Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (15)

Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից (երրորդ մաս)

Տարբեր մարդիկ, իրադարձությունները և բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը

Վերջին հավաքույթի ժամանակ հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության շուրջ։ «Ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից»։ Այս պարտականության վերաբերյալ հիմնականում հաղորդակցվեցինք եկեղեցական կյանքին առնչվող տարբեր խնդիրների շուրջ, որոնք բաժանեցինք տասնմեկ հարցերի։ Կարդացե՛ք դրանք։ (Առաջին՝ ճշմարտության հաղորդակցության ժամանակ հաճախ շեղվել թեմայից. երկրորդ՝ բառեր և վարդապետություններ խոսել՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց հարգանքը շահելու համար. երրորդ՝ շատախոսել ընտանեկան հարցերի շուրջ, անձնական կապեր հաստատելը և անձնական գործերով զբաղվել. չորրորդ՝ խմբավորումների ձևավորում. հինգերորդ՝ մրցակցել կարգավիճակի համար. վեցերորդ՝ ներգրավվել անպատշաճ հարաբերությունների մեջ. յոթերորդ՝ ներգրավվել փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ. ութերորդ՝ պատկերացումների տարածում. իններորդ՝ բացասական տրամադրվածություն արտահայտելը. տասներորդ՝ անհիմն լուրերի տարածում. և տասնմեկերորդ՝ ընտրությունների շահարկում և խաթարում։) Նախորդ անգամ հաղորդակցվեցինք հինգերորդ հարցի՝ կարգավիճակի համար մրցակցելու, և վեցերորդ հարցի՝ անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելու շուրջ։ Այս երկու տեսակի խնդիրները, ինչպես նախորդ չորս հարցերը, նույնպես խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում եկեղեցական կյանքում և եկեղեցու բնականոն կարգում։ Նայելով այս երկու տեսակի խնդիրների բնությանը, այն վնասին, որ դրանք պատճառում են եկեղեցական կյանքին, և մարդկանց կյանքի մուտքի վրա դրանց ունեցած ազդեցությանը՝ դրանք երկուսն էլ կարող են համարժեք լինել այն մարդկանց, իրադարձություններին և բաներին, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը։

VII. Ներգրավվել փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ

Այսօր կհաղորդակցվենք յոթերորդ հարցի՝ փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ ներգրավվելու շուրջ։ Նման խնդիրները տարածված են եկեղեցական կյանքում և ակնհայտ են բոլորին։ Երբ մարդիկ հավաքվում են ուտելու և խմելու Աստծու խոսքը, հաղորդակցվելու իրենց անձնական փորձառությունների շուրջ կամ քննարկելու որոշ փաստացի խնդիրներ, տարբերվող տեսակետները կամ ճշտի ու սխալի շուրջ բանավեճերը հաճախ մարդկանց միջև վեճերի և վիճաբանությունների են հանգեցնում։ Եթե մարդիկ համաձայն չեն և ունեն տարբեր հեռանկարներ, բայց դա չի անհանգստացնում եկեղեցական կյանքը, արդյոք դա համարվո՞ւմ է ներգրավվել փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ։ Չի համարվում. այն պատկանում է բնականոն հաղորդակցությանը։ Հետևաբար, արտաքնապես շատ խնդիրներ կարող են թվալ յոթերորդ հարցին առնչվող, բայց իրականում միայն նրանք են պատկանում այս հարցին, որոնք ավելի լուրջ են հանգամանքների և բնության առումով, և այդպիսով՝ խանգարումներ ու անհանգստություններ են հանդիսանում։ Եկե՛ք այժմ հաղորդակցվենք այն մասին, թե որ խնդիրների բնությունն է դրանք որակավորում այս հարցի տակ ներառելու համար։

Նախ, նայելով փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվելու դրսևորումներին, սա, անշուշտ, չի վերաբերում ճշմարտության շուրջ բնականոն հաղորդակցությանը կամ ճշմարտությունը փնտրելուն, կամ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու հիման վրա տարբեր հասկացողություններ կամ լույս ունենալուն, կամ որոշակի ճշմարտության վերաբերյալ ճշմարտության սկզբունքները փնտրելուն, հաղորդակցվելուն, քննարկելուն և կիրարկման ուղի փնտրելուն, այլ փոխարենը վերաբերում է ճշտի և սխալի շուրջ վիճելուն ու վիճաբանելուն։ Հիմնականում այն այսպես է դրսևորվում։ Արդյոք այս տեսակի խնդիրը ժամանակ առ ժամանակ ծագո՞ւմ է եկեղեցական կյանքում։ (Այո։) Պարզապես ելնելով արտաքին դրսևորումներից՝ ակնհայտ է, որ փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվելու նման արարքը, անշուշտ, չի վերաբերում ճշմարտությունը փնտրելուն կամ Սուրբ Հոգու ուղղորդման ներքո ճշմարտության շուրջ հաղորդակցվելուն, կամ ներդաշնակորեն համագործակցելուն, այլ փոխարենն արմատավորված է տաքարյունության մեջ, և դրանում օգտագործվող լեզուն պարունակում է դատում և դատապարտում և նույնիսկ անեծքներ. այս տեսակի մերկացումն իսկապես Սատանայի ապականված բնույթի բացահայտում է։ Երբ մարդիկ հարձակվում են միմյանց վրա, անկախ նրանից՝ նրանց լեզուն կտրուկ է, թե նրբանկատ, այն իր մեջ կրում է տաքարյունություն, չարակամություն և ատելություն, և զուրկ է սիրուց, հանդուրժողականությունից ու համբերատարությունից, և բնականաբար, էլ ավելի զուրկ է ներդաշնակ համագործակցությունից։ Միմյանց վրա հարձակվելու համար մարդկանց օգտագործած մեթոդները բազմազան են։ Օրինակ՝ երբ երկու հոգի որևէ հարց են քննարկում, Ա անձը Բ անձին ասում է. «Որոշ մարդիկ վատ մարդկայնություն և ամբարտավան խառնվածք ունեն. Նրանք իրենց երևակայում են, երբ ինչ-որ փոքր բան են անում, և ոչ մեկին չեն լսում։ Նրանք ճիշտ այնպիսին են, ինչպես Աստծու խոսքերն են ասում նրանց մասին, ովքեր գազանների պես բարբարոս են և զուրկ են մարդկայնությունից»։ Սա լսելուց հետո Բ անձը մտածում է. «Մի՞թե այն, ինչ հենց նոր ասացիր, ինձ չէր ուղղված։ Դու նույնիսկ Աստծու խոսքերը վկայակոչեցիր՝ ինձ մերկացնելու համար։ Քանի որ խոսեցիր իմ մասին, ես նույնպես չեմ զսպի ինձ։ Դու չար ես եղել իմ հանդեպ, ուստի ես քո հանդեպ անարդար կլինեմ»։ Եվ այսպես, Բ անձն ասում է. «Որոշ մարդիկ կարող են արտաքնապես շատ բարեպաշտ թվալ, բայց իրականում հոգու խորքում նրանք ավելի չար են, քան որևէ մեկը։ Նրանք նույնիսկ անպատշաճ հարաբերությունների մեջ են մտնում հակառակ սեռի հետ, ճիշտ այն պոռնիկների ու մարմնավաճառների պես, որոնց մասին խոսվում է Աստծու խոսքերում. Աստված ծայրաստիճան զզվում է նման մարդկանցից, Նա հակակրանք է տածում նրանց հանդեպ։ Ի՞նչ օգուտ բարեպաշտ երևալուց։ Այդ ամենը կեղծիք է։ Աստված ամենից շատ չի սիրում կեղծ մարդկանց։ Բոլոր կեղծ մարդիկ փարիսեցիներ են»։ Սա լսելուց հետո Ա անձը մտածում է. «Սա հակագրոհ է իմ դեմ։ Լա՛վ, դու չար ես եղել իմ հանդեպ, ուստի մի՛ մեղադրիր ինձ, որ ես ինձ չեմ զսպում»։ Այսպես փոխադարձաբար նրանք երկուսով սկսում են կռվել։ Արդյոք սա Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվե՞լ է։ (Ոչ։) Ի՞նչ են նրանք անում։ (Հարձակվում են միմյանց վրա և կռվում։) Նրանք նույնիսկ որոշ լծակների են կառչում և «հիմք» գտնում իրենց հարձակումների համար՝ որպես հիմք վկայակոչելով Աստծու խոսքերը։ Սա փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվել է և միևնույն ժամանակ՝ լեզվակռիվների մեջ ներգրավվել։ Արդյոք հաղորդակցության այս ձևը ժամանակ առ ժամանակ հանդիպո՞ւմ է եկեղեցական կյանքում։ Սա բնականոն հաղորդակցությո՞ւն է։ Սա հաղորդակցությո՞ւն է բնականոն մարդկայնության սահմաններում։ (Ոչ։) Այդ դեպքում արդյոք հաղորդակցության այս ձևը խանգարումներ և անհանգստություններ առաջացնո՞ւմ է եկեղեցական կյանքում։ Ինչպիսի՞ խանգարումներ և անհանգստություններ է այն առաջացնում։ (Բնականոն եկեղեցական կյանքն անհանգստացվում է, մարդիկ ընկնում են ճշտի ու սխալի շուրջ վիճաբանությունների մեջ և հետևաբար, ի վիճակի չեն լինում հանգիստ խորհելու և հաղորդակցվելու Աստծու խոսքերի շուրջ։) Երբ մարդիկ ներգրավվում են նման կռիվների ու ճշտի և սխալի շուրջ վիճաբանությունների մեջ և անձնական հարձակումներ են գործում եկեղեցական կյանքի ընթացքում, արդյոք Սուրբ Հոգին դեռ գործո՞ւմ է։ Սուրբ Հոգին չի գործում. այս տեսակի հաղորդակցությունը մարդկանց սրտերը գցում է շփոթության մեջ։ Աստվածաշնչում որոշ խոսքեր կան, հիշո՞ւմ եք դրանք։ («Դարձյալ ասում եմ ձեզ. եթե երկրի վրա ձեզնից երկու հոգի միաբանվեն որևէ բանի համար, ինչ էլ որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորից, որ երկնքում է, որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ» (Մատթեոս 18:19-20)։) Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Երբ մարդիկ հավաքվում են Աստծու առջև, նրանք պետք է մեկ սիրտ ու միտք լինեն և միասնական լինեն Աստծու առջև։ Աստված օրհնություններ կշնորհի նրանց, և Սուրբ Հոգին կգործի միայն այն ժամանակ, երբ մարդիկ մեկ սիրտ ու միտք լինեն։ Բայց արդյոք երկու վիճող մարդիկ, որոնց հենց նոր հիշատակեցի, մեկ սիրտ ու մի՞տք էին։ (Ոչ։) Ինչի՞ մեջ էին նրանք ներգրավված։ Փոխադարձ հարձակումների, կռվի և նույնիսկ դատելու և դատապարտման։ Թեև նրանք արտաքնապես գարշելի հայհոյական բառեր չէին օգտագործում կամ չէին տալիս անուններ, նրանց խոսքերի դրդապատճառը ճշմարտության շուրջ հաղորդակցվելը կամ ճշմարտությունը փնտրելը չէր, և նրանք չէին խոսում բնականոն մարդկայնության խղճի ու ողջամտության սահմաններում։ Նրանց ասած ամեն բառ անպատասխանատու էր և իր մեջ ագրեսիվություն ու չարակամություն էր կրում։ Յուրաքանչյուր խոսք չէր համապատասխանում փաստերին, ոչ էլ որևէ հիմք ուներ։ Ամեն բառ ոչ թե Աստծու խոսքերի և Աստծու պահանջների համաձայն որևէ հարց լուծելու մասին էր, այլ իրենց սեփական նախասիրությունների ու կամքի հիման վրա անձնական հարձակումներ, դատումներ և դատապարտումներ սկսելու մասին ընդդեմ այն մարդու, որին նրանք ատում և արհամարհում էին։ Սրանցից ոչ մեկը մեկ սիրտ ու միտք լինելու դրսևորում չէ. ավելի շուտ, սրանք բառեր և դրսևորումներ են, որոնք գալիս են տաքարյունությունից և Սատանայի ապականված բնույթից, և դրանք հաճելի չեն Աստծուն. հետևաբար, այնտեղ Սուրբ Հոգու գործ չկա։ Սա փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվելու դրսևորում է։

Եկեղեցական կյանքում մարդկանց միջև հաճախ են ծագում վիճաբանություններ և ընդհարումներ՝ մանրուքների կամ հակասական տեսակետների ու շահերի պատճառով։ Վիճաբանություններ հաճախ ծագում են նաև անհամատեղելի անհատականությունների, փառասիրական ձգտումների և նախապատվությունների պատճառով։ Անհատների միջև ի հայտ են գալիս նաև տարբեր տեսակի անհամաձայնություններ և տարակարծություններ՝ սոցիալական կարգավիճակի և կրթության մակարդակների տարբերությունների կամ նրանց մարդկայնության ու բնության տարբերությունների և նույնիսկ խոսելու և հարցերը լուծելու ձևերի տարբերությունների պատճառով՝ ի թիվս այլ պատճառների։ Եթե մարդիկ չեն փնտրում այս խնդիրները լուծելը՝ օգտագործելով Աստծու խոսքը, եթե չկա փոխադարձ ըմբռնում, հանդուրժողականություն, աջակցություն և օգնություն, և եթե մարդիկ փոխարենն իրենց սրտերում նախապաշարմունքներ ու ատելություն են տածում և միմյանց վերաբերվում են տաքարյունությամբ՝ ապականված խառնվածքների սահմաններում, ապա սա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի փոխադարձ հարձակումների և դատելու։ Որոշ մարդիկ փոքր-ինչ խիղճ և ողջամտություն ունեն, և երբ վիճաբանություններ են ծագում, նրանք կարող են համբերություն կիրառել, գործել ողջամտությամբ և սիրով օգնել մյուս կողմին։ Սակայն որոշ մարդիկ չեն կարողանում հասնել դրան։ Նրանք զուրկ են անգամ ամենատարրական հանդուրժողականությունից, համբերությունից, մարդկայնությունից և ողջամտությունից։ Նրանք հաճախ տարբեր նախապաշարմունքներ, կասկածներ և թյուրըմբռնումներ են զարգացնում ուրիշների հանդեպ՝ մանրուքների կամ մեկ բառի, կամ դեմքի արտահայտության պատճառով, ինչը հանգեցնում է նրան, որ իրենց սրտերում ունենում են տարբեր տեսակի մտքեր, կասկածներ, դատումներ և դատապարտումներ նրանց նկատմամբ։ Այս երևույթները հաճախ են տեղի ունենում եկեղեցու ներսում և հաճախ ազդում են անհատների միջև բնականոն հարաբերությունների, եղբայրների ու քույրերի ներդաշնակ շփումների և նույնիսկ Աստծու խոսքերի շուրջ նրանց հաղորդակցության վրա։ Սովորական է, որ վիճաբանություններ են ծագում, երբ մարդիկ շփվում են միմյանց հետ, բայց եթե նման խնդիրներ հաճախ են ծագում եկեղեցական կյանքում, դրանք կարող են ազդել եկեղեցական կյանքի վրա, անհանգստացնել և նույնիսկ ոչնչացնել այն։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը վեճ է սկսում հավաքույթի ժամանակ, ապա այդ հավաքույթը կանհանգստացվի, եկեղեցական կյանքը պտուղ չի տա, և հավաքույթին ներկա գտնվողները ոչինչ ձեռք չեն բերի, և նրանք, ըստ էության, իզուր հավաքված կլինեն ու կվատնեն իրենց ժամանակը։ Հետևաբար, այս խնդիրներն արդեն իսկ ազդած կլինեն եկեղեցական կյանքի բնականոն կարգի վրա։

Ա. Փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մի քանի դրսևորումներ
1․ Թերությունների փոխադարձ մերկացում

