Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (14)

Որքա՞ն ժամանակ է, ինչ հաղորդակցվում ենք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շուրջ։ (Չորսուկես ամիս։) Սրա շուրջ այսքան երկար ժամանակահատված հաղորդակցվելուց հետո հիմա փոքր-ինչ ավելի հստակ հասկացողություն ունե՞ք այն կոնկրետ աշխատանքի վերաբերյալ, որը պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները։ (Այո, մեր հասկացողությունն այս մասին փոքր-ինչ ավելի հստակ է։) Այն պետք է ավելի հստակ լինի, քան նախկինում։ Իմ հաղորդակցությունն այնքան կոնկրետ և հստակ է, որ եթե ինչ-որ մեկը դեռ չի հասկանում, կնշանակի՝ մտավոր թերզարգացած է, այնպես չէ՞։ (Այո։) Հիմա, նայելով սրան, կարծում եք՝ հե՞շտ է լավ առաջնորդող կամ աշխատող լինել։ (Հեշտ չէ։) Ի՞նչ որակներ են անհրաժեշտ։ (Պետք է ունենալ առաջնորդողների և աշխատողների համար անհրաժեշտ որակն ու մարդկայնությունը, ինչպես նաև ճշմարտության իրականությունը և պատասխանատվության զգացում։) Առնվազն պետք է խիղճ, ողջամտություն և հավատարմություն ունենալ, իսկ դրանից հետո՝ որակ և աշխատանքային կարողություն։ Երբ մարդն ունի այս բոլոր որակները, կարող է լավ առաջնորդող կամ աշխատող լինել և կատարել իր պարտականությունները։

Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից (երկրորդ մաս)

Վերջին հավաքույթի ժամանակ մենք հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներկուերորդ կետի շուրջ՝ «Ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից»։ Այս կետի շրջանակում մենք նախ հիմնականում հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչ մարդիկ, իրադարձություններ և բաներ են խանգարում և անհանգստացնում Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները ցանկանում են կանգնեցնել և սահմանափակել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք եկեղեցու ներսում խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում, և ուզում են լավ կատարել այս գործը, նրանք նախ պետք է իմանան և պարզեն, թե որ մարդիկ, իրադարձություններն ու բաներն են խանգարում և անհանգստացնում Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը։ Դրանից հետո պետք է դրանք համապատասխանեցնեն եկեղեցու իրական գործի և եկեղեցական կյանքում եղող մարդկանց, իրադարձությունների և բաների հետ, իսկ հետո տարբեր առաջադրանքներ կատարեն, ինչպիսիք են դրանք կանգնեցնելն ու սահմանափակելը։ Սա պահանջ է առաջնորդողների և աշխատողների համար։ Մեր վերջին հավաքույթի ժամանակ հաղորդակցվեցինք որոշ տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների մասին, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը և եկեղեցական կյանքը՝ սկսելով նրանցից, որոնք վերաբերում են եկեղեցական կյանքին։ Մենք նաև դասակարգեցինք եկեղեցական կյանքում առկա այն մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարումներ և անհանգստություններ առաջացնելու բնություն ունեն։ Ընդհանուր առմամբ, քանի՞ խնդիր կար։ (Տասնմեկ։ Առաջին՝ ճշմարտության հաղորդակցության ժամանակ հաճախ թեմայից շեղվելը. երկրորդ՝ բառեր և վարդապետություններ խոսելը՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց հարգանքը շահելու համար. երրորդ՝ ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելը, անձնական կապեր հաստատելը և անձնական գործերով զբաղվելը. չորրորդ՝ խմբավորումների ձևավորումը. հինգերորդ՝ կարգավիճակի համար մրցակցելը. վեցերորդ՝ տարաձայնություններ սերմանելը. յոթերորդ՝ մարդկանց վրա հարձակվելն ու նրանց տանջելը. ութերորդ՝ պատկերացումների տարածումը. իններորդ՝ բացասական բաներ դուրս թափելը. տասներորդ՝ անհիմն լուրերի տարածումը. և տասնմեկերորդ՝ ընտրությունների սկզբունքների խախտումը։) Վեցերորդ խնդիրը տարաձայնություններ սերմանելն է, որն ունի դրան խանգարող և անհանգստացնող բաներ առաջացնելու բնություն, բայց մյուս չար գործերի համեմատ մանր խնդիր է։ Փոխեք այն «ներգրավվել անպատշաճ հարաբերությունների մեջ»-ի, և դրա բնությունն ավելի լուրջ է, քան տարաձայնություններ սերմանելունը։ Յոթերորդ խնդիրը մարդկանց վրա հարձակվելն ու նրանց տանջելն է։ Փոխեք «ներգրավվել փոխադարձ հարձակումների և լեզվակռիվների մեջ»-ի. մի՞թե սա բնությամբ ավելի լուրջ չէ և ավելի կոնկրետ ու տեղին։ (Այո։) Փոխադարձ հարձակումները և լեզվակռիվները եկեղեցական կյանքում հաճախ հանդիպող խնդիր են, որոնք վերաբերում են խանգարումներին և անհանգստություններին։ Այս երկու խնդիրներն այսպես փոփոխելը դրանք ավելի համապատասխան և ավելի մոտ է դարձնում եկեղեցական կյանքում ծագող խնդիրներին։ Տասնմեկերորդ խնդիրն ընտրությունների սկզբունքների խախտումն է։ Փոխեք դա «ընտրությունների շահարկում և խաթարում»-ի։ Սա պարզապես ձևակերպման փոփոխություն է. բնությունը նույնն է մնում, պարզապես աստիճանն է ուժեղացվում. այժմ այն ավելի շատ է վերաբերում խանգարումներ և անհանգստություններ առաջացնելու բնությանը։

Տարբեր մարդիկ, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը

V. Մրցակցել կարգավիճակի համար

Անցյալ անգամ մենք հաղորդակցվեցինք մինչև չորրորդ խնդիրը՝ խմբավորումների ձևավորումը։ Այս անգամ կանցնենք հինգերորդ խնդրի՝ կարգավիճակի համար մրցակցելու շուրջ հաղորդակցվելուն։ Կարգավիճակի համար մրցակցելու հարցը խնդիր է, որը հաճախ է ծագում եկեղեցական կյանքում, և մի բան է, որը տեսնելն անսովոր չէ։ Ի՞նչ վիճակներ, վարքագծեր և դրսևորումներ են պատկանում կարգավիճակի համար մրցակցելու կիրառմանը։ Կարգավիճակի համար մրցակցելու ի՞նչ դրսևորումներ են պատկանում Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը խանգարելու և անհանգստացնելու խնդրին։ Անկախ նրանից, թե որ խնդրի կամ կատեգորիայի շուրջ ենք հաղորդակցվում, այն պետք է վերաբերի տասներկուերորդ կետում ասվածին՝ «տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը»։ Այն պետք է հասնի խանգարելու և անհանգստացնելու մակարդակին և պետք է վերաբերի այս բնությանը. միայն այդ դեպքում արժե հաղորդակցվել և մանրամասն վերլուծել այն։ Կարգավիճակի համար մրցակցելու ի՞նչ դրսևորումներ են կապված Աստծու տան գործը խանգարելու և անհանգստացնելու այս բնության հետ։ Ամենատարածվածը մարդկանց՝ եկեղեցու առաջնորդողների հետ կարգավիճակի համար մրցակցելն է, ինչը գլխավորապես դրսևորվում է առաջնորդողների վերաբերյալ որոշակի բաներին և նրանց սխալներին իրենց կառչելով՝ նրանց նսեմացնելու և դատապարտելու համար, և նրանք նպատակաուղղված կերպով մերկացնում են նրանց ապականության բացահայտումները և մարդկայնության ու որակի թերություններն ու պակասությունները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է աշխատանքում կամ մարդկանց հետ վարվելիս նրանց թույլ տված շեղումներին և սխալներին։ Սա եկեղեցու առաջնորդողների հետ կարգավիճակի համար մրցակցելու ամենահաճախ հանդիպող և ամենաակնհայտ դրսևորումն է։ Բացի դրանից՝ այս մարդկանց չի հետաքրքրում, թե եկեղեցու առաջնորդողները որքան լավ են անում իրենց գործը, արդյոք սկզբունքների համաձայն են գործում, թե ոչ, կամ արդյոք նրանց մարդկայնության հետ կապված խնդիրներ կան, թե ոչ, և պարզապես անզիջում են այս առաջնորդողների հանդեպ։ Ինչո՞ւ են նրանք անզիջում։ Որովհետև նրանք նույնպես ուզում են եկեղեցու առաջնորդող լինել. սա է նրանց փառասիրական ձգտումը, նրանց նկրտումը, և ուստի նրանք անզիջում են։ Անկախ նրանից, թե ինչպես են եկեղեցու առաջնորդողներն աշխատում կամ լուծում խնդիրները, այս մարդիկ միշտ կառչում են նրանց վերաբերյալ բաներին, դատում և դատապարտում են նրանց և նույնիսկ հասնում են բաները չափազանցնելուն, փաստերը խեղաթյուրելուն և ամեն ինչ հնարավորինս ուռճացնելուն։ Նրանք չեն օգտագործում այն չափանիշները, որոնք Աստծու տունը պահանջում է առաջնորդողներից և աշխատողներից՝ չափելու համար, թե արդյոք այս առաջնորդողները սկզբունքների համաձայն են գործում, ճիշտ մարդիկ են, ճշմարտությանը ձգտող մարդիկ են և արդյոք խիղճ և ողջամտություն ունեն։ Նրանք առաջնորդողներին չեն գնահատում այս սկզբունքների համաձայն։ Փոխարենը, հիմնվելով իրենց սեփական մտադրությունների և նպատակների վրա, մշտապես մանրախնդրություն են անում և գանգատներ հորինում՝ առաջնորդողների կամ աշխատողների դեմ գտնելով բաներ, որոնց կարող են կառչել, նրանց թիկունքում լուրեր տարածելով այն մասին, որ նրանք ճշմարտությանը չհամապատասխանող բաներ են անում, կամ մերկացնելով նրանց պակասությունները։ Օրինակ՝ նրանք կարող են ասել. «Այսինչ առաջնորդողը մի անգամ սխալ է թույլ տվել և էտվել է Վերևից, և ձեզնից ոչ ոք չգիտեր այդ մասին։ Տեսե՛ք, նա այնքան լավ է ձևացնում»։ Նրանք հաշվի չեն առնում և չեն հոգում այն մասին, թե արդյոք այս առաջնորդողը կամ աշխատողը Աստծու տան կողմից մշակվելու համար թիրախ է, կամ արդյոք համապատասխանում է չափանիշին որպես առաջնորդող կամ աշխատող, պարզապես շարունակում են դատել նրանց, խեղաթյուրել փաստերը և նրանց թիկունքում մանր քայլեր անել նրանց դեմ։ Եվ ի՞նչ նպատակով են այս բաներն անում։ Կարգավիճակի համար մրցակցելու, այնպես չէ՞։ Նրանց ասած և արած ամեն ինչի մեջ նպատակ կա։ Նրանք հաշվի չեն առնում եկեղեցու գործը, և առաջնորդողների ու աշխատողների նրանց գնահատումը հիմնված չէ Աստծու խոսքերի կամ ճշմարտության վրա, առավել ևս՝ Աստծու տան գործի կարգավորումների կամ այն սկզբունքների վրա, որոնք Աստված պահանջում է մարդուց, այլ իրենց սեփական մտադրությունների և նպատակների վրա։ Նրանք հակադրվում են առաջնորդողների կամ աշխատողների ասած ամեն ինչին և ապա առաջարկում են իրենց սեփական «ներըմբռնումները»։ Անկախ նրանից, թե առաջնորդողների և աշխատողների ասածի որքանն է համապատասխանում ճշմարտությանը, նրանք ամենևին չեն ընդունում դա։ Ինչ էլ որ առաջնորդողներն ու աշխատողներն ասում են, նրանք կտրուկ մերժում են և առաջ են քաշում իրենց սեփական տարբերվող կարծիքները։ Մասնավորապես, երբ առաջնորդողը կամ աշխատողը բացվում է և մերկացնում իրեն՝ խոսելով իր ինքնաճանաչողության մասին, նրանք իրենց է՛լ ավելի գոհ են զգում և կարծում են, թե գտել են իրենց հնարավորությունը։ Ի՞նչ հնարավորություն։ Այս առաջնորդողին կամ աշխատողին նսեմացնելու, բոլորին ցույց տալու, որ այս առաջնորդողը կամ աշխատողը ցածր որակ ունի, որ կարող է թույլ լինել, որ նաև ապականված մարդ է, որ հաճախ նաև սխալներ է թույլ տալիս իր արած բաներում, և որ ոչնչով լավը չէ ուրիշներից։ Սա նրանց հնարավորությունն է՝ գտնելու մի բան, որը կարող են օգտագործել այդ առաջնորդողի կամ աշխատողի դեմ, նրանց հնարավորությունը՝ դրդելու բոլորին դատապարտել, տապալել և դիրքից զրկել այդ առաջնորդողին կամ աշխատողին։ Եվ այս բոլոր վարքագծերի ու գործողությունների շարժառիթը ոչ այլ ինչ է, քան կարգավիճակի համար մրցակցելը։ Եթե պահպանվեն ընտրությունների սկզբունքները և Աստծու տանը մարդկանց մշակելու և օգտագործելու սկզբունքները, բնականոն հանգամանքներում նման անհատները երբեք որպես առաջնորդողներ կամ աշխատողներ չեն ընտրվի։ Սա մի բան է, որի մեջ նրանք թափանցել են և հստակ կերպով հասկացել, ուստի դիմում են ցանկացած միջոցի՝ առաջնորդողների և աշխատողների վրա հարձակվելու և նրանց դատապարտելու համար։ Անկախ նրանից, թե ով է առաջնորդող կամ աշխատող դառնում, նրանք պարզապես անզիջում են նրանց հանդեպ և միշտ մանրախնդրություն են անում և անպատասխանատու, քննադատական մեկնաբանություններ անում նրանց մասին։ Նույնիսկ եթե այս առաջնորդողների և աշխատողների գործողություններում կամ խոսքերում ոչ մի սխալ բան չկա, նրանք միշտ կարողանում են ինչ-որ թերություն գտնել նրանց մեջ. իրականում, այն խնդիրները, որոնք նրանք հայտնաբերում են, սկզբունքային չեն, այլ զուտ չնչին խնդիրներ են։ Ուստի ինչո՞ւ են կենտրոնանում այս չնչին խնդիրների վրա։ Ինչո՞ւ են ունակ այդքան բացահայտորեն դատելու և դատապարտելու առաջնորդողներին և աշխատողներին նման բաների համար։ Նրանք միայն մեկ նպատակ ունեն, և դա իշխանության և կարգավիճակի համար մրցակցելն է։ Անկախ նրանից, թե Աստծու տունն ինչպես է հաղորդակցվում կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների տարբեր դրսևորումների մասին, նրանք երբեք այս դրսևորումներն իրենց հետ չեն կապում, այլ կապում են բացառապես բոլոր մակարդակների առաջնորդողների և աշխատողների հետ։ Հենց որ նրանք համապատասխանություն են գտնում, մտածում են. «Հիմա ես ապացույց ունեմ. վերջապես գտել եմ մի բան, որը կարող եմ որպես լծակ օգտագործել նրանց դեմ և լավ հնարավորություն եմ ստացել»։ Ապա նրանք է՛լ ավելի սանձարձակ են դառնում այս առաջնորդողների և աշխատողների արած բոլոր բաները մերկացնելու, դատելու, քննադատական գնահատումներ անելու և դատապարտելու հարցում։ Նրանց բարձրացրած որոշ խնդիրներ արտաքուստ կարող են փոքր-ինչ խնդրահարույց թվալ, բայց երբ չափվում են ըստ սկզբունքների, նշանակալի չեն։ Ուստի ինչո՞ւ են բարձրացնում դրանք։ Պատճառը միայն առաջնորդողներին և աշխատողներին մերկացնելն է՝ նրանց դատապարտելու և պարտության մատնելու նպատակով։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն այնքան են ճնշվում, որ ընկնում են բացասականության մեջ, ողորմություն են աղերսում և խոնարհվում են նրանց առջև, եթե եղբայրներն ու քույրերը տեսնում են, որ այս առաջնորդողները միշտ բացասական և թույլ են, և որ գործելիս հաճախ սխալներ են թույլ տալիս, և այլևս չեն ընտրում նրանց որպես առաջնորդողներ, եթե եղբայրներն ու քույրերն այլևս այնքան ուշադիր չեն լսում, երբ այս առաջնորդողները հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, և եթե մարդիկ այլևս այնքան ակտիվ և համառորեն չեն համագործակցում, երբ այս առաջնորդողներն իրականացնում են աշխատանքը, ապա կարգավիճակի համար մրցակցողները գոհ կլինեն և հնարավորություն կունենան օգտվելու դրանից։ Սա այն սցենարն է, որը նրանք ամենաշատն են ցանկանում տեսնել, և այն, ինչի տեղի ունենալու հույսն ամենաշատն ունեն։ Այս ամենն անելիս ո՞րն է նրանց նպատակը։ Դա մարդկանց օգնելը չէ՝ հասկանալու ճշմարտությունը և զանազանելու կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին, ոչ էլ մարդկանց Աստծու առջև առաջնորդելը։ Փոխարենը նրանց նպատակը առաջնորդողներին և աշխատողներին պարտության մատնելը և վայր գցելն է, որպեսզի բոլորն իրենց տեսնեն որպես ամենահարմար թեկնածուի՝ առաջնորդող ծառայելու համար։ Այս պահին նրանց նպատակն իրագործված կլինի և պարզապես ստիպված կլինեն սպասել, որ եղբայրներն ու քույրերն իրենց առաջնորդող առաջադրեն։ Եկեղեցում կա՞ն արդյոք նման մարդիկ։ Ինչպիսի՞ն են նրանց խառնվածքները։ Այս անհատները խառնվածքով դաժան են, բոլորովին չեն սիրում ճշմարտությունը և չեն էլ կիրառում այն. նրանք միայն ցանկանում են իշխանություն ունենալ։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր հասկանում են ճշմարտության մի մասը և որոշակի զանազանություն ունեն. արդյոք նրանք պատրաստ կլինեի՞ն նման մարդկանց թույլ տալու իշխանություն ունենալ։ Արդյոք պատրաստ կլինեի՞ն ընկնելու նրանց իշխանության տակ։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ Եթե մարդկանց մեծամասնությունը կարողանար հստակորեն տեսնել նման անհատների բնական էությունը, դեռ կընտրե՞ր նրանց որպես առաջնորդողներ։ (Ոչ։) Չէր ընտրի, եթե իհարկե բոլորը նոր չեն հանդիպել և այնքան էլ ծանոթ չեն միմյանց։ Բայց հենց որ ծանոթանան և հստակորեն տեսնեն, թե որ անհատները ցածր որակ ունեն և բթացած են, որոնք են չար մարդիկ՝ դաժան և նենգ խառնվածքներով, որոնք են անհամբեր կարգավիճակի համար մրցակցելու և հակաքրիստոսների ուղիով քայլելու հարցում, որոնք կարող են ձգտել ճշմարտությանը և հավատարմորեն կատարել իրենց պարտավորությունները, և այլն, հենց որ ընկալեն տարբեր մարդկանց բնական էությունը և կատեգորիաները, առաջնորդողների ընտրությունը համեմատաբար ճշգրիտ և սկզբունքների համաձայն կլինի։

Արդյոք մարդկանց մեծամասնությունը կնախընտրե՞ր որպես առաջնորդող ընտրել մեկին, ով միշտ մրցակցում է կարգավիճակի համար, թե՞ կընտրեր մեկին, ում որակն ու աշխատանքային կարողությունը համեմատաբար միջին են, բայց ով ջանասեր է և անսասան։ Երբ պարզ չէ, թե ինչպիսին է այս երկու անհատների բնավորությունը, ինչպիսին է նրանց բնական էությունը կամ ինչ ուղու վրա են, մարդկանց մեծամասնությունը ո՞ւմ կնախընտրեր որպես առաջնորդող ընտրել։ (Երկրորդին՝ նրան, ով անսասան է։) Մարդկանց մեծամասնությունը կընտրեր երկրորդին։ Կարգավիճակի համար միշտ մրցակցողների դրսևորումները նրանց մարդկայնության և էության ապացույցն են։ Մի՞թե մարդկանց մեծամասնությունը չի կարող հասկանալ և զանազանել նրանց դրսևորումները։ Մարդիկ կասեն. «Այս մարդը միշտ դժվարություններ է պատճառում եկեղեցու առաջնորդողին. նրա փառասիրական ձգտումներն ուղղված են եկեղեցու առաջնորդողի կարգավիճակին հասնելուն, նա ուզում է որպես առաջնորդող փոխարինել նրան։ Այն պահից ի վեր, երբ այդ մարդն ընտրվեց որպես եկեղեցու առաջնորդող, նա միշտ թիրախավորել է նրան և տհաճ համարել։ Միշտ հակաճառում է նրան և թերություն է գտնում նրա արած ամեն ինչում՝ կառչելով այն ամենին, ինչին կարող է, և նաև նրա թիկունքում դատում է նրան ու մերկացնում թերությունները։ Հատկապես հավաքույթների ժամանակ կամ աշխատանքի շուրջ հաղորդակցվելիս, եթե մի պահ հստակ կերպով չի արտահայտվում, նա ընդհատում է՝ մեծ անհամբերություն ցուցաբերելով։ Նույնիսկ արհամարհում է նրան՝ ծաղրելով, ծանակելով և ծիծաղելով նրա վրա. նա ամեն քայլափոխի դժվարացնում է նրա գործերը և նրան գցում անհարմար իրավիճակների մեջ»։ Երբ այս վարքագծերը բացահայտվեն բոլորին, մի՞թե մարդկանց մեծամասնությունը չի կարողանա զանազանել այս անհատին։ (Այո։) Այդ դեպքում, արդյոք սա նպաստո՞ւմ է նրա՝ առաջնորդողի պաշտոնը զավթելուն։ Անշուշտ, ոչ։ Արդյոք այս մարդիկ, որոնք մրցակցում են կարգավիճակի համար, խելացի՞ են, թե՞ հիմար։ Անկասկած, նրանք ապուշներ են, հիմարներ։ Մեկ այլ լուրջ խնդիր կա. այս անհատները դևեր են, և նրանց բնությունն անփոփոխ է։ Իշխանության և կարգավիճակի նրանց նկրտումն անվերահսկելի է, նույնիսկ այն աստիճան, որ կորցնում են իրենց բանականությունը, ինչը հատուկ չէ բնականոն մարդկայնությանը։ Այս ցանկությունը գերազանցում է բնականոն մարդկայնության ռացիոնալության և խղճի սահմանները՝ հասնելով անբարեխղճության մակարդակի։ Այս մարդիկ այսպես կվարվեն՝ անկախ ժամանակից, վայրից կամ համատեքստից՝ առանց հաշվի առնելու հետևանքները, առավել ևս՝ իրենց գործողությունների ազդեցությունը։ Սրանք կարգավիճակի համար մրցակցողների ամենատիպիկ դրսևորումներն ու մոտեցումներն են։ Ամեն անգամ, երբ աշխատանքի մասին հավաքույթ կամ հաղորդակցություն է լինում, հենց որ բոլորը միասին են հավաքվում, այս անհատներն անհանգստություններ են առաջացնում նյարդայնացնող ճանճերի պես՝ փչացնելով եկեղեցական կյանքը և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու բնականոն կարգը։ Նման վարքագծերն ու մոտեցումները նրանց համար խանգարող և անհանգստացնող բաներ առաջացնելու բնույթ ունեն։ Մի՞թե նման անհատները չպետք է սահմանափակվեն։ Ծանր դեպքերում մի՞թե նրանք չպետք է հեռացվեն կամ վտարվեն։ (Այո։) Երբեմն չար մարդկանց սահմանափակելու համար միայն եկեղեցու առաջնորդողների ուժին ապավինելը կարող է փոքր-ինչ թույլ, մեկուսացված ջանք լինել. եթե չար մարդկանց առաջացրած խանգարող և անհանգստացնող բաների ծանրությունը հստակ կերպով տեսնելուց և նրանց էությունը հիմնովին զանազանելուց հետո եղբայրներն ու քույրերը կարողանան միավորվել եկեղեցու առաջնորդողների հետ՝ նման չար անհատներին կանգնեցնելու և սահմանափակելու գործում, դա ավելի արդյունավետ չի՞ լինի։ (Այո։) Եթե ինչ-որ մեկն ասի. «Չար մարդկանց սահմանափակելն առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է, դա ոչ մի կապ չունի մեզ՝ սովորական հավատացյալներիս հետ։ Մենք դրանով չենք զբաղվի։ Չար մարդիկ կարգավիճակի համար մրցակցում են եկեղեցու առաջնորդողների հետ. նրանք կարգավիճակի համար մրցակցում են նրանց հետ, ովքեր ունեն այն։ Մենք կարգավիճակ չունենք. նրանք չեն փորձում մեզանից որևէ բան խլել։ Համենայն դեպս, դա մեզ վրա չի ազդում։ Թող մրցակցեն ինչպես ուզում են։ Եթե եկեղեցու առաջնորդողներն ունեն կարողություն, պետք է սահմանափակեն նրանց. եթե ոչ, պետք է հանգիստ թողնեն։ Ի՞նչ կապ ունի սա մեզ հետ»։ Արդյոք այս տեսակետը լա՞վն է։ (Ոչ։) Ինչո՞ւ լավը չէ։ (Նրանք չեն պահպանում եկեղեցու բնականոն կարգը։) Ավելի դիպուկ ասած՝ ինչի՞ն է վերաբերում եկեղեցու բնականոն կարգը։ Մի՞թե այն բնականոն եկեղեցական կյանքին չի վերաբերում։ (Այո։) Սա բնականոն և կանոնավոր եկեղեցական կյանք է ներառում. այն ներառում է Աստծու խոսքերը կանոնավոր կերպով ուտելն ու խմելը, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են աղոթքաընթերցել և հաղորդակցվել Աստծու խոսքի շուրջ և կիսել անձնական փորձառությունները եկեղեցական կյանքում, որտեղ Սուրբ Հոգին գործում է, Աստված ներկա է, և Աստված ուղղորդում է, և միևնույն ժամանակ նաև Սուրբ Հոգուց լուսավորություն և ուղղորդում ստանալ և լույս ձեռք բերել։ Սա այն է, ինչ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է վայելեն եկեղեցական կյանքում։ Եթե որոշ մարդիկ ոչնչացնում են այս բնականոն կարգը, ապա պետք է կանգնել և սահմանափակել նրանց սկզբունքների համաձայն և չպետք է հանդուրժել։ Սա ոչ միայն առաջնորդողների և աշխատողների պարտականությունն ու պարտավորությունն է, այլև բոլոր նրանց պարտականությունն ու պարտավորությունը, ովքեր հասկանում են ճշմարտությունը և զանազանություն ունեն։ Իհարկե, լավագույնը կլիներ, եթե եկեղեցու առաջնորդողները կարողանային գլխավորել այս աշխատանքը՝ եղբայրների և քույրերի հետ հաղորդակցվելով այս անհատների գործողությունների բնության մասին, թե ինչ տեսակի մարդիկ են այս անհատները՝ հիմնվելով նրանց դրսևորումների վրա, և թե ինչպես եղբայրներն ու քույրերը պետք է զանազանեն նման անհատներին և թափանցեն նրանց էության մեջ։ Եթե այս չար մարդիկ չսահմանափակվեն և անհանգստացնեն, մոլորեցնեն ու խաբեն բոլոր եղբայրներին ու քույրերին, և եկեղեցու առաջնորդողներն ի վերջո մեկուսացվեն այդ չար մարդկանց փոխարեն, ապա այս եկեղեցին կաթվածահար կլինի և անխուսափելիորեն կընկնի քաոսի մեջ։ Կարո՞ղ է արդյոք բնականոն եկեղեցական կյանքը շարունակվել նման հանգամանքներում։ Եթե չկարողանա շարունակվել, արդյոք եկեղեցու հավաքույթները դեռ պտղաբեր կլինե՞ն։ Արդյոք Աստծու ընտրյալ մարդիկ դեռ ինչ-որ բան ձեռք կբերե՞ն նման հավաքույթներից։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ ոչինչ ձեռք չեն բերում դրանցից, ապա արդյոք նման հավաքույթներն օրհնվա՞ծ են Աստծու կողմից, թե՞ ատելի են Նրան։ Իհարկե, դրանք ատելի են Աստծուն։ Հավաքույթները, որոնք զուրկ են Սուրբ Հոգու աշխատանքից և Աստծու օրհնությունից, այլևս չեն կարող համարվել եկեղեցական կյանք, այլ ավելի շուտ դառնում են սոցիալական խմբի հանդիպումներ։ Արդյոք որևէ մեկին դուր գալի՞ս է անկանոն եկեղեցական կյանքը։ Արդյոք այն խրատող կամ օգտակա՞ր է որևէ մեկի համար։ (Ոչ։) Եթե այս ժամանակաընթացքում քո կյանքի մուտքի առումով ոչինչ ձեռք չես բերել որևէ հավաքույթից, ապա այս ժամանակը քեզ համար ոչ մի արժեք կամ իմաստ չի ունեցել. դու վատնել ես այս ժամանակը։ Մի՞թե սա չի նշանակում, որ քո կյանքի մուտքը կորուստ է կրել։ (Այո։) Եթե հավաքույթի ժամանակ կան չար մարդիկ, որոնք մրցակցում են կարգավիճակի համար և բանավիճում ու վիճում են եկեղեցու առաջնորդողի հետ, և մարդիկ, հետևաբար, ի վերջո անհանգստություն են զգում, և ամբողջ հավաքույթը համակվում է գարշելի մթնոլորտով և լցվում Սատանայի չարասեր էներգիայով, և եթե, բացի այնպիսի թեմաների շուրջ բանավիճելուց, թե ով է ճիշտ և ով է սխալ, ոչ ոք չի գալիս Աստծու առջև աղոթելու և ճշմարտությունը փնտրելու, և ոչ ոք չի գործում սկզբունքների համաձայն, ապա այս տեսակի հավաքույթից հետո արդյոք քո հավատն առ Աստված կավելանա՞, թե՞ կնվազի։ Արդյոք դու ավելի շատ բա՞ն հասկացած և ձեռք բերած կլինես ճշմարտության առումով, թե՞ միտքդ խռովված կլինի վեճերից՝ առանց ընդհանրապես որևէ բան ձեռք բերելու։ Երբեմն դու կարող ես մտածել. «Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ հավատում Աստծուն։ Ո՞րն է Աստծուն հավատալու իմաստը։ Ինչպե՞ս կարող են այս մարդիկ այսկերպ վարվել։ Արդյոք նրանք դեռ հավատո՞ւմ են Աստծուն»։ Սատանաների, չար դևերի պատճառած մեկ անհանգստության պատճառով մարդկանց սրտերը խռովվում և պղտորվում են. նրանք զգում են, որ Աստծուն հավատալն անիմաստ է, և չգիտեն Աստծուն հավատալու արժեքը, և նրանց մտքերը ցրված են դառնում։ Եթե բոլորը կարողանան նման հարցերի առնչությամբ զգոն լինել և հատկապես զգայուն ու սրատես, այլ ոչ թե բթացած և դանդաղկոտ, ապա երբ չար մարդիկ հաճախ բաներ ասեն կամ անեն եկեղեցական կյանքում՝ հանուն կարգավիճակի համար մրցակցելու, մարդկանց մեծամասնությունն արագորեն կգիտակցի, որ կա խնդիր, որը պետք է լուծվի։ Նրանք կկարողանան արագորեն զանազանել, թե ով է մանիպուլացնում այս իրավիճակները, և որն է նրանց խառնվածքի էությունը. նրանք արագորեն կգիտակցեն խնդրի լրջությունը և կարճ ժամանակահատվածում կկարողանան կանգնեցնել և սահմանափակել չարերին՝ նրանց մաքրել-հեռացնելով եկեղեցուց և թույլ չտալով եկեղեցու ներսում շարունակել մարդկանց անհանգստացնել և կաշկանդել։ Մի՞թե սա օգտակար և խրատող չէր լինի մարդկանց մեծամասնության համար։ (Այո։)

Եթե հանդիպեք իրավիճակների, երբ չար մարդիկ մրցակցում են կարգավիճակի համար, ինչպե՞ս կվարվեք դրանց հետ։ Ո՞րն է մեծամասնության տեսակետը։ (Մենք կկանգնեցնենք այս վարքագիծը։) Պարզապես կկանգնեցնե՞ք այն։ Ինչպե՞ս կկանգնեցնեք։ Արդյոք կարգելե՞ք նրանց խոսել, կամ կասե՞ք. «Մեզ դուր չի գալիս այն, ինչ ասում եք, ուստի ապագա հավաքույթներին ավելի քիչ խոսեք»։ Դա կաշխատի՞։ Նրանք կլսե՞ն քեզ։ (Ոչ։) Ուստի ի՞նչ պետք է անես։ Պետք է հիմնովին մերկացնես և մանրամասն վերլուծես նրանց մտադրությունները, շարժառիթները և բնական էությունը՝ Աստծու խոսքի համաձայն, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան զանազանել և զգոն լինել նման մարդկանց և նրանց գործողությունների բնության նկատմամբ, այլ ոչ թե մարդկանց հաճեցնող լինես և պարզապես սպասես, որ եկեղեցու առաջնորդողներն ու աշխատողները մերկացնեն չար մարդկանց, նախքան դիրքորոշում կընդունես և կասես. «Նրանց այլևս չպետք է թույլատրվի մասնակցել հավաքույթներին»։ Արդյոք լա՞վ է մարդկանց հաճեցնող լինելը։ (Ոչ, լավ չէ։) Նման իրավիճակների բախվելիս մի՞թե մարդկանց մեծամասնությունը չի նախընտրում խուսափել և հեռու մնալ այս հարցերից, այլ ոչ թե բախվել այդ չար մարդկանց հետ, որպեսզի կարողանան խուսափել նրանց վիրավորելուց և հետագայում նրանց հետ շփումն անհարմար դարձնելուց։ Մի՞թե մարդկանց մեծամասնությունը չի հարում մարդկանց հաճեցնող լինելու աշխարհիկ գործելակերպի սկզբունքին։ (Այո։) Այդ դեպքում դա խնդիր է։ Ենթադրենք՝ եկեղեցում մարդկանց ութսուն տոկոսը մարդկանց հաճեցնողներ են, և երբ նրանք տեսնում են, որ նման չար անհատները մրցակցում են կարգավիճակի, առավելության և եկեղեցական կյանքում առաջնորդողների պաշտոնների համար, ոչ ոք ոտքի չի կանգնում՝ կանգնեցնելու կամ սահմանափակելու նրանց, իսկ մեծամասնությունը հետևյալ տեսակետն ունի. «Որքան քիչ անախորժություն, այնքան լավ։ Ես ինձ թույլ չեմ կարող տալ սադրել նրանց, ուստի մի՞թե չեմ կարող պարզապես խուսափել նրանցից։ Ես պարզապես հեռու կմնամ նրանցից, և դրանով ամեն ինչ կավարտվի։ Թող մրցակցեն, երբ ժամանակը գա, Աստված կպատժի նրանց։ Ի՞նչ կապ ունի դա ինձ հետ»։ Այս հանգամանքներում արդյոք եկեղեցական կյանքը դեռ կարո՞ղ է արդյունավետ լինել։ Մարդկանց մեծամասնությունը ծույլ է և կախում ունեցող. հենց որ եկեղեցու առաջնորդողներն ընտրվում են, նրանք իրենց գործն ավարտված են համարում և պարզապես սպասում են, որ եկեղեցու առաջնորդողներն անեն ամեն ինչ։ Եթե նրանց հարցնես, թե արդյոք Աստծու խոսքերի գրքերը բաժանվել են իրենց եկեղեցում, արդյոք որևէ խանգարող կամ անհանգստացնող բաներ են եղել եկեղեցական կյանքում, կամ արդյոք որևէ մեկը միշտ բառեր և վարդապետություններ է խոսում կամ մրցակցում է առաջնորդողների հետ կարգավիճակի համար, նրանք ասում են. «Եկեղեցու առաջնորդողներն ամեն ինչ գիտեն այս բաների մասին։ Ես չգիտեմ դրանց մասին և կարիք չունեմ դրանցով մտահոգվելու։ Առաջնորդողները կհոգան դրանց մասին, երբ ժամանակը գա»։ Նրանք չեն մտահոգվում որևէ բանով կամ հարցուփորձ անում դրա մասին, տեղեկացված չեն որևէ բանի մասին և ո՛չ գիտեն, ո՛չ էլ հոգ են տանում այն մարդկանց, իրադարձությունների կամ բաների մասին, որոնք ներգրավված են եկեղեցական կյանքում, որոնց մասին պետք է իմանային։ Երբ խոսքը վերաբերում է նրան, թե եկեղեցում հայտնվող այս չար մարդիկ ինչ են ասում և անում, երբ մրցակցում են կարգավիճակի համար, ինչպես նաև այն անհանգստություններին և ազդեցություններին, որոնք առաջացնում են եկեղեցական կյանքում, նրանք միանգամայն անտարբեր են դրա հանդեպ և հարցուփորձ չեն անում կամ տեղեկանում այս բաների մասին։ Ամեն ինչ ավարտվելուց հետո եթե նրանց հարցնես՝ արդյոք որևէ զանազանություն ձեռք բերել են, արդյոք կարող են զանազանել չար մարդկանց, և որոնք են չար մարդկանց դրսևորումները, նրանք ոչինչ չեն կարող ասել՝ բացի. «Հարցրեք եկեղեցու առաջնորդողներին՝ նրանք ամեն ինչ գիտեն»։ Մի՞թե նման մարդը ստրուկ չէ։ Նրանք ստրուկ են, նրանք վախկոտ և անօգուտ են և կյանքով նողկալի գոյություն են արտահայտում։ Իրավիճակները, երբ չար մարդիկ մրցակցում են կարգավիճակի համար, պահանջում են զանազանություն, վարվելակերպ և լուծում։ Սա միայն եկեղեցու առաջնորդողների պարտականությունը չէ. Աստծու ընտրյալ մարդիկ բոլորը կիսում են այս պարտականությունը։ Առաջնորդողների մեծամասնությունը մի քանի ճշմարտություն ավելի շատ է հասկանում, քան սովորական մարդը, զգոն է այս խնդիրների նկատմամբ և կարող է տեսնել այս մարդկանց գործողությունների նպատակներն ու էությունը։ Միևնույն ժամանակ, մարդկանց մեծամասնությունը նույնպես պետք է գործնականորեն դասեր քաղի և աճի զանազանության մեջ և միավորվի եկեղեցում արդարության զգացում ունեցողների, ճշմարտությունը հասկացողների և դրան ձգտողների հետ՝ համապատասխան գործողություններ ձեռնարկելու այս չար անհատների դեմ, որոնք անհանգստացնում և խանգարում են եկեղեցական կյանքը։ Նրանք պետք է մեկուսացնեն կամ հեռացնեն նրանց, այլ ոչ թե ծուլորեն կանգնեն և պարզապես փոքր-ինչ հաղորդակցություն լսեն, փոքր-ինչ ընդլայնեն իրենց մտահորիզոնը և իրենց սրտերում որոշակի իրազեկվածություն ունենան այդ հարցի վերաբերյալ, երբ բախվում են այս խնդիրներին, և ապա իրենց գործը ավարտված համարեն։ Դա այն պատճառով է, որ եկեղեցական կյանքը միայն եկեղեցու առաջնորդողներին վերաբերող բան չէ, և լավ եկեղեցական կյանքով ապրելն ու եկեղեցական կյանքի բնականոն կարգը պահպանելը միայն եկեղեցու առաջնորդողների պարտականությունը չէ. դա պահանջում է բոլորի հավաքական ջանքը՝ ոտքի կանգնելու և պահպանելու այն։

Մարդիկ, որոնք մրցակցում են կարգավիճակի համար՝ հինգերորդ խնդրում նշված տեսակը, հաճախ են հայտնվում եկեղեցական կյանքում։ Նրանց ամենաակնհայտ դրսևորումը եկեղեցու առաջնորդողների հետ կարգավիճակի համար մրցակցելն է, որին հաջորդում է կարգավիճակի համար մրցակցելը նրանց հետ, ովքեր ունեն լավ որակ և համեմատաբար մաքուր կերպով են ըմբռնում ճշմարտությունը, նրանց հետ, ովքեր ունեն հոգևոր հասկացողություն, և նրանց հետ, ովքեր հասկանում են ճշմարտության սկզբունքները եղբայրների և քույրերի շրջանում՝ հաճախ մարտահրավեր նետելով այս անհատներին։ Այս մարդիկ եկեղեցական կյանքում հաճախ հաղորդակցվում են որոշ մաքուր հասկացողությունների և լույսի շուրջ՝ կիսելով որոշ անձնական փորձառություններ, որոնք արժեքավոր են և գործնական հասկացողություն են փոխանցում. սա մեծապես օգնում և խրատում է եղբայրներին և քույրերին։ Նրանց հաղորդակցությունը լսելուց հետո եղբայրներն ու քույրերն ուղի են ունենում՝ իմանալով, թե ինչպես կիրառել և փորձառաբար ապրել Աստծու խոսքը և ինչպես լուծել իրենց սեփական խնդիրները։ Նրանք շատ երախտապարտ են զգում Աստծու ուղղորդման համար և միևնույն ժամանակ հիանում և հարգում են նրանց, ովքեր ճշմարտության մաքուր ըմբռնում և գործնական փորձառություններ ունեն։ Այսպիսով՝ նրանք հակված են բարձր համարելու այս անհատներին և ավելի մոտենալու նրանց։ Եկեղեցական կյանքում Աստծուն գոհացնող այս դրական բաների ի հայտ գալն այն է, ինչ կարգավիճակի համար մրցակցողներն ամենաքիչն են ուզում տեսնել։ Երբ էլ որ նրանք տեսնում են՝ ինչ-որ մեկը հաղորդակցվում է գործնական փորձառությունների շուրջ, անհանգստություն և նախանձ են զգում՝ դառնալով հատկապես անհարմար։ Իրենց անհարմարության մեջ նրանք բացահայտ անհնազանդության, արհամարհանքի և դժգոհության կեցվածք են ցուցաբերում՝ հաճախ իրենց սրտերում հաշվարկելով, թե ինչպես անեն, որ գործնական փորձառություններ ունեցողները և ճշմարտությունը հասկացողները հիմար երևան, ինչպես նաև ինչպես եղբայրներին և քույրերին մղեն տեսնելու նրանց արատներն ու թերությունները, որպեսզի այլևս բարձր չգնահատեն կամ չմոտենան նրանց։ Հետևաբար, նրանք, ովքեր մրցակցում են կարգավիճակի համար, անպայման որոշ բաներ կասեն և որոշ գործողություններ կիրականացնեն։ Նրանք հարձակվում և վտարում են նրանց, ովքեր փորձառական վկայություններ են կիսում, և նրանց, ում ճշմարտության հաճախակի հաղորդակցությունն ապահովում է եղբայրների և քույրերի կյանքի մուտքը և օգնում դրան։ Նրանք հաճախ լծակներ են ձեռք բերում դրական կերպարների նկատմամբ և մերկացնում են նրանց թերությունները՝ նպատակ ունենալով Աստծու ընտրյալ մարդկանց հեռացնելու բոլոր նրանցից, ովքեր հաճախ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ և փորձառական վկայություններ կիսում։ Ամփոփելով՝ կարգավիճակի համար մրցակցողները բացասական կերպարներ են, որոնք ներթափանցում են եկեղեցի և Սատանայի ծառաների դերը խաղում։

Մի քույր, որը նախքան Աստծուն հավատալը սխալներ էր թույլ տվել իր ինտիմ հարաբերություններում, հավատացյալ դառնալուց հետո ապաշխարեց և այլևս երբեք նման սխալներ թույլ չտվեց։ Նա հատկապես իր անցյալ հանցանքների համար էր զղջում և ուստի բացվեց ու հաղորդակցվեց եղբայրների և քույրերի հետ։ Ո՞րն է բացվելու և հաղորդակցվելու նպատակն ու սկզբունքը։ Եղբայրների և քույրերի միջև փոխադարձ հասկացողությունը խթանելն է ու ներքին խոչընդոտները դուրս թողնելը։ Ճշմարտությունը հասկանալուց հետո եղբայրների և քույրերի մեծամասնությունը կարող է բացվել և հաղորդակցվել իրենց ապականության բացահայտումների և անցյալի հանցանքների շուրջ՝ միաժամանակ երախտագիտություն և գովաբանություն հայտնելով Աստծու փրկության համար։ Նման բացվելն ու հաղորդակցվելը տեղի՞ն է։ (Այո։) Ճշմարտությունը հասկանալուց հետո եղբայրների և քույրերի մեծամասնությունն ի վիճակի է այսկերպ բացվելու և հաղորդակցվելու. սա խնդի՞ր է։ (Ոչ։) Շատ բնականոն է, որ մարդիկ նախքան Աստծուն հավատալը որոշ սխալներ թույլ տված լինեն իրենց ինտիմ հարաբերություններում կամ այլ առումներով։ Որոշ մարդիկ կարող են խոսել այս սխալների մասին, մինչդեռ ոմանք թաքցնում և քողարկում են իրենց, և անկախ նրանից, թե ուրիշներն ինչպես են կիրառում բացվելն ու իրենց մերկացնելը, նրանք ինքնին ոչինչ չեն ասում։ Նրանք կարծում են, որ այդ սխալներն իրենց գաղտնիքներն են և չեն կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկն իմանա դրանց մասին, որպեսզի իրենց հեղինակությունը, դեմքը և դիրքը չկորչեն։ Սակայն որոշ մարդիկ այլ կերպ են ըմբռնում բաները. նրանք կարծում են, թե քանի որ հավատացել են Աստծուն և ընդունել Աստծու փրկությունը, այժմ պետք է բացվեն և հաղորդակցվեն իրենց անցյալի սխալների և այն սխալ ուղիների մասին, որոնցով քայլել են, և դուրս բերեն դրանք՝ մանրամասն վերլուծելու համար, և որ սրանք պարզապես բաներ են, որոնց միջով նրանք անցել են՝ որպես Սատանայի կողմից ապականված մարդիկ։ Հիմա նրանք ի վիճակի են բացվելու, մերկացվելու և հաղորդակցվելու։ Անկախ նրանից՝ դա անցյալը գնահատելու, թե դրան վերջ դնելու համար է, այն փաստը, որ այս մարդիկ կարող են անել սա, ապացուցում է, թե որն է նրանց վերաբերմունքը ճշմարտությունը կիրառելու նկատմամբ. նրանք պատրաստ են կիրառելու ճշմարտությունը և այն կիրառելու վճռականություն ունեն։ Թե կոնկրետ ինչպես է մարդը կիրառում, կախված է նրա ըմբռնումից և վճռականությունից։ Սակայն բացվելն ու ինքն իրեն մերկացնելը հաստատապես սխալ չէ, և առավել ևս մեղք չէ։ Այն չպետք է օգտագործվի որպես լծակ ինչ-որ մեկի դեմ, և առավել ևս չպետք է դառնա ապացույց, որը մեկ այլ մարդ օգտագործում է նրա վրա հարձակվելու համար։ Մարդկանց մեծամասնությունը կարող է ճշտորեն վերաբերվել այս հարցին, այսինքն՝ նրանց ըմբռնումը դրա վերաբերյալ մաքուր է և ճշմարտության սկզբունքների համաձայն։ Սակայն չար անհատները սխալ մտադրություններ ունեն. նրանք պնդում են մարդկանց վերաբերյալ բաներին կառչելը՝ նրանց ծաղրելու, նրանց հետ խաղալու և նրանց դատելու համար։ Նման չար գործերը բավականին ակնհայտ են։ Նրանք, ովքեր ի վիճակի են մերկացվելու, բացվելու և հաղորդակցվելու իրենց ապականության և այն սխալ ուղիների մասին, որոնցով անցել են, ունեն սրտեր, որոնք քաղցած և ծարավ են արդարության՝ ճշմարտության և Աստծու խոսքերի նկատմամբ իրենց մոտեցման մեջ։ Հետևաբար, երբ նրանք կարդում են Աստծու խոսքերը, անգիտակցաբար որոշ գործնական հասկացողություններ և ներըմբռնումներ են ձեռք բերում։ Այս գործնական հասկացողություններն ու ներըմբռնումները նրանց օգնում են դժվարությունների և իրենց կյանքում տեղի ունեցող անթիվ իրավիճակների հանդիպելիս գտնելու կիրարկման ուղին՝ հանգեցնելով ճշմարտության որոշակի իրական փորձառական հասկացողության։ Այս իրական փորձառական հասկացողությունների շուրջ հաղորդակցվելը խրատող և օգտակար է ուրիշների համար. եղբայրներն ու քույրերը հիացմունքով և հարգանքով կնայեն այս անհատներին՝ ասելով. «Քո գործնական փորձառություններն իսկապես հրաշալի են։ Դրանց մասին լսելուց հետո ես կարող եմ խորապես կարեկցել։ Ես տեսնում եմ, որ քո կիրառման ձևը ճիշտ է և օրհնված է Աստծու կողմից։ Ես նույնպես պատրաստ եմ բաց թողնելու իմ սեփական պատկերացումներն ու նախապաշարմունքները և թոթափելու իմ բեռները. ես ուզում եմ պարզ կերպով կիրառկել ճշմարտությունը և քեզ պես ստանալ Աստծու լուսավորությունն ու ուղղորդումը։ Այս ուղին ճիշտ է»։ Մի՞թե այս դրսևորումները բավականին բնականոն չեն։ Մի՞թե շատ պատշաճ չէ, որ նման հարաբերություն առաջանա եղբայրների և քույրերի միջև։ Սա միջանձնային հարաբերությունների մի տեսակ է, որը տարբերվում է Աստծուն չհավատացողների շրջանում հանդիպող տեսակից. այն մի բան է, որը ճանաչված է Աստծու կողմից, և որը Նա ցանկանում է տեսնել։ Եկեղեցական կյանքը կարող է բնականոն լինել միայն երբ եղբայրների և քույրերի միջև գոյություն ունի նման բնականոն հարաբերություն։ Սակայն միշտ կլինեն որոշ չար մարդիկ կամ չարասիրտ դիտավորություն ունեցողներ, որոնք ոտքի կկանգնեն՝ հարձակվելու, նսեմացնելու և վտարելու գործնական փորձառություններ ունեցողներին՝ նրանց, ովքեր ճշմարտության ծարավ և քաղց ունեն, և նրանց, ովքեր հիանում են փորձառություն ունեցող մարդկանցով և հարգում են նրանց։ Ինչո՞ւ են նրանք հարձակվում այս անհատների վրա։ Նրանց նպատակը ոչ այլ ինչ է, քան եկեղեցու ներսում որոշակի կարգավիճակի համար մրցակցելը։ Քանի որ նրանք չեն սիրում ճշմարտությունը և չեն ձգտում դրան, ճշմարտությանը ձգտողներ են ձևանում՝ հորինելով կեղծ փորձառություններ՝ բոլորին մոլորեցնելու և նրանց բարձր գնահատականը ձեռք բերելու համար։ Սա Սատանայի՝ մարդկանց մոլորեցնելու և վերահսկելու մեթոդների օգտագործումն է՝ իրենց ցանկալի կարգավիճակին և իշխանությանը հասնելու համար։ Եկեղեցիներում նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում ամենուրեք և տեսանելի են բոլորին։ Եթե տեսնեք, որ որոշ եղբայրներ և քույրեր ունեն ճշմարտության իրականության մի մասը, հավաքույթների ժամանակ կարող են հաղորդակցվել Աստծու խոսքերի իրական փորձառական հասկացողության շուրջ և արժանացել են շատերի գովասանքին, սակայն ինչ-որ պատճառով հարձակման են ենթարկվում, նրանցից վրեժ են լուծում, և տառապանքի մեջ են գցվում ոմանց կողմից, ապա պետք է զգոն լինեք և զանազանեք, թե ինչ տեսակի մարդիկ են ներգրավվում այս վարքագծի մեջ։ Ինչո՞ւ են ճշմարտությանը ձգտողները հաճախ հարձակման ենթարկվում և վտարվում։ Իրականում ի՞նչ է կատարվում այստեղ։ Սա հաստատապես խնդրի մասին է վկայում։

