Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (22)
Նախորդ անգամ մենք հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների տասներեքերորդ պարտականության մասին՝ «պաշտպանել Աստծու ընտրյալ մարդկանց հակաքրիստոսների անհանգստությունից, մոլորվելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց և նրանց հնարավորություն տալ զանազանելու հակաքրիստոսներին ու դուրս թողնելու նրանց իրենց սրտերից»։ Այժմ եկեք վերանայենք․ առաջնորդողների և աշխատողների տասներեքերորդ պարտականության կոնկրետ բովանդակությանը վերաբերող ի՞նչ որոշակի կետերի մասին հաղորդակցվեցինք։ (Մենք հաղորդակցվեցինք հինգ կետի մասին՝ բացահայտելը, էտելը, մանրամասն վերլուծելը, սահմանափակելը և վերահսկելը։) Այս հինգ կետերն առաջնորդողների և աշխատողների այս պարտականության մեջ ներառված կոնկրետ առաջադրանքներ են․ սրանք այն կոնկրետ առաջադրանքներն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրականացնեն հակաքրիստոսների առնչությամբ։ Ուստի ի՞նչ դրսևորումներ ունեն կեղծ առաջնորդողներն այս առաջադրանքների առնչությամբ։ Արդյո՞ք նախորդ անգամ հաղորդակցվեցինք նաև որոշ մանրամասների մասին։ (Այո։) Կեղծ առաջնորդողների դրսևորումները հետևյալն են։ Առաջինն այն է, որ նրանք վախենում են վիրավորել մարդկանց և չեն համարձակվում հեռացնել կամ վտարել հակաքրիստոսներին։ Երկրորդն այն է, որ չեն կարողանում զանազանել հակաքրիստոսներին։ Երրորդն այն է, որ նրանք որպես պաշտպանիչ հովանոց են ծառայում հակաքրիստոսների համար։ Չորրորդն այն է, որ անպատասխանատու են Աստծու ընտրյալ մարդկանց հանդեպ։ Ինչպե՞ս է դրսևորվում անպատասխանատվությունը։ Հակաքրիստոսների անհանգստություններին և մոլորեցմանը բախվելիս կեղծ առաջնորդողները չեն կարողանում պաշտպանել եղբայրներին ու քույրերին, չեն կարողանում մերկացնել հակաքրիստոսների չար գործերը, չեն կարողանում բացահայտել Սատանայի դավերը և չեն կարողանում հաղորդակցվել ճշմարտության մասին՝ օգնելու եղբայրներին ու քույրերին զանազանել հակաքրիստոսներին․ նրանք նման աշխատանք չեն կատարում։ Բացի այդ, նրանց համար, որոնք փոքր են հասակով և զուրկ են զանազանությունից ու մոլորվել են հակաքրիստոսների կողմից, ոչ միայն որևէ վերականգնողական աշխատանք չեն կատարում, այլև ասում են անմարդկային բաներ, ինչպես օրինակ. «Նրանք արժանի էին դրան»։ Սա անպատասխանատվության կոնկրետ դրսևորում է, ինչը ցույց է տալիս, որ կեղծ առաջնորդողները եկեղեցու աշխատանքի համար հոգսի զգացում չունեն։ Այս դրսևորումները կեղծ առաջնորդողների կոնկրետ գործողություններն ու մոտեցումներն են, երբ հակաքրիստոսները մոլորեցնում և անհանգստացնում են Աստծու ընտրյալ մարդկանց։ Այս աշխատանքի նկատմամբ նրանց կոնկրետ վերաբերմունքն անպատասխանատվությունն ու անհավատարմությունն է։ Նրանք տարբեր արդարացումներ են բերում և տարբեր մեթոդներ են կիրառում՝ հակաքրիստոսներին կանաչ լույս տալու համար, ծառայում են որպես պաշտպանիչ հովանոց հակաքրիստոսների համար՝ միաժամանակ ձախողելով եկեղեցու աշխատանքըև Աստծու ընտրյալ մարդկանց իրավունքներն ու շահերը պաշտպանելը։ Եթե կեղծ առաջնորդողները կարողանային անհապաղ լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հակաքրիստոսների կողմից Աստծու ընտրյալ մարդկանց անհանգստացնելը, մոլորեցնելը, վերահսկելը և ծանր վնաս հասցնելը, և ապա սահմանափակեին, մեկուսացնեին և հեռացնեին կամ վտարեին հակաքրիստոսներին, ապա Աստծու ընտրյալ մարդիկ կստանային մեծագույն պաշտպանությունը։ Սակայն որպես առաջնորդողներ` նրանք անընդունակ են այս աշխատանքի համար։ Որոշակի տեսանկյունից կարելի է ասել, որ քողարկված կերպով պաշտպանում են հակաքրիստոսներին և հարթում նրանց ճանապարհը՝ հնարավորություն տալով նրանց շարունակել մոլորեցնել, վերահսկել և ծանր վնաս հասցնել Աստծու ընտրյալ մարդկանց և անհանգստացնել բնականոն եկեղեցական կյանքն ու Աստծու ընտրյալ մարդկանց պարտավորության կատարումը։ Սրանք կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումներն են։
Տասնչորսերորդ կետ. ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին (առաջին մաս)
Ավարտելով առաջնորդողների և աշխատողների տասներեքերորդ պարտականության մասին հաղորդակցությունը՝ այսօր կհաղորդակցվենք տասնչորսերորդի մասին։ Տասնչորսերորդ պարտականության բովանդակությունը որոշ առումներով նման է տասներեքերորդին։ Այն կոնկրետ աշխատանքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն տասնչորսերորդ պարտականության մեջ, ոչ միայն վերաբերում է հակաքրիստոսներին, այլև ներառում է տարբեր չար մարդկանց՝ դարձնելով դրա շրջանակն ավելի լայն, քան տասներեքերորդը։ Նախքան տասնչորսերորդ պարտականության մասին հաղորդակցվելը՝ եկեք կարդանք դրա բովանդակությունը։ (Առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականությունը՝ «Ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ վտարել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։) Այս նախադասությունը երկար չէ, բայց երբ խոսքը վերաբերում է այն կոնկրետ աշխատանքին, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, այն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է արտաքուստ։ Որո՞նք են առաջնորդողների և աշխատողների կոնկրետ պարտականությունները, որոնք նշված են այս նախադասության մեջ։ Ովքե՞ր են այն աշխատանքի թիրախները, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրականացնեն։ (Տարբեր չար մարդիկ և հակաքրիստոսներ։) Ո՞րն է այն կոնկրետ աշխատանքը, որը պետք է կատարվի։ (Անհապաղ զանազանել նրանց։ Զանազանելուց հետո հեռացնել կամ վտարել։) Անհապաղ զանազանում՝ առանց ձգձգելու․ հենց որ նշանները բացահայտվեն, ճշգրիտ դատողություններ և բնորոշումներ պետք է արվեն, որին պետք է հաջորդի տվյալ անհատների հետ հարցի լուծումը՝ նրանց հեռացնելով։ Իրականում այն կոնկրետ աշխատանքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, բաղկացած է երկու առաջադրանքից՝ մարդկանց զանազանելը և խնդիրները լուծելը։ Առաջին հայացքից այն այսքան պարզ է թվում՝ նախ զանազանել, ապա անհապաղ մշակել լուծումներ և միջոցներ՝ թիրախավորելով տարբեր չար մարդկանց և հակաքրիստոսներին, որոնց Աստծու տունը պահանջում է հեռացնել կամ վտարել։ Այս տեսանկյունից թվում է, թե առաջնորդողների և աշխատողների համար հեշտ է լավ կատարել այս աշխատանքը և իրականացնել այս պարտականությունը՝ առանց մեծ դժվարության, քանի որ Աստծու տունը նախկինում ծավալուն հաղորդակցություն է անցկացրել տարբեր մարդկանց զանազանելու և հեռացնելու մանրամասների շուրջ, և այդ հարցի վերաբերյալ շատ բան է ասվել։ Արտաքուստ տասնչորսերորդ պարտականության մեջ ներառված աշխատանքը որոշ առումներով նման է թվում նախկինում հաղորդակցված տասներկուերորդ և տասներեքերորդ պարտականությունների կոնկրետ բովանդակությանը, բայց տասնչորսերորդ պարտականության մեջ առաջնորդողների և աշխատողների կողմից կատարվող աշխատանքի թիրախները ոչ միայն հակաքրիստոսներն են, այլև տարբեր չար մարդիկ։ Սա ընդլայնում է շրջանակը՝ ներառելով տարբեր տեսակի չար մարդկանց, ինչը պահանջում է համակարգված և կոնկրետ հաղորդակցություն։ Քանի որ խոսքը ոչ թե մեկ տեսակի չար մարդու դրսևորումների մասին է, այլ տարբեր տեսակների, երբ առաջնորդողների և աշխատողների հետ տասնչորսերորդ պարտականության մասին հաղորդակցվենք, կկենտրոնանանք այս աշխատանքի թիրախները հստակեցնելու վրա։ Սա մի կողմն է։ Բացի այդ, հաջորդիվ մանրամասն կհաղորդակցվենք այն մասին, թե հատկապես ինչպես վարվել այս մարդկանց հետ՝ արդյոք սահմանափակել, մեկուսացնել, հեռացնել, թե վտարել նրանց։
Ինչ է եկեղեցին
Նախքան այս աշխատանքի մասին մանրամասն հաղորդակցվելը՝ եկեք նախ հաղորդակցվենք մի կողմնակի թեմայի շուրջ։ Այս կողմնակի թեման կարող է հանրահայտ լինել, կամ այն կարող է մի թեմա լինել, որի մասին կոնկրետ հասկացողություն չունեք։ Ո՞րն է թեման։ Այն է՝ «Ի՞նչ է եկեղեցին»։ Ի՞նչ կասեք այս թեմայի մասին։ Ոմանք կարող են ասել. «Դու հաղորդակցվում ես առաջնորդողների և աշխատողների պարտականությունների մասին, ուստի պարզապես հաղորդակցվիր կոնկրետ դրա մասին։ Ինչո՞ւ հաղորդակցվել այն մասին, թե ինչ է եկեղեցին։ Արդյոք դա կապ ունի՞ այս թեմայի հետ»։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այն կապ չունի, և ոմանք նույնիսկ կարող են ասել․ «Սա միանգամայն կապ չունեցող թեմա է։ Ինչո՞ւ այն առաջ քաշել հաղորդակցության համար»։ Անկախ նրանից, թե ինչպես եք մտածում, մի կողմ դրեք այս մտքերը և նախ խորհեք, թե ինչ է եկեղեցին։ Երբ այս բառի՝ «եկեղեցի» անվանման սահմանումը հստակորեն հաղորդակցվի, կիմանաք, թե ինչու ենք հաղորդակցվում այս թեմայի շուրջ։
I. Եկեղեցու մի քանի հասկացողությունները
, Եկեղեցու մասին հաղորդակցվել նշանակում է տրամադրել «եկեղեցի» անվանման հստակ և ճշգրիտ բացատրությունը. դա նշանակում է հաղորդել «եկեղեցի» եզրույթի կոնկրետ և ճշգրիտ սահմանումը։ Նախ՝ կարող եք քննարկել, թե ինչպես եք հասկանում և ըմբռնում «եկեղեցի» եզրույթը։ Ի՞նչ է եկեղեցին։ Եկեք սկսենք տեսական բացատրությունից և ապա անցնենք ավելի կոնկրետ և համեմատաբար գործնական սահմանման։ (Իմ հասկացողությունն այն է, որ եկեղեցի է կոչվում մի վայր, որտեղ հավաքվում են Աստծուն անկեղծորեն հավատացող և ճշմարտությանը ձգտող եղբայրներն ու քույրերը՝ Աստծուն երկրպագելու համար։) Այս սահմանումը վերաբերում է նրան, թե ինչպիսի վայր է եկեղեցին. այն հիմնականում շոշափելի, ֆիզիկական միավոր է։ Սա տեսական սահմանում է։ Այս սահմանումը ճշգրի՞տ է։ Կա՞ն արդյոք անճշտություններ։ Տեսության առումով այս սահմանումն ընդունելի է։ Ո՞վ կարող է ավելացնել։ (Ես մի փոքր կավելացնեմ։ Աստծու հայտնվելու և գործի ու Նրա կողմից ճշմարտությունն արտահայտելու շնորհիվ մարդկանց մի խումբ կա, որը հետևում է Աստծուն. այն կոլեկտիվը, որը նրանք կազմում են, կոչվում է եկեղեցի։) Այս սահմանումը նկարագրում է, թե ինչպիսի կոլեկտիվ է եկեղեցին։ Սա նույնպես պաշտոնական, տեսական սահմանում է։ (Ես կավելացնեմ, որ մարդկանց այս խումբն ունի Սուրբ Հոգու գործը, և երբ հավաքվում են Աստծու խոսքերը կարդալու, կա Սուրբ Հոգու լուսավորությունը, և նրանք ի վիճակի են կիրարկելու ճշմարտությունը և աճելու կյանքում։ Եկեղեցին նման մարդկանց հավաքույթ է։) Եկեղեցու սահմանման այս հավելումը նկարագրում է, թե ինչպիսի հավաքույթ է այն. այս հավաքույթի որոշիչն Աստծու խոսքերն ուտելն ու խմելն է, Սուրբ Հոգու գործն ունենալը և կյանքում աճելը։ Սա նույնպես հիմնականում եկեղեցու պաշտոնական, տեսական սահմանում է։ Էլի հավելումներ կա՞ն։ (Դա մարդկանց մի խումբ է, որն Աստծու խոսքերն ընդունում է որպես կիրարկման սկզբունք, և որը ղեկավարվում է ճշմարտության և Քրիստոսի կողմից։ Այս խումբը կարող է փորձառաբար ապրել Աստծու գործը, ընդունել ճշմարտությունը, աճել կյանքում և փրկվել։ Նման խումբը կոչվում է եկեղեցի։) Այս «խումբը» նույնական է քիչ առաջ նշված «կոլեկտիվին»։ Էլի հավելումներ կա՞ն։ Եթե այլևս հավելումներ չունեք, կարող եք վերաշարադրել վերը նշված չորս հասկացողությունները. այն է՝ թե կոնկրետ ինչն եք համարել եկեղեցու սահմանումն Աստծուն ձեր հավատալու սկզբից մինչև հիմա։ Այն տեսականորեն սահմանելը պետք է որ հեշտ լինի, ճի՞շտ է։ Օրինակ՝ Աստծուն անկեղծորեն հետևող և երկրպագող մարդկանց կոլեկտիվը կարող է կոչվել եկեղեցի. կամ մի խումբ, որը հետևում է Աստծու կամքին, ձգտում է Աստծուն հնազանդվելուն և երկրպագում է Աստծուն, կարող է կոչվել եկեղեցի. կամ մի խումբ, որն ունի Սուրբ Հոգու գործը, Սուրբ Հոգու ուղղորդումը և Աստծու ներկայությունը, և ի վիճակի է երկրպագելու Աստծուն, կարող է կոչվել եկեղեցի։ Մի՞թե սրանք եկեղեցու տեսական սահմանումներ չեն։ (Այո։) Դուք բոլորդ հասկանում եք և գիտեք այս որոշիչների բովանդակությունը եկեղեցու սահմանման մեջ, ճի՞շտ է։ (Այո։) Ուրեմն՝ կրկնեք այն։ (Եկեղեցին վերաբերում է Աստծուն անկեղծորեն հավատացող և Քրիստոսին հետևող մարդկանց կոլեկտիվին։ Ճշմարիտ եկեղեցին ունի Սուրբ Հոգու գործը և Աստծու ուղղորդումը. այն ղեկավարվում է Քրիստոսի և ճշմարտության կողմից, այստեղ են Աստծուն հետևողներն ուտում և խմում Աստծու խոսքերը, փորձառաբար ապրում Աստծու գործը և ունեն կյանքի մուտք։ Սա ճշմարիտ եկեղեցի է։ Եկեղեցին տարբերվում է կրոնական համայնքներից։ Եկեղեցին չի զբաղվում կրոնական ծեսերով կամ Աստծուն երկրպագելու արտաքին ձևերով։) Սա հիմնականում եկեղեցու տեսական սահմանումն է։ Օրինակ՝ եկեղեցին սահմանել որպես մի վայր, որտեղ հավաքվում են Աստծու կողմից կանչված մարդիկ, կամ եկեղեցին սահմանել որպես մարդկանց կոլեկտիվ, որոնք անկեղծորեն հավատում են, հետևում են, հնազանդվում են և երկրպագում են Աստծուն, կամ եկեղեցին սահմանել որպես Աստծու կողմից կանչված մարդկանց հավաքույթ և այլն. այս անվանումներն արտացոլում են եկեղեցու որոշ հիմնական հասկացողություններ կամ եկեղեցու սահմանումներ հավատացյալների տարբեր խմբերի կողմից։ Եկեք մանրամասնորեն չանդրադառնանք նրան, թե կոնկրետ ինչպես են տարբեր կրոններն ու հարանվանությունները սահմանում եկեղեցին. մեզ համար, ովքեր հետևում են Աստծուն, ո՞րն է եկեղեցու սահմանումը։ Դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց մի խումբ, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն, ունեն Սուրբ Հոգու գործը, ունեն Աստծու ուղղորդումը և կարող են ուտել և խմել Աստծու խոսքերը, ձգտել ճշմարտությանը, ձգտել Աստծուն հնազանդվելուն և երկրպագել Աստծուն։ Անկախ նրանից, թե այն սահմանվում է որպես վայր, կոլեկտիվ, հավաքույթ, խումբ, համայնք, թե որևէ այլ բան՝ ինչ եզրույթ էլ որ օգտագործվի, սահմանման որոշիչները հիմնականում սրանք են։ Դատելով եկեղեցու վերաբերյալ մարդկանց հիմնական հասկացողությունից, այն որոշիչներից, որոնք օգտագործում եք «եկեղեցի» անվանումը սահմանելու համար, պարզ է, որ երբ մարդիկ հետևում են Աստծուն և հասկանում են որոշ ճշմարտություններ, նրանց հասկացողությունը եկեղեցու վերաբերյալ այն է, որ այն այլևս սովորական համայնք կամ խումբ չէ։ Փոխարենը՝ այն կապված է Աստծուն անկեղծորեն հավատալու, Աստծու խոսքերը կարդալու, Սուրբ Հոգու գործն ունենալու և Աստծուն հնազանդվելու ու երկրպագելու ունակության հետ, կամ կյանքի մուտքին, խառնվածքի փոփոխությանը, Աստծու համար վկայություն կրելուն և այլնին առնչվող կողմերի հետ։ Այս տեսանկյունից նայելով՝ այն բանից հետո, երբ Աստված սկսել է կատարել Իր գործը, «եկեղեցի» անվանումը մարդկանց մեծամասնության սրտերում ձեռք է բերել ավելի խորը, ավելի կոնկրետ հասկացողություն և ըմբռնում, մի բան, որ ավելի է համապատասխանում եկեղեցու վերաբերյալ Աստծու գաղափարին։ Այն այլևս այնքան պարզ բան չէ, որքան շենքը, հասարակական համայնքը, բաժանմունքը, հաստատությունը կամ որևէ այլ բան. ավելի շուտ՝ այն կապված է այնպիսի բաների հետ, ինչպիսիք են Աստծուն հավատալը, Աստծու խոսքերը, ճշմարտությունը և Աստծուն երկրպագելը։
II. Եկեղեցու գոյության արժեքը և աշխատանքը, որ այն անում է
Ինչ վերաբերում է եկեղեցու կոնկրետ հասկացությանը և սահմանմանը, հիմա չենք շտապի եզրակացություններ անել։ Այն բանից հետո, երբ ունենաք «եկեղեցի» անվանման կամ դրա սահմանման հիմնական հասկացությունը, ձեզ համար պա՞րզ են արդյոք այնպիսի բաներ, ինչպիսիք են եկեղեցու գոյության արժեքը, եկեղեցու գոյությամբ առաջացած գործը և այն դերը, որ եկեղեցին խաղում է մարդկանց մեջ։ Այս կողմերի բովանդակությունը նույնպե՞ս առնչվում է եկեղեցու սահմանմանը։ Պարզ ասած՝ այն, ինչ անում է եկեղեցին, նրա գոյության արժեքն է։ Վերցնենք, օրինակ, մի տուն՝ ո՞րն է այս տան նպատակը։ Ո՞րն է դրա արժեքն ու նշանակությունն այն մարդկանց համար, ովքեր ապրում են դրանում և օգտագործում են այն։ Առնվազն՝ այն ապահովում է ապաստան քամուց և անձրևից, ինչը դրա արժեքներից մեկն է. մեկ այլ արժեքն այն է, որ երբ ուժասպառ ես և հոգնած, և գնալու տեղ չունես, տունն այն վայրն է, որտեղ կարող ես հանգստանալ և լինել խաղաղության ու գոհունակության մեջ։ Այս տունը կոչվում է օջախ, բայց ո՞րն է դրա գործառույթը քեզ համար։ Այն ապահովում է ապաստան քամուց և անձրևից, հանգիստ, թուլացում, ազատություն վայելելու հնարավորություն և այլն. այս գործառույթներն այս տան արժեքն են քեզ համար։ Հիմա, մեկ անգամ ևս, ո՞րն է եկեղեցու դերը։ Ո՞րն է դրա ձևավորման և գոյության արժեքն ու նշանակությունը։ Պարզ ասած՝ ի՞նչ է անում եկեղեցին, ի՞նչ դեր է այն խաղում։ Արդյոք ձեզ համար պա՞րզ է սա։ Ի՞նչ կոնկրետ աշխատանք կամ աշխատանքի տեսակ պետք է կատարի եկեղեցին, և ի՞նչ պետք է ներառի դրա աշխատանքի շրջանակը, որպեսզի այն կոչվի եկեղեցի, որպեսզի այս աշխատանքը լինի այն, ինչ պետք է անի ճշմարիտ եկեղեցին։ Սա այն կոնկրետ բովանդակության մի մասն է, որի մասին պետք է հաղորդակցվել եկեղեցու սահմանման վերաբերյալ։ Նախ՝ կոնկրետ ի՞նչ աշխատանք է կատարում եկեղեցին։ (Հիմնականում այն տարածում է Աստծու խոսքերը, վկայում է Աստծու գործի մասին և տարածում է ավետարանը՝ թույլ տալով ավելի շատ մարդկանց գալ Աստծու առաջ և ընդունել Նրա փրկությունը։) Սա կոնկրետ առաջադրա՞նք է։ (Այո։) Սա եկեղեցու գոյության նշանակությունն է և այն կոնկրետ առաջադրանքներից մեկը, որն այն պետք է կատարի, բայց դա ամենը չէ։ Աստծու խոսքերը տարածելը և Աստծու գործի մասին վկայելը կոնկրետ առաջադրանք է։ Ո՞վ է պատասխանատու այս առաջադրանքի համար։ Դա ներկայիս ավետարանչական թիմն է։ Էլ ի՞նչ աշխատանք է կատարում եկեղեցին։ (Կազմակերպում է եղբայրներին և քույրերին՝ հավաքվելու միասին, ուտելու և խմելու Աստծու խոսքերը և հաղորդակցվելու Աստծու խոսքերի մասին՝ հնարավորություն տալով նրանց շարունակաբար հասկանալ ճշմարտությունը և բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները։) Այս կոնկրետ առաջադրանքն այն է, որ առաջնորդի մարդկանց ուտել և խմել Աստծու խոսքերը, հասկանալ ճշմարտությունը և բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները։ Աստծու խոսքերը տարածելը եկեղեցու գլխավոր և կարևոր առաջադրանքն է։ Մարդկանց առաջնորդելն ուտել և խմել Աստծու խոսքերը, հասկանալ ճշմարտությունը և բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները եկեղեցու էական աշխատանքն է. սա ներքին ուղղվածություն ունի։ Այս երկու առաջադրանքները՝ մեկն արտաքին, մյուսը ներքին, այն աշխատանքն են, որն առաջանում է եկեղեցու գոյության արդյունքում։ Կարելի է նաև ասել, որ դրանք երկու կարևոր առաջադրանքներ են, որոնք եկեղեցին պետք է կատարի։ Կա՞ն արդյոք ուրիշներ։ (Մեկ այլ առաջադրանք է մարդկանց առաջնորդելը՝ փորձառաբար ապրելու Աստծու դատաստանը, որպեսզի մաքրագործվեն և հասնեն խառնվածքի փոփոխության։) Սա եկեղեցու կոնկրետ ներքին առաջադրանք է։ Այս բոլոր առաջադրանքները, որոնք նշեցիք, հիմնականում ներկայացուցչական են։ Աստծու գործը փորձառաբար ապրելը, ինչպես օրինակ՝ տարբեր միջավայրեր փորձառաբար ապրելը, դատաստան, հանդիմանություն, էտում և այլն փորձառաբար ապրելը, ի վերջո խառնվածքի փոփոխության հասնելը և փրկություն ձեռք բերելը, կոնկրետ առաջադրանք է։ Սա այն ազդեցությունն ու հետևանքն է, որ եկեղեցու ձևավորումն ու գոյությունն ունենում են մարդկանց վրա։ Աստծու խոսքերը տարածելու և Աստծու մասին վկայելու աշխատանքը ոչ միայն իրականացվում է ավետարանչական թիմի կողմից. այն նաև իրագործվում է տարբեր փորձառական վկայությունների հոդվածների, օրհներգերի, տարբեր տեսանյութերի և ֆիլմերի և այլնի միջոցով, որոնք նույնպես կոնկրետ բովանդակություն և նախագծեր են, որոնք ներառված են Աստծու խոսքերը տարածելու աշխատանքի մեջ։ Բացի այդ, կան առաջադրանքներ՝ կապված եկեղեցական կյանքի հետ. ուտել և խմել Աստծու խոսքերը՝ ճշմարտությունը հասկանալու համար, ի վիճակի լինել հնազանդվել Աստծուն և ճանաչել Աստծուն, և փորձառաբար ապրել Աստծու գործը և Աստծու կողմից ստեղծված տարբեր միջավայրերը պարտավորություններ կատարելու գործընթացում, որպեսզի հասնեն խառնվածքի փոփոխության և ձեռք բերեն փրկություն։ Սրանք մի քանի առաջադրանքներ են, որոնք առաջանում են եկեղեցու գոյության հիման վրա՝ դրա ձևավորումից հետո։ Բացի այս հիմնական առաջադրանքներից, կա՞ն արդյոք երկրորդական առաջադրանքներ։ Որո՞նք են երկրորդական առաջադրանքները։ Դրանք վերաբերում են ոչ կարևոր կամ ընդհանուր գործերի աշխատանքին, որը, սակայն, նաև որոշակի օգուտներ ունի Աստծու ընտրյալ մարդկանց համար՝ ճշմարտությանը ձգտելու և իրենց պարտավորությունները կատարելու հարցում. այս աշխատանքը կարող է դրականորեն ազդել մարդկանց կյանքի աճի և հարցերի վերաբերյալ նրանց տեսակետների փոխակերպման վրա։ Հատուկ հանգամանքներում արդյո՞ք մարդկանց ֆիզիկական գոյատևման հետ կապված ընդհանուր գործերի աշխատանքը, որն առաջանում է եկեղեցական աշխատանքից, համարվո՞ւմ է եկեղեցու անհրաժեշտ աշխատանք։ Օրինակ՝ հողագործությունը, անասնապահությունը և այլ գործունեություններ, որոնք ապահովում են որոշակի անհրաժեշտ սնունդ իրենց պարտավորությունները կատարողների համար. Արդյո՞ք սրանք համարվում են եկեղեցու էական աշխատանք։ (Ոչ։) Իսկ ի՞նչ կասեք համակարգիչներ, սարքավորումներ և այլ բաներ տրամադրելու մասին նրանց՝ ովքեր կատարում են իրենց պարտավորությունները. արդյոք սրանք համարվո՞ւմ են եկեղեցու էական աշխատանք։ (Ոչ։) Ապա ինչի՞ն է վերաբերում եկեղեցու էական աշխատանքը։ Սա ներառում է եկեղեցու սահմանումը։ Եկեղեցու վերաբերյալ ձեր նախկին սահմանումները լավն էին. բավականին գոհ էի դրանցից, քանի որ ձեր սահմանումների որոշիչները կապված են այնպիսի բարձրագույն ճշմարտությունների հետ, ինչպիսիք են մարդկանց կյանքի մուտքը, նրանց ճշմարիտ հավատն առ Աստված և Նրան հետևելը, Աստծուն ճանաչելը և նույնիսկ խառնվածքի փոփոխությունը, Աստծուն հնազանդվելը և Աստծուն երկրպագելը։ Այս կետի լույսի ներքո՝ եկեղեցու գոյությունը ամենևին էլ մարդկանց մարմնավոր կյանքի և շահերի հետ կապված բաների համար չէ, ինչպես օրինակ՝ նրանց տաք և կուշտ պահելը, նրանց առողջ պահելը կամ նրանց ապագայի մասին հոգալը։ Եկեղեցին գոյություն չունի մարդկանց ֆիզիկական գոյատևումն ապահովելու համար կամ մարդկանց թույլ տալու ավելի լավ վայելել մարմնական կյանքը։ Ոմանք ասում են՝ «դա ճիշտ չէ։ Մեր ֆիզիկական կյանքն ու գոյատևումը նշված են Աստծու խոսքերում, որոնք մեզ ասում են սովորել որոշ ժամանակակից արվեստներ և գիտելիքներ առողջ մնալու մասին։ Արդյո՞ք սրանք կապված չեն մեր գոյատևման հետ»։ Արդյո՞ք սրանք համարվում են եկեղեցու էական աշխատանք։ (Ոչ։) Քանի որ եկեղեցին բաղկացած է Աստծուն հավատացողներից, և մարդկանց կյանքը բնականաբար ներառում է սնունդ, հագուստ, կացարան, տրանսպորտ և ամենօրյա անհրաժեշտություններ, եկեղեցին հարակից կերպով օգնում է մարդկանց լուծել այս խնդիրները։ Երբ սրանք լուծվում են, մարդիկ մտածում են՝ «եկեղեցին նաև պատասխանատու է մեր ամենօրյա կարիքների համար։ Սա եկեղեցու կանոնավոր աշխատանքն է և դրա էական աշխատանք է»։ Արդյոք սա թյուրիմացություն չէ՞։ (Այո։) Ի՞նչն է առաջացնում այս թյուրիմացությունը։ (Նրանց համար պարզ չէ, թե որն է եկեղեցու էական աշխատանքը։) Ինչո՞ւ նրանց համար դեռևս պարզ չէ սա նույնիսկ հիմա։ Արդյոք խնդիր չկա՞ նրանց ըմբռնման հետ։ (Այո։) Ինչո՞ւ նրանց ըմբռնման հետ խնդիր կա։ Սա որակի հարց է։ Ի վերջո, դա հանգում է ցածր որակի։
Ինչ վերաբերում է եկեղեցու էական աշխատանքին, քիչ առաջ նշվեց երեք կետ։ Մեկն Աստծու խոսքերի մասին վկայելն ու դրանք տարածելն է։ Մյուսը՝ մարդկանց առաջնորդելն է ուտելու և խմելու Աստծու խոսքերը, մտնելու Աստծու խոսքերի իրականության մեջ և օգնելու մարդկանց հասկանալ ճշմարտությունը, կիրարկել Աստծու խոսքերը և ավելի լավ կատարել իրենց պարտավորությունները։ Եվ մյուսը՝ մարդկանց առաջնորդելն է փորձառաբար ապրելու Աստծու գործը, փորձառաբար ապրելու Աստծու գերիշխանությունը և ազատվելու իրենց ապականված խառնվածքից՝ հասնելու Աստծու խոսքերը հասկանալու վրա հիմնված խառնվածքի փոփոխության։ Այս ամենի նպատակն է, որ մարդիկ փրկություն ձեռք բերեն։ Լավ աշխատանք կատարեցիք՝ նշելով այս երեք կետերը. դրանք այն աշխատանքն են, որը եկեղեցին պետք է կատարի, և եկեղեցու գոյության արժեքն ու նշանակությունը մարդկության, եկեղեցու անդամների և Աստծու ընտրյալ մարդկանց համար։ Բայց սա բավականաչափ համապարփակ չէ։ Բացի այս էական առաջադրանքներից, կրկին մտածեք, թե եկեղեցիների կատարած այս աշխատանքը փորձառաբար ապրելուց զատ՝ ուրիշ ինչ էական օգուտներ են ստանում մարդիկ։ (Մարդիկ սովորում են զանազանել տարբեր մարդկանց, իրադարձություններ և բաներ։) Տարբեր մարդկանց, իրադարձություններ և բաներ զանազանելը որոշ չափով մոտ է. դա կապված է եկեղեցու էական աշխատանքի հետ։ Երբ խոսում ենք էական աշխատանքի մասին, խոսում ենք ներկայացուցչական առաջադրանքների մասին։ Այն, ինչի մասին քիչ առաջ հաղորդակցվեցինք, այն դրական ձեռքբերումներն են, որոնց հասնում են մարդիկ, կամ եկեղեցիների կողմից իրականացվող աշխատանքի մի մասը, որում մարդիկ ներգրավվում են կամ փորձառաբար ապրում։ Բացի այս էական առաջադրանքներից, եկեղեցու գոյության մեկ այլ արժեք է օգնել մարդկանց հասկանալ մարդկությանը, աշխարհը և խավարի ազդեցությունը։ Արդյո՞ք սա եկեղեցու էական առաջադրանք է՝ բացի այն երեք առաջադրանքներից, որոնց մասին հաղորդակցվեցիք։ Արդյո՞ք սա կոնկրետ առաջադրանք է։ (Այո։) Առաջին երեք առաջադրանքների հետ համեմատած՝ սա համարվում է երկրորդային առաջադրանք։ Ինչո՞ւ է այն համարվում երկրորդային։ Որովհետև դա մի արդյունք է, որին մարդիկ հասնում են առաջին երեք առաջադրանքները փորձառաբար ապրելու միջոցով. դրան հասնում են Աստծու գործը փորձառաբար ապրելու, Աստծու խոսքերն ուտելու և խմելու, ճշմարտությունը հասկանալու, սեփական ապականված խառնվածքը հասկանալու և Աստծուն ճանաչելու միջոցով։ Արդյունքն այն է, որ մարդիկ սկսում են հասկանալ այս չարասեր մարդկությանը, այս խավար աշխարհը և խավարի ազդեցությունը։ Արդյո՞ք այս արդյունքն այժմ մասամբ ձեռք է բերվել։ (Այո։) Արդյո՞ք սա եկեղեցու գոյության արժեքը չէ։ Արդյո՞ք սա այն գործառույթն ու ազդեցությունը չէ, որ եկեղեցու գոյությունը պետք է ունենա Աստծուն հետևողների համար։ (Այո։) Մի կողմից՝ այն ունի այս օբյեկտիվ ազդեցությունը. բացի այդ, եկեղեցիները նաև դրականորեն և ակտիվորեն իրականացնում են այս աշխատանքը։ Ի՞նչ կոնկրետ նախագծեր են ներառված այս աշխատանքում։ Օրինակ՝ ֆիլմեր Աստծու ընտրյալ մարդկանց մասին, ովքեր փորձառաբար ապրում են ձերբակալություն և խոշտանգում. մի կողմից՝ սրանք վկայություններ են, որոնք ստեղծվել են Աստծուն հետևողների կողմից, երբ նրանք կրում են Սատանայի դաժան հալածանքը. մյուս կողմից՝ դրանք բացահայտում, թե ինչպես են այս չարասեր մարդկությունը, այս խավար աշխարհը և խավարի ազդեցությունները դիմադրում և դատապարտում Աստծուն և ճշմարտությանը, ինչպես նաև այն տարբեր եղանակները, որոնցով նրանք դաժանորեն հալածում են Աստծուն հետևողներին։ Մերկացնելով այս բաները՝ ֆիլմերն օգնում են մարդկանց հասկանալ մարդկությանը, աշխարհը և խավարի ազդեցությունն այս տեսանկյունից։ Ոմանք ասում են՝ «Ի՞նչ նկատի ունեք «մարդկությանը և աշխարհը հասկանալ» ասելով»։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է դա նշանակում։ (Հասկանալ մարդկության և աշխարհի խավարն ու չարասիրությունը, ինչպես նաև հասկանալ ողջ մարդկության՝ Աստծու թշնամիներ լինելու էությունը։) Ճիշտ է։ Դա նշանակում է հասկանալ մարդկության չարասիրությունն ու խավարը, հասկանալ ողջ մարդկության տգեղ դեմքերն ու իրական էությունը՝ որպես Աստծու թշնամիներ։ Խոշտանգումների մասին տեսանյութերը կամ անձնական փորձառական վկայություններն այս աշխատանքի կոնկրետ օրինակներ են, որոնք կատարում են եկեղեցիները։ Բացի այդ, ավանդական մշակույթի, մարդկային բարոյական հայացքների, որոշակի էթնիկ խմբերի կամ ռասաների մտքերի, ինչպես նաև Չինաստանում դաոսականության և կոնֆուցիականության ավանդական վարդապետությունների, որոշ կեղծ ճշմարտությունների և ընտանեկան կանոնների ու դաստիարակության մերկացումը, որոնք կապում են մարդկանց և սահմանափակում նրանց մտքերը. ո՞րն է սրանք մերկացնելու նպատակը։ Աշխատանքի ո՞ր կատեգորիային է սա պատկանում։ Արդյո՞ք այն բովանդակությունը, որը նախկինում մանրամասն վերլուծել եմ «Ցախի վրա քնելուն և լեղի լիզելուն» պատմության մեջ, աշխարհը, մարդկությանը և խավարի ազդեցությունը հասկանալու մի մասը չէ։ (Այո։) Սա այս աշխատանքի կոնկրետ բովանդակության օրինակ է։ Ուստի, այս աշխատանքը նույնպես կոնկրետ առաջադրանք է, որը եկեղեցին պետք է կատարի։ Ամփոփելով՝ եկեղեցու աշխատանքը, մի կողմից, մարդկանց դրականորեն ճշմարտության իրականություն առաջնորդելն է ճշմարտության միջոցով՝ առաջնորդելով նրանց հասնել Աստծուն հնազանդվելուն։ Մյուս կողմից՝ դա սատանայական, խավար աշխարհը բացահայտելն է, ճշմարտության և Աստծու նկատմամբ Սատանայի թշնամանքի տարբեր գործողությունները մերկացնելը և մարդկային հասարակության չար միտումները, ապականված մարդկության տարբեր գաղափարներն ու պատկերացումները, ինչպես նաև նրանց հերետիկությունները, մոլորությունները և այլն՝ մերկացնելը, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ այս չարասեր դարաշրջանի իրական բնությունն ու էությունը։ Արդյո՞ք սա եկեղեցու էական աշխատանքը չէ։ (Այո։) Իրականում, արդեն շատ բան եք ստացել եկեղեցու աշխատանքից և զգալի օգուտներ եք քաղել։ Երբ խոսքը վերաբերում է եկեղեցու մարդկանց, անկախ նրանից՝ թե նրանք ճշմարտությամբ հետաքրքրվածներն են, թե հետաքրքրված չեն, Աստծուն երեքից հինգ տարի հետևելուց հետո, ճշմարտության մասին հաղորդակցվելու հավաքույթների, Աստծու խոսքերն աղոթք ընթերցելու և անհավատների հալածանքն ու զրպարտությունը, չար մարդկանց և հակաքրիստոսների, և ամեն տեսակ այլ մարդկանց, իրադարձությունների և բաների անհանգստությունները փորձառաբար ապրելու միջոցով, նրանք անգիտակցաբար կսկսեն զանազանել և հասկանալ այս խավար աշխարհը, չարասեր մարդկությանը, իշխող մարմիններին և ողջ աշխարհի խավարի ազդեցությունը։ Սրանք այն ձեռքբերումներն են, որոնց նրանք հասնում են։ Եվ ինչպե՞ս են առաջանում այս ձեռքբերումները։ Արդյո՞ք դրանք առաջանում են եկեղեցիների գոյության շնորհիվ։ Արդյո՞ք դրանք առաջանում են այն աշխատանքի շնորհիվ, որը կատարում են եկեղեցիները։ (Այո։) Մի կողմից՝ մարդիկ որոշակի հասկացողություն են ձեռք բերել Աստծու խոսքերի, գործի և բնույթի վերաբերյալ. մյուս կողմից՝ նրանք նաև ձեռք են բերել որոշակի համապատասխան գիտակցություն և զանազանելու ունակություն՝ աշխարհի, մարդկության և խավարի ազդեցության վերաբերյալ։ Այս երկու ձեռքբերումների արդյունքներն ու դրական ազդեցությունները մարդկանց վրա այն են, ինչին նրանք պետք է հասնեն՝ փրկություն ձեռք բերելու համար։