Որոշ մարդիկ հավաքույթների ժամանակ միշտ սիրում են շատախոսել ընտանեկան հարցերի և անկարևոր թեմաների շուրջ և երբ էլ հանդիպում են եղբայրներին ու քույրերին, նրանց հետ ներգրավվում են կենցաղային մանրուքների մասին շաղակրատանքի մեջ, ինչի պատճառով այդ եղբայրներն ու քույրերն իրենց անօգնական են զգում։ Ինչ-որ մեկը գուցե ոտքի կանգնի՝ նրան ընդհատելու համար, բայց ի՞նչ է լինում հետո։ Եթե նրան անընդհատ ընդհատում են, դժգոհ է դառնում, իսկ նրա դժգոհ լինելը անախորժություն է նշանակում։ Նա մտածում է. «Դու միշտ ընդհատում ես ինձ և թույլ չես տալիս խոսել։ Լա՛վ, ուրեմն։ Ես կընդհատեմ քեզ, երբ խոսես։ Երբ հաղորդակցվես Աստծու խոսքերի շուրջ, ես կմիջամտեմ Աստծու խոսքերի մեկ այլ հատվածով։ Երբ հաղորդակցվես ինքդ քեզ ճանաչելու մասին, ես կհաղորդակցվեմ Աստծու՝ մարդկանց դատող խոսքերի մասին։ Երբ հաղորդակցվես քո ամբարտավան խառնվածքը հասկանալու մասին, ես կհաղորդակցվեմ մարդկանց ելքերն ու նշանակության վայրերը որոշելու վերաբերյալ Աստծու խոսքերի շուրջ։ Ինչ էլ որ ասես, ես ուրիշ բան կասեմ»։ Ավելին, եթե ուրիշները միանում են նրա ընդհատելուն, այս անհատը ոտքի է կանգնում և հարձակվում նրանց վրա։ Միևնույն ժամանակ, քանի որ իրենց սրտում վրդովմունք և ատելություն են տածում, հավաքույթների ժամանակ հաճախ մերկացնում են իրենց ընդհատող անձի թերությունները՝ խոսելով այն մասին, թե ինչպես էր այդ մարդը նախքան Աստծուն հավատալը բիզնեսում խաբում ուրիշներին, որքան անազնիվ էր ուրիշների հետ իր գործարքներում և այլն. նա խոսում է այս բաների մասին ամեն անգամ, երբ այդ մարդը խոսում է։ Սկզբում այդ մարդը կարող է համբերություն կիրառել, բայց ժամանակի ընթացքում սկսում է մտածել. «Ես միշտ օգնում եմ քեզ, միշտ հանդուրժողականություն և համբերություն եմ ցուցաբերում քո հանդեպ, բայց դու իմ հանդեպ ոչ մի հանդուրժողականություն չես ցուցաբերում։ Եթե ինձ հետ այսկերպ ես վարվում, մի՛ մեղադրիր ինձ, որ ինձ չեմ զսպում։ Մենք այնքան երկար ենք ապրել նույն գյուղում. երկուսս էլ լավ գիտենք միմյանց։ Դու հարձակվել ես ինձ վրա, ուստի ես էլ կհարձակվեմ քեզ վրա. դու մերկացրել ես իմ թերությունները, բայց ինքդ էլ դրանցից շատ ունես»։ Եվ այսպես՝ նա ասում է։ «Դու նույնիսկ գողություն էիր անում, երբ երիտասարդ էիր. այն մանր գողությունները, որ արել ես, էլ ավելի ամոթալի են։ Համենայն դեպս, իմ արածը բիզնես էր, այդ ամենն ապրուստ վաստակելու համար էր։ Ո՞վ մի քանի սխալ չի անում այս աշխարհում։ Իսկ ի՞նչ կասես քո վարքագծի մասին։ Քոնը գողի, ավազակի վարքագիծ է»։ Մի՞թե սա փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվել չէ։ Ո՞րն է այս հարձակումների մեթոդը։ Դա թերությունների փոխադարձ մերկացումն է, այնպես չէ՞։ (Այո։) Նա նույնիսկ մտածում է ինքն իրեն. «Դու շարունակում ես մերկացնել իմ թերությունները՝ բոլորին իմանալ տալով դրանց և իմ անպատիվ անցյալի մասին, անելով այնպես, որ ուրիշներն այլևս չհարգեն ինձ. դե լավ, ես էլ ինձ չեմ զսպի։ Ես ամեն ինչ գիտեմ այն մասին, թե քանի զուգընկեր ես ունեցել, հակառակ սեռի քանի մարդու հետ ես եղել. ես այս բոլոր զենքերը պատրաստել եմ։ Եթե նորից մերկացնես իմ թերությունները և համբերությանս բաժակը լցնես, քո բոլոր չարագործությունները ջրի երես կհանեմ»։ Թերությունների փոխադարձ մերկացումը տարածված խնդիր է նրանց շրջանում, ովքեր լավ ծանոթ են և լավ գիտեն միմյանց։ Գուցե տարաձայնության պատճառով կամ այն պատճառով, որ նրանց միջև ընդհարումներ կամ հիշաչարություններ կան, երկու հոգի հին ու մանր հարցեր են մեջտեղ բերում՝ որպես զենք օգտագործելու համար հավաքույթների ժամանակ միմյանց վրա հարձակվելու նպատակով։ Այս երկու մարդիկ մերկացնում են միմյանց թերությունները և հարձակվում ու դատապարտում են միմյանց՝ խլելով Աստծու խոսքն ուտելու և խմելու համար նախատեսված բոլորի ժամանակը և ազդելով բնականոն եկեղեցական կյանքի վրա։ Կարո՞ղ են արդյոք նման հավաքույթները պտուղ տալ։ Արդյոք նրանց շրջապատող մարդիկ դեռ ցանկանո՞ւմ են հավաքվել։ Որոշ եղբայրներ և քույրեր սկսում են մտածել. «Այս երկուսն իսկապես անհանգստություն պատճառող են, ի՞նչ իմաստ ունի մեջտեղ բերել այդ անցյալի հարցերը։ Նրանք երկուսն էլ հիմա հավատում են Աստծուն, պետք է բաց թողնեն այդ բաները։ Ո՞վ խնդիրներ չունի։ Մի՞թե այժմ նրանք երկուսն էլ չեն եկել Աստծու առջև։ Այս բոլոր խնդիրները կարող են լուծվել Աստծու խոսքով։ Թերությունները մերկացնելը ճշմարտությունը կիրառել չէ, ոչ էլ մեկի ուժեղ կողմերից սովորելն է՝ մյուսի թուլությունները լրացնելու համար. դա փոխադարձ հարձակումներ է, սատանայական վարքագիծ է»։ Նրանց փոխադարձ հարձակումներն անհանգստացնում և ոչնչացնում են բնականոն եկեղեցական կյանքը։ Ոչ ոք չի կարող կանգնեցնել նրանց, և նրանք չեն լսում՝ անկախ նրանից, թե ով է ճշմարտությունը հաղորդակցվում նրանց հետ։ Որոշ մարդիկ խորհուրդ են տալիս նրանց. «Դադարե՛ք միմյանց թերությունները մերկացնելուց։ Իրականում այս ամենն այնքան էլ մեծ բան չէ. մի՞թե պարզապես կարճատև բանավոր տարաձայնություն չէ։ Ձեր երկուսի միջև խոր ատելություն չկա։ Եթե երկուսդ էլ կարողանայիք բացվել, մերկացնել ինքներդ ձեզ, թողնել ձեր նախապաշարմունքները, վրդովմունքը և ատելությունը՝ աղոթելու և ճշմարտությունը փնտրելու Աստծու առջև, այս բոլոր խնդիրները կարող էին լուծվել»։ Բայց այդ երկու մարդիկ դեռ փակուղու մեջ են։ Նրանցից մեկն ասում է. «Եթե նա առաջինը ներողություն խնդրեր ինձնից և եթե առաջինը բացվեր ու մերկացներ իրեն, ես էլ նույնը կանեի։ Բայց եթե ինչպես նախկինում նա չմոռանա այս բանը, ապա ես ինձ չեմ զսպի նրա դեմ։ Դուք խնդրում եք ինձ կիրառել ճշմարտությունը. ինչո՞ւ նա չի կիրառում այն։ Դուք խնդրում եք ինձ մոռանալ ամեն ինչ։ Ինչո՞ւ նա առաջինը չի անում դա»։ Մի՞թե սա անխոհեմ լինել չէ։ (Այո։) Նա սկսում է անխոհեմաբար վարվել։ Ոչ մեկի խորհուրդը չի ազդում նրա վրա, և նա չի լսում ճշմարտության շուրջ հաղորդակցությունը։ Հենց որ նրանք տեսնում են միմյանց, վիճում են, մերկացնում են միմյանց թերությունները և հարձակվում միմյանց վրա։ Բացի միմյանց հետ կռվի չբռնվելուց, այն ամենի մեջ, ինչ նրանք անում են միմյանց նկատմամբ ատելություն կա, և նրանց ասած յուրաքանչյուր բառ հարձակման և անեծքի ակնարկներ է պարունակում։ Եթե եկեղեցական կյանքում կան այսպիսի երկու հոգի, որոնք հարձակվում են և ներգրավվում լեզվակռիվների մեջ հենց որ տեսնում են միմյանց, կարո՞ղ է արդյոք այս եկեղեցական կյանքը պտուղ տալ։ Կարո՞ղ են մարդիկ որևէ դրական բան ձեռք բերել դրանից։ (Ոչ։) Երբ նման իրավիճակներ են ծագում, մարդկանց մեծամասնությունն անհանգստանում է՝ ասելով. «Ամեն անգամ, երբ հավաքվում ենք, այդ երկուսը միշտ կռվում են և ոչ մեկի խորհուրդը չեն լսում։ Ի՞նչ պետք է անենք»։ Քանի դեռ նրանք այնտեղ են, հավաքույթները խաղաղ չեն, և բոլորն անհանգստացվում են նրանց կողմից։ Նման դեպքերում եկեղեցու առաջնորդողները պետք է միջամտեն՝ լուծելու խնդիրը. նրանք չպետք է թույլ տան նման անհատներին շարունակել անհանգստացնել եկեղեցական կյանքը։ Եթե բազմաթիվ խորհուրդներից, հաղորդակցությունից և դրական ուղղորդումից հետո ոչ մի արդյունքի չեն հասնում, և երկու կողմերն էլ շարունակում են կառչել իրենց նախապաշարմունքներին ու հրաժարվում են ներել միմյանց, և շարունակում են հարձակվել միմյանց վրա ու անհանգստացնել եկեղեցական կյանքը, ապա անհրաժեշտ է հարցը լուծել սկզբունքների համաձայն։ Նրանց պետք է ասվի. «Դուք երկուսդ երկար ժամանակ է, ինչ այս վիճակում եք, և դա լուրջ անհանգստություններ է պատճառել եկեղեցական կյանքին և բոլոր եղբայրներին ու քույրերին։ Մարդկանց մեծամասնությունը զայրացած է ձեր այս վարքագծի վրա, բայց նրանք վախենում են դրա մասին որևէ բան ասելուց։ Հաշվի առնելով ձեր այժմյան վերաբերմունքը և դրսևորումները՝ եկեղեցին, սկզբունքների համաձայն պետք է կասեցնի ձեր մասնակցությունը եկեղեցական կյանքում և մեկուսանալ տա՝ ինքնաքննության համար։ Երբ կարողանաք ներդաշնակորեն համագոյակցել, ներգրավվել բնականոն հաղորդակցության մեջ և ունենալ բնականոն միջանձնային հարաբերություններ, կարող եք եկեղեցական կյանք վերադառնալ»։ Անկախ նրանից՝ նրանք համաձայն են, թե ոչ, եկեղեցին պետք է կայացնի այս որոշումը. սա հարցի լուծումն է՝ հիմնված սկզբունքների վրա։ Այս հարցերը պետք է լուծվեն նման կերպ։ Մի կողմից՝ սա օգտակար է այդ երկու անհատների համար. այն կարող է նրանց դրդել խորհելու և ճանաչելու իրենք իրենց։ Մյուս կողմից՝ այն հիմնականում պաշտպանում է ավելի շատ եղբայրների և քույրերի՝ չար մարդկանց կողմից անհանգստացվելուց։ Որոշ մարդիկ ասում են. «Նրանք ոչ մի չար բան չեն արել. իրենց էության առումով նրանք նույնպես չար մարդիկ չեն։ Նրանք պարզապես փոքր թերություններ ունեն իրենց մարդկայնության մեջ, պարզապես կամակոր են, հակված են անխոհեմ լինելու և հակված են նախանձի ու վիճաբանությունների։ Ինչո՞ւ մեկուսացնել նրանց միայն դրա պատճառով»։ Անկախ նրանից, թե ինչպիսին է նրանց մարդկայնությունը, քանի դեռ նրանք անհանգստություն են հանդիսանում եկեղեցական կյանքի համար, եկեղեցու առաջնորդողները պետք է միջամտեն՝ հարցը լուծելու համար։ Եթե այս երկու անհատները չար են, ապա հենց որ դա զանազանվի, արձագանքը չպետք է լինի այնքան պարզ, որքան նրանց մեկուսացնելն է. պետք է անմիջապես որոշում կայացվի՝ նրանց ուղղակիորեն հեռացնելու համար։ Եթե նրանց գործողությունները սահմանափակվում են միմյանց վրա հարձակվելով և ճշտի ու սխալի շուրջ վիճելով՝ առանց ուրիշներին վնաս պատճառելու կամ այլ վատ գործեր կատարելու, որոնք կորուստներ կպատճառեին Աստծու տան շահերին, և նրանք չար չեն, ապա նրանց հեռացնելու կարիք չկա։ Փոխարենը նրանց եկեղեցական կյանքը պետք է կասեցվի, և նրանք պետք է մեկուսացվեն՝ ինքնաքննության համար։ Այս մոտեցումն ամենահարմարն է։ Հարցն այսկերպ լուծելու նպատակն ապահովելն է եկեղեցական կյանքի բնականոն կարգը և երաշխավորելը, որ եկեղեցու գործը կարող է բնականոն կերպով առաջ ընթանալ։

2. Փոխադարձ մերկացումներ և հարձակումներ

Որոշ մարդիկ Աստծու խոսքն ուտելու և խմելու հարցում ըմբռնելու կարողություն չունեն և չգիտեն՝ ինչպես հաղորդակցվել Աստծու խոսքի վերաբերյալ իրենց փորձառական հասկացողության շուրջ։ Նրանք միայն գիտեն մարդկանց մերկացնող Աստծու խոսքերը վերագրել ուրիշներին։ Եվ այսպես, երբ էլ որ նրանք հաղորդակցվում են Աստծու խոսքերում առկա ճշմարտության շուրջ, միշտ անձնական դրդապատճառներ են ունենում. նրանք միշտ ուզում են օգտվել առիթից՝ մերկացնելու ուրիշներին և հարվածելու նրանց, ինչը խռովություն է պատճառում եկեղեցուն։ Եթե նրանք, ում մերկացրել են կարողանան ճիշտ վերաբերվել այս իրավիճակներին, հասկանալ, որ դրանք Աստծուց են գալիս, և հնազանդություն ու համբերություն սովորել, ապա ոչ մի վիճաբանություն չի լինի։ Սակայն անխուսափելի է, որ որևէ մեկը կարող է ընդվզում զգալ, երբ լսում է, թե ինչպես են ուրիշները հաղորդակցվում իր խնդիրների շուրջ և մերկացնում դրանք։ Նա ինքն իրեն մտածում է. «Ինչո՞ւ է այնպես, որ Աստծու խոսքերը կարդալուց հետո դու չես կիսում դրանց վերաբերյալ քո փորձառական հասկացողությունը կամ չես խոսում ինքդ քեզ ճանաչելու մասին, և փոխարենը միայն հարձակվում ես և թիրախավորում ինձ։ Ես տհա՞ճ եմ քեզ։ Աստծու խոսքերն արդեն պարզ են դարձրել, որ ես ապականված խառնվածք ունեմ. իսկապես կարիք կա՞, որ դա ասես։ Ես գուցե ապականված խառնվածք ունեմ, բայց մի՞թե դու նույնպես չունես։ Դու միշտ թիրախավորում ես ինձ՝ անվանելով նենգ, բայց ինքդ էլ զուրկ չես խորամանկությունից»։ Լցված լինելով վրդովմունքով և ընդվզումով՝ նա կարող է մեկ-երկու անգամ համբերություն ցուցաբերել, բայց որոշ ժամանակ անց, երբ նրա դժգոհությունները կուտակվում են, պոռթկում է։ Իսկ երբ պոռթկում է, դա աղետալի է։ Նա ասում է. «Երբ որոշ մարդիկ գործում և խոսում են, արտաքնապես ձևացնում են, թե շատ ազնիվ և բաց են, բայց իրականում լի են ամեն տեսակ դավերով և միշտ դավադրություն են կազմակերպում ուրիշների դեմ։ Նրանց հետ խոսելիս ոչ ոք չի կարող ընկալել նրանց մտքերը կամ մտադրությունները. նրանք նենգ մարդիկ են։ Երբ հանդիպում ենք նման անհատների, չենք կարող խոսել կամ շփվել նրանց հետ. նրանք չափազանց սարսափելի են։ Եթե զգույշ չլինես, կընկնես նրանց ծուղակը և կխաբվես ու կօգտագործվես նրանց կողմից։ Նման մարդիկ ամենաչարն են, այն տեսակը, որ Աստված ամենից շատ է ատում և զզվում։ Նրանց պետք է գցե՛լ անհատակ անդունդը՝ կրակի և ծծմբի լիճը»։ Սա լսելուց հետո մյուս անձը մտածում է. «Դու ապականված խառնվածքներ ունես, բայց թույլ չե՞ս տալիս, որ ուրիշ մարդիկ մերկացնեն քեզ։ Դու այնքան ամբարտավան և ինքնարդար ես, ուստի ես կգտնեմ Աստծու խոսքերի մեկ այլ հատված՝ քեզ մերկացնելու համար, և կտեսնե՛մ, թե այն ժամանակ ինչ կասես»։ Մյուս անձն էլ ավելի է բարկանում մերկացվելուց հետո և մտածում է. «Այսինքն՝ չե՞ս պատրաստվում սրան վերջ տալ։ Միևնույն է, չես մոռանալու, չէ՞։ Ես պարզապես քեզ դուր չեմ գալիս, և դու կարծում ես, որ ես ապականված խառնվածք ունեմ, այնպես չէ՞։ Լա՛վ, ուրեմն ես քեզ էլ կմերկացնեմ»։ Եվ այսպես նա ասում է. «Որոշ մարդիկ պարզապես հակաքրիստոսներ են. նրանք սիրում են կարգավիճակը և ուրիշների գովասանքը, սիրում են խրատել ուրիշներին՝ օգտագործելով Աստծու խոսքերը՝ ուրիշներին մերկացնելու և դատապարտելու համար՝ մյուս մարդկանց մղելով մտածելու, թե իրենք ապականված խառնվածք չունեն։ Նրանք բոլորը մեծամիտ ու գոռոզ են և կարծում են, թե սրբացվել են, բայց մի՞թե նրանք պարզապես անմաքուր հոգիներ չեն։ Մի՞թե նրանք պարզապես Սատանաներ և չար ոգիներ չեն։ Ի՞նչ են հակաքրիստոսները։ Հակաքրիստոսները Սատանանե՛ր են»։ Քանի՞ ռաունդ են նրանք կռվել։ Արդյոք կա՞ հաղթող։ (Ոչ։) Արդյոք նրանք ասե՞լ են որևէ բան, որը կարող է խրատել ուրիշներին։ (Ոչ։) Ուրեմն, ի՞նչ են այս խոսքերը։ (Դատողություններ դատապարտումներ։) Դրանք դատողություններ են։ Նրանք խոսում են անխոհեմաբար՝ առանց հաշվի առնելու փաստացի իրավիճակը կամ փաստերը՝ կամայականորեն դատելով և դատապարտելով ուրիշներին, նույնիսկ անիծելով նրանց։ Արդյոք նրանք փաստացի հիմք ունե՞ն մյուս անձին հակաքրիստոս անվանելու։ Հակաքրիստոսի ի՞նչ չար գործեր և դրսևորումներ է ցուցադրել այդ մարդը։ Արդյոք նրա ապականված խառնվածքը հասնո՞ւմ է հակաքրիստոսի էության մակարդակին։ Երբ Աստծու ընտրյալ մարդիկ լսեն, թե ինչպես է նա մերկացնում մյուս անձին, արդյոք կմտածե՞ն, որ դա օբյեկտիվ է և ճշմարիտ։ Արդյոք ինչ-որ բարություն կամ բարի մտադրություններ կա՞ն այս երկու մարդկանց ասած խոսքերում։ (Ոչ։) Արդյոք նրանց նպատակը միմյանց օգնե՞լն է ճանաչելու իրենց և հնարավորություն տալու ազատվելու իրենց ապականված խառնվածքից և որքան հնարավոր է շուտ մտնելու ճշմարտության իրականության մեջ։ (Ո՛չ։) Ուրեմն ինչի՞ համար են նրանք դա անում։ Դա իրենց անձնական չարությունը թափելու, մյուս կողմին հարվածելու և վրեժխնդիր լինելու համար է, ուստի նրանք կամայականորեն մեղադրում են նրանց մի բանում, որն ամենևին չի համապատասխանում փաստերին։ Նրանք ճշգրտորեն չեն գնահատում և բնորոշում միմյանց՝ հիմնվելով Աստծու խոսքերի և մյուս անձի բացահայտումների ու էության վրա, փոխարենն օգտագործում են Աստծու խոսքերը՝ միմյանց հարվածելու, վրեժխնդիր լինելու և իրենց անձնական չարությունը թափելու համար։ Նրանք ամենևին չեն հաղորդակցվում ճշմարտության շուրջ։ Սա լուրջ խնդիր է․ Նրանք միշտ կառչում են մյուս անձի հետ կապված բաներին՝ հարձակվելու և դատապարտելու նրան՝ ամբարտավան խառնվածք ունենալու համար. այս վերաբերմունքը չար և չարասիրտ է և հաստատ բարի մտադրություններով արված մերկացում չէ։ Հետևաբար, միայն փոխադարձ թշնամության և ատելության է հանգեցնում է։ Եթե մերկացումն իրականացվում է ուրիշներին սիրուց դրդված օգնելու վերաբերմունքով, մարդիկ կարող են դա զգալ և կարող են ճիշտ վերաբերվել դրան։ Բայց եթե ինչ-որ մեկը կառչում է մեկ ուրիշի ամբարտավան խառնվածքին՝ դատապարտելու և հարձակվելու նրա վրա, դա զուտ այդ մարդուն հարվածելու և տանջելու համար է։ Բոլորն ունեն ամբարտավան խառնվածք, ուստի ինչո՞ւ միշտ մեկ անձի թիրախավորել։ Ինչո՞ւ միշտ կենտրոնանալ մեկ անձի վրա՝ առանց նրան հանգիստ թողնելու։ Անընդհատ մերկացնել այդ մեկ անձի ամբարտավան խառնվածքը. արդյոք դրա նպատակն իսկապե՞ս նրան օգնելն է՝ ազատվելու այդ խառնվածքից։ (Ոչ։) Այդ դեպքում ո՞րն է պատճառը։ Դա այն պատճառով է, որ նրանք մյուս անձին տհաճ են համարում, ուստի հնարավորություններ են փնտրում՝ հարվածելու նրանց և հաշվեհարդար տեսնելու՝ միշտ ցանկանալով տանջել։ Հետևաբար, երբ նրանք ասում են, որ մյուս անձը հակաքրիստոս է, Սատանա, դև, նենգ և չար մարդ, արդյոք դա փաստացի՞ է։ Այն կարող է փոքր-ինչ առնչվել փաստերին, բայց այս բաներն ասելու նրանց նպատակը ոչ թե մյուս անձին օգնելն է կամ ճշմարտության շուրջ հաղորդակցվելը, այլ իրենց անձնական չարությունը թափելը և վրեժխնդիր լինելը։ Նրանք տանջվել են և ուստի ցանկանում են վրեժխնդիր լինել։ Ինչպե՞ս են նրանք վրեժխնդիր լինում։ Մերկացնելով մյուս անձին, դատապարտելով նրան, անվանելով դև, Սատանա, չար ոգի, հակաքրիստոս՝ փակցնելով նրան այն պիտակը, որն ամենակոպիտն է, և այն մեղադրանքը, որն ամենալուրջն է։ Մի՞թե սա կամայական դատում և դատապարտում չէ։ Այս բաներն ասելիս երկու կողմերի մտադրությունը, նպատակը և դրդապատճառը մյուս անձին օգնելը չէ՝ ճանաչելու իրեն և լուծելու իր ապականված խառնվածքները, առավել ևս նրան օգնելը՝ մտնելու Աստծու խոսքի իրականության մեջ կամ հասկանալու ճշմարտության սկզբունքները։ Փոխարենը նրանք փորձում են հարձակվել և հարվածել մյուս անձին, մերկացնել նրան, որպեսզի կարողանան հասնել իրենց նպատակին՝ թափելու իրենց անձնական չարությունը և վրեժխնդիր լինելու։ Սա փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ ներգրավվել է։ Թեև կարող է թվալ՝ ուրիշների վրա հարձակվելու այս մեթոդն ավելի շատ հիմք ունի, քան թերությունների փոխադարձ մերկացումը, և այն Աստծու խոսքերը կապում է մյուս անձի հետ՝ ասելու, որ նա ունի ապականված խառնվածք և որ դև է ու Սատանա, և արտաքնապես այն բավականին հոգևոր է թվում, այս երկու մեթոդների բնությունը նույնն է։ Այս մեթոդներից ոչ մեկը չի վերաբերում բնականոն մարդկայնության սահմաններում Աստծու խոսքի և ճշմարտության շուրջ հաղորդակցվելուն, փոխարենը դրանք վերաբերում են անձնական նախասիրությունների հիման վրա մյուս անձին անպատասխանատու և կամայական կերպով դատելուն, դատապարտելուն և անիծելուն, և անձնական հարձակումների մեջ ներգրավվելուն։ Այս բնության երկխոսությունները նույնպես խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում եկեղեցական կյանքում, և դրանք միջամտում ու վնասում են Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին։

Ի՞նչ պետք է անեք, երբ հանդիպում եք երկու հոգու, որոնք ներգրավված են փոխադարձ հարձակումների մեջ՝ մերկացնելով միմյանց ապականված խառնվածքները։ Արդյոք անհրաժե՞շտ է բռունցքով հարվածել սեղանին և խրատել նրանց։ Արդյոք անհրաժե՞շտ է մի դույլ սառը ջուր լցնել նրանց վրա՝ հանգստացնելու համար, և ստիպել գիտակցել, որ սխալ են, և ներողություն խնդրել միմյանցից։ Կարո՞ղ են արդյոք այս մեթոդները լուծել խնդիրը։ (Ոչ։) Այս երկու անհատները միշտ կռվում են ամեն հավաքույթի ժամանակ և յուրաքանչյուր հավաքույթի ավարտից հետո պատրաստվում են հաջորդ կռվին։ Տանը նրանք փնտրում են Աստծու խոսքեր և հիմքեր՝ իրենց հարձակումներում օգտագործելու համար, նույնիսկ սևագրեր են գրում և մտածում, թե ինչպես հարձակվել մյուս կողմի վրա, նրանց որ տեսանկյունների վրա հարձակվել, ինչպես դատել և դատապարտել նրանց, ինչ տոնայնություն օգտագործել և Աստծու որ խոսքերն օգտագործել՝ ամենահամոզիչ հարձակումն ու դատապարտումը սկսելու համար։ Նրանք նաև փնտրում են տարբեր հոգևոր եզրույթներ և օգտագործում արտահայտման տարբեր մեթոդներ՝ մյուս կողմին դատապարտելու և հարվածելու համար՝ խանգարելով նրանց շտկելու իրավիճակը, և ձգտում են տապալելու նրանց հաջորդ մարտում ու անհնարին դարձնելով նրանց վերելքը։ Այս վարքագծերը բոլորը պատկանում են փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ ներգրավվելուն։ Արդյոք նման խնդիրները հե՞շտ է լուծել։ Եթե մարդկանց մեծամասնությունից խորհուրդ, օգնություն և ճշմարտության շուրջ հաղորդակցություն ստանալուց հետո նրանք դեռ չեն ապաշխարում կամ չեն փոխում իրենց ընթացքը, այսինքն՝ հանդիպելիս վիճում և հայհոյում են միմյանց, չեն լսում ոչ մեկի խորհուրդը և չեն ընդունում, երբ որևէ մեկը հաղորդակցվում է ճշմարտության շուրջ կամ էտում է իրենց, ի՞նչ պետք է արվի։ Սա հեշտ է լուծել. նրանք պետք է մաքրվեն-հեռացվեն։ Մի՞թե դա չէր լուծի խնդիրը։ Մի՞թե դա հեշտ չէ։ Արդյոք անհրաժե՞շտ է շարունակել հաղորդակցվել նրանց հետ։ Արդյոք այլևս անհրաժե՞շտ է սիրով օգնել նրանց։ Ասե՛ք Ինձ, արդյոք տեղի՞ն է սիրով հանդուրժողականություն և համբերություն ցուցաբերել նման մարդկանց հանդեպ։ (Տեղին չէ։) Ինչո՞ւ տեղին չէ։ (Նրանք չեն ընդունում ճշմարտությունը. նրանց հետ հաղորդակցվելն օգուտ չունի։) Ճիշտ է, նրանք չեն ընդունում ճշմարտությունը։ Նրանք միայն մասնակցում են հավաքույթներին՝ լեզվակռիվների մեջ ներգրավվելու համար։ Նրանք չեն հավատում Աստծուն՝ ճշմարտությանը ձգտելու համար, և պարզապես սիրում են ներգրավվել լեզվակռիվների մեջ։ Արդյոք սա բնականոն մարդկայնության բացահայտում և դրսևորո՞ւմ է։ Արդյոք նրանք ունե՞ն այն ռացիոնալությունը, որը պետք է ունենա բնականոն մարդկայնությունը։ (Ոչ։) Նրանք զուրկ են բնականոն մարդկայնության ռացիոնալությունից։ Հավաքույթների ժամանակ նման մարդիկ կենտրոնացած և պատշաճ կերպով չեն կարդում Աստծու խոսքերը, որպեսզի կարողանան հասկանալ և ստանալ ճշմարտությունն Աստծու խոսքերից, և դրանով իսկ լուծել իրենց ապականված խառնվածքներն ու իրենց խնդիրները։ Փոխարենը նրանք միշտ ցանկանում են լուծել ուրիշ մարդկանց խնդիրները։ Նրանց ուշադրությունը մշտապես կենտրոնացած է ուրիշների վրա՝ նրանց մեջ թերություններ փնտրելով. նրանք միշտ նպատակ ունեն Աստծու խոսքերում գտնելու ուրիշ մարդկանց խնդիրները։ Նրանք օգտագործում են Աստծու խոսքերը կարդալու և դրանց շուրջ հաղորդակցվելու հնարավորությունը՝ ուրիշներին մերկացնելու և նրանց վրա հարձակվելու համար, և օգտագործում են Աստծու խոսքերը՝ ուրիշներին դատելու, նսեմացնելու և դատապարտելու համար։ Եվ այնուամենայնիվ, նրանք իրենց առանձնացնում են Աստծու խոսքերից։ Ի՞նչ տեսակ մարդիկ են նրանք։ Արդյոք սրանք ճշմարտությունն ընդունո՞ղ մարդիկ են։ (Ոչ։) Նրանք մեկ բան են հատկապես լավ անում և խանդավառված են դրանով. Աստծու խոսքերը կարդալուց հետո հաճախ ուրիշների մեջ ճանաչում են այն տարբեր խնդիրները, վիճակները և դրսևորումները, որոնք մերկացնում են Նրա խոսքերը։ Որքան շատ են նրանք ճանաչում այս խնդիրները, այնքան ավելի են զգում, որ զգալի պատասխանատվություն են կրում, և հավատում են, որ շատ բան կարող են անել՝ մտածելով, որ պետք է մերկացնեն այս խնդիրները։ Նրանք հանգիստ չեն թողնի ոչ մի մարդու, որն ունի այս խնդիրները։ Ի՞նչ տեսակ մարդիկ են նրանք։ Արդյոք նման մարդիկ ունե՞ն ողջամտություն։ Արդյոք նրանք ունե՞ն ճշմարտությունն ըմբռնելու կարողություն։ (Ոչ։) Եկեղեցում, եթե նման մարդիկ չեն խոսում կամ անհանգստություններ չեն առաջացնում, նրանցով զբաղվելու կարիք չկա։ Սակայն եթե նրանք հետևողականորեն այսկերպ են գործում՝ միշտ հարձակվելով, դատելով և դատապարտելով ուրիշներին, ապա եկեղեցին պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկի՝ նրանցով զբաղվելու համար՝ մաքրել-հեռացնելով նրանց։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր մերկացվել են մարդկանց կողմից և ապա հարձակվում, դատում և դատապարտում են նրանց՝ օգտագործելով նույն մեթոդներն ու միջոցները, եթե հանգամանքները լուրջ են, և նրանք խանգարել ու անհանգստացրել են եկեղեցական կյանքը, նրանք նույնպես պետք է մաքրվեն-հեռացվեն և մեկուսացվեն Աստծու ընտրյալ մարդկանցից։ Նրանց հանդեպ ոչ մի ներողամտություն չի կարելի ցուցաբերել։

Փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ ներգրավվելու ուրիշ ի՞նչ դրսևորումներ են որակվում որպես եկեղեցական կյանքը խանգարելու և անհանգստացնելու բնություն ունեցող։ Թերությունների փոխադարձ մերկացումը և միմյանց ապականված խառնվածքները մերկացնելը՝ անձնական չարությունը թափելու և միմյանցից վրեժխնդիր լինելու համար, եկեղեցական կյանքը խանգարելու և անհանգստացնելու ակնհայտ դրսևորումներ են։ Բացի այս երկու դրսևորումներից՝ կա նաև բացվել և ինքն իրեն մերկացնել և ինքն իրեն մանրամասն վերլուծել ձևացնելը՝ ուրիշներին դիտավորյալ կերպով մերկացնելու և մանրամասն վերլուծելու համար. այս տեսակի հարձակումը նույնպես եկեղեցական կյանքը խանգարելու և անհանգստացնելու դրսևորում է։ Ուրեմն, արդյոք մարդու ասածը հարձակո՞ւմ է, քանի դեռ դա ոչ թե իր սեփական խնդիրների, այլ ուրիշ մարդկանց խնդիրների մասին է՝ անկախ նրանից՝ քննադատական կերպով է ասվում, թե անուղղակիորեն՝ իմիջիայլոց, նրբանկատ կերպով։ (Ոչ։) Այդ դեպքում ո՞ր իրավիճակներն են հարձակումներ հանդիսանում։ Դա կախված է ասվածի հետևում եղած մտադրությունից և նպատակից։ Եթե ինչ-որ բան ասվում է մարդկանց հարվածելու և նրանցից վրեժխնդիր լինելու կամ անձնական չարությունը թափելու համար, սա հարձակում է։ Սա մեկ իրավիճակ է։ Ավելին՝ խնդրի մակերեսային տեսանկյունները չափազանցնելը՝ մարդկանց դատելու և դատապարտելու համար՝ հակառակ փաստերին և ճշմարտությանը, անպատասխանատու կերպով եզրակացություններ անելը՝ առանց ամենևին նայելու, թե որն է խնդրի էությունը։ Սա նույնպես անձնական չարությունը թափել և վրեժխնդիր լինել է, դատել և դատապարտել է, և այս տեսակի իրավիճակը նույնպես հարձակում է հանդիսանում։ Ուրիշ ի՞նչ։ (Մարդկանց մասին անհիմն լուրեր ստեղծելը դրանցի՞ց է։) Անշուշտ, առավել ևս անհիմն լուրեր ստեղծելը նույնպես հաշվի է առնվում։ Քանի՞ իրավիճակ է հարձակում հանդիսանում։ (Երեք։) Ամփոփե՛ք այս իրավիճակները։ (Առաջինը կոնկրետ նպատակով ուրիշներին հարվածելն է։ Երկրորդը ուրիշներին դատելն ու դատապարտելն է այնպիսի եղանակով, որը հակասում է փաստերին և ճշմարտությանը, ինչն անպատասխանատու կերպով ուրիշ մարդկանց կամայականորեն բնորոշելն է։ Երրորդը մարդկանց մասին անհիմն լուրեր ստեղծելն է։) Այս երեք իրավիճակներից յուրաքանչյուրի բնությունը դրանք որակում է որպես անձնական հարձակումներ։ Ինչպե՞ս ենք տարբերակում, թե որ իրավիճակներն են որակվում որպես անձնական հարձակումներ, և որոնք՝ ոչ։ Ինչ վերաբերում է հարձակվողներին, ի՞նչ գործողություններ կամ խոսքեր են հարձակում հանդիսանում։ Ենթադրենք՝ մարդու խոսքերը փոքր-ինչ առաջնորդող բնություն ունեն և ունակ են մոլորեցնելու ուրիշներին, և դրանցում նաև լուրեր հորինելու հատկություն կա։ Այդ մարդը ոչնչից ինչ-որ բան է ստեղծում և լուրեր ու ստեր է հորինում՝ մարդկանց մոլորեցնելու և սխալ ուղղությամբ տանելու համար։ Նրա մտադրությունն ու նպատակն ավելի շատ մարդկանց մղելն է ընդունելու և հավատալու, որ իր ասածը ճիշտ է, և համաձայնելու, որ իր ասածը համապատասխանում է ճշմարտությանը։ Միևնույն ժամանակ, նա նաև ցանկանում է վրեժխնդիր լինել մեկ ուրիշից, նրան բացասական և թույլ դարձնել։ Նա մտածում է։ «Դու այնպիսի պիղծ բնավորություն ունես։ Ես պետք է մերկացնեմ քո փաստացի իրավիճակը և ճնշեմ քո այդ ամբարտավանությունը, և հետո կտեսնենք, թե ինչ ունես քեզ երևակայելու և գլուխ գովելու։ Ինչպե՞ս է հնարավոր, որ ես առանձնանամ քո կողքին։ Իմ ատելությունը չի մեղմանա, մինչև քեզ չհասցնեմ բացասականության և չտապալեմ։ Ես բոլորին ցույց կտամ, որ դու կարող ես բացասական լինել, և որ դու նույնպես թուլություններ ունես»։ Եթե սա է նրա նպատակը, ապա նրա խոսքերը հարձակում են հանդիսանում։ Բայց ենթադրենք՝ նրա մտադրությունը պարզապես որևէ հարցի վերաբերյալ փաստերը և ճշմարտությունը պարզաբանելն է. որոշակի փորձառության միջոցով դրա վերաբերյալ ճշգրիտ ներըմբռնում ձեռք բերելուց և խնդրի էությունը հայտնաբերելուց հետո նա զգում է, որ դրա շուրջ պետք է հաղորդակցվել, որպեսզի մեծամասնությունը կարողանա հասկանալ այն և իմանալ, թե այս հարցի վերաբերյալ ինչպիսի ըմբռնումն է մաքուր, այսինքն՝ նրա նպատակն այս հարցի վերաբերյալ ավելի շատ մարդկանց խեղաթյուրված կամ միակողմանի տեսակետներն ուղղելն է. սա հարձակո՞ւմ է։ (Ոչ։) Նա որևէ մեկին չի ստիպում ընդունել իր անձնական կարծիքը և առավել ևս անձնական վրեժխնդրության որևէ մտադրություն չունի։ Փոխարենը միայն ցանկանում է պարզաբանել փաստերի ճշմարտությունը. նա սեր է օգտագործում՝ օգնելու մյուս կողմին հասկանալու և այս հասկացողության միջոցով կանխելու նրա մոլորվելը։ Անկախ նրանից, թե արդյոք մյուս կողմն ընդունում է սա, նա ի վիճակի է կատարելու իր պարտականությունը։ Եվ այսպես, այս վարքագիծը՝ այս մոտեցումը, հարձակում չէ։ Այս երկու տարբեր դրսևորումներում լեզվի, բառերի ընտրության և խոսելու ձևի, տոնի ու վերաբերմունքի միջոցով կարելի է ասել, թե որն է այդ մարդու մտադրությունն ու նպատակը։ Եթե մարդը մտադիր է հարձակվել մյուս կողմի վրա, նրա լեզուն անշուշտ կտրուկ կլինի, և նրա մտադրությունն ու նպատակն ակնհայտ կլինեն նրա խոսելու տոնի, հնչերանգի, բառերի ընտրության և վերաբերմունքի մեջ։ Եթե նա մյուս կողմին չի ստիպում ընդունել իրենց ասածը և հաստատ չի հարձակվում նրա վրա, ապա նրա խոսքն անպայման կհամապատասխանի բնականոն մարդկայնության խղճի և ողջամտության դրսևորումներին։ Բացի դրանից՝ նրանց խոսելաոճը, տոնայնությունը և բառերի ընտրությունն անշուշտ ռացիոնալ կլինեն՝ մնալով բնականոն մարդկայնության սահմաններում։

Հաղորդակցվելով այն սկզբունքների շուրջ, որոնք տարբերակում են, թե ինչն է անձնական հարձակում հանդիսանում և ինչը՝ ոչ, արդյոք հիմա ի վիճակի՞ եք զանազանելու սա։ Եթե դեռ չեք կարողանում զանազանել, ապա չեք կարողանա թափանցել խնդրի էության մեջ։ Անկախ նրանից, թե որքան հաճելի է հնչում ինչ-որ մեկի հաղորդակցությունը, եթե նա չի կիրառում սկզբունքների համաձայն, եթե նրա նպատակը մարդկանց ճշմարտությունը հասկանալուն և իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարելուն օգնելը չէ, այլ փոխարենը մարդկանց դեմ օգտագործելու բաներ է գտնում՝ նրանց անդադար նեղելու համար, անելով հնարավոր ամեն ինչ՝ նրանց դատելու և դատապարտելու համար, և թեև արտաքնապես թվում է, թե նրանք զանազանում են մարդկանց, իրականում նրանց մտադրությունն ու նպատակն ուրիշներին դատապարտելն ու նրանց վրա հարձակվելն է, ապա այս իրավիճակը ներառում է անձնական հարձակում։ Մարդկանց միջև տեղի ունեցող մանրուքները շատ պարզ և ակնհայտ են. եթե այս հարցերի վերաբերյալ ճշմարտության շուրջ հաղորդակցվեին, դա մեկ հավաքույթից պակաս ժամանակ կխլեր։ Ուրեմն արդյոք անհրաժե՞շտ է խլել եղբայրների և քույրերի ժամանակը՝ ամեն հավաքույթի ժամանակ շատ խոսելով դրանց մասին։ Անհրաժեշտ չէ։ Եթե մարդիկ միշտ անդադար նեղում են ուրիշներին, դա մարդկանց վրա հարձակվել և անհանգստություններ առաջացնել է հանդիսանում։ Ո՞րն է պատճառը, որ մարդիկ կառչում են մեկ հարցի և անվերջ խոսում դրա մասին։ Այն է, որ ոչ ոք չի ցանկանում հրաժարվել իր սեփական մտադրություններից ու նպատակներից, ոչ ոք չի փորձում ճանաչել իրեն, և ոչ ոք չի ընդունում ճշմարտությունը, կամ փաստերն ու այն, ինչ ճշմարիտ է, և ուստի անդադար նեղում է ուրիշներին։ Ի՞նչ է ուրիշներին անդադար նեղելու բնությունը։ Դա հարձակում է։ Դա ուրիշների դեմ օգտագործելու բաներ գտնելն է, ուրիշ մարդկանց բառերի ընտրության մեջ սխալ գտնելը և ուրիշ մարդկանց թերությունները նրանց դեմ օգտագործելն է՝ անվերջ կենտրոնանալով միայն մեկ բանի վրա և վիճելով մինչև կարմրելը։ Եթե մարդիկ հաղորդակցվում են բնականոն մարդկայնության սահմաններում, աջակցում և օգնում են միմյանց, այսինքն՝ կատարում են իրենց պարտականությունը, ապա նրանց միջև հարաբերությունները ավելի ու ավելի կլավանան։ Բայց եթե նրանք ներգրավվում են փոխադարձ հարձակումների և վեճերի մեջ՝ խճճվելով միմյանց հետ՝ իրենց սեփական արդարացումները պարզաբանելու համար՝ միշտ ցանկանալով առավելություն ունենալ, չցանկանալով ընդունել պարտությունը և զիջումների չգնալով, բաց չթողնելով անձնական դժգոհությունները, ապա նրանց երկուսի միջև հարաբերություններն ի վերջո գնալով ավելի լարված կդառնան և ավելի ու ավելի կվատթարանան. դա չի լինի բնականոն միջանձնային հարաբերություն և կարող է նույնիսկ հասնել այն կետին, որ նրանց աչքերը կկարմրեն ամեն անգամ, երբ հանդիպեն։ Մտածե՛ք այդ մասին։ Երբ շները կռվում են, կատաղի շան աչքերը կարմրում են։ Ի՞նչն է պատճառը, որ նրա աչքերը կարմիր են։ Մի՞թե այն լցված չէ ատելությամբ։ Մի՞թե նույնը չէ, երբ մարդիկ հարձակվում են միմյանց վրա։ Եթե ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս մարդիկ չեն հարձակվում միմյանց վրա, այլ փոխարենը կարող են լրացնել միմյանց թերությունները՝ հիմնվելով միմյանց ուժեղ կողմերի վրա և աջակցել միմյանց, հնարավո՞ր է արդյոք, որ նրանց միջև վատ հարաբերություններ լինեն։ Նրանց հարաբերություններն անպայման գնալով ավելի բնականոն կդառնան։ Երբ երկու հոգի խոսում են, զրուցում, հաղորդակցվում կամ նույնիսկ բանավիճում բնականոն մարդկայնության խղճի և ողջամտության սահմաններում, նրանց հարաբերությունները բնականոն կլինեն, և նրանք չեն բարկանա կամ չեն սկսի կռվել հենց որ հանդիպեն։ Եթե մարդկանց մեջ ատելություն և անբացատրելի զայրույթի ալիք է առաջանում, երբ նրանք նույնիսկ դեմ առ դեմ չեն, պարզապես այն պատճառով, որ մյուս կողմը հիշատակվում է, ապա սա բնականոն մարդկայնության ողջամտություն և խիղճ ունենալու դրսևորում չէ։ Մարդիկ հարձակվում են միմյանց վրա, որովհետև ապականված խառնվածքներ ունեն. դա բոլորովին կապ չունի նրանց միջավայրի հետ։ Դա ամբողջովին այն պատճառով է, որ մարդիկ չեն սիրում ճշմարտությունը, չեն կարող ընդունել ճշմարտությունը և չեն կիրառում ճշմարտությունը կամ հարցերը չեն լուծում սկզբունքների հիման վրա, երբ վիճաբանություններ են ծագում, և ուստի սովորական է, որ եկեղեցական կյանքում տեղի են ունենում թերությունների փոխադարձ մերկացման, դատումների և նույնիսկ փոխադարձ հարձակումների ու դատապարտման դեպքեր։ Քանի որ մարդիկ ունեն ապականված խառնվածքներ և հաճախ գտնվում են ողջամտությունից զուրկ վիճակում և ապրում են իրենց ապականված խառնվածքներով և նույնիսկ եթե հասկանում են ճշմարտության մի մասը, նրանց համար դժվար է կիրառել այն, նրանց միջև հեշտությամբ վիճաբանություններ և տարբեր տեսակի հարձակումներ են ծագում։ Եթե այս հարձակումները երբեմն են տեղի ունենում, դրանք միայն ժամանակավոր ազդեցություն են ունենում եկեղեցական կյանքի վրա, բայց նրանք, ովքեր հետևողականորեն հակված են փոխադարձ հարձակումների, լուրջ խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում եկեղեցական կյանքում և նաև խստորեն ազդում են Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա և միջամտում դրան։

3․ Լեզվակռիվներ

Եկեղեցում կա նաև մեկ այլ տեսակի մարդ. այս տեսակի մարդը հատկապես սիրում է արդարացնել ինքն իրեն։ Օրինակ՝ եթե նա սխալ բան է արել կամ ասել, վախենում է, որ ուրիշներն իր մասին վատ կարծիք կունենան, և որ դա կազդի մեծամասնության աչքերում իր կերպարի վրա, ուստի հավաքույթների ժամանակ արդարացնում է իրեն և բացատրում հարցը։ Դա բացատրելու նրա նպատակն այն է, որ կանխի մարդկանց՝ իր մասին վատ կարծիք կազմելը, ուստի մեծ ջանք ու միտք է ներդնում դրա մեջ՝ ողջ օրը խորհելով. «Ինչպե՞ս կարող եմ պարզաբանել այս հարցը։ Ինչպե՞ս կարող եմ այն հստակ կերպով բացատրել այդ մարդուն։ Ինչպե՞ս կարող եմ հերքել այն վատ կարծիքները, որ նա կազմել են իմ մասին։ Այսօրվա հավաքույթը լավ հնարավորություն է այս հարցի շուրջ խոսելու համար»։ Հավաքույթի ժամանակ նա ասում է. «Այն, ինչ արեցի անցած անգամ, որևէ մեկին վնասելու կամ մերկացնելու դիտավորություն չուներ. իմ մտադրությունը լավն էր, այն մարդկանց օգնելու համար էր։ Սակայն որոշ մարդիկ միշտ սխալ են հասկանում ինձ, միշտ ուզում են թիրախավորել ինձ և միշտ կարծում են, թե ագահ ու փառասեր եմ, և որ իմ մարդկայնությունը վատն է։ Բայց իրականում բոլորովին այդպիսին չեմ, այնպես չէ՞։ Ես այդպիսի բաներ չեմ արել կամ ասել։ Երբ խոսում էի մեկի մասին, երբ նա ներկա չէր, այնպես չէր, որ դիտավորյալ կերպով անախորժություններ էի ստեղծում նրա համար։ Երբ մարդիկ վատ բաներ են արել, ինչպե՞ս կարող են թույլ չտալ, որ ուրիշները խոսեն դրա մասին»։ Նա շատ է խոսում՝ և՛ արդարացնելով, և՛ պաշտպանելով իրեն, միաժամանակ մերկացնելով մյուս կողմի բավականին շատ խնդիրներ, և այս ամենը՝ իրեն այդ հարցից անջատելու համար, որպեսզի բոլորին մղի հավատալու, որ իր բացահայտածը խառնվածք չէր, և որ ինքը վատ մարդկայնություն կամ ճշմարտության հանդեպ հակակրանք չունի, առավել ևս՝ չարասիրտ դիտավորություն, այլ փոխարենը կարծեն, թե բարի նպատակներ ունի, որ իր բարի մտադրությունները հաճախ սխալ են հասկացվում, և որ ինքը հաճախ դատապարտվում է ուրիշների թյուրիմացությունների պատճառով։ Թե՛ բացահայտորեն, թե՛ անուղղակիորեն նրա խոսքերն ունկնդիրներին ստիպում են զգալ, որ ինքն անմեղ է, իսկ այն մարդիկ, որոնք կարծում էին, թե ինքը սխալ է ու վատը, չար մարդիկ են և ճշմարտությունը չսիրողներ։ Լսելով սա՝ մյուս կողմը հասկանում է. «Մի՞թե քո խոսքերի իմաստն այն չէ, որ ասես, թե ապականված խառնվածք չունես։ Մի՞թե դա պարզապես քեզ լավը ցույց տալու համար չէ։ Մի՞թե սա պարզապես ինքդ քեզ չճանաչելը, ճշմարտությունը չընդունելը, փաստերը չընդունելը չէ։ Եթե չես ընդունում այս բաները, լավ, բայց ինչո՞ւ ես ինձ թիրախավորում։ Ես մտադիր չէի թիրախավորել քեզ, ոչ էլ ուզում էի հարվածել։ Կարող ես մտածել այն, ինչ ուզում ես՝ դա ի՞նչ կապ ունի ինձ հետ»։ Եվ այսպես՝ նա չի կարողանում զսպել իրեն և ասում է. «Երբ որոշ մարդիկ բախվում են աննշան խնդրի՝ փոքր-ինչ անարդար վերաբերմունք կամ ցավ կրելով, չեն ցանկանում ընդունել դա և ուզում են արդարացնել ու բացատրել իրենց արարքները. միշտ փորձում են տարանջատել իրենց այդ հարցից, միշտ ուզում են իրենց լավը ցույց տալ, ոսկեզօծել իրենց կերպարը։ Նրանք այդ տեսակի մարդ չեն, ուստի ինչո՞ւ են փորձում իրենց լավը ցույց տալ, իրենց կատարյալ ներկայացնել։ Բացի դրանից՝ ես հաղորդակցվում եմ ճշմարտության շուրջ, ոչ մեկին չեմ թիրախավորում, ոչ էլ մտածում եմ որևէ մեկին հարվածելու կամ վրեժխնդիր լինելու մասին։ Թող մարդիկ մտածեն այն, ինչ կամենում են»։ Արդյոք այս երկու մարդիկ հաղորդակցվո՞ւմ են ճշմարտության շուրջ։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ են նրանք անում։ Մի կողմն ասում է. «Այդ բաներն արել եմ եկեղեցու գործի համար։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ես մտածում»։ Մյուսն ասում է. «Երբ մարդը գործում է, Երկինքը նայում է։ Աստված գիտի մարդկանց մտքերը։ Մի՛ կարծիր, թե միայն այն պատճառով, որ որոշակի բարյացակամություն, կարողություն և պերճախոսություն ունես և վատ բաներ չես անում, Աստված չի զննի քեզ. մի՛ կարծիր, որ եթե խոր թաքցնես քո մտքերը, Աստված չի կարող տեսնել դրանք։ Եղբայրներն ու քույրերը բոլորը կարող են տեսնել դրանք, էլ չասած՝ Աստծու մասին։ Մի՞թե չգիտես, որ Աստված զննում է մարդկանց սրտերի խորքերը»։ Ինչի՞ շուրջ են այդ երկուսը վիճում։ Մի կողմը մեծ ջանքեր է գործադրում՝ արդարացնելու ինքն իրեն, մաքրելու իր անունը՝ չցանկանալով, որ ուրիշներն իր մասին վատ տպավորություն ունենան, մինչդեռ մյուսը համառում է հարցին և բաց չի թողնում՝ թույլ չտալով, որ այդ մարդն իրեն լավը ցույց տա, և միևնույն ժամանակ նպատակ ունի նկատողությունների միջոցով մերկացնելու և դատապարտելու նրան։ Արտաքուստ այս երկուսն ուղղակիորեն չեն հայհոյում միմյանց կամ ուղղակիորեն չեն մերկացնում միմյանց, բայց նրանց խոսքը նպատակային է. մի կողմը փորձում է թույլ չտալ, որ մյուսը սխալ հասկանա իրեն և պահանջում է, որ նա մաքրի իր անունը, մինչդեռ մյուս կողմը հրաժարվում է դա անելուց և փոխարենը պնդում է նրան պիտակավորելն ու դատապարտելը՝ պահանջելով մյուսի խոստովանությունը։ Այս խոսակցությունը ճշմարտության շուրջ բնականոն հաղորդակցությո՞ւն է։ (Ոչ։) Խղճի և ողջամտության վրա հիմնված խոսակցությո՞ւն է։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ բնություն ունի այս տեսակի խոսակցությունը։ Այս տեսակի խոսակցությունը փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվե՞լն է։ (Այո։) Արդյոք ինքն իրեն արդարացնողը հաղորդակցվո՞ւմ է այն մասին, թե ինչպես կարող է բաներն Աստծուց ընդունել, ճանաչել ինքն իրեն և գտնել այն սկզբունքները, որոնք պետք է կիրարկվեն։ Ո՛չ, նա իրեն այլ մարդկանց առաջ է արդարացնում։ Նա ուզում է ուրիշների համար պարզաբանել իր մտքերը, տեսակետները, մտադրություններն ու նպատակը, մյուս կողմին բացատրել իր արարքները և հասնել նրան, որ մյուս կողմը մաքրի իր անունը։ Ավելին՝ ուզում է հերքել մյուս կողմի՝ իրեն մերկացնելն ու դատապարտելը, և անկախ նրանից՝ մյուս կողմի ասածը համապատասխանում է փաստերին կամ ճշմարտությանը, քանի դեռ նա չի գիտակցում դա կամ չի ցանկանում ընդունել, մյուս կողմի ասածը սխալ է համարում և ուզում է ուղղել այն։ Մինչդեռ մյուս կողմը չի ցանկանում մաքրել նրա անունը, այլ փոխարենը մերկացնում է նրան՝ ստիպելով ընդունել իր դատապարտումը։ Մեկը չի ցանկանում ընդունել, իսկ մյուսը պնդում է նրան ընդունել տալը, ինչը հանգեցնում է նրանց միջև հարձակումների։ Այս տեսակի երկխոսության բնությունը փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվելն է։ Ուրեմն ի՞նչ բնություն ունի այս տեսակի հարձակումը։ Արդյոք այս խոսակցությունը բնութագրվո՞ւմ է փոխադարձ ժխտմամբ, փոխադարձ դժգոհություններով և փոխադարձ դատապարտմամբ։ (Այո։) Արդյոք երկխոսության այս ձևը նաև եկեղեցական կյանքո՞ւմ է տեղի ունենում։ (Այո։) Այս տեսակի խոսակցությունները բոլորը լեզվակռիվներ են։

Ինչո՞ւ են այս տեսակի երկխոսությունները կոչվում լեզվակռիվներ։ (Որովհետև ներգրավված մարդիկ վիճում են ճշտի և սխալի շուրջ, ոչ ոք չի փորձում ճանաչել ինքն իրեն, և ոչ ոք ոչինչ ձեռք չի բերում. նրանք պարզապես համառորեն կենտրոնանում են այդ հարցի վրա, և երկխոսություններն անիմաստ են։) Պարզապես շատ են խոսում և շատ շունչ են վատնում՝ վիճելով, թե ով է ճիշտ կամ սխալ, ով է բարձր կամ ցածր։ Անդադար վիճում են՝ առանց երբևէ հաղթող ունենալու և հետո շարունակում են վիճել։ Ի վերջո ի՞նչ են ձեռք բերում դրանից։ Արդյոք դա ճշմարտության հասկացողությո՞ւն է՝ Աստծու մտադրությունների հասկացողություն։ Դա ապաշխարելու և Աստծու զննումն ընդունելու կարողությո՞ւն է։ Դա բաներն Աստծուց ընդունելու և իրենց ավելի լավ ճանաչելու կարողությո՞ւն է։ Նրանք այս բաներից ոչ մեկը ձեռք չեն բերում։ Այս անիմաստ վեճերը և ճշտի ու սխալի շուրջ այս երկխոսությունները լեզվակռիվներ են։ Պարզ ասած՝ լեզվակռիվները միանգամայն անիմաստ խոսակցություններ են, որտեղ ասված ամեն ինչ անհեթեթություն է, ոչ մի բառ խրատող կամ օգտակար չէ ուրիշների համար, այլ ընդհակառակը, ասված խոսքերը բոլորը վիրավորական են և բխում են մարդկային կամքից, տաքարյունությունից, մարդկանց մտքերից և իհարկե, առավել ևս մարդկանց ապականված խառնվածքներից։ Ասված յուրաքանչյուր խոսք հանուն սեփական շահերի է, սեփական կերպարի և համբավի, ոչ թե ուրիշներին խրատելու կամ օգնելու համար, ոչ թե ճշմարտության որևէ տեսանկյան սեփական հասկացողության կամ Աստծու մտադրությունները հասկանալու համար և իհարկե, ոչ թե քննարկելու համար, թե իր ապականված խառնվածքներից որոնք են մերկացվում Աստծու խոսքերում, արդյոք իր ապականված խառնվածքները համապատասխանում են Աստծու խոսքերին, կամ արդյոք իր հասկացողությունը ճիշտ է։ Որքան էլ հաճելի, անկեղծ կամ բարեպաշտ հնչեն այս անիմաստ ինքնարդարացումներն ու բացատրությունները, դրանք բոլորը լեզվակռիվներ են և փոխադարձ հարձակումներ ու դատումներ, որոնք օգուտ չեն տալիս ո՛չ ուրիշներին, ո՛չ էլ իրեն։ Դրանք ոչ միայն վնասում են ուրիշներին և ազդում մարդու բնականոն միջանձնային հարաբերությունների վրա, այլև խոչընդոտում են սեփական կյանքի աճին։ Կարճ ասած՝ անկախ օգտագործված արդարացումներից, մտադրություններից, վերաբերմունքից, տոնից կամ կիրառված միջոցներից ու հնարքներից, քանի դեռ առկա են ուրիշներին կամայականորեն դատելն ու դատապարտելը, այս խոսքերը, մեթոդները և այլն, բոլորը մտնում են ուրիշների վրա հարձակվելու կատեգորիայի մեջ, դրանք բոլորը լեզվակռիվներ են։ Արդյոք այս շրջանակը լա՞յն է։ (Այն բավականին լայն է։) Ուստի, երբ բախվում եք մարդկանց հարձակումներին, դատումներին և դատապարտումներին, կարո՞ղ եք զերծ մնալ ուրիշների վրա հարձակվելու և նրանց դատապարտելու վարվելակերպի մեջ ներգրավվելուց։ Ինչպե՞ս պետք է կիրարկեք, երբ բախվում եք այս տեսակի իրավիճակների։ (Պետք է աղոթքի միջոցով հանդարտվենք Աստծու առջև՝ այն ժամանակ մեր սրտերում այլևս ատելություն չի լինի։) Քանի դեռ մարդը հասկացող է և ողջամիտ, քանի դեռ կարող է հանդարտեցնել իրեն Աստծու առջև և աղոթել Նրան և ընդունել ճշմարտությունը, կարող է վերահսկել իր մտադրություններն ու ցանկությունները և ապա կարող է հասնել մի կետի, որտեղ ո՛չ դատել կա, ո՛չ էլ ուրիշների վրա հարձակվել։ Քանի դեռ մեկի մտադրությունն ու նպատակն անձնական չարությունը թափելը կամ վրեժխնդիր լինելը չէ, և, անշուշտ, ոչ էլ մյուս կողմի վրա հարձակվելը, այլ փոխարենը ակամա վնասում է մյուս կողմին, որովհետև չի հասկանում ճշմարտությունը կամ այն չափազանց մակերեսորեն է հասկանում և որովհետև որոշ չափով հիմար է ու տգետ կամ կամակոր, ապա ուրիշների օգնության, աջակցության և հաղորդակցության միջոցով ճշմարտությունը հասկանալուց հետո նրա խոսքը, ինչպես նաև ուրիշների վերաբերյալ նրա գնահատումներն ու տեսակետները կդառնան ավելի ճշգրիտ, և նա կկարողանա ճիշտ վերաբերվել այն ապականված խառնվածքներին, որոնք ուրիշ մարդիկ դրսևորում են, և նրանց սխալ արարքներին՝ դրանով իսկ աստիճանաբար նվազեցնելով ուրիշների վրա իր հարձակումներն ու դատումները։ Սակայն, եթե մարդը միշտ ապրում է իր ապականված խառնվածքների մեջ՝ հնարավորություններ փնտրելով վրեժխնդիր լինելու ցանկացած մեկից, ում տհաճ է համարում կամ ով նախկինում վիրավորել կամ վնասել է իրեն, միշտ նման մտադրություններ է տածում և բնավ չի փնտրում ճշմարտությունը կամ չի աղոթում ու ապավինում Աստծուն, ապա ունակ է հարձակվելու ուրիշների վրա ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և սա դժվար է լուծել։ Ուրիշների վրա ակամա հարձակվելը հեշտ է լուծել, բայց միտումնավոր և դիտավորյալ կերպով հարձակվելը՝ ոչ։ Եթե մարդը երբեմն և ակամա հարձակվում ու դատում է ուրիշներին, ապա այլ մարդկանց կողմից ճշմարտության շուրջ հաղորդակցվելու միջոցով նրան աջակցելու և օգնելու համար կկարողանա փոխել իր ընթացքը, հենց որ հասկանա ճշմարտությունը։ Սակայն, եթե մեկը մշտապես ձգտում է վրեժխնդիր լինելու և անձնական չարությունը թափելու, միշտ ուզում է տառապեցնել կամ տապալել ուրիշներին և հարձակվում է ուրիշների վրա նման մտադրություններով, ինչը կարող են զգալ և տեսնել բոլոր մարդիկ, ապա նման վարքագիծը խանգարում և անհանգստություն է դառնում եկեղեցական կյանքի համար. այն ամբողջովին միտումնավոր խանգարում և անհանգստություն է հանդիսանում։ Հետևաբար, ուրիշների վրա հարձակվելու այս խառնվածքն ունենալը դժվար է փոխել։

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչպես պետք է լուծվի ուրիշների վրա հարձակվելու և նրանց դատապարտելու խնդիրը։ Կա միայն մեկ ճանապարհ՝ պետք է աղոթել և ապավինել Աստծուն, և ապա նրանց ատելությունն աստիճանաբար կանհետանա։ Հիմնականում երկու տեսակի մարդիկ կան, որոնք կարող են հարձակվել ուրիշների վրա։ Մի տեսակն այն մարդիկ են, որոնք խոսում են՝ առանց մտածելու, որոնք անկեղծ են ու շիտակ, և որոնք կարող են վիրավորական բաներ ասել, երբ մարդկանց տհաճ են համարում։ Սակայն նրանք մեծ մասամբ միտումնավոր կամ դիտավորյալ կերպով չեն հարձակվում մարդկանց վրա. պարզապես չեն կարողանում զսպել իրենց, դա պարզապես նրանց խառնվածքն է, նրանք ակամա հարձակումներ են գործում ուրիշ մարդկանց վրա։ Եթե էտվում են, կարող են ընդունել դա, ուստի չար մարդիկ չեն և մաքրվել-հեռացվելու թիրախներ չեն։ Բայց չար մարդիկ չեն ընդունում էտվելը և հաճախ խանգարում և անհանգստություն են պատճառում եկեղեցական կյանքին, հաճախակի հարձակվում են, դատում, հարվածում և վրեժխնդիր են լինում ուրիշներից և բնավ չեն ընդունում ճշմարտությունը։ Նրանք չար մարդիկ են, և հենց նրանք են, ում եկեղեցին պետք է անդրադառնա և մաքրի-հեռացնի։ Ինչո՞ւ պետք է նրանց անդրադառնալ և մաքրել։ Դատելով նրանց բնական էությունից՝ ուրիշների վրա հարձակվելու նրանց վարքագիծն ակամա չէ, այլ դիտավորյալ։ Սա այն պատճառով է, որ այս մարդիկ չարասիրտ մարդկայնություն ունեն. ոչ ոք չի կարող վիրավորել կամ քննադատել նրանց, և եթե մեկն ասում է մի բան, որը պատահաբար փոքր-ինչ ցավեցնում է նրանց, կմտածեն վրեժխնդրության հնարավորություններ գտնելու մասին. և այսպիսով՝ նման մարդիկ ունակ են հարձակումներ գործելու ուրիշների վրա։ Սա մարդկանց մի տեսակ է, որին եկեղեցին պետք է անդրադառնա և մաքրի։ Ցանկացած ոք, ով ներգրավվում է փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ՝ անկախ նրանից, թե որ կողմն է, արդյոք ակտիվորեն, թե պասիվորեն է հարձակվում՝ քանի դեռ մասնակցում է այս տեսակի հարձակումներին, չար մտադրություններով չար մարդ է, որը ամենաչնչին դժգոհության դեպքում կտանջի ուրիշներին։ Նման մարդիկ լուրջ խանգարում և անհանգստություն են պատճառում եկեղեցական կյանքին։ Նրանք չար մարդու մի տեսակ են եկեղեցու ներսում։ Պակաս լուրջ դեպքերը կարող են լուծվել՝ տվյալ անձին մեկուսացնելով ինքնաքննության համար։ Ավելի լուրջ դեպքերում տվյալ անձը պետք է հեռացվի կամ վտարվի։ Սա այն սկզբունքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան այս հարցը լուծելիս։

Այս հաղորդակցության միջոցով հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում հարձակվել ուրիշների վրա։ Կարո՞ղ եք զանազանել դա։ Երբ Ես սահմանում եմ, թե ինչ է հարձակումը, ոմանք մտածում են. «Ուրիշների վրա հարձակվելու նման լայն սահմանման դեպքում ո՞վ կհամարձակվի խոսել ապագայում։ Մեզանից ոչ ոք չի հասկանում ճշմարտությունը, ուստի սոսկ մեր բերանը բացելը կհանգեցնի նրան, որ կհարձակվենք ուրիշների վրա, ինչը սարսափելի է։ Ապագայում պետք է պարզապես կերակուր ուտենք, ջուր խմենք և լռենք՝ փակելով մեր բերանը և անզգուշորեն չխոսելով առավոտյան մեր արթնանալու պահից սկսած՝ ուրիշների վրա հարձակվելուց խուսափելու համար։ Դա հիանալի կլիներ, և մեր օրերը շատ ավելի խաղաղ կլինեին»։ Այս մտածելակերպը ճի՞շտ է։ Բերանը փակելը չի լուծում խնդիրը։ Ուրիշների վրա հարձակվելու խնդրի էությունը մարդու սրտի հետ կապված խնդիր է, այն առաջանում է մարդու ապականված խառնվածքներից, և դա բերանի հետ կապված խնդիր չէ։ Այն, ինչ մարդիկ ասում են իրենց բերանով, կառավարվում է նրանց ապականված խառնվածքներով և նրանց մտքերով։ Եթե մարդու ապականված խառնվածքները լուծվեն, և նա իսկապես հասկանա որոշ ճշմարտություններ, և նրա խոսքը նույնպես որոշ չափով սկզբունքային և չափավոր դառնա, ապա ուրիշների վրա հարձակվելու նրա խնդիրը մասամբ կլուծվի։ Իհարկե, եկեղեցական կյանքում, որպեսզի մարդիկ ունենան բնականոն միջանձնային հարաբերություններ և չներգրավվեն փոխադարձ հարձակումների կամ լեզվակռիվների մեջ, անհրաժեշտ է, որ հաճախ Աստծու առջև գան աղոթքով՝ խնդրելով Աստծու ուղղորդումը, և որ հանդարտվեն Աստծու առջև բարեպաշտ սրտերով, որոնք արդարության քաղց ու ծարավ ունեն։ Այդ կերպ, երբ ինչ-որ մեկն ակամա ասում է մի բան, որը ցավեցնում է քեզ, քո սիրտը կարող է հանդարտվել Աստծու առջև, դու ոխ չես պահի նրա դեմ և չես ցանկանա վիճել մյուս մարդու հետ, առավել ևս՝ պաշտպանել և արդարացնել ինքդ քեզ։ Փոխարենը դա Աստծուց կընդունես, շնորհակալություն կհայտնես Աստծուն՝ ինքդ քեզ ճանաչելու լավ հնարավորություն տալու համար, և շնորհակալություն կհայտնես Նրան, որ ուրիշների խոսքերի միջոցով թույլ է տալիս գիտակցել, որ դեռ ունես այսինչ խնդիրը։ Դա ինքդ քեզ ճանաչելու լավ հնարավորություն է, Աստծու շնորհն է, և այն պետք է Աստծուց ընդունես։ Չպետք է վրդովմունք տածես այն մարդու հանդեպ, որը ցավեցրել է քեզ, ոչ էլ հակակրանք և ատելություն զգաս այն մարդու հանդեպ, որն ակամա բարձրաձայնել է քո սխալները կամ մերկացրել քո թերությունները՝ դիտավորյալ կամ ակամա կերպով խուսափելով նրանից կամ կիրառելով ամեն տեսակ միջոցներ՝ նրանից վրեժխնդիր լինելու համար։ Այս մոտեցումներից ոչ մեկը հաճելի չէ Աստծուն։ Հաճախ արի Աստծու առջև աղոթելու, և երբ սիրտդ հանդարտվի, կկարողանաս ճիշտ վերաբերվել դրան, երբ ուրիշ մարդիկ ակամա վնասեն քեզ, կկարողանաս նրանց հանդեպ հանդուրժողականություն և համբերություն ցուցաբերել։ Եթե ինչ-որ մեկը դիտավորյալ կերպով վնասի քեզ, ի՞նչ պետք է անես։ Ինչպե՞ս կմոտենաս դրան։ Կվիճե՞ս նրա հետ՝ տաքարյունությունից դրդված, թե՞ կհանդարտեցնես քեզ Աստծու առջև և կփնտրես ճշմարտությունը։ Իհարկե, առանց Իմ ասելու՝ բոլորդ հստակ գիտեք, թե մուտք գործելու որ ճանապարհն է ճիշտ ընտրությունը։

Շատ դժվար է եկեղեցական կյանքում խուսափել փոխադարձ հարձակումներից և լեզվակռիվներից՝ ապավինելով մարդկային ուժին, մարդկային ինքնատիրապետմանը և մարդկային համբերությանը։ Որքան էլ լավը լինի քո մարդկայնությունը, որքան էլ մեղմ ու բարի լինես, կամ որքան էլ մեծահոգի լինես, անխուսափելի է, որ կհանդիպես որոշ մարդկանց կամ բաների, որոնք կվնասեն քո արժանապատվությունը, ազնվությունը և այլն։ Պետք է սկզբունք ունենաս քո մտքում, թե ինչպես վարվել և վերաբերվել այս տեսակի խնդիրներին։ Եթե տաքարյունությամբ մոտենաս այս խնդիրներին, շատ հեշտ է։ Նրանք քեզ հայհոյում են, և դու հայհոյում ես նրանց, նրանք հարձակվում են քեզ վրա, և դու հարձակվում ես նրանց վրա՝ աչքի դեմ՝ աչք, ատամի դեմ՝ ատամ՝ վերադարձնելով նրանց այն ամենը, ինչ նրանք նետում են քեզ վրա՝ օգտագործելով նույն մեթոդները, և դու պաշտպանում ես քո արժանապատվությունը, ազնվությունը և դեմքը։ Սրան շատ հեշտ է հասնել։ Սակայն պետք է ծանրութեթև անես քո սրտում՝ արդյոք այս մեթոդը նպատակահարմար է, արդյոք այն օգտակար է և՛ քեզ, և՛ ուրիշներին, և արդյոք այն հաճելի է Աստծուն։ Հաճախ, երբ մարդիկ չեն պարզել այս խնդրի էությունը, նրանց անմիջական մտքերն են. «Նա ինձ չի խնայում, ուստի ես ինչո՞ւ պետք է խնայեմ նրան։ Նա ինձ սեր ցույց չի տալիս, ուստի ինչո՞ւ պետք է նրան սիրով վերաբերվեմ։ Նա իմ հանդեպ համբերություն չունի և չի օգնում ինձ, ուստի ինչո՞ւ պետք է համբերատար լինեմ նրա հանդեպ կամ օգնեմ նրան։ Նա անբարյացակամ է իմ հանդեպ, ուստի վատություն կանեմ նրան։ Ինչո՞ւ չեմ կարող աչքի դեմ՝ աչք և ատամի դեմ՝ ատամ պատասխանել»։ Սրանք առաջին մտածումներն են, որ գալիս են մարդկանց մտքին։ Բայց երբ իսկապես այդպես ես վարվում, խաղաղությո՞ւն ես զգում ներսումդ, թե՞ անհանգստություն և ցավ։ Երբ իսկապես ընտրում ես սա, ի՞նչ ես ձեռք բերում։ Ի՞նչ ես ստանում։ Շատ մարդիկ փորձառաբար տեսել են, որ երբ իսկապես այդպես են վարվում, ներքուստ անհանգստություն են զգում։ Իհարկե, մարդկանց մեծամասնության համար դա մեղավոր խղճի հարց չէ, առավել ևս անհանգստություն չէ, որն առաջացել է այն զգացումից, որ նրանք պարտական են Աստծուն։ Մարդիկ չունեն այդպիսի հասակ։ Ի՞նչն է նրանց մեջ առաջացնում այս անհանգստությունը։ Այն բխում է մարդկանց ատելությունից, նրանց արժանապատվության և ազնվության հանդեպ մարտահրավերից, երբ նրանց վիրավորում են, ինչպես նաև այն ցավից, որ նրանք զգում են, և կատաղության, ատելության, ըմբոստության ու վրդովմունքի պոռթկումներից, որոնք առաջանում են նրանց սրտերում բանավոր սադրանքից հետո, որոնք բոլորն էլ ստիպում են մարդկանց անհանգստություն զգալ։ Որո՞նք են այդ անհանգստության հետևանքները։ Այն զգալուց անմիջապես հետո կսկսես խորհել, թե ինչպես օգտագործել լեզուն՝ այդ մարդու հետ գործ ունենալու համար, ինչպես օգտագործել օրինական և ողջամիտ միջոցներ՝ նրան տապալելու համար, ցույց տալու նրան, որ ունես արժանապատվություն և ազնվություն և հեշտ չէ քեզ ճնշելը։ Երբ անհանգստություն ես զգում, երբ ատելություն ես առաջացնում, այն, ինչի մասին մտածում ես, այդ մարդուն համբերություն և հանդուրժողականություն ցույց տալը չէ, կամ նրան ճիշտ վերաբերվելը, կամ այլ դրական բաներ, այլ ավելի շուտ բոլոր բացասական բաները ցույց տալը, ինչպիսիք են նախանձը, հակակրանքը, գարշանքը, թշնամանքը, ատելությունը և դատապարտումը, այն աստիճան, որ անթիվ անգամներ անիծում ես նրան քո սրտում և անկախ ժամանակից՝ նույնիսկ երբ ուտում ես կամ քնում, մտածում ես՝ ինչպես վրեժխնդիր լինես նրանից և թե ինչպես գործ կունենաս նրա հետ և ինչպես կվարվես նման իրավիճակներում, եթե նա հարձակվի քեզ վրա կամ դատապարտի քեզ և այլն։ Ողջ օրը խորհում ես, թե ինչպես տապալել մյուս մարդուն, ինչպես թափել քո վրդովմունքն ու ատելությունը և մյուս մարդուն մղել զիջելու քեզ և վախենալու քեզանից և չհամարձակվելու նորից սադրել քեզ։ Նաև հաճախ մտածում ես, թե ինչպես դաս տալ մյուս մարդուն, թույլ տալ նրան իմանալ, թե որքան հզոր ես։ Երբ նման մտքեր են առաջանում, և երբ երևակայական սցենարները բազմիցս հայտնվում են քո մտքում, այն անհանգստությունն ու հետևանքները, որոնք դրանք պատճառում են քեզ, անչափելի են։ Երբ ընկնում ես լեզվակռիվների և փոխադարձ հարձակումների մեջ ներգրավվելու վիճակի մեջ, որո՞նք են հետևանքները։ Արդյոք հե՞շտ է հանդարտվել Աստծու առջև այդ ժամանակ։ Արդյոք դա չի՞ հետաձգում քո կյանքի մուտքը։ (Հետաձգում է։) Սա է հարցերը լուծելու սխալ ճանապարհ ընտրելու ազդեցությունը մարդու վրա։ Եթե ընտրես ճիշտ ճանապարհը, երբ ինչ-որ մեկը խոսում է այնպես, որ վնասում է քո կերպարը կամ հպարտությունը, կամ վիրավորում է քո ազնվությունն ու արժանապատվությունը, կարող ես ընտրել հանդուրժող լինելը։ Դու չես ներգրավվի նրա հետ վեճերի մեջ՝ օգտագործելով որևէ տեսակի լեզու կամ միտումնավոր արդարացնելով ինքդ քեզ և հերքելով ու հարձակվելով մյուս կողմի վրա՝ քո մեջ ատելություն առաջացնելով։ Ո՞րն է հանդուրժող լինելու էությունն ու նշանակությունը։ Դու ասում ես. «Նրա ասած որոշ բաներ չեն համապատասխանում փաստերին, բայց բոլորն էլ այդպիսին են, նախքան ճշմարտությունը հասկանալը և փրկության հասնելը, և ես էլ ժամանակին այդպիսին էի։ Հիմա, երբ հասկանում եմ ճշմարտությունը, չեմ քայլում անհավատների ճանապարհով՝ վիճելով ճշտի և սխալի շուրջ կամ ներգրավվելով մարտնչելու փիլիսոփայության մեջ. ես ընտրում եմ հանդուրժողականությունը և ուրիշներին սիրով վերաբերվելը։ Նրա ասած որոշ բաներ չեն համապատասխանում փաստերին, բայց ես ուշադրություն չեմ դարձնում դրանց։ Ընդունում եմ այն, ինչ կարող եմ ճանաչել և ըմբռնել։ Ես դա ընդունում եմ Աստծուց և այն աղոթքով բերում եմ Աստծու առջև՝ խնդրելով Նրան ստեղծել հանգամանքներ, որոնք կմերկացնեն իմ ապականված խառնվածքները՝ թույլ տալով ինձ ճանաչել այս ապականված խառնվածքների էությունը և հնարավորություն ունենալ այս խնդիրները լուծել սկսելու, աստիճանաբար հաղթահարել դրանք և մտնել ճշմարտության իրականության մեջ»։ Ինչ վերաբերում է նրան, թե ով է ինձ ցավեցնում իր խոսքերով, և արդյոք նրա ասած բաները ճիշտ են, թե ոչ, կամ որոնք են նրա մտադրությունները, մի կողմից՝ զանազանություն եմ կիրառում դրա վերաբերյալ, իսկ մյուս կողմից՝ հանդուրժում եմ նրան։ Եթե այս մարդը մեկն է, ով ընդունում է ճշմարտությունը, կարող ես նստել և խաղաղությամբ հաղորդակցվել նրա հետ։ Եթե այդպիսին չէ, եթե չար մարդ է, ուշադրություն մի դարձրու նրան։ Սպասիր, մինչև բավարար չափով ներկայացնի իրեն, և բոլոր եղբայրներն ու քույրերը հիմնովին զանազանեն նրան, և դու նույնպես, և առաջնորդողներն ու աշխատողները պատրաստվեն հեռացնելու նրան և զբաղվելու նրանով. հենց այդ ժամանակ է եկել Աստծու՝ նրան անդրադառնալու պահը, և իհարկե, դու նույնպես ուրախություն կզգաս։ Սակայն այն ուղին, որը պետք է ընտրես, բնավ չար մարդկանց հետ լեզվակռիվների մեջ ներգրավվելը կամ նրանց հետ վիճելն ու ինքդ քեզ արդարացնել փորձելը չէ։ Փոխարենը ճշմարտության սկզբունքների համապատասխան կիրառելն է, երբ որևէ բան է պատահում։ Անկախ նրանից՝ դա քեզ վնասած մարդկանց հետ գործ ունենալն է, թե նրանց, ովքեր չեն վնասել և օգտակար են քեզ համար, կիրարկման սկզբունքները պետք է նույնը լինեն։ Երբ ընտրես այս ճանապարհը, արդյոք քո սրտում որևէ ատելություն կլինի՞։ Կարող է փոքր-ինչ անհարմարություն լինել։ Ո՞վ անհարմարություն չէր զգա, երբ իր արժանապատվությունը վիրավորված է։ Եթե ինչ-որ մեկը պնդեր, թե անհարմարություն չի զգում, սուտ կլիներ, նենգ կլիներ, բայց դու կարող ես դիմանալ և կրել այս դժվարությունը՝ հանուն ճշմարտությունը կիրարկելու։ Երբ ընտրես այս ճանապարհը, մաքուր խիղճ կունենաս, երբ նորից գաս Աստծու առջև։ Ինչո՞ւ քո խիղճը մաքուր կլինի։ Որովհետև հստակորեն կիմանաս, որ խոսքերդ տաքարյունությունից չեն բխում, որ չես ներգրավվում ուրիշների հետ վեճերի մեջ մինչև կարմրելը՝ հանուն քո սեփական եսասիրական ցանկությունների, և որ ճշմարտությունն ըմբռնելու հիմքի վրա փոխարենը հետևում ես Աստծու ճանապարհին և քայլում ես քո սեփական ուղիով։ Դու չափազանց հստակորեն կիմանաս քո սրտում, որ քո ընտրած ճանապարհն ուղղորդված է Աստծու կողմից, պահանջված է Աստծու կողմից, և ուստի քեզ հատկապես խաղաղ կզգաս ներքուստ։ Երբ նման խաղաղություն ունենաս, արդյո՞ք քո և ուրիշների միջև եղած ատելությունն ու անձնական անբարյացակամությունը կանհանգստացնեն քեզ։ (Ոչ։) Երբ իսկապես բաց թողնես և հոժարակամորեն ընտրես դրական ճանապարհը, սիրտդ հանդարտ և խաղաղ կլինի։ Քեզ այլևս չեն անհանգստացնի վրդովմունքը, ատելությունը և այդ ատելությունից ծնված վրեժխնդրական մտածելակերպն ու ծրագրերը՝ ի թիվս այլ բաների, որոնք տաքարյունությունից են։ Քո ընտրած ճանապարհը քեզ խաղաղություն և հանդարտ սիրտ կբերի, և այն բաները, որոնք տաքարյունությունից են, այլևս չեն կարողանա անհանգստացնել քեզ։ Երբ դրանք այլևս չկարողանան անհանգստացնել քեզ, դեռ ուղիներ կմտածե՞ս՝ հարձակվելու նրանց վրա, ովքեր ցավեցրել են քեզ իրենց խոսքերով, կամ նրանց հետ լեզվակռիվների մեջ ներգրավվելու մասին։ Չես անի դա։ Իհարկե, երբեմն քո տաքարյունությունը, ինքնաբուխ լինելը և վրդովմունքը կարթնանան քո փոքր հասակի կամ որոշ հատուկ հանգամանքների պատճառով։ Սակայն ճշմարտությունը կիրառելու քո վճռականությունը, հաստատակամությունը և կամքը կկանխեն այս բաների՝ քո սիրտն անհանգստացնելը։ Այսինքն՝ այս բաները չեն կարող անհանգստացնել քեզ։ Դեռ կարող ես տաքարյունության պոռթկումներ ունենալ, ինչպես օրինակ՝ մտածելով. «Նա անընդհատ դժվարացնում է իմ վիճակը։ Մի օր պետք է խոսեմ նրա հետ և հարցնեմ, թե ինչու է միշտ թիրախավորում և նեղություն տալիս ինձ։ Պետք է հարցնեմ, թե ինչու է միշտ արհամարհում և վիրավորում ինձ»։ Երբեմն կարող ես այսպիսի մտքեր ունենալ։ Սակայն փոքր-ինչ ավելի շատ մտածելուց հետո կգիտակցես, որ դրանք սխալ են, և որ այդպես վարվելը տհաճ կլիներ Աստծուն։ Երբ նման մտքեր առաջանան, արագ կվերադառնաս Աստծու առջև՝ այս վիճակը փոխելու համար, ուստի այս սխալ մտքերը չեն իշխի քեզ վրա։ Հետևաբար, որոշ դրական բաներ կսկսեն ի հայտ գալ քո մեջ, ինչպիսիք են ինքնաճանաչումը, ինչպես նաև որոշակի լուսավորություն և լուսավորում, որն Աստված տալիս է քեզ, ինչը հնարավորություն կտա քեզ զանազանել մարդկանց և թափանցել բաների մեջ, և, առանց քո գիտակցելու, այս դրական բաները կստիպեն քեզ հասկանալ և մտնել ճշմարտության իրականության մեջ ավելի շատ։ Այս պահին քո դիմադրողականությունը, այսինքն՝ «հակամարմինները», որոնք վանում են ատելությունը, եսասիրական ցանկությունները և տաքարյունությունը, կդառնան ավելի ու ավելի ուժեղ, և քո հասունությունը կդառնա ավելի ու ավելի մեծ։ Այն բաները, որոնք տաքարյունությունից են, այլևս չեն կարողանա վերահսկել քեզ։ Թեև երբեմն կարող ես ունենալ որոշ սխալ մտքեր, գաղափարներ և ազդակներ, այս բաներն արագ կանհետանան, դրանք կվերացվեն և կարմատախիլ արվեն քո դիմադրողականության և հասակի կողմից։ Այդ ժամանակ դրական բաները, ճշմարտության իրականությունը և Աստծու խոսքերը կիշխեն քո մեջ։ Երբ այս դրական բաներն իշխեն, այլևս չես ազդվի արտաքին մարդկանցից, իրադարձություններից և բաներից։ Քո հասակը կաճի, քո վիճակը կդառնա էլ ավելի բնականոն, և այլևս չես ապրի ապականված խառնվածքներով և չես զարգանա արատավոր շրջանի ուղղությամբ, և այսկերպ քո հասակը շարունակաբար կաճի։

Երբ եկեղեցում ես կամ մարդկանց խմբի մեջ, օգտակար է, եթե կարողանաս ընտրել հանդուրժող և համբերատար լինելը և կիրարկման ճիշտ ճանապարհը, երբ բախվում ես անձնական հարձակումների, որոնք վնասում են քո արժանապատվությունն ու ազնվությունը։ Գուցե չտեսնես այս օգուտը, բայց երբ փորձառաբար ապրես այսպիսի իրադարձությունը, անգիտակցաբար կհայտնաբերես, որ մարդկանց հանդեպ Աստծու պահանջները և այն ճանապարհը, որը Նա տրամադրում է նրանց, լուսավոր պողոտա են և ճշմարիտ ու կենդանի ուղի, որ դրանք հնարավորություն են տալիս մարդկանց ձեռք բերելու ճշմարտությունը և օգուտ են տալիս մարդկանց, և որ դրանք ամենաիմաստալից ուղին են։ Երբ մարդկանց խմբի մեջ ես, հատկապես երբ եկեղեցական կյանքում ես, կարող ես տարբեր փորձություններ և գայթակղություններ հաղթահարել։ Երբ ինչ-որ մեկը չարամտորեն հարձակվում և ցավեցնում է քեզ կամ միտումնավոր ձգտում է քեզանից վրեժխնդիր լինելու և քեզ վրա թափելու իր ատելությունը, վճռորոշ է, որ կարողանաս մոտենալ դրան և կիրարկել ճշմարտության սկզբունքների համաձայն։ Քանի որ Աստված ատում է մարդկանց ապականված խառնվածքները, Նա մարդկանց ասում է իրենց հանդիպած բաներին տաքարյունությամբ չմոտենալ, այլ հանդարտվել Աստծու առջև և փնտրել ճշմարտությունն ու Աստծու մտադրությունները, և ապա հասկանալ, թե իրականում որոնք են մարդկանց հանդեպ Աստծու պահանջները։ Մարդկային համբերությունը սահմանափակ է, բայց երբ մարդը հասկանում է ճշմարտությունը, նրա համբերությունը սկզբունքներ կունենա, և կարող է այդ մարդու համար շարժիչ ուժի և օգնության վերածվել ճշմարտությունը կիրարկելու գործում։ Սակայն եթե մարդը չի սիրում ճշմարտությունը, սիրում է վիճել ճշտի և սխալի շուրջ և հարձակվել ուրիշների վրա և հակված է ապրելու իր տաքարյունության մեջ, ապա երբ նրա վրա հարձակվում են, հակված կլինի ներգրավվելու լեզվակռիվների և փոխադարձ հարձակումների մեջ։ Սա վնաս է բերում բոլոր ներգրավվածներին՝ ոչ մեկին կառուցում կամ օգնություն չտրամադրելով։ Երբ որևէ մեկը ներգրավվում է փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ, դրանից հետո մնում է ուժասպառ, ծայրահեղ հոգնած, և երկու կողմերն էլ վիրավորված են. նրանք ի վիճակի չեն ձեռք բերելու որևէ ճշմարտություն, և ի վերջո ոչինչ չեն շահում։ Մնում է միայն ատելությունը և հնարավորության դեպքում վրեժխնդիր լինելու մտադրությունը։ Սա այն անբարենպաստ արդյունքն է, որը փոխադարձ հարձակումներն ու լեզվակռիվներն ի վերջո բերում են մարդկանց վրա։

Ինչ վերաբերում է փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների թեմային, որի շուրջ հենց նոր հաղորդակցվեցինք, հիմա հասկանո՞ւմ եք զանազանության սկզբունքները։ Կարո՞ղ եք տարբերակել, թե որ իրավիճակներն են հանդիսանում փոխադարձ հարձակումներ և լեզվակռիվներ։ Փոխադարձ հարձակումները և լեզվակռիվները հաճախ են տեղի ունենում մարդկանց խմբերի մեջ, և դրանք հաճախ կարելի է նկատել։ Փոխադարձ հարձակումները հիմնականում ներառում են նպատակաուղղված կերպով ինչ-որ մեկի խնդիրները թիրախավորելը՝ նրանց վրա անձնապես հարձակվելու, նրանց դատելու, դատապարտելու և նույնիսկ անիծելու համար՝ վրեժխնդիր լինելու, հակահարված տալու, անձնական չարությունը թափելու և այլ նպատակներով։ Ամեն դեպքում, փոխադարձ հարձակումները և լեզվակռիվները ճշմարտության շուրջ հաղորդակցվելու մասին չեն, ոչ էլ ճշմարտությունը կիրարկելու մասին են, և դրանք, անշուշտ, ներդաշնակ համագործակցության դրսևորում չեն։ Փոխարենը տաքարյունության և Սատանայի ապականված բնույթի պատճառով մարդկանցից վրեժխնդիր լինելու և նրանց հարվածելու դրսևորում են։ Փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների նպատակը բացարձակապես ճշմարտության շուրջ հստակ կերպով հաղորդակցվելը չէ, առավել ևս ճշմարտությունը հասկանալու համար վիճելը։ Ավելի շուտ նպատակը սեփական ապականված խառնվածքները, հավակնությունները, եսասիրական ցանկությունները և մսեղավոր նախասիրությունները բավարարելն է։ Ակնհայտ է, որ փոխադարձ հարձակումները ճշմարտության շուրջ հաղորդակցվելու մասին չեն, և դրանք, անշուշտ, մարդկանց օգնելու և սիրով վերաբերվելու մասին չեն։ Փոխարենը, դրանք Սատանայի ռազմավարություններից և մեթոդներից մեկն են՝ մարդկանց տանջելու, նրանց հետ խաղալու և նրանց հիմարացնելու համար։ Մարդիկ ապրում են ապականված խառնվածքների մեջ և չեն հասկանում ճշմարտությունը։ Եթե չեն ընտրում ճշմարտությունը կիրարկելը, նրանց համար շատ հեշտ է հայտնվել նման ծուղակների և գայթակղությունների մեջ և փոխադարձ հարձակումների ու լեզվակռիվների մարտերի մեջ։ Նրանք վիճում են մինչև կարմրելը և նույնիսկ անվերջ շարունակում են՝ ընդամենը մեկ բառի, արտահայտության կամ հայացքի պատճառով՝ տարիներ շարունակ պայքարելով միմյանց գերազանցելու համար, հասնելով երկուստեք պարտության իրավիճակի ընդամենը մեկ բանի պատճառով։ Հենց որ հանդիպում են, անվերջ վիճում են, իսկ ոմանք նույնիսկ հարձակվում, հայհոյում և դատապարտում են միմյանց առցանց զրուցելու խմբերում։ Որքա՜ն սաստիկ է դարձել այս ատելությունը։ Նրանք միմյանց բավականաչափ չեն հայհոյել հավաքույթների ժամանակ, դեռ չեն թեթևացրել իրենց ատելությունը, չեն հասել իրենց նպատակներին և տուն գնալուց հետո, որքան շատ են մտածում դրա մասին, այնքան ավելի են բարկանում, և այնտեղ շարունակում են հայհոյել միմյանց։ Ի՞նչ տեսակի ոգի է սա։ Արժե՞ այն խրախուսել, արժե՞ այն քարոզել։ (Ոչ։) Ի՞նչ տեսակի «անվեհեր ոգի» է սա։ Սա ոչնչից չվախենալու ոգի է, սա անօրինության ոգի է, Սատանայի կողմից մարդուն ապականելու հետևանք է։ Իհարկե, նման վարքագիծն ու գործողությունները զգալի անհանգստություններ և կորուստներ են բերում այս անհատների կյանքի մուտքին, և դրանք նաև անհանգստություններ և խանգարումներ են պատճառում եկեղեցական կյանքին։ Հետևաբար, երբ բախվում են այս իրավիճակներին, եթե առաջնորդողներն ու աշխատողները հայտնաբերում են, որ երկու հոգի հարձակվում են միմյանց վրա և ներգրավվում լեզվակռիվների մեջ և երդվում են պայքարել մինչև վերջ, պետք է արագ մաքրեն նրանց և չպետք է հանդուրժեն նրանց, և անշուշտ, չպետք է երես տան նրանց։ Պետք է պաշտպանեն մյուս եղբայրներին ու քույրերին և պահպանեն բնականոն եկեղեցական կյանքը՝ ապահովելով, որ յուրաքանչյուր հավաքույթ արդյունքների հասնի և թույլ չտան, որ նման անհատները զբաղեցնեն եղբայրների ու քույրերի ժամանակը՝ Աստծու խոսքերը կարդալու և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու համար՝ խանգարելով բնականոն եկեղեցական կյանքը։ Եթե հավաքույթների ժամանակ հայտնաբերվում է, որ նրանք հարձակվում են միմյանց վրա և ներգրավվում լեզվակռիվների մեջ, դա պետք է անհապաղ դադարեցվի և լուծվի։ Եթե հնարավոր չէ սահմանափակել, այս մարդիկ պետք է անմիջապես մերկացվեն և մանրամասն վերլուծվեն հավաքույթի միջոցով և պետք է մաքրվեն-հեռացվեն։ Եկեղեցին Աստծու խոսքերն ուտելու և խմելու, Աստծուն երկրպագելու վայր է։ Այն միմյանց վրա հարձակվելու կամ անձնական չարությունը թափելու համար լեզվակռիվների մեջ ներգրավվելու վայր չէ։ Ցանկացած ոք, ով հաճախակի անհանգստացնում է եկեղեցական կյանքը՝ ազդելով Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա, պետք է մաքրվի-հեռացվի։ Եկեղեցին չի ողջունում նման մարդկանց, այն դևերի կողմից անհանգստություններ կամ չար մարդկանց ներկայություն թույլ չի տալիս. մաքրեք-հեռացրեք այս մարդկանց, և խնդիրը կլուծվի։

Եթե հայտնաբերվում է, որ եկեղեցում որոշ մարդիկ ներգրավվում են փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ, ապա անկախ նրանից, թե որոնք են նրանց արդարացումներն ու պատճառները, և անկախ նրանից, թե որն է նրանց քննարկման կիզակետը՝ արդյոք դա մի բան է, որը բոլորին հետաքրքրում է, թե ոչ, քանի դեռ խանգարումներ և անհանգստություններ են պատճառվում եկեղեցական կյանքին, այս խնդիրը պետք է լուծվի անհապաղ և առանց զսպելու։ Եթե հնարավոր չէ կանգնեցնել կամ սահմանափակել ներգրավվածներին, նրանք պետք է մաքրվեն-հեռացվեն։ Սա այն աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն՝ նման իրավիճակների բախվելիս։ Հիմնական սկզբունքն այն չէ, որ աջակցեք այս մարդկանց վատ վարքագծին՝ հանդուրժելով նրանց կամ երես տալով, ոչ էլ այն է, որ հանդես գաս որպես «արդար պաշտոնյա»՝ դատելով ճիշտն ու սխալն այս մարդկանց համար, տեսնելով, թե ով է ճիշտ և ով է սխալ, ով է իրավացի և ով՝ ոչ, հստակ տարբերակելով, թե ով է ճիշտ և ով է սխալ, և ապա հավասար պատիժ սահմանելով երկու կողմերի համար, կամ պատժելով նրան, ում մեղավոր ես համարում և պարգևատրելով մյուսին։ Սա խնդիրը լուծելու ճանապարհը չէ։ Այս հարցը լուծելիս այն չպետք է չափես օրենքով, առավել ևս չպետք է չափես և դատես բարոյական չափանիշներով, այլ ավելի շուտ, պետք է այն չափես և լուծես եկեղեցու աշխատանքի սկզբունքների համաձայն։ Ինչ վերաբերում է փոխադարձ հարձակումների մեջ ներգրավված երկու կողմերին, քանի դեռ խանգարումներ և անհանգստություններ են պատճառում եկեղեցական կյանքին, եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրենց պարտավորությունը համարեն կանգնեցնել և սահմանափակել նրանց, կամ մեկուսացնել նրանց կամ հեռացնել նրանց, այլ ոչ թե ուշադրությամբ լսել, թե ինչպես են երկու կողմերը պատմում կատարվածը և խոսում իրենց պատճառների ու արդարացումների և մյուս մարդու վրա հարձակվելու և լեզվակռվի մեջ մտնելու հետևում ընկած մտադրության, նպատակի և արմատական պատճառի մասին։ Նրանք չպետք է հասկանան ողջ պատմությունը, փոխարենը պետք է լուծեն խնդիրը՝ վերացնելով այս խանգարումներն ու անհանգստությունները եկեղեցական կյանքի համար և գործ ունենալով նրանց հետ, ովքեր պատճառել են դրանք։ Ենթադրենք՝ առաջնորդողներն ու աշխատողները հարթում են իրավիճակը և չեզոք դիրք բռնելու մոտեցում են ստանձնում՝ որդեգրելով հաշտեցման քաղաքականություն փոխադարձ հարձակումների մեջ ներգրավված երկու մարդկանց նկատմամբ՝ թույլ տալով նրանց կամայականորեն խանգարումներ և անհանգստություններ պատճառել եկեղեցական կյանքին՝ առանց միջամտելու կամ լուծելու դա։ Շարունակում են երես տալ այս մարդկանց։ Պարզապես հորդորում և խորհուրդ են տալիս նրանց ամեն անգամ և ի վիճակի չեն հիմնովին լուծելու խնդիրը։ Նման առաջնորդողներն ու աշխատողները թերանում են իրենց պարտականությունների մեջ։ Եթե եկեղեցում առաջանում է մարդկանց փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ ներգրավվելու խնդիրը՝ լուրջ անհանգստություններ և վնաս պատճառելով եկեղեցական կյանքին, դրանով իսկ վրդովմունք և հակակրանք առաջացնելով մեծամասնության մեջ, առաջնորդողներն ու աշխատողները պետք է արագ գործեն՝ մեկուսացնելով կամ հեռացնելով երկու կողմերին՝ Աստծու տան աշխատանքային կարգավորումների և եկեղեցին մաքրելու սկզբունքների համապատասխան։ Չպետք է հանդես գան որպես «արդար պաշտոնյաներ»՝ դատելով դեպքը ներգրավվածների համար և դատողություններ անելով այս անձնական վեճերի վերաբերյալ, չպետք է ուշադրությամբ լսեն, թե ինչպես են այս մարդիկ նեխած, երկարաշունչ անհեթեթություններ դուրս տալիս՝ տեսնելու համար, թե ով է ճիշտ և ով է սխալ, ով է իրավացի և ով՝ ոչ, և այս բաները դատելուց հետո ստիպեն ավելի շատ մարդկանց քննարկումներ և հաղորդակցություն իրականացնել այս բաների շուրջ՝ հանգեցնելով նրան, որ ավելի շատ մարդիկ հակակրանք և գարշանք տածեն իրենց սրտերում։ Սա կվատնի այն ժամանակը, որը մարդիկ պետք է օգտագործեին Աստծու խոսքերն ուտելու, խմելու և դրանց շուրջ հաղորդակցվելու համար։ Սա առավել ևս պարտականությունների թերացում է առաջնորդողների և աշխատողների կողմից, և կիրարկման այս սկզբունքը սխալ է։ Եթե սահմանափակված կողմերը որևէ պահի ապաշխարեն և այլևս չզբաղեցնեն հավաքույթի ժամանակն իրենց փոխադարձ հարձակումներով և լեզվակռիվներով, ապա նրանց նկատմամբ կիրառված մեկուսացումը կարող է վերացվել։ Եթե մաքրվել-հեռացվել են որպես չար մարդիկ, և ինչ-որ մեկը պնդում է, որ դեպի լավն են փոխվել, անհրաժեշտ է տեսնել, թե արդյոք ապաշխարության իրական դրսևորումներ են ցուցաբերում և նաև փնտրել մեծամասնության կարծիքն այս հարցի վերաբերյալ։ Նույնիսկ եթե հետ են ընդունվում, պետք է ուշադիր վերահսկվեն, և նրանց խոսելու ժամանակը պետք է խստորեն սահմանափակվի, և հետագայում նրանց հետ պետք է համապատասխանաբար վարվել՝ հիմնվելով նրանց դրսևորումների վրա։ Սրանք սկզբունքներ են, որոնք եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան և ուշադրություն դարձնեն դրանց վրա։ Իհարկե, այս հարցի լուծումը չի կարող սուբյեկտիվ ենթադրությունների վրա հիմնված լինել։ Երկու կողմերի փոխադարձ հարձակումները պետք է խանգարումներ և անհանգստություններ պատճառելու բնություն ունենան։ Մարդկանց չպետք է արգելվի խոսել և մեկուսացվեն միայն այն պատճառով, որ նրանցից մեկը վայրկենաբար մի բան է ասել, որը ցավեցրել է մյուսին, և այդ մարդն այնուհետև հակահարված է տվել իր սեփական մեկնաբանությամբ։ Մարդկանց հետ այդ կերպ վարվելն իսկապես չի համապատասխանում սկզբունքներին։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ճիշտ ընկալեն սկզբունքները՝ ապահովելով, որ մեծամասնությունը համաձայնի, որ իրենց գործողությունները համապատասխանում են սկզբունքներին, այլ ոչ թե կատաղի կերպով վատ բաներ անեն կամ չափազանցնեն խնդրի լրջությունը հնարավորինս մեծ չափով։ Երբ խոսքը վերաբերում է գործի այս տեսանկյանը, մի կողմից՝ մեծամասնությունը պետք է սովորի զանազանել, թե ինչն է հանդիսանում հարձակում, իսկ մյուս կողմից՝ եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները նույնպես պետք է իմանան այն սկզբունքները, որոնք պետք է ընկալվեն, և այն պարտականությունները, որոնք պետք է կատարվեն այս աշխատանքն իրականացնելիս։

4. Մարդկանց կամայական դատապարտումներ

Փոխադարձ հարձակումների մեկ այլ դրսևորում ևս կա։ Ոմանք որոշ հոգևոր եզրույթներ գիտեն և միշտ օգտագործում են իրենց խոսքում, ինչպես օրինակ՝ «դև», «Սատանա», «ճշմարտությունը չկիրարկել», «ճշմարտությունը չսիրել», «փարիսեցի» և այլն։ Նրանք այս եզրույթներն օգտագործում են որոշակի մարդկանց կամայականորեն դատելու համար։ Սա արդյո՞ք փոքր-ինչ հարձակման բնություն չունի։ Նախկինում մի մարդ կար, որը եղբայրների և քույրերի հետ շփվելիս ուզում էր հայհոյել ցանկացածին, ով իր ցանկությունների համաձայն չէր վարվում։ Բայց ինքն իրեն մտածեց՝ «Հիմա, երբ հավատում եմ աստծուն, մարդկանց հայհոյելն անվայել է թվում։ Դա ինձ մղում է սրբին վայել պահվածքին անհամապատասխան երևալու։ Ես չեմ կարող հայհոյել կամ անպարկեշտ բառեր օգտագործել, բայց եթե չհայհոյեմ, անհանգիստ կզգամ, չեմ կարողանա թեթևացնել ատելությունս. միշտ կուզեմ հայհոյել մարդկանց։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հայհոյեմ նրանց»։ Ուստի նոր եզրույթ հորինեց։ Ով վիրավորում էր իրեն, ցավեցնում էր իր գործողություններով կամ չէր լսում, այսպես կարժանանար նրա հայհոյանքին. «Չար դև»։ «Դու չար դև ես»։ «Այսինչը չար դև է»։ «Դև» բառի դիմաց նա ավելացրեց «չար» բառը։ Ես իսկապես երբեք չէի լսել, որ նախկինում որևէ մեկն օգտագործեր այս արտահայտությունը։ Մի՞թե այն բավականին նոր չէ։ Նա հեշտությամբ հայհոյում էր եղբայրներին ու քույրերին՝ «չար դևեր» անվանելով. ո՞վ իրեն հարմարավետ կզգար՝ դա լսելով։ Օրինակ՝ եթե նա մի եղբոր կամ քրոջ խնդրեր իր համար մի բաժակ ջուր լցնել, և այդ մարդը չափազանց զբաղված լիներ ու ասեր, որ ինքնուրույն անի, նա կհայհոյեր նրան. «Դո՛ւ, չար դև»։ Եթե հավաքույթից վերադառնար և տեսներ, որ իր ուտելիքը դեռ պատրաստ չէ, կբարկանար. «Դո՛ւք, չար դևեր, բոլորդ այնքան ծույլ եք։ Ես դուրս եմ գալիս՝ իմ պարտավորությունը կատարելու և վերադառնալիս նույնիսկ պատրաստի ուտելիք չունեմ»։ Ցանկացած մեկին, ով շփվում էր նրա հետ, կարող էր հայհոյել որպես «չար դև»։ Ի՞նչ տեսակի մարդ է սա։ (Չար մարդ։) Ինչո՞վ է չար։ Նրա աչքին ցանկացած ոք, ով վիրավորում է իրեն կամ չի համապատասխանում իր ցանկություններին, չար դև է. նա ինքը դև չէ, մնացած բոլորն են։ Նա որևէ հիմք ունի՞ սա ասելու համար։ Բացարձակապես ոչ։ Պարզապես կամայականորեն ընտրել է մի բառ՝ մարդկանց հայհոյելու համար, որը թույլ կտար իրեն թեթևացնել իր ատելությունը և թափել իր հույզերը։ Նա հավատում է, որ եթե իսկապես ինչ-որ մեկին հայհոյի, ուրիշները կասեն, թե նման չէ Աստծուն հավատացողի. բայց կարծում է, որ եթե ինչ-որ մեկին դև անվանի, դա հայհոյանք չէ, և ուրիշներին ողջամիտ կթվա՝ բավարարելով իր սեփական ցանկությունները և միաժամանակ ուրիշներին իր մեջ սխալ գտնելու համար տեղ չթողնելով։ Այս մարդը բավականին խորամանկ է և միանգամայն չար։ Նա օգտագործում է ամենաչարասիրտ լեզուն՝ այնպիսի լեզու, որը մարդկանց դիմակայելու ոչ մի միջոց չի թողնում, որպեսզի վրեժխնդիր լինի նրանցից և դատապարտի նրանց, և այնուամենայնիվ մարդիկ չեն կարող մեղադրել նրան հայհոյելու կամ անհիմն խոսելու մեջ։ Նման մարդու բախվելիս մարդկանց մեծամասնությունը կխուսափե՞ր նրանից, թե՞ կմոտենար նրան։ (Կխուսափեր նրանից։) Ինչո՞ւ։ Նրանք չեն կարող իրենց թույլ տալ սադրել նրան, ուստի կարող են միայն հեռու մնալ նրանից. սա այն է, ինչ կանեին խելացի մարդիկ։

Ինչ-որ մեկին կամայականորեն դատապարտելու, պիտակավորելու և տանջելու երևույթը հաճախ է հանդիպում յուրաքանչյուր եկեղեցում։ Օրինակ՝ ոմանք կանխակալ վերաբերմունք են տածում որոշակի առաջնորդողի կամ աշխատողի նկատմամբ և վրեժխնդիր լինելու նպատակով նրանց մեջքի հետևում մեկնաբանություններ են անում նրանց մասին՝ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու դիմակի տակ մերկացնելով և մանրամասն վերլուծելով նրանց։ Նման գործողությունների հետևում ընկած մտադրությունն ու նպատակները սխալ են։ Եթե մեկն իսկապես հաղորդակցվում է ճշմարտության շուրջ՝ Աստծուն վկայելու և ուրիշներին օգուտ տալու համար, պետք է հաղորդակցվի իր սեփական ճշմարիտ փորձառությունների շուրջ և օգուտ բերի ուրիշներին՝ մանրամասն վերլուծելով և ճանաչելով ինքն իրեն։ Նման կիրառումն ավելի լավ արդյունքներ է տալիս, և Աստծու ընտրյալ մարդիկ հավանություն կտան դրան։ Եթե մեկի հաղորդակցությունը մերկացնում է մեկ այլ անձի, հարձակվում նրա վրա և նսեմացնում՝ փորձելով հարվածել նրան կամ վրեժխնդիր լինել նրանից, ապա հաղորդակցության մտադրությունը սխալ է, այն արդարացված չէ, գարշելի է Աստծուն և կառուցողական չէ եղբայրների ու քույրերի համար։ Եթե ինչ-որ մեկի մտադրությունն ուրիշներին դատապարտելը կամ նրանց տանջելն է, ապա նա չար մարդ է և չարիք է գործում։ Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ պետք է զանազանություն ունենան, երբ խոսքը վերաբերում է չար մարդկանց։ Եթե ինչ-որ մեկը կամակոր կերպով հարվածում, մերկացնում կամ նսեմացնում է մարդկանց, ապա նրան պետք է սիրով օգնել, հաղորդակցվել նրա հետ և մանրամասն վերլուծել կամ էտել։ Եթե նա ի վիճակի չէ ընդունելու ճշմարտությունը և համառորեն հրաժարվում է իր ճանապարհներն ուղղելուց, դա բոլորովին այլ հարց է։ Երբ խոսքը վերաբերում է չար մարդկանց, որոնք հաճախ կամայականորեն դատապարտում, պիտակավորում և տանջում են ուրիշներին, պետք է հիմնովին մերկացվեն, որպեսզի բոլորը սովորեն զանազանել նրանց և ապա պետք է սահմանափակվեն կամ վտարվեն եկեղեցուց։ Սա էական է, քանի որ նման մարդիկ անհանգստացնում են եկեղեցական կյանքը և եկեղեցու գործը և հավանաբար կմոլորեցնեն մարդկանց և քաոս կբերեն եկեղեցու վրա։ Մասնավորապես, որոշ չար մարդիկ հաճախ հարձակվում և դատապարտում են ուրիշներին՝ բացառապես իրենց ցուցադրելու և ուրիշներին իրենց հարգել տալու նպատակին հասնելու համար։ Այս չար մարդիկ հաճախ օգտագործում են հավաքույթների ժամանակ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու հնարավորությունը՝ անուղղակիորեն մերկացնելու, մանրամասն վերլուծելու և ճնշելու ուրիշներին։ Նույնիսկ արդարացնում են դա՝ ասելով, թե մարդկանց օգնելու և եկեղեցում առկա խնդիրները լուծելու համար են անում և այս պատրվակները որպես քող են օգտագործում՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Նրանք այն տեսակի մարդիկ են, որոնք հարձակվում և տանջում են ուրիշներին, և բոլորն ակնհայտորեն չար մարդիկ են։ Բոլոր նրանք, ովքեր հարձակվում և դատապարտում են ճշմարտությանը ձգտող մարդկանց, ծայրահեղ դաժան են, և միայն նրանք, ովքեր մերկացնում և մանրամասն վերլուծում են չար մարդկանց՝ Աստծու տան աշխատանքը պաշտպանելու համար, արդարադատության զգացում ունեն և արժանանում են Աստծու հավանությանը։ Չար մարդիկ հաճախ շատ խորամանկ են իրենց չարագործության մեջ. նրանք բոլորը հմուտ են վարդապետությունն օգտագործելու մեջ՝ իրենց համար արդարացումներ հորինելու և ուրիշներին մոլորեցնելու իրենց նպատակին հասնելու համար։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն չունենան նրանց նկատմամբ և ի վիճակի չլինեն սահմանափակելու այս չար մարդկանց, եկեղեցական կյանքը և եկեղեցու գործը կվերածվեն լիակատար անկարգության կամ նույնիսկ՝ դժոխային խառնաշփոթության։ Երբ չար մարդիկ հաղորդակցվում են խնդիրների շուրջ և մանրամասն վերլուծում դրանք, միշտ մտադրություն և նպատակ ունեն, և դա միշտ ուղղված է ինչ-որ մեկի դեմ։ Նրանք մանրամասն չեն վերլուծում կամ ճանաչում իրենք իրենց, ոչ էլ բացվում և մերկացնում են իրենց՝ սեփական խնդիրները լուծելու համար. այլ ավելի շուտ, օգտվում են հնարավորությունից՝ մերկացնելու, մանրամասն վերլուծելու ուրիշներին և հարձակվելու նրանց վրա։ Հաճախ օգտվում են իրենց ինքնաճանաչման շուրջ հաղորդակցվելուց՝ ուրիշներին մանրամասն վերլուծելու և դատապարտելու համար և Աստծու խոսքերի ու ճշմարտության շուրջ հաղորդակցվելու միջոցով մերկացնում, նսեմացնում և վարկաբեկում են մարդկանց։ Հատկապես հակակրանք և ատելություն են զգում նրանց հանդեպ, ովքեր ձգտում են ճշմարտությանը, նրանց հանդեպ, ովքեր հոգս են կրում եկեղեցու գործի համար, և նրանց հանդեպ, ովքեր հաճախ են կատարում իրենց պարտավորությունները։ Չար մարդիկ ամեն տեսակ արդարացումներ և պատրվակներ կօգտագործեն՝ հարվածելու այս մարդկանց մղումներին և խանգարելու նրանց իրականացնելու եկեղեցու գործը։ Նրանց հանդեպ նրանց զգացածի մի մասը նախանձն ու ատելությունն են. մյուս մասը վախն է, որ այս մարդիկ, աշխատանք կատարելու համար ոտքի կանգնելով, վտանգ են ներկայացնում իրենց համբավի, շահի և կարգավիճակի համար։ Ուստի անհամբեր են ամեն հնարավոր միջոց փորձելու՝ նախազգուշացնելու, ճնշելու և սահմանափակելու նրանց, նույնիսկ հասնելով նրան, որ փաստարկներ են հավաքում նրանց զրպարտելու և փաստերը խեղաթյուրելու համար նրանց դատապարտելու նպատակով։ Սա լիովին բացահայտում է, որ այս չար մարդկանց խառնվածքն այնպիսին է, որ ատում է ճշմարտությունը և դրական բաները։ Նրանք հատուկ ատելություն ունեն նրանց հանդեպ, ովքեր փնտրում են ճշմարտությունը և դրական բաներ են սիրում, և նրանց հանդեպ, ովքեր բավականին պարզամիտ են, պարկեշտ և ազնիվ։ Նրանք գուցե չասեն դա, բայց սա այն մտածելակերպն է, որ ունեն։ Ուստի ինչո՞ւ են հատկապես թիրախավորում ճշմարտությունը փնտրողներին, պարկեշտ և ազնիվ մարդկանց՝ մերկացնելու, նսեմացնելու, ճնշելու և վտարելու համար։ Սա ակնհայտորեն նրանց կողմից փորձ է տապալելու և հարվածելու լավ մարդկանց և նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը, ոտնատակ անելու նրանց, որպեսզի կարողանան վերահսկել եկեղեցին։ Ոմանք չեն հավատում, որ այդպես է։ Նրանց Ես մեկ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ, երբ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, այս չար մարդիկ չեն մերկացնում կամ մանրամասն վերլուծում իրենք իրենց, այլ միշտ թիրախավորում և մերկացնում են ուրիշներին։ Մի՞թե իսկապես ապականություն չեն բացահայտում կամ ապականված խառնվածքներ չունեն։ Անշուշտ, ոչ։ Ուրեմն ինչո՞ւ են պնդում թիրախավորել ուրիշներին՝ մերկացնելու և մանրամասն վերլուծելու համար։ Ճիշտ ինչի՞ են փորձում հասնել։ Այս հարցը խորը մտորումների տեղիք է տալիս։ Եթե մեկը մերկացնում է եկեղեցին անհանգստացնող չար մարդկանց չար արարքները, ապա անում է այն, ինչ պետք է անի։ Բայց փոխարենն այս մարդիկ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու պատրվակով մերկացնում և տանջում են լավ մարդկանց։ Ո՞րն է նրանց մտադրությունն ու նպատակը։ Արդյո՞ք կատաղած են, որովհետև տեսնում են, որ Աստված լավ մարդկանց է փրկում։ Իրականում հենց դա է։ Աստված չի փրկում չար մարդկանց, ուստի չար մարդիկ ատում են Աստծուն և լավ մարդկանց. սա միանգամայն բնական է։ Չար մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը կամ ձգտում դրան. իրենք չեն կարող փրկվել և սակայն տանջում են այն լավ մարդկանց, որոնք փնտրում են ճշմարտությունը և կարող են փրկվել։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Եթե այս մարդիկ ճանաչեին իրենք իրենց և ճշմարտությունը, կարող էին բացվել և հաղորդակցվել, սակայն միշտ թիրախավորում և սադրում են ուրիշներին. նրանք միշտ հակված են հարձակվելու ուրիշների վրա։ Եվ միշտ ճշմարտությանը ձգտողներին դարձնում են իրենց երևակայական թշնամիները։ Սրանք չար մարդկանց բնորոշ գծերն են։ Նման չարիքի ընդունակները իսկական դևեր և Սատանաներ են, տիպիկ հակաքրիստոսներ, որոնց պետք է սահմանափակել, և եթե մեծ չարիք են գործում, անհապաղ պետք է զբաղվել նրանցով՝ վտարել եկեղեցուց։ Բոլոր նրանք, ովքեր հարվածում և մերժում են լավ մարդկանց, փչացած խնձորներ են։ Ինչո՞ւ եմ նրանց փչացած խնձորներ անվանում։ Որովհետև հավանաբար անհարկի վեճեր և բախումներ կհրահրեն եկեղեցում՝ պատճառ դառնալով, որ այնտեղ իրավիճակը գնալով ավելի ու ավելի լրջանա։ Նրանք մի օր մեկին են թիրախավորում, հաջորդ օրը՝ մյուսին, և միշտ նշան են բռնում ուրիշներին, նրանց, ովքեր սիրում են ճշմարտությունը և ձգտում դրան։ Սա գուցե անհանգստացնի եկեղեցական կյանքը և ազդի Աստծու ընտրյալ մարդկանց՝ Աստծու խոսքերի բնականոն ուտելու և խմելու վրա, ինչպես նաև ճշմարտության շուրջ նրանց բնականոն հաղորդակցության վրա։ Այս չար մարդիկ հաճախ օգտվում են եկեղեցական կյանքով ապրելուց՝ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու անվան տակ ուրիշների վրա հարձակվելու համար։ Նրանց ասած ամեն ինչի մեջ թշնամանք կա. նրանք սադրիչ դիտողություններ են անում՝ հարձակվելու և դատապարտելու նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը և նրանց, ովքեր ծախսվում են Աստծու համար։ Որո՞նք կլինեն սրա հետևանքները։ Դա կխանգարի և կանհանգստացնի եկեղեցու կյանքը և կստիպի մարդկանց անհանգիստ լինել իրենց սրտերում և ի վիճակի չլինել հանդարտվել Աստծու առջև։ Մասնավորապես, այն անբարեխիղճ բաները, որոնք այս չար մարդիկ ասում են ուրիշներին դատապարտելու, հարվածելու և վիրավորելու համար, կարող են դիմակայություն առաջացնել։ Սա չի նպաստում խնդիրների լուծմանը։ Ընդհակառակը, վախ և անհանգստություն է բորբոքում եկեղեցում և լարում է մարդկանց միջև հարաբերությունները՝ հանգեցնելով նրանց միջև լարվածության զարգացմանը և պատճառ դառնալով, որ ընկնեն հակամարտության մեջ։ Այս մարդկանց վարքագիծը ոչ միայն ազդում է եկեղեցական կյանքի վրա, այլև բախումներ է առաջացնում եկեղեցում։ Այն կարող է նույնիսկ ազդել ամբողջ եկեղեցու գործի և ավետարանի տարածման վրա։ Հետևաբար, առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախազգուշացնեն այս տեսակի մարդկանց և նաև պետք է սահմանափակեն և գործ ունենան նրանց հետ։ Մի կողմից՝ եղբայրներն ու քույրերը պետք է խիստ սահմանափակումներ դնեն այս չար մարդկանց վրա, որոնք հաճախակի հարձակվում և դատապարտում են ուրիշներին։ Մյուս կողմից՝ եկեղեցու առաջնորդողները պետք է անհապաղ մերկացնեն և կանգնեցնեն նրանց, ովքեր կամայականորեն հարվածում և դատապարտում են ուրիշներին և եթե մնում են անուղղելի, հեռացնեն նրանց եկեղեցուց։ Չար մարդկանց պետք է թույլ չտալ անհանգստացնել եկեղեցու կյանքը հավաքույթների ժամանակ, և միևնույն ժամանակ բթամիտ մարդկանց պետք է սահմանափակել այնպես խոսելուց, որն ազդում է եկեղեցական կյանքի վրա։ Եթե չարիք գործող չար մարդ է հայտնաբերվում, պետք է մերկացվի։ Բացարձակապես չպետք է թույլ տրվի կամայականորեն գործել՝ չարիք գործելով այնպես, ինչպես ցանկանում են։ Սա անհրաժեշտ է բնականոն եկեղեցական կյանքը պահպանելու և ապահովելու համար, որ Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան հավաքվել, ուտել և խմել Աստծու խոսքերը և բնականոն կերպով հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ թույլ տալով նրանց բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները։ Միայն այդ դեպքում Աստծու կամքը կարող է իրականացվել եկեղեցում, և միայն այսկերպ Նրա ընտրյալ մարդիկ կարող են հասկանալ ճշմարտությունը, մտնել իրականության մեջ և ստանալ Աստծու օրհնությունները։ Արդյոք եկեղեցում հայտնաբերե՞լ եք այս տեսակի չար մարդկանց։ Նրանք միշտ նախանձոտ ատելություն են տածում լավ մարդկանց հանդեպ և միշտ թիրախավորում են նրանց։ Այսօր նրանց մի լավ մարդ դուր չի գալիս, վաղը՝ մեկ ուրիշը։ Նրանք ունակ են քննադատելու ցանկացածին և նրանց մեջ բազմաթիվ թերություններ գտնելու և, ավելին, նրանց ասածը շատ հիմնավորված և ողջամիտ է հնչում և ի վերջո համատարած վրդովմունք են առաջացնում՝ պատուհաս դառնալով խմբի համար։ Այնքան են անհանգստացնում եկեղեցին, որ մարդկանց սրտերը խառնաշփոթի մեջ են ընկնում, շատ մարդիկ դառնում են բացասական և թույլ, հավաքույթներից ոչ մի օգուտ կամ կառուցում ձեռք չի բերվում, իսկ ոմանք նույնիսկ կորցնում են հավաքույթների հաճախելու ցանկությունը։ Մի՞թե նման չար մարդիկ փչացած խնձորներ չեն։ Եթե չեն հասել այն մակարդակին, որտեղ պետք է հեռացվեն, պետք է մեկուսացվեն կամ սահմանափակվեն։ Օրինակ՝ հավաքույթների ժամանակ նրանց առանձնացված տեղ հատկացրեք՝ թույլ չտալու համար, որ ազդեն ուրիշների վրա։ Եթե պնդում են հնարավորություններ փնտրել խոսելու և մարդկանց վրա հարձակվելու համար, պետք է սահմանափակվեն. պետք է արգելվի անօգուտ բաներ ասելը։ Եթե անհնար է դառնում սահմանափակել նրանց, և նրանք պոռթկալու կամ դիմակայելու եզրին են, պետք է անհապաղ հեռացվեն։ Այսինքն, երբ այլևս չեն ցանկանում սահմանափակվել և ասում են. «Ի՞նչ հիմքով եք սահմանափակում իմ խոսքը։ Ինչո՞ւ են մնացած բոլորը խոսում հինգ րոպե, իսկ ես միայն մեկ րոպե եմ ստանում». երբ անընդհատ տալիս են այս հարցերը, նշանակում է՝ պատրաստվում են դիմակայելու։ Երբ պատրաստվում են դիմակայելու, մի՞թե ըմբոստ չեն։ Մի՞թե չեն փորձում խնդիրներ առաջացնել, անհանգստություն հրահրել։ Մի՞թե չեն պատրաստվում անհանգստացնելու եկեղեցական կյանքը։ Նրանք պատրաստվում են բացահայտելու, թե իրականում ովքեր են։ Նրանցով զբաղվելու ժամանակը եկել է. պետք է արագ մաքրվեն-հեռացվեն։ Արդյոք սա ողջամի՞տ է։ Այո, այդպես է։ Ապահովելը, որ մեծամասնությունը կարողանա ապրել բնականոն եկեղեցական կյանքով, իսկապես հեշտ չէ, երբ ամեն տեսակ չար մարդիկ, չար ոգիներ, անմաքուր հոգիներ և «հատուկ տաղանդներ» առիթ են փնտրում՝ բաները փչացնելու։ Կարո՞ղ ենք մեզ թույլ տալ չսահմանափակել նրանց։ Որոշ «հատուկ տաղանդներ» սկսում են նսեմացնել ուրիշներին և հարձակվել նրանց վրա հենց որ բացում են իրենց բերանը. եթե ակնոց ես կրում կամ եթե շատ մազեր չունես, հարձակվում են քեզ վրա։ Եթե հավաքույթների ժամանակ կիսվում ես քո փորձառական վկայությամբ կամ եթե նախաձեռնող և պատասխանատու ես քո պարտավորությունները կատարելիս, հարձակվում են քեզ վրա և դատում քեզ. եթե հավատ ունես Աստծու հանդեպ փորձությունների ժամանակ, եթե թույլ ես, կամ եթե հաղթահարում ես ընտանեկան դժվարությունները՝ օգտագործելով քո հավատը՝ առանց Աստծուց դժգոհելու, հարձակվում են քեզ վրա։ Ի՞նչ է այստեղ նշանակում հարձակումը։ Նշանակում է՝ անկախ նրանից, թե ինչ են անում ուրիշները, դա երբեք չի գոհացնում այս մարդկանց. նրանց միշտ դուր չի գալիս դա, միշտ փնտրում են թերություններ, որոնք գոյություն չունեն, միշտ փնտրում են ուրիշ մարդկանց մեղադրել բաների մեջ, և ուրիշների արած ոչ մի բան երբեք ճիշտ չէ նրանց աչքերում։ Նույնիսկ եթե հաղորդակցվում ես ճշմարտության շուրջ և լուծում ես խնդիրները Աստծու տան աշխատանքային կարգավորումների համապատասխան, կքննադատեն և թերություններ կգտնեն այն ամենի մեջ, ինչ անում ես։ Նրանք դիտավորյալ կերպով խնդիրներ են առաջացնում, և բոլորը ենթարկվում են նրանց հարձակումներին։ Ամեն անգամ, երբ նման մարդ է հայտնվում եկեղեցում, պետք է նրանով զբաղվես. եթե նրանցից երկուսն են հայտնվում, երկուսով էլ պետք է զբաղվես։ Սա այն պատճառով է, որ այն վնասը, որը հասցնում են եկեղեցական կյանքին, զգալի է, նրանք խանգարումներ և անհանգստություններ են պատճառում եկեղեցու գործին, և դրա հետևանքները սարսափելի են։

Բ. Այն մարդկանց մարդկայնության բնութագրերը, որոնք հաճախ հարձակվում են ուրիշների վրա

Այսօր հաղորդակցվեցինք փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների խնդրի հետ կապված մի քանի տեսանկյունների շուրջ։ Ընկալե՞լ եք այս տեսանկյուններից յուրաքանչյուրի շրջանակներում տարբեր տեսակի անհատների կողմից ի ցույց դրվող դրսևորումների բնությունը։ Սկսենք նրանցից, ովքեր հակված են հարձակվելու ուրիշների վրա. ունե՞ն արդյոք բնականոն մարդկայնության ողջամտություն։ (Ոչ։) Ինչպե՞ս է դրսևորվում նրանց ողջամտության պակասը։ Որո՞նք են նրանց վերաբերմունքն ու սկզբունքները մարդկանց, իրադարձությունների և բաների նկատմամբ։ Ի՞նչ մեթոդներ և վերաբերմունք են ընտրում՝ գործ ունենալու տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների հետ։ Օրինակ՝ ճշտի և սխալի շուրջ վիճել սիրելը. մի՞թե սա այն վերաբերմունքներից մեկը չէ, որ տածում են մարդկանց, իրադարձությունների և բաների նկատմամբ։ (Դա է։) Ճշտի և սխալի շուրջ վիճել սիրելը նշանակում է փորձել պարզաբանել, թե ինչն է ճիշտ կամ սխալ յուրաքանչյուր հարցում՝ կանգ չառնելով մինչև հարցը չպարզաբանվի և չհասկացվի, թե ով էր ճիշտ և ով՝ սխալ, և համառորեն կենտրոնանալով անիմաստ բաների վրա։ Ի վերջո ո՞րն է այսպես վարվելու իմաստը։ Ի վերջո ճի՞շտ է վիճել ճշտի և սխալի շուրջ։ (Ոչ։) Որտե՞ղ է սխալը։ Կա՞ արդյոք որևէ կապ սրա և ճշմարտությունը կիրառելու միջև։ (Ոչ մի կապ չկա։) Ինչո՞ւ եք ասում, որ կապ չկա։ Ճշտի և սխալի շուրջ վիճելը ճշմարտության սկզբունքներին հետևելը չէ, ճշմարտության սկզբունքները քննարկելը կամ դրանց շուրջ հաղորդակցվելը չէ։ Փոխարենը մարդիկ միշտ խոսում են այն մասին, թե ով է ճիշտ և ով՝ սխալ, ով է իրավացի և ով է սխալվում, ով է ճշմարիտ և ով՝ ոչ, ով ունի լավ պատճառ, և ով՝ ոչ, ով է ավելի բարձր վարդապետություն արտահայտում. սա այն է, ինչ հետազոտում են։ Երբ Աստված մարդկանց փորձությունների միջով է անցկացնում, նրանք միշտ փորձում են վիճել Աստծու հետ, միշտ հանդես են գալիս այս կամ այն պատճառով։ Աստված քեզ հետ նման բաներ քննարկո՞ւմ է։ Աստված հարցնո՞ւմ է, թե որն է համատեքստը։ Աստված հարցնո՞ւմ է, թե որոնք են քո պատճառներն ու հիմքերը։ Չի հարցնում։ Աստված հարցնում է՝ արդյոք հնազանդության կամ դիմակայության վերաբերմունք ունես, երբ Նա փորձում է քեզ։ Աստված հարցնում է՝ արդյոք հասկանում ես ճշմարտությունը, թե ոչ, արդյոք հնազանդ ես, թե ոչ։ Սա այն ամենն է, ինչ Աստված հարցնում է, ուրիշ ոչինչ։ Աստված չի հարցնում, թե որն է քո հնազանդության պակասի պատճառը, Նա չի նայում, թե արդյոք լավ պատճառ ունես. Նա բացարձակապես հաշվի չի առնում նման բաներ։ Աստված միայն նայում է՝ հնազանդ ես, թե ոչ։ Անկախ քո ապրելու միջավայրից և նրանից, թե որն է համատեքստը, Աստված միայն զննում է, թե արդյոք հնազանդություն կա քո սրտում, արդյոք ունես հնազանդության վերաբերմունք։ Աստված քեզ հետ չի վիճում ճշտի և սխալի շուրջ։ Աստծուն չի հետաքրքրում, թե որոնք են քո պատճառները։ Աստծուն միայն հետաքրքրում է, թե արդյոք իսկապես հնազանդ ես։ Սա այն ամենն է, ինչ Աստված հարցնում է քեզ։ Մի՞թե սա ճշմարտության սկզբունք չէ։ Այն տեսակի մարդիկ, որոնք սիրում են վիճել ճշտի և սխալի շուրջ, որոնք սիրում են ներգրավվել լեզվակռիվների մեջ. կա՞ն արդյոք ճշմարտության սկզբունքներ նրանց սրտերում։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ Նրանք երբևէ ուշադրություն դարձրե՞լ են ճշմարտության սկզբունքներին։ Երբևէ ձգտե՞լ են դրանց։ Երբևէ փնտրե՞լ են դրանք։ Նրանք երբեք ուշադրություն չեն դարձրել դրանց, կամ չեն ձգտել դրանց կամ փնտրել են դրանք, և դրանք լիովին բացակայում են նրանց սրտերից։ Արդյունքում կարող են ապրել միայն մարդկանց պատկերացումների մեջ, այն ամենը, ինչ նրանց սրտերում է, ճիշտն ու սխալն է, ստույգ և ոչ ստույգ լինելը, պատրվակները, պատճառները, սոփեստությունը և փաստարկները, որից անմիջապես հետո նրանք հարձակվում են, դատում և դատապարտում միմյանց։ Նման մարդկանց խառնվածքն այն է, որ սիրում են վիճել ճշտի և սխալի շուրջ և դատել ու դատապարտել մարդկանց։ Նման մարդիկ ճշմարտության հանդեպ սեր կամ ընդունում չունեն, նրանք հակված են փորձելու և վիճելու Աստծու հետ, նույնիսկ դատելու Աստծուն և հակառակելու Աստծուն։ Ի վերջո նրանք կպատժվեն։

Նրանք, ովքեր սիրում են վիճել ճշտի և սխալի շուրջ, փնտրո՞ւմ են ճշմարտությունը։ Փնտրո՞ւմ են Աստծու մտադրությունները, Աստծու պահանջները կամ ճշմարտության սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս իրավիճակներում այն մարդկանց, իրադարձությունների և բաների միջոցով, որոնց հանդիպում են դրանցում։ Ոչ։ Երբ նրանք բախվում են իրավիճակների, հակված են ուսումնասիրելու, թե «ինչպիսին էր այդ իրադարձությունը» կամ «ինչպիսին է այդ մարդը»։ Ի՞նչ վարքագիծ է սա։ Մի՞թե այն չէ, ինչ մարդիկ հաճախ անվանում են անդադար կենտրոնանալ մարդկանց և բաների վրա։ Նրանք վիճում են մարդկանց արդարացումների և իրադարձությունների ընթացքի շուրջ, պնդում են պարզաբանել այս բաները, բայց չեն նշում, թե այս բարդ իրավիճակների գործընթացի որ մասում են փնտրել ճշմարտությունը, հասկացել ճշմարտությունը կամ լուսավորվել։ Նրանք չունեն այս փորձառությունները և կիրառման մեթոդները։ Պարզապես շարունակում են ասել. «Դու հստակորեն թիրախավորում էիր ինձ այդ հարցով, վիրավորում էիր ինձ։ Կարծում ես՝ այնքան հիմար եմ, որ չե՞մ կարող հասկանալ։ Ինչո՞ւ էիր վիրավորում ինձ։ Ես քեզ չեմ վիրավորել։ Ինչո՞ւ էիր թիրախավորում ինձ։ Քանի որ թիրախավորում ես ինձ, հետ չեմ կանգնի։ Երկար ժամանակ համբերատար եմ եղել քո հանդեպ, բայց իմ համբերությունն իր սահմաններն ունի։ Մի՛ կարծիր, թե ինձ հեշտ է ճնշել։ Ես քեզանից չեմ վախենում»։ Կառչելով այս խնդիրներին՝ նրանք անդադար ներկայացնում են իրենց արդարացումները՝ կենտրոնանալով հարցի ճիշտ և սխալ, իրավացի և ստույգ և ոչ ստույգ լինելու վրա, բայց նրանց այսպես կոչված արդարացումները բոլորովին չեն համապատասխանում ճշմարտությանը, և դրանցից ոչ մի բառ չի համապատասխանում Աստծու պահանջներին։ Այնքան են կենտրոնանում մարդկանց, իրադարձությունների և բաների վրա, որ ուրիշները լիովին հոգնում են, և ոչ ոք չի ցանկանում լսել նրանց և այնուամենայնիվ երբեք չեն հոգնում այս բաների մասին խոսելուց, խոսում են դրանց մասին ուր էլ որ գնան, կարծես գրավված լինեն։ Սա կոչվում է անվերջ կենտրոնանալ մարդկանց և բաների վրա և պարզապես հրաժարվել ճշմարտությունը փնտրելուց։ Փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ ներգրավվող մարդկանց երկրորդ բնութագիրը մարդկանց և բաների վրա անվերջ կենտրոնանալու նրանց առանձնահատուկ հակվածությունն է։ Արդյոք նրանք, ովքեր անվերջ կենտրոնանում են մարդկանց և բաների վրա, սիրո՞ւմ են ճշմարտությունը։ (Ոչ։) Նրանք չեն սիրում ճշմարտությունը, սա ակնհայտ է։ Այդ դեպքում այս անհատները հասկանո՞ւմ են ճշմարտությունը։ Գիտե՞ն, թե իրականում ինչ է այն ճշմարտությունը, որի մասին Աստված խոսում է։ Դատելով մարդկանց և բաների վրա անվերջ կենտրոնանալու նրանց արտաքին վարքագծից՝ արդյոք գիտե՞ն, թե իրականում ինչ է ճշմարտությունը։ Պարզ է, որ ոչ։ Ո՞րն է այն գաղափարը, որը նրանք հարգում են։ Դա այն գաղափարն է, որ ում խոսքերն ամենաարդարացվածն են, նա ճիշտ է, ում գործողությունները բացահայտ են և կարող են դրվել բոլորի աչքի առջև, նա իրավացի է, և ով գործում է բարոյականության, էթիկայի և ավանդական մշակույթի համաձայն՝ արժանանալով մեծամասնության հավանությանը, նա իրավացի է։ Նրանց տեսանկյունից այս «իրավացիությունը» ներկայացնում է ճշմարտությունը, ուստի կարող են մեծ անպատկառությամբ անվերջ կենտրոնանալ մարդկանց և բաների վրա և երբեք չեն դադարում այս հարցերի վրա կենտրոնանալուց։ Հավատում են, որ արդարացված լինելը հավասարազոր է ճշմարտությունն ունենալուն։ Մի՞թե սա շատ խնդրահարույց չէ։ Ոմանք ասում են. «Ես չեմ խանգարել կամ անհանգստացրել եկեղեցու գործը, չեմ օգտվում ուրիշներից, չեմ սիրում գողանալ ուրիշներից և բռնակալ չեմ։ Չար մարդ չեմ»։ Արդյո՞ք այստեղ ենթատեքստն այն է, որ ճշմարտությունը կիրարկող մարդ ես, մեկը, ով ունի ճշմարտությունը։ Նրանց մեծ մասը, ովքեր անվերջ կենտրոնանում են մարդկանց և բաների վրա, իրենց համարում են ազնիվ մարդիկ, որոնք հետևաբար կարիք չունեն անհանգստանալու լուրերի համար, և իրենց համարում են առաքինի, պատվավոր մարդիկ, որոնք երբեք չեն շողոքորթի ուրիշներին։ Հետևաբար, երբ բախվում են իրավիճակների, հակված են վիճելու և բանավիճելու, և պնդում են ապացուցել, որ իրենց արդարացումը ճիշտ է այս միջոցներով։ Հավատում են, որ եթե իրենց արդարացումը հիմնավոր է, և այն կարող է բացահայտ ներկայացվել, և մեծամասնությունը համաձայն է դրա հետ, ապա ճշմարտությունն ունեցող մարդ են։ Ո՞րն է նրանց «ճշմարտությունը»։ Ի՞նչ չափանիշով է այն չափվում։ Ի՞նչ եք կարծում, նման մարդիկ կարո՞ղ են հասկանալ ճշմարտությունը։ (Ոչ։) Հետևաբար, նրանք միշտ անդադար կանգ են առնում մարդկանց և բաների վրա և համառորեն կենտրոնանում են դրանց վրա։ Այս մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը, ուստի միշտ ասում են. «Ես չեմ վիրավորել քեզ։ Ինչո՞ւ ես միշտ թիրախավորում ինձ։ Սխալ է քո կողմից ինձ թիրախավորելը»։ Նրանք հավատում են. «Եթե չեմ վիրավորել քեզ, չպետք է այսպես վարվես ինձ հետ։ Քանի որ այսպես ես վարվում ինձ հետ, վրեժխնդիր կլինեմ քեզանից, հակահարված կտամ, և իմ հակահարվածը օրինական ինքնապաշտպանություն է, այն օրինական է։ Սա ճշմարտության սկզբունքն է։ Հետևաբար, այն, ինչ անում ես, չի համապատասխանում ճշմարտության սկզբունքներին, բայց այն, ինչ ես եմ անում, համապատասխանում է։ Ուստի ես կկենտրոնանամ այս հարցի վրա, միշտ կբարձրացնեմ այս խնդիրը և միշտ կնշեմ քեզ»։ Նրանք հավատում են, որ մարդկանց և բաների վրա անվերջ կենտրոնանալը համապատասխանում է ճշմարտության սկզբունքներին, բայց մի՞թե սա հսկայական սխալ չէ։ Դա իսկապես հսկայական սխալ է, և սխալ ուղղվածություն ունեն։ Մարդկանց և բաների վրա անվերջ կենտրոնանալը լիովին այլ հարց է, քան ճշմարտությունը կիրարկելը։ Սա այս մարդկանց մարդկայնության երկրորդ խնդիրն է։ Նրանք անվերջ կենտրոնանում են մարդկանց և բաների վրա։ Ինչի՞ հետ են կապված մարդկայնության խնդիրները։ Մի՞թե կապված չեն մարդու բնության հետ։ Այս մարդիկ երկար տարիներ հավատացել են Աստծուն, բայց չեն հասկանում ճշմարտությունը և կարծում են, որ իրենց իմացած եզրույթները, ինչպիսիք են բաց և շիտակ, արդար և ազնիվ, անկեղծ և անմիջական, ուղղախոս և առաքինի լինելը և այլն, իրենց դրսևորելու հիմքերն են և այս բաները համարում են ճշմարտության սկզբունքներ։ Սա խորապես սխալ տեսակետ է։

Մարդիկ, որոնք ներգրավվում են փոխադարձ հարձակումների մեջ և որոնք հակված են մասնակցելու լեզվակռիվների, անբնականոն մարդկայնություն ունեն։ Սրա առաջին տեսանկյունը ճշտի և սխալի շուրջ վիճել սիրելն է։ Երկրորդը՝ մարդկանց և բաների վրա անվերջ կենտրոնանալը։ Ո՞րն է երրորդ տեսանկյունը։ Մի՞թե դա ճշմարտությունն ընդունելուց նրանց լիակատար հրաժարումը չէ։ Նրանք նույնիսկ մեկ ճիշտ հայտարարություն չեն կարող ընդունել։ Նրանք մտածում են. «Նույնիսկ եթե քո ասածը ճիշտ է, դեռ պետք է օգնես ինձ փրկելու դեմքս, պետք է նրբանկատորեն խոսես և չվիրավորես ինձ։ Եթե քո խոսքերը կտրուկ են և կարող են ստիպել ինձ կորցնել դեմքս, պետք է դրանք ինձ առանձին ասես։ Չպետք է վիրավորես ինձ շատ մարդկանց ներկայությամբ՝ հաշվի չառնելով իմ հպարտությունը և ինձ ելք չտալով այս անհարմար իրավիճակից։ Ավելին՝ քո ասածը սխալ է, ուստի պետք է հակահարված տամ»։ Ավելի լուրջ դեպքերում այս տեսակի մարդիկ դիմակայում են. «Որքան էլ ճիշտ լինեն քո խոսքերը, չեմ ընդունի դրանք։ Նորմալ է, եթե խոսես որևէ մեկի մասին, բայց ինձ թիրախավորելը նորմալ չէ, նույնիսկ եթե ճիշտ ես»։ Նույնիսկ Աստծու խոսքերը կարդալիս, եթե զգում են, որ Աստծու խոսքերը թիրախավորում կամ մերկացնում են իրենց, հակակրանք են զգում այդ խոսքերի հանդեպ և չեն ցանկանում լսել. պարզապես քանի որ միայն Աստծու խոսքերի հետ են առերեսվում, չեն կարող վիճել Նրա հետ։ Եթե ինչ-որ մեկը դեմ առ դեմ մատնանշում է նրանց խնդիրները կամ վիճակները կամ ակամա նշում է դրանք՝ առանց նրանց թիրախավորելու մտադրության, նրանք ունակ են հակահարված տալու և լեզվակռիվներ սկսելու։ Մի՞թե սա չի նշանակում, որ նման անհատները լիովին հրաժարվում են ճշմարտությունն ընդունելուց։ (Այո։) Սա նրանց մարդկային էությունն է՝ ճշմարտությունն ընդունելուց բացարձակ հրաժարում։ Այսպիսով՝ անկախ նրանց լեզվակռիվների բովանդակությունից կամ այն վայրից, որտեղ տեղի են ունենում այս վեճերը, նման մարդկանց մարդկայնությունը պարզ է։ Նրանք չեն հասկանում ճշմարտությունը, և նույնիսկ եթե հասկանում են, թե ինչ է ասվում քարոզների ժամանակ, չեն ընդունում ճշմարտությունը. նրանք դեռ ներգրավվում են փոխադարձ հարձակումների մեջ և շարունակաբար մասնակցում են լեզվակռիվների, կամ հաճախ հակված են հարձակվելու ուրիշների վրա։ Դատելով նրանց այս դրսևորումներից՝ ի՞նչ տեսակի մարդիկ են։ Նախ՝ արդյոք ճշմարտությունը սիրողնե՞ր են։ Արդյոք անհատնե՞ր են, որոնք կարող են կիրառել ճշմարտությունը, երբ հասկանում են այն։ (Ոչ։) Երբ խնդիրներ են հայտնաբերում, կարո՞ղ են արդյոք փնտրել ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար։ (Ոչ։) Երբ պատկերացումներ, կանխակալ կարծիքներ կամ անձնական տեսակետներ ունեն ուրիշ մարդկանց վերաբերյալ, կարո՞ղ են արդյոք նախաձեռնություն ցուցաբերել՝ դրանք մի կողմ դնելու՝ ճշմարտությունը փնտրելու համար։ (Ոչ։) Նրանք չեն կարող անել այս բաներից ոչ մեկը։ Նայելով այս բոլոր բաներին, որոնց ունակ չեն, ակնհայտ է, որ բոլոր անհատները, որոնք հակված են հարձակվելու ուրիշների վրա և ներգրավվելու լեզվակռիվների մեջ, լավը չեն։ Դատելով նրանց տարբեր դրսևորումներից՝ նրանք չեն սիրում ճշմարտությունը և չեն ցանկանում փնտրել այն։ Ճշմարտությանը վերաբերող հարցերում, անկախ նրանից, թե ինչ կանխակալություններ կամ սխալ տեսակետներ են զարգացնում, մնում են ինքնարդար և բնավ չեն փնտրում ճշմարտությունը, և նույնիսկ երբ ճշմարտությունը հստակորեն հաղորդակցվում է նրանց, հրաժարվում են այն ընդունելուց և առավել ևս չեն ցանկանում կիրարկել։ Միևնույն ժամանակ այս անհատները ցուցաբերում են էլ ավելի գարշելի դրսևորում։ Որոշ բառերի և վարդապետությունների հասկացողություն ձեռք բերելուց հետո օգտագործում են այս մեծ վարդապետությունները, որոնք հասկանում են, ուրիշների վրա կամայականորեն հարձակվելու, դատելու և դատապարտելու համար և նույնիսկ ուրիշներին սահմանափակելու և վերահսկելու համար։ Եթե նրանց չի հաջողվում քեզ իրենց դատումներով և դատապարտումներով ճնշել, ամեն հնարավոր միջոց կմտածեն՝ քեզ դատարկ տեսություններով սահմանափակելու համար։ Եթե դեռ չես զիջում, կդիմեն էլ ավելի ստոր և սարսափելի մեթոդների՝ քեզ վրա հարձակվելու համար, մինչև զիջես նրանց, դառնաս թույլ և բացասական, կամ սկսես հիանալ նրանցով և մանիպուլյացիայի ենթարկվել նրանց կողմից։ Այդ ժամանակ բավարարված կզգան։ Ուստի, ելնելով այս անհատների վարքագծից, դրսևորումներից և ճշմարտության հանդեպ վերաբերմունքից, ի՞նչ տեսակի մարդիկ են նրանք։ Լիովին հրաժարվում են ճշմարտությունն ընդունելուց։ Սա է նրանց վերաբերմունքը ճշմարտության հանդեպ։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մարդկայնության մասին։ Այս անհատների մեծամասնությունը չար է. պահպանողականորեն ասած՝ նրանց ավելի քան 90%-ն այդպիսին է։ Չար մարդիկ սիրում են պարզաբանել ճիշտն ու սխալն ամեն հարցում, հակառակ դեպքում բաց չեն թողնի այն և միշտ այս տեսակի հակվածություն ունեն։ Բացի դրանից՝ երբ բախվում են իրավիճակների, չար անհատները մանրամասնորեն կանգ են առնում մարդկանց և բաների վրա և անվերջ կենտրոնանում են դրանց վրա՝ միշտ ներկայացնելով իրենց սեփական արդարացումները, միշտ փորձելով ստիպել բոլորին համաձայնել իրենց հետ և աջակցել իրենց և ասել, որ իրենք ճիշտ են, և թույլ չտալով ոչ մեկին որևէ վատ բան ասել իրենց մասին։ Ավելին՝ երբ չար մարդիկ բախվում են իրավիճակների, միշտ հնարավորություններ են փնտրում մարդկանց ծուղակը գցելու և վերահսկելու համար։ Ի՞նչ մեթոդ են օգտագործում մարդկանց վերահսկելու համար։ Դատապարտում են բոլորին՝ մղելով յուրաքանչյուր այլ մարդու հավատալու, որ ոչ լիարժեք են, որ ունեն խնդիրներ և թերություններ, և որ ստորադաս են այս չար մարդկանցից, որից հետո չար մարդիկ գոհ և երջանիկ են զգում։ Երբ տապալում են մնացած բոլորին՝ միայն իրենց թողնելով կանգնած, մի՞թե բոլորին չեն ենթարկում իրենց վերահսկողությանը։ Նպատակը, որին հասնում են մարդկանց վերահսկելով, բոլորին դատապարտելն ու տապալելն է՝ մղելով հավատալու, որ անկարող են, դառնալ բացասական և թույլ, կորցնել հավատն Աստծու խոսքերի և ճշմարտության հանդեպ և կորցնել հավատն Աստծու հանդեպ և չունենալ հետևելու ուղի։ Սրանից հետո այս չար մարդիկ երջանիկ և բավարարված են զգում։ Նայելով այս տեսանկյուններին՝ մի՞թե պարզ չէ, որ չար մարդիկ են կազմում այս տեսակի անհատների մեծամասնությունը։ Նայեք, թե որ տեսակի մարդիկ են միշտ հակված հարձակվելու ուրիշների վրա, երբ խմբի մեջ են՝ դեմ առ դեմ լինի, թե մարդկանց մեջքի հետևում՝ օգտագործելով տարբեր մեթոդներ՝ ուրիշների վրա հարձակվելու համար։ Նման մարդիկ չար են։ Այս անհատները բնավ չեն ընդունում ճշմարտությունը, ոչ էլ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, և հաճախ օգտվում են իրավիճակից՝ պարծենալու համար, որ իրենք լավ մարդիկ են, որ այն ամենը, ինչ անում են, արդարացված է և հիմնավորված, և որ իրենք պահում են իրենց ազնիվ և շիտակ կերպով. միշտ պարծենում են, որ իրենք պարկեշտ և պատվավոր մարդիկ են, և ուղղախոս ու արդար անհատներ։ Այս մարդիկ երբեք չեն վկայում ճշմարտությունը, ոչ էլ վկայում են Աստծու խոսքերը, պարզապես սիրում են անվերջ կենտրոնանալ մարդկանց և բաների վրա և ներկայացնել իրենց սեփական արդարացումները։ Նրանց մտադրությունն ու նպատակը մարդկանց մղելն է հավատալու, որ իրենք լավ մարդիկ են և որ ամեն ինչ հասկանում են։ Ինչ վերաբերում է եկեղեցում նրանց, ովքեր հաճախ ներգրավվում են փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ, անկախ նրանից՝ դրանք հարձակումներ նախաձեռնողներն են, թե նրանք, ում վրա հարձակվում են, եթե եկեղեցական կյանքը խանգարվում և անհանգստացվում է, ապա մարդկանց մեծամասնությունը պետք է ոտքի կանգնի՝ նախազգուշացնելու և սահմանափակելու նրանց։ Այս մարդկանց չպետք է ժամանակ տրվի անզուսպ կերպով վատ բաներ անելու համար, ոչ էլ պետք է թույլ տրվի ազդել ուրիշների վրա՝ թափելով իրենց անձնական չարությունը և վրեժխնդիր լինելով իրենց անձնական քենի և ժամանակավոր զայրույթի պատճառով։ Իհարկե, եկեղեցու առաջնորդողները նույնպես պետք է պարտաճանաչ կերպով կատարեն իրենց պարտավորությունները՝ այս մարդկանց արդյունավետորեն սահմանափակելով եկեղեցական կյանքը խանգարելուց և անհանգստացնելուց և մարդկանց մեծամասնությանը պաշտպանելով անհանգստացվելուց։ Երբ մարդիկ ներգրավվում են փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ, եկեղեցու առաջնորդողները պետք է կարողանան ժամանակին կանգնեցնել և սահմանափակել նրանց։ Եթե նրանց կանգնեցնելու և սահմանափակելու փորձը չի լուծում խնդիրը և շարունակում են հարձակվել միմյանց վրա և մտնել լեզվակռիվների մեջ՝ անհանգստացնելով ուրիշներին, և շարունակում են վնասել եկեղեցական կյանքը, ապա նման անհատները պետք է հեռացվեն կամ վտարվեն։ Սա եկեղեցու առաջնորդողների պարտականությունն է։

Մենք բավականին շատ ենք հաղորդակցվել նրանց վարքագծի և դրսևորումների մասին, ովքեր ներգրավվում են փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ։ Նաև հենց նոր հակիրճ կերպով մանրամասն վերլուծեցինք և հաղորդակցվեցինք նրանց մարդկայնության շուրջ, ինչը հնարավորություն կտա ձեզ ավելի շատ զանազանություն ձեռք բերելու նրանց նկատմամբ, և ձեզանից շատերին հնարավորություն կտա հասկանալու, թե ինչ է կատարվում և ժամանակին զանազանելու նրանց, երբ խոսում և գործում են։ Որքան ավելի հիմնովին հասկանաք և ճանաչեք այս մարդկանց էությունը, այնքան ավելի արագ կկարողանաք զանազանել նրանց և հետևաբար ավելի ու ավելի քիչ կանհանգստացվեք նրանց կողմից։ Ձեզանից շատերը պետք է հստակորեն պատկերացնեն այն վնասը, որը փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ ներգրավվողները հասցնում են եկեղեցական կյանքին և Աստծու ընտրյալ մարդկանց։ Այս տեսակի մարդիկ անկասկած չեն խորհի իրենց մասին և չեն դադարեցնի պայքարը։ Եթե նրանցով անհապաղ չզբաղվեն և չհեռացնեն, նրանք շարունակական խանգարումներ և անհանգստություններ կպատճառեն եկեղեցական կյանքին։ Հետևաբար, նման մարդկանց հետ գործ ունենալը և նրանց հեռացնելը շատ կարևոր աշխատանք է եկեղեցու առաջնորդողների համար, և այն չպետք է անտեսվի։

հունիսի 5, 2021 թ.

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (14)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (22)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով