Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (20)
Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից (ութերորդ մաս)
Նախորդ հավաքույթին ավարտեցինք առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության շուրջ հաղորդակցվելը։ Համեմատե՞լ եք ձեզ այս հաղորդակցության բովանդակության հետ։ Խորհե՞լ եք այս հաղորդակցության շուրջ։ Իմ հաղորդակցությունը լսելով՝ ճշմարտությունը սիրողները և արդարադատության զգացում ու որոշակի մարդկայնություն ունեցողները կարող են կիրառել որոշ ճշմարտություններ դրանք հասկանալուց հետո։ Նախ` նրանք կարող են իրենց հասկացած ճշմարտությունները համապատասխանեցնել իրենց իրավիճակին, ճշմարտությամբ քննել իրենց, բացահայտել իրենց խնդիրները և ապա՝ օգտագործել որոշ հարցեր ու միջավայրեր իրական կյանքում և պարտավորություններ կատարելիս՝ այդ խնդիրները լուծելու համար։ Աստիճանաբար իրենց հասկացած ճշմարտությունների առնչությամբ նրանք ընկալում են այն սկզբունքները, որոնք մարդիկ պետք է կիրառեն և որոնց պետք է հետևեն։ Մի կողմից՝ նրանք իրենց մասին ավելի խոր հասկացողություն և ճանաչողություն են ձեռք բերում, իսկ մյուս կողմից՝ ավելի գործնականորեն և ճշգրտորեն են հասկանում, թե իրականում ինչ է ասում և պարունակում ճշմարտությունը։ Սակայն նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը, այլ հակակրանք են տածում դրա հանդեպ, որևէ գիտակցություն չունեն, և նրանց մեջ ոչ մի փոփոխություն չի եղել՝ անկախ նրանից, թե որքան ճշմարտություն են լսում։ Նրանց վիճակը, պարտավորությունը կատարելիս ունեցած վերաբերմունքը, նրանց ձգտած նպատակները, ապրելակերպը և վարվելու սկզբունքներն ամենևին չեն փոխվում։ Նրանք շարունակում են գործել այնպես, ինչպես ցանկանում են, և ապրել այնպես, ինչպես կամենում են. այս ճշմարտությունները ոչ մի ազդեցություն չունեն նրանց վրա, ոչ էլ ի վիճակի են մղելու նրանց ինքնաքննելու և այն աստիճան ճանաչելու իրենց, որ ատեն իրենց։ Եթե չեն կարողանում հասնել իրենց ատելու աստիճանին, ապա, անշուշտ, չեն կարող հասնել ճշմարիտ ապաշխարության։ Առանց ճշմարիտ ապաշխարության՝ չկա իրական մուտք. առանց իրական մուտքի, անշուշտ, չկա խառնվածքի փոփոխություն։ Հետևաբար շատ մարդիկ, որոնք երկար տարիներ հավատացել են Աստծուն, թեև նույնպես հավաքվում են, պարտավորություններ են կատարում, երկար տարիներ քարոզներ են լսել և հաճախ են շփվում եղբայրների ու քույրերի հետ, իրենց մասին որևէ հասկացողություն չունեն, ոչ մի փոփոխություն ցույց չեն տալիս, և նրանց հավատքն Աստծու հանդեպ ամենևին չի աճում։ Նրանք հետևում են Աստծուն իրենց սկզբնական պատկերացումներով ու երևակայություններով և օրհնություններ ստանալու ձեռք բերելու մտադրությամբ ու ցանկությամբ։ Անկախ նրանից, թե քանի տարի են հավատացել Աստծուն, Աստծուն հավատալու վերաբերյալ նրանց տեսակետները, բաների վերաբերյալ նրանց հայացքները, նրանց ձգտման մեթոդները և նպատակները, որոնց ձգտում են, և նրանց վերաբերմունքն իրենց պարտավորությունները կատարելիս ամենևին չեն փոխվել։ Նրանց ընթացիկ մերկացումները և կյանքով արտահայտած դրսևորումները ճշմարտությանը չձգտելու արդյունքն են։ Մենք հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների պարտականություններից տասներկուսի շուրջ, սակայն որոշ առաջնորդողների և աշխատողների վարքագիծն ամենևին չի փոխվել։ Նրանց վերաբերմունքն իրենց պարտավորությունները կատարելիս և Աստծու պահանջների նկատմամբ ամենևին չի փոխվել։ Հաղորդակցության բովանդակությունը ծառայեց հիշեցնելու, վերահսկելու և խթանելու նրանց, ովքեր համեմատաբար ձգտում են ճշմարտությանը, և նրանց, ովքեր որոշակի մարդկայնություն ունեն, և որոնց խիղճը փոքր-ինչ գիտակցություն ունի։ Սակայն այն ոչ մի ազդեցություն չի ունեցել ոմանց վրա, ովքեր ավելի կարծրացած են, խորամանկ և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև ճշմարտության նկատմամբ այս մարդկանց վերաբերմունքը դիմակայության և հակակրանքի վերաբերմունք է։ Անկախ նրանից, թե որքան ճշմարտության շուրջ է հաղորդակցություն լինում, նրանց վերաբերմունքը մնում է նույնը. «Համենայն դեպս ես կատարում եմ իմ պարտավորությունը և հետևում եմ Աստծուն. անկեղծորեն ծախսվում եմ Աստծու համար։ Անկախ նրանից, թե ինչպես եմ ինձ պահում, քանի դեռ համառում եմ մինչև վերջ, կարող եմ օրհնություններ ստանալ»։ Արդյոք այսպիսի մտածելակերպը որևէ ողջամտություն ունի՞։ Նրանք լիովին անուղղելի են և ամոթի զգացումը կորցրած, այնպես չէ՞։ Մի՞թե սա խստապարանոց լինել և անկախ ամեն ինչից ապաշխարելուց հրաժարվել չէ։ (Այո։)
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականությունն է. «ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից»։ Նախկինում այս պարտականության շուրջ մեր հաղորդակցությունը բաժանել էինք տասներկու հարցի։ Այս տասներկու հարցերի բովանդակությունը հիմնականում վերաբերում է նրան, թե ինչպես առաջնորդողներն ու աշխատողները պետք է վարվեն այս խնդիրների հետ և լուծեն դրանք, երբ եկեղեցում ի հայտ են գալիս խանգարումներ և անհանգստություններ առաջացնող տարբեր տեսակի մարդիկ, իրադարձություններ և բաներ, որպեսզի հասնեն Աստծու տան գործը և եկեղեցու բնականոն կարգը պաշտպանելու արդյունքին՝ դրանով իսկ կատարելով այն դերերը, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է խաղան, և այն պարտականությունները, որոնք նրանք պետք է կատարեն։ Մենք մանրամասնորեն հաղորդակցվել ենք առաջնորդողների և աշխատողների այս պարտականության շրջանակում գտնվող յուրաքանչյուր հարցի շուրջ՝ հաղորդակցվելով յուրաքանչյուրի որոշ կոնկրետդրսևորումների մասին և բերելով որոշ կոնկրետ օրինակներ։ Սկզբունքների առումով՝ հաղորդակցված բովանդակությունը բավականին գործնական է։ Թեև բերված օրինակները գուցե ամեն ինչ չընդգրկեն, տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների էական խնդիրների շուրջ հստակորեն հաղորդակցվել են։ Մասնավորապես, որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ դուք պետք է հասկանաք ճշմարտության այս տեսանկյունը, որպեսզի լուծեք եկեղեցում ծագող տարբեր խնդիրները։ Նախ պետք է հաղորդակցված բովանդակությունից գտնեք այն խոսքերը, որոնք մանրամասն վերլուծում են խնդիրների էությունը, և դրանք համապատասխանեցնեք խնդիրներին։ Խնդիրների էությունը հասկանալն ավելի է հեշտացնում համապատասխան լուծումներ գտնելը և խնդիրներն ըստ ճշմարտության սկզբունքների լուծելը։ Խնդրի էությունը հասկանալը վճռորոշ է այն լուծելուց առաջ։ Հենց որ հասկանաս խնդրի էությունը, պետք է նաև հասկանաս և ընկալես այդ խնդրի հետ վարվելու սկզբունքները։ Երկու կողմերն էլ անփոխարինելի են. մեկը խնդրի էությունն է, իսկ մյուսը՝ նման խնդիրների լուծման սկզբունքները։ Սրանք այն բաներն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ հասկանան։ Միայն այս երկու սկզբունքներն ընկալելով՝ կարող ես ճշգրտորեն լուծել բոլոր խնդիրները և պատշաճ կերպով վարվել տարբեր հարցերում ներգրավված մարդկանց, իրադարձությունների և բաների հետ, այլ ոչ թե կիրառել կանոններ և ուռճացնել խնդիրները։ Այժմ, երբ որոշ առաջնորդողներ և աշխատողներ գործ են ունենում որոշակի հարցերի հետ, մասամբ պարզապես հետևում են կանոններին, և մասամբ նրանց չի հաջողվում ընկալել հարցերի էությունը՝ հեշտությամբ անարդարացի վարվելով մարդկանց հետ և շեղումներ թույլ տալով։ Սա պահանջում է հարցերի մանրամասների, առանձնահատկությունների և համատեքստի հստակ հասկացողություն։ Բացի դրանից՝ կարևոր է նայել մարդու մշտական վարքագծին՝ որոշելու համար, թե հատկապես որ կարգին է նա պատկանում։ Միայն այս կողմերին տիրապետելով՝ կարելի է հարցերը լուծել՝ ըստ սկզբունքների։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ իրենց աշխատանքն անելիս միայն կանոններ են կիրառում խնդիրների նկատմամբ և ուռճացնում են դրանք, մինչդեռ չեն կարողանում թափանցել ներգրավված մարդկանց իրական էության մեջ՝ արդյոք նրանք լավ մարդիկ են, թե վատ, արդյոք նրանց վարքագիծը սովորութային է, թե պարզապես պատահական հանցանք։ Նրանք չեն կարողանում զանազանել այս կողմերը, ուստի շատ են հակված սխալներ թույլ տալու։ Նման դեպքերում, եթե եկեղեցին կարողանա քվեարկություն անցկացնել, դա կարող է արդյունավետորեն կանխել որոշ սխալներ։ Առաջնորդողների և աշխատողների աշխատանքում այս շեղումների և սխալների առկայությունը կարող է ամենահստակ կերպով բացահայտել, թե արդյոք նրանք զանազանություն ունեն և հարցերն ըստ սկզբունքների են լուծում։ Այն նաև բացահայտում է, թե արդյոք առաջնորդողներն ու աշխատողներն ունեն ճշմարտության իրականությունը։ Եթե երկար տարիներ Աստծուն հավատացող առաջնորդողը կամ աշխատողը չի կարողանում լուծել այս իրական խնդիրները, դա բավական է ապացուցելու համար, որ այս առաջնորդողը կամ աշխատողը ճշմարտությանը չձգտող մեկն է։
Հասկանալուց հետո այն պարտականությունները, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, այն սկզբունքները, որոնց պետք է հետևեն, և նրանց աշխատանքի շրջանակը, պետք է վերադառնանք հաղորդակցության այս փուլի թեմային՝ կեղծ առաջնորդողներին մերկացնելուն։ Սա է գլխավոր թեման։ Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության առնչությամբ թեման, որի շուրջ այսօր կհաղորդակցվենք, այն ոլորտներն են, որոնցում կեղծ առաջնորդողները թերանում են իրենց պարտականության մեջ, և իրական աշխատանք չկատարելու նրանց դրսևորումները։ Նախ եկեք կարդանք տասներկուերորդ պարտականության բովանդակությունը։ (Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից։) Տասներկուերորդ պարտականությունը հստակորեն նշում է աշխատանքի երեք տեսանկյուններ, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասկանան։ Ինչպե՞ս է սա կապված կեղծ առաջնորդողներին մերկացնելու հետ։ (Նախ՝ պետք է հասկանանք առաջնորդողների և աշխատողների մի քանի պարտականություններն այս աշխատանքում։ Ապա՝ համեմատում ենք՝ տեսնելու համար, թե արդյոք կեղծ առաջնորդողները կատարել են այս պարտականությունները, և որոնք են կեղծ առաջնորդողների դրսևորումները. նրանց՝ ըստ այս չափանիշի չափելը համեմատաբար ճշգրիտ է։) Ճիշտ է։ Զանազանելը, թե արդյոք մարդը կեղծ առաջնորդող է, թե ոչ, չի արվում աչքերով նրա դեմքին նայելով և տեսնելով՝ արդյոք նրա դիմագծերը բարի են, թե չար, ոչ էլ նայելով, թե արտաքնապես որքան է նա տառապել կամ որքան է վազվզել։ Ավելի շուտ, պետք է նայել, թե արդյոք նա կատարում է առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, և արդյոք կարող է օգտագործել ճշմարտությունը՝ իրական խնդիրներ լուծելու համար։ Սա միակ ճշգրիտ չափանիշն է՝ նրան գնահատելու համար։ Սա է մարդուն որպես կեղծ առաջնորդողի մանրամասն վերլուծելու, զանազանելու և որոշելու սկզբունքը։ Միայն այս կերպ գնահատելը կարող է լինել արդարադատ, սկզբունքներին համահունչ, ճշմարտությանը համապատասխան և բոլորի հանդեպ արդար։ Որևէ մեկին որպես կեղծ առաջնորդող կամ կեղծ աշխատող բնորոշումը պետք է բավարար փաստերի վրա հիմնված լինի։ Այն չպետք է հիմնված լինի մեկ կամ երկու միջադեպի կամ հանցանքի վրա, առավել ևս ապականության ժամանակավոր դրսևորումը չի կարող որպես հիմք ծառայել դրա համար։ Միակ ճշգրիտ չափանիշները, որոնցով կարելի է բնորոշել որևէ մեկին, այն են, թե արդյոք նրանք կարող են իրական աշխատանք կատարել և ճշմարտությունն օգտագործել խնդիրներ լուծելու համար, ինչպես նաև արդյոք ճիշտ մարդ է, արդյոք այնպիսի մեկն է, ով սիրում է ճշմարտությունը և կարող է հնազանդվել Աստծուն, և արդյոք ունի Սուրբ Հոգու աշխատանքն ու լուսավորությունը։ Մարդը կարող է ճշգրտորեն որպես կեղծ առաջնորդող կամ կեղծ աշխատող բնորոշվել միայն այս գործոնների հիման վրա։ Այս գործոնները չափանիշներն ու սկզբունքներն են՝ գնահատելու և որոշելու համար, թե արդյոք մարդը կեղծ առաջնորդող է կամ կեղծ աշխատող։
Երեք առաջադրանք, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն տասներկուերորդ պատասխանատվության շրջանակում
I. Ժամանակին և ճշգրտորեն բացահայտել խանգարումներ և անհանգստություններ առաջացնող մարդկանց, իրադարձությունները և բաները
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականությունը երեք առաջադրանք կամ երեք քայլ է ներառում։ Այս աշխատանքն ավարտելու համար այս երեք քայլերին հետևելու դեպքում այս աշխատանքի սկզբունքները պահպանվում են, և կատարվում են այս աշխատանքի պարտականությունները։ Որո՞նք են այս երեք առաջադրանքները։ (Նախ՝ ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը։ Երկրորդ՝ կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը։ Երրորդ՝ հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից։) Այս երեք առաջադրանքները պահանջներ են առաջնորդողների և աշխատողների համար տասներկուերորդ պատասխանատվության շրջանակում։ Սկսենք նրանից, որ առաջնորդողների և աշխատողների համար առաջին պահանջը ժամանակին և ճշգրտորեն բացահայտելն է տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցական կյանքը։ Դա ժամանակին և ճշգրտորեն բացահայտելն է, այլ ոչ թե դանդաղ ու անզգայաբար արձագանքելը, ոչ էլ կույր և անխոհեմ որակումներ տալը. անխոհեմ որակումներն անընդունելի են։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ, իրենց ցածր որակի և բթամտության պատճառով մանրուքների համար անխոհեմաբար էտում և խրատում են մարդկանց՝ կամայական որակումներ տալով և կուրորեն սահմանելով բաները՝ առանց սկզբունքներին հետևելու։ Այսկերպ աշխատելը խախտում է ճշմարտության սկզբունքները։ Հետևաբար Աստծու տանն առաջնորդողներն ու աշխատողները պետք է առնվազն ի վիճակի լինեն զանազանելու տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները։ Միայն զանազանությամբ կարող են ժամանակին և ճշգրտորեն բացահայտել եկեղեցում ծագող տարբեր խնդիրները։ Տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները զանազանելու կարողությանը հասնելու համար ո՞րն է առաջին պահանջը։ Նախ՝ անհրաժեշտ է հասկանալ Աստծու պահանջները տարբեր տեսակի մարդկանց համար, ինչպես նաև այն, թե ինչպես է Աստված սահմանում տարբեր մարդկանց և այն տարբեր վիճակները, որոնք նրանք զարգացնում են։ Բացի դրանից՝ կարևոր է մանրամասն վերլուծել, թե ինչպես են առաջանում տարբեր բացասական վիճակները, և որոնք են դրանց արմատները։ Ավելին՝ պետք է հասկանալ տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների ազդեցությունն Աստծու գործի և եկեղեցու բնականոն կարգի վրա։ Ո՞րն է այս պայմաններին բավարարելու հիմքը։ Ի՞նչ աշխատանք պետք է նախևառաջ ստանձնեն առաջնորդողներն ու աշխատողները։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները միշտ գոռոզաբար մեկուսացած են, գործում են բյուրոկրատների պես և չեն շփվում եղբայրների ու քույրերի հետ, չեն ընկալում եղբայրների ու քույրերի տարբեր վիճակները, սերտ շփում չունեն տարբեր տեսակի մարդկանց հետ և չունեն նրանց վերաբերյալ մանրամասն դիտարկում ու խոր հասկացողություն, դա ընդունելի՞ է։ Անշուշտ, ընդունելի չէ։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ հաճախ թաքնվում են իրենց սենյակներում՝ օգտագործելով հոգևոր նվիրաբերումը և փորձառական վկայության հոդվածներ գրելը՝ որպես արդարացումներ եկեղեցու գործն անտեսելու և չըմբռնելու համար։ Արտաքնապես թվում է, թե նրանք իրենց սենյակներում թաքնված աշխատում են եկեղեցու հարցերի վրա, բայց իրականում արդեն իրենց մեկուսացրել են եկեղեցու գործից և Աստծու ընտրյալ մարդկանցից։ Կարո՞ղ է արդյոք աշխատելու այս ձևը լուծել այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եկեղեցու տարբեր գործերում։ Կարո՞ղ է այն օգնել Աստծու ընտրյալ մարդկանց լավ կատարելու իրենց պարտավորությունները։ Երբ նրանք թաքնվում են իրենց սենյակներում՝ վկայության հոդվածներ գրելու համար, փորձառաբար ապրո՞ւմ են Աստծու գործը։ Հետևաբար այս մոտեցումն անպատշաճ է։ Տասներկուերորդ պարտականության համաձայն՝ առաջնորդողների և աշխատողների առաջին առաջադրանքը ժամանակին բացահայտելն է տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը՝ հիմնվելով Աստծու խոսքերի և ճշմարտության սկզբունքների վրա։ Ոմանք հարցնում են. «Արդյոք առաջնորդողների և աշխատողների՝ եկեղեցական կյանքում խորապես ներգրավված լինելը միայն նրա համա՞ր է, որ կարողանան ժամանակին և ճշգրտորեն բացահայտել անհանգստություններ և խանգարումներ առաջացնող մարդկանց, իրադարձություններն ու բաները»։ Արդյոք այս ըմբռնումը ճի՞շտ է։ (Ոչ։) Սա խեղաթյուրված ըմբռնում է։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ճիշտ վերաբերմունք և մոտեցում ունենան իրենց աշխատանքի նկատմամբ և պետք է նաև խորապես ներգրավվեն հիմքերում։ Միայն այսկերպ կարող են ժամանակին և ճշգրտորեն բացահայտել ու լուծել խնդիրները։ Եթե չներգրավվեն հիմքերում և չապրեն Աստծու ընտրյալ մարդկանց հետ, շատ դժվար կլինի բացահայտել եկեղեցու գործի բոլոր խնդիրները։ Եթե կարողանան լուծել միայն մի քանի խնդիր այն բանից հետո, երբ մարդիկ հաղորդեն և լուծումներ փնտրեն, այս աշխատանքի արդյունքը շատ սահմանափակ կլինի։ Առաջնորդողների և աշխատողների համար աշխատելու ամենասխալ ձևն ինքնամեկուսանալն ու փակ դռների հետևում աշխատելն է՝ նմանվելով հին գիտնականներին, որոնք ամբողջովին նվիրվում էին իմաստունների գրքերն ուսումնասիրելուն և ուշադրություն չէին դարձնում արտաքին հարցերին։ Այս վերաբերմունքն ու ապրելակերպն անընդունելի են առաջնորդողների և աշխատողների համար։ Դու մենակ ես մնում քո սենյակում քարոզներ ես լսում, կարդում ես Աստծու խոսքերը, հոգևոր նվիրաբերման գրառումներ ես անում և քարոզներ գրում, բայց որոշ վարդապետություններ և բառեր ձեռք բերելն արդյոք նշանակո՞ւմ է, որ հասկանում ես ճշմարտությունը։ Արդյոք նշանակո՞ւմ է, որ հասկանում ես մարդկանց փաստացի իրավիճակները և ճշմարտությամբ մերկացված ճշմարիտ վիճակները։ (Ոչ։) Ուստի, թեև հոգևոր նվիրաբերման կյանքն էական է առաջնորդողների և աշխատողների աշխատանքում, ամենակարևորը ճիշտ աշխատանքային մեթոդներ և ապրելակերպ ունենալն է։
II. Ժամանակին կանգնեցնել և սահմանափակել չար մարդկանց