Եկեղեցու աշխատանքը կարելի է ամփոփել որպես Աստծու խոսքերն ու գործը տարածելը և դրանց մասին վկայելը, և մարդկանց առաջնորդելը՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, որպեսզի կարողանան հասկանալ ճշմարտությունը, կիրարկել Աստծու խոսքերը և ավելի լավ կատարել իրենց պարտավորությունները։ Բացի այդ, ճշմարտությունը հասկանալու հիման վրա կարող են փորձառաբար ապրել Աստծու գործը, ազատվել իրենց ապականված խառնվածքներից և հասնել խառնվածքի փոփոխության։ Բացի այս երեք ասպեկտներից՝ այն ներառում է մարդկանց օգնելը հասկանալ չարասեր մարդկությանը, խավար աշխարհը և խավարի ազդեցությունը։ Թեև եկեղեցու աշխատանքի նախագծերը շատ չեն, կոնկրետ բովանդակությունը հսկայական է։ Բովանդակությունն ամբողջությամբ վերաբերում է Աստծու խոսքերին, ճշմարտությանը, սեփական ապականված խառնվածքներից ազատվելուն և Աստծուն հնազանդվելուն՝ իհարկե, այն առավել ևս վերաբերում է փրկություն ձեռք բերելուն։ Սա է եկեղեցու գործառույթը և եկեղեցու գոյության արժեքը։ Եկեղեցու աշխատանքի յուրաքանչյուր կողմ սերտորեն կապված է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի հետ, քանի որ այն ներառում է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում Աստծու խոսքերին, նրանց վերաբերմունքն Աստծու հանդեպ, նրանց փրկությունը և նրանց հայացքներն ու վերաբերմունքն աշխարհի, մարդկության և խավարի ազդեցության նկատմամբ։ Կարճ ասած՝ եկեղեցու գոյությունը սերտորեն կապված է յուրաքանչյուրի հետ, և այն աշխատանքը, որում ներգրավված է եկեղեցին, իր գոյության արժեքի և նշանակության հետ մեկտեղ, անբաժանելի է յուրաքանչյուր մարդուց, ով ընդունում է Աստծու փրկությունը։
Եկեղեցու կոնկրետ աշխատանքի մասին հաղորդակցվելուց հետո՝ եկեք քննարկենք այն անպատշաճ սահմանումներն ու տեսակետները, որ մարդիկ ունեն «եկեղեցի» անվանման և եկեղեցու գոյության նշանակության վերաբերյալ։ Նախևառաջ՝ մարդիկ եկեղեցին ընկալում են որպես համեմատաբար ջերմ վայր, վայր, որը ջերմությամբ ու արևի լույսով է լցված, համեմատաբար բարյացակամ վայր, որտեղ չկան ընդհարումներ, պատերազմներ, սպանություններ կամ արյունահեղություն․ կատարյալ վայր, որին տենչում են մարդկանց սրտերը, և որը լի է երջանկությամբ։ Այստեղ չկա նախանձ ու վեճ, չկա խարդախություն, չար հոսանքներ կամ անհավատ աշխարհում գոյություն ունեցող որևէ այլ երևույթ։ Այն ընկալվում է որպես մի կատարյալ նավահանգիստ, որտեղ մարդիկ կարող են խարսխել իրենց սրտերը։ Անկախ նրանից, թե որքան գեղեցիկ են մարդկանց երևակայությունները «եկեղեցի» անվանման վերաբերյալ, ընդհանուր առմամբ՝ մարդիկ որոշակի հոգևոր նեցուկ են գտնում եկեղեցում։ Այս հոգևոր նեցուկը մարդկանց համար ավելի շոշափելի գործառույթ ունի. երբ նրանք դժվարությունների են բախվում, կարող են գալ եկեղեցի՝ կիսելու իրենց հոգսերը, իսկ եկեղեցին կարող է օգնել նրանց փարատելու անհանգստությունները և լուծելու իրենց դժվարությունները։ Օրինակ՝ եթե աշխատանքում կամ կյանքում դժվարությունների են բախվում, եթե երեխաներն անհնազանդ են, եթե ամուսինը կամ կինը սիրավեպ ունի, եթե կոնֆլիկտներ կան սկեսուրների և հարսների միջև, եթե վեճեր կան գործընկերների կամ հարևանների հետ, եթե երեխաներին նեղացնում են, եթե իրենց հողը զավթել է ինչ-որ տեղական բռնակալ և այլն․ երբ այս բաները տեղի են ունենում, մարդիկ հույս ունեն, որ եկեղեցում ինչ-որ մեկը կարող է պաշտպանել իրենց և օգնել լուծելու ու հարթելու այս հարցերը։ Մարդկանց մտքում եկեղեցին այդպիսի վայր է։ Անկասկած՝ մարդկանց մտքում եկեղեցին ապաստարան է, կատարյալ դրախտ, մի վայր՝ անհանգստությունները փարատելու և դժվարությունները լուծելու, բռնությունը վերացնելու և բարի մարդկանց խաղաղ ապրել թույլ տալու, ինչպես նաև արդարադատություն հաստատելու համար։ Եթե կյանքը դժվարանում է, եկեղեցին պետք է օգնություն տրամադրի. եթե ուտելու բանջարեղեն և եփելու բրինձ չկա, եկեղեցին պետք է բաժանի դրանք. եթե հագուստ չկա, եկեղեցին պետք է գնի այն. իսկ եթե ինչ-որ մեկը հիվանդանում է, եկեղեցին պետք է վճարի բուժման համար։ Երբ ինչ-որ մեկն աշխատանքում դժվարությունների է բախվում, եկեղեցու եղբայրներն ու քույրերը պետք է օգնության ձեռք մեկնեն, միջնորդներ գտնեն, կապեր օգտագործեն կամ ուղղություն ցույց տան։ Երբ ինչ ոչ մեկի երեխաները քոլեջի ընդունելության քննություններ են հանձնում, նրանք դիմում են եկեղեցուն՝ գտնելու ավելի շատ մարդկանց, որպեսզի աղոթեն իրենց համար՝ ձգտելով ապահովել, որ երեխաները կարողանան հաջողությամբ ընդունվել։ Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների է բախվում, քանի դեռ մարդը գալիս է եկեղեցի, այս բոլոր դժվարությունները կարող են լուծվել և հարթվել։ Նույնիսկ եթե մեկը չար մարդկանց ձեռքով անարգանքի է ենթարկվում, եկեղեցին՝ իր շատ մարդկանցով և մեծ ազդեցությամբ, կարող է հարթել դա։ Շատերի կողմից քաջալերված և աջակցություն ստացած՝ մարդն այլևս երկչոտ չի լինի կամ չի վախենա բռնակալների կողմից ճնշվելուց։ Նույնիսկ երբ հասարակության մեջ ճնշվում, մեկուսացվում և ամենուր խոչընդոտների է բախվում՝ առանց ապրուստի միջոց ունենալու, մարդը կարող է օգնություն և լավ խորհուրդ փնտրել եկեղեցում և գտնել համապատասխան աշխատանք։ Այս բոլորը և ավելին՝ այն դերերն են, որը մարդկանց կարծիքով եկեղեցին պետք է խաղա, և այն աշխատանքը, որը պետք է կատարի։ Դատելով մարդկանց մտքերից ու պատկերացումներից կամ նրանից, թե ինչ են պահանջում եկեղեցուց՝ պարզ է, որ անկասկած եկեղեցին դիտարկում են որպես բարեկեցության հաստատություն, բարեգործական կազմակերպություն, ամուսնության կամ աշխատողների հավաքագրման գործակալություն կամ Կարմիր խաչի ընկերություն։ Ոմանք նույնիսկ մտածում են, որ անկախ նրանից, թե որքան կարողունակ են, կամ ինչպիսին է իրենց կարգավիճակը հասարակության և մարդկության մեջ, միշտ հզոր հենարանի կարիք ունեն՝ ապավինելու համար։ Երբ հասարակության մեջ դժվարությունների են բախվում կամ առերեսվում իշխանություն ունեցողների հետ, նրանց պետք է հզոր ուժ, որը կկանգնի իրենց թիկունքին, կխոսի իրենց փոխարեն, որոշումներ կկայացնի իրենց փոխարեն և կպայքարի իրենց իրավունքների ու շահերի համար։ Նրանց տեսանկյունից եկեղեցին կարող է կատարել այս դերը և հասնել իրենց ակնկալած նպատակին, ուստի եկեղեցին դառնում է նրանց միակ ընտրությունը։ Ակնհայտ է, որ նրանք եկեղեցին դիտարկում են որպես հասարակական միություն կամ ասոցիացիա, ինչպես օրինակ՝ ուսուցիչների արհմիություն, տրանսպորտի արհմիություն, ֆերմերների ասոցիացիա, կանանց ասոցիացիա, տարեցների ասոցիացիա և այլն. այս տեսակի հասարակական խմբեր և կազմակերպություններ։ Անկախ նրանից, թե իրականում որոնք են եկեղեցու վերաբերյալ մարդկանց սահմանումները, դատելով եկեղեցու կատարած աշխատանքից և եկեղեցու ճշգրիտ սահմանումից՝ պարզ է, որ մարդկանց վերաբերմունքն ու պահանջները եկեղեցու նկատմամբ սխալ են և անվավեր, և մարդիկ չպետք է ունենան դրանք։ Եկեղեցին «հարուստներից խլելու և աղքատներին կերակրելու», բռնությունը վերացնելու և բարի մարդկանց խաղաղ ապրել թույլ տալու կամ արդարադատություն հաստատելու վայր չէ, առավել ևս այն աշխարհին օգնելու և մարդկանց փրկելու կամ մարդկանց անհանգստությունները փարատելու և նրանց դժվարությունները լուծելու վայր չէ։ Եկեղեցին բարեգործական կազմակերպություն չէ, բարեկեցության հաստատություն չէ և հասարակական միավորում չէ։ Եկեղեցու հիմնադրումն ու ներկայությունը հասարակական խմբի կամ կազմակերպության դեր կատարելու համար չէ։ Բացի այն մի քանի էական առաջադրանքներից, որոնք եկեղեցին պետք է ստանձնի, այն է՝ վկայել և տարածել Աստծու խոսքերը, առաջնորդել մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, փորձառաբար ապրելու Աստծու գործը և ազատվելու իրենց ապականված խառնվածքներից՝ փրկության հասնելու համար, եկեղեցին պարտավորություն չունի որևէ գործառույթ կամ օգնություն տրամադրելու հասարակությանը կամ որևէ էթնիկ խմբին։ Բացի այդ, եկեղեցին մարդկանց իրավունքների և շահերի համար պայքարելու վայր չէ և պարտավորություն չունի ապահովելու մարդկանց ֆիզիկական կյանքը, հասարակական կարգավիճակը, աշխատանքային կոչումները, աշխատավարձերը, սոցիալական բարեկեցությունը և այլն։ Մարդիկ իրենց պատկերացումներում հավատում են, որ եկեղեցու գործառույթներն են՝ վերացնել բռնությունը և թույլ տալ բարի մարդկանց խաղաղ ապրել, հաստատել արդարադատություն, փարատել մարդկանց անհանգստությունները և լուծել նրանց դժվարությունները, օգնել աշխարհին և փրկել մարդկանց, և պայքարել մարդկանց իրավունքների ու շահերի համար. հիմնականում այս գործառույթները։ Հետևաբար, մարդիկ հավատում են, որ եկեղեցին իրենց անմիջական օգնությունն է, և որ ցանկացած դժվարություն կարող է լուծվել և հարթվել եկեղեցու կողմից։ Ակնհայտ է, որ մարդիկ եկեղեցին համարում են հասարակական հաստատություն, կազմակերպություն կամ խումբ։ Սակայն, արդյո՞ք եկեղեցին նման հաստատություն է։ (Ո՛չ։) Եթե այն գործառույթներն ու դերերը, որոնց համար մարդկանց կարծիքով եկեղեցին գոյություն ունի, բռնությունը վերացնելը և բարի մարդկանց խաղաղ ապրել թույլ տալը, արդարադատություն հաստատելը, մարդկանց անհանգստությունները փարատելը և նրանց դժվարությունները լուծելը, աշխարհին օգնելը և մարդկանց փրկելը, մարդկանց իրավունքների ու շահերի համար պայքարելը և այլն, ապա այս եկեղեցին չի կարող եկեղեցի կոչվել, քանի որ այն ոչ մի կապ չունի Աստծու խոսքերի, Սուրբ Հոգու գործի կամ մարդկանց փրկելու Աստծու գործի հետ։ Նման խումբը կամ կազմակերպությունը պետք է պարզապես կոչվի խումբ կամ կազմակերպություն՝ ոչ մի առնչություն չունենալով եկեղեցու հետ, ոչ էլ որևէ կապ՝ եկեղեցու գործի հետ։ Եթե որևէ կազմակերպություն, Աստծուն հավատալու դրոշի ներքո, զբաղվում է այնպիսի գործունեություններով, ինչպիսիք են ծառայություններին հաճախելը, Աստծուն երկրպագելը, Աստվածաշունչ կարդալը, աղոթելը, օրհներգեր երգելը և փառաբանելը, կամ նույնիսկ եթե այն ունի պաշտոնական հավաքույթներ և երկրպագություն, ինչպես նաև այսպես կոչված Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումներ, աղոթքի հանդիպումներ, համագործակիցների հանդիպումներ, փոխանակման հանդիպումներ և այլն, անկախ նրանից, թե ինչ տեսակի անդամներ և կառուցվածք ունի այն, սրանք ոչ մի կապ չունեն ճշմարիտ եկեղեցու հետ։ Ուստի, կոնկրետ ի՞նչ է ճշմարիտ եկեղեցին։ Ինչպե՞ս է այն առաջանում։ Ճշմարիտ եկեղեցին ձևավորվում է Աստծու հայտնվելու, Նրա գործի և մարդկությանը փրկելու Նրա ճշմարտության արտահայտման համար։ Այն առաջանում է, երբ մարդիկ լսում են Աստծու ձայնը, դառնում դեպի Աստված և ենթարկվում Աստծու գործին։ Սա է ճշմարիտ եկեղեցին։ Եկեղեցին ոչ թե կազմակերպվում և հիմնվում է մարդկանց կողմից, այլ ստեղծվում է անձամբ Աստծու կողմից և առաջնորդվում ու հովվում՝ անձամբ Աստծու կողմից։ Հետևաբար, Աստված հանձնարարություններ ունի Իր եկեղեցիների համար։ Եկեղեցու առաքելությունն է՝ տարածել Աստծու խոսքերը, վկայել Աստծու գործի մասին և օգնել մարդկանց լսելու Աստծու ձայնը, վերադառնալու Աստծու ներկայությանը, ընդունելու Աստծու փրկությունը, փորձառաբար ապրելու Աստծու գործը՝ Աստծու փրկությունը ձեռք բերելու համար, և վկայություն կրելու Աստծու համար։ Այսքան պարզ մի բան։ Սա է եկեղեցու գոյության արժեքն ու նշանակությունը։
III. Եկեղեցու սահմանումը
Այն թեմայի շուրջ հաղորդակցվելուց հետո, թե ինչ է եկեղեցին, հիմա որոշակի հասկացողություն ունեք եկեղեցու ձևավորման, եկեղեցու կատարած աշխատանքի և դրա ձեռք բերած արդյունքների վերաբերյալ։ Կարող եք նաև հասկանալ եկեղեցու գոյության արժեքն ու նշանակությունը։ Ուստի, կարո՞ղ ենք արդյոք հիմա ճշգրիտ սահմանել, թե կոնկրետ ինչ է եկեղեցին։ Նախևառաջ՝ եկեղեցին մարդկանց հուզական մխիթարություն տրամադրելու վայր չէ, ոչ էլ մարդկանց կուշտ ու հագնված լինելն ապահովելու, կամ նրանց ապաստան տալու վայր է։ Եկեղեցին մարդկանց ֆիզիկական իրավունքներն ու շահերն ապահովելու կամ կյանքում նրանց հանդիպող դժվարությունները լուծելու վայր չէ։ Այն մարդկանց հոգևոր դատարկությունը լրացնելու և հոգևոր նեցուկ տրամադրելու վայր չէ։ Քանի որ եկեղեցիներն այն չեն, ինչ մարդիկ ենթադրում են՝ իրենց պատկերացումների և երևակայությունների համաձայն, ապա ո՞րն է եկեղեցու կոնկրետ սահմանումը։ Կոնկրետ ի՞նչ է եկեղեցին։ Աստվածաշնչում Տեր Հիսուսը հիմնարար նկարագրություն է տվել եկեղեցի անվանման վերաբերյալ։ Կոնկրետ ինչպե՞ս է Նա ասել դա։ («Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18:20)։) Այս խոսքերը նշանակում են, որ անկախ նրանից, թե քանի մարդ է միասին հավաքված, քանի դեռ նրանք ունեն Սուրբ Հոգու գործը և զգում են Աստծուն այնտեղ՝ իրենց հետ, այդ վայրը եկեղեցի է. Հե'նց այդ։ Վերջին օրերին Աստված հայտնվել է գործելու և ճշմարտությունն արտահայտելու համար։ Երբ մարդիկ հավաքվում են՝ ուտելու և խմելու, աղոթքաընթերցելու և հաղորդակցվելու Աստծու խոսքերի շուրջ, Աստված ներկա է այնտեղ, ինչպես նաև Սուրբ Հոգու լուսավորությունը, ինչը նշանակում է, որ Աստված ճանաչում է այն որպես եկեղեցի։ Եթե մարդիկ հավաքվում են, բայց չեն ուտում և խմում Աստծու խոսքերը, եթե լոկ կրկնում են դատարկ հոգևոր վարդապետություններ և ի վիճակի չեն զգալու Սուրբ Հոգու գործը, ապա դա եկեղեցի չէ, քանի որ այն չի ճանաչվում Աստծու կողմից, և ուստի չունի Սուրբ Հոգու գործը։ Հավաքույթները, որտեղ Աստված ներկա է, օրհնված են և առաջնորդվում են Նրա կողմից, և երբ մարդիկ միասին հավաքվում են նման հավաքույթներում, անկախ նրանից՝ ուտում և խմում են Աստծու խոսքերը, հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, թե օգտագործում են ճշմարտությունը՝ խնդիրներ լուծելու համար, սրանք բոլորը կապված են Աստծու պահանջների և առաջնորդության հետ, և հետևաբար բոլորն օրհնված են Նրա կողմից։ Ահա թե ինչու, քանի դեռ որևէ տեսակի հավաքույթ ունի Աստծու ուղղորդումը, առաջնորդությունը և ներկայությունը, այն կարող է կոչվել եկեղեցի։ Սա եկեղեցու ամենապարզ, ամենահիմնարար սահմանումն է, և դա եկեղեցու սահմանումն էր Շնորհքի դարաշրջանում։ Այն ծնվել է այդ ժամանակվա Աստծու գործի համատեքստից և հետևաբար ճշգրիտ է ու ճշմարտացի։ Բայց վերջին օրերին դատաստանի գործի այս փուլի ընթացքում, քանի որ Աստված ավելի շատ խոսքեր է ասել և ավելի մեծ գործ է արել, եկեղեցու սահմանումը պետք է ավելի խորը լինի, քան Շնորհքի դարաշրջանի այդ հիմնարար սահմանումը։ Աստծու գործն ավելի առաջ է ընթացել։ Եկեղեցին այլևս լոկ չի բնութագրվում Սուրբ Հոգու գործով և Աստծու ներկայությամբ։ Այժմ Աստված անձամբ է գործում Իր եկեղեցիներում՝ ուղղորդելով և հովվելով դրանք. Աստծու ընտրյալ մարդիկ ի վիճակի են ուտելու և խմելու Նրա ներկայիս խոսքերը և հետևելու ու վկայություն կրելու Քրիստոսի համար։ Հետևաբար, վերջին օրերին եկեղեցու սահմանումն ավելի առաջադեմ է, քան Շնորհքի դարաշրջանում էր. այն ավելի խորը, ավելի ճշգրիտ և ավելի կոնկրետ նկարագրություն է, քան նախկինում, և այն, իհարկե, անբաժանելի է ճշմարտությունից և Աստծու խոսքերից։ Ուստի ո՞րն է եկեղեցին սահմանելու ամենաճշգրիտ և համապատասխան ձևը։ Նախ՝ հիմնական սահմանումը պետք է լինի Աստծուն անկեղծորեն հետևող մարդկանց խումբը։ Ավելի կոնկրետ՝ եկեղեցին մարդկանց խումբ է, ովքեր անկեղծորեն հետևում են Աստծուն, ղեկավարվում են Նրա խոսքերով, ձգտում են ճշմարտությանը, կիրարկում և փորձառաբար ապրում են Նրա խոսքերը և կարող են հնազանդվել ու երկրպագել Աստծուն, հետևել Նրա կամքին և հասնել Նրա պարգևած փրկությանը։ Այս սահմանման առանցքային մասը «մարդկանց խումբն» է։ Եկեղեցին վայր չէ, կամ կոլեկտիվ, կամ համայնք, առավել ևս այն լոկ հավատք ունեցող մարդկանց հավաքույթ չէ։ «Խումբը» կարող է բաղկացած լինել մոտ մեկ տասնյակ մարդկանցից, կամ երեսունից հիսուն մարդկանցից, կամ, իհարկե, նույնիսկ ավելի մեծ թվով մարդկանցից։ Կարող են հավաքվել միասին, կամ կարող են բաժանվել ավելի փոքր խմբերի՝ հավաքվելու համար. սա ճկուն է և փոփոխական։ Կարճ ասած՝ երբ Աստծու այս հետևորդները մեծարում, վկայում և երկրպագում են Նրան և հետևում են Նրա կամքին` նրանք եկեղեցի են։ Անկախ նրանից, թե նրանցից քանիսն են հավաքվում միասին, միևնույն է, եկեղեցի են։ Օրինակ՝ 50 հոգին կոչվում է փոքր եկեղեցի, իսկ 100 հոգին՝ մեծ եկեղեցի. եկեղեցու չափը որոշվում է անդամների թվով։ Կան մեծ, միջին և փոքր չափի եկեղեցիներ, եկեղեցում մարդկանց թիվը հաստատուն չէ։ Եկեք ևս մեկ անգամ նայենք եկեղեցու սահմանմանը․ մարդկանց խումբ, ովքեր անկեղծորեն հետևում են Աստծուն, ղեկավարվում են Նրա խոսքերով, ձգտում են ճշմարտությանը, կիրարկում և փորձառաբար ապրում են Նրա խոսքերը և կարող են հնազանդվել ու երկրպագել Աստծուն, հետևել Նրա կամքին և հասնել Նրա պարգևած փրկությանը։ Ինչո՞ւ է եկեղեցին այսպես սահմանվում։ Որովհետև Աստված ուզում է գործել եկեղեցիներում, և Աստված ցանկանում է փրկել մարդկանց այդ խմբին։ Միայն մարդկանց այսպիսի խումբը կարող է եկեղեցի կոչվել։ Եվ միայն այն ժամանակ, երբ այսպիսի մարդկանց խումբ է հավաքվում միասին, նրանք կարող են բնականոն կերպով ուտել և խմել Աստծու խոսքերը, կիրարկել դրանք, և ճշմարտապես աղոթել Աստծուն, հնազանդվել և երկրպագել Նրան։ Մարդկանց այդ խումբը ղեկավարվում և առաջնորդվում է Աստծու խոսքերով, ուստի հենց մարդկանց նման խմբի միջոցով է առաջանում եկեղեցու սահմանումը։ Քանի որ կրոններում գտնվող մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը և չեն ընդունում Աստծու գործը, և Աստված չի փրկում նրանց, նրանք եկեղեցի չեն, նրանք կրոնական համայնք են։ Սա եկեղեցու և կրոնի միջև ամենահստակ տարբերությունն է։ Միայն եկեղեցին է ղեկավարվում Աստծու խոսքերով, և միայն անձամբ Քրիստոսի կողմից հովվվող եկեղեցին է ղեկավարվում Աստծու խոսքերով։ Ի՞նչ է նշանակում ղեկավարվել Աստծու խոսքերով։ Արդյո՞ք այստեղ պետք է նշենք Սուրբ Հոգու գործը կամ Սուրբ Հոգու ուղղորդումը, լուսավորությունը և լուսավորումը։ (Ո՛չ։) Ասե՛ք Ինձ՝ ո՞րն է ավելի գործնական՝ Աստծու խոսքերով ղեկավարվե՞լը, թե՞ Սուրբ Հոգու գործն ունենալը։ (Աստծու խոսքերով ղեկավարվելը։) Աստծու խոսքերով ղեկավարվելն ավելի գործնական է և ավելի կոնկրետ։ Սուրբ Հոգու գործը լոկ որոշակի լուսավորություն և լուսավորում է տրամադրում մարդկանց՝ օգնելու նրանց հասկանալ ճշմարտությունը և առաջնորդելու նրանց՝ գտնելու կիրարկման սկզբունքներն Աստծու խոսքերում։ Ձեռք բերված արդյունքն այն է, որ նրանք ղեկավարվում են Աստծու խոսքերով։ Եթե Սուրբ Հոգին չգործեր, մարդիկ դեռ կկարողանայի՞ն կատարել իրենց պարտավորությունները՝ հասկանալով Աստծու խոսքերը և ըմբռնելով սկզբունքները։ (Այո՛։) Այժմ Աստծու խոսքերն այնքան շատ են ասվել. մարդիկ հաճախ լսում են քարոզներ և կարող են հասկանալ Աստծու խոսքերը։ Նույնիսկ առանց Սուրբ Հոգու գործի՝ մարդիկ գիտեն, թե ինչ անել։ Նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը, կարող են կիրարկել Աստծու խոսքերը և հնազանդվել Աստծու գործին, քանի դեռ հասկանում են ճշմարտությունը։ Նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը, չեն հասկանա Աստծու խոսքերը, նույնիսկ եթե լսեն դրանք, և նույնիսկ եթե մի փոքր հասկանան, չեն ցանկանա կիրարկել և ուստի կարող են միայն դուրս թողնվել։ Վերջին օրերին Աստված ուղղակիորեն արտահայտում է ճշմարտությունը՝ այն մարդկանց, ում անձամբ առաջնորդում և հովվեում է։ Սուրբ Հոգու գործը միայն օժանդակ է։ Դա նման է նրան, երբ երեխան նոր է սովորում քայլել՝ երբեմն մեծահասակն օգնության ձեռք է մեկնում։ Հենց որ երեխան կարողանում է հաստատուն քայլել և վազել, այլևս կարիք չկա, որ ինչ-որ մեկն աջակցի նրան։ Հետևաբար, Սուրբ Հոգու գործը բացարձակ չէ, ոչ էլ վճռորոշ է։ Երբ մարդիկ ղեկավարվում են Աստծու խոսքերով, դա նշանակում է, որ հասկանում են Աստծու խոսքերը, հասկանում են ճշմարտությունը և գիտեն, թե ինչ են նշանակում Աստծու խոսքերը, և որոնք են այն սկզբունքներն ու չափանիշները, որոնք Աստված պահանջում է մարդկանցից, և որ կարող են հասկանալ ու կիրառել այդ սկզբունքներն ու չափանիշները։ Սա է նշանակում, որ մարդկանց սրտերը ղեկավարվում են Աստծու խոսքերով։ Աստված արդեն խոսել է այս բաների մասին բավարար հստակությամբ և պարզությամբ, ուստի այստեղ Սուրբ Հոգու գործը նշելու կարիք չկա։ Վերջին օրերին Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել՝ յուրաքանչյուր ճշմարտությունը դարձնելով պարզ և հասկանալի մարդկանց համար։ Հետևաբար, Սուրբ Հոգու գործն այնքան էլ կարևոր չէ և միայն օժանդակ է։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը, կամ երբ Աստված դեռ այդքան շատ խոսքեր չէր ասել նման հանգամանալիությամբ և հստակությամբ, Սուրբ Հոգին կատարում է օժանդակող, հուշող բնույթի որոշակի գործ, որը մարդկանց որոշակի պարզ լույս է տրամադրում և ծառայում է նրանց մի փոքր խթանելուն՝ օգնելով նրանց ճիշտ ընտրություններ կատարել և ճիշտ ճանապարհով քայլել իրենց կյանքում և տարբեր միջավայրերում։ Այժմ Աստծու խոսքերի դարաշրջանն է, որտեղ Աստված անձամբ է խոսում՝ մարդկությանն առաջնորդելու համար, և Աստծու խոսքերը գերիշխում են ամեն ինչում։ Սուրբ Հոգու գործը միայն օժանդակ է։ Երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, կարող են կիրարկել Աստծու խոսքերը և ապրել Աստծու խոսքերով, Աստծու մտադրությունները բավարարվում են։
Եկեք նայենք եկեղեցու հիմնական սահմանման առաջին արտահայտությանը՝ «Անկեղծորեն հետևում են Աստծուն»։ Այս «անկեղծորեն»-ը կոնկրետ իմաստ ունի։ Այն չի վերաբերում նրանց, ովքեր պարզապես ժամանակ են անցկացնում, ովքեր լոկ անվանապես են տեղ զբաղեցնում, ովքեր հացով են կշտանում, ովքեր փրկության համար ապավինում են շնորհին, կամ ովքեր ունեն որևէ թաքնված դրդապատճառ և նպատակ։ Ուստի, ի՞նչ է նշանակում «անկեղծորեն»։ Ամենահիմնական և ամենապարզ բացատրությունը սա է․ երբ մարդը լսում է Աստծու, ճշմարտության կամ Արարչի մասին, իր սրտում փափագ է զգում, հոժարակամ լքում է, հոժարակամ նվիրվում է, հոժարակամ դժվարություններ է կրում և պատրաստակամ է գալու Աստծու առաջ՝ ընդունելու Աստծու կանչը և թողնելու ամեն ինչ՝ Աստծուն հետևելու համար։ Քանի դեռ նա անկեղծ սիրտ ունի՝ դա բավական է։ Ոմանք ասում են՝ «Ինչո՞ւ Դու չես ասում, որ դա հավատքով լի մարդկանց խումբ է, որը հետևում է Աստծուն»։ Մարդիկ չեն կարող հասնել այդ մակարդակին։ Նրանցից, ովքեր այժմ կատարում են իրենց պարտավորությունները, ոմանք հավատացել են մոտ տասը տարի, իսկ ոմանք հավատացել են քսան կամ երեսուն տարի. այս անկեղծությունն ունենալը հիմնականում բավական է։ Այն որպես հավատքով լի սահմանելը ճշգրիտ չէ։ Եկեղեցու մեր սահմանումը հիմնված է հիմնական և կոնկրետ իրավիճակի վրա՝ առանց բառերից կախվելու կամ սահմանումն ու չափանիշը չափազանց բարձր դնելու, քանի որ դա ոչ գործնական կլիներ։ Ոմանք ասում են՝ ««Անկեղծորեն» և «հավատքով լի» ասելը բավական չէ։ Այն պետք է կոչվի Աստծուց վախեցող և չարից խուսափող արդար մարդկանց խումբ. դա հիանալի կլիներ»։ Եթե չափանիշն այսքան բարձր դնենք, ապա հաջորդող արտահայտությունները՝ «ձգտում են ճշմարտությանը, կիրարկում և փորձառաբար ապրում են Նրա խոսքերը», բոլորն ավելորդ կլինեին։ Առանցքայինն այն է, որ եկեղեցու բոլոր անդամները նրանք են, ում Աստված ցանկանում է փրկել։ Մարդկանց այս խումբը լի է Սատանայի ապականված խառնվածքներով և լի է Աստծու վերաբերյալ պատկերացումներով ու երևակայություններով։ Ավելի իրատեսորեն ասած՝ նրանք լի են ըմբոստությամբ, զուրկ են հնազանդությունից, չեն հասկանում ճշմարտությունը և ընդհանրապես Աստծու մասին գիտելիք չունեն. սա ամենաիրատեսական իրավիճակն է։ Հետևաբար, Աստծու աչքերում եկեղեցու անդամներն այսպիսի իրական իրավիճակում և փաստացի կարգավիճակում են։ Աստծու կողմից մարդկանց ընտրությունը հիմնված է այս հիմնական պայմանի վրա՝ արդյոք նրանք կարող են անկեղծորեն հետևել Աստծուն և իսկապես ծախսվել ու թողնել ամեն ինչ։ Ոմանք ասում են՝ «Եթե անկեղծ են, ապա ինչո՞ւ դեռևս չափազանց մեծ ցանկություններ ունեն։ Եթե անկեղծ են, ինչո՞ւ են դեռ ցանկանում օրհնություններ ստանալ»։ Սրանք աստիճանաբար կփոխվեն, երբ մարդիկ փորձառաբար ապրեն Աստծու գործը։ Հիմա մենք սահմանում ենք եկեղեցու հիմնական հասկացությունը։ Այս հիմնական հասկացությունը նվազագույն պահանջն ու ամենացածր չափանիշն է Աստծու կողմից մարդկանց ընտրության համար։ Այս չափանիշներն ամենևին դատարկ կամ չափազանցված չեն. դրանք հատկապես համահունչ են ձեր իրական իրավիճակին։ Այլ կերպ ասած՝ երբ Աստված ընտրում է ձեզ և որոշում է փրկել ձեզանից որևէ մեկին, սրանք են այն չափանիշները, որոնց Աստված նայում է։ Եթե բավարարում ես այս պահանջները, Աստծու կողմից բերվում ես Աստծու տուն և դառնում ես եկեղեցու անդամ։ Սա է իրական իրավիճակը։ Հետևաբար, եկեղեցու սահմանման առաջին արտահայտությունն է «անկեղծորեն հետևում են Աստծուն». սա համեմատաբար ճշգրիտ է։ Մարդկանց այս խումբը դեռ հեռու է Աստծուց վախենալուց և չարից խուսափելուց, հեռու է խավարի ազդեցությունից ազատվել կարողանալուց և հեռու է աշխարհի ու մեծ կարմիր վիշապի դեմ լիովին ըմբոստանալուց։ Հեռու են այս բոլոր բաներից։ Ինչո՞ւ։ Որովհետև սահմանումը հետագայում նշում է Աստծու խոսքերը կիրարկելուն ձգտել կարողանալը։ Ձգտելու գործընթացում, քանի որ մարդիկ ունեն ճշմարտությունը սիրող և ճշմարտությանը տենչացող սիրտ, կարող են փորձառաբար ապրել և կիրարկել Աստծու խոսքերը, և ի վերջո, կարող են երկրպագել Աստծուն։ Աստծուն երկրպագելը ենթադրում է հնազանդվել Աստծուն, լսել Աստծու խոսքերը, ընդունել Աստծու ներդաշնակեցումները և ընդունել Աստծու գերիշխանությունն ու կարգավորումները։ Ի վերջո, մարդկանց այս խումբը կարող է հասնել փրկության։ Սա է եկեղեցու անդամների փաստացի կարգավիճակն Աստծու աչքերում։ Մի՞թե սա ամենահիմնական պայմանը չէ։ (Այո՛։) Ոմանք ասում են՝ «Դու չնշեցիր Սատանայի ապականված խառնվածքներից ազատվելու և մաքրագործման հասնելու մասին։ Եկեղեցու այս սահմանումը չի ներառում սրանք»։ Արդյո՞ք դրանք ներառված են այս սահմանման մեջ։ (Այո՛։) Ո՞ր մասն է ներառում դրանք։ Աստծու խոսքերը կիրարկելուն ձգտելը։ Եթե կարող ես ձգտել կիրարկելու Աստծու խոսքերը, մի՞թե քո ապականված խառնվածքներն աստիճանաբար չեն լուծվում։ Մի՞թե ի վիճակի չես ազատվելու Սատանայի ապականված խառնվածքներից և հասնելու խառնվածքի փոփոխության։ (Այո։) Խառնվածքի փոփոխության հասնելու ժամանակահատվածում աստիճանաբար հասկանում ես Աստծու խոսքերը և լուծում քո սեփական ապականված խառնվածքները։ Երբ լուծում ես քո ապականված խառնվածքներից մի քանիսը, արդյո՞ք Աստծու հանդեպ քո հավատքն ու Աստծուն հնազանդվելը մեծանում են։ Արդյո՞ք կապ կա սրանց միջև։ (Այո՛։) Որքան շատ երկրպագես Աստծուն, այնքան շատ հնազանդություն կունենաս Աստծու հանդեպ։ Երբ Աստծու հանդեպ քո հնազանդությունը մեծանում է, մի՞թե չես մոտենում փրկության հասնելուն։ (Այո՛։) Ուստի, ի՞նչ տեսակ մարդիկ են այս խումբը։ Նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են հասնել փրկության։ Սա է եկեղեցու անդամների իրական իրավիճակը։ Ոմանք ասում են՝ «Եկեղեցու այս սահմանումը չի նշում այն աշխատանքը, որում ներգրավված է եկեղեցին»։ Արդյո՞ք այստեղ կա որևէ մաս, որը կապված է այն էական աշխատանքի հետ, որում ներգրավված է եկեղեցին։ (Փրկության հասնելուն ձգտելը։) Այս մասը սերտորեն կապված է։ Եկեղեցու կատարած աշխատանքը, լինի դա Աստծու խոսքերը տարածելը, թե մարդկանց Աստծու խոսքերն ուտելու և խմելու առաջնորդելը, օգնելը, որ մարդիկ ճանաչեն իրենց և ազատվեն Սատանայի ապականված խառնվածքներից, ի վերջո նպատակ ունի օգնելու մարդկանց հասնել փրկության։ Ուստի, կարո՞ղ եք արդյոք հիմա ընդունել եկեղեցու այս ամենահիմնական և ամենապարզ հասկացությունը։ (Այո՛։) Այս սահմանումը չափազանցված կամ դատարկ չէ, և այն չի օգտագործում վերամբարձ եզրույթներ ու արտահայտություններ, այլ ներառում է եկեղեցու ձևավորման կամ սահմանման համար ամենահիմնական կարիքները։
Արդյո՞ք հասկանում եք եկեղեցու հասկացության սահմանման նախապատմությունը հիմա, երբ բացատրեցի ձեզ։ (Այո՛։) Եթե այսպես չբացատրեի, կմտածեիք, որ եկեղեցու էական աշխատանքը և եկեղեցու սահմանումը շատ խորն են։ Հիմա, երբ հասկանում եք եկեղեցու սահմանումը, զգում եք, որ եկեղեցու ձեր ըմբռնումն այնքան մակերեսային է։ Եկեղեցու սահմանումը պարզաբանվել է. այն պարզապես այդքան գործնական է։ Որքան ավելի գործնական են բաները, այնքան ավելի հաճախ են մարդիկ զգում, որ դրանք մակերեսային են։ Իրականում, եթե ուշադիր նայես, այս սահմանման յուրաքանչյուր բառ կապված է և սերտորեն առնչվում է գործնական ու կոնկրետ իրավիճակներին և ամենևին մակերեսային չէ։ Եկեղեցու սահմանման առաջին արտահայտությունը հետևյալն է՝ «անկեղծորեն հետևում են Աստծուն»։ Այս «անկեղծորեն»-ն այն է, ինչ Աստված ուզում է։ Քանի՞ մարդ ունի նման անկեղծություն։ Արդյո՞ք հեշտ է մարդկանց համար ունենալ այս անկեղծությունը։ Հեշտ չէ։ Ինչ վերաբերում է «ղեկավարվում են Նրա խոսքերով»-ին, արդյո՞ք արդեն հասել ես դրան։ Կարծում ես, թե այս արտահայտությունը մակերեսային է և հեշտ է հասնել դրան։ Եթե Աստված ասում է՝ «Վե՛ր կաց, հետևի՛ր Ինձ և կատարի՛ր քո պարտավորությունը», և մարդիկ հնազանդվում են, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք ղեկավարվում են Աստծու խոսքերով։ Սա միայն նշանակում է, որ մարդիկ պատրաստակամ են հավատալու և հետևելու Աստծուն, բայց նրանք չեն հասել այն կետին, որտեղ ղեկավարվում են Աստծու խոսքերով. նրանք դեռ շատ հեռու են դրանից։ Ի՞նչ պետք է ունենաս՝ Աստծու խոսքերով ղեկավարվելու համար։ Նվազագույն պահանջն այն է, որ պետք է հասկանաս Աստծու խոսքերը. պետք է իմանաս, թե ինչին են վերաբերում Աստծու խոսքերի պահանջները, ինչ սկզբունքներ են պահանջվում Աստծու խոսքերով, և տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների բախվելիս՝ ինչպես կիրառել Աստծու խոսքերը, և ինչպես վերածել Աստծու խոսքերը քո կողմից կիրարկման՝ Աստծուն գոհացնելու համար։ Սա հեշտ չէ։ Աստծու խոսքերն ուտելու և խմելու, աղոթքաընթերցելու, փորձառաբար ապրելու և հասկանալու երկար ժամանակահատված, և Աստծու մտադրությունների ու Աստծու բնույթի հասկացողություն է պահանջվում՝ աստիճանաբար Աստծու խոսքերով որոշ չափով ղեկավարվելու համար։ Հետևաբար, «ղեկավարվում են Նրա խոսքերով» արտահայտությունը մակերեսին պարզ է թվում, ասես մարդկանց մեծամասնությունը ղեկավարվում է Աստծու խոսքերով, բայց իրականում դա այդպես չէ։ Դատելով մարդկանց փաստացի իրավիճակներից՝ պարզ է, որ այս արտահայտությունը լոկ Աստծու պահանջն է մարդկանցից, որին նրանք դեռևս ամենևին չեն հասել։ Հաջորդ արտահայտությունը՝ «կիրարկել Նրա խոսքերը», Աստծու պահանջն է մարդկանցից։ Դու դեռ չես հասել Աստծու խոսքերի կիրարկմանը. դու լոկ ձգտում ես կիրարկել Աստծու խոսքերը։ Ինչպե՞ս պետք է ձգտես դրան։ Երբ իրավիճակների ես բախվում, կիրարկի՛ր Աստծու պահանջների համաձայն։ Մի՛ ստիր. եղի՛ր ազնիվ մարդ։ Կարո՞ղ ես անել դա։ Դա հեշտ չէ անել։ Երբ էտվում ես, պետք է կարողանաս հնազանդվել և խորհել ու ճանաչել ինքդ քեզ, և կիրարկել ճշմարտության համաձայն։ Կարո՞ղ ես հասնել դրան։ Եթե դա ծանր է թվում, կամ եթե քո սեփական կամքը չափազանց ուժեղ է, և միշտ ուզում ես թույլ տալ, որ քո տաքարյունությունը պոռթկա, ապա պետք է ձգտես գործել սկզբունքների համաձայն և չդրսևորել քո տաքարյունությունը կամ չգործել ինքնակամ և կամայական կերպով. պետք է անես այնպես, ինչպես ասում են Աստծու խոսքերը, ընդունես էտումը, ճանաչես քո հանցանքները և հասկանաս, թե որտեղ ես սխալվել։ Սա կոչվում է Աստծու խոսքերը կիրարկելուն ձգտել։ Արդյո՞ք Աստծու խոսքերն սկսել կիրարկելը նշանակում է, որ մարդը փոխվել է։ Դա այդքան պարզ չէ։ Եթե ընտրվել ես որպես առաջնորդող կամ աշխատող, կարո՞ղ ես զերծ մնալ կամայական և ինքնակամ գործելուց։ Դա հեշտ չէ. այն պահանջում է, որ հասկանաս ճշմարտությունը, ի վիճակի լինես կիրարկելու Աստծու խոսքերը և փորձառաբար ապրես որոշ ժամանակ. միայն այդ ժամանակ կարող ես հասնել դրան։ Եթե ասում ես, որ ուզում ես կիրարկել Աստծու խոսքերը, բայց ունես միայն այս բանավոր պատրաստակամությունը և ոչ մի շարժառիթ քո սրտում, դա չի ստացվի։ Երբ սիրտդ հոժար է, և դու իսկապես ուզում ես կիրարկել ճշմարտությունը, կարող ես ճշմարտությունը կիրարկել։ Երբ քո սրտում չես ցանկանում կիրարկել ճշմարտությունը, նույնիսկ եթե երդում տաս, կամ եթե ուրիշներն աջակցեն քեզ, դա ոչ մի օգուտ չի տա։ Պետք է վճռականություն ունենաս, այսինքն՝ պետք է ունենաս սիրտ՝ Աստծու հանդեպ ահռելի ցանկությամամբ։ Պետք է իմանաս, թե ինչպես է Աստված սահմանում որևէ հարց և ինչ է Նա պահանջում դրա վերաբերյալ, գտնես և հավաքես Աստծու բոլոր խոսքերը, որոնք վերաբերում են այս հարցին, և ապա աղոթքաընթերցես ու հասկանաս դրանք։ Գրի՛ր դրանք նոթատետրում կամ դի՛ր այնտեղ, որտեղ հեշտությամբ կարող ես տեսնել։ Աշխատանքային ընդմիջումների ժամանակ նայի՛ր դրանք, կարդա՛, և ժամանակի ընթացքում անգիր կանես Աստծու այս խոսքերը և կպահես դրանք քո սրտում։ Ամեն օր խորհի՛ր Աստծու խոսքերի ճշմարիտ իմաստի շուրջ և մտորի՛ր, թե խոսելու և գործելու հատկապես որ ձևն է համարվում Աստծու խոսքերը կիրարկել։ Սա կոչվում է Աստծու խոսքերը կիրարկելուն ձգտել։ Արդյո՞ք հեշտ է հասնել դրան։ Հեշտ չէ. դա մի բան չէ, որին կարելի է հասնել մեկ գիշերվա ընթացքում կամ ջանքերի պոռթկումով։ Ոմանք ասում են՝ «Ես արյունով երդում եմ տալիս», բայց դա անօգուտ է։ Ասում ես՝ «Ես ծոմ կպահեմ և կաղոթեմ՝ առանց ուտելու կամ խմելու», բայց դա անօգուտ է։ Ասում ես՝ «Ես ամբողջ գիշեր արթուն կմնամ և կտառապեմ», բայց դա նույնպես անօգուտ է։ Պետք է ձգտես ճշմարտությանը. պետք է ունենաս ճշմարտությանը ձգտելու դրսևորումներ, և պետք է ունենաս ճշմարտությանը ձգտելու ուղի. պետք է ունենաս ճիշտ միջոցներ և մեթոդներ։ Անկախ նրանից, թե ինչ տեսակի միջոցներ կամ մեթոդներ ունես, չես կարող հեռանալ Աստծու խոսքերից. պետք է ջանք գործադրես Աստծու խոսքերի վրա, համեմատես ամեն ինչ Աստծու խոսքերի հետ, օգտագործես Աստծու խոսքերը՝ յուրաքանչյուր իրավիճակում խնդիրներ լուծելու համար, և Աստծու խոսքերը դարձնես քո գլխավոր առաջնահերթությունը։ Սա կոչվում է ճշմարտությանը ձգտել։ Օրինակ՝ ուրիշների հետ շփվելու առումով պետք է տեսնես, թե ինչ են ասում Աստծու խոսքերն այս մասին, և գտնես Աստծու այն խոսքերը, որոնք վերաբերում են ուրիշների հետ շփվելուն։ Ներդաշնակ համագործակցության համար նույնպես գտիր Աստծու խոսքերն այս հարցի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է պարտավորությունը հավատարմորեն կատարելուն, գտիր Աստծու խոսքերն այն մասին, թե ինչպես կատարել պարտավորություններն այնպես, որ համապատասխանի չափանիշին, և անգի՛ր արա Աստծու էական խոսքերը՝ պահելով դրանք քո սրտում։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է կեղծ առաջնորդողը, ինչ դրսևորումներ ունեն կեղծ առաջնորդողները, արդյոք նրանք ունեն խիղճ և ողջամտություն, և ինչպես է Աստված բնորոշում կեղծ առաջնորդողներին, գտիր Աստծու այս առանցքային խոսքերը և գրիր դրանք նոթատետրում, դի՛ր դրանք այնտեղ, որտեղ հեշտությամբ կարող ես տեսնել դրանք, և աղոթքաընթերցիր դրանք, երբ ժամանակ ունենաս։ Յուրաքանչյուր հարցի համար, որը վերաբերում է քո կյանքի մուտքին և խառնվածքի փոփոխությանը, կիրարկիր և ջանք գործադրիր այս կերպ։ Սա կոչվում է ճշմարտությանը ձգտել։ Եթե քո ջանքը չի հասնում այս մակարդակին, դա ճշմարտությանը ձգտել չէ. դա կոչվում է ձևականություն անել, մակերեսային լինել և օրերը քարշ տալ։
Եկեք նայենք «երկրպագել Աստծուն» արտահայտությանը։ Աստծուն երկրպագելը ներառում է ճշմարիտ երկյուղածություն, վախ, հարգանք և անկեղծություն, ինչպես նաև Աստծուն որպես Աստված վերաբերվելը, սրտում Աստծու համար տեղ ունենալը, Աստծու դասավորած միջավայրերին և Աստծու տված հանձնարարություններին ողջամտությամբ մոտենալը, և Աստծու ասած յուրաքանչյուր խոսքին լրջորեն ու պատասխանատվությամբ վերաբերվելը և այլն։ Այս բոլոր դրսևորումները կոչվում են երկրպագություն։ Անկախ նրանից՝ դրանք Աստծու կողմից քեզ դեմառդեմ ասված խոսքեր են, թե այն բոլոր խոսքերը, որոնք Նա երբևէ արտահայտել է, քանի դեռ գիտես և հիշում ես դրանք, և քանի դեռ հասկանում և հաստատում ես դրանք քո սրտում, պետք է դրանց վերաբերվես որպես չափանիշների այն բանի համար, թե ինչպես ես վարվում, ապրում և այլն. սա Աստծուն երկրպագելու դրսևորումն է։ Հարցերի բախվելիս, անկախ նրանից՝ դրանք համապատասխանում են քո սեփական ճաշակին, ցանկություններին կամ պատկերացումներին, թե ոչ, պետք է կարողանաս հանդարտեցնել սիրտդ և խորհել՝ «Արդյո՞ք սա արվել է Աստծու կողմից։ Արդյո՞ք սա ծագել է Աստծուց։ Ինչո՞ւ Աստված արեց սա։ Ի՞նչ է Աստված ուզում զտել իմ մեջ, ի՞նչ է Նա ուզում փոխակերպել իմ մեջ։ Կոնկրետ ո՞րն է Աստծու մտադրությունը։ Ինչպե՞ս պետք է հնազանդվեմ Աստծու կարգավորումներին։ Ինչպե՞ս պետք է բավարարեմ Աստծու մտադրությունը։ Ինչպե՞ս պետք է կատարեմ իմ՝ որպես մարդու պատասխանատվությունը»։ Այս բոլոր դրսևորումները, ի լրումն նմանատիպ այլ դրսևորումների, Աստծուն երկրպագելու դրսևորումներ են։ Նույնիսկ եթե ավելի շատ ճշմարտություն չես հասկանում, որպես բնականոն մարդ, որպես մեկը, ով հավատում է Աստծու գոյությանը, որպես մեկը, ով անկեղծորեն հետևում է Աստծուն, սա այն վերաբերմունքն է, որն առնվազն պետք է ունենաս Աստծու նկատմամբ։ Ամեն ինչ, որը ներառում է Աստծուն, ամեն ինչ, որը վերաբերում է Աստծու խոսքերին, ամեն ինչ՝ կապված քեզ տրված Աստծու հանձնարարության, քո պարտավորությունը և քո պատասխանատվությունը, պետք է այս ամենին վերաբերվես խնամքով և զգուշությամբ, ոչ անփութորեն, ոչ անտարբերությամբ, ոչ արհամարհանքով. սա կոչվում է երկրպագել Աստծուն։ Աստծուն վերաբերող ամեն ինչի հետ վարվել զգույշ, ուշադիր, աստվածավախ, Աստծուց երկյուղող սրտով. սա կոչվում է երկրպագել Աստծուն։ Արդյո՞ք հեշտ է հասնել դրան։ Հեշտ չէ։ Առանց իրական փորձառության՝ նույնիսկ «երկրպագել Աստծուն» երկու բառը հասկանալն է դժվար, էլ չասած Աստծուն երկրպագելն իրականում կիրարկելու մասին։ Եկեղեցու սահմանման վերջին արտահայտությունը հետևյալն է՝ «հասնել Նրա պարգևած փրկությանը»։ Ինչպե՞ս պետք է սա հասկանալ։ Փրկության հասնելու ուղին երկար է, և այստեղ էլ ավելին է պահանջվում։ Նախ՝ ուղին, որով քայլում ես, պետք է ճիշտ լինի. պետք է կարողանաս ընդունել Աստծու խոսքերի բոլոր ճշմարտությունները և լինես մեկը, ով ձգտում է կիրարկել Աստծու խոսքերը և հնազանդվում է Աստծուն։ Քո կյանքը պետք է ղեկավարվի Աստծու խոսքերով։ Պետք է ոչ միայն ընդունես Աստծու գոյությունը, այլև սիրես ճշմարտությունը և գործես ճշմարտության համաձայն. պետք է ունենաս իսկական վախ և հնազանդություն Աստծու հանդեպ, հաճախ աղոթես Աստծուն քո սրտում և աստիճանաբար անցում կատարես Աստծուն երկրպագելուն։ Այդ ժամանակ դու մեկն ես, ով սիրում է ճշմարտությունը և հնազանդվում է Աստծուն. ճիշտ այն տեսակ մարդն ես, ում Աստված ուզում է փրկել։ Աստծուն անկեղծորեն հավատացող մարդը պետք է ճիշտ մարդ լինի։ Ո՞րն է ճիշտ մարդ լինելու օգուտը։ Օգուտն այն է, որ փրկության հասնելը չափազանց դժվար չի լինի քեզ համար. դրան հասնելու հույս կունենաս։ Սա այն ողջ հաղորդակցությունն է, որն իրականացրել ենք եկեղեցու սահմանման կոնկրետ մանրամասների շուրջ։
IV. Մարդկանց պատկերացումներն ու տեսակետները եկեղեցու վերաբերյալ
Մենք հենց նոր հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչ է եկեղեցին, ինչ էական գործ է կատարում եկեղեցին, և թե ինչ են մարդիկ երևակայում և պահանջում եկեղեցուց իրենց պատկերացումներում։ Ի վերջո մենք սահմանեցինք եկեղեցու հասկացությունը։ Այժմ, երբ այն սահմանվել է, դուք պետք է ճշգրիտ հասկացողություն ունենաք «եկեղեցի» անվանման վերաբերյալ. պետք է հիմնական հասկացողություն ունենաք այն գործի մասին, որը պետք է կատարի եկեղեցին, այն դերի մասին, որը խաղում է եկեղեցին՝ օգնելով մարդկանց ձեռք բերել ճշմարտությունը և հասնել փրկության, և եկեղեցու նշանակության մասին Աստծուն հետևող յուրաքանչյուրի համար։ Մենք նաև հակիրճ կերպով ներկայացուցչական մանրամասն վերլուծություն և բացահայտում իրականացրինք այն ամենի վերաբերյալ, ինչը մարդկանց կարծիքով եկեղեցու գոյության արժեքն է և այն գործը, որը պետք է կատարի եկեղեցին։ Արդյոք կա՞ որևէ բան, որի մեջ չեք կարողանում թափանցել կամ ըմբռնել այն հասկացողությունները և մեկնաբանությունները, որոնք մարդիկ ունեն եկեղեցիների մասին՝ իրենց պատկերացումներում։ Ոմանք կարծում են, որ եկեղեցին պետք է զբաղվի հասարակության մեջ ինչ-որ աշխատանքով կամ ինչ-որ դեր ունենա հասարակության մեջ, ինչպես օրինակ՝ արդարադատություն հաստատելը։ Մարդկանց պատկերացումներում եկեղեցին դրական կերպար է ներկայացնում, ուստի ինչո՞ւ այն չի կարող արդարադատություն հաստատել։ Արդյո՞ք արդարադատություն հաստատելը որևէ կապ ունի եկեղեցու գործի կամ Աստծու պահանջների հետ։ (Ո՛չ։) Ինչի՞ն է վերաբերում այս «արդարադատություն հաստատելը», որի մասին խոսում են մարդիկ։ (Այն, ինչ մարդիկ անվանում են արդարադատություն հաստատել, ճշմարիտ արդարադատություն չէ։ Դա պարզապես մսեղիի շահերի պաշտպանություն է և չի համապատասխանում ճշմարտությանը։) Արդյո՞ք այս արդարադատությունը որևէ կապ ունի ճշմարտության հետ։ (Ո՛չ։) Սա է այն, ինչ մարդկությունն անվանում է արդարադատություն։ Օրինակ՝ որոշ չար ուժերի տապալելը, որոշ անարդարությունների և մարդկանց՝ անիրավության ու նվաստացման ենթարկվելու դեպքերը շտկելը կամ չար մարդկանց արժանի պատիժ տալը և խոցելի խմբերի շահերի վերականգնումն ու պաշտպանումը և այլն. սրանք են այն, ինչ մարդիկ անվանում են արդարադատություն հաստատել։ Ո՞րն է արդարադատություն հաստատելու հիմնական նպատակը։ Արդյոք այն որևէ կապ ունի՞ մարդկանց՝ ճշմարտությանը ձգտելու հետ։ Արդյոք այն որևէ կապ ունի՞ մարդկանց փրկվելու հետ։ (Ո՛չ։) Սա լոկ մի ասույթ է, որն առաջանում է բարոյական արդարության և էթիկայի հիման վրա. այն բացարձակապես ոչ մի կապ չունի ճշմարտության հետ։ Կարո՞ղ ենք ասել, որ այն չի բարձրանում ճշմարտության մակարդակին։ (Այո՛։) Կարո՞ղ ենք։ (Ո՛չ. այդ երկուսն իրար հետ կապ չունեն։) Ճիշտ է, դրանք բոլորովին կապ չունեն. երկու տարբեր բաներ են։ Ինչպիսի՞ արդարադատություն է հաստատում մարդկությունը։ Դա այն տեսակն է, երբ մի փոքր ավելի ցածր հասարակական կարգավիճակ ունեցող հասարակ մարդը ճնշվում է կամ զրկվում է որևէ իրավունքից կամ շահից չար մարդկանց կողմից, չար մարդիկ պատշաճ կերպով պատժվում են, և հասարակ կամ սովորական մարդն այլևս վատ վերաբերմունքի չի արժանանում։ Դա մարդկանց մսեղավոր շահերը վերականգնելու և երաշխավորելու, մարդկանց միջև հարաբերական հավասարության հասնելու, հասարակական խավերի միջև ճեղքվածքները վերացնելու, ինչպես նաև ապահովելու մասին է, որ չար մարդիկ հաջողության չհասնեն իրենց չար գործերում, և որ անիրավվածների բողոքները բավարարվեն։ Սա է այն, ինչ մարդկությունն անվանում է արդարադատություն հաստատել, և այն բացարձակապես ոչ մի կապ չունի ճշմարտության հետ։ Ինչպե՞ս կարող եք դեռ ասել, որ այն չի բարձրանում ճշմարտության մակարդակին։ Արդյոք այն կապվա՞ծ է ճշմարտության հետ։ Ո՛չ, կապված չէ։ Ասե՛ք Ինձ՝ վիրավորանք կրած այդ հասարակ և սովորական մարդիկ անպայմանորեն լա՞վ մարդիկ են։ (Պարտադիր չէ։) Նրանց` վիրավորանք կրելուն վերջ տալը. արդարադատությու՞ն է։ Դա համապատասխանու՞մ է ճշմարտությանը։ Կարո՞ղ են այդ մարդիկ հետո փրկվել։ Սրանք հստակորեն երկու տարբեր հարցեր են. ինչպե՞ս կարող են դրանք միախառնվել։ Խոսք անգամ չի կարող լինել, որ սա բարձրանում է ճշմարտության մակարդակին. դա պարզապես նույն բանը չէ, ինչ ճշմարտությունը։ Եթե այս հարցի շուրջ որոշակի տարաձայնություններ ունեք, ապա գուցե ձեր մեծամասնությունը չի կարողանում թափանցել արդարադատություն հաստատելու հարցի մեջ և դեռևս որոշ չափով կապված է դրան՝ մտածելով․ «Ինչպե՞ս կարող է սա սխալ լինել։ Ինչպե՞ս կարող է սա չլինել այն գործը, որը պետք է կատարի եկեղեցին»։ Իրականում սա ոչ մի կապ չունի եկեղեցու գործի հետ։ Կան նաև մարդիկ, որոնք կարծում են, որ եկեղեցին պետք է լինի մի վայր, որտեղ չարը պատժվում է, իսկ բարին՝ խրախուսվում, որ այն պետք է ծառայի այս գործառույթին՝ պատժելով չար գործերն ու չար, խավար ուժերը, միաժամանակ խրախուսելով բարի և առաքինի բաները։ Արդյո՞ք դա այդպես է։ Կարո՞ղ է արդյոք չարը պատժելն ու բարին խրախուսելը բարձրանալ ճշմարտության մակարդակին։ Երբ խոսքը վերաբերում է նրան, թե ինչն է չար, և ինչն է բարի, մարդիկ չեն կարողանում հստակորեն տարբերակել այս բաները։ Ի՞նչ նկատի ունեն մարդիկ՝ չարը պատժել և բարին խրախուսել ասելով։ Արդյո՞ք այն կապված է չարը պատժելու, բարին պարգևատրելու և ամեն մեկն ըստ իր տեսակի դասակարգելու հետ, որի մասին խոսում է Աստված։ (Ո՛չ։) Այն կապված չէ։ Ո՞րն է մարդկության՝ չարն ու բարին սահմանելու չափանիշը։ Չինացիների սահմանման համաձայն՝ ի՞նչն է չար, և ի՞նչն է բարի։ Ո՞րն է չարի և բարու նրանց սահմանման հիմքը։ Դա բուդդայական մշակույթն է։ Բուդդայականությունը խոսում է այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են աշխարհին օգնելը և մարդկանց փրկելը, սպանությունից ձեռնպահ մնալը և այլն. սրանք համարվում են բարի, մինչդեռ հավի, ձկան, տավարի կամ գառան միս ուտելը համարվում է չար, և դա անող մարդիկ պետք է պատժվեն։ Ոչ մի միս չպետք է ուտել, և ոչ մի կենդանի արարած չպետք է սպանվի։ Սպանությունը համարվում է չար, և նրանք, ովքեր սպանում են, պետք է խոստովանեն ու ներում աղերսեն Բուդդայի առաջ։ Սա չարի բուդդայական սահմանումն է. արդյո՞ք այն նույնն է, ինչ այն չարը, որի մասին խոսում է Աստված։ (Ո՛չ։) Դրանք երկու տարբեր բաներ են, ուստի չարի այդ սահմանումը բացարձակապես ոչ մի կապ չունի ճշմարտության հետ և, անշուշտ, չի կարող բարձրանալ ճշմարտության մակարդակին։ Ուստի ի՞նչ նկատի ունի բուդդայականությունը բարի ասելով։ Այն էլ ավելի անհեթեթ, մակերեսային և կեղծավոր է։ Բուդդայականները հավատում են, որ որևէ կենդանի արարած չսպանելը բարի է, և գերված կենդանիներին ազատ արձակելը բարի է։ Անկախ նրանից՝ քանի մարդ է սպանել չար մարդը կամ քանի մեղք է գործել, եթե վայր դնի մսագործի դանակը, կարող է անմիջապես Բուդդա դառնալ. սա համարվում է բարի։ Կա նաև մի ասացվածք. «Մեկ կյանք փրկելն ավելի լավ է, քան յոթ հարկանի պագոդա կառուցելը», ինչը նշանակում է, որ մարդկանց կուրորեն, անվերապահորեն և առանց սկզբունքների փրկելը, նույնիսկ դևերին, չար մարդկանց, ավազակներին, խուլիգաններին և ցանկացած այլ մեկին փրկելը համարվում է բարի։ Ի՞նչ բարի է սա։ Նման մարդիկ խեալապակասներ են՝ առանց որևէ զանազանության, դիրքորոշման կամ սկզբունքների։ Ցանկացածին փրկելը և ցանկացածին ներելը. կարո՞ղ է արդյոք դա բարի համարվել։ Այն նույնիսկ արժանի չէ այդ բառին. սա Սատանայի և դևերի կեղծիքն է։ Նրանք կենդանիներ չեն սպանում, բայց անթիվ հոգիներ են կուլ տվել։ Սա նրանց այսպես կոչված բարին է, որն իրականում պարզապես կեղծիք է։ Ուստի արդյոք մարդկային այն պատկերացումը, թե եկեղեցին պետք է չարը պատժելու և բարին խրախուսելու դեր խաղա, հիմնավո՞ր է։ (Ո՛չ։) Անկախ որևէ ռասայի կամ կրոնի մշակութային ակունքներից՝ չարը պատժելն ու բարին խրախուսելը ոչ մի կապ չունեն եկեղեցու գործի կամ եկեղեցու վկայության հետ։ Մի՛ մտածեք, որ քանի որ այս եզրույթներն արդարադատ են թվում և գովասանքի արժանի, դրանք պետք է կապված լինեն եկեղեցու գործի հետ, կամ որ սա այն դերն է, որը եկեղեցին պետք է խաղա հասարակության մեջ։ Սա մարդկային պատկերացում և երևակայություն է։ Բացի «արդարադատություն հաստատելուց» և «չարը պատժելուց ու բարին խրախուսելուց», մարդկային պատկերացումների համաձայն այլ լավ եզրույթներ, ինչպիսիք են «մարդկանց իրավունքների ու շահերի համար պայքարելը» և «անհանգստությունները մեղմացնելն ու դժվարությունները լուծելը», նույնպես ոչ մի կապ չունեն եկեղեցու գործի կամ եկեղեցու վկայության հետ։ Դուք բոլորդ պետք է որ կարողանաք հասկանալ սա։ Եկեղեցու սահմանումը, այն գործը, որը պետք է կատարի եկեղեցին, և եկեղեցու գոյության արժեքն ու նշանակությունը քիչ թե շատ հստակորեն հաղորդակցվել են։
Տարբեր տեսակի չար մարդկանց զանազանման չափանիշներն ու հիմքերը
Եկեք վերադառնանք առաջնորդողների և աշխատողների տասնչորսերորդ պարտականությանը՝ «Ժամանակին զանազանել և ապա հեռացնել կամ արտաքսել բոլոր տեսակի չար մարդկանց և հակաքրիստոսներին»։ Եկեք տեսնենք, թե արդյոք այս աշխատանքը, որը պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները, կապված է եկեղեցիների մասին յուրաքանչյուր մանրամասնության հետ, որի շուրջ հենց նոր հաղորդակցվեցի։ Ինչո՞ւ պետք է հաղորդակցվենք այս կոնկրետ մանրամասների շուրջ։ Ո՞րն է կապն այս մանրամասների և այն աշխատանքի միջև, որը պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները։ (Այս չար մարդիկ և հակաքրիստոսները եկեղեցու անդամներ չեն և պետք է մաքրվեն։ Ավելին, նրանց գոյությունը խոչընդոտում և անհանգստացնում է այն գործը, որն անում են եկեղեցիները։) Ուստի կապ կա. այս հաղորդակցությունն իզուր չէ։ Եկեղեցի անվանման կամ սահմանման վերաբերյալ յուրաքանչյուր մանրամասնություն հասկանալուց հետո եկեք քննենք, թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները վերաբերվեն եկեղեցու անդամներին, ինչպես պետք է վերաբերվեն տարբեր մարդկանց, որոնց պետք է հեռացնել կամ վտարել եկեղեցուց, ինչպես կարող են լավ կատարել այս աշխատանքը, և ինչպես պետք է կատարեն իրենց պարտականությունը և պահպանեն եկեղեցու գործը։ Նախ՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան, թե որն է եկեղեցու սահմանումը, ինչու եկեղեցին պետք է գոյություն ունենա, և ինչ գործ պետք է կատարի։ Այս բաները հասկանալուց հետո պետք է նայեն, թե եկեղեցու ներկայիս անդամներից ովքեր դրական դեր չեն խաղում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու գոյության արժեքին կամ այն գործին, որ անում է եկեղեցին, կամ ովքեր կարող են խաթարումներ, անհանգստություններ և բացասական ազդեցություններ առաջացնել եկեղեցու էական աշխատանքի վրա կամ նույնիսկ լրջորեն ազդել եկեղեցու հեղինակության վրա և անարգել Աստծու անունը։ Հստակորեն զանազանելը և ժամանակին այս մարդկանց հեռացնելը կամ վտարելը. մի՞թե սա այն աշխատանքը չէ, որը պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները։ (Այո՛։) Ուստի ի՞նչ է ներգրավված այս աշխատանքը լավ կատարելու մեջ։ Որպեսզի բոլոր տեսակի չար մարդկանց հեռացնեն կամ վտարեն և եկեղեցին մաքրագործեն ու թույլ տան, որ եկեղեցու գոյության արժեքը դրսևորվի, և եկեղեցին կատարի այն դերը, որը պետք է կատարի, և միևնույն ժամանակ թույլ տան, որ եկեղեցու աշխատանքը սահուն առաջ ընթանա, առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է զանազանեն, թե եկեղեցում հատկապես ովքեր են չար մարդիկ և հակաքրիստոսներ։ Սա այն տեղեկատվությունն է կամ փաստացի իրավիճակը, որն առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է ընկալեն այս աշխատանքն իրականացնելիս։ Առաջին հարցը, որին առաջնորդողներն ու աշխատողները բախվում են այս աշխատանքում, տարբեր տեսակի մարդկանց զանազանելն է։ Ո՞րն է տարբեր տեսակի մարդկանց զանազանելու նպատակը։ Դա նրանց ըստ իրենց տեսակի դասակարգելն է և պաշտպանելը նրանց, ովքեր եկեղեցու ճշմարիտ անդամներ են։ Սակայն միայն այս մարդկանց պաշտպանելը չի նշանակում, որ տասնչորսերորդ պարտականության մեջ նշված աշխատանքը հաջողությամբ է իրականացվում։ Ուստի ո՞րն է այս աշխատանքը հաջողությամբ իրականացնելու ամենակարևոր կողմը։ Դա բոլոր տեսակի չհավատացողներին և չար մարդկանց հեռացնելն է կամ վտարելը, որոնք չեն պատկանում եկեղեցուն։ Անկախ նրանից, թե արդյոք այս մարդիկ բնորոշվում են որպես չար մարդիկ կամ հակաքրիստոսներ, եթե բավարարում են հեռացվելու կամ արտաքսվելու պայմանները, ապա այս աշխատանքի կարիքն առաջանում է, և ժամանակն է, որ առաջնորդողներն ու աշխատողները կատարեն իրենց պարտականությունը։ Եկեք նախ հաղորդակցվենք այն մասին, թե ինչպես զանազանել տարբեր տեսակի մարդկանց։
I. Աստծուն հավատալու նպատակի հիման վրա
Ինչպե՞ս պետք է զանազանենք տարբեր տեսակի մարդկանց։ Առաջին չափանիշը նրանց զանազանելն է՝ ըստ Աստծուն հավատալու նրանց նպատակի։ Երկրորդը՝ ըստ նրանց մարդկայնության։ Եվ երրորդը՝ ըստ իրենց պարտավորության նկատմամբ նրանց վերաբերմունքի։ Եթե մի քանի պարզ, կարճ վերնագրեր օգտագործեինք, դրանք կլինեին․ առաջին՝ Աստծուն հավատալու նրանց նպատակը, երկրորդ՝ նրանց մարդկայնությունը, և երրորդ՝ նրանց վերաբերմունքն իրենց պարտավորության նկատմամբ։ Հիմա, երբ ունենք այս երեք վերնագրերը, ի՞նչ հասկացողություններ ունեք դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Նախկինում շատ չենք քննարկել Աստծուն հավատալու մարդկանց նպատակի մասին։ Ավելի շատ խոսել ենք մարդկանց մարդկայնության և իրենց պարտավորության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին, ուստի ավելի ծանոթ եք այս բաներին։ Աստծուն հավատալու մարդկանց նպատակն իրականում նույնպես այնքան էլ անծանոթ չէ ձեզ, քանի որ ինքներդ եք եկել Աստծուն հավատալու՝ նպատակ ունենալով։ Ոմանք հավատում են Աստծուն, որովհետև չեն ուզում դժոխք գնալ, ոմանք՝ որովհետև ուզում են երկինք գնալ, ոմանք՝ որովհետև չեն ուզում մեռնել, ոմանք՝ աղետներից խուսափելու համար, ոմանք՝ միայն այն պատճառով, որ պարզապես ուզում են լավ մարդիկ լինել, ոմանք՝ որովհետև ուզում են խուսափել վատ վերաբերմունքից և այլն։ Այս թեման չպետք է անծանոթ լինի ձեզ. պարզապես այն մանրամասները, որոնց մասին կխոսեմ, գուցե փոքր-ինչ անծանոթ լինեն. գուցե անվստահություն զգաք դրանց նկատմամբ՝ չիմանալով, թե ինչ եմ ասելու դրանց մասին կամ որտեղից եմ սկսելու։ Ուստի եկեք հակիրճ խոսենք այս մասին։ Ասե՛ք Ինձ՝ Աստծուն հավատալու մեջ ի՞նչ տեսակի մտադրություններ և նպատակներ ունեցող մարդիկ են նրանք, ում պետք է հեռացնել կամ վտարել։ (Նրանք, ովքեր միայն համբավի ու կարգավիճակի են ձգտում և միայն ուզում են իշխանություն ունենալ, և ովքեր հանուն իրենց կարգավիճակի անբարեխղճորեն կանհանգստացնեն եկեղեցին։) Սա մարդու մի տեսակ է։ Կա՞ն ուրիշներ։ (Չհավատացողներ, որոնք միայն օրհնություններ են հետապնդում և ձգտում են հացով կշտանալու։) Չհավատացողներ․ սա մեկ այլ տեսակ է։ Էլի՞ կան։ Գուցե մտածում եք որոշ մարդկանց դրսևորումների մասին, բայց չեք կարողանում հստակորեն զանազանել՝ արդյոք այս մարդիկ պարզապես ապականված խառնվածքնե՞ր են բացահայտում, թե՞ իրականում Աստծուն հավատալու անմաքուր նպատակներ ունեցող մարդիկ են, որոնց պետք է հեռացնել կամ վտարել։ Չեք կարողանում գլուխ հանել և զգում եք, որ այն փոքր-ինչ անորոշ է, ուստի չեք կարողանում ձևակերպել։ Աստծուն հավատալու մարդկանց նպատակի թեման բավականին լայն է։ Յուրաքանչյուր ոք Աստծուն հավատալու որոշակի մտադրություններ և նպատակներ ունի։ Սակայն Աստծուն հավատալու անմաքուր նպատակներ ունեցող մարդկանց տեսակները, որոնց մասին խոսում ենք այստեղ, չեն բավարարում Աստծու փրկության պայմանները։ Նրանք չեն կարող հասնել փրկության և նույնիսկ չեն կարող հասնել տքնող լինելու նվազագույն չափանիշին։ Անկախ նրանից, թե այս մարդիկ Աստծուն հավատալու ինչ նպատակ ունեն, ամեն դեպքում, երբ հնարավորություն տրվի, այս մարդիկ, որոնք գալիս են Աստծուն հավատալու նպատակով, կփորձեն հասնել իրենց նպատակներին, իսկ եթե հնարավորություն չունենան, չարիք կգործեն և անհանգստություններ կառաջացնեն։ Սա աներևակայելի հետևանքներ կբերի եկեղեցու աշխատանքի կամ Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար, և այս մարդիկ պետք է լինեն հեռացման կամ արտաքսման թիրախներ։ Առայժմ մի կողմ թողնելով այս մարդկանց մարդկայնությունը կամ այն, թե ինչ վերաբերմունք են տածում իրենց պարտավորությունների նկատմամբ՝ պարզապես խոսելով Աստծուն հավատալու նրանց նպատակի մասին՝ դա բացարձակապես ճշմարտությունն ընդունելը և փրկության հասնելը չէ, առավել ևս՝ Աստծուն հնազանդվելն ու երկրպագելը չէ։ Հետևաբար Աստծու հանդեպ նրանց հավատքը բնականաբար չի հանգեցնի փրկության։ Փոխանակ թույլ տալու, որ այս մարդիկ մնան եկեղեցում և շարունակաբար անհանգստացնեն Աստծու ընտրյալ մարդկանց՝ ճշմարիտ եղբայրներին ու քույրերին, նախընտրելի է որքան հնարավոր է շուտ ճշգրտորեն զանազանել և բնորոշել նրանց, ապա անմիջապես հեռացնել եկեղեցուց։ Նրանց չպետք է վերաբերվել որպես եկեղեցու անդամների կամ եղբայրների ու քույրերի։ Ուստի ովքե՞ր են այս տեսակի մարդիկ։ Հենց նոր ընդհանուր առմամբ խոսեցիք որոշ հասկացությունների մասին։ Կբերեմ մի քանի կոնկրետ օրինակներ, և կհասկանաք, հենց որ լսեք դրանք։
Ա. Պաշտոնյա դառնալու ցանկությունը բավարարելու համար
Նախ՝ եկեք խոսենք առաջին տեսակի մարդու մասին, ում պետք է հեռացնել կամ վտարել եկեղեցուց։ Ոմանք միշտ ուզում են պաշտոնյա դառնալ հասարակության մեջ և փառք բերել իրենց նախնիներին, բայց նրանց կարիերայի ուղիներն անհաջող են։ Այնուամենայնիվ պաշտոնյա դառնալու նրանց ցանկությունն ամենևին չի նվազում։ Սակայն նրանց ընտանիքի հասարակական կարգավիճակը բարձր չէ, ուստի զգում են, որ կյանքն անհույս է, և աշխարհը չափազանց անարդար են համարում՝ ի վիճակի չլինելով հասնելու անգամ այս փոքրիկ ցանկությանը։ Զգում են, որ որոշակի գիտելիք և ունակություն ունեն, բայց ոչ ոք չի գնահատում իրենց։ Չեն կարողանում թիկունք գտնել, և պաշտոնյա դառնալու հեռանկարն իրենց շատ հեռու է թվում։ Այս հուսահատ իրավիճակում նրանք գտնում եկեղեցին։ Զգում են, որ եթե կարողանան առաջնորդող դառնալ եկեղեցում, դա նույնպես պաշտոնյա լինելու պես մի բան է, և իրենց ցանկությունը կարող է բավարարվել։ Ուստի, գալիս են Աստծու տուն՝ ձգտելով մեծ հաջողությունների հասնել։ Կարծում են, թե իրենց ունակությունն ու կարողությունները ճիշտ տեղին են Աստծու տանն օգտագործվելու համար, և պաշտոնյա ու ականավոր անհատ դառնալու իրենց հույսը կարող է իրականանալ՝ այդպիսով կատարելով ողջ կյանքի ցանկությունը։ Աստծուն հավատալու վերաբերյալ նրանց տեսակետը կարելի է ամփոփել այնպիսի ասացվածքներով, ինչպիսիք են՝ «Լավության դիմաց լավությամբ են հատուցում», «Իսկական ոսկին վաղ թե ուշ կփայլի» և «Խելացի թռչունն իմաստորեն է ընտրում իր ճյուղը»․ ահա այսպիսի նախադրյալներով է, որնրանք ընտրել են Աստծուն հավատալու ուղով քայլելը։ Դատելով այս մարդու էությունից՝ պարզ է, որ չի հավատում աշխարհում ճշմարտության գոյությանը, առավել ևս չի հավատում Փրկչի գոյությանը։ Կարճ ասած՝ նա չի հավատում միակ ճշմարիտ Աստծուն և էլ ավելի քիչ է հավատում Արարչի գոյությանը։ Լինի դա այն, ինչ գրված է Աստվածաշնչում, կամ այն, ինչ քարոզվում է կրոնական աշխարհում՝ առ այն, որ Աստված արարել է աշխարհն ու մարդկությանը, որ Աստված գերիշխում և առաջնորդում է մարդկությանը․ այս բոլոր ասույթները նրանց համար պարզապես պատմական արձանագրություններ են։ Ոչ ոք չի ուսումնասիրում դրանք, և ոչ ոք չի կարող վավերացնել. դրանք պարզապես լեգենդներ և պատմություններ են, կրոնական մշակույթի մի տեսակ։ Սա հավատքի նրանց ամենահիմնական հասկացողությունն է։ Նրանք Աստծուն հավատալու են գալիս այս հասկացողությամբ՝ մտածելով, որ ճիշտ ճանապարհով են քայլում, խավարը լքել են հանուն լույսի, որ իրենք են այն «խելացի թռչունը», որն իմաստորեն է ընտրում իր ճյուղը։ Իհարկե, պաշտոնյա և ականավոր անհատ դառնալու նրանց ընտրությունն ու ցանկությունը չի մոռացվել։ Հավատում են, որ այս հսկայական աշխարհում, որտեղ այդքան շատ մարդ կա, իրենց համար տեղ չկա, և միայն Աստծու տունը կարող է հույս բերել իրենց։ Միայն եկեղեցում ապրելը կարող է հնարավորություն տալ իրենց՝ օգտագործելու իրենց տաղանդները և իրականացնելու ականավոր անհատ դառնալու իրենց ցանկությունը։ Սա այն պատճառով է, որ ներկայիս իրավիճակի վերաբերյալ նրանց տեսանկյունից՝ արտաքին աշխարհը գնալով ավելի չարասեր ու խավար է դառնում. միայն եկեղեցին է մաքրության վայր այս աշխարհում, եկեղեցին միակ տեղն է աշխարհում, որը կարող է մարդկանց հոգևոր սնունդ տրամադրել, և միայն եկեղեցին է գնալով ավելի ու ավելի ծաղկում։ Նրանք գալիս են Աստծուն նման ցանկություններով և նպատակներով հավատալու։ Հավատքն ընդունելուց հետո ոչինչ չեն հասկանում Աստծուն հավատալու, ճշմարտությանը ձգտելու կամ ճշմարտությանը, Աստծու բնույթին և Աստծու գործին վերաբերող հարցերի մասին։ Նրանք չեն ձգտում կամ ուշադրություն չեն դարձնում այս հարցերին։ Իրենց սրտում ամենևին չեն հրաժարվել կարգավիճակի և պաշտոնի իրենց ցանկությունից, այլ շարունակում են կառչած մնալ այս պատկերացումներին և տեսակետներին՝ եկեղեցում ժամանակ անցկացնելիս։ Նրանք եկեղեցին դիտարկում են որպես հասարակական կազմակերպություն, կրոնական համայնք և Աստծու գործն ու Աստծու խոսքերը համարում են պատրանքներ, որոնք ստեղծվել են հավատացյալների կողմից՝ իրենց սնահավատ համոզմունքների պատճառով։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանը ձգտելուն, երբ խոսքը վերաբերում է Աստծու խոսքերին և Աստծու գործին, նրանք հակակրանք և դիմակայություն են զգում։ Եթե որևէ մեկն ասում է, որ ինչ-որ բան Աստծու արածն է, Աստծու գերիշխանությունն է կամ Աստծու ներդաշնակեցումը, հակակրանք են զգում։ Սակայն, անկախ նրանից, թե որքան հակակրանք են զգում, և անկախ նրանից՝ ընդունում կամ ճանաչում են ճշմարտությունը, թե ոչ, եկեղեցում կարգավիճակ ձեռք բերելու նրանց ցանկությունը՝ իշխանության իրենց տենչը բավարարելու համար, երբեք չի նվազել կամ չի վերացել։ Քանի որ նման հավակնություն և ձգտում ունեն, բնականաբար տարբեր դրսևորումներ են բացահայտում։ Օրինակ՝ հրահրում են մարդկանց՝ ասելով այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ «Ամեն ինչ մի՛ հիմնեք աստծու խոսքերի վրա կամ ամեն ինչ մի՛ կապեք աստծու խոսքերի և աստծու հետ։ Իրականում մարդկանց գաղափարներից և ասույթներից շատերը ճիշտ են. մարդիկ պետք է ունենան իրենց սեփական տեսակետներն ու դիրքորոշումները»։ Նրանք տարածում են այս հայտարարությունները՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Միևնույն ժամանակ, նաև եռանդուն կերպով ցուցադրում են իրենց տաղանդները, շնորհները և տարբեր մարտավարություններն ու հնարքները, որոնք կարող են բանեցնել աշխարհում՝ փորձելով գրավել մարդկանց հայացքները և շահել նրանց ուշադրությունն ու բարձր գնահատականը։ Ո՞րն է նրանց եռանդուն ցուցադրության նպատակը։ Դա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ բարձր կարծիք ունենան և մեծարեն իրենց. դա մարդկանց շրջանում կարգավիճակ ունենալն է և դրանով իսկ պաշտոնի կարիերա հետապնդելու և իրենց նախնիներին փառք բերելու իրենց ցանկությունը բավարարելն է։ Նրանք բավարարված են, երբ հարգվում են, գովաբանվում, երբ մարդիկ իրենց հետևում են, աջակցում, պաշտում և հարգանքով են նայում, և նույնիսկ երբ շողոքորթում են։ Ավելին, նրանք անխոնջ կերպով ձգտում և վայելում են այս բաները։ Թեև Աստծու տունը մշտապես մերկացնում է հակաքրիստոսներին, չար մարդկանց և մարդկանց տարբեր ապականված խառնվածքները, իրենց սրտում դրանք արհամարհելի են ու անարժան իրենց ուշադրությանը, և առանձնակի հակակրանք են զգում դրանց հանդեպ։ Նպատակասլաց կերպով ձգտում են կարգավիճակի և ուրիշների կողմից հիացմունքի ու հարգանքի արժանանալու՝ իրականացնելու այն ցանկությունները, որոնց չկարողացան հասնել աշխարհում և հասարակության մեջ։ Ուստի, ո՞րն է Աստծուն հավատալու նրանց նպատակը։ Դա այս կյանքում հարյուրապատիկը և գալիք աշխարհում հավերժական կյանք ստանալը չէ, և, անշուշտ, ճշմարտությունն ընդունելն ու փրկվելը չէ։ Աստծուն հավատալու նրանց նպատակը ոչ թե որպես արարած գործելն է, այլ պաշտոնյա և տեր լինելը՝ կարգավիճակի օգուտները վայելելու համար։ Եկեղեցում հաստատապես կան նման մարդիկ. սրանք չարագործներ են, ովքեր ներթափանցում են եկեղեցի։ Եկեղեցին բացարձակապես թույլ չի տալիս նման մարդկանց խառնվել Աստծու ընտրյալ մարդկանց մեջ, ուստի այս մարդիկ նրանք են, ում պետք է հեռացնել։ Արդյոք հե՞շտ է զանազանել Աստծուն հավատալու նրանց նպատակը։ (Այո՛։) Հաշվի առնելով Աստծուն հավատալու նրանց մտադրություններն ու նպատակները՝ համակցված եկեղեցում նրանց տարբեր դրսևորումների հետ, ի՞նչ տեսակ մարդիկ են նրանք։ (Անհավատներ։) Այո՛, անհավատներ են։ Բացի անհավատներ լինելուց, նաև ուզում են կարգավիճակի և հեռանկարների ձգտել Աստծու տանը՝ իշխանության իրենց տենչը բավարարելու համար։ Աստծուն հավատալու նրանց նպատակը պաշտոնյա դառնալն է։ Ուստի, ինչո՞ւ պետք է այս մարդիկ մաքրվեն։ Ինչ-որ մեկը գուցե ասի՝ «Եթե անհավատները տքնում են Աստծու տանը, և որպես եկեղեցու ընկերներ կարող են մի փոքր օգնել, մի՞թե նրանց պահելը լավ չէ»։ Արդյոք այս պնդումը հիմնավո՞րվ է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ այն հիմնավոր չէ։ (Պաշտոնյա դառնալու նրանց ցանկությունը հաստատապես կհանգեցնի այնպիսի բաներ անելուն, որոնք կանհանգստացնեն ուրիշներին, ոչ մի օգուտ չեն տա Աստծու տան աշխատանքին և կազդեն եղբայրների ու քույրերի՝ ճշմարտությանը ձգտելու վրա։) Անկախ նրանից, թե ինչպես եք նայում դրան, անհավատները դիմակայում են ճշմարտությանը և ուրանում Աստծուն, ուստի Աստծու տունը չի կարող պահել նրանց։ Նրանք դրական դեր չեն խաղա։ Անկախ նրանից՝ նրանք ձգտում են պաշտոնյա դառնալ, թե ոչ, միայն որպես անհավատներ նրանց դիտողություները, դրսևորումները և գործողությունները կարող են անհանգստություններ առաջացնել և դրական ազդեցություն չեն ունենա։ Որոշ եղբայրներ և քույրեր, որոշակի միջավայրեր փորձառաբար ապրելիս, ասում են․ «Սա Աստծու գերիշխանությունն է, և մենք պետք է հնազանդվենք»։ Կարո՞ղ են արդյոք անհավատները հնազանդվել։ Արդեն իսկ բավական լավ է, եթե ոտքի չեն կանգնում՝ անհանգստացնելու և ընդդիմանալու համար։ Իրենց սրտում նույնիսկ ասում են․ «Մի՛ ասեք, թե ամեն ինչ աստծու գերիշխանությունն է։ Մարդիկ պետք է իրենց սեփական կարծիքները և որոշակի անկախություն ունենան. ամեն ինչ մի՛ վերագրեք աստծու գերիշխանությանը»։ Նրանք ոչ միայն կործանման են տանում ուրիշներին, այլև ասում են որոշ երկիմաստ, ճշմարտանման մոլորություններ՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Մի՞թե սա անամոթություն չէ։ Գուցե կարողանան որոշ խելացի մարտավարություններ և հնարքներ բանեցնել անհավատների շրջանում, բայց Աստծու տունը սխալ վայր է այս մարտավարություններն ու հնարքները բանեցնելու փորձերի համար։ Ոմանք կլինիկաներ են ղեկավարում, ուր բոլորը սիրում են գնալ, որովհետև ասում են, որ այնտեղ ներարկումները ցավոտ չեն։ Ինչո՞ւ ներարկումները ցավոտ չեն։ Ասեղի ծայրը թաթախված է անզգայացնող նյութի մեջ, ուստհաստատ չի ցավում։ Արդյոք սա իմաստու՞ն քայլ է։ (Ո՛չ, դա կործանարար քայլ է։) Մինչդեռ նրանք դա ընդունում են որպես իմաստուն քայլ և պարծենում են դրանով՝ մտածելով, թե դա ցույց է տալիս իրենց կարողությունն ու հմտությունը, ասելով․ «Դու միայն աստծուն հնազանդվելու, աստծու ներդաշնակեցման և աստծու գերիշխանության մասին ես խոսում։ Արդյոք ունե՞ս այն հմտությունները, որ ես ունեմ»։ Մի՞թե սա անամոթություն չէ։ (Այո՛։) Նրանք նույնիսկ պարծենում են նման կործանարար հնարքներով։ Անհավատների շարժառիթներ ունեցող մարդիկ, ովքեր ներթափանցում են եկեղեցի, հենց նրանք են, ում պետք է հեռացնել եկեղեցուց։ Ինչո՞ւ։ Իրենց սրտում այս մարդիկ դիմակայում են ճշմարտությանը և հակակրանք են տածում դրա հանդեպ։ Անկախ Աստծուն հավատալու նրանց նպատակից, լինի դա մի բան, որը կարող են բացահայտորեն խոստովանել, թե ոչ, հիմնվելով նրանց անհավատ էության վրա՝ եկեղեցին պետք է հեռացնի կամ արտաքսի նրանց։ Այս անհավատները ներթափանցում են եկեղեցի որոշակի նպատակով՝ ցուցադրել իրենց տաղանդները, իրականացնել իրենց փառասիրական ձգտումները և բավարարել իրենց ցանկությունները եկեղեցու ներսում։ Նրանք ուզում են օգտագործել եկեղեցին, այդ թանկարժեք վայրը, որպես միջոց՝ իշխանություն ունենալու, ցուցամոլության և մարդկանց մոլորեցնելու ու վերահսկելու իրենց նպատակին հասնելու համար։ Հաշվի առնելով Աստծուն հավատալու նրանց նպատակը՝ նրանք ուանկ են անհանգստացնելու և խաթարելու Աստծու ընտրյալ մարդկանց և եկեղեցու աշխատանքը։ Հետևաբար, այս մարդիկ պետք է հեռացվեն կամ արտաքսվեն Աստծու տնից։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է թափանցեն նրանց անհավատ էության մեջ։ Անկախ նրանից՝ դու հիմնվում ես նրանց դրսևորումների, թե Աստծուն հավատալու վերաբերյալ նրանց մշտական հայտարարությունների վրա, հենց որ ըմբռնես իրավիճակը և հստակորեն զանազանես, որ նրանք անհավատներ են, պետք է վճռականորեն մերժես նրանց՝ առանց վարանելու։ Անկախ նրանից, թե ինչ մեթոդ կամ իմաստություն ես կիրառում, գտի՛ր ցանկացած միջոց՝ նրանց հեռացնելու համար․ սա այն աշխատանքն է, որը առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, սա այն աշխատանքն է, որը նրանք պետք է ստանձնեն։ Սա մարդու մի տեսակ է, ում պետք է հեռացնել կամ արտաքսել։
Բ. Հակառակ սեռին գտնելու համար
Եվ այսպես, որո՞նք են երկրորդ տեսակի այն մարդկանց դրսևորումները, ում պետք է հեռացնել կամ արտաքսել։ Ոմանք երբեք ներգրավված չեն եղել Աստծուն հավատալու մեջ. պարզապես դրական տպավորություն ունեն դրա վերաբերյալ։ Նրանց հետաքրքիր չէ իմանալ, թե ինչին պետք է ձգտել կամ ինչ պետք է ձեռք բերել Աստծուն հավատալով։ Լսել են, որ Աստծուն հավատացող մարդիկ բավականին պարտաճանաչ են և պարզասիրտ, ուստի ուզում են ռոմանտիկ զուգընկեր գտնել եկեղեցում, ապա ամուսնանալ և կայուն կյանքով ապրել։ Սա նրանց մտադրությունն ու նպատակն է, ուստի գալիս են եկեղեցի՝ գտնելու իրենց կատարյալ զուգընկերոջը։ Այս անհավատները Աստծուն հավատալու բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն. ամենևին չեն հոգում Արարչի, ճշմարտության, փրկվելու, Աստծուն ճանաչելու, պարտավորություն կատարելու կամ նմանատիպ որևէ այլ հարցի մասին։ Նույնիսկ եթե կարողանում են հասկանալ Աստծու խոսքերը և քարոզներ լսելուց հետո, չեն ուզում դա սրտին մոտ ընդունել։ Պարզապես ուզում են կատարյալ զուգընկեր գտնել և, իհարկե, հույս ունեն ավելի շատ մարդկանց հանդիպել և ընդլայնել իրենց կապերը։ Գալիս են Աստծուն հավատալու՝ կատարյալ զուգընկեր գտնելու նպատակով։ Ոմանք գուցե ասեն՝ «Ինչպե՞ս գիտես, որ այս նպատակն ունեն։ Նրանք ոչինչ չեն ասել կամ խոսք չեն բացել»։ Նրանք ցույց են տալիս դա իրենց վարքագծով։ Նայե՛ք, թե ինչպես են միշտ փնտրում հակառակ սեռին, երբ կատարում են իրենց պարտավորությունները կամ կապեր հաստատում ինչ-որ մեկի հետ։ Հենց որ հավանում են ինչ-որ մեկին, շարունակում են հաղորդակցվել և մտերմանալ նրա հետ՝ միշտ հարցուփորձ անելով նրա տվյալների մասին և ճանաչելով նրան։ Այս անսովոր գործողություններն ու դրսևորումները պետք է արժանանան առաջնորդողների և աշխատողների բավարար ուշադրությանը, որոնք պետք է դիտարկեն, թե որոնք են նրանց մտադրությունները և ինչ նպատակի են ձգտում հասնել, պետք է պարզեն, թե ով է ավետարանը քարոզել նրանց, ինչու են հատկապես ձգտում կապ հաստատել հակառակ սեռի հետ, ինչու միշտ ասելիք ունեն հակառակ սեռին, և ինչու առանձնահատուկ համակրանք ունեն հակառակ սեռի նկատմամբ՝ մասնավորապես ցուցաբերելով հատուկ հետաքրքրասիրություն և հոգատարություն՝ իրենց դուր եկած մարդկանց նկատմամբ։ Նման անհատները դրական տպավորություն ունեն Աստծուն հավատացողների մասին։ Նույնիսկ եթե շատ հետաքրքրված չեն հավաքույթներով, քարոզներ լսելով, Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելով, օրհներգեր երգելով, անձնական փորձառությունների շուրջ հաղորդակցվելով և նմանատիպ այլ հարցերով, ընդհանուր առմամբ նրանք չեն ասում որևէ բան, որն անհանգստություններ և խաթարումներ է առաջացնում։ Բացառապես կենտրոնացած են ռոմանտիկ զուգընկեր գտնելու վրա՝ նրա հետ լավ կյանքով ապրելու համար։ Եթե զուգընկեր են գտնում, կարող են հետևելով նրանհավատալ Աստծուն. նույնիսկ եթե իրենք չեն ձգտում, կարող են աջակցել իրենց զուգընկերոջն Աստծուն հավատալու հարցում։ Որոշ մարդիկ համեմատաբար ընդունելի մարդկայնություն ունեն, օգտակար են և ամեն կերպ փորձում են լինել ընկերասեր և բարի։ Օրինակ՝ նրանք կարող են ներողամիտ լինել ուրիշների հանդեպ, ամեն հնարավոր միջոց գործադրել դժվարություններ ունեցողներին օգնելու և դրանք լուծելու համար, կամ որոշակի խորհուրդ տալու և այլն։ Համեմատաբար բարի են ուրիշների նկատմամբ և չարություն չեն տածում, բայց Աստծուն հավատալու նրանց նպատակն ու թիրախն այնքան էլ պատվաբեր չեն։ Նրանք չեն ձգտում ճշմարտությանը և չեն ընդունում ճշմարտությունը՝ անկախ նրանից, թե ով է հաղորդակցվում դրա շուրջ իրենց հետ։ Կես տարի կամ մեկ-երկու տարի հետևելուց հետո նրանց մեջ ոչ մի փոփոխություն չի լինում։ Թեև ոչինչ չեն ասում չհավատալու մասին, և ոչ մի անհանգստություն կամ խաթարում չեն առաջացնում, նրանց մոտ որևէ հետաքրքրություն չի առաջանում Աստծուն հավատալու հարցերի նկատմամբ։ Արդյոք տեղի՞ն է, որ նման մարդիկ մնան եկեղեցում։ (Ո՛չ։) Արդյոք նման մարդիկ պետք է մաքրվե՞ն։ (Նրանք նույնպես պետք է մաքրվեն։) Ո՞րն է պատճառը։ (Որովհետև հետաքրքրված չեն ճշմարտությամբ և փրկության թիրախներ չեն։ Եթե մնան եկեղեցում՝ միշտ զուգընկեր փնտրելով, դա կանհանգստացնի ուրիշներին և կտանի նրանց դեպի գայթակղություն. նրանք դրական դեր չեն խաղա։) Ճիշտ այդպես է։ Օրինակ՝ ոմանք հատկապես սիրում են միս ուտել։ Երբ միս են ուտում, մոռանում են իրենց աշխատանքի մասին։ Եթե միս չկա, նրանք դեռ ի վիճակի են որոշ առաջադրանքներ պատշաճ կատարել, բայց երբ միսը հասանելի է դառնում, նրանց աշխատանքը հետաձգվում է։ Ի՞նչ է միսը նրանց համար։ (Գայթակղություն։) Ճիշտ է, դա գայթակղություն է։ Ուստի, կարո՞ղ են արդյոք նրանք, ովքեր միշտ զուգընկեր են փնտրում, համարվել գայթակղության աղբյուր։ (Այո՛։) Նրանք իսկապես գայթակղության աղբյուր են։ Նման մարդկանց համար պետք է հստակեցվի. «Անկեղծություն չունես Աստծուն հավատալու կամ քո պարտավորությունը կատարելու նկատմամբ։ Երբեք չես կարողացել ինտեգրվել եկեղեցուն և երբեք չես համարվել ճշմարիտ հավատացյալ։ Շփման այս երկու տարիների ընթացքում մենք տեսել ենք քո նպատակը. պարզապես ուզում ես զուգընկեր գտնել եկեղեցում։ Մի՞թե սա լավ մարդկանց վնասել չէ։ Եկեղեցու մարդիկ հարմար չեն քեզ համար։ Անհավատների մեջ շատերը կան, որոնք հարմար են քեզ։ Գնա՛ և գտի՛ր մեկին անհավատների մեջ»։ Ենթատեքստն այն է, որ նրանց ասվի․ «Մենք թափանցել ենք քո էության մեջ։ Դու Աստծու ընտրյալ մարդկանցից չես։ Աստծու տան մարդ չես։ Չես կարող համարվել մեր եղբայրը կամ քույրը»։ Նման մարդիկ պետք է հեռացվեն եկեղեցուց՝ Աստծու տան սկզբունքների համաձայն։ Այսպիսով, այս մարդիկ, ովքեր անխոհեմաբար զուգընկեր են փնտրում և գայթակղում ուրիշներին, կմաքրվեն։ Արդյոք նման մարդկանց հեշտ չէ՞ զանազանել։ (Այո՛։) Այս մարդիկ նույնպես անհավատներ են։ Նրանք որոշակի համակրանք ունեն եկեղեցու, կրոնական հավատքի և Աստծուն հավատացողների նկատմամբ։ Պարզապես ուզում են օգտագործել Աստծուն հավատալու հնարավորությունը՝ հավատացյալների մեջ զուգընկեր գտնելու համար՝ նրա հետ ապրելու և նրան նվիրվածությամբ ծառայելու համար։ Ասե՛ք Ինձ՝ նման բան հնարավո՞ր է։ Արդյոք պետք է բավարարե՞նք նրանց։ Արդյոք եկեղեցին պետք է կազմակերպի՞ նման հարցեր։ (Ո՛չ։) Եկեղեցին պարտավորություն չունի բավարարելու նրանց անձնական նախասիրությունները։ Որքան էլ նրանք կարծեն, թե հավատացյալները լավ մարդիկ են, թե իրենք կկարողանային կյանքը պատշաճ կերպով ապրել այս հավատացյալների հետ, կամ որ հավատացյալները կարող են ճիշտ ճանապարհով քայլել, դա անօգուտ է. նրանց կարծիքը նշանակություն չունի։ Նման անհավատներ կարող են գտնվել նաև եկեղեցիների մեծ մասում։ Այս մարդկանց հետ վարվելու ձևն այն մեթոդն է, որի շուրջ նոր հաղորդակցվեցինք, կամ կարող եք ավելի լավ մեթոդներ օգտագործել, եթե ունեք դրանք, քանի դեռ նրանց հետ վարվում են սկզբունքների համաձայն։ Այս անհավատները դասակարգվում են տարբեր տեսակի չար մարդկանց շարքում. արդյոք դա չափազանցվա՞ծ է։ (Ո՛չ։) Հենց այսպես ենք վերաբերվում անհավատներին։
Գ. Աղետներից խուսափելու համար
Էլ ի՞նչ տեսակի մարդիկ պետք է հեռացվեն կամ արտաքսվեն եկեղեցուց։ (Մեկ այլ տեսակ են նրանք, ովքեր հավատում են Աստծուն պարզապես աղետներից խուսափելու համար։) Պարզապես աղետներից խուսափելու համար հավատալը նույնպես Աստծուն հավատալու մարդկանց նպատակներից է։ Մի՞թե Աստծուն հավատացող մարդկանց մեծամասնությունը նույնպես չունի այս տեսակի կեղծավորություն։ (Այո՛։) Ուստի, ինչպե՞ս պետք է տարբերակենք, թե որ մարդիկ պետք է հեռացվեն կամ արտաքսվեն դրա պատճառով, և որ մարդիկ են պարզապես դրսևորում ապականության բնականոն բացահայտում և չպետք է հեռացվեն կամ արտաքսվեն։ Մարդկանց մեծամասնության համար նրանց հավատքը խառնված է աղետներից խուսափելու նպատակով Աստծուն հավատալու շարժառիթի հետ. սա փաստ է։ Աստծուն աղետներից խուսափելու համար հավատացողներից պետք է զանազանեք այն անհավատներին, ովքեր համապատասխանում են հեռացվելու կամ արտաքսվելու չափանիշներին։ Օրինակ՝ նման մարդիկ, տեսնելով, որ աղետներն գնալուվ սաստկանում են, սկսում են ավելի հաճախ մասնակցել հավաքույթներին և շտապ հետ են վերցնում Աստծու խոսքերի գրքերը, որոնք նախկինում վերադարձրել էին եկեղեցուն՝ ասելով, թե հիմա ուզում են լրջորեն հավատալ Աստծուն։ Սակայն, հենց որ աղետներն անցնում կամ մեղմանում են, նրանք վերադառնում են բիզնես անելուն և փող աշխատելուն՝ արգելափակելով կապի բոլոր միջոցները, որպեսզի եղբայրներն ու քույրերը չկարողանան գտնել կամ կապվել իրենց հետ՝ հավաքույթների համար։ Երբ աղետներ են հարվածում, նրանք ակտիվորեն փնտրում են եղբայրներին ու քույրերին, բայց երբ աղետներն ավարտվում են, եղբայրների ու քույրերի համար շատ դժվար է դառնում գտնել նրանց, և շատ հազվադեպ է որևէ մեկին հաջողվում կապ հաստատել նրանց հետ։ Արդյոք այս դրսևորումները բավականին ակնհայտ չե՞ն։ (Այո՛։) Երբ աղետ չկա, ասում են․ «Մարդիկ պետք է բնականոն կյանով ապրեն։ Մենք պետք է ապրենք մեր օրերը։ Ես պետք է ամեն օր տանը ճաշ եփեմ, և պետք է երեխաներին տանեմ դպրոց և հետ բերեմ, ուստի երբեմն չեմ կարողանում գալ հավաքույթներին։ Բացի այդ, ապրելու համար փող է պետք. կենցաղային բոլոր ծախսերը պետք է վճարվեն։ Մենք չենք կարող գոյատևել առանց փող վաստակելու։ Այս աշխարհում ոչ ոք չի կարող գոյատևել առանց փողի։ Աստծուն հավատալը պետք է գործնական լինի»։ Նրանք համոզիչ են խոսում և առատ պատճառներ են բերում՝ ամբողջովին կենտրոնացած լինելով փող աշխատելու և իրենց օրերն ապրելու վրա․ միայն երբեմն հաճախելով հավաքույթի և հազվադեպ կարդալով Աստծու խոսքերը։ Աստծուն հավատալու նրանց վերաբերմունքը գաղջ է՝ ո՛չ սառը, ո՛չ տաք։ Երբ աղետը հարվածում է, ասում են՝ «Օ՜, ես չեմ կարող առանց աստծու լինել. ինձ աստված է պետք։ Ես պետք է աղոթեմ աստծուն և կանչեմ նրան ամեն օր։ Ես չեմ փորձում խուսափել աղետներից. գլխավորն այն է, որ չեմ կարող առանց աստծու լինել իմ սրտում։ Լավ կյանքով ապրելն առանց աստծու իմ սրտում միևնույնն է դատարկություն է թվում»։ Նրանք չեն կարող ասել գեթ մի բառ, որը ցույց է տալիս Աստծու մասին որևէ գիտելիք. այն ամենը, ինչ ասում են, իրենց գործողություններն ու վարքագիծն արդարացնելու խոսքեր են։ Նրանք չգիտեն, թե Աստծու տունը քանի գիրք է բաժանում բոլորին. չգիտեն, թե քարոզներն ինչ թեմայի են հասել. չգիտեն, թե ներկայումս որ ճշմարտությունների շուրջ են հաղորդակցվում եկեղեցական կյանքում։ Նրանք հավաքույթի են մասնակցում վեց ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ։ Իսկ երբ մասնակցում են, ասում են՝ «Անհավատները պարզապես սարսափելի են։ Հասարակությունն անարդար է։ Այս աշխարհը չար է։ Փող աշխատելու համար ջանք գործադրելն այնքա՛ն դժվար է։ Աստծու հոգսը մարդկանց վրա թեթև է…»։ Շարունակում են խոսել այս անօգուտ բաների մասին, որոնք ոչ մի կապ չունեն հավաքույթի հաղորդակցության թեմաների և բովանդակության հետ։ Իրենց աղոթքում մի քանի դատարկ բառ են ասում և մի քանի մակերեսային բառ՝ Աստծուն հավատալու մասին, և ապա իրենց հավատացյալ են համարում՝ իրենց սրտում հանգիստ և խաղաղ զգալով։ Արդյոք սա Աստծուն հավատա՞լ է։ Ի՞նչ տեսակի ողորմելի են նման մարդիկ։ Եթե հարցնես նրանց՝ «Ինչո՞ւ կանոնավոր կերպով չես հաճախում հավաքույթներին», նրանք ասում են՝ «Իմ պայմանները թույլ չեն տալիս։ Սա այն միջավայրն է, որն աստված է դասավորել ինձ համար, և ես պետք է հնազանդվեմ»։ Որքա՜ն հաճելի են հնչում այս խոսքերը։ Նաև ասում են՝ «Տե՛ս, աստված ինձ համար դասավորել է այս միջավայրը։ Իմ ամբողջ ընտանիքն ինձնից է կախված ուտելիքի հարցում, ուստի ես պետք է փող աշխատեմ, որպեսզի գոյատևենք։ Ներկայումս փող աշխատելն այն առաջադրանքն է, որն աստված տվել է ինձ»։ Նրանք բացարձակապես չեն նշում որպես արարած իրենց պարտավորությունը, ինչպես նաև իրենց պատասխանատվությունները և հանձնառությունները կատարելու մասին, առավել ևս չեն նշում, թե ինչպես կիրարկել Աստծու խոսքերը. միայն երբեմն են հաճախում հավաքույթի և մի քանի յուանի ընծա են մատուցում՝ մտածելով, թե ներդրում են ունեցել Աստծու տան համար։ Կան ուրիշներ, ովքեր, երբ իրենց երեխաները հիվանդանում են, աղոթում են Աստծուն, իսկ մի քանի օր անց, երբ երեխաներն ապաքինվում են, շտապ որոշակի գումարի ընծա են մատուցում եկեղեցուն և ապա նորից անհետանում են։ Ամեն անգամ, երբ շփվում են եղբայրների և քույրերի հետ, երբեք չեն հաղորդակցվում ճշմարտության շուրջ, ոչ էլ կարդում են Աստծու խոսքերը։ Երբ աղետներ կամ արհավիրքներ չկան, երբեք չեն աղոթում Աստծուն։ Նրանց ամենօրյա խոսակցությունները միշտ ընտանեկան մանրուքների, ճշտի ու սխալի շուրջ վեճերի, մարմնավոր կյանքի, հասարակական տարբեր երևույթների և տարբեր բաների մասին են, որոնք տեսնում և լսում են․ նրանք հազվադեպ են հաղորդակցվում Աստծու խոսքերի շուրջ և երբեք չեն ասում Աստծուն հավատալու հետ կապված որևէ անկեղծ խոսք։ Պարզապես պահպանում են իրենց տեղը եկեղեցում՝ Աստծու խնամքն ու պաշտպանությունը հայցելու համար։ Սա պարզապես Աստծուն հավատալու նրանց ձևն է. պարզապես խաղաղություն և օրհնություններ են փնտրում՝ ամենևին չձգտելով ճշմարտությանը։ Բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն ճշմարտության նկատմամբ։ Միայն ուզում են օգուտներ, շնորհ և օրհնություններ ստանալ Աստծուն հավատալուց։ Նրանք չեն մտահոգվում հաջորդ կյանքի մասին, որովհետև չեն կարող տեսնել այն և ամենևին չեն հավատում դրան։ Միայն ուզում են վայելել Աստծու շնորհն այս կյանքում և խուսափել բոլոր աղետներից։ Քանի որ Աստված և եկեղեցին նրանց ապաստարանն են, ուստի երբ հաճախում են հավաքույթների, ապա միայն այն ժամանակ, երբ բախվել են դժվարությունների կամ աղետների։ Արդյոք նման մարդիկ Աստծուն անկեղծորեն հավատացողնե՞ր են։ (Ո՛չ։) Ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ (Օպորտունիստներ և անհավատներ։) Սրանք անհավատներ են, ովքեր ուզում են օգտագործել եկեղեցին՝ աղետներից խուսափելու համար։ Արդյոք պե՞տք է թույլ տալ նման մարդկանց մնալ եկեղեցում։ (Ո՛չ։) Երբ գալիս են հավաքույթների, նրանք անհանգստացնում են ուրիշներին և ներքուստ վրդովեցնում նրանց։ Մարդկանց մեծ մասը չափազանց քաղաքավարի է և կաշկանդվում է նրանց զսպելուցփորձ անելուց, ուստի թույլ են տալիս նրանց շատախոսել և խանգարել բոլորին՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը։ Ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողներն այս պահին։ Մի՞թե չպետք է ստանձնեն նման մարդկանց սահմանափակելու, մեծամասնության շահերը պաշտպանելու և բնականոն եկեղեցական կյանքը պահպանելու պատասխանատվությունը։ (Այո՛։) Կարող ես հետ վերցնել Աստծու խոսքերի նրանց գրքերը և խորհուրդ տալ նրանց հեռանալ եկեղեցուց։ Եկեղեցուց հեռանալհամոզելու տարբեր ձևեր կան. կարող եք ձեր սեփական ձևը մտածել։ Պարզապես համոզվե՛ք, որ այլևս չկարողանան կապ հաստատել եղբայրների և քույրերի հետ։ Ենթադրենք՝ ինչ-որ մեկն ասում է․ «Այս մարդը լավն է։ Նա եկեղեցում պարզապես խոսում է կենցաղային որոշ մանրուքների մասին, բայց չի խանգարում եկեղեցու աշխատանքին կամ չի ազդում մեր պարտավորության կատարման վրա, ուստի պետք է հանդուրժող լինենք։ Աստծուն հավատալիս մի՞թե չպետք է հանդուրժենք և դիմանանք բոլոր տեսակի մարդկանց։ Աստված ուզում է, որ ամեն ոք փրկվի և չի ցանկանում, որ որևէ մեկը կործանման մատնվի»։ Այդ ժամանակ պետք է հաշվի առնես, թե արդյոք փրկության թիրախ են։ Եթե ոչ, մի՞թե չպետք է զանազանենք և հեռացնենք նրանց։ (Այո՛։) Ոմանք ասում են․ «Ես չափազանց քաղաքավարի եմ. կամաչեի փորձել համոզել նրանց հեռանալ եկեղեցուց»։ Այս խնդիրը հեշտ է լուծել։ Եթե պարզապես կապ չհաստատես նրանց հետ, ապա նրանք չեն անհանգստացնի կամ կաշկանդի քեզ։ Նույնիսկ եթե հանդիպես նրանց, կարիք չկա նրանց հետ շփվելու։ Կարիք չկա նրանց հետ խոսելու Աստծուն հավատալու հարցերի մասին. պարզապես վերաբերվի՛ր նրանց որպես անհավատների։ Ոմանք ասում են․ «Չե՞նք կարող սիրով օգնել նրանց և հաղորդակցվել նրանց հետ այն ճշմարտության շուրջ, որը հասկանում ենք»։ Նման անհավատների համար, եթե իսկապես սեր ունես, կարող ես փորձել։ Եթե իսկապես կարողանաս փոխել նրանց, ապա նրանց պետք չէ հեռացնել կամ արտաքսել։ Ոմանք ասում են․ «Ես իզուր ջանք չեմ գործադրի։ Նրանց օգնելն անօգուտ է, ինչպես խոզին լողացնելը. որքան էլ մաքուր լվանաս, միևնույն է, կգնա և կթավալվի ցեխի մեջ։ Դա ճիշտ այդպիսի արարած է, որ կա. այն չի փոխվի»։ Եթե կարող ես հասկանալ սա, ապա իրավացի ես։ Դեռևս կհաղորդակցվե՞ս ճշմարտության շուրջ նման անհավատների հետ՝ նրանց օգնելու համար։ Դեռ կանեք՞ այս անիմաստ աշխատանքը։ (Ո՛չ։) Այս պահին գիտակցում եք, որ հիմար էիք և չէիք թափանցում մարդկանց էության մեջ։ Անհավատները չեն կարող փոխվել։ Այս մարդիկ նաև գիտեն, որ Աստծուն հավատացողները բարի գործեր են անում և խուսափում են վատ գործեր անելուց, որ չեն ճնշում ուրիշներին կամ չեն խաբում նրանց։ Նրանք դրական տպավորություն ունեն Աստծուն հավատացողների մասին, ուստի քողարկվում են «հավատալ, որ Աստված կա» և «Աստծուն հավատալը լավ է» դրոշի ներքո և սողոսկում են եկեղեցի՝ ստիպելով մարդկանց մտածել իրենց մասին որպես եղբոր կամ քրոջ։ Ոմանք իսկապես խաբվում են սրանով՝ ճշմարտապես համարելով նրանց եղբայր կամ քույր, հաճախ այցելելով և օգնելով նրանց։ Միայն երկար ժամանակ անց են գիտակցում. «Այս մարդը գալիս է եկեղեցի միայն այն ժամանակ, երբ բախվում է աղետների կամ դժվարությունների՝ ասելով անօգուտ, անհեթեթ բաներ։ Երբ ամեն ինչ հարթ է ընթանում և լավ է նրա համար, երբ նրա կյանքը լավ է, նա անտեսում է բոլորին։ Եթե ավելի վաղ իմանայինք, որ նա նման սրիկա է, չէինք օգնի նրան կամ այդքան ջանք չէինք գործադրի»։ Արդյոք հիմա զղջալը որևէ օգուտ ունի՞։ Զղջալու համար արդեն ուշ է. արդեն այդքան շատ ես իզուր խոսել։ Կարճ ասած՝ նման անհավատներին պետք է զանազանել, զբաղվել նրանցով և հեռացնել եկեղեցուց հնարավորինս շուտ։ Մի՛ համարիր նրանց որպես եղբայրների և քույրերի. նրանք եղբայրներ և քույրեր չեն։ Միայն Աստծու կողմից ընտրված մարդիկ են եղբայրներ և քույրեր. միայն նրանք, ովքեր կարող են փրկվել և ովքեր ձգտում են երկրպագել Աստծուն՝ եղբայրներ և քույրեր են։ Նրանք, ովքեր ժամանակ են անցկացնում Աստծու տանը՝ աղետներից խուսափելու համար, և ագահորեն վայելում են Աստծու շնորհը՝ առանց ճշմարտությունն ընդունելու, անհավատներ են։ Նրանք եղբայրներ և քույրեր չեն, և, անշուշտ, Աստծու ընտրյալ մարդիկ չեն։ Հասկանո՞ւմ եք։ Նման անհավատների հետ պետք է վարվել սկզբունքների համաձայն. նրանցից պետք է ազատվել այնպես, ինչպես հարկն է։ Սա առաջնորդողների և աշխատողների պատասխանատվությունն է, և դա նաև մի սկզբունք է, որը պետք է պարզ լինի Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրի համար։
2021 թ. հոկտեմբերի 23