Եկեղեցական կյանքում պետք է մեծ ուշադրություն դարձնել նրանց, ովքեր հաճախ թերություններ են գտնում առաջնորդողների և աշխատողների մեջ։ Բացի դրանից՝ որոշ մարդիկ հաճախ ծաղրում, ծանակում կամ հարձակվում են նրանց վրա, ովքեր համեմատաբար ձգտում են ճշմարտությանը և փափագում Աստծու խոսքերը։ Այս բացասական կերպարներին նույնպես պետք է ուշադրությամբ հետևել և հսկել՝ տեսնելու, թե որոնք կլինեն նրանց հաջորդ գործողությունները։ Եթե ինչ-որ մեկը եկեղեցական կյանքին մասնակցելիս կարող է մերկացնել եկեղեցու առաջնորդողների թերությունները կամ առանց որևէ արդարացի պատճառի հարձակվել ճշմարտության իրականությունն ունեցող անհատների վրա, ապա դրա հետևում հաստատապես խնդիր և պատճառ կա. դա, անշուշտ, առանց պատճառի չէ։ Եղբայրներն ու քույրերը պետք է լուրջ ուշադրություն դարձնեն նման անհատների վրա, որովհետև սա փոքր հարց չէ։ Երբեմն հենց նոր գործնական փորձառության վկայություն լսելուց և սրտում լիակատար վայելք զգալուց հետո կամ հենց նոր փոքր-ինչ լույս ու հասկացողություն ձեռք բերելուց հետո մարդը, այնուամենայնիվ, կարող է շփոթության մեջ ընկնել չար մարդկանց ասած մի քանի մոլորեցնող խոսքերից՝ այդպիսով կորցնելով այն ամենը, ինչ հենց նոր ձեռք էր բերել։ Հենց այն ժամանակ, երբ մարդը սկսում է փոքր-ինչ հավատք կառուցել, չար մարդիկ անհանգստացնում են նրան, և նա վերադառնում է իր սկզբնական վիճակին. հենց այն ժամանակ, երբ նրա մեջ սկսում է փոքր-ինչ ծարավ առաջանալ ճշմարտության և Աստծու խոսքի հանդեպ՝ ճշմարտությունը կիրառելու մի փոքր վճռականության հետ մեկտեղ, չար մարդիկ անհանգստացնում են, և նա կորցնում է ոգևորությունն ու մոտիվացիան, իսկ հետո ցանկանում է արագ հեռանալ ընդհարման այդ վայրից։ Այս հետևանքները լո՞ւրջ են։ Դրանք շատ լուրջ են։ Ուստի եթե եկեղեցում կա մեկը, ով միշտ քննարկումներ է սկսում ինչ-որ մի բանի շուրջ, որը չի համապատասխանում իր ցանկություններին, վիճում է, թե ով է ճիշտ, բանավիճում է ճշտի ու սխալի շուրջ և նույնիսկ վիճաբանում է, թե ով է վերադաս կամ ստորադաս, ապա նման անհատների հանդեպ պետք է զգոն լինել։ Տեսեք, թե ինչ դեր են նրանք խաղում եկեղեցում, ինչ հետևանքներ են առաջացնում, և դրա միջոցով կարող եք հասկանալ, թե որն է նրանց բնական էությունը։

Եկեղեցական կյանքում գոյություն ունի կարգավիճակի համար մրցակցելու մեկ այլ դրսևորում, որը ներառում է եկեղեցական կյանքը և եկեղեցու գործը խանգարելն ու անհանգստացնելը։ Օրինակ՝ երբեմն, երբ եղբայրներն ու քույրերը միասին հաղորդակցվում են որևէ խնդրի շուրջ, բոլորի հաղորդակցությունը որոշակի լույս է պարունակում. որքան շատ են նրանք հաղորդակցվում, այնքան ավելի պարզ ու հստակ են դառնում ճշմարտության սկզբունքները, և կիրարկման ուղին արագորեն հասկանալի է դառնում։ Սակայն ինչ-որ մեկը կարող է հանկարծակի առաջ քաշել մի «փայլուն գաղափար»՝ իր առաջարկը՝ կոտրելով հաղորդակցության հոսքը և թեման այլ ուղղությամբ տանելով՝ անավարտ թողնելով գլխավոր թեմայի շուրջ հաղորդակցությունը։ Արտաքուստ չի թվում, թե նա անհանգստություն է առաջացնում, առավել ևս, թե սահմանափակում է ուրիշների՝ ճշմարտության շուրջ հաղորդակցվելը, բայց նա հարմար ժամանակ չի ընտրել՝ այս թեման առաջ քաշելու համար։ Հաղորդակցության և քննարկման համար նոր հարց մտցնելով այն վճռորոշ պահին, երբ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ խնդիր լուծելու համար, նախորդ հարցն ընդհատվում է նախքան լիովին լուծվելը։ Միթե սա առաջադրանքը կես ճանապարհին թողնել չէ՞։ Միթե սա չի՞ հետաձգում խնդրի լուծումը։ Ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլև մարդկանց ճշմարտության հասկացողությունն է հետաձգվել։ Ողջամտություն ունեցող մարդկանց հատո՞ւկ է սա անելը։ Չափազանցությո՞ւն է ասելը, որ նման բաները խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը։ Ես բոլորովին այդպես չեմ կարծում։ Այսպես խանգարել հավաքույթը, երբ մարդիկ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ՝ խնդիր լուծելու համար. մի՞թե սա դիտավորյալ եկեղեցական կյանքը խանգարել և անհանգստացնել չէ։ Եթե ինչ-որ մեկը միշտ միջամտում է վճռորոշ պահերին, երբ խնդիր լուծելու համար հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, եթե նա միշտ փորձում է ամեն ինչ ընդհատել, դա ողջամտություն չունենալու խնդիր չէ. դա միտումնավոր կերպով հավաքույթը խանգարել է, մինչ խնդիր լուծելու համար հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, դա եկեղեցական կյանքը խանգարելու և անհանգստացնելու չար գործ է՝ պարզ և հստակ. միայն հակաքրիստոսներն ու չար մարդիկ, միայն ճշմարտությունն ատող մարդիկ են սա անում։ Անկախ համատեքստից կամ հանգամանքներից՝ նման մարդիկ միշտ պետք է հանդես գան իրենց «փայլուն գաղափարներով», նրանք միշտ ուզում են, որ հայացքներն իրենց վրա լինեն, որպեսզի ուշադրության կենտրոնում լինեն։ Անկախ նրանից, թե որքան վճռորոշ և կարևոր է այն թեման, որի շուրջ մարդիկ հաղորդակցվում են, նրանք միշտ պետք է միջամտեն՝ մարդկանց ուշադրությունը շեղելու և ճոռոմ գաղափարներ արտահայտելու համար՝ ցանկանալով եզակի երևալ։ Կոնկրետ ի՞նչ հնարք են նրանք փորձում բանեցնել։ Մի՞թե կարգավիճակի համար չեն մրցակցում։ Նրանք ուզում են վերահսկել իրավիճակը։ Չեն ուզում, որ մարդիկ ավելի մեծ հասկացողություն և ավելի մեծ հստակություն ունենան ճշմարտության առնչությամբ. նրանց ամենաշատը հուզում է բոլորին մղելը, որ իրենց վրա ուշադրություն դարձնեն, լսեն և ենթարկվեն իրենց, և որ բոլորն անեն այնպես, ինչպես իրենք են ասում։ Սա հստակորեն կարգավիճակի համար մրցակցել է։ Որոշ մարդկանց դեպքում, անկախ նրանից, թե ինչ աշխատանք են անում, երբ նրանց խնդրում ես հաղորդակցվել ինչ-որ բան իրականացնելու հատուկ գաղափարների ու ծրագրերի և դրանք մանրամասնորեն իրագործելու հատուկ քայլերի շուրջ, նրանք ոչինչ չեն կարողանում մտածել։ Սակայն նրանք սիրում են ճոռոմ գաղափարներ արտահայտել, ոչ սովորական երևալ և ինչ-որ նոր ու շշմեցուցիչ բան անել։ Անկախ նրանից, թե ինչպիսին է առկա իրավիճակը, հենց որ նրանց մտքում նոր գաղափար է ծագում, ներկայացնում են այնպես, ասես ոգեշնչված լինեն՝ հապճեպորեն առաջարկելով, որպեսզի մյուսներն ընդունեն և համաձայնեն դրա հետ՝ առանց խորությամբ մտածելու։ Բայց երբ ի վերջո նրանց խնդրում են քննարկել կիրարկման հատուկ ուղիները, նրանք պապանձվում են։ Նրանք չունեն կարողություն, բայց, միևնույն է, ցանկանում են ցուցադրել իրենց՝ միշտ նպատակ ունենալով նկատված լինելու։ Նրանք չեն ցանկանում երկրորդական դեր խաղալ. նրանք չեն ուզում սովորական հետևորդ լինել։ Միշտ վախենում են, որ ուրիշներն արհամարհանքով կնայեն իրենց և մշտապես ցանկանում են հաստատել իրենց ներկայությունը։ Ուստի միշտ ճոռոմ գաղափարներ են արտահայտում՝ նկատված լինելու համար։ Ի՞նչ նպատակ ունի մշտապես սա անելը։ Երբ նրանց մտքում գաղափար է ծագում, նրանք կուրորեն այն լավը և կիրարկման արժանի են համարում՝ առանց մտածելու կամ նախքան գաղափարի հասունանալը։ Երբ նրանք հապճեպորեն ներկայացնում են այս գաղափարը, մյուս մարդիկ այն չեն հասկանում և բնականաբար որոշ հարցեր են բարձրացնում։ Ի վիճակի չլինելով պատասխանելու՝ դեռ պնդում են, որ իրենց կարծիքը ճիշտ է, և որ բոլորը պետք է ընդունեն այն։ Ի՞նչ տեսակ խառնվածք է սա։ Ի՞նչ հետևանքներ կառաջացնի իրենց սեփական տեսակետների անհիմն պնդումը։ Արդյոք օգտակա՞ր է եկեղեցու գործի համար, թե՞ անհանգստացնող է։ Արդյոք օգտակա՞ր է, թե՞ վնասակար Աստծու ընտրյալ մարդկանց համար։ Նրանք ի վիճակի են սա ասելու առանց պատասխանատվության որևէ զգացումի. ո՞րն է նրանց նպատակը։ Դա պարզապես իրենց ներկայությունը հաստատելու համար է։ Նրանք վախենում են, որ ուրիշները չեն իմանա, որ իրենք նման «փայլուն գաղափարներ» ունեն, չեն իմանա, որ իրենք որակ, խելք և կարողություններ ունեն. նրանք ձգտում են այս ճանաչմանը, որպեսզի մարդկանց մեծամասնությունն իրենց բարձր գնահատի։ Ի՞նչ է տեղի ունենում ի վերջո։ Նրանք հապճեպորեն առաջարկություններ են անում, և մյուսները սկզբում կարծում են, թե նրանք իսկապես որոշ կարողություններ, ինչ-որ իրական բան ունեն։ Բայց ժամանակի ընթացքում պարզ է դառնում, որ նրանք պարզապես բթամիտներ են, որոնք իրական գիտելիք կամ հմտություն չունեն, սակայն միշտ ցանկանում են վերջին խոսքն ասել։ Սա կարգավիճակի համար մրցակցել է։ Առանց իրական կարողության՝ նրանք դեռ ցանկանում են որոշումներ կայացնել. միշտ ճոռոմ գաղափարներ են արտահայտում՝ առանց որևէ կոնկրետ ծրագիր ներկայացնելու, չունենալով կիրարկման հատուկ ուղի։ Որո՞նք կլինեին հետևանքները, եթե նման մարդկանց իսկապես առաջադրանքներ վստահվեին։ Անշուշտ, դա հետաձգումների կհանգեցներ։ Ինչո՞ւ են նրանք միշտ փնտրում կարգավիճակի համար մրցակցելը, իշխանություն ունենալը, երբ չեն կարողանում ոչինչ իրագործել։ Նրանք պարզապես բթամիտներ են, որոնց խելքը փոքր-ինչ պակասում է. ավելի նուրբ ասած՝ նրանք լիովին զուրկ են ողջամտությունից։ Անհավատների շրջանում չափազանց շատ են նման մարդիկ, որոնք միայն խոսում են և ոչինչ չեն անում։ Մարդկանց մեծամասնությունը կարող է փոքր-ինչ զանազանել այս տեսակի մարդուն։ Եթե ինչ-որ մեկը միշտ ճոռոմ գաղափարներ է արտահայտում և ցանկանում է նորարարական երևալ, պետք է զգույշ լինել, որ չխաբի։ Եթե իսկապես կա մեկը, ով ներըմբռնողական գաղափարներ ունի և կարող է նաև կոնկրետ ծրագիր ներկայացնել, դա ընդունելի է միայն այն դեպքում, եթե իրագործելի է. եթե նա միայն ճոռոմ գաղափարներ է արտահայտում՝ առանց կոնկրետ ծրագրեր ներկայացնելու, ապա պետք է զգուշությամբ վերաբերվել նրան։ Պետք է հաղորդակցություն իրականացվի՝ պարզելու համար, թե արդյոք նրա գաղափարների համար գործող ուղի կա, թե ոչ։ Եթե մեծամասնությունը գտնում է, որ նրա գաղափարն իրագործելի է և կիրարկման ուղի ունի, ապա նախքան որոշում կայացնելն այն պետք է որոշ ժամանակ փորձարկվի՝ տեսնելու համար, թե ինչպիսին են արդյունքները։

Անկախ նրանից, թե ճշմարտության որ տեսանկյան շուրջ է եկեղեցին հաղորդակցվում կամ ինչ խնդիր է լուծում, բոլոր տեսակի մարդիկ ցույց կտան իրենց։ Երկար ժամանակ շփվելուց հետո կարելի է տեսնել, թե ով է իսկապես սիրում ճշմարտությունը և ով կարող ընդունել այն, և ովքեր են նրանք, որ խանգարում և անհանգստացնում են՝ չզբաղվելով իրենց պատշաճ առաջադրանքներով։ Կարծում եք՝ նրանք, ովքեր սիրում են ճոռոմ գաղափարներ արտահայտել և նոր գաղափարներ ներկայացնել, կարո՞ղ են ընդունել ճշմարտությունը և Աստծուն հավատալու ճիշտ ուղի բռնել։ Ես կարծում եմ՝ նրանց համար հեշտ չէ դա անելը։ Ի՞նչ դեր են խաղում այս մարդիկ եկեղեցական կյանքում։ Որո՞նք են նրանց՝ հաճախակի ճոռոմ գաղափարներ արտահայտելու և իրենց պատշաճ առաջադրանքներով չզբաղվելու հետևանքները։ Ինչպես մարդկանց մեծամասնությունը կարող է տեսնել, դա խանգարում և անհանգստացնում է եկեղեցական կյանքը, և եթե շարունակվի, կհետաձգի Աստծու ընտրյալ մարդկանց՝ ճշմարտությանը ձգտելը և իրականության մեջ մտնելը։ Թեև նրանք, ովքեր սիրում են ճոռոմ գաղափարներ արտահայտել, պարտադիր չէ, որ չար մարդիկ լինեն, նրանց գործողությունների հետևանքները շատ վնասակար են Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար, և միևնույն ժամանակ, նրանց գործողությունները նաև ուշացնում են եկեղեցու գործը և ազդում դրա վրա։ Ուստի ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։ Ինչպե՞ս պետք է պատշաճ կերպով վարվել այն մարդկանց հետ, որոնք սիրում են ճոռոմ գաղափարներ արտահայտել և նոր գաղափարներ ներկայացնել։ Առաջին մեթոդը սա է. եթե նրանք սիրում են ճոռոմ գաղափարներ արտահայտել և միշտ կարծիքներ ունեն, թույլ տվեք՝ նախ խոսեն, իսկ հետո զանազանություն գործադրեք։ Անկախ իր ով լինելուց՝ յուրաքանչյուրն ազատ է խոսելու և կարծիքներ արտահայտելու. ոչ ոք չպետք է սահմանափակի դա։ Յուրաքանչյուրին, ով իսկապես գաղափարներ և իմաստուն ներըմբռնումներ ունի, պետք է թույլ տրվի բարձրաձայնել և հստակեցնել դրանք, որպեսզի բոլորը տեսնեն, իսկ հետո հաղորդակցվել և քննարկել՝ տեսնելու համար, թե արդյոք դա ճիշտ է, արդյոք համապատասխանում է ճշմարտության սկզբունքներին, և արդյոք կա որևէ մաս, որը կարելի է ընդունել։ Եթե արժե սովորել դրանից և կարելի է որոշակի օգուտ քաղել, լավ է. եթե հաղորդակցությունից և քննարկումից հետո որոշվի, որ նրանց ասածը որևէ արժեք չունի և նպատակահարմար չէ, ապա պետք է մերժվի։ Այսպես կիրարկելով՝ բոլորը կաճեն զանազանության մեջ. երբ էլ որևէ բան առաջանա, նրանք բոլորը կիմանան՝ ինչպես խորհել այս հարցի շուրջ և ավելի լավ կհասկանան տարբեր մարդկանց։ Նման կիրառումն օգտակար է Աստծու ընտրյալ մարդկանց համար և անհանգստություն չի բերի եկեղեցու գործին. կիրառման այս ձևը ճիշտ է։ Երկրորդ մեթոդը սա է. երբ ասվածը որևէ արժեք չունի, և դրանից ոչ մի օգուտ ձեռք չի բերվի, նույնիսկ եթե դրա շուրջ հաղորդակցվեն և քննարկեն, նման առաջարկները պետք է ուղղակիորեն մերժվեն, և որևէ հաղորդակցության կամ քննարկման կարիք չկա։ Եթե մարդը շարունակում է նման անարժեք հարցեր և «փայլուն գաղափարներ» բարձրացնել՝ Աստծու ընտրյալ մարդկանց մղելով հոգնելու և չցանկանալու լսել իրեն, մի՞թե նման մարդը չպետք է սահմանափակվի։ Լավագույն բանը կլիներ նրանց խորհուրդ տալ ավելի մեծ ողջամտություն դրսևորել, զերծ մնալ այնպիսի բաներ ասելուց, որոնք չպետք է ասվեն՝ ուրիշների վրա ազդելուց խուսափելու համար։ Եթե այս մարդը զուրկ է ողջամտությունից և պնդում է շարունակել այսկերպ՝ անհանգստություն առաջացնելով եկեղեցական կյանքում և բոլորին խիստ նյարդայնացնելով, ընդհուպ մինչև զայրույթի աստիճանի, ապա նա չար մարդ է, որն անհանգստացնում է եկեղեցական կյանքը։ Նրանց հետ պետք է վարվել Աստծու տան սկզբունքների համաձայն՝ եկեղեցին մաքրագործելու համար. պետք է հեռացնել եկեղեցուց. սա տեղին է։ Ասացե՛ք Ինձ, ինչպիսի՞ մարդիկ են ճոռոմ գաղափարներ արտահայտողների մեծ մասը։ Արդյոք նրանք այն տեսա՞կն են, ովքեր ձգտում են ճշմարտությանը։ Արդյոք նրանք անկեղծորեն ծախսվո՞ւմ են Աստծու համար։ Անշուշտ, ոչ։ Այդ դեպքում ի՞նչ նպատակ և մտադրություն ունեն նրանք՝ եկեղեցական կյանքում նման անհանգստություններ առաջացնելով։ Սա զանազանություն է պահանջում։ Եթե բոլորն արդեն բավարար հասկացողություն ունեն նման մարդկանց մասին՝ իմանալով, որ նրանք զուրկ են խելքից, որակից և ողջամտությունից, որ նրանք պարզապես բթամիտներ են, նրանց հետ վարվելու ամենահարմար ձևը, երբ արտահայտում են իրենց «փայլուն գաղափարները», նրանց կանգնեցնելն ու սահմանափակելն է՝ ստիպելով լռել։ Եթե նրանք պնդում են խոսել, եկեղեցական կյանքում անհանգստություններ առաջացնել, ապա պետք է հեռացվեն եկեղեցուց՝ հետագա խնդիրները կանխելու համար։ Ոմանք ասում են. «Մի՞թե սա չի կործանում փրկվելու նրանց հնարավորությունները»։ Սա ասելը սխալ է։ Կարո՞ղ էր արդյոք Աստված փրկել նման մարդկանց։ Կարո՞ղ են արդյոք նման խառնվածք ունեցող մարդիկ ընդունել ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք նրանք փրկության հասնել՝ ընդհանրապես չընդունելով ճշմարտությունը։ Մի՞թե ծայրաստիճան հիմարություն և տգիտություն չէ նույնիսկ ի վիճակի չլինելը թափանցելու նման հարցերի մեջ։ Անկախ ամեն ինչից՝ նրանք, ովքեր հաճախ անհանգստություններ են առաջացնում եկեղեցական կյանքում, չար մարդիկ են, և Աստված չի փրկում նրանց։ Մի՞թե միտումնավոր կերպով Աստծու ընտրյալ մարդկանց վնասել չէ եկեղեցում պահելը մեկին, ում Աստված չի փրկում։ Արդյոք նա, ով խղճում է նման չար մարդկանց, իսկապե՞ս սիրող է։ Ես կարծում եմ՝ ոչ. Նրա սերը կեղծ սեր է։ Ճշմարտությունն այն է, որ նրանք մտադիր են վնասել Աստծու ընտրյալ մարդկանց։ Հետևաբար, Աստծու ընտրյալները պետք է զգոն լինեն ցանկացածի նկատմամբ, ով պաշտպանում է չար մարդկանց, որպեսզի չմոլորեցվեն նրանց դիվային խոսքերից։ Ոմանք, ովքեր սիրում են ճոռոմ գաղափարներ արտահայտել, թեև չար մարդկանց նման չեն և ակնհայտորեն չար գործեր չեն կատարում, կարող են անհանգստություններ առաջացնել եկեղեցական կյանքում՝ միշտ արտահայտելով իրենց ճոռոմ գաղափարները. այս մարդիկ առնվազն բթացած են։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են արդյոք բթացած մարդիկ փրկվել։ Անշուշտ, ոչ։ Եթե բթացած մարդիկ մշտապես անհանգստացնում են եկեղեցական կյանքը, նրանք նույնպես պետք է հեռացվեն եկեղեցուց։ Բթացած մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը, անուղղելիորեն չապաշխարող են, և նրանց վախճանը նույնն է, ինչ չար մարդկանցը։ Անկախ նրանից՝ չար են, թե բթացած, եթե հաճախ խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը, խորհրդի չեն հետևում և անվերահսկելիորեն խոսում են անսարք մեքենայի պես, որն ի վիճակի չէ կանգ առնելու, միթե սա ոչ բնականոն ողջամտության նշան չէ՞։ Որո՞նք կլինեին հետևանքները, եթե նման բթացած մարդիկ երկարաժամկետ կերպով շարունակեին այսպես անհանգստացնել եկեղեցին։ Ավելին՝ կարո՞ղ են արդյոք նրանք իսկապես ապաշխարել։ Արդյոք Աստված փրկո՞ւմ է ոչ բնականոն ողջամտություն ունեցող նման բթացած մարդկանց։ Երբ այս հարցերը հիմնովին ընկալվեն, պարզ կդառնա, թե ինչպես պատշաճ կերպով վարվել նման անհատների հետ։ Բթացած մարդիկ, անշուշտ, չեն սիրում ճշմարտությունը, և ճշմարտությունը վեր է նրանց հասանելիությունից։ Բթացած մարդիկ չեն կարողանում հասկանալ մարդկային լեզուն. կարելի է ասել՝ բթացած մարդիկ չունեն բնականոն մարդկայնություն և կիսախելագար են. իրականում նրանք պարզապես անօգուտ են։ Կարո՞ղ են արդյոք բթացած մարդիկ լավ կերպով ծառայություն մատուցել։ Կարելի է հաստատապես ասել, որ նրանք նույնիսկ ի վիճակի չեն ծառայություն մատուցելու չափանիշի համաձայն կերպով, որովհետև նրանց ողջամտությունը հիմնավոր չէ. նրանք մարդիկ են, որոնք ոչինչ չեն հասկանում։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է սեր ցուցաբերել բթացած մարդկանց նկատմամբ, թող աջակցի բթացած մարդկանց։ Աստծու տան վերաբերմունքը բթացած մարդկանց նկատմամբ այն է, որ նրանք պետք է հեռացվեն։ Յուրաքանչյուր ոք, ով բոլորովին չի ընդունում ճշմարտությունը, յուրաքանչյուր ոք, ով անկեղծորեն չի կատարում իր պարտավորությունը՝ միշտ դա ձևականորեն անելով, պետք է սահմանափակվի, եթե հաճախ անհանգստություններ է առաջացնում եկեղեցական կյանքում։ Եթե նրանցից ոմանք զղջումով լի են և պատրաստ են ապաշխարելու, նրանց պետք է հնարավորություն տրվի։ Նրանք, ում էության մեջ հնարավոր չէ թափանցել, պետք է ժամանակավորապես պահվեն եկեղեցում՝ թույլ տալով Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկել նրանց, դիտարկել նրանց և աճել զանազանության մեջ։ Եթե կան այնպիսիք, ովքեր մշտապես խանգարում և անհանգստացնում են և, չնայած էտվելուն, մնում են անուղղելիորեն չապաշխարող՝ շարունակելով մրցակցել համբավի ու շահի համար, հարձակվել դրական կերպարների վրա և բացառել նրանց՝ հատկապես հարձակվելով նրանց վրա, ովքեր ձգտում են ճշմարտությանը և կարող են կիսվել փորձառական վկայություններով, և նրանց վրա, ովքեր անկեղծորեն ծախսվում են Աստծու համար և կատարում են իրենց պարտավորությունները, ապա այս անհատները չար մարդիկ և հակաքրիստոսներ են, նրանք չհավատացողներ են։ Նման մարդկանց դեպքում խոսքը միայն նրանց կանգնեցնելու և սահմանափակելու մասին չէ. նրանց պետք է անմիջապես հեռացնել եկեղեցուց՝ ապագա անախորժությունները կանխելու համար։ Կիրառման այս ձևը լիովին Աստծու մտադրությունների համաձայն է։

