Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (13)

Նախորդ հավաքույթին մեր հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների տասնմեկերորդ պարտականության մասին էր։ Մենք հաղորդակցվեցինք այն պարտականության մասին, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, և այն աշխատանքի մասին, որը նրանք պետք է անեն ընծաները պահպանելիս։ Ի՞նչ աշխատանք պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողներն ընծաները պահպանելիս։ (Առաջին հանձնարարությունը դրանք պահպանելն է։ Երկրորդը հաշիվները ստուգելն է։ Երրորդը՝ հետևելը, ուսումնասիրելը և ստուգելը, թե արդյոք տարբեր ծախսերը համապատասխանում են սկզբունքներին։ Պետք է խիստ ստուգում իրականացվի, և անհիմն ծախսերը պետք է խստորեն սահմանափակվեն։ Լավագույնն այն է, որ շռայլելն ու վատնելը կանխվեն նախքան դրանց տեղի ունենալը։ Եթե արդեն տեղի են ունեցել, ապա պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ոչ միայն նախազգուշացումներ պետք է տրվեն, այլև պետք է փոխհատուցում պահանջվի)։ Հիմնականում սրանք են։ Գլխավորը դրանք պահպանելն է, ապա՝ հաշիվները ստուգելը, իսկ դրանից հետո՝ ծախսերին հետևելն ու դրանք ստուգելը և ճիշտ օգտագործելն ու ծախսելը։ Տասնմեկերորդ պարտականության մասին մեր հաղորդակցությունն ավարտելուց հետո մարդիկ այժմ ճշգրիտ հասկացողություն և գիտելիք ունեն ընծաների վերաբերյալ, և նրանք այժմ նաև գիտեն այն աշխատանքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն ընծաները պահպանելիս, ինչպես նաև այն, թե ինչպես են կեղծ առաջնորդողներն անում այս աշխատանքը, և դա անելիս նրանց հատուկ վարքագծերը։ Անկախ նրանից՝ մեր հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների պարտականությունների մասին է, թե կեղծ առաջնորդողների տարբեր վարքագծերի, և անկախ նրանից՝ դա դրականի մասին հաղորդակցություն է, թե բացասականի մերկացում, գլխավոր նպատակն այն է, որ մարդիկ հասկանան, թե ինչպես պատշաճ կերպով կատարեն ընծաների պահպանման աշխատանքը և ինչպես ընծաների պահպանման, ծախսման և բաշխման հարցում դուրս թողնեն ոչ խելամիտ կիրարկումները։ Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ՝ անկախ նրանից՝ առաջնորդողներ կամ աշխատողներ են, թե ոչ, պետք է ընծաների պահպանման հարցում կատարեն իրենց պարտականությունը։ Ուրեմն ի՞նչ պարտականություն է դա։ Դա վերահսկելն է և հայտնաբերված ցանկացած խնդրի մասին ժամանակին հաղորդելը, այսինքն՝ վերահսկելու և հայտնելու գործառույթներ կատարելը։ Մի՛ մտածեք, թե «ընծաների պահպանումն առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է և ոչ մի կապ չունի մեզ՝ սովորական հավատացյալներիս հետ»։ Այս տեսակետը սխալ է։ Քանի որ մարդիկ հասկացել են այս ճշմարտությունները, նրանք պետք է կատարեն իրենց պարտականությունը։ Այն խնդիրների դեպքում, որոնք առաջնորդողներն ու աշխատողներն ի վիճակի չեն նկատելու կամ կույր անկյունների՝ այնպիսի տեղերի դեպքում, որոնք հեշտ չէ նկատել, եթե որևէ մեկն ընծաների պահպանման, բաշխման և օգտագործման մեջ անխելամտության կամ սկզբունքների խախտման որևէ խնդիր է գտնում, նա պետք է ժամանակին դրանց մասին հաղորդի առաջնորդողներին և աշխատողներին, որպեսզի ապահովի ընծաների խելամիտ պահպանումը, խելամիտ օգտագործումը և խելամիտ բաշխումը։ Սա Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրի պարտականությունն է։

Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտության շուրջ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից (առաջին մաս)

Այժմ, երբ տասնմեկերորդ պարտականության շուրջ հաղորդակցությունն ավարտված է, մենք անցնում ենք առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության շուրջ հաղորդակցվելուն. «Ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտության շուրջ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից»։ Ո՞րն է այս պարտականության հիմնական բովանդակությունը։ Այն հիմնականում պահանջում է, որ առաջնորդողներն ու աշխատողները զբաղվեն եկեղեցում եղած այն տարբեր մարդկանցով, իրադարձություններով և բաներով, ինչպես նաև տարբեր խնդիրներով, որոնք խանգարում, անհանգստացնում և վնասում են եկեղեցու բնականոն կարգը։ Ի՞նչ պետք է նախ հասկանան առաջնորդողներն ու աշխատողները՝ այս խնդիրներն արդյունավետ կերպով կարգավորելու և լուծելու, իրենց պարտականությունները կատարելու և այս աշխատանքը լավ իրականացնելու համար։ Այս պարտականությունն է «ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը». սա է այս աշխատանքի շրջանակը։ Նպատակ և շրջանակ ունենալով՝ պարզ է դառնում, թե որ խնդիրները պետք է լուծվեն, և ինչ աշխատանք ու պարտականություններ պետք է ստանձնեն առաջնորդողներն ու աշխատողները։ Տասներկուերորդ պարտականության ներսում ո՞րն է հիմնական պահանջն առաջնորդողների և աշխատողների համար։ Դա խանգարումներ և անհանգստություններ առաջացնող տարբեր մարդկանց, իրադարձությունները և բաները կանգնեցնելն ու սահմանափակելն է և իրավիճակը շտկելը՝ միաժամանակ ճշմարտության շուրջ հաղորդակցվելով, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից։ Ի՞նչ նախապայմաններ պետք է բավարարվեն՝ դա անելու համար։ Եթե տեսնում ես տարբեր մարդկանց, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարում, անհանգստացնում և վնասում են եկեղեցու բնականոն կարգը, սակայն կարծում ես, թե դրանք խնդիրներ չեն, ապա դա փորձանք է։ Սա ցույց է տալիս, որ դու չես կարողանում թափանցել խնդրի էության մեջ, այսինքն՝ չես հասկանում այն վնասը, որը եկեղեցական կյանքը խանգարելն ու անհանգստացնելը կարող է հասցնել եկեղեցու գործին, և այն հետևանքներն ու ազդեցությունները, որոնք այն կարող է ունենալ Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի վրա։ Կարո՞ղ են արդյոք նման առաջնորդողներն ու աշխատողները դեռևս լավ կատարել եկեղեցու գործը։ Կարո՞ղ են նրանք լուծել խնդիրները և շտկել իրավիճակը։ (Ո՛չ։) Ուրեմն ո՞րն է այստեղ հաղորդակցվելիք առանցքային կետը։ Այն, որ միայն նախ ճշմարտության սկզբունքները հասկանալով է, որ առաջնորդողներն ու աշխատողները կարող են թափանցել տարբեր հարցերի էության մեջ և արդյունավետ կերպով լուծել տարբեր իրական խնդիրներ։ Եկեղեցու գործը լավ կատարելու համար առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է իմանան, թե ինչ խնդիրներ են սովորաբար ծագում եկեղեցու գործում։ Ապա՝ նրանք պետք է ճշգրտորեն հասկանան, զանազանեն և դատեն ծագող խնդիրների բնությունը, թե արդյոք դրանք ազդում են եկեղեցու գործի և եկեղեցական կյանքի բնականոն կարգի վրա, և արդյոք դրանք եկեղեցու գործը խանգարելու և անհանգստացնելու բնություն ունեն։ Սա շատ կարևոր հարց է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախ հասկանան։ Միայն սա հասկանալուց հետո է հնարավոր արդյունավետ կերպով լուծել այս խնդիրները և կարողանալ «կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը», ինչպես նշված է տասներկուերորդ պարտականության մեջ։ Կարճ ասած՝ նախքան խնդիրը լուծելը, նախ պետք է հասկանաս, թե որտեղ է խնդիրը, որոնք են դրանում ներառված վիճակներն ու իրավիճակները, որն է խնդրի բնությունը, որքան լուրջ է այն, ինչպես մանրամասն վերլուծել և զանազանել այն և ինչպես ճշգրտորեն կիրարկել։ Սա այն է, ինչ առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախ հասկանան։ Քանի որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան այս բաները, եկեք մի քանի տեսանկյուններից հաղորդակցվենք դրանց շուրջ, մասնավորապես, որպեսզի և՛ առաջնորդողներն ու աշխատողները, և՛ Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչպես առերեսվել այս խնդիրներին, երբ դրանք ծագում են, ինչպես դրանք կապակցել Աստծու խոսքերի հետ և ինչպես օգտագործել ճշմարտության սկզբունքները՝ դրանք լուծելու համար։ Այսկերպ, երբ առաջնորդողներն ու աշխատողները բախվում են դժվարությունների, որոնք չեն կարողանում լուծել, Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ կարող են միասին առերեսվել դրանց և փնտրել ճշմարտությունը՝ լուծումների համար, իսկ եկեղեցու գործում խանգարման և անհանգստության խնդիրների բախվելիս բոլորը կարող են ոտքի կանգնել՝ կանգնեցնելու և սահմանափակելու դրանք։ Միևնույն ժամանակ, բացասական մարդկանց և բաների համար նրանք կարող են հրապարակային մանրամասն վերլուծում, զանազանում և բնորոշում իրականացնել՝ դրանով իսկ թույլ տալով, որ այս խնդիրները կանգնեցվեն, սահմանափակվեն և արմատախիլ արվեն։ Ուրեմն եկեք հաղորդակցվենք՝ սկսելով ամենակոնկրետ խնդիրներից։

Տարբեր մարդիկ, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը

Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը խանգարող և անհանգստացնող խնդիրները ճանաչելու համար որո՞նք են այն ոլորտները, որոնցից առաջնորդողներն ու աշխատողները պետք է սկսեն։ Նրանք պետք է սկսեն եկեղեցական կյանքն ուսումնասիրելուց՝ այս խնդիրները բացահայտելու համար։ Դուք բոլորդ փոքր-ինչ գիտե՞ք, թե սովորաբար ինչ խնդիրներ են ծագում եկեղեցական կյանքում, որոնց բնությունը խանգարում և անհանգստություն առաջացնելն է։ Որքան էլ շատ մարդիկ լինեն եկեղեցում, անպայման կգտնվեն շատերը, որոնք կխանգարեն և կանհանգստացնեն եկեղեցու գործը։ Որո՞նք են խանգարման և անհանգստության այն գործերը, որոնց մասին դուք իմացել եք։ (Հավաքույթներում ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս միշտ թեմայից շեղվելը՝ առանց կենտրոնանալու առանցքային խնդիրների վրա)։ (Նաև սովորաբար բառեր և վարդապետություններ խոսելը։) Ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելը։ Օրինակ՝ երբ ուրիշները հաղորդակցվում են այն մասին, թե ինչպես հավատարիմ լինել սեփական պարտավորությունը կատարելիս, նրանք կխոսեն այն մասին, թե ինչպես լավ հոգ տանել իրենց ամուսնու (կամ կնոջ) և երեխաների մասին։ Երբ ուրիշները հաղորդակցվում են այն մասին, թե ինչպես է սեփական պարտավորությունը կատարելիս հավատարիմ լինելը նշանակում բավարարել Աստծուն և հնազանդվել Նրան, նրանք կխոսեն այն մասին, թե ինչպես է սեփական պարտավորությունը կատարելիս հավատարիմ լինելը նշանակում օրհնություններ ստանալ սեփական ընտանիքի և սիրելիների համար։ Մի՞թե սա թեմայից շեղվել չէ։ (Այո։) Եթե չընդհատես նրանց, անվերջ կշարունակեն։ Եթե սահմանափակես նրանց, կբարկանան և շփոթմունքից կկատաղեն՝ դրանով իսկ մեկ քայլ առաջ տանելով իրենց վատ վարքագիծը։ Ուրեմն այս խնդիրն իր բնույթով խանգարման և անհանգստության մակարդակի վրա է, ինչը շատ լուրջ է։ Թեև ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելը տարածված խնդիր է, օբյեկտիվորեն ասած՝ այն կարող է խանգարել և անհանգստացնել եկեղեցու կյանքը։ Սա առաջին խնդիրն է։ Ինչ վերաբերում է երկրորդին՝ «բառեր և վարդապետություններ խոսելուն», սա որակվում է որպես խանգարում և անհանգստություն, թե ոչ, կախված է դեպքի լրջությունից։ Որոշ մարդիկ բառեր և վարդապետություններ են խոսում, որովհետև զուրկ են ճշմարտության իրականությունից. երբ նրանք բացում են իրենց բերանները, միայն բառեր և վարդապետություններ են, պարզապես դատարկ տեսություններ։ Սակայն նրանց մտադրությունն ուրիշներին մոլորեցնելը և նրանց հարգանքը շահելը չէ։ Սահմանափակումների և համոզելու դեպքում նրանք ինքնագիտակցություն ձեռք կբերեն, իսկ հետո ավելի քիչ բառեր և վարդապետություններ կխոսեն և այլևս չեն խոչընդոտի եղբայրների և քույրերի կյանքի մուտքը։ Սա խանգարում և անհանգստություն չի համարվում։ Սակայն նրանք, ովքեր միտումնավոր կերպով են բառեր և վարդապետություններ խոսում՝ ուրիշներին մոլորեցնելու մտադրությամբ, դա անում են նույնիսկ այն ժամանակ, երբ քաջ գիտակցում են, որ իրենց ասածը բառեր և վարդապետություններ են։ Սա անելիս նրանց նպատակն ուրիշների հարգանքը շահելն է. նրանք ուզում են մարդկանց գրավել իրենց կողմը և մոլորեցնել և կարգավիճակ խլել։ Սա բնույթով բավականին լուրջ է։ Այն իր բնույթով տարբերվում է միայն ճշմարտությունը չհասկանալու պատճառով բառեր և վարդապետություններ խոսել կարողանալուց։ Նման վարքագիծը խանգարում և անհանգստություն է նշանակում։ Տարբեր մարդիկ, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում եկեղեցական կյանքում, համատարած են։ Դրանք պարզապես այնպիսի խնդիրներ չեն, ինչպիսիք են բառեր և վարդապետություններ խոսելը կամ թեմայից շեղվելը։ Որո՞նք են մյուսները։ (Խմբավորումների ձևավորում, տարաձայնությունների սերմանում և ուրիշների դրականության թուլացում։) (Կա նաև բացասականը բաց թողնելը և խնդիրներ ստեղծելն ու մարդկանց անընդհատ անհանգստացնելը։) (Երբ որոշ մարդիկ պատկերացումներ ունեն Աստծու տան աշխատանքի կարգավորումների վերաբերյալ, նրանք տարածում են այդ պատկերացումները և բաց են թողնում իրենց բացասականը՝ պատճառ դառնալով, որ աշխատանքի կարգավորումների վերաբերյալ պատկերացումներ առաջանան նաև ուրիշների մոտ։) Այդ բաներն իսկապես որակվում են որպես խանգարումներ և անհանգստություններ։ Խմբավորումների ձևավորումը մի բան է, տարաձայնություններ սերմանելը՝ մեկ այլ բան, ինչպես նաև մարդկանց տանջելն ու նրանց վրա հարձակվելը, պատկերացումներ տարածելը, բացասականը բաց թողնելը, անհիմն լուրեր տարածելը և կարգավիճակի համար մրցակցելը. այս բոլորը խանգարումներ և անհանգստություններ են։ Այս խնդիրներն իրենց բնույթով շատ ավելի լուրջ են, քան ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելը։ Կա նաև մի խնդիր, որը կապված է ընտրությունների հետ։ Ընտրությունների ժամանակ ծագող ի՞նչ տեսակի խնդիրներ են կապված խանգարում և անհանգստություն առաջացնելու հետ։ Օրինակ՝ ձայների մանիպուլյացիան՝ օգուտներ խոստանալը՝ սեփական անձի համար ձայներ ապահովելու նպատակով։ Սա ընտրությունները քայքայելու եղանակներից մեկն է։ Եվ քողարկված գործողությունները՝ կուլիսների հետևում մարդկանց մտքերի վրա աշխատելը՝ նրանց քո կողմը գրավելու, մոլորեցնելու և ստիպելու համար, որ քվեարկեն քո օգտին։ Սրանք բոլորն ընտրությունների ժամանակ ծագող խնդիրներ են։ Արդյոք սրանք խանգարումներ և անհանգստություննե՞ր են նշանակում։ (Այո։) Այս խնդիրները հավաքականորեն կոչվում են ընտրական սկզբունքների խախտում։ Մեկ այլ խնդիր է ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելը, անձնական կապեր հաստատելը և անձնական գործերով զբաղվելը։ Ինչ-որ մեկը կարող է հավաքույթների գալ այս բաների համար. ոչ թե ճշմարտությունը հասկանալու կամ Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելու, այլ անձնական գործերով զբաղվելու համար։ Արդյոք սա լո՞ւրջ տեսակի խնդիր է։ (Այո։) Այն նաև հավասարազոր է խանգարում և անհանգստություն առաջացնելուն։

Այժմ եկեք ամփոփենք խանգարման և անհանգստության տարբեր խնդիրները, որոնք ծագում են եկեղեցական կյանքում. առաջին՝ ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս հաճախ թեմայից շեղվելը. երկրորդ՝ բառեր և վարդապետություններ խոսելը՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց հարգանքը շահելու համար. երրորդ՝ ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելը, անձնական կապեր հաստատելը և անձնական գործերով զբաղվելը. չորրորդ՝ խմբավորումների ձևավորումը. հինգերորդ՝ կարգավիճակի համար մրցակցելը. վեցերորդ՝ տարաձայնությունների սերմանումը. յոթերորդ՝ մարդկանց վրա հարձակվելը և նրանց տանջելը. ութերորդ՝ պատկերացումներ տարածելը. իններորդ՝ բացասականը բաց թողնելը. տասներորդ՝ անհիմն լուրեր տարածելը. և տասնմեկերորդ՝ ընտրական սկզբունքների խախտումը։ Ընդհանուր առմամբ՝ տասնմեկ։ Այս տասնմեկ դրսևորումները խանգարման և անհանգստության խնդիրներն են, որոնք հաճախ ծագում են եկեղեցական կյանքում։ Եկեղեցական կյանքով ապրելիս, եթե այս խնդիրները ծագում են, առաջնորդողների և աշխատողները պետք է ոտքի ելնեն և կանգնեցնեն դրանք, սահմանափակեն և թույլ չտան, որ դրանք անվերահսկելիորեն զարգանան։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն ի վիճակի չեն սահմանափակելու դրանք, ապա բոլոր եղբայրներն ու քույրերը պետք է միավորվեն՝ դրանք սահմանափակելու համար։ Եթե ներգրավված անձը չար մարդկայնություն չունի և ոչ թե միտումնավոր կերպով է խանգարումներ և անհանգստություններ առաջացնում, այլ պարզապես չունի ճշմարտության հասկացողություն, նրան կարելի է օգնել և աջակցել ճշմարտության շուրջ հաղորդակցության միջոցով։ Եթե խանգարումներ և անհանգստություններ առաջացնող անձը չար է, և դեպքը թեթև է, ապա նրա խանգարումներն ու անհանգստությունները պետք է կանգնեցվեն և սահմանափակվեն հաղորդակցության և մերկացման միջոցով։ Եթե նա պատրաստակամ է ապաշխարելու և այլևս չի խոսում կամ գործում այնպես, որ խանգարումներ և անհանգստություններ առաջացնի, պատրաստակամ է լինելու եկեղեցու ամենաաննշան անդամը, կարող է լսել և պարտաճանաչ կերպով ենթարկվել և անել այն ամենը, ինչ եկեղեցին կարգադրում է՝ ընդունելով եղբայրների և քույրերի սահմանած սահմանափակումները, ապա կարող է ժամանակավորապես մնալ եկեղեցում։ Բայց եթե նա չի ընդունում և փոխարենը հակառակում է և թշնամաբար տրամադրվում մեծամասնության նկատմամբ, ապա պետք է ձեռնարկվի երկրորդ քայլը՝ նրան հեռացնելը։ Արդյոք այս մոտեցումը տեղի՞ն է։ (Այո։)

I. Ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս հաճախ թեմայից շեղվել

Այժմ մենք կհաղորդակցվենք եկեղեցական կյանքում հայտնվող տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների մասին, որոնք իրենց բնությամբ խանգարումներ և անհանգստություններ են։ Դրանցից առաջինը ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս հաճախ թեմայից շեղվելն է։ Ինչպե՞ս պետք է որոշվի ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելը։ Ինչպե՞ս կարող ենք հստակորեն ընկալել հաղորդակցության այն խոսքերը, որոնք շեղվել են թեմայից։ Դուք հաճա՞խ եք շեղվում թեմայից ճշմարտության շուրջ ձեր հաղորդակցության ժամանակ։ (Այո։) Որքա՞ն հեռու պետք է գնա այս խնդիրը, որպեսզի դրա բնությունը խանգարում և անհանգստություն համարվի։ Եթե ճշմարտության շուրջ հաղորդակցության ժամանակ թեմայից շեղվելու յուրաքանչյուր օրինակ որպես խանգարում և անհանգստություն բնութագրվեր, մի՞թե մարդիկ ապագայում չէին վախենա խոսելուց կամ եկեղեցական կյանքում հաղորդակցվելուց։ Իսկ եթե մարդիկ վախենում են հաղորդակցվելուց, մի՞թե դա չի նշանակում, որ նրանք հստակորեն չեն ընկալել խնդիրը։ (Այո։) Ուստի, երբ ճշգրտորեն որոշվի, թե ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելու որ տեսակն է խանգարում և անհանգստություն հանդիսանում, մարդկանց մեծամասնությունը կազատվի իրենց սահմանափակումներից։ Հաշվի առնելով այն, որ դուք շեղվում եք թեմայից նույնիսկ սովորական զրույցի ժամանակ, ապա ճշմարտության շուրջ հաղորդակցվելու ժամանակ դա անելն էլ ավելի տարածված է։ Հետևաբար, անհրաժեշտ է այս մասին մեծ հստակությամբ հաղորդակցվել՝ ձեզ սահմանափակվելուց զերծ պահելու համար։ Թույլ մի՛ տվեք, որ թեմայից շեղվելու և խանգարում ու անհանգստություն հանդիսանալու վախը ձեզ հետ պահի խոսելուց և մղի հաղորդակցվել չհամարձակվելու, նույնիսկ եթե գիտելիք ունեք, կամ, երբ ուզում եք հաղորդակցվել, ձեզ նախ խորհել տա. «Արդյոք այն, ինչ ուզում եմ ասել, վերաբերո՞ւմ է թեմային։ Արդյոք դա թեմայից դո՞ւրս է։ Խոսելուց առաջ ես պետք է նախագծեմ և ուրվագծեմ իմ մտքերը, իսկ հետո կառչեմ ուրվագծին, որպեսզի չշեղվեմ թեմայից՝ անկախ ամեն ինչից։ Եթե ես շեղվեմ թեմայից, դա ոչ մեկին օգուտ չի տա և կվատնի հավաքույթի թանկագին ժամանակը՝ ազդելով ճշմարտության վերաբերյալ եղբայրների և քույրերի հասկացողության վրա։ Իսկ եթե լուրջ լինի, կարող է նույնիսկ խանգարել և անհանգստացնել եկեղեցական կյանքը»։ Ուրեմն, ինչպե՞ս պետք է քննենք թեմայից շեղվելու հարցը։ Նախ՝ մենք պետք է հաշվի առնենք, թե արդյոք թեմայից շեղվելն օգտակար է եղբայրներին և քույրերին, իսկ հետո պետք է հստակորեն տեսնենք, թե եկեղեցական կյանքի համար որոնք են թեմայից շեղվելու հետևանքները։ Այսկերպ մենք կարող ենք հստակորեն տեսնել, որ թեմայից շեղվելը մանրուք չէ. լուրջ դեպքերում այն կարող է նույնիսկ խանգարում և անհանգստություն հանդիսանալ եկեղեցական կյանքի և եկեղեցու գործի համար։ Ասենք՝ որևէ թեմայի շուրջ Աստծու խոսքերից մի հատված ես փնտրում՝ քո գիտելիքի և ըմբռնման շուրջ հաղորդակցվելու համար. Կամ ենթադրենք՝ որևէ թեմայի շուրջ հաղորդակցվում ես քո ձեռք բերած գիտելիքի, հասկացած ճշմարտությունների և Աստծու այն մտադրությունների մասին, որոնք հասկացել ես քո՝ փորձառաբար ապրած որևէ բանից. կամ ասենք՝ որոշակի թեմայի շուրջ քո հաղորդակցությունը փոքր-ինչ երկարաշունչ է և այնքան էլ հստակ չես արտահայտվում դրա մասին՝ մի քանի անգամ ինքդ քեզ կրկնելով. արդյոք այս իրավիճակներում դու շեղվո՞ւմ ես թեմայից։ Սրանցից ոչ մեկը չի համարվում թեմայից շեղվել։ Ուրեմն ի՞նչ է թեմայից շեղվելը։ Թեմայից շեղվելն այն է, երբ քո ասածը քիչ կապ ունի կամ ընդհանրապես կապ չունի հաղորդակցության թեմայի հետ, երբ դա պարզապես արտաքին հարցերի շուրջ շատախոսել է և ամենևին ուսուցողական չէ մարդկանց համար։ Դա լիովին թեմայից շեղվել է։ Այժմ եկեք քննարկենք, թե ինչ է խանգարում և անհանգստություն առաջացնելը։ Ճշմարտության հաղորդակցության ժամանակ թեմայից շեղվելու դեպքում ինչպիսի՞ խոսքերն ու վարքագծերն են խանգարումներ և անհանգստություններ հանդիսանում։ Ո՞րն է այստեղ խնդրի էությունը։ Ինչպե՞ս է թեմայից շեղվելն իր բնությամբ խանգարում և անհանգստություն հանդիսանում։ Մի՞թե սա արժանի չէ, որ դրա շուրջ հաղորդակցվենք։ Երբ դրա շուրջ հաղորդակցվեն, արդյոք կհասկանա՞ք, թե ինչ է նշանակում թեմայից շեղվել։ (Այո։) Ուրեմն, տվե՛ք հարցի ձեր պատասխանները։ (Երբ ինչ-որ մեկի հաղորդակցությունն այնպիսի թեմաների մասին է, որոնք ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ, օրինակ՝ դատարկաբանությունը և ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելը, և հասարակական միտումներ ներառող բաների քննարկումը, որոնք անհանգստացնում են մարդկանց սրտերը՝ թույլ չտալով նրանց հանդարտվել Աստծու առջև և խորհել Նրա խոսքերի շուրջ. այդ հաղորդակցությունը շեղվել է թեմայից։) Քանի՞ հիմնական կետի է դա վերաբերում։ (Մեկն այն է, որ թեմաները կապ չունեն ճշմարտության հետ։) Սա՝ ճշմարտության հետ կապ չունենալը, շատ կարևոր կետ է։ Մի կետը դատարկաբանությունը և ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելն է։ Մյուսն ավանդական մշակույթի, մարդկային բարոյական մտածողության և այն բաների մասին խոսելն է, որոնք մարդիկ վեհ են համարում, ասես դրանք ճշմարտությունը լինեն։ Սա խեղաթյուրված ըմբռնման խնդիր է. այս բոլոր բաները կապ չունեն ճշմարտության հետ։ Օրինակ՝ Աստծու խոսքերն ասում են. «Երիտասարդները չպետք է զուրկ լինեն ձգտումներից»։ Ինչ-որ մեկը հաղորդակցվում է. «Հնագույն ժամանակներից ի վեր հերոսներն ի հայտ են եկել իրենց երիտասարդության տարիներին», կամ՝ «Փառասիրությունը չի սահմանափակվում տարիքով»։ Կամ երբ խոսում ես այն մասին, թե ինչպես վախենալ Աստծուց, նրանք հաղորդակցվում են. «Քեզնից երեք ոտնաչափ վերև աստված կա». «Երբ մարդը գործում է, Երկինքը դիտում է». «Եթե մաքուր խիղճ ունես, չպետք է վախենաս, որ ուրվականները կթակեն դուռդ», կամ՝ «Մարդու սիրտը պետք է հակված լինի բարությանը»։ Մի՞թե սա թեմայից շեղվել չէ։ Մի՞թե այս խոսքերը կապ ունեն ճշմարտության հետ։ Ի՞նչ են այս խոսքերը։ (Սատանայական փիլիսոփայություններ։) Դրանք սատանայական փիլիսոփայություններ են, և դրանք նաև որոշակի էթնիկ խմբի ավանդական մշակույթն են։ Թեմայից շեղվելու առաջին դրսևորումն այն է, երբ խոսվող թեման կապ չունի ճշմարտության հետ. այն է, երբ մարդը փիլիսոփայություններ և տեսություններ է ասում, որոնք անհավատները ճիշտ և շատ բարձր են համարում և դրանք բռնի կերպով կապում է ճշմարտության հետ։ Դա թեմայից շեղվելն է։ Թեման կապ չունի ճշմարտության հետ. այս դրսևորումը պետք է որ հեշտ լինի հասկանալ։ Երկրորդ դրսևորումն այն է, երբ քննարկվող թեմաներն անհանգստացնում են մարդկանց մտքերը։ Երբ հավաքույթում ճշմարտության շուրջ չեն հաղորդակցվում, և այն, ինչի շուրջ հաղորդակցվում են, գիտելիքն է, գիտությունը, փիլիսոփայությունը և օրենքը կամ հասարակական երևույթները և տարբեր բարդ միջանձնային հարաբերությունները, ապա դա անհանգստացնում է մարդկանց մտքերը։ Սա այն է, երբ ինչ-որ մեկը հաղորդակցվում է այնպիսի հարցերի շուրջ, որոնք հիմնովին չեն ներառում ճշմարտությունը և ընդհանրապես ոչ մի կապ չունեն դրա հետ, ասես այդ բաները ճշմարտություն լինեն։ Սա շփոթություն է առաջացնում ուրիշների մտքերում, և մինչ նրանք լսում են, իրենց մտածողությունը ճշմարտության շուրջ հաղորդակցությունից անցնում է արտաքին հարցերի։ Ինչպե՞ս են այդ ժամանակ վարվում այս մարդիկ։ Նրանք սկսում են կենտրոնանալ գիտելիքի և գիտության վրա։ Մարդկանց մտքերն անհանգստացնելն իր բնությամբ լուրջ բան է։ Երրորդ դրսևորումն այն է, երբ քննարկվող թեմաները մարդկանց մղում են սխալ հասկանալու Աստծուն՝ հանգեցնելով տեսիլքների վերաբերյալ հստակության պակասի։ Որոշ մարդիկ ինքնին այնքան էլ հստակ չեն հասկանում ճշմարտությունը, սակայն ուզում են ձևացնել, թե հստակություն և հասկացողություն ունեն։ Ուստի, երբ նրանք հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, իրենց ասածի մեջ որոշ խոր վարդապետություններ են նետում՝ իրար խառնելով կրոնական վարդապետությունները, որոնք լսել և հասկացել են՝ խոսելով անհիմն և տարօրինակ կերպով։ Նրանց լսելուց հետո մարդիկ կորցնում են հստակությունը տեսությունների վերաբերյալ. նրանք չգիտեն, թե հատկապես որ ճշմարտությունն էր այդ մարդը մտադիր քննարկել։ Որքան շատ են լսում, այնքան ավելի են բթանում, և այնքան ավելի է նվազում նրանց հավատն առ Աստված, և կարող են նույնիսկ թյուրըմբռնումներ զարգացնել Աստծու վերաբերյալ։ Մարդիկ պարզապես չեն հեռանում այս խոսակցությունից առանց ճշմարտության հասկացողության. նրանց մտքերը շփոթվում են։ Դա բացասական ազդեցություն է ունենում։ Ահա թե ինչ է բխում թեմայից շեղվելուց։

Ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելը դրսևորվում է մի քանի եղանակներով, և դրանցից յուրաքանչյուրն իր բնությամբ անհանգստություն է մարդկանց կյանքի մուտքի համար։ Երբ մարդիկ նման հաղորդակցություն են լսում, նրանք պարզապես չեն ունենում ճշմարտության հստակ հասկացողություն և կիրարկման ուղի։ Փոխարենը նրանց մտքերը բթանում են, նրանք ավելի մշուշոտ են դառնում ճշմարտության հարցում նաև որոշ սխալ մեկնաբանություններ և թյուրըմբռնումներ են զարգացնում։ Սա այն ազդեցությունն ու բացասական հետևանքն է, որ ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելն ունենում է մարդկանց վրա։ Այս երեք դրսևորումներից յուրաքանչյուրն իր բնությամբ բավականին լուրջ է։ Օրինակ՝ առաջինն այն է, որ «խոսվող թեման կապ չունի ճշմարտության հետ»։ Ասել բաներ, որոնք ճիշտ են թվում, բայց ճիշտ չեն, և եկեղեցի բերել սատանայական բաներ, ինչպիսիք են մարդկային գիտելիքը, փիլիսոփայությունը, տեսությունները, ավանդական մշակույթը և հանրաճանաչ գործիչների հայտնի ասույթները՝ քարոզելու և վերլուծելու համար՝ օգտագործելով ճշմարտության շուրջ հաղորդակցվելու հնարավորությունը մարդկանց մոլորեցնելու համար, անհանգստություն է հանդիսանում նրանց համար։ Սա իր բնությամբ շատ լուրջ է։ Եթե զանազանող մարդը նման հաղորդակցություն լսեր, կասեր. «Քո ասածը ճիշտ չէ. դա ճշմարտությունը չէ։ Այն, ինչի մասին խոսում ես, բարոյական վարքն է և ասույթները, որոնք անհավատները համարում են լավը։ Դրանք անհավատների դրույթներն են այն մասին, թե ինչպես վարվել և գործ ունենալ աշխարհի հետ, որոնք հիմնովին կապ չունեն ճշմարտության հետ»։ Սակայն որոշ մարդիկ զանազանություն չունեն և երբ լսում են այս մոլորությունները, նույնիսկ համաձայնում են դրանց հետ և կառչում են դրանց՝ որպես ճշմարտության։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները նման պահերին չկանգնեցնեն դա և չսահմանափակեն, եթե նրանք չհաղորդակցվեն դրա շուրջ և մանրամասն չվերլուծեն, որպեսզի մարդիկ զանազանություն ձեռք բերեն, ապա Աստծու ընտրյալ մարդկանցից ոմանք կարող են մոլորվել։ Որո՞նք են մոլորվելու հետևանքները։ Նրանք կհավատան, որ անհավատ աշխարհի հայտնի մարդկանց քարոզած բաները, որոնք մարդիկ ճիշտ, լավը և խորն են համարում, ինչպիսիք են ժողովրդական ասացվածքները և հայտնի մարդկանց առածներն ու տեսությունները անձնական վարքի վերաբերյալ, բոլորը ճիշտ են և ճշմարտությունն են, ճիշտ այնպես, ինչպես Աստծու խոսքերը։ Մի՞թե նրանք չեն մոլորվել։ Արտաքուստ թվում է, թե նրանք հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, բայց իրականում այն խառնված է որոշ մարդկային գաղափարների և Սատանայի մոլորեցնող փիլիսոփայությունների հետ, և սա ակնհայտորեն անհանգստություն է հանդիսանում մարդկանց համար։ Եթե ինչ-որ մեկը մոլորեցնում է մարդկանց՝ Սատանայի փիլիսոփայությունը և մարդկային գիտելիքը որպես ճշմարտություն ներկայացնելով, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է մերկացնեն և մանրամասն վերլուծեն այդ հարցը, որպեսզի եղբայրներն ու քույրերն աճեն զանազանության մեջ և հասկանան, թե իրականում ինչ է ճշմարտությունը։ Սա այն աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն։ Երկրորդ դրսևորումը «մարդկանց մտքերն անհանգստացնելն» է։ Որոշ մարդիկ միշտ օգտվում են ճշմարտության շուրջ հաղորդակցվելու հնարավորություններից՝ խոսելու այնպիսի բաների մասին, որոնք ճիշտ են թվում, բայց ճիշտ չեն՝ բարձրացնելով մարդկային գիտելիքը, գիտությունը, շնորհներն ու տաղանդները։ Նրանք նաև խոսում են բարոյական նորմերի, ավանդական մշակույթի և այլնի մասին։ Նրանք Սատանայից եկող այս բաները ներկայացնում են որպես դրական բաներ, որպես ճշմարտություն, ինչը մարդկանց առաջնորդում է այն սխալ համոզմունքին, որ դրանք պետք է պաշտպանվեն, տարածվեն և գովաբանվեն եկեղեցում, որպեսզի բոլորը կառչեն դրանց. պատճառ է դառնում մարդկանց մտքերում մոլորությունների և հերձվածողությունների աճի, որոնք ճիշտ են թվում, բայց ճիշտ չեն. և խառնում է մարդկանց մտքերը և ստիպում նրանց շփոթված զգալ՝ չիմանալով, թե իրականում ինչ է ճշմարտությունը, կամ գործնականում ինչպես ճիշտ կիրառել խնդիրների բախվելիս, կամ որ ուղին է ճիշտը։ Սա նրանց սրտերը խավարի մեջ է գցում։ Սա հերձվածողություններ և մոլորություններ տարածելու հետևանքն է՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Ինչ վերաբերում է երրորդ դրսևորմանը, մենք մանրամասն չենք հաղորդակցվի դրա շուրջ։ Ամփոփելով՝ թեմայից շեղվող որոշ քննարկումներ ներառում են գիտելիք, որոշները ներառում են մարդկային պատկերացումներ, իսկ որոշները՝ բարոյապես լավ վարք՝ ի թիվս այլ բաների։ Բայց այս բաներից ոչ մեկը չի վերաբերում ճշմարտությանը. բոլորը հակասում են դրան։ Հետևաբար, երբ այս խնդիրները ծագում են, առաջնորդողներն ու աշխատողները պետք է կանգնեցնեն դրանք և սահմանափակեն։ Եթե ինչ-որ մեկի հաղորդակցությունը լսելուց հետո մարդիկ ոչ միայն իրենց սրտերում հստակություն չունեն ճշմարտության վերաբերյալ, այլև անհանգստացած են, և նրանց երբեմնի հստակ մտքերը բթացած են՝ չիմանալով, թե գործնականում ինչպես ճիշտ կիրառել, ապա նման մարդու հաղորդակցությունը պետք է կանգնեցվի և սահմանափակվի։ Օրինակ՝ բնականոն մարդկայնության վերաբերյալ ճշմարտությունների շուրջ իրենց հաղորդակցության մեջ որոշ մարդիկ ասում են. «Այն, ինչ Աստված ամենաշատն է սիրում բնականոն մարդկայնության մեջ, դժվարությանը դիմանալու, մսեղավոր վայելքը կամ հանգստությունը չտենչալու, համեղ ուտելիքից հրաժարվելու, չվայելելու կարողությունն է ինչը մարդը պետք է վայելի կամ ինչ Աստված պատրաստել է, մսեղիի այս ցանկությունների դեմ ապստամբելու, մսեղիի բոլոր ցանկությունները զսպելու, սեփական մարմինը ենթարկելու և թույլ չտալու, որ մսեղին իր ուզածն անի։ Ուստի, երբ դու ուզում ես գիշերը քնել, պետք է ապստամբես մսեղիի դեմ։ Եթե չես կարող, պետք է ուղիներ գտնես այն զսպելու համար։ Որքան մեծ է մսեղիի դեմ ապստամբելու քո վճռականությունը և որքան շատ ես ըմբոստանում մսեղիի դեմ, այնքան ավելի շատ ճշմարտությունը գործնականում կիրառելու դրսևորումներ ես ունենում և այնքան ավելի շատ է ապացուցվում, որ Աստծու հանդեպ հավատարմություն ունես։ Կարծում եմ, որ բնականոն մարդկայնության ամենաակնառու դրսևորումը, և այն, որն ամենաշատը պետք է պաշտպանվի, սեփական մարմինը ենթարկելն է, մսեղիի ցանկությունների դեմ ըմբոստանալը, մսեղիի հանգստությունը չտենչալը և նյութական վայելքի մեջ խնայող լինելը։ Որքան խնայող ես, այնքան ավելի մեծ օրհնություններ կկուտակես երկնքի արքայությունում»։ Մի՞թե այս խոսքերը բավականին դրական չեն հնչում։ Դրանցում սխալ կա՞։ Մարդկային տրամաբանությամբ, դրույթներով և պատկերացումներով չափած՝ այս խոսքերը ցանկացած կրոնական կամ հասարակական խմբում կանցնեին. Բոլորը բութ մատ կբարձրացնեին՝ իրենց հավանությունն արտահայտելու համար և կասեին, որ նրանց ասածը ճիշտ է, որ նրանց հավատքը լավն է և մաքուր։ Մի՞թե եկեղեցում չկան որոշ մարդիկ, որոնք նույնպես կհավատային դրան։ Մարդկային պատկերացումներով չափած՝ այս բոլոր խոսքերը ճիշտ են. ի՞նչն է ճիշտ դրանցում։ Ոմանք կարող են ասել. «Աստված իսկապես սիրում է նման մարդկանց։ Դա այն խնայող ձևն է, որով Նա էլ է ապրում»։ Մի՞թե սա մարդկային պատկերացում չէ։ Մարդիկ այսպիսի պատկերացում են տածում, ուստի եթե ինչ-որ մեկն իսկապես նման հաղորդակցություն տար, մի՞թե դա պարզապես չէր համապատասխանի մեծամասնության պատկերացումներին։ (Այո։) Երբ մարդիկ ընդունում են այսպիսի պատկերացումը, մի՞թե նրանք չեն համաձայնում այդ մարդու տեսակետի հետ։ Երբ դու համաձայնում ես այդ մարդու տեսակետի հետ և ընդունում ես այն, մի՞թե չես համաձայնում նրա գործողությունների հետ։ Մի՞թե չես փորձի ընդօրինակել նրանց։ Եվ երբ դու ի վիճակի լինես, մի՞թե այն ուղին, որին հետևում ես՝ քո կիրառման ուղին, այնուհետև չի հաստատվի։ Ի՞նչ է նշանակում հաստատվել։ Նշանակում է, որ դու վճռական ես, որ կգործես և գործնականում կկիրառես նման ձևով։ Քանի որ քո սրտում հավատում ես, որ Աստված սիրում է նման մարդկանց, և Նրան դուր է գալիս, երբ այդպես ես վարվում, որ միայն այդպես վարվելով կարող ես լինել մեկը, ում Աստված ընդունում է, մեկը, ով կարող է մտնել երկնքի արքայություն և օրհնվել երկնքում, ով ունի լավ նշանակության վայր, այնուհետև վճռում ես այսպես վարվել։ Երբ դու կայացնում ես այս որոշումը, մի՞թե այսպիսի մտածողությունն ու որոշումը չեն անհանգստացրել ու մոլորեցրել քո միտքը։ Սա փաստ է. սա հետևանքն է։ Քո միտքն անհանգստացած է, և դու նույնիսկ չես գիտակցում դա։ Այստեղ կա նաև մեկ այլ խնդիր. երբ քո միտքը կաթվածահար է լինում և անհանգստանում է նման մտքերով և տեսակետներով, մի՞թե չես կորցնում հստակությունն Աստծու մտադրությունների և պահանջների վերաբերյալ։ Մի՞թե այնուհետև թյուրըմբռնումներ չես զարգացնում Աստծու վերաբերյալ և չես հեռանում Նրանից։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ հստակություն չունես տեսիլքների վերաբերյալ։ Ուշադի՛ր մտածիր դրա մասին. երբ մոլորվում ես որևէ մտքով կամ տեսակետով, որը մարդիկ ճիշտ են համարում, բայց որը սխալ է, մի՞թե քո միտքն այնուհետև չի անհանգստանում։ Կարո՞ղ են արդյոք քո սրտի տեսություններն այդժամ դեռևս հստակ լինել։ (Ո՛չ։) Ուրեմն Աստծու վերաբերյալ քո գիտելիքը ճշգրի՞տ է, թե՞ թյուրըմբռնում է։ Պարզ է, որ թյուրըմբռնում է։ Ուրեմն, արդյոք այն, ինչ դու հասկանում ես, և այն, ինչ ճիշտ ես համարում, իրականում ճշմարտությո՞ւնն է։ Ո՛չ, այդպես չէ. այն հակասում է Աստծու խոսքերին, ճշմարտությանը՝ հակառակելով դրանց։ Հետևաբար ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելու այս տեսակն իսկապես անհանգստություն է մարդկանց մտքերի համար։ Հաշվի առնելով, որ թեմայից շեղվելն այսպիսի մեծ անհանգստություն է մարդկանց մտքերի համար, կարելի՞ է արդյոք ասել, որ այն Աստծու գործի խանգարում է։ Այն մարդկանց տանում է դեպի պատկերացումներ և դեպի Սատանայի փիլիսոփայությունն ու տրամաբանությունը, ուստի մի՞թե մարդկանց չի հեռացնում Աստծու ներկայությունից։ Երբ մարդիկ սխալ են հասկանում Աստծուն, երբ նրանք չեն հասկանում Նրա մտադրությունները և գործնականում չեն կարողանում կիրառել Նրա մտադրությունների և պահանջների համաձայն, այլ փոխարենը կիրառում են Սատանայի տրամաբանության և մարդկային պատկերացումների համաձայն, արդյոք նրանք այդժամ ավելի մո՞տ են Աստծուն, թե՞ ավելի հեռու Նրանից։ (Նրանք ավելի հեռու են Նրանից։) Նրանք ավելի հեռու են Նրանից։ Ուրեմն մի՞թե այսպիսի թեմայի շուրջ հաղորդակցվելը չպետք է սահմանափակվի հավաքույթների ժամանակ։ (Այո։) Թեմայից շեղվելու այսպիսի բնությունը մարդկանց համար անհանգստություն է, ուստի այն իսկապես պետք է սահմանափակվի։ Եթե չկանգնեցվի և չսահմանափակվի, կլինեն մի շարք բթացած մարդիկ, որոնք ցածր որակ ունեն և թմրած են, հատկապես նրանք, ովքեր չունեն հոգևոր հասկացողություն, ովքեր կընդօրինակեն և կհետևեն այն մարդուն, որը շեղվում է թեմայից։ Սա այն ժամանակն է, երբ առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին ոտքի ելնեն՝ այն կանգնեցնելու համար։ Նրանք չպետք է թույլ տան, որ այդ մարդը շարունակի շեղվել թեմայից. նրանք չպետք է թույլ տան, որ նրանց հաղորդակցության թեման մոլորեցնի ավելի շատ մարդկանց և անհանգստացնի ավելի շատ մարդկանց մտքերը։ Սա այն պարտականությունն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, այն գործառույթը, որը նրանք պետք է իրականացնեն։

Այսքանը ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելու թեմայի վերաբերյալ մեր հաղորդակցության համար։ Այնուհետև մենք կամփոփենք, թե որքան շատ պետք է մարդը շեղվի թեմայից ճշմարտության շուրջ իր հաղորդակցության մեջ, և ինչ թեմաների շուրջ պետք է հաղորդակցվի, որպեսզի դրա բնությունը որակվի որպես խանգարող և անհանգստացնող բան։ Թեմայից շեղվելու որոշ տեսակներ ակնհայտ են. երբ ինչ-որ մեկը լիովին շեղվում է թեմայից, երբ նա սկսում է զբաղվել դատարկաբանությամբ կամ ընտանեկան հարցեր քննարկել, դա հեշտ է զանազանել։ Օրինակ՝ երբ բոլորը հաղորդակցվում են այն մասին, թե ինչպես կատարել իրենց պարտավորությունը, ինչ-որ մեկը կարող է հաղորդակցվել իր «փառավոր» անցյալի մասին՝ խոսելով այն լավ բաների մասին, որոնք արել է, կամ թե ինչպես է օգնել եղբայրներին և քույրերին, և այլն։ Ոչ ոք չի ուզում լսել, և որքան շատ է նա խոսում, այնքան ավելի զզվելի է դառնում նրանց համար, մինչև որ անտեսում են այդ մարդուն։ Այդ մարդն այնուհետև դա ամոթալի կհամարի։ Քանի դեռ մեծամասնությունը կարող է զանազանել այս մարդուն, նա չի կարողանա շարունակել։ Ճշմարտության մեծ հասկացողություն չի պահանջվում՝ թեմայից շեղվելու այս տեսակը զանազանել կարողանալու համար։ Դատարկաբանելը, ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելը, ինքն իրեն բարձրացնելը, ինքն իրեն ցուցադրելը և հաղորդակցության թեմայից օգտվելը՝ սեփական «փառավոր» անցյալի մասին խոսելու համար. թեմայից շեղվելու այս տեսակը հեշտ է զանազանել։ Այն հիմնականում մեծ անհանգստություն չի հանդիսանում, որովհետև մարդկանց մեծամասնությունը զզվում է նման բաներից և չի ցանկանում լսել դրանք և գիտի, որ նա ցուցադրում է իրեն և չի հաղորդակցվում ճշմարտության շուրջ, որ շեղվել է թեմայից։ Խումբը կարող է փորձել չամաչեցնել նրան հենց այն ժամանակ, երբ սկսում է խոսել, բայց որքան երկար է խոսում, այնքան մարդիկ զզվում են և չեն ցանկանում այլևս լսել, և զգում են, որ ավելի լավ կլիներ փոխարենն ինքնուրույն կարդալ Աստծու խոսքերը։ Եթե այդ մարդը շարունակեր, նրանք ոտքի կկանգնեին և կհեռանային։ Երբ այդ մարդը տեսնում է, որ իրավիճակը փոխվել է, և որ ինքն իրեն ամաչեցնում է, նա այլևս չի շարունակի խոսել։ Թեմայից շեղվելու ո՞ր տեսակն է արդեն բացասական ազդեցություն ունեցել մարդկանց վրա, սակայն մարդիկ դեռևս չեն կարողանում թափանցել դրա մեջ որպես բացասական բանի, և փոխարենը թեմայից դուրս բովանդակությունն ընդունում են որպես ճշմարտություն և ուշադրությամբ լսում այն։ Թեմայից շեղվելու այս տեսակը կարող է անհանգստություն հանդիսանալ մարդկանց համար, և մարդը պետք է զանազանի նման դեպքերը։ Բերե՛ք թեմայից շեղվելու այսպիսի օրինակ։ (Երբ ինչ-որ մեկը էտվելուց հետո չի խորհում իր մասին, այլ իր խոսքը կենտրոնացնում է միայն հարցի ճիշտ և սխալ լինելու վրա, դա խառնում է բոլորի մտքերը։ Սա ոչ միայն թույլ չի տալիս մարդկանց զանազանություն զարգացնել, այլ փոխարենը մարդիկ զգում են, որ այս մարդու ասածը համապատասխանում է ճշմարտությանը, և որ նա ճիշտ է։ Սա ստիպում է բոլորին անցնել նրա կողմը։) Այն մասին հաղորդակցվելու պատրվակով, թե ինչպես ընդունել էտումը, նա պաշտպանում և արդարացնում են իրեն՝ ստիպելով մարդկանց մտածել, որ ինքն անարդարացիորեն է էտվել, ստիպելով մարդկանց անցնել իր կողմը և համակրել իրեն, և բացի դրանից՝ ստիպելով մարդկանց հիանալ նման հանգամանքներում հնազանդվելու և էտումն ընդունելու իր կարողությամբ։ Սա մոլորեցնում է մարդկանց. դա թեմայից շեղվելու միտումնավոր, կանխամտածված դեպք է, որը ոչ միայն ունկնդիրներին մղում է էտման բախվելիս անկարող լինել հնազանդվելու, և անկարող լինել ընդունելու էտումը և խորհելու ու ճանաչելու իրենց, այլ փոխարենը մղում է զգուշանալու և դիմադրելու էտմանը։ Նման հաղորդակցությունը չի օգնում մարդկանց հասկանալու էտվելու նշանակությունը, թե ինչպես մարդիկ պետք է ճիշտ վերաբերմունք որդեգրեն էտման բախվելիս, ինչպես ընդունեն այն և ինչպես գործնականում կիրառեն։ Փոխարենը մարդկանց տանում է էտման հետ վարվելու մեկ այլ ուղի ընտրելու, ուղի, որը ճշմարտության կիրառումը չէ և ճշմարտության սկզբունքներին համապատասխան գործելը չէ, այլ այնպիսի ուղի, որը մարդկանց ավելի խորամանկ է դարձնում։ Նման հաղորդակցությունը ծառայում է մարդկանց մոլորեցնելուն։ Ճշմարտության շուրջ հաղորդակցվելիս թեմայից շեղվելը խնդիրների այն տեսակներից մեկն է, որը ծագում է եկեղեցական կյանքում։ Եթե այս տեսակի խնդիրը խանգարող և անհանգստացնող բաների մակարդակի է հասնում, առաջնորդողներն ու աշխատողները պետք է քայլեր ձեռնարկեն՝ այն կանգնեցնելու և սահմանափակելու համար՝ հաղորդակցվելով և մանրամասն վերլուծելով այն, որպեսզի մեծամասնությունն աճի զանազանության մեջ, սովորի փորձառությունից և դաս քաղի։

II. Բառեր և վարդապետություններ խոսել՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց հարգանքը շահելու համար

Եկեղեցական կյանքում խանգարող և անհանգստացնող բաներ առաջացնող մարդկանց, իրադարձությունների և բաների երկրորդ դրսևորումն այն է, երբ մարդիկ բառեր և վարդապետություններ են խոսում՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց հարգանքը շահելու համար։ Սովորաբար մարդկանց մեծամասնությունը կարող է որոշ բառեր և վարդապետություններ խոսել։ Մարդկանց մեծամասնությունն արել է դա։ Բառեր և վարդապետություններ խոսելու տիպիկ դեպքը մենք պետք է դիտարկենք որպես այդ մարդու փոքր հասակի և ճշմարտությունը չհասկանալու արդյունք։ Քանի դեռ նա չափազանց շատ ժամանակ չի խլում, դիտմամբ չի անում դա, չի մենախոսում, բոլորից հանդուրժողականություն չի պահանջում՝ ըստ իր հայեցողության խոսելու համար, չի պահանջում, որ բոլորը լսեն իրեն և չի մոլորեցնում ուրիշներին ու չի փորձում շահել նրանց հարգանքը, դա խանգարող և անհանգստացնող բան չի հանդիսանում։ Քանի որ մարդկանց մեծամասնությունը չունի ճշմարտության իրականությունը, բառեր և վարդապետություններ խոսելը շատ տարածված երևույթ է։ Փոքր-ինչ անտեղի խոսելը ներելի է. կարելի է ներել և չափազանց լուրջ չվերաբերվել դրան։ Սակայն կա մի բացառություն, այն է, երբ բառեր և վարդապետություններ խոսող անձը դիտավորյալ է անում։ Ի՞նչն է նա դիտավորյալ անում։ Բառեր և վարդապետություններ խոսելը չէ, որ դիտավորյալ է անում, որովհետև նա նույնպես չունի ճշմարտության իրականությունը։ Նրա գործողությունները, ինչպիսիք են բառեր և վարդապետություններ խոսելը, կարգախոսներ հնչեցնելը և տեսությունների մասին խոսելը, նույնն են, ինչ բոլորինը։ Սակայն կա մի տարբերություն. երբ նա բառեր և վարդապետություններ է խոսում, միշտ ցանկանում է, որ ուրիշներն իրեն հարգեն, և համեմատվում է առաջնորդողների և աշխատողների, ինչպես նաև նրանց հետ, ովքեր ձգտում են ճշմարտությանը։ Է՛լ ավելի անխելամիտ է, որ, անկախ նրանից, թե ինչ է ասում կամ ինչպես է ասում, նրա նպատակը մարդկանց իր կողմը գրավելն ու մարդկանց սրտերը մոլորեցնելն է, և այդ ամենը՝ հարգված լինելու համար։ Ո՞րն է հարգանք փնտրելու նպատակը։ Նա ցանկանում է կարգավիճակ և հեղինակություն ունենալ մարդկանց սրտերում, դառնալ աչքի ընկնող անհատ կամ ամբոխի մեջ առաջնորդող, դառնալ արտասովոր կամ անսովոր մեկը, դառնալ հատուկ կերպար, մեկը, ում խոսքերն իշխանություն ունեն։ Այս իրավիճակը տարբերվում է մարդկանց՝ բառեր և վարդապետություններ խոսելու տիպիկ դեպքերից և խանգարող ու անհանգստացնող բան է հանդիսանում։ Ի՞նչն է առանձնացնում այս մարդկանց նրանցից, ովքեր ավելի հաճախ հանդիպող են բառեր և վարդապետություններ են խոսում։ Դա խոսելու նրանց մշտական ցանկությունն է. ցանկացած հնարավորության դեպքում նրանք կխոսեն։ Քանի դեռ հավաքույթ կա կամ մարդկանց խումբ է հավաքված՝ քանի դեռ նրանք ունկնդիրներ ունեն, կխոսեն՝ դա անելու առանձնապես ուժեղ ցանկություն ունենալով։ Խոսելու նրանց նպատակը եղբայրների և քույրերի հետ իրենց ներքին մտքերը, ձեռքբերումները, փորձառությունները, հասկացողությունները կամ ներըմբռնումները կիսելը չէ՝ ճշմարտության հասկացողությունը կամ այն կիրառելու ուղին խթանելու համար։ Փոխարենը նրանց նպատակը վարդապետություններ խոսելու հնարավորությունն օգտագործելն է՝ իրենց ցուցադրելու համար, ուրիշներին ցույց տալու, թե որքան բազմագիտակ են, ցույց տալու, որ ունեն ուղեղ, գիտելիք և ուսում և միջին վիճակագրական մարդուց բարձր են կանգնած։ Նրանք ուզում են հայտնի լինել որպես ընդունակ անհատներ, այլ ոչ թե պարզապես սովորական մարդիկ։ Նրանք ուզում են այնպես անել, որ ցանկացած հարցի դեպքում բոլորը դիմեն իրենց և խորհրդակցեն իրենց հետ։ Եկեղեցում ցանկացած խնդրի կամ եղբայրների և քույրերի հանդիպած ցանկացած դժվարության դեպքում նրանք ուզում են լինել առաջին մարդը, որի մասին ուրիշները կմտածեն. նրանք ուզում են, որ ուրիշներն առանց իրենց ոչինչ չկարողանան անել, որպեսզի չհամարձակվեն որևէ հարց լուծել առանց իրենց, և բոլորը սպասեն իրենց հրամանին։ Սա է այն արդյունքը, որին նրանք ցանկանում են հասնել։ Բառեր և վարդապետություններ խոսելու նրանց նպատակը մարդկանց թակարդը գցելն ու վերահսկելն է։ Նրանց համար բառեր և վարդապետություններ խոսելը պարզապես մեթոդ է, մոտեցում. այնպես չէ, որ նրանք չեն հասկանում ճշմարտությունը, դրա համար են բառեր և վարդապետություններ խոսում, այլ ավելի շուտ, դա անելով՝ նպատակ ունեն մարդկանց ստիպելու սրտանց հիանալ իրենցով, հարգել իրենց և նույնիսկ վախենալ իրենցից՝ դառնալով իրենց կողմից հարկադրված և վերահսկված։ Բառեր և վարդապետություններ խոսելու այս տեսակն այսպիսով խանգարող և անհանգստացնող բան է հանդիսանում։ Եկեղեցական կյանքում նման անհատները պետք է սահմանափակվեն, և բառեր ու վարդապետություններ խոսելու այս վարքագիծը նույնպես պետք է կանգնեցվի՝ թույլ չտալով, որ այն անվերահսկելիորեն շարունակվի։ Ոմանք գուցե ասեն. «Նման մարդիկ պետք է սահմանափակվեն. ուրեմն արդյո՞ք նրանց դեռ պետք է խոսելու հնարավորություն տրվի»։ Արդարության առումով նրանց կարելի է խոսելու հնարավորություն տալ, բայց հենց որ վերադառնան ցուցամոլության իրենց հին ձևերին, երբ նրանց փառասիրությունը պատրաստվում է կրկին ժայթքելու, նրանց պետք է արագորեն ընդհատել՝ պարզ և հանգիստ դարձնելու համար։ Ի՞նչ պետք է արվի, եթե նրանք հաճախ են այսպես ցուցամոլություն անում, և նրանց փառասիրությունը դեռ հաճախ է դրսևորվում, իսկ նրանց ցանկությունները դժվար է զսպել։ Նրանք պետք է միանգամից սահմանափակվեն և զրկվեն խոսելու հնարավորությունից։ Եթե ոչ ոք չի ուզում լսել նրանց, երբ նրանք խոսում են, և նրանց տոնն ու պահվածքը, աչքերի արտահայտությունը և ժեստերը լսելը և տեսնելը բոլորի համար զզվելի է, ապա դա լուրջ տեսակի խնդիր է։ Բանը հասնում է նրան, որ բոլորը զզվանք են ապրում։ Մի՞թե նման մարդիկ, որոնք եկեղեցում հակադրող կերպարի դեր են խաղում, չպետք է լքեն բեմը։ Ժամանակն է, որ նրանց դերը հեռացվի։ Մի՞թե դա չի նշանակում, որ նրանք ավարտել են իրենց ծառայություն մատուցելը։ Ի՞նչ պետք է արվի, երբ նրանք մատուցել են իրենց վերջին ծառայությունը։ Նրանք պետք է մաքրագործվեն։ Հենց որ սկսում են խոսել, դա նրանց նույն հին խոսակցությունն է, որին սահմանափակումը չի կարող վերջ դնել։ Բոլորը հոգնել են լսելուց։ Նրանց զարհուրելի դեմքը՝ Սատանայի, չար դևի այդ դեմքը, տեսանելի է դառնում։ Ի՞նչ տեսակի մարդիկ են սրանք։ Նրանք հակաքրիստոսներ են։ Եթե շատ շուտ հեռացվեն, մարդկանց մեծամասնությունը պատկերացումներ կտածի և սրտանց համոզված չի լինի ու կասի. «Աստծու տունը սեր չունի, հեռացնում է ինչ-որ մեկին՝ առանց նույնիսկ դիտարկման ժամանակաշրջանի ենթարկելու՝ թողնելով նրան առանց ապաշխարելու որևէ հնարավորության։ Նրանք պարզապես կողմնակի անձանց մի քանի խոսք ասացին, փոքր-ինչ ապականված խառնվածք բացահայտեցին և փոքր-ինչ ամբարտավան էին, բայց նրանց մտադրությունները վատը չէին։ Անարդար է նրանց հետ այսպես վարվելը»։ Սակայն, երբ մեծամասնությունը կարող է զանազանել և թափանցել չար մարդկանց էության մեջ, արդյո՞ք այդ ժամանակ նման չար մարդկանց տեղին է թույլ տալ շարունակել իրենց անխոհեմ չարագործությունը, ինչպես նաև խանգարող և անհանգստացնող բաները եկեղեցում։ (Ո՛չ։) Դա անարդար է բոլոր եղբայրների և քույրերի հանդեպ։ Նման դեպքերում նրանց հեռացնելը լուծում է խնդիրը։ Երբ նրանք մատուցեն իրենց վերջին ծառայությունը, և մեծամասնությունը կարողանա զանազանել նրանց, մարդկանց մեծամասնությունն առարկություններ չի ունենա, երբ դու հեռացնես նրանց այդ ժամանակ. նրանք չեն տրտնջա և սխալ չեն հասկանա Աստծուն։ Եթե դեռ կան մարդիկ, որոնք պաշտպանում են նրանց, կարող ես ասել. «Այդ անձը շատ չարիքներ է գործել եկեղեցում։ Նա բնութագրվել է որպես հակաքրիստոս և հեռացվել է։ Սակայն դու դեռ այդքան համակրում ես նրան. դեռ հիշում ես այն բարությունը, որ նա ցուցաբերել է քո հանդեպ, և պաշտպանում ես նրան։ Դու չափազանց դյուրազգաց ես և լիովին զուրկ ես սկզբունքներից։ Որո՞նք են սրա հետևանքները։ Նրանցից փոքր-ինչ օգնություն ես ստացել և չես կարողանում մոռանալ դա. ինչ էլ նրանք ասեն, ջանասիրաբար ենթարկվում ես՝ միշտ ցանկանալով հատուցել նրանց։ Նա այժմ հեռացվել է։ Ուզում ես ընկերակցե՞լ նրան։ Եթե ցանկանում ես նույնպես հեռացվել, ապա թող այդպես լինի»։ Արդյո՞ք սա իրավիճակը լուծելու պատշաճ ձև է։ Այս պահին՝ այո։ Եթե նման մարդիկ մշտապես բառեր և վարդապետություններ են խոսում՝ ուրիշներին մոլորեցնելու համար՝ այնքան անտանելիորեն անհանգստացնելով մարդկանց, որ նրանք այլևս չեն ցանկանում գալ հավաքույթների, մի՞թե սա այն պատճառով չէ, որ առաջնորդողներն ու աշխատողները թմրած և բթամիտ են, զուրկ են զանազանությունից և ի վիճակի չեն ժամանակին վարվելու այս մարդկանց հետ։ Սա իրենց աշխատանքը կատարելու անկարողություն է, իրենց պարտականությունները կատարելու ձախողում։

Այժմ մարդկանց մեծամասնությունը որոշակի աստիճանի զանազանություն ունի այն հակաքրիստոսների հանդեպ, որոնք բառեր և վարդապետություններ են խոսում։ Եթե նրանք աչքից հեռու չմնան, այլ աչքի ընկնեն՝ բավականաչափ հստակ գործելով տարբեր ձևերով, և նրանց տարբեր դրսևորումները բավարար լինեն, որպեսզի մարդիկ իրենց որպես հակաքրիստոսներ ճանաչեն, ապա այլևս չպետք է լինեն հապաղումներ կամ վարանումներ։ Նրանք պետք է անմիջապես սահմանափակվեն և մեկուսացվեն։ Եթե նրանց ծառայությունն այլևս արժեք չունի, նրանք պետք է անհապաղ հեռացվեն։ Հեշտ է զանազանել նման կեղծավոր հակաքրիստոսներին, որոնք բառեր և վարդապետություններ են խոսում, որովհետև նման մարդիկ ակնհայտորեն հակաքրիստոսներ են։ Պարզապես այս տեսակի հակաքրիստոսը միշտ ցանկանում է մոլորեցնել մարդկանց՝ բառեր և վարդապետություններ խոսելու հնարավորությունն օգտագործելով իշխանություն ունենալու իր նպատակին հասնելու համար։ Սա հակաքրիստոսների դրսևորման եղանակներից մեկն է, և այն հեշտ է զանազանել։ Այս թեման արդեն բավականաչափ քննարկվել է նախկինում, ուստի այստեղ այն չի մանրամասնվի։ Ամփոփելով՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է մեծ ուշադրություն դարձնեն նման մարդկանց՝ ժամանակին և ճշգրտորեն հասկանալով և ըմբռնելով նրանց մղումները, մտքերն ու տեսակետները, ինչպես նաև նրանց ծրագրերն ու գործողությունները և նրանց տարածած սխալ արտահայտությունները, և ժամանակին համապատասխանաբար հոգ տանեն նրանց համար։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Ուստի առաջնորդողներն ու աշխատողներն առնվազն պետք է հոգեպես սուր և մտավորապես բժախնդիր լինեն այս առաջադրանքում, այլ ոչ թե թմրած և բթամիտ։ Եթե հակաքրիստոսը մոլորեցնում է շատ մարդկանց՝ հավաքույթների ժամանակ բառեր և վարդապետություններ խոսելով, իսկ եկեղեցու առաջնորդողները դեռ չեն ճանաչում նրան որպես հակաքրիստոս և չեն կարողանում ժամանակին մերկացնել և վարվել նրա հետ, սա իրենց պարտականությունները չկատարելն է։ Եթե շատ մարդիկ արդեն մոլորեցվել են հակաքրիստոսների կողմից և հավաքույթներն անիմաստ են համարում, երբ չեն կարողանում լսել, թե ինչպես են հակաքրիստոսներն այնտեղ բառեր և վարդապետություններ խոսում, և ուստի չեն ցանկանում հաճախել հավաքույթների, կամ նույնիսկ չեն ցանկանում ուտել և խմել Աստծու խոսքերը և քարոզներ լսել՝ նախընտրելով լսել հակաքրիստոսների քարոզը, եթե եկեղեցու առաջնորդողները գիտակցում են իրավիճակի լրջությունը և սկսում են գործել ու շտկել իրավիճակը միայն երբ մարդիկ այս աստիճան մոլորեցվել և վերահսկվել են հակաքրիստոսների կողմից, սա զգալի հետաձգումներ կառաջացնի։ Աստծու ընտրյալ մարդկանցից շատերի կյանքի մուտքը կտուժեր նման կեղծ առաջնորդողների թմրածության և անպարզության պատճառով։ Երբ հակաքրիստոսները մանրամասն վերլուծության են ենթարկվում, զանազանվում և հեռացվում են, որոշ մարդիկ կարող են մոլորվել և հետևել նրանց։ Ոմանք կարող են նույնիսկ ասել. «Եթե դու հեռացնես նրանց, այլևս չենք հավատա Աստծուն։ Եթե դու ստիպես նրանց հեռանալ, մենք բոլորս կհեռանանք»։ Այս պահին միանգամայն պարզ է դառնում, որ եկեղեցու առաջնորդողները բացարձակապես ոչ մի իրական աշխատանք չեն կատարում, ինչն իրենց պարտականությունները չկատարելու լուրջ ձախողում է։

Եկեղեցական կյանքում առաջին բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, տարբեր անհատների վիճակն ըմբռնելն է։ Նրանք պետք է շփման միջոցով ուշադիր դիտարկեն և հասկանան, թե ինչ ուղի է բռնել եկեղեցու յուրաքանչյուր անդամ և նրանց խառնվածքի էությունը և ժամանակին ու ճշգրտորեն հայտնաբերեն ու ճանաչեն, թե ով է քայլում հակաքրիստոսի ճանապարհով և ով ունի հակաքրիստոսի էություն։ Այնուհետև նրանք պետք է կենտրոնանան այս անհատների վրա, մեծ ուշադրություն դարձնեն նրանց և ժամանակին հասկանան ու ըմբռնեն այն տեսակետներն ու հայտարարությունները, որոնք նրանք տարածում են, և թե ինչ գործողություններ են նրանք այժմ պատրաստվում իրականացնելու։ Երբ նրանք ուզում են մոլորեցնել մարդկանց և ծուղակը գցել ու վերահսկել նրանց, առաջնորդողներն ու աշխատողները պետք է արագ ոտքի կանգնեն՝ կանգնեցնելու նրանց, այլ ոչ թե պասիվ կերպով սպասեն։ Եթե սպասես, մինչև Աստված բացահայտի նրանց, կամ մինչև եղբայրներն ու քույրերը մոլորեցվեն, կամ եղբայրներն ու քույրերը հասկացողություն և զանազանություն ունենան նրանց նկատմամբ՝ նախքան հակաքրիստոսներին մերկացնելը, դա արդեն կհետաձգի գործերը։ Հետևաբար հակաքրիստոսներից պաշտպանվելիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է նախաձեռնություն վերցնեն առաջինը հարվածելու և նախապես պատրաստվելու համար։ Առաջին քայլը առաջխաղացնելն ու մշակելն է նրանց, ովքեր համեմատաբար ուղղամիտ են և կարող են ձգտել ճշմարտությանը՝ այսինքն՝ պատշաճ կերպով ոռոգել և մատակարարել նրանց, ովքեր առաջատար դեր են խաղում տարբեր աշխատանքներում, և մշակել նրանց՝ լինելու սյուներ եկեղեցում։ Միայն այսկերպ եկեղեցու տարբեր աշխատանքները կարող են սահուն կերպով և անարգել առաջ ընթանալ, և ավետարանի աշխատանքը կարող է շարունակել տարածվել։ Անկախ նրանից, թե ինչ է դա, եթե որևէ աշխատանք չունի լավ առաջնորդող, ապա այն շատ դժվար է իրականացնել։ Աստծու դեմ հակաքրիստոսների ըմբոստության հիմնական դրսևորումն Աստծու ընտրյալ մարդկանց մոլորեցնելն է, որ հետևեն իրենց, որպեսզի խանգարեն և անհանգստացնեն Աստծու տան յուրաքանչյուր աշխատանք։ Եկեղեցում առաջին բանը, որ հակաքրիստոսները նպատակ ունեն անելու, արդարության զգացում ունեցողներին և տարբեր աշխատանքներում առաջնորդող դեր ունեցողներին վնասելն է։ Նրանք իրենց կողմն են գրավում նրանց, ում կարող են մոլորեցնել և վերահսկել, և զրպարտում, ծուղակն են գցում ու տապալում նրանց, ում չեն կարող մոլորեցնել կամ վերահսկել, և ի վերջո հեռացնում են նրանց։ Սա ճանապարհ է հարթում հակաքրիստոսների համար՝ վերահսկելու եկեղեցին։ Նրանք նախ տապալում են այն մի քանի առանցքային անհատներին, որոնք կարող են ձգտել ճշմարտությանը. մնացածի մեծամասնությունը նրանք են, ովքեր գնում են քամու փչած ուղղությամբ։ Դրանից հետո նրանց համար շատ ավելի հեշտ է դառնում հատկապես առաջնորդողների և աշխատողների հետ գործ ունենալը։ Առանց ճշմարտությանը ձգտողների համագործակցության և օգնության՝ առաջնորդողներն ու աշխատողները, ըստ էության, միայնակ են պայքարում՝ առանց աջակցության։ Դու լույսի մեջ ես, մինչդեռ հակաքրիստոսները դարանել են խավարում՝ պատրաստ ցանկացած պահի գաղտնի հարձակումներ գործելու, զրպարտելու, ծուղակը գցելու և բամբասելու քեզ՝ տապալելով գետնին, որպեսզի չկարողանաս ոտքի կանգնել։ Ապա հակաքրիստոսները մարդիկ են գտնում, որոնք կհարվածեն քեզ, երբ ընկած ես՝ թողնելով քեզ լիովին հուսալքված և հուսահատված։ Հետևաբար շատ դժվար է հիմնովին լուծել հակաքրիստոսների խնդիրը, եթե ճշմարտությանը ձգտողները չմիավորեն իրենց ուժերը նրանց դեմ։ Եկեղեցական կյանքում առաջին բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, եկեղեցու բնականոն կարգը պահպանելն է։ Հակաքրիստոսների ճանապարհով քայլող այս չար մարդկանց ներկայությունից եկեղեցական կյանքից ոչ մի լավ արդյունք չի լինի, այն հեշտությամբ ճիշտ ուղու վրա չի կանգնի, և մարդկանց մեծամասնությունը հաճախ կանհանգստանա և ազդեցության կենթարկվի։ Հետևաբար չար մարդկանց, հակաքրիստոսներին և հակաքրիստոսների ճանապարհով քայլողներին բացահայտելը, հասկանալը, ըմբռնելը և մատնանշելը առաջնորդողների և աշխատողների առաջին և ամենակարևոր խնդիրն է եկեղեցական կյանքի առնչությամբ։ Միայն այս մարդկանց սահմանափակելով կամ հեռացնելով կարելի է պահպանել եկեղեցական կյանքի բնականոն կարգը։ Եթե նրանք չսահմանափակվեն և թույլ տրվի, որ գործեն կանխամտածված անխոհեմությամբ և անհանգստություններ առաջացնեն, եկեղեցու տարբեր աշխատանքները կանգ կառնեն։ Քանի որ մարդկանց մեծամասնությունը զուրկ է նրանց նկատմամբ զանազանությունից և չի կարողանում թափանցել նրանց էության մեջ և նույնիսկ անհանգստանում և մոլորվում է նրանց տարբեր թյուր մտքերից ու տեսակետներից, Աստծու ընտրյալ մարդկանց համար դժվար է ճիշտ ուղու վրա կանգնել և մտնել ճշմարտության իրականության մեջ եկեղեցական կյանքում։ Եթե այս ընթացքում եկեղեցական կյանքը շատ բնականոն է, Աստծու ընտրյալ մարդիկ ձեռքբերումներ և առաջընթաց են ունենում Աստծու խոսքերն ուտելու և խմելու և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու մեջ և վերջապես որոշակի կյանքի մուտք են ունենում և փոքր-ինչ ճշմարտության իրականություն, բայց հետո հակաքրիստոսները, որոնք բառեր և վարդապետություններ են խոսում, մոլորեցնում և անհանգստացնում են նրանց, ապա նրանք ոչ միայն կորցնում են մաքուր ընկալման և իսկական հասկացողության այն փոքր մասը, որը նոր էին ձեռք բերել, այլև ընդունում են բազմաթիվ ճշմարտանման հերետիկոսություններ և սխալներ. նրանք արագորեն կրկին բթանում են, ինչպես թիավարողները, որոնց հոսանքը հետ է մղում այն պահին, երբ դադարում են թիավարելուց, ինչը շատ անհանգստացնող է։ Մարդկանց համար հեշտ չէ գիտակցել կյանքի աճը. կարող են տարիներ պահանջվել փոքր-ինր առաջընթաց տեսնելու համար, ինչը բացառիկ դանդաղ է։ Մարդկանց համար դժվար է ձեռք բերել այն փոքր հասակը, որն ունեն. այն հեշտությամբ ձեռք չի բերվում։ Հակաքրիստոսների մոլորեցման և անհանգստության միջոցով մարդկանց ունեցած մաքուր ընկալման փոքր մասը կորչում է։ Ավելի լուրջ է այն, որ Սատանայի և հակաքրիստոսների անհանգստությունից հետո մարդիկ լցվում են Սատանայի բազմաթիվ փիլիսոփայություններով, Սատանայի դավերով ու հնարքներով և այն թույնով, որը Սատանան սերմանել է նրանց մեջ։ Այս բաները ոչ միայն թույլ չեն տալիս մարդկանց ճանաչել Աստծուն և հնազանդվել Նրան, այլև ընդհակառակը, ստիպում են մարդկանց պատկերացումներ և թյուրըմբռնումներ զարգացնել Աստծու մասին և հեռանալ Նրանից՝ մարդկանց ապականված խառնվածքներն է՛լ ավելի ծանր դարձնելով՝ է՛լ ավելի հնարավոր դարձնելով նրանց դավաճանությունն Աստծուն։ Սրա հետևանքները շատ լուրջ են։ Ասա՛ Ինձ, բախվելով նման լուրջ հետևանքների, արդյո՞ք անհրաժեշտ է կանգնեցնել և սահմանափակել նրանց, ովքեր մարդկանց մոլորեցնում են բառերով և վարդապետություններով։ Մի՞թե սա կարևոր խնդիր չէ, որը պետք է ստանձնեն եկեղեցու առաջնորդողները։ (Այո։) Հետևաբար չար մարդկանց և չհավատացողներին սահմանափակելը եկեղեցու համար կարևոր առաջադրանք է։ Ոմանք ասում են. «Ես զանազանություն չունեմ։ Ես չգիտեմ՝ ինչպես դա անել»։ Իրականում, քանի դեռ դու ունես կամք, ուշադիր դիտարկում ես և միշտ քննում ես մարդկանց մտադրություններն ու շարժառիթները, աստիճանաբար զանազանություն կզարգացնես։ Այս չհավատացողները և չար մարդիկ, հենց որ իրենց ցույց են տալիս, ունեն իրենց սեփական մտադրություններն ու շարժառիթները, որոնք բոլորն ուղղված են նրան, որ մարդիկ հարգեն և կուռք դարձնեն իրենց, և որ մարդիկ լսեն այն, ինչ իրենք ասում են։ Եթե դու կարող ես նկատել նրանց մտադրություններն ու շարժառիթները, դա արդեն որոշակի զանազանություն ունենալ է։ Եթե վստահ չես, կարող ես այս հարցի շուրջ հաղորդակցվել որոշ մարդկանց հետ, որոնք համեմատաբար հասկանում են ճշմարտությունը։ Հաղորդակցության ընթացքում մի կողմից՝ դու կարող ես որոշում կայացնել բոլորի հասկացած ճշմարտության և ըմբռնած տարբեր փաստական ապացույցների միջոցով։ Մյուս կողմից՝ կարող ես Աստծու լուսավորության և ուղղորդման ու հաղորդակցության ընթացքում Աստծու տված լույսի միջոցով հաստատում ստանալ այս հարցի վերաբերյալ՝ հաստատելով, թե արդյոք խնդրո առարկա անձն իսկապես հակաքրիստոս է, և արդյոք նա իսկապես մեկն է, ում պետք է սահմանափակել։ Եթե հաղորդակցության միջոցով բոլորը հաստատում ստանան և եղբայրների և քույրերի հետ համաձայնության գալուց հետո միաձայն համաձայնեն՝ ասելով, որ այս անձն իսկապես հակաքրիստոս է, որին պետք է սահմանափակել, և երբ բոլորը հանգեն ընդհանուր տեսակետի, առաջնորդողների և աշխատողների հաջորդ քայլը պետք է լինի արագորեն վարվել այս անձի հետ և հեռացնել նրան՝ ճշմարտության սկզբունքների համաձայն։ Սա է սկզբունքը։ Հենց որ մարդիկ հասկանան այս սկզբունքը, նրանք պետք է իրական աշխատանք կատարեն, ինչը նշանակում է կատարել իրենց պարտականությունը և հավատարիմ լինել։ Սկզբունքները հասկանալը քարոզելու կամ քո գլուխը լցնելու համար չէ, այլ դրանք քո պարտավորության իրական աշխատանքում կիրառելու համար են։ Իրական աշխատանքում սկզբունքները հասկանալը քեզ թույլ է տալիս ավելի լավ և ավելի հիմնովին կատարել քո պարտականություններն ու պարտավորությունները։ Այսպիսով՝ սա նույնպես առաջնորդողների և աշխատողների աշխատանքի մի մասն է։ Եկեղեցական կյանքի բնականոն կարգը պահպանելու և եղբայրներին ու քույրերին թույլ տալու համար բնականոն կերպով ապրել եկեղեցական կյանքով և մտնել Աստծու պահանջած բոլոր ճշմարտությունների մեջ, երբ հայտնվում են հակաքրիստոսներ, որոնք բառեր և վարդապետություններ են խոսում, առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջինը ոտքի կանգնեն՝ կանգնեցնելու և սահմանափակելու նրանց։ Այն հակաքրիստոսների դեպքում, որոնք բառեր և վարդապետություններ են խոսում, խոսքը նրանց սահմանափակելու մասին չէ միայն այն պատճառով, որ նրանք մի քանի սխալ բան են ասել։ Եթե երկարատև դիտարկումը կամ մեծամասնության արձագանքը և նրանց հատուկ դրսևորումները բավարար են որոշելու համար, որ նրանք իսկապես հակաքրիստոսի տեսակից են, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է դուրս գան՝ կանգնեցնելու և սահմանափակելու նրանց և չպետք է թույլ տան շարունակել անվերահսկելի մնալ։ Նրանց տրվելը հավասարազոր է թույլ տալուն, որ դևերը, Սատանաները, անմաքուր հոգիները և չար հոգիները կատաղի կերպով գործեն եկեղեցում, ինչը նշանակում է, որ նման առաջնորդողներն ու աշխատողներն անտեսում են իրենց պարտականությունները՝ էապես աշխատելով Սատանայի համար։ Եկեղեցական կյանքում խանգարող և անհանգստացնող բաների վերաբերյալ խնդրի երկրորդ տեսակի շուրջ հաղորդակցությունն այժմ ավարտված է։

III. Շատախոսել ընտանեկան հարցերի շուրջ, անձնական կապեր հաստատել և անձնական գործերով զբաղվել

Հաջորդիվ եկեք հաղորդակցվենք երրորդ խնդրի մասին՝ շատախոսել ընտանեկան հարցերի շուրջ, անձնական կապեր հաստատել և անձնական գործերով զբաղվել։ Երրորդ խնդրի մեջ ներառված այս խնդիրները, որոնց մենք կանդրադառնանք մեր հաղորդակցության ընթացքում, ակնհայտորեն չպետք է տեղի ունենան եկեղեցական կյանքում։ Եկեղեցական կյանքով ապրելիս մարդիկ գալիս են ուտելու և խմելու Աստծու խոսքերը, կիսելու Աստծու խոսքերը, հաղորդակցվելու ճշմարտության շուրջ և հաղորդակցվելու իրենց անձնական փորձառական վկայությունների շուրջ՝ միաժամանակ փնտրելով Աստծու մտադրությունները և փնտրելով ճշմարտության հասկացողություն։ Ուստի եկեղեցական կյանքում ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելու, անձնական կապեր հաստատելու և անձնական գործերով զբաղվելու նման խնդիրները պե՞տք է կանգնեցվեն և սահմանափակվեն։ (Այո։) Ոմանք ասում են. «Մի՞թե նորմալ չէ միմյանց ողջունելը։ Եթե երկու հոգի համեմատաբար մտերիմ են և արդեն ծանոթ են, և նրանք հանդիպում են եկեղեցական կյանքի ընթացքում ու փոքր-ինչ զրուցում, դա ընտանեկան հարցերի շուրջ շատախոսե՞լ է։ Դա նո՞ւյնպես պետք է սահմանափակվի»։ Արդյո՞ք երրորդ խնդիրը վերաբերում է այս տեսակի խնդիրներին։ (Ո՛չ։) Անշուշտ, ոչ։ Եթե նույնիսկ պարզ, քաղաքավարի ողջույնները պետք է սահմանափակվեն, ապա մարդիկ կվախենային խոսել, երբ ապագայում հանդիպեին։ Երրորդ խնդիրը՝ ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելը, անձնական կապեր հաստատելը և անձնական գործերով զբաղվելը, կարող է բաղկացած լինել միայն այս երեք եզրույթներից, բայց այն խնդիրները, որոնք ներկայացնում են այս եզրույթները, պարզ, քաղաքավարի ողջույններ կամ զրույցներ չեն։ Դրանք չար գործողություններ են, որոնք կարող են խանգարել, անհանգստացնել և վնասել եկեղեցական կյանքը։ Քանի որ դրանք խանգարող և անհանգստացնող բաներ են հանդիսանում, արժե հաղորդակցվել դրանց շուրջ։ Ինչի՞ շուրջ պետք է հաղորդակցվել։ Պարզապես այն բանի, թե որ խնդիրները, մարդկանց ասած որ խոսքերը, նրանց արած որ բաները և մարդկանց որ խոսելաձևը, վարքագիծը և պահվածքը կարող են հասնել եկեղեցու գործը խանգարելու և անհանգստացնելու մակարդակին։ Եկեք քննարկենք որոշ կոնկրետ օրինակներ՝ տեսնելու համար, թե արդյոք այս խնդիրները լուրջ են, արդյոք դրանք խանգարող և անհանգստացնող բաներ են հանդիսանում, և արդյոք դրանք պետք է կանգնեցվեն և սահմանափակվեն։

Եկեղեցական կյանքում որոշ մարդիկ հաճախ խոսում են ընտանեկան աննշան հարցերի և իրենց սեփական պատկերացումների ու գաղափարների մասին այնպես, կարծես դրանք քննարկման հիմնական թեմաներ լինեն։ Նա ասում է. «Հասարակությունն այժմ այնքան խավար է. այնքան հոգնեցուցիչ է շփվել և ապրել անհավատների միջավայրում։ Անհավատներն ամեն ինչի ունակ են. դա իսկապես անտանելի է»։ Ապա որոշ եղբայրներ և քույրեր ասում են. «Մենք հավատում ենք Աստծուն. անկախ նրանից, թե ինչ իրավիճակների ենք բախվում, պետք է կարողանանք զանազանություն կիրարկել և փնտրել ճշմարտությունը և կիրարկման ուղիներ։ Եթե այսպես ապրես, քեզ ուժասպառ չես զգա»։ Սակայն նա ասում է. «Աստծու խոսքը ճշմարտությունն է, բայց այն համադարման չէ։ Ես անհանգստանում էի, որ ամուսինս սիրավեպ ունի, և պարզվեց, որ ճիշտ է. նա ինձնից երիտասարդ և գեղեցիկ մեկին է գտել։ Ինչպե՞ս պետք է ապրեմ իմ օրերը»։ Այսպես շատախոսելով՝ նա սկսում է տխրությամբ լաց լինել։ Նրա այսպես խոսելն արթնացնում է մյուսներից ոմանց վիշտը։ Ոմանք, ովքեր կիսում են նրա ծանր վիճակը, անմիջապես լեզու են գտնում նրա հետ և սկսում են զրուցել հենց այնտեղ։ Երկու ժամ տևողությամբ հավաքույթի ընթացքում նա մանրամասնորեն քննարկում է, թե ինչպես են ինքն ու ամուսինը վիճել նրա սիրավեպից հետո, ինչպես է ինքը փորձել ուղիներ մտածել իրենց համատեղ գույքը տեղափոխելու համար, ինչպես է խորհրդակցել փաստաբանի հետ՝ ամուսնալուծությունից հետո կորուստներ կրելուց խուսափելու համար, և այսպես շարունակ։ Արդյո՞ք սա այն թեման է, որը պետք է քննարկվի եկեղեցական կյանքում։ (Ո՛չ։) Եթե քո ընտանեկան գործերը կարգավորված չեն, և դու շեղված ես հավաքույթներին հաճախելուց, ավելի լավ է՝ չգաս։ Եկեղեցու հավաքույթի վայրը քեզ համար քո անձնական դժգոհություններն արտահայտելու վայր չէ, ոչ էլ ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելու համար է։ Եթե դժվարությունների ես բախվում տանը և չես ցանկանում խճճվել, կաշկանդվել կամ սահմանափակվել այս խնդիրներով և ցանկանում ես փնտրել ճշմարտությունը՝ հասկանալու համար Աստծու մտադրությունը, և ցանկանում ես բաց թողնել այս ամենը, ապա հավաքույթի ընթացքում կարող ես հակիրճ հաղորդակցվել քո խնդիրների շուրջ, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ քեզ օգնելու համար։ Սա կարող է օգնել քեզ հասկանալու Աստծու մտադրությունը և դառնալու ուժեղ, չկաշկանդվելու այս խնդիրներից, դուրս գալու բացասականությունից և թուլությունից և ընտրելու այն ուղին, որը ճիշտ է և ամենահարմարն է քեզ համար։ Սա այն է, ինչի շուրջ դու պետք է հաղորդակցվես։ Սակայն եթե այս բարկացնող մանրուքները քո տնից բերում ես եկեղեցական կյանք՝ պարպվելու և քարոզելու համար, և մարդկանց մեծամասնությունը, շփոթմունքից դրդված, չի կանգնեցնում կամ ընդհատում քեզ, այլ պարզապես հավաքում է իր համբերությունը և իրեն ստիպում լսել, թե ինչպես ես խոսում այդ բարկացնող մանրուքների մասին, արդյո՞ք սա տեղին է։ Արդյո՞ք սա սեր ցուցաբերել է։ Արդյո՞ք սա հանդուրժող և համբերատար լինել է։ Քո այս վարքագիծն արդեն անհանգստություններ է առաջացրել եկեղեցական կյանքում։ Ո՞վ է տուժում դրանից։ Աստծու ընտրյալ մարդիկ։ Հատկապես մայրցամաքային Չինաստանի միջավայրում, որտեղ հավաքվելը հեշտ չէ, և հավատացյալները պետք է թաքնվեն ամենուր, նույնիսկ ստիպված լինելով նախապես ծրագրել ամեն ինչ. եթե ինչ-որ մեկն այս բոլոր բարկացնող ընտանեկան հարցերը պարպում է հավաքույթի վայրում, որպեսզի բոլորը լսեն և մեկնաբանեն, արդյո՞ք սա տեղին է։ Մարդկանց մեծամասնությունը գալիս է հավաքույթների՝ հասկանալու ճշմարտությունը և Աստծու մտադրությունները, այլ ոչ թե լսելու այս բարկացնող մանրուքները, ոչ թե լսելու, թե ինչպես ես շատախոսում ընտանեկան հարցերի շուրջ։ Ոմանք ասում են. «Ես ուրիշ մեկին չունեմ, ում հետ մտերիմ եմ, ուստի ի՞նչ վատ բան կա եղբայրների և քույրերի հետ դրանց մասին խոսելու մեջ»։ Դու կարող ես խոսել դրանց մասին, բայց ժամանակը կարևոր է։ Հավաքույթների ժամերից դուրս, քանի դեռ մյուս կողմը պատրաստ է լսելու, կարող ես խոսել դրանց մասին. դա քո ազատությունն է, և Աստծու տունը չի սահմանափակի քեզ։ Սակայն վայրն ու ժամանակը, որոնք դու այժմ ընտրում ես նման հարցերի շուրջ խոսելու համար, ճիշտ չեն։ Սա եկեղեցական կյանքում է՝ հավաքույթի ժամանակ, և ընտանեկան հարցերի շուրջ քո անվերջ շատախոսությունը մշտապես խանգարում է եղբայրներին և քույրերին և պետք է սահմանափակվի։ Մի՞թե սա կանոն չէ։ Սա իսկապես կանոն է։ Կանոնները չհասկանալն անընդունելի է, քանի որ այն կարող է հանգեցնել առանց ողջամտության գործելուն և ուրիշներին անհանգստացնելուն։ Վարքագիծը, խոսելաձևը և պահվածքը, որոնք անհանգստություններ են առաջացնում, պետք է սահմանափակվեն. սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է, ինչպես նաև բոլոր եղբայրների և քույրերի պարտականությունը։ Որոշ մարդիկ սովորաբար հավաքույթների ժամանակ հաղորդակցվելու քիչ բան ունեն, բայց երբ նրանց ընտանեկան կյանքում խնդիրներ են ծագում, նրանք այս բարկացնող մանրուքներն ուրիշների վրա են պարպում, որպեսզի նրանք լսեն։ Արդյո՞ք ուրիշները պարտավոր են լսել։ Արդյո՞ք նրանք պարտավոր են քեզ համար դատել ճիշտն ու սխալը։ Նրանք նման պարտավորություններ չունեն։ Այդ բաները քո անձնական գործերն են, և դու պետք է ինքնուրույն զբաղվես դրանցով. հավաքույթի ժամանակ չպետք է խոսես քո անձնական գործերի մասին։ Սա դեմ է կանոններին և անտրամաբանական է, և նման վարքագիծը պետք է սահմանափակվի։

Որոշ մարդկանց երեխաները գնում են համալսարան, և նրանք սկսում են անհանգստանալ իրենց երեխաների հեռանկարների համար՝ կապեր փնտրելով նրանց համար, անընդհատ մտորելով. «Մեր ընտանիքում պետական պաշտոնյաներ չկան. ի՞նչ աշխատանք կարող է գտնել որդիս համալսարանն ավարտելուց հետո։ Իսկ նրա ապագա՞ն։ Արդյո՞ք կկարողանա ինձ ապահովել իմ ծեր հասակում։ Ես պետք է միջոց գտնեմ՝ երաշխավորելու, որ նա լավ աշխատանք ունենա ավարտելուց հետո»։ Հավաքույթների հաճախելիս նրանք ասում են. «Որդիս շատ հնազանդ է։ Նա ոչ միայն աջակցում է Աստծու հանդեպ իմ հավատքին, այլև ցանկանում է հավատալ համալսարանն ավարտելուց հետո։ Սակայն մի բան կա. նույնիսկ եթե մենք հավատում ենք Աստծուն, միևնույն է, պետք է ապրուստ վաստակենք, այնպես չէ՞։ Ես չգիտեմ, թե ինչ աշխատանք նա կկարողանա գտնել ավարտելուց հետո։ Ո՞ր աշխատանքներն են այժմ լավ վարձատրվում։ Այսինչ քույր, ես լսել եմ, որ քո ամուսինը մենեջեր է։ Նա որևէ միջոց ունի՞ օգնելու։ Որդիս կրթված է, նա տեսել է աշխարհը, նա ինձնից ավելի լավ որակ ունի և լավ է տիրապետում համակարգիչներին. նա կարող է ապագայում պարտականություններ կատարել Աստծու տանը։ Բայց հիմա նախ պետք է լուծվի աշխատանք գտնելու հարցը. նրա համար դժվար կլինի, եթե չկարողանա աշխատանք գտնել»։ Ամեն անգամ, երբ նրանք գալիս են հավաքույթի, բարձրացնում են այս հարցերը, և խոսակցությունն անվերջ շարունակվում է։ Նրանք նայում են՝ տեսնելու, թե ով կարող է համակրել իրենց, և ապա ձգտում են անձնական կապեր հաստատելու այդ մարդկանց հետ։ Հավաքույթների ժամանակ նրանք փորձում են մտերմանալ նրանց հետ, տուրք տալ նրանց նախասիրություններին և նույնիսկ նվերներ տալ՝ երբեմն նրանց համար համեղ ուտելիք բերելով կամ փոքրիկ իրեր գնելով։ Մի՞թե սա անձնական կապեր հաստատել և հիմք նախապատրաստել չէ։ Ո՞րն է հիմք նախապատրաստելու նպատակը։ Դա ուրիշներին օգտագործելն է՝ սեփական անձնական գործերը կարգավորելու, սեփական նպատակներին հասնելու համար։ Հավաքույթների ժամանակ նրանք չեն ցանկանում լսել, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը կիսում իրենց փորձառական վկայությունները, նրանք անտեսում են ցանկացած աշխատանք, որն Աստծու տունը կազմակերպում է իրենց համար, և նրանք չեն ցանկանում լսել այն եղբայրներին և քույրերին, որոնք փորձում են օգնել և խորհուրդ տալ իրենց վիճակի վերաբերյալ։ Նրանք միայն առանձնապես խանդավառված են իրենց որդու աշխատանք գտնելով՝ անվերջ խոսելով դրա մասին։ Նրանք խոսում են ոչ միայն յուրաքանչյուրի հետ, ում տեսնում են, այլև հավաքույթների ժամանակ։ Կարճ ասած՝ նրանք առանձնապես ուշադիր են այս հարցի նկատմամբ և մեծ ջանք են գործադրում դրանում։ Ամեն հավաքույթի ժամանակ նրանք պետք է որոշակի ժամանակ խլեն եղբայրներից և քույրերից՝ այս հարցի մասին խոսելու համար։ Նույնիսկ իրենց սեփական փորձառությունների շուրջ հաղորդակցվելիս չեն մոռանում նշել դա՝ խոսելով այնքան, մինչև բոլորն անհամբեր են դառնում և զզված, իսկ մարդկանց մեծամասնությունը չափազանց շփոթված է զգում նրանց կանգնեցնելու համար։ Այս պահին առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն իրենց պարտականությունը և սահմանափակեն նրանց՝ ասելով. «Բոլորը տեղյակ են քո իրավիճակին։ Եթե որևէ եղբայր և քույր պատրաստ է օգնելու, դա ձեր անձնական հարաբերությունն է։ Եթե ուրիշները չեն ցանկանում օգնել, դու չպետք է ստիպես նրանց։ Քո որդուն աշխատանք գտնելու հարցում օգնելը եղբայրների և քույրերի պարտավորությունը կամ պարտականությունը չէ. դա քո անձնական գործն է և չպետք է խլի եղբայրների և քույրերի՝ Աստծու խոսքերն ուտելու և խմելու և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու թանկարժեք ժամանակը։ Մի՛ խանգարիր ուրիշներին ուտել և խմել Աստծու խոսքերը՝ հաղորդակցվելով քո սեփական անձնական գործերի շուրջ։ Հավաքույթից հետո կարող ես խոսել ում հետ ուզում ես, օգնություն փնտրել ումից ուզում ես, բայց մի՛ օգտագործիր հավաքույթի ժամանակը՝ դրա մասին խոսելու համար։ Հավաքույթի ժամանակն անձնական գործերը կարգավորելու համար օգտագործելը զուրկ է ողջամտությունից և ամոթալի է. դա եկեղեցական կյանքն անհանգստացնելու դրսևորում է։ Այս հարցը պետք է կանգ առնի այստեղ»։ Սա այն է, ինչ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն։

Հավաքույթների ժամանակ որոշ տարեց կանայք գտնում են, որ հյուրընկալող ընտանիքներում երիտասարդ քույրերը գեղեցիկ են, ազնիվ և անկեղծորեն հավատում են Աստծուն ու ձգտում են ճշմարտությանը, ուստի նրանք հավանում են նրանց և ցանկանում են, որ այս երիտասարդ քույրերը դառնան իրենց հարսները։ Նրանք ոչ միայն այս հարցն անընդհատ բարձրացնում են հավաքույթների ժամանակ, այլև փոքրիկ լավություններ են անում և լրացուցիչ հոգատարություն են ցուցաբերում երիտասարդ քույրերին ամեն անգամ, երբ գալիս են հավաքույթների։ Նույնիսկ երբ երիտասարդ քույրերը չեն համաձայնում, նրանք անընդհատ նյարդայնացնում և ձանձրացնում են նրանց՝ բաց չթողնելով։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք։ Մի՞թե վատ բնավորություն չունեն։ Քանի որ նրանք բոլորը քույրեր են հավատքի մեջ, մեծամասնությունը կարող է միայն հաղորդակցվել Աստծու մտադրությունների և Նրա խոսքերի շուրջ՝ այս խնդիրները լուծելու համար։ Սակայն որոշ մարդիկ զուրկ են խղճից, ողջամտությունից և ինքնագիտակցությունից, հսկայական անձնական ցանկություններ ունեն և ցանկանում են իրականացնել իրենց ցանկացած եսասիրական ցանկություն՝ առանց ամոթի որևէ զգացումի։ Այսպիսով՝ որոշ մարդիկ դառնում են զոհեր և անհարմար են զգում հավաքույթների ժամանակ։ Մի՞թե սա անհանգստություններ չի առաջացնում ուրիշների համար։ Ի՞նչ պետք է արվի նման իրավիճակներում։ Եկեղեցու առաջնորդողները պետք է բարձրանան՝ սահմանափակելու և վերացնելու նման տեսակի հարցերը եկեղեցական կյանքից և եղբայրների ու քույրերի միջավայրից։ Ավելին՝ որոշ մարդիկ հավաքույթներին բերում են ամեն տեսակ տրամադրություններ՝ իրենց որդին անհնազանդ է, իրենց հարսը միշտ իրեր է տանում ծնողների տուն, կոնֆլիկտներ սկեսուրի և հարսի միջև… Նրանք այս բարկացնող մանրուքների մասին խոսում են ամեն հավաքույթի ժամանակ՝ իրենց բողոքները սկսելով այսպես. «Այն ամենը, ինչ Աստված ասում է, ճիշտ է. մարդկությունն այժմ այնքան ապականված է։ Պարզապես նայեք իմ որդուն և հարսին, զուրկ խղճից, զուրկ ողջամտությունից. սա մարդկայնության այն պակասն է, որի մասին Աստված խոսում է, նրանք նույնիսկ կենդանիներից են վատը։ Նույնիսկ գառները գիտեն ծնկի իջնել կերակրվելիս, բայց իմ որդին մոռացավ իր մորը, հենց որ կին է ունեցավ»։ Ամեն անգամ, երբ նրանք հաճախում են հավաքույթների, արտահայտում են այս բողոքները։ Կան նաև մարդիկ, որոնք հավաքույթների հաճախելիս խոսում են իրենց ընկերություններում առկա հարցերի մասին՝ ով բարձր արդյունավետություն ունի աշխատանքում և ավելի շատ բոնուսներ է ստանում, ով կառաջխաղացվի հաջորդ ամիս, մինչդեռ իրենք հույս չունեն. ով է ամենալավը հագնում և գնում ամենաշատ բրենդային ապրանքները. ով է ամուսնացել հարուստ ամուսնու հետ… Նրանք, ովքեր ավելի երկար ժամանակ են հավատում Աստծուն և ունեն որոշակի հիմք, չեն ցանկանում լսել նման խոսակցություններ, և դա նրանց վանում է։ Սակայն որոշ նոր հավատացյալներ, որոնք դեռ հիմք չեն հաստատել կամ հետաքրքրություն չեն զարգացրել Աստծու խոսքերի նկատմամբ, նման թեմաները խթանող են համարում՝ հավատալով, որ գտել են վայր՝ զրուցելու և անձնական կապեր հաստատելու համար։ Հավաքույթների ժամանակ նրանք մտքեր են փոխանակում, և աստիճանաբար այդ երկուսը գտնում են, որ միմյանց հաճելի են և կապ են հաստատում՝ այդպիսով անձնական հարաբերություններ զարգացնելով։ Հավաքույթի վայրը վերածվել է գործարքների վայրի, մի վայրի, որտեղ մարդիկ զբաղվում են դատարկախոսությամբ, անձնական կապեր են հաստատում, բիզնես գործարքներ են վարում և զբաղվում առևտրային գործունեությամբ։ Այս խնդիրներն այն են, ինչ առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին բացահայտեն և կանգնեցնեն։

Որոշ մարդիկ հաճախում են հավաքույթների՝ իրենց համար լավ աշխատանք գտնելու նպատակով, ոմանք՝ օգնելու իրենց ամուսիններին առաջխաղացում ստանալու, ոմանք՝ իրենց երեխաների համար լավ աշխատանք գտնելու, իսկ ոմանք էլ զեղչված ապրանքներ գնելու համար։ Մյուսները գալիս են իրենց ընտանիքի հիվանդների համար լավ գլխավոր բժիշկ գտնելու՝ առանց ստիպված լինելու այդքան շատ նվերներ տալ։ Կարճ ասած՝ այս չհավատացողները, որոնք չեն ձգտում ճշմարտությանը և ունեն թաքնված շարժառիթներ, եկեղեցական հավաքույթների ժամանակը համարում են լավագույնը՝ անձնական կապեր հաստատելու և անձնական գործերը կարգավորելու համար։ Հաճախ Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցվելու կամ այս չարասեր աշխարհը և այս ապականված մարդկության էությունը ճանաչելու դիմակի տակ նրանք բարձրացնում են իրենց սեփական դժվարությունները և այն հարցերը, որոնք ցանկանում են քննարկել՝ ի վերջո քիչ-քիչ բացահայտելով իրենց թաքնված եսասիրական շարժառիթները և այն անձնական գործերը, որոնք նպատակ ունեն իրականացնելու։ Նրանք բացահայտում են իրենց սեփական մտադրությունները և ուրիշներին մղում սխալմամբ հավատալու, որ իրենք դժվարությունների են բախվում՝ ակնարկելով, որ բոլորը պետք է սեր ցուցաբերեն և օգնեն իրենց անվերապահորեն և փոխարենն առանց որևէ բան ակնկալելու։ Նրանք ծածանում են Աստծուն հավատալու դրոշը՝ տարբեր բացթողումներ շահագործելու համար՝ հավաքույթների վայրերում փնտրելով ընկերների, որոնց հետ ցանկանում են մտերմանալ, և նրանց, ովքեր կարող են գործեր անել իրենց համար։ Ոմանք, ցանկանալով ներքին գնով մեքենա գնել, եղբայրների և քույրերի շրջանում փնտրում են մեկին, ով աշխատում է ավտոսրահում կամ կապեր ունի ավտոսրահի սեփականատիրոջ հետ։ Հենց որ նրանք ճանաչում են իրենց թիրախին, անցնում են գործի՝ մտերմանալով նրան հետ և կապեր հաստատելով։ Եթե այդ անհատը սիրում է կարդալ Աստծու խոսքերը, նրանք հաճախ այցելում են նրա տուն՝ միասին կարդալու Աստծու խոսքերը, իսկ հավաքույթների ժամանակ նստում են նրա կողքին և կոնտակտային տվյալներ փոխանակում։ Ապա նրանք սկսում են իրենց հարձակումը՝ վճռական լինելով չհանձնվել, մինչև իրենց նպատակն իրագործվի։ Այս բոլորը խնդիրներ են, որոնք հաճախ են ի հայտ գալիս եկեղեցու ներսում և մարդկանց շրջանում։ Եթե այս խնդիրներն առաջանան հավաքույթների վայրերում և հավաքույթների ժամանակ, դրանք, ըստ էության, խանգարող և անհանգստացնող բաներ կառաջացնեն եկեղեցական կյանքում՝ ազդելով եկեղեցական կյանքի վրա։ Եթե եկեղեցում երկար ժամանակ եկեղեցական կյանք չկա, ապա այդ եկեղեցին դառնում է սոցիալական խումբ, գործարքներ իրականացնելու վայր, անձնական կապեր հաստատելու, կողմնակի ճանապարհներով լավություններ փնտրելու և անձնական գործերը վարելու վայր։ Այս վայրի բնույթը փոխվում է, և որո՞նք են սրա հետևանքները։ Առնվազն դա հանգեցնում է եկեղեցական կյանքի կորստի, ինչը նշանակում է եղբայրների և քույրերի հետ Աստծու խոսքերն աղոթքաընթերցելու և ճշմարտությունը հասկանալու վրա ծախսված թանկարժեք ժամանակի կորուստ։ Ավելին, և ամենակարևորը, դա հանգեցնում է Սուրբ Հոգու գործելու, մարդկանց լուսավորություն բերելու՝ ճշմարտությունը հասկանալու թանկարժեք հնարավորության կորստի։ Այս ամենը վնասում է մարդկանց կյանքի մուտքը։ Հետևաբար, Աստծու ընտրյալ մարդկանց օգուտի և կյանքի մուտքի համար և բոլորի կյանքի համար պատասխանատու լինելու նպատակով անհրաժեշտ է կանգնեցնել և սահմանափակել նման անհատներին. սա այն աշխատանքն է, որը պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Իհարկե, եթե սովորական եղբայրներն ու քույրերը կարող են թափանցել այս մարդկանց և նրանց գործողությունների էության մեջ, նրանք նույնպես պետք է ոտքի կանգնեն՝ մերժելու և «ոչ» ասելու նրանց։ Հատկապես եկեղեցական կյանքով ապրելիս, որը մարդկանց համար ամենակարևոր ժամանակն է, եթե ինչ-որ մեկը զբաղեցնում է հավաքույթների ժամանակը՝ խոսելով և զբաղվելով այս հարցերով, եղբայրներն ու քույրերն իրավունք ունեն անտեսելու նրանց, և առավել ևս իրավունք ունեն կանգնեցնելու և մերժելու նման բաները։ Արդյո՞ք սա անելը ճիշտ է։ (Այո։) Ոմանք կարծում են, որ Աստծու տան՝ սա անելը մարդկային ջերմության պակաս է ցույց տալիս։ Արդյո՞ք մարդկային ջերմությունը բնականոն մարդկայնություն է։ Արդյո՞ք մարդկային ջերմությունը համապատասխանում է ճշմարտությանը։ Եթե դու ունես մարդկային ջերմություն և հավաքույթի ժամանակը զբաղեցնում ես քո անձնական գործերի համար՝ նույնիսկ ստիպելով մարդկանց մեծամասնությանն ընկերակցել և աջակցել քեզ՝ հասնելով անձնական գործերդ կարգավորելու նպատակիդ և անհանգստացնելով Աստծու ընտրյալ մարդկանց՝ Աստծու խոսքերը կարդալու և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու բնականոն կարգը և ստիպելով նրանց կորցնել այս թանկարժեք ժամանակը, արդյո՞ք սա արդար է նրանց հանդեպ։ Արդյո՞ք սա համապատասխանում է մարդկային ջերմություն ունենալուն։ Սա ամենաանմարդկային և անբարոյական մոտեցումն է, և մարդիկ պետք է ոտքի ելնեն և դատապարտեն այն։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն անարդյունավետ թուլակամներ են, անպետք են և ի վիճակի չեն ժամանակին կանգնեցնելու և սահմանափակելու նման վարքագիծը՝ չներգրավվելով փաստացի աշխատանքի մեջ, ապա արդարության զգացում ունեցող եղբայրներն ու քույրերը պետք է միավորվեն՝ կանխելու նման վարքագծի և այս մթնոլորտի տարածումը եկեղեցում։ Եթե դու չես ցանկանում կորցնել Աստծու խոսքերը կարդալու և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու թանկարժեք ժամանակը, չես ցանկանում, որ քո կյանքի մուտքն անհանգստացվի և կորուստներ կրի՝ կործանելով փրկության քո հնարավորությունը, ապա դու պետք է ոտքի կանգնես՝ մերժելու, կանգնեցնելու և սահմանափակելու այս երևույթները։ Սա անելը տեղին է և համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Ձեզնից ոմանք ամաչում են դա անելուց. դու կարող ես ամաչել, բայց վատ մարդիկ չեն ամաչում։ Նրանք հանդգնություն ունեն զբաղեցնելու հավաքույթի քո թանկագին ժամանակը՝ Սուրբ Հոգու գործելու և Աստծու կողմից քեզ լուսավորություն բերելու ժամանակը։ Եթե դու ամոթալի ես համարում նրանց մերժելը, ապա արժանի ես քո կյանքի կորստին։ Եթե պատրաստ ես սեր ցուցաբերելու Սատանաներին, դևերին և չհավատացողներին՝ օգնություն առաջարկելով նրանց, ուրիշների համար քեզ զոհաբերելով և անտեսելով սկզբունքները, ո՞ւմ կարող ես մեղադրել քո կյանքի կորստի համար։ Հետևաբար, անձնական կապեր հաստատելու և անձնական գործերով զբաղվելու բոլոր դեպքերը պետք է ամբողջությամբ վերացվեն եկեղեցական կյանքից։ Եթե ինչ-որ մեկը համառում է իր իսկ ճանապարհին և պնդում է հավաքույթների ժամանակ շատախոսել իր ընտանեկան հարցերի շուրջ, զբաղվել դատարկախոսությամբ, կարգավորել անձնական գործերը կամ աշխատանք և ռոմանտիկ զուգընկերներ գտնել ուրիշների համար՝ այսկերպ գտնելով տարբեր արդարացումներ այս ժամանակն անցկացնելու համար, ինչպե՞ս պետք է վարվել նման անձի հետ։ Նախ նա պետք է կանգնեցվի. եթե դեռ չի լսում, ապա պետք է մեկուսացում և սահմանափակումներ կիրառվեն։ Եթե նրանք շարունակում են անհանգստություններ առաջացնել կուլիսների հետևում՝ մտերմանալով ում հետ կարող են և ամենուր խաթարելով եղբայրների և քույրերի բնականոն կյանքը, ապա նրանք պետք է հեռացվեն և չհամարվեն եղբայրներ կամ քույրեր։ Նրանք որակավորված չեն ապրելու եկեղեցական կյանքով և արժանի չեն մասնակցելու հավաքույթներին։ Նման մարդիկ պետք է սահմանափակվեն և մերժվեն։ Այս աշխատանքը, իհարկե, նաև կարևոր խնդիր է, որը պետք է անեն բոլոր մակարդակների առաջնորդողներն ու աշխատողները։ Երբ նման հարցեր և իրավիճակներ են ծագում, առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջինը ոտքի ելնեն և կանգնեցնեն դրանք։ Ինչպե՞ս պետք է կանգնեցնես նրանց։ Պետք է նրանց ասես. «Գիտե՞ս, որ քո այս վարքագիծն արդեն խանգարող և անհանգստացնող բաներ է առաջացրել եկեղեցական կյանքում։ Սա մի բան է, որը բոլոր եղբայրներն ու քույրերը զզվելի են համարում և գարշում են դրանից, և այն նաև Աստված է դատապարտում։ Դու պետք է դադարեցնես այս վարքագիծը։ Եթե չլսես համոզումներին և համառես քո ճանապարհով գնալու մեջ, ապա քո եկեղեցական կյանքը կդադարեցվի, Աստծու խոսքերի քո գրքերը կվերցվեն, և եկեղեցին այլևս չի ճանաչի քեզ»։ Իհարկե, կան որոշ մարդիկ, որոնք իրենց փոքր հասակի և ճշմարտության պակասի պատճառով երբեմն կարող են զրուցել ընտանեկան հարցերի շուրջ, կապ հաստատել ինչ-որ մեկի հետ կամ կարգավորել որևէ աննշան հարց, և իրավիճակը շատ լուրջ չէ։ Արդյո՞ք սա նորմալ է։ (Այո։) Այն հանգամանքներում, որոնք ոչ մի անհանգստություն չեն առաջացնում որևէ մեկի համար, ընդունելի է, որ եղբայրներն ու քույրերն օգնեն միմյանց և փոքր-ինչ սեր ցուցաբերեն միմյանց հանդեպ։ Բայց ինչի՞ շուրջ ենք մենք հաղորդակցվում։ Դա այն է, երբ նման վարքագիծն ու գործողություններն արդեն խանգարող և անհանգստացնող բաներ են առաջացրել բնականոն եկեղեցական կյանքում. նման դեպքերում ներգրավվածները պետք է կանգնեցվեն և սահմանափակվեն։ Մենք չպետք է թույլ տանք նրանց շարունակել խանգարել և անհանգստացնել եկեղեցական կյանքը։ Այս գործողությունները ձեռնարկելն օգտակար է եղբայրների և քույրերի կյանքի մուտքի համար։ Որոշ մարդիկ նմանատիպ վարքագծեր են դրսևորում, բայց իրավիճակը ծանր չէ և խանգարող ու անհանգստացնող բաներ չի հանդիսանում. դա պարզապես բնականոն փոխազդեցություն է եղբայրների և քույրերի միջև՝ օգնելով միմյանց և բնականոն կերպով խորհրդակցելով տեղեկատվության համար կամ հարցնելով ընդհանուր գիտելիքների մասին, որոնք մարդը չի հասկանում։ Քանի դեռ դա չի զբաղեցնում հավաքույթների ժամանակը, և քանի դեռ երկու կողմերն էլ համաձայն են և պատրաստակամ՝ առանց միմյանց պարտադրելու, և դա շփում է, որը գտնվում է բնականոն մարդկայնության շրջանակներում, ապա թույլատրելի է, և եկեղեցին չի սահմանափակի այն։ Սակայն կա միայն մի բան. եթե եկեղեցական կյանքում ինչ-որ մեկի անխոհեմ խոսքն ու գործողությունները խաթարում կամ անհանգստություն են առաջացնում եղբայրների և քույրերի համար, և որոշ մարդիկ զզվանք են զգացել դրանից ու արտահայտել իրենց առարկությունները, ապա առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջ գան՝ լուծելու այս խնդիրը։ Կամ, եթե ուրիշներն արդեն հայտնել են ինչ-որ մեկի մասին՝ նշելով, որ այս անձը հավաքույթների ժամանակ չի հաղորդակցվում Աստծու խոսքերի շուրջ, այլ փոխարենը շատախոսում է իր ընտանեկան հարցերի շուրջ և անձնական կապեր է հաստատում՝ հավաքույթի վայրին վերաբերվելով որպես անձնական կապեր հաստատելու և անձնական գործերը կարգավորելու վայր, լավություններ խնդրելով ուրիշներից և շահագործելով ում կարող է և նշելով, որ այս անձն ունի վատ բնավորություն, եսասեր է, արհամարհելի և գարշելի և չի ձգտում ճշմարտությանը, այլ ամենուր առավելություններ է փնտրում՝ փնտրելով տարբեր հնարավորություններ իր սեփական օգուտի համար, ապա նման անձը պետք է մեկուսացվի։

Որոշ անհատներ շահագործում են հարուստ և ազդեցիկ եղբայրներից և քույրերից ոմանց՝ իրենց համար գործեր անելու նպատակով, և եթե իրենց պահանջները չեն բավարարվում, հաճախ դատում են նրանց իրենց մեջքի հետևում՝ պնդելով, որ այս մարդիկ սեր չունեն և ճշմարիտ հավատացյալներ չեն և նույնիսկ ցանկանում են հայտնել նրանց մասին։ Հանդիպե՞լ եք նման անհատների։ Մի՞թե նման մարդկանցով չպետք է զբաղվել։ Նման իրավիճակների բախվելիս ի՞նչ պետք է արվի։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է միջամտեն՝ լուծելու խնդիրը՝ գործելով սկզբունքների համաձայն, որպեսզի ապահովեն, որ եղբայրներն ու քույրերը չանհանգստացվեն։ Արդյո՞ք սխալ է, որ ինչ-որ մեկը հրաժարվում է նրանց համար որևէ բան անելուց։ Արդյո՞ք նրանց օգնելուց հրաժարվելը հավասարազոր է ճշմարտությունը չկիրարկելուն կամ Աստծու հանդեպ սեր չունենալուն։ (Ո՛չ։) Օգնել ինչ-որ մեկին, թե ոչ, նրանց սեփական ազատությունն է. նրանք իրավունք ունեն ընտրելու։ Աստծու տունը չի նախատեսում, որ եղբայրներն ու քույրերը պետք է օգնեն միմյանց եկեղեցական կյանքում լուծելու ընտանեկան դժվարությունները։ Եկեղեցական կյանքն ընտանեկան խնդիրները լուծելու վայր չէ, այլ հավաքույթի վայր՝ Աստծու խոսքերն ուտելու և խմելու և կյանքում աճելու համար։ Որոշ մարդիկ եկեղեցական կյանքն օգտագործում են իրենց սեփական խնդիրները լուծելու համար. ի՞նչ հետևանքներ կարող է սա բերել։ Մի՞թե չի ազդում Աստծու ընտրյալ մարդկանց՝ Աստծու խոսքն ուտելու և խմելու և ճշմարտությամբ զինվելու վրա։ Մարդու անձնական կյանքի խնդիրները կարող են լուծվել եղբայրների և քույրերի հետ մասնավոր կերպով. կարիք չկա դրանք բերել եկեղեցական կյանք՝ լուծելու համար։ Բոլորը պետք է իմանան, թե ինչ հետևանքներ են առաջանում, երբ անձնական գործերի կարգավորումը խանգարում է Աստծու ընտրյալ մարդկանց՝ ապրելու եկեղեցական կյանքով։ Հենց որ առաջնորդողներն ու աշխատողները հայտնաբերում են նման հարցեր, նրանք պետք է միջամտեն՝ լուծելու դրանք։ Նրանք եկեղեցում պետք է պաշտպանեն նրանց, ովքեր կարող են բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները, պաշտպանեն նրանց, ովքեր իսկապես ձգտում են ճշմարտությանը, սահմանափակեն չար մարդկանց և թույլ չտան նրանց հասնել իրենց նպատակներին։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Հստակ տարբերակումներ պետք է արվեն այն մասին, թե ինչպես են վերաբերվում երրորդ խնդրի բնականոն դեպքերին, որ դրսևորումները ծանր բնություն կամ հանգամանք ունեն, և որ տեսակներն ու դրսևորումներն են խանգարող և անհանգստացնող բաներ հանդիսանում։ Հենց որ հանգամանքի ծանրությունը հստակորեն տարբերակվի, այն պետք է կարգավորվի ըստ իր բնության։ Սա մի բան է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան և նաև մի բան է, որը բոլորը պետք է ըմբռնեն։

IV. Խմբավորումների ձևավորում

Եկեղեցական կյանքը խանգարելու և անհանգստացնելու չորրորդ դրսևորումը խմբավորումների ձևավորումն է, ինչը շատ լուրջ բնություն ունի։ Ո՞ր վարվելակերպերն են խմբավորումների ձևավորում համարվում։ Եթե Աստծուն հավատացող երկու մարդիկ հավատացյալ են եղել գրեթե նույնքան ժամանակ, ունեն նույն տարիքը, ընտանեկան իրավիճակները, հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկությունները և այլն, և նրանք լավ են լեզու գտնում միմյանց հետ, հավաքույթների ժամանակ հաճախ միասին են նստում և բավականին մտերիմ են, սա համարվո՞ւմ է խմբավորումների ձևավորում։ (Ոչ։) Սա բնականոն միջանձնային շփման սովորական երևույթ է, որն ուրիշներին որևէ անհանգստություն չի պատճառում, ուստի այն չի համարվում խմբավորումների ձևավորում։ Ուրեմն ինչի՞ն է վերաբերում այստեղ նշված խմբավորումների ձևավորումը։ Օրինակ՝ միասին հավաքվող հինգ եղբայրներից և քույրերից երեքը քաղաքաբնակ աշխատողներ են, իսկ երկուսը՝ գյուղացի ֆերմերներ։ Այդ երեք քաղաքաբնակ աշխատողները հաճախ միասին են լինում՝ խոսելով այն մասին, թե քաղաքում կյանքը որքան ավելի լավ է, իսկ գյուղում՝ ավելի վատ, որ գյուղի մարդիկ կրթություն, լայն մտահորիզոն և վարվելաձև չունեն։ Նրանք արհամարհանքով են նայում գյուղացիներին՝ խոսելիս միշտ ճնշելով այդ գյուղացի երկու անհատներին, որոնք էլ իրենց վիրավորված են զգում և միշտ ցանկանում են հակադրվել նրանց՝ ասելով, որ քաղաքաբնակները մանրախնդիր են և հաշվարկում են ամեն մանրուք, մինչդեռ գյուղացիներն առատաձեռն են։ Հավաքույթների ժամանակ նրանք կարծես երբեք համաձայնության չեն գալիս, ինչը հաճախ հանգեցնում է ավելորդ վեճերի և բանավեճերի։ Արդյոք այս հինգը համերաշխորե՞ն են ապրում։ Արդյոք նրանք միասնակա՞ն են Աստծու խոսքում։ Արդյոք նրանք համատեղելի՞ են միմյանց հետ։ (Ոչ։) Երբ քաղաքաբնակները միշտ ասում են՝ «մենք՝ քաղաքաբնակներս», իսկ գյուղացիները միշտ ասում են՝ «մենք՝ գյուղացիներս», ի՞նչ են նրանք անում։ (Խմբավորումներ են ձևավորում։) Սա չորրորդ խնդիրն է, որի մասին մենք հաղորդակցվելու ենք՝ խմբավորումների ձևավորումը։ Խմբավորումներին բնորոշ այս վարքագիծը նշանակում է խմբեր և խմբակցություններ ձևավորել։ Տարածաշրջանի, տնտեսական իրադրությունների և սոցիալական խավի, ինչպես նաև մարդկանց տարբերվող տեսակետների հիման վրա տարբեր խմբակների, խմբակցությունների և այլ խմբերի ձևավորումը համարվում է խմբավորումների ձևավորում։ Անկախ նրանից, թե ով է առաջնորդում այս խմբավորումները, եկեղեցու ներսում տարբեր խմբակների և խմբակցությունների ձևավորումը, ինչպես նաև անհամատեղելի խմբակների ձևավորումը՝ բոլորը խմբավորումների ձևավորման երևույթներ են։ Որոշ վայրերում մի ամբողջ մեծ գերդաստան հավատում է Աստծուն, և հավաքույթի տեղանքում, բացի տարբեր ազգանուններ ունեցող երկու հոգուց, մնացած բոլորը նրանց գերդաստանից են։ Այս գերդաստանն այնուհետև ձևավորում է խմբակցություն կամ խմբակ՝ տարբեր ազգանուններ ունեցող այդ երկու հոգուն դարձնելով խմբավորումից դուրս մնացած կողմնակի անձինք։ Անկախ նրանից, թե այս գերդաստանում ով է որևէ խնդրի բախվում կամ էտվում, եթե մեկը դժգոհություն է արտահայտում, մնացածը միանում են՝ արտահայտելու այդ զգացումը։ Եթե որևէ մեկը գործում է սկզբունքներին հակառակ, մյուսները պարտակում և կոծկում են նրա գործողությունները՝ արգելելով որևէ մեկին մերկացնել նրան. այս խնդրի նույնիսկ ամենաչնչին ակնարկն անընդունելի է, էլ չասած էտման մասին։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Կարո՞ղ եք զանազանել այն։ Երբ այս գերդաստանի անդամները հավաքվում են, բոլորը կարծես նույն երգն են երգում և համապատասխանեցված են՝ խոսելիս նայելով, թե քամին որ կողմից է փչում, և ակնարկների սպասելով։ Եթե նրանց պարագլուխը որոշակի դիրքորոշում է ընդունում, մնացած բոլորը հետևում են նրա օրինակին, իսկ մյուսները չեն համարձակվում բարկացնել կամ առարկություններ բարձրաձայնել։ Արդյոք եկեղեցական կյանքում այս երևույթի ի հայտ գալը եկեղեցու բնականոն կարգի համար խանգարող և անհանգստացնող բան չի՞ հանդիսանում։ Այս խմբակի մարդիկ թելադրում են, թե հավաքույթների ժամանակ Աստծու խոսքերի որ հատվածները պետք է ուտել և խմել, և յուրաքանչյուրը պետք է լսի. նույնիսկ եկեղեցու առաջնորդողները պետք է հաշվի նստեն նրանց հետ և չեն կարող առարկել։ Նրանք հայտարարում են, թե ովքեր պետք է ընտրվեն որպես առաջնորդողներ և աշխատողներ, և եկեղեցու առաջնորդողները պետք է նրանց կարծիքը ամենակարևորը համարեն և չանտեսեն։ Միևնույն ժամանակ նրանք շարունակաբար հավաքագրում են «տաղանդների»՝ իրենց խմբակի մեջ քաշելով նրանց, ովքեր կլսեն իրենց, ում կարող են վստահել և ովքեր օգտակար են՝ իրենց նպատակներին ծառայեցնելու համար, և շարունակաբար ընդլայնում են իրենց ազդեցությունը։ Այս խմբավորումը նպատակ ունի վերահսկելու եկեղեցական կյանքը. նրանց պարագլուխն ուզում է վերահսկել եկեղեցին։ Այս խումբը էական իշխանություն ունի. նրանք միավորվում են՝ եկեղեցու ներսում գործելու համար։ Ինչ էլ որ պատահի եկեղեցում, ուզում են ներգրավված լինել։ Մյուսները, նախքան խոսելը կամ որևէ բան կառավարելը, պետք է կարդան նրանց դեմքի արտահայտությունն ընդհուպ մինչև այն աստիճան, որ յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ ուտելու և խմելու բովանդակությունը պետք է համապատասխանի նրանց կարգավորումներին և ցանկություններին։ Նույնիսկ եթե եկեղեցու առաջնորդողներն ուզում են ինչ-որ բան անել, նախ պետք է խորհրդակցեն նրանց հետ և լսեն նրանց գաղափարները։ Եղբայրների և քույրերի մեծ մասը վերահսկվում է նրանց կողմից, և եկեղեցու գործի շատ հարցեր նույնպես նրանց վերահսկողության տակ են։ Խմբավորումներ ձևավորող այս մարդիկ լրջորեն խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքն ու եկեղեցու գործը։ Արդյոք այս խնդիրը լո՞ւրջ է։ Արդյոք այս գործողությունները պե՞տք է սահմանափակվեն։ Արդյոք դրանք պե՞տք է լուծվեն։ Այս խմբավորումների պարագլուխները պետք է սահմանափակվեն և հեռացվեն կամ վտարվեն, իսկ այն բթացած անհատներին, որոնք կուրորեն հետևում են նրանց, նախ պետք է հաղորդակցություն և օգնություն տրամադրվի։ Եթե նրանք չապաշխարեն կամ չփոխեն իրենց ընթացքը, ապա պետք է սահմանափակվեն։ Նրանց հանդեպ ոչ մի քաղաքավարություն մի՛ ցուցաբերեք։

Ի՞նչն է համարվում խմբավորումների ձևավորում. արդյոք սա հե՞շտ է հասկանալ։ Եթե մեկը հարց է բարձրացնում, և ուրիշ մի քանիսը համաձայնում են նրա կարծիքի հետ, դա համարվո՞ւմ է խմբավորումների ձևավորում։ (Ոչ։) Եթե որոշ եղբայրներ և քույրեր, որոնք համեմատաբար ավելի մեծ հոգս և արդարության զգացում ունեն, կոչ են անում ուրիշներին միանալու իրենց՝ կարևոր առաջադրանք կատարելու համար, կամ եթե հավաքույթի ժամանակ արդյունքների հասնելու և նշանակալի թեմայի շուրջ ճշմարտությունն ու Աստծու մտադրությունները հասկանալու նպատակով նրանք բոլորին առաջնորդում են հաղորդակցության մեջ, և բոլորը հետևում են նրանց մտքի ընթացքին՝ հաղորդակցվելիս և Աստծու խոսքերն աղոթքաընթերցելիս, սա համարվո՞ւմ է խմբավորումների ձևավորում։ (Ոչ։) Եկեղեցում ո՞ր մարդիկ են հակված խմբավորումներ ձևավորելուն։ Ինչպիսի՞ վարվելակերպն է համարվում խմբավորումների ձևավորում։ (Մի քանի մարդիկ, որոնք պարտակում և երես են տալիս միմյանց կամ ներգրավվում են նախանձի և վեճի մեջ, ինչը խանգարում և անհանգստացնում է եկեղեցու գործը. սա խմբավորումների ձևավորում է։) Սա մի տեսանկյունն է։ Այստեղ ո՞րն է առանցքային կետը։ Փոխադարձ պարտակումն ու երես տալը հանգեցնում են խանգարող և անհանգստացնող բաների. իմանալով, որ ինչ-որ բան անելը սխալ է և չի համապատասխանում ճշմարտության սկզբունքներին, սակայն դիտավորյալ թաքցնելով դա, սոփեստական փաստարկներ բերելով և ճշմարտությունը չասելով, նախընտրելով վնասել եկեղեցու գործը և Աստծու տան շահերը՝ միայն ինչ-որ մեկի դեմքն ու կարգավիճակը պաշտպանելու համար, և պարտակելով նրանց, ովքեր չարիք են գործում և խանգարող և անհանգստացնող բաներ են առաջացնում՝ Աստծու տան շահերը դավաճանելու գնով. սա խմբավորումների ձևավորում է։ Մեկ այլ սցենար ներառում է մարդկանց հրահրելն ու գայթակղելը՝ հավաքականորեն հակադրվելու Աստծու տան կարգավորումներին։ Սա լուրջ բնություն ունի. այն նաև Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը խանգարելու և անհանգստացնելու ձև է։ Ո՞րն է խմբավորումների ձևավորման հիմնական նպատակը։ Եկեղեցին և Աստծու ընտրյալ մարդկանց վերահսկելն է։

Գոյություն ունի նաև խմբավորումների ձևավորման մի տեսակ, որը ներառում է մարդկանց շողոքորթելը՝ տարատեսակ անհատների շահելու նպատակով։ Արտաքնապես թվում է, թե այս տեսակի խմբակներում յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն խոսել և արտահայտել իր սեփական կարծիքը։ Սակայն, նայելով վերջնական արդյունքներին, կարելի է տեսնել, որ նրանք իրականում հետևում են մեկ մարդու ասածներին. այդ անձը նրանց հողմացույցն է։ Ուստի ինչպե՞ս է այդ անձը մյուսներին քաշում իր կողմը։ Նա տեսնում է, թե ում կարող է քաշել իրենց կողմը և ում է հեշտ քաշել, և նրանց փոքրիկ լավություններ է անում՝ որոշ սիրալիր օգնություն առաջարկելով։ Այնուհետև տեղեկություններ է կորզում նրանց մասին՝ պարզելով, թե ինչ են սիրում, ինչպես են սիրում խոսել, նրանց բնավորության առանձնահատկությունները և նախասիրությունները։ Միևնույն ժամանակ, հաճախ զրույցի ընթացքում համաձայնում է նրանց հետ՝ նրանց սրտերը շահելու համար, և ի վերջո, աստիճանաբար «շարժում» է նրանց քայլ առ քայլ՝ ստիպելով անգիտակցաբար մտնել իր խմբավորման մեջ և միանալ իր շարքերին։ Ընդհանուր առմամբ, մարդկանց շահելու նպատակով շողոքորթելը շատ մեղմ մեթոդ է, այն լի է «մարդկային ջերմությամբ» և շատ արդյունավետ է։ Օրինակ՝ եթե մեկը կանոնավոր կերպով սեր է ցուցաբերում մեկ ուրիշի հանդեպ, համաձայնում է նրա հետ զրույցում և ըմբռնում ու հանդուրժողականություն է ցուցաբերում նրա նկատմամբ, այդ անձն անգիտակցաբար դրական տպավորություն կզարգացնի նրա մասին և կմոտենա նրան, իսկ հետո կգրանցվի նրա ուժերում։ Ի՞նչ իրավիճակներում են նման խմբակներն ու խմբակցությունները գործի անցնում։ Հենց որ նրանց մոլեռանդ հետևորդներից մեկը մերկացվում է, իրեն անարդարացիորեն վիրավորված է զգում, կամ նրա շահերը, կարգավիճակը կամ հեղինակությունը խաթարվում կամ վնասվում են իրենց խմբակցությունից դուրս գտնվող որևէ բանի կամ մեկի կողմից, այս տեսակի մարդը ոտքի կկանգնի՝ խոսելու նրանց օգտին՝ պայքարելով նրանց շահերի և իրավունքների համար. սա նրանց կողմից խմբավորումների ձևավորում է։ Խմբավորումների ձևավորման երկու ակնհայտ տեսակներն են մարդկանց պարտակելն ու երես տալը և հավաքական հակադրությունը։ Սակայն շողոքորթելու միջոցով խմբավորումների ձևավորումն այնքան էլ համոզիչ չի թվում, որքան հենց նոր նշված երկու տեսակները, և նման խմբավորումների անդամները սովորաբար աննկատ են մնում եկեղեցու ներսում։ Բայց երբ գալիս է ժամանակը, որ մարդիկ ընտրություն կատարեն, հստակ դիրքորոշում ունենան, նման խմբակցությունները հստակորեն ակնհայտ են դառնում։ Օրինակ՝ եթե խմբակցության պարագլուխն ասում է, որ եկեղեցու որոշակի առաջնորդող որակ ունի, նրա հետևորդներն անմիջապես մի շարք օրինակներ են բերում, թե ինչպես է այդ առաջնորդողը ցուցադրում այդ որակը։ Եթե խմբակցության պարագլուխն ասում է, որ եկեղեցու առաջնորդողը չունի աշխատանքային ընդունակություն, ունի ցածր որակ և վատ մարդկայնություն, մյուս անդամները կհետևեն նրա օրինակին՝ խոսելով այն մասին, թե ինչպես է այդ եկեղեցու առաջնորդողն անիրավասու, ինչպես նա ի վիճակի չէ հաղորդակցվելու ճշմարտության շուրջ, ինչպես է խոսում բառեր և վարդապետություններ, և նրանք կասեն, որ յուրաքանչյուրը պետք է ճիշտ մարդու ընտրի նրա փոխարեն։ Սա անտեսանելի խմբավորման մի տեսակ է։ Թեև նրանք հրապարակայնորեն առաջ չեն գալիս՝ իշխանությունը զավթելու և եկեղեցում մարդկանց վերահսկելու համար, նման խմբակցությունների և խմբակների ներսում կա մի անտեսանելի ուժ, որը վերահսկում է եկեղեցական կյանքը և եկեղեցու կարգը։ Սա խմբավորումների ձևավորման ավելի սարսափելի, թաքնված ձև է։ Բացի խմբավորումների ձևավորման՝ նախկինում նշված հեշտությամբ զանազանելի երկու իրավիճակներից, որոնք խնդիրներ են, և որոնք եկեղեցու առաջնորդողները պետք է լուծեն, խմբավորումների ձևավորման այս թաքնված տեսակը խնդիր է, որը եկեղեցու առաջնորդողներն առավել ևս պետք է լուծեն և հոգան դրա մասին։ Ինչպե՞ս պետք է նրանք վարվեն դրա հետ։ Նրանք պետք է հաղորդակցության միջոցով ուղղակիորեն զբաղվեն այս տեսակի խմբակի պարագլխով։ Ինչո՞ւ նախ կենտրոնանալ այս պարագլխի հետ հաղորդակցվելու վրա։ Արտաքնապես թվում է, թե նման խմբավորման անդամները ոչ մեկի կողմից չեն վերահսկվում, բայց իրականում նրանք բոլորը հոգու խորքում գիտեն, թե ում են ենթարկվում, և ցանկանում են ենթարկվել այդ անձին։ Հետևաբար, ում նրանք կուռք են դարձնում, և ով վերահսկում է նրանց, պետք է կարգի հրավիրել ու զբաղվել նրանով, և այդ անձի հետ պետք է հաղորդակցվել ճշմարտության շուրջ, որպեսզի հասկանա իր գործողությունների բնույթը։ Թեև պարագլուխը գուցե բացահայտորեն չի հակադրվել Աստծու տանը կամ աղմկալի չի բողոքել առաջնորդողների դեմ, նա վերահսկում է այս մարդկանց խոսելու իրավունքը, նրանց մտքերը, տեսակետները և այն ուղին, որին նրանք հետևում են։ Նա թաքնված հակաքրիստոս է։ Նման անհատները պետք է բացահայտվեն, ապա՝ զանազանվեն և մանրամասն վերլուծվեն։ Եթե նրանք չապաշխարեն, պետք է սահմանափակվեն և մեկուսացվեն։ Այնուհետև պետք է հետաքննություն անցկացվի նրանց յուրաքանչյուր անդամի նկատմամբ՝ տեսնելու համար, թե նրանցից ովքեր են նույն տեսակից։ Նախ՝ առանձնացրեք այս անհատներին, իսկ հետո՝ հաղորդակցվեք այն բթացածների հետ, որոնք երկչոտ են, վախկոտ և մոլորեցվել են։ Եթե նրանք կարողանան ապաշխարել և հրաժարվել հակաքրիստոսին հետևելուց, կարող են մնալ եկեղեցում. եթե ոչ, ապա պետք է մեկուսացվեն։ Արդյոք սա համապատասխա՞ն մոտեցում է։ (Այո։) Արդյոք այս երևույթը գոյություն ունի՞ եկեղեցու ներսում։ Արդյոք այս տեսակի խնդիրը պե՞տք է լուծվի։ (Այն պետք է լուծվի։) Ինչո՞ւ պետք է լուծվի։ Այն ժամանակից ի վեր, երբ Աստծու տունը սկսեց տարածել ավետարանը, հակաքրիստոսների ուժերն ամենուր են եղել եկեղեցական կյանքում, և Աստծու ընտրյալ մարդկանցից շատերն այս ուժերի կողմից տարբեր աստիճանի ազդեցության են ենթարկվել, հարկադրվել են կամ վերահսկվել։ Երբ էլ այս մարդիկ խոսում կամ գործում են, նրանք ազատության և ազատագրման վիճակում չեն, այլ ավելի շուտ տարուբերվում են, ազդեցության են ենթարկվում, վերահսկվում և բանտարկվում են որոշ անհատների մտքերից և տեսակետներից։ Այս մարդիկ իրենց հարկադրված են զգում խոսել և գործել որոշակի ձևերով. եթե նրանք դա չեն անում, անհանգստանում են և վախենում են կրել առաջացող հետևանքները։ Արդյոք սա չի՞ ազդել եկեղեցական կյանքի վրա և անհանգստացրել այն։ Արդյոք սա բնականոն եկեղեցական կյանքի դրսևորո՞ւմ է։ (Ոչ։) Այս տեսակի եկեղեցական կյանքը բնականոն կարգի չէ, այլ վերահսկվում է չար մարդկանց կողմից։ Քանի դեռ չար մարդիկ իշխանություն ունեն եկեղեցում, այնտեղ իշխողն Աստծու խոսքը կամ ճշմարտությունը չէ։ Առաջնորդողներն ու աշխատողները և ճշմարտությունը հասկացող եղբայրներն ու քույրերը կճնշվեն։ Նման եկեղեցին վերահսկվում է հակաքրիստոսների ուժերի կողմից։ Սա նաև Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը խանգարելու և անհանգստացնելու խնդիր և երևույթ է, որով առաջնորդողներն ու աշխատողները պետք է զբաղվեն և լուծեն։ Որոշ մարդիկ, որոնք հակաքրիստոսի խմբակում են, վախենում են իրենց խմբակի վստահությունը կորցնելուց, իրենց հենարանները կորցնելուց, ընկերներին կորցնելուց, կարիքի պահին աջակցություն չունենալուց և այլն։ Հետևաբար, նրանք ամեն ջանք գործադրում են խմբակում մնալու համար։ Արդյոք այս իրավիճակը լուրջ չէ՞։ Արդյոք այն չպե՞տք է լուծվի։ (Այո։) Երբ եկեղեցու ներսում այսպիսի իրավիճակ է առաջանում, արդյոք մարդկանց մեծ մասը զգո՞ւմ է դա։ Արդյոք մարդկանց մեծ մասը զանազանո՞ւմ է դա։ Որոշ մարդիկ վերահսկվում են ինչ-որ մեկի կողմից՝ առանց գիտակցելու, նրանք միշտ պետք է հետևեն այդ անձի մտքերին և տեսակետներին, նրա խոսքերին և գործողություններին, նրա ուսմունքներին, և նրանք վախենում են «ոչ» ասելուց, վախենում են այդ անձին հակադրվելուց և նույնիսկ ստիպված են կեղծավորությամբ գլխով անել՝ ի նշան համաձայնության և ժպտալ, երբ այդ անձը խոսում է՝ նրան վիրավորելու վախից։ Արդյոք նման իրավիճակներ գոյություն ունե՞ն։ Ո՞րն է այն խնդիրը, որն այստեղ պետք է լուծվի։ Եկեղեցու առաջնորդողները պետք է զբաղվեն և կարգի հրավիրեն հակաքրիստոսի այն պարագլխին, որն ունակ է մոլորեցնելու և վերահսկելու ուրիշներին։ Նախ՝ նրանք պետք է հաղորդակցվեն ճշմարտության մասին, որպեսզի մարդկանց մեծամասնությանը հնարավորություն տան զանազանելու այս հակաքրիստոսին, ապա՝ իրենք սահմանափակեն հակաքրիստոսին։ Եթե հակաքրիստոսը չապաշխարի, նա պետք է ժամանակին հեռացվի, որպեսզի կանխվի նրա կողմից եկեղեցու բնականոն կարգը շարունակաբար անհանգստացնելը։

Ամփոփելով՝ բնականոն եկեղեցական կյանքում եղբայրներն ու քույրերը պետք է կարողանան ազատ և անկաշկանդ կերպով հաղորդակցվել Աստծու խոսքերի, ինչպես նաև իրենց անձնական ներըմբռնումների, հասկացողությունների, փորձառությունների և դժվարությունների մասին։ Իհարկե, նրանք նաև պետք է իրավունք ունենան առաջարկություններ անելու, քննադատելու և մերկացնելու առաջնորդողների և աշխատողների ցանկացած գործողություն, որը խախտում է սկզբունքները՝ միաժամանակ իրավունք ունենալով օգնություն և խորհուրդ տրամադրելու։ Այս ամենը պետք է ազատ լինի, և այս բոլոր տեսանկյունները պետք է բնականոն լինեն. դրանք չպետք է վերահսկվեն որևէ անհատի կողմից՝ հանգեցնելով նրան, որ Աստծու ընտրյալ մարդիկ կաշկանդվեն. դա բնականոն եկեղեցական կյանք չէր լինի։ Աստծու տունն ունի պահանջներ, կանոններ և սկզբունքներ այն բանի համար, թե ինչպես եղբայրներն ու քույրերը պետք է խոսեն, գործեն և վարվեն և թե ինչպես պետք է բնականոն միջանձնային հարաբերություններ հաստատեն եկեղեցական կյանքում և այլն, և այս բաները չեն որոշվում որևէ անհատի կողմից։ Երբ եղբայրներն ու քույրերն ինչ-որ բան են անում, նրանք ստիպված չեն ստուգել որևէ անհատի դեմքի արտահայտությունը, նրանք կարիք չունեն հետևելու որևէ անհատի հրամաններին կամ կաշկանդվելու որևէ անձի կողմից։ Ոչ ոք չպետք է ծառայի որպես հողմացույց կամ ղեկավար. միակ բանը, որը կարող է ուղղություն տալ, Աստծու խոսքն է՝ ճշմարտությունը։ Հետևաբար, այն, ինչին Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հետևեն, Աստծու խոսքն է, ճշմարտությունը և հավաքույթների ժամանակ ճշմարտության մասին հաղորդակցվելու սկզբունքները։ Եթե դու միշտ կաշկանդված ես մեկ ուրիշի կողմից, միշտ առաջնորդվում ես նրա ակնարկներով և այլևս չես համարձակվում շարունակել խոսել, երբ տեսնում ես նրա դժգոհ հայացքը կամ խոժոռված դեմքը, եթե միշտ սահմանափակվում ես այդ անձի կողմից՝ Աստծու խոսքերի և քո անձնական փորձառական հասկացողությունների մասին հաղորդակցվելիս, միշտ քեզ կաշկանդված ես զգում՝ անկարող լինելով գործել ճշմարտության սկզբունքների համաձայն, և եթե այդ անձի խոսքերը, հայացքները, դեմքի արտահայտությունը, ձայնի տոնը և նրա խոսքի մեջ թաքնված սպառնալիքներն անընդհատ կաշկանդում են քեզ, ապա վերահսկվում ես այս անձի կողմից առաջնորդվող խմբավորման ներսում։ Սա անհանգստություն պատճառող է. սա եկեղեցական կյանք չէ, այլ հակաքրիստոսի կողմից առաջնորդվող խմբակցության կյանք։ Երբ խոսքը վերաբերում է այս տեսակի խնդրին, առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջ գան՝ լուծելու այն, իսկ եղբայրներն ու քույրերը նույնպես պարտավորություն և իրավունք ունեն պաշտպանելու եկեղեցու բնականոն կարգը։ Նրանք, ովքեր խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը, հատկապես նրանք, ովքեր խմբավորումներ են ձևավորում և ցանկանում են վերահսկել եկեղեցին, պետք է կանգնեցվեն, մերկացվեն և մանրամասն վերլուծվեն՝ բոլորին հնարավորություն տալով զանազանություն ձեռք բերելու և թափանցելու խնդրի էության մեջ, որն անկախ թագավորություն հիմնելու փորձն է։ Եկեղեցին որևէ պատճառով խմբավորումների ձևավորում և եկեղեցու պառակտում չի թույլատրում։ Օրինակ՝ սոցիալական ինքնության և կարգավիճակի, թաղամասերի, տարածաշրջանների կամ կրոնական դավանանքի հիման վրա խմբակների բաժանվելը, կամ կրթության մակարդակի, հարստության, ռասայի և մաշկի գույնի և այլնի հիման վրա խմբակների բաժանվելը. այս ամենը հակասում է ճշմարտության սկզբունքներին և չպետք է տեղի ունենա եկեղեցում։ Անկախ նրանից, թե ինչ պատրվակ է օգտագործվում մարդկանց այս հիերարխիաների, շարքերի, խմբակցությունների և խմբավորումների բաժանելու համար, դա կխանգարի և կանհանգստացնի եկեղեցու գործը և եկեղեցական կյանքի բնականոն կարգը, և դա խնդիր է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին լուծեն։ Կարճ ասած՝ անկախ մարդկանց՝ խմբավորումների, խմբակցությունների կամ խմբակների բաժանվելու պատճառներից, եթե նրանք որոշակի ուժ են կուտակել և անհանգստություն են ներկայացնում եկեղեցու գործի և եկեղեցական կյանքի կարգի համար, պետք է կանգնեցվեն և սահմանափակվեն։ Եթե նման խմբավորումների անդամներին հնարավոր չէ տարհամոզել, այս չարագործները կարող են մեկուսացվել և հեռացվել։ Այս խնդիրների հետ վարվելը նույնպես այն աշխատանքի և պարտականությունների մի մասն է, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն։ Ուստի ի՞նչ պետք է հասկանալ այստեղ։ Այն, որ երբ որոշ մարդիկ ուժեր են ձևավորել եկեղեցում և ունակ են մրցելու և հակադրվելու եկեղեցու առաջնորդողներին, եկեղեցու գործին և Աստծու խոսքերին, և ունակ են անհանգստացնելու և վնասելու եկեղեցական կյանքի բնականոն կարգը, նման վարքագծերը, դրսևորումները և իրավիճակները պետք է սահմանափակվեն և ժամանակին լուծում ստանան։ Խմբավորումների ձևավորման հարցում ներգրավված մարդկանց թվի հիման վրա ոչ մի զանազանություն չի արվում։ Եթե երկու հոգի լավ են լեզու գտնում և որևէ անհանգստություն չեն պատճառում եկեղեցուն, միջամտելու կարիք չկա։ Սակայն հենց որ նրանք սկսում են անհանգստություններ պատճառել և ուժ են ձևավորում՝ եկեղեցին վերահսկելու նպատակով, այս անհատները պետք է կանգնեցվեն և սահմանափակվեն։ Եթե նրանք չապաշխարեն, պետք է ժամանակին հեռացվեն կամ վտարվեն։ Սա է սկզբունքը։

2021 թ. մայիսի 22

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (4)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (29)

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով