Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (21)
Ինչպես տարբերել հակաքրիստոսներին այն մարդկանցից, որոնք հակաքրիստոսների խառնվածք ունեն
Նրանց տարբերելը ճշմարտության նկատմամբ իրենց վերաբերմունքի հիման վրա
Այսօր կշարունակենք հաղորդակցվել առաջնորդողների և աշխատողների պարտականությունների մասին։ Նախքան հաղորդակցությունը պաշտոնապես սկսելը, եկեք վերանայենք հակաքրիստոսներին վերաբերող թեմաներից մեկը, որի մասին նախկինում հաղորդակցվել ենք՝ ինչպես տարբերել հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց նրանցից, ովքեր ունեն հակաքրիստոսների էություն, և որոնք են այս երկու տեսակի մարդկանց միջև եղած տարբերությունները։ Նախ կհաղորդակցվենք այն մասին, թե ինչպես զանազանել հակաքրիստոսներին. սա շատ դժվար չէ։ Նախևառաջ պետք է հստակ կերպով տեսնես, թե որոնք են այն ակնհայտ բնորոշ դրսևորումները, որոնք ցուցաբերում են հակաքրիստոսները, որպեսզի կարողանաս կարճ ժամանակում ճանաչել իսկական հակաքրիստոսին՝ որոշելով, որ նա հաստատապես այն մարդը չէ, ով միայն հակաքրիստոսների խառնվածք ունի կամ քայլում է հակաքրիստոսների ուղիով։ Այսկերպ զանազանություն կունենաս հակաքրիստոսների վերաբերյալ և այլևս չես մոլորեցվի, ծուղակը չես ընկնի և չես վերահսկվի նրանց կողմից։ Այժմ ամենակարևորն այն է, որ կարողանաս տեսնել հակաքրիստոսների բնական էություն ունեցող մարդկանց և հակաքրիստոսների խառնվածք ունեցողների միջև եղած ակնհայտ տարբերությունները։ Այս երկու տեսակի մարդկանց զանազանելու համար նախ պետք է ընկալես նրանց հիմնական բնութագրերը։ Որոշ մարդիկ միայն ընկալում են հակաքրիստոսների ապականության բացահայտումն առօրյա կյանքում, ինչպես օրինակ՝ իրենց կարգավիճակը հաստատելու և ուրիշներին խրատելու նրանց հակումները, բայց չեն կարողանում զանազանել հակաքրիստոսների բնական էությունը։ Արդյոք սա ընդունելի՞ է։ (Ոչ։) Կան նաև այնպիսիք, ովքեր ասում են, որ հակաքրիստոսների ամենաակնառու դրսևորումները նրանց ամբարտավանությունն ու ինքնահավանությունն են, և բոլոր ամբարտավան ու ինքնահավան մարդկանց բնորոշում են որպես հակաքրիստոսներ։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Ոչ։) Ինչո՞ւ ճիշտ չէ։ Որովհետև ամբարտավանությունն ու ինքնահավանությունը հակաքրիստոսների ամենաակնառու դրսևորումները չեն. դրանք ապականված խառնվածքներ են, որոնք ընդհանուր են բոլոր ապականված մարդկանց համար։ Յուրաքանչյուր ոք ամբարտավան և ինքնահավան խառնվածք ունի, ուստի բոլոր ամբարտավան և ինքնահավան մարդկանց որպես հակաքրիստոսներ բնորոշելը լուրջ սխալ է։ Ուստի որո՞նք են հակաքրիստոսների էական դրսևորումները, որ կարող են մի հայացքից պարզ դարձնել հակաքրիստոսների և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց միջև եղած էական տարբերությունները և հնարավորություն տալ զանազանելու, որ այս երկու տեսակի մարդկանց էությունները տարբեր են, և որ նման մարդկանց պետք է տարբեր կերպ վերաբերվել։ Որոշակի առումներով, ինչպիսիք են գործողությունները, վարքագծերը և խառնվածքները, արդյոք այս երկու տեսակի մարդիկ ունե՞ն նմանություններ և ընդհանրություններ։ (Այո։) Եթե ուշադիր չդիտարկես, լրջորեն չտարբերես կամ սրտումդ ճշգրիտ հասկացողություն և զանազանություն չունենաս այս երկու տեսակի մարդկանց խառնվածքի և էության վերաբերյալ, ապա շատ հեշտ է նրանց վերաբերվել այնպես, ասես նույն տեսակից լինեն։ Գուցե նույնիսկ հակաքրիստոսին շփոթես հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդու հետ և հակառակը, այսինքն՝ հեշտությամբ այսպիսի սխալ դատողություններ անես։ Ուստի որո՞նք են այս երկու տեսակի մարդկանց հիմնական բնութագրերն ու նրանց միջև տարբերությունները, որոնք թույլ կտան հիմնավոր ապացույցներով տարբերել, թե ով է հակաքրիստոս և ով է հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդ։ Հավանաբար անծանոթ չեք այս թեմային, ուստի եկեք լսենք ձեր մտքերը։ (Հակաքրիստոսներին և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց տարբերելու համար օգտագործվող տեսանկյուններից մեկը ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքն է. մյուսը նրանց մարդկայնությունն է։ Ճշմարտության նկատմամբ իրենց վերաբերմունքի մեջ հակաքրիստոսներն ատում են ճշմարտությունը և բոլորվին չեն ընդունում այն։ Անկախ նրանից՝ որքան չար գործեր են կատարում, որոնք խանգարող և անհանգստացնող բաներ են առաջացնում, և անկախ նրանից, թե ինչպես ես հաղորդակցվում նրանց հետ կամ էտում նրանց, նրանք չեն ընդունում դա և հաստատակամորեն չեն ապաշխարում։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ նույնպես կարող են սխալ բաներ անել, երբ չեն հասկանում ճշմարտությունը կամ չեն ընկալում սկզբունքները, բայց երբ նրանց էտում են, կարող են ընդունել ճշմարտությունը, ինքնաքննել և ճանաչել իրենց և ի վիճակի են զղջալու և ապաշխարելու։ Ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքի տեսանկյունից հակաքրիստոսների էությունն այն է, որ ատում են ճշմարտությունը, մինչդեռ հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ կարող են ընդունել ճշմարտությունը։ Իրենց մարդկայնության տեսանկյունից հակաքրիստոսները չար մարդիկ են՝ առանց խղճի կամ ամոթի զգացումի, մինչդեռ հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ ունեն խղճի և ամոթի զգացում։) Դուք երկու բնութագիր նշեցիք. այս բովանդակության մասին նախկինում հաղորդակցվե՞լ է։ Դրանք համարվո՞ւմ են ակնհայտ բնութագրեր։ (Այո։) Հակաքրիստոսների և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց վերաբերմունքները ճշմարտության նկատմամբ լիովին տարբեր են։ Սա շատ կարևոր կետ է և ակնհայտ բնութագրերով դրսևորում է։ Հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ամենևին չեն ընդունում այն։ Նրանք ավելի շուտ կմեռնեն, քան կընդունեն, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Անկախ նրանից՝ ինչպես ես հաղորդակցվում ճշմարտության մասին, նրանք ներքուստ դիմակայում են և հակակրանք են տածում դրա հանդեպ։ Նույնիսկ կարող են ներքուստ անիծել քեզ, ծաղրել քեզ և արհամարհել քեզ՝ քամահրանքով վերաբերվելով։ Հակաքրիստոսները թշնամական են տրամադրված ճշմարտության նկատմամբ. սա ակնհայտ բնութագիր է։ Իսկ որո՞նք են հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց բնութագրերը։ Ճշգրիտ և օբյեկտիվ լինելու համար՝ հակաքրիստոսների խառնվածք, բայց որոշակի խիղճ և ողջամտություն ունեցող մարդիկ կարող են փոխել իրենց պատկերացումները և ընդունել ճշմարտությունը՝ ուրիշների կողմից իրենց հետ ճշմարտության մասին հաղորդակցվելու միջոցով։ Եթե նրանց էտում են, նաեւ կարող են հնազանդվել։ Այսինքն՝ քանի դեռ հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ անկեղծորեն հավատում են Աստծուն, նրանց մեծ մասը կարող է տարբեր աստիճանների ընդունել ճշմարտությունը։ Ամփոփելով՝ հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ կարող են ընդունել ճշմարտությունը և հնազանդվել այնպիսի միջոցներով, ինչպիսիք են Աստծու խոսքերն ինքնուրույն կարդալը, Աստծու կարգավարժանքն ու լուսավորությունը կամ եղբայրների և քույրերի էտումը, օգնությունն ու աջակցությունն ընդունելը։ Սա ակնհայտ բնութագիր է։ Հակաքրիստոսները, սակայն, տարբեր են։ Անկախ նրանից, թե ով է հաղորդակցվում ճշմարտության մասին, ո՛չ լսում են, ո՛չ էլ հնազանդվում։ Նրանք միայն մեկ վերաբերմունք ունեն՝ ավելի շուտ կմեռնեն, քան կընդունեն ճշմարտությունը։ Անկախ նրանից՝ ինչպես ես էտում նրանց, անօգուտ է։ Նույնիսկ եթե հնարավորինս հստակ ես հաղորդակցվում ճշմարտության շուրջ, չեն ընդունում այն. նույնիսկ ներքուստ դիմակայում են և հակակրանք են զգում դրա հանդեպ։ Կարո՞ղ է արդյոք նման խառնվածք ունեցող մեկը, ով ատում է ճշմարտությունը, հնազանդվել Աստծուն։ Հաստատապես ոչ։ Հետևաբար հակաքրիստոսներն Աստծու թշնամիներն են և մարդիկ են, որոնք չեն կարող փրկվել։
Նրանց տարբերելը իրենց մարդկայնության հիման վրա
Քիչ առաջ նաև նշեցիք մեկ այլ բնութագիր՝ հակաքրիստոսներին հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանցից տարբերելու համար, որը մարդկայնության տեսանկյունից է։ Ո՞վ կցանկանար փոքր-ինչ ավելի շատ հաղորդակցվել այս բնութագրի մասին։ (Հակաքրիստոսները հատկապես չարասիրտ մարդկայնություն ունեն. կարող են ճնշել և տանջել մարդկանց, և անկախ նրանից՝ որքան չարիք են գործում, նրանք ապաշխարել չգիտեն։) Ճիշտ է, հակաքրիստոսների հիմնական բնութագիրը նրանց չարասիրտ մարդկայնությունն է, նրանց անամոթությունը և նրանց խղճի ու ողջամտության բացակայությունը։ Անկախ նրանից՝ որքան չար գործեր են նրանք անում եկեղեցում կամ որքան վնաս են հասցնում եկեղեցու գործին, դա ամոթալի չեն համարում, ոչ էլ իրենց որպես մեղավորներ են տեսնում։ Անկախ նրանից՝ Աստծու տունը մերկացնում է նրանց, թե եղբայրներն ու քույրերն էտում են նրանց, մնում են անվրդով և հանդիմանված կամ նեղացած չեն զգում։ Սա հակաքրիստոսների դրսևորումն է մարդկայնության առումով։ Նրանց հիմնական բնութագրերն են խղճի և ողջամտության պակասը, ամոթի բացակայությունը և չափազանց դաժան խառնվածքը։ Ցանկացած ոք, ով դիպչում է նրանց շահերին, դատվում և տանջվում է նրանց կողմից, և նրանք վրեժխնդրության հատկապես ուժեղ ցանկություն ունեն՝ չխնայելով ոչ մեկին, նույնիսկ սեփական հարազատներին։ Ահա թե որքան դաժան են հակաքրիստոսները։ Մյուս կողմից՝ հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ, անկախ նրանից, թե որքան ապականություն են բացահայտում, պարտադիր չէ, որ չար մարդիկ լինեն։ Անկախ նրանից՝ ինչ թերություններ կամ բացեր ունեն իրենց մարդկայնության մեջ, ինչ սխալներ կարող են թույլ տալ կամ ինչ առումներով կարող են ձախողվել և սայթաքել, հետագայում կարող են ինքնաքննել իրեց և դասեր սովորել։ Երբ բախվում են էտվելուն, նրանք ի վիճակի են ընդունելու իրենց սխալները և զղջալու, իսկ երբ եղբայրներն ու քույրերը քննադատում կամ մերկացնում են նրանց, թեև գուցե փորձեն փոքր-ինչ արդարանալ և այդ պահին չցանկանան ընդունել դա,՝ իրականում իրենց սրտերում արդեն ընդունել են իրենց սխալը և հնազանդվել։ Սա ապացուցում է, որ դեռ կարող են ընդունել ճշմարտությունը և կարող են վերափոխվել։ Երբ սխալներ են թույլ տալիս կամ որևէ խնդրի են բախվում, նրանց խիղճն ու ողջամտությունը դեռ կարող են գործել. նրանք գիտակից են, ոչ թե թմրած և անզգա, կամ անզիջում և հրաժարվում են ընդունել բաները։ Բացի դրանից՝ թեև այս տեսակի մարդը հակաքրիստոսների խառնվածք ունի, համեմատաբար կարեկցող է և փոքր-ինչ ավելի բարի։ Երբ բախվում է տարբեր հարցերի, այն բնութագրերը, որոնք դրսևորում է մարդկայնության առումով, կարելի է նկարագրել ամենադիպուկ և հեշտ հասկանալի ձևով՝ որպես համեմատաբար ողջամիտ։ Եթե խստորեն էտվում է, առավելագույնը կարող է մի փոքր հակակրանք զգալ սրտում, բայց նայելով դրան նրա մարդկայնության դրսևորման տեսանկյունից՝ կարելի է տեսնել, որ դեռ ամոթ ունի, որ նրա խիղճն ի վիճակի է մեղադրելու իրեն, և որ նրա ողջամտությունը կարող է որոշակի զսպող ազդեցություն ունենալ։ Եթե վնասներ է հասցնում Աստծու տան շահերին կամ վնաս է պատճառում եղբայրներին ու քույրերին, միշտ անհանգիստ է զգում ներքուստ և զգում է, որ հուսախաբ է արել Աստծուն։ Այս դրսևորումները տարբեր աստիճանների ի հայտ են գալիս հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց մոտ։ Նույնիսկ եթե անմիջապես չեն ուղղում սխալը կամ ճիշտ ընտրություն չեն կատարում և ճիշտ չեն կիրառում պատահածից հետո, այս մարդիկ դեռևս գիտակցության զգացում ունեն իրենց սրտերում։ Նրանց խիղճը մեղադրում է իրենց. նրանք գիտեն, որ սխալ են վարվել և չպետք է նորից այդպես վարվեն և նաև զգում են, որ լավ մարդիկ չեն. աննկատ կերպով նրանք բոլորը կարող են ունենալ այս զգացմունքները։ Ավելին՝ ժամանակի ընթացքում նրանց վիճակը կշտկվի, և նրանք անկեղծ ապաշխարություն կունենան։ Խոր զղջում կզգան՝ ափսոսալով, որ ի սկզբանե ճիշտ ընտրություն չեն կատարել կամ ճիշտ չեն կիրառել։ Այս դրսևորումները հենց ապականված մարդկանց ամենատարածված և սովորական դրսևորումներն են։ Սակայն նրանք, ովքեր հակաքրիստոսներ են, յուրահատուկ են. նրանք մարդիկ չեն, այլ դևեր։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցնում չարիք կամ մեղք գործելուց հետո, նրանք ամենևին զղջում չեն ունենում. մինչև վերջ մնում են համառ և հաստատակամ։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ կարող են հնազանդվել, երբ բախվում են սովորական էտման։ Երբ բախվում են խիստ էտման, գուցե արդարանան, հերքեն իրողությունները և հրաժարվեն այդ պահին դա ընդունելուց, բայց ավելի ուշ ի վիճակի են ինքնաքննելու և ճանաչելու իրենց և զղջալու ու ապաշխարելու։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ծաղրում է նրանց և դատում որպես մարդկայնություն չունեցողների, գուցե ցավ զգան իրենց սրտերում, բայց հակահարված չեն տա այդ մարդուն կամ չեն վերաբերվի որպես թշնամու։ Նրանք կարող են նաև հասկանալ դիմացինին՝ մտածելով. «Միայն ինքս եմ մեղավոր այդ սխալն անելու համար. ինչպես էլ ուրիշները վերաբերվեն ինձ, արժանի եմ դրան»։ Այս դրսևորումները տարբեր մարդկանց մոտ տարբեր աստիճանի են բացահայտվում։ Կարճ ասած՝ այս բացահայտումները հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց, ապականված խառնվածք ունեցող մարդկանց բնականոն և բնական դրսևորումներն են, և հենց սրանցով են նրանք հստակորեն տարբերվում հակաքրիստոսներից։ Այս երկու վիճակների տարբեր դրսևորումների միջոցով անմիջապես պարզ է դառնում, թե որ անհատներն են չար մարդիկ և հակաքրիստոսներ, և որոնք են այն մարդիկ, որոնք պարզապես հակաքրիստոսների խառնվածք ունեն, բայց չար մարդիկ չեն։
Նրանց տարբերելը այն բանի հիման վրա՝ արդյոք նրանք իսկապես ապաշխարում են, թե ոչ
Քիչ առաջ նշվեցին հակաքրիստոսների և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց միջև եղած տարբերությունների երկու տեսանկյուններ. առաջին տեսանկյունը նրանց վերաբերմունքն է ճշմարտության նկատմամբ. մարդկանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքն է Աստծու նկատմամբ։ Այս տեսանկյունից հստակ տարբերություն կա այս երկու տեսակի մարդկանց միջև։ Երկրորդ՝ մարդկայնության առումով այս երկու տեսակի մարդիկ նույնպես հստակ էական տարբերություն ունեն։ Այս երկու բնութագրերը շատ ակնհայտ են. նրանք լիովին տարբեր տեսակի մարդիկ են։ Բացի այս երկու տարբերություններից՝ մեկ այլ տեսանկյուն է այն, թե արդյոք ապաշխարության որևէ դրսևորում կա չարիք գործելուց հետո։ Նրանց դեպքում, ովքեր հակաքրիստոսներ են, անկախ նրանից՝ ինչ չար գործեր են անում՝ լինի դա մարդկանց տանջելը, անկախ թագավորություններ ստեղծելը, կարգավիճակի համար Աստծու հետ մրցելը, ընծաներ գողանալը, թե որևէ այլ բան, նույնիսկ եթե ուղղակիորեն մերկացվում են, չեն ընդունում այդ արարքները։ Եթե չեն ընդունում դրանք, կարո՞ղ են ապաշխարել։ Նրանք ավելի շուտ կմեռնեն, քան կապաշխարեն։ Նրանք չեն ընդունում իրենց չար գործերի փաստերը։ Նույնիսկ եթե գիտակցում են, որ մերկացումը լիովին ճշգրիտ է, դիմակայում և հակադրվում են դրան։ Նրանք բացարձակապես չեն ինքնաքննի՝ արդյոք սխալ ճանապարհի վրա են, կամ չեն ասի. «Ինձ բնորոշում են որպես հակաքրիստոսի։ Սա շատ վտանգավոր է, և ես պետք է ապաշխարեմ»։ Բացարձակապես չունեն այսպիսի մտքեր։ Նրանց մարդկայնությունը չունի այս հատկանիշները։ Հետևաբար հակաքրիստոսներն ունեն ակնհայտ բնութագիր. անկախ նրանից, թե քանի տարի են հավատում Աստծուն, ամենևին չեն ընդունում ճշմարտությունը և ոչ մի իրական փոփոխություն ցույց չեն տալիս։ Երբ նոր են սկսում հավատալ Աստծուն, սիրում են առանձնանալ ամբոխի մեջ, մրցել իշխանության և շահի համար, տանջել մարդկանց, խմբավորումներ ստեղծել և պառակտել եկեղեցին։ Իշխանություն ունենալու նրանց նպատակն է ապրել եկեղեցու հաշվին և անկախ թագավորություն ստեղծել։ Երեքից հինգ տարի հավատալուց հետո, երբ նորից տեսնում ես նրանց, դեռևս նույն դրսևորումներն ու բնութագրերն են ցուցաբերում՝ առանց որևէ փոփոխության։ Նույնիսկ ութ կամ տասը տարի անց նրանք նույնն են մնում։ Ոմանք ասում են. «Գուցե նրանք փոխվեն 20 տարի հավատալուց հետո»։ Կարո՞ղ են փոխվել։ (Ոչ։) Չեն փոխվի։ Նրանք նույն դրսևորումներն են ցուցաբերում՝ անկախ նրանից՝ մի քանի անհատների հետ են շփվում, թե մեծամասնության, սովորական պարտավորություններ են կատարում, թե գործում են որպես առաջնորդողներ կամ աշխատողներ։ Նրանք երբեք չեն ապաշխարում կամ հետ չեն դառնում՝ մինչև վերջ համառելով նույն ճանապարհին։ Նրանք բացարձակապես չեն ապաշխարի։ Ահա թե ինչպիսին են հակաքրիստոսները։ Ինչ վերաբերում է հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց, նույնիսկ եթե ոմանք չար մարդիկ չեն, նույնպես ապականված խառնվածքներ ունեն։ Նրանք ամբարտավանություն, նենգություն, եսասիրություն, ստորություն և այլ տեսակի ապականություն են բացահայտում։ Նաև վատ մարդկայնություն են ցուցաբերում։ Երբ նրանք նոր են սկսում հավատալ Աստծուն, նույնպես ցանկանում են մրցել համբավի և շահի համար, առանձնանալ՝ մարդկանց հիացմունքը շահելու համար, և առաջնորդողներ լինելու և իշխանություն ունենալու ձգտումներ ու նկրտումներ ունեն։ Այս դրսևորումները ապականված մարդկանց մեջ առկա են տարբեր աստիճանի և շատ չեն տարբերվում հակաքրիստոսների դրսևորումներից։ Սակայն Աստծուն հավատալու ընթացքում նրանք հասկանում են որոշ ճշմարտություններ՝ Աստծու խոսքերի դատաստանն ու մերկացումը փորձառաբար ապրելու միջոցով և գնալով ավելի քիչ են բացահայտում այս ապականված խառնվածքները։ Ինչո՞ւ են այս ապականված խառնվածքները գնալով ավելի քիչ բացահայտվում։ Որովհետև ճշմարտությունը հասկանալուց հետո գիտակցում են, որ այս վարքագիծն ու դրսևորումներն ապականված խառնվածքների բացահայտումներ են։ Միայն այս պահին է նրանց խիղճն արթնանում, և նրանք տեսնում են, որ խորապես ապականված են և իսկապես զուրկ են մարդու նմանությունից։ Այնուհետև պատրաստակամ են դառնում ձգտելու ճշմարտությանը և մտածելու, թե ինչպես ազատվել այս ապականված խառնվածքներից և ինչպես կարող են ձերբազատվել իրենց կապանքներից ու դառնալ մեկը, ով ձգտում է ճշմարտությանը և կիրառում այն։ Ի՞նչ է այս դրսևորումը։ Մի՞թե սա աստիճանաբար ապաշխարելը չէ։ (Այո։) Աստծու գործը փորձառաբար ապրելու ընթացքում նրանք հայտնաբերում են իրենց սեփական խնդիրները, ճանաչում են իրենց ապականված խառնվածքները և հասկանում իրենց տարբեր վիճակները։ Նաև ճանաչում են իրենց մարդկային էությունը, և նրանց խիղճը գնալով ավելի արթուն է դառնում. գնալով նրանք ավելի շատ են զգում, որ խորապես ապականված են և պիտանի չեն Աստծու օգտագործման համար և որ արժանացել են Աստծու նողկանքին և ներքուստ զզվում են իրենցից։ Ենթագիտակցորեն նրանք աստիճանաբար ապաշխարում են իրենց սրտի խորքում, և այս ապաշխարությամբ տեղի են ունենում որոշ աննշան փոփոխություններ՝ աննշան փոփոխություններ, որոնք կարելի է տեսնել նրանց վարքագծում։ Օրինակ՝ ի սկզբանե, երբ ինչ-որ մեկը մերկացնում էր նրանց խնդիրները, հակակրանք էին զգում, ամոթից կատաղում էին և փորձում էին բացատրել ու արդարացնել իրենց՝ ամեն ջանք գործադրելով՝ իրենց պաշտպանելու համար տարբեր պատրվակներ և պատճառներ գտնելու։ Սակայն շարունակական փորձառությունների միջոցով նրանք գիտակցում են, որ այս վարքագիծը սխալ է, և սկսում են շտկել այս վիճակն ու վարքագիծը՝ քրտնաջան աշխատելով ընդունելու ճիշտ տեսակետներ, ձգտելով ներդաշնակորեն համագործակցելու ուրիշների հետ։ Երբ նրանց հետ բաներ են պատահում, սովորում են փնտրել ուրիշներից և հաղորդակցվել նրանց հետ և սովորում են շփվել սրտանց և բարեկամաբար համագոյակցել ուրիշների հետ։ Արդյոք սրանք ապաշխարության դրսևորումնե՞ր են։ (Այո։) Աստծուն հավատալուց հետո նրանք աստիճանաբար ճշմարիտ հասկացողություն են ձեռք բերում հակաքրիստոսների որոշ խառնվածքների, վարքագծի և դրսևորումների մասին, որոնք նրանք բացահայտում են։ Այնուհետև աստիճանաբար ազատվում են իրենց ապականված խառնվածքներից և ի վիճակի են թողնելու ապրելու իրենց նախկին սխալ ձևերը և հրաժարվում են համբավի և կարգավիճակի ձգտումից և ի վիճակի են գործելու, վարվելու և իրենց պարտավորությունը կատարելու ըստ ճշմարտության սկզբունքների։ Ինչպե՞ս է ձեռք բերվում նման փոփոխությունը։ Արդյո՞ք այն ձեռք է բերվում ճշմարտությունն ընդունելու և անընդհատ հետ դառնալու ու ապաշխարելու միջոցով։ (Այո։) Այս բաները բոլորը ձեռք են բերվում շարունակական ապաշխարության ընթացքում։ Հետագայում նրանց վիճակն, անշուշտ, բարելավվում է, նրանց հասակը նույնպես աճում է փորձառությունների խորացմանը զուգընթաց, և երբ նրանց հետ բաներ են պատահում, նրանք ի վիճակի են ինքնաքննելու։ Անկախ նրանից՝ անհաջողությունների կամ ձախողումների են բախվում, թե էտվում են, այս հարցերը բերում են Աստծու առջև և աղոթում Նրան և նաև կարող են համադրել, մանրամասն վերլուծել և հասկանալ իրենց ապականված վիճակն Աստծու խոսքերը կարդալիս։ Թեև դեռ կարող են ապականություն բացահայտել և սխալ մտքեր զարգացնել, երբ նրանց հետ բաներ են պատահում, նրանք ի վիճակի են ինքնաքննելու և ապստամբելու իրենց դեմ։ Քանի դեռ գիտակցում են այս խնդիրները, կարող են անընդհատ փնտրել ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար, և ապաշխարություն կիրառել։ Թեև այս առաջընթացը շատ դանդաղ է, և արդյունքները նվազագույն են, նրանք անընդհատ փոխվում են իրենց սրտի ամենախորքում։ Այս տեսակի մարդիկ միշտ նախաձեռնող, դրական, ինքնամոտիվացված վերաբերմունք և հետ դառնալու և ապաշխարելու վիճակ են պահպանում։ Թեև նրրանք երբեմն ուրիշների հետ մրցում են համբավի և կարգավիճակի համար և տարբեր աստիճանի բացահայտում են հակաքրիստոսների որոշ դրսևորումներ և գործողություններ, որոշակի էտումներ, դատաստաններ և հանդիմանություններ կամ Աստծու կարգավարժանքը փորձառաբար ապրելուց հետո այս ապականված խառնվածքները տարբեր աստիճանի դեն են նետվում և վերափոխվում։ Այս արդյունքների ձեռքբերման հիմնական արմատական պատճառն այն է, որ այս տեսակի մարդն իր սրտի խորքում կարող է ինքնաքննել և հասկանալ իր ապականված խառնվածքները և այն սխալ ճանապարհները, որոնցով գնացել է, և կարող է հետ դառնալ։ Թեև նրա հետդարձից ստացված փոփոխությունները, աճը և ձեռքբերումները շատ փոքր են, իսկ առաջընթացը շատ դանդաղ է, այն աստիճան, որ ինքը նույնիսկ գուցե չնկատի, նման փորձառություններից երեքից հինգ տարի անց կարող է իր մեջ որոշ փոփոխություններ զգալ, և շրջապատողները նույնպես կարող են տեսնել դա։ Ամեն դեպքում տարբերություն կա հակաքրիստոսների խառնվածք ունեցող նման մարդկանց և հակաքրիստոսների միջև։ Ո՞րն է հիմնական բնութագիրն այս առումով։ (Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ ի վիճակի են ապաշխարելու։) Երբ սխալ բան են անում, հանցանք են գործում կամ բախվում են էտման, դատաստանի և հանդիմանության, խրատման կամ կարգավարժանքի, կարող են ապաշխարել։ Նույնիսկ երբ գիտակցում են, որ սխալ են վարվել կամ սխալ են թույլ տվել, կարող են ինքնաքննել և իրենց սրտերում հետ դառնալու և ապաշխարելու վերաբերմունք ունենալ։ Սա բնորոշ տարբերություն է, որը հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց լիովին առանձնացնում է հակաքրիստոսներից։
Հակաքրիստոսների և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց միջև տարբերությունների ամփոփում
Նրանք, ովքեր հակաքրիստոսներ են, կենդանի Սատանաներ են։ Կարելի է ասել, որ ապրում են որպես Սատանաներ. նրանք դևեր և Սատանաներ են, որոնք տեսանելի են մարդկանց։ Ուստի եկեք ամփոփենք հակաքրիստոսների և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց միջև եղած էական տարբերությունները։ Մի կողմը նրանց վերաբերմունքն է ճշմարտության նկատմամբ։ Հակաքրիստոսները բացարձակապես չեն ընդունում ճշմարտությունը։ Թեև կարող են բանավոր ընդունել, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են և դրական բաներ են և խոսքեր են, որոնք օգտակար են մարդկանց համար, և բոլոր դրական բաների չափանիշն են, և որ մարդիկ պետք է ընդունեն, հնազանդվեն և կիրառեն դրանք, թեև նրանք կարող են ասել այս ամենը, բացարձակապես չեն կարող կիրառել Աստծու խոսքերը։ Ինչո՞ւ չեն կիրառում դրանք։ Որովհետև իրենց սրտերում չեն ընդունում ճշմարտությունը։ Իրենց բերանով ասում են, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, բայց բոլորովին այլ շարժառիթով. նրանք սա ասում են՝ կոծկելու համար այն փաստը, որ չեն ընդունում ճշմարտությունը, և մարդկանց մոլորեցնելու համար։ Միայն այն պատճառով, որ հակաքրիստոսները կարող են բառեր և վարդապետություններ խոսել, չի նշանակում, որ իրենց սրտերում ընդունում են, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Չեն կարող գործնականում կիրառել ճշմարտությունը, որովհետև հիմնովին չեն ընդունում Աստծու խոսքերի ճշմարտությունն իրենց սրտերում. նրանք չեն ցանկանում ընդունել ճշմարտությունը և կիրառել ճշմարտությունը՝ ճշմարտության իրականության մեջ մտնելու համար։ Մյուս կողմից՝ հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ պարտադիր չէ, որ հակաքրիստոսներ լինեն։ Նրանցից ոմանք կարող են տարբեր աստիճանի ընդունել ճշմարտությունը և հնազանդվել դրան և դրական բաներին և ճիշտ խոսքերին. սա մի տարբերություն է։ Հակաքրիստոսների էություն ունեցող մարդիկ թշնամական են տրամադրված ճշմարտության նկատմամբ և երես են թեքում դրանից, բայց հակաքրիստոսների խառնվածք ունեցող որոշ մարդիկ կարող են ընդունել և կիրառել ճշմարտությունը։ Աստծու խոսքերը կարդալու և Աստծու գործը մի քանի տարի փորձառաբար ապրելու միջոցով նրանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ կարող է փոքր-ինչ փոխվել։ Իրենց սրտի խորքում նրանք զգում են, որ թեև ի վիճակի չեն կիրառելու այն, ճշմարտությունը լավ է և ճիշտ է։ Նրանք պարզապես չեն սիրում ճշմարտությունը կամ այնքան էլ հետաքրքրված չեն դրանով, ուստի այն կիրառելը որոշակի ջանք և պայքար է պահանջում։ Ուստի հակաքրիստոսների խառնվածք ունեցող, բայց որոշակի խիղճ և ողջամտություն ունեցող մարդիկ կարող են ընդունել ճշմարտությունը տարբեր աստիճանի։ Առնվազն, իրենց սրտի խորքում չեն դիմակայում կամ չեն վանում ճշմարտությունը և հակակրանք չեն տածում ճշմարտության հանդեպ։ Մարդկանց մեծամասնությունն այսպիսի վիճակում է և այսպիսի դրսևորում է ցուցաբերում ճշմարտության նկատմամբ։ Նման մարդկանց նկարագրելու այս ձևը ո՛չ գեղեցկացնում է, ո՛չ էլ վարկաբեկում է նրանց։ Բավականին օբյեկտիվ է, այնպես չէ՞։ (Այո։) Մեկ այլ կողմը նրանց մարդկայնության տեսանկյունից տարբերելն է, այսինքն՝ նրանց խղճի, ողջամտության և նրանց մարդկայնության բարության կամ չարության հիման վրա տարբերելը։ Ով չար մարդկայնություն ունի, չի ընդունում ճշմարտությունը և հատկապես հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ, հաստատապես չհավատացող է կամ հակաքրիստոս։ Որոշ մարդիկ առանձնապես չեն սիրում ճշմարտությունը և հետաքրքրված չեն դրանով։ Երբ ուրիշները հաղորդակցվում են ճշմարտության մասին, դառնում են քնկոտ և անտարբեր։ Սակայն այս տեսակի մարդիկ չունեն չար մարդկայնություն և չեն տանջում ուրիշներին։ Եթե հաղորդակցվում ես Աստծու մտադրությունների, ճշմարտության սկզբունքների կամ Աստծու տան կանոնների մասին, նրանք կարող են լսել և պատրաստակամ են ընդունելու ճշմարտությունը և ձգտելու դրան, բայց պարտադիր չէ, որ ի վիճակի լինեն կիրառելու ճշմարտությունը։ Եթե դառնան առաջնորդող, գուցե չկարողանան առաջնորդել քեզ՝ հասկանալու ճշմարտությունը կամ բերել քեզ Աստծու առջև, բայց բացարձակապես չեն տանջի քեզ։ Սա հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց մարդկայնությունն է։ Համենայն դեպս հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց մարդկայնությունն այնքան էլ չար չէ. նրանք կարող են տարբեր աստիճանի ընդունել ճշմարտությունը։ Ի հակադրություն դրան՝ հակաքրիստոսները ոչ միայն զուրկ են խղճից և ողջամտությունից, այլև չափազանց դաժան մարդկայնություն ունեն։ Հակաքրիստոսային խառնվածք ունեցող մարդիկ խղճի զգացում և որոշակի ողջամտություն ունեն և կարող են ռացիոնալ կերպով գլուխ հանել որոշակի հարցերից։ Օրինակ՝ ինչպես ընտրել և որ կողմն անցնել. Աստծու տան պահանջների հետ գործ ունենալիս, եկեղեցու տարբեր մարդկանց հետ գործ ունենալիս և դրական ու բացասական բաների հետ գործ ունենալիս նրանք կարող են տարբերել այս և այլ նմանատիպ հարցերը և ի վերջո ի վիճակի են ճիշտ ընտրություն կատարելու՝ հիմնվելով իրենց խղճի վրա։ Այս տեսակի մարդիկ չունեն նման չար մարդկայնություն և համեմատաբար բարեսիրտ են։ Կա մեկ այլ տարբերություն, որի մասին քիչ առաջ հաղորդակցվեցինք, այն է՝ կան հակաքրիստոսների խառնվածք ունեցող որոշ մարդիկ, որոնք կարող են ընդունել ճշմարտությունը, և երբ սխալ են վարվում, կարող են ինքնաքննել դա և ունենալ ապաշխարող սիրտ։ Ի հակադրություն դրան՝ հակաքրիստոսները բացարձակապես չեն ցուցաբերում այս երկու դրսևորումները։ Նրանք համառ են և անփոփոխ, որովհետև հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, չեն ընդունում ճշմարտությունը և ունեն չափազանց դաժան մարդկայնություն։ Այս տեսակի մարդկանց համար անհնար է հետ դառնալ և հասնել ապաշխարության։ Արդյոք մարդը կարող է իսկապես ապաշխարել, կախված է հիմնականում նրանից, թե արդյոք խիղճ և ողջամտություն ունի, և ճշմարտության նկատմամբ իր վերաբերմունքից։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ, քանի որ չունեն չար մարդկայնություն, ունեն որոշակի խիղճ և ողջամտություն և կարող են որոշ ճշմարտություններ ընդունել տարբեր աստիճանի, հետ դառնալու ներուժ ունեն։ Երբ սխալներ են թույլ տալիս կամ հանցանք են գործում, կարող են էտվելուց հետո ապաշխարել։ Սա որոշում է, որ հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ փրկվելու հույս ունեն, մինչդեռ հակաքրիստոսներն անուղղելի են. նրանք դևերի և Սատանայի տեսակից են։ Հակաքրիստոսների և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց միջև եղած էական տարբերություններն այս մի քանի բնութագրերն են։ Արդյոք այս ամփոփումը բավականին օբյեկտի՞վ է։ (Այո։) Ինչ վերաբերում է հակաքրիստոսների այս մի քանի բնութագրերին, մանրամասն դրսևորումները, որոնց մասին հաղորդակցվեցինք, օբյեկտիվ են և համապատասխանում են փաստերին՝ առանց վարկաբեկման որևէ տարրի։ Աստծու ընտրյալ մարդիկ բոլորը բախվել և ականատես են եղել սրան։ Ահա թե ինչպիսին են հակաքրիստոսները։ Ինչ վերաբերում է հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց, մենք նաև մերկացրել ենք տարբեր դրսևորումներ, որոնք բոլորն էլ տեսանելի են մարդկանց և համապատասխանում են փաստերին՝ առանց որևէ բան մեղմացնելու։
Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ իրենց մարդկայնության մեջ բազմաթիվ արատներ և թերություններ ունեն և նաև տարբեր աստիճանի բացահայտում են զանազան ապականված խառնվածքներ։ Այս ապականված խառնվածքները յուրաքանչյուրի մեջ որոշ ակնհայտ բնորոշ դրսևորումներ ունեն։ Օրինակ՝ որոշ մարդիկ հատկապես ամբարտավան են, ոմանք՝ հատկապես հաշվենկատ և նենգ, ոմանք՝ հատկապես անզիջում, ոմանք՝ հատկապես ծույլ և այլն։ Այս արտահայտությունները հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց դրսևորումներն են, և դրանք նման մարդկանց մարդկայնության բնութագրերն են։ Թեև այս մարդիկ իրենց սրտերում որոշակի բարություն ունեն, պարզ ասած՝ փոքր-ինչ բարեսիրտ են. հարցերի բախվելիս հստակ տեսնում են, որ Աստծու տան շահերը վնասվում են, բայց քանի որ վախենում են ուրիշներին վիրավորելուց, իր պատյանում թաքնվող կրիայի են նմանվում՝ ապրելով Սատանայի փիլիսոփայությամբ և չցանկանալով պահպանել ճշմարտության սկզբունքները։ Թեև հոգու խորքում զգում են, որ չպետք է այդպես վարվեն և որ այդպես վարվելով՝ մեղանչում են Աստծու դեմ, միևնույն է, չեն կարողանում չընտրել լինել մարդկանց հաճեցնող։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև նրանք հավատում են, որ ապրելու և ողջ մնալու համար պետք է ապավինեն Սատանայի փիլիսոփայությանը և միայն այսկերպ կարող են պաշտպանել իրենց։ Հետևաբար նրանք ընտրում են լինել մարդկանց հաճեցնող և չեն կիրառում ճշմարտությունը։ Իրենց սրտերում զգում են, որ այդպես վարվելով՝ անխիղճ են և մարդկայնությունից զուրկ. նրանք մարդ չեն և պահապան շնից էլ վատն են։ Սակայն իրենց հանդիմանելուց հետո, երբ բախվում են մեկ այլ իրավիճակի, դեռևս չեն ապաշխարում և դեռ նույն կերպ են վարվում։ Նրանք միշտ թույլ են և միշտ մեղքի զգացում ունեն։ Ի՞նչ է սա ապացուցում։ Ապացուցում է, որ թեև հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ իրենք հակաքրիստոսներ չեն, նրանց մարդկայնությունն իսկապես խնդիրներ և թերություններ ունի, ուստի, անշուշտ, շատ ապականություն են բացահայտում։ Նայելով նման մարդու ընդհանուր դրսևորումներին՝ նրանք լիովին մեկն են, ով մնում է անփոփոխ՝ Սատանայի կողմից խորապես ապականված լինելով. նրանք ճիշտ այն են, ինչն Աստված Սատանայի ծնունդ է անվանում։ Ինչո՞վ են հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ ավելի լավը, քան հակաքրիստոսները։ Ճշգրիտ ասած՝ թեև հակաքրիստոսների խառնվածք ունեցող, բայց հակաքրիստոսների էություն չունեցող մարդիկ Սատանայի զանազան ապականված խառնվածքներ են բացահայտում, հաստատապես չար մարդիկ չեն։ Նրանց իրավիճակը նման է նրան, ինչ սովորաբար ասվում է այն մասին, թե ինչպես մարդը ո՛չ նենգ և չար է, ո՛չ էլ լավ մարդ. պարզապես անկեղծորեն հավատում է Աստծուն, պատրաստակամ է ապաշխարելու և էտվելուց հետո կարող է ընդունել ճշմարտությունը՝ ունենալով որոշակի հնազանդություն։ Թեև նրանք չար մարդիկ չեն և դեռ հույս ունեն փրկվելու Աստծու կողմից, հեռու են Աստծուց վախենալու և չարից խուսափելու չափանիշից, որի մասին Աստված խոսում է։ Որոշ մարդիկ երեքից հինգ տարի հավատում են Աստծուն և որոշակի փոփոխություններ և առաջընթաց են ունենում։ Որոշ մարդիկ ութից տասը տարի են հավատում Աստծուն և ընդհանրապես առաջընթաց չեն ունենում։ Որոշ մարդիկ նույնիսկ 20 տարի հավատացել են Աստծուն՝ առանց որևէ էական փոփոխության. նրանք դեռ նույնն են, ինչ նախկինում էին։ Նրանք համառորեն կառչում են իրենց պատկերացումներին։ Պարզապես քանի որ լսել են Աստծու խոսքերը և զսպվում են Աստծու տան տարբեր կանոններով ու կանոնակարգերով, մեծ սխալներ թույլ չեն տվել, չեն արել չար գործեր, որոնք լուրջ վնասներ են հասցնում Աստծու տանը, և մեծ աղետներ չեն առաջացրել։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ, անշուշտ, չեն կարող բոլորն ի վերջո փրկվել Աստծու կողմից։ Նրանց մեծ մասը հավանաբար տքնողներ են, և նրանցից ոմանք հաստատապես դուրս կթողնվեն։ Ամեն դեպքում, թեև նրանք չար մարդիկ չեն, վատ մարդկայնություն ունեցող մարդիկ են։ Նրանց ելքերն ու վերջնական հանգրվաններն, անշուշտ, նույնը չեն լինի։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կարող են ընդունել ճշմարտությունը, և թե ինչպես են ընտրում իրենց ուղիները։ Ոմանք ասում են. «Քո խոսքերը հակասական են։ Մի՞թե չասացիր, որ այս մարդիկ կարող են հետ դառնալ և ապաշխարել»։ Նկատի ունեմ, որ այս մարդիկ որոշակի համատեքստերում և տարբեր միջավայրերում կարող են տարբեր աստիճանի ընդունել ճշմարտությունը։ Ի՞նչ է նշանակում «տարբեր աստիճանի»։ Նշանակում է, որ որոշ մարդիկ փոքր-ինչ փոխվում են Աստծուն երեքից հինգ տարի հավատալուց հետո և էականորեն փոխվում են 10-ից 20 տարի հետո։ Որոշ մարդիկ հավատում են Աստծուն 10-ից 20 տարի և դեռ նույնն են, ինչ այն ժամանակ, երբ նոր էին սկսել հավատալ՝ միշտ բղավելով. «Պետք է ապաշխարեմ, պետք է հատուցեմ Աստծու սերը», բայց իրականում ոչ մի փոփոխություն չունենալով։ Միայն այն պատճառով, որ նրանք խղճի զգացում ունեն, իրենց սրտերում ունեն այս ցանկությունը և պատրաստակամ են հետ դառնալու և ապաշխարելու։ Սակայն պատրաստակամությունը չի նշանակում ի վիճակի լինել կիրառելու ճշմարտությունը, ոչ էլ նշանակում է մտնել իրականության մեջ։ Պատրաստակամությունը պարզապես ճշմարտությանը չդիմակայելն է, ճշմարտության հանդեպ հակակրանք չտածելը, ճշմարտությունը բացահայտորեն չզրպարտելը, Աստծուն բացահայտորեն չդատելը, չդատապարտելը կամ չհայհոյելը. դա միայն այս դրսևորումներն են։ Բայց դա չի նշանակում ի վիճակի լինել իսկապես հնազանդվելու և ընդունելու ու կիրառելու ճշմարտությունը, ոչ էլ նշանակում է ի վիճակի լինել ապստամբելու մսեղիի և սեփական ցանկությունների դեմ։ Արդյոք սա օբյեկտի՞վ փաստ է։ (Այո։) Ճիշտ այդպես է։ Մարդկայնության մեջ որոշակի խիղճ և ողջամտություն և փոքր-ինչ ապաշխարող սիրտ ունենալը չի նշանակում, որ մարդը չունի ապականված խառնվածք։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ էապես տարբերվում են հակաքրիստոսներից, բայց դա չի նշանակում, որ նրանք մարդիկ են, որոնք կարող են ընդունել ճշմարտությունը և հնազանդվել դրան։ Ոչ էլ նշանակում է, որ ճշմարտության իրականությունն ունեցող մարդիկ են, կամ որ այն մարդիկ են, ում Աստված սիրում է։ Այս երկու տեսանկյունների միջև էական տարբերություններ կան. դրանք լիովին տարբեր են։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ մարդկայնության, ճշմարտության նկատմամբ իրենց վերաբերմունքի և ապաշխարության աստիճանի առումով հակաքրիստոսների համեմատ, անշուշտ, շատ ավելի լավն են։ Սակայն այն չափանիշը, որով Աստված չափում է մարդկանց, հիմնված չէ այն բանի վրա, թե ինչպես են նրանք տարբերվում հակաքրիստոսներից. սա չէ չափանիշը։ Աստված չափում է մարդու մարդկայնությունը, թե արդյոք նա խիղճ և ողջամտություն ունի, արդյոք սիրում և ընդունում է ճշմարտությունը, արդյոք հավատարմությամբ է կատարում իր պարտավորությունները, արդյոք հնազանդվում է Աստծուն, և արդյոք կարող է ձեռք բերել ճշմարտությունը և հասնել փրկության։ Սրանք են այն չափանիշները, որոնցով Աստված չափում է մարդկանց։ Աստված տարբեր պահանջներ է դրել հակաքրիստոսների խառնվածք ունեցողների համար։ Աստված օգտագործում է այս պահանջները՝ չափելու հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց՝ նրանց փրկելու նպատակով։ Սա այսպես լսելուց հետո հասկանում ես, այնպես չէ՞։ Նախ պետք է հստակ գիտակցես, որ անկախ նրանից՝ որքան հակաքրիստոսների խառնվածք ունես, քանի դեռ կարող ես ընդունել ճշմարտությունը, հակաքրիստոս չես։ Թեև հակաքրիստոս չես, դա չի նշանակում, որ մեկն ես, ով հնազանդվում է Աստծուն։ Ճշմարտության կողմից չվանվելը կամ ճշմարտության հանդեպ հակակրանք չտածելը չի նշանակում, որ մեկն ես, ով կիրառում է ճշմարտությունը և հնազանդվում դրան։ Որոշակի խիղճ և ողջամտություն ունենալը, համեմատաբար բարեսիրտ լինելը և հակաքրիստոսներից ավելի լավ մարդկայնություն ունենալը պարտադիր չէ, որ նշանակի, թե լավ մարդ ես։ Մարդու լավ կամ վատ լինելը չափելու չափանիշը հիմնված չէ հակաքրիստոսների մարդկայնության վրա։ Անկախ նրանից՝ որքան վատ բաներ են անում հակաքրիստոսները, երբեք չեն ընդունում դրանք և չեն ապաշխարում, այլ շարունակում են նույն կերպ վարվել. նրանք երբեք հետ չեն դառնում և մինչև վերջ հակադրվում են Աստծուն։ Թեև հակաքրիստոսների խառնվածք ունեցող որոշ մարդիկ անկեղծորեն ցանկանում են հետ դառնալ և ապաշխարել, փոքր-ինչ հետ դառնալը չի նշանակում, որ ճշմարիտ ապաշխարություն ունեն։ Ապաշխարելու վճռականություն ունենալը չի նշանակում ի վիճակի լինել հասկանալու ճշմարտությունը, ձեռք բերելու ճշմարտությունը և կյանք ստանալու։
Ոմանք ասում են. «Ես հակաքրիստոս չեմ, ուստի ավելի լավն եմ, քան հակաքրիստոսները և ավելի քիչ եմ խորապես ապականված, քան հակաքրիստոսները»։ Արդյոք այս խոսքերը ճի՞շտ են։ Արդյոք սա խեղաթյուրված հասկացողությո՞ւն է։ (Այո, այդպես է։) Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ նույնն են, ինչ հակաքրիստոսները՝ իրենց ապականված խառնվածքով, բայց նրանց բնական էությունը տարբեր է։ Մտածեք այդ մասին. արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ (Այո։) Այդ դեպքում բացատրեք դա։ (Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ ապականված խառնվածքներ ունեն ճիշտ այնպես, ինչպես հակաքրիստոսները։ Նրանք երկուսն էլ ամբարտավան և չարասեր խառնվածքներ ունեն և երկուսն էլ ձգտում են կարգավիճակի։ Սակայն նրանց մարդկային էությունը տարբեր է։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ խղճի որոշակի զգացում ունեն և կարող են ընդունել ճշմարտությունը տարբեր աստիճանի։ Նրանք հակակրանք չեն տածում ճշմարտության հանդեպ և չեն ատում ճշմարտությունը։ Մյուս կողմից՝ հակաքրիստոսների էություն ունեցող մարդիկ չարասիրտ մարդկային էություն ունեն։ Նրանք խղճի զգացում չունեն, հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ատում են ճշմարտությունը։ Նրանք չեն ապաշխարի։) Ապականված խառնվածքներ ունեն բոլորը, ուստի ինչո՞ւ է Աստված հակաքրիստոսների էություն ունեցող մարդկանց որպես հակաքրիստոսներ և Իր թշնամիներ բնորոշում։ (Դա հիմնականում ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքի վրա է հիմնված։ Հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ատում են ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն ատելն իրականում Աստծուն ատելն է։) Ուրի՞շ։ (Հակաքրիստոսների էությունը դևերի էությունն է։) Արդյոք դևերի էություն ունեցող մարդիկ փրկվելու որևէ հույս ունե՞ն։ (Ոչ։) Այս մարդիկ ամենևին չեն ընդունում ճշմարտությունը և չեն կարող փրկվել։ Հաշվի առնելով, որ երկու տեսակի մարդիկ էլ ապականված խառնվածքներ ունեն, ո՞րն է տարբերությունը նրանց միջև, ովքեր կարող են փրկվել, և նրանց, ովքեր չեն կարող փրկվել։ Միայն իրենց ապականված խառնվածքների առումով այս երկու տեսակի մարդիկ նույնն են, ուստի ինչո՞ւ հակաքրիստոսները չեն կարող փրկվել, մինչդեռ հակաքրիստոսների խառնվածք ունեցող, բայց հակաքրիստոսների էություն չունեցող մարդիկ փրկվելու չնչին հույս ունեն։ (Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ նման չեն հակաքրիստոսներին, որոնք այնքան թշնամաբար են տրամադրված ճշմարտության և դրական բաների նկատմամբ։ Թեև առանձնապես չեն սիրում ճշմարտությունը, չեն վանվում ճշմարտությունից և կարող են տարբեր աստիճանի ընդունել այն՝ կամաց-կամաց փոխվելով։ Ավելին՝ նրանց մարդկայնությունը խղճի որոշակի զգացում ունի՝ ի տարբերություն հակաքրիստոսների, որոնք ամոթի զգացում չունեն։) Փրկվելու հույսն այստեղ է. սա էական տարբերությունն է։ Դատելով հակաքրիստոսների էությունից՝ այս տեսակի մարդն անուղղելի է և փրկվելու հույս չունի։ Նույնիսկ եթե ուզում ես փրկել նրան, չես կարող. նա չի կարող փոխվել։ Նա Սատանայի ապականված խառնվածք ունեցող սովորական տեսակի մարդ չէ, այլ դևերի և Սատանայի կյանքի էությունն ունեցող մարդու տեսակ։ Այս տեսակի մարդը բացարձակապես չի կարող փրկվել։ Ի հակադրություն դրան՝ ո՞րն է ապականված խառնվածք ունեցող սովորական մարդկանց էությունը։ Նրանք պարզապես ապականված խառնվածքներ ունեն. սակայն նրանք ունեն որոշակի խիղճ և ողջամտություն և կարող են որոշ ճշմարտություններ ընդունել։ Սա նշանակում է, որ ճշմարտությունը կարող է որոշակի ազդեցություն ունենալ այս մարդկանց վրա՝ նրանց փրկվելու հույս տալով։ Հենց այս տեսակի մարդկանց է Աստված փրկում։ Հակաքրիստոսները բացարձակապես չեն կարող փրկվել, բայց հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ կարո՞ղ են փրկվել։ (Այո։) Եթե ասենք, որ կարող են փրկվել, սա օբյեկտիվ չէ։ Կարող ենք միայն ասել, որ փրկվելու հույս ունեն. սա համեմատաբար օբյեկտիվ է։ Ի վերջո արդյոք մարդը կարող է փրկվել, կախված է անհատից։ Կախված է նրանից, թե արդյոք կարող է իսկապես ընդունել ճշմարտությունը, կիրառել ճշմարտությունը և հնազանդվել ճշմարտությանը։ Հետևաբար կարելի է միայն ասել, որ այս տեսակի մարդը փրկվելու հույս ունի։ Ուստի ինչո՞ւ հակաքրիստոսները փրկվելու հույս չունեն։ Որովհետև հակաքրիստոսներ են։ Նրանց բնությունը Սատանայի բնությունն է։ Նրանք թշնամական են տրամադրված ճշմարտության նկատմամբ, ատում են Աստծուն և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Կարո՞ղ է արդյոք Աստված դեռ փրկել նրանց։ (Ոչ։) Աստված ապականված մարդկանց է փրկում, ոչ թե Սատանային և դևերին։ Աստված փրկում է նրանց, ովքեր ընդունում են ճշմարտությունը, ոչ թե ճշմարտությունն ատող տականքներին։ Արդյոք սա պա՞րզ է դարձնում ամեն ինչ։ (Այո։) Մենք այսպես ենք հաղորդակցվում՝ խուսափելու համար որոշ մարդկանց՝ խեղաթյուրված հասկացողություն ունենալուց։ Հակաքրիստոսներին և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց տարբերելուց հետո ոմանք մտածում են, որ հակաքրիստոսներ չեն, և սա նշանակում է, որ ապահով գոտում են, որ իսկապես ապաստան են ապահովել իրենց համար և հաստատապես չեն հեռացվի, չեն վտարվի կամ դուրս չեն թողնվի ապագայում։ Արդյոք սա խեղաթյուրված հասկացողությո՞ւն է։ Փրկվելու հույս ունենալը չի նշանակում, որ մարդը կփրկվի։ Այս հույսը դեռ պահանջում է, որ մարդիկ գնան և բռնեն այն։ Քո վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ տարբերվում է հակաքրիստոսների վերաբերմունքից։ Դու հակակրանք չես տածում ճշմարտության հանդեպ, կամ քո մարդկայնությունը փոքր-ինչ ավելի լավն է, քան հակաքրիստոսներինը։ Դու խղճի որոշակի զգացում ունես, համեմատաբար բարեսիրտ ես, չես վնասում ուրիշներին, գիտես ապաշխարել, երբ սխալ բան ես անում, և կարող ես հետ դառնալ։ Պարզապես այս մի քանի հատկանիշներն ունենալը նշանակում է, որ հիմնական վիճակներ ունես՝ ընդունելու ճշմարտությունը, կիրառելու ճշմարտությունը և փրկության հասնելու։ Բայց հակաքրիստոս չլինելը չի նշանակում, որ կփրկվես։ Դու հակաքրիստոս չես, բայց դեռևս ապականված մարդկային էակ ես։ Կարո՞ղ են արդյոք բոլոր ապականված մարդիկ փրկվել։ Պարտադիր չէ։ Նույնիսկ եթե մարդը հակաքրիստոս կամ չար մարդ չէ, քանի դեռ չի ձգտում ճշմարտությանը, դեռևս չի կարող փրկվել։ Աստծու կողմից մարդկանց փրկությունն իրագործվում է նրանց՝ ճշմարտությունն ընդունելու և դրան ձգտելու միջոցով։ Մարդկանց ապականված խառնվածքները հակադրվում են Աստծուն։ Քանի դեռ ապականված խառնվածքներն առկա են մարդու մեջ, դեռ կարող է ապստամբել Աստծու դեմ, հակառակել Աստծուն, դավաճանել Աստծուն և այլն։ Հետևաբար պետք է ընդունի Աստծու խոսքերի դատաստանը, հանդիմանությունը, փորձությունները և զտումները։ Նրանց պետք է Աստծու խոսքերի մատակարարումն ու ուղղորդումը, Աստծու էտումը, կարգավարժանքը և պատիժը և այլն։ Այս գործերից ոչ մեկը, որն Աստված անում է, չի կարող պակասել։ Հետևաբար փրկության հասնելու համար նախ Աստծու գործն է անհրաժեշտ, և բացի դրանից՝ մարդիկ պետք է համագործակցելու վճռականություն ունենան։ Նրանք պետք է ի վիճակի լինեն դիմանալու դժվարություններին և գին վճարելու, ճշմարտությունը հասկանալուց հետո մտնելու ճշմարտության իրականության մեջ և այլն։ Սա միակ ճանապարհն է՝ հասնելու Աստծու վերջին օրերի փրկությանը և ստանալու մարմնացած Աստծու կողմից կատարյալ դարձվելու անհավանական հազվագյուտ օրհնությունը՝ ճշմարտությունը հասկանալու հիման վրա։ Դա այդքան պարզ է։ Լավ, եկեք այստեղ ավարտենք այս թեմայի շուրջ հաղորդակցությունը։
Տասներեքերորդ կետ. Պաշտպանել Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից անհանգստացվելուց, մոլորեցվելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց և նրանց հնարավորություն տալ զանազանելու հակաքրիստոսներին ու իրենց սրտերից դուրս թողնելու նրանց
Մի քանի առաջադրանքներ, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, երբ բացահայտվում է, որ հակաքրիստոսները խանգարում են եկեղեցուն
Հաջորդիվ կհաղորդակցվենք հիմնական թեմայի շուրջ։ Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության վերաբերյալ մեր հաղորդակցությունն ավարտված է։ Այս հաղորդակցության համար կքննարկենք տասներեքերորդ պարտականությունը՝ «Պաշտպանել Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից անհանգստացվելուց, մոլորեցվելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց և նրանց հնարավորություն տալ զանազանելու հակաքրիստոսներին ու իրենց սրտերից դուրս թողնելու նրանց»։ Տասներեքերորդ պարտականությունը ներառում է այն թեման, թե առաջնորդողներն ու աշխատողները ինչպես պետք է վերաբերվեն հակաքրիստոսներին։ Ի՞նչ աշխատանք պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները, երբ եկեղեցում հակաքրիստոսներ են հայտնվում։ Նախ այս պարտականությունն ասում է, որ նման խնդիրներ լուծելիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է առաջ գան՝ պաշտպանելու եղբայրներին և քույրերին հակաքրիստոսների կողմից անհանգստացվելուց, մոլորեցվելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց։ Սա առաջին առաջադրանքն է, որ նրանք պետք է կատարեն։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են հակաքրիստոսներն անհանգստացնում, մոլորեցնում, վերահսկում և ծանր վնաս հասցնում Աստծու ընտրյալ ժողովրդին, նախկինում այս մասին շատ է հաղորդակցություն եղել, ուստի այս բովանդակությունը չի լինի այսօրվա հաղորդակցության հիմնական թեման։ Այսօր կկենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ պարտականություններ պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները և ինչ աշխատանք պետք է անեն հակաքրիստոսների այս վարքագծերին ու գործողություններին բախվելիս՝ Աստծու ընտրյալ ժողովրդին վնասից պաշտպանելու համար։ Նախ առաջնորդողներն ու աշխատողները պետք է պաշտպանեն Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից անհանգստացվ ելուց, մոլորեցվ ելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց. սա առաջնորդողների և աշխատողների պարտականություններից մեկն է։ Ի՞նչ է նշանակում «պարտականություններից մեկը»։ Նշանակում է, որ այն բազմաթիվ առաջադրանքների մեջ, որոնք ստանձնում են առաջնորդողներն ու աշխատողները, Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելն այնպես, որ նրանք կարողանան բնականոն եկեղեցական կյանք վարել՝ առանց հակաքրիստոսների անհանգստացնելու և ծանր վնասի, կարևոր առաջադրանք է։ Դա նաև անխուսափելի առաջադրանք է, որում նրանք չեն կարող խուսափել իրենց պարտականությունից։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է կարևորեն սա և չպետք է անտեսեն։ Եկեղեցական կյանքի բնականոն գործունեության պահպանումը շատ կարևոր առաջադրանք է և առաջնային առաջադրանքն է եկեղեցու ողջ աշխատանքի մեջ։ Սա նաև առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Առաջնորդողների և աշխատողների հիմնական աշխատանքն Աստծու ընտրյալ ժողովրդին ճշմարտության իրականության մեջ առաջնորդելն է։ Երբ Սատանաները՝ հակաքրիստոսները, գալիս են անհանգստացնելու և մոլորեցնելու մարդկանց և Աստծու հետ Նրա ընտրյալ ժողովրդի համար մրցելու, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ոտքի կանգնեն՝ մերկացնելու հակաքրիստոսներին, որպեսզի Աստծու ընտրյալ ժողովուրդը կարողանա զանազանել նրանց՝ հակաքրիստոսներին մղելով բացահայտելու իրենց ճշմարիտ կերպարանքը, և ապա հեռացնեն նրանց եկեղեցուց։ Սա արվում է հակաքրիստոսների կողմից Աստծու ընտրյալ ժողովրդի վերահսկվելը և ծանր վնաս կրելը կանխելու համար։ Սա այն պարտականությունն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն եկեղեցու աշխատանքն անելիս։ Ուստի ի՞նչ է նշանակում կանխել այս բաները։ Ինչպե՞ս պետք է դրանք կանխվեն։ «Կանխել» եզրույթը տառացիորեն նշանակում է հնարավորինս թույլ չտալ, որ ինչ-որ բան տեղի ունենա։ Ո՞րն է այստեղ առանցքային կետը։ Միջադեպերի տեղի ունենալը կանգնեցնելը կանխարգել ման է հանգեցնում։ Հակաքրիստոսների հետ կապված միջադեպերը լուծելիս առաջնորդողների և աշխատողների հիմնական աշխատանքը հնարավորինս կանգնեցնելն է հակաքրիստոսներին Աստծու ընտրյալ ժողովրդին անհանգստացնելուց, մոլորեցնելուց, վերահսկելուց և ծանր վնաս հասցնելուց։ Նրանք պետք է հնարավորինս պաշտպանեն Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների վնասից։ Սա այն առանցքային աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, և սա այն է, ինչի շուրջ մենք պետք է հստակորեն հաղորդակցվենք տասներեքերորդ պարտականության վերաբերյալ։ Ուստի ինչպե՞ս կարող է Աստծու ընտրյալ ժողովուրդը պաշտպանվել ։ Կանգնեցնելով հակաքրիստոսների կողմից կատարվող այս չար գործերը։ Դրանք կանգնեցնելու բազմաթիվ ուղիներ և մեթոդներ կան, ինչպիսիք են մերկացումը, էտումը, մանրամասն վերլուծումը և սահմանափակումը։ Է լ ի՞նչ կա։ (Վտարում։) Դա վերջին քայլն է։ Երբ եղբայրներն ու քույրերը դեռևս զանազանություն չունեն և չգիտեն, որ ինչ-որ մեկը հակաքրիստոս է, բայց առաջնորդողներն ու աշխատողներն արդեն բացահայտել են նրան որպես այդպիսին, եթե ուղղակիորեն վտարեն նրան, զանազանություն չունեցողները կարող են պատկերացումներ և դատողություններ զարգացնել, իսկ ոմանք կարող են գայթել։ Նման դեպքերում ի՞նչ աշխատանք պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները։ Ի՞նչ նշեցի Ես հենց նոր։ (Մերկացում, էտում, մանրամասն վերլուծում և սահմանափակում։) Ունե՞ք որևէ լավ մեթոդ՝ կա նգնեցնելու հակաքրիստոսներին չարիք գործելուց։ Արդյոք նրանց վերահսկելը լա՞վ մեթոդ է։ Արդյոք դա համարվո՞ւմ է արդյունավետ ուղի և մեթոդ, որը համահունչ է սկզբունքներին։ (Այո։) Ո՞րն է հակաքրիստոսների հետ վարվելու համապատասխան ձևը։ Կարո՞ղ են արդյոք դատաստանը, հանդիմանությունը, փորձությունները և զտումը ներգործել հակաքրիստոսների վրա։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ (Հակաքրիստոսները չեն ընդունում ճշմարտությունը. նրանք հակակրանք են տածում դրա հանդեպ։) Հակաքրիստոսները հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և չեն ընդունում այն, ուստի փորձություններ, զտումներ, դատաստան և հանդիմանություն օգտագործելը հակաքրիստոսների հետ գործ ունենալու համար տեղին չէ։ Ավելին՝ Աստված չի կատարում այս գործը նրանց վրա։ Այս գաղափարը հարմար չէ, ուստի այս մեթոդը հաստատ չի գործի։ Այդ դեպքում ո՞ր մեթոդն է հարմար։ Շատ մարդիկ, որոնք մեծապես տուժել են հակաքրիստոսների վնասից, խորապես ատում են նրանց և համոզված են, որ հակաքրիստոսները պետք է դատվեն, դատապարտվեն և հրապարակայնորեն բացահայտվեն։ Նրանք կարծում են, որ հակաքրիստոսներին պետք է ընդունել տալ իրենց սխալները և բացահայտորեն խոստովանել իրենց մեղքերը եկեղեցում և հիմնովին խայտառակվել։ Կարծում եք՝ այս մեթոդների կիրառումը տեղի՞ն կլինի։ (Ոչ։) Եթե հաշվի առնենք հակաքրիստոսների էությունը, նման գործողություններ ձեռնարկելն իրականում չափազանցված չէր լինի. ինչպես էլ որ վարվեն դևերի հետ, լավ է. դա կարելի է անել առանց վարանելու, ինչպես միջատ ճզմելը։ Ուստի առաջնորդողների և աշխատողների կողմից սա անելու նպատակը թվում է շատ օրինաչափ և ճիշտ, բայց արդյոք որևէ խնդիր կա՞ այս մեթոդների հետ։ Արդյոք այս աշխատանքն առաջնորդողների և աշխատողների պարտականությունների շրջանակո՞ւմ է։ Արդյոք այսկերպ գործելը համահո՞ւնչ է սկզբունքներին, թե՞ ոչ։ (Համահունչ չէ։) Հստակ է, որ այն համահունչ չէ սկզբունքներին։ Որտեղի՞ց են գալիս սկզբունքները։ (Աստծու խոսքերից։) Ճիշտ է։ Թեև նման գործողությունների թիրախները հակաքրիստոսներն են՝ դևերը, մեթոդները նույնպես պետք է համահունչ լինեն սկզբունքներին և Աստծու պահանջներին, որովհետև այս աշխատանքն անելիս առաջնորդողներն ու աշխատողները կատարում են իրենց պարտականությունները և ոչ թե զբաղվում ընտանեկան հարցերով կամ անձնական գործերով։
I. Մերկացում
Հակաքրիստոսների հետ վարվելը և նրանց չարիք գործելուց, Աստծու ընտրյալ ժողովրդին մոլորեցնելուց ու վնասելուց կա նգնեցնելն առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Նպատակն Աստծու ընտրյալ ժողովրդին վնասից պաշտպանելն է, ոչ թե որևէ մեկին տանջելը կամ, առիթն օգտագործելով, որևէ մեկից վրեժխնդիր լինելը և, անշուշտ, ոչ որևէ մեկի դեմ արշավներ իրականացնելը։ Հետևաբար որո՞նք են այն առաջադրանքները, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն՝ հակաքրիստոսներին չարիք գործելուց հնարավորինս կա նգնեցնելու համար։ Առաջինը նրանց մերկացնելն է։ Ո՞րն է մերկացման նպատակը։ (Օգնել մարդկանց զանազանություն զարգացնելու։) Ճիշտ է։ Դա Աստծու ընտրյալ ժողովրդին օգնելն է հակաքրիստոսների էությունը զանազանելու, որպեսզի նրանք կարողանան ներքուստ հեռանալ հակաքրիստոսներից և չմոլորեցվել նրանց կողմից, և որպեսզի, երբ հակաքրիստոսները փորձեն մոլորեցնել և վերահսկել նրանց, նրանք ի վիճակի լինեն ակտիվորեն մերժելու նրանց, այլ ոչ թե թույլ տան հակաքրիստոսներին մանիպուլացնել իրենց և խաղալ իրենց հետ։ Ուստի արդյոք նրանց մերկացնելը կարևո՞ր է։ (Այո։) Նրանց մերկացնելը շատ կարևոր է, բայց պետք է ճշգրտորեն մերկացնես նրանց։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է մերկացնես նրանց։ Ո՞րը պետք է լինի քո մերկացման հիմքը։ Արդյոք կարելի՞ է կամայականորեն պիտակավորել նրանց։ Արդյոք կարելի՞ է անխոհեմաբար դատապարտել նրանց՝ առանց հիմքի։ (Ոչ։) Ուստի ինչպե՞ս պետք է ճշգրտորեն մերկացնես նրանց՝ Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու նպատակին հասնելու համար։ (Մի կողմից՝ մենք պետք է օբյեկտիվորեն և ճշմարտացիորեն մերկացնենք նրանց՝ հիմնվելով նրանց չար գործերի փաստի վրա։ Բացի դրանից՝ մենք պետք է զանազանենք և մանրամասն վերլուծենք նրանց՝ ըստ Աստծու խոսքերի։) Այս երկու պնդումները միանգամայն ճիշտ են. երկու տեսանկյուններն էլ անփոխարինելի են։ Մի կողմից՝ պետք է փաստացի ապացույց լինի։ Պետք է դատես և բնորոշես նրանց էությունը՝ հիմնվելով հակաքրիստոսների բացահայտ ած սխալ խոսքերի, գործողությունների և անհեթեթ մտքերի ու տեսակետների վրա։ Սակայն ամենակարևորը նրանց զանազանելն ու մանրամասն վերլուծելն է ըստ Աստծու խոսքերի։ Աստծու ո՞ր խոսքերին պետք է հղում անես։ Ո՞ր խոսքերն են ամենաուղղակին և խոցողը։ (Այն խոսքերը, որոնք մերկացնում են հակաքրիստոսներին։) Ճիշտ է։ Պետք է գտնես որոշ խոսքեր, որոնք քողազերծում են հակաքրիստոսներին՝ նրանց մերկացնելու համար, և դիպուկ ու անկողմնակալ կերպով համեմատություններ անես՝ ապահովելով բացարձակ ճշգրտություն։ Եղբայրներն ու քույրերը կհասկանան սա լսելուց հետո. նրանք անմիջապես զանազանություն կունենան տվյալ անձի նկատմամբ և կզգուշանան նրանից։ Իրենց սրտերում զանազանություն ունենալով՝ նրանք վանված կզգան այս անձից։ «Ուրեմն նա ի վերջո հակաքրիստոս է։ Նա նախկինում օգնել է ինձ և նույնիսկ լավություններ է արել։ Կարծում էի, թե լավ մարդ է։ Այս վերլուծության և հաղորդակցության միջոցով նրա կեղծավորությունը և հակաքրիստոսի նրա էական դրսևորումները մերկացվել են՝ օգնելով բոլորին տեսնել ու, որ այս անձը վտանգավոր է։ Աստծու խոսքերն այնքա՜ն ճշգրտորեն են մերկացրել նրան։ Նա լավ մարդ չէ։ Նա լ ավ բաներ է ասում, և կարծես թե նրա գործողություններում խնդիրներ չկան, բայց նրա էությունը մերկացնելով՝ այժմ ակնհայտ է, որ նա իսկապես հակաքրիստոս է»։ Դատելով մարդկանց մտքերի փոխակերպումից՝ երբ առաջնորդողներն ու աշխատողներն անում են հակաքրիստոսներին մերկացնելու աշխատանքը, նրանք հնարավորինս կա նգնեցնում են հակաքրիստոսներին Աստծու ընտրյալ ժողովրդին մոլորեցնելուց և անհանգստացնելուց։ Իհարկե, նրանք նաև կատարում են Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց պաշտպանելու պարտականությունը։ Նրանք գործնական կերպով կատարում են իրենց առաջադրանքներից մեկը։ Ո՞ր առաջադրանքն է սա։ Հակաքրիստոսներին մերկացնելը։ Հակաքրիստոսներին մերկացնելու աշխատանքն այն առաջադրանքներից մեկն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն՝ Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու համար։ Ինչ վերաբերում է այն տարբեր առաջադրանքներին, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, մենք դրանք չենք դասավորի ըստ իրենց մասշտաբի կամ արդյունքների. եկեք նախ հաղորդակցվենք «մերկացնելու» աշխատանքի շուրջ։ Հակաքրիստոսների բնական էությունը մերկացնելը ներառում է եկեղեցու աշխատանքը խանգարող և անհանգստացնող նրանց մշտական չար գործերի մտադրությունները, նպատակները և հետևանքները մերկացնելը, մերկացնելը, թե ինչպես հակաքրիստոսները, ծառայելով որպես առաջնորդողներ և աշխատողներ, ամենևին չեն անում եկեղեցու որևէ իրական աշխատանք և անտեսում են Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքը, մերկացնելը հակաքրիստոսների տգեղ դեմքը՝ որպես մարդկանց, որոնք ամենևին չեն ճանաչում իրենց, երբեք չեն կիրառում ճշմարտությունը և լոկ բառեր ու վարդապետություններ են խոսում՝ մարդկանց մոլորեցնելու համար, և մերկացնելը նրանց տարբեր ասույթներն ու գործողությունները մարդկանց ներկայությամբ և նրանց մեջքի հետևում։ Այս տեսանկյունները հիմնովին մերկացնելը ցույց է տալիս հակաքրիստոսների ճշմարիտ կերպարանքը՝ որպես Սատանաների և չար դևերի։ Սա կարևոր առաջադրանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն։ Ուստի ի՞նչ պետք է ունենան առաջնորդողներն ու աշխատողները՝ այս առաջադրանքն իրականացնելու համար։ Նախևառաջ, նրանք պետք է հոգսի որոշակի զգացում ունենան, այնպես չէ՞։ (Այո։) Երբ առաջնորդողներն ու աշխատողները կրում են այս պատասխանատվությունը, նրանք հաճախ մտածում են. «Այդ անձը հակաքրիստոս է։ Որոշ եղբայրներ և քույրեր հաճախ հարցերով գնում են նրա մոտ՝ միշտ մոտենալով նրան և լավ հարաբերություններ ունենալով նրա հետ։ Մոլորեցվելով այս անձի կողմից՝ շատ մարդիկ հատկապես կուռք են դարձնում նրան։ Ի՞նչ պետք է արվի այս կապակցությամբ»։ Նրանք գալիս են Աստծու առջև՝ աղոթելու, և հաճախ գիտակցաբար փնտրում են Աստծու խոսքերը, որոնք մերկացնում են հակաքրիստոսներին՝ այս առումով ճշմարտությամբ զինվելով։ Ապա խնդրում են Աստծուն պատրաստել ճիշտ ժամանակը կամ իրենք են փնտրում հարմար ժամանակ և հնարավորություն՝ եղբայրների և քույրերի հետ այս հարցի շուրջ հաղորդակցվելու համար։ Նրանք դրան որպես իրենց հոգսի և կարևոր առաջադրանքի են վերաբերվում, որը պետք է ստանձնեն հաջորդիվ։ Նրանք ա նընդհատ պատրաստվում են, փնտրում և աղոթում Աստծուն ուղղորդման համար. նրանք միշտ մտքի և իրադրության այսպիսի վիճակում են։ Սա է նշանակում հոգսի զգացում ունենալ։ Որոշ ժամանակ նման հոգսով պատրաստվելուց հետո նրանք պետք է սպասեն, մինչև պայմանները հասունանան։ Առնվազն, պետք է սպասեն, մինչև երկու կամ երեք հոգի իրական զանազանություն ունենան հակաքրիստոսի նկատմամբ, նախքան կկարողանան սկսել մերկացնել նրան։ Եթե նրանք որոշում են, որ ինչ-որ մեկը կարծես թե հակաքրիստոս է՝ հիմնվելով միայն իրենց զգացմունքների վրա, բայց չեն կարողանում թափանցել այն բանի մեջ, թե արդյոք այդ անձն իրականում հակաքրիստոս է, թե ոչ, ապա չպետք է անխոհեմաբար գործեն։ Կարճ ասած՝ այս աշխատանքն իրականացնելիս նրանք, անշուշտ, կունենան Աստծու լուսավորությունն ու ուղղորդումը։ Սա է նշանակում իրական աշխատանք անել և կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։
II. Էտում
Հակաքրիստոսներին մերկացնելու աշխատանքն իրականացնելուց հետո, թեև եղբայրներն ու քույրերը որոշակի զանազանություն են ձեռք բերում, նախքան հակաքրիստոսների լիովին բացահայտվելը՝ նրանք անխուսափելիորեն ավելին են անում եղբայրներին և քույրերին մոլորեցնելու և անհանգստացնելու համար՝ ավելի շատ մարդկանց ստիպելով իրենց կուռք դարձնել, հիանալ իրենցով և հետևել իրենց։ Սա մեծապես ուշացնում է Աստծու ընտրյալ ժողովրդի կանգնելը Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա՝ խոչընդոտելով նրանց կյանքի մուտքը և զգալի վնաս պատճառելով։ Ուստի երկրորդ առաջադրանքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն, այն է, որ երբ հակաքրիստոսները մոլորեցնում և անհանգստացնում են եղբայրներին և քույրերին, կամ երբ նրանց խոսքերն ու գործողությունները հստակորեն խախտում են ճշմարտության սկզբունքները, առաջնորդողներն ու աշխատողները պետք է բռնեն ապացույցը և անմիջապես առաջ գան՝ էտելու նրանց և մերկացնելու նրանց չար գործերը՝ ըստ Աստծու խոսքերի, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան զանազանել և հստակ տեսնել հակաքրիստոսների իսկական դեմքը։ Սա Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու և Աստծու տան գործը պահպանելու անխուսափելի պարտականությունն է։ Առաջնորդողներն ու աշխատողները չպետք է ձեռքերը ծալած նստեն և ոչինչ չանեն կամ աչք փակեն։ Նրանք պետք է ժամանակին օգտագործեն հնարավորությունները, մատնանշեն միջադեպերը և առաջ գան՝ էտելու հակաքրիստոսներին՝ ճշգրտորեն մերկացնելով նրանց գործողությունները, փառասիրական ձգտումները, նկրտումները և էությունը։ Իհարկե, անհրաժեշտ է նաև ավելի ճշգրտորեն բնորոշել, թե ինչ տեսակի մարդ են հակաքրիստոսները, որպեսզի եղբայրներն ու քույրերը հստակորեն տեսնեն դա, որպեսզի հակաքրիստոսներն իրենք իմանան դա, և որպեսզի հակաքրիստոսները տեղյակ լինեն, որ ոչ բոլորն են զուրկ իրենց նկատմամբ զանազանությունից և կարող են խաբվել իրենց կողմից, որ առնվազն ոմանք կարող են թափանցել նրանց գործողությունների ու վարքագծի մեջ և թափանցել նրանց թաքնված փառասիրական ձգտումների ու նկրտումների, ինչպես նաև նրանց էության մեջ։ Հակաքրիստոսներին էտելու նպատակը, իհարկե, լոկ խոսքերով նրանց էությունը մերկացնելը չէ։ Ավելի կարևոր է, թե ի՞նչ է դա։ (Մի կողմից՝ դա օգնում է եղբայրներին և քույրերին զանազանություն զարգացնել, ինչպես նաև հակաքրիստոսների չար գործերը սահմանափակել ։) Ճիշտ է։ Դա նրանց սահմանափակելու համար է, որպեսզի երբ նրանք անեն բաներ, որոնք մոլորեցնում և անհանգստացնում են մարդկանց, փոքր-ինչ խղճի խայթ զգան և որոշակի երկյուղ ունենան, որպեսզի նրանց սահմանափակումների ենթարկեն, որոշակի զսպվածություն ունենան և անխոհեմաբար գործել չհամարձակվեն, նրանց իմաց տալ, որ Աստծու տունը ոչ միայն ունի ճշմարտությունը, որտեղ ճշմարտությունն իշխանություն ունի, այլև ունի կառավարչական հրամանագրեր, և որ հնարավոր չէ բռնակալական կերպով և կանխամտածված անխոհեմությամբ գործել Աստծու տանը, վնասել Աստծու տան շահերը և վնասել Աստծու ընտրյալ ժողովրդին և նաև նրանց իմաց տալ, որ նրանք պատասխանատվության կենթարկվեն եկեղեցու աշխատանքը խանգարող և Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքը վնասող անխոհեմ չարագործություններ կատարելու համար։ Ժամանակին էտելով հակաքրիստոսներին՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է նաև առաջ գան՝ մերկացնելու նրանց՝ օգնելով մարդկանց զանազանություն զարգացնելու և թափանցելու հակաքրիստոսների փառասիրական ձգտումների, նկրտումների, մտադրությունների և նպատակների էության մեջ։ Իհարկե, սա նաև Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու և Աստծու տան շահերը պահպանելու համար է։ Սրանք բոլորը նկատառումներ են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաշվի առնեն, և այս աշխատանքն իրականացնելը նրանց պարտականությունների շրջանակում է։ Նրանք չեն կարող անտեսել դա կամ անփույթ լինել դրա նկատմամբ։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները եկեղեցում հակաքրիստոսներ են հայտնաբերում, նրանք պետք է միշտ զգոն լինեն նրանց խոսքերի ու գործողությունների և կուլիսների հետևում նրանց տարածած մոլորությունների նկատմամբ և պետք է կիրառեն նրանց էտելն ու մերկացնելը։ Սա առաջնորդողների և աշխատողների առաջադրանքներից մեկն է՝ պաշտպանել Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից անհանգստացվելուց և վնասվելուց։
III. Մանրամասն վերլուծում
Ո՞րն է հաջորդ առաջադրանքը առաջնորդողների և աշխատողների համար։ Մանրամասն վերլուծելը։ Մանրամասն վերլուծելը գրեթե նույնական է մերկացնելուն, բայց կան աստիճանի տարբերություններ։ Երբ խոսքը վերաբերում է մանրամասն վերլուծելուն, դա պարզապես փաստ, ճշմարիտ իրավիճակ կամ նախապատմություն մերկացնելը չէ. այն ներառում է բնորոշման հարցը, այսինքն՝ ներառում է հակաքրիստոսների խառնվածքը, այս էական, արմատական խնդիրը։ Մանրամասն վերլուծե՛ք նրանց վերաբերմունքն Աստծու, ճշմարտության, իրենց պարտավորության և Աստծու տան աշխատանքի նկատմամբ, ինչպես նաև նրանց կողմից մոլորությունների տարածման հետևում ընկած շարժառիթները, մտադրությունները և նպատակը՝ պատճառները, թե ինչու են դա անում, և նրանց մտքերի, տեսակետների, խոսքի, գործողությունների և նրանց բացահայտած խառնվածքների ու դրսևորումների միջոցով զանազանե՛ք, թե ճշգրտորեն որն է նրանց էությունը։ Սրանք պետք է համեմատվեն Աստծու խոսքերի հետ և բացատրվեն, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան ավելի խոր հասկացողություն ձեռք բերել հակաքրիստոսների վերաբերյալ և գործնական տեսանկյունից հստակորեն տեսնեն, թե ճշգրտորեն ինչու են իրենց առջև կանգնած հակաքրիստոսներն ասում և անում այս բաները, որն է Աստծու տեսակետը նման մարդկանց վերաբերյալ, և ինչպես է Նա բնորոշում նրանց։ Իհարկե, առաջնորդողներն ու աշխատողները պետք է նաև ասեն եղբայրներին և քույրերին, որ հեռու մնան հակաքրիստոսներից և մերժեն նրանց, ինչպես նաև զգոն լինեն հակաքրիստոսների գործողություններից, վարքագծերից, խոսքից և տեսակետներից մոլորեցվելուց՝ խուսափելու համար Աստծուն սխալ հասկանալուց, Աստծուց զգուշանալուց, Աստծուց հեռանալուց, Աստծուն մերժելուց և նույնիսկ ներքուստ Աստծուն դատելուց ու դատապարտելուց, ինչպես անում են հակաքրիստոսները։ Մանրամասն վերլուծելու, ինչպես և այլ առաջադրանքների, ինչպիսիք են մերկացնելն ու էտելը, նպատակը հակաքրիստոսներին Աստծու ընտրյալ ժողովրդին մոլորեցնելուց, անհանգստացնելուց և վնասելուց կա նգնեցնելն է։ Դա Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից ծանր վնաս կրելուց և Աստծուն հավատալու ճիշտ ուղուց շեղվելուց պաշտպանելն է։ Երբ Աստծու ընտրյալ ժողովուրդը հստակորեն տեսնի փաստերն ու ճշմարիտ իրավիճակն այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսներն անհանգստացնում եկեղեցուն, և հստակորեն տեսնի հակաքրիստոսների էությունը, այլևս չի մոլորվի և չի վերահսկվի նրանց կողմից։ Նույնիսկ եթե որոշ բթամիտ և հիմար մարդիկ դեռևս ներքուստ հիանում են նրանցով և կուռք դարձնում նրանց և շփվում ու մտերմանում են նրանց հետ, հակաքրիստոսներն այլևս չեն կարող լուրջ խնդիրներ առաջացնել։ Նրանք որոշ բաներ կանեն միայն հիմար մարդկանց՝ առանց ամենևին ազդելու Աստծուն անկեղծորեն հավատացողների կյանքի մուտքի վրա, և այդպիսով՝ նրանք չեն կարողանա անհանգստացնել և խանգարել եկեղեցու գործին։ Այս մակարդակին հասնելն այն է, ինչին առաջնորդողներն ու աշխատողները պետք է կարողանան հասնել։ Այսինքն՝ նրանք պետք է երաշխավորեն, որ Աստծուն անկեղծորեն հավատացողները և իրենց պարտավորությունները հոժարակամ կատարողները և ճշմարտությունը սիրողները կարող անան ապրել բնականոն եկեղեցական կյանքով և կատարել իրենց պարտավորությունները։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է կարողանան նաև երաշխավորել, որ այս մարդիկ կարող անան զգուշանալ հակաքրիստոսների մոլորեցնելուց և անհանգստացումներից և մերժեն հակաքրիստոսներին։ Սա հակաքրիստոսների չարագործությունները և անհանգստացումները հնարավորինս կա նգնեցնելն է՝ լիովին հասնելով Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու արդյունքին։ Իհարկե, անկախ նրանից, թե որքան արդյունավետ ես կատարում աշխատանքդ և որքան հիմն ովին ես խոսում, անխուսափելիորեն կլինեն որոշ հիմար մարդիկ, ցածր որակ ունեցող մարդիկ և բթամիտ մարդիկ, որոնք չեն կարող մերժել հակաքրիստոսներին և դեռևս ներքուստ իրենց սրտերում կհիանան ու ակնածանքով կվերաբերվեն նրանց։ Սակայն մարդկանց մեծամասնությունը հասած կլինի այն կետին, որտեղ կկարողանա մերժել հակաքրիստոսներին։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները կարողանան հասնել դրան, նրանք արդեն հնարավորինս պաշտպանած կլինեն Աստծու ընտրյալ ժողովրդին՝ լիովին հասնելով ցանկալի արդյունքին։ Ինչ վերաբերում է այն բթամիտներին, որոնք չեն կարողանում հասկանալ ճշմարտությունը, անկախ նրանից, թե ինչպես է այն հաղորդակցվում, եթե նրանք դեռ կարող են փոքր-ինչ տքնել, նրանց պետք է որոշակի հոգատարություն և օգնություն ցուցաբերել, ինչպես նաև փոքր-ինչ ավելի շատ սեր, համբերություն և հանդուրժողականություն։ Սա այն ամենն անելն է, ինչ մարդ պետք է անի, և այսկերպ աշխատելը սկզբունքային է։ Շա՞տ են արդյոք այն առաջնորդողներն ու աշխատողները, որոնք կարող են համապատասխանել այս չափանիշին։ (Ոչ։) Հետևաբար պետք է հնարավորինս ջանք գործադրել. պետք է անխոնջ կերպով և հնարավորինս պաշտպանեք Աստծու ընտրյալ ժողովրդին։ Ի՞նչ է նշանակում «հնարավորինս»։ Նշանակում է անել հնարավոր ամեն ինչ՝ հաղորդակցվելու ձեր հասկացած ճշմարտության սկզբունքներով, ներկայացնելու արդեն ձեռք բերված ապացույցները՝ հակաքրիստոսների չար գործերի տարբեր դրսևորումները՝ դրանք համադրելով Աստծու խոսքերի հետ, որոնք մերկացնում են հակաքրիստոսներին, և հաղորդակցվելու ու մանրամասն վերլուծելու դրանք։ Սա արվում է նրա համար, որ եղբայրներն ու քույրերը կարողանան հստակորեն տեսնել փաստացի, ճշմարիտ իրավիճակը, զանազանել հակաքրիստոսների էությունը և թափանցել դրա մեջ և իմանալ Աստծու վերաբերմունքը հակաքրիստոսների նկատմամբ։ Սա կարևոր առաջադրանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն։
IV. Սահմանափակում
Ո՞րն է հաջորդ առաջադրանքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն։ Սահմանափակելն է։ Այս «սահմանափակելու» աշխատանքը հեշտ է իրականացնել. այն ներառում է որոշ հատուկ միջոցների որդեգրում՝ սահմանափակման արդյունքին հասնելու համար։ Օրինակ՝ հակաքրիստոսները միշտ բառեր և վարդապետություններ են խոսում, միշտ բարձրացնում են իրենց, երբեմն նսեմացնում են ուրիշներին, հաճախ վկայում են այն մասին, թե որքան տառապանք են կրել և ինչ ներդրումներ են ունեցել Աստծու տանը հավաքույթների ժամանակ և անամոթաբար վկայում են իրենց մասին՝ խոսելով այն մասին, որ ուրիշները հիանում են իրենցով, որ իրենք ավելի լավն են, քան ուրիշները, որ իրենք եզակի են և այլն։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ սահմանափակելու հակաքրիստոսների տարբեր չար գործերը, որոնք մոլորեցնում և վերահսկում են Աստծու ընտրյալ ժողովրդին, շարունակաբար նրանց երես տալու փոխարեն։ Պետք է սահմանափակեն նրանց խոսելու ժամանակը և նրանց քննարկած թեմաները։ Բացի դրանից ՝ ինչ վերաբերում է հակաքրիստոսների գործողություններին թե՛ հրապարարակայնորեն, թե՛ մասնավոր կերպով, ինչպիսիք են փոքր լավություններն օգտագործելը՝ մարդկանց իրենց կողմը քաշելու համար, տարաձայնություններ սերմանելը, պատկերացումներ և բացասական խոսքեր տարածելը և այլն, առաջնորդողներն ու աշխատողները չպետք է իրենց պահեն այնպես, կարծես խուլ կամ կույր են։ Նրանք պետք է ժամանակին ընկալեն հակաքրիստոսների գործողությունները. հենց որ բացահայտեն վարքագծեր, որոնք մոլորեցնում և անհանգստացնում են ուրիշներին, պետք է ժամանակին մերկացնեն և մանրամասն վերլուծեն այդ վարքագծերը և սահմանափակումներ դնեն հակաքրիստոսների վրա՝ թույլ չտալով նրանց շրջել՝ մոլորեցնելով մարդկանց և անհանգստացնելով եկեղեցու աշխատանքը ։ Արդյո՞ք սա այն կարևոր առաջադրանքներից մեկն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն։ (Այո։) Կարո՞ղ ես արդյոք սահմանափակել հակաքրիստոսների չար գործերը՝ պարզապես էտելով, մերկացնելով և մանրամասն վերլուծելով նրանց։ (Ո՛չ։) Չես կարող սահմանափակել նրանց այսկերպ, որովհետև նրանք Սատանաներ և չար դևեր են։ Քանի դեռ նրանց ձեռքերն ու ոտքերը կապված չեն, և նրանց բերանները փակված չեն, նրանք մոլորություններ կտարածեն և դիվային խոսքեր կխոսեն, որոնք անհանգստացնում են մարդկանց։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին գործողություններ ձեռնարկեն՝ սահմանափակելու նրանց. հատկապես, երբ նրանք մոլորություններ են տարածում՝ մարդկանց մոլորեցնելու և անհանգստացնելու համար, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին ընդհատեն և կանգնեցնեն նրանց։ Նրանք պետք է նաև հնարավորություն տան Աստծու ընտրյալ ժողովրդին զանազանություն ունենալու և հստակորեն տեսնելու հակաքրիստոսների իրական դեմքը։ Սա այն փաստացի աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն։
V. Վերահսկում
Հակաքրիստոսներին սահմանափակելուց հետո հաջորդը նրանց վերահսկելն է։ Տեսե՛ք, թե ում են մոլորեցրել հակաքրիստոսները, և ինչ մոլորություններ ու դիվային խոսքեր են նրանք տարածել կուլիսների հետևում, ստուգե՛ք, թե արդյոք նրանք մեծ կարմիր վիշապի կողմն են անցնում և գործում են նրա հետ համաձայնեցված, արդյոք նրանք դաշնակցել են կրոնական աշխարհի հետ, արդյոք նրանք գաղտնի կերպով կասկածելի ճարպկություններ են անում իրենց ավազակախմբերի անդամների հետ, արդյոք կարող են մատնել Աստծու տան մասին որոշ կարևոր տեղեկություններ և այլն։ Սա նույնպես պարտականություն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն։ Նախքան հակաքրիստոսների գործողությունների ի հայտ գալը, առաջնորդողներն ու աշխատողները չպետք է «իրենց ամբողջությամբ նվիրեն իմաստունների գրքերն ուսումնասիրելուն և ուշադրություն չդարձնեն արտաքին հարցերին», այլ պետք է օձերի պես խորամիտ լինեն։ Հենց որ առաջնորդողներն ու աշխատողները հայտնաբերում են, որ ինչ-որ մեկը հակաքրիստոս է, եթե դեռ չի եկել այդ անձին հեռացնելու կամ վտարելու ժամանակը, պետք է ուշադիր վերահսկեն նրան՝ կանխելու համար նրա չարիք գործել շարունակելը՝ երաշխավորելով, որ նրա խոսքերն ու գործողությունները վերահսկվ են Աստծու ընտրյալ ժողովրդի կողմից։ Քանի որ հակաքրիստոսները սիրում են իշխանություն և կապեր հաստատել հզոր մարդկանց հետ, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ուշադիր հետևեն, թե ում հետ են հակաքրիստոսները միշտ շփվում կուլիսների հետևում, և արդյոք նրանք կապի մեջ են կրոնավոր մարդկանց հետ։ Որոշ հակաքրիստոսներ հաճախ շփվում են կրոնավոր պաստորների և երեցների հետ, իսկ ոմանք նույնիսկ շփվում են Միացյալ ճակատի աշխատանքի բաժնի մարդկանց հետ։ Երբ նման միջադեպեր են տեղի ունենում, առաջնորդողներն ու աշխատողները չպետք է աչք փակեն, այլ պետք է զգոն լինեն հակաքրիստոսների նկատմամբ և զգուշանան։ Եթե հակաքրիստոսը տեսնում է, որ մարդկանց մոլորեցնելու և իր կողմը քաշելու իր մեթոդները չեն գործում Աստծու տանը, և որ իր չար գործերը մերկացվել են, և գիտի, որ իր վերջը լավ չի լինի, չես կարող կանխատեսել, թե ինչ կարող է անել, կամ թե ինչ աստիճանի կարող է հասնել չարիքը։ Հետևաբար, երբ սրտումդ համոզված ես, որ ինչ-որ մեկը հակաքրիստոս է, պետք է ուշադիր վերահսկես և հետևես նրան՝ առանց զգոնությունդ թուլացնելու։ Սա քո պարտականությունն է։ Ո՞րն է սա անելու իմաստը։ Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելը և հակաքրիստոսներին հնարավորինս կա նգնեցնելը եկեղեցու և եղբայրների ու քույրերի դեմ սխալ գործողություններ կատարելուց՝ եղբայրներին և քույրերին վնասելու համար։ Որոշ հակաքրիստոսներ միշտ հարցուփորձ են անում ընծաների մասին. «Ո՞վ է տնօրին ում Աստծու տան փողերը։ Ո՞վ է վարում հաշիվները։ Արդյոք հաշիվները ճշգրտորե՞ն են վարվում։ Հնարավո՞ր է, որ յուրացում է տեղի ունենում։ Որտե՞ղ են պահվում եկեղեցու փողերը։ Մի՞թե այս բաները չպետք է հրապարակվեն՝ բոլորին իրավունք տալով իմանալու դրանց մասին։ Որքա՞ն ունեցվածք ունի Աստծու տունը։ Ո՞վ է ամենաշատ ընծաները տվել։ Ինչո՞ւ ես չգիտեմ այս բաները»։ Նրանց խոսքերն այնպես են հնչում, կարծես մտահոգված են Աստծու տան ֆինանսական գործերով, բայց իրականում այլ շարժառիթ ունեն։ Չկա ոչ մի հակաքրիստոս, որը փող չտենչա։ Ուստի ի՞նչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները նման դեպքերում։ Նախ պետք է պատշաճ կերպով տնօրինես ընծաները՝ դրանք հուսալի մարդկանց վստահելով պահպանման համար և բացարձակապես չպետք է թույլ տաս, որ հակաքրիստոսներին հաջողվի հասնել իրենց նպատակներին. չպետք է շփոթված լինես այս հարցում։ Հենց որ նման իրավիճակ է առաջանում, պետք է գիտակցես. «Ինչ-որ բան այն չէ։ Հակաքրիստոսը պատրաստվում է ինչ-որ բան անելու։ Նա թիրախավորում է եկեղեցու փողերը։ Նրանք գուցե ծրագրում են դաշնակցել մեծ կարմիր վիշապի հետ՝ եկեղեցու փողերի շուրջ դավեր նյութելու և դրանք զավթելու համար։ Մենք պետք է անմիջապես տեղափոխենք դրանք»։ Մի կողմից՝ չես կարող թույլ տալ, որ հակաքրիստոսներն իմանան, թե ով է տնօրին ում Աստծու տան ֆինանսները։ Ավելին՝ եթե փողերը տնօրին ող մարդիկ զգում են, որ անվտանգության ռիսկ կա, և՛ փողերը, և՛ դրանք տնօրին ող մարդիկ պետք է արագ տեղափոխվեն։ Մի՞թե սա այն չէ, ինչով առաջնորդողներն ու աշխատողները պետք է մտահոգվեն, և այն աշխատանքը, որը նրանք պետք է կատարեն։ (Այո։) Ի հակադրություն սրա՝ հիմար առաջնորդողները լսում են, թե ինչպես են հակաքրիստոսներն ասում այս բաները և այնուամենայնիվ մտածում են. «Այս անձը հոգս է կրում և գիտի մտահոգություն ցուցաբերել Աստծու տան փողերի համար, ուստի եկեք նրան որոշակի պարտականություն տանք և թույլ տանք օգնել հաշվապահության հարցում»։ Այսպես վարվելով՝ մի՞թե նրանք հուդաներ չեն դարձել։ (Այո։) Նրանք ոչ միայն չեն կարողացել պաշտպանել ընծաները, այլև նույնիսկ դրանք ծախել են հակաքրիստոսներին՝ այդպիսով դառնալով հուդաներ։ Ի՞նչ եք մտածում այս առաջնորդողների և աշխատողների մասին։ Մի՞թե նրանք չար մարդիկ չեն։ Մի՞թե նրանք դևեր չեն։ Նրանք ոչ միայն չեն կատարել իրենց պարտականությունները, այլև Աստծու ընծաները և եղբայրներին ու քույրերին հանձնել են հակաքրիստոսներին։ Հետևաբար, այն վայրերում, որտեղ հակաքրիստոսներ կան, հենց որ առաջնորդողներն ու աշխատողները բացահայտ են դրա որևէ նշան, նրանք պետք է հետաքննություն սկսեն և որոշակի հատուկ աշխատանք կատարեն, որի շրջանակում «վերահսկելու» աշխատանքն անփոխարինելի է։
Առաջնորդողների և աշխատողների կողմից իրականացվող վերահսկման աշխատանքը լրտեսություն կամ որևէ լրտեսական գործունեություն իրականացնելու մասին չէ. դա պարզապես քո պարտականությունը կատարելու, ավելի մտահոգ լինելու, ավելի ուշադիր դիտարկելու և նկատելու մասին է, թե ինչ են անում հակաքրիստոսները և ինչ են մտադիր անել։ Եթե նրանց կողմից չարիք գործելու և եկեղեցին անհանգստացնելու որևէ նշան հայտնաբերես, պետք է հնարավորինս շուտ հակաքայլեր ձեռնարկես. դու բացարձակապես չես կարող թույլ տալ նրանց հաջողության հասնել։ Սա հակաքրիստոսների կողմից եկեղեցու աշխատանքը խանգարող միջադեպերի տեղի ունենալը հնարավորինս կա նգնեցնելն է։ Բնականաբար սա նաև լավագույնս պահպանում է եկեղեցու աշխատանքը և պաշտպանում Աստծու ընտրյալ ժողովրդին։ Սա իրենց պարտականությունները կատարող առաջնորդողների և աշխատողների դրսևորում է։ Վերահսկելը չի նշանակում մի քանի մարդու նշանակել՝ որպես գաղտնի գործակալներ գործելու համար, և ստիպել նրանց լրտեսների պես հետևել, հետապնդել և հսկել մարդկանց, կամ խուզարկել նրանց տները և հարցաքննության դաժան մեթոդներ կիրառել։ Աստծու տունը չի զբաղվում նման գործունեությամբ։ Սակայն պետք է ժամանակին հասկանաս հակաքրիստոսների իրավիճակը։ Կարող ես հարցուփորձ անել նրանց վերջին իրավիճակի մասին՝ խոսելով նրանց ընտանիքի անդամների կամ եղբայրների ու քույրերի հետ, որոնք կարող են զանազանել նրանց կամ ծանոթ են նրանց։ Մի՞թե սրանք բոլորն այս աշխատանքն անելու մեթոդներ և ուղիներ չեն։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները կատարում են այն առաջադրանքները, որոնք մտնում են իրենց պարտականությունների շրջանակի մեջ և համապատասխանում են Աստծու պահանջած սկզբունքներին, նրանք կատարում են իրենց պարտականությունները։ Ո՞րն է առաջնորդողների և աշխատողների իրենց պարտականությունները կատարելու նպատակը։ Դա նրա համար է, որ անես հնարավոր ամեն ինչ՝ հնարավորինս կա նգնեցնելու հակաքրիստոսներին խանգարումներ և անհանգստություններ առաջացնելուց՝ դրանով իսկ կանխելով Աստծու ընտրյալ ժողորդին հակաքրիստոսների վնասելը և Աստծու տան շահերը ծախելը։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Մի՞թե սա հնարավորինս չի կա նգնեցնում հակաքրիստոսների միջադեպերի տեղի ունենալը։ Մի՞թե այս գործողությունները ձեռնարկող առաջնորդողներն ու աշխատողները չեն անում այն ամենը, ինչ մարդկայնորեն հնարավոր է։ (Այո։) Արդյոք դժվա՞ր է սա անելը։ (Ոչ։) Դժվար չէ. սա մի բան է, որին ճշմարտությունը հասկացողները կարող են հասնել։ Մարդիկ պետք է անեն հնարավոր ամեն ինչ՝ իրագործելու համար այն, ինչին կարող են հասնել. մնացածն Աստված պետք է անի, գերիշխանություն գործադրի և ներդաշնակեցնի ու ուղղորդի։ Սա այն է, ինչի համար մենք ամենաքիչն ենք անհանգստանում։ Մենք ունենք Աստծուն մեր թիկունքում։ Մենք ո չ միայն Աստծուն ունենք մեր սրտերում, այլև իսկական հավատք ։ Սա հոգևոր աջակցություն չէ. իրականում, Աստված տեսանելիորեն ներկա չէ և Նա մարդկանց կողքին է՝ միշտ նրանց հետ ներկա։ Երբ մարդիկ որևէ բան են անում կամ որևէ պարտավորություն են կատարում, Նա դիտում է. Նա այնտեղ է՝ օգնելու քեզ ցանկացած պահի և վայրում՝ պահելով և պաշտպանելով քեզ։ Մարդիկ պետք է անեն առավելագույնը՝ իրագործելու այն, ինչ պետք է իրագործեն։ Քանի դեռ գիտակցում ես, զգում ես սրտումդ, տեսնում ես Աստծու խոսքերում, շրջապատող մարդիկ հիշեցնում են, կամ Աստված որևէ ազդանշան կամ նշան է տալիս, որը քեզ տեղեկություն է տրամադրում, որ սա մի բան է, որը պետք է անես, որ սա Աստծու հանձնարարությունն է քեզ, ապա պետք է կատարես քո պարտականությունը և ձեռքերդ ծալած չնստես կամ կողքից չդիտես։ Դու ռոբոտ չես. դու միտք և մտածումներ ունես։ Երբ ինչ-որ բան է պատահում, լիովին գիտես, թե ինչ պետք է անես և հաստատ զգացմունքներ և գիտակցություն ունես։ Ուստի կիրառի՛ր այս զգացմունքներն ու գիտակցությունը փաստացի իրավիճակներում, կյանքով արտահայտի՛ր դրանք և վերածի՛ր քո գործողությունների և այսկերպ կատարած կլինես պարտականությունդ։ Այն բաների համար, որոնք կարող ես գիտակցել, պետք է կիրառես ըստ քո հասկացած ճշմարտության սկզբունքների։ Այսկերպ անում ես հնարավոր ամեն ինչ և ջանք չես խնայում պարտավորությունդ կատարելու համար։ Որպես առաջնորդող կամ աշխատող, երբ ջանք չխնայես, այսինքն՝ երբ հնարավորինս կա նգնեցն ում ես հակաքրիստոսների չար գործերի տեղի ունենալը, Աստված բավարարված կլինի, որ կարող ես այսկերպ կիրառել։ Ինչո՞ւ Աստված բավարարված կլինի։ Աստված որոշում կկայացնի նման առաջնորդողների և աշխատողների վերաբերյալ։ Նրանք կատարում են իրենց պարտականությունները և ջանք չեն խնայում կատարելու իրենց դերին ներհատուկ աշխատանքը։ Արդյոք սա Աստծու հավանությո՞ւնն է։ (Այո։)
VI. Վտարում
Առաջնորդողների և աշխատողների տասներեքերորդ պարտականությունը ներառում է հատուկ առաջադրանքներ, որոնք նրանք պետք է իրականացնեն, որոնցից մի քանիսը թվարկեցինք։ Նրանք պետք է կիրառեն հակաքրիստոսներին մերկացնելը, էտելը, մանրամասն վերլուծելը, սահմանափակելը և վերահսկելը։ Այս հիմնական սկզբունքների վերաբերյալ հաղորդակցությունն ավարտված է։ Անկախ այն բանից, թե հատուկ իրավիճակներում ինչ հատուկ գործողություններ են ձեռնարկում առաջնորդողներն ու աշխատողները, հակաքրիստոսների հետ վարվելու սկզբունքները մնում են անփոփոխ։ Բացի դրանից՝ այս առաջադրանքների հիմնական նպատակն Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելն է։ Ենթադրենք՝ Աստծու ընտրյալ ժողովուրդն արդեն միաձայն ճանաչել է ինչ-որ մեկին որպես հակաքրիստոս և զանազանել ու հիմնովին հստակորեն տեսել է, որ հակաքրիստոսը միշտ ձգտում է մոլորեցնելու և վերահսկելու մարդկանց։ Նրանք գիտեն, որ հակաքրիստոսի ներկայությամբ չեն կարող լինել լավ օրեր կամ լավ եկեղեցական կյանք, և բոլորը միաձայն պահանջում են հակաքրիստոսին հեռացնել եկեղեցուց։ Այս հանգամանքներում որոշ առաջնորդողներ և աշխատողներր դեռևս պնդում են, որ հակաքրիստոսը մնա, որպեսզի օգտագործվի որպես վարժանք՝ հակաքրիստոսներին մերկացնելը, էտելը, մանրամասն վերլուծելը, սահմանափակելը և վերահսկելը կիրարկելու համար. դեռ կարիք կա՞ այս գործընթացների միջով անցնելու։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ գուցե ասեն. «Եթե չանցնենք այս գործընթացների միջով, մի՞թե չեմ անտեսի իմ պարտականությունները։ Միայն այս գործընթացների միջով անցնելն է ընդգծում որպես առաջնորդող իմ դերը։ Ես պետք է իրականացնեմ այս աշխատանքը։ Անկախ նրանից՝ եղբայրներն ու քույրերը համաձայն են, թե ոչ, նախ պետք է թույլ տամ հակաքրիստոսին մնալ։ Նախ՝ կմերկացնեմ նրան, իսկ հետո՝ կէտեմ և մանրամասն կվերլուծեմ և թույլ կտամ եղբայրներին ու քույրերին էլ ավելի հաստատել, որ նա հակաքրիստոս է։ Այնուհետև միաձայն համաձայնությունից հետո կհեռացնենք կամ կվտարենք նրան։ Մի՞թե սա ավելի արդյունավետ չի լինի»։ Արդյունքում այս ընթացքում հակաքրիստոսը սկսում է պատկերացումներ տարածել՝ մարդկանց մոլորեցնելու համար, և կրկին անհանգստացնում է եկեղեցու գործը՝ խուճապ առաջացնելով բոլորի մեջ, իսկ ոմանք նույնիսկ հրաժարվում են հավաքույթների գալուց։ Իրենց վճռականությունը ցույց տալու և ապացուցելու համար, որ չեն անտեսում իրենց պարտականությունները, այս առաջնորդողներն ու աշխատողները մակերեսորեն են անում ամեն ինչ և ձգձգում են աշխատանքը։ Արդյունքում շատ ավելորդ շեղումներ են անում, անհանգստացնում են եկեղեցական կյանքի կարգը և վատնում են Աստծու ընտրյալ ժողովրդի արժեքավոր ժամանակը ճշմարտությանը ձգտելու հարցում՝ միայն դրանից հետո հեռացնելով հակաքրիստոսին։ Արդյոք այս մոտեցումն ընդունելի՞ է։ (Ոչ։) Ի՞նչն է սխալ դրանում։ (Դա պարզապես կանոններին հետևել է և ձևականություն անել։) Ո՞րն է առաջնորդողների և աշխատողների՝ այս առաջադրանքներն անելու նպատակը։ (Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելը։) Ուստի եթե որոշ մարդիկ դեռ չեն զանազանել հակաքրիստոսին և դեռ բավականին կապված են նրա հետ, և երբ առաջնորդողներն ու աշխատողները որոշում են հակաքրիստոսին վտարել եկեղեցուց, որոշ մարդիկ վրդովվում են՝ ասելով, որ Աստծու տունը սիրող կամ արդար չէ մարդկանց նկատմամբ, զուրկ է սկզբունքներից իր գործելակերպում և այլն, և նույնիսկ որոշ բթամիտ մարդիկ մոլորեցվում և ազդվում են հակաքրիստոսի կողմից և ուզում են հետևել նրան եկեղեցուց դուրս, ի՞նչ պետք է արվի այս իրավիճակում։ Այս ժամանակ առաջնորդողներն ու աշխատողները պետք է որոշակի էական աշխատանք կատարեն, ինչպիսիք են հակաքրիստոսին էտելը կիրարկելը և Աստծու խոսքերն օգտագործելը՝ նրան մերկացնելու և մանրամասն վերլուծելու համար, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան գործնականորեն դասեր սովորել և ի վերջո զանազանել հակաքրիստոսին։ Մի օր նրանք ասում են. «Այս անձն այնքան գարշելի է։ Նա իսկապես չար մարդ է և հակաքրիստոս։ Եկեք արագ մաքրենք նրան»։ Սա ոչ միայն մեկ անձի ձայնն է, այլ բազմաթիվ եղբայրների և քույրերի։ Այս դեպքում արդյոք դեռևս կա՞ հակաքրիստոսին սահմանափակելու և վերահսկելու աշխատանքն անելու կարիք։ Ո՛չ, պարզապես ուղղակիորեն վտարեք նրան։ Առաջնորդողներն ու աշխատողները, որոնք իրենց աշխատանքում հասնում են այս մակարդակին, հասել են Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների վնասից պաշտպանելու արդյունքին։ Ի՞նչ է սա ապացուցում։ Մի կողմից՝ ապացուցում է, որ այս եկեղեցու եղբայրներն ու քույրերն ունեն զանազանություն, որակ և արդարադատության զգացում։ Մյուս կողմից՝ գուցե առաջնորդողներն ու աշխատողներն ի վիճակի են իրական աշխատանք կատարելու, կամ այս հակաքրիստոսի գործողությունները չափազանց բացահայտ են, նրա մարդկայնությունը չափազանց վատն է և չափազանց չարասեր՝ առաջացնելով հանրային վրդովմունք, և նա ինքն է վաղ փակում իր իսկ ճանապարհը՝ խնայելով առաջնորդողներին և աշխատողներին իր հետ վարվելու գործընթացի մեծ մասից։ Մի՞թե սա շատ ջանք չի խնայում։ Նման իրավիճակում նրան հեռացնելը կամ վտարելը լավ բան է, այնպես չէ՞։ Ավելին՝ այն աշխատանքը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, ծավալուն է և չի սահմանափակվում այս մեկ առաջադրանքով։ Կարծում ես հակաքրիստոսին վտարելով ամեն ինչ ավարտվո՞ւմ է։ Որ ամեն ինչ լիակատար հաջողությա՞ն ես հասցրել։ Ամենևին ոչ։ Դու այլ աշխատանք ունես անելու։ Բացի հակաքրիստոսների հետ վարվելուց և Աստծու ընտրյալ ժողովրդին նրանց վնասից պաշտպանելուց՝ առաջնորդողներն ու աշխատողները նաև պարտականություն ունեն Աստծու ընտրյալ ժողովրդին առաջնորդելու Աստծու խոսքերի իրականության մեջ, առաջնորդելու նրանց՝ լուծելու իրենց ապականված խառնվածքները, և առաջնորդելու նրանց՝ լուծելու իրենց հակաքրիստոսային խառնվածքը՝ ի թիվս բազմաթիվ այլ կարևոր առաջադրանքների։ Սակայն, եթե այս առաջադրանքներն անելիս հակաքրիստոս է հայտնվում, ապա հակաքրիստոսի հետ վարվելը դառնում է գլխավոր առաջնահերթությունը։ Նախ նրանք պետք է մերկացնեն հակաքրիստոսին և զբաղվեն նրանով, ինչպես նաև հաղորդակցվեն ճշմարտության այլ տեսանկյունների շուրջ։ Եթե հակաքրիստոսի անհանգստությունն ի հայտ է գալիս, և շատ դժվար է դառնում այլ աշխատանքի առաջընթացը, երբ այդ աշխատանքը բախվում է խոչընդոտների և միջամտության, և հակաքրիստոսը լրջորեն ազդում է եղբայրների և քույրերի կյանքի աճի, եկեղեցական կյանքի կարգի և պարտավորությունները կատարելու միջավայրի վրա, ապա, իհարկե, անհրաժեշտ է նախ զբաղվել այս մեծագույն պատուհասով և աղետի արմատով։ Միայն հակաքրիստոսին հեռացնելուց և նրա հետ վարվելուց հետո կարող է մյուս աշխատանքը բնականոն և կարգավորված կերպով առաջ ընթանալ։ Ուստի եթե եկեղեցում հակաքրիստոս է հայտնվում, և եղբայրներն ու քույրերն արագորեն կարճ ժամանակահատվածում զանազանում են նրան և միաձայն ասում. «Կորի՛ր, հակաքրիստոս», մի՞թե սա շատ ջանք չի խնայի առաջնորդողների և աշխատողների համար։ Մի՞թե չպետք է գաղտնի ուրախանաս։ Գուցե ասես. «Ես անհանգստանում էի, որ չեմ կարողանա սահմանափակել այս հակաքրիստոսին, այս դևին։ Անհանգստանում էի նաև, որ որոշ եղբայրներ և քույրեր կմոլորեցվեն և ծանր վնաս կկրեն նրա կողմից, և որ իմ սեփական հասակը չափազանց փոքր է՝ հակաքրիստոսի էությունը մերկացնելու, այս հարցերը հիմնովին մանրամասն վերլուծելու և այս խնդիրը լուծելու համար»։ Այժմ անհանգստանալու կարիք չկա։ Եղբայրների և քույրերի այս մեկ հայտարարությամբ խնդիրը լուծվում է, և առաջնորդողների ու աշխատողների «հոգսը» վերանում է։ Որքա՜ն հրաշալի է սա։ Պետք է շնորհակալություն հայտնես Աստծուն։ Սա Աստծու շնորհն է։ Նման բան եկեղեցում հավանաբար տեղի է ունենում, որովհետև շատ է խոսվել հակաքրիստոսներին մերկացնելու թեմայի շուրջ, և որովհետև եղբայրներն ու քույրերը շատ ավելի ցածր չեն առաջնորդողներից և աշխատողներից, ինչպես գուցե ենթադրես։ Աստծու խոսքերի ուղղորդմամբ նրանք նույնպես ունեն ճշմարտությունն ինքնուրույն ըմբռնելու և խնդիրները լուծելու որոշակի ունակություն։ Երբ նրանք միավորվում են՝ քվեարկություն անցկացնելու և հակաքրիստոսին վտարելու համար, դա լավ բան է, լավ երևույթ։ Առաջնորդողներն ու աշխատողները կարիք չունեն տխրելու, հիասթափվելու կամ բացասական տրամադրվելու դրա հանդեպ։ Այս խոչընդոտները՝ հակաքրիստոսներին, մաքրելուց հետո հետագա աշխատանքի յուրաքանչյուր քայլ դեռևս մնում է որպես լուրջ փորձություն առաջնորդողների և աշխատողների համար։ Յուրաքանչյուր առաջադրանք, որը նրանք պետք է ստանձնեն, ներառում է իրենց պարտականությունները և իրենց որակի ու աշխատանքային կարողության հետ կապված հարցերը։