Մոտավորապես սրանք են կարգավիճակի համար մրցակցելու տարբեր դրսևորումները՝ աննշանից մինչև լուրջ։ Աննշան դրսևորումները հիմնականում վերաբերում են առաջնորդողներին և աշխատողներին կոպիտ բառերով ծաղրելուն, մանրախնդրությանը և առաջնորդողների ու աշխատողների նախաձեռնողականության վրա հարձակվելուն՝ նպատակ ունենալով ոչնչացնելու և վարկաբեկելու նրանց։ Ամենալուրջ դրսևորումներն առաջնորդողներին և աշխատողներին բացահայտ կերպով ուղղակիորեն հակադրվելն է, նրանց դեմ օգտագործելու բաներ գտնելը և նրանց դատելը, դատապարտելը, նրանց վրա հարձակվելն ու նրանց բացառելը, իսկ հետո մեկուսացնելը և հարկադրելը, որ ընդունեն իրենց մեղքն ու հրաժարական տան՝ նրանց կարգավիճակը զավթելու համար։ Սրանք խանգարելու և անհանգստացնելու ամենալուրջ խնդիրներն են, որոնք տեղի են ունենում եկեղեցական կյանքում։ Նրանք, ովքեր բացահայտորեն աղմկում են առաջնորդողների կամ աշխատողների դեմ և նրանց հետ մրցակցում են կարգավիճակի համար, նրանք են, ովքեր անհանգստացնում են եկեղեցու գործը և դիմակայում են Աստծուն, նրանք չար մարդիկ և հակաքրիստոսներ են և չպետք է միայն կանգնեցվեն և սահմանափակվեն. եթե իրավիճակը լուրջ է և անհրաժեշտ է հեռացնել կամ վտարել նրանց, ապա նրանց հետ պետք է գործ ունենալ սկզբունքների համաձայն։ Գոյություն ունի նաև կարգավիճակի համար մրցակցելու մեկ այլ դրսևորում՝ բացառել և հարձակվել այն մարդկանց վրա, որոնք եկեղեցում ավելի շատ են ձգտում ճշմարտությանը։ Քանի որ ճշմարտությանը ձգտող մարդիկ մաքուր ըմբռնում և Աստծու խոսքերի փորձառություն ու ճշմարիտ գիտելիք ունեն, և նրանք հաճախ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ՝ եղբայրների և քույրերի միջև խնդիրները լուծելու համար, և այդպիսով՝ խրատում են Աստծու ընտրյալ մարդկանց և աստիճանաբար հեղինակություն են ձեռք բերում եկեղեցում, այս չար մարդիկ և հակաքրիստոսները նախանձ և անզիջում են նրանց նկատմամբ, և բացառում են նրանց ու հարձակվում նրանց վրա։ Ցանկացած վարքագիծ, որը բաղկացած է ճշմարտությանը ձգտող մարդկանց վրա հարձակվելուց կամ նրանց բացառելուց, ուղղակիորեն հանդիսանում է եկեղեցական կյանքի խանգարում և անհանգստություն։ Որոշ մարդիկ գուցե ուղղակիորեն չթիրախավորեն եկեղեցու առաջնորդողներին, բայց նրանք առանձնահատուկ հակակրանք և արհամարհանք ունեն եկեղեցու այն մարդկանց նկատմամբ, որոնք հասկանում են ճշմարտությունը և ունեն գործնական փորձառություններ։ Նրանք նաև բացառում և ճնշում են նման մարդկանց՝ հաճախ ծաղրելով և հեգնելով նրանց, նույնիսկ ծուղակներ լարելով նրանց համար և դավեր նյութելով նրանց դեմ և այլն։ Թեև նման խնդիրները պակաս լուրջ են, քան եկեղեցու առաջնորդողների հետ կարգավիճակի համար մրցակցելը՝ իրենց բնության և հանգամանքների առումով, դրանք նույնպես եկեղեցական կյանքի խանգարումներ և անհանգստություններ են հանդիսանում և պետք է կանգնեցվեն ու սահմանափակվեն։ Եթե եկեղեցու եղբայրների և քույրերի մեծամասնությունը ազդեցության է ենթարկվում և հաճախ ընկղմվում է բացասականության և թուլության մեջ, եթե խնդիրները հանգեցնում են այս տեսակի հետևանքների, ապա դրանք համարժեք են խանգարումների և անհանգստությունների։ Այն տեսակի չար մարդը, որը խանգարումներ և անհանգստություններ է ստեղծում, չպետք է պարզապես սահմանափակվի, նրան պետք է ուղարկել Բ խումբ՝ մեկուսացման և խորհելու համար, կամ էլ հեռացնել։ Նրանք, ովքեր ներգրավվում են այնպիսի գործողությունների մեջ, որոնք իրենց բնությամբ խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում, մարդիկ են, որոնք սովորաբար չարիք են գործում։ Պետք է տարբերակել այն չար մարդկանց, որոնք հաճախ են չարիք գործում, և նրանց, ովքեր երբեմն են չարիք գործում՝ նրանց հետ վարվելու առումով։ Նրանք, ովքեր բազմազան չարիքներ են գործում, հակաքրիստոսներ են. նրանք, ովքեր երբեմն են չարիք գործում, վատ մարդկայնություն ունեն։ Եթե երկու հոգի երբեմն վիճում են կամ ներգրավվում են վիճաբանությունների մեջ՝ իրենց անհամատեղելի բնավորության առանձնահատկությունների պատճառով, կամ որովհետև տարբեր տեսակետներ ունեն ինչ-որ բան անելիս, կամ որովհետև տարբեր խոսելաձևեր ունեն, բայց եկեղեցական կյանքը ազդեցության չի ենթարկվում, ապա դրանում խանգարումներ և անհանգստություններ առաջացնելու բնություն չկա. դա տարբերվում է չար մարդկանց՝ եկեղեցական կյանքը խանգարելուց և անհանգստացնելուց։ Բոլոր այն բաները, որոնց մասին մենք խոսում էինք, և որոնք իրենց բնությամբ խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը, չար մարդկանց չարագործության դրսևորումներ են։ Երբ չար մարդիկ չարիք են գործում, դա նրանց սովորությունն է։ Չար մարդիկ ամենաշատն ատում են ճշմարտությանը ձգտող մարդկանց։ Երբ նրանք տեսնում են, որ ճշմարտությանը ձգտող ինչ-որ մեկն ի վիճակի է կիսելու իր սեփական փորձառական վկայությունը և այդպիսով ձեռք է բերում ուրիշների առանձնահատուկ հիացմունքը, նրանք նախանձում են, ատելությամբ լցվում, և նրանց աչքերը զայրույթից վառվում են։ Ով խորհում է իր մասին և ճանաչում է իրեն, ով կիսում է իր գործնական փորձառությունները, և ով վկայություն է կրում Աստծու համար, բախվում է այս չար մարդկանց ծաղրին, վարկաբեկմանը, ճնշմանը, բացառմանը, դատաստանին և նույնիսկ հալածանքին։ Նրանք սովորաբար այսկերպ են վարվում։ Որևէ մեկն թույլ չեն տալիս իրենցից լավը լինել. նրանք չեն կարողանում տանել իրենցից լավ մարդկանց տեսնելը։ Երբ նրանք տեսնում են մեկին, ով իրենցից լավն է, նախանձում են, բարկանում, զայրանում և մտածում են նրանց վնասելու և տանջելու մասին։ Նման մարդիկ արդեն լուրջ խանգարում և անհանգստություն են առաջացրել եկեղեցական կյանքում և եկեղեցու կարգում, և առաջնորդողներն ու աշխատողները պետք է միանան եղբայրներին և քույրերին՝ մերկացնելու, կանգնեցնելու և սահմանափակելու նման անհատներին։ Եթե հնարավոր չէ սահմանափակել նրանց, և նրանք չեն ապաշխարում կամ փոխում իրենց ընթացքը այն բանից հետո, երբ նրանց հետ հաղորդակցվել են ճշմարտության շուրջ, ապա չար մեկն են, և չար մարդկանց պետք է չափել և նրանց հետ պետք է վարվել եկեղեցին մաքրելու համար Աստծու տան սկզբունքների համաձայն։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները հաղորդակցության միջոցով հասնում են համաձայնության և որոշում են, որ սա հավասար է չար մարդու կողմից եկեղեցին անհանգստացնելուն, ապա հարցը պետք է լուծվի ճշմարտության սկզբունքների համաձայն. այդ մարդը պետք է հեռացվի եկեղեցուց։ Այլևս չպետք է հանդուրժել նման չար մարդկանց, որոնք անհանգստացնում են եկեղեցական կյանքը։ Եթե առաջնորդողների և աշխատողների համար պարզ է, որ սա հավասար է չար մարդու՝ անհանգստություն առաջացնելուն, և այնուամենայնիվ նրանք դեռ ձևացնում են, թե անտեղյակ են և հանդուրժում են, որ չար մարդը չարիք գործի և անհանգստություն առաջացնի, ապա նրանք ձախողում են իրենց պատականությունները եղբայրների և քույրերի նկատմամբ և անհավատարիմ են Աստծուն և Աստծու հանձնարարությանը։

Որոշ մարդիկ արտաքուստ կարող են լավը թվալ, բայց իրականում նրանց ինտելեկտի գործակիցը նման է բթամիտի ինտելեկտի գործակցին։ Նրանք խոսում և գործում են՝ չհասկանալով, թե որն է պատշաճ, չունենալով բնականոն մարդկայնության ողջամտություն։ Նման մարդիկ նաև սիրում են մրցակցել կարգավիճակի և հեղինակության համար, պայքարում են վերջին խոսքն ասելու համար և մրցում են ուրիշների բարձր գնահատականին արժանանալու համար։ Եկեղեցական կյանքում նրանք հաճախ արտաքուստ ճիշտ, բայց իրականում թյուր տեսակետներ և փաստարկներ են առաջ քաշում՝ մյուս մարդկանց մեծամասնության ուշադրությունն ու բարձր գնահատականը ձեռք բերելու համար՝ անհանգստացնելով մարդկանց մտքերը, անհանգստացնելով Աստծու խոսքերի նրանց ճիշտ ըմբռնումն ու հասկացողությունը և անհանգստացնելով ամեն ինչի վերաբերյալ նրանց դրական հասկացողությունը։ Երբ մյուսները հաղորդակցվում են Աստծու խոսքերի և իրենց մաքուր ըմբռնումների շուրջ, այս մարդիկ հաճախ ծաղրածուների պես հանկարծակի հայտնվում են՝ իրենց իսկ ներկայությունը հաստատելու և բոլորի ուշադրությունը գրավելու համար՝ միշտ ցանկանալով ցույց տալ եղբայրներին և քույրերին, որ իրենք մի երկու հնարք գիտեն, և որ իրենք բազմագիտակ են, խիստ բանիմաց ու գիտուն և այլն։ Թեև նրանք դեռ հստակ նպատակներ չունեն այն առումով, թե որ առաջնորդողին թիրախավորեն կամ որ առաջնորդողի դիրքի համար մրցակցեն, նրանց ցանկություններն ու փառասիրական ձգտումներն այնքան մեծ են, որ նրանց բառերն ու գործողություններն անհանգստություններ են առաջացրել եկեղեցական կյանքում, ուստի նրանք նույնպես պետք է սահմանափակվեն՝ ըստ իրավիճակի և դրա բնության լրջության։ Լավագույնը կլիներ նախ նրանց հետ հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ նրանց ճշտորեն ուղղորդելու համար, և ուղղություն տրամադրել նրանց անձնական վարքի համար՝ հնարավորություն տալով շրջվելու և հասկանալու, թե ինչպես բնականոն կերպով ապրել եկեղեցական կյանքով, ինչպես շփվել ուրիշների հետ, ինչպես մնալ իրենց պատշաճ տեղում և ինչպես լինել ռացիոնալ։ Եթե դա պայմանավորված է նրանց երիտասարդ տարիքով, ներըմբռնման պակասով և երիտասարդական ամբարտավանությամբ, և եթե նրանք ապաշխարել են կրկնակի հաղորդակցվելուց հետո՝ գիտակցելով, որ իրենց նախկին գործողությունները սխալ էին, ամոթալի, վանել են բոլորին և անախորժություններ բերել բոլորի վրա և արտահայտել են իրենց ներողությունն ու զղջումը դրա համար, ապա կարիք չկա դա նրանց դեմ օգտագործելու. նրանց կարելի է պարզապես օգնել սիրով։ Սակայն եթե նրանց սխալ գործողությունները, որոնք անհանգստացրել են բոլորին, պայմանավորված չեն եղել երիտասարդական ամբարտավանությամբ կամ ճշմարտության հասկացողության պակասով, այլ, ավելի շուտ, դրդված էին գաղտնի շարժառիթներով, և նրանք շարունակում են իրենց վարքագիծը՝ չնայած բազմիցս հետ պահվելուն, և եթե, ավելին, նրանք էտվել են, և եղբայրներն ու քույրերը հաղորդակցվել են նրանց հետ այս խնդրի լրջության շուրջ՝ նրանց առաջարկվել է հաղորդակցություն և օգնություն թե՛ բացասական, թե՛ դրական տեսանկյուններից, սակայն նրանք դեռ չեն կարողանում ճանաչել իրենց սեփական բնական էությունը, չեն կարողանում տեսնել այն անհանգստությունը, որն այս գործողություններն առաջացնում են ուրիշների համար, և դրանց ծանր հետևանքները, և շարունակում են անհանգստություններ և խանգարումներ ստեղծել՝ իրականացնելով նույն գործողությունները, երբ էլ որ առիթ են ունենում, ապա այս դեպքում ավելի խիստ միջոցներ են պահանջվում։ Եթե, ունենալով ապաշխարելու բավարար հնարավորություններ, նրանք բոլորովին չեն խորհում կամ փորձում ճանաչել իրենց, և անկախ նրանից, թե ինչպես են նրանց հետ հաղորդակցվում ճշմարտության շուրջ, նրանք չեն հասկանում, ոչ էլ գիտեն՝ ինչպես գործել խելամտորեն և սկզբունքների համաձայն, այլ փոխարենը համառորեն կառչում են գործերն անելու իրենց սեփական ձևին, ապա այս մարդկանց հետ կապված խնդիր կա։ Առնվազն, ողջամտության տեսանկյունից, նրանք զուրկ են բնականոն մարդու ողջամտությունից։ Սա դրան արտաքուստ նայելիս է։ Եթե էության տեսանկյունից նայելիս, անկախ նրանից, թե ինչպես են նրանց հետ հաղորդակցվում, նրանք չեն կարողանում ճանաչել խնդրի լրջությունը, ոչ էլ կարողանում են գտնել իրենց պատշաճ տեղը, ոչ էլ կարողանում են ընդունել հաղորդակցությունն ու օգնությունը կամ փորձել կիրառել եղբայրների և քույրերի կողմից հաղորդակցված ուղու համաձայն. եթե նրանք նույնիսկ այս բաներին չեն կարողանում հասնել, ապա նրանց խնդիրը ոչ միայն ողջամտության պակասն է, այլև նրանց մարդկայնության հետ կապված խնդիր է։ Թեև թվում է՝ նրանք ոչ միտումնավոր կերպով են խանգարումներ և անհանգստություններ առաջացնում, այս գործերն, անշուշտ, առանց դիտավորության չեն, այլ, ավելի շուտ, արվում են նպատակով և շարժառիթներով։ Մի կողմ թողնելով, թե որոնք կարող են լինել այս անհատների շարժառիթները կամ նպատակը, եթե նրանց ասածն ու արածը լրջորեն խանգարում և անհանգստացնում են եղբայրների ու քույրերի կյանքի մուտքը և եկեղեցական կյանքը՝ հանգեցնելով նրան, որ շատ մարդիկ ոչինչ չեն ստանում եկեղեցական կյանք ապրելուց, այն աստիճան, որ մյուսները չեն ցանկանում հավաքվել միայն այն պատճառով, որ նրանք ներկա են, կամ երբ նրանք խոսում են, մարդիկ վանվում են և ուզում են հեռանալ, ապա այս խնդրի բնույթը լուրջ է դառնում։ Ինչպե՞ս պետք է վարվել նման մարդկանց հետ։ Եթե նրանք դեռ համառում են այս բաներն անել՝ չնայած բազմաթիվ առիթներով նրանց հաղորդակցություն և օգնություն է առաջարկվել, և ապաշխարելու հնարավորություններ են տրվել, ապա նրանց բնական էությունն է խնդրահարույց։ Նրանք այն մարդիկ չեն, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն և կարող են ընդունել ճշմարտությունը, այլ փոխարենը ինչ-որ այլ մտադրություն ունեն։ Նայելով նրանց բնական էությանը՝ եկեղեցական կյանքում նրանց առաջացրած խանգարումներն ու անհանգստությունները հաստատապես ոչ միտումնավոր չեն, այլ, ավելի շուտ, այս մարդիկ նպատակ և շարժառիթներ ունեն։ Եթե նման մարդկանց հետագա հնարավորություններ տրվեն, դա արդա՞ր է Աստծու ընտրյալ մարդկանց նկատմամբ, որոնք բնականոն կերպով եկեղեցական կյանք են ապրում։ (Ոչ։) Նման անհատների հետ կապված խնդիրն արդեն այս աստիճան բացահայտվել է. եթե նրանց դեռ հնարավորություններ տրվեն՝ սպասելով նրանց ապաշխարությանը, ինչի արդյունքում ի վերջո էլ ավելի շատ չարիք կգործեն՝ ավելի շատ մարդկանց առաջնորդելով բացասականության, թուլության և անելանելի վիճակի, ապա ո՞վ կփոխհատուցի այս կորուստը։ Հետևաբար, եթե այս անհատներին առաջարկվել է հաղորդակցություն և սիրով օգնություն, կամ քայլեր են ձեռնարկվել նրանց կանգնեցնելու և սահմանափակելու համար, սակայն նրանք դեռ չեն փոխում իրենց հին ճանապարհները և համառում են իրենց սկզբնական վարքագծի մեջ, ապա նրանց հետ պետք է սկզբունքների համաձայն վարվել. մեղմ դեպքերում նրանց պետք է մեկուսացնել. ծանր դեպքերում պետք է հեռացնել եկեղեցուց։ Ինչպե՞ս է հնչում այս սկզբունքը։ Այն ինչ-որ մեկին անողորմաբար ճնշելո՞ւ մասին է՝ առանց նրան ապաշխարելու հնարավորություն տալու։ Կամ կամայականորեն որոշում կայացնելո՞ւ՝ առանց որևէ զանազանություն կիրառելու և առանց հստակ հասկանալու, թե իրականում որն է նրանց բնական էությունը։ (Ոչ։) Եթե, չնայած հաղորդակցություն և օգնություն առաջարկվելուն և ապաշխարելու հնարավորություններ տրվելուն, այս մարդկանց ուղիներն ու խառնվածքը բոլորովին չեն փոխվել, և ոչ էլ նրանք ապաշխարում են՝ մնալով այնպիսին, ինչպիսին նախկինում էին՝ այն միակ տարբերությամբ, որ նախկինում բացահայտ և տեսանելի կերպով արածն այժմ գաղտնի և թաքուն են անում, բայց անհանգստությունն ու խանգարումը մնում են նույնը, ապա եկեղեցին այլևս չի կարող պահել նրանց։ Նման մարդիկ Աստծու տան անդամներ չեն. նրանք Աստծու ոչխարներ չեն։ Աստծու տանը նրանց ներկայությունը բացառապես անհանգստություններ և խանգարումներ առաջացնելու համար է, և նրանք Սատանայի ծառաներ են, ոչ թե եղբայրներ և քույրեր։ Եթե նրանց միշտ որպես եղբայրների և քույրերի ես վերաբերվում՝ շարունակաբար աջակցելով և օգնելով և նրանց հետ ճշմարտության շուրջ հաղորդակցվելով, և դա ի վերջո հանգեցնում է մեծ ջանքեր վատնելուն՝ առանց որևէ պտուղ տալու, միթե դա հիմարություն չէ՞։ Դա ավելին է, քան հիմարությունը. դա տխմարություն է, կատարյալ տխմարություն։

Նայելով խնդիրների բնությանը՝ կարգավիճակի համար մրցակցելու մեջ ներգրավված տարբեր դրսևորումները և մարդկանց, իրադարձությունների ու բաների տեսակները հիմնականում կարելի է այս երեք տեսակների դասակարգել։ Կարգավիճակի համար մրցակցելը եկեղեցական կյանքում տարածված խնդիր է, որն ի հայտ է գալիս մարդկանց տարբեր խմբերում և եկեղեցական կյանքի տարբեր տեսանկյուններում։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր մրցակցում են կարգավիճակի համար, մեղմ դեպքերում նրանց պետք է ճշմարտության շուրջ լայն հաղորդակցություն առաջարկվի՝ աջակցելու և օգնելու նրանց, որպեսզի կարողանան հասկանալ ճշմարտությունը, և նրանց պետք է ապաշխարելու հնարավորություն տրվի։ Եթե դեպքը լուրջ է, նրանց պետք է ուշադիր հետևել, և հենց որ հայտնաբերվի, որ խոսում կամ գործում են որոշակի շարժառիթի կամ նպատակի հասնելու համար, պետք է անմիջապես կանգնեցվեն և սահմանափակվեն։ Եթե դեպքն էլ ավելի լուրջ է, նրանց հետ պետք է գործ ունենալ եկեղեցու՝ մարդկանց հեռացնելու և վտարելու սկզբունքների համաձայն։ Սա այն պարտականությունն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, երբ կարգավիճակի համար մրցակցելու մեջ ներգրավված այս մարդիկ, իրադարձությունները և բաները հայտնվում են եկեղեցական կյանքում։ Իհարկե, սա նաև պահանջում է, որ բոլոր եղբայրներն ու քույրերն առաջ գան և այս աշխատանքում համագործակցեն առաջնորդողների ու աշխատողների հետ՝ միասին սահմանափակելով չար մարդկանց տարբեր վարքագծերն ու գործողությունները, որոնք խանգարում և անհանգստություն են առաջացնում՝ ապահովելով, որ եկեղեցական կյանքում այլևս չար մարդկանց կողմից խանգարում կամ անհանգստություն չլինի, ձգտելով ապահովելու, որ եկեղեցական կյանքի յուրաքանչյուր առիթ լուսավորված լինի Սուրբ Հոգու կողմից, լցված լինի խաղաղությամբ, ուրախությամբ և Աստծու ներկայությամբ և Աստծու օրհնությունն ու ուղղորդումն ունենա, և ապահովել, որ յուրաքանչյուր հավաքույթ վայելքի և ձեռքբերման ժամանակ լինի։ Սա եկեղեցական կյանքի լավագույն տեսակն է՝ այն, որն Աստված ցանկանում է տեսնել։ Այս աշխատանքը ստանձնելը համեմատաբար բարդ է առաջնորդողների և աշխատողների համար, քանի որ ներառում է միջանձնային հարաբերություններ և մարդկանց հեղինակությունն ու շահերը և նաև մարդկանց ճշմարտության հասկացողության մակարդակը՝ այն դարձնելով փոքր-ինչ ավելի դժվար։ Սակայն երբ խնդիրներ են ծագում, մի՛ խուսափեք դրանցից և մի՛ թերագնահատեք մեծ խնդիրները՝ փոքր համարելով, և ի վերջո թույլ մի՛ տվեք, որ դրանք մնան չլուծված. ոչ էլ դրանց հետ պետք է գործ ունենալ՝ օգտագործելով աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններ՝ աչք փակելով դրանց վրա։ Ավելին՝ մի՛ եղեք մարդկանց հաճեցնող, այլ, ավելի շուտ, կարգավիճակի համար մրցակցող տարբեր տեսակի մարդկանց հետ վարվեք ճշմարտության սկզբունքների համաձայն։ Այս հաղորդակցությունը պա՞րզ է։ (Այո։) Ուրեմն սրանով հինգերորդ հարցի շուրջ մեր հաղորդակցությունն ավարտվում է։