Տասներկուերորդ պարտականության մեջ նշված առաջնորդողների և աշխատողների համար երկրորդ պահանջն այն է, որ երբ բացահայտում են տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, պետք է կարողանան ժամանակին և ճշգրտորեն դատողություններ անել։ Նրանք պետք է հստակորեն զանազանեն տարբեր մարդկանց և իրադարձությունների բնությունը և հասկանան, թե ինչպես են դրանք ազդում եկեղեցական կյանքի վրա, արդյոք սպառնում են Աստծու ընտրյալ մարդկանց վիճակներին, կյանքի մուտքին և պարտավորության կատարմանը կամ վնասում դրանք, կամ անհանգստացնում դրանք, և արդյոք ազդում են մարդկանց պարտավորության կատարման արդյունքների վրա. առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին և ճշգրտորեն դատեն ու գնահատեն այս հարցերը։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Եթե չունեն դրա համար անհրաժեշտ խելք և չունեն ճիշտ որակ, ապա ի վիճակի չեն լինի կատարելու եկեղեցու գործը։ Բացի դրանից՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է սուր արձագանք և զանազանություն ունենան տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների նկատմամբ։ Օրինակ՝ երբ եկեղեցում վեճեր են ծագում, և տարբեր խաթարումներ ու անհանգստություններ են տեղի ունենում, դու չես կարողանում բացահայտել խնդիրը և կարծում ես, թե աննշան է, ինչի արդյունքում շատ մարդիկ ներգործության են ենթարկվում և լավ չեն կատարում իրենց պարտավորությունները։ Մի՞թե նման առաջնորդողը կամ աշխատողը բթացած և կույր չէ։ (Այո։) Սա խնդիր է առաջնորդողների և աշխատողների հետ։ Ի՞նչ պետք է անես, երբ հայտնաբերում ես, որ ինչ-որ մեկը խանգարում և անհանգստացնում է եկեղեցու գործը։ Նախ պետք է պարզես խնդրի լրջությունը և գնահատես ու դատես նման մարդկանց էությունը և նման բաների ազդեցությունն ու հետևանքները եկեղեցու գործի և եկեղեցական կյանքի վրա։ Ո՞րը պետք է լինի նման դատողության հիմքը։ Այն պետք է Աստծու խոսքերի և ճշմարտության վրա հիմնված լինի։ Ոմանք ասում են. «Ինչպե՞ս ես այն հիմնում Աստծու խոսքերի վրա։ Ես կարծում եմ, որ սա դատարկաբանություն է»։ Իրականում դատարկաբանություն չէ։ Ինչո՞ւ եմ սա ասում։ Երբ բախվում ես նման բաների կամ տեսնում ու լսում ես դրանց մասին, պարզապես պետք է համեմատես դրանք Աստծու խոսքերով մերկացված խնդիրների հետ։ Նայիր, թե ինչպես են Աստծու խոսքերը մերկացնում և մանրամասն վերլուծում նման մարդկանց ու հարցերը, և թե ինչպես է Նա բնորոշում այս խնդիրները, օրինակ՝ ինչպես է Նա մերկացնում կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին, կամ ինչպես է մերկացնում տարբեր մարդկանց ապականված խառնվածքները և այլն։ Այնուհետև համեմատում և մանրամասն վերլուծում ես այս հարցերն ըստ այդ խոսքերի և եղբայրների ու քույրերի հետ հաղորդակցության և քո սեփական դիտարկումների միջոցով վերջապես կարող ես ճշգրիտ գնահատել և բնորոշել քո տեսած մարդկանց, իրադարձություններն ու բաները և համապատասխան լուծումներ ձևակերպել։ Ինչպե՞ս պետք է վարվել նրանց հետ, ովքեր բնորոշվել են որպես խանգարող և անհանգստացնող տարբեր մարդկանցից մեկը։ Նրանց ոչ միայն պետք է մերկացնել և մանրամասն վերլուծել՝ օգնելու մարդկանց զանազանելու նրանց, այլև պետք է կանգնեցնել և սահմանափակել, իսկ նրանց, ովքեր մնում են անուղղելի՝ չնայած բազմակի հորդորներին, պետք է հեռացնել։ Որո՞նք են նրանց կանգնեցնելու և սահմանափակելու մեթոդներն ու հատուկ մոտեցումները։ (Էտել և նախազգուշացնել նրանց։) Արդյոք էտելը լա՞վ մեթոդ է։ (Այո։) Նրանց գործողությունները մերկացնելը, նրանց ամենաաղաղակող խնդիրները մատնանշելը, նրանց էությունը մանրամասն վերլուծելը և նախազգուշացումներ տալը. մի՞թե սրանք բոլորն իրագործելի մեթոդներ չեն։ Իհարկե, ամենակարևորը նրանց համար Աստծու խոսքերը կարդալն է և Աստծու խոսքերը որպես հիմք օգտագործելը՝ նրանց համոզելու և մանրամասն վերլուծելու համար։ Եթե չեն ընդունում ճշմարտությունը և համառորեն հրաժարվում են իրենց սխալներն ընդունելուց, ապա ավելի խիստ միջոցներ են անհրաժեշտ։ Նախ՝ նախազգուշացրու նրանց, ապա՝ օգտագործիր եկեղեցու կառավարչական հրամանագրերը՝ նրանց սահմանափակելու համար՝ թույլ չտալով անխոհեմաբար չարագործություններ կատարել և անհանգստացնել եղբայրներին ու քույրերին։ Նրանց նաև պետք է էտել և ապա վերահսկել։ Այս մեթոդներն անհրաժեշտ են, բոլորն էլ՝ եկեղեցու գործը լավ կատարելն ապահովելու և մարդկանց փրկելու համար՝ ուղղորդելով նրանց ճիշտ ճանապարհի վրա։ Այս մեթոդների կիրառումն անշուշտ լավ արդյունքների կհասնի։ Մի կողմից՝ օգտագործիր այն ճշմարտությունը, որը մարդիկ հասկանում են՝ նրանց համոզելու և մերկացնելու համար՝ մանրամասն վերլուծելով նրանց խառնվածքն ու էությունը, մերկացնելով նրանց գործողությունների բնույթը և դրանց պատճառած լուրջ հետևանքները. սա նվազագույնն է, որ մարդիկ կարող են անել։ Հաջորդ քայլը նրանց մանրամասն վերլուծելն ու զանազանելն է՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա, և նրանց համապատասխանաբար բնորոշելը։ Եթե լսեն խորհուրդը, ընդունեն այն և ապաշխարեն, դա, իհարկե, լավագույնը կլինի։ Սակայն եթե չընդունեն և շարունակեն անհանգստացնել եկեղեցու գործը, ապա ի՞նչ պետք է արվի։ Այդ դեպքում քաղաքավարի լինելու կարիք չկա։ Աստծու տունն ունի կառավարչական հրամանագրեր, և այս պահին մարդուն պետք է կանգնեցնել և սահմանափակել ըստ Աստծու տան կառավարչական հրամանագրերի։ Եթե մարդը նոր հավատացյալ է, որն ունի փոքր հասակ և չի հասկանում ճշմարտությունը, նրան կարելի է օգնել սիրով. կարող ես հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ օգնելու նրան ճանաչելու իրեն։ Կարիք չկա կանգնեցնելու, սահմանափակելու կամ էտելու նրանց, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը և ապաշխարել։ Եթե չեն ընդունում ճշմարտությունը, դա մակերեսային հիմք կամ փոքր հասակ ունենալու և ճշմարտությունը չհասկանալու հարց չէ. դա նրանց մարդկայնության հետ կապված խնդիր է։ Նման մարդկանց համար պետք է վարչական կառավարում և վարչական պատիժ կիրառվեն՝ նրանց կանգնեցնելու և սահմանափակելու համար։ Ձեռք բերված վերջնական արդյունքը եկեղեցու գործի և եկեղեցական կյանքի բնականոն կարգի պահպանումն է՝ թույլ տալով, որ եկեղեցական կյանքն ընթանա կանոնավոր կերպով։ Սա կոչվում է իրավիճակը շտկել, և սա այն արդյունքն է, որին առաջնորդողներն ու աշխատողները պետք է հասնեն իրենց աշխատանքում։ Միայն այս արդյունքին հասնելով են կատարում իրենց պարտականությունը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն անտեսում են ծագող ցանկացած խնդիր՝ լոկ ձևականորեն արձագանքելով որոշ բառերով և վարդապետություններով, կամ պարզապես մի քանի բառով հանդիմանում և էտում են նրանց, ովքեր խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, կարո՞ղ է արդյոք սա լուծել խնդիրը։ Սա ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև եկեղեցում ավելի մեծ քաոսի է հանգեցնում. մարդկանց մեծամասնությունը կորցնում է իր պարտավորությունները կատարելու կամքը և տարբեր աստիճանի անհանգստությունների է ենթարկվում, ինչն ազդում է իրենց պարտավորության կատարման վրա։ Արդյոք նման առաջնորդողներն ու աշխատողները կատարե՞լ են իրենց պարտականությունը։ (Ոչ։) Սա ցույց է տալիս, որ այս առաջնորդողներն ու աշխատողներն իրավասու չեն իրենց աշխատանքում։
III. Բացահայտել չար մարդկանց չար գործերը, որպեսզի Աստծու ընտրյալ ժողովուրդը զանազանություն զարգացնի և դասեր սովորի
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության մեջ նշված երրորդ պահանջն այն է, որ չար մարդկանց առաջացրած խանգարումների և անհանգստությունների հետ գործ ունենալիս առաջնորդողներն ու աշխատողները պետք է Աստծու ընտրյալ ժողովրդի հետ միասին ուտեն և խմեն Աստծու խոսքը՝ խորհելու իրենց մասին և ճանաչելու իրենց և ճշմարիտ ապաշխարություն ունենան։ Պետք է ի վիճակի լինեն առաջնորդելու Աստծու ընտրյալ ժողովրդին մտնելու ճշմարտության իրականության մեջ, ազատվելու իրենց ապականված խառնվածքներից և հասնելու Աստծուն հետևելուն, Աստծուն հնազանդվելուն և Աստծու համար վկայություն կրելուն։ Միայն այս տեսակի աշխատանքն է համահունչ Աստծու մտադրություններին։ Մի կողմից՝ առաջնորդողներն ու աշխատողները, որոնք այսկերպ են աշխատում, ի վիճակի են լուծելու խնդիրները և աշխատելիս զինվելու ճշմարտությամբ։ Բացի դրանից՝ խնդիրները լուծելու համար ճշմարտության մասին հաղորդակցվելու միջոցով նրանք օգնում են եղբայրներին և քույրերին հասկանալու ճշմարտությունը, իմանալու, թե ինչպես խորհել իրենց մասին և ճանաչել իրենց, ազատվել իրենց ապականված խառնվածքներից, լավ կատարել իրենց պարտավորությունները, իմանալ՝ ինչպես զանազանել մարդկանց և վարվել նրանց հետ, հասնել Աստծուն հետևելուն և Աստծուն հնազանդվելուն, չկաշկանդվել ուրիշներից և ի վիճակի լինել հաստատուն կանգնելու իրենց վկայության մեջ։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտավորությունների կատարումն է. սա այն սկզբունքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կիրառեն՝ եկեղեցու գործն իրականացնելիս խնդիրները լուծելու համար։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրներ են ծագում եկեղեցում, նախևառաջ առաջնորդողներն ու աշխատողները պետք է փնտրեն ճշմարտությունը, ընկալեն Աստծու մտադրությունները և միասին փնտրեն Աստծու ուղղորդումը։ Ապա պետք է փնտրեն Աստծու համապատասխան խոսքերը՝ գոյություն ունեցող տարբեր խնդիրները լուծելու համար։ Խնդիրները լուծելու գործընթացում առաջնորդողներն ու աշխատողները եղբայրների և քույրերի հետ պետք է ավելի շատ հաղորդակցվեն Աստծու համապատասխան խոսքերի մասին և հասկանան խնդիրների էությունը՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա։ Նաև պետք է ուղղորդեն Աստծու ընտրյալ ժողովրդին հաղորդակցվելու իրենց սեփական հասկացողության շուրջ՝ այս հարցերը զանազանելու համար։ Հենց որ մեծամասնությունն ի վիճակի լինի ունենալու նույն հասկացողությունը և գալու համաձայնության, խնդիրներն ավելի հեշտ կլինի լուծել։ Խնդիրները լուծելիս միշտ մի՛ վերապատմեք իրադարձությունները, մի՛ ձգտեք մանրուքների կամ մի՛ մեղադրեք խնդիրներում ներգրավված անհատներին։ Սկզբում մի՛ կենտրոնացեք մանր հարցերի վրա, փոխարենը հստակորեն հաղորդակցվեք ճշմարտության մասին, քանի որ դա կբացահայտի խնդիրների բնությունը։ Միայն այս մոտեցումն է օգնում Աստծու ընտրյալ ժողովրդին սովորելու զանազանել հարցերը՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա, զանազանություն ձեռք բերել հայտնվող մարդկանց, իրադարձությունների և բաների նկատմամբ և գործնական դասեր սովորել դրանցից։ Այն նաև թույլ է տալիս նրանց համեմատել այն բառերն ու վարդապետությունները, որոնք սովորաբար հասկանում են, իրական կյանքի հետ՝ հնարավորություն տալով նրանց ճշմարտապես հասկանալու ճշմարտությունը։ Մի՞թե սա այն չէ, ինչ պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Աստծու ընտրյալ ժողովրդին առաջնորդելը՝ մտնելու ճշմարտության իրականության մեջ, հիմնականում ներառում է ճշմարտության օգտագործումը՝ լուծելու Աստծու ընտրյալ ժողովրդի պատկերացումներն ու երևակայությունները և նրանց ապականված խառնվածքները։ Այս մոտեցումը տալիս է լավագույն արդյունքները։ Որքան շատ առաջնորդողներն ու աշխատողներն ի վիճակի լինեն օգտագործելու ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար, այնքան ավելի հեշտությամբ Աստծու ընտրյալ ժողովուրդը կկարողանա հասկանալ ճշմարտությունը։ Այսկերպ նրանք կիմանան՝ ինչպես կիրարկել և կիրառել Աստծու խոսքն իրական կյանքում։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները հաճախ առաջնորդեն Աստծու ընտրյալ ժողովրդին՝ լուծելու իրական խնդիրները, ի վիճակի կլինեն Աստծու ընտրյալ ժողովրդին բերելու ճշմարտության իրականության մեջ, ինչպես նաև ներդնելու Աստծու խոսքն իրենց սեփական առօրյա կյանքում։ Ոմանք ասում են. «Արդյոք առաջնորդողների և աշխատողների համար այս պահանջը չափազանց խիստ չէ՞։ Ինչպե՞ս կարող ենք այսքան հասկացողություն ունենալ»։ Գուցե նախկինում չես ունեցել դա, բայց մի՞թե չես կարող սովորել և կիրառել՝ այս արդյունքին հասնելու համար։ Սա այն ուղին է, որով Աստծու գործը մշակում է առաջնորդողներին, աշխատողներին և Աստծու ընտրյալ ժողովրդին՝ մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Եթե չգիտես ինչպես, կարող ես սովորել և կիրառել։ Անկախ նրանից՝ ինչ խնդիրներ են ծագում, պետք է սովորես խորհել քո մասին և ճանաչել քեզ՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա։ Սա կիրառման գործընթացն է։ Մի քանի անգամ կիրառելուց և արդյունքների հասնելուց հետո կունենաս ուղի և կիմանաս՝ ինչպես կիրառել ճշմարտությունը։ Երբ Աստված գալիս է աշխատելու, սա այն ուղին է, որով Նա առաջնորդում է մարդկանց սովորելու մտնել ճշմարտության իրականության մեջ։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաճախ հաղորդակցվեն եղբայրների և քույրերի հետ, միասին առերեսվեն խնդիրներին, միասին լուծեն խնդիրները և լավ կատարեն եկեղեցու գործը։ Ինչպե՞ս պետք է եկեղեցու առաջնորդողներն առաջնորդեն Աստծու ընտրյալ ժողովրդին։ Հիմնական ուղին Աստծու ընտրյալ ժողովրդին առաջնորդելն է՝ բացահայտելու և լուծելու խնդիրներն իրական կյանքում, կիրառելու և փորձառաբար ապրելու Աստծու խոսքն իրական կյանքում, որպեսզի Աստծու ընտրյալ ժողովուրդը ոչ միայն ի վիճակի լինի կիրառելու ճշմարտությունը, այլև ի վիճակի լինեն զանազանելու բացասական բաներն ու բացասական մարդկանց՝ կեղծ առաջնորդողներին, կեղծ աշխատողներին, չար մարդկանց, չհավատացողներին և հակաքրիստոսներին։ Տարբեր մարդկանց զանազանելու նպատակը խնդիրները լուծելն է։ Միայն չար մարդկանց և հակաքրիստոսների առաջացրած անհանգստությունները հիմնովին լուծելով եկեղեցու գործը կարող է սահուն առաջ ընթանալ, և Աստծու կամքը կարող է իրագործվել եկեղեցում։ Միևնույն ժամանակ չար մարդկանց հետ գործ ունենալը նաև ծառայում է որպես նախազգուշացում՝ խուսափելու սխալներ թույլ տալուց կամ չարիք գործելուց՝ հնարավորություն տալով մարդուն հասնելու Աստծուց վախենալուն և չարից խուսափելուն։ Այսկերպ դու ոչ միայն կատարում ես քո պարտավորությունը և կյանքի մուտք ես ձեռք բերում, այլև հասկանում ես ճշմարտությունը և մտնում ես ճշմարտության իրականության մեջ։ Մի՞թե սա մի կրակոցով երկու նապաստակ սպանել չէ։ Երբ հասկանում ես ճշմարտությունը և կարող ես լուծել խնդիրները, դա ապացուցում է, որ առաջնորդող կամ աշխատող լինելու որակ ունես և բավարարում ես Աստծու տանը մշակվելու պահանջները։ Ուստի պետք է նախաձեռնություն վերցնես և ուղղորդես եղբայրներին ու քույրերին՝ սովորելու զանազանել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաներն իրական կյանքում. հասնել ճշմարտության հասկացողության, իմանալ՝ ինչպես վարվել բոլոր տեսակի մարդկանց հետ, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, իմանալ՝ ինչպես կիրառել ճշմարտությունը, ըստ սկզբունքների վարվել տարբեր մարդկանց հետ և հաղորդակցվել ճշմարտության մասին՝ խնդիրները լուծելու համար։ Սա քո պարտավորությունն է։ Այսկերպ կիրառելով՝ մտնում ես Աստծու խոսքերի իրականության մեջ։ Դու դասեր կսովորես, զանազանություն ձեռք կբերես և կհասկանաս Աստծու մտադրությունները յուրաքանչյուր հարցում, որը պատահում է քեզ իրական կյանքում՝ ունենալով կիրառման սկզբունքներ այն հարցում, թե ինչպես ես վարվում հարցերի հետ, վերաբերվում մարդկանց և կատարում քո պարտավորությունները։ Այսկերպ կկարողանաս կիրառել ճշմարտությունը։ Մարդկանց համար Աստծու պահանջն այն է, որ հասնեն նման արդյունքների։ Հետևաբար, անկախ նրանից, թե ինչ հարցեր են ծագում, միշտ պետք է սովորես քո դասը և զանազանություն զարգացնես. չես կարող թույլ տալ, որ դրանք աննկատ անցնեն, ոչ էլ կարող ես բաց թողնել դասդ սովորելու և զանազանություն զարգացնելու որևէ հնարավորություն։ Քանի որ այնպես է պատահել, որ ինչ-որ բան է տեղի ունեցել, չպետք է դրան բացասական, գանգատվող վերաբերմունքով մոտենանք, փոխարենը պետք է դրական վերաբերմունքով առերեսվենք դրան։ Ինչպե՞ս է դա արվում։ Ճշմարտությունը փնտրելով՝ խնդիրը լուծելու համար։ Բոլոր մարդիկ ունեն ապականված խառնվածքներ, և նրանց մարդկայնությունը կարող է լինել կա՛մ բարի, կա՛մ չար, ուստի ինչպե՞ս կարող են խնդիրներ չծագել, երբ մարդիկ հավաքվում են։ Ինչպիսի՞ն պետք է լինի քո վերաբերմունքը՝ հաշվի առնելով, որ Աստված դասավորել է այս միջավայրը քեզ համար, որ Նա ցույց է տվել քեզ այնպիսի մարդկանց, իրադարձություններ և բաներ, որոնք տեղի են ունենում շուրջդ։ Շնորհակալ եղիր Աստծուն՝ այս տարբեր խնդիրները քո առջև դնելու համար։ Նա քեզ հնարավորություն է տալիս կիրառելու և դասեր սովորելու և մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Որպես առաջնորդող կամ աշխատող նույնպես պետք է շնորհակալ լինես Աստծուն՝ քեզ նման հնարավորություն տալու համար։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրների ես բախվում, պետք է առաջնորդես եղբայրներին և քույրերին սովորելու զանազանել, դասեր քաղել և քեզ հետ միասին ներըմբռնումներ ստանալ։ Բացի դրանից՝ պետք է առաջնորդես նրանց քեզ հետ միասին խորհելու և հասկանալու, թե ինչ պատկերացումներ և երևակայություններ ունեն մարդիկ խնդրի վերաբերյալ, ինչ խեղաթյուրված տեսակետներ գոյություն ունեն, ինչ դասեր են սովորել այս հարցին բախվելիս, ինչ սխալ պատկերացումներ և տեսակետներ են լուծվել, և ի վերջո ինչ ճշմարտություններ են հասկացվել։ Այսպես պետք է փորձառաբար ապրել Աստծու գործը՝ բաց չթողնելով ոչ մի հարց։ Եթե մի քանի տարի փորձառաբար ապրել ես Աստծու գործը և բազմաթիվ խնդիրներ ես լուծել, կտեսնես, որ Աստծու խոսքերն ամբողջությամբ ճշմարտություն են և միանգամայն կարող են մաքրագործել մարդկանց և փրկել նրանց Սատանայի ազդեցությունից։ Երբ մարդիկ հասկանան և ձեռք բերեն ճշմարտությունը, կտեսնեն, որ Աստծու խոսքերը լիովին իրականանում և կատարվում են։ Երբ Աստծու ընտրյալ մարդիկ ի վիճակի լինեն կիրառելու և փորձառաբար ապրելու Աստծու խոսքերը, ապա կկարողանան ներդնել Աստծու խոսքերն իրենց իրական կյանքում, ճիշտ օգտագործել Աստծու խոսքը՝ մարդկանց և հարցերին նայելու համար, և Աստծու խոսքով չափել մարդկանց ու այն ամենը, ինչ նրանք անում են, այլ ոչ թե ապավինելով իրենց տեսածին կամ իրենց զգացմունքներին և, անշուշտ, ոչ պատկերացումներին ու երևակայություններին։ Հենց որ նրանք սովորեն այս դասերը, նրանց համար ավելի հեշտ կդառնա ապրել Աստծու խոսքերով, և հաճախ կկարողանան ապրել Աստծու ներկայության մեջ։ Այսկերպ առաջնորդողներն ու աշխատողները լիովին համապատասխանում են չափանիշին իրենց աշխատանքում, և նրանց պարտականությունները կատարվում են։ Միայն այն ժամանակ, երբ առաջնորդողներն ու աշխատողները հիմնովին կատարեն իրենց աշխատանքը, Աստծու ընտրյալ ժողովուրդը կկարողանա հասնել այս ձեռքբերումներին։ Եթե այն իրավիճակներից շատերում, որոնց բախվում ես, չգիտես՝ ինչպես առաջնորդել եղբայրներին և քույրերին դասեր սովորելու և չես կարողանում զանազանել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, ապա այնպիսի մեկն ես, ով կույր է, բթացած և բթամիտ մարդ։ Բախվելով նման իրավիճակների՝ ոչ միայն ծանրաբեռնված կլինես՝ չիմանալով, թե ինչպես վարվել դրանց հետ և անընդունակ կլինես այս աշխատանքի համար, այլև դա կազդի եղբայրների և քույրերի՝ այս մարդկանց, իրադարձությունների և բաների փորձառության վրա։ Եթե անպատշաճ կերպով ես վարվում բաների հետ, ոչ մի աշխատանք չես անում, ոչ մի բառ չես ասում՝ հաղորդակցվելու ճշմարտության մասին, որը պետք է անեիր, և չես կարողանում ասել որևէ բան, որն օգտակար կամ կառուցողական կլինի ուրիշների համար, ապա երբ շատ մարդիկ առերեսվեն այս մարդկանց, իրադարձություններին և բաներին, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում, ոչ միայն չեն կարողանա ընդունել այս հարցերն Աստծուց, դրականորեն ու ակտիվորեն վերաբերվել դրանց և դասեր սովորել դրանցից, այլև նրանց պատկերացումներն ու զգուշավորությունն Աստծու նկատմամբ էլ ավելի կսրվեն, ինչպես նաև Նրա հանդեպ նրանց անվստահությունն ու կասկածը։ Մի՞թե սա այն բանի հետևանքը չէ, որ առաջնորդողներն ու աշխատողները չունեն ճշմարտության իրականությունը և ի վիճակի չեն օգտագործելու ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար։ Մի՞թե սա նշան չէ, որ առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում իրական աշխատանք կատարել։ Դու պատշաճ կերպով չես կատարել եկեղեցու գործը, չես ավարտել այն հանձնարարությունը, որն Աստված տվել է քեզ, չես կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները և չես առաջնորդել եղբայրներին ու քույրերին՝ դուրս գալու Սատանայի իշխանության տակից։ Նրանք դեռ ապրում են ապականված խառնվածքների և Սատանայի գայթակղությունների մեջ։ Մի՞թե չես ուշացնում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքը։ Դու խորապես վնասում ես մարդկանց։ Որպես առաջնորդող կամ աշխատող՝ պետք է ընդունես Աստծու հանձնարարությունը՝ առաջնորդելու եղբայրներին և քույրերին Աստծու առջև, հնարավորություն տալու, որ Աստծու ընտրյալ ժողովուրդն ուտի և խմի Աստծու խոսքերը՝ հասնելու ճշմարտության հասկացողության և կատարելու իրենց պարտավորությունները սկզբունքներով՝ դրանով իսկ մեծացնելով նրանց հավատքն Աստծու հանդեպ։ Ոչ միայն չես կարողացել այսկերպ կիրառել, այլև չես սահմանափակել կամ լուծել չար մարդկանց առաջացրած անհանգստությունները՝ վնաս պատճառելով Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքին։ Երկար տարիներ Աստծուն հավատալուց հետո նրանք ոչ միայն առաջընթաց չեն գրանցել և չեն հասկացել ճշմարտությունը կամ ձեռք չեն բերել Աստծու ճանաչողություն, այլև նույնիսկ բազմաթիվ պատկերացումներ և թյուրըմբռնումներ են զարգացրել Աստծու վերաբերյալ՝ առանց որևէ իրական հնազանդության։ Մի՞թե այն ամենը, ինչ արել ես, իրականում չի խանգարում և անհանգստացնում Աստծու գործը։ Ոչ միայն չես առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց ճշմարտության իրականության մեջ կամ չես պաշտպանել նրանց, այլ փոխարենը թույլ ես տվել, որ չար մարդիկ անհանգստացնեն նրանց և հակաքրիստոսները մոլորեցնեն ու վերահսկեն։ Մի՞թե չես արել բաներ, որոնք վնասել են քո սեփական մարդկանց և ուրախացրել քո թշնամիներին։ Մի՞թե չես աջակցում և չես դրդում չարիքի։ Այդքան երկար ես աշխատել, սակայն ոչ միայն չես կարողացել հասնել դրական արդյունքների, այլև նույնիսկ եղբայրների ու քույրերի և Աստծու միջև հեռավորությունն ավելի ու ավելի ես մեծացրել և արել ես այնպես, որ Աստծու ընտրյալ ժողովուրդը տարիներ շարունակ հավատացել է Աստծուն՝ առանց հասկանալու ճշմարտությունը կամ իմանալու՝ ինչպես զանազանել չար մարդկանց խանգարումներն ու անհանգստությունները՝ լրջորեն ազդելով նրանց կյանքի մուտքի վրա։ Ի՞նչ խնդիր կա այստեղ։ Մի՞թե սա մեծ չարիք գործել չէ։ Անկախ նրանից՝ ինչ աշխատանք են կատարում առաջնորդողներն ու աշխատողները, եթե չեն կարողանում գործել ըստ Աստծու պահանջների և ըստ ճշմարտության սկզբունքների վարվել հարցերի հետ ու լուծել խնդիրները, նրանց ազդեցությունը դուրս կգա իրենց կամ լոկ մի քանի մարդկանց շրջանակից. այն կազդի եկեղեցու գործի, եկեղեցում Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի, Աստծու ընտրյալ մարդկանց կողմից իրենց պարտավորությունները կատարելու արդյունքների, թագավորության ավետարանի տարածման արդյունքների և նույնիսկ այն բանի վրա, թե արդյոք Աստծու ընտրյալ ժողովուրդը կարող է փրկվել և բերվել Աստծու թագավորություն։ Սրանք բոլորն այն ոլորտներն են, որոնց վրա այն հնարավոր է ազդի։ Ոմանք հավատում են Աստծուն, բայց հետևում են կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին, ինչը հանգեցնում է նրանց կործանմանը։ Դա ճիշտ այնպես է, ինչպես կրոնական շրջանակների մարդիկ, որոնք մոլորեցվում և վերահսկվում են պաստորների ու երեցների կողմից, ինչի արդյունքում չեն կարողանում դիմավորել Աստծուն Նրա վերադարձի ժամանակ և փոխարենն ընկնում են աղետի մեջ։ Սա ամբողջովին ակնհայտ ճշմարտություն է։ Հետևաբար, կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին զանազանել կարողանալը չափազա՛նց օգտակար է Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի համար։
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականությունը նրանցից պահանջում է կատարել երեք ամենավճռորոշ առաջադրանքները։ Նախ՝ նրանք պետք է բացահայտեն տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում եկեղեցու գործում։ Երկրորդ՝ դրանք զանազանելուց և բնորոշելուց հետո պետք է ժամանակին կանգնեցնեն և սահմանափակեն չար մարդկանց։ Սա երկրորդ քայլն է։ Երրորդ՝ չար մարդկանց կանգնեցնելիս ու սահմանափակելիս և իրավիճակը շտկելիս պետք է հաճախ հաղորդակցվեն Աստծու խոսքերի մասին եղբայրների և քույրերի հետ՝ մերկացնելու չար մարդկանց չար գործերը, և ուշադիր հետևեն եղբայրների ու քույրերի արձագանքներին և հասկացողությանն այս հարցի վերաբերյալ՝ ժամանակին ուղղելով նրանց ունեցած ցանկացած սխալ տեսակետ։ Իհարկե, եթե ճշմարտությանը ձգտող որոշ եղբայրներ և քույրեր ունեն ըմբռնումներ, նրանց պետք է քաջալերել ավելի շատ հաղորդակցվել։ Բացի դրանից՝ առաջնորդողներն ու աշխատողները նաև պետք է օգնեն նրանց, ովքեր թույլ են կամ ունեն փոքր հասակ, և քաջալերեն նրանց ավելի շատ խոսել։ Ակնկալվող արդյունքն այն է, որ օգնեն եղբայրներին և քույրերին զանազանություն ձեռք բերելու և դասեր սովորելու տեղի ունեցող իրադարձություններից՝ սովորելով զանազանել մարդկանց և հարցերը։ Մարդկանց և հարցերը զանազանելու նպատակն է հնարավորություն տալ նրանց ճշգրտորեն հասկանալու տարբեր տեսակի մարդկանց և ըստ ճշմարտության սկզբունքների վարվելու նրանց հետ՝ օգտագործելով ճիշտ մեթոդներ՝ միաժամանակ ինքնուրույն դասեր սովորելով։ Ի՞նչ դասեր պետք է սովորեն նրանք։ Պետք է դիտարկեն, թե ինչպիսին է Աստծու վերաբերմունքն այս մարդկանց նկատմամբ, երբ Նա մանրամասն վերլուծում և մերկացնում է նրանց վիճակները։ Այս մարդկանց նկատմամբ Աստծու վերաբերմունքն իմանալն ավելի պարզ է դարձնում, թե ինչպիսի մարդ պետք է լինել և ինչպիսի ուղի պետք է ընտրել, այնպես չէ՞։ (Այո։) Մի խոսքով, վերջնական արդյունքը, որին պետք է հասնել, այն է, որ Աստծու ընտրյալ ժողովուրդը հասկանա ճշմարտությունը և մտնի իրականության մեջ իրական կյանքի միջավայրերում, ի վիճակի լինի բնականոն կերպով կատարելու իր պարտավորությունները և ենթարկվի Աստծու տնօրինություններին ու կարգավորումներին։ Այսկերպ առաջնորդողների և աշխատողների՝ եկեղեցու գործի կատարումը համահունչ կլինի Աստծու մտադրություններին։ Դատելով այս աշխատանքի կատարման երեք քայլերից՝ արդյոք դժվա՞ր է առաջնորդողների և աշխատողների համար լավ կատարել այս գործը։ (Ոչ։) Եթե ապավինես մարդկային բարությանը և որակին, կարող է փոքր-ինչ դժվար լինել այս գործը լավ կատարելը, որովհետև չես հասնի Աստծու պահանջած արդյունքին և չես կատարի առաջնորդողների և աշխատողների ճշմարիտ պարտականությունները։ Կարո՞ղ ես լավ կատարել այս գործը, եթե ապավինես ապականված մարդկային խառնվածքներին։ (Ոչ։) Ճշգրիտ ասած՝ այս գործն անելու համար ապականված խառնվածքներին ապավինելը նշանակում է գործել ըստ սեփական գաղափարների։ Ինչի՞ կհանգեցնի սա։ (Այն քաոս կառաջացնի եկեղեցում։) Սա հետևանքներից մեկն է։ Որքան շատ ես աշխատում, այնքան ավելի քաոսային են դառնում բաները։ Ի՞նչ է քաոսը։ Որո՞նք են քաոսի հատուկ վիճակները։ Դա այն է, երբ հավաքույթների ժամանակ մարդիկ չեն կարողանում բնականոն կերպով ուտել և խմել Աստծու խոսքերը կամ հաղորդակցվել ճշմարտության մասին։ Միշտ կան չար մարդիկ և չհավատացողներ, որոնք անհանգստություններ են առաջացնում, կամ կան մշտական վեճեր, որտեղ բոլորը կառչում են իրենց սեփական տեսակետներին և ձևավորում խմբավորումներ ու խմբակներ. եղբայրներն ու քույրերը զանազանություն չունեն և շփոթված են, նրանք, ովքեր ունեն հոգևոր հասկացողություն և սիրում են ճշմարտությունը, նույնպես անհանգստացած են, և նրանց կյանքը չի աճում։ Նման եկեղեցում չար մարդիկ և չհավատացողներն ամբողջությամբ իշխանություն ունեն, և Սուրբ Հոգին չի գործում։ Նման եկեղեցում, անկախ նրանից, թե ինչ է պատահում, մարդիկ բոլորը միաժամանակ խոսում են՝ արտահայտելով բոլոր տեսակի տեսակետներ, և գրեթե ոչ մի ճիշտ տեսակետ չի ասվում։ Եկեղեցին արագորեն պառակտվում է մի քանի խմբավորումների, մարդկանց միջև միասնություն չկա, և Սուրբ Հոգու աշխատանքի կամ ուղղորդման ոչ մի նշան չկա։ Մարդիկ զգուշանում են միմյանցից և կասկածանքով են վերաբերվում իրար. երկու կամ երեք խումբ մրցակցում է իշխանության և շահի համար. յուրաքանչյուրը փնտրում է իր սեփական հենարանը և հարձակվում ու վտարում է հերձվածողներին, և կարող են ամեն տեսակ չար գործեր կատարվել։ Սա քաոսի տեսարանն է։ Ինչպե՞ս է առաջանում այս իրավիճակը։ Մի՞թե այն պատճառով չէ, որ առաջնորդողներն ու աշխատողներն անկարող են կատարել իրենց աշխատանքը։ (Այո։) Առաջնորդողների և աշխատողների՝ ըստ իրենց սեփական գաղափարների աշխատելը հանգեցնում է այս հետևանքներին։ Ի՞նչ է նշանակում աշխատել ըստ սեփական գաղափարների։ Նշանակում է չհասկանալ ճշմարտությունը, սկզբունքներ չունենալ և կուրորեն գործել՝ հիմնվելով ապականված խառնվածքների և մարդկային պատկերացումների ու երևակայությունների վրա՝ հանգեցնելով եկեղեցում էլ ավելի քաոսային վիճակի։ Ոմանք գուցե ասեն. «Ինչպե՞ս կարող են լինել չար մարդիկ, որոնք անհանգստություններ են առաջացնում եկեղեցում։ Ես չգիտեմ՝ ով է ճիշտ և ով է սխալ կամ որ կողմն անցնել»։ Մյուսները գուցե ասեն. «Եկեղեցին պառակտված է մի քանի խմբավորումների։ Ինչպե՞ս պետք է ապրենք եկեղեցական կյանքով։ Յուրաքանչյուր հավաքույթ անարդյունք է և ժամանակի վատնում։ Այսպես հավատալ շարունակելը ոչ մի արդյունք չի տա»։ Երբ եկեղեցին այնքան քաոսային է դառնում, որ Աստծու ընտրյալ ժողովուրդն ի վիճակի չի լինում ապրելու եկեղեցական կյանքով, այն լիովին արհամարհանքով մերժվում է Աստծու կողմից։ Սա հստակորեն ցույց է տալիս, որ քանի դեռ չար մարդիկ և չհավատացողներն իշխանություն ունեն, կկործանեն եկեղեցին։ Եկեղեցին չի կարող գործել առանց լավ մարդկանց և առանց նրանց, ովքեր որպես առաջնորդողներ և աշխատողներ կիրառում են ճշմարտությունը. առանց նրանց անհնա՛ր կլինի վերահսկողության տակ պահել իրավիճակը։ Եթե չար մարդիկ և չհավատացողները չսահմանափակվեն, եկեղեցական կյանք չի լինի, և եկեղեցու բնականոն կարգը լիովին կտապալվի՝ վերածվելով խառնաշփոթի։ Սա այն արդյունքն է, երբ առաջնորդողներն ու աշխատողները լավ չեն կատարում իրենց աշխատանքը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները չեն կարողանում ընդունել ճշմարտությունը, հաշվի առնել Աստծու մտադրությունները կամ ապավինել Աստծուն, ապա ի վիճակի չեն լինի լավ կատարելու եկեղեցու գործը։ Ի վիճակի չեն լինի լուծելու եկեղեցում ծագող որևէ խնդիր կամ լուծելու Աստծու ընտրյալ ժողովրդի առջև ծառացած որևէ դժվարություն։ Կարո՞ղ են արդյոք նման առաջնորդողներն ու աշխատողները լավ արդյունքներ տալ, եթե իշխանություն ունենան։ Նրանք կարող են միայն քաոս բերել եկեղեցի. ի վերջո սա այն իրավիճակն է, որն առաջանում է։ Այդ ժամանակ այս եկեղեցին ամայանում է, դառնում մի վայր, որտեղ Սատանան իշխանություն ունի. այն վատթարանում և վերածվում է մեկ այլ բանի։ Աստված չի ճանաչի այս եկեղեցին, և Սուրբ Հոգին չի գործի դրանում։ Նման եկեղեցին լոկ անվանական է և պետք է փակվի։
Կեղծ առաջնորդողների դրսևորումների մանրամասն վերլուծելը տասներկուերորդ պարտականության առնչությամբ
I. Կեղծ առաջնորդողները ցածր որակ ունեն և ի վիճակի չեն բացահայտելու խանգարումների և անհանգստությունների խնդիրները
Սրանք այն առաջադրանքներն են, որոնք առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, ինչպես նշված է տասներկուերորդ պարտականության մեջ. այժմ այլևս չենք հաղորդակցվի կոնկրետ օրինակների մասին։ Այսօրվա հաղորդակցության թեման այս առաջադրանքները կատարելիս կեղծ առաջնորդողների հատուկ դրսևորումները մերկացնելն է և բացահայտելը, թե որ վարքագծերն են արտացոլում կեղծ առաջնորդողների էությունը և կարող են օգտագործվել՝ մարդուն որպես այդպիսին բնորոշելու համար։ Սա է այսօրվա հաղորդակցության գլխավոր թեման։ Նախ այս աշխատանքում առաջնորդողների և աշխատողների համար պահանջը ժամանակին բացահայտելն է տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում Աստծու գործում և եկեղեցու բնականոն կարգում։ Ժամանակին բացահայտելն առաջնորդողների և աշխատողների համար պահանջվող չափանիշ է։ Երբ որևէ բան է ծագում, հենց որ սխալ բանի ամենաչնչին նշույլ է լինում, օրինակ՝ նշաններ, որ չար մարդիկ սկսում են հմտորեն բանեցնել, կամ ինչ-որ մեկը խնդիրներ առաջացնելու նշաններ է ցույց տալիս, առաջնորդողներն ու աշխատողները պետք է զգան դա և զգոն լինեն։ Եթե բթացած և բթամիտ են, դա խնդրահարույց կլինի։ Հատկապես այն իրավիճակներում, երբ կան չար մարդիկ, որոնք անհանգստություններ են առաջացնում, հենց որ այս խնդիրն սկսում է ի հայտ գալ, և պարզ չէ, թե հատկապես ինչ են մտադիր անել այս մարդիկ, կամ ինչպես կզարգանա իրավիճակը, այսինքն՝ երբ առաջնորդողներն ու աշխատողները դեռ չեն կարողանում թափանցել այս հարցի մեջ, չպետք է կուրորեն գործեն կամ ժամանակից շուտ անհանգստացնեն այս մարդկանց, որպեսզի խուսափեն սխալ դատողությունից։ Սակայն սա չի նշանակում չնկատել և անտեղյակ լինել իրավիճակին։ Փոխարենը դա նշանակում է սպասել և դիտարկել՝ տեսնելու, թե ինչպես են զարգանում բաները, և որոնք են այս մարդկանց մտադրությունները, նպատակներն ու շարժառիթները։ Սա այն աշխատանքն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն։ Երբ իրավիճակը զարգանում է որոշակի աստիճանի, և այս մարդիկ սկսում են բացասական տրամադրվածություն արտահայտել ու թյուր կարծիքներ տարածել՝ անհանգստություններ առաջացնելով Աստծու ընտրյալ ժողովրդի համար, առաջնորդողներն ու աշխատողները պետք է ժամանակին գործեն։ Պետք է առանց վարանելու ոտքի կանգնեն՝ մերկացնելու, մանրամասն վերլուծելու և սահմանափակելու այս անհատների չար գործերը՝ օգնելով մյուսներին դասեր սովորել և զանազանել ու թափանցել չար մարդկանց էության մեջ։ Սա խանգարումներ և անհանգստություններ առաջացնող տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները ժամանակին և ճշգրտորեն բացահայտելու գործընթացն է՝ սա է նշանակում, որ առաջնորդողներն ու աշխատողներն անում են այս աշխատանքը։ Այս աշխատանքի գլխավոր նպատակն է բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, և ապա ժամանակին լուծել դրանք։ Սա այն է, ինչին առաջնորդողներն ու աշխատողները կարող են հասնել։ Ուստի որո՞նք են կեղծ առաջնորդողների դրսևորումներն այս աշխատանքում։ Ինչպե՞ս կարող ենք մանրամասն վերլուծել և զանազանել կեղծ առաջնորդողներին։ Հստակ է, որ կեղծ առաջնորդողները չեն կարող ժամանակին և ճշգրտորեն բացահայտել չար մարդկանց առաջացրած անհանգստությունները եկեղեցու գործում։ Սա կեղծ առաջնորդողների՝ եկեղեցու գործի կատարման ամենաակնհայտ խնդիրն է. նրանք զանազանություն չունեն չար մարդկանց՝ եկեղեցու գործում առաջացրած անհանգստությունների վերաբերյալ։ Ինչո՞ւ ասել, որ կեղծ առաջնորդողները չեն կարողանում բացահայտել խնդիրները կամ թափանցել խնդիրների էության մեջ։ Որոշ մարդկանց գործողությունները հստակորեն խանգարումներ և անհանգստություններ են եկեղեցու գործի համար, բայց կեղծ առաջնորդողները չեն կարողանում զանազանել կամ ընկալել խնդիրները. նրանք կույր են։ Ոմանք բացասականություն են դուրս թափում, մոլորեցնում և անհանգստացնում են ուրիշներին եկեղեցում։ Մյուսները խմբակներ են ձևավորում՝ գաղտնի ներգրավվելով կասկածելի գործարքների մեջ, հաճախ դատելով որոշ անհատների նրանց մեջքի հետևում։ Ոմանք էլ անխոհեմաբար գայթակղում և սիրախաղ են անում միմյանց հետ։ Կեղծ առաջնորդողները ձևացնում են, թե չեն տեսնում այս բաները՝ լիովին անտեղյակ լինելով այս խնդիրների լրջության և այն բանի մասին, թե որքան մարդկանց ճշմարտության ձգտումը և պարտավորության կատարումը կտուժի, եթե այս խնդիրները չլուծվեն, ինչպես նաև այն բանի մասին, թե ինչ հետևանքներ կբերեն դրանք, ուստի անտեսում են։ Երբ ոմանք խնդիրներ են նկատում և դրանց մասին զեկուցում կեղծ առաջնորդողին, կեղծ առաջնորդողը գուցե ասի. «Նրանք բոլորը եղբայրներ և քույրեր են. ո՞վ ապականություն չի արտահայտում։ Ո՞վ չունի զգացմունքներ և ցանկություններ։ Թեթևամտորեն մի՛ դատեք կամ դատապարտեք ուրիշներին»։ Անկախ նրանից՝ որքան անհեթեթ, չարասեր կամ ճշմարտությանը հակասող է ինչ-որ բան եկեղեցում, կեղծ առաջնորդողները պարզապես չեն տեսնում դա։ Ոմանք հավաքույթների ժամանակ միշտ բացասաբար են խոսում՝ ասելով այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Նրանք անընդհատ ասում են, որ Աստծու օրը մոտ է. իրականում ե՞րբ է այն գալու»։ Որոշ եղբայրներ և քույրեր անգիտակցաբար ներգործության են ենթարկվում դրանից, բայց ո՞րն է կեղծ առաջնորդողի արձագանքը։ Դա համարում է բնականոն թուլություն և չի տեսնում, որ բացասականություն դուրս թափել, մոլորեցնել և ուրիշներին անհանգստացնել է։ Որոշ եղբայրներ և քույրեր հստակորեն ներգործության են ենթարկվում իրենց պարտավորությունները կատարելիս։ Այլևս չեն ցանկանում քարոզել ավետարանը և այլևս դրականորեն կամ ակտիվորեն չեն միանում հավաքույթներին։ Ամեն անգամ, երբ հավաքույթ է լինում, նրանց պետք է կանչեն մասնակցելու համար։ Սակայն կեղծ առաջնորդողը սա որպես խնդիր չի տեսնում։ Չի նկատում, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում եկեղեցում բոլորի շրջանում, երբ այս խնդիրն առաջանում է։ Պարզապես մեխանիկորեն հավաքույթներ է անցկացնում որպես սովորություն՝ անտեղյակ լինելով, թե ինչ է կատարվում կուլիսներում, մարդկանց վիճակների փոփոխությունների մասին, թե ինչ խնդիրներ ունեն մարդիկ, ով է առաջացրել դրանք, ովքեր են գլխավոր մեղավորները, ումից են ծագել խնդիրները, և հատկապես ինչ խնդիրներ պետք է լուծվեն. չի կարողանում ընկալել այս ամենից և ոչ մեկը։ Արդյոք տեսողության պակասի՞ պատճառով է, որ չի կարողանում ընկալել այս բաները։ (Ոչ։) Քանի որ տեսողության պակաս չունի, ինչո՞ւ է այնպես, որ երբ եկեղեցում ի հայտ են գալիս նման լուրջ խանգարումներ, անհանգստություններ և ակնհայտ թյուր կարծիքներ, նրան չի հաջողվում տեսնել կամ բացահայտել դրանք։ Հստակ է, որ այս առաջնորդողը կույր է և չունի հոգևոր հասկացողություն։ Ոմանք ասում են. «Թեև չի կարողանում բացահայտել այս խնդիրները, կարող է կարդալ Աստծու խոսքերը մարդկանց համար հավաքույթների ժամանակ։ Անկախ նրանից, թե մարդիկ հասկանում են նրա կարդացածը, կամ արդյոք դա որևէ արդյունք տալիս է, համառորեն կարդում է Աստծու խոսքերը։ Միայն այս պատճառով կարող է համարվել լավ առաջնորդող»։ Նա կենտրոնանում է միայն Աստծու խոսքերը կարդալու վրա. եթե դա ոչ մի արդյունքի չի հանգեցնում, մի՞թե սա պարզապես ձևականություն անել չէ։ Եթե չի կարողանում լուծել խնդիրները, մարդիկ ի՞նչ օգուտ կարող են քաղել հավաքույթներից։ Ուստի արդյոք այս առաջնորդողը կե՞ղծ առաջնորդող է։ (Այո։) Այս աշխատանքը կատարելիս կեղծ առաջնորդողի դրսևորումներից մեկը կուրությունն է։ Նա կույր է՝ անկախ նրանից, թե որքան ակնհայտ է խնդիրը հենց իր աչքի առջև կամ տեղի է ունենում իր շուրջը, չի կարողանում տեսնել կամ բացահայտել այն։ Արտաքնապես գուցե թվում է, թե նա ավելի շատ է փայփայում Աստծու խոսքերը, քան սովորական մարդը, բայց չի հասկանում, թե ինչի մասին են Աստծու խոսքերը, որ մարդկանց են դրանք վերաբերում կամ որ իրավիճակներին են անդրադառնում. նա չի կարողանում Աստծու խոսքերն իրական կյանքի հետ կապել։ Ուստի ո՞րն է այն հասկացողությունը, որի մասին նա հաղորդակցվում է։ Արդյոք այն համահո՞ւնչ է ճշմարտությանը։ Կարո՞ղ է արդյոք նա իրական խնդիրներ լուծել։ (Ոչ։) Երբ նա քարոզում է, դատարկաբանում է, ասես մեծ հասկացողություն ունի ճշմարտության վերաբերյալ, բայց չի կարողանում բացահայտել չար մարդկանց առաջացրած ակնհայտ անհանգստությունները եկեղեցում՝ փոխարենը գործելով այնպես, ասես ոչինչ չի պատահել։ Արդյոք սա ցույց տալի՞ս է, որ նա հասկանում է ճշմարտությունը և զանազանություն ունի։ Արդյոք ունի՞ Աստծու խոսքերի ճշմարիտ հասկացողություն։ (Ոչ։) Եթե կարող է բնականոն կերպով կարդալ Աստծու խոսքերը, ինչո՞ւ չի կարող օգտագործել դրանք՝ խնդիրները դիտարկելու և լուծելու համար։ Ինչո՞ւ է այնպես, որ նրա միտքը երբեք չի բացվում, երբ կարդում է Աստծու խոսքերը։ Ինչո՞ւ չունի սուր սիրտ, երբ կարդում է Աստծու խոսքերը։ Ո՞րն է այս խնդրի արմատը։ Ինչո՞ւ է կույր։ Ո՞րն է նրա կուրության պատճառը։ (Այն է, որ չունի Աստծու խոսքն ըմբռնելու կարողություն և չափազանց ցածր որակ ունի։) Ճիշտ է։ Ոչ թե նրա աչքերն են կույր, այլ նրա սիրտն է կույր։ Ի՞նչ է նշանակում կույր սիրտ ունենալ։ Նշանակում է ունենալ չափազանց ցածր որակ և չունենալ Աստծու խոսքերն ըմբռնելու կարողություն։ Անկախ նրանից՝ Աստծու որքան խոսքեր է նա կարդում, միայն մակերեսորեն է հասկանում դրանք։ Նա չի կարողանում դրանք կապել եկեղեցում ի հայտ եկող տարբեր մարդկանց, իրադարձությունների, բաների և իրավիճակների հետ, ոչ էլ կարող է վերաբերվել, վարվել և լուծել տարբեր խնդիրներ՝ ըստ ճշմարտության սկզբունքների։ Սա է նրա կուրության արմատը. նա ցածր որակ ունի և ընդունակ չէ այս աշխատանքի համար։ Հետևաբար, անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար է ուսումնասիրում և խստորեն վարժվում, և անկախ նրանից, թե որքան է ջանում լրացնել իր անկարողությունների պակասը, կարո՞ղ է արդյոք կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Չի կարող։ Այս մարդիկ բավականին խղճալի են։ Անկախ նրանից, թե որքան են զինվում բառերով և վարդապետություններով, չեն կարող կատարել առաջնորդողների և աշխատողների պարտականությունները կամ իրականացնել այս աշխատանքը։
