանությանը, ինչը դիտարկում են որպես բարձրագույն իմաստություն։ Ենթատեքստը սա է․ «Ոչ ոք չի կարող պաշտպանել ինձ, նույնիսկ Աստված հուսալի չէ։ Ո՞ւր է Աստված։ Չե՛նք կարողանում տեսնել Նրան։ Ավելին, չգիտեմ՝ Աստված կպաշտպանի՞ ինձ, թե ոչ։ Իսկ եթե Նա չպաշտպանի՞ ինձ»։ Մարդկանց հավատքն այնքան խղճուկ է։ Անընդհատ հռչակում են․ «Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի վրա․ Աստված մեր նեցուկն է», բայց երբ իրավիճակներ են ծագում, միայն ինքնապաշտպանություն են փնտրում՝ անկարող լինելով ոտքի կանգնել՝ պայքարելու Սատանայի դեմ և հաստատուն կանգնելու իրենց վկայության մեջ՝ զուրկ լինելով անգամ այսքան հավատքից։ Մարդկանց հավատքն այս հարցում նույնպես այնքան խղճուկ է․ այն լիովին մերկացվում է․ նրանց հասակը պարզապես այդքան փոքր է։ Ինչ վերաբերում է վրեժխնդրության հակված այդ չար մարդկանց, եթե կան որոշ անհատներ, որոնք ցանկանում են մերկացնել նրանց, բայց իրենց մեկուսացված ու անզոր են զգում ու վախենում են ճնշվել չարերի կողմից, պետք է միավորվեն մի քանի առաջնորդողների և աշխատողների կամ զանազանող եղբայրների ու քույրերի հետ։ Ուժերը միավորելուց հետո բացարձակ վստահություն կունենան հաղթանակի հարցում։ Այնուհետև կարող են մերկացնել և մանրամասն վերլուծել նման չար մարդկանց գործողություններն ու վարքագծերը՝ թույլ տալով մեծամասնությանը զանազանել և հստակ տեսնել չար մարդկանց իրական դեմքերը, որպեսզի բոլորը կարողանան սրտով ու մտքով միավորվել ու համատեղ հեռացնել չար մարդկանց։ Ավելի վաղ դուք նշեցիք, որ երբ չար անհատներ են հայտնվում, Աստծու ընտրյալ քսան մարդկանցից մոտավորապես մեկը կարող է ունենալ արդարադատության զգացում, որպեսզի արդարացիորեն խոսի և համարձակվի ոտքի կանգնել ու հեռացնել նման չար մարդկանց։ Քսանից մեկը մի փոքր քիչ է․ եթե եկեղեցին բաղկացած է ընդամենը տասը հոգուց, ինչպե՞ս կմաքրեն չար անհատներին։ Չէին կարողանա․ այդ տասը հոգին կգտնվեին չարերի վերահսկողության տակ և կհանդուրժեին նրանց վատ վերաբերմունքը, ինչն անընդունելի է։ Հիանալի՛ կլիներ նպատակադրվել, որ տասից մեկը կամ նույնիսկ հինգից մեկը քաջություն ունենա ոտքի կանգնելու և պայքարելու չար մարդկանց դեմ։ Անընդհատ ինքնապաշտպանություն փնտրելը ոչ միայն հանգեցնում է Սատանայի առջև վկայությունը կորցնելուն, այլև, որ ավելի վատ է, Աստծու առջև ճշմարտությանը հասնելու հնարավորությունը կորցնելուն։ Մեկ չար անհատ ունեցող եկեղեցում առնվազն որոշ մարդիկ վնաս կկրեն։ Եթե երկու չար անհատ կա, մեծամասնությունը վնաս կկրի, իսկ եթե իշխանություն ունի մի հակաքրիստոս՝ իր ենթակայության տակ ունենալով մի քանի հանցակիցներ ու կամակատարներ, ապա եկեղեցում Աստծու ընտրյալ բոլոր մարդիկ վնաս կկրեն։ Արդյոք սա այդպե՞ս է։ (Այո՛։) Չարերի դեմ ոտքի կանգնող մեկ մարդը ներկայացնում է ուժի մեկ միավոր, մինչդեռ չարերի դեմ ոտքի կանգնող տասը մարդ ներկայացնում են ուժի տասը միավոր։ Ուստի, ի՞նչ եք կարծում, չար մարդիկ ավելի շատ վախենում են մեկ մարդո՞ւց, թե՞ տասը մարդուց։ (Տասը մարդուց։) Այդ դեպքում, եթե քսան, երեսուն կամ հիսուն մարդ բոլորը ոտքի կանգնեն չարերի դեմ, ի վերջո ո՞վ կհաղթի։ (Եղբայրներն ու քույրերը։) Ի վերջո, եղբայրներն ու քույրերը կհաղթեն։ Մի՞թե դա չար մարդկանց հեռացնելը շատ ավելի հեշտ չի դարձնում։ Ուժը միասնության մեջ է․ այս պարզ հասկացությունը պետք է բոլորիդ պարզ լինի։ Հետևաբար, չար մարդկանց զանազանելն ու հեռացնելը ոչ միայն որոշակի առաջնորդողի կամ աշխատողի պարտավորությունն է, այլ եկեղեցում Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց միասնական պարտավորությունը։ Առաջնորդողների և աշխատողների ջանքերով, ինչպես նաև Աստծու ընտրյալ մարդկանց համագործակցությամբ՝ չար մարդկանց հեռացնելով բոլորը կարող են լավ օրեր վայելել։ Եթե չար մարդկանց չեն հեռացնում ու թողնում են եկեղեցում՝ ապաշխարության հույսով, բայց վեց ամիս կամ մեկ տարի անց ոչ մի բարելավում չի նկատվում, ու նրանք շարունակում են անտանելի անհանգստություն պատճառել Աստծու ընտրյալ մարդկանց, սա չարին ողորմություն ցուցաբերելու արդյունքն է։ Չար մարդկանց՝ իրենց բռնակալի պես պահել և եկեղեցին վերահսկել թույլ տալը համարժեք է ինքն իրեն չարերին հանձնելուն, ինչպես նաև եղբայրներին և քույրերին նրանց ձեռքը հանձնելուն՝ թույլ տալով նրանց ազատ վերահսկել և ծանր վնաս հասցնել Աստծու ընտրյալ մարդկանց։ Արդյոք հե՞շտ է հասկանալ և հասնել ճշմարտությանն այնպիսի միջավայրում, որտեղ չար մարդիկ ու հակաքրիստոսներն իշխանություն ունեն։ (Ո՛չ։) Ժամանակը թանկ է։ Չար մարդկանց հնարավորինս շուտ հեռացնելով՝ կարող ես վերականգնել խաղաղությունը և հնարավորինս շուտ բնականոն եկեղեցական կյանք վայելել, և ավելին հասկանալ ճշմարտությունից։ Եթե չհեռացնես չար մարդկանց, նրանք կատաղած շների պես անհանգստություն ու քայքայում կառաջացնեն մարդկանց մեջ՝ ասելով ու անելով այն, ինչ ցանկանում են։ Սա զրկում է քեզ ճշմարտությանը հասնելու ժամանակից, ինչը նշանակում է, որ քո ժամանակը և քո պարտավորության կատարումը վերահսկվում են չարերի կողմից։ Արդյոք սա լա՞վ բան է, թե՞ վատ։ (Վատ բան։) Տեսականորեն բոլորը գիտեն, որ դա վատ բան է, բայց երբ բախվում են եկեղեցին անհանգստացնող չար մարդկանց, այլևս այդպես չեն մտածում՝ կենտրոնանալով միայն այն բանի վրա, որ չարերի կողմից դավադրության չենթարկվեն կամ ծանր վնաս չկրեն։ Եթե եկեղեցում Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ այսպես վախենան չար մարդկանցից, եկեղեցին հեշտությամբ կընկնի չար մարդկանց ու հակաքրիստոսների վերահսկողության տակ, և Աստծու ընտրյալ մարդիկ նույնպես կվերահսկվեն նրանց կողմից։ Կարո՞ղ են արդյոք փրկվել Աստծու կողմից այդ ժամանակ։ Դժվար է ասել։ Եթե եկեղեցին չունի երկու կամ երեք մարդ, ովքեր հասկանում են ճշմարտությունը և մեկ սրտով ու մտքով վկայություն են կրում ու ծառայում Աստծուն, ապա դա անհույս եկեղեցի է, և դա ողբերգական իրավիճակ է։
Վրեժխնդրության հակված լինելը չար վարքագծի դրսևորում է, և այն դաժան խառնվածքից առաջացած վարքագծերից ու դրսևորումներից մեկն է։ Նման անհատները, երբ դրսևորում են այս հատուկ վարքագիծը, պետք է որակվեն որպես չար մարդիկ։ Իհարկե, որոշ մարդիկ, քանի որ մանրախնդիր էին, զուրկ էին խորաթափանցությունից կամ ճշմարտությունը չհասկացող նոր հավատացյալներ էին, միշտ մանրախնդրորեն վիճում էին ուրիշների հետ, ատելություն էին տածում նրանց հանդեպ, ովքեր անբարենպաստ էին իրենց համար կամ վնասել էին իրենց, կամ ժամանակին օգտագործել էին որոշ միջոցներ՝ որոշակի անհատներից իրենց վրեժը լուծելու համար, բայց լսելով, որ վրեժխնդրության հակվածները չար մարդիկ են և պետք է հեռացվեն եկեղեցուց, փոխում են իրենց մտքերը, ծածուկ դարձի են գալիս ներքուստ և որոշակի չափավորություն ու զսպվածություն են ցուցաբերում իրենց վարքագծում։ Ասե՛ք Ինձ, արդյոք նման մարդիկ չարերի շարքերն են դասվում։ (Ո՛չ։) Ի՞նչն է վկայում այս մասին։ (Դարձի գալու նրանց ունակությունը։) Ի՞նչ է ցույց տալիս դարձի գալու նրանց ունակությունը։ Դա ցույց է տալիս, որ կարող են ընդունել ճշմարտությունը․ դա լավ երևույթ է։ Ինչո՞ւ ենք ասում, որ կարող են ընդունել ճշմարտությունը։ Որովհետև սրա վերաբերյալ ճշմարտությունը լսելուց և գիտակցելուց հետո, որ վրեժխնդրությունը չար մարդկանց դրսևորում է, ինքնաքննում են իրենց ապականված վիճակը, ընդունում են իրենց ապականված էությունն ու այնուհետև ապաշխարում են Աստծուն, գործում են Աստծու խոսքերի համաձայն ու զսպում են իրենց վարքագիծը։ Սա ճշմարտությունն ընդունելու դրսևորում է։ Այն չար մարդիկ, որոնց մասին մենք խոսում ենք այստեղ, չեն ընդունում ճշմարտությունը։ Անկախ այն բանից, թե որքան հստակ ես հաղորդակցվում նրանց հետ ճշմարտության շուրջ, չեն ընդունում այն, համառում են՝ հրաժարվելով լսել որևէ մեկին։ Նույնիսկ եթե նախազգուշացնես․ «Քո գործողությունները կհանգեցնեն նրան, որ կհեռացվես», ուշադրություն չեն դարձնում ու շարունակում են իրենց ճանապարհը․ ոչ ոք չի կարող փոխել նրանց։ Երբ մերկացնում ես նրանց, չեն ընդունում իրենց սխալները։ Երբ ասում ես, որ վրեժխնդրության հակված մարդիկ են, չար են, և պետք է հեռացվեն, միևնույն է չեն հրաժարվի իրենց չարագործությունից և հաստատ դարձի չեն գա։ Ի՞նչ տեսակի մարդիկ են սրանք։ Այն մարդիկ են, որոնք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ։ Ամենևին չեն ընդունում ճշմարտությունը՝ անկախ այն բանից, թե ինչպես է որակվում նրանց խառնվածքի էությունը, ինչպես են մերկացվում նրանց չար գործերը, կամ ինչպես են նրանց հետ վարվում, մնում են անդրդվելի, բացարձակապես չեն խոնարհի իրենց գլուխները և չեն ընդունի իրենց սխալները, և հաստատ չեն հանձնվի։ Սա դարձի գալու անկարողություն է։ Ո՞րն է դարձի չգալու էությունը։ Դա ճշմարտությունն ընդունելուց հրաժարվելն է։ Եթե կարողանային ընդունել թեկուզ մեկ ճիշտ խոսք կամ ճշմարտության մեկ կողմ, չէին շարունակի առանց ետ դառնալու գնալ սխալ ճանապարհով։ Կփոխեին ընթացքը, կընդունեին իրենց սխալները և որոշ չափով բաց կթողնեին այն, ինչից նախկինում համառորեն կառչում էին։ Քանի որ չար մարդիկ են, քանի որ դաժան խառնվածք ունեցող չար անհատներ են, այն բանից հետո, երբ նման խառնվածքից վրեժխնդրության վարքագիծ է ծնվում, ոչ միայն հրաժարվում են ընդունել այն, ինչ մերկացվում է Աստծու խոսքերով, էտվելը կամ այս տեսակի որակումը, այլև ընդհակառակը՝ մինչև վերջ համառորեն շարունակում են իրենց ճանապարհը։ Չեն ծրագրում ընդունել բնորոշվելը կամ մերկացվելը, ոչ էլ մտադիր են ընդունել իրենց ապականությունը։ Իհարկե, առանց իրենց ապականությունն ընդունելու, նաև չեն ծրագրում հրաժարվել վրեժխնդրության իրենց վարքագծից և գործողություններից, ոչ էլ իրենց անձնական վարքի սկզբունքներից։ Լիովին և հիմնովին չար են։ Մի՞թե նման չար մարդիկ դևեր չեն։ (Այո՛։) Դևեր են, որոնք բացարձակապես Սատանայի էությունն ունեն։ Դու չես կարող փոխել նրանց։ Ինչո՞ւ չեն կարող փոխվել։ Բուն պատճառը ճշմարտությունն ընդունելուց նրանց բացարձակ հրաժարումն է։ Մերժում են նույնիսկ ամենաչնչին ճշմարտությունը, ցանկացած ճիշտ խոսք, դրական բառ կամ դրական բան։ Նույնիսկ եթե բանավոր ընդունում են Աստծու խոսքերը որպես ճշմարտություն և որպես դրական բաներ, նրանց սրտերն ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, ոչ էլ ծրագրում են կիրառել ու փորձառաբար ապրել Աստծու խոսքերը՝ փոխելու համար իրենց անձնական վարքի ու գործելու եղանակները։ Երբեմն կարող են բանավոր ընդունել, որ իրենց գործողություններն ամբողջությամբ հիմնված են Սատանայի փիլիսոփայության վրա, բայց միևնույն է բացարձակապես չեն ընդունի ճշմարտությունը։ Ցանկացած ոք, ով նրանց հետ հաղորդակցվում է ճշմարտության շուրջ, բախվում է նրանց ծայրահեղ հակակրանքին, և նույնիսկ նրանց ատելությանն ու դատաստանին, և ցանկացած ոք, ով մերկացնում և զանազանում է նրանց, դառնում է նրանց ատելության և վրեժխնդրության թիրախը, անկախ այն բանից, թե ով է նա․ նույնիսկ իրենց սեփական ծնողներին չեն խնայում։ Մի՞թե նրանց հնարավոր չէ փրկագնել։ (Այո՛։) Նրանց հնարավոր չէ փրկագնել։ Արդյոք ափսո՞ս է նրանց հեռացնելը։ (Ո՛չ։) Նման անհատները պետք է հեռացվեն կամ վտարվեն։ Սրանք են հիմնականում վրեժխնդրության հակվածների բոլոր դրսևորումները․ սրանք են նրանց բնութագրերը, նրանց խառնվածքները, նրանց գործելու եղանակներն ու մեթոդները և նրանց մտածելակերպը, ինչպես նաև նրանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ․ սա հիմնականում այն է, ինչ կա։ Արդեն քննարկվել է այն ազդեցությունը, որ նրանք ունենում են եկեղեցու և եղբայրների ու քույրերի վրա, ուստի կարիք չկա նորից հաղորդակցվել դրա շուրջ։ Սրանով ավարտվում է չորրորդ տեսակի մարդկանց՝ վրեժխնդրության հակվածների դրսևորումների շուրջ հաղորդակցությունը։
Ե. Սեփական լեզուն վերահսկել չկարողանալը
Հաջորդիվ կհաղորդակցվենք հինգերորդ տեսակի մարդկանց մասին, որոնք չեն կարողանում վերահսկել իրենց լեզուն։ Արդյո՞ք սա լուրջ խնդիր է։ Բառացի իմաստով նայելիս՝ սեփական լեզուն վերահսկել չկարողանալը կարծես թե էական խնդիր չէ։ Ոմանք կարող են որոշակի մտքեր ունենալ այս անհատներին որպես չար մարդիկ որակելու վերաբերյալ․ «Քանի որ մարդիկ բերան ունեն, պետք է խոսեն ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում. կարող են հարցեր քննարկել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Մի՞թե մի փոքր չափազանցված չէ հեռացման ենթակա չարերի շարքին դասել նրանց, ովքեր չեն կարողանում վերահսկել իրենց լեզուն»։ Ի՞նչ եք կարծում այս մասին։ (Եթե խանգարումներ ու խաթարումներ են առաջացնում եկեղեցական կյանքում կամ եկեղեցու աշխատանքում՝ հանգեցնելով անբարենպաստ հետևանքների, ապա նրանք նույնպես պետք է հեռացվեն։) Նման մարդկանց խնդիրն իրենց լեզուն չվերահսկելը չէ. խնդիրը նրանց մարդկայնության մեջ է։ Եթե խանգարումներ են առաջացնում եղբայրների ու քույրերի, եկեղեցական կյանքում ու եկեղեցու աշխատանքում, կամ նրանց խոսքերը հավասարազոր են դավաճանության և եկեղեցին մատնելուն ու նույնիսկ անպատվություն են բերում Աստծու տանն ու Աստծու անվանը, ապա նման անհատներով պետք է զբաղվել։ Եկեք նախ քննարկենք նրանց դրսևորումները, ովքեր չեն կարողանում վերահսկել իրենց լեզուն, իսկ հետո՝ թե ինչպես վարվել նրանց հետ։ Կարելի՞ է արդյոք իրենց լեզուն վերահսկել չկարողացող մարդկանց «բացբերաններ» անվանել։ (Այո՛։) Արդյո՞ք դա այդպես է։ Արդյո՞ք սա նման մարդկանց բնութագիր է։ Արդյո՞ք բացբերան լինելը նշանակում է լինել հիմար և չիմանալ, թե ինչ պետք է ասվի կամ չասվի, ասել այն ամենը, ինչ գալիս է մտքին՝ առանց հետևանքները հաշվի առնելու։ Արդյո՞ք սա է նշանակում չվերահսկել սեփական լեզուն։ (Ո՛չ։) Որոշ մարդիկ հմուտ են են խոսելու և հաղորդակցվելու մեջ. Նրանք շիտակ են և համեմատաբար պարզ ու ազնիվ։ Հաճախ ուրիշների հետ կիսվում են իրենց ներքին մտքերով ու գաղափարներով, ապականության իրենց սեփական բացահայտումներով, նրանով, ինչ փորձառաբար ապրել են, ու նույնիսկ իրենց սխալներով։ Սակայն պարտադիր չէ, որ այս անհատները հիմար լինեն կամ անկարող վերահսկելու իրենց լեզուն։ Թվում է, թե խոսում են ամեն ինչի մասին և բավականին պարզ ու ազնիվ են, բայց երբ խոսքը վերաբերում է վճռորոշ հարցերին, այն հարցերին, որոնք կարող են անպատվություն բերել Աստծուն կամ Աստծու տանը, կամ այն հարցերին, որոնք կարող են ներառել եղբայրներին և քույրերին կամ եկեղեցուն դավաճանելը՝ այդպիսով նրանց Հուդաներ դարձնելով, ոչ մի բառ չեն արտաբերում։ Սա կոչվում է սեփական լեզուն վերահսկել։ Հետևաբար, այնպես չէ, որ շիտակ մարդիկ, բերանբաց մարդիկ կամ նրանք, ովքեր խոսելու մեջ հմուտ են, չեն կարողանում վերահսկել իրենց լեզուն։ Ի՞նչ է այստեղ նշանակում չկարողանալ վերահսկել սեփական լեզուն։ Սեփական լեզուն վերահսկել չկարողանալը նշանակում է խոսել առանց սկզբունքների և խոսել անխոհեմաբար՝ առանց հաշվի առնելու ունկնդիրներին, առիթը կամ համատեքստը։ Ավելին, դա ներառում է եկեղեցու աշխատանքն ու Աստծու տան շահերն ամենևին պաշտպանել չիմանալը, կամ ամենևին հոգ չտանելը, թե արդյոք դա օգուտ է բերում եղբայրներին ու քույրերին կամ եկեղեցական կյանքին, ու պարզապես ամեն ինչ ասելը։ Ո՞րն է «պարզապես ամեն ինչ ասելու» հետևանքը։ Դա Աստծու տան շահերին և եղբայրների ու քույրերի շահերին ակամա դավաճանելն է։ Ակամայից, իրենց անխոհեմ խոսքի և իրենց լեզուն վերահսկելու անկարողության պատճառով անհավատներին լծակ են տալիս Աստծու տան դեմ, թույլ են տալիս անհավատներին ծաղրել որոշ եղբայրների և քույրերի, և թույլ են տալիս անհավատներին ու Աստծուն չհավատացող մարդկանց իմանալ շատ բաներ, որոնք չպետք է իմանային։ Արդյունքում, այս մարդիկ ազատ մեկնաբանում ու անհարգալից դիտողություններ են անում Աստծու տան հարցերի ու եկեղեցու ներքին գործերի վերաբերյալ, և Աստծուն զրպարտող ու հայհոյող բաներ են ասում։ Նրանք նույնիսկ կարող են անհիմն լուրեր հորինել եղբայրների և քույրերի, եկեղեցու և Աստծու տան աշխատանքի մասին՝ հանգեցնելով անբարենպաստ հետևանքների։ Սա խաթարում է Աստծու տան աշխատանքն ու հավասարազոր է չարագործության։ Որոշ անհատներ հատուկ ուշադրություն են դարձնում իմանալուն և հետաքննելուն, թե ովքեր են եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները, նրանց ընտանիքների հասցեները, եղբայրների ու քույրերի անձնական տվյալները, եկեղեցու ֆինանսական ու հաշվապահական աշխատանքը, հաշվապահական աշխատակազմը և եկեղեցուց հեռացված կամ վտարված մարդկանց ցուցակները։ Նաև հատկապես կենտրոնանում են եկեղեցու աշխատանքային կարգավորումների մասին իմանալու վրա։ Նման վարքագիծը խիստ կասկածելի է և կարող է վկայել, որ նրանք մեծ կարմիր վիշապի ուղարկած մատնիչները կամ լրտեսներ են։ Եթե այս մանրամասներն արտահոսեն անհավատ դևերին՝ թույլ տալով մեծ կարմիր վիշապին իմանալ դրանց մասին, հետևանքներն աներևակայելի կլինեն։ Ոմանք հիմարության ու տգիտության պատճառով կարող են կիսվել այս տեղեկատվությամբ կամ դրա մի մասով իրենց ընտանիքի անհավատ անդամների հետ, ովքեր այնուհետև տարածում են այն կամ տրամադրում մեծ կարմիր վիշապի գործակալներին։ Սա կարող է հավանական ռիսկեր ներկայացնել և շատ խնդիրներ բերել եկեղեցու աշխատանքին՝ հանգեցնելով աներևակայելի հետևանքների։ Որոշ մարդիկ հաճախ ակամայից կիսվում են եկեղեցու այս ներքին հարցերով ընտանիքի անհավատ անդամների հետ, որոնք ամեն ինչ առանց վերապահումների բացահայտում են։ Եվ դրանցով նույնիսկ կիսվում են իրենց անհավատ հարազատների ու ընկերների հետ։ Սա հանգեցնում է նրանց խոսքերի միջոցով եկեղեցու ներքին հարցերի շարունակական արտահոսքի դեպի արտաքին աշխարհ։ Որո՞նք են այս արտահոսքերի հետևանքները։ Նրանց ընտանիքի անհավատ անդամներից, հարազատներից և ընկերներից շատերը տեղեկանում են եկեղեցու բազմաթիվ ներքին գործերին, որոնք նույնիսկ եղբայրներն ու քույրերը գուցե չգիտեն, կամ եղբայրների և քույրերի տան հասցեներին, նրանց իրական անուններին և ամուսնական անձնական հարցերին։ Ինչպե՞ս են եկեղեցու այս հարցերն արտահոսում։ Ինչպե՞ս են անհավատներն իմանում դրանց մասին։ Եկեղեցու ներսում «թղթակիցնե՛ր» կան։ Ինչպե՞ս են կոչվում նման մարդիկ։ (Սեփական լեզուն վերահսկել չկարողացողներ։) Ճիշտ է։ Իրենց ընտանիքի անհավատ անդամների հետ կիսվում են այն ամենով, ինչ տեղի է ունենում ամենօրյա եկեղեցական կյանքում կամ եղբայրներին և քույրերին վերաբերող բաներով, ինչպիսիք են՝ այսինչ քրոջ ամուսնալուծվելը, մեկ այլ քրոջ ամուսնու բիզնեսում գումար կորցնելը կամ նրա՝ անհնազանդ որդի ունենալը, կամ այնինչ եղբոր կամ քրոջ տուն գնելը և այլն։ Նաև խոսում են այն եղբայրների և քույրերի մասին, որոնք ձերբակալվել են մեծ կարմիր վիշապի կողմից և դարձել հուդաներ, կամ նրանց մասին, ովքեր հաստատուն են մնացել իրենց վկայության մեջ, և նույնիսկ նշում են, որ եկեղեցու առաջնորդողներն էտել են նրանց։ Տանը նրանց զրույցներն ամբողջությամբ այս թեմաների շուրջ են պտտվում։ Ընտանիքի անդամները նույնիսկ խորհուրդներ ու ռազմավարություններ են առաջարկում՝ օգնելու նրանց գործել առաջնորդողների, եղբայրների և քույրերի, կամ եկեղեցում որևէ մեկի դեմ, ով լեզու չի գտնում նրանց հետ, դժվարություններ է ստեղծում կամ մերկացրել է նրանց։ Եղբայրների և քույրերի հավաքույթներում նման անհատները հատկապես հնազանդ և բարեկիրթ են թվում, քիչ են խոսում, հմուտ չեն զրուց վարելու մեջ, երբեք չեն խոսում իրենց սեփական ապականված խառնվածքների մասին, երբեք չեն հաղորդակցվում իրենց փորձառական հասկացողության շուրջ և նույնիսկ հազվադեպ են աղոթում։ Եղբայրներին և քույրերին զգուշավորությամբ են վերաբերվում, մինչդեռ իրենց ընտանիքի անհավատ անդամներին վերաբերվում են այնպես, ասես Աստծու տան անդամներ լինեն։ Անգիր արածի պես իրենց ընտանիքի անդամներին պատմում են եկեղեցու մասին բոլոր մանրամասներն առանց բացթողումների՝ կիսվելով նրանց հետ ամեն ինչով, ներառյալ նույնիսկ եկեղեցու կողմից Աստծու խոսքի գրքերի տպագրությունը, ով ինչ տաղանդներ ունի եկեղեցում և ավելին՝ այս ամենը քննարկում են իրենց ընտանիքի անդամների և Աստծուն չհավատացող մարդկանց հետ։ Անկախ այն բանից, թե որն է նրանց՝ դ անելու նպատակը՝ վերջնական հետևանքն այն է, որ դավաճանում են եկեղեցու աշխատանքին և եղբայրներին ու քույրերին։ Նրանք քաջատեղյակ են եկեղեցու յուրաքանչյուր հիմնական անդամի իրավիճակին։ Իհարկե, նրանք նաև այս մարդկանց նրանց թիկունքում քննարկում ու դատում են, և նույնիսկ կարող են գաղտնի դավաճանել նրանց։ Եթե ինչ-որ մեկը լավ հարաբերություններ ունի նրանց հետ, անդադար գովաբանում են այդ մարդուն իրենց ընտանիքների առջև։ Ընդհակառակը, եթե ինչ-որ մեկը վատ հարաբերություններ ունի նրանց հետ, անդադար հայհոյանքներ են տեղում այդ մարդու հասցեին իրենց ընտանիքների առջև՝ նույնիսկ այնպես են անում, որ ընտանիքները միանան բանավոր հայհոյանքներին՝ եղբայրներին և քույրերին ապուշներ անվանելով կամ ասելով, որ ոչ մի բանի պիտանի չեն։ Անհավատներն ինչ վիրավորական խոսքեր էլ օգտագործեն, այս անհատները նույն խոսքերով վիրավորում են եղբայրներին ու քույրերին։ Նրանք անհավատների են նման՝ զուտ չհավատացողներ են՝ մի լավ բան չեն, ու նման անհատները պետք է անհապաղ հեռացվեն։
Մեծ կարմիր վիշապի երկրում յուրաքանչյուր Աստծուն հավատացողի տվյալները պետք է գաղտնի պահվեն, և նույնիսկ երբ Աստծու ընտրյալ մարդիկ տեղափոխվում են արտասահման, նրանց տվյալները պետք է գաղտնի մնան։ Պատճառն այն է, որ մեծ կարմիր վիշապի լրտեսները սփռված են աշխարհի յուրաքանչյուր երկրում՝ ներթափանցելով ամենուր՝ Աստծուն հավատացողների մասին տեղեկատվություն հավաքելու հատուկ նպատակով։ Մայրցամաքային Չինաստանում Աստծուն հետևող եղբայրների և քույրերի իրավիճակը շատ բարդ ու վտանգավոր է։ Նույնիսկ երբ նրանք մեկնում են արտասահման, որոշակի վտանգ կա։ Եթե մեծ կարմիր վիշապի լրտեսները հավաքեն նրանց տվյալները, մի կողմից արտահանձնման վտանգ կա, մյուս կողմից՝ առնվազն նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները մայրցամաքային Չինաստանում կարող են կրել դրա հետևանքները։ Անվտանգության նկատառումներից ելնելով և անհատների հանդեպ հարգանքից դրդված՝ յուրաքանչյուրը պետք է գաղտնի պահի եղբայրների և քույրերի անձնական տվյալները և չպետք է կիսվի դրանցով Աստծուն չհավատացողների հետ։ Նույնիսկ Աստծուն հավատացողների շրջանում անձնական տվյալները չպետք է կամայականորեն բացահայտվեն ուրիշներին՝ առանց անհատի համաձայնության։ Բացարձակապես անթույլատրելի է եղբայրների և քույրերի, եկեղեցու աշխատանքի, մեկի կատարած պարտավորությունների, հաղորդակցության ընթացքում կիսված փորձառությունների կամ նման այլ մանրամասների մասին ցանկացած տեղեկատվություն դիտարկել որպես զրույցի թեմա՝ ազատ ժամանակ անհավատների հետ կիսվելու համար։ Որո՞նք են այս հարցերը նրանց հետ քննարկելու հետևանքները։ Արդյո՞ք որևէ դրական արդյունք կա։ (Ո՛չ։) Նման քննարկումների հետևանքն այն է, որ այս անհավատ դևերը լծակ են ձեռք բերում, ծաղրում և դատում են, և նույնիսկ անիծում ու զրպարտում են։ Արդյոք սա լա՞վ է։ (Ո՛չ։) Դուք պետք է քննեք, թե արդյոք եկեղեցու ներսում կան թաքնված մտադրություններ ունեցող անհատներ, որոնք անհավատների և ընտանիքի չհավատացող անդամների հետ քննարկում են այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են եկեղեցու աշխատանքի ու եկեղեցական կյանքի իրական իրավիճակները, ինչպես նաև այն, թե ով է իսկապես հավատում Աստծուն, ով է ձգտում ճշմարտությանը, ով է կատարում իր պարտավորությունները, ով չի կատարում իր պարտավորությունները, ով է հաճախ բացասական տրամադրված, ով բթացած հավատք ունի, և նույնիսկ եղբայրների և քույրերի մասին անձնական տվյալներն ու իրավիճակները՝ բոլորն առանց վերապահության։ Ստուգե՛ք նման անհատների առկայությունը։ Կան հարցեր, որոնց մասին նույնիսկ եկեղեցու ներսում գտնվող մարդիկ կարիք չունեն իմանալու, սակայն նման անհատների ընտանիքի անհավատ անդամներն ավելին գիտեն այս գործերի մասին, քան եկեղեցու ներսում գտնվողները և ավելի հստակ գիտեն դրանց մասին։ Ինչպե՞ս է դա պատահում։ Սա ներսի մատնիչի «վաստակն» է։ Այս մատնիչն իր ընտանիքի անդամներին վերաբերվում է այնպես, ասես նրանք եկեղեցու առաջնորդողներ լինեն․ տուն վերադառնալով իր «առաջնորդողներին» է զեկուցում այն ամենի մասին, ինչ տեսնում է եկեղեցում՝ փորձելով շահել նրանց բարեհաճությունն ու ամրապնդել իր զգացմունքային կապն իր ընտանիքի հետ։ Ակնհայտ է, որ եկեղեցու այս բոլոր հարցերը մատնվել են այն մատնիչների կողմից, որոնք չեն կարողանում վերահսկել իրենց լեզուն։ Չեն հարգում եղբայրներին ու քույրերին, ոչ էլ պաշտպանում են Աստծու տան աշխատանքն ու շահերը։ Աստծու տանը և եկեղեցուն վերաբերվում են որպես հասարակության կամ հանրային վայրի՝ կամայականորեն մեկնաբանելով և դատելով եղբայրներին և քույրերին այնպես, ասես նրանք անհավատներ լինեն, նույնիսկ միանում են չհավատացողներին ու անհավատներին՝ ազատ դատելով եղբայրներին ու քույրերին։ Ավելին, որոշ անհատներ, առաջնորդողների կողմից էտվելուց կամ եղբայրների և քույրերի հետ բախումներից, վեճերից ու անհամաձայնություններից հետո, գնում են տուն ու տեսարան են սարքում՝ այնպես անելով, որ իրենց ընտանիքներն ամեն ինչ իմանան այդ մասին։ Հետևանքն այն է, որ նրանց ընտանիքները վրեժ են լուծում առաջնորդողներից կամ եղբայրներից ու քույրերից՝ նպատակ ունենալով մատնել ու տապալել եկեղեցին։ Արդյոք սա լա՞վ երևույթ է։ (Ո՛չ։) Ընտանիքի անդամների, հարազատների և ընկերների հետ առանց վերապահության կիսվելը եկեղեցու ներքին գործերով և այնպիսի բաներով, թե քանի եղբայր և քույր է ապրում եկեղեցական կյանքով, և ինչ պարտավորություններ է կատարում յուրաքանչյուրը․ ի՞նչպիսի թշվառներ են նրանք։ Արդյո՞ք ճշմարիտ հավատացյալներ են։ (Ո՛չ։) Արդյո՞ք Աստծու տան անդամներ են։ Կարո՞ղ են արդյոք եղբայրներ կամ քույրեր կոչվել։ (Ո՛չ։) Նման մատնիչներին ու թաքնված դավաճաններին եկեղեցու ներսում պահելը, լինի անցյալում, ներկայում, թե ապագայում, զգալի խնդիրներ կբերի Աստծու տանը և եղբայրներին ու քույրերին։ Նույնիսկ եթե թվում է, թե նրանք շատ չար գործեր չեն կատարում եկեղեցական կյանքում, Աստծու տան մասին տարբեր մանրամասներ գաղտնի կերպով անհավատներին, Սատանաներին ու դևերին փոխանցելու հետևանքներն ու ազդեցությունը չափազանց վնասակա՛ր են։ Արդյոք նման տականքներին պե՞տք է թույլ տալ մնալ եկեղեցում։ (Ո՛չ։) Արդյո՞ք արժանի են Աստծու տան անդամներ կոչվելու։ Արդյո՞ք արժանի են, որ իրենց որպես եղբայրների և քույրերի վերաբերվեն։ (Ո՛չ։) Ինչպե՞ս պետք է վարվել նման մարդկանց հետ։ (Պետք է հնարավորինս շուտ հեռացվեն։) Պետք է հնարավորինս շո՛ւտ հեռացվեն։ Վռնդե՛ք նրանց։ Սա է նրանց հեռացնելու պատճառը․ «Չես կարողանում վերահսկել քո լեզուն, չես գիտակցում, թե ինչն է լավ քեզ համար՝ կծելով քեզ կերակրող ձեռքը։ Հավատում ես Աստծուն ու վայելում ես Նրա շնորհը, ինչպես նաև եղբայրների և քույրերի օգնությունը, սերը, համբերությունն ու հոգատարությունը, սակայն միևնույն է այսպես մատնում ես եղբայրներին ու քույրերին և եկեղեցին։ Ոչ մի բանի պիտանի չես, կորի՛ր»։ Եղբայրների և քույրերի հարցերը, եկեղեցու հարցերն ու Աստծու տան ցանկացած աշխատանք չպետք է բացահայտվեն անհավատներին, ոչ էլ նրանց կողմից պետք է օգտագործվեն որպես դատարկ զրույցի թեմաներ։ Նրանք արժանի չե՛ն դրան։ Ով նման տեղեկատվություն է տարածում, դառնում է անիծված կերպար, մեկը, ում եկեղեցին պետք է հեռացնի, իսկ եղբայրներն ու քույրերը պետք է մերժեն նրան։ Ելնելով պարզապես եղբայրներին և քույրերին ու եկեղեցին մատնելու, եկեղեցու ներքին հարցերն անհավատների հետ կամայական զրույցի համար կիսելու նրանց գործողություններից՝ անկասկած նրանք դավաճաններ, մատնիչներ ու չար մարդիկ են, որոնք պետք է հեռացվեն եկեղեցուց։ Եղբայրներն ու քույրերն ազատ են հաղորդակցվելու և բանավիճելու ըստ անհրաժեշտության ցանկացած աշխատանքի շուրջ, որն արվում է եկեղեցու ներսում, օրինակ՝ ով պետք է հեռացվի կամ որոշակի իրադարձությունների տեղի ունենալը, բայց դա չպետք է կիսվի անհավատների հետ, և դրա մասին չի կարելի խոսել ընտանիքի անհավատ անդամների հետ։ Մասնավորապես, փոքր հասակ ունեցող նոր եղբայրների ու քույրերի անձնական և ընտանեկան իրավիճակները չպետք է բացահայտվեն կողմնակի անձանց։ Եթե քեզ համար դժվար է դա քո մեջ պահելը, պետք է աղոթես Աստծուն ու ապավինես Նրան, որ ինքնազսպում սովորես, և որոշ իմաստալից գործունեություններով զբաղվես։ Եթե իսկապես չես կարողանում վերահսկել ինքդ քեզ, նախ պետք է զեկուցես եկեղեցուն՝ լուծում փնտրելու համար, որպեսզի կանխես անբարենպաստ հետևանքները, քանի որ նման տեղեկատվության տարածումը շատ է հակված խնդիրներ առաջացնելուն։ Օրինակ՝ անձնական հեռախոսահամարները, տան հասցեները, թե քանի տարի է ինչ-որ մեկը հավատում Աստծուն, անձնական, ընտանեկան ու ամուսնական կարգավիճակը և այլն, զգայուն թեմաներ են։ Սրանք ոչ մի կապ չունեն ճշմարտության կամ կյանքի մուտքի հետ․ դրանք վերաբերում են անձնական գաղտնիությանը։ Միայն գործակալներն ու մատնիչներն են հատուկ հետաքննում այս հարցերը։ Եթե հաճույք ես ստանում նման հարցերի մասին իմանալուց և դրանք տարածելուց, ինչպիսի՞ խառնվածքի մասին է դա վկայում։ Դա մի քիչ ստո՛ր է։ Ճշմարտությանը չձգտելը, այլ բամբասանքների վրա կենտրոնանալը, որպես մատնիչ կամ գործակալ հանդես գալը և մեծ կարմիր վիշապին ծառայություն մատուցելը մի՞թե ստոր ու նենգ չէ։ Ցանկացած ոք, ով հատուկ հարցուփորձ է անում, հետաքննում ու անխոհեմաբար տարածում է զգայուն թեմաներ և ուրիշների անձնական գործերը, թաքնված մտադրություններ ունի և չհավատացող է։ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հատկապես զգուշանան նման անհատներից։ Եթե նման մարդիկ չեն ապաշխարում, նրանց եկեղեցական կյանքը պետք է դադարեցվի, քանի որ եղբայրներին և քույրերին մատնելն ամենաանբարոյական, արհամարհելի և ամոթալի արարքն է։ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հեռու մնան այս անհատներից։ Եկեղեցական կյանքում մարդկանց պետք է սահմանափակել այս հարցերի մասին հարցուփորձ անելուց և քննարկելուց, քանի որ դրանք ոչ մի կապ չունեն ճշմարտության շուրջ հաղորդակցության հետ, և դրանց մասին խոսելը ոչ մի օգուտ չի բերում ուրիշներին։
Աստծու տունը տարբեր կառավարչական հրամանագրեր և կանոնակարգեր ունի, որոնց Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հետևեն։ Այնպիսի հարցեր, ինչպիսիք են եկեղեցու ներքին գործերը, առաջնորդողների և աշխատողների անձնակազմի փոփոխությունները, եկեղեցու մաքրման աշխատանքն ու Վերևի կարգավորումները, ի թիվս այլոց, չպետք է կամայականորեն տարածվեն եկեղեցու ներսում, որպեսզի չհավատացողներն ու չար մարդիկ Սատանային չմատնեն դրանք։ Դրա պատճառն այն է, որ Աստծու տունը տարբերվում է հասարակությունից․ Աստված պահանջում է, որ մարդիկ ձգտեն ճշմարտությանը, ավելի շատ կարդան Աստծու խոսքը, ավելի շատ խորհեն ու հաղորդակցվեն։ Միայն Աստծու խոսքերը տարածելն ու Աստծու համար վկայություն կրելը կարող են պատշաճ մթնոլորտ ստեղծել․ միայն ավելի շատ փորձառական վկայություններով կիսվելը կարող է նման մթնոլորտ ստեղծել։ Բացի այդ, Աստծու տանը շատ նոր հավատացյալներ կան, որոնք կարճ ժամանակ է, ինչ հավատում են Աստծուն։ Անխուսափելի է, որ որոշ չհավատացողներ դեռևս բացահայտված չլինեն։ Մասնավորապես, հավատքի առաջին հինգ կամ տասը տարիները մարդկանց իրական ես-ը բացահայտելու ժամանակն են․ այս ընթացքում անորոշ է, թե ով կարող է հաստատուն կանգնել և ով՝ ոչ, նաև այն, թե դեռևս քանի չար մարդ կա, որ ի վիճակի է խանգարել եկեղեցուն։ Անձնական տվյալների և նման արտաքին գործերի, ինչպես նաև ճշմարտության շուրջ հաղորդակցության հետ կապ չունեցող հարցերի մշտապես անխոհեմաբար տարածումը կարող է բազմաթիվ անբարենպաստ հետևանքների հանգեցնել։ Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է հարցնել․ «Որտեղի՞ց է այսինչ առաջնորդողը։ Որտե՞ղ է ապրում»։ Այս զգայուն տեղեկատվությունն այն չէ, ինչ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է իմանան։ Մեկ ուրիշը կարող է հարցնել․ «Որքա՞ն է արժենում Աստծու տան համար Աստծու խոսքերի գիրք տպագրելը»։ Արդյո՞ք սա իմանալն օգտակար է։ (Ո՛չ։) Արդյո՞ք տպագրության արժեքը քո գործն է։ Արդյո՞ք քեզանից գանձվել է դրա համար։ Կարծես թե դա քեզ հետ կապ չունի, այնպես չէ՞։ Ոմանք կարող են հարցնել․ «Ովքե՞ր են հիմա Աստծու տան վերադաս առաջնորդողները»։ Եթե նրանք ուղղակիորեն չեն առաջնորդում քեզ, արդյո՞ք սա չիմանալն ազդում է քեզ վրա։ (Ո՛չ։) Մայրցամաքային Չինաստանում այս բաներն իմանալը կարող է խնդիր լինել։ Եթե բռնվես մեծ կարմիր վիշապի կողմից և դաժան խոշտանգումների ենթարկվես, եթե չգիտես այս բաները, ինչպես էլ ծեծեն քեզ, չես կարող ոչինչ բացահայտել, և այսպիսով Հուդա չես դառնա։ Բայց եթե գիտես ու չկարողանաս դիմանալ նրանց դաժան ծեծին, գուցե ի վերջո խոսես՝ դառնալով Հուդա։ Այդ պահին կարող ես մտածել․ «Ինչո՞ւ այն ժամանակ անխոհեմաբար տվեցի այդ հարցերը։ Շատ ավելի լավ կլիներ չիմանալ։ Նույնիսկ եթե ինձ ծեծելով սպանեին, միևնույն է անտեղյակ կլինեի այդ բաներից․ նույնիսկ եթե ցանկանայի պատասխաններ հորինել, չէի կարողանա որևէ բան մտածել։ Այդ դեպքում Հուդա չէի դառնա։ Հիմա դաս եմ քաղել. ավելի լավ է շատ բան չիմանալ ճշմարտության հետ կապ չունեցող այս հարցերի մասին։ Նման բաների մասին հարցուփորձ անելը ոչ մի օգուտ չի տալիս. չիմանալն ավելի լավ է»։ Եվ կան ուրիշներ, ովքեր կարող են հարցնել․ «Մասնագիտացված աշխատանք կատարող քանի՞ թիմ կա Աստծու տանը»։ Ի՞նչ գործ ունես դրա հետ։ Պարզապես արա այն աշխատանքը, որը հանձնարարված է քո սեփական թիմին։ Սա չիմանալը չի ազդում քո պարտավորությունը բնականոն կերպով կատարելու, քո հավատքի մեջ ճշմարտությանը ձգտելու կամ եկեղեցական կյանքով ապրելու քո ունակության վրա. դա ոչ մի բանի վրա չի ազդում։ Սա չիմանալը չի խանգարում քեզ՝ որպես հավատացյալ ձգտել ճշմարտությանը կամ հասնել փրկության, ուստի ինչ օգուտ հարցնելուց։ «Եղբայրների և քույրերի մեծ մասը քաղաքի՞ց, թե՞ գյուղական վայրերից են։ Կրթվա՞ծ են, թե՞ անկիրթ»։ Արդյոք այս բաներն իմանալն օգտակա՞ր է։ (Ո՛չ։) Հետո՞ ինչ, եթե բոլորը գյուղական վայրերից են։ Եվ հետո՞ ինչ, եթե բոլորը քաղաքներից են։ Սա ոչ մի կապ չունի ճշմարտության հետ։ Ոմանք կարող են հարցնել․ «Ինչպե՞ս է հիմա տարածվում ավետարանի աշխատանքը»։ Այս մասին մի փոքր հարցնելը նորմալ է, բայց որոշ մարդիկ, հետաքրքրասիրությունից դրդված, մանրամասն հարցնում են, թե կոնկրետ քանի երկրում է տարածվել ավետարանի աշխատանքը, ինչն անհրաժեշտ չէ։ Նույնիսկ եթե իմանային դա, ի՞նչ ազդեցություն կունենար դա նրանց վրա։ Ի՞նչ օգուտ կբերեր նման մանրամասներ իմանալը։ Եթե ճշմարտության իրականությունը չունես, կշարունակես չունենալ այն, նույնիսկ եթե իմանայս դա․ այս գիտելիքն ամենևին չի օգնի քեզ լավ կատարել քո պարտավորությունները կամ որևէ օգնություն չի տրամադրի քո կյանքի մուտքին։ Որոշ ընդհանուր գործերի մասին հարցուփորձ չանելը նորմալ է․ իրականում ավելի լավ է չիմանալ։ Չափազանց շատ իմանալը բեռ է։ Հենց որ նման տեղեկատվությունն արտահոսում է, այն դառնում է խնդիր և հանցանք։ Այս բաներն իմանալը լավ չէ․ որքան շատ գիտես, այնքան ավելի շատ խնդիրներ կարող է դա առաջացնել։ Ճշմարտությունը հասկացողները գիտեն, թե ինչ պետք է ասվի, և ինչ չպետք է ասվի։ Բթամիտները, որոնք հոգևոր հասկացողություն չունեն, չեն կարողանում տարբերել յուրայիններին ու օտարներին․ երբ խոսում են, միայն անհեթեթություններ են խոսում։ Հետևաբար, այս հարցերը չպետք է զեկուցվեն եկեղեցում նրանց, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը։ Այս բաներն իմանալը ոչ մի կերպ օգուտ չի բերում։ Նախ՝ այս մարդիկ չեն կարող օգնել խնդիրներ լուծել։ Երկրորդ՝ չեն կարող պաշտպանել եկեղեցու աշխատանքը։ Եվ երրորդ՝ կարիք չկա, որ նրանք լավ խոսեն Աստծու տան մասին։ Աստծու բոլոր խոսքերը ճշմարտություն են, և Աստծու բոլոր գործողություններն արդար են․ արդյո՞ք շողոքորթության ու քծնանքի կարիք կա այն չհավատացողներից և անհավատներից, որոնք հոգևոր հասկացողություն չունեն։ Չկա։ Նույնիսկ եթե ամբողջ աշխարհում ոչ մի արարած չհետևեր Աստծուն կամ չերկրպագեր Նրան, Աստծու կարգավիճակն ու էությունը կմնային անփոփոխ։ Աստված Աստված է, հավերժ անփոփոխ՝ չփոխվելով հանգամանքների ցանկացած փոփոխությունից։ Աստծու ինքնությունն ու կարգավիճակը հավերժ անփոփոխ են։ Սրանք ճշմարտություններ են, որոնք Աստծուն հավատացողները պետք է հասկանան։ Այդ չհավատացողներն ու անհավատները խոսում ու գործում են առանց տարբերելու յուրայիններին և օտարներին․ արդյոք օգտակա՞ր է Աստծու տան աշխատանքի համար, որ նրանք չափազանց շատ բան իմանան։ Արդյո՞ք անհրաժեշտ է, որ իմանան Աստծու տան աշխատանքի մասին։ Արժանի չե՛ն այս գիտելիքին։ Ոմանք կարող են հարցնել․ «Արդյո՞ք այս հարցերը բոլորը գաղտնիքներ են, և արդյո՞ք դա է պատճառը, որ դրանք չեն կարող իմացվել»։ Մինչև այս պահն Աստծուն հավատալով՝ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այս հարցերը գաղտնիքներ են պարունակում։ (Ո՛չ։) Բայց Աստծու ընտրյալ մարդիկ ազնվություն և արժանապատվություն ունեն․ չպետք է քննարկման կամ ծաղրի ենթարկվեն անհավատների կողմից։ Աստծու տունը, եկեղեցին և եղբայրներն ու քույրերը, թե՛ որպես խումբ, թե՛ որպես անհատներ, բոլորն ունեն արժանապատվություն, բոլորը դրական բաներ են, և ոչ ոք չպետք է փորձի պղծել նրանց։ Ցանկացած ոք, ով գործում է այնպես, որ թույլ է տալիս Սատանաներին ու դևերին կամայականորեն պղծել ու կամայականորեն զրպարտել կամ վնասել Աստծու տան համբավը, կամ վնասել եղբայրների և քույրերի համբավը, անիծված է։ Հետևաբար, եկեղեցին բացարձակապես թույլ չի տալիս իրենց լեզուն վերահսկել չկարողացողների գոյությունը։ Հենց որ բացահայտվեն, պետք է հեռացվե՛ն։ Արդյո՞ք այս մոտեցումը համահունչ է սկզբունքներին։ (Այո՛։)
Որոշ մարդիկ հատկապես զգույշ ու շրջահայաց են, երբ խոսում են, հաղորդակցվում, շփվում կամ կապ են հաստատում եղբայրների և քույրերի հետ, բայց հենց վերադառնում են տուն, դառնում են բերանբացներ՝ թափելով ամեն ինչ, նույնիսկ եղբայրների և քույրերի անձնական տվյալները, այնպես որ նրանց ընտանիքի անդամները, հավատք չունեցող անհավատները և նրանք, ովքեր միայն անվանապես են հավատում, շատ բան իմանան եկեղեցու գործերի մասին։ Նման մարդը մատնիչ է, դավաճան, Հուդա, և ճիշտ այն տեսակի անհատ, ում եկեղեցին պետք է հեռացնի։ Որքան երկար մնան եկեղեցում, այնքան ավելի շատ տեղեկատվություն կիմանան եղբայրների և քույրերի մասին, այնքան ավելի շատ կներգրավվեն դավաճանության մեջ, և այնքան ավելի շատ հարցեր կլինեն, որոնցից անհավատները կկառչեն՝ դրանք որպես լծակ օգտագործելու և զրպարտելու համար։ Եթե չես վախենում, որ նրանք այս տեղեկատվությունն անհավատներին կմատնեն, ապա պահի՛ր նրանց․ եթե չես ցանկանում, որ քո անձնական տվյալներն ու եկեղեցու ներքին գործերը տարածվեն նրանց շուրթերից, ապա պետք է հնարավորինս շուտ հեռացնես այս մատնիչներին։ Արդյո՞ք սա տեղին է։ (Այո՛։) Նման անհատների հանդեպ ոչ մի ներողամտություն չպետք է ցուցաբերվի, ոչ մի լավ մտադրություն չունեն և իրենք էլ մի լավ բան չեն։ Ինչպե՞ս են նման մարդիկ համեմատվում նախկինում նշված այն երկու տեսակի մարդկանց հետ․ նրանց, ովքեր հակված են վրեժխնդրության, և նրանց, ովքեր զեխ են ու սանձարձակ։ Նրանք ավելի լա՞վն են, թե՞ ավելի վատը։ (Ավելի վատը։) Այս անհատները նույնպես կարող են կատարել իրենց պարտավորությունները, որոշակի ջանք գործադրել և որոշակի դժվարությունների դիմանալ. կարող են անել այն ամենը, ինչ Աստծու տունը խնդրում է նրանցից, և չմերժել, բայց մի խնդիր կա․ Աստծու տան մասին ամեն ինչ հայտնում են անհավատներին։ Ամեն օր դավաճանի, մատնիչի դեր են խաղում։ Միայն այս պատճառով եկեղեցին չի կարող հանդուրժել նրանց և պետք է հեռացնի։ Հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Անկախ այն բանից՝ ուրախ են, թե դժգոհ եկեղեցու ներսում, ով է սադրում նրանց, ով է լեզու գտնում նրանց հետ, արդյոք ընտրվում են որպես եկեղեցու առաջնորդողներ, թե պաշտոնազրկվում են, անկախ այն բանից, թե ինչ է պատահում, միշտ պետք է կիսվեն յուրաքանչյուր մանրամասնով իրենց ընտանիքի անհավատ անդամների հետ։ Այնպես են անում, որ իրենց ընտանիքի անհավատ անդամներն ու անհավատներն անմիջապես տեղեկանան և ժամանակին վերահասու լինեն եկեղեցու ներքին իրավիճակին։ Նման անհատների հանդեպ բացարձակապես չպետք է որևէ ներողամտություն կամ որևէ ողորմություն ցուցաբերեք․ հայտնաբերելուն պես հեռացրե՛ք նրանց։ Ինչպիսի՞ն է այս մոտեցումը։ (Տեղին։) Արդյո՞ք այսպես վարվելն անգթություն է։ (Ո՛չ։) Դա անգթություն չէ։ Նրանց վերաբերվում ես որպես եղբայրների և քույրերի, բայց ամենևին չեն պաշտպանում Աստծու տան կամ եղբայրների և քույրերի շահերը։ Փոխարենն ամեն քայլափոխի մատնում են Աստծու տան և եղբայրների ու քույրերի շահերը։ Դու նրանց ընտանիք ես համարում, բայց արդյոք նրանք քեզ ընտանիք համարո՞ւմ են։ (Ո՛չ։) Ուրեմն ներողամտություն մի՛ ցուցաբերիր նրանց հանդեպ․ եթե պետք է հեռացվեն, ապա հեռացրո՛ւ նրանց։ Մինչև այս պահը հանդիպե՞լ եք նման անհատների։ (Այո՛։ Իրենց ընտանիքի անդամներին պատմում էին եղբայրների և քույրերի մասին ամեն ինչ, իսկ երբեմն էլ առաջին իսկ հնարավորության դեպքում տեղեկացնում էին նրանց եկեղեցու ներսում որոշակի հարցերի և հատուկ կարգավորումների մասին։ Նրանց ընտանիքի անդամներն այնուհետև նյութ էին հավաքում՝ եկեղեցու մասին թիկունքում բամբասելու համար։) Արդյոք այս անհատները հեռացվե՞լ են։ (Այո՛։) Հեռացվելուց հետո բողոքեցի՞ն։ Կարող են զգալ, որ դա անարդար է՝ մտածելով․ «Ես ոչինչ չեմ արել. սա կառավարչական հրամանագրերի խախտում չի հանդիսանում, ոչ էլ ես խաթարումներ կամ խանգարումներ եմ առաջացրել, ուստի ինչո՞ւ ինձ հեռացրին»։ Ի՞նչ եք կարծում, արդյոք նրանց գործողությունների բնույթն ավելի լո՞ւրջ է, քան խաթարումներ ու խանգարումներ առաջացնելը։ (Այո՛։) Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ փրկագնվել։ Արդյոք հե՞շտ է նրանց համար փոխվելը։ (Ո՛չ։) Ինչո՞ւ եք ասում, որ դա հեշտ չի լինի։ Ինչի՞ց է երևում, որ նրանց համար դժվար է փոխվելը։ (Աստծու տան մաս չեն, եղբայրներ կամ քույրեր չեն, նրանց էությունը չհավատացողների ու անհավատների էություն է։) Սա է նրանց էությունը։ Ուստի, ինչպե՞ս կարող ես ասել, որ անհավատներ ու չհավատացողներ են։ (Ինչ հույզեր էլ որ ունենան եկեղեցում, դուրս են թափում իրենց ընտանիքի վրա՝ ցույց տալով, որ ինչ էլ պատահի, դա չեն ընդունում Աստծուց, առավել ևս՝ որևէ դաս չեն քաղում։ Նման մարդիկ փորձառաբար չեն ապրում Աստծու գործը և չեն ընդունում ճշմարտությունը, ուստի նրանց էությունը չհավատացողների էություն է։) Նրանց այս էությունը պարզաբանվել է։ Դուրս են թափում հույզերն իրենց ընտանիքի վրա և ամեն ինչին վերաբերվում են իրենց հույզերի հիման վրա։ Ինչպե՞ս կարող ես ասել, որ Աստծու տան մաս չեն, այլ Աստծու տուն ներթափանցած անհավատներ են։ (Որովհետև կարող են մատնել Աստծու տան շահերը՝ գործելով որպես դավաճաններ և մատնիչներ, և որովհետև հիմնովին այն մարդիկ չեն, որոնք պաշտպանում են Աստծու տան աշխատանքն ու շահերը։ Այսպիսով, այս անհատները մեկ սիրտ չունեն Աստծու տան հետ։) Այս բացատրությունը նպատակին չհասավ։ Թույլ տվեք Ինձ բացատրել։ Թեև այս անհատները մասնակցում են եկեղեցական կյանքին և կատարում են իրենց պարտավորությունները, արդյոք երբևէ եղբայրներին և քույրերին համարե՞լ են իրենց ընտանիք։ Պարզ ասած՝ արդյո՞ք եղբայրներին և քույրերին համարել են յուրային։ (Ո՛չ։) Այդ դեպքում ի՞նչ են համարում եղբայրներին և քույրերին։ (Օտարներ։) Ճիշտ է, օտարներ, հակառակորդներ։ Այդ դեպքում ի՞նչ են համարում Աստծու տունն ու եկեղեցին։ Մի՞թե դա պարզապես աշխատավայր չէ նրանց համար։ (Այո՛։) Աստծու տանը և եկեղեցուն վերաբերվում են որպես անհավատ աշխարհի ընկերությունների կամ կազմակերպությունների՝ դիտարկելով եղբայրներին և քույրերին որպես օտարներ, որոնից պետք է զգուշանալ որպես հակառակորդների։ Այսպիսով, կարող են հեշտությամբ տարբեր տեսակի տեղեկատվություն և տարբեր իրական իրավիճակներ հայտնել եղբայրների և քույրերի մասին նրանց, ովքեր հիմնովին չեն հավատում Աստծուն։ Տեղյակ են, որ այս անհավատ մարդիկ ոչ մի լավ բան չեն ունենա ասելու, և կարող են նույնիսկ զրպարտել եղբայրներին և քույրերին, և վատաբանել Աստծու տունը․ գիտեն այս ամենը, սակայն միևնույն է անխոհեմաբար հայտնում են եղբայրների և քույրերի ու եկեղեցու իրավիճակներն այս անհավատներին՝ առանց ամենաչնչին վերապահման։ Ակնհայտ է, որ եղբայրներին և քույրերին որպես օտարների են դիտարկում, որպես հակառակորդների, և երբ որևէ տհաճություն է առաջանում, անմիջապես միանում են անհավատներին՝ ծաղրելու, զրպարտելու և եղբայրների և քույրերի դեմ նրանց թիկունքում գործելու՝ այդպիսով բավարարելով իրենց սեփական ցանկությունները։ Կարծում են, որ եկեղեցում որևէ եղբոր կամ քրոջ դատելը հնարավոր չի լինի, որովհետև եթե եկեղեցու հարցերը կամ եղբայրներին և քույրերին քննարկեն հենց եղբայրների և քույրերի առջև, զգում են, որ ստիպված կլինեն կրել հետևանքները, ինչն անբարենպաստ կլինի իրենց համար։ Բայց այս հարցերն իրենց ընտանիքի հետ քննարկելը լիովին բավարարում է նրանց անձնական պոռթկունությունը, ցանկություններն ու էմոցիաները՝ առանց որևէ հետևանք կրելու, քանի որ ընտանիքն ի վերջո ընտանիք է, ով չի մատնի նրանց։ Սակայն նույնը չէ եղբայրների և քույրերի դեպքում, որոնք կարող են զեկուցել նրանց մասին, մերկացնել ու էտել նրանց, և նույնիսկ ստիպել նրանց կորցնել իրենց պարտավորություններն ու պաշտոնները ցանկացած ժամանակ կամ ցանկացած տեղ։ Ուստի, ամենևին սխալ չէ ասել, որ եղբայրներին և քույրերին դիտարկում են որպես իրենց հակառակորդների։ Հակառակորդն այն մարդն է, ումից պետք է զգուշանալ։ Այսպիսով, չեն խոսում եղբայրների և քույրերի հետ, ո՛չ հաղորդակցվում են նրանց հետ, ո՛չ էլ որևէ բան են մերկացնում նրանց։ Փոխարենը «ապրում են եկեղեցական կյանքով» իրենց ընտանիքի անհավատ անդամների հետ տանը, որտեղ կիսվում են ամեն ինչով և բացում են իրենց սրտերը։ Առանց վերապահումների ու առանց խղճի խայթի արտահայտում են իրենց մտքերը, կարծիքները, հիասթափությունները, դժգոհություններն ու իրենց բոլոր խեղաթյուրված տեսակետները՝ թեթևություն զգալով ու հաճույք ստանալով դրանից։ Ընտանիքի անդամները չեն արհամարհում նրանց, այլ փոխարենն օգնում ու համագործակցում են նրանց հետ։ Եթե այսպես խոսեին եկեղեցում, նրանց՝ որպես չհավատացողների իրական բնությունը լիովին կմերկացվեր, և եկեղեցին ստիպված կլիներ հեռացնել նրանց։ Հետևաբար, եղբայրներին և քույրերին որպես ընտանիք չեն դիտարկում, այլ որպես հակառակորդներ։ Սա մի տեսանկյունն է։ Մյուս տեսանկյունն այն է, որ երբեք եկեղեցու մաս չեն համարում իրենց, ուստի այն ամենը, ինչ պատահում է եկեղեցուն, լինի դա զրպարտություն և հայհոյանք կրոնական աշխարհից, անհիմն լուրեր և ծաղր անհավատներից, թե շինծու մեղադրանքներ և հալածանք ազգային կառավարության կողմից, անձամբ նրանց համար անտեղի և աննշան է։ Ենթադրենք՝ իսկապես այսպես էին կարծում․ «Եթե եկեղեցու պատկերը վնասվում է, և Աստծու անունն անպատվվում, որպես հավատացյալների՝ մեր արժանապատվությունը լրջորեն վիճարկվում է։ Այս պատճառով երբեք չէի քննարկի եկեղեցու հարցերը կամ Աստծու տան գործերն անհավատների հետ՝ թույլ տալով նրանց բամբասել ու ծիծաղել դրա վրա։ Նույնիսկ ինքս ինձ պաշտպանելու համար կամայականորեն չէի խոսի Աստծու տան գործերի մասին իմ անհավատ ընտանիքի անդամների հետ»։ Եթե նման գիտակցություն ունենային, մի՞թե այնուհետև չէին կարողանա վերահսկել իրենց լեզուն։ Ուստի ինչո՞ւ չեն կարողանում դա անել։ Ակնհայտ է, որ հիմնովին իրենց Աստծու տան մաս չեն համարում, ոչ էլ իրենց հավատացյալներ են համարում։ Ոմանք ասում են․ «Քո խոսքերը սխալ են։ Եթե իրենց չեն համարում Աստծու տան մաս, ինչո՞ւ են դեռ հավաքույթների գալիս»։ Աստծուն հավատացողների մեջ ամեն տեսակի մարդիկ կան։ Մի՞թե նախկինում չենք հաղորդակցվել այս մասին։ Կան շատերը, որոնք գալիս են հավատալու Աստծուն տարբեր անպատշաճ դրդապատճառներով և նպատակներով, և սա նման տեսակներից մեկն է։ Աստծուն հավատալ զվարճանքի, ձանձրույթը փարատելու կամ հոգևոր սնունդ գտնելու համար․ մի՞թե նման չհավատացողները տարածված չեն։ Մի՞թե նման մարդիկ չեն կարող մեծ թվով լինել։ (Այո՛։) Նույնիսկ իրենց Աստծուն հավատացողներ չեն ճանաչում։ Իհարկե, եկեղեցու ողջ աշխատանքն ու Աստծու ընտրյալ մարդկանց կողմից իրենց պարտավորությունները կատարելը նրանց չեն մտահոգում, ուշադրություն չեն դարձնում դրանց։ Այսպիսով, կարող են անհավատների հետ կամայականորեն և թեթևամտորեն քննարկել եկեղեցու աշխատանքային իրավիճակը, եկեղեցու ներքին գործերը և նույնիսկ ցանկացած խնդիր, որը տեղի է ունենում եղբայրների և քույրերի միջև։ Երբ նրանք ավարտում են խոսելը, անհավատները շարունակում են բամբասել, զրպարտել ու ծաղրել, բայց դա նրանց ամենևին չի անհանգստացնում։ Նույնիսկ կարող են միանալ անհավատներին՝ հայհոյանքներ տեղալով եղբայրների և քույրերի հասցեին, դատելով Աստծու տունը և մեկնաբանելով Աստծու տան գործն ու աշխատանքային կարգավորումները։ Արդյո՞ք Աստծուն հավատացողներ են։ (Ո՛չ։) Ճշմարիտ հավատացյալը երբեք այսպես չէր վարվի։ Նույնիսկ եթե դա լիներ իրենց սեփական արժանապատվությունն ու շահերը պաշտպանելու համար, երբեք չէր կծի իրեն կերակրող ձեռքը, և չէր կանգնի եկեղեցուց դուրս գտնվողների կողքին։ Մի՞թե սա այդպես չէ։ (Այո՛։) Հետևաբար, նման անհատները չար մարդիկ և չհավատացողներ են, որոնք պետք է հեռացվեն։ Որքան շուտ հեռացվեն, այնքան շուտ եկեղեցին խաղաղություն կունենա։
Եկեք խոսենք ձեր մասին։ Օրինակ՝ եթե ծնողներդ չեն հավատում Աստծուն, կամ եթե քույրերդ ու եղբայրներդ կամ լավագույն ընկերներդ չեն հավատում Աստծուն, բայց չեն ընդդիմանում քո հավատքին և իրականում բավականին աջակցում են դրան, արդյոք կխոսեի՞ր նրանց հետ այն ամենի մասին, ինչ կատարվում է եկեղեցում։ Ենթադրենք, ընկերուհիներիցդ մեկը հարցնում է. «Ձեր եկեղեցում կա՞ն տղամարդիկ, որոնք զուգընկեր են փնտրում։ Կա՞ն այնպիսիք, որ հատկապես պարզասիրտ են, և բարձրահասակ, հարուստ ու գեղեցկադեմ»։ Անհավատների մեջ որոշ պարկեշտ մարդիկ նույնպես ցանկանում են պարկեշտ զուգընկեր գտնել՝ իրենց օրերն անցկացնելու համար։ Ընկերուհիդ ուզում է գտնել մեկին, ով հավատում է Աստծուն, ուստի կցանկանա՞ս ասել նրան։ (Ոչ։) Պետք է նրան ասես․ «Քո համակրանքը հավատացյալների հանդեպ անօգուտ է։ Անհավատ ես և հիմնովին անհամատեղելի ես հավատացյալների հետ։ Ընդհանուր լեզու չունեք, տարբեր ճանապարհներով եք քայլում։ Քեզ նայի՛ր, այսքան պճնված ես․ մեր եկեղեցու ո՞ր եղբայրը կհավանի քեզ»։ Բարձր կարծիքի չես նրա մասին, ուստի կարո՞ղ ես արդյոք նրա հետ եկեղեցու հարցերի մասին խոսել։ (Ոչ։) Ընդամենը մի քանի բառ, և զրույցը կձախողվեր․ տեսակետները լիովին տարբեր են։ Նույնիսկ եթե որոշ անհավատներ լավ տպավորություն ունեն հավատացյալների մասին, և նույնիսկ եթե հավատացյալ դառնալուցդ հետո պահպանում են ընկերությունը քեզ հետ, կցանկանայի՞ր կիսվել նրանց հետ եկեղեցու ներքին գործերով կամ այն դժվարություններով, որոնց բախվում ես քո պարտավորությունները կատարելիս։ (Ոչ։) Նույնիսկ եթե աջակցում են Աստծու հանդեպ քո հավատքին, ի՞նչ օգուտ ունի նրանց հետ եկեղեցու հարցերը քննարկելը։ Օրինակ՝ որոշ եղբայրներ և քույրեր դիմակայել են մեծ կարմիր վիշապի խոշտանգումներին ու հարցաքննություններին՝ առանց հուդաներ դառնալու։ Սա վկայություն է, որով նույնիսկ անհավատներն են հիանում. կցանկանայի՞ր սրանով կիսվել նրանց հետ։ (Ոչ։) Ինչո՞ւ չէիր ցանկանա քննարկել դա։ (Նման հարցերն նրանց չեն վերաբերվում, ու նրանք չէին կարողանա հասկանալ այս փորձառական վկայությունները։) Չէին կարողանա հասկանալ։ Ի՞նչ բացասական ազդեցություններ կարող էր ունենալ այս հարցերի քննարկումը։ (Կարող էին ի վերջո դատել եկեղեցին։) Դատողություն կանեին․ «Ինչո՞ւ եք այս ամենի միջով անցնում։ Ինչո՞ւ գնալ ազգային կառավարության դեմ»։ Տեսնո՞ւմ ես, մի մեկնաբանությունը կարող է մերկացնել նրանց բնությունը։ Ինչպե՞ս կարող է սա համարվել ազգային կառավարությանը դեմ գնալ։ Ակնհայտ է, որ երկիրը կառավարող դևերի թագավորները ծանր վնաս են հասցնում Աստծու ընտրյալ մարդկանց՝ թողնելով նրանց առանց ապրելու միջոցի։ Նույնիսկ երբ ականատես են լինում սրան, ձևացնում են, թե չգիտեն։ Ակնհայտ է, որ խոսում են այնպես, որ հակառակ են շրջում ճշմարտությունը և խեղաթյուրում փաստերը։ Ուրիշ ի՞նչ կարող ես քննարկել նրանց հետ։ Չես կարող խոսել նրանց հետ Աստծու հանդեպ հավատքի հետ կապված որևէ բանի մասին․ չես կարող թույլ տալ, որ նրանք որևէ բան իմանան այս մասին։ Նրանք, ովքեր չեն կարողանում վերահսկել իրենց լեզուն, կարող են ամեն ինչ պատմել եկեղեցու մասին անհավատներին։ Ակնհայտորեն չհավատացողներ են․ դևեր են, որ գալիս են Աստծու տուն՝ գոյությունը քարշ տալու համար, գազաններ, որ առանց խղճի կամ ողջամտության նշույլի կծում են իրենց կերակրող ձեռքը։ Նրանց համար Աստծու տան կամ եկեղեցու շահերին կամ համբավին հասցված ցանկացած վնաս ամենևին չի ազդում իրենց վրա, չի շոշափում իրենց սեփական շահերից ոչ մեկը, և անգամ մի փոքր չեն վշտանում․ այսպիսով, կարող են անխոհեմաբար խոսել եկեղեցու ներքին գործերի մասին անհավատների և Աստծուն չհավատացող մարդկանց հետ՝ առանց ամենաչնչին վերապահման։ Արդյո՞ք նման մարդիկ ատելի են։ (Այո՛։) Կարո՞ղ է արդյոք չհավատացողը, որը եղբայրներին և քույրերին ընտանիք չի համարում, այլ անհավատներին է համարում իր ընտանիքը, ընդունել ճշմարտությունը։ (Ո՛չ։) Կարո՞ղ են արդյոք ընդունել, որ Աստված է ճշմարտությունը։ (Ո՛չ։) Կարո՞ղ է արդյոք այն մարդը, ով իրեն չի համարում եկեղեցու անդամ, լսելով մարդու փրկության մասին Աստծու խոսքերը, մի կողմ դնել իր սեփական շահերը՝ ձգտելու ճշմարտությանը և մտնելու ճշմարտության իրականության մեջ։ (Ո՛չ։) Նրանց ամենօրյա գործունեությունները բաղկացած են միայն եկեղեցու շահերը մատնելուց, օտարների կողքին կանգնելուց և որպես մատնիչներ, Հուդաներ ու դավաճաններ ծառայելուց, ասես դա է նրանց առաքելությունը։ Նրանք ճիշտ ուղով չեն քայլում, այլ ապրում են չարիք գործելու համար․ արժանի են մեռնելու և անիծվելո՛ւ։ Այս Հուդաները, դավաճաններն ու Սատանայի ծառաները, որոնք կծում են իրենց կերակրող ձեռքը, բացասական թշվառներ են, վնասակար են մարդկության համար և արհամարհված են բոլորի կողմից։ Ուստի, մի՞թե միանգամայն ճիշտ չէ, որ եկեղեցին զբաղվի նրանցով և հեռացնի նրանց։ (Այո՛։) Դա միանգամայն ճիշտ է։ Չէիք ցանկանա, չէ՞, որ ձեզ մատնեին։ Եթե եկեղեցին կամ Աստծու տունը մատնեին, մեծամասնությունը գուցե խորապես չկարեկցեր կամ չափազանց չվշտանար, պարզապես մի փոքր անհարմար կզգային ներքուստ, որովհետև, ի վերջո, դրա անդամն են։ Բայց ի՞նչ կլիներ, եթե եկեղեցում ինչ-որ մեկը քեզ մատներ անհավատներին, և նրա՝ քեզ մատնելու պատճառով անհավատները խեղաթյուրեին փաստերը, զրպարտեին, ծաղրեին, դատեին ու դատապարտեին քեզ։ Ինչպե՞ս կզգայիր քեզ այն ժամանակ։ Մի՞թե այն ժամանակ չէիր զգա այն նվաստացումն ու ամոթը, որը կրել են եկեղեցին ու Աստծու տունը։ (Այո՛։) Այս տեսանկյունից ճի՞շտ է այդպիսի մարդկանց հեռացնել։ (Այո։) Նրանց պետք է հեռացնել․ նրանց հանդեպ ներողամտություն ցուցաբերելու կարիք չկա։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր չեն կարողանում իրենց լեզուն վերահսկել, ապա նրանց անձնական վարքի և իրենց կյանքով արտահայտածի տարբեր դրսևորումների հիման վրա նրանք եկեղեցում գտնվող չհավատացողներ են՝ հեռացման ենթակա չար մարդկանց մի տեսակ։ Անկախ այն բանից՝ նրանք գաղտնի են գործում, թե բացահայտ, հենց պարզվի, որ ինչ-որ մեկը չի կարողանում իր լեզուն վերահսկել և իր մարդկային էությամբ լիակատար չհավատացող է, նրա մասին անմիջապես զեկուցեք առաջնորդողներին և աշխատողներին ու տեղեկացրեք եղբայրներին և քույրերին։ Այդպիսի մարդկանց պետք է ժամանակին և ճշգրտորեն զանազանել և ապա նրանց հնարավորինս շուտ հեռացնել եկեղեցուց։ Թույլ մի՛ տվեք, որ նրանք որևէ առնչություն ունենան եկեղեցու, նրա աշխատանքի կամ եղբայրների ու քույրերի հետ․ նրանց լիովին հեռացնելը ճիշտ է։ Սրանով ավարտվում է մարդկայնության այս դրսևորման՝ սեփական լեզուն վերահսկել չկարողանալու մասին հաղորդակցությունը։
Արդյոք այսօր հաղորդակցված երեք տեսակի մարդկանց դեպքերն ավելի լո՞ւրջ են, քան նախկինում հաղորդակցված երկու տեսակինը։ (Այո՛։) Նրանց հանգամանքներն ավելի վատն են, մարդկայնությունն ավելի ստոր ու արհամարհելի է, և եկեղեցու ու բոլոր եղբայրների և քույրերի շահերին հասցրած վնասն ու ազդեցությունն ավելի մեծ են։ Հետևաբար, թեթևամտորեն մի՛ վերաբերվեք այս երեք տեսակի մարդկանց․ նրանցից պետք է աչալրջորեն զգուշանալ և չպետք է հանդուրժել նրանց։ Եթե որևէ մեկը բացահայտվում է որպես այս երեք տեսակներից մեկը, պետք է անմիջապես մերկացվի և զանազանվի, և այնուհետև հնարավորինս արագ հեռացվի։ Եթե կարևոր պարտավորություն են կատարում, անմիջապես գտե՛ք մեկին՝ նրանց պարտավորությունը ստանձնելու համար, և այնուհետև ազատե՛ք այդ պարտավորությունից ու հեռացրե՛ք նրանց։ Հասկանալի՞ է։ (Հասկանալի՛ է։) Եկեղեցու եղբայրների ու քույրերի տարբեր վիճակները, տարբեր ժամանակաշրջաններում նրանց տարբեր դրսևորումները, եկեղեցու աշխատանքն ու նույնիսկ նրա որոշ ներքին հարցեր թույլատրվում է քննարկել և դրանց շուրջ հաղորդակցվել միայն եղբայրների և քույրերի միջև։ Սա նրա համար է, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ ավելի հստակ հասկացողություններ և պատկերացումներ ունենան Աստծու տան պահանջած սկզբունքների վերաբերյալ՝ դրանով իսկ հասնելով ճշմարտության սկզբունքների համաձայն գործելու ունակությանը։ Սակայն մեկ սկզբունք պետք է պարզ լինի․ լինեն դրանք Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին վերաբերող ճշմարտություններ կամ սկզբունքներ, թե ընդհանուր գործերի կանոնակարգեր, բացարձակապես չի թույլատրվում դրանց մասին խոսել անհավատների հետ, ինչը կհանգեցնի նրան, որ անհավատները կմեկնաբանեն ու կքննադատեն։ Սա բացարձակապես արգելված է։ Ոմանք կարող են ասել․ «Եթե դա բացարձակապես արգելված է, արդյոք նշանակո՞ւմ է, որ դա կառավարչական հրամանագիր է»։ Կարելի է և այսպես ասել՝ ով տեղեկատվությոան արտահոսք է տալիս, կկրի համապատասխան հետևանքները։ Ինչո՞ւ ստիպված կլինեն կրել հետևանքները։ Որովհետև նրանք, ովքեր արտահոսք են տալիս են եկեղեցու ներքին հարցերը, չեն պաշտպանում եկեղեցին կամ եղբայրներին ու քույրերին, և կարող են հեշտությամբ դավաճանել եկեղեցին և եղբայրներին ու քույրերին։ Քանի որ գործում են որպես դավաճաններ և Հուդաներ, նրանց հանդեպ այլևս չպետք է ներողամտություն ցուցաբերվի կամ համարվեն եղբայրներ և քույրեր կամ ընտանիք։ Նրանց հետ պետք է վարվել որպես դավաճանների և Հուդաների և ուղղակիորեն հեռացնել եկեղեցուց։ Ոմանք ասում են․ «Ես նախկինում բերանբաց լինելու վատ սովորություն ունեի, հակված էի անխոհեմաբար խոսելու․ հիմա, երբ տեսնում եմ նման գործողությունների հետևանքները, այլևս չեմ համարձակվում անխոհեմաբար խոսել»։ Լա՛վ։ Քանի որ ասել ես սա, քո վարքագիծը կդիտարկվի։ Եթե իսկապես ապաշխարես ու դարձի գաս, այլևս անխոհեմաբար տեղեկատվություն չփոխանցես կամ չդավաճանես եղբայրների և քույրերի շահերը, և կարողանաս վերահսկել քո լեզուն, Աստծու տունը քեզ մի հնարավորություն կտա։ Եթե նորից բացահայտվի, որ արել ես դա, որ դու ես եղել որոշակի տեղեկատվություն տարածողը, քո հանդեպ ոչ մի ներողամտություն չի ցուցաբերվի, եկեղեցու եղբայրներն ու քույրերը կմիավորվեն քեզ հեռացնելու համար։ Երբ դա տեղի ունենա, չլացեսկամ բողոքես, որ քեզ նախապես չեն զգուշացրել։ Հիմա, երբ ամեն ինչ հստակ բացատրված է, եթե սա նորից կրկնվի, Աստծու տունը բացարձակապես ներողամիտ չի լինի։ Հասկանալի՞ է։ (Հասկանալի՛ է։) Եթե տեսնեք որևէ մեկին, ով չի հասկացել, բացատրե՛ք նրան, ուղղություն տվե՛ք՝ օգտագործելով այն, ինչի շուրջ այսօր հաղորդակցվեցինք։ Եթե նկատեք, որ ինչ-որ մեկն այս վարքագծի նշաններ է ցույց տալիս, կամ մեկին, ով նախկինում այսպես է վարվել, հաղորդակցվե՛ք նրա հետ, նախազգուշացրե՛ք նրան և տեղեկացրե՛ք նրան նման գործողությունների բնույթի ու հետևանքների մասին, ինչպես նաև այս հարցերի ու մարդկանց նկատմամբ Աստծու տան վերաբերմունքի մասին։ Ամեն ինչ պարզաբանելուց հետո դիտարկե՛ք նրանց՝ տեսնելու համար, թե արդյոք կարող են ապաշխարել, և ինչ կանեն ապագայում։ Եթե փոխվեն ու այլևս այդպես չվարվեն, կարող են հետ ընդունվել ու նրանց կարող են վերաբերվել որպես եղբայրների և քույրերի։ Բայց եթե համառորեն չզղջան ու շարունակեն գաղտնի այսպես վարվել, հեռացրե՛ք նրանց, երբ էլ որ գտնեք նման մարդու։ Եթե զույգի գտնեք, ապա հեռացրե՛ք երկուսին էլ․ եթե խումբ գտնեք, ապա հեռացրե՛ք ամբողջ խմբին։ Ոչ մի ներողամտություն մի՛ ցուցաբերեք։ Ոմանք հարցնում են․ «Կարո՞ղ եմ խոսել իմ ընտանիքի այն անդամների հետ, ովքեր ժամանակին հավատում էին, բայց հետագայում հեռացվեցին»։ Կարծես թե նրանց համար, ովքեր սիրում են շատախոսել և բամբասանքներով զբաղվել, հեշտ չէ վերահսկել իրենց․ միշտ համառորեն հարցնում են, թե արդյոք դա թույլատրելի է։ Ի՞նչ եք կարծում, արդյոք դա թույլատրելի՞ է։ (Ո՛չ։) Թույլատրելի չէ խոսել որևէ մեկի հետ, քանի որ դա հեշտությամբ հետևանքների է հանգեցնում։ Նման մարդկանց բոլորի հետ պետք է վարվել որպես Հուդաների։ Չպետք է խոսել նրանց հետ, ովքեր անհավատներ են, ովքեր հեռացվել են, ովքեր մտերիմ են քեզ հետ, ովքեր վստահելի են, ովքեր աջակցում են Աստծու հանդեպ քո հավատքին, ովքեր լավ տպավորություն ունեն Աստծուն հավատալու մասին, և ովքեր անվանապես են հավատում Աստծուն, ովքեր պարզապես ապրում են եկեղեցական կյանքով և մի փոքր կարդում են Աստծու խոսքերը, բայց բացարձակապես չեն կատարում իրենց պարտավորությունը․ եթե մեկն անի դա, նրա հետ կվարվեն որպես Հուդայի։ Հասկանալի՞ է։ (Հասկանալի՛ է։) Ուրիշ ովքե՞ր են ներառված նրանց մեջ, ովքեր չեն կատարում իրենց պարտավորությունները։ Արդյոք սովորական եկեղեցու անդամները ներառվա՞ծ են։ (Այո՛։) Մի՛ մոռացեք այս հարցը․ հիմար մի՛ եղեք։ Պետք է լավ ըմբռնեք սկզբունքները։ Մի՛ շարունակեք հավատալ միայն նրա համար, որ ի վերջո Հուդա դառնաք ու դավաճանեք Աստծու տունը, դավաճանեք եղբայրներին ու քույրերին՝ առանց նույնիսկ գիտակցելու դա, և նույնիսկ հպարտանալով դրանով։ Սեփական լեզուն վերահսկել չկարողանալը և նույնիսկ եկեղեցու աշխատանքն ու եղբայրներին և քույրերին դավաճանելը լուրջ հանցանք է։ Աստված գրի է առնում ցանկացածին, ով նման չարիք է գործում։ Հիմա, երբ դա հստակ բացատրվել է քեզ, և հասկացել ես, եթե դա նորից անես, դա այլևս պարզ հանցանք չէ, այլ կառավարչական հրամանագրի խախտում է, ինչը քեզ դարձնում է հեռացման ենթակա, և կզրկվես փրկության իրավունքից։ Հասկանալի՞ է։ (Հասկանալի՛ է։)
2021 թ. դեկտեմբերի 11