Կեղծ առաջնորդողների ցուցաբերած դրսևորումները, երբ հակաքրիստոսները անհանգստություններ են առաջացնում
Մենք ավարտեցինք առաջնորդողների և աշխատողների տասներեքերորդ պարտականության շուրջ հաղորդակցությունը։ «Պաշտպանել Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսների կողմից անհանգստացվելուց, մոլորեցվելուց, վերահսկվելուց և ծանր վնաս կրելուց և նրանց հնարավորություն տալ զանազանելու հակաքրիստոսներին ու իրենց սրտերից դուրս թողնելու նրանց»։ Հաջորդիվ մանրամասն կվերլուծենք և կմերկացնենք մարդկանց մի տեսակի՝ կեղծ առաջնորդողների դրսևորումները, որոնք չեն կարողանում կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները՝ համեմատելով դրանք այն աշխատանքի հետ, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրականացնեն։ Այս աշխատանքն անելիս կան բազմաթիվ առաջադրանքներ, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն, որը նրանցից պահանջում է ունենալ որոշակի որակ, լինել ուշադիր, մանրակրկիտ, լուրջ, պատասխանատու, հաշվի առնել Աստծու հոգսը, ունենալ սիրող սիրտ, որը պաշտպանում է Աստծու ընտրյալ ժողովրդին, և այլն։ Միայն այս հատկանիշներով նրանք կարող են կատարել իրենց պարտականություններն ու պարտավորությունները։ Սակայն կեղծ առաջնորդողները լիովին հակառակ են սրան։ Նրանք զուրկ են այս հատկանիշներից իրենց մարդկայնության մեջ։ Նրանք գուցե ունենան որոշակի որակ՝ ճշմարտությունն ըմբռնելու և հակաքրիստոսներին զանազանելու ունակությամբ կամ գուցե փոքր-ինչ ավելի ցածր որակ ունենան՝ ի վիճակի լինելով առնվազն զանազանելու որոշ ակնհայտ հակաքրիստոսների, որոնք բազմաթիվ չար գործեր են կատարում, նույնիսկ եթե չեն կարողանում լիովին զանազանել հակաքրիստոսների բնական էությունը, կամ նրանց որակը գուցե այնքան ցածր լինի, որ չկարողանան զանազանել կամ հստակ տեսնել տարբերությունները հակաքրիստոսների էություն ունեցողների և հակաքրիստոսների խառնվածք ունեցողների միջև։ Բոլոր դեպքերում կեղծ առաջնորդողները ցուցաբերում են այս երկու դրսևորումները։ Մեկն այն է, որ նրանք իրական աշխատանք չեն կատարում՝ մյուսն այն է, որ նրանք միայն զբաղվում են մակերեսային, ընդհանուր գործերի աշխատանքով՝ միաժամանակ լիովին անկարող լինելով լուծելու իրական խնդիրներ կամ կատարելու իրական աշխատանք։ Տասներեքերորդ պարտականության հետ կապված աշխատանքում կեղծ առաջնորդողների այս երկու բնորոշ դրսևորումները մնում են ակնառու։ Հաջորդիվ կհաղորդակցվենք այն մասին, թե հատկապես ինչ հատուկ դրսևորումներ ունեն նրանք։
I. Չեն համարձակվում մերկացնել և վերջ դնել հակաքրիստոսներին՝ նրանց վիրավորելու վախից
Երբ հակաքրիստոսներն անհանգստացնում, մոլորեցնում, վերահսկում կամ ծանր վնաս են հասցնում Աստծու ընտրյալ ժողովրդին, կեղծ առաջնորդողների առաջին դրսևորումն անգործությունն է։ Ի՞նչ է նշանակում անգործություն։ Նշանակում է իրական աշխատանք չկատարել։ Իրական աշխատանք չկատարելու հետևում պատճառներ կան, հիմնականում՝ մարդկանց վիրավորելու վախը և սկզբունքները պահպանելու քաջության պակասը։ Առաջնորդողներ դառնալուց հետո այս մարդիկ սկսում են ի ցույց դնել իրենց իշխանությունը՝ մտածելով. «Այժմ կարգավիճակ ունեմ և եկեղեցու պաշտոնյա եմ։ Պետք է կառավարեմ եղբայրների և քույրերի սնունդը, հագուստը, բնակարանը և տրանսպորտը. պետք է զանազանեմ, թե արդյոք եղբայրների և քույրերի ասածը համահունչ է ճշմարտությանը և համապատասխանում է սրբերի վայելչությանը։ Պետք է տեսնեմ, թե արդյոք նրանք անկեղծ են Աստծու հանդեպ, արդյոք նրանց հոգևոր կյանքը բնականոն է, արդյոք նրանք առավոտյան և երեկոյան աղոթքներ անում են, արդյոք նրանց սովորական հավաքույթները բնականոն են. պետք է կառավարեմ այս ամենը»։ Կեղծ առաջնորդողները հոգ են տանում միայն այս հարցերի մասին։ Ձևականությունների առումով նրանք կարծես կատարում են առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, բայց երբ սկզբունքային էական հարցեր են ծագում, կամ նույնիսկ երբ հակաքրիստոսներ են հայտնվում, կեղծ առաջնորդողները թաքնվում են ստվերում՝ առանց ձայն հանելու, որտեղ լռում են և ձևացնում, թե անտեղյակ են և ի վիճակի չեն որևէ բան նկատելու։ Անկախ նրանից, թե ինչ մոլորություններ են տարածում հակաքրիստոսները, նրանք ձևացնում են, թե չեն լսում։ Երբ հակաքրիստոսներն անհանգստացնում, մոլորեցնում և վերահսկում են Աստծու ընտրյալ ժողովրդին, նրանք նույնպես ձևացնում են, թե անտեղյակ են, ասես այս ողջ տեղեկությունն անհետանում է, երբ հասնում է իրենց։ Նրանք ձևացնում են, թե ի վիճակի չեն զանազանելու այն հակաքրիստոսներին, որոնց նույնիսկ սովորական եղբայրներն ու քույրերը կարող են զանազանել՝ ասելով. «Ես չեմ կարող թափանցել նրանց էության մեջ։ Ի՞նչ կլինի, եթե սխալ մարդու վտարեմ։ Ի՞նչ կլինի, եթե սխալ հասկանամ եղբայրներին և քույրերին։ Բացի դրանից՝ Աստծու տունը դեռևս մարդկանց կարիքն ունի՝ ծառայություն մատուցելու համար»։ Օգտագործելով ամեն տեսակ արդարացումներ՝ առաջնորդողների և աշխատողների պարտականություններից խուսափելու համար, նրանք խուսափում են հակաքրիստոսների հետ վարվելուց և եղբայրներին և քույրերին չեն պաշտպանում հակաքրիստոսների վնասից։ Որոշ կեղծ առաջնորդողներ նույնիսկ ասում են. «Եթե միշտ մերկացնեմ հակաքրիստոսներին, ի՞նչ կլինի, եթե նրանք դրդեն եղբայրներին և քույրերին հարձակվելու ինձ վրա։ Այդ դեպքում ոչ ոք չի քվեարկի իմ օգտին հաջորդ ընտրություններին, և այլևս չեմ կարողանա առաջնորդող լինել։ Իմ ազդեցությունն այնքան ուժեղ չէ, որքան նրանցը»։ Իրենց կարգավիճակը և անձնական անվտանգությունը պաշտպանելու համար կեղծ առաջնորդողներն ամենևին չեն կատարում Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու իրենց պարտականությունը, ոչ էլ հնարավորինս կանգնեցնում են հակաքրիստոսներին եղբայրներին և քույրերին վնասելուց։ Նրանք գործում են և՛ որպես մարդկանց հաճեցնող, և՛ որպես իր պատյանում թաքնվող կրիա՝ միաժամանակ լինելով եսասեր և արհամարհելի անձ։ Չեն պաշտպանում եղբայրներին և քույրերին, բայց շատ մանրակրկիտ կերպով են մտածում, թե ինչպես պաշտպանեն իրենց։ Երբ խոսքը վերաբերում է հակաքրիստոսների հետ վարվելուն կամ նրանց էտելուն և մերկացնելուն, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան զանազանություն ձեռք բերել, նրանք մահու չափ վախենում են՝ անհանգստանալով իրենց կարգավիճակը կորցնելու համար, և զգում են, որ դա անելը վնասակար է իրենց համար։ Լիովին անտեսում են Աստծու ընտրյալ ժողովրդի շահերը՝ հաշվի առնելով միայն իրենց սեփական շահերը, հեղինակությունը, անձնական անվտանգությունը և իրենց ընտանիքի անվտանգությունը՝ վախենալով, որ հակաքրիստոսներին պատահաբար վիրավորելը կարող է ստիպել նրանց դառնալ անողոքաբար թշնամական և վրեժխնդրություն հրահրել։ Այս տեսակի կեղծ առաջնորդողն իրականում որոշակի որակ ունի։ Իր որակով և խորաթափանցությամբ նա լիովին տեղյակ է, թե ովքեր են հակաքրիստոսները, բայց խնդիրը հակաքրիստոսներին վիրավորելու նրա վախի մեջ է։ Տեսնելով հակաքրիստոսների դաժան խառնվածքը՝ նա չի համարձակվում վիրավորել նրանց։ Սակայն իրեն պաշտպանելու համար առանց վարանելու զոհաբերում է Աստծու տան և Աստծու ընտրյալ ժողովրդի շահերը՝ անտարբերությամբ հետևելով, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը հանձնվում հակաքրիստոսներին՝ թույլ տալով հակաքրիստոսներին ըստ ցանկության մոլորեցնել, վերահսկել և ծանր վնաս հասցնել նրանց։ Կեղծ առաջնորդողները միայն երբեմն կուլիսների հետևում լավ մարդկայնությամբ որոշ համեմատաբար պարզասիրտ մարդկանց, ովքեր վտանգ չեն ներկայացնում իրենց համար, ասում են. «Այդ անձը հակաքրիստոս է։ Նա մոլորեցնում է ուրիշներին։ Նա լավ մարդ չէ»։ Սակայն բոլոր եղբայրների և քույրերի ներկայությամբ և հակաքրիստոսների ներկայությամբ նրանք երբեք չեն համարձակվում ոչ մի «ոչ» ասել հակաքրիստոսներին։ Երբեք քաջություն չեն ունենում մերկացնելու հակաքրիստոսների որևէ չար գործ կամ էությունը։ Նույնիսկ հավաքույթների ժամանակ, երբ հակաքրիստոսները մենաշնորհում են խոսքը և մեկ կամ երկու ժամ խոսում, նրանք չեն համարձակվում ձայն հանել։ Եթե հակաքրիստոսները հարվածում են սեղանին և չարությամբ նայում մարդկանց, նրանք նույնիսկ չեն համարձակվում շատ բարձր շնչել։ Իրենց աշխատանքի շրջանակում փոքր հասակ ունեցողները, վախկոտ մարդկայնություն ունեցողները և նրանք, ովքեր ուզում են ձգտել ճշմարտությանը, բայց դեռևս զանազանություն չեն ձեռք բերել, վշտանում են, որովհետև չկան առաջնորդողներ կամ աշխատողներ, որոնք կարող են առաջ գալ՝ մերկացնելու և զանազանելու հակաքրիստոսների չար գործերը։ Նրանք անօգնական կերպով հետևում են, թե ինչպես են հակաքրիստոսները բռնակալի պես գործում եկեղեցում՝ գործելով կանխամտածված անխոհեմությամբ և անհանգստացնելով եկեղեցական կյանքը՝ առանց նրանց հակադարձելու որևէ միջոցի։ Մինչդեռ կեղծ առաջնորդողները ոչ մի իրական աշխատանք չեն կատարում և իրական խնդիրներ չեն լուծում Աստծու ընտրյալ ժողովրդի համար։ Երբ եղբայրներն ու քույրերը դժվարությունների մեջ են ընկնում, կեղծ առաջնորդողները ոչ միայն չեն կարողանում մերկացնել և սահմանափակել հակաքրիստոսների չար գործերը, այլև նույնիսկ չեն համարձակվում արդարության ոչ մի խոսք ասել։ Նույնիսկ եթե նրանց խիղճն ինչ-որ բան է զգում և փոքր-ինչ մեղադրում է նրանց, և նրանք մի քանի արցունք են թափում՝ Աստծուն փակ դռների հետևում աղոթելիս, հաջորդ օրը հավաքույթի ժամանակ, երբ տեսնում են, որ հակաքրիստոսներն անպատասխանատու դիտողություններ են անում Աստծու տան գործի վերաբերյալ և կամայականորեն դատում են այն, նույնիսկ անուղղակիորեն դատում են Աստծուն և պատկերացումներ են տարածում Աստծու վերաբերյալ, ոչինչ չեն անում դրա դեմ՝ չնայած գիտեն, որ սխալ է։ Նույնիսկ երբ տեսնում են, որ հակաքրիստոսները վատնում են ընծաները, դա անտեսելու վերաբերմունք են որդեգրում։ Նրանք ամենևին չեն մերկացնում կամ սահմանափակում հակաքրիստոսներին և այնուամենայնիվ նույնիսկ փոքր-ինչ հանդիմանություն չեն զգում իրենց սրտերում. սա չափազանց անպատասխանատու է։ Խղճի որոշակի զգացում ունեցող ցանկացած մարդ, նույնիսկ եթե զգում է, որ սեփական ուժը չափազանց թույլ է, պետք է միավորվի որոշակի հասակ և զանազանություն ունեցող եղբայրների և քույրերի հետ՝ հաղորդակցվելու այս հարցի շուրջ և քննարկելու, թե ինչպես վարվել հակաքրիստոսների հետ։ Բայց կեղծ առաջնորդողները զուրկ են նման վճռականությունից և քաջությունից և առավել ևս զուրկ են պատասխանատվության նման զգացումից։ Նրանք նույնիսկ ասում են եղբայրներին և քույրերին. «Հակաքրիստոսները չափազանց դաժան են։ Եթե վիրավորենք նրանց, մեր մասին կզեկուցեն կառավարությանը, և այնուհետև մեզանից ոչ ոք չի կարողանա հավատալ Աստծուն։ Հակաքրիստոսները գիտեն եկեղեցու հավաքույթների վայրերը, ուստի չենք կարող սադրել նրանց»։ Սա լիովին զենքերը վայր դնելու և հակաքրիստոսներին հանձնվելու, Սատանայի հետ փոխզիջման գնալու և նրանից ողորմություն աղերսելու տգեղ պահվածք է։
Իրենց պաշտպանելուց բացի՝ կեղծ առաջնորդողները չեն անում այն աշխատանքից և ոչ մեկը, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն, ինչպիսիք են Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելը և նրանց օգնելը՝ զանազանություն ձեռք բերելու հակաքրիստոսների նկատմամբ, և ամենևին ոչ մի պարտականություն չեն կատարում, և այնուամենայնիվ մշտապես ուզում են, որ եղբայրներն ու քույրերն իրենց որպես առաջնորդողներ ընտրեն։ Մի ժամկետ ավարտելուց հետո ուզում են ընտրվել հաջորդի համար։ Մի՞թե սա անամոթ և անուղղելի չէ։ Արդյոք նման մարդիկ արժանի՞ են առաջնորդողներ լինելու։ (Ոչ։) Աստծու տունը հոտը քեզ է վստահում, բայց երբ վայրի գազաններ են գալիս, վճռական պահին միայն ինքդ քեզ ես պաշտպանում և հոտը հանձնում ես վայրի գազաններին։ Դու վախեցած կրիայի պես ես գործում՝ գտնելով ապաստան, ապահով վայր՝ ինքդ քեզ թաքցնելու համար։ Եվ արդյունքում հոտը վնասվում է. որոշ ոչխարներ հոշոտվելով սպանվում են, իսկ որոշները կորչում են։ Ենթադրենք՝ առաջնորդողը տեսնում է, թե ինչպես են հակաքրիստոսներն անբարեխղճորեն անհանգստացնում եկեղեցու գործը և մոլորեցնում ու վերահսկում Աստծու ընտրյալ ժողովրդին, և այնուամենայնիվ պարզապես անտեսելու վերաբերմունք է որդեգրում՝ պաշտպանելու համար իր սեփական դեմքը, կարգավիճակը և ապրուստը և ապահովելու իր սեփական անվտանգությունը։ Արդյունքում Աստծու ընտրյալ ժողովրդի մեծ մասը մոլորեցվում է, անօգնական է զգում և դառնում բացասական ու թույլ, ոմանք նույնիսկ գերեվարվում են հակաքրիստոսների կողմից, իսկ ոմանք չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Եվ այնուամենայնիվ այս առաջնորդողը ոչինչ չի զգում, երբ տեսնում է հակաքրիստոսների առաջացրած անհանգստությունները. նրա խիղճը ոչ մի հանդիմանություն չի զգում։ Արդյոք այս տեսակի առաջնորդողը կամ աշխատողը որևէ մարդկայնություն ունի՞։ Ինքնապահպանման իր սեփական նպատակին հասնելու համար նա առանց վարանելու Աստծու ընտրյալ ժողովրդին հանձնում է հակաքրիստոսներին և հակաքրիստոսներին թույլ է տալիս մոլորեցնել, ծանր վնաս հասցնել և կործանել նրանց։ Ի՞նչ տեսակի առաջնորդող է սա։ (Կեղծ առաջնորդող։) Մի՞թե Սատանայի մեղսակից չէ։ Իրականում ո՞ր կողմում է։ Թեև նա բնութագրվում է որպես կեղծ առաջնորդող, այս խնդրի էությունը գուցե նույնիսկ ավելի լուրջ է, քան կեղծ առաջնորդող լինելը։ Այն ունի եղբայրներին և քույրերին ծախելու բնություն ճիշտ այն մարդկանց պես, որոնք ձերբակալվում և խոշտանգվում են և դառնում հուդաներ՝ եղբայրներին և քույրերին մեծ կարմիր վիշապին հանձնելով՝ ծանր վնաս կրելու։ Ուստի ո՞րն է կեղծ առաջնորդողի կողմից Աստծու ընտրյալ ժողովրդին հակաքրիստոսներին հանձնելու բնույթյունը։ Մի՞թե նման կեղծ առաջնորդողները չափազանց պիղծ չեն։ Հակաքրիստոսների համեմատ՝ այս կեղծ առաջնորդողներն արտաքնապես կարծես թե ճշմարտությանը դիմակայելու մտադրություն չունեն։ Կարծես թե ի վիճակի են հաղորդակցվելու որոշ ճշմարտությունների շուրջ, ունենալու ըմբռնելու որոշակի կարողություն և ի վիճակի լինելու փոքր-ինչ կիրառելու ճշմարտությունը, իսկ նրանցից ոմանք նույնիսկ կարող են դիմանալ դժվարություններին և գին վճարել։ Եվ այնուամենայնիվ, երբ Աստծու տունը նրանց վստահում է Աստծու հոտը, և երբ չար մարդիկ և դևեր են հայտնվում, նրանք չեն օգտագործում իրենց սեփական կյանքը՝ Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու համար հնարավոր ամեն ինչ անելու։ Փոխարենն հնարավոր ամեն ինչ անում են՝ իրենց պաշտպանելու համար՝ առաջ հրելով եղբայրներին և քույրերին՝ որպես պաշտպանիչ վահան գործելու համար, որպեսզի ապահովեն իրենց սեփական անվտանգությունն ու շահերը։ Որքա՜ն արհամարհելի և եսասեր են այս մարդիկ։ Մակերեսորեն նրանց մարդկայնությունը կարծես թե լուրջ խնդիրներ չունի։ Նրանք սեր ունեն մարդկանց հանդեպ, կարող են օգնել ուրիշներին, պատրաստ են գին վճարելու և կարող են դիմանալ ցանկացած դժվարության՝ իրենց պարտավորությունները կատարելիս։ Սակայն երբ հակաքրիստոսներ են հայտնվում, մի անսպասելի և անհասկանալի բան են անում՝ անկախ նրանից, թե ինչպես են հակաքրիստոսները մոլորեցնում Աստծու ընտրյալ ժողովրդին կամ անհանգստացնում եկեղեցական կյանքը, ոչինչ չեն անում, և անկախ նրանից, թե քանի մարդ է հարձակման ենթարկվում, մեկուսացվում կամ վնասվում հակաքրիստոսների կողմից, անտեսում են դա։ Այսպես վարվելով՝ այս առաջնորդողները Աստծու ընտրյալ ժողովրդին լիովին հանձնում են հակաքրիստոսների վերահսկողությանը՝ թույլ տալով հակաքրիստոսներին ըստ ցանկության մոլորեցնել և ծանր վնաս հասցնել նրանց, մինչդեռ այս առաջնորդողներն իրենք ամենևին ոչ մի աշխատանք չեն կատարում։ Երբ հակաքրիստոսները մաքրվում են, և խնդիրը լուծվում է, այս առաջնորդողներն այնուհետև դուրս են գալիս՝ հաղորդակցվելու իրենց ինքնաճանաչողության մասին, այն մասին, թե ինչպես էին իրենք թույլ, վախկոտ, վախեցած, եսասեր և նենգ, և որ իրենք հավատարիմ չէին, լավ չէին պաշտպանում Աստծու ընտրյալ ժողովրդին և հիասթափեցրին Աստծուն և եղբայրներին ու քույրերին։ Նրանք շատ զղջացող են թվում՝ կարծես թե շրջադարձ են կատարել և ի վիճակի են ապաշխարելու։ Սակայն երբ հակաքրիստոսները կրկին հայտնվում են, նրանք եղբայրներին և քույրերին հրում են դեպի հակաքրիստոսները ճիշտ այնպես, ինչպես արեցին նախորդ անգամ, և ապահով վայր են գտնում իրենց համար, որպեսզի թաքնվեն։ Թեև իրենք չեն մոլորեցվել կամ վնասվել հակաքրիստոսների կողմից, թերացել են իրենց պարտականությունների մեջ և դավաճանել են Աստծու հանձնարարությանը, և նրանց վերաբերմունքն իրենց պարտավորության նկատմամբ, նրանց վերաբերմունքն Աստծու ընտրյալ ժողովրդի նկատմամբ և նրանց իրական «ես»-ը լիովին մերկացված են։ Ամեն անգամ, երբ հակաքրիստոսներ են հայտնվում, չեն ընտրում կանգնել Աստծու կողքին և պայքարել հակաքրիստոսների դեմ մինչև վերջ և չեն ասում այն ամենի մի փոքր մասը, ինչ պետք է ասվի, կամ չեն անում այն աշխատանքի մի փոքր մասը, որը պետք է արվի՝ Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու համար, որպեսզի դրանով իսկ խաղաղություն զգան իրենց խղճում, և առավել ևս չեն կատարում առաջնորդողների պարտականությունները՝ բավարարելու Աստծու մտադրությունները։ Այս կեղծ առաջնորդողների բոլոր ընտրություններն ու գործողությունները լիովին իրենց սեփական կարգավիճակը վնասից պահպանելու համար են։ Նրանք չեն հոգում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի կամ մահվան մասին։ Նրանց համար ամեն ինչ լավ է, քանի դեռ իրենց սեփական հեղինակությունը, շահերը և կարգավիճակը չեն վնասվում։ Թե ով է մերկացնում հակաքրիստոսներին, ով է վտարում հակաքրիստոսներին, ինչպես պետք է վարվել հակաքրիստոսների հետ, կարծես այս հարցերը ոչ մի կապ չունեն իրենց հետ. նրանք ո՛չ հոգ են տանում, ո՛չ էլ միջամտում են։ Երբ հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցական կյանքը, վնասում են Աստծու ընտրյալ ժողովրդին և շինծու մեղադրանքներ են ներկայացնում ու տանջում են ճշմարտությանը ձգտողներին, անտեսում են դա։ Այս բաները նշանակություն չունեն նրանց համար. նրանց համար ամեն ինչ լավ է, քանի դեռ իրենց կարգավիճակը վտանգված չէ։ Ի՞նչ եք մտածում այս տեսակի մարդկանց մասին։ Սովորաբար նրանց մարդկայնությունը վատ չի թվում, և կարծես ի վիճակի են որոշակի աշխատանք կատարելու։ Երբ բախվում են էտման, կարծես ի վիճակի են ճանաչելու իրենց և փոքր-ինչ զղջացող սիրտ ունեն։ Սակայն երբ հանդիպում են հակաքրիստոսների, որոնք անհանգստացնում են եկեղեցին, լիովին կորցնում են իրենց ողջամտությունը, չունեն արդարադատության զգացում և զուրկ են նույնիսկ հակաքրիստոսների դեմ պայքարելու քաջությունից։ Երբ տեսնում են դևերի և Սատանաների, փոխզիջման են գնում, երբ տեսնում են չար մարդկանց, որոնք անհանգստություններ են առաջացնում, խուսափում են նրանցից։ Դատելով չար մարդկանց և հակաքրիստոսների նկատմամբ նրանց վերաբերմունքից՝ կոնկրետ ի՞նչ ուղիով են քայլում։ Մի՞թե սա շատ ցայտուն կերպով ցույց չի տալիս նրանց խնդիրը։ (Այո։) Այս տեսակի անձը մակերեսորեն գուցե հակաքրիստոս չթվա, բայց այն վերաբերմունքը, որը նա ցուցաբերում է չար մարդկանց և հակաքրիստոսների գործողությունների և վարքագծերի նկատմամբ, ճշգրտորեն հակաքրիստոսների խառնվածքն է, և դրա բնությունը սարսափելի է։ Կարելի է ասել, որ դա իր պարտականությունից հրաժարվելու և Աստծու ընտրյալ ժողովրդին ծախելու բնությունն է։ Մի՞թե այս բնությունը շատ լուրջ չէ։ Արդյոք նա որևէ հավատարմություն ցուցաբերո՞ւմ է եկեղեցու գործի և Աստծու հանձնարարության նկատմամբ։ Արդյոք ունի՞ պատասխանատվության վերաբերմունքի նույնիսկ մի նշույլ։ Անկախ նրանից, թե երբ են նրան հանձնարարություն կամ առաջադրանք վստահում, նրա սկզբունքը մարդկանց վիրավորելուց խուսափելն է և իրեն պաշտպանելը։ Սա նրա ամենաբարձր չափանիշն է վարվելու համար և նրա սկզբունքը՝ բաներ անելու համար, և սա երբեք չի փոխվի։ Եկեք առայժմ մի կողմ դնենք այն հարցը, թե արդյոք նման մարդիկ կարող են փրկվել՝ պարզապես դատելով հակաքրիստոսների հետ վարվելու աշխատանքի տեսանկյունից. արդյոք այս կեղծ առաջնորդողներն արժանի՞ են ընդունելու Աստծու հանձնարարությունը։ Արդյոք արժանի՞ են առաջնորդողներ և աշխատողներ լինելու։ (Ոչ։) Այս մարդիկ արժանի չեն առաջնորդողներ և աշխատողներ լինելու։ Սա այն պատճառով է, որ նրանք զուրկ են խղճից և ողջամտությունից և արժանի չեն ստանձնելու եկեղեցու առաջնորդության աշխատանքը՝ հնարավորինս չեն կանգնեցնում հակաքրիստոսներին Աստծու ընտրյալ ժողովրդին վնասելուց և նաև չեն անում հնարավոր ամեն ինչ՝ կատարելու այս պարտականությունը կամ լավ անելու այս աշխատանքը՝ Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու համար։ Խնդիրն այն չէ, որ նրանք ցածր որակ ունեն և ի վիճակի չեն անելու սա, այլ ավելի շուտ այն, որ պարզապես չեն անում։ Հետևաբար, նայելով դրան այս տեսանկյունից, մարդիկ, որոնք վախենում են ուրիշներին վիրավորելուց, բացարձակապես անարժան են առաջնորդողներ և աշխատողներ լինելու։ Մի՞թե քիչ չեն այս առաջնորդողներն ու աշխատողները։ (Այո։) Երբ ոչինչ չի պատահել, նրանք վազվզում են ավելի մեծ խանդավառությամբ, քան որևէ մեկը։ Նրանք այնքան զբաղված են, որ նույնիսկ չեն սանրում իրենց մազերը կամ չեն լվանում իրենց դեմքը՝ ասես շատ հոգևոր մակարդակի հասնելով։ Բայց երբ հակաքրիստոսներ են հայտնվում, անհետանում են. նրանք ամեն տեսակ արդարացումներ են գտնում՝ խուսափելու համար, և պարզապես չեն վարվում հակաքրիստոսների հետ։ Ո՞րն է այս վարքագծի բնությունը։ Դա իրենց պարտավորության կատարման մեջ հավատարմության պակասն է և անվստահելի լինելը։ Վճռորոշ պահերին նույնիսկ կարող են դավաճանել Աստծուն և կանգնել Սատանայի կողմը՝ աչք փակելով, երբ եկեղեցու գործն անհանգստացվում և վնասվում է չար մարդկանց և հակաքրիստոսների կողմից։ Նրանք նույնիսկ այնքան օգտակար չեն, որքան պահապան շունը։ Սա կեղծ առաջնորդողի մի տեսակ է։
II. Ի վիճակի չլինել զանազանելու հակաքրիստոսներին
Կեղծ առաջնորդողների մեկ այլ տեսակ կա։ Երբ հակաքրիստոսներ են հայտնվում, նրանք չեն կարողանում զանազանել, թե ինչպիսի խառնվածք և էություն ունեն նրանք, ինչ են դրսևորում և բացահայտում, ինչպիսի անհանգստություններ են առաջացնում եղբայրների և քույրերի համար, որ հայտարարությունները, մտքերը, տեսակետները և վարքագծերը կարող են մոլորեցնել և անհանգստացնել եղբայրներին և քույրերին, ինչ մեթոդներ են օգտագործում հակաքրիստոսները՝ մարդկանց վերահսկելու համար, ինչ հանգամանքներում եղբայրներն ու քույրերը կարող են մոլորեցվել, վերահսկվել և ծանր վնաս կրել հակաքրիստոսների կողմից և այլն. սրանք բոլորը խնդիրներ են, որոնք կեղծ առաջնորդողները չեն կարողանում զանազանել։ Հակաքրիստոսները մոլորեցնում են եղբայրներին և քույրերին։ Նրանք և մոլորեցված եղբայրներն ու քույրերը բաժանվում են եկեղեցուց՝ իրենց սեփական հավաքույթներն անցկացնելու և անկախ թագավորություններ ձևավորելու համար։ Նրանք չեն ընդունում Աստծու տան առաջնորդությունը, չեն ընդունում Աստծու տան աշխատանքային կարգավորումները և չեն հնազանդվում Աստծու տան որևէ կարգավորման կամ ուղղության, առավել ևս չեն հնազանդվում մարդկանց հանդեպ Աստծու որևէ պահանջի։ Բայց կեղծ առաջնորդողներն Աստծու ընտրյալ ժողովրդին մոլորեցնելու հակաքրիստոսների բոլոր նման գործողությունները որպես խնդիր չեն դիտարկում։ Նրանք չեն կարողանում տեսնել, թե ինչն այն չէ այս իրավիճակներում, առավել ևս չեն կարողանում տեսնել, թե ինչպես են հակաքրիստոսների խոսքերը, գործողությունները, մտքերը և տեսակետներն անհանգստացնում, մոլորեցնում և վնասում մարդկանց։ Նրանք չեն կարողանում տեսնել այս բացասական ազդեցությունները և չգիտեն՝ ինչպես զանազանել դրանք։ Որոշ սովորական եղբայրներ և քույրեր շատ բան տեսած և լսած լինելու շնորհիվ կարող են փոքր-ինչ զանազանություն, ընկալում և գիտակցություն ունենալ, բայց կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել այս բաների էության մեջ։ Նույնիսկ երբ ինչ-որ մեկը մատնանշում է, որ այսինչը որոշակի բաներ է անում՝ մարդկանց մոլորեցնելու և կուլիսների հետևում խմբավորումներ ձևավորելու համար, կեղծ առաջնորդողները դեռևս խոչընդոտում են՝ ասելով. «Մենք չենք կարող տարածել այս պնդումները։ Անհանգստություններ մի՛ առաջացրեք։ Նրանք լավ հարաբերություններ ունեն. ի՞նչ վատ բան կա միասին հաղորդակցվելու մեջ։ Պետք է մարդկանց ազատություն տանք»։ Նրանք դեռևս չեն կարողանում հստակորեն տեսնել սա։ Եթե չեն կարողանում թափանցել բաների էության մեջ, կարող են դիտարկել և փնտրել և հաղորդակցվել այն եղբայրների և քույրերի հետ, որոնք հասկանում են ճշմարտությունը և որոշակի զանազանություն ունեն։ Սակայն կեղծ առաջնորդողները բավականին ինքնարդար են։ Երբ եղբայրներն ու քույրերը նրանց հիշեցում են անում, չեն ընդունում դա՝ մտածելով. «Դո՞ւ ես առաջնորդողը, թե՞ ես։ Քանի որ որպես առաջնորդող եմ ընտրվել, պետք է ճշմարտությունն ավելի լավ հասկանամ, քան սովորական մարդը։ Հակառակ դեպքում ինչո՞ւ կընտրվեի մեկ ուրիշի փոխարեն։ Սա ապացուցում է, որ ես ավելի լավն եմ, քան դուք բոլորդ։ Անկախ այն բանից՝ ձեզանից մեծ եմ, թե փոքր, իմ որակը հաստատ ավելի լավն է, քան ձերը։ Երբ հակաքրիստոս է հայտնվում, պետք է լինեմ նրան առաջինը հայտնաբերողը։ Եթե դուք առաջինը հայտնաբերեք նրան, չեմ համաձայնի ձեր գնահատման հետ։ Կսպասենք, մինչև հայտնաբերեմ նրան, նախքան որևէ բան անելը»։ Արդյունքում հակաքրիստոսը բազմաթիվ հերձվածողություններ և մոլորություններ է տարածում եղբայրների և քույրերի շրջանում, բացահայտորեն դիմակայում է Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և բացահայտորեն աղմկում և ընդդիմանում է եկեղեցուն, Աստծու տանը և Վերևի աշխատանքային կարգավորումներին։ Հակաքրիստոսը նույնիսկ բացահայտորեն իր կողմն է քաշում եղբայրներին և քույրերին՝ մասնակցելու բացառիկ հավաքույթների, որտեղ մասնակիցները միայն լսում են հենց հակաքրիստոսի քարոզը և ընդունում նրա առաջնորդությունը։ Նույնիսկ եկեղեցում ամենացածր որակ ունեցողները կարող են տեսնել, որ այս անձը հակաքրիստոս է։ Միայն նման իրավիճակում են կեղծ առաջնորդողները խոստովանում. «Օ՜, թանկագինս, նա հակաքրիստոս է։ Ինչպե՞ս միայն հիմա գիտակցեցի սա։ Ո՛չ, իրականում ավելի վաղ էի գիտակցել, բայց ոչինչ չասացի, որովհետև վախենում էի, որ եղբայրներն ու քույրերը փոքր հասակ ունեն և զուրկ են զանազանությունից»։ Նրանք նույնիսկ կատարյալ սուտ են հորինում իրենց համար։ Հստակ է, որ հենց այն պատճառով, որ նրանք թմրած են, բթամիտ, ցածր որակ ունեն և ի վիճակի չեն զանազանելու հակաքրիստոսին, թույլ են տալիս, որ եղբայրներն ու քույրերն այդքան շատ վնաս կրեն նրանցից։ Մեղավոր զգալու փոխարեն նրանք մեղադրում են եղբայրներին և քույրերին անհեթեթություններ խոսելու, ասեկոսեներ տարածելու, մարդկանց սխալ հասկանալու համար և այլն։ Ի՞նչ տեսակի առաջնորդող է սա։ Մի՞թե լիովին բթացած չէ։ Նման առաջնորդողը հիմնովին անկարող է ստանձնելու եկեղեցու գործը։ Արտաքնապես նա հաճախ է ուտում և խմում Աստծու խոսքերը, աղոթում, հաճախում հավաքույթների, քարոզներ լսում, հոգևոր գրառումներ անում և վկայության հոդվածներ գրում՝ կարծես թե մեծ ջանք գործադրելով, բայց երբ խնդիրներ են ծագում, չի կարողանում լուծել դրանք, չի կարողանում փնտրել ճշմարտությունը՝ ըստ Աստծու խոսքերի, և, անշուշտ, չի կարողանում զանազանել հակաքրիստոսներին՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա։ Կեղծ առաջնորդողները սովորաբար կարող են քարոզել մեկ կամ երկու ժամ, և Աստծու խոսքերի ու իրենց սեփական փորձառությունների շուրջ հաղորդակցվելիս կարող են անվերջ շաղակրատել, բայց երբ հակաքրիստոսները հերձվածողություններ և մոլորություններ են տարածում՝ մոլորեցնելով եղբայրներին և քույրերին և անհանգստացնելով եկեղեցու գործը, ասելու ոչինչ չեն ունենում և ընդհանրապես ոչ մի աշխատանք չեն անում։ Նրանք ոչ միայն չեն կարողանում որևէ կանխարգելիչ միջոց ձեռնարկել կամ առաջնորդել եղբայրներին և քույրերին՝ զանազանելու հակաքրիստոսների հերձվածողություններն ու մոլորությունները, այլև նույնիսկ երբ տեսնում են հակաքրիստոսների առաջացրած խաթարումներն ու անհանգստությունները, չեն մերկացնում կամ մանրամասն վերլուծում նրանց, ոչ էլ էտում են հակաքրիստոսներին. ընդհանրապես ոչ մի աշխատանք չեն անում։ Ո՞րն է նման մարդկանց խնդիրը։ (Նրանց որակը չափազանց ցածր է։) Չնայած իրենց ցածր որակին՝ նրանք դեռ պարծենում են, թե հոգևոր մարդիկ են, լավ առաջնորդողներ և ճշմարտությանը ձգտողներ ու Աստծու խոսքերը սիրողներ և անամոթաբար պնդում են, թե թողել են ընտանեկան և մսեղավոր հաճույքները՝ առաջնորդողների և աշխատողների պարտականությունները կատարելու համար։ Իրականում նրանք իսկապես կեղծ առաջնորդողներ են, որոնք անպատասխանատու են, զուրկ են խղճից և ողջամտությունից և մեծապես թմրած ու բթամիտ են. նրանք իսկական կեղծավոր փարիսեցիներ են։ Միայն գիտեն ինչպես վարդապետություններ քարոզել և կարգախոսներ հնչեցնել։ Երբ մարդիկ նրանց հարցեր են տալիս, կարող են տեսությունների տարափ տեղալ՝ նրանց մոլորեցնելու համար, բայց իրականում ամենևին չեն կարողանում հստակորեն բացատրել ճշմարտության սկզբունքները։ Նույնիսկ այդ դեպքում նրանք իրենց համարում են ըմբռնելու կարողություն և ճշմարտության հասկացողություն ունեցողներ։ Իրենց սրտերում հստակ գիտեն, որ երբ մարդիկ իրենցից խնդիրների լուծումներ են փնտրում, չեն կարողանում ճշմարտությանը համահունչ պատասխաններ տալ, սակայն դեռևս ձևացնում են, թե լավ առաջնորդողներ և հոգևոր մարդիկ են։ Մի՞թե սա որոշ չափով զուրկ չէ ամոթից։ (Այո։) Կեղծ առաջնորդողների մեծ մասն ունի ընդհանուր գիծ և ընդհանուր խնդիր՝ զուրկ լինել ամոթից։ Նրանք կարծում են, թե առաջնորդողի կարգավիճակ և կոչում ունենալը և հոգևոր տեսությունների մասին խոսել կարողանալն իրենց հոգևոր մարդ է դարձնում։ Նրանք ուրիշներից ավելի շատ ժամանակ են ծախսում Աստծու խոսքերն ուտելու և խմելու, քարոզներ լսելու և Աստծու տան տեսանյութերը դիտելու վրա և ավելի շատ են հաղորդակցվում ուրիշների հետ Աստծու խոսքերի շուրջ, ուստի հավատում են, թե կարող են կատարել առաջնորդողների և աշխատողների աշխատանքը և կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Բայց փաստն այն է, որ երբ ծագում է Աստծու ընտրյալ ժողովրդին անբարեխղճորեն մոլորեցնող և անհանգստացնող հակաքրիստոսների լուրջ խնդիրը, նրանք պարզապես դիտում են, բայց անզոր են որևէ բան անելու և չգիտեն՝ Աստծու խոսքերի որ մասերն օգտագործեն՝ հակաքրիստոսների հետ կապելու և նրանց մանրամասն վերլուծելու համար, որպեսզի եղբայրներն ու քույրերը զանազանություն ձեռք բերեն, իրենց սրտերից մերժեն հակաքրիստոսներին և խուսափեն նրանց կողմից մոլորվելուց ու վերահսկվելուց։ Թեև երբեմն ներքուստ փոքր-ինչ խուճապի են մատնվում, դեռևս կարծում են, թե երկար ժամանակ հավատացել են Աստծուն և շատ քարոզներ են լսել և որ ճշմարտությունն ավելի լավ են հասկանում, քան սովորական մարդը և կարող են արտահայտիչ կերպով խոսել։ Նրանք հաճախ պարծենում են. «Ես հոգևոր եմ։ Ես կարող եմ քարոզել։ Թեև չեմ կարողանում լուծել Աստծու ընտրյալ ժողովրդին մոլորեցնող և անհանգստացնող հակաքրիստոսների խնդիրը և չեմ կարողանում Աստծու խոսքերը կապել հակաքրիստոսների հետ և զանազանել նրանց, արել եմ այն աշխատանքը, որը պետք է անեի, և ասել եմ այն, ինչ պետք է ասեի։ Քանի դեռ եղբայրներն ու քույրերը կարող են հասկանալ, լավ է»։ Ինչ վերաբերում է նրան, թե որն է վերջնական արդյունքը, արդյոք Աստծու ընտրյալ ժողովուրդը պաշտպանվե՞լ է, իրենց սրտերում հստակ չգիտեն։ Նաև կարծում են, թե խելացի են և ձևացնում են, թե լուծում են խնդիրները, բայց ի վերջո պարզապես շատ բառեր և վարդապետություններ են խոսում՝ առանց իրականում լուծելու խնդիրները։ Նրանք չեն կարողանում հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ հակաքրիստոսներին մերկացնելու և մանրամասն վերլուծելու համար։ Փոխարենը պարզապես բառեր և վարդապետություններ են դուրս նետում՝ արդարանալու և իրենց պաշտպանելու համար՝ խոսելով մեկ կամ երկու ժամ և մարդկանց լիովին շփոթության մեջ թողնելով և մշուշոտ դարձնելով անգամ այն բաները, որոնք նրանք ի սկզբանե հասկանում էին։ Նրանք չեն կարողանում փրկել եղբայրներին և քույրերին հակաքրիստոսների մոլորեցումից և նաև չեն կարողանում հնարավորություն տալ նրանց զանազանելու հակաքրիստոսներին և մերժելու նրանց իրենց սրտերից. նրանք երբեք չեն հասնում եղբայրներին և քույրերին պաշտպանելու արդյունքին։ Նույնիսկ եթե կարողանում են տեսնել այս հետևանքը, դեռևս հավակնում են առաջնորդողի ինքնությանը և չեն խոնարհվում՝ ուրիշների հետ ճշմարտությունը փնտրելու համար կամ խնդրի մասին վերև չեն զեկուցում՝ լուծումներ փնտրելու համար։ Մի՞թե նման մարդիկ սրիկաներ չեն։ Դու ոչինչ ես, սակայն դեռ ձևացնում ես։ Ինչի՞ համար ես ձևացնում։ Քանի որ չես կարող առաջնորդող լինել, պետք է հեռանաս պաշտոնից և գնաս այլ տեղ ձևացնելու։ Չպետք է վնասես Աստծու ընտրյալ ժողովրդին։ Մինչ դու ձևացնում ես, հակաքրիստոսներն առիթն օգտագործում են այդքան շատ չար բաներ անելու համար, որոնք անհանգստացնում և վերահսկում են մարդկանց՝ մոլորեցնելով և վնասելով շատերին։ Ո՞վ պատասխանատվություն կկրի սրա համար։ Աստծու տունը կպարզի, թե ով է պատասխանատու։
Որոշ առաջնորդողներ և աշխատողներ հակաքրիստոսների հետ կապված միջադեպերի հետ վարվելիս ոչ մի իրական աշխատանք չեն անում և նաև չեն կարողանում զանազանել հակաքրիստոսներին։ Այն ժամանակահատվածում, երբ հակաքրիստոսները մոլորեցնում և վերահսկում են եղբայրներին և քույրերին, նրանք երբեք իսկապես չեն մերկացնում հակաքրիստոսների չար գործերն ու էությունը, ոչ էլ կարողանում են հստակ կերպով բացատրել դրանք։ Հետագայում զանազանություն ունեցող Աստծու ընտրյալ ժողովրդից ոմանք մերկացնում և վտարում են հակաքրիստոսներին, և այս կեղծ առաջնորդողները կարծում են, թե դա իրենց սեփական ձեռքբերումն է։ Հակաքրիստոսներին վտարելուց հետո ամփոփում են անում և որոշակի վարդապետություն խոսում. «Տեսե՛ք, երբ հակաքրիստոսները խոսում և գործում են, եկեղեցական կյանքն անբնականոն է դառնում, մարդիկ անհանգստացվում են, և նրանք կորուստներ են կրում իրենց կյանքում։ Հակաքրիստոսների վնասից խուսափելու համար պետք է զանազանենք հակաքրիստոսների գործողությունները, խոսքերը, մարդկայնությունը, էությունը և այլն, պետք է հասկանանք այս բոլոր բաները։ Աստված թույլ է տալիս հակաքրիստոսների հայտնվելը եկեղեցում՝ թույլ տալով նրանց բաներ անել և բացահայտել իրենց սեփական տգեղությունը՝ մերկացնելով հակաքրիստոսներին, որպեսզի կարողանանք զինվել ճշմարտությամբ, աճել զանազանության մեջ և որքան հնարավոր է արագ մեծացնել մեր հասակը. Աստծու մտադրություններն այս ամենի մեջ են։ Այժմ զանազանել ենք հակաքրիստոսներին և այլևս չենք կաշկանդվում նրանց կողմից։ Բոլորն ի վիճակի են մերժելու նրանց։ Սա տոնելու արժանի հարց է»։ Ի վերջո կեղծ առաջնորդողները պաշտոնյայի տոն են ընդունում և ներկայացնում իրենց ամփոփումը՝ խոսելով այնպես, կարծես շատ իրական աշխատանք են արել, մեծ գին են վճարել և զգալի դեր են խաղացել հակաքրիստոսներին վտարելու գործում։ Մի՞թե սա փոքր-ինչ անամոթություն չէ։ Հստակ է, որ սկզբից մինչև վերջ նրանք չէին կարողանում զանազանել, թե ինչ է հակաքրիստոսը։ Նրանք չեն հասկանում, թե ինչպես են հակաքրիստոսները մոլորեցնում մարդկանց, ինչ են անում հակաքրիստոսներն Աստծու ընտրյալ ժողովրդին, կամ որն է հակաքրիստոսների խառնվածքի էությունը, սակայն ձևացնում են, թե շատ աշխատանք են արել։ Ակնհայտ է, որ եղբայրներն ու քույրերն էին, որ զանազանեցին հակաքրիստոսներին և վտարեցին նրանց եկեղեցուց։ Ակնհայտ է, որ կեղծ առաջնորդողները չխաղացին այն դերը, որը պետք է խաղային առաջնորդողներն ու աշխատողները կամ չկատարեցին առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, սակայն դեռևս ամփոփում են և իրենց են վերագրում արժանիքը, կարծես թե ամեն ինչ շատ վաղուց էին ծրագրել և այժմ ասում են եղբայրներին և քույրերին, որ իրենց գործողություններն արդյունք են տվել և մեծ հաջողություն են ունեցել։ Մի՞թե սա անամոթություն չէ։ Ինչո՞ւ ես այդպիսի պաշտոնական ձևով խոսում։ Ոչ մի իրական աշխատանք չես անում, սակայն պաշտոնյայի պես ես խոսում։ Արդյոք մեծ կարմիր վիշապի պաշտոնյա՞ ես։ Մի՞թե նման մարդիկ փարիսեցիներ չեն։ (Այո։) Նրանք միայն գիտեն ինչպես կարգախոսներ հնչեցնել և վարդապետություններ քարոզել։ Երբ բաներ են պատահում, ոչ միայն չեն կարողանում ճիշտ վերաբերվել դրանց, այլև կիրառման ուղի չունեն։ Պարզապես անհեթեթություններ են դուրս նետում և կուրորեն կանոններ կիրառում։ Նրանք հիմնովին անկարող են որևէ խնդիր լուծել։ Երբ բաներն անցնում են, իրենց պահում են այնպես, կարծես ոչինչ չի պատահել, ձևացնում են, թե լավ մարդիկ են և լկտի անամոթությամբ իրենց են վերագրում արժանիքը։ Այս մարդիկ դասագրքային փարիսեցիներ են։ Կարող են միայն վարդապետություններ քարոզել, կարգախոսներ հնչեցնել, որոշակի ջանք գործադրել և որոշակի դժվարության դիմանալ և անկարող են որևէ իրական աշխատանք անել, սակայն դեռևս ձևացնում են, թե հոգևոր մարդիկ են։ Նրանք փարիսեցիներ են։ Այսպիսին է այս տեսակի կեղծ առաջնորդողի էությունը։ Նա կարող է այդքան շատ վարդապետություն քարոզել բոլորի ներկայությամբ, ուստի ինչո՞ւ չի կարողանում մերկացնել և էտել հակաքրիստոսներին։ Կարող է մի քանի ժամ անընդմեջ քարոզել և մեծ պերճախոսություն ունի, ուստի ինչո՞ւ, երբ բախվում է իրական խնդիրների, հատկապես երբ բախվում է հակաքրիստոսների չար գործերին, անկարող է լինում գլուխ հանել դրանցից՝ ապշած երևալով։ Ո՞րն է սրա պատճառը։ Պատճառն այն է, որ նրա որակը չափազանց ցածր է։ Որքա՞ն ցածր։ Նա չունի հոգևոր հասկացողություն։ Կրթված և խելացի է, բավականին ճարպիկ՝ արտաքին հարցեր լուծելիս, և օրենքի որոշակի հասկացողություն ունի։ Սակայն երբ խոսքը վերաբերում է Աստծուն հավատալու հարցերին, հոգևոր հարցերին և տարբեր էական խնդիրներին, անկարող է զանազանել և ոչինչ չի կարողանում հստակորեն տեսնել, ոչ էլ կարողանում է ճշմարտության որևէ սկզբունք գտնել։ Երբ խնդիրներ չկան, նստում է այնքան հանգիստ, որքան իր որսին սպասող ձկնորսը, բայց երբ խնդիրներ են ծագում, իրեն ծիծաղելի ծաղրածուների պես է պահում, ինչպես մրջյունները՝ տաք թավայի վրա՝ խղճուկ տեսք դրսևորելով։ Երբեմն իրեն չափազանց լուրջ և հանդիսավոր է պահում։ Երբ հանդիսավոր չէ, բնականոն է թվում, բայց երբ հանդիսավոր է դառնում, դա իրականում ստիպում է մարդկանց ծիծաղել։ Սա այն պատճառով է, որ երբ հանդիսավոր է, չի ասում ոչինչ՝ բացի թյուր բաներից և խոսքերից, որոնք զուրկ են հոգևոր հասկացողությունից, որոնք բոլորը սիրողական արտահայտություններ են։ Սակայն նա անդրդվելի հանդիսավորություն է պահպանում։ Մի՞թե սա ծիծաղելի չէ։ Եթե ինչ-որ մեկը որոշ քննադատական հարցեր է բարձրացնում, որպեսզի նա պատասխանի, շփոթվում է և պապանձվում՝ չափազանց շփոթված երևալով։ Նման կեղծ առաջնորդողներ շատ կան։ Նրանց հիմնական դրսևորումներն են ցածր որակը և հոգևոր հասկացողության պակասը։ Նրանք բթամիտ մարդիկ են։ Ի՞նչ է նշանակում հոգևոր հասկացողության պակաս ունենալ։ Երբ խոսքը վերաբերում է հոգևոր հարցերին և ճշմարտությունը ներառող հարցերին, կարծես փորձում են հին հունարեն թարգմանել։ Ոչինչ չեն հասկանում դրանից։ Նույնիսկ այդ դեպքում դեռևս ձևացնում են՝ ասելով. «Ես հոգևոր եմ։ Երկար ժամանակ հավատացել եմ Աստծուն։ Շատ ճշմարտություններ եմ հասկանում։ Դուք նոր հավատացյալներ եք, նոր եք սկսել հավատալ Աստծուն և չեք հասկանում ճշմարտությունը։ Դուք հուսալի չեք»։ Միշտ իրենց համարում են Աստծուն երկար ժամանակ հավատացողներ և ճշմարտությունը հասկացողներ։ Նման մարդիկ և՛ ատելի են, և՛ ծիծաղելի։ Սրանով ավարտվում է նման կեղծ առաջնորդողների դրսևորումների վերաբերյալ հաղորդակցությունը։
III. Գործում են որպես հակաքրիստոսների պաշտպանական անձրևանոց