Հենց նոր հաղորդակցվեցինք այս կեղծ առաջնորդողների դրսևորման մասին, այն է՝ նրանք չեն կարողանում տեսնել, որ չար մարդկանց և հակաքրիստոսների գործողությունները անհանգստություններ են պատճառում եկեղեցում, ոչ էլ կարողանում են թափանցել չար մարդկանց և հակաքրիստոսների էության մեջ։ Երբ բախվում են այնպիսի հարցերի, որտեղ չար մարդիկ խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում, երբեմն գուցե որևէ հուշում նկատեն, կամ, լինի իրենց փորձառության, զգացողության թե կանխազգացման միջոցով, գուցե պարզապես զգան, որ ինչ-որ բան այնքան էլ ճիշտ չէ, որ այդ մարդու աչքերի արտահայտությունը, հայացքը և խոսքերը փոքր-ինչ անբնականոն են։ Գուցե փոքր-ինչ զգացողություն ունենան, բայց չեն կարողանում թափանցել շատ բաների մեջ, և նրանց չի հաջողվում բացահայտել խնդիրների մեծ մասը։ Ո՞րն է խնդիրների էության մեջ նրանց չթափանցելու պատճառը։ Սա ևս մեկ հարցի է առնչվում։ Նրանք այնքան ջանասեր են, ողջ օրը մնում են իրենց սենյակներում՝ քարոզներ գրելով, իրենց հոգևոր նվիրաբերման մասին նշումներ անելով, Աստծու խոսքերի վերաբերյալ իրենց հասկացողություններն ու փորձառությունները գրի առնելով, օրհներգեր սովորելով, նպատակներ սահմանելով, թե ամեն օր քանի անգամ աղոթեն, որքան կարդան Աստծու խոսքերը և քանի քարոզ լսեն, և որքան ժամանակում փորձառական վկայության հոդված գրեն. նրանք ավարտում են այս բոլոր առաջադրանքները, ուստի ինչո՞ւ դեռևս չեն կարողանում թափանցել բաների մեջ, երբ դրանք տեղի են ունենում։ Նրանք չեն հասկանում ճշմարտությունը։ Կարող են միայն բառեր և վարդապետություններ խոսել և չեն կարողանում փաստացի խնդիրներ լուծել։ Որոշ մարդիկ միշտ բառեր և վարդապետություններ են խոսում՝ ուրիշներին մոլորեցնելու համար, իսկ կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել դրա մեջ։ Թեև երբեմն զգում են, որ ինչ-որ բան սխալ է, որ գուցե խնդիր կա, տեսնելով, որ այդ մարդիկ չար չեն թվում, այնուամենայնիվ, պարզապես թույլ են տալիս, որ հարցն անցնի բթամիտ կերպով։ Նրանք ի վիճակի չեն փնտրելու ճշմարտության սկզբունքները՝ նման խնդիրները զանազանելու համար, և նույնիսկ եթե կարդացել են Աստծու խոսքերը, որոնք մերկացնում են նման մարդկանց վիճակներն ու էությունը, չգիտեն ինչպես դրանք կապել այս իրավիճակների հետ։ Նրանց միտքը մշուշոտ է, և չեն կարողանում թափանցել այս բաների մեջ։ Երբ ուզում են փնտրել, չգիտեն ինչպես ձևակերպել դա։ Նրանք երկար ժամանակ խոսում են՝ առանց բացատրելու խնդրի էությունը և առանց հստակորեն նկարագրելու, թե ինչպիսին են նման մարդկանց ընդհանուր դրսևորումները, ինչպիսին են նրանց մարդկայնությունը, ձգտումը, իրենց պարտավորությունների կատարումը և Աստծու համար ծախսվելու վճռականությունը, կամ ինչպիսին է նրանց վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ, և արդյոք նրանք ճշմարտությունն ընդունող մարդիկ են։ Այս կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել այս հարցերի մեջ կամ հստակորեն բացատրել դրանք։ Նույնիսկ եթե զգում են, որ խնդիր կա, շատախոսում են՝ առանց իրենց միտքը հստակեցնելու մի շարք բաներ ասելով։ Նրանց ունկնդիրները պետք է կարողանան զանազանել, դուրս բերել հիմնական կետերը և վերլուծել նրանց խոսքերը, որպեսզի իմանան նրանց տված հարցերը, նրանց նկարագրած անձի ընդհանուր վիճակը և ի վերջո բնորոշեն այդ անձի էությունը՝ արդյոք նա չար է, թե բարի, արդյոք ճշմարտությանը ձգտող մեկն է, թե պարզապես տքնող է։ Երբ կեղծ առաջնորդողին խնդրես որևէ խնդիր նկարագրել կամ հարց բարձրացնել, նա երբեք չի կարողանա հստակորեն նկարագրել խնդրի արմատն ու էությունը կամ դրա առանցքը։ Կարճ ասած՝ կեղծ առաջնորդողները որևէ հատուկ վերաբերմունք չունեն այն խնդիրների նկատմամբ, որոնց մեջ չեն կարողանում թափանցել, իսկ այն հարցերում, որտեղ կարող են նկատել որոշ ակնարկներ, դեռևս չեն կարողանում թափանցել այդ խնդիրների էության մեջ։ Նույնիսկ երբ որոշ մարդիկ բացասականություն են դուրս թափում և պատկերացումներ են տարածում՝ հակառակ ազդեցություն առաջացնելով եկեղեցական կյանքի վրա, չեն կարողանում թափանցել դրա մեջ։ Չեն կարողանում թափանցել խնդրի էության մեջ կամ բնորոշել այն դրա մակերեսից կամ սաղմնային փուլից։ Իհարկե, խնդրի էության մեջ թափանցելը պարզ հարց չէ։ Եկեղեցու գործում ամենակարևորն Աստծու խոսքերի հիման վրա տարբեր մարդկանց էության մեջ թափանցելն է։ Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, կարող են հասնել դրան, բայց կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողները չեն կարող։ Երբ նրանք տեսնում են, որ հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցու գործը, չեն կարողանում թափանցել խնդրի էության մեջ և նույնիսկ պաշտպանում են հակաքրիստոսներին՝ ասելով. «Նրանք պարզապես որոշ ապականված խառնվածքներ են դրսևորում և փոքր-ինչ ամբարտավան, կամակոր ու կամայական են։ Նրանք դեռ կարող են դիմանալ դժվարություններին՝ իրենց պարտավորությունները կատարելիս։ Ուստի մենք չպետք է դատենք և դատապարտենք նրանց. չպետք է մեծ աղմուկ բարձրացնենք դրա շուրջ»։ Մյուսները հարցնում են. «Եթե նրանք կարող են դիմանալ դժվարություններին՝ իրենց պարտավորությունները կատարելիս, արդյո՞ք ճշմարտությանը ձգտող մարդիկ են։ Արդյո՞ք կուլիսների հետևում հրահրել, մոլորեցրել կամ ներքաշել են ուրիշներին։ Արդյո՞ք մեծարել և վկայել են սեփական անձի մասին»։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել այս հարցերի մեջ։ Նույնիսկ որոշ մարդիկ կան, որոնք, Աստծուն վկայելու դրոշի ներքո միտումնավոր զրպարտում և հայհոյում են Աստծուն և դիտավորյալ ասեկոսեներ են տարածում՝ միաժամանակ մանրամասն վերլուծելով և խոսելով Նրա վերաբերյալ իրենց սեփական պատկերացումները ճանաչելու մասին։ Լսելով, որ նրանք անում են դա, կեղծ առաջնորդողները գուցե զգան, որ նրանց ասածը փոքր-ինչ սխալ է հնչում, բայց չեն կարողանում թափանցել խնդրի լրջության մեջ, առավել ևս չեն կարող տեսնել այն բացասական ազդեցությունն ու ծանր հետևանքները, որ բերում են այս խոսքերը։ Հետևաբար տարբեր խանգարումներ և անհանգստություններ, որոնք տեղի են ունենում հենց կեղծ առաջնորդողների քթի տակ, կա՛մ լիովին աննկատ են մնում նրանց կողմից, կա՛մ եթե նկատում են, չգիտեն՝ ինչպես բնորոշել դրանք կամ ինչպես կապեր ստեղծել Աստծու խոսքերի և այս իրավիճակների միջև։ Այս շատ հստակ հարցերը նրանց համար վերածվում են խառնաշփոթի։ Կեղծ առաջնորդողները բթամիտներ են։ Եկեղեցում չեն կարողանում զանազանել, թե որ մարդիկ են ձգտում ճշմարտությանը, և որ մարդիկ են ճշմարիտ հավատացյալներ, որոնք կարող են ընդունել ճշմարտությունը։ Չեն կարողանում զանազանել, թե որ մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը, բայց դեռևս ի վիճակի են տքնելու և մեծամասամբ պատրաստ են գին վճարելու և գործելու ըստ սկզբունքների, և համեմատաբար ենթարկվող ու հնազանդվող են, չնայած երբեմն որոշ բացասական խոսքեր են ասում։ Նաև չեն կարողանում զանազանել, թե որ մարդիկ են բացառապես բացասական դերեր խաղում, բացասականություն դուրս թափում և դատում ուրիշներին, և միշտ պատկերացումներ ունեն Աստծու տան բոլոր աշխատանքային կարգավորումների և Աստծու տան բոլոր աշխատանքների վերաբերյալ կանոնների ու պահանջների մասին՝ տածելով դիմակայության, այլ ոչ թե ընդունման վերաբերմունք, և հատկապես անհարգալից են այս բաների նկատմամբ՝ ընդհուպ մինչև դրանք դատելը։ Կարճ ասած՝ կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել որևէ տեսակի մարդկանց էության մեջ։ Ավելի վատ, եկեղեցում կան որոշ մարդիկ, որոնք հաճախ պատկերացումներ են տարածում, բացասականություն դուրս թափում և նույնիսկ չեն կարդում Աստծու խոսքերը հավաքույթների ժամանակ։ Միշտ խմբավորումներ են ձևավորում՝ ներգրավվելով նախանձի և վեճերի մեջ։ Որոշ մարդիկ միշտ ուզում են առաջնորդողներ լինել, միշտ ուզում են ապրել եկեղեցու հաշվին և միշտ ուզում են տիրանալ Աստծու տան ունեցվածքին։ Կան նաև որոշ մարդիկ, որոնք արտաքնապես կարծես թե որոշակի լավ վարքագիծ ունեն, բայց որևէ դրական դեր չեն խաղում իրենց պարտավորություններում։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել այս բացասական կերպարների մեջ և չեն կարողանում դասակարգել նրանց։ Չեն կարողանում հասկանալ, թե հատկապես ինչ ուղիով են գնում այս մարդիկ, որն է նրանց էությունը, և արդյոք նրանք ճշմարտությունն ընդունող մարդիկ են։ Մի՞թե սա կեղծ առաջնորդողների որակի խնդիր չէ։ Այս կեղծ առաջնորդողները չափազանց ցածր որակ ունեն։ Այն ամենը, ինչ նրանք անում են, լիակատար խառնաշփոթ է, և ցանկացած աշխատանք, որ ստանձնում են, ի վերջո վերածվում է լիակատար անկարգության։
Որոշ մարդիկ առանց սկզբունքների ծախսում են ընծաները, երբ իրեր են գնում Աստծու տան համար՝ կամայականորեն գնելով բաներ՝ առանց թույլտվություն ստանալու։ Կեղծ առաջնորդողները, տեսնելով դա, նույնիսկ ասում են. «Թեև փոքր-ինչ ավելի շատ փող ծախսեցին, նրանց մտադրությունները լավն էին։ Աստծու տան համար իրեր գնելիս պետք է գնենք լավագույնը. սա փողի վատնում չէ։ Մի՞թե այսպես չպետք է օգտագործվեն ընծաները»։ Արդյոք նրանց խոսքերում սկզբունքներ կա՞ն։ (Ոչ։) Ուստի ի՞նչ խոսքեր են սրանք։ Մի՞թե դրանք բթացած չեն։ Անսկզբունք խոսքերը բթացած խոսքեր են, և անհիմն խոսքերը նույնպես բթացած խոսքեր են։ Որոշ մարդիկ եկեղեցական կյանքի ընթացքում հաճախ բառեր և վարդապետություններ են խոսում. նրանք հատկապես պերճախոս են և խոսում են կառուցվածքային ձևով, որը բավականին կազմակերպված է հնչում, և խոսելու գերազանց հմտություններ ունեն։ Ի՞նչ են ասում կեղծ առաջնորդողները նման մարդկանց մասին։ «Մեր եկեղեցական կյանքն ամբողջությամբ հիմնված է այսինչի վրա։ Նա ամենաճարտարախոսն է և ամենալավն է հասկանում Աստծու խոսքերը։ Առանց նրա՝ մեր եկեղեցական կյանքը անհավանականորեն չոր և անհետաքրքիր կլիներ»։ Նրանք չգիտեն, որ այս մարդիկ միայն բառեր և վարդապետություններ են խոսում։ Որքան էլ մարդ լսի նրանց, ոչ մի հոգևոր օգուտ չի ստանա, չի հասկանա ճշմարտությունը կամ չի իմանա ինչպես ճշմարտությունը կապել իր հետ՝ հասկանալու իր սեփական վիճակը և լուծելու իր խնդիրները։ Կեղծ առաջնորդողների շողոքորթության և հրահրման ներքո այն մարդկանց, որոնք բառեր և վարդապետություններ են խոսում, որոնք սիրում են ուշադրության կենտրոնում լինել, և նույնիսկ նրանց, ովքեր իրենց ելույթներում հաճախ շեղվում են թեմայից՝ յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ երկար-բարակ չափազանցված խոսելով անհեթեթ և լայնածավալ թեմաների շուրջ, դրսևորվելու հնարավորություն է տրվում։ Կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն զանազանելու նրանց և նույնիսկ տաղանդավոր մարդիկ են համարում՝ շողոքորթելով ու ասելով. «Դուք այնքան լավ եք խոսում. ինչո՞ւ փորձառական վկայության հոդվածներ չեք գրում։ Ի՜նչ ափսոս»։ Եկեղեցում այդ համալսարանական ուսանողներին, պրոֆեսորներին և մտավորականներին կեղծ առաջնորդողները գանձեր են համարվում։ Նրանք ասում են. «Այս մտավորականներն ու պրոֆեսորները տաղանդավոր անհատներ են։ Նրանք հսկայական փորձ և համբավ ունեն հասարակության մեջ։ Եթե առաջնորդողներ և աշխատողներ դառնան եկեղեցում, ավելի շատ աշխատանք կարող է արվել, և Աստծու ընտրյալ ժողովուրդը կարող է ավելի շատ օգուտ քաղել և ավելին ձեռք բերել։ Ապագայում եկեղեցու գործն ամբողջությամբ հիմնված կլինի նրանց վրա։ Եթե այս մտավորականներն առաջնորդեն մեզ, Աստծուն մեր հավատալն անշուշտ օրհնություններ կբերի»։ Հետևաբար այն եկեղեցիներում, որտեղ կան կեղծ առաջնորդողներ, նրանք, ովքեր կարգավիճակ ունեն հասարակության մեջ, ովքեր բանիմաց են, ովքեր պերճախոս են, ովքեր դատարկ կերպով խոսում են բառերի և վարդապետությունների մասին, ովքեր որոշակի հեղինակություն ունեն և այլն. այս բոլոր մարդիկ, որոնք բացարձակապես չունեն ճշմարտության իրականություն, գերիշխող դիրքեր են զբաղեցնում եկեղեցում և կեղծ առաջնորդողների կողմից դիտվում են որպես եկեղեցու հիմնական ուժեր և նույնիսկ այսպես կոչված սյուներ։ Երբ եկեղեցում ինչ-որ բան է պատահում, կեղծ առաջնորդողներն ասում են. «Գնացե՛ք և հարցրե՛ք այսինչին։ Նա ընկերության գործադիր տնօրենն էր», կամ «Գնացե՛ք և հարցրե՛ք այսինչին։ Նա այսինչ համալսարանի պրոֆեսոր էր», կամ «Գնացե՛ք և հարցրե՛ք այսինչին։ Նա իրավաբանական ընկերության գլխավոր իրավաբանն էր»։ Կեղծ առաջնորդողներն այս մարդկանց վերաբերվում են որպես եկեղեցու սյուների և հիմնական ուժերի։ Կարո՞ղ է արդյոք եկեղեցական կյանքը լավը լինել նման հանգամանքներում։ (Ոչ։) Ուստի ո՞րն է արդյունքը։ Այս այսպես կոչված հիմնական ուժերն ու սյուները գաղտնի կամ նույնիսկ բացահայտորեն մրցակցում են կարգավիճակի համար և խմբավորումներ են ձևավորում և հաճախ պատկերացումներ են տարածում ու ասեկոսեներ տարածում։ Եկեղեցու այն եղբայրներն ու քույրերը, որոնք ճշմարիտ հավատացյալներ են, սիրում են ճշմարտությունը, կարող են ընդունել ճշմարտությունը և ունեն ճշմարտության մաքուր ըմբռնում, հաճախ մեկուսացվում և ճնշվում են նրանց կողմից։ Այս այսպես կոչված ականավոր հասարակական գործիչները, անկախ նրանից՝ իրենց պարտավորություններն են կատարում, թե որևէ աշխատանք են ստանձնում, հավատարմություն չունեն և երբեք չեն գործում ըստ ճշմարտության սկզբունքների. նրանք ամբողջովին հետևում են անհավատ հասարակության ուղիներին։ Հետևաբար նման եկեղեցում նրանք, ովքեր իսկապես ձգտում են ճշմարտությանը, ովքեր ունեն մաքուր ըմբռնում և ովքեր ունեն որոշակի մարդկայնություն և արդարադատության զգացում, խոսելու տեղ չունեն, խոսելու իրավունք չունեն և, անշուշտ, որոշումներ կայացնելու իրավունք չունեն։ Անկախ նրանից, թե ինչ է պատահում եկեղեցում, վերջնական որոշում կայացնողը միշտ այսպես կոչված առանցքային անդամների այս խումբն է։ Կեղծ առաջնորդողները պաշտում և կուրորեն հավատում են այս մարդկանց, ուստի ի վերջո ապավինում են նրանց՝ լուծումներ գտնելու համար, երբ ինչ-որ բան է պատահում։ Եթե այս մարդիկ ձգտեին ճշմարտությանը և գործեին ըստ ճշմարտության սկզբունքների, դա լավ բան կլիներ։ Սակայն այս մարդկանց մեծ մասը չի ձգտում ճշմարտությանը։ Նրանք որոշակի գիտելիքներ և կրթություն ունեն, հասարակական կարգավիճակ ունեն, և դրան գումարած՝ նենգ ու նենգամիտ մարդկայնություն ունեն, ճարտար լեզու ունեն և հմուտ են ուրիշներին մոլորեցնելու մեջ։ Սա հենց հակաքրիստոսների բնական էությունն է։ Ո՞րն է արդյունքը, երբ կեղծ առաջնորդողներն ապավինում են այս մարդկանց։ Նրանք լիովին խառնաշփոթի են վերածում եկեղեցու գործը և եկեղեցական կյանքի կարգը և կործանում են Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքը՝ ստիպելով եկեղեցուն ամբողջությամբ կորցնել իր վկայությունը։ Որոշ կեղծ առաջնորդողներ հույս ունեն եկեղեցում ազդեցիկ մարդ ունենալու, որը հասկանում է քաղաքականությունից և ընթացիկ իրադարձություններից՝ մտածելով. «Եթե նման մարդ լիներ, որն ընդլայներ եկեղեցու մասշտաբը, մեծացներ դրա ազդեցությունը և բարձրացներ հեղինակությունը, ավետարանը տարածելու գործը հույս կունենար։ Դա իսկապես տոնելու առիթ կլիներ»։ Կեղծ առաջնորդողների կողմից վերահսկվող եկեղեցիներում եկեղեցական կյանքի ընթացքում որոշ մարդիկ լայնորեն խոսում են քաղաքականության, ընթացիկ իրադարձությունների, միջազգային իրավիճակի և ներքին գործերի մասին։ Քննարկում են բարձրաստիճան քաղաքական գործիչների անձնական կյանքը և նույնիսկ պարզ ու տրամաբանական կերպով վերլուծում են այդ քաղաքական գործիչների դավադրություններն ու բացահայտ ծրագրերը։ Կեղծ առաջնորդողները, նախանձից թուքը հոսեցնելով, ասում են. «Վերջապես մեր եկեղեցին ազդեցիկ մարդ ունի, որը կօգնի մեզ պահպանելու արտաքին տեսքը։ Ես միշտ վհատված ու հիասթափված էի զգում և չէի կարողանում գլուխս բարձր պահել, որովհետև մեր եկեղեցին չուներ այսպիսի ազդեցիկ մարդ։ Բայց հիմա ունենք նման մարդ մեր եկեղեցում։ Ուստի պետք է թույլ տանք, որ այս մարդն անի այն, ինչ ուզում է, և ասի այն, ինչ ուզում է, և ազատություն տանք նրան։ Մի՞թե Աստծու տունը չի կիրարկում ազատություն և մարդու իրավունքներ։ Մի՞թե Թագավորության դարաշրջանը չի շեշտում մարդու իրավունքները»։ Կեղծ առաջնորդողներն այն մարդկանց, որոնք սիրում են խոսել քաղաքականության մասին և մեկնաբանել հայտնի մարդկանց, որոնք հաճախ մարդկանց մեջ երկար-բարակ խոսում են վեհ, դատարկ գաղափարների մասին, վերաբերվում են որպես հազվագյուտ գանձերի և ուզում են նրանց մշակել որպես եկեղեցու սյուներ և հենարաններ։ Այսպիսով՝ հաճախ քաջալերում և գովաբանում են նրանց՝ վախենալով, որ դա կազդի եկեղեցու գործի վրա, եթե նրանք բացասական դառնան։ Կարճ ասած՝ այս կեղծ առաջնորդողները թմրած են և կույր։ Չեն կարողանում ժամանակին բացահայտել տարբեր մարդկանց, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը։ Նույնիսկ եթե բացահայտում են նրանց, չեն կարողանում թափանցել չար մարդկանց էության մեջ։ Չեն կարողանում նույնիսկ թափանցել ակնհայտ չար մարդկանց մեջ, որոնք ընկնում են հակաքրիստոսների կարգի տակ, ինչպես օրինակ նրանք, ովքեր խմբավորումներ են ձևավորում և անկախ թագավորություններ ստեղծում։ Երբ տեսնում են, որ հակաքրիստոսները խմբավորումներ են ձևավորում, ցուցադրում են իրենց և անում են այն, ինչ ցանկանում են իրենց տիրապետած հսկայական իշխանությամբ, ինչպե՞ս են կեղծ առաջնորդողները գնահատում նրանց։ «Այս մարդն արտակարգ է, իսկապես ուշագրավ է։ Նախկինում չէի նկատել այս տաղանդը. նա շատ ավելի լավն է, քան ես, իսկապես ինձ ամոթով է թողնում։ Նայե՛ք նրա ունակություններին. նա ի վիճակի է բաներ ստանձնելու և բաց թողնելու, խոսելու բարձր մակարդակով և պահելու իր խոսքը։ Ես, մյուս կողմից, ոչ մի բանի պիտանի չեմ։ Նման եմ երկչոտ փոքրիկ աղջկա»։ Նրանք մեծապես հիանում են հակաքրիստոսներով, խոնարհվում են նրանց առջև ու հոժարակամ դառնում նրանց հետևորդները։ Կեղծ առաջնորդողների այս դրսևորման մի բնութագիրը կուրությունն է, իսկ մյուսը՝ թմրածությունը։ Ընդհանուր առմամբ, կեղծ առաջնորդողների այս խնդրի էությունը ցածր որակն է։
Մարդիկ աչքեր ունեն, որպեսզի կարողանան բաներ տեսնել։ Երբ մարդն ինչ-որ բան է տեսնում, նրա միտքը կարձագանքի և դատողություններ կանի, իսկ դատողություն ձևավորելուց հետո նա տեսակետ կզարգացնի և կիրարկման ուղի ձեռք կբերի։ Սա ապացուցում է, որ նա կույր չէ։ Անկախ նրանից, թե նա ինչ է տեսնում, բնականոն արձագանք ունի և գիտի՝ ինչպես առերեսվել դրան և վարվել դրա հետ։ Սա բնականոն մտածողություն ունեցող մարդ է։ Մարդիկ իրենց տեսածին արձագանքելու գործընթաց ունեն։ Նրանք այս կամ այն չափով կխորհեն և կմտածեն դրա շուրջ։ Մինչ նրանց մտքերը ծավալվում են, այդ բանի պատկերն աստիճանաբար ձևավորվում է նրանց մտքում, և նրանք զարգացնում են իրենց սեփական տեսակետները, վերաբերմունքն ու մոտեցումները։ Ուստի ո՞րն է այս բաներն առաջացնելու նախապայմանը։ Մարդու աչքերը պետք է կարողանան բաներ տեսնել, ապա հավաքված տեղեկատվությունը փոխանցել նրա ուղեղին և մտքին՝ խորհրդածելու համար։ Եթե մարդը կարողանում է իր աչքերով տեսնել բաներ, ուրեմն կույր չէ, և ապա կարող է մտածել ու խորհել, ունենալ գիտակցություն, վերաբերմունք և տեսակետներ և ի վերջո ճիշտ եզրակացություններ անել։ Իհարկե, այս եզրակացություններին հանգելը որոշակի ժամանակ է պահանջում։ Ի՞նչ է նշանակում գիտակցություն, տեսակետներ և վերաբերմունք ունենալ նախքան այս եզրակացություններին հանգելը։ Նշանակում է, որ մարդու միտքն ակտիվ է, ոչ թե թմրած, ինչն ապացուցում է, որ այս մարդը ողջ է, ոչ թե մեռած։ Կեղծ առաջնորդողները ցածր որակ ունեն։ Ինչո՞վ է այն ցածր։ Կեղծ առաջնորդողները զուրկ են այս երկու հատկանիշներից։ Նրանց աչքերը բաց են, բայց չեն կարողանում տեսնել, թե ինչպես են բաները տեղի ունենում կամ ծավալվում, ինչը կուրություն է։ Բացի դրանից՝ երբ բաներ են տեսնում, նրանց միտքը ոչ մի արձագանք չի տալիս, ոչ մի տեսակետ կամ միտք չեն ձևավորում և չունեն միջոցներ կամ ճիշտ ուղիներ՝ դատելու և դրանով իսկ եզրակացություններ անելու համար։ Սա հոգու թմրածություն է։ Հոգով թմրած մարդիկ չեն կարողանում զանազանել ոչինչ, չունեն ճիշտ գնահատումներ կամ ճշգրիտ դատողություններ, և ի վերջո չեն կարողանում ճիշտ եզրակացություններ անել և չգիտեն՝ ինչպես մոտենալ, վարվել կամ լուծել առկա հարցերը։ Սա թմրած և բթամիտ լինելն է։ Երբ մարդն իր հոգում այնքան թմրած և բթամիտ է, որ ընդհանրապես չի արձագանքում, երբ ինչ-որ բան է պատահում, դա մեռած լինելն է։ Սա ճշգրտորեն նկարագրում է հարցը։ Եկեք առայժմ մի կողմ դնենք այն հարցը, թե արդյոք կեղծ առաջնորդողներն իսկապես մեռած են, և պարզապես ասենք, որ ցածր որակ ունեն։ Որքա՞ն ցածր է այն։ Որքան էլ նշանակալի իրադարձություն տեղի ունենա, նրանք չեն կարողանում տեսնել այն և նույնիսկ եթե տեսնում են, չեն կարողանում թափանցել դրա մեջ։ Օրինակ՝ որքան էլ երկար աշխատեն կեղծ առաջնորդողները, չեն կարողանում եզրակացություններ անել այն մասին, թե որն է հարցի էությունը, ինչպես դասակարգել այն, ինչպես բնորոշել կամ որն է բնորոշման հիմքը։ Նրանք չգիտեն ինչպես գնահատել այս բաները և չունեն չափանիշներ կամ սկզբունքներ՝ դրանք գնահատելու համար։ Շփոթված մարդիկ են, որոնք չունեն հոգևոր հասկացողություն։ Սա առաջին առաջադրանքում կեղծ առաջնորդողների հիմնական դրսևորումն է։ Նրանք կույր են, հիմար, անմիտ և թմրած, սակայն դեռ ուզում են առաջնորդողներ լինել։ Մի՞թե սա բաները չի ձգձգում։ Մի՞թե սա շատ անհանգստացնող չէ։ Եթե ինչ-որ մեկը նախկինում երբեք չի ծառայել որպես առաջնորդող և եթե առաջին անգամ է բախվում ինչ-որ բանի, և այս հարցը չի հիշատակվում Աստծու խոսքերում և լսված չէ մարդկանց շրջանում, այսինքն՝ եթե նա ոչ մի փորձառություն կամ գիտելիք չունի այս հարցի վերաբերյալ, նման հանգամանքներում ժամանակ կպահանջվի, որպեսզի այդ մարդը ճիշտ ըմբռնումներ, վերաբերմունք և տեսակետներ զարգացնի։ Բայց ինչո՞ւ է ասվում, որ կեղծ առաջնորդողները թմրած և կույր են։ Որովհետև Ես այնքան շատ խոսքեր եմ ասել, բայց որքան էլ մերկացնեմ և մանրամասն վերլուծեմ բաները, կամ որքան էլ օրինակներ բերեմ, կեղծ առաջնորդողներն Իմ խոսքերը լսելուց հետո լոկ բուն հարցերի մասին գիտեն, բայց դրանցից չեն հասկանում ճշմարտության սկզբունքները։ Բացի դրանից՝ որքան շատ եմ խոսում, այնքան ավելի են շփոթվում։ Նրանք ասում են. «Այսքան շատ հարցերի, այսքան շատ խոսքերի, այսքան շատ պատմությունների դեպքում ո՞վ կարող է հիշել դրանք բոլորը և կապեր ստեղծել իրական կյանքի հետ։ Այդքան շատ մի՛ խոսիր, ես փոքր-ինչ դժվարանում եմ ընկալել և հասկանալ այդ ամենը։ Պարզապես ասա ինձ՝ ինչպես վարվել այս մարդու հետ։ Արդյոք նա պետք է արտաքսվի՞, թե՞ մնա»։ Մի՞թե սա թմրածություն չէ։ Դա ծայրահեղ թմրածություն է։ Իրականում ասելը, որ նրանք թմրած են, որոշակի ազատություն է տալիս նրանց, քանի որ այս մարդը գուցե երիտասարդ է, կամ գուցե անկիրթ, կամ գուցե շատ ծեր է և փոքր-ինչ շփոթված։ Այսպես ասելը խնայում է նրանց հպարտությունը։ Բայց իրականում դա ցածր որակ է և ճշմարտությունն ըմբռնելու կարողության պակաս։ Այս բացատրությունը հստակեցնում է դա։
