Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (11)
Նախորդ հավաքույթին մենք հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների իններորդ կետի վերաբերյալ. «Ճշգրիտ կերպով հաղորդել, հրապարակել և կիրառել Աստծու տան տարբեր աշխատանքային կարգավորումները՝ ըստ դրա պահանջների՝ ապահովելով ուղղորդում, վերահսկում և խթանում, ինչպես նաև ստուգել և հետևել դրանց իրականացման կարգավիճակին»։ Մենք հաղորդակցվեցինք պարտականությունների մասին, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, և այն գործի մասին, որ նրանք պետք է անեն, ինչպես նաև քննեցինք կեղծ առաջնորդողների մի քանի արարք։ Թեև մենք չհաղորդակցվեցինք այն մանրամասների մասին, թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողներն իրականացնեն յուրաքանչյուր աշխատանքային կարգավորում, մենք հաղորդակցվեցինք այդ կարգավորումներն իրականացնելու սկզբունքների մանրամասների, ինչպես նաև այն մասին, թե ինչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Արդյո՞ք ստացաք ավելի հստակ և ճշգրիտ սահմանում այն աշխատանքի վերաբերյալ, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն՝ իններորդ կետի վերաբերյալ մեր հաղորդակցության միջոցով։ Արդյո՞ք այժմ ձեզ պարզ է, թե որն է առաջնորդողների ու աշխատողների կատարելիք աշխատանքը։ Նրանց համար գլխավորն աշխատանքն իրականացնելն է՝ համաձայն Աստծու պահանջների և Նրա տան աշխատանքային կարգավորումների։ Հիմնականում դա է։ Այժմ մեզ բոլորիս պարզ է։ Այն, թե ինչ աշխատանք պետք է անի առաջնորդողը կամ աշխատողն Աստծու տանը, և որոնք են նրանց պարտականությունները, պետք է որ բավականին որոշակիորեն հաղորդակցված լիներ իններորդ կետի շրջանակում։ Այն հիմնականում համապարփակ է։ Նրանց պարտականությունների շրջանակը սահմանազատված է, և նրանց անելիք աշխատանքը, ինչպես նաև այն, թե ինչպես պետք է դա անեն, նույնպես հստակ նշված է։ Եթե որևէ մեկը դեռ չգիտի՝ ինչպես կոնկրետ աշխատանք անել հիմա, երբ դա հստակ նշվել է, դա նրա ցածր որակ ունենալու խնդիրն է։ Նա այն տեսակի կեղծ առաջնորդող է, որը չի կարող աշխատանք անել։ Կա կեղծ առաջնորդողների մեկ այլ տեսակ, որն աշխատանքը կարգավորում է միայն իր սեփական պատկերացումներով և երևակայությամբ ու մարդկանց օգտագործում է քաոսային կերպով, ինչը հանգեցնում է նրան, որ չափազանց շատ մարդիկ են անիմաստ ներգրավվում։ Աշխատանքը ոչ միայն լավ չի արվում, այլև նրանք այն լիակատար խառնաշփոթի են վերածում՝ թողնելով առանց առաջընթացի որևէ ուղու։ Կեղծ առաջնորդողները երբեք չեն իրականացնի աշխատանքային կարգավորումները, առավել ևս՝ իրական աշխատանք։ Նրանք պարզապես անում են այն աշխատանքը, որն իրենց է դուր գալիս՝ կենտրոնանալով միայն ընդհանուր գործերի աշխատանքի վրա. երբ աշխատում են, միայն գիտեն՝ ինչպես հրամաններ արձակել և դատարկ կարգախոսներ ու վարդապետություններ բղավել։ Նրանք երբեք չեն հետևում աշխատանքին, ոչ էլ հոգ են տանում, թե արդյոք այն արդյունավետ է եղել։ Սա կեղծ առաջնորդողի մի տեսակ է։ Կարճ ասած՝ անկախ նրանից, թե ինչ-որ մեկը որպես առաջնորդող չի կարողանում իրական աշխատանք անել կամ չի անում իրական աշխատանք ՝ ինչպիսին էլ որ լինեն հանգամանքները, եթե նա չի կարողանում կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները կամ անել Աստծու հանձնարարության աշխատանքը, և եթե չի կարողանում իրականացնել Աստծու տան կարգավորած տարբեր աշխատանքները, ապա նա կեղծ առաջնորդող է։
Այժմ, առաջնորդողների և աշխատողների ինը պարտականության շուրջ մեր հաղորդակցության և կեղծ առաջնորդողների դրսևորման տարբեր ձևերի մերկացման միջոցով, արդյո՞ք դուք ձեռք բերեցիք որոշակի նախնական գիտելիք և հասկացողություն այն մասին, թե ինչպես կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ (Այո։) Արդյո՞ք դուք Աստծու տան աշխատանքը հեշտ եք համարում կատարելու համար։ Արդյո՞ք մարդու հանդեպ պահանջները բարձր են։ Արդյո՞ք դրանք չափազանցված են։ (Դրանք բարձր չեն. բոլորն այնպիսի պահանջներ են, որոնց մենք կարող ենք համապատասխանել։) Կա՞ն արդյոք առաջնորդողներ և աշխատողներ, որոնք ասում են. «Աշխատանքների կետերն ու տեսակները, որոնք Աստծու տունը պահանջում է մեզանից անել, չափազանց շատ են։ Որքան ավելի բարձրաստիճան է առաջնորդողը, այդքան ավելի մեծ է նրա աշխատանքի շրջանակը, և այդքան ավելի շատ աշխատանքային կետերի համար է նա պատասխանատու։ Հանուն այդ աշխատանքը լավ անելու և Վերևի պահանջների համաձայն այն իրականացված տեսնելու մենք ուժասպառությունից կմեռնեինք, այնպես չէ՞»։ Արդյո՞ք որևէ մեկն ուշագնաց է եղել ուժասպառությունից՝ բոլոր կոնկրետ աշխատանքները լավ անելու և յուրաքանչյուր աշխատանքային կետ պատշաճ կերպով իրականացնելու համար։ (Ոչ։) Արդյո՞ք որևէ մեկը հիվանդացել է ուժասպառությունից։ Արդյո՞ք որևէ մեկն այնքան զբաղված է, որ ժամանակ չունի ուտելու կամ քնելու։ (Ոչ։) Ոմանք կարող են ասել. «Ի՞նչ նկատի ունեք՝ «ոչ» ասելով։ Որոշ մարդիկ իսկապես ուժասպառ են լինում եկեղեցու աշխատանքն անելիս, որովհետև նրանք երկար ժամանակ չեն կարողանում կանոնավոր ուտել կամ աշխատել ու կանոնավոր ընդմիջումներ անել՝ հավասարակշռելով աշխատանքն ու հանգիստը։ Նրանք ի վերջո հիվանդություններ են ձեռք բերում ուժասպառությունից»։ Դուք լսե՞լ եք նման իրավիճակի մասին։ (Ոչ։) Արդյո՞ք որևէ մեկն իններորդ կետը լսելուց և Աստծու տան տարբեր աշխատանքային կետերի հատուկ բովանդակությունը, ինչպես նաև այս հատուկ աշխատանքն անելիս առաջնորդողների և աշխատողների համար դրա պահանջվող չափանիշները տեսնելուց հետո վախ ու սարսափով է լցվել։ Արդյո՞ք նա զգում է. «Հեշտ չէ առաջնորդող կամ աշխատող լինելը։ Առանց առողջ մարմնի, լավ որակի, լայնախոհ սրտի և գերմարդկային էներգիայի ու ուժի, ո՞վ կարող էր լավ անել այդ գործը»։ Արդյո՞ք որևէ մեկն ունեցել է այս միտքը։ Արդյո՞ք այն հիմնավորված է։ (Ոչ։) Ի՞նչն է այն դարձնում չհիմնավորված։ Նախ, Աստծու տան աշխատանքը կատարելիս, անկախ նրանից, թե ինչ աստիճան ունեն, և արդյոք նրանց պատասխանատվությունը համապարփակ է, թե մեկ աշխատանքային կետի համար է, առաջնորդողներն ու աշխատողները պետք է առնվազն լավ անեն իրենց հիմնական գործը՝ առավելագույնը մեկ կամ երկու լրացուցիչ աշխատանքային կետերի հետ։ Նույնիսկ եթե նրանց հանձնարարված է համապարփակ աշխատանք, դա չի նշանակում, որ նրանք պետք է ապահովեն համապարփակ հետևողականություն կամ ուղղորդում։ Նրանք պետք է կենտրոնանան ամենակարևոր աշխատանքը ղեկավարելու վրա կամ միաժամանակ զբաղվեն որոշակի աշխատանքային կետերի թույլ օղակներով։ Որոշ մարդիկ կարող են լցված լինել էներգիայով, ունենալ պատասխանատվության ուժեղ զգացում և լավ որակ, և նրանք ի վիճակի կլինեն անելու բազմակողմանի աշխատանքի մեծ շրջանակ, բայց նրանց հիմնական աշխատանքը գլխավորապես բաղկացած կլինի ընդամենը մեկ կամ երկու աշխատանքային կետից։ Այլ աշխատանքների դեպքում նրանք պետք է միայն հարցուփորձ անեն դրա մասին, տեղեկություններ հավաքեն և փորձեն հասկանալ այն ու լուծեն միայն այն խնդիրները, որոնք բացահայտում են։ Դա այդ ամենի մի մասն է։ Մեկ այլ մասն այն է, որ նույնիսկ եթե նրանք միաժամանակ զբաղվում են մի քանի աշխատանքային կետով, նրանք պետք է միայն ապավինեն հիմնական ղեկավարներին՝ այդ աշխատանքային կետերն անելու համար։ Այն ամենն, ինչ նրանք անում են, տարբեր աշխատանքային կետերը վերահսկելը, դրանք ստուգելը և դրանց ուղղություն տալն է. հիմնական աշխատանքը, որ նրանք ինքնուրույն պետք է անեն, միևնույն է, մեկ աշխատանքային կետ է։ Եվ արդյո՞ք մարդն ուժասպառ կլիներ մեկ աշխատանքային կետ անելով։ (Ոչ։) Եթե անձն ունի բավարար որակ և ճկուն միտք, նա խելամտորեն կկարգավորի աշխատանքը՝ ժամանակի բաշխման և այն արդյունավետ դարձնելու առումով։ Նա չի լինի անկազմակերպ խառնաշփոթի մեջ՝ առանց առաջընթացի ուղու։ Նա այնքան էլ զբաղված չի երևա. նա կաշխատի ըստ սահմանված ռեժիմի, բայց աշխատանքն անարդյունավետ չի լինի, և այն լավ պտուղներ կտա։ Նա կլինի որակ ունեցող մեկը, ով գիտի՝ ինչպես խելամտորեն բաշխել մարդկային ռեսուրսներն ու ժամանակը։ Որակ չունեցող կամ ցածր որակ ունեցող մարդիկ խառնաշփոթի մեջ են, ինչ աշխատանք էլ որ անեն։ Նրանք ամեն օր բավականին զբաղված են, բայց թե ինչն է նրանց զբաղված պահում, իրենք էլ հստակ չեն կարող ասել։ Նրանք չունեն գրաֆիկ, չունեն ժամանակի հասկացողություն. նրանք արթնանում են բավականին շուտ և քնում են բավականին ուշ. նրանք չեն կարողանում կանոնավոր ժամերի ուտել, բայց հաշվի առնելով աշխատանքի արդյունավետությունը՝ ընդհանրապես իրական աշխատանք չեն կատարում։ Մի՞թե սա չափազանց ցածր որակի օրինակ չէ։ (Այդպես է։) Այս տեսակի մարդը կարծես ամեն օր դես ու դեն է վազում առանց հանգստի, բայց չի կարողանում հասնել աշխատանքի բուն էությանը, ոչ էլ կարողանում է տարբերել հրատապը ոչ հրատապից և նա անարդյունավետ է խնդիրներ լուծելիս։ Դա դանդաղեցնում է աշխատանքը։ Նա սրտում պայթելու աստիճան անհանգիստ է, և նրա բերանում խոցեր են առաջանում։ Թեպետ նույնիսկ այդ դեպքերում նա չի ուշաթափվում ուժասպառությունից։ Ցածր որակ ունեցող մարդիկ կարող են օրական ութ ժամից ավելի աշխատել, սակայն նրանց աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի վատը կլինի, քան լավ որակ ունեցողներինը։ Ուստի, նրանք պետք է զբաղված լինեն, այնպես չէ՞։ Նրանք պետք է զբաղված լինեին. նրանք չեն կարողանում արդյունքների հասնել, նույնիսկ երբ զբաղված են. եթե նրանք զբաղված չլինեին, աշխատանքը կաթվածահար կլիներ։ Սա այնքան ցածր որակ ունեցող մեկն է, որ ունակ չէ որակյալ կերպով կատարելու կամ ստանձնելու աշխատանքը։ Ավելին՝ Աստծու տան աշխատանքում կան բազմաթիվ մասեր, և պահանջները որոշ չափով խիստ են անձնակազմի և ժամանակի առումով։ Մարդկանց մեծամասնության դեպքում, երբ նրանք մի փոքր ավելի զբաղված են, դա արվում է գերազանցության ձգտելու և լավ արդյունքներ ստանալու համար, որովհետև Աստծու տան աշխատանքը տարբերվում է չհավատացող աշխարհի բիզնեսներից և գործարաններից. դրանք պահանջում են տնտեսական օգուտներ, մինչդեռ մենք շեշտը դնում ենք աշխատանքի արդյունքների վրա։ Բայց քանի որ մարդկանց մեծամասնությունը ցածր որակ ունի, անսկզբունք է և չափազանց անարդյունավետ իր աշխատանքում, նրանցից ավելի շատ ժամանակ է պահանջվում արդյունքներ ստանալու համար։ Արդյո՞ք այժմ ձեզանից շատերը բացասական մտքեր չունեն առաջնորդողների և աշխատողների պարտականությունների վերաբերյալ։ Մի բան հստակ է. առաջնորդողներն ու աշխատողներն ուժասպառ չեն լինի՝ աշխատելով Աստծու տան պահանջներին համաձայն։ Այս արտաքին, օբյեկտիվ գործոններից բացի, կա ևս մի բան, որում կարող եք համոզված լինել։ Եթե մարդը հոգս ունի և որոշակի որակի տեր է, և մի՛ անտեսեք Սուրբ Հոգու աշխատանքի փաստը, ապա որոշ խնդիրների դեպքում, որոնք նրանք չեն կարող պատկերացնել կամ կանխատեսել, և որոշ հարցերի դեպքում, որոնց միջով նրանք նախկինում չեն անցել և փորձառություն չունեն, Սուրբ Հոգին նրանց մշտական հիշեցումներ կտա՝ լուսավորելով և օգնելով նրանց ցանկացած պահի։ Եկեղեցու աշխատանքի կատարումն ամբողջությամբ չի հենվում մարդկային ուժի, էներգիայի և հոգսերի վրա. դրա մի մասը պետք է հենվի Սուրբ Հոգու աշխատանքի և առաջնորդության վրա, ինչպես մարդկանց մեծամասնությունը փորձառաբար ապրել է։ Ուստի, ինչ տեսանկյունից էլ դիտենք, իրենց պարտականությունները կատարելն այն է, ինչին առաջնորդողը կամ աշխատողը պետք է հասնեն։ Դա նրանց համար լրացուցիչ պահանջ չէ։ Երբ անհավատներն աշխատում են աշխարհում, նրանք գործում են իրենց անձնական որակի հիման վրա։ Աստծու տանը պարտականություն կատարելն այլ է. մարդն այն չի անում միայն սեփական որակի հիման վրա. նա պետք է նաև ապավինի ճշմարտության սկզբունքների իր հասկացողությանը, եթե մտադիր է արդյունքների հասնել։ Երբեմն նրանք պետք է նաև օգնեն միմյանց և ներդաշնակորեն համագործակցեն, եթե մտադիր են լավ կատարել իրենց պարտականությունը։ Ոմանք կարող են հարցնել. «Արդյո՞ք Աստծու տանն աշխատելը մեզանից պահանջում է «նվիրվել առաջադրանքին և ձգտել անել մեր առավելագույնը մինչև մեր մահվան օրը։ Գարնան շերամները հյուսում են մինչև իրենց մահը»՝ արդյո՞ք մենք պետք է հասնենք դրան։ Արդյո՞ք Աստծու տունը մեզնից կպրծնի միայն այն ժամանակ, երբ մենք մեռնենք ուժասպառությունից»։ Արդյո՞ք սա է այն, ինչ Աստված պահանջում է մարդուց։ (Ոչ։) Առաջնորդողների և աշխատողների պարտականությունների պահանջների վերաբերյալ մեր հաղորդակցությունը նպատակ ունի պարզապես մարդկանց հստակություն և հասկացողություն տալու այն մասին, թե ինչպես համագործակցել Աստծու գործի հետ՝ համաձայն ճշմարտության սկզբունքների և աշխատանքային մեթոդների, որոնք Նա պահանջում է՝ Նրա գործը կանոնավոր արդյունավետ կերպով, առաջ ընթանալու համար, և որպեսզի Նրա խոսքերն ու գործը կարողանան ավելի լավ արդյունքների հասնել Նրա ընտրյալ ժողովրդի մեջ։ Դրա մի կողմը աշխատանքի զարգացման ու տարածման վերաբերյալ է. մյուսը՝ Աստծուն հետևողների համար խոսքերի ու գործի առումով ակնկալվող արդյունքներին հասնելու։ Սրանք են առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, և այն, ինչին նրանք պետք է հասնեն իրենց աշխատանքում։
Տասներորդ կետ. պատշաճ կերպով պահպանել ու խելամիտ կերպով բաշխել Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները (գրքեր, տարատեսակ սարքավորումներ, հացահատիկ և այլն) և իրականացնել կանոնավոր ստուգում, սպասարկում և նորոգում՝ վնասը և վատնումը նվազեցնելու համար, ինչպես նաև կանխել չար մարդկանց՝ դրանց տիրանալը
Այսօր մենք կանցնենք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետի վերաբերյալ հաղորդակցությանը. «Պատշաճ կերպով պահպանել ու խելամիտ կերպով բաշխել Աստծու տան տարատեսակ նյութական առարկաները (գրքեր, տարատեսակ սարքավորումներ, հացահատիկ և այլն) և իրականացնել կանոնավոր ստուգում, սպասարկում և նորոգում՝ վնասը և վատնումը նվազեցնելու համար, ինչպես նաև կանխել չար մարդկանց՝ դրանց տիրանալը»։ Իններորդ կետն առաջնորդողների և աշխատողների համար համեմատաբար համապարփակ պահանջ է։ Տասներորդ կետն աշխատանքի մեկ այլ մեծ բաժին է, որն ընդգրկում է առաջնորդողների և աշխատողների պարտականություններին ուղղված մեկ այլ հատուկ պահանջ։ Աշխատանքի այս մասը ներառում է Աստծու տանը պատկանող միջոցներ, որոնցից մի քանիսը գնվում են՝ բավարարելու այն մարդկանց կենսական կարիքները, ովքեր իրենց պարտականություններն անում են լրիվ դրույքով, իսկ մյուսները սարքավորումներ, նյութեր և այլ պարագաներ են, որոնք գնվում են ավետարանը տարածելու գործի համար։ Կան նաև Աստծու խոսքերի որոշ գրքեր և նմանատիպ որոշ բաներ, որոնք վերաբերում են եղբայրների և քույրերի կյանքի մուտքին, և որոնք պետք է պահի Աստծու տունը։ Սրանք ապրանքներ են, որոնք վերաբերում են Աստծուն մարդկանց հավատալուն։ Ընդհանուր առմամբ երեք կատեգորիա՝ կյանքի, աշխատանքի և Աստծուն հավատալու համար անհրաժեշտ առարկաներ։ Անկախ նրանից՝ այս միջոցները գնում է Աստծու տունը, թե մատուցում են եղբայրները և քույրերը, երբ դրանք անցնում են Աստծու տան տիրապետության տակ, դրանք կապվում են առաջնորդողների և աշխատողների կողմից նյութական միջոցների կառավարման և բաշխման հետ։ Թեպետ այս աշխատանքն արտաքուստ այնքան էլ կարևոր չի թվում՝ համեմատած եկեղեցական կյանքի, վարչական կամ մասնագիտական աշխատանքի հետ, և այնպիսի բան չէ, որը պետք է օրակարգում լինի, այնուամենայնիվ, այն կարևոր աշխատանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն։ Աստծու տան տարբեր միջոցները ներգրավված են պարտականություններ անող ողջ անձնակազմի աշխատանքի, կյանքի, ուսուցման և բոլոր նմանատիպ երևույթների մեջ, ուստի դրանց պահպանումն ու խելամիտ բաշխումը շատ կարևոր են և չպետք է անտեսվեն։
Պատշաճ պահպանություն
Որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ ձեզ համար եկեղեցու վարչական աշխատանքը լավ անելուց և եկեղեցական կյանքը լավ դարձնելուց էլ ավելի առանցքային է ավետարանի տարածման աշխատանքը լավ անելը, ինչպես նաև դրա հետ կապված տարբեր աշխատանքները։ Դրանից բացի, Աստծու տան տարբեր նյութական միջոցների կառավարմանը նույնպես պետք է համապատասխան ժամանակ տրամադրվի։ Այս բաները պետք է լավ պահպանվեն. թույլ մի տվեք, որ դրանք բորբոսնեն կամ դրանց մեջ միջատներ վխտան և թույլ մի տվեք, որ մարդիկ տիրանան դրանց այնպես, կարծես դրանք իրենց մասնավոր սեփականությունն են։ Աստծու տունը նաև ունի հատուկ պահանջներ և քայլեր, թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները լավ անեն այս աշխատանքը։ Նրանք պետք է սկսեն՝ ստուգելով, թե արդյոք այդ միջոցները կառավարող անձնակազմը պատշաճ, պատասխանատու մարդիկ են, և արդյոք նրանք գիտեն՝ ինչպես կառավարել դրանք, և արդյոք նրանք կարող են ջանասիրաբար կատարել իրենց պատասխանատվությունը՝ արդյոք այդ բաներն ապահով կպահվեն նրանց ձեռքերում։ Օրինակ՝ հացահատիկ պահելիս, արդյո՞ք վայրը, որտեղ այն պահվում է անձրևային սեզոնին, խոնավ է։ Արդյո՞ք դա կառավարող մարդիկ ժամանակին ստուգում են այն։ Եթե հացահատիկն իսկապես խոնավանում է, արդյո՞ք նրանք այն հանում են չորացնելու։ Արդյո՞ք նրանք կառավարում են այս բաներն այնքան բծախնդրորեն, որքան իրենց ունեցածը կկառավարեին։ Արդյո՞ք նրանք ունեն նման մարդկայնություն։ Արդյո՞ք նրանք ունեն նման հավատարմություն։ Նրանք պետք է սկսեն այս բաները կառավարող մարդկանց աուդիտ անցկացնելով՝ տեսնելու, թե ինչպիսին է նրանց մարդկայնությունը, և արդյոք նրանք խիղճ ունեն և առաքինի են։ Եթե թվում է, թե մարդը լավ մարդկայնություն ունի և բարեսիրտ է, և ուրիշների մեծ մասը լավ կարծիք է հայտնում նրա մասին, սակայն դու չգիտես՝ արդյոք նա հարմար է Աստծու տան միջոցները կառավարելուն, ապա ի՞նչ պետք է արվի։ Դու պետք է հետևես, ստուգես և վերահսկես։ Դու պետք է որոշ ժամանակ անց հարցուփորձ անես բաների մասին՝ տեսնելու, թե արդյոք պահապանը կատարում է իր պատասխանատվությունը։ Օրինակ՝ հացահատիկի դեպքում ամենամեծ մտահոգությունը խոնավությունն է։ Պահապանը պետք է ստուգի, թե արդյոք ամբարը խոնավ է, և արդյոք հացահատիկի մեջ միջատներ կան և նա պետք է գտնի մեկին, ով գիտի նման բաների մասին՝ խորհրդակցելու և հասկանալու համար, թե որ գործելակերպը կարող է երաշխավորել, որ հացահատիկը չխոնավանա և չբորբոսնի կամ միջատներ չվխտան այնտեղ։ Երբ նա պահեստավորի հացահատիկը, պետք է հաճախակի ստուգի ամբարը կամ բացի պատուհանները՝ օդափոխության համար։ Այդպիսով նա իսկապես կկատարեր իր պատասխանատվությունը։ Եթե պահապանը նախաձեռնություն է ցուցաբերում այդ բաներն անելու համար՝ առանց հորդորի կամ հիշեցման կարիք ունենալու, ապա նա հուսալի է, ինչը համոզիչ է։ Իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց մասին, ովքեր պահպանում են տարբեր տեսակի սարքավորումներ. արդյո՞ք նրանք համապատասխանում են այդ աշխատանքին։ Դեռ չգիտեք՝պետք է ստուգեք նաև նրանց։ Ինչպե՞ս է պահպանվում սարքավորումների մեծ մասը՝ էլեկտրոնիկան, կահույքը, պարագաները և այլն, երբ դրանք սովորաբար չեն օգտագործվում։ Արդյո՞ք պահապանը հոգ է տանում և սպասարկում դրանց։ Արդյո՞ք նա էլեկտրոնիկայի կանոնավոր ստուգումներ է անցկացնում՝ միացնելով և գործարկելով դրանք։ Հարցուփորձ անելով՝ կարող եք իմանալ, որ այս բաների պահապանը կանոնավոր կերպով անում է դա։ Այդ բաները կարող են պարզապես անգործության մատնված լինել այնտեղ, բայց դրանց վրա փոշի չլինի, ինչը նշանակում է, որ ինչ-որ մեկը հաճախ է գալիս՝ հոգ տանելու դրանց. կտեսնես, որ դրանց պահապանը լավն է, որ նա կատարում է իր պատասխանատվությունը։ Այդ ժամանակ կարող ես հանգիստ լինել։ Կան նաև Աստծու խոսքերի գրքեր։ Դրանցից յուրաքանչյուրը դժվար է ձեռք բերել, և բացի այդ, Աստծու խոսքերի գրքերն Աստծուն հավատացող յուրաքանչյուրի համար ավելի կարևոր են, քան որևէ այլ բան՝ ավելի, քան հացահատիկը, էլեկտրոնիկան կամ որևէ այլ նմանատիպ առարկա։ Ուստի, այս բաների դեպքում, առավել ևս պետք է գտնես համապատասխան մարդ՝ դրանք կառավարելու համար, և համապատասխան վայր՝ դրանք պահելու համար։ Պատշաճ օդափոխությունը, վերահսկողությունը և ստուգումը նույնպես անհրաժեշտ են. նա չի կարող թույլ տալ, որ գրքերը խոնավանան կամ թրջվեն, կամ էլ դրանք կրծեն մկները։ Այս բոլոր բաներին պետք է ուշադրություն դարձնել։ Ուստի, արդյո՞ք նման միջոցներ կառավարող մարդիկ համապատասխանում են այդ աշխատանքին։ Պետք է հաճախակի ստուգես նաև դա։ Եթե խնամողները ծույլ, անփույթ և անուշադիր լինեն, որոշ բաներ կվնասվեն՝ եթե ոչ խոնավությունից և բորբոսից, ապա միջատներից։ Այս ամենը կորուստ է, որն առաջանում է առաջնորդողների և աշխատողների թույլ վերահսկողության և ստուգման պատճառով։ Եթե խնամողները պատշաճ կերպով հոգ տանեն այս միջոցների մասին, առաջնորդողների և աշխատողների այդ պատասխանատվությունը կատարված կհամարվի։ Անկախ նրանից՝ դրանք մեծ. Թե փոքր բաներ են, և արդյոք դրանք հաճախ են օգտագործվում, թե ոչ, քանի դեռ դրանք պատկանում են Աստծու տանը, պետք է կարգավորվել, որ ինչ-որ մեկը կառավարի դրանք։ Առարկան պետք է ապահով լինի՝ անկախ դրա տեսակից և պահպանման վայրից, և պետք է երաշխավորվի, որ դրա հետ որևէ վատ բան չպատահի։ Ահա թե ինչ է նշանակում լինել հավատարիմ և պատասխանատու։ Եթե պարզվի, որ բաներ կառավարողն անհամապատասխան է, ի՞նչ պետք է անել։ Պետք է անմիջապես կարգավորել նրա պարտականությունների բաշխումը և գտնել նրան փոխարինող այլ մարդու։ Որոշ մարդիկ, օրինակ՝ դատարկապորտ անբաններ են, որոնք սիրում են ուտել, բայց չաշխատել՝ ոչ մի պատասխանատվություն չկրելով։ Նրանք եկեղեցու իրերին վերաբերվում են անփութորեն՝ կարծես դրանք հանրային սեփականություն լինեն՝ մտածելով, որ ամեն ինչ լավ է, քանի դեռ դրանք չեն կորել։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այդ առարկաները բորբոսնած են կամ միջատներով վխտացող, կամ արդյոք որևէ մեկը վնասվել է, նրանք ոչ հոգ են տանում, ոչ էլ՝ հետաքրքրվում։ Երբ էլ որ հարցնես նրանց, նրանք կասեն, թե ստուգել են դրանք, և ամեն ինչ լավ է։ Իրականում նրանք երկար ժամանակ չեն գնացել ստուգելու առարկաները։ Ապա կգա մի օր, երբ ինչ-որ մեկը հանկարծ կհայտնաբերի, որ հացահատիկը բորբոսնել է, և մկները կրծել են որոշ սարքավորումների լարերը, և նույնիսկ Աստծու խոսքերի գրքերն այնքան են խոնավացել, որ դրանցում գրվածը դարձել է աղոտ և անհասկանալի։ մի՞թե չափազանց ուշ չի լինի այդ բաների մասին միայն այդ ժամանակ իմանալը։ (Այո, վնասն արդեն հասցվել է։) Սա ոչ պատշաճ կառավարման արդյունքն է։ Մի՞թե դրանք կառավարող մարդն անհամապատասխան չէ։ Մի՞թե նա ցածրորակ մարդկայնություն չունի և անբարոյական չէ։ (Այդպես է։) Անհավատներն այս տեսակի մարդուն անբարոյական կանվանեին. ի՞նչ ենք ասում մենք։ Որ այս մարդու մարդկայնությունը վատն է, որ նա անհավատարիմ է։ Նա չի կարող նույնիսկ կատարել այդ փոքրիկ պարտականությունը. նա նույնիսկ չի կարող անել մի բան, որը կարող էր անել ընդամենը մի փոքր ցավ կրող մեկը, ով ունի ընդամենը մի փոքր խիղճ և մարդկայնություն։ Արդյո՞ք նա, միևնույն է, Աստծուն հավատացող է։ Նույնիսկ անհավատներն ունեն այն տեսակետը, թե՝ «Հավատարիմ եղիր քեզ վստահվածը կատարելիս». այս մարդը չի համապատասխանում նույնիսկ անհավատների նվազագույն բարոյական չափանիշին, ուստի նա ակնհայտորեն անհամապատասխան է՝ որպես միջոցների կառավարման անձնակազմի անդամ ծառայելու համար։ Անհամապատասխան մարդկանց պետք է արագ արձագանքել և համապատասխան փոխարինողներ գտնել։ Եթե չես վստահում առարկաների կառավարման քո անձնակազմին և ժամանակ չունես ինքդ ստուգելու բաները, կամ չես կարողանում հետևել բաներին և ստուգել դրանք ինչ-ին հանգամանքների պատճառով, ապա ի՞նչ պետք է արվի այդ դեպքում։ Դու կարող ես ստիպել առարկաները կառավարող մարդուն երաշխիքներ գրել՝ ասելով, որ եթե իր կառավարած միջոցներին վնաս հասցվի, ինքը կվճարի դրա համար, կամ որ նա պատրաստ կլինի համաձայնել Աստծու տան սահմանած ցանկացած տույժին։ Դա պետք է լուծվի վարչական համակարգի համաձայն։ Եթե առաջնորդողը կամ աշխատողը կարողանա իր գործն անել մինչև այդ մակարդակը, այդպիսով նա կկատարի իր պարտականությունը։
Եթե քեզ հանձնարարված է կառավարել Աստծու տան ցանկացած նյութական միջոց, անկախ նրանից՝ մեծ է, թե փոքր, թանկ է, թե էժան, անկախ նրանից՝ օգտակար է քեզ, թե ոչ, ապա դա քո պարտականությունն է։ Այս աշխատանքը առաջնորդողների և աշխատողների պատասխանատվության շրջանակում է, ուստի պետք է գտնես համապատասխան մարդ և համապատասխան վայր, որպեսզի այն պահպանվի պատշաճ կերպով։ Թույլ մի տուր, որ Աստծու տան առարկաները վնասվեն։ Օրինակ՝ Աստծու խոսքերի գրքերը պահպանելիս, երբ առաջնորդողը կամ աշխատողը համապատասխան անձնակազմ ապահովի դրանց համար, նա, միևնույն է, պետք է ժամանակ առ ժամանակ հետաքրքրվի դրանով. «Վերջերս շատ գրքեր են տրամադրվել, սակայն անուշադիր մի եղեք, նույնիսկ եթե ավելի քիչ են մնացել։ Գրքերը պահելիս գլխավորը թույլ չտալն է, որ դրանք խոնավանան կամ վնասվեն արևից, և որ դրանք ճզմվեն և դեֆորմացվեն»։ Նա պետք է ժամանակ առ ժամանակ հարցուփորձ անի դրա մասին և տեղեկություններ հավաքի։ Եթե նոր գրքեր ստանա, պետք է հարցնի, թե որքան լավ են դրանք պահպանվում. արդյոք դրանք բոլորը կտեղավորվեն սկզբնական տեղում, և եթե ոչ, արդյոք մեկ այլ տեղ գտնվել է դրանց համար, և ինչպիսին է այդ տեղը, արդյոք այն ապահով է և չոր. արդյոք գրքերը լավ են պահվում. և եթե մկների հետ կապված անհանգստություն կա, արդյոք կատու պահելու կարիք կա։ Այս բոլոր բաներն այն են, ինչ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, և նրանց պարտավորությունն է դրանք կատարելը։ Այս աշխատանքը կարող է փոքր-ինչ աննշան թվալ, բայց այն նույնպես այն առաջադրանքներից մեկն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն կանոնավոր կերպով։ Մի թերագնահատեք այն. դրան պետք է լուրջ վերաբերվել։ Այդ բաները կարող են հանրային սեփականություն լինել և չպատկանել որևէ անհատի, բայց դրանք պետք է լավ պահպանվեն. անկախ նրանից, թե արդյոք դրանք օգտակար կլինե՞ն քեզ ապագայում, և արդյոք դրանք կարո՞ղ ես օգտագործել, դրանք լավ պահպանելը քո պարտավորությունն է, մի խնդիր, որը դրվում է քեզ վրա, և դու չպետք է որևէ պատճառ կամ արդարացում փնտրես՝ այն փոխանցելու և դրան ուշադրություն չդարձնելու համար։ Քանի դեռ ինչ-որ բան քո պարտականությունն է, դա այն է, ինչ պետք է կառավարես՝ աշխատանք, որը պետք է անես։ Այս ամենի հետ մեկտեղ, դու պետք է տեղեկություններ հավաքես և փորձես հասկանալ իրերը կամ անձամբ մասնակցես դրան։ Եթե ժամանակ ունենաս գնալու տեղանքը և ինքդ հետևելու, դա, իհարկե, ավելի լավ կլինի։ Բայց եթե հանգամանքներն ու պայմանները թույլ չեն տալիս դա, կամ եթե չափազանց զբաղված ես աշխատանքով, միևնույն է, պետք է ժամանակին տեղեկություններ հավաքես և հարցնես դրա մասին՝ փորձելով զերծ պահել Աստծու տան միջոցները որևէ կերպ վնասվելուց կամ վատնվելուց։ Դա անելը կնշանակի, որ կատարել ես առաջնորդողների և աշխատողների պարտականությունը։
Խելամիտ բաշխում
Աստծու տան նյութական միջոցների հետ կապված ևս մեկ կարևոր աշխատանք կա դրանք պահպանելիս. դրանց խելամիտ բաշխումը։ Այս բոլոր միջոցները մարդկանց օգտագործման համար են. բոլորն օգտակար բաներ են, ուստի դրանք պահպանելու գլխավոր նպատակն այն է, որ խելամտորեն օգտագործվեն։ Նախքան այս միջոցները խելամիտ օգտագործման հանձնելը, առաջնորդողների և աշխատողների գործը դրանք խելամտորեն բաշխելն է։ Ի՞նչ է խելամիտ բաշխումը։ Աստծու տունն ունի սկզբունքներ և կանոններ, թե ում պետք է այս միջոցները տրվեն օգտագործման։ Այս միջոցների գլխավոր նպատակը բարեգործական աշխատանքի համար որպես օգնություն կամ ողորմություն կուտակելը չէ, անկախ նրանից՝ դրանք նվիրաբերել են եղբայրները և քույրերը, թե գնել է Աստծու տունը. փոխարենը՝ դրանք նախատեսված են բոլոր այն եղբայրների և քույրերի օգտագործման համար, ովքեր իրենց պարտավորությունները կատարում են լրիվ դրույքով։ Ուստի, այն, թե ինչպես պետք է դրանք բաշխվեն, այսինքն՝ որոնք են դրանց բաշխման սկզբունքները, ևս մեկ պարտավորություն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն Աստծու տան տարբեր նյութական միջոցները կառավարելիս։ Այստեղ նշեցինք խելամիտ բաշխումը. այս դեպքում «խելամիտ» լինելն Աստծու տան պահանջած սկզբունքն է։
I. Խելամիտ բաշխել Աստծու խոսքերի գրքերը
Կսկսենք Աստծու խոսքերի գրքերից։ Ամեն անգամ, երբ նոր գրքեր են հրատարակվում, Աստծու տունն ունենում է պահանջներ և կանոններ՝ սկզբունքների առումով, թե ում պետք է տրամադրվեն այդ գրքերը։ Եկեղեցում կան մարդիկ, որոնք կարդում են Աստծու խոսքերը, և մարդիկ, որոնք՝ ոչ, կան մարդիկ, որոնք սիրում են ճշմարտությունը, և մարդիկ, որոնք՝ ոչ, և կան մարդիկ, որոնք պարտականություններ են կատարում, և մարդիկ, որոնք՝ ոչ. այս տեսակի մարդիկ պետք է զանազանվեն։ Դասագրքերի շարքում կան նաև որոշ հատուկ գրքեր՝ քերականություն, բառարաններ և այլ նմանատիպ գործիքային գրքեր։ Այս բոլորը պետք է բաշխվի սկզբունքներին խիստ համապատասխան։ Դրանք պետք է տրվեն դրանց կարիքն ունեցողներին, այլ ոչ թե նրանց, ովքեր չունեն։ Եվ հետո կան համեմատաբար փոքր քանակությամբ տպագրված որոշ գործիքային գրքեր. եթե դրանք տրվեն անհատին, ի՞նչ կպահանջվի այդ անհատից։ Կարող ես կարդալ դրանք, բայց մի՛ վնասիր դրանք. մի՛ թող դրանք որտեղ պատահի կամ խառնիխուռն թղթեր մի՛ պոկիր դրանցից։ Դրանք պետք է վերադարձվեն իրենց սկզբնական տեղը, երբ ավարտես կարդալը։ Աստծուն հավատալու վերաբերյալ գրքերի դեպքում առաջնորդողներն ու աշխատողները պետք է բաշխեն դրանք Աստծու տան աշխատանքային կարգավորումներին խիստ համապատասխան և պետք է թույլ տան Աստծու ընտրյալ մարդկանց նույնպես հասկանալ սկզբունքները և գործել դրանց համաձայն։
II. Տարբեր տեսակի սարքավորումների խելամիտ բաշխումը
Հաջորդը տարբեր տեսակի սարքավորումների բաշխումն է։ Սա համեմատաբար կարևոր առաջադրանք է։ Տարբեր տեսակի սարքավորումների բաշխումը որոշ չափով ավելի խիստ է։ Նման սարքավորումները ներառում են էլեկտրոնիկա, ինչպես նաև տարբեր մասնագիտություններում պահանջվող գործիքներ։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները բաշխեն դրանք, պետք է դրա համար նույնպես սկզբունքներ լինեն։ Ում դրանք տրվեն, պետք է լինեն մարդիկ, որոնք ի վիճակի են վարժ կերպով աշխատեցնել նման սարքավորումները և ճիշտ, խելամիտ օգտագործել դրանք։ Եթե ինչ-որ մեկը սկսնակ է կամ պարզապես չգիտի՝ ինչպես օգտագործել, այն չպետք է տրվի նրան։ Սա հատկապես վերաբերում է լավ, բարձրակարգ էլեկտրոնիկային, ինչպիսիք են բարձրակարգ տեսախցիկները և թանկարժեք համակարգիչները, ինչպես նաև ձայնագրման սարքավորումները, լուսանկարչական սարքերը կամ տեսանյութերի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումները. առավել ևս նման սարքավորումները չպետք է տրվեն նման մարդուն՝ վնասը կանխելու համար։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է երաշխավորեն, որ նման սարքավորումներ օգտագործոողները, նախ՝ ի վիճակի են գնահատելու դրանք, և երկրորդ՝ ի վիճակի են ճիշտ օգտագործելու և սպասարկելու դրանք։ Օրինակ՝ որոշ սարքավորումների, ըստ կանոնների, պետք է տասը րոպե հանգիստ տրվի երկու ժամ օգտագործելուց հետո՝ սառչելու համար։ Եթե սարքավորումը չսառչի, կվնասվի, և դրա օգտակար ծառայության ժամկետը կկրճատվի։ Մարդիկ, ովքեր գնահատում են սարքը, կօգտագործեն այն դրա սպասարկման կանխարգելիչ միջոցներին խիստ համապատասխան. նրանք կհետևեն դրանց ինքնուրույն՝ առանց քո ասելու, և նրանք էլ ավելի խիստ և ճշգրիտ կլինեն, եթե դու հորդորես նրանց։ Նման մարդիկ հարմար են սաքրավորումներ օգտագործելու համար. նրանք հարմար են բարձրակարգ բաներ օգտագործելուն, որովհետև գիտեն գնահատել սարքավորումները և լուրջ են վերաբերվում դրանց սպասարկման և նորոգման կանխարգելիչ միջոցներին։ Նման մարդիկ, ովքեր կարող են փայփայել սարքավորումները և նորմալ օգտագործել դրանք, ամենահարմարն են բարձրակարգ սարքավորումների բաշխման և տրամադրման համար։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է պատշաճ ստուգում իրականացնեն այս առումով։ Եթե կա բարձրակարգ համակարգիչ, և այն օգտագործման է տրվում ցանկացած մեկի, ով դիմում է՝ նշելով, որ ունի դրա կարիքը, արդյո՞ք սկզբունքն այստեղ ճիշտ է։ (Ոչ։) Ի՞նչն է սխալ։ Առաջնորդողների և աշխատողների համար նման բաների տրամադրման և բաշխման մի մասը պետք է հիմնված լինի աշխատանքի հանձնարարությունն ստացած անձի մասնագիտական ունակության վրա. մյուս մասն այն է, որ նրանք պետք է հիմնվեն նրա վրա, թե ի՞նչ աստիճանի է այդ անձը փայփայում սարքավորումները, արդյոք նա մարդկայնություն ունի, արդյոք նա գնահատում է սարքավորումները դրանք օգտագործելիս։ Եթե մարդը չգիտի՝ ինչպես հոգ տանել սարքավորումների մասին, ծանոթ չէ մասնագիտության հմտություններին և պարզապես ուզում է խաղալ սարքավորումների հետ՝ հետաքրքրասիրությունից դրդված, ապա նրան պետք է սահմանափակել և արգելել օգտագործել դրանք։ Նա հարմար չէ բարձրակարգ սարքավորումներ օգտագործելու և դրանց մասին հոգ տանելու համար։ Բավական է սովորական պարտականություններ կատարողներին սովորական սարքավորումներ տալը։ Նրանք, ովքեր ունեն մասնագիտություն, ունեն լավ մարդկայնություն և գիտեն՝ ինչպես օգտագործել, սպասարկել և գնահատել սարքավորումները, կարող են օգտագործել ավելի բարձրակարգ բաներ, որովհետև նրանք հմուտ մասնագետ են և ի վիճակի են օգտագործել բարձրակարգ սարքավորումները։ Եթե դու բթամիտ կամ անպատշաճ մեկին օգտագործելու համար տաս բարձրակարգ մի բան, նա կփչացնի սարքն ընդամենը մի քանի օրում։ Մյուսները չեն կարողանա օգտագործել այն, և այն նորոգելը հեշտ չի լինի։ Դա ոչ միայն խոչընդոտում է եկեղեցու աշխատանքը, այլև վատնում Աստծու տան նյութական միջոցը։ Ի՞նչն է անվերապահ այս ամենում։ Որ նման մարդիկ հարմար չեն լավ սարքավորումներ օգտագործելու համար։ Լավ սարքովորումները պետք է օգտագործման համար տրվեն մարդկայնություն ունեցող և մասնագիտությունից գլուխ հանող մարդկանց։ Արդեն լավ է, որ նրանք, ովքեր փորձագետ չեն մասնագիտության մեջ և որոնց մարդկայնությունը թույլ է, օգտագործեն սովորական բաներ։ Արդյո՞ք այսպիսի բաշխումը խելամիտ է։ (Այդպես է։)
Բոլոր տեսակի նյութական բաների հետ տարբեր մարդիկ տարբեր կերպ են վարվում։ Որոշ մարդիկ գնում են բարձրակարգ համակարգիչ, և երկու տարի օգտագործելուց հետո այն դեռ նորի տեսք է ունենում. էկրանի վրա երբեք մատնահետք չի երևում, իսկ ստեղնաշարը միշտ այնքան մաքուր է՝ առանց փոշու հատիկի։ Էկրանին գտնվող աշխատասեղանը նույնպես գեղեցիկ և կոկիկ է, իսկ համակարգչում պահված ամեն ինչ բավականին կազմակերպված և հստակ է։ Եթե ինչ-որ մեկն ասի նրանց, որ էկրանի համար վատ է, եթե այն երկար ժամանակ օգտագործվում է, նրանք անմիջապես կհարցնեն, թե ինչպես լավագույնս պաշտպանել այն. որ եղանակը լավագույնն է, դա էլ նրանք կանեն։ Եթե ինչ-որ մեկը նրանց ասի, որ համակարգիչը երկար օգտագործելուց հետո պետք է հանգսիտ թողնել, որ այն ավելի վատ կաշխատի, եթե շատ տաքանա՝ ազդելով սարքի երկարակեցության վրա, ապա երբ նրանք գիտակցեն, որ իրենց համակարգիչն օգտագործում են ավելի քան երկու ժամ, անմիջապես կդադարեցնեն՝ թույլ տալով, որ այն հովանա։ Եթե այն դանդաղ է հովանում, որովհետև եղանակը շատ շոգ է, նրանք օդափոխիչ կտեղադրեն, որպեսզի փչի դրա վրա։ Նրանք սարքավորման հետ վարվում են այնպիսի հատուկ խնամքով, կարծես այն իրենց երեխան լինի։ Նրանք հատկապես ուշադիր և զգույշ են այն պայուսակի մեջ դնելիս և երբ այն դնում են սեղանին, պարտադիր մաքրում են դրա մակերեսը և սարքը ճիշտ տեղադրում։ Մի՞թե սա նրանց ուժեղ կողմը չէ։ (Այո։) Նման մարդիկ ոչ միայն իրենք են փայփայում սարքավորումները. երբ տեսնում են, որ ուրիշները փչացնում և վնասում են դրանք, դժվար են տանում դա։ Նման մարդիկ հարմար են լավ սարքավորումներ օգտագործելու համար։ Փող ունեցող որոշ մարդիկ նույնպես գնում են բարձրակարգ համակարգիչներ, որոնք նրանք ամենևին չեն փայփայում, երբ դրանք տուն են բերում։ Նրանք չեն մաքրում դրանք, որքան էլ փոշի նստի դրանց վրա և բավականաչափ կեղտոտում են դրանք։ Ուրիշներն օգտագործում են սարքը երկու տարի, և այն դեռ նորի տեսք է ունենում. այս մարդիկ օգտագործում են սարքավորումը երկու ամիս, և այն այնպիսի տեսք է ունենում, կարծես տասը տարի օգտագործված լինի։ Ասա նրանց, որ սարքերը սպասարկման կարիք ունեն, և նրանք կասեն. «Ի՞նչ իմաստ ունի սպասարկել այն։ Սարքավորումները ծառայություն են մատուցում մարդկանց՝ ի սպասարկումն մարդկանց։ Եթե այն փչանա, պարզապես գնի՛ր նորը»։ Արդյունքում, սարքը փչանում է վեց ամսից էլ պակաս ժամանակում՝ ոչ պատշաճ օգտագործման պատճառով։ Ի՞նչ եք կարծում նման մարդկանց մասին։ Մի՞թե նրանք հարմար են բարձրակարգ սարքավորումներ օգտագործելու համար։ (Ոչ։) Որքան էլ լավը լինեն նրանց գնած համակարգիչները, նրանք չեն մտածում դրանք փայփայելու մասին, այլ շպրտում են դրանք այս ու այն կողմ և անզգուշորեն դնում ինչ-որ տեղ։ Նրանց որոշ համակարգիչներ վնասված են քերծվածքներից. որոշները՝ ջրից. որոշներն էլ ընկնում են գետնին և կոտրվում։ Նրանք բավականին կոպիտ են օգտագործում դրանք։ Նման մարդկանց մարդկայնության մեջ ինչ-որ բան է պակասում։ Արդյոք դուք պատրա՞ստ եք լավ սարքավորումները հատկացնել նման մարդկանց օգտագործմանը։ (Ոչ։) Որոշ մարդիկ ակնոց են կրում, և ոսպնյակները միշտ այնքա՜ն մաքուր են սրբված, մինչդեռ ուրիշ մարդկանց ոսպնյակներն ունեն կեղտով, մատնահետքերով և նմանատիպ բաներով աղտոտված մակերես։ Ինչպե՞ս կարող են նրանք նույնիսկ օգտագործել դրանք այդկերպ։ Նրանք, ովքեր հոգ են տանում իրենց ակնոցի մասին, բծախնդիր են դրանք դնելիս. նրանք բացարձակապես թույլ չեն տա, որ ոսպնյակը դիպչի սեղանի մակերեսին կամ որևէ առարկայի, ոչ էլ թույլ կտան, որ ոսպնյակը քերծվի կամ որևէ վնասվածք ունենա։ Ակնոցն այնքան կարևոր է, հատկապես՝ կարճատեսների համար. ինչպե՞ս կօգտագործես այն, եթե քերծես ոսպնյակները։ Որոշ մարդիկ կոպիտ են վարվում իրենց ակնոցի հետ, և դրանց ոսպնյակները մշուշոտվում են՝ ընդամենը կարճ ժամանակ կրելուց հետո։ Նրանք ոչինչ հստակ չեն կարողանում տեսնել, երբ կրում են դրանք. նրանց համար ավելի լավ կլիներ առանց ակնոցի։ Սակայն նրանք կարծում են, թե բնականոն է շարունակել այն կրելն այնպես, ինչպես կա, կարծես՝ ոչին չի պատահել։ Տարակուսած եմ. մի՞թե ակնոց կրելու նրանց նպատակը առարկաներն ավելի հստակ տեսնել կարողանալը չէ։ Ի՞նչ կարող են նրանք հստակ տեսնել, եթե դրանց ոսպնյակներն ամբողջովին քերծված են։ Արդյո՞ք սրանք գռեհիկ մարդիկ չեն։ Իսկապե՛ս գռեհիկ են։ Չափազանց գռեհիկ մարդկանց մարդկայնությունից ինչ-որ բան պակասում է. նրանք չգիտեն՝ ինչպես հոգ տանել առարկաների մասին, առավել ևս չեն մտածում դրանք փայփայելու մասին։
Երբ խոսքն Աստծու տան կարևոր սարքավորումների և գործիքների մասին է, ո՞րն է առաջնորդողների և աշխատողների պատասխանատվությունը։ Նման սարքավորումները բաշխելիս դրանք պետք է տրվեն համապատասխան մարդկանց։ Նման կարևոր, բարձրակարգ սարքավորումներ օգտագործողները պետք է բացառապես լինեն մարդիկ, ովքեր գիտեն՝ ինչպես փայփայել իրերը։ Նրանք կփայփայեն այն, հոգ կտանեն դրա մասին և կսպասարկեն այն. երբ այն նրանց տիրապետության տակ է, կարող ես վստահ լինել, որ նրանք երբեք դիտավորյալ կամ ինքնաբերաբար առաջացած գործոնների պատճառով չեն ոչնչացնի կամ վնասի այն, բացառությամբ մի պահի անզգուշության կամ ընդհանուր գիտելիքի որոշակի տարրի պակասի։ Նման մարդիկ կարող են օգտագործել այս սարքավորումները. բարձրակարգ, լավ սարքավորումները կարող են տրամադրվել նրանց։ Իրերն օգտագործելիս բնականից կոպիտ մարդկանց դեպքում բավական կլինի պարզապես սովորական բաներ տալ նրանց՝ օգտագործելու համար։ Նաև նման սարքավորումների և գործիքների պահապանները պատասխանատու են դրանց օգտագործման գրառումները պահելու համար. ով ինչ է վերցրել և որքան ժամանակ է օգտագործել այն կամ որ միջոցն է ինչ-որ մեկի բացառիկ օգտագործման համար, վնասվելու դեպքում ով պետք է ըստ արժեքի փոխհատուցի դրա համար։ Երկու կողմն էլ պետք է ստորագրի դրանք, որպեսզի ամեն ինչ արդար և խելամիտ լինի բոլորի համար։ Սարք-սարքավորումների մասին պետք է լավ հոգ տանել, անկախ նրանից՝ դրանց օգտագործումը կարճաժամկետ է, թե երկարաժամկետ. օգտագործողը պետք է սովորի ճիշտ կիրառել դրանք, և եթե անսարքություն ունենան, դրանք պետք է անհապաղ նորոգվեն։ Որքան ավելի բծախնդրորեն արվի այս աշխատանքը, այնքան լավ։ Եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ Սատանայի ռեժիմը ձերբակալի մարդկանց, առաջնորդողների և աշխատողների առանցքային պատասխանատվությունն այն ժամանակ կարևոր սարքավորումներն ու գործիքները հուսալի, վստահելի մարդկանց բաշխելն է։ Երբ նրանք ուղարկեն դրանք, պետք է որոշակի խորհուրդ տան անձին՝ ասելով. «Սրանք առարկաներ են Աստծու տնից, որպեսզի օգտագործես քո պարտավորությունը կատարելիս։ Դրանց հետ չպետք է խաղալ։ Պետք է դրանք խելամտորեն օգտագործես և լավ հոգ տանես դրանց մասին։ Մի՛ վնասիր դրանք։ Քանի որ այս սարքավորումներն ու գործիքներն անհրաժեշտ են պարտավորության կատարման համար, եթե դրանց վնաս հասցվի, փոխհատուցում պետք է վճարվի՝ ըստ դրանց արժեքի։ Եթե աշխատանքն ուշանա վնասված սարքավորումների պատճառով, դա ավելի լուրջ բնույթի խնդիր կլինի, ինչը նշանակում է, որ դրա վերաբերյալ կա որոշակի անհանգստություն և ոչնչացում։ Ուստի, պետք է իմանաս՝ ինչպես ճիշտ օգտագործել բոլոր տեսակի սարքավորումներն ու գործիքները պարտավորություններ կատարելիս. բացարձակապես չպետք է վնասես Աստծու տան սեփականությունը։ Անպայման հիշիր այս սկզբունքները. խելամիտ օգտագործում և կանոնավոր ստուգում, նորոգում և սպասարկում. եթե ինչ-որ բան անսարքություն ունենա, անհապաղ զեկուցիր դրա մասին և դիմիր նորոգման համար»։ Այս աշխատանքը լավ անելու համար առաջնորդողներն ու աշխատողները պետք է, մի կողմից, իմանան բաշխման և օգտագործման սկզբունքները, մյուս կողմից՝ նրանք պետք է տեղեկացնեն օգտագործողներին, թե ինչպես իրականացնել սպասարկում և պահպանում, և եթե անսարքություն առաջանա, ինչպես իրականացնել նորոգումներ և այլն։ Սա ստանդարտ գիտելիք է, որը մարդիկ պետք է հասկանան և ունենան, երբ խոսքը բոլոր տեսակի սարքավորումների և գործիքների մասին հոգ տանելու և դրանք օգտագործելու մասին է։
Առաջնորդողներն ու աշխատողները պետք է խելամտորեն բաշխեն Աստծու տան տարբեր սարքավորումները։ Եթե, օրինակ, աշխակազմին անհրաժեշտ է համեմատաբար համապարփակ հնարավորություններով համակարգիչ, պետք է հատկացնես նրան։ Եթե ասեն, որ մեկը բավարար չէ, պետք է հարցնես, թե ինչու է այդպես, և պետք է հարցուփորձ անես ու տեսնես, թե արդյոք նրա ասածը հիմնավորվո՞մ է փաստերով։ Մի՛ առաջնորդվիր միայն նրանց դիմումով և մի՛ տուր նրանց այնքան համակարգիչ, որքան խնդրում են՝ տալով երկուսը, եթե ասում են, որ մեկը բավարար չէ, տալով երեքը, եթե ասում են, որ երկուսը բավարար չէ։ Արդյո՞ք այդ ժամանակ չէիր բաշխի համակարգիչներն այնպես, կարծես դրանք խաղալիքներ լինեն։ Արդյո՞ք դա անխոհեմ քայլ չէր լինի։ Նախ պետք է հետազոտես իրավիճակը և որոշում կայացնես՝ հիմնվելով Աստծու տան սկզբունքների վրա։ Բացարձակապես չպետք է կամայականորեն հաստատես բոլոր տեսակի դիմումները, այն դեպքում, եթե որոշ մարդիկ պարզապես անխտիր դիմումներ ներկայացնեն՝ պարտավորություն կատարելու քողի տակ։ Ավելին՝ կարևոր աշխատանք անող որոշ մարդկանց կարող են անհրաժեշտ լինել ավելի բարձրակարգ համակարգիչներ, սակայն նրանց անձնական համակարգիչները կարող են ունենալ ավելի ցածր կարգավորումներ։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է անհապաղ ուսումնասիրեն նաև դա և խելամտորեն բաշխեն սարքավորումները։ Համակարգիչների տրամադրումը պետք է որոշվի՝ հիմնվելով անձի աշխատանքի բնույթի և համակարգչի դասի պահանջների վրա։ Եթե ինչ-որ մեկը պարզապես սովորական առաջնորդող կամ աշխատող է և չի զբաղվում համակարգչային տեխնոլոգիաներով կամ տեսանյութերի արտադրության աշխատանքով, միայն օգտագործում է համակարգիչն այնպիսի բաներ անելու համար, ինչպիսիք են համացանց մտնելը, ռեսուրսներ փնտրելը և զանգեր կատարելը, և նա շատ բան չի պահանջում իր համակարգչի բնութագրերի առումով, ապա նրա համար բավարար կլինի սովորականն օգտագործելը։ Որոշ տարեցներ միայն գիտեն՝ ինչպես անել պարզ գործողություններ, ինչպիսիք են մուտքագրելը, համացանց մտնելը և զանգեր կատարելը, սակայն երբ նրանք դառնում են առաջնորդող կամ աշխատող, նրանց տրվում են շատ բարձրակարգ համակարգիչներ։ Արդյո՞ք սա խելամիտ է։ Արդյո՞ք նրանք չեն փնտրում հատուկ արտոնություններ։ Արդյո՞ք նրանք օգուտներ չեն քաղում կարգավիճակից։ (Այդպես է։) Ինչի՞ համար պետք է օգտագործվի այս տեսակի բարձրակարգ սարքավորումը։ Դրանք պետք է օգտագործման համար տրվեն համապատասխան աշխատանքային և մասնագիտական անձնակազմին։ Պարտադիր չէ, որ դրանք համապատասխանեն անձի կարգավիճակին։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ սխալմամբ կարծում են, թե իրենք պետք է վայելեն արտոնյալ օգտագործման իրավունքներն Աստծու տան տարբեր միջոցների նկատմամբ։ Արդյո՞ք դա կանոն է Աստծու տանը։ Ոչ։ Երբ որոշ մարդիկ դառնում են առաջնորդողներ և աշխատողներ, նրանք արագորեն ստանում են բարձրակարգ համակարգիչներ, բջջային հեռախոսներ և ականջակալներ, նրանց ապահովում են բոլոր տեսակի բարձրակարգ սարքավորումներով։ Ո՞րն է դրա հետևանքը։ Արդյո՞ք դա իսկապես արվում է՝ աշխատանքում լավ արդյունքների հասնելու համար։ Արդյո՞ք այդ մարդիկ չեն տենչում մսեղավոր վայելքների։ Ի վերջո, ինչի՞ համար ես օգտագործում բարձրակարգ համակարգիչները։ Արդյո՞ք պարզապես առցանց հավաքույթներ չես անցկացնում և բառեր ու վարդապետություններ քարոզում։ Գիտե՞ս՝ ինչպես վերբեռնել տեսանյութեր կամ ի վիճակի՞ ես պատրաստել տեսանյութեր։ Գիտե՞ս՝ ինչպես պահպանել ցանցային անվտանգությունը կամ կարո՞ղ ես ստեղծել կայքեր։ Տիրապետո՞ւմ ես այս մասնագիտություններին։ Եթե ոչ, ի՞նչ օգուտ, որ ունես բարձրակարգ համակարգիչ։ Արդյո՞ք սա զզվելի արարք չէ։ (Այդպես է։) Եթե սեփական փող ունես, ոչ ոքի չի հետաքրքրի, թե քանի համակարգիչ ես գնում դրանով, և ոչ ոք չի միջամտի, որքան էլ դրանք բարձրակարգ լինեն։ Մենք հիմա խոսում ենք այն մասին, թե ինչպես պետք է Աստծու տան նյութական միջոցները խելամտորեն բաշխվեն։ Ի՞նչ է նշանակում «խելամտորեն»-ը։ Երբ առաջնորդողներն ու աշխատողներն օգտագործում են Աստծու տան այս բարձրակարգ սարքավորումը, արդյո՞ք դա համարվում է այն «խելամտորեն» օգտագործել։ (Ոչ։) Նրանք չեն տիրապետում մասնագիտությանը և չգիտեն՝ ինչպես անել որևէ բան։ Արդյոք բարձրակարգ համակարգիչ ունենալը նրանց դարձնո՞ւմ է բարձրակարգ։ Ինչի՞ համար են նրանք գլուխ գովում։ Աստծու տունը չունի կանոն, որն առաջնորդողներին և աշխատողներին արտոնյալ իրավունքներ է տալիս՝ իր նյութական միջոցների օգտագործման և բաշխման համար. նրանք չունեն այդ հատուկ արտոնությունը, և դա խելամիտ սկզբունք չէ Աստծու տան միջոցները բաշխելու համար. դա ամենևին էլ խելամիտ չէ։ Ինչ-որ մեկը կարող է ինքնուրույն գնել այս բաները, եթե ի վիճակի է դա անել. եթե ոչ, և անհրաժեշտ է, որ դրանք բաշխի Աստծու տունը, ապա նրա համար բավական է սովորականն օգտագործելը։ Դա արդար է և խելամիտ։ Նրանք, ովքեր իսկապես գիտեն՝ ինչպես օգտագործել այս բարձրակարգ սարքավորումները, այս աշխատանքում ներգրավված արհեստավարժ անձնակազմն են, ուստի Աստծու տունը պետք է բաշխի այս սարքավորումը նրանց։ Սրանք Աստծու տան նյութական միջոցների բաշխման վերաբերյալ որոշ սկզբունքներ են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան և ըմբռնեն։ Կրկին ստուգեք՝ հիմնվելով այս սկզբունքների վրա, տեսնելու, թե արդյոք այս բաներն անխոհեմ կերպով են բաշխվել որևէ տեղ։ Եթե այո, շտապեք շտկել դա։ Երբ որոշ մարդիկ դառնում են առաջնորդողներ կամ աշխատողներ, նրանք տեսնում են, որ Աստծու տանը ոչ ոք չի քծնում իրենց, ոչ ոք նրանց բարձրակարգ միջոցներ չի տրամադրում, և նրանք դեռ կրում են իրենց սեփական, հին հագուստը, շարունակում են օգտագործել սեփական, սովորական փոքրիկ համակարգիչը, և Աստծու տունը նրանց ավելի լավ համակարգչով չի ապահովել։ Ուստի դիմում են ֆինանսական բաժին՝ համակարգիչ գնելու համար։ Արդյո՞ք սա խելամիտ է։ (Ոչ։) Նրանք ասում են. «Եթե այն չտրամադրեք ինձ, չեմ կատարի իմ պարտավորությունը. հնարավորություն կգտնեմ ստիպելու Աստծու տանն ինձ համար գնել ավելի բարձրակարգ համակարգիչ՝ ավելի նոր մոդելի, ավելի արագը»։ Նրանք շատ հանդուգն են. չկա մի բան, որ նրանք չհամարձակվեն անել։ Երբ այս մարդիկ դառնում են առաջնորդողներ, նրանք Աստծու տանը վերաբերվում են որպես իրենց սեփականի՝ մտածելով. «Աստծու տան փողը նաև իմն է. ես այն կծախսեմ՝ ինչպես կամենամ»։ Սա մի բան է, որ հակաքրիստոսներն են ունակ անելու։
III. Խելամիտ կերպով բաշխել ամենօրյա պարագաներ և սնունդ
Ավարտեցինք տարբեր նյութական միջոցների և սարքավորումների խելամիտ բաշխման մասին խոսելը։ Հաջորդիվ մենք կխոսենք ամենօրյա կյանքի համար նախատեսված բաների մասին, օրինակ՝ հացահատիկը, բանջարեղենը և չոր սնունդը, ինչպես նաև ճաշ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները, տարբեր հավելյալ սննդամթերքը և այլն։ Այս միջոցները ոչ միայն պետք է խելամտորեն պահպանվեն, այլև խելամտորեն բաշխվեն։ Ուստի, ինչպե՞ս պետք է այս տարբեր միջոցները խելամտորեն բաշխվեն։ Աստծու տունն ունի չափանիշներ իր սննդի համար, և այդ միջոցները կառավարողները պետք է դրանք խելամտորեն բաշխեն՝ խստորեն պահպանելով այդ չափանիշները։ Նրանք չպետք է իրենց մտերիմներին ավելի շատ լավ սնունդ տան։ Օրինակ՝ եթե գնվում է համեղ, բարձրորակ բրինձ, կամ եթե որոշ մրգեր կամ միսը գնվում են միայն երբեմն, և դու դրանից ավելի շատ տրամադրում ես նրան, ում հետ լավ հարաբերություններ ունես, կամ տրամադրում ես ամբողջ լավ բաները նրան՝ վատ բաներն ուղարկելով ուրիշներին. արդյո՞ք դա համարվում է խելամիտ բաշխում։ (Ոչ։) Ուրեմն, ինչպե՞ս պետք է չափվի «խելամտությունը»։ Առարկաները բաշխելու ո՞ր եղանակը կարող է համարվել խելամիտ։ Հավասարաչափ բաշխում՝ սկզբունքների և պահանջվող չափանիշների համաձայն, որոնք Աստծու տունը սահմանել է սննդամթերքի համար՝ տրամադրելով այնքան, որքան պետք է տրամադրվի։ Եթե զգում ես, որ ինչ-որ մեկի հետ մտերիմ ես, կարող ես նրան տալ քո բաժինը։ Մի՛ եղիր առատաձեռն ուրիշների ունեցվածքի հաշվին և մի՛ օգտագործիր Աստծու տան նյութական միջոցները՝ ուրիշների հանդեպ առատաձեռնություն ցուցաբերելու համար. եթե ուզում ես առատաձեռն լինել, արա դա քո ունեցվածքի հաշվին։ Առատաձեռնությունն Աստծու տան սկզբունքը չէ. Աստծու տան սկզբունքը խելամիտ բաշխումն է։ Ամենօրյա կյանքի համար անհրաժեշտ բաների և տարբեր սննդամթերքի բաշխումը պետք է արվի Աստծու տան սահմանած չափանիշներին համապատասխան, այլ ոչ թե խառնաշփոթ կերպով։ Բնականաբար, առաջնորդողներն ու աշխատողները կարող են վերահսկել և տեսնել, թե արդյոք նման բաների բաշխման համար պատասխանատու մարդկանց սրտերը ճիշտ տեղում են, արդյոք նրանց բաշխումը խելամիտ է, արդյոք բաշխումն արվում է Աստծու տան սկզբունքներին համապատասխան, ինչպես է մարդկանց մեծամասնությունը ներկայացնում այն, արդյոք նրանք ունեն որևէ բողոք, և արդյոք բոլորի մասին հոգ են տարել։ Ի՞նչ անել, եթե առարկաները երբեմն սակավ են։ Արդյոք ճիշտ կլինի՞, որ առաջնորդողներն ու աշխատողները պահեն, որպեսզի իրենք ուտեն։ Ոմանք կարող են ասել. «Առաջնորդողներն ու աշխատողներն ունեն ամենաբարձր կարգավիճակն ու հեղինակությունը և նրանք սովորաբար այն մարդիկ են, ովքեր ամենաշատն են խոսում մեզ հետ, ինչի պատճառով նրանց բերանը չորանում է։ Եթե որևէ լավ բան կա, եկեք թողնենք, որ նրանք ուտեն»։ Արդյոք ճի՞շտ է առարկաներն այսպես բաշխելը։ (Ոչ. առարկաները պետք է թողնել նրանց համար, ովքեր իսկապես դրանց կարիքն ունեն։) Եթե որոշ համեմատաբար թանկ առողջապահական ապրանքներ պակասում են, ինչպե՞ս պետք է դրանք բաշխվեն։ Դրանք պետք է բաշխվեն նրանց, ովքեր երկար տարիներ ծախսվել են Աստծու համար և ներդրում են ունեցել։ Այս մարդիկ վատառողջ են իրենց տարիքի պատճառով, սակայն դեռ բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունները, և եղբայրներն ու քույրերը զգալիորեն օգտվել են նրանցից։ Այս մարդիկ կարիք ունեն մի փոքր պահպանելու և հոգ տանելու իրենց մարմինների մասին, և միանգամայն ճիշտ կլինի, եթե նրանց թույլատրվի ուտել և օգտագործել այդ առողջապահական ապրանքները։ Ոչ ոք չպետք է կռվի սակավ պաշարների համար։ Ահա թե ինչպես պետք է առաջնորդողներն ու աշխատողները բաշխեն այս առարկաները։ Արդյո՞ք սա խելամիտ է։ (Այո։) Արդյոք մարդկանց մեծամասնությունն առարկություններ կունենա՞ նման բաշխման դեմ։ Կա՞ որևէ մեկը, ով կասի. «Գուցե այդքան ծեր չեմ, բայց ես շատ աշխատանք ունեմ անելու. աշխատում եմ օրական ութ ժամից ավելի։ Իմ աշխատանքը, գուցե, այդքան արդյունավետ չէ, և ես, գուցե, այն չեմ անում այդքան շատ տարիներ, բայց իմ առողջությունը երբեմն նույնպես վատանում է։ Ինչո՞ւ ոչ ոք չի հոգում իմ մասին։ Երբ լավ բաներ են լինում, երբեք ինձ դրանք ստանալու հերթը չի հասնում, բայց երբ աշխատանք է լինում անելու, միշտ ինձ են փնտրում»։ Արդյոք նման մեկին պե՞տք է բաժին տրվի։ Քանի որ նա համարձակություն ունեցավ խնդրելու դա, նրա համար մի փոքր թողեք. արդյոք դա խելամի՞տ է։ Արդյոք դուք կհամաձայնեի՞ք անել դա։ (Ոչ։) Ես լինեի՝ կհամաձայնեի։ Ինչո՞ւ այդքան անհանգստանալ նման բաների համար։ Մարդիկ չեն ապրում իրենց կյանքը վայելելու համար. նրանք չեն ապրում ուտելու, խմելու և ուրախանալու համար։ Ինչո՞ւ կռվել նման բաների համար։ Եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է կռվել դրանց համար, և նրա հանգամանքները որոշ չափով ներում են, ապա թողեք նրան մի փոքր վայելել այդ ամենը։ Նրան որոշակի հատուկ շնորհ ցույց տրված կլինի, բայց դու չես տուժի այդ պատճառով. կարիք չկա այդքան անհանգստանալու։ Ուստի, ենթադրենք, որ ինչ-որ մեկն ասում է. «Ինչո՞ւ ինձ մի փոքր չեք տալիս դրանից։ Իմ առողջությունը նույնպես հիանալի չէ. եթե իսկապես լավ բան ուտեի, կկարողանայի իմ բարելավված առողջությամբ ավելի շատ աշխատանք անել և ավելի շատ ջանքեր գործադրել Աստծու տան համար, և իմ աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ»։ Քանի որ նա ուղղել է այս խնդրանքը, մի՛ շփոթեցրեք նրան՝ մերժելով, բաշխեք մի փոքր նրան։ Ուրիշները չպետք է այդքան անհանգստանան դրա համար. եղեք մի փոքր ավելի առատաձեռն։ Արդյոք քո կյանքն առանց այդ բաների չէ՞ր շարունակվի այնպես, ինչպես եղել է։ Այն, ինչ Աստված տալիս է մարդկանց, սակավ չէ. այն առատ և լի է. կարիք չկա կռվելու առարկաների համար։ Եթե կա որևէ հատուկ միջոց, և ոչ ոք չի կարծում, թե դրա պահանջն ունի կամ որ պետք է վայելի այն, ապա դա պետք է ուտելու համար տրվի այն տեսակի մարդուն, որին մեծամասնությունն ի վերջո ամենահարմարը կհամարի։ Մենք շեշտում ենք մարդկայնությունը և բաները խելամտորեն բաշխելը։ Նրանք, ովքեր ստանում են այս ամենը, պետք է ընդունեն դրանք Աստծուց և շնորհակալություն հայտնեն Նրան Իր շնորհի համար։ Ուրիշները չպետք է կռվեն դրանց համար։ Եթե անես դա, անխոհեմ ես, կանխամտածված խնդիրներ ես ստեղծում և չափն անցնում ես։ Ահա թե ինչպես պետք է վարվել նման հատուկ հանգամանքների հետ։ Կան սկզբունքներ՝ ինչպես հատուկ, այնպես էլ սովորական հանգամանքների համար. դրանց չպետք է կամայական վերաբերվել, առավել ևս՝ մարդկային հարաբերությունների պահանջների հիման վրա։ Երբ այս բաները խելամտորեն բաշխվեն, առաջնորդողներն ու աշխատողները կատարած կլինեն իրենց պարտավորությունը։
Ամենօրյա պարագաներ և սնունդ բաշխելիս առաջնորդողներն ու աշխատողները նույնպես պետք է դա անեն՝ հիմնվելով իրական իրավիճակների, իրական թվաքանակի և անհրաժեշտ իրական քանակի վրա, որպեսզի դրանք բաշխեն իսկապես խելամիտ կերպով՝ նպատակ ունենալով թույլ չտալ դրանց վատնումը կամ կորուստներ կրելը։ Սա առաջնորդողների ու աշխատողների պատասխանատվությունն է։ Երբեմն, երբ նրանք չեն հասկանում առանձնահատուկ հանգամանքները, կարող են որոշ բաներ բաշխել հիմնական սկզբունքի համաձայն և հետո բոլորի արձագանքների ու հետագա դիտարկումների միջոցով իմանալ, որ բաշխումը խելամիտ չէր, որ այն փոքր-ինչ սահմանափակված էր կանոններով։ Այդ դեպքում նրանք պետք է հաջորդ անգամ բարելավեն իրենց աշխատանքը՝ այդ խնդրի կրկնությունից խուսափելու և վատնումն ու կորուստը նվազեցնելու համար։ Դա է նրանց պարտականության կատարումը։ Իհարկե, վնասից և վատնումից խուսափելու համար նրանք պետք է մասամբ ավելի շատ խորհրդակցեն առարկաները բաշխելիս։ Նրանք պետք է նաև խստորեն հետևեն սկզբունքներին։ Սա անհրաժեշտ է։ Մի՛ բաժանեք բաները խառնիխուռն՝ չտալով դրանք նրանց, ովքեր իսկապես դրանց կարիքն ունեն, անկեղծորեն կատարում են իրենց պարտավորությունը և ունեն ճշմարտության իրականությունը, այլ տալով դրանք հատկապես այն շողոքորթներին, որոնք չունեն հոգևոր հասկացողություն։ Մի՞թե դա անելը սկզբունքների համաձայն գործել է։ (Ո՛չ։) Մի՞թե դա անելն անիմաստ անխոհեմություն չէ։ Սկզբունքների համաձայն չգործելը սեփական պարտականությունները չկատարելն է։ Ինչի՞ն է վերաբերում սեփական պարտականությունները կատարելը։ Դա ձևականություններ անելը և կանոններ պահելը չէ, և այն չի կատարվում՝ մի շարք սահմանված քայլեր ձեռնարկելով։ Փոխարենը՝ դա Աստծու տան պահանջած սկզբունքներին իսկապես խստորեն հետևելով գործելն է՝ միաժամանակ ապահովելով, որ Աստծու տան որևէ բան չվատնվի կամ չվնասվի։ Ահա թե ինչ է նշանակում իսկապես կատարել քո պարտականությունը։ Օրինակ՝ հինգ հոգու հավկիթ բաժանելիս պետք է յուրաքանչյուրին տաս օրական մեկ հատ և դրանք բաժանես տասն օրը մեկ, ուստի կուղարկես ճիշտ հիսուն հատ։ Պետք է դրանք այսպես բաժանես, մասամբ այն պատճառով, որ դա փոքր քանակ է և հեշտ է հետևելը։ Ավելին՝ դա նրանց ուտելու ճիշտ քանակն է։ Այսպես կիրարկելը՝ Աստծու տան պահանջած չափանիշների և բնութագրերի համաձայն, միանգամայն ճիշտ է։ Դա սկզբունքների համաձայն գործել է։ Եթե առաջնորդողը կամ աշխատողը, վախենալով քաշքշուկից, նրանց միանգամից հարյուր օրվա հավկիթ՝ հինգ հարյուր հատ, բաժաներ, արդյո՞ք դա տեղին կլիներ։ Ասացե՛ք Ինձ, հիսո՞ւն ձուն է ավելի հեշտ տեղափոխելը և պահպանելը, թե՞ հինգ հարյուրը։ (Հիսունը։) Փոքր քանակն ավելի հեշտ է տեղափոխելն ու պահպանելը։ Որոշ մարդիկ ուղարկում են հարյուր օրվա պաշար, և արդյունքում որոշները կոտրվում են ճանապարհին, իսկ որոշներն էլ ճաքում են նշանակության վայրում տեղափոխվելիս։ Մեկը մյուսի հետևից փոքրիկ կոտրվածքների պատճառով մի մասը վնասվում է։ Դրան գումարած՝ երբ մարդիկ տեսնեն, որ շատ ձու է բաժանվել, անփութորեն կվատնեն դրանք, և այդպես մինչև հաջորդ առաքման օրն ուտելու ձու չեն ունենա։ Ուստի, երբ այս ձվերը կոտրվում են և վնաս են կրում, մի՞թե առաջնորդողների և աշխատողների զանցառությունը չէ դրա պատճառը։ (Այո՛։) Եթե նրանք ավելին խնդրեն, կարո՞ղ ես տալ նրանց։ Սկզբունքների համաձայն՝ չես կարող նրանց ավելին տալ նշանակված օրվանից առաջ, բայց նրանք իրենց վիրավորված են զգում, երբ ուտելու բան չեն ունենում։ Ի՞նչ պետք է անել։ Սա պահանջում է խելամիտ բաշխում։ Այս առարկաները բաշխելիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է անզիջում հետևեն խելամիտ բաշխման սկզբունքին և Աստծու տան պահանջած չափանիշին՝ դրանք բաժանելով ժամանակին և կանոնավոր կերպով։ Բացի այդ, նրանք պետք է արագ հասկանան, թե արդյոք եղել են վատնումներ, արդյոք եղել են կրկնակի դիմումներ կամ խնդրանքներ վատնման պատճառով սակավացած բաների համար և արդյոք եղել են վատնման դեպքեր այն բաների հետ, որոնք բաժանվել են, բայց մարդկանց դուր չեն եկել։ Օրինակ՝ և՛ միս, և՛ բանջարեղեն է բաժանվում, և մարդկանց մեծ մասը նախընտրում է միսը, ուստի նրանք կարող են այն սպառել երեք կամ հինգ օրում, իսկ բանջարեղենը մնում է։ Բանջարեղենը լավ չի պահպանվում։ Որոշները փչանում և նեխում են կարճ ժամանակ անց, և այդպիսով սպառվում են նախքան հաջորդ խմբաքանակի բաժանումը։ Այդժամ ինչ-որ մեկը կարող է կրկին դիմել և ավելին խնդրել։ Մի՞թե նման դեպքում պետք է ավելին տրվի։ Խելամի՞տ է նրան ավելին տալը։ (Ո՛չ։) Այլ մարդիկ գաղտագողի կուտեն միսն ու հավկիթները և կուտեն իրենց դուր եկած ամբողջ բանջարեղենը՝ միաժամանակ ամեն կերպ պատճառաբանելով և արդարանալով՝ չուտելու համար այն, ինչն իրենց դուր չի գալիս։ Երբ բանջարեղենը դեղնում և փչանում է, նրանք ասում են, որ դրանք ուտելու ենթակա չեն և ի վերջո տալիս են դրանք խոզերին ու հավերին կամ պարզապես դեն են նետում, ապա ավելին խնդրում։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները բախվեն նման դեպքի, ինչպե՞ս պետք է վարվեն դրա հետ։ Եթե նրանք ասեն. «Հաջորդ անգամ ձեզ ավելին կտամ, քանի որ դա բավարար չէ։ Ձեզ ավելին կտրամադրեմ, քանի որ դուք շատ եք ուտում», մի՞թե դա դրա հետ վարվելու տեղին ձև կլինի։ Մի՞թե դա կույր լինել չէ։ (Այո՛։) Ի՞նչ պատճառով են նրանք կույր լինում։ (Նրանք չեն հասկանում՝ իրականում ինչ է կատարվում։ Նրանց բաժանած սննդի անբավարար լինելու հիմնական պատճառը դրա վատնումն է։) Նրանք հապշտապ եզրակացություններ են անում՝ առանց հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում։ Այնտեղ, որտեղ սնունդը բաժանվում է Աստծու տան հատկանշումների համաձայն, այն մեծ մասամբ բավականացնում է ուտելուն։ Ինչո՞ւ միայն այդ մեկ վայրում այն երբեք բավարար չի լինում։ Մի՞թե դա հատուկ հետաքննություն չի պահանջում։ Նրանք պետք է գնան և տեղում ուշադիր ու մանրամասն հարցուփորձ անեն իրավիճակի մասին, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում։ Ի վերջո, իրենց հետաքննության և հասկացողության միջոցով նրանք պարզում են, որ այդ վայրի խոհարարը վատ և անբարոյական մարդ է, որը մարդկանց համար նախատեսված սնունդը տվել է հավերին՝ միտումնավոր վատնելով Աստծու տան սնունդը։ Նա բավականին քմահաճ է իր կերածի հարցում և սիրում է ուտել միայն համեղ սնունդ։ Նա չի ուտում բանջարեղեն, երբ միս չկա, իսկ երբ լինում է, նա նույնիսկ տոֆու չի ուտում։ Երբ նա հավկիթ է ստանում, ուտում է այն բոլոր ճաշատեսակների հետ։ Նա բացառապես ընտրում է համեղ սնունդ և չի ուտում որևէ սովորական բանջարեղեն, ոչ էլ հոգ կտանի, եթե դրանք փչանան։ Հասկանալի է, որ խոհարարը վատ մարդ է։ Արդյո՞ք նրան պետք է ավելի մեծ չափաբաժին տրվի հաջորդ անգամ, երբ առարկաներ բաժանվեն։ (Ո՛չ։) Մի՞թե նրան ավելին չտալով՝ ամեն ինչ ավարտվում է։ Ինչպե՞ս պետք է վարվել այս խնդրի հետ, երբ այն բացահայտվում է։ Անմիջապես փոխարինեք նրան։ Փոխեք նրան մի փոքր մարդկայնություն ունեցող մեկի հետ, որպեսզի վերջինս ստանձնի պարտավորությունը։ Ժամանակին բացահայտեք և լուծեք խնդիրը և դուրս թողեք նման չար մարդկանց, նման փտած խնձորները։ Ոմանք կարող են հարցնել. «Քանի որ նա այլևս չի եփում, արդյոք լավ կլինի՞, որ նա կերակրի հավերին»։ (Ո՛չ։) Եթե նա կերակրի հավերին, հավերը ձու չեն ածի։ Եթե նա կերակրի խոզերին, խոզերը կնիհարեն։ Անթույլատրելի է, որ նա որևէ բան կերակրի։ Նման մարդիկ պետք է հեռացվեն։ Նրանք պիտանի չեն Աստծու տանը պարտավորություն կատարելու համար։ Եթե Աստծու տան նյութական միջոցները բաշխելիս որևէ այլ խնդիր հայտնաբերվի, այն նույնպես պետք է ժամանակին լուծվի։ Ո՞րն է այս խնդիրները լուծելու նպատակը։ Աստծու տան նյութական միջոցների վատնումն ու փչացումը նվազեցնելը։ Ոմանք կարող են հարցնել։ «Այդ խնդիրները լուծելու համար պետք է գնալ և ուսումնասիրել խոհանոցը։ Մի՞թե Դու չես ասել, որ առաջնորդողներին և աշխատողներին չի թույլատրվում մտնել խոհանոց։ Ապա ինչո՞ւ պետք է նրանց հիմա թույլատրվի»։ Դրանք երկու առանձին խնդիր են։ Ես չեմ ասել, որ նրանց չի թույլատրվում գնալ։ Դա առաջնորդողների և աշխատողների՝ աշխատել չիմանալու, անգործ թափառելու և զբոսնելու, կարգավիճակի օգուտներով տարված լինելու, լավ ուտելիք փնտրելու նպատակով միշտ խոհանոց գնալու քննումն էր։ Ներկայացված դեպքում նրանք գնում են խոհանոց՝ խնդիրներ լուծելու, այլ ոչ թե լավ ուտելիք փնտրելու։ Գնացեք, երբ պետք է գնաք, և մի՛ գնացեք, երբ չպետք է գնաք։ Առաջնորդողներն ու աշխատողները շատ աշխատանք ունեն անելու, և սա նրանց առաջադրանքներից մեկն է, որի կոնկրետ խնդիրները կարելի է իմանալ՝ միայն խոհանոցի խորքը գնալով և մանրամասները հասկանալով։ Եթե պարզվի, որ խոհարարն անհամապատասխան է, նա պետք է անմիջապես հեռացվի աշխատանքից և փոխարինվի համապատասխան մեկով։ Այդպես վարվելը կերաշխավորի, որ Աստծու տան բաժանած միջոցները չբախվեն վատնման և փչացման։ Ինչպես էլ նկարագրեմ դա, առաջնորդողների և աշխատողների պահանջն է, որ նրանք կատարեն իրենց պարտականությունները։ Եթե քո պարտականությունն է, որ անհանգստանաս և գործ անես, ապա դու անպայման պետք է անհանգստանաս դրա համար և անես դա։ Պետք է դիտարկես քո աչքերով և օգտագործես քո ականջները՝ ուշադիր լսելու, թե ինչ ունի ասելու յուրաքանչյուր տեսակի մարդ, և, իհարկե, դու պետք է նաև սրտանց սովորես ունենալ կարծիքներ, մտքեր և զանազանում ամեն տեսակ երևույթների վերաբերյալ։ Մեկ այլ կարևոր մաս էլ այն սկզբունքները սրտին մոտ ընդունելն է, որոնց Աստծու տունը պահանջում է հետևել, և ոչ մի ժամանակ չշեղվել դրանցից։ Ինչ աշխատանք էլ անես, նախ պետք է հասկանաս, թե որոնք են Աստծու տան պահանջած սկզբունքներն ու կանոնները։ Նախքան աշխատանքի անցնելը պետք է ևս մի քանի անգամ ինքդ քեզ տաս այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «Արդյո՞ք հստակ գիտեմ Աստծու տան պահանջած սկզբունքները։ Ինչպե՞ս պետք է սա արվի, եթե այն պետք է արվի Աստծու տան սկզբունքների համաձայն։ Ինչպե՞ս պետք է այն արվի սկզբունքների համաձայն՝ հատուկ հանգամանքներում։ Ինչպե՞ս պետք է այն կարգավորվի սովորական հանգամանքներում»։ Դու անպայման պետք է ինքդ քեզ ավելի շատ տաս այս և նման այլ հարցեր՝ նախքան աշխատանքի անցնելը և ավելի շատ աղոթես Աստծուն։ Դրա մի մասն ինքնաքննությունն է։ Մյուս մասն Աստծու զննումն ընդունելն է։ Այդպես վարվելն օգնում է առաջնորդողներին և աշխատողներին ավելի քիչ սխալներ թույլ տալ և ավելի քիչ շեղվել իրենց աշխատանքում՝ նվազեցնելով Աստծու տան նյութական միջոցների վատնումը և Նրա տան կրած կորուստները։ Ավելի կարևորն այն է, որ այդպես վարվելն աջակցում է առաջնորդողների և աշխատողների պարտականություններին և կատարում է դրանք։ Դա այն է, ինչ առաջնորդողներն ու աշխատողներն իսկապես պետք է անեն։ Սա է առաջնորդողների և աշխատողների պահանջը։ Աստծու տան տարբեր նյութական միջոցների պահպանումն ու բաշխումը բարդ առաջադրանք չէ։ Մասամբ դա առաջնորդողների և աշխատողների՝ սկզբունքներին ծանոթ լինելու հարցն է։ Մյուս մասն այն է, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է ավելի շատ հաղորդակցվեն այս սկզբունքների մասին տարբեր նյութական միջոցների կառավարման համար պատասխանատու մարդկանց հետ՝ ավելի շատ հետևելով բաներին, փորձելով ավելի շատ հասկանալ դրանք և ավելի շատ հետազոտելով կառավարման վիճակը՝ միաժամանակ ավելի շատ հաղորդակցվելով Աստծու տան տարբեր նյութական միջոցների բաշխման ղեկավարների հետ, որպեսզի նրանք այս սկզբունքների ավելի հիմնավոր ըմբռնում ունենան։ Իհարկե, առաջնորդողներն ու աշխատողները պետք է նաև շարունակաբար հետաքրքրվեն և հարցնեն, թե ինչպես են այդ մարդիկ բաշխում և տրամադրում միջոցները, և արդյոք որևէ հատուկ հանգամանքներ կան։ Օրինակ՝ արդյոք ղեկավարները բաշխում են միջոցներն Աստծու տան պահանջած սկզբունքների համաձայն` տարբեր եղանակներին, տարբեր ժամանակներում և այն դեպքերում, երբ տարատեսակ մարդիկ տարբեր պահանջներ ունեն։ Այդպես վարվելու նպատակն Աստծու տան տարբեր միջոցներին հնարավորություն տալն է՝ արդյունավետորեն կատարելու իրենց գործառույթները և հնարավորինս մեծ չափով խելամտորեն օգտագործվելու, ինչպես նաև պահպանվելու լավագույն հնարավոր խնամքով և լավագույն հնարավոր սպասարկմամբ։ Սա է առաջնորդողների և աշխատողների հանձնառությունը։
Աստծու տան նյութական միջոցների լավ կառավարումն Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց պարտականությունն է
Հասկանալով առաջնորդողների և աշխատողների պարտականությունները՝ արդյոք հասկացե՞լ եք նաև սկզբունքները, որոնք յուրաքանչյուր եղբայր և քույր պետք է ըմբռնի Աստծու տան տարբեր նյութական միջոցների հանդեպ իր վերաբերմունքում։ Միգուցե առաջնորդողներ և աշխատողներ չեք, բայց դուք դեռ պետք է կատարեք վերահսկողության պարտականությունը։ Սա Աստծու ընտրյալ մարդկանց իրավունքն է։ Նաև, Աստծու տան տարբեր նյութական միջոցների՝ բոլոր տեսակի գրքերի և գործիքների, ամենօրյա սննդի, խմիչքի և իրերի և այլ առարկաների հետ յուրաքանչյուրը պետք է վարվի սիրով և հոգատարությամբ։ Յուրաքանչյուրը պետք է նաև իր օգտագործած տարբեր առարկաների կանոնավոր ստուգումներ, նորոգումներ և սպասարկում իրականացնի և պետք է դրանք օգտագործի խելամտորեն։ Թույլ մի՛ տուր, որ դրանք վնասվեն և վատնվեն քեզ մոտ կամ խառնիխուռն կերպով դեն մի՛ նետիր դրանք։ Ոմանք ասում են. «Ինչ էլ որ լինի, այս առարկան իմը չէ։ Այն իմ փողով չեմ գնել։ Աստծու տունն է այն ինձ տրամադրել։ Դա հանրային սեփականություն է։ Կարիք չունեմ հոգ տանելու, թե երբ է այն սպասարկվում և նորոգվում կամ որտեղ է այն պահվում։ Չեմ կարող այն ինձ հետ տանել, կարծես թե այն առևանգած լինեմ»։ Արդյո՞ք սա խելամիտ գաղափար է։ Մի՞թե դա բավականին եսասիրական և մարդկայնությունից զուրկ չէ։ (Այո՛։) Ուստի Աստծու տան նյութական միջոցներն օգտագործելիս ի՞նչ սկզբունքների պետք է հետևել։ Եթե ինչ-որ բան է տրամադրվել քո օգտագործմանը, ապա դա քոնն է, որպեսզի նորոգես և հոգ տանես դրա մասին, քանի դեռ օգտագործում ես։ Դու ես ամբողջությամբ պատասխանատու։ Առանց որևէ մեկի հորդորի կամ վերահսկողության պետք է հոգատարությամբ վերաբերվես, փայփայես և պաշտպանես այդ առարկան այնպես, ասես այն քո անձնական սեփականությունը լինի։ Ահա թե ինչ է նշանակում մարդկայնություն ունենալը։ Ինչ վիճակում էլ լիներ այդ առարկան, երբ տրվում էր քեզ, երբ այն քեզ այլևս չթույլատրվի օգտագործել կամ ավարտես դրա օգտագործումը, պետք է այն կատարելապես անվնաս և իր սկզբնական վիճակում վերադարձնես պահպանող անձին։ Սա բանականություն ունենալն է։ Սա մի բան է, որը պետք է լինի մարդկայնության մեջ։ Ասում ես, որ հավատում ես Աստծուն, որ ունես խիղճ և բանականություն, որ սիրում ես ճշմարտությունը, ձգտում և հնազանդվում ես դրան, բայց եթե դու նույնիսկ չունես այն նվազագույն մարդկայնությունը, որը պետք է ունենայիր նյութական միջոցի նկատմամբ քո վերաբերմունքում, ինչպե՞ս կարող ես նույնիսկ խոսել ճշմարտությունը սիրելու կամ այն կիրարկելու մասին։ Մի՞թե դա չափազանց կեղծավոր չէ։ Եթե նույնիսկ չես կարող կատարել այն պարտականությունը, որը պետք է կատարեիր նյութական միջոցի նկատմամբ քո վերաբերմունքում, դա նշանակում է, որ քո մարդկայնությունը լավը չէ՝ «մարդկայնությունից զուրկ լինել» սա է դա բնութագրելու տարածված ձևը։ Բացի այդ, ինչպես էլ օգտագործես քո սեփական առարկաները, անկախ նրանից՝ դու կոպիտ ես, թե մանրակրկիտ դրանց նկատմամբ քո վերաբերմունքում, դա քո իրավունքն է։ Ոչ ոք չի միջամտի։ Բայց Աստծու տունն իր առարկաների օգտագործման համար սկզբունքներ ունի։ Բոլոր այս սկզբունքները հիմնված են խղճի և բանականության վրա, և թեև դրանք կարող են չլինել ճշմարտության գագաթնակետը, դրանք գոնե համապատասխանում են մարդկայնության չափանիշներին։ Եթե նույնիսկ չես կարող բավարարել մարդկայնության այս չափանիշը, ճիշտ օգտագործել և վարվել այն գործիքների ու պարագաների հետ, որոնք Աստծու տունը տալիս է քեզ, ապա այն, թե արդյոք կարող ես հասկանալ ճշմարտությունը և մտնել ճշմարտության իրականություն, խնդիր է՝ հարց է առաջանում այդ առումով։ Ուստի, երբ խոսքն այս առարկաների նկատմամբ քո վերաբերմունքի մասին է, իրավունք ունես օգտագործել դրանք և, բնականաբար, ունես նաև պարտականություն՝ նորոգելու, սպասարկելու և հոգ տանելու դրանց մասին։ Պետք է լրջորեն վերաբերվես այս բաներին։ Եթե անհավատների պես ասես. «Ինչ էլ որ լինի՝ այն իմը չէ։ Ես այն իմ փողով չեմ գնել։ Հանրային առարկան կոտրվում է՝ կոտրվի։ Պարզապես գնիր նորը, կամ, վատագույն դեպքում, նորոգիր այն։ Միևնույն է, այնպես չէ, որ ես տուժել եմ»։ Եթե այդպես ես մտածում, դա խնդիր է՝ վտանգի մեջ ես։ Չունես ուղղամիտ բնավորություն, և սիրտդ ճիշտ տեղում չէ։ Մի՞թե սեփական իրերը խնայողաբար օգտագործողը, բայց Աստծու տան իրերին որպես անկարևորի վերաբերվողը, դրանք փայփայելու մասին հոգ չտանողն այն մարդը չէ, որի սիրտը ճիշտ տեղում չէ։ Մի՞թե Աստված սիրում է մարդկանց, որոնց սրտերը ճիշտ տեղում չեն։ (Ո՛չ։) Ասացե՛ք Ինձ, արդյո՞ք Աստված զննում է այն մարդկանց, որոնց սրտերը ճիշտ տեղում չեն։ (Զննում է։) Աստված նույնությամբ զննում է և՛ նրանց, ում սրտերը ճիշտ տեղում են, և՛ նրանց, ում սրտերը ճիշտ տեղում չեն։ Երբ ընդունում ես Աստծու զննումը, ի՞նչ պետք է անես, եթե հայտնաբերես, որ այդպես ես մտածում։ Ուշադրություն չդարձնե՞լ դրան։ Չստուգե՞լ այն։ Չհետաքրքրվե՞լ դրանով։ «Այն, ինչ մտածում եմ, իմ գործն է։ Ո՞վ ես, որ միջամտես դրան։ Եթե ինձ թույլ ես տալիս օգտագործել ինչ-որ բան, ապա իրավունք ունեմ օգտագործելու այն։ Եվ, համենայն դեպս, ամեն ինչ լավ կլինի, եթե ես պարզապես չկոտրեմ սարքավորումը։ Ինչո՞ւ ես այդքան բարձր և այդքան շատ պահանջներ ներկայացնում»։ Արդյո՞ք սա լավ մտածելակերպ է։ (Ո՛չ։) Դա «մարդկայնությունից զուրկ լինելն» է։ Եթե ունես նման մտքեր, պետք է ընդունես Աստծու զննումը և ասես. «Աստվա՛ծ, ես ապականված բնավորություն ունեմ, և իմ մարդկայնությունը վատն է։ Նախկինում կարծում էի, թե բավականին ազնիվ և պատվարժան եմ, որ ունեմ արժանապատվություն։ Չէի մտածի, որ այս փոքրիկ բանը կբացահայտեր ինձ։ Ունեմ եսասիրական ցանկություններ՝ սիրտս ճիշտ տեղում չէ. ունեմ իմ սեփական փոքրիկ նպատակները։ Պատրաստ եմ ընդունելու Քո զննումը և Քո կարգավարժանքը, և պատրաստ եմ դարձի գալու»։ Պետք է աղոթես և ապաշխարես Աստծու առաջ և թույլ տաս Նրան զննել քեզ։ Երբ դու ընդունես Նրա զննումը, ինչպե՞ս պետք է դարձի գաս։ Դու կասես. «Անբարոյական էր այնպես մտածելը, ինչպես ժամանակին մտածում էի։ Դա անհավատների, չհավատացողների մտածելակերպն է։ Այլևս չեմ կարող այդպես մտածել։ Չպետք է բռնեմ այդ ճանապարհը։ Ես Աստծուն հավատացող եմ։ Պետք է լինեմ մարդկայնություն և արժանապատվություն ունեցող մարդ, պետք է անեմ բաներ, որոնք Աստված սիրում է։ Պետք է ապագայում փոխեմ գործիքներն ու սարքավորումներն օգտագործելու իմ ձևը։ Պետք է թույլ տամ դրանց հանգստանալ, երբ պետք է, նորոգեմ դրանք՝ ըստ անհրաժեշտության և սպասարկեմ դրանք՝ ըստ կարիքի։ Պետք է հաճախ մաքրեմ դրանք և կանոնավոր կերպով ստուգեմ դրանց տարբեր բաղադրիչները՝ երաշխավորելու դրանց բնականոն օգտագործումը։ Եվ անմիջապես կմաքրեմ, երբ ավարտեմ դրանց օգտագործումը, և կվերադարձնեմ դրանք ապահով պահպանման, որպեսզի թույլ չտամ անտեղյակ մարդկանց քիթը խոթել դրանց մեջ»։ Եվ հետո, երբ ապագայում կրկին օգտագործես սարքավորումները, կլինես հատկապես զգույշ և ուշադիր։ Քո տեսակետները շարունակաբար կփոխվեն, և քո ուղիները կբարելավվեն՝ դարձի գալով քո նախկին եսասիրական, գարշելի մտքերից և գործողություններից դեպի պատասխանատվության զգացում, իրերի մասին հոգ տանելու և պատասխանատվություն ստանձնելու մտածողություն։ Քո մտածելակերպի փոփոխությունը ճշմարտապես քո դարձի գալու սկիզբն է։ Այն դառնում է քո ուղիների փոփոխություն, երբ իրականացնում ես քո մտածելակերպն ու մտքերը քո կիրարկման մեջ։ Հենց այն ժամանակ, երբ այն հասնում է այս մակարդակին, Աստված տեսնում է, որ իսկապես դարձի ես գալիս և ապաշխարում ես։ Քո արած այս շրջադարձերն ու փոփոխությունները ճշմարտապես ընդունելի կլինեն Աստծու համար։ Սա է ճշմարտությունը կիրարկելը։ Ո՞րն է ամենահիմնարար բանը, որը որևէ մարդը պետք է ունենա ճշմարտությունը կիրարկելիս։ Խիղճը և բանականությունն է, որ մարդիկ պարտավոր են ունենալ։ Եվ արդյո՞ք եսասիրական, գարշելի մարդն ունի խիղճ և բանականություն։ (Ո՛չ։) Որպես վարդապետության խնդիր՝ կարող ես իմանալ, որ չես կարող Աստծու տան առարկաները թողնել այս ու այն կողմ ընկած կամ վնասել և վատնել դրանք, կամ անպատասխանատու լինել դրանց նկատմամբ. բայց ո՞րն է վերաբերմունքդ քո սրտում և մտքերում։ «Ի՞նչ իմաստ ունի այդ առարկաների մասին հոգ տանելը։ Այդ առարկան նույնիսկ իմը չէ»։ Նման մտածելակերպը կուղղորդի քո վարքագիծը, և արդյո՞ք քո իմացած վարդապետությունը որևէ օգուտ կտա այդ ժամանակ։ Ո՛չ. այն պարզապես կլինի որևէ օգուտ չտվող մի վարդապետություն։ Միայն այն ժամանակ, երբ մտածելակերպդ ու տեսակետներդ շրջվեն, և դու իսկապես դարձի գաս ու ապաշխարես Աստծու առաջ, քո վարքագիծը և քո գործնական արարքները կսկսեն փոխվել։ Հենց այդ ժամանակ այն, ինչը կյանքով արտահայտում ես, կունենա մարդկայնություն։ Հենց այդ ժամանակ կսկսես մտնել ճշմարտության իրականություն։ Նման փոքրիկ հարցը բացահայտում է մարդու մարդկայնությունը, ինչպես նաև այն, թե արդյոք այդ մարդն իսկապե՞ս սիրում է ճշմարտությունը։
Աստծու տան տարբեր նյութական միջոցների կառավարումը պարտականություն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, և Աստծու ընտրյալ մարդկանցից յուրաքանչյուրը պետք է հավաքականորեն առաջարկի վերահսկողություն, օգնություն և առավելագույն համագործակցություն։ Սա յուրաքանչյուրի հանձնառությունն է։ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է ծառայեն որպես օրինակներ։ Նրանք պետք է սկսեն իրենցից՝ միայն այն ժամանակ, երբ հենց իրենք լավ աշխատանք կատարեն, նրանք որակավորված կլինեն վերահսկելու ուրիշներին և գնահատելու, թե արդյոք այն, ինչ անում են ուրիշները, տեղին է և համապատասխանում է սկզբունքներին։ Սա մի հարց է, որը ներառում է բոլորին՝ այդ փոքրիկ բանը բացահայտում է մարդկանց մարդկայնությունը, ինչպես նաև նրանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է այս աշխատանքը լավ և ծայրաստիճան եռանդով կատարեն՝ Աստծու տան սկզբունքների համաձայն, և յուրաքանչյուր սովորական եղբայր և քույր նույնպես պետք է այս հարցին վերաբերվի խստությամբ և զգուշությամբ։ Պետք է հաճախ քննես ինքդ քեզ, քննես, թե արդյոք կան խնդիրներ քո մարդկայնության և մտածելակերպի մեջ, և թե ինչպիսի վերաբերմունք ունես։ Երբ հայտնաբերես, որ քո վերաբերմունքի և մտածելակերպի հետ խնդիր կա, պետք է ժամանակին աղոթես և դարձի բերես ինքդ քեզ. և Աստծու տան իրերը կառավարելիս կամ օգտագործելիս դու պետք է ձգտես մասամբ ո՛չ հանդիմանվել քո խղճի կողմից, ո՛չ էլ թերանալ Աստծու առաջ, և մասամբ հիացմունքի արժանանալ ուրիշների կողմից և ունենալ նրանց հավանությունն այն բանի համար, ինչ անում ես, և ասել, որ ունես մարդկայնություն, որն ակնհայտ է բոլորի համար։ Գլխավորն այն է, որ մարդիկ սա անելիս պահպանեն սկզբունքները։ Սա այն պարտավորությունն է, որը մարդիկ պետք է կատարեն՝ մի բան, որին Աստծու տան ցանկացած անդամ պետք է հասնի։ Դա միայն առաջնորդողների և աշխատողների հանձնառությունը չէ։
Արդյո՞ք ձեզ համար այժմ քիչ թե շատ հստակ է առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետը։ Հասկանալով սկզբունքները՝ մարդիկ պետք է ավելի ուշադիր և մանրակրկիտ լինեն այս աշխատանքն անելիս, և նրանք պետք է ավելի շատ ջանք գործադրեն դրա համար և ծույլ չլինեն. այդժամ նրանք հիմնականում կկարողանան նվազեցնել Աստծու տան նյութական միջոցների վնասն ու վատնումը և զերծ պահել դրանք չար մարդկանց տիրապետության տակ հայտնվելուց։ Սա պետք է իրագործելի լինի։ Ինչո՞ւ եմ Ես ասում, որ դրան հեշտ է հասնել։ Սրանք հարցեր են, որոնց կարող է առնչվել յուրաքանչյուրի ամենօրյա տնային կյանքը։ Հեշտ է ուշադիր լինել քո սեփական տան առարկաները կառավարելիս, ուստի եթե պահպանես Աստծու տան առարկաներն այնպես, ասես դրանք քոնը լինեն՝ Նրա տան պահանջների համաձայն, խելամտորեն բաշխես դրանք և հասնես վնասի ու վատնման նվազեցմանը և թույլ չտաս, որ չար մարդիկ տիրանան դրանց, ապա կկատարես առաջնորդողների և աշխատողների պարտականությունը։ Այս աշխատանքն իր բնույթով թվում է ընդհանուր գործերի առաջադրանք։ Ինչո՞ւ ենք այն անվանում ընդհանուր գործերի առաջադրանք։ Այն ներառում է նյութական միջոցների կառավարում։ Կառավարիր ու լավ բաշխիր դրանք, և դու կկատարես քո պարտականությունը։ Ինչպես նաև այս աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է՝ այն ներառում է միայն մեկ սկզբունք և չի ներառում բարդ ճշմարտություններ։ Քանի դեռ մարդն ունի հոգս և ճիշտ մտադրություններ, նա կարող է լավ կատարել այս աշխատանքը՝ առանց չափազանց շատ ճշմարտություն հասկանալու, ինչպես նաև առանց չափազանց շատ ճշմարտություն իրեն հաղորդակցելու անհրաժեշտության։ Հետևաբար, այս աշխատանքը եզակի առաջադրանք է, և այն ընդհանուր գործերի առաջադրանք է։ Դա առաջնորդողների և աշխատողների համար հեշտ արվող աշխատանք է։ Քանի դեռ մի փոքր ավելի աշխատասեր ես, ավելի շատ հարցեր տուր, ավելի շատ հարցումներ արա, ավելի շատ անհանգստացիր և ունեցիր ճիշտ մտադրություններ. դու կարող ես դա անել։ Դա ամենևին էլ բարդ չէ։ Ավարտեցինք մեր հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետի վերաբերյալ։ Դա այդքան պարզ է։
Աստծու տան նյութական միջոցների վերաբերյալ կեղծ առաջնորդողների վերաբերմունքն ու դրսևորումները
Այժմ, երբ հասկացել եք առաջնորդողների և աշխատողների այս պարտականությունը, դրա վերաբերյալ կշարունակենք քննել դրսևորումները, որոնք կեղծ առաջնորդողները ցուցադրում են այս աշխատանքը կատարելիս, և նրանց որ արածներն են նշանակում, որ նրանք կարող են բնութագրվել որպես կեղծ առաջնորդողներ։ Նախ՝ երբ կեղծ առաջնորդողներն անում են այս աշխատանքը, նրանք ի վիճակի չեն լինում պատշաճ կերպով պահպանելու տարբեր միջոցներ։ Պահպանումը կարևոր աշխատանքի առաջին կետն է, երբ խոսքը բոլոր տեսակի նյութական միջոցների մասին է։ Կեղծ առաջնորդողները խառնաշփոթի են վերածում այն ամենը, ինչ անում են. բացի ճշմարտության և դրան առնչվող տարբեր սկզբունքների հարցում ճահճի մեջ խրված լինելուց, նրանք նույնպես խառնաշփոթ են ստեղծում, երբ խոսքն Աստծու տան տարբեր նյութական միջոցների պահպանման մասին է։ Նրանք չգիտեն՝ ինչ տեսակի մարդկանց պետք է փնտրել դրանք կառավարելու համար, կամ այն ձևը, որով պետք է պահպանվեն դրանք։ Նրանք չունեն ճշգրիտ նպատակներ և կոնկրետ ծրագրեր, առավել ևս՝ մանրամասն քայլեր այս աշխատանքն անելու համար։ Եթե կա մեկը, որը պատրաստ է նեղություն կրել, այս միջոցները կարող են պահպանվել, եթե չկա, կեղծ առաջնորդողը թույլ կտա, որ դրանք անփութորեն անտեսվեն։ Նրանք չեն գտնում համապատասխան մարդու՝ դրանք պահպանելու կամ համապատասխան վայր՝ դրանք պահելու համար, և առավել ևս չեն հաղորդակցվում դրանց պահպանման կոնկրետ սկզբունքների մասին։ Միևնույն ժամանակ, նրանք որևէ կարգավորում չեն անում՝ այս նյութական միջոցների ապագա տեղաբաշխման, նորոգման և սպասարկման համար։ Որոշ կեղծ առաջնորդողներ նույնիսկ կատարյալ անտեղյակ են, թե ինչ միջոցներ ունի Աստծու տունը՝ նրանք չեն հետաքրքրվում և չեն հարցնում դրա մասին։ Ասենք, օրինակ՝ Աստծու տունը տպագրել է Աստծու խոսքերի նոր գրքեր։ Քանի՞ գիրք է մնացել բաժանումից հետո, ո՞ւմ է հանձնարարվել դրանք պահելը, ինչպե՞ս են դրանք պահվում, և արդյո՞ք դրանք պահվում են ճիշտ տեղում. կեղծ առաջնորդողը չի իմանա այս բաներից ոչ մեկը, ոչ էլ կհարցնի կամ կտեղեկանա դրանց մասին։ Ինչո՞ւ նա հարցումներ չի անի։ Նա կարծում է, որ Աստծու տան նյութական միջոցների պահպանումը մանրուք է, որ ինքն առաջնորդող է՝ մեկը, որը կարևոր բաներ է անում, որը բացառապես քարոզում է։ Նա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում այս «մանրուքներին», այլ հանձնում է դրանք մարդկանց, որոնք ոչինչ չեն հասկանում, և նրան չի հետաքրքրում՝ դրանք լավ են արվում, թե վատ։ Հետևաբար, նա ամենևին էլ լրջորեն չի վերաբերվում Աստծու տան նյութական միջոցների պահպանման աշխատանքին։ Սա պատճառներից մեկն է։ Մյուսն էլ այն է, որ որոշ կեղծ առաջնորդողներ բթամիտ են՝ նրանց մտքերը խառնաշփոթ են։ Նրանք չունեն բնականոն մտածողություն կամ իրերը պահպանելու գիտակցություն, չունեն ընթացակարգ կամ ուղի, թե ինչպես պահպանել Աստծու տան միջոցները։ Ուստի, նրանք չգիտեն, թե այս իրերից քանիսն է վնասված, չգիտեն նաև, թե արդյոք կան վատնման դեպքեր։ Երբ չար մարդիկ որոշ բաներ են վերցնում, կեղծ առաջնորդողն ասում է. «Թող այդպես լինի. ամեն դեպքում ամեն ինչ Աստծու ձեռքերում է»։ Որոշ կարևոր միջոցներ օգտագործում են անհատները՝ առանց որևէ մեկի հաստատման՝ այդ մարդիկ վերցնում են այս իրերը, իսկ մյուսները չեն կարողանում օգտագործել դրանք իրենց աշխատանքում, և ոչ ոք չի համարձակվում խնդրել դրանք։ Կեղծ առաջնորդողն ասում է. «Մեծ բան չէ։ Պարզապես գնեք նորը։ Նրանք վերցրել են այդ իրը, ուստի թող նախ նրանք օգտագործեն այն։ Դա պարզապես մի առարկա է՝ միևնույն է, թե ով է այն օգտագործում։ Եթե նրանք այն խելամտորեն չեն օգտագործում, դա նրանց և Աստծու գործն է։ Մենք միջամտելու կարիք չունենք»։ Նայեք, թե ինչպես է նա քարոզում մեծ վարդապետություն՝ խնդրի հետ «վարվելու» համար՝ մեծ խնդիրները վերածելով փոքրերի, իսկ փոքրերը՝ ոչնչի։ Կեղծ առաջնորդողները չեն կատարում իրենց որևէ պարտականություն, երբ խոսքն Աստծու տան տարբեր միջոցների պահպանման մասին է։ Նրանք չեն հետաքրքրվում կամ տեղեկանում դրա մասին և չեն լուծում կամ կարգավորում որևէ խնդիր։ Նույնիսկ եթե Վերևն ուսումնասիրում է նրանց աշխատանքը, նրանք պարզապես խուսափողական են խոսում՝ իրենց գլուխն ազատելու համար, և վերջ։
Որոշ եղբայրներ և քույրեր Աստծու տանն օգտագործելու համար գնում են սարքավորումներ, հագուստ և դեղորայք, և երբ կեղծ առաջնորդողը տեսնում է այդ միջոցները, նա ընտրում է դրանց միջից և վերցնում է լավ հագուստը, կոշիկները և պայուսակներն իր համար և ուրիշներին թույլ է տալիս վերցնել միայն մնացորդները, որոնք իրեն պետք չեն։ Երբ նրա առաջնորդած բթամիտները տեսնում են դա, ասում են. «Մեր առաջնորդողն ընտրել է այն, ինչ ուզում է՝ հիմա մեր հերթն է։ Երբ ավարտենք, կնետենք մնացած անարժեք բաները մեր ենթակայության տակ գտնվող եղբայրներին և քույրերին»։ Ում ձեռքն էլ ընկնեն այս բաները, նրան էլ դրանք կպատկանեն, իսկ ոչ ոքի դուրը չեկած և մնացած իրերը մի կողմ են նետվում, և ոչ ոք չի պահպանում դրանք։ Եվ այսպես, Աստծու տան տարբեր նյութական միջոցներն անվանապես ունեն պահպանման վայրեր, բայց իրականում դրանք ընդհանրապես չեն պահպանվում՝ այդ վայրերն աղբանոցներ են, որոնք ոչ ոք չի կառավարում։ Նրանք պարզապես նետում են առարկաներն ինչ-որ տեղ և թույլ են տալիս, որ դրանք կուտակվեն։ Կան հագուստ, կոշիկներ և գուլպաներ, դեղորայք և էլեկտրոնիկա, ինչպես նաև ամենօրյա ապրանքներ և խոհանոցային պարագաներ՝ դա խառնաշփոթ է, որի մեջ կան ամեն տեսակ անպետք առարկաներ, և նույնիսկ մարդկանց ու շների համար նախատեսված սնունդը խառնվում են իրար։ Եթե հարցնես, թե ով է կառավարում այդ առարկաները և արդյոք նա տեսակավորում է դրանք, կամ արդյոք կան հրահանգներ այս առարկաների համար, և ինչպես պետք է դրանք պահպանվեն՝ կամ, եթե այս բաները պետք չեն Աստծու տան աշխատանքի համար, արդյոք եղբայրներն ու քույրերը դրանց կարիքն ունեն, ոչ ոք չի իմանա պատասխանները։ Միանգամայն բնականոն է, որ եղբայրներն ու քույրերը չիմանան, բայց առաջնորդողներն ու աշխատողները նույնպես չունեն այս հարցերից ոչ մեկի պատասխանը՝ նրանք լիովին խուսափում են այս առարկաների համար պատասխանատվությունից՝ ասելով կա՛մ «Ես չգիտեմ», կա՛մ «Ինչ-որ մեկը հոգ է տանում դրա մասին»՝ դրանով իսկ գլուխն ազատելով քեզնից և խաբելով Աստծու տանը։ Սա հանգեցնում է նրան, որ այս խնդիրները մնում են չլուծված։ Առաջնորդողների և աշխատողների համար դժվար չէ համապատասխան մարդկանց գտնելը՝ Աստծու տան տարբեր նյութական միջոցները կառավարելու համար, այդպես չէ՞։ Կեղծ առաջնորդողները նույնիսկ չեն անում հավատարիմ մեկին գտնելու պարզ աշխատանքը՝ այս առարկաները պատշաճ կերպով պահպանելու, լավ գրառումներ վարելու և դրանք լավ տեսակավորված պահելու համար։ Այդ դեպքում նրանք ի՞նչ են անում։ Երբ եղբայրներն ու քույրերը հագուստ կամ ամենօրյա անհրաժեշտության պարագաներ են նվիրաբերում Աստծու տանը, կեղծ առաջնորդողները տեսնում են այս միջոցները և սկսում են վխտալ դրանց շուրջը՝ ինչպես քաղցած գայլերի ոհմակը, որը միասին միս է խժռում։ Նրանք նորից ու նորից փորձում են իրենց սազող հագուստը՝ իրենց համար անվերջ ընտրելով իրեր։ Երբ Աստծու տունը գնում է տարբեր տեսակի կարևոր և թանկարժեք սարք-սարքավորումներ, նրանք շտապում են նախ ընտրել լավերն իրենց համար։ Ինչո՞ւ են նրանք ընտրում լավերը։ Նրանք կարծում են, թե որպես առաջնորդող կամ աշխատող՝ Աստծու տան միջոցների նկատմամբ ունեն օգտագործման արտոնյալ իրավունքներ։ Ինչ էլ որ Աստծու տունը բաժանի, նրանք միշտ նախ ընտրում են լավագույնը։ Ահա թե ինչպես են նրանք վերաբերվում Աստծու տան միջոցներին։ Արդյո՞ք սա աշխատանք անել է։ Մի՞թե սա կեղծ առաջնորդողների դրսևորում չէ։ Երբ խոսքը պիտանելիության ժամկետներ ունեցող առարկաների, օրինակ՝ սննդի և դեղորայքի մասին է, կեղծ առաջնորդողները պարզապես չեն հետաքրքրվում դրանցով։ Նրանք չեն գտնում համապատասխան անձնակազմ՝ դրանք կառավարելու համար, ոչ էլ ասում են անձնակազմին. «Այս առարկաներից որոշներն ունեն պիտանելիության ժամկետներ, ուստի անմիջապես գրի առեք դրանք։ Շտապեք բաշխել դրանք եղբայրներին և քույրերին նախքան դրանց պիտանելիության ժամկետների լրանալը, որպեսզի դրանք խելամտորեն օգտագործվեն՝ մի՛ սպասեք, որ դրանց ժամկետը լրանա՝ թույլ մի՛ տվեք, որ դրանք վատնվեն»։ Կեղծ առաջնորդողները երբեք չեն անում այս բաները։ Երբ ինչ-որ բանի ժամկետը լրանում է, նրանք պարզապես դեն են նետում այն։ Երբ առաջնորդողներն ու աշխատողներն աշխատանք են կատարում Աստծու տանը, կոպիտ ասած՝ նրանք պետք է լինեն Աստծու տան տնտեսները։ Առաջին բանը, որ նրանք պետք է անեն, Աստծու տան միջոցները խելամտորեն լավ պահպանելն է՝ այդ առումով խիստ հսկողություն սահմանելով և պատշաճ ստուգում իրականացնելով դրանց նկատմամբ։ Սա նաև Աստծու տան աշխատանքի հիմնարար կետ է, սակայն կեղծ առաջնորդողները չեն կարող անել նույնիսկ այնպիսի հիմնարար աշխատանք, ինչպիսին սա է։ Արդյո՞ք նրանք բթամիտ են, ցածր որակ ունեցող և խավարամիտ, թե՞ նրանց սրտերը ճիշտ տեղում չեն։ Եթե նրանք խավարամիտ և բթամիտ են, ինչպե՞ս են իրենց համար լավ միջոցներ ընտրում։ Ինչո՞ւ նրանք չեն բաժանվում իրենց սեփական առարկաներից կամ անփութորեն չեն տալիս դրանք ուրիշներին։ Ինչո՞ւ նրանք չեն փչացնում կամ վնասում իրենց սեփական իրերը։ Եվ ինչո՞ւ է նրանց վերաբերմունքն Աստծու տան առարկաների նկատմամբ այսպիսին։ Հստակ է, որ զուրկ են բարոյականությունից, և նրանց սրտերը ճիշտ տեղում չեն։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները կարգավիճակ են ստանում և շփվում են Աստծու տան աշխատանքի ավելի լայն շրջանակի հետ, նրանք արտոնյալ հասանելիություն են ստանում Աստծու տան տարբեր նյութական միջոցներին և հանրային սեփականությանը և նրանք ամենատեղեկացվածն են այդ բաների մասին։ Սակայն նրանք անտեսում են, պատշաճ կերպով չեն պահպանում և թույլ են տալիս ցանկացածին օգտագործել և վերցնել դրանք, պարզապես թույլ են տալիս, որ ով պատրաստ է հոգ տանել դրանց մասին, անի դա, իսկ եթե ինչ-որ մեկը պատրաստ չի լինում հոգ տանելու դրանց մասին և անպատասխանատու է, նրանք դեմ չեն լինում և նույնիսկ եթե իմանում են, որ ինչ-որ մեկը խնդիր ունի, չեն լուծում այն։ Սրանք կեղծ առաջնորդողներ են։ Այստեղ մենք եզրակացրինք, որ կեղծ առաջնորդողները, բացի ցածր որակ ունենալուց և հոգս չկրելուց, նաև ունեն վատ բնավորություն, և նրանց սրտերը սխալ տեղում են։ Քանզի այս առաջնորդողներն ունեն ցածր որակ և զուրկ են ըմբռնման ունակությունից, ճշմարտություն և կյանքի մուտք ներառող աշխատանքի՝ նրանց վատ կատարումը հասկանալի է։ Եվ քանզի նրանք ցածր որակ ունեն և չունեն աշխատանքային ունակություն, վարչարարություն ներառող աշխատանքի՝ նրանց վատ կատարումը նույնպես հանդուրժելի է։ Բայց նրանց` նույնիսկ ի վիճակի չլինելը կատարելու Աստծու տան տարբեր միջոցների կառավարումը ներառող նվազագույն, պարզ աշխատանքը, մի բան էլ ավելի հստակ է ի ցույց դնում։ Որոշ կեղծ առաջնորդողների դեպքում նրանց խնդիրն այնքան պարզ չէ, որքան ցածր որակ ունենալը և հոգս չկրելը, ավելին՝ նրանք ունեն հատկապես վատ բնավորություն և ցածր մարդկայնություն։ Առաջնորդողների և աշխատողների տասներորդ պարտականության վերաբերյալ մեր հաղորդակցության միջոցով բացահայտվել է կեղծ առաջնորդողների ևս մեկ դրսևորում։ Նրանք պարզապես միայն թույլ արժանիք չունեն՝ չկրելով հոգս և տրվելով մսեղի հարմարավետությանը, նրանք նաև ունեն վատ բնավորություն, և նրանց սրտերը ճիշտ տեղում չեն։ Իրենց չպատկանող առարկաները նրանց չեն հետաքրքրում՝ նրանք նույնիսկ չեն պահպանում դրանք։ Դու նշանակվել ես Աստծու տան տնտես, և սակայն կծում ես այն ձեռքը, որը կերակրում է քեզ, և չես պաշտպանում Աստծու տան շահերը՝ միաժամանակ ապրելով դրա հաշվին։ Անփութորեն մի կողմ ես նետում Աստծու տան առարկաները՝ ասես դրանք պատկանելիս լինեն կողմնակի անձանց, և չես պահպանում դրանք ու կարծում ես, որ դրանք մեծ բան չեն։ Դա քո պարտականությունները չկատարելը չէ՝ դա քո մարդկայնության խնդիրն է, դա բարոյականության մեծ պակաս է։ Առարկաները, որոնք նրանք պետք է պահպանեն, վատ պահպանելը կամ չպահպանելը ցույց է տալիս, որ կեղծ առաջնորդողները չունեն մարդկայնություն, և նրանց սրտերը ճիշտ տեղում չեն։ Նրանք նույնիսկ չեն կարողանում լավ պահպանել Աստծու տան միջոցները, ուստի եթե նրանք բաշխեին դրանք, արդյո՞ք կկարողանային դա անել խելամտորեն։ Նրանք էլ ավելի են թերանում սկզբունքների համաձայն գործելու հարցում։ Նրանք տեսնում են, որ Աստծու տան առարկաներն անփութորեն դեն են նետվում, վնասվում և վատնվում են՝ չունենալով որևէ լավ մարդ, որը կկառավարի դրանք, և նրանք շատ լավ գիտեն իրենց սրտերում, որ դա անելը ճիշտ չէ, այնուամենայնիվ, չեն լուծում այդ հարցը։ Դա նշանակում է՝ նրանց սիրտը սխալ տեղում է։ Կարո՞ղ են այդ տականքները, որոնց սրտերը սխալ տեղում են, խելամտորեն բաշխել Աստծու տան տարբեր նյութական միջոցները։ Նրանք էլ ավելի անկարող են դա անել։ Եթե նրանց հանձնարարես բաշխել այդ առարկաները, նրանք կանեն բաներ, որոնք էլ ավելի զուրկ կլինեն բարոյականությունից։
Ագարակային մի եկեղեցում, որտեղ շներ են պահում, դրանց խնամքի համար պատասխանատուն շատ է հոգ տանում նորածին ձագերի մասին։ Նա անհանգստանում էր, որ ձագերը չեն ստանա իրենց անհրաժեշտ սնունդը, ուստի դիմեց, որպեսզի շներին օրգանական ձու տան։ Այնտեղի կեղծ առաջնորդողն անմիջապես հաստատեց այդ խնդրանքը. նա չմտածեց, թե որքան սահմանափակ են օրգանական հավկիթները։ Դրանք նույնիսկ մարդկանց ուտելուն չեն բավականացնում, ուստի ինչո՞ւ պետք է նա դրանք տար շներին։ Մի՞թե սա հարցի լուծման անհեթեթ ձև չէ։ Ի՞նչ բնույթ ունի այդ կեղծ առաջնորդողի նման վարքագիծը։ Ինչպե՞ս բնութագրել այն։ Մի՞թե այդ կեղծ առաջնորդողի նման գործելակերպն անհեթեթ չէ։ Այն, ինչ այդ կեղծ առաջնորդողն անընդհատ ասում է, երբ բացում է իր բերանը, մարդկանց քիմքին հաճելի վարդապետություններ են, բայց իրականում նա ամենևին չի հասկանում ճշմարտության սկզբունքները, ուստի, երբ որևէ բան է պատահում, նա վերաբերվում և լուծում է այն՝ համաձայն մարդկային պատկերացումների, նախասիրությունների և սուբյեկտիվ ցանկությունների. և ի վերջո նա հանգում է այնպիսի զզվելի արարքի, ինչպիսին է շներին օրգանական հավկիթով կերակրելը։ Կարո՞ղ է արդյոք այդ կեղծ առաջնորդողի կողմից Աստծու տան նյութական միջոցների այսպիսի բաշխումը խելամիտ համարվել։ (Ո՛չ։) Ինչո՞ւ նա չի կարողանում հասնել խելամիտ բաշխման։ Արտաքուստ թվում է, թե այդ կեղծ առաջնորդողը միջամտում էր, հոգ էր տանում և հետամուտ էր նույնիսկ այս շատ փոքր հարցին, և որ նա ուներ բավարար պատճառներ ու հիմքեր՝ աջակցելու այդ դիմումին, բայց արդյոք նա գործո՞ւմ էր սկզբունքներին համապատասխան։ Արդյոք նա գործո՞ւմ էր՝ Աստծու տան պահանջած սկզբունքների համաձայն։ Ո՛չ։ Ուստի, նայելով նրա այս արարքի բնույթին, արդյոք սա բարի՞, թե չար գործ է։ Արդյոք սա նրա պարտականության կատարո՞ւմն է, թե պարտազանցություն։ Դա թերացում է՝ դա անսկզբունքային է, դա անխոհեմաբար վատ բաներ անե՛լ է։ Ի՞նչ եք տեսնում այս հարցի միջոցով, ո՞րն է այս կեղծ առաջնորդողի մարդկայնության էությունը։ Մի՞թե դա կանոնների խեղաթյուրված ընկալում և կույր կիրառում չէ։ Այն, ինչ նա ասում է ամեն շնչով, ճիշտ վարդապետություններ են, և այնպես է հնչում, ասես դրանցում որևէ սխալ արտահայտություն չկա, սակայն իրականում այն խեղաթյուրված է։ Նման մարդիկ կեղծաբար հոգևոր են և ունեն խեղաթյուրված ընկալում. նրանք աղբի կտորներ են, որոնք չունեն հոգևոր հասկացողություն։ Մենք քիչ առաջ նշեցինք, որ կեղծ առաջնորդողների մարդկայնությունն այն է, որ նրանք ունեն վատ բնավորություն, և նրանց սիրտը ճիշտ տեղում չէ։ Նրանք զուրկ են սկզբունքներից, երբ գալիս է Աստծու տան նյութական միջոցները բաշխելու ժամանակը, և նրանք կուրորեն են բաշխում դրանք, ինչը բացահայտում է, որ կեղծ առաջնորդողները խեղաթյուրված ընկալում ունեն և կուրորեն են կիրառում կանոնները և որ նրանք անսկզբունքային են իրենց գործողություններում՝ նրանք պարզապես գործում են կուրորեն և պատահականորեն։ Արտաքուստ թվում է, թե կեղծ առաջնորդողներն այնքան առատաձեռն ու բարի են, մինչդեռ իրականում դա կեղծ առատաձեռնություն և կեղծ բարություն է։ Օրինակ՝ երբ էգ շունը ձագեր ունեցավ, շնապահն ասաց, որ պետք է շներին տա մարդկանց համար նախատեսված նոր վերմակ։ Այնուհետև ինչ-որ մեկն ասաց. «Ափսոս կլինի նոր վերմակը տալ շներին՝ ավելի լավ կլինի այն տալ եղբայրներին ու քույրերին, իսկ հին վերմակը, որը փոխարինում ենք, տալ կենդանիներին»։ Ի՞նչ եք կարծում այս առաջարկի մասին։ Նոր իրերը մարդկանց, իսկ հները կենդանիներին բաշխելը միանգամայն խելամիտ է։ Սա է սկզբունքը՝ սա խելամիտ բաշխում է։ Ինչպե՞ս են նման հարցերը լուծում կեղծ առաջնորդողները՝ դրանց բախվելիս։ Սա լսելուց հետո այնտեղի կեղծ առաջնորդողը խորհեց. «Կենդանիները երբեք նոր իրեր չեն օգտագործում։ Նրանք միշտ օգտագործում են հին, կեղտոտ իրեր։ Մենք՝ մարդիկս, միշտ օգտագործում ենք նոր իրեր։ Աստծու խոսքերում ասվում է, որ երբեմն մենք նույնիսկ խոզերի և շների չափ լավը չենք։ Ուստի, մի՛ կռվեք խոզերի և շների հետ իրերի համար։ Դա մարդկայնության պակաս է»։ Եվ այսպես, նա ի վերջո նոր վերմակը տվեց այդ կենդանիներին։ Այնտեղի մարդիկ գուցե չտուժեին հինն օգտագործելուց, բայց հարցի լուծման այս ձևը շատ խոսուն է։ Ի՞նչ դեր խաղաց կեղծ առաջնորդողն այս հարցում։ Կասեի՞ք արդյոք, որ բնականոն մարդիկ ի վիճակի կլինեին նման բան անելու։ (Ո՛չ։) Այդ դեպքում, ինչպիսի՞ մարդիկ թույլ կտային, որ այս հարցը լուծելիս գործն այս կետին հասնի։ (Անհեթեթ տեսակները, որոնք չունեն բնականոն մարդկանց ողջամտությունը կամ մտածելակերպը։) Այս պատասխանները բոլորը ճիշտ են՝ այդ մարդիկ ոչնչությունից էլ պակաս են։ Երբ բնականոն մարդիկ բախվում են նման բանի, նրանք գիտեն, թե ինչպես խելամիտ կերպով լուծել այն, բայց խեղաթյուրված ընկալմամբ շինծու հոգևոր կեղծ առաջնորդողները չգիտեն, թե ինչպես լուծել այն։ Նրանց լուծման ձևը նույնպես կարծես թե ունի հիմք և կարծես թե համապատասխանում է Աստծու տան սկզբունքներին և հիմնավորված է առատ, խելամիտ արդարացումներով, սակայն մարդիկ դա լսելուց հետո չգիտեն՝ ծիծաղեն, թե լացեն, դա այնքան անհեթեթ է։ Ինչպե՞ս է, որ նրանք չեն կարողանում հասկանալ նույնիսկ նման պարզ, ակնհայտ տրամաբանությունը։ Ինչպե՞ս են նրանք այն լուծում նման խեղաթյուրված ձևով։ Դա զզվելի է։ Եթե նրանց նշանակեք որպես տնտեսներ, նրանք կստիպեն շներին մուկ բռնել, կատուներին՝ տունը պահպանել, իսկ խոզերին՝ քնել մահճակալներում. ամեն ինչ խառնաշփոթի կվերածվի։ Արդյոք կեղծ առաջնորդողներն ի վիճակի՞ են խելամիտ կերպով բաշխելու Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները։ (Ո՛չ։) Նրանք առանձին դասակարգ են՝ բթամիտ մարդիկ և անհեթեթ տեսակներ։ Բացի հատկապես խեղաթյուրված ընկալում ունեցող կեղծ առաջնորդողներից, որոնց սիրտը ճիշտ տեղում չէ, նրանց մեծամասնությունը նույնպես խառնաշփոթ և քաոս է ստեղծում այս տեսակի աշխատանքում, թեպետ նրանք ունեն մի փոքր որակ, և նրանց ընկալումը խեղաթյուրված չէ։ Նրանք նույնիսկ չեն կարողանում կատարել նվազագույն հանձնառությունները, որոնք պարտավոր են կատարել։ Ուստի, երբ հարցնում եք նրանց այս աշխատանքի մասին, նրանց պատասխանը միշտ նույնն է. «Այսինչն է զբաղվում դրանով։ Այսինչը գիտի։ Եթե որևէ հարց ունես, պետք է գնամ և հարցնեմ այսինչին»։ Եվ դա վերջին բանն է, որ կլսես դրա մասին։ Սա է այս աշխատանքն անելիս կեղծ առաջնորդողների ցուցաբերած դրսևորումը։
Ինչ վերաբերում է Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները բաշխելու աշխատանքին, կեղծ առաջնորդողները ոչ միայն ի վիճակի չեն դա անելու՝ Աստծու տան պահանջած սկզբունքների համաձայն, այլև թույլ են տալիս, որ իրենց անձնական զգացմունքները, նախասիրությունները և ցանկությունները, ինչպես նաև անձնական հասկացողությունը մեծապես խառնվեն դրան։ Նրանք այս աշխատանքը խառնաշփոթի և քաոսի են վերածում՝ ընդհանրապես զուրկ լինելով սկզբունքներից։ Ուստի, երբ կեղծ առաջնորդողը կառավարում է Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները, այնպիսի հանգամանքներում, երբ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում, հաճախ է պատահում, որ իրերը վնասվեն, անտեղի վատնվեն, կամ անհետանան, և թվերը չեն ավելանում։ Անհատները վերցնում են այլ միջոցներ՝ իրենց անձնական օգտագործման համար՝ առանց դրանք գրանցելու կամ զեկուցելու։ Կեղծ առաջնորդողները նույնիսկ չեն կարողանում լավ կառավարել ընդհանուր գործերի այսպիսի պարզ աշխատանքը։ Նրանք խառնաշփոթ են ստեղծում այս աշխատանքում, սակայն, միևնույն է, հանգիստ են զգում իրենց՝ կարծելով, թե շատ աշխատանք են կատարել։ Կեղծ առաջնորդողները երբեք չեն իրականացնում Աստծու տան տարատեսակ նյութական միջոցների կանոնավոր ստուգում, սպասարկում և նորոգում. հոգու խորքում նրանք ամենևին չեն հոգում այս միջոցների մասին։ Ենթադրենք, հարցնում ես նրանց. «Կա՞ արդյոք որևէ մեկը, ով զբաղվում է այս սարքավորումների սպասարկմամբ և նորոգմամբ։ Արդյոք եղե՞լ են վատնման դեպքեր դրանք վերանորոգելիս` պահեստամասեր ձեռք բերելու ժամանակ։ Կամ արդյոք որևէ մեկը շա՞տ է ծախսել կամ խաբվե՞լ է։ Արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է այդ միջադեպերից հետո։ Արդյոք որևէ մեկը տուգանվել կամ նախազգուշացում ստացե՞լ է»։ Կեղծ առաջնորդողները չեն իմանա կամ չեն հոգա այս ամենի մասին։ Նրանք ոչինչ չգիտեն այն մասին, թե արդյոք գումարն անօրինական է ծախսվել Աստծու տան համար իրեր գնելիս, արդյոք որևէ մեկը նշանակվել է կառավարելու այդ իրերը դրանք գնելուց հետո, արդյոք գնված իրերը հարմար են և արդյոք դրանք կարող են արդյունավետորեն օգտագործվել, իսկ եթե ոչ, արդյոք դրանք վերադարձվել կամ փոխանակվել են սահմանված ժամկետում։ Նրանք այնքան հիմար են՝ ոչինչ չգիտեն։ Միակ բանը, որի մասին մտածում են կեղծ առաջնորդողները, այն է, թե ինչպես վարդապետություններ քարոզեն հավաքույթներին, որպեսզի մարդիկ հարգեն իրենց. նրանք չունեն աշխատանքային կարողություն, երբ խոսքը նյութական միջոցների կառավարման կոնկրետ հարցի մասին է, ոչ էլ որևէ վերաբերմունք ունեն այս հարցին։ Նրանք չգիտեն, որ սա այն աշխատանքն է, որն իրենք պետք է անեն, ոչ էլ գիտեն՝ ինչպես անել այն։ Աստծու տան նյութական միջոցների վերաբերյալ կեղծ առաջնորդողների ունեցած տեսակետն այն է, որ դրանք պատկանում են բոլորին, ուստի ով ցանկանում է, կարող է օգտագործել որևէ բան և ով որևէ բանի կարիք ունի, կարող է վերցնել այն կամ դիմել վերադասներին դրա համար. որ սա բոլորի իրավունքն է, և որ Աստծու տան նյութական միջոցները չպետք է գտնվեն որևէ անհատի կառավարման կամ վերահսկողության տակ։ Ուստի, եթե ինչ-որ մեկը կոտրի կամ կորցնի որևէ սարք, նրանց չի հետաքրքրի, և եթե ինչ-որ մեկը դիմի որևէ բան գնելու համար, նրանց նույնպես չի հետաքրքրի՝ արդյոք այն թանկ է, թե էժան։ Փաստն այն է, որ Աստծու տունն այս բաների համար կանոններ ունի։ Քանի դեռ առաջնորդողներն ու աշխատողները կատարում են իրենց պարտականությունները և իրականացնում պատշաճ ստուգում՝ Աստծու տան սկզբունքների համաձայն, բոլոր նման կորուստներն ու վատնումները կարող են կանխվել։ Սակայն կեղծ առաջնորդողները չեն անում նույնիսկ այս ամենապարզ գործը, որը կարող է կանխել կորուստները։ Մի՞թե նրանք պարզապես ձրի չեն ուտում Աստծու տան սնունդը։ Մի՞թե նրանք ձրիակերներ չեն։ Մի՞թե սա կեղծ առաջնորդողների «կեղծության» կոնկրետ դրսևորում չէ՞։ Ինչպե՞ս կվարվեիք նման առաջնորդողի հետ, եթե հանդիպեիք նրան։ (Կազատեինք նրան աշխատանքից։) Պարզապես ազատել նրան աշխատանքից, և վե՞րջ։ Մի՞թե պետք չէ նրան մի երկու դաս տալ։ «Այդ սարքն այնտեղ էր դրված, և այն խոնավացել է, ու օրեր շարունակ ոչ ոք չի ստուգել այն։ Պարզ չէ՝ արդյոք հոսանքը դեռ աշխատո՞ւմ է, թե մկները կրծել են մալուխները։ Ինչո՞ւ դու չես անհանգստանում այս բաներով։ Իմ օգտագործած համակարգիչը փչացել է և վերանորոգման կարիք ունի։ Աշխատանքը կձգձգվի, եթե այն չվերանորոգվի։ Սակայն ես այնքան շատ եմ դիմել քեզ դրա համար, ինչո՞ւ ուշադրություն չես դարձրել։ Ինչո՞վ ես կուրորեն զբաղված ամբողջ օրը՝ գլխատված հավի պես։ Երբ քեզ պես առաջնորդողի վրա հույս են դնում աշխատանք կատարելու համար, ուշացնում ես ողջ աշխատանքը, և բոլոր սարքերն ու նյութական միջոցները ոչնչանում են քո ձեռքով։ Չես խնամում կամ կառավարում Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները։ Պիտանի չես առաջնորդող լինելուն. շտապի՛ր և հեռացի՛ր պաշտոնից»։ Արդյոք ճի՞շտ է նրան այսպես դաս տալը։ (Այո՛։) Ի՞նչ ունի այն մարդը, որը համարձակվում է դաս տալ առաջնորդողներին և աշխատողներին։ Նախ՝ նա պետք է լինի խիզախ և պետք է ունենա արդարադատության զգացում։ Ոմանք կարող են ասել. «Ես չէի համարձակվի դաս տալ առաջնորդողներին և աշխատողներին։ Նրանք սպաներ են, իսկ ես՝ պարզապես զինվոր, իմ կոչումը շատ ավելի ցածր է, քան նրանցը։ Նրանք ունեն ճշմարտությունը և կարող են քարոզներ կարդալ։ Ես ոչ մի բանում լավը չեմ և այն դիրքում չեմ, որ դաս տամ նրանց»։ Մի՞թե սա սրիկայի տրամաբանություն չէ։ (Այդպես է։) Ուրեմն, ինչպե՞ս դաս կտայիք այս տեսակի առաջնորդողին։ «Եթե կարող ես անել այս աշխատանքը, ապա ջանք մի՛ խնայիր դրա համար և արա դա՝ Աստծու տան սկզբունքների համաձայն։ Ինչ էլ կազմակերպես, որ մենք անենք, կհնազանդվենք դրան։ Բայց եթե ձեռքիցդ եկածը չանես այս գործը կատարելու համար, եթե չանես այն՝ Աստծու տան սկզբունքների համաձայն, երբե՛ք չես ստիպի մեզ լսել քեզ։ Ավելին, եթե որևէ իրական գործ չանես, մենք իրավունք կունենանք քեզ հեռացնելու քո պաշտոնից և վտարե՛լու։ Վնասի՛ր ինքդ քեզ, եթե ուզում ես վնասել ինչ-որ մեկին. չպետք է փորձես վնասել բոլորիս»։ Կհամարձակվեի՞ք նրան այսպես դաս տալ։ (Այո՛։) Հիմա եք այդպես ասում. արդյոք իսկապես կանեի՞ք, երբ գար դա անելու ժամանակը։ Ընդհանուր առմամբ՝ ճշմարտության սկզբունքներին և կարևոր հարցերին վերաբերող բաների դեպքում չեք համարձակվում անհաստատ խոսել՝ վախենալով, որ խորաթափանցության և խոսքի հստակության պակասը կարող է նշանակել, որ դուք պարզապես դատում եք առաջնորդողներին և աշխատողներին ու անհանգստություն եք առաջացնում։ Բայց պետք է ի վիճակի լինեք խորաթափանցություն ունենալու նյութական միջոցների կառավարման հարցում. պետք է սովորեք զանազանել այս հարցում և ըմբռնեք դրա սկզբունքները։
Ֆիլմարտադրության թիմում կար մի հանդերձապահ։ Նա անզուսպ էր իր գործողություններում և միշտ ստորաբար յուրացնում էր Աստծու տան նյութական միջոցները։ Երբ նա հեռացավ ֆիլմարտադրության թիմից, իր հետ տարավ որոշ բաներ, և հաշիվների հետագա ստուգումը ցույց տվեց, որ նրա ստացած գումարի մեծ մասը չէր համընկնում։ Ավելին՝ թեև չէր աշխատում, փող ուներ և գնել էր բազմաթիվ բարձրակարգ իրեր։ Շատ մարդիկ շողոքորթել էին նրան, երբ նա ֆիլմարտադրության թիմում էր, և նրանք բոլորը ցանկացել էին լավ հարաբերություններ ունենալ նրա հետ, որպեսզի երբ հագուստի կարիք ունենային, պարզապես խնդրեին, և նա տար։ Եթե ինչ-որ մեկը վատ հարաբերությունների մեջ էր լինում նրա հետ, նա նույնիսկ չէր տալիս նրան հասանելիք հագուստը։ Ի՞նչ խնդիր է սա։ Սա կառավարման անձնակազմի հետ կապված խնդիր է։ Մի կողմից նա ինքն էր յուրացնում այս բաները. մյուս կողմից՝ նա չէր բաշխում Աստծու տան նյութական միջոցները՝ սկզբունքներին համապատասխան, այլ առաջնորդվում էր իր զգացմունքներով, իր սեփական կամքով և իր հարաբերություններով։ Սկզբունքների համաձայն՝ այս մարդը պետք է մաքրվեր այդտեղից։ Սա ակնհայտ խնդիր էր։ Կեղծ առաջնորդողը ոչ միայն չարեց դա, այլև նրան լավ մարդ համարեց և կազմակերպեց, որ նա գնա մեկ այլ վայր՝ իր պարտականությունը կատարելու։ Մի՞թե սա սխալի բարդացում չէր։ Ի՞նչ եք կարծում այն մասին, թե ինչպես է կատարվել այս աշխատանքը։ Արդյոք այն համապատասխանո՞ւմ էր սկզբունքներին։ Արդյոք այս առաջնորդողը կատարե՞ց այն պարտականությունները, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն։ (Ո՛չ։) Մի պահ մի կողմ թողնելով այն, թե ինչ օգուտներ կարող էր քաղել առաջնորդողն այդ մարդու հետ այսպես վարվելով՝ պարզապես դատելով այն բանից, թե ինչպես նա լուծեց հարցը, ի՞նչ բնույթ ուներ սա։ Դա զգացմունքների հիման վրա չար մարդուն ապաստան տալն էր և նրա հետ Աստծու տան սկզբունքների համաձայն չվարվելը։ Ուստի, դա կապելով առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետի հետ՝ ի՞նչ սխալ է թույլ տալիս նման առաջնորդողն ու աշխատողն Աստծու տան տարատեսակ նյութական միջոցների նկատմամբ իր վերաբերմունքում։ Արդյոք այս առաջնորդողը կատարե՞ց իր պարտականությունները։ Արդյոք հարցի նրա լուծումը հիմնվա՞ծ էր Աստծու տան նյութական միջոցները պաշտպանելու վրա։ Հաստատ՝ ոչ։ Նա լուրջ չվերաբերվեց Աստծու տան նյութական միջոցներին՝ նույնիսկ աչք փակեց, երբ թույլ տվեց, որ այս միջոցները փչանան կամ չար մարդը քմահաճորեն վերցնի դրանք։ Արդյոք նա այդպես կվարվե՞ր, եթե իր սեփական իրերը վնասվեին կամ հայտնվեին այլ մարդկանց տիրապետության տակ։ Ո՛չ. այդ դեպքում նա կմտածեր վրեժի և փոխհատուցման մասին։ Ուստի, ինչո՞ւ նա այդպես չվարվեց Աստծու տան նյութական միջոցների հետ։ Նա նույնիսկ ասաց. «Նա կարող է վերցնել մի քանի իր, եթե ուզում է. նա այնքան էլ շատ չի վերցնում։ Նա կարող է մի փոքր յուրացնել այս բաները, եթե ուզում է. ո՞վ չունի դա անելու փոքր ցանկություն։ Ի՞նչ նշանակություն ունի նրա յուրացրած փոքր քանակությունը։ Այնպես չէ, որ մյուսներն ավելի քիչ են ստանում»։ Ի՞նչ վերաբերմունք է սա։ Արդյոք սա այն վերաբերմո՞ւնքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ունենան Աստծու տան նյութական միջոցների նկատմամբ։ (Ո՛չ։) Մի՞թե նա չի կծում իրեն կերակրող ձեռքը։ Եվ ի՞նչ հիմնավորում նա բերեց ի վերջո։ «Թող նա յուրացնի այդ բաները՝ կարիք չկա, որ մենք հաշիվներ մաքրենք նրա հետ։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ մանր միջոցներն ու իրերը։ Հակաքրիստոսները դրանից շատ ավելին են յուրացնում։ Այդ իրերի յուրացման հարցը նրա և Աստծու միջև է՝ նրա գործն է, թե ինչպես նա Աստծու առաջ հաշիվ կտա իր արածների համար, երբ գա ժամանակը։ Դա մեզ հետ ոչ մի կապ չունի»։ Ի՞նչ մտքեր և զգացմունքներ եք ունենում, երբ լսում եք, որ առաջնորդողը նման բան է ասում։ Ցանկացած մարդ, որն ունի արդարադատության որևէ զգացում, խղճի գիտակցության մի փոքր նշույլ, ներքուստ կարտասվեր այս խոսքերը լսելիս և նա իրեն կոտրված ու հիասթափված կզգար, նույնիսկ եթե նա պարզապես սովորական հետևորդ լիներ, էլ չասած, եթե նա առաջնորդող կամ աշխատո՛ղ լիներ։ Այս տեսակի կեղծ առաջնորդողն Աստծու այնքան շատ շնորհ և պաշտպանություն, և Նրա այնքան շատ ճշմարտություններ է վայելում, բայց, միևնույն է, ունի այս տեսակի սառնարյուն վերաբերմունք Նրա տան նյութական միջոցների նկատմամբ։ Արդյոք նա ունի՞ մարդկայնություն։ Արդյոք նա պիտանի՞ է առաջնորդող կամ աշխատող լինելուն։ (Ո՛չ։) Երբ նման մարդն ազատվի աշխատանքից, արդյոք նա որակավորված կլինի՞ ապագայում առաջնորդող կամ աշխատող լինելու։ (Ո՛չ. նրա մարդկայնությունը վատն է։) Ինչպե՞ս է դրսևորվում նրա վատ մարդկայնությունը։ (Նրանով, որ նա չի պաշտպանում Աստծու տան շահերը։) Ո՞րն է այն կոնկրետ գործողությունը, որով նա չի պաշտպանում Աստծու տան շահերը։ Ո՞րն է այս կոնկրետ դրսևորման էությունը։ Նման մարդկանց սիրտը ճիշտ տեղում չէ, և նրանք ունեն ցածրակարգ բնավորություն. նրանք բավականին գեղեցիկ են խոսում, բայց ոչ մի իրական բան չեն անում։ Նման մարդիկ բացարձակապես չպետք է լինեն առաջնորդողներ և աշխատողներ։ Նրանք, ում սիրտը ճիշտ տեղում չէ, ճշմարտասերներ չեն, այլ հետամուտ են իրենց սեփական շահին. նրանք, ում սիրտը ճիշտ տեղում չէ, բացարձակապես չեն մտածում Աստծու ընտրյալ մարդկանց մասին, և նրանք բացարձակապես չեն պաշտպանում եկեղեցու աշխատանքը կամ Աստծու տան շահերը։
Առաջին հիմնական բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, Աստծու տան տարատեսակ նյութական միջոցների պատշաճ հսկողությունն է, պատշաճ վերահսկում իրականացնելը և Աստծու տան համար պահակություն անելը՝ թույլ չտալով, որ որևէ միջոց վնասվի, վատնվի կամ հայտնվի չար մարդկանց տիրապետության տակ։ Սա նվազագույնն է, որ նրանք պետք է անեն։ Երբ ընտրվում ես որպես առաջնորդող կամ աշխատող, Աստծու տունը քեզ համարում է իր տնտեսը. դու ընդգրկվում ես կառավարչական դասում, և քո ստանձնած առաջադրանքն վելի ծանր է, քան մյուսներինը։ Մեծ պատասխանատվություն ես կրում։ Այդ իսկ պատճառով քո յուրաքանչյուր վերաբերմունք, գործողություն, հարցերի լուծման ծրագիր և խնդիրների լուծման մեթոդ՝ բոլորն առնչվում են Աստծու տան շահերին։ Եթե նույնիսկ հաշվի չես առնում Աստծու տան շահերը կամ սրտին մոտ չես ընդունում դրանք, պիտանի չես Նրա տան տնտեսը լինելուն։ Ինչպիսի՞ մարդ է սա։ Ինչո՞ւ նա պիտանի չէ Աստծու տան տնտեսը լինելուն։ Կեղծ առաջնորդողների մեջ կան այնպիսիները, որոնք ոչ միայն ունեն ցածր որակ. նրանց հիմնական խնդիրը որևէ հոգս չկրելն է. նրանք չգիտեն ինչպես աշխատել, բայց չեն փնտրում ճշմարտությունը և ի վիճակի չեն կատարելու տնտեսի նույնիսկ նվազագույն պարտականությունները։ Նրանք չունեն խիղճ կամ ողջամտություն։ Դա այն պատճառով է, որ նրանց սիրտը ճիշտ տեղում չէ, նրանք ունեն ցածրակարգ բնավորություն և եսասեր են ու ստոր. նրանք բնավ չեն պաշտպանում եկեղեցու աշխատանքը, այլ հաճախ վնասում և դավաճանում են եկեղեցու շահերը՝ քծնելով ստանալով մարդկանց բարեհաճությունը և պահպանելով իրենց հարաբերություններն այլ մարդկանց հետ՝ եկեղեցու շահերին վնաս հասցնելու հաշվին։ Նրանք թույլ են տալիս, որ Աստծու տան նյութական միջոցները վնասվեն, վատնվեն, կորչեն կամ նույնիսկ հայտնվեն չար մարդկանց տիրապետության տակ և նրանք ամենևին չեն հոգում դրա մասին կամ չեն զգում նույնիսկ ամենափոքր պարտքի կամ մեղքի զգացում դրա համար։ Ուստի, ինչ վերաբերում է առաջնորդողների և աշխատողների ընտրությանը, նայելով դրան մարդկայնության տեսանկյունից, ո՞րն է ամենահիմնական բանը, որ նրանք պետք է ունենան։ Նրանք պետք է ունենան խիղճ և արդարադատության զգացում, և նրանց շարժառիթները պետք է պատշաճ լինեն։ Նրանց մարդկայնությունը նախ պետք է հաղթահարի նշաձողը։ Անկախ նրանից, թե որքան աշխատանքային կարողություն կամ որակի ինչ մակարդակ ունեն նրանք՝ այդ տեսակի մարդիկ կհամապատասխանեն չափանիշին՝ որպես տնտեսներ, եթե ծառայեն որպես ղեկավարներ։ Առնվազն նրանք կկարողանան պաշտպանել Աստծու տան շահերը և եղբայրների ու քույրերի ընդհանուր շահերը։ Նրանք բացարձակապես չեն դավաճանի եղբայրների և քույրերի, ոչ էլ Աստծու տան շահերը։ Երբ Աստծու տան և եղբայրների ու քույրերի շահերը վտանգված կամ վնաս կրելու եզրին լինեն, նրանք նախապես մտածած կլինեն դրա մասին և կլինեն առաջինը, որը քայլ կկատարի և կպաշտպանի դրանք, նույնիսկ եթե դա անելը կազդի իրենց սեփական անվտանգության վրա կամ կպահանջի նրանցից գին վճարել, կամ տառապել։ Սրանք են այն բոլոր բաները, որոնք կարող են անել խիղճ և ողջամտություն ունեցող մարդիկ։ Որոշ կեղծ առաջնորդողներ և աշխատողներ շտապում են գտնել ապահով վայր՝ թաքնվելու համար, երբ բախվում են վտանգավոր հանգամանքների, սակայն Աստծու տան կարևոր նյութական միջոցների՝ Աստծու խոսքերի գրքերի, բջջային հեռախոսների, համակարգիչների և այլնի դեպքում նրանք ոչ հոգում են դրանց մասին, ոչ էլ հետաքրքրվում։ Եթե նրանք անհանգստանային, թե ինչպես իրենց ձերբակալությունը կազդի եկեղեցու աշխատանքի ավելի մեծ պատկերի վրա, նրանք կարող էին ուրիշներին ուղարկել այս հարցերը լուծելու համար, սակայն այս կեղծ առաջնորդողները թաքնվում են միայն հանուն իրենց սեփական անվտանգության։ Նրանք մահու չափ վախեցած են և իրենց սեփական անվտանգությունն ապահովելու համար նրանք չեն անում այն, ինչ կարող են։ Հետևաբար, եղել են բազմաթիվ դեպքեր, երբ կեղծ առաջնորդողների անփութությունը, անգործությունը և անպատասխանատվությունը հանգեցրել են նրան, որ Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները և Աստծուն մատուցված ընծաները թալանել և վերցրել է մեծ կարմիր վիշապը, երբ վտանգավոր իրավիճակներ են առաջացել, ինչը հանգեցրել է լուրջ կորուստների։ Երբ այդ իրավիճակները նոր առաջանան եկեղեցում, առաջնորդողների և աշխատողների առաջին միտքը պետք է լինի Աստծու տան սարքավորումները և նյութական միջոցները հարմար վայրերում տեղադրելը, դրանք հարմար մարդկանց հանձնելը՝ կառավարման համար. մեծ կարմիր վիշապին բացարձակապես չպետք է թույլ տրվի վերցնել դրանք։ Բայց կեղծ առաջնորդողների մտքում երբեք նման բաներ չեն լինում. նրանք երբեք Աստծու տան շահերն առջնահերթ չեն համարում, փոխարենը նրանք իրենց սեփական անվտանգությունն են առաջնահերթ համարում։ Կեղծ առաջնորդողների ձախողումը՝ կատարել իրական աշխատանք, հաճախ հանգեցնում է նրան, որ Աստծու տան տարատեսակ կարևոր նյութական միջոցները կորուստներ կամ վնասներ են կրում։ Մի՞թե սա պատասխանատվության լուրջ անտեսում չէ կեղծ առաջնորդողների կողմից։ (Այդպես է։)
Ինչ վերաբերում է առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետին, ո՞րն է կեղծ առաջնորդողների հիմնական դրսևորումը, որը մենք մերկացնում ենք։ Կեղծ առաջնորդողների վերաբերմունքն Աստծու տան նյութական միջոցների նկատմամբ անտարբերության և արհամարհանքի վերաբերմունք է. նրանք չեն առաջնորդվում սկզբունքներով, այլ բաշխում են այդ բաները պատահականորեն՝ հիմնվելով իրենց սեփական պատկերացումների և նախասիրությունների վրա։ Մինչ նրանք կառավարում են իրերը, Աստծու տան նյութական միջոցները հաճախ ենթարկվում են ավելի մեծ կամ փոքր աստիճանի վնասի և վատնման, ինչը կորուստներ է պատճառում Աստծու տան աշխատանքին։ Սա կեղծ առաջնորդողների հիմնական դրսևորումն է։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում լուծել նույնիսկ ընդհանուր գործերի այս ամենապարզ, եզակի աշխատանքը. նրանք նույնիսկ չեն կարողանում դա անել կամ անել դա լավ. ի՞նչ կարող են նրանք անել այդ դեպքում։ Ուստի, երբ տեսնում եք, որ նման մարդիկ գործում են որպես առաջնորդողներ, կարող եք ստուգել և վերահսկել նրանց աշխատանքը։ Եթե նրանք խառնաշփոթ են ստեղծում ընդհանուր գործերի այս եզակի աշխատանքում՝ չանելով նույնիսկ այն, ինչ կարող են և չգտնելով այլ հարմար մարդկանց դա անելու համար, երբ նրանք ժամանակ չեն ունենում, ապա նման առաջնորդողները պետք է անմիջապես ազատվեն աշխատանքից և հեռացվեն իրենց պաշտոններից։ Աստծու տունը երբեք չի օգտագործի նրանց։ Արդյոք սա տեղի՞ն է։ (Այդպես է։) Ինչո՞ւ։ Մարդ, որի սիրտը ճիշտ տեղում չէ, որի ընկալումը խեղաթյուրված է, և որը գործում է միայն իր զգացմունքների և իր եսասեր, ստոր հավակնությունների ու ցանկությունների համաձայն, վստահելի չէ։ Ի՞նչ աշխատանք կարող է լավ կատարել անվստահելի մարդը։ Ի՞նչ պարտավորություն նա կարող է լավ կատարել։ Արդյոք նա ի վիճակի՞ է պարտավորությունը կատարելու հավատարմությամբ։ (Ոչ։)
Առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետին վերաբերող այսօրվա հաղորդակցության միջոցով մի՞թե Ես հստակ չեմ ներկայացրել առաջնորդողներից և աշխատողներից պահանջվող սկզբունքներից և չափանիշներից ևս մեկը։ Այն, ինչ ներառված է այստեղ, ո՛չ որակի, ո՛չ էլ աշխատանքային կարողության, այլ մարդկայնության հարց է։ Դիտարկեք որպես առաջնորդողներ և աշխատողներ ծառայողներին կամ նրանց, որոնց եկեղեցին պատրաստում է, և տեսեք՝ արդյոք նրանց մեջ կա՞ն վատ մարդկայնություն ունեցողները և որոնց սիրտը ճիշտ տեղում չէ, որոնց մարդկայնությունը նույնն է, ինչ տասներորդ կետում մանրամասն վերլուծված կեղծ առաջնորդողներինը։ Եթե իսկապես գտնեք նման առաջնորդողների և աշխատողների, պետք է ազատեք նրանց աշխատանքից, և պետք է հիշեք, որպեսզի երբեք չընտրեք նման մարդկանց՝ որպես առաջնորդողներ, և երբեք չպատրաստեք նման մարդկանց՝ լինելու առաջնորդողներ և աշխատողներ։ Եթե որոշ մարդիկ չեն հասկանում այդ մարդկանց մարդկայնության որակը և ընտրում են նրանց, անմիջապես զեկուցեք նրանց մասին։ Թույլ մի տվեք նրանց լինել առաջնորդողներ և աշխատողներ։ Այդ մարդիկ չեն դառնում առաջնորդողներ և աշխատողներ՝ իրական աշխատանք կատարելու համար, այլ եկեղեցու աշխատանքը կործանելու համար։ Եթե նրանք դառնան առաջնորդողներ, Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները միայն կկործանվեն դրա հետևանքով։ Արդյոք ցանկանո՞ւմ եք տեսնել նման հետևանք։ (Ոչ։) Ուստի, ինչպե՞ս պետք է վարվեք նման մարդկանց հետ։ Եթե նրանք ներկայումս ծառայում են որպես առաջնորդողներ, զեկուցեք նրանց մասին և հեռացրեք նրանց իրենց պաշտոններից։ Եթե ոչ, եթե նրանք դեռ չեն ընտրվել, ապա ասացեք բոլորին. «Այս մարդը լավը չէ։ Մի՛ ընտրեք նրան, ինչ էլ անեք՝ դա վնասակար կլինի եկեղեցուն»։ Իսկ եթե մարդիկ խաբվել և մոլորվել են՝ ընտրելով նրան, պետք է անմիջապես տեղեկացնես բոլորին. «Մենք այսօր սխալ բան արեցինք։ Մենք որպես մեր առաջնորդող ընտրեցինք մեկին, որն ունի վատ մարդկայնություն, և որի սիրտը ճիշտ տեղում չէ։ Հիմա, երբ արել ենք սա, Աստծու տան շահերը կենթարկվեն կորուստների և վնասի։ Պետք է անմիջապես հեռացնենք նրան իր պաշտոնից, որպեսզի թույլ չտանք, որ Աստծու տան շահերը և տարատեսակ նյութական միջոցները վնասվեն։ Չպետք է թույլ տանք, որ նա հաջողության հասնի իր դավադրության մեջ»։ Արդյոք սա տեղի՞ն արարք է։ (Այդպես է։)
Որպես առաջնորդողներ և աշխատողներ ընտրվողներից պահանջվում է ունենալ որակ և աշխատանքային կարողություն. այժմ կան նաև պահանջներ նրանց մարդկայնության որակի վերաբերյալ։ Ի՞նչ կասեք, արդյոք մարդկանց մեծամասնությունը չի՞ բավարարում առաջնորդողներ և աշխատողներ լինելու չափանիշները։ Այս երեքից ո՞րն է ամենակարևորը։ (Մարդկայնությունը։) Իսկ երկրո՞րդը։ (Աշխատանքային կարողությունը։) Իսկ դրանի՞ց հետո։ (Արդյոք նրանք ունեն որակ, թե ոչ։) Այդ հերթականությունը ճշգրիտ է։ Երբ ապագայում առաջնորդողներ ընտրեք, չափեք նրանց այս հերթականության համաձայն։ Որոշ մարդիկ ասում են. «Այս հերթականության հետ կապված խնդիր կա։ Ենթադրենք՝ մարդկայնությունն առաջին տեղում է, և որոշ մարդիկ ունեն լավ մարդկայնություն, բայց բավականին վատ որակ, և եթե նրանք ընտրվեն որպես առաջնորդողներ, ի վիճակի չեն լինի կատարելու որևէ իրական աշխատանք. արդյոք, այնուամենայնիվ, նորմա՞լ է այդ դեպքում միայն մարդկանց մարդկայնությունը հաշվի առնելը»։ Մարդկանց մարդկայնությունն ամենակարևորն է, և դա առաջին բանն է, ինչին պետք է ուշադրություն դարձնեք, բայց դա միակ բանը չէ, որ պետք է հաշվի առնել առաջնորդողներ և աշխատողներ ընտրելիս։ Եթե մարդու մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, հաջորդիվ նայեք նրա աշխատանքային կարողությանը։ Եթե նա չունի աշխատանքային կարողություն և չի կարող կատարել որևէ իրական աշխատանք, կարող եք խնդրել նրան ստանձնել այնպիսի աշխատանք, որը չափազանց ծանրաբեռնող չէ նրա կարողությունների համար։ Եթե նա ունի լավ մարդկայնություն և ի վիճակի է ստանձնելու աշխատանքը և ջանք չխնայելու՝ այն լավ կատարելու համար, վստահելի մեկն է, և Աստծու տունը կարիք չունի կասկածներ ունենալու նրան օգտագործելու հարցում, և նա խրատող, օգտակար և շահավետ է եղբայրների և քույրերի մեծամասնության համար, ապա նա համապատասխանում է չափանիշին։ Եթե նրա որակը վատն է, և չունի աշխատանքային կարողություն կամ եթե պարզապես միջակ է իր աշխատանքային կարողության առումով, հանձնարարեք նրան կատարել որոշակի պարզ աշխատանք կամ եզակի գործ։ Եթե նա ունի լավ որակ և ուժեղ աշխատանքային կարողություն, կարող է կատարել որոշակի կարևոր աշխատանք կամ մի քանի տարբեր գործեր։ Մի՞թե չեք կարողանում նույնիսկ այսպիսի կարգավորումներ անել։ Եթե նա ունի վատ մարդկայնություն, և նրա սիրտը ճիշտ տեղում չէ, ապա անկախ նրանից, թե որքան մեծ է նրա աշխատանքային կարողությունը, արդյոք ի վիճակի կլինի՞ լավ կատարելու աշխատանքը։ (Ոչ։) Եթե նա կառավարեր ընկերություն կամ մի քանի աշխատակիցների, դա գուցե խնդիր չլիներ. բայց ի՞նչ խնդիրներ կառաջանային, եթե նրան խնդրեին կառավարել Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները։ Նախևառաջ, նա բացարձակապես չէր կառավարի այդ միջոցները կամ չէր լուծի հարցերը՝ Աստծու տան պահանջած սկզբունքների համաձայն։ Նրա սիրտը ճիշտ տեղում չէ, նա չի սիրում ճշմարտությունը, և նրա սրտում չկա ոչինչ, բացի խարդավանքներից, չար գաղափարներից և մտքերից, ուստի երբ էլ որ գործում է, դա անում է՝ իր սեփական նախասիրությունների համաձայն և հիմնվելով իր սեփական շահերի, այլ ոչ թե ճշմարտության սկզբունքների և արդարության վրա։ Նա հաշվի է առնում միայն այն, թե ինչ ունի կորցնելու կամ շահելու և ամենևին չի մտածում Աստծու տան պահանջած սկզբունքների մասին. և այդպիսով նա դատապարտված է ձախողման առաջնորդողների և աշխատողների աշխատանքում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Նրա մարդկայնության որակով. այն պայմանավորված չէ նրա աշխատանքային կարողությամբ։ Եվ այսպես, երբ կշռադատում եք, թե արդյոք ինչ-որ մեկը վեհանձն է, թե խոնարհ, և արդյոք նա համապատասխանում է Աստծու տան չափանիշներին՝ առաջնորդողների և աշխատողների ընտրության համար, նախ նայեք նրա մարդկայնությանը. եթե նրա մարդկայնությունը հուսալի է և համապատասխանում է չափանիշին, հաջորդիվ դիտարկեք՝ արդյոք նա ունի աշխատանքային կարողություն և կրում է հոգս, ապա դիտարկեք մյուս ասպեկտները։
Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետն է։ Սա քիչ թե շատ այն է, ինչ մանրամասն վերլուծվել է կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումների տասներորդ կետում։ Կարելի է տեսնել այն մոտեցման և դրսևորումների մեջ, որոնցով կեղծ առաջնորդողները վերաբերվում են Աստծու տան նյութական միջոցներին, որ նրանց մեծամասնությունը չունի խիղճ և ողջամտություն, որ նրանք ունեն չափազանց վատ մարդկայնություն և ոչ մի պատասխանատվություն չեն կրում. կարելի է ասել, որ նրանց սիրտը ճիշտ տեղում չէ։ Մի՞թե մենք այժմ չունենք ևս մեկ ապացույց, որը կարող է օգտագործվել՝ որոշելու համար, որ ինչ-որ մեկը կեղծ առաջնորդող է։ Որոշ կեղծ առաջնորդողներ չեն կարողանում աշխատանք կատարել, որովհետև նրանց որակը ցածր է և որովհետև նրանք կույր են և խորաթափանցություն չունեն իրերի նկատմամբ։ Ոմանք չեն կատարում իրական աշխատանք, որովհետև նրանց սիրտը ճիշտ տեղում չէ, և նրանք բացառապես հետամուտ են իրենց սեփական շահերին. նրանք չեն պաշտպանում Աստծու տան շահերը, և նրանց չի հետաքրքրում՝ Աստծու ընտրյալ մարդիկ կապրեն, թե կմեռնեն։ Ամեն տեսակի կեղծ առաջնորդող պետք է ազատվի աշխատանքից և վերացվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի կանխվեն Աստծու տան աշխատանքի ուշացումները և Նրա ընտրյալ մարդկանց վնաս հասցնելը։
2021 թ. մայիսի 1