VI. Ներգրավվել անպատշաճ հարաբերությունների մեջ

Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը խանգարող և անհանգստացնող վեցերորդ խնդիրն անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելն է։ Քանի դեռ մարդիկ շփվում են և կարող են միասին հավաքվել, համայնքային կյանք կլինի, և դրանից տարբեր հարաբերություններ կառաջանան։ Ուստի այս հարաբերություններից որո՞նք են պատշաճ, և որո՞նք՝ անպատշաճ։ Եկեք նախ խոսենք այն մասին, թե որոնք են պատշաճ հարաբերությունները, իսկ հետո հաղորդակցվենք անպատշաճների մասին։ Երբ եղբայրներն ու քույրերը հանդիպում և ողջունում են միմյանց, նրանք կարող են այնպիսի բաներ ասել, ինչպիսիք են. «Ինչպե՞ս ես վերջերս։ Առո՞ղջ ես։ Երեխադ հաջորդ տարի ավագ դպրոց գնալո՞ւ է։ Ինչպե՞ս են ամուսնուդ գործերը»։ Նման փոխադարձ ողջույնը պատշաճ հարաբերություն համարվո՞ւմ է։ (Այո։) Ինչո՞ւ եք այդպես ասում։ Որովհետև երբ երկու մարդ, որոնք երկար ժամանակ չեն տեսել միմյանց, պատահաբար հանդիպում են, ողջույնի մի քանի խոսք ասելն ամենատարրական վարվելակարգն է, ինչպես նաև հոգատարության և ողջույնի ամենահիմնական դրսևորումը։ Սրանք բոլորը խոսքեր, գործողություններ և համապատասխան թեմաներ են, որոնք մարդիկ բարձրացնում են բնականոն մարդկայնության սահմաններում։ Դատելով նրանց մինչ այժմ ունեցած խոսակցությունից՝ ակնհայտ է, որ նրանց հարաբերությունը միանգամայն պատշաճ է։ Նրանց երկխոսությունը հիմնված է և՛ վարվելակարգի, և՛ բնականոն մարդկայնության վրա, և այս երկու կետից կարելի է որոշել, որ զրուցող երկու մարդկանց միջև հարաբերությունը պատշաճ է և ներկայացնում է բնականոն միջանձնային հարաբերություն։ Եթե երկու հոգի շատ լավ են ճանաչում միմյանց, սակայն հանդիպելիս երկուսն էլ խոժոռվում են և չեն խոսում իրար հետ, իսկ երբ նայում են միմյանց, նրանց աչքերն այրվում են թշնամանքով, այդ հարաբերությունը բնականո՞ն է։ (Ո՛չ, այդպես չէ։) Ինչո՞ւ բնականոն չէ։ Ինչպե՞ս պետք է ճշգրտորեն սահմանել։ Երբ երկու մարդ հանդիպում են, բայց ոչ մեկը չի ողջունում մյուսին կամ նույնիսկ «բարև» չի ասում, էլ չասած բնականոն զրույցի և երկխոսության մեջ ներգրավվելու մասին, ակնհայտ է, որ նրանց դրսևորումները չեն արտացոլում այն, ինչ ակնկալվում է բնականոն մարդկությունից։ Նրանց հարաբերությունը բնականոն միջանձնային հարաբերություն չէ. այն փոքր-ինչ աղավաղված է, սակայն դեռ չի համարվում անպատշաճ հարաբերություն, դրանից դեռ որոշակի հեռավորություն կա։ Ընդհանուր առմամբ, եթե մարդկանց միջև հարաբերությունը հաստատված է բնականոն մարդկայնության հիման վրա, որտեղ անհատները կարող են շփվել և հարաբերվել բնականոն կերպով ու սկզբունքների համաձայն և օգնել, աջակցել ու մատակարարել միմյանց, այս ամենը վկայում է մարդկանց միջև պատշաճ հարաբերությունների մասին։ Դա նշանակում է հարցերը լուծել գործնական ձևով, չներգրավվել գործարքների մեջ, զերծ լինել խճճված շահերից, առավել ևս զերծ լինել ատելությունից, և որ գործողությունները չեն առաջնորդվում մսեղավոր ցանկություններով։ Այս ամենը մտնում է պատշաճ հարաբերությունների շրջանակի մեջ։ Մի՞թե այս շրջանակը բավականին լայն չէ։ Բնականոն միջանձնային հարաբերությունները ներառում են երկխոսություն և հաղորդակցություն բնականոն մարդկայնության ոլորտում, ուրիշների հետ շփում և հարաբերություն, ինչպես նաև համատեղ աշխատանք՝ հիմնված բնականոն մարդկայնության խղճի և ողջամտության վրա։ Ավելի բարձր մակարդակում այն ներառում է շփում և հարաբերություն՝ ճշմարտության սկզբունքների համաձայն։ Սա մարդկանց միջև պատշաճ միջանձնային հարաբերությունների ընդհանուր սահմանումն է։ Հանդիպելիս միմյանց ողջունելը շփման ամենաբնականոն ձևն է։ Կարողանալ ողջունել և զրուցել բնականոն կերպով՝ առանց մեծամտանալու, սեր չձևացնել այնտեղ, որտեղ այն չկա, չգործել որպես գերադաս, խոսել առանց ուրիշներին ճնշելու կամ ինքն իրեն բարձրացնելու, խոսել և հաղորդակցվել բնականոն կերպով՝ այսպես պետք է խոսեն և հաղորդակցվեն նրանք, ովքեր ունեն բնականոն մարդկայնություն, և սա բնականոն միջանձնային հարաբերությունների ներսում շփվելու հիմնական ձևն է։ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է առնվազն խիղճ և ողջամտություն ունենան և շփվեն, հարաբերվեն ու միասին աշխատեն ուրիշների հետ այն սկզբունքների և չափանիշների համաձայն, որոնք Աստված պահանջում է մարդկանցից։ Սա լավագույն մոտեցումն է։ Սա կարող է բավարարել Աստծուն։ Ուստի որո՞նք են Աստծու պահանջած ճշմարտության սկզբունքները։ Այն, որ մարդիկ հասկացող լինեն ուրիշների նկատմամբ, երբ նրանք թույլ են և բացասական, ուշադիր լինեն նրանց ցավի ու դժվարությունների նկատմամբ և ապա հարցնեն այս բաների մասին, օգնություն և աջակցություն առաջարկեն և նրանց համար կարդան Աստծու խոսքերը՝ օգնելու նրանց լուծելու իրենց խնդիրները՝ հնարավորություն տալով հասկանալու Աստծու մտադրությունները և դադարելու թույլ լինելուց և նրանց բերելով Աստծու առջև։ Մի՞թե կիրարկման այս ձևը չի համապատասխանում սկզբունքներին։ Այսկերպ կիրարկելը համապատասխանում է ճշմարտության սկզբունքներին։ Բնականաբար, այս տեսակի հարաբերություններն առավել ևս համապատասխանում են ճշմարտության սկզբունքներին։ Երբ մարդիկ դիտավորյալ կերպով խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում կամ դիտավորյալ կերպով իրենց պարտավորությունը ձևականորեն են կատարում, եթե դու տեսնում ես դա և ի վիճակի ես մատնանշելու այս բաները նրանց համար, հանդիմանելու և օգնելու նրանց սկզբունքների համաձայն, ապա սա ճշմարտության սկզբունքների համաձայն է։ Եթե աչք ես փակում կամ ներում ես նրանց վարքագիծը և պարտակում նրանց և նույնիսկ հասնում ես հաճելի բաներ ասելուն՝ նրանց գովելու և ծափահարելու համար, ապա մարդկանց հետ շփվելու, հարցեր լուծելու և խնդիրների հետ վարվելու այս ձևերը հստակորեն հակասում են ճշմարտության սկզբունքներին և ոչ մի հիմք չունեն Աստծու խոսքերում։ Ուստի մարդկանց հետ շփվելու և հարցեր լուծելու այս ձևերն, անկասկած, անպատշաճ են և իսկապես հեշտ չէ հայտնաբերել, եթե մանրամասն չեն վերլուծվում և զանազանվում Աստծու խոսքերի համաձայն։ Մարդիկ, որոնք չեն հասկանում ճշմարտությունը, հավանաբար չեն ճանաչի այս խնդիրները և նույնիսկ եթե ընդունեն, որ դրանք խնդիրներ են, նրանց համար հեշտ չէ դրանք լուծելը։ Մենք հաճախ ենք ասել, որ ողջ ապականված մարդկությունն ապրում է Սատանայի բնույթով, և այս դրսևորումները դրա ապացույցն են։ Դուք հիմա հստակորեն տեսնո՞ւմ եք դա։

Մեր հաղորդակցության մեջ այսօրվա հիմնական նպատակը եկեղեցական կյանքում խանգարումներ և անհանգստություններ առաջացնող չորս տեսակի անպատշաճ հարաբերությունների դրսևորումները մերկացնելն է։ Ովքե՞ր են եկեղեցական կյանքի ներսում անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվողները։ Ի՞նչն է ճշտորեն համարվում անպատշաճ հարաբերություն։ Ի՞նչ խնդիրներ են ներառված անպատշաճ հարաբերություններում ներգրավվելու մեջ։ Քանի որ մեր հաղորդակցության հիմնական թեման ներառում է տարբեր մարդկանց, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը, անպատշաճ հարաբերությունների մասին այս քննարկումը սահմանափակվում է նրանցով, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում եկեղեցական կյանքում։ Մենք անխտիր կերպով բոլոր տեսակի անպատշաճ հարաբերությունների հետ չենք հաշտվում, և եկեղեցական կյանքից դուրս գտնվող հարցերը մեզ չեն մտահոգում։ Դուք պետք է ամբողջովին ըմբռնեք այս հարցը՝ առանց շեղումների։ Ուստի, երբ խոսքը վերաբերում է անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելուն, ո՞ր խնդիրները և մարդկանց միջև ո՞ր հարաբերություններն են անպատշաճ։ Ո՞ր անպատշաճ հարաբերություններն են խանգարումներ և անհանգստություններ առաջացնում եկեղեցական կյանքում և մարդկանց մեծամասնության համար։ Արդյոք այս հարցերի շուրջ արժե՞ հաղորդակցվել։ (Այո։) Սրանք հարցեր են, որոնք պետք է հստակորեն քննարկվեն մեր հաղորդակցության մեջ։

Ա. Անպատշաճ հարաբերություններ սեռերի միջև

Եկեղեցական կյանքում ո՞րն է անպատշաճ հարաբերությունների ամենատարածված, հեշտությամբ հասկացվող և հեշտությամբ բնութագրվող տեսակը։ (Հարաբերությունները սեռերի միջև։) Սա առաջին բանն է, որ գալիս է մարդկանց մտքին, երբ մտածում են անպատշաճ հարաբերությունների մասին։ Որոշ մարդիկ, երբ էլ որ խմբում են լինում, միշտ սիրախաղ են անում հակառակ սեռի հետ. նրանք ակնարկող ժեստեր ու արտահայտություններ են անում, առանձնապես արտահայտիչ կերպով են խոսում և սիրում են իրենց ցուցադրել։ Եթե անպատշաճ եզրույթ օգտագործենք, դա սեփական ցանկասիրությունն ի ցույց դնել է։ Նրանք սիրում են հակառակ սեռի առջև սրամիտ, հումորով, ռոմանտիկ, ջենթլմեն, հերոսական, խարիզմատիկ և բանիմաց երևալ՝ այլ հատկանիշների հետ մեկտեղ. նրանք հատկապես հաճույք են ստանում իրենց ցուցադրելուց։ Ինչո՞ւ են նրանք ցուցադրում իրենց։ Դա կարգավիճակի համար մրցակցելու համար չէ, այլ հակառակ սեռին հրապուրելու համար։ Որքան շատ են հակառակ սեռի ներկայացուցիչներն ուշադրություն դարձնում նրանց վրա՝ հիացական, ակնածալի և պաշտող հայացքներ նետելով նրանց ուղղությամբ, այնքան ավելի ոգևորված և էներգիայով լի են նրանք դառնում։ Եկեղեցական կյանքում ավելի շատ ժամանակ ծախսելով և ավելի շատ մարդկանց հետ շփվելով՝ նրանք թիրախավորում են մի քանի անհատների՝ սիրախաղ անելով և հայացքներ փոխանակելով հակառակ սեռի որոշ ներկայացուցիչների հետ, հաճախ խոսելով գրգռիչ կերպով, նույնիսկ սեռական ոտնձգության երանգով։ Արդյոք մարդկանց միջև այսպիսի հարաբերությունը պատշա՞ճ է։ (Ոչ։) Սա համարվում է անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվել։ Նման անհատները նույնիսկ հավաքույթների ժամանակն են օգտագործում՝ իրենց ցուցադրելու համար՝ խոսելով այնպես, որ առանձնապես սրամիտ և հմայիչ երևան այն անձի առջև, ում հավանում են կամ ով հետաքրքրում է իրենց՝ ակնարկող ժեստեր անելով ու հայացքներ նետելով, դեմքի հաղթական ու ոգևորված արտահայտություն կրելով, նույնիսկ ինքնագոհ շրջելով. և ի՞նչ նպատակով է այս ամենը։ Դա հակառակ սեռին գայթակղելն է՝ անպատշաճ հարաբերության մեջ մտնելու համար։ Չնայած շատ եղբայրներ և քույրեր զզվանք են զգում դրանից, և չնայած իրենց շուրջը եղողների բազմաթիվ նախազգուշացումներին՝ նրանք դեռ կանգ չեն առնում և համառում են իրենց անխոհեմ գայթակղության մեջ։ Եթե նման անպատշաճ հարաբերությունները ներառում են միայն երկու հոգու, որոնք սիրախաղ են անում միմյանց հետ եկեղեցական կյանքից դուրս և չեն ազդում եկեղեցական կյանքի կամ եկեղեցու գործի վրա, ապա այդ հարցը կարելի է առայժմ մի կողմ դնել։ Սակայն եթե անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվողները սովորաբար նման վարքագիծ են դրսևորում եկեղեցական կյանքում և անհանգստություններ են առաջացնում ուրիշների համար, նրանց պետք է նախազգուշացնել և սահմանափակել։ Եթե անուղղելի են մնում՝ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, և արդեն լրջորեն անհանգստացրել են եկեղեցական կյանքը, նրանք Աստծու ընտրյալ մարդկանց քվեարկությամբ պետք է հեռացվեն եկեղեցուց։ Արդյոք այս մոտեցումը տեղի՞ն է։ (Այո։) Եթե դա պարզապես երիտասարդների բնականոն ժամադրություն է, նրանք նույնպես պետք է զուսպ լինեն հավաքույթների ժամանակ, որպեսզի չազդեն ուրիշների վրա։ Եկեղեցին Աստծուն երկրպագելու, Աստծու խոսքերն աղոթքաընթերցելու և եկեղեցական կյանք ապրելու վայր է. անձնական զգացմունքները չպետք է բերվեն եկեղեցական կյանք՝ ուրիշներին անհանգստացնելու համար։ Եթե դա անհանգստություններ է առաջացնում ուրիշների համար, ազդում է ուրիշների տրամադրության վրա հավաքույթների ժամանակ, ազդում է ուրիշների կողմից Աստծու խոսքերի ընթերցման և Աստծու խոսքերի նրանց ըմբռնման ու ճանաչողության վրա՝ ավելի շատ մարդկանց մղելով շեղվելու և անհանգստանալու, ապա նման հարաբերությունը բնութագրվում է որպես անպատշաճ հարաբերություն։ Նույնիսկ օրինական ժամադրությունը, եթե անհանգստություն է առաջացնում ուրիշների համար, կբնութագրվի որպես անպատշաճ հարաբերություն, էլ չասած ժամադրությունից դուրս հակառակ սեռին գայթակղելու մասին։ Հետևաբար, եթե եկեղեցական կյանքում ինչ-որ մեկը ներգրավվում է անպատշաճ հարաբերությունների մեջ, նրան չպետք է լուռ թույլատրել կամ հանդուրժել, այլ պետք է սկզբունքների համաձայն արժանանացնել նախազգուշացումների, սահմանափակումների և նույնիսկ հեռացման։ Սա այն աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրականացնեն։ Եթե հայտնաբերվում է, որ ինչ-որ մեկը ներգրավվում է անպատշաճ հարաբերությունների մեջ և անհանգստություններ է առաջացրել եկեղեցում մարդկանց մեծամասնության համար, և նրա ներկայությունը հանգեցնում է հեշտասեր մտքերով ուրիշների շեղվելուն և ծուղակն ընկնելուն՝ նույնիսկ հանգեցնելով ընտանիքների քայքայման և պատճառ դառնալով, որ որոշ նոր հավատացյալներ կորցնեն հետաքրքրությունը հավաքույթների, Աստծու խոսքերը կարդալու կամ նույնիսկ հենց հավատքի նկատմամբ՝ փոխարենն ավելի տարվելով այն անձով, որին պաշտում են, ցանկանալով փախչել նրա հետ և միասին ապրել իրենց օրերը և թողնել իրենց հավատքը. եթե իրավիճակի լրջությունն այս աստիճանի է հասել, սակայն առաջնորդողներն ու աշխատողները լուրջ չեն ընդունում՝ մտածելով, թե պարզապես մարդկային ցանկասիրությունն է գործում, որ դա լուրջ բան չէ և մի բան է, որ սովորական մարդիկ բոլորն անում են՝ չգիտակցելով խնդրի լրջությունը կամ առավել ևս չհասկանալով, թե որքան շատ կարող է զարգանալ խնդիրը, այլ փոխարենն անտեսելով այն, լինելով առանձնապես անզգա և բթամիտ նման հարցերին արձագանքելիս, ի վերջո հակառակ ազդեցություններ առաջացնելով եկեղեցու մեծամասնության համար, ապա այս միջադեպերի բնությունը լուրջ խանգարումներ և անհանգստություններ է հաստատում։ Ինչո՞ւ եմ ասում, որ դա լուրջ խանգարումներ և անհանգստություններ է հաստատում։ Որովհետև այս միջադեպերն անհանգստացնում և վնասում են եկեղեցական կյանքի բնականոն կարգը։ Հետևաբար, երբ նման անհատներ են հայտնվում եկեղեցում, նրանց պետք է սահմանափակել, որքան էլ քիչ կամ շատ լինեն նրանք, ապահովել, որ յուրաքանչյուր դեպք լուծում ստանա, իսկ եթե իրավիճակը ծանր է, նրանց պետք է մեկուսացնել։ Եթե մեկուսացումն արդյունք չի տալիս, և նրանք շարունակում են գայթակղել հակառակ սեռին, անհանգստացնել եկեղեցական կյանքը և վնասել եկեղեցու բնականոն կարգը, ապա նրանց պետք է հեռացնել եկեղեցուց՝ սկզբունքների համաձայն։ Արդյոք այս մոտեցումը տեղի՞ն է։ (Այո։) Նման հարցերի ազդեցությունը եկեղեցական կյանքի և եկեղեցու գործի վրա չափազանց վնասակար է. դրանք նման են ժանտախտի և պետք է արմատախիլ արվեն։

Յուրաքանչյուր ոք, ով հակված է հակառակ սեռին գայթակղելու, դա անում է ուր էլ որ գնա՝ անխոնջ կերպով ներգրավվելով նման վարքագծի մեջ։ Գայթակղության և ոտնձգության նրանց թիրախները հաճախ երիտասարդ և հմայիչ անհատներ են, բայց երբեմն ներառում են նաև միջին տարիքի մարդկանց. ցանկացած մեկին, ում նրանք գրավիչ են համարում, նախաձեռնողաբար հնարավորություններ են փնտրում՝ գայթակղելու։ Եթե նրանք մտադիր են գայթակղել ուրիշներին, որոշ մարդիկ չեն կարողանում դիմակայել հրապուրանքին և կխաբվեն, ինչը հեշտությամբ հանգեցնում է անպատշաճ հարաբերությունների։ Քանի որ մարդկանց հասակը չափազանց փոքր է, և նրանք չունեն անկեղծ հավատք առ Աստված, ինչպես նաև ճշմարտության հասկացողություն, ինչպե՞ս կարող են հաղթահարել այս գայթակղությունները և դիմակայել նման հրապուրանքներին։ Մարդկանց հասակը չափազանց փոքր է. նրանք հատկապես թույլ և անզոր են, երբ բախվում են այս գայթակղություններին և հրապուրանքներին։ Նրանց համար դժվար է զերծ մնալ ազդեցությունից։ Մի տղամարդ առաջնորդող կար, որը փորձում էր գայթակղել ցանկացած գեղեցիկ կնոջ, որին տեսնում էր. երբեմն միայն մեկին գայթակղելը բավարար չէր. նա կարող էր գայթակղել երեք կամ չորս կանանց՝ մղելով նրանց բոլորին այն աստիճան հմայվելու իրենով, որ կորցնեին իրենց ախորժակը և չկարողանային քնել, և նույնիսկ կորցնեին իրենց պարտավորությունները կատարելու ցանկությունը։ Այսպիսին էր այս տղամարդու «հմայքը»։ Եթե նա պարզապես բնականոն կերպով շփվեր մարդկանց հետ՝ առանց դիտավորյալ կերպով փորձելու գայթակղել նրանց, նրա ազդեցությունն այդքան լայնածավալ չէր լինի։ Միայն այն ժամանակ, երբ նա դիտավորյալ կերպով ներկայացումներ էր տալիս և գայթակղում ուրիշներին, ավելի ու ավելի շատ մարդիկ էին խաբվում դրան՝ ավելացնելով նրանց թիվը, ովքեր գայթակղվել էին նրա հետ անպատշաճ հարաբերություններ ունենալու։ Մարդիկ դարձան անզոր՝ դիմակայելու և ընկան այս գայթակղությունների մեջ։ Սա հեշտասիրության «հմայքն» էր. նրա արածը գայթակղություններ, հրապուրանքներ և անհանգստություններ ստեղծեց երկու կողմերի համար էլ։ Մի տղամարդ միաժամանակ մի քանի կանանց է գայթակղում. նրա սիրտն այրվո՞ւմ էր, թե՞ ինչ։ Ո՞ր կնոջը առաջինն այցելի, որի՞ն առաջինը բավարարի. մի՞թե նա հոգեպես չէր հյուծվի։ (Այո։) Եթե դա այդքան հյուծիչ էր, ինչո՞ւ էր շարունակում այդպես վարվել։ Սա չարասիրություն է. նա այս տեսակի արարած էր, սա էր նրա բնությունը։ Հենց որ զոհերը գայթակղվում են և ընկնում գայթակղության մեջ, արդյոք նրանց համար հե՞շտ է խուսափել գայթակղությունից։ Գայթակղության մեջ հայտնվելուց հետո դժվար կլինի խուսափել դրանից։ Ուտելիս, քնելիս, քայլելիս, պարտավորություններ կատարելիս՝ անկախ նրանից, թե ինչ են անում, նրանց մտքերը լի են այս անձի մասին մտքերով, նրանց սրտերը կլանված են այս անձով։ Նման անհանգստությունները չափազանց ծանր են։ Դրան հաջորդում են մշտական մտորումներն այն մասին, թե ինչպես գոհացնել այս անձին, ինչպես նետվել նրա գիրկը, ինչպես շահել նրան, ինչպես միայն իրենը դարձնել, ինչպես մրցել և պայքարել այլ մրցակիցների հետ։ Մի՞թե սրանք անհանգստացած լինելու հետևանքները չեն։ Արդյոք հե՞շտ է խուսափել նման վիճակից։ (Հեշտ չէ։) Հետևանքները ծանր են դառնում։ Այդ ժամանակ մարդու սիրտը դեռ կարո՞ղ է հանգիստ լինել Աստծու առջև։ Երբ նրանք կարդում են Աստծու խոսքերը, կարո՞ղ են դեռ կլանել դրանք։ Նրանք դեռ կարո՞ղ են լույս ունենալ։ Հավաքույթների ժամանակ դեռ տրամադրություն կունենա՞ն խորհելու և հաղորդակցվելու Աստծու խոսքերի շուրջ և լսելու, թե ինչպես են ուրիշները կիսում Աստծու խոսքերը։ Չեն ունենա. նրանց սրտերը լի կլինեն հեշտասիրությամբ, իրենց պաշտամունքի առարկայով՝ զուրկ որևէ լուրջ հարցից. նույնիսկ Աստված կգնա նրանց սրտերից։ Հետո հաջորդում են մտորումներն են այն մասին, թե ինչպես փորձառաբար ապրել սերը, ինչպես լինել ռոմանտիկ և այլն, և Աստծուն հավատալու ցանկությունն ամբողջությամբ կորչում է։ Այս հետևանքները լա՞վն են։ Սա՞ է այն, ինչ մարդիկ ցանկանում են տեսնել։ (Ո՛չ։) Արդյոք գայթակղվելու և գայթակղության մեջ ընկնելու հետևանքներն այնպիսի բան են, որ մարդիկ կարո՞ղ են կանխել։ Կարո՞ղ են մարդիկ վերահսկել այս հետևանքները։ Կարո՞ղ է դա նրանց որոշելիքը լինել։ Կարո՞ղ են նրանք հասնել այն մակարդակին, որ կարողանան կանգ առնել, երբ իրենց սրտում ցանկանան։ Ոչ ոք չի կարող հասնել դրան։ Սա մարդկանց վրա նման անպատշաճ հարաբերությունների առաջացրած անհանգստությունների հետևանքն է։ Երբ Աստված բացակայում է մարդու սրտից, և նա այլևս չի ցանկանում կարդալ Աստծու խոսքերը, որո՞նք են հետևանքները։ Արդյոք դեռ կա՞ փրկության հույս։ Փրկության հույսը զրո է դառնում։ Ամեն ինչ կորած է. նախկինում հասկացած այն խղճուկ վարդապետությունները, Աստծու համար ծախսվելու վճռականությունն ու հաստատակամությունը և Աստծու փրկությունը ձեռք բերելու ցանկությունը բոլորը դեն են նետվում. սրանք են հետևանքները։ Մարդիկ հեռանում են Աստծուց և մերժում են Նրան իրենց սրտերում, և Աստված նույնպես մերժում է նրանց։ Այս հետևանքն այն չէ, ինչ Աստծուն հավատացող և Նրան հետևող որևէ մեկը ցանկանում է տեսնել, ոչ էլ այն փաստն է, որ Աստծու որևէ հետևորդ կարող է ընդունել։ Սակայն երբ մարդիկ ընկնում են նման գայթակղությունների մեջ և հայտնվում անպատշաճ հարաբերությունների հորձանուտում, նրանց համար դժվար է դառնում ազատվելը և առավել ևս ի վիճակի չեն լինում վերահսկելու իրենց։ Հետևաբար, նման անպատշաճ հարաբերությունները պետք է սահմանափակվեն։ Ծանր դեպքերում, ովքեր հետևողականորեն անհանգստացնում և ոտնձգություն են կատարում հակառակ սեռի նկատմամբ, պետք է ժամանակին և արագորեն մաքրվեն-հեռացվեն եկեղեցուց, որպեսզի չանհանգստացնեն եկեղեցական կյանքը և առավել ևս կանխեն ավելի շատ մարդկանց գայթակղության մեջ ընկնելը։ Արդյոք այս մոտեցումը ողջամի՞տ է։ (Այո։)

Առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներկուերորդ կետում առաջնորդողներն ու աշխատողները պետք է գործադրեն իրենց առավելագույն ջանքերը յուրաքանչյուր առաջադրանքում՝ ապահովելու, որ Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան բնականոն եկեղեցական կյանք վարել՝ եղբայրներին և քույրերին եկեղեցական կյանքում ցանկացած միջամտությունից կամ անհանգստությունից պաշտպանելով։ Սա նշանակում է պաշտպանել բոլոր եղբայրներին և քույրերին, որոնք կարող են բնականոն եկեղեցական կյանք վարել։ Ճշգրտորեն ի՞նչը պետք է պաշտպանվի։ Եղբայրներն ու քույրերը պետք է պաշտպանվեն, որպեսզի կարողանան հավաքույթների ժամանակ գալ Աստծու առջև հանգստության մեջ և խաղաղությամբ աղոթքաընթերցել ու կիսել Աստծու խոսքերը. միևնույն ժամանակ, եղբայրներն ու քույրերը պետք է կարողանան աղոթել Աստծուն սրտի և մտքի միասնության մեջ, փնտրել Աստծու մտադրությունները, փնտրել լուսավորություն և լուսավորում Աստծուց, ձեռք բերել Աստծու ներկայությունը և ստանալ Աստծու օրհնություններն ու ուղղորդումը։ Սա բոլոր եղբայրների և քույրերի ամենամեծ և ամենակարևոր շահն է և էական է բոլորի համար. այն վերաբերում է նրան, թե արդյոք նրանք կարող են փրկվել և արդյոք կարող են ունենալ լավ նշանակության վայր։ Հետևաբար, անհրաժեշտ է խստորեն սահմանափակել, մեկուսացնել կամ հեռացնել նրանց, ովքեր եկեղեցում ներգրավվում են անպատշաճ հարաբերությունների մեջ. մասնավորապես, նրանք, ովքեր ներգրավվում են սեռերի միջև հարաբերությունների մեջ, պետք է խստորեն վերահսկվեն։ Ի՞նչ է նշանակում վերահսկողություն։ Եթե պարզապես աննշան դեպք է, նրանք պետք է մերկացվեն և էտվեն և ժամանակին կանգնեցվեն ու սահմանափակվեն, և կանխվի ուրիշների վրա ազդելը։ Եթե ծանր դեպք է, անհրաժեշտ է գործել վճռականորեն և առանց վարանելու. նրանց պետք է հնարավորինս շուտ հեռացնել եկեղեցուց՝ կանխելու համար ավելի շատ մարդկանց նրանց անհանգստացնելը։ Եթե ցանկանում են անհանգստություններ առաջացնել, թող դրսում՝ աշխարհում անեն՝ անհանգստացնելով ում ցանկանում են. բավարար է ասելը, որ եկեղեցական կյանքում ճշմարտությանը ձգտող բոլոր եղբայրներն ու քույրերը չպետք է անհանգստացվեն նրանց կողմից։ Սա այս տասներկուերորդ պարտականության առնչությամբ առաջնորդողների և աշխատողների աշխատանքի առաջնային սկզբունքն ու նպատակն է։

Բ. Նույնասեռական հարաբերություններ

Անպատշաճ հարաբերությունների խնդրի վերաբերյալ այն, ինչի մասին հիմնականում հաղորդակցվեցինք հենց նոր, սեռերի միջև անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելն էր։ Եթե դա ներառում է հակառակ սեռին գայթակղելը, հրապուրելը, ցուցադրվելը և սեթևեթելը, ակտիվորեն մոտենալը և նրանց հետ մտերմանալ փորձելը, և հաճախ միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով հավաքույթների ժամանակ նրանց մոտ նստել փնտրելը, բացի դրանից՝ ոչ միայն մեկ հոգու գայթակղելը, այլև, եթե առաջին փորձը ձախողվում է, մեկ ուրիշին անցնելը, այնպես որ եկեղեցում հակառակ սեռի շատ ներկայացուցիչներ են ենթարկվում ոտնձգության, ապա այս խնդիրը դարձել է լուրջ։ Սա ընդգրկում է սեռերի միջև անպատշաճ հարաբերությունները։ Բացի հակառակ սեռի հետ հարաբերություններից՝ կան նաև որոշ անպատշաճ հարաբերություններ նույն սեռի մարդկանց միջև։ Եթե նույն սեռի երկու հոգի առանձնապես ընկերական հարաբերությունների մեջ են, երկար ժամանակ ճանաչում են միմյանց և բավականին մտերիմ են, ապա նրանց համար հաճախակի շփվելը պատշաճ է։ Սակայն հենց որ դա վերածվում է մսեղիի ցանկասիրական հարաբերությունների մեջ ներգրավվելուն, նման հարաբերությունները նույնպես պետք է դասակարգվեն որպես անպատշաճ։ Եթե նույն սեռի երկու մարդկանց միջև մարմնական շփումը հաճախակի է, նույնիսկ այն աստիճան, որ նրանք սովորաբար գայթակղող բնույթի խոսքեր են օգտագործում միմյանց հետ խոսելիս, և նրանց երկուսին հաճախ կարելի է տեսնել թևերը միմյանց ուսերին գցած կամ ավելի ակնհայտ վարքագիծ և դրսևորումներ ցուցաբերելիս, ապա ժամանակի ընթացքում բոլորի համար ակնհայտ է դառնում. «Բանն այն չէ, որ այս երկուսն օգնում են միմյանց կամ համատեղելի են անհատականությամբ. նրանք չեն շփվում բնականոն մարդկայնության ոլորտում։ Սա նույնասեռականություն է»։ Այժմ մարդկանց մեծամասնությունը հասկանում է, որ նույնասեռականությունն անպատշաճ հարաբերություն է, իր բնությամբ նույնիսկ ավելի լուրջ և անպատշաճ, քան տարբեր սեռերի միջև եղած հարաբերությունը։ Եթե եկեղեցում նման հարաբերություններ գոյություն ունեն, դրանք կարող են տարածվել ժանտախտի պես՝ որոշ մարդկանց տանելով այս տեսակի գայթակղության և հրապուրանքի մեջ։ Որոշ մարդիկ ասում են, որ նախկինում ներգրավված են եղել նույնասեռականության մեջ, բայց դա չեն արել հոժարակամորեն։ Մի կողմ թողնելով այն, թե արդյոք նրանք իսկապես նույնասեռականներ են, կամ որն է նրանց սեռական կողմնորոշումը, եթե նրանք կարող են հրապուրանքի ազդեցության տակ նման գայթակղության մեջ ընկնել, առայժմ մի կողմ թողնենք՝ արդյոք նրանք դա հոժարակամորեն են արել, թե պասիվ կերպով, ապա նախ և առաջ դա նրանց անհանգստացրել է։ Դատելով նրանց այն պնդումից, որ հոժարակամորեն չեն արել, նրանք զոհեր են եղել։ Հետևաբար, եթե նույնասեռականները գայթակղում և հրապուրում են նույն սեռի այլ ներկայացուցիչների, նրանք, ովքեր հրապուրվում են, թեև պարտադիր չէ, որ նույնասեռականներ լինեն, կարող են նույնասեռական դառնալ մեկի կողմից հրապուրվելուց հետո։ Մի՞թե սա վտանգավոր իրավիճակ չէ։ Ինչո՞ւ ասել, որ նման մարդիկ նույնասեռականներ են։ Հետերոսեքսուալ անհատները, որոնք գայթակղում են շատ մարդկանց, ընկնում են անառակության կատեգորիայի տակ, ինչն անպատշաճ հարաբերություն է հաստատում։ Ուստի երբ նույն սեռի երկու մարդիկ, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն և շատ հաշտ են, բռնում են միմյանց ձեռքերը և գրկախառնվում, ինչը միանգամայն բնականոն է, ինչպե՞ս դա կարող է նրանց նույնասեռականներ համարելու վերածվել։ Դա նրանց միջև սեռական հարաբերությունն է. հենց որ հարաբերությունների այս մակարդակն առաջանում է, այն դառնում է նույնասեռական։ Երբ նրանք իրենց թևերը գցում են միմյանց ուսերին, փաթաթվում են միմյանց պարանոցներին կամ գրկում են միմյանց գոտկատեղը, սա բնականոն մարմնական շփում չէ նույն սեռի անհատների միջև. ավելի շուտ, մարմնական շփում է՝ պայմանավորված ցանկասիրությամբ, որը տարբերվում է իր բնությամբ և այդպիսով ընկնում է անպատշաճ հարաբերությունների դասի մեջ։ Եկեղեցում մարդկանց մեծամասնության համար նման նույնասեռականների տեսնելը խրատո՞ղ է, թե՞ ոչ։ (Ո՛չ, խրատող չէ։) Արդյոք մարդկանց մեծամասնությունն իրեն անհանգստացվա՞ծ է զգում սա տեսնելուց հետո։ Եթե դու տեղեկացված չլինեիր իրավիճակի մասին, և նրանք իրենց թևը գցեին քո ուսին կամ գոտկատեղին, կամ նույնիսկ համբուրեին քո դեմքը, քեզ անհանգստացված կզգայի՞ր։ (Այո։) Անհանգստացված զգալուց հետո արդյոք քո սիրտը հանգի՞ստ կլիներ, թե՞ անհանգիստ։ (Ես զզվանք կզգայի։) Ուստի, արդյոք կլինե՞ր մեղանչած լինելու զգացում։ Եթե ճշգրտորեն չես հասկանում, թե որն է այս տեսակի խնդրի էությունը, և նույն սեռի ներկայացուցիչը պարզապես դիպչում է քեզ կամ ֆիզիկապես շփվում քեզ հետ՝ առանց հետագայում դրա մասին շատ մտածելու, ապա մեծ խնդիր չկա։ Սակայն եթե դու մտածում ես դրա մասին և շարունակում ես մտածել և հետո չես կարողանում այս անձին բաց թողնել, ինչպես որ մարդ կարող է հակառակ սեռին տենչալ, անկախ նրանից՝ քո սուբյեկտիվ գիտակցության մեջ դիմակայում ես, թե ոչ, ապա քո մեջ նման մտքերի ի հայտ գալը ցույց է տալիս, որ արդեն անհանգստացվել ես, այնպես չէ՞։ Հետևաբար, նույնասեռական հարաբերությունների բնությունը՝ այսպիսի անպատշաճ հարաբերությունը, շատ ավելի լուրջ է։ Որոշ մարդիկ չեն կարողանում տեսնել հետերոսեքսուալների միջև անառակության և նույնասեռականության միջև եղած տարբերությունը և այս երկու խնդիրներին հավասարապես են վերաբերվում։ Իրականում, նույնասեռականության խնդիրը շատ ավելի լուրջ է, քան հետերոսեքսուալների միջև անառակության խնդիրը։

Եթե անհատները, որոնք ներգրավվում են նույնասեռական հարաբերությունների մեջ, հայտնվում են եկեղեցում և չեն սահմանափակվում, նրանք բոլորի համար վտանգ են ներկայացնում և անհանգստություններ առաջացնում։ Ինչպիսի՞ անհանգստություններ։ Դրսից մարդկանց մեծամասնությունը չի կարողանում նրանց մարդկայնության հետ կապված որևէ խնդիր հայտնաբերել՝ նրանց հետ շփվելիս, բայց երկարատև շփումը պղտորում է նրանց մտքերը և մթնեցնում նրանց սրտերը։ Նրանք կորցնում են Աստծուն հավատալու խանդավառությունը և առանց որևէ հատուկ խնդրի բախվելու՝ դառնում են Աստծուն հավատալ չցանկացող, կորցնում են հետաքրքրությունն Աստծու խոսքերը կարդալու նկատմամբ, իրենց սրտերում ավելի ու ավելի հեռու են զգում Աստծուց և իրենց հավատքը թողնելու չար մտքեր են փայփայում։ Հետևաբար, եկեղեցում ոչ միայն նման անպատշաճ նույնասեռական հարաբերությունները պետք է կանգնեցվեն և սահմանափակվեն. նրանք, ովքեր ներգրավվում են դրանց մեջ, նույնպես պետք է ժամանակին մաքրվեն եկեղեցուց։ Սա բացարձակ է։ Երբ նման անհատներ են հայտնաբերվում, անկախ նրանց կատարած պարտավորություններից կամ կարգավիճակից՝ պետք է ժամանակին մաքրվեն-հեռացվեն եկեղեցուց՝ առանց որևէ հանդուրժողականության։ Սա եկեղեցու կանոնն է։ Ինչո՞ւ է այս կանոնը գործում։ Այն հիմնված է ամուր հիմքերի վրա։ Աստված մարդկանց տղամարդ և կին ստեղծեց. Ադամին ստեղծելուց հետո նրա զուգընկերը Եվան էր, ոչ թե մեկ այլ Ադամ։ Նույնասեռական հարաբերությունների մեջ ներգրավվողների նկատմամբ նման գործողություն ձեռնարկելը հիմնված է Աստծու խոսքերի վրա և բացարձակապես ճշգրիտ է։ Ոմանք կարող են ասել. «Ինչո՞ւ այս մարդկանց ապաշխարելու հնարավորություն չտալ։ Նրանք երիտասարդ են. մի՞թե նրանց չպետք է թույլ տրվի որոշ անմիտ արարքներ գործել»։ Ո՛չ։ Այլ անմիտ արարքներ կարող են տարբեր կերպ դիտարկվել՝ կախված հանգամանքներից և բնույթից, բայց այս կոնկրետ անմիտ արարքը բացարձակապես սոսկ ցանկացած անմիտ արարք չէ. այն բացարձակապես չի կարող հանդուրժվել, և յուրաքանչյուր ոք, ով նման արարք է գործում եկեղեցում, պետք է ժամանակին մաքրվի-հեռացվի։ Եթե մի ամբողջ եկեղեցի բաղկացած լիներ նույնասեռականներից, ապա բոլորը կմաքրվեին-կհեռացվեին։ Նման եկեղեցի պետք չէ, նույնիսկ մեկը։ Սա է սկզբունքը։ Ոմանք ասում են. «Որոշ մարդիկ նույնասեռական հարաբերությունների մեջ ներգրավված են միայն մեկ անձի հետ, բայց նրանք չեն գայթակղել ուրիշներին կամ չեն սկսել անհանգստացնել որևէ մեկին։ Արդյոք նման անհատների հետ պե՞տք է գործ ունենալ և հեռացնել նրանց»։ Եթե իսկապես նույնասեռական են, նրանց եկեղեցում մնալ թույլ տալը նման է Աստծու ընտրյալ մարդկանց մեջ ժամանակային ռումբ դնելուն. այն վաղ թե ուշ անպայման կպայթի։ Նույնիսկ եթե նրանք չեն անհանգստացրել, գայթակղել նույն սեռի որևէ անհատի կամ ոտնձգություն կատարել նրա նկատմամբ, դա չի նշանակում, որ ապագայում չեն անի։ Հնարավոր է՝ դեռ չեն գտել մեկին, ով իրենց սրտով է, ում հավանում են, կամ ժամանակը հարմար չէ, և դեռ բոլորը չունեն փոխադարձ ծանոթություն ու հասկացողություն։ Բայց հենց որ ժամանակը հարմար և համապատասխան լինի նման մարդկանց համար, նրանք կանեն իրենց քայլը։ Հետևաբար, նման անհատներին բացարձակապես երբեք չպետք է հանդուրժել կամ թույլ տալ եկեղեցու ներսում մնալ, քանի որ նրանք անբնականոն են և ոչ մարդկային։ Եկեղեցուն նման մարդիկ պետք չեն։ Նման անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվածների հետ այսկերպ վարվելը սխալ կամ չափազանցված չէ։ Սակայն ոմանք ասում են. «Որոշ նույնասեռականներ բավականին լավն են թվում. նրանք ոչ մի վատ բան չեն արել, պահպանում են օրենքներն ու կանոնները, տարեցների նկատմամբ հարգանք են ցուցաբերում և երիտասարդների նկատմամբ՝ սեր, միշտ լավ բաներ են անում, ոմանք նույնիսկ շնորհներ և հմտություններ ունեն, իսկ ոմանք առանձնապես առատաձեռն են և օգտակար եկեղեցում։ Մենք պետք է նրանց թույլ տանք եկեղեցում մնալ»։ Սա ճի՞շտ միտք է։ (Ոչ։) Անկախ նրանից՝ քո մտքերը ճիշտ են, թե սխալ, պետք է կարողանաս թափանցել նույնասեռականների բնության մեջ։ Նույնասեռական հարաբերությունների մեջ ներգրավված անհատների համար եկեղեցու կիրառման սկզբունքը նրանց հեռացնելն է։ Սա կառավարչական հրամանագիր է, որը ոչ ոք չի կարող խախտել. բոլորը պետք է կիրառեն այս սկզբունքի համաձայն։

Այս երկու տեսակի անպատշաճ հարաբերությունների դրսևորումները, որոնց մասին մենք հենց նոր հաղորդակցվեցինք, մարդկանց համար ամենահեշտն են զանազանելու, դրանց մեջ թափանցելու և բնորոշելու համար։ Ինչ վերաբերում է նման անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվածներին, նախ՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն իրենց պարտականությունները՝ օգտագործելով այնպիսի միջոցներ, ինչպիսիք են կանգնեցնելը, սահմանափակելը, մեկուսացնելը և հեռացնելը՝ նրանց հարցը լուծելու համար։ Երկրորդ՝ եղբայրներն ու քույրերը նույնպես պետք է զանազանեն և հեռու մնան այս երկու տեսակի անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվածներից, որպեսզի խուսափեն հրապուրվելուց և գայթակղության մեջ ընկնելուց, ինչը կարող է ազդել առ Աստված նրանց հավատքի և փրկության հասնելու համար ճշմարտությանը նրանց ձգտելու վրա։ Գայթակղության ծուղակն ընկնելուց հետո դժվար է ազատվել։ Մարդկանց մեծամասնությունը պետք է կարողանա զանազանել այս երկու տեսակի մարդկանց։ Մի՛ վարվեք այնպես, ինչպես մարդիկ իրենց պահում են հասարակության մեջ՝ ձևացնելով, թե չեն տեսնում՝ ով ում հետ է սիրախաղ անում՝ չունենալով ճիշտ տեսակետ կամ դիրքորոշում անառակության մեջ ներգրավվողների նկատմամբ, ի վիճակի լինելով բնականոն կերպով շփվելու նման անհատների հետ, քանի դեռ իրենց սեփական շահերը ներառված չեն, խոսելով այնպես, ինչպես սովորաբար կխոսեին, կարծես ոչ մի սխալ բան չկա։ Արդյոք նման մարդիկ ունե՞ն սկզբունքներ այն հարցում, թե ինչպես են վերաբերվում ուրիշներին։ Ամենևին ոչ։ Բոլոր անհավատներն ապրում են աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններով՝ ձգտելով չվիրավորելու ոչ մեկին՝ իրենց պաշտպանելու համար, բայց Աստծու տունը բացարձակապես տարբերվում է չհավատացողների հասարակությունից։ Աստծու տանը ճշմարտությունն իշխանություն ունի։ Աստված պահանջում է, որ մարդիկ ուրիշներին վերաբերվեն ճշմարտության սկզբունքների հիման վրա։ Աստծու ընտրյալ մարդիկ բոլորն ընդունում և զինվում են ճշմարտությամբ և այն օգտագործում՝ զանազանելու և ուրիշների հետ վարվելու համար, ոչ միայն եկեղեցական կյանքը պահպանելու և եղբայրներին ու քույրերին պաշտպանելու համար, այլև, որ ավելի կարևոր է, իրենց գայթակղության տառապանքից պաշտպանելու և գայթակղվելով՝ փորձության մեջ ընկնելուց խուսափելու համար։ Որքան շուտ կարողանաս զանազանել և հեռանալ նման անհատներից, այնքան ավելի շատ կկարողանաս հեռանալ գայթակղությունից և պաշտպանված լինել։ Այսպես պետք է վարվես անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավված անհատների հետ. սա ճշմարտության սկզբունքների համաձայն է և համահունչ է Աստծու մտադրություններին։