Եթե եկեղեցում լուրջ խանգարումներ և անհանգստություններ են տեղի ունենում, և կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել այս խնդիրների էության մեջ, արդյոք իրավասո՞ւ են առաջնորդության աշխատանքի համար։ Կարո՞ղ են արդյոք եղբայրներն ու քույրերը պաշտպանված լինել նրանց առաջնորդության ներքո։ Կարո՞ղ են արդյոք եկեղեցու գործը, այն միջավայրը, որտեղ եղբայրներն ու քույրերը կատարում են իրենց պարտավորությունները, և եկեղեցական կյանքի բնականոն կարգը պաշտպանվել և պահպանվել։ Սրանք ամենահիմնական բաներն են, որոնց պետք է հասնեն առաջնորդողներն ու աշխատողները։ Կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողները հասնել այս բաներին։ Ո՛չ, չեն կարող։ Նրանք չեն կարողանում նույնիսկ բացահայտել կամ թափանցել այն մարդկանց, իրադարձությունների և բաների մեջ, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում, ուստի ինչպե՞ս կարող են շարունակել իրենց աշխատանքի հաջորդ քայլերը։ Նրանք չեն կարողանում նույնիսկ զանազանել ամենահիմնական բաները, օրինակ՝ ինչ է լավ մարդը, ինչ է վատ մարդը, ինչ է նենգ մարդը կամ ինչ է կեղծավորը. ինչպե՞ս կարող են գլուխ հանել եկեղեցու գործից։ Նրանք անընդունակ են դրան։ Այնպես չէ, որ միտումնավոր չեն անում իրական աշխատանք կամ որ ծույլ են և տրվում են կարգավիճակի օգուտներին։ Պարզապես նրանք ցածր որակ ունեն և անընդունակ են կատարելու իրենց աշխատանքը։ Սա է խնդրի էությունը։ Շատ ցածր որակ ունեցող մարդիկ կարող են միայն բառեր և վարդապետություններ խոսել և հետևել կանոններին։ Հավաքույթների ժամանակ կարող են միայն համոզել և հորդորել ուրիշներին՝ ասելով այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Պատշաճ կերպով հավատացե՛ք Աստծուն։ Ինչպե՞ս կարող եք այսպիսի ժամանակ տրվել մսեղիի հարմարավետությանը։ Ինչպե՞ս կարող եք դեռևս փող և աշխարհիկ բաներ տենչալ։ Աստված երևի այնքան վշտացած է»։ Նրանք կարող են միայն այս տեսակի քարոզներ կարդալ։ Երբ տարբեր չար գործեր են տեղի ունենում, ինչպիսիք են խանգարումները, անհանգստությունները և բացասական տրամադրվածություն արտահայտելը, նրանք չեն կարողանում տեսնել կամ բացահայտել դրանք։ Եղբայրներն ու քույրերն ուզում են բնականոն եկեղեցական կյանքով ապրել, բայց ի վիճակի չեն դա անելու և ուզում են համապատասխան միջավայր ունենալ իրենց պարտավորությունները կատարելու համար, բայց ի վիճակի չեն։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում լուծել այս խնդիրները, ուստի ի՞նչ օգուտ նրանցից։ Եղբայրներն ու քույրերն ուզում են ապրել եկեղեցական կյանքով, հասկանալ ճշմարտությունը և լուծել իրենց դժվարություններն ու բացասական վիճակները։ Նրանք մեծապես հույս ունեն, որ առաջնորդողներն ու աշխատողները կարող են հստակ և հանգամանորեն հաղորդակցվել ճշմարտության ուրջ՝ լուծելու այս իրական հարցերը։ Եթե եկեղեցին այնպիսին է, որտեղ կեղծ առաջնորդողներն իշխանություն ունեն, կարո՞ղ են արդյոք այս իրական հարցերը լուծվել։ Կեղծ առաջնորդողները չեն հասկանում Աստծու ընտրյալ մարդկանց սրտերը, ոչ էլ կարող են տեսնել նրանց դժվարությունները։ Փոխարենը շարունակում են բառեր և վարդապետություններ խոսել և երկար-բարակ վեհ, դատարկ գաղափարների մասին խոսել, ինչը մեծ հիասթափություն է պատճառում Աստծու ընտրյալ ժողովրդին։ Ո՞վ դեռ կցանկանար կանոնավոր կերպով հաճախել հավաքույթների։ Կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողները հաշվի առնել Աստծու մտադրությունները և այն չար մարդկանց, չհավատացողներին, օպորտունիստներին և սանձարձակ մարդկանց, որոնք չարասեր են և աշխարհիկ բաներ են սիրում, մաքրել եկեղեցուց՝ ըստ Աստծու խոսքերի և պահանջների՝ թույլ չտալով նրանց միջամտել և անհանգստացնել Աստծու ընտրյալ ժողովրդին և հնարավորություն տալով Աստծու ընտրյալ ժողովրդին ապրելու բնականոն եկեղեցական կյանքով։ Կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողները հասնել դրան։ Չեն կարող։ Երբ ինչ-որ մեկը նման խնդրանք է ներկայացնում, ի՞նչ են ասում կեղծ առաջնորդողները։ «Դու այնքան մանրախնդիր ես։ Կարծում ես՝ միա՞կն ես, ով սիրում է Աստծուն և ուզում է հավատարիմ լինել պարտավորությունը կատարելիս։ Ո՞վ չի ուզում դա։ Նրանք նույնպես հավատում են Աստծուն և ընտրված են Աստծու կողմից։ Թեև որոշ խնդիրներ ունեն, պետք է ճիշտ վերաբերվենք նրանց։ Միշտ մի՛ փնտրիր ուրիշների թերությունները։ Օգտագործի՛ր հնարավորությունը՝ ավելի շատ խորհելու և ճանաչելու ինքդ քեզ։ Պետք է սովորես հանդուրժող և համբերատար լինել»։ Կեղծ առաջնորդողները բթացած և կույր են և սկզբունքներ չունեն այն հարցում, թե ինչպես են վերաբերվում տարբեր տեսակի մարդկանց։ Նրանք չեն կարողանում թափանցել նրանց մեջ, ովքեր պետք է սահմանափակվեն կամ հեռացվեն, փոխարենը ներում են այս մարդկանց անելը այն, ինչ ուզում են, և բռնակալների պես եկեղեցում գործելը՝ տալով նրանց գործելու մեծ ազատություն, ինչը խառնաշփոթ է ստեղծում եկեղեցում այն աստիճան, որ որոշ եկեղեցիներում բազմազանության մակարդակը կարելի է նկարագրել մեկ արտահայտությամբ։ Դառնում են իսկական խառնիճաղանջ խումբ։ Չար մարդիկ, չհավատացողները, սանձարձակները, տեղական բռնակալները և նույնիսկ ոմանք, ովքեր կծախեին եկեղեցին և եղբայրներին ու քույրերին՝ ամենաչնչին վտանգի բախվելիս, բոլորը խառնված են այս եկեղեցիներում։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել այս մարդկանց մեջ և չեն վարվում նրանց հետ կամ չեն անդրադառնում նրանց։ Հետևաբար, նման կույր և թմրած կեղծ առաջնորդողների առաջնորդության ներքո Աստծու ընտրյալ ժողովուրդը չի կարող պաշտպանված լինել, և եկեղեցու գործն ու եկեղեցական կյանքի բնականոն կարգը, անշուշտ, չեն կարող պահպանվել։ Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը և պատրաստ են ընդունելու ճշմարտությունը, հասկանալու և ձեռք բերելու ճշմարտությունը նման խառնիճաղանջ եկեղեցական կյանքում։ Մի՞թե այդ մարդիկ ցավ չեն զգա իրենց սրտերում։ Եթե եկեղեցու առաջնորդողը չի կարողանում պատշաճ կերպով պահպանել եկեղեցու գործը, եկեղեցական կյանքի բնականոն կարգը կամ եղբայրների ու քույրերի համար իրենց պարտավորությունները կատարելու միջավայրերը, կամ ապահովել այս բաների անվտանգությունը, ապա այս առաջնորդողը, անկասկած, կեղծ առաջնորդող է։ Ինչո՞ւ է նրանց կեղծ առաջնորդողի կոչում տրվում։ Որովհետև կույր և թմրած են, ինչը հանգեցնում է նրան, որ չար մարդիկ բազմիցս խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը։ Ավելին՝ նույնիսկ երբ դա արդեն հետևանքներ է ունեցել, դեռևս չեն կարողանում ժամանակին և ճշգրտորեն վարվել և լուծել խնդիրները, ոչ էլ կարողանում են պատշաճ կերպով պահպանել եկեղեցու գործը և եղբայրների ու քույրերի եկեղեցական կյանքը։ Մեղմ ասած՝ նման առաջնորդողներն իրավասու չեն իրենց աշխատանքում։ Ճշգրտորեն ասած՝ նրանք լրջորեն թերանում են իրենց պարտականություններում։ Թեև ծառայում են որպես առաջնորդողներ, պաշտպանում են չար մարդկանց շահերը և Սատանայի ծառաների շահերը՝ միաժամանակ անտեսելով եկեղեցու գործը և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը։ Պաշտպանում և ներում են այն չար մարդկանց, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը՝ ի հաշիվ եղբայրներին և քույրերին վնասելու։ Թեև, դատելով նրանց որակից և դրսևորումներից, պարզապես ցածր որակ ունեն և անիրավասու են իրենց աշխատանքում և չեն կարող բնորոշվել որպես հակաքրիստոսներ, եկեղեցու գործի վրա նրանց գործողությունների հետևանքները ծանր են։ Նրանց գործողությունների բնույթը նույնն է, ինչ հակաքրիստոսներինը, որոնք անկախ թագավորություններ են ստեղծում և ճնշում են եղբայրներին ու քույրերին։ Երկուսն էլ պաշտպանում և ներում են չար մարդկանց և ներում են Սատանայի ծառաներին՝ գործելու այնպես, ինչպես ցանկանում են եկեղեցում։ Պարզապես կեղծ առաջնորդողները բացահայտորեն և լկտիաբար չարիք չեն գործում և չեն անհանգստացնում եկեղեցու գործը, ինչպես անում են հակաքրիստոսները։ Նրանք միտումնավոր կերպով մարդկանց չեն գրավում դեպի իրենց և չեն ստիպում հնազանդվել, բայց վերջնական արդյունքը նույնն է, ինչ հակաքրիստոսներինը, որոնք անկախ թագավորություններ են ստեղծում։ Երկուսն էլ հանգեցնում են նրան, որ ճշմարտությունը սիրող և իրենց պարտավորություններն անկեղծորեն կատարող եղբայրներն ու քույրերը վնասվում և կործանվում են և ապրելու ոչ մի միջոց չեն ունենում։ Նման միջավայրում և եկեղեցական կյանքում իրենց պարտավորություններն անկեղծորեն կատարող եղբայրների և քույրերի համար շատ դժվար է առաջընթաց գրանցել կյանքում և շատ դժվար է բնականոն կերպով կատարել իրենց պարտավորությունները։ Բնականաբար ավետարանը տարածելու գործը և եկեղեցու տարբեր աշխատանքները նույնպես մեծապես խոչընդոտվում են և չեն կարող բնականոն կերպով զարգանալ։ Սա կեղծ առաջնորդողների առաջին դրսևորումն է, որը մենք մանրամասն վերլուծում ենք տասներկուերորդ պարտավորության առնչությամբ. չնկատելը և թափանցել չկարողանալն այն մարդկանց, իրադարձությունների և բաների մեջ, որոնք ծագում են իրենց շուրջը։ Այս դրսևորումը բավարար է նման մարդկանց որպես կեղծ առաջնորդողներ բնորոշելու համար։
II. Կեղծ առաջնորդողները ըստ սկզբունքների չեն վարվում նրանց հետ, ովքեր խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության մեջ նշված երկրորդ առաջադրանքի վերաբերյալ մենք կմերկացնենք և մանրամասն կվերլուծենք կեղծ առաջնորդողների դրսևորումները։ Երկրորդ առաջադրանքն այն է, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է օգտագործեն ճշմարտության սկզբունքները՝ խնդիրները ժամանակին լուծելու համար, երբ դրանք բացահայտվեն։ Սակայն կեղծ առաջնորդողներն իրավասու չեն նաև այս առաջադրանքում։ Հետևաբար կեղծ առաջնորդողների երկրորդ դրսևորումը, որը մենք մանրամասն կվերլուծենք, այն է, որ նրանք չգիտեն տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների հետ վարվելու սկզբունքները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցական կյանքի բնականոն կարգը։ Երբ կեղծ առաջնորդողները մասնակցում են եկեղեցական կյանքին, ուտում և խմում են Աստծու խոսքերը և աղոթքաընթերցում են Աստծու խոսքերը, սակայն երբեք չեն հասկանում, թե ինչ են նշանակում Աստծու խոսքերը, երբեք չեն ընկալում այն ամենի սկզբունքները, ինչ Աստված ասում է, և չգիտեն այն սկզբունքներն ու չափանիշները, որոնք Աստված պահանջում է տարբեր հարցերի համար։ Սա էլ ավելի է ապացուցում, որ կեղծ առաջնորդողները զուրկ են ճշմարտությունն ըմբռնելու կարողությունից և չափազանց ցածր որակ ունեն։ Որոշ մարդիկ ասում են. «Ինչպե՞ս կարող ես ասել, որ նրանց որակը ցածր է։ Նրանք շատ լավ են եփում, ոճային են հագնվում և հաճելի են խոսում՝ ուրիշների հետ շփվելիս։ Բոլորը սիրում են լսել նրանց»։ Կարո՞ղ է արդյոք մարդու արտաքին տեսքը ներկայացնել նրա էությունը։ Արդյոք որոշ արտաքին բաներ լավ անել կարողանալը նշանակո՞ւմ է, որ նրանք լավ որակ ունեն։ Ցանկացած բան գնահատելու, չափելու և բնորոշելու համար միշտ պետք է ճշգրիտ չափանիշ լինի։ Մարդու որակը չափելու համար չափանիշն այն է, թե արդյոք Աստծու խոսքերի նրա ըմբռնումը մաքուր է։ Ասելը, որ այս մարդիկ ցածր որակ ունեն, հիմնականում վերաբերում է ճշմարտությունն ըմբռնելու նրանց կարողության պակասին։ Մենք չափում ենք մարդու որակը՝ հիմնվելով Աստծու խոսքերն ըմբռնելու նրա կարողության վրա։ Մի՞թե սա շատ օբյեկտիվ և արդար չէ։ (Այո։) Որպես արարած՝ եթե չես կարողանում հասկանալ Արարչի խոսքերը, ի՞նչ որակ ունես։ Արդյոք գործող միտք ունե՞ս։ Նման մարդը զուրկ է մարդկային որակից. նրա որակն այնքան ցածր է, որ նույնիսկ չի կարողանում հասկանալ Աստծու խոսքերը։ Կարո՞ղ է արդյոք նման մարդը որպես Աստծուն հավատացող ձեռք բերել ճշմարտությունը։
Այժմ մենք կհաղորդակցվենք և մանրամասն կվերլուծենք կեղծ առաջնորդողների երկրորդ դրսևորումը։ Կեղծ առաջնորդողները չգիտեն, թե ինչպես վարվել նրանց հետ, ովքեր խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, և չեն կարողանում զանազանել տարբեր մարդկանց, իրադարձությունները և բաները։ Սա բավական է ցույց տալու համար, որ կեղծ առաջնորդողները ցածր որակ ունեն, զուրկ են ճշմարտությունն ըմբռնելու կարողությունից և չունեն Աստծու խոսքերն ըմբռնելու որակ։ Օրինակ՝ ինչ-որ մեկը միշտ բացահայտորեն չի ենթարկվում նրան, ով առաջնորդող է։ Կեղծ առաջնորդողները նույնպես կարող են նկատել, որ այս մարդը խնդիրներ ունի, և զգալ, որ նա կարծես չար մարդ և հակաքրիստոս լինի։ Նրանք կարող են որոշ նշաններ հայտնաբերել բաների մասին, ինչն այնքան էլ վատ չէ։ Բայց եթե հարցնես նրանց. «Ի՞նչն է ստիպում քեզ ասել, որ նա կարծես հակաքրիստոս և չար մարդ լինի։ Կա՞ն արդյոք հատուկ դրսևորումներ՝ որպես ապացույց։ Կարո՞ղ ես որոշել, որ նա հակաքրիստոս և չար մարդ է միայն այն պատճառով, որ միշտ բացահայտ չի ենթարկվում նրան, ով առաջնորդող է։ Միայն դա բավարար չէ նրան այսկերպ բնորոշելու համար։ Դա պարզապես խառնվածքի հարց է, ամբարտավանության և ինքնարդարության խնդիր։ Արդյոք նա հակաքրիստոսի բնություն ունի՞։ Արդյո՞ք մեկն է, ով հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ և ատում է ճշմարտությունը։ Արդյոք անհանգստացրե՞լ է եկեղեցու գործը։ Դատապարտե՞լ է բոլոր առաջնորդողներին և աշխատողներին՝ որպես կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների։ Այս ամենից որևէ մեկն արե՞լ է», նրանք պատասխանում են. «Կարծես թե արել է»։ Եթե այնուհետև հարցնես. «Այդ դեպքում ինչպե՞ս պետք է բնորոշենք նրան և վարվենք նրա հետ», ասում են, որ չգիտեն։ Եթե հարցնես. «Այսպիսի մարդու դեպքում արդյոք պե՞տք է նախազգուշացումներ տանք նրան և մերկացնենք՝ օգնելու եղբայրներին և քույրերին զանազանություն ձեռք բերելու», դեռևս չգիտեն։ Սա անտեղյակ լինելու և ոչնչի մեջ թափանցել չկարողանալու դեպք է։ Նրանք կարող են որոշ նշաններր նկատել, բայց չգիտեն՝ ինչպես բնորոշել կամ ըստ սկզբունքների վարվել նման մարդկանց հետ։ Կարո՞ղ են արդյոք լուծել իրական խնդիրներ։ Կարո՞ղ են արդյոք օգնել Աստծու ընտրյալ ժողովրդին դասեր սովորել։ Քանի որ նման անհատները չար մարդիկ և հակաքրիստոսներ են, վաղ թե ուշ կվտարվեն։ Սակայն եթե հեռացնես նրանց կամ մեկուսացնես նրանց նախքան իրականում նրանց որոշ չար գործեր կատարելը, նրանք բացահայտ չենթարկում կարտահայտեն, և եղբայրներն ու քույրերը չեն կարողանա հասկանալ, թե ինչու դա արեցիր։ Հետևաբար անհրաժեշտ է նրանց թույլ տալ կատարել որոշ ժամանակ։ Երբ նրանց չար արարքներն ավելի ու ավելի ակնհայտ դառնան, և նրանք սկսեն մոլորություններ ու ասեկոսեներ տարածել՝ մոլորեցնելով և փորձելով շահել եղբայրներին ու քույրերին, մրցակցելով իշխանության և ազդեցության համար, անկախ թագավորություն ստեղծելով և փորձելով քանդել եկեղեցու գործը, մարդկանց մեծ մասը կկարողանա հստակորեն բացահայտել նրանց բնական էությունը, և բնականաբար նրանք կկարողանան ոտքի կանգնել՝ մերկացնելու, զանազանելու և մերժելու նրանց։ Այնուհետև կարող ես հեռացնել նրանց և ըստ ճշմարտության սկզբունքների վարվել նրանց հետ։ Միայն այսկերպ աշխատելը կօգնի եղբայրներին և քույրերին զանազանություն զարգացնելու։ Կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողները այսկերպ վարվել և լուծել խնդիրները։ Կեղծ առաջնորդողները զուրկ են այս որակից և իմաստությունից։ Տեսնո՞ւմ ես արդյոք որևէ կեղծ առաջնորդողի, որը կարող է ժամանակին վարվել չար մարդկանց և հակաքրիստոսների հետ։ Ոչ մեկին։ Հետևաբար կեղծ առաջնորդողները բացարձակապես չեն պաշտպանի եղբայրներին և քույրերին չար մարդկանց անհանգստություններից և հակաքրիստոսների մոլորեցումից։ Կեղծ առաջնորդողների մեծ մասը ոչ միայն չի ճանաչում իրեն պաշտոնազրկվելուց հետո, այլև շատ է տրտնջում՝ դժգոհելով, որ Աստծու տունն անարդար է իր հանդեպ՝ ասելով, որ դա նման է «երկանքը բեռնաթափելուց հետո էշին սպանելուն»՝ պնդելով, որ ջանք են գործադրել, բայց ոչ մի գնահատում չեն ստացել և անարդարացիորեն են վերաբերվել իրենց։ Եթե նրանց մերկացնես որպես կեղծ առաջնորդողների, շարունակում են բացահայտ չենթարկվել՝ մտածելով. «Ես մի քանի տարի ծառայեցի որպես առաջնորդող։ Նույնիսկ եթե ոչնչի չհասա, գոնե դիմացա դժվարություններին։ Ինչո՞ւ ինձ պաշտոնազրկեցին։ Սա նման է երկանքը բեռնաթափելուց հետո էշին սպանելուն»։ Որքան էլ մերկացնես նրանց, շարունակում են բացահայտ չենթարկվել։ Նույնիսկ ասում են. «Երբ հակաքրիստոսի էի հայտնաբերում, այնքան էի անհանգստանում, որ հաճախ բերանիս բշտիկներ էին առաջանում, և չէի կարողանում լավ քնել։ Ինչպե՞ս կարող էի նման հոգս ունենալ, եթե կեղծ առաջնորդող լինեի»։ Նրանք անհրաժեշտ աշխատանքից և ոչ մեկը չեն արել, անընդունակ են եղել անելու դրանցից որևէ մեկը և նույնիսկ չեն իմացել ինչ անել, սակայն դեռևս կարողանում են հիանալ իրենցով։ Մի՞թե սա անհանգստացնող չէ։ Որքա՜ն զզվելի է դա։
Եկեղեցում ծագող տարբեր խնդիրների վերաբերյալ կեղծ առաջնորդողները հստակ գիտեն, որ դրանք եկեղեցու գործին խանգարումներ և անհանգստություններ պատճառելու բնություն ունեն, սակայն անտեսում են դրանք։ Երբ տեսնում են ակնհայտ խնդիրներ, պարզապես ձևականություն են անում և չեն համարձակվում մերկացնել վճռորոշ, էական խնդիրները։ Միայն որոշ ակնարկներ են անում և որոշ հորդորներ են տալիս՝ վարդապետություն քարոզելով՝ առանց խնդիրներին էապես անդրադառնալու, և վերջ։ Երբ բախվում են չար մարդկանց և հակաքրիստոսների, շփոթված են՝ որդեգրելով այնպիսի հարցերից հեռու մնալու վերաբերմունք, որոնք անձամբ իրենց չեն վերաբերում։ Նրանք չգիտեն այս հարցերին վերաբերվելու ամենահարմար ձևը, չգիտեն ինչ ասել խնդիրները լուծելու համար, չգիտեն ինչպես պաշտպանել եղբայրներին և քույրերին և որևէ հոգս չունեն։ Այն ամենը, ինչ ունեն, փոքր-ինչ բարի կամքն է։ «Ես գիտեմ, որ դու չար մարդ ես։ Թույլ չեմ տա, որ անհանգստացնես և վնասես եղբայրներին և քույրերին։ Քանի դեռ այս պաշտոնում եմ, պետք է պաշտպանեմ եղբայրներին և քույրերին և մինչև վերջ կատարեմ իմ պարտականությունը»։ Ի՞նչ օգուտ դրանից։ Արդյոք լուծե՞լ ես խնդիրը։ Մինչ դու զբաղված ես անհանգստանալով, հակաքրիստոսներն անգո՞րծ կմնան։ Արդյոք կդադարե՞ն եկեղեցու գործն անհանգստացնելուց։ Երբ տեսնեն, որ դու անօգուտ և վախկոտ առաջնորդող ես, օդի վատնում, որը չունի իմաստություն և, անշուշտ, աշխատանքային կարողություն, քեզ ամենևին լուրջ չեն ընդունի։ Հակաքրիստոսների և չար մարդկանց մեծ մասը հատկապես խորամանկ և նենգ է։ Նրանք մոլորեցնում և անհանգստացնում են եղբայրներին և քույրերին, իսկ դու նրանց կանգնեցնելու կամ սահմանափակելու ոչ մի միջոց չունես։ Ոչ էլ գիտես, թե ումից օգնություն խնդրել՝ խնդիրները լուծելու համար։ Պարզապես անհանգիստ և հուզված ես, լաց ես լինում աղոթելիս։ Այնքան խղճուկ տեսք ունես. կարծես այնքան ես հաշվի առնում Աստծու մտադրությունները և այնքան շատ ես հոգ տանում եղբայրների և քույրերի մասին։ Նույնիսկ այնպիսի ակնհայտ չար մարդկանց դեպքում, ինչպիսիք հակաքրիստոսներն են, չես կարողանում անդրադառնալ նրանց։ Ի վիճակի չես ըստ ճշմարտության մանրամասն վերլուծելու հակաքրիստոսների գործողություններն ու վարքագիծը, ոչ էլ ի վիճակի ես հրապարակայնորեն մերկացնելու հակաքրիստոսների մտադրությունները, շարժառիթներն ու վարքագիծը՝ օգնելու եղբայրներին և քույրերին զանազանություն զարգացնելու։ Չես կարողանում անել այս բաներից և ոչ մեկը։ Որոշ կեղծ առաջնորդողներ նույնիսկ ասում են. «Ոչ ոք չպետք է մերկացնի հակաքրիստոսներին։ Եթե եղբայրներն ու քույրերն իմանան, որ նրանք հակաքրիստոսներ են և խուսափեն նրանցից, հակաքրիստոսները վրեժ կփնտրեն»։ Մի՞թե սա անպետք վախկոտ լինել չէ։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ գլուխ հանել եկեղեցու գործից։ Կարո՞ղ են արդյոք պաշտպանել եղբայրներին և քույրերին, որպեսզի նրանք կարողանան բնականոն եկեղեցական կյանքով ապրել։ Խնդիրների լուծման ի՞նչ մեթոդ է սա։ Երբ ոչինչ չի պատահում, նրանք կարող են անվերջ վարդապետություններ քարոզել, բայց երբ ինչ-որ բան է տեղի ունենում, շփոթված և մոլորված են՝ կարողանալով միայն լաց լինել։ Մի՞թե անպետք վախկոտներ չեն։ Տեսնելով, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը մոլորեցվում հակաքրիստոսների կողմից և անհանգստացվում չար մարդկանց կողմից, շփոթված են՝ չունենալով արձագանքելու ոչ մի միջոց։ Նույնիսկ չգիտեն՝ ինչպես անել ամենահիմնական բանը՝ միավորվել եկեղեցու այն եղբայրների և քույրերի հետ, որոնք համեմատաբար արդարադատության զգացում ունեն, մարդկայնություն ունեն և կարող են ընդունել ճշմարտությունը՝ միասին հաղորդակցվելու, Աստծու խոսքերն օգտագործելու այս խնդիրները լուծելու համար և մերկացնելու ու զանազանելու հակաքրիստոսներին։ Մի՞թե նման մարդն օդի վատնում չէ։ (Այո։) Որոշ կեղծ առաջնորդողներ չափազանց զգույշ են, վախկոտ և անօգուտ։ Ի՞նչ աստիճանի են վախկոտ և անպետք։ Երբ չար մարդիկ դուրս են գալիս՝ խանգարելու և անհանգստացնելու եկեղեցու գործը՝ խոսելով հատկապես կոպիտ և հանդուգն կերպով, այնքան են վախենում, որ դողում են՝ մտածելով. «Ես չեմ համարձակվում գործ ունենալ նրանց հետ։ Նրանք վտանգավոր են. նրանք չար մարդ են աշխարհում։ Եթե մերկացնեմ նրանց՝ եղբայրներին և քույրերին պաշտպանելու համար, անշուշտ ինչ-որ բան կգտնեն իմ դեմ և վրեժ կլուծեն։ Ինչպե՞ս կարող եմ այնուհետև շարունակել առաջնորդող լինել։ Նրանք գիտեն՝ որտեղ եմ ապրում։ Արդյոք կվնասե՞ն ընտանիքիս։ Կհայտնե՞ն իմ մասին՝ Աստծուն հավատալու համար»։ Նման կեղծ առաջնորդողները չեն կարող ստանձնել եկեղեցու գործը։ Նրանց չափազանց մեծ վախը ստիպում է անգործության մեջ մնալ։ Բնականաբար նրանք չեն կարող հասկանալ նման խնդիրների և նման մարդկանց հետ վարվելու սկզբունքները։ Ցանկացած ոք, ով բնորոշվում է որպես եկեղեցու գործը խանգարող և անհանգստացնող, պարզապես երբեմն սխալ է թույլ տվող մեկը չէ։ Ավելի շուտ, նրա մարդկայնությունն այնքան չար է, որ միշտ անխոհեմ չարագործություններ է կատարում և բազմաթիվ չար արարքներ գործում։ Նման անհատներն անկասկած չար մարդկանց էություն ունեն։ Չար մարդկանց հետ վարվելը նույնպես որոշ իմաստուն մեթոդներ է պահանջում։ Պետք է հաշվի առնես նախապատմությունը և միջավայրը և թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկել չար մարդիկ իրենց հետ վարվելուց հետո, և արդյոք դա կարող է խնդիրներ բերել եկեղեցուն։ Միայն այս տեսանկյուններն ուշադիր դիտարկելով կարող ես պատշաճ կերպով վարվել հարցի հետ ճշմարտության սկզբունքներին համահունչ և իմաստություն կիրառող ձևով։ Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, անգիտակցաբար կընկալեն սկզբունքները՝ նման խնդիրների հետ վարվելիս։ Այս աշխատանքն անելիս աստիճանաբար կհասկանան, թե ինչպես վերաբերվել տարբեր մարդկանց, կզարգացնեն ուղիներ և մեթոդներ և իմաստություն կունենան իրենց սրտերում։ Բայց կեղծ առաջնորդողները լիովին զուրկ են այս ուղիներից, մեթոդներից և իմաստությունից։ Դա այն պատճառով է, որ հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները. հաշվի չեն առնում՝ արդյոք Աստծու տան գործը կտուժի, կամ արդյոք առաջնորդողներն ու աշխատողները վտանգի կբախվեն։ Քանի որ նրանք հաշվի չեն առնում այս բաները, հարցերի հետ վարվում են առանց սկզբունքների և առավել ևս առանց իմաստության։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում լուծել այս խնդիրները և դասեր չեն սովորում դրանցից, ինչն ապացուցում է, որ չեն ցանկանում սովորել, անիրավասու են, անտեսում են պատշաճ առաջադրանքները և ի վիճակի չեն որևէ աշխատանք կատարելու։ Երբ տեսնում են, որ չար մարդիկ և հակաքրիստոսները չարիք են գործում և անհանգստություններ են առաջացնում, ո՛չ մերկացնում են այս մարդկանց, ո՛չ էլ լուծում են խնդիրները։ Միայն մտածում են իրենց սեփական շահերը պաշտպանելու մասին՝ առանց որևէ ուշադրություն դարձնելու եկեղեցու գործին կամ Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքին։ Որոշ կեղծ առաջնորդողներ ճնշում են թույլերին՝ միաժամանակ վախենալով իրենցից ավելի հզորներից. նրանք անողոքաբար ճնշում են և ցուցադրում իրենց հզորությունը նրանց, ովքեր համեմատաբար հեզ են, բայց երբ բախվում են չար մարդկանց և հակաքրիստոսների, ամբողջովին ժպիտներ և շողոքորթություն են։ Կարո՞ղ է արդյոք Աստված հավանել նման կեղծ առաջնորդողների և կեղծ աշխատողների, որոնք սկզբունքներ չունեն։ Բացարձակապես ոչ։ Կարո՞ղ է արդյոք Աստծու տունը մշակել մարդկանց, որոնք ճնշում են թույլերին և վախենում են ուժեղներից և չունեն արդարադատության զգացում, որպեսզի առաջնորդողներ և աշխատողներ լինեն։ Բացարձակապես ոչ։ Այս մարդիկ բոլորը չհավատացողներ և անհավատներ են, որոնք չունեն խիղճ կամ ողջամտություն և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, և Աստծու տունը չի ուզում նրանց։
Երբ կեղծ առաջնորդողի աշխատանքում խնդիրներ են ծագում, նրա արձագանքը միշտ պատասխանատվությունից խուսափելն է։ Նրանց ամենատարածված ասացվածքն է. «Ես հաղորդակցվել եմ նրանց հետ»։ Այստեղ ենթատեքստն այն է, որ «Ես ասել եմ այն ամենը, ինչ պետք է ասեի, ուստի նրանց պատասխանատվությունն է, երբ ինչ-որ բան սխալ է ընթանում։ Ես դրա հետ ոչ մի կապ չունեմ»։ Ահա թե ինչու «Ես հաղորդակցվել եմ նրանց հետ» նախադասությունը թալիսման և կարգախոս է կեղծ առաջնորդողների համար։ Եթե կեղծ առաջնորդողը տեսնում է, որ հակաքրիստոսն ինքն իր համար օրենք է, գործում է կամայականորեն և անհանգստություն է առաջացնում եկեղեցում, նա նույնպես օգտագործում է հաղորդակցության և աջակցության մեթոդը։ Մի քանի խոսք հորդորելուց և նախազգուշացնելուց հետո նա ենթադրում է, որ հակաքրիստոսը կլինի ենթարկող և հնազանդվող և այլևս չի մոլորեցնի մարդկանց կամ չի անհանգստացնի եկեղեցական կյանքը։ Մի՞թե սա հիմար ենթադրություն չէ։ Հակաքրիստոսների անհանգստությունները սահմանափակելու համար նման հիմար մոտեցում կիրառելն այն է, ինչպես կեղծ առաջնորդողն աշխատում է, և դա իսկապես ծայրահեղ հիմարություն է։ Կեղծ առաջնորդողը ոչինչ չի անում՝ բացի կուրորեն աշխատանքով տարվելուց։ Նա պարզապես ընդհանուր գործերով է զբաղվում՝ միաժամանակ ի վիճակի չլինելով հիմնական աշխատանք կատարելու։ Նա չի ոռոգում նրանց, ովքեր ի վիճակի են ընդունելու ճշմարտությունը, չի սահմանափակում նրանց, ովքեր խանգարում և անհանգստացնում են, և չի հեռացնում նրանց, ովքեր անխոհեմաբար չարագործություններ են կատարում և հրաժարվում են փոխվելուց՝ չնայած բազմաթիվ հորդորներին։ Հատկապես ուշադրություն չի դարձնում այն բանին, թե ինչպես են հակաքրիստոսները չարիք գործում և անհանգստություններ առաջացնում։ Ո՛չ մերկացնում է, ո՛չ էլ զանազանում նրանց, ո՛չ էլ հեռացնում կամ վտարում նրանց՝ թույլ տալով հակաքրիստոսներին չարիք գործել և անհանգստացնել եկեղեցու գործը։ Նրան բացարձակապես չի հետաքրքրում և կարծում է, որ հակաքրիստոսների չար գործերն իր հետ ոչ մի կապ չունեն։ Կեղծ առաջնորդողներն իրենց աշխատանքում ի վիճակի են միայն ձևականություն անելու։ Նրանք փոքր-ինչ ընդհանուր գործեր են անում և ապա կարծում են, թե իրական աշխատանք են կատարել, և որ իրենք համապատասխանում են չափանիշին որպես առաջնորդողներ և աշխատողներ։ Անկախ նրանից, թե ով է խանգարում և անհանգստացնում եկեղեցու գործը, նրանք միայն որոշ վարդապետություններ են դուրս նետում նրանց, մի քանի հորդորներ և հիշեցումներ են տալիս և կարծում են, որ խնդիրը լուծված է։ Ողջ օրը նրանք իրենց զբաղեցնում են և՛ մեծ, և՛ փոքր հարցերով և իրենց համարում են լավ աշխատանք կատարող։ Նույնիսկ պարծենում են՝ ասելով. «Նայե՛ք մեր եկեղեցուն։ Բոլորը լավագույնս օգտագործվում են։ Նրանք, ովքեր կարող են քարոզել ավետարանը, քարոզում են ավետարանը, նրանք, ովքեր կարող են տեսանյութեր պատրաստել, տեսանյութեր են պատրաստում, նրանք, ովքեր կարող են երգել, օրհներգեր են ձայնագրում։ Մեր եկեղեցական կյանքը ծաղկում է»։ Սակայն նրանք ամենևին չեն տեսնում եկեղեցում առկա բազմաթիվ թաքնված խնդիրները։ Չեն համարձակվում վարվել այն չար մարդկանց և չհավատացողների հետ, որոնք մշտապես խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը, ուստի անտեսում են նրանց։ Աչք են փակում հակաքրիստոսների վրա, որոնք գործում են իրենց սեփական ուղիներով, որոնցից յուրաքանչյուրը փորձում է մարդկանց ներքաշել և ձևավորել իր սեփական փոքրիկ խմբերը։ Ի վիճակի չեն անդրադառնալու նոր հավատացյալների կողմից բարձրացված բազմաթիվ հարցերին, որոնք արդարության քաղց ու ծարավ ունեն։ Այս իրական խնդիրները լուծելու համար ուղիներ գտնելու փոխարեն կեղծ առաջնորդողները միշտ փորձում են խուսափել դրանցից՝ միաժամանակ պնդելով, որ «եկեղեցական կյանքը ծաղկում է»։ Մի՞թե սա ձևացնել և խարդախությամբ զբաղվել չէ։ Կեղծ առաջնորդողներն այս չհավատացողներին, չար մարդկանց և հակաքրիստոսներին թողնում են եկեղեցում՝ առանց հեռացնելու կամ նրանց հետ վարվելու՝ թույլ տալով անխոհեմաբար չարագործություններ կատարել և եկեղեցական կյանքը վերածել լիակատար խառնաշփոթի՝ միաժամանակ ձևացնելով, թե չեն տեսնում դա։ Նման կեղծ առաջնորդողները չափազանց կույր են։ Նրանք որպես պաշտպանական անձրևանոց են գործում չհավատացողների, չար մարդկանց և հակաքրիստոսների համար և նույնիսկ հպարտության զգացում են ստանում դրանից՝ մտածելով, որ այս այլասերվածներին չհեռացնելը սիրող լինել և Աստծու ընտրյալ ժողովրդին պաշտպանել է նշանակում։ Մի՞թե սա եկեղեցու գործը խանգարել և անհանգստացնել չէ։ Մի՞թե սա միտումնավոր կերպով Աստծուն դիմակայել և Նրա դեմ գնալ չէ։ Բայց կեղծ առաջնորդողները լիովին անտեղյակ են դրանից։ Եթե հարցնես նրանց, թե արդյոք այս իրական խնդիրները լուծվել են, նրանք ասում են. «Ես էտել եմ նրանց. ես հաղորդակցվել եմ նրանց հետ»՝ ակնարկելով, որ խնդիրները լուծված են և այլևս իրենց հետ ոչ մի կապ չունեն։ Մի՞թե սա պատասխանատվությունից խուսափել չէ։ Կեղծ առաջնորդողի համար, երբ որևէ մեկը որևէ սխալ վարքագիծ է դրսևորում, քանի դեռ նա ձևականորեն էտում է մեղավորին և նրան որոշ հիշեցումներ և հորդորներ տալիս, նրա գործն արված է, և կարծես թե լուծել է խնդիրը։ Մի՞թե սա խաբեությամբ զբաղվել չէ։ Կեղծ առաջնորդողներն ակնհայտորեն չեն կարողանում ժամանակին հեռացնել չհավատացողներին, չար մարդկանց և հակաքրիստոսներին և ապա նրանք թվացյալ ճշմարտանման արդարացումներ են դուրս նետում՝ ասելով. «Ես Աստծու խոսքի շուրջ հաղորդակցվեցի նրանց հետ, նրանք բոլորը ճանաչեցին իրենց արածը և զղջում զգացին, և նրանք բոլորը լաց եղան ու ասացին, որ անպայման կապաշխարեն և այլևս չեն փորձի ստեղծել իրենց սեփական անկախ թագավորությունը»։ Մի՞թե այս կեղծ առաջնորդողները պարզապես չեն խաբում իրենց, ինչպես երեխաները, որոնք տունտունիկ են խաղում։ Այս չհավատացողները, չար մարդիկ և հակաքրիստոսները բոլորն այն մարդիկ են, որոնք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ։ Նրանցից ոչ մեկն ամենևին չի ընդունում ճշմարտությունը, և նրանք Աստծու փրկության թիրախները չեն. ավելի շուտ, նրանք Աստծու գարշանքի և ատելության թիրախներն են։ Բայց կեղծ առաջնորդողներն այս չհավատացողներին, չար մարդկանց և հակաքրիստոսներին վերաբերվում են որպես եղբայրների և քույրերի և սիրով օգնում են նրանց։ Ո՞րն է այստեղ խնդրի բնույթը։ Արդյոք հիմարությունն ու տգիտությո՞ւնն են, որ խանգարում են նրանց հստակ տեսնելու այս մարդկանց, թե՞ փորձում են նրանց վիրավորելու վախից հաճոյանալ նրանց։ Անկախ պատճառից՝ ամենակարևորն այն է, որ կեղծ առաջնորդողները փաստացի աշխատանք չեն կատարում, և նրանք չեն ընդունում ճշմարտությունը կամ չեն ընդունում իրենց սխալները, երբ նրանց էտում են։ Սա բավական է ցույց տալու համար, որ կեղծ առաջնորդողները ճշմարտության իրականություն բացարձակապես չունեն։ Նրանք չեն աշխատում ըստ Աստծու տան աշխատանքային կարգավորումների, և հատկապես այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է եկեղեցին մաքրելու գործին, նրանք ձևական կերպով են գործում։ Նրանք միայն ձևականություն են անում՝ մաքրելով մի քանի ակնհայտ չար մարդկանց։ Երբ մերկացվում և էտվում են, նրանք նույնիսկ տարբեր պատճառներ և արդարացումներ են գտնում՝ պատասխանատվությունից խուսափելու և իրենց համար վիճելու համար։ Հետևաբար կեղծ առաջնորդողը, որը ոչ մի փաստացի աշխատանք չի կատարում, գայթակղության քար է, որը խոչընդոտում է Աստծու կամքի իրագործմանը։ Կեղծ առաջնորդողները զբաղվում են միայն փոքր-ինչ մակերեսային, ընդհանուր գործերով, որոնք բացարձակապես ոչ մի արժեք չունեն։ Երբեք չեն լուծում եկեղեցում ծագող տարբեր խնդիրները։ Պարզապես խուսափում են դրանցից։ Սա ոչ միայն ձգձգում է եկեղեցու գործի բնականոն առաջընթացը, այլև ազդում է Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի վրա։ Կեղծ առաջնորդողները միանշանակորեն խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը և որպես պաշտպանական անձրևանոցներ են գործում չհավատացողների, չար մարդկանց և հակաքրիստոսների համար։ Հոգևոր պատերազմի վճռորոշ պահին նրանք կանգնում են չար մարդկանց և հակաքրիստոսների կողքին՝ Աստծուն դիմակայելու և խաբելու համար։ Մի՞թե սա Աստծուն դավաճանելու դրսևորում չէ։ Դատելով կեղծ առաջնորդողների տեսակետներից և վարքագծից՝ պարզ է, որ նրանք պարզապես այն մարդիկ չեն, որոնք ձգտում են ճշմարտությանը, ամենևին չեն հասկանում ճշմարտությունը և լիովին անընդունակ են կատարելու առաջնորդության աշխատանքը։
Կեղծ առաջնորդողները մարդկանց հետ վարվում են ոչ թե Աստծու խոսքերի հիման վրա, այլ ըստ իրենց սեփական նախասիրությունների։ Գործում են առանց որևէ սկզբունքի՝ անելով այն, ինչ ուզում են։ Երբ տեսնում են, որ հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցին, կեղծ առաջնորդողները չեն ատում նրանց։ Նրանք կարծում են, որ հակաքրիստոսներին Աստծու խոսքերից մի քանիսը կարդալը կարող է սահմանափակել նրանց խանգարումներն ու անհանգստությունները։ Ի՞նչ տեսակի մարդիկ են հակաքրիստոսները։ Նրանք դևեր են, Սատանաներ են։ Անկախ նրանից, թե քանի տարի են հավատացել Աստծուն, հակաքրիստոսներն ամենևին չեն ընդունում ճշմարտությունը և կարող են խանգարել ու անհանգստացնել եկեղեցու գործը և անհանգստացնել Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքը։ Նրանք իրական կյանքի դևերն ու Սատանաներն են։ Կեղծ առաջնորդողները հույս ունեն մղելու հակաքրիստոսներին զղջում զգալու և փոխելու իրենց միտքը՝ նրանց համար Աստծու խոսքերից մի երկու հատված կարդալով։ Մի՞թե սա ծայրահեղ հիմարություն չէ։ Հակաքրիստոսների պես մարդիկ ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Որքան էլ չար գործեր կատարեն, նրանք չեն խորհի կամ չեն ճանաչի իրենց, և որքան էլ սխալներ թույլ տան, չեն ընդունի իրենց սխալները։ Նրանք դժոխքի համար նախասահմանված թշվառականներ են, սակայն կարծում ես, որ Աստծու խոսքերից մի երկու հատված կարդալը և հորդորի որոշ խոսքեր առաջարկելը կարող է փոխել նրանց։ Մի՞թե սա ցանկալին իրականության տեղ ընդունել չէ։ Եթե ապականված մարդկությունն այդքան հեշտությամբ կարողանար ընդունել ճշմարտությունը, Աստված կարիք չէր ունենա կատարելու դատաստանի և հանդիմանության գործը։ Ինչո՞ւ է Աստված այդքան շատ խոսքեր ասում և այդքան շատ ճշմարտություններ արտահայտում Իր գործում։ Որովհետև մարդկանց փրկելը հեշտ չէ, որովհետև մարդկանց դժվարությունները չափազանց շատ են, իսկ նրանց ըմբոստությունը՝ չափազանց մեծ։ Միայն նրանք, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը, կարող են փրկվել։ Նրանք, ովքեր հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ատում են այն, չեն կարող փրկվել։ Սակայն կեղծ առաջնորդողները կարծում են, որ եթե որոշ կոշտ խոսքեր ասեն չհավատացողներին, չար մարդկանց և հակաքրիստոսներին, այս անհատները զղջում կզգան և կճանաչեն իրենց, և որ եթե այնուհետև որոշ հորդորող և մխիթարող խոսքեր ասեն, նրանք կապաշխարեն՝ հնարավոր դարձնելով, որ կարողանան կենտրոնանալ իրենց պարտավորությունները կատարելու վրա, դառնան հավատարիմ և ենթարկվեն խառնվածքի փոփոխության՝ հակաքրիստոսներին վերածելով հնազանդ ոչխարների։ Մի՞թե սա հիմար գաղափար չէ։ Այս գաղափարը ծայրահեղ հիմարություն է։ Սա նման է խելագարի զառանցանքի։ Ինչպե՞ս կարող են բաներն այդքան պարզ լինել։ Աստված ավելի քան երեսուն տարի կատարում է դատաստանի գործը, և որքա՞ն ինքնաճանաչողության և փոխակերպման են հասել մարդիկ։ Միայն մարդկանց փոքրամասնությունն է որոշակի արդյունքների հասել։ Նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը, որքան էլ քարոզներ լսեն, առավելագույնը որոշ վարդապետություններ են հասկանում։ Նրանց կյանքի բնույթն ամենևին չի փոխվել, և նույնիսկ լավ վարքագծերն ու բարի գործերը հազվադեպ են նկատվում նրանցից։ Ի՞նչ տեսակի մարդիկ են սրանք։ Մարդիկ են, որոնք կշտանում են հացով։ Նրանք ամենևին չեն ընդունում ճշմարտությունը։ Կենտրոնանում են միայն Աստծու շնորհը վայելելու վրա և միայն օրհնությունների են ձգտում։ Նրանք ոչ այլ ինչ են, քան զարդարված գազաններ։ Մարդիկ խորապես ապականվել են Սատանայի կողմից. նրանք լի են ապականված խառնվածքներով, և նրանց ոսկորներն ու արյունը լի են Սատանայի թույներով։ Եթե չեն կարողանում ընդունել ճշմարտությունը կամ Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, ինչպե՞ս կարող են իսկապես ենթարկվել Աստծուն։ Ինչպե՞ս կարող են հավատարմորեն կատարել իրենց պարտավորությունները։ Ինչպե՞ս կարող են վախենալ Աստծուց և խուսափել չարից։ Կարո՞ղ է փրկության հասնելն այնքան պարզ լինել, որքան մարդիկ պատկերացնում են։ Սատանան ապականել է մարդկանց մի քանի հազար տարի, այն աստիճան, որ նրանք դևեր են դարձել։ Այժմ Աստված եկել է փրկելու նրանց, և որքան էլ Նա խոսքեր ասի, դևեր դարձած մարդկանց ճշմարիտ մարդկանց վերածելն անհավանականորեն դժվար գործ է։ Աստված ոչ միայն պետք է շատ ճշմարտություններ արտահայտի, այլև մարդիկ պետք է անեն առավելագույնը՝ համագործակցելու համար՝ ձգտելով ճշմարտությանը, ընդունելով և կիրառելով այն. միայն այդ ժամանակ կարող են ազատվել Սատանայի ազդեցությունից և հասնել Աստծու փրկությանը։ Աստված մի անգամ ասել է. «Շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»։ Թեև շատ մարդիկ հավատում են Աստծուն, միայն նրանք, ովքեր իսկապես փորձառաբար ապրում են Աստծու դատաստանն ու հանդիմանությունը և լիովին հնազանդվում են Նրա գործին, կարող են մաքրագործվել և կատարյալ դարձվել։ Այդ չհավատացողները, չար մարդիկ և հակաքրիստոսները, որոնք չեն ընդունում ճշմարտության անգամ ամենաչնչին մասը, իրենց սրտերում հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ. նրանք երբեք չեն հասնի Աստծու փրկությանը և կարող են միայն մերկացվել և դուրս թողնվել Աստծու գործի կողմից։ Կեղծ առաջնորդողները ոչ մի հասկացողություն չունեն Աստծու գործի վերաբերյալ։ Մարդկանց փրկելու Աստծու գործի մասին նրանք այնքան պարզ եզրույթներով են մտածում՝ հավատալով, որ չար մարդկանց և հակաքրիստոսներին Աստծու խոսքերից մի քանիսը կարդալով և էտման որոշ կոշտ խոսքեր ասելով՝ նրանք կապաշխարեն և կփոխվեն և հավատարիմ կդառնան իրենց պարտավորությունները կատարելիս։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Բացի ճշմարտությանը չձգտելուց և ճշմարտությունը չհասկանալուց՝ դա նաև այն պատճառով է, որ կեղծ առաջնորդողները ծայրաստիճան ցածր որակ ունեն։ Հետևաբար բացարձակապես ոչ մի հասկացողություն չունեն, երբ խոսքը վերաբերում է Աստծու գործին և նրան, թե ինչպես է Աստված փրկում մարդկանց։ Տեսնելու համար, թե որն է մարդու էությունը, արդյոք նա ունի ճշմարտության իրականությունը և ինչպես պետք է վերաբերվել նրան, անհրաժեշտ է հաշվի առնել նրա որակը և վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ. դու պետք է դիտարկես, թե ինչպիսին է ճշմարտության նրա ըմբռնումը, և արդյոք նա կարող է ընդունել ճշմարտությունը։ Ուստի, ո՞րն է հիմքը՝ չափելու համար՝ արդյոք մարդը կարող է ըմբռնել ճշմարտությունը։ Դա հիմնականում կախված է նրա որակի հատկությունից և նրանից, թե արդյոք Աստծու խոսքերի նրա ըմբռնումը մաքուր է։ Որոշ մարդիկ ապրում են մինչև հիսուն կամ վաթսուն տարեկան և դեռևս չեն կարողանում թափանցել մարդկության ապականության էության և իրականության մեջ։ Դեռևս պատկերացնում են, որ մարդկային հասարակությունը գեղեցիկ է, և ուզում են խաղաղության և ներդաշնակության մեջ ապրել ուրիշների հետ։ Մի՞թե սա ծայրահեղ հիմարություն և միամտություն չէ։ Եթե Աստծուն հավատալը կարողանար բոլորին լավ մարդկանց վերածել, արդյոք մարդկանց փրկելու համար Աստծու դատաստանի և հանդիմանության գործի կարիքը կլինե՞ր։ Կեղծ առաջնորդողները տարբեր մարդկանց բնորոշում են ոչ թե Աստծու խոսքերի հիման վրա, այլ միայն նրանց արտաքին վարքագծի և անձնական տպավորությունների։ Նրանց կատարած աշխատանքը նույնպես շատ մակերեսային է, ինչպես երեխաների տունտունիկ խաղալը։ Նրանք կարծում են, որ երբեմն կարող են գտնել Աստծու ճիշտ խոսքերը՝ որոշակի իրավիճակի վրա կիրառելու համար, և որ մարդկանց համար պարզապես Աստծու խոսքերից մի քանիսը կարդալը կփոխի նրանց։ «Նայե՛ք, իմ առաջնորդության և հորդորի ներքո, իմ սիրող օգնությամբ Աստծու խոսքերն ազդել են մարդկանց վրա։ Նրանք այլևս չեն ուզում հակաքրիստոսներ լինել և պատրաստ են փոխելու իրենց տեսակետներն Աստծուն հավատալու վերաբերյալ։ Նրանք այլևս չեն մրցակցի իշխանության և շահի համար, ոչ էլ անկախ թագավորություններ կստեղծեն. այլևս չեն խանգարի և անհանգստացնի եկեղեցու գործը և այլևս չեն մոլորեցնի կամ ներքաշի եղբայրներին և քույրերին»։ Կարո՞ղ ես սահմանափակել նրանց։ Երբեք չես կարող սահմանափակել նրանց, ովքեր իսկապես չար մարդիկ են, որոնք խանգարումներ և անհանգստություններ են առաջացնում։ Քանի որ չար մարդկանց էություն ունեն, չար գործեր են կատարում օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի. երբ էլ որ հնարավորություն են ունենում, չարիք են գործում։ Նորմա՞լ է, որ չես հեռացնում նրանց եկեղեցուց։ Նրանք կամովին կդադարեցնե՞ն իրենց չար գործերը։ Նրանք մարդիկ չեն. նրանք դևեր և Սատանաներ են։ Քանի՞ տարի են դևերն ու Սատանան դիմակայել Աստծուն։ Մինչ օրս նրանք դիմակայում են Աստծուն։ Հակաքրիստոսները և բոլոր տեսակի չար մարդիկ, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը, իրական կյանքի դևերն ու Սատանաներն են. նրանք թշնամիներ են իրական կյանքում։ Կարո՞ղ են արդյոք նրանք փոխել իրենց էությունը քո մի քանի խոսքի կամ քո սիրող սրտի պատճառով։ Դու այնքան հիմար ես։ Կարծում ես, թե կարող ես մարդկանց մեղքից փրկել միայն այն պատճառով, որ փոքր-ինչ վարդապետությո՞ւն ես հասկանում։ Կարո՞ղ ես փրկել նրանց։ Նրանք նախատեսված են դժոխքի համար, իսկ դու կարծում ես, որ մի քանի հաճելի խոսքը կարող է փոխել նրանց։ Դա այդքան հե՞շտ է։ Եթե մարդկանց այդքան հեշտ լիներ փրկել, Աստված այդքան շատ խոսքեր ասելու կամ դատաստանի և հանդիմանության գործը կատարելու կարիք չէր ունենա։ Արդյոք Նա կարիք կունենա՞ր այդքան շատ ժամանակ և Իր սրտի այդքան շատ արյուն ծախսելու՝ մարդկանց փրկելու համար։
Այժմ եկեղեցում տարբեր մարդիկ արդեն բացահայտվել են և դասակարգվել ըստ իրենց տեսակի։ Յուրաքանչյուր ոք պետք է դասակարգվի ըստ իր տեսակի, և Աստծու տանը կան սկզբունքներ ու կառավարչական հրամանագրեր, որոնք կարգավորում են, թե ինչպես վերաբերվել տարբեր տեսակի մարդկանց և վարվել նրանց հետ։ Աստված ունի համբերություն և հանդուրժողականություն, ողորմություն և սիրառատ բարություն և արդար բնույթ, բայց մի՛ մոռացեք, որ Աստված նաև ցասում և մեծափառություն ունի։ Որոշ մարդիկ ասում են. «Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ փրկվի, և չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի»։ Սա ճշմարիտ է, բայց Աստված ցանկանում է, որ «յուրաքանչյուր մարդ» փրկվի, այլ ոչ թե յուրաքանչյուր բան կամ յուրաքանչյուր դև։ Երբ մարդիկ կորստյան են մատնվում, Աստված վիշտ և ցավ է զգում։ Երբ դևերն են կորստյան մատնվում, դա նրանց արդարացի վախճանն ու արժանի պատիժն է։ Աստված չի վշտանում նրանց համար։ Սա Աստծու բնույթն է և մարդկանց հետ վարվելու Նրա սկզբունքը։ Մարդիկ միշտ ուզում են հակադրվել Աստծուն՝ մտածելով, որ այդ չհավատացողները, չար մարդիկ և հակաքրիստոսները նույնպես մարդիկ են։ Նրանք կարծում են, որ ովքեր մշտապես խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, նույնպես մարդիկ են, ովքեր մրցակցում են կարգավիճակի համար և անկախ թագավորություններ են ստեղծում, նույնպես մարդիկ են, և ովքեր մշտապես ներգրավվում են անառակության մեջ, նույնպես մարդիկ են։ Այս բոլոր անհատներին, որոնք դևերի տեսակից են, դասում են Աստծու ընտրյալ ժողովրդի շարքին։ Մի՞թե սա անհեթեթ չէ։ Մի՞թե սա չի հակասում նրան, ինչ ցանկանում է Աստված։ Քանի որ հարցերի վերաբերյալ նրանց տեսակետները լիովին հակասում են Աստծու խոսքերին և ճշմարտությանը, տարբեր բացասական կերպարների, դևերի և Սատանաների վերաբերյալ նրանց կարծիքներն ամբողջովին հակառակ են Աստծու խոսքերին՝ մեծապես տարբերվելով։ Աստված երբեք Սատանային հետևող դևերին որպես մարդկանց չի վերաբերվել։ Ինչպե՞ս է Աստված բնորոշում այս մարդկանց։ Նրանք դև Սատանայի ծառաներն են. նրանք գազաններ են։ Կեղծ առաջնորդողները, ելնելով իրենց բարի մտադրություններից և բթացած սիրուց և իրենց իսկ ցանկալին իրականության տեղ ընդունելուց դրդված, այս չհավատացողներին, դևերին և Սատանայի ծառաներին վերաբերվում են որպես եղբայրների և քույրերի։ Հետևաբար նրանք մեծ սեր և բարություն են ցուցաբերում նրանց հանդեպ՝ մշտապես օգնելով և աջակցելով նրանց։ Արդյունքում, քանի որ կեղծ առաջնորդողներն իրենց աջակցությունը, օգնությունը և առաջնորդությունն են ցուցաբերում այդ մարդկանց, ճշմարիտ եղբայրներն ու քույրերը՝ նրանք, ում Աստված ուզում է փրկել, խստորեն անհանգստանում են։ Եկեղեցական կյանքը երբեք չի կարող ճիշտ ուղու վրա ընկնել, և եղբայրներն ու քույրերը երբեք չեն կարող բնականոն կերպով ուտել և խմել Աստծու խոսքերը և հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ առանց չար մարդկանց կողմից որևէ անհանգստության։ Մի՞թե սա կեղծ առաջնորդողների «նվաճումը» չէ։ Նրանց «նվաճումը» բավականին նշանակալի է։ Նրանք ոչ միայն չեն պաշտպանում եղբայրներին և քույրերին, այլև չարդարացված հարգանք և պաշտպանություն են տրամադրում այդ չար մարդկանց և հակաքրիստոսներին։ Մի՞թե սա եկեղեցու գործը խանգարել չէ։ Կեղծ առաջնորդողների՝ սա անելու բնությունը խանգարումն է, սակայն նրանք կարծում են, թե պահպանում են եկեղեցու գործը և օգնում ու աջակցում են Աստծու ընտրյալ ժողովրդին։ Ինչպե՞ս է Աստված դիտարկում կեղծ առաջնորդողների այս գործողությունները։ Աստված գարշում է դրանցից, Նա հատկապես գարշում է դրանցից։ Կեղծ առաջնորդողները փաստացի աշխատանք չեն կատարում, այլ կենտրոնանում են չար մարդկանց պաշտպանելու վրա՝ գործելով որպես Սատանայի ծառաներ։ Սա հանգեցնում է նրան, որ Աստծու ընտրյալ ժողովուրդը՝ նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը, չեն կարողանում ստանալ եկեղեցու աջակցությունն ու սնուցումը՝ չնայած եկեղեցական կյանքով ապրելուն, և ուզում են կատարել իրենց պարտավորությունները, սակայն չեն կարողանում ապահովել իրենց անվտանգությունը։ Կեղծ առաջնորդողները լիովին անտեղյակ են այս հարցերին և մտածում են. «Ես բոլորին հավասարապես եմ վերաբերվում, ուստի ինչո՞ւ եք դժգոհում։ Ի՞նչ պետք է անեմ՝ ձեզ բավարարելու համար։ Սա նշանակում է արդարացիորեն վերաբերվել մարդկանց։ Դուք պարզապես քմահաճ եք, և դժվար է ձեզ գոհացնել։ Ինչևէ, ես հաշվետու եմ Աստծուն։ Ես ամեն ինչ անում եմ Աստծու առջև»։ Մի՞թե նրանք անխոհեմ չեն նման հռետորաբանություն դուրս տալու համար։ Մի՞թե ծայրահեղ հիմար չեն։ Նրանք իսկապես անխոհեմ են և ծայրահեղ հիմար։ Աստծու տունն ամեն օր խոսում է այն մասին, թե ինչպես է Աստված փրկում մարդկությանը, բայց կեղծ առաջնորդողները երբեք չեն հասկանում Աստծու խոսքերը։ Կարծում են, որ անկախ նրանից, թե ով է մարդը, անկախ նրանից, թե որն է նրա էությունը, անկախ նրանից, թե որքան չար են եղել նրա արած բաները, և անկախ նրանից, թե որքան չարասիրտ է նրա մարդկայնությունը, Աստծու խոսքերի ուղղորդման ներքո և մարդկանց սիրալիր աջակցության օգնությամբ ի վերջո կապաշխարի և հետ կդառնա։ Մի՞թե այս տեսակետը լիովին սխալ չէ։ (Այո։) Բացի Աստծու խոսքերի խիստ անհեթեթ ըմբռնում ունենալուց՝ կեղծ առաջնորդողները նաև ձևացնում են, թե հասկանում են Աստծու մտադրությունները և, միակողմանի մտածելով ու իրենց սեփական եսասիրական ցանկություններով գործելով, բարություն և սեր են ցուցաբերում չար մարդկանց և հակաքրիստոսների հանդեպ։ Եվ ո՞րն է արդյունքը։ Ի վերջո նրանք պաշտպանում են չար մարդկանց և հակաքրիստոսներին՝ դառնալով նրանց մեղսակիցները՝ հնարավորություններ և բարենպաստ հող ստեղծելով նրանց համար՝ խանգարելու և անհանգստացնելու եկեղեցու գործը և եկեղեցական կյանքը։ Մինչդեռ այն եղբայրներն ու քույրերը, որոնք իսկապես պաշտպանության կարիք ունեն, անտեսվում են կեղծ առաջնորդողների կողմից, որոնք երբեք չեն հարցնում նրանց. «Ի՞նչ եք զգում եկեղեցում այս չար մարդկանց և հակաքրիստոսներին ունենալու և բացասական տրամադրվածություն արտահայտողների ու պատկերացումներ տարածողների վերաբերյալ։ Արդյոք համաձա՞յն եք նրանց եկեղեցում պահելու հետ։ Պատրա՞ստ եք կատարելու ձեր պարտավորությունները և եկեղեցական կյանքով ապրելու նրանց հետ միասին»։ Նրանք երբեք չեն հարցնում, թե ինչ են զգում եղբայրներն ու քույրերն այս ամենի վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում. մի՞թե նման առաջնորդողներն ու աշխատողները բավականին նողկալի չեն։ Նրանք գործում են առաջնորդողներ և աշխատողներ լինելու դրոշի ներքո՝ կրելով նման կոչումներ, բայց իրականում կատարում են Սատանային և Սատանայի ծառաներին պաշտպանելու աշխատանքը։ Իսկապես ցավալի է։ Եթե ասես, որ նման առաջնորդողներն ու աշխատողները ցածր որակ ունեն և փաստացի աշխատանք չեն կատարում, գուցե չհամոզվեն։ Նրանք անարդարացիորեն վիրավորված կզգան՝ մտածելով, որ ամեն օր զբաղված են և անգործ չեն, ուստի ինչպե՞ս կարող է պատահել, որ իրական աշխատանք չեն կատարում։ Բայց ելնելով նրանց դրսևորումներից՝ մարդկանց երկու խմբերին էլ կարևոր համարելը, մտածելը, որ երկուսին էլ պետք է հավասարապես վերաբերվել, արդարացի վերաբերմունքը որպես արդարացում օգտագործելը՝ թույլ տալու չար մարդկանց և նրանց, ովքեր խանգարում և անհանգստացնում են, իշխել եկեղեցում, և թույլ տալը, որ տարբեր չար գործեր շարունակվեն եկեղեցում. ի՞նչ են այս առաջնորդողներն ու աշխատողները։ Ելնելով նրանց դրսևորումներից, աշխատելու նրանց ձևից ու սկզբունքներից և աշխատանք կատարելու նրանց շարժառիթներից՝ նրանք, անշուշտ, կեղծ առաջնորդողներ և բթամիտ հիմարներ։ Արդյոք ճի՞շտ է սա ասելը։ (Այո։)
Հասարակության մեջ, անկախ նրանից, թե մարդկանց որ խումբը կամ դասն է, չեն տարբերակում չար և լավ մարդկանց, առավել ևս չեն քննարկում, թե ինչպես է Սատանան ապականում մարդկանց, կամ որն է ապականված մարդկության էությունը. նրանք նույնիսկ բարին ու չարը չեն տարբերում։ Բայց Աստծու տանն ամեն ինչ հիմնված է Աստծու խոսքերի վրա. ճշմարտությունը երբեք չի փոխվում, և Աստծու խոսքերն իրագործում են ամեն ինչ։ Եկեղեցում բոլոր տեսակի մարդիկ բացահայտվում են Աստծու խոսքերով և բնականաբար դասակարգվում են ըստ իրենց տեսակի։ Բոլոր տեսակի մարդիկ պետք է լավագույնս օգտագործվեն՝ հիմնվելով իրենց մարդկայնության, ձգտումների և էության վրա։ Սա մարդկանց ըստ աստիճանակարգի դասակարգե՞լ է։ Դա մարդկանց ըստ աստիճանակարգի դասակարգել չէ, այլ նրանց տեսակավորել։ Յուրաքանչյուր մարդ պետք է դասակարգվի ըստ իր տեսակի՝ պետք է դրվի այն տեղում, որին պատկանում է։ Միախառնելն անընդունելի է։ Խառնելը ժամանակավոր է և ունի որոշակի ժամկետ։ Օրինակ՝ երբ որոմն ու ցորենը միախառնված են, եթե որոմն արմատախիլ անելն ազդում է ցորենի վրա և կարող է հանգեցնել ցորենի ոչնչացմանը, ապա որոմը դեռ չպետք է արմատախիլ արվի։ Բայց արմատախիլ չանելը չի նշանակում, որ դրանք չեն տեսակավորվելու. ուստի ե՞րբ պետք է արմատախիլ արվեն։ Ճիշտ ժամանակին. Աստված կնախապատրաստի ժամանակը։ Այժմ ժամանակն է, որ յուրաքանչյուրը դասակարգվի ըստ իր տեսակի. բոլոր տեսակի մարդիկ պետք է տեսակավորվեն։ Սա անհրաժեշտ է։ Ինչո՞ւ պետք է այս աշխատանքն արվի։ Տեսական տեսանկյունից՝ գոյություն ունի Աստծու խոսքերի հիմքը. փաստացի իրավիճակի տեսանկյունից՝ անհրաժեշտ է դա անել. այն գործնական արժեք ունի, և դա անելն էական է։ Երբ որոմն արմատախիլ անելը չի ազդում ցորենի վրա, որոմը պետք է արմատախիլ արվի և առանձնացվի ցորենից։ Եթե չհավատացողներին և չար մարդկանց՝ նրանց, ովքեր որոմ են, վերաբերվեն որպես եղբայրների և քույրերի, դա չափազանց անարդար կլինի բոլոր այն եղբայրների և քույրերի հանդեպ, որոնք անկեղծորեն ծախսվում են Աստծու համար։ Նախ՝ այս մարդիկ հաճախ կանհանգստացվեն, ազդեցության կենթարկվեն և կվնասվեն չար մարդկանց կողմից, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը։ Երկրորդ՝ փոքր հասակ ունեցող որոշ մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը և կկաշկանդվեն, կդառնան բացասական ու թույլ կամ նույնիսկ կսայթաքեն, երբ շփվեն չար մարդկանց հետ, որոնք խանգարում և անհանգստացնում են։ Ավելին՝ այն ամենը, ինչ անում են խանգարող և անհանգստացնող մարդիկ, և յուրաքանչյուր խոսք, որ նրանք ասում են, քաոս, խառնաշփոթ և անկարգ իրավիճակներ են առաջացնում։ Ամենաիրատեսական իրավիճակն այն է, որ երբ նրանք պարտավորություն են կատարում կամ որևէ աշխատանք անում, անխոհեմաբար չարագործություններ են կատարում և չեն հետևում սկզբունքներին՝ հանգեցնելով մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների մեծ վատնման՝ առանց որևէ արդյունքի հասնելու։ Ի վերջո ի՞նչ է տեղի ունենում։ Երբ նրանք պաշտոնազրկվում են, բոլորը ստիպված են լինում վճարել նրանց չար գործերի համար։ Աշխատանքը պետք է նորից արվի, և մարդկային ուժը, նյութական ռեսուրսները, ժամանակը և բոլորի ամենաթանկ էներգիան, որոնք ծախսվել են նախքան այդ անհատների պաշտոնազրկվելը, վատնվում են նրանց անխոհեմ չարագործությունների պատճառով և չեն կարող փոխհատուցվել։ Բացասական ազդեցությունը, որ նրանք բերեցին այս աշխատանքին, չափազանց մե՛ծ է։ Ոչ ոք չի կարող կրել այս պատասխանատվությունը։ Նույնիսկ եթե աշխատանքը հետագայում լավ արվի, նախկին կորուստները ոչ ոք չի կարող փոխհատուցել։ Ոմանք ասում են, որ նրանց գումար վճարել տան. դա նույնպես պետք է արվի, բայց մի՞թե փողը կարող է ժամանակ գնել։ Փողը կարո՞ղ է գնել եղբայրների և քույրերի ժամանակն ու էներգիան, կամ այն անկեղծ գինը, որ նրանք վճարել են։ Ո՛չ, չի կարող։ Դրանք անգի՛ն են։ Անկախ նրանից, թե որքան մարդիկ են խանգարումներ և անհանգստություններ առաջացնում եկեղեցում, հետևանքներն անչափելի են։ Բազմաթիվ եղբայրների և քույրերի կյանքի մուտքը կկրի այդ ազդեցությունը։ Կորուստը զգալի է և չի կարող փոխհատուցվել։ Արդյոք եղբայրների և քույրերի կյանքի կորուստը կարո՞ղ է փոխհատուցվել։ Ո՞վ կվճարի այս կորստի համար։ Ուստի այս չար մարդիկ պետք է մաքրվեն։ Նրանք նույն տեսակից չեն, ինչ այն եղբայրներն ու քույրերը, որոնք ձգտում են ճշմարտությանը։ Նրանք պատկանում են դևերի և Սատանայի խմբին՝ գալով Աստծու տուն՝ անհանգստացնելու և ոչնչացնելու համար։ Եթե այս չար մարդիկ չհեռացվեն եկեղեցուց, եկեղեցու գործը և եկեղեցական կյանքի կարգը երբեք չեն կարող երաշխավորվել։ Անկախ նրանից, թե որքան մարդիկ են կազմում որոշակի խումբ, քանի դեռ նրանց մեջ կա մեկը, ով խանգարում և անհանգստացնում է՝ մեկը, ով անխոհեմաբար չարագործություններ է կատարում, երբեք հարցերի հետ չի վարվում ըստ սկզբունքների, երբեք չի ընդունում դրական բաներ կամ ճշմարտությունը, ոչ մեկի չի լսում, գործում է կամայականությամբ՝ անկախ նրանից՝ ունի որևէ կարգավիճակ կամ իշխանություն և ըստ էության կենդանի Սատանա է, նման մարդը, քանի դեռ մնում է եկեղեցում, վաղ թե ուշ մեծ անհանգստություն և կործանում կբերի եկեղեցու գործին։ Երբ գա նրան հեռացնելու և նրա հետ վարվելու օրը, որքա՜ն մարդիկ ստիպված կլինեն մաքրել նրա առաջացրած բացասական հետևանքները և անկարգ իրավիճակները։ Հետևաբար, այս չար մարդկանց և հակաքրիստոսներին հեռացնելը կամ արտաքսելը կարևոր առաջադրանք է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն և չպետք է անփույթ լինեն դրա նկատմամբ։ Սակայն կեղծ առաջնորդողները բարություն և սեր են ցուցաբերում նրանց հանդեպ, ովքեր պետք է հեռացվեն կամ վտարվեն, աչք են փակում նրանց չար գործերի վրա, հանդուրժում և ընդառաջում են նրանց որպես եղբայրների և քույրերի, և նույնիսկ նրանց, ովքեր օգտակար են իրենց համար, համարում են տաղանդավոր մարդիկ և մշակում ու օգտագործում են նրանց։ Անկախ նրանից, թե ինչ վատ բաներ են նրանք անում, կեղծ առաջնորդողներն արդարացումներ են գտնում նրանց մեղքից ազատելու և նույնիսկ սիրալիր օգնություն ու աջակցություն են ցուցաբերում նրանց։ Որոշակի մակարդակում մի՞թե սա միտումնավոր խաթարում չէ։ (Այո։) Կեղծ առաջնորդողները գործում են ըստ իրենց սեփական գաղափարների և իրենց սեփական բարության ու խանդավառության՝ ի վերջո մեծ փորձանք առաջացնելով եկեղեցու և Աստծու ընտրյալ մարդկանց համար։ Եթե այս չար մարդիկ իշխանություն ունենան, աղետներն ու հետևանքները, որ նրանք կբերեն եկեղեցուն, անհաշվելի կլինեն։
Այժմ Աստծու տանը մի կանոն կա, որ անկախ նրանից, թե ով է չարագործություններ կատարում, քանի դեռ դա վնաս է պատճառում Աստծու տանը, նա պետք է փոխհատուցի դրա համար։ Եթե կորուստը չափազանց մեծ է, և հետևանքները ծանր են, արդյոք խնդիրը կարո՞ղ է լուծվել պարզապես փողով փոխհատուցելով։ Որոշ կորուստներ ոչ մի չափի դրամական փոխհատուցմամբ չեն կարող լրացվել. դրանք անուղղելի և անդարձ են։ Այժմ յուրաքանչյուր օր շատ թանկ և վճռորոշ է։ Երբ օրն անցնում է, այդ ժամանակը կարո՞ղ է վերադարձվել։ Դա նույնպես անդարձ է։ Ինչո՞ւ ենք ասում, որ որոշ բաներ բաց թողնելը ողջ կյանքի ափսոսանք է։ Ճիշտ այն պատճառով, որ ժամանակը չի կարող վերադարձվել։ Ի՞նչ նկատի ունեմ՝ սա ասելով։ Լավագույնն այն է, որ խնդիրները կանխվեն, նախքան դրանք ի հայտ կգան, քան պատահելուց հետո փող ծախսվի դրանք լուծելու համար։ Սա խնդիրները լուծելու լավագույն միջոցն է։ «Ձիու փախչելուց հետո ախոռի դուռը կողպելը» վերջին միջոցն է։ Լավագույնն այն է, որ կանխարգելիչ աշխատանք արվի, նախքան բաներ կպատահեն։ Սա նշանակում է, որ նախքան որևէ խանգարում կամ անհանգստություն տեղի կունենա, առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ զանազանություն և հիմնավոր հասկացողություն ունենան եկեղեցու տարբեր տեսակի մարդկանց վերաբերյալ և ուշադիր դիտարկեն ու ժամանակին ըմբռնեն տարբեր տեսակի մարդկանց վիճակները, խառնվածքները և ձգտումները, ինչպես նաև նրանց վերաբերմունքն ու տեսակետերը պարտավորություն կատարելիս, որպեսզի երաշխավորեն, որ բոլոր եղբայրներն ու քույրերն ունենան բնականոն եկեղեցական կյանք և միջավայր՝ իրենց պարտավորությունները կատարելու համար։ Այսկերպ եկեղեցու գործը կարող է առաջ ընթանալ կարգավորված կերպով։ Սրանք են առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Իհարկե, կեղծ առաջնորդողները չեն համապատասխանում այս աշխատանքին. նրանք բթամիտ հիմարներ և անպետք մարդիկ են։ Այժմ նրանք մի խելացի գաղափար ունեն. «Ով չի հետևում սկզբունքներին և փչացնում է աշխատանքը, կտուգանվի։ Եթե հակաքրիստոսը սխալ բան անի, կտուգանվի»։ Նրանք կարծում են, որ տուգանքներ նշանակելը լավագույն լուծումն է և կիրառման լավագույն սկզբունքը։ Եթե բոլոր խնդիրները կարողանային լուծվել տուգանքներ նշանակելով, ապա ի՞նչ իմաստ կունենար ճշմարտությանը ձգտելը։ Ինչո՞ւ է կեղծ առաջնորդողը կեղծ կոչվում։ Որովհետև չի հասկանում ճշմարտությունը և կանոններին հետևելը համարում է ճշմարտությունը կիրառել, իսկ իր հասկացած բառերն ու վարդապետությունները համարում է ճշմարտություն, և երբ բաներ են պատահում, բացարձակապես չի կարողանում ճիշտ սկզբունքներ կամ ուղղություն գտնել և չի կարողանում արմատապես լուծել խնդիրները։ Նա չի հասկանում Աստծու խոսքերը և ամենևին չի կարողանում ընկալել, թե ինչ նկատի ունի Աստված, բայց դեռ ուզում է աշխատել և լինել առաջնորդող կամ աշխատող. որքա՜ն հիմար է նա։ Այս առումով ո՞րն է կեղծ առաջնորդողի հիմնական դրսևորումը։ Նա չի կարողանում թափանցել եկեղեցու գործը խանգարող և անհանգստացնող տարբեր տեսակի մարդկանց էության մեջ, չի կարողանում դասակարգել նրանց և, անշուշտ, չի կարողանում վարվել նրանց հետ ըստ սկզբունքների։ Կեղծ առաջնորդողի մտքում այս ամենը խառնաշփոթ է։ Նա ենթադրություններ է անում Աստծու խոսքերի և այն մասին, թե Նա ինչ նկատի ունի՝ հիմնվելով իր խանդավառության և սեփական պատկերացումների ու երևակայությունների վրա։ Միևնույն ժամանակ, իր բարությունը, խանդավառությունը և անձնական երևակայություններն ու պատկերացումներն է պարտադրում Աստծուն՝ հավատալով, որ այս բաները համահունչ են ճշմարտությանը, համահունչ են Աստծու մտադրություններին և կարող են ներկայացնել այն, ինչ Աստված ցանկանում է։ Այսպիսով՝ նա ապավինում է այս բաներին՝ աշխատելու և Աստծու ընտրյալ ժողովրդին առաջնորդելու համար։ Սա է կեղծ առաջնորդողի հիմնական դրսևորումը։ Այստեղ մենք կավարտենք մեր հաղորդակցությունը կեղծ առաջնորդողների երկրորդ դրսևորման շուրջ։
III. Կեղծ առաջնորդողները չեն մերկացնում և չեն կանգնեցնում չար մարդկանց
Հաջորդիվ մենք կհաղորդակցվենք կեղծ առաջնորդողների երրորդ դրսևորման շուրջ, այն է՝ անտեսել և չհետաքրքրվել այն մարդկանցով, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը. նույնիսկ երբ նրանք հայտնաբերում են, որ չար մարդիկ և հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցու գործը, ուշադրություն չեն դարձնում դրան։ Սա իր բնությամբ ավելի լուրջ է, քան առաջին երկու դրսևորումները։ Ինչո՞ւ է ասվում, որ ավելի լուրջ է։ Առաջին երկու դրսևորումները վերաբերում են կեղծ առաջնորդողների որակին, բայց այս դրսևորումը վերաբերում է կեղծ առաջնորդողների մարդկայնությանը։ Որոշ կեղծ առաջնորդողներ այնքան ցածր որակ ունեն, որ չեն կարողանում թափանցել եկեղեցու գործը խանգարելու և անհանգստացնելու բնության մեջ։ Որոշ կեղծ առաջնորդողներ, թեև կարող են բացահայտել եկեղեցու գործը խանգարելու և անհանգստացնելու խնդիրները, ցավոք, չեն հասկանում ճշմարտությունը և չեն կարողանում զբաղվել այդ խնդիրներով և լուծել դրանք։ Նրանք միշտ գործում են ըստ իրենց սեփական գաղափարների և խանդավառության՝ անելով այն, ինչ սիրում են՝ իրենց սրտում մտածելով. «Քանի դեռ անում եմ եկեղեցու գործը, ամեն ինչ լավ է. իսկ թե ով է խանգարում և անհանգստացնում, դա նրա անձնական գործն է և ինձ հետ ոչ մի կապ չունի»։ Կան նաև որոշ կեղծ առաջնորդողներ, որոնք մի քիչ որակ ունեն և կարող են փոքր-ինչ աշխատանք կատարել, և որոնք փոքր-ինչ գիտեն յուրաքանչյուր տեսակի մարդու հետ վարվելու սկզբունքների մասին։ Սակայն նրանք վախենում են մարդկանց վիրավորելուց, ուստի, երբ բացահայտում են խանգարումներ և անհանգստություններ առաջացնող չար մարդկանց և հակաքրիստոսներին, չեն համարձակվում մերկացնել, կանգնեցնել կամ սահմանափակել նրանց։ Նրանք ապրում են սատանայական փիլիսոփայություններով և հեռու են մնում այն հարցերից, որոնք անձամբ իրենց չեն վերաբերում։ Ամենևին չեն հոգում, թե ինչպիսին են եկեղեցու գործի արդյունքները, կամ որքանով է ազդեցություն կրում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքը. նրանք կարծում են, որ նման բաներն իրենց հետ ոչ մի կապ չունեն։ Ուստի նման կեղծ առաջնորդողի պաշտոնավարման ընթացքում եկեղեցական կյանքի բնականոն կարգը չի պահպանվում, իսկ Աստծու ընտրյալ ժողովրդի պարտավորություններն ու կյանքի մուտքը չեն պաշտպանվում։ Ո՞րն է այս խնդրի բնությունը։ Բանն այն չէ, որ այս կեղծ առաջնորդողները չեն կարողանում աշխատել, քանի որ իրենց որակը ցածր է. նրանք իրական աշխատանք չեն կատարում այն պատճառով, որ իրենց մարդկայնությունը վատն է և զուրկ են խղճից ու ողջամտությունից։ Ինչո՞վ են կեղծ առաջնորդողները կեղծ։ Նրանք զուրկ են մարդկայնության խղճից և ողջամտությունից. հետևաբար նրանց որպես առաջնորդողներ աշխատելու ժամանակահատվածում չար մարդկանց և հակաքրիստոսների՝ եկեղեցու գործը խանգարելու և անհանգստացնելու խնդիրն ամենևին չի լուծվում։ Որոշ եղբայրներ և քույրեր մեծապես վնասվում են, և եկեղեցու գործը նույնպես ահռելի կորուստներ է կրում։ Երբ այս տեսակի կեղծ առաջնորդողը խնդիր է նկատում, երբ տեսնում է, որ չար մարդը կամ հակաքրիստոսը խանգարում կամ անհանգստություն է առաջացնում, գիտի, թե որն է իր պարտավորությունը, ինչ պետք է անի և ինչպես պետք է անի, սակայն բացարձակապես ոչինչ չի անում և նույնիսկ ձևացնում է, թե բան չի հասկանում, լիովին անտեսում է և հարցն իր վերադասներին չի հայտնում։ Նա ձևացնում է, թե ոչինչ չգիտի և ոչինչ չի տեսնում՝ թույլ տալով չար մարդկանց և հակաքրիստոսներին խանգարել և անհանգստացնել եկեղեցու գործը։ Մի՞թե խնդիր չկա նրա մարդկայնության հետ։ Մի՞թե նա նույն ճամբարից չէ, ինչ չար մարդիկ և հակաքրիստոսները։ Որպես առաջնորդող՝ ի՞նչ սկզբունք է նա որդեգրում. «Ես ոչ մի խանգարում կամ անհանգստություն չեմ առաջացնում, բայց չեմ անի որևէ բան, որը կվիրավորի, կամ որևէ բան, որը կվնասի ուրիշների արժանապատվությանը։ Որակե՛ք ինձ որպես կեղծ առաջնորդող, և ես, միևնույն է, չեմ անի որևէ բան, որը կվիրավորի։ Ես պետք է ինձ համար նահանջի ճանապարհ թողնեմ»։ Ի՞նչ տրամաբանություն է սա։ Դա Սատանայի տրամաբանությունն է։ Իսկ ի՞նչ տեսակի խառնվածք է սա։ Մի՞թե այն շատ խորամանկ և նենգ չէ։ Նման մարդն ամենևին անկեղծ չէ Աստծու հանձնարարության հանդեպ իր վերաբերմունքի մեջ. իր պարտավորությունը կատարելիս նա միշտ խորամանկ ու լպրծուն է՝ այնքան շատ գարշելի հաշվարկներով, ամեն ինչում իր մասին մտածելով։ Նա ամենևին չի մտածում եկեղեցու գործի մասին և բացարձակապես չունի խիղճ կամ ողջամտություն։ Հիմնովին անարժան է ծառայելու որպես եկեղեցու առաջնորդող։ Նման մարդիկ եկեղեցու գործի կամ Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի համար անգամ ամենաչնչին հոգսը չունեն։ Նրանք հոգում են միայն իրենց սեփական շահերի և վայելքի մասին. նրանք կենտրոնանում են բացառապես կարգավիճակի օգուտներով տարվելու վրա՝ առանց որևէ մտահոգության, թե ինչ վիճակում է գտնվում Աստծու ընտրյալ ժողովուրդը։ Մի՞թե սա ամենաեսասեր և արհամարհելի մարդը չէ։ Նույնիսկ երբ բացահայտում է, որ չար մարդիկ և հակաքրիստոսներն անհանգստացնում են եկեղեցու գործը, ուշադրություն չիդարձնում դրան, ասես այդ հարցերն իր հետ ոչ մի կապ չունեն։ Դա նման է հովվի, որը տեսնում է, որ գայլն ուտում է ոչխարներին, բայց ոչինչ չի անում՝ հոգալով միայն իր սեփական կյանքը պահպանելու մասին։ Նման մարդը որակավորված չէ հովիվ լինելու։ Այն ամենը, ինչ անում է այս տեսակի կեղծ առաջնորդողը, իր սեփական հեղինակության, կարգավիճակի, իշխանության և ներկայում վայելած տարբեր օգուտների պաշտպանությունն առավելագույնի հասցնելն է։ Իր սրտերում նա ոչ մի հոգս չունի Աստծու հանձնարարության, եկեղեցու գործի կամ Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի համար, որոնք իր պարտավորություններն ու պարտականություններն են։ Նա երբեք հաշվի չի առնում սա։ Մտածում է. «Ինչո՞ւ առաջնորդողը պետք է անի այս առաջադրանքները։ Ինչո՞ւ այս առաջադրանքները չանելը հանգեցնում է էտվելուն ու դատապարտվելուն և եղբայրների ու քույրերի կողմից մերժվելուն»։ Նա չի հասկանում և լիովին անտարբեր է։ Իմ սրտում, անկախ նրանից, թե որքան խելոք է թվում այս տեսակի մարդը, կամ որքան օրինապահ, կամ լռակյաց, կամ աշխատասեր ու իրավասու, այն փաստը, որ նա առանց սկզբունքների է գործում և ոչ մի պատասխանատվություն չի կրում եկեղեցու գործի համար, ստիպում է Ինձ նորովի նայել նրանց։ Ի վերջո Ես այսպես սահմանեցի այս տեսակի մարդուն. գուցե նա ոչ մի մեծ սխալ չի անում, բայց շատ խորամանկ և նենգ է։ Բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում, նաև ամենևին չի պաշտպանում եկեղեցու գործը։ Նա մարդկայնություն չունի։ Ես զգում եմ, որ կենդանու մի տեսակի է նման։ Իր խորամանկությամբ նա փոքր-ինչ աղվեսի է նման։ Մարդիկ ասում են, որ աղվեսները խորամանկ են, բայց իրականում այս մարդիկ ավելի խորամանկ են, քան աղվեսները։ Արտաքուստ թվում է, թե ոչ մի չարիք չեն գործել, բայց իրականում այն ամենը, ինչ ասում և անում են, հանուն իրենց սեփական համբավի, շահի և կարգավիճակի է։ Այն ամենը, ինչ անում են, իրենց կարգավիճակի օգուտները վայելելու նպատակով է, և նրանք ամենևին հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները։ Անգամ փոքր-ինչ չեն լուծում այն խնդիրները, որոնք ծագում են եկեղեցու գործում, ոչ էլ անդրադառնում են Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի վերաբերյալ իրական հարցերին։ Այս կեղծ առաջնորդողները ոչ մի աշխատանք չեն անում՝ Աստծու ընտրյալ ժողովրդին դեպի ճշմարտության իրականությունն առաջնորդելու համար։ Ի վերջո ո՞րն է այն ամենի նպատակը, ինչ նրանք անում են։ Մի՞թե դա պարզապես մարդկանց հաճեցնելու և ուրիշների կողմից բարձր գնահատվելու համար չէ։ Նրանք փորձում են բոլորին մղել իրենց մասին լավ մտածելու՝ առանց որևէ մեկին վիրավորելու՝ դրանով իսկ վայելելով իրենց հեղինակությունը և իրենց կարգավիճակի օգուտները։ Նրանց մեջ ամենաշատ ատելություն ներշնչողն այն է, որ նրանց բոլոր գործողությունները ոչ մի օգուտ չեն բերում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքին. փոխարենը մոլորեցնում են մարդկանց՝ ուրիշներին մղելով հիանալու իրենցով և կուռք դարձնելու իրենց։ Այս մարդիկ ավելի խորամանկ և նենգ չե՞ն, քան աղվեսները։ Դասական, իսկական կեղծ առաջնորդողներ են։ Նրանք առաջնորդողի կարգավիճակ ունեն և կրում են այս կոչումը, բայց ոչ մի իրական աշխատանք չեն կատարում՝ հոգալով միայն որոշ տեսանելի, մակերեսային ընդհանուր գործերի մասին, կամ դժկամությամբ են անում Վերևի կողմից հատուկ հանձնարարված աշխատանքի մի մասը։ Եթե Վերևից հատուկ հանձնարարություն չկա, նրանք եկեղեցու ոչ մի էական գործ չեն անում։ Ինչ վերաբերում է այն հարցերին, որոնք ներառում են եկեղեցու գործի և եկեղեցական կյանքի կարգի պահպանումը, նրանք վախենում են մարդկանց վիրավորելուց և չեն համարձակվում պաշտպանել սկզբունքները։ Չեն լուծում եկեղեցու գործում կուտակված խնդիրներից և ոչ մեկը և նույնիսկ երբ տեսնում են, որ Աստծու տան ունեցվածքը վատնվում է հակաքրիստոսների և չար մարդկանց կողմից, ոչինչ չեն անում դա կանգնեցնելու կամ սահմանափակելու համար։ Իրենց սրտերում նրանք հստակ կերպով գիտեն, որ այս մարդիկ չարիք են գործում և վնասում են Աստծու տան շահերը, սակայն ձևացնում են, թե բան չեն հասկանում՝ ոչ մի բառ չասելով։ Սրանք խորամանկ և նենգ մարդիկ են։ Այս մարդիկ ավելի խորամանկ չե՞ն, քան աղվեսները։ Արտաքուստ նրանք սիրալիր են բոլորի հանդեպ և չեն անում բաներ, որոնք կվնասեն որևէ մեկին, բայց հետաձգում են Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքի, եկեղեցու գործի և ավետարանը տարածելու գործի կարևոր հարցը։ Արդյոք նման մարդիկ արժանի՞ են լինելու առաջնորդողներ և աշխատողներ։ Մի՞թե նրանք Սատանայի ծառաներ չեն։ Մի՞թե չեն խանգարում և անհանգստացնում եկեղեցու գործը։ Թեև արտաքուստ նրանք ոչ մի ակնհայտ չարիք չեն գործել, այսկերպ աշխատելու հետևանքներն ավելի ծանր են, քան չարիք գործելը։ Նրանք խոչընդոտում են Աստծու կամքի իրագործմանը, դիմակայում են Աստծուն և խանգարում ու անհանգստացնում են եկեղեցու գործը։ Վնասում են Աստծու ընտրյալ ժողովրդին և նույնիսկ կարող են ոչնչացնել Աստծու ընտրյալ ժողովրդի փրկվելու հույսը։ Ասե՛ք Ինձ, մի՞թե սա չարիք գործել չէ։ Սա ճիշտ այն է, ինչ անում է մարդկանց հաճեցնողը, որն ամենևին չի պաշտպանում սկզբունքները։ Մարդիկ, որոնք չեն հասկանում ճշմարտությունը, չեն կարող լիովին ընկալել կեղծ առաջնորդողների այսկերպ աշխատելու սարսափելի հետևանքները, ոչ էլ կարող են ընկալել, թե որոնք են նրանց մտադրությունները, շարժառիթները և նպատակները։ Երբեք չես հասկանա, թե իրականում ինչ են ուզում անել իրենց սրտերում. նման մարդիկ չափազանց խորամանկ են։ Փոխաբերական իմաստով ասած՝ նրանք խորամանկ աղվեսներ են. ճշգրտորեն ասած՝ կենդանի դևեր են, կենդանի դևեր մարդկանց մեջ։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է բնորոշվեն այս կեղծ առաջնորդողները, ելնելով նրանց բնավորության էությունից՝ նրանք չեն կարող կամայականորեն դասվել չար մարդկանց, հակաքրիստոսների, կեղծավորների և այլոց շարքին։ Սակայն, դատելով նրանից, թե ինչ են դրսևորում, ինչպես օրինակ՝ իրենց մարդկայնության դրսևորումները և իրենց վերաբերմունքը եկեղեցու գործի նկատմամբ, ինչպես նաև այն, որ չեն անդրադառնում իրենց բացահայտած խնդիրներին, նրանք կեղծ առաջնորդողների ամենաայլասերված տեսակն են։ Դատելով նրանց տարբեր դրսևորումներից՝ թեև նախաձեռնողաբար խմբավորումներ չեն կազմում կամ չեն ստեղծում իրենց սեփական անկախ թագավորությունները և հազվադեպ են վկայում իրենց մասին և թեև կարող են լավ համագոյակցել եղբայրների և քույրերի հետ, դիմանալ դժվարություններին, գին վճարել, ձեռնպահ մնալ ընծաներ գողանալուց և նույնիսկ խստորեն զսպել իրենց հատուկ արտոնություններ փնտրելուց, այնուամենայնիվ, երբ բախվում են տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, կամ տարբեր մարդկանց, որոնք վատնում են ընծաները և վնասում Աստծու տան ունեցվածքը, չեն կանգնեցնում նրանց կամ չեն վարվում նրանց հետ, նրանք ոչինչ չեն ասում կամ ոչ մի աշխատանք չեն անում։ Նման մարդիկ սարսափելի են։ Կեղծ առաջնորդողների ամենաարհամարհելի տեսակն են։ Նրանք անուղղելի են։ Ինչո՞ւ եմ ասում, որ նրանք անուղղելի են։ Բանն այն չէ, որ նրանք ցածր որակ ունեն, կամ որ չեն կարողանում ընկալել Աստծու խոսքերը։ Նրանք ունեն ըմբռնելու որոշակի կարողություն և աշխատանքային կարողություն, բայց երբ բացահայտում են, որ ինչ-որ մեկը խանգարում և անհանգստացնում է եկեղեցու գործը, չեն զբաղվում դրանով կամ չեն լուծում այն։ Նրանք դժկամությամբ են անում այս աշխատանքի մի փոքր մասը միայն այն ժամանակ, երբ հանդիպում են իրենց վերադաս առաջնորդողների խիստ վերահսկողությանը և հաճախակի հարցումներին, կամ երբ էտվում են։ Անկախ նրանից՝ անում են այս աշխատանքը, թե ոչ, կամ ինչպես են անում այն, իրենց պաշտպանելը նրանց գլխավոր առաջնահերթությունն է։ Նրանք ամենևին չեն կատարում առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Բացի իրենց պաշտպանելուց և սեփական շահերը պահպանելուց՝ նրանք ոչ մի էական աշխատանք չեն անում և միայն փոքր-ինչ մակերեսային աշխատանք են կատարում, որն այլ ելք չունենալով են անում։ Բացի իրենց պաշտպանելուց՝ նրանք ոչ մի այլ բանի մասին չեն հոգում։ Մի՞թե ավելի խորամանկ և նենգ չեն, քան աղվեսը։ Ոմանք ասում են. «Փոքր կենդանիներ ուտելն աղվեսի բնազդն է, ուստի մի՞թե նաև կեղծ առաջնորդողների բնազդը չէ իրենց պաշտպանելը»։ Արդյոք սա բնա՞զդ է։ Սա նրանց բնությունն է։ Այս կեղծ առաջնորդողները պաշտպանում են իրենց սեփական կարգավիճակը, հեղինակությունը և դեմքը, պահպանում են հարաբերությունները մարդկանց հետ և խուսափում են որևէ մեկին վիրավորելուց Աստծու տան շահերը վնասելու և եկեղեցու գործը վնասելու գնով։ Նույնիսկ անձամբ չեն զբաղվում աշխատակազմի պաշտոնազրկմամբ կամ կարգավորմամբ՝ փոխարենը հանձնարարելով ուրիշներին դա իրենց փոխարեն անել։ Նրանք մտածում են. «Եթե այդ մարդը վրեժ է փնտրում, իմ հետևից չի գա։ Ես պետք է նախ ինձ պաշտպանեմ ցանկացած իրավիճակում, որին կբախվեմ»։ Այս մարդիկ չափազանց խորամանկ են։ Որպես առաջնորդող՝ նույնիսկ չես կարող ստանձնել այս պատասխանատվությունը, ուստի արժանի՞ ես առաջնորդող լինելու։ Պարզապես անպետք վախկոտ ես։ Առանց այս մի փոքր քաջության՝ արդյոք դեռ հավատո՞ւմ ես Աստծուն։ Արդյոք այն մարդիկ, որոնք դիմում են խորամանկության՝ իրենց պարտավորությունները կատարելիս իրենց պատասխանատվություններից խուսափելու համար, Աստծու հետևորդնե՞ր են։ Աստված չի ցանկանում նման մարդկանց։ Այս կեղծ առաջնորդողները խորամանկ և նենգ են, ինչպես աղվեսները։ Երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը խանգարում կամ անհանգստություն է առաջացնում, ո՛չ զբաղվում են դրանով, ո՛չ էլ լուծում են այն. նրանք պարզապես փաստացի աշխատանք չեն կատարում։ Անկախ նրանից, թե ինչպես են մերկացվում և էտվում, նրանք չեն գործում։ Քանի որ չես կատարում առաջնորդողների և աշխատողների պարտականությունները, ինչո՞ւ ես զբաղեցնում այդ պաշտոնը։ Դա նրա համար է, որ կարողանաս զարդարանքի մի մա՞սը լինել։ Նրա համար է, որ կարողանաս տրվել կարգավիճակի օգուտների՞ն։ Դու որակավորված չես դրա համար։ Փաստացի աշխատանք չկատարելը, սակայն ցանկանալը, որ եղբայրներն ու քույրերը հարգեն և կուռք դարձնեն քեզ. մի՞թե սա դևի մտածելակերպ չէ։ Դա այնքա՜ն անամոթ է։ Ոմանք ասում են, որ ամենևին չեն ցանկանում առաջնորդող լինել։ Այդ դեպքում ինչո՞ւ ես պահպանում քո հեղինակությունն ու կարգավիճակը։ Ո՞րն է մարդկանց մոլորեցնելու քո նպատակը։ Եթե չես ցանկանում առաջնորդող լինել, կարող ես նախաձեռնողաբար հրաժարական տալ։ Ինչո՞ւ հրաժարական չես տալիս։ Ինչո՞ւ ես զբաղեցնում այդ պաշտոնը և չես հեռանում։ Եթե չես ցանկանում հրաժարական տալ, ապա պետք է պարտաճանաչորեն որոշ փաստացի աշխատանք կատարես։ Այլ ընտրություն չկա։ Սա քո պարտականությունն է։ Եթե չես կարող փաստացի աշխատանք կատարել, լավագույնը կլինի, որ պատասխանատվություն ստանձնես և հրաժարական տաս։ Չպետք է հետաձգես եկեղեցու գործը կամ վնասես Աստծու ընտրյալ ժողովրդին։ Եթե զուրկ ես անգամ այս մի փոքր խղճից և ողջամտությունից, արդյոք դեռ ունե՞ս որևէ մարդկայնություն։ Դու անարժան ես մարդ կոչվելու։ Անկախ նրանից՝ կարող են առաջնորդող կամ աշխատող լինել, Աստծուն հավատացող մարդիկ արժանի են մարդ կոչվելու միայն այն դեպքում, եթե գոնե փոքր-ինչ խիղճ և ողջամտություն ունեն։
Առաջնորդող կամ աշխատող լինելու համար անհրաժեշտ է որակի որոշակի մակարդակ ունենալ։ Մարդու որակը որոշում է նրա աշխատանքային կարողությունը և այն աստիճանը, որով նա ընկալում է ճշմարտության սկզբունքները։ Եթե որակդ փոքր-ինչ պակասում է, և չունես ճշմարտության բավականաչափ խոր հասկացողություն, բայց ի վիճակի ես կիրառելու այնքան, որքան կարող ես հասկանալ, և կարող ես գործնականում կիրառել այն, ինչ հասկանում ես, և սրտումդ մաքուր ու ազնիվ ես և ոչինչ չես ծրագրում հանուն քեզ կամ համբավ, շահ և կարգավիճակ չես հետապնդում և կարող ես ընդունել Աստծու զննումը, ապա դու ճիշտ մարդ ես։ Սակայն կեղծ առաջնորդողները չունեն այս հատկանիշները։ Չեն անհանգստանում եկեղեցում ծագող խանգարումների և անհանգստությունների տարբեր խնդիրներով. նույնիսկ եթե նկատում են այս խնդիրները, ուշադրություն չեն դարձնում դրանց։ Եթե հարցնում են, թե արդյոք տեղյա՞կ են իրավիճակին, ասում են. «Կարծում եմ՝ փոքր-ինչ գիտեմ դրա մասին, բայց ոչ ամեն ինչ»։ Սա տեղի է ունեցել հենց քո քթի տակ. ինչո՞ւ ես ասում, որ չգիտես դրա մասին։ Մի՞թե չես փորձում խաբել մարդկանց։ Քանի որ գիտես դրա մասին, արդյոք մտածե՞լ ես, թե ինչպես վարվել դրա հետ։ Արդյոք որևէ աշխատանք կատարե՞լ ես։ Արդյոք փորձե՞լ ես որևէ լուծում գտնել։ Նրանք պատասխանում են. «Այդ մարդու որակն ավելի լավն է, քան իմը, և նա պերճախոս է ու լավ խոսող. ես չեմ համարձակվում միջամտել նրան։ Իսկ եթե անդրադառնամ մի բանի, որն իրականում խնդիր չէ, և վիրավորե՞մ նրան։ Դա հետագայում կդժվարացնի իմ աշխատանքը»։ Քանի որ չես համարձակվում, դու անպետք վախկոտ ես և թերանում ես պարտականութուններիդ մեջ, և անարժան ես առաջնորդող լինելու։ Երբ բախվում ես այսպիսի իրավիճակի, գիտե՞ս ինչպես վարվել դրա հետ։ Նրանք ասում են. «Թեև գիտեմ՝ ինչպես վարվել դրա հետ, չեմ համարձակվում։ Մի՞թե Վերևը դրա համար չէ։ Եվ կա նաև որոշում կայացնող խումբը։ Ինչպե՞ս կարող եմ ես լինել այն մեկը, ում բաժին է ընկնում այս առաջադրանքը»։ Քանի որ տեսել ես դա և գիտես դրա մասին, պետք է զբաղվես այս իրավիճակով։ Եթե հասակդ չափազանց փոքր է, և չես կարող զբաղվել այս խնդրով, վերադասներիդ ասե՞լ ես խնդրի մասին։ Զեկուցե՞լ ես։ Արե՞լ ես այն, ինչ մտնում է քո պարտականությունների և այն աշխատանքի շրջանակի մեջ, որը բաժին է ընկնում քեզ։ Արդյոք կատարե՞լ ես պարտականություններիցդ որևէ մեկը։ Ամենևի՛ն։ Իրենց սրտերում նրանք քաջ գիտեն. «Ես գիտեի այս խնդրի մասին, բայց չգործեցի։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Պետք է զեկուցեի այդ հարցը, բայց չարեցի։ Բայց ուրիշ մարդիկ էլ դա չարեցին. ի՞նչ կապ ունի դա ինձ հետ»։ Ուրիշ մարդիկ նո՞ւյնպես առաջնորդողներ են։ Անկախ նրանից՝ ուրիշ մարդիկ անում են դա, թե ոչ, այդ մարդկանց գործն է։ Ինչո՞ւ դու չես արել։ Եթե ուրիշ մարդիկ չեն անում, դա նշանակում է, որ դու ստիպված չե՞ս անել դա։ Արդյոք սա ճշմարտությո՞ւն է։ Նույնիսկ եթե ուրիշ մարդիկ արած լինեին, կարո՞ղ դա էր փոխարինել քո անելուն։ Այն, ինչ դու ես անում, քո գործն է։ Արդյոք կատարե՞լ ես քո պարտավորություններն ու պարտականությունները։ Եթե ոչ, ապա թերանում ես պարտականություններիդ մեջ, որակավորված չես առաջնորդող լինելու համար և պետք է պատասխանատվություն ստանձնես ու հրաժարական տաս։ Դու երախտագիտություն չունես այն բանի համար, թե ինչպես ես բարձրացվել, արժանի չես եղբայրների և քույրերի վստահությանը, արժանի չես Աստծու տան վստահությանը և առավել ևս արժանի չես Աստծու կողմից բարձրացվելուն։ Դու անսիրտ սրիկա ես։ Երրորդ տեսակի կեղծ առաջնորդողը խնդիր ունի իր բնավորության հետ։ Անկախ նրանից, թե ինչպիսին են նրա անձնական ձգտումները և կյանքի մուտքը, պարզապես դատելով այն փաստից, որ իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի իրական աշխատանք չ կատարում, չի վերականգնում եկեղեցու ոչ մի կորուստ և, անշուշտ, ի վիճակի չէ ժամանակին կանգնեցնելու կամ զբաղվելու չար մարդկանց չար գործերով, այս տեսակի մարդը ոչ միայն խնդիր ունի ցածր որակի հետ և փաստացի աշխատանք չկատարելու հետ, այլև, որ ամենակարևորն է, մարդկայնություն չունի։ Նրա խիղճն ամբողջովին նեխած է, և նա բացարձակապես ոչ մի ողջամտություն չունի։ Հասարակ լեզվով ասած՝ նա բարոյապես սնանկ է։ Ծայրահեղ եսասեր և արհամարհելի է և վստահելի չէ։ Մեր կողմից մանրամասն վերլուծված երեք տեսակի մարդկանցից այս տեսակի մարդկայնությունն ամենավատն է։ Առաջին երկու տեսակի մարդիկ ցածր որակ ունեն, չեն կարողանում աշխատել և չեն համապատասխանում մարդկանց մշակելու և առաջխաղացնելու Աստծու տան սկզբունքներին ու չափանիշներին, ուստի չեն կարող մշակվել կամ օգտագործվել։ Նրանց որակը չափազանց վատն է, նրանք կույր են ու թմրած և գործնականում մեռած մարդիկ են։ Արժանի չեն մերկացվելու և մանրամասն վերլուծվելու։ Երրորդ տեսակի մարդն ամենաստորն է։ Նա չափազանց արհամարհելի է իր մարդկայնության առումով, և մենք այս տեսակը բնորոշում ենք որպես խորամանկ և նենգ։ Այս մարդիկ նույնիսկ ավելի խորամանկ են, քան աղվեսները։ Ոչ մի փաստացի աշխատանք չեն կատարում, սակայն բազմաթիվ արդարացումներ ունեն և իրենց լիովին հանգիստ են զգում։ Անկախ նրանից, թե ինչպես են չար մարդիկ և հակաքրիստոսներն անհանգստացնում եկեղեցու գործը, նրանք չեն անհանգստանում կամ մտահոգվում դրա համար և դեռ ցանկանում են շարունակել առաջնորդողներ լինել։ Ինչո՞ւ նրանք այդքան կախվածություն ունեն իշխանությունից։ Այս առաջնորդողներն ասում են. «Մարդը պայքարում է դեպի վեր։ Ջուրը հոսում է դեպի վար։ Բոլորն էլ սիրում են իշխանություն»։ Նրանք չեն ցանկանում որևէ փաստացի աշխատանք կատարել, բայց դեռ ցանկանում են կառչել իրենց պաշտոնին և վայելել իրենց կարգավիճակի օգուտները։ Ի՞նչ տեսակ թշվառական է սա։ Զուտ Սատանայի տեսակն է, բացարձակապես ոչ մի լավ բան չէ։
Այսօր մենք հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության վերաբերյալ երեք կետերի շուրջ։ Կեղծ առաջնորդողները, որոնց մենք մանրամասն վերլուծեցինք տասներկուերորդ պարտականության մեջ, հիմնականում նույնն են, ինչ այն կեղծ առաջնորդողները, որոնց մենք նախկինում մերկացրել ենք։ Թեև մենք մանրամասն երեք կետեր վերլուծեցինք, դրանք հիմնականում երկու խնդիր են ընդգրկում։ Մեկն այն է, որ նրանք ցածր որակ ունեն և չեն կարողանում իրական աշխատանք կատարել։ Մյուսն այն է, որ նրանց մարդկայնությունը ստոր, արհամարհելի, խորամանկ և նենգ է, և նրանք իրական աշխատանք չեն կատարում։ Սրանք կեղծ առաջնորդողների հիմնարար, էական խնդիրներն են։ Քանի դեռ մարդն ունի այս երկու խնդիրներից մեկը, նա կեղծ առաջնորդող է։ Սա կասկածից վեր է։
4 սեպտեմբերի, 2021 թ.