Կա կեղծ առաջնորդողների մեկ այլ տեսակ, որն է՛լ ավելի ատելի է։ Նրանք ոչ միայն չեն կարողանում մերկացնել հակաքրիստոսներին, այլև գործում են որպես հակաքրիստոսների պաշտպանական անձրևանոց՝ սիրով օգնությունը որպես արդարացում օգտագործելով՝ տրվելու հակաքրիստոսների չար գործերին, որոնք անհանգստացնում են եկեղեցու գործը։ Անկախ նրանից, թե որքան մոլորություններ են տարածում հակաքրիստոսները՝ մարդկանց մոլորեցնելու համար, այս կեղծ առաջնորդողները ոչ միայն չեն հերքում կամ մերկացնում դրանք, այլև հնարավորություններ են ընձեռում հակաքրիստոսներին՝ ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները և բարձրաձայնելու։ Անկախ նրանից, թե ինչպիսի անհանգստություններ, մոլորեցում կամ վնաս են կրում Աստծու ընտրյալ ժողովուրդը, նրանք անտարբեր են մնում։ Նույնիսկ երբ ոմանք մատնանշում են. «Այս անհատները հակաքրիստոսներ են։ Նրանք են, ովքեր պետք է սահմանափակվեն Աստծու տան կողմից։ Նրանք չպետք է առաջխաղացում ունենան կամ մշակվեն և, անշուշտ, չպետք է պաշտպանվեն։ Նրանք բավականաչափ վնասել են եղբայրներին և քույրերին։ Ժամանակն է հաշվեհարդար տեսնել նրանց հետ և հիմնովին մերկացնել նրանց ու էտել», կեղծ առաջնորդողներն առաջ են գալիս՝ խոսելու հակաքրիստոսների օգտին։ Հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են հակաքրիստոսների տարիքը, Աստծուն հավատալու տարիները և նախկին ներդրումները, տարբեր արդարացումներ են օգտագործում՝ նրանց օգտին խոսելու և նրանց պաշտպանելու համար։ Երբ վերադաս առաջնորդողները գնում են ստուգելու աշխատանքը կամ էտելու հակաքրիստոսներին, կեղծ առաջնորդողները խանգարում են եղբայրներին և քույրերին վերև զեկուցելու հակաքրիստոսների չար գործերի փաստերը։ Նրանք նույնիսկ միջոցներ են ձեռնարկում՝ եկեղեցին մեկուսացնելու համար, որպեսզի վերադաս առաջնորդողներն անտեղյակ մնան եկեղեցին անհանգստացնող հակաքրիստոսների մասին և նաև խոչընդոտում են զանազանություն ունեցող եղբայրներին և քույրերին՝ մերկացնելու հակաքրիստոսներին։ Անկախ նրանից, թե ինչ արդարացումներ են օգտագործում կեղծ առաջնորդողները կամ ինչ նպատակներ ունեն՝ հակաքրիստոսների պաշտպանական անձրևանոցի դերում հանդես գալու համար, այդպես վարվելով՝ ի վերջո պաշտպանում են հակաքրիստոսների շահերը՝ միաժամանակ դավաճանելով եկեղեցու և Աստծու ընտրյալ ժողովրդի շահերը։ Նրանք տարբեր արդարացումներ են օգտագործում՝ հակաքրիստոսներին պաշտպանելու համար, ինչպիսիք են. «հակաքրիստոսները նույնպես հավատում են Աստծուն և իրավունք ունեն խոսելու Աստծու տանը» և «նախկինում նրանք վտանգավոր պարտավորություններ են կատարել։ Աստծու տունը պետք է հաշվի առնի նրանց նախկին ներդրումները»։ Նրանք խանգարում են եղբայրներին և քույրերին զանազանելու հակաքրիստոսներին և թույլ չեն տալիս վերադաս առաջնորդողներին իմանալ նրանց տարբեր չար գործերի մասին, մինչդեռ միևնույն ժամանակ իրենք չեն մերկացնում և, անշուշտ, չեն էտում հակաքրիստոսներին։ Այս հակաքրիստոսները կարող են լինել նրանց ընտանիքի անդամները, մտերիմ ընկերները կամ, ավելի հավանական է, մարդիկ, որոնց նրանք կուռք են դարձնում և ումից զգացմունքայնորեն դժվարանում են հրաժարվել։ Անկախ իրավիճակից, քանի դեռ գիտեն, որ այս մարդիկ հակաքրիստոսներ են և դեռևս պաշտպանում են նրանց չար գործերը՝ ուրիշներին ասելով, որ սիրով վերաբերվեն նրանց և նույնիսկ տարբեր միջոցներ են օգտագործում՝ հակաքրիստոսներին հնարավորություններ ընձեռելու՝ տարածելու տարբեր մոլորություններ՝ Աստծու ընտրյալ ժողովրդին մոլորեցնելու և անհանգստացնելու համար, այս դրսևորումները ցույց են տալիս, որ նրանք որպես պաշտպանական անձրևանոցներ են գործում հակաքրիստոսների համար։ Որոշ կեղծ առաջնորդողներ գուցե փոքր-ինչ իրական աշխատանք են արել այլ ոլորտներում, բայց երբ խոսքը վերաբերում է հակաքրիստոսներին էտելուն, նրանց հետ չեն վարվում ըստ Աստծու տան պահանջների։ Ավելին՝ նրանք առաջնորդողների և աշխատողների պարտականությունները չեն կատարում այնպես, ինչպես պահանջում է Աստծու տունը՝ հնարավորինս չեն կանգնեցնում հակաքրիստոսներին պատկերացումներ, բացասական զգացմունքներ, հերձվածողություններ և մոլորություններ տարածելուց՝ եկեղեցում մարդկանց մոլորեցնելու համար։ Փոխարենը հաճախ հակաքրիստոսների խոսած ճշմարտանման վարդապետությունները, ինչպես նաև նրանց ասույթներն ու դիտողությունները, որոնք հիմնված են գիտելիքի կամ Սատանայի փիլիսոփայության վրա, պաշտպանում են որպես դրական բաներ։ Սրանք բոլորը հակաքրիստոսների համար որպես պաշտպանական անձրևանոցներ գործելու դրսևորումներ են։ Իհարկե, կան նաև որոշ կեղծ առաջնորդողներ, որոնք չեն էտում հակաքրիստոսներին, որովհետև գնահատում են նրանց ազդեցությունը հասարակության մեջ։ Նրանք ասում են. «Եղբայրների և քույրերի մեծ մասը հասարակության ստորին խավերից է և ոչ մի ազդեցություն չունի։ Թեև այս անձը չար մարդկայնությամբ հակաքրիստոս է, աշխարհում իշխանություն և ազդեցություն ունի և ընդունակ է։ Երբ եղբայրներն ու քույրերը կամ եկեղեցին վտանգի առաջ են կանգնում, մի՞թե մեզ պետք չէ ահարկու մարդ, որն առաջ կգա և կպաշտպանի մեզ։ Ուստի եկեք աչք փակենք նրանց սխալների վրա և այդքան լուրջ չվերաբերվենք»։ Կեղծ առաջնորդողները պատրաստակամ են հակաքրիստոսների համար որպես պաշտպանական անձրևանոցներ գործելու, որպեսզի հակաքրիստոսները պաշտպանեն իրենց և աջակցեն իրենց։ Նույնիսկ սա ցածր չէ կեղծ առաջնորդողների համար։ Կան նաև որոշ կեղծ առաջնորդողներ, որոնք սխալ տեսակետ ունեն։ Նրանք ասում են. «Որոշ հակաքրիստոսներ կարգավիճակ և ազդեցություն ունեն հասարակության մեջ։ Նրանք հեղինակություն ունեն։ Մեր եկեղեցին երկու նման անհատ ունի։ Թեև նրանք հակաքրիստոսներ են, եթե հեռացնենք նրանց, մարդիկ կմտածեն, որ մեր եկեղեցին ընդունակ մարդիկ չունի, և կրոնական շրջանակների մարդիկ արհամարհանքով կնայեն մեզ։ Պետք է նրանց պահենք արտաքին տեսքի համար։ Հետևաբար այս երկու մարդիկ մեր եկեղեցու գանձերն են. ոչ ոք չի կարող զանազանել կամ հեռացնել նրանց։ Նրանք պետք է պաշտպանվեն»։ Ի՞նչ տրամաբանություն է սա։ Նրանք հակաքրիստոսներին տաղանդներ են համարում, ուստի պաշտպանում են նրանց։ Մի՞թե այս կեղծ առաջնորդողները սրիկաներ չեն։ (Այո։) Անկախ հանգամանքներից, քանի դեռ առաջնորդողներն ու աշխատողները հակաքրիստոսներին թույլ են տալիս եկեղեցում անել այն, ինչ ուզում են և անհանգստացնել եկեղեցու գործը, կեղծ առաջնորդողներ և աշխատողներ են։ Անկախ նրանից, թե ինչպես են հակաքրիստոսներն ու չար մարդիկ մոլորություններ տարածում, քանի մարդ է այդպիսով մոլորեցվում, ինչպես են հարձակվում և դուրս մղում դրական կերպարներին և Աստծու ընտրյալ ժողովրդից քանիսին են վնասում, կեղծ առաջնորդողներն անտեսում են դա և ձևացնում, թե ոչինչ չեն հասկանում։ Քանի դեռ կարող են պահպանել իրենց, դա լավ է նրանց համար։ Սրանք կեղծ առաջնորդողների հիմնական դրսևորումներն են։ Անկախ նրանից, թե ինչ են ասում կամ անում հակաքրիստոսները, կեղծ առաջնորդողները չեն մերկացնում, մանրամասն վերլուծում կամ սահմանափակում նրանց, որպեսզի եղբայրներն ու քույրերը կարողանան զանազանել և մերժել նրանց։ Փոխարենը խնամում են հակաքրիստոսներին իրենց ընտանի կենդանիների պես, ծառայում և պաշտպանում են նրանց բարձրաստիճան պաշտոնյաների պես, կանաչ լույս են վառում նրանց համար և հանդես գալու տարբեր հնարավորություններ են ստեղծում նրանց համար։ Ո՞ւմ շահերն են զոհաբերվում, մինչ թույլ են տալիս հակաքրիստոսներին լիովին վայելել իրենց ազատությունը։ (Աստծու ընտրյալ ժողովրդի շահերը։) Կեղծ առաջնորդողները ոչ միայն չեն կարողանում պաշտպանել Աստծու ընտրյալ ժողովրդին, այլև թույլ են տալիս հակաքրիստոսներին ղեկավարել եկեղեցում՝ ստիպելով եղբայրներին և քույրերին ծառայել հակաքրիստոսներին եզների և ձիերի պես, ստրուկների պես, ստիպելով նրանց հետևել հակաքրիստոսների հրամաններին, ընդունել նրանց անհեթեթ խոսքերն ու մտքերը և տեսակետները, ընդունել նրանց վերահսկողությունը և նույնիսկ ընդունել նրանց հասցրած ծանր վնասը և այլն։ Սա այն աշխատանքն է, որն անում են կեղծ առաջնորդողները։ Արդյոք նրանք հնարավորինս կանգնեցնո՞ւմ են հակաքրիստոսներին Աստծու ընտրյալ ժողովրդին ծանր վնաս հասցնելուց։ Արդյոք կատարե՞լ են առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Արդյոք արե՞լ են Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու աշխատանքը։ (Ոչ։) Կարճ ասած՝ անկախ պատճառից, ցանկացած առաջնորդող, որը կանաչ լույս է վառում հակաքրիստոսների համար՝ անելու ինչ կամենում են՝ առանց որևէ աշխատանք անելու, կեղծ առաջնորդող է։ Ինչո՞ւ եմ ասում, որ կեղծ առաջնորդողներ են։ Որովհետև երբ հակաքրիստոսները մոլորեցնում և վերահսկում են Աստծու ընտրյալ ժողովրդին, թույլ են տալիս, որ եղբայրներն ու քույրերը տարբեր վնասներ կրեն հակաքրիստոսներից՝ ձախողելով Աստծու կողմից իրենց տրված հանձնարարությունը։ Աստծու տունը Աստծու ոչխարներին՝ Աստծու ընտրյալ ժողովրդին, վստահեց քեզ, և դու չկատարեցիր պարտականությունդ։ Դու արժանի չես Աստծու հանձնարարությունը կրելու։ Անկախ պատճառից կամ ինչ արդարացում էլ ունենաս, եթե որպես առաջնորդող քո պաշտոնավարման ընթացքում որպես պաշտպանական անձրևանոց ես գործել հակաքրիստոսների համար՝ պատճառ դառնալով, որ եղբայրներն ու քույրերը մեծապես տուժեն հակաքրիստոսների անհանգստություններից, մոլորեցումից, վերահսկողությունից և ծանր վնասից, ապա բոլոր դարերի մեղավոր ես։ Սրա պատճառն այն է, որ ոչ թե չես կարողանում զանազանել հակաքրիստոսներին կամ հստակ տեսնել նրանց էությունը։ Սրտումդ հստակ գիտես, որ հակաքրիստոսները Սատանաներ և դևեր են, սակայն թույլ չես տալիս Աստծու ընտրյալ ժողովրդին մերկացնել և զանազանել նրանց։ Փոխարենը թույլ ես տալիս եղբայրներին և քույրերին լսել, ընդունել և հնազանդվել նրանց։ Սա լիովին հակասում է ճշմարտությանը։ Մի՞թե սա քեզ բոլոր դարերի մեղավոր չի դարձնում։ (Այո։) Դու ոչ միայն չկարողացար պաշտպանել նրանց, ովքեր անկեղծորեն կատարում են իրենց պարտավորությունները և ձգտում են ճշմարտությանը, այլև առաջխաղացրիր հակաքրիստոսներին առաջնորդողների և աշխատողների պաշտոններում՝ խնամելով նրանց ընտանի կենդանիների պես և ստիպելով եղբայրներին և քույրերին հնազանդվել նրանց հրամաններին։ Աստծու տունն Աստծու ընտրյալ ժողովրդին քեզ վստահեց ոչ թե նրա համար, որ նրանք ծառայեն որպես հակաքրիստոսների ստրուկներ կամ քո ստրուկները, այլ որպեսզի առաջնորդես Աստծու ընտրյալ ժողովրդին՝ պայքարելու Սատանայի և հակաքրիստոսների դեմ և զանազանելու ու մերժելու հակաքրիստոսներին, և հնարավորություն տաս Աստծու ընտրյալ ժողովրդին ապրելու բնականոն եկեղեցական կյանքով, բնականոն կերպով կատարելու իրենց պարտավորությունները, մտնելու ճշմարտության իրականության մեջ և ենթարկվելու ու վկայելու Աստծուն Աստծու ուղղորդման ներքո։ Եթե նույնիսկ չես կարող կատարել այս պարտականությունը, արդյոք արժանի՞ ես մարդ կոչվելու։ Եվ այնուամենայնիվ դեռ ուզում ես պաշտպանել հակաքրիստոսներին։ Հակաքրիստոսները քո նախնինե՞րն են, թե՞ քո կուռքերը։ Նույնիսկ եթե արյունակցական կապ ունես նրանց հետ, պետք է հավատարիմ մնաս ճշմարտության սկզբունքներին և արդարադատությունը վեր դասես ընտանիքից։ Պետք է քեզ պարտավորված զգաս կատարելու առաջնորդողների և աշխատողների պարտականությունները՝ մերկացնելով, զանազանելով և մերժելով հակաքրիստոսներին և անելով հնարավոր ամեն ինչ՝ հնարավորինս պաշտպանելու եղբայրներին և քույրերին՝ կանխելով նրանց վնասվելը հակաքրիստոսների կողմից։ Սա հավատարմորեն քո պարտավորությունը կատարելն է և Աստծու հանձնարարությունն ավարտելը։ Միայն սա անելով կարող ես կոչվել չափանիշին համապատասխանող առաջնորդող կամ աշխատող։ Եթե չես կատարում առաջնորդողների և աշխատողների պարտականությունները և հակաքրիստոսների համար հոժարակամ որպես պաշտպանական անձրևանոց ես գործում, էլ ի՞նչ կարող ես լինել, եթե ոչ բոլոր դարերի մեղավոր։ Սրանով ավարտվում է հակաքրիստոսների համար որպես պաշտպանական անձրևանոցներ գործող կեղծ առաջնորդողների վերաբերյալ հաղորդակցությունը։ Հստակ է, որ նման մարդկանց կեղծ առաջնորդողների շարքերին դասելն ամենևին անարդար չէ։ Սա իսկական կեղծ առաջնորդողների դրսևորումներից մեկն է։
IV. Չհոգալ կամ չհարցնել այն մարդկանց մասին որոնք մոլորեցվել են հակաքրիստոսների կողմից
Կեղծ առաջնորդողների մեկ այլ դրսևորում կա, որն էլ ավելի զայրացուցիչ է։ Որոշ կեղծ առաջնորդողներ կարող են որոշ չափով զանազանել հակաքրիստոսներին իրենց շփումների ընթացքում, բայց չեն կարողանում ժամանակին վարվել նրանց հետ։ Նաև չեն կարողանում ժամանակին մերկացնել և մանրամասն վերլուծել հակաքրիստոսների չար գործերն ու էությունը նրանց տարբեր վարքագծերի միջոցով՝ հնարավորություն տալով եղբայրներին և քույրերին զանազանելու և մերժելու հակաքրիստոսներին։ Սա արդեն համարվում է առաջնորդողների և աշխատողների պարտավորությունները չկատարել։ Երբ որոշ եղբայրներ և քույրեր մոլորեցվում են և հետևում հակաքրիստոսներին, այս կեղծ առաջնորդողներն անտարբեր են մնում, ասես դա իրենց հետ ոչ մի կապ չունի։ Ավելին՝ իրենց սրտերում ոչ մի ինքնակշտամբանք կամ ինքնամեղադրանք չեն զգում։ Չեն զգում, որ հուսախաբ են արել Աստծուն կամ եղբայրներին ու քույրերին։ Փոխարենը հաճախ այս «դասական» արտահայտությունն են ասում. «Այս մարդիկ մոլորեցվել են հակաքրիստոսների կողմից։ Նրանք արժանի էին դրան։ Նրանց մեղքն է, որ զանազանություն չունեն։ Նույնիսկ եթե նրանք չհետևեին հակաքրիստոսներին, միևնույն է, թիրախ կլինեին Աստծու տան կողմից հեռացվելու համար»։ Այս կեղծ առաջնորդողները ոչ միայն ինքնակշտամբանքի կամ մեղքի զգացում չեն ունենում այն բանից հետո, երբ եղբայրներն ու քույրերը մոլորեցվում են հակաքրիստոսների կողմից, այլև առավել ևս չեն ինքնաքննում կամ ապաշխարում։ Փոխարենը նման անմարդկային բաներ են ասում՝ պնդելով, որ այս եղբայրներն ու քույրերն արժանի էին, որ մոլորեցվեցին հակաքրիստոսների կողմից։ Ի՞նչ կարելի է տեսնել այս խոսքերից։ Արդյոք այս մարդիկ ունե՞ն որևէ մարդկայնություն։ (Ոչ։) Նրանց մարդկայնության պակասը հաստատ է։ Ուստի ինչո՞ւ են նրանք ասում այս բաները։ (Պարտականությունից խուսափելու համար։) Նախ դա պարտականությունից խուսափելու, մարդկանց մոլորեցնելու և թմրեցնելու համար է։ Նրանք կարծում են. «Այդ մարդիկ մոլորեցվել են հակաքրիստոսների կողմից, որովհետև զանազանություն չունեն, ինչն ինձ հետ ոչ մի կապ չունի։ Նրանք չեն ձգտել ճշմարտությանը, ուստի արժանի էին մոլորեցվելու»։ Ի՞նչ է նշանակում «նրանք արժանի էին»։ Նշանակում է, որ այս մարդիկ պետք է մոլորեցվեն և վերահսկվեն հակաքրիստոսների կողմից և պետք է ծանր վնաս կրեն հակաքրիստոսների կողմից. ինչ վերաբերմունք էլ որ ստանան հակաքրիստոսներից, արժանի են. նրանք արժանի են հետևելու հակաքրիստոսներին։ Ենթատեքստն այն է, որ այս մարդիկ չպետք է հետևեն Աստծուն, այլ պետք է հետևեն հակաքրիստոսներին, որ Աստծուն հետևելը սխալ էր նրանց համար, և Աստծու՝ նրանց ընտրելը նույնպես սխալ էր, և որ թեև մտել են Աստծու տուն, հակաքրիստոսների՝ նրանց հեռու տանելն անխուսափելի էր։ Մի՞թե սա այն չէ, ինչ կեղծ առաջնորդողներն ակնարկում են։ Նրանք ոչ միայն զրպարտում են եղբայրներին և քույրերին, այլև հայհոյում են Աստծուն։ Մի՞թե նման մարդիկ ատելի չեն։ (Այո։) Նրանք չափազանց ատելի են։ Բացի պարտականությունից խուսափելուց և այն փաստն ու ճշմարտությունը կոծկելուց, որ չեն պաշտպանել եղբայրներին և քույրերին, նույնիսկ հարձակվում են նրանց վրա՝ ասելով, որ այդ մարդիկ արժանի էին հակաքրիստոսների կողմից մոլորեցվելուն և որ անարժան են Աստծուն հավատալուն և Աստծու փրկությունը ստանալուն։ Այս մեկ պնդումը բացահայտում է, թե որքան պիղծ է նրանց բնավորությունը։ Թեև ուղղակիորեն չեն անհանգստացրել, մոլորեցրել կամ ճնշել եղբայրներին և քույրերին, ինչպես հակաքրիստոսները, նրանց վերաբերմունքը եղբայրների և քույրերի նկատմամբ, Աստծու հանձնարարության նկատմամբ և Աստծու տան կողմից իրենց վստահված հոտի նկատմամբ ցույց է տալիս, թե իրականում որքան սառնասիրտ և սառնարյուն են։ Աստծու գործն ընդունող ոչ ոք հեշտությամբ չի անում դա. այն ներառում է ավետարանը քարոզողների զոհաբերություններն ու համագործակցությունը։ Սա մեծ մարդկային ուժ և ռեսուրսներ է պահանջում, և առավել ևս դրա մեջ Աստծու սրտի արյունն է պարունակվում։ Աստված է, որ դասավորում է տարբեր մարդկանց, իրադարձությունները, բաները և միջավայրերը՝ մարդկանց Իր առջև բերելու համար։ Կեղծ առաջնորդողներն ուշադրություն չեն դարձնում այս ամենին։ Անկախ նրանից, թե ով է մոլորեցվում հակաքրիստոսների կողմից, նրանք անտեսում են դա մեկ արտահայտությամբ. «Նրանք արժանի էին դրան»։ Այսպես վարվելով՝ նրանք թույլ են տալիս, որ բոլոր ներգրավվածների ողջ քրտնաջան աշխատանքը և Աստծու սրտի արյունը զուր վատնվի՝ այն վերածելով ոչնչի։ Ի՞նչ է նշանակում «Նրանք արժանի էին դրան»։ Դա նշանակում է «Ո՞վ ասաց, որ ավետարանը քարոզես նրանց։ Նրանք անարժան են Աստծուն հավատալուն։ Ավետարանը նրանց քարոզելը սխալ էր։ Ո՞վ նրանց ասաց, որ հետևեն հակաքրիստոսներին։ Թեև ես ոչ մի իրական աշխատանք չեմ արել, նաև չեմ մղել նրանց հետևելու հակաքրիստոսներին։ Իրենք են պնդել դա. նրանք արժանի էին, որ հետևել են հակաքրիստոսներին»։ Ինչպիսի՞ մարդկայնություն ունի նման մեկը։ Արդյոք ընդհանրապես սիրտ ունի՞։ Նա սառնարյուն կենդանի է, ավելի վատ, քան պահապան շունը, և այնուամենայնիվ առաջնորդո՞ղ է։ Նա անարժա՛ն է։ Պետք է զանազանություն ունենաք՝ տեսնելով, որ նման մարդիկ զուրկ են խղճից ու ողջամտությունից և այդքան սառնարյուն են, չպետք է ընտրեք նրանց որպես առաջնորդողների։ Մի՛ եղեք բթամիտ։ Նրանք ոչ միայն չեն անում հնարավոր ամեն ինչ՝ կորուստները փոխհատուցելու և հակաքրիստոսների կողմից մոլորեցվածներին վերականգնելու համար, այլև նման դաժան բաներ են ասում. նրանք այնքա՛ն չարասիրտ են։ Այս տեսակի մարդու խնդիրն իր բնությամբ ավելի ծանր է, քան սովորական կեղծ առաջնորդողինը։ Թեև նրանք չեն կարող հակաքրիստոսներ համարվել, ելնելով նրանց դրսևորումներից՝ պարզ է, որ մարդկայնություն չունեն և անարժան են առաջնորդող կամ աշխատող լինելուն։ Նա ոչ այլ ինչ է, քան տգեղ, ապերախտ դավաճան։ Չգիտի, թե որն է Աստծու հանձնարարությունը, ոչ էլ որևէ գիտակցություն ունի, թե ինչ աշխատանք պետք է անի։ Դրան չի վերաբերվում խղճով և ողջամտությամբ. նա անարժան է լինելու Աստծու ընտրյալ ժողովրդի առաջնորդողը և անարժան է ընդունելու Աստծու հանձնարարությունը։ Մասնավորապես, կեղծ առաջնորդողները սեր չունեն Աստծու ընտրյալ ժողովրդի հանդեպ։ Երբ եղբայրներն ու քույրերը մոլորեցվում են, նույնիսկ խփում են ընկածին՝ ասելով այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Նրանք արժանի էին դրան»՝ ոչ մի կարեկցանք ցույց չտալով։ Նման մարդը, եթե տեսնի, որ ինչ-որ մեկը հայտնվել է դժբախտության կամ դժվարությունների մեջ, չի օգնի, այլ փոխարենը կխփի ընկածին։ Նրա խիղճը ոչ մի ինքնակշտամբանք չի զգա, և նա կշարունակի առաջնորդող լինել այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի՞թե սա անամոթություն չէ։ (Այո։) Էլ չենք խոսում եղբայրների և քույրերի մասին, նույնիսկ եթե լավ անհավատը ծանր վնաս է կրում դևերի կողմից, որպես Աստծուն հավատացող և որպես արարած՝ բնականոն մարդկայնություն ունեցող ցանկացած մարդ կարեկցանք կզգար. որքա՜ն ավելի շատ պետք է նրանց սիրտը ցավ զգա, երբ եղբայրներն ու քույրերը ծանր վնաս կրեն՝ նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են Աստծուն, ովքեր մոլորեցվում և վնասվում են հակաքրիստոսների կողմից։ Այս կեղծ առաջնորդողները ոչ մի իրական աշխատանք չեն անում այն ժամանակ, երբ հակաքրիստոսները չարիք են գործում և վնասում Աստծու ընտրյալ ժողովրդին։ Նրանք ո՛չ մերկացնում են, ո՛չ էլ մանրամասն վերլուծում հակաքրիստոսների չար գործերն ու էությունը, առավել ևս հոգսի զգացում չունեն՝ օգնելու եղբայրներին և քույրերին զանազանություն ձեռք բերելու հակաքրիստոսների նկատմամբ և վանելու նրանց իրենց սրտերից։ Նրանք այս հարցի վերաբերյալ պատասխանատվության ոչ մի զգացում չունեն։ Նույնիսկ երբ որոշ մարդիկ մոլորեցվում են հակաքրիստոսների կողմից, պարզապես սառը, անսիրտ արտահայտություն են նետում։ «Նրանք արժանի էին դրան»։ Դա իսկապես զայրացուցիչ է։ Պատասխանատվությունից խուսափելու, իրենց պահպանելու, ավելի շատ մարդկանց մոլորեցնելու և թմրեցնելու և Աստծու կողմից դատապարտվելուց խուսափելու համար նրանք նման անմարդկային բաներ են ասում։ Մի՞թե սա ատելի չէ։ (Այո։) Ինչ էլ որ ասես, չես կատարել պարտականություններդ և պատշաճ կերպով չես արել աշխատանքդ. սրանք կեղծ առաջնորդողի դրսևորումներ են։ Դու չես կարող հերքել այս բաները, որքան էլ փորձես։ Դու կեղծ առաջնորդող ես։
Որոշ կեղծ առաջնորդողներ ոչ միայն սառնասիրտ, անգութ և անպատասխանատու կերպով են գործում այն բանից հետո, երբ որոշ եղբայրներ և քույրեր մոլորեցվում են հակաքրիստոսների կողմից՝ ասելով, որ այս մարդիկ արժանի էին մոլորեցվելուն, այլև նույնիսկ երբ Աստծու տան աշխատանքային կարգավորումները պահանջում են, որ նրանք կատարեն իրենց պարտականությունը՝ հնարավորինս վերադարձնելու նրանց, ովքեր համեմատաբար լավ մարդկայնություն ունեն և իրենց մեջ վերադարձվելու հույս ունեն, այս կեղծ առաջնորդողները դեռևս ոչ մի իրական աշխատանք չեն անում։ Նույնիսկ երբ որոշ մարդիկ խնդրում են վերադառնալ եկեղեցի, նրանք անտարբեր և արհամարհական են մնում՝ մարդկանց կյանքին չվերաբերվելով որպես ամենաթանկ բանի, որը պետք է փայփայել։ Նրանք չեն կարողանում հնարավորինս վերադարձնել այդ մոլորեցված եղբայրներին և քույրերին։ Չեն կարողանում կատարել այս պարտականությունը և ոչ մի ջանք չեն գործադրում դա անելու համար։ Թեև Աստծու տան աշխատանքային կարգավորումները բազմիցս պահանջում են, որ այս աշխատանքը լավ արվի, կեղծ առաջնորդողներն անդրդվելի են մնում՝ ոչ մի գործողություն չձեռնարկելով և ոչ մի աշխատանք չանելով։ Արդյունքում որոշ մարդիկ, որոնք մոլորեցվել էին հակաքրիստոսների կողմից և մեկուսացվել կամ հեռացվել էին, դեռևս չեն կարողանում վերադառնալ Աստծու տուն և չեն վերսկսել բնականոն եկեղեցական կյանքը։ Իհարկե, որոշ մարդիկ իսկապես չեն համապատասխանում Աստծու տան կողմից վերադարձվելու պայմաններին տարբեր առումներով, բայց կան ուրիշներ, որոնք կարող են վերադարձվել։ Եթե սիրող օգնության և համբերատար աջակցության միջոցով կարողանան հասկանալ ճշմարտությունը, զանազանել և մերժել հակաքրիստոսներին, կարող են վերադարձվել։ Սակայն քանի որ առաջնորդողներն ու աշխատողներն իրական աշխատանք չեն անում, չեն իրականացնում Աստծու տան աշխատանքային կարգավորումները և այս մարդկանց կյանքը կարևոր չեն համարում, որոշ մարդիկ դեռևս թողնված են դրսում թափառելու։ Այս առաջնորդողներն ու աշխատողներն անտեսում են Աստծու տան աշխատանքային կարգավորումները՝ օգտագործելով տարբեր արդարացումներ։ Նույնիսկ անտեսում են այն եղբայրներին և քույրերին, որոնք ցանկանում են վերադառնալ եկեղեցի և համապատասխանում են եկեղեցու ընդունման պայմաններին։ Նրանք ամեն տեսակ արդարացումներ են հորինում՝ ասելով, որ այս մարդիկ վատ մարդկայնություն ունեն, անվտանգության ռիսկերի են բախվում, սիրում են պճնվել, վայելում են մսեղավոր հաճույքները, սիրում են կարգավիճակ և այլն։ Օգտագործելով այս հորինված արդարացումներն ու պատճառները՝ նրանք հրաժարվում են թույլ տալուց, որ նրանք վերադառնան եկեղեցի։ Այս մարդիկ մոլորեցվել են և վերահսկվում են հակաքրիստոսների կողմից, բայց նրանց կորած լինելը կեղծ առաջնորդողներին չի մտահոգում։ Նրանք պատասխանատվության ոչ մի զգացում կամ խղճի ոչ մի զգացում չունեն։ Գուցե կարծում են, որ այս մարդկանց վերադարձնելը դժվար կամ վտանգավոր է, կամ գուցե դժկամ են և հոգու խորքում համաձայն չեն։ Ամեն դեպքում նրանք տարբեր պատճառներով ամենևին չեն իրականացնում Աստծու տան վերոհիշյալ աշխատանքային կարգավորումը։ Սրանք նման կեղծ առաջնորդողների դրսևորումներն են։ Նրանք ոչ միայն չեն կարողանում ակտիվորեն համագործակցել և կատարել իրենց պարտականություններն Աստծու կամ Աստծու տան կողմից հանձնարարված որևէ առաջադրանքի վերաբերյալ, այլև երբ ինչ-որ մեկը մերկացնում է նրանց պարտականության թերացումը, պաշտպանում են իրենց՝ ասելով բաներ, որոնցով խույս են տալիս իրենց պատասխանատվություններից և արդարանում՝ իրենց թերանալու ճշմարտությունը կոծկելու նպատակով։ Մի՞թե նման կեղծ առաջնորդողներն էլ ավելի ատելի չեն։ (Այո։) Ամփոփելով՝ այս կեղծ առաջնորդողները նաև անփույթ են Աստծու ընտրյալ ժողովրդին ծանր վնաս հասցնող հակաքրիստոսների հետ վարվելիս՝ բացարձակապես ոչ մի իրական աշխատանք չանելով։ Նրանք անտեսում են Աստծու տան կողմից պահանջվող այս աշխատանքի յուրաքանչյուր մանրամասնություն։ Նրանք չեն ցանկանում դժվարությունների դիմանալ կամ գին վճարել՝ նախընտրելով միայն անել այնպես, ինչպես իրենց հաճելի է և գործել այնպես, ինչպես ցանկանում են՝ մի քիչ անելով, եթե ցանկանում են, և ոչինչ չանելով, եթե չեն ցանկանում։ Նրանք լիովին անտեսում են Աստծու տան աշխատանքային կարգավորումները, անտեսում են Աստծու տան՝ իրենց վստահած պարտավորություններն ու պարտականությունները և հատկապես անտեսում են Աստծու մտադրություններն ու պահանջները։ Այս մարդիկ մարդկայնություն չունեն և խիղճ չունեն. նրանք քայլող դիակներ են։ Կհամարձակվեի՞ք արդյոք Աստծուն հավատալու մեջ փրկության ձգտելու ձեր կյանքի այս կարևոր հարցը վստահել մարդկայնություն չունեցող մարդկանց։ (Ոչ։) Նույնիսկ եթե քեզ չհանձնեն հակաքրիստոսներին, արդյոք կանե՞ն հնարավոր ամեն ինչ՝ պայքարելու հակաքրիստոսների դեմ, երբ նրանք մոլորեցնում և ծանր վնաս են հասցնում Աստծու ընտրյալ ժողովրդին։ Ո՛չ, չեն անի, որովհետև նման մարդիկ սառնարյուն կենդանիներ են՝ առանց պատասխանատվության զգացումի։ Նրանք միայն իրենց համար օգուտներ ապահովելու նպատակով են որպես առաջնորդողներ ծառայում։
Կեղծ առաջնորդողները երբեմն մտահոգություն են ցուցաբերում եղբայրների և քույրերի նկատմամբ. նրանց հարցնում են, թե արդյոք որևէ բանի կարիք ունեն, ինչպես են նրանց գործերն ուտելիքի և կացարանի առումով և այլն։ Նրանք բավականին ուշադիր են, երբ խոսքը վերաբերում է առօրյա կյանքի հետ կապված հարցերին, բայց երբ խոսքը վերաբերում է Աստծու հանձնարարությանը, եղբայրների և քույրերի կյանքին ու մահվանը և ճշմարտության սկզբունքներին վերաբերող հարցերին, անտարբեր են մնում և ոչինչ չեն անում՝ անկախ նրանից, թե ով է խնդրում։ Հոգ են տանում միայն մարդկանց մսեղավոր վայելքի, ուտելիքի, հագուստի, կացարանի, տրանսպորտի կամ նյութական օգուտների մասին և զբաղվում են միայն նման հարցերով։ Որոշ մարդիկ ասում են. «Քո խոսքերը հակասական են։ Մի՞թե Դու չասացիր, որ նրանք սառնարյուն են։ Արդյոք սառնարյուն մարդը պատրաստ կլինե՞ր այս բաներն անելու ուրիշների համար»։ Արդյոք սառնարյուն մարդն այնքան բարեսիրտ կլինե՞ր, որ այս բաներն աներ բոլորի համար։ (Ոչ։) Իրականում, որոշ սառնարյուն մարդիկ իսկապես կանեին այս բաները, և դրա համար երկու պատճառ կա։ Մեկն այն է, որ մինչ բոլորի համար բաներ են անում, իրենց համար էլ են բաներ անում և օգուտ են քաղում դրանից։ Եթե չեն կարող որևէ օգուտ քաղել ինչ-որ բան անելուց, նայե՛ք և տեսե՛ք, թե արդյոք դեռ կանեն դա։ Նրանք անմիջապես կփոխեն իրենց վերաբերմունքը և կդադարեն անելուց։ Բացի դրանից՝ ո՞ւմ փողերն են օգտագործում այս բաներն անելու և բոլորի համար օգուտներ փնտրելու համար։ Աստծու տո՛ւնն է վճարում դրա համար։ Աստծու տան ռեսուրսների հանդեպ առատաձեռն լինելն այս մարդկանց մասնագիտությունն է։ Ինչպե՞ս կարող էին նրանք չանել այս բաները, երբ անձամբ են օգուտներ ստանում։ Մինչ բոլորի համար օգուտներ են փնտրում, իրականում իրենց համար են բաներ անում։ Նրանք այնքան բարեսիրտ չե՛ն, որ ուրիշների համար օգուտներ փնտրեն։ Եթե իսկապես յուրաքանչյուրի համար օգուտներ փնտրեին, չպետք է ունենային որևէ եսասիրական շարժառիթ և պետք է հարցերը լուծեին ըստ Աստծու տան սկզբունքների։ Սակայն փոխարենը միշտ իրենց համար են օգուտներ փնտրում և ամենևին չեն մտածում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի մասին։ Բացի դրանից՝ նրանք բոլորի համար բաներ են անում, որպեսզի մարդիկ հարգեն իրենց և ասեն. «Այս անձը մեզ համար օգուտներ է փնտրում և ձգտում է պաշտպանելու մեր շահերը։ Եթե որևէ բանի պակաս ունենք, պետք է խնդրենք նրան զբաղվել դրանով։ Նրա ներկայությամբ մենք ոչ մի վատ վերաբերմունքի չենք արժանանա»։ Նրանք այս բաներն անում են, որպեսզի բոլորը շնորհակալություն հայտնեն իրենց։ Այսկերպ վարվելով՝ ձեռք են բերում և՛ համբավ, և՛ օգուտներ, ուստի ինչո՞ւ չպետք է անեին այս բաները։ Եթե բոլորի համար օգուտներ փնտրեին, բայց ոչ ոք չիմանար, որ դա իրենց արածն է, և բոլորը շնորհակալություն հայտնեին Աստծուն, և ոչ ոք երբևէ երախտապարտ չլիներ իրենց, արդյոք դեռ կանեի՞ն։ Հաստատ տրամադրություն չէին ունենա անելու. նրանց իրական ես-ը կմերկացվեր։ Երբ նման մարդիկ որևէ բան են անում, նրանց բնական էությունը լիովին մերկացվում է։ Հետևաբար, երբ հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցին, բացարձակապես երբեք ոչ մի իրական աշխատանք չեն անի՝ Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանելու համար։
Հենց նոր հաղորդակցվեցինք, որ այն բանից հետո, երբ Աստծու ընտրյալ ժողովուրդը կրում է հակաքրիստոսների մոլորեցումը, վերահսկումը և վնասը, կեղծ առաջնորդողները դեռևս աչք են փակում դրա վրա։ Նրանք չեն մտածում Աստծու ընտրյալ ժողովրդին վերադարձնելու որևէ միջոցի մասին, ոչ էլ կատարում են իրենց հանձնառություններն ու պարտականությունները։ Հաշվի են առնում միայն իրենց սեփական զգացմունքները, տրամադրությունները և շահերը։ Չեն կատարում իրենց պարտականությունները և իրենց պատասխանատու չեն համարում, փոխարենը խուսափում են իրենց պարտականություններից և խույս են տալիս դրանցից։ Եվ նույնիսկ դատում են Աստծու ընտրյալ ժողովրդին այն բանից հետո, երբ նրանք մոլորեցվում և վերահսկվում են հակաքրիստոսների կողմից՝ ասելով, որ նրանք անկեղծորեն չեն հավատում Աստծուն, որպեսզի խուսափեն իրենց սեփական պատասխանատվությունից՝ առանց խղճի որևէ խայթ զգալու։ Այս կեղծ առաջնորդողներն ամենաատելինե՛րն են։ Կեղծ առաջնորդողների տարբեր տեսակի դրսևորումները, որոնք մենք քննարկել ենք, բոլորն էլ բավականին զզվելի են, բայց այս վերջին տեսակի մարդը պարզապես ընդհանրապես մարդկայնություն չունի։ Այս տեսակի մարդը սառնարյուն կենդանի է, մարդկային հագուստով գազան։ Նա չի կարող համարվել մարդկության մի մաս, այլ պետք է դասակարգվի գազանների շարքում։ Ինչո՞ւ նա չի կատարում իր պարտականությունները։ Որովհետև մարդկայնություն չունի, ոչ էլ խիղճ կամ ողջամտություն ունի։ Պարտականություններ, հանձնառություններ, սեր, համբերություն, կարեկցանք, եղբայրներին և քույրերին պաշտպանելը՝ այս բաներից ոչ մեկը նրան սրտում չկա. նա չունի այս հատկանիշները։ Իր մարդկայնության մեջ այս հատկանիշները չունենալը հավասարազոր է մարդկայնություն չունենալուն։ Սրանք չորրորդ տեսակի կեղծ առաջնորդողի դրսևորումներն են։
Քիչ թե շատ սրանք կեղծ առաջնորդողների չորս տեսակի դրսևորումներն են, որոնք պետք է մերկացվեն առաջնորդողների և աշխատողների տասներեքերորդ պարտականության շրջանակում։ Իհարկե, կան որոշ այլ նմանատիպ դրսևորումներ, բայց այս չորս տեսակները հիմնականում արդեն կարող են ներկայացնել կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումներն այս աշխատանքը կատարելիս, ինչպես նաև նրանց մարդկային էությունը։ Անկախ նրանից, թե քանի կարգի ենք բաժանում նրանց դրսևորումները, ամեն դեպքում կեղծ առաջնորդողների երկու ակնառու դրսևորումները դեռ կարելի է գտնել այս չորս կարգերում։ Դրանցից մեկը իրական աշխատանք չանելն է, իսկ մյուսը՝ իրական աշխատանք անելու անկարողությունը։ Սրանք կեղծ առաջնորդողների երկու ամենաակնառու դրսևորումներն են։ Անկախ նրանից, թե ինչպիսին են կեղծ առաջնորդողների մարդկայնությունն ու որակը, և անկախ նրանից, թե ինչպես են նրանք վերաբերվում ճշմարտությանը, ամեն դեպքում այս երկու դրսևորումները մարմնավորված են այս չորս կարգերում։ Սա մեր այսօրվա հաղորդակցության մեջ կեղծ առաջնորդներին մերկացնելու վերաբերյալ բովանդակության ավարտն է առաջնորդների և աշխատողների տասներեքերորդ պարտականության վերաբերյալ։
Հավելված. հարցերի պատասխաններ
Որևէ հարց ունե՞ք։ (Աստվա՛ծ, ուզում եմ մի հարց տալ։ Հավաքույթի սկզբում Աստված հարցրեց մեզ, թե որն է տարբերությունը հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց և իրական հակաքրիստոսների միջև, և որոնք են հակաքրիստոսների էության բնորոշ գծերը։ Այդ ժամանակ զգացինք, որ մեր միտքը դատարկվեց, և մի որոշ ժամանակ խորհելուց հետո կարողացանք մտածել միայն որոշ շատ պարզ բառերի և վարդապետությունների մասին։ Աստված արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ հաղորդակցվում է հակաքրիստոսներին մերկացնելու ճշմարտությունների շուրջ, բայց մենք ի վիճակի ենք հասկանալու և կիրառելու դրանց միայն շատ փոքր մասը։ Դրա պատճառներից մեկն այն է, որ ջանք չենք գործադրել այս ճշմարտությունների մեջ, իսկ մյուսն այն է, որ համեմատաբար քիչ հակաքրիստոսների ենք հանդիպել և չենք հասկացել այս ճշմարտությունները՝ տեսնելով, թե ինչպես են դրանք կապվում իրական իրավիճակների հետ։ Հետևաբար նույնիսկ հիմա մենք իրականում ոչ մի մուտք չունենք այս ճշմարտությունների մեջ, հակաքրիստոսների շատ զանազանություն չունենք, և մեր մեջ կան հակաքրիստոսների խառնվածքի բազմաթիվ դրսևորումներ, որոնք դեռ չենք բացահայտել։ Ուզում եմ հարցնել, թե ինչպես լուծել այս խնդիրը։) Ճշմարտության ցանկացած տեսանկյան համար պետք է ունենաս որոշակի իրական փորձառություններ և փորձառական գիտելիք և հասնես իսկական հասկացողության, որպեսզի ճշմարտության խոսքերը դրոշմվեն սրտումդ։ Ճշմարտությունը ձեռք բերելու գործընթացը միշտ այսպիսին է։ Այն բաները, որոնք կարող ես հիշել, փորձառություններիդ միջոցով ձեռք բերվածներն են. դրանք ամենախոր տպավորություններն են։ Հետևաբար, քանի որ այսօր հաղորդակցվում էինք հակաքրիստոսների թեմայի շուրջ, Ես ստիպեցի ձեզ նախ վերանայել այս բովանդակությունը։ Դուք կարողացաք վերհիշել դրա մի մասը։ Այն բաներից, որոնք կարողացաք վերհիշել, մի մասը տեսական է ձեզ համար, բայց բնականաբար կան հակաքրիստոսների որոշ դրսևորումներ, որոնք քիչ թե շատ կարող եք համապատասխանեցնել իրական կյանքին. յուրաքանչյուրը պետք է դա այսկերպ փորձառաբար ապրի։ Մարդկանց համար բնականոն իրավիճակն այն է, որ անկախ նրանից՝ որքան էլ թվա, թե լավ են հասկանում քարոզներ լսելիս, միայն տեսականորեն և վարդապետության առումով են հասկանում և ճշմարտության գիտելիք չունեն։ Ե՞րբ կարելի է հասկանալ ճշմարտությունը։ Միայն այն ժամանակ, երբ մարդ փորձառաբար ապրում է այս բաները, կարող է որոշակի գործնական գիտելիք ունենալ։ Առանց իրական հանգամանքներ փորձառաբար ապրելու՝ ոչ ոք չի կարող գիտելիք ձեռք բերել։ Եվ այսպես, քանի որ այսօր հաղորդակցվում էինք հակաքրիստոսների թեմայի շուրջ, անհրաժեշտ էր արագ վերանայել և ձեզ պարզ հիշեցում տալ։ Դրանից հետո անկախ նրանից՝ առաջնորդողների և աշխատողների պարտականությունների մասին հաղորդակցվեցինք, թե կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումների, դա գոնե չափազանց դատարկ չէր լինի ձեզ համար։ Ահա և վերջ։ Սակայն դեռ պետք է շփում ունենաք հակաքրիստոսների տարբեր դրսևորումների հետ։ Որոշ մարդիկ ասում են. «Եթե Աստված չի դասավորում որոշ իրական մարդկանց, իրադարձություններ և բաներ, որտե՞ղ կարող ենք շփում ունենալ։ Մենք ինքներս չենք կարող փնտրել հակաքրիստոսներին, այնպես չէ՞»։ Կարիք չկա փնտրելու նրանց։ Ամենապարզ լուծումն այն է, որ երբ հանդիպում ես հակաքրիստոսների, արա՛ հնարավոր ամեն ինչ՝ նրանց Աստծու խոսքերի հետ համապատասխանեցնելու համար։ Համապատասխանեցրո՛ւ նրանց արտաքին մերկացումները, հայտարարությունները, գործողությունները և խառնվածքները, ինչպես նաև նրանց մտքերն ու տեսակետները և նույնիսկ նրանց իրենց պահելու և աշխարհի հետ վարվելու ձևը, նրանց ապրելակերպը և այլն, այսինքն՝ համապատասխանեցրո՛ւ նրանց հակաքրիստոսների տասնհինգ դրսևորումներին, որոնք քննարկել ենք։ Դրանցից որքան հնարավոր է շատ համապատասխանեցրու։ Այսպիսին է մարդկանց ըմբռնումը։ Նրանք չեն կարող շատ բան մտաբերել հիշողությունից, որովհետև մարդկային հիշողությունը սահմանափակ է։ Մարդիկ կարող են կատարելապես խոսել այն բաների մասին, որոնք իսկապես ձեռք են բերել անձնական փորձառությունների միջոցով։ Անկախ նրանից, թե որքան են ասում, դա հիմնված չէ հիշողության վրա, այլ փորձառության և այն բանի, ինչի միջով անցել են։ Այս բաները, որոնք նրանք ձեռք են բերել, ամենամոտն են ճշմարտությանը և նրան, ինչը փաստացիորեն ճշմարիտ է. սրանք բաներ են, որոնք մարդիկ ձեռք են բերել փորձառության միջոցով։ Դրանցից բացի՝ մարդկային պատկերացումներին ու երևակայություններին համապատասխանող բաները և գիտելիքի վրա հիմնված բաները չեն համապատասխանում ճշմարտությանը, անկախ նրանից, թե քանի տարի են գերիշխող դիրք զբաղեցրել մտքումդ՝ այնտեղ առաջինը մտնելուց հետո։ Երբ իսկապես հասկանաս ճշմարտությունը, այս բաները կվերացվեն և դեն կնետվեն։ Սակայն այն բաները, որոնք մոտ են ճշմարտությանը և համապատասխանում են ճշմարտությանը, որոնք ձեռք ես բերել փորձառության միջոցով, նրանք են, որոնք արժեքավոր են։ Անկախ նրանից՝ լիովին հասկանում եք այն հարցերը, որոնք Ես այսօր տվել եմ, թե ոչ, հաստատ կա հակաքրիստոսներին զանազանելու թեմայի մի մաս, որը կարող եք հասկանալ, որովհետև բոլորդ հակաքրիստոսների կողմից որոշակի մոլորեցում և անհանգստություն եք փորձառաբար ապրել։ Սա ձեզ փոքր-ինչ զանազանություն է տվել, և երբ հանդիպեք հակաքրիստոսների, որոնք չարիք են գործում և անհանգստացնում են եկեղեցու աշխատանքը, այս ճշմարտությունները կարող են ուժի մեջ մտնել ձեզ համար։ Այս խոսքերն ուժի մեջ են մտնում միայն այն ժամանակ, երբ հանդիպում ես իրական միջավայրերի։ Եթե փորձառաբար չես ապրել հակաքրիստոսների մոլորեցումը և լոկ մտքովդ ես պատկերացնում նրանց գործողությունները, անօգուտ է։ Անկախ նրանից, թե որքան լավն է երևակայությունդ, դա չի նշանակի, որ կկարողանաս զանազանել նրանց։ Միայն իրական միջավայրերի բախվելիս է, որ մարդիկ բնազդաբար արձագանքում են՝ օգտագործելով իրենց սեփական մտքերն ու տեսակետները, որոշ տեսություններ, որոնց առնչվել են, և որոշ վարդապետություններ, մեթոդներ և ուղիներ, որոնք սովորել են՝ այս հարցերին բախվելու և դրանք լուծելու համար՝ ի վերջո տարբեր ընտրություններ կատարելով։ Բայց նախքան մարդիկ այս իրավիճակներին կհանդիպեն, արդեն բավականին լավ է, եթե մաքուր ըմբռնում և տպավորություն ունեն տարբեր տեսությունների վերաբերյալ։ Որոշ մարդիկ ասում են. «Ի՞նչ օգուտ, որ այդքան շատ բան ես ասում նախքան մեր՝ հակաքրիստոսներին հանդիպելը»։ Դա օգտակար է։ Մի՞թե հակաքրիստոսներին մերկացնող խոսքերը տպագրված չեն գրքում։ Այդ խոսքերն այնպիսի բան են, որոնք կարող ես լիովին փորձառաբար ապրել և հստակ տեսնե՞լ մեկ կամ երկու օրում։ Ոչ։ Դրանք այդ գրքում տպագրելու նպատակը ձեզ փրկելն է և թույլ տալը, որ հաճախ կարդաք այս խոսքերը և հասկանաք այս ճշմարտությունները, ինչպես նաև կարդաք Աստծու խոսքերը և կյանքի մատակարարում ստանաք, երբ ապագայում հանդիպեք տարբեր իրավիճակների՝ հակաքրիստոսի միջադեպ լինի, սեփական խառնվածքը փոխելու դժվարություններ, թե որևէ այլ բան։ Աստծու խոսքերն այս գրքում աղբյուր են քեզ համար՝ փորձառաբար ապրելու և լուծելու այս հարցերը և մտնելու ճշմարտության այս տեսանկյունների մեջ։ Այն, թե որքան կարող ես հասկանալ քարոզներ լսելիս, չի ներկայացնում, թե որքան իրականություն ունես։ Եթե չես կարողանում միանգամից հասկանալ կամ հիշել ինչ-որ բան, դա չի նշանակում, որ երբեք փորձառաբար չես ապրի այն կամ երբեք չես հասկանա այն ապագայում։ Կարճ ասած՝ պետք է հասկանաք, որ միայն այն բաներն են կապված ճշմարտության հետ, որոնք մարդիկ ձեռք են բերում փորձառության միջոցով և ճանաչում են Աստծու խոսքերի հիման վրա։ Այն բաները, որոնք մարդիկ հիշում են և այն բաները, որոնք հասկանում են իրենց մտքում, մեծամասամբ կապված չեն ճշմարտության հետ։ Դրանք պարզապես վարդապետական են։ Որո՞նք են ամենակարևոր բաները, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությանը։ Ամենակարևոր բաները փորձառությունը և մուտքն են։ Ճշմարտության ցանկացած տեսանկյան դեպքում, երբ մարդիկ փաստացիորեն փորձառաբար ապրում են այն, նրանց վերջնական բերքը ճշմարտության պտուղն է և նրանց ողջ մնալու ուղին։ Հետևաբար չհիշելը խնդիր չէ։
Եթե հավաքույթի սկզբում անմիջապես սկսեի քննարկել հիմնական թեման, մի՞թե չէիք կարողանա ժամանակին արձագանքել։ Հետևաբար Ինձ անհրաժեշտ էր օգտագործել որոշ մեթոդներ և նախ հարցնել ձեզ. «Հիշո՞ւմ եք տարբերությունը հակաքրիստոսների էություն ունեցող մարդկանց և հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդկանց միջև»։ Նախ՝ այս հարցը տալու Իմ նպատակը ձեզ ապշած թողնելը կամ մերկացնելը չէր, այլ ձեզ հուշում տալը։ Ապա՝ վերանեցինք, և որոշ մարդիկ աստիճանաբար հիշեցին։ «Նախկինում հաղորդակցվել ենք այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսները վերաբերվում ճշմարտությանը, և թե ինչպիսին է հակաքրիստոսների մարդկայնությունը»։ Հակաքրիստոսների վերաբերյալ բովանդակության մի մասն արդեն խոր տպավորություն է թողել ձեզ վրա՝ այս բովանդակությունը սպասում է, որ օգտագործես այն, երբ փորձառաբար ապրես նման բաներ՝ ծառայելով որպես ուղեցույց և ուղղություն քո կիրառման համար։ Բայց էլ ավելի շատ բովանդակություն կա, որի մասին ընդհանրապես ոչ մի տպավորություն չունեիր այն առաջին անգամ լսելուց հետո։ Այս բովանդակությունը նույնպես պետք է փորձառաբար ապրել։ Երբ անցնես այս փորձառությունների միջով և ապա ուտես ու խմես և աղոթքաընթերցես այս խոսքերը, էլ ավելին ձեռք կբերես։ Անկախ նրանից՝ դա բովանդակություն է, որի մասին տպավորություն ունես, թե ոչ, այս բաների միջով անցնելուց հետո այն ամենը կխառնվի իրար։ Վարդապետությունները, որոնք հիշում էիր, կդառնան քո գործնական հասկացողությունը և քո ձեռքբերումները դրանք փորձառաբար ապրելուց հետո։ Ինչ վերաբերում է այն բովանդակությանը, որի մասին տպավորություն չունեիր, այն մեկ անգամ փորձառաբար ապրելուց հետո գուցե որոշակի տպավորություն ունենաս, բայց դա պարզապես փոքր-ինչ ընկալողական գիտելիք կլինի։ Այս ընկալողական գիտելիքը կարող է մնալ միայն վարդապետության մակարդակում։ Քեզ մնում է նորից փորձառաբար ապրել նմանատիպ բաներ, որի ժամանակ այն այդժամ կուղղորդի քեզ, ուղղություն կտա և կիրառման ուղի կտրամադրի։ Աստծու խոսքերը փորձառաբար ապրելը և ճշմարտությունը փորձառաբար ապրելն այսպիսի գործընթաց է։ Արդյոք ամոթալի՞ է, որ չգիտեիք՝ ինչպես պատասխանել Իմ տված հարցին։ Ամոթալի չէ։ Եթե Ինձ հանկարծակի հարց տաք, Ես նույնպես պետք է տեղում մտածեմ դրա շուրջ՝ հաշվի առնելով, թե ինչ է նշանակում հարցը և ճշմարտության որ տեսանկյուններն է այն ներառում։ Մարդկային ուղեղն ու միտքն այսպես են աշխատում։ Դրանց ժամանակ է պետք արձագանքելու համար։ Նույնիսկ եթե դա մի բան է, որին շատ ծանոթ ես, եթե երկար տարիներ չես հանդիպել, միևնույն է, ժամանակ կպահանջվի արձագանքելու համար, երբ հանկարծակի նորից հանդիպես դրան։ Անկախ նրանից, թե որքան խորն ես փորձառաբար ապրել ինչ-որ բան, եթե շատ օրեր կամ տարիներ անց նորից հանդիպես, միևնույն է, ժամանակ կպահանջվի արձագանքելու համար, էլ չենք խոսում այն մասին, որ հակաքրիստոսների թեմայի վերաբերյալ ձեր հասկացողությունը միայն բառերի և վարդապետությունների մակարդակում է, դեռ չեք կարող այն համապատասխանեցնել իրական կյանքում հանդիպող հակաքրիստոսների հետ, և կարելի է ասել, որ հիմնականում դեռ չեք կարողանում զանազանել հակաքրիստոսներին։ Ուստի այս ճշմարտությունները սպասում են, որ գործնականում փորձառաբար ապրեք դրանք։ Միայն այդ ժամանակ կարող եք ստուգել Աստծու խոսքերի իսկությունն ու ճշգրտությունը։ Օրինակ՝ նախկինում հաղորդակցվել ենք, որ հակաքրիստոսները հաստատակամորեն անզիջում են։ Ենթադրենք, որ անգիր ես արել սա և ասում ես։ «Աստված ասաց, որ հակաքրիստոսները հաստատակամորեն անզիջում են։ Նրանք կհակառակեն Աստծուն և կդիմակայեն Նրան մինչև վերջ։ Նրանք չեն ընդունում ճշմարտությունը և ինչ էլ լինի, երբեք չեն ընդունի, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Նրանք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ»։ Միայն վարդապետական առումով ես հասկանում, ընդունում կամ տպավորություն ունես այս պնդման մասին. դա պարզապես փոքր-ինչ ընկալողական գիտելիք է։ Ենթագիտակցությանդ մեջ զգում ես, որ այս պնդումը ճիշտ է, բայց հակաքրիստոսների ասած կոնկրետ ո՞ր խոսքերը, նրանց բացահայտած ո՞ր ապականված խառնվածքները և նրանց մղող ի՞նչ բնություն և այլ բաներ են համապատասխանում և հարաբերակցվում Աստծու խոսքերի հետ, որոնք մերկացնում են հակաքրիստոսներին։ Դրանցից որո՞նք կարող են ցույց տալ, որ Աստծու մերկացումը փաստացի է։ Սա պահանջում է, որ կա՛մ անձամբ հանդիպես հակաքրիստոսի, կա՛մ դիտորդներից լսես հակաքրիստոսի գործերի և խոսքերի մասին և ի վերջո գիտակցես. «Աստծու խոսքերն այնքա՜ն գործնական են, դրանք լիովին ճիշտ են։ Այս անձը մի քանի անգամ որակվել է որպես հակաքրիստոս և պաշտոնազրկվել։ Թեև դեռ չի վտարվել կամ հեռացվել, նրա դրսևորումներն ու բացահայտումները ցույց են տալիս, որ ամենևին չի ընդունում ճշմարտությունը, հաստատակամորեն անզիջում է և ոչ միայն հակաքրիստոսների խառնվածք ունի, այլև հակաքրիստոսների բնական էություն. նա իսկապես կատարյալ հակաքրիստոս է»։ Եվ մի օր, երբ այս անձը վտարվի, սրտումդ կհաստատես։ «Աստծու խոսքերն այնքա՜ն ճշգրիտ են։ Հակաքրիստոսների խառնվածք ունեցող մարդիկ կարող են փոխվել, բայց հակաքրիստոսների էություն ունեցողները չեն փոխվի»։ Այս խոսքերն արմատավորվում են սրտումդ։ Դա պարզապես հիշողություն կամ մի փոքր տպավորություն չէ, ոչ էլ պարզապես մի տեսակ ընկալողական գիտելիք է։ Փոխարենը խորապես հասկանում և ընդունում ես Աստծու խոսքերը։ «Հակաքրիստոսը չի փոխվի։ Նա մինչև վերջ կդիմակայի Աստծուն։ Զարմանալի չէ, որ Աստված չի փրկում նրանց, զարմանալի չէ, որ Աստված չի գործում նման մարդկանց վրա։ Զարմանալի չէ, որ նրանք երբեք լուսավորություն կամ լույս չեն ունենում՝ իրենց պարտավորությունը կատարելիս և ոչ մի աճ ցույց չեն տալիս. նրանք վճռական են գնալու իրենց սեփական ճանապարհով։ Սա իսկապե՛ս հակաքրիստոս է»։ Երբ ստուգում ես Աստծու խոսքերի ճշգրտությունը, ինքդ քեզ մտածում ես. «Աստծու խոսքերն իսկապես ճշմարտությունն են։ Այս խոսքերը ճիշտ են։ Ամե՛ն»։ Քեզ համար ի՞նչ է նշանակում «Ամեն» ասելը։ Նշանակում է, որ փորձառություններիդ միջոցով հասկացել ես, որ Աստծու խոսքերը բոլոր բաները չափելու չափանիշն են, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և որ նույնիսկ երբ այս դարաշրջանը և այս մարդկությունն անցնեն, Աստծու խոսքերը չեն անցնի։ Ինչո՞ւ դրանք չեն անցնի։ Որովհետև անկախ նրանից, թե երբ, հակաքրիստոսների էությունը երբեք չի փոխվի, և Աստծու խոսքերը, որոնք մերկացնում են հակաքրիստոսների էությունը, երբեք չեն փոխվի։ Թեև այս դարաշրջանը կանցնի, թեև այս ապականված մարդկությունը կանցնի, Աստծու այս խոսքերը միշտ կլինեն փաստերի ճշմարտությունը. ոչ ոք չի կարող հերքել սա։ Սա Աստծու խոսքն է։ Երբ զգում ես, որ Աստծու խոսքերը համապատասխանում և համընկնում են այն փաստերին, որոնք տեսնում և որոնց հանդիպում ես, և սիրտդ հաստատում է ստանում, և դա պարզապես զգացում չէ, որ Աստծու խոսքերը պետք է ճիշտ լինեն, կամ որ Աստծու խոսքերը սխալ չեն, այլ փոխարենը տեսել և անձամբ փորձառաբար ապրել ես դա, ապա բնականաբար «Ամեն» կասես Աստծու խոսքերին։ Այդ ժամանակ, եթե նորից հարցնեմ. «Որո՞նք են հակաքրիստոսների էություն ունեցող մարդկանց դրսևորումները», քո ներքին հասկացողությունն անմիջապես ի հայտ կգա։ Պարզապես տպավորություն, հիշված արտահայտություն կամ մի տեսակ գիտակցություն կամ ընկալողական գիտելիք չես ունենա։ Անմիջապես կասես. «Հակաքրիստոսները բացարձակապես չե՛ն ընդունում ճշմարտությունը և հաստատակամորեն անզիջում են»։ Թեև այս պնդումը գուցե շատ տրամաբանական կառուցվածք չունենա, թեև այն բավականին կտրուկ է ասվում, և մարդիկ սկզբում չեն հասկանա այն, դու գիտես, թե ինչ է դա նշանակում, որովհետև փորձառաբար ապրել և տեսել ես քո սեփական աչքերով։ Հակաքրիստոսները հենց այդպիսի թշվառ բաներ են. նրանք երբեք չեն ապաշխարի։ Այս խոսքերը պետք է փորձառաբար ապրել։ Ով դրանք փորձառաբար չի ապրում, ոչինչ ձեռք չի բերի։
2 հոկտեմբերի, 2021 թ.