Գ. Շահերի վրա հիմնված անպատշաճ հարաբերություններ

Անպատշաճ հարաբերությունների մեկ այլ տեսակ է շահերի վրա հիմնվածը։ Մարդիկ անում են այնպիսի բաներ, ինչպիսիք են հաճոյախոսելը, բարձրացնելը, գովաբանելը և միմյանց շողոքորթելը՝ հանուն շահերի։ Նման խոտոր վարք և չարասեր մթնոլորտ եկեղեցական կյանք բերելը լրջորեն ազդում է մյուսների վրա, ովքեր հանգիստ կարդում են Աստծու խոսքերը կամ լսում են կիսած փորձառությունները։ Հենց որ շահերի վրա հիմնված հարաբերություն է հաստատվում, ներգրավված անհատները հաճախ հանուն իրենց սեփական օգուտի ասում կամ անում են բաներ, որոնք հակասում են իրենց ցանկություններին։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը տեսնում է, որ մեկ ուրիշը կարող է ինչ-որ կերպ օգուտ բերել իր բիզնեսին կամ շահերին, նա կարող է այդ մարդուն որպես առաջնորդող ընտրել, նրան որոշակի պարտավորության համար առաջադրել կամ համաձայնել այն ամենի հետ, ինչ այդ անձն ասում է՝ պնդելով, որ դա ճիշտ է՝ անկախ նրանից, թե արդյոք դա համապատասխանում է ճշմարտությանը, որպեսզի բարեհաճություն շահի։ Նրա բարեհաճությունը շահելու համար նա շատ բաներ է անում, որոնք չեն համապատասխանում սկզբունքներին և հակասում են ճշմարտությանը, ինչն անհանգստացնում է Աստծու ընտրյալ մարդկանց՝ մարդկանց, իրադարձությունները և բաները զանազանելու և ճշմարտության մեջ մտնելու հարցում։ Այն, ինչ սխալ է և աղավաղված, նա որպես ճիշտ է ներկայացնում, մարդկային պատկերացումներն ու երևակայությունները որպես Աստծու մտադրություններին համապատասխանող է ներկայացնում և այլն՝ այդպիսով անհանգստացնելով մարդկանց մտքերը և նրանց ձգտման ճիշտ ուղղությունն ու նպատակը։ Այս բոլոր վարքագծերը բխում են շահերի վրա հիմնված հարաբերությունները նրանց պահպանելուց։ Իր սեփական շահերը պաշտպանելու և պահպանելու համար նա կարող է խոսել իր խղճի դեմ և գործել սկզբունքներին հակառակ։ Այն, ինչ ասում և անում է, անհանգստություններ և կործանում է առաջացնում եկեղեցական կյանքում՝ ի վերջո հանգեցնելով նրան, որ ավելի շատ մարդիկ ի վիճակի չեն լինում Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելու, աղոթքաընթերցելու Աստծու խոսքերը կամ կիսելու անձնական փորձառությունները բնականոն և կանոնավոր կերպով, ինչը մարդկանց կյանքի մուտքի կորուստների է հանգեցնում։ Երբ մարդիկ հաղորդակցվում են իրենց անձնական փորձառական հասկացողությունների շուրջ, նրանք հաճախ բախվում են մարդկանց շահերի վրա հիմնված հարաբերությունների միջամտությանը. որոշները բանավոր միջամտություններ են, որոշները՝ վարքագծային, իսկ մյուսները վերաբերում են նպատակներին և ուղղություններին։ Մարդկանց հաճախ ընդհատում են ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս և Աստծու խոսքերն աղոթքաընթերցելիս, հաճախ շեղում են թեմայից և տարբեր աստիճանի ազդեցության ենթարկվւմ։ Հետևաբար, նրանք, ովքեր ներգրավվում են շահերի վրա հիմնված անպատշաճ հարաբերությունների և հարակից վարքագծերի մեջ, պետք է սահմանափակվեն։ Եկեղեցու առաջնորդողները, բախվելով այս խնդիրներին, չպետք է աչք փակեն և հաստատապես չպետք է հանդուրժեն նման չարագործությունը՝ եկեղեցական կյանքում նման հարցերի առաջացումը թույլ չտալով։ Փոխարենը նրանք պետք է զգոն և խորաթափանց լինեն, և ժամանակին կանգնեցնեն ու սահմանափակեն դրանք։

Շահերի վրա հիմնված անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելը եկեղեցում սովորական երևույթ է։ Օրինակ՝ եթե ինչ-որ մեկը ծրագրում է որպես եկեղեցու հաջորդ առաջնորդող առաջադրվել, նա կարող է մի խումբ մարդկանց ներգրավել և իր գաղափարները նրանց հայտնել։ Այս մարդիկ հիմար չեն. նրանք ակնարկում են. «Եթե մենք քեզ ընտրենք, ի՞նչ օգուտներ կտաս մեզ»։ Այսպիսով՝ նրանց միջև ձևավորվում է շահերի վրա հիմնված հարաբերություն։ Իրենց շահերը պահպանելու համար նրանք հաճախ հավաքույթների ժամանակ նույն դիրքորոշումն են ընդունում հարցերի վերաբերյալ։ Առանց ուրիշների տեղյակ լինելու կամ նախապատմությունն իմանալու՝ միշտ խոսում են այն մասին, թե որքան լավն է մեկը, որ մեկ ուրիշի արածը թույլատրված և օրհնված է Աստծու կողմից, ով է ընծաներ մատուցել և որքան է մատուցել և ով ինչ ներդրումներ է արել Աստծու տանը՝ հաճախ գովերգելով և դրվատելով միմյանց։ Եկեղեցական կյանքում նրանք հաճախ արտահայտում են այս բաները՝ ծառայեցնելու այն համաձայնությանը, որին նախկինում հասել էին, և պաշտպանելու իրենց փոխադարձ շահերը։ Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է ասել. «Եթե ինձ առաջնորդող ընտրես, հենց որ ստանձնեմ իմ պաշտոնը, ես քեզ խմբի ղեկավար կդարձնեմ»։ Մի՞թե նրանք բոլորն անձնական շահ չեն փնտրում։ Իրենց շահերն իրականացնելու համար մի՞թե ստիպված չեն որոշակի բաներ ասել կամ որոշակի գործողություններ անել։ Այսպիսով՝ նրանք հավաքույթների ժամանակ տարբեր դրսևորումներ են ցուցաբերում, որոնք բոլորն ուղղված են նախկինում ձեռք բերված համաձայնությանը և ներգրավված շահերի պաշտպանությանը։ Նախքան իրենց նպատակին հասնելը, նրանց արածի մեծ մասը պայմանավորված է շահերով։ Ուստի մի՞թե նրանց ասածի և արածի հետևում կանգնած մտադրություններն ու նպատակները միանգամայն անպատշաճ չեն։ Մի՞թե նրանց միջև հաստատված հարաբերությունն անպատշաճ չէ։ Մի՞թե եկեղեցում նման անպատշաճ հարաբերությունները չպետք է սահմանափակվեն։ Ոմանք ասում են. «Ինչպե՞ս կարող ենք սահմանափակել, եթե չի հայտնաբերվել»։ Նման հարցերը, եթե ընդհանրապես չեն արվում, ապա հենց որ ձեռնարկվեն, կարող են հայտնաբերվել և կմերկացվեն։ Եթե մարդիկ ճշմարտության և իրենց անձնական հասկացողությունների ու փորձառությունների շուրջ հաղորդակցվում են պատշաճ կերպով՝ առանց ճշմարտության հետ կապ չունեցող որևէ բան խառնելու, բոլորը կարող են ընկալել դա։ Եթե կան կեղծումներ, մարդիկ դա նույնպես կարող են զանազանել։ Հետևաբար, եկեղեցում տարբեր գործարքային հարաբերությունները, որոնք առաջանում են փոխադարձ շահերի պահպանման համար, նույնպես պետք է սահմանափակվեն. առնվազն, ներգրավվածները պետք է նախազգուշացվեն, և նրանց հետ պետք է հաղորդակցություն տարվի՝ թույլ տալով ճանաչել իրենց սեփական խնդիրները և հասկանալ նման գործունեության մեջ ներգրավվելու լուրջ հետևանքները, միաժամանակ եղբայրներին և քույրերին հնարավորություն տալով զանազանելու այս հարցերի բնությունը։ Ի՞նչ ազդեցություն ունի այս տեսակի գործունեությունը մարդկանց մեծամասնության վրա։ Այն մարդկանց մտածել է տալիս, որ եկեղեցու և հասարակության միջև մեծ տարբերություն չկա, քանի որ երկուսն էլ այնպիսի վայրեր են, որտեղ բոլորը շահագործում են միմյանց, և մարդիկ ներգրավվում են գործարքների մեջ՝ հանուն իրենց սեփական օգուտների։ Այս վարքագիծը չափավոր անհանգստություն չէ, այլ լուրջ անհանգստություն է առաջացնում եկեղեցական կյանքի համար։ Ասացե՛ք Ինձ, արդյոք այն մարդը, որն անընդհատ ներգրավում է մարդկանց՝ ընտրությունների համար նրանց ձայները շահելու նպատակով, օգտագործելով անսովոր միջոցներ՝ ընտրությունները մանիպուլացնելու և առաջնորդողի պաշտոնը ստանալու համար, լա՞վ մարդ է։ Անկասկած, այսկերպ ընտրված առաջնորդողները լավ մարդիկ չեն։ Կարո՞ղ են արդյոք նրանց ձեռքն ընկած եղբայրներն ու քույրերը որևէ լավ բան ակնկալել։ Եթե ինչ-որ մեկն առաջնորդող է դառնում անսովոր միջոցներով, այլ ոչ թե ընտրվում է սկզբունքների հիման վրա, նման առաջնորդողը հաստատապես լավ մարդ չէ։ Եթե նրան թույլ տրվի առաջնորդել, դա համարժեք է եղբայրներին և քույրերին բացահայտորեն չար մարդուն, հակաքրիստոսին հանձնելուն, ընդ որում, մարդկանց մեծամասնությունը փաստորեն հանձնվում է Սատանայի ձեռքը. նման սցենարի դեպքում նրանց եկեղեցական կյանքի պտուղներն ինքնին ակնհայտ կլինեն։ Սա շահերի հետ կապված անպատշաճ հարաբերությունների մի տեսակ է։ Խմբերի մեջ լինի թե անհատների, երբ մարդկանց միջև հարաբերությունները շահեր են ներառում, նրանք իրենց գործողություններում ավելի շատ կհակվեն դեպի անձնական օգուտները, քան կգործեն սկզբունքների համաձայն՝ Աստծու տան շահերը պաշտպանելու համար։ Նման հարաբերությունները հիմնված չեն բնականոն մարդկայնության խղճի և ողջամտության վրա, այլ հակասում են և՛ խղճին, և՛ ողջամտությանը, և առավել ևս՝ ճշմարտության սկզբունքներին։ Այն, ինչ նրանք ասում, անում և ցուցադրում են, իրենց մտադրությունների, նպատակների, դրդապատճառների, ծագման և այլնի հետ միասին, բոլորը պայմանավորված են շահերով. ուստի, այս հարաբերությունները կարող են սահմանվել որպես անպատշաճ։ Քանի որ նման հարաբերությունների ձևավորումն Աստծու ընտրյալ մարդկանց անհանգստացնում է եկեղեցական կյանքով ապրելիս՝ մարդկանց մեծամասնության համար դժվարացնելով Աստծու խոսքերը կարդալը և հանգստության մեջ Աստծու առջև ճշմարտության շուրջ հաղորդակցվելը, նման անպատշաճ հարաբերությունները պետք է սահմանափակվեն եկեղեցու ներսում։ Այն դեպքերի համար, որոնք ծանր են և չար մարդկանց վարքագիծ են կազմում, պետք է նախազգուշացումներ տրվեն, իսկ եթե ներգրավվածներն անկախ ամեն ինչից չեն ապաշխարում, նրանք պետք է հեռացվեն եկեղեցուց։

Դ. Ատելություն անձերի միջև

Անպատշաճ միջանձնային հարաբերություններն ունեն տարբեր դրսևորումներ։ Դրանցից ևս մեկն անձնական ատելությունն է։ Օրինակ՝ ընտանիքներում կարող են տարաձայնություններ կամ վիճաբանություններ ծագել սկեսուրների և հարսների, տալերի կամ եղբայրների միջև, կամ դրանք կարող են ծագել հարևանների միջև։ Երբեմն սա նույնիսկ ատելություն է առաջացնում, և այս մարդիկ թշնամիների պես այնուհետև ի վիճակի չեն լինում համագործակցելու կամ միասին աշխատելու, այն աստիճան, որ նույնիսկ չեն կարողանում միմյանց երես տեսնել և տեսնելիս էլ վիճում են ու կռվում։ Երբ հավաքույթների ժամանակ նրանք տեսնում են միմյանց, նրանց սրտերը նույնպես ատելությամբ են լցվում, և նրանք ի վիճակի չեն լինում խաղաղվելու Աստծու առջև՝ վայելելու Աստծու խոսքը, խորհելու և ճանաչելու իրենց, և, անկասկած, ի վիճակի չեն լինում մի կողմ դնելու իրենց նախապաշարմունքներն ու ատելությունը, որպեսզի բնականոն հավաքույթ ունենան։ Փոխարենը, երբ հանդիպում են, ներքաշվում են վեճերի և ընդհարումների մեջ, մերկացնում միմյանց թերությունները և հարձակվում միմյանց վրա, նույնիսկ հայհոյում են միմյանց՝ խորապես բացասական ազդեցություն թողնելով Աստծու ընտրյալ մարդկանց վրա։ Նման մարդիկ չհավատացողներ են, նրանք անհավատներ են։ Նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն և սիրում են ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչ է պատահում, կամ ում հետ վիճաբանություններ ունեն, կամ ում հանդեպ են նախապաշարմունքներ տածում, ի վիճակի են փնտրելու ճշմարտությունը, խորհելու և ճանաչելու իրենք իրենց և լուծելու խնդիրները՝ ճշմարտության սկզբունքների համաձայն։ Եթե նրանք ինչ-որ սխալ բան են արել և պարք են ինչ-որ մեկին, կարող են նախաձեռնողաբար ներողություն խնդրել և ընդունել իրենց սխալները. նրանք բացարձակապես չեն դիմի հավաքույթների ժամանակ վեճեր կամ անհանգստություններ առաջացնելուն։ Եկեղեցում վիճաբանությունների մեջ ներքաշվելն ու աղմուկ բարձրացնելը բոլորովին վայել չէ սրբերին. նման վարքագիծը լրջորեն անպատվություն է բերում Աստծու վրա։ Այսկերպ վարվող մարդիկ մեծապես զուրկ են մարդկայնությունից, խղճից և ողջամտությունից. նրանք բացարձակապես անկեղծորեն հավատացողներ չեն Աստծուն։ Այս խնդիրը համեմատաբար ավելի տարածված է նորահավատների շրջանում։ Քանի որ նորահավատները չեն հասկանում ճշմարտությունը, և նրանց ապականված խառնվածքը չի մաքրագործվել, նրանց համար հեշտ է շատ բաների շուրջ վիճաբանությունների մեջ ներքաշվելը և նույնիսկ թույլ տալը, որ իրենց տաքարյունությունը պոռթկա, և կռիվների մեջ ընկնելը։ Եթե այս ապականված խառնվածքը չլուծվի, մարդիկ իրենց սրտերում ատելություն կտածեն և նույնիսկ եկեղեցական կյանքով ապրելիս դեռևս կներքաշվեն անվերջ վիճաբանությունների մեջ՝ այս տաքարյունությամբ և ատելությամբ։ Սա ազդում է եկեղեցական կյանքի վրա՝ ազդեցություն թողնելով Աստծու ընտրյալ մարդկանց՝ Աստծու խոսքն ուտելու և խմելու, Աստծուն փառաբանելու և Աստծու խոսքերի վերաբերյալ իրենց փորձառական հասկացողությունները կիսելու վրա։ Այն նաև ուղղակիորեն ազդում է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա։ Որոշ նոր հավատացյալներ մանր հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով հեշտությամբ վիճաբանությունների մեջ են ընկնում։ Օրինակ՝ նախքան հավաքույթի սկսվելը ոմանք գուցե ցանկանան մի օրհներգ երգել, մինչդեռ մյուսները նախընտրեն մեկ ուրիշը. նույնիսկ նման չնչին հարցը կարող է հեշտությամբ վիճաբանությունների հանգեցնել։ Նմանապես, որևէ հարցի շուրջ տարբերվող կարծիքները երբեմն կարող են արագորեն վերածվել բանավեճերի, և նույնիսկ խոսքի մեջ դատողության պակասի պատճառով ինչ-որ մեկին վիրավորելը կարող է վիճաբանություններ հրահրել։ Այս տեսակի միջադեպերը տարածված են նորահավատների շրջանում։ Երբ հավաքույթների ժամանակ վվիճաբանություններ են ծագում, դրանք բնականաբար անհանգստացնում են եկեղեցական կյանքը։ Մի՞թե սա չի անհանգստացնում նաև Աստծու ընտրյալ մարդկանց։ Ովքեր հակված են վիճելու և ճիշտն ու սխալը պարզելու, բոլորից հեշտությամբ են անհանգստացնում եկեղեցական կյանքը։ Նրանք հոգ են տանում միայն սեփական սնափառությունն ու հեղինակությունը պահպանելու մասին՝ առանց հաշվի առնելու Աստծու ընտրյալ մարդկանց շահերը։ Այսկերպ վարվելով՝ մի՞թե նրանք անհանգստություններ չեն առաջացնում եկեղեցական կյանքում։ (Այո։) Եկեղեցին այն վայրն է, որտեղ եղբայրներն ու քույրերը հավաքվում են ուտելու, խմելու և վայելելու Աստծու խոսքերը. այն Աստծուն հնազանդվելու և երկրպագելու վայր է։ Բացարձակապես անձնական դժգոհություններն արտահայտելու վայր չէ և, անկասկած, ճիշտ ու սխալի շուրջ վիճելու կամ վիճաբանելու վայր չէ։ Երբ նման մարդիկ այսկերպ անհանգստություններ են առաջացնում, ի՞նչ հետևանքների է դա հանգեցնում։ Դա ուղղակիորեն հանգեցնում է հավաքույթների ժամանակ վայելքի պակասի. հանգեցնում է նրան, որ Աստծու ընտրյալ մարդիկ ի վիճակի չեն լինում կյանքի խրատ ստանալու, և նույնիսկ մարդկանց մեծամասնությանը խաղաղություն գտնելու անկարող է թողնում՝ աննկարագրելիորեն տառապելով։ Ժամանակի ընթացքում ոմանք դառնում են բացասական և թույլ, նույնիսկ դժկամությամբ են հաճախում հավաքույթներին։ Այս իրավիճակը տարածված է եկեղեցիների մեծ մասում և մի բան է, որն Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ փորձառաբար ապրել են։ Ուստի ինչպե՞ս պետք է լուծվի հավաքույթների ժամանակ հաճախակի վիճաբանությունների և կռիվների խնդիրը։ Աստծու խոսքերից մի քանի հատվածներ պետք է ընտրվեն, որոնք վերաբերում են այս խնդրին, և միասին բազմիցս կարդացվեն հավաքույթների ժամանակ. այնուհետև բոլորը պետք է հաղորդակցվեն ճշմարտության շուրջ՝ կիսելով իրենց ըմբռնումը։ Այս մոտեցումը կարող է որոշակի արդյունքներ տալ։ Ոչ միայն վիճելու հակում ունեցողները կարող են գիտակցել իրենց հանցանքները և զղջում զգալ, այլև նույնիսկ ականատեսները կարող են խորհել, թե արդյոք նմանատիպ իրավիճակներում իրենք բացահայտել են իրենց ապականված խառնվածքը և արդյոք ունակ են վիճաբանելու ուրիշների հետ. այսկերպ ականատեսները նույնպես կարող են ճանաչել իրենք իրենց։ Անկախ նրանից՝ մարդը ներքաշվում է վիճաբանությունների մեջ, թե ոչ, Աստծու խոսքերից մի քանի հատվածներ մի քանի անգամ կարդալուց հետո կարող է ճանաչել իր իսկ ապականված խառնվածքը և տեսնել, որ ապականված խառնվածքով ապրելն իսկապես նշանակում է զուրկ լինել խղճից ու ողջամտությունից և մարդկայնության նշույլ անգամ չունենալ։ Այսկերպ եկեղեցական կյանքով ապրելու արդյունքները վատ չեն, այնպես չէ՞։ Թեև հավաքույթի սկզբում կարող են վիճաբանություններ լինել, եթե դրանից հետո բոլորը կարողանան կարդալ Աստծու խոսքերը, խաղաղվել Աստծու առջև՝ խորհելու իրենց մասին, լուծել խնդիրները ճշմարտությամբ և իսկապես ապաշխարել, եթե հնարավոր լինի հասնել այս արդյունքներին, ապա սա բնականոն եկեղեցական կյանք է։ Հետևաբար, այն, ինչ պատահում է հավաքույթների ժամանակ, պարտադիր չէ, որ վատ լինի. քանի դեռ բոլորը միավորվում են սրտով և մտքով՝ փնտրելու ճշմարտությունը, և միասին մի քանի անգամ կարդում են Աստծու խոսքերից մի քանի համապատասխան հատվածներ, նույնիսկ եթե խնդիրները չեն կարող ամբողջությամբ լուծվել, մարդիկ ի վիճակի կլինեն որոշ չափով թափանցելու դրանց մեջ և որոշակի զանազանություն ունենալու. բոլորը կօգտվեն դրանից։ Կասեի՞ք, որ դժվար է նման եկեղեցական կյանք ձեռք բերելը։ Սա վատը լավի վերածելն է, դա ինչ-որ չափով քողարկված օրհնություն է։ Սակայն չպետք է հանգեցնի նրան, որ մարդիկ պաշտպանեն այն գաղափարը, թե վեճերն ու բանավեճերը ցանկալի են եկեղեցական կյանքում. դա բացարձակապես չի կարելի պաշտպանել։ Վեճերն ու բանավեճերը կարող են հեշտությամբ հանգեցնել տաքարյունության պոռթկումների և հակամարտության, ինչը վատ է բոլորի համար և անձնական տառապանք է պատճառում դրանցում ներգրավվածներին։ Հետևաբար, խնդիրները լուծելու համար ճշմարտությունը փնտրելը լավագույն մոտեցումն է, իսկ ճշմարտությունը հասկանալը ապագայում կարող է արդյունավետորեն կանխել նմանատիպ միջադեպերը։ Իմաստուն անհատները պետք է համբերատար և հանդուրժող վերաբերմունք որդեգրեն, երբ տարաձայնություններ և բախումներ են ծագում։ Քանի որ նրանք նույնպես ապականված խառնվածք ունեն և կարող են հեշտությամբ վիրավորել ուրիշներին, երբ բացահայտում են իրենց ապականված խառնվածքը, պետք է անհապաղ աղոթեն Աստծուն և փնտրեն ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար։ Այսկերպ մինչև հավաքույթի ժամանակը անձնական վրդովմունքն ու ատելությունն ամբողջությամբ փարատվում են՝ հանգեցնելով նրանց սրտերում ազատագրման զգացումի և հեշտացնելով եղբայրների ու քույրերի հետ բարեկամաբար հաշտ ապրելուն՝ դրանով իսկ նպաստելով ներդաշնակ համագործակցությանը։ Երբ որևէ մեկը տեսնում է, որ եղբայրը կամ քույրը բացահայտում է իր ապականված խառնվածքը, պետք է սիրով օգնություն առաջարկի, ոչ թե դատի, դատապարտի կամ մերժի նրան։ Կարող է պատահել, որ խնդիրները չլուծվեն օգնության մեկ կամ երկու փորձից հետո, բայց համբերություն ու հանդուրժողականություն դեռևս պահանջվում են։ Քանի դեռ նրանք չեն անհանգստացնում եկեղեցական կյանքը կամ դիտավորյալ կերպով չարիք չեն գործում, նրանց պետք է վերաբերվել համբերությամբ և հանդուրժողականությամբ մինչև վերջ. կգա մի օր, երբ նրանք խելքի կգան։ Եթե ինչ-որ մեկն ունի չար մարդկայնություն և հրաժարվում է որևէ օգնությունից՝ չընդունելով ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչպես են դրա շուրջ հաղորդակցվում, ապա նա անկեղծորեն չի հավատում Աստծուն, և անհրաժեշտ է հեռու մնալ նման անհատներից։ Եթե նրանք բազմիցս անհանգստացնում են եկեղեցական կյանքը, նրանց հետ պետք է վարվել և լուծել հարցերը սկզբունքների համաձայն։ Եթե նրանք չար մարդիկ չեն, այլ պարզապես հաճախ բացահայտում են իրենց ապականված խառնվածքը՝ ատելով իրենց, բայց տվյալ պահին անզոր զգալով այլ կերպ վարվելու, ապա նման անհատներին պետք է սիրով աջակցել. օգնել նրանց հասկանալու ճշմարտությունն ու զանազանելու և ճանաչելու իրենց ապականության բացահայտումները. այսկերպ նրանց ապականության բացահայտումներն աստիճանաբար կնվազեն։ Եթե եղբայրներն ու քույրերը միայն երբեմն են ազդվում այս մարդկանցից, նրանց կարելի է ներել. քանի դեռ նրանց մարդկայնության հետ կապված լուրջ խնդիրներ չկան, և նրանք խաբեբա կամ չար մարդիկ չեն, նրանց պետք է աջակցել և օգնել ճշմարտության շուրջ հաղորդակցության միջոցով։ Եթե նրանք կարող են ընդունել ճշմարտությունը, նրանց պետք է սիրով վերաբերվել։ Սակայն եթե հրաժարվում են ապաշխարելուց և երկար ժամանակ բացասաբար են ազդում եկեղեցական կյանքի վրա, եկեղեցու առաջնորդողները պետք է նախազգուշացումներ տան և սահմանափակումներ կիրառեն։ Եթե նրանք համառորեն հրաժարվում են ճշմարտությունն ընդունելուց, նման անհատները չար մարդիկ են։ Չար մարդիկ ոչ մեկի հետ չեն կարող հաշտ ապրել, նրանք վնասակար տարրեր ու դևեր են։ Նրանց եկեղեցում պահելը միայն խանգարումներ և անհանգստություններ կառաջացնի։ Հետևաբար, նրանց, ովքեր հրաժարվում են փոխվելուց՝ չնայած բազմաթիվ հորդորներին, պետք է վերաբերվել որպես չար մարդկանց և հեռացնել եկեղեցուց։ Ցանկացած ոք, ով հաճախ անհանգստացնում է եկեղեցական կյանքը և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը, չհավատացող և չար մարդ է և պետք է հեռացվի եկեղեցուց։ Անկախ նրանից, թե ով է այդ մարդը կամ ինչպես է գործել անցյալում, եթե նա հաճախ անհանգստացնում է եկեղեցու գործը և եկեղեցական կյանքը, հրաժարվում է էտվելուց և միշտ իրեն պաշտպանում է սխալ պատճառաբանություններով, պետք է հեռացվի եկեղեցուց։ Այս մոտեցումն ամբողջովին հանուն եկեղեցու գործի բնականոն առաջընթացի պահպանման և Աստծու ընտրյալ մարդկանց շահերի պաշտպանության է՝ լիովին համապատասխանելով ճշմարտության սկզբունքներին և Աստծու մտադրություններին։ Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը և եկեղեցու գործը չպետք է ազդվեն մի քանի չար անհատների վիճաբանություններից և անխոհեմ խնդիրներից. դա չարժե դրան և նաև անարդար է Աստծու ընտրյալ մարդկանց հանդեպ։

Եթե չար մարդիկ հաճախ անհանգստություններ են առաջացնում եկեղեցում՝ հանգեցնելով անարդյունավետ եկեղեցական կյանքի, լավագույն լուծումը մարդկանց դասակարգելն է և հավաքույթները տարբեր խմբերի բաժանելը. նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը և անկեղծորեն կատարում են իրենց պարտավորությունները, միասին են հավաքվում. նրանք, ովքեր ուզում են ձգտել ճշմարտությանը, բայց չեն կատարում իրենց պարտավորությունները, միասին են հավաքվում. իսկ նրանք, ովքեր սիրում են խանգարումներ և անհանգստություններ առաջացնել, բամբասել ուրիշների մասին և դատել ու դատապարտել ուրիշներին, միասին են հավաքվում։ Այսկերպ եկեղեցին հիմնականում կարող է բաժանվել մարդկանց երեք խմբի. այսինքն՝ բոլորին դասավորել ըստ իրենց տեսակի՝ այդպիսով ապահովելով, որ այս խմբերը հավաքույթների ժամանակ չխանգարեն միմյանց։ Վատ մարդկայնություն ունեցող մարդիկ, անկախ նրանից, թե որքան անխոհեմաբար են չարագործություններ կատարում, չեն ազդի ուրիշների վրա, այլ միայն իրենք իրենց կվնասեն։ Որոշ մարդիկ դաժան խառնվածք ունեն։ Եթե ինչ-որ մեկը մի բան է ասում, որ ցավեցնում կամ վիրավորում է նրանց, նրանք կատեն այդ մարդուն և ուղիներ կփնտրեն՝ նրա վրա հարձակվելու և վրեժխնդիր լինելու։ Անկախ նրանից, թե ինչպես են ճշմարտության շուրջ հաղորդակցվում նրանց հետ, կամ ինչպես են նրանք էտվում, դա չեն ընդունում։ Նրանք ավելի շուտ կմեռնեն, քան կապաշխարեն և շարունակում անհանգստացնել եկեղեցական կյանքը։ Սա ապացուցում է, որ նրանք չար մարդիկ են։ Մենք չենք կարող շարունակել հանդուրժել այս տեսակի չար մարդկանց։ Նրանք պետք է հեռացվեն եկեղեցուց՝ ճշմարտության սկզբունքների համաձայն։ Սա այս խնդիրը հիմնովին լուծելու միակ ճանապարհն է։ Անկախ նրանից, թե ինչ սխալներ են գործել կամ ինչ վատ բաներ են արել, դաժան խառնվածք ունեցող այդ մարդիկ որևէ մեկին թույլ չեն տա մերկացնել կամ էտել իրենց։ Եթե ինչ-որ մեկը մերկացնի և վիրավորի նրանց, կկատաղեն, վրեժխնդիր կլինեն և երբեք բաց չեն թողնի այդ հարցը։ Նրանք այլ մարդկանց հանդեպ համբերություն և հանդուրժողականություն չունեն և ներողամտություն չեն ցուցաբերում նրանց նկատմամբ։ Ի՞նչ սկզբունքի վրա է հիմնված նրանց անձնական վարքը։ «Ավելի լավ է՝ ես դավաճանեմ, քան ինձ դավաճանեն»։ Այլ կերպ ասած՝ նրանք չեն հանդուրժում, որ որևէ մեկը վիրավորի իրենց։ Մի՞թե սա չար մարդկանց տրամաբանությունը չէ։ Սա ճիշտ և ճիշտ չար մարդկանց տրամաբանությունն է։ Ոչ ոքի չի թույլատրվում վիրավորել նրանց։ Նրանց համար անընդունելի է, որ որևէ մեկը նույնիսկ ամենաչնչին կերպով հրահրի իրենց, և նրանք ատում են ցանկացածին, ով անում է դա։ Նրանք կշարունակեն այդ մարդու հետևից գնալ և երբեք բաց չեն թողնի այդ հարցը. ահա թե ինչպիսին են չար մարդիկ։ Դուք պետք է մեկուսացնեք կամ հեռացնեք չար մարդկանց հենց որ հայտնաբերեք, որ նրանք չար մարդկանց էություն ունեն՝ նախքան նրանք կկարողանան որևէ մեծ չարիք գործել։ Սա նվազագույնի կհասցնի նրանց հասցրած վնասը. դա իմաստուն ընտրություն է։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները սպասում են, մինչև չար մարդը որևէ աղետ առաջացնի, որ զբաղվեն նրանով, նրանք պասիվություն են ցուցաբերում։ Դա կապացուցի, որ առաջնորդողներն ու աշխատողները շատ հիմար են և իրենց գործողություններում սկզբունքներ չունեն։ Կան որոշ առաջնորդողներ և աշխատողներ, որոնք հենց այդքան հիմար ու տգետ են։ Նրանք պնդում են, որ պետք է սպասեն, մինչև վերջնական ապացույցներ ունենան նախքան չար մարդկանով զբաղվելը, որովհետև կարծում են, թե միայն այդպես իրենց միտքը հանգիստ կլինի։ Բայց իրականում, ձեզ վերջնական ապացույցներ պետք չեն՝ համոզվելու համար, որ ինչ-որ մեկը չար է։ Դուք դա կարող եք հասկանալ նրանց ամենօրյա խոսքերից ու գործերից։ Հենց որ համոզվեք, որ նրանք չար են, կարող եք սկսել նրանց սահմանափակելուց կամ մեկուսացնելուց։ Սա կապահովի, որ ո՛չ եկեղեցու գործը, ո՛չ էլ Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը չվնասվեն։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ չեն կարողանում զանազանել, թե ով է չար, ոչ էլ կարողանում են ժամանակին վարվել չար մարդկանց հետ։ Արդյունքում եկեղեցու գործը և եկեղեցական կյանքն ազդեցություն են կրում, իսկ Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը խոչընդոտվում է։ Սա շատ հիմար արարք է։ Ահա թե ինչպես են կեղծ առաջնորդողներն իրականացնում աշխատանքը։ Նախ՝ նրանք զուրկ են զանազանությունից, և երկրորդ՝ նրանք մարդկանց հաճեցնողներ են, որոնք վախենում են ուրիշներին վիրավորելուց։ Որպես առաջնորդողներ ծառայելիս նման մարդիկ նախ՝ չեն կարող իրական աշխատանք կատարել. և երկրորդ՝ նրանք վնասում են Աստծու ընտրյալ մարդկանց։ Նրանք նույնիսկ չեն կարողանում ժամանակին լուծել չար մարդկանց առաջացրած անհանգստությունների խնդիրը, ոչ էլ կարողանում են պաշտպանել եղբայրներին ու քույրերին. նման մարդիկ պիտանի չեն առաջնորդողներ և աշխատողներ լինելու համար։ Ասացե՛ք Ինձ, եթե ինչ-որ մեկը որպես չար մարդ է որակվում, արդյոք դեռ կարիք կա՞ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու՝ նրան օգնելու համար։ (Ոչ։) Կարիք չկա նրանց հնարավորություն տալու։ Որոշ մարդիկ չափազանց շատ «սեր» ունեն՝ չարերին միշտ հնարավորություն տալով ապաշխարելու, բայց արդյոք սա կարո՞ղ է որևէ արդյունքի հասնել։ Արդյոք սա համապատասխանո՞ւմ է Աստծու խոսքերի սկզբունքներին։ Դու տեսե՞լ ես որևէ չար մարդու, որը ճշմարտապես կարող է ապաշխարել։ Ոչ ոք երբեք չի տեսել։ Չար մարդկանց ապաշխարելուն հուսալը նման է թունավոր օձերին խղճալուն. դա վայրի գազաններին խղճալ է։ Դա այն պատճառով է, որ չար մարդկանց էության հիման վրա կարելի է որոշել, որ չար մարդիկ երբեք չեն սիրի դրական բաները, երբեք չեն ընդունի ճշմարտությունը և երբեք չեն ապաշխարի։ Նրանց բառարանում դու չես գտնի «ապաշխարություն» բառը։ Անկախ նրանից, թե ինչպես ես ճշմարտության շուրջ հաղորդակցվում նրանց հետ, նրանք մի կողմ չեն դնի իրենց սեփական շարժառիթներն ու շահերը և տարբեր պատճառներ ու արդարացումներ կգտնեն՝ իրենք իրենց արդարացնելու համար, և ոչ ոք չի կարող համոզել նրանց։ Եթե նրանք վնաս են կրում, դա անտանելի է նրանց համար և անվերջ կձանձրացնեն ուրիշներին դրանով։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ, որոնք պատրաստ չեն որևէ վնաս կրելու, իսկապես ապաշխարել։ Ծայրաստիճան եսասեր մարդիկ նրանք են, ովքեր իրենց սեփական շահերն ամեն ինչից վեր են դասում. նրանք չար մարդիկ են և երբեք չեն ապաշխարի։ Եթե արդեն հիմնովին հասկացել ես, որ նման մարդը չար է, և դեռ նրան ապաշխարելու հնարավորություն ես տալիս, մի՞թե դա հիմարություն չէ։ Սա համարժեք է ծոցումդ սառած օձ տաքացնելուն. որպեսզի հետո այն խայթի քեզ։ Միայն հիմարը նման տխմարություն կաներ։ Եկեղեցում Աստծու ընտրյալների՝ չար մարդկանց ատելը բնականոն երևույթ է, որովհետև չար մարդիկ զուրկ են մարդկայնությունից և միշտ անբարո բաներ են անում։ Չար մարդկանց ատելը ճիշտ մտածելակերպ է։ Դա այն բանի մի մասն է, որը մարդիկ պետք է ունենան իրենց բնականոն մարդկայնության մեջ։

Ասացե՛ք Ինձ, ի՞նչ տեսակ մարդ է նա, ով բացարձակապես սեր չունի եղբայրների և քույրերի հանդեպ։ Ինչո՞ւ նա նույնիսկ մի փոքր բնականոն միջանձնային հարաբերություն չունի եղբայրների և քույրերի հետ։ Այսպիսի մարդը, անկախ նրանից, թե ում հետ է շփվում, այդ շփումները կապում է միայն շահերի և գործարքների հետ. եթե դրանցում շահեր կամ գործարքներ ներառված չեն, նա գործ չի ունենա մարդկանց հետ։ Մի՞թե այս տեսակ մարդը չար չէ։ Որոշ մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը և միայն զգացմունքների վրա հիմնվելով են ապրում. ով լավ է վերաբերվում իրենց, մտերմանում են նրա հետ, և ով օգնում է իրենց, նրան լավն են համարում։ Նման մարդիկ նույնպես չունեն բնականոն միջանձնային հարաբերություններ։ Նրանք ապրում են բացառապես զգացմունքների վրա հիմնվելով, ուստի կարո՞ղ են արդյոք արդարացի և ճշմարտացի կերպով վերաբերվել եղբայրներին և քույրերին։ Սա բացարձակապես անհասանելի է։ Հետևաբար, ցանկացած ոք, ով բնականոն միջանձնային հարաբերություն չունի եղբայրների և քույրերի կամ նրանց հետ, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն, մեկն է, ով զուրկ է խղճից և ողջամտությունից, ով զուրկ է բնականոն մարդկայնությունից, և հաստատապես ճշմարտությունը սիրող մեկը չէ։ Այս անհատները ոչնչով չեն տարբերվում անհավատների մեջ եղած մանր թափթփուկներից. նրանք շփվում են նրա հետ, ով օգտակար է իրենց համար, և անտեսում նրանց, ովքեր օգտակար չեն։ Ավելին, երբ ճշմարտությանը ձգտող որևէ մեկին են տեսնում կամ մեկին, ով կարող է փորձառական վկայություններ կիսել, ումով բոլորը հիանում են և ում հավանում են, նրանք նախանձով ու ատելությամբ են լցվում և ամեն ինչ անում են, որպեսզի նյութեր հավաքեն՝ ճշմարտությանը ձգտող այդ մարդկանց դատելու և դատապարտելու համար։ Մի՞թե չար մարդիկ սա չեն անում։ Նման մարդիկ զուրկ են խղճից և ողջամտությունից. նրանք գազաններից էլ վատն են։ Նրանք չեն կարող ճշգրտորեն վերաբերվել մարդկանց, չեն կարող բնականոն կերպով հաշտ ապրել ուրիշների հետ, չեն կարող բնականոն միջանձնային հարաբերություններ կառուցել Աստծու ընտրյալ մարդկանց հետ և նույնիսկ կարող են ատել ճշմարտությանը ձգտողներին։ Նման մարդիկ իրենց սրտերում պետք է որ շատ միայնակ ու լքված զգան՝ միշտ գանգատվելով Երկնքից և այլ մարդկանցից։ Ի՞նչ ուրախություն կամ իմաստ ունի նրանց ապրելը։ Այս մարդիկ խառնվածքով դաժան են, և անկախ նրանից, թե ում հետ են շփվում, կարող են ատելություն տածել չնչին հարցերի պատճառով՝ դատապարտելով նրանց և վրեժխնդիր լինելով, աղետներ բերելով նրանց վրա։ Նման չար անհատները կատարյալ դևեր են, որոնք իրենց մնացած յուրաքանչյուր օրվա հետ աղետ են բերում եկեղեցուն։ Եթե նրանք երկար մնան, աղետներն անվերջ կլինեն։ Միայն նրանց եկեղեցուց հեռացնելով կարելի է կանխել աղետները։ Բացի դրանից՝ կան այնպիսիք, ովքեր արտաքնապես քաղաքակիրթ են թվում, բայց առանձնահատուկ սեր ունեն օգուտների հանդեպ։ Այսպիսով՝ նրանց հավատն առ Աստված նույնպես օգուտների ձգտելու համար է։ Եթե նրանք որոշ ժամանակ անտեղի օգուտ չեն քաղել, դեմքերը մռայլվում են՝ ասես ինչ-որ մեկը նրանց մեծ գումար է պարտք։ Ցանկացած ոք, ով տեսնում է նրանց վրդովված և հուսալքված դեմքերը, անմիջապես զգացմունքային ազդեցություն է կրում։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ազդեցություն կբերեր նման դեմքը, եթե այն հայտնվեր եկեղեցական կյանքում։ Աստծու ընտրյալ մարդկանց մեծամասնությունը հաստատապես անհարմար կզգար՝ տեսնելով դա, և նրանց՝ Աստծու խոսքերի ընթերցումն ու ճշմարտության շուրջ հաղորդակցությունը կանհանգստացվեին և տարբեր աստիճանի ազդեցություն կկրեին։ Հատկապես նրանց համար, ովքեր չեն արմատավորվել ճշմարիտ ճանապարհին, եկեղեցական կյանքում այս մշտապես մռայլ դեմքը հաճախակի տեսնելը չափազանց հեշտությամբ կազդեր նրանց վրա։ Եկեղեցին պետք է ավելի շատ կենսուրախ անձնավորություններ ունենա, որոնք խոսում են պարզ և բաց կերպով, և ավելի շատ մարդիկ, որոնց սրտերը լցված են խաղաղությամբ և ուրախությամբ, և ում հոգիներն ազատ են ու ազատագրված։ Սա եկեղեցական կյանքը հաճելի կդարձներ։ Այն խոժոռ մարդիկ մարդիկ, որոնք մշտապես մռայլ են, պետք է տանն աղոթեն Աստծուն և կարգավորեն իրենց մտածելակերպը նախքան հավաքույթների գալը։ Այսկերպ նրանք լավ տրամադրություն կունենան և հավաքույթից ինչ-որ բան ձեռք կբերեն։ Բացի դրանից՝ սա օգուտ կբերի նաև ուրիշներին. առնվազն, նրանք չեն անհանգստանա։ Ապահովելու համար, որ Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան ապրել բնականոն եկեղեցական կյանքով, առաջնորդողներն ու աշխատողները պետք է սովորեն հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ խնդիրներ լուծելու համար։ Եթե ինչ-որ մեկը հավաքույթի է գալիս մռայլ դեմքով, առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջ գան և հարցնեն. «Օգնության կարիք ունե՞ս»։ Սա կոչվում է ուրիշներին օգնելու նախաձեռնություն ցուցաբերել՝ սիրուց դրդված։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները տեսնում են խնդիր ունեցող մեկին և անտեսում են՝ խուսափելով և հեռու մնալով այդ «խոժոռ մարդկանցից»՝ առանց ճշմարտության շուրջ հաղորդակցվելու, որպեսզի պայծառացնեն նրանց օրը, ապա նրանք փաստացի գործ չեն կատարում։ Եկեղեցու գործն արդյունավետ կերպով կատարելու համար առաջնորդողներն ու աշխատողները նախևառաջ պետք է սովորեն լինել Աստծու ընտրյալ մարդկանց մտերիմները, նման այն բանին, ինչ անհավատները կանվանեին հոգատար պետական պաշտոնյա։ Որոշ մարդիկ հոժար չեն դեր խաղալու՝ միշտ նախընտրելով դիտորդ լինել. ինչպե՞ս կարող են նրանք այսկերպ առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց՝ լավ եկեղեցական կյանք ապրելու։ Իրականում, արդյոք ինչ-որ մեկն իր սրտում խնդիրներ ունի, թե ոչ, որոշ չափով կարելի է տեսնել նրա դեմքի արտահայտությունից։ Եթե ինչ-որ մեկի դեմքը միշտ մռայլ է, դա հաստատապես նշանակում է, որ նրա սիրտը խավար է՝ առանց լույսի նշույլի։ Եթե նրանք ամբողջ օրը սուզված են ճիշտ ու սխալի շուրջ վիճաբանությունների մեջ, կարո՞ղ է արդյոք նրանց դեմքին դեռ ժպիտ լինել։ Այս մարդկանց դեմքերը միշտ պատված են մութ ամպերով՝ առանց մի ակնթարթ պարզվելու, և սա նաև ազդում է նրանց պարտավորության կատարման վրա։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները դանդաղում են այս խնդիրներով զբաղվելու և դրանք լուծելու հարցում՝ պատճառ դառնալով, որ եղբայրներն ու քույրերը տառապեն մշտական անհանգստությունից և անասելի թշվառությունից, դա ապացուցում է, որ առաջնորդողներն ու աշխատողներն ի վիճակի չեն փաստացի աշխատանք կատարելու, անկարող են լուծել խնդիրները ճշմարտությամբ և չափազանց անարժեք են։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները հասկանում են ճշմարտությունը և կարող են ճանաչել եղբայրների ու քույրերի խնդիրները և կարող են յուրաժամ աջակցություն և օգնություն տրամադրել՝ ոչ միայն կարողանալով մարդկանց օգնել լուծելու խնդիրները, այլև կարողանալով մարդկանց օգնել հասկանալու ճշմարտության սկզբունքները և կատարելու իրենց պարտավորությունները, ապա նրանց պարտավորության կատարումը և հարցերի լուծումն արդյունավետ կլինեն, և եկեղեցու գործը չի տուժի։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում ժամանակին ճանաչել և լուծել խնդիրները, սա ազդում է եկեղեցու գործի վրա։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում ճանաչել և լուծել խնդիրները՝ վնաս հասցնելով եկեղեցու գործին և խոչընդոտելով Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը, մի՞թե նրանք հուսախաբ չեն արել Աստծուն և Նրա ընտրյալ մարդկանց։ Մի՞թե նրանք զուրկ չեն սկզբունքներից՝ հարցեր լուծելիս։ Խնդիրները ժամանակին և առանց վարանելու լուծելը դրանց էության մեջ թափանցելուց հետո կոչվում է պարտականությունների կատարում և հավատարիմ լինել, և դա պարտավորությունը չափանիշի համաձայն կատարելն է։

Այսօրվա հաղորդակցության թեման վեցերորդ խնդիրն է՝ ներգրավվել անպատշաճ հարաբերությունների մեջ։ Եկեղեցական կյանքում ի հայտ եկող այս տեսակի խնդիրները հիմնականում սրանք են՝ անպատշաճ հարաբերություններ սեռերի միջև, նույնասեռական հարաբերություններ, շահերի վրա հիմնված հարաբերություններ և ատելություն անձերի միջև։ Անկախ նրանից՝ դրանք մսեղիի ցանկասիրության, մսեղիի շահերի, թե մսեղիի սենտիմենտալ խճճվածությունների վրա հիմնված հարաբերություններ են, բոլորն էլ դասվում են անպատշաճ հարաբերությունների շարքին, որովհետև դուրս են գալիս բնականոն մարդկայնության խղճի և ողջամտության շրջանակից։ Այս անպատշաճ հարաբերությունների գոյությունը կարող է որոշակի աստիճանի խանգարել մարդկանց։ Ավելի լուրջ՝ դրանք կարող են անհանգստացնել մարդկանց կյանքի մուտքը, ճշմարտությանը նրանց ձգտելը և Աստծուն ճանաչելուն նրանց ձգտելը։ Այս տարբեր անպատշաճ հարաբերությունները չեն բխում խղճից կամ ողջամտությունից և հակասում են բնականոն մարդկայնությանը։ Մարդկանց համար դժվար է ընդունել և կիրառել ճշմարտությունը, երբ նրանք ապրում են այս անբնականոն հարաբերություններում, և սա նաև անհանգստացնում է նրանց՝ եկեղեցական կյանք ապրելը և կյանքի աճին ձգտելը, ինչպես նաև եկեղեցական կյանքի կարգը։ Սա վնասակար է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար և կարող է նաև վնասել եկեղեցու գործին։ Այս ամենի պատճառով առաջնորդողների և աշխատողների համար հրատապ է այս խնդիրները ժամանակին բացահայտելը և լուծելը։

Ինչ վերաբերում է անպատշաճ հարաբերություններին, մենք արդեն տարբեր իրավիճակներ ենք թվարկել և դասակարգել դրանք։ Կարո՞ղ եք արդյոք մի քանի օրինակ բերել՝ զանազանություն կիրառելու համար։ Ո՞րն է զանազանություն սովորելու նպատակը։ Դա ձեզ հնարավորություն տալն է՝ զանազանելու և սահմանելու մարդկանց, իրադարձությունների և բաների էությունը՝ որպեսզի ճշգրիտ դատողություններ անեք և ապա դրանց հետ վարվեք սկզբունքների համաձայն։ Սա է վերջնական արդյունքը։ Արդյոք որևէ մեկն ասե՞լ է. «Դու ամբողջ օրը խոսում ես ճշտի ու սխալի այս հարցերի, այս առօրյա հարցերի մասին. մենք այլևս չենք ուզում լսել դրանք. նույնիսկ չենք ուզում այլևս հավաքույթների գալ։ Մի՞թե չպետք է ճշմարտության շուրջ հաղորդակցվես։ Ինչո՞ւ ես միշտ խոսում այս իրավիճակների մասին»։ Նման մարդկանց նկատե՞լ եք։ Ի՞նչ տեսակ մարդիկ են նրանք։ (Մարդիկ, որոնք հոգևոր հասկացողություն չունեն։) Մենք այսկերպ ենք հաղորդակցվում, և այնուամենայնիվ, նրանք դեռ չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը. նրանք չեն համապատասխանում բնականոն մարդու բանականությանը. նման մարդիկ միանգամայն անօգուտ են։ Արդյոք նրան, ում բանականությունը չի համապատասխանում մարդու բանականությանը, դեռ պե՞տք է ստիպել քարոզներ լսել։ Գուցե նա առաջարկի. «Հավաքույթները միշտ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու մասին են, միշտ ճշմարտությունը կիրառելու նման բաների մասին են խոսում. ես հոգնել եմ սա լսելուց։ Ես այլևս չեմ ուզում հավաքույթների գալ»։ Եթե նա իսկապես նման տեսակետ ունի, ապա ճշմարտությունից զզվող մեկն է։ Նման մարդկանց դեպքում Աստծու տունը չի պնդում նրանց ներկայությունը. արագորեն հեռացրեք նրանց։ Եթե նրանք իրենք չեն ցանկանում հավաքույթների գալ և ընկալունակ չեն այն ամենի հանդեպ, ինչ քննարկվում է դրանցում, մենք չենք պնդում. մենք չենք ուզում անհանգստացնել նրանց։ Նման մարդիկ, նույնիսկ եթե ամբողջ կյանքում հավատան Աստծուն, չեն հասկանա ճշմարտությունը և չեն մտնի իրականության մեջ. դա ջանքերի վատնում է։ Եթե նրանք սիրում են աստվածաբանական գիտելիքներ լսել, ապա թող գնան և աստվածաբանական գիտելիքներ ուսումնասիրեն. մի օր, երբ նրանք ճշմարտությունը որպես կյանք չստանան, կզղջան դրա համար։

2021 թ. մայիսի 29

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (13)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